Литературный портал

геворгян ишхан

Մտքեր

Հայրենիքը հոգածությունն ու պատասխանատվությունն է նախնիներից ժառանգած տարածքային, նյութական, մշակութային, պատմական, հոգևոր և ազգակերտվածքային արժեքների նկատմամաբ, Родина это забота и ответственность над территориальными, материальными, культурными, историческими, духовными и ментальными ценностями, унаследованными от предков. Զգուշացեք ուղեկցող ստվերոտ ազնվությունից ու արդարությունից։ Նրանց բյուրողյա մաքրությունը ճառագում է լուսաճառագ լույսով Избегайте честности и справедливости с сопровождающей тенью. . Их чистота создает яркость лучезарным светом. Սիրունը հրապուրում է բաղադրիչների ներդաշնակ դասավորությամբ, իսկ գեղեցիկը դյութում բաղադրիչների խորհրդավոր կապով։  Красивое очарует гармонично расположенными составляющими, а прекрасное колдует таинством загадочной связи составляющих. Թափառող երևակայությունը մոլորված միայնության արտադրանք է։ Блуждающее воображение продукт заблудившийся одиночества.
46

ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈւՆ

Մեր մարմինը ևս խոսում է, ինֆորմացիա հաղորդում զրուցակցին, նույն ձևով ինֆորմացիա ստանում: Հետազոտությունները պարզել են, որ շփվելու ընթացքում խոսքի միջոցով մենք զրուցակցին հաղորդում ենք ինֆորմացիայի 10 տոկոսը, խոսքի հետ ինտոնացիաների միջոցով- 40, իսկ մարմնի լեզվի միջոցով- 50 տոկոսը: Նշանակում է, որ մարմնի լեզվով մենք հաղորդում ենք ինֆորմացիայի մեծ մասը և հարկավոր է ճանաչել մարմնի լեզուն, որ կարողանանք ճիշտ կարդալ մեզ հասցեագրված մտքերն ու նշանները: Օրինակ, կրծքի վրա հավաքված ձեռքերը, հայացքի փախցնելը, քիթը քորելը, զրույցի ընթացքում հորանջելը նշաններ են, որ ավելի կարևոր ինֆորմացիա կտան զրուցակցի մտադրության մասին, քան նրա խոսքերը: Քանի որ մարդիկ ոչ միշտ են անկեղծ, բայց մարմնի լեզուն հաճախ մատնում է նրանց իրական մտքերը: Քննենք մարմնի մի քանի դիրքեր կամ ժեստիկույլացիաներ, որոնք դիմացինին ուղարկում են հաղորդագրություններ: 1. Կրծքին խաչած ձեռքերն ու իրար վրա գցած ոտքերը դիմադրւթյան, անհամաձայնության նշան են, որ դիմացինը չի ընդունում ձեր խոսքերը: Նա կարող է ժպտալ, համաձայնվել բառերով, բայց նրա մարմնի դիրքը հակառակն է ասում: Խաչած ոտքերն ու ձեռքերը նշան են, որ դիմացինը մտքով, զգացմունքայնորեն և ֆիզիկապես առանձնանում է շրջապատից: 2. Ժպտալիս մեր աչքերի մոտ առաջանում են կնճիռներ: Իսկ երբ մարդը կեղծ է ժպտում, նայեք աչքերին: Նրա աչքերը չեն ժպտում, եթե չկան այդ կնճիռները: 3. Զրուցակցի ժեստերի կամ մարմնի դիրքի պատճենապատկերում նշան են ուղարկում, որ նա ձեր հետ էմոցիոնալ կապի մեջ է իրեն զգում: Դա լավ նշան է: Դիմացինի կարմնի լեզուն ենթագիտակցաբար հայելապատճենումը նշան է, որ զրուցակիցը կիսում է նրա մտքերը: 4. Մարմնի դիրքը կարող է շատ բան պատմել: Երբ մտնում եք որևէ հիմնարկի սենյակ, որտեղ շատ մարդիկ կան, շատ դեպքերում անսխալ որոշում ենք, թե այնտեղ ով է շեֆը: Ուղիղ մեջքը, հետ թեքված մեջքը, լայն ժեստերը վկայում են ղեկավարին հատուկ վարքի մասին: Նա մյուսներից շատ տարածք է զբաղեցնում: Իսկ ենթականերն անկած իրենցից որոշ չափով կռանում են, որ շեֆի համեմատ փոքր երևան: 5. Աչքերը կարող են մատնել տիրոջը: Մեղավոր մարդու համար դժվար է ուղիղ դիմացինի աչքերին նայելը: Բայց երբ մարդը գիտակցաբար խաբում է և դիտմամբ նայում ուղիղ աչքերին, նա ավելի երկար է նայում և դիմացինը սկսում է նեղվել նրա հայացքից: Եթե դիմացինը չափից դորս երկար է նայում ձեր աչքերին, նա կամ խաբում է, կամ ինչ որ բան թաքցնում:  6. Հոնքերի բարձրացումը- անհարմարության նշան է: Դա նշան է զարմանքի, վախի կամ անհանգստության: Եթե ձեր կարծիքով հանգիստ զրույց եք վարում, բայց դիմացինը բարձրացնում է հոնքերը, դա նշան է, որ ինչ որ բան այնպես չի, բան կա, որի մասին չեք էլ կասկածում: 7. Գլխի շարժումը համձայնության նշան է: Բայց եթե զրուցակիցը չափից դուրս շատ է գլխով շարժում, դրանով ավելի շուտ նա մտածված ուզում է համոզել, որ համաձայն է, կամ անհանգստացած է ձեր մտքերով և փորձում է շեղել ձեզ: 8. Սեղմած ծնոտը լարվածության նշան է: Սեղմած ծնոտը, ձգված վիզն ու խոժոռ հոնքերը լարվածության, ստրեսի նշան են: Նա ինչ էլ որ ասի բառերով, պետք է հասկանալ, որ նա ծայրահեղ լարվածության մեջ է, և նրա բառերն ու մարմնի լեզուն մեզ տարբեր բաներ են հաղորդում:  9. Եթե դուք լարված զրուցում եք, իսկ զրուցակիցը զրուցում է և հետն էլ իր մազերն է ուղղում, նրա մարմինը հասկացնում է, որ նրան ավելի շատ հետաքրքրում է իր արտաքինը, քան ձեր մտքերը: Փորձեք խուսափել հետևյալ ժեստերից շրջապատում 1. Մի կծվեք, փոքրացեք: Այդպիսի դիրքը զրուցակիցը այսպես կհասկանա- ես չեմ ուզում ձեզ լսել: Դա հարգանքի բացակայության նշան է: Վստահություն արտահայտող դիրքը- հակառակը, ուղիղ մեջքն է, վստահ ուղիղ հայացքը, որը վկայում է զրույցի հանդեպ հետարքրքության մասին: 2. Խուսափեք ակտիվ ժեստերից: Ակտիվ ժեստիկուլյացիան վկայում է ձեր լարվածության մասին, կարծես թե ինչ որ բան եք ուզում թաքցնել: Ձգտեք ոչ աչքի ընկնող, ճիշտ ժեստերով արտահայտել ձեր վերաբերմունքը: Դա բաց գործող մարդկանց ոճն է: 3. Ժամացույցին նայելը: Զրույցի ընթացքում անցանկալի ժեստ է, ինչը վկայում է անհամբերության և շտապելու մասին: Եթե այդպես էլ չի, դա նշան է, որ զրույցը ձեզ համար հետաքրքիր չի: 4. Բոլորից շրջվել մի կողմ: Սա վկայում է, որ ձեզ հետաքրքիր չի կատարվողը: Նաև ինչ որ մակարդակում անվստահության նշան է զրուցակցի հանդեպ: Նույնն է, երբ զրույցի ընթացքում չեք թեքվում զրուցակցի կողմը, կամ նայում եք ուրիշ կողմ: 5.Աչքերը վեր հառել, չռել: Երբեմն ուիշների մոտ այդպես ենք նստում, կամ էլ մեկնումեկի հետ ուրիշներից գաղտնի հայացքներ փոխանակել, ինչը ցանկալի տպավորություն չի գործում ներկաների վրա: 6. Նստել ընկճված, տխուր տեսքով: Նույնիսկ եթե ներկաները ձեր տխրության հետ կապ չունեն, նրանք ձեր դիրքը կկապեն իրենց հանդեպ վերաբերմունքի հետ: Մի մոռացեք, որ ներկա եք այլ հարցի քննարկմանը, և ձեր տեսքը սխալ ինֆորմաիա կհաղորդի ներկաներին: 7.Եթե զրուցակցին մոտեցել եք ավելի քան մեկուկես ոտնաթաթ, դա կընկալվի որպես ներխուժում անձնական տարածք և կվկայի հարգանքի բացակայության մասին: Առնվազն կկորցնեք ձեր ռենոմեն ներկաների համար: 8.Չափից դուրս ուժեղ ձեռքսեղմումը վկայում է իշխելու ցանկության, իսկ թույլը- անվստահության մասին: Երկուսն էլ ցանկալի չեն: Ձեռքսեղմումը ցանկալի է իրագործել ըստ իրավիճակի և դիմացինի դիրքի, սեռի, տարիքի: Սովորեք կարդալ մարմնի լեզուն, այն ձեզ կօգնի կյանքում ճանաչել մարդկանց և կողմնորոշվել շրջապատում
166

Մտքեր

Եթե ուզում ես գտնել Հիսուսին, նայիր որբի աչքերին ։ Если хочешь найти Иисуса, смотри сироте в глаза. Խաչն էլ է ճնշում։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ընտրենք ամենափոքրը։ Крест тоже давит. Но это не значит, что надо выбрать наименьший. Հարուստ խոզերի մեջ քառասնօրյա քարոզից հետո սկսեց մեկնաբանել խռխռացնելով։ После сорокадневной проповеди среди богатых свиней начал толковать с хрюканьем. Հրաշքին մենք հավատում ենք այնքանով, որքանով թաղված ենք գորշության մեջ։ В чудеса мы верим настолько, настолько погрязли в серости. Սուրբը նա է, որ նույնիսկ մտքում սահման չի անցել: Святой это тот, который даже в мыслях не перешел границу Այս անմաքուր աշխարհում մաքրությունը կեղտ մաքրելու համար է։ В этом нечистом мире чистота-средство очистки грязи. Արհամարհվածը արհամարհողի արժանավորության ու կուլտուրայի ցուցանիշն է։ Отвергаемый это показатель достоинства и культуры отвергающего. Բամբասանքը մարդկության մաղձի ու նախանձի, ատելության ու չարացածության հազարամյա չվերանորոգվող կոյուղին է։ Сплетни это тысячелетняя неремонтируемая канализация человеческой злости, зависти, ненависти и озлобленности. Բարոյականությունը չի հասկանում ու չի սիրում հոգեբանություն։ Мораль не понимает и не любит психологию․ Հարգա՞նք ես ուզում, ցանիր։ Хочешь уважения? Посей. Համարձակության մեջ կա արհամարհանք, և ինչքան այն շատանում է, այնքան համարձակությունը խենթանում է։ В смелости есть презрение, и чем его больше, тем больше сходит с ума смелость. Համընդհանուր մոլորությունը կոչում ենք ժողովրդի կամք, մասնակի մոլորությունը՝ ժողովրդի վիրավորանք։ Всеобщее заблуждение мы называем волей народа, частичное заблуждение - оскорблением народа․ Հավատարմությունն անցյալին հիշողությունն է երկխոսությամբ: Верность прошлому это память с диалогом. Հարգանքի չափը հարգվողին հարմարվելու պատրաստակամության աստիճանն է։ Мера уважения - степень готовности приспособиться к уважаемой личности. Մարդկային հարաբերությունների եսակենտրոն անտարբերությունը լցնում ենք միամիտ հավատով, անուրջներով ու դաստիարակության սենտիմենտներով։ Եվ ստանում ոբերգություններ ու կատակերգություններ։ Эгоцентричное безразличие человеческих отношений дополняем наивной верой, грёзами и сантиментами воспитания. И получаем трагедии и комедии. Մտածողության վստահելիությունը զիջումների չափի մեջ է։ Надежность мышления в степени уступок. Նեղանալը վերադարձի խնդրանք է, չնեղանալը՝ անտեսման արհամարհանք։ Обида это просьба возвращения, а отсутствие обиды - презрение игнорирования Պարկեշտությունը ուրիշի ինքնասիրության սահմանները զգալու կարողությունն է։ Приличие это умение чувствовать границы самолюбия других. Սխալի չափանիշը կորուստն է։ Ошибка мерится утратой․ Վայրենի մարդն անտանելի կարծիք ունեցող տարօրինակ մարդն է։ Дикий человек это странный человек, имеющий невыносимое мнение. . Փոշմանելն աղոթք է առ իդեալ։ Сожаление – молитва идеалу. Այն, ինչ կատարվում է վերևներում, անհրաժեշտ անբարոյականություն է։ Այն, ինչ կատարվում է ներքևներում, hարկադրական անբարոյականություն է։ То, что происходит в верхах - необходимый разврат. То, что происходит в низах - вынужденный разврат. Եթե տոնի ժամանակ ավելի շատ ծափահարում են, ապա դա միջոցառում է Если на празднике больше аплодируют, чем поют и танцуют, то это мероприятие. Եթե ցեղը կապիկին է ընտրել որպես առաջնորդ, ապա պարտավոր է համակերպվել կապկային օրենքներին։ Если племя выбрало вождём обезьяну, то должно смириться с обезьяньими законами ․ Հպատակների երկիրը հանրապետություն չի դառնա, ինչպես էլ այն կոչենք։ Страна покорных никогда не станет республикой, как бы её не называли. Ճաշակը նախապատվություն տալու համոզվածությունն է, իսկ բարձր ճաշակը՝ դրանով մյուսներին վարակելու կարողությունը։ Вкус это убежденность в предпочтении, а тонкий вкус это умение заразить других своим выбором. Մարդկության պատմությունը «մերը- ձերը» հասկացողության էվոլյուցիայի դաժան լուսաբանումն է։ История человечества это жестокая иллюстрация эволюции понятия «наши – ваши». Մեր աշխարհը մեր ամենօրյա հոգսերն են։ Դրանցից դուրս՝ արտասահման է։ Наш мир – каждодневные заботы. Вне их – мы за рубежом. Մեր հասարակությունը հաղթողների հասարակություն է: Պարտվածներին ուղարկում ենք յուրահատուկ գետտոներ, որ չփչացնեն մեր տոնը, լսելիքը, վայելքն ու հոգին: Наше общество – общество победителей. Побежденных отправляем в своеобразное гетто, чтобы они не портили нам праздник, слух, нюх и дух. Ապրել, նշանակում է հասցնել ուրախանալ հիվանդությունների, կորուստների և դառնությունների միջնակայքերում։ Жить, означает успеть радоваться в промежутках между огорчениями, болезнями и потерями. Առանց դիմակի մարդը մենք ենք ուրախության կամ սարսափի պահերին։ Человек без маски это мы на веселье или в ужасе. Ատելությունը նվաստացնում է շրջապատում ամեն ինչ։ Ненависть унижает всё вокруг. Բարի մարդը գեներալ չի դառնա, բայց գեներալը կարող է բարի լինել։ Добрый человек не станет генералом, но генерал может быть добрым Բարկությունը ցենզուրայից ազատված վայրիվերո ենթադրությունների, ներշնչված հիմարությունների ազատագրված տրտինգն է փոշմանելու դաշտում։ Гнев это освобожденное скаканье бесцензурных предположений и внушаемых глупостей в поле сожаления. Երբ իրար վրա բարկանում են, դեռ ամեն ինչ կորած չի։ Վտանգավոր է, երբ բարկանալու պատճառ բան կա, բայց բարկություն չկա։ Если мы сердимся друг на друга, то еще не все потеряно. Опасно, когда есть պրիչինա на что сердиться, но нет гнева. Երջանկության զգացումը մարդկային մանր ուրախություններից կազմված առողջ փնջի բույրն է։ Чувство счастья это аромат здорового букета маленьких человеческих радостей. Զգացմունքի խորությունը կախված է իդեալի բարձրությունից։ Глубина эмоций зависит от высоты идеала. Հայելին մեր կյանքի սերիալ մելոդրաման է։ Зеркало - многосерийная мелодрама нашей жизни.  Մեզ բոլորիս ապակողմնորոշում են երջանկության ընդունված նորմերը։ Нас всех дезориентируют общепринятые ориентиры счастья. Նվերի իսկական արժեքը ջերմությունը փոխանցելու կարողության մեջ է։ Истинная цена подарка в способности передачи его теплоты․ Նվիրիր մարդկանց ուրախություն։ Հնարավոր է, որ հետն էլ աշխարհը փրկես։ Подари людям радость. Заодно, может, и мир спасёшь. Ապացուցում են օտարները։ Յուրայինները բացատրվում են։ Доказывают чужие. Свои- объясняются. Եթե քեզ չեն հասկանում, ուրեմն դու օտար ես, իսկ եթե չեն էլ հարգում, ուրեմն դու վատ օտար ես։ Если тебя не понимают, значит, ты – чужой. А если не уважают, значит, ты – плохой чужой. Կյանքը մեր ճանապարհին ցանում է կասկածներ ու վախեր, իսկ բարեկամներն օգնում են դրանք ճանաչել ու հավաքել։ Եվ վա՜յ նրան, ով բարեկամը թշնամուց չի տարբերում։ Жизнь сеет на нашей дороге сомнения и страхи, а друзья помогают распознать их и убрать. И горе тому, кто не различает друзей от врагов. Կողմնորոշումը կորցնելը օտարացվածության զգացման չափն է։ Потеря ориентировки это степень ощущения отчужденности. Նա, ով փնտրում է, արդեն հեղինակ է։ Тот, кто в поисках, уже автор. Չհասկացվածության պատճառով ամեն օր կորցնում ենք մեր մոտիկներին, և նրանց կողքին մնում մենակ։ Из-за непонимания каждый день мы теряем своих близких, и, живя с ними, становимся одинокими. Սրիկաներ եղել են բոլոր ժամանակներում։ Պարզապես ժամանակները տարբերվում են սրիկաներին տրվող մեծարանքների որակով։ Во все времена были подлецы. Но времена различаются качеством почестей для подлецов. Անպատկառը նա է, ով հանկարծ հասկացել է, որ մարդիկ որոշակի պայմաններում կամավոր փոխում են դիմակները: Хам это человек, который вдруг обнаружил, что в определенных обстановках люди добровольно меняют маски. Բոլորս էլ մեր անցյալի պատանդներն ենք, ավելի ճիշտ՝ նրա ընդունված մեկնաբանության։ Мы все заложники своего прошлого, вернее – его установленной интерпретации Գաղտնիքն ինչքան այլանդակ է ու կեղտոտ, այնքան շատ հնարավորություն ունի մարդամեջ դուրս գալու։ Насколько секрет уродливее и грязнее, настолько у него больше шансов выйти в люди. Եթե ուզում ես հեշտ ապրել, սովորիր հրաժարվել։ Если хочешь жить легко, научись отказываться. Եթե հումորի զգացում ունես, տոնը միշտ քեզ հետ է։ Если у тебя есть чувство юмора, значит праздник всегда с тобой. Ես ձեզ սիրում եմ մի քիչ ավելի, քան հարգում եմ, և ուզում եմ, որ դրա համար ինձանից մի քիչ նեղանաք։ Я вас люблю чуть больше, чем уважаю, и хочу, чтобы вы за это на меня немножко обиделись. Կյանքի անտարբերության չափը պատասխան չունեցող կենսական հարցերի ծանրությունն է։ Степень безразличия жизни в тяжести наших безответных жизненных вопросов. Հիմարությունն այն սխալն է, որը կամուրջ է այրում։ Глупость это та ошибка, которая сжигает мосты․ Հումորից վախենում ես, մարդամեջ մի գնա։ Боишься юмора, не выходи в люди. Մենք բարի ենք այնքան, ինչքան կարող ենք ու պարտավոր ենք։ Мы добры настолько, насколько можем и обязаны им бить. Մարդը բարձր զարգացած կենդանի է հոգևոր խաղերով և մեղսալի սովորություններով։ Человек это высокоразвитое животное с духовными замашками и грешными привычками. Մարդիկ ոչ լավն են, ոչ էլ վատը։ Նրանք էգոցենտրիկ տարածության գոյատևող բաղկացուցիչներ են։ Люди не хорошие и не плохие. Они выживающие составляющие эгоцентричного пространства. Մեր ամեն մի քայլով ապացուցելով Դարվինի տեսությունը, դեռ հանդգնորեն կասկածում ենք,- «Կարող ա՞ բիձեն սխալված լինի: Մենք, ախր, աստծո արարածներ ենք»: На каждом ходу доказывая теорию Дарвина, ещё нагло сомневаемся.- «А может мы от Бога, старик ошибся?»․ Մեր տարօրինակություններն ու թերություններն ինքնապաշտպանական միջոցներ են, և ցույց են տալիս մեր օտարանալու և հեռանալու ցանկության չափը։ Наши странности и недостатки это средство для самозащиты, и показывают меру нашей отчужденности и желания уединиться. Մինչև հասկանում ենք, որ միշտ չէ, որ լավ է այնտեղ, որտեղ բլիթներ են բաժանում, արդեն բլիթները կերած ենք լինում։ Пока мы осознаем, что не всегда хорошо там, где раздают лепешки, бывает поздно, потому что к этому времени лепешки уже съедены. Նա ընթրում էր միայնակ իր ստորացման հետ: Он ужинал наедине со своим унижением Նա ընկերներին ուրախությամբ ծանոթացնում էր իր սխալի հետ և ներկայացնում որպես իր երջանկություն: Он с радостью познакомил друзей со своей ошибкой и представил в качестве своего счастья. Ներիր, Խիղճ, ժամանակ չունեմ։ Կիրակի ինքս քեզ կգտնեմ։ Извини, Совесть, не до тебя. Сам достучусь в выходные․ Ցավոք սրտի, ամենահեշտ բանը նեղանալն է, և՝ նեղացնելը։ К сожалению, легче всего обижаться и обижать. Ասա ինձ, ով է քո կուռքը և ես կասեմ, թե ինչքանով ես վտանգավոր շրջապատի համար։ Скажи мне, кто твой кумир, и я скажу, насколько ты опасен для окружения. Բոլորն ուզում են լինել մյուսներից ավելի բարձր, ավելի երևացող: Նույնիսկ՝ ազնվության, անկեղծության, պարկեշտության մեջ: Все хотят быть выше, значимее. Даже в честности, искренности, порядочности. Եթե մարդիկ չքնեին, ապա նրանց երազային անմտություններն ու ֆանտազիաները կարտահայտվեին ցերեկը, և կյանքը կդառնար էքստրեմալ իմպրովիզացիոն զառանցանք։ Если бы люди не спали, то фантазии и бессмыслицы их сновидений появились бы днем и сделали бы нашу жизнь бредом экстремальных импровизации. Եթե մարդը խնդիրներ չունի, ուրեմն հաջողությամբ դրանցից թաքնվել է։ Если у человека нет проблем, значит, он удачно от них спрятался. Կատարելությունն անմատչելի է ու հպարտ և մեզանից օտարանում է։ Անկատարությունը մատչելի է, հասարակ ու հարազատանում է։ Ու, կատարելով մեր ընտրությունը, վարգում ենք մտքով արաբական նժույգի, իսկ մարմնով՝ մեր հարազատ ու հոգնած ձիու վրա։ Совершенство недоступно и горделиво, и отчуждается от нас. Несовершенство доступно и привычно и становится для нас родным. И мы делаем свой выбор. И скачем душой на арабском скакуне, а телом - на нашей родной и усталой лошади. Փակեք բերաններդ, թե չէ կարգ ու կանոն կհաստատենք։ Մենք շատ ենք։ Заткнитесь, а то наведём порядок. Нас - больше․ Այն կինը, որը հասկացել է տղամարդկային թուլությունները, խորհրդավոր կին է։ Իսկ նա, ով կարողանում է դրանցից օգտվել՝ վտանգավոր։ Женщина, которая осознала мужские слабости - таинственная женщина. А та, которая умеет ими пользоваться - опасная. Ամուսինների ամեն համբույր երախտագիտության խոստովանություն է, ամեն վիրավորանք՝ հիասթափության ճիչ։ Каждый поцелуй супругов это признание благодарности, каждое оскорбление - крик разочарования. Ասա կնոջդ բնավորությունը, և ես կասեմ սիրուհուդ չափսերը։ Скажи характер своей жены, и я скажу размеры твоей любовницы․ Բնությունը նրանց տվել է իրարով հրապուրվելու դիրքորոշում, իսկ հասարակությունն այն պայմանավորել է որոշկի պայմանականություններով։ Եվ տղամարդու ու կնոջ ամեն հանդիպում եզակի է այդ դիրքորոշման, պայմանականությունների և սեփական հակումների դրսևորումների առանձնահատկությամբ։ Природа дала им установку влечения друг к другу, а общество обусловило это некоторыми условностями. И каждая встреча мужчины и женщины уникальна своеобразностью выполнения установки, условностей и своих наклонностей․ Ես ստիպված եմ քեզ մոռանալ, քանի որ առանց քեզ չեմ կարող։ Я вынужден тебя забыть, потому что не могу без тебя. Եթե կնոջդ ծանոթներին չես հավանում, ուրեմն կինդ անհավատարիմ է իր վիրտուալ աշխարհում։ Если знакомые жены не нравятся, значит жена виртуально неверна. Եթե կինդ հավատարիմ է, ուրեմն՝ շանս չես տալիս։ Կեցցես, կտրիչ։ Если жена верна, значит - не даешь возможности. Молодец! Եթե իմ կինը չլինեիր, կխենթանայի քեզ համար։ Не будь ты моей женой, я бы по тебе с ума сходил. Ես սպասում էի քո զանգին, դու սպասում էիր իմ զանգին, բայց զանգեցին ուրիշներն ու մենք վերադարձանք մեր կյանք: Я ждал твоего звонка, ты ждала моего звонка, но позвонили другие, и мы вернулись в нашу жизнь. Կանացի խորհրդավորությունը գոյություն կունենա, քանի դեռ տղամարդիկ չեն կարողանում բացատրել իրենց շատ հիմարությունները։ Таинственность женщин будет существовать до тех пор, пока мужчины не смогут объяснить свои глупости. Կինն ուզում է տղամարդու աչքերում տեսնել արուի, ընկերոջ և ջենտլմենի հայացք։ Եվ, ըստ այդ հայացքների համամասնության, կարող է վիրավորվել, արհամարհել կամ էլ՝ սիրահարվել առաջին հայացքից։ Женщина хочет увидеть в глазах мужчины взгляд джентльмена, друга и самца. И, по зависимости пропорции этих взглядов, может в ответ оскорбиться, презирать или влюбится с первого взгляда. Կնոջ և տղամարդու հանդիպման ժամանակ ընթանում է երկխոսություն երեք մակարդակներով՝ մարդը մարդու հետ, որձը՝ էգի, և ջետլմենը՝ լեդիի։ Եթե այդ մակարդակներից մեկը բացակայում է, կնշանակի հանդիպումն անցել է ոչ ամենաբարձր մարկարդակով։ При встрече мужчины с женщиной идёт диалог на трёх уровнях: человек с человеком, самец с самкой и джентльмен с леди. Если один из уровней отсутствует, значит встреча прошла не на высшем уровне. Հիշողությունն ինձ խաբելով տուն տարավ։ Բոլորը մոտս վազեցին, ու ես կարոտից լաց եղա։ Воспоминание, обманывая, привело меня домой. Все подбежать ко мне, и я заплакал от тоски. Մեզ դուր է գալիս, երբ դուր ենք գալիս։ Нам нравится, когда нравимся. Մեր տունն այնտեղ է, որտեղ հանգստանում են մեր մարմինն ու մտքերը։ Եվ երանի, որ այդ տունը մեր տանը լինի։ Наш дом находиться там, где мы отдыхаем душой и телом. И дай бог, чтобы этот дом был в нашем доме. Մարդիկ սիրահարվելով ընտրյալի ռոմանտիկային, ամուսնանում են և պահանջում կատարել իրենց ռեալիստական պահանջները, և սկսվում է երկար ու կատաղի քաշքշուկ, կամ ավելի ճիշտ՝ գաղտնի պատերազմ երազանքի և իրականության միջև։ Люди влюбляются в романтику избранного (ой), вступают в брак, требуют исполнения своих реалистических потребностей и начинается тяжелая возня или тайная война между реальностью и мечтами. Առանց որոշակիացնող սկզբունքների ցանկացած ցուցահանդես կվերածվի խայտաբղետ աղբանոցի։ Без определяющих принципов любая выставка превратится в пеструю свалку. Արվեստը ժամանակի արժևորումն է ներդաշնակության աշխարհում։ Искусство это достойное времяпровождение в мире гармонии․ Գեղեցիկի խորհուրդը հաճույքի դաշտում ունեցած վստահության չափի մեջ է։ Тайна красоты состоит в степени доверия на поле удовольствия. Գեղեցիկի զգացումը մեր աշխարհընկալման և գիտակցված ու չգիտակցված ցանկությունների մարմնավորման հմայքն է։ Чувство красоты это очарование материализации нашего мировосприятия и наших осознанных и неосознанных желаний. Կյանքի այլանդակությունը նրանում է, որ կինոթատրոնից արտասվելով դուրս ենք գալիս, և առաջին իսկ հանդիպումից խորշում իրական Քվազիմոդոյից։ Безобразие жизни в том, что выходя и рыдая из кинотеатра, на первом же шагу шарахаемся от истинного Квазимодо. Սովորությունը գեղեցիկի ժանգն է։ Привычка- ржавчина красоты. Հոգևոր արժեքներն ավելի գրավիչ տեսք ունեն նյութական կրիչների վրա։ Духовные ценности выглядят привлекательнее в материальных носителях. Եթե իմ փողերից հոտ է գալիս, ուրեմն դա լավ հոտ է։ Если мои деньги пахнут, значит это хороший запах. Եկամուտները որոշվում են թափոններով Отходы определяют доходы. Զգուշացիր, եթե գործդ կովերի հետ է, ու բառաչը քեզ երգ է թվում։ Остерегайся, если твой бизнес связан с коровами и мычание кажется песней. Կարևորն արդյունքի հասնելն է, իսկ հետո կարելի է մեղանչել։ Главное - добиться успеха, а потом - можно и покаяться. Համընդհանուր շարժման մեջ լինել դեռ չի նշանակում շարժվել։ Быть во всеобщем движении еще не значит двигаться. Ներքին ձայնի խորհուրդները post faсtum։ *Մի հուսա, որ ուրիշների մտադրությունները կհամընկնեն քո ցանկությունների հետ։ Ավելի շուտ՝ զգուշացիր հակառակից։ *Քո հանդեպ հարգանքը մի վերածիր օգուտի ։ Պահպանիր կերպարդ։ *Ճանաչիր ցանկություններդ ու հնարավորություններդ։ Արարիր քեզ։ *Հոգուդ երգը մի փոխիր ըստ իրավիճակի։ *Հոգով մի ընկճվիր, մի աշխուժացրու չարքին։ *Քո անվճռականությունը պարարտ հող է չարակամների լկտիության համար։ *Ընկերներդ որքանով հովանավորում են, այդքանով էլ՝ թելադրում։ *Լավ է, երբ կարծիքները համընկնում են, բայց չմոռանաս հետաքրքրությունների մասին։ *Կարիքը կարգադրում է։ *Փողերը բուրում են և հնարավորություններով և հետևանքներով։ Советы внутреннего голоса post faсtum. * Не надейся, что чужие намерения совпадут с твоими желаниями․ Скорее опасайся противоположного. * Уважение к себе не превращай в выгоду. Сохрани лицо. * Познай свои желания и возможности. Твори себя. * Мелодию души не меняй по обстановке. Не продай душу. * Не падай духом, не зови нечисть. * Твоя нерешительность это почва для наглости недоброжелателей. * Друзья сколько покровительствуют, столько и диктуют. * Хорошо, если мнения совпадают, но не забудь про интересы. * Мы правду о себе узнаем от врага, друга и зеркала. * Нужда принуждает. * Деньги пахнут и вероятностями и последствиями․ Անցյալի գրավիչ սիմվոլները շեղում են մեր մտքերը, և մեզ մղում ուշացած քայլերի, որոնց ուշացած լինելու մասին մենք իմանում ենք բավական ուշ։ Увлекательные символы прошлого отвлекают наши мысли и толкают нас на запоздалые шаги, о запоздалости которых мы узнаём поздно. Ժամանակի անշտապ հոսքի պատրանքի հմայքից մեզ ազատում է ուշանալու պատճառաբանությունը։ От очарования иллюзии неспешного течения времени нас спасают наши оправдания за опоздания. Ժամանակն անտարբեր միապաղաղությամբ մեզ հրում է դեպի ապագա, կանգ չառնելով ոչ մի վայրկյան, ամբողջ ժամանակ շշնջալով թիկունքից՝ հետադարձ ճանապարհ չկա: Время безразличным постоянством толкает нас в будущее, не отставая ни на секунду, и всё время шепча сзади: назад возврата нет. Մենք ծերանում ենք, հենց որ սկսում ենք հասկանալ մեր ծնողների սխալները։ Мы стареем, как только начинаем понимать ошибки своих родителей. Մենք մեծանում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք զգալ կյանքի բեռի ծանրությունը։ Հասունանում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք տանել այդ ծանրությունը։ Мы созреваем тогда, когда начинаем чувствовать тяжесть груза жизни. Взрослеем тогда, когда начинаем нести этот груз. Ոչ մի ժամանակաշրջան անցյալի հետ անկեղծ չի եղել։ Այն մեզ են բաժանում չափաբաժիններով։ Ապագան էլ մեզ վախեցնելու համար է, որ այդ չափաբաժինները ճիշտ և ժամանակին ընդունենք։ Ни один период не был откровенен с прошлым. Его нам преподносят по порциям. А будущее существует для запугивания, чтобы мы правильно и вовремя приняли эти порции․ Սկզբում հիասթափվում ենք գոռգոռալով, հետո՝ համոզելով, հետո՝ անձայն և հարմարվելով, իսկ վերջում հիասթափվում ենք մեզնից։ Сначала разочаровываемся крича, затем - убеждая, затем - безмолвно приспосабливаясь, а в конце - разочаровываемся в себе. Տարեդարձը դա անցյալի առաջ քաշած հարցերի համար մամլո կոնֆերանսի կազմակերպման վստահությունն է։ Юбилей это уверенность в организации пресс конференции для вопросов, которое задает прошлое. Քեզ ծերացած համարիր այն ժամանակ, երբ այլևս չես հետաքրքրվում ու չես զարմանում։ Считай себя старым, когда ничем не интересуешься и не удивляешься. Եթե ագռավի կռկռոցն ազդեց, ապա դա ներսումդ է։ Если карканье вороны задело, то это – внутри. Եթե ծառը կտրելիս ծառի հառաչը չես լսում, լավ մարդ չես։ Если, срубая дерево, не слышишь стона, значит ты нехороший человек. Շներին մենք սիրում ենք այնքան, ինչքան մեզ նման են, և չենք սիրում այնքան, ինչքան մենք ենք նրանց նման։ Собак мы любим настолько, насколько они похожи на нас, и не любим настолько, насколько мы похожи на них. Շներն ու կատուներն իրենց անպահանջկոտ մտերմությամբ մեզ օգնում են հաղթահարել հնարավոր մենակության վախը, և հնարավորություն են տալիս բավարարելու բարի լինելու մեր պահանջմունքը։ Собаки и кошки своей нетребовательной дружбой нам помогают преодолеть страх возможного одиночества, и дают возможность удовлетворить нашу потребность быть добрым. Պահվող շան տեսակը տիրոջ պրոբլեմների ֆունկցիոնալ դրսևորումն է։ Порода домашней собаки это функциональное выражение проблем хозяина. Սպանդանոց գնացող ոչխարների մի խումբ խնամքով առաձնացված էր։ Նրանք երջանկությունից մայում էին, իսկ մյուսները նախանձից նիհարում էին։ Группу овец, ведомых на скотобойню, бережно отделили. Они блеяли от счастья, а другие худели от зависти. Եթե գնում ես սիրուհուդ մոտ, ուրեմն փնտրում ես կյանքիդ իմաստը։ Եթե գնում ես կուրտիզանուհու մոտ, ուրեմն փնտրում ես այն, ինչը որ չկա կնոջդ մոտ։ Եթե գնում ես պոռնիկի մոտ, ուրեմն փնտրում ես ինքդ քեզ։ Если идешь к любовнице, значит ты ищешь смысл своей жизни. Если ты идешь к куртизанке, значит ты ищешь то, чего не хватает у жены. Если ты идешь к проститутке, значит ты ищешь самого себя. Իրենց առաջարկում են պոռնիկները: Իսկ լեդիները չեն հրաժարվում նվերներից, որոնցով կկարողանան մնալ լեդի: Себя предлагают проститутки. Леди не отвергают подарки, которые помогают им оставаться на уровне леди.
118

Ճաշակն ու մշակույթը կամ «Թռիչք կկվի բնի վրայով»

Վերջերս Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ու Մարտինա Սկորսեզեն, կինոաշխարհի այդ հսկաները քննադատեցին Մարվել կինոինդուստրիայի ստեղծած բլոգբաստերները, դրանք համեմատելով զվարճանքների այգու հետ: «Կնքահայրը» ֆիլմի հեղինակի կարծիքով այդ գործերը կինո չեն, քանի որ կինոնկարի դիտման արդյունքում մենք հույս ունենք ստանալ ոգևորություն, գիտելիքներ ու դառնալ քիչ ավելի լուսավորյալ: Փորձենք հասկանալ հսկաներին: Արվեստն ու նրա հանդիսատեսը կամ սպառողը փոխկապակցված են: Սպառողի բացակայությունը արվեստի մահն է: Եվ հակառակը- սպառողների քանակի ավելացումը- արվեստի ծաղկումն է: Բայց այստեղ թաքնված է նաև այդ պնդման հակասությունը, քանի որ սպառողների քանակի ավելացումն ի հաշիվ մասսայական սպառողի բերեց նրա որակի ու չափորոշիչների անկմանը: Արվեստի գործը, ստեղծված ցածրաճաշակ ու անխստապահանջ, միայն բնազդային հաճույք փնտրող հանդիսատեսի համար, անկենսունակ է այն աստիճան, որ երբեմն առաջարկում են այն արվեստի գործ չհամարել: Քանի որ արվեստն իր գոյությունը պաշտպանում է տնտհաշվարկի եղանակով, ինքն իր նախաձեռնությամբ և ժամանակի պահանջով հասանելի դարձավ մասսաներին: Փող էր պետք ու շատ: Միջնադարում արվեստի գործի սպառողները քիչ էին, արիստկրատների դասից, որոնք քիչ թե շատ կրթված էին, ու նրանք էին իրենց ճաշակով ձևավորում արվեստն ու նրա մակարդակը: Իսկ հիմա- մասսայական սպառողն է առաջ եկել, առանց ձևավորված ճաշակի, գիտակցված պահանջների, չափորաշիչների: Հատուկ այդ մասսայական սպառողի համար ստեղծվում են գործեր, այսպես կոչված պոպ արտ, որը չի էլ հավակնում անմեռ գործերի հեղինակի դերին, այլ գոհունակ տեսքով ապահովում է դրամական միջոցների հոսքն իր գանձարան: Ի դեպ, հայտնի է, որ շատ տաղանդավոր նկարիչներ, ռեժիսորներ ստեղծում են հատուկ գործեր մասսայական սպառողի, կամ պոպ արտի համար, դրա շնորհիվ որոշակի գումար աշխատում և այդ գումարով հետագայում ստեղծում գործեր ըստ իրենց ճաշակի, պատկերացնումների, այսպես ասած- բարձր արվեստի համար: Չմոռանանք, որ մասսայական սպառողի ճաշակի պատճառով աշխարհը ողողել են ցածրաճաշակ ստեղծագործությունները- էրոտիկա մեծահասկաների համար, սերիալներ տատիկների համար, տարբեր սիթքոմներ ժամանակ վատնողների համր: Ինչով են դրանք միավորվում: Սպառողը որևէ պահանջ չի ներակայցնում ոչ սյուժեի, ոչ կերպարների հավաստիության, ոչ բառապաշարի հանդեպ- դրանք կարող են լինել խիստ ցածրաճաշակ, բայց իրենց կարողանան ապահովել ուրախ ու հաճելի ժամանցով: Ինչ՞ն է կամ որո՞նք են արվեստի գնահատման չափորոշիչները – բնազդները՞- /վախ, սեռական ցանկություն, վայելելու ցանկություն/, սեփական նշանակությսն գնահատականի բարձրացումը՞, ժամանցը՞, թե՞ ուրիշների կյանքն ու նրանց կեղտոտ սպիտակեղենի հոտը: Մասսայակն սպառողը իր ճաշակն է թելադրում, քանի որ արվեստը իջեցրել են կոմերցիոն բնագավառի մակարդակին: եթե թատերասերը չի գնում ներկայացման, հանդիսատեսը- կինոյի դիտման- հաջորդ անգամ ռեժիսորին մերժում են- ներիր եղբայր, մենք կորցնելու փողեր չունենք Գնահատման ժամանակ իրար են միահյուսվում օբյեկտիվ չափանիշներն ու սուբյեկտիվ գնահատականը, հասարակական կարծիքն ու սեփական տեսակետն ու վերաբերմունքը: Արվեստի որպես ընկալման համար գիտակցելուց ի վեր չեն դադարում վեճերը- ինչու՞ է մի գործը դուր գալիս, մյուսը ոչ, որո՞նք են արվեստի գործի գնահատման չափանիշները Սկզբի համար արվեստն ընկալողներին պայմանականորեն բաժանանեք բարձրաճաշակ և ցածրաճաշակ սպառողների ու քննարկենք բարձրաճաշակ ընկալողի չափանիշները: 1- Նախ արվեստի գործը պետք է դուր գա ըստ սպառողի ճաշակի ու արվեստի ընկալման ճափանիշների: Պետք է գեղեցիկ լինեն և նյութը, և ասելիքը, և ոճը, և ձևը: 2- Այն պետք է պարունակի այնպիսի նյութ, այնպիսի թեմա, որպեսզի հանդիսատեսը կարողանա այն գնահատել ըստ իր հայացքների, գեղագիտական ճաշակի, արվեստի ընկալման սկզբունքների: Եվ անկասկած, այն պետք է ներկայացվի գեղեցիկ ձևով: 3- Բացի թեման ասելիք է պետք: Այն պետք է ինչ որ բան ասի, քարոզի, ինչ որ հուզող հարց բարձրացնի: Այսինքն- ասելիք ունենա: 4- Պետք է ունենա նաև հավաստիություն, հանդիսատեսին կարողանա համոզել, որ պատկերվածը, նկարագրվածը իրականություն են, հավաստի, եթե նույնիսկ թեման մտածված է: Այսինքն- լինի համոզիչ, եթե նույնիսկ ֆանտազիաի թեմայով է: Նրա գաղափարը պետք է համապտասխանի ռացիոնալ դատողության օրենքներին: 5- Արվեստի գործի ընկալման պրոցեսը պետք է գեղագիտական հաճույք պատճառի և մտավոր, և զգացմունքային առումով: Այսինքն ընկալումը պետք է ընթանա այդ երկու մակարդակներով և զուգահեռ պրոցեսների ապրում, և որպես ամբողջակամ ընկալման արդյունք և զարդ, այդ ապրումների միավորումն ու համատեղ ապրումը հանդիսատեսին հասցնի կատարսիսի ապրմանը- պարգևի արվեստի գործի ընկալման երանությունը: 6- Ընկալման վերջում հանդիսատեսն անկախ իրենից մտածում է, թե կուզենար արդյոք կրկին վայելել այն: Արդյոք կուզենար այդ գործն ունենալ իր տանը, եթե նկար է, ձայնադարանում, եթե երաժշտություն է, կրկին դիտել եթե կինոնկար է կամ թատերական ներկայացում: Եվ եթե ինքն իրեն ասում է այո, ուրեմն գործը հաջողվել է: 7- Ստեղծագործությունը պետք է ունենա կոնտեքստ: Այսինքն հանդիսատեսը ոչ միայն ուզում է տեսնել, թե ինչ է կատարվում: Այլ նաև- թե ինչու է հենց այդ և այդպես ամեն ինչ տեղի ունենում, չնայած ինչ որ օրենքների կամ բարոյական նորմերի առկայությանը: 8- Ինչքանով է ստեղծագործության հեղինակը հաշվի առել ու հարգել ընկալողի ճաշակը, իր ժամանակաշրջանի և հավերժի պահանջները: Չէ որ նույն գործը տարբեր ժամանակներում տարբեր գնահատակինի է արժանացել, ըստ հանդիսատեսի դատի: Այն կարող է երկար ժամանակ փոշով պատվել դարակների վրա, բայց հետագայում նոր սերունդների կողմից հիացմունքի արժանանալ: Այդ նույն արվեստի գործերը հետագայում դաստիարակում են սերունդներ, կազմավորում են վարքի և կենցաղի համըդհանուր կուլտուրա, որի արձագանքները սոցիալական կյանքի ալիքներով վաղ թե ուշ մեզ են հասնելու: Այսինքն յուրաքանչյուրս պետք է պատասխանատվությամբ մոտենանք համընդանուր ճաշակի ձևավորման գործընթացին, մոտավորապես նույն կերպ, երբ ձգտում ենք մաքուր պահել մեր քաղաքը, նրա նկարագիրը: ճաշակը նույն հոգատարությունն է տան մաքրության մասին, բայց հոգևոր մակարդակում: Ցածրաճաշակ արվեստն անվտանգ չի լինում: Առաջին հայացքից այն պրիմիտիվ ու կայուն արժեքներ է քարոզում և այդ պատճաով ներողամիտ ենք մոտենում այդ հարցին, բայց հենց այդտեղ է թաքնված շան գլուխը, որի հետևանքները հետո ենք զգում, բազմաթիվ մանրուքներում, հոգևոր և կենցաղային տեսակետների տարընթերցումների դեպքում : Պետք է նկատի ուենալ, որ ամեն ընթերցող կամ հանդիսատես գործը մեկնաբանում է, ընկալում ըստ իր մակարդակի, գեղեցիկի ու ներդաշնակի մասին պատկերացման ու ինչքան արվեստի գործը կատարյալ է, բազմաշերտ, այնքան բազմաշերտ ու հավաստի են մեկնաբանությունները: Եվ ինչքան շատ են գրագետ ու կիրթ հանդիսատեսները, այնքան բարձր են արվեստի գործի նկատմամբ պահանջմունքն ու չափանիշները: Ինչու եմ նշել «թռիչք կկվի բնի վրայով» մեջբերումը: Որպեսզի նշեմ այն գործը, որը համապատասխանում է արվեստի գործի նկատմամբ առաջադրվող չափանիշներին և դրանով ասել, որ ցածրաճաշակ սպառողը այդ կլասիկի կարգավիճակ ստացած կինոնկարի ոչ թե գաղափարն ու ասելիքը չի հասկանա, այլ դահլիճը կլքի մռմռթոցով, թե ինչ անիմաստ բաներ են նկարում, ինչի վրա են փողը ծախսում: Չի էլ փորձի ու եթե փորձի էլ, նրա համար հասկանալի չի լինի, թե ինչու հերոսը չի փախչում, երբ կարող էր դա անել, ինչի է ուզում հասնել մտավոր խանգարում ունեցողների մոտ: «Գնա հանգիստ ապրիր էլի»: Եվ վերջապես, ինչու վայրենավարի սպանեց նրան հնդկացի առաջնորդը, չնայած լավ վերաբերմունքին: Ճաշակը դաստարակում են, ոչ թե մեխում գլխի մեջ: Այն ցավ է պատճառելու ու հանվելու է: Այդպիսի հանդիսատեսի հետ մշակույթ չես ձևավորի, սերունդ չես դաստիարակի, սերունդներին մնայուն ոչինչ չես թողնի: Վերջում ասեմ, որ լիովին համաձայն եմ Ֆորդ Կապպոլայի և Սկորսեզեի հետ, որ արվեստի գործից ստացած հաճույքն առանց մտավոր և հոգևոր ապրումների, ծավալվող դեպքերի համապրման ու դրանց հիման վրա հոգևոր և մտավոր գերագույն վերելքի- կատարսիսի զգացման իրոք ընդամենը ատրակցիոնի այցելություն է, զվարճանքների այգում հաճույքից ունեցած տրամադրության նմանակում:
108

Հոգևոր ջերմությունը որ փնտրում ենք

Աշխարհի անկատարությունը մեզ ստիպում է պարբերաբար պայքարի ու կոնֆլիկտի մեջ մտնել արտաքին աշխարհի և ուրիշների հետ, ունենալ լուծելի և անլուծելի կոնֆլիկտներ և ըստ արդյունքի ունենալ դրական կամ բացասական ապրումներ: Մարդը, որպես մտածող էակ, իր, իր շրջապատի և իր մտերիմների համար ունի որոշակի ցանկություներ ու պլաններ, որոնց համար առանձնակի ջանք է թափում: Բնականաբար դրանց հասնելու համար նա օգնություն է ստանում իր շրջապատից և ով նպաստում է գիտակցաբար այդ ցանկությունների իրականցմանը արժանանում են նրա բարեհաճությանը: Մեր կենսագործունեության ընթացքում անհրաժեշտաբար մտնում ենք հարաբերությունների մեջ շրջապատի մարդկանց հետ: Այդ ընթացքում ոմանցից ստանում ենք դրական վերաբերմունք, մյուսներից- բացասական: Արդյունքում հաջողության դեպքում օգնողների հետ ունենում ենք համատեղ ուրախության ու երջանկության ապրումներ ու ձևավորվում է վերաբերմունք շրջապատի հանդեպ, հասարակությունում մեր ունեցած դերի ու մեր ինքնագնահականի մասին: Ձևավորվում է միջանձնային հարբերությունների հուզական երանգ, երբ մարդ հաճույք է ստանում որոշակի մեկի հետ շփվելիս և փորձում է այդ հուզական հաճույքը հակադարձել բոլոր հնարավոր միջոցներով: Հոգևոր ջերմությունը միջանձնային կապերի ամրության հաստատումն է, սիրելի մարդկանց կողմից էներգիայի հոսքի ընդունման փաստի արձանագրումը, որոշակի սոցիալական խմբում սեփական նշանակալիության զգացումը: Իրար փոխանցվող ջերմությունը մարդկային հարաբերությունների պահանջ է, ամենապայծառ պահն է, տհաճն ու անցանկալին մաքրազերծող գործոնը, սոցիալական խմբեր ու միավորումներ ստեղծելու նախապայմաններից մեկը Շատ և շատ առաջ, երբ ամբողջ հասարակությունը ջանքերը միավորում էր որսի կամ գազանների հետ կռվի համար, յուրաքանչյուր հաջողությունը բերում էր ուրախության զգացմունքի համատեղ ապրումների, ամբողջի մաս լինելու զգացմունքի ամրապնդման: Հիմա համատեղ որսի չենք գնում, մամոնտ չենք սպանում, ու համընդհանուր ուրախություն մեզ պարգևում են մեր ընդհանուր, ավելի հաճախ համերկացիների սպորտային հաջողությունները: Նյութական առումով մեզ ոչինչ չեն տալիս Լևոն Արոնյանի, Հենրիկ Մխիթարյանի, Արթւոր Ալեքսանյանյի, ծանրամարտի և մյուս բնագավառների տղաների ու աղջիկների հաջողություները բայց պարգևում են այն համատեղ ուրախությունը, որը մենք ուզում ենք ու փնտրում ենք: Կարճ ասած, մեզ առիթ է պետք համատեղ ուրախություն ապրելու, և այդպիսի սպորտային հաջողությունները տալիս են այն: Մեզ շատ է պետք միասնություն զգալ ու միասնական, համազգային ուրախություն ապրել: Նվիրեք ձեր հարազատներին ջերմություն Ինչ որ մեկից ստացած ջերմությունը նշանակում է որ աշխարհում ունես քո վստահության անկյունը, որտեղ կարող ես չլարվել, թուլանալ, որը օրգանիզմի և հոգեկանի պահանջմունք է ու ինչքան աշխարհը վայրենի է, այնքան այդպիսի անկյան նշանակությունը մեծ է: Օրգանիզմն ու հոգեկանը չեն կարող ու չեն ուզում անընդհատ լարված վիճակում լինել: Նրանց թուլանալ է պետք, ու այդպիսի հնարավորություն տալիս է մտերիմից եկող ջերմությունը: Հոգևոր ջերմությունը հոգեբանական, ֆիզիոլոգիական և հուզական պահանջ է և նրա պակասի դեպքում մեր հոգևոր աշխարհը, կորցնում է իր հանգիստն ու հավասրակշռությունը, փնտրում է այն ու եթե պետք է, ստեղծում: Հոգևոր ջերմությունը դառնում է պահանջմունք, ու մենք հաճախ այն գտնում ու տեսնում ենք այնտեղ, որտեղ կա դրա իմիտացիա, կամ չկա: Եթե մի բանի կամ մեկի շատ ես սպասում, այն կամ նրան սկսում ես տեսնել, նույնիսկ եթե այն չկա: Այսեղից էլ սխալներ, բացթողումներ, խաբվածություններ, հոգեբանական միրաժներ: Մի զլացեք բարի խոսք ասել մոտ մարդուն, պարգևել հոգևոր հաճույքի երջանկությունը:
100

Ու նորից արվեստի մասին

Փորձենք ըստ մեր ընկալման աստիճանի որոշել, սերիալը արվեստ է թե ոչ: Դրա համար նախ պետք է որոշենք, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստը, ինչ տեղ է զբաղեցնում հասրակական կյանքում և ինչ գործառույթներ է իրականացնում հասարակական գիտակցության մեջ, և ինչի շնորհիվ է արժանացել մարդկության առօրյայում հավերժական ներկայության պատվին: Արվեստի իրակացրած ֆունկցիաների պարզելու հետ միաժամանակ փորձենք որոշել նաև յուրաքանչյուր ֆունկցիայի ընկալման և ապրման հնարավորությունը արվեստի գործի միջին վիճակագրական ընկալողի կողմից: 1. Առաջին ֆունկցիան կասմ գործառույթն ժամանցայինն է: Մարդիկ միշտ էլ ունեցել են ու ունենալու են ազատ ժամանակը կազմակերպելու խնդիրը, և արվեստն իր դրսևորումներով օգնում է այդ խնդրի լուծմանը: Այս ֆունկցիան ընկալելի է բոլոր, նույնիսկ ցածր ինտելեկտուալ ունեցող սպառողի համար: 2. Հաջորդը հեդոնիստական գործառույթն է, մարդկանց հաճույք պատճառելու հատկությունը: Արվեստի գործը, եթե հաճույք չի պատճառում, դառնում է կյանքի ժխտման գործոն և բնականաբար մերժվում է պոզիտիվ դիրքորոշում ունեցող մեծամասնության կողմից: Հեդոնիստական ֆունկցիան ևս հեշտ ընկալվում և յուրացվում է սպառողի կողմից: Հաճույքի ապրումը մարդու գիտակցության առաջնահերթ պահանջմունքներից է: 3. Մյուս ֆունկցիան մասնակցության ֆունկցիան է: Դրա շնորհիվ արվեստի գործի ընկալման մասնակիցը կամ այն ընկալողն իրեն զգում է համընդհանուր պրոցեսի մասնակիցներից մեկը և բոլորի պես ինքը պետք է գնահատի և արժևորի ներկայացաված գործը, այլևս ինքը մասնակից է արվեստի գործերին համամադկային գնահատական տալու պրոցեսին: Մասնակիցներն այնուհետև միավորվում են տարբեր տեսակի միությունների մեջ- կինոֆիլմերի, գրականության, գեղանկարչության, թատրոնի սիրահարների և այլն, ինչն ավելի է արժևորում արվեստի հետ նրանց կապը: Ընկալման տեսանկյունից այս գործառույթը նույնպես բարդություններ չի պարունակում, չի պարունակում յուրահատուկ առանձնահատկություններ և հասանելի է գործնականում բոլորին: 4. Հաջորդ ֆունկցիան գեղագիտական բնույթի է, ինչը նշանակում է, որ արվեստը հասանելի է դառնում այն ընկալողին ներդաշնակ արտահայտչամիջոցների միջոցով ներազդող բազմաբնույթ պայմանականություններով: Այս ֆունկցիայի ընկալումն արդեն պահանջում է պատրաստվածության որոշակի մակարդակ, գեղեցիկի ճանաչման ունակություն, դատողականության կարողություն համադրության միջոցով: Գեղագիտական հաճույքի ապրումը հնարավոր է սյուժեի ընկալման, ֆաբուլայի գիտակցման ու դրանց համադրության կարողության, ստեղծագործության մեջ կոնֆլիկտի ճանաչման ու դրա լուծմանն հաջորդող էմոցիոնալ ապրումների կառավարման կարողության դեպքում: Այս ֆունկցիայի ընկալումը պահանջում է զգացմունքային ապրումների հասունություն, ինտելեկտուալ պատրաստվածության որոշակի մակարդակ, հասարակական կյանքի ճշմարտությունների ու պայմանականությունների որոշակի իմացություն: 5. Մյուս ֆունկցիան իմացական ճանաչողական բնույթի է: Արվեստի գործն իր կառուցվածքով և սյուժեի զարգացմամբ ինչ որ բան է մեզ պատմում ու սովորոցնում պատմվող կամ ներկայացվող նյութի մասին մեզ ծանոթ ռեալությունից: Բայց հաղորդվող նյութը յուրացնելու համար ռեալության իմացության և տեղեկացվածությւան ու դատողունակության որոշակի մակարդակ է պետք: Այս ֆունկցիան ևս դժվար ընկալելի է միջին վիճակագրական հանդիսատեսի կամ սպատռողի կողմից: Այսինքն, պարզ ասած, արվեստի գործը պետք է մեզ որոշակի ժամանակահատվածում կարողանա զբաղեցնել, օգնել շփվել գեղեցիկի ու ներդաշնակի հետ, ցուցադրել և համոզել նրա գեղագիտական արժեքը, օգնել ունենալ գեղագիտական ապրումներ, ուրախանալ և զգացմունքայնորեն համապրել ուրիշի ապրումներով, և որոշակի ճանաչողական գիտելքիքներ ձեռք բերել մատուցված նյութից: Մյուս կողմից սպառողների ամենանեծ բանակը միջին վիճակագրական և նրանից ավելի ցածր մակարդակ ունեցող ընկալողներն են: Իսկ արվեստի գործը կենդանի է մնում, ապրում է իրեն ընկալողի հետ փոախազդեցության պայմաններում: Մեր միջին սպառողին պարզապես պետք չեն գեղագիտական և իմացական ճանաչողական տարրերով ծանրաբեռնված գործեր: Նա ոչ ժամանակ ոչ էլ ցանկություն ունի էներգիա ծախսել դրանք յուացնելու համար: Ինչպես տեսանք, ամենահեշտ յուրացվող ֆունկցիաները ժամանցային և հեդոնիսատական բնույթի են: Ժամանցի խնդիրը ցանկացած սոցիումի և անհատի գլխավոր հարցերից է, իսկ հաճույքի զգացումը պահանջ հրաման է ուղեղի կողմից: Ուղեղը ցանկացած ապրված հաճույքի կրկնման հրման է ուղարկում մարմնին և այն դառնում է գերիշխող մեր մտադրություններում, ծրագրավորվող պլաններում, լինի դա սնունդի, խմիչքի կամ այլ բնույթի: Համապատասխանաբար այդ ֆունկցիաների համաչափությունից է կախված արվեստի գործի գրավչությունը: և այդ ամենը գալիս է հասարակական ճաշակի պահանջմունքի գիտակցումից և դրա բավարարման պատրաստակամությունից: Ժամանակակից արվեստի, ինչպես և սերիալներ հիմնական սպառողը հանդիսանում է մեր քննարկած միջին վիճակագրական հանդիսատեսը: Նա էլ ըստ իր սպառման կարողության թելադրում է սերիալների և մյուս գործերի բնույթը, մակարդակը, ուղղությունը: Որպեսզի հեշտացվի գործի ընկալումը միջին վիճակագրական սպառողի կողմից, մինիմումի են հասցվում գործի դժվար յուրացվող գեղագիտական, իմացաբանական ֆունկցիաները և մաքսիմումի – ժամանցային, հեդոնիստական և մասնակցային ֆունկցիաները: Արվեստի այդպիսի գործը հանդիսատեսին էմոցիոնալ ապրումներ չի պարգևում, ներքին պայքարի ու կոնֆլիկտի լուծման ապրւմների հաճույքը նրա հոգոււմ նստվածք չի թողնում, բայց և դրա հետ միասին չի ստիպում գլուխ ցավացնել դրանք ընկալելու և գիտակցելու ջանքերի համար: Նրա ընկալումը հեշտ է մատչելի , բավարա«ում է նաև իր ինքնասիրությոնը, շոյում իր ինգնահատականը- որպես արվեստի հետ շփվողի ինքնագիտակցում: Բնականաբար այդպիս գործերի սպառողները շատ են, որը ապահովում է նրանց գնողունակութույնը նյութական հարթության վրա, որը երրբեմն դառնում է արվեստի գործերի առաջնային ցուցանիշ: Ինչքան լավ է գնվում ապրանքը, այնքան այն պահանջված է և բարձրարժեք: Այն հարցին- սերիալը արվոստի գործ է թե ոչ, կարող ենք պատախանել, որ այն պարունակում է արվեստի գործին բնորոշ և անհրաժեշտ մինիմալ տարրեր և չափից դուրս շատ ժամանցային և հեդոնիստական բնույթի տարրեր: Այսինքն- այն արվեստ է այնքանով, որքանով:
99

Արժան անարժան (5) 18+

25 Ամուսինն, իրոք, հայտնվեց տղամարդու գնալուց քսան րոպե հետո, մրմրթաց, որ փող չկարողացավ ճարել, բայց վաղը կգնա ու կխոսի հետները, որ էլ իր տուն չգան։ Ու լավ կլինի, որ եղածի մասին ոչ ոք չիմանա: Իրեն ոչ մի հարց չտվեց, իր կողմը չնայեց ու արագ պառկեց։ Ինքը եղածից հետո խուսափում էր ամուսնու հայացքից, բայց և սպասում էր որևէ լկտի ակնարկի, որ պայթի, լացի, բողոքի, բաց թողնելով սանձած նախատինքների կատաղի ոհմակը, բայց լռության կեղտոտ ծածկոցը փակեց երբևէ անպատմելի միջադեպը։ Ինքը խոսել չէր ուզում ու չէր կարող: Կատարվածը հիշել էր ուզում, վայելել: Իսկ ամուսնու հանդեպ այլևս արհամարհանքի և խղճահարության զգացում ուներ։ Բայց էլի կուզեր ներել ու ապրել հետը, եթե գոնե նա համարձակվեր ակնարկել մի թույլ ներողություն։ Երկրոդ հանդիպմանը օգնեց Նազենին՝ ամուսնու համար ծանոթի ամառանոցում երկու օրվա աշխատանք գտնելով՝ գիշերակացով: Ինքը տղամարդուն ընդունեց սիրալիր, սիրեց ու սիրվեց սիրող կնոջ պես։ Վայելեց սիրած տղամարդու հետ ռոմանտիկ երեկո դրա բոլոր կանոններով: Եթե նրան պետք է, որ լինի՝ թող լինի հաճույքի գիշեր ու վրեժի գիշեր՝ իրեն վաճառած ամուսնու համար։ Գիշերն, իսկապես, դարձավ իր կյանքի լավագույն հիշողություններից մեկը: Արդեն ոչ թե սիրահարվեց, այլ իրոք, սիրեց իր տղամարդուն նրա խոստովանությունից հետո, որ նա իրեն արդեն համակրելով, հատուկ եկել էր, որ իրեն վատ բան չպատահի: Ինքը կատակեց, որ փաստորեն վատ բանն ինքն արեց, բայց սառսռաց, երբ տղամարդը լրջորեն նկարագրեց, թե ինչ կպատահեր, եթե իր փոխարեն լինեին այն լկտի լակոտի պես երիտասարդներ, չհաշված կոյուղաջրով միախառնված հաստատագրված ինֆորմացիոն հեղեղն իր հեղինակության վրա: Ամբողջ մարմնով սեղմվեց սիրելիին, միայն կմկմաց,-Միշտ մնա կողքիս, սիրելիս: Տղամարդը միայն հոգոց հանեց, որի իմաստն ինքը հետո ընկալեց: Իրականում իրենց հարբերությունների հետագան բացի գաղտնի սիրուց իրական սպառնալիքներ էր պարունակում: Սիրառատ գիշերվանից հետո տղամարդը, որի անունն այդպես էլ չիմացավ, լիարժեք սիրահարված պատանյակի վարք էր դրսևորում։ Իրենց կողմերում ժամերով կսպասեր իրեն տեսնելու, իր հայացքին, ժպիտին, լավագույն դեպքում՝ վախեցած զգուշավոր ռեպլիկին արժանանալու համար։ Չգիտեր անելիքը։ Ինքը նորից ընդունելուն ներքուստ դեմ չէր, բայց անհեռանկար չարագուշակ մշուշը շատ էր, ու արդեն ծագած փսփսոցները կդառնային բամբասանք։ Ինքն էլ հանդիպման հաջորդ օրը խալաթի գրպանում երկու հարյուր հազար դրամ էր հայտնաբերել, ժպտացել, հաճույք ապրել դրա հեղինակի ու պատճառի մասին մտքից ու հետո ամաչել դրա համար քրտնելու չափ ու կտրուկ որոշել՝ «վերջ այսպիսի արտաամուսնական կապին»: Նազենին փրկեց բանիմաց խորհրդով։ Ասեց՝ «Սա անվերջ է, դու որոշիր։ Երկուսով էլ սիրահարվել եք, ու նա սիրուց դրդված տեսնել է ուզելու։ Տղամարդու համար հեշտ է, անհետևանք: Որոշիր ու եթե չես ուզում հանդիպել, գնա հորանցդ տուն։ Ժամանակը կբուժի»։ Գնաց հորանց, իսկ տղամարդն իրեն փնտրեց, չգտավ ու դիմեց Նազենիին։ Նա էլ թե՝ «Ես իր ազգուտակին ասել եմ, որ բռնաբարել ես։ Ինքը լռում է, անունդ ու հասցեդ չի տալիս, բայց զգույշ՝ չիմանան։ Գնա, ընտանիքիդ տեր եղիր»։ Ու կապը կտրվեց։ Ամուսնու հետ կյանքը, որ առանց դրա էլ մի բան չէր, այդ դեպքից հետո ոչ մի բանի նման չէր։ Ինքն սպասում էր նրա որևէ ակնարկին, որ երեսին շպրտեր իր ձախողված կյանքի պատճառի խեղված պատկերը։ Բայց նա օրերով խռովի նման ապրեց, առանց պատճառն ասելու։ Ու մի օր առանց իր կողմ նայելու ասեց, որ գնում է խոպան ու խնդրում է իրեն լավ պահել, որ բամբասանք չլինի, ու գնաց։ Ինքը գնաց հորանց ու այնտեղ երևացին իր հղիության նշանները։ Նա այդ լուրը շտապ և հույսով հաղորդեց ամուսնուն, որ ընտանիքը պահպանելու առիթը չկորչի։ Ամուսնու անողնաշար պատասխանն այնքան ուշացավ, որ բանից անտեղյակ պտղից ազատվելն արդեն ուշ էր։ Պատասխանը վիրավորական էր ու թափանցիկ՝ «էդ երեխեն ինձ պետք չի։ Իսկ եթե ունենաս, ոչ իմ ազգանունն իրեն կտաս, ոչ էլ ինձ որպես հայր կգրանցես։ Թե չէ՝ փող չեմ ուղակի։ Դա ինձնից չի»։ Ուզեց կոպիտ պատասխան ուղարկել այդ աղքատ հպարտ ապուշին, թե հայրանունը ժանգոտ թիթեղ կդնեմ, բայց Նազենին չթողեց՝ «անուղեղ ապուշին ոչինչ չես հասկացնի»։ Երեխային ունեցավ, բայց տնտեսական հոգսերին ավելացավ նաև նվաստացուցիչ բացատրությունը երեխաների ազգանունների ու հայրանունների տարբերության համար։ Ամուսինն իր հետ կապ չէր պահպանում, շատ քիչ գումար էր ուղարկում իր քրոջ միջոցով ու միայն տղայի համար։ Ամեն գումարի ստացումն իր համար հերթական նվաստացում էր, բայց հրաժարվել չէր կարող, ապրելու հնար չկար։ Իրեն հազիվ էր զսպում, երբ ամուսնու քույրն ամեն գալիս տնտղում էր անմեղ աղջնակին ու նայելով իր աչքերի մեջ, հարցնում՝ «Ախր էս աղջիկդ ու՞մ նման է, տեղը չեմ բերում»։ Երբ հորական տանից վերադարձավ իր տուն, այդ բախտորոշ թիթեղյա տակառն իրենց բակում գցած էր։ Հիշեց, որ ինքն էր պատմել դրա պատմությունը տղամարդուն, որը նախ չհավատաց, բայց հիշելով իրեն անծանոթ տղամարդկանց հետ թողնելու պատմությունը, իրեն երկար, շա՜տ երկար խղճաց, ու ինքը վերջապես նրա ուսին կուշտ լացեց։ Փորձի համար այդ անիծյալ թիթեղն հարևաններին առաջարկեց, բայց ոչ ոք, նույնիսկ՝ ամենախեղճը, չուզեց՝,- «Էդ զիբիլը տանեմ, ի՞նչ անեմ, Անո ջան»։ Ամուսինը երեխայի դպրոցի փողերն ուղարկել էր ու հատուկ պահանջել, որ սեպտեմբերի մեկին երեխային իր քույրը տանի դպրոց ու իրեն ուղարկի արարողության նկարները։ Ինքն այդ գումարը ծախսել էր ընտանիքի պետքերի վրա, ու հիմա ահով էր սպասում սեպտեմբերի մեկի մոտենալուն ու կամավոր հեռակա ամուսնու քինոտ քրոջ դառնոտ նախատինքներին։ 26 Դպրոցում դասաժամեր էին խոստացել, ու մնում էր սպասել ու դիմանալ։ Բայց հարցը ձգձգվում էր, չգիտես ինչու։ Միայն թե սեպտեմբերի մեկի այդ գումարը ճարի մեկնումեկից։ Ու երբ տղաներն այցելեցին առանց ուղեկցողների, իր մեջ թփրտաց վաղուց իր մեջ ծվարած վախը՝ տան մեջ նրանց մնալու ամեն ավել րոպեն բամաբասանքով կվարակի իր հիվանդացած անունը։ Նրան դեռ սպասում էր դպրոցում ամուսնացած կնոջ տարբերվող ազգանուններով ու հայրանուններով երեխաներ ունենալու ստորացուցուցիչ պատճառաբանությունը։ Եվ վախենում էր թեկուզև անմեղ առիթով տանը տղամարդ ընդունել, և հոգնել էր ուժեղ երևալուց։ Տղամարդու հուսալի ուս էր ուզում, հենվելու ու լացելու։ Երբ իրենց տան կողմ եկող Արամին տեսավ, իրեն կորցրեց, սիրտն արագ բաբախեց։ Չգիտեր անելիքը։ Արամին կոպտել ու վռնդել չէր կարող։ Մեջն ինչ որ ներքին ձայն հայտնվեց ու կարգադրեց Բաբկենին ուղարկել Նազենիի տուն,- «Գնա մնա էնտեղ, մինչև կանչելս»։   Կիսաթափանցիկ գիշերազգեստ հագավ, անուժ նստեց,- Էս ի՜նչ եմ անում, գժվել եմ։ Դրսում լսեց Արամի ձայնը, սիրտը բաբախեց,-Ու՞ր ես գնում, եղբայր։    Հետո լսեց Բաբկենի բլբլոցը վազքի ոտնաձայներով միախառնված,- «Մաման ասեց, գնա, որ չխանգարես։ Ես գործեր ունեմ»    Սարսափեց՝ «հիմա գլխի կնկնի։ Ի՞նչ անեմ»։ Լսվեց դռան թակոցը։ Անուժ նստեց աթոռին, հետո մոտեցավ դռանը, փորձելով խոսել անհոգ ձայնով,-Արի, ի՜նչ ես ձևեր թափում,- ու երբ զարմացած Արամը ներս մտավ, ինքը շփոթված տեսքով ձեռքը տարավ դեպի կրծքերը, երկիմաստ ժեստով կիսածածկելով թափանցիկ գիշերազգեստի տակից երևացող մարմինը,- Վա՜յ, կներեք։ Հարևանուհուս էի սպասում։ Գալիս է՝ մերսում մեջքս։ Դրա… դրա… համար… եմ այսպիսի տեսքով… նստեք…- ու տեղից չի շարժվում, ծածկվելու ոչ մի փորձ չի ձեռնարկում։ - «Երանի՜ ինքը սկսի, փրկի էս ապուշ վիճակից։ Ցանկացած ակնարկից կհանձնվեմ, վե՜րջ»։ Իսկ Արամը ասպասելիությունից չգիտի, թե որ կողմ ուղղի հայացքը,- Ոչի՜նչ։ Եկա, որ… Անահիտը չդիմանալով թաքցրած հուզմունքի ճնշիչ տառապանքին, որոշեց գաղտնազերծել ու մաքրագործել իր ու Արամի մտքերը։ Համարձակվեց, շառագունեց, շունչը կտրվեց,- Լա՜վ եք արել։ Համաձա՜յն եմ։ Արամի շփոթվածությունը դեռ չէր անցել։ Չէր կողմնորշվում: Միայն շշմեց,- Ինչի՞ն։ - «Վերջ, պետք է ասել ու վերջացնել: Անամոթության վարպետ եմ»։- Ուղիղ նայեց իրեն չնայող Արամին,- Ինչի համար որ երիտասարդ տղամարդը գնում է երիտասարդ միայնակ կնոջ մոտ,-ուղեղն օդում ինչ որ տեղ թաքնվել էր, նրա փոխարեն անամոթ ու սանձարձակ ծրագիր էր մտել գլխատուփի մեջ: Արամը կարկամեց, հպանցիկ հայացք գցեց իր կիսամերկ մարմնին։ Ինքն արդեն որոշել էր ու այդ հայացքից հետո իրեն ստիպեց ասել,- Դե, վերցրե՜ք ինձ։ Ես Ձերն եմ: Արամը դեռ չէր շարժվում, շարունակելով թաքուն նայել իր մարմնին։ Ինքը սկսեց կասկածել իր արածի ողջախոհությանը։ -«Խայտառակվեցի, բայց հետ դարձ չկա: Էլ ինչ անե՞մ»։ Հիշեց իր տղամարդու խոսքը՝ «Հետևի կողմից անդիմադրելի ես, չդիմացա»։ Թույլ ու անվստահ ժպտաց Արամին ու թեքվեց դեպի օրորոցում քնած երեխան, Արամին պարգևելով ինտիմ ակնարկած ու կիսաթանցիկ հագուստով կռացած կնոջ անդիմադրելի կանչը մեջքի կողմից,- Հիմա երեխային ուղղեմ, կշարունակենք,- ու զգում է, որ դողում է ու քրտնում,-«Լրիվ անպատկառ եմ։ Գոնե մոտենա՜ր, էլ չե՜մ դիմանում։ Սատկեմ, լավ է։ Դե՜, դե՜, դե տղա ջա՜ն, մի ձգիր, խնդրու՜մ եմ, վերցրու՜ ինձ։ Էլ ի՞նչ անեմ սրանից ավել: Ինձ նման անպառկառ կնոջը մի հպումն էլ բավ է»։        Անահիտի դիրքից Արամի ուղեղի մշուշը ցրվեց, ու նա վերջապես գիտակցեց, որ իր երազանքի ու մեծարման առարկան բացահայտ իրեն մերձեցման առաջարկություն է անում։ Մարմինը վերածվել էր պրկված ցանկության ու ձգվում էր դեպի զուգավորման կանչող այս հիասքանչ էգը։     Ձեռքը երկարեց դեպի նրա մարմինը։ Մի հպում ու այլևս անդառնալի կընթանար որձի ու էգի հանդիպման բնության նախագծած սցենարը։    Հանկարծ կինն ուղղվեց ու շարժվեց դեպի անկողին,- Գնացե՜ք։           Արամի ականջներին հասավ բաղձալի «գնացինք», ու հետևեց կնոջը, հայացքը չկտրելով նրանից ու ազատվելով վերնաշապիկից։ Բայց երբ Անահիտը պառկեց մահճակալին, ու ինքը ծնկեց ու դեմքը մոտեցրեց կնոջ շրթներին, կինը փղձկաց ու ժեստով արգելեց իրեն մոտենալ,- Ա՜խ, հեռացեք։ Անիծյա՜լ խեղճություն։ Արամը սթափվեց, կարկամեց ու անշարժացավ, չհասկանալով կտրուկ փոփոխության պատճառը։ Իրեն կանչող կիսամերկ ու ցանկալի կինն իր մերժման հեկեկոցով նրան շշմեցրեց այնպես, ինչպես՝ քիչ առաջ անսպասելի իրեն մերձեցում առաջարկելով։      Ցանկացած այլ կնոջ ինքն այդ վիճակում բռնությամբ կտիրանար, պայթյունի պատրաստ մարմնի ցանկության հրահանգով։ Բայց Անահիտն իր համար, թեկուզ՝ այդ վիճակում, այդքանից հետո հեղինակություն էր, առաքինության տիպար։ Իր կրքի կանչի դեմ ուղեղը տրամաբանական պատ շարեց՝ գիտակից, բայց խեղճ ու միայնակ կնոջ ֆինանսական խնդիրներով, երեխաների մանկական պահանջները հոգալու անհնարիությամբ, դպրոցական պիտույքների առաջիկա ձեռքբերման կարևորության հրամայականով։ «Անիծյա՜լ խեղճություն»։ Պաշտելի կնոջ անպարկեշտ արարքն իր աչքում վեհացրեց ու սրբացրեց այդ ինքնազոհաբերման ճիգը։ Եզրահանգումից թեթևություն զգաց, փորձեց խոնարհվել խեղճության ճիրաններում ինքնազոհաբերվող մայրության կերպարի մարմնավորման առջև, բայց կինն արցունքների ու լացի միջից կտրուկ ու չոր տոնով արգելեց իր մոտ որևէ շարժում,- Խնդու՜մ եմ, հեռացե՜ք: Ինձ մենակ թողեք։ Ձայնը դողում էր, խոսելը դժվարացել էր, բայց ասեց,- Ձեզ պաշտում եմ անկախ ամեն ինչից։ Դուք կնոջ իմ իդեալն եք։ Երեխայի դպրոցի հոգսերը ես կլուծեմ… կներեք ինձ…,- արագ իրեն դուրս շպրտեց ու նստեց բակի նստարանին, փորձելով իմաստավորել տեղի ունեցածն ու թաքուն հույս տածելով, որ դեռ կարող է ներս կանչեն։     Երևակայությունը բաց չէր թողնում կնոջ պատրաստակամ մերկությունը, իսկ ողջամտությունը՝ դառը իրականությունը։           Այդ կիսամերկ մարմինը վերածվեց ցանկալիի ու իրականության հատման գծի՝ խաչի տեսքով, որում մեկը հաճույք է փնտրում, մյուսը՝ ինքնազոհողություն։ Ինքը հստակ ընկալում էր շրջապատը, տեսնում էր դիմացի տան պատուհանից ծիկրակող Նազենիին, լսում Անահիտի հեծկլտոցը, բայց ուղեղում դրանց տրամաբական կապը չէր հաջողվում ստեղծել:   Գլխում խառն էր, անպատասխան հարցադրումների մրրիկ, - բարձացրած իրականության փոշով, աղմուկով։ Հասկացավ, որ Անահիտն իր առջև մերկացրել էր ոչ թե իր մարմինը, այլ այն իրողությունը, որը ինքը տեսել է ու չի նկատել, չի իմաստավորել։       Անահիտն ուղեկից ուսուցչի պես հենց նոր իր ձեռքը բռնած իրեն պտտեցրեց իր համար անծանոթ կյանքի դրվագների կողքով, օգնելով վերաիմաստավորել կյանքն ու մոտեցումը կյանքի հոգսերին, հասկացնելով հաճույքի ու պարտականության գինը։ Հենց այդտեղ, Անահիտի տան դիմացի նստարանին նստած նա զգաց, թե ինչպես հենց նոր դուրս եկավ ծնողական հոգատարության ու ինքնագոհության բոժոժից ու հայտնվեց չոր հաշվարկային հարթությունում, որտեղ ամեն ինչ գին ունի, քո մասին մտածող ու հոգացող չկա, մենակ ես անձրևի ու քամու, ծարավի ու քաղցի, ճամփեդ կտրող ավազակի ու քեզանից օգուտ ակնկալող ծանոթ անծանոթների դեմ։   Ինքը պարզ տեսավ իր ծնողների ու պապիկի սպասելիքն իրենից ու հասկացավ նրանց երբեմնի հիասթափության արմատները։ Պարզ տեսավ նրանց իրեն մեկնած կյանքի ընկալման բանալին ու հենց այդտեղ ընդունեց այն։ -«Խոստանում եմ երբեք ձեռքիցս ցած չդնել, պապ, հեր։ Ի՜նչ խորհրդավոր օր ապրեցի։ Ձեր արև, նույնիսկ էն կիսախելառ աղջկան էլ սկսեցի հասկանալ»։ Վճռական շարժումով շարժվեց դեպի իրենց ամառանոց։ Մուտքի դռան մոտ տեսավ Շողերին, որ փորձում էր այլալված դեմքին արհետական ժպիտ խաղացնել։ 27 Շողերի ժպիտը լացախառն էր,-Կարո՞ղ եմ շնորհավորել։ Ամենաերկարը դու մնացիր։ Կոպտեց, ինչքան կարելի էր կոպտել սիրելի աղջկան,-Ինչքա՜ն դժվար է բարի ու կարեկցող լինել, գոնե՝ խեղճերի հանդեպ։ Տեղ չգնաս, գալիս եմ,- նստեց մեքենան։ - Իսկ միգուցե ինձ տուն տանե՞ս։ Մնալուս իմաստը չեմ հասկանում։ - Իսկ դու փորձիր։ Միգուցե ինձ մենակ թողնե՞լ չի կարելի այս վիճակում,- մեքենան տեղից շարժեց, հեռացավ։ Շողերն անակնկալի եկավ։ Գոնե լիներ որևէ սուտ բացատրություն, նորից իրեն կհամոզեր ներել, ինչպես՝ ննջարանում բռնությունը։ Ներս անցավ հայացքը փախցնելով։ Կորյունը, որ ևս անհանգիստ էր Արամի համար, նկատեց Շողերի հուզմունքը,- Ի՞նչ եղավ, աղջիկ ջան։ -Ոչինչ, առաձնապես։ -Արամն ու՞ր գնաց։ -Ինձ չի զեկուցում։ Կատաղած էր։ Կորյունը բացատրության համար նայեց Գայանեին, սա ձեռքը տարավ սրտին։ Կորյունը գլխով արեց, հեռախոսի վրա համար հավաքեց, շարունակելով գաղտնի հետևել Շողերին։ - Ու՞ր ես, տղա ջան… չի կարելի էդպես: Եթե օգտագործել ես, անհապաղ..,- անջատեց հեռախոսը,- Իր ասելով անհետաձգելի գործ ունի, կես ժամից կգա։ Մեզանից բոլորից ներողություն է խնդրում,- դիմեց Շողերին, որ առանձնացած արցունքներն էր սրբում,- Մի հուզվի՜ր, աղջիկս։ Լավ կլինի։ Լռություն տիրեց։ -Եկեք ձեզ տուն տանեմ, աղջիկներ։ Ծնողներդ կանհանգստանան։ Տաթևը ձայն տվեց համակարգչի սենյակից, Լևոնի կողքից,- ճիշտ է, Շողի ծնողները սպասում են։ Հը՞, Շող, գնացի՞նք։ Շողերն անակնակալի եկավ, մոտեցավ սեղանին,- Սեղանն հո այսպես չե՞նք թողնելու։ Կորյունն ու Գայանեն հայացքներ փախանակեցին։ Շողերը սկսեց հավաքել ափսեներն ու դրանք տանել խոհանոց։ Տաթևը առաջացավ համակարգչի սենյակից,- Ասում էի, չէ, որ հերթով… Լևոնը բարկացած տոնով կտրեց Տաթևի խոսքը,- Տաթ, չե՞ս զգում, որ դրա տեղը չի… - Էս ի՜նչ թարս օր էր։ Կորյունը նորից նայում է Գայաներին, սա հասկացնում է, որ ցուցմունք չի տալու։ Տաթևը նկատում է նրանց լուռ երկխոսությունն ու բարկացած դիմում է Գայանեին,- Էս ամեն ինչը քո պատճառով եղավ։ Գիտես, չէ՞, ընկերուհի։ Գայանեն մի պահ լռում է, երևի սպասելով աջակցության։ Բայց նկատելով իրեն ուղղված հայացքները, հասկանում է, որ յուրօրինակ դատավարությունը շարունակվում է, ուսերն է թոթվում,-Պատճառը փնտրելիս նախ քեզնից սկսիր։ Տաթևն էլ սկսեց հավաքել ափսեները, -Ինչպիսի՜ ապուշ միտք,- խոհանոցից լսվեց կոտրվող ափսեի ձայնը,- տեսա՞ր։ Շողիկին ու ափսեներին էլ կատաղեցրիր։ -Միտքը գնահատողը հասցեատերն է։ Ես չեմ ասել, մի իմաստուն է ասել։ - Ինչի ապուշ իմաստուն չի՞ լինում։ Կարելի է ծածկվել ցանկացած մտքով ու մարդկանց կյանքը թունավորել։ Կորյունը ժպիտով հետևում էր աղջիկների երկխոսությանը, բայց նորից ավելի զգայուն էր Գայանեի խոսքի հանդեպ, ինչը բարկացնում էր Տաթևին։ Գայանեն, ի տարբերություն Տաթևի, իրեն հանգիստ էր պահում,- Եթե մեջդ կյանքի անակնկալների հակաթույն չունես, ու՞ր ես դուրս եկել զբոսանքի, բալիկ։ Ինչու՞ ես ծնողներիդ ձեռքը թողել, դուրս եկել զբոսանքի տղաների հետ առանց վարքի կոդեքսի։ Տաթևը աչքերը փախցրեց, գնաց խոհանոց, այնտեղից ձայն տվեց,- Ես իմ ընկերների հետ էի, ի միջի այլոց։ - Ուրեմն իրենցից էլ պահանջիր քո սպանված ու չստացված ժամանցի հաշիվը։ Շողերը լարված էր, շարժումները՝ նյարդային։ Ափսեները նորից ձեռքից ցած թափվեցին։ Վերցրեց, նստեց աթոռին,- Ես Գայանեից չեմ նեղանում։ Մեզ ցնցում էր պետք, ու ինքը դա արեց, ասելով, որ սխալ ենք ապրում։ Տաթևը շշմեց,- Քեզ ի՞նչ եղավ: Դավաճա՜ն։ - Հնարավոր է։ Իսկ մեր ինչը՞ դավաճանության չէ՞ր: Տղաների փողով թուղթ խաղալը Նվերի հետ, խեղճ կնոջը հյուր գնալը, Գայանեի աշխատանքը վիրավորելը, թե՞ տատիկին նեղացնելը։ Լևոնն արագ մտավ խոհանոց, դիմեց Շողերին,- Ախր, լռի՜ր։ Գոնե ձենդ իջեցրու: -Ինչու՞ լռեմ, եթե դրանց դեմ եմ ու ամաչում եմ եղածի համար։ Միգուցե ասել՞ն օգնի, որ սթափվենք։ Տաթևը զարմացած էր,- Ես էլ կարծում էի, թե ընկերուհիս ես, դավաճա՜ն։ - Ես մեկը մյուսին բացառող կապ չեմ տեսնում։ Կորյունը լրջացավ,- Մի ամբողջ պատմություն է խաղարկվել այստեղ ու ինչքան խորանում ենք, այնքան տիղմն ու իր նեխահոտը նեղում են։ Իսկ արտաքուստ այնքան գեղեցիկ է ու գրավիչ։- տխուր ժպտաց Գայանեին,- Արամի վրա՞ էլ հոդված կա։ Գայանեն հոգոց հանեց,- Ինձ իմ արածն ու չարածը հերիք է։ Թող իրենք ասեն, մեղքերը վրաներից թոթափեն, ու էլի երջանիկ ապրեն։ 28 Կորյունի հեռախոսի վրա զանգ եկավ, հեռացավ, միացրեց, խոսեց, վերադարձավ այլայլված դեմքով,- Արամի հետ տհաճ պատմություն է տեղի ունեցել։ Լևոնը շտապում է Կորյունի մոտ,- Ի՞նչ, Կորյուն քեռի։ Կորյունն իր մտքերի հետ էր,- Չգիտեմ առայժմ։ Պատրաստվեք, ձեզ տանեմ ձեր տները, գնամ Արամի մոտ։ Խոհանոցից կոտրվող ափսեների ձայն է լսվում։ Շողերն առաջանում է խոհանոցից, անուժ նստում բազմոցին։ Աչքերը դեռ թաց են,- Բայց ի՞նչ է եղել։ - Գնացել է կրթության բաժին, մեր հարևան Անահիտի համար վիճաբանել, թե ինչու դասաժամեր չեն տրամադրում, չեն հետաքրքրվում։ Պահանջել է նրան վերաբերող թղթերը, հայհոյել, որ բոլորը կաշառակեր են: Քաշքշել է, վիրավորել։ Էլի տհաճ բաներ են եղել, որ հեռախոսով գերադասեցին չասել։ Վատ է, շա՜տ։ -Իսկ ո՞վ է եղել այնտեղ։ - Հավաքարարուհին ու մի շարքային աշխատող, 60 տարեկան, որն այդ հարցերով չի էլ զբաղվում։ Աշխատանքային օրվա վերջն է եղել ու դա երևի, լավ է,- խոսելու հետ Տաթևին միմիկայով հասկացնում է, որ Շողերին ուղեկցի բաղնիք, օգնի լվացվել։ Տաթևը դիմում է Շողերին,- Լավ չե՜մ, հետս արի բաղնիք,-Շողերի հետ գնում է բաղնիք։ Լևոնը դիմում է Կորյունին,- Եթե պետք է, ես էլ գամ։ - Դու՝ չէ։ Հիմա երևի ստուգում են նրա հարբածության չափը։ Օգտագործե՞լ է։ Տաթևը վերադառնում է բաղնիքից,- Շա՜տ քիչ, տրամադրության համար։ Ես էլ կգամ։ Շողերն էլ է վերադառնում բաղնիքից,- Իսկ ես չեմ կարող գալ։ Գամ՝ որպես ո՞վ։ Վախենամ, որ կոպտի, թե ինչու եմ գնացել։ Ինձ ճիշտ հասկացեք, այսքան բանից հետո ինձ թողնել այստեղ, հյուր գնալ հարևանուհուն, հետո գնալ նրա համար կռիվ սարքել: Վիրավորական է, ստորացուցիչ։ Գայանեն ուզեց խոսել, բայց լռեց։   Կորյունը գլխով արեց Շողերի կողմը,- Ինչպես կուզես, պատրաստվեք։ Մենակ կգնամ։ Շողերն ուղղում է հագուստը,-Տաքսի եմ կանչել։ Ձեզ չենք անհանգստացնի այդ վիճակով,- լսվում է ավտոմեքենայի ազդանշանի ձայն։- Տաքսին է, գնացինք։ - մոտենում է Գայանեին, համբուրվում հետը,- Եթե իմանամ, որ անակնկալ չես հրամցնի, կուզենայի էլի հանդիպել։ Ես քեզանից շնորհակալ եմ: Գայանեն ուսերն է թոթվում,- Իմ վարքն արձագանք է վերաբերմունքի՝ իմ կամ շրջապատի հանդեպ։ Եվ մեկի, և մյուսի ընտրությունը քոնն է, արձագանքն՝ իմը։   Լևոնը հեգնում է ոչ մեկին չնայելով,- Անորոշ բառերի ծխածածկույթով տեսության հաճույքն էլ է թմրանյութ, խաբուսիկ ու կրկնվելու իղձով։ Տաթևը, Լևոնն ու Շողերը Կորյունի հետ մուտքի դռնից դուրս են գնում։ Մի քանի րոպե անց Կորյունը վերադառնում է,- Ու՜շ է, աղջիկս, պատրաստվիր։ Քեզ ու՞ր տանեմ։ - Ես էլ եմ գալիս, ու դա չի քննարկվում։ Այսպես Ձեզ չեմ թողնի։ - Դու՞։ Ինչի՞ համար, աղջիկս։ - Առնվազն՝ որպես վարորդ։ Դողում եք։ Այսպիսի վիճակով մեքենա վարել չի կարելի։ - Փաստորեն անտարբեր չես քեզ համար անտանելի մարդու ճակատագրի հանդեպ։ - Հիմա հակամարտություն չկա։ Կա լավ մարդ, ուսերին հոգսը թառած։ Երբ լավ մարդուն վիշտն է պատում, բարիկադները քանդվում են, ճամփա բացում կարեկցությանը: - Իրո՞ք լավ մարդ։ Չե՞ս շփոթում։ Արամիս մոտ նույնը կասե՞ս։ - Տղերքը լսել են Ձեր հրահանգը երիտասարդ ոստիկաններին՝ «Տղերք, բոլոր դեպքերում մարդ մնացեք։ Նրանք էլ մերոնք են ու մի այլ տեղ հանդիպելու ենք ուրիշ առիթով, իրար ճանաչելու ու տա աստված՝ առանց ամաչելու»։ - Բա երեխեքի մոտ ինչի՞ էդ մասին չասեցիր, ու պահվածքդ ագրեսիվ էր։ - Որ հակամարտության ոգին չթուլանա։ Գնանք, ուշ է։ Խեղճը մենակ է։ - Իսկ մեքենա վարել գիտե՞ս։ - Սեփական տաքսի եմ վարել։ Մեքենան հին էր։ Հուսով եմ վարկով նորը գնել։ -Ի՞նչ կարող ես անել, այնտեղ, աղջիկս։ - Իրոք ամբողջ եղածի հեղինակը ես եմ։ Ընկերոջս օգնելու համար ու արդեն գիտեք, թե ինչպես ստիպեցի մտածելով ապրել էդ խակ ուղեղներին։ Կանեմ բացառապես Ձեր ասածը, նունիսկ՝ անհնարինը։ -Գնացինք, աղջիկս։ Էս պահին անհնարինը քո ջերմությունն էր, ապրե՜ս։ Զանգիր ծնողներիդ։ Եթե դեմ չեն լինի՝ գնանք։ -Գնացինք, ուսուցիչ։ Մեքենայի միջից կզանգեմ։ Կորյունը գրկում է Գայանեի ուսը, համբուրում ճակատը,- Կարոտե՜լ էի, աղջիկս։ Գայանեն չի ընդիմանում, ժպտում է Կորյունին։ Միասին դուրս են գնում մուտքի դռնից։ վերջ,  2016 Դորոխովո
157

Արժան անարժան (4) 18+

23 Կորյունը Գայանեի հետ մտնում է ներս,-Բարև ձեզ, հյուրեր կընդունե՞ք։ -Բարև ձեզ,- Շողերը նայում է Գայանեին,- Դուք հաց բերողն եք չէ՞։ Այդ գումարի համա՞ր եք ոստիկան կանչել։ Կորյունը տեղավորվում է բազմոցին, իր կողքին տեղ առաջարկում Գայանեին, բայց նա աթոռին է նստում,- Օհո՜, ուրեմն ճայթուկին բոլորդ գիտե՞ք։ Պատմեք, լսեմ։ Գայանեն իր համար ազատ աթոռ է գտնում, տեղավորվում անհաղորդակից դեմքով։ Արամը խոսելիս թաքուն հայացք է նետում Գայանեի կողմը,- Շող, ինքն իմ հայրն է։ Տաթոն ու Լյովը գիտեն։ Իսկ այս օրիորդն իմ խորին համոզմամբ մեր գլխին խաղեր սարքողն է։ Վստահ եմ, բայց ո՞նց, չգիտեմ։ Գայանեն դեմքի արտահայտությունը չի փոխում։ Շողերը շփոթված ժպտում է Կորյունին,-Շա՜տ հաճելի է։ Տաթևը փնչացնում է,- Ֆու, իսկ ինձ հաճելի չէր տան եղած սարսափը իրերի շարժը, ուրվականի շշնջոցը,- մյուսները ծիծաղում են: Կորյունը նկատում է իր հայացքից Շողերի շփոթվելը, փորձում է դիմախաղային երկխոսությամբ Արամից ճշտել Շողերի կարգավիճակը, բայց Արամն իր մտքերով է։ Կորյունն իր համար բրդուճ է սարքում, ուտում,- Չեղա՜վ, երեխեք։ Հյուրին նախ հաց, հետո՝ հարց։ Առայժմ ես եմ տանտերն ու այդպես եմ ուզում։ Տաթևը ձեռքերը կանթում է գոտկատեղին, ակնարկում Գայանեին,- Եթե Արամը ճիշտ է, ես այս վնասարարին չեմ հյուրասի, Կորյուն քեռի։ Միա՜յն իմանաք, թե ինչե՜ր է բերել մեր գլխին։ Խեղճ Լյովին էլ ֆռացրել է, անխիղճը: Ախր ի՞նչ գործ ունես ուիշի տղամարդու հետ: Եթե ինքն է, իհարկե՜։ Բայց ո՞նց, ախր, Արամ։ Արամն ու Կորյունը թաքուն ու զարմացած հետևում են Գայանեի անհաղորդ ու իներտ վարքին։ Լևոնն առաջանում է համակարգչի սենյակից, - Բարև Ձեզ, Կորյուն քեռի։-Նայում է Արամին, Գայանեին ակնարկելով,- Քո կարծիքով՝ ինք՞ն է մատու... պապիկիդ ոգու կամարտայտիչը։   Արամը գլխով է անում,- Իմ ներքին համոզմամբ, առանց փաստերի, ինքն է որ կա։   Կորյունն ուզում է խոսել, բայց Տաթևը վրա է տալիս,- Ուրեմն ինք՞ն է ծաղկամանը կոտրել, մեզ էլ էս ու էն կողմ ուղարկել, ձեռ առել։  Լևոնն ուշադիր նայում է Գայանեին,- Ուզում եմ ճանաչել իմ խորհրդավոր մատուցողուհուն։ Այ, որ գլուխս նորից շոյեր ու քաղց՜ր շշնջար, կասեի։ Տաթևի դեմքին թշնամանք է հայտնվում,- Թող փորձի: Կասկածում էի, ախ՜ր, որ ըտենց բաների վարպետ ա։ Գայանեն անհաղորդ դեմքով դիմում է Լևոնին,- Ո՜նց տեսնում եմ, Ձեր գլխի վրա շոյանքը հակառակ ազդեցությունն է թողնում։ Խղճացեք Ձեզ։ Տաթևը ձեռքերը տարածած փորձում է մոտենալ Գայանեին, բայց առաջ չի գնում, տեսնելով Կորյունի արգելող ժեստը,- Ոչ աչքերով, ոչ էլ ձեռքերով ուրիշների գլխներից գործ չունե՜ս։ Հա էլի՜, փաստորեն ինքն է։ Ունակ է: Ընթացքում Կորյունը Գայանեին դավադիր աչքով է անում, շշուկով հարցնում,- Ես գիտեմ, որ կարող ես այդքան բան անել։ Բայց դու՞ ես եղել։ Հաց կե՜ր, մի՜ մտածիր, կողքիդ եմ։ Հորս ո՞նց ես փոխարինել, որ վախեցել են,-ծիծաղում է։ Գայանեն ուսերն է թոթվում, խոսում բարձրաձայն,- Իսկ եթե նախ այս անմեղսունակ հավաքույթի հարբածության ու ադեկվատության չափը՞ որոշեք։ Խմիչքն ու անճաշակ կենցաղը ծնում են անմիտ տեսիլքներ ու ցնդաբանություններ։ Տաթևը շշմում է,- Ա՜յ քեզ անամոթության անչափ չափ։   Կորյունը քմծիծաղում է,- Լա՜վ, ես ուտելիք խնդրեցի, իսկ դուք հյուրին եք դատափետում։ Հյուրին նախ հաց, հետո հարց։ Եղա՞վ։ Հա, ի միջի այլոց, մեքենայում ալկոտեստեր կա։ Իրոք, չափելու եմ,- Գայանեին թաքուն աչքով է անում, հայացքով ակնարկելով մյուսների շփոթված դեմքերը։ Լևոնը կմկմում է,- Հա, ի՞նչ։ Մեր համար փակված ուրախացել ենք, մի՜ քիչ խմել։ Ում ի՞նչ։ Գայանեն բարկանում է,- Ինձ, Նվերին, տատուն ու էլի կասեմ, թե՝ ում ինչ։ ...  Եթե չմեղանչեք։ Տաթևը շշմում է,- Ա՜յ քեզ անամոթ վարք։ Մե՞նք։ Շողերը կանգնում է,- Կներեք, իրո՜ք,- շտապում է խոհանոց, այնտեղից բերում սպասքեղեն, մատուցում Կորյունին ու Գայանեին։ Տաթևը նայում է Շողերին,- Չհասկացա՜։ Արամը նայում է Կորյունին,- Հեր, իրեն էլ ե՞նք հյուրասիրում։ Ախր …  Կորյունը Գայանեին հյուրասիրում է,- Դե դե, ինքն իմ հյուրն է, ու իմ իմացած ու հարգված անձնավորությունը։ Իսկ ձեր ֆանտազիաները հետո փորձաքննելու եմ։ Ես մի բան գիտեմ, ճայթուկը լավ մարդ է, գիտակից, ու ոչ մի բան անտեղի չի անում։ Գայանեն բարկացած հակադարձում է Կորյունին,- Ես ճայթուկ չեմ, անուն ունեմ,- աթոռը ցուցադրաբար սեղանից հեռացնում է, ուտելիքից չի օգտվում։ Արամը հեգնում է Կորյունին,- Քո հարգված անձն աչքիս քեզ չի հարգում։ Ինչի՞ ես հանդուրժում քո երեխու տարիքի աղջկա ագրեսիվ տոնը։ -Քո արածներն էլ եմ շատ բաներում հանդուրժել, չէ՞։ Ի՞նչ տարբերություն, եթե իմ երեխայի տարիքին է, ու ընդամենը մի քիչ աշխույժ ու չոր ուղղախոս։  Շողերը նայում է Գայանեին,- Բայց ինչու՞ ճայթուկ։ Որտեղի՞ց իրար գիտեք։ -Ակտիվ ցուցարար է։ Երբեմն բարիկադների հակառակ կողմերում ենք լինում, իրարից նեղանում։ Բայց կապ չունի, մե՜ծ սրտի տեր աղջիկ է,- ծիծաղում է,- Այնպիսի բաներ կարող է մտածել ու իրագործել, որ կշշմեցնի, ճայթուկի էֆեկտ կտա։       Շողերը ծիծաղում է, - Դրան հավատում եմ։ Իր գալուց հետո միայն էֆեկտներ են ու ընկալման դեֆեկտներ։ Շողերը, Կորյունն ու Լևոնը քմծիծաղում են: Գայանեն հակադարձում է Շողերին,- Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ստուգվեք։ Արամը խեթում է Գայանեին,- Անունդ Գայանե է, բայց դա քեզ չի փրկի։ Կորյուն,- Դա կնոջս՝ Արամիս մոր անունն է, ու դեռ պարզ չի՝ թե ո՞վ պետք է փրկվի։ Օգտվիր, աղջիկս։ Դատ եթե լինի էլ, իրենց ենք դատելու, չմտածես։ -Սոված չեմ։ Եթե սոված էլ լինեի, այս մթնոլորտում չի ուտվի։ Շողերը Գայանեին է պարզում աղանդերի ափսեն,- Դե լա՜վ, հաշտվե՜նք։ Ես արդեն չեմ նեղանում: Գոնե սալաթը՜ փորձեք։   Տաթևը փնչացնում է,- Ինքն արդեն փորձել է։ Երկու անգամ նկատել եմ, որ աղանդերը պակասել է։ Գայանեն նայում է սալաթին,- Դրանից՝ հնարավոր չի։ Լա՜վ չես նայել։ Ժենգալով հացի վրեժ՞ն ես լուծում։ Սիրուն չի։ Կորյուն,- Դե լավ, պատմեք ժենգալով հացի պատմությունը, ինչպե՞ս հանդիպեցիք և մինչ այդ իրար գիտեի՞ք։ Լևոնը ևս փորձում է աղանդերը,- Օ՜, իրոք համով է։ Ինքը մեր համար ժենգալով հաց բերեց հեծանիվով, հետո հետ վերցրեց, կոպտեց ու տարավ։ Շողերն աղանդեր ուտել սկսող Գայանեին հացի կտոր է մեկնում,- Չի՜ կարելի կոծկել կամ ստել։ Մենք իրեն չվճարեցինք և տհաճ կոնֆլիկտ ծագեց։ Գայանեն առաջարկած հացը վերցնում է, և նկատելով Տաթևի չարացած հայացքը, հացին ցուցադրական ժեստով երշիկ և պանիր է ավելացնում, ծամում։ Կորյունը Գայանեին քաջալերող ժեստ է ուղարկում,- Դե, տեսնու՞մ եք։ Լավ չե՜ք արել։ Գոնե ներողություն խնդրե՞լ եք։ Հետո՞։ Արամը դժգոհ հայացքով Շողերին հասկացնելում է այլևս չխառնվել,- Ինչը՞: Ինքն անշնորհքաբար խլեց հացն ու ծաղիկները, որ աղջիկների համար էին ու գնաց։ Կորյուն,- Եվ ի՞նչ, ինքը դրա իրավունքը չունե՞ր։ Ապրանքի համար չվճարելը առևտրի պայմանագրի չեղարկում է։ Գնաց, բա հետո՞։ Հետ եկա՞վ: Շողերը չի նայում Արամի կողմը,- Եվ ամենակարևորը, այդ հացը տարավ մոտերքում ապրող մի խեղճ ու հիանալի ընտանքի։ Բարի՜ սիրտ ունի։ Կորյունը հիացմունքով նայում է Գայանեին,- Ապրի՜ ճ… աղջիկս։ Գոնե յուրացրեցի՞ք դասը։ -նայում է Արամին,- Անոյենց, հա՞,- ստանալով Արամի դրական պատասխանը, ուրախ աչքով է անում Գայանեին,-ճակատդ պաչելու է։ Գանանեն հացի կտորը դնում է ափսեի մեջ ու խոսում չոր տոնով,- Ես ճայթուկ չեմ, էլի ասե՞մ։ Ես չեմ արել, բայց հուսով եմ, որ եղածը խելքներին կնստի ու այսուհետ մինչև իրենցից գոհ հաց կիսելը կողքները կնայեն։ Տաթևը որսաց խոսելու պահը, մոտեցավ Կորյունին,- Ինքն իբրև թե անհետացավ ու հանկարծ այս տան մեջ սկսեցին տեղի ունենալ տարօրինակություններ։ Ինչ որ ձայն լսվեց տան մեջ, որ ներկայացավ որպես Արամի պապիկի ոգի։ Ոգու շորերով առաջ եկավ, սուրճ ուզեց, հոտոտեց ու դժգոհ գնաց։ Գիտե՞ք, թե ո՜նց էի վախեցել։ Բա էդպես կարելի՞ է վախեցնել։,- նայում է Արամին,- Բայց ախր ո՞նց է արել, որ չի երևացել։ Չե՜ս ասում, ախր։     Կորյունը նայում է Գայանեի կողմը, ծիծաղում, աչքերը սրբում: Արամ,- Եթե իմանայի, էսպես հանգիստ չէի նստի։ Միայն ավելի եմ համոզվում։ Հերս կապացուցի, եթե՝ ուզի։ Աչքիս իր համար սիրտն ավելի է ցավում, քան՝ մեր։ Կորյունը ծիծաղում է, Արամը դառը քմծիծաղում։ Շողերը զարմացած է։ Մի պահ լռություն է տիրում։ Տաթևը շարունակում է,- Էդ ձայնը մեզ ասեց, որ այդ ընտանիքին ուտելիք տանենք։ Մենք առանց իր ասելու էլ կտանեինք, եթե ճանաչեինք։ Ի՞նչ չունեինք՝ խե՞լք, թե՞ խիղճ։ Արամին բարկացնում է Կորյունի հայացքի ջերմությունն առ Գայանեն,- Ախր հերթականությունը խառնեցիք: Ինքը դարձավ բարեգործ, մենք էլ՝ իր քմահաճույքի ակամա անուղեղ կատարող։ Կորյուն,- Նախ, չեք էլ ապացուցել, որ ինքն է եղել: Ուզում եք, որ ինքը լինի։ Եթե ինքն էլ է, հանցակազմ չեմ տեսնում։ Իր ապրանքը հետ է վերցրել, վարվել հետն ինչպես ուզել է։ Հետո հուշել, որ օգնեք խեղճ ընտանիքի։ Էլ ի՞նչ է արել։ Փաստորեն իրեն դատելով իր օգտին եք վկայություն տալիս։ Ես ի՞նչ։ Շողերը ժպտում է Կորյունին,-Ճիշտ ո՜ր։ Ինչ խելացի եք, արդարամիտ,- Կորյունի ջերմ հայացքից շիկնում է, հայացքը փախցնում,- Ընկերներս կնեղանան, բայց պիտի ասեմ։ Այդ ձայնը ստիպեց, որ հավաքը նվիրենք Արամի պապիկին։ Որ կանչենք տատիկին ու հետը խոսենք միայն իր մասին։ Ի՜նչ լավ ու բարեսիրտ հայր եք ունեցել։ Կորյունը քարացավ, նայեց շուրջը, Գայանեին,- Դու իրեն գիտեի՞ր, աղջիկ՜ս։ Գայանեն ուսերը թոովեց,- Լսել էի… բայց իմ հետ կապ չունի։ Ես ոգի չեմ, ես չեմ եղել։  Կորյունն ու Շողերը ծիծաղում են։ Արամը ձեռքի ժեստով հիասթափություն է արտահայտում։ Տաթևը ոգևորվում է,-Ա՜, բռնվեցիր: Տեսա՞ր, ոնց ջրի երես ելավ ճշմարտությունը։ Կորյունը սրբում է աչքերն ու հանկարծ մոտենում է Գայանեին, որ զգուշանում է, ու համբուրում է նրա ձեռքը,- Ապրե՜ս, աղջիկս։ Ո՜նց ասեմ, թե ինչ ես արել։ Ինչ արել ես, լա՜վ ես արել։ Ես քո ցավը տանեմ, այ՝ այդպե՜ս։ Գայանեն մի պահ կարկամում է, բայց հետո ձեռքը հետ է քաշում,- Որովհետև սխալ են ապրում… ու այն մեկնաբանում։ Բայց ես չեմ եղել, թող ապացուցեն։ Կորյունն ու Շողերը նորից ծիծաղում են։ Կորյունն աչքերն է սրբում։ Արամը դժգոհ քրթմնջում է։ Տաթևը ձեռքերը նորից կանթում է, թեքվում Գայանեի կողմը,-Հը, բռնվեցի՞ր։ Կորյունը վեր է կենում, շրջում սենյակներում։ Ննջարանում երբ զննում է պահարանն ու մահճակալի տակ, ձայն է տալիս,- Աղջիկ ջան, մի րոպեով կգա՞ս։ Գայանեի հետևից սեյակ են մտնում Արամը, Շողերը, Տաթևն ու Լևոնը։ Կորյունը ժեստով բոլորին, բայցի Գայանեից սենյակից դուրս է հանում, - Դուրս գնացեք, դուռը փակեք։ Շողերը նեղացվածություն է խաղում,- Մենք աղջիկ ջան չե՞նք։ Վիրավորական է, չէ՞։ Տաթևը փորձում է առաջանալ և ննջարանում հանցանշան գտնել,- Լավ էլի՜, ո՞նց իմացաք, ախ՜ր։ Կորյունը նրանց դուրս է հրավիրում, դուռը ներսից ծածկում, մահճակալի տակից հանում փոշեկուլի խողովակը, ակնարկում Գայանեի հագուստի փոշին,- Սրբիր, հանցանշան է։ Մահճակալի տակ ըստ փոշու ցուցմունքի՝ մեկը հաստատ եղել է: Գայաննե իր հագուստի վրայի փոշին թափ է տալիս,- Ասեցի՝ ես չեմ։ -Գիտեմ, հավատում եմ,- թույլ ձայնով շշնջում է խողովակի մեջ, Գայանեն հայացքը փախցնում է, ինքը՝ ժպտում։ Բացում է պատուհանը, նայում դուրս,- խողովակը պիտի հետ հավաքեիր, իսկ քարերը չթողնեիր պատուհանի տակ։   Գայանեն նեղսրտած քրթմնջում է,- Եթե ինձ հավատում եք, ինչի՞ եք պահել, թատրոն խաղում։ Թողեք, տուն գնամ։ - Հիմա կգնանք։ Սոված եմ, դու էլ հաց կեր։ Ինքս քեզ տուն կտանեմ։ Ի՞նչ ես լարվել,- Գայանեի հետ ննջարանից առաջանում են խմբի մոտ,- Աչքիս ճիշտը ինքն է։ Խմիչքը չարաշահել եք, երեխեք։ Խմբակային հալյունիցաիայի զոհ եք:   Արամը նեղացած տոնով դիմում է հորը,- Ամե՜ն ինչ շուռ տվեցիր։ Ինչ որ կանխակալ դրական կարծիք ունես այս խառնակիչ սուբյեկտի հանդեպ, ու բացասական՝ մեր։ Լավ է, որ մեզ մեղավոր չդարձրեցիր,- հանկարծ ինչ որ բան է հիշում,-այ, հիմա հասկացա, թե ում էր ուղղված Նվերի «զահրումարը»: Ախր իրեն նման չէր։ Ու իմացա հասցեատիրոջը:    Գայանեն նայում է Արամին,- Իսկ ճիշտ չի լինի՞, որ այդ նույն դատողականությամբ նախ փորձեք հասկանալ ինձ անտեղի վիրավորելը, սարքած թղթախաղով օգնելու եկած ընկերոջը պարտքի տակ գցելը, այդ կնոջը հերթով այցելելը, տատիկին նեղացնելը։ Դրան ընդունա՞կ եք: Կորյունը նկատում է Արամի շփոթվածությունն ու Շողերի հազիվ նկատելի գլխի շարժումով Գայանեի խոսքերի հաստատումը,- Աչքիս խառն ու խորը պատմություն է ընթացել։ Սկսե՞նք նորից։ Արամ,- Դուք ֆռացրեք մյուսների դյուրահավատ ուղեղները, ոնց կուզեք, ես իմ համոզմունքին եմ մնում։ Ոչ ոք իրավունք չունի առանց թույլտվության մտնել իմ տուն, ձայներ հանել, մարդկանց մոլորեցնել ու ձեռ առնել, գույք կոտրել, օգտվել սեղանից, մտնել պահարան, այնտեղի շորերին ձեռք տալ։ Թե՞ սխալ եմ, պարոն մայոր- հեր։ Քեզ չե՜մ հասկանում։ Առանց թույլտվության մտել է քո տուն, բոլոր սենյակները քանդել, կնոջդ շորերով խաղացել, մեզ ձեռ առել, քո նվերը կոտրել, իսկ դու դրանք համարում ես համակրելի աղջկա չարաճճի արարք, ու համարյա մեզ ես դատում։ Չհաշված, որ հանդուրժում ես իր ագրեսիվ տոնը քո հանդեպ։ Կորյունն ուրախ աչքով է անում Գայանեին,- Ցույցերի ժամանակ իրար հետ շփված ցուցարարի ու ոստիկանի ոչ այնքան հիշարժան հիշողությունների արդյունք են։ Ինքն էլ երեխուս տարիքի, խելացի ու չարաճճի բալիկ է։ Հո չե՞մ թշնամանալու։ Ինչ վերցնենք՝ իմ երեխան այնտեղ է եղել կոչումով, ես էլ՝ պաշտոնով։ Գայանեն չոր տոնով հակադարձում է Կորյունին,- Մեր մեջ հաշտություն չի լինելու։ Մենք բարիկադների տարբեր կողմերում ենք ու ագրեսիվության պակասի հույս չփաչփայե՜ք, պարոն բարի ձևացող ոստիկան։ Հանցավոր ռեժիմի պաշտպանի ու դրա դեմ կատաղի պայքարողի հաշտությունը միֆ է, ինքնախաբեություն: Կարծում եք, չե՞մ հասկանում Ձեր բարեհոգի աջակցության էությունը։ Որ ոգևորվեմ, սկսեմ պատմել արած-չարածս ու գլխիս սարքեմ։ Ինձ շու՜տ տուն տարեք, որ հետո ես դատի չտամ։ Շողերն հանկարծ ժպտում է Գայանեին,- Շնորհակալ եմ դուռը ծեծելու համար: Այդ պահին, այդ վիճակում ու այդ աջակցությունն ինձ համար արժեք է,- աչքով է անում Գայանեին, որ անարձագանք լռում է: Կոյունն ուշադիր նայում է բոլորի դեմքերին ինչ որ բան կռահելու համար, նկատում է Արամի շփոթածությունը,- Տհաճ նորություն էր: Ապրի աղջիկս: Չէ՞, տղաս: Ինչ որ մեկը դաստիարկչական վրեժ է լուծել իր չափանիշներով: Արամը նայում է Գայանեին, -Ախ, հերս չխանգարեր, ո՜նց կծեծեի - տեղից վեր է կենում, մոտենում ելքի դռանը,- Մի քիչ էլ մնամ, սիրտս կպայթի։ Մի քիչ թարմ օդ շնչեմ գամ։ Հետևիցս չգաք։   Շողերն անհանգստանում է,- Ու՞ր ես գնում։   Արամ,- Գալիս եմ, չգա՜ք։- տանից դուրս է գնում, խորը շնչում,- Գժանո՜ց է,-նայում է շուրջը, շարժվում Անահիտի տան կողմ,- Սխալ են ապրում, սխալ են ապրում։ Ո՜վ էլ ասի։ 24 Անահիտը հարմարվել էր ընտանեկան ոչ ճոխ կյանքին ու առանձնապես դժգոհ չէր, չնայած գոհ լինելու պատճառ չկար։ Ներքուստ դժգոհ էր խելացի, բայց խեղճ ու անվճռական ամուսնուց, իրենց ցածր եկամուտներից, անհույս անավարտ տան շենքից, անվերջանալի խեղճության սիրտ քամող տառապանքից։ Բայց և իրեն թույլ չէր տվել ընտանիքում դժգոհության որևէ նշույլ, կամ՝ վեճի հրահրում։ Հստակ տեսնում էր իրենց խեղճությունից օրինական կամ բարոյական ճանապարհով դուրս գալու անհնարիությունն ու բավարարվում էր եղածով։ Նրա կյանքում եղել էին սիրահետումներ և հիասթափություններ։ Ըստ կյանքի փորձի և ստացած գիտելիքների նա տարբերում էր տղամարդկանց երեք տեսակ՝ ընդունակ ու խեղճ, ինչպես իր ամուսինը, ինքնասիրահարված ու լղոզված բարոյականությամբ՝ ինչպես իր առաջին սերը, և լուրջ, խոսքի տեր տղամարդ՝ ինչպիսին իր հայրն էր։ Մի օր ինչ որ կենդանի էր մտել իրենց հավերի բույնը և երկու հավ խեղդել։ Ամուսինը փորձեց տարբեր տեղերից հավաքած մետաղալարերով ու թիթեղյա տուփերի կտորներով այլևս խափանել այդպիսի վնասածին այցերը։ Մի սև օր էլ ակնարկեց, որ հարևան թաղի խանութի շրջակայքում անտեր ընկած թիթեղյա տակառի մնացորդ է տեսել, բայց կգնա գիշերը, որպեսզի ոչ ոք չնկատի։ Ինքը զարմացավ անտեր ու անպետք թիթեղի վերցնելու անհարմար զգալու համար։ Իսկ նա վկայակոչեց իր հեղինակությունն ու մյուսների կողմից աղքատի հպարտության աղճատված ընկալումը: Ինքն էլ, թույլ տալով ժայթքել ներսում կուտակված դժգոհությունը, նկատեց, որ աղքատի ծածուկ հպարտությունը գիշերային համարձակությամբ քողարկելն իրեն կդարձնի կասկածի պատանդ ու փորձանքի կբերի։ Ամուսինն էլ չորությամբ հակադարձեց կնոջ խելքի չափի մասին չար ասացվածքով ու ուշ ժամի գնաց իր նպատակ անպետք թիթեղի հետևից։ Հետո ինքն արթանցավ նրա վերադարձի ձայներից։ Ամուսինն այլայլված դեմքով հայտնեց, որ ընկել է հիմար պատմության մեջ։ Խանութից որոշ հեռավորության վրա սպասել է, որ տերերն այն փակեն, ու ինքը սեփականցնի այդ անիծյալ թիթեղը։ Բայց պարզվել է, որ նախորդ օրը խանութի ցուցանակն են գողացել ու տերերի զգոնությունը բարձր է եղել։ Նկատել են դարանած կասկածելի տիպին, ու հանկարծակի գրոհով մի քանի հոգով բռնացրել։ Ստիպել են խոստովանել ուշ ժամին խանութի մոտ թաքնվելու ու դեգերելու պատճառը որպես գողության նախապատրաստում։ Ինքն էլ անակնկալից հորինել է, որ ուզում էր ապառիկով ապրանք խնդրել, սիրտ չէր անում մոտենալ։ Ու նրանք էլ եզրակացրել են, որ որոշել է գողանալ ու սպառնալիքներով ստիպել են խոստովանել ցուցանակի գողությունը։ Ամաչելով խոստովանել թիթեղյա անպետք կտորի պատմությունը, խոստացել է, որ աղմուկ չբարձրացնելու դեպքում ցուցանակի գումարը՝ քսան հազար դրամ, կվճարի։ Դողում էր։  Ստիպված ինքը հանգստացրեց, ասելով, որ եղածը աղքատ հպարտ մարդու բախտ է ու լռեցին։ Ամուսինը դողում էր, ինքը՝ թաքուն արտասվում։ Երեխայի ծննդյան օրը նշելու համար տաս հազար դրամ գաղտնի փող ուներ հավաքած։ Ստիպված պիտի վճարի անճար ամուսնու անիմաստ ապրանքի չարած գողության տուգանքը։ Մի քանի օր անց, ուշ ժամի, երբ պատրաստվում էին քնելու, դուռը ծեծեցին ու ներս մտան երկու տղամարդ՝ երիտասարդ և հասակով, ու ուշացրած գումարը շտապ ուզեցին։   Ամուսինը խոսում էր խեղճացած տեսքով, ժամանակ խնդրելով, իսկ նրանց պահվածքն անզիջում էր ու հանդուգն։ Իրեն առանձապես լկտի էր պահում երիտասարդը։ Նա սկսեց տան մեջ պտտվել ու իրերը զննել,- Չունես, մի բան կտանենք։ Տանելու բան էլ չկա։ Տարիքով երեխուն օրորոցում են քնեցրել։   Ինքն ուզում էր խոսել, բայց լռեց, անիծելով իր բախտն ու հաշտվելով կորստի հետ։ Իրոք, երեքամյա երեխային մի կերպ հարմարեցրել էին օրորոցի մեջ։ Թող տանեն, նույնիսկ՝ մահճակալը, մենակ թե հեռանան, չվնասեն։ Հասակով տղամարդը նայեց իր կողմը,- Սիրուն քուրիկ՞ն ինչ ունի արժեքավոր։  Ամուսինը հանկարծ գոռաց լացելու ձայնով առանց որևէ մեկին նայելու,- Կնոջիցս գործ չունեք։ Տեղ չգնաք, մի ժամից փողը բերում եմ։ Տանից էլ ոչ մի բան չտանեք,- ու մինչև ինքը կըմբռներ կատարվածի հնարավորությունն ու հետևանքը, առանց իրեն որևէ բան ասելու տանից արագ դուրս գնաց։ Այդպես հանկարծ ինքը մնաց մենակ երկու ագրեսիվ տրամադրված տղամարդու հետ իր տանը։ Երբ ըմբռնեց իր վիճակը, շշմեց, սարսափեց, չկարողանալով որևէ բացատրություն գտնել տեղի ունեցածի մեջ։ Ի՞նչ անի մինչև ամուսնու վերադարձը՝ դուրս հրավիրի՞, սու՞րճ առաջարկի, թե՞ երեխային վերցնի, գնա Նազիկի մոտ։ Բայց այդ դեպքում տունը տակնուվրա կանեն, արժեքավոր իր կփնտրեն, կավիրեն։ Իսկ եթե գոռա՞։ Բայց անօգուտ է, և հետո սրանք կարող են իրեն վնասել։ Առաջին անգամ կոպտեց ամուսնուն մտքում,- «Անուղեղն ինչո՞վ մտածեց։ Հիմա ես ի՞նչ անեմ»։ Երիտասարդն իրենից գոհ տոնով իրեն դիմեց,- Դե ի՜նչ։ Պարտքը դու ես փակելու։  Ինքը սկզբից չհասկացավ,- Չլսեցի՞ք։ Տանը փող չկա, գնաց բերելու։ Խնդրու՜մ եմ գնացեք, վաղն եկեք։ Իմ քնելու ժամն է,- նրանց դեմքին դեռ չէր նայել ու էլի չնայեց։ Երիտասարդն ուրախ քմծիծաղեց,- Փողը դու ես քեզնով ես փակելու։ Մենք քեզ կքնեցնենք։ Արի, պառկիր։  Շշմեց,- Ես… ես… ես կգոռամ։ «Սրանք ուզում են ինձ բռնաբարել»։  Խոսողը միշտ երիտասարդն էր ու ինքնավստահ տոնով,- Իզու՜ր մի գոռգոռա։ Մարդդ թուղթ ա գրել, որ գող ա ու պտի պատժվի։ Մենք էստեղից անիմաստ չենք գնա։ Թե ուզում ես իրեն փրկես խայտառակությունից, խելո՜ք լույսը հանգցրու, հանվիր ու մեր կայֆով իրա արածը փակիր։ Հերթով կանենք, հո այլանդակ չե՞նք։ Մարդուդ էլ չե՞ս ուզում փրկես, չեմ հասկանում։           Ընտանիքի աշխարհով ապրող կնոջ համար եղածը ցնցում էր, կողմնորոշման կորուստ, աշխարհի վերջ։ Թուլացավ, բռնվեց սեղանից, որ չընկնի։ Բայց քիչ անց փորձեց չթուլանալ՝ «Քեզ հավաքիր, սպառնա»։ Քանի որ թիկունքով էր կանգնած անկոչ հյուրերի նկատմամբ, ձև արեց, իբրև թե սեղանի վրայից դանակ վերցրեց, –Չմոտենաք, ինձ կսպանեմ։ Մի պահ լռություն տիրեց, իր մոտ փրկության հույսը թույլ կեծկլտաց։ Ի՞նչ որոշում կայացնի, ինչպե՞ս պայքարի, եթե նույնիսկ իր տան մեջ չի կարող աղմկել չլսվելու հեռանկարի, ծեծվելու վտանգի ու երեխայի հոգեկանը խաթարելու վախից։ Լուծումը չէր գտնում: Սրանք այն հիմարին կվնասեն։ Ինչ որ է, իր երեխայի հայրն է։ Փորձեց կաշառել խոստումով, - Գնացեք, հետո եկեք։ Խոստանում եմ երեք օրից ինքս գումարը վճարել։  Դողում էր։ Իրո՞ք պիտի երկու տղամարդ իրեն բռնաբարեն, ու ինքը համակերպվի դրա հետ։ Ա՜յ քեզ ապուշ ամուսին՝ տեր լինելու խոստմանն ուրացող։ Երիտասարդը հեգնեց,- Մենք կսպասենք, դու լույսը հանգցրու ու տրամադրվիր։ - «Չէ, պետք է որոշում կայացնել։ Սա լկտի է»։ Դու գնա, դու լկտի ես։ Դուրս իմ տանից,- ու, իրոք, թեթևություն զգաց։ Ինչի՞ց՝ չգիտեր։ Բայց հարցի լուծման տարբերակ էր։ Երիտասարդն ըստ իր տեսության՝ տղամարդու ինքնասիրահարված տեսակից էր։ Եթե նա իր ուզածին հասներ, արդեն առավոտյան քաղաքը կքննարկեր եղածը։  Երիտասարդը շշմել էր,- Հլա սրան տե՜ս։ Մի պահ լռություն տիրեց։ Հոգում հույս ծագեց: Հետո հասկացավ, որ իր վիճակն անելանելի է։ Եթե մեկին դուրս հանեց, ապա ինքնաբերաբար համաձայնվեց վիճել, բանակցել, կամ՝ համոզել երկրորդին։ Ի՞նչ, ինչպե՞ս։ Չգիտեր, չէր պատկերացնում ու պատրաստ չէր։  Հանկարծ խոսեց տարիքովը,- ճի՜շտ է ասում, դու գնա։ Խոսենք, կգամ։ Ընտանիքի, պատվով կին է։ Ես իրեն գիտեմ: Ինքն ի՞նչ կապ ունի ամուսնու արածի հետ։ Ինքն անկախ իրենից լուռ գլխով արեց, -«Ջենտլմեն է։ Ինձ էլ գիտի: Էլի բան է: Կաղաչեմ, կհամոզեմ՝ կհեռանա»։     Երիտասարդն անորոշ մռթմռթոցով դուրս գնաց։ Ինչ որ թեթևություն զգաց, խորը շունչ քաշեց ու հանկարծ զգաց, որ տղամարդն իրեն է մոտենում թիկունքի կողմից։ Սարսափեց,- «Բա հետո՞։ Թեկուզ ջենտլմեն է, բայց տղամարդ ջենտլմենը փակ տարածքում նույն հեշտամոլն է»։   Տղամարդը բռնեց իր թևը, շնչեց ուսին, շշնջաց,- Ապրե՜ս։ Դե՜, թեքվիր, բան ասեմ։ Անորոշության սարսափեցնող մշուշի մեջ ոչինչ չէր հասկանում, մարմինն ու ուղեղը սառել էին, քարացել։  -«Վճռական է, բայց՝ ոչ լկտի: Ժամանկ շահեմ, որոշեմ»։ Թևն ազատեց,- Հիմա կխոսենք,-ու թեքվեց քնի մեջ մշմշացող երեխային,- նախ՝ երեխայիս հանգստացնեմ։ «Ինչ՞ն եմ քննարկելու։ Ի՞նչ եմ անում։ Փաստորեն համաձայնվեցի։ Բայց ինչպե՞ս համոզեմ՝ հեռանա։ Ասեմ, որ օրերս է, հիվանդ եմ։ Թող՝ հետո գա»։  Ու կռացած վիճակում զգաց, որ տղամարդը ընդհուպ իրեն մոտեցել, առաջամասով սեղմվել է իր մարմնին ու անամոթաբար շոյում է իր ազդրերը, կոնքերը, մեջքը։ Անակնկալից այնպես շշմեց նման սանձարձակ վարքից, որ մի պահ չգիտեր անելիքը։ «Անհարգանք նախաձեռնող լկտի է»։- փորձեց ուղղվել ու մարմնի շարժումով տղամարդուն ետ հրել,- Անկի՜րթ հիմար, չի կարելի, ախ՜ր,- բայց էլի խուսափեց նրա կողմը նայելուց։ Տղամարդը կոպտորեն ու ուժով ստիպեց նորից կռանալ օրորոցի վրա։ Նրա ձեռքը մամլիչի պես իրեն սոսնձեց օրորոցին,- Հանգի՜ստ։ Մի շարժվիր: Թող ուզածս անեմ։ Ուզում էր հրվել օրորոցից, պայքարել ու կոպտել, բայց մի կողմից ձեռքերի մամլիչի սոսինձն էր արգելում, մյուս կողմից էլ երեխան աչքերը կիսաբացեց ու մռութները կիտեց,- Ինչի՞, մա՜մ։        Երեխայի միջամտությունը կոտրեց դիմադրողական ոգին։ Էլ աղմկել չէր կարող: Կենտրոնացավ երեխային շոյելու, հանգստացնելու վրա,- Չէ՜, բալես։ Քեզ հետ չէի,- իսկ այդ ընթացքում տղամարդն իր խալաթը վեր պարզեց, գոտկատեղը մերկացրեց ու շարունակեց փաղաքշել: Ինքը վախի անորոշությունից, թե երեխայի հոգեկանի համար անհանգստությունից միայն դիմադրության իմիտացիա ձեռնարկեց՝ մի ձեռքով շարունակելով երեխային շոյել, մյուսով անիմաստ ու անարդյունք փորձելով խանգարել տղամարդու ձեռքի ներթափանցումն իր մարմնի ինտիմ գոտիները։   -«Սանձարձակ է։ Կոշտ մատներ ունի, երևի արհեստավոր է», Չի՜ կարելի, լկտի։ Ասեցի՝ թող թեքվեմ, խոսենք, թե ոնց անենք։   Տղամարդն ամուր բռնեց իր դիմադրող ձեռքն ու իրենց երկուսի բռնակցված ձեռքերով շոյեց կնոջ ոտքերի արանքն ու այդպես   փաղաքշեց,- Լավ՜ն ես։ Մենք կանենք, նոր կխոսենք։ Չդիմացա, հետևից անդիմադրելի ես։ Սառսռաց, զգալով օտար տղամարդու առաջամասի հպումն իրեն ու ձեռքերի անամոթ ազատությունն իր մարմնի վրա, միևնույն ժամանակ կաշառվելով գովեստից։ - «Լկտի, բայց սենտիմենտալ բռնակալ է»,- հոգնեց անարդյունք պայքարից ու լարվածությունից: Մարմինն ընդարմացավ, ձեռքերի ուժը հատեց, դիմադրությունը թուլացավ: Քրթմնջաց,- Ախր ի՞նչ ես անում։ Ասեցի՝ գումարը կտամ։ Թող, խնդրու՜մ եմ։ Ամոթ ու հարգանք ունեցիր։ Երեխայով եմ զբաղված, ախր։ Ի՞նչ գործ ունես ուրիշի կնոջ մարմնի հետ։ «Հիմար, դու-ով խոսելը մտերմություն է ստեղծում, ինտիմ կապ: Զիջելու ակնարկ է»։  Տղամարդը մյուս ձեռքը հասցրեց իր կրծքերին,- Էդ ուրիշն էշավարի փախավ, կնոջը թողնելով, որ շոյեմ ու զիջեմ։ Դու իմն ես ու դու էլ էդ գիտես։ Բայց, իրո՜ք, լավն ես։ - «Լկտի ռոմանտիկ է»։- Գովեստից ջերմացավ, հետո հիշեց իր դիրքն ու վիճակը, բարկացավ, ու փոքրիկ վրեժ լուժեց։   Տղամարդու ձեռքը հեռացրեց իր կրծքերից։ Ուժեղ ձեռք էր, կոպիտ, բայց ենթարկվեց ու իրեն այդ շփումը հաճույք պատճառեց,- Ձեռքդ քաշիր, լկտի՜։ Երեխան չտեսնի։ «Հիմար, այսինքն՝ համաձայն եմ, բայց երեխային մի երևա, ու ինչ անում ես՝ արա։ Անամոթ կին, փոխանակ գոռաս, վիրավորես։ Դու-ով էլ խոսում ես»։ Տղամարդը չառարկեց,-Եղա՜վ, քաղցր, -ու այդ ձեռքը տարավ կնոջ փորի կողմը։ - «Բռի է, բայց՝ կոռեկտ», -ձայնի մեջ բարկություն մտցրեց, ու շարունակեց վրեժ լուծել անմիտ դիտողությամբ,- Ձենդ կտրիր, չլսի։ «Ասինքն՝ արա, բայց լուռ։ Հասկանու՞մ ես, թե ինչ ես անում»։ - Ո՜նց ասես։ Քաղցր, եթե դիրքդ հարմար չի, գնանք անկողին, քանի չեմ մտել։ - «Լկտի անամո՜թ։ Դրա բառերը՜։ Դեռ ուզում էլ է, որ հետը գրկվեմ, համբուրվեմ ու բացվեմ, ընդունեմ»,- կռացած վիճակով ամուր բռնվեց օրորոցից,- Ո՜չ մի տեղ չեմ գնա։ Քո կեղտոտ գործն արա ու կորիր իմ տանից,- ու զգաց, որ թուլացավ ու ներքուստ համակերպվեց ակտին ու նույնիսկ ուզեց այն, որ արագ վերջանա կատարվող վայրագ անամոթությունը։ - «Փաստորեն համաձայնվեցի ու հանձնվեցի։ Բա էլ ի՞նչ անեմ։ Մնում է չթփրտալ, ընդունել ու ճանապարհել»։ Տղամարդը համբուրեց կնոջ մեջքը,- Մի կոպտիր, ոնց կուզես։- սեղանի վրայից երկու գիրք շպրտեց նրա ոտքերի տակ,-սրանց վրա կանգնիր, որ չլարվենք: Մի՜ քիչ էս կողմ արի։ - «Լկտին հարմարություն էլ է ուզում: Կնամեծար է», -հնազան դորեն կանգնեց գրքերի վրա, մարմնի դիրքը հարմարեցրեց տղամարդու ձեռքերի ուղղորդող հրահանգին ու այլևս չընդդիմացավ նրա փաղաքշանքներին, ձեռքերի անամոթ թափանցումներին, իրեն տրամադրեց հնազանդվել։ Հանգիստ ու հլու դիրք ընդունեց օրորոցի վրա, անհաղորդ տղամարդու շոյանքներին: Միայն երբ տղամարդն ակտիվանում էր, հանգիստ ձայնով խնդրում էր,- Խնդրում եմ, երեխան կզարթնի հանկարծ: Տղամամարդու ցանկությունը գնալով աճում էր: Ցանկացավ վայելել նաև իր մերկությունը: Չառարկեց, չընդդիմացավ, երբ նա շշնջալով խնդրեց մի փոքր տեղաշարժվել, որ կարողանա հանել իր խալաթն ու ներքնաշորերը, լիովին մերկացնել, -«Տեսողական հաճույք էլ է ուզում: Ինչ ամոթ է: Բայց իմ վիճակի ինչ՞ն ամոթ չի: Բա ի՞նչ անեի, անիմաստ վիճեի՞, առարկեի՞, քաշքշվեի՞: Մեկ է՝ ամոթի սահմանը հատել եմ»: -Ինչ սիրուն ես: Ուզեցա համ էլ չքնաղ մարմնովդ հիանամ, քաղցր: Ինքն իր մարմինը չէր հավանում, շոյվեց, բայց զգուշացավ, -«Լկտի գեղագետ: Թե նայելու ի՞նչ կա: Հիմա կտեսնի թերություններս, ձեռ կառնի»: Ձեռ չառավ, շոգելով ինքն էլ մերկացավ, ու որոշ ժամանակ հեռացավ, իր հանածները տեղավորեց սեղանին ու նորից իրեն մոտեցավ: Չօգտվեց առիթից, նրա մերկությանը չնայեց, չշարժվեց, չհեռացավ: -«Ու՞ր գնամ: Էսպես մերկ սենյակում վազեմ, ինքն էլ էդպես մերկ գոռգոռալով վազի, հասնի, ինձ բռնի, հատակին պառկեցնի՞: Ու աղմուկից պատուհանների մոտ բացբերանների խումբ հավաքենք: Չխանգարեմ, շուտ ուզածն անի, կորչի գնա, խելքի գամ»: Տղամարդը կռացավ իր վրա, համբուրեց ուսը, շշնջաց,-Ներիր, քաղցր, շոգ էր: Մազերդ հավաքիր ու երեսդ այնպես թեքիր, որ տեսնեմ, խնդրում եմ: -«Տեսա՞ր սրա կուլտուրան: Մերկությունս ու դեմքս է տեսնել ուզում, որ հաճուքով բռնաբարի: Որ չներեմ, նորից կհագնվե՞ս, շնորհքով լկտի»: Բայց հնազանդորեն մազերը հավաքեց ու երեսը թեքեց ի տես իրեն բռնաբարող տղամարդու: Շուտով վիզը ցավեց, երեսը թաքցրեց ու, չգիտես ինչու, արդարացավ,- Հարմար չի, չեմ կարող: -Հիմա, քաղցր,- տղամարդը պատրաստակամ գնաց, անկողնու վրայից բարձ բերեց, տեղավորեց կնոջ գլխի տակ, նորից համբուրեց,-Մի քիչ էս կողմ արի, երեխեն չնեղվի: Ինքը պատրաստակամ ընդունեց ծառայությունը, հարմարվեց բարձի վրա, երեսը թեքեց դեպի իր բռնացողը,-«Ախր հեչ բռնաբարվողի պես ինձ չեմ պահում: Ու որ հարցնեն, ստել էլ չեմ կարողանալու»: Տղամարդն, իրոք, ոգևորված էր: Հաճախակի համբուրում էր,- Թե նեղվում ես, լույսն անջատեմ:   Ինքը համբույրներին չէր ընդիմանում, բայց չէր էլ արձագանքում: Ուզեց բարկանալ, նույնիսկ պահանջել արագ վերջացնել սկսածը,-«Ձե՞ռ ես առնում: Մերկացնում ես, որ մարմինս ու երեսս վայելես, ու լույս՞ն ես անջատում»: Իրոք, իր մերկությունից նեղվում էր, բայց արդեն բարկանում էր, որ տղամարդը կարողացավ նվաճել ոչ միայն իր մարմինը, այլ նաև՝ մասնակցությունը: Հիմա, իր արձագանքելու դեպքում, իրենց միջև մարդկային կապ է հաստատվում, որ բռնացողին ինչ որ չափով մաքրազերծում է, իսկ իրեն զոհից վերածում մասնակցի: Հարցն այն է, որ լույսը հանգցնել չէր կարելի, ու դա տղամարդն էլ գիտեր: Բայց և կարող էր անջատել: Չարձագանքել չէր կարելի: -«Մի ապուշ էլ ես եմ: Ի՞նչ ասեմ: Արագ վերջացրու, գնա գործի՞դ»: Չէ, թող մնա: Դրսում ինչ որ մեկը դրան է սպասում: «Խելացի է, հարգանքով ու տակտով: Ինչ ճիշտ է, ճիշտ է»:   Իր ռեպլիկն արդեն մեղմ հնչեց, առանց վիրավորանքի կամ նեղվածության երանգի: Ու երբ տղամարդը նորից իրեն շոյեց անամոթ ներթափանցումներով ու համբուրեց հաճույքի ձայներ հանելով, առանց նրան նայելու միայն մեղմորեն նկատեց,- Քո ձայնից երեխան կզարթնի, քեզ կտեսնի ու հարցեր կտա: Քեզ զսպիր, խնդրում եմ: Ու երբ քիչ անց տղամարդը նորից կռացավ իր դեմքի վրա, քնքշորեն համբուրեց, զգաց, որ իրեն հաճելի է ու զգացմունքայնորեն կաշառվում է,-«Էսպես որ գնա, կսիրահարվեմ էս լկտիին, ու ելքը չեմ տեսնում»: Հետո տղամարդուն պատրաստակամ ընդունեց իր մեջ ու օրորոցի վրա կռացած դիրքով տղամարդու թելադրած ռիթմով տարուբերվեց երեխայի գլխավերևում, որը կիսաքնի մեջ ժպտում էր իր թռթռացող մերկ կրծքերին։ Ինքն էլ հասցնում էր շոյել երեխային,- Քնիր, բալե՜ս։ Ա՜հ։   Ու այլևս դարձավ տղամարդու ցանկության կցորդը, հլու ենթարկվելով նրա կամքին ու թելադրած ռիթմին, մարմնի դիրքին ու պահվածքին:   Օրգազմի պահին տղամարդը պահանջեց կիսաձայն,- Ձեռդ, քաղցր, շու՜տ։ Ինքն այնպես պատրաստակամ ձեռքը հետ պարզեց, կարծես նրա հետ միանալու կարիքն ուներ։ Իրենց ձեռքերը սեղմվեցին ու ձուլվեցին երկուսի հեշտանքի կանչերին համահունչ, որպես մարմնական միության հոգևոր հաստատում, որը սեքսը դարձնում է մերձեցում։ Ինքն էլ հեշտանք ապրեց ու չթաքցրեց տղամարդուց,-Ա՜հ։     Մերձեցման ակտից հետո տղամարդը թեքվեց իր մեջքին, համբույրներ շարեց։ -«Լա՜վ ամուսին կլիներ»,- ներքուստ խոստովանեց, որ դա իրեն հաճելի է ու անթաքույց վայելեց շոյանքն ու համբույրները։ Իսկ երբ տղամարդը պահանջեց շրթունքները՝ չմերժեց, համբուրվելով փակ աչքերով։ Հիմա կգնա ու կմոռացվի, իսկ աչքերի խաղը կդառնա կանչող ավելորդ հիշողություն, մոռացմանը խոչընդոտող։   Այնուհետև տղամարդը սրբվեց անկողնու սպիտակեղենով, իրենից չթաքնվելով։ - «Անկիրթ բռի։ Գոնե թույլտվություն հարցներ կամ մեջքով կանգներ»: Մերկ մարմնին հագավ խալաթը, ներքնաշորերը թաքցրեց, գրքերը դրեց սեղանին, նրա հանդեպ մեջքով կանգնեց, սպասելով, որ հեռանա ու ավարտվի իր կյանքի մղձավանջային երանգով երեկոն՝ հաճույքի թերմացքով։ Տղամարդը կանգնեց ելքի դռան մոտ,- Արի, բան ասեմ, գնամ։ Երեխուն չխանգարենք։ Վախից թուլացավ, -«Սրա մտքին շարունակություն կա»։ Չթեքվեց, չնայեց բռնացողի կողմը,- Գնա, վերջ։ Ուզածդ ստացար, ասելու բան չկա։ «Ինչու՞ ես դու-ով խոսում, ախր։ Չե՞ս հասկանում, որ ավելի կլկտիանա լկտին»։ -Չգաս, չեմ գնա։ Մինչև չասեմ՝ չեմ գնա։ Կմնամ, կթեյենք, կքնեմ հետդ։ -«Կանի: Սենտիմենտալ ամրակազմ բռի է»։ Գնաց, կանգնեց դիմացը, բայց էլի չնայեց դեմքին,- Գնա, ամուսինս կգա, լավ չի լինի: Ուշ է, գնա՜,- մեղմորեն հեռացրեց նրա իրեն փաղաքշող ձեռքը,- Ամեն ինչ վերջացավ, ուզածդ ստացար։ Մոռացիր ինձ ու այս հասցեն։ Տղամարդը հաստատեց իր ներքին կասկածները: Վստահ շարժումներով քանդեց իր խալաթի կոճակները: Նոր հանդգնությունից շշմած քարացավ՝ չարգելեց, չծածկվեց: - «Եղածից հետո նորից չքաշքշվենք: Թող բռնաբարողի իրավունքով ուզածն անի, շուտ գնա»:   Տղամարդը նախ հայացքով վայելեց իր մերկությունն ու տիրոջ իրավունքով սկսեց համբուրել, իրեն շոյել: Ինքը, չիմանալով անելիքը, այդպես հնազանդ դիրքով մնաց,- «Լկտին ինձ էլ դարձրեց լկտի: Լրիվ մերկ կանգել եմ ուրիշ տղամարդու դիմաց, թույլ տալիս ուզածն անել: Ու դուր է գալիս»: - Քո ամուսին կոչվածը մոտերքում ծառի տակ սպասում է, որ գնամ, ու մի քսան րոպեից տուն մտնի ու ասի, որ փող չճարեց։- երեխայի պես թնկթնկաց,-էլի՜ եմ ուզում: -«Եթե քիչ հետո այս ապուշը դուրս չգնա, դրսի ապուշն արդեն առավոտյան ազգուտակին ու հարևաններին այստեղ կհավաքի, ու հազալով կբողոքի առողջությունից, կնոջ վարքից ու բախտից»: Զգուշացավ, հասկանալով, որ սա անվերջ է, նույնիսկ՝ ամբողջ գիշեր: Ու որ վատն այն է, որ ինքն էլ արդեն համակրում է այս ինքնավստահ անպատկառին: Պետք է մի բան անել, թեկուզ՝ օգտվել նրա ակնհայտ հրապուրվածությունից առ ինքն, ու իր կանացի հմայքից: Էլ ոչ մի ամոթ ու համեստություն: Պետք է մտնել իրավիճակի թելադրած դերի մեջ, իրավիճակի դարան խարանից ազատվելու համար: Քնքշորեն շոյեց նրա գլուխը, որ իր փորի մոտ էր: Տղամարդը քարացավ:   - Եթե հիմա գնաս, քեզ մի անգամ էլ կընդունեմ, ուզածդ կանեմ: Բայց որ եղածի ու հետոյի մասին քեզանից ոչ ոք ոչինչ չիմանա: Դե, ասա՝ «հա», ու գնա: «Գլխիս սիրեկան սարքեցի։ Խոսելուս քաղցր մեղցր տոնն էլ վկա»։        Տղամարդը ոգևորվեց, նորից համբույրներ ու շոյանքներ շարեց իր դեմքին, մարմնին:    Հանկարծ անշարժացավ, նայեց իրեն,-Չէ՜:    Արդեն իրեն իրավունք տվեց անամոթանալու, ու էլի առանց դեմքին նայելու,-Ուզել ես, ուզածդ վայելել։ Մի անգամ էլ կանչեցի։ Էլ ի՞նչ անեմ, որ գոհ մնաս ու գոհ գնաս։ -Նայիր աչքերիս,- ձեռքի ուժով ստիպեց իրեն նայել: Նայեց ու անկախ իրենից ժպտաց: Իր հավանած տեսակն էր՝ հասկացող աչքերով, վճռական հայացքով, - Այ, ապրե՜ս: Քո ուզելն եմ ուզում։ Մի հատ էլ սիրելով փաթաթվիր ու պաչիր, որ գնամ:   -«Սիրահարվել է լկտին: Համբույրի ու գգվանքի հաճույք էլ է ուզում»: Սիրահարված լկտի անամոթ,- գրկեց, գտավ շրթները, համբուրեց, թուլացավ ու հալվեց նրա գրկում, վայելեց ուզած տղամարդու գրկի ապահովությունը։ Ու շշնջաց, -Մյուս անգամվա համար կմոտենաս հարևան Նազենիին։ Մեր կողմերում չերևաս, պատիվս չաղտոտես, կզրկեմ։ Տղամարդն հաճույքի ձայն հանեց, համբուրեց կնոջը կուռքին մեծարանք արտահայտող քուրմի պահվածքով,- Կկարոտե՜մ: Ու նորից կաշառվեց ու սիրահարվեց իրեն բռնաբարողին: - «Հո քոռ չի՞: Ո՞նց չի հիասաթափվում մարմնիս այլանդակություններից ու ինձ էլ ազատում էս անամոթ վիճակից: Չէ՜, խորամանկ է, շոյելու հետ շոյում է նաև կանացի ինքնասիրությունս: Լկտին ռոմանտիկ է, կամ՝ փորձված»: Ոչ արգելեց, ոչ դիմադրեց անձամբ սիրեկան հռչակած տղամարդուն: Քիչ անց արդեն պաշտոնապես հաստատված սիրուհու անամոթ իրավունքով գգվեց ու շոյեց նրան,- Հո երեխա չե՞ս: Ուշ է, գնա: Էլի քոնն եմ, գնա: Տղամարդը համբույրներն ու շոյանքը չէր դադարեցնում: Հոգոց հանեց,-Դուրս կգամ ու արդեն դռան մոտ կկարոտեմ, անխի՜ղճ: Բայց դու ճիշտ ես: Մաքուր ու արդար,-երկար համբույր դրոշմեց ու դուրս գնաց: Երբ տղամարդը տանից դուրս գնաց, ինքը սրեց լսողությունն ու լսեց երիտասարդի հարցը,- Հը՞, տվեց։ -Էլ չասես։ Պարզվեց, որ դասընկերոջս քուրն ա։ Էդ հարցը ես կփակեմ, վերջ։ Շնորհակալությամբ լցվեց ու էլի սիրահարվեց իրեն կոպտորեն բռնաբարողին։ Մանավանդ, որ սիրտն արդեն ազատ էր ու ամենայն հավանականությամբ, փաստացի ամուսինը ևս լսեց։ Մենակության մեջ տրվեց տվայտանքերի՝ ով ու՞մ դավաճանեց՝ ամուսին՞ն իրեն, թե՞ ինքն ամուսնուն։ Ի՞նչ կվճռեր անաչառ դատարանը, և ո՞ր փաստերն են նրա համար համարվելու ծանրակշիռ։ (շարունակելի)
128

Արժան անարժան (3) 18+

13 Արամը գնում է դեպի Նազենիի տուն՝ նրան հյուր կանչելու, բայց մոտենալու հետ այդ հասարակ թվացող հարցը մթագնում է, դառնում անպատասխան հարցերի խճճված կծիկ։ Ինչպե՞ս պատմի եղածը՝ կատակո՞վ, թե՞ լրջորեն, կամ հանուն ինչի՞ խնդրի միանալ իրենց։ Եթե պառավը ձեռ առնի՝ ո՞նց արձագանքի։ Իրոք, անլու՜րջ է: Ինքն էլ դարձել է ուժեղ ու անվերահսկելի որոշման անզոր կատարող ու վերլուծելու կամք էլ չունի։ -Նորից բարև, տատ։ Նազենին ժպտում է,-Բարև, տղաս։ -Պապս կանչում է -Մորակա՞ն, տղա ջան -Հորական, տատ։ -Իմ լեզվով խոսիր, չնեղվեմ: Մեծ կին եմ, դարից հետ ընկած: -Ճիշտ ես: Ես էլ գլուխ չեմ հանում: Տան մեջ ձայն ենք լսում։ Ասում է՝ ես պապիդ ոգին եմ, Նազենիին բերեք, տեսնեմ։ Օգնի՜ր տատ, աղջիկները վախեցել են, ես էլ մոլորվել։ Չե՜ս հավատա, քեզ է ուզում։ Գրքերն է շաղ տալիս, ափսեներ է կոտրում։ -Էն բարի աղջիկը ձեր հետ է՞: -.... Չէ, չուզեց, գնաց: -Շա՞տ եք խմել: Ձանձրանում եք: - Տատ, դիմացդ կանգնած եմ: Աղջիկները՝ միայն հյութ: Թե չես ուզում, մի արի: Նազենին հայացքը թաքցնում է,- Գամ՝ ի՞նչ անեմ, տղա ջան։ Չէ՜, ամոթ է։ Ձեր հետ գործ չունեմ ու ձեր լեզուն էլ չեմ հասկանում։ - Տատ, մեր լեզուն գրական հայերենն է։ Էս ի՞նչ ասեցիր։ - Չգիտե՜մ։ Հորդ հեշտ եմ հասկանում, Անոյիս էլ, բայց ձեր հայերենը դժվար եմ հասկանում։ Պապդ էլ՝ թե ասելու բան ունի, թող գա էստեղ, զրուցենք։ -Լավ էլի՜, տատ։ Գնանք՝ տեղում պարզենք։ -Տղա ջա՜ն, մի ժամ մի խմեք ու էլ չի կանչի: Իսկ որ էլի կանչեց՝ կգամ։ Գործեր ունեմ։ -Լավ էլի, տատ, լուրջ եմ ասում։ Ես էլ հարբած չեմ, մեքենա պիտի քշեմ։ Աղջիկները՝ առավել ևս։ Խնդրու՜մ եմ, արի քո մեծական խոսքն ասա, գոնե աղջիկները քեզ կլսեն։ Ինքն ասում է՝ քեֆն ինձ նվիրեք ու Նազենիի հետ ինձ հիշեք, իմ մասին խոսեք։ -… Դե լավ, փոխվեմ, գնանք։ Բայց թե պարզվել է, որ պարապությունից ձեռ եք առնում... – Չէ՜, տատ։ Ով փորձեց, բերանը կփակեմ։ Երբ որ շարժվում են դեպի ամառանոց, տեսնում են Անահիտին՝ իր բակում։ Անահիտը ժպտում է իրենց կողմ ու հարցական նայում Նազենիին։ Նազենին նեղված տոնով է խոսում,- Գնում եմ որպես պարապ քեֆի հատուկ հյուր ու միջնորդ՝ իրենց ու պապի հիշատակի միջև։ Որ պապին հիշեմ, իրենից պատմեմ։ -Ի՜նչ անսպասելի ու գովելի միտք է հիմիկվա ջահելների համար։ Պապն արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Արամն անկեղծորեն հուզվում է,- Շնորհակալությու՜ն։ Անահիտը ժպտում է Արամին,- Ձեզ ուրախ ժամանց, պապին՝ բարի հիշատակ, տատիկին էլ՝ հատուկ դաստիարակչական մաղթանք։ Արամը նրան ժպտում է, բայց գլխում կայծակի պարպման հարված զգում,-«Ինչու՞ դաստիարակչական։ Ինչ՞ն էնպես չեմ արել։ Իբր եղածը քիչ էր, մի հանդիմանանքն էլ՝ իրենից»։ Նազենիին խումբը դիմավորում է ուրախ աղմուկով։ Տեղավորվում են սեղանի մոտ։ Լևոնն ուրախ նայում է շշերին,- Լա՜վ եղավ, որ եկար, տատ։ Ինչե՜ր ասես, որ չեղան։ Տաթևը ժպտում է Նազենիին,- Տատ, աչքիս քեզ շատ է սիրել։ Հը, պապ, գո՞հ ես։ Գայանեն ուզում է խոսել, փոշմանում է: Բոլորը լարված սպասում են ձայնի։ Տաթևը ծայրահեղ լարված է,- Ես լսեցի, ասեց՝ «հա»: Արամը փորձում է տեղից վեր կենալ, բայց նորից նստում է։ Նվերը բարկանում է առանց որևէ մեկին նայելու,- Զահրումա՜ր։ Արամը նեղանում է Նվերից,- Ու՞մ ասեցիր, պապի՞ս։ Հարբած ես: - Հոսանքին։ Էլի տզզոց լսեցի։ Էլ ու՞մ պետք է ասեի։ Էդպիսի բաների չեմ հավատում։ Նազենին գլուխն օրորում է,- Ես էլ չլսեցի, բայց լա՜վ բան եք մտածել։ Մարդը տուն է դնում, որ իր գործն ու անունն ապրեն սերունդի հիշողության մեջ։ Լևոնը լի ըմպանակ է բարձրացնում,- Դե, եկեք խմենք պապիի հիշատակի կենացը։ Արամի և Տաթևի ձեռքերն ուղղվում են դեպի Լևոնի բաժակը: Արամը վերցնում է այն,- Հետո։ Տատին չենք կանչել, որ վրա վրա խմենք։ Տատ, կպատմե՞ս պապիս մասին։ -Լավ մարդ էր, լավ վարպետ։ Աղջիկներիս ասեմ, որ նաև ընտիր կոշկակար էր։ Տաթևը զարմանում է,- Կոշկակար՞։ Արամ, բա ինչու՞ չէիր ասում։ Արամն ուսերն է թոթվում,- Բայց ե՞րբ, ի՞նչ առիթով: Այ, առիթը կա, հիշողը կա։ Իսկ ի՞նչ ամոթ բան կա կոշկակարության մեջ: Նվերը նայում է Արամի աչքերին,- ճիշտ ես, բայց մեզանից մեկը վատ խոսեց այն աղջկա մասին, որ հեծանիվով իր օրվա փողն է աշխատում։ Արամը շփոթվում է,- Ես գործը նկատի չունեի, այլ՝ բնավորությունը: Խելառոտ է։ Նազենին գլխով է անում Նվերի կողմը,- Թե էն հաց բերող աղջկա մասին է, վատ բան չասեք։ Մաքուր սրտի տեր է, ոսկի։ Արամը մեղավոր ժպտում է Նազենիին,- Դեմ չեմ: Լավ, զրուցենք պապուս մասին։ Շողերը նայում է Արամին,- Այսօր իր ծննդյան օրն է, հա՞, երևի։ Արամը շփոթվում է, -Չգիտե՜մ, չե՜մ հիշում։ Տաթևը նույնպես նայում է Արամին,- Կամ էլ՝ մահվան տարեդարձը երևի։ Արամը չի նայում Նազենիի կողմը,- Ախր դա չի կարևորը։ Այլ՝ մարդկային գծերը։ Նազենին ժպտում է Արամին,- Պապի ծննդյան օրն անցել է։ Թե էստեղ էին նշում, Վազգենիս հերն ու մերն ինձ էլ էին կանչում։ Լևոնը խմում է իր հյութի բաժակից,- Քեֆչի տղա՞ էր, տատ։ - Պապը շա՜տ էր սիրում սեղան զարդարողներին։ Տաթևն աշխուժանում է,- Ինձ շա՜տ կսիրեր Նազենին նրան ժպտում է,- Զարդարող, այսինքն՝ սեղանի շուրջ սիրուն խոսքով, երգով, պարով տրամադրություն ստեղծողներին։ Ասում էր՝ լավ է դատարկ սեղանի մոտ լիասիրտ մարդկանցով, քան թե՝ լի սեղանի մոտ դատարկ մարդկանցով։ Տաթևը ժպտում է Լևոնին- Լյովի պես տաղանդավորներին ես էլ եմ սիրում: Շողերը գլխով է անում,- Ոսկի՜ խոսքեր են։ Քեզ լավ չես զգում ճոխ, բայց լուռ, միայն ուտողների սեղանների մոտ։ Նազենին նայում է սեղանակիցներին,- Ինչքան հասկացա, ձեր ասած ձենն է ստիպել, որ ուտելիք տանեք Անոյիս ընտանիքին։ -Այո, տատ, մենք իր մասին չէինք էլ իմանում։ - Հետաքրքի՜ր է։ Բա ու՞ր է ձեր ոգին։ Խաբեցի՞ք, թե՞ ինձնից է քաշվում։ Կնեղանամ: Տաթևը Նազենիին սալաթ է առաջարկում,- Երևի կարոտն առել է, դադրել։ Դու կեր, տատ, համո՜վ է։ Ճիշտն ասա, տատ, ի՞նչ ես արել, որ քեզ չի մոռանում։ Լևոնը նորից է ումպ անում հյութի բաժակից,- Տատ, ընկել է հետևիցդ, զգու՜յշ եղիր։ Նազենի,- Մի վախեցրու՜, տղա ջան։ Ես վախի գետում լողացած կին եմ։ -էդ որ՞ն է, տատ։ -էդ էն է, որ կյանքի կեղտը փորձել է ինձ քշել, տանել, բայց նույնն եմ մնացել։ Հասկացեք, ո՜նց ուզում եք։ Պատմելու բան չի, էն էլ՝ էստեղ։ Բարի՜ մարդ էր։ Եթե հաճախորդը փող չէր ունենում՝ չէր մերժում։ Ասում էր՝ մեծ բան չի: Մի օր դեմս կգա: Մի պահ լռություն է տիրում։ Նազենին նայում է Նվերին, շարունակում,- Մի օր ընկերոջը կանչեց օգնելու տանիքի հարցում։ Ընկերը երեք օր իր գործն արեց ու փողից հրաժարվեց։ Բայց ինքը մինչև էնպես չարեց, որ ընկերը գոհ մնա, չհանգստացավ։ Տաթևը նայում է Նվերին,- Բայց Նվերն էլ դժգոհ չի։ Չէ՞, Նվեր։ Արամը չի թողնում Նվերին խոսել,- Նա իմ ընկերն է անկախ ամեն ինչից, ու ես շնորհակալ եմ, որ առանց սակարկելու եկավ ու հանեց նեղ վիճակից։ Լյով, նրա խնդիրն իմ խնդիրն է։ Լևոնն ուսերն է թոթվում,- Եղավ, ոնց ասես։- նայում է Նազենիին,- Տատ, պապին հո հետդ չարություն չի՞ արել։ Նազենին ժպտում է,- Չե՜մ ասի, տղա ջան։ Լսեք, ինչ որ պատմում են, ու կնոջը մի հարցրեք նրանից, ինչից որ չի պատմում։ Մենք եղել ենք հարևաններ, շուրջը քիչ մարդ կար։ Ես գոհ եմ։ Մի անգամ տներից մեկում հաց էին թխում, Վազգենն էլ անցնում էր էդ կողմերով։ Տանտիրուհուն ասում է,- «Ոնց որ մեռոն լինի ձեր լավաշի հոտը, քույրիկ»։ Քիչ հետո այդ կինը լավաշ է ուղարկում Վազգենին։ Պապը նեղվում է,- «Այ քուր, բայց ես հիմա փող չունեմ»։ Կինը նեղանում է՝ -«Բայց ո՞վ է լավաշը փողով ուղարկում հարևանին։ Անուշ լինի»։ Ինքն էլ երկար ժամանակ այդ կնոջից ու նրա հարևաններից իր արած գործի համար փող չվերցրեց։ Թաղում դառել էր խոսելիք։ Արամը հուզվեց,- Պապիս ցավը տանեմ։ Տաթևը ժպտաց,- Այդ կինը դու՞ ես։ -Ոչ, բայց դա ի՞նչ կարևոր է։ Պատմածս ուրիշ բանի մասին էր։ Տաթևը հուզվեց,- Հասկացա, տատ։ Խնդրում եմ, մի դեպք էլ պատմիր։ -Պատմեմ։ Ընկերոջը կանչեց բերքահավաքին օգնելու։ Դա էլ լավ մարդ էր, բայց միամիտ։ Մինչ ինքը զբաղված էր այգում, պարապ ժամին հարևանը ընկերոջ հետ թուղթ է խաղում ու պարտքի տակ գցում։ Իմացավ, փողը տվեց հարևանին, ասեց, որ էլ իր տուն չմտնի։ Հարևանը փողը վերադարձրեց, ներողություն խնդրեց։ Տաթևը զարմացած է,- Ինձ թվում է, որ տատին ամեն ինչ գիտի, ու դիտմամբ ինչ որ բան է հասկացնում։ Շողերը հաստատում է,- Ես էի ուզում ասել։ Արամն աչքերը փակում է, շշնջում,-Էս ամբողջ եղածը մի կողմից, էդ մտքից էլ գլուխս տրաքում է։ Լավ է, որ դուք էլ նկատեցիք։ 14 Լևոնը հորանջում է,- Գլուխս պտտվեց, մի քիչ թարմ օդ շնչեմ, գամ։ Ոչ մեկդ չմոտենաք: Կգամ մի տաս րոպեից,- ու դուրս է գնում։ Տաթևը փորձում է Լևոնի հյութի բաժակի հեղուկը, հոգոցով ցած դնում,- Ինքն էդպես է։ Երբ ներվայնանում է, լավ է մենակ թողնել մի հինգ րոպեի չափ։ Լևոնը դուրս է գալիս շենքից, գնում խորովածի տեղը, թաքստոցից օղու շիշ հանում, շշից ումպ անում ու քայլում դեպի Անահիտի տուն,- Կարող ա՞ գիտեք՝ փող եմ տպում։ Դու, աղջիկ ջան, հիսուն հազար մի ամսում չես կարում աշխատես, ես անկեղծորեն քեզ եմ տալիս մի կես ժամվա համար։ Խոսենք, արագ ժամ կապենք, հետ գամ, Տաթոս չիմանա։ Ես հենց էնպես փողերս չեմ ցփնի։ Կյանքն ա ըտենց։ Թե երկուսով էլ ուզեն, կըլնի։ Ինչի՞ պտի չուզես որ, քեզնից ի՞նչ կգնա, որ։ Հասնում է Անահիտի տուն, դուռը մատով թույլ թխկացնում ու առանց պատասխանի սպասելու ներս մտնում,-Նորից բարև ձեզ։ Երեխաները չէին երևում։ Անահիտը, որ պառկած էր թախտին, նստեց,- Բարև ձեզ։ - Իսկ միգուցե ներս գա՞մ։ Անահիտը զգաց ալկոհոլի հոտը, արեց անհրաժեշտ հետևությունը,- Իսկ միգուցե ասեք, թե ի՞նչ հարցով եք եկել։ -Հարցաքննու՞մ եք։ Ես ախր այն խմբից եմ, որի հետ եկա՜նք, օգնություն բերեցի՜նք։ -Եկել եք հաշվարկելու՞ օգնության չափը։ Ցուցակը տվեք, հաստատեմ, գնացեք։ - Ինչու՞ էսպես կոպիտ, չոր։ Ես լա՜վ նպատակով եմ եկել։ -Ասեք, լսում եմ։ -Էն գումարը, որ տալու եմ սառնարանի ու լվացքի մեքենայի համար, թողնել Ձեզ։ -Հասկացա, և փոխարենն ի՞նչ եմ անելու։ -Դե.... ոնց ասեմ, ներս թողնել լավ հեռանկարով։ - Ե՞վ.... - Մի երկու անգամ ընդունեք ինձ, բայց՝ ավելի ջերմ։ - Եվ ի՞նչ արժի ջերմ ընդունելությունը։ Գին կասե՞ք, որ իմ աչքից չընկնեմ։ -Ամեն ինչ լա՜վ կլինի, էլի կբերեմ։ Մենակ ասա՝ հա: Դժգոհ չե՜ս մնա։ - Ոնց եկել եք, նույն կերպ գնացեք։ -Ախր ինչու՞։ Ես մաքու՜ր սրտով,-դռնից դուրս է գնում, ու այնտեղ մնում կանգնած։ - Էդ մաքուր սիրտը կդնեք ձեր տան ճակատին, որ մարդիկ հիացած մեծարեն։ Ես անշնորհակալ տիպ եմ,- դուռը շրխկացնում է Լևոնի դիմաց, վերցնում ջրով լի բաժակ ու փորձում դրսի ձայներից հասկանալ՝ անկոչ հյուրը գնա՞ց, թե՞ ոչ։    Լևոնը նորից դուռը ծեծում է, բայց այս անգամ ներս չի մտնում առանց հրավեր։ Անահիտը դուռը բացում է ու Լևոնի վրա ջուր լցնում,- Մյուս անգամ երեխայի մեզով կպատվեմ, հեռացեք։ Լևոնի ժպտացող դեմքն աղավաղվում է, -Անշնորհակալ բոզի մեկը,- հեռանում է։ Անահիտը շշմում է,- ճիշտ եք, ու.... ու ու ,- չիմանալով ասելիքը, պառկում է թախտին, լուռ լալիս։ 15 Տաթևը կանգնում է,- Գնամ Լևոնիս մոտ, սիրտն առնեմ,- դուրս է գալիս բակ, նկատում Անահիտի տան կողմից եկեղ Լևոնին,- Զգու՜մ էի, ախր։ Ու՞ր էիր, Լյով։ Լավ չեմ: Լևոնը բարկանում է,- Չսեցի՞ր, ասեցի՝ հետևիցս չգաս։ Զբոսնու՜մ էի։ -Այդ ինչ ջու՞ր է վրադ։ -Անցնում էի, էդ կնոջ երեխեքը ջրեցին։ -Ինչու՞ էիր գնացել իր մոտ։ Ինք՞ն էր կանչել։ Լևոնն ասելիքը չունեցող աշակերտի պես հազիվ լսելի անկապ բառեր է արտաբերոմ,- Սուրճ... հենց էնպես ... ստացվեց... մաքուր սրտով.... Արամը դուռը բացում է, դիմում նրանց,- Ի՞նչ եք ձեններդ գցել, ի՞նչ է եղել։ Տաթևը լացախառն դժգոհում է,- Լյովը մեզ թողել, գնացել է այդ կնոջ մոտ։ Չգիտեմ՝ նա՞ է կանչել, թե՞ ինքն է ինքնագլուխ գնացել։ Չէի՞ք կարող համբերել՝ հետո։ Շտա՞պ էր։ Արամը սաստում է Տաթևին, շշնջում,- Չի կարելի։ Քեզ զսպի՜ր։ Տատը կլսի։ Երեքով ներս են մտնում։ Արամը Լևոնին ուղեկցում է ննջարան, պառկեցնում մահճակալին, վերադառնում սեղանի մոտ։ Մի պահ սենյակում լռություն է տիրում։ Տաթևը ժպտում է Նազենիին,- Կներե՜ս, տատ։ Բարկացել էի, դու շարունակիր։ Նազենին կանգնում է,- Էդ բարկանալդ հասկացա, բայց դրա բարոյականությունը՝ չէ։ Ի՞նչ կապ ունի բարկությունդ Անոյիս վարքի հետ։ Իրեն էդպես ճանաչեցի՞ր, աղջիկ ջան։ Տաթևը կմկմում է,- Դե… Արամը չի թողնում Տաթին խոսել,- Տատ, ընկերս մի փոքր հարբած է եղել, հիմարություն է արել։ Մի նեղացիր, ինքն էդպիսի տղա չի։ -Ես իրենից չեմ նեղանում։ Ինքն իմ համար ոչ մեկն է։ Քեզանից եմ նեղանում։ Դու ես Վազգենի թոռը, Կորյունի տղեն։ Դու ես ինձ կանչել տուն, հարգանք խոստանալով։ Ու քաշում եք ինձ համար թանկ, ձեր համար անիմաստ զրույցի մեջ, որ էդ ընթացքում տղաները գնան Անոյիս մոտ։ Ինչի՞ց երևաց, թե նա էդպիսի կին է։ Դեռ ոչ մի բան չեղած էս գղեցկուհին Անոյիս որակեց: Թե՞ ձեր տարածի արժեքն եք հանում։ Ինչքա՞ն ենք պարտք։ Ասեք, ու էդ հասցեն մոռացեք։ Արամը չի նայում Նազենիի կողմը,- Չէ, տատ, ախր ես…. -Լռիր, տղաս։ Վատ, շա՜տ բան եք արել։ Ինձ էլ խաբել ինչ որ հոգիով։ Ես ջհանդամը, էն դժբախտ երեխու անունն եք հանում, ավելորդ լաց պատճառում։ Ամոթ չունեք, խի՞ղճ էլ չունեք։ Ձեզ մարդ եք հաշվում, շուրջներդ ամեն ինչ փողով այլանդակում: Արամը չգիտի ասելիքը,- Բայց ախր՝ ո՞վ։ - Դուք։ Հիմա էլ էստեղ էնտեղ կպատմեք, թե ոնց երկու կտոր մսով ջահել կնոջը վայելեցիք ու հասցեն էլ կտաք..  Ու կգան ձեր նման... Էն խեղճին էլ ո՞վ դպրոց կնդունի։ Թե՞ ձեր ուզածն է, որ խեղճ մնա ու գաք, երկու կտոր մսով, գնաք ձեր կյանքին։ Արամն անձեռնոցիկներով անընդհատ քրտինքն է սրբում,- Տատ, ախր էդպես չի…. Նազենին մոտենում է ելքի դռանը, կանգնում,- Անոս ամեն ինչով ձեզնից բարձր է ու մաքուր։ Ո՞ր նորմալ մարդն է մարդու կերածին ու հագածին նայում: Դու էլ, Վազգենի թոռ, էդ պապի թոռը չես, էդ հոր տղեն էլ չես, ափսո՜ս,- հեռանում է։ Շողերը նեղվում է,- Նեղացավ, գնաց։ Էս էլ էսօրվա քեֆը բարեգործական կոդով։ Գոնե էսքանով պրծնենք։ Չնեղանաք, երեխեք: Մեզնից գոհ ենք, բայց լավ մարդ չենք: Արամը հոգոցով համաձայնվում է, գնում Նազենիի հետևից,- ճիշտ արեց, շա՜տ ճիշտ։ Ինձ թվում է՝ պապիս ուզածն էս էր: Ասելիք ուներ: Ասեց՝ ու գոհ է։ 15 Նազենին շարժվում է դեպի դարպասը։ Գայանեն, որ նստած էր շենքի ճակատային մասի պատի տակ, ոտնաձայններ լսելուն պես թաքնվում է,- Հերիք է, գնամ։ Սրանից ավել չեմ կարող: Սրանցից ոչնչի էլ հասնել հնարավոր չի: Մաշվեց ինքնահարգանքս։  Երիտասարդները դուրս են գալիս շենքից, հայացքով ուղեկցում Նազենիին։ Նվերն այդ ընթացքում խոհանոցում խրոցից հանում է սարքը, գնում, միանում խմբին։ Արամը թույլ հոգոց է հանում,- Ասելու բան էլ չկա՝ մարդ ասի։ Շողերը նայում է Անահիտի տան կողմը,- Չպիտի աներ, իրոք։ Տաթևը դժգոհում է,- Չճնշեք Լյովիս։ Գողը նա չի, ով չի գողանում,, այլ նա՝ ով չի բռնվում։ Նազենին դարպասի դռան մոտ կանգնում է, ետ շրջվում երիտասարդների կողմ։ Այդ պահին նկատում է Գայանեին, ցնցվում։ Արամը լարվում է,- Էլ ի՞նչ եղավ, տատ։ Նազենին ճակատն է շփում,- Խեղճի արածն էլ անիմաստ եղավ, քանի որ դուք էիք ու ոչինչ չհասկացաք: Ձեր արածը եղավ, չմարսվեց։,-դիմում է Տաթևին,-դու ասեցիր գողի համար, ես էլ իմն ասեմ: Պոռնիկը նա չի, որ երեխայի հոգսի խեղճությունից պառկում է ուրիշ տղամարդու հետ, այլ նա է, որ օգտվում է կնոջ խեղճությունից։ Էս ձեր արածի մասին, եթե կհասկանաք,- որոշում է հեռանալ, բայց տեսնելով պատուհանից ներս մտնող Գայանեին, շարունակում է, ձայնը բարձրացնելով,- Չգիտեմ՝ ում ասելով մի երկու բան եք տարել էդ խեղճին ու հետո հաշվելով օգուտն ու վնասը, որոշել եք օգուտ քաղել։ Ձեր նմանների համար բարի գործ անելն օգուտ չի։ Հերթով կգնաք, որ տան մոտ հերթ չերևա ու չխայտառակվի։ Արամը փոձում է խոսել,- Բայց ախր… Նազենին ձեռքը թափ է տալիս, հեռանում, ասելով,- Սևին օճառն ինչ կանի, խևին՝ խրատը։ 16 Խումբը ներս է գնում։ Լևոնն արդեն սեղանի մոտ է,- Սոված եմ, միացեք: Տաթևը դժգոհ է Լևոնից,-Տեսա՞ր, ոնց անվերահսկելի ալկոհոլը բերեց անվերահսկելի վարքի: Արամը նրան լռելու նշան է անոմ,-Բոլորս էլ լարված ենք: Հետո՝ անպայման: - Ծարավեցի,- Լևոնն ըմպում է հյութի իր բաժակից, զարմացած զննում,- Ե՞րբ։ Այ քեզ բա՜ն։ Շողերն ու Տաթևը ծիծաղում են,- Իսկ ի՞նչ պիտի լիներ։ Շողերը հոգոց է հանում,- Անվերահսկելի ու անբացատրելի օր է, կարծես ինչ որ մեկի անողոք սցենարով ենք շարժվում: Անընդհատ լարվածություն եմ զգում: Ու դրանից քո խմիչքի ու իմ գլխի որակները ընկել են։ Արամը համաձայնվում է,- Ես էլ եմ մի տեսակ տրանսի մեջ։ Էլ պետք չի խմել։ Պետք չէր գնալ, Լյով։ Մեր հարևանն է՝ արժանավոր կին,-փորձում է հիշել,- Ի՞նչ ասեց՝ «խեղճի արածն էլ անիմաստ եղավ, քանի որ դուք էիք ու ոչինչ չհասկացաք»: Ո՞վ, ի՞նչ է արել: Տաթևը քմծիծաղում է Արամի կողմը,- Հարևանուհուդ համար խանդելու նման ասեցիր։ Շողերը համաձայնվեց Տաթևի հետ,- Ես էի ուզում ասել։ Լևոնը նորից է կում անում, բաժակը զննում,- Հիմա այդ մասին չխոսենք։ Շա՜տ եմ նեղված։ Գնամ մի քիչ էլ տանկեմ, հանգստանամ։ Շողերը կիթառը մեկնում է Լևոնի կողմը,- Առանձնանալու համար չենք հավաքվել։ Մնա հետներս ու երգիր։ Կարոտե՜լ եմ երգերիդ, Լյո՜վ։ Լևոնի դեմքից դժգոհություն է թափվում,- Էսօր բոլորդ՝ ամեն մեկն իր չափով, կերպարս գզում եք, ու դեռ ուզում եք, որ երգե՞մ։ Տվեք ինձ սուրճ, տորթ ու մոռացության քսան րոպե, որ երգեմ։ Տաթևը ցածրաձայն ու անվստահ ձայնով բողոքում է,- Բա քեֆ ենք անում, ամեն ի՜նչ էլ կլինի։ Հա, բայց ի՞նչ եղավ, որ մի բան էլ բոլորիս վիրավորեց։ Տղամարդն ամեն մեկին չի առաջարկում։ Նա զգում է մերժողին ու համաձայնվողին։ Նվերը խոսում է կարծես չուզենալով,- Նա էլ նույն բանն էր ասում։ Համաձայնվելու պատճառի մասին։ Տաթևը բարկացած խեթում է Նվերին,- Թե չէ՝ հենց դու սու՜րբ ես։ Գրազ եմ գալիս, որ որևէ առիթով դու էլ, Արամն էլ գնալու եք հյուր էդ բարի՜ կնոջը։ Հը, ո՞վ է հետս գրազ գալիս։ Արամ,- Այդ թեման թողեք, ամո՜թ է։ Մենք չենք գնալու։ Իհարկե՜, տգեղ է օգնել, ու հետո այն սակարկել։ Առավել ևս՝ խեղճ ապրող կնոջ պահով: Այ, Նվերն էկավ իմ կանչով ու չի էլ ակնարկում վարձահատույց լինելու մասին։ Տաթևն անբնական ծիծաղում է,- Էդ հույսո՞վ եք գնում մոտը,- բայց զգալով ընկերների հանդիմանող հայացքները, լռում է։ Միայն Լևոնն է արձագանքում ծիծաղելով,- Դու էլ բան գտա՜ր համեմատելու։ Շողերն առարկում է,-Ինչու՞։ Ըստ էության նույնն է։ Արածի դիմաց բավարվածության միտքը։ Շեղումը գալիս է թաքցրած մղումի որակից։ Նվերին բավական էր ընկերոջն օգնելու փաստը։ Տաթևը փնչացնում է Նվերի կողմը չնայելով,- Իրեն էլ գիտենք, ցուցարարներից չի՞։ Արամը բարկացած ու խոսել պատրաստվող Նվերին լռելու նշան է անում,- Նվերն իմ ընկերն է: Թեման փակեք։ Զրույցը վերածվեց փաստի ապուշացման հետևանքով ստացված շիլաշփոթի բաղադրության անհեռանկար վերլուծության։ Լևոնը կարծես թե չլսեց Արամի խոսքը,- Ամբողջ պարտքը հեչ արեցի ու շնորհակալութուն էլ չասեց,- ձեռքն անհհույս թափ տալիս, գնում ննջարան։ Արամը ժեստով հանգստացրեց լարված Նվերին, խոսեց բառերը շեշտելով,- Ինքը քեզ պարտք չի եղել, որ դու հեչ անես։ Ես իմ տուն օգնելու եկած ընկերոջս գլխին սարքող չեմ։ Լյով, իր հետ տալիք առնելիքի հարցերը կլուծես իմ միջոցով։ Էլ չասեմ, չլսեմ: Տաթևը, որ բորբոքված էր, ձայնը բարձրացրեց,- Խեղճ Լևոնն ի՞նչ անի, որ հասցրեցին։ Կրակն ընկա՞նք, որ մի քիչ փող ունենք։ Ի՞նչ անեմ՝ բաժանեմ բոլորին ու նստեմ լացե՞մ։ Ասեմ՝ իմացեք, աղքատն իր խելքից է աղքատ, իսկ հարուստն՝ իր շնորհքի ու ճարպկության շնորհիվ հարուստ։ Լևոնը ննջարանից ձայն է տալիս,-Ապրե՜ս, Տաթս։ Այո, մենք ուրի՜շ ենք ու մեր հետ չչափվեք ու դեմներս դուրս չգաք։ Եղա՞վ, ցուցարար ախպեր։ Նվերը շարժվում է դեպի ելքի դուռը,- Ես գնամ։ Սեղանը հավանեցի, մթնոլորտը՝չէ: Շողերը նրան խնդրում է,- Գոնե թխվածքից համտեսեիր։ Արի գնանք խոհանոց, սիրտը՝ տամ քեզ։- ժպտում է,- Առայժմ՝ թխվածքի: Նվերն էլ նրան է ժպտում, ձեռքը տանում սրտին,- Քաղցր ուտելիքից և խոսքից խուսափում եմ, սրտերից՝ զգուշանում,- ու Շողերի հետ քմծիծաղում։ Արամը կանգնում է, դիմում Նվերին,- Ու՞ր ես գնում։ -Տուն։ Հոսանքը կարգավորված է, ինձ սպասում են։ Դուք շարունակեք։ Մնալս անիմաստ է։ Բարով մնաք, - մուտքի դռնից դուրս է գնում։ Արամը ուղեկցում է,- Սպասիր, տաքսի կանչեմ։ Նվերը ձեռքի շարժումով հրաժարվում է, հեռանում առանց հետ նայելու։ Շողերը շտապում է Նվերին հրաժեշտ տալ,- Ցտեսությու՜ն, Նվեր։ Հաճելի՜ էր ծանոթանալը,- դիմում է ընկերներին,-լավ ընկեր է, լավ մարդ։ Հավանեցի: Ոչ ոք չի արձագանում։ Նվերը դուրս է գալիս դարպասից, շարժվում։ Հանկարծ նայում է Անահիտի տան կողմ, ու շարժվում այն կողմ,- Օրը խոսեմ, ամոթ է։ Չասի՝ եկավ, մեծ մեծ բրդեց, գնաց։ 17 Տաթևը պատուհանից նայում է, քմծիծաղում,- Ես մենակ մեռնելուս օրը չգիտեմ։ Շտապու՜մ եմ, տաքսի չեմ ուզու՜մ, քաղցր չե՜մ սիրում, սրտերից զգուշանում եմ, ինձ սպասում են։ Ո՞ւր ես շտապում, ով է սպասում: Ի՞նչ ես ուզում, հեշտ տրվող մարմի՞ն։ Մնացիր դու, Արամ։ Արամը ևս դուրս է նայում,- Անսպասելի՜ էր,- հեռախոսի վրա համար է հավաքում, – կգաս, նոր կգնաս… հասկացա… լսու՞մ ես, ասելու բան ունեմ։ Տաքսիով ուղարկեմ … կնեղանամ,- անջատում է հեռախոսը։ Շողերը ևս մոտենում պատուհանին,- Ամո՜թ Նվերին։ Լավ տպավորություն թողեց։- նայում է Արամին,- Գա, որ պատմի՞ եղածը։ Իսկ եթե՝ մնա՞։ Տաթևը հեգնում է,-Գոնե ասեր, հետը տորթ դնեի: Գնալու առիթ կլիներ, պատճառի թեմային անցնելն էլ դյուրին լիներ: Տաթևն ու Լևոնը քինոտ ծիծաղում են, Արամը հայացքը փախցնում,- Խնդրու՜մ եմ, այդ թեման փակենք։ -Խեղճ կին, կանայք,- Շողերը շիկնում է ու փորձում թեման փոխել,- Բայց զգու՞մ եք, տատին ինչ եկավ՝ գնաց, պապը լռե՜ց։ Արամը համաձայնվում է,-Հետը գնաց։ Կանչեց, որ հետը տանի՝ հանգի՜ստ զրուցեն։ Սենյակում ինչ որ ժամանակ հաստատվում է ծանր ու ճնշող լռություն։ Արամը մոտենում է գրապահարանին,- Աղջիկներ, մինչև Լյովին համոզեք երգել, ես մեր ընտանեկան ալբոմը նայեմ, պապուս հիշեմ։ Տաթևն աշխուժանում է,- Հետաքրքի՜ր է։ Պահու՞մ եք թղթե ֆոտոները։ Ես էլ նայե՞մ։ Շողերն էլ մոտենում,- Ես էլ կուզենայի պապիկին տեսնել։ Երևի օգնի կապել օրվա հետ։ Տաթևը թևանցուկ է անում Արամին ու Շողերին,- Գնանք խոհանոցում նայելու՝ տորթո՜վ, սրճո՜վ։ Լյով քո բաժին տորթը բերե՞մ, թե՞ կմիանաս։ Լևոնն արագ շարժումներով մոտենում է սեղանին, իր ըմպանակը օղի լցնում, խմում, հետևում նրանց,-Անձամբ գալիս եմ, բայց հոգով չեմ միանա: Ինձ մե՜ծ կտոր։ Տաթևը դժգոհելու ձև է անում,- Մի հոգուն էդքան չի հասնում, անկու՜շտ։ Բուրյաթիդ համա՞ր է։ Մինչ իր բաժինը ստանալը Լևոնը պատառաքաղով թխվածքի կտորներ է համտեսում,- Հը՜մ։ Բուրյաթ չի, Արյա՜թ է։ Չէ՜, իրեն չէ, բայց մատուցողուհուս՝ եթե գա: Տաթևը բարեհոգի քմծիծաղով կսմթում է Լևոնին,- Ու՜ր էր, գար, բռնեի՜, բուրդը գզեի՜։ Շողերն Արամի հետ ծիծաղում է,- Մարդու հալյուցիանացիան ու սխալները թաքուն երազանքների ձևակերպումն են։ Զգու՜յշ, չբացահայտվե՜ս, Լյով։ Լևոնն իր բաժինը վերցնում, շտապում է համակարգչի մոտ,- Ժամանակ չկա, դրա տանկերը կործանեմ, սկսեմ քո անլուրջ մտքերը հասկանալ ու կործանել։ Արամը ալբոմի նկարներից առանձնացնում է իր պապիկի մասնակցությամբ նկարները, երկար նայում։ Տաթևը մոտենում է,- Վայ, Արամ, քանի՞ տարեկան ես էստեղ։ Իսկ ինքը՞։ Շողերը միանում է նրանց,- Ի՜նչ լուրջ դեմքով է։ Դու իրեն ես քաշել։ Արամն այդ նկարը երկար զննում, գլխով հավանության նշան է ցույց տալիս։ Տաթևը վերցնում է հաջորդ նկարը,- Հետն ո՞վ է։ Ո՞վ է այս գեղեցկուհին։ Ի՜նչ լավ ժպիտ ունի։ Արամը հայացքը փախցնում է, խոսում ափսոսանքի նոտաներով,- Մեր հարևանուհին, այդ կինը՝ Անահիտը։ Տաթևը երկար է նայում նկարին,- Հազա՜ր ափսոս։ Ճաշակով հագնված, երջանիկ դեմքով։ Ի՜նչ դաժան է կյանքը։ Երջանիկ տիկինը։ Շողերը ևս երկար է զննում նկարը,- Հիմա հասկացա՜, թե ինչու ես հրապուրված իրենով։ Իրենից կյանք է ճառագում։ Արամը տխուր ժպտում է, նկարին նայելով,- Ինչի՞ց ենթադրեցիր, որ հրապուրված եմ, ու՝ իրենով։ Շողերը տխուր ժպտում է,- Կին արարածն ինտուիցիայով անսխալ կարդում ու վերծանում է ձեր թաքուն հայացքը, ինտոնացիան, միմիկան, բայց՝ լռում։ Տաթևը նոր նկար է վերցնում,- Իսկ սա ո՞վ է պապիկիդ ու այն կնոջ հետ։ Արամը զննում է նկարը,- Չեմ հիշում, կարծեմ՝ հարևան։ Տաթևը ծիծաղում է,- Շողերը ճիշտ էր։ Կնոջը հիշում ես, հարևանին՝ ոչ։ Նրա ամուսինն է, իրար ձեռք են բռնել։ Արամը երկար նայում է նկարին, շպրտում,- Կարծես թե։ Բայց դա ի՞նչ կարևոր է։ Տաթևը վերցնում է հաջորդ նկարը,- Պապիկդ ո՜նց է քեզ նայում։ Արամը վերցնում է նույն նկարը, երկար նայում,- Ի՜նչ լավ նկար է։ Էս ո՜նց է ինձ նայում, աստված։ Նկարը չէի էլ տեսել,- կանգնում է,-փորձեմ հանգստանալ, լարված եմ,- գնում է, կանգնում մուտքի դռան մոտ, նայում Անահիտի տան ուղղությամբ։ Շողերը հեռվից հետևում է Արամին, նրա հայացքի ուղղությունը։ Ու երբ Արամը հանկարծ նայում է իրեն, շփոթվում է, իրեն մատնում,-Հետևում ես, թե ինչքան կմնա՞։ Արամը նորից դուրս է նայում,- Պարզապես դրսին կարոտեցի։-քմծիծաղում է,-դու էլ ի՞նձ ես հետևում, թե՝ ուր եմ նայում: Շողերը մի պահ շիկնում է, հետո նայում Արամի աչքերի մեջ,- Ինչու՞ չէ, եղածից հետո: Չճտե՞մ, ով եմ ես քեզ համար, եթե հանկարծ գամ այս թաղ իր հետաքրքիր պատմություններով։ Արամը քմծիծաղում է,-Ամենուրեք էլ նույնն է։ Եթե իմանաս ու խորանալ ուզենաս։ - Հնարավոր է։ Հարցը իրավիճակի ընկալման ձևի մեջ է։ Երևի պապիկդ էլ այդպիսին է եղել։ Խրթին հարցերի խորագիտակ մեկնաբան: -Էլի հեգնում ես, ու դրա իրավունքն ունես, բայց գոհ եմ, որ պապիս հիշեցինք։ Շողերը հանկարծ տխրում է,- Հանգստացիր, կարծես թե եկավ,- գնում է խոհանոց: 18 Անահիտը պատուհանից տեսնում է իր տուն եկող Նվերին,- Էլի եկա՜ն, վարձն ուզելու։ Էլ չլացես, հիմա՜ր։ Սրանք արժանի չեն քո արցունքները տեսնելուն։ Նվերը մի քանի րոպե չի համարձակվում դուռը ծեծել։ Անահիտը սպասում է դռան թակոցին, ու դրա ուշանալուց բարկանում է,- Հը, փողեր՞դ ես հաշվում, ծալում առանձնացնում, որ չտեսնեմ ու շատ չուզե՞մ,- գնում, ինքն է բացում մուտքի դուռը։ Նվերը հանկարծակիի է գալիս,- Կարելի՞ է։ Անահիտն իրենով փակում է մուտքի ճանապարհը,- Այսօր՝ ոչ։ Պատրաստ չեմ: Նվերը շշմում է կնոջ ձայնի չոր ու անբարյացակամ տոնից,- Չհասկացա, ընդամենը… - Դե, ո՞նց բացատրեմ։ Այսօր չեմ կարող։ Գեղեցիկ չի, բայց հաճախորդին կարելի է ասել։ Կանացի խնդիրներ ունեմ։ Համեստ կնոջ կերպարի կտրուկ փոփոխությունից Նվերն իրեն կորցնում է,-Բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես ուզում էի… - Իսկ ես չե՜մ ուզում։ Հասկանու՞մ եք, չե՜մ… ուզու՜մ։ Գնացե՜ք։ Մի՜ օգնեք, մի՜ եկեք, մի՜ խղճացեք։ Նվերը, չըմբռնելով կատարվածի պատճառի էությունը, փորձում է պարզեցնել հարցը,- Կներեք։ Միայն ուզում էի օրը ճշտել։ - ճշտենք։ Չկա՜ օր, չկա՜մ ես, հաճույքի օբեյկտ չկա այս տանը: Բարո՜վ գնաք, չհուզվեք, ոտքերդ քարերին չխփեք։ Նվերի համար իրավիճակը շատ էր վայրենի։ Նկատելով Անահիտի մարմնի դողը, մի նոր փորձ է անում,- Ուզում եմ օգնել առանց հետին մտքի։ Հանուն երեխաների։ Անահիտը փղձկում է,- Հեռացե՜ք, չե՜մ ուզում, ոչի՜նչ չեմ ուզում։ Բերեմ տամ, տարեք ձեր բերածը, որ պրծնեմ էս անամոթ այցերից։ Նվերը վերջին ճիգն է անում, հուսալով, որ տեղեկությունն ի նպաստ իրեն է,- Ես դրանցում բաժին չունեմ, հյուր եմ։ Ընդամենն ուզում էի օգնել։ Մի քանի րոպե կսպասեմ, հույսով որ կփոշմանեք։ Ախր մեղք եք: Խնդրում եմ ինձ հավատալ,- դռնից դուրս է գնում, բակում նստում նստարանին։ 19 Արամը, Շողերն ու Տաթևը խոհանոցում են: Շողերի հեռախոսից երգ է լսվում: Տաթևը հեռախոսով է խոսում,- Հեսա երևի մի կես ժամից վերջացնենք։ Չե՜ս հավատա, հեռախոսով պատմելու բան չի… Լևոնը լարված դեմքով հետևում է համակարգչի էկրանին,- Օ՜հ, կյանք իմ անդեմ, ի՞նչ անեմ, որ Այրաթին ջարդեմ, աղջիկների մոտ մեծ մեծ բրդեմ։ Գայանեն զգուշորեն դուրս է գալիս պահարանից, սենյակի սեղանից օղու շիշ և բաժակ վերցնում, մոտենում է Լևոնին, խոսում շշուկով,- Սա Ձեզ՝ հարևան սեղանից։ Լևոնն ընդունում է շիշը, առանց էկրանից կտրվելու,-Ապրես քաղցր, ծարավ էի։ Չասեցի՜ր է, թե ո՞վ ես։ - Ո՞նց գլխի չընկար։ Հաշիվ ներկայացնողն եմ։ Կան հաշվետուներ և հաշիվ պահանջողներ։ Հաշիվ պահանջողն եմ։ -Ինչքա՞ն։ Լավ գործ ա՞։ -Եթե լավ մարդիկ են հանդիպում, հա։ Ձեր հաշիվը Նվերը փակել է։ Հարցերն իր հետ կլուծեք, վաթսունհինգ հազար, քաղցր,- անձայն հեռանում է, ստուգում սենյակի իրավիճակը, մտնում խորդանոց։ Լևոնն առանց էկրանից կտրվելու,- Եկել ա՞, ի՞նչ եղավ,- պատասխան չստանալով, ձայնը բարձրացնում է,- Բա ուր ե՞ս, գնացի՞ր։ Տաթևը հեռախոսն անջատում է, ձայն տալիս Լևոնին,- Ո՞վ, Լյով։ -էլի եկավ, չե՜ս հավատա, որ ասում էի՜։ Տաթևը շտապում է Լևոնի մոտ, վախեցած նայում շուրջը,- Ո՞վ, Լյով։ Լևոնը ցույց է տալիս շիշը,- Մատուցողուհին։ Սա էլ տվեց, թե՝ հարևան սեղանից։ Տաթևը վախեցած նայում է Լևոնին, կանչում,-Արամ,- Լևոնի ձեռքից շիշը վերցնում է,- Քեզ ո՞նց ես զգում,- խղճալի հայացքով նայում Լևոնին։ Արամն ու Շողերը շտապում են ննջասենյակ,- Ի՞նչ է եղել։ Այդ ընթացքում Գայանեն խորդանոցից դուրս է գալիս, մտնում խոհանոց, միացնում էլեկտրական թեյնիկը, գնում ննջարան, մոտենում պատուհանին, հետ նայում,- Չէ, վերջին ակորդն էլ եմ խփելու,- պահարանից շորեր է հանում, աթոռի վրա դրանցից հայելու դիմաց նստած կանացի մարմին հավաքում։ Մանեկենի գլխին գլխարկ է դնում, աթոռը դնում հայելու առաջ, ու պատուհանից դուրս գնում։ Դրսում նկատում է Նվերին, որ Անահիտի տան կողմից է գալիս,- Եկա՜վ, ինքնագոհ դավաճանը։ Տաթևը լացախառն ձայնով Արամին բացատրում է կատարվածը, մի ձեռքով ցուցադրելով շիշը, մյուսը՝ դրած Լևոնի ուսին,- Էլի՜ էդ անտերն է եկել, շիշ թողել, գնացել։ Ես կգժվե՜մ, երեխեք։ Ուրեմն՝ իրոք կա: Բա ու՞ր է։ Էկեք մեկս մնա կողքին։ Լևոնը դժգոհ շարժումով ուսն ազատում է Տաթևի ձեռքից,- Անտեր չի՜։ Համ էլ ասեց, որ հաշիվը Նվերը փակել է։ Ապրի ինքը,- աչքից արցունքը սրբում է,- իրա տղամարդ ցավը տանեմ։ Վերջ, մեր մեջ հաշիվ չկա, Արամ ջան: Գնացեք, խանգարու՜մ եք։ Արամը, Շողերը, Տաթևը նայում են իրար։ Արամը միմիկայով աղջիկներին լռելու նշան է անում,-Թողեք Լևոնը խոսի։ Որտեղի՞ց եկավ, ու՞ր գնաց, Լյով,- խոսելու ընթացքում սենյակում զննում է մահճակալի տակ, պահարանի մեջ։ Լևոնը բարկանում է- Ուզում եք, որ վիրավորե՞մ։ Որտեղի՞ց են գալիս մատուցողները և ու՞ր են գնում։ Խոհանոց, ու՞ր։   Տաթևը լալիս է, հենվում Լևոնին, ով նորից կոպտորեն նրան իրենից հեռացնում է,- Ի՜նչ խոսի։ Հասկանու՞մ եք, թե ի՜նչ է կատարվում։ Շողերը գլուխը բռնում է,- Ես գնամ խոհանոց։ Լավ չե՜մ, եթե չգժվեմ։ Լևոնը սրտնեղում է,- Բայց ի՞նչ է եղել, հարևան սեղանից նվերի մեջ վատ բան կա՞։ Տաթևը լացակումաց ձայնով է խոսում,- Գժվե՞լ ես։ Ամառանոցում ի՞նչ մատուցող։ Լևոնը շփոթված ձայնն իջեցնում է,- Ուրեմն՝ շփոթել եմ։ Երևի՝ հարևանից։ Արամը Տաթևին լռելու նշան է անում,-Ենթադրենք, որ Լյովը ճիշտ է։ Մեկը եղել է։ Լևոնը դժգոհ փնչացրեց,- Ձե՞ռ ես առնում։ Իսկ եթե չենթադրենք, ուրեմն գի՞ժ եմ։ Տաթևը զգուշորեն շոյում է Լևոնի գլուխը,- Գիժ չե՜ս, չարաշահու՜մ ես էդ անտերը։ -Չե՜մ չարաշահում, սիրաշահում եմ իմ ինքնասիրությանը։ Չե՜ս հասկանա։ Արամը լարվում է, ընդունելով ձայն որսացողի դիրք,- Լռեք։ Մենք խոհանոցում ու այդ մեկն անվախ շիշը սեղանից վերցրել, մտել է այստեղ։ Եթե թաքնվել է, ապա՝ որտե՞ղ,-բացում է խորդանոցի դուռը,- Լյով, դու ճի՜շտ ես։ Մոտդ ոչ թե սպիտակ տենդ է, այլ՝ սպիտակ հեղուկի աղճատված հետագիծ։ Հա, վերծանելի: Տաթևը լացելով փաթաթվում է Արամին,- Ինչքա՜ն եմ քեզ սիրում։ Ուրեմն ինքն էն բանից չի՞։ Լևոնը գոռում է, - Չ՜է, առայժմ։ Հենց ամուսնանամ: 20 Արամը լռելու նշան է անում,- Գժվե՞լ եք։ Տան մեջ օտար մեկն ազատ զբոսնում է, մեզ ձեռ առնում, դուք հարց եք պարզում։ Շողերը վերադառնում է,- Մեզանից ո՞վ է թեյնիկը միացրել։ Արամն անիմաստ շարժումներ է անում,- Ահա՜։ Թեյնիկն էլ է միացրել։ Նայեք, հո բաղնիքում էլ չի՞ լողացել։ Գոնե մեզ խղճում, նշաններ է թողնում, որ չխելագարվենք: Ինձ կատաղեցնում է կատարվածի ապուշ անհնարիությունն ու դրա անվախ հանդգնությունը։ Փնտրում ենք ու գտնում։ Մնացածը՝ ես գիտեմ։ Տաթևը բացում է նջարանի դուռը, շտապ փակում, անուժ ընկնում բազմոցին,- Այնտե՜ղ է, մի բան արե՜ք։-ճչում է,- Ախր ո՞նց։ Արամը վճռական քայլերով մտնում է ննջարան,- Տիկին, ի՞նչ եք անում այստեղ, ինչպե՞ս հայտնվեցիք։ Ձեզ հետ եմ,- մանեկենի թևից քաշում է, և հագուստների կառույցը քանդվում է, թափվում հատակին։   Նրա հետևից եկող Շողերն ու Տաթևը ճչում են, մոտենում, վախեցած տեսքով զննում, ապա հավաքում հագուստները։ Լևոնը տեսածն արձագանքում է ձեռքի անհուսալի ժեստով, վերադառնում համակարգչի մոտ,- Գժանո՜ց է։ Բայց ախր ասեց, չէ՞ մատուցողուհի։ Ա՜, հավես չունեմ էս աթեիստների հետ,- գնում, նորից նստում է համակարգչի առջև,- Էսօր բախտդ բերեց, Այրաթի մեկը։ Մերոնք գժվել- շեղում են։ Արամի շարժումները դառնում են նյարդային ու կտրուկ,- Ինքը լկտիավարի ասում է- ոգի չեմ, տանն եմ, կինարմատ եմ, գտեք: Ու մենք՝ անզոր,- ստուգում է ննջարանի պահարանի մեջ, մահճակալի տակ,- մուտքի դռնից դուրս գալիս, կանչում,- Ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ենք արել քեզ,- սպասում է պատասխանի, հայացքով զննում այգու տարածքը, դուռը ներսից փակում, քայլում սենյակում։ Տաթևը լաց է լինում,- Իբր չգիտեք, թե ով է լկտի կինարմատը, որ էսպիսի բաների ընդունակ է: Բայց ո՞նց: Երեխեք, արդեն գժվում եմ։ Ինձ ու Լյովին տուն տարեք։ Լևոնը դժգոհում է առանց համակարգչից կտրվելու,- Գնում ես, գնա՜։ Ես մնում եմ, դրա հարցերը լուծեմ։ -Ու՞մ, բուրյաթի՞, թե՞.... Արամն աղջիկներին լռելու նշան է անում,- Լռեք, որ կողմնակի ձայները լսվեն։ Նա ինչ որ տեղ մոտերքում է։ -Ո՞վ։ - Ով մեկ պապ է, մեկ՝ մատուցողուի, մեկ՝ ոգի, մեկ՝ չգիտեմ ինչ։ Չգիտեմ, թե ոնց է այդ ամենն արել, բայց կռահում եմ, որ ինչ որ մեկն է ու նա դեռ մոտերքում է։ Շողերը լարվում է,- Դու կարծու՞մ ես։ - Ոչ, վստահ եմ, բայց՝ առանց ապացույցների, եթե չհաշվենք շիշը, թեյնիկն ու մանեկենը։ Թե մի բռնե՜լ եմ։ Շողերն արձագանքում է անտարբեր ու հոգնած ձայնով,- Տաթոն ճիշտ է։ Մեզ տուն տարեք, դուք բռնեք ու բռնվեք։ Եղածը մեզ հերի՜ք էր։ Հա, էդ ոգին հենց այնպես չի: Բան է հասկացնում: 21 Դարպասի մոտ Գայանեն սպասում է, որ Նվերը մոտենա,- Հը, լավ անցա՞վ։ Նվեր,- Լավ էլի: Ինչու՞ ես վիրավորում կնոջը։ Սրանցից պրծար, նրա՞ն ես չփխում: -Ինչո՞վ, ես վատ բան չասեցի։ Նորմալ, բայց խեղճ կին է, հեշտ բռնվող: -Գնացի, որ սառնարանը նորոգելու օրը պայմանավորվեմ, բայց ինքն էլ քեզ նման մտածեց, կոպտեց։ - Ճիշտ արեց։ Միայնակ ու խեղճ կնոջը գողունի այցելած տղամարդու անհատույց օգնությունը կեղտաբույր ակնարկ է։ -Դե լավ, էդ քո խելքի բանը չի։ Պրծա՞ր, ուզածիդ հասա՞ր։ Դե տուն գնա։ - Քեզ ու քո ուզածի նման: Իսկ դու ու՞ր ես գնում։ Զեկուցելու՞, աղջիկների մոտ գլուխ գովելու՞։ Որի՞: -Չէ, ասեց, որ տաքսի կկանչի։ - Հա, բա իհարկե՜։ Քեզ չի սազի հեծանիով գնալը։ Արի տանեմ - Կսազի, բայց թող միասին չտեսնեն։ Մեքենա երևաց, հեռացիր։ Էս կողմ է գալիս։ -Ինչու՞ պետք է թաքնվեմ։ Թող ապացուցեն։ - Ի՞նչ գիտես, թե ով է, -Նվերը հեռանում է, թաքնվում քարակույտերի հետևում։ 22 Արամենց տան մոտ մեքենա է կանգնում: Նրանից իջնում է մայորի տարբերանշաններով ոստիկանի համազգեստով հասուն տարիքի տղամարդ։ Գայանեն նրա տեսքից շփոթվում է ու փորձում ձև անել, իբր գնում է Նազենիի տան կողմ։ Մայորն ուրախ ձայնով դիմում է Գայաներին,- ճայթուկ, դու՞ ես։ Էստեղ ի՞նչ ես անում։ Գայանեն փորձում է անտարբեր երևալ,- Գնում եմ։ Բարև Ձեզ և ցտեսություն։ Տղամարդը ծիծաղում է,- Կարոտե՜լ էի։ Էստե՞ղ ես ապրում։ Հարևա՞ն ենք։ -Ոչ, իսկ Դու՞ք։ - Սա մեր ամառանոցն է, աղջիկս։ Միգուցե հյուր գա՞ս, տղայիս հետ կծանոթացնեմ։ Եթե հաջողվի հարս կբերեմ, վրեժս կլուծեմ՝ խիստ անկանխատեսելի հեռանկարով։ Հետդ խոսում եմ, իսկ դու հեռանում ես, սիրուն չի, չէ՞։ Իմ տեսքը դիմադրության ոգու՞դ է հրահրում։ Գայանեն կանգնում է,- Ի՜նչ անսպասելի էր։ Օ՜յ, շնորհակալ եմ։ -Ինչ՞ն էր անսպասելի։ Որ իմ ամառնոց՞ն է։ -Ա… այո։ Ոստիկանի տունն ավելի մեծ ու ճոխ է լինում։ Տղամարդը բարեհոգի ծիծաղում է,- Լեզվիդ տակ էլի ինչ որ բան կա, բայց մեկ է, ցանկալի հյուր ես։ Տղաս է իր շրջապատով։ Հը՞։ ճայթուկ, այդքան խիստ մի՜ եղիր։ - .... Ես ճայթուկ չեմ։ Գայանեն եմ ու ժամանակ չունեմ։ - Դեռ հեռվից քեզ տեսա այստեղ։ Ու հիմա էլի այստեղ ես ու շտապու՜մ ես։ Կբացատրե՞ս անհասկացողիս։ -Ըըըըը… բացատրելու ի՞նչ կա… ըը հեռախոսով էի խոսում, տեղը հարմար էր, կանգնել եմ։ Տուգանվա՞ծ եմ, թե բերման եք ենթարկելու։ -Ա՜խ, լեզուդ։ Բերման՝ որպես հյուր, այո։ Չէ, հարս չեմ համարձակվի, բայց ցանկալի հյուր ես։ Մի՜ մերժիր։ Արամը մուտքի դռնից դուրս է գալիս, տեսնում մայորին,- Հեր, ինչու՞ չես գալիս։ - Էս չքնաղ աղջկան եմ հյուր կանչում, չի գալիս։ Գիտե՞ս, ինչքան եմ փնտրել։ -Այ քեզ զուգադիպությու՜ն, ես էլ եմ փնտրել։ Միգուցե ին՞ձ չմերժի։ Գայանեն փորձում է հեռանալ,- Դե, ձեզ բարի ժամանց։ Արամը լարվում է,- Հեր, նա մեր տանը հյուր է եղել ու հիմա որոշ իրեր չկան։ Կամավորության հիմունքով բերման ենթարկիր, պարզենք։ -Իսկ ինքն ասում է, որ քեզ չի ճանաչում։ -Ստում է։ Պատվերով ժենգալով հաց բերեց, ես իրեն տուն հրավիրեցի, որ վճարեմ, իսկ ինքն ինձ վիրավորեց, գնաց ու փողի տեղն ինչ որ բան է տարել։ Գայանեն ձայնը բարձրացնում է Արամի կողմը,- Կպատասխանեի, եթե կարևորեիր տղամարդու հուգուստը, որ թյուրիմացաբար հագիդ է։ Տղամարդը դիմում է Գայանեին ձայնի նույն ուրախ տոնով,- Բան չեմ հասկանում, բայց քեզ լավ գիտեմ ու ինչ էլ լինի՝ իմ հյուրն ես ու ես քեզ տուն կտանեմ։ Մի բան պարզ է, որ իրար գիտեք ու դա թաքցնում էիր։ Ինձ մի թող մտամոլոր։ Համ էլ սրանց հացից կուտենք։ Ես էլ եմ սովա՜ծ։ Գայանեն դիմադրում է, բայց անվստահ շարժումներով,- Թողե՜ք ինձ։ Ես սոված չեմ, ձեր տանը չեմ եղել ու ոչինչ էլ չեմ տարել։ Կարող եք ստուգել: Հանվե՞մ: Տղամարդը թույլ բռնում է Գյանեի ձեռքը,- Չեմ ստիպում, չեմ ստուգում ու չեմ քաշում։ Կարող ես չգալ։ Բայց ինձ շա՜տ է պետք որ գաս, ու ինձ վստահես։ Գայանեն ձեռքն ազատում է ու հետևում տղամարդուն,- Բայց ի՞նչ եմ արել, որ վախենամ։ (շարունակելի)
129

Արժան անարժան (2) 18+

7 - Փորձեմ,- Գայանեն մահաճակալի տակ բերանը մոտեցնում է փողրակի ծայրին ու թույլ ձայնով արտաբերում,- Այստեղ ե՜մ։      Տաթևը լարված նայում է սեղանակիցներին,- Ո՞վ էր։ Լևոնը նորից նստում է, աչքերը շփում,- Ինչը՞։ Ձե՞ն ես լսել։ Արամն էլ է լարված,- Լսեցի, բայց թվաց՝ դրսից էր։ Տաթևը շփոթված է ու վախեցած,- Ո՞վ է։ Գայանեն խոսում է փողրակի մեջ ու շշուկով,- Պապ՜դ։ Տաթևը կանգնում է, նայում շուրջը,-Այս տանը ոգի կա։ Ի՜նչ հետաքրքիր է, գռգռի՜չ։ Արամ, պապդ կա՞։ Լևոնը Տաթևից գաղտնի մի ըմպանակ էլ է վայելում,- Ինչի՞ց իմացար։ Տաթևը բացում է մուտքի դուռը, զննում բակի տարածքը,- Չլսեցի՞ք, ասեց՝ պապդ եմ։ Արամը ծիծաղում է,- Էլ չխմե՜ս։ Տաթև,- Վայ, հորս արև։ Պա՜րզ լսեցի։ Արամը լարվում է,- Ոնց որ՝ ննջարանի կողմից էր։ Լևոնը նայում է շշերին,- Իսկ իմ կարծիքով՝ մուտքի կողմից, այսինքն՝ դրսից, մեկ էլ՝ բաղնիքից։ Շողերը նայում է առաստաղին,- Ես այնտեղից լսեցի ինչ որ շշուկ։ Նվերը գնում է խոհանոց, դարակներ բացում, փակում,- Ես՝ խոհանոցից, դեռ զրնգոց էլ եկավ,- խոհանոցում շշնջում,- Ապուշ, ախր ինչու՞։ Բոլորը վեր են կենում, պտտվում, փնտրում տան բոլոր անկյուններում։ Ննջարանը Լևոնն է զննում։ Նայում է պահարանի մեջ, հագուստի տակից գարեջրի շիշ հանում, բացում, խմում,- Ախ, սիրտս հովացավ,- սենյակից դուրս է գնում,- Գժվե՞լ եք, երեխեք։ Ոգին, եթե կա էլ, անտեսանելի է։ Ի՞նչ եք գտնելու։     Արամը փորձում է ժպտալ, բայց միայն լարված դեմքն է ծամածռում,- Հետքեր, նշաններ։ Չգիտե՜մ։ Լևոնը մոտենում է սեղանին,- Հոգնեցի՜։ Մի գժվեք, նստեք։ Ոգիներն անվնաս են։ Մանավանդ՝ Արամի պապը,- նայում է աղջիկների կողմը, իր հյութի բաժակի մեջ օղի լցնում,- Շեքսպիր, Համլետ։ Ասելու է՝ տղաս, հարևանը բերքս տարավ, կերավ։ Փողը կստանաս, ինձ կասես։ Արամը հոգոց հանելով ևս մոտենում է սեղանին,- Հիշում եմ, բողոքում էր, որ շինանյութ են գողանում։ Երևի ճշտել է, անունն է հայտնում։ 8 Գայանեն մտմտում է,- Բա հետո՞։- Շշնջում է փողրակի մեջ,- Է՜հ։ Տաթևը լարվում է,- Էս անգամ էլ չլսեցի՞ք։ Շողերը նայում է Տաթևին,- Ինչ որ անորոշ ձայն էր, չէ՞։ Բայց որտեղի՞ց է գալիս, Տաթևն ուսերն է թոթվում,- Կարծես թե՝ բոլոր կողմերից։ Արամը նայում է շուրջը, բարձրաձայնում,- Եթե պապիիս ոգին ես, մոտեցիր, խոսենք։ Արի, չենք վախենում։ Բոլորը նայում են դռան կողմը։ Նույն պահին սենյակի դռան վարագույրը թույլ շարժվում է։ Տաթևը ճչում է, կպչում Շողերին,- Տեսա՞ք: Վա՜յ, չե՜մ կարող, կգժվեմ։ Շողերը նայում է դռան կողմ, հայացքը փախցնում,- Մինչև հիմա չէի հավատում։ Արամը գերլարված է,- Լռիր, լռություն։ Բոլորը նայում են դռան կողմը։ Նվերը վեր է կենում իր աթոռից, դիմում երևակայական մեկին,- Նստեք, խնդրեմ։     Այժմ արդեն բոլորի հայացքները ուղղվում են Նվերի առաջարկած աթոռին։ Տաթևը Շողերին կպած մեկ նայում է աթոռին, մեկ հայացքը թաքցնում,- Ես զգացի, նստեց։ Օդը մի տեսակ ոչ էնպես շարժվեց, անձեռնոցիկը խաղաց։ Արամը բարկանում է,- Սուս, էլի։ Տաթևը նայում է աթոռի կողմը,- Սու…..ու … ուուրճ բերե՞մ։ Լռություն է։ Դռան վարագույրը նորից խաղում է։ Արամը հեգնում է,- Նեղացավ, գնաց։ Լևոնը խմում է իր հյութի բաժակից,- Կարծեց, թե ձեռ ենք առնում։ Իրենք սուրճ չեն խմում, բույրով են հագենում։ Տաթևը բողոքում է,- Բա ասեիք։ Հո չէի՞ ասելու, ինչի՞ բուրմունք, սուրճի՞, թե՞ թեյի։ Գայանեն փոխված ձայնով թույլ շշնջում է փողրակի մեջ,- Հավաքվել եք։ Լևոնը նայում է Տաթևին,- Ինչ որ բան ասե՞ց։ Տաթևը վախեցած է,- Ո՜նց հասկացա, միայն ես եմ լսում։ Հարցրեց, թե ի՞նչ հավաք է։-նայում է առաստաղին,- Լևոնի ծնունդն է, պապ։ Թոռիդ՝ Արամի մոտ ընկերն է։ Գայանե,- Չկա ծնունդ։ Տաթևը ճչում է, բռնվում Շողերից,- Վա՜յ, պապ, ո՞նց իմացար։ ճիշտ ո՜ր։ Երեխեք, ես դողու՜մ եմ։ Սա արդեն լուրջ է։ Ասեց՝ ծնունդը չի։ Շողերը խեթում է,- Իսկ ասում էիր՝ չգիտեմ։ Երեխեք, սա արդեն լու՜րջ է, դողալու: Տաթևը խաչակնքում է,- Բա հո պապին չե՞մ հակաճառելու։ Բա մեծերի հարգանքը՞։ Շողերը դիմում է Լևոնին,- Լյով, ճիշտն ասա։ Դրությունը լարված է, բարդ։ Լևոնն ըմպում է հյութի բաժակից, քրտինքը սրբում,- Երեխեք, բայց ինքն ի՞նչ գիտի։ Արամ,- Պապուդ հետ էն աշխարհում նշել են, նարդի խաղացել։ Գայանե,- Խորոված… խեղճեր…. Նազենի…. Լևոնն աղաչական նայում է Տաթևին, -Հը՞, ասա՜։ Տաթևը կենտրոնանում է,- Ասում է՝ ուտելիք տարեք խեղճերին։ Նազենիին կամ էլ նա կասի,- նկատում է, որ Լևոնը փորձում է իր բաժակը օղի լցնել։ - Լյով, մի օգտվիր առիթից, հա՞։ Պապի ջան, էս Լյովը շատ է խմում։ Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Գայանեն շշնջում է փողրակի մեջ,- Թույն: Խեղճ ընտանիք,- դուրս է գալիս մահճակալի տակից, - Հաստատ կգան անհավատները,- պատուհանից դուրս է գնում, փեղկը վրա բերում։ Լևոնը թաքուն լրացնում է իր բաժակը -Ի՞նչ ասեց, Տաթո,- Հո չի՞ կռվացնում։ Տաթևը ժպտում է,- Ամուսնացիր, լրջանա։ Ապրես, պապ: Համաձայն ենք: Լևոնը նայում է առաստաղին, -Մերսի, պապ։ Ես էլ եմ այսպես մտածում։ Արամը շրջում է գրքերի պահարանի մոտ,- Ոգիները գրքերին մոտ են կենում։ Լյովը հոգոցով նայում է օղու շշին,-Նեղված է, որ սիրուհին չկա: Կարոտել է: Տաթև,- Երեխեք, սա իրոք լուրջ է։ Պապին հատուկ միսիայով է եկել։ Կտրուկ պահանջեց գնալ տատի մոտ, բոլորովս։ Արամը բացում է խորդանոցի դուռը,- Հիմնավորված կասկածներս փարատեմ, նոր,- ննջարաններում ստուգում է մահճակալների տակ, պահարանների մեջ, այնուհետև ստուգում բաղնիքն ու մնացած անկյունները, մոտենում մուտքի դռանը,- Չեմ հասկանում, չեմ հավատում։ Դուք մի երկու բան պատրաստեք, կզանգեմ։- դուռը բացում է, որ դուրս գնա։ Շողերը դիմում է Արամին,- Բայց ի՞նչ վերցնենք։ Մի բան ասա։ Արամը ներվային ժեստ է անում,- Չգիտե՜մ։ Ուզու՞մ ես, որ գոռամ։ Ի՜նչ էինք ուզում, ի՜նչ ստացվեց,- դուրս է գնում։ 9 Մինչ աղջիկները ուտելիք են հավաքում, Նվերը մտնում է ննջասենյակ, դուռը ծածկում,- Ու՞ր ես, գիժ։ Գայանեն պատուհանից ներս է մտնում, Նվերին լռելու նշան անում, մտնում մահճակալի տակ,- Սովա՜ծ եմ, ծարա՜վ։ -Զահրումա՜ր ես։ Հիմա բոլորով տեղ ենք գնում։ Մի բան վերցրու, ուտելով գնա կորիր։ -Չե՜մ կարող։ Մինչև վրեժս չլուծեմ, գնացողը չեմ։ -Ի՞նչ վրեժ։ Հազար դրամի համար ապուշացե՞լ ես։ Թքիր, հեռացիր։ - Իսկ դու ի՞նչ պատմութան մեջ ես ընկել։ - Ի՞նչ։ - Ի՞նչ ես պարտք սրանց։ Որոշել են բաց չթողնել, մինչև փողը չպոկեն։ Հարյուր հազար։ Էն օրը հինգ հազար ուզեցի, լաց եղար,- ձայնը խեղճանում է,- Քեզ ո՞նց մենակ թողնե՞մ, կուտեն՝ ախր։ - Ինչի ես տապակած հա՞վ եմ, որ ինձ ուտեն։ - Համարյա։ Տապակելն էլ սրանց խղճով խնդիր չի: Բա ո՞նց եղավ, որ եկար օգնելու ու հարյուր հազար պարտք մնացիր։ - Քեզ ի՞նչ։ Ուզում ես կեսը դու՞ տաս։ - Ուզում եմ իմանալ՝ հերիք չի՞ զիջես։ Չե՞ս կարող կռվել, պայքարել։ - Կարող եմ, բայց այս կետում՝ չէ։ Մի խաղա, վերջ։ -Գնա, հա՜։ Շուտ հեռացեք, զուգարան եմ ուզում։ - Կգնաս։ Ես քեզ սնունդ ու գիշերանոթ բերող չեմ։ Աղջիկների դեմ ի՞նչ ունես։ -Օհօ՜, հրապուրվե՞լ ես։ Որո՞վ: Էն մեկն իսկը քո խելքին է: - Պարտադիր չի ամեն նորմալ աղջկանով հրապուրվել։ -Լա՜վ էլ հրապուրվել էիր էն լպստրուկով։ Անունն ի՞նչ էր։ Հա՜, Նելլի՜։ - Էդպիսի բան չի եղել։ - Իհարկե՜։ Իրեն պաղպաղակ էիր բերում, ինձ էլ՝ անտեսում։ - Ինքդ հրաժարվեցիր, գի՜ժ։ -Լա՜վ արեցի։ Ինչու՞ առաջինն իրեն առաջարկեցիր։ - Չե՞ս զգում, որ խանդելու ժամանակն ու տեղը չի։ - Ու՞մ խանդեմ, քե՞զ։ Դու դրան արժանի չե՜ս։ Նվերը մոտեցող ոտնաձայներ է լսում, պահարանի դուռը բացում, հեռախոսը պահում ականջին։ Տաթևը դուռը բացում է,- Նվե՞ր,- Նվերը նրան ձեռքով է անում ու հեռախոսով լսելու ձև տալիս,- ես էլ կարծեցի՝ պապի հետ ես խոսում։ Հինգ րոպեից գնում ենք,-հեռանում է, դուռը ծածկում։ - Բան եմ մտածել։ Հեռախոսդ թող, նոր գնա։ -Գժվե՞լ ես։ Բա որ բռնվես, կդառնամ հանցակից։ - Արդեն։ Չասեցիր իմ մասին, չէ՞։ Թող, լավ բան եմ մտածել։ Թե չէ՝ կգամ, կմիանամ ձեր քեֆին ու եզրափակիչ ավերիչ ելույթ կունենամ։ Ինձ գիտես: Նվերը հեռախոսը թողնում է մահճակալի տակ,- Անբուժելի գի՜ժ։ Անելիքս էլ չգիտեմ։ Եթե չգնաս, քեզ մեղադրիր։ Մի կես ժամից գնալու եմ,- սենյակից դուրս է գնում։ 10 Արամը մոտենում է Նազենիի տանը։ Նազենին բակում նստած է։ - Նորից բարև, տատ։ -Բարև Վազգեն…ի թոռ ջան։ Անունդ… -Արամ է անունս, տատ։ Էս կողմերում խեղճ ընտանիք կա՞։ -Ո՞վ ասեց։ Էն բարի աղջիկը՞։ Արամը հանկարծակիի եկավ, բայց պատասխանը գիտեր,- Էդ ո՞վ ա։ -էն, որ ձեր տնից եկավ մոտս, ժենգալով հաց ուներ։ Տարավ, բաժանեց Անահիտիս երեխեքին ու գնաց ընկերոջը փրկելու։ Անունը Գայանե է։ -Հացը բաժանել է՞: Անահիտը… Իրար գիտե՞ն։ -Չէ, ինձ բերեց, գնացինք իրենց տուն։ -Լրի՞վ բաժանեց։ Կեպիով, հեծանիվով աղջիկը՞։ Իսկ ծաղիկները՞։ - Հա, տղա ջան, ոնց ասել էիր։ Իրեն ոչինչ չվերցրեց: Ծաղիկներն էլ մի փունջն ինձ, մյուսը՝ Անոյին։ Շա՜տ ապրես։ Ինչ՞ն է սխալ արել, տղաս։ -Չգիտեմ, էսօր բան չեմ հասկանում։ Անահիտն էստե՞ղ, խեղճացա՞ծ։ Իսկ ո՞ր կողմ գնաց, էդ փրկիչը բարի։ Ընկերն ո՞վ էր, որտե՞ղ է։ Լրի՜վ գժվեցի։ Կարող ա՞ Նվերն է։ Չէ՜, Նվերին հո չե՞նք խորովում, որ փրկի։ - Ո՞նց։ Դու իրենից տեղյակ չե՞ս։ - Ոչ, ինչու՞ պետք է լինեմ։ - Դե որովհետև… ինձ թվաց, դու ես ուղարկել հացը, ուզում էի քեզ… - Դե, դա կարևոր չի, տատ։ էդ ընտանիքում քանի՞ հոգի են, ովքե՞ր են։ - Անոս ու երկու փոքր երեխա։ Ինչ կա՞։ - Էնպե՜ս։ Իսկ ամուսինը՞։ -Չկա՜ ամուսինը, տղա ջա՜ն։ -Հիմա ուտելիք կբերեն ու կգնանք նրանց հյուր,-հեռախոսի վրա համար է հավաքում,- Շողեր ջան, մայրն ու երկու երեխա... Հա, իհարկե... միրգ, հյութ։ - Հա՜, Վազգեն ջան։ Ինքն էլ ասեց, որ կխնդրի, որ բերեք։ - Ո՞վ,-Արամը հասկացավ, որ իր բոլոր հարցերի լուծումը մոտերքում է, ու ինքն այն համարյա տեսնում է, բայց ուղեղի դողն է խանգարում ընկալել ու ճանաչել այն: Ինչ որ հոսանք է իրեն քշում։ Իրեն չեն վիրավորում, բայց իր հետ խաղում են իրենց կանոններով։ Այդ հանդուգն աղջիկն ինչ որ միջնորդավորված ձևով իրեն ուղղորդում է։ Ինքն էլ ենթարկվում է չգիտի ում ու կատաղում։ Բայց ախ՜ր... - Էդ բարի աղջիկը, ձեր տանից։ Ասեց՝ կխնդրեմ, կանեն։ Ի՜նչ լավ ջահելներ եք։ Դու, ինքը: Արամը զգաց, որ քրտնեց,- Փաստացի խնդրեց: Տատ, բայց էնտեղ էդ աղջկան չհիշես։ -Հա, իհարկե՜։ Կարևորը, որ երեխեքիս նայում ես։ -Անահիտը՜ …. Քո ինչ՞ն են։ -Հարևանները։ Կապված ենք, տղաս։ Դու էլ պապուդ նման բարի ես։ -Իրեն լավ գիտե՞ս, տատ։ -Դե ոնց ասեմ, իրենը մի տեսակ ուրիշ էր, համով։ Մի անգամ ապրանք վերցրեց փողոցային առևտրական կնոջից, հետո հասկացավ, որ փողը մոտը չի, հարևաններն էլ չկան։ Տանից այպիսի ապրանք տվեց, որ մի տաս անգամ թանկ կլիներ վերցրածից։ Կինը չվերցրեց, ասեց հետո։ Ամբողջ գիշեր չքնեց խեղճը։ Հետո փնտրեց, գտավ։ - Տատ, դու իր գիշերը չքնելուց էլ ես տեղյա՞կ։ Տես է՜, տատ։ - Է՜, տղա ջան, կյանքը շատ մեծ խառնակիչ ա, ուշ ենք ջոկում մեր լավն ու վատը։ Մի անգամ էլ ընկերն եկավ օգնելու։ Մի պահ ինքը հեռանում է, հարևանները ընկերոջը թղթախաղի մեջ են քաշում, պարտք սարքում գլխին։ Բերեց գումարը դրեց սեղանին, թե-«էլ իր հետ չխաղաք, տղերք»։ Հարևաններն ամաչեցին, ներողություն խնդրեցին։ Արամն ուշադիր նայում է Նազենիի աչքերին ու հայացքը փախցնում, -Տա՜տ, աչքիս դրանք դիտմամբ ես պատմում։ Էդ աղջիկ՞ն է։ Էս ի՜նչ եմ ասում, նա չգիտի էլ։ Էս սատանայական շղթայական համընկնումներից գժվում եմ, բայց լա՜վ արեցիր, որ պատմեցիր։ Մի օր կգամ պապիս մասին կզրուցենք։ -Արի, տղա ջա՜ն։ Անցյալի թելերը չեն կտրի։ Օգնում են նեղված պահին։ Ո՞վ է ասել՝ «Չնեղվես, թե նեղ օրվա ընկեր ունես»։ -Չգիտեմ, երևի՝ Տոլստոյը։ -Պապդ, տղա ջան։ Ընկերոջդ չնեղացնես, որ նեղ օրը կանչելու մարդ ունենաս։ Լևոնը, Նվերն ու աղջիկները մոտենում են Արամին ու Նազենիին, ձեռքներին տոպրակներ։ Նազենին խմբին առաջնորդում է Անահիտենց տուն, տան անդամի իրավունքով մտնում ներս։ Սենյակում փալասի վրա խաղում են Բաբկենն ու իր քույրիկը, իսկ Անահիտը կար է անում։ Անահիտը, տեսնելով հյուրերին, կանգնում է։ Պստիկ աղջնակն ընդառաջ է գնում,- Հայլի՞կ։ Բաբկենը քրոջ թևից քաշում է,-Չէ՜, քու՜ր։ Որ գա, ես հիշու՜մ եմ, կասեմ։ Բայց երեխան քարացել, ակնդետ նայում է հյուրերին։ Անահիտը շփոթվում է,- Չէ՜, բալես։ Հայրիկը կգա, աշխատանքի է։ -Քնեցի, զալթնեցի, էլի չեկա՜վ։ - Ինքը շա՜տ է աշխատում, կգա՜։ Նազենին հյուրերին նստել է առաջարկում ու դիմում Անահիտին,- Անո ջան, երեխեքը քեֆ են անում։ Ու ոնց որ ասեց ըըըըը…. Վազգենը, եկել են ձեզ տեսնելու։ Անահիտը շփոթվեց,- Բայց ինչի՞ համար։ Շնորհակալ եմ։ Էն բարի աղջիկ՞ն է ասել։ Ապրի ինքը: Նազենին թույլ սեղմում է Անահիտի ձեռքը,- Ո՜նց Վազգենս է ուզել։ Դե՜, տեղավորիր։ Շողերը նայում է Արամին, դիմում Նազենիին, - Ի՞նչ բարի աղջիկ։ Գլուխս ցավեց: Անահիտը բացատրում է Շողերին,- Մեզ ժենգալով հաց ու ծաղիկներ բերեց, ու ասեց, որ ձեզ կխնդրի, որ դուք էլ խորոված բերեք։ Շողերը շշմում է,- Ոնց որ կինո՜։ Հասկանում եմ, ու՝ չէ։ Աղջիկը, ոգին, նույն միտքը։ Լևոնն արդեն զրուցում է Բաբկենի հետ, դիտում նրա թղթերը,- Երեխեք, էս ի՜նչ խելացի երեխա է։ Շողերն ու Անահիտը մթերքն են տեղավորում, իսկ Տաթևը զբաղվում է աղջնակի հետ։ Բաբկենը մոտենում է Շողերին,- Խորոված բերե՞լ եք։ Չի՞ ասել էն լավ քուրիկը։ -Իհարկե, հիմա կուտես, բալիկ,- Շողերը նայում է Արամին, սա հայացքը փախցնում է։ Անահիտը խեղճ ժպտում է բացակայող հայացքով։ Կարծես թե եղածն իր հետ ու իր տանը չի կատարվում։ Նազենին, որպեսզի Անահիտին կանչի, դիմում է հյուրերին, - Գիտե՞ք՝ ի՜նչ խելացի երեխա է։ Նկարում է, գրում, կարդում: Դեռ դպրոց չի գնում։ Բաբկենը մի քանի մատիտանկար է բերում, պարզում Լևոնին,- Քուրիկը չի հասկանում, ճղում է։ Ես էլ պահում եմ։ Շողերը նայում է, հիանում,- Ես այսպես չեմ կարող։ Մայրիկը չի՞ օգնել։ Բաբկենը ծիծաղում է,- Ինքը կփչացնի՜։ Ո՞նց օգնի, նկարել չգիտի։ Նազենին ջերմորեն միջամտքւմ է,- Գնալու է առաջին դասարան, հագուս,,, գերազանցիկ է լինու տղաս…. Արամը շոյում է երեխային,- Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, նկարիչ ջան։ Բակենը վստահ ձայնով ծանոթ տեքստ է ասում,- Որտեղ որ շա՜տ փող են աշխատում։ Խեղճ ապրելը վա՜տ բան է։ Մամաս մե՜ղք է։ Անահիտը թեքվում է, աչքերը սրբում։ Լռություն է տիրում։ Ոչ ոք ասելիք չուներ։ Նազենին հույսով նայեց հյուրերին,- Էդ դպրոցի բաժնում ծանոթ չունե՞ք։ Անոյին ժամ չեն տալիս, ձգձգում են։ Կամ մարդ է պետք, կամ՝ փող։ Անահիտը, երևի խեղճության իր կերպարից նեղվելով, խոսեց աղոթելու նման,- Խոստացել են, առայժմ՝ կես դրույք։ Լավ կլինի…. -Դուք բուհ եք ավարտե՞լ,- զարմացավ Տաթևը։ Անահիտն ուզում էր խոսել, բայց Արամը նեղվեց- Ինչի՞ց զարմացար։ Տաթևն արդարացավ,- Ես ոչ այդ իմաստով։ Այլ որ՝ բա ինչու՞ է այս վիճակին։ Անահիտը դառը ժպտաց,- Երկա՜ր ու տխուր պատմություն է։ Շողերը մոտեցավ սառնարանին,- Էս չի՞ աշխատում։ Անահիտ,- Գումար չկա, որ վերանորոգեմ Նազենին հոգոց հանեց,- Ոչ լվացքի մեքենա, ոչ՝ սառնարան։ Նվերը մոտենում է սառնարանին, զննում, դիմում Անահիտին,- Եթե դեմ չեք, հետո կգամ ու կփորձեմ նորոգել։ Ինքս մասնագետ եմ։ Աշխատանքի համար գումար չեմ վերցնի։ Անահիտը մի պահ ժպտաց, հետո վախեցած ու զննող հայացքով նայեց Նվերին,- Բայց ես մենա՜կ եմ։ Ե՞րբ, ինչպե՞ս վճարեմ։ Չէ՜, թող մնա։ Լևոնն այդ ընթացքում ուշադիր զննում էր Անահիտին, նրա շարժուձևը, արձագանքը։ Անահիտը դեռ մտմտում էր Նվերի գայթակղիչ առաջարկի մասին,- Չե՜մ կարող պարտքի տակ մնալ։ Տգեղ է… վտանգ…. է՜։ Լևոնը դիմում է Անահիտին, նայելով աչքերի մեջ,- Ինքն ինձ փող է պարտք։ Եթե նորոգի, պարտքը կմարվի։ Դա կլինի մեր նվերը Ձեզ։- նայում է Նվերին, ու շտապ հայացքը փախցնում,-Կգնես նաև պահեստամասերն ու ինձ կզեկուցես։ Եղա՞վ։ Անահիտը նայում է Լևոնին, կծկվում,- Ի՜նչ տարբերություն՝ թե ու՞մ։ Պարտքը պարտք է։ Արամը դիմում է Անահիտին, Լևոնին նայելով,- Պարտք չի լինի։ Ընկերներով կհավաքենք։ Նվեր՝ երեխաներին։ Գումարը կտաք հետո, եթե կունենաք։ Չեք ունենա, չմտածեք։ Նվերը զննում է սառնարանը,-Գումարը՝ ոչինչ։ Ինչ վերցնենք՝ բարեկամ ենք,- նկատում է պատերին թույլ ամրացված հոսանքի լարերը,- Ախր վտանգավո՜ր է։ Անահիտն ավելի է կծկվում, փակվում իր աշխարում,- Գոնե՜ լույս ունենք։ Մինչև մի դուռ կբացվի։ Նվերն ուսերն է թոթվում,- Կանեմ, բայց միայն ուշ ժամերին։ Եթե դեմ չեք… -Ուշ, ինչքա՞ն,- Անահիտի ակամա ճիչից բոլորը հասկացան, թե ինչն է նրա երկմտանքի պատճառը։ Նազենին փորձում է հարթեցնել անհարմար իրավիճակը,- Արի՜, տղա ջան։ Ես էլ կգամ։ Ինքը նեղվում է։ Կհաշվենք, որ ինձ ես արել լավությունը։ Տաթևը վերցնում, զննում է Բաբկենի թղթերը, հիանում,- Ի՜նչ խելացի երեխա ես։ Բաբկենը զարմանում է,- Իսկ էլ ի՞նչ երեխա է լինում։ Տաթևը մտածում է,- Դե, որ մայրիկներին չեն լսում։ Շողերը նայում է ժամացույցին,- Իմ տուն գնալու ժամն է։ Մենք գնանք։ Շա՜տ հաճելի ընտանիք եք։ Ցտեսություն,- շարժվում է դեպի ելքը։ Անահիտը կանգնում է,- Շնորհակալություն, ձեզ էլ հաջողություն։ Արամը վերջապես ասեց, ինչ որ ամբողջ ժամանակ ուզում էր ասել,- Ես ձեր հարևանն եմ, Կորյունի տղան։ Եթե ինչ որ բան պետք լինի, կդիմեք։ Անահիտը ժպտաց,- Մեծացել եք։ Նո՜ր ճանաչեցի։ Ձեր ծնողները մեր ընտանիքի բարեկամներն են։ Արամը, չգիտես ինչու, ուրախացավ, առույգացավ- Այո՞։ Հաճելի է լսելը։ Անահիտի դեմքին ևս զվարթություն հայտնվեց,- Ձեր հայրն ու մայրն ամառանոց գալիս հանդիպում են, հետաքրքրվու՜մ։ Շողերն ինչ որ բանից նեղված էր,- Ու՜շ է, գնանք։ Ես տուն պետք է գնամ։ Խումբն Անահիտի տանից լուռ շարժվում է դեպի ամառանոց։ Ամբողջ ընթացքում ոչ ոք ոչինչ չի խոսում։ Իրականում Արամը հիշեց Անահիտին։ Ավելին՝ նա եղել է իր պատանեկան տարիների ակնածանքի օբյեկտը։ Անահիտն ապրում էր ամուսնու հետ և երբ ինքը ծնողների հետ այցելում էր պապիկին, երբեմն տեսնում էր նրան։ Ու մի օր հասկացավ, որ գնում է պապի մոտ հենց Անահիտին տեսնելու համար։ Ինքը-պատանյակը հիանում էր նրա անբռնազբոսիկ պահվածքով, արտաքինով, միմիկայով, խոսելու կուլտուրայով։ Անահիտը խոսքի մեջ անծանոթ բառեր էր օգտագործում ու բոլորը նրան հաճույքով լսում ու հասկանում էին։ Այդ բառերն ինքը հիշում է, քանի որ դրանց իմաստն իմանալու մարմաջը նրան ստիպեց ուսումը շարունակել բուհում։ Նույնիսկ ծնողներն էին զարմացել նրա ուսման մղումից։ Հետո նրանց ընտանիքն այդտեղից հեռացավ ու կապը կտրվեց։ Փաստորեն՝ վերադարձել են։ Երևի նաև սիրահարվել էր Անահիտի կերպարին։ Ամենուրեք՝ տրանսպորտում, ինստիտում, փողոցում իր Անահիտին էր փնտրում, նրա պես կենսախինդ, կատակասեր ու կատակը քնքուշ հմայքով հրամցնող, խելացի խոսքեր իմացող աղջիկ։ Շողերին էլ սիրահարվեց հենց Անահիտի հետ որոշակի նմանություն ունենալու պատճառով։ Խմբի գնալուց հետո Գայանեն դուրս է գալիս մահճակալի տակից, վազում զուգարան, - Խայտառակվում էի, հազի՜վ համոզեցի էդ ապուշներին։ Դուրս է գալիս, լվացվում, մոտենում մուտքի դռանը, ստուգում՝ կողպած չի։ Մոտենում է սեղանին, սկսում ուտելը,- Համով է։ Ուտելիքը չէ, իրենք թափելու բան են,- լցնում է մի բաժակ աղջիկների շշից, խմում,- էս գինի՞ էր։ Հարբելու եմ, գժվեմ։ Պարզ է, որ աղջիկներին հարբեցնեն։ Էհ, չեմ ուզում վերադառնալ իմ տեղը։ Հիմարություն է, բայց խաղալու եմ։ Իսկ սուրճ կխմեմ,- գնում է խոհանոց, սուրճ պատրաստում, վերադառնում, շրջում գրապահարանի մոտ, գիրք վերցնում, կարդում վերնագիրը,-«Մարդ մնացեք»։ Իսկն է,- գիրքը այնպիսի դիրքով է դնում դարակին, որ ցանկացած թույլ ցնցումից այն ընկնի։ Այնուհետև Նվերի հեռախոսն իր հեռախոսի հետ կապի մեջ եղած վիճակում թողնում է մահճակալի տակ՝ խողովակի մոտ, ծածկում լաթի կտորով նայում շուրջը,- Ինչ որ բան պակաս է։- Խոհանոցից ծաղկաման է բերում, դնում գրապահարանի վերևում՝ կիսով չափ եզրից դուրս։ Ծաղկամանի ներքևի մասում թելակույտ է տեղադրում և թելի մյուս ծայրը հատակի վրայով տանում խորդանոց։ Սեղանի եղած ուտելիքից բրդուճ է սարքում ու թաքնվում խորդանոցում,- Դե, եկեք, խաղանք ձեր խաղն իմ կանոններով։ 11 Քիչ անց ներս են մտնում Արամը, Շողերն ու Նվերը։ Շողերը չի թաքցնում իր դժգոհությունը,- Ո՜նց այլասերեցիք օգնությունը։ Եթե ես ու Տաթոն չլինեինք, երևի հենց տեղում օգտակարության մրցույթ անցկացնեիք, ու այդ խեղճի աչքը խոթեիք, որ հետո ուզի չուզի՝ շնորհակալ լինի։ Հատկապես՝ Արամը։ Արամը շշմեց, կարծես թե հենց նոր իրեն գտավ այլ մոլորակի վրա,- Ե՞ս, ե՞րբ։ Նվերը խոսեց կարծես թե՝ միայն իր համար,- Ես անկեղծ էի։ Ինքը սխալ ընկալեց։ Արամը գլխով արեց Նվերի կողմը,- Աղավաղված ընկալման դեպքում ցանկացած առաջարկ ենթակա է կանխակալ մեկնաբանության։ Շողերը չզիջեց,- Իսկ միայնակ ու աղքատ կինն ի՞նչ մտածի, երբ ասում են՝ մենք կօգնենք, դու էլ պարտքը կփակես, ինչպես կարող ես։ Իսկ խեղճ կինն ի՞նչ է կարող՝ մերսում, թե դրա նման մի բան: Ու եթե ուրիշ ճար չունենա, ի՞նչ պիտի անի։ Ծիծաղելով ներս է մտնում Տաթևը, բայց մուտքի դուռը չի փակում Լևոնի համար,- Լյովն ուզում է երեխու շեֆությունը վերցնի, բայց ես ուրիշ բան եմ կասկածում։ Լևոնը ներս է մտնում ու անթաքույց աչքով է անում Արամին,- Հետաքրքիր աղջիկ էր: Ո՞նց կարող է երեխան տաղանդավոր լինել, իսկ մայրը՝ ոչ։ Շողերը բարկանում է,- Դա ի՞նչ կատակելու թեմա է։ Չի՜ կարելի։ Տաթևը նեղսրտում է,- Չի ուզում, թող չհամաձայնվի։ Դու էլ թեմա գտա՜ր նախատելու։ Նվերն այդ ընթացքում ջուր խմելու պատրվակով գնում է խոհանոց և չօգտագործող խրոցի մեջ փոքր սարք մտցնում։ Միջանցիկ քամին մուտքի դուռը շրխկոցով փակում է ու Գայանեի տեղադրված գիրքն ընկնում է գրապահարանի դարակից։ Տաթևը ճչում է, գիրքը վերցնում հատակից, նայում կազմին, հուզված փոխանցում Արամին, -Չե՜մ հավատում: Պապիդ օյիններն են։ Լևոնը նույնպես նայում է գրքի կազմին, հոգոց հանում,- Ի՜նչ խստաբարո պապիկ ունես։ Լավ է, որ մահ…. մեղա՜, մեղա՜։ Տաթևը նստում է բազմոցին,- Էս պապին ի՞նչ է ուզում մեզնից։ Էլ ո՞նց մարդ մնանք։ Գնացի՜նք, բարի գործ արեցի՜նք, եկանք ու խելոք մեր քեֆն ենք անում։ -նայում է սեղանին,- Բայց սեղանից օգտվել են: Մեր բալի լիկյորից էլ, Շող։ Շողերը նայում է գրքին, սեղանին, - Գլուխս սկսեց ցավել։ Ո՜նց էլ սիրտ ունես դատելու։ Արամը զննում է սեղանը, նայում Տաթևի աչքերին,- Լու՞րջ ես ասում։ Տաթև- Հա, սեղանի հարցում մանրախնդիր եմ զզվեցնելու չափ։ Կերդվեմ: Լևոնը նայում է անորոշ կետի,- Հը՞, պապ, գոհ ես։ Գայանեն շշնջում է հեռախոսի մեջ,- Քեֆն իմն է…. Նազենի։ Շողերը նայում է շուրջը,- Էս ինչ էր։ Էլի՞։ Լևոն,- Ես էլ լսեցի՝ կարծես թե ։ Արամը գոռում է,- Չշարժվեք, չխոսեք։ Ամեն շշուկ ու շրշյուն արձանագրեք, - շտապում է ննջարաններ, նայում պահարաների մեջ, մահճակալների տակ,- Ձենը հաստատ էս կողմերից էր, ու ոչ ոք չկա։ Լավ, պապս ի՞նչ ասեց։ Տաթևն աչքերը փակում է,-Ասեց՝ քեֆն ինձ եք նվիրում ու… չեք հավատա։ Երեխեք, մենք գնանք, հա՞։ Շողերը կանգնում է,- Հա, Տաթ, երևի դու ճիշտ ես։ Սեղանն ի՞նչ անենք: Արամը բարկանում է,- Ի՜նչ մի մորթեցիր։ Առանց էդ էլ գժված ամեն ինչի հավատում ենք։ Տաթևը կմկմում է,- Կանչենք տատին ու հետը պապիին նվիրված քեֆ... Հա, իմաստը՞։ Լևոնը սեղանից վերցնում է օղու շիշը,-Պապ, գժվել ես։ Ի՞նչ տատ, թող քեֆ անենք, էլի՜։ Աղքատի տու՜ն, պապիկի տոն, Նազիկ տատի՜կ։ Էլ բան ու գործ չունե՞նք։ Գայանեն թելը քաշում է։ Ծաղկամանն ընկնում է գրապահարանի վրայից, կոտրվում։ Թելը քաշում է իր մոտ՝ խորդանոց, հավաքում: Տաթևն ու Շողերը ճչում են, կպչում իրար,- Հերի՜ք է, երեխեք, մենք գնանք։ Քեֆը դարձավ տելեկինեզի հնարքների սարսափ հավաք։ Տաթևը նայում է Լևոնին,- Դու բարկացրեցիր պապին քո խոսքերով ու շշով: Տեղը դիր: Արամը վերցնում է ծաղկամանը, նայում շուրջը,- Մերոնց ի՞նչ եմ ասելու։ Հորս նվերն էր մորս: Է՜, պապ, տղուս անունը Վազգեն եմ դնելու ու տեղի անտեղի ծեծեմ։ Ո՞նց ապացուցեմ, որ ես չեմ արել։ Հորս մոտ վիզ կվերցնե՞ս։ Գայանե, - Չէ՜։ Լևոնն արագ դատարկում է իր ըմպանակը,- Դժվա՜ր թե։ Հաշվարկող դաստիարակ է։ Տաթևը հաստատում է,- Ասեց՝ չէ։ Ճարպիկն է, հա՜։ Արամը նայում է առաստաղին,- Լավ էլի, պա՜պ։ Գոնե վիզ առնեիր։ Լևոնն էլ է նայում առաստաղին,- Այ քեզ բա՜ն։ Ես գնալով լրջանում եմ։ Տաթևը կծկվում է,- Համբերությունս վերջացավ։ Տուն եմ ուզում։ Վախենու՜մ եմ։ Շողեր,- Իմ գնալու ժամանակն էլ է։ Արամը հավաքում է ծաղկամանի կտորները,- Գնալը փախչել է: Ես մնում եմ, որ պարզեմ: Ու կպարզեմ, զգում եմ։ Լևոնը փորձում է օղու շիշը վերցնել, բայց Տաթևն այն հեռացնում է,- Այ, եթե ծաղիկներն այն անշնորհքը չվերցներ, հիմա սեղանին կլինեին, ոչ թե հատակին։ Արամ,- Պապ, էլ ոչինչ չկոտրես, հա՞։ Հիմա կկանչենք քո Նազենիին։ Համբերիր, մեր նազենիներին հանգստացնենք, գնամ քո Նազենիի հետևից։ Շողերը նեղսրտում է,- Ի՞նչ ես ուզում դրանով ասել։ Չե՞ս կարծում, որ վիրավորեցիր։ Նվերը զարմանում է, դիմում Շողերին,-Ու՞մ, ձե՞զ, թե՞ տատիկին: Տաթևը հեգնում է,-Օհո, Նվերն ակտիվանում է: Զգույշ եղեք: Շողերն ուզում է Նվերին պատասխանել, բայց միայն նրա կողմը խեղճ ժպտում է: Արամը հավաքում է ծաղկամանի լտորները,- Երեխեք, կներեք։ Փորձեցի կատակել պապիս հետ, որ սիրտը փափկի, էլ բան չկոտրի: Շողերը կանգնում է,- Բայց ինչու՞ մեր հեղինակության հաշվին։ Տուն եմ գնում։ Վատ եմ զգում, ու Արամի ու Նվերի տատի հետ քեֆ անելու ցանկություն չունեմ։ Տաթևն էլ է կանգնում,- Ես էլ գնամ։ Տատի հարգելը մի բան է, հետը քեֆ անելն՝ ուրիշ։ Արամը չգիտի անելիքը։ Ինքն է նեղանում,- Այդ քեֆը նվիրվելու է պապուս հիշատակին, ի միջի այլոց։ Ու հարգված անձ է եղել։ Սա՝ բողոքողների համար։ Շողեր,- Կներե՜ս, բայց ես դա նկատի չունեի։ Ու դրանից ոչինչ չի փոխվում։ Մենք գնանք, քանի դեռ լրիվ չենք գժվել, հիմար բաներ խոսել՝ Նվերին նեղացրել: Ձեզ էլ՝ անփորձանք ժամանց։ Տաթևը շշնջում է Շողերի ականջին,- Վախենամ՝ մենք գնաք, իրենք այն կնոջը կանչեն տատի հետ։ Ես վախենում եմ Լյովիս համար, գիտե՞ս։ Շողերը հանկարծակիի է գալիս,- Այո՞, չէի մտածել։ Իրոք, կարծես թե՝ մտահոգ էլ չեն։ Արամը մուտքի դռան մոտ է,- Դե լա՜վ։ Եկեք ձեզ ու Նվերին տանեմ: Շողերի ձայնն արդեն այդքան վստահ չի հնչում,- Կուզեի իմանալ, թե Նվեր՞ն ինչին է խանգարելու: Ո՜չ, դու խմել ես։ Քիչ հետո տաքսի կկանչենք։ Տատին՝ ձեզ, տաքսին՝ մեզ։ Արամն ինչ որ որոշում է կայացնում,-Շողեր, խոսելու բան կա։ Կգա՞ս ննջարան, զրուցենք։ Շողերն այնպես է շարժվում դեպի ննջարան, կարծես թե ամբողջ օրը դրան է սպասել,- Այո, իհարկե՜։ Լևոնն ուրախացած գնում է համակարգչի մոտ, որ երկրորդ ննջարանում է,- Չշտապե՜ք, լա՜վ ձգեք, էդ թաթարին ջարդեմ։ Պրծնեմ, ձեն կտամ,- միացնում է ապարատուրան, ձեռքերը շփում, - Հիմա քեզ կծանոթացնեմ քո վախի հետ, Այրա՜թ։ 12 Ննջարանում Արամը բռնում Շողերի ձեռքը,- Լու՜րջ թեմա է, հուզվում եմ։ -Այո, հասկանու՜մ եմ։ - Արդեն գժվում եմ։ Հատուկ մտադրվել էի քեզ հետ լուրջ խոսել, բայց ամեն ինչ թարսվեց։ ժենգալով աղջկա խելառությունը, պապուս քմահաճույքները,- խոսելու ընթացքում մյուս ձեռքով էլ ուղղում է աղջկա մազերն ու ձեռքը թողնում ուսին։ Շողերը չի առարկում տղայի մարմնական շփումներին, մեղմ ժպտում է,- Ես էլ եմ հուզվա՜ծ։ Լսու՜մ եմ, ասա։ Արամը մյուս ձեռքով գրկում է աղջկա մեջքը, համբուրում շրթները։ Շողերը փորձում է հետ քաշվել,- Դե ասա՜, ինչի՞ց ես հուզվել։ -Հիմա,- Արամը համբուրում է աղջկա ուսը, վիզը, երեսը։ Շողերը նրան հետ է հրում,- Դրա համա՞ր ես կանչել։ -Նաև։ -Չեղա՜վ։ Էսպես չի՜ կարելի։ Եկ նստենք, լու՜րջ զրուցենք։ Մի հուզվիր։ - Այո՜, իմ խելացի,- բայց երբ նստում են մահճակալին, շարունակում է համբուրել։ Շողերը փորձում է արգելել Արամին,- Չեղա՜վ, նախ՝ մտքինդ ասա։ -Դե՜, ասում եմ, էլի՜։ - Չէ, այս ձևակերպմամբ համաձայն չեմ։ - Իսկ ա՞յս,- Ուժի գործադրամբ աղջկան պառկեցնում է մահճակալին, շարունակում համբուրել ու ձեռքը տանում է աղջկա փորին։ Շողերը կծկվում է, ծածկում երեսը, -Խնդրու՜մ եմ, չե՜մ ուզում։ Մի արա՜։ Կգնա՜մ։ - Ու՞ր, նոր ենք սկսել։ Հիմա կասեմ։ Շողերը կծկվում է ու հեկեկում,- Մի՜ արա, եթե ինձ հարգու՜մ ես։ Այդ ընթացքում Տաթևը մտնում է խոհանոց,- Գլուխս ցավեց։ Անհամ բան է ստացվում։ Տատն ի՞նչ մեղքս էր։ Չէ, չէ մի՜։ Էդ կնոջն էլ կանչենք իր երեխեքով։ Նվերը մոտենում է գրպահարանին, ուսումնասիրում գրքերը։ Գայանեն զգուշորեն բացում է խորդանոցի դուռը, զննում սենյակի տարածքը։ Առաջ է գնում, սեղանից ուտելիք վերցնում, մոտենում զարմացած Նվերին, շշնջում,- Ես գնում եմ, գինին գժվեցրեց։ Անտանելի շոգ է,- կսմթում է Նվերի թևը։ Նվերը շփում է թևը, իր մատը շարժում Գայանեի քունքի վրա։ Գայանեն շշնջում է,- Դու ես։ Հետո կասեմ,- գնում է երկրորդ ննջարան, Լևոնին տեսնելով մի պահ ընկրկում, հետո զգուշորեն մոտենում նրան, թիկունքից շննջում,- Ձեր հաշիվն ո՞վ է փակելու   Լևոնը չի կտրվում էկրանից, -Հիմա, քաղցր։ Ես։ Տղերքին բան չասես։ Ինչքա՞ն է։ Գայանեն քնքնշորեն շշնջում է Լևոնի ականջին,- Վաթսունհինգ, քաղցր,- լսում է մյուս ննջարանից Շողերի լացը, գնում է, մատով թխկացնում դռանը, վերադառնում Լևոնի մոտ, շոյում գլուխը, շշնջում,- հիմա հաշիվը կբերեմ, ցավդ տանեմ,- մուտքի դռնից դուրս է գնում։ Նվերը, որ դարձել է այդ ամենի ակամա հանդիսատեսը, շշնջում է,- Կամ ինքն է գիժ, կամ ես՝ անհասկացող։ Ոնց էլ ստացվում է: Ես դողում եմ, իր հեչ պետքը չի: Լևոնն առանց էկրանից կտրվելու կանչում է,- Այ, էդպե՜ս, Այրաթի մեկը։ Քաղց՜ր, աչքով կանես։ Էղավ, չէ՞։ Տաթևը խոհանոցից ձայն է տալիս,- Լյո՜վ, ու՞մ հետ ես խոսում։ -Մատուցողուհու, Տա՜թ։ Հաշիվն ուզեցի։ Տաթևը ծիծաղելով մոտենում է Լևոնին,- Բա ասում ես՝ տանկ եմ խաղում։ Ե՞րբ ճարեցիր։ Ի՞նչ պատվիրեցիր։ -Չէ՜, քաղց՜ր, լրջով։ Հաշիվն ուզեցի, հիմա կբերի։ Ասեց՝ վաթսուն հինգ։ Նվերը նստում է բազմոցին, քնած ձևանում,- Հիմա ինձ վկա կսարքեն։ Գի՜ժ, գի՜ժ։ Տաթևը տարակուսած զննում է Լևոնին,- Մի հատ էդ խաղից կտրվիր, հա՜։ - Հիմա։ Վայ քո՜, խփեց, ես դրա՜։ Լավ էլի՜, Տաթ։ Խանգարում ես։ Ասեցի՝ ես կփակեմ։ Տաթևը փորձում է բռնել Լևոնի հայացքը,- Ես կգժվեմ։ Ի՞նչ ձևի աղջիկ էր։ Գլխին մազ կա՞ր։ Կարող ա՝ Նվերն ա՞ կատակել,- գնում է, նայում սենյակում բազմոցին քնած Նվերին, վերադառնում Լևոնի մոտ,- Գոնե՝ ես չգժվեմ։ -Դու էիր, հա՞, ախչի ջան։ Ձե՞ռ եք առնում։ Վայ քո՜, էլի խփվեցի։ Էս էլ քո արածը՜։ Գիտե՞ս՝ ինչքա՜ն գումար գնաց։ Զրահ էի առնելու։ -Դու ի՜նձ առ, ի՜նձ, այ տղա՜։ Մի օր կգժվե՜ս, այսինքն՝ արդե՜ն,- Տաթևն հուսահատ տեսքով, ցնցում է Լևոնի ուսերն ու լալիս,- Մի հատ ուշքի արի՜։ Մենք Արամենց տանն ենք։ Ի՞նչ մատուցողուհի։ Էստեղ ուրիշ մարդ չկա՜։ Շուրջդ նայիր, ու՞մ ես տեսնում։ Արամը գլուխը քորելով դուրս է գալիս ննջարանից,- Ձեզ ի՞նչ է եղել, Տաթ։ -Լյովին մատուցողուհի է մոտեցել, հաշիվ ներկայացրել։ Արամը շուրջն է նայում,- Մի կինարմատ դու, մյուսը՝ Շողերը։ Էդ երրորդը որտեղի՞ց եկավ։ Մենակ էդ էր պակաս։ Լյով, էլ չխմես։ Լևոնը բարկանում է, բայց էկրանից չի կտրվում,- Հեռացեք, թե չէ բոլորիդ կվիրավորեմ, հերթով։ Ասում եմ՝ մոտեցավ, շշնջաց, գնաց։ Տաթևը թընկթընկում է,-Եթե ասեիր՝ պապին եկավ, արդեն կհավատայինք։ Իր մտքին մի կերպ հարմարվել ենք։ Մատուցողուհուն որտեղի՞ց հանեցիր հնարեցիր, գլխից՞դ։ Արամը տարակուսում է,- Հիմա ի՞նչ անենք։ Լյովի՞ն հավատանք, ալկոհոլի՞ն, թե՞,-նայում է սենյակ, տեսնում բազմոցին աչքերը փակ նստած Նվերին, ձեռքերը վեր պարզում,- քնա՜ծ Նվերին։ Տաթևը լալիս է,- Արամ, մի բան ասա՜։ Ես էլ կգժվե՜մ։ Լևոնը հրում է Տաթևին, իրենից հեռացնում,- Ո՞նց թե՝ ես էլ։ Արամը մտածկոտ նայում է շուրջը- Դե լավ, իսկ ո՞վ ծեծեց մեր ննջարանի դուռը։ Լևոնն ու Տաթևը նայում են իրար,- Չգիտե՜մ։ Շողերը ննջարանից լացակումաց ձայնով կանչում է,- Մենք ննջարան չունենք ու չենք էլ ունենա, իմացա՞ր։ Ոչ էլ դուռ, ու ով որ ծեծել է, լա՜վ է արել։ Քե՜զ պիտի ծեծեին։ Տաթևը մոտենում է Շողերին,- Քեզ ի՞նչ է եղել։ Ինչի՞ ես լացում։ Լևոնը ձեռքերը տանում է գլխին,-Վերջ, վա՜տ է։ Էլի խփեց ու ձեր պատճառով։ Տաթևը փնչացնում է,- Իսկ միգուցե՝ մատուցողուհու՞դ։- նայում է Արամին,- Ես էլ լսեցի, կարծեցի՝ մուտքի դուռն է, մտածեցի՝ Նվերը կբացի, ու հետո դադարեց։ Արամը նստում է մահճակալին,- Եթե ես էլ չեմ գժվել, ուրեմն՝ ռոբոտ եմ, բայց անուղեղ։ Լևոնը գոռում է,- Բոլոր նորմալներդ էլ էստեղից մաքրվեք, հա՞, գժեր։ Էլ ոչ տանկ ունեմ, ոչ՝ ներվեր։ Ի՞նչ եք ապուշացել։ Երբ մոտեցավ, դեռ ծամում էր։ Հարցրեց, թե ո՞վ է փակելու հաշիվը, ես էլ ասեցի, որ միայն ինձ մոտենա։ Գլուխս շոյեց, գնաց։-նայում է հատակին, այնտեղից բարձրացնում լավաշի փշուր,- Մեզանից ոչ ոք այստեղ հաց չի կերել։ Հիմա հավատացի՞ք, քննիչներ։ Արամը զննում է լավաշի կտորը,- Էստեղ ինչ որ բան էն չի, ու Լյովը ճիշտ է, չնայած՝ դա բացառվում է։ -Լևոնը հեգնում է,- Փայլու՜ն տխմար տրամաբանություն։ -Մի նեղացիր, Լյով։ Լա՜վ, եկավ շոյեց, մեր… այսինքն՝ դուռը ծեծեց գնաց, բայց ո՞ր կողմ։ Բա ու՞ր է: Բայց ո՞վ, ե՞րբ, ինչու՞։ Չէ՜, հարբելն ու քնելը կփրկի։ Տաթևը կսմթում է Լևոնի թևը,- Երազում էլ են կպնում ու շշնջում, հա՞։ -Ապրե՜ս։ Դուրս գնաց։ Եթե սենյակում չի, ուրեմն՝ դուրս։ - Ինչքա՞ն ուզեց։ - Իր հաշիվն էլ հետը՝ վաթսունհինգ։ Էս չհասկացա, ինձ գժի տեղ ե՞ք դրել։ - Դե, դու մեր ընկերն ես ու նորմալ տղա, բայց ալկոհոլն ու պապիի միջամտելը մեր բոլորի վրա էլ ազդել են։ Գոնե կարո՞ղ ես իրեն նկարագրել։ -Ես զբաղված էի, չնայած շատ էնպես՝ ըստ ձենի վատը չէր։ Հանգիստ շնչում էր: Տաթևը բռունցքով հարվածում է Լևոնի կրծքին,-Ի՞նչ առիթով էր շնչում, անամոթ Շողերն արցունոտ աչքերով դիմում է Տաթևին, – Կգա՞ս՝ գնանք բաղնիք։ Լավ չեմ։ - Քեզ ի՞նչ եղավ։ Էստեղ նորմալ մեկը չկա՞,- նայում է Նվերի կողմը,- Կա, քնած է: Երանի քեզ,- Շողերի հետ գնում է բաղնիք։ Բաղնիքում Շողերը դուռը կիսաբաց է թողնում, լվացվում ու բարձաձայն բողոքում,- Վիրավորեց։ Կանչեց զրուցելու ու հարձակվեց, կարծես թե ես դրա համար եմ։ Ստորացրեց, հասկանու՞մ ես։ Գնում ենք։ Տաթևը նրան լռելու նշան է անում ու հնարավորին չափով փորձում լսել տղաների խոսակցությունը,- Մնա։ Կասեմ՝ ներողութուն խնդրի։ Ափսոս չե՞ք երկուսով էլ։ -Չգիտե՜մ։ Արամը ձեռքը դնում է Լևոնի ուսին,- Լավ չեղա՜վ։ Առանց էդ էլ՝ ուզում էին գնալ։ Վատ են մեր գործերը։ Հիմարություն ների շարքին՝ քո մատուցողուհին,- լռեցնում է խոսելու պատրաստվող Լևոնին- Լա՜վ, լա՜վ, հասկանում եմ։ Դու էլ ինձ հասկացիր։ -Կմոռացվի, կգնա։ Կհաշտվե՜նք։ Էլի՜ է եղել։ -Դու՝ հա, ես՝ դժվար թե։ Վաղն էլ բոլորը կիմանան ու մի օր էլ ծնողներս։ Աղջիկներին չգիտե՞ս։ Զրույցի թեմա օդից էլ են սարքում: Իսկ սրանից՝ առավել ևս։ Ու հաստատ կպատմեն։ Հիմա էլ գնում են։ Համոզելու ձև էլ չկա։ - Թող գնան։ Քեֆ կանենք։ Լսիր, ոչինչ։ Տատին կկանչենք։ - Բայց արժի՞։ -Արժի, տատիի հետ էլ էդ կնոջը։ Հետաքրքիր կին էր։ Ուզու՞մ ես գնամ կանչեմ։ Առանձին խոսելու բան կա հետը։ Ջոկեցի՞ր։ - Լավ, բայց կնոջ մասը դուրս չեկավ։ Թող մնա, ես կասեմ, ես էլ կկանչեմ։ Բաղնիքում Տաթևը շշնջում է,- Լսեցի՞ր։ - Ի՞նչ է եղել։ -Որոշեցին, որ մեր գնալուց հետո տատուն էդ կնոջ հետ բերեն էստեղ։ - Հաստատ հեղինակը Լյովդ է։ - Հենց Արամդ էր։ Չտեսա՞ր դրանց իրար ժպտալը։ - Ա՜խ, չգիտեմ։ Էդ տղաներին կամ չպիտի վստահես, կամ էլ՝ մտրակը ձեռքիդ։ - Մենակ թող ինձ ուզի, գիտեմ անելիքս,- Շողերի հետ դուրս է գալիս բաղնիքից, բարձրաձայնում,- Դե, լա՜վ, Շող։ Մի կես ժամ էլ մնանք, մեր տղերքն են, մե՜ղք են։ Արամը նայում է Շողերին, գլխով անում,-Հա, գոնե՜ մի կես ժամ։ Խնդրում եմ: Շողերն հեռախոսի վրա համար է հավաքում,- Չգիտե՜մ, մնալուն ոչինչ չի տրամադրում,- հեռախոսով է խոսում,- Մամ… հա, բայց հարց ծագեց… օգնության ակցիա ենք մտածել: Խեղճ ընտանիք է….բայց այնքան լավն ու զարգացած:… մենա՞կ ես տանը… հա, եղավ, կլինեմ, համբուրում եմ,- հեռախոսն անջատում է, դիմում Արամին,- Կմնամ, չնայած՝ արժանի չես: Դու էլ ոչ մի տեղ չես գնում։ Արամը զարմանում է,- Ուր պիտի գնամ: Բայց չե՜մ էլ պատրաստվում։ - թեթևացած շունչ է քաշում, դիմում զարթնած Նվերին,- Թե ուզում ես, գնա։ Ես կուզեի՝  մնայիր Նվերը ճմլկոտում է, - Չէ, գործեր ունեմ։ Ճիշտը գնալն է,- թաքուն սեղմում է գրպանում եղած վահանակի կոճակը։ Տունն հոսանքազրկվում է։ Լևոնը կանչում է,-Նվեր, հոսանք նվիրիր, փրկիր: Արամը հուսահատ հայացքով նայում է Նվերին,- Եթե կարևոր է, գնա։ Տեղ լիներ, մոռանայի ամեն ինչ, քնով ընկնեի։ Ուղեղումս ինչ որ տագնապ է տրփում, միտքս լարում Լյովի կիթառի լարի չափ։ Նվերը զննում է ապահովիչները,- Հիմա կասեմ։- պտտվում է սենյակներում։ Ննջարանի մահճակալի տակից վերցնում է հեռախոսը, վրան շշնջում- Վերջ, այ գի՜ժ։ Տուն գնա՜։ (շարունակելի)
122

Արժան անարժան (1) 18+

1  Արամն ու Լևոնը պարապությունից սրճում էին բացօթյայում ու զննում մայթով անցնող աղջիկներին, նրանց համար կիսալսելի քննարկում նրանց բարեմասնությունները, բայց էլի ձանձրալի էր: Ձանձրույթը հունից հանում էր, որոճող լարվածություն ստեղծում։ Այն որևէ տժժոցով սվաղել էր պետք։ Կրկնության թանձրուքը կախվել էր օդում, դանդաղեցրել միտքն ու շարժն ու դարձել անհետաքրքիր։ Մտքերը երկար որոճվում էին, բայց էլի առաջ չէին գնում։ Փախչել էր պետք։ Արամը հորանջեց,- Սրություն եմ ուզում, ուղեղիս խուտուտ եմ ուզում, գռգռիչ ու գժոտ,- փորձեց ձեռքի շարժումով ողջույն ուղարկել դասի շտապող Շողերին, բայց նրա շարժումը դանդաղ էր, իսկ Շողերը շուրջը չէր նայում։ Փորձեց կանչել, բայց Շողերն արդեն ընկերուհիների հետ կրկչում էր։ Արամը ձեռքը նորից կախեց ու նորից հորանջեց,- Էսօր ծնունդդ չնշե՞նք: -Իմաստը,- հորանջեց Լևոնը, որ մտնի խոսակցության իմաստի մեջ: -Կվերցնենք Տաթոյին ու Շողերին, կգնանք մեր ամառանոց, ու էնտեղից Շողերը տանտիկին դուրս կգա: Ոնց են ասում՝ կկպցնենք հետաքրքիրը անհրաժեշտին, իսկ անհարժեշտը կարևորին։ -Այսինքն ի՞նչ պիտի անես, որ դառնա տանտիկին: Վտանգավոր չի՞: -Կհամոզեմ։ Սիրում եմ, կհամոզեմ, որ իրոք սիրում եմ։ Տաթոյին կասե՞ս, որ չվառի: -Տաթոս նորվա համոզվածն ա՞: Հետս քեֆի անուն տուր, խելքը առ: Լա՜վ կլինի, մի քիչ էլ կտանկահարեմ։ Երեկ ջարդվեցի։ Այրաթ էր, ինչ էր, սատանի ճարպկություն ուներ ախմախը։ Կատաղությունից չեմ քնել։ Գնացինք շուտ։ Դրան ջարդելու եմ։ Արամի մեքենայի մեջ չորսն էին՝ Լևոնը վարորդի կողքի նստատեղին ու Տաթևն ու Շողերը՝ հետևի նստատեղին: Լևոնն աշխուժացել էր, անեկդոտներ էր հիշում ու շարում: Ու, որպեսզի Շողերը կտրվի իրականությունից, Արամն իր հռհռոցով վարակում էր աղջիկներին ու մեկնաբանում և անեկդոտը և հռհռոցը, որ անհոգության մթնոլորտը արգելափակի լրջության որևէ հավանականություն։ Բայց ծիծաղելու արանքում Շողերը հասցրեց լրջացնել ժամանակի քրքջոցը, - Երեխեք, բայց գոնե ժամի յոթին տանը լինեմ։ Հայրիկիս խոստացել եմ: Արամը համաձայնվեց ծանրակշիռ դեմքով,- Հա, բայց ճամփի ծախսը հանած։ Էդ մաթեմը ում պետք է-կբացատրեմ։ -Ժամ ու կեսի կեսը հենց ճանապարհն էր,- Շողերը նայեց շուրջը,- բայց ու՞ր ենք գնում։ Այդ ի՞նչ սրճարան է քաղաքից դուրս։ Տաթևը ծիծաղեց,- Փախցնում են ․․․ վերջապես։ Ա՜խ, տեսնես ո՞վ է էդ առյուծը: Արամը ժպտաց,- Լա՜վ միտք էր, Տաթո ջան։ Աչքիս դու դեմ չես, Շողիկին էլ կպարտադրենք՝ կհամոզենք, չէ՞։ -Դուք ինձ տարեք, Շողերին հետս կբերեմ, հետո դուք գիտեք։ -Չէ։ Կտրականապես ոչ մի փախցնել ․․․ առանց ծնողներիս իմացության։ Արամը գոհ ծիծաղեց, -Այ Շող, մենակ քո հերը չի խիստ: Զանգեց, գոռաց, որ պատուհանները բաց են։ Փակենք ու կգնանք մեր ծնունդին։ Լևոն, չես նեղանա, չէ՞։ -Չէ, ինչի՞ց: Կարելի է էնտեղ էլ նշել: Ժամանակ ու փող կշահենք,- ու Շողերից թաքուն աչքով է անում Տաթևին։ Տաթևը ծափ է տալիս, - Պաշտու՜մ եմ ամառանոցը: Աչքից հեռու, մաքուր, առանց կողմնակի նախանձների թթված ու աղակալած արձագանքների։ Շող, կասենք գրադարանում ենք եղել: Պետք է, հետդ կգամ, ձեռքիս էլ գիրք․․․ եթե․․․ չփախցնեն։ -Ոչ ստելու եմ, ոչ փախնելու: Հայրիկիս խոստացել եմ չստել: Թեկուզ անմեղ սուտը դառնում է մեղք։ Ծնողներիս համար կլինի տհաճ բացահայտում, որ ամառանոցում, բոլորից թաքուն, տղաների ընկերակցությամբ․․․․ - Ի՞նչ մեղք: Մեղքը դու ես անիմաստ սկզբունքով։ Անմեղ սուտը ծնողին փրկում է անիմաստ ապրումների հուզմունքից։ -Չեղավ, ի՞նչպես բացատրեմ հայրիկիս, որ չկասկածի, որ իրեն խաբում եմ։ Ես ու հայրս ամուր սկզբունքերի տեր ենք։ Լևոնը խոժոռվեց,- Երբ ինձ ողջունում ես, զանգում ես հոր՞դ։- աչքով է անում Տաթևին, ով կրկչաց։ -Չէ, դրանք ամրագրված գործողություններ են, ի սկզբանե համաձայնեցված: Իսկ այ, սրճարան գնալը տղաների հետ, անպայման... -Դրանք քո ընկերներն են, ոչ թե՝ ինչ որ տղաներ,- ավելի խոժոռվեց Լևոնը։ -Ծնողներիս հետ ամրագրված օրակարգի մեջ դուք նշված չեք։ Եթե ուշանանք՝ կզանգեմ,- ժպտաց Շողերը։ Արամը պաշտպանեց Շողերին,- Ի՜նչ եք վրա տվել։ Հարգում է ծնողին տված խոստումը։ Դա շատ ճիշտ է։ Ես էլ մեր․․․ իմ երեխեքին էլ էդ ձև կդաստիարակեմ։ Արամը շփոթվեց, մյուսները ծիծաղեցին։ 2 Հասան տեղ, իջան մեքենայից։ Աղջիկները որոշեցին զբոսնել ամառանոցի այգում, իսկ տղաները մեքենայի միջից իրերը դատարկեցին ։ Արամն ուրախ էր, -Աղջիկներ, ո՞նց եմ այգի մշակում։ Լևոնը զարմացավ, շշնջաց,- Դու այգի մտած կա՞ս, թիթիզ։ Արամն առարկեց հպարտ դիրքով, բայց էլի շշնջոցով,- Միավոր է, էլի։ Ապագա կնոջս մոտ թող հավաքվեն։ Շողերն ուշադիր զնում էր ծառերը, -Ընտիր է, իսկ սա ի՞նչ ծառ է։ Արամը նայեց ծառին, շուրջը, գլուխը քորեց, ուսերը թոթվեց, - Չգիտե՜մ։ Բերքը տեսնու՞մ եմ, որ իմանամ։ Հարևանների երեխեքը թռցնում են։ -Հետաքրքի՜ր է, իսկ սա՞։ Արամը փորձեց հեռանալ, բայց չհասցրեց։ Ցածրաձայն բողոքեց Լևոնին, - Այ քեզ կրա՜կ։ Սա պոտենցիալ քննի՞չ է, թե՞ պոտենցիալ կին։ Դու չգիտե՞ս։ Լևոնն ուսերը թոթվեց,- Բայց դա նույնը չի՞։ Չէ, չգիտեմ։ Արամը դիմեց Շողերին,- Չգիտեմ, խառնում եմ։ Կարծեմ՝ խնձոր։ Շողերը ծիծաղեց,- Մշակելիս գոնե հարևանի երեխեքից ճշտիր, նոր մշակիր։ Եթե բալի ու ծիրանի ծառերն առանց բերքի չես տարբերում, լավ կլինի ծառներին չմոտենաս, կչորանան։ Ես ծիրանենու տեսակն էի ճշտում։ Լևոնը սրամտեց,- Ծիրանը շուկայում չի առաջանու՞մ։- սեղմեց Արամի ձեռքը,- Գործերդ լավ են։ Միավորներդ հաշվիր։ Այգուց հասկանում է։ Արամը հրեց Լևոնին,- Դավաճան, չէի՞ր կարող հուշել կամ թեման փոխել։ - Հուշել հաստատ չէի կարող, կվնասեի։ Մեջ ընկնելուց վախեցա, որ ինձ էլ հարցեր չտա։ Ուսանող չե՞մ։ Շողերը նկատեց, որ տղաները ուտելիք են դատարկում մեքենայից- Տղաներ, դուք պատրաստված եք եկել: Ինչու՞ ախր։ Միթե՞ չէր կարելի առանց դավադրության։ Արամը զարմանք խաղաց,- Բայց ամառանոց ուտելիք բերելու իրավունք չունե՞մ: Կիրակի գալու ենք։ Բայց լա՜վ միտք էր։ Ի՞նչ չունենք, որ սրճարանում կա, բացի հարբած մռութներից, բոնուս կռվշոցից ու զրույցներից՝ ով ում ինչ ասեց։ Շողերը գլխով է անում,- Ձեր գինեհամ կռվշտոցի պատճառ դառնալը սառսուռ է բերում։ «Ինչի՞ նայեցիր աղջկաս մարմնին»։ «Չեմ նայել, ախպեր»։ «Ո՞նց թե, ուրեմն նայելու բան չկա, հա՞»։ Տաթևը ծափ տվեց,- Կոնսենսուս։ Պաշտում եմ լավ մտքերն ու միջավայրը։ Մեկ է՝ ինձ նայելու են, Լյովս էլ՝ նեղվելու: Էստեղ։ Արամն աչքով արեց,- Ո՜նց ուզում եք։ Ձեզ՝ սեղանը, մեզ՝ խորովածը։ Շողերը ծիծաղեց,- Պատուհաններին չնայեցիր էլ։ Արամը նայեց՝ պատուհաններ փակ էին։ Հոգոց հանեց, -Որ փակ են, ինչ նայեմ։ Չկպավ, ես սուտլիկ չեմ։ -ուրախացած շշնջաց Լևոնին,- Լավ ա: Ինձ հետևում է։ -Հա, բայց ռեյտինգդ ես կորցնում։ Կինն ի՞նչ է ուզում ու փնտրում։ -Կայուն եկամուտով, լուրջ ամուսին։ - Ես կասեի՝ նախ կայուն կերպարով ամուսին։ Տեր եղիր կերպարիդ իմիջին։ Աչքիս առաջ քայքայվում է։ Վատ կողմերդ ցցվեցին աչքիս դեմ, փուհ։ -Հիմա։ Բայց էլ քո վրա հույս չեմ դնի։ - Ինքնահավան ստեր փրկելը խելք է ուզում։ Իմ չափի ստեր ասա, փակեմ։ Դարպասից տարիքով կին է ներս մտնում, նայում Արամի կողմը,- Հարևանի իրավունքով եկա ստուգեմ, թե՝ ով է եկել: Բարով եք եկել, Վազգեն ջան: Արամն ընկերներին է ներկայացնում կնոջը,- Երեխեք ջան, մեր լավ հարևանուհին է- Նազենի տատը:,- թեքվում է Շողերի կողմը,-Ես ձևիստ չեմ։ Տատին է փակել, բայց չի ասել։ Չէ՞, տատ,- մոտենում է Նազենիին, խոսում ցածրաձայն,- Տատ, ասա, որ դու ես փակել հորս զանգելով։ Նազենին գլխով է անում,- Հա, Վազգեն ջան։ Քամի էր ուժեղ։ Հերդ էկավ, փակեց, գնաց։- աղջիկները ծիծաղում են, Արամը շշնջում է Նազենիի ականջին,- Չէ, վա՜յ։ Առավոտն եմ փակել։ Հերդ զանգեց։ էս ի՜նչ սիրուն աղջիկներ ես բերել, տղա։ Չնայած հիմիկվա սիրունությունը սարքովի կպցնովի ա, բայց էլի ոչինչ:։ Աղջիկների կողմից դժգոհ քրթմնջոց լսելով, Արամը թևանցուկ է անում Նազենիին, քիչ հեռանում,- Սու՜ս, տատ։ Իրենք իմ ընկերուհիներն են, կնեղանան։ Շողերը նեղացած արձագանքում է,- Փաստորեն հայրդ փակել է, հետո քեզ ցուցում տվել, թե եթե պատրվակ պետք լինի, պատուհանները կնշես: Ես իրեն կբողոքեմ։ Լևոնը զարմացած նայում է Արամին,- Շողեր, կապշեմ այն տղայի վրա, որ քեզ ճանաչելով կտանի իրեն կին, որպես հսկիչ վերակացու: Սուրաչք, դաժան հսկիչ ես: Արամը ոգևորվում է, տեսնելով Շողերի իրեն ուղղված շփոթված հայացքը,- Շողեր, ինչի՞ ես քո դեդուկտիվ տաղանդն իմ կերպարի դեմ ուղղել։ Շողերն ավելի է շփոթվում, տեսնելով տղաների դավադիր ժպիտները, - Ոչ թե կերպարիդ, այլ՝ մտադրությանդ,-հանկարծ ձգվեց,- ինձ վերաբերվող հարցերում շատ ես օգտվում մութ գույներից։ Ազնվորեն ասա, մի ձևացրու միամտություն։ Ձեզ հո վստահում ենք: Լևոնը հիացավ,- Պարզվում է՝ անխղճությունն էլ շրջանցող տեսություն ունի թթվածնի խնայող չափաբաժնով։ Տաթևը դժգոհոթյան ժեստ է ուղարկում Շողերին,- Լավ, վե՜րջ։ Ես իրենց հետ ապահով եմ զգում, ու դու էլ գիտես։ Արամը համբուրում է Տաթևի ձեռքը,- Ընկեր եմ ասել, հա՜։ Լևոնը ցցում է կուրծքը, - Իմ ծանր հրետանին։ Ծնողներիս դատից փրկողը։ Նազենին գնում է դեպի դարպասը,- Վազգեն ջան, գնալուց տեղյակ կպահեք։ Արամը շտապում է ուղեկցել Նազենիին,- Ես Վազգենը չեմ տատ, ինչքա՜ն ասեմ։ Վազգենը փոքրն է, տանը քնած, կամ՝ դրա նման մի բան։ Մենք եկել ենք քննության պատրաստվելու։ Արդեն ցանկապատի այն կողմից Նազենին ժպտում է,- Տեսա տղես, քննության նյութերը,- աղջիկները շփոթված ծիծաղում են,- միսը, շշերը։ Ձեզ ուրախ ժամանց։ Շողերը նկատում է,- Ի՜նչ լավ տատի եք։ Բաց հոգի, անկեղծ լեզվով, մաքուր սրտով: Արամը հոգոցով դիմում է աղջիկներին, - Վայ, ճաշին տեր եղեք,- աղջիկները ներս են գնում,- դառնում է Նազենիին,- Տատ, հիմա թող աշխատեն, խորովածը որ եղավ, կկանչենք, հա՞։ Նազենին տխուր ժպտում է,- Չէ, տղաս, չեմ ուզում։ Եթե ուզում եք, տարեք․․․- մտածում, ձեռքը հուսահատ շարժում է, ինքն իրեն խոսելով հեռանում։ Քիչ հետո ներսից Տաթևը ձայն է տալիս,- Տանդ հոսանք չկա, պարոն Արամ։ Թե բան ես մտածել, մենք մթան մեջ քեֆ անող չենք։ Ապացուցիր, որ անմեղսունակ ես։ Լևոնը ևս մտնում է շենք,- Վայ, կռիվս մնաց, հոսանք բերեք։ Տաթևը դժգոհ է,- Լա՜վ էլի, Լյով, էսօր ի՞նչ տանկ։ Կռի՞վ ես ուզում, սարքեմ գլխիդ։ Իմ սիրած թեման է։ -Այ, դրա համար էլ չեմ ամուսնանում: Ատելության չարություն եմ ուզում։ Ունե՞ս, որ ատեմ, կրակեմ ու սպանեմ։ Բայց քեզ չեմ սպանի, կօգտագործեմ: Այրաթին եմ ուզում։ -Ինձանից սիրուն է՞։ -Դժվար։ Տղամարդ է, թաթար։ Տանկերս կոտորել է, կյանքս՝ կերել։ Մի ամիս է, երազումս ոչ թե քեզ, այլ նրան եմ տեսնում։ Էսօր ջարդելու եմ։ - Ամե՜ն ինչ կլինի, սիրելիս։ Ամուսնանանք, էնպես չարացնեմ, հեղափոխություն անես: Արամը ձայն է տալիս Նազենիի կողմը,- Հոսանքին ի՞նչ է եղել, տատ։ Դուք ունե՞ք։- ձայնը ցածրացնում է,- Այ քեզ կրա՜կ, հիմա հետ կգա։ - Քամի է եղել, տղա ջան։ Ուժեղ քամի եղավ, հարևանների տանիքը տարավ, ձեր լարերը պոկեց, եկան բզբզացին գնացին, թե՝ թող տանտերերը զանգեն, կգանք: Չգիտեմ, կարողա և փող են ուզում։ Արամը քրթմնջում է,- Բայց ինչքա՞ն կուզեն։ Զանգեմ դասընկերս գա։ Ամեն ինչից հասկանում է, բացի՝ կյանքից։ Գոնե՝ նոր ծախս չբուսնի։ Աղջիկները կհամբերեն, չէ՞: Տաթևը ձայնը ծորացնում է,- Դե ոչի՜նչ, էլի՜։ Արամը զարմանում է,- Ինչ՞ն է պակաս։ Տաթև,- Ժենգալով հաց ուզեցի, չլսեցիք։ Ոչինչ, դե լավ: Երշիկեղենը ծերացնում է։ Լևոնը վազում է միջացքի հայելու մոտ,- Բա ինչի՞ ես հիմա ասում։ Հիմա ես քանի՞ տարեկան եմ, եթե քսանմեկ տարեկան եմ ու երշիկակեր եմ։ Կհիասթափվե՞ս: Շողերը մոտենում է Տաթևին, շշնջում,- Իրո՞ք ուզում ես։ Մե՜ղք են, երևի փող չունեն։ Տաթևը հեգնում է բարձրաձայն,- Ամեն մեղքի չափը ցանկությունն է։ Մեր այստեղ գալը հենց պահանջելու իրավունք է: Լյով, կլինի՞ ձեր ու մեր ժենգալով հացը։ -Ախր խորովածի հետ էլ ի՞նչ հաց, այ մեղմամաբարո ահաբեկիչ։ Արամը հանում է հեռախոսը,- Չէ՜, իրենց ուզածն է։ Ասեմ՝ Նվերը բերի։ Չէ, փող չի ունենա։ Զանգեմ, ընկերս իր խանութից ծաղիկների հետ ուղարկի,- հեռախոսով զանգում է,- Գագ, մոռացել ենք աղջիկների համար ծաղիկներ ու ժենգալով հաց վերցնել ․․Ամառանոցում ենք։ ․․․երկու... Կես ժամի՞ց, եղավ։ 3 Փողացում տաքսի է կանգնում։ Արամը մոտենում է, վճարում ու դարպասից ներս գալիս ուղևորի հետ։ - Ծանոթացեք, դասընկերս է, Նվերը։ Ամեն ինչի սարքել մարքելու մասնագետ։ Նվեր, ընկերս ու ընկերուհիներս են՝ Լևոնը, Շողերն ու Տաթևը։ Աղջիկները չափից դուրս գեղեցիկ, բայց համեստ են, չսիրահետես։ Կթողնեն, կգնան, մենք՝ կթոշնենք։ Տաթևը ծիծաղում է,-ճիշտ չի ասում, Նվեր։ Պաշտում եմ սիրո խոսքերը, մանավանդ՝ այ էդպիսի մտահոգ դեմքով տղաներից։ Շողերը ժպտում է Նվերին,- Բարով ես եկել: Հաճելի է: Իսկ ես չգիտեմ՝ դա ինչ է: Շատ կուզենայի ու առաջինի հետ էլ կգնայի: Մի անգամ կմերժեմ, որ լուրջ երևամ, ու կգամ։ Արամը ծաղկաթմբից ծաղիկ է պոկում, մեկնում Շողերին,- Իսկ իմ կիսաթափանցիկ ակնարկները՞։ Շողերը ծիծաղում է, համբուրում ծաղիկը,- Իսկ դրանց իմ թափանցիկ «այո» ները չնկատելու տալը՞: Տաթևն ու Շողերը ծիծաղում են, Արամը հայացքը փախցնում, Նվերը գրպանից հանում է էլեկտրական հոսանքի տեստերը,- ճիշտն ասած, ինձ ուրիշ բանի համար են կանչել։ Հենց վերջացնեմ ու ինձ արդարացնեմ, հերթով դա էլ կփորձեմ,- բոլորը ծիծաղում են, բացի շփոթված Նվերից։ -Լավ էր,- բութ մատը վեր է պարզում Լևոնը։ Արամը դիմում է Լևոնին,- Դու խորովածի վառելիքով զբաղվիր, Նվերին ներկայացնեմ առաջին խնդիրը, որ երկրորդն էլ հասցնի,- Նվերի ու աղջիկների հետ ներս է գնում: Լևոնը դժգոհում է, - Ո՜նց անիմաստ գործն ինձ կպցրեց:- ձայն է տալիս Արամին,- Ես ո՞ր օրվա խորոված անողն եմ։ Արամը ծիծաղում է,- Կրակը վառիր ու կողքին մնա։ Քիչ հետո կգամ։ Լևոնը մտնում է շենք,- Չէ, միասին կանենք։ Ինչքա՜ն ցախ գցեմ, կրակը ո՞ր կողմից վառեմ,- գրադարակից խաղաթղթեր է վերցնում, խառնում, բաժանում,- քեզ տեսնեմ, կարո՞ղ ես պարտքդ փակել։ Արամը նայում է ժամացույցին, նստում խաղալու։ Քիչ հետո սենյակների լամպերը լուսավորվում են: Շողերն ուրախ ձայն է տալիս,- Ապրի Նվերը։ Նվեր հրաշագործ, ի՞նչ կուզես, պատրաստենք, որ անցնես երկրորդ խնդրին։ Մենք էլ պատրաստվենք: Նվերը մոտենում է տղաներին, նրան ժպտում,- Առաջինը շատ էր հասարակ: Երկրորդին պետք է հատուկ նախապատրաստվեմ ու սպիրտային մարզավիճակ ստանամ։-դիմում է Արամին,-Մի երկու թույլ կետ կա։ Ձգեմ ու գնամ։ Արամը նեղանում է,-Առանց խորոված ուտելու չես գնա, կնեղանամ: Լևոնն ազարտի մեջ երգում է, շարժումներ անում։ Նայում է Նվերին,- Դե լավ է, խորովածի հետ կհասցնես։ Արի, դարձիր երրորդը, երկուսով էն չի։ - Եթե փողով է, ես չկամ։ Չեմ խաղում, վիճակ էլ չկա։ Լևոնը ցույց է տալիս լուցկու չոփերը,- Տաս դրամ է, տրամի համար։ Չունես, չունես, տաս դրամ է՞լ չունես։ Նվերը փորձում է հեռանալ,-Մեկ է, խաղը չգիտեմ։ Կխառնեմ, խաղի որակը կգցեմ։ Լևոնը նրա թևից բռնում, մոտեցնում է սեղանին,- Իմանալու բան չկա: Թղթի մեծությամբ հաղթում ես, մեկ էլ պիտի խորամանկես, այսինքն՝ բլեֆ անես։ Արի, երկուսով հետաքրքիր չի։ Տաթո ջան, մի միջանկյալ սուրճ չե՞ս բերի։ Նվերը նայում է ժամացույցին, հոգոցով նստում, միանում խաղին: Քիչ անց նրանց Տաթևն է մոտենում, սուրճի բաժակներով, զարմանում,- Էս ի՞նչ է։ Լևոնը նայում է Արամին,- Նվերը սարքն է դրել լարման տակ: Հիմա կգնանք։ Տաթևը թույլ հրում է Լևոնի ուսը,- Դե որ էսպես է, տաս րոպեից մենք էլ ենք գնում,- գնում է խոհանոց, բողոքում Շողերին,-Փող խաղալը մեզանից կարևոր է։ Էդ են, էլի: Որոշ ժամանակ անց Արամը թողնում է խաղալը,- Չէ, հերիք է, ուշ է։ Լևոնը նայում է խաղի արդյունքների գրանցման թղթին,- Նվեր, իրոք որ հեռու ես։ Էս ի՞նչ պարտք ես հավաքել գլխիդ։ - Ինչքան է։ Հիսուն դրա՞մ։ - Ի՞նչ հիսուն։ Դու ո՞ր դարից ես։ Հարյուր ․․․հազար - ...Ի՞նչ։ .... Դու չասեցի՞ր չոփը տաս դրամ է։ - Բա քո մուծումներն ու սակարկումները՞։ Ահա, հիսուն ինձ ես պարտք, հիսուն՝ Արամին։ - ... Ձեռ եք առնում, թե՞ գլխիս սարքեցիք։ Էդքան փող որտեղի՞ց տամ։ Արամ կանչել ես, որ օգնե՞մ, թե՞ որ գլխիս սարքես։ Փո՞ղ էր պետք քեֆի համար: Արամը հայացքը փախցնում է, Լևոնը ժպտում,- Հո թշնամի չե՞նք։ Կտաս էլի, ամիս ամիս։ Կարո՞ղ ա մորթենք։ Բայց ժամկետով, որ դար չսարքես։ Էդքան չենք ապրի։ Նվերը հուսահատ տեսք ունի,- Ա՜յ քեզ վիճակ։ Լևոնը դեռ ժպտում է,- Լաց մի եղիր։ Փողի մեջ չի երջանկությունը, մի բան կանենք։ Կյանք է, կարող է մի հարցում պետք գաս, մի քիչ զիջենք, հը՞ Արամ։ Արամը խոսում է չուզենալով,- Ինձ էդ փողը պետք չի։ Էսօրվա գործդ ի՞նչ արժի քո գնացուցակով։ -Քսան հազար -Դե հոսանքին տեր եղիր, երկու ժամ էլ մնա, որ խնդիր չլինի, ինձ հետ հարց չունես։ Նվերն առարկում է,- Բայց պատվեր ունեմ, դրանով եմ ապրում։ Ինձ սպասում են։ Արամն ուսերն է թոթվում,- Էդ էլ իմ լավությունը՞։ Լևոնը ծիծաղում է, դիմում Նվերին, - Ոտի վրա հիսուն հազար աշխատեցիր։ Էս տեմպերով մի ամսում կփակվես։ Մի նեղսրտիր։ Կյանք է, կպատահի։ Ես էլ չեմ խեղդի։ Գործ մործ կլինի՝ կխնդրեմ, կանես, կփակվես։ Նվերը նայում է Արամին,- Քեզ չհասկացա: Էլ չզանգես ու չկանչես ոչ մի հարցով, ու չհամարես քո ընկերը։ Պարզ ասեցի՞։ Արամը հայացքը փախցնում է,- Ուշ է, գնանք խորովածի, Նվերն էլ՝ իր գործին։ 4 Տղաները վառում են խորովածի կրակը։ Հեծանիվով նրանց է մոտենում երիտասարդ աղջիկ։ Կանգ է առնում, դիմում տղաներին,- Բարև ձեզ։ Այս հասցեով Գագիկը տոպրակ է ուղարկել։ Ձե՞րն է։ -Ժենգալով հաց և ծաղիկներ։ ճի՞շտ է, գեղեցկուհի։ Ներս եկեք,-Արամը բացում է դարպասի դուռը: Աղջիկը հեծանիվը թողնում է դրսում, դարպասից ներս անցնում, ձեռքին տոպրակ,- Ես Գայանեն եմ։ Բերածս ապրանքի և ծառայությանս արժեքը հինգ ու կես հազար դրամ է։ Վճարեք, գնամ։ -Վճարը հետո։ Գագոն գիտի՝ ապառիկ,-Արամը վերցնում է տոպրակը, ձայնում,- Շողեր, ստացեք,- տոպրակը փոխանցում է մոտեցած աղջիկներին։ Տաթևն ու Շողերը կիսում են հացերից մեկն ու սկսում ուտել,- Շնորհակալություն, շա՜տ սիրալիր եք։ Ի՜նչ համով է։ Արամը ժպտում է Շողերին,- Անու՜շ լինի։ Շողեր,- Ասպետի վարք ունեք, Արամ։ Գայանեն գնալու միտք չուներ,- Գագիկն իմ շեֆը չի, ինձ ոչինչ չի ասել, հարգելի ասպետի վարքով Արամ։ Հիմա կզանգեմ, բայց ծառայությանս արժեքը՝ հազար դրամ պիտի վճարեք։ Ոչ սպասելու հնարավորություն ունեմ, ոչ էլ՝ վստահություն,- զանգում է, հեռախոսն անջատում,- զբաղված է, հիմա հետ կզանգի։ Արամը փորձում է թաքցնել շփոթմունքը,- Հարգելիս, իրոք չկա։ Ահա գրեք մեքենայիս ու հեռախոսիս համարները, հետո կվճարեմ։ Գայանեն դեմքի արտահայտությունը չի փոխում,- Չեմ հավատում։ Ես հեծանիվով հազար դրամի համար մեքենա բռնելու ցանկություն չունեմ։ Լևոնը ձայնում է կրակի մոտից,- Սիրուն աղջիկ, բարով ես եկել: Միացիր մեզ, կեր, խմիր, ինչքան ուզում ես։ Արժի երեք հազար, մենք հազարով կփակվենք։ - էդպե՞ս եք քեֆ անում։ Միսն էդպե՞ս եք բերել։ Աղջիկները գիտե՞ն։ Արամը բարկանում է,- Այ քեզ խոսելու ձև։ Աղջիկ ջան, չհասկացա՞ր։ Գագի հետ ես իմ հարցերը կլուծեմ։ Դու գնա։ -Գագիկն իմ վճարի հետ կապ չունի: Վճարեք գոնե իմ ծառայության վարձը, կամ որևէ ռեալ երաշխիք տվեք, ես գնամ։ Նվերը շենքից դուրս է գալիս մուտքի դռնից, Գայանեին ժեստով ողջունում,- Գայ, ողջույն։ Ի՞նչ կա։ -Ապրանք եմ բերել, դու՞։ -Ընկերոջս եմ օգնում: Հոսանքի հարց է։ -Ու ինչքա՞ն ես իրեն պարտք մնացել, -Հարյ․․․հի... Ի՞նչ իմաստով։ -Հետո կհասկանաս։ Իմ փողը չեմ կարողանում ստանալ։ -դառնում է Արամին,- հը, չե՞ք զանգում Գագիկին։ Արամը ձայնը բարձրացնում է,-Չհասկացա՞ր։ Դու հանգիստ գնա։ Ես ու Գագը էդ տղերքը չենք, որ ամեն մեկի ուզածով իրար գործից կտրենք։ - Իհարկե,- Գայանեն մոտենում է աղջիկներին, նրանց ձեռքից վերցնում ծաղիկները, տոպրակը, հացերը,- Գագիկի հետ իմ հարցերը ես կլուծեմ,- դուրս է գնում դարպասից, հեծանիվով հեռանում։ Տաթևը դեռ ծամում էր հացի մնացորդը,- Չհասկացա՜։ Լևոնը ևս զարմացած է,- Արամ, զանգիր ընկերոջդ։ Արամը հայացքը փախցնում է,- էս ի՜նչ լկտի աղջիկ է։ Ի՞նչ անեմ բռնեմ, ծեծե՞մ։ Շողերը մոտենում Արամին, իր թաշկինակով սրբում նրա երեսը- Վա՜յ, ինչի՞ց ես քրտնել։ Մի հուզվիր։ Ոչի՜նչ, մենք կդիմանանք։ -Այ քեզ բան, այ քեզ լկտիություն։ Բայց ես սովա՜ծ եմ, -թնկթնկում է Տաթևը։ Շողերը նայում է Գայանեի կողմը, որ Նազենիի հետ զրուցում է,- Պետք չէր նեղացնել: Հեծանիվով իր հացն է աշխատում։ Խեղճը քրտնել էր։ Պետք է հարգել տքնանքը։ Արամը պոռթկում է,- Ի՜նչ աղջիկ, գի՜ժ է։ Էս ինչ բերեց իմ գլխին։ Եթե մի կտոր հաց է, թող ինքն էլ փակվի։ Ինձ հետաքրքիր չի՝ քրտնել է թէ՝ չէ։ Շողերը զարմանում է,- Ու քո ընկերոջն ի՞նչ ես ասելու։ Արամը փորձում է զանգել հեռախոսով, -Ասելու եմ՝ հեռացնի նման խփոներին,- անջատում է հեռախոսը,- բայց ի՞նչ ասեմ։ Առանց էդ էլ մի տաս էլ պարտք եմ,- հեռախոսին զանգ է գալիս,- Ըհը՝ ինքն է։ Այ քեզ կրա՜կ։ Ո՞նց ասեմ, որ դրա լեզվի տակից դուրս գամ, - միացնում է հեռախոսը,- Ասա, Գագ ախպեր։ Հա, բերեց։ ․․․ Գոհ եմ։ Դե դու էլ ես խոսքի տեր, ես էլ․․․ Իրեն տեղում փակվեցի, քոնը քեզ կտամ։ ․․․ Չէ, լեզվից վախեցա։ ․․․ Ծիծաղում ես, լացելու բան է,- հեռախոսն անջատում է,- ու փողը տամ, տանի ուտի՞։ Շողերը զարմանում է,- Իրո՞ք փողը չես վճարել, Արամ։ - Դե ձեռքիս չկար։ Կատակեցի, ինքն էլ նյարդային տեսակի գիժ է։ Շողերը նայում է Նազենիի տան ուղղությամբ,- Ինքը հեռու չի, տատու մոտ է։ Ես կվճարեմ, վիճակը կհարթվի։ Ձայն տա՞մ։ Տաթև,- Չկար, չպատվիրեիր։ Հո չէի՞նք կոտորվի։ Մի քիչ կլացեինք, կմոռանայինք։ Հիմա լա՞վ է, ինքն ուտի, դու վճարես։ Արամը նստում է մոտակա քարին,- Գի՜ժ։ Չէ, Շող, դու փողից գործ չունես։ Լա՜վ, թեման փակենք։ Հաշվենք, որ կարիքավոր մեկին ողորմություն եմ արել։ Դուք գնացեք ձեր գործին, մենք՝ մեր։ Նվեր, իրեն որտեղի՞ց գիտես։ -Պարզապես ծանոթ ենք։ Ցույցերում ենք ծանոթացել: -Մի՞շտ է էսպես գժոտ։ -Գժոտ չի, ճշմարտախոս է։ Երբեմն անդուր, բայց դաղոցը երկար է հիշվում։ Արամը հեգնում է,- Ոնց որ քեզ լավ է դաղել, բայց հեծանիվով աղջիկն ինձ հազիվ էլ է մոծակի խայթոց հասցնի։ Գայանեն ուղղվում է դեպի Նազենին,- Բարև, տատ։ -Բարև, աղջիկ ջան։ Արի ներս գնանք։ Լա՜վ մածուն ունեմ։ Շոգ է, ծարավ կլինես։ - Կարելի է։ Այս ծաղիկները քեզ։ Էս հացն էլ հետս կուտե՞ս։ - Ու՞մ կողմից, աղջիկ ջան։ - Ինքը հետո կասի։ Առայժմ ցանկացավ անհայտ մնալ։ - Անհայտը որ՞ն է։ Տեսա՝ Վազգենս է ուղարկել։ Ապրի՜ ինքը։ - Հացը չհավանեցի՞ր, չես ուտում։ Լավ՜ն է, թարմ։ Նազենին շարժվում է դեպի փողոց,- Արի, գնանք։ Քեզ մի բան ցույց տամ։ Միասին մտնում են մոտակա մի կիսապատրաստ տուն, որտեղ վեց և երկու տարեկան երեխաներն են վազվզում։ Տան կինը տաշտակի մեջ լվացք է անում։ Սենյակի կահավորումը աղքատիկ է, բայց մաքուր ու կոկիկ։ Սեղանին ու երեխաների համար անհասանելի տեղերում գրքեր են։ Կինը ձեռքերը սրբում է, հարցական նայում Նազենիին,- Եկեք առաջ։ Կներեք, տունը թափթփված է։ Նազենին տան անդամի իրավունքով ներս է հրավիրում Գայանեին, դիմում կնոջը,- Հաց կերե՞լ եք,- ու պատասխանի չսպասելով երեխաներին հացի կտորներ է բաժանում,- Բաբո ջան, քուրիկը ձեզ համար կանաչիով համով հաց է ուղարկել։ Կերեք ու ասեք՝ շնորհակալություն։ Տանտիկինը հոգնած ժպիտով նայում է երեխաներին, - Ապրես, Նազենի տատի։ Ես էլ մտածում էի՝ երկու ձու խնդրեմ, ձվածեղ անեմ։ Մերոնք չե՜ն ածում թարսի պես։ -Կածեն, իմոնք էլ նոր են սկսել։ Իրիկունը մի հինգ հատ կտամ։ Հացն էլ էս սիրուն աղջիկը բերեց։ Բարեգործ է, լսել է Բաբոյիս խելքը, եկել։ Էս ծաղիկներն էլ քեզ։ - Ես ի՞նչ ծաղիկ ստացող, - մեղավոր ժպտում է կինը, վերցնում ծաղկեփունջը, հոտ քաշում, ժպտում Գայանեին։ Գայանեն զարմացած է,- Ձեր ամուսինն էլ չի նվիրու՞մ։ Կինը հայացքը փախցնում է, լռում։ Նազենին գաղտնի սեղմում է Գայանեի ձեռքը,- Անոյիս ամուսինը Ռուսաստան է, գործերը լավ չեն։ Բայց լա՜վ կլինի։ Երեխաներն իրենց բաժինը ախորժակով ուտելուց հետո մոտենում են Նազենիին։ Նազենին նրանց նոր կտորներ է տալիս ու մի կտոր էլ Անահիտին առաջարկում։ Անահիտը հրաժարվում է,- Անունը ժենգալով հաց է։ Հատուկ մեզ նմանների համար է, ով մսի փող չունին։ Լավ բան է: Ինչի՞ մենք չենք սարքում, հը՞։ Գայանեն հասկացավ, որ նա էլ է սոված։ Նստեց կողքին,- Դու էլ կեր։ Անահիտն աչքերը լցրեց,- Չէ՜, թող իրենք ուտեն։ Գայանեն հացի կտորը զոռով դրեց Անահիտի ձեռքի մեջ,- Կե՜ր, եթե չուտես, կնեղանամ, կգնամ։ Որ առողջ մնաս,- Անահիտը սկսեց ուտել, ինքն ինչ որ բան մտածեց,- Էն քեֆ անողներին կխնդրեմ՝ խորոված ու էլի ինչ որ բան կբերեն։ Անահիտը փորձեց թույլ առարկել,- Պետք չի՜, ողորմություն պետք չի։ Բաբկենի աչքերը փայլեցին,- Ես խորոված սիրու՜մ եմ։ Մսի խորովա՞ծ, քույրիկ։ Անահիտը մեղմորեն հանդիմանեց փոքրիկին,- Քույրիկ չի, մորաքույր է։ Գայանեն ժպտաց,- Չէ, քույրիկը լավ է,- դիմեց տղային,- Իսկ դու մայրիկին օգնու՞մ ես։ -Լիքը։ Ինքն ասում է՝ ձեր օգնելն ինձ չխանգարելն է։ Մենք էլ չենք խանգարում։ Գայանեն հիացավ,- Ի՜նչ խելացի ես։ - Գիտեմ։ Բազմապատկման աղյուսակն էլ գիտեմ, կարդալ էլ գիտեմ։ Ասե՞մ: Անահիտը ժպտաց,- Սեպտեմբերին Բաբկենս առաջին դասարան է գնալու,- մատի շարժումով սրբեց աչքի արցունքը,- բայց դեռ ոչի՜նչ չեմ առել։ Նազենին հանդմանեց Անահիտին,- Առաջ մի ընկիր։ Թոշակովս մի բան կանենք։ Գայանեն կանգնեց,- Ես գնամ ուշ է։ Էլի կգամ, եթե դեմ չեք։ Անահիտը խեղճ ժպտաց,- Նախօրոք կասես, որ պատրաստվենք հյուրասիրության։ Գայանեն համբուրվեց Անահիտի հետ,- Անպայման։ Նազենին ու Գայանեն գնացին Նազենիի բակ։ Նազենին Գայանեի համար բաժակով մածուն բերեց, ծաղկեփունջը տեղավորեց ջրով լի բանկայի մեջ, - Ապրի՜ Վազգենս, պապուց է սովորել։ Նա ինձ միշտ ծաղիկ էր նվիրում։ Գայանեն ժպտաց,- Իսկ պատճառ կա՞ր։ Նազենին աչքերը երանությամբ փակեց,- Դե, մեր չափով կար։ Այն ժամանակ այստեղ հոլիկներ էին, շինություններ չկային։ Մենք էլ մեր ձևով հարևանություն էինք անում։ Էդքա՜ն բան։ Լա՜վ մարդ էր, պատվասեր, ազնիվ, բացձեռ, կարեկցող։ Տղան էլ է էդպես։ Ոնց որ տեսնում եմ՝ թոռն էլ։ Էլի բերե՞մ, աղջիկս։ -Գայանե։ -Հա, Գայանե ջան, բերե՞մ։ - Չէ, տատ։ Ցտեություն։ - Ցտեսություն Գայանե ջան։ Դու Վազգենիս ինչ՞ն ես։ - Վազգենին չեմ ճանաչում, չեմ էլ ուզում։ Պատահական եմ եկել ու գնում եմ։ - Ափսո՜ս, լավ աղջիկ ես։ Հաջողությու՜ն քեզ, բալես։ Կգաս, կսպասեմ։ -Անպայմա՜ն։   5 Գայանեն հեծանիվով գնում է,- Ասելը հեշտ է։ Ո՞նց, ու՞մ ասես, որ դրանց խորոված տանեն։ Սրանք մնացորդ նվիրող ու թերթերում դրա ճոռոմ լուսաբանողներից են։ Արամենց ամառանոցի կողքով անցնելիս ցանկապատից մյուս կողմից լսում է տղաների խոսակցությունը։ Ծառերը փակել էին տեսադաշտը։ Արամն ինչ որ բանից դժգոհ էր,- Տեսար էդ ժենգալի քածը ո՞նց սարքեց գլխներիս։ Գայանեն կանգ է առնում, լարվում։ Լևոնը քմծիծաղում է,- Դրանց լա՜վ գիտեմ՝ ցույց անող պոռնիկներին։ Մշտապես չբավարված։ Գիշերները հենց ցույցի տեղն էլ քնում են, սրա նրա տակ։ - Էլի հորինեցի՞ր, թե՞ բան գիտես։ -Չի՞ երևում։ Մարդ կա, դժգոհ է ու ցույց է անում, քած էլ կա, որ իրեն առաջարկի։ Արամը չհամաձայնեց,- Պետք չի վատաբանել։ Իրեն լկտի պահեց, բայց ինչ չգիտենք՝ չենթադրենք, չփնովենք։ - Պիտի պահեինք քեֆի, ես էլ դրան սարքեի, որ ապացուցեի, որ կյանքը չես ճանաչում։ Չտեսա՞ր, որ աչքերից հեշտանք էր թափվում։ - Չէ՜, քեֆի բան չի։ Կմունդռեր ամեն ինչ։ Լևոնը ծիծաղեց,- Քշված դասընկերդ դրան գիտի։ Ոնց որ էլի ցույց անող է։ Զգու՜յշ, դա էլ չսարքի։ - Ի՞նչ պիտի սարքի։ Դու գլխին պարտք սարքեցիր ու ինձ դրեցիր անհարմար վիճակի մեջ։ Բախտը բերեց, որ խղճացի, երբ լացեց։ Խաղալ չգիտես, մի խաղա էլի։ - Ես հատուկ հոտառութուն ունեմ։ Ըտենց քշվածներին զգում եմ ու ներս քաշում։ - Բայց զարմացա, որ խաղաց։ - Քշվածներն էդպես են։ Ուժեղի դեմ՝ չէ, բայց թույլին կխաղացնեռն ու փողը խեղդելով կառնեն։ Արամը բարկացավ,- Քիչ խոսիր, միսը պտտիր։ - Հանգի՜ստ։ Մեկ է, փողիս տերն եմ։ Հեչ որ չեղավ, էդքանով մի տեղ մի լավ քեֆ կանենք, իրեն կհարբեցնենք, նորից կխաղացնենք,- երկուսով ծիծաղում են։ 6 Գայանեն նայում է շուրջը,- Խեղճին կանչել են օգնելու, գցել են պարտքի տակ ու պահում են պատանդ։ Շշմած էր։ Հաստատ չգնացի։ Ես սրանց կանեմ ու կհասկացնեմ, թե ինչ է պոռնկությունը՝ հոգևոր ու կամավոր։ Գնում է Նազենիի մոտ,- Տատ, էս կողմերու գործ ունեմ: Կարելի՞ է հեծանիվը թողնել քո բակում։ -Ինչու՞ չէ, թող մնա՝ ինչքան պետք է։ Էլ ինչո՞վ օգնեմ, բարի աղջիկ։ -Չէ, նորմալ է։ Ընկերոջս գործերը լավ չեն: Պիտի օգնեմ։ -Վազգենի պապի սիրած խոսքն էր՝ «Չնեղվես, թե նեղ օրվա ընկեր ունես»։ Ինքն էլ էր էդպիսին։ Մի օր լուր եկավ, թե ընկերը Թիֆլիսում նեղն է։ Առանց զանգելու վեր կացավ, գնաց։ Լավ մարդ էր, պատրաստակամ։ Քեզ նման։ -Դե լավ, գնամ, տատ։ Կգամ՝ կխոսենք։ - Հաջողություն գործերիդ, աղջիկս։ -Հաջողություն բոլոր բարի գործերին, տատ։ Գայանեն մոտենում Արամենց տան դարպասին,- Բայց մտնեմ՝ ի՞նչ ասեմ։ Կասեմ՝ հեծանիվը փչացել է։ Չէ՝ ծարավ եմ, հետո մի բան կմտածեմ: Հասնում է դարպասին։ Դուռը բաց է լինում։ Մտնում է բակ, մոտենում շենքի մուտքի դռանը։ Այն ևս բաց է: - Սկսեմ աղջիկներից։ Տուկ տուկ, ո՞վ կա,- գնում է առաջ, մտնում միջանցք։ Խոհանոցից ջրի խշշոցի հետ լսվում է աղջիկների խոսակցությունը։ Տաթև,- Լսեցի՞ր, որ տղաներն ուզում էին էն խփնվածին հրավիրել քեֆի։ -Ու՞մ։ -ժենգալով հացի լկտիին։ Լյովի աչքը ծուռ է։ Պատրաստի աղջիկ տեսավ, վրա կքշի։ Գայանեն քարանում է, նայում մուտքի դռանը։ Տաթև,- Հը՞, էսօր պատրա՞ստ ես ընդունել երջանկությունդ։ - Գիտես, թե չե՞մ հասկանում։ Կասկածում եմ, որ Լևոնի ծնունդն է։ Հը, ճիշտ ե՞մ։ -Ազնվորեն՝ խառնում եմ։ Պետք էլ չի, ինչի՞ համար։ Լվացվեմ, գամ։ Գայանեն հանկարծակիի է գալիս, մտնում մոտակա դռնից ներս։ Պարզվում է, որ այն ննջարան է,- Լռվեցի։ Ախր ինչի՞ց վախեցա։ Որ տեսնեն, ի՞նչ ասեմ։ Գո՞ղ եմ: Տաթևը լվացվում, բաղնիքից դուրս է գալիս,- Չմոռանամ, զարդերս ննջարանում են։ Ոչինչ, չէ՞։ Գայանեն հայելու մոտ նկատում է ոսկյա զարդերը,- Հիմա կխայտառակվեմ,- մտնում է մահճակալի տակ,- Ու նորից՝ ապուշ վիճակ: Ճակատիս գրա՞ծ է։ Էլի՜ թարսվեց։ Ինչ էլ ցածրոտ է: Տաթևը մտնում է ննջարան, զարդերը վերցնում, հայելու մոտ իրեն հարդարում,- Բայց ժենգալով հացը համո՜վ էր։ Էդ քոքվածը ո՜նց խաղ խաղաց Արամի գլխին։ Շողերը ևս մտնում է ննջարան, սկսում իրեն հարդարել,- Մե՜ղք էր, սոված։ Մենք էլ իրեն չառաջարկեցինք։ Ախորժակը բացվեց, պատճառ բռնեց, տարավ։ Հեծանիվով աղջկանից ի՞նչ ես պահանջում։ -Լևոնն ասեց՝ ցույց անողներից է։ Որ գիշերներն էլ են փողոցում՝ ոնց պատահի, ով պատահի։ -Նա ուրիշ հարթության վրա է՝ խեղճ պայմաններով, կիսասոված կյանքով ապրող։ Բա իհարկե, ցույց էլ կանի, վարքն էլ ինքստինքյան կձևախեղվի։ - Լա՜վ եղավ, որ չկանչեցինք։ Լյովը դուրս ընկած աղջիկների հանդեպ թուլություն ունի։ Դա էլ հաստատ պառկելու էր ու վիճվելու էինք։ -Գնանք, խորովածը հասունացել է։ Սենյակիս դուրս են գնում, դուռը բաց թողնում։ Գայանեն դուրս է գալիս մահճակալի տակից, ձգվում,- Հոտած դատարկամիտների միջավայրում դուրս ընկածի կոչումի եմ արժանացել։ Նվերի ու իմ վրեժը չլուծած չեմ գնա։ Բայց ո՞նց։ Արամն ու Լևոնը մտնում են շենք, խորովածով լի կաթսայով,- Պա՜հ, պա՜հ, պա՜հ։ Վա՜յ չուտողին։ Բոլորը տեղավորվում են սեղանի շուրջը։ Լևոնը լցնում է բաժակները։ Տաթևն իր ու Շողերի բաժակի մեջ առանձին շշից է լցնում,- Մերն առանձին է, հյութով խառնած։ Մենք ձեր թափը չունենք։ Լևոն,- Այ, դրա համար հատուկ ուզում եմ խմել աղջիկների կենացը։ Արամն առարկում է,- Մոռացա՞ր, ծննդյանդ օրն է։ Նախ՝ քեզ շնորհավորենք։ -Ձեր ներկայությունն արդեն շնորհավորանք է։ Գժվու՜մ եմ։ Կգժվեմ, կձուլվեմ ձեր էության հետ, ու հետս կմնա երջանկության անվերջ ընկալման ձեր ոգին, ուու՜։ Տաթևը ծափահարում է երջանիկ դեմքով,- Մինչև չերգես, չե՜մ հավատա։ Շողերն աջակցում է ընկերուհուն,- Ես էլ։ Երգի՜ր, Լյով։ -Որը՞, քաղցրներ։ - «Զդոսայգում, երեկոյան»-ը։ Լևոնը բաղձալի հայացքով նայում է բաժակին,- Մինչև մի բաժակ չխմեմ, ինձնից լավ բան չսպասեք։ Տաթևը թախանձում է խստության երանգով,- Չէ՜, այսօր չե՜ս հարբելու, չէ՞։ Շողերը քմծիծաղում է,- Արդեն՝ խորովածի մոտ։ Ուշացե՜լ ես։ - Հա ի՞նչ, մի երկու բաժակ նախերգանք։ Չխմեմ, չե՜մ երգի։ Արամն ու Շողերը միասին դիմում են Տաթևին,- Տաթո, թող խմի՜, թող խմի, մե՜ղք է։ -Ախր որ սկսեց, էլ կանգ չի՜ առնի։ Շողերն ուշադիր նայում է Լևոնին,- Վախ: Մարդուն է՞լ չթողնեն իր ծննդյան օրը խմի։ Տաթևը բռնում է Լևոնի ձեռքը,- Դե խոստացիր, որ նորից չափը չես անցնի։ - Երդվում եմ, իմ չափը կպահպանեմ,- Լևոնը մի ըմպանակ խմում է, - Էս, քանի դեռ չի փոշմանել պահապան հրեշտակս,- Դե, կենաց ասեք, խմենք։ Ծարավ մեռա՜նք։ Տաթևը թնկթնկում է,- Էլի: Ա՜խ, կյանք իմ գալիք, էլ ի՞նչ ունես ինձնից գաղտնիք։ Արամը լի բաժակ է բարձրացնում,- Լավ, այսօր խորհրդավոր օր է։ Քսանմեկ տարի առաջ մի երիտասարդ ընտանիքում խնդություն է եղել։ Երանության մեջ հայտնված ծնողների հետ ուրախացել են ու հրճվել նրանց բոլոր ծանոթներն ու բարեկամները։ Եվ ակամա մեղավորը եղել է մեր Լյովը։ Սիրելի Լյով, շարունակիր ուրախություն պատճառել ծնողներիդ ու շրջապատիդ, բայց արդեն՝ գիտակցաբար։ Մնա մեր լավ ու հուսալի ընկերը։ Կենացդ ախպեր։ Երկար, առողջ ու հագեցված կյանք եմ մաղթում… Լևոնը նեղվում է,- Դե, պրծի՜ր։ Տաթևը տխուր նրան է նայում,- Լյո՜վ, անհարմար է։ - Իրոք, խմենք,- Արամի հետ բոլորը կանգնում են, բաժակները թեթևակի խփում իրար ու խմում պարունակությունը։ Շողերը նկատում է,-Բայց Նվերը չի խմում, որ իրեն չկորցնի ու ինձ սեր չխոստովանի, ես բողոքում եմ: Նվերը ժպտում է Շողերին,-Հարգելիս, դոզան շատ կլինի: Ձեր ներկայությունից արդեն հարբած եմ: Օղին արդեն կքնացնի, կդարձնի անգործունյա: Լևոնը բութ մատը վեր է պարզում,-Նորից փայլեցիր: Այ, դրա համար քեզ խմելու ամնիստիա եմ տալիս: Համ էլ մեզ շատ կմնա: Լևոնը կիթառ է նվագում և երգում։ Մյուսները լսում են, երբեմն ձայնակցում։ Գայննեն այդ ժամանակ, օգտվելով աղմուկի ֆոնից, ննջարանում հնարավորինս անաղմուկ փոշեկուլի խողովակն է հարմարեցնում։ Մի ծայրը տանում է մահճակալի տակ, մյուսը՝ ներքևի մասին մտցնում պահարանի մեջ ու ծածկում հագուստով։ Այդ նպատակով պահարանի հետևի ֆաներան մի փոքր առանձնացնում է կորպուսից,- Օ՜ֆ, քրտնեցի։ Արդարը թաքնվի, քրտնի, տանջվի, իսկ լկտի հղփացածները քեֆ անեն։ Ոչի՜նչ, կգա մեր ժամանակը։ Չգա էլ, քաշելո՜վ կբերենք։- պատուհանն է բացում, զննում դրսի տարածքը, նորից փակում, բայց ոչ ամուր,- Նահանջիս ուղին, եթե՝ նեղվեմ։ Լևոնը վերջացնում է երգելը, մյուսները ծափահարում են։ Արամը դիմում է Նվերին,-Միշտ փայլել ես մեր երեկոներին: Որևէ բանով ուրախացրու: Աղջիկները ծափահարում են,-Ինչ հաճելի նորություն էր: Նվեր, խնդրում ենք Նվերը թույլ ժպտում է,-Բայց ես չեմ երգում: Մի երկու ոտանավոր գիտեմ: Էդ է: Շողերն ուրախանում է,-Եթե ինձ տրամադրես լիրիկայի, կարող ես նույնիսկ սեր չխոստովանել: Հետդ կգնամ՝ ուր ասես: Արամը կեղծ վախ է խաղում,-Նվեր, լռիր: Նվեր, լռիր: Աղջիկները ծիծաղում են, ծափահարում,- Նվեր, խնդրում ենք: Նվերը թույլ հազում է,-Դե լավ, բայց շատ չեմ կարդա: Երեք չորս գործեր Չիլոյից ու էլի էդ ոճի գրողներից: Լևոնը զարմանում է,-Չիլոն ո՞վ է: Մե՞ծ գրող է: Շողերը նայում է Լևոնին,-Դա՝ հետո: Հիմա լսում ենք, խնդրում եմ: Նվերը արտասանում է հուզված, լարված: Վերջացնում է, քրտինքը սրբում,-Ավել, պակաս, կներեք: Մյուսները ծափահարում են, Արամը նրան ժեստով գոհունակություն է ցույց տալիս: Շողերը ժպտում է Նվերին,-Բայց դու ինձ տրամադրեցիր ոչ թե հետևիցդ գալու, ինչը ես էի ուզում, այլ՝ այստեղից ուղիղ հրապարակ՝ ցույցի, ինչը որ դու ես ուզում: Ափսոս: Նվերն ի պատասխան ժպտում է Շողերին,-Այդ դեպքում ես իմ նպատակին հասել եմ ու քեզ շնորհավորում եմ քաղաքացիական հասունացման առթիվ: Արամը լարվում է, - Շողերն առանց այդ էլ մեր միջի լրջախոհն է ու դատավորը: Բայց, չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ տանն էլի ինչ որ մեկը կա։ Շողերը զարմանում է,-Ո՞վ։ Դեռ լարվա՞ծ ես։ Այդ աղջկա պատճառով, հա՞։ - Մտքիցս չի գնում։ Իրեն լավ չպահեց, լարվեցինք։ Ընդհանրապես դժգոհ եմ։ Տաթևը դժգոհում է,- Մի լարվիր, էլի՜։ Ես էլ սկսեցի կողմնակի ձայներ լսել։ Լևոնն օղու շշից լցնում է բաժակները,- Ի՞նչ եք խառնվել։ Մուկ բան կլինի։ Հո չե՞նք սկսելու փնտրել։ Բա որ վախենա՞: Աղջիկները ճչում են, կանգնում, նայելով հատակին,- Ո՜չ, միայն թե՝ ոչ մուկ։ Կգնանք։ Արամը խեթում է Լևոնին, որ առիթից օգտվելով օղի է լցնում իր բաժակը,-Դու էլ թեմա գտա՜ր։ Տաթևը նկատում է Լևոնի փորձը,- էլի՞, քիչ խմիր Լյով, խնդրու՜մ եմ։ -Մտքումս քո կենացն էր, ո՞նց չխմեմ,- Լևոնն ըմպում է ընպանակի եղածն ու կանգնում,- Նվերը կռվի է տրամադրել: Կռիվ ունեմ։ Ջարդելու՜ եմ։ (շարունակելի)
165

Օգնիր ինձ (13) 18+

20  Առավոտյան դպրոց գնալուց առաջ Հովսեփը Վահագի ներկայությամբ Սեդային կարգադրեց Վահագ ապերի գնալուց հետո դարպասը ներսից ամուր փակել ու զգույշ լինել, թեև ինքը շուտով գալու է: Սեդան դժգոհ քրթմնջացրեց, բայց խոստացավ,- Ես տանն եմ, էլ ի՞նչ փական: Գյուղում ո՞վ է դուռը փակում, ամոթ էլ ա: Իմ տունը հո գազանանոց չի՞: Խեղճի սենյակի դուռը փակի տակ, տան բակը՝ փակի տակ, կողքին էլ՝ միշտ պահակ: -Պահակ կա, միշտ կողքին է, բայց խելքը գլխին բան չի ասի,-բարկացավ Հովսեփն ու գնաց: Նրա ու Սեդայի հարաբերություններն ակնհայտորեն չէին սոսնձվում: Վահագը հավանեց Հովսեփի գաղափարն ու տանից դուրս գալուց առաջ Սեդային հիշեցրեց դարպասի մասին: Երբ Սեդան քրթմջալով այն ներսից փակեց, ինքը փորձեց դրա ամրությունն ու շտապեց քաղաք: Գնում էր քաղաք լավ լուրի հետևից, բայց նյարդերը լարված էին ու մտքերը գյուղում էին Սաթիկի հետ պատահածի պատճառով: Ինչ որ բան իրենից թաքուն պահեցին: Եվ կարծես թե այդ երեխան՝ Հովսեփն իրենից շատ բան գիտեր: Դարպասը փակելուն նրա ստիպելը պատահական չէր: Սեդան է ինչ որ բան թաքցնում, ու ինչ որ բանից խիստ վախենում: 21 Դպրոցում Հովսեփն իրեն անհանգիստ էր զգում: Այսօր ինքը ոչ մի դեպքում չի դավաճանի իր Սաթիկին ու կարդարացնի իր հանդեպ նրա ակնկալիքները: Ինչ էլ աներ՝ բարևեր տղերքին, ժպտար Լիաննային, թե՝ խոսեր ուսուցչուհու հետ, ուշադրությունը Սեդայի տան կողմն էր, Սաթիկի վիճակը: Տետրերը բաժանեցին, թեմաներն առաջարկեցին: Ինքը նյութը գիտեր, բայց մի քանի նախադասությամբ շարադրեց՝ ինչ որ հիշում էր, ու ուսուցչուհի Հակոբյանին զեկուցեց, որ ավարտել է, և կուզենար շուտ տուն գնալ, քանի որ իրեն լավ չի զգում: Նելլիին թռուցիկ հայացք գցեց տետրի վրա, հասկացավ նրա հոգեվիճակը, բայց խնդրեց գոնե մի էջ էլ ավելացնել: Այդպիսի գրվածքով նա չէր հաղթի: Ափսո՜ս է երեխան, ափսոս են տարիների իր ջանքն ու ներդրումը: Մի քիչ անց, հասկանալով, որ Հովսեփը ոչինչ չի ավելացնելու ու միայն աղաչական հայցքով իրեն է նայում, ամաչեց իր արածի համար, թույլտվություն վերցրեց դասարանում ներկա ներկայացուցչից ու երեխային բաց թողեց: 22 Սարգիսը որոշեց առավոտյան մտնել Սեդայի տուն, ներողություն խնդրել: Համոզված էր, որ եթե կանայք Վահագին չեն ասել՝ կներեն, քանի որ Սեդան իրեն սիրում է, իսկ Սաթիկն արդեն իրեն ուզում է: Հետն էլ իր բաժին խմիչքը կխմի, Սեդային կխնդրի ու նրա անունով սիգարետ կվերցնի: Կփորձի ձեռի հետ էլ Սաթիկից ճշտել մոտակա հանդպման տեղն ու ժամը, ու եթե հաջողացնի, մի քիչ էլ ձեռ մեռ կգցի, կխաղա ծծերի հետ, ու՝ կհաշտվեն: Նորից հիշեց, թե «Ի՜նչ սիրուն էր սիրում սիրուն Սաթիկը»: Մենակ թե՝ էլ Սեդայի մոտ թատրոն չխաղա քաղցրը, վտանգավոր է շա՜տ: Առավոտյան սպասեց փողոցի մյուս ծայրում, հեռվից հետևեց Սեդայի տան դարպասների մոտի անցուդարձին: Ահա Տիկոյի լկստված լակոտը գնաց դպրոց: Վահագն էր ուշացնում: Եթե չգնա, ստիպված այսօր կմնա առանց դոզայի, կամ էլ՝ պարտքով պիտի խնդրի: Երկար կանգնեց, վերջապես Վահագը մեքենան դուրս արեց, մոտեցավ դարպասին, ինչ որ բան ասեց ու գնաց: Սարգիսը նայեց շուրջը՝ փողոցը դատարկ էր: Մոտեցավ դարպասին՝ փակ էր: Հասկացավ, փակել են իր համար: Բայց դա իր համար արգելք չի, քանի որ գիտի դարպասի գաղտնիքը: Ներքևից ոտքով ուժեղ հրում ես, ներքևի մասը մի փոքր բացում, ձեռքդ ներս տանում, ու քեզ մի քիչ նեղութուն տալով, փականը հետ տանում: Շատ է արել Սեդայի հետ վիճած ժամանակ: Սեդան հետո է հայտնաբերել, որ խմիչքը պակասել է, իր վրա գոռգոռացել, բայց այդպես էլ չի հասկացել, թե ո՞նց և ե՞րբ: Անձայն վազեց վերև, մտավ խոհանոց, ընդունեց իր բաժինը, ծամեց մի բրդուճ ու ականջ դրեց: Տանը խաղաղություն էր: Սաթիկի դուռը փակ էր: Թակեց, ձայն տվեց,-«Քաղցր, ե՜ս եմ, բա՜ց»: Արձագանք չեկավ: Նեղացել է քաղցրը: Ոչինչ, ո՜ւր պիտի փախնի: Մի օր էլի սիրուն կսիրի իրեն սիրուն Սաթիկը: Աստիճաններով իջավ, որ աննկատ հեռանա: -Սաթիկ ջա՜ն, էս դանակը ձեռիդ հետ տար վերև, գալիս եմ,-Սեդայի ձայնն էր: Ուրեմն՝ Սաթիկը հողամասից սենյակ է բարձրանում: Իսկն է, կսպասի, միասին կբարձրանան, կզրուցեն մինչև Սեդայի գալը, ձեռ մեռ կգցի ու՝ էլի իրեն սիրու՜ն կսիրի սիրունը: Թե հասցնի էլ, հենց տեղում հարցերը կլուծի: Հողամասի կողմից մի կին եկավ, տեսքը հիվանդոտ, մազերն՝ անհավաք, երեսներն ուռած, մաշկին՝ ցան: «Էս երևի Վահագն է ծառա կանչել քաղցրիս համար: Մի կարգին կնիկ չկա՞ր, սրան են բերել»,- ցածրաձայն դիմեց կնոջը, որ Սեդան չլսի,-Քուրիկ ջա՜ն, Սաթիկին չե՞ս կանչի, երկու բառ ասեմ, գնամ: Սաթիկը ճանաչեց իրեն բռնացողի ձայնը, սառսռաց,- «Այս ապուշն իմ ճակատագիր՜ն է: Ախր դարպասը փակել են, չէ՜ր կարող հայտնվել»: Ձեռքն առաջ պարզեց ու անկանոն շարժեց, չնայելով նույնիսկ Սարգսի կողմը, փորձելով խանգարել իրեն մոտենալը,- Հեռու՜, չմոտենա՜ք, արգելու՜մ եմ: -Սաթիկ ջա՜ն, բան ասեցի՞ր: Գալի՜ս եմ: Նազիկին էս էլ պատմեմ, գա՜մ,-Սեդայի ձայնն էր: Սարգիսը զարմացավ՝ «Ձենն իրանն ա, բայց՝ ինքը չի»,-Էս դու՞ ես, քաղցր: Հո հիվանդ չե՞ս: Մի գոռա: Բան ասեմ, գնամ: -Չմոտենա՜ք,- Սաթիկն անիմաստ ու անկանոն շարժումներով թափահարում էր ձեռքը, որում դանակն էր: Սարգիսն զգուշացավ: Հիշեց, թե ինչպես կատաղի շարժումով իր վիզն արյունոտեց: Փորձեց հանգստացնել կնոջը,- Ի՜նչ ես լրբացել: Գնանք էն անկյունը, երկու բառ ասեմ, գնամ: Դանակդ էլ հեռու տա՜ր: Սաթիկն իրեն չէր տիրապետում: Հիմա կկրկնվի երեկվա մղձավանջը: Միայն ձեռքն էր առաջ պարզած թափահարում,- Հեռու՜, արգելու՜մ եմ: Գնացե՜ք, հեռացեք, խնդրու՜մ եմ: Սարգիսը զայրացավ: Գի՞ժ է, թե՞ ձևացնում է: Փորձեց հանգստացնել, թևից բռնել, երկու հանգիստ խոսք ասել: Ձեռքը տարավ կնոջ թևին, տեսավ իրեն ուղղված դանակը, այն հետ մղեց: Կինը կծկվեց, ձեռքը տարավ փորին: Սարգիսը կնոջ ձեռքերի տակ արյուն տեսավ, վախեցավ: Դարպասից դուրս փախավ, շուրջը նայելով,-Լավ է՝ մարդ չտեսավ, մատնահետք էլ չթողեցի: Թե չէ՝ հետո չես հասատի: Շա՜ռ էր էլի՜, եկավ կպավ: Արագ արագ քայլում էր, վախեցած շուրջը նայում ու մտաբերում,- «Բայց ի՜նչ սիրուն էր սիրում սիրուն Սաթիկը»: 23 Դպրոցից մինչև Սեդայի տուն Հովսեփը վազեց առանց կանգ առնելու: Հեռվից նկատեց տան դարպասի բաց դռնակն ու սիրտը սկսեց բաբախել: Երբ արդեն մոտենում էր, այնտեղից դուրս եկավ Սարգիսը, գողունի նայեց շուրջն ու արագ հեռացավ: Հովսեփի սիրտը վատ կանխազգցումից մի պահ կանգ առավ, -Կանգնիր, բա՜ն եմ ասում,- գոռաց ու վազեց: Եթե վազեր դեպի Սարգիսը, կհասներ, բայց որոշեց Սաթիկի վիճակը ճշտել ու բակ մտավ: Սարգիսն առանց հետ նայելու քայլերն արագացրեց, չնայած՝ անուն չէր հնչել: Բակում Հովսեփը տեսավ Սաթիկին, գետնին նստած, ձեռքը փորին, որտեղից արյուն էր հոսում: Դիմացը կեղտոտ դանակ էր ընկած: Սեդան վաշ վիշ անելով փորձում էր Սաթիկին օգնել, վախենալով ինչ որ բան ձեռնարկել: Հովսեփը դարպասի մոտ ծանոթ անցորդ տեսավ, հուսահատութունից լացեց,- Լևոն քեռի, էստեղ վատ բան պատահեց: Շտապ զանգեք հիվանդանոց, ավտո գտեք, ես դրան բռնեմ,- ու վազեց Սարգսի գնացած ուղղութամբ, փորձելով չկորցնել տեսադաշտից: Երբեմն տեսադաշտից կորցնում էր Սարգսին, քանի որ ժամանակ էր կորցնում անհուսալի Սեդայի համար օգնականներ հավաքագրելու հարցում: Եթե Սաթիկին օգնելու ռեալ թեկնածու էր տեսնում, կանգնում էր, շունչը տեղը բերում, աղաչում լացախառն հեկեկոցով,- Հերս ասեց, որ շուտ գնաս վարիչ Սեդայի տուն, քուրը լավ չի: -Եղավ բալես, բա դու ու՞ր ես գնում, ի՞նչ ա եղել: -Վատ բան, փորձեմ բռնեմ, որ ապացուցեմ,- ու գոռում էր Սարգսի ուղղությամբ, ձայն տալիս,- Տղամարդ չե՞ս, կանգնիր, ասում եմ: Անցորդը զարմանում էր,- Հենց նոր Գայանի Սաքոն էր վազում: Էդ անբանը երևի էլի բան ման ա գողացել,- ու գնում է Սեդայի տուն, որտեղ արդեն բավականին մարդիկ կան հավաքված ու շտապ կարգով առաջին օգնություն են ցույց են տալիս ու լուծում Սաթիկին մեքենայով քաղաք հասցնելու հարցը: Հովսեփը վախենում էր, որ տեսադաշտից կորցնելու է Սարգսին: Փորձեց վրեժը լուծել քարերի միջոցով, -Մեկ ա, բռնելու եմ, - վազելու ընթացքում գետնից քար էր վերցնում, շպրտում Սարգսի ուղղությամբ: Անցորդները նայում են շպրտած քարի ուղղությանը, զարմանում: Գյուղում չլսված, չտեսնված բան: Պատանին լացելով հետապնդում է իրենից փախչող մեծահասակ տղամարդուն: Հովսեփը մարդատար մեքենա տեսավ, կանգնեց դիմացը: Լալիս էր: Վարորդը Քնարիկի բարեկամուհու ամուսինն էր, իրեն գիտեր,- Մամո քեռի…., հերս ասեց ….մեքենա գտիր, շուտ …. վարիչ Սեդայենց…. քրոջ ….շատ…. վատ է ….եղել: -Հոսո ջան, մեծ տղա ես, հանգիստ խոսիր, առանց լացելու: Բան չհասկացա: Ի՞նչ ա եղել, ի՞նչ անեմ: Հովսեփը փորձեց իրեն տիրապետել, բայց հեկեկոցը կանգնեցնել չկարողացավ,- Հորս քրոջը պետք ա շտապ …հիվանդանոց: Վատ ա,- ու վազեց, ժամանակ չկար: Արդեն պետք է վազեր ենթադրաբար: Կանգնեց մի բլրի մոտ: Նայեց՝ չկար: Չուներ ոչ հետքի նշան, ոչ էլ՝ ենթադրություն, թե որ կողմ է փախել: Մամիկոնը նստեց մեքենայի մեջ, մեքենան տեղից շարժեց ու զանգեց ձեռքի հեռախոսով,- Տիկ, ինչ որ վատ բան է եղել: Հոսոն էր վազում, չգիտեմ՝ ուր: Քո անունից էլ ինձ ուղարկեց վարիչ Սեդայի տուն.. Տիգրանին բացատրել պետք չէր,- Շու՜տ, Մամո ջա՜ն: Գնա հասիր, ու իմ անունից ի՜նչ պետք եղավ՝ կանես: Եկա: Մամիկոնը դիմեց կողքին նստած ուղևորին,- Այ քեզ բա՜ն: Ի՞նչ պիտի լինի մեր գյուղում: Ուղևորը ևս լարվեց,- Վատ բան, բայց ինչքա՞ն, որ երեխեն փողոցում վազելով լացի ու հիվանդանոցի հարց բացվի: Էն անբան Սաքոն էր վազում: Հովսեփը նայեց շուրջը: Ոչինչ չէր հուշում Սարգսի գնացած ուղղության մասին: Նստեց բլրակին,անզորությունից լացեց: Չկարողացավ պահպանել իր Սաթիկին: Իսկ նա իրեն հավատում էր: Իրեն երբեք չի ներելու ոչ երեկվա անհոգ զրույցի, ոչ էլ՝ այսօրվա ստուգողականի համար: Չպետք է գնար ու վերջ: Կորչե՜ն բոլոր ստուգողականները, երբ իր կյանքի ստուգողականը տապալեց: Շուրջը հավաքվեցին մարդիկ, փորձեցին հանգստացնել, լացի պատճառը ճշտել: Ինչ որ մեկը ամոթանք տվեց, որ արդեն մեծ տղա է, բայց երեխայի նման լալիս է: Ինչ որ մեկը տեսել էր իր Սարգսին հետապնդելն ու հորդորում էր՝ էդ անբանին բանի տեղ չդնել: Ոչ մեկին իր լացը բացատրել չէր ուզում: Իրեն զսպեց, վազեց Սեդայի տուն: Սարգիսը պառկած էր հեռու ազգականի առանձնատան դիմացի հողամասի թփուտներում՝ բլրակի կողքի հետ: Տեղն անհարմար էր: Դեմքը խրված էր հողի մեջ, ոտքն ընդարմացել էր՝ կծկած անհարմար դիրքով, որ չերևա: Ինքն էլ այդպես կծկված թաքնվել էր թփուտների մեջ ու վախենում էր շարժվել, որ աղմուկն իրեն չմատնի: Իսկ գյուղացիք Հովսեփի գնալուց հետո էլ քննարկում էին, ենթադրում: Կատաղել էր՝- «Ես դեռ ծխախոտ պետք է ճարեմ, ձեր նման պարապ չեմ: Բան ու գործ չունե՞ք: Ձեզ ի՜նչ, թե Գայանի Սաքոն ո՜վ է: Բա դուք ո՞վ եք, մի հարցնող լինի: Կթրջեք տակներդ, եթե իմանաք, թե ոնց էր էս տղուն սիրում սիրուն Սաթիկը»: Լսում էր գյուղացիների դատողութոյւններն ու զարմանում,- «Էս ի՜նչ կեղտոտ մարդիկ են: Դեմդ կծիծաղեն, հետևիցդ պատ կշարեն, որ ո՜չ հետ գաս, ո՜չ էլ՝ կանչես: Դե ռա՜դ եք լինում էդ բոլորովդ: Շու՜տ կորեք, գնամ ծխելիքս ճարեմ: Էսօրվա օրս լրի՜վ թարս գնաց էդ քածի պատճառով: Բայց երեկ լավ՜ն էր ու բարի: Ի՜նչ սիրուն էր իրեն սիրում սիրունը»: 24 Վահագն ու Սմբաըը Վահագի մեքենայով գնում են Հրայրի մոտ, գումարը վերադարձնելու: Վահագը լարված է,- Գումարը տուր: Ես եմ ուզում տալ: Սմբատը գումարը տալիս է Վահագին,- Բայց չե՜ս ասում, թե ինչ է եղել: Էդ ապուշն իրեն լավ չի՞ պահել: -Համարյա… - Լավ չի արել, բայց չնեղացնե՜ս: Մեկ մեկ ապուշանում է, բայց մեզ պետք է, հիշիր: -Հա, բայց մարդ պետք է պատասխան տա իր խոսքերի համար: - Բայց ի՞նչ ա եղել… - Տեղում կիմանաս ու կորոշես անելիքդ: Ու խոստանում եմ՝ ոնց որոշես, այդպես էլ կլինի: Երկուսով մտան Հրայրի սենյակ, որտեղ նա նորից գարեջուր էր խմում, փորը շփելով: Սմբատը ձեռքով բարևեց,- Բարև, Հրո ախպեր: -Բարև տղերք ջան, բարով տեսանք,- Հրայրը ձեռքը մեկնեց նաև Վահագի կողմը, բայց նա հեռվից գլխի ժեստով ողջունեց: Հրայրը պատասխանեց նույն կերպ: - Գումարը բերել ենք: Ավել պակա՜ս ներող կլինես: Քեզնից էլ՝ գո՜հ ենք: - Ձեր համար՝ հարց չկա: Պետք լինի, էլի կօգնեմ: Վահագը առանձին թղթադրամ հանեց, դրեց սեղանին,- Եթե գարեջուր ունեք, բերեք, նշենք: Հրարը գլխով արեց, ժպտաց,- Ինչքա՞ն, մեր ախպեր: Վահագի դեմքը լուրջ էր, լարված,- Մի հիսուն շիշ: Չհերիքեց, էլի կխմենք։ Սմբատը ևս լարվեց,- Ի՞նչ խմել, ավտոյով ենք: Մենք՝ հետո: Հրայրը կանչեց,- Հակոբ, արի ասեմ: Մյւս սենյակից երևաց Հակոբը, գլխի շարժումով բարևեց հյուրերին,- Ասա, մեծ ախպեր: Բարև, տղերք ջա՜ն: Հրայրը ցույց տվեց թղթադրամը,-Տղերքի համար հիսուն, չէ՝ տասն էլ իմ կողմից, վաթսուն շիշ գարջուր բեր: Հակոբը թղթադրամը վերցերց,- Ո՞ր տեսակից, տղերք ջան: Վահագը խոսում էր չոր, արհամարհական տոնով,- Որը որ՝ սիրում ես: Սմբատը նայում էր շուրջը, պատերի նկարներին, բայց լարված էր: Հակոբը զարմացավ ու նայեց Հրայրին,- Չհասկացա՜: - Բեր, կհասկանա՜ս: Հրայրը Հակոբին համաձայնության նշան է ցույց տալիս: Հակոբը շշերը բերում է, շարում սեղանին,- Ես գնամ, անու՜շ լինի: -Սպասիր, պատիվ եմ տալիս: Ինձ մոռացե՞լ ես: Հակոբը նայում է Հրայրին, սա լռում է: Սմբատը լարվում է: Վահագը շիշ է վերցնում, ձեռքում խաղացնում,- Հիշու՞մ ես, թե իմ համար ինչ ասեցիր: Հակոբը, համենայնդեպս, մի փոքր հեռացավ Վահագից,- Հիշում եմ, որ տղավարի վիզ առար, որ պարտքդ կբերես: - Դու էլ ասեցիր տղավարի, որ եթե չբերեմ, տնով տեղո՜վ կմորթես: ճիշտ եմ, չէ՞: Սմբատը կանգնեց Վահագի կողքին: Հակոբը նայեց Հրայրին, որը լռում էր,- Պահի ազդեցության տակ էր: Սխալս ընդունում եմ, ներո՜ղ կլինես: Վահագը գրպանից հանեց փողերը,- Հիմա էլ ես եմ էդ պահի տակ: Տես, փողի յոթանասուն տոկոսն եմ տալիս ու մնացածից հրաժարվում: Չե՜մ տալու: Դե՜… Հրայրը քրտնել էր ու պարբերաբար ճակատն էր սրբում, Սմբատի կողմը նայելով,- Ի՜նչ էլ բերել եք, գոհ եմ: Տղավարի ասում եմ՝ եթե չբերեք էլ, պահանջ չունեմ: Հակոբը թեթևացած շունչ քաշեց,- Ո՜նց մեծ ախպերս ասի, ըտենց էլ կանեմ: Վահագը գնաց դեպի Հակոբը, բայց նա նույնչափ հեռացավ,- Ինքն ասում է, փողը մոտն է, չի տալիս: Տղերքին կանչիր, ծեծելով վերցրեք: Դե՜, քանի՞ հոգով եք: Կանչիր… Հրայրը խոսելիս նայում է Սմբատին,- Ախր ի՞նչ իմաստ ունի կռիվ անելը: Մենք ձեր հետ կռիվ չունենք: Ասածի համար ներողություն եմ խնդրում: Ի՜նչ բերել եք, ապրեք: Վահագը չի հանդարտվում,- Ո՞նց մոռանամ: Կնոջս էիր հավանել, հետը քեֆ անել ու փողի տեղն անել էիր ուզու՜մ, տեղն ու օրը որոշում: Թե՞ հարբած էիր: Հրայրն ավելի հաճախ է սրբում վիզն ու ճակատը,- Է՞դ էլ եմ ասել: Որ խմում եմ՝ էշանում եմ, Վահագ ջան, Սմբոն գիտի,- Սմբատը Վահագի համար նկատելի հաստատող ժեստ արեց,- Ներո՜ղ կլինես, ես ինձ լավ չեմ պահել: Ինչ էլ անես ու ասես՝ կընդունեմ: Վահագը մոտենում է Հրայրին, սա զգուշանում է, հետ նստում,- Եթե հիմա ներեմ, ու էլի գամ ու նորից հարբած լինես, փախչե՞մ, թե՞ խոսքերդ հիշեցնեմ: Հրայրը հայացքը փախցրեց,- Էլ չի լինի, տղավարի ասում եմ: Վահագը ձեռքի շիշը մեկնեց Հրայրին,- Հիմա կխմես, կփորձենք: Հետն էլ հյուրասիրում եմ էս եղածը: Եթե մերժեք, պահի տակ կարող է բարկանամ ու էս շշերը ջարդեմ ձեր գլխին: Հը՞, մարդ եք կանչում, որ խելոքանամ, թե՞ խմում եք, որ՝ չնեղանամ: Հրայրը ձեռքը տարավ շշին,- Բեր, Հակոբ ջան, ընդունենք մեր ախպոր հյուրասիրությունը: Խմիչք է, հո՞ թույն չի: Երկուսով սկսեցին հերթով դատարկել շշերը: Սմբատն ակնհայտորեն սրտնեղում էր: Վահագը լարված էր ու մարմինը ձգված: Կարծես թե՜ մարմինը պայթել էր ուզում: Հրայրի ու Հակոբի համար գնալով նկատելիորեն դժվարանում էր հեղուկը ներս ընդունելը: Այն ավելի հաճախ էր նրանց վրայով գետին թափվում, բայց Վահագը չէր առարկում: Սմբատը չէր նայում նրանց կողմը բայց և՝ չէր հեռանում: Հրայրը խեղճացավ, հայացքը թաքցրեց,- Զուգարան եմ ուզում: Թողեք գնամ, մի խայտառակեք: Վահագը կատաղեց, ձեռքի շիշը խաղացրեց,- Երկու շիշ էլ խմիր, ու մենք գնում ենք: Հրայրը լալիս էր՜ առանց լացելու նշանների,- Չեմ կարող, կանեմ տակս: Չի՜ սազի: Վահագը ձեռքի շշի խցանը բացեց, շիշը պահեց Հրայրի գլխավերևում,- Հիմա շորերդ կթրջեմ, չի երևա: Դու արա… Սմբատն արագորեն Վահագին Հրայրից հեռացրեց,-Մոռացել էի, շատ կարևոր գործ կա, գնանք: Ինչ մնաց, թող մնա տղերքին, հետո կխմեն: Օգնիր ինձ, իրոք, կարևոր հանդիպում է: Վահագը ձեռքն ազատեց ու Սմբատին ժեստով հասկացրեց իրեն չմոտենալ: Գրպանից հանեց պակասող գումարը, դրեց սեղանին, նայեց Հրայրին,- Օգնելու ու համբերելու համար շնորհակալ եմ: Բայց՝ թքեմ քո հասկացողության վրա: Լավ մնաք,- Սմբատի հետ դուրս գնացին, նստեցին մեքենան, շարժվեցին: Մեքենայի մեջ Սմբատը երկար լռեց, հետո թույլ ժպտաց, առանց նայելու ընկերոջը,- Չէի՜ պատկերացնի, որ այդքան դաժան ես: -Բայց դու լսեցի՞ր, թե ինչ է ասել: Իսկ ի՞նչ անեի: Դու ի՞նչ կանեիր: -Ես հենց այն ժամանակ կջարդեի, կամ՝ կջարդվեի: Իսկ հետոն՝ մարդ կանչելով, չգիտե՜մ: Իրո՜ք, կեղտոտ բան է արել: Վահագի կոկորդը չորացավ,- Երևի՝ ճիշտ ես: ճիշտն ասած՝ չեմ հասցնում սխալներս մաքրեմ: Սկսել եմ հաճախ ինձ կորցնել: Երևի դու էիր պակասում: - Բայց ես միշտ կողքիդ եմ եղել,-հայացքը փախցրեց,- էդպես դու մի օր մա՜րդ էլ կսպանես: Վահագը ևս հայացքը փախցրեց, որ Սմբատը չնկատի իր շփոթվելը,-Մարդ չէ, բայց դավաճան՝ հա: - Բա որ սպանես ու հետո ճշտե՞ս, որ դավաճան չի: Սխալ տեղեկություն է, քեզ թվացել է, կամ՝ քեզ ապուշացրել են: Սաթիկին էլ հո չե՞ս նեղացրել: Վահագն արագ ձեռքը տարավ հեռախոսին,-Մոռացել էի՜: Զանգեմ, տեսնեմ՝ ինչ կա,- համար հավաքեց՝ պատասխանող չկար,- Այ քեզ թարսությու՜ն, Սաթ, քեզ ինչ…, -ինչ որ մեկն այն կողմում զանգն ընդունեց,-Սաթիկ, ձայնդ չե՜մ լսում… Հեռախոսի միջից լսեց Սեդայի ձայնը,- Ամեն ինչ թող ու շու՜տ արի,- ու կապն ընդահատվեց: Վահագը կայծակի հարվածի պես տեղում ցնցվեց: Մի կերպ կարողացավ մեքենան քաշել ճանապարհի կողեզր,- Այստեղից տաքսիով գնա: Շա՜տ կարևոր գործ կա: Հետո կզանգեմ: Սմբատը զարմացավ,- Թե պետք եմ՝ գամ: Վահագը զուսպ խոսեց, բայց Սմբատին նրա կատաղությունը վերծանել պետք չէր,- Հետո: Շու՜տ իջիր, կզանգեմ, կասեմ: Իջի՜ր, շուտ: Սմբատն արագ իջավ մեքենայից,-Կսպասեմ զանգիդ, չքաշվես: Քեզ էլ զսպի՜ր: Էլ մարդ չսպանես: 25 Հիվանդանոցի միջանցքում շատ մարդ կար: Այնտեղ էին դպրոցի ողջ կոլեկտիվը, Տիգրանի ընտանիքն ու ընկերները, հարևանուհիները Անահիտի գլխավորությամբ, Սաթիկին ճանաչող երիտասարդ աղջիկներ, Սեդան՝ առանց Նարեկի: Արդեն չորս ժամ էր, ինչ սպասում էին, բայց ոչ ոք տուն չէր գնում: Սպասում էին բժշկի հուսադրող լուրի: Մանանը մի անկյունում միայնակ անձայն լալիս էր: Սկսեցին չբավականացնել անձենռոցիկները: Քնարիկը մոտեցավ, ծանոթացավ, նստեցրեց մոտակա աթոռին, ջուր հասցրեց ու մնաց կողքին: Վահագը մտավ միջանցք, չգիտեր անելիքը: Տիգրանը մոտեցավ Խորենի հետ: Վահագը նայեց Տիգրանին աղաչական հայացքով,-Հը՞… Տիգրանը աչքերը փախցրեց,-Չգիտե՜մ: Հիմա կարևորը ժամանակ չկորցնելն է: Պետք է ճշտել, եթե պետք է տեղափոխել, արագ կազմակերպում ենք: Վահագը համաձանվեց,-Ճի՜շտ է, խոսիր, գումար չխնայես,- տեսավ մորը, մոտեցավ, համբուրեց, ծնկեց դիմացը, հեկեկաց,-Մամ, ների՜ր, սիրելիս: Մանանն այդտեղ, այդ պահին Վահագին ասելիք չուներ: Արցունքների չդադարող հոսքի հետ կարողացավ շշնջալ,-Դավիթիկին կասես, տղա՜ս: Հիմա ես կաղոթեմ, դու էլ իրենով զբաղվիր… Հիվանդասենյակից բժիշկը դուրս եկավ մտահոգ դեմքով: Նրան շրջապատեցին ներկաները: Նելլին դիմեց բժշկին դողացող ձայնով,-Բժիշկ, մի բան ասե՜ք.. Բժիշկը մտահո՞գ էր, թե՞ բարկացած՝ չհասկացվեց,- Պայքարում ենք: Երիտասարրդ օրգանիզմ է, պիտի որ աջակցի մեզ: Հարվածի վնասն ու դանակի կեղտը միացել են: Դանակը եղել է կեղտո՜տ, հողո՜տ, անհասկանալի ծագման ինֆեկցիաների փնջո՜վ: Համբերենք, հուսա՜նք: Չգիտես՝ որտեղից հայտնվեց Հովսեփն ու ներխուժեց հիվանդասենյակ, կանգնեց Սաթիկի մահճակալի մոտ: Փորձեց չլացել, բայց այն զգացվում էր,- Սաթիկ քուրիկ, պե՜տք ես: Օգնի՜ր ինձ, խնդրու՜մ եմ: Ստուգողական ունենք՝ բան չգիտեմ, գրքերը կարդում եմ՝ չեմ հասկանում, դասերս եմ անում՝ չե՜մ հասցնում, օգնող չունե՜մ, մենա՜կ եմ: Վաղը կգաս, հա՞, խնդրու՜մ եմ: Բժիշկը, որ դռան մոտ էր, փորձեց խոսել, բայց լսվեց Սեդայի ձայնը,- Ամեն տեղ այդպե՜ս է: Անշնորհքի պես մեջ կընկնի: Դուրս կորի՜ր, չե՞ս հասկանում՝ չի կարելին: Բժիշկն ավելի հանգիստ արձագանքեց,-Տղա՜ս, դուրս արի ու այլևս առանց թույլտվության չմտնես,-Հովսեփը դուս եկավ սենյակից, առանձացավ, հեկեկաց,- Հը՜մ, տիկին: Պատանին վատ բան չարեց, ու ձևն էլ կիրթ էր շատ: Լա՜վ երեխա է, գովու՜մ եմ: Բժշկությունը, ցավոք, այդքան հզոր չի, որ հրաժարվի հիվանդի հոգևոր ու հուզական խթանման մեթոդից: Հարգելիներս, ո՞վ կա այստեղ՝ հարազատներից: Վահագն ու Մանանը մոտեցան բժշկին: Բժիշկը նրանց աղաչեց,- Հիշեցրեք ձեր մասին, առանց լարվածութուն պատճառելու: Միա՜յն դրական, խթանող ազդակներ: Շա՜տ եմ խնդրում, օգնե՜ք ինձ,-Վահագի ու Մանանի հետ մտավ սենյակ: ՝ Վահագը չկարոցավ մոտենալ Սաթիկին, վախենալով ու ամաչելով չդիմանալ ու Հովսեփի նման հեկեկալ ու Սաթիկին անհարկի հուզմունք պատճառել: Մահճակալից քիչ հեռու կանգնած լուռ լալիս էր։ Մանանը ծնկեց մահճակալի մոտ, ձեռքով թույլ հպվեց Սաթիկի ձեռքին,- Սաթս, ես եմ, բալես: էնքա՜ն ուշացաք, ես եկա: Էս չ՞եք ուզում տուն գալ, հերիք չեղա՞վ: Սաթիկը գլուխը թույլ շարժեց: Վահագը ժպիտի նշաններ տեսավ, սիրտն ուրախությունից թռթռաց: Սաթիկի շուրթերը շարժվեցին ու ձայնը համարյա չէր լսվում, բայց Վահագն ու Մանանը լսեցին,- Մամ, եկե՞լ եք, ի՞նչ կա: Կմնաք, հա՞: Մանանը հեկեկաց,-Մերդ մեռնի քեզ ու քո առողջությանը: Եկել եմ՝ տուն տանեմ: Չե՜նք դիմանում, աղջիկս, արագացրե՜ք: Սաթիկի ժպիտն այս անգամ քիչ ավելի նկատելի էր: Բժիշկը խնդրեց դուրս գնալ: Վահագը միջանցում արդեն լալիս էր առանց անհարմար զգալու: Դիմադրելու ուժ չկար: Հեռախոսը զանգեց: Առանձնացավ, միացրեց: Սմբատն էր: -Ախպե՜ր, աչքալուսանք ունե՜ս: Հը՞, ասեմ: Վահագին լացը, արցունքներն ու ծնոտի դողը խանգարում էին խոսել, հազիվ՝ «հա՜» ասեց: -Գումարը գալիս է, ախպե՜ր, ցավդ տանե՜մ: Մենք խնդիր չունենք ու՝ տուն ունե՜նք, տու՜ն: Աչքներս լու՜յս, ախպե՜ր: Սաթիկիս պաչիկներ, իրիկունը կսպասեք: Աստվածուհուս նվերը պատրաստիր, չնեղացնե՜ս: Վահագն ուզում էր խոսել, բայց խանգարում էին արցունքներն ու կզակի դողը: Փորձեց, չկարողացավ: Մի կերպ արտաբերեց,-Հա՜… Տու՜…..ն…. վերջ Դորոխովո, 2015
140

Օգնիր ինձ (12) 18+

13 Հանկարծ նա հասկացավ, որ արդեն բացաձակապես չի ուզում, որ Սեդան կամ Հովսեփը ներս մտնեն ու իրենց տեսնեն այդ դիրքով։ Իր կողմից դիմադրության ոչ մի փորձ, կամ՝ շարժում: Ու դժվար թե կարողանա համոզել որևէ մեկին, նույնիսկ՝ Նելլիին, որ իրեն բռնացել են ու տիրացել ուժ գորժադրելով՝ իր կամքին հակառակ: Այդ մտքից նույնիսկ նորից թուլացավ,-«Պետք է մի ելք գտնել, ու՜շ է»: Սաթիկը հասկացավ նաև, որ Սարգիսը չի շտապում ու նրա նպատակն էլ հենց այդ դիքով բռնացվելն է: Դա կնշանակեր կնոջ խայտառակում ու այս եզի հերոսականացում: Միթե՞ ելք չկա: Ինքը՝ բանական էակը, միթե՞ չի կարող հաղթել այս եզին, որի միակ առավելությունն իր ուժն է: Կարող է, եթե բռնացողը չուզենա բռնացվել այդ դիրքով: «Այլ ելք չկա, պետք է կարողանալ այս հիմարին մտածել տալ այն, ինչ ես եմ ուզում»: Սարգիսն էլ փաստորեն, հասկացել էր, որ այդ դիրքով բռնվելն իրեն առանձնապես չի սպառնում, այլ՝ ինչ որ բան է խոստանում, ու չէր շտապում,-«Ի՜նչ շատախոս պառավ ա էդ Սեդան»: Մյուս կողմից էլ՝ նա արդեն հաճույք էր ստանում ոչ այնքան կնոջ մարմինը վայելելուց, որքան այդ մարմնի նկատմամբ անսահմանափակ իշխանությունից ու տղաների մոտ պարծենալու ու լուսապսակով պատվելու հեռանկարից: Իսկ իշխանությունն ու սնափառությունն անհագուրդ են լինում: - Մռութիկդ բեր քաղց՜ր, լա՜վ բան ասեմ: Սաթիկը դեմքը մոտեցրեց իրեն բռնացողին, ու երբ նորից երկար ու խորը համբուրվում էր, դեմքը չփախցրեց ու տհաճություն ցույց չտվեց: Նույնիսկ թույլ կիրք ձևացրեց ու ամոթխած համբույր նախաձեռնեց,-«Եթե հիմա էլ չվերջացնի, կանեմ մտածածս: Գարշելի է ու ռիսկային, բայց՝ ու՜շ է»,- համբուրվելիս դեմքը հնազանդորեն շարժում էր՝ տղամարդու համբույրների ռիթմին հարմարվելով: -Տեսա՞ր, քաղցր, էլ մռութդ չես փախցնում: Ուզում ես, չէ՞:-Ու նորից անցավ երկար ու խորը համբույրի ու բռի փաղաքշանքների: Սաթիկը համբուրվելիս նույնիսկ թույլ քնքշանք ցուցաբերեց Սարգսի նկատմամբ, ազատ ձեռքով փաղաքշելով տղամարդու մարմինը: Նա վերածվեց հնազանդ սիրուհու ու կարողացավ դա հասկացնել Սարգսին: Այս ապուշը եթե ուզում է բռնվել զոհի հետ հպարտանալու համար, ապա չի ուզենա բռնվել սիրուհու հետ հաճույքի կրկնման հեռանկարով։ Այդ իմաստով նա հասավ իր ուզածին։ Սարգիսը երանության մեջ էր ու, իրոք, արդեն շտապում էր: Թող ոչ ոք չիմանա, որ աղմուկ չբարձրանա ու որ վաղն իրենց չխանգարեն ու ինքը վայելի այս կնոջ մարմինն անվտանգ միջավայրում, ու դեռ տղերքին նշան կտա, որ ծիկրակեն ու ընդունեն քաղաքի սիրուն քածին տիրանալու իր շնորհքը - Վաղը, քաղցր, ներքևի թախտին շորից բանից գցած, կսպասես։ Սաթիկը աչքերը խոնարհեց ի նշան համաձայնության ու հնազանդության իր տղամարդուն ու նախաձեռնեց նոր համբույր ու փաղաքշանք։ Ու հաճույքի ձայնարկումով նախաձեռնեց երկարատև համբույր շրթունքները տանելով նրա շրթներին։ Հաշվարկը ճիշտ էր՝ տղամարդը թուլացավ կնոջ ցուցաբերած քնքշությունից ու նախաձեռնությունը զիջեց կնոջը: Կինը կրքոտ համբույրով շեղեց տղամարդուն, հեշտալից «Ա՜հ» ասեց, ձեռքը տարավ նրա մեջքի կողմը, այն շոյեց ու տղամարդու իրանն անհագուրդ ցանությամբ սեղմեց իրեն։ - Վա՜խ, էդ ի՞նչ էր։ Ծակեց, քաղց՜ր, հեռու տար,- համբույրների միջից նետեց տղամարդը։ -«Մատանին, Վահագիս նվերը, միակ զենքս»,-մտածեց կինը, փաղաքշելով ու համբուրելով իրեն բռնացողին։ Մատանին ելուստով էր՝ օձի նմանվող սուր ծայրով։ Նույնիսկ այն ժամանակ կատակեցին այդ թեմայով, որ Վահագը դրանով իրեն է վնասազերծում։ Տղամարդն արդեն թուլացրել էր կնոջ մյուս ձեռքի վրա ճնշումը, բայց այդ ձեռքն այնքան էր ընդարմացել, որ միայն անզոր կախվել էր: Տղամարդու լուռ համաձայնությամբ արդեն կինն էր ղեկավարում նրանց գգվանքն ու համբույրները: Սարգիսն արդեն շտապում էր, -Վաղը՜, քաց՜ր, վաղը: Վա՜խ, ի՜նչ ենք անելու, ո՜նց եմ անելու: Հիմա կգան, վերջացնենք։ - «Ու՞ր, բա վրեժը՞»։ Կինը կարծես չէր շտապում ու գգվանքներից չէր կշտանում: Նա կանացի քմահաճ ժեստով համբույրը երկարացրեց, ձեռքը տարավ տղամարդու պարանոցին, այն թույլ շոյեց ու կիսաձայն կրքոտ կանչ արձակեց: Սարգիսն ակտիվացավ,- Ի՜նչ քացր ես: Դու պտի ոչ թե քածս, այլ՝ կնիկս ըլնեիր, քաղց՜ր: Կինն անհագ հաճույքի ձայն արձակեց, ձեռքի նուրբ շարժումով տղամարդու դեմքը մոտեցրեց իր պարանոցին ու կրծքերին, հասկացնելով՝ վայելի՜ր, դա ինձ դու՜ր է գալիս: Տղամարդը ենթարկվեց, գլուխը խոնարհելով կնոջ կրծքին ու ագահաբար համբուրելով նրա ուսերը, պարանոցը, կրծքերը,- Ուտե՜մ քեզ: Ինչ ասես՝ կանե՜մ, քաղց՜ր: Կինն իր մարմինը համբուրող տղամարդու գլուխը դանդաղորեն իջեցրեց ի ոտքերի արանքն ու երբ նա նայեց վերև զարմացած հայացքով, կինն ուժեղ ապտակ հասցրեց տղամարդուն ու նրա ականջներից բռնած գլուխը նորից մոտեցրեց իր ոտքերի արանքին,-«Չի պատմելու, այսպես ոչինչ էլ չի կարողանա պատմել, ինձ խայտառակել»: Սարգիսն ապտակից անասելի հաճույք ստացավ ու ենթարկվեց,-Ինչ քաղցր ես խփում, քաղցր: «Զարգացած աղջիկ է, քաղաքում ընդունված է, մենք էլ իրար սիրում ենք, կարելի է»,- ու ենթարկվեց կնոջ պահանջին: Սաթիկն էլ հա0ույք էր ստանում տղամարդուն ապտակելուց, չնացած որ ձեռքն անասելի ցավում էր, բայց նա մի քանի անգամ կրկնեց նույն գործողությունը, Սարգսի գլուխը շարժելով նրա ականջներից բռնած, ձգտելով ականջներն ու նրանց տիրոջն առավելագույն ցավ պատճառել: Իսկ Սարգիսը դրանից էմոցիոնալ ու էրոտիկ գերագույն հաճույք ու էկազլտացիա էր ապրում, շարունակելով լեզվափաղաքշանքները,-Անեմ քաղցր, ինչ ասես, ինչ ուզես, ես քո եզն եմ, կովիկս, հիմա թռնեմ ու թոթխեմ: Սարգսի խոսքերը Սաթիկին հանեցին հաճույքի ճահճի ներծծող թմբիրից,- «Երբեք, անասուն, երբեք: Այսքան ենթարկվեցի, բայց կովի կագավիճակ ինձանից չես ստանա»: Կինը նրա պարանոցին մի քանի շոյող շարժում արեց, դաստակը շուռ տվեց, մատանու սուր ելուստը նրբորեն խրեց տղամարդու մսի մեջ, ու այդպես սեղմած՝ ամբողջ ուժով այդ մատանիով գիծ քաշեց տղամարդու վզի վրա: Սեդան ցանկապատի մոտ հարևանուհուն պատմում է Սաթիկի ու Վահագի մասին, գովում նրանց: Որ շնորհակալ է իր բախտից, որ հանդիպեց այդպիսի կանոնավոր ընտանիքի: Սաթիկը հատուկ շնորհք ունի երեխաների հետ շփվելու: Մի օրում Նարեկը ժպտաց իրեն: Երեխան նրան արդեն հարազատ մոր պես է ընդունում: - Բա հիմա ի՞նչ է անում Սաթիկը: - Վա՜յ, խոստացել էի միասին սուրճ խմել: Էս էլ ասեմ, գնամ… Սարգիսը ձեռքը տարավ վզին,- Վա՜խ, ցավեց, էս ի՞նչ էր: Էս արյուն ա՜: Ծակեցիր, ես քո՜… Սաթիկը ժամանակ չկորցրեց, քանի դեռ Սարգիսը շոկի մեջ էր, ու ինքն ազատ էր: Գործեց արագ՝ ըստ արդեն մշակված ծրագրի: Մինչև Սարգիսը ուշքի կգար, կփորձեր արյունը կանգնեցնել ու շալվարը վեր քաշել, հեռացավ նրանից, վեցրեց ամենածանր կոշիկը, որ նաև հողապատ էր, ամբողջ ուժով հարվածեց Սարգսի գլխին ու վերջապես խոսեց,-Անասու՜ն,-չնայած՝ դա ավելի շուտ ճիչ էր, գոռոց, մռնչյուն… Սարգիսը փորձեց ուշքի գալ, հարձակվել, բայց իջեցրած շալվարը խանգարեց շարժվել, ու ինքը հարվածից ծնկի իջավ, գլուխը բռնեց: Աչքերի դեմ մթնեց, ու արցունքներն աչքերը փակեցին: Գոռալ էր ուզում, լացել, բայց ամոթից իրեն զսպեց,- Վա՜խ, ես քո, պոռնի՜կ: Ուզում ես՝ սպանե՞ս: Սաթիկն արդեն կանգ առնել չէր կարող: Նա ծրագրավորված վրեժ էր: Հողապատ կոշիկը մի քանի անգամ էլ թափով իջավ Սարգսի գլխին,- Անասու՜ն… անասու՜ն… անասու՜ն… Սարգիսը ձեռքերը վեր պարզած փորձում էր պաշտպանվել, բայց աչքերը չէին տեսնում արցունքների պատճառով, շարժվել չէր կարող իջեցրած շալվարի պատճառով ու իրեն կորցրել էր անտանել ցավի պատճառով։ Սաթիկն արդեն կարող էր վազել իր սենյակ, փակվել, բայց դուռը բացվեց, ներս մտավ Սեդան, երեխայի ձեռքը բռնած: Սաթիկը չնկատեց, կամ էլ՝ չուզեց նրանց նկատել: Հարվածները չէին դադարում: Երեխան լացեց, Սաթիկն ուշքի եկավ, հիշեց իր տեսքը: Կոշիկը շպրտեց Սարգսի գլխին, սկսեց իրեն կարգավորել: Սեդան ամեն ինչ հասկացավ իր ձևով, ու չգիտեր անելիքը: Սարգիսը փորձեց վեր կենալ, փախչել, բայց իջեցրած շալվարը խանգարեց: Աչքերը սրբեց, շալվարը քաշեց վերև, կոճկեց՝ վզից հոսող արյունը պարբերաբար սրբելով: Գլուխը ցավից տրոփում էր,- Ուզում էի բան հարցնել, շալվարիս կոճակը պոկվեց: Թե չէ՝ բա՜ն չի եղել ,- ու հայհոյելով դուրս փախավ, արյունից ու արցունքներից կիսափակ աչքերով, հիշողությամբ շոշափելով բազրիքն ու դարպասը: Եթե Սեդան չգար, հաստատ կկրծեր քաղաքի քածի կոկորդը: Սեդան, չիմանալով անելիքը, գոռաց Սարգսի հետևից,- Էս ըստե՞ղ ես: Չէ՞ի ասել՝ վերև չգաս, հիմա՜ր,- ու արագորեն սրբեց արյան հետքերը: Ուր որ էր՝ Հովսեփը գալու էր: Սեդան լռում էր, Սաթիկն՝ իրեն կարգավորում, երեխան՝ լալիս: Սաթիկը վազեց ննջարան, փռվեց անկողնուն, գոռաց,- Ոչ ոք չմտնի,- բայց հիշեց, որ պատված է գարշանքով: Չնայած անուժ էր, իրեն համոզեց, աղաչեց, ու իր մարմինը քաշ տվեց բաղնիք: Բաղնիքից գոռաց,- Ոչ ո՜ք չմտնի: Ոչ ո՜ք: Զզվու՜մ եմ, ատու՜մ,- ու մաքրվեց լացելով ու հեկեկալով ու իրենից խորշելով: 14 Հովսեփն առաջին անգամ պետք է դպրոցից գնար ոչ թե իրենց, այլ՝ Սեդայենց տուն: Այդ ճանապարհը մոտավորապես համընկնում էր Լիաննայի տան ճանապարհի հետ: Ինչ որ պատրվակ բռնեց, մի քիչ սպասեց, ու երբ Լիաննան ավարտեց իր բլբլոցը ընկերուհիների հետ, հայտնվեց նրա կողքին ու ասաց, որ իրենց ճանապարհները համընկնում են: Լիաննան զարմացավ, բայց չհակառակվեց, ոչ էլ՝ վերաբերմունք ցույց տվեց: Չգիտես՝ որտեղից, հայտնվեց Գարիկն ու ասաց, որ որոշել էր քեռուն այցելել՝ գիրք խնդրելու նպատակով: Հովսեփը սկզբից էլ չհավատաց, իսկ երբ ճանապարհին Գարիկը պարսատիկներով դիպուկության մրցույթ կազմակերպեց, համոզվեց, որ ո՜չ մի գիրք էլ չկա, ամբողջ եղածը Լիաննայի ուշադրության համար է: Բայց որոշեց,- «Աղջիկը խնձոր չի, որ կիսես ընկերոջդ հետ, կամ էլ՝ զիջես»: Ախր՝ ինչպես կարելի է մրցույթ առաջարկել մի ձևում, որտեղ դու ուժեղ ես: Բարկացավ, որոշեց Գարիկին պատժել: Մրցեցին, մրցավար նշանակելով Լիաննային: Չնայած Գարիկը հաղթեց, բայց տեսքը հեչ հաղթողի նման չէր: Լիաննան իր կարծիքով թաքուն, բայց տղաների համար ակնհայտորեն ցավում էր Հովսեփի համար: Գարիկը լուռ շուռ եկավ ու գնաց: Ինքը լռեց, որ ընկերոջը չցավեցնի, բայց Լիաննան զարմացավ,- Բա քեռի՞դ, իր գիրքը՞: Չէ՞ որ՝ սպասում է: Հովսեփը գիտեր, թե ինչ է ասելու Գարիկը: Ձեռքը թափ տվեց,- Է՜, հավեսս փախավ: Հոսոն կկարդա, կպատմի: Տան ճանապարհին Հովսեփը հաճելիորեն զարմացավ, թե ինչքան զարգացած աղջիկ է Լիաննան: Մինչ այդ իրեն թվում էր, թե անգիր անող, թվանշան փախցնող աղջիկ է, որ միայն լեզու հանել գիտի, փսփսալ, ու նեղանալ: Ահա պարզվեց, որ լավ էլ կատակ է հասկանում, գրքեր է կարդում, նույնիսկ՝ այնպիսի գրքեր, որոնց մասին ինքը չգիտի: Ու, որ շատ կարևոր է, զրնգուն ծիծաղ ունի: Հոր ասելով, միայն զուլալ մտքերով լի մարդու ծիծաղն է զնգում: Կատակի համար իրար աշխարհագրույթունից հարցեր տվեցին, ու ինքը մի կերպ փրկվեց խայտառակվելուց: Քրտնել էր, բայց պլստաց, թեթև խորամանակելով: Լիաննան էլ իր հերթին զարմացավ, – Էս ինչքա՜ն բան գիտես: Ես էլ մտածում էի՝ դասարանում կարդում, թվանշան ես փախցնում, ու հետո՝ միայն քաշքշուկի ու կռիվների մեջ ես: Զարմանալի՜ է: Լռեց, բայց հաճելի էր: Մտածում էր թեմա գտնել՝ զրույցը երկարացնելու համար, բայց աղջիկը նայեց ժամացույցին: - Մինչև վաղը: Գնամ, ու՜շ է: - Ինչի՞ն է ուշ,- որոշեց սրամտել: - Մերոնց ակնկալիքից: Ինչու՞ հուսախաբ անել մարդկանց, երբ քեզ սպասում են: Նեղացավ, խանդեց Լիաննայի հարազատներին,- Հա՜, գնա, չլացե՜ն: - Այդպես մի ասա: Սպասումը պետք է հարգել, մայրս է ասում: Մի օր էլ դու կսպասես, ու ուշացումը շատ բան կփոխի քո կյանքում: Կամ էլ՝ քեզ կսպասեն, ու ուշացման համար քեզ չես ների: Ա՜յ, եթե… Հովսեփը վազեց,- Վազեցի: Մոռացել էի՜: Ախր՝ խոստացե՜լ եմ… Լիաննան զրնգուն ծիծաղեց,- Ա՜յ, տեսա՞ր….  14 Հևալով տուն մտավ: Սաթիկն անկողնում էր: Իրեն ներս չթողեցին: Սեդան ասեց, որ հողամասում թուլացել է, աչքերի դեմ սևացել, ընկել է մացառների ու բույսերի վրա, ճյուղերից վնասվածքներ ստացել: Բժշկի էին սպասում: Հովսեփը կատաղեց ինքն իր վրա, իր անպատասխանատվության վրա: Իրեն չի՜ ների: Ինչ որ բան է եղել, ու մեղքի իր բաժինն էլ կա: Սաթիկն իրեն սպասել է, իսկ ինքը մոռացել էր: Այսինքն՝ չէր մոռացել, պարզապես անհոգ էր Սաթիկի համար՝ իրենց տանն ապրելու նման: Միշտ էլ վստահ է եղել, որ տանը վատ բան չպիտի պատահի, երբ կողքին են տան անդամները: Ինչու՞ պիտի Սաթիկի աչքերի դեմ մթնեին: Ինչ որ բան այն չի: Սեդան խոսելիս բան չէր ասում, միայն վա՜շ վի՜շ էր անում, խճճում և իր խոսքերը, և՝ դատողության բոլոր կանոնները: Փորձեց ճշտում մտցնել,- Իսկ առավոտյան ո՞նց էր, ե՞րբ սկսվեց,- Սեդան ձեռքն անհույս շարժեց, այսինքն՝ քեզ ին՞չ, երեխա: Վահագը եկավ: Սեդայի հետ զրուցեց, էլի բան չհասկացավ: Շփոթված էր ու շվարած շրջում էր բակում, սենյակներում, նայում շուրջը, զննում Սաթիկի ենթադրյալ ընկնելու տեղանքը, զարմանում, լռում, նորից շրջում: 15 Սեդան էր խիստ դժգոհ Սաթիկի սարքած ներկայացումից: Փաստորեն՝ Կարինեի փսփսոցը ճիշտ է ու խեղճ Վահագը թակարդում է, ու ինքն էլ կամավոր ընկավ իր համար սարքած փոսը: Հաստատ հաշվարկով վրաքաշ է արել: Էն ապուշն էլ հավատալով թուլացել է, ձեռ մեռ գցել: Սա էլ ձգել է, հետը քսմսվել՝ ականջը ձենի, ու հենց իր տուն մտնելու ժամանակ աղմուկ բարձրացրել, իբր թե՝ չէր ուզում, Սաքոն ա իրեն զոռով կպել: Նախ՝ Սաքոն էդքան պլոճիկ ու շնորհք չունի, որ քաղաքի աղջկա վրա գնա, իրան գյուղինն էլ ա շատ: Կամ էլ ինչու՞ ես դուրս վազել սենյակից, հինգ րոպե չէի՞ր կարող համբերել: Հետո էլ, եթե չէիր ուզում՝ գոռայիր, քաշքշվեիր: Ես հո լուսնի վրա չէի՞, տաս մետրի վրա զրուցում էի, ականջս՝ ձենի: Կամ էլ, ասենք թե զոռով մի երկու հատ մաժմժեց: Ի՞նչ եղավ, ինչ՞դ պակասեց: Հիմա, որ բանը բանից անցավ, Վահագը գնա դրան սպանի, ու եղածի ձենը աշխարհը բռնի՝ լավ կլինի՞: Եթե ինքն ամեն իրեն մաժմժելուց աղմուկ բարձրացներ, նախ՝ դրա նման անունը դուրս կգար, հետո էլ՝ խեղճ ամուսինը կհոգներ կռիվ բացատրություններից ու կբաժանվեր: Վա՞տ եղավ, ընտանիքը մնաց, կռիվ մռիվ չեղավ: Տղամարդ էր, տեսավ, գռգռվեց, ուզեց՝ ձեռքը երկարացրեց, անցավ գնաց: Դու էլ սրտիդ եղածը ասա, կամ էլ՝ եթե հասցնես, մի հատ լավ կսմթիր՝ անցնի, գնա: Կուլտուրայի բաժնի վարիչն եկավ, իբր թե՝ ստուգումների: Իրիկունը պահեց գրասենյակում ու վրա ընկավ: Ինքը մի քիչ թողեց, որ պաչի, պաչմչի, ձեռները քսի՝ որտեղ ուզում է: Տղամարդը թուլացավ, միամտացավ ու ինքը ոտքով հարվածեց ձվերին, ատամներով էլ կուրծքը կծեց: Հո չմեռա՞վ քսմսվելուց: Բայց տղամարդը խեղճացավ պառկեց, լացեց: Ճիշտ է, հետո էլի եկավ, իբր թե՝ ստուգումների, թուղթ ցույց տվեց ու կոնկրետ պահանջ դրեց՝ կամ, կամ: Ինքն էլ պաշտոնակատար էր, ընտրեց փափուկ «կամ»-ը։ Ղեկավարին հարգեց, կծածը անկողնում շոյեց, ներողություն խնդրեց, ղեկավարին վայել հաճույք նվիրեց : Նա էլ պաշտոնը տվեց, տղամարդու իր բաժինը քանիցս ստացավ, մարդավարի իրար հասկացան: Ոչ մեկը չիմացավ, ոչ մեկը չտուժեց, ոչ մեկը չծեծվեց: Ձեռքին պաշտոն կար, մի երկուսի բերանը փակեց, ու բոլորին լավ եղավ: Թե չէ՝ ինչի՜ նման էր դրա արածը: Ինքը ներս է մտնում երեխու հետ, իսկ դա խալաթը բաց, ծծերը դուրս գցած՝ կոշիկով էդ անշալվար ապուշի գլխին: Դիտմամբ, որ աղմուկ բարձրանա, լեզուն երկարի, թե՝ էս չի՞ ձեր տան դրվածքը, փոխելու՜ եմ: Հա, էդ շնո՞րք էր: Երեխեն էլ վախեցավ, ու երևի վախից դրան էլ չմոտավորվի: Բա տունն ինչի՞ համար ես ստացել։ Որ ոնց ուզես՝ վայելե՞ս: Սիրուն աչքերի՞դ, թե երեխայի՞ ապահով ապագայի: Կին արարածը նրա համար է որ տղամարդը մաժմժի՝ իր ու եթե ստացվի, մեկ մեկ էլ ուրիշի բաժինը: Հո դրա համար չե՞նք տա, իրար սպանենք: Սաթիկի պահանջով Սեդան կին բժիշկ է կանչում: Թարսի նման ծանոթը արձակուրդում էր: Դա էլ է խաղ, իհարկե: Բան է ուզում հասկացնել: Դեռ լա՜վ է, որ քաղաքի ծանոթ բժշկուհին եկավ: Բժշկուհին էլ, Սաթիկն էլ պահանջեցին, որ ինքը սենյակից դուրս գա զննելու ժամանակ: Որ ի՞նչ: Որ դրա ձեռքին թուղթ տան խայտառակելու իր տունը, տան դրվածքը: Դեռ լավ է, որ Վահագը չկա ու բժշկուհին պետք է իր հետ զրուցի, բուժում նշանակի: Եթե իհարկե, բուժելու բան կա: Եթե տղամարդու ձեռ գցելուց ամեն կնոջ համար բժիշկ կանչեն, գյուղում պետք է հատուկ ձեռք գցված կանանց բուժկենտրոն ստեղծվի: 16 Բժշկուհին կոնկրետ ոչ մի բան չասեց: Լիակատար հանգիստ նշանակեց ու մի երկու դեղ վնասվածքների ու ալերգիայի դեմ: Ասեց, որ վաղն էլ կգա: Ամենակարևորը՝ ավելորդ նյարդային ապրումներ չպատճառել, քանի որ խիստ վնասված է հոգեկանը: Քանի որ բժշկուհին ծանոթ էր, փորձեց նրան օգնել իր նկատառումներով: Բժշկուհին բարկացավ,- Պատմում ես, լավ ես անում, բայց մի փորձիր գցել թյուրիմացության մեջ: Մարդը ծանր ապրումներ է տարել: Քո տեսակետը մի սարքիր բժշկական եզրակացություն: Որպես մարդ, կին, կարող եմ լռել, որ տղամարդկանց միջև կռիվ, սպանություն չլինի: Իսկ ինչ որ եղել է, ես գիտեմ նույնիսկ առանց հիվանդի ասելու: Ո՜չ մի ավելորդ հուզական չեղում, բացասական էմոցիա: Ամուսնուն կասես՝ թող ինձ զանգի: Ահա իմ համարը: -Բայց ախր ինչի՞ պիտի էսպես լիներ, բժշկուհի ջա՜ն: Ասում ես՝ մի հուզվիր, ո՜նց չհուզվեմ: -Ասում եմ՝ հիվանդին հուզմունք կամ լարվածություն չպատճառեք: Խիստ հակացուցված է որևէ ներվային ցնցում: Հետո Վահագին ոչինչ չասեց, վախենալով նոր բարդացումներից: Լուր ուղարկեց Սարգսին, որ այլևս իր տուն չգա, թե չէ ինքը կսատկացնի իր ձեռքով: Սարգիսն ուրախացավ՝ ուրեմն Վահագը չգիտի, ու մտքում կրկին Սեդային շոր խոստացավ։ իրականացում 17 Վահագը շտապում էր աղջիկների ժողովատեղ՝ ամենամռայլ կանխատեսումներով, աղոթելով իր հույսին ու ապագային՝ Սաթիկին, ,- «Չանե՜ս, մե՜ղք եմ: Ախր ինչի՞ համար: Սպասի՜ր ինձ, օգնի՜ր ինձ, առանց քեզ ի՞նչ եմ անելու, ինձ պե՜տք ես»: Երբ տեղ հասավ, Սաթիկին ամենուր փնտրեց, նույնիսկ իջավ ձորի հատակ: Հևում էր, բայց կանգ չէր առնում: Այդ ժամին տարածքում երեք կին էին ու մի տղամարդ: Կանայք ոչ այն է բարձրաձայն բողոքում էին, ոչ այն է՝ իրար մխիթարում ու հույս տալիս լացելով: Տղամարդն հեռվում նստել էր քարին ու ոչ մեկին չէր նայում: Մոտեցավ, հարց ու փորձ արեց Սաթիկի նշաններով երիտասարդ կնոջ մասին: Տղամարդը դառնացած էր խոսում,- Քո ասած կնոջը, տղա ջան, սխալ տեղ ես փնտրում: Նա էստեղ ի՞նչ գործ ունի: Ուրախության տներում փնտրիր: Վահագը բերանում դառնություն զգաց, բայց իրեն զսպեց,- Դա ի՞նչ է: -Ինչ է: Չգիտե՞ս ինչ է: Սրճարա՜ն, ռեստորան, պարելու, տժժալու տեղեր: Էստեղ ցավն է բերում: Քշու՜մ, բերում է: Աստված չանի, էդ ցավին ծանոթանաք: Վայելե՜ք, ջահել եք: Վահագը դեռ իր վախի ու նոր ծնված հույսի հետ էր: Շտապում էր,- Ձեր ցավերին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում: -Շնորհակա՜լ եմ: Դու էլ գտնես քո փնտրածին ու էլ չկորցնես: Կորցնու՜մ ենք ու ցավում: Պահել, պահպանել չգիտենք մեր ունեցածը: Հետո էլ ողբում ենք, հիմարավարի մեղավոր ու փրկիչ փնտրում,- տղամարդու հայացքն իր կանանց կողմն էր, բայց Վահագն իր հասցեին նախատինք կարդաց: Ճիշտ խոսքեր էին, բայց ինչու՞ ցավ ապրեց դրանցից։ Ժամանակ չկար, շտապեց դեպի մեքենան ու գնաց Սեդայի տուն: Չհասկացավ էլ, թե ինչպես տուն հասավ, մտավ ննջարան: Սիրտը նվաղեց, երբ տեսավ Սաթիկի տանջահար դեմքը, փախչող հայացքը, արցունքոտ աչքերը, խեղճացած ու օգնություն աղերսող դեմքը,: Աչքերի մեջ վախ ու սարսափ կար, բայց դա հետո հիշեց: Այդ պահին ներեց կնոջ բոլոր արած ու չարած բացթղողումները: Ի՞նչ էր կանխազգացել այդ նրբազգաց Արգիշտին: Փաստորեն այն ինչ եղել է, պատահականորեն չի եղել: Ի՞նչ գիտեն բոլորը, որ ինքը չգիտի: Սեդան Հովսեփին դուրս արեց սենյակից, իբր թե՝ զրույցի թեման նրա տարիքի համար չի ու Վահագին ներկայացրեց եղածը,- Գնացինք հողամաս՝ թարմ օդի ու հանկարծ աչքերը մթնեցին, ընկավ ծառ ու ճյուղի վրա: Մաշկը մի երկու տեղ քերծվել է: Թե չէ ուրիշ բան չկա՜,- Սաթիկն իր կողմը չէր նայում, բայց ամբողջ ընթացքում գլխի շարժումով հաստատում էր: Ուզում էր Սեդային դուրս անել, պառկել կողքին, մտերմիկ զրույց տանել, ոգևորել, բայց, չգիտես ինչու, ոչ Սեդան, ոչ էլ՝ Սաթիկը թույլ չտվեցին իր կնոջը մոտենալ՝ «հետո՜, ամեն ինչ՝ հետո»: Սենյակից դուրս եկան, Սաթիկին մենակ թողնելով: Սեդան զբաղվեց երեխայի հետ, որ նեղվում էր ու նվնվում: Վահագն անորոշությունից ու անզորությունից որոշեց զրուցել Հովսեփի հետ: Միգուցե ինչ որ բան է լսել, կամ՝ կասկածում է: Տան մեջ ինչ որ դավադիր լարվածություն կար, որ իրեն ճնշում էր: Հովսեփին առաջարկեց բակում զրուցել, որ ոչ ոք չխանգարի, չլսի, իրենք էլ չլարվեն: Միջանցքում տեսավ հողագնդերի ցաքուցրիվ եղած մասնիկներ,- Սրանք ի՞նչ են: -Գյուղացու տուն ա՜, ցեխոտ կոշիկնե՜ր, Վահագ ջա՜ն, ներող կլինե՜ս,-Սեդան էր: Ասեց ու շտապ սկսեց դրանք հավաքել, հատակը թաց շորով սրբել, չնայած՝ երեխան լալիս էր: Ե՞րբ հայտնվեց իրենց հետևում, ինչու՞, ի՞նչ նպատակով: Ուղեղում ինչ որ մածուծիկ նյութ ծնվեց, իր տեղը գրավեց ու սկսեց ճնշել գանգատուփի վրա: Աչքերը ցավեցին, ականջներում խշշոց հայտնվեց, բերանում ինչ որ տհաճ համ զգաց: «Ցիրուցան հողի կտորներ, որտեղ ոտքը չի հասնի»: Հիշեց՝ ցան: Ախր Սաթիկի դեմքին ցան կար: Ե՞րբ, ինչու՞, ալերգիա՞, ինչից, ումի՞ց: Հովսեփը նայեց Վահագին,- Բայց մի կոշիկը լրիվ ցեխ է, մյուսը՝ չէ: Սեդան կոպտեց,- Մաքրում էի, երեխեն լացեց, թողեցի, գնացի մոտը: Խեղճ երեխես էլ լեղաճաք եղա՜վ,- կոշիկների զույգը թաքցրեց ինչ որ տեղ,- իբր ձեր տանը՝ չգիտեմ ի՜նչ մաքրության է: Հովսեփին պատասխանել չէր կարելի, Վահագը՝ չուզեց: Միասին իջան ներքև: Վահագը զգաց, որ Սեդան պատուհանից թաքուն հետևում է իրենց: Վահագը հույսով նայեց Հովսեփին,- Բան հասկացա՞ր: Հովսեփը խղճին ծանրացել էր իր ուշացումն, ու մեղավորության զգացումից խեղճացել էր: Ուզում էր լացել ու խոստովանել իր մեղքը, բայց Վահագը խոսեց, փորձելով տրամաբանել,- Ա՜յ, եթե Քնարիրկը գար, էդ պառավից, կամ՝ Սաթիկից մի բան կիմանար: Հովսեփը լռեց: Դա իր գործը չի, հարգելի Վահագ, ինքդ փորձիր: Բայց եզրակացրեց, որ եթե Սեդան ինչ որ բան գիտի, Նարեկն էլ կիմանա, քանի որ ամբողջ օրը նրա հետ է: Կփորձի, բայց Վահագին չի ասի, որ իրեն չշտապեցնի ու չխանգարի: -Գնամ էդ երեխու հետ մի քիչ խաղամ, ձենը կտրի: Ինքն էլ է մե՜ղք, Սաթիկ քուրիկ՜ն էլ,- գնաց երեխայի մոտ: Սեդան առիթը բաց չթողեց Վահագի մոտ բողոքելու Հովսեփից,- Ամբողջ օրը խնդրել եմ հետը խաղա, բանի տեղ չի՜ դրել: Ապրե՜ս Վահագ ջա՜ն, թե չէ՝ անականջ երեխա է: Վահագը չգիտեր անելիքը: Արգիշտիի նախազգուշացումը, Սաթիկի տրամադրվածությունը այս տուն տեղափոխվելու գաղափարի և տան գործարքի դեմ, Սեդայի անկազմակերպ խառնվածքը, Սարգսի երեկվա հանդուգն ու անուղեղ պահվածքը մի շղթայի մա՞ս են, թե՞ անկապ, իրար հետ կապ չունեցող բացասական գործոններ, որ հավաք տեսքով խախտեցին Սաթիկի նյարդային համակարգը: Գլուխը ցավեց, նստեց համակարգչի մոտ, խորացավ ինչ որ հիմար զբաղմունքի մեջ, կտրվեց արտաքին աշխարհից: Զանգեց Սմբատը, աչքալուսանք տվեց, որ գումարի մի մասը եկել է ու ինքը վաղը կփակի Հրայրի պարտքը: Ուրախացավ, բայց եղած լարվածությանը գումարվեց հիշողության չարությունը: Խնդրեց ու պահանջեց առանց իրեն գումարը չտալ: Սմբատը զարմացավ, բայց համաձայնվեց: Ընտանիքներին ջերմ բարևներ փախանցելուց հետո պայմանավորվեցին առավոտյան հանդիպել ու զրուցել մյուս հարցերի շուրջ: 18 Հովսեփն օգտվեց Վահագի հուշումից: Նա խաղ մտածեց Սեդայի տան ֆոտո նկարների ալբոմի հետ ու երեխային զբաղեցրեց, հարցեր տալով, թե՝ ով է լավը, ով՝ քըխ: Ամեն անգամ գովում ու ոգևորում էր երեխային: Սարգսի նկարը պարզեց ու երեխայի բառապաշարին ու ժեստերին տիրապետելու չափով հասկացավ, որ քիչ առաջ Սաքոն ու Սաթիկ մորքուրը խաղացել են, շորերը հանել, հետո կռվել են ու Սաթիկ մորքուրը կոշիկով Սաքոյին ծեծել է, որ շալվարը հագնի, ու ինքն էլ հագնվեց: Ու Սաթիկ մորքուրից ինքն էլ է վախենում ու մոտը չի հանվի: Առանց թույլտվության մտավ Սաթիկի մոտ: Կատաղած էր ու սպասում էր, որ Սաթիկը կասի՝ «գնա, դրան ծեծիր, իմ ասպետ»,- Ես գիտեմ, որ… էդ… Սաքոն ա եղել ու իրան լավ չի՜ պահել: Սաթիկը շփոթվեց, հայացքը փախցրեց: Իրո՜ք, խելացի երեխա է, բայց հիմա դա պետք չէր: Ի՞նչ պատմի անչապահաս պատանուն, երբ ինքն է խորշում եղածը հիշելուց ու փորձում ջնջել ուղեցից, ինչպես բաղնիքում մաքրվում էր կեղտից: Սեդան, չնայած հեռու էր, անմիջապես հայտնվեց սենյակում ու ցածրաձայն, որ Վահագը չլսի, բարկացավ,- Ի՜նչ անպետք երեխա ես: Հազա՜ր անգամ ասեցինք՝ չի՜ կարելի: Զանգե՞մ՝ հորդ ասեմ: Գնա ձեր տու՜ն, խանգարում ես բոլորիս: Սաթիկը նեղվեց: Չէր ուզում խոսել, բայց՝ պետք էր: Ձայնը խուլ էր ու կարծես բառերը, մինչև ասվելը, շոգեխաշվում էին իր շիկացած նյարդակծիկի խառնարանում,- Սեդա տատիկ… ես եմ կանչել …ինքը հոյակապ .. պատանի է ու մնալու է…: Տիգրանը գիտի…. կասեմ… Խնդրում եմ, մեզ մենակ թողեք: Սեդան դուրս գնաց բարձրաձայն դժգոհելով, որ իր տանն իրեն սենյակից դուրս են հանում: Հետո, երբ առանձացավ, հիշեց, որ տունն արդեն իրենը չի, ու ինքն էլ խելքը թռցրած պառավ է, որ այդքան հեշտ իր տունը տվեց մեկին, որ երկրորդ անգամ արդեն իր տեղն է ցույց տալիս: Գնաց, երեխայի հետ զբաղվեց, հետը լացեց, հանգստացավ, սպասելով գլխի հաջորդ գալիքին ու մտածելով, թե ինչպես կարելի է տան թղթերը վերաձևակերպել, փրկել իրեն ու իր երեխային: Հովսեփը հուզվեց, բայց փորձեց չլացել,-Սաթիկ քուրիկ, գիտեմ, թե ինչ է եղել, ինձ էլ ների՜ր: Ես է՜լ,- թույլ հեկեկաց, լացեց,- լա՜վ չեմ պահել, ուշացել եմ: Ների՜ր, էլ չի՜ լինի: Սաթիկը նշանով մոտ կանչեց Հովսեփին, փորձեց շոյել, չկարողացավ: Դժվարությամբ էր խոսում, - Ինչ որ գիտես, իմ ու… քո համար է: Խելացի կլինենք,… ու ոչ ո՜ք չի կարող մեզ նեղացնել: …Վահագը լարվա՜ծ է, ….գործերը խառն են: Շա՜տ ուժեղ է, կսպանի այդ …. անասունին: Նա իմ ընտանիքն է, … իմ կյանքը: Եղա՞վ, իմ … ասպե՜տ: -Հա, բայց ո՞վ կարգելի, որ վաղն էլ չգա: Սեդայի ասած չասածը՝ հեչ: Այ, եթե Վահագ ապերը տանը մնար, մինչև իմ գալը,- Հովսեփը որոշ չափով հանգստացավ: Սաթիկի տեսքը շատ խեղճացած ու հուսահատեցնող էր, բայց ինքը վստահ էր խոսում: - Գնա՜, իմ տղա, ու Վահագին կանչիր: Թող ինքը որոշի: Դու մի՜ նեղվիր, մի մտահոգվիր: -Էդ … Սեդան չի թողնի: -Շա՜տ բան կանի: Տունն է իրենը, ոչ թե՝ մեր իրավունքները: Կանչի՜ր, տղաս: Վահագի մոտ Սաթիկը լացեց, թեթևացավ: Խնդրեց իրեն չմոտենալ, քանի որ մոտը քոր է առաջացել, ու ինչ որ տհաճ քսուկով են մարմինը պատել: Կարող է վարակիչ լինել: Ներողություն խնդրեց անիմաստ տեղը խնդիր ստեղծելու համար ու առաջադրանք տվեց մտածել վաղվա իր անվտանգության մասին: Վահագը ցանկացավ կապ ստեղծել, չկարողացավ,-«Եթե պարզապես ընկել ես, ի՞նչ անվտանգություն ես խնդրում: Ումի՞ց, ծառի՞ց»։ Այսինքն՝ այսօր այն վտանգվե՞լ է: Ասա, եթե բան կա, ասա, խնդրու՜մ եմ: Ո՞վ, ի՞նչ: -Ո՜չ, ոչ, ո՜ք չի եկել: Ինձ հուզվել բացարձակապես չի կարելի, գոնե՜ վաղը: Գիտես, թե ումից եմ խուսափում, ու՝ ինչու: Խնդրու՜մ եմ: Օգնիր ինձ, որ մեջս ուժ գտնեմ հաղթահարելու այս հիմար վիճակը: -Եղա՜վ, սիրելիս: Դու էլ ինձ օգնիր, շու՜տ լավացիր: Կարոտե՜լ եմ զրնգուն ծիծաղիդ, Դավիթիկիս արև: Առավոտյան ժամուկես շատ կարևոր գործ ունեմ, բայց եթե ռեալ վտանգ կա՝ չեմ գնա: Եթե եղածը միայն քո պատմածն է՝ գնամ, գամ, հա՞: Երեխային հիշելը երկուսին էլ հուզեց: Թույլ համուրվեցին: Սաթիկն անկախ իրենից խորշեց ու դրանից վատացավ: Մարմնի քորը վերսկսվեց ու ցանն իրեն զգացնել տվեց: Վահագին չասեց: Օրգանիզմը մերժում էր ցանկացած մարմնական հպում ու շփում: Իրոք, անկախ իրենից հիշեց կեղտոտ դրվագներ Սարգսի պատճառած մղձավանջից: Վահագը դուրս գնաց սենյակից, զանգեց Նելլիին: Խնդրեց, որ վաղը Հովսեփին ազատի դասերից: Պատճառը շատ է հարգելի,- «Սաթիկն իրեն լավ չի զգում, ու պետք է անպայման կողքին վստահելի մարդ լինի: Այդ մի օրը միայն: Սեդա տատին հաճախ է երեխայով զբաղվում ու հաճախ անտեսում Սաթիկին»: Նելլին տխրեց Սաթիկի համար, ասեց, որ վաղը շատ կարևոր ստուգողական ունեն, որի հաղթողը մասնակցելու է մարզային, իսկ հետո՝ հանրապետական մրցույթին, ու որ Հովսեփը հաղթողի ռեալ թեկնածու է, ու դրանից անմիջապես հետո Հովսեփը կներկայանա Սաթիկին, իսկ ինքը՝ դասերից հետո: Վահագը շնորհակալություն հայտնեց, դառնացած մտածելով, որ Նելլիին ավելի շատ մտահոգում է իր աշխատանքի արդյունքը ցուցադրելը, դրա համար պարգևատրվելը, քան թե՝ ընկերուհու առողջությունը: Նաև նեղվեց, զգալով, որ Սեդան ողջ զրույցի ընթացքում ինչ որ գործի պատրվակով նորից իր շուրջն էր պտտվում,-«Լավ կին չե՜ս դու, Սեդա տատի՜կ»: Սաթիկին զեկուցեց Նելլիի հետ բանակցությունների արդյունքների մասին ու հետը հուզվեց, երբ նա ուրախությունից արտասվեց լսածի համար: Չհամբուրեց, քանի որ, Սաթիկը, չգիտես ինչու, խուսափում էր, ու ճշտելով նրա ցանկությունները, դուրս գնաց: Սաթիկը խնդրեց զանգել Մանանին, որևէ տրամաբանական բացատրություն մոգոնել, թե ինչու չի զանգում: Ուրիշ ոչինչ չի ուզում: Թող վարագույրները վրա բերի ու իրեն մենակ թողնի: 19 Սեդայի զանգից հետո այդ ամբողջ թոհուբոհից միակ գոհ մնացած մարդը Սարգիսն էր: Եթե Սեդան ասեց, որ ինքը որոշ ժամանակով էլ չերևա իր տան կողմերը, նշանակում է, որ Վահագը չգիտի եղածի մասին: Թե չէ կասեր՝ գյուղից անհետացիր: Անկողինը այգի էր տարել, որ եթե Վահագը կամ Տիգրանը գային իրեն ծեծելու՝ Գայանեն ասեր, որ չգիտի, թե որտեղ է: Այգուց անկողինը տուն տեղափոխեց ու իրեն թույլ տվեց Սաթիկի հետ ստացած հաճույքը վերապրել, իրեն հայհոյելով նրա մարմնի վրա կծածի հետքեր թողելու համար,-«Է՜շ եմ, է է՜շ: Թե ինձ պե՞տք էր կծել, ծծելը, թքի ու ատամների հետքեր թողնելը: Թե Վահագը չիմանա, էլի կարող ա՝ ների ու մի երկու անգամ քսմսվի հետս: Հիմա խեղճ Սաթիկս ի՞նչ ասի, որ էն ապուշը հավատա: Ո՜նց էր խելոք ասածներս անում: Էս մեկն անցնի, ավելի զգույշ կըլնենք, Սաթիկ ջա՜ն: Քաղցր քած ես, չե՜մ դիմանում»: Հաճախակի առանձնանում էր, հիշում իր ու Սաթիկի հանդիպումը Սեդայի տան միջանցքում ու հուզվում,-«Ի՜նչ սիրուն էր սիրում սիրուն Սաթիկը»: (շարունակելի)
188

Օգնիր ինձ (11) 18+

Վահագը ենթարկվեց: Կինը ժպտաց գոյունակ դեմքով,- Ի՜նչ լավ եք տիրապետում կնոջ մարմնի գաղտնիքներին: Ա՜խ, հաճելի է: Ուրեմն նա երկար ու էժանագին սակարկեց: Նույնիսկ ես էի անհարմար զգում, կարծես թե խոսքը տաս կիլո խնձորի մասին էր: Զգացի, որ իրոք գումար չունի, ու, համաձանվեցի: Չնայած դա իմ գինը չի՜,- ձայնի մեջ վիարվորված ինքնասիրություն զգացվեց,- լա՜վ է, ապրե՜ք: Վահագը շուրթերով ու ձեռքերով հնազանդորեն նպաստում էր կնոջ մարմնի հաճույքի կետերի գռգռմանն ու երանության զգացման մատուցմանը: Կնոջ վայելած հաճույքից էր կախված իրեն մատուցվող պատմությունը, որն իմ համար կյանքի գին ուներ: «Փաստորեն, ես իրոք, հիմա պոռնիկի ֆունկցիա եմ կատարում: Բայց այլ ելք չունեմ, թե չէ՝ կմեռնեմ»: Կինը Վահագի գլուխն ուղղեց դեպի իր ազդրերը, ժպտաց,- Բայց հենց դողացող ձեռքերից գումարը վերցրեցի, փոխվեց: Գնակով կոպտանում էր ու գռեհկանում,- Անունդ Սաթիկ է: Եկել ես մեր գյուղ մի քանի օրով: Վահագը ցնցվեց, համբույրները դադարեցրեց: Կինը տղամարդու համար աննկատ ժպտաց, շոյեց նրա գլուխը,- Շարունակեք, սիրելիս: Իրոք, հետաքրքիր է լինելու ու կփախհատուցվի ու կհարստացնի ձեր գիտությունը: Վահագը վերսկսեց համբույրները, իսկ կինը քմահաճորեն փոխում էր իր դիրքը, ձեռքով ցուցադրում համբույրների իր համար ցանկալի տարածքը, և այն քիչ հետո պատվում էր կրքոտ համբույրներով: -Ա՜խ, իմ ասպե՜տ, իմ տեր: Դուք կանացի մարմնի գիտա՜կ եք,- իր վրա կատաղած Վահագը լռում էր ու իրագործում համբույրներով հաճույք մատուցողի իր ֆունկցիան,- Փոխվեց, դարձավ գազա՜ն: Պահանջեց ոչ թե հետը սեքս անել, այլ՝ ներկայացումներ խաղալ, խոսել, շարժվել, ժպտալ ինչպես այդ Սաթիկը: Ինքն էլ կոպիտ էր վերաբերվում, ու ես պետք է դրանից գռգռվեի ու իրենից սե՜ր աղերսեի: Վահագը չէր համարձակվում դադարեցնել համբույրները, բայց կատաղած էր և իր վրա և Սաթիկի և իր տակ պառկած ու իրեն ղեկավարող կնոջ,- «Այս կինն ինձ բռնաբարու՜մ է: Գտել է իմ թույլ կողմը, ստիպում է անել այն, ինչ չեմ ուզում»: Կինը շոյում էր Վահագի գլուխը, այն ուղղորդում իր մարմնի վրա,- Նախ ստիպեց կանգնել իբր թե բալի ծառի տակ:- Վահագը ցնցվեց: Կինը զգաց, հասկացավ իրողությունն ու տղամարդու դեմքը մոտեցրեց իր դեմքին, հետը կրքոտ համբուրվեց ու հետո մեղմորեն նրա գլուխն իջեցրեց ներքև, պորտի մոտ և ավելի ներքև՝ ազդերի մոտ,- Մոտեցավ, կանգնեց դիմացս: Ու ես իբր թե հիանում եմ իրենով ու ու իմ հագուստն եմ բարձրացնում,-« Ասա, ե՞րբ, որտե՞ղ, ու ես քոնն եմ»: - Անասու՜ն,- չդիմացավ Վահագը, գլուխը թաքցրեց կնոջ ազդրերի մեջ, բայց երբ կինը շոյեց իր գլուխը, հնազանդորեն շարունակեց փաղաքշել ու համբուրել կնոջ մարմինը: Կինը գոհ էր: Հենց նոր սանձեց հպարտություն խաղացող տղամարդուն ու ենթարկեց իրեն, օգտվելով նրա իսկ հիմարությունից: Իրենք արհամարհում են իր նման կանանց, երբ նրանցից ոչ մեկն իրենից լավը չի: -Հետո գիշերը եկավ ննջարանիս պատուհանի մոտ ու ինձ կարգադրեց ամուսնուս ներկայությամբ եղած չեղածս իրեն ցուցադրել: Թե չէ՝ ինձ կմոռանա։ Վահագի մարմինը քրտնել էր ու դողում էր: Այն հիմար գիշերը մոռանալ չէր լինի նաև վարագույրի հետ Սաթիկի այդ անիմաստ պայքարի ու իր արձագանքի պատճառով: Ինքը հաջորդ երեկոյան փորձեց՝ վարագույրը փակվում էր։ Ահա և գաղտնիքը: Որտե՞ղ է թաքնված իրողությունը: «Լսում եմ տհաճ պատմություն, կատարելով տհաճ պարտականություն, բայց և չուզենալով ընդհատել դրանք։ Երանի՜ չգայի, չիմանայի։ Չէ՜, վերջացնեմ, գնամ»։ Սաթիկ Կարինեն կանացի ինտուիցիայով զգաց հաճախորդի ապրումները, բայց որոշեց չխղճալ, չխնայե՜լ: Քնքշորեն շոյեց նրա գլուխը, դադարեցրեց պատմությունը, հասկացնելով, որ թերանում է, ու հաճախորդը, որոշ դադարից հետո վերսկսեց համբույրներ շարել կնոջ քմահաճ մարմնին: Կինը ոտքերը բացել էր ու իրեն նշաններով խնդրել համբուրել ոտքերը թաթից մինչև կոնք: Նա զգում էր տղամարդու լարված ու դողացող շարժումները,-«Դե՜ դիմացիր, թե տղամարդ ես: Իմացար, թե ո՞վ է պոռնիկը, ջանիկ՜ս»: -Ու ես իբր թե ամուսնուս, բայց իր համար ստրիպտիզ եմ պարում ու հետո պատճառ բռնում վարագույրն ու բարձանում աթոռի վրա, իբր թե՝ ներքևից չի ստացվում: Աթոռի վրա ձգվում եմ, իսկ ինքը համբուրում է ոտքերս, փորս, ազդերս: Իսկ ես շշնջում եմ,- Վաղը քոն՜ն եմ, վաղը՜: Ես քեզ կկանչեմ՜»,- ու ինքը գնում է: Վահագը նորից դադարեցնում է համբույրները, զգալով որ անընդունակ է որևէ արարքի: Կինը զգում է նրա դողն ու խորամանկում է,- Եթե հոգնեցիք, վերջացնե՜նք, իմ տե՜ր։ Վահագն իրեն ստիպելով վերսկսում է համբույրները: Կինը նրա գլուխն ուղղում է դեպի փորի ստորին մասը, ոտքերի արանքը: Վահագը լուռ փորձում է դիմադրել, համբուրելով միայն կնոջ ազդրերը: Կինը ժպտում է: Նա գիտի, երբ կստիպի: -Մյուս օրը նրան կանչում եմ հարևանի տուն հաց թխելուն օգնելու և միշտ այնպես եմ մոտավորվում նրան, որ նա ձեռքերին ազատություն տա ու խաղա ոտքերիս, կոնքերիս ու հետույքիս հետ: Ւսկ երբ կողքից դիտողություն են անում, բարկանում եմ նրանց վրա՝- «Դուք բան ու գործ չունե՞ք, ձեր գործով զբազվեք»: Ես իբր նայում եմ թոնրին, իսկ նա խաղում է մարմնիս հետ ու ես կանչում եմ՝-«Վա՜յ, ի՜նչ հիանալի է, ի՜նչ հրաշք է, էլի՜ եմ ուզում»: Ու երբ իբր ինչ որ կանայք նայում են ինձ, բարկանում եմ,- «Հո չտես չե՞ք: Տղամարդ ա՜, սիրուն կնիկ ա տեսել, անկախ իրանից կպե՜լ ա»: Իսկ իրեն ասում եմ,- «Ախպեր ջա՜ն, մի քիչ հեռու գնա, ցավդ տանե՜մ, որ չդառնամ նախանձ կանանց բերնի ծամոն»: Վահագը մի փոքր թուլացավ: Բոլոր դեպքերում դա իր Սաթիկի բառապաշարը չի ու չհավատաց: Բայց մյուս կողմից էլ այս ամենի մեջ իրողության հատիկ կար: Կարինեն էլ էր այդ մասին չարագուշակ փսփսացել: Ի՜նչ չարագուշակ զուգադիպություն: Ինչքա՞ն է այն ճշմարիտ, ինչու՞ է ծագել, և արդյո՞ք դրանում կա Սաթիկի ակտիվ մասնակցությունը: Ինքը որոշել էր բուժվել այդ անիծյալ կասկածացավ հիվանդությունից ու ահա՝ բամբասանքի դառը հաբեր ընդունեց անսպասելի տեղում ու ցավը վերածնվեց: -Իսկ մյուս օրը ինքս եմ գնում իր տուն: Ինքը մերկ պառկած անկողնում,- կինը ոտքերը բացեց Վահագի գլուխն ուղղեց դեպի իր ոտքերի արանքը՝ «Դե, մերժիր, եթե կարող ես»: Վահագը փորձեց դիմադրել,- Չէ, չե՜մ կարող, ընդունված չի՜: Կինը քնքնշորեն շոյեց Վահագի գլուխը,- Ինչքանով կարո՜ղ եք, ի՜մ տղամարդ: Ես էլ եմ տաբուներ խախտում, արգելված գաղտնիք բացելով: Թե՞ վերջացնենք: Վահագը ենթարկվեց: Ինչ որ մի ուժ իրեն ստիպում էր լսել շարունակությունը, փորփրել, վեր հանել իրողությունը, որն իր համար և ապուշ հորինվածք էր, և դառն ու սիրտը ծակող պատմություն: Նա զգում էր, որ իրար են խառնվել գյուղացի այն ապուշի երևակայությունը, այս կնոջ վրեժխնդիր քմահաճույքն ու իրականությունը: Ու այդ խառնուրդն ինքն է ճաշակում այս եղանակով, որ հետո պարզի թացը չորից, եթե մինչև այդ սիրտը չպայթի: Կինը թաքուն ժպտաց, հաճույքի ձայներ հանելով,- Այսօր երանելի՜ օր է Ձեր շնորհիվ, իմ տե՜ր: Ա՜խ, նորից նույն տեղը, խնդրու՜մ եմ: Այսպիսով, հաջորդ օրը գաղտնի գնում եմ իր բնակարան ու լալիս՝- «Վերցրու՜ ինձ, վերցրու՜: Չե՜մ դիմանում»: Ինքն ինձ համբուրում է, բայց մերժում, քանի որ ամուսին ունեմ: Ես սպառնում եմ, որ ինձ ժայռից կգցեմ: Վահագը մտնում է պատրաստակամ իրեն սպասող կնոջ մեջ՝ արհամարհանքով ու կոպտելով,- Պոռնիկ, ինչ՞դ է պակաս: Սա՞ է ուզածդ: Դե ստացիր, կշտացի՜ր: Սաթիկ Կարինեն համակերպվում էր, նույնիսկ գոհունակ տեսքով կիրք ձևացնում ու կանչում,- Նույնն ինքն էր ասում, իմ տե՜ր: Ասա՜, էլի՜ ասա: Արա՜, էլի՜ արա: Վահագը կատաղած էր, լարված: Ուզում էր այդ կնոջը, որին ունենում էր ու էլ երբեք չի տեսնելու, ինչ որ կարևոր բան ապացուցել, իսկ ի՞նչ և՝ ինչու՞ չգիտեր: Պարպվեց, վերջացրեց, կնոջ մարմինը կոպտորեն հրեց մի կողմ ու պառկեց: Ատում էր ամեն ինչ ու բոլորին, նաև՝ իրեն: Կինն անձայն հեռացավ, բաղնիքում լվացվեց, վերադարձավ: Վահագի գլուխը հենեց իր մարմնին ու շարունակեց պատմել,- Ստիպում էր իրենով հիանալ, համբուրել ու գոռալ հաճույքից,-«Քոն՜ն եմ, միայն քոնը՜»: Վահագն անշարժ էր: Կինը ժպտալով շոյեց նրա գլուխը, հասկացնելով՝ շարունակել իրեն շոյելը, բայց հանկարծ զգաց, որ նա լալիս է: Արագ վրան խալաթ գցեց, նստեց Վահագի կողքին, գրկեց նրա գլուխը, շոյեց ու հանգստացրեց,- Վե՜րջ, ամեն ինչին չէ, որ հավատում են: Հիվանդ ուղեղով մարդիկ՝ լիքը: Վե՜րջ, վե՜րջ: Կինն այլևս վիրավորված ինքնասիրությամբ վրիժառու պոռնիկ չէր, այլ՝ լացող տղամարդուն կարեկցող կին: Կյանքում քիչ կհանդիպես բացահայտորեն լացող տղամարդու: Վահագն արդեն չէր ամաչում բացահայտ լացել,- Ամե՜ն ինչ կորավ….Կյանքիս….իմաստը՜, …նպատակը՜: Ինչքա՜ն… կեղտոտ բան է…. կյանքը: Սպանելն…. էլ քի՜չ է: Կինը խղճաց: Էլ հերիք էր, վրեժը լուծել էր, հպարտ տղամարդուն՝ խեղճացրել, արցունքի հասցրել,- Բայց ինչի՞ համար: -Այդ ամենի՜…. Քի՞չ է: Կինը հանգստացնում էր, շոյում Վահագին, ինչպես երեխայի,- Իրոք, որ տղամարդիկ հիմա՜ր են: Եթե այդ բռի ապուշի պատմածի տաս տոկոսն էլ ճիշտ լիներ, նա իմ մոտ ի՞նչ գործ ուներ: Միայն տեսնեիք, թե փողը ո՜նց էր դողալով հաշվում: Վահագի հոգում լույս ճառագեց։ Կնոջ ասածն այնքան տրամաբանական էր ու պարզ, որ մտքով չանցավ անգամ ամաչել իր փոքրոգության համար։ Այդ պահին եթե մոտը մեծ գումար կամ թանկարժեք իր լիներ՝ ամբողջը կտար նրան: Չգիտեր՝ ինչպես արտահայտել իր երախտիքն այդ բարի կնոջ նկատմամբ։ Վերջապես նայեց նրա աչքերի մեջ։ Կինը հայացքը չփախցրեց, մեղմ ու ամոթխած ժպտաց։ Երախտագետ Վահագը մի պահ մոռացավ, թե որտեղ է։ Նրա հոգում ինչ որ բան խլրտաց։ Նա երկար համբուրեց կնոջը, շշնջաց,- Ես քեզ ուզու՜մ եմ: Կինը նայեց ժամացույցին ու տխուր ժպտաց,- Ո՜չ, հարգելիս, Ձեր ժամանակը լրացել է: Պետք է պատաստվեմ «այն մյուսի համար»: Հայացքի մեջ այլևս չկար ոչ սիրահարվածություն կրակող կիրքը, ոչ էլ տրամադրող պատրաստակամությունը: Վահագը նեղվեց,- «Այսքա՜ն էլ ծախված վերաբերմունք»: Ու խանդեց «այն մյուսին» այդ կնոջ հանդեպ երևի այնքան, ինչքան Սաթիկին՝ Տիգրանի հանդեպ: Կես ժամից ժպտալու է, «իմ տեր» ասելու արժան անարժան մեկին, հաճույք ձևացնելու ու շոյել ամենուր, թույլ տալու իրեն ստորացնել, վարվել՝ ինչպես անկամ տիկնիկի հետ: «Բայց ես էլ գնալու եմ, ժպտալու Կարինեին ու Սեդային, ուրեմն: Ավելի լավ է՝ չվերլուծեմ»։ Վահագն աչքերը փախցրեց, անխոս հեռացավ: Ուզում էր կոպտել իրեն այդքան վարպետորեն նվաստացնելու համար, բայց՝ լռեց: -Լավ լինեք ու արժանի շրջապատով շրջապատված, որ ձեզ չդավաճանեն,- կնոջ ձայնն էր: Բարի ու ճիշտ խոսքեր էին, բայց ինքը սարկազմի նոտաներ որսաց: Վերադարձին Սմբատի հետ շատ չքննարկեցին եղածը: Սմբատը հարցրեց իր ոճով,-Հը, ո՞նց էր: Լա՜վ էլ գոհ էր քեզանից: Բա որ չխորշեիր, ինչե՜ր կանեիր: Վահագն անտեսեց կսմիթը: Բարկացած էր, չգիտեր՝ ում վրա,- Սովորական պոռնի՜կ էր, իր մասին բարձր կարծիքի, էդքան չարժե՜ր: Թաքնվածներն ավելի լավն են, չէ՞: Սմբատն էլ խոսել չէր ուզում: Հարցրեց,- Որ էլի գամ, կգա՞ս: Վահագը շատ կտրուկ խոսեց,- Չէ՜: Չես հավատա՝ փոխանակ ես իրեն, ինքն ինձ արեց: Չհարցնես, թե ո՜նց: Սմբատը չզարմացավ, - Լինում է, կյանքում ամեն ինչ էլ լինում է: Մեզ էլ մնում է պատրաստ լինել այդ ամեն ինչին, որ տակ չտա՜նք: Վահագի գլուխը պայթում էր, սիրտը հարվածում ուղեղին,-«Ո՜նց եմ դիմանալու այս ամենին»: Բացի այն որ տհաճ փաստեր բացահայտեց Սաթիկի կյանքից, որոշ բաներ իմացավ նաև իր մասին: Որ ինքը լավ մարդ չի, իր բարոյական կերպարով համարյա պոռնիկ է: Քնարիկի պես կնոջը մի կարգին շնորհակալություն էլ չհայտնեց, իսկ շատախոս ու անկազմակերպ Սեդայի դեմ պարում է միայն այն բանի համար, որ նրանից հստակ օգուտ ունի: Իր կնոջն իր աչքի առաջ Սարգիս կոչվածը լկտի առաջարկություն արեց, իսկ ինքը նրա մռութը չջարդեց, չնայած դա իր համար խնդիր չի, միմիայն նրա համար, որ հանկարծ շահավետ գործարքը չխափանվի: Ինքն ինչո՞վ է առավել այդ Սաթիկ Կարինեից: Նա էլ է հաճոյանում իրեն գումար տվող հերթական անարժանի դիմաց, համակերպվում նրա գռեհկություններին, ժպտում, հաճույք ձևացնում նրա բռիության դիմաց: Իսկ Հրայրի հետ կապված պատմությունն իրեն ընդհանրապես իր աչքում արժեզրկեց,- «Հլա մի թող փողը գա՜»: 11 Եթե Սաթիկ Կարինեին հանդիպելուց առաջ երկմտում էր, թե արժի՞ արդյոք հանդիպել Արգիշտիին ժամանակի սղության պատճառով, ապա այժմ նա օդի պես պետք էր: Հիշեց, որ խոստացել էր զանգել Սաթիկին՝ ճշտելու Հովսեփի ներկայանալը: Ուշացրել էր, բայց զանգեց, որ ներողություն խնդրի ու իմանա կնոջ որպիսությունը ոչ այնքան հարազատ միջավայրում: Հեռախոսը, չգիտես ինչու, վերցրեց Սեդան ու ասաց, որ Սաթիկը քնած է ու իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Զարմացավ, բայց որոշեց երեկոյան պարզել: Սաթիկն այս ժամին ընդհանրապես նկարում է, չնայած վերջերս ինչ որ չէր ստացվում: Կնոջ նոր բացահայտված գաղտնիքը հանգիստ չէր տալիս: Ահա արդեն որոշել էր բուժվել այդ անիծյալ կակածացավ հիվանդությունից, թքել բոլոր պատմությունների վրա ու կնոջն հավատալ ամեն ինչում: Թող ընտանիքում թագավորեն սերն ու հավատը: Ու ծլեց այդ անիծյալ պոռնիկ Սաթիկ Կարինեն իր պոռնո պատմությամբ: Որ լսածի որոշ մասը սեքսուալ մտագար գյուղացու հիվանդագին երևակայության, իսկ մի մասն էլ պոռնիկի մասնագիտական երևակայության արդյունք էր ու չափազանցություն, դա պարզ էր, բայց ինչքա՞ն, ու արդյոք ինչ՞ն է հիմք հանդիսացել այդ պատմության ձևավորմանը: Նույնն իրեն Կարինեն է շշնջացել, այլ երանգավորմամբ ու շեշտադրմամբ: Որտե՞ղ է եղելությունը բացահայտող թելը: Ի՞նչ անել, գնալ Սաթիկին ծեծել ու ստիպել խոստովանե՞լ ամբողջ եղածը: Գլուխը ցավեց: Միգուցե՞ գաղտնիքը Սաթիկի նկարի մեջ է, չնայած այս վերջինն ընդհանրապես անհասկանալի է: Ավելի շուտ անավարտ նկար է, քան թե՝ ինչ որ բան ասող: Ո՞ւր ես Արգիշտի, փրկիր, ընկեր հարազատ: Արգիշտին տանը մենակ էր ու ներկապատ: Եթե պատիվ է արել ու ընդունել, ապա պարզ է, որ հինգ րոպեով: -Արի տեսնեմ, արի՜: Նունեն արդեն ֆիքսել է ներկայությունդ քաղաքում ու հրահանգավորել ընդունել գոնե մի րոպեով: Ասում էր՝ տեսքդ մոլորվածի է: Իրոք որ տիկինս ըստ թթված կնճիռներիդ քանակի ճիշտ է ախտորոշել իրավիճակդ: Հը, ո՞նց եք, հաճույքախույզ տուրիստնե՜ր: Վահագը որոշեց անհոգություն խաղալ, որ նկարի միջոցով բացահայտման հետ կոնտրաստն ավելի խոսուն լինի,- Չգիտե՜մ, թե ո՞ր պահին է ֆիքսել քո հոգեբանը իմ հոգեկանը, բայց վատ չենք: Տուն ենք ձեռք բերե՜լ գյուղում, իրար լա՜վ հասկանում ենք, նոր պլաններ ենք կառուցում: Մի խոսքով, համարյա երջանի՜կ ենք: Արգիշտին հայացքը Վահագից չէր կտրում,- Թափահարվող երջանկությանը ոչ ոք չի՜ հավատում: Երջանկութունը չե՜ն թափահարում, փայփայու՜մ են, հարգելի՜ս: Ու դու հենց նոր ամաչելով սուտ ասեցիր, մե՜ծ սուտ: - Չհասկացա՜: -Կհասկանաս, երբ որ կկարողանաս վայելել արվեստի ընկալման հեշտանքը: Շա՜տ ես հաշվարկում: Զգուշացիր, ասում եմ: -Եղածից էլ գոհ եմ: Դու մնա քո հեշտանքով՝ արվեստին աղերսվող: Ինձ էլ՝ կյանքի ու կանանց հետ: - Անգրագետ ու չա՜ր միտք էր: Չարությունը մեջդ բուն է դրել, զգուշացի՜ր: Առաջ չկար: Երջանիկ ժամանակ ինձ չես հիշում: Եկել ես որևէ տանջող հարցի շուրջ բարձրաձայն մտորելու ու մոլորված տեսքով ու փախչող աչքերով սուտի երջանկություն ես թափահարու՜մ: Առաջինը, մյուս անգամ առանց Սաթիկի չգաս, կամ էլ ավելի լավ է՝ ինձ կկանչես ձեր քաղաքի տուն: Երկրորդը՝ եթե իր գործերից բերել ես, տուր նայեմ, ու՜շ է: Ես դրա համար էլ քեզ ընդունել եմ, թե չէ՝ դու ինձ արդեն պետք չե՜ս: Վահագը դժգոհ դեմքով մեկնեց նկարը,- Լսիր, հո՜պ, սուտի դատավոր, կեղծ հոգեբան: Բռիությանը չափ կա՜: Արգիշտին վերցրեց նկարը, զննեց,- Եղա՜վ, մյուս անգամ կգաս այդ չափիչով, կչափենք, կխոսենք: Ապա՜, արի գնանք, բան ունեմ ասելու՜,- շարժվեց դեպի միջանցք, այնտեղից՝ աստիճանահարթակ: Վահագը զարմացած գնաց հետևից, հուսալով ստանալ որևէ բացատրություն: Արգիշտին նկարը տվեց Վահագին, մտավ սենյակ, դուռը ներսից փակեց,- Գնա ու առանց նկարի տիրոջ էլ չգաս: Մինչև իրեն չտեսնեմ ողջ առողջ, ինձ մոռացի՜ր: Դու մա՞րդ ես, թե՞ դահիճ: Էլ չխոսե՜ս, շտապիր կնոջդ մոտ, չուշացնե՜ս: Վահագը ուշ ուշքի եկավ: Շշմել էր և դուռն իր վրա փակելուց, և՝ լսածից: Զանգը սեղմեց, դուռը թակեց՝ արձագանք չկար,- Արգի՜շտ, ընկեր, մի՜ րոպե խոսենք ու գնամ: Աղաչու՜մ եմ, շա՜տ կարևոր է: …. Կյանքի՜ հարց է…. Դու մա՞րդ ես, թե՞ նկարիչ: Չես հասկանում, որ ինձ պե՜տք ես: Ձայն չկար: Նորից փորձեց,- Լսի՜ր, այ գիժ, մի րոպեով ընդունիր, ասածդ ասա: Երդվու՜մ եմ գնալ ու կատարել բոլո՜ր ասածներդ: Նորից ներսից ձայն չկար: Բարկությունից ոտքերով հարվածեց դռանը: Դիմացի դուռը բացվեց, իրեն նայեց տարիքով տղամարդ,- Բարև Ձեզ: Ինչու՞ եք խուլիգանություն անում: -Չէ՜, քեռի ջան: Ընկեր՜ս է, թարսվել է, չգիտեմ՝ ինչու՞: -Ավելի վատ, եթե ընկերն եք: Եթե չդադարեցնեք, կզանգեմ ոստիկանություն,- ու դուռը ներսից փակեց: Անզորությունից զանգեց Նունեին,- Գժվել է քո կուռքը: Ինձ դուրս է հանել, հետս չի խոսում: Բայց պետք է, քան՝ երբևէ: Նունեի շուրջն ինչ որ աղմուկ էր,- Խնդրում եմ, մի խանգարիր, մեծ պատվեր ունի, մենք էլ՝ ֆինանսական խնդիրներ: Նունիսկ ինձ է արգելել մինչև առավոտ, հասկանում ես: Նույնիսկ չեմ կարող հավատալ, որ քեզ այդքան երկար ներս է թողել: -Աղաչու՜մ եմ, զանգիր, որ գոնե դռնից երկու բառ ասի, գնամ: Սիրտս պայթու՜մ է, Նու՜ն… -Լա՜վ, հիմա հետ կզանգեմ: Վահագը քրտնեց: Նայեց նկարին: Էլի նույն անիծյալ Աղջիկների ժողովատեղն էր: Իսկ եթե՞… դժվա՜ր թե… Աստվա՜ծ իմ: Հեռախոսը զանգեց, Նունեն էր: - Ասում է՝ թող հիմարությամբ չզբաղվի, հենց հիմա շտապի կնոջ մոտ: Մյուս հարցերը կնոջդ ներկայությամբ: Լա՜վ լսիր՝ սա շա՜տ կարևոր է,- Վահագը լարվեց, զգաց մեջքով հոսող քրտինքը,- դու խեղել ես նրա ինքնությունը, սպանել մտքի ազատությունը, ստեղծագործելու ցանկությունը: Քեզ ներում չկա՜: Հիմա էլ ինձ լսի՜ր՝ ես քեզ սիրում եմ, բայց եթե Արգիշտին չընդունեց, ինձ էլ մոռացի՜ր: Գնա ու մեր Սաթիկին փրկիր,- հեռախոսն անջատվեց: Վահագն իրեն կորցրեց, մանավանդ, երբ Սաթիկին ուղղված իր հեռախոսազանգերն արդեն դարձան անհասանելի։ Նստեց մեքենան ու սլացավ, անտեսելով բոլոր արագաչափերն ու փոսերը: Նա գնում էր Աղջիկների ժողովատեղի,- Գի՜ժ, աննորմալ գի՜ժ: Սրա նմանների կարծիքը հաշվի ենք առնում, իրենք էլ երևակայում են: իրականացում 12 Սեդան իրեն երջանիկ էր զգում: Ցանկալի մարդկանց առաջին օրն է իր տանը: Այսինքն՝ արդեն իրենց տանը, բայց դա նշանակություն չունի: Կանոնավոր մարդիկ են ու ինքն արդեն հանգիստ է և իր և երեխայի ապագայի համար: Առավոտյան Վահագը շատ քաղաքավարի իրեն զեկուցեց, թե ուր է գնում և երբ կգա, գնաց, համբուրեց Սաթիկին ու մեկնեց: Ու հիմա ինքը Սաթիկի առաջին օրն ամեն կերպ հիշարժան կդարձնի: Նախ, կթողնի քնել ինչքան ուզում է, հետո էլ՝ առավոտյան սուրճ կկազմակերպեն ու երկար կզրուցեն: Ինքը շատ պատմելու և լացելու բան ունի: Ամբողջը չէ, բայց այսօր մի մասը կփռի սիրունիկ Սաթիկի դիմացը: Թող նա էլ տրամադրվի, իրեն օգնի: Երեխայի ձեռքը բռնած մոտեցավ Սաթիկի դռանը, թույլ թակեց,-Սաթիկ ջա՜ն, ես Նարեկիս հետ իջնեմ այգի, մի քսան րոպեից կգամ: Եթե կուզենաս, աղջիկս, կսրճենք: Էդ ժամանակ նաև Հովսեփը կգա, լա՜վ մակարդակով սեղան կբացենք, հա՞: Սաթիկը ձայն չհանեց: Ի՞նչ պատասխաներ էժանագին հաճոյախոսությանը: Ի՞նչ է իր համար ճոխ սեղանը, մակարդակը: Դա սեղանի շուրջը լցնող մթնոլորտն է, ստեղված հաճելի մարդկանցով: Լա՜վ կոնֆետ, լա՜վ թխվածք: Ա՜յ, Մանանը Դավիթիկի հետ գար, ինքն էլ գրկեր երեխային ու գլոււխն էլ հեներ իր Մանանի ուսին: Կամ հյուր գար Նելլին, իր միամիտ խելացի զրույցներով: Իրոք, կարոտել է, բայց ինքը կգնա, այստեղ ինչ որ այն չի: Չի՜ ստացվում բացվել: «Ահա և առաջին օրը բացվեց Սեդայի տանը և մնացին չորս օրեր: էլի հաղթանակ է: Էսպիսի չորս փոքր հաղթանակներ, և կհասնեմ Մանանիս, սիրտս կբացեմ, կլացեմ, ինքն էլ լացս կփոխանցի Վահագիս՝ «Սթափվիր, Վահագ»: Լա՜վ բան մտածեցի»: Ինքն ինչո՞վ է ուզում այսօր զբաղվել: Ա՜խ, հա՜, այդ երեխան: Արդեն պատավոր է օրվա մի մասը տրամադրել այդ երեխային, փորձելով ներգրավել իր տաքուկ ու մեզ համար տարօրինակ աշխարհից մեր խելահեղ հաշվարկապաշտ աշխարհը: Կորա՜վ իր ազատ ժամանակը: Դե լա՜վ, ուշ է լացելու համար: Խոստացել է, ուրեմն վե՜րջ լացին: Պետք է տրամադրվել: Ուր որ է, կգա Հովսեփը, պետք է վեր կենալ: Բայց սենյակից դուրս գալ չի կարելի, քանի որ Գայանեն կամ իր ամուսինը կարող են գալ ու տհաճ իրավիճակ նախաձեռնել: Սեդան ներքևում է ու պետք է, որ նրանց արգելի վերև բարձրանալ, իր խոստման համաձայն: Բայց այս տանը բայցերը շատ են: Սեդան նրանցից պահանջեց այս քանի օրը գալ բացառապես կեսօրից հետո: Բայց դրանց մտածողությունը մերից տարբեր է վատ իմաստով՝ ինքնագոհ կայուն կարգավիճակով: Վեր կացավ, խալաթը գցեց վրան, մոտեցավ սեղանին, փորձեց նկարել, չստացվեց: Չի՜ էլ ստացվի: Նկարելու համար մտքերի խաղաղություն ու հոգեկանի հավասարակշռություն է պետք: Ոչ գիտի ինչ է ուզում, ոչ գիտի՝ ինչի համար, ոչ էլ՝ ցանկություն ունի: Գոնե մի պատվեր լինի, որ տրամադրվի: Հեռախոսի զանգ եկավ: Ըհը, Վահագն է, երևի ուզում է ճշտել տան իրավիճակը: Չկա՜ իրավիճակ, սիրելի՜ս: Հովսեփը չկա առայժմ, ինքը սենյակում է փակված: Ուզում ես զանգել, ճշտե՞լ: Իհարկե՜, կսպասեմ: Անպայմա՜ն զանգիր: Առաջին օրն է, ես էլ եմ լարված: Ծարավեց, իսկ Սեդան չկա: Իսկ ի՞նչ կլինի, եթե վազելով մի բաժակ ջուր վերցնի ու վերադառնա: Իսկ ինչու՞ ոչ, ոչ ոք չկա: Վերջ ի վերջո , հո գազանանոցում չե՞նք: Դուռը զգուշորեն բացեց, ականջ դրեց՝ ձայն չկար: Գնաց դեպի խոհանոց: Սեդան այգում պտտվում էր թոռնիկի հետ, նրան պատմում բույսերի մասին, նոր լավ ու բարի մարդկանց՝ Սաթիկի ու Վահագի մասին, երբ տեսավ, Սարգսին, որ աստիճաններով փուրձում էր տուն մտնել: Նա միշտ էլ հայտնվել է, երբ տանը խմիչք է եղել: Զայրացավ, քանի որ հատուկ շեշտել էր, որ այս քանի օրն իրեն զսպի:- Էլի խմիչքի համար վազեցիր, եկա՞ր: Ամոթ էլ է՜, տարիքիցդ ամաչի՜ր: Սարգիսը փորձեց ինչ որ բան ասել, բայց ասելիքը վերածեց դժգոհ ու նեղացած քրթմնջոցի, որ չզրկվի խմիչքից ու մի տուփ սիգարետ Սեդայի անունով գրվելու հեռանկարից: Սեդան գոհ էր, որ Սարգիսն այս անգամ չանդրադարձեց իր խոսքը գռեհիկ անվանարկումներով: Երևի, վերջ ի վերջո, ինչ որ բան հասկացել է,- Վերև չգնաս,Սաթիկն էնտեղ է, ես կբերեմ: Հինգ րոպե համբերի՜ր: -Ինքը դարձավ տան անդամ, ես՝ օտար, հա՞,- Սաթիկի նկատմամբ նորից չարությամբ լցվեց, որ նրա պատճառով խմելու է չափիչ ըմպանակով Սեդայի զգոն հայացքի ներքո: -Սեդա, բարի լու՜յս, աչքդ էլ լու՜յս: Ասում են՝ լավ մարդիկ են եկել տունդ, հա՞,- հարևանի կինն էր ցանցապատի մոտից, Սեդայի տարիքի: Սարգիսն արդեն համբերել չէր կարող: Եթե սրանք սկսեն խոսել, ինքն այսօր ծարավ կմնա,- Զոքանչ, խանութից քո անունից սիգարետ վերցնեմ ու գամ: Ինչ գործ կասես, կանե՜մ: Սեդան երջանիկ էր: Ասելու ու կիսվելու շատ բան կար, մարդ չկար: Ա՜յ, հիմա հարևանուհուն կպատմի, կկիսվի հետը: Թող իմանան, որ ինքն անտեր կին չի այս անուղեղ Սաքոյի հույսով: Դիմեց Սարգսին,- Գնա, մի տուփ կվերցնես, ու կգաս մի ժամից, որ Հովսեփը տանը լինի: Սարգիսը գիտեր, որ Սեդայի զրույցն այնքան կերկարի, որ ինքը կհասցնի վերևում մի քանի բաժակ գցել, մի բան կծմծել: Անաղմուկ վերև բարձրացավ: Գիտեր շինության բոլոր գաղտնիքներն ու դա իր համար խնդիր չէր: Անաղմուկ գնաց խոհանոց, անաղմուկ բացեց սառնարանի դուռն ու հենց տեղում ընդունեց խմիչքի իր դոզան, խմելով բացառապես Սեդայի անվերադարձ հեռանալու կենացը՝ «Գնալդ ըլնի, գալդ՝ չըըլնի»: Որ տունը մնա իրենց ու վերջապես մարդամեջ մտնեն: Մի երկու կտոր էլ ծամեց, սոված էր: Արդեն իրեն երջանիկ էր զգում: Թե մի տուփ էլ սիգարետ լինե՜ր: Կողքի սենյակում լսեց հեռախոսի զանգն ու ճանաչեց Սաթիկի ձայնը,- Հա՜, մեկ էլ դու, քաղց՜ր, որ ձեռս ես ընկել, է՜: Էսօրվա օրը կքաղցրացնե՜ս: Լսում է բացվող դռան ձայն, հուզվում,- «Էս էլ բախտ՜ս՝ իրա ոտով եկավ մոտս»: 2 Մինչև Սաթիկը խոհանոցի դռան մոտից կհասներ իր ննջարանի դռանը, Սարգիսը հասավ հետևից, մեջքով դեմ տվեց պատին, ու չթողնելով ուշքի գալ, երկու ձեռքերը ոլորեց մեջքի կողմը, մի ձեռքով դրանք աքցանեց ու մարմնով Սաթիկի մարմինը սեղմեց պատին: Մյուս ձեռքով սկսեց շոյել Սաթիկի մարմինն ու համբուրել շրթները, որ խլացնի ձայնը, եթե աղմկի: Այդպիսի ձախորդ փորձեր ուներ: Սաթիկը փորձեց ազատվել, չկարողացավ: Դեմքը փախցրեց դես ու դեն, որ բերանն ազատի կեղտոտ ներխուժումից ու կարողանա գոռալ: Սարգիսն ազատ ձեռքով ոչ ուժեղ հարվածեց կնոջ փորին ու ապտակեց: Սաթիկի շունչը կտրվեց: Շոկի մեջ էր իրավիճակի կտրուկ փոփոխությունից, իր նկատմամբ իրագործվող լկտի բռնությունից, իր անձի նկատմամբ արհամարհական վերաբերմունքից։ Չէր կողմնորոշվում, չգիտեր անելիքն ու դողում էր մարմնով: Մտքին միայն այդ խորշանք ներշնչող անձից շուտափույթ հեռանալն էր: Թուլացավ ու վատացավ հարվածից,-«Ո՞ր որջում են սրան դաստարակել: Լկտիաբար վարվել օտար կնոջ հետ»: -Չվախենաս, քաղց՜ր, մի քիչ հետդ խաղամ, գնամ,-Սաթիկը գոռալու ուժ չուներ, բայց փորձեց ընդվզել ու փորին մի հարված ևս ստացավ: Սարգիսն աստիճանաբար վստահություն էր ձեռք բերում,- Չգոռա՜ս, կծեծեմ։ Պաչպչեմ, լավ տեղերդ սիրեմ ու գնամ,-արձակեց կնոջ խալաթի կոճակներն ու սկսեց համբուրել նրա մարմինը: Կինը հավատաց, զիջեց, մի պահ դադարեց դիմադրել արագ վերջացնելու հույսով։ Սարգիսն էլ տրամադրված էր արագ վերջացնելու, որ աղմուկ չբարձրանա, ու հետո ինքն էլ էր շշմած իր հաջողությունից: Իրոք, Սեդան կամ Հովսեփը կարող էին մտնել, ու ինքն ընդմիշտ կզրկվեր այդ տուն մտնելու իրավունքից դրանից բխող բոլոր հետևանքներով՝ իր մշտական խմիչքները, Սեդայի հաշվին սիգարետները, երբեմն այստեղ հաց ուտելը, էլ չասած՝ տունը ժառանգելու հեռանկարը: Մի՜ քիչ կխաղա հետը, հաճույքը կհանի, դրա մեծամիտ լեզուն էլ կխեղճացնի, իրենով կանի: Սաթիկն անշարժ էր: Ըմբոստացող ուղեղը ֆիզիկական անզորության գիտակցումից մի պահ մթագնեց: Ըմբոստանում էր նաև մարմինը՝ համակված բռնացողի հանդեպ զզվանքի, խորշանքի ու գարշանքի զգացումով: Դեռ ոչ ոք չէր սահմանափակել նրա շարժումները, ոչ ոք չէր պարտադրել իր լպիրշությունը, չէր շնչել իր կեղտոտ շունչն իր բերանին, չէր կնքել զզվելի համբույրն իր մաշկին, լկտիաբար չէր շոշափել իր մարմինը: Անօգնականությունն ու հուսահատությունը վերածվեցին մարմնի դողի, անտարբերության ու իրականությունից հեռանալու ցանկության: Մի պահ զգաց, որ հենվում է Սարգսին իր մարմնի ծանրությամբ, և ուղեղում առկայծեց այն միտքը, որ երկուսով կարող են հայտնվել հատակին,-«Միայն թե ոչ դա: Դիմանալ է պետք»: Անօգնականությունը ստիպեց ու համոզեց համակերպվել ու հավատալ ապուշ Սարգսին, որ տղամարդկային իր հաճույքը կվայելի զուտ մարմինը շոյել, շոշափելով ու բաց կթողնի: Ու տրամադրվեց այդ հեռանկարին: Իրոք, ուր որ է պետք է մտնեին Սեդան կամ Հովսեփն, ու այդ գարշանքը չէր կարող երկարել: «Թող շոյի ու լպստի անասունը, կփորձեմ հաղթահարել զզվանքս: Միայն թե չհամբուրի իր կեղտոտ բերանով»: Որոշեց համբերել, բայց միաժամանակ չարձագանքել այդ ոչնչությանը ոչ խոսքով, ոչ միմիկայով, ոչ էլ՝ որևէ ժեստով: Միա՜յն լուռ ու հպարտ արհամարհանք, որ չոգևորվի ու հասկանա, որ թեև վայելում է իր մարմինը, նա իր աչքում ոչնչություն է: Մի կերպ կփորձի դիմանալ դրա բռի ներխուժմանն իր ինտիմ գոտի: Սարգիսն այդպիսի լուռ հնազանդության չէր սպասում ու հարբեց իր հաջողությունից: Ագահաբար համբուրում ու լիզում էր կնոջ մարմինը ցուցադրական պարծենկոտ ձևերով, կարծես թե կողքից իրեն հետևում էին։ Նա վայելում էր կնոջ մարմինն՝ իրեն երևակայելով տղերքով շրջապատված, որ թերահավատ ու նախանձով լսում են իր էրոտիկ երանության պատմությունը: Ու անտարբեր կնոջ զգացողությանն ու արձագանքին, իր շարժումների ժամանակ ցավացնում էր Սաթիկի մեջքի կողմում ագուցված ձեռքերը, բայց Սաթիկը գերադասում էր լռել, քան այդ անասունին դիմել խնդրանքով: Նա վախենում էր, որ դա առիթ կդառնա իր բռնացողի հետ կապի մեջ մտնելու և նա էլ դրա դիմաց ինչ որ ծառայությւոն կպահանջի: Ու դիմանում էր ցավին՝ լուռ հեկեկալով, մարմնով դողալով ու աչքերը փակ, որ չնկատի այդ մարդանման էակի իրենից գոհ դեմքն ու նրա լպիրշ վերաբերմունքն իր անձի ու մարմնի նկատմամբ: Իսկ Սարգիսը, ինքն էլ շշմած իր հնարավորություններից, կնոջը համբուրում ու փաղաքշում էր գռեհկաբար հաճույքի ձևեր հանելով, ձևացնելով, թե չի հագենում: Այսինքն՝ նա ոչ թե վայելում էր կնոջ մարմինը, այլ՝ իր իշխանությունն այդ մարմնի նկատմամբ: Սաթիկը փորձեց բողոքել մարմնի միջոցով, բայց Սարգիսն արձագանքեց ցավագին ապտակով,-«Խելո՜ք մնա»: Ու, ուշադրություն չդարձնելով Սաթիկի խուլ հեկեկոցներին՝ շոյեց նրան ու թփթփացրեց մարմնին,- Լավ՜ն ես: Էսօր կայֆերով ենք, ու դու իմ քածն ես։ Սաթիկը վերջապես ըմբռնեց իր կարգավիճակն ու որոշեց համակերպվել մինչև իր փրկիչների գալը: Այս եզը դիմադրությունից կարող է կատաղել ու իրեն վնասել, կամ էլ՝ իր կիրքը բավարարել ավելի կեղտոտ ձևերով,-«Այս ի՜նչ գարշահոտ է բուրում այս անասունից: Այս ինչ անե՜ծք էր»: Սարգիսը վայելում էր Սաթիկի մարմինն իր պատկերացման ամբողջ ծրագրով: Այդ ընթացքում դիմադրության ցանկացած շարժման կամ տհաճության միմիկայի արձագանքում էր ոչ շատ ուժեղ, բայց Սաթիկի օրգանիզմի համար ազդու հարվածներով,- Ասեցի՝ չթփրտաս: Խելո՜ք մնա, խաղամ՝ գնամ: Որ ջղայնանում եմ, ծեծում եմ: Ուղիղ կանգնիր: Սաթիկը որոշեց չկորցնել ինքնատիրապետումն ու արդեն չէր դիմադրում: Ուժ էլ չուներ: Մտքին միայն իր փրկիչների ուշանալն էր ու հույսը, որ չի պարտադրվելու համբուրվել: Վզին սուր ցավ զգաց: Հասկացավ, որ կծելու ցավ էր: Ցնցվեց, վերադարձավ իրականություն ու լսեց բռնացողի գոհ ձայնը,- Էդ կծեցի, որ Վահագդ հարցնի, ասես՝ Սաքոն եկա՜վ գնաց, ու քեզ չի վերաբերվում: Հո ձեռ ջարդելով չի՞, թիթիզ: Կնիկ սիրելով է: Եղա՞վ, քաղցր, թե չլսես՝ էլի կկծեմ, մարդուդ նվեր: Ի՜նչ լավ հոտ ունես: Որ պրծնենք, շիշը կտաս, տանեմ Գայս էլ ցանի, չմոռանա՜ս, կյանք: Սաթիկը հոգեպես հուսահատվել էր, մարմնով թուլացել: Զզվանքից անջատվել էր իրականությունից, հարվածներից շնչելը դժվարացել էր, ապտակներից գլուխը ցավում, ականջները խշշում էին,-«Հիմա կգա՜ն, հիմա կգա՜ն»: Սարգիսը, որ տենչում էր Սաթիկի մարմնի գոնե մի մասին կպչելու, նրանից լոկ մի համբույր պոկելու մասին, արդեն ուժով ստանալով նրա անշարժ համակերպումը, ոգևորվել ու արդեն կնոջ մասնակցությանն էր ձգտում:,-Դե, պռոշներդ բեր, որ թողնեմ: Առանց պաչվել սերը սուտ է, քաղցր: Հը՞:,- Ու մատներին ուժ տվեց, կնոջ ագուցված ձեռքերը ցավացնելով ու դեմքը մոտեցնելով կնոջ դեմքին: Սաթիկը ցավին չդիմացավ, հանձնվեց: Դեմքը մոտեցրեց բռնացողի դեմքին, արցունքոտ աչքերը փակեց ու անշարժ պահեց: Որոշել էր շունչը պահել, ուշադրություն չդարձնել, բայց որձկաց, երբ տղամարդը լեզուն խաղացրեց իր բերանի մեջ: Ստամոքսը դատարկ էր, ու իր որձությամբ հիացած Սարգիսը ոչինչ չզգաց: Նա արդեն խաղում էր և կնոջ մարմնի, և՝ իր հնարավորության հետ: Պահանջեց դեմքն անշարժ պահել, որպեսզի ինքը համբուրի ու լիզի՝ որտեղ ցանկանա։ Սաթիկը ենթարկվեց։ «Դիմացի՜ր դիմացի՜ր հիմարիկ, օգնի՜ր ինձ, իմ ինքնատիրապետում: Ամեն ինչը՝ ցավը, զզվելը, գարշելը, խորշելը հետո: Դիմանալ, դիմանա՜լ: Բռնաբարելը ոչ թե հենց ակտն է, այլ՝ կեղտոտ վերաբերմունքը կնոջ հանդեպ: Ու այս անասունն ինձ բռնաբարում է»: Զգաց, որ մարմինը դողով պատվեց: Ինքն ուզում էր ու փորձում դիմանալ, բայց մարմինը չէր ուզում, խորշում էր, վանվում բռնացողից: Պատժվեց երկու նոր ապտակներով, երբ անկախ իրենից դեմքը տհաճության միմիկայով հեռացրեց: Ուշքի եկավ վզի սուր ցավից: Սարգիսը նորից էր կծել, այս անգամ՝ պարանոցի մյուս կողմը: Լսեց իրեն բռնացողի ձայնը,- Այ ըտե՜նց, հենց ձևեր թափես, կստանաս: Դե՜ խելոք մնա, հիմա կվերջացնենք,- անկշտորեն համբուրում էր մարմինը, ազատ ձեռքն անարգել ու բռիավարի շարժում կնոջ ինտիմ տարածքներում և դրանք զուգակցում անդուր ձայնարկություններով։ -Բեր մի հատ էլ մռութդ պաչեմ: Բայց աչքերդ չփակես, կծեծե՜մ: Չնայած որոշեց դիմանալ, ու իրեն զսպում էր, բայց դա անհնարին էին դարձնում բռնացողի լկտի հայացքն ու վարքը, կեղտոտ ատամները, բերանի անտանելի հոտը: Առավել ևս, որ պահանջում էր համբուրելիս աչքերը չփակել ու իր աչքերին նայել: Հարվածում էր ու կրկնում,- «Ասեցի՝ աչքերդ չփակես»: Սաթիկը մի փորձ էլ արեց: Դեմքը թեքեց, հնազանդ դիրք ընդունեց, փորձելով հասկացնել, որ ինքը համակերպվում է իր մարմնի հանդեպ տղամարդու հավակնություններին, ու խնդրում է հանգիստ թողնել բերանն ու շրթները,-«Վերջ ի վերջո, Դուք պարտավոր եք հարգել կնոջը, որին վայելում եք»: Այսինքն՝ իրեն բռնացողից իր պատկերացմամբ հարգանք էր պահանջում բռնաբարվողի հանդեպ: Սարգիսը հասկացավ իր ձևով: Զգալով զոհի դիմադրության թուլանալը՝ խուսափում էր ուժ կիրառելուց, վախենալով ծանր հետևանքներից,- Թե բաց աչքերով պաչվես, վերջացնում ենք, քաղցր: Մի մերժիր սիրածիդ, անխիղճ: Սաթիկը հավատաց, քանի որ, իրոք, ըստ բոլոր կանխատեսումների, արդեն պետք է մեկնումեկը մտներ: Եթե իրեն բռնացողը չխաբի, շուտով այս ամենը կավարտվի ու այդպես ավելի լավ կլինի։ Թող այս խայտառակությունը չբացահայտվի, իսկ հետոյի համար մի բան կմտածի՝ կամ կփախչի քաղաք առանց ամուսնու կարծիքը հաշվի առնելու, կամ էլ կխնդրի իր Տիգրանին այս եզի բերանը փակել: Դեմքը մոտեցրեց Սարգսին՝ աչքերը բաց: Սարգիսը համբույրը դիտմամբ երկարացրեց: Սաթիկն իր խորշանքը հաղթահարելու հնարք մտածեց՝ աչքերը բաց պահել, բայց ուղեղն անջատել, ոչինչ չզգալ ու չնկատել ու մտքում հաշվել մինչև քսանը,-«Կհաշվեմ մինչև քսանն, ու կավարտվի»: Եթե համբույրը չէր ավարտվում՝ հաշվելը կրկնում էր: Ու երբ համբույրն ավարտվեց, իրեն արդարացրած հարճի նվաստացած հայացքով նայեց տղամարդու աչքերին, պարգևատրում, վերաբերմունքի մեղմացում, կամ՝ գովասանք ողորմալու հույսով: Ու չնայած այդ պահին տղամարդը գռեհիկ ձևերով ու ցավեցնելով իր մարմինն էր շոյում, ինքը հայացքը չթեքեց ու հաճույքի ձայներով բռնացողից բարեհաճություն պոկելու ճիգ արեց: Սարգիսն իր ձևով հասկացավ, որ կինն արդեն ինքն է ուզում,- Էլի ես ուզու՞մ, քաղցր, արի,- ու համբուրեց դեմքը հնազանդորեն պարզած Սաթիկին, մտածելով,-«Արդեն համաձայն է, բայց ուզում է, որ համոզեմ»: Սաթիկը ենթարկվեց, իրենից հիասթափված: Դեմքը մոտեցրեց՝ պատրաստ համբույրի: Ու իրեն ստիպեց չխորշել տղամարդու համբույրներից, չբարկացնել իրեն բռնացողին զզվանքի միմիկայով, առիթ չտալ նոր հարվածների ու կեղտոտությունների, այլ դիմանալ ու մտորել գարշելի իրավիճակից ելքի մասին։ Տղամարդը հաճույքի կեղծ ձայներով համբուրում ու լիզում էր իրեն, դրանք զուգակցելով ձեռքերի ամենաթողության լկտի շարժումներով, որոնք թելադրված էին ոչ թե կրքի, այլ հետո մի այլ տեղ պարծենալու ցանկության թելադրանքով։ Սարգիսը գոհ էր,-Ապրե՜ս, քաղցր, լա՜վ ա, ապրե՜ս: Ես էլ քեզ եմ սիրում։ «Փաստորեն ուզում էր, ձևեր էր թափում»: Նրանց փոխհարաբերություններում բռնությունը պակասեց, ինչից երկուսով էլ գոհ էին։ Սաթիկն այլևս դիմադրության կամ զզվանքի նշաններ ցույց չէր տալիս։ Նրան մտածելու ժամանակ էր պետք, և նա հնազանդ ենթարկվողի դեր էր կատարում, որին նույնիսկ հաճելի է իր վիճակը։ Իրեն բռնացող եզից դիմադրությամբ կամ որևէ մեկի ներս մտնելու միջոցով փրկվելու նրա հույսը մարեց։ Պետք էր հույսն իր վրա դնել։ (շարունակելի)
7024

Օգնիր ինձ (10) 18+

Սեղանի շուրջ միանգամից լռություն տիրեց: Սաթիկը փորձեց ամուսնուն սթափեցնել ու ժպտաց,- Բայց իրար չենք էլ կպչել, սիրելի՜ս: Եվ հետո՝ դա ի՞նչ ասելու բան է: Ես մերոնց տան՜ն եմ: Վահագն էլ վստահ չէր ու չգիտեր ասելիքն ու ավելի բարկացավ,- Իսկ ե՞րբ է եղել, որ որևէ հարցում այս տանն ինձ պաշտպանես: Ու կլինի՞ արդյոք: Ինչ լա՜վ է, որ գնալու տեղ կա, գերի չենք այս տանը: Քնարիկը հեռացավ խոհանոց, իր տխրությունը վերլուծելու: Հովսեփը լռեց ու սպասում էր հոր արձագանքին: Իրավիճակը շատ էր ծանր ու անսովոր: Սաթիկն ըմբռնեց կատարվածի իմաստն ու ամուսնու նպատակը՝ «այս տանը մնալը բացառվում է, պատրաստվիր, գնում ենք»: Վերջ իր հույսերին, գյուղի վերջին օրերը թունավորվեցին տհաճությունների սպասումների սպառնալիքներով: Արդեն Վահագն էլ էր փոշմանել արածն ու ուզում էր կատակով սվաղել իր հիմարությունն ու մոռանալ ու՝ խնդրել մոռանալ: Տիգրանը կանգնեց, դիմեց վահագին,- Ներո՜ղ կլինեք: Երևի խմիչքը չարաշահել եմ, բայց ես ձեզ շա՜տ հարգում ու սիրում եմ: Մենք որոշել էինք էսօր գնալ աներձագիս տուն: Քանի՜ օր է կանչում է: Երևի մինչև մեր գալը քնած կլինեք: Ավել պակաս՝ ներող կլինեք: Քնար, պատրաստվեք: Դրսում կսպասեմ,- ու դուրս գնաց սենյակից: Բոլորն էլ հասկացան, նույնիսկ՝ Վահագը, որ Տիգրանը խելամիտ վարվեց: Նա հասկացրեց, որ Վահագը դիտմամբ վեճ հրահրեց ու լավ բան չարեց: Փոշմանած Վահագը մտքում համոզված էր, որ ներկաները, նաև Սաթիկը, Տիգրանի արարքն են գնահատում, իրեն՝ դատապարտում: 6 Սաթիկը կարգադրեց սպասք հավաքելը թողնել իրեն, ու տանտերերը գնացին: Քնարիկի հետ համբուրվելիս Սաթիկը զգաց, որ նրա աչքերը թաց էին, ու ինքն էլ հուզվեց: Սաթիկը չէր ուզում իրավիճակը սրել ու վիճել ամուսնու հետ, բայց և զիջել էլ չէր պատրաստվում: Որպեսզի լարվածությունը թաքցնի, խոսելուն զուգընթաց սեղանի սպասքը հավաքեց,- Ես ոչ այստեղ կմնամ, որ դու չնեղվես, ոչ էլ՝ Սեդայի տանը, որ ես չնեղվեմ: Եթե դու էլ չտանես, ավտոբուսով կգնամ քաղաք: Քեզ կսպասեմ Մանանի մոտ: Ինձ օդ ու ջրի պես պետք է զրուցել Մանանի հետ: Դու մնա՜, Սեդայի հետ քո հարցերը լուծիր: Վահագը շփոթված էր, մոլորված,- Բայց առանց քո մասնակցության ու օգնության այդ հարցը չի լուծվի: Ո՞նց չես հասկանում - Իրո՞ք: Այսինքն իմ դերն այդքա՜ն մեծ է ու առանց ինձ այդ դեր՞ն եք ինձ հատկացրել: Ու՞մ շնորհակալ լինեմ, քե՞զ, Սեդային, թե՞ թղթախաղի սևի աղջկան: - Լավ էլի՜: Ախր Սեդայի ինչը՞ չես հավանում: Երեխան էլ նորմալ երեխա է, միայն թե՝ կաշկանդված: Ինձ թվում է՝ կհաղթահարվի: - Հարցը դրա մեջ չի, այսինքն՝ դրա մեջ էլ է: Նախ՝ չեմ ուզում ուսերիս նոր բեռ վերցնել, բայց հիմա խոսքը գնում է քո նոր բարեկամների՝ Գայանեի ընտանիքի մասին: Մեզ սպասվում է Գայաների փողոցային կեղտոտ վեճակռիվն ու Սարգսի անթաքույց սեքսուալ հավակնություներն ու գյուղում ուզուրպատորի մեր կոչումը: Տղամարդու պես ասա՝ որը՞ կհաղթահարես: Չե՜մ ուզում: - Ի՞նչ է ասել այդ հիմարը: - Բառացի՞: Խնդրեմ, դու տաս մետրի վրա կանգնած, այդ հիմարն իրեն այնքա՜ն վստահ է զգում, որ ձեռքներին ազատութուն է տալիս ու կեղտոտ ժպիտով սպառնում՝ «ես քեզ անելու եմ»: Հուսով եմ՝ տերմինը հասկացար: Եթե քո ներկայությամբ է վարքը լկտի, ինձ տանում ես այնտեղ Սարգսին բավարարելու համա՞ր: Վահագը Կարինեի օգնությամբ ինչ որ տհաճ ակնարկներ լսել էր կնոջ մասին ու չէր հավատացել, բայց Կարինեի նպատակաուղղված ջանքերով ցավը մնացել էր: Հիմա էլ՝ նույնը: Տղամարդն այն կնոջն է գռեհիկ առաջարկություն անում, որի վարքի նկատմամբ վստահություն ունի: Միգուցե՞ կինն է առիթ տվել ինչ որ տեղ իր ազատ պահվածքով, անխուսափելի ֆլիրտներին զիջողամիտ արձագանքով: Բայց մյուս կողմից էլ այդ Սարգիս կոչվածն իրենից ոչ մի բան չէր ներկայացնում: Իրոք, նրանից վտանգ կա, բայց արդյո՞ք այն այնքան լուրջ է հինգ օրվա համար, որ դրա պատճառով տանից զրկվեն: Վահագն իրեն կորցրեց,- Հո ասելով չի՞: Գիտի, որ կսատկացնեմ, մի՜ վախեցիր: -Ե՞րբ, անելուց առա՞ջ, թե՞ հետո: - Չե՞ս զգում, որ չափն անցնում ես: -Ինչի՞ չափը, վախի՞: Վախում եմ ու այնտեղ, որտեղ նման անասուններն անարգել մուտք ունեն, մնացողը չե՜մ: -Սեդային կասենք, կարգելի: - Նախ, չի՜ կարող, հետո էլ՝ դրանց ասես, չասես: Դրանք տան վրա աչք ունեին ու դեռ մեզ.. ոչ ավելի շուտ քեզ տհաճ անակնկալներ են սպասվում իրենցից: -Ինչու՞ միայն ինձ: - Եթե նույնիսկ այդ հինգ օրը ձգեմ այնտեղ, հետո՝ ոչ մի պայմանով: Ինքդ կգաս ու կխնամես Սեդային իր ծերունական խնդիրներով: -Ինչու՞ ես այդպես լարված: -Որովհետև դու ինձ հենց սկզբից խաբել ես: -Ե՞ս, ո՞ր հարցում,- գիտեր, որ կինը ճիշտ է ու՝ որ գիտի: Կարինեի տանը կասկածեց, հիմա՝ համոզվեց: -Նախ, դու արդեն մինչև գյուղ գալը ծանոթ ես եղել Կարինե կոչվածի հետ ու համարյա համոզված եմ, որ շա՜տ ջերմ ծանոթներ եք եղել: Հետո տան այդ գաղափարն արդեն եղել է մեր գյուղ գալու պահին: Լուրջ գործարք ես կնքում, ինձ անտեսելով ու խորհրդակցելով քո Կարինեի հետ, չնայած այդ գործարքում պարտականությունների բեռն իմ ուսերին է՝ դժվար երեխայի խնամք ու դաստիարակություն, հետագայում ծեր կնոջ խնամք ու ուշադրություն, որի հանդեպ ոչ մի զգացմունք չկա: Հիմա բերել ես պատրաստի տունը որպես հաճելի՜ ահակնկալ ես մատուցում: Ինչու՞ ինձանից գաղտնի, ինչու՞ այդ տգետ բախտախնդիր Կարինեի հետ: Ես ո՞վ եմ քեզ համար: Սոսկ շահեկան գործարքի իրականցման միջո՞ց, թե՞ բախտախաղի գործիք: Վահագը այդքան բան չէր էլ մտածել: Ըստ նրա, տունը ինքնին լավ բան է և նրա ձեռքբերման համար պետք է ուրախանալ ու ջանալ: -Վերջ, սիրելի՜ ամուսինս, վաղը գնում ենք Մանանիս մոտ, թող ինքը որոշի: Նրա որոշմանը կենթարկվեմ: Երդվում եմ սրբություններովս։ Վահագն այլևս ոչ մի փաստարկ չուներ: Համոզված էր, որ արդեն մի կերպ համոզել էր ու վստահ էր, որ կինը կհարմարվի: Գայանեի ընտանիքն, իրոք, ամեն ինչ փչացրեց, ու ինքն էլ վստահ չէր, որ ճիշտ է անում: Հենվեց կնոջը: Սաթիկը նեղվեց,- Թող, ի՞նչ ես անում: Համոզելու ձև՞ է: Բայց զգաց, որ Վահագը լալիս է, իրեն հենված լալիս է երեխայի նման: Գրկեց, լռեց, համբուրեց, սպասեց, մինչև անցնի ամուսնու լարվածության ճգնաժամը: Սա արդեն նորություն էր: Ուրեմն ինչ որ լուրջ բան կա, հավանաբար՝ սպառնալիք: Հիշեց տհաճ գիշերը, երբ Վահագն իրեն կորցրել էր, դարձել իրեն ստորացնող ուրիշ տղամարդ: Նորից այդ ուրիշ տղամարդու ստվերը տեսավ: Համարյա զգաց նրա շունչը, հանգիստ ու վստահ արհամարհանքով իրենց հետևելը: Դողաց, իրենց ընտանիքի ապագան ուրիշի մամլիչի տակով է անցնում ու այլևս այդ մամլիչն է որոշում իրենց հարբերությունների ձևը, որակը: Մամլիչը կարող է իրենց հեռացնել իրարից, կարող է իրեն կանչել իր մոտ ու զոհողություն պահանջել: Ու դա արդեն Վաղինակը չի, որին նույնիսկ Հովսեփը կարող է սպառնալ: Դա մամլիչն է՝ ուզածդ մեկին իր ուզած ձևն ու վարքը թելադրող: Իր Վահագը մամլիչի ազդեցության տակ է, վտանգի մեջ: Փաստորեն իր ընտանիքի հույսն ու հավատն ինքը օգնության կարիք ունի: Ինչ որ ուժերի ազդեցության տակ է: Իրոք, նա իր վճռական, ինքնավստահ, նախաձեռնող Վահագին չի ճանաչում: Ու հիմա հաստատ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում, քանի որ անում է ուրիշների թելադրածը: Կարինեն ու այդ անծանոթ տղամարդն իրենց են ենթարկել իր ամուսնուն, որ դարձել է գերի իր իսկ գերնպատակին՝ տուն ձեռք բերելու ցանկությանը: Լուռ շոյեց դեռևս լացող Վահագի գլուխը, մտածեց՝ «Ոչ թե ինչ, այլ՝ ինչ գնով, սիրելիս»: Ինքը, որ օգնության հույս ուներ, հիմա պետք է օգնի իր մոլորված ամուսնուն: Բայց կարո՞ղ է: «Կարող եմ», մտածեց՝ «պարտավո՜ր եմ»:    Վահագը փորձեց թաքցնել լացը, բայց չկարողացավ,- Օգնի՜ր ինձ: Չե՜մ կարող, ո՜չ մի բան լավ չի… Սաթիկն ինքն էր պատրաստվում նույն կերպ լացել ամուսնու կրծքին ու ասել նույն բառերը: Գրկեց Վահագի ուսերը, շոյեց ամուսնուն, համբուրեց,- Կողքի՜դ եմ, հետդ եմ, լա՜վ կլինի: Հիմա կխոսենք: -Տունը …կարող է …կորցնենք․․. Մե՜ծ պարտքեր …ունեմ․․. Կտանե՜ն: Սաթիկն իրեն զրկեց հուզվելու իրավունքից: Չնայած դողացող սրտին, հանգիստ խոսեց,- Բայց ինչում՞ն է խնդիրը: Տունը կվաճառենք, Մանանի հետ կմնանք: Ինքն ուրա՜խ կլինի: -Մի սենյականոցու՞մ, կծկվա՞ծ: Ավելի լավ է՝ մեռնեմ: «Իսկ ինձ վտանգելով ու տհաճություն պատճառելով կարելի է, ուրեմն»- դառնացավ Սաթիկն ու արագ որոշումներ կայացրեց,- Շա՜տ սխալ ու վա՜տ որոշում է: Բայց եթե գնում ենք, ապա Հովսեփս դասերից հետո մնում է մոտս, մինչև քո գալը: Եթե դու տանը չես, ուրեմն Հովսեփս է հետս,- հենց «Հովսեփս» ասելով հասկացրեց՝ «չփորձե՜ս առարկել ու քննարկել»: Վահագը հասկացավ: -Ես էի ուզում ասել: Բայց կգա՞: Սաթիկը չէր ուզում շատ բան ասել: Պետք չէր,- Կխնդրենք, կհարգի, կգա: Բայց Տիգրանին դու ես խնդրելու: Քո՜ խնդիրն է: -Կասե՜մ: Անպայման: Ուրեմն առավոտյան գնում ենք, չէ՞,- Սաթիկը զգաց, որ ամուսնու վիճակը թեթևացավ: -«Ի՜նչ արած, եթե դա է ընտանեկան համերաշխության գինը, պե՜տք է վճարել»: Սաթիկը հիշեց սիրելի ծնողին՝ հորը, հուզվեց: Ամսից ավել չէր տեսել,- Երկորդ պայմանը: Այստեղից տուն գնում ենք հայրիկիս մոտով ու մի գիշեր մնում ենք: Լրի՜վ դավաճան եմ, վատ, շա՜տ վատ դուստր: Վահագն իրեն վերագտնում էր,-Անպայմա՜ն, չկասկածես: Շնորհակա՜լ եմ, սիրելիս: Երևի այս փորձությունը հաղթահարենք, ու վերջինը լինի: Սաթիկը շտապեց զանգել հորը, կարգադրեց իրենց սպասել, ու ոչ մի կերպ չէր կարողանում ու նաև չէր ուզում զրույցն ընդհատել: Վահագը փորձեց սպասել, որ վերջացնի և իրենց զրույցը շարունակեն, հարցեր ճշտեն, բայց Սաթիկն ի վիճակի չէր և չէր էլ ուզում ծնողի հետ զրույցից հետո քննարկել Սեդայի տան տհաճ հեռանկարը: Վահագը գնաց քնելու: Սաթիկը վերջացրեց հոր հետ զրույցն ու սենյակի կարգավորումը: Ուշ էր, Տիգրանենք չկային, ու նույնպես գնաց պառկելու: Գրկվեց ամուսնու հետ, ու որպես նրա մարմնի գիտակ, հասկացավ, որ մարմնի տերն արթուն է, ու չի մոտավորվելու նոր զիջման հեռանկարի ահից: 7 Քունը չէր տանում: Ամեն ինչ շուռ եկավ ու ինքը պետք է իր ուսերի բեռն ավելացնի, այն էլ իր համար տհաճ պարտականություների ձևով: Ձայներ լսվեցին դարպասից, դուրս թռավ անկողնուց, թաքուն նայեց վարագույրի հետևից: Տիգրանենք էին, դարպասը կողպեցին, ներս մտան: Հանգստացավ, մտավ անկողին: Հիշեց կատարվածն ու ամոթ ապրեց: Պետք էր գնալ, ներողություն խնդրել ամուսնու անտակտ արաքի համար, նաև շնորհակալություն՝ հյուրընկալության համար: Այդպես չե՜ն հեռանում հյուրընկալ տանից: Բայց նրանք արագ գնացին ննջարան ու պառկեցին: Մի պահ ննջեց, քնի մեջ նորից դրսից ինչ որ ձայներ լսեց: Վեր թռավ, հաստատ որոշելով, որ եթե այս անգամ էլ օտար մեկը եղավ՝ ձայն է տալու տղամարդկանց: Թող կտրեն և դրանց ոտքը և իր հետևից սողացող փսփսոցի ձայները: Զգուշորեն նայեց վարագույրի արանքից՝ Տիգրանն էր: Գալիս էր ցանկապատի կողմից: Երևի ձայներ էր լսել ու որոշել թարմ հետքերով բռնացնել գիշերային անկոչ էրոտաման հանդիսատեսին: Տիգրանը հայացքով զննեց տարածքն ու նստեց մոտակա կոճղին: Հավանաբար, այնուամենայնիվ, ինչ որ բան կար: Լուսինը դուրս եկավ ու լուսավորեց շրջակայքը: Նույնիսկ Տիգրանի մտահոգ դեմքն էր երևում: Ի՞նչ էր մտածում: Երևի Վահագի անշնորհակալ վարքի մասին, որ ավիրեց հյուրընկալության ու երախտագիտության գաղափարներն իր եսակենտրոն ապրումների ու ներարկված կեղտոտ կասկածների պատճառով: Ինչպե՞ս կարելի է անհիմն կասկածների հիման վրա վիրավորել հոժարակամ քեզ օգնած մարդկանց: Չգիտես ինչու, հիշեց Սարգսի լկտի վարքն ու երզրակացրեց, որ ըստ էության, Վահագն էլ նույնն արեց, վերջին հաշվով: Իրեն պետք էր այդպես անել, ու արեց, առանց հաշվի առնելու իրեն նվիրված կնոջը պատճառած ցավը, շրջապատի նկատմամբ իր պարտավորությունները, վարքագծի ընդունված նորմերը, իրեն օգնելու պատրաստակամ մարդկանց պատճառելիք ցավը: Վարագույրը մի կողմ տարավ, որ Տիգրանը տեսնի իրեն ու իր հայացքից հասկանա իր զղջումը կատարվածի համար: Տիգրանն անկախ իրենից թեքվեց իր կողմ, ու ինքը հիշեց, որ վերնամասը մերկ է ու ձեռքի արագ շարժումով վարագույրով ծածկվեց: Ու հանկարծ այն թողեց ու մերկ կանգնեց պատուհանի մոտ, լուսնի լույսով լուսավորված մարմինն ի տես նայողին: Ինչու՞ այդպես արեց, չհասկացավ, բայց և՝ չփոշմանեց: Երևի իրեն համակրող ու համակրելի տղամարդուն ինչ որ ազդանշան ուղարկելու, երևի հոգևոր նվիրվածությունը տեսողական պատկերով հաստատելու, կամ էլ պարզապես հաղորդագրություն ուղարկեց՝ «Սիրելի՜ մարդ, ինձ հետ մարմնական կապի մեջ մտնելու քո ձգտմանը այսքանով կարող եմ բավարարել, ես քեզ սիրու՜մ եմ»: Համենայն դեպս ձեռքի նուրբ շարժումով օդային համբույր ուղարկեց իր մերկությունն ըմբոշխնողին ու ժպտաց: Եթե կարող է անմեղ հաճույք նվիրել սիրելի մարդուն, ուրեմն՝ կնվիրի: Տիգրանն անակնկալի եկավ, բայց հայացքը չփախցրեց: Մոտեցավ պատուհանին, կանգեց դիմացը, վայելեց Սաթիկի մերկությունը: Հայացքով ընկալում էր Սաթիկին ամբողջությամբ, իրեն նվիրած մերկության գեղեցկությամբ, հայացքի ջերմությամբ, կանացի բարեհաճ պատրաստակամության ըմբոշխմամբ: Նա իր հայացքով մեծարում էր կնոջ մարմինն ու մերկությունն ու Սաթիկը, դա զգալով, իր ամեն ժեստի ու հայացքի մեջ առավելագույն կանացիություն էր ներդնում: Սաթիկը հիացած էր իր սիրելի մարդու վեհանձն վերաբերմունքով: Տեսողական վայելքը մարմնականի վերածելու ոչ մի ակնարկ, ոչ մի ավելորդ շարժում կամ գռեհիկ միմիկա: Միայն աչքերով մի անգամ քաջալերանքի նշան ուղարկեց, «Լա՜վ մարդ ես: Քեզ հասկանում եմ ու քեզ համար եմ կանգնած»: Սաթիկն այդպես թարգմանեց նրա հայացքն իր համար, քանի որ իր բաժին Տիգրանը միայն այդպես կարող էր մեկնաբանել իր այս խենթ արարքը: Տիգրանը հիացած ու առանց ավելորդ ձևականության հայացքով վայելում էր իրեն մատուցած անակնկալ տեսողական նվերը: Երիտասարդ տարիների Քնարիկը խենթ էր ու համարձակ, ու ինքն ամուսանացավ հենց այդ Քնարիկի հետ: Բայց նա արագ հարմարվեց գյուղացու կնոջ իր դերին ու հնազանդորեն մտավ բեռի տակ՝ խենթությունն ու կատակները երբեմն երբեմն խնամքով դուրս հանելով օժիտի սնդուկից, վերհիշելով ու թարմացնելով արցունքի կաթիլներով: Իսկ իր սպասելիքներն ուրիշ էին: Ինքը խենթություն է փնտրում ամեն ինչում և ամենուր: Իր աննման Քնարիկը տան օրինակելի կին է, արտակարգ մայր, բայց իր երազանքը մնաց անկատար: Ու հիմա եկել է դրա կենդանի մարմնավորումն ու երազի պես ապրում է իր տանը, իրեն ժպտում քրոջ պես, կատակում իր ոճով, նայում աչքերին ու իրեն հասկանում կես խոսքից ու խենթացնում, իր զրնգուն ծիծաղով զանգի պես արթնացնում մխացող երազանքը՝ երազ աղջիկ, խե՜նթ աղջիկ: Ու ինքնաբերաբար իրենց մեջ ստեղծվեց միջանձնային կապ, մարդկանց միջմարդկային հարաբերություների բացարձակ տեսակը, երբ ոչ բացատրող բառեր են պետք, ոչ նվերներ։ Իրենց հերիքում են հայացքների երկխոսությունը, աչքերի կրակոցները, որից սիրտ է կանգնում, կոկորդ չորանում, որը ոչ կբռնացնեն խանդոտ ամուսինները, ոչ կգրանցվեն դատական ատյաններում, ոչ էլ կկցեն գործին, որպես ծանրացուցիչ հանգամանք: Իրենցը դա էր ու ինքը դրա հետ հարմարվել էր: Եթե իր երազանքի կենդանի կրողը երջանիկ է՝ իրեն հերիք է այն, ինչ նրանից ստանում է: Եվ ահա գիշերային այս հրաշք հանդիպումը հաստատեց, որ նա էլ իրեն նույն կերպ է վերաբերվում, իր նման է մտածում և իրեն ընդունում որպես այլ չափումներով ապրող աշխարհի ցանկության օբյեկտ: Իրեն նվիրեց իր կյանքի ամենաթանկ նվերն ու ասեց այն, ինչն իր համար ամենակարևորն էր: Մի պահ Սաթիկը սթափվեց ու կարկամեց: Տղամարդը մնում է տղամարդ: Ինքը կամավոր մերկացել է նրա համար ու հիմա նա լրիվ իրավունք ունի ֆիզիկական ցանկություն արտահայտել՝ թեկուզ ապակու միջից: Կարող է ժեստերով համբույրներ ու ձեռքերի շոյող շարժումներ շարել իր մարմնին, սեքսի նշան ու առաջարկ ուղարկել, ու ինքը չգիտի այդ դեպքում իր անելիքը: Կարող է նաև հետո կանչել առանձին անկյուն ու առաջարկել զարգացնել այս գողտրիկ էրոտիկ տեսակցությունը: Հո՞ չի կարող կոպտել, բողոքել, կամ էլ՝ վիրավորել: Իրոք, արածը հիմարություն էր: Տիգրանը երևի կնոջ ժպիտի որակի փոփոխությունից զգաց նրա վախն ու ապրումներն ու ժեստերով հասկացրեց՝ «Գնա քնիր, կհոգնես, հո այդպես անվերջ չե՞ս կանգնելու»: Սաթիկը հուզվեց: Հոգու և մարմնի միջով երախտիքի ջերմացնող ալիք անցավ: Սիրտը երջանկությունից թռթռաց, աչքերում հայտնվեցին նվիրվածության ու ուշադրության կաթիլներ: Նա այդ պահին շնորհակալ էր բախտից, որ իրեն օգնեց հանդիպել ու հավատալ մարդկային հոգու վեհությանն ու նորից օդային համբույր ուղարկեց իր սիրելի մարդուն: Գնաց պառկեց անկողնում, գրկեց ու համբուրեց սիրելի տղամարդուն: Տղամարդը չէր ուզում, բայց ինքը շատ էր ուզում սիրվել՝ ասելիք ուներ: Համառեց, համոզեց, սիրեց ու սիրվեց: Նա պաշտում էր իր գրկում եղած տղամարդուն ու նրան հաճույք նվիրեց: Համարյա միաժամանակ կողքի սենյակում մահճակալները ճռռացին: Վահագը ձայն չհանեց, բայց նրա սերն ավելի անհագուրդ ու կրքոտ դարձավ: Հաշտության գիշեր էր: իրականացում 8 Վահագին ծանր օր էր սպասվում: Պետք էր Տիգրանի հետ նախ խոսել Պեպոյի բերքի համար, հետո էլ բացատրել երեկվա իր հիմար խանդն, ու՝ ինչ որ ձևով ներողություն խնդրել: Հետո էլ, ըստ Սաթիկի զգույշ դիտողության, գոնե ձևականորեն շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար: Իսկ ամենադժվարը հետո՝ Սմբատի հետ է լինելու: Եկել է ու ոչ մի կոնկրետ բան չի ասում: Ինքն էլ գնում է ատրճանակով՝ կոնկրետացնելու խոսակցությունը: Մեքենայով մոտեցավ տանը, հեռախոսով զանգեց ու Տիգրանն ինքը դուր եկավ փողոց: Ներս գնալուց հրաժարվեց, ասելով, որ Քնարիկից ամաչում է, ու միայն ռեստորանում նրա աչքին կերևա, եթե չմերժեն իր հրավերքը: Տիգրանն այնպես մոտեցավ ու զրուցեց, կարծես թե ոչինչ էլ չէր եղել: «Շնորհակա՜լ եմ»,- մտածեց Վահագն ու թախանձագին ու հիմար ժպիտով անցավ հարցաքննության,-Նեղացե՞լ ես երեկվա համար: Տիգրանը, երևի, սպասում էր նման խոսակցության: Դեռ ժպտում էր, բայց աչքերն արդեն՝ չէ,- Իմ չափով՝ հա: Թե՞ չափելու ես: -Ձե՞ռ ես առնում: Լու՜րջ բան եմ հարցնում: - Դե, ձգու՜մ եմ՝ ճշտեմ, էդ լուրջը վախենալու՞ ա, թե՞ քննարկելու: - Էդքան վախեցա՞ծ ես: - Ուզում ես տանես՝ Կարինեն վախս չափի՞: Պետք չի՜: Իրա չափիչը իմին չի բռնում, քոնին՝ չգիտեմ: - Ես Կարինեի հետ ի՞նչ գործ ունեմ: Սաթիկ՞ն է բողոքել: - Չէ, ինքը հետս չի խոսում: Ասում է՝ Վահագը բարկանում է: - Լսիր, հո երեխա չե՞ս: - Պատահում է, կա այդպիսի բան: Բայց հետո հետ եմ գալիս: Համբերիր,- ծիծաղում է: Վահագն էլ է ծիծաղում, բայց հայացքը թաքցնելով: Որոշեց շրջանցել ներողության հարցը,- Ներվերդ ո՞նց էլ հերիքում է՝ բառեր գտնել, մարդկանց կատաղեցնել, օրը փչացնել: Տիգրանն արդեն չխնայեց, նայեց աչքերի մեջ,-Ե՞ս,- ու երկուսով ծիծաղեցին: Տիգրանն ինչ որ բան հիշեց,- Իմը ներվեր չի, ախմախ գյուղացու ճամփա ընկած էշ է: Իր ճամփով գնում է: Ո՜նց էլ լինի՝ տեղ կհասնի: - Դե լավ, ու՜շ է: Լավ բան չեղա՜վ: Ընդունեցի՜ր, հյուրասիրեցի՜ր, շնորհակալություն էլ չասեցի: Կամ ընտանիքներով գնանք ռեստորան, կամ էլ Սեդայի տանը մի բան կազմակերպեմ: Հը՞: -Վատ բան չես ասում: Բայց ռեստորան՝ չէ, հատուկ շոր հագնելու հավես չկա: Եսիմ գտնե՜մ, չգտնե՜մ: Ոչ էլ՝ Սեդայի տուն: -Ինչի՞: - Էնտեղ ինչից էլ որ օգտվես, քթիցդ ա գալու: Իմ քթերը փակ են, վախենամ՝ ուրիշ ճամփա գտնեն: Կգաք իմ տուն, որ Քնարիկից էլ չվախենաս, ձևն էլ ինձ ասես: Դու էլ փող կխնայես: Վահագը ձև արեց, -Եղավ: Հա՜, հիշեցի: Պեպոյի հետ խոսել է պետք… Տիգրանը ժպտաց, իբր՝ «գիտեմ, խաղեր մի՜ տուր: Դու հենց դրա համա՜ր ես եկել»,- Դե՜ ասեցի: Կգաք մեր տուն, Պեպոն ու Խորենն էլ կլինեն իրենց ընտանիքներով: Լա՜վ կլինի: Էդքան մարդու մոտ խոսելը նոտարի թղթից ուժեղ է: Թե չէ՝ գումարը մեծ է: Եթե թողնես վրաս, տակից դուրս չեմ գա, կկորե՜մ: -Ապրես, շնորհակա՜լ եմ: Քեզ չեմ թողնի կորես: Հազի՜վ ճիշտ բարեկամ եմ գտել: Եղավ, կզանգվենք: Քնարիկին բարևիր, իմ կողմից ներողություն խնդիր,- մեքենայի շարժիչը միացրեց ու հեռացավ: 9 Վահագը վերադարձավ Սեդայի տուն, կիսաքնած Սաթիկին զեկուցեց Տիգրանի հետ զրույցի արդյունքների մասին, առավոտյան համբույրը պոկեց ու շտապեց քաղաք՝ հանդիպելու Սմբատին ու վերադառնալու: Դեռ հետո՝ ճամփին պետք է մտահոգվի, թե ինչ խղճով է պլանավորում օրվա անցուդարձը, եթե որոշել է մարդ սպանել, այն էլ՝ մոտ ընկերոջը: Տանը Սաթիկի հետ պայմանավորվել էին, որ տանից դուրս չի գա, մինչև Հովսեփի դպրոցից վերադառնալը: Սեդան էլ խոստացել էր ոչ Գայանեին, ոչ Սարգսին տուն չթողնել առանց Վահագի ներկայության, ինչքան էլ նեղանան: Ճանապարհ ընկավ, մտքում շնորհակալ լինելով Տիգրանից, անկախ ամեն ինչից իրեն աջակցելու ու արժանի զավակ մեծացնելու համար: «Իրո՜ք, արժանի պատանի է: Երևի մի քիչ էլ սիրահարված է Սաթիկին: Բայց դե ոչինչ չես կարող անել: Թող ձևավորվի մոտը կնոջ իր իդեալը: Հիմա կարևորը գործերը մի քիչ կարգավորելն է: Տուն ունեմ՝ փաստորեն: Լավ, խղճով սարքած տուն է», - հոգոց հանեց,-«Տիգրանը ճի՜շտ է ասում, վայելելը դժվա՜ր կլինի: Գայանեի խառնաշփոթ ընտանիքն իր հիմար հավակնություներով ու Սաթիկի ժխտողական դիրքորոշումը կխանգարեն»: Ինքն էլ այդ տուն կոչվածի պատճառով մտել է իրեն չսազող գործարքների մեջ ում հետ պատահի, համակերպվում է Սարգիս կոչվածի լկտիությանը, կնոջն էլ համոզում, որ ծեր կնոջը խնամելու մեջ ոչ մի ահավոր բան չկա»: Գրպանից հանեց ատրճանակը, զննեց, նորից դրեց գրպանը: Գնում էր Սմբատի հետ լուրջ խոսելու, ու եթե արդյունք չլինի՝ վերջին անգամ: Ինչքա՞ն թույլ տա իրեն հիմարացնել: Էլ տեղ չկա՜: Պայմանավորվել են Վաղոյի պահեստի մոտ: Ինքն առաջարկեց, քանի որ այն քաղաքից դուրս է, ու ինքը լավ գիտի տեղանքը: Տանը պետք չէր: Վերջիվերջո այնտեղ հաց է կիսել, օջախի և կնոջ կենացը խմել, երեխային բախտավորություն ցանկացել: Իջավ մեքենայից, ատրճանակը խրեց գոտկատեղում, գնաց հանդիպման վայր: Հանկարծ ինչ որ ձայն լսեց,-«Համոզվա՞ծ ես, որ ճիշտ ես անում»: Վախեցած նայեց շուրջը՝ մենակ էր: Հասկացավ, որ ինքն է իր հետ խոսում: Բայց փորձեց համոզել իրեն կամ էլ՝ ներքին ձայն կոչվածին՝,- «Ինչքա՞ն: Մինչև գան, մեզ ու իրերը տանից դուրս շպրտեն, ու չկարողանա՞մ նայել մերոնց աչքերին: Իսկ ինքն այդ ժամանակ ինչ որ տեղ քեֆ անի ու նոր հիմարների հետ ընկերության կենացը խմի՞»: - «Ինքն իր կյանքը վտանգելով քեզ փրկել է կործանումից, ու դու երդվել ես չմոռանալ, ու իրեն կյանքով ես պարտք: Պարտք՞դ ես տալիս: Ինչու՞ ես կասկածում: Չի հրաժարվել, չէ՞»: Վահագը բարկացավ,- Կասկածն անիմաստ չի ծնվում: Երբ որ դավաճանության փաստերը տեղ չեն թողնում: - «Իսկ ի՞նչ է դավաճանությոնը: Գոնե գիտե՞ս՝ բացի բառը թոթովելուց»: Վահագը լարվեց ու հիշեց,- Այն է, որ չեն արդարացնում քո սպասելիքները: -«Ապու՜շ, իսկ միգուցե քո սպասելիքներ՞ն են հիվանդ կամ՝ չափազանցված: Քո հիվանդ մտածողությամբ Սաթիկին էլ ես կասկածում դավաճանության մեջ: Պիտի սպանե՞ս»: - Եթե համոզվեմ, կսպանեմ… երևի.. դա ուրիշ է… ձենդ կտրիր, հասա… -«Իսկ ինչու՞ չքննարկել: Լա՜վ մտածիր: Կյանք է կորում, քոնն էլ՝ հետը»: - Ի՜նչ քննարկել: Պարզ է ամեն ինչ: Չե՞ս տեսնում՝ ինչ անհոգ է: Իսկ ես ապրումներից կնոջս էլ մոտենալ չեմ ուզում ու չեմ էլ կարողանում: Տեսավ իր կողմը ձեռքը թափահարող Սմբատին,- Լռ՜իր, կլսի: Հասա,- մոտենում է Սմբատին, ձեռքով բարևում: -էդ ի՞նչ էիր քեզ ու քեզ խոսում, ձեռքերդ թափահարու՜մ: Վահագը փորձում էր կոպիտ խոսել, որ վեճ սկսվի,- Ո՜չ մի բան լավ չի: Դու խաբում ես, Սաթիկը սկսել է վիճել, հակաճառել: Պարտքերի ժամկետն է մոտենում ու՜ ոչինչ չկա: Սմբատը տրամադրված չէր վեճի,- Դրա պատճառով որ գժվեցիր, կշահե՞ս: Ես քեզ ո՞նց կարամ խաբեմ, էլ չասե՜ս: Ասեցի, չէ՞, որ ամեն ինչ կորած չի: Ի՞նչ կար այստեղ: Նոր գո՞րծ ես մտածել: Հաց չեմ կերել, որ միասին ուտենք: Վերջացնենք, գնանք:   Վահագին կատաղել էր պետք, որ զենքն հանի ու կրակի,- Մի ամիս է, ասում ես՝ լավ կլինի: Նոր գործ եմ սկսել գյուղում, դու էլ գիտես: Ուզում եմ գործ սկսել այս պահեստի հետ: Գումար է պետք: Ի՞նչ թողեմ գրավ, կասե՞ս: - Հա ապեր, լավ բանը քիչ է: Բայց դե հույսն էլ առայժմ չի մեռել: Հեռախոսով ասեցի, ախր: Երեք օրից ռեալ հույսեր կան: Կասկածում ե՞ս, գնանք՝ գանք: Ինչ որ լավ չես, քրտնել ես: - Ո՞նց լավ լինեմ: Իբր չգիտե՞ս, որ լավ բան չկա՜: Պարտքերս դու՞ ես տալու: - Քո օրին էլ ե՜ս եմ: Դու դեռ Մանանի տունն ունես: Համենայն դեպս վարձով տուն եմ փնտրում, էն էլ էժա՜ն: «Սու՜տ ես խոսում: Իմ փողերով տուն ես առել, անունը վարձով տուն ես դնելու, որ կուտն ուտեմ: Ի՜նչ էլ մարդաշատ տեղ է»,- Արի գնանք պատի տակ, լսող չլինի: Կարևոր բան եմ ուզում ասել, վերջացնե՜լ»: -Եթե քեզ պետք է՝ գնանք: Թեկուզ՝ դժոխք, մենակ թե՝ սոված մի՜ թող: Հասան պատի մոտ, որտեղ ոչ տեսնող կա, ոչ էլ կրակոց լսող,- Խելո՜ք գալիս ես: Չես էլ հարցնում: Կարող ա՝ ուզում եմ սպանեմ: Սմբատը ծիծաղեց ու, կարծես դիտմամբ՝ մեջքով նստեց, հորանջեց,- Եթե պիտի մոտ ընկերոջս կասկածեմ ու իրենից վախենամ, ուրեմն սխալ եմ ապրել: Ինձ սպանելն էլ քիչ է: Թող որ քո ձեռքով, որ դրախտ ընկնեմ: «Գոնե չգար այսքան հեռու, կամ հարցեր տար, արդարանար: Հիմա ուզեմ չուզեմ՝ կրակելու եմ: Չէ, արագացնեմ, թե չէ ինչքան խոսում ենք, էդքան փոշմանում եմ: Սրան կխղճամ, իսկ ինձ խղճացող չկա: Բայց ատրճանակի ձգանը չեմ քաշել: Բա որ չկրակի՞, սեղմեմ ու չկրակի՞: Ո՜նց չփորձեցի»,- Գնամ զուգարան, գամ: -Ի՞նչ զուգարան, ուշ է: Հավես ունե՞ս էդքան գնաս: Մարդ մուրդ չկա՜: Էս ամբողջ պատը քեզ զուգարա՜ն: Հը, զանգե՞մ, սպասեն օբյեկտում: Չմտածե՜ս, գրվելով է: Վահագը հեռանում է, առանձնանում, ատրճանակը հանում,-«Գրվելով ապրում ես, վայելում, հետո ձեռդ ընկածով փակում, ինձ ասում՝ չկա՜» Ինչ որ մեկը միացրեց բեռնատարի շարժիչն ու դրա ձայնի տակ ինքը քաշեց ձգանը, ատրճանակը մտցրեց շալվարի գոտկատեղն ու գնաց դեպի Սմբատը: Դողում էր,-«Վե՜րջ, երկմտել չկա: Դողալն էլ հասկանալի է՝ ընկերս է: Բայց դավաճան է, կրակելու եմ»: Նորից խոսեց ներքին ձայնը,- «Չանես, ապու՜շ: Ոչինչ չես շահի, հասկանու՞մ ես, ոչի՜նչ»: Մտքում գոռաց,- «Լռի՜ր, ապու՜շ, կլսի», ու ձեքը տարավ գոտկատեղին: Նույն պահին զանգեց Սմբատի հեռախոսն ու նա միացրեց հեռախոսն ու մեքենայաբար թեքվեց: Պահը հարմար էր, բայց իր լարված շարժումից ատրճանակը գոտկատեղից ընկավ, շալվարի միջով սահեց ներքև, հայտնվեց գետնին: Սմբատը ձայնից շուռ եկավ, բայց ինքը հասցրեց կռանալ ու այն ծածկել, իբր թե՝ կոշիկն է կարգավորում»: «Հենց հիմա՜, հենց հիմա: Էլ սրանից լավ պահ չկա՜»: Սմբատը հուզվեց, թեքվեց, Վահագին աչքով արեց,- Էն ում քաղցր բալեն ա՜: Ասե՞մ՝ ում հետ եմ կանգնած: Ո՞վ ունես քաղց՜ր քեռի: Լսվեց փոքր Սոնայի ձայնը,- Չե՜մ ասի, որ … Վահագն ատրճանակը թաքցրեց գոտկատեղում,- Թարս է: Ինձ չտա՜ս,- կոպիտ ստացվեց ու Սմբատն ամբողջ հանդիպման ընթացքում առաջին անգամ զարմացած նայեց Վահագին, - Չի՜ ուզում: Էս ոնց որ բարի քեռուն բարկացրել ես,- միացրեց բարձրախոսը,- Դե, ասա՜: - Քեռի, դե ասա՜, վաղն ի՞նչ օր է, այսինքն՝ ու՞մ ծնունդն է, այսինքն՝ ինձ ի՞նչ ես առնելու: Որ գաս, ականջիդ կասեմ,- Վահագն անկախ իրենից Սմբատի հետ ծիծաղեց, ու թեքվեց, որ մաքրի արցունքերն ու չմատնի իրեն,- «Ի՜նչ անեմ, այ երեխա: Ինչու՞ խառնվեցիր: Բա իմ երեխեն երեխա չի՞, բալես»,- թքեց գետնին ու թեքվեց դեպի ընկերը,- Ասում ես՝ ու՞ր գնանք: Սմբատը ձեռքը գցեց Վահագի ուսին ու քայլեցին,- Լա՜վ տեղ, տեղում կիմանաս: Ատրճանակի փողը խանգարում էր Վահագի քայլելուն: Ցցված էր աճուկի վրա: Քրտնեց,-«Երևի լավն է՜ս էր», -հիշեց, որ ձգանը քաշած է,-«Հիմա կկրակի, ինձ կխեղի ու կխայտառակի»,- Սպասիր, էլի եմ ջուր թափել ուզում,- ու՜շ էր, ինքն էլ՝ անուժ: Ուրիշ պատճառ մտածելու ուժ ու ցանկություն էլ չկար: Սմբատն անհոգ ծիծաղեց,- Չեղա՜վ, մեր ախպեր: Տաս րոպեում երկու անգամ ջուր թափելը վատ նշան է: Բա էնտեղ քեզ չեն հասկանա, ո՞նց ես անելու: Վահագը շտապեց,- Գալիս եմ,- հեռացավ, ատրճանակը կարգավորեց, փամփուշտները շպրտեց աչքերը փակ ու հեռու, որ եթե փոշմանի էլ չգտնի, թեթևացած շունչ քաշեց,- Իրո՜ք, հիմարություն էր: Թող լինի ամենավատը, բայց գոնե՝ մարդ չսպանեմ,- մոտեցավ ընկերոջը- Բայց շատ ես, է՜, անդարդ: Ասում ես՝ ու՞ր ես տանում: - Նախ գնանք էդ Վաղոյի հետ էդ քո գործի համար խոսենք: Փայ չեմ մտնի, չվախե՜ս: Մենակ կփորձեմ օգնել: Իրեն հեռվից գիտեմ: Ինչ որ երաշխիքներ կշարեմ, կշշմի: Ինձ հո գիտես: -Առանց գումար չեմ մտնի: Ոչինչ, թող մնա,- իրեն թեթև էր զգում, քրտինքն անցավ,-«Լա՜վ էր, ապրի՜ ներքին ձայն հնարողը»: - Բայց ասա, հետս կգա՞ս, ուր էլ գնամ, որպես ընկեր: Վահագն արդեն չէր մտածում: Ո՞նց հակառակվի մարդուն, որին հենց նոր ուզում էր կյանքից զրկել: Կռիվ էլ լինի տասի դեմ, գնացող է,- Կգամ, քեզ հետ կգամ: ընկերոջ խոսք: Ու՞ր: - Բոզի… -Առը հա՜: Չէ՜, չեղավ: -Արդեն գրվել եմ: Եթե չեկար՝ քո հաշվին է, եկար՝ իմ: - Դե լավ: Զանգեմ Սաթիկին, բան հարցնեմ, շարժվենք: - Այ քեզ ապու՜շ: Բոզի գնալուց առաջ զանգում է կնոջը, զեկուցում,- ծիծաղեց: Վահագին իր լարվածությունը թոթափելու առիթ էր պետք: Ինքն էլ պատկերացրեց ընկերոջ ասածն ու երկար ծիծաղեց: Երկուսով ծիծաղեցին լացելու չափ: Բայց Վահագն, իրոք, լալիս էր: Հետո զանգեց Սաթիկին, իմացավ, որ կնոջ ասպետն ուր որ է՝ կգա, դեռ չկա: Բարևներ փոխանցեց Սմբատից, խոստացավ քսան րոպեից զանգել ու ճշտել Հովսեփի գալն ու շարժվեցին: 10 Վահագի պատկերացմամբ մտնելու են կասկածելի հաստատություն սեքսի համար ընտրվելու շարված պատրաստակամ կանանցով: Ու չէր էլ պատկերացնում, թե ոնց է դրանց մարմիններն անամոթաբար զննելու ապրանք գնահատողի հայացքով, ու ոնց է մերժելու իրեն ընտրել աղաչող պոռնիկին՝ «Ինձ ընտրիր, ջանիկ՜ս: Ես լավիկն եմ ու քեզ հաճելի՜ սեքս կպարգևեմ»: Բայց ամեն ինչ ավելի պարզ եղավ: Գնացին բնակարան, որտեղ իրենց էին սպասում երկու կին ու ընտրելու հարց էլ չառաջացավ, քանի որ Սմբատն արագ մոտավորվեց մեկի՝ հավանաբար հին ծանոթի հետ: Նայեց իրեն բաժին ընկած կնոջը՝ լավիկն էր ու պահվածքն էլ վատը չէր: Բայց երբ Սմբատը հետը ինչ որ բանի մասին շշննջաց, նա ցնցվեց, նայեց իրեն ու գլխի ժխտողական շարժումով մերժեց,- Չէ՜, էսօր հերիք է: Վահագը և նեղվեց, և ուրախացավ: Առանց այդ էլ չէր ուզում և մինչև այդ պահը չէր փորձել պոռնիկի հետ սեքսը: Հետո առաձնին էլի փսփսացին ու կինը ժպտալով մոտեցավ իրեն,- Բարև Ձեզ, ես Սաթիկն եմ՝ այսօրվա Ձեր հաճույքի ստրկուհին, պատրաստ կատարելու ցանկացա՜ծ սեքսուալ քմահաճույք: Վահագն անակնկալի եկած նայեց Սմբատի կողմը, բայց նա իր դիցուհու հետ գնաց մյուս սենյակ: Հո չէ՞ր գնալու հետևից՝ «արի թարգմանիր»: Կնոջը Սաթիկ անունով կոչելը հաստատ նրա խաղերն են՝ իրեն տրամադրելու համար: Գիտի, որ ինքը խորշում է պոռնիկներից ու հետո էլ սիրում է մատուցել թեկուզ հիմար, բայց անհասկանալի անակնկալներ: Սաթիկ անունն իր համար հակառակ էֆեկտն ունեցավ՝ իրեն կորցրեց: Փորձեց ժամանակ շահել,- Ճիշտն ասած, առայժմ ոչի՜նչ չեմ ուզում: Նստիր, զրուցենք, հետո՝ չգիտեմ:,- ինչու “դու” ով խոսեց, չգիտեր: Երևի մտածում էր, որ պոռնիկները սովոր են դրան: Սաթիկն իրեն չկորցրեց,- Նստե՜մ, - նստեց Վահագի ծնկներին, ձեռքը գցեց նրա ուսով, հեշտալից համբուրեց ու շշնջաց,- Լսու՜մ եմ, իմ տեր: Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել ձեր քմահաճույքի օբյեկտին: Հագին լրիվ թափանցիկ ու կարճ զգեստ էր՝ բաց դեկոլտեով։ Դրանք միավորվելով տղամարդկալին կրքոտ երևակայության հետ միասին նրան ավելի էրոտիկ տեսք էին տալիս ու ավելի հրապուրիչ ու տենչալի դարձնում: Վահագն, իրոք, չգիտեր, թե՝ եթե ուզեր, հետո ի՞նչ պիտի աներ դրանց հետ,- Չգիտեմ… Սաթիկը խոսելու հետ ձեռքով քնքշորեն շոյում էր տղամարդուն,- Քմահա՞ճ, անփո՞րձ, խելացի զրուցընկե՞ր, թե՞ գռեհիկ պոռնիկ: Վահագը հայացքը փախցրեց, լռեց: Կինն այդպես կիսամերկ գնաց մյուս սենյակ ու վերադարձավ սկուտեղով, բերելով սուրճ և կոկտեյլ: Նա հիանալի գիտեր, որ տղամարդը հետևից նայում է իր մարմնին ու հետևում քայլվածքին, ու կարողանում էր իր պահվածքն ու քայլվածքը կառուցել տղամարդու աչքերով, այսինքն՝ իրեն ցուցադրել: Նա լավ գիտեր տղամարդու ցանկությունն ու կարողանում էր այն ղեկավարել: Կնոջ համար մերկ վիճակում տղամարդու ուշադրությունը պահելը դժվար արվեստ է, թեկուզև՝ կրքոտ շարժումներով, ու այս Սաթիկը տիրապետում էր այդ արվեստին: Վահագը դա գիտեր իր Սաթիկի օրինակով: Պարզապես այս կինը չէր կարող մրցել իր Սաթիկի հետ, քանի որ վերջինս ջանում էր միայն իր տղամարդու հանար, իսկ սա՝ ցանկացածի, և ցածրաճաշակի, և բարձրաճաշակի: Եկավ, նստեց կողքին, բաժակը ժպտալով մոտեցրեց դեմքին,- Եթե կուզեք, ես կխմեցնեմ երկուսը մեկում: Վահագն առանց հասկանալու առաջարկի էրոտիկ իմաստը, -«Չէ՜»,- ասեց ու վերցրեց բաժակն իր ձեռքը, խմեց: Կինը ժպտաց, շշնջաց, նայելով տղամարդու աչքերին, , -Ինչ՞ն է խանգարում, ինչո՞վ օգնեմ: Վահագը նեղվեց կնոջ փոխարեն,- Գուցե սխալ է, բայց այդպես է, կներե՜ս: Երբ որ հիշում եմ, որ ձևացնում ես, քանի որ փող եմ տվել, ու ինձանից առաջ ու հետո ուրիշի հետ նույնն ես անելու, քեզ գրկել ուզենալու փոխարեն հետ եմ մղվում, անկախ ինձանից: Չե՜մ ընդունում ուրիշին լիզող պոռնիկներին: Կինը լրջացավ: Հավանաբար՝ նրա համար ծանոթ զրույց էր,- Իսկ տղամարդկանց պոռնկությունն ավելի՞ բարոյական է: - Չեմ շփվում, չե՜մ հանդիպել: Կանայք ավելի շատ են: Կինն էլի ժպտաց, բայց այս անգամ նենգաբար, կանխապես վայելելով իր հաղթանակը,- Պարզաբանեմ: Քանի՞ տղամարդ է դիմացինի վիրավորանքը կուլ տվել լավ աշխատանքը կամ գործարքը չկորցնելու, կամ էլ պարտքը հետաձգելու խնդրանքը չմերժելու համար: Ձեզ հետ, իհարկե՜, չի պատահել: Վահագը հիշեց Հրայրի հետ իր վերջին հանդիպումը, ցնցվեց, բայց լռեց հայացքը փախցնելով: Կինը ժպտաց: Նրա ձեռքը դեռևս Վահագի ազդրին էր ու նա զգաց տղամարդու մարմնի ակամա արձագանքը: -Ես համբերում եմ տհաճ սուբյեկտի սողալը մարմնիս վրայով, պատկերացնելով Ձեզ նման հաճելի մեկին փոխհատուցման ակնկալիքով: Տղամարդն էլ է կուլ տալիս ուրիշի լկտիությունն այդ նույն ֆինանսական ակնկալիքի պատճառով: Երբ նրան հայհոյում են կին, կամ՝ բերան, ու նա լռում է, միթե՞ դա նույն պոռնկությունը չի: Թե՞ իրենցը բացահայտ չի, ու չես հաստատի: Հարցը հանգում է նույն օգուտին: Թե՞ ես սխալ եմ: Վահագը մինչ կխոսեր, կինը նորից հարված հասցրեց, որ չթողնի ուշքի գալ,- Իսկ երբ օգուտի համար ձևեր է թափում և ուրախ ձևանու՞մ՝ ուրախություն վաճառում ու իր թանկագին ինքնասիրությունը փռում իրեն չհարգող անասունի առջև: Նա ինձանից ինչո՞վ է առավել: -Դաժա՜ն կին եք,- Վահագը շփոթված էր: Հիշեց իր հետ կապված դեպքը՝ կապված Սամվելի հետ: Կարծես թե այս Սաթիկն այնտեղ իր կողքին է եղել: Կինը շոյում է տղամարդու ձեռքը,- Դուք սկսեցիք: Չէ՞ որ դուք եք որոշում զրույցի թեման: Համաձայն եմ, փոխե՜նք: Կյանքում այդպես է՝ ապրում ենք մեր հեքիաթում, չուզենալով տեսնել շրջակա կեղտը, բայց զզվելով ուրիշների շուրջ առաջացած նույն կեղտից: Ու այդպես ես ձեր մաքրությունն եմ արհամարհում, դուք՝ իմը: Ոչ ոքի՞: Նորից ընկերնե՞ր ենք: Վահագն ասելիք չուներ, հանձնվեց,- Ոչ ոքի,- ու թեթևություն զգաց: Չէր ուզում հիշել այն դեպքերը: Կինը կանգնեց, քայլեց սենյակում,- Ի՞նչ անեմ Ձեզ համար, պարե՞մ, քայլե՞մ, սիրե՞մ, Վահագը զիջեց,- Չգիտե՜մ,- դա նշանակում էր, որ այլևս չի դիմադրի, պարտված է: Կինն զգաց իր նվաճած իշխանությունն կամակոր հաճախորդի նկատմամբ, նորից նստեց նրա ծնկներին, այս անգամ՝ նրա տիկնոջ իրավունքով: Կինը համառորեն փորձում էր արդյունքի հասնել, հավանաբար գումարի և հեղինակության հարց էր, կամ էլ՝ մասնագիտական ինքնասիրության: - Միգուցե փորձեմ Ձեզ մերսե՞լ: Որ՞ն եք նախընտրում՝ էրոտի՞կ, թե՞ սովորական մերսում: Խնդրում եմ չմերժել: Իմ խնդիրը Ձեզ արտաքին աշխարհից կտրելն է, իմ աշխարհ բերելը: Իսկ դուք այնտեղից չե՜ք ուզում կտրվել: Եթե ոչինչ էլ չստացվի, Ձեր մարմինը կթուլանա և կհանգստանա՜,- ու առանց սպասելու պատասխանի լուռ հաճախորդից, սկսեց նրա մարմինն օծել ինչ որ քսուկներով ու յուղերով: Կինն, իրոք, տիրապետում էր մերսման արհեստին: Ընթացքում շոյում ու համբուրում էր Վահագի մարմնի տարբեր մասերը: Վահագը փորձեց չթողնել: Կինն աղաչեց,- Թու՜յլ տվեք արթնացնել որձությունը, որ պահել եք յոթ գոմշի կաշվի, յոթ քարի հետևում: Որ այդ որձության ժայթքումից այդ քարերն ու կաշին շպրտվեն ու մեզ չխանգարեն: Ինձ մերժելը հասկանում եմ, Ձեր մարմնի ցանկությանը՝ չէ: Հանկարծ կիսաբաց դռնից լսվեց մյուս կնոջ ձայնը,- Կա՜ր, մի րոպեով չե՞ս գա: Վահագը ցնցվեց: Սաթիկի և Կարինեի անունների համատեղումը մի կնոջ անվան մեջ իրեն չարագուշակ նախազգուշացում թվաց: Այդպիսի համընկումները պատահական չեն լինում: Ու երբ կինը վերադարձավ, հարցրեց,- Փաստորեն անունդ Կարինե՞ է: -Սմբատն այդպես պահանջեց, ու ինձ թվաց, թե Ձեր ցանկությամբ է: Իսկ հաճախորդի կամքն օրենք է: Վահագը հիշեց կնոջ դժգոհ դեմքը,- Իսկ ինչու՞ ցնցվեցիր սկզբում, երբ ինձ նայեցիր: -Որովհետև արդեն երկրորդ անգամն է, որ դառնում եմ Սաթիկ: Առաջինը տհաճ էր, ու վախեցա: Վահագի կոկորդը չորացավ,- «Ահա՜ և նախազգուշացումը»,- Այո, էլ ո՞վ: - Մի գյուղացի տղա, անունը չեմ տա, մոտիկ գյուղից: Ասեց, որ իրենց գյուղում մի գեղեցկուհի կա Սաթիկ անունով, քաղաքից եկած: Ու պետք է դառնամ իր Սաթիկը, որ մոտը ստացվի: Վահագը բերանում դառնություն զգաց: Նա հենց հիմա պետք է իմանա: Փաստորեն՝ ինչ որ բան կա: Ինքը փսփսոցներից ծնված իր կասկածը փնտրել է ամենուր, ու գտնում է հանկարծ, ու՝ ոչ այնտեղ,- Եվ ի՞նչ, ռոմանտի՞կ երեկո էր: Ինչքան էլ Վահագը անտարբեր էր ձևանում, կինը կանացի հոտառությամբ զգաց տղամարդու հետաքրության աճը: Վե՜րջ, նա իր ձեռքում է, իրենն է ու ինքը նրան կվաճառի այդ պատմությունն ու վրեժը կլուծի: - Չի՜ կարելի, ամեն մեկին՝ իրենը: Ձեզանից հետո էլ մեկ ուրիշին հո չե՞մ պատմելու մեր միջև եղածը։ Հենց դա է անբորայականությունը,- հմայիչ ժպիտը միախառնեց նուրբ հպումներին,- Ո՜չ, մի ստիպեք: Մենք դրա համար չենք այստեղ: - Իսկ եթե շատ խնդրե՞մ, ու առանց անունների: Ես կամ կինս այդ գյուղում չենք եղել, չենք էլ գնա: Կնոջս անունն էլ Քնարիկ է: Ինձ հետաքրքիր են հիվանդագին երևակայության արտահայտման խեղաթյուրված ձևերը: Օգնե՜ք ինձ հանուն գիտության: Գումար կտամ։ Վե՜րջ, կինը հոգում ծնցում էր: Նա արդեն կանխատեսում էր կատարվելիքը,- Ուրեմն Դուք էլ պետք է ջանաք հանուն գիտության,- Վահագը պատրաստակամ գլխով արեց,- պատմելու ընթացքում պետք է համբուրեք իմ մարմինը: Չկա համբույր ու շոյանք, չկա՝ պատմություն,- Վահագն այնքան պատրաստակամ էր, որ կինը կատաղեց՝ «իսկ ու՞ր մնաց քո խորշելը, հարգելիս»,- Ու այնտեղ, որտեղ ես կուղղեմ, քանի որ հաճույքի պահին մարմինս գժվում է: Վահագը լռեց, կինը պառկեց: Վահագը հնազանդորեն գլուխը մոտեցրեց նրա պարանոցին ու սկսեց համբուրել: Կինը սկսեց շոյել Վահագի գլուխն ու այն ուղղել դեպի իր կրծքերը, պարանոցը, փորը, ներքև:   (շարունակելի)
159

Օգնիր ինձ (9) 18+

3 Հացի սեղանի շուրջ ամեն ինչ ավելի բարդացավ: Սարգիսը ծարավի նման անհագորեն մի քանի ըմպանակ ալկոհոլ ընդունեց ու սկսեց կենացներ ասել անկապ բառակույտերի մեկնաբանությամբ: Առաջարկեց կանանց կենացը, նայելով Սաթիկին, համբուրեց Սեդայի ու Գայանեի ձեռքերն ու վազեց Սաթիկի մոտ: Սաթիկը, նրա ակնդետ հայացքից կանխազգալով տհաճ շարունակություն, արդեն Վահագի թիկունքում էր ու գրկել էր ամուսնու ուսերը: Սարգիսն իրեն հավաքեց, բայց և մոտեցավ, թույլտվություն խնդրեց ու համբուրեց Սաթիկի ձեռքն, ու քանի որ Սաթիկի հետ Վահագի թիկունքում էին կանգնած, իրեն թույլ տվեց վավաշոտ հայացքով նայել կնոջ աչքերին, անլսելի, բայց հասկանալի կիրք շշնջալ: Կռացավ, որ չնկատվի, կնոջ ձեռքը շոյեց տիրող տղամարդու կրքոտ շարժումով, լիզեց, համբուրեց ու վերջում թույլ կծեց, նայելով Սաթիկի աչքերին: Սաթիկը, որ արդեն սպասում էր որևէ հանդուգն արարքի, այդպիսի լկտիությունից շոկ ապրեց ու փորձեց ձեռքը հետ քաշել, բայց տղամարդն ուժեղ էր ու իր ձեռքն ամուր կաշկանդել էր իր ամուր դաստակում: Սաթիկին մնում էր որոշել՝ աղմկել, թե ոչ: Նա աչքերը փակեց, ատեց և իր իրավիճակը, և այդ լկտի տղամարդուն՝ «Կեղտոտ եղունգներ, անմաքրել ատամներ, լկտի վարք: Ու ես պարտավոր եմ հանդուրժել»: Առայժմ լռեց, հուսալով այլևս խուսափել ու առիթ չտալ դրան իրեն մոտենալու: Վահագի ներկայությամբ ձեռքը ցուցադրաբար մաքրեց մի քանի անձեռնոցիկներով ու լսելի շշնջաց,- Էլ չե՜մ դիմանում: Դրան ո՞նց են դուրս թողել: Հետո երեխաներից մեկը նայեց Սաթիկին ու հավանաբար՝ հոր դրդմամբ, կանչեց, - էսի լավ՜ն ա: Տանենք տուն, պապաս խաղա՜ հետը: Վահագը նորից շշմեց, Սաթիկը ցնցվեց, Սեդան դժգոհ դեմքով նայեց Սարգսին, Գայանեն լսելի փնչացրեց՝ «իբր իմ հետ խաղալը ե՞րբ պրծավ, ո՜ր»: Սարգիսն իրենից գոհ ծիծաղեց,- Հը՞, Վահագ ախպեր, ես համաձա՜յն եմ: Չփոխե՞նք մի քանի օրով: Ողջ առողջ ու շա՜տ գոհ հետ կբերեմ: Սաթիկն ուզում էր կոպտել, բայց և լռեց, քանի որ իրերի այդպիսի ընթացքն իր սրտով էր՝ Վահագին սթափեցնելու հեռանկարով: Սպասեց Վահագի արձագանքին: Վահագը մոտեցավ Սարգսին,- Այդպիսի ապուշ թեմա չեմ քննարկում ու էլ չլսեմ:,- ուսից բռնեց, ուզում էր քաշ տալ պատշգամբ, առանձին զրուցելու, բայց նայեց Սեդայի դեմքին, մեղմացրեց հարվածը,- …. Ուրիշ տեղ լիներ, կծեծեի: Սեդայի խաթեր լռում եմ,- մատ թափ տվեց Սարգսի վրա, նստեց: Գայանեն դուրս տվեց իր միջի կուտակածը, նայելով Վահագին,- Հա, հո չտարա՞նք, դու է՜լ: Կամ էլ ես հետդ կգա՞մ, ախպեր ջա՜ն: Ոչ խմու՜մ ես, ոչ խոսում, գամ հետդ՝ էլ ի՞նչ չանեմ: Սեդան սաստեց անմտածել խոսող ամուսիններին,- Մարդավարի խոսել չգիտեք, լռե՞լ եք չգիտեք: Երեխաների ընթրիքի սեղանն առանձին էր, բայց Նարեկը նստել էր Սեդայի կողքին, իսկ Հովսեփն ընդհանրապես հրաժարվեց այդ վայրենախմբի հետ սեղան նստելուց ու համառորեն հրաժարվեց Սաթիկի առաջարկած բրդուճից,- Սոված չեմ: Կերել եմ: Երեխաներն իրենց բաժին սեղանն ավիրելուց հետո մոտեցան մեծերի սեղանին, պահանջելով իրենց հյուրասիրել համով բաներ ու հետո վիճեցին, մեկմեկու բրդուճներին նախանձեցին ու դրանցով իրար հարվածեցին: Սեդան Գայանեին խնդրեց խանգարել ու դադարեցնել ուտելիքի անարգումը: Գայանեն, դժգոհ, որ խանգարեցին ու խառնվում են երեխաների դաստիարակության իր մեթոդի սուվերեն իրավունքին, բարկությունը ներառեց երեխաներին հասցրած ապտակների ու իր անտանելի գոռգոռոցների մեջ: Դրան հետևեց երեխաների ավելի բարձր գոռոց դժգոհութունը, թե ինչու են իրենց անտեղի ու առանց պատճառի ապտակում: Հետո որպես դժգոհութան նշան ձեռքների ուտելիքները շպրտեցին տարբեր անկյուններ: Սեդան Գայանեից պահանջեց թափածներն հավաքել ու արգելել նման վարքը: Գայանեն դժգոհեց, որ մորքուրը մի կտոր հացն իր ու երեխեքի քթից բերեց, ու չի՜ հասկանում, թե ինչու՞ են իր երեխեքը մուրքուրի աչքից ընկել,- Բա էլի ե՜ս եմ մաքրելու տներդ: Բա մի՜շտ էլ ես եմ, էլի, եղել քո տան քոծը: Էս էլ արածներիս շնորհակալությունը՜»: Սաթիկը դեպքերն արդեն թեթև էր տանում, քանի որ դրանց շնորհիվ Վահագի հիասթափվելու հավանականությունն աճում էր: Նարեկն ինչ որ բանից նեղվեց ու հուզվեց: Սեդան զբաղվեց նրանով ու տարավ առանձին սենյակ, հետը զրուցելու և հանգստացնելու: Հովսեփը զբաղված էր համակարգչով: Սարգիսն արդեն զգացել էր, որ Վահագն իրենից խուսափում է ու Սաթիկին նայելով նստեց Վահագի կողքին ու կանանց կենացը նորից խմել առաջարկեց: Վահագը ծխելու պատրվակով պատշգամբ գնաց, ու Սարգիսը շտապեց կանանց մոտ, որտեղ Գայանեն դեռ Սաթիկին էր ներկայացնում իրենց ու Սեդայի ջերմ հարաբերութուները, ամուսնու մասնակցությունն այս տան կառուցմանն ու շենքի նկատմամբ իրենց իրավունքները: Մինչ Սաթիկը, նեղված Սարգսի մոտենալուց, կորոշեր ու կշտապեր հեռանալ, վերջինս բարկացած դիմեց Գայանեին,- Ախչի՜, երեխեքդ ավիրեցին: Տո գնա՜, ասա խելոք մնա՜ն: Գայանեն ալարեց, - Օ՜ֆ, Սաք: Դե երեխա են, խաղու՜մ են,- հանկարծ ամուսնուց ականջին հարված ստացավ, լացախախառն կանչեց,- Վա՜խ, հո վայրենի չե՞ս, արա՜,- ու շտապեց երեխաների մոտ, գոռգոռալու, մի քանիսին ապտակելու, քաշքշշելու, արցունքոտ աչքերով իր բախտը ողբալու ու աչքի տակով Սարգսի վարքին հետևելու: Սաթիկը չհասցրեց ընկալել կատարվածը, չէր էլ ուզում: Կանգնեց, որ հեռանա ապահով տեղ, Հովսեփի մոտ: Սարգիսը կանգնեց նրա դիմաց ու ժպտաց,- Ես ըտենց եմ, որ կնանիք չեն լսում, ծեծու՜մ եմ,- թռուցիկ հայացք գցեց սենյակում եղածների կողմը, առանց որևէ ձևականության աչքերն ուղղեց Սաթիկի կրծքերի բացվածքին, արագ շարժումով շոյեց կնոջ կոնքը,- Վա՜խ, լավ՜ն ես: Վաղոն պատմել ա, ու քեզ լա՜վ գիտեմ: Ե՞րբ մի հատ լա՜վ գզվռտվենք, քաղց՜ր: Դժգոհ չե՜ս մնա, չմտածե՜ս: Ուզածդ ի՞նչ ա: Սաթիկը, ապշած նրա բացահայտ լկտի վարքից, մինչ կորոշեր արձագանքի տեսակը, ընկալեց նաև նրա բառակույտի կեղտոտ իմաստը: Մի պահ զրկվեց մտածելու, խոսելու, շարժվելու ունակությունից: Երբ իրեն վերագտավ, ուզեց ապտակել, աղմկել, հետո վախեցավ դրանով չեղարկել Վահագի պլաններն ու ավելի լարել իրենց հարաբերությունները: «Ինքը, փաստորեն, ամուսնու երազանքի գերին է ու այդ կարգավիճակում վտանգվում են ու երևի էլի վտանգվեն իր պատիվն ու ինքնասիրությունը»: Չգիտեր անելիքն ու հիշեց իր ասպետին: Շշնջաց Հովսեփին հասանելի ձայնով,- Խնդրում եմ ինձ այլևս չմոտենալ: Արգելում եմ, տհա՜ճ է,- գնաց խոհանոց, միայնակ արտասվելու,- «Աստված իմ, ե՞րբ, ո՞նց, ինչու՞ եմ մատչելի կնոջ համբավ ստացել: Ինչու՞ է այդ համբավը սողում հետևիցս»: Հովսեփը լսեց նրան, նկատեց շփոթվելն ու խոհանոց փախչելն ու շտապեց այնտեղ: Սարգսին իր հասկացողության շրջանակում թվաց, թե կինը հատուկ նպատակով գնաց խոհանոց, որ կարողանա իր հետ ազատ խոսել, իր պայմանները շարադրել: Ու վազեց այնտեղ,-Սառը ջուր խմեմ, -լցրեց բաժակն ու կանգնեց Սաթիկի դիմաց: Հանկարծ հայտնվեց Հովսեփը, առանց խոսելու մտավ Սարգսի ու Սաթիկի արանքը, դիմեց Սաթիկին,- Սաթիկ քուրիկ, թե նեղացնող լինի, կասես, որ ես էլ իրեն ասեմ՝ հասկանա: Շշմելու հերթը Սարգսինն էր: Երեխան, որին չէր էլ նկատել, հայտնվեց ոչ մի տեղից, դարձավ խանգարիչ իր ու համարյա իրական դարձած ցանկության արանքում: Սաթիկն արդեն վախեցավ նաև երեխայի համար ու որոշեց հետը արագ հեռանալ: Միևնույն ժամանակ Վահագն էր պատշգամբից սենյակ մտել, նկատել խոհանոցում Սաթիկին ու Սարգսին, նեղվել: Իսկ երբ Հովսեփը շտապեց այնտեղ, հիացավ պատանիով: «Իսկական տղամարդ է ու Սաթիկը ճիշտ արեց, որ հետներս բերեց: Բայց հարց լուծողը ես եմ ու ես միայն դիտողի դերում եմ: Ինչքա՞ն զիջեմ, ինչու՞ չնկատելու տամ, ի՞նչ կմտածի Սաթիկն իմ մասին»: Որոշեց առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մտնել խոհանոց ու Սարգսի մռութը ջարդել: Մի պահ հապաղեց, սպասելու առիթի: Սարգիսը չէր նկատել Վահագի ներս մտնելն ու իրեն ազատ էր պահում: Քմծիծաղեց Հովսեփի ուղղությամբ, բայց խոսեց ցածրաձայն,- Գնա, բերնիդ կաթը սրբիր, արի խոսենք: Տիգրանի Հովսեփը պատասխանը չէր էլ մտածում, ու ձայնը չցածրացրեց,-Կաթ չի՜, թուք ա: Ապացուցե՞մ,- Սարգիսը երկմտեց, իսկ Վահագն ու Սաթիկը հիացան նրանով: Սարգիսը, համոզված, որ Սաթիկի հետ իր երազած սեքսը որոշված է ու ընդամենը փոքր առանձնազրույց է պետք, փորձեց համոզել Հովսեփին,- Տղա ջա՜ն, գնա կինո նայիր: Մի բան ասե՜մ, գնամ: Մի խառնվիր մեծերի զրույցին, չի՜ կարելի,- ու փորձեց հրել երեխային, բայց Հովսեփը չերերաց, ուսը կոպիտ շարժումով ազատեց: Հովսեփը նայեց Սարգսի աչքերին ու բարձրաձայնեց,- Սաթիկ քուրիկը կասի, թե ուր գնամ, ու ի՞ր հետ, թե՞ մենակ: Դու, այ էնտեղ, սպասիր, խոսում ենք,- ու ինքը հրեց Սարգսին, որ շշմածությունից չդիմադրեց ու մի քանի քայլ հեռացավ ու կարկամեց: Ոչ Սաթիկը գիտեր անելիքը, ոչ՝ Վահագը, ոչ էլ՝ Սարգիսը, վախենալով աղմուկից, ամեն մեկն՝ իր նկատառումներով: Միակ մարդը, որ նկատառում չուներ ու վստահ էր գործում Հովսեփն էր՝ չթողնել վիրավորել Սաթիկ քուրիկին, ինչ գնով էլ լինի: Նա գիտեր, թե ինչ չի ուզում, բայց թե ինչպե՞ս՝ չէր պատկերացնում: Գրքերում և դպրոցում իրեն ասվել է, որ մեծերն ավելին գիտեն, ելնելով կյանքի փորձից ու նրանց չի կարելի հակաճառել ու չհարգել: Ահա այդպիսի մի մեծ իրեն շատ վատ է պահում՝ վիրավորում է արժանավոր կնոջը՝ իր պաշտամունքի օբյեկտին: Ու ինքը հիմա կանի, ինչ որ ճիշտ է գտնում, իսկ գրքերի ու դպրոցի հետ առանձին կբացատրվի ու բացատրություն կպահանջի: Սաթիկը նկատեց Վահագին ու արդեն աղմուկ էր ուզում, որ ամուսինը հասկանա այս միջավայրի ներառած վտանգն ու կեղտը: Սեղմեց Հովսեփի ձեռքը, համբուրեց ճակատն ու խոսեց հատուկ Վահագի համար,- Իմ ասպետ: Դու իսկակա՜ն տղամարդ ես: Ինձ փրկեցիր ու հիմա ինձ տար այստեղից: Այստեղ անտանելի է, միջավայրը զզվելի,- գնաց սենյակ ու մոտեցավ Վահագին, հենվեց ու արտասվեց,- Ի՜նչ լավ է, որ այստեղ ես: Արի գնա՜նք: Անտանելի՜ է այստեղ: Սա իմ միջավայրը չի: Չե՜մ դիմանում, չե՜մ կարող: Սեդան այդ պահին մտավ սենյակ,- Ի՞նչ է եղել, ի՞նչ գնալ: Մենք խոսելու բան ունենք: Սաթիկն ու Վահագը նորից լռեցին, որոշելով եղելութունը Սեդային ներկայացնելու ընդունելի ձևը, ու նորից ամեն մեկն՝ իր նկատառումներով: Հովսեփը չթողեց հարցը փակել,- Սաթիկ քուրիկին նեղացրեցին, վատացավ: Ու չի՜ էլ ամաչում:- վերջին միտքը հատուկ ասեց Վահագի համար, ու Սաթիկն ու Վահագը նրան հասկացան: Սաթիկը մտքում շնորհակալ եղավ, Վահագը նեղվեց: Սեդան և բարկացած էր, և խեղճացած՝ վախենալով համարյա իրականացած երազանքի ցնդելուց,- Ինքը հիմար ա, իսկ խմելուց հետո ապուշանում ա:- գոռաց, նայելով Սարգսին,- Ես իմ հյուրերի հետ խոսելու բան ունեմ: Կերա՜ք, խմեցի՜ք, ջարդեցի՜ք: Դե, հիմա գնացե՜ք, խանգարու՜մ եք: Սարգիսը չգիտեր ոչ անելիքը, ոչ՝ ասելիքը,- Զոքանչ ես է, թե չէ՝ կասեի: Ո՞ր զոքանչն ա իրա փեսին սիրել: Ուզում էի խնդրել, որ Սեդուլիկիս հետ պարապի: Եթե ուրիշ բան եմ ասել, թող ասի՝ պատասխանը տամ: Հո շառ անելով չի՞: Սեդան լավ գիտեր Սարգսին,- Դեռ խոսու՞մ ես՝ առանց ամաչելու: Էնքա՜ն ես անելու, մարդիկ փոշմանեն, անուղեղ: Գայանեին հետաքրքրեց, թե ինչի՞ց են փոշմանելու,- Թո՜ղ փոշմանեն: Վաղը Սաքի ընկերն ա գալիս: Լա՜վ էլ փող կտա,- ու ուշադիր նայեց ներկաներին, լռեց, արձագանք չգտնելով: Սարգիսը որոշ չափով իրեն վերագտել էր ու ևս փորձեց պարզել փոշմանելու ոլորտը,- Զոքանչ, լավ բան չարեցի՜ր: Ուրիշների մոտ մեզ խայտառակեցիր ու իրանց մեզնից գերադասեցիր: Սեդան և չարացած էր և Սարգսի հետ ձևականություն ընդհանրապես չէր պաշտպանում,- Էդ դուք ձեզ խայտառակեցիք ձեր արածներով, դու էլ՝ քո լկտի արածով: Գնացեք ու մինչև չկանչեմ՝ չերևա՜ք: 4 Հեռանալուց առաջ Սարգիսը, կարծես թե ոչինչ էլ չէր եղել, մոտեցավ Վահագին և ձեռքը մեկնեց՝ հրաժեշտի համր: Վահագը զայրացած և նրա վրա իր լկտի պահվածքի համար, և իր՝ լռելու համար, որոշեց ռեաբիլիտացվել Սաթիկի աչքում: Ձեռքը մեկնեց ու մատներով մամլեց Սարգսի աքցանված դաստակը: Սարգիսը փորձեց ժպտալով դիմադրել, բայց չդիմացավ, կծկվեց ու ցավից կանչեց,- Վա՜խ, ցավում է, թո՜ղ: Վահագը չթողեց, որոշելով լացացնել իր կնոջ վրա աքլորանալ փորձած հիմարին ու մոռացնել այլևս նման ոտնձգության հնարավորությունը: Երեխան զարմացավ,- Քեռին պապային կզցրե՜ց: Գայանեն արագ մոտեցավ, ամուսնու ձեռքն ազատեց կապանքից, հարձակվեց Վահագի վրա,- Ասենք թե համեստ տղա ա, պտի էսքան մարդու մոտ սարքեք ձեռ առնելի՞ք: Էկա՜ք, փառավորվեցի՜ք, մեզ ավելորդ հանեցիք, հիմա էլ կզցնու՞մ եք: Իմացեք՝ մեզ կզցնող չի՜ եղել: Սաքոյիս կզացնողին ես կկզացնեմ, եղա՞վ: Ձեռներդ հեռու՜ մեզնից, ու լա՜վ իմացեք, որ չեք մարսելու, ինչ որ անում ես քո տափուկ կնկա հետ: Ուրիշներին չարազ, մարդուս՝ ավազ, հա՞: Սաթիկը չգիտեր, վիրավորվե՞ր նման խոսքերից, թե՞ ուրախանար, որ Վահագին պարզ պատկերացում են տալիս այստեղ կայանալիք ներկայացումների բնույթի ու որակի մասին: Վահագը հարկ չհամարեց պատասխանել Գայանեի անիմաստ խոսքերին, չնայած Սաթիկի մասին ակնարկը սիրտը ցավեցրեց: Նայեց Սարգսին,- Հասկացար, չէ՞, որ ես կատակ չեմ սիրում, եթե հարցը վերաբերվում է ընտանիքիս: Սարգիսն արցունքոտ աչքերով ցավացող դաստակը պահեց թևատակում,- Կարո՞ղ ա գիտես՝ վայրենի եմ, տան սրբությունը չեմ հասկանում: Բայց լա՜վ բան չարեցիր: Կանչեիր, խոսեինք, հասկանայինք: Ինչ որ մտածում ես, չի՜ եղել: Երբ որ Գայանեի ընտանիքն աղմուկով հեռացավ, Հովսեփը հիացավ Վահագի արածով, - Ո՜նց լացացրեցիր: Ապրե՜ս, Վահագ ապեր: Վահագի համար էլ հիացմունքի արժանի էր Հովսեփի պահվածքը,- էդ դու ապրե՜ս, ախպե՜ր: Շատ տղամարդիկ քո կեսը չարժեն: -սեղմեց Հովսեփի ձեռքը տղամարդու հարգանքով: Սաթիկը համբուրեց Հովսեփի ճակատը,- Իմ ասպետն ու հույսը՜,- ու հենվեց Վահագին,-Օգնի՜ր ինձ, ազատի՜ր դրանց տեսնելու, հետները շփվելու պարտադրանքից: Դա անհնա՜ր է: Վահագը ժամանակ շահելու ձևը գտավ,- Եղա՜վ, սիրելիս: Սեդայի առաջ պայման կդնենք: Եթե չի կարող դրանց ոտը կտրել այստեղից, կհեռանանք ու վե՜րջ: Սաթիկը տխրեց լղոզած պատասխանից՝ «Ախր ի՞նչ պայման: Դրանց պայմանն ի՞նչ կանի»: Գնացին սենյակ: Սեդան սպասքեղենն էր հավաքում ու Սաթիկին կատեգորիկ արգելեց իրեն օգնել,- Առանց այդ էլ նեղվա՜ծ ես: Սաթիկը չժխտեց, որ նորից շեշտվի եղածի ահավորությունը,- Բայց, իրո՞ք, մինչև չկանչեք՝ չեն գա: Կնեղանան ու չե՞ն գա,- ենթատեսքտն, իհարկե, ուղղված էր Վահագին- «Եվ դու հավատու՞մ ես այդ հիմարությանը»: Սեդան դուրս թափեց զսպանակված զայրույթը,- Չէ, հա՜: Աներես շան պես վազելու է, վերև թռնի, սառնարանից բան ման ուտի, մի երկու բաժակ գցի: Իբր թե եկե՜լ է ինձ օգնելու: Ավելի լա՜վ է բանվոր ճարեմ, քան թե էդ ապուշի պատճառով կատաղեմ,- հիշեց իրավիճակը, հյուրերին, իր նպատակն ու ավելացրեց,- Բայց դե, եթե կոպիտ ասեմ՝ մի երեք օր չի՜ գա: Մինչ Սաթիկը կհուսար, որ ամուսնուն դեռ կարելի է հետ պահել, Սեդան դարակից թղթեր բերեց, վախեցած ժպտաց,- Ահա՜, շնորհավոր լինի՜, բարո՜վ վայելեք: Սաթիկի սիրտը նվաղեց՝ «ոչի՜նչ, ոչի՜նչ էլ չի ազդել, ու ինձ հրում են դեպի անդունդ»: Սեդան նվերի հետ ներկայացրեց իր վախերը, որպես՝ ապահովագրական հավելված,- Տունը ձեր՜ն է: Մնացածը՝ դուք գիտե՜ք: Վարվեք ո՜նց կուզեք: Երեխուս՝ մանկատուն, ինձ՝ ծերանոց: Ես ձեզ վստահում եմ: Ո՜նց էլ անեք՝ էդ ա մեր բախտը: Երեխուս լա՜վ կնայեք,- լացեց: Վահագը ևս աչքերը լցրեց,- Չէ, ի՞նչ ես ասում, Սեդա տատի ջա՜ն: Ի՞նչ ծերանոց, ի՞նչ մանկատուն: Մենք այդպիսի մարդիկ չե՜նք ու Սաթիկս այդպիսի կին չի՜: Սաթիկը բարկությունից չնայեց Վահագին ու մտքում ողբաց իր բախտը՝ «Ես այդպիսի կին եմ ու ցանկություն չունեմ երազանքներիս մեջ ուղղում մտցել անծանոթ կնոջ խնամքի ու դժվար երեխայի դաստիարակության հետ կապված: Ախր ինչու՞ ես: Նույնիսկ դու, սիրելի՜ս, իմ փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքներ չունես»: Վահագը նրան հասկացավ ու տխրեց: Սեդան ուրախությունից լաց էր լինում: Սեդան ու Վահագը հատուկ պահած կոնյակով նշեցին գործարքը, ինքը հրաժարվեց,- Վա՜տ եմ: Քնել եմ ուզում: Ես գյուղում ապրող չեմ, այն էլ այսքանի՜ց հետո: Սեդան նայեց մոլորված Վահագի դեմքին ու վախեցած վշվշացրեց,- Ես դրա արևը թաղեմ, հիմա՜ր անուղեղ: իրականացում 5 Սեդայի տանից Հովսեփը գնաց իրենց տուն, իսկ իրենք շտապեցին Կարինեի մոտ, որ ինչպես Սաթիկն էր ասում՝ «Նրա թանկարժեք ժամանակը չչարաշահեն»: Փորձեց խնդրել ամուսնուն հետաձգել, իր խռովված հոգեվիճակի պատճառով, բայց, ինչքան հասկացավ, դեռ ինքը պետք է փորձի իրեն հավաքել, որ Կարինեի հոգեկանն էլ հանկարծ չխռովվի: Վահագը Կարինեի համար Սեդայի այգուց վարդեր քաղեց: Սարգսի հետ կապված միջադեպից հետո լարված էր, բարկացած, բայց Կարինեին մեծարելու մասին չմոռացավ: Կարծես թե ինչ որ բան էր սպասում Կարինեի գուշակությունից: Սաթիկը չնկատելու տվեց, որպեսզի իրավիճակն ավելի չլարվի: Մանանն էլ էր նույն խորհուրդը տվել: Սկսել էր ինչ որ վտանգ զգալ ու ավելի հաճախակի զանգել, ու հիմնականում՝ Սաթիկին: Նրանք իրար լավ էին հասկանում: Սեդայի տան դեպքերից հետո Սաթիկի համար դժվար էր գնալ Կարինեի մոտ, իմանալով որ այցի նպատակը իր նպատակներն ու մտադրությունները տնտղելն է ու իրեն խելք սովորեցնելը՝ ըստ «վերցրու, եթե տալիս են» սկզբունքի: Բայց մյուս կողմից իր մեջ արթնացած ուժը կռիվ էր ուզում, կռվշտվել ու հաստատվել հաղթելու միջոցով: Ու Սաթիկն իրեն տրամադրեց ու պատրաստվեց մարտի: Առավել ևս՝ հոգին խովված էր: Այս ի՞նչ մարդկային տեսակ է, որի մասին ինքը չի իմացել: Անփութորեն, քամահրանքով, մյուսի կարծիքն արհամարհած վարքով իրենց թույլ են տալիս այն, ինչն իրենց է հարմար, ճիշտ ինչպես անասունը: Ինչպե՞ս դրանց վախեցնի կամ կանգնեցնի: Վաղինակ կոչված հիմարի, լկտի Սարգսի անփույթ ու փնթի վարքը շշմեցրել է իրեն, հունից հանել: Ուզում եմ, ուրեմն պիտի անեմ: Եվ, ըստ էության, Կարինե բախտագուշակի վերաբերմունքն էլ նույն տիպի է՝ «ես քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես ինձ է հարմար: Այդպիսին է կյանքի իմ օրենքը»: Իսկ ինքն ինչպե՞ս վարվի նման էակների շրջապատում: Ամուսնուն նախադեպի մասին ասելն ուշացրել է և եթե հիմա վերապատմի, հնարավոր է նաև, որ նա իրեն չհասկանա: Հիմա էլ նրա գլխում տան գաղափարն է գերակա: Տիգրանին չի կարելի խառնել նման պատմությունների մեջ: Հովսեփն էլ երեխա է, ու առանց այդ էլ իր համար արդեն արել է անհնարինը: Պետք է դրանց սպառնալ հնարավոր սպառնալիքով, վախեցնել մեջները բուն դրած վախով, խելքի բերել, հասկացնել ընդունված գաղափարով: Սաթիկը փորձում էր երեկոյան զրույցի համար բարեհաճության դաշտ ստեղծել, որի ֆոնին Սեդայի տանը կատարվածից հետո ամուսինը պետք է, որ ավելի կշռադատված հետևություն աներ: Ճանապարհին մտքում կրկնում էր՝ «ես դրան կհաղթեմ, ես դրանից առավել եմ»: Բայց և ցավ ապրեց և Վահագի ծաղիկների մատուցման ձևից և Կարինեի ծաղիկներն ընդունելուց՝ իբրև սովորական և սպասված նվեր՝ «Դու այստեղ եղել ես, սիրելի՜ս: Ու՝ ոչ մի անգամ»: Կարինեն սեթևեթեց,- Օ՜յ, ջենտլմեն: Մեր գյուղում հազվադեպ երևույթ: Սաթիկն անցավ իր մարտավարությանը: Նա թշնամու տարածքում էր, թուլանալու իրավունք չուներ,- Ձեր նման կնոջ կողքի՞ն: Երևի ուշադրության պակաս չե՜ք զգում: Կարինեն թաքուն նայեց Վահագին ու փորձեց աֆորիզմ թխել շիկացած իրավիճակի թոնրում,- Ամեն թռչող արծիվ չի, սիրելի՜ս: Վահագը կուրծքը ուռացրեց, Կարինեի աչքերը փայլեցին, Սաթիկը տխրեց՝ պատկերացնելով ամուսնու արծվի կոչմանն արժանանալու ջանքերը: -Ինչպե՞ս անցկացրեցիք ժամանակը Սեդայի տանը,- հարցրեց ու հայացքը փախցրեց: Սաթիկը հասկացավ, որ նա արդեն որոշ բան գիտի: Ուրեմն մնում է սպասել, թե երկուսով երբ են քննարկելու եղածն առանց իրեն: Վահագը հոգոց հանեց,- էդ հիմար Սարգիսն էնտեղ էր: Հարբեց ու ամե՜ն ինչ փչացրեց: Կարինեն հուզմունք ձևացրեց,- Ա՜խ, ո՜նց եմ ցավում: Ընդհանրապես խելոք, համեստ անձնավորություն է: Բայց որ հարբում է, հիմարանում է: Սաթիկը նայեց ամուսնուն,- Նաև ապուշանում է, երբ օտար կինը մերժում է իր կեղտոտ առաջարկը: Կինն էլ հիմարանում է, երբ բարկանում է: Թե չէ, ընդհանուր առմամբ նորմալ մարդիկ են: Ու որ չկատաղեն ու մեզ չհայհոյեն, երևի այլևս չբարկացնենք: Վահագը խեղճացած ու աղաչական հայացքով նայեց Սաթիկին՝ «Հետո հա՞, տանը»: Կարինեն հյուրերին առաջնորդեց սենյակ,- Տեղավորվեք, գալիս եմ,- ու գնաց խոհանոց: Սենյակում ամեն ինչ կար գուշակությանը տրամադվելու համար՝ միստիկ ցիտատներ, անորոշ արտահայտությամբ դիմակներ, կիսախավար ու հազիվ լսվող երաժշտություն, որ չես հասկանում՝ լսու՞մ ես, թե՞ ներսումդ է խաղում: Պատերին ու պահարաններին շարված էին բազմանշանակ հմայիլներ ու թալիսմաններ, բազմատեսակ մոմեր: Ընկճված ու իրեն կորցրած հաճախորդի համար, իհարկե, Կարինեն կվերածվեր իսկական քրմուհու՝ անցյալն կարդացող ու ապագան տեսնող, բայց Սաթիկի համար նա «կիսագրագետ հանդուգն խաբեբա» էր՝ ծանոթության առաջին օրվա «Վարշավայի» ու աչքերի չար փայլի պատճառով: Մոմերի հոտերի, հմայիլների առաջացրած շփոթության, թալիսմանների միստիկայի ու պատերին խզբզած մտքերի անճաշակ հավաքածուում նա տեսնում էր արհեստական խորհրդավորությամբ շիծու բռնություն խեղճացած այցելուի ուղեղին: Վահագը շշնջաց, հիացած նայելով շուրջը,- Հը, դուրդ գալի՞ս է: -Ինչը՞… -Ինքը… ամեն ինչը… -Ոչ ինքը, ոչ էլ՝ կահավորանքը: Ամեն ինչից շատ է և անճաշակ համադրմամբ, ինչպես իր զարդակույտերն ու բառակույտերը… Վահագը ագահությամբ շնչում էր սենյակի օդը,- Իհարկե՜: Ինչպե՞ս կինը կգովի ուրիշ կնոջ: Սաթիկը չխնայեց սիրելիին,- Այսինքն խանդու՞մ եմ: Քեզ չեմ հարգի, եթե դրա հետ խանդելու պատճառ տաս,- Վահագը աչքերը փախցրեց, ինքը նեղսրտեց,- Իսկ որ Քնարիկին հավանում եմ, դա հաշիվ չի՞: Սրան չեմ հավատում, որ հավանեմ: Հավատ տուր ինձ, հավա՜տ տվեք ինձ: Վահագը ասելիք չուներ, կրակեց,- Գիտելիքը իրենն է, իր յուրացրածը, իսկ գուշակությունը տրված է: Ինչպե՞ս չես հասկանում,- ու իբր թե հետաքրքրվեց հմայիլներով ու դիմակներով: Կարինեն հյութ և կոնֆետներ է բերում,- Հյուրասիրվեք, սիրելիներ՜ս: Գյուղում միայն թան են տալիս: Ահա լիմոնադ՝ իմ մեթոդով: Գյուղում ապրելով էլ գյուղացի չեմ ու չե՜մ դառնա: Վահագը հույսով նայեց Սաթիկին,- Մենք էլ այդպիսի ծրագիր ունենք: Ապրել գյուղում ու մնալ քաղաքացի: Չէ՞, սիրելիս: Սաթիկը բարկացավ,- Ոչ, ես չունեմ,- նկատեց Վահագի ու Կարինեի մեկմեկու ուղղված թռուցիկ հայացքներն ու շեշտեց,-Ոչ, ես չունեմ:- հիշեց իրավիճակը չսրելու իր որոշման մասին, ժպտաց,- Ես գյուղը որպես հյուր կսիրեմ: Կարինեն վառում է մի քանի մոմ, անջատում էլէկտրական լուսավորությունը, Սաթիկին ակնարկում դիմակներն ու հմայիլները,- Դուք նկարիչ եք և սրանց թաքուն իմաստը լա՜վ կհասկանաք: Սաթիկը հասկացավ, որ արդեն իրեն տրամադրում է, ուղեկցում միստիկայի աշխարհ կամավոր հնազանդության սկզբունքով: - Ճիշտն ասած, ես միստիկայի կողմնակից չեմ: Բազմամեկնաբանություն, այլասածություն՝ այո, բայց զուտ միսիտիկային չեմ կառչում: Համարում եմ ասելիքի պակասի քողածածկույթ: Կարինեն հասկացավ, որ Սաթիկի հետ դժվար կլինի, բայց եթե իր ոտքով է եկել իր մոտ, ուրեմն ուզում է ու պատրաստ է կոտրվել ու հավատալ,- Դե, արվեստն ունի իր օրենքները, գուշակությունն՝ իր: Հիմա մենք միասին կբացահայտենք եղածն ու կնշմարենք գալիքը: Սաթիկը միամիտ ժպիտով նայեց Կարինեին,- Իսկ հնարավոր չի՞ մոմերը հանգցնել: Դրանց հոտն ինձ ճնշում է: Կարինեն չոր խոսեց, բայց ակնհայտորեն շփոթվել էր նման հանդգնությունից,- Ոչ: Դրանք են ինձ ուղղում դեպի քո անցյալի թունել: Առանց դրանց Դուք ինձ չեք առաջնորդի այնտեղ: Սաթիկը դեռ ժպտում էր,- Դե լա՜վ, առաջնորդվեք: Չնայած, չե՜մ հասկանում, թե ի՞նչ եք փնտրում իմ անցյալում: Ես այն գիտեմ, ամուսնուցս գաղտնիք չունեմ: Իսկ կողմնակի մարդու մեկնաբանության կարիքը չեմ զգում: Շփոթված Կարինեն արդեն մոլորվեց,- Բա ինչու՞ եք եկել: Վահագը անզոր հայացքով ուսերը թոթվեց: Սաթիկը ժպտաց,- Որպեսզի մեր ապագայի վարագույրը հետ քաշեք, տեսնենք՝ այնտեղ ի՞նչ է մեզ սպասվում: Թե կարող եք, քաշեք, խնդրու՜մ եմ: Այնքա՜ն հետաքրքիր է: Կարինեն լրջացավ ու հավաքվեց,- Բայց ապագան ստեղծվում է իմաստավորված և ճիշտ գնահատված անցյալի վրա: Հարգելի Վահագ, տիկինդ սովորական հաճախորդ չի՜: - Նա իսկի սովորական տիկին էլ չի: Անսովոր է ամե՜ն ինչում, նույնիսկ անկողնում՝ գիշերը: Սաթիկը նեղվեց,- Չեմ եկել քննարկվելու, խնդրու՜մ եմ: Եկել եմ գուշակվելու: Կարինեն սեղանին ուլուքներ լցրեց,- Եկե՜ք, սիրելիս: Այս ուլունքները շարեք սեղանին ինչպես հարմար կգտնեք: Վահագ, գնացեք մյուս սենյակ, զբաղվեք համակարգչով: Ձեզ հետ հետո առանձին կզրուցենք: Թխվածքով հյուրասիրվեք, նույն տեղում է: Վահագը գնաց մյուս սենյակ ու Սաթիկի ուղեղում նրա շարժումներն էին: Ահա մոտեցավ պահարանին, անսխալ բացեց դարակն ու փակեց: Չարացավ՝ «Իրոք՝ գիտի»: Ուլունքները ոչ թե շարեց, այլ զառերի նման շպրտեց սեղանին: Մի քանիսը հատակին թափվեցին: Սթափվեց, փորձեց հավաքել, Կարինեն չթողեց,- Դա դու ես, թող մնան, որ խոսեն: Ուշադիր զննեց ուլունքների դիրքերն ու ուրախացավ,- Տեսնում եմ, թե ինչպես է հաջողությունը ընդառաջ գալիս: Իսկ Դուք, չճանաչելով, խուսափում եք, քանի որ արտաքինը չեք հավանում: Հավատացեք, նա իրավունք չունի երեսը լրիվ բացելու, բայց դա ինքը՝ հաջողությունն է: Սաթիկը չհակաճառեց, որ վերջացնի անիմաստ ներկայացումը, որի միակ հանդիսատեսն ինքն է, այն էլ՝ թերահավատ: Կարինեն, ըստ իր պրակտիկայի, սպասում էր հաճախորդի միայն իրեն նկատելի գլխի հաստատող շարժմանը, իսկ այն չեղավ: Սաթիկը դրա մասին չէր մտածել: Եվ Կարինեն որոշեց հաջողության հույսը պատվաստել, փաթաթել Սաթիկի մտքերին,- Եթե դուք հաջողությանը ժպտաք ու թևանցուկ անեք, նա կներկայանա ողջ հմայքով, ինչպես գաղտնի սիրավեպը: Պետք չի այդքան թերահավատ լինել: «Ահա և ենթատեքստի շոշափուկը» մտածեց Սաթիկը, բայց լռեց, սպասելով բուն տեքստին: Կարինեն ինչ որ թուղթ մեկնեց Սաթիկին,- Ինձ հավատացեք, շա՜տ եք թերահավատ: Գրեք սրա վրա Ձեր ցանկությունը, որ կարևոր է Ձեզ համար: Սաթիկը գրեց՝ «Այլևս Ձեզ չհանդիպեմ, չլսեմ, չհիշեմ», մտածելով՝ «դե, թող գուշակի, կամ էլ կարդա ու ցնդի՜»: Կարինեն թուղթը ճմռեց, դրեց ափսեի մեջ, ափսեն տեղադրեց հայելու դիմաց, Սաթիկին լուցկի առաջարկեց,- Այրեք, խնդրում եմ: Կրակը մեզ կտանի Ձեր մտքերի խորխորատներ ու այնտեղից ցույց կտա ճիշտ ելքն ու կուղեկցի ապահով ուղի: Սաթիկը թուղթը վառեց: Կարինեն այնպես էր նայում մերթ կրակին, մերթ հայելուն, մերթ Սաթիկին, որ վերջինս փորձեց հիշել իր որևէ ամոթալի արարք: Չկարողացավ ու սպասեց Կարինեի կողմից կրակի լեզվի ծածկագիր դատավճռի վերծանմանը: Կարինեն խոսեց դավադիր շշուկով, հասկացնելով, որ Վահագին լսել պետք չի այդ հույժ գաղտնի լուրը,- Տեսնում եմ բալի ծառի տակ գեղեցկուհի և փողոցով անցնող մի երիտասարդ: Օհո՜, առինքնո՜ղ, խարիզմատի՜կ, ես կասեի: Գեղեցկուհին միանգամից սիրահարվում է այդ երիտասարդին ու նրան չի մերժում ոչ քաղցր ժպիտ, ոչ ինտիմ զրույց, ոչ էլ իր գեղեցիկ մարմնի գողտրի՜կ ցուցադրում, որպես այրվող ցանկության ապացույց: Մարմինս դողա՜ց: Ես էլ եմ սիրում գժոտ պատմություններ, խե՜նթ արարքներ, և դեմ չեմ դրանց պտուղը ճաշակել: Սաթիկը հասկացավ որ այս կիսագրագետ կինն իրեն գռեհկորեն սպառնում է բալի ծառի մոտի իր մութ և կեղտոտ գաղտնիքով, առաջարկելով դրա չլուսաբանելու դիմաց հլու հնազանդ մնալ: “Ահա և բուն տեքստը”: Վախեցած դեմքով շշնջաց,- Իսկ այդ ամենն ինձ հետ ի՞նչ կապ ունի: Այդ աղջիկն իմ ինչ՞ն է: Կարինեն բարեհոգի ժպիտով շշնջաց,- Չգիտե՜մ: Արվեստագետը պետք է կյանքը վայելի, որ այն լիարժեք ներկայացնի մյուսներին: Քո աուրան վայելելն է, ճակատագիրը՝ հաջողությունը: Տուն են առաջարկում՝ վերցրու՜, սեր են առաջարկում՝ վայելիր՜, ու եթե ենթարկվես քո աուրայի չակրային, կբարելավես նրա հարմարվետությունն ու կճանաչես երանությունը: Սաթիկը նայեց հանգչող կրակին ու դավադիր շշջաց,-Իսկ այս կողմից ես այլ բան նկատեցի: Կարինեն քմծիծաղեց, բայց Սաթիկի աչքից չվրիպեց նրա շփոթմունքը,- Ի՞նչ: Սաթիկը կրակին նայեց, հայացքը լարեց,- Նույն բալի ծառը: Այդ երիտասարդ կնոջը, փողոցում միզող փնթի արտաքինով ապուշի, որ առանց քաշվելու իրեն է ցուցադրում: Որոշ տեսակի կանանց համար այդ մանկամիտ եզը խարիզմատիկ է, իսկ այդ կնոջ համար՝ տկարամիտ ապուշ, որ, բացի որձությունից, ուրիշ պարծենալու բան չունի: Հետո գլխին քարով հարված է ստանում, փախչում: Օհօ՜, էլի տեսա՜: Երեկոյան այդ միզող ապուշը վազում է ուրիշ կնոջ մոտ, միջին տարիքի, խորհրդավոր հագուկապով ու զիզի բիզի զարդեղենով: Միասին փսփսում են այդ երիտասարդ կնոջ մասին: Օ՜յ, ի՜նչ լկտի բառեր են ասում: Որ լսեիք, կզզվեի՜ք: Ո՞նց չտեսաք այդքան բան: Կարինեն լրջացավ,- Ի՜նչ պայծառատեսն եք: Էլ ի՞նչ տեսաք: Գիշերը մթան մեջ սիրեկանի համար մերկ պարող կին չի՞ երևում: Բանն ու եղած չեղածը պա՜րզ դեմը խաղացնող: Իսկ ամուսինը՝ քնա՜ծ: Սաթիկ,- Իրո՞ք, նայեմ: Ինչ էլ մութ է՜: Չէ՜, լուսինը դուրս եկավ, տեսա: Նույն ապուշը գողի նման մտել է ուրիշի հողամաս, պատուհանից ծիկրակում, ուրիշի երջանկությունն իրեն է վերագրում ու դրանով այստեղ այնտեղ պարծենում: Օհո՜, նորից այդ նույն կնոջը տեսա, զիզի բիզի զարդեղենով ու բառապաշարով: Այդ տկարամիտի հետ նորից փսփսում է ու հավատում նրա ապուշ պատմությանը: Բայց ինչու՞, ի՞նչ շահ ունի դրանից, և ի՞նչ ունի այդ երիտասարդ կնոջ դեմ: Կօգնե՞ք՝ իմանամ։ Կարինեն արդեն խուսափում էր Սաթիկի ակնդետ հայացքից ու աներկիմաստ ակնարկներից, - Ի՞նչ շահ: - Չգիտե՜մ: Երևի տանը թուղթ վառեմ ու պարզեմ, թե ինչպե՞ս քաղաքից եկած տղամարդը առաջին անգամ գալիս է այդ կնոջ տուն ու անսխալ գտնում թխվածքով դարակը: Կարինեն չգիտեր անելիքը: Սաթիկը ժպտաց,- Դե լա՜վ, Ձեր գործին եղեք, բայց ոչ ուրիշի երջանկության հաշվին: Ասում եք, ի՞նչ է ինձ սպասվում,- ու սադիստին հատուկ հրճվանքով վայելում էր Կարինեի խեղճացած ու մոլորված հայացքը: Կարինեն ընդունում է պարտությունը,- Օ՜ֆ, գլոււխս ցավե՜ց: Էսօր շա՜տ լարված օր էր: Եթե սուրճը չօգնի, ներող կլինե՜ք: Դուք իմ մոտիկներ՜ն եք: Սաթիկը թույլ չտվեց պատվով նահանջել,- Այսքան սպասել ենք, հերթագրվե՜լ, լարվե՜լ: Բա մի բան չիմանա՞նք: Կարինեին մնում էր միայն նյարդային ծիծաղել, - Չէ՜, Սաթիկ ջան: Դու հաստա՜տ կարիք չունես: Թուղթ կտամ, դա հատուկ տեսակի է, տանը կվառես, ամե՜ն ինչ կիմանաս: Սաթիկը չզիջեց վերջին հարվածն էլ: Բոքսյորի նման մարտի ընթացքում տաքացել էր, կատաղած,- Տեսակը թղթից չի, տիրոջի՜ց է: Ձևը կգտնե՜մ: Կարինեն պարտված էր, խեղճացած, իրեն կորցրած,- Լա՜վ: Այսօր վե՜րջ: Մնա մյուս անգամ: Վահագը ներս մտավ,- Եվ ինչ, տեսա՞ք մեր ապագան: Սաթիկն արդեն կանգ առնել չէր կարող ու Վահագին էլ չխնայեց,- Տանը կտեսնենք: Պարզվում է, որ ես էլ, դու էլ պայծառատես ենք: Օրինակ, դու անսխալ գտնում ես անծանոթ տանը գտնվող թխվածքը: Իսկ ես տեսա կրակի մեջ, որ դու արդեն եղե՜լ ես այս տանը։- մտածեց՝ «քանի շշմած են՝ շշմահարեմ»,- Ու թե՝ ինչով եք զբաղվել, ու հաճելի ժամանակ եք անցկացրել։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար շատ տհաճ էր ձեր արածը: Շշմած Վահագը նայում է Կարինեի մոլորված դեմքին,- Մոռացել էի ասել, որ մի անգամ եղել եմ, զրուցել: Կարինեն փորձեց կատակով թեման փակել,- Դե, ես բոլորի հետ էլ սրճում եմ, թխվածք հյուրասիրում: Սաթիկն էլ կատակեց, ծանակելով հիմնական զոհին,- Իրո՞ք, նույնիսկ խարիզմատի՞կ երիտասարդի՞ն՝ լկտի վարքով ու բառապաշարով,- ու գոհ մնաց, համոզված լինելով, որ իր անցյալի այդ տհաճ էջը փակվեց Կարինեի համար: Վահագը չհասկացավ անարկը, բայց Կարինեի շփոթվելուց ու Սաթիկի չարացած դեմքից զգաց, որ սենյակում դերերը փոխվել են: Սաթիկն ինչ որ բաներ է լսել ու իր կասկածները գնդասեղով շարել Կարինեի ճակատին: Կարինեի դեմքն, իրոք, չէր բացվում: Նայեց ժամացույցին,- Մոռացել էի՜, Տիգրանի հետ կարևոր զրույց ունեմ: Գնանք, մնա մյուս անգամ: Սաթիկի կատաղությունը եռում էր, ծանակել էր ուզում, զոհի խեղճություն։ Սադիստի դաժանությամբ նորից հարվածեց լիիովին խեղճացած Կարինեին,- Սիրելիս, իսկ ինչքա՞ն ենք վճարելու: Հո այսպես չե՞նք հեռանա,- ասեց ու փոշմանեց, բայց արդեն ուշ էր ու ժպտաց: Կարինեն ոչ խոսել, ոչ էլ նայել էր համարձակվում, միայն ճակատի ու վզի քրտինքն էր սրբում: Վահագը բռնեց Սաթիկի թևը,- Գնա՜նք, հետո: Ասեց, չէ՞, մնա հետո: Բոլորի հետ էլ լինու՜մ է: Բայց երբ երկուսով մոտեցան մեքենային, Վահագը բանալիները չգտավ,- Բանալիները մոռացա,- ու շտապեց ներս: Սաթիկը համոզված էր, որ բանալիները նրա գրպանում էին ու երբ վերադարձավ, հարցրեց,- Եվ ի՞նչ ասեց բժիշկը: - Ի՞նչ բժիշկ:- հասկացավ ծաղրն ու սրտնեղեց, քանի որ ինքն էլ էր մեղադրյալ,- Իրո՜ք, էս ի՜նչ ես դարձել: Իմ համեստ Սաթիկին եմ ուզում: - Ես էլ: Հենց հիմա քաղաք ենք վերադառնում ու կստանաս քո Սաթիկին, երդվու՜մ եմ: Տա՜ր ինձ այստեղից, հե՜նց հիմա: Նույնիսկ Քնարիկիս հրաժեշտ չեմ տա: Վահագը շփոթված էր,- Էլի դմբոացա՞ր: Ա՜խ Սաթիկ, վա՜խ Սաթիկ: Գնանք, տեսնենք, թե Քնարիկդ ինչո՞վ է մեզ կերակրելու: Տիգրանի հետ էլ խոսելիք կա: 5 Տիգրանենց տուն նրանք գնացին տարբեր տրամադրությամբ ու սպասելիքներով: Սաթիկը կարծես թե վերադարձավ հարազատ միջավայր, վերագտավ իրեն ու վերջապես բացվեց ու ժպտաց: Նրան թվում էր, թե կատարվածն ու ինքը կարողացել են ամուսնուն համոզել փակել Սեդայի տան թեման: Վահագին էլ թվում էր, որ ինքը կարողացել է կնոջը հասկացնել, թե Սեդայի տուն տեղափոխվելն իր համար կենսական նշանակություն ունի, ու նեղվեց Սաթիկի պահվածքի որակական փոփոխությունից, այն վերագրելով կնոջ վրա Տիգրանի ազդեցությանը: Տիգրանի պատճառով իրենց մեջ խորթություն է առաջացել: Առաջ քիչ թե շատ նույն հետաքրքություններն ու թեմաներն ունեին: Իսկ հիմա ինքն անտրամադիր, իսկ նրանք միասին ծիծաղում են տափակ նյութի վրա, իրար նկատմամբ էժան կատակներ ու կսմիթներ կիրառում, ու իր Սաթիկն իրեն լավ է զգում: Ինքն իրեն չի կարող թույլ տալ մասնակցել այդ անմտությանն ու դա Սաթիկին չի հուզում: Համոզված է, որ ֆիզիկական խանդի պատճառ չկա, բայց ընտանիքը միայն սեքսը չի: Ընտանիքը համապրում է, իսկ այն չկա: Վիճում են տան պատճառով, Կարինեի, ու հիմա էլ սա՝ ապրումների ընդհանրության բացակայությւնը: Եթե դա չեղավ, կստացվի տնօրեն Խորենի ասածը: Ինքը փաստորեն հայտնվել է Խորենի կնոջ վիճակում: Սաթիկն այնքան լավ էր զգում իրեն, կարծես թե իր տանն էր: Հովսեփի հետ խոսեցին Դավիթիկի հետ, ասեցին որ կարոտել են: Դավիթիկը Հովսեփին հրավիրեց խաղալու, խոստանալով իր գնացքը տրամադրել: Վահագը նեղվեց: Հացի սեղանի շուրջ Տիգրանը նորից գինի առաջարկեց: Վահագը հրաժարվեց, իսկ Սաթիկը հայացքով ամուսնուց մի բաժակի թույլտվություն խնդրեց, քանի որ այդ դեպքում Քնարիկն էլ կխմեր, ինչը քիչ էր լինում: Վահագը բարկացած համաձայնվեց, քանի որ պատրաստվում էր Տիգրանի հետ քննարկել Պեպոյի բերքի գնման հեռանակարը: Սաթիկն, իր կինը, ավելի ուրախ և ազատ է զգում Տիգրանի ընկերակցությում, քան՝ իր: Եթե ուրիշ ոչինչ էլ չկա, վատ է, շա՜տ վատ: Պետք է հեռացնել նրան այստեղից, քանի դեռ այդ փոխադարձ համակրանքը չի վերածվել ուրիշ բանի: Վահագը մոռացավ Պեպոյին ու նրա հետ գործարքը, մոռացավ Սեդային իր տան հետ, մոռացավ աշխարհը: Աչքերի դեմ կիսաօտար տղամարդու հետ կատակող ու շաղակրատող իր կինն էր, իր աշխարհի կենարար ավիշը: Ու մի պահ, երբ իրեն թվաց, թե Սաթիկի ու Տիգրանի ձեռքերը կպան իրար, դիմեց Տիգրանին,- Իսկ միգուցե սպասե՞ս, երբ դուրս գամ, նոր ձեռքը բռնես: Էսպես էդքա՜ն էլ սիրուն չի, չէ՞: (շարունակելի)
134

Օգնիր ինձ (8) 18+

25 Բայց անկախ իրենից գնաց աջիկների ժողովատեղ, բարձրացավ մոտակա բլրին ու նայեց շուրջը: Փորձեց վերլուծել անցած գնացածը, հասկանալ իր սխալների ու վրիպումների պատճառը: Ինչ որ բան թարս է գնում: էտա՞պ է, թե՞ սխալների պատճառ կա, որ չի տեսնում: Չհասկանալով վատ արտահայտվեց իրեն հյուրընկալողի հասցեին: Եթե Տիգրանն իմանա, կխղճա իրեն, Սաթիկին կակնարկի ու միասին կփորձեն օգնել իրենց ձևերով: Այսինքն՝ իր վատությունն իրեն կանդրադարձվի: Վատ է, շա՜տ վատ: Ինչ՞ն իր մոտ չի ստացվում: Ի՞նչ են տեսել Սաթիկին ու Արգիշտին այս կորած մոլորած տեղում, որ ինքը չի տեսնում: Այդ ի՞նչ հառաչանք ու ցավ են նրանք ընկալել: Ո՞նց ասեց Արգիշտին- «Ո՞նց կձևակերպես ճիչը: Ու ամեն մեկն ըստ իր կուլտուրայի, արտահայտման միջոցի»: Ուրեմն ի՞նչ՝ ինքն ու Սաթիկն այդպես էլ մնալու են իրականության ընկալման տարբեր հարթություններում ու իրենց միջև Խորենի ասած փոս՞ն է խորանալու: Տարածքը դատարկ էր: Ճանապարհին մի մեքենա կանգնեց: Մեքենայից իջան երկու կին ու երկու մանկահասակ երեխա: Նրանք առաջացան ու վահագը ճանաչեց Մանանին ու Սաթիկին: Անականկալից թաքնվեց ժայռի հետևում: Շշմել էր: Իրենց ի՞նչ է եղել, ի՞նչ անբուժելի ցավ ունեն: Ա՜յ քեզ գաղտնիք, որ ցավ է բերում հետը: Վարորդը մեքենայից չիջավ: Երևի տաքսի էր: Երեխաները վազվզեցին, սկսեցին խաղալ: Կարծես թե նրանք առաջին անգամ չէին տարածքում: Էլի ե՞րբ են եկել, ու՞մ հետ: Կանայք մտան աղոթատեղի, որոշ ժամանակ անց դուրս եկան: Մանանը թևանցուկ էր արել Սաթիկին, որ չգիտես ինչու, խեղճացած էր և շարժուձևով և պահվածքով: Սաթիկը շարժվեց դեպի քարե ֆալոսը,- Դավիթիկ ջա՜ն, զգու՜յշ, բալե՜ս,- այնպիսի տպավորություն էր, որ նա այդ խոսքերն ասեց մեքենայաբար: Մոտեցավ ֆալոսին, գրկեց ու ինչ որ խոսքեր շշնջաց: Դավիթիկն իր խաղընկերուհու հետ իրենից ոչ հեռու գետնի վրա ինչ որ բանի էին հետևում,- Էստեղ ենք, մա՜մ: Ճռիկներ ու կարիճներ ենք կռվեցնում: Վահագի մարմինը միանգամից քրտնքով պատվեց: Դիրքը որոշ չափով փոխեց, որ ավելի պարզ տեսնի երեխաների վտանգավոր խաղի մանրամասները: Նկատեց, որ նրանք երկար փայտերով են ուղղորդում դատապարտված տանջահար կենդանիներին: Որոշեց թաքնվել ու սպասել, բայց և հայացքը չկտրելով երեխաներից: Շշմել էր լիովին: Աչքերն արցունքով էին լցվել ու այլևս ամեն ինչ տեսնում էր հոսել չդադարող արցունքների միջից: Մանանը եկել է առանց իրեն ասելու ու միանգամից եկել են այստեղ, կարծես թե այս այցը գերակա նպատակ էր: Որպեսզի Մանանը նման բան անի ու այն էլ առանց իրեն տեղյակ պահելու, չափից ավելի լուրջ պատճառ է պետք: Ու որ և մայրը և կինը չանհանգստանան կարիճներով խաղացող Դավիթիկի համար, դա նույնն էր իր համար, եթե նույն պահին ձորից դինոզավր բարձրանար ու սկսեր արածել տեղանքում ու երեխաները նրան փայտերով քշեին: Մանանը մոտեցավ Սաթիկին, շոյեց ճակատը,- Էստեղ մենք անելիք չունենք: Սա ուրիշ հիվանդություններ է բուժում, գնա՜նք: Սաթիկը գրկեց քարե քանդակը, համբուրեց ու լացեց,- Բա էլ ու՞ր գնամ, ու՞մ դիմեմ, ազատվեմ էս ցավից: Նիհարեցի էլ, կմախք դարձա, էլի խանդում է, սպասնում, ի՞նչ անեմ, մա: Էլ ուժ չկա,- ու լացեց, քարին հենված,-կասկածացավ է կպել: Վահագն էլ լացեց, շշնջաց,- Սաթ ջան, ներիր: Ախր սիրում եմ, վախենում կորցնեմ: Դիմացիր, կփոխվեմ, սիրելիս: Մանանը միացավ լացին,- Ախ, սիրտս քրքրվում ա, բալա: Ես ի՞նչ կարամ անեմ: Իմն ա, բայց համ իրան ա սպանում, համ քեզ, համ էլ ընտանիքը: Էս խեղճ երեխեքն ինչո՞վ են մեղավոր: Էդ էլ մի հիվանդություն ա, որ ընտանիք ա քայքայու՜մ: Ախ, կասկածացավ, չորանաս դու: Բավականին երկար ժամանակ կանայք լաց եղան իրար գրկած: Վահագն էլ ժայռի մոտ էր լալիս, երբեմն նայելով իրենց զբաղմունքով կլանված երեխաների կողմն ու հիանալով իր անվախ տղայով: Ճանապարհին էլի մեքենաներ կանգնեցին ու սկսեցին նոր մարդիկ գալ: Մանանը համբուրեց Սաթիկի ճակատը,- Գնանք, ու՜շ է: Սիրուն Նառայիցս բան չմնաց: Նառա՞: Վահագը աչքերը սրբեց ու ուշադիր նայեց: Կանայք անծանոթ էին: Ոչ շարժուձևով, ոչ էլ արտաքինով նույնիսկ հեռավոր նմանություն չունեցող իր սիրելիներին: Երեխաները վազեցին, միացան մեծերին ու բոլորը շարժվեցին դեպի մեքենան: Վահագը փռվեց խոտերի մեջ ու նորից լացեց, ոչ այն է՝ ուրախությունից, որ սխալվել է, ոչ այն է՝ հուսահատությունից, որ այդիսի միտքը չբացառեց ու հավատաց: Մարմնով մեկ դող անցավ՝ «Միթե՞ ես Սաթիկիս իմ խանդով կհասցնեմ այս վիճակին: Շտապ տուն վազել է պետք, ներողություն խնդրել ու խոստանալ, որ երբե՜ք, այլևս երբեք չեմ տանջի իմ հիմար ու չհիմավորված կասկածներով: Բայց ախր եկել եմ, որ հասկանամ ինձ ու իրեն: Հիշել, հիշել, ամեն ինչ այս տեղի մասին: «Փաստորեն այստեղ կա նաև Սաթիկի ճիչն ու Արգիշտին այն լսեց: Իսկ եթե այդ ճիչը բողոք է, ցավ, որ իրեն է ուղված, որ բացահայտ չի ասու: Էլ ի՞նչ ասեց Արգիշտին: Հա՝ « Քո ասած գռեհիկ բանը վեր է ածվել ներուժ ունեցող ազդեցիկ գաղափարի, դաժան ու վեհ վախեցնող սֆինքսի: Նկարի մեջ ամբողջ տարածքը մագնիսականացված է պրկված լարվածությամբ՝ վախով, սպասումով, հույսով»: Եթե այդ գռեհիկ բանը համարենք իմ կասկածներն ու վախը, որ իրեն կկորցնեմ, ուրեմն սիրելիս ինձ հաղորդագրություն է ուղարկել նկարի ու Արգիշտիի միջոցով՝ «Մի տանջիր քեզ, մի տանջիր ինձ, թող վայելենք կյանքը, որ մի օր չհայտնվենք աղջիկների ժողովատեղի»: Էլ ո՞նց ասեց՝ «հայելին քեզ ամեն օր վիրավորում է»: Եթե հայելին իմ ծանոթներն են ու իրենց խոսքերից նեղվում եմ, վայ ինձ: Գնամ, թող ինքնուս հոգեբան Խորենը սթափեցնի»: 26 Խորենի տան բակում ոչ շատ գեր կին էր զբաղվում մաքրությամբ: Ըստ Խորենի ներկայացրածի՝ կինն էր: Վահագին ճանաչեց, չգիտես՝ որտեղից,- Դուք Վահագն եք, չէ՞: Ես էլ սպասում եմ որ Սաթիկի հետ կգաք: Շա՜տ կուզենայի հետը մոտիկից ծանոթանալ: Մի անգամ դպրոցում եմ թեթև զրուցել, հիացել…. Վահագը շտապեց կտրել կնոջ խոսքի և մտքի թելը, քանի որ նա ակնհայտորեն ուզում էր ներկայացնել այդ ծանոթությունն իր նախաբանով, ընթացքով, վերջաբանով և երևի նաև՝ մեկնաբանությամբ,- Ինքը հիմա զբաղված է, մի ուրիշ անգամ: Իսկ խորենը տան՞ն է: Խորենն ինքը դուրս եկավ, ձեռքի շարժումով ներս հրավիրելով,- Տիկինս Ճիշտ է, որ լավ չես արել, որ մենակ ես եկել, բայց մի լավ ափսե սպաս կտանք: Բայց մենք չենք ուտի, քանի որ դիետայի վրա ենք պառկած,-նայեց կնոջը, ծիծաղեց: Կինը դժգոհ դեմքով նրան լեզու արեց: Վահագը մտքով արդեն տանը Սաթիկի հետ իր խանդն էր քննարկում,- Եկել եմ ասելու, որ փոշմանել եմ խոսքերիս համար: Եթե քեզ էլ եմ վիրավորել, ներիր: Խորենը ծիծաղում է,- Եկեղեցու տեղն ասե՞մ: Ես ներելու իրավունք չունեմ: Վահագը ստիպված վերադարձավ իրականություն, բայց, անկախ իրենից, ժպտաց,- Լավ էլի՜, լարվա՜ծ եմ: Հոգեբան մարդ ես, ինձ լա՜վ էլ հասկացար: - Ես ի՞նչ հոգեբան։ Հնչեղ տերմինների մեջ խճճված դիլետանտ եմ։ Փորձիր ծիծաղել, կանցնի,- երկուսով ծիծաղում են: Վահագը ցույց տվեց իր մեքենան,- Հը, գնա՞նք Պեպոյի հետ հաշտվելու: -Բայց ինքը քեզնից չի էլ նեղացել: Ինչ արել ես՝ քեզ ես արել: Ի՞նչ ես ուզում, եղբայր,- ծիծաղում է: Վահագը փորձեց չծիծաղել,- Ուզում եմ հարցնել, եթե Տիգրանը, որին շա՜տ հարգում եմ, ու կնոջս սիրված եղբայրն է, երաշխավորի, որ ես փախչող չեմ, ու գումարի տերն եմ, կհամաձայնվի՞: -Կհամաձանվի՜… -Ախր ի՞նչ գիտես: Ինչու՞ ես ամեն ինչ կատակի վերածում: -Ո՞նց կարող ա չհամաձանվի, եթե Տիկոն ա մեջը: Հիմա դպրոցում խնդիր կա, պետք է գնամ: Իրիրկունը Տիկոյի հետ կգնանք, մի՜ քիչ էլ կխմենք: Մի՜ վախեցիր, ոչ մեկս էլ հարբեցող չենք: Կխմենք նշանակում է, որ բաժակի շուրջ կզրուցենք, իրար կճանաչենք: -Լա՜վ, շնորհակա՜լ եմ: Մինչ երեկո: Ի՞նչ բերեմ հետս: Խորենը ծիծաղում է,- Տիկոյին,- արդեն երկուսով են ծիծաղում: Վահագը հրաժեշտ է տալիս, շտապում տուն: 27 Վահագը տուն է գնում մի քիչ քնելու հույսով, որ հետո կնոջ հետ գնան Կարինեին հյուր: Պատշգամբում սպորտային համազգեստներ հագած պատրաստ Սաթիկն ու Հովսեփն իրեն են սպասում: Կնոջով հիացավ, նաև նեղվեց, բայց այնքան էր քնել ուզում, որ ալարեց խոսել: Համազգեստն ավելի էր ընգծում նրա մարմնի բարեմասնությունները: Սաթիկը մոտեցավ, մտավ ամուսնու թևը, հրապուրիչ ժպտալով ու աչքերին նայելով, շշնջաց,- Նելլիենք գնում են արշավի: Մոտակայքում բրոնզեդարյան բնակատեղի են հայտաբերել: Խնդրու՜մ եմ, գնանք միասին: Ո՜նց եմ քեզ սիրում: - Կանացի հրապույրներիդ ամբողջ զինանոցն էլ ինձ չի շեղի քնելու գերակա հաճույքը վայելելու հեռանկարից: Հովսեփն աղաչեց,- Այնտեղ ծառ կա: Ծառի հովին մեքենան կգնանեցնես, կքնես: Մենք կգնանք, կգանք: -ցույց տվեց տոպրակը,- Ուտելիք էլ վերցրել ենք: - Բա գալիս եմ ի՞նչ անեմ: Թիկնապա՞հ եք տանում: Հովսեփի ահից նույնիսկ մոծակը չի մոտենա: Գնացեք, եկեք: Շփոթված Սաթիկը Հովսեփի կարմրությունը ծածկեց նրա ճակատը համբուրելով ու ուսերը գրկելով,- Քանի գյուղում ենք, իմ համար առաջին ասպետը: Հիշիր ու դու էլ զգուշացիր: Բայց դու էլ արի: Չէ՞ որ քո Կարինեն սպասում է: Հետո էլ՝ Սեդայի տուն: Ամբողջ օրվա հեռանկարը քո պլանավորած անհետաքրքիր այցերն են: Վահագի համար անսպասելի էր «քո Կարինեն» ու «անհետաքրքիր այցեր» խոսքերը: Ե՞րբ, ինչպես է խանդի պատճառ տվել: Պետք է հարթել, քանի որ հազար Կարինե չեն փոխարինի իր Սաթիկին: Այդպես էլ տան հարցը կնոջ համար կարևոր չդարձավ: Իրեն համոզելու հաճելի հնարավորություն տվեց,- Լավ էլի՜, Սա՜թ,- պարտադիր աչքերին նայելով: Սաթիկը չվախեցավ: Նայեց սիրող ու ժպտացող աչքերով,-Լավ էլի՜, Վա՜գ,- ու դիմացավ: Վահագը աչքերը փախցրեց, հանձվնեց, համբուրեց կնոջը: Հովսեփը նայեց ուրիշ կողմ ու ծափ տվեց: Գնում են, ծառի մոտ հանդիպում մնացածներին Նելլիի գլխավորությամբ: Մեքենան թողնում են ու ոտքով ճանապարհ ընկնում: Որոշեց ինքն էլ տեսնել: Իրոք, հետաքրքիր էր: Էլ ե՞րբ, որտե՞ղ: Քնելը գերնպատակ չի ու չի եղել իր համար: Նելլին ու Սաթիկն իրար, իսկ երեխաներն իրար ծափողջույններով ու գոռոցներով այնպես դիմավորեցին, կարծես թե մի տարի իրար չէին տեսել: Ինքն այդպես չի կարող, բայց ուրախությունն իրեն էլ փոխանցվեց: Նելլին հետ էլ վերջապես ծանոթացան: Ինչ որ տեղ իր Սաթիկին նմանեցրեց: Բարետես և ուրախ երիտասարդ աղջիկ էր, մատին նշանի մատանի: Սկզբում Վահագի հետ «դուք»- ով էր խոսում, բայց Սաթիկն ու Վահագը համոզեցին, անցավ «դու»- ի: Այնպես ստացվեց, որ միասին քայլեցին, ու Նելլին ասեց, որ նշանածը գյուղից է ու ինքը երջանիկ է: -Շնորհավորում եմ անկեղծորեն: Բա ու՞ր է, չի՞ խանդում: Նելլին բարեհոգի ծիծաղեց,- Շնորհակա՜լ եմ: Եկե՜ք, ծանոթացեք: Ու՞մ, իմ հրաշք երեխեքի՞ն: Վահագը նեղացավ,- Թեկուզ՝ ինձ: Նելլին հաճույքով ընդունեց խոսակցության կատակ տոնը,- Սաթ, բաժանվու՞մ եք: Սաթիկը Տիգրանից լրիվ է վարակվել: Հանկարծակի չես բերի,- Առայժմ ոչ: Ի՞նչ կա: Քե՞զ է պետք թե՞ իրեն: Ասա, որ կողմնորոշվեմ: Վահագը մտավ զրույցի մեջ,- Ինչու՞մ: -Ում ծեծել, արյունը ծծել: Ատամներով սերս ու ընտանիքս կպաշտպանեմ: Նելլին ծափ տվեց,- Խնդրե՜մ, ուզում է, որ դու խանդես մեզ: Կամ անկեղծ է, կամ էլ՝ քեզ է փորձում:   Սաթիկը սարսափազդու տեսք ընդունեց ու ձայնն էլ տիրական հնչեց,- Փաստեր տուր ու միասին ամբողջ գիշեր տանջելու պլան կքննարկենք, ու ես կիրագործեմ: Վահահը փորձեց սրամտել,- Երկու գեղեցկուհի գիշերով մի տղամարդու հե՞տ: Ազնիվ չի՜: Սաթիկը շշմած դեմքով չշարունակելու նշան արեց, բոլորից թաքուն մատ թափահարեց իր ուղղությամբ: Նելլին կարմրեց: ճանապարհին Նելլիի ոտքը թեքվեց քարի վրա ու որոշեցին, որ ավելի լավ կլինի, որ հենց այդտեղ սպասի, մինչև խումբը գնա, վերադառնա: Այն ժամանակ կպարզվի վնասվածքի բնույթն ու իրենց հետագա անելիքը: Սաթիկի խնդրանքով Վահագն էլ մնաց կողքին, որ արտակարգ վիճակի դեպքում կինը մենակ չլինի: Ինքը մնաց, ծածկոցները փռեց, Նելլիին օգնեց տեղավորվել ծածկոցի վրա ու փորձեց քնել: Մինչև քնի փուլ անցնելը որոշեց զբաղեցնել Նելլիին,- Եթե նշանածդ իմանա, որ այ այսպես՝ դաշտում անծանոթ տղամարդու հետ ես եղել, չի՞ խանդի: Նելլին զարմացավ,- Ինչի՞ համար: Կարծես թե Սաթիկի ամուսինը չլինես, զարմանու՜մ եմ: Վահագը զգուշացավ: «Այսինքն Սաթիկն ի՞նչ»,- Ի՞նչ նկատի ունես: - Մարդկային հարաբերությունները կառուցվում են կամ պարտադրանքի կամ էլ հավատի հիման վրա: Մենք իրար հավատում ենք: Ձեր ընտանիքում միթե՞ այդպես չի: Բարկացավ երիտասարդ աղջկա ավելորդ ինքնավստահության վրա: Խոսելը գիտեք, իսկ կյանքում ո՞նց եք, եթե հանկարծ հիմար մեկը փորձի: Ու որոշեց այդ հիմար մեկի դերը խաղալ: Վերջ ի վերջո Նելլին նույն Սաթիկն է՝ հաճելի արտաքինով, գրավիչ դեմքով ու մարմնով, տղամարդկանց հայացքներ ձգող: Վերջապես կպարզի իրեն տանջող հարցը՝ ինչպե՞ս կպահի իրեն Սաթիկը նման իրավիճակում,- Ի՜նչ գեղեցիկ ամպ է,- Նելլիին հասկացրեց նայել վերև: Անխոս մոտեցավ կնոջը, մեղմ հրումով պառկեցրեց ու սկսեց համբուրել: Իրականում կիրք չկար: Հետևում էր կնոջ արձագանքին: Նելլին չէր սպասում, հանկարծակի եկավ, ձեռքերով թույլ հրեց, - Պետք չի՜, խնդրու՜մ եմ: Մտքում կատաղեց՝ «Աղջիկ ջա՜ն, մինչև բռնացողին երկու անգամ խնդրես, բանը բանից կանցնի»: Շոյեց, շշնջաց,- Համդ տեսնեմ, բույրդ շնչեմ, որ չգժվեմ: Նելլին չէր ուզում, դեմքը շրջում էր այս ու այն կողմ, իրեն հեռացնում,- Խնդրու՜մ եմ… մի՜ արա: Ախր լավ բան չե՜ք անում: Ավելի կատաղեց, պատկերացնելով Սաթիկին այդ դիրքում և այդպես համեստորեն խնդրելով բռնացողին՝ «Պատրաստի օբյեկտ ես, հիմարիկ: Համեստ մերժողին ո՜վ ուզի՝ կբռնաբարի»: Փորձեց կնոջ շալվարն արձակել: Նելլին դիմադրեց, հետո կծկվեց ու հուսահատ լացեց: «Չէ, եթե Սաթիկն էլ է էսպես դիմադրում, արդեն մի երկու անգամ բռնաբարել են: Մնում է պարզել, ո՞վ և ե՞րբ»: Վահագը դադարեցրեց ֆիզիկական բռնությունն ու անցավ գիտափորձի երկրորդ՝ պարզաբանումների փուլին,- Դե լա՜վ, ների՜ր: Դու ես մեղավոր, ինչու՞ չկոպտեցիր, չհարվածեցիր: Նելլին իր կողմը չէր նայում, խոսում էր լացելով,- Ինչու՞ վիրավորեմ, եթե հարգում եմ ու գիտեմ Ձեր ինտելեկտը, ինքնազսպման կարողությունը: Բայց ասեցի, չէ՞, որ տհաճ է: Ինչու՞ եք ինձ վիրավորում, դավաճանում Սաթիկի պես մաքուր էակին: -Բայց հենց նոր դու էլ դավաճանեցիր: Նելլին լացը դադարեցրեց, բայց իր կողմը չէր նայում,- Ինչո՞վ: -Նրանով, որ տանը աչքերին նայելով սուտ ես խոսելու: Թաքցնելու ես այս եղածը: -Այսինքն կծոտեի՞, վիրավորեի, գոռայի՞, այլ ոչ թե հարգված մարդուն փորձեի կանգնեցնել: Ու հիմա զանգե՞մ, գոռա՞մ, որ գա ու Ձեր մռութը ջարդի ու մեծ աղմուկ բարձրանա: Այն է, ինչից վախենում էր: Գոռաց,- Աղջիկ ջա՜ն, անծանոթ տղամարդը բռնանում, դու հասկանալու՜ց ես խոսում: Նելլին նորից է լալիս,- Ի՞նչ եք ուզում ինձնանից: Հանգի՜ստ թողեք ինձ: Ձեզ չե՜մ հասկանում: Վահագը շշմած է ու ձայնը չի իջեցնում,- Լսիր խնդրու՜մ եմ: Փորձի՜ր հասկանալ: Էն որ վրադ էի ու անշնորհք բաներ էի անում, դու նեղվելով փորձում էիր հասկանալ: Իսկ հիմա, երբ հանգիստ փորձում եմ ճիշտ բաներ ասել, չես հասկանում: Բացատրիր, խնդրու՜մ եմ: - Հասկացեք ոնց ուզում եք ու հանգիստ թողեք ինձ: Ձեր հարցի պատասխանն ուրիշ տեղ փնտրեք: -Չկա ուրիշ տեղ: Օգնի՜ր ինձ, հասկանամ: -Օգնե՞մ նրան, ով սպանեց իմ հավատն առ մարդկանց,- իրենից կոպտորեն հեռացրեց Վահագի առաջ մեկնած ձեռքը,- Այլևս երբեք ինձ չդիպչեք առանց թույլտվության: -Ների՜ր, բայց քեզ փրկեցի միամիտ հավատից առ տղամարդիկ։ Այն դեռ քեզ փրկելու է: Նելլին երկար ժամանակ լռեց, հետո երբ հեռվում երևաց խումբը, հանկարծ խոսեց,- Համարյա վստահ եմ, որ դուք ոչ թե ինձ էիք ուզում, այլ՝ ինչ որ հարց էիք պարզում: - Հետո ի՞նչ: -Հետո այն, որ չոր և չարհոգի մարդ եք: Սեփական խնդիրը պարզելու համար վնասում եք ուրիշի հոգին: Փորձեր եք դնում կենդանի մարդկանց վրա: Կիրք չկար, դուք առաջնորդվում էիք ոչ թե կրքով, այլ լարված ու կենտրոնացած ինչ որ հարցի պատասխանի փնտրտուքով, ու իմ հոգեկանի ապրումների հաշվին։ Համաձայնվեք, ձեր կեղտոտ խաղերով էր։ Ու մի օր այդպես կվնասեք Սաթիկիս: Վահագը շփոթվեց: Ինչ որ տեղ էլի էին ասել նույն միտքը,- Մեղավո՜ր եմ, լռում եմ: Բայց հիմարություն ասեցիր: Ես իրեն սիրու՜մ եմ: -Դուք իրեն չեք սիրում, վայելում եք իր նվիրվածությունն ու հավատարմությունը, որից զուրկ եք, ինչում համոզվեցի: Սաթիկս վտանգի մեջ է: Թու՜, թու՜, թու՜: Վերադարձի ճանապարհին Նելլին մտավ երեխաների խմբի մեջ ու տեսածի մասին հարցուփորձ անելով, խուսափեց Վահագի հետ շփումից: Վահագն իր տեսության ստուգումը շարունակեց Սաթիկին բանավոր թեսթ առաջարկելով ,-Չխանդեցի՞ր, որ ինձ ու գեղեցկուհի ընկերուհուդ դաշտում մենակ թողեցիր,- ու նայում է Նելլիին, հուսալով, որ նա կներգավվի խոսակցության մեջ: Սաթիկը ոչ ոքի չի նայում, - Բայց ես հո հիմար չե՞մ, որ խանդեմ: - Վիրավորեցիր սիրելի կինս: Ուրեմն ես հիմա՞ր եմ: Սաթիկը վախեցած ծիծաղում է,- Եվ ու՞մ ես խանդում: Ասա, որ որոշեմ: Էլ ե՞րբ ասի,- Հե՜նց քո հեռավոր ազգական Տիգրանին: Այնքա՜ն հեռավոր, որ կարելի է և սիրահարվել և խանդել: Չնայած սպասում էր, բայց հանկարծակիի եկավ,- Ես քեզ հավատարմության երդում եմ տվել, ու առանց հավատի կմեռնեմ: Ու եթե հիասթափվեմ, կասեմ ու կգնամ: Կամ հավատա, կամ՝ ինձ մի տանջիր քո անհիմն կասկածներով: Մե՜ղք եմ ես, մե՜ղք է փոքրիկ աստվածս, ափսո՜ս է մեր ընտանիքը: Քո ամեն կասկած ինձ համար վիրավորանք է ու ճեղք մեր տան պատերին: Վահագը կարկամեց: Անկախ իրենից հիշեց Խորենի բառերը հավատի մասին: Նելիի խմբից մի աղջնակ դիմեց Նելլիին,- Հոգեբանության դասին մեզ հանձնարարվել է գտնել կասկածացավ բառի բացատրությունը։ Ոչ մի տեղ չգտա: Միգուցե օգնե՞ք: Հովսեփը նայեց աղջնակի աչքերի մեջ,- Գիտեմ, բայց քեզ չեմ ասի: Թե չէ՝ կթթվես: Վահագն իրեն վատ զգաց: Նույնիսկ Հովսեփն իրենից նրբանկատ գտնվեց: Երևի Սաթիկին է հարցրել, ու նա էլ բացատրել է՝ իրեն նկատի ունենալով: Նույնիսկ քրտնեց՝ «իսկական կասկածացավ եմ կպել»: Նելլին ետ մնաց երեխաներից ու նայեց Վահագին ու Սաթիկին,- Միգուցե մեր հյուրերը՞ մեզ օգնեն: Վստա՜հ եմ, որ գիտեն ու օրինակ էլ կբերեն, որ երեխաներին կօգնի: Կօգնե՞ք, Վահագ,- լեզուն չոր էր ու կոպիտ: Հաստատ Սաթիկին ուղղված ակնարկ էր: Վահագը մի փոքր հետ մնաց, ձեռքը շփելով, ձևացնելով, թե ինչ որ միջատ ձեռքը կծեց: Սաթիկը ուսերը թոթվեց,- Չէ՜, բայց լա՜վ բառ էր: Որտե՞ղ եք կարդացել: Նորից «Դուք»-ի՞ ես անցել: Բա՜ն չեմ հասկանում: Վահագը հասկացավ, որ Սաթիկը չուզեց հասկանալ, ինչ առանց այն էլ պարզ էր առանց բացատրության: Ու նորից մտքում շնորհակալ եղավ իր նրբանկատ կնոջը: Բայց և պետք էր թուլացնել լարվածութունը: Թե չէ Նելլի վրիժառուի պահվածքը լավ բան չէր խոստանում: Ու ընդունեց իր պարտությունը, խեղճացած հայացքով նայելով Նելլին,- Երևի այն հիմարն է, որ անտեղի կասկածներով թունավորում է և իր և իր շրջապատի կյանքը: Բայց Նելլին, որպես խիստ մանկավարժ, որոշել էր այնպես դաղել, որ մնա ամբողջ կյանքում հիշվող դաս,- Ա՜խ, ոնց եմ ատում այդպիսի մարդկանց: Երանի՜ կյանքում էլ չհանդիպեմ,- ու հատուկ նորից շեշտեց,- երբե՜ք, որ կյանքս չթունավորեն,- Վահագը հայացքը փախցրեց, բայց զգաց, որ Սաթիկը տխրեց: Հանկարծ Սաթիկն առանց որևէ մեկին նայելու ասեց,- Կասկածացավ,- ու լռեց: Իրականացում 1 Սաթիկն ու Վահագը որոշել էին նախ գնալ Կարինեի մոտ, լսել նրա կանխագուշակումները և, Սաթիկի ձևակերպմամբ՝ «ըստ դրանց ճշգրտումներ մտցնել իրենց ապագայի նախագծում» : Վահագը փորձեց բարկանալ այդ մտքի վրա, բայց միայն բարեհոգի փնչացրեց: Տրամադրությունը բարձր էր: Բայց երբ զանգեց Կարինեին, պարզվեց, որ նա առաջիկա մեկ երկու ժամը խիստ զբաղված է և իրենց կընդունի երեկոյան ժամին: Հեռախոսով խոսելիս ժպտացող Վահագը բարկացավ հեռախոսը անջատելուց և կրկնակի ստուգելուց հետո,- Դրանից էդպես էլ գլուխ չհանեցի: Գնանք Սեդայի մոտ, իրիկունն էլ՝ իր: Սաթիկն ընտրել էր նոր՝ մարտնչող մարտավարություն և արձագանքեց ըստ դրա,- Իսկ ես հանեցի: Նա իր մեջ ուժ էր բացահայտել, քանիցս ինքնուրույն ելք գտնելով դժվարին իրավիճակներում: Կարողանում է գնահատել շրջապատի մթնոլորտը, մարդկանց սպասելիքներն իրենից և իրավիճակից, և, եթե պետք լինի՝ կարողանում ուղղորդել մարդկանց մտքերն ու վարքը: Արդեն համոզված էր, որ նույնիսկ այդ Կարինե կոչվածը չի կարող իր հետ մրցել և թող այլևս չփորձի իր ճանապարհին կանգնել: Նա վճռականորեն տրամադրված էր մարդկային ճակատագրերի այդ ինքնակոչ աճպարարի դեմ: Նա հասկացել էր, որ շատ հարցերում նույնիսկ Վահագից լավ է կողմնորոշվում և պարզապես պարտավոր է օգնել և իրեն, և՝ Վահագին: Ու մինչ Վահագը կմտածեր, թե ի՞նչ ասեց Սաթիկն ու ինչու՞, նոր ծածկագիր ստացավ,- Գոնե ներողություն խնդրեր խոստումը չպահելու համար: Վահագը պաշտպանվեց զարմացած ձևանալով,- Ի՜նչ ներողություն: Գիտե՞ս՝ ո՜նց են խնդրվում հերթագրվելու համար, մարդ մեջ գցում: Սաթիկն անցավ արգելված հնարքի, հարվածեց գոտկատեղից ներքև,- Չեմ վիճում, բայց դե գոնե դու՜ ներողություն խնդրեիր՝ երեք րոպե խլեցիր: Թե՞ չէ հետո փոխհատուցելու ես,- ու մտածեց «Լա՜վ արեցի: Էլ չե՜մ լռելու»: Վահագը վախեցավ հասկանալ կնոջ ասած միտքն ու փախցրեց հայացքը,- Դե լա՜վ, ցանկություն հայտնիր, կատարեմ, հաշտվենք: Մեջդ ագրեսիվություն է հայտնվել: Շատ ենք վիճում: Ժպիտդ պակասել է: Եթե իմ մեղքն է՝ պատժիր, բայց ժպտա քո քաղցր ժպիտով: Սաթիկն իր գլխավոր զենքը բանացրեց ամբողջ հզորությամբ՝ խորամանկ հայացք, կիսաժպիտ, սիրառատ դեմք,- Հովսեփս գալիս է հետներս: Ինձ անակնկալներ պետք չեն: Ցանկացած նյութական քմահաճ պահանջ կատարելու պատրաստ Վահագը նույնիսկ չհասցրեց հասկանալ,- Ինչի՞ համար: Սաթիկը ձեռքերի ափերով փակեց դեռևս ժպտացող երեսը,- Առը՜ քեզ ժպիտ, էն էլ քաղց՜ր: Խոստացար, չէ՞: Վահագը հանձնվեց իր զիջողունակության գինը բարձրացնելով,- Ինձ չի խանգարի, լա՜վ էլ երեխա է: Բայց իմաստը չեմ տեսնում: Մի կարգին պահանջ դիր… վրադիր: Սաթիկը նորից բացեց իր ժպտացող երեսն ու մոտեցրեց ամուսնուն,- Եկ պայման կապենք: Եթե վերջում ասես, որ ճիշտ որոշում էր, կատարում ես իմ կամքը, սիրելիս: Իսկ եթե չասես… Վահագը վախեցավ,- Չէ՜, հերիք է: Դու օր կավելացնես, որ չունենք էլ: Պատրաստվեք, եկեք: Էս ի՜նչ ես դառել: Քեզ գյուղ գալ չի կարելի: Քաղաքում ավելի համեստ էիր: 2 Սեդան նրանց այցով ուրախացավ: Համբուրեց Սաթիկին ու Հովսեփին,- Ի՜նչ լավ եք արել, որ Հովսեփին բերել եք: Նարեկս շա՜տ կուրախանա: Բա ու՞ր են Տիգրանն ու Քնարիկը: Հովսեփը նայեց Սաթիկին: Սաթիկը ստել չէր էլ փորձելու, իսկ Հովսեփի մոտ՝ առավել ևս: Մեծերից օրինակ վերցնող երեխան միաժամանակ նրանց պարտադրում է դառնալ կատարյալ ու օրինակելի: Ու Սաթիկը հանդիմանեց Սեդային ուսուցչի տոնով, ավիրելով տարիքային բոլոր պայմանականությունները,- Որովհետև դուք, լինելով նրանց տանը, նրանց չհրավիրեցիք: Ու ոչ այնքան իրենք են նեղացած, որքան՝ ես: Ու ես դա չե՜մ մոռանա: Սեդան հայացքը փախցրեց ու խելացի ու ինտելիգենտ երևալ փորձող կնոջից վերածվեց անօգնական պառավի,- Դե ախ՜ր, ոնց կարելի է: Եթե ասում եմ եկեք, հո չե՞մ շեշտելու: Ա՜խ, ես էլ չգիտեմ, հո մենակ ես չե՞մ, աղջիկ ջա՜ն: Հետո կկանչենք, հա՞: Սաթիկը տրամադրված էր զրույցը վերածել դաստիարակչական խոշտանգիչ հարցապնդման ու խրատաբանության, բայց Վահագը բռնեց նրա ձեռքը, դիմեց Սեդային,- Վաղը երեկոյան իրենց ռեստորան ենք կանչելու, և մեր և Ձեր սխալների համար ներողութուն խնդրելու: Սաթիկը հուզվեց «մեր և Ձեր սխալներ» բառերից: Վահագին շշնջաց,- Շնորհակալ եմ, սիրելի՜ս,- բայց աչքի արցունքը սրբելու հետ զուգահեռ մտածեց՝ «Ի՞նչ է մտածել հաշվենկատ սիրելիս: Տես է՜, իրոք փոխվել եմ: Վահագիս էլ եմ կասկածում հետին միտք ունենալու մեջ»: Հետո Վահագը գնաց զբոսնելու այգում և բակում, իսկ կանայք՝ խոհանոց: Սաթիկը փորձեց տվյալների ճշտման անսպասելի հարձակման մեթոդը,- Վահագն ասում է՝ մի տաս անգամ զբոսնել եմ Սեդայի այգում, բայց էլի չե՜մ կշտանում: Սեդան երջանիկ էր, իր խոսքը չվերաքննեց,- Տաս չէ, բայց՝ մի չորս անգամ կլինի: Վահագը ներս մտավ ու ձեռքի ժեստով գոհունակություն արտահայտեց,- Չէի՜ սպասում: Իսկն՝ իմ ուզածը: Սաթիկը չհամբերեց,- Սեդա տատիկն ասեց, որ ինչքա՜ն էլ գաս, այգում պետք է պտտվես: Ինչ լա՜վ է, որ լավ է, չէ՞,- նայեց ամուսնու աչքերին սիրալիր ժպիտով «խաղեր չտա՜ս, սիրելիս»: Վահագը կոնֆետ գողացած երեխայի պես հայացքը փախցրեց ու գնաց համակարգչով զբաղված Նարեկի ու Հովսեփի մոտ, որ հասկանա լսածն, ու թե ինչը՞ դուրը չեկավ այդ մտքի մեջ: Սաթիկը ոգևորվեց ու անցավ հետախուզության Սեդայի գաղտնարաններում: Դատելով պատրաստի և տաքացրած ուտեստների քանակից, նա արդեն իրենց սպասել է,- Կարինեն ասեց, որ Ձեզ կզգուշացնի, որ գալիս ենք: Փաստորեն զանգել է, հա՞: Սեդան անակնկալի եկավ,- Հա՞: Բա էլ ինչի՞ էր ասում, ձեզ չասեմ: Հետաքրքիր աղջի՜կ է: Սաթիկը ծիծաղեց,- Կանայք երբ որ գաղտնիք են պահում, գլխներում քոր է առաջանում: Սեդան ժպտաց ու լրիվ հանձնվեց,- Ես էլ: Մի քիչ էլ զրուցենք, ամե՜ն ինչ կասեմ: Սաթիկը լարվեց գանձ որոնողի պես: «Գանձի տեղն էլ գիտենք, տատիկ, գանձը հանելու ձևն է՜լ»,- Փոքր գյուղ է, նույնիսկ ես ահագի՜ն բան գիտեմ: Օրինակ, գիտեմ, որ ագահ կին է, ու նույնիսկ երբ լավություն է անում, մի բան պիտի պոկի,- ու ուշադիր հետևում է Սեդայի միմիկային ու նկատում նրա գլխի ակամա հաստատող շարժումը: Սեդան հոգոց հանեց,- Բա ի՜նչ է: Մեր էս անմեղ գործի մեջ էլ ահագին փող ուզեց: էդ որ տարավ, չէի՞նք կարող երեխեքի վրա ծախսել: Սաթիկը ժպտաց ու, համենայն դեպս, նույնպես հոգոց հանեց,- Մեզ էլ էր ասում՝ անշահախնդիր է: Բայց երբ ճիշտն իմացա՝ հիասթափվեցի: Սեդան միջի կուտակած դժգոհությունն արտահայտելու լսարան էր գտել,- Ես էլ, բայց էլ ի՞նչ: Երբ պիտի վերջացնենք, էլ դրա մռութը չտեսնեմ ու անիմաստ չժպտամ էդ գիշատչի՜ն: Սաթիկն ուզում էր ճշտել Կարինեի ագահության չափը նաև տղամարդկանց համտեսելու հարցում, բայց ենթադրյալ համտեսվածն ինքը մոտեցավ զարմացած դեմքով: Սաթիկը փոխեց խոսակցության թեման, Սեդային զրկելով ձայնի ու կարծիքի իրավունքից,- Համոզված եմ, սովա՜ծ ես, որ ինձ հիշել ես: Վահագն իրոք, ինչ որ կտոր վերցրեց, բայց նաէւ ասելիք ուներ,- Լսիր, էդ ի՜նչ զարգացած ու հասկացող երեխա է Հովսեփը: Շշմած եմ, հավատա: Սաթիկին հաճելի էր լսելը, կարծես թե իր երեխային կամ աշակերտին էին գովում: Մտածեց «Եթե պատմեմ, ինչ չգիտես՝ չես շշմի, կշշմահարվես, սիրելի՜ս: Երեխա չի, հիանալի՜ պատանի է,- բայց ժպտաց ու ասեց,- նրանից է, որ քիչ ես շփվում: Ես գիտեի՜: Վահագն իր մտքերով էր,- Իրոք որ Տիգրանի տղան է՝ խելացի՜, ըմբռնո՜ղ, սուր մտքով: Սաթիկը թեև հուզվեց, բայց և իրեն հիշեցրեց, որ նախքան հուզվելը պետք է գտնել խոսքի թաքուն նպատակը: Պատահական բառեր կամ մտքեր չկան, կան խոսքերի ու արարքի թաքուն իմաստներ: Փաստորեն ամուսինը հաշտության եզրեր է փնտրում Տիգրանի հետ ու իրեն հասկացնում, որ նրա դեմ իր մտքերն ու խոսքերը եղել են պահի ազդեցության տակ: Նեղացած ձևացավ,- Իսկ այս քանի օրը հետը պարապած ուսուչուհին դեր չունի՞: Վահագի համար ուրախության օր էր,- Ուսուցչուհին ինձ էլ, իրեն էլ, բոլորին էլ, նույնիսկ՝ Տիգրանին է փոխել: «Նորի՜ց Տիգրան: Եթե երեկ ինքը նույնիսկ առիթով Տիգրանին հիշեր՝ սիրելին կկատաղեր: Չէ՜, ոչ թե ինքը, այլ՝ ինչ որ բան է փոխվել»: Սեդան, այնուամենայնիվ, միջամտեց: Նրան ակնհայտորեն հետարքիր չէին ոչ Հովսեփը, ոչ Տիգրանը, ոչ էլ նրանց զրույցի ենթատեքստը: Եթե նրբազգցություն ուներ, ապա միայն իրեն ու իր հարազատներին վերաբերող հատվածում, այսինքն՝ դրսի աշխարհին անհաղորդ կին էր: Չհամբերեց,- Իսկ տղաս ո՞նց էր: Վահագը չէր էլ փորձում նրբանկատ լինել,- Շա՜տ է ներամփոփ, բայց Հովսեփի մոտ բացվում է:- Սեդան ևս աչքերը սրբեց,- եկել եմ լավ խոսք ասելու, լացում եք: Գնամ, քանի ես էլ չեմ լացել,- նորից գնաց երեխաների մոտ: Դրսից, դարպասների կողմից լսվեցին մեծահասակների ու երեխաների ձայներ: Սեդան լարվեց, սկսեց սենյակներում ինչ որ իրեր հավաքել ու թաքցնել, որոշ սենյակների ու պահարանների դռները բանալիով փակել,- Ուտելիքի հոտն առան, եկա՜ն: Առանց ասե՜լ, առանց կանչե՜լ: Ամե՜ն ինչ փչացավ, ամե՜ն ինչ իզուր էր: Սաթիկը զարմացավ,- Ի՞նչ եղավ: Երեխաներից ի՞նչ վտանգ կարող է սպառնալ: Սեդան նույնիսկ խոսել չէր կարողանում,- Քրոջս աղջիկն է իր ընտանիքով: Ոչ ինքն է բանի նման, ոչ՝ Սաքոն, ոչ՝ երեխեքը,- խոսում էր ու ուշադիր զննում տարածքը, ամեն իրի համար որոշում գտնվելիք տեղը՝ փակի տա՞կ, թե՞ հասանելի տեղում,- Դրանց մի օր լարելու եմ, չգիտեմ՝ երբ: Ո՜չ մեկը չունի: Տան հույսով էստեղից չեն պոկվում: Սաթիկը ներքուստ ուրախացավ՝ «Ահա և վտանգավոր մրցակից, որ Վահագին հետ կպահի իր կասկածելի մտադրույթունից»,- Դե՜, ձեզ կպահեն ծեր տարիքում, տունը տեր կունենա, երեխան էլ՝ ապագա: Սեդայի դեմքն, իրոք, մթնեց,- Ավելի լավ է՝ թույն խմեմ, քան դրանց հույսին մնամ: Երեխուս էլ մանկատուն կհանձնեմ, դրանց չե՜մ տա: Հիմա կտեսնես: Սաթիկն իր բաժնով եզրակացրեց՝ «փաստորեն ինձ ես ընտրել որպես հակաթույն: Բայց ես չե՜մ ուզում: Ես իմ կյանքն ունեմ, իբրև թե՝ բարի՜ տատիկ»: Եթե Սաթիկի ու Վահագի համար գյուղի կյանքը նորություն էր, ապա Գայանեի ընտանիքն իր երեխաների վարքով ու դաստիրակության մեթոդներով՝ տհաճ հայտնագործություն: Երեխաները, իսկ նրանք չորսն էին՝ երեքից յոթ տարեկանի սահմաններում, շարժուն էին ու չէին ճանաչում ու հասկանում «չի կարելի», «կբարկանամ», «խնդրում եմ» տերմիններն ու հասկացությունները: Իսկ ծնողների համար չկար երեխաների արածների համար անհարմարություն զգալու գաղափարը: Վահագն ինչքանով կարողացավ, հասկացավ, որ նրանց բարկության շեմը շատ բարձր է ու որոշակի, ու դա երեխաները գիտեն: Երեխաների համար միակ քիչ թե շատ ընդոււնելի արգելքը ծնողների կանխատեսելի կատաղությունն էր: Չէր կարելի ընդհատել ծնողների զբաղմունքը կամ զրույցը և այդ ընթացքում նրանց ուղղությամբ որևէ բան շպրտել: Նաև անձեռմխելի օբյեկտ է Նարեկը: Մնացածն, ըստ էության նորմա է, կարելիության ու թույլատրելության հասկանալի շեղումներով: Ու նրանք վազում էին սենյակներով մեկ, քաշքշում իրար ու խաղալիքները, գոռում ու իրար հարվածում, բողոքում, ծնողների նկատողություններից մի փոքր հանդարտվում ու շարունակում իրենց փաստացի չվերահսկվող ակտիվությունը: Մեծերի չաղմկելու պահանջին արձագանքում էին համատեղ ծաղրով կամ որևէ ագրեսիվ արձագանքով: Գայանեի ընտանիքից յուրաքանչյուրն իր չափով փչացրեց երեկոն: Սկզբում Սաթիկը բարձրաձայն էր արձագանքում նրանց ասածին կամ արածին՝ «հնարավոր չի, այդպես չի լինում», բայց հետո լռելայն ու մտքում էր արձանագրում հերթական «անհնարին» խոսք կամ արարք: Ու գնալով վերածնվում էին Սաթիկի հույսերը, որ տան գործարքը չի կայանա այս ընտանիքի պատճառով՝ «Հնարավոր չի, որ Վահագս ինձ այստեղ բերի: Այստեղ կխեղաթյուրվեն ժամանակս, տրամադրությունս, ու երևի նաև՝ ինքնությունս»: Վահագն էլ շոկի մեջ էր: Ինչ որ բան լսել էր այս ընտանիքի մասին Կարինեի մեկնաբանությամբ ու առանձնապես խնդիր չէր տեսել: Լսել էր նաև ուրիշներից, բայց իրեն թվացել է, թե չափազանցված է, այդպիսի բան հնարավոր չի: Սեդան էլ էր նեղվում ու բարկանում: Նրա հույսերը՝ կապվել Վահագի ընտանիքի հետ, փոքրանում էին, հալվում: Սեդան խնդրում էր, իմանալով արձագանքը,- Գայան, ախչի ջա՜ն, ջարդեցի՜ն: Տեր եղի՜ր: - Մոք, ի՞նչ ես նեղվում: Երեխա են, չխաղա՞ն: Հո կրակը չընկա՞, որ ուրիշների նման շշմած չեն: Մի երկու թեթև բան ա՝ կառնեմ, կտա՜մ: Կամ էլ իմ քոծությունը չարժի՞ դրանց: - Ախչի ջա՜ն, հո ապուշ չե՞ս: Ոչ եկեք, ոչ դրանց բերեք, ոչ էլ ապուշ զրույցով բարկացրեք: Փող չունեք, ինչո՞վ կառնեք: Մինչև հիմա ի՞նչ եք առել դրանց ջարդացներից։ - Հա, կարո՞ղ ա գիտես՝ ըսենց ենք մնալու: Մի դուռ կբացի, չէ՞, Աստված: - Աստված դուռը բացել է, տվել եք, երեխեքն են խաղու՜մ, ջարդում, այլանդակու՜մ, ախչի՜: Պարզվեց, որ երեխաներից մեծը՝ Սեդան դպրոց է գնում, բայց դպրոցը չի սիրում, քանի որ այնտեղ հետաքրքիր չի: Վահագը փորձեց մտնել զրույցի մեջ,- Խորենին ճանաչու՞մ եք: Ո՞նց է: Հաճա՞խ է ծնող կանչում: Գայանեն ուղղվեց ու դեմքը թթվեցրեց,- Ընդեղ ու՞ր ա մարդ: Գժի պես տեղի անտեղի ծիծաղի, սրա նրա ծծերին նայի: Սաթ ջան, կգնա՜ս, կտեսնես, թե ուր ա կոխում աչքերը: Եղե՞լ ես դպրոցում: Սաթիկը փորձեց շեղել կրծքերի թեման, կարծելով, թե էպիզոդ էր,- Եղել եմ Հովսեփիս հարցով: Խմբակի համա՞ր ես ասում: -Աչքերը վռազ չգցե՞ց ծծերիդ, աչքով չարե՞ց: Սարգիսը, որ լուռ էր, հայացք նետեց Սաթիկի կրծքերին, ակտիվացավ,- Հա բայց ո՞նց չնայե՜ս, որ նայվում են: Վահագը սպառնալից հազաց, բարկացած նայեց Սարգսին ու համենայն դեպս՝ նաև Գայանեի կրծքերին: Սարգիսը հասկացավ ու շեղեց հայացքը Սաթիկի մարմնից: Սաթիկը ևս լարվեց: Չէր սպասում կնոջ կողմից այդպիսի անկազմակերպ փնթի միտք տղմարդկանց ներկայությամբ և վրադիր էլ նրա ամուսնու լկտի մեկնաբանություն: Ի՞նչ խոսի այդպիսի մարդկանց հետ, և արժե՞ արդյոք նրանց հետ ժամանակ անցկացնել, ու՝ հանուն ինչի՞։ Նայեց Գայանեի կողմը, - Կոնկրետ իր հետ չեմ շփվել ու չգիտեմ, թե ինչ է զննում մարդու հետ խոսելիս, բայց իրենից գոհ են Քնարիկս ու մյուս ծնողները, մանկավարժները: - Փող են վերցրե՜լ, տվել ղեկավար, բայց երեխեքի ապագան ա, չէ՞, կարևոր: Սարգիսը նորից զազրախոսելու առիթը բաց չթողեց, - Որ չսիրեն, ու՞մ ինչը պտի ուտեն: Փողերը կկտրի, երեխեքին էլ երկուս կնշանակի: - Սեդուլիկիս նորից երկուս են դրել անգրագետները: Սաթիկը երեխային օգնելու և ծնողներին ճիշտ հետևության հանգեցնելու նպատակով ժպտաց փոքր Սեդային, - Բալիկ, չե՞ս ասի, թե երեքին գումարած յոթ ինչ կանի: Երեխան ծիծաղեց,- Յոթ, կտամ մռթիդ ճլո՜թ,- ու իրենից գոհ նայեց իր հետ ծիծաղող ծնողներին: Մյուս երեխաները ևս միացան ու կրկնեցին քրոջ խոսքը, նայելով Սաթիկին: Սարգիսը դիմացի գինու բաժակը դատարկեց ու ուրախ դիմեց փոքր Սեդային,- Չէ՜, մորքուրի մռութը մենակ պաչելու համար ա: Գնա պաչի, բալե՜ս, հերդ ուրախանա: Վահագը տարակուսեց, ձեռքը բռունցքեց: Սաթիկը կարկամեց, նայեց Վահագին, բայց նա լռում էր, իսկ երեխան մոտեցել էր, թևքով քիթն ու բերանը սրբել ու դեմքը երկարել: Այտը դեմ արեց, բայց երեխայի համբույրի ընթացքում լսեց իբր թե երեխային մոտեցած Սարգսի շշուկը, միայն իրեն հասանելի,- Վա՜խ, ուտեմ մռութդ: Չե՜մ համբերում: Գայանեն բարկացած էր ինչ որ մեկի վրա,- Սովորցնու՞մ են, որ երեխես ասի: Երևի տամ կարի: Սաթիկը չարձագանքեց, մտածելով, որ ցանկացած կարծիք անցնելով նրանց վիրավորված եսասիրության ու խեղաթյուրված աշխարհընկլման ցանցով, ականջից մինչև ուղեղ ընկած ճանապարհին կվերաձևակերպվի ըստ նրանց դիրքորոշման, կվերաորոկավորվի և ըստ դրա էլ կստանա ցանկացած անկանխատեսելի արձագանք: Հետո Գայաննեն էլի, կարծես թե առանձնապես բան չէր եղել, սկսեց զրուցել Սաթիկի հետ, ներկայացնելով իր և Սեդա հորքուրի հարբերությունները: Թե ոնց են իրար պետք, այս տունը իրենցն է ու հորքուրը որոշել է: Գայանեին մոտեցավ երեխաներից մեկը,- Մա՜մ, մի հատ բրդուճ բեր, շու՜տ: Գայանեն բարկացավ,- Համբերիր, խոսում եմ, այլանդա՜կ,- ու ապտակ շրխկացրեց երեխայի երեսին: Սաթիկը պարզ տեսավ ապտակի թողած մատնահետքերն ու վեր թռավ տեղից, պատրաստ որևէ անկանախատեսելի հետևանքի: Երեխան ոտքերը գետին զարկեց, գոռաց լացախառն,- Դե կտենաս, քեզ սրանից հետո չե՜մ լսալու: Ու Սաթիկը դեռ չէր հասցրել կատարվածի ապրումներից ուշքի գալ, նույն երեխան խաղում էր մյուսների հետ, աղմկում, գոռում, հրում,- Այլանդակ, խաղում եմ, չե՞ս տեսնում: Սաթիկն այս անգամ իր մտահանգումը բաձրաձայնեց, որ ինչ որ բան փոխի,- Միթե՞ դա հնարավոր է: Էս ի՞նչ երազ է: (շարունակելի)
126

Օգնիր ինձ (7) 18+

22 Հովսեփը լավաշը տեղավորեց տանն ու դուրս եկավ: Վաղինակը քեռու տանից գնում է իր տուն, եղածից զարմացած: «Ի՞նչ եղավ դրան, ինչու՞ փոշմանեց, իր գլխին սարքեց: Կարո՞ղ ա՝ ձեռ էր առնում: Մյուս կողմից, ինքը ճիշտ է: Քաղաքը գյուղ չի, և էնտեղ հնարավոր է մեկի հետ լինես, ու ոչ մեկը չիմանա: Ինքը հաստատ ըտենց էր ուզում: Թե չէ՝ չաչանակ Սուսանը կսկսի տնետուն ընկնել ու երկու օրից Տիկոն էլ, իրա ամուսինն էլ կիմանան: «Իրո՜ք, խելացի վարվեց: Ինքն ըտենց աղջիկ չի: Մեռնե՜մ իրա սիրուն տեղերին, որ կոխեց աչքս: Չէ, ուրեմն, Անոյին կասեմ, մի օր էլ կկանչի, կուլտուրական կզրուցենք: Ձեռ մեռ չեմ գցի, որ զարմանա ու ինքը վիզս ընկնի, լացի»: Հովսեփն իր երկու ընկերների՝ Գարիկի ու Գնելի հետ սպասում էր Վաղինակին: Նրան նկատելուն պես գրավեցին իրենց մարտական դիրքերը՝ համաձայն համատեղ մշակված պլանի: Տղերքը Սաթիկին տեսել էին դպրոցում, հիացել, իրարից թաքուն հետևից նայել ու որոշել, որ իրենց ապագա կինը պետք է հենց այդպիսին լինի: Ու, լսելով որ կանացի իրենց իդեալի նախատիպին, որ միաժամանկ մոտ ընկեր Հովսեփի հորաքույրն է, նեղացրել են, վրդովմունքի առաջին իսկ բռնկման պահին խոստացան վրեժ լուծել ու գնացին մարտակետ: Տղաները Հովսեփից մի քանի քայլ հեռացան, ձեռքներին կրակելու պատրաստ ձգած պարսատիկներ, ու ծոցները՝ կիսախակ պոմիդորներ: Բայց Վաղինակի մոտենալուն համամասնորեն պակասում էր նրանց վճռականությունը, քանի որ չգիտեին ու չէին պատկերացնում, թե ոնց են մեծահասակ մարդուն սպառնալու, հետը քաշքշվելու: Սա դպրոցի հետևի պատը չի, ու Վաղինակն էլ դպրոցի տղերքից չի, թեկուզև՝ բարձր դասարանցի: Փախչելը բացառվում էր, մնում էր սպասել, հուսալով Հովսեփի վճռականությանն ու նախաձեռնությանը: Բայց և հոգու խորքում նախապատրաստվել էին լացելու, փախչելու, կամ էլ՝ մի երկու հոպարական ապտակով հարցը փակելու: Հովսեփն էլ իրեն վստահ չէր զգում: Սկզբում ոգևորված էր, բայց Վաղինակի մոտենալուն զուգընթաց շտապ որոշում պահանջող ամեն վայրկյան սթափեցնում էր ու շփոթեցնում: Ահա գալիս է, ի՞նչ ասի, ո՞նց սկսի, որ համ ճիշտ լինի, համ էլ՝ ոտների դողն ու վախը չզգացվի: Փակեց Վաղինակի ճանապարհն ու ասեց պատրաստված տեքստը, -Դու՞ ես հորս քուր Սաթիկին նեղացրել,- Տիգրանին հիշելը ստրատեգիական նշանակություն ուներ: Իրոք, վստահություն տվեց: Վաղինակը մտքերով էր ու չէր ընկալել ոչ նրա խոսքի նշանակությունը, ոչ էլ՝ քիչ հեռու կանգած զինակիցների դերն ու նշանկությունը: Ձեռքով մի կողմ հրեց ճամփեն փակողին,- Մենակ դու՜ էիր մնացել, լակո՜տ,- ականջի կողքով մի բան անցավ, ընկավ առվի կողքին: Նայեց՝ պոմիդոր էր: Հովսեփը գոհ էր, չնայած նշան էր տվել քարով խփել, ու՝ քամակին: Բայց հասկացավ, որ Գարիկն էլ իր վիճակին է ու արել է առավելագույնը: Հայացքով նրան ոգևորեց ու նորից փակեց հակառակորդի ճանապարհը: Չգիտեր ասելիքն ու հիշեց իրենց տղայական վեճակռվի բլեֆները: Բլեֆն ուժից կարևոր է: Ով չի զիջում, չի վախենում, չի դողում, հայացքը չի փոխցնում՝ արդեն հաղթող է,- Չփախնե՜ս, հետևիցդ վազելու ենք, գոռալու ու… խփելու: Տղամարդու պես կանգնիր ու խոսիր,- ու շշմեց, երբ զգաց, որ բլեֆն ազդեց: Վաղինակը չէր էլ մտածում փախչելու մասին, բայց արդեն, անկախ իրենից, դա չբացառեց: Նայեց շուրջը, տեսավ երկու պարսատիկակիրներին լիցքավորված պարսատիկներով, հիշեց պոմիդորի սլացքն ականջի տակ, լրջացավ: «Փաստորեն գիտեն, ու կարող է Տիգրանն էլ իմանա: Երեխեքի հետ կռվել չի կարելի: Ամո՜թ է և խայտառակություն: Ծնողներն իրեն պարզապես աղբանոց կնետեն: Իսկ եթե հեռանա, հետևից կվազեն, կգոռան: Ու ինքն էլ, փաստորեն, լավ բան չի արել ու լեզուն կարճ է»: Նայեց Գնելին, ժպտաց, որպես թե՝ խաղացեք, երեխեք, բայց իմացեք, թե ում հետ, և՝ ինչ,- Դու մեր Կորյունի տղեն չե՞ս,-Կորյունի հետ դաշտի հողամասի հարևան են, իրար օգնում են, բերքի ժամանակ՝ հերթապահում: -Կարևոր չի՜: Ես Հոսոյի ընկերն եմ, ու իրան բան ասող չլնի, եղա՞վ,- պարսատիկը ձգեց, բայց ուղղությունը թեքեց, որ եթե ձեռքը թուլանա՝ Վաղո հոպարին չկպչի: Հայրը կծեծի, կոմպից կզրկի, ձկան չի տանի, տանն աղջկա գործ կհանձնարարի: Հովսեփն ինտուիցիայով զգաց ուժերի հարբերակցության հոգեբանական փոփոխությունն իրենց օգտին, ու զարմանալը թողեց հետոյին, քանի դեռ ձայնի դողը չէր զգացվում, -Լսիր, ինչ եմ ասում: Տարիքով մեծ ես, բայց թե էլի Սաթիկ քու… հորքուրիս նեղացրել ես: … -թուքը կուլ տվեց- Էղա՞վ: Վաղինակը վիրավորվեց: Խնդրելը՝ հա, բայց լակոտն իրեն սպառնա՞: Մենակով սրան նման հիսունին կպառկեցնի: Հրեց Հովսեփին, որ մի քանի մետր հետ գնաց, բայց իրեն պահեց ու վերդարձավ իր տեղն ու իր խրոխտ դիրքին: Մեծավարի ժպտաց,- Գնա այ լակո՜տ.- ու ուզեց գնալ իր ճամփով, իրեն ստիպելով ծիծաղել,- Այ քեզ բա՜ն: Հովսեփը բարկությունից ու շփոթմունքից ձեռքի քարը շպրտեց Վաղինակի ոտքերի կողմը, բայց այնպես, որ չկպչի: Այն մի փոքր կպավ, բայց Վաղինակն ամոթից ցույց չտվեց ու ցավը թաքցրեց դեմքի լրջության մեջ: Հովսեփն իր արածից սարսափած աչքերը փախցնելով մեքենայաբար ասեց մտադրված բառերը,- Լակոտը տարիքով չի, արածով է, - Տիգրանի խոսքերն էին, ինչպես միշտ՝ տեղին, ու վախեցած կողքերն է նայում,- «Բա որ խփի՝ ի՞նչ անեմ»: Տղերքը շշմել էին, ու չիմանալով անելիքը, գետնին էին նայում: Վաղինակն էլ ապշած էր ու քարացել՝ է՜ս ինչ լկտի երեխեք են մեծանում: Հովսեփն հենց զգաց Վաղինակի շփոթմունքը, ժամանակ չկորցրեց, անցավ հաջորդ ծրագրավորված բլեֆին, որին ինքն էլ հավատաց: Ձայնը խուլ էր, բայց ավելի վստահ,- Թե մեկ էլ նեղացրել ես, գիշերն էս տղեն,- ձեռքով հարվածեց իր կրծքին,- ձեր տան ապակները ջարդելու ա ու չի՜ փախնելու, որ ասի, թե՝ ինչի համար,- գետնին քար փնտրեց, չգտավ, ծոցից կիսախակ պոմիդոր հանեց, ձեռքում խաղացրեց: Վաղինակը հասկացավ՝ սա կանի, ու ինքը ոչինչ չի կարող անել: Եթե հիմա մեկն անցնի ու իմանա աղմուկի պատճառը, ինքը կորած է: Եվ հետո իր կռիվն այս լակոտների հետ չի, այլ՝ դրանց ծնողների: Չհաշված քեռու կարծիքն, ու նշանածի կողմի արձագանքը: Ձեռքը տարավ դեպի Հովսեփը: Հովսեփն աչքերը փակեց՝ հարվածի պատրաստ: Տղերքը լարվեցին, իրար նայեցին: Բայց ընդամենը ուսին թփթփացրեց, որ արդեն կոչումի շնորհում է գյուղում: Մեծահասակ տղամարդը հավասարի պես ձեռքը գցեց Հոսոյի ուսին: Ավելին, փորձեց կաշառել, կիսվելով իր նվիրական մտքերով, որ արդեն համարյա ախպերութուն է: Չնայած, եթե իմանար, թե ում է ասում, երբեք չէր ասի,- Պստիկ ախպե՜ր, չե՜ս հասկանա: Ես իրան սիրում եմ: Լացելու ու փախչելու պատրաստ, բայց իր նոր կոչման շնորհումից ոգևորված Սաթիկի նվիրվյալ ասպետը կատաղեց՝ «Դու ո՜վ, ինքն ո՜վ»: Չնայած տարիքին, հասկանում էր մարդկային հարաբերություններում ինտելեկտի ու անձնական հմայքի նշանակությունը: Վաղինակի զգուշավորությունն իրեն օգնեց վերագտնել հավասարակշռությունն ու հիշեցրեց հարազատ մթնոլորտը՝ դպրոցի պատի հետևի կռվավեճերը՝ աղջկա կամ ճշտի համար: Վիզն աքլորի պես վերև ձգեց ու հովանավորյալի հրապարակավ նսեմացման վրեժը լուծեց տղամարդավարի,- Մենք էս երեքով էլ քո ախպոր աղջկան ենք սիրում: Նու՜յն ձևի ենք անելու: Ախպորդ կասես, որ մեզ հասկանա,- Տիգրանի ոճն էր, մեջը ուռեց՝ «հորս ցավը՜ տանեմ»: Գիտեր, որ չի անելու: Նախ, որ չգիտեր, թե ինչ է արել և հետո՝ լավ էլ համեստ ու սիրուն աղջիկ է: Շփոթվել է, երբ երկու անգամ ինքը աչքերով կրակել է: Բայց աքլորանալը տղայական հնարք է ու շատ դեպքերում թույլ կողմին ստիպում է դողալ: Վաղինակն, իրոք, սառսռաց՝ «Էն երկուսը դժվա՜ր, բայց Տիկոյի լակոտն անող ա, ու ինքն էլ մի երկու թուք ու ապտակ մեծ ախպորից հաստատ կուտի: Չէ՜, պետք է ձև գտնել, հեռանալ: Ամեն րոպե փողոցով մարդ կանցնի»: Ձեռքն առաջ պարզեց,- Ես ձեր ծնողներին ախպոր տեղ հարգում եմ: Չգիտեի՜, որ Տիկո ախպորս քուրն ա: Ապրե՜ք, որ գյուղում ձեր նման տղերք կան: Տղե՜րք, իրո՜ք, ձեր ցավը՜ տանեմ, մեռնե՜մ ձեր կյանքին: Քաղցր բառերի առատութունը թուլության նշան է: Հովսեփը ենթագիտակցորեն զգաց, որ զիջումը պոկեց, թուլացավ: Հանկարծ տեսավ, որ Վաղինակն այնքան էլ բոյով ու հաղթանդամ չի: Ոգևորվեց, ուզեց չորով խոսել, բայց Վաղինակն արագ հեռանում էր, հազիվ նկատելի կաղալով, չսպասելով հակառակորդի ձեռքսեղմումին, օգտվելով իր գովեստների առաջացրած երեխաների շփոթմունքից: Հովսեփն ու ընկերները թափեցին գրպանների քարերն ու ծոցերի պոմիդորներն, ու երեք տղամարդ իրար ձեռք սեղմեցին: Երեքի ձեռքերն էլ դողում էին: Վաղինակը զարմացավ իրավիճակի այդքան կտրուկ փոփոխականությունից: Խելքին ոչ մի նորմալ բացատրություն չնստեց ու որոշեց՝ «շառից հեռու՜»: Բայց քանի որ արդեն ընկեր տղերքի մոտ գլուխ էր գովացել, որ Սաթիկն արդեն իրենն է, պատվավոր նահանջի լեգենդ ստեղծեց՝ «Տիկոն իմացել է, ու որոշել են ախպերավորի հարցը փակել»: Բայց իր երազախաբության ծնունդ նախապատմությունից չհրաժարվեց: Նախ՝ արդեն ուշ էր, հետո էլ՝ վրեժ էր լուծում և ամենակարևորը՝ իրեն հաճելի էր պատմելով վերապրելը, կարծես թե իրոք եղել է, ինչին ինքն էլ էր արդեն համարյա հավատում: «Ծառի տակ շորը բացեց, իրեն խելքից հանեց: Քեռու տանը հաց թխելիս իմացավ, որ ինքն էնտեղ է ու վազելով եկավ, թե՝ օգնեմ: Գնդերի սենյակում էլ երկար պաչպչվել են: Սուսոն՝ վկա: Մենակ թե՝ էստեղ էնտեղ չպիտի ասվի: Ես էլ մենակ ընկեր տղերքին եմ ասում, որ տեղն եկած տեղը ձեռից բաց չթողնեք: Օգտվեք քաղաքի սիրունիկ քածից: Վաղը կգնա, արածը կմնա»: Շատերը չէին հավատում, մտքում ծաղրում, բայց բարձրաձայն ոչինչ չէին ասում, դրանով հիմարաբույր զրույցն ավարտում: Բայց հավատացող մասսա կար, որը երազում էր, որ դա ճիշտ լինի: Կանացի անբարո կերպարի ծանակումն իրենց անընդմեջ քննադատվող վարքի ու խոսելաձևի արդարացումն ու սկզբնաղբյուրն էր: Փակ շրջան, որից գլուխ չէին հանում ոչ շրջանից դուրս գտնվողները, ոչ էլ մանավանդ, ներսում: Ու այդպիսի պատմություններն իրենց քայքայված հեղինակության փրկարար օղակն էին: Միաժամանակ երանելի հույսն էր ծիկրակում նվաստացնող առօրյայի ծխածածկույթում՝ «իսկ եթե հանկա՜րծ»…. Ծուխն, իրոք, անկրակ չի լինում: Բայց, դե՝ որի՞ն բացատրես, որ զազրախոսների նկարագրածը ծուխ չի, այլ՝ դա տարածողների ներաշխարհի աղտոտ հոգեվիճակի ու առաքինի կնոջ կերպարից ակնկալիք սպասելիքների զռռացող անհամատեղելության քամու փոշին: Հաց թխող Սուսաննան էլ վերջապես մարմնավորել էր իր դժգոհութունը, հայտնաբերել իր անբավարարվածության արմատներն, ու միայնակ կնոջ անվերջանալի խեղճության պատճառի կենդանի կրողին: Ու կիսվում էր իր հայտնագործության սկզբունքային դրույթներով հարևանների, ծանոթների ու լավաշ թխողների տներում: «Պատվասեր ու ճիշտ ապրող կնանիքի ցավերի ու կյանքի չպակասող խուժանության պատճառն էդ սիրունիկ քածերն են, որ իրենց քաղցր ու գռգռող ժպիտներով, բաց ոտերով ու կիսաբաց ծծերով իրենց են քաշում թանկանոց հոտից խաբնվող էշ տղամարդկանց: Բայց կինը հո մենակ գիշերվա հաճույքի համար չի՞: Բա տունը՞, պատիվը՞: Հետո են գլխներին տալիս, բայց՝ իրեն ի՜նչ: Ինքն էլ դրանց պատճառով մնաց անմարդ ու լավաշ թխող: Քնում են, զարթնում, տանից մենակ դուրս գալիս, աչքով անում, ու՝ զույգով տուն վերադառնում: Ինքն ըտենց բաների ժամանակ չունի՝ աշխատում է, երեխա պահում: Հլա թո՜ղ իմ չափ կախվի թոնրի կրակի մեջ, տենանք՝ էլ կծիծաղի՞: Երեսի կաշին կչորանա՜, աչքերը կփոքրանա՜ն, ձեռները կճաքչքեն: Էլ ո՞վ դրան կմոտենա: Թե չէ՝ մարդն աշխատի, կնիկը մսխի, ոռն ըստեղ ընդեղ քսելով կյանք անի, ինքն էլ ըսե՜նց մաշվի: Աչքիս տեսածն է: Էլի չասե՜ք՝ Սուսանը սուտ բաներ ա ասում: Էն ա՝ Անոն կենդանի վկա: Աչքերը բնից փախան, որ տեսավ: Գոնե առանձին, աչքներիցս հեռու աներ: Տիկոն մեղք ա՜: Ո՜նց եմ սիրում իրա ընտանիքը: Բայց խեղճն ի՞նչ անի»: Ու բամբասանքը սողաց գյուղում, տարածվելու ու հաստատվելու հույսով: Որտեղ անտարբերության, դիմադրության կամ ծաղրի էր հանդիպում, հետ էր քաշվում, նոր անցուղիներ փնտրում, նախընտրելով կեղտոտ, անխնամ տարածքներն ու ուղեղները: Այնտեղ ընդունում են, հյուրասիրում, ուշադիր լսում, կարծիքը հարգում, մինչև վերջ լսում աշխարհի ապուշ դրվածքի ու հիմար տղամարդկանց մասին իր բողոքն ու հայհոյատարր տեսությունը: Գյուղի մեծամասնության արհամարհանքի ու պասիվության ֆոնին բամբասանքը սողաց, մի տեղ քշվեց, վիրավորվեց, մի այլ տեղ ընդունվեց, հյուրասիրվեց, նույնիսկ հարստացավ նոր ենթադրելի ու ցանկածին լուրերով: Չաղացավ ու հաստատվեց գյուղի կեղտոտ ծակուծուկերում ու ավելի կեղտոտ ուղեղներում ու ծվարեց, սպասելով համանման լուրերի համալրման, որոնց շնորհիվ կհավաքի իր կրիտիկական մասան ու վստահաբար մարդամեջ դուրս կգա, երբ զոհին բացի հանձվելն ու մեղանչելն այլ բան չի մնա: Ու, չնայած թաքնված կարգավիճակին, հաստատված տարածքում իշխում էր շատերի մտածողության ու դատողության վրա: Դպրոցի ու մամուլի տեսածից ու լսածից ոգևորված երեխան ծնողներին է հայտնում ուսումը շարունակելու որոշումը, ակնկալելով ուրախության արցունքներ, քաջալերանք ու աջակցելու խոստում, բայց հույսերն անողոքաբար հենց տեղում մատաղ են արվում իրենց երաշխավորված ապագային,- «Սովորելն ի՜նչ ես անում: Հեն ա՜, սովորած, սիրու՜ն, տեղը տեղի՜ն, բայց՝ տակը փախած: Մի օր կբռնվի, չէ՞: Դրանք, որ մի անգամ տեսան ու վայելեցին, էլ դեմը չե՜ս առնի: Նստի՜ր տեղդ, կողքի՜ս մնա, որ վստա՜հ լինեմ, ամուսնացնե՜մ, քո դարդից էլ պրծնեմ»: Ջարդվում էին կյանքեր, հույսեր, տաղանդներ, մորթվում երազներ ու սպասելիքներ: Ծնվում էին չարություն, ատելություն իրենց նախատիպի հանդեպ, որ իր վատ վարքով իրենց զրկեց ապագայից: Ու երազների ու հույսերի այդ կոտորածը դեպի աղջիկների ժողովատեղի հոսքին հումք էր մատակարարում: 23 Սաթիկի քունն անհանգիստ էր: Մտքի միջ երեխայի հաց ուտելն էր ու ճաշ պատրաստելը: Զարթնեց իրեն վերագտած, բայց տագնապի զգացողությունը չէր հեռանում: Մարմնին ինչ որ դող էր պատել: Վախենում էր ամեն կողմնակի շշուկից ու ձայնից: «Իսկ եթե այդ ապուշը հենց հիմա թռչի՞ ցանկապատի վրայով կամ դարպասից մտնի՞»: Հովսեփն ինչ որ չկար: Հավանաբար խաղով էր ընկել երեխայի իր իրավունքով: Գերադասեց դուռը ներսից փակել, խոհանոցում աշխատել ու մտքերը ցրել: Հովսեփը եկավ, նստեց պատշգամբի բազմոցին ու ձայն տվեց- Սաթիկ քուրի՜կ, արի: Բան եմ ասում: Հայրն այդպես էր անում, երբ ուզում էր մայրիկին հաճելի զարմացնել, անկախ նրանից, թե մայրն այդ րոպեին որտեղ էր, և ինչով էր զբաղված: Սաթիկն ուրախությունից դուրս թռավ, չհասցնելով զարմանալ կամ զայրանալ, որ դեռահասն է իրեն կանչում: Ուրախությանը փոխարինեց վախը, երբ փորձեց գուշակել պատճառը՝ «Միգուցե դպրոցում երեխայություն է արել, ու Նելլին հանձնարարել է՝ միայն իրեն ասել»: - Ասա՜, Հովսեփ ջա՜ն, ինչո՞վ օգնեմ: Հովսեփն իսկի չլսեց էլ իր հովանավորյալի հովանավորիչ խոսքերը,- Ինչ եղել է, էլ չի՜ լինի: Չմտածե՜ս ու չվախենա՜ս:- բավարարվեց, երբ տեսավ Սաթիկի զամացած դեմքն ու ինքնագոհ դեմքով շարունակեց,- Թե մեկը սրանից հետո գյուղում քեզ թարս նայի, կամ ՝սխալ բան ասի՝ ինձ կասես ու, էլ՝ չի՜ ասի,- կարմրեց ու մտածեց, «Ի՜նչ լավ խոսքեր ունի հերս»:   Սաթիկն զգաց, որ երեխան լուրջ թեմա է քննարկում, բայց՝ չհասկացավ: Կոկորդին ինչ որ բան կանգնեց, բայց հասցրեց ասել,- Ինչու՞ պետք է ինձ նեղացնեն: Ո՜չ ոք….,- ու կոկորդը փակվեց: - Բա էդ … Վաղոն քեզ չի՞ լացացրել: Սաթիկն այդ պահին, իրոք, առնչվեց ֆանտաստիկայի ժանրին,- ․․․ Դու …. իրեն…. Ո՞նց….,- լարվել էր: Դողոցը պատվեց լսածից ուղեղում առաջացած մշուշով, որ դարձավ մածուցիկ խտանյութ ու զրկեց մտածելուց: - Չե՜մ ասել, հասկացրե՜լ եմ: Ու ինքը փողոցը փոխելու ա: Իմացար, չէ՞: Եթե փողոցը չփոխի, կասես, ես կփոխե՜մ,- հիացած էր ինքն իրենով, իր տիգրանյան պահվածքով: Իսկ Սաթիկին ժամանակ էր պետք ուղեղում տեղավորել ու իմաստավորել այդ անտրամաբանական լուրը: Ու երբ փորձեց գիտակցել, փլվեց: Դողը, մշուշը, լարվածությունը վերածվեցին չկառավարվող լացի ու հեծկլտոցի, իսկ մածուցիկ խտանյութը ջրիկացավ ու դուրս հորդեց աչքերից: Լացելով գրկեց իր ասպետին ու համբուրեց դեմքը, ճակատը, ձեռքերը,- Իմ ասպե՜տ…., փրկի՜չ… Չգիտեի՝ ու՜մ ասեի…, բայց ո՞նց, ախ՜ր, նա՜… դու՜.. Հովսեփը վայելում էր իր նվաճած գրկախառնումը Սաթիկին: Երանության մեջ փորձում էր հասցնել կպչել նրա մարմնին ու շնչել այն: Պատահաբար նկատեց, որ Սաթիկի խալաթի կոճակների բացվածքից երբեմն երևում են նրա ոտքերը, փորը, կուրծքը: Ու գեղեցկուհուց համբուրվելով համատեղում էր տեսողական ու զգայական հաճույքները: Հանկարծ զգաց, որ շալվարի դեմի մասն ուռչում է: Փորձեց զգուշորեն հեռացնել այդ մասը, բայց Սաթիկը, տարված իր հեծկլտոցով, շարունակում էր լացել իր ուսին, համբուրել իր ճակատը, աչքերը: Հովսեփը շփոթվել էր: Մինչև կհասկանար, թե ինչ է կատարվում, մարմինը ձգվեց, ինքը թեթև ցնցում ապրեց ու զգաց, որ դիմացից հաճելի տրոփյունով հեղուկ արտահոսեց: Ինքը բռնեց Սաթիկի ձեռքն ու անշարժացավ, շնչելով նրա բույրը: Երանելի՜ հաճույք էր: Երբ ավարտվեց, Սաթիկին ինչ որ բան ասեց ու վազեց զուգարան, ուսումնասիրեց հեղուկն ու հասկացավ, որ ինքն այսուհետ որձ է, տղամարդ: Տրոփյունը, հեղուկի տեսակն ու նրա արտահոսքը ծանոթ էին կենդանիների օրինակով:    Հետո կմեծանա, էլի հաճելի կանայք ու հիշվող օրգազմներ կունենա, բայց այդ մեկը՝ վայելած Սաթիկի գրկում, երբեք չի մոռանա, ու կփորձի վերապրել: Մի քանի կանաց կխնդրի, մյուսներին՝ կհամոզի իրեն գրկել ու համբուրել կիսամերկ մարմնին խալաթ հագած ու կհիասթափվի ու՝ էլի կփնտրի: Նա կյանքում ստացած շատ հաճուքներ ու դրանց ապրումները կփոխեր այդ առաջին օրգազմը վերապրելու հնարավորության հետ, բայց ժամանակը Սաթիկի նման խառնում էր իր մազերն ու շշնջում,- Անցյալն հիշում են ու պահպանում, բայց հետ նայելով առաջ չեն գնում, տղաս: Առա՜ջ գնա: Սաթիկն այդքան բանը չզգաց, ու այդ օրը հիացավ իր ասպետով, բայց այլևս նրա մոտ իրեն զգույշ էր պահում, հագուստը միշտ հավաքում: Արդեն կողքին ոչ թե երեխա էր, այլ՝ տղամարդ, որին չի կարելի ցուցադրել մարմնի փակ մասերը: Խալաթի կոճակների արանքի մասն այլևս չէր բացվում, ինչքան էլ Հովսեփը փորձում էր տարբեր դիրքերից հագուստի տակից ինչ որ բան տեսնել: 24 Վահագը գնում է հանդիպելու գյուղամիջի կիրթ հագնված հին ծանոթին: Հանդիպել էին, զրուցել, հարցրել էր կանխավճարով բերք գնելու հնարավորության մասին, ու նա խոստացել էր օգնել: Վատ գաղափար չէր: Սմբատն էլ այն հավանեց, ասելով, որ տեղում գնորդներ կգտնի, եթե ինքը նախօրոք հաղորդի տեսակը, քանակն ու բերքի նմուշի ֆոտոն ուղարկի: Ծանոթացան վերջապես: Նրա անունը Խորեն է, ինքն էլ գյուղի դպրոցի տնօրենն է: Տան տեղը գիտեր, գնաց, ձայն տվեց: Ներս գնալուց հրաժարվեց, ու միասին ճամփա ընկան: Խորենը հարմար գտավ դաշտ գնալ իր հին մեքենայով, ափսոսելով Վահագի թանկանոց մեքենան: Ժամանակը լցնել էր պետք ու փորձեցին տնտղել միմյանց տեսակետների հուսալիությունն ու համապատասխանությունը: Վահագն ամենուր բիզնես էր փնտրում,- Բացի դպրոցն էլ ինչո՞վ եք զբաղվում: - «Դու» ով խոսենք, ձևականություն պետք չի՜: Հիմնականում՝ անասնապահությամբ: - Բայց հոտ չեմ զգում, կներեք իհարկե՜: Լսել եմ, մնու՜մ է: Խորենը ծիծաղելու առիթ փնտրող մարդկանցից էր: Ծիծաղեց,- Դե՜, ինձ չի՜ կարելի: Բայց՝ մտքերիս է կպել: Ինչով էլ զբաղվում ես՝ ներծծվում ա: Վահագը հավանեց միտքը, հիշելով իր ծանոթներին իրենց յուրահատկություններով,- Լա՜վ միտք էր: -Ուրա՜խ եմ, որ Տիկոյի պես հարազատ ունես: Վահագը լռեց, որ Տիգրանի մասին զրույցը փակվի: - Երբ ուզում եմ թքել աշխարհի վրա, Տիկոյից ժամանակ եմ գողանում ու դրանից հետո ծիծաղում աշխարհի վրա: Չէ՜, Տիկոն իմ դեղն է, երկա՜ր կյանք իրեն: Այդպիսի մարդիկ մեր հույզերի ու մտորումների ավիշն են: Բայց դա հետո ենք հասկանում: -Գիտակա՜ն միտք էր: Ես չէի՜ կարող: Խորենը ծիծաղեց,-Ես էլ: Հատու՜կ իր համար եմ մոգոնել: Բայց պատենտ չտվեց: Ասում է՝ զարգացրու, որ գլուխս մտնի,- ծիծաղում է: -Հա՜, ես էլ եմ իրեն հարգում, բայց՝ լավ չգիտեմ: Դե՜, շփում չի եղել: - Եղավ՝ փաստորեն: Ո՞նց անենք, նախ գնանք Լյովի՞ մոտ, որ բերքը քիչ է, թե՞ Պեպոյի, որ շա՜տ ունի: Լյովը մեր տղերքից է, Տիկոյին շա՜տ հարգում է: - Պեպո՞,- ծիծաղում է: Խորենը ևս ծիծաղեց,- Հա, Տիկոն անունը դրեց: Թղթի կռիվ էր անում, ինչ որ մուծում ապացուցելու: Ծիծաղեցինք, ինքն էլ կպավ ու մնաց: Անունն ի՞նչ էր, մոռացա,- ծիծաղում է: Վահագը որոշեց,- Գնանք Պեպոյին ու իր բերքը տեսնենք: Շատից վնաս չկա: Խորենը ծիծաղեց, մեքենան տեղից շարժեց,- ճամփեն երկար է, շատ կխոսենք: Խորենին ինչ որ հարց էր տանջում,- Ընկերությունը թանկ բան է, ամուսնությունից թանկ: Վահագը չհակառակվեց, քանի որ այդ մասին չէր մտածել, - Ո՞ր տեսակետից: - Պարտադրանքի: Ամուսնությունը պարտադրված պարտավորությունների շալակումն է՝ խայտառակության խարանի սպառնալիքով: Եթե չես էլ ուզում, պետք է լավ բաներ առնե՜ս, լա՜վ տեղեր տանես, հագցնես, ինչպես ընդունված է, սեքս անել ժամանակին, երեխեք և այլն: Եթե փոշմանես, հեռանալ ուզենաս, կսկսվե՜ն հասարակական հետ համոզումներն ու դատական հետապնդումները: Իսկ ընկերության մեջ չկա պարտադրանք, կան պայմաններ: Չուզեցիր՝ հեռացար, կարիքը զգացիր՝ չե՜ս հեռանա: Վահագը հիշեց իր ընկերներին,- Համաձա՜յն եմ: Ես էլ լա՜վ ընկեր տղերք ունեմ, որոնց համար շատ բանի եմ պատրաստ: -Իսկ կին ընկե՞ր: Թե՞ կնոջդ համար պերսոնա նոն գրատա է, քեզ համար՝ տաբու: -Ճիշտն ասած, չգիտե՜մ: Չեմ վախենում ու չեմ էլ ստուգում,- առանց ամաչելու ստեց: - Իսկ եթե փորձե՞նք իրենց հասկանալ: Ինչքան բարձր է ինտելեկտը, այնքան շատ է հոգևոր շփման պահանջը, հոգեհարազատ թեմայով կիսվելու ու հասկացվելու երջանկության պահանջը: Վահագը չուզեց կենտրոնանալ,- Թող ամուսնու հետ ընկերություն անի: - Իսկ հետաքրքրությունը՞: Իրար հետ լա՜վ են զգում, ամուր ընտանիք են, բայց կնոջը գրավում է նկարչությունը, ամուսնուն՝ ձկնորսությունը: Հո ձկան խաթեր չե՞ն բաժանվի: «Ոնց որ՝ պատվերով», մտածեց Վահագը»,- Վտանգավոր է: Համոզված եմ՝ եթե տղամարդն ու կինը երկար են շփվում, հոգևոր ձգողականությունը միասնության աուրա է ստեղծում, հոգևոր ընդհանուր տարածքի հաճույքի դաշտ, որտեղ աշխարհից առանձանցվածութան պատրանքը գործողությունների անկաշկանվածութունը դարձնում է պահանջված հրամայական: Խորենը ծիծաղեց,- Փաստորեն լա՜վ էլ վախենում ես,- Վահագը ներվային ծիծաղեց, ու լռեց, լսեց,- Իսկ ի՞նչ անես, որ քսաներկու տարեկանում այդքան ուժեղ հոգեբան չես եղել, որ պատկերացնես այդ թռվռան, աշխույժ աղջնակին քսան տարի հետո՝ անհո՜գ, ափեղ- ցփեղ ծախսո՜ղ, կյանքին իներտ, քամակն ուղեղի պես հաստացրած աննյութ բամբասանքների վերլուծաբան,- ծիծաղում է: Վահագն էլ պատկերացրեց այդ կերպարանափոխությունն ու ծիծաղեց: Երկար ծիծաղեցին ու երբ միասին լռեցին, փորձեց թուլացնել լարվածությունը,- Կամ էլ՝ այդ խոստումնալից պատանին դարձավ փնթփնթան փիլիսոփա, ու ինչ անում ես, էլի դժգոհ է,- երկուսով նորից ծիծաղում են, լռում: Վահագին ինչ որ հարց էր տանջում,-Ոնց որ թե տանը խնդիր կա, չէ՞: - Կա՜ մի քիչ: Խանդում է, որ ուսուցչուհիների հետ ավելի լավ եմ զգում, քան՝ իր հետ: Ձևացնել մի օր երկու օր, բայց տարիներով՝ չե՜ս կարող: Ինքն էլ գիտի, որ բացառապես խոսքուզրույց է, ժամանց հոգևոր շփման եղանակով: Վահագը որ փորձում էր անտարբեր երևալ, լարվեց,- Կներես, իհարկե, բայց խնդրում եմ, ճիշտն ասա: Կա չէ՞, ձգտում: Հաճելի՜ տիկին, քո հայացքներով, քեզ հասկացող: - Չէ՜, այս դեպքում ուրիշ է: Ամեն մեկս ունենք մեր ընտանիքը և դրա հետ էլ ունենք ինքնազսպման անհրաժեշության ընբռնում: Ձեռը բռնում ես, մտածում՝ հիմա կմտնի,- ծիծաղում է,- ոտը կամ ուսն ես պաչում, մտածում՝ հոտը չկպնի, ստուգելու է,- ծիծաղում է,- Բայց իմ դեպքում չկա ֆիզիկականը: Փոխզգացողություն հաճույքից բավարարվում ենք,- ծիծաղում է: Վահագը լարվեց,- Էդ ի՞նչ է,- ու վախով սպասեց պատասխանին, որը գիտեր բառ առ բառ: - Գերագույն հաճույք իրար կես խոսքից հասկանալուց, մյուսի ապրումները զգալուց, ցանկությունը գուշակելուց: Դա ուրի՜շ հաճույք է: Եթե ընտանիքում է, դա հենց երանությունն է: Ինչը որ քեզ եմ ցանկանում, ճանաչելով քո հրաշալի՜ ու նրբազգաց կնոջը: Վահագն իրեն ստիպեց ինքնագոհ ժպտալ,- Այո՜, բախտից չեմ բողոքում: Խորենը տխրեց,-Ուրախ եմ անկեղծորեն: Կնոջդ որոշ չափով ճանաչում եմ ու ինքն արժանի է երջանկության: Ինքը նրանցից է, որ ինքն է կերտում իր երջանկությունը և գիտի՝ ինչպես։ Վահագը փորձեց լարվածությունը կատակով թուլացնել,- Փաստորեն դու ամուսանցել ես քո երազանքի հետ, ու պարզել, որ երազանքի կրողն ուրիշ է, ու թույլ չեն տալիս երազանքդ վայելել,- միասին ծիծաղեցին ու մտածեց՝ «չպետք է ասեի»: Խորենը քմծիծաղեց,- Լ՜ավ ասեցիր: Միայն ես չեմ՝ ամեն երրորդ ընտանիքում այդ խնդիրը կա: ճիշտ խոսքեր լսելն ի՜նչ ծանր բան է: Արդեն հասնում էին այգի ու Վահագը որոշեց լավ խոսք ասել,-Ուրախ եմ, որ հանդիպեցինք, պատվելի Խորեն: Հետաքրքիր զրուցակից ես:  -Դպրոցում հոգեբանի պակաս կար՝ ժամերը վերցրեցի ու անկախ ինձնից դարձա մասնագետ: Ուզում ես զարմացնեմ՝ էքսպեկտացիա, էմպատիա, ռեֆլեքսիա: Էլ ինչ գիտեմ…,-ծիծաղեց: Վահագը հուզվեց,- Ես էլ մի բառ քեզ կսովորեցնեմ,- երկուսով ծիծաղեցին,- պլացեբո: -Ասա, գրեմ: - Կեղծ, անվնաս դեղն է, հոգեբանական ազդեցության համար: Հիվանդին թվում է, թե իրական հզոր դեղ է խմում, ու առողջանում է, չնայած իրականում կավիճ կամ շաքար է խմել,- աչքերից արցունք հոսեցին: Խորենն անխոս անձեռնոցիկներ մեկնեց: Վերցրեց, սրբեց,- Երեխա ժամանակ հիվանդ էի, մայրս այնքան էր փող ու դեղ պարտք արել հարևաններից, ամաչեց գնալ, ինչ որ բան տվեց, խմեցի ու ամբողջ գիշեր տաքության մեջ լսում էի, թե ոնց է կողքս լուռ հեկեկում ու աղոթում: Առավոտյան առողջ արթնացա՝ քնած էր: Գնացի դպրոց: Մեկ էլ տեսնեմ, դեղը ձեռքին եկել է դպրոց, խեղճացած, նիհարած: Ա՜խ, աստվածուհի՜ս,- արցունքները շատացան, հոսք դարձան : Խորենը մեկենց զուգարանի թղթի կծիկը, իր աչքերն էլ սրբելով,- Կուլտուրաս հատեց, սրանով յոլա գնա: Սու՜րբ պատմություն էր: Էդ հլա՝ ինչ որ գիտենք, բա էն, որ չգիտենք իրենց արածներից: Մի պահ լռեցին: Խորենը ցույց տվեց հեռվում երևացող այգին,- հասնում ենք: Ես էլ քեզ մի բառ նվիրեմ: Բայց դա ոչ մի տեղ չես գտնի: Իմ հնարածն է, հատուկ էս ժողովրդի համար՝ կասկածացան: Մարդու տեսակ է, ասեմ՝ իմանաս: Իր կասկածներով բոլորի կյանքը խաթարում է՝ ամուսին, ընկեր, բարեկամ: Քեզ՝ ինձնից նվեր: Վահագն ինչ որ թակարդ զգաց,- Բայց ինչու՞ ես ինձ ասում: Խորենը մեքենան կանգնեցրեց, ծիծաղեց,- Բա ու՞մ ասեմ, էն արածող կովի՞ն: Նա չի էլ կասկածում, որ հենց կաթը պակասեց կամ գինն ընկավ, մորթվելու է։ Իսկ մենք՝ գիտենք,- երկուսով ծիծաղեցին, մեքենայից դուրս եկան: Վահագը բառից ներքուստ նեղվել էր,- Հետաքրքիր զրուցակից ես, բայց իմ ոչ մի հարցին դարման չեղար, այլ՝ նորերն ավելացրիր: Դեռ հոգեբան էլ ես,- երկուսով ծիծաղեցին: Խորենը ծիծաղեց,- Ոչ, հարգելիս: Դու դրանցից թաքնվել էիր, ես դեմդ բերեցի: Էն էլ՝ Պեպոն: Պեպոն նստել էր ծառի հովին, ինքնաշեն սեղանի մոտ: Նա սեղանին դրած ինչ որ սարքեր և թունաքիմիկատներ էր զննում, տեսակավորում: Խորենը տեղավորվեց սեղանի մոտ,- Բարև, Պեպո:  Պեպոն ձեռքով բարևեց հյուրերին,- Բարև, տղերք ջան: - Մեր Տիկոյի փեսան է, ու նաև հաճախորդ… Պեպոն խոսելիս իր գործից այդպես էլ չկտրվեց,- Լսե՜լ ենք միայն լավը, ու ուրախ եմ: Տիկոն մարդ է: Դուք էլ առաջնահերթ հաճախորդ եք, ասեք: -Վահագն ուզում է բերքը գնել կանխավճարով: Եթե պայմաններ կան, ասա: Պեպոն վեր կացավ ու գնաց դեպի այգին: Խորենն ու Վահագը հետևեցին նրան: Քայլում էին ծառերի միջով: Վահագը հիացած էր տեսածով: Պեպոն ակնհայտորեն հպարտ էր իր աշխատանքի արդյունքով,- Սպասում եմ մոտ երեսուն տոննա բերք,- նայեց Վահագին,- Գներից տեղյա՞կ ես, փեսա,- Վահագը գլխով արեց,- բոլոր՞ն ես ուզում,- Վահագը նորից գլխով արեց,- Քանակն ու որակը երաշխավորում եմ, կանխավճարը՝ երեսուն տոկոս: Գինն էլ մեր տիկոյի խաթեր տասով կիջնեմ: Վահագը մտքում հաշվեց, մեծ գումար էր ստացվում,- Մի քիչ շատ չի՞: - Իսկ մնացածը ե՞րբ ես տալու, ասա, որ ասեմ: - Բերքը տանելիս, պարզ չի՞: - Էդպես չի: Բերքը տանելուց քսան օր առաջ, որ եթե չգաս, բերքս չկորի: -Չի կորի: -Իսկ որ չգա՞ս: -Կգամ: - Գիտես չէ՞, որ եթե չգաս, առանց հարցնելու տալու եմ ուրիշի, իսկ քեզ կվերադարձնեմ կամ փողը, կամ էլ ապրանքը: Ոնց հարմար կգտնեմ: -Դաժան է, երևի մտածեմ: -Անունդ ո՞նց էր, մեր Տիկոյի փեսա: Խորենն աչքով արեց Վահագին,- Վահագ է անունը: Դու ասա: -Վահագ ջան, բա ո՞նց կլնի, համ մեծ քանակի ապրանք ես ուզում, համ որակով, համ գինը զիջում եմ, համ էլ կանխվճարը լրիվ չես ուզում տալ: Բա ո՞նց կլինի՝ միայն ես ընդառաջե՞մ: Դու գիտե՞ս, որ էս էղած չեղածն իմ մի տարվա ապրուստն ա՝ մինչև մյուս բերքը, որ չգիտեմ՝ կլնի՞, թե՞ չէ: Բա որ չգաս, նստեմ՝ լացե՞մ: Վահագն իր հեռախոսի վրա ցույց տվեց իր ավտոմեքենայի պատկերը,- Չէ, ո՞նց չեմ գա, կգամ: Իսկ ամենավատ դեպքում մեքենան կվաճառեմ: -Մեքենան թղնու՞մ ես մոտս: -Չէ, ո՞նց: Աշխատանքային գործիք է, առանց դրա՝ կորած եմ: -Դե երաշխիք տուր, որ եթե չգաս, որ վստահելի մարդ ես, մեքենան կվաճառես, ոչ թե՝ կքշես, կփախցնես: Կամ էլ՝ թող Տիկոն գա, քեզ երաշխավոր կանգնի: Վահագը մտքում նեղվեց՝ նորից Տիգրան,- Ուրեմն Տիկոյի խոսքն իմ այս մեքենայի չափ չկա՞: Խեղճ Տիկոն իր ի՞նչը ծախի: Պեպոն նայեց Խորենին,- Եղավ: Դե լավ, երկու օրից զանգեք կամ հանդիպեք, կմտածեմ: Հետդարձին Խորենն ինչ որ փոխված էր: Ոչ խոսելու առիթ էր փնտրում, ոչ՝ ծիծաղելու: Ազդանշանով կամ ձեռքի ժեստով ողջունում էր Ճանապարհին հանդիպած և վարորդներին և հետիոտներին: Վահագը զարմացավ,- Բոլորդ իրար գիտե՞ք: Խորենը լրջացել էր ու էլ չէր ծիծաղում,- Համարյա, գոնե դեմքով գիտենք, կամ էլ լսել ենք, շփվում ենք, հիշում: Մեկի երեխայի հարսանիքն է, մյուսի տանը երեխա է ծնվում, հետո՝ նշանվում: Խառնվել ենք, բայց շերտավորում էլ կա: Շատերի հետ գործնականից բացի այլ զրույցներ չես էլ ունենա: Հետաքրքրությունների ու մակարդակի հարց է: Չես հավատա, տղամարդ գիտեմ՝ կեղտոտ պատմություններ է քչփորում, բամբասանք հոտոտում, ֆու՜: Վահագն անտարբեր ձևացավ,- Իսկ իմ… մեր մասին բամաբսանք կա՞… արդեն: Խորենն ուսերը թոթվեց,- Ենթադրենք կա, հետո՞: Նախ՝ ինձ չեն ասի, կկոպտեմ, հետո էլ՝ դրանց պատճառով կյանքներս թունավորե՞նք: Ծանր կյանք, չարացած մարդիկ՝ լիքը՜: Իրենց հանգստացնելու ու մյուսներին ապացուցելու համար պատրաստ ամեն ինչի՝ իրենցից հաջողակի ու լավ ապրողի կերպարը փնովելու, սևացնելու: Դրանց քննարկենք ու փնտրե՞նք հեղինակին: Նախ՝ կոնկրետ հեղինակին չենք գտնի: Հեղինակը գյուղում եղած գռեհկությունն է ու կուտակված նախանձն ու չարությունը: Հետո էլ՝ մե՜նք ենք ափսոս: Քեզանից չէի՜ սպասում: Վահագն անցավ հետախուզության,– Համաձայն եմ: Բայց կնոջս մասին մի երկու սուտ բան եմ լսել, ու ուզում եմ հեղինակի մռութը ջարդել,- ու ուշադիր հետևում է Խորենի արձագանքին՝ քմծիծաղի կամ աչքերը փախցնելու նշաններ գտնելու վախեցած հույսով: Խորենն անտարբեր էր,- Եթե գոնե տաս տոկոսով չհավատայիր, բանի տեղ չէի՜ր դնի: Լավ չե՜ս անում: Հարգիր կնոջդ: Արժանավայել կին է ու անձնավորություն: Էլ ուրիշ տեղ չասես: Մի երկու անգամ Նելլիի մոտ է եկել: Ենթադրենք, թե մեր տղամարդկանցից մեկը բնության օրենքով գեղեցիկ կնոջը թեթև ֆլիրտ կամ աչքով է արել։ Պիտի հետաքննե՞նք: Բա էլ ինչի՞ համար ենք ամուսնանում: Որ մեջքից ձայնագրիչ ու տեսագրիչ կապենք ու ամեն իրիկուն ստուգե՞նք ու հանդիմանե՞նք: Անիմաստ է՝ թող խոսեն, փուքսները թափեն: Դա՜ է կյանքը: Պիտի ընդունենք, որ շատ շատերին բամաբասանքը փրկում է: Թո՜ղ փրկի: Բա էլ հավատն ինչի՞ համար է: Հավատն է ամեն ինչի հիմքը՝ առ աստված, կին ընկեր, հարևան: Առանց դրա մարդկանց արանքում փոս է առաջանում, որի վրայով չես թռչի: Էս էլ՝ հոգեբանությունը,- վերջապես ծիծաղեց: Վահագ,- Կա՜ այդպիսի փոս, ի՜նչ խաբեմ: Երբեմն մեր մոտ էլ է առաջանում,- փոշմանեց անկեղծանալու համար ու արագ խոսքը փոխեց,- Հը, ե՞րբ հանդիպենք ու գնանք Լյովի մոտ: --Խորենի ձայնի մեջ նորից անծանոթ նոտաներ հնչեցին,- Չգիտե՜մ, գործեր ունեմ: Մոռացե՜լ էի: - Վաղը գա՞մ՝ գնանք Պեպոյի մոտ: - Երևի չհասկացար, թե՝ ինչ կատարվեց: Վահագը զարմացավ, - Ի՞նչ: - Պեպոյի հետ գործարք չի լինի: Դու անհարգալից խոսեցիր Տիկոյի մասին, որի տանն ապրում ես: Փոս առաջացավ, ու դու՝ չտեսար: -Ե՞րբ, ո՞նց: -Եթե այդպես ես խոսում նրա մասին, որի տանն ապրում ես, հետը հաց կիսում, վաղն էլ կամ հինգ րոպեից նույնը կանես իմ, կամ՝ Պեպոյի համար: - Համաձայն չեմ, բայց դրա պատճառով ապրանք չծախե՞նք: - Չէ, ինչու՞: Մոտեցիր որպես անծանոթ հաճախորդ, սակարկիր: Առանց Տիկո, կամ՝ Խորեն: -Բայց ախր ի՞նչ կատարվեց: Օգնիր՝ հասկանամ: Վերջ ի վերջո՝ չհայհոյեցի, չէ՞: -Բարդ է: Ի՞նչ ասեմ, գործիդ հաջողություն: Ես չգիտեմ, թե ի՞նչ կա քո ու Տիկոյի արանքում: Բայց ինքը մերն ա, ու՝ մեր փորձած թանը: Խելացի տղա ես, հետևություն արա: Համեցիր տուն, հյուրասիրեմ, ծանոթացնեմ ջահել օրերիս երազանքի ու հիմիկվա անողոք ընդդիմադիրի հետ,- ծիծաղեց: Վահագը դեռ անորոշության մեջ էր: Նույնիսկ չընկալեց լսածը: Մեքենայից իջավ,- Չէ, մյուս անգամ: Ինչ որ է, շնորհակալ եմ,- գնաց, նստեց իր մեքենան ու հեռացավ, դեռ չհասկանալով, թե ուր է գնում: (շարունակելի)
130

Օգնիր ինձ (6) 18+

Վահագին բացարձակապես չէր ճանաչում: Կարծես թե, իրոք, ուրիշ տղամարդ էր: Ինչքան էլ նեղվում ու նեղանում էր իր և իր ինքնասիրության համար, ավելի շատ անհանգստանում էր ամուսնու հետ կատարվող անբացատրելի ու վտանգավոր փոփոխության պատճառով: Եթե գինին է, ապա գինին ընդամենը դուրս հանեց ներսում կուտակվածը, օրերի ընթացքում հավաքված կասկածներն ու վախերը, որոնք ուղարկվում են պարկեշտության պահեստի արգելված միջոցների բունկեր: Ոտեղի՞ց ամուսնու մոտ այդքան կասկածներ իր հանդեպ: Ո՞վ է բացել բունկերի դուռը և ինչու՞ նա մուտք ունի այնտեղ: Որոշեց ամուսնուն օգնել անխոս հնազանդվելով, քանի որ խղճում էր, ու միաժամանակ վախենում էր նրա համար, և հույս ուներ, որ դա նրան կստիպի մտածել ու սթափվել: Այն ամենը, ինչ սիրո խաղերում նորմալ է, ամուսինը կոպտացնում էր, բռիացնում բառային կեղտոտ ձևակերպումներով ու անհարգալից հրումներով: Ստորացնում էր զուգընկերուհուն, ինչ որ բան հասկացնելով: Այդ ինչ որ բանը Սաթիկը փորձեզ հասկանալ, որ օգնի ամուսնուն, բայց չկարողացավ ու խեղճացավ: Վահագն էլ, գլխից գինու գոլորշիների հեռանալուն չափով, փորձեց հասկանալ, թե ինչ է անում և ինչու, ու՝ չհիշեց: Ու ուզում էր դադադերցնել, բայց չէր կարողանում: Ու, չնայած արտաքուստ ագրեսիվությանը, խեղճացել, անօգնական էր դարձել, ու բավական էր Սաթիկի որևէ վճռական քայլ, ամեն ինչ կվերջանար: Բայց այդ քայլը չեղավ, քանի որ Սաթիկը փորձում էր օգնել չհակաճառելով ու ավելորդ չբարկացնելով: Ու անիմաստ խաղը գնաց մինչև վերջ, ստորացնելով և ստորացնողին և ստորացվողին: Երբեք իր մոտ այդպիսի բառեր չէր ասել: Խաղը դարձավ հոգեկան խառնաշփոթ ապրումների ու թաքցրած վախերի չիմաստավորված հաղորդում կնոջը,- «Փրկի՜ր, օգնի՜ր: Մոլորվե՜լ եմ, քեզ կորցնու՜մ եմ»: Բայց ինչու՞ այդ ձևով: Թե՞ տղամարդուն վայել չի խեղճանալ կնոջ մոտ, լացե՜լ, թուլանա՜լ: Ու քանի Սաթիկը հնազանդ ու անխոս ենթարկվում էր, այդքան ինքը կատաղում էր ,- Ուրեմն եթե ստացվի, նրա հետ էլ էսպես, հա՞,- ու շարում էր կեղտոտ բառերի շարան,- Հը, գո՞հ ես, բոզ: Էլի կգա՞ս։ Խոսեց աչքերը խոնարհած, լացկան ձայնով,- Եթե ամուսինս ասի, կենթարկվեմ, բայց չեմ հասկանա ու չեմ ների,- նորից փորձել հուշել ու հիշեցնել, թե ինչ է կատարվում: Մի անգամ Վահագըն իր ներկայությամբ կեղտոտ բառեր ասելու պատճառով երեք հոգու դեմ դուրս եկավ,- Դուք հասկանու՞մ եք, որ ուրիշի կնոջ մոտ այդպիսի բառեր ասելն էշություն է: Դուք օջախն եք վիրավորում»: Նրանք երեքն էին, բայց զիջեցին ու ներողություն խնդրեցին, իբր շշուկով են խոսել: Ու ինքը նորից սիրահարվեց իր ընտրյալին, այս անգամ անվեհեր ասպետի կարգավիճակում: Մեկ անգամ նորից ապտակ կերավ, երբ Վահագը տեսավ իր արցունքներն ու երկրոդ անգամ, երբ խնդրեց չվիրավորել ու չկոպտել: Բայց դրանք արդեն ոչ թե ապտակ էին, այլ՝ սիրող, բայց չարացած տղամարդու կոպիտ փաղաքշանք: Վահագը վերադառնում էր: Փաստորեն, նա բռնաբարվեց ուրիշից ամուսնու կերպարով ու միջոցով: Վահագն էլ գինու ազդեցութունից ազատվելուն զուգընթաց ամաչում էր ու կատաղում և իր վրա այս հիմար խաղը սկսելու համար, և կնոջ վրա, որ առիթ չէր տալիս վերջացնելու սկսած հիմարությունը: Սաթիկը հպվեց ամուսնուն ու շտապ, քանի դեռ նա նոր բան չէր մոգոնել, ասեց,- Ես այս ամենն արեցի ամուսնուս հոգեկան հանգստության և ընտանիքիս կայունության համար: Հուսա՜մ, որ իմ այս ստորացումն իրեն օգնեց,- ու շտապ մատուցեց հաջորդ կոդավորված միտքը, որը թարգմանելը դժվար չէր,- Ես գնամ, հա՞: Այլևս Ձեզ պետք չե՜մ: Վահագը կարդաց այն, ինչին սպասում էր,- "Սիրելիս, եկ վերջացնե՜նք, խղճա ինձ: Ո՜չ դու ես դու, ո՜չ ես եմ՝ ես: Վախեցա՜ծ եմ ու ստորացված": Թուլացավ, գրկեց կնոջ ուսերը,- Դմբո՜, խաղ է, հենց քո՜ խաղը: Ի՜նչ մի լարվել ես: Սաթիկն ուզում էր հեկեկալ ու ասել, «Իմ խաղը հաճույքի խաղ է, ոչ թե՝ վիրավորանքի»,- բայց թողեց հետոյին: Լռեց, լուռ գրկվեց, արցունքներին ազատություն տալով: Վահագը քնելու ձև արեց: Ուզեց ձեռքը տանել, գրկել կնոջը, բայց վախեցավ հաշտարար մտերմության ճշտող հարցերից, մտքում խնդրելով սիրելի էակին, որ առայժմ ոչ մի բացատրություն չպահանջի, խղճա իրեն: Իսկ ինքը երկար լուռ լացեց, խալաթով ամբողջ գիշեր մաքրելով քթից ու աչքերից հորդող վախի ու ցավի հեղուկն ու շատ ուշ քնեց, շշմած կատարվածից: Գիտեր, որ Վահագն էլ քնած չի, ու զսպում էր լացն, ինչքան կարողանում էր, վախենալով նոր բարդացումներից: 19 Սաթիկն առավոտյան շատ շուտ զարթնեց ու Տիգրանին ցածրաձայն ասեց, որ իրեն թվացել է, թե պատուհանի մոտ ինչ որ ստվեր է նկատել: Քնարիկն ակնարկը չհասկացավ ու զարմացավ, - Մի տեղ կար, փակել եմ: Երեխեքն են գնդակ կորցրել, անցել երևի: Տիգրանը գնաց, անցավ ցանկապատի երկայնքով, ինքն իրեն խոսելով զննեց հողն ու նայեց իր աչքերին,- Ոչի՜նչ էլ չկա: Շան հետքեր են, կփակեմ: Լա՜վ է, ասեցիր: Հավերին էլ վնաս կտա անասունը: Սաթիկի մարմնով երախտիքի ալիք անցավ,- «Իրոք, ինչքա՜ն խելացի է Տիգրանը:»,-երբ Քնարիկը հեռացավ, շշնջաց, - Ցերեկով, քանի դեռ Վահագը տանը չի լինի, վարագույրը կնորոգե՞ս: Չի փակվու՜մ: Տիգրանը շշնջաց,- Տեսնե՞ս, կճանաչե՞ս: - Չէ՜, վստահ չեմ: Պարզապես չեմ ուզում, որ ամեն հիմար աչքերը պլշի վրաս մերկ վիճակում: Ինքը շտապելուց մերկ մարմնին բարակ խալաթ էր հագել: Տիգրանն աչքերով հպանցիկ անցավ իր մարմնի վրայով, կարծես թե վայելելով իր մերկությունը խալաթի տակից: Ինքն անկախ իրենից վրա բերեց խալաթի վերին մասը: Տիգրանը տխուր ժպտաց,- Դու տկլոր չես, ու ես էլ՝ հիմար չեմ: Իրոք, շփոթվեց: Ի՜նչ ասեր սիրելի մարդուն, բայց ոչ՝ իր տղամարդուն- Սիրելի՜ եղբայր, ես քոնն եմ այնքանով, ինչքանով քույրդ եմ, ու՝ հավատարիմ քույրդ: Տիգրանն անհասկանալի միտք ասեց,- Դու երկնայի՜ն նվեր ես, ու ես արդեն հավատում եմ հրաշքներին,- աչքով արեց ու գնաց իր գործին: 20 Մի քիչ քնեց, որ հասցնի Հովսեփին արթնացնել ու դպրոց ճամփել: Հովսեփը սկսել էր ուշ զարթնել, ու պետք էր օգնել երեխային: Քնարիկն արգելել էր իր վրա վերցնել նաև Հովսեփի հոգսը,- Թ՜ող պատժվի, որ խելքի գա: Իսկ Հովսեփը վաղուց արթնացել ու սրտի տրոփյունով սպասում էր այն երանելի պահին, երբ Սաթիկն իրեն կմոտենա, ինքը քնած կձևանա, ու նա դեմքը կմոտեցնի, կշշմեցնի իր բույրով, կշշնջա, կխտտի, խուտուտ կտա, ու ինքը ձևեր կթափի, իբր քնել է ուզում, ու Սաթիկը կսկսի բարկանալ ու հրամայել, աչքերում սեր ու ժպիտ,- Այս ի՜նչ նորություն է: Երեք րոպեից մոտենալ սեղանին, երիտասարդ: Սաթիկը երիտասարդին արթնացրեց ըստ արդեն մշակված սխեմայի, չզրկելով հասանելիք հաճույքից: Հովսեփը վայելեց այդ հաճույքն ու տեղավորվեց իրեն տրված ժամկետի մեջ, Սաթիկից ստանալով գոհունակության գժվեցնող ժպիտ: Մինչ Հովսեփը նախաճաշում էր, Սաթիկը նրա պայուսակն էր հավաքում, քանի որ նրանից լավ գիտեր նրա դասերն ու դասացուցակը: Հովսեփն էլ երանության մեջ էր: Ամբողջ օրը կշնչի պայուսակին ու գրքերին փոխանցված իր Սաթիկի բույրը: Սաթիկը քնել էր ուզում, իսկ Հովսեփը չէր շտապում,- Բա գնա, կուշանա՜ս: -Դե, գնում եմ, էլի՜: Ի՜նչ ես խառնվել իրար։ «Դու՜ ես մեղավոր, չեմ կարողանում հեռանալ»: - Ֆու՜, էս ինչքա՜ն ես ցանել: Տղա, հո սիրած միրած չունե՞ս։ Հովսեփը կարմրեց: Մեծահասակներին թվում է, որ իրենց կյանքի անկրկնելի փորձն ուսանելի շատ էջեր ունի ու այդ էջերի բովանդակությունը փորձում են խցկել դեռահասների ուղեղը, քանի դեռ նրանք ամաչում են բողոքել կամ ճշմարտությունը կրակել աչքերին,-«Այն բանի պետք չի, պապիկ, բորբոսնած է ու հնացած»: Ու եթե չնեղացնելու համար վերցնում էլ են, ապա դրանից ազատվում են առաջին իսկ աղբանոցի մոտ,- «Ի՜նչ եք ուզում: Թողեք ապրենք, էլի՜»: Սաթիկն էլ ոգևորվեց,-Հապա՜, նայիր աչքերիս,-ու քանի որ Հովսեփը չի նայում, բռնում է ձեռքերից, իրեն մոտեցնում,- Հը, կասե՞ս: Միա՜յն ինձ, հը՞: -Ունե՜մ: Սաթիկն անակնկալի եկավ: Կարծում էր, որ կխուսափի,- Հապա՜, ո՞վ է: Որ այսօր գամ դպրոց, ցույց կտա՞ս: - Որ ասե՜մ, ոչ մեկին չե՞ս ասի: Սաթիկը մատները խաչեց,- Ըհը՜, տե՜ս: Սիրու՞ն է, տղաս: Հովսեփի շունչը կտրվեց, բայց պահը հարմար էր, էլ ե՞րբ,-Արի մո՜տ, մա՜րդ չլսի,- Սաթիկը, չգիտես ինչու, աչքերը փակեց, դեմքը մոտեցրեց: Հովսեփը չգիտեր, այդ պատկերով հիանար, թե դեմքով դեմքին հպվեր ու շնչեր Սաթիկին: Շուրթերը մոտեցրեց Սաթիկի ականջին ու այտով հպվեց դեմքին, վայելելով արբեցնող բույրն ու երևակայության տրտինգի հրճվանքից մոռանալով, թե ինչի համար են դեմքերով մոտեցել իրար: Սաթիկը նրա հապաղելը վերագրեց ամաչկոտութանը, ձգեց բռնած ձեռքը,-Դե, ասա՜: Հովսեփը սթափվեց ու շշնջաց,- Շա՜տ սիրուն է։ Դու՜ ես, դու՜: Միայն դու՜,- ու դուրս փախավ: Անսպասելի էր: Սաթիկը հիշում էր նրա խոստովանությունները, բայց լուրջ չէր ընդունել, և վստահ էր, որ հասակակից աղջիկներն իրենց բողբոջող հմայքով ու փթթող կանացիությամբ կգրավեն նրա սիրտն ու երեխան կմոռանա իր հրապուրվածությունը մեծահասակ կնոջով: Վերցրեց պայուսակն ու վազեց փողոց,- Հովսե՜փ, տղաս, սպասիր: Պայուսակդ մոռացար,-Հովսեփը մոտեցավ հայացքը փախցնելով,- Երեկոյան կգա՞ս, գնանք Նելլին հյուր: Կարոտել եմ:,- այդ պահին կարևոր չէր, որ երեկոյան Վահագի հետ Սեդայի հյուրն են: Իսկ եթե երեխան խոստովանության պատճառով ամաչի՞ տուն գալ: Ի՜նչ անենք, որ երեխայի մոտ անհաջող կողմնորշում է ձևավորվել ու հրապուրվել է նրանով, ում պետք չէր: Հո չե՞նք դատելու: Պետք է օգնենք հաղթահարել հասունացման դժվարին էտապը: Որպես մայր, միանգամից եղածը կապեց իր տղային- «Բա տղաս ու՞մ է սիրահարվելու: Ո՞նց եմ ճիշտ խորհուրդ տալու, որ հաղթահարի այդ էտապը: Այսինք՜ն, թող հայր՜ն անհանգստանա: Նրա համար խոսելը հեշտ կլինի: Ես կդժվարանամ շատ տերմիններ դեռահասի հետ քննարկել: Վա՜խ, մայրիկ ջան, ի՜նչ դժվար բան է ճիշտ մայր դառնալը»,- ու չնայած մենակ էր, մտքում ավելացրեց,- «Նաև՝ կին»: Լրջացավ,- Բա ես ինձ ո՞նց պահեմ երեխայի հետ, որի ցանկության օբյեկտն եմ,- ծիծաղեց,-- Ո՞վ է լինելու Դավիթիկիս գաղտնի ցանկության առաջին օբյեկտը: Ո՞նց օգնեմ տղայիս,-լրջացավ,- Ի՜նչ դժվար է ամեն ինչում ճիշտ լինելը: Փաստորեն գնում ենք Սեդայի տուն:-ծիծաղեց,- Այս մեկ ասպետին ճանապարհեցինք, մնաց մեծն ու ծանրաշարժը: Գնաց, բառացիորեն փռվեց մահճակալին, -Ձայն կտաս, որ ճանապարհեմ,- հետո չհիշեց՝ մտքու՞մ էր ասել, թե՞ բարձրաձայն: Բայց քնել էր ուզում ու աչքերը փակեց: Հովսեփը դպրոց էր գնում խուլ փողոցներով, որ եղածը վերհիշելուն ոչ ոք չխանգաի,- Ո՜նց չպաչեցի ախմախի պես: Թուշը դեմ էր տվել: Ի՜նչ պիտի ասեր, կկարմրե՜ր, կշփոթվեր: Ի՜նչ կորցրեցի: Սաթիկը քնի մեջ ձայներ լսեց, աչքերը բացեց: Վահագն էր խոհանոցում նախաճաշում ինքնասպասարկման մեթոդով: Խղճացե՞լ է, թե՞ խուսափել: Գնաց սեղանը կարգավորեց, նստեց կողքին, բայց դեռևս իրար աչքերին խուսափում էին նայել: Վահագը երկու խոսքով ասեց, որ այսօր քաղաք չի գնում, գյուղում է լինելու: Պետք է մի երկու տեղ հանդիպի, սպասվող բերքի պայմանագիր կնքի: Հանձնարարեց պատրաստվել ցերեկով Կարինեին հյուր գնալու, քանի որ մի կերպ գուշակության հերթ է պոկել: Տհաճ նորություն էր: Ինչու՞ է նոր ասում: Ինչու՞ իրեն չի հարցրել՝ ուզու՞մ է, թե՞ ոչ: Ինքը Կարինեին տեսնելու ցանկություն բացարձակապես չուներ: Զգաց ինչ որ դավադրություն, բայց վախեցավ ոչ այնպես արձագանքել ու լարել առանց այդ էլ պրկված իրավիճակը: Ժպտալով ասեց, որ գիշերը չի քնել, բայց Վահագն աչքերը փախցրեց, զարմանք ձևացրեց ու մեքենայով շուտ փախավ, մոռանալով հրաժեշտի համբույրը, որից ինքն էր որոշել խուսափել, նեղացածություն խաղալու համար։ Բայց սիրելին իր կողմը չնայեց էլ ու՝ չստացվեց: Ստիպված ինքը մտքում նեղացավ, ու ծիծաղելով գնաց քնելու: 21 Տանը մնաց մենակ: Աչքերն ամենուր բարձ էին փնտրում,- Վե՜րջ, կյանքն հրաշալի՜ է նաև առանց ասպետ մասպետ,- ծիծաղեց, հիշելով իր նորահայտ ասպետ Հովսեփի բառերը: - Սաթիկ, կգա՞ս սրճենք- Անահիտն էր, Նորայր պապի հարսը: - Չէ՜, Ան ջա՜ն, ու՜շ է: Քնարիկը հանձնարարություն է տվել: - Կգամ, կօգնե՜մ: Կեռաս ունենք: Հայրիկը հատուկ քեզ համար է քաղել ու կանչում է: Նորայր պապը չհամբերեց, հաստատեց իր հեղինակությամբ,- Արի՜, հարսո: Մի՜ նեղացրու, բալե՜ս: Ի՞նչ պատճառ բռնի: Քնե՜լ, միա՜յն քնել: Նորայրն էլ, կեռասն էլ, Վահագն էլ թող գան երազում իրեն զբաղեցնեն, մինչև բարեհաճի զարթնել,- Տիգրանը կբարկանա, պապի՜կ: Արգելել է առանց իրեն կամ Վահագի լքել տարածքը: -Տիգրան իմ անուն չի՞ տվել: Ամո՜թ իրեն: Ուրեմն ես գյուղի անվստահելի մարդկերանցից եմ, հա՞: Իրիկուն կանչեմ, թքե՜մ երեսին: Ի՞նչ պատճառ մնաց, հա՜,- Անո ջան, թո՜ղ չնեղանա: Չե՜մ ուզում նախշվել: Նեղվու՜մ եմ: - Հարսիկ ջա՜ն, ասա՝ բիձեն խելոքացել ա: Համ էլ ասա, իրան շա՜տ են գովում, ուզում ա տենա՝ էդքան գովալու՞ ա, թե՞ չէ: «Էս էլ՝ մասպետը»,- մտքում ծիծաղեց,- Եթե գովելու չլինեմ, ի՞նչ կլինի: Ուղիղ ճակատիս կասե՞ք, պապիկ: Ծերուկն, իրոք, խնդրում էր,-Արի՜, բալե՜ս, արի: Մարդիկ որ իրար չներեն, ինչի՞ նման կեղնի: Խելոքցել եմ, բալե՜ս: Անո ջա՜ն, ասա: Անահիտը ծիծաղում է,- Չե՜ս հավատա: Արդեն քանի՜ օր է: Մենք էլ մտածում էինք, թե հո չի՞ խեղճացել: Ծերուկն ու՞մ ասեց, պարզ չէր,-Վախում եմ, թե՝ խոսամ: Ես նախագայից չեմ վախե, ռայկոմի քարտուղարից չեմ վախե: Ջահել կնկա լեզվից վախցա, այ տա՜: «Ա՜խ, ո՜նց կնախշեի քեզ մի քանի անհարմար բառով, ծերուկ: Ափսո՜ս, սկզբունքներիս դեմ է»,- քմծիծաղեց, գնաց հարևանի բակ,- Բարև՜ ձեզ: Նորայրի կինը, Տիրուհին, ուրախացավ,- Բարև, աղջիկ ջա՜ն: Համեցի՜ր, նստիր: Անահիտը սրբեց պապիկի մոտ դրված ազատ աթոռը, առաջարկեց: Ինքը նստեց ու օգտվեց կեռասներից: Արտակարգ համեղ էին, չդիմացավ,-Օ՜, էս բնական են: Անահիտը ժպտաց,- Լավաշ ենք թխում: Նստիր, զրուցիր, թա՜րմ լավաշ կուտես ընտիր պանիրով: -Ի՜նչ լավ բան եք անում, բայց այդքան ժամանակ չունեմ,-ասեց ու փոշմանեց: Էլ ե՞րբ տեսնի: Նորայրն ուշադիր Սաթիկին էր զննում,- Քեզ պատմելու շա՜տ բան ունեմ, նախշու՜ն հարսիկ: Ուզում եմ, որ իմանաս հայրիկիս՝ Դերոյի արածները: Բա ու՞ր է էն քո ապարատ: Չնայած Անահիտը նշան էր անում, Սաթիկը հիշեց, - Հա՜, պապիկ: Ապարատն ուղարկել եմ, որ նյութերը հանեն, հետ ուղարկեն: Մյուս անգամ: Որ չնեղանաք, կարող եմ ձեզ նկարել թղթի վրա, ինձանից հիշատակ: -Պապին մի խայտառակիր, բալես: Քու նման ջահել, սիրուն երեխու հետ ինչի՞ պիտի կռվեմ, որ հաշտվեմ: Թե նեղացել ես, պետք չի,- ասեց, փոշմանեց: Որ նկարի, իրեն կնայի, ինքն էլ՝ էս սիրուն ու քաղցր բալիկին,- Թե չես նեղացե՜լ, բե՜ր: Սաթիկը թուղթ ու մատիտ է բերում ու, մեկ՝ ակտիվ, մեկ՝ կիսաննջած ծերուկի կերպարը հանձնում թղթին՝ նկարի մեջ մի փոքր սարկազմ ավելացնելով: Մեջի չարաճճիությունը բարձրացավ վերև, ճախրեց իրենց գլխավերևում ու իրեն ցուցադրեց ներքևի անցուդարձը ճախրանքի ընդգրկուն բարձրությունից: Ու Սաթիկը տեսավ աթոռին գամված ու աթոռի մաս դարձած զառամյալ ծերունու, որը կարծես սերտաճել է աթոռին, իսկ գավազանը դարձել է նրա ոչ միայն գոյության, այլ նաև գիտակցության մի մասը: Սաթիկի սրտացավ չարաճիությունը ծերուկին հաղորդագրություն ուղարկեց,- «Ակտիվությունը պակասեցրած, շարժվել չուզող, իսկ հետո արդեն՝ չկարողացող մարդը դատապարտված է, պապիկ, սթափվեք»: Նկարը հաջող ստացվեց, մանավանդ որ՝ կեռասի ափսեն երեք անգամ թարմացվեց: Անահիտը նայեց, սկեսրայրի մոտ ծիծաղը զսպեց, շշնջաց,- Համ դու՜ ես անում, համ էլ ասում ես՝ նեղվու՜մ եմ, որ նախշում է: Սաթիկի թևին ինչ որ մեկը կպավ, ինքը ցնցվեց: Նայեց, հասկի տեսակի շուն էր, հանգիստ դեմքով: Ինքը մանկուց հայրական տանը սովոր էր շներին, չվախեցավ,- Հեռու՜, շունիկ, հեռու՜: Անահիտը հրեց շանը,- Գնա, Պարոն: Դերոյի շունն է: Դրանից իսկի մեր հավերը չեն վախենում: Մե՜ղք էլ է: Սաթիկը ծիծաղեց,- Պարո՞ն: - Դերոն ասեց՝ «Բարոն» ասեք, մենք պարոնին ենք սովոր: Ինքն էլ չի՜ բողոքում: Տիրուհին եկավ, նկարին նայեց, բարեհոգի ժպտաց, «վա՜խ» արեց,- Բիձուս ի՞նչ ես սարքել: Նորայրը ձայներից ակտիվացավ ու զննեց նկարը: Սաթիկը վախով էր սպասում արդեն ծանոթ հայհոյանքների կրակահերթին: Նաև՝ ինչ որ տեղ դրանք ուզում էր, որ պատճառ լինի տուն գնալու ու քնելու: Երևի դրա համար էլ այդպես նկարեց: Բայց ծերունին երկար նայեց, շա՜տ երկար: Տիրուհին անհանգստացավ,- Բիձա, քնեցի՞ր, թե՞ մոռացար՝ էդ ինչ ա: -Էս ե՞ս եմ,- ու հույսով նայեց կնոջն ու հարսին, որ ասեն,- «Չէ՜, սխալվել է, ջահել աղջիկ է: Մի՜ նեղվիր ու մի՜ նեղացիր»: Առաջինը հարսը ճշմարտության հայելին դեմ տվեց սկեսրայրին: Հավանաբար՝ հին վրեժ ուներ սրտում պահած, - Դու ես տիպի՜կ: Բա էլ ո՞վ: Ծերունին աղերսահույս նայեց կնոջը: -«Գոնե դու՜ խնայիր: Հիշի՜ր, թե ի՜նչ տղա եմ եղել»: Կնոջ վրա նկարն ավելի էր ազդել, քան՝ ամուսնու քաջարի անցյալը,- Լրի՜վ դու ես, հալիվոր: Ես էլ վախեցա՜, բայց՝ դու ես: Սաթիկի թաքնված չարաճճիությունը նորից աշխուժացավ: Եթե սկսել է, պարտավոր է մեկնաբանել,- Նրանից է, պապիկ, որ քիչ եք շարժվում: Ախր ինչու՞ եք այդքա՜ն նստում: Շարժվե՜ք: Տեսեք ի՜նչ տարածք ունեք: Ու կփոխվեք, ու ես ու Դուք պարելու ենք: Հը, գա՞մ մի ամսից: Ծերունին խեղճացել էր,- Բալե՜ս, ցավում է.. են անտեր ոտերս:,- մի պահ աչքերի մեջ կայծ հատնվեց,- Թե ուզում ես, հիմա էլ, …բայց անտեր ցավը…- հույսով նայեց Սաթիկին,- Բայց կգա՞ս: Կանայք ծիծաղեցին: Տիրուհին համբուրեց Սաթիկին,- Ի՜նչ համով աղջիկ ես: Կգաս, հա՞: Սաթիկը կեռաս վերցրեց,- Հնարավոր չի՜…. ,-բոլորը լարվեցին,- որ՝ չգամ,- ծիծաղեցին: Ծերուկն էլ ծիծաղեց, աչքերը սրբելով: Տիրուհին կարգավորեց ամուսնու հագուստը, հույսով նայեց Սաթիկին, - Թե քելաց, նվերդ աչքիս վրա, բալե՜ս: Էս ո՜նց ա քեզ լսում: Ի՞նչ ես արել բիձուս,- համբուրում է Սաթիկի ճակատը, ափսեից մի քանի կեռաս առաջարկում: Սաթիկը հաճույքով վերցնում է: Շունը նորից մոտեցավ Սաթիկին հետևի կողմից, նրան ստիպելով ցնցվել: Անահիտը շանը հրեց, նա հեռացավ,- Հեռու, Պարոն: Ի՜նչ աներեսն ես,-դարձավ Սաթիկին,- Ախչի ջա՜ն, բիձուն հասկացա՜նք: Շանս ի՞նչ ես արել, որ քեզ է կպել: Խանդու՜մ եմ,- ծիծաղում է մյուսների հետ: Սաթիկը ծիծաղեց,- Հովսեփիս համար երշիկով ձվածեղ եմ արել, մի՜ քիչ էլ կերել, որ երեխային ոգևորեմ: Դարպասների կողմից բակ է մտնում միջին տարիքի կին, նիհար կազմվածքով,- Բարև ձե՜զ: Հը, հո չե՞մ ուշացել: Շու՜տ անենք, որ Գագոյենք էլ են էսօր որոշել: Անահիտն աթոռ առաջարկեց կնոջը,- Արի՜, Սուսան ջան,-դիմեց Սաթիկին,- Սուսանն է, գյուղի ամենալավ հաց թխողը, ծանոթացեք,-Նայեց Սուսաննային,- Սուսան ջա՜ն, Տիկոյի քուրիկն է, իմ լա՜վ ընկերուհին՝ Սաթիկը: Սուսաննան զննող, բայց իներտ հայացքով նայեց Սաթիկին,- Հա՜, շա՜տ ենք լսել ընկերուհուդ մասին: Սաթիկը տհաճութուն զգաց, բայց՝ ուշադրություն չդարձրեց: Դիմեց Սուսաննային,- Հաճելի է: Կարելի կլինի՞ նայել, թե ոնց եք հաց պատրաստում: -Հաց չի, լավաշ ա՜: Լավաշը չեն պատրաստում, թխում են: Մենք էլ կրկեսի ձի չե՜նք, որ նայես: Եթե եկել ես, աշխատիր: Նայելս որ՞ն ա: Քաղաքացիք մենակ ուտելու ու պարելու են սովոր: Անահիտն ինչ որ նշան արեց Սուսաննային, դիմեց Սաթիկին,- ճի՜շտ է ասում, Սաթ: Մի կես ժամով չե՞ս օգնի: Մաման խանութ գնա, գա: - Դժվա՞ր է: Անահիտը ծիծաղեց, - Քեզ համար՝ չէ: Գնդերը կբերես, կնայես, թե ոնց ենք թխում ու մեկ մեկ էլ լավաշ կուտես: Չէր ուզում, քնել էր ուզում, բայց առիթը բաց թողնել չէր կարելի,- Կես ժամով կարող եմ, կհասցնեմ մի կես ժամ էլ քնել: Սուսաննան ինչ որ մեկին ասեց,- Զարթնում են, որ քնեն: Ա՜յ քեզ կայֆոտ կյա՜նք: Գնացին թոնրատուն: Թոնիրը պատրաստ էր ու աշխատանքը սկսվեց: Սաթիկի համար սկզբում դժվար էր, հետո զարմացավ իր վախի վրա: Մտածեց,- ,-«Ծույլը կամ վախկոտը գործից կվախենա նրա մեջ չխորանալով»: Ինքը տանից պատրաստի գնդերը սկուտեղով բերում էր, շարում Անահիտին մոտ, որը գրտնակով դրանք բացում էր և փոխանցում Սուսաննային: Նա էլ բացած գունդը մեծ ճարպկությամբ հատուկ երկար ու ձվաձև հարմարանքի միջոցով հարմարեցնում էր թոնրի պատին ու անհրաժեշտ պահին այնտեղից հանում պատրաստի լավաշը: Աղջիկները ներդաշնակ ու եռանդով էին աշխատում: Ուզում էր նայել, հիանալ նրանցով, բայց կանչում էին՝- «Սաթիկ, գունդ» ու ինքը շտապում էր, որ շուտ վերադառնա ու երկար նայի ու հիանա: Դեպի գնդերի սենյակ ճանապարհը Նորայր պապի մոտով էր: Նա որոշ ժամանակ իրեն էր ժպտում, հետո տեղում ննջեց: Մի պահ, երբ հիացած նայում էր աղջիկների աշխատանքին, ծանոթ ձայն լսեց,-Բարև՜ աղջիկներ: Ի՜նչ լավ գործի եք: Նայեց՝ Վաղինակն էր, գիշերային ծիկրակողը, իրեն բառերով ու նշաններով կեղտոտ սեքս առաջարկողը: Վաղինակն առանց որևէ շփոթմունքի նայեց իրեն, շշնջաց,- Ո՞նց ես, Տիկոյի քուր: Գժվեցի՜, էն որ լրի՜վ ցույց տվեցիր: Տեղը տեղի՜ն կնիկ ես ու ինձ տրամադրել ես, ապրե՜ս: Ակնարկը ավելի քան թափանցիկ էր ու չէր բացառվում, որ հենց տեղում աղջիկների մոտ կպատմի իր մերկապարն ու իրեն ծաղրի առարկա դարձնի: «Ահա և գիշերային ստրիպտիզի արձագանքը»: Ուզում էր Անահիտին ասել, որ հեռանում է, բայց այդ պահին Սուսաննան ժպտաց Վաղինակին,- Ի՜նչ մի թրաշվել, նո՜ր շորեր ես հագել: Սիրահարվե՞լ ես, թե՞ նշանածդ է ստիպել: Վաղինակը նայեց Սաթիկին, ժպտաց,- Սիրահարվե՜լ եմ, գժվե՜լ: Սուսաննայի ժպիտն անհետացավ,- Ի՜նչ մի վռազ վազում ես ծառի տակի մաժմժած դեղձին: Վերևինը դժվար է, բայց ձեռ տված չի: Սաթիկ, գունդ: Տուն գնալուց առաջ պետք է գնդերը հասցնել: Գնաց գնդերը բերելու, բայց լարվեց, երբ նկատեց, որ Վաղինակը հետևում է իրեն: Մի քիչ թուլացավ երբ լսեց նրա ձայնը,- «Քեռուս բարևեմ, գամ»: Երբ սենյակում գնդերն էր շարում սկուտեղին, Վաղինակը հայտնվեց կողքին, փորձեց համբուրել ու գրկել: Ինքը կանգնեց, պատրաստ փախչելու: Վաղինակն ինքնավստահ ժպտաց,- Հը, քաղց՜ր, եկել եմ: Էսօր կհարմարացնե՞ս՝ քեզ սիրեմ, կյա՜նք: Սկուտեղը կիսատ վերցրեց, վազեց թոնրի մոտ, երեսից զզվանքով մաքրելով Վաղինակի հպման հետքերն ու վախեցած շուրջը նայելով: Անահիտը զարմացավ,-Սաթ ջա՜ն, կիսա՜տ ես բերել: Սաթիկը նայեց Անահիտի աչքերին, հայացքով ցույց տվեց Վաղինակի կողմը,-Չէ՜, չե՜մ կարող: Պիտի գնա՜մ: -Գոնե մաման գա՜ր: Բա՞ն է ասել: Այ տղա՜, Վաղո, եթե Սաթիկին մոտեցել ես, նեղացրել, քեռուն կասեմ: Գնա՜, դու էստեղ գործ չունես: Սուսաննան էլի ոչ մեկին չնայեց,- Տղամարդն առանց պատճառ չի՜ մոտենում: Բա ինչի՞ ինձ չեն մոտենում, հը՞: Վաղինակը ոգևորված նայեց Սուսաննային,- Ճի՜շտ ես, Սուս ջան: Ուրեմն մի բան կա, չէ՞: Եկել եմ լավաշ ուտեմ, քեռուս տնից լարում են: Անահիտը խիստ էր Վաղինակի հետ,- Գնա, քեռու սեղանին լավաշը դրված է: Խոստացիր, որ չես նեղացնի: -Տղամարդու խոսք, չե՜մ նեղացնի: Նեղացնելը որ՞ն է,- գնաց նստեց ննջող պապի մոտ ու սկսեց լավաշ ուտել: Անահիտը խեղճ խեղճ նայեց Սաթիկին,- Սաթ ջա՜ն, կրակն ափսո՜ս է: Հիմա մաման կգա: Եթե կմոտենա, էդ ձեռիդ ամանը եղած չեղածով կտաս դրա գլխին, մնացածն՝ իմ վրա: Գնդերին չափսոսես: Սաթիկը չկարողացավ մերժել, չնայած, որ մարմնով դողում էր: Վաղինակը ամեն անգամ իր կողքով անցնող Սաթիկին ռեպլիկ էր նետում,- «Հը քաղցր, էսօր կպարե՞ս»: Սաթիկը չգիտեր անելիքը: Նյարդերը լարված էին, մարմինը դողում էր: Կփրկեին պապիկի զարթնելը, Տիրուհու վերադառնալը, կամ էլ իր ասպետի՝ Հովսեփի հայտնվելը, բայց ոչ մի հույսն էլ հույս չէր ներշնչում: Գնդերը տանելիս նորից լսեց իր լկտի երկրպագուի հերթական զազրախոսությունը,- Քաղցր, քամակդ խաղացրու գնալ գալիս, մինչև կպնենք իրար։ Հեչ էլ չքաշվես, էս քեռուս տունն ա: Ձայն չհանեց, բայց երբ վստահացավ, որ այդ հիմարը տեղից չշարժվեց ու իրեն չի հետևում, գնդերը շարեց Անահիտի մոտ ու քիչ հեռվից նայեց աղջիկների աշխատանքին, որ Վաղինակին առիթ չտա իրեն դիմելու, մինչև վերջանա դրա հետ կապված մղձավանջը: Չէր կարողանում կենտրոնանալ ոչ իր լարվածության վրա, ոչ էլ՝ լավաշի թխման պրոցեսի, որ ներվերը թուլացնի: Քունն էլ անասելի տանում էր: Չնայած նայում էր աղջիկների աշխատանքին, բայց ականջը ձայնի էր,- «Ախր ե՞րբ են գալու Տիրուհին կամ Հովսեփը»: Նայեց աղջիկների աշխատանքին, հաշվեց գնդերը: Հետևից ինչ որ մեկը կպավ ազդրին: Առանց թեքվելու ձեռքը հետ մեկնեց ու շշնջաց,- Գնա՜, Պարոն: Շունը չհեռացավ: Փորձեց սկուտեղի օգնությամբ շանը հեռացնել, բայց նկատեց, որ Սուսաննան իրեն է նայում աչքերը լայն բացած: Սպասեց Սուսաննայի բացատրությանը, բայց սկուտեղը մեքենայաբար հետ մեկնեց: Այն ինչ որ բանի կպավ: Անահիտը ուզեց բացած գունդը փոխանցել Սուսաննային,- Սուսան, ու՞ր ես նայու՜մ: Լավաշը վառեցի՜ր,- բայց տեսնելով, որ անօգուտ է, ինքն էլ նայեց Սաթիկի կողմն ու աչքերը լայնացրեց: Սուսանան քմծիծաղեց,-Լա՜վ էլ գովածդ սիրունը դեմ չի: Ասում էի, չէ՞: Սաթիկը նույն պահին զգաց, որ մեկը կպավ իր ազդրին ու շրթներով հպվեց ծոծրակին: Ճչաց, թռավ մի կողմ: Վաղինակն ինքնավստահ էր,- Ձեր գործն արեք, մերից գործ չունե՜ք: Չէ՞, քաղց՜ր: Նախանձում են, խանգարու՜մ: Սուսաննան թեթևացած շունչ քաշեց,- Նախանձելու բան ա, բա ի՜նչ: Մարդ էլ կա՜, սիրած էլ։ Մենք ենք ախմախ ախմա՜խ հեռու քշում քո նման այլանդակին: Ան, գոնե՜ ասա՝ վրեն մաքրի։ Թե՞ դուրն եկել ա: Վերջը ձեր տան պատիվն ա՜: Սաթիկը քիչ հեռվում դողում էր և անձայն արտասվում, մեջքով կանգած մյուսներին: Առաջին անգամ այդպես կոպտորեն ու բռի կերպով արհամարհեցին իր ինքնասիրությունն ու պատիվը: Իրենց անասնական ցանկությունը գերակա շահ է, ինքն այդ ցանկության հնազանդ օբյեկտ: Իրենց հիմնի բառերով,- «Ե՜րբ կուզեն, ո՜նց կուզեն»: Միթե՞ դա հնարավոր է, և ինչու՞: Անահիտը բարկացավ,-Սուսան, շա՜տ ես խոսում: Քեզ ընդհանրապես խոսք չի հասնում: Կանչել ենք հաց թխելու՞, թե՞ հյուրերիս չարախոսելու: Էլ չխոսե՜ս,- տեղից վեր կացավ, ձեռքին՝ մետաղե ձող: Այդ ձողով հարվածեց Վաղինակին,- Իսկ քեզ, Վաղո տղա, զրկելու եմ մեր տուն մտնելու իրավունքից: Մեկ ա, անուղե՜ղ ես: Նեղսրտած Վաղինակը վերնաշապիկն էր զննում,- Վա՜խ, վառեցիր շորս, Ա՜ն: Փող ա, չէ՞: Անահիտը մոտեցավ Սաթիկին, հագուստի հետևի մասը թափ տվեց,- Ինչի՞ ձեն չես հանում, ձեռիդ եղածը գլխին տալիս: Սաթիկը բարձրաձայն լացեց,-Բայց ասեցինք, չէ՞, որ՝ տհա՜ճ է: Հո չե՞մ քաշքշվելու հետը: Ա՜խ: Անահիտը լավ էր տիրապետում զրույցի թեմային,- Ինքն անասուն է: Անասունին չեն ասում, գլխի՜ն են տալիս: Սուսաննան էլ չզլացավ կիսվել անձնական կյանքի փորձով,-Չէր ուզում, թող եղածը գլխի՜ն տար: Հլա թող ընձի մոտենա՜: Գիտի, ախ՜ր: Այ Անո՜, իրանք իրանց հարցերը լա՜վ էլ կլուծեն: Կրակդ կպրծնի: Ուշ ա, ափսո՜ս ա: Ես պարա՜պ չեմ, ուրիշների նման չեմ, որ մարդ էլ ունեն, ձեռն էլ գցում են, սիրած բռնում: Պետք ա ինձ ու երեխուս պահեմ: Սաթիկին դժվար էր արդեն նաև Սուսաննայի կողմը նայելը, կամ՝ նրա խոսքին արձագանքելը: Ոչ այդ տեսքով կարող էր տուն գնալ, ոչ էլ՝ սեղանին մոտենալ: Նորից առանձին կանգնած լացեց,- Ան, հիմա կհանգստանամ, կգնամ: Դուք ձեր գործին եղեք: Անահիտը սրբեց Սաթիկի աչքերը, համբուրեց այտը,- Միասին կգնանք, չմտածես: - նայեց Սուսաննային,- Սուսան, ձենդ: Էստեղ էնտեղ գործ ես անում, տեսածդ տարածում: Ջահել կին ես, քեզնով ապրիր: Թո՜ղ մնա: Մի՜ քիչ ցախ գցիր, մինչև մաման գա: Սուսաննան տեղից վեր կացավ, գնաց, ցախի կույտ բերեց, գցեց թոնրի մեջ, կանգնեց կողքին: Անահիտը գնաց, հրեց Վաղինակին,- Գնա տես, քեռիդ ինչ է ասում: Ասելու եմ, գլուխդ ջարդի՜: Վաղինակը բերանը բաց ժպտաց,- Քեռին հի՜ն բոզարած ա: Մի բան էլ կգովի՜: Սաթիկը ցնցվեց հրապարակավ արված իր նոր որակավորումից: Անահիտն անհարմար զգաց, ձողով հարվածեց Վաղինակին,-Է՜շ: Սուսաննան չուշացրեց մեկնաբանությունը,- Նմանը նմանին վռա՜զ գտավ: Անահիտը շշնջաց Սաթիկին,-Մի երկու րոպեից կգնանք: Հովսեփը եկել է: Ես տեսա; Սաթիկը խեղճացած շշնջաց,- Հա՜, բայց շատ հեռու չգնա՜ս: Վախենու՜մ եմ: Դա լրի՜վ ապուշ է: Անահիտը մոտեցավ ծերունուն,- Ահա, հայրիկ: Էս հիմարը Տիկոյի քրոջը լացացրեց ու նա նեղացա՜վ, գնաց: Ծերունին արդեն զարթնել էր, ու լավ ճանաչելով Վաղինակին, ըմբռնեց կատարվածի էությունը: Ձեռնափայտով հարվածեց Վաղինակի գլխին: Ձեռնափայտից ու գլխից ձայներ լսվեցին, Վաղինակից՝ ոչ,- Դու ո՞նց կարացիր քեռու կանչած հյուրին վիրավորես: Քեռուդ անուն ցեխ կոխեցիր, է՜շ: Վաղինակը գլուխը շփեց նույն ինքագոհ ժպիտով: Համոզված էր, որ հոգու խորքում քեռին հիացած է իր արարքով,- Հա՜, դե ի՞նչ եղավ: Սիրու՜ն կնիկ էր, դուրս եկավ, ձեռս քսեցի,- ու հեռացավ ձեռնափայտի հասանելության ռադիուսից: -Մերդ էլ ա սիրուն կնիկ: Հիմա հարևան Վռամը տարել ա իրա ծառի տակ, էլի քսու՜մ ա: Վաղինակի դեմքից հիմար ժպիտն անհետացավ,- Քեռի, էնի մերս ա՜, քո էլ՝ քուրը: Ըտենց մի՜ ասա: -Ինքը մեր ու քուր չի՞, էշ: Ընտանիք սրբություն ա, ու ինքն՝ էդ ընտանիքի հոգին: Հաճույք լավ բան ա, քեզ չզրկես: Բայց որ էդ քո հաճույքից ոչ մեկին ցավ չլնի, թե չէ՝ կդառնա կեղտ, կկպնի անունիդ: Դրանից առավել ի՞նչ ունես: Էն խեղճ աղջիկ կմտածի՝ դիտմամբ ենք կանչել: Վաղինակը փորձեց իր խելքի չափով գյուղի աղջիկների ու սրտի սիրածի մոտ փրկել իր պատվի մնացորդները,- Քեռի, ես իրան սիրու՜մ եմ: Լսվեց Սուսանայի հուսահատ կանչը,- Վախ, մորս արև՜: - Պատիվդ սիրիր, որ քեզ մարդահաշիվ անեն, հետևիցդ չթքեն: Մոզի, քոնը պոռնիկ Ոսկին ա, տաս կիլո կարտոլով: Դու քաղաքի էդ աղջկան մարդավարի բարև էլ չես կարա տաս: Ինքն իրա որձն ունի ու որձն ի՜նչ կանի, ո՜նց կանի՝ իրանց գործն ա: Ու հայոց օրենք ա՝ ամեն որձին մի էգ, ու էդ էգը մյուս որձերի համար քուր ա: Պատիվը փրկելու համար Վաղինակը ուզեց պատմել գիշերային ստրիպտիզի մասին, ինչին Սաթիկն ահով էր սպասում, բայց, ի փրկություն իրեն և Սաթիկի, և ի դժբախտություն Սուսաննայի, հիշեց, որ նշանած ունի, և որ խայտառակություն է գիշերով թաքուն ուրիշի հողամաս մտնելը, պատուհանից ծիկրակելը: Նշանի մատանին կես ժամից հետ կտան, գյուղում կպախարակվի ու էլ իրեն աղջիկ չեն տա: Սաթիկն, այդքան բան չիմանալով, համենայն դեպս զարմացավ ու երախտապարտ էր իր անպատկառ երկրպագուին այդ մեծահոգի քայլի համար, բայց վիրավորանքը խորն էր ու հեկեկոցը կանգնեցնել չէր ստացվում: Անահիտը զարմացավ Սաթիկի վրա,- Դեռ լացու՞մ ես: -Բա ի՞նչ անեմ: Հասկացրեցինք, չէ՞, որ տհա՜ճ է: Ինչու՞ մոտեցավ առանց հարցնելու: -Ախչի ջա՜ն, ո՞վ է գռգռված էշին նայելով բան հասկացնում: Ձեռիդ տակ ինչ ունես, գլխին կամ ձվերին տուր, որ ուշքի գա՜: - Ես ի՞նչ գործ ունեմ իր օրգանների հետ: Չէ, այդպես ճի՜շտ չի: - Իսկ ինքն ի՞նչ գործ ունի ամուսնացած կնոջ հետ: Դրանց վրա վախը կազդի: Վախում են ճիպոտից, քարից, մեկ էլ՝ տղամարդուց: Երևի գիտի, որ Տիկոյին չես ասի՝ գլուխը պոկի: Ես կասե՜մ: Սաթիկը շշնջաց, որ Վաղինակը չլսի ու չոգևորվի,-Ախր, մե՜ղք է, սրտի խնդիր ունի: Անահիտը գիտեր, Տիգրանը վիրավորանք կուլ տվող չի, և որ Վաղինակը Տիգրանից վախենում է, - Սրտի խնդիր ունի, սրտով էլ ընկերներ ունի: Գլուխն ու ձվերը կդնեն քարի տակ, ձենը գոռալուց կկտրվի: Հը՜, ասե՞մ: Վաղինակը ահով սպասում էր Սաթիկի թույլտվությանն ու, նույնիսկ պատկերացրեց իրեն այդ քարաղացի տակ գոռալիս, շրջապատված իր բռնաբարած hռհռացող կանանցով, բայց թեթևացած շունչ քաշեց, երբ լսեց Սաթիկի ձայնը,- Չէ՜, Ան ջա՜ն: Եթե կրկնի, կխնդրեմ, կասես, հա՞: Դե ես գնամ, ու՜շ է: Անահիտը փորձեց կանգնեցնելՍաթիկին,- Սպասիր, լավաշ տամ, ամո՜թ է: Սաթիկը զարմացավ,- Ամոթը վերցնելն է: Ինչի՞ համար: - Դե լավ, ես կբերեմ: Լա՜վ, ինչ եղել է, եղել է: Մի՜ նեղվիր, էդ Սուսանի ասածներն էլ սրտիդ մոտ չընդունես: Հետո՝ կասեմ: - Աստված իր ու իր լեզվի ու խղճի հետ, գնամ: - Բայց՝ Տիկոյին չասես: Ես էդ ապուշի մոտ ասեցի, որ վախենա: Կստացվի, որ քեզ կանչել ենք ու վիրավորել: Համ Տիկոն ա մեղք, համ՝ հայրիկը, համ էլ՝ մեր էսքան տարվա հարևանությունը: Համ էլ՝ առանձնապես բան էլ չեղավ: Որ ըտենց բաներից սկսեմ պատմել, մի տարին հերիք չի: 22 Սաթիկը գնաց տուն, մտածելով միայն քնելու մասին: Հովսեփն արդեն փոխել էր հագուստն ու, երևի չդիմանալով, բրդուճ էր ծամում: Միշտ միասին են ճաշել: Հովսփն ուրախացավ, բայց ինքը փորձեց չնայել նրա կողմը,-Իմ ասպետը կհամբերի՞, մի ժամի չափ քնեմ,- ու շարժվեց դեպի տուն: Հովսեփը, որ երանությամբ էր սպասում կատակներով ու Սաթիկի բույրով ու ժպիտով համեմված համատեղ ճաշելուն, ձայնի անծանոթ ելևէջներ որսաց,- Բա՞ն ա եղել, Սաթիկ քուրիկ: -Չէ՜, բալե՜ս, հոգնած եմ, մի բան արա: Չե՜մ դիմանում,- վազեց իր սենյակ, արցունքները կուլ տվեց ու աչքերը փակեց: Մի քիչ էլ լացեց ու այդպես քնեց: -Հովսեփ ջա՜ն, կգա՞ս, բա՜ն եմ ասում,- Անահիտն էր, Դերոյի կինը: Վազեց, քանի որ ինքն էր ուզում գնալ: Անահիտը ընդառաջ գնաց, ձեռքին թարմ լավաշի կապոց,- Վերցրու՜, ախպերս: Սաթիկ քուրիկի շնորհք՜ն է,- ուրախ էր ձևանում, բայց աչքերը փախցնում էր: Անահիտը Հովսեփին ուզում էր ուղեկցել դեպի դարպասը, բայց նույն պահին հացատնից լսվեց Վաղինակի ձայնը, որը վերջերս սկսել էր հաճախակի ֆռֆռալ շրջակայքում,- Սուս ջան, չգիտե՞ս քաղաքի քածերին, առանձին կբացվեն, մարդկանց մեջ պատիվ կխաղան: Սուսաննան ինչ որ բանից ոգևորված էր,- Էդ դու՜ք եք կարգին կնանիքից երես թեքել, աչքներդ դրանց քամակից կախել, խաբնվելով դրանց ձևերին ու ծիծաղին: Հլա թող ամբողջ օրը թոնրի մեջ կախվե՜ր, էլի կծիծաղե՞ր: Ձենը փորից դուրս չէ՜ր գա: Ախ, ձեր աչքերն ու ճաշակը: Հովսեփի գենետիկան ու Տիգրանից ակամա ստացած դասերն հուշեցին կիրառել տեղեկացվածութան ֆանտոմի սպառնալիքը, երբ ենթադրվող ինֆորմացիան ստանում ես հենց թաքցնողից դրա հաստատման միջոցով: Նեղացած խոսեց ատամների արանքից,- Կանչել եք ու նեղացրե՜լ: Ու անողը չի՜ մարսի: Անահիտը վախեցած համբուրեց Հովսեփի ճակատն ու հաստատեց նրա կասկածը,- Բայց հորդ չասե՜ս, էլի՜, մեռնե՜մ քեզ: Որ է՜շ ա, ի՞նչ անենք: Պապը մեղք ա՜, շատ կնեղվի: -Չե՜մ ասի: Հերս ըտենց մանր հարցերով չի զբաղվում,-չոր ասեց, բայց Անահիտը գոհ մնաց: (շարունակելի)
155

Օգնիր ինձ (5) 18+

Վահագը հին բռնցաքամրտիկ էր ու իրեն դուր չէր գալիս իր մարտավարությունը: Դիմացինը թույլ էր, բայց լկտի պահվածքով հարձակվում էր ու հարվածում իր ցավոտ տեղերին, իսկ ինքը միայն պաշտպանվում էր: Հետո հիշեց՝ խաղի պայմաններն էին այդպիսին, ու ինքը կամավոր է մտել խաղի մեջ: Հրայրը լկտիացել էր վերջնականապես,- Տեսնու՞մ ես, քոնը սովոր է ուրիշ տղամարդու տակ աշխատելու, շեֆի լկտի կատակներին ժպտալու, նրա համար կա՜րճ հագնվելու, մեկ մեկ էլ ձեռ գցելուց ձեն չհանելու: Իմը չէ, ու չի՜ աշխատելու: -Երբ որ փողը բերեմ, ո՞նց ես նայելու աչքերիս էս խոսակցությունից հետո: -Դե որ բերես ու մերսի չասես, որ էլի ձգել եմ ու տոկոս չեմ ուզել, ես էլ իմը կասեմ, եղա՞վ: Վահագը որշեց, որ հերիք է ու նորից սպառնաց,- Լու՜րջ զրույց է լինելու: -Լուրջ զրույցը հիմա է ու էստեղ: Եթե փողս չբերես, կնոջդ կբերե՞ս: Ասա՝ չէ, ու ես էլ՝ իմը անեմ: Վահագը մտածեց՝ «Մե՜կ է, սպանելու եմ, վերջացնեմ»,- Հա: Հրայրն էլի անվրդով էր, - Եղավ,- ու ձայն տվեց,- Հակո՜բ, արի՜, բան ասեմ: Մյուս սենյակից եկավ Հակոբը,- Ասա, մե՜ծ ախպեր; Արյունը տվեց Վահագի գուխը: Որոշեց՝ ջարդել, ինչ լինում է, թող լինի: Բայց մարմինը քարացել էր: Մնացածն արդեն եղավ մշուշում, ու դարձավ աղոտ ու մերժված հիշողություն: Հրայրը դատարկեց շիշը,- Ընկերս ա, լու՜րջ տղա: Հիմա փողի բանավոր պարտավորագիր ա տալիս: Մոտդ կասի, որ հետո հետ չկանգնի: Վահագը լսեց իր ձայնը, որ զոռով ճանաչեց,- Հետ չեմ կանգնի, ուրիշ մարդկանց էլ խառնել պետք չի: -Էդ դու ես ուրիշը: Ինքն իմ կյանքը փրկած տղա ա,- դարձավ Հակոբին,- Էն ապրանքը, որ պարտք եմ տվել, հիշու՞մ ես: - Հիշում եմ: Էլի ապրանք ա եկել հարմար գնով: - Չկա՜: Հայերի հարյուր տոկոսը չգիտե՞ս: Նորի՜ց դարձրեց մի շաբաթից: Մենք էլ տղամարդու պայման կապեցինք, դու էլ իմացիր, որ թե ինձ սպանեն, փողերիս տեր կանգնես: Հակոբի ձայնը հենց նոր թրծված երկաթի զրնգոց հանեց,- Ո՞վ քեզ սպանի, ինքը՞: Տնով տեղո՜վ կմորթեմ: Հասցեն կա՞, հարց չկա՜: Վահագն ուզեց ցույց տալ, որ չվախեցավ ու հանգիստ նայեց Հակոբին, բայց զգաց, որ մեջքի վրայով քրտնքի առու իջավ, հասավ ոտքերին,- Ընտանիքիս մոտեցող անասունի գլուխը քարին կաղամ: Ով էլ լինի: Հրայրը Հակոբին թղթաղաղի քարտ պարզեց,- Տղամարդ տղա ա, բայց որ չբերի, կնոջ հետ գնում ենք օբյեկտում քեֆ անենք, պարտքերը փակենք: Հո փողի համար չե՞նք տա իրար սպանենք: Ինչքա՞ն քաշվեմ: Հակոբը զննեց քարտը, հիացավ,- Որ դու՜ ես ասում, պատկերացնում եմ, որ արժի՜ էդպես փակել: Հո փողի համար հայի ընտանիք չե՞նք քայքայի: Թո՜ղ ապրեն: Վահագի ոչ ուղեղն էր նորմալ գործում, ոչ՝ մարմինը: Աչքերի դեմ սևացել էր, մարմինը՝ ընդարմացել: Փորձեց կանգնել, չկարողացավ: Եթե մոտը ատրճանակ էլ լիներ, չէր կարող պարզել, ձգանը քաշել: Հրայրն ուշադիր նայեց իրեն,- Տղամարդը կոնկերտ հարցին կոնկրետ պատասխան է տալիս: Մենք ժամանակ չունե՜նք: Վահագի ուղեղը բոլոր տարբերակներում փակուղու էր դեմ առնում: - Լա՜վ, Հակոբ, ավտոյի բանալիները վերցրու: Թող գնա, որ իրիկունը փողը բերի,- Հակոբի ձեռքը գնաց սեղանին դրած բանալիներին, բարձրացրեց ու դրանք անհետացան: Վահագը չիմացավ ինչու և ինչպես՝ «եղավ» ասեց ու բանալիները նորից հայտնվեցին սեղանին ու ինչ որ մեկը ձեռքով թփթփացրեց իր ուսին, մեկ ուրիշն էլ իր ձեռքը սեղմեց, - Դե գնա՜, գործիդ հաջողությու՜ն: Փողով գաս, նշե՜նք: Հետո իրեն գտավ մեքնայի մեջ լացելիս: Վահագի զայրույթն իր դեմ ու Սմբատի դեմ ծայրակետին էր հասել: Եթե ցանկացած մեկը դեմը դուրս գար ու չնչին նկատողություն աներ, կհարձակվեր ու կոկորդը կկրծեր: Մեքենան կանգնեցրեց, կատաղությունը կենտրոնացրեց ղեկին հարվածող ձեռքերի ու բարձրաձայն լաց ու բողոքի մեջ, որ մենակ է, չորս բոլորը պատառ փախցնող բորենիներ են: Կատաղել էր նաև Սաթիկի վրա, որ իրեն հետևում էր, չէր կորցրել աղջկական հմայքն ու ցանկություն էր առաջացնում նման անասունների մոտ ու ամեն մեկն իր ձևով այդ ցանկութունը իրագործելու փորձեր է անում: Եթե ապրանքը կորի, կրակոցներ են հնչելու, ու դուռը փակվելու է: Պատկերացրեց թե ինչպես Հրայրը, Հակոբը ու դիմակ հագած էլի մի քանի տղամարդ քաշում են Սաթիկի թևից՝ արի՜, արի՜, լա՜վ նվեր կառնենք: Ինքը մենակ քաշում է կնոջ թևից, որ փրկի: Հայտնվում է Տիգրանն ու իրեն օգնում: Բայց ոչ թե կնոջ թևից է քաշում, այլ մարմնով է հրում, հեռացնում բռնացողներից ու դրա ընթացքում էլ վայելում նրա մարմինը: Ինքը բարկանում է,- Պետք չի: Մի՜ օգնիր: Առանց քեզ էլ կդիմանա՜նք: Տիգրանը նեղանում է, փորձում հեռանալ, բայց Սաթիկը քաշում է նրա թևից,- Օգնի՜ր ինձ, եղբայր: Ինձ Վահագիցս տանում են: Մենակ չթողնե՜ս: Սթափվեց ու զգաց, որ արդեն կարող է մեքենան վարել: Նորից ընդունակ է մեկին ժպտալ, բայց մտքով՝ թքել ճակատին: Այդ օրը ավելի վատը լինելուց փրկեց այն, որ Կարինեն իրեն մեծ գումար տվեց պարտքով: Ինքը չէր խնդրել, պարզապես մի օր ծաղիկ չնվիրեց, ասելով, որ մոռացել է: 16 Օրվա մութ ժամն էր: Գյուղից դուրս գնացող ճանապարհից երկու մեքենա իրար հետևից ոչ արագ ընթանում էին, կարծես թե՝ մեկը հետևում էր մյուսին: Դիմացից գնացողը թեքվեց, մտավ դաշտ տանող ճանապարհ, կանգնեց: Վարորդի նստատեղից կինը դուրս եկավ, նստեց հետևի նստատեղին, դուռը բաց թողեց: Հետևից գնացող մեքենան հետևեց նրան, կանգնեց: Վարորդը դուրս եկավ, գնաց, նստեց մյուս մեքենայի հետևի նստատեղին: Տղամարդը նեղվեց,- Կանչել ես դրա համա՞ր: Չե՜մ հասկանում: Բան ու գործ չունե՞նք: Կինը համբուրեց տղամարդուն, ու դեմքը չհեռացրեց,- Չես հասկանում, դրա համարէլ կանչել եմ, որ նորից բացատրեմ: - Ինձ համար ընտանիքին նվիրվածությունը երջանկության պայմանն է: - Եթե փոխադարձ է, հնարավոր է,- կինն այնպես հպվեց տղամարդուն, կարծես թե սեր էր շշնջացել: Տղամարդը կնոջը կոպտորեն հրեց, հեռացրեց իրենից,- Ի՞նչ ես ուզում ասել: Չփորձես կասկած ցանել մեջս: Կծեծեմ ու մի ամիս օրգաններդդ չեն գործի: Ամեն ինչ փողրակներով կանես: Կինը մի պահ ենթարկվեց, հետո ձեռքը լուռ տարավ տղամարդու մարմնին ու ժպտաց: Տղամարդը չարգելեց ու մտածեց, որ կանացի հիմար խանդ է : Նա չկասկածեց էլ, որ այդ մշուշոտ ու վտանգավոր կասկածափառով կինը կապում է իրեն, որպես թանկ գաղտնիքի տիրուհի ու այսուհետև ինքն է ձգտելու հանդիպումների ու ամեն հանդիպմանն իր հաճոյանալու դիմաց դեմը մի կտոր բամբասանք է շպրտելու՝ չհաստատվող ու չճշտվող: Իսկ ինքը վեր է ածվելու երևակայությունը գռգռող խանդի հաստատման նոր լուրերից հեշտանք ապրող ու դրա դիմաց շոյանքով վճարող մոլագարի, ու էլի է ձգտելու հանդիպան՝ նոր կեղտոտ գաղտնինքեր կուլ տալու ու սեքսով վճարելու պայմանով: Կինը զգուշորեն նորից ակտիվացավ, շոյելով տղամարդու մարմինն ու լսողությունը,- Գիտես, որ ես անիմաստ չեմ խոսում, բայց և անտեղի չեմ վարկաբեկում: Առայժմ բամաբասանքներ են: Դու մի լարվիր, ինձ վայելիր։ Հեռախոսի զանգի ձայն է լսվում: Տղամարդը գտնում է իր հեռախոսը,- Կինս է, հանգստացիր: - Չէ՜.. չէ՜… չէ՜… Վահագը ձեռքով փակում է կնոջ բերանը, խոսում հեռախոսի մեջ,- Հա, գալիս եմ, սիրելի՜ս, ….զանգեցիր… մի քսան րոպեից ….բարևիր,- հեռախոսն անջատում է,- Հյուր ունենք: Եկել է: Կինն արագ իրեն ուղղում է,-  Արագացրու՜, ու՜շ է: Բեղմնավորումն իր ոտով եկել, քեզ է սպասոււմ: Գնա, որ ընդունես: Ուշ է: Վճռական կլինես: Տղամարդը հագուստը կարգավորեց դրսում,- Փողերդ տամ,- ու գրպանները քրքրեց, հայացքը փախցնելով: Կինը մեքանայի միջից ժպտաց տղամարդուն,- Արի մոտի՜կ,- համբուրում է տղամարդու մոտեցրած դեմքը,- Թո՜ղ մնա: Ես էլ չգիտեմ, թե դրանք ի՜նչ անեմ,-հրում է տղամարդուն,- գնա, չուշանա՜ս,- ու, երբ տղամարդը հեռանում է, շշնջում է, - Աստված ջա՜ն, գործերը կարգավորես: Բոլորս էլ մե՜ղք ենք: Ափսո՜ս են, ախր, ինք՜ն էլ, եղած՜ն էլ: 17 Հովսեփը տան ներսում իր դասերով էր, Տիգրանը հողամասն էր ջրում, իսկ Սաթիկն ու Քնարիկը պատշգամբում սրճազրույց էին վայելում, երբ դարպասի աղմուկը լսվեց: Դարպասի կողմից առաջ եկավ տարիքով կին, հինգ վեց տարեկան երեխայի ձեռքը բռնած,- Բարի երեկո՜, կարելի՞ է: Լսել ենք, որ լավ հյուրեր ունեք, եկել ենք ծանոթանանք: Քնարիկն ընդառաջ գնաց, նստելու տեղեր առաջարկեց,- Եկե՜ք, Սեդա տատիկ: Իհարկե՜, բարով եք եկել: Սեդան այցելության անցաթուղթ ձեռքի ծանր տոպրակը դրեց բազմոցին ու նստեց,- Իսկ Վահագն ու՞ր է: Փոքրիկը վախեցած ու զգույշ հայացքով կպավ տատիկի գոգին ու այնտեղից զննեց անծանոթ աշխարհը: Սաթիկը զարմացավ,- Դուք Վահագին ճանաչու՞մ եք, որտեղի՞ց: Ինձ չի՜ ասել Ձեր մասին,- որպես զրույցի մաս ժպտաց փոքրիկին, բայց նա վախվորած աչքերը փախցրեց: Սեդան շփոթվեց ու Սաթիկը նկատեց,- Չէ՜, ժողովուրդը խոսել է, լսել եմ: Դուք էլ Սաթիկն եք, չէ՞: Սաթիկը զգուշացավ՝ «Սեդայի այցն ինչ որ նպատակ ունի»,-Այո՜… Տիգրանը ձայն տվեց հողամասից,- Բարի իրիկու՜ն, Սեդա տատի: Բարո՜վ ես եկել: Ինձ կներեք: Քնարը հողից այդ կողմ չի թողնի, մինչև չվերջացնեմ: Սեդան կատակեց,- Հա՜, Տիգրան ջա՜ն, լսել ենք, որ խի՜ստ է: Սաթիկին էլ է տանջում: Մնա, մինչև կանացի բամբասանքը պրծնենք, արի՜: Սաթիկը ծիծաղեց իրավիճակի մթնոլորտի թելադրանքով: Սեդայի շփոթմունքն անցավ ու նա ներկայացավ Սաթիկին,- Ես Սեդան եմ, Սաթիկ ջան: Երկա՜ր տարիներ գյուղի կուլտուրայի տան տնօրենն եմ եղել: Քնարիկս ասած կլինի: Սաթիկը ներքուստ զարմացավ՝ ի՜նչ շտապ ինքնագովազդ էր,- Չէ՜, չի ասել: Ոչ ոքի մասին ոչի՜նչ չի ասել: Քնարիկը խոսեց հարգանքով, բայց չոր ստացվեց, - Չէ՜, Սեդա տատիկ, չե՜մ ասել: Ո՜չ իրեն է հետաքրքիր, ո՜չ էլ ինձ է պետք: Հիմա սուրճ կբերեմ,- ու գնաց խոհանոց: Սեդան տխրեց, նայեց շուրջը,- Լսել եմ, որ զարգացած ընտանիք եք: Կարո՜տ եմ խելացի զրույցի: Եկա շփվելու: Սաթիկին զարմացրեց կնոջ ուղղակի շեշտադրումն ու շտապ ինքնաներկայացումը: Իրեն թվաց, որ իր տարածք ինչ որ էակի շոշափուկներ են անաղմուկ սողոսկում,- Ինչու՞ եք այդպես ասում: Զրուցել եմ Հովսեփի ուսուցիչների հետ, մոտ եմ Հակոբյան Նելլիի հետ: Գիտեմ բուժքրոջը, ակումբի գրադարանավարուհուն: Բարեհամբույր և բարձրաճաշակ կանայք են: Քնարիկը սուրճ և թխվածք բերեց, երեխային թխվածք մեկնեց: Երեխան հրաժարվեց, բայց Սեդայի ձեռքից վերցրեց: Սաթիկը փորձեց չեղոք զրույցի թեմա գտնել: Նայեց Սեդային, ակնարկելով երեխային,- Ինչու՞ է այդպես … ոչ ակտիվ: Սեդան աչքերը սրբեց,- Ծնողներն այստեղ չեն, ու երևի՝ չգան: Խառը պատմություն է: Դժվար է մեծացել երեխան, վախեր է ունեցել: Ահա ես էլ որոշել եմ…. Դրսից լսվեց մոտեցող մեքենայի ձայն: Շարժիչը լռեց ու մի քիչ հետո երևաց Վահագը, դիմեց Սեդային,- Բարև ձե՜զ: Սաթիկն ասեց, որ եկել եք: Բարո՜վ եք եկել մեր հարազատի տուն,- Քնարիկին տոպրակ մեկնեց,- Քնարիկ ջան, կբացե՞ս, հյուրասիրես: Բերածը թանկանոց էր ու Սաթիկը վախեցած նայեց Քնարիկի կողմն ու զգաց նրա տխուր հայացքը Վահագի բերածին: Միշտ էլ բերել է ու ծախսի խնդիր չի եղել, նույնիսկ տանտերերը նեղվել են, բայց այս անգամ բերածի գինն աչք ծակող էր: Գոնե չասեր, որ հատուկ Սեդայի գալու պատվին է բերել: Փաստորեն, իրոք, Վահագն ու Սեդան իրար ճանաչել են: Բայց ինչու՞ դավադրական լռության ծածկոցի տակ: Սաթիկն ակամա հիշեց ամուսնու խոսքերը ծեր կնոջ մասին, որ տուն է ուզում վարձով տալ երիտասարդ ընտանիքի ու համադրելով եղածը, զգուշացավ: Մոտենում է Տիգրանենց տանը մնալու իր պոկած հինգ օրվա ժամկետն ու, փաստորեն, այս ամենն ուղղակի և անուղղկի կանխարգելիչ միջոցառումներ են և Վահագի չկայացած պլանը վերագործարկելու փորձեր: Նա նույնիսկ զգուշացավ շփվել երեխայի հետ, վախենալով լրացուցիչ կռվաններ տրամադրելուց, բայց երեխայի վախեցած պահվածքը նրա մեջ մայրական բնազդն արթնացրեց ու ժպտալով երեխային կոնֆետ մեկնեց,- Գիտե՞ս միջինն ի՜նչ համով է, բալիկ,- ու մտերմիկ աչքով արեց: Երեխան վերցրեց կոնֆետն ու չընդդիմացավ, երբ Սաթիկը նրա ուսերը գրկեց ու իրեն մոտեցրեց: Տատիկն իր էությամբ փոքրիկի հետ էր ու ակնհայտ երջանկացավ Սաթիկին նրա մոտավորվելու փաստով: Իսկ երբ փոքրիկը ժպտաց Սաթիկին, աչքերը լցրեց,- Ա՜խ, գտավ իր մորը: Սաթիկի մարմնով սառսուռ անցավ Սեդայի վստահ ձայնից: Հենց նոր իր դատավճիռը կարդացին: Ձեռքերը երեխայից հեռացրեց, բայց նա կպավ իրեն: Նա հասկացավ, որ մայրական քնքշանքի կարոտ երեխային օգտագործում են իրեն որսալու համար: Վիրավորվեց ու փորձեց երեխային իրենից հեռացնել, բայց՝ գթասրտությունն արգելեց: Դողաց ու սպասեց Սեդայի ծրագրավորած հաջորդ հարձակման շոշափուկներին: Վահագը երջանիկ աչքերով նայեց իրեն,- Շա՜տ ուրախ եմ, սիրելի՜ս, որ մոտավորվեց հետդ երեխան: Ահա և հարձակումը, այն էլ՝ թիկունքից: Հստակեցվում էին գալիք օրերի իր կեցության վերաբերյալ իր կասկածների ուրվագծերը: Բայց չհանձնվեց,- Այո՜, Հովսեփիկի հետ էլ շա՜տ կապված ենք: Հետը պարապմունքներ եմ անցկանցնում: Մի երեք օրից բոլորի՜դ կզարմացնի: Ու համարձակ նայեց սիրելիի աչքերի մեջ: Ակն ընդ ական: Ինչու՞ ես գաղտնի գործում սիրելիս, իմ դեմ: Բայց սիրելիի և Սեդայի հայացքներում պարզորոշ տեսավ անտարբերության ստվերը: Սեդան, զգալով Սաթիկի դիմադրությունը և այն կապելով ազգակցական գործոնի հետ, անցավ պլանի հաջորդ կետի իրականացմանն ու ժպտաց Սաթիկին,- Դու էլ կիրթ կին ես, որ այդպիսի կանանց հետ ես կապեր ստեղծել: Ուրա՜խ եմ: Վաղը երեկոյան բոլորիդ հյուր եմ կանչում: Ասեք, ի՞նչ պատրաստեմ: Ի՞նչ ես սիրում, Սաթիկ ջա՜ն: Սաթիկն անցավ դիվանագիտական պայքարի ձևերին,- Ինձ համար մեկ է, տղամարդկանց հարցրեք,- ու արագ խմբագրեց իրեն,- Վահագս քմահաճ չի, Տիգրանն էլ մինչև տանը հաց չուտի՜, դուրս չի գա: Իր կասկածները ճիշտ էին: Սեդային հետաքրքիր չէին Տիգրանի գաստրոնոմիական ճաշակն ու նախասիրությունները: Նայեց Վահագին,- Քյուֆթա՞, թե՞ քյաբաբ: Սաթիկը նկատեց, թե ինչպես նեղվեց Քնարիկն, ու տխրեց: Ինչու՞ է տարրական տակտը այդքան հաճախ կորում: Թե՞ հաճելի նպատակի հոտն է մարդկանց զրկում չափի զգացումից: Ի՞նչ են ուզում իրենից, ինչու՞ են ստիպում մտածել ու ապրել իրենց ծրագրով: Տիգրանը վերջացրեց, մոտեցավ, բայց չփորձեց էլ մտնել զրույցի մեջ: Իսկ Վահագն անսովոր աշխույժ և շատախոս էր դարձել ու անընդահտ իրեն էլ էր ներքաշում իր և Սեդայի զրույցի մեջ: Սաթիկն իրեն մենակ էր զգում, կողքին ոչ ոք չկար,- Դե, իհարկե՜, հյուր գնալը լավ բան է: Բայց նախ հարմարեցնենք Քնարիկենց հետ: Քնարիկը չնայեց Տիգրանի կողմը, բայց, հաստատ, նրանց մոտ հեռազգացություն էր,- Սաթիկ ջա՜ն, վաղը կգա, բարին՝ հետը: Հողատեր մարդը ո՞նց կարող է պլանավորել վաղվա օրը: Տիգրանը լռեց, ու Սեդան չփորձեց էլ Տիգրանի հետ հարմարեցնել իր հյուրընկալության ժամը: Տիգրանն ու Քնարիկը լուրեր լսելու և սերիալ նայելու պատրվակով գնացին հեռացույցի մոտ, Հովսեփին հանձնարարելով զբաղվել Նարեկի հետ: Մնաց մենակ: Երբ որ Հովսեփը երեխային առաջարկեց սենյակ գնալ, երեխան նայեց Սաթիկին: Առաջին անգամ Սաթիկը խուսափեց անմեղ երեխայի հայացքից: Սեդան մոտեցավ երեխային, ձեռքը բռնեց ու իրեն նայեց,- Հավանեցի՞ր մորքուրին, բալես: Կուզե՞ս, որ մեր տանն ապրի: Երեխան գլխով արեց, ժպտաց Սաթիկին ու տատիկի ու Հովսեփի հետ սենյակ գնաց: Սաթիկն իրեն կորցրեց: Իր փոխարեն որոշում են իր հարցերն ու ժպտալով պահանջում, որ ինքը խոնարհաբար հանձնվի նրանց ցանկությանը, «այո» ասի: Սեդան վերադարձավ ու մնացին երեքով: Վահագը նայեց Սեդային,- Ձեր տունը հեռու՞ է այստեղից: Սեդան նայեց Սաթիկին,- Չէ, երեք րոպեի ճամփա է: Վահագն ուրախացավ,- Ի՜նչ լավ է, Սաթիկը հաճախակի կգա այստեղ: Փաստորեն՝ արդեն որոշումը կայացել է: Վահագն արդեն եղել է այդ տանը, պայմանավորվել Սեդայի հետ: Հիմա խաղում են ու սպասում իր հորթային ուրախությանն իրեն առաջարկված հաճելի անակնկալից: Վահագը դժգոհ էր իր լռությունից: Սեդան զգաց, բայց նա դեռ հույսը չէր կորցրել ստանալ Սաթիկի կամավոր բարեհաճությունը,- Երեխեք ջա՜ն, վաղը կգաք, կտեսնեք, կորոշեք: Իրենք լավ մարդիկ են, բայց տանը նեղվածք է և պայմաններն այն չեն քաղաքից եկածի համար: Վահագն ուրախանում է,- Ես էլ կարծում, որ լա՜վ տարբերակ է: Տիկինս նկարչուհի է և իրեն տարածք է պետք: Սաթիկի գլուխն արդեն ցավում էր,- Բայց, սիրելի՜ս, այս ամբողջ հողամասը տարածք է: Վահագն իրեն նայեց խիստ հայացքով,- Խնդրու՜մ եմ, ավելի խորը մտածիր: Վերջ ի վերջո կարող ես, չէ՞, գնալ, գալ: Սեդան ոգևորվեց,- Ոտքով երեք րոպեի ճամփա է: Սենյակում փակվեք՝ ինչքա՜ն ուզում եք: Երեխաս էլ մայրական սեր կտեսնի, վերջապե՜ս,- ասեց ու վախեցավ: Շտապել էր բացահայտել թաքուն կազմած պլանի գաղտնի մասը: Սաթիկը որոշեց սպասել բեմադրված զրույցի շարունակությանը: Բա էլ ի՞նչ աներ, ու՞մ դիմեր: Սեդան արդեն խոսեց ըստ սցենարի,- Իմ վիճակն այնպիսին է, որ ես պատրաստ եմ տունս իր գույքով, հողով տալ այն բարեկիրթ ընտանիքին, որ կապրի մեզ հետ, երեխայիս տիրություն կանի: Թող բարո՜վ վայելեն: Երեխաս թոռս է: Այնպես եղավ, որ ծնողները կան, բայց՝ չկան: Վահագն ու Սեդան նայեցին իրար ու՝ իրեն: Վահագի արձագանքը պատրաստ էր,- Լա՜վ միտք է: Այդ ընտանիքի բախտը կբերի: Սաթիկը լուռ հետևում է բեմադրության ընթացքին՝ «ի՞նչ գիտես, ինչի՞ց ելնելով»: Սեդան հույսով նայեց Սաթիկին, - Ձեզանից լավ հո չե՜ն լինի: Իսկ դուք չէի՞ք ուզի: Օգնի՜ր երեխուս, աղջիկս: Ես քեզ՝ ծառա: Սաթիկը ցնցվեց՝ սպասել չկա: Իրեն դեմ են արել պատին, թանկ նվեր են տալիս ու սպասում, որ դրա դիմաց պատրաստակամորեն կանի իրենց ուզածը, պետք եղավ, կերգի ու կպարի էլ իրենց ուզած պարը: Մտածեց՝ «համառ ու անտաշ նրբակրթությամբ բռնանում են կամքիս վրա»: Սաթիկը վերջին փորձն արեց,- Ես լավ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, բայց գյուղում չե՜մ ապրի: Ինչ իմաստ ունի՝ մենք քաղաքում, դուք՝ այստեղ: Չե՜մ հասկանում: Սեդան հարցը պարզեցրեց ու թեման փակեց,- Աղջիկս, դուք երեխային տեր կանգնեք: Տարեք, ուր կուզեք: Մնացածը որոշեք: Տունը՝ ձերը, ծառան՝ մեջը: Ամեն ինչ ասվեց: Երեխային որդեգրելու դիմաց իրենց տուն են առաջարկում: Իսկ այդ տունը ուրիշ տեր կամ հավակնորդ չունի՞ արդյոք, և ի՞նչ ստորջրյա վտանգավոր խութեր կան: Ինքը մտմտում էր իր մտահոգություններն ասելու ձևի մեջ: Վահագը հույսով ու զարմացած նայեց կնոջը,- Ո՞վ է այդպիսի նվերից հրաժարվում: Սիրելիս, հարազատներդ չկորան: Ե՜րբ էլ ուզեն, կգնան, կգան: Տիկին Սեդան ոչ միայն կանչում է ապրելու, այլ, եթե համաձայնվենք որոշակի պայմանների, իր տունը կնվիրի մեզ: Սաթիկի համար կափարիչը աղմուկով փակվեց: Սեդան իրենց շատ սիրուն արկղ է առաջարկում, ամուսինը շտապում է արկղ, և արդեն երանության մեջ է, իր ձեռքից քաշում է ու, ինքն էլ, փաստորեն, արդեն արկղում է: Վահագն իրեն տարել է արկղի մոտ ու ցույց է տալիս ներսը,- Նայիր, ի՜նչ պատեր ունի: Տես, թե ի՜նչ գորգ է լինելու ոտքերիդ տակ: Սաթիկը հոգնեց մենակ պայքարելուց: Նվերի փայլից աչքերը շլացած Վահագին բացատրել, թե ինչ է նշանակում անհասկանալի նվեր ընդունել և վերցնել դժվար երեխայի հոգսն ու ակամա շփվել տան իրենց զավթումից դժգոհ տարբեր հարազատների հետ, անհույս զբաղմունք էր: Ներվերը նման էր ջութակի գերլարված լարի: Ինչու՞ չէր կարելի ամուսիններով քննարկել: Ինչու՞ են օտար կնոջ ու երեխայի ներկայությամբ իրեն հարկադրում չոր հաշվարկով պատասխանել անհասկանալի բարությանը: Ժպտալով սեղմել են անկյուն, բարկանում են իր ոչ այնպես արձագանքից ու իրենց ակնկալած վարք ու պատասխանն են ուզում: Հիշեց Տիգրանի իրեն գրկելն ու մտածեց, «Տիգրանն ավելի նրբանկատ գտնվեց, հարգեց, խնայեց»: Պատասխա՞ն եք սպասում, խնդրեմ: Նայեց Սեդային,- Դուք տարբեր բարեկամներ ունեք, որոնք այդ տան նկատմամբ ինչ որ հավակնություններ ունեն: Մեզ դատական քաշքշուկներ պետք չեն: Ես դեմ եմ ուրիշից տուն բռնազավթելուն: Իմ սրտով չի,- ասեց ու ինքն էլ զարմացավ, որ ընդունակ է այսքան չոր ու դատողական փաստարկումներ բերել: Վերջ, իր կյանքն արդեն խաթարված է, նույնիսկ՝ եթե տունը չվերցնեն: Վահագի կողմը չէր նայում, բայց պարզ լսում էր նրա ծանր շնչառությունը: Նա կամ չէր մտածել այդ մասին, կամ էլ այդ հարցերն իր համար բարոյական հարթության վրա չեն: Վահագը զայրացավ,- Անիմաստ ենթադրության վրա տեսություն ես կառուցում: Վախենանք ու չապրե՞նք: Չե՞ս տեսնում, թե շուրջներս ինչ է կատարվում: Սաթիկն արդեն լալիս էր առանց արցունքների: Վահագը երևի զգաց, որ ճիշտ չի միանգամից այդքան լարվածություն պատճառել կնոջը: Համբուրեց կնոջ ձեռքը, դիմեց Սեդային,- Եղա՜վ, վաղը Ձեր հյուրն ենք, Սեդա մորաքույր: Սաթիկը շնորհակալ էր ամուսնուց: Շտապ առանձնանալ ու լացել էր պետք: Սեդան կանգնեց ոտքի, երեխային կանչեց: Հրաժեշտի համար եկան նաև Քնարիկն ու Տիգրանը: Քնարիկը Վահագի բերած թանկարժեք քաղցրեղենը տոպրակով տվեց Սեդային: Սեդան հրաժարվում էր, բայց Քնարիկն այնպես, որ ոչ ինքը լսի, ոչ՝ Վահագը, ասեց, -Ի՜նչ եմ անում: Տանը լիք՜ն է, փչանում է: Վահագն ամե՜ն օր բերում է: Բայց ինքը լսեց, ու այդ երեկո Քնարիկի հետ իրար աչքերի մեջ չնայեցին: Սեդան գնաց, Վահագը գնաց բաղնիք: Տիգրանն ու Քնարիկը նորից նստեցին հեռացույցի դիմաց: Սաթիկը նեղված էր նրանց համար և Վահագի թանկանոց տոպրակի և վերաբերմունքի պատճառով, բայց՝ ելք չկար: Անբռնազբոս դեմքով նստեց իրենց կողքին,-Քանի մենք մերոնցով ենք, մի բան ասեք: Տիգրանը սպասում էր ու չշփոթվեց,- Քեզ չկորցնես, մեզ՝ չմոռանա՜ս: Սաթիկն էլ արդեն չդիմացավ, լացեց: Լացեց երկար, առանց լացը զսպելու փորձերի։ Քնարիկը շտապեց մոտը, հանգստացրեց,- Ի՞նչ եղավ: Վա՞տ ես: Սաթիկը փորձեց լացը զսպել, բայց չկարողացավ, խոսեց հեկեկոցների արանքում,- Ինչու՞ ․․ անկեղծ չեք: Չեք ասում, թե ուր եմ… ուր են տանում ինձ: Մեղք չե՞մ․․․ բա ու՞մ դիմեմ: Տիգրանն ակնհայտորոեն ինչ որ բանից խուսափում էր,- Վաղը կգնաս, կգաս, ու՝ ինչ որ կտեսնես, դա է: Ուրիշ բան չկա՜: Եթե դուք ուզում եք գնալ, մենք մեր խեղճ տնով ու վիճակով ի՞նչ ասենք, որ ճիշտ հասկացվի: Հենվեց Տիգրանին ու, իրոք, իրեն վերագտավ, հանգստացավ,,- Ախր մյուսները չկան: Ասեք, գոնե՝ իմանամ: Եթե հոգնել եք, կամ՝ դժգոհ եք, ուղղակի ասեք: Տիգրանը գրկեց ուսերը, համբուրեց ճակատը,- Դմբո դմբո մի խոսիր: Գիտե՞ս, ինչ ուրախ ենք, որ ցերեկով տանը պահակ ունենք ու փող էլ չի ուզում: Սաթիկը բռունցքներով հարվածեց Տիգրանի կրծքին,- Ես լալիս եմ, դու՝ կատակում: Խիղճ չունե՜ս: Տիգրանը չէր պաշտպանվում,-Խիղճս Քնարի մոտ է: Ասում է՝ դու դմբո ես, ցիր ես տալիս: Մաս մաս է տալիս: Քնարիկը միջամտեց,- Ի՜նչ ես լացում, մեծահասակ մարդիկ եք: Տեսեք, որոշեք: Մեր խորհուրդը կարող է թանկ նստել: Սաթիկն ուզեցավ ճշտել, թե ինչպես է խորհուրդը թանկ նստում, բայց Վահագը եկավ բաղնիքից: Ուրախ էր: Քնարիկն ու Սաթիկը ուտելիք բերեցին, Տիգրանը՝ գինի: 18 Սեղանի շուրջն անսովոր մթնոլորտ էր: Նույնիսկ Հովսեփն էր զարմացել: Վահագը գինուց հարբեց ու հիմնականում ինքն էր խոսում: Հետո ավելի կորցրեց տեղի ու ժամանակի զգացողությունն ու ինքնագոհության հոխորտանքով խոսակցություն բացեց Սեդայի առաջարկի մասին, գովելով նրա տունն ու պայմանները: Տիգրանը միայն համաձայնվում էր, ու Սաթիկին թվում էր, որ նա տխրում է Վահագի համար: Համենայն դեպս՝ էլ գինի չառաջարկեց: Ինքը Քնարիկին համբուրեց, գլխացավը պատճառ բռնեց ու վազեց ննջարան, որ հասցնի որոշակիացնել իր հետագա վարքը անցանկալի փոփոխությունների հորձանուտում: Չնայած արդեն խոսել էր, նորից զանգեց Մանանին: Երեխան քնած էր: Մանանը կատակով հուսադրեց, որ իրենց նկարը երեխային ուրախացրել է: Սաթիկն այդ լուրից ցնցում ապրելու պատրվակով իրեն թույլ տվեց լացել, ու բողոք հարցապնդում հանձել սիրելի Մանանին, որ ոչ թե հիմա, այլ վաղն այն անձամբ հանձնի հասցեատիրոջը՝ «իսկ երեխան ու՞մ կխանգարեր, եթե հետները լիներ»: Մի քիչ էլ բողոքեցին Վահագից, ամեն մեկն իր չափով ու բաժնով ու զրուցակցի զգացմունքները խնայելով: Մանանը հեռվից խանձահոտ զգաց,- Գա՞մ, կարիք կա՞: -Չէ՜, ինչի՞ համար, -շատ էր ուզում, բայց վախեցավ: Մանանը երբեք չէր փորձել խառնվել կամ միջամտել: Ինքն ի՞նչ ասեց, որ զգայուն Մանանի հոգին խռովվեց: Վահագը ներս մտավ դժգոհ դեմքով ու չթաքցրեց, որ դժգոհ է: Ինքը զբաղմունք գտավ, որ չհարցնի, նա էլ չլուսաբանեց, թե ումից և ինչու, ու պառկեց: Ինքը, լավ ճանաչելով իր ընտրյալին, համոզված էր, որ նա թեև թիկունք արած է ու քնած է ձևանում, բայց հենց իրենից է նեղացած ու վերաբերմունք և բացատրություն է սպասում: Ինքն էլ հոգնած էր և հաճույքով կքներ, բայց եկել էր գիշերային անդորրի պարտադրած սթափության ժամը, երբ արդեն առանց նոր ընդունիչների և գռգռիչների վերլուծում ես օրվա դրական ու բացասական ապրումները, վերագնահատում, արժեվորում, տեղավորում հասարակական պահանջի ու քո բարոյական նորմերի համապատասխան դարակներում ու քնում, զգացմունքային մասը թողնելով երազների հուշումներին: Բայց ինքը մոլորվել էր: Մի քանի փաստեր համառորեն չէին արժեվորվում ըստ իր արժեքային համակարգի: Ինքն էլ չգիտեր, թե ի՞նչ նոր դարակներ ավելացնի ու ինչպե՞ս անվանակոչի: Սաթիկի համար օդ ու ջրի նման պահանջմունք էր իր շրջապատի, առավել ևս՝ ընտանիքի, բարեհաճ մթնոլորտը: Ինքն անձամբ ջանում էր դրա համար ու իրեն համարում էր դրա առաջին պատասխանատուն, որպես շրջապատի անդամ, ազգական, տան տանտիկին: Այդ բարեհաճ միջավայրում ենք լիցքաթափվում բացասական հույզերից ու ապրումներից, այնտեղ լիցքավորվում տրամադրող դիրքորշմամբ ու վստահությամբ, որ մենակ չես դրսի ինքնազբազ ու բազմահոգս ամբոխում: Այնտեղ պետք է անցնեն իր և սիրելիների օրերն ու ձևավորվի իր Դավիթիկի անհատականությունն ու սաղմնավորվեն մյուս երեխաները: Իր չուզող մյուս կեսի ի հետ վիճեց, համոզեց, մերկացավ ու գրկեց Վահագի մեջքը, շշնջալով, - Ափսո՜ս, քնած ես: Ուզում էի տոն նվիրել: -Տոն չեմ ուզում, տուն եմ ուզում: Ամեն ինչ արել, բերել ենք դեմդ, քամա՜կ ես խաղացնում: Սաթիկը լարվեց: Վահագն ինչ միտք էլ ասեր, ձևակերպումը միշտ հարգալից է եղել: Եվ հետո, ովքե՞ր են այդ «մենքը»: Ո՞վ է նրա հոգատար աջակիցն ու խորհրդատուն, որի խոսքերն ու կամքը դրվում է իր դեմ, որպես անվիճելի իրողություն, իրեն թողնելով հիացած համաձայնվողի կրավորականը: Կասկածյալը դառնում է մեղադրյալ, անամոթաբար չթաքնվելով ու իրեն հաղթելով իր ապավենի միջոցով: Օջախի կնոջ պարտավորությանը միախառնվեցին վիրավորանքն ու հետաքրրությունն ու նա փորձեց իր անհայտ հակառակորդի նման վերածվել հաշվենկատ կնոջ, որ կարողանում է տղամարդուն գրավել կանացի իր հմայքով ու դեպքերի հունը շուռ տալիս իր ցանկության կողմը: Բայց Վահագը նայեց դռան կողմն ու բարկացավ, ձայնը չխլացնելով,- Հիմա կճռռա ու էլի կակտիվանա՜ քո … Ժամանակ չկար, համբույրով փակեց ամուսնու բերանն ու համբույրը ձգեց ուշադրություն շեղելու չափ։ Ու երբ վտանգն անցավ, ձեռքն ու շուրթերը նրա շուրթերին շատ մոտ պահելով, պատրաստ համբույրով նորից փակելու բառային նոր հնարավոր կրակահերթը, շշնջաց, - Վառվու՜մ եմ: Գցեմ հատակին, կգաս,- ու փորձեց խալաթը գցել վրան: Վահագը ձեռքը տարավ կնոջ մարմնին,- Չեղա՜վ, տկլոր, որ նայեմ, հմայվեմ, ցանկանամ: Ժպտաց, համբուրեց ամուսնուն, հանեց խալաթն ու մերկ վիճակով ծածկոցներով ու բարձերով հատակին սեքս տարածք ստեղծեց, չմոռանալով, որ իրեն նայում են: Ինքը, լավ իմանալով իր հանդիսատեսի ճաշակն ու ցանկությունը, ավելորդ ու կրկնվող, բայց նազենի շարժումներով կնոջ մերկության տեսողական ընկալման հեքիաթ նվիրեց սիրելիին: Իրոք, Վահագը սիրում էր կնոջը դիտել մերկ վիճակում և երբեմն խնդրում էր ցուցադրաբար այդպես մոտենալ ու հեռանալ ցանկալի կնոջ քայլվածքով: Վարագույրը բաց էր ու լուսնի լույսը լուսավորել էր սենյակը: Պատուհանին ինչ որ ստվեր խաղաց, ինքը ոչ մի բան չկասկածեց,- Ծառի ճյուղի ստվեր կլինի, քամուց օրորվող: - Ուզում ես, իմ տղամա՜րդ: - Ուզու՜մ եմ, իմ տիկի՜ն: Երբեմն իր չարաճճիությունը հարբում էր իր իսկ անսանձ երևակայության խելահեղ վարգից ու նույնիսկ իրեն էր զարմացնում: Այդպես մի քանի անգամ փոքր ստրիպտիզ էր ցուցադրել ամուսնուն: Եթե իրեն հաճելի է, ինչու՞ չէ: Էլ ե՞րբ սիրաշահի: Վաղը վճռական օր է: Սեդայի հյուրերն են, ու դրանից հետո տհաճ խոսակցույթուն է սպասվում: Վստահության պաշար է պետք փաստարկումների պատերազմում, գոնե որպես զրահ՝ անհաշվենկատ ագահության կռվանի դեմ: Հայելու մեջ իրեն դուր եկավ իր արտացոլումը,- «էնպես ոչի՜նչ: Չեմ լցվել ու հաստացել: Վատը չե՜մ»,- քմծիծաղեց ու հիշեց Տիգրանի խոսքը,-«Լավիկ՜ն ես, քույրիկ, ու դա էնքա՜ն էլ լավ չի»: Երևի իր համար է ասում, որ տանջվում է գաղտնի ու զսպված ցանկությունից: «Ոչի՜նչ, սիրելի՜ եղբայր: Քնարիկդ հրա՜շք աղջիկ է, քի՜չ աջ ու ձախ նայիր»: Հանկարծ պատուհանում կրկին ինչ որ ստվեր խաղաց: Այս անգամ կարծես թե՝ մարդ էր: Դողաց, -«Դեռ լա՜վ է, որ մահճակալից չի երևում, թե չէ նույն վայրկյանին իրերը կհավաքի ու տանից կգնա»,- Վարագույրը քաշեմ, գամ: -Քեզ ին՞չ եղավ: Պարի՜ր, նոր: Որ փակես, ինչի՞դ նայեմ: - Խնդրու՜մ եմ, փակեմ, գամ: -Պարի՜ր, ասում եմ: Տրամադրել ես, ուզու՜մ եմ: Գա՞մ հետդ պարեմ: Սարսափեց: Եթե վեր կենա, կտեսնի պատուհանից ծիկրակողին,- Չէ, ու՜ր գաս: Քո գիշեր՜ն է, քո կամքը: Մահճակալին պառկողների բարձը պատուհանի կողմից էր, երևի առավոտյան լույսից խուսափելու համար: Դրա հետ էլ պատուհանի ու մահճակալի արանքում հին ու մեծ պահարան կա: Միայն թե ամեն ինչ պետք է այնպես անել, որ տեղից վեր չկենա, կամ էլ՝ չնայի պատուհանի կողմ: Զգաց, որ քրտնում է: Մտածեց,- «Դե, ի՜նչ պիտի լինի: Չե՜մ նկատել, պարել եմ: Հետո էլ կփակեմ վարագույրը, դա էլ կթաքնվի, կմոռացվի, կգնա: Թող գնա, այստեղ այնտեղ պատմի: Չե՜մ տեսել, չեմ իմացել: Ոչ առաջին կինն եմ, ոչ վերջինը, որին ծիկրակում են: Ուզում են, թո՜ղ նայեն, միայն թե՝ չվիրավորեն»: Ձգված էր ու շփոթված, բայց թույլ երգի տակտ տվեց ու մի քանի էրոտիկ շարժումներ արեց: Վահագի դեմքից զգացվում էր, որ գոհ է: Դադարեցրեց, գնաց դեպի պատուհանը, հեշտալից շշնջալով,- Դե լա՜վ, չե՜մ համբերում: մոտեցավ պատուհանին, ձևացնելով, թե թևի վրա ինչ որ բան է զննում, որ դիմացը չնայի և ծիկրակողին թաքնվելու հնարավորություն տա: Բայց նա չէր էլ շարժվում և դեռ փորձում էր ձեռքերի շարժումներով բան հասկացնել, բութ մատը վերև պարզած: Սաթիկը ուրվագծերից ճանաչեց ծառի տակ լկտիաբար իր դիմաց միզող Վաղինակին ու մտածեց,- «Կամ ապուշ է, կամ՝ ցինիկ»: Սենյակի հատակին տեսավ դրա ստվերը, վախեցավ: Կանգնեց պատուհանի մոտ, իրեն ծիկրակողի դիմաց, ձեռքերը վեր պարզեց ու փորձեց ձեռքի արագ շարժումով վարագույրը վրա բերել, չստացվեց: Փորձում էր և հայացքը չիջեցնել, և իր մարմնով փակել դրա ստվերը: Իսկ դա էլ մի կողմ էր քաշվում, որ լուսնի լույսի տակ ավելի լիարժեք վայելի Սաթիկի մերկությունը: Միաժամանակ նրա կրծքերի ուղղությամբ համբույրներ էր շարում ապակուն: ժամանակ չկար: Ամեն վայրկյան կարող էր անհամբեր ու բարկացող Վահագը մոտենալ և փորձել օգնել: Ու այդ ժամանակ ոչնչից կծնվի խանդի ու կասկածանքի աղմկոտ ու կեղտոտ պատմություն, որը դրսի հիմարն իր պատճառաբանություններով միայն կծանրացնի: Սաթիկը աթոռ բերեց, կանգնեց վրան,-Հիմա, սիրելի՜ս,- ձգվեց վերև, նորից մի քանի անգամ փորձեց ու նորից՝ անհաջող: Եթե շարժվի վարագույրով ծածկված, կասկածների տեղիք կտա, իսկ եթե մերկ վիճակում, բացված դրսի հիմարի առաջ՝ հիմար պատմությունների։ -Թող արի՜: Ու՞մ համար ես անում, չե՜մ հասկանում: Ինձ պետք չի՜: Դրսից իր լկտի երկրպագուն ուշադիր իր բարեմասնություններն է զննում ու գոհունակություն արտահայտում, իրեն համբույրներ ու կեղտոտ ակնարկներ ուղարկում: Ստորության օրենքն աշխատեց ու իր դեմ: Իր մարմինը հայտնվել էր ուղիղ ծիկրակողի հայացքի դիմաց կես մետր հեռավորությամբ, ու նա իր կոնքի ուղղությամբ ձեռքերով փաղաքշանք նմանացնելու շարժումներ էի անում ու ապակին կրքոտ համբուրում: Սա գնացողը չի, ու դեռ լավ է, որ ապակին չի կոտրում ու իրեն չի բռնաբարում ամուսնու ներկայությամբ: Գոնե բացարձակ մերկ չլիներ: Կարծես թե իր մերկությունը ցուցադրելով դիտմամբ ոգևորում է դրսի երկրպագուին: Երևի շփոթվելն էլ իրեն խանգարում էր ու շեղում: Վարագույրի կախիչը հին տեսակի էր, մետաղե ձողով ու բազմաթիվ բռնիչներով: Դրանցից մեկը խափանվել էր, կամ էլ՝ ժանգի պատճառով լռվել: Հայացքը վերև ուղղած նորից հուսահատ թափահարեց ու նորից անհաջողութուն: Լացել էր ուզում: Իջնել ամուսնու մոտ ու լացել: Բայց վտանգավոր պահ էր, ու թուլանալը՝ հակացուցված: Մի ոտքը դրեց պատուհանագոգին, իրեն ավելի բացելով, մի քիչ վերև ձգվեց ու վարագույրի կտորը պարզապես գցեց ձողի ծայրին,- « Ֆո՜ւ, ապրե՜մ ես: Թքած բոլոր ծիկրակողների վրա»: Զգաց, որ քրտնքաջուրը վրայով վազում է: Իսկ իր ապշած երկրպագուն այդ ընթացքում խելագարի պես ապակին էր լիզում ու ֆսֆսացնում իր կոնքի ուղղությամբ: Աթոռից իջավ,- Վերջապե՜ս: Թող մնա, վաղը մի բան կանենք: -Դե, արի՜: - Քրտնեցի՜, գալիս եմ, -խալաթ հագավ, շարժվեց դեպի բաղնիք: -Ինչու՞ արեցիր, որ քրտնեցիր: Դիտմա՞մբ ես անում, չե՜մ հասկանում: Բաղնիքում թաց սրիչով սրբվեց, որ արդեն դժգոհ ու քրթմնջացող սիրելիին չբարկացնի ու շտապեց ննջարան: Այդ գիշեր երկրագնդի ամենաերջանիկ մարդն իր ապրումների ուժով չէր կարող մրցել Վաղինակի հետ: Արդեն քանի օր էր՝ Տիգրանի տան շուրջն էր պտտվում, նրան տեսնելու, ծիծաղը լսելու հույսով: Ամենաերանելի պահը երեկոյան էր, երբ թաքնվում էր ծառերի ու խոտերի մեջ ու ժամերով դիտում ու լսում իր ցանկության օբյեկտին: Գռգված ու էգ փնտրող որձի պես անհասկանալի ձևով գտնում էր Սաթիկի գտնվելու վայրն ու ժամանակը: Այդ գիշեր ռիսկ արեց, ցանկապատն անցավ, ու՝ բախտը բերեց: Իր երազների ու ցանկության օբյեկտը հենց նոր նշան ուղարկեց: Իրենց ծանոթության օրն ինքը նրա գաղտնի նայելուց զգաց, որ մտքին կա: Բայց Գառնիկը խանգարեց ու խեղճն էլ չի դիմանում, ու ահա ակնհայտորեն նշան է անում: Իրեն չտեսնել հնարավոր չէր: Չքնաղ Սաթիկը տեսավ ու չթաքնվեց, չհագնվեց: Այսինքն՝ ուզում է ու սպասում: Ինքն էլ ոգևորեց ձեռքերի շարժումներով,- «Ընտի՜ր ես, ընտի՜ր: Ինքը նոր էր նշանվել էր ու սեռական էներգիայի ավելցուկը պարպում էր լրբերի վրա, կամ էլ, եթե փող չէր լինում՝ դաշտերում պատահականորեն միայնակ բռնեցրած կանանց վրա: Առայժմ չեն բողոքել, ու իր վախն էլ անցել է: Հասկացել է, որ կանայք ոչ միայն վախենում են բողոքել, այլև, նույնիսկ, իրար չեն վստահում ու պատմում, ազատվելով ավելորդ գլխացավանքից ու ինքնանվաստացնող բացատրություններից: Ու գնալով լկտիանում էր, վստահ լինելով, որ բոլորն էլ թաքուն դա են ուզում, միայն թե՝ ամուսինները չխանգարեն: Բռնանալու մշակված սխեմա ու տեսություն էլ ուներ,-«Դրանց բոլորի ուզածն էլ սեքսն է ու կեղտոտ սեքսը, եթե դիմացինն իր նման ցլիկ է»: Սկզբում ձևեր են թափում, բայց և վախենում խայտառակվելուց: Եթե դաշտում քեզ վստահ ես պահում հանկարծակի բերելով, գետնին պառկեցնելով ու ժամանակ չես կորցնում, լա՜վ էլ խելոք պառկում են ու հաճույքից լալիս: Եթե ամուսինն էլ հեռվից ինչ որ կասկածելի բան նկատի, կինը հակառակը կապացուցի ու կվիրավորվի: Աստիճանաբար այնքան լկտիացավ, որ հետո, իբր պատահաբար, հյուր էր գնում դաշտի սեքսի կնոջ տուն: Այնտեղ առանձին հաճույք էր ստանում, երբ ինքը զրուցում է ամուսնու հետ, իսկ կինը սուրճ կամ թան է հյուրասիրում, իր հայացքից շփոթվում: Իսկ եթե հաջողացնում էր բռնել կնոջ աչքերի հայացքը, դրանից օրգազմին հավասար հաճույք էր ստանում: Բայց դաշտի իրենից երկու անգամ սիրված կանանցից մեկը, որը, ոնց որ թե, հե՜չ էլ դժգոհ չէր, չգիտես ինչու, թանի փոխարեն խաշլամայի եռման ջուր բերեց ու «պատահաբար» դրանով խաշեց իր ոտքերի արանքն, ու երկար ժամանակ ինքը տանջվեց ցավերից ու անզոր վրեժի զայրույթից: Դարձել էր ծաղրի առարկա: Դեռ լավ էր, որ բուժման փողը ամուսինը տվեց ու կնոջն էլ ծեծեց: Երկար ժամանակ վախենում էր փողոց դուրս գալ: Գյուղացիք հերթով հորդորում էին,- «Կնանիքից ո՜չ մեկին ցույց չտաս: Խաշած պատրաստ է, կուտեն»: Զարմանում էր, թե ինչքա՜ն լկտի ու հիմար են մարդիկ, որ հենց այնպես, հաճույքի համար իրեն ձեռ են առնում: Ու հիմա քաղաքից եկած սիրուն քածը, որով գյուղն է հիացած, իրեն ընտրեց ու պա՜րզ նշան տվեց: Կիրքը կուտակվել, դուրս հորդել էր ուզում, խեղդում էր: Գնաց գյուղի միակ ու մասնագիտության յուրահատկության առումով փաստացի թոշակի անցած Ոսկեհատի մոտ, բայց նա գոռգոռաց, որ հարևաններն էլ լսեն, թե իրեն ու՞մ տեղն է դրել, որ այս ժամին իր դուռն է ծեծում: Ինքը հասկացավ, որ հաճախորդ ունի ու տուն գնաց, որոշելու կուտակված եռանդի ու էներգիայի պարպման ձևերն ու օբյեկտին: Սաթիկն արագացնելու և Վահագին չսպասեցնելու համար թաց սրբիչով սրբվեց ու վերադարձավ ննջարան ու պառկեց սեքս տարածքում կանչող դիրքով: Նույն ժամանակ կողքի սենյակում մահճակալները ճռռացին, ու լսվեց Քնարիկի ձայնը,- Թող քնե՜մ: Գիտե՞ս քանիսին ենք զարթնելու: Տիգրանն ինչ որ բան ասեց ու ճռռոցները դարձան հաճախակի: Բարկացած Վահագը խանդից կատաղեց: Ինչու՞ ձգձեց իրենց սերը: Լուսնի լույսն ինչու՞ և ինչի՞ն էր խանգարելու: Ի՞նչ արեց, որ քրտնեց: Պարզապես իրեն հուշած կասկածները փարատվեցին, որ պատահական չի կնոջ և Տիգրանի սեքսի ժամերի համընկնումը: Այդ մտքից իրենք, հնարավոր է, իրար են պատկերացնում ու լրացուցիչ գռգռվում: Հիշեց նրանց իրար նետած թռուցիկ հայացքները, տեղի անտեղի իրար կպչելը: Հիշեց Հրայրի խոսքը,- Մենք կմեռնենք, կինդ սիրեկան կճարի, կապրի՜: Քե՜զ նայիր: Սաթիկը քնել էր ուզում և վիճակի թելադրանքով ասեց, հուսալով, որ կմերժվի ու հանգիստ խղճով կքնի,- Հարճդ պարե՜ց, սենյակը մթնեցրե՜ց, լողացավ ու սպասում է իր սիրելիին, իմ տե՜ր: Վահագը նետեց չոր,-Բայց դու միայն իմ՞ն ես: Ուզում էր ծիծաղել, բայց զգուշացավ,- Բա էլ ում՞ն այստեղ: -Նրանը, ում նշան տվեցիր, Ինչու՞ ակտիվացավ քո բաղնիք գնալուց հետո: Խալաթդ բացեցի՞ր դեմը, թե՞ բան շշնջացիր: Փաստորեն , իրոք, քեզ է պատկերացնում: Սաթիկը զգուշացավ: Նորից ինչ որ մեկն իրեն է քննարկում: Ո՞վ է ճիշտ ասում և ի՞նչ իրավունքով է քննում իր ինտիմ կյանքն իր Վահագի հետ և ինչ լիազորությամբ է ախտորոշում տալիս: Միթե՞ նա, իր կասկածների սևի աղջիկը: Գիտեր, որ Վահագի ասածի մեջ ճշմարտութան մասնիկ կա, բայց իր չհիմնավորված կասկածով Վահագը նախ իրեն վիրավորեց: Տիգրանի թաքուն ձգտումն էլ ինքն ընդունում էր ներողամտության որոշակի չափաբաժնով: Վերջ ի վերջո, կյանքում ամենուր տղամարդու և կնոջ փոխձգտում կա, բայց կա և ինքնազպում: Չի կարելի բնության հանձնարարությունը բացարձականացնել, թե չէ կընկնենք ծայրահեղության մեջ: Տանից դուրս չենք գա, կամ էլ՝ միայն փարաջայով: Փորձեց վիրավորանք արտահայտել,- Մի՜ վիրավորիր անհիմն կասկածով ու մի կոպտիր, խնդրու՜մ եմ: Չե՜ս ուզում, եկ քնենք: -Չէ՜, ուզում եմ: Իմ հերթն է, ենթարկվիր: -Ասա՜, իմ սե՜ր,- փորձեց չվիճել, հուսալով որ սերն ու սեքսը կշեղեն երևակայական խանդի ուղղորդող ու կպչուն կասկածներից: Վահագն իջավ անկողնուց, գնաց, նստեց Սաթիկի դիմաց: Սաթիկը նրա բերանից գինու հոտ զգաց, աչքերից՝ գինու հետքեր: Վահագն անսովոր խոսեց,- Եթե իմ հարճն ես, ինչու՞ ես պառկել, եթե տերդ նստած է,-Սաթիկը հնազանդ վեր կացավ, նստեց ամուսնու դիմաց,- Ես քո ամուսնու ծանոթն եմ: Ինքն ինձ փող է պարտք ու քեզ ուղարկել է, որ պարտքը փակես քեզանով:   Սաթիկը վախեցավ և ասված բառերից, և՝ դրանք ասելու տոնից: Շշնջաց, -Փոխի՜ր: Չե՜մ կարող: Չե՜մ ուզում,- ու հանկարծ ապտակ ստացավ: - Քեզ ուղարկել են, որ էս գիշեր դառնաս իմը: Ամուսինդ ասել է, ու դու եկել ես: Ինչի՞ց փոշմանեցիր: չե՜ս ուզում, գնա, թող ամուսինդ պառկի ձորի տակ: Վիրավորված ու վրդովված Սաթիկն արդեն վախեցավ Վահագի համար: Հիշեց ժայռի եզրին ամուսնու անհասկանալի մտորումներն ու հավատաց լսածի հավանականությանը: Հիշեց նրա խոսքերը Սմբատի մասին, որ անդուր խաղեր է տալիս գումարի հարցում: Հետն ինչ որ բան է կատարվում: Նրա այդ հոգեվիճակով ժամանակն ու տեղը չի նեղվելու ապտակի կամ բառերի համար: Թո՜ղ լինի իր ուզածով, միայն թե ինքը հանդարտվի, իրեն վերագտնի։ Արցունքոտ աչքերով շշնջաց,- Հրամայե՜ք, թո՜ղ լինի այդպես: Ամուսնուս համար պատրաստ եմ ստորանալու: Միայն խնդրու՜մ եմ, մի վիրավորեք կոպիտ բառերով, տհա՜ճ է: Սաթիկը չէր կողմնորոշվում: Եթե աղմկի, փորձելով վերջացնել տհաճ ընթացք ստացող խաղը, կլսվի կողքի սենյակում: Չհաշված, որ չի բացառվում, որ դրսի հիմարը դեռ չի գնացել ու կարող է արձագանքել կատարվածին անկանխատեսելի վարքով: Ու այն ժամանակ հիմար խաղը կդառնա իրական ողբերգության նախաբան: Ամուսինն է չարացել իր համար անհասկանալի պատճառով ու իրեն է մեղադրում ինչ որ բանում: Բայց միջավայրը թույլ չի տալիս ոչ պարզել, ոչ էլ՝ փորձել զրույցի միջոցով հանդարտեցնել: (շարունակելի)
275

Օգնիր ինձ (4) 18+

Ահա արձանին են մոտենում երեք կին: Տեսքից դատելով, ակնհայտորեն նրանցից մեկն է հիվանդը: Մոլորված հայացք, աննպատակ քայլվածք, վախեցած աչքեր: Ավելի տարիքով մեկը նրա թևը բռնած անընդհատ հուշում է նրա վարքը, որ կատարվում է աներկբայորեն, առանց գիտակցելու, կամ՝ իմաստավորելու: Հիվանդը մոտենում է արձանին, համբուրում ու տեղի և դիրքի համեմատ հնարավորին վայելուչ շարժումներով փորի ներքևի մասը քսում արձանին, ինչ որ խոսքեր մրմնջում, հետո կանանց հետ յոթ անգամ պտտվում արձանի շուրջը: Հեռվում, ավելի մոտ Սաթիկին, քան թե ժայռին, կանգնած էին տղամարդիկ, որ ակնհայտորեն նրանց հետ կապ ունեին և, հավանաբար, ամուսինը ևս այնտեղ էր: Սաթիկը նույնիսկ գտավ նրան: Նրա հայացքի մեջ և հույս կար, և՝ վախ, և՝ մեծամտություն, բայց չկար մեղքի զգացում: Ոչ էլ՝ որևէ թույլ կասկած, թե միգուցե ինքն է իր վերաբերմունքով կամ անկարողությամբ կնոջը հասցրել այդ վիճակին: Ենթադրյալ ամուսինը, որ վախեցած նայում էր կնոջ կողմը, փորձեց հաղթահարել իր վախը, ճեղքել մռայլ խեղճությունն ու տղամարդկանց համար շշնջաց,- Կամա՜ց պաչիր, ախչի՜: Եսի՜մ…,- ու ինքն էլ իր մտքից ամաչեց ու ասվելիք բառից հրաժարվեց: Կողքի տղամարդիկ փորձեցին գնահատել այդ անիմաստ կատակն ու նախ ժպտացին տղամարդուն, ապա անկախ իրենցից նայեցին կնոջն, ու արագ հայացքները փախցրեցին, քանի որ կինը ոչ երկիմաստ շարժումներով փորի ստորին մասն ակտիվորեն քսում էր ժայռին, իրեն կորցրած մարդու հայացքով, որ այլևս ոչ մի տեղից ոչ մի հույս չի սպասում: Կնոջ հուսահատ հայացքում միայն քարի մեջ ներառնված զորությունն իր փորի ստորին մասով ներքաշելու տենչանք էր, աղերսանք ծնունդի խորհրդանիշ ֆալոսին՝ հույս ներարկվել, ուժ, որ կօգնի հաղթահարել ու հեռացնել ինչ որ տեղ ծվարած անանուն, անտեր ցավը: Տղամարդն իր արժանապատվությունը մաքրազարդելու և այդտեղ գալու պարզաբանման խղճուկ փորձ արեց ու շատերին լսելի շշնջաց ,- Բժիշկները բա՜ն չհասկացան: Ասին՝ նևրոզ ա, ու վե՜րջ: Տենա՜նք, երեխեքն էլ են մե՜ղք:- ու թքեց, սպասելիք գալիքից վախեցած, որ վախը թաքցնի: Սաթիկը խղճաց բոլորին: Վահագին՝ իր զսպանակված լռությամբ, Տիգրանին ու Քնարիկին՝ իրենց անվերջանալի խեղճությամբ, տղամարդկանց, որ անգիտակցաբար իրենց գլխին անլուծելի խնդիր են ստեղծել ու հույս կապել գերխիտ գաղափարի երանելի հուսաբեր հզորության հետ, կանանց, որ իրենց համակերպամբ ու ինքնահրաժարումով հասնում են մի կետի, որից այն կողմ միակ ելքը փախչելն է, ի՜նչ ձևակերպումով էլ լինի: Ու պա՜րզ լսեց այցելուների տառապանքից կուտակված հառաչանք,- Սրա համար էի՞ ծնվել: Ցնցվեց ու Հովսփին խնդրեց, - Դու գնա՜, տղաս: Ես կգամ: Պետք է մենակ մնամ, իմ ասպե՜տ: Գեղեցկուհու ֆիզիկական անվտանգությամբ մտահոգ ասպետը չուզեց անլուրջ պատճառով, այդպես անիմաստ ու չպատճառաբանված զրկվել իր պաշտպանյալի կողքին լինելու հաճույքից,- Թե զուգարան ես ուզում, ծակ քարի հետևում կա: Արի, ցույց տա՜մ,- ու հույսով սպասեց, որ իր աստվածուհին կասի, - Այո՜, իմ ասպետ: Տա՜ր ինձ այնտեղ ու դու ինձ կփրկե՜ս, ու ես քեզ համբույր կնվիրեմ: Բայց գեղեցկուհին ժպտաց տեղից ու ժամանակից վերացած խորհրդավոր հայացքով,- Չէ՜, տղաս: Մտքերս եմ հավաքում, մենակ պետք է լինեմ: Ինձ հետո՜ կհասկանաս: Գնա, ապրե՜ս: Հովսեփը նեղացած հեռացավ: Բայց այդ պահը, Սաթիկի վերացած դեմքը, խորհրդավոր ու անհասկանալի միտքը տպավորվեցին ու կնքվեցին հիշողության ծալքերում ու շատ հետո էլի իրեն մի աղջկա հետ բերելու են այդտեղ, բարձրացնելու բլրի վրա ու համոզելու ինչ որ բան փնտրել, որ գտնի ու իմանա, թե ինչ է փնտրածը: Ու այդ աղջիկը, Սաթիկ անունով, դառնալու է իր կինը, որին Տիգրանը պաշտելու է: Սաթիկը, երբ մենակ մնաց, զրուցեց հառաչանքի հետ,- Քեզ զգու՜մ եմ: Ես քեզ նկարելու՜ եմ: Հառաչանքը լռեց: Երևի չէր սպասում, որ իրեն կլսեն կամ կնկատեն, բայց չգնաց, քանի որ ներծծված էր տեղանքին։ Միայն սփռվեց տարածքում, մտավ մարդկանց հայացքներն ու ժայռերի ծալքերն ու սսկվեց: Հետո, վերադարձի ժամանակ, Սաթիկը մտքերով դեռ բլրակի վրա էր ու բարձաձայն որոշեց,- Ես էլի՜ եմ գալու այստեղ: Տիգրանն ու Վահագը վախեցած նայեցին նրան: Ըստ նրանց՝ այստեղ վերադառնալու ցանկության միակ չափորոշիչը կանացի ֆիզիկական կամ հոգևոր թաքնված խնդիրների լուծման հրամայականն է: Նրանք խոսեցին միաժամանակ, կարծես ինչ որ ուժի մղումով, որ Սաթիկին սառսուռ պատճառեց,- Գալիս ես, ի՞նչ անես,- ու նայեցին Սաթիկին, որ զարմանքից իրար չնայեն: -Ուզում եմ այստեղի շունչը ներծծել: Այստեղ ի՜նչ որ ուժ կա, ի՜նչ որ ոգի՝ մարդկանց ուղղորդող: Ես իրեն զգացի, բայց՝ մի՜ պահ միայն: Տիգրանը վախեցավ ու փորձեց շեղել զրույցի թեման,- Ես հասկացա, որ չհասկացա: Ու հասկացա, որ Վահագը մեծություն է, եթե քո էդ գժոտ ոգու թռիչքների ժամանակ չի թողնում շա՜տ հեռանաս, կորես: Վահագը զարմացած նայեց Տիգրանին, ծիծաղելու նմանակում արեց, հիշելով Արգիշտիի խոսքերը: Տիգրանը ոգևորվեց,- Առանց Վահագ այստեղ չերևա՜ս: Եթե գաս էլ, Վահագի ձեռը բռնած: Թե չէ՝ այդ ոգին ձեռքդ կբռնի ու կտանի ոչ այնտեղ: Չես հասցնի՝ ձեն տաս: Սաթիկը հիացավ նրա շնորհքով՝ հանպատրաստից հասարակ խոսքերով արձանի նմանվող շոշափելի տեսք տալ իր երկիմաստ մտքերին: Արձանը ստացվեց կոպիտ ու անտաշ, բայց, իր հստակ ասելիքով ու յուրահատուկ տեսքով։ Արվեստում հենց դա է կարևորը, որ հմայք է հաղորդում ասելիքի կերպարին: Նախ հուզվեց երախտագիտության զգացումով եղբայրական հոգատարության համար, բայց հետո վիրավորվեց իր իրավունքերի տիրույթ այդպես կոպտորեն ու առանց հրավերքի մուտքի պատճառով: Նույնիսկ Վահագն այնտեղ մուտքի համար թույլտվություն էր հարցնում, - Իսկ եթե գա՞մ, այնուամենայնի՜վ: Կծեծե՞ս, ավագ եղբայր: Ինչպես միշտ, Տիգրանին ժամանակ ու նրբանկատություն պետք չէր պատասխան ձևակերպելու և այն հղկելու համար,- Չե՜մ հասցնի: Այստեղ միայնակ եկող անծանոթ կնոջը թարս են նայում, կապում ու… Սաթիկը նայեց Տիգրանին, սպառնալիքի ստվեր կամ կատակի շող գտնելու հույսով, բայց ոչինչ չգտավ ու ներվային ծիծաղեց,- Փախցնու՞մ… - Բուժում՝ ստիպողաբար: Տեսար, թե ո՜նց, ու չգիտե՜մ, թե որ՞ն է ավելի նախընտրելի: Չնայա՜ծ՝ չեն էլ հարցնում: Քնարիկը դժգոհեց Տիգրանի հասցեին,-Ի՜նչ բիձա ես լինելու: Հարսի հոգին հանելու՜ ես: Սաթիկը վստահ ձայնով ու խիստ դեմքով նայեց ապագային,- Այդ հարցում չվախենա՜ս: Ինձ կկանչես, կվերադաստիարակե՜մ,- ու Քնարիկին աչքով արեց, տղամարդկանց հայացքից խուսափելով: Վահագը նկատեց: 13 Առավոտյան Վահագը նորից շտապեց քաղաք, կնոջն անկեղծորեն հուսադրելով, ու ինքն էլ հավատալով, որ վերջին անգամն է, ու խոստանալով, որ տուն կմտնի ու Մանանից չի թաքցնի քաղաքում լինելը: Նա, իրոք, չէր պատկերացնում ու չէր հավատում, որ ի վիճակի է մորը տրամաբանական ու անվնաս բացատրություն տալու, թե ի՜նչ էր մտածում՝ այդքան յուրօրինակ հանգստի պլան կազմելով ու հետո էլ խախտելով ու երիտասարդ կնոջը փաստորեն անծանոթ միջավայրում հաճախ թողնելով: Եվ հաստատ չէր կարողանա պատճառաբանված մերժել կատարվածի Մանանի տրամաբանական գնահատականին ու եզրակացությանը,- Ի՜նչ եղել է, եղել է, երեխեք ջան: Վեր կացե՜ք, եկե՜ք: Բայց մտավ, հանպատրաստից հեքիաթ հորինեց բացառապես մեկօրյա հարկադրված այցի մասին ու փախավ, շուտ վերադառնալու Սաթիկին տված երդումը կատարելու պատրվակով: Երեխան պարտեզում էր, բայց տանը նրա հետքերն ամենուր էին: Դա տատիկի թուլությունն էր՝ պահել երեխայի ակտիվության հետքերը, ապրել դրանցով, մինչև հեղինակի երանելի վերադարձը: Մոր զգացմունքառն դիտողությունների տարափի տակ հաջողացրեց համբուրել իր պաշտամունքի առարկային ու փախավ: Էլ ինչ է պետք կատարյալ երջանկության համար՝ պաշտելի մայր, գեղեցկուհի ու սիրված կին, հրաշք երեխա: «Գո՜հ եմ, գո՜հ: Ու ամե՜ն գնով կպահե՜մ, կձգտեմ: Կանեմ ամե՜ն ինչ, որ պատահական ոչինչ չաղավաղի մեր երջանկությունը, իմ սիրելինե՜ր»: Հուզվեց, աչքերը սրբեց ու վերադարձավ մեքենայի ղեկին, լուսամփոփների հրահանգներին, փողոցի աղմուկին, առաջիկա այցելությունների ցուցակին: Նախ ստացավ Սաթիկին հասանելիք գումարն ինչ որ գործի համար: Շա՜տ է պատահել, որ գումարն ինքն է ստացել, բայց տարել տվել է տիրոջն ու պարտադրել, որ վերցնի: Սաթիկը որոշ մասը ծախսում էր ու հետո, չիմանալով ինչ անել, իրեն էր տալիս: Բայց այս անգամ փող էր պետք ու՝ անհապաղ: Զանգեց, հարցրեց, թե ինչո՞վ է զբաղվում իր սիրելին: -Քնարիկի հետ մրգերով թխվածք ենք թխում: Արտակա՜րգ հանճարեղ գաղափար է: Շու՜տ արի: Ինչպե՞ս էր Մանանս: -Համբույր է փոխանցել, կբերեմ, չմտածես: Երեխան մեզ մոռացել է, շնորհավորում եմ: -Լսի՜ր, ճի՜շտ: Մենք ախր երեխա էլ ունե՜նք: Տեսնես շա՞տ է փոխվել: -«Լրի՜վ Տիգրանի ոճով»,- նեղացած մտածեց, բայց թեթև քմծիծաղեց,- Գումարդ ստացել եմ, կբերեմ: - Պետք չի՜, ծախսի՜ր, իմ սեր: Հաշվետվությունը՝ Մանանին: Ինքը հասկացավ, որ Սաթիկը հասկացավ ու դրանից նեղվեց, բայց ասեց հեռախոսն անջատելուց հետո,- Վերջինը կլինի՜, սիրելի՜ս: Խոստանու՜մ եմ: 14 Տիգրանն ու Քնարիկը օրվա առաջին կեսը դաշտ չգնացին, ինչ որ նախապատրաստական գործերի պատճառով: Քնարիկը հողամասում էր իր գործերով: Հանկարծ նկատեց, որ մատղաշ բադրիջանները պակասում են, ինչն անհասկանալի էր: Ձայն տվեց Տիգրանին, որ տան հետնամասում էր,- Դու՞ ես հավաքել մանրերը: Ինչի՞ համար, ափսոս չէի՞ն: Բա ու՞ր են: Տիգրանը երևաց իր թաքստոցից, ձեռքին ողկույզակապերով կապած բարդիջաններ, գողեգող գնաց դեպի սերկևիլի ծառը,- Մի՜ գոռա, էստեղ են,- ու բադրիջանների ողկույզակապերը կապում է ծառի ճյուղերից: - Գժվե՞լ ես: Հո Հովսփը չե՞ս: Ի՞նչ ես անում: -Սու՜ս, թխսի պարտքս փակեմ: - Ի՜, գիժ, ամոթ ա՜: Քանի՞ տարեկան ես: Սաթիկը տնից դուրս եկավ պատշգամբ,- Ժողովու՜րդ, մի գործ տվեք, անեմ, որ չամաչեմ: Տիգրանը ձևացավ ինչ որ բույսով զբաղված,- Շա՜տ ապրես, խղճով քուրս: Մի էն քաղհանիչը տա՜ս: Ծառի տակ է,- ու ձեռքով ցույց է տալիս հողամասի անկյունում ծվարած սերկևիլի ծառը: Քնարիկը մեջքով է թեքնվում, որ և ծիծաղը թաքցնի, և իր ալիբին ապահովի այդ անիմաստ խաղում վկայի կամ մասնակցի կարգավիճակի մասին հետաքննության դեպքում: Սաթիկը գնում է ծառի մոտ, կռանում ու գլխին փափուկ հարված զգում,- Վա՜յ, էս ի՞նչ էր: Տիգրանը չի նայում Սաթիկին,- Զգու՜յշ, թու՜յլ են: Բե՜ր, ու՜շ է: Սաթիկը հիանում է ծառով, նորահաս ողորկ բադրիջանների խաղացող գույներով,- Որ ասում էին, չէի՜ հավատում: Սքանչելի՜ է: Տիգրանն ուղղվում է, ձգվում, ձեռքերով հարվածում կրծքին, - Էս տղե՜ն ա հեղինակը: Տեսնու՞մ ես, ի՜նչ ախպեր ունես: Միայն իմ՜ն է էսքան հզոր: Նախանձում են, բամբասու՜մ: Սաթիկը հրաշք ընկալողի վերացական հայացքով ըմբոշխնում է ծառի գեղեցկությունը,- Կարելի՞ է նկարել: Չե՜մ կպչի,- գործիքը տալիս է Տիգրանին, շտապում շենք, վերադառնում հեռախոսի ապարատով, մոտենում ծառին, նկարում տարբեր դիրքերից: Տիգրանը գնում է, կանգնում է ծառի մոտ,- Միա՜յն՝ եթե ինձ էլ հետը: Քնարիկը ժպտում է Տիգրանի կողմը,- Էլ պարծենալու բան չկա՞ր, թիթիզ: Ախր հարևանների ձեռ առնելիքը կդառնաս, անշնո՜րհք: Ի՞նչ ես խեղճին շեղում: Սաթիկը հեռախոսի ապարատի կոճակներն է սեղմում,- Վե՜րջ, ուղարկեցի: Բայց ինչու՞ մարդ չի կարող հրճվել իր նվաճումներով: Տիգրանը վախեցած ժպտում է,- Ու՞մ ուղարկեցիր: Քնարիկը ծիծաղում է,- Բայց ունի՞, բացի լեզվի նվաճումներից դատա՜րկ մատարկ: Դրանք էլ խա՜կ խա՜կ փչացրեց: Սաթիկը զարմացած է,- Ուղարկեցի ընկերուհուս, ցուցահանդեսի համար: Բայց ի՞նչ կա, որ չեմ հասկանում: Տիգրանին, իհարկե, խորթ չի նույնիսկ նվնվացող սոցիոլոգիան իր իմպերատիվներով,- Ախր քաղաքացին ե՞րբ է տանջված գյուղացուն հասկացել: Քնարիկը ծիծաղում է- Թիթիզ ես, ոչ թե՝ տանջված: Ե՞րբ ես լրջնալու: Սաթ ջա՜ն, գնա Անոյենց հողամասի կողմը, գետնախնձորի կողքին նայիր, ծանոթացիր բադրիջանի բույսի հետ: Իսկ էդ ծառը ախպորդ ուղեղում էր աճել: Քեզ նվիրեց, ուրախացա՜վ: Սաթիկը գնում է նշված տեղը, ծիծաղելով վերադառնում, մոտենում սերկևիլիի ծառին, զննում,- Պարտվեցի՜, խայտառակվեցի՜: Հոյակա՜պ էր: Հիացած եմ, ապշա՜ծ: Այս տարիքում բերքը փչացնել անլու՜րջ խաղի համար: Քնարիկը ծիծաղում է, Տիգրանը նորից ձևացնում, որ զբաղված է ինչ որ բույսով: Սաթիկը վերցնում է հողամասը ջրող ջրի փողրակը, պահում Տիգրանի վրա,- Խաբեբա՜, առաջավո՜ր հողագործ: Գոնե չուղարկեի, թիթի՜զ: Տիգրանը փախչում է պատշգամբի կողմ, կանգնում ջրով լի դույլի մոտ,- Ախր ե՞րբ է ուսուցումը գնահատվել: Է՞դ էր ուսանելի դասի շնորհակալությունը: Դե լա՜վ, մեծահոգաբար ներում եմ: Երեկվա թխվածքիցդ բեր սրճի հետ, հաշտվե՜նք: Սաթիկը ծիծաղելով շարժվում է դեպի պատշգամբ,- Գոնե ուղարկած չլինեի՜: Խայտառակվեցի՜: Տիգրանը վերցնում է ջրով լի դույլն ու ջուրը լցնում Սաթիկի վրա: Սաթիկը ճչում է, փախչում մի կողմ,- Էլի խաբեցիր: Բա չասեցի՞ր՝ հաշտվենք: -Բայց չբերեցիր, չէ՞, սուրճն ու թխվածքը: Ուշացրեցիր, նեղացա: Սաթիկը հեռանում է անվտանգ հեռավորության վրա,-Չե՜մ էլ բերի: Ինքդ բեր ու ինձ հյուրասիրիր, կրկնակի խաբեբա՜: Քնարիկը հեռու էր: Սաթիկի թրջված հագուստի տակից ընդգծվել էր նրա մարմնի գեղեցկությունը պարզ երևում էր նրա մարմինը: Տիգրանը միայն կմկմաց,- Ինչ սիրու՜ն ես, քույրիկ: Սպասիր, մի բան բերեմ, չմրսես,- տանից հագուստ է բերում գցում Սաթիկի վրա ու գրկում նրա մարմինը: Քնարիկը չէր երևում: Սաթիկը, որ արդեն շփոթված էր Տիգրանի աներկիմաստ հայացքից ու խոսքերից, հանկարծ զգում է, որ Տիգրանը գրկել է իր մեջքն ու սեղմում է իրեն: Շա՜տ էր անսպասելի: Իրեն սեղմած Տիգրանն ակնհայտորեն վայելում էր իր մարմինը: Սաթիկը դեռ այդպիսի վիճակներում չէր հայտնվել: Եղել է սիրահետում, բայց խոսքային մակարդակով, հարգելով իր անձն ու կարծիքը: Առաջին անգամ օտար տղամարդն, առանց իր կարծիքը հաշվի առնելու, իր մարմինը սեղմում է իրեն, քանի որ՝ ինքն է ուզում: Պետք է ինչ որ ձևով արձագանքել՝ վիրավորել.կամ խնդրել ուշքի գալ: Իրեն ոչ տհաճ էր, ոչ՝ հաճելի: Պարզապես դա իրեն պետք չէր: Տիգրանն իրեն պետք էր իր էությամբ և անձով: Շփոթմունքից որոշ ժամանակ անշարժ մնաց, ապա թույլ վանվեց Տիգրանից, շշնջաց,- Արի՜, ասեմ: Տիգրանը դեմքն ընդհուպ մոտեցրեց իր դեմքին համբույրի ակնկալիքով, կրքոտ շնչով ու վառվող, աչքերով ցանկություն փոխանցեց : Շշնջաց,- Էլ այսպես չանե՜ս, ու ինձ այդպես չնայես: Չե՜մ ուզում, բայց կգնամ:,- ու ոչ թե պահանջեց, այլ՝ խնդրեց,- Դե թող, հերիք է: Տիգրանը քարացավ, բայց ձեռքերը բաց չթողեց: Շշնջաց, -Լավ՜ն ես, ախր: Քաշու՜մ ես: Սաթիկը Տիգրանի գրկում մնում է անշարժ, չի վանվում Տիգրանից, դեմքով տհաճություն ցույց չի տալիս,,- «Թող մի պահ վայելի, եթե ուզում է։ Ինքն արժանի է»։ Դու ինձ պետք ես, բայց՝ որպես եղբայր: Մի արա՜, թո՜ղ,- Տիգրանը թուլացնում է ձեռքերը,- Ես երջանիկ եմ, և այս ամենն ինձ պետք չի: Օգնիր ինձ՝ մնամ: Մնա՞մ, թե՞ գնամ: Տիգրանը թողեց Սաթիկի մարմինը, փախցրեց հայացքը: Կամ ամաչում էր, կամ էլ հայացքի որակի փոփոխության համար ժամանակ էր պետք,- Ու՞ր գնաս, մնա՜: Դու էլ ի՜նձ ես պետք, - համբուրում է քրոջ ճակատը,- Ընտի՜ր աղջիկ ես, իմ երազից: Ափսո՜ս, քույրս ես: Քնարիկն իր գործերով էր և հողամասի չերևացող կողմերում էր: Երևի, նաև՝ մտածված: - Տղամարդու խո՞սք: -Ախպոր խոսք, ախպոր: Մնա ու հավատա՜, քույրի՜կ: 15 Քաղաքում Վահագը նախ հանդիպեց Սամվելին: Իրար վաղուց գիտեին բիզնես միջավայրում ու իրար հանդեպ վստահության ծանրակշիռ տոկոս կար: Սամվելը գումարի ուշացման խնդիրը մի քիչ ծանր ընդունեց, մի երկու կոպիտ դիտողություն արեց, որոնք ինքը փակեց կիսանեղացած կատակներով, չնայած՝ արժեր մռութը ջարդել: Սամվելը, երևի հասկանալով, որ չափն անցավ, ընկերների հետ կանչեց հաց ուտելու: Ցածրաճաշակ շրջապատ էր, բայց իր վիճակում մերժելը հարմար չէր ու գնաց, համոզված, որ «կբռնաբարվե՜ն օրն ու տրամադրությունը»։ Խմեցին ընկերության ու մարդկության կենացները: Ինքն էլ, լինելով ղեկին, մի քանի ումպ արեց, որ չնեղացնի անհասկացող պարտատիրոջը: Մի քանի բաժակ հետո խումբը կիսաձայն մի քանի հիմար կատակ արեց հարևան սեղանի կնոջ հասցեին: Կինը նստած էր իրենից երիտասարդ ուղեկցի հետ ու ակնհայտորեն իրար ջերմ էին վերաբերվում: Ինքը, սկզբունքորեն դեմ լինելով նման գռեհկության, ևս միացավ բարոյաարժեքային համակարգի ամրության բանակին ու տղերքի լկտիությունը զարդարեց իր հումորով, հոգու խորքում իրեն արհամարհելով, ենթարկվելով միջավայրի թելադրանքին ու պարտքատեր Սամվելի ակնկալիքին: Իսկ երբ կինն, ինչ որ բան զգալով, իրենց կողմ նայեց, ու Սամվելը վախենալու ձև արեց ու իրեն նայեց, ինքը Տիգրանի կատակներից մեկը հիշեց ու Սամվելին ծիծաղեցրեց: Հետո Սամվելը հարբեց ու հիմար հիմար խոսեց ու ինքը երկար նրան լսելու ձև արեց ու վիզը ցավեցրեց, անընդատ գլխով հավանության նշաններ ցույց տալով ու մտքում հայհոյելով և իր համբերությունն ու Սամվելի բթամտությունը: Իսկ երբ խոսակցությունը գնաց փողի շուրջ, նույնիսկ աջակցեց Սամվելի մի քանի վիրավորական մտքերին ու տրամաբանորեն հիմնավորեց դրանք, իրենից ամաչելով: Սամվելը, չնայած հարբած լինելուն, ուշացնելու համար իր տուգանքն ուզեց: Ինքը, ներքուստ նախօրոք այդ մտքին հետ համակերպված լինելով, Սամվելի հետ եղբայրական համբույրով կնքեց նոր համաձայնությունն ու փախավ, տալով եղածի գիտական եզրակացություն գռեհիկ ձևակերպումով` «Բռնաբարվելն էլ ո՜նց է լինում»: Մի քանի գործեր էլ վերջացրեց ու անցավ Կարինեի խնդրանքների կատարմանը: Կարինեն իրեն երկար ժամկետով գումար էր տվել ու հիմա անհարմար էր դրանք չկատարելը: Չնայած որ խնդրանքի հասցեատերերը տհաճ մարդիկ էին, կասկածելի վարքագծով ու երկիմաստ ակնարկներով, ինքն իր ինքնասիրությունը բռաբարելով կարողացավ իր իբր բանիմաց ու գործից տեղյակ գործընկերոջ համբավը պաշպանել անվախ ու բազմիմաստ մեկնաբանություններով: Հրայրի հետ որոշեց վերջում հանդիպել, քանի որ նրանից լավ բան չէր սպասում: Նա նույնիսկ հաջող գոծարքներին տհաճություն էր արտաշնչում իր ինքնավստահ ու բութ ակնարկներով և ուրիշի բախտին ու ցավին իներտ վերաբերմունքով: Ընթացքում մի քանի անգամ հեռախոսով կապնվեց Սմբատի հետ, ամեն անգամ անորոշ, բայց հուսադրող լուրեր կուլ տվեց, իրեն ստիպեց դրանցով հուսադրվել ու դժգոհ սրտով, բայց գոհ դենքով մտավ Արգիշտիի արհեստանոց: Դուռը բացեց Նունեն,- Արի: Ի՜նչ լավ բան ես արել: Դեռ հաց չի կերել: - Հատու՜կ եկել եմ որ ասեմ՝ իմ վրա հույս չդնե՜ք: Կուշտ եմ, մի քի՜չ էլ հարբած: - Վա՜յ, մեքենայով չե՞ս: Եթե համոզես հաց ուտի, խումհարդ կհանեմ: Լա՜վ թուրմ ունեմ: Հը՞: - Եղա՜վ, բեր: -Դու նախ իրե՜ն բեր սեղանի մոտ: Իսկ կնոջդ ե՞րբ ես բերում: - Վախենում եմ՝ մենակ տուն գնամ: Հեռակա իրար են սիրահարվել: Հազի՜վ ճարել, յոլա եմ գնում: Չե՞ս խանդում: - Բայց որի՞ն, կամ էլ օգուտն ի՞նչ: Ասում է՝ որ չսիրահարվեմ, չեմ ստեծագործի: Բա խանդեմ՝ սոված մնա՞մ: - Խելամիտ կնոջ պրակտիկ հաշվարկ: Իմ բախտը բերե՜լ է: Սաթիկը սիրահարվել է բնության ներդաշնակությանը: Ծառերին ու թփերին եմ խանդում ու ամաչու՜մ: - Դե գնա ու մի բան արա՜, որ հաց ուտի: Թե չէ՝ կլացեմ: Հետը կուտես, հա՞, որ քեզ սիրե՜մ: Արգիշտին ինչ որ էսքիզների վրա էր կենտրանացած ու Վահագը գիտեր, որ այդ պահերին նա լարվում է ու չարանում, եթե շեղում են: Սաթիկի նկարը թաքցրեց ու որոշեց մի քանի րոպեից հեռանալ: Բայց Արգիշտին ինքը հիշեց: Երևի մտահղացումների փոխազդեցության ու փոխլրացման դաշտում ինչ որ բան պակասում էր, -Ո՞նց եք: Ո՞նց է երջանկության քո չափամետրը: Սկիզբը լավ էր, բայց պետք էր զգոն լինել, որ Արգիշտին չշեղվի ու չմտնի արվեստի մասին իր անիմաստաբանությունների աշխարհը: Հետո էլ խճճվում է ու այնքան խոսեցնում, մինչև որ քո օգնությամբ այնտեղից միտք է գտնում, այն շտապ գրանցում, որպես արվեստի մասին իր հետաքրքիր մտքերից մեկն ու քեզ վռնդում, որ նոր միտքը թարմ թարմ հասցնի հաղորդել կտավին: Նախ՝ Արգիշտիին չպետք է պարտադրել զրույցի: Թե չէ՝ սենյակից դուրս կանի ու կփակվի: - Հանգստանոմ ենք գյուղում, զննում հյուրերին ու մեզ հյուրընկալողներին, սարերն ու ձորերը, իրար ճանաչում նոր ու անսովոր իրավիճակում: Հետո ընկալածի առանձին տպավորությունները խառնում ենք ընտանեկան երջանկություն ճաշին, որ երբեմն թթու ու կծու է ստացվում: Բայց լռելայն վայելում ենք անտանելի ճաշը թաց աչքերով, ու իրար համոզում, որ արցունքները համատեղ երջանկության վայելման ծնու՜նդ են: - Լա՜վ ասեցիր, ու չնայած հեգնանքիդ, երջանկության գաղտնիքն ու պայմանը հենց այդ վեճերն են ու հաճախակի հեռանալն ու միանալը: Վայելե՜ք ու հարգեք վեճերն ու հակադիր կարծիքների հեշտալի համակերպումը: Վահագն անկեղծացավ, ժամանակ չկար անկանխատեսելի նկարչի հետ,- Բայց չափ կա՜, չէ՞: - Վայելե՜ք, քանի դեռ հետո հաշտվելու բուռն ցանկություն կա ու հետո ձեր հայացքները զուլալվում են: Դրա համար ունեք ինտելեկտ ու ցանկություն: Իսկ եթե դրանք չկան, ուրեմն՝ ոչի՜նչ չկա: - Եղա՜վ, ուրեմն վիճելու ամիս է, եթե՝ չդառնա եռամսյակ: Վահագը նկատել էր, որ Նունեն սկուտեղը ձեռքին լսում է իրենց: Ու անհրաժեշտ պահին ներս մտավ: Արգիշտին սոված էր ու ուտելիքը ոչ թե խժռում էր, այլ կուլ էր տալիս: Նունեն Վահագին համբուրեց, նայեց Արգիշտիին, – Գիտես չէ՞, ինչքա՜ն եմ իրեն սիրում: Արգիշտիին առայժմ ուտելիքն ավելի էր հուզում, քան՝ խանդը,- Եթե զգացմունքայնորեն պատճառաբանված հիմնավորում բերես, կհաշտվեմ, համարելով օրգանիզմիդ հորմոնային հոսքի սեզոնային պոռթկում, առաջացած քիմիական որոշ տարրերի ավելցուկի հետևանքով, որն էլ առաջ է բերում սրտի վտանգավոր տրոփյուն և ուղեղի մթագնում, ժողովրդի լեզվով ասած սիրահարվածության զգացում: Էլ գինի չե՜ս խմելու, այսինքն: Նունեն խառնում է Արգիշտիի մազերը,- Պատճառը նյարդահոգեբանական է, կենցաղային հենքով: Վահագս ժամանակին հաց է ուտու՜մ, քնու՜մ, լվացվում: Ճիշտ ասա՜, լվացվե՞լ ես: Վահագը ծիծաղում է,- Բայց քնե՞լ է, որ զարթնի ու լվացվի: Արգիշտին առանց նեղվելու կլլում է մատուցարանի վերջին փշուրները, արտիստիկ ժեստով խոնարհվելով Նունեի ծափերին,- Ա՜յ, դա է ինձ կատաղեցնու՜մ: Հաստատագրված վարքով ու մտածողությամբ կաղապարված խղճուկներ: Լվացվե՜լ, բարեկիրթ զրուցել, ընդունված ձևով բարևել, քնել ժամանակին, ուտելիս չչփացնել, ուղիղ նստել, չհորանջե՜լ: Չե՞ք ձանձրանում, ծրագրավորված բիոմեխանիզմներ։ Վայելեք ծուռ նստելու ու խոսելու հաճույքը, ծռվեք, որ ուղղվածի հաճույքը ընկալեք։ Նունեն սկուտեղը վերցրեց, շարժվեց դեպի խոհանոց,- Զրուցեք ըստ ձեր ազատ և չկաղապարված մտահորիզոնի, բայց սովածացեք ըստ իմ ժամացույցի, թե չէ՝ սոված կմնա՜ք: Արգիշտին ոգևորված էր և Նունեի վերաբերմունքից և ստամոքսից եկող հրճվալի ազդանշաններից,- Ի՞նչ էի ասում: Հա, բերե՞լ ես: Նայե՜մ: Վահագը մեկնեց նկարն ու սպասեց դատավճռին: Գանձ որոնողի գիշատիչ համառությամբ խանդի պատճառ էր հոտոտում՝ ուշադիր հետևելով Արգիշտիի միմիկային՝ թաքցրած հեգնանքի կամ զարմանքի ստվեր գտնելու ագրեսիվ վախով: Սկսել էր մոլագարի պես կնոջ կատակների ու կենցաղային մտահանգումների մեջ տիգրանյան ազդեցության հետքեր փնտրել, բայց և վախենալով գտնել: - Այնպե՜ս ես զննում, կարծես թե Պիկասո է, կամ Դալի: Արգիշտիին խանգարեցին ու նա բարկացավ,- Ազատ մտքի աշխարհում չկա՜ն այդպիսի քարացած կուռքեր: Ոհմակային ու հոտային մտածողության արգասիքն է՝ եթե առաջնորդ է ուրեմն մեծարել ու խոնարհվել, առանց խորանալու՝ օ՜, Պիկասո: Իսկ եթե անհաջող էսքիզ է, որ մոռացել է պատռել: Երբե՜ք չհիանաս անունով՝ օ՜ Սարյան, օ՜ Մինաս Ավետիսյան: Ճշտիր, թե ինչու ես հիանում՝ հաճույքը դրա՜ մեջ է: Կարևորն այն չի, որ համբուրում ես կնոջ, այլ թե՝ ինչպիսի՜ կնոջ, պա՞րզ է: Վահագը հասկացավ, որ խոսքի ու կանանց մոլագարը շեղվեց ու պետք էր հետ կանչել: Ձեռքը տարավ նկարին,-Ինչքա՜ն ես խոսում: Ասեցի, որ չեմ հավանում, ժպտաց: Ասեց՝ ես էլ, բայց թող նայի: - Հետաքրքի՜ր է: Ինչը՞ չես հավանում - Մինչև հիմա ինքը գեղեցկություն էր նկարում, իսկ այստեղ՝ անորոշությու՜ն, ոչինչ չասող չո՜ր տարածք: Որ ի՞նչ: Արգիշտին արդեն ոչ թե Վահագի հետ էր, այլ փորձում էր կարդալ Սաթիկի ուղեցույցն ու վայելել նկարչի մտահղացման խորխորատների ներդաշնակությունը,- Չեմ վիճի ու չեմ ապացուցի: Բայց թող մնա մի քանի օր: Համբուրու՜մ եմ կնոջդ հեռակա: Վահագը բարկացավ: Բա՞ գաղտնի նշանները, կնոջ թաքուն մտքերը՞,- Ո՜չ մի դեպքում: Ո՜չ մի համբույր էլ չեմ փոխանցի: Բա որ ոգևորվի՞: Արգիշտին նկարի հետ էր ու հաճախակի նայում էր գործի կողմը, կորցնում զրույցի թելը: Վահագը բարկացած հիշեցրեց իր մասին,- Ձեզ դրել եք արվեստագետի տեղ: Իրար գովու՜մ եք, խեղաթյուրում ընդունված պատկերացումները: Ինչը՞ դուրդ եկավ: Որ տղամարդու բանն է դրե՞լ նկարի կենտրոնում: Այսինքն՝ համարձա՜կ է, այսինքն՝ շոկայի՜ն նկա՞ր է: Դա՞ է արվեստի չափանիշն ու պայմանը՝ զարմացնե՜լ, շշմեցնել համարձակության չափով, ոչ թե՝ ասելիքի ուժով: Արգիշտին ինչ որ բան էր փնտրում նկարի մեջ ու ակնհայտորեն Վահագն իրեն պետք էր,-Հասկացիր, մարդկանց պետք է անճոռնի ու տհաճ ճշմարտությունն, ու հետն էլ՝ մի որևէ գեղեցի՜կ հեքիաթ՝ ցնցող եզրակացությամբ: Ահա դրանց ճաշակով ձևակերպումը ներդաշակության որոշակի կանոններով դառնում է արվեստ: - Եվ դու այս չոր նկարի մեջ դրանք տեսա՞ր, թե՞ հումորի ժամ ես անում: Նունե՜, օգնի՜ր ինձ: Նունեն ծիծաղում է,- Նախ, ես հիմա իմ աշխարհում եմ ու ձերը հետաքրքիր չի՜: Հետո էլ եթե գտնե՜մ էլ, որ ճիշտ ես, քեզ չեմ պաշտպանի, ելնելով իր կնոջ իմ կարգավիճակից: Ինքդ: Արգիշտին հիացած էր,- Լսեցի՞ր արվեստի գնահատման չափանիշների ելակետային դրույթները՝ ինչքանով է ինձ ձեռնտու և մյուսը՝ եթե ինքը հեղինակություն է, ուրեմն ճի՜շտ է: Վահագը հարձակվեց կռվի մեջ ընկած անփորձ պատանու հնարքով՝ հավածել աչքերը փակ ձեռքերը թափահարելով՝ կպավ՝ լավ է,- Դու քեզ հակասեցի՜ր: Արգիշտին լրջացավ, կարծես թե խոսքը սրբության մասին էր,- Հնարավոր չի՜, քանի որ ես երբե՜ք չեմ կեղծում: Ինձ չի՜ կարելի,- ու հանկարծ նայեց նկարին ու ոգևորվեց,- Ի՞նչ է պատկերում արվեստագետը: Այն, ինչ ավելի սուր է զգում ու դրա համար ցավ ապրում: -Ախր այստեղ սուր զգալու բա՜ն չկա: Չո՜ր դաշտ է: Արգիշտին չշեղվեց,- Լարվածությունը, որ արվեստագետն ավելի շուտ և սուր է զգում, նրա հոգում ծնում է ճիչ, ուրախության, կամ՝ տառապանք ու հառաչանք: Մնում է զգացածի ճիշտ ձևակերպումը, որ բոլորին չի տրված: Ո՞նց կձևակերպես ճիչը: Ու ամեն մեկն ըստ իր կուլտուրայի, արտահայտման միջոցի, գրագիտութայն աստիճանի, տառապանքն ապրելու և իմաստավորելու խորության: Վահագը վախեցավ: Հիմա կասի, որ ամենքս էլ արվեստագետ ենք ու ինքը կտեսնի իր թաքցրած վախը: Ու ինքը, առանց անուններ տալու, կհամաձայնվի, որ Սաթիկը սիրահարված է Տիգրանի անհասկանալի ու անտեսանելի արվեստին: - Համը հանեցի՜ր: Գռեհիկ խոսքուզրույց՞ն էլ ես արվեստ համարում: - Ամենը, ինչ արտահայտում է մեր ապրումները կերպարների միջոցով ու մնում մարդկանց հոգում ու գոնե՜ մեկ հանդիսատես ունի: Ինձ համար իրար փոխանցվող հանպատրաստից խոսքը, անեկդոտը, ծաղրը արվեստի նմուշներ են: Ունե՞ս, հավաքում եմ: Վահագը Տիգրանի հետ իր հեռակա կռվում պարտվում էր, - Իսկ եթե տափակ, անճաշակ հումո՞ր է,- ու զգուշացավ՝ «Արգիշտին առանց ճանաչելու Տիգրանի փաստաբանի ֆունկցիան է վերցել իր վրա»: Նույնիսկ մտածեց, միգուցե՞ Սաթիկն է զանգել, խնդրել՝ իրեն խելք հասկացնել: Հետո ամաչեց այդպիսի ապուշ մտքից, հիշելով, որ Սաթիկն ու Արգիշտին իրար չեն ճանաչում: Վահագը պարտված էր Տիգրանի հետ հեռակա ու գաղտնի պատերազմում,- Անիմա՜ստ խոսում ենք: Ես ուշանում եմ, քեզ էլ՝ գործից կտրում: Ասում ես՝ սրա մեջ սեր, թաքնված սեքսուալ հակում, սիրահարվածություն չկա՞ն: Կինս զգացմունքային ու սիրառատ խառնվածք ունի ու նրա զգացմունքների անհասցե ժայթքումից ինչ որ մեկը կշահի, գտնվելով հենց այդ ժամին ժայթքման տարածաշրջանում: Արգիշտին անակնկալի եկավ: Այսքան ժամանակ փաստորեն իզու՜ր է խոսել, անհասցե: Խղճաց ընկերոջը,- Այստեղ տառապանք ու ցա՜վ կա, վախեցա՜ծ ամուսին: Մի պահ դուրս արի քո վախերի ու կասկածների կաղապարներից ու նկարի արտաքին կոնտեքստի առաջին տպավորությունից: Տեսնու՞մ ես ժայռերն ու չգիտես ի՜նչ հրաշքով այստեղ աճած ու պահպանված բույսերն ու ծառը: - Նայեցի ու տեսա: Կարող էի ֆոտո անել, որ կինս այսքա՜ն չտանջվեր, ու ես էլ քե՜զ չկտրեի: - Ահա թե ի՜նչ: Նորի՜ց ասեմ: Տեսնու՞մ ես դրանց գունավորման նրբերանգները: Չէ՞ որ դրանք իրականում այլ գույնի ու ձևի են ու դրանցով տրամադրություն ու մթնոլորտ է ստեղծվում: - Տեսա, հետո՜: - Իսկ ստվերների ուղղվածությունն ու անբնականությունը տեսա՞ր, թե՞ մտցնեմ աչքդ: Դիրքով ու ձգվածությամբ դեպի կենտրոն, քո ասած գռեհիկ բանին, որ վեր է ածվել խորհրդավոր ներուժ ունեցող ազդեցիկ գաղափարի դաժան ու վախեցնող սֆինքսի, օծտված փրկելու կամ չփրկելու մոնոպոլ լիազորությամբ: Նկարի մեջ ամբողջ տարածքը մագնիսականացված է պրկված լարվածությամբ՝ վախով, սպասումով, հույսով: Տեսնու՞մ ես, մարդ չկա, բայց նկարն ինչքան մարդկայնացված է: Նույնիսկ ստվերներն անբնական են: Կյանքում այդպես չի՜ լինում: Վահագը նույնպես նկարից չէր կտրվում,- Ճի՜շտ է: Նման չի՜: Մի տեսակ՝ ընդգծված: Ամոթ է՜լ է: Արգիշտին քմծիծաղեց,- Դե, երևի իր սիրելիի օրգանն է նմուշ ծառայել: Բայց ո՞նց ես այդ անհարմար վիճակով բնորդություն արել: Թե՞ քնածդ ժամանակվա առավոտյան էրեկցիա է: Վահագն ինքն էլ չէր մտածել այդ մասին ու, չգիտես ինչու, վախեցավ այդ թեման շահարկելուց,- Դմբո դմբո դու՜րս եք տալիս: Արվեստագիտական մակարդակ ու հնա՞րք է: - Չէ, կատա՜կ էր գռեհիկ: Երկուսով ենք ու ստորին մղումների ենթակա մարդ, եթե՝ արտաքին սպառնալիք, կամ՝ զսպելու ներուժ չկա: Վահագն անտեսանելի գաղտնիքը կորզելու վերջին ճիգն արեց, ընկերոջը բարկացնելու միջոցով,- Եթե արվեստի կոչումը մարդկանց հաճույք պատճառելն է, այսպիսի գործերից ի՞նչ հաճույք: Ու՞մ է պետք: Թե՞ իրար համար նկարում եք, իրար գովում, դրանից հեշտանք ապրում, բավարարված քնում: Բայց Արգիշտիի առանձնացված ու լարված հայացքից դեպի իր կիսատ գործը հասկացավ, որ սենյակն ազատելու ժամանակն է: Արգիշտին կանգնեց,- Չէ՜, դժվա՜ր է: Կարճ՝ դրա համար կա ընկալման քննադատական շեմ: Մակարդակ է ուզում: Ոնց որ՝ կին փնտրելիս առանց այդ շեմի Սաթիկին չէիր ընտրի: Ջոկեցի՞ր, ախպե՜ր: Վահագը վերջին ճիգն արեց- Հիմա ի՜նչ: Գռեհիկ անեկդոտը, տատիկին լացացնող սերիալ՞ն էլ են արվեստ: - Դե, դա էլի ընկալման քննադատակն շեմն է: Եթե ուղեղդ ու ճաշակդ հաճույքով են ընկալում նյութն ու չեն բողոքում տեսածից ու լսածից, դրանո՜վ էլ բավարավիր: Այնպես, ինչպես մեկին հասարակ պոռնիկն էլ հաճույք կպատճառի՝ պատռած գուլպայով ու ծխախոտից դեղնած ատամներով ու խռպոտ ձայնով, իսկ մյուսին՝ միայն բարձրաճաշակ տիկինն իր հոգի բարուրող զրույցով կամ՝ երանավետ սեքսով, համեստ ինքնասիրությամբ Վահագի ծիծաղի մեջ սարկազմ կար,- Ա՜յ քեզ համեմատություն: - Գնա ու փնտրիր մերկ ճշմարտությունն առանց էրոտիկայի: Բացատրեմ հանրամատչելի կերպարներով, որ ընկալես: Եթե քեզ համար ամեն բացքամակ պոռնիկն էլ ցանկալի կին է՝ թո՜ղ լինի: Ամեն մեկին՝ իրենը: Գնա, ու՜շ է,- Վահագին ուժով դռնից դուրս հրեց, վարագույրը վրա բերեց ու նստեց վերջին աշխատանքի դիմաց: Վահագը Նունեից ստացավ իր ազնվորեն աշխատած թուրմը, համբուրեց նրան ու ելքի դռան մոտ դիմեց Նունեին, ձայնը քիչ բարձրացնելով,- Գի՜ժ են, ու գոնե լա՜վ է, որ էդ կոչումից չեն հրաժարվում,- ու դուրս գնաց: Վերջում մտավ Հրայրի մոտ: Նրա հետ դժվար էր լինելու: Միշտ իրենից գոհ ու անիմաստ մտքեր արտահայտող ու այլոց թերահավատ հայացքով վերաբերվող մարդ էր: Ժամանակին ընդառաջեց, ապրանք վստահեց, բայց հիմա չի ուզում համբերել: Գումարը փոքր չէր: Վստահ ժպիտով ձեռքը նրա ձեռքին շրխկացրեց, բայց զգաց, որ դա անիմաստ էր և լուրջ խոսակցություն է լինելու: Սառը գարեջուր էր խմում, իրեն էլ առաջարկեց, բայց ինքը մեքենայի բանալիները ցույց տվեց: Հրայրը չձգձգեց, կում արեց ու անցավ հարձակման,- Երեկ չեկաք: Վահագը որոշեց վարել սովորական «պարտապան պարտքատեր» սխեմայով անցնող զրույց ու հարցը փակել, համաձայնվելով լրացուցիչ տուգանքին,- Գիտե՜մ, ներո՜ղ եղիր: Սմբոն այնտեղ է, մի քանի օրից կբերի: Թղթաբանական խնդիներ են: Հրայրի դեմքն անթափանց էր,-Էլի մի շաբաթ: Ձե՞ռ եք առնում: Հիմա է պետք, վրաս ժամկետ են դրել: Վահագը զգաց, որ պատին են դեմ տալիս: Ժպտաց անհոգ հաջողակի դիմակով,- Առնվա՜զն մի շաբաթից կստանաս: Կհասցնե՜նք - Փողը չգիտեմ, բայց իմ համբերությունը հաստա՜տ սարքեցիք: Բա որ չբերեք, նստեմ, լացե՞մ: - Չե՜ս լացի, տղամարդու՜ խոսք: Հանկարծ Հրայրը կրակեց, ու բաժակը տարավ շուրթերին,- Պայման եմ դնում: Ով որ չբերի, նրա կնիկը․․․ կբերվի: Վահագը շշմեց, ու ինչ որ ժամանակ սենյակում լռություն տիրեց բացարձակ իմաստով: Տղամարդիկ իրար չէին նայում: Իր մարմինը քրտնքով պատվեց,- Չհասկացա՜: Հրայրը հանգիստ էր: Մերկ կանանց նկարներով թղթախաղի քարտեր վերցրեց, նայեց,- Ես էլ իմ բաժինը չհասկացա, որ փողերովս փող եք սարքում, ինձ հիմարացնում: Բերե՜ք փողերս: Վիրավորանքը կուլ տվեց չրկնկվելու հույսով,- Կբերե՜նք: Մի շաբաթ ժամանակ տուր: Հրայրը նույն անտարբեր դեմքով քարտերից մեկը պարզեց իրեն,- Տվեցի, չէ՞: Էս մեկը լավն ա՜, չէ՞: Վահագը նույնիսկ չնայեց էլ: Մտքում ստեղծված հիմար իրավիճակում իր հեղինակությունը փրկելու ուղիներ էր փնտրում,- Դրանք բոլորն էլ լավ՜ն են: Մեզ ի՞նչ: -Ըստեղ հա՜: Կյանքում մեկինս լավն ա, մյուսինը՝ ընենց էլի՜: Քոնին գովու՜մ են, ապրե՜ս: Վահագը բերանում դառնություն զգաց: Ֆիզիկապես դրա հետ հաշվեհարդարն իր համար խնդիր չէր: Մի հարված կզակին, երկրոդը՝ ձվերին, հետո կթքի վրան ու կգնա: Բայց թեման փակեց դողացող ձայնով,- Ամեն մեկին՝ իր բաժինը: - Ապրե՜ս: Դե իմ բաժին փողը բերեք, որ գնամ բոզի: Քո կնկա նման սիրուն մեկին տեսել եմ: Շան քածը շա՜տ ա ուզում: Վահագը դողում էր ու բերանը չորացել էր: Որոշեց՝ սպանել: Բառերն ընդհատ էր ասում, որ միտք ստացվի,- Հրայր, հարգելիս: Կյանք է, պատահու՜մ է: Ժամանակ տուր, մենք էլ լավ օրի չենք: Դուռը բաց էր ու այնտեղից մեկն անձայն ողջունեց Հրայրին ու հետո այնտեղից ձայներ էին գալիս: -Տալիս եմ ու ասում՝ ով չբերի, նրա կնիկը: Թե բերող ես, ինչի՞ց ես վախենում: - Չեմ վախենում, անդուր պայման ես դնում: Ընկերոջը չի սազում: - Ձեր արած՞ն է ընկերություն: Դառնամ մուրացկա՞ն: Կնոջս ուղարկեմ ուրիշ տղամարդու տակ աշխատելու՞: Քո կինն աշխատու՞մ է: Վահագն արդեն պատկերացնում էր դրան սպանված, հատակին պառկած: Շշնջաց, որ ազդեցիկ ստացվի,- Քեզ կսպանե՜մ, անասու՜ն: Հրայրի վրա դա էլ չազդեց,- Կտակ գրիր, թե պարտքդ ում ես թողնում: Փողը ստացողը կստանա, կնիկդ էլ կմնա, սիրեկան կճարի ու կապրի՜: Մենք անիմա՜ստ կգնանք փողի համար: Ես անասուն եմ քածերի հետ: Ու դու էլ կիմանաս, եթե հետո հարցնես: (շարունակելի)
126

Օգնիր ինձ (3) 18+

Վահագին Արգիշտիի կարծիքն օդի պես պետք էր: Իր և Սաթիկի մեջ երբեմն ինչ որ անջրպետ էր առաջանում, պատ: Նույնիսկ փորձում էին ակեղծորեն իրար օգնել, քանդել այդ պատը, իրար նայել անկեղծ ու մաքուր աչքերով, ու հաճախ չէր ստացվում: Դրա փոխարեն Սաթիկը միշտ իր մտքերն անկեղծորեն տալիս էր թղթերին: Այդ թղթերն էլ կարդում էր Արգիշտին ու ինքն իմանում էր կնոջ ենթագիտկացականի խորխորատների ավելին, քան Սաթիկն էր անկեղծանում անկեղծության պահերին: Եվ Սաթիկի և Արգիշտիի կարծիքով ինքը ճշտում էր կնոջ հաջողություններն ու արվեստագիտական որակը, իսկ ինքն ընդամենն ընկերոջն օգտագործում էր սեփական կնոջ պայթյունավտանգ մտքերը ճանաչելու համար: Անվստահ ամուսնու հասկանալի, բայց չարդարացվող միջոց: Սաթիկը երևի հասկացել էր իր խորամանկությունը: Չէր փորձում հարցերով ավելին պարզել իրեն ու իր արվեստին վերաբերող իրենց զրույցներից, քան ինքն ասում էր: Եթե ամուսնուն այդպես է պետք, ուրեմն՝ իրեն էլ է պետք: Եթե խաղ է, թող լինի սիրած էակի խաղ, կսպասենք վերջաբանին: Միայն հարցում էր,- Եվ ի՞նչ ասեց քո Արգիշտին: - Բարև ուղարկեց: Հասկացել է ու հիացե՜լ: - Ապրի՜ ինքը: Մի անգամ ինքն ավելին ասեց,- Գիտե՜ս, հեռակա սիրահարվել է քեզ: Լուրը Սաթիկին, իրոք, հաճույք պատճառեց: Շշնջաց, իրեն չնայելով,- Ես իրեն հասկանու՜մ եմ: Վահագի մարմնով սառսուռ անցավ, փոշմանեց թեման բացելու համար, բայց արդեն ուշ էր, - Այսինքն դու էլ իրե՞ն ես սիրահարված: -Չգիտե՜մ, հեռակա համակրում եմ, որպես համախոհ: Չէ՞ որ նա  ինձ  հասկանում է : Վախ ապրեց: Եթե ինքը չի հասկանում ու մի օր դա պարզվի, ուրեմն՝ ի՞նչ: Փորձեց կատակել, ու միաժամանակ ճշտել իր վախի սահմանները,- Գիտե՞ս, որ համակրանքից սերը մի քայլ է, ու դու ամուսնուդ պոտենցիալ դավաճանող կին ես: Սաթիկի պատասխանն ավելի խճճեց իր մտքերը, սարքելով սև կասկածագունդ, չնայած երբեմն դժվար է հասկանալ նրա լրջի ու անլուրջի սահմանը,- Գիտե՜մ, սիրելիս: Ու խնդրու՜մ եմ, արժանի եղիր իմ սիրուն, ձգտիր համապատասխանել իդեալի իմ կերպարին: Սահմանի վրա չեն կատակում, հո՜պ,- Ձե՞ռ ես առնում, թե՞ սպառնում: Գժվեցի՜: Ու կերավ գիժ արվեստագետի գժվեցնող պատասխան, որ դեռ չի մարսել,- Եթե ձեռ եմ առնում, դա արդեն սպառնալիք է: Եթե գժվեցիր՝ ուրեմն տպավորվել ես: Տպավորված էլ մնա, իմ սե՜ր: Ահա հիմա էլ բերել է Սաթիկի վերջին օրերի խզբզոցը: Ինքն ավելի շուտ Արգիշտից կիմանա վերջին օրերում կնոջ գլխում թևածող մտքերի բովանդակությունն ու վտանգավորությունը, քան թե՝ Սաթիկից: Ինքն ինչ որ բան չի հասկանում, չի տեսնում: Բայց ի՞նչ և ինչու՞:  Արգիշտին դուռը բացեց, ժպտաց,- Տեսնում եմ, տեսնու՜մ: Սովա՜ծ ես, հոգնա՜ծ, կատաղա՜ծ: Գնաց առաջ, ձեռքի տոպրակը թողեց խոհանոցում,- Չե՜մ սպանելու: Թուլացիր, որ ազատ խոսես,- գնաց սառնարանի մոտ, դուռը բացեց,- Էս գովածդ Նունեն քեզ սովա՞ծ է թողել, թե՞ ինքասպասարկում է - Նո՜ր կերա, դեռ տա՜ք է: Սեղանն էլ չհավաքեցի զանգիցդ հետո: Մի քիչ զրուցեցին ու Վահագը նկարները պարզեց ընկերոջը: Չպատմեց ոչ ֆինանսական խնդիրների, ոչ էլ Տիգրանենց մասին: Ու՜շ էր, պետք էր մի երկու գործ էլ վերջացնել ու գյուղ գնալ: Արգիշտին լարվեց, -Չե՜մ հասկանում: Նո՜ր գծեր են, նոր գույներ, նոր հարցեր, կապեր… Հետաքրքի՜ր է… - Դրանք գյուղի գործերն են: Երեկ ես էլ իրեն չհասկացա: Իրեն նման չէր: Գյուղ ենք գնացել… -Ա՜, հիմա հասկացա՜: Ամեն ինչ պա՜րզ է, անծանոթ միջավայրի ներքին խորհուրդն է փնտրում: Շնորհավորո՜ւմ եմ: Այն է, ինչ պետք է: Գերգռգռված վիճակ է: Ակտի՜վ միտք, փնտրո՜ղ խառնվածք, նպատակադրված կամք: Թող մնա էլի այդ միջավայրում, այնտեղ դրական լիցքավորում է ստանում: Մոտը վերե՜լք է։ Վահագի համար ամեն ինչ թարսվեց: Իր համար անդուր են և Տիգրանի կատակները, և նրանց տան աղքատիկ դրվածքը: Իսկ կինն այնտեղ ինչ որ իմաստ է գտնում, իսկ Տիգրանի կատակներն ընդհարապես արվեստի գործեր համարում: Տափա՜կ, անորա՜կ, ամեն քայլափոխի հանդիպող կիսամեռ ծնված մտքեր են: Վատ է, շա՜տ վատ ամեն կողմից: Չգիտի՝ ոնց ասի կնոջը, որ գործերը վատ են, որ Տիգրանը հիմար մարդ է, երևի նաև թաքուն սեքսուալ նկրտումներով Սաթիկի հանդեպ: Պետք է շուտ գնալ պառավի տանը նստել, ծանոթանալ, փորձել հասկանալ այդ կնոջը: Ուշ է, ու՜շ: Բան չմնաց: Ու դեռ պարզվում է, որ կինն այնտեղ իրեն լա՜վ է զգում, ու նրա ներշխարհի կայունացման համար լավ կլինի, որ էլի՜ մնա: Վահագը նայեց ժամացույցին, պատրաստվեց գնալու: Արգիշտին դեռ զննում էր նկարները,- Շնորհավորու՜մ եմ: Կինդ, իրո՜ք, տաղանդավոր է: Վահագը բարկացավ ընկերոջ իրավունքով, ու մատնեց իրեն,- Ինձ ոչ իր տաղանդն է պետք, ոչ քո շնորհավորանքը: Ինձ իրեն է պետք հասկանալ, օգնի՜ր: -Ավա՜ղ, չե՜ս էլ կարող: Նա վայելում է ճախրանքի հաճույքը, վերևից քեզ կանչում, իսկ դու ներքևից վախեցած ցած ես կանչում ու նախատում՝ «շուտ իջիր, ներքևում անվտանգ է»: Մե՜կ է, դու ճախրող տեսակից չես: -Ես վախկոտ չեմ, պարաշյուտով թռել եմ, իսկ դու և ինքը մոտ էլ չեք գնա։ - Մտքի ճախրանքն ուրիշ է, ի վերուստ տված։ Դու այդ մտքերին միայն հեռվից կնայես, ինչպես ես՝ քո պարաշյուտին։ Մի նեղվիր, մեզ տված չի պարաշյուտը, քեզ էլ՝ մտքի ճախրանքը։ - Էլի սկսեցի՞ր տակից գլխից խոսել: Որտե՞ղ տեսար ճախրանքը: - Արտահայտման միջոցների ընտրության ազատության մեջ: Առաջ այն վախվորած էր, հիմա անվախ անցել է սահմանները, ստեղծել իր աշխարհը: Դա մեծագու՜յն հաճույք է: Վահագը նույնիսկ փոշմանեց իր գալու համար,- Լսի՜ր, կոչեցյալ ընկեր: Թող էդ տերմիններդ ու հայերեն ասա՝ ընտանիքս ամուր կմնա՞, խանդելու պատճառ չկա՞: - Կա՜: - Ի՞նչ տեսար… - Քո անգրագետ վախը: Եթե վախենում ես, ուրեմն կկասկածես ու մի օր կհիմարանաս: Վստահի՜ր իրեն, արվեստագետը չի խաբի: Ընդամենը մի թող վախը կրծի հավատդ: Պահպանի՜ր հավատդ, ընտանիքիդ հիմքը: Վահագը չգիտեր ինչից կառչեր, գտավ, -Հասկացի՜ր, սկսել է ամեն ինչ չպատմել, ինչ որ բան թաքցնել: -Դրանք կարդացի: Առկայծող, դեռ չգիտակցված գաղտնիքներ են, որոնց պատմելը միա՜յն մթնոլորտը կէլեկտրականացնի: Փսփսոցներին բանի տեղ մի դի՜ր ու դրանց հետ չկապես: Իրեն լսիր, որ իրեն չկորցնես: - Զգու՞մ ես, որ ինձ փափու՜կ ձևով վիրավորում ես: - Էդ դեպքում հայելին քեզ ամեն օր է վիրավորում: Ես ասում եմ, թե դու ով ես առանց քո ինքնագնահատականի: Այսօր լարվա՜ծ ես: Վահագը լուծումը գտավ: Իրոք, հոգնել էր կնոջը հասկանալու այս միջնորդավորված եղանակից, - Լա՜վ, ոնց հասկացա, ինքը հռչակավոր չի դառնա: Լավ չի՞ լինի, որ թողնի էս խզբզոցը: - Ա՜խ, փակ տոպրակների մշակույթի ստրուկ: Ի՞նչ ասել է հռչակավոր: Որ ամբողջ աշխարհը հիանա՞ ու քեզանից գողանա՞: Շրջապատին առանց ստիպելու համոզել, որ իրերին նայեն քո աչքերով, հռչա՜կ է արդեն՝ կլինեն յոթ հոգի, թե հարյուր կամ՝ միլիոն: Արհեստավորը ձգտում է իր գործերից շատ վաճառել, արվեստագետն ուզում է մարդկանց մտքի ու հայացքի ուղղությունն ու որակը փոխել, պա՞րզ է: Վահագը հիասթափված գնում է դեպի ելքի դուռը,- Էսօր ո՜չ մի հարցիս չպատասխանեցիր ու նոր հարցեր ավելացրիր: Դու էլ իր պես գիժ ես: -Գիժ չենք, ձեր սահմաններից նեղվում ենք, շունչներս կտրվում է: Ու երբ թաքուն ընբոստանում ենք ու գոնե մտքում ապրում մեր աշխարհում, մատներդ ուղղվում եք մեր կողմ ու կանչում, նայեք, մեր նման չի, ուրեմն՝ գիժ է, գիժ: Գնա, նորմալ ընկեր, փորձիր գժվել, հասկանալ գժերին ու հետո նոր՝ դատել: 10 Տիգրանն ու Քնարիկը նորից դաշտ են գնում, ու Սաթիկը Տիգրանի հրահանգով փակում է դարպասն ու շրջում այգում, զննում շրջապատը, մտմտում թղթին հանձնելիք նյութը: Հիշեց Հովսեփի բառը, ժպտաց: Մտածեց՝ իսկ ինչու՞ չգնալ հետը, տեսնել ոչխարների մերձեցումն ու թղթին տալ այդ թոթխելը՝ բնության վերածննդի մեծագույն խորհուրդներից մեկը: Վայելել որձի ու էգի էլեկտրականացված միաձուլման տեսարանը, կյանքի հեղուկի հեշտալից փոխանցումն ու փառավորվել վեհանալ մի քանի վայրկյանից էգի արգանդում նոր էակի ձևավորվելու պատկերացումից: Չէ՜, Տիգրանը կմերժի որևէ չուտվող կատակով, իսկ երեխային դիմել չի կարելի: Նա առանց այդ էլ մոլորվել է սեռական հասունացման էտապի ծառացրած խնդիրների տարափի տակ, սիրահարվում է առաջին իսկ տեսած աղջկան: Սաթիկը ծիծաղեց՝ նույնիսկ ոնց որ թե՝ իրեն: Ոչի՜նչ, կզրուցի, կբացատրի, կօգնի երեխային: Դժվա՜ր էտապ է: Պետք է օգնել հաղթահարել մեծերի փորձի օգնությամբ: Որոշեց նատյուրմորտ նկարել: Կկոչվի «Հաճույք եղբորս այգում»: Որոշեց մրգեր, ճյուղեր, հատապտուղներ շարել սեղանին, նկարել: Սկսեց պոկել, կոտրել, քաղել: Բալի ծառի տակ տարվեց կարմրած բալերով, փորձեց համտեսել: Հողապատ փողոցով կովերի նախիր անցավ: Հովիվը կանչեց,- Հո՜, հո՜, հո՜,- ու կովերից մեկին ճիպոտեց: Հաղթանդամ տղամարդ էր, անարտահայտիչ դեմքով: Դանդաղ ճեմող նախրի պատկերն ավելի հետաքրքիր էր: Հոգնած, խոնարհ կովեր էին ու մի առույգ ցուլ: Ցուլը հերթով մոտենում էր կովերի հետույքներին, հոտոտում: Հանկարծ ծառացավ, առջևի ոտքերը բարձրացրեց ու տեղավորեց դիմացի կովի մեջքին: Կովը չկանգնեց, գնաց առաջ: Ցուլը համառեց, նորից բարձրացավ կովի մեջքին, տեղավորվեց ու անցավ ֆրիկցիայի ռիթմիկ շարժումների: Բնության կողմից կենդանի օրգանիզմներին տված սերնդափոխության պայմանի այդ պարտադրանքի չգիտեմ որ միլիարդերորդ իրականացումը Սաթիկին հետաքրքիր էր և նա լուռ նայում էր, անշարժ կանգնած ծառի տակ: Նայեց կովի որոճացող մռութին, լարված ցուլի անիմաստ աչքերին ու, անկախ իրենից, բերանից դուրս թռավ,- Վա՜յ: Կողքից ջրի ձայն լսեց: Նայեց, տեսավ, որ հաղթանդամ հովիվը միզում էր առվի մեջ, իր դիմաց, ցանկապատից այն կողմ: Հայացքը թեքեց ու չշարժվեց, որ շարժման աղմուկն իրեն չմատնի, մինչև տղամարդը վերջացնի, գնա: Հանկարծ տղամարդն աչքերը բարձրացրեց, նայեց իր կողմը, –Բարև սիրունս, շա՞տ հավանեցիր։ Սաթիկը շշմում է նրա հանդգնությունից, չի իմանում անելիքն ու չի շարժվում՝ «Փախչե՞մ, վիրավորե՞մ, արհամարհե՞մ, թե՞ սպասեմ, որ նախրի հետ հեռանա»: Սաթիկը ոչ հուզվել էր, ոչ լարվել: Ինքը նկարիչ է, տարբեր բնորդներ նկարած, և այդ հարցի հուզական կողմն իր համար ուրիշ հարթության վրա է ու սեփական սեռական օրգանների գռեհիկ ցուցադրումը նրա համար միայն խղճահարության արժանի մտավոր անկարողության դրսևորում է: Նույնիսկ մարդու պատկերով այդ անասունին կարող է գումար տրամադրել և նկարել ու հավերժացնել միզողի այդ դիրքով՝ ինքնագոհ դիրքով անծանոթ կնոջ մոտ միզող և սեռական օրգանները ցուցադրող թերզարգացած լկտի մարդուկ: Պատկերացրած նկարի տիպիկ մանրուքները ճշտագրելու համար մի պահ հպանցիկ նայեց տղամարդու կողմը։ Տղամարդը կարծես դրան էր սպասում ու գռեհիկ ժեստի կիրառմամբ իրեն աչքով արեց։ Տղամարդու նախիրը հեռանում էր, ու ինքը չէր շտապում: Սաթիկը որոշեց հեռանալ: Հույս դնել դրա ողջամտության վրա, անիմաստ էր: Հեռվում տեսավ հեծանիվով երեկվա տղամարդուն ու որոշեց անշարժանալ ծառի տակ, որ չնկատվի ու այդ ապուշ իրավիճակն ավելի չբարդանա կեղտախույզ մեկնաբանների թարմ լրատվությամբ: Հեծանիվով տղամարդը միայն հովվին տեսավ, կանգնեց,- Վաղո, ապուշացե՞լ ես: Էլ տեղ չգտա՞ր: Բա որ մեր կանանցից մեկը տեսնի: Քանի՞ տարեկան էշ ես: Վաղինակը հագուստը կարգավորեց ու փորձեց փրկել իր պատիվը ,- Ես մեր գյուղի կնանիքին չեմ նեղացնի, Գառնիկ հոպար: Գառնիկը չալարեց, իջավ հեծանիվից, հողակտոր վերցրեց ու շպրտեց Վաղինակի կողմը, որ աղմուկով կպավ գլխին: Սաթիկը չնայեց, բայց հարվածի ձայնը լսեց ու Վաղինակի բողոքն ու գլխի շփումը,- Վա՜խ, ինչի՞ համար: Գառնիկը ձայնը բարձրացրեց,- Բա որ իմ փոխարեն մի կին անցնե՞ր փողոցով: Էդ էլ Տիկոյի հողն ա ու ինքը կին ունի ու ջահել կինարմատ հյուր, հիմար: Բա որ այգում լինեի՞ն: Տիկոյի հյուրը իմ հյուրն է, գյուղի հյուրն է: Թե իմացել եմ, իրեն նեղացրել ես, գլուխդ կպոկեմ, ոչխա՜ր: Վաղինակը խեղճացավ,- Տարիքդ եմ հարգում, թե չէ՜.. -Թե ձենդ չկտրես, ես կկտրեմ՝ եղինջ ծամել տալով: Կորիր էդտեղից ու էլ չտեսնեմ էշի պես ցեթես որտեղ պատահի, կամ էլ Տիկոյի տան կողմերը ֆռֆռաս: Թե չէ՝ ինձ գիտե՜ս: Վաղինակը մռթմռթալով հեռացավ: Գառնիկն ուշադիր նայեց Տիգրանի հողամասի կողմը, հոգոց հանեց ու հեծանիվով շարունակեց ճանապարհը: Սաթիկը երկար ժամանակ տեղը չէր գտնում, չէր որոշում անելիքը: Իսկ եթե Գառնիկն իրեն նկատեց ու հիասթափվե՞ց: Նույնիսկ հուզվե՜ց, հիշելով Գառնիկի առնական պահվածքը: Առաջին միտքն այն էր, որ ասի Տիգրանին, ու նա էլ Գառնիկի հետ դրա աչքը հանի: Հետո հիշեց՝ բայց ախր եղբայրը սրտի խնդիր ունի: Չէ՜, մե՜ղք է: Մյուս կողմից էլ գեղեցիկ չէր լինի բողոքել Տիգրանին: Գալ, հաստատվել քրոջ անվամբ ու հիմա էլ ներքաշել կռիվների մեջ: Եվ հետո ի՞նչ ասի, եթե գան ու իրենից մանրամասներ հարցնեն: «Ինչու՞ նույն պահին չհեռացար, աղջիկ ջան»,- կհարցնեն,- «ի՞նչ էիր ուզում տեսնել կամ լսել»: Ու ինքը կապուշանա, կփախչի: Միայն կարելի է հետագայի համար Քնարիկից ճշտել վարքի ընդունված ձևերը՝ նույնանման ապուշների հանդիպելու դեպքում: Տեսնես գյուղում էլի կա՞ն: Այդ մտքից նույնիսկ փշաքաղվեց: Սաթիկը չհավաքած տերևների ու ճյուղերի պակասը որոշեց լրացնել ոչ թե փողոցի, այլ հարևանի ցանկապատի կողմի ծառերի մոտ, քանի որ հողամասի կենտրոնական մասը խնամքով մշակված էր: Ցանկապատից այն կողմ երևում էր հարևանի բակը, բայց ինքն այն կողմ չէր նայում: Ոչ ճանաչում է, ոչ հետաքրքիր է, ոչ էլ ցանկություն կար նոր պատմության մեջ ընկնելու: Հանկարծ լսվեց ծերունական բարկացած ձայն,- Ախչի Անո՜, էս սառն ա՜, քու մեր մշմշամ: Անո անվամբ կինը մատներով չանչ արեց ծերունու թիկունքին ու մոտեցավ,- Հանգի՜ստ ասա, հայրիկ, ինչու՞ ես բարկանում,- բաժակը վերցրեց ծերունու ձեռքից, գնաց խոհանոց: Ծերունին գոհ էր հարսի պահվածքից ու դա արտահայտեց իր ոճով,-Լա՜վ եմ անում, տիրուդ մեր թոթխե՜մ: Գոգնոց կապած տարիքով կին երևաց, երևի՝ կինն էր: Մոտեցավ ծերունուն, հագուստն ուղղեց,- Քնեցիր, զարթնեցիր, ու էլի սկսեցիր բերանդ շաղ տա՞լ: Ծերունին փորձեց ձեռնափայտով հարվածել, բայց կինն արդեն հեռու էր, Սաթիկի ներսում զայրույթի նման ինչ որ բան ժայթքեց- Ի՜նչ են իրենց թույլ տալիս այս գյուղի տղամարդիկ: Այս ի՞նչ հայհոյելու մենաշնորհ են վերցրել ու դրանով խեղաթյուրում կանանց ներաշխարհի ինքնությունը: Այնպես կանգնեց ցանկապատի մոտ, որ երևա,- Բարև ձե՜զ, հարևաններ: Ես Սաթիկն եմ, Տիգրանի հինգ պորտանի քույրը: Տարիքով կինը բարեհոգի հայացքով ստուգեց Սաթիկի տվյալները, ժպտաց,- Բարև՜, Սաթիկ ջա՜ն: Լսե՜լ ենք, ուրախ ենք: Համեցե՜ք, զրուցենք, հյուրասիրե՜նք, աղջիկ ջա՜ն: Ծերունին դժգոհ էր, որ առաջին խոսքից իրեն զրկեցին: Հաստատ առաջին անգամ չէր, բայց դրան հարմարվելը միշտ էլ ցավագին գործընթաց է: Ցուցափայտը բարձրացրեց կնոջ կողմը,- Էն ո՞վ էր ախչի՜: Ի՞նչ ա ուզում: Իրա մեր մշտկե՜մ: Սաթիկը վիրավորվեց ու որոշեց հենց տեղում իրագործել որոշածը,- Պապիկ, ախր ինչու՞ եք հայհոյում, տգեղ բառեր օգտագործում: Հավատացե՜ք, շա՜տ տհաճ է հնչում: Ցանկապատից այն կողմ մի պահ քարացան բոլորը, երևի նաև՝ ժամանակը: Տան մուտքի դռնից դուրս եկավ Անահիտն ու շշմած հայացքով դիմեց տարիքով կնոջը,- Մեր Տիկոյի քուրն ա՝ քաղաքից: Ծերունին շշմել էր, բայց փորձեց ուշքի գալ,- Տիկոյի մերն էլ, քու մերն էլ մշտկեմ: Դուն ո՞վ դառար, որ ինձի խրատ տաս: Մոտիկ արի, որ ասե՜մ։ Սաթիկը չհանձնվեց,- Ախր ինչու՞ եք վիրավորում կանանց, որոնց չեք ճանաչում: Դուք ինձ գիտե՞ք: Ծերունին ոգևորվել էր,- Դու իրանց տեղ խի՞ ես խոսում: Ի՞նչ գիտես, որ չեն վազի մոտս: Տարիքով կինը մոտեցավ ծերունուն,- Ալնի ալնի մի խոսիր, ահա, էկել եմ,- բայց արագ հեռացավ, տեսնելով բարձրացրած ձեռնափայտը,- Խելքդ գնացել, մի փետ ա մնացել, բիձա՜: Անահիտը ձեռքով ողջույնի ժեստ ուղարկեց Սաթիկին, դիմեց ծերունուն,- Հայրիկ, զգու՜յշ եղիր: Տիկոյի քույրը թերթի աշխատող է: Թերթում որ գրեց, կխայտառակվե՜նք, Դերոյին էլ Ռուսատանից դուրս կհանե՜ն: -Դերոյի մերն էլ, էդ թերթի աշխատողինն էլ, քոնն էլ, իմացա՞ր: Սաթիկը հանձնվեց: Ծերունին վերափոխվելու ոչ պատրա՜ստ էր, ոչ էլ՝ ենթակա: Թեման փակեց, մեջը թակարդ տեղադրելով,- Նեղացա՜, գնացի, պապիկ: Երևի չե՜ք ուզում, որ Ձեր տուն գամ: Ծերունին ձգվեց,- Ո՞նց, էդ ո՞վ ասեց: Մանուկի Նորոն տուն մարդ տուն չընդունի՞: Հլա բերե՜ք էստեղ, դրա մեր մշտկե՜մ: Սաթիկը բռնած թելը բաց չթողեց,-Տուն կանչել ու հաց տալը քի՜չ է, հարգել է պետք: Լա՜վ լինեք, հայրիկ: Ձեզ շա՜տ են գովել, որոշել էի ծանոթանալ, փոշմանեցի՜: - գնաց պատշգամբ, իրենից դժգոհ՝ «մի բան փոխելու համար այն պետք է ճանաչե՜լ, ապրել այդ կյանքով, հինգօրյա տուրիստ»: Լսվեց Անահիտի դիտմամբ քիչ բարձրացրած ձայնը,- Գնա՜ց, հայրիկ: Նեղացա՜վ, գնաց: Քաղաքում ախր ամո՜թ ա դրանք: Ծերունին ընկճված էր,- Բայց, ճիշտ, թերթի՞ց էր: Ձեռին էդ բանից կա՞ր: - Ապարա՞տ: Հա, ճապոնակա՜ն, ես տեսա: - Կանչի՜ր գա, հարսի՜կ: Ասա՝ Նորո պապ կանչեց զրույցի: Ձորի դեպքեր պատմեմ, չկորի՜: Տարիքով կինը հուսով դիմեց ծերունուն,- Չի՜ գա: Լացելով գնաց խե՜ղճ աղջիկը: Առանց ամաչելու քաղաքի սիրու՜ն երեխու մոտ կեղտոտ բերանդ բացեցիր ու տու՞ն ես կանչում: Ձայն չլսվեց: Երևի ծերունին մտածում էր, վերլուծում: Սաթիկը ձեռքը բռնցքեց, բարձրացրեց վեր, ոչ բարձրաձայն կանչեց,-Այո՜, ես դա արեցի՜: Ո՞վ է հաջորդը՜: Մ տադրություն 11 Սաթիկն ու Հովսեփը պատշգամբում են: Սաթիկն օգնում է Հովսեփին դասերի յուրացման հարցում: Հովսեփն ակնհայտորեն փորձում է չհիասթափեցնել Սաթիկին: Երկուսն էլ գոհ են արդյունքից ու իրար խրախուսում են: Տիգրանն ու Քնարիկը դաշտից գալիս են հոգնած, ճանապարհից հետները բերելով ինչ որ հաշվարկների հոգնած ու խճճված լեզվակռիվ: Քնարիկն ինչ որ բանից դժգոհ էր,-Ի՜նչ էլ ասենք, էշդ կքշես: Հո հա քշելով չի՞, մեղք էլ է՜: Տիգրանը հաղթողի անտարբերության դիմակ էր հագել,- Ի՜նչ լինում է, թող լինի: Էլ էշը մոդա չի: Հովսեփը չհամբերեց նորությունը հայտնել ծնողներին,- Մենք այսօր դպրոց ենք գնացե՜լ, ծանոթացե՜լ Հակոբյանի հետ: Կանչեց իր տուն, հյուրասիրե՜ց, բա՜: Սաթիկը խառնեց Հովսեփի մազերը,- Ձեր տղայից գոհ է, ձեզանից՝ դժգոհ: Ասում է՝ կորցնում ենք տաղանդավոր երեխային: Ահա ինձ էլ հանձնարարություն է տվել, կատարում եմ: Տիգրանն իր մտքերով էր դեռ,- Տաղանդավոր երեխան է կորցնում, ու գիտի, թե՝ ինչ: Սաթիկն ազդվեց հողագործների հոգնած շարժումներից,- Էս ինչ հոգնա՜ծ տեսք ունեք: Ախր ասեցի՝ ինձ հետներդ վերցրեք: Ո՜նց լինի մի օգուտ կտայի: Վաղը կգա՜մ: Տիգրանը մեջքը ցույց տվեց,- Քո օգուտն էն կլիներ, որ էս վիճակիս քեզ էլ մեջքիս էի բերելու: Գործիքներդ էլ՝ Քնարը: Թե ասա, կյանքում բադրջանի ծառ տեսած կա՞ս, որ գաս: Էդ տաղանդավոր էրեխու տնայինները գոնե գրե՞լ ես, որ տաղանդը չկորի, թե՞ զանգեմ՝ բողոքեմ: Հովսեփը հպարտ կանգնում է, մատով իրեն ցույց տալիս,- Է՜ս տղեն գրեց: Սաթիկ քուրիկը պայման դրեց, եթե չգրեմ, իմ ընկերը չի դառնա դասարանցիներում: Հիմա արդեն ընկերներ ենք: Դավիթիկի նկարները տեսա՜, հետը հեռախոսով խոսեցի՜նք: Սաթիկը սեղանն է կարգավորում,- Արա՜գ լվացվեք ու եկեք, աշխատավորներ ու գերազանցիկներ,- Հովսեփի մազերն է խառնում: Հովսեփը ոգևորվում է,- Բեր մի՜ քիչ օգնեմ, քիչ գնաս գաս: Սաթիկը նայում է Քնարիկին,- Կթողնեմ, եթե մայրիկին էլ ես օգնում: Քնարիկը համբուրեց որդուն,- Մինչև տաս տարեկան ընկերս էր, հետո ամաչեց: Հիմա տեսնե՜նք: Հովսեփը կարմրեց, - էլի մեծացա ու հասկացա, որ մոտիկ մարդու համար կարելի է նեղություն քաշել ու ո՜չ մեկից չամաչել:- ու օգնում է Սաթիկին սպասքը բերելու գործում: Տիգրանը նկուղից շշով գինի բերեց,- Ի՞նչ եք ձնձղում, սովա՜ծ ենք: Թե՞ սպասենք Վահագին: Սաթիկը ոգևորված է,- Չէ՜, ասեց կուշանամ, դուք կերեք: Հատու՜կ ճաշ է, Մանանիս սիրած ճաշերից: Մի՜ քիչ էլ փոխել եմ իմ ձևով: Կերեք, որ գովե՜ք: Ը՜մմ: Տիգրանը համտեսեց ճաշը, ձեռքը տարավ շշին,- Եթե գովեմ, հետս կխմե՞ք: Քնարիկը պարզեց իր մշտական փոքր ըմպանակը: Սաթիկը ևս պարզեց փոքր ըմպանակ, ու պատասխանեց Տիգրանի նեղացած հայացքին,- Անհարմա՜ր է: Հարբում եմ, Վահագս նեղվում է: Մի քանի գդալ ուտելուց հետո Տիգրանը նայում է Հովսեփին, ափսեն հետ հրում,- Շա՜տ լավն է, բայց մնա՝ հետո: Ես մի քիչ սալաթ կուտեմ,- ու սկսում է ախորժակով հացի հետ պանիր, կանաչեղեն ու պոմիդոր վարունգի սալաթ ուտել: Հովսեփը զգուշորեն նայում է Սաթիկի կողմը, իր ափսեն թույլ հրում ու հետևում հոր օրինակին: Քնարիկը զարմանում է,- Էս ի՞նչ մոծակ ձեզ կծեց, ճաշ ուտողներ: Հովսեփը հացի մեծ կտոր է վերցնում, չփչփացնում,– Լավ՜ն է, բայց մնա հետո: Ի՜նչ համով հաց ու պանիր է: Տիգրանը նույնպես հացի կտոր է վերցնում ու ախորժակով ուտում,- Ի՜նչ ախորժակ բացող է: Սաթիկը դադարեցնում է ուտելը, նայում բոլորին, - Հետո չկա: Թե չկերաք, էլ չեմ տա: Դուրներդ չեկա՞վ, ճիշտ ասեք: Ի՞նչ եք վրա տվել չոր հացին: Թթու՞ է, աղի՞ է, անհա՞մ է: Հովսեփը նայում է հորը: Տիգրանը նորից է հաց վերցնում,- Լա՜վ սոված եմ: Դուք հաց կերեք, մեզ մի նայեք: Սաթիկը ևս հետ է հրում իր ափսեն, զգուշորեն աչքերը սրբում,- Ես էլ չե՜մ ուտում: Միայն Քնարիկի սարքածն եք, հա՞, ուտում: Համով չէր, հա՞: Տիգրանը բաժակները գինի է լցնում,- Բեր խմե՜նք: Չեղած տեղից լաց ու կոծ չեն անում: Ճաշ է, կուտենք, էլի՜: Չչկերանք էլ, չմտածես, հավերը կուտե՜ն, թխսերի մասնագետ: Քնարիկը Սաթիկին գաղտնի նշան է անում, իբր՝ հացդ կեր, բանի տեղ մի դի՜ր: Սաթիկն իր բաժակի գինին խմում է, - ճի՜շտ ես եղբայր: Կարևորը ճաշը չի, այլ՝ սիրտը: Գալիս եմ,- գնում է խոհանոց: Տիգրանն ու Հովսեփն արագորեն ճաշից մի քանի գդալ ուտում են, բայց Սաթիկի քայլերի ձայնը լսելիս ափսեները հետ են հրում, հաց ու բանջարեղեն ուտում: Սաթիկը գալիս է ձեռքին կաթսա: Գնում է հավերի բուն, կաթսայի եղածը լցնում բնում եղած ամանի մեջ,- Լա՜վ պրծանք: Շա՜տ վախեցա, հարազատներ,- գնում է, նստում իր տեղը, դիմում տղամարդկանց,- Հը, հո չե՞ք վատացել: Լա՜վ է, որ զգուշացաք: Տիգրանը զարմացած է,- Էդ թափեցի՞ր: Քնարիկը ևս զարմացած նայում է Սաթիկին,- Ես ու դու կուտեինք: Ափսոս չէ՞ր ընտիր ճաշը: Բա Վահագը՞: Սաթիկն աչքներն է սրբում,- Եթե տղամարդիկ չհավանեցին, թող հավերն ուտեն:-փորձում է Հովսեփի ու Տիգրանի ափսեները վերցնել:- Տանեմ՝ թափեմ: Տիգրանն իր ափսեն չի տալիս,- Բայց կարելի է ուտել,- սկսում է ճաշը ուտել: Հովսեփը կրկնում է հորը,- Ի՜նչ լինում է, թող լինի: Սաթիկ քուրիկը չնեղվի: Սաթիկը փորձում է ափսեները քաշել իր կողմ,- Չէ՜, տվեք, վախենու՜մ եմ: Տիգրանն արագացնում է ուտելը,- Ախչի ջան, սոված եկել եմ, թող հաց ուտեմ: Ի՞նչ ես ուզում: Քնար, ասա՜: Լա՜վ էլ ճաշ էր, մի աման էլ կուտեի: Հովսեփը կրկնում է հորը,- Լավ՜ն էր, ես էլ: - նայում է հավերի կողմը,- Մա, էն երկու հավը թփրտում են: Չսատկե՞ն հանկարծ: Քնարիկը շտապում է հավերի բուն: Հովսեփն ու Տիգրանը նայում են Սաթիկին, ձեռքները տանում սրտներին: Սաթիկը խեղճանում է, -Բայց ինչու՞ եք ինձ նայում: Հովսեփը նայում է հորը,- Մե՜ղք էին հավերը: Մենք էլ ձու չենք ունենա՞: Տիգրանը հոգոց է հանում,- Չէ՜: Դարձանք քաղաքացի: Կառնենք՝ կուտենք, չենք առնի՝ չե՜նք ուտի: Դու ո՞նց ես: Հովսեփը ձեռքը տանում է գլխին,- Ի՞նչ ես ուզում ասել: Բայց տեսնես՝ ինչի՞ց սատկեցին: Սաթիկը գնում է ներս, վերադառնում ձեռքին սրսկիչներ,- Չվախենաք, ձեզ բան էլ չի լինի: Հապա պառկեք, քամակներդ տեսնեմ, բարձրաճաշակներ:- նայում է Հովսեփին,- Քեզ շա՜տ եմ սիրում, առաջինը քեզ: Հովսեփը կպչում է հորը: Տիգրանը շոյում է որդու գլուխը,- Սովորի՜ր, տղես: Քաղաքից հարս չբերե՜ս: Ճաշը կտա ու հետևիցդ կսրսկի, որ հանգիստ քնի: - Բա Վահագը ո՞նց է անում: Տիգրանը ձեռքերը բարձրացնում է իրեն սպառնալից մոտեցող Սաթիկի դիմաց, նայում աչքերին,- Խեղճ Վահագն ամե՜ն գիշեր սրսկվում է, դոզա ընդունում: Դրա համար էլ ի՜նչ տալիս են, անձեն ուտում է: Քնարիկը վերադառնում է սեղանի մոտ, դիմում Հովսեփին,- Որտե՞ղ տեսար թփրտացող հավ: Սիրտս կանգնեց: Տիգրանը փորձում է ճաշ ուտել: Սաթիկը ձեռքով հարվածում է Տիգրանի ձեռքին,- Չփորձե՜ս: Հաց ու պանիր կեր: Տիգրանը խեղճանում է,- Այ քուր, կատա՜կ էր, կատակ: Թո՜ղ ճաշս ուտեմ: Սովա՜ծ եմ, չեմ դիմանում: Ճաշն էլ գիժ գիժ թափեցիր: Մի աման էլ կուտեի՜: Հովսեփը նայում է հորը,- Ես է՜լ: Շա՜տ համով ճաշ էր,- ուտում է իր ափսեի ճաշը: Սաթիկը շտապում է խոհանոց, վերադառնում ճաշի կաթսայով, ծիծաղում,- Եթե չեք կերել, գլխներիդ եմ լցնելու: Բերե՜ք: Տիգրանը, Քնարիկն ու Հովսեփը ծիծաղում են: Հովսեփը հիացած է Սաթիկով, նրա ժպիտով, պահվածքով,- Պա՜, գործերդ լավ չե՜ն: Հիսու՜ն զրո: Տիգրանը ձեռքերը վերև է պարզում,- Երկուս զրո: Հանձնվում եմ: Հովսեփը կրկնում է հորը,- Ես է՜լ: Սաթիկը վերցնում է նրանց ափսեները,-Եթե հանձնվում եք, գերին կատարում է հաղթողի կամքը: Հը՞,- նայում է գերիներին,- Թե չէ՝ մինչև վաղը հետներդ չեմ խոսում, ըհը՜,-մատները խաչում է: Տիգրանը ժպտում է Սաթիկին,- Սովածացա՜, քուր: Մի ափսե էլ չե՞ս լցնի: Հովսեփը կրկնում է հորը,- Ես է՜լ: Սաթիկը լրացնում է նրանց ափսեները,- Մե՜ծ հաճույքով, մի բան էլ ավել: Ու փորձեք չուտել: Տիգրանը վախով նայում է իր լիուլի ափսեին,- Խե՜ղճ Վահագ: Քնարիկը ծիծաղում է,- Ապրի՜ Սաթիկս: Տիկոյին դեռ խեղճացնող չէր եղել: Սաթիկը նայում է Հովսեփի աչքերին,- Տիգրանին գիտեմ, բայց իմ ասպետից չէի սպասում ու դրա համար հավատացի: -գրկում է Հովսեփի ուսերը, սեղմում իրեն,- Տիգրանի տղա, բա իմ ասպետը չէի՞ր: Հովսեփը նայեց հորը, բայց Սաթիկի փափուկ մարմնից չհեռացավ,- Ասպետ մասպետը լավ բան ա, բայց ի՜նչ էլ լինի, հորս կողքին եմ,- ու կարմրեց,- որ ամուսնանամ էլ, կին մի՜ն չգիտեմ, հորս խոսքն ա: Տիգրանի կոկորդում մի բան խաղաց, բայց հասցրեց կանանց աչքով անել, ու հանգիստ չունչ քաշել: Տղան դիրքորոշում հայտնեց: Կարևորը դրա կասկածելի հավաստիությունը չի, այլ՝ սեփական եզրագանգմամբ հասունացրած որդիական նվիրվածությունը: Սաթիկը համբուրեց Հովսեփի ճակատը,- Տես, է՜: Մեծացե՜լ ես, տղա: Ամուսնանալու՜ց ես խոսում: Համբույրը երևի ազդեց: Հովսեփը զգույշ սեղմվեց Սաթիկին, նայեց հորը,- Պա՜, բայց դե Սաթիկ քուրիկն ուժե՜ղ ա: Բայց ո՜չ մեկին չենք ասի,- ծիծաղում է Քնարիկի ու Սաթիկի հետ: Գալիս է Վահագը,- Բարի երեկո՜: Ի՞նչ լավ բան է եղել, ծիծաղում եք: Տիգրանը գինի է լցնում իր և Վահագի բաժակները,- Ճաշդ կեր, կիմանաս: Վահագը ճաշն ուտում է ու զգում, որ ուշադիր իրեն են նայում,- Ի՞նչ կա, ինչ եք նայում: Տիգրանը ձայնին խորհրդավոր տոն է տալիս,- Դու մանրամասն կե՜ր, կասենք: Հովսեփը թաքուն նայում է Սաթիկին,- ճաշը ո՞նց է, համո՞վ է: Քնարիկը Վահագին է մոտեցնում սալաթի ափսեն,- Սաթիկի պատրաստած ճաշն է: Վահագը նայում է կնոջը,- Եթե չասեիք էլ, ես գիտեի: Ինքը միա՜յն էս մի ճաշը եփել գիտի: Բոլորը ծիծաղում են: Քնարիկը ձեռքը դնում է Տիգրանի ձեռքին,- Ապրի՜ Սաթիկս: Երբվանի՜ց համեստ Տիկո չէի տեսել: Վահագը բոլորի հետ ծիծաղում է իրենից գոհ ու մտքում տխրում,- «Սրան էստեղից պոկել դժվա՜ր կլինի: Բայց պե՜տք է, պե՜տք է, ու պե՜տք է»: Վահագն ու Տիգրանը հարբեցին, ու դեռ երկա՜ր զրուցեցին գյուղի կյանքից, գյուղում բիզնեսի տարբերակներից: Ավելի շատ խոսում էր Վահագը: 12 Սաթիկը Աղջիկների ժողովատեղի գնալու համար որոշեց հարդարել Քնարիկի մազերն ու ընթացքում նրա մեջ զարթնեց արվեստագետի կիրքն ու նա վերստեղծեց Քնարիկի երբեմնի թովչանքը: Թովչանքի տերն այն խնամքով թաքցնում էր ու խմբագրում, հոգու խորքում զգուշանալով նրա ցուցադրումից, դաշտային աշխատանքներում ու տնային հոգսերի մեջ ընկղմված կնոջ ինքնասահմանափակման որոշումով՝ «Ու՞մ ցույց տամ, ու՞մ կանչեմ: Ամուսին ունեմ, ինձ հերի՜ք է: Ի՜նչ մի դրա ժամանակն է»: Սաթիկը հասավ իր ուզածին՝ իր աշխատանքում ներդնելով Քնարիկի հանդեպ իր շնորհակալությունը, սերը, գորովանքը, երախտագիտությունը։ Սաթիկն անուղղակիորեն հասկացրեց այդ բարի կնոջը, որ սիրող ու սիրվող կնոջ համար միշտ էլ դրա ժամանակն է: Կանացի խնամքով թաքցրած հմայքի վերածնման կախարդանքը պարուրեց բոլորին: Տիգրանի մեջ խաղաց ջահել տարիների արյունը: Հիշեց իր համեստ, մրահոն աչքերով կանչող Քնարիկին, որի պատճառով չէր քնել, վիճել իր ծնողների ու նրա եղբայրների հետ, գյուղի իր նման սիրահարված ջահելների հետ որձակռվում ջարդել ու ջարդվել: Ներկաների մարմնով հաճելի դողի ալիք անցավ, որ լինում է, երբ նույն միտքը բոլորին միամաժամանակ համակում է լռության երանությամբ: Քնարիկն այն փոխանցեց մյուսներին իր դեմքի մշտաբնակիչ համեստ ժպիտի վերածնված փայլով: Հովսեփի որդիական սերն առ մայրը վերածվեց պաշտամունքի,- Մա՜, դու չքնա՜ղ ես: Տիգրանի կնոջից չկտրվող հայացքը հասկացնում էր, որ նույն միտքն ասելու էր հետո, շշնջալով: Վահագը լուռ համբուրեց Քնարիկի ձեռքը, իսկ Սաթիկն էլեկտրականացված մթնոլորտը պարպեց լուրջ կատակով,- Գեղեցկության ձևերն են փոխվում, բայց շունչը մնում է նույնը: Ի՜նչ ճաշակով ու հոգատար եղբայր ունեմ: Աղջիկների ժողովատեղիի ճանապարհի մի հատվածն արդեն միայն ոտքով էր պետք գնալ: Եվ, իրոք, համագյուղացիներից ոմանք Քնարիկին չճանաչեցին: Մի տարիքով կին մոտեցավ Տիգրանին, բարեհամբույր ժպտալով,- Տիկո, քույրիկ՞դ է: Շ՜ատ ուրախ ենք: Ինչի՞ հյուր չեք գալիս,-զարմացած զննում է իր հմայքի ազդեցությունը վայելող Քնարիկին,- Բարև ձեզ: - Քուրս կդառնա մի տաս տարուց: Առա՜յժմ Քնարս է, կողքիս է քնում ու բարձրաձայն չի դժգոհում: Կինն ուրախանում է,-Վա՜յ, Քնար ջան: Ի՜նչ բացվել ես: Էս ու՞մ շնորհքն է: Տիգրանը չի թողնում Սաթիկի կողմը նայող Քնարիկին խոսել,- Ի՜մ, ու՞մ: Օրական առնվազն երեք ժամ պաչպչում եմ: Մարդդ ինչքա՞ն: Կնոջ ժպիտն ընդլայնվում է,- Սիրու՜ն է, պաչում ես: Իմ խեղճ մարդն ի՜նչ ասի: - Թող պաչի, որ ստանա: Թե չի կարում՝ թող պաչող կանչի: Միանգամից Քնարիս պես բացվես: Քնարիկը մի կողմից, կինը՝ մյուս, հանդիմանանքով հրեցին Տիգրանին: Կինը հոգոց հանելով գնաց, միացավ իր խմբին: Տիգրանին ու Քնարիկին մոտեցավ գյուղամիջի թզբեխով տղամարդը, ամբողջ ընթացքում ուշադիր նայելով Քնարիկին,- Քնար ջա՞ն: Տեղը չէի՜ բերում: Էս ի՜նչ փոխվել ես: Հարսանի՞ք եք գնում: Տիգրանն իր դերում էր,- Հա, էստեղից ուղի՜ղ գնում ենք հարսանիք: Կգա՞ս: - Ու՞մ, Տիկո ջա՜ն: - Մեր: Երեկ կռվել էինք, հատուկ զուգվե՜ց, խաղեր տվեց, խելքս առավ, նորից սիրահարվեցի՜: Որոշել եմ իսկականից ամուսնանալ: Վաղը կգաք կարմիր կանաչ խնձորին: Տղամարդը ստիպված լրջացավ, հայացքը փախցրեց շփոթված Քնարիկից, -Ե՞րբ ես լրջանալու: - Ե՞րբ: Էսպես կնոջ կողքին հե՞շտ է: Հոտից հարբե՜լ եմ, ի՞նչ անեմ: Քնարիկը կարմրեց,- Քեզ լու՜րջ պահիր, ամո՜թ է: Կթողեմ, կգնամ,- բայց հոգու խորքում տոն էր: Ինքը դեռևս սիրված կի՜ն է ու ամուսինը հպա՜րտ է ու հարբած իրենով: Տիգրանն էլ ուշադրություն էր դարձնում ոչ թե նրա խոսքերին, այլ՝ նրա իրեն հպվելու ջերմությանն ու քնշանքին ու ավելի էր անկեղծանում: Քնարիկը նորից թաքուն սիրահարվում էր իր անկրկնելի Տիգրանին ու էլի թաքուն երբեմն աչքերը սրբում: Աղջիկների ժողովատեղիի պատմությունը սկսվեց նրանից, որ ձորի պռնկին գտնվող ժայռից մի քանի անգամ գյուղի կանայք տարբեր պատճառներով իրենց ձորը գցեցին ու մահացան: Պատճառները չիմացվեցին հասկանալի պատճառներով, բայց կռահվեցին կենցաղային մտածողության չոր ու դաժան տրամաբանությամբ: Եթե կանայք են, ուրեմն պատճառները կանացի հայտնի կիսահայտնի ու անհայտ, բայց՝ հասկանալի խնդիրներն են: Ու որպես այդ նյութականացված դատողությունների արձագանք, ինչ որ մեկն այդ տեղանքի մոտակա ցցված ժայռերից մեկը քանդակել էր և ֆալոսի տեսք տվել: Չիմացվեց էլ, թե ով է դա արել: Թե բարի հոգի մեկը ազնվագույն նկատառումներով, թե՝ արվեստագետի թիկնոցով սեռական խնդիրներով ինքնատանջվող մոլագարը գյուղին թողեց մարդու հասակի բարձրությամբ վեր հառնած տղամարդու պրկված առնանդամի քանդակն ու անհետացավ կամ թաքնվեց, հետևելով արձագանքին: Հայաստանոմ նմանատիպ քանդակներ շատ կան, բայց նորագույն ժամանակներում պատրաստվածը երևի միայն Աղջիկների ժողովատեղում եղածն է: Քանդակն ընդունվեց անկախ հեղինակի մտադրությունից: Ինչպես լինում է միշտ, երբ ստեղծագործութայն արժեքն ու պահանջվածությունը որոշում է սպառողն իր ժամանակի անորոշ չափանիշների բեկման աստիճանով, ինչքան էլ հեղինակը բողոքի, դժգոհի, աջ ու ձախ հակառակն ապացուցի: Թե դա ժողովրդի քնեցրած հեթանոս հոգու զարթոնք էր, թե զուգադիպությունը դեր խաղաց, որ վերացան ինքնասպանությունները, մարդիկ ընդունեցին: Ընդ որում ընդունեցին նաև նմանատիպ քանդակներին բնորոշ բուժիչ հատկություններն ու օգնելու զորությունը: Ու գալիս էին: Մարդկանց հոսքի հետ էլ ավելացավ ևս մեկ զորավոր տեղ՝ աղոթատեղ Ծակ քարի փոքր տարածքում: Էլի անհայտ մեկն այնտեղ տեղադրեց սուրբ գրքեր, նկարներ, ժայռի մեջ փորեց մոմեր ամրացնելու հարմար փոսեր, ու հանպատրաստից սրբատեղին գործեց: Եվ իրար հետ խաղաղ գոյակցեցին հեթանոս ժամանակների շնչի կենդանի վկայություն ֆալոս ժայռն ու քրիստոնեական աղոթատեղին, որպես մարդկային պրագմատիզմով պայմանավորված էկլեկտիզմի վառ օրինակ: ճանապարհի սկզբին ժայռերի միջից գոյապայքարի ճիգերով աճած գաճաճ ծառն էլ վերածվեց կենաց ծառի, իր ճյուղերին փողփողացող տարբեր մեծության ու գույների շորերի կտորներով: Երևի այդ կտորներից շատերի կապողներն արդեն չկան, շատերի՝ նպատակը, շատերի՝ հիշողությունը, թե ինչի համար է կապել, բայց դրանք իրենց տեսքով ու փողփողանքով ծառին մոգական աուրա էին տալիս, իսկ անցորդներին՝ հիպնոսացնող խոստումներ՝ «Կապե՜ք, ցանկություն մտապահեք, կկատարեմ: Երեք հազար տարվա պատմությունն ու համբավն իզու՜ր չեմ վաստակել»: Մարդկանց հոսքն իրենց հոգսի նման չէր դադարում, որպես կյանքի անկատարության հեթանոս խմբագրում: Գալիս էին, բերում սնդուկից հանված ու մի՜ կերպ վայելուչ տեսք տված տառապանքներ, գլխում ծվարած դոնդող վախեր, իրենց ցավերի մեջ մենակ չլինելու մխիթարանքի հույս: Գալիս էին որևէ թաքուն ցավ բուժելու, բայց մարդաշատ ժամանակ քչերը, միայն ամենահուսահատներն էին մոտենում ժայռին ու անմիջական շփման ծեսի միջոցով աջակցություն ու զորություն աղերսում ու փորձում ծննդի խորհրդանիշ ժայռից կյանքի հույս պոկել: Տիգրանը, երբ իր ուղեկիցների հետ մոտեցավ քանդակին, կարգադրեց Նրան ներկայանալ ընտանիքներով: Ընտանեկան զույգերով նայեցին, կողքերը պտտվեցին, մտքում զուգահեռներ անցկացրեցին «հարազատի» հետ, նաև պարծենալով, որ այդքան բախտ ու խելք ունեն Նրան չդիմելու համար: Ծակ քարում մոմ վառեցին, դուրս եկան ու զննեցին շրջապատն ու մարդկանց: Վահագը Սաթիկին հանձնեց Հովսեփին ու գնաց, նստեց ժայռի եզրին, փորձելով երևակայությամբ վերստեղծել ինքնասպանների զգացողությունն ու ապրումները կյանքի վերջին վայրկյաններին: Ֆինանսական խնդիրները նրա ուղեղում կծկվել, խճճվել, գորդյան հանգույց էին դարձել ու ոչ լուծումը կար, ոչ էլ՝ հանգույցը կտրելու վստահությունն ու վճռականությունը: Այդ հարցում ո՜չ ֆալոսը կօգներ, ոչ՝ աղոթքը: Իսկ ինչը՞, չգիտեր: Ու նյութական խնդիրը ուղեղում վեր էր ածվել անճոռնի սֆինքսի տեսքով իդեա ֆիքսի: Սաթիկին կտրականապես արգելեց միանալ իրեն: Սաթիկը Հովսեփի հետ բարձրացավ մոտակա բլրակի վրա, ամբողջ անցուդարձը համայնապատկերով ընկալելու համար: Ահա ամուսինը ժայռի եզրին փորձում է կապ ստեղծել անցյալ հեռացած հոգիների մեզ թողած սևագիր ու անընթեռնելի հաղորդագրության ու ներկայի մեջ: Ահա Տիգրանը ներքաշվել է զրույցի մի քանիսի հետ: ճշտում են սպասելիք բերքի քանակը, շուկայի ու մթերող կազմակերպությունների ակնկալվող գները: Ու տղամարդկանց բորբոքված զրույցից պարզ է, որ նրանք առիթը բաց չեն թողնի թքելու անհոգ իշխանության անտարբերության վրա: Եթե գաղտնի նրանց մոտենա, կլսի արդեն ծանոթ հայհոյանքների նոր տարբերակները: Ահա Քնարիկը մոտեցել է ծանոթ կանանց ու փորձում է վերստեղծել ու լրացնել իրենց վերջին խոսակցության ու ներկայի միջև ընկած ժամանկահատվածում գոյացած հոգսերի պատկերն ու հույսի վակուումը: (շարունակելի)
137

Օգնիր ինձ (2) 18+

Հետո Քնարիկը Հովսեփի հետ սեղան բացեց, Սաթիկին չթողնելով առաջին օրը լարվել, բոլոր հարցերը թողնելով վաղվան: Սաթիկը, երբ կշտացավ ու Տիգրանի գինուց համտեսեց, հիշեց,- Բա ու՞ր է դդմի իմ ճաշը: Տիգրանը փորձում է նորից գինի լցնել հյուրերի բաժակները, հաղթահարելով Վահագի ըմբոստությունը,- Քույր, դիտմա՜մբ է արել, որ մնաք: Գիտի, որ սիրում ես: Վահագը, չկարողանալով համոզել Տիգրանին, հրահանգում է Սաթիկին, վախով նայելով լցվող բաժակներին ու չհավատալով իր հրահանգի ուժին,- Վե՜րջ, էլ չենք խմում, ի՜նչ կենաց էլ որ լինի: -Բայց ես հարբած չե՜մ, սիրելի՜ս, չե՞ս տեսնում,- ծիծաղեց Սաթիկը,- բայց ենթարկվում եմ: Թող Տիգրանը տեսնի, թե ի՜նչ օրինակելի քույր ունի: Դու իրեն ասա, որ էլ ստիպող կենաց չասի: Վահագն ուզեց կնոջն առանձին ինչ որ բան ասել, հետո էլ զգաց, որ գինին իր վրա էլ է քիչ ազդել,- Գնամ թարմ օդ շնչելու: Կգա՞ս, տիկինս: Սաթիկի գլխում ուրախության հաճույքն ու գինու ուժը խառնաշփոթ էին սարքել, բայց կարողացավ ասել,- Մնում ենք, մնու՜մ: Ու՞ր պիտի գնանք անծանոթ գյուղում: Ես հարբած վարորդի հետ ճամփա չեմ գնում: Չէ՞, եղբայր:- համբուրեց Տիգրանին,- հարազատ՜ս, քեզ գտա՜: Ախր դու չե՜ս հասկանում, թե դա ինձ համար ի՜նչ է նշանակում: Տիգրանն աչքով արեց Սաթիկին,- Անաստվածի աղջիկ, պետք ա կարոտե՞ք, որ գաք: Եկեք գնացեք, էլի՜: Տունն էլ ձեզ լինի: Հովսեփը երկար ժամանակ փորձում էր խառնվել խոսակցությանն ու վայելել Սաթիկի հետ շփվելու հաճույքը: Դիմեց մորը, անհամարձակ նայելով Սաթիկին,- Ես իրեն հիշու՜մ եմ, ինքն ինձ խաղալիք է նվիրել: Սաթիկը Հովսեփին սեղմեց կրծքին, համբուրեց ճակատը,- Խելացի՜ս, համով՜ս: Ես էլ հիշեցի՜: Ո՜նց ես մեծացել: Հովսեփը կարմրեց, ու դեռ երկար գաղտագողի նայում էր Սաթիկին: Մտմտաց նրա փափուկ կրծքին նորից սեղմվելու նոր պատրվակ, գտավ ու ուղղակի դիմեց Սաթիկին,- Ուզու՞մ ես՝ քեզ համար երգեմ,- ու պատկերացնելով երգի հաճույքից արտասվող ու իրեն իր կրծքին սեղմած ու համբուրող Սաթիկին, հուզվեց, աչքերը գաղտնի սրբեց: Վահագն աչքը ժամացույցից չէր կտրում,- Ու՜շ է: Մենք դեռ պետք է տուն փնտրենք: Ամեն ինչ լա՜վ էր, բայց գիշերել պետք է, չէ՞: Տիգրանը նայեց որդուն, աչքով արեց,- Վաղը, ախպե՜ր: Հոգնա՜ծ են: Սաթիկը նայեց իրար նայող Տիգրանին ու Քնարիկին ու տեղից չշարժվեց,- Ուզում ես մեզ սպանի՞ Տիգրանս, խռովի՞ ամբողջ կյանքում: Երեխուն չլսե՞մ, կարծիք չասե՞մ: Ինքը տուն ունենա, ու մենք ուրիշի տանը քնե՞նք: Քնարիկն ուսերը թոթվեց,- Մի քի՜չ նեղվածք է: Եթե չեք նեղվի, մենք խնդիր չունենք: Վահագը կանգնեց, ձեռքը տարավ գրպանը,- Գնում ե՜նք, գնու՜մ: Տեսնու՞մ ես՝ նեղվածք է: Նախ գումարային հարցերը լուծենք… Քնարիկը զարմացավ,- Ինչը՞: Վահագը նայեց նույնպես զարմացած ձևացող Տիգրանին, շփոթվեց, զգալով, որ հիմարություն է, բայց ինքաբերաբար ասեց,- Տիգրանն ասեց, որ փոխանակ խանութից առնե՜նք… Քնարիկը հոգնած տրամադրության ուժով բարկացավ ամուսնու հասցեին,- Էլի խոսե՞լ ես տակից գլխից: Խիղճ ու ամոթ չունե՜ս: Եղբայր Վահագ, ինքն էդպես կատակել է, բայց հիմարությու՜ն է ասել: Եթե ուզենաք մնալ մեր տանը, մի բան կմտածենք, բայց մեզ մի խայտառակեք: Տիգրանն աչքով արեց Սաթիկին, նայեց Քնարիկին,- Վահագ ջան, գյուղում ապրանքափոխանակություն է: Մի երկու օր էլ մնացեք, հետո մե՜ծ սեղան կբացես, կկանչեմ բոլոր բարեկամներիս ու խնամիներիս, որ ուրախացնեմ ու Սաթիկիս ու իր շնորհքի հետ էլ ծանոթացնեմ: Ու հարցը կփակվի՜: Սաթիկը հույսով նայեց ամուսնուն,- Շա՜տ հավանեցի հաճելի միտքը: Բոլորին կտեսնեմ, կարոտս կառնեմ: Չե՜մ համբերում,- ու աչքերը սրբեց: Վահագն արդեն, համոզված չլինելով լսածի լրջությանը, ուսերը թոթվեց,- Անխոս ենթարկվում եմ: Հիմա գնանք: Սաթիկը կանգնում է, բռնում Քնարիկի ձեռքը,- Գնացինք,- հերթով մտնում է կողքի սենյակները, կանգնում մեկում,- ազա՞տ է: Քնարիկը հատակից մի երկու իր է վերցնում, տեղավորում,- Հովսեփիկիս սենյակն է, ինքը կքնի հյուրերի սենյակում: Ափսո՜ս, կիսապատրաստ է: Վահագը հետևում է կնոջը, զգալով դավադրության հոտն ու իր պարտությունը, բայց էլի բռնվում է ծղոտաչափ հույսից,- Բայց ինչու՞ նեղություն տալ մարդկանց: Հովսեփը, որ հետևել էր կանանց, ցանկանալով Սաթիկին ամեն կերպ պահել իրենց տանը, փորձում է Վահագին նայել տղամարդու հայացքով,- Ո՜նց ասի Սաթիկ քուրիկը,- ու շփոթվում է: Լա՜վ է, որ չնայեցին իրեն: Չկարողացավ հորաքույր ասել: Վախեցավ Սաթիկին վիրավորել: Իր հորաքույրները տարիքն առած, լու՜րջ, ծանրակշիռ թեմաներով խոսող կանայք էին: Սաթիկն ուրի՜շ էր հաճելի իմաստով: Սաթիկը որոշեց,- Հենց այս սենյակում էլ կքնենք: Ի՜նչ է եղել,- ու հրամայեց,- տղամարդի՜կ, դուրս եկե՜ք, դուք այստեղ անելիք չունեք,- ու հիշեց, նայելով Վահագի աչքերին, համբուրելով Քնարիկին,- մոտիկ մարդուն հյուրասիրությունը հաճու՜յք է, ոչ թե՝ նեղություն: Հովսեփը շատ էր ուզում մնալ ու հենց այնպես նայել Սաթիկին, հետևել շարժումներին, լսել ձայնը, բայց «տղամարդիկ» որակումն անկախ իրենից իրեն սենյակից դուրս քշեց, ու ստիպեց հուզվել, մտքում կրկնելով հաճելի կնոջ իրեն ուղղված հարգալից բառը՝ տղամարդ: Այդ պահից նա, իրոք, շատ հարցերում արդեն տղամարդ էր: 7 Հետո արդեն իրենց սենյակում հերթով խոսեցին Մանանի հետ, իմացան փոքրիկի վերջին խոսքային նվաճումներն ու անսպասելի իմաստային միացություները, համատեղ ծիծաղեցին ու պառկեցին քնելու: Անկողիններն արտակարգ լավն էին, բայց մահճակալները դավադիր ճռռոցով արձագանքում էին ամեն մի շարժման: Վահագը տեղափոխվեց Սաթիկի մոտ, մոտավորվելու շարժումներով, շոյեց, համբուրեց, հասկացնելով, որ իրեն մերկ է ուզում, մերձենալ է ուզում, միանալ է ուզում: Սաթիկը չմերժեց, պատասխանեց համբյուրներին ու շոյանքներին, բայց շշնջաց,- Կլսվի՜, ախր: Վահագը համաձայնվեց, շարունակելով շոյել ու համբուրել սիրելիին, օգնելով նաև մերկանալ,- Հետո ի՜նչ, բա մեղք չե՞մ: Նրանց անկողնային սերը մի քիչ առանձնահատուկ էր՝ մշակված: Հերթով նրանցից մեկը երբեմն դոմինանտ էր դառնում ու որոշում համբույրների ու փաղանքշանքների ձևերն ու եղանակը: Մյուսն անխոս ենթարկվում էր ու ստանձնում իրեն վերապահված դերը, որի մասին իմանում էր բացառապես մահճակալում: Անակնկալը պարտադիր էր այդ խաղում և նույնիսկ հրամայական: Վահագը նույնիսկ խոստովանել է կնոջը, որ օր է եղել, որ ամբողջ օրը մշակել է առաջիկա գիշերվա սցենարը: Սաթիկի համար առանձին հաճույք էին այդպիսի քննարկումները, եղածը հիշելը, իր պատրաստվելն ու սիրելիին անակնկալի բերելու մտադրության նախօրոք ապրած հաճույքը: Իրականում խաղի հեղինակն էլ ինքն էր ու հետևողական էր նրա կանոնների պահպանման հարցում: Սաթիկը հանկարծ շշնջաց,- Ենթարկվիր, սիրելիս,- ու մոտեցավ, անտեսելով ճռոցները: գիշերային Լռության մեջ լսվեցին ճռոցներ նաև կողքի սենյակից ու Քնարիկի շշնջոցը,- Կամա՜ց, այ տղա՜: Ի՞նչ ես կատաղել, չե՜մ հասկանում… Կարծես թե լսվեց նաև Տիգրանի ավելի թույլ շշնջոցը, - Սու՜ս, իմ սե՜ր, լավ՜ն ես, սու՜ս: Սաթիկն ակտիվացավ իր փաղաքշանքներում, ևս շշնջաց,- Ապրե՜ս, լավ՜ն ես, իմ… սե՜ր: Ու սիրո խաղի կուլմինացիոն պահին, Սաթիկը, շշնջաց, - Սիրելի՜ս, հիմա մենք այստեղ մնալու հինգ օրվա պայմանագիր կկնքենք: Վահագը շշմեց, ինչքան հնարավոր էր այդ պահի համար՝ ինչի՞ համար, ինչու՞: Ուզեց բարկանալ, բայց ընդամենը բողոքեց,- Ո՜չ մի օր: Վաղը տուն եմ գտնում: Ո՜չ մի հարմարություն չկա:   Սաթիկն առանձնացավ, պառկեց քիչ հեռու, մեջքի վրա, ցանկալի ու կանչող դիրքով, շշնջաց,- Վե՜րջ այսօր: սիրելի՜ս: Մինչև պայմանագիր չկնքենք: Վահագի մարմինը սիրել ու սիրվել էր ուզում, իսկ կինը, աշխարհի ամենացանկալի կինը, անհասանելի էր: Սա արդեն չափազա՜նց էր: Խաղի կանոնները հասկացանք, բայց սիրո կանոնը գերակա է: Ձեռքը երկարեց դեպի կինը,- Մեկ, դե լա՜վ, երկու: Սաթիկը Վահագի ձեռքն այնպես բռնեց, շարժեց իր վրայով ու քնքշորեն ու դանդա՜ղ հեռացրեց, որ արդեն դիմանալն անհնար էր,- Հինգ, սիրելիս, իմ տիրակալ: - Դու հասկանու՞մ ես, որ հիմա չի կարելի ինձ մենակ թողնել։ -Իսկ դու՞, սիրելի՜ս, որ բերել ես եղբորս տուն, ու չես թողնում վայելել: ճի՞շտ ես վարվում: Չէ՜, էլ դիմանալու ուժ չկար: ձեռքը երկարեց դեպի կինը։ իսկ նրա հայացքի մեջ խնդրանք կար, վախ, աղաչանք, սարսափ: Ինքը սպասում էր սիրելիի աչքում տեսնել կիրք, տենչանք, սպասված տղամարդու գրկաբաց ընդունում, բայց տեսավ միայն հինգ թվի աղաչանք: Ու լսեց իր պարտվողական ձայնը,- Հինգ, անամոթ առևտրական: Գի՜ժ անբուժելի: Կծկված կինն այնպես ժպտաց ու բացվեց, որ մինչև առավոտ Վահագը ներեց սիրելիի այդ անամոթ առևտուրը, գրկված նրա հաճելի բուրող մերկության հետ, վայելելով սիրելի կնոջ կողմից գիշերը գրկված լինելու պահանջը բավարարողի տղամարդու երջանկությունը: Միաժամանակ դադարեցին նաև հարևան սենյակից լսվող ճռռոցներն ու շշնջոցները: Մ տադրություն 8 Վահագն առավոտյան զարթնում է, նայում՝ Սաթիկը չկա: Նայում է ժամացույցին-, Օ՜, լա՜վ էլ քնել եմ,- հագնվում է, գնում դուրս: Պատշգամբում Սաթիկն էսքիզներ է անում: Դիմացը սեղանին դրված ծաղիկներ են, կողքին՝ կոտրված կուժ և կիսամերկ կնոջ պատկերով օրացույց, մեկ էլ՝ մրգերով լի ափսե: Իրեն չնայեց, երևի տարված էր նկարով: Մոտենում է, համբուրում կնոջը,- Եվ ի՞նչ ես պատկերում: Մենա՞կ ենք: -Մենք այո, մտքերս՝ չէ: Մեր ապրումներն, իմ սեր: - Գիշերային առևտրի պլա՞ն ես մշակում: Խորհուրդ տա՞մ: Սաթիկն այդ հարցից էր վախենում ու դրա համար, ուշադրության կենտրոնացում ձևացնելով, չնայեց ամուսնու կողմը: Բայց Ճար չկար, դեմքը պարզեց ամուսնու կողմը, աչքերը փակեց, համբույր տենչող դեմքին տեղադրելով ծիկրակող ժպիտ: Ու նորից աշխատեց Վահագին շեղելու փորձված զենքը: Ու երբ Վահագը համբուրեց, ինքն այն ձգեց, զրույցի համբույրից վերածելով կրքոտ համբույրի, ու չթողեց ուշքի գալ,- Ապրե՜ս, կարոտել էի՜: Բարի լույսը մեզ չի ների և դրան չեմ հասել: Նայիր, գրություն են թողել, չեմ հասկացել: Հիմա՞ նախաճաշենք, թե՞ իրենց սպասենք: Վահագը վերցնում է թուղթը, կարդում,-«Հարազատներ ջան, մեր անպատրաստ բաղնիքը պատրաստ է, նախաճաշը՝ ևս: Ժամը տասնմեկին կերևանք մի չորս ժամով, չվախենաք: Տունն էլի ձերն է»: Պարզվում է, մենք տարբեր ժամային գոտիներում ենք գտնվում: Հեշտ չի գյուղացու կյանքը: Բա երեխեն ու՞ր է: -Դպրոցում: Ասեց, որ շուտ կգա: Հիմա ի՞նչ,- շեղման օպերացիայի հաջող ընթացքն ամրապնդում է մրգերի պարզած ափսեով,- Հատուկ քեզ համար են թողել: Վահագը միրգ է վերցնում,- Բա ինչու՞ ես առանց իմ թույլտվության կերել: Թե՞ էլի… Վախեցած Սաթիկին փրկում է դարպասի ձայնը,- Լա՜վ է: Հովսեփն եկավ, հիմա կճաշենք,- փախչում է խոհանոց: Վահագը վերցնում է կնոջ նկարածը, ուսումնասիրում, հոգոցով դնում սեղանին: Հովսեփն առաջ է գալիս, տանջանքի գործիք պայուսակը շպրտում դռան մոտ,- Բարի լու՜յս, Վահագ ապեր,- իր վարկանիշը պահելու համար ընտրել էր դիմելու այդ ձևը,- Սաթիկ քուրիկն է՞լ է տանը: Օգնելու ի՞նչ կա, ասե՜ք: Վահագը բարեհոգի ճմլկոտեց, հորանջեց,- Հա՜: Ձերոնք ե՞րբ կգան, դաշտու՞մ են: - Հա՜, շուտ են գնում, որ արևը չվառի,- ականջը խոհանոցից եկող ձայներն էին ու հենց երևաց ձայների հեղինակն ափսեներով, փայլեց,- Բարի լու՜յս, Սաթիկ քուրիկ: Սաթիկը համբուրեց Հովսեփի ճակատը,-Բարի լու՜յս, հարգարժան Հովսեփ,- Տղամարդիկ, արագ լվացվեք, եկե՜ք,- ու գնաց խոհանոց: Վահագը գնաց լվացվելու: Տղամարդ խաղացող Հովսեփն արդեն ձգված մարմնով ու հարգարժան դեմքով իրենից անկախ գնաց Սաթիկի հետևից,- Ինչո՞վ օգնեմ՝ չհօգնես,- ու շատ մոտ է գնում երկրորդ համբույրի հույսով: -Արագ սեղանի մոտ, ծիտիկներն ու կատուները վրա չտան, ու հետո արագ լվացվելու, - ու չի էլ նայում հարգարժան Հովսեփին, որ նույն վայրկյանին դարձավ ծտերի ու կատուների ամենաերդվյալ թշնամին: Հովսեփը հոգոց հանեց, ու կյանքում առաջին, բայց ոչ՝ վերջին անգամ զարմանալով կանանց տրամադրության չպատճառաբանված փոփոխականության վրա, գնաց պատշգամբ, սպասելու Վահագին, որ կարողանա արագ լվացվել ու Սաթիկի կողքին լինել: Բայց Վահագին ինչ որ զանգ եկավ, ու նա հեռվում երկար ինչ որ հարց էր քննարկում: Հովսեփը նորից բարկացավ նրա անշրջահայացության վրա՝ քեզ սպասում են, որ լվացվեն: Բարի եղիր հարգել սեղանի ընկերոջը, խոսիր սեղանի մոտ: Սաթիկն էլի ինչ որ ափսեներ բերեց, բարեհոգի խաղաց իր մազերի հետ,- Ի՞նչ ես բերել դպրոցից: Սպասված հարց էր՝ պատրաստի պատասխանով, բայց հուզվեց,- Գովասանք: - Օհօ՜, և ո՞վ և ինչու: Իսկը աչքերին նայելու ժամանակն էր ու նայեց, միայն թե սրտի խփոցն էր շեղում,- Պիտի ներկայացնեինք մեր սիրած մարդկային կերպարը, ես քո մասին պատմեցի: Հակոբյանն ինձ գովե՜ց, քեզ բարև ուղարկեց, ու ասեց, որ կուզենար ծանոթանալ: Զարմացած Սաթիկը նախ նայեց Վահագի կողմը, ապա վերջապես այնպես զննեց Հովսեփին, կարծես թե նա հենց նոր դիմակը հանեց,- Ա՜յ քեզ հաճ… նորություն: Ուրեմն ես քո սիրելի կերպար՞ն եմ: Լա՜վ, հետո կխոսենք երկուսով, լա՞վ,- Հովսեփը գլխով արեց, քանի որ կոկորդին ինչ որ բան կար, խանգարում էր,- իսկ Հակոբյանն ո՞վ է: Հիմա կասի ամենակարևորը՜: Երկուսով են ու խանգարող չկա,- Քեզ նման սիրու՜ն, ջահել աղջիկ է: Էլի ուզում ես մի՜շտ կողքին մնալ, նայե՜լ,- Սաթիկի մեծացող աչքերից զգաց, որ ավել բաներ ասեց: Աչքերը փախցրեց, բայց դեմքը վառվում էր: Վահագը վերջացրել էր խոսակցությունը, մոտենում էր: Շփոթված Սաթիկը շշնջաց,- Անպայմա՜ն կծանոթանանք,- ու բարձրաձայն,- արագ լվացվելու՜: Հովսեփը սլացավ բաղնիք, թաքցնլու հուզմունքը, շփոթմունքը, ամեն տեղից վազող քրտինքը: Վահագը նստում է սեղանի մոտ,- Քաղաք պետք է գնամ: Ապրանքի հետ խնդիրներ կան: Հովսեփի խոստովանությունից շփոթված Սաթիկը լրիվ չընկալեց նյութը,- Լողացիր, գնա: Վահագը նեղացավ Սաթիկի անտարբեր արձագանքից,- Քաղաքում երևի ավելի՜ հարմար բաղնիք կգտնեմ: Սաթիկը դեռ խոսակցության մեջ չէր,- Պատերը քարից են, բայց կարելի՜ է հարմարվել: -Քարի պատով բաղնիքը՜, անհարմար խոհանոցը՜, մահճակալի ճռճռոցը՜: Սեղանին մոտեցող Հովսեփը զգաց, որ Սաթիկին աջակցել է պետք, ու որոշում կայացրեց: Սաթիկը թեման փոխելու ճիգ արեց, - Դրանում խնդիր չեմ տեսնում,- ժպտաց մոտեցող Հովսեփին,- այսօր Հովսեփս ուսուցչուհուն պատմել է իմ մասին, գովե՜լ: Հովսեփը նորից կարմրեց «Հովսեփս» բառից ու բարկացավ դեռ պարող սրտի վրա: Վահագը հորանջեց,- Պետք է ի՜նձ գովեիր, Հովսեփիկ ջա՜ն: Եթե Սաթիկին ասել է, իրեն էլ կասի, թե չէ ինչքան լսի՝ «Հովսեփիկ»,-Քի՜չ ես խոսում, ինչ՞դ գովեմ: Սաթիկը ժպտաց իր նորահայտ երկրպագուին, որի տանջալից խոստովանությունն արդեն տեղափոխել էր անլուրջ նորությունների դարակ,- Այսինքն ես շատախոս եմ, հա՞,- նայեց Հովսեփի աչքերին,- Իրո՞ք շատ եմ խոսում: Հովսեփի սիրտը թփրտաց՝ «ուրեմն ասելուց հետո էլ իրեն ընդունում է»: Ժպտաց Սաթիկին,- Էնքան, ինչքան պետք է ջահել, սիրուն աղջկան,- դարձավ Վահագի կողմը, վրեժն իրագործելու: Թող իմանա, որ դիմացը տղամարդ է, ոչ թե՝ Հովսեփի՜կ,- Գիշերն ի՜նչ ժրել էիք ժրել տղերքով: Վահագը մտքերով արդեն քաղաքում վիճում էր գործընկերոջ՝ Սմբատի հետ,- Խմեցինք, զրուցեցինք, քնեցի՜նք: -Նայում է Սաթիկին, որ նույնպես զարմացած է,- Բա՞ն եմ ասել… իրեն: Վտանգավոր թեմայից Վահագին շեղելու ծրագրի համաձայն Սաթիկը խրախուսում է այդ անիմաստ խոսակցությունը,- Հետո խելո՜ք քնել ենք: Հովսեփն արդեն մտքով ասել է, ու չասել չի կարող: Քրտնեց նայելով Վահագին, բայց աչքը Սաթիկի կողմը, որ նրա սպասելիք շփոթվելուց հաճույք ստանա:- Խելո՜ք էլ ճռացնում ու թոթխում էի՜ք: Սաթիկը փորձեց մտքում թարգմանել երեխայի արտաբերած անծանոթ տերմինը, զգուշանալով լարված Հովսեփի նոր անակնկալից, բայց և չկասկածելով բառի իմաստի գռեհկության մեջ,- Շա՜տ ցածր ենք խոսել: Բայց ես ծիծաղե՞լ եմ: Հովսեփը հիասթափվել էր: Իրենք բառը չէին հասկացել, մտածելով որ ինքը դրանից գաղափար չունի,- Լսվե՜լ է, լսվե՜լ: Չէի կարողանում քնել,- «վերջ, հնարավոր ամեն ինչ ասվեց»: Սաթիկի կանխազգացումը նոր վտանգ գուժեց ու նա այն հեռացրեց հրահանգով,- Քի՜չ խոսեք, սառե՜ց,- ու նայեց Վահագին, բայց նրան թեման հետաքրքիր չէր ու չխորացավ: Բակ են մտնում Տիգրանն ու Քնարիկը, ձեռքի գործիքները տեղավորում պատի տակ, մոտենում, ինչ որ հաշվարկի շուրջ անտարբեր վիճելով: Տիգրանը ձեռքի շարժումով ողջունում է,- Ինչի՞ եք շուտ զարթնել: Հավեր՞ն են խանգարել: Բռնե՞մ, մորթեմ: Սաթիկը ուզեց խղճահարություն արտահայտել վաղ առավոտից դաշտ գնալու ինքնապարտադրող կյանքի համար, բայց խելամտորեն այն փոխարինեց դրական լիցքի հաճելի չափաբաժնով,- Արագ երկուսով էլ լվացվեք, նստեք: Ես կմատուցեմ: Հավերդ էլ, սիրելի եղբայր, ջրի մեջ են: Խելո՜ք նստած էին, տակները լիքը՜ ձու: Ձվերն էլ խաշել եմ, հիմա կբերեմ: Քնարիկը Տիգրանի հետ հայացք փոխանակեց, շտապեց հավերի բույն,- Ո՜նց չէի ասել: Տիգրանն, իրոք, վախեցած էր,- Գյուղում մի տարի՜ վրես կծիծաղեն՝ թուխս ուտո՜ղ Տիկո: Քանի՞ հավ մորթեմ, որ գյուղացիքի ծաղրը չեզոքացնեմ: Քնարիկը ժպտալով մոտենում է Տիգրանին, թևից բռնում,– Դեռ էսքան վախեցնող չէր եղել: Ապրի՜ Սաթիկս: Ի՞նչ ես առնում, որ գյուղը չիմանա: Վահագն էլ հիացած էր կնոջ հանպատրաստից հումորով ու աչքը նրանից չէր կտրում,- Ձեր տանը առևտրի հոգի կա, հաստա՜տ: Սաթիկն է՜լ արդեն շնչեց նրա շունչը: Հովսեփը երկար ծիծաղեց, ծափ տվեց ու Սաթիկով երկար հիանալու հիանալի առիթը բաց չթողեց, սիրահարված հայացքին ազատություն տալով: Սաթիկն իր կատակը կնքեց զրնգուն ծիծաղով,- Մեկ զրո: Կսմիթների հերոսը վախեցավ դառնա գյուղի կսմիթների թեմա՞: Տիգրանը դեռ շշմած էր,- Տաս զրո ասա, չես սխալվի: Դու որտեղի՞ց գիտես, թե թուխսն ինչ է, գրքից աճած, գրքով սնված քաղաքացուհի: Սաթիկը երանության մեջ էր հենց Տիգրանին հաղթելու առթիվ: Զրնգուն ծիծաղեց,- Այդ գրքում թխսի նկար կար, բացատրությունն էլ՝ հետը: Դե, արագ որոշեք հաղթողի օրը հետաքրքիր անցկացնելու ծրագիր: Տիգրան,- Հանձնվում եմ, ենթարկվում: Ձեզ կտանեմ «Աղջիկների ժողովատեղ»: Շուտվանից չեմ եղել։ Ժամանակ չկա, ու, փառք աստծո՝ առիթ էլ: Քնարիկը նեղվեց զարմացած,– Դու էլ տե՜ղ գտար տանելու: Սաթիկը լարվեց,- Ի՞նչ կա: Տիգրանը հորանջեց,- Այնտեղից մի քանի անգամ մեր գյուղից որևէ կին իրեն գցել է ձորը: Պատճառը մութ է, միայն կեղտոտ կասկածներ: Ժողովուրդն էլ ախմախ ախմախ էդ անունն է տվել: Տեղը սիրու՜ն է, ճի՜շտ նկարչի համար: Ես ննջեմ, որոշեք: Հաց հետո կուտեմ, կծմծել եմ: Վահագ,- Քաղաք պիտի գնամ: Շուտ կգամ, դուք պլանը կազմեք: Հովսեփը նախօրոք կարմրեց,- Հա՜, մենակովս կտանեմ, ի՞նչ ա եղել,- սիրտը թփրտաց, պատկերացնելով, թե ո՜նց է քայլում գեղեցկուհի Սաթիկի ձեռքը բռնած ու հետը ուրախ շշնջում, ու բոլորը նայում են իրենց: Տիգրանն արդեն քնած էր, ու չէր ուզում շեղվել,- Բացառվում է: Միայն Վահագի հետ: Էդ տեղում կնանիք գժվում են: Սաթիկն արդեն մտքով Աղջիկների ժողովատեղում էր,- Բայց ինչ՞ն է վտանգավոր: Դու տար: Տիգրանը ստիպված բացեց կիսափակ աչքերը,- Ես կարող եմ միայն կարճ ժամանակով։ Էդքան ժամանակ չունեմ: Բանկի տոկոսն ու Քնարը չեն թողնի: Գյուղացու օրը բանկ դրած փող է՝ տոկոս բերող, տոկոս փակող: Եթե հանեմ՝ բա ձմեռն ինչո՞վ ապրենք: Երեխու հետ՝ երբեք։ Քեզ լավ չգիտեն մեր լկտիները, դու էլ ուշադրություն գրավող կին ես: Քնարիկը գորովանքով նայեց Սաթիկին, աչքերը սրբեց,- Ճի՜շտ է ասում: Ջախոբերան լակոտներ շա՜տ կան: Հովսեփը ոգևորվեց,- Ես Սաթիկ քուրիկի կողքին լինեմ ու մեկը բան ասի՞: Կմորթե՜մ: Սաթիկը նայեց Հովսեփի աչքերին,- Իմ ասպե՜տ,- ու փոշմանեց, տեսնելով Հովսեփի կարմրելն ու հիշելով քիչ առաջվա խոստովանությունը: Կիսաքնած, բայց թխսի պատճառով Հովսեփի ծիծաղը չմոռացած Տիգրանը նորից շխկացրեց որդու ծոծրակին,- Ինձ մենակ գլխացավանք՜ն էր պակաս,- ու ստիպված զարթնեց: Սաթիկը մտքում հիշեց, «Ախր խեղճը սրտի խնդիր ունի՜: Չբարկացնեն՜ք»,- ու ժպտաց Տիգրանին,- Ո՜նց կասի հոգատար եղբայրս: Վահագը կանգնում է,- Շա՜տ ճիշտ են ասում: Չենք քննարկում: Շու՜տ կգամ, կգնանք,- ժպտաց Քնարիկին,- Դուք ձեր առևտուրը պրծեք, որ մերից խոսենք: Ի՞նչ է առնելու լռության դիմաց: Քնարիկը ուսերն է թոթվում, նայում Սաթիկին: Սաթիկը նորից փորձել թեման շեղել: Քնարիկին առանձին շշնջաց,- Թոթխելն ի՞նչ է, շատ խոսե՞լ: Քնարիկը այնքան էլ չի զարմանում, մտածելով որ գյուղի անաղմուկ իրականությունը Սաթիկի ականջին գռեհիկ խոսակցության կտորներ է հասցրել: Նույն պահին հավաբնում աքլորը իրականացում է բեղմնավորման իրեն վերապահված պարտականությունն ու մենաշնորհը, իջնում, իրեն թափահարում, կանչում գյուղի մյուս աքլորներին իրենց ծածկագրով,- «Ես արդեն ու՜թ: Հը՜, տղե՜րք, ձե՜ն հանեք»: Քնարիկը Սաթիկին հասկացնում է նայել աքլորին ու նրա զարմացած հայացքին հաստատող ժեստ ուղարկում: Ու լրջորեն վախենում է, երբ զարմացած Սաթիկի շշմած հայացքն աքլորից հետո ուղղվում է Հովսփի կողմը՝ «Ե՞րբ, ինչու՞ և ի՞նչ է ասել հիմարը: Պետք է շտա՜պ առանձին զրուցել»: Զարթնած ու վրեժ լուծելու հնարավոր ձևեր փնտրող Տիգրանի աչքից չի վրիպում հայացքների փոխանակմամբ աքլորի ակտը քննարկող կանացի փսփսոցն ու կանանց՝ Հովսեփին ուղղված աչքերը,- Ինչ՞ն ես բացատրում, որ չգիտի թխսի մասնագետը: Աքլորի դերը՞: Սաթիկը ծիծաղում է, մեծացրած աչքերն ուղղելով Տիգրանի կողմը,-«Ո՜նց կռահեց»: Քնարիկը շփոթվում է, - Բան չկա՜: Գյուղում հայհոյանք է լսել, զարմացել: Վահագը զարմանում է,- Ե՞րբ, տանը նստա՞ծ: Հա՜, Հովսեփիկ: Ասեցիր՝ գիշերն ի՞նչ ենք արել: Հովսեփն ուսերն է թոթվում, հոր կողմը չնայելով,- Չե՜մ հիշում: Սաթիկ,- Լա՜վ, թողեք: Տեսե՜ք ի՜նչ մրգեր եմ նկարել: Տիգրան, չե՞ս գովում: Հո խա՞կ չեն: Ենթատեքստային զրույցների մասնագետ Տիգրանն իրար կապեց գիշերվա ճռճռացող միջսենյակային սինխրոն սեքսն ու աքլորի ակտը քննարկող կանանց, սեռական հասունացման շրջան թևակոխած որդու կարմրելն ու Սաթիկի շեղման միամիտ օպերացիան: Մտքում զգու՜յշ ժպտաց, բայց շխկացրեց որդու ծոծրակին ու դիմեց կնոջը,- Էս լակոտի տեղաշորը դուրսը գցիր: Ախմախ քեռի՜ն է, մտքին ի՜նչ լինի՝ կասի: Սաթիկը շշմեց ու դրանով հաստատեց Տիգրանի թույլ կասկածները,- Ո՞նց իմացար: Չե՜մ հավատում,- թերահավատորեն նայում է Քնարիկին, որն ուսերն է թոթվում ամուսնու կռահման տաղանդով հպարտացող կնոջ բարեհոգի ժպիտով: Երևի շխկոցը ուժեղ ստացվեց: Քնարիկը նեղվեց Տիգրանի կողմն ու բրդուճ հավաքեց,- Ի՞նչ ես ուզում ախպորիցս: Իբր դու պակաս՜ն ես,- ու բրդուճը մեկնում է որդուն,- Գնա կոմպիդ մոտ: Հովսեփն անձայն վերցնում է բրդուճն ու հեռանում սեղանից, հայացքն ուղղած բացառապես Սաթիկի կողմը: Սաթիկը փորձում է ազդել Տիգրանի վրա, խոսքը նրան չուղղելով,- Բայց ինչպե՞ս եղավ, որ գիտի բառն ու նշանակությունը: Ձեր մեղքն էլ կա, չէ՞: Տիգրանը հասկացավ, որ դատավարության թիրախն ինքն է,- Մեր մեղքը որ՞ն է: Որ հավ ենք պահու՞մ աքլորով: Աքլորին զինաթափե՞նք: Բա դու թուխս չուտե՞ս:- Սաթիկը ծիծաղում է,- Մի երկու օրից մեր մեղքերին լրի՜վ թողություն կտաս: Վահագը փորձում է վերադառնալ իրականություն,- Չասեցի՜ք բառի նշանակությունը: Ո՞նց էր։ Այգու կողմից լսվում է չերևացող դեռահասի զրնգուն ձայնը,- Տիկո հոպա՜ր, Հոսոն տան՞ն է: Հովսեփը դռնից դուրս է թռչում, բայց հորից իրեն մի ձեռաչափ հեռու պահում,- Ի՞նչ կա, Գա՜ր: - Արի Գագոյենց որձին տանենք մեր ոչխարներին թոթխի, բերենք: Մենակ եմ, կբռնե՜ս: Քնարիկը մեքենայաբար նոր բրդուճ է փաթաթում, մեկնում որդուն: Հովսեփը հացը վերցնում է, հայացքը սպասողական ուղղում հորը, փողոց վազում,- Եկա՜: Մամ, կոմպիս ձեռ չտա՜ս: Սաթիկը շշմում է արդեն բառի նշանակությունն իմացողի իրավունքով,- Այ քեզ բա՜ն: Տիգրան,- Ո՞վ է մեզ հարցնում ուշն ու շուտը: Տեսան, գլխի ընկան, փսփսացին, ասեցին: Վահագի մտահանգումը հուշեց բառի իմաստը,- Ես էլ հասկացա՜,- բոլորը ծիծաղում են։ Կանգնում է,- Գնա՜մ, գամ: Սաթիկը դեռ լսածի տպավորության տակ ծիծաղելով հետևում է ամուսնուն, մտքում կրկնելով, «Ո՜նց շեղեմ միտքը, չհիշի իմ մեղքը»: Կռանում է մեքենայի դռան բաց պատուհանի մոտ- Չուշանա՜ս, սիրելիս: - Չգիտե՜մ: Սմբատն ինչ որ խաղեր է տալիս, չե՜մ հասկանում: Ասում ես՝ գիշերը՞… Սաթիկը տեսնում է փողոցով անցնող երեկվա ծանոթին, գյուղամիջի նիհարին՝ էլի բարեկիրթ հագնված, շշնջում է,- Սպասի՜ր: Նիհարը մի պահ կանգնում է,- Բարև ձեզ: Դդումի ճաշը վերջացրե՞լ եք: Ուզում եմ հյուր գալ: Սաթիկը ծիծաղում է,- Բարև Ձեզ: Այո՜, բայց Տիգրանը պահանջեց Ձեր բաժինը պահել: Նիհարը եվս ծիծաղում է,- Հարս ջան, իրո՜ք Տիկոյի քուրն ես: Ուրա՜խ եմ: Վաղը Տիկոյենց հետ համեցեք: Յուրահատու՜կ տոլմա ունենք, ինքն էլ՝ լավ գինի: Սաթիկը նայում է Վահագին,- Ես համաձայն եմ, բայց ամուսնունս հետ վիճած ենք, իրար թարս ենք խոսում: Մի խոսքի գանք, կգանք: Անու՜շ լինի: Նիհարը ոգևորվեց,- Դե՜, դիմացը գիշեր է: Ես էլ դրա զոհերից եմ: Ի՜նչ էլ որոշեմ,-ծիծաղում է,- գիշերը համոզում են խորը գցել բռնել, ու առավոտ իմանում եմ, որ փոխել եմ որոշումս: Հը՞: Սաթիկը ծիծաղում է, չնայելով գլուխը դժգոհ շարժող ու իրեն նայող Վահագի կողմը: Վահագը որոշում է միջամտել,- Շնորհակալ ենք, բայց՝ արդեն հրավիրված ենք: Մի ուրիշ անգամ: Կներե՜ք: Նիհարը ձեռքով որջույնի ժեստ է ուղարկում, հեռանում: Սաթիկը փորձում է կատակել,- Առանց ինձ հրավե՞ր ես ընդունել: - Դե, ձևը գիտե՜մ, գիշերը կհամոզեմ: Սաթիկը խառնում է ամուսնու մազերն, անցնում հարձակման,- Թեման փոխիր, ամո՜թ ունեցիր: - Շա՜տ ուրախ ես քեզ զգում այս անմակարդակ միջավայրում: Կարգին զուգարան չկա, բաղնիք չկա, խոհանոցում նեղվա՜ծք: Երեխան ծնողների մոտ կոխելուց է խոսում: Ու վատն այն է, որ չե՜ս նեղվում: Դու սա՞ ես: -Կոխել չի, թոթխել է, անամո՜թ, ավելի՜ բարեհունչ:- երկուսով ծիծաղում են,- Դե, գնա՜, որ շուտ գաս: -Բացատրի՜ր, գնամ: Սաթիկն արագ մտքում տեքստ է հավաքում,- Օգնի՜ր ինձ: Ժամանակավոր անտեսիր այդ կենցաղային անհարմարությունները՝ հանուն իմ հոգևոր բավարարվածության, ու ես քեզ երախտապա՜րտ կլինեմ: Վերջ ի վերջո, պատրաստակամ հարազատի տանը մնալն իրո՜ք հաճույք է: Զգու՜յշ կլինես,- համբուրում է Վահագին, որ պատրաստվում էր մեկնել ու դիմում փողոցով անցնող տարիքով կնոջը,- Բարև Ձեզ, մորաքու՜յր: Կինը բառացիորեն զննում է Սաթիկին,- Բարև, աղջիկ ջան: Դու Տիկոյի հո՞ր, թե՞ մոր կողմից ես: Սաթիկը, կանխազգալով տեղեկատվական հոսքի հեղեղի ուժը, մոտենում է կնոջը, առանձին խոսելու պատրվակով, -Մոր տատի… կարծեմ… Վահագը, չգիտես ինչու, չի գնում: Սպասում է ու ուշադիր լսում նրանց զրույցը: Կինն իր ուղեղի անհայտ ծալքերից վերարտադրում է Տիգրանի մորական կողմի տոհմի ծագումնաբանությունը,- Քա՜, ախչի ջա՜ն, Ռոզը էրկու քուր ունի, Լուսիկն ու Գոհարը: Դրանց բոլորին իրանց խնամիներով, երեխեքով գիտեմ: Սաթիկը փորձում է կնոջ հետ զրուցել քայլելով, բայց կինը, երևի, որոշել էր զրուցելով հանգստանալ,- Այդքան չգիտեմ: Միգուցե Լուսիկի ամուսնու կողմի՞ց: Կինն ընդունեց մասնագետի պահվածք,- Լուսիկի մարդու ազգ ու տակը մեր գյուղն են: Վարդուշն էրկու տղա ունի, Ռիփսիկը՝ իրեք աղջիկ: Վլադը Բելգիա ա, Հովիկը՝ Աբստրալիա: Վահագն ուշադիր լսում էր: Սաթիկին պետք էր պատվով թեման փակել,- Քնարիկը բան է ասում: Հետո կխոսենք, մորաքույր: Բարեհոգի կինը հանգստացրեց,- Ոչի՜նչ, բալես: Կսպասե՜մ: -Հետո, հա՞: Ամուսինս շտապում է, Քնարիկն էլ սպասում է… Վահագը հանկարծ որոշեց չշտապել,- Թե շտապում ես, գնա՜: Ես չե՜մ շտապում: Սաթիկը նախ խնդրում է ամուսնուն,- Բայց ախր շու՜տ գնա, որ շու՜տ գաս: - Ես իմ խոստացած ժամին կգամ: Գոռաց, որ չլացի,- Տիգրա՜ն, օգնի՜ր: Քնարիկը դարպասից դուրս նայեց, տեսավ կնոջը, ժպտաց,- Բարև՜, Քնքու՜շ տատ: -Բարև, Քնար ջա՜ն, Սուրոն ո՞նց է: Տիգրանը դուրս եկավ քնատ աչքերով, անսխալ գնահատեց իրավիճակը, դիմեց Սաթիկին,- Սուրոն Քնարի քրոջ յոթերորդ թոռն է, հինգ տարի առաջ երեք օրով եղել է մեր տանը: Ես անունը մոռացել էի՜:- դիմում է կնոջը,- Տո Քնքուշ տատ, քեզ ինչի՞ են ուղարկել: Քնարիկը ժպտաց Սաթիկին, գնաց իր գործին: Քնքուշը լարվեց,- Մոռցա՜, քա Տիկո ջա՜ն: Վա՜յ թե՝ մածունի մերանի: Դուք չունե՞ք: Քունը խանգարված Տիգրանն իրոք բարկացած էր,- Չէ՜, հետ գալուց մեզ էլ կտաս: Հիմա կաթը կկտրվի, հարսդ էլ գոռգոռոցը կգցի: Մերս իրա հոր սիրածն ա եղե՜լ, հանգստացա՞ր: Կինը շտապեց իր ճանապարհով,- Վա՜յ, ի՞նչ մի վռա՜զ: Ձենդ, անամո՜թ: Ինքն ըտենց աղջիկ չէր: Հիմա հարսս էլի՜ կգոռա,- ու հեռացավ ծանր ծանր հևալով, բայց արագ քայլերով: Վահագը նայեց Սաթիկին, այս անգամ՝ մի քիչ տխուր, աչքով արեց ու հեռացավ մեքենայով: Տիգրանը նայեց շուրջը,- Էլ դրա ո՜չ մի հարցին չպատասխանես: Կասես՝ Տիկոն գիտի: Թե չէ ամեն բառ ուղեղում կտպի, էլ չե՜ս ջնջի: Սաթիկը թևանցուկ արեց եղբորը, ու շարժվեցին դեպի տուն,- Բայց ինձ էլ չե՞ս հիշեցնի: Ես էլ եմ խառնու՜մ մեր կապը երկրորդ պորտում: Տիգրանը քնքշորեն սեղմեց Սաթիկի ձեռքը,- Էդքանը հերի՜ք է: Մնացածն ինձ թող: Ես դրա փորփրող բնավորությունը՜… Սաթիկը մարմնով հպվեց Տիգրանին,- Մոտս երբե՜ք չհայհոյես, խնդրու՜մ եմ: Տիգրանը համբուրեց Սաթիկի ճակատը,- Չե՜մ էլ պատրաստվում: Դու դեռ հոգեբանորեն չե՜ս հասունացել գյուղի կյանքի համար: Սաթիկը զրնգուն ծիծաղում է,- Խնդրու՜մ եմ, Քնարիկին էլ հոգեբանորեն հետ վարժեցրու: Որ քեզ … սիրե՜մ… եղբոր պե՜ս: 9 Վահագը մեքենայով շտապում է քաղաք: Նա պետք է հասցնի արագ վերջացնել ընթացիկ բիզնես գործերն ու գյուղ վերադառնալ, ըստ խոստման, որ չփչացնի Սաթիկի արձակուրդի առաջին օրը: Վերջապես առիթ է ստեղծվել միասին անցկացնել մի քանի օր, և ահա՝ գործերի թարսություն: Մի քիչ էլ խանդում է ամեն ինչին և ամեն մեկին, որ առանց իրեն կապ ունի Սաթիկի մտքերի ու ուշադրության հետ: Ու այդ գերնուրբ բնագավառ ինքնաբերաբար հախուռն ներխուժեց նորահայտ եղբայրը: Չի կասկածում ոչ Տիգրանի օրինավորությանը, ոչ Սաթիկի, բայց խանդում է: Խանդում է նրանց կատակներին, որ իր համար տհաճ տափակություն են, խանդում է արյունակցական նվիրվածություն արտահայտող նրանց հայացքներին, երբեմն իրար ձեռք բռնելուն, համարելով, որ դրանց ենթադրական չափը խիստ չափազանցված է: Ընկերոջ, իսկ հիմա նաև գործընկերոջ Սմբատի հետ ահագին գումար են ծախսել, ապրանք ուղարկել, և առայժմ միայն վատ լուրեր են գալիս: Թե ապրանքն է անորակ, թե արգելքի տակ է, թե իրացում չկա: Եթե վիճակը չշտկվի, պարտքերից դուրս գալու միակ ելքը կլինի տունը վաճառելն ու մոր նեղլիկ բնակարանը տեղափոխվելը: Կամ էլ…. որևէ բնակարան նվեր ստանալ: Պետք է նաև հասցնել լուծել մանր մունր հարցեր, կապված գումարի հետ, որ անհրաժեշտ են ընթացիկ ծախսերի համար: Պարզվեց, որ Սմբատը տանն է: Միթե՞ իրենից խուսափում է, միթե՞ շահույթի գռգռիչ հոտը ընկերոջն ուղղել է մեքենայությունների ուղին մոտ ընկերոջ հաշվին: Ինչու՞ պարզ գործարքը բարդացավ, թունավորեց օդը, իր մտքերը, օրերը: Սմբատը դուռը բացեց: Տնային հագուստով էր, –Արի՜, էսօր երեխա խնամող եմ: Անպետքը տաքություն ունի: Հաց կուտե՞ս, ես սովա՜ծ եմ: Սոված էր, բայց կոպիտ խոսել էր ուզում,- Չէ, մի տեղ կանչված եմ, ախորժակ չփչացեմ: Սմբատը գնաց խոհանոց,- Չգիտեմ էլ՝ ինչ կա: Մնա մոտը, գալիս եմ: Երեխան՝ Սոնան պառկած էր բազմոցին: Երբե՜ք այդպես խեղճ չէր տեսել,- Էս ո՜նց ես խեղճացել, քուր՜ս: Ի՞նչ է եղել: - Հիվա՜նդ եմ, գիտե՞ս, Վահագ քեռի: Մայրիկիս ու հայրիկիս չեմ լսել, սառը ջուր եմ խմել: Իսկ դու լսու՞մ ես Սաթիկ մորաքույրին: «Փաստորեն՝ այո»,- մտածեց Վահագը,- Ավա՜ղ, այո: - «Ավաղ» ի՞նչ է նշանակում - Որ ուզում եմ մի բան անել, որ ուրախանամ, բայց պատկերացնում եմ նրա նեղացկոտ դեմքն ու չեմ անում, որ չտխրի,- մտքում ավելացրեց՝ «չհիասթափվի»: Փոքրիկը հոգոց հանեց,- Ավա՜ղ, ես էլ պետք է այդպես անեմ, որ իրենք չլացեն: Ես կդիմանա՜մ: Վահագը փորձեց դաստիարակի դեր խաղալ,- Երբ ծարավում եմ, մի՜շտ հարցնում եմ՝ «կարելի է՞ սա խմել»: Փոքրիկը ծիծաղեց,- Ձեր տանը հայրիկի հետ խմում էիք ու ասում՝ լցրու, քանի խոհանոցում են: Ու չէիք հարցնում։ Մորաքույրն էլ էլ մռութ արեց, ու երբ ինձ պաչեց, աչքերը թա՜ց էին: Էլ չանես, հա՞: Սմբատը չդիմացավ, վազեց սենյակ,- Ինչի՞ վրա ծիծաղեց աստվածուհիս: Վահագը աչքով է անում ընկերոջը, դիմում աստվածուհուն,- Դա սովորական ջուր չէր, իմ հեքիաթ երազ տանող խմիչք էր: Ինձ այլևս այն պետք չի: Ներկան կապել է ինձ ու հայրիկին պարտականության ցցից ու չի թողնում թուլանալ, որ ծարավելիս ջուր տա՝ խմենք: - Բա՜ն չհասկացա, քեռի,- նայում է հորը, իր փրկիչ օգնականին, բայց նա շարժման մեջ է: - Ես էլ, բայց գեղեցի՜կ ստացվեց: - Ու՞մ է պետք գեղեցիկը, եթե՝ ոչ կուտես, ոչ կխաղաս: Սմբատը ափսեներ բերեց, դասավորեց սեղանին,- Օհո՜, հաճախակի եկեք Սաթիկի հետ: Աղջիկս արվեստագետի մտքեր ասեց: Սիրահարվել է Սաթիկին: «Էլի՜», առկայծեց Վահագի գլխում: Դարձավ փոքրիկին,- Ուզում եմ ի՜նձ էլ սիրահարվես, գեղեցկուհի՜: -Դրա համար պետք է շա՜տ լինես կողքիս, ձեռքս բռնես, կատակե՜ս: Դու շա՜տ ես լուրջ: Վահագն անհանգստացավ, հիշելով Հովսեփիկի նույնանման բառերը,- Այսքան դաժա՜ն կյանքի դաս դեռ չէի՜ ստացել, գեղեցկուհի՜: Սմբատը բարեհոգի ծիծաղեց ու ժեստերով հասկացրեց օգտվել ուտեստից,- Ժամանակ ունե՞ս, գնանք այդ քաղաք՝ երկու օրով: Անսպասելի էր: Ինքը եկել էր գոռգոռալու, որ իրեն գործերից հեռու է պահում,- Չէ՜, չգիտե՜մ: -Ես էլ չգիտեմ: Իմ կարծիքով թղթաբանական քաշքշուկ է: Դրանց ոճն է: Եթե գաս, լա՜վ կլինի: -Ի՞նչ տարբերություն, ես քեզ չե՜մ կասկածում,- Ինչու՞ ասեց՝ չգիտի: Եկել էր լրիվ հակառակ միտքն ասելու՝ ուլտիմատիվ ձևակերպմամբ: - Գիտեմ, ես էլ՝ քեզ: Աստված չանի՜ իրար կասկածենք: Մեր կապն ինձ համար արժեք է: Վահագը հուզվեց- Ինչո՞վ օգնեմ: - Ամեն զանգիս օպերատիվ արաձագանքես ու որևէ հարցի դեպքում արագ կարգավորես: Ամեն օրը փող է ու վստահությու՜ն: Մարդիկ ապրանքին են սպասում: - Փաստորեն ստացվեց շա՜տ վտանգավոր խաղ: Ինչու՞, ու՞մ մեղքով,- փորձեց նայել Սմբատի աչքերին: Սմբատն ախորժակով ուտում էր ու կասկածի թույնը չկարդաց,- Ահավո՜ր, եթե տնից զրկվեմ, կգնամ կկորեմ: Վահագը մտքում կատաղեց՝ «Այդպիսի միտքն ախորժակով ուտելով չեն ասում», ու բարձրաձայնեց,- Հիմարությու՜ն է, բայց ես էլ՝ երևի,- նայեց ժամացույցին:- Գնամ, ու՜շ է: Իբր թե գնացել ենք հանգստանալու, թողել եմ մենա՜կ: -Ո՞նց են տեղ տուն, ժողովու՜րդ: Հարմա՞ր են: Ինքն էլ չգիտեր: Մտածեց,- Այո, իսկապե՜ս՝ այո: Հանգի՜ստ կարող եմ վստահել: Դա արժեք է, մանավանդ հիմա, երբ ահա ստիպված եմ լինելու բացակայել: Ես գնամ,- երեխային համբուրեց ու դուրս գնաց: Արգիշտին ևս Վահագի ընկերն էր: Նա մարդու և կենսակերպի իր օրինակն էր, բարի նախանձի օբյեկտը, չնայած նրա պես երբեք չի կարող: Քչով բավարարվող, սկզբունքների սահմանին մահապարտի նման կանգնած, արվեստի ու հավերժական ճշմարտությունների պահակակետին ինքնակամ հերթապահ: Այսինքն՝ խփնված արվեստագետ, ըստ ամեն օր ձգտող, վազող, պայքարող, փողի կռիվ տվող, իրար նախանձող ու քննադատող մասսայի կարծիքի, որը ձևավորում է կյանքի բարոյական հիմքի կոորդինանտերը: Զինվորից ավել չեն էլ ուզում: Ո՜չ մի ամբիցիա, ո՜չ մի կասկածամտություն ընտրած ուղու վերբերյալ:    (շարունակելի)
125

Օգնիր ինձ (1) 18+

վիպակ Կյանքը մեր ճանապարհին ցանում է կասկածներ ու վախեր, իսկ բարեկամներն օգնում են դրանք ճանաչել ու հավաքել։ Եվ վայ նրան, ով բարեկամը թշնամուց չի տարբերում։ (Գևորգյան Իշխան) Մտադրություն 1 Օրը մթնում էր: Դեպի գյուղ գնացող ճանապարհին գնացող մեքենան, չհասած գյուղի առաջին տներին, թեքվեց դաշտ տանող հողապատ անցուղի ու կանգնեց ծառերի տակ, թաքնվելով կողմնակի աչքերից: Ուղևորուհին դիմեց վարորդին,- Լա՜վ է: Այստեղից կարճ ճամփա կա, կգնամ: Ա՜խ, ոնց չեմ սիրում էս գյուղը: Չմոռանաք, չուշացնեք: Ապրանքը ձեզ է սպասում: Տղամարդը զգուշավոր ժպտաց,- Ապրե՜ս: Կհարմարեցնենք, կստանանք, շնորհակալություն էլ կասենք: Կինն ակնհայտորեն նյարդայնանում էր,- Էլի՞: Էդ ապրանքը հանդուգն վերցնողինն է: Ոնց որ ես՝ հիմա,- ու չասված բառերը ներառեց տղամարդու դեմքին մոտեցրած հայացքում, վերածելով անփութորեն քողարկված կրքի: Տղամարդու զննող հայացքն անցավ կնոջ մարմնի վրայով, կանգնելով կրծքի բացվածքին, ու այնտեղ շնչառության հետ անբնական տրոփող կրծքագնդերին,- Կարելի էր, բայց կնոջս չեմ դավաճանում: Կինը հայացքը չշեղելով շոյեց տղամարդուն,- Էս գործի հաջողության կեսը անելն է, ու եղած փաստը աչքները կոխելը: Մեզ մտմտալ չկա, մենք արդյունքի մարդ ենք: Արի՜,- Տղամարդուն քաշեց դեպի ինքը, հետը նրբորեն համբուրվեց, շշնջաց,- Արի անկողին,- ու մեքենայից դուրս եկավ, գնաց, տեղավորվեց մեքենայի հետևի նստատեղին: Տղամարդը շտապեց կնոջ մոտ այնպիսի մտազբաղ դեմքով, որ կարծես թե աշխատանքային հերթական գործառույթ է իրականցնում: Կնոջը սիրելուց հետո էլ տղամարդը նույն մտազբաղ դեմքով համբուրում էր կնոջը, իսկ կինը, շոյելով նրա գլուխը, քմահաճորեն ուղղորդում էր նրա համբույրների ուղեգիծը: Տղամարդը չէր բողոքում, բայց և առանձնապես չէր էլ ջանում: Կինը ժպտաց,- Ի՞նչ էիր մտածում այդքան բարձրաձայն, ու ինձ շեղում: Ծոցումս էիր ու էլի հետս չէիր: -Հե՜չ: Մտածում էի, ճի՞շտ եմ անում, թե՞ ոչ: - Եվ ի՞նչ, խնդիրը լուծեցի՞ր: - Զգացի, որ ինչ որ բան եմ կորցնում, բայց չհասկացա, թե՝ ինչ: - Իմ պես կնոջը տիրացար, ու դեռ կորցնելուց էլ խոսում ես, խորամա՜նկ: Էլի՜ եմ ուզում: 2 Փոքրիկը մատիտանկարով թուղթն առաջ պահած շտապում էր աստիճաններով վեր: Դիմեց հետևից եկող ծնողներին,- Չասե՜ք, որ ես եմ նկարել: Սաթիկը խիստ խոսեց, բայց ժպտալով, քանի որ փոքրիկն իրեն չէր նայում,- Խոստանու՞մ ես տատիկին չբարկացնել: Փոքրիկը կանգնեց, ձգվեց իրեն մոտեցող հոր կողմը, գրկվեց, ու դժգոհեց,- Դե, հա էլի՜: Համ էլ ինքն ինձ սիրում է, չի բարկանում… քեզ նման, բա՜: Վահագը համբուրեց որդուն,- Սիրում է, բայց չբարկացնես, որ չվատանա, դեղ չխմի: Փոքրիկը ձգվեց դեպի դռան զանգն ու սեղմեց մի քանի անգամ,- Հիմա կասեմ, ու կիմանաք, որ իր դեղը ես եմ: Տատի՜, դուռը բա՜ց: Էլի՜ ասեցին: Մանանը դուռը բացեց, գրկեց փոքրիկին ու այնքան ինքնամոռաց սիրեց, որ չզգաց տղայի և հարսի հերթապահ համբույրները,- Եկա՜վ, դեղս եկա՜վ, փրկվեցի՜:- ու այդպես էլ ներս գնաց: Սաթիկը գլուխը մտցրեց թոռի և տատիկի արանքը,- Տիկին տատիկ, ստացեք Ձեր նվերը պահանջված ու պարտադրված: Դավիթիկը հրճվանքով դիմեց մորը,- Լսեցի՞ր, էլ չասե՜ս: Տատիկը համբուրում է հարսի իր դեմքին հասած այտն ու նաև քթի մոտ պարզած նկարը,- Ի՜նչ քաղցր նվեր է: Ո՞վ է նկարել: Փոքրիկն արդեն տեսել էր իր համար գնած նոր խաղալիքը: Իջավ տատիկի գրկից և տեղափոխվեց խաղալիքների աշխարհ, շարադրելով մտքի բառերը, որ այլևս չշեղվի,- Իրենք գնում են դժվար տեղ, ու ես պետք է մնամ ամենալավ տեղը: Լա՞վ եմ նկարել: Տատիկը նստեց բազմոցին, հիացավ նկարով, հայացքը թոռից չկտրելով,- ճիշ՜տ է, ճի՜շտ: Իրենք առանց քեզ կարող են, տատիկը՝ ոչ: Իսկ ո՞վ է նկարել, հայրիկը՞: Վահագ,- Ե՞ս: Չե՞ս տեսնում, տատիկ, որ իսկական նկարչի ձեռքի գործ է: Սաթիկը նստում է Մանանի կողքին ու հենվում նրան,- Թոռնիկիդ տեսար, սիրելի հարսիդ չտեսա՞ր: Տղայիդ վիճակահանությունը որոշեց: Մանանն այնպես գրկեց Սաթիկի ուսերը, որ կարծես թե նրանից կենսական էներգիա էր կուտակում մինչև հաջորդ տեսություն,- Գոնե Դիլիջա՜ն, Ծաղկաձոր, էլ չգիտեմ՝ ուր, այ երեխե՜ք: Վահագը տարված էր փոքրիկի նկարով, կարծես թե առաջին անգամ էր տեսնում,- Բայց աչքերդ փակել էի՞, դանակով սպառնում էի՞: Լռեցիր ու դատախազի մոտ սկսեցիր: Ինքդ չառաջարկեցի՞ր վիճակահանություն: Սաթիկը լրիվ մտավ Մանանի թևի տակ, որ չերևա,- Բայց դու՜ մտցրեցիր գյուղի տարբերակը: Մանանը խտտեց հարսի ուսը,- Դե լավ, էս ինչ նորություն էր: Ինձ դատավոր չսարքեք: Հաշտ գնացեք, առողջ վերադարձեք: Սա էլ իմ օրհնանքը: Սաթիկը փորձեց լացակումել,- Չգիտեմ ո՞նց եմ դիմանալու առանց սիրածս էակի:- դիմեց նոր խաղալիքների աշխարհ տեղափոխված փոքրիկին,- Ասա դավաճան մորդ, որ ներու՜մ ես: Փոքրիկին մեծերի աշխարհն արդեն հետաքրքիր չէր,- Բայց ի՞նչ կբերես, որ ասեմ: Տատ, էդ ի՞նչ ա: Մանանը համբուրեց Սաթիկի գլուխը,- Դա այն է, որ հասկանում ես մոտիկ մարդու սխալի պատճառներն ու չես պատժում, այլ օգնում ես հաղթահարելու իր խնդիրները: Սաթիկը սրբեց աչքերը,- Տատիկի հետ մտածեք ամենադժվար բանն ու կստանաք: Հայրիկին կստիպեմ, կանի: Նա մեր բարի կախարդն է ու փրկիչը: Գնա՜նք, տիկին տատիկ, արդեն փոշմանու՜մ եմ: Փոքրիկը խաղալիքների աշխարհում խաղընկերոջ պակաս զգաց,- Ինձ ընկեր կբերես, հա՞: Սաթիկը համբուրում է փոքրիկին,- Տատկին թողնում եմ քեզ ընկեր, մինչև վերադառնալս: Քեզ ապերիկ կբերեմ, եթե՝ քեզ նմանին գտնեմ: Մանանը մուտքի դռան մոտ համբուրվում է Սաթիկի հետ,- Ե՞րբ ես մայրիկ ասելու, որ հարյուր տարի ապրեմ, թե՞ չես ուզում: Սաթիկը փաթաթվում է Մանանին,- Համբերիր, մենք համատեղ դրան ենք գնում: Երբ որ դառնաս իննսուն ինը տարեկան, նոր էներգիայով կլիցքավորեմ իմ վերաբերմունքով: Մանանը տղայի և հարսի հետ դուրս է գալիս միջանցք, տղայի հետ համբուրվում,- Ա՜խ, դու չաչանակ: Բանն այն է, որ հավատում եմ, է՜: Վահագը ժպտում է մորը,- Կարևորը, որ անկեղծ է խաբում,- Սաթիկի հետ իջնում է ցած, նստում մեքենան: 3 Սաթիկը մեքենայի մեջ էլ մի քիչ գաղտնի հուզվեց, թաքուն աչքերը սրբեց ու վերագտավ իր հոգեկան հավասարակշռությունը: Նա մեծացել էր հիմնականում առանց մոր: Հայրը մորից բաժանվել էր ինչ ինչ պատճառներով: Մայրը հետո էլ այդպես էլ չերևաց, աղջկա նկատմամբ պահանջներ չներկայացրեց: Հայրը՝ Դավիթը ամուսնացավ երկրորդ անգամ, բայց Սաթիկի անկաշկանդության ձգտող խառնվածքը չհարմարվեց երկրորդ մոր խստությանն ու իրենց ընտանիիքը գոյատևեց որպես միայնակ հոր և սիրելի ու երես առած աղջկա միություն: Սաթիկը հետո լիարժեք ընտանիքի հաճույքը փնտրում է իր նոր ընտանիքում, իսկ հոր հանդեպ մեղավորության զգացումը վերաճեց անվստահության շփոթեցնող մտմտուքի: Երկար ժամանակ կարևոր հարցի լուծումից խուսափում էր, աչքի առաջ ունենալով հոր անհասցե հարցնող հայացքը: Այն ժամանակ իրենք երկուսով հաջողությամբ երկուսով լռեցրին «բա հետո՞» հարցը, բայց ինքը մեծացավ, ավելի ու ավելի ձգտեց իր շրջապատին ու սրտի սիրածին, հորը մենակ թողնելով իր հետ մեծացած հարցի հետ: Տանն այդ հարցն ամենուրեք էր՝ եփած ճաշի ու բարի լույսի, բարեկամների այցի ու անեկդոտների մեջ: Մեղքի զգացումը նրա մոտ սխալվելու վախ ծնեց ու որոշում ընդունելու դժվարություն: Մոտը դող էր սկսվում ու հիստրիկայի նախանշաններով շրջապատին լռեցնում: Հասկացող ու ընդառաջող ամուսինն ու առանձին ապրող ու կիրթ սկեսուրը աջակցում էին, սիրում ու օգնում: Ինքն էլ վայելում էր իր իրական երջանկությունը, պաշտում սկեսուրին, բայց մայրիկ չէր կարողանում ասել, վախենալով ինչ որ բանից, չգիտակցելով նույնիսկ, թե ինչ է դա: Մանանը ևս գոհ էր տղայի ընտանքից և հարսից, պահանջներ չէր ներկայացնում, միայն փորձում էր օգնել: Փաստորեն, չհաշված դպրոցական փոքրիկ էպիզոդները, Սաթիկին կյանքում չէին պարտադրել անել այն, ինչն ինքը չի ուզել։ Եվ, որպես ետևանք, լինելով դիտունակ ու նրբազգաց, արագ որսում էր շրջապատի սպասելիքներն ու դրանք բավարարում՝ հաճույքով կատարելով կամ չանելով՝ ջահել ու սիրելի աղջնակի հմայիչ շրջանցումներով ու անլուրջ փաստարկուներով: Վահագն ու Սաթիկը մեքենայով սլանում են ասֆալտապատ ճանապարհով:   Սաթիկը ժպտաց ամուսնուն,- Դե, ասա՝ ի՞նչ ես մտածել: Մեկ է՝ փոշմանել չկա: Վահագը չի փոխում ոչ հայացքի ուղղությունը, ոչ դեմքի արտահայտությունը,- Պարզապես հանգիստ՝ քաղաքի աղմուկից հեռու: Սաթիկը Վահագի դեմքին խորմանակ ժպիտ բռնացնելու հույսը չի կորցնում,- Սմբատն ու Հայկն էլ են գալու հա՞, կանանցով: Լա՜վ կլինի: Տուն կա՞: -Ոչ, ինչ որ գիտես՝ դա է: Մենք երկուսով, ոչ՝ լուրեր, ոչ՝ նեղանա՜լ, ոչ՝ հիանա՜լ, ոչ՝ ձևանա՜լ: - Բայց ինչու՞ գյուղ՝ կեղտոտ փողոցներով, անհետաքրքիր օրերով: - Իսկ ինչու՞ չփորձել, սիրունս, ինչու՞: -Ա, բռնվեցիր, այսինքն՝ դու ուզեցիր, ու եղա՞վ: -Եղել է այն, ինչ եղել է, իսկ քո ամուսինը խաբեբա չի, չփորձես ապացուցել: Միթե՞ արվեստագետի քո հոգին չի ձգտում մերվել բնության առեղծվածին, վերծանել գյուղի անծանոթ շունչը: -Չգիտե՜մ, բայց ոչ ամուսնուս հետ՝ հանգստիս հաշվին: Վա՜յ, մի պահ կանգնեցրու: Վահագը մեքենան կանգնեցնում է: Իջնում են, նայում շուրջը: Նորաբաց գույնզգույն ծաղիկների ներդաշնակ դողոցը հազիվ նշմարելի խաղ էր ստեղծում, որի ընկալման հաճույքը ուժեղանում էր դրա խորհրդի ճշգրտման հորձանուտում: Միգուցե ոչ մի խորհուրդ էլ չկար, ու ոչինչ էլ հասկանալ պետք չէր, բայց այդ շնչող ու ծնծղան ծավալուն պատկերի ընգրկման երանությունից Սաթիկի շունչը կտրվեց, աչքերը լցվեցին, կանչեց չգիտես՝ ում,- Ես տեսա՜: Հազիվ զգալի զեփյուռ խաղաց, գույները շշնջացին փոփոխություն ու կարծես Սաթիկի պատվին ծաղիկների հազիվ նշմարելի նուրբ ու նազենի շարժմամբ կենդանի կտավը շնչեց ու հառաչեց,- Օ՜հ, նայի՜ր: Սաթիկը թաց աչքերով ավելի բարձր կանչեց,- Ես էլ քեզ եմ ձգտու՜մ: Վահագը, չիմանալով անելիքը, հիշեցրեց իր մասին, գրկելով կնոջ ուսերը, -Բայց ինչու՞ ես լացում: Հասկացանք՝ սիրու՜ն է: Սաթիկը ենթարկվեց ամուսնուն, հաճույքով գրկվեց, բայց և հայացքը չկտրեց գույների աշխարհից,- Սիրուն չի, գեղեցի՜կ է: Վահագն ուզում էր վայելել գրկված կնոջ մարմնի հաճույքը, բայց հագուստի միջից զգալով նրա լարվածությունն ու դողը, փորձեց նախ վերադարձնել իր մոտ,- Իրո՞ք, և որ՞ն է տարբերությունը: - Գեղեցիկը ներքին էության խորհուրդ ունի, սիրունը ներդաշնակ դասավորություն է: -Բառեր ես շարում, շշմեցնու՜մ: Առանց դրա էլ քեզ սիրում եմ, դու արտոնյա՜լ գիժ ես: Գնա՜նք, ուշ է: Մենք դեռ տուն էլ չունենք: Հանկարծ մի վայրկյանում շուրջը մթնեց: Մեծ սև ամպը վերացրեց գույների խաղը, շուրջը հաստատեց սև ու սառը լռություն: Օդի սառը հոսանքը պատեց երկուսին իրենց մտքերով, սսկեցրեց ծաղիկներին, դաշտը զրկեց հեքիաթից:: Սաթիկը մեջքով ավելի կպավ Վահագին, կառչելու նման, սերտաճելու չափ, սեղմեց իրեն փաթաթված նրա ձեռքերն ու կանչեց նորից չգիտես՝ ում,- Էս ի՜նչ էր: Բայց ես ինչ՞ն այնպես չասեցի: Վահագնը հասկացավ, որ արդեն հերիք է: Սաթիկը դողում էր և միայն սառն օդը չէր պատճառը: Նախ համբուրելով նորից հիշեցրեց իր մասին, հետո՝ բառերով,- Հենց հիմա միայն այս դաշտում երեսուն քեզ նման գիժ ու այդ գժերի ինձ նման անօգուտ ու անիմաստ թիկնապահներ կան: Ինչու՞ էր հենց քեզ ուղղված եղանակափոխային այս ծածկագիրը: Սաթիկն, իրոք, դողում էր,- Այդ երեսունից ես կարդացի իր ուղեձը, ու ինքն ինձ վտանգ շշնջաց: Լսի՜ր, եկ վերադառնանք, կամ էլ փոխենք ճանապարհը: Չգնանք այնտեղ, ուր գնում ենք: Վահագը շփեց կնոջ մարմինը, ոչ այն է՝ տաքացնելու, ոչ այն է՝ խրախուսելու համար,- Նույնիսկ քեզնից նման հեթանոս միտք չէի սպասում: Նախ՝ անլուրջ է, հետո էլ՝ տուն գտնելու խնդիր ունենք: - Ոչի՜նչ, մի գիշեր մեքնայում կքնենք: Չե՜նք կորի, եղե՜լ է: - Քի՜չ խոսիր, գնացինք,- ու երկուսով նստեցին մեքենան, ու մեքենան շարժվեց իր ճանապարհով: Սաթիկը իրեն վերագտնելու համար զանգեց Մանանին, շաղակրատեց Դավիթիկի հետ, ծիծաղեց հետը, բայց խոսակցությունից հետո վերադարձավ իր անտարբեր վիճակին: Վահագը զգուշորեն նայեց մտքերի մեջ ներամփոփված կնոջն ու կեղծ հորանջեց,- Վերջերս սկսել եմ հավատալ, որ իրականանալու է սեփական տան իմ երազանքը՝ խորովածի անկյուն, պարելու տեղ, պատշգամբ, հարմարավետ խոհանոց: Սաթիկն արձագանքեց ուրիշ աշխարհից,- Առաջին անգամ եմ լսում քո այդ նվիրական երազանքի մասին: Վահագի համար այնքան անակնկալ էին Սաթիկի հակադարձումն ու դրա տոնը, որ գերադասեց լռել: Վերջ ի վերջո՝ իր սիրելիին տանում է հանգիստ վայելելու և ուրախացնելու: Մտան գյուղ: Սովորական, ոչնչով աչքի չընկնող տներ էին, փողոցներ, քայլող, զրուցող մարդիկ, անզգացմունք դեմքով դաշտից գոմ վերադարձող ընտանի կենդանիներ: Սաթիկն իր դժգոհության դրսևորելու ձևը փորձարկեց,- Այ քեզ բա՜ն: Գնալ արձակուրդ ամուսնու հետ և վերադարձի օրերը հաշվե՜լ: - Հանգստացի՜ր: Դեռ խնդրելու՜ ես մի երկու օր էլ մնալ և նույնի՜սկ…. - Նույնիսկ ի՞նչ… - Տուն ձեռք բերել, հաստատվել այս հիանալի միջավայրում բնության գրկում և հարևանությամբ: - Իսկ եթե ոչ հիանալի բնություն կգտնենք, ոչ՝ նորմալ միջավայր, ոչ էլ՝ հարմարավետ տու՞ն: - Տուն կա… - Ի՞նչ գիտես: Ախր, ե՞րբ, ո՞նց… - Սպասի՜ր, կարծես շեղվեցի,- շփոթված Վահագը մեքենան կանգնեցնում է, նայում շուրջը: Սաթիկն անտարբեր դեմքով իջեցնում է մեքենայի դռան կողապակին, - Ճամփից շեղվել անծանոթ գյուղում: Տու՞ն ես վարձել, ասա՝ վերջապես: Վահագը հանձնվեց, գաղտնիքը բացեց, -Այստեղ մի բախտագուշակ կին կա: Գովում են, ինքն էլ մի ծանոթ ծեր կին ունի, որ տունն անվճար կտրամադրի երիտասարդ ընտանիքի: Սաթիկը նայեց ամուսնուն, փորձելով նրա միմիկայից գողանալ գոնե մտադրության փշրանքներ ու դրանցով կառուցել որևէ ընդունելի մտահանգում, բայց ուժը չպատեց ու միայն ուսերը թոթվեց,- Գուշակ կի՜ն, ծեր կին, անվճար տուն, որտեղ ոչ ոքի չգիտենք: Ե՞րբ իմացար, ո՞նց։ 4 Նույն պահին քամին Սաթիկի ականջին հասցրեց հեռվում կանգնած երեք տղամարդկանց խոսակցության կտորներ: - Տիկո, զահլա տարար: Էդ որ Քնարդ ամեն օր կոտլետներ է փաթաթում՝ կարտոլից չի՞: - Ի՜նչ էլ անի, հավեսով է անում, դրա համար էլ համով է ստացվում: Էրկու օրվա դդմի ճաշ է, արդեն զզվել ենք, բայց էնպե՜ս ա մատուցում, անձեն ուտում ենք: Եկեք, վերջացրեք: Ո՜վ եկավ, հատուկ գինուց էլ կխմի: Գյուղացիները ծիծաղեցին,- Ուրիշ ուտող ճարիր: Մենք մեր տան փլավը՜ վերջացնենք: Սաթիկը մեքենայի դուռը բացեց, դուրս եկավ: Վահագը բարկացավ,- Ու՞ր, ու՜շ է: Սաթիկն ինքն էլ զարմացավ իր վճռականության վրա,- Հիմա, սիրելի՜ս: Դու էլ արի,- գնաց դեպի տղամարդիկ, ժպտաց, բայց չնայեց ենթադրական Տիգրանի կողմը, - Բարև ձեզ: Այս գյուղում բարեկամի տղա ունեմ՝ Տիգրան, կնոջ անունը՝ Քնարիկ: Չե՞ք օգնի՝ գտնեմ: Ժպտացող Տիգրանը փորձեց չշշմել,- Երկնքից ընկա՜ն երկու փրկիչ ուտող բերա՜ն: Բայց ախորժակդ ի՞նչ կուզեր, փաստացի անծանոթ քույրիկ: Սաթիկը վերջապես նայեց Տիգրանի կողմը և սիրտը թփրտաց հուզմունքից, ու ինքն էլ հուզմունքը չթաքցրեց - Վա՜յ, չէի տեսել: Չե՜ք փոխվել: Սկսեցի հիշել: Դդմի ճաշ դեռ եփու՞մ է: Կարոտե՜լ եմ,- Տիգրանն իր սիրած մարդկային տեսակներից էր՝ ինչքան էլ լուրջ լիներ, դեմքի չարաճճի ժպիտի ստվերը ստիպում էր չթուլանալ: Գյուղացիներից նա, ով նիհար էր ու կիրթ հագնված, ծիծաղեց,- Տիկո, էլի՜ բախտդ բերեց: Գեղեցկուհի քույրի՜կ, դդմի ճաշ սիրո՜ղ: Տիգրանն ակնհայտորեն դեռ ուշքի չէր եկել Սաթիկի զգացմունքախառն ու գլգխիչ անսպասելի նոկաուտից,- Բարի՜ ախորժակ, դու հաստա՜տ կերար: Մինչև հինգ պորտ քույրերիս գիտեմ: Մեր տոհմածառի ո՞ր ճյուղին քեզ նստեցնեմ, դդմապաշտ քույր, պայթած կաղամբի ժպիտով: Սաթիկը, չգիտես ինչու, գերագույն հաճույք ստանալով իր ժպիտի որակավորումից, ծիծաղելով բռնում է Տիգրանի ձեռքը, նայում աչքերին,- Չհիշեցի՞ր, եղբայրս։ Գոնե բարձ՜ր մի ասա: Մեղքս լրիվ ընդունում եմ:- դիմում է իրենց մոտեցող Վահագին, հենվում Տիգրանին,- Գտա՜, սիրելիս՜: Սիրտս վկայում էր,- աչքերը սրբում է: Վահագ,- Բարև ձեզ,- ձեռքով հերթով բարևում է ներկա բոլոր տղամարդկանց հետ, սպասողական հայացքով նայում կնոջը: Տիգրանը դիմում է Վահագին, Սաթիկի ձեռքը բաց չթողնելով ու մյուսների համար աննկատ ավելի սերտ հպվելով ու շնչելով նրան,- Բարև, փեսա՜: Էս ի՜նչ լավ բան եք արել: Հազի՜վ հիշեցիք: Սաթիկը թեթևացած շունչ է քաշում, հենվում Տիգրանի թևին,- Տիգրան ջա՜ն, ամուսինս է՝ Վահագը: Ո՜նց թեթևացա, հոգիս թռչու՜մ է: Տիգրանը բռնում է Սաթիկի թևից,- Հեռու չթռչե՜ս: Էստեղ բոլորը որսորդ են, հրացանները՝ պատրաստ: Սաթիկի զրնգուն ծիծաղից հեռվում գտնվողները նայում են իրենց կողմ, ժպտում: Վահագը նայում է ժամացույցին, դիմում Տիգրանին,- ճիշտն ասած՝ մենք փնտրում ենք Կարինեին: Լսել ենք… Սաթիկը փորձում է կտրուկ և համողիչ խոսել, օգտվելով կանացի հմայիչ ժեստերի անվերծանելի կախարդանքից,- Բա Քնարիս չտեսնե՞մ: Կարինեն չփախավ: Խանութից մի երկու բան վերցնենք, գնանք եղբորս տուն: Չե՜մ համբերում… Կռահումների շփոթեցնող տարբերակներից հոգնած Տիգրանը ենթարկվեց իրերի բնականոն ընթացքին,- Բա շու՜տ ասեիք, որ խանութով եք գալիս, - հեռախոսով զանգում է,- Քեզ հավաքիր, քսմսվիր քաղաքացու ճաշակով: Սուպեր հյուրեր ունենք: Իրանց կժպտաս տեղի անտեղի: Համ շատ մոտ են՝ համարյա հարազատ, եկել են հատուկ դդմի ճաշիդ համար, համ էլ հետներն ամե՜ն ինչ բերում են: Դու դատարկ ջուր եռացրու, բերում ենք,-շրջվում է դեպի Սաթիկը,- Քուր, անունդ… էլ հո չե՞ս փոխել, սիրունացրել: Սաթիկը գյուղացիների հետ ծիծաղում է, չնայելով ամուսնու կողմը, զգալով նրա զարմացած ու չկողմնորոշվող հայացքը,- Չէ, էլի նույն Սաթիկն եմ, քո չարաճճի կատակների օբյեկտը: Տիգրանը շարունակում է խոսել հեռախոսով,- Սաթենիկը, նախանցած տարի Հեղուշենց ու Վազգենենց հետ եկավ,…. չե՞ս հիշում…. աչքդ նվերներին էր, որտեղի՞ց հիշես,- գյուղացիներն ու Սաթիկը ծիծաղում են,- Չե՜ս հավատա, ամե՜ն ինչ բերում են, - հավի մի՜ս, բրինձ, յուղ, երշիկ, աղացած միս,- նայում է Վահագին,- տոմատ ու ձեթ էլ, չէ՞, կառնեք, մեկ էլ՝ քաղցր ավազ: Վահագը հայացքով խանութ է փնտրում,- Եթե պետք է, կառնենք: Միրգ բանջարեղեն էլ: Թզբեխ խաղացնող գյուղացին ծիծաղեց,- Վա՜յ, Տիկո, կրակ դառնաս,- դիմում է Վահագին,- էդ մեկը՝ չէ: Իր տան եղածը կուտեք, փողն իրեն կտաք: Խղճով կհաշվի, Քնարից վախենում է: Սաթիկը փորձում է լուրջ երևալ, բայց փռթկացնում է,- Գնացինք խանութ, մածունը մոռացար: Տիգրանն ու գյուղացիները ծիծաղում են: Թզբեխ խաղացնողը դիմում է Վահագին,- Մոտ ընկերս է, բայց մարդ չի դառնա: Եկեք գնանք մեր տուն: Ես էլ Քնարի քեռու տղան եմ, ազգովի փոշմանել ենք դրան աղջիկ տալու համար, բացի՝ հենց Քնարից: Տանն էլ նեղվածք է: Վահագն ուսերն է թոթվում,- Տիկինս բարեկամ գտավ, իրենք շատացան: Վախում եմ՝ խոսեմ: Սաթիկը թևանցուկ է անում Տիգրանին, ժպտում թզբեխ խաղացնողին,- Տունը չգիտեմ, սրտում բոլորի՜ս համար տեղ կա, ու դրա համար հատուկ մեծացրել է: Բռնեմ, որ չշփոթեմ ու էլ երբեք չկորցնեմ: Հանկարծ Սաթիկը Տիգրանի ժպիտի մեջ ցավ տեսավ, որ մեկ միկրովայրկյան փորձեց դուրս պրծնել, բայց հետ ուղարկվեց գիշերային բացարձակ միայնության ժամերի անարդյունք մտորումների համար նախատեսված անկյուն,- ճիշտ ես, քույրս, բայց ինձ ոչ ոք չի հասկանում, ու դրա դեմ բուժում են, փոխանակ՝ մրցանակ կամ ռեկորդի թուղթ տան: Սրանք չե՜ն թողնի շփոթես: Առածներդ կվերցնեն, էլի առնել կտան ու էլի՜ մեր տուն կուղարկեն: Քույր լինելն ուզելով չի, արյունով է, դիմացիր:- տեսնում է դեպի իրենց կողմ շտապող Կարինեին, դիմում Վահագին,- Էս դու՞ք եք իրեն փնտրում, թե՞ ինքը Ձեզ: Դրա որսորդ հայացքը մշակեմ, հա՜,- տեսնելով Սաթիկի շփոթված հայացքը, աչքով է անում նրան,- Գյուղում էդ անմեղ բառ է։ Ընտելացիր, որ դիմանաս։ Կանգնած խմբին է շտապելով մոտենում Տիգրանի ակնարկած Կարինեն, կանգնում Վահագին ավելի մոտ, բայց դիմում Տիգրանին,- Բարև ձեզ: Բաժակս ասեց, որ տուն վարձողներ են գալու: Եթե գան, կասեք, որ ես կարող եմ առանձին ընտի՜ր տուն ճարել, լա՜վ տանտիկնոջով, զեղջ գներով: - նայեց Վահագին ու կարծես թե նոր տեսավ, -Դու՞ք եք, - Վահագը միայն գլխով արեց,- Նստե՜նք մեքենան, մո՜տ է: Սաթիկը մի պահ ցնցվեց, ավելի սեղմվեց Տիգրանին, նայեց այդ կնոջը, նրա վրա շարված տարբեր ազդեցիկ շղթաներին, զարդերին ու ակամայից հիշեց Սմբատի խոսքերը, երբ տանը նրան ուտելիք էր մատուցում,- «էս ի՜նչ լցնել ես լցրել, տիկին: Իմաստը՞»: Կարինեի վրա հմայիլների, օկուլտային իրերի ու զարդեղենի ակնհայտ շատություն էր, բայց թե դրանցից էր, թե՝ իր պահվածքից, նա արդեն ինչ որ ազդեցություն ու իշխանություն հաստատեց այդ փոքր խմբում, մենիշխանական հրամայականին համաձայնության վերմակով ծածկելով բոլորի համակարծիք կարծիքը: Ներկաների երկնչոտ ու մագնիսացված հայացքները գլխի հաստատող շարժումներով նրան միայն ինքնության ու ներկայության նշաններ ուղարկեցին: Սաթիկն էլ արդեն պատրաստ էր ձեռքը մեկնել նրան ու ասել, «Տարեք ինձ այդ տունը, տիկին: Ես Ձեզ վստահում եմ բոլո՜ր հարցերում»: Վահագը լուռ գնաց դեպի մեքենան, սպասողական հայացքով նայեց Սաթիկին ու Կարինեին: Օդը շնչում էր Կարինեի կամքի կատարողականի ենթադրությամբ: Տիգրանը Սաթիկի ցնցվելուց կատարեց եղածի իր շտապ մտահանգումն ու անպես սեղմեց Սաթիկի իրեն բռնած ձեռքը, որ Սաթիկը հասկացավ՝ Տիգրանն իրեն հասկացել է ու ընդունել, ու սիրտն ուրախությունից ճչաց: Աչքերի արցունքն աննկատ սրբեց ու կարծես հեռվից լսեց նորահայտ եղբոր եղբայրական պարտականությունների ստանձման հաստատումը,- Շտապելուց բաժակդ թաց թաց ես նայել, Կարինոչկա: Թե չէ՝ կասեր, որ խառնել ես: Իրենք տուն վարձող չեն, իմ քուրն ու փեսան են: Ցանցդ հավաքիր, ուրիշ տեղ փռիր: Հաջող որս եմ մաղթում, յուղալի։ Սաթիկը հուզմունքից թուլացավ, հենվեց եղբորը, որ արցունքները չերևան, ու աչքի տակով նայեց Կարինեին: Կարինեի աչքերի չար փայլը մի վայրկյանում հօդս ցնդեցրեց իր ազդեցության կախարդանքը: Սաթիկը վերագտավ իր հանգստությունը, թեթևացած շունչ քաշեց, ժպտաց Տիգրանին, որն իրեն աչքով արեց, մատով զգույշ սրբեց քրոջ արցունքի կաթիլը: Փաստորեն Տիգրանի վրա Կարինեն ազդեցություն չուներ ու դժվար թե որևէ մեկն ունենար: Սաթիկն այդ պահից արդեն նրանով հիացավ ու իրեն համարեց իր ուսուցիչն ու հետո ենթարկվում էր նրա հմայքի կախարդանքին, հիանալով նրա ամեն ասածով ու արածով, ինչն էլ առաջ էր բերում Վահագի զարմանքն ու զայրույթը: Նա իր կնոջը չէր ճանաչելու Տիգրանի պատճառով, ու նույնիսկ խանդելու էր այդ ենթագիտակցական մակարդակի նվիրվածության պատճառով, ինչն՝ անշուշտ, ևս ամուսնու անբաժանելի տարածքն է: Կարինեն, սակայն, վճռական էր տրամադրված, կարծես թե իրենց զրույցը ոչ թե սովորական վիճաբանություն էր, այլ՝ տիեզերական մասշտաբով ընթացող պայքարի արդյունքի վրա ազդող տեղական նշանակության կռիվ, ու իրենից մարտական հաշվետվություն են սպասում ինչ որ ուժերի շտաբում: Խոսելիս նա ում էլ որ դիմեր, ավելի հաճախ նայում էր Վահագին, ինչը վախեցրեց Սաթիկին ու այդպես էլ գաղտնիք մնաց, քանի որ «ոչ այնպես» պատասխանը կարող էր խճճել իր երջանկության զգացումը, այն ողողել կասկածանքների կեղտահոսքով: Բայց և Կարինեն իր ինքնավստահության ինչ որ մասը կորցրել էր,- Շատ լեզուդ շաղ տվեցիր, Տիկո: Ոչ բարի մտքերդ քեզ դարձրել են սև ուժերի հանգուցակետ: Նրան քանդելը գնալով կդժվարանա, եթե չլսես չափի մանտրայի տիեզերական էներգիայի ձայնը: Վերցրու այս թալիսմանը, երեք օր պահիր կողքիդ, որպես տիեզերական զայրույթի շանթարգել,- Տիգրանին է մեկնում ինչ որ հմայիլ: Լսվում է նրա դաստակի զարդերի հաճելի հայացքահավաք զնգոցը: Սաթիկի գլխում վախեցնող խառնաշփոթ էր ու ահով սպասում էր Տիգրանի պարտությանն ու հեռանալուն: Նա իրեն տրամադրում էր արդեն անխոս ենթարկվելու մտքին, երբ մարդ հնազանդվում է իր ճակատագրին ու գնում, անկախ նրանից թե ուր են տանում՝ տաժանակիր աշխատանքի, անցանկալի մարդու հետ ամուսնության, թե՝ կառափնարան: Ինչ լինում է՝ թող լինի: Վերջ ի վերջո, ինքն ամուսնու հետ է, պաշտպանված: Բայց Տիգրանի մտքով էլ չէր անցնում վախենալ խորհրդավոր բառափնջի մոգական հմայքից: Ընդհակառակը, կարծես թե իր համար առիթ էր նորից բացատրել Կարինեին նրա ազդեցության ոլորտից իր տարածքի անձեռմխելիությունը և սահմանի այդ կողմում այլևս նաև Սաթիկի գրանցումը: Նա Սաթիկի ձեռքը բաց չթողեց, ու նույնպես դիմեց Վահագին, որը չգիտեր՝ թե ուր նայեր, ում նայեր,- Էս բարի կինը մեր գյուղի բախտագուշակն է: Էս սառսռան բառերով մեր ուղեղները մաքրազարդում է, հետո քաղցր հեքիաթներով հավանական երջանկության տոմսեր բաշխում ու վերջում առանձին առանձին բռնացնում ու դրանց գինը տոկոսներով պռճըկում: Գյուղացիները ժպտացին Տիգրանին, բայց ավելի անվստահ ու ինչ որ պատրվակով հեռացան: Կարինեն հմայիչ ժեստով ձեռքը պարզեց դեպի Տիգրանը,- Քո չարաճճի մենտալ մտքերը հավաքում եմ, տանը համատեղեմ տիեզերական բանականության աստրալ ինքնության հետ, որ ներելու իրավունք ստանամ,- ձեռքով օդի մեջ գեղեցիկ պտույտ գծեց, ու լսվեցին նրա դաստակի զարդերի ու շղթաների շխշխկոցի ուշադրություն շեղող ու մտազրկող ձայները: Կարինեի ազդեցությունը ինչ որ հրաշքով փքվեց, ճիշտ ու ճիշտ հնդկահավի փետրածածկի նման՝ գեղեցիկ, ուշադրությունը գամող, սպասելիքով լիցքավորվող: Բայց Տիգրանը ձեռքն առաջ պարզեց, մատներով շխկոցի ձայներ հանեց,- Չէ, կտանես, կբռնաբարես ու կպարտկես: Հետ եմ վերցնում, հետո անձամբ կբերեմ: Իմ ու քո ինքնություններն առանձին իրար կհասկանան, ես ու դու՝ առանձին: Ախր ես քո դասարանցին եմ: Դու իսկի Վարշավայի մայրաքաղաքի տեղը չգիտես, ո՞նց կարաս՝ ինձ կամ մտքերս որսաս: - դարձավ Վահագին ու Սաթիկին,-Գնացինք: Սաթիկը լարվածությունից անասելի հոգնել էր, նստել էր ուզում, ու նույնիսկ չըմբռնելով լսածի իմաստը, զարմացավ,- Իսկապե՞ս,-ու շարժվեց դեպի մեքենան, Տիգրանին նշան անելով, որ նստի առջևի նստատեղին: Կարինեն դատախազի դեմքով նայեց Վահագին, ով միայն ուսերը թոթվեց, ու դիմեց Սաթիկին,- Դու Սաթիկն ես, չէ՞: 5 Սաթիկին թվաց, որ Կարինեն ինչ որ կարգադրություն կրակեց իր աչքերի մեջ: Հազիվ արտաբերեց,- Այո՜…,- ու հենարան փնտրեց, գտավ ամուսնուն ու փորձեց ձուլվել նրան: Կարինեն զգաց իր ազդեցության ուժն ու հայացքը Սաթիկից չկտրեց,- Քեզ երազումս տեսել եմ: Եկել ես մեր գյուղ տաս օրով, բարո՜վ ես եկել: Ամուսնուդ անունը Վահագ է, երեխայիդ անունը՝ Դավիթ: Ամուսինդ, որ երևի ինքն է,- նայեց մեքենայի փայլով խիստ մտահոգված Վահագին,- բիզնեսմեն է: Դու մի ամիս առաջ հիվանդացել ես, քեզ նշանակել են մաքուր օդ ու հանգիստ միջավայր: Դու լավ նկարիչ ես: Քեզ ու գործերդ գովում են: Կիրթ կեսուր մայրիկ ունես, որին սիրում ես մոր պես, ու մի հրաշք որդի: Հա՜, դու նամակ ես ստացել արտասահմանից, որով առաջարկում են իրենց հետ աշխատելու: Այդ մասին նույնիսկ ամուսինդ չգիտի: Տիգրանի հետ դասընկերներ ենք, այդպես կատակում ենք։ Ինքն արտոնյալ հակադիր է՝ առանց ներման իրավունքի: Սաթիկի մարմնով դող անցավ, նայեց Վահագին, ով իր նվիրական գաղտնիքների օպերատորն է, բայց նա հանկարծ մեքենայի վրայի ինչ որ կեղտաբիծ մաքրողի դիմակ հագավ: Տիգրանն էլ էր զարմացել,- Բա՜ն չեմ հասկանում: Ինքն էսքա՜ն փայլելու իրավունք չուներ:,- դիմում է Կարինեին, - Դե, իր մոտ ընկերուհու անունը, կոշիկի ու կրծքալի համարներն էլ ասա, նստեմ ձեր դռանն ու մի ամիս էստի համեցեք կանչեմ ու շնորհքդ գովե՜մ: Սաթիկը դողաց ու մտքի մեջ աղոթեց, ինչի վրա հետո հաճախ ծիծաղում էր,- «Աստված ջա՜ն, այնպես արա, որ չասի»,- հետո սարսափեց, հիշելով, որ ինքն էլ չի կարող այդ համարները ոչ հաստատել, ոչ՝ ժխտել: Հեծանիվով միջին տարիքի մեկը մոտեցավ, հայացքով բոլորին բարևեց, Տիգրանի հետ հայացքազրույց ունեցավ, սպասեց: Կարինեն նայում է երկնքին, աչքերը փակում, - Մոլորակների այսօրվա դասավորությունը բարենպաստ է մեր գյուղի աուրայի համար… ուղարկում է բարության մանտրա, ես էլ ձեզ եմ փոխանցում: Ըմբոշխնեք այն իմ նիրվանայի տարածքում։ Տիգրանի չակրան էլ տեղափոխում եմ կառուցողական բիոդաշտ, որ ուրիշ կանանց կրծքերից աչքը կտրի ու բարեկամին չարակամից տարբերի,- դառնում է Սաթիկին,- եթե եղբորդ համոզես ու գա մոտս, հաջողության կախարդանքով կջնջեմ իր զազրախոսությունն ու վրայից կհանեմ անհաջողության անեծքը: Ու իմ կուտակած հոգևոր էներգիան կհարաբերվի իր բիոէներգիայի հետ, ու մեզանից ծնված ժայթքող էներգիան իրեն կուղեկցի հաջողության դաշտ, ու իրեն կձգտի փողը, ոչ թե՝ չար ուժը: Տիգրանը թևանցուկ է անում Վահագին և Սաթիկին,- Մոլորակ կոլոլակ չգիտեմ, քրոջիցս հեռու՜ մնա, ինքն ուրիշ մոլորակից է,- ու նորաթուխ հարազատներին հասկացնում է նստել մեքենան: Սաթիկը հոգնեցնող լարվածության թուլացման հաճույքից ծիծաղում է, շտապելով նստել մեքենայի մեջ,- Հե՜չ չես փոխվել: Ո՜նց էի կարոտել: Տիգրանը հարբել էր անկանխատեսելի, բայց սպասվելիք երանավետ զարգացումների բուրմունքից, որով իրեն էր պատում քաղաքի այս գեղեցկուհին՝ խելքամաղ անող աչքերով, հաճելի վարքով ու խոսելաձևով ու երանելի մարմնով,- Բոլորին կփոխեմ, աշխարհն էլ հետը, մատդ փուշ չմտնի: Էս ի՜նչ ես ասում: Սաթիկը հաճույքի սառսուռ ապրեց, քաջ գիտակցելով լսածի ուժն ու հարաբերականությունը: Վահագը նայեց Կարինեին,- Մինչ տեսություն: Ես … մենք կհանդիպենք:   Կարինեն ժպտում է Վահագին, թուղթ է մեկնում աչքերին նայելով, որ Սաթիկի աչքից չվրիպեց ու խորը տպավորվեց, - Իրո՜ք լավ տուն է: Սա իմ այցեքարտը: Տիգրանն էլ, լեզվին չնայեք, մի տաս անգամ եղել է իմ տանը: Բայց անուղղելի է: Ազատվեք նրա վնասակար ազդեցությունից, փրկվեք, եկեք մոտս։ Տիգրանը չհասկացավ, կամ չուզեց հասկանալ Կարինեի հաշտության կամ զինադադարի առաջարկը,- Քանի չի փոշմանել, գնանք: Դպրոցում չեմ տվել արտագրի ու ինձ ներում չկա՜: Էդ իր ասած էներգիան դիտմամբ կարել է քամակիցս, ու ինձ այսպես գցել անհարմար վիճակի մեջ, քուր: Հեծանիվով գյուղացին ծիծաղում է, Տիգրանին նայելով,- Լեզվիցդ է կարել: Կտրվի լեզուդ, հա՜,- Տիգրանի հետ առանձին զրուցում է, ծիծաղում, Տիգրանից ինչ որ բան վերցնում, հեռանում: 6 Տիգրանը նստում է մեքենայի առջևի նստատեղին, դիմում Վահագին,- Ուղիղ, հետո՝ աջ: Վահագը մեքենան շարժում է տեղից, - Իսկ խանութը որտե՞ղ է: Տիգրանն ակնհայտ ուրախ էր,- Ճամփին է, կհասցնենք,- զանգում է հեռախոսով,- Եկանք: Դդմի ճաշիդ վերջն եկել ա, էսօր տոն է,- թեքվում է դեպի Սաթիկը,- Քույրիկս, կամ՝ ես ես չեմ, կամ էլ՝ դու ես….- Սաթիկը նայում է Տիգրանի աչքերին, հետո Վահագի կողմը,- Իրոք աչքս ջուր էր կտրե՜լ: Ապրե՜ս: Վահագը հայելու միջով բարկացած հայացքով նայում է Սաթիկին, զննում շրջակաքայքը,- Էս կորած փողոցում խանութ կա՞ որ: Տիգրանը ցույց է տալիս առանձնատներից մեկը,- Կանգնիր: Այ, սա էլ մեր խանութն է: Վահագը հանում է դրամապանակը, իջնում մեքենայից, - Այսինք՞ն: Բա ցուցանակը՞: Տիգրանն իր դերում է, -Այսինքն՝ հիմա իմ տանը կհյուրասիրվեք, հետո կմտածենք: Սաթիկը ծիծաղում է, թևանցուկ անում ամուսնուն,- Սիրելի՜ս, սա իրենց տունն է: Եղբայրս խաբելով բերեց իր տուն, որ հյուրասիրի կիսահարազատ քրոջը: Տիգրանն ուրախ էր ու դա չէր թաքցնում,- Էդ գյուղամիջում էիր կիսահարազատ: Հիմա գինի կխմենք, արյուններս կջրիկանա, կհիշենք անցածն ու կդառնանանք հարազատ,- ու գնում է առաջ, որպեսզի հյուրերն իրեն հետևեն: Սաթիկը ծիծաղում է, համբուրում Վահագին, շշնջում,- Սիրում եմ քեզ, շա՜տ: Սաթիկի ծանոթությունը Քնարիկի ու Տիգրանի տասներեքամյա որդու՝ Հովսեփի հետ շատ ուրախ ու անկեղծ անցավ: Բոլորը միմյանց ընդունեցին որպես հարազատներ, զրույցը համեմելով արագահոս անցյալի ճշգրտումներով, ամենօրյա վազվզուքի պատճառով հաճույքադավ ու տրավմածին խոնջանքի առաջացրած հիշել չհիշելու հնարավրության վնասաբեր ընդհատումներով: Նույնիսկ Վահագը ներքաշվեց զրույցի մեջ, հետաքրքրվելով տեսարժան վարերով ու փորձելով շփման գծեր ստեղծել իր բիզնես գործունեության հետ: Քնարիկն անխոս ընդունեց ամուսնու նոր բարեկամին, առանձնապես չփորձելով էլ ստուգել ներկայացված լեգենդը: Կյանք է, պատահում է: Ինքն էլ բարեկամներ ունի, որ հիմա տեսնի որևէ տեղ, չի էլ ճանաչի: Եվ հետո, ամեն ինչով նորմալ մարդիկ են, ինչու՞ չմոտիկանալ: Ո՜նց էլ լինի, մատից մի փուշ կհանեն: Սաթիկին սիրեց որպես իր երազանքի իրական մարմնավորում, առանց նախանձի որևէ երանգի: Այդպիսի կին լինելը եղել է իր երազանքը՝ ուղղախոս, ազատամիտ, ճտպտան, արվեստից հասկացող: Բայց խաբվեց Տիգրանի ճարտար լեզվին, սիրահարվեց, չլսեց ծնողների ողջամիտ փաստարկումները, ստացավ նրանց օրհնանքն ու մտավ բեռի տակ: Իսկ կյանքի բեռը ծանր ստացվեց՝ չեն հասցնում, չե՜ն հասցնում ու չեն հասցնու՜մ: Տիգրանն էլ առողջական խնդիր ունի սրտի հետ կապված: Նրան էլ պետք է փայփայել, որ հանկարծ մի բան չպատահի: Եթե ուրախացել է քրոջ գալով, թո՜ղ ուրախանա: Հովսեփը ևս հավանեց իր նոր բարեկամներին: Սաթիկի կերպարը նրան ևս դուր եկավ, մանավանդ որ նման էր իրենց նոր՝ գեղեցկուհի ու ճաշակով ուսուցչուհուն՝ Հակոբյանին: Բայց եթե նա խիստ էր, քիչ էր ժպտում ու կատակում, ահա եկել է գեղեցկուհի նման մեկը, շփվում է, հետդ ծիծաղում, դպրոցից ու դասերից հարցնում: Իսկ երբ սեղմեց փափուկ կրծքին, արդեն սիրահարվեց: Գիտեր, որ հորաքրոջը, թեկուզ հեռու, չի կարելի այդ իմաստով սիրահարվել, բայց եթե ինքը շա՜տ լավն է, ու ոչ մեկին չասել, ապա գաղտնի կարելի է: (շարունակելի)
217

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(8)

4 Փիրուզս արձանիս տեղադրելուն չորով դեմ էր, ու հենց գնաց, գործը գլուխ բերեցի: Վազող վագրը, ես վրան՝ ձիգ նստած: Շենք մտնելիս բարևում էի, մի տաս րոպե հիանում, հետո նոր շենք մտնում: Բամբասում էին՝ թե բյուջեի վրա թանկ է նստել, բայց արվեստը զոհ է ուզում, ու լա՜վ է գոնե, որ այդ զոհը բյուջեն է: Հետո ազատվեցի հավե՜րժ դժգոհ Նվարդից: Ամեն թղթի ու հրամանի համար իր անտանելի կարծիքն ուներ: Բերեցի ինձ հարազատ հոգի՝ Թերազային: Կես խոսքից հասկանում էր, ընդառաջում, երբեք չէր հակաճառում: Ինչ էլ ասեի՝ «եղավ շեֆ ջան»: Քանի որ գործերս շատ էին, ինքն էլ պարապ էր ու անիմաստ հեռախոսով էր զամբախում՝ մի քանի գործ տվեցի, մինչև կարգավորվեի գործնական իմաստով: Ասում էին, թե անշնորհք կարճ է հագնվում, բայց նախ դրանից գործը շահում էր, քանի որ տղերքը սկսեցին հետաքրքրվել գործավարությամբ, հետո էլ ես էլ էի խթանվում աշխատելու, հատկապես՝ իր հետ: Որոշեցի մի քանի գիրք միրգ տպել՝ չհավանեցին, «նախկինները լավն էին»՝ ասեցին: Կինոյի համար նյութ տարա, չնայեցին էլ՝ «դարը փոխվել է», ասեցին: Մի օր էլ նայեցի օրացույցին, հոպա՜, վաղը ապրիլի մեկն է, իսկ ես՝ տխո՜ւր: Տրամս լավ չէր՝ առանց Փիրուզ, գործերս թարս, ես էլ մի շաբաթվա ծարավ: Որոշեցի և գեղագիտորեն լիցքաթափվել և հիշվող նվեր անել քաղաքիս: Հրամաններ սարքեցի, տվեցի որ Թերեզան ուղարկի: Սա էլ իր խելքով բաներ էր փոխել, որ ավելի արտակարգ լինի: Ուրախությունը երկարացնում է կանքը: Կատակը շատ լավ էի մտածել, ու ինձ էլ շատ դուր եկավ, բայց տգետ մասսան այն ժամանակ չընկալեց: Գաղափարս էն էր, որ մի երեք չորս ժամով փոխում ենք քաղաքի տրանսպորտի համարները, փողոցների անունները, խանութների ցուցափեղկերը, խառնում հեռախոսների միացումը: Այդ փոքր ժամանակավոր դժվարությունների միջոցով մարդիկ ստանալու էին թարմության ու նորության շունչը: Թե չէ՝ անջատված ապրում են: Ուզում էի բոլորին թափ տալ և փոքր հումոր նվիրել: Հո կյանքը տնից գործի, գործից խանութ, խանութից տուն գնալը չի՞: Հաստատ շատ հետո էլ դրա մասին կհիշեն, կծիծաղեն: Կատակը հիշվող պետք է լինի: Տղերքին կանչեցի, սեղանին շշեր շարեցինք ու էկրանների վրա վայելեցինք հումորի տոնը: Տղերքը երջանիկ էին, անվերջ կենացս էին խմում: Սաք ապերը շնորհավորեց Փիրուզիս կիսավարտիկի միջից դուրս գալու առթիվ, ու որ էլ վրայիցս համապատասխան հոտ չի առնում ու հույս հայտնեց, որ իր հողը կստանա: Սեդրակն էլ արդեն չէր հարգում, բայց հենց Փիրուզիս կրնկի տակից դուրս եկա, սկսեց ինձ տեղը բերել ու միասին իր խանութի տեղը կդասավորենք, որ լրիվ հարգի: Արտաշեսն էլ սպանեց Փիրուզիս մասին հարցնելով, թե ե՞րբ ա գալու, ո՞վ է իր գործն անելու: Հետն ինչ որ գործ էր բռնել: Բարկացա՝ շեֆը ես եմ, գլխիս վրայով գործ ես բռնում: Դե կե՜ր: Թերեզս էլ արդեն առավոտ շուտ ուրախացրեց: - Բարի լու՜յս, շեֆ ջա՜ն: Էլի լցվել էին անտերի պես: Շնչելու օդ չկա՜ր: Լարեցի՝ «դուք տուն տեղ, ամոթ չունե՞ք»: Քանի ըստեղ եմ, քեֆիդ կպնող չի ըլնի, չմտածե՜ս: Ամեն ինչ լա՜վ էր: Խանգարող չկար, հրամանը տված էր, էկրանը միացրած, շշծերը սեղանին շարա՜ծ: Ու գնա՜ց կոմեդիան: Դմբո քաղաքացիներս խառնվել էին իրար, գլուխները կորցրած գոռում էի՜ն, բողոքում: Մի պահ նույնիսկ ամաչեցի, որ դրանց դեմքն եմ: Մի քաղաքացի հերթով բոլորին հարցնում էր, -Հիմա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ, ո՞վ կհավատա: Մի պառավ լալիս էր,- Բա ո՞նց հետ գնամ, սխալ հասցե եմ եկել: Ծիծաղից մեռել էինք: Էլ արցունքներս մաքրելու թուղթ էլ չկար: Թերեզս զուգարանից շտապ հասցրեց: Անձամբ էլ մաքրում էր: Մի բիձուկ էր խոսում ձեռնով ոտով,- Կինս հիվանդ է: Դեղ են ուզել, տանում եմ: Բայց ու՞ր: Շ՜ատ ծիծաղեցինք: Ախր ո՞վ է հիվանդանոց դեղ տանում: - Եթե երթուղային վրա գրված է՝ հինգ, բայց յոթ է, ինչպե՞ս հասկանանք: - Պապիկ, բան չե՜մ հասկանում: Ո՞նց գնամ նոր թաղամաս:  - Եթե էշին ընտրենք մեզ ղեկավար, ոչ մի տեղ էլ չենք գնա, աղջիկ ջան: - Ես գնում եմ Պետրոսյանի փողոց: Առաջ սա էր, բա հիմա որն է, ես ու՞ր գնամ: - Չգիտե՜մ, մայրիկ: Երևի ճիշտը տաքսիով գնալն է: - Վախ, այ բալա, բա ես տաքսիի փող ունե՞մ: - Չգիտե՞ք, հիմա 13 համարի երթուղին որն է: Այսօր հումորի՞, թե՞ ապուշության օրն է: Գժանոց, հատակից չէինք կարողանում բարձրանալ: Մի պահ ծիծաղել էլ չէր լինում: Զանգեցի, որ սիրուն կլիպ սարքեն, իրիկունը ցույց տան, ժողովուրդն ուրախանա՝ հայհոյեցին, անջատեցին:  Որոշեցի բոլորին հեռացնել, բայց որոշ պատճառներով չստացվեց: Արտաշեսը նեղացած էր: Ինչ որ բան էր ուզել, մոռացել չէի արել: Էդպես էլ չծիծաղեց: Մի երկու բաժակ գցեց, ինչ որ բան հիշեց, փախավ:  Մի պահ Թերեզս լացելով եկավ,- Շեֆ դրանք էլի շենքի առաջ են, չեմ կարում երգ լսեմ: Ջղայնացա,- Ի՞նչ են գոռում: - Եսի՞մ: Ասում են՝ «հեռացրեք էն ֆանտիլին»: Ֆանտիլ ա, ֆունտիլ ա: Էդ ով ա՞, շեֆ: Չէի հիշում,- Չգիտե՜մ: Կադրերի հետ ճշտեք, վաղը կանչեք: Գնա ասա՝ այսօր պարոն Նազարը զբաղված է, վաղը կզբաղվի ֆանտիկի հարցով: Գնաց, եկավ,- Ծիծաղեցին, ասեցին՝ «ֆանտիկն ինքն է: Թող գա, ապրիլի մեկի իր հրաշք կատակի պատասխանը քթի առաջ ֆռռացնե՜նք»: Էնպե՜ս ծիծաղում էին: Քեֆս մի քիչ լավ էր: Որ թշնամու ջրաղացին ջուր չլցնեմ, ամաչեցի գնալ,- Գնա, ասա՝ հեռախոսով կարևոր զրույց ունի: Պրծնի, կգա: Թերեզս գնաց եկավ, նայեց էկրանին, իրենց նախանձ հարևանին տեսավ, ծիծաղեց ու միացավ մեր քեֆին, շա՜տ ծիծաղեց,- Վա՜յ մորս արև, մեռա՜,- կանացի ձևերով թավալվում էր հատակին: Հենց մենակ իրեն նայելը տո՜ն էր, չհաշված՝ էկրանից ստացած հաճույքը: Իրիկունը մի քանի սադրիչներ էլի հավաքվեցին շենքի դիմաց, հիմար բաներ գոռգոռացին: Զանգեցինք, եկան, հանգստացրեցի՜ն: Հետո գտանք մեղավորներին, մի քանիսին ազատեցինք գործից, մի քանիսին նկատղությունով վախցրեցինք: Լա՜վ օր էր: Տղերքը գո՜հ էին: Արդեն ուշ էր, Սեդրակն ու Սաք ապերն ինչ որ բան հիշելով հագուստները թարս հագան ու առաջին հարկի պատուհանից տուն գնացին: 5 Էդ օրը հենց սկզբից էն չէր: Թերեզս մտավ կաբիետ, կպավ ինձ: Դողու՜մ էր,- Շե՜ֆ, վագրի կողքին ուրիշ արձան են դրել: Քեզ էլ ստորացրել են, կարծես թե՜: Նախ իրեն լրիվ հանգստացրեցի, հետո ցած իջա: Մի արձան էլ էր դրված: Ես եմ շորեքթաթ, դիմացս տետր ու Աղունիկս՝ նստած վրաս, ձեռին՝ ճիպոտ: Մի՜ լարվիր,- ասեցի վախից ինձ փաթաթված Թերեզիս,- նա երբեք ճիպոտով չի եղել, ու քամակիս էլ չի խփել: Հավատա՜ ինձ: -Բա մնացածը՞,- հարցրեց Թերեզս: -Մնացյալն՝ ինչպես արվեստում,- գրկեցի, հանգստացրեցի խեղճին ու շարունակեցի աշխատել, չնայած թեյս սառել էր, թխվածքին ճանճ նստել: Աղունիկս էլ անմահացավ իմ շնորհիվ: Այդպես, անկախ ինձնից, սերունդներին փոխանցվեց ինտիմ պոեզիայի իմ ձևը: Մի օր էլ Փիրուզիս կսարքեմ վրաս նստած, որ իմանա, ուրախանա էն ցրտին: Երկա՜ր ժամանակ ընդունարանից փսփսոցներ էին լսվում: Երևի ուզում էին պոեզիա կիրառել, հերթագրվում էին: Տետրս հանեցի, մի տաս հատ պոեզիա ընտրեցի: Սիրտս թփրտում էր: Բոլորին կընդունեմ ու մեկին կընտրեմ փիրուզփոխարինիչ: Վերջապես գործերս կլավանան: Փիրուզիս գնալու պատճառով ընկճվել էի, գործերս թարսվել էին: Թերեզն ամեն օր ծիծաղելով իմ մասին վատ նորություն էր պատմում: Ինքն էդպես է, անմիջական: Իբր իմ մասին շա՜տ ծիծաղելի անեկդոտներ են պատմում, բայց ինքը չի ծիծաղում, քանի որ սուտ են: Ու ինձ էլ կոչել են Անիմաստ քաղաքապետ: Էդ ապուշ բառը էնտեղից հանեցի, ֆռռա՜ց, ինձ կպավ: Էդ մտքերով կաբինետումս հաց էի ուտում, կենացս խմում, Թերեզս զանգեց, թե՝ քեզ են ուզում, շեֆ ջան: Պոեզիայի հույսով դուռը բացեմ՝ Ուստիանս է նստած, Թերեզս էլ՝ թթված- Շեֆ, մեռա՜: Ասա, հեռու տանի: Թերեզիս հոտառությունը շա՜տ նուրբ է, իմ վրայով գիտեմ: Չհամբերեցի, կափարիչը հանեցի, հոտը լիաթոք ներշնչեցի,- Մեռնե՜մ ձեռներիդ,,- ու սիրունիս մատները պաչեցի ու տեղում որոշեցի՝ եթե Սկեից հարցաքննեմ ու արդարանա, գործի կընդունեմ: Պոեզիայի համար իրեն կհամոզեմ, որ չխանդի, կողքիս կլինի, գործն էլ՝ լիքը՜: Ուստիանս նեղացած ժպտաց, - Նախ՝ բարև ասա, հետո տոլմին վրա տու՜ր: Թերեզաս էլ ձեռը բերեց քթիս մոտ, պահեց Ուստիանիս ձեռի կողը,- Նայե՜մ, -ու չի շարժում, որ երևան իր սիրուն ու մշակած մատները: Ուստիանիս մատները շոր էին, ճաքճքա՜ծ: Ստիպված Թերեզիս մատներն էլ պաչեցի, որ չնեղանա: Ինքը երեխու նման է, երես առա՜ծ: Թերեզս երեխու նման ուրախացավ,- Շե՜ֆ, առածդ մատանին պաչեցիր, ախ՜ր: Բա մատներ՞ս: Ուստիանս ձեռը հետ քաշեց,- Հիմա ինչս որ պաչես, իրանն էլ ա՞ դեմ տալու: Թերեզս իրա ձևերով, որից գժվում եմ, ժպտաց,- Դե, գյուղում ջենտլմեն չկա, չտեսած տիկինն ի՜նչ անի: Ուստիանս նորից ձեռը պահեց քթիս մոտ,- Գյուղում քո իմացած ջենտլմենի պակաս չկա, ու անինքնասեր կանանց հինգ րոպում մշակում են: Թե էդ տեսքով ու խելքով գյուղ գաս, շա՜տ գոհ կգնաս: Չնայած՝ լավ տեսած ես: Այ քեզ կրա՜կ, որի կողմը պահեմ: Աստված կանանց ինչի՞ տեսքի հետ էլ խելք չի տվել, որ որձի մոտ որձի համար չգզվտրվեն: Բայց լա՜վ ասեց, Փիրուզիս տեղը հաստատ կաշխատի: Ձեռը պաչեցի, թեման փոխեցի, որ փախնեմ,- Դուք ծանոթացեք, տոլման դնեմ սառնարանը: Գնացի Փիրուզիս կաբինետ, քանի որ իմ սառնարանը Սկեն իրեն էր նվիրել առանց ինձ հարցնելու: Որոշեցի տեղում քաղցր պաչով Ուստիանիցս խոսք քաշել էդ տագնապահարույց դեպքերից:  Ուստիանս էլ եկավ կաբինետ,- Լսեցի՝ քաջ ես դարձել, ուրախացա: Բայց, աչքիս սրա քաջն ես: Չնեղացա: Կնոջ խելքից նեղացողը քիթը վերև չի պահի,- Էս ամբողջ շենքն իմն ա՜, ախչի: Ես էլ շեֆն եմ: Ուստիանս հե՜չ չէր փոխվել,- Քո նման շեֆ գյուղում լիքը՜, Համոն, Վաղոն: Կնոջդ բան ասեց էն լիրբը, լռեցիր: Թերեզս եկավ դուռը շխկացրեց,- Գոնե չլսեմ, չհուզվե՜մ: Գեղցի՜:      Քրտնեցի: Հա՜, գեղցի է, բայց գիտնականներն էլ չգիտեն, դա կոչու՞մ է, բնավորությու՞ն, թե՞ թերություն: Ուստիանս ինձ նայեց, մի քիչ սպասեց ու կանչեց,- Գեղցին փեշդ կերկարացնի, լեզուդ կկարճացնի, հայելին՝ չի ճանաչի՜: Չէ՜, հաստա՜տ կաշխատի: Փաստորեն Ուստիանս նաև խելացի՜ համարձակ է: Մի քիչ խոսացնեմ, ճշտեմ Սկեի մասին կասկածներս ու գործի ընդունեմ, որ հետո չկարոտի Սկեին՝ գյուղ գնա: Լա՜վ պաչեցի, ձեռս էստեղ էնտեղը գցեցի, սեղանին պառկեցրի, շորերը հանել սկսեցի: Նեղացավ,- Իբր թե պաշտոն ունես, բայց ոչ խելք ունես, ոչ բազմոց: Սեփական կնոջդ սեղանի վրա ես ուզում սիրել էն լրբի պես: Դուռն էլ չկողպա՜ծ: Միանգամից սառեցի: Ախչի՜, ոնց եղավ, որ չես կարոտել փաղաքշանքիս: Էստեղ մի բան կա՜: Համ էլ հո չէի՞ ասի, որ Փիրուզիս խանդը փափուկ կահույքը հանեց, վերջինն էլ Սկեն սրբեց,- Բա ո՞նց եղավ, էկար: Ուստիանս սեղանից իջավ, ստիպեց որ թեքվեմ, շորերն ուղղեց,- Քո Փիրուզը զանգեց, թե եկեք տարեք, մե՜ղք է: Քաղցր ու խելացի լեզու ուներ: Ո՜նց նայում եմ՝ ճիշտ էր ասում: Հավաքիր եղած չեղածդ: Քրտնեցի,- Չէ, հետո՜: Աղունիկն խանդից ինձ կսպանի Արուսյակիս հրապարակի համար: Մնա, միասին մի փողոց էլ քո անունով սարքենք, մի հատ էլ՝ իրա, ու գնանք: - Փիրուզադ ճիշտ էր: Իրո՜ք փալաս ես: Գիտեի՜, բառը չգիտեի:       Բարկացա: Ոնց է իր կարծիքը խցկել սիրունիս ուղեղը,- Ես եմ իրեն ազատել, լեզուն երկար էր: Սա էլ իր կաբինետն ա: Մնա, աշխատիր: Ուստիանս վախեցավ,- Չէ, կդառնամ ձեռ առնելիք: Մարդ պիտի էն անի, ինչից հասկանում ա: Թե չէ քո էս լրբի նմանները գլուխ կբարձրացնեն, կմտնեն մարդամեջ: Էդ իմը չի՜: Անցա խիստ տրամաբանության,- Բա ես ո՞նց եմ անում: Քաղաք եմ ղեկավարում: Վաղը հենց քո անունով փողոց սարքե՞մ, ուժս տեսնես: Ուստիանս մնաց իր գյուղական խեղճ, չձգտող մակարդակին,- Փուչ փառքն ինձ կդարձնի հայհոյանքի ու ծիծաղի առարկա, կստորացնի: Չի՜ կարելի,- սեղանի վրայից վերցնում է Փիրուզիս նկարը, կարդում՝ «Նազարն ու Փիրուզան Գառնիում»: Սիրուն ա, ապրե՜ս: Քեզնից չէի՜ սպասում: Հիմար կին,- Տեսա՞ր: Իսկ սպասողին տարել եմ Ծաղկաձո՜ր, Ֆրանսիա՜, Դուբա՜յ: - Դուբայ, էդ նոյեմբերյանի կողմերն էր, չէ՞: Բայց էլի՜ չեմ հավատում: Երևի իր փողերն են: Սխալը քթին դեմ տվեցի,- Էն որ միլիոնից խոսեցի, քոթակեցի՜ր, փոսը կոխեցիր: Ինքը հավատաց ու վայելե՜ց: Տես, ինչ մուշտակ եմ առել: Իսկ դու ի՜նչ ես հագել: Ուստիանս աչքերը սրբեց,- Լավ՜ն ա: Մատանին էլ ե՞ս դու առել: -Բա էլ ո՞վ: Էն մեքենան էլի էս տղու շնորհքն ա: Հասկացա՞ր, թե ով եմ: Չէի՜ր սպասում: Ի՜նչ ուզում եք, ասեք, կանայք նախանձ են: Ուստիանս չարացավ,- Էդ շնորհքով տղեն ինձ մոռացե՞լ էր, որ փող չուղարկեց, որ քոծություն չանե՜մ: Զգացի, որ գազի ոտնակին շա՜տ էի սեղմել, կանգառ տվեցի,- Գալու էի, փողս քի՜չ էր: - Սիրածիդ մուշտակի մի կոճակի փողով մի ծաղիկ առնեիր, գայիր, գիշերը մնայի՜ր, դարդերս լացեի՜, գնայիր: Դժվա՞ր էր:       Լրջով ջղայնացա, կնկա խելք: Հո մենակ գիշերով չի՞,- Ժամանակ չկար, գործերի մեջ: Չե՞ս տեսնում: Սիրունս Փիրուզիս նկարները ճղեց,- Ոնց չէ՜: Որտեղի՞ց ժամանակ: Դուբայ, մուբա՜յ:    Գնացի, արցունքները խմեցի, - Մի՜ լացիր: Քեզ էլ կտանեմ, կիմանաս: Դու էն ասա, Սահակն իրան խելոք ա՞ պահել: Բան ման եմ լսել,- ասեցի, որ շփոթվի, խոստովանի: - Կասկածում էիր, գայիր, կամ ինձ ծեծեիր, կամ բամբասողին: Չթողե՞ց: - Դե.. դե… դե.. մե.. մե.. մենք - Ծննդյանս օրն ինչի՞ չեկար: Բոլորով սպասում էինք: Գիշերը լացել եմ: Օրն հիշու՞մ ես: Ուզում էի ասել՝ «բա ո՞նց չէ»: Բայց չհիշեցի, ձգեցի, որ հիշեմ,- Բա.. բա… բա… Ոնց որ Փիրուզը խոսեր,- Մի՜ բառաչիր: Թե՞ էդ օրդ լրբերինդ էր: «Բա՜ն եմ լսել»: Ո՜վ էլ խոսի: Ըհը, դեմը չառնեմ, հաջորդը ես եմ,- Դե դե՜: Լեզուդ շա՜տ երկարեց: Թե՞ տեղը չես բերում: -Լրի՜վ բերեցի: Քո պարտքերն եմ քոծությամբ փակել: Դու էլ Դուբայում քոծ ես արածացրել,-նայեց շուրջը, վերցրեց Փիրուզիս հովանոցը,- Լավ՜ն ա, ափսոս էլ ա՜: Ժամանակ չկար, մտա սեղանի տակ, ու փորձեցի լարվածությունը պարպել հումորի խելամիտ չափաբաժնով,- Հե՜չ չես փոխվել, ախչի, լաչա՜ռ: Էլի լա՜վ էր, եթե չթաքնվեի, իմ մասին գրելու էի անցյալ ժամանակով: -Հիմա կտեսնե՜նք՝ դու ինչքան ես փոխվել,- անտեր հովանոցով բիրտ ձևով ծակծկում էր ու ձեռի հետ սեղանի վրայից ինչ գտնում էր՝ շպրտում իմ ուղղությամբ: Արդեն ուզում էի անցնել վճռական գործողությունների, Թերեզս դուռը բացեց,- Շեֆ, հուզվա՜ծ եմ, մի՜ քիչ շուտ գնամ,- ու ինձ է փնտրում, փոխանակ դուրս գա, ըստ էթիկայի օրենքի ,- շե՞ֆ: Ուստիանս փնչացնում է, ձեռը տանում իր պորտից ներքև,- Շեֆիդ մտցրել եմ շորիս մեջ, ու դուրս չի գալու՜: Քաշվեցի՜ր, աղջիկ ջան: Բարկությունից գլուխս տվեցի սեղանին,- Վա՜խ: Ինչու՞ ես հռչակս աղավաղում, ախչի՜: Թերեզաս լացեց,- -Շեֆ ջա՜ն, ըտեղ ի՞նչ ես անում, օգնե՞մ: -Չէ՜, ճիշտ չի ասում, սեղանի տակ եմ: Ի՜նչ եմ անում, որ օգնես: Գնա՜, ընտանեկան զրույց է,- ասեցի ու փոշմանեցի: Ախր քայլող տեղեկատվություն է: Պտի պահեի մոտս, սեղանի տակ: Ու, իրոք, հերթո՜վ եկան: Ուստիանս իր զենքով հա՜ ծակծկում էր,- Ես ծննդյան օր չունե՜մ: Փիրուզդ ու բացոռդ էլ Դուբայում են կնքվե՞լ: Արդեն հաշտության ժամկետը գալիս էր, ըստ իմ փորձի: Արդեն պետք է լացեր, բախտից բողոքեր, ու ես կամաց ծլկեի: Բայց վրա վրա եկա՜ն աշխատակցուհիներս: Ինչ որ բաժնի Քնարն եկավ, ձենը զրնգացրեց- Պարոն Նազա՜ր, կարելի է՞,- ու դրսից կչկչոց է լսվում: Ուզեցի կանգնեմ, որ բարկանամ, գլուխս նորից խփեցի սեղանին,- Վա՜խ, զբաղվա՜ծ եմ, հետո: Բայց Քնարին բան կհասկացնե՞ս,- Հու՜յժ կարևոր է, մտնե՞մ՝ տեղավորվե՜մ: Արագ կզեկուցեմ,- ձենն էլ զնգացնում է, որ ամբողջ շենքը լսի:  -Գնա՜ ախչի, պրծնեմ, կկանչե՜մ,- դուռը փակեց ու փռթկացրեց անպետքը: Ուստիանս էլ չէր հոգնել, հովանոցն էլ լա՜վն էր ու չէ՜ր ջարդվում,- Էս սիրուհիներդ ե՞ն, էլի կա՞ն,- էս Դուբայի համա՜ր, էս՝ Ուսաստանի՜: -Ռուսաստան չկա՜, ախչի: Մենա՜կ գնաց դավաճանը: Էլի սկսեցի՞ր կռվել առանց պատճառի, համաձայն քո վատ երազի օրենքի: Էգերից մեկն էլի դուռը բացեց, ձենը չճանաչեցի,- Այստե՞ղ է պարոն Նազարը: Ուստիանս հևոցով էր խոսում,- Սեղանի տակից քաղաք է ղեկավարում: Մյուս հարցերով ես եմ: Ասա: - Իրո՞ք, շա՜տ հաճելի է: Ես Սուսիկն եմ: «Գալիքի» փողը փոխանցե՞մ, թե ոչ: Ուզում են,- փռթկոցը հազիվ է պահում: Ուստիանս փնչացրեց, - Անցյալը մինչև չփակեք, գալիքի մասին չլսե՜մ, գնա: Սուսիկը, որին էդպես էլ տեղը չբերեցի, ասեց՝ «շնորհակալություն» ու դրսում փռթակցրեց: Մի քսան հոգի միացան: Թե իմ վիճակում ինչ՞ն էր ծիծաղելի, եթե՝ չար մարդ չես: Ուստիանս հե՜չ չէր հոգնել: Մի՜շտ հիացել եմ իր եռանդով, բայց էս էդ դեպքը չէր,- Էս մուշտակի՜, էս մատանու՜… էս էդ լրբի՜, էս էս լրբի՜, էս քո անցյալի՜, էս իմ գալիքի՜… Իրոք ցավում էր,- Վա՜խ, վա՜խ: Ախչի՜, թող դուրս գամ, հիմա էլի կգան: Փսփսու՜մ են: Խոսելիս էլ էր ծակծկում,- Թող գա՜ն, ծանոթանա՜նք, աշխատե՜նք: Թե՞ փոշմանել ես: Պաշտպանվում էի ու ամաչում լացել, չնայած դրա համար լուրջ պատճառներ կային,- Վա՜խ: Վա՜յ, Սկե: Չո՜րս կողմից վնասեցիր: Թե մի ձեռս ես ընկե՜լ: Վա՜խ, ախչի: Ընդունարանից լսվող կտկտոցներից հասկացա, որ կանացի ամբողջ աշխատակազմս էնտեղ է: Հենց դուռը նորից բացեցին, արանքը ճղեցի: Ընդունարանը դարձել էր կանացի մարմինների գերխիտ միջավայր: Ըստ գրավչության իմ չափանիշների որին՝ հրելով, որին՝ շոյելով, որին՝ կծելով ճամփա բացեցի: Դրանք ճղճղացին, բայց Ուստիանիս ձենը չկտրեցին,- Ու՞ր ես: Ուր էլ մտնես, հանելու՜ եմ: Մեկի ձենը քաղցր էր, - Վա՜յ, քաղաքացի, հո վայրենի չե՞ք: - Սա քաղաքապետարան է, ընկեր ջա՜ն: Ձեռքներդ Ձեզ քաշեք: -Վա՜խ, էս ում ձեռքն էր: Էս ո՞վ էր: Ախչի՜, որտեղի՞ց եմ հիշում: -Վա՜յ կծեց: Էս ո՞վ էր,- ու բոլորը ծիծաղեցին, ես քրտնեցի, բայց ուղի բացելու գործը չթողեցի: -Ընկեր, պպզած ի՞նչ եք փնտրում կանանց արանքներում: Ուստիանս աջ ու ձախ հրելով հետևում էր ըստ ճղճղոցի,- Ինչ արանք էլ մտնես, հանելու եմ: Ուստիանիս էլ հասավ,- Տիկին, անհարմա՜ր է: Ի՞նչ եք անում: Ուստիանս արդեն լրիվ մերվել էր կոլեկտիվիս,- Անհարմար չի, ամուսին է: -Հա՜, եթե ամուսինն է, Ճի՜շտ եք, - ու բոլորը ծիծաղեցին, բացի ինձնից ու Ուստիանիցս: Ուզում էի որպես ղեկավար գոռալ,- Պարա՞պ եք, գործ չունե՞ք:,- Բայց լռեցի, մտածելով, որ հարցնեն-, դու ո՞վ ես, հո չեմ ասելու- Քաջ Նազարը, որին ծեծում է իր կինը: Վա՜յ, Ուստիան: Ուստիանն ըստ դրանց ճղճղոցների գալիս էր իմ հետևից: Բայց հասցրեցի ու դուրս փախա՜: Դրսում շենքի դիմաց հավաքվել էին քաղաքի պարապները լողունգներով, կոչերով,- «ազատվել անկարողներից», «մի վարկաբեկեք իշխանությունը»: Իրենց դիմաց իմ ու Աղունիկիս արձանն էր ու հերթով արձանիս քամակը ճիպոտահարում էին: Արդեն վիրավորական էր, բայց արտահայտվելու տեղն ու ժամանակը չէր: Արագ կողմնորշվեցի,- Տղե՜րք, մտա շենք բողոքելու կումունալից, ծեծող բրիգադ ուղարկեցին, փրկե՜ք,- ու լավ շխկացրեցի արձանիս քամակին,- շահագործողներ: Տղերքն ինձ ծածկեցին,- Արի, ախպե՜ր: Ի՜նչ օրի հասանք, պաշտոնավոր կանայք մեզ ծեծեն: Կորչե՜ն քաղաքապետն ու իր կին տեղակալը: Տղերք, մերոնցից է, դեմքը ծանոթ է: Ուստիանս արդեն հեռանում էր, ես էլ ուզեցա բողոքեմ քաղաքի իշխանություններից: Հանկարծ տեսա Նվարդի ուշադիր հայացքը, ու մինչև ինքը կգոռար, թաքստոցից փախա՜: Նայեցի, տեսա սիրունիս թափահարվող հովանոցը, որ հետ չէր մնում: Ոստիկանության շենքի մոտ մի ոստիկան էր ծխում: Հասա ու հասցրեցի,- Այստեղ ծխելն արգելվում է, չե՞մ ասել: Շշմեց, զգաստ դիրք ընդունեց, սիգարետը ձեռին զինվորական պատիվ տվեց,- Չէի՜ ծխում, պարոն ըըըը….. էս փախածն ո՞վ էր, արա,- ձեռը վրա բերեց, որ խփի: Նույն պահին Ուստիանս եկավ ու վերսկսեց իր հովանոցային ցավագին խոթումները; Ոստիկանն սկսեց ինձ պաշտպանել,- Տիկի՜ն, ճի՜շտ եք անում, բայց փողոցում չի կարելի: Թողեք ինձ, հոր՜ս արև: Ուստիանիս բա՞ն կհասկացնես,- Չե՜մ թողնի: Ի՞նչ իրավունքով եք ձեռիցս խլում պաշտոնական ամուսնուս,- ու խոսելիս էլ չէր դադարեցում ցավագին բզոցները: Գոռում եմ, լացում,- Ոստիկա՞ն եք, թե՞ փալաս: Փրկե՜ք էդ ինքնակոչ կնոջից, խնդրու՜մ եմ: Մի պահ դրանց դուռը բացվեց ու ներս փախա: Ուստիանիս չթողեցին: Լա՜վ պրծա: Լա՜վ էր, երկար պահեցին: Համարյա ամե՜ն օր նոր հոդված էին կարում վրայովս: Արդեն իրենք էլ էին ծիծաղում,- Քաջի պես դիմանում ես: Քաջն ամեն տեղ էլ քաջ է: Էնքան էլ վատ չի, հացն ու քնելու տեղը կա: Տղերքն են հիմար հիմար հանաքներ անում, բայց դե, դա է իրենց մակարդակը: Մեկ էլ ձեռ կառնեն, կուղարկեն էստեղ էնտեղ, ու կպարզվի, որ անիմաստ էր, ու երկար կծիծաղեն: Դա է իրենց հումորի ընկալման մակարդակը: Դրա համար եմ այս գիրքը գրում, որ կարդան, իմանան, թե ով եմ ես, իրենք՝ ով, ու ինձնանից խորհուրդներ հարցնեն, ոչ թե՝ ձեռ առնեն, կամ էլ անիմաստ օրը ծախսեն գրազով նարդու, թղթախաղի վրա ու ոմանց գցեն պարտքերի տակ: Այ, եթե խնդրում են, իրիկունները քիչ ու միչ խոսում եմ իմ ուսանելի անցյալից: Կամ էլ չորեքթաթ վիճակում վրաս աթոռ են դնում ու աթոռի հետ ինտիմ պոեզիա եմ անում, նախօրոք ասելով, թե ում եմ պատկերացնում աթոռի փոխարեն՝ Աղունիկի՞ս, Փիրուզի՞ս, Ռուզանի՞ս, թե՞ Թերեզիս: Վերջում այնպիսի ծափեր եմ ստանում ու հավանության սուլոցներ, որ շատ արտիստներ կնախանձեին: Տղերքը կատակի համար ծաղիկների փոխարեն իրենց իրերն են շպրտում: Ամսաթիվն ու անունները չեմ նշի, բայց տեղի ղեկավարության համար մի օր հատուկ ինտիմ պոեզիա անցկացրեցի, ռեցիդիվիստ Կառան մեջքիս: Ճիշտն ասած, մի քիչ փչացչեց երեկոս իր սեքսուալ կատակներով ու գողական ակնարկներով: Բոլորը հռհռում էին, գոռում՝ «Քշիր Քաջ Նազարին, ոնց որ ինքը՝ վագրին»: Եվ ես այդպիսի անադեկվատ միջավայրում կարողացա ինչ որ չափով ազնվացնել ամենաագրեսիվ հանդիսատեսին իմ ինտիմ պոեզիայով, մեջքիս ունենալով ինտիմը խեղաթյուրած Կառային: Ուրախության ու արվեստի հարցում բանտում անվիճելի՜ հեղինակություն եմ: Այ, Ուստիանս է ինձ մոռացել: Իր տոլմին եմ կարոտել: Կամ չի գտնում, կամ էլ- Սկեն է դիմամբ գործերով խեղդում, որ էդ ապուշին ժպտա տխուր երգելով, զգացմունքները խեղդելով ու արցունքները ներս տանելով աննազար գոյատևման գռեհիկ ու սեքսապաշտ պայմաններում: Էլի վատ չի՜: Գիրքս գրե՜մ, անունս մաքրաջրեմ, դուրս գամ որպես իշխանությունների կողմից հալածյալ, անցնեմ ակտիվ քաղաքական գործունեության: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազա՜ր: վերջ Դորոխովո, 2015
88

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(7)

Նազարը քաղաքապետ 1 Նազարը մոտենում է քաղաքապետարանի շենքին, կանգնում աստիճանների մոտ, - Ախ, ե՞րբ կհայտնվես, որ բարևեմ ու տրամադրվեմ նոր սխրանքների,- բարձրանում է երկրորդ հարկ, գնում ընդունարան: Ընդունարանում քարտուղարուհու սեղանի մոտ նստած է Նվարդը: Ընդունարանի ձախ կողմի դռնից դուրս է գալիս Սմբատը,- Բարև՜, քաջ ախպեր: Ափսո՜ս, ուշացար, շա՜տ էր անհանգստանում: Լա՜վ առաջարկ եմ արել: Փողն ինձանից, կատարումը ձեզանից: Չքնաղ Փիրուզին հավատում եմ, քեզ վստահում: Նազարը հարվածին դիմանալու դիրք է ընդունում,- Հավատը կփրկի սերը, վստահությունը՝ ախպերությունը: Սմբատ,- Էլի շշմեցրիր: Նվարդ ջան, գրի առ ու ինձ ուղարկիր, կարդամ՝ զարգանամ: Դե, գնամ, չուշանամ: Ցտեսություն, Նվարդ,- թփթփացնում է Նազարի ուսին, դուրս գնում: Նվարդը ժպտում է Սմբատին, կանգնւմ,- Ցտեսություն Ձեզ: Նազարը շփում է ուսը,- Կապտացրեց: Կարող ա՞ գիտի բոքսի տանձ եմ,- մոտենում է քարտուղարուհու սեղանին, բացում թանկարժեք կոնֆետերի տուփը, երեք կոնֆետ վերցնում,- Ինչի չէի՞ր բացում: Նվարդ,- Բարի լու՜յս, պարոն նազար: Նազարը կոնֆետ է ծամում, - Բարի լույս, օրիորդ Նվարդ: Ուրախացար, չէ՞, հենց էկավ: Նվարդ,- Եթե ինձ մնա՝ այո,- նայում է ժամացույցին, մատյանում գրանցում անում: Նազարը նոր կոնֆետներ է վերցնում- Մի քսան րոպեով հետ գրես, Նվարդ ջան, կցնցեմ երևակայությունդ: Նվարդ,- Չեմ կարող, տիկին Փիրուզան կցնցի իմ աշխատանքային պայմանագիրը: Խնդրեց, որ մտնեք մոտը: Նազարը նոր կոնֆետ է վերցնում, գցում օդ, փորձում բերանով ընդունել, չի ստացվում, նորն է վերցնում, ուտում,- Թեյեմ, կմտնեմ,- աջ կողմի դռնից ներս է մտնում: Նվարդը կոնֆետի տուփը թաքցնում է, - Օրիորդը մերդ է: Հազար անգամ ասեցի՝ տիկին եմ:- նայում է հայելու մեջ,- Իրոք, չի զգացվում: Ասում են՝ խելացի է, եսի՜մ:- հատակին ընկած կոնֆետը դնում է սեղանին,- հիմա կգա: Նազարը շշմած դեմքով դուրս է գալիս կաբինետից,- Գիշերը կաբինետ ոչ մեկը չի՞, մտել:-կոնֆետը վերցնում է, ուտում: Նվարդ,- Գիշերը տանն եմ եղել: Միգուցե պահակին հարցնեք: Փիրուզան դուրս է գալիս ձախ կողմի դռնից, պարի շարժումներ անում, - Էս ի՜նչ ենք անում հայերով: Մեզ մեծ գործեր են սպասում, մե՜ծ նախագծեր, իսկ Դուք դարձյալ ուշանում եք,- գնում է դեպի Նազարի կաբինետ,- եկեք, խոսենք: Նազարը ձեռքերով ինչ որ բան է ուզում հասկացնել Փիրուզային: Ընդունարան է մտնում երիտասարդ տարիքի աղջիկ, բաց հագնված,- Բարև ձեզ, ինձ կանչել է պարոն քաղաքի գլուխը ազատ հաստիքի հարցով: Մտնե՞մ մոտը: Փիրուզան հայացքով զննում է աղջկան,- Բարև Ձեզ: Ես տեղակալն եմ, և այսօրվանից այդ հարցով ես եմ զբաղվում: Անհրաժեշտ թղթերը բերե՞լ եք: Ձեր անունը՞: Աղջիկ,- Թերեզ: Ինքն ասեց՝ արի, տվյալներդ տեսնեմ, թղթերը՝ հեչ: Ձև չկա՞ մտնելու: Նազարը ևս հայացքով զննում է աղջկան,- Ձև կա, սիրտ չկա: Ընդունելու սիրտ չունի: Թերեզա,- Սիրտ չունի, գլու՞խ էլ չունի: Այ քեզ ֆոկու՜ս: Սպասե՞մ, թե՞ մտնեմ-, բացե՜մ: Փիրուզա,- Իսկ դուք հասցեն չե՞ք շփոթել, օրիորդ Թերեզա: Այդպես հագնված այստեղ գալը չի ողջունվում, մեղմ ասած: Թերեզա,- Կարող ա՞ տկլոր եմ: Եկել եմ՝ ճշտեմ: Փիրուզա, -Գրանցվեք տիկին Նվարդի մոտ: Եկեք ավելի համեստ հագնված, զրուցենք: Թերեզա,- Ի՜նչ ենք լսում, ինչ տեսնում: Ինքն ասեց՝ հարց չկա, դու գլխիս քննություն ես սարքում էդ խուժան փողի դիմաց, - դուրս է գնում ընդունարանից:  2  Փիրուզան բացում է Նազարի կաբինետի դուռը,- Սա էլ վերցնե՞մ իմ ձեռքը, Ձեզ էլ մնա բարևելն ու թեյելը: Եկե՜ք, չեմ համբերում: Նվարդ,- Բարևելն էլ վերցրեք, տիկին Փիրուզա: Նազարը գնում է դեպի դուռը,- Մի ….մի…. մի …մտնենք քո… թափթփած է: Փիրուզա,- Էլի: Ախր մինչև ե՞րբ,- մտնում է կաբինետ, զարմացած դուրս գալիս: Նազարը միմիկայով նրան լռելու նշան է անում -, գնում է իր կաբինետ,- եկեք,… հա …կողպեք,- մտնում է իր կաբինետ: Նազարը դուռը բանալիով փակում է, գնում Փիրուզայի կաբինետ: Փիրուզան նստում է, գլուխն առնում ափերի մեջ,- Պատմեք, քանի չեմ ցնդել: Նազարը նստում է աթոռին, գլուխը կախում,- Մե… մե.. մե…. Փիրուզան անհանգիստ շարժումներ է անում,- Թողեք մայոցը, անցեք հայոցին: Նազար,- Մ... եղ .. ավոր չեմ, բայց… չգիտեմ… կիմանամ, կասեմ: Փիրուզան անհանգիստ է, բայց Նազարի կողմը չի նայում,- Պարզենք հիմա և այստեղ: Դե՜: Նազար,- Չե՜մ հիշում, մշու՜շ ա մեջս: Դուռը փակ էր: Փիրուզա,- Վաճառել ե՞ք,- Նազարն անորոշ գլուխն է շարժում,- հարբե՞լ եք- Նազարը ուսերն է շարժում,- էլի հավաքվե՞լ եք ձեր կազմով- Նազարն անորոշ գլուխն է տարուբերում,- թուղթ եք խաղացե՞լ, հաղթվե՞լ,- Նազարը ուսերն է թոթվում,- Իսկ գույքը վերադարձնել կարո՞ղ եք: Նազարը մի պահ նայում է Փիրուզային, նորից գլուխը կախում,- Թանկ կնստի՞: Փիրուզա,- Աշխատավարձի հաշվին մեկ տարի կմուծեք, կիմանաք: Եթե չդատեն կամ հեռացնեն մինչ այդ: Նազար,- Բա… բա… բա… Փիրուզան հոգոց է հանում,- Մի բառաչեք, դրսում կլսվի: Գոնե գիտե՞ք, թե՝ ով, ու՜ր,- Նազարը գլուխը և ուսերն է շարժում,- Անիմա՜ստ էա՜կ, գոյավիճակ, ա՜խ, էլ ո՜նց ասեմ: Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, չգիտեմ: Դրանք մազ են փնտրում, որ գերան սարքեն, Դուք պարբերաբար գերանակույտ եք մատուցում: Հոգնել ե՜մ, զզվե՜լ եմ, փոշմանե՜լ եմ,- խոսում է հեռախոսով,- Նվարդ, երեկ Ձեր ժամանակով ո՞վ է նորից եղել: Համագյուղացի՞,… բոլորին… Շտապ … լավ,- հեռախոսն անջատում է, դիմում Նազարին,- ովքե՞ր են եղել գյուղից: Նազարը կծկվում է,- Փիրուզ ջա՜ն, հանուն մեր սիրո տղերքի մոտ շատ չթքես մրես, հա՞: Հետո տանն ի՜նչ կուզես՝ կասես ու կանես: Էս էլ անցնի, էլ խելո՜ք կմնամ: Քո … չէ, հոր՜ս արև: Փիրուզա,- Խեղճ հայր: Հարցնում եմ նորից, ովքե՞ր են եղել գյուղից: Նազար,- Հե՜չ, Սկեն ու Հմոն: Փիրուզա,- Հիշեցի՝ Ձեր ճառերի հերոսները: Իրենց գումար ե՞ք պարտք: Նազար,- Չէ, ի՜նչ պարտք: Շատ շուտ Սկեից երեսուն հազար եմ վերցրել, Հմոյից՝ քսան: Բայց ասել եմ, որ մի օր ես կամ Ուստիանս բանվորություն կանենք՝ կփակվեմ: Հո չփախա՞նք: Փիրուզա, - Եվ այս էակից հաջողությունը չի խրտնում,- զանգի ձայն է լսվում, բարձրացնում է հեռախոսը,- …. Այո, թող գան: Դռնից ներս են մտնում Սարգիսն ու Սեդրակը, նստում Նազարին մոտ: Սարգիս,-Բարև Ձե՜զ…. տի…. կին,- Փիրուզան երեսը ձեռքերով ծածկած լռում է: Շշշնջում է Նազարին,- Հետ չբերե՞ց: Կատաղա՞ծ է: Նազարը ևս շշնջում է,- Ո՞վ: Հա, բայց իմ խաթեր բան չի ասի՜: Դու՞ք եք տարել: Կրվե՞լ եմ: 3 Փիրուզա,- Բարև ձեզ: Կարճ կապենք: Սաք ապեր, սկսեք ու սկզբից: Սարգիսը ձգվում է,- Փիրուզ ջա՜ն: Ոչ մի՜ բանից տեղյակ չենք: Էղածը սրբել են մեզնից հետո: Սեդրակը կիսականգում է,- ճիշտ է: Հե՜նց ջոկեցինք, թե ինչ է կատարվում, ասինք՝ շառից հեռու ու գնացինք: Սարգիս,- Ընդամենը քաղաքի զարգացման հեռանկարն ենք քննարկել: Սեդրակ,- Ճշտով՝ մենք ոչ մի բան: Սահակը հանեց թղթերն ու խաղը գնաց: Նազարը զարմանում է,- Դրա հետ թու՞ղթ եք խաղացել: Ախր հայտնի՜ խարդախ է: Սեդրակը նայում է Նազարին,- Բա չասեցիր ու դու էլ խաղացի՞ր: Սարգիսը հրում է Սեդրակին, - Դու հարբած էիր: Հիշիր՝ ոչինչ չես հիշում: Սեդրակ,- Չէ՜, ես հարբեցի, երբ Նազարը գրազը տարվեց ու հրապարակի անունը փոխեց: Փիրուզա,- Ի՜նչ հետաքրքիր է: Ինձ էլ հարցնում են, չեմ հասկանում: Արուսյակ է, չէ՞: Նազարն աշխուժանում է,- Լա՜վ է հնչում, չէ՞: Արուսյակս էլ կուրախանա՜: Թե չէ՝ Անիմաստ: Փիրուզան բարկանում է,- Անիմաստ խոսակցություն չլսեմ: Խոսում է հարգելի Սեդրակը: Սեդրակ,- Հետո Սահակը չխաղաց, որ զանգի կնոջը, շնորհավորի: Շրջում էր, զննում, մեզ անընդհատ լցնում էր ու բրդուճ տալիս, որ խաղից չկտրվենք: Սարգիս,- Ծախող ախպեր ունե՜նք, աշխարհը չունի: Նազար,- Կետ առ կետ, Նվարդի գրած քաղվածքի պես: Սեդրակ,- Ես փաստերն եմ հիշում, առանց կարծիքի, չջոկեցի՞ք: Ասում էր՝ ամո՜թ ա, ախպերս ավերակների մեջ նստի: Շտապ տանեմ սարքեմ, բերեմ: Փիրուզա,- Ոչ մեկդ չհարցրե՞ց, թե նոր սառնարանի, վարագույրի, խալու, համակարգչի, սեղանի ու աթոռների ինչ՞ն է է նորոգելու այդ ուշ ժամին, որտե՞ղ, որ դեռ վերադարձնի էլ: Սարգիս, - Ո՞նց հարցնեինք: Մենք էդ ժամանակ գնացել էինք: Սեդրակ,- Չէ՜, Սաք ապեր, մենք գնացինք, երբ դրանք հետը բարձեցինք: Շա՜տ խնդրեց: Սարգիսն արմունկով թաքուն հարվածում է Սեդրակին,- Ախր ինձ էլ հետն ես վառում, ա՜յ յուղ վառող:- ձեռքով թույլ հարվածում է Սեդրակի գլխին,- Մի խո-սիր:  Սեդրակը լսելի շշնջում է Սարգսի ականջին,- Փիրուզին չհանե՞նք ստրեսից: Մերն ա, չէ՞: Սարգիսը բզում է Սեդրակի գլխին,- Ինքը, ոնց որ մի՜շտ, չոր դուրս կգա, սրան էլ կհանի: Դու էնտեղ կմնաս, ապու՜շ: Փիրուզան կանգնում է, քայլում սենյակում,- Իսկ չէի՞ք մտածում, որ կարող է ներս մտնեմ: Սարգիս,- Ինչո՞վ մտածեինք, Փիրուզ ջա՜ն, հարբա՜ծ, անջատված: Սեդրակ,- Գիտեինք, որ չես գալու: Նազարն ասեց՝ չի գալու, քեֆ ենք անու՜մ: Նազարը վիրավորական ժեստ է ուղարկում Սեդրակի կողմը,- Ախպորը ծախողին կենաց էլ չեն վստահի: Փիրուզան մոտենում է Սարգսին,- Լսեցի՞ք՝ ինչ առողջ դատողություն էր: Շենքից մի մեքենա բեռ հանելը խնդիր չի, եթե հարբած քաղաքապետ ախպեր կա: Սարգիսը կանգում է, զգաստ դիրք ընդունում: Սեդրակն ու Նազարը նույնպես կանգնում են, Սարգսի հետ շարք կազմում: Փիրուզա,- Այս ի՞նչ եք անում, որպես ի՞նչ: Սեդրակ,- Քննություն է, հրամանատար: Ճիշտ այդպես, մենք հիմար ենք, պատժի՜ր: Սարգիսը խեղճ խեղճ ժպտում է Փիրուզային,- Տիկին Փիրուզա ջա՜ն, բարի՜ սիրտ: Փիրուզան ձեռքերն է տարծում,- Միթե՞ մտածում եք, որ ես,- եռյակը կծկվում է հարվածից պաշտպանվելու ժեստով: Փիրուզան ձեռքերն իջեցնում է,- Ձեր կարծիքով հարվածելու՞ եմ: Սարգիսն ուղղվում է,- Ոչ, հրամանատար: Նազարն ասում էր՝ միայն կատաղելիս: Փիրուզան նստում է աթոռին,- Ու՜ր հասա: Լաչառ էի, գոռգոռացող, կոպիտ բառերով վիրավորող, դարձա տղամարդ ծեծող: Նա վայելում է, ես կամ լարված եմ, կամ՝ լալիս: Սարգիսը Նազարին առաջ է հրում, լսելի շշնջում,- Լա՜վ պահ ա: Մենք շուռ գանք, մի երկու հատ մաժմժիր, սիրտը փափկի, հարցը փակի: Քայլո՜վ մարշ: Նազարը զինվորական պատիվ է տալիս Սարգսին, մոտենում Փիրուզային, շշնջում,- Սիրունս, կարելի՞ է հետդ լացել, ես էլ խիստ պատճառ ունեմ: Փիրուզան աչքերը սրբում է, կանգնում: Նազարը վերադառնում է շարք: Եռյակը ձգվում է: Փիրուզան խոսում է առանց եռյակին նայելու,- Գնացեք, ապրանքը բերեք: Մեքենան վերցրեք: Նազարը մեկ քայլ առաջ է գալիս,- Ախր՝ Ուստիանս չի թողնի՝ հետ գամ: Ինքն էլ է սիրում: Բա դու՞, Փիրուզ՜ս: Փիրուզա,- Ճի՜շտ որ, մոռացել էի, որ անկամ եք: Սաք ապեր, հարգելի Սեդրակ, գնացեք: Սարգիսն արմունկով հարվածում է Սեդրակին, սա կծկվում է, կքանստում,- Տեսա՞ր, ապուշ, սկսվեց իմն ու քոնը: Թևերը փռեց, կողքին պահեց, որ աչքերին արև չառնի, իրեն էլ մաժմժի, հետո էլ մեր հաղթանակն ինքը նշի: Ոնց որ՝ միշտ: Փիրուզան նշում է անում,- Գռեհիկ էր, բայց արդարացի: Այդպես է պետք: Գնու՞մ եք, թե՞ ոչ: Սարգիսը ձեռքերն է տարածում,- Քանի գլխանի ենք, որ քաղաքի գլխի ղեկավարին չէ ասենք,- Սեդրակի հետ կաբինետից դուրս է գնում, ընդունարանում բարձրաձայնում,- Ով Փիրուզ խաղցնի, ով՝ գործերը հասցնի, ում փառքը հագցնեն: Նազարը խոսում է առանց Փիրուզային նայելու,- Չգնա՞մ ծեծեմ: Քեզ կպավ լեզվով: Փիրուզա,- Ահա իմ նոր շրջապատը, ձեզանից նվեր: Եթե հիմարին թողնում ես քո ներաշխարհ, ուղեղդ էլ չի ըմբոստանում հիմարության նմուշներից: Գնացեք Ձեր կաբինետ: Նազարը զգուշորեն մոտենում է Փիրուզային,- Պայթում են նախանձից, որ ինձ սիրեցիր, սիրունս: Բա, գնամ, հատակի՞ն նստեմ: Փիրուզա,- Հեռացրեք ինձանից և Ձեզ և Ձեր փուչ երևակայությունը: Բառի բուն իմաստով անկարող եք լուրջ հարցերում: Կգրեք ամբողջ եղածը: Նազարը գնում է իր կաբինետ, վերադառնում,- Թուղթ ու գրիչ տանեմ, էլի՜: Փիրուզա,- Դրանք էլ է՞ տարել: Իսկ ինչու- ոչ, եթե ամենաթողություն է: Տարե՜ք: Նազարը թուղթ ու գրիչ է վերցնում, - Մի հատ էլ աթոռ, հա՞: Փիրուզա,- Ոչ: Դուրս չգաք, մինչև դրանց գալը: Սառնարանից ուտելիք վերցրեք: Նազարը բացում է սառնարանի դուռը,- Վա՜յ, դու ապրե՜ս: Էս ի՜նչ ենք անում հայերով: Թող իմանան, թե ով՝ ով է: Իրանք դրսերում, ես քո ծո… կողքերում,- սառնարանից ուտելիք է վերցնում, գնում իր կաբինետ, շշնջալով,- բախտդ սիրեմ, Քաջ Նազար:  4 Փիրուզայի կաբինետ են մտնում Սարգիսն ու Սմբատը: Սարգսի ձեռքին պարկ է: Սարգիս,- Էկանք, հրամանատար: Շա՜տ տանջվեցինք,- պարկի պարունակությունը շուռ է տալիս հատակին,- էս մանր մունրը, խոշորները մեքենայի մեջ են: Հրամայիր: Սեդրակ,- Տանն էլ բան չմնաց, սրբեցի՜նք, բերեցինք,- Փիրուզային թուղթ է տալիս: Փիրուզան նայում է կույտին,- Մատիտ, ռետին, տետր, փրկեցիք: Լավ ռազմավար է: Նազարը դռնից ներս է մտնում, տոպրակի կույտից ընտրում երկու տուփ, բացում,- Սրանք չեմ ընդունում: Ոչ թեյը կա, ոչ էլ՝ սուրճս: Թխվածքս էլ: Աչքդ թխվածքիս վրա՞ էր, սրիկա Սկե: Սեդրակ,- Տեսքից կարգին տղա էր, բայց տունը հողի՜ց, դատա՜րկ: Սարգիս,- Մե՜ղք էին, մե՜ղք: Էս դարում ըտենց տու՞ն: Թու՜, դրա պատվին: Նազարն ուսումնասիրում է կույտը,- Սկեի տունը՞ դատարկ: Ախր էդ ի՜մ… Սեդրակ,- Հա՜, էդ մարդ ա՞, թե՞ փալաս: Հողից տու՜ն, հատակի տախտակները փտա՜ծ: Նազարը նստում է հատակին,- Ինքն էլ էդտեղ: Բա Ուստիանս որտե՞ղ էր: Սարգիս,- Պարզ չի՞, քո երկհարկանի պալատում: Սկեն էլ քո այգում փորհացի բատրակություն էր անում ու գոռում էր, որ սոված է: Մի սիրուն կնիկ հենց տեղում թան էր խմցնում, մյուսը բանվորիդ համար տոլմա էր փաթաթում: Ինքն էլ ուղեղն անջատած երգում էր: Սեդրակ,- Տարածից խալին ու վարագույրներն էլ Նազարի տանը: Էրկու օր ա Նազարի բեռն ենք բարձում թափում: Նազար ախպեր, ի՜նչ խաղեր ես տալիս: Քո վրա էժան չի նստի, Նազար,- Տարածը որտե՞ղ, հըմ, ախ՜ր… Սարգիս,- Չնեղանաս, բայց Ուստիանդ չպետք է ընդուներ նվերը: Գոնե թաքցներ: Ջոկեցի՞ր: Փիրուզա- Ամեն ինչ ցուցակո՞վ եք բերել: Նազարը դեռևս լարված է, անհանգիստ, - Թան խմցնողը սիրու՞ն էր, իրար ժպտու՞մ էին: Սեդրակ,- Ժպտում էին, քրտինքը սրբում: Սահակն էլ քամակն էր կճմթում: Նազարը ձգվում է,- Վայ քո, որի՞: Փիրուզա,- Բացատրություն վերցրե՞լ եք այդ Սահակից: Նազարը քայլում է սենյակում,- Բա ո՞նց իմանանք, թե՞ ում քամակին ա կպել: Սեդրակ,- Ըտենց կնկա հետ ես հոլիկում էլ կապրեի՜: Նազարն անհանգիստ շարժումներ է անում, - Էդ ներքևինի չափսերը ո՞նց էին: Փիրուզիս չափսերի չա՞փ, թե՞ կրկնակի: Սարգիսը Սեդրակի հետ առաջ է գնում, հայացքով զննում Փիրուզայի մարմինը,- Էնտեղ իրանն էր տեղը տեղի՜ն, էստեղ Փիրուզինդ: Այ քեզ բա՜ն: Նազարը քաշում է Սարգսի ու Սեդրակի թևերից, շշնջում,- Որ՞ն էր դրանցից սիրունը: Այգունը՞, թե՞ տոլմա փաթաթողը: Որ՞ն էր ժպտում Սկեին: Սեդրակ,- Երկուսն էլ՝ տեղը տեղի՜ն: Փիրուզա,- Ինչպե՞ս էր բացատրում իր ամոթալի արարքը,- համար է հավաքում, խոսում հեռախոսով: Նազարը շշնջում է,- Չասեցի՞ք՝ այ տղա՜, ամոթ ա՜, Նազարի Ուստիանից հեռու մնա՜: Սարգիսը փորն է շփում,- Բայց պատվո՜վ տղա էր: Սեղան գցեց, ինչ ուներ չուներ՝ դրեց: Նազար ախպոր Ուստիանն էլ տոլմա բերեց, քեֆ արեցինք: Նազարը խոսում է Փիրուզային նայելով,- Համով տոլմա՞ էր: Հեչ դրանից կերած կայի՞ք: Սեդրակ,- Համովագու՜յն: Իրա պես՝ տեղը տեղին: Նազարն եռանդուն շարժումներ է անում,- Ու՜խ: Բա որ գովում եմ, Փիրուզս նեղանում ա: Բայց չջոկեցի, թե դրանցից որ՞ն էր Ուստիանս: Վա՜յ Սկե, դու ինձ վա՜յ տաս: Փիրուզան անջատում է հեռախոսը, դիմում Սարգսին,- Ստացականով բերել եք այստեղի ապրանքը, իսկ մեքենայի մեջ թափելու ապրանք է: Էլի հարբե՞լ եք: Սեդրակ,- Ո՞նց թե՝ թափելու: Ո՞նց մերժեինք, հայի օջախ էր, մաքուր սրտով,- դռնից դուրս է գնում: Սարգիսը քրտինքն է սրբում,- Ամաչելո՜վ ենք դուրս հանել: Վերջին չոփն էլ հանեցինք: Մարդ ու կին անձեն լալիս էին: Դրանից հետո լացելով խորոված արեց, լացելով էլ լա՜վ հաց կերանք: Սեդրակը դռնից ներս է մտնում,- Վա՜յ Սկե, էնտեղ նորմալ ապրանք չկա: Ե՞րբ, ո՞նց: Փիրուզան Սարգսին թուղթ է ցույց տալիս,- Ձեր ստորագրությունը, որ ամեն ինչ ճշտորեն ստացել եք: Հիմա ո՞նց անենք: Սեդրակ,- Հը, չգնա՞նք, Սաք ապեր: Գնալ գալն իրանց հաշվին, ուտել խմելը՝ Սկեի: Սարգիսը բռունցքով թույլ հարվածում է Սեդրակի գլխին,- Բութ ունենք՝ աշխարհը չունի:,- դիմում է Փիրուզային ,- Ինչը՞ ոնց անենք: Մենք ի՞նչ կապ ունենք ձեր խարդախությունների հետ, որ ջարդում եք մեր գլխին: Թե՞ գիտեք՝ հիմար ենք Փիրուզա,- Դուք ճիշտ եք, իհարկե: Գնացեք, այդ հարցերը մենք կլուծենք: Պատասխան տալիս է մեղավորը: Սեդրակ,- Որ իրարից չնեղանանք, բերածը տանե՞նք իրեն տանք, թքենք երեսին, գանք: Հը՞, Սաք ապեր: Փիրուզա,- Վերցրեք ձեզ: Կիսեք ինչպես հարմար կգտնեք: Դա էլ վճար տանջանքի համար: Չնայած իր ասելով դուք իրենից գումար եք վերցրել բարձելու համար, բանվորի պես: Սարգիսը ծափ է տալիս,- Վա՜խ, քո տղամարդ ցավը տանե՜մ: Էնտեղ ապրանք կա, էլի ոչինչ: Սեդրակը Սարգսի հետ մոտենում է Փիրուզաին,- Դու մի՜շտ էլ իմ հիացունքի օբյեկտն ես: Փիրուզան կանգնում է,- Գնացե՜ք, քանի չեմ փոշմանել: Սարգիսն ու Սեդրակը գնում են դեպի դուռը,- Գնու՜մ ենք, գնու՜մ,- սենյակից դուս են գնում: Նազարը պատուհանից դուրս է նայում,- Հե՜չ տղամարդու համ չեն տալիս: Մեծահոգի եղեք, էլի: Բայց իզու՜ր տվեցիր: Մեր տան համար մի երկու բան ջոկեի, նոր: Փիրուզան Նազարին գիրք է մեկնում, –Նայեք, տեսնեմ: Նազարն ուրախանում է,- Իմ գիրքն ա: Որ ինչ, իբր թե նեղացել է: Նկարներով, իբր թե խռովել է: Պետքս էլ չի, գող: Փիրուզա,- Լավ նայեք, նկարների ժամկետները համընկնում են ձեր սխրանքների ժամկետներին: Այսինքն իրականում դուք այդ ժամանակ Սահակի գոմից աղբ եք հանել: Նազարը զննում է նկարները,- Սուտ է, երկու րոպեում կապացուցեմ: Վկայով, թերթով: Փիրուզա,- Ես ի՞նչ անեմ: Նորից ուժերս վատնե՞մ այս փուչիկի տեսքի վրա, թե՞ որոշում կայացնեմ, ինձ փրկեմ: Նազար,- Ո՜նց եմ կարոտել Ուստիանիս, երևի հետները գնամ: Կամ էլ կանչեմ, պաչեմ: Չես խանդի՞: Փիրուզան ծիծաղում է,- Ե՞ս: Ի՞նչ իրավունքով: Մեզ ոչինչ չի կապում, բացի այն, որ ժամանակավոր բնակվում եք իմ տանը, քանի որ հիմարաբար որոշեցի օգտվել Ձեր կերպարից փառամոլ երազանքս ասպանդակելու համար: Պարզվեց, որ այն քոսոտ էշ է: Վերջ ամեն ինչին, վերջապե՜ս: Նազարը ժպտում է,- Վերջապե՜ս ծիծաղեցիր, սիրունս: Ո՜նց էի կարոտել: Ինչքա՜ն եմ քեզ սիրում: Մանավանդ՝ երբ ուրախ ես: Քաղվածք  Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից Քաղվածք հինգերորդ 1 «Ընտրվեցի փաստորեն: Ժողովուրդն իր իմաստնությամբ ու փորձով գնահատեց իմ արժանիքներն ու ընտրեց: Ես էլ էի զարմացել, ճիշտ ասած: Բայց Փիրուզս լուրջ էր տրամադրված,- Եթե Ձեզ ճիշտ ուղղորդելու և կառավարելու հնարը գտնեմ, սա դեռ սահման չի: Չ՜եմ հասկանում Ձեր հովանավորի ճաշակը, բայց ընդունում եմ, աջակցում, սեփական շահի ակնկալիքով: Շա՜տ գործնական էր: Իբր թե իմ ու իր գրածով կինո նկարել տվեց կռվի թեմայով: Այնտեղ թույլ ակնարկում էին, որ հերոսի նախակերպարը ես եմ: Ես էլ էի սիրահարվել իմ կերպարին: Բայց երբ տեսա դերասանին, կատաղեցի: Թիթի՜զ, գլուխգովան, ամբախ զամբախ լակոտ էր, այգու կոլոտի պես: Փիրուզիս հետ շատ էին բլբլում, ծիծաղում: Հաստա՜տ ինձ էր բան հասկացնում: Մեր գործերն ինչքան լավ էին գնում, էնքան Փիրուզս ավելի շատ էր դմբո դմբո խոսում,- Ամեն հաջողության հետ խիղճս բողոքում է,- Չե՞ս ամաչում: Շշմեցի,- Ամո՞թ, ինչի՞ց: Փիրուզս էդ մասին խոսելիս միշտ լարվում էր,- Ամեն ինչից՝ երազանքին դավաճանելուց, սին հռչակին սատարելուց, մարդանց հորինված ստով խաբելուց, այս ամոթալի կարգավիճակից:  Բարկացա,- Բայց երբ թևս մտած, շքեղ հագնված եկար, նստեցիր թանկ ավտոն, ու բոլորը քեզ էին նայում, դեմքդ փայլու՜մ էր: Չասեցի՞ր՝, «Հանձինս Ձեզ ոսկե ձկնիկ եմ բռնել: Դուք իմ՜ն եք և միայն իմը», հետո էլ՝ նկարում են, ձեռս պաչպչիր: Հիմա երգդ ինչի՞ց փոխվեց: Շա՜տ կոպիտ պատասխանեց,- Եթե ասածս գոնե միայն հասկանայիք, կփորձեի երգը չփոխել, խղճիս ձայնն էլ կոպտորեն կլռեցնեի: Ավա՜ղ, պարզունակ մտածողություն և մակերեսային ընկալում ունեք: Ի դեպ, Ձեր գումարների աննպատակ վատնումը հաստատում է իմ ասածը: Նեղացա, շա՜տ մտածեցի ու որոշեցի հակառակն ապացուցել: Փիրուզիս համոզեցի երաժշտական պոեզիայով փող աշխատել: Հավանեց միտքս, բայց պայմանով, որ պոեզիան լինելու է իմ անունով, բայց իրականում՝ կամ իր գրածները կամ էլ՝ իմոնք իր խմբագրմամբ: Մեկ էլ չորով չուզեց ստուդիայում վրաս նստել, որ պոեզիաս բնական հնչի: Ծիծաղում էր, «լու՞րջ եք ասում, չե՞ք նեղվի»: Բացատրեցի, չհասկացավ ու իր էշը քշեց՝ «ես ձեզ հրապարակայնորեն չեմ հեծնի, էշի վերածի»: Տգե՜տ կին, ի՞նչ կապ ունի պոեզիայի յուրահատուկ ընկալումն էշի հետ, բացի ձևական նմանությունից: Սկզբից կարդալս չհավանեց: Իրոք տանը լավ էր ստացվում՝ ինքը մեջքիս: Բացատրեցի, որ առանց իրեն զգալու պոեզիան չեմ զգում, ոճս կորում է: Ինձ նստեցրեց աթոռին, թիկունքից հենվեց ուսերիս, ու կարդացի: - Էնպես արա, շունչդ զգամ,- ասեցի: Իր նվագը միացրեց, հենվեց ուսերիս, շնչեց իմ կողմ, մարմինս դող անցավ ու քոքեցի՜: Շշմե՜լ էր, կարդալիս հուզիչ շնչում էր, գլուխս շոյում ու մեկ մեկ մտնում տեքստի մեջ քաղց՜ր ու գրագետ ձևով: Վերջում ծափ տվեց, պարեց՝ «իրոք, Ձեր մեջ ինչ որ տաղանդ կա», ասեց: Իր շնչից տաքացել էի, գրկեցի, պաչեցի՝ «քեզ ուզու՜մ եմ» ասեցի: Ծիծաղեց՝ «ամո՜թ է, ստուդիայում ենք» ասեց, մազերս խառնեց: Ո՜նց էր շնչում, ո՜նց էր շնչում: Ամբողջ օրը դիմացա ու գիշերը մոտը գնացի: Նորից ընդունեց, այսինքն՝ չդիմադրեց: Ոչ երբ հագից մանր մունրը հանեցի, ոչ էլ՝ երբ մարմինը վայելեցի ու ճիշտ կինոյի նման պաչեցի: Բայց երբ կայֆի պահին մոտեցա շուրթերին, ձեռով փակեց՝ «ոչ» ասեց, «խնդրու՜մ եմ»: Գռգռված վիճակով ասեցի,- Հարցերդ գյուղական կարգով կլուծեմ, կխելոքանաս: Մենակ քաղցր շշնջաց,- Ա՜խ, ես էլ չգիտեմ,- ու էլի լուռ հնազանդվեց, ոնց որ գրկումս հրաշք տիկնիկ լիներ: Ես էլ որոշեցի՝ էլ ոչ մի ռոմանտիկա, ու տակտիկա, ու միացրի Ուստիանիս տարբերակը: Ամեն ինչ էրոտիկ կինոյի պես էր, բայց երբ գծերը ստուգելու համար էլի գնացի վերև, էլի մռութ արեց, հետ հրեց: Գործողության ակտի տրամբանական ընթացքով անցա հակառակորդի դիրքեր ներխուժման փուլին: Գրավեցի նպատակային դիրք, էլի ո՜չ ձեն, ոչ շարժում: Ձգվեցի վրան, սիրու՜ն գրկեցի, մարմինս մարմնին հարմարեցրի ակտի օրենքով, թույլատրված գոտում պաչիկներ շարեցի, գլուխս կրծքին շշնջացի,- Մի հա՜տ էլ շրթներդ, որ ակտը գերագույն դառնա: Ոնց որ Նվարդին սիրեմ, ինքն էլ նիստի որոշում գրի: - Ոչ,- հանգիստ ասեց անխիղճը,- դրանք սրտիս տիրակալինն են: Իմ խելքով ջոկեցի ուզածը, մի քանի քնքուշ պաչ շարեցի, ականջի հետ խաղացի, շշնջացի՜,- Հաշվենք, ես էլ կոլոտի նման դանակ ունեմ, ու ինչ ուզեմ՝ կանեմ: Ես քեզ սիրու՜մ եմ: Ասեցի ու անցա ստրատեգիական նշանակության օբյեկտ ներխուժման իրականցմանը, մեկ էլ ինչ որ ուժ ինձ շպրտեց անկողնուց: Բա՜ն չհասկացա, նայեցի՝ հատակին եմ- Էնպե՜ս հանգիստ խոսեց, կարծես թե ինքը չէր հենց նոր իմ գրկում,- Որպես փալաս Ձեր տեղը հատակին է : Այդտեղ կմնաք,      Արագ իրավիճակը վերլուծեցի,- Մի հատ էլ զգուշորեն գրոհե՞մ, որ անունս պահեմ, թե՞ լռեմ, որ տանից դուս չանի: Ընտրեցի ոսկե միջինը, որ հիշեցնեմ, թե հենց նոր ի՜նչ էինք անում, խանդից հետ կանչելու հույսով- Չե՞ս խանդի, եթե վաղը Ռուզանի հետ վերջացնեմ մեր սկսածը: Ախր մե՜ղք եմ, սիրուն՜ս:     Անխիղճը միտքը հավանեց,- Գնացեք, կպաշտպանվեք:  Բա էն օրվա Ռուզանի պատճառով խանդը՞, լաց ու կոծը՞: Վատ էր, որ չկանչեց, բայց լա՜վ էր, որ անհանգստացավ: Սա էլ ժամանակավոր է, ոնց որ մի՜շտ: Հանգիստ սրտով իր աչքից հեռու հարմար անկյուն գտա, տեղավորվեցի, որ հեծկլտոցը չլսեմ: 2 Առավոտյան բարի լույս ասեց, թեյ տվեց, գործից հանձնարարություն տվեց, բայց՝ հույս չտվեց: Մեր արանքում ոնց որ վարագույր քաշած լիներ, որ չէր կարելի ոչ նայել, ոչ անցնել: Միա՜յն սպասել: Ջղայնացա, մի քանի անգամ գնացի Ռուզանիս մոտ, իր մոտ էլ գոհ ձևացա, բայց հե՜չ պետքը չէր: Ոչ կհարցներ, ոչ կասեր՝ «էլ հերիք է: Բա ես ինչի՞ համար եմ»: Չդիմացա, ասեցի, որ չնայած Ռուզանի բարձրակարգ ծառայությանը, իրեն եմ ուզում, այսինքն՝ սիրում: «Հենց կանչես՝ պատրաստ եմ»,- ասեցի ու աչքերին նայեցի: Առանց նայելու էնքա՜ն լուրջ խոսեց, մտածեցի՝ հենց նոր զանգով դատախազ են նշանակել,- Կախված է ձեր հետագա վարքից: Աշխատատեղը վերածել եք ընկերական հավաքատեղիի, կերուխումի վայրի, խարխլում եք պաշտոնի հեղինակությունը, անտեսում պարտականություններն ու ստիպված դրանք վերցրել եմ իմ փխրուն ուսերին: Հիասթափված եմ: որպես տղամարդ, որպես գործընկեր, աջակից, քաջ, ինչ ոև բանի ընդունակ Զարմացա,-Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Եթե գործի տեղը հինգ չստանա՞մ, չե՞ս սիրի:  Փիրուզս չորեց,- Հենց այդպես: Ես կյանքս ու երազանքս մատաղ եմ արել կարիերիայիս, որը դուք կործանում եք Ձեր փնթիությամբ:  Բայց դրսում, խորհրդակցություններին ու ընդունելություններին պատիվս պահում էր, «պարոն Նազարի անունից» էր ասում ու բոլորը գոհ էին մնում ու ինձ ու իրեն օրհնում: էդ ժամերին նորից սիրահարվում էի, տանջվու՜մ ու գնում Ռուզանիս մոտ: Մի օր ոնց որ քարով տար գլխիս,- Ժամանակն է, որ Ձեզ բնակարան գնեք: Մեր այս անհասկանալի կարգավիճակն ինձ վնասում է: Յուրաքանչյուրս իր անձնական կյանքով ապրելու իրավունք ունի: Մենք անհամատեղելի ենք բոլոր առումներով: Չգիտեի ինչ ասեի, շշմե՜լ էի,- Չէ, մեր շփումից էներգիա եմ ստանում, թեկուզ այսպես: Ուսերը թոթվեց, - Մի քիչ ազատվեմ, այս հարցին լուծում կտամ: Էդ օրվանից մեջս ինչ որ լույս հանգավ: Տղերքն ասում էին,- Փոխվել ե՜ս: - Հոգնե՜լ եմ,- ասում էի: Չէի ասում, որ վախենում եմ: 3 Չդիմացա, թախանձագին երդումներիս գնով հաշտվեցինք: Տանը երբեմն հետս խոսում էր, նույնիսկ՝ ժպտում, երբեմն էլ թատրոն էինք գնում, իրար շշնջում: Արդեն նայում էի աչքերի խաղին, որ պահը չկորցնեմ, ծոցը մտնեմ, հարցերը լուծեմ՝ վերջապես: Էլ արդեն փուստ չէի տալու: Նախ օբյեկտի գրավման ակտը, հետո մնացածը՝ պաչիկ մաչիկ, խոսքեր քաղցրիկ: Բայց մի օր, երբ տղերքով իմ կաբինետում հավաքված զրուցում էինք քաղաքի հարցերից, Սկեն ու Հմոն էկան, սեղան բացեցին, Ուստինիս փաթաթած տոլման ու ծիծակը դրեցին, իմ սիրած խմիչքը հանեցին, ես էլ մի շաբաթվա ծարավ էի, ու ստիպված թեթև նշեցինք հանդիպումը: Հետո ջոկեցի, որ խմիչքի մեջ քնաբեր է եղել, ու մեր քնելուց հետո Սկեն ու Հմոն սենյակի եղած չեղածը սրբու՜մ տանում են: Բայց Փիրուզիս կարծիքով ստացվեց, որ անուղղելի հարբեցող եմ, փնթի աշխատո՜ղ, պաշտոնս ու մեր գործը վարկաբեկո՜ղ, աթոռիս անարժան: Ոչինչ չէր լսում, նեղացել էր: Մոտ էլ չէր թողում, որ սիրելով սիրտը շահեի: Հետո հիշեցի, որ հիմարի նման մոտը գովել էի Ուստիանիս տոլման, խանդել է: Այ էդպես՝ կյանքս ու կնոջս շահագործող Սկեն եկավ կյանքս թունավորեց, հռչակավոր կյանքիս վերջակետ դրեց: Դրանից հետո Փիրուզս նորից թարսվեց, նորից սկսեց կոպտել: Ու մի օր էլ թե՝ գնում եմ Ռուսաստան անհայտ ժամանակով: -Ոնց թե՜, բա ե՞ս: Էնտեղ ո՞վ ունես, որ գնում ես: - Ձեր հարցն ինձ չի հուզում: Իսկ թե ով ունեմ, դա անձնական է: Ձեզ էլ խորհուրդ կտամ կամավոր թողնել պաշտոնը: Դուք ձեր տեղում չեք: Բա՜ն չհասկացա: Ե՞ս, Քաջ Նազար՞ս: Դուրս գամ, բա ինչո՞վ ապրեմ, - Բա…բա.. բա՜..,- հուզված էի, որ սեր եմ կորցնում: - Դրան էլ եմ պատասխանել,- չորեց անխիղճը: - Հիշու՜մ եմ,- ասեցի, բայց՝ պատասխանը չհիշեցի: Հետո Թերեզաս իմացել էր, որ փաստացի ինձ դավաճանելու էր գնում Կարո չեղածի հետ: Սա իմացել էր մեր ֆինանսական հաջողությունների մասին, ու սկսել նամակներով ռմբակոծել, –Սիրելիս, քեզ նորից սիրու՜մ եմ: Վեր կաց արի, թագուհու պես կպահեմ: Էս հիմարիկս էլ խաբնվելով նրա սուտի լացին ու էժան խոսքերին, գնում է, որ համեմատի ինձ ու իրեն, որոշում կայացնի: Սա էլ սուտ խոստումներով պահում է, հետո էլ գժավարի շանտաժ անում՝ կսպանեմ: Վախենում է՝ թե էդ գժին բան ասի: Ոչ հեռախոսը գիտեմ, ոչ էլ տեղը, թե գնամ, փրկեմ: Էն, որ իբր Կարոն իմ պատճառով չի ընդունել, լացել է, Կարոյի ընկերներն օգնել են, գործ ճարել, տուն վարձել, ու մինչև հիմա իրար հետ չեն՝ հեքիաթնե՜ր են: Դե էսքանից հետո գործերդ վստահիր կին կոչվածին: Իրենը քանդեց, իմն էլ ավիրեց գնալով իր գժոտ երազանքի հետևից: Ես ի՞նչ անեմ, որ գիժ չեմ: Հանգի՜ստ մարդ եմ, որոշակի սխալներով, ինչպես բոլորը: Էլի վատ չէ՜ր: Պաշտոնը կա՜ր, անունը կար, հարգանքը կար, քաղաքի լավ տղերքի՝ դատավորի ոստիկանության պետի ու էլի մի քանիսի հետ նորմալ տալիք առնելիք ունեի: Խելքը կար, ո՜նց լիներ մի փիրուզփոխարինիչ կճարեի ու կվայելեի: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազար: Բայց հանկարծ հայտնվեցին նախանձներ ու փորփրողներ: Ո՜նց գցում բռնում եմ, մոտիկներիցս էլ էին փորում: Բայց ո՞վ: Փնտրում եմ բացառման մեթոդով: (շարունակելի)
110

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(6)

՝ 3 Ուզում էի ասել, որ ես էլ ունեմ պոեզիա, ավելի լավ կլինի իմ գրածները կարդա: Գիրք էլ ունեմ գրած, որ հասկանան, թե ում հետ գործ ունեն: Բայց կոլոտը խանգարեց: - Սրտիդ մեռնեմ, հոպար, սիրունիս ասա, որ կռվով բան դուրս չի գա: Պոեզիան կա, նստարանը կա, զույգը կա, մնաց սերը: Արի չոքիր, ասեմ:- չոքեցի իրենց դիմաց,- Ապրե՜ս, երևում է, որ կյանքի մարդ ես: Դե իրեն ասա, որ հնազանդվի սիրո կանչին, ու ինձ էլ ասա, թե ինքը որ ձևերով ա սիրում, որ չնեղացնեմ: Ես կանանց հարգու՜մ եմ: Ես զիջեցի, դիրքերիցս չնահանջելով,- Տղա ջա՜ն, բայց դե էնպես, որ չնեղվի ու չլացի,- ո՜նց կարող էի Փիրուզիս չպաշտպանել: Ու դիմեցի Փիրուզիս, որ իրեն մենակ չզգա,- Սիրու… Փիրուզա, քեզ հարիր չի լսել, ականջներդ փակի՜ր: Փիրուզս չոր ու ագրեսիվ տոնով ասեց,- Այս դիրքով, այս բռի լակոտի գրկում ինչի՞ն կօգնի: Միգուցե իրեն ծնկաչոք աղաչե՞ք, որ իմ ճաշակով կարդան, որ իրոք տրամադրվեմ: Կոլոտը կոշիկը պահեց քթիս մոտ,- Հոպար, էդ դիտմամբ ասեցի՞ր: Գիտես չէ՞, որ դու ես պատասխան տալու:- ոտով լա՜վ հասցրեց կրծքիս, ես ընկա,- Տեղդ գրավիր, շու՜տ: Եթե Փիրուզս էն գլխից հետևեր իմ խորհուրդնեին, ու հիմար հիմար դուրս չտար, էդքան չէր բարդանա: Բայց հետո ինքը փաստերը նենգաբար շուռ տվեց իմ դեմ, դեռ անուն էլ կպցրեց: Բարի սրտի տեր Չաղլիկը բարկացավ,- Խելոք մնա, այ ապու՜շ: Հոպարին ես հարգեցի: չփորձես ծակել,- ու ինձ ժպտաց կարեկցող դեմքով,- Հոպար, վերջացրեք էդ գժի հետ, գնացեք, մե՜ղք եք: Կարող ա՞ ափսոսում ես: Սիրուհիդ ա, չէ՞: Էլի՜ կճարես, ճարպիկ տղա՜ ես: Ես էլի չնահանջեցի,- Տղա ջա՜ն, չէ, բայց ախ՜ր,- չնայած աչքերիս դիմաց կոլոտի կոշիկն էր, անվախ դիմեցի Փիրուզիս,- Փի.. փի… փի… Փիրուզ ջա.., փորձենք համատեղ հաղթահարել: Սրանից վատն էլ ենք տեսել,- բայց Փիրուզս չէր ըկալում ասածս, քանի որ համբուրվում էր լակոտի կողմից: Ու դիմեցի կոլոտին, որ նպատակիս հասնեմ շրջանցիկ ուղիով,- Տղա ջա՜ն, կարելի՞ է առանձին Փիրուզիս…. Փիրուզայի ականջին բան ասել: Լակոտը նույնիսկ հետս խոսելիս չէր կտրվում սիրունիցս,- Ի՞նչ պտի ասես… Հանգի՜ստ եմ ասում՝ ընկալելի,- Դե՜, որ դիմանա: Գործընթացին աջակցելու համար: Լկստված լակոտը հետս խոսում էր գլուխը դրած սիրունիս կրծքին,- Ասա, բայց՝ չպաչես: Կխանդեմ, կծեծեմ,- նայում է սիրունիս,- Սիրունս, ուզու՞մ ես, որ ասի: Փիրուզս փայլուն ձևով շեղման տակտիկա կիրառեց,- Երկուսիցդ էլ զզվում եմ: Իսկապես հուզվեցի, ո՜նց թե՝ ինձ չհավատան,- Տղա ջա՜ն, տղամա՜րդ եմ, խոսքիս տերն եմ: Լակոտը պաչում է սիրունիս այտը, - Դե ասա՜, տղամարդ: Կռացա Փիրուզիս դեմքին ընդգծված տարածության վրա, որ ցույց տամ, որ խոսքիս տեր տղա եմ, ու շշնջացի,- Փիրուզս, արի ընտրենք չարյաց փոքրագույնը,- բայց զգալով, որ լակոտը լսում է, խոսքս հարմարեցրի իրավիճակին,- Հարգելի տիկին, թող ձեռքը դնի կրծքիդ ու համբուրի վիզդ ու շուրթերդ: Խնդրու՜մ եմ, վերջացնենք էս ամենն ու տուն գնանք: Պատկերացնու՞մ ես, ինչե՜ր կարող է անել, եթե կատաղի:- ու հասկացնում եմ էդ լակոտին, որ կարող է նաև վատ վերջանալ էս ամենը,- Ի՞նչ անենք: Իրար սպանե՞նք անիմաստ տեղը: Լակոտը համբուրեց Փիրուզիս քիթն, ու Փիրուզս դեմքը կնճռոտեց, կծկվեց: - Հոպար, ի՞նչ ասեցիր, մինչև էդ խելոք էր: Երևի քեզ ծեծեմ, իրեն էլ տանեմ մութ անկյուն: Ո՜նց կարող էի թույլ տալ, որ սիրունիս տանի մութ անկյուն, ու հասկացրեցի,- Սխալը քո մեջ փնտրիր, տղա՜ս, մինչև ուրիշին մեղադրելը: Հավասա՜ր շնչիր, համբուրիր մեղմորե՜ն: Ինքը նու՜րբ և մաքրասեր կին է: Չէ՞, Փիրուզ ջան: Կոլոտը փորձեց իմ ձևով,- Ապրես հոպար, լավ նայիր, որ ուղղես, - բայց Փիրուզս էլի չէր թողնում: Հաստատ ինձնից էր ամաչում: Մի պահ խղճացի էդ ջահելին, որ համ ինքը չտանջվի, համ էլ իզուր տեղը սիրունիս տհաճություն պատճառի, համ էլ ուշ էր: Չդիմացա ու նորից եմ ասում էդ բութին,- Տղա ջա՜ն, շշնջա, լավ խոսքեր ասա, ախ՜ր: Որ պրծնենք, գնա՜նք: Կոլոտն ինձ աչքով արեց, ու համբուրեց Փիրուզիս, շշնջալով,- Սիրուն՜ս, համով՜ս, քաղցր՜ս,- արդեն մոտը բնականաբար ստացվում էր: Ես աչքերս փակեցի, քանի որ խանդում էի: Մեկ էլ կոշիկի հարված ստացա ճակատիս: Ընկա, աչքերս բացեցի, բան չէր երևում: Լսեցի կոլոտի ձենը,- Հոպար, չնեղանաս, շա՜տ ոգևորվեցի, քո մասին մոռացա: Գրավիր քո արժանի տեղը: Մի կերպ չորեքթաթ հասա տեղս, -Տղա էս ի՞նչ ես անում, սպանում էիր,- իրոք ընդվզեցի, ինչքա՜ն կարել է զիջել: Արդեն ուզում էի բարկանալ ու դրանց դաս տալ մեծավարի: Լացս էլ գալիս էր: Փիրուզս նորից խափանեց պլաններս, կոլոտի դեմ պայքարեց, պայուսակից եղունքի քորոց հանեց, ու գոռաց,- Ինձ կսպանեմ: Բոլոր՜դ էլ փալաս եք: Ով ինձ մոտենա, կմորթեմ: Սաք ապերը տեսնելով էդ ամենը, չաղլիկին հարցնում է,- էլի կարդա՞մ, շեֆ, թե՞ սպասեմ, մինչև գրկվեն, որ տրամադրեմ: 4 Կոլոտը կատաղեց, մտավ ցեխաջուր, ոտները գետին զարկեց, ինձ ու Սաքին իրար զարկեց, ապտակեց,- Ձեզ խեղդելու եմ էս ջրի մեջ, հոպարներ: Թեկուզ՝ հարգելով: Սաք ապերը լացեց,- Ինձ ինչի՞ համար, լա՜վ էլ կարդում էի: Ո՜վ փլավն ուտի Փիրուզի հետ, ո՜վ ծեծն ուտի Փիրուզի համար: Չաղլիկը ասեց,- Դե լա՜վ, տարիքը հարգենք: Հոպարներ, լողալ գիտե՞ք: Գիտենք, ասեցինք: Ուզում էի պատմել, թե ո՜նց եմ լողալով վիրավոր ընկերոջս փրկել, չհասցրեցի: Կոլոտը կանգնեց կողքիս, ու էնպես դմփացրեց մեջքիս, որ դըմփոցով ընկա,- Գրազով, հոպարս կհաղթի: Չաղլիկը ծիծաղեց,- Լավ չե՞ս, ախպեր: Իմը պինդ է, քսան հազար,- ուժեղ խփում է Սաք ապերին, բայց սա դիրք ընդունեց ու դիմացավ,- տեսա՞ր: Սաք Ապերը ոգևորվեց,- Բայց ի՞նչ ենք անելու, տղա ջան: Չաղլիկը ցույց է տալիս ցեխաջուրը,- Մրցույթ է, պետք է լողալով հասնեք մյուս ափը: Սաք ապերը նայեց ջրափոսին,- Տղա ջա՜ն, էստեղ ցեխաջուր է ձեռ ես…, ի՞նչ լողանալ: Կոլոտը ուժեղ հասցրեց Սաքի մեջքին,- Հոպար, ձեր համար ենք անում, որ չխեղդվեք: Համ էլ կա՜րճ տարածք է, որ չհոգնեք: Մե՜ղք եք, էլի մեր հոպարներն եք: Մրցանակը քսան հազար է, որ մոռանաք էս թեթև նեղությունը: Սաք ապերը դիրք ընդունեց,- Սկսե՞նք,- աչքիս փողի համար ուրախացել էր: Կոլոտը գրպանները քրքրեց,- Մրցանակի փողը հավաքենք, նոր: Ով պարտվեց, ինքն է մեղավոր: Գրպաններից փող հանեցին, մեկը երեք հազար, մյուսը՝ հինգ, ու կոլոտը նայեց մեզ,- Պարտքով լրացրեք, որ մրցույթի նման լինի, դուք էլ բան հասկանաք: Սա էլ հասցես, որ չկասկածեք: Թե սիրունիս ուղարկեք փողը ստանալու, մի բան էլ ավել կտամ: Սաք ապերը հանեց յոթ հազար դրամ հաշվեց տվեց,- էլ չունեմ,- ասեց: Երկու հատ քսան հազարնոց հանեցի, մեկը տվեցի, ասոմ եմ,- Մանրը հետ տուր, տղա ջա՜ն: Վաղվա փողս է: Կոլոտն ամբողջը վերցրեց,- Մտեք ջուրը, հետո,- ասեց: Արդեն ուզում էինք պառկել ցեխաջրի մեջ, գոռաց,- Գի՞ժ եք հոպարներ, հանվեք: Ո՞վ է շորով լողանում: Շորը ցած կքաշի, կտանի: Հագուստը հանեցինք, դրեցինք նստարանին, որ չցեխոտվի պառկեցինք գետնի վրա ու ու հրահանգով առաջ գնացինք: Ես առանձնապես հաղթել չէի ուզում, բայց երբ Սաքը դիտմամբ աչքերիս ցեխաջուր լցրեց, կատաղեցի, ինձ հավաքեցի ու առաջ գնացի: Ո՞նց կարելի է թքել մարտական անցյալի վրա հանուն ինչ որ քսան հազարի: Տղերքը կոշիկներով փափուկ տեղներիցս հրում էին, գոռգոռում: Ոնց որ իսկական մրցույթ լիներ: Կոլոտը շա՜տ էր ոգևորվել, ու լա՜վ ցավացրեց փափուկ տեղերս: Ես հաղթեցի, Սաք ապերը լացեց, շշնջաց,- Գիտես, որ փող չունեմ: Ի՞նչ կլիներ, որ հաղթանակն ինձ թողնեիր: Տղերքը շնորհավորեցին, ծափ տվեցին, ծառի ճյուղեր նվիրեցին,- Հոպարը զի՜լ ա, գոռացին, - մեր շորերը շպրտեցին մեր կողմ, որ հագնվենք ու չմրսենք, բայց դրանք ընկան ցեխաջուրը,- Դե ոչի՜նչ, կարևորը բարի վերջաբանն է, ու որ իրար հարգեցինք: Սաք ապերը իրո՜ք մեծական խոսք ասեց, որ շա՜տ հարգեցի,- Հա, տղա ջա՜ն: Չուզեցանք ջահելների հետ գնանք սրացումի: Էլի՜ մեր հայերն եք: 5 Մեկ էլ լսեմ Փիրուզիս ձենը,- Հերի՜ք է, լավ: Վերջացնենք: Չաղլիկը մեզ ժպտաց, ցույց տվեց մոտիկ ծառն ու ասում է,- Իսկ հիմա նայեք այնտեղ ու ժպտացե՜ք: Ձեզ նկարում էր թաքնված տեսախցիկը: Ոնց որ մե՜ծ բեռ ընկներ վրայիցս: Լացս եկավ, չգիտեմ՝ ինչու,- Բա ասեի՜ք, տղերք: Դե մրցանակը տվեք: Կոլոտը թփթփացրեց ուսիս,- Կատա՜կ էր, հոպար ջա՜ն: Ի՞նչ մրցանակ: Չհասկացա՞ր, թե ոնց եմ տալու փողերդ: Լավ էլ ժամանակ անցավ, հո դժգոհ չե՞ք: Չաղլիկ,- Վաղն էս եղածը կտեսնեք չորրորդ ծրագրով ժամը իննին: Լա՜վ կծիծաղենք: Փիրուզաս ամաչելով դիմեց կոլոտին,- Երիտասարդ, աղաչու՜մ եմ, համբուրվելու տեսարանը հանեք: Դուք չե՜ք կարող մերժել ինձ հանուն եղածի: Կոլոտի աչքերը վառվեցին, իմ էլ՝ սիրտս,- Սիրունս, չկասկածե՜ս,- ու ձեռը լիզեց, պաչեց: Սաք ապերը նայում է ծառի կողմ,- Վա՜յ, տղա ջան, մեզ էլ հանե՜ք: Մեր փողերն էլ ձեզ: Ներքուստ կատաղեցի, արտաքուստ փնչացնելով: Ու՞մ փողերն ես շաղ տալիս, Սաքո: Քո սխալներն ինչքա՞ն ծածկեմ ինձանով, կամ՝ իմ փողերով: Կոլոտը փոխվել էր,- Փողի համար ասել եմ, կտամ: Հիմա գնացեք, թե չէ՝ կգան իսկական խուժանները: Մենք մի հարյուր մետր վազեցինք: Փիրուզս հանգիստ գալիս էր: Մտքիս մեջ խանդում էի՝ կարող ա՞ դուրն եկել ա, ու էլի ա ուզում իսկական խուժաններից,- Փիրուզ ջա՜ն, մի՜ քիչ արգացրու: Մի բան չպատահի՜: Ամբողջ թույնը դուրս տվեց,- Երբ պատահեց, ինձ առաջ հրեցիք, բարի վայելու՜մ մաղթեցիք: Դրա համա՞ր եմ պետք: Ինքս ինձ կառաջարկեմ, առանց միջնորդի: Դուք ինձ պետք չեք: 6 Մեջս դող ընկավ: Կարող ա՞ տուն չթողնի: Դռան մոտ կծկվել էինք, մի ժամից հասավ, մեզ չնայեց, դուռը բացեց, ներս մտավ: Զգույ՜շ մտանք, միջանցքում կծկվեցինք, ձեն չհանեց: Անձեն մտանք բաղնիք, լա՜վ լողացանք, էլի ձեն չհանեց: Վե՜րջ, փրկվա՜ծ եմ, սիրու՜մ է: Ինչքա՜ն լավ է սիրված ու ներված լինելը: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազար: Գաղտնի մի երկու բաժակ գցեցինք ու Փիրուզիս խնդրեցինք, որ միջամտի, որ ցույց չտան էդ հաղորդումը, որ պատահական դեպքը չխեղաթյուրի ժողովրդին սիրելի մեր կերպարները: Փիրուզս սկզբում հետներս չէր էլ խոսում, արհամարհելու ձևեր էր անում: Բայց սերը հաղթեց, ու ինքն էլ խոսեց,- Ու՞մ ասեմ, ոչ մեկին չգիտեմ: Չնայած ճիշտը ցույց տալն է: Դա է ձեր իրական դեմքը: Սաք ապերը ախորժակով սիրունիս ծունկն էնպես պաչեց, ուզեցի կրկնել,- Էդ կոլոտ լակոտը ոնց որ սիրեց քեզ, մի բան արա՜: Մե՜ղք ենք,- չոքե՜լ ենք դիմացը, փեշերն ու կոշիկներն ենք համբուրում, լալի՜ս: Ես իրեն չնայելով թուղթը մեկնեցի,- Ահա հասցեն: Տվեց, որ փողը հետ տա: Համ կինոն կհանես, համ էլ մեր փողը կբերես: Ասում էր՝ որ սիրունը գա՝ մի բա՜ն էլ ավել կտամ, հիշու՞մ ես: Փիրուզս միամիտ ձևացավ, - Դուք ինձ ուղարկում եք այդ վավաշոտ անասունի տու՞ն, ու չե՞ք ամաչում: Իրոք լացեցի,- Դե՜ որ մենակ չգնաս, գործը չի ստացվի, ախ՜ր: Բա մեր պատիվն ափսոս չի՞: Փիրուզան թույն էր թքում,- Իսկ իմ պատիվն ու իքնահարգանքը այս փալասների համար գցեմ այդ լակոտի ոտների տա՞կ: Անցա խիստ տրամաբանության,- Ախր քոնը ոչ մեկը չի իմանա: Հլա դեռ կարող ա համոզես՝ իրան խելո՜ք պահի: Դու ամեն ինչ կարող ես,, ես գիտեմ: Իսկ մեր պատիվը կլողա ջրի երես, ու բոլորը կտեսնեն: Էն բանի պես: Խնդրու՜մ ենք:- ու էլի պաչպչեցինք ինչ ուներ ծնկից ներքև: Ինքն էլ հանգի՜ստ նկարում էր: Երկա՜ր չեմ ու չեմ արեց, բայց դե մենք հո գիտե՜նք իր հնարավորությունները, անցանք վճռական գրոհի ողբ կապելով, ու սիրունս չդիմացա՜վ: Բայց, իհարկե՜, թույնը դուրս թափելով: Ապարատը պահեց մեր ուղղությամբ,- Եթե հիմա հերթով ներկայանաք ու ասեք, թե ինչ եք արել ու խոստովանեք, որ ձեզ փալասի պես եք պահել, կանեմ: Ինչքան չլինի՜ ազգին երևակայական ծառայություն մատուցած ինքնածին քաջեր եք: Սրտներս կոտրված նայեցինք իրար, ապարատին, հերթով ներկայացանք ու ասեցինք, որ էսպե՜ս էսպե՜ս, այո, մենք փալաս ենք: Անխիղճը ճշտող հարցեր էր տալիս, մեզ ամաչեցնում ու հիշեցնում խուժան ոտանավորը, իմ բանիմաց խորհուրդներն անփորձ ջահելին, ջրափոսը: Չէ՜, սխալվում է նա, ով հավատում է կնոջ բարի սրտին ու բնածին գթասրտությանը: Տղերք, կարդացեք, համոզվեք ու զգուշացե՜ք: Սաքի գնալուց հետո կարճ կապեց,- Ձեզանից հիասթափվեցի, ատում եմ ու զզվում: Այնպես արեք, որ նորից սիրահարվեմ: Առայժմ աչքիս չերևաք, մինչև՝ չասեմ: Համոզիչ տոնով հակաճառեցի, - Երևի ալկոհոլն էր պատճառը, որ սթափ գնահատելու և արձագանքելու շնորհքից զրկվեցի: Այ տես, թե ի՜նչ եմ արել սթափ վիճակում,- ուզում էի գիրքը բացել՝ վերցրեց, շպրտեց, «ապու՜շ» գոռաց: Ձենս կտրեցի, արագ հեռացա, որ ստրեսը հաղթահարի ու գոնե տնից դուրս չանի: Կնոջ հետ չեն վիճում, անձայն հեռանում են: Հետո երկար ժամանակ ժամանակավորապես սահմանափակեցի իմ իրավունքները տան մեջ: Մեծամասամբ մտնում էի որևէ անկյուն կամ ժողովրդական լեզվով ասած՝ ծակ, ու աչքին չէի երևում: Հաց էլ չէր տալիս: Համբերում էի, որ քներ, վազում էի խոհանոց ու գռշտում եղած չեղածը, կամ էլ՝ մնացորդները: Մեկ մեկ լսում էի իր հեծկլտոցը, ու հասկանալով, որ ինձ է կարոտել, բայց ըստ իր դաստիարակչական գրաֆիկի իրեն զսպելու է, և լավ կլինի աչքին չերևալ, մի երկու բան վերցնում էի ու թաքստոցում անձեն ուտում: Էլի վատ չէր: Հացն ու ջուրը կար, դրսում հարգում էին: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազար: Նազարի քաղաքական քարքարոտ ուղին 6 Բայց մի օր սկսեց զրուցել, նույնիսկ կատակել,- Հը՞, դեռ փալա՞ս եք, թե՞ նորից քաջ եք: Հասկացա, որ չի դիմանում, պահն եկել է ու բռնել է պետք: Ու ես ատամներով բռնեցի ու էլ պահը բաց չթողեցի,- Դու ես որոշում, սիրուն՜ս,- ասեցի, ու ժպտաց վերջապե՜ս: ճիշտն ասած՝ ես էլ էի սիրում էն ժամանակ: Ու փուլ առ փուլ վերականգնեցի քաջի կերպարս ու խարխլված հեղինակությունս: Բայց դեռ խիստ էր: Զրույցը պետք է ինքը սկսեր, էն էլ՝ մռութ արած, ու իմ պատահական սխալից էնպե՜ս էր կատաղում, որ մեռնում, հետ էի գալիս՝ հանկարծ դուրս չշպրտի՜: Հաճախակի միացնում էր այգու անիծյալ դեպքի նյութը ու իր գործն անում: Ես ակամա նայում էի ու զարմանում՝ ինչքա՜ն չար կարող է լինել մարդ: Ո՞նց է կարելի հաճույք ստանալ քեզ սիրելի մարդուն ցավ պատճառելուց: Բա կարեկցանքը՞, ուղղվելու շանսը՞: Եթե դրանից առաջ լավ ժամանակներում ամենուր իմ գրքերն էին ու նկարները, հիմա ու՜ր նայում էի, այգու այդ օրվա նկարներն էին: Ահա ես՝ ցեխաջրի մեջ, քամակիս՝ լակոտի կոշիկը, ահա նույն կոշիկը լացող դեմքիս, ահա ես՝ չոքած ու ուշադիր նայում եմ, թե լակոտն ու Փիրուզս ո՜նց են պաչվում: Միթե՞ դրանցից հաճույք էր ստանում: Այ, էդ չեմ հասկանու՜մ: Ու հասկացա, որ ծոցումս օձ եմ տաքացրել: Որտեղից ու՜ր հասավ իմ շնորհիվ ու հիմա ո՜նց առիթը բաց չի թողնում կծելու համար: Ու զգուշորե՜ն հակաթույն էի մշակում իքս օրվա համար: Սաք ապերին առաջարկեցի միանալ «հակաթույն» օպերացիային, լսել չուզեց: Չէր ներել, որ լողի մրցույթում իրեն հաղթել էի: Էդպես էլ չհավատաց, որ լակոտը պարտքն ու մրցանակի փողը չի տվել: Հա՜ կուզեր,- Քո Փիրուզի համար փակ դուռ չկա՜, չըլնող բան չկա: Փողը մի բան էլ շատ ա վերցրել: Գիտես՝ ինչի համար: Էդ ամեն ինչը արեցիք, որ ինձ ձեր բռի մեջ պահեք: Էլ ձեր տուն չե՜մ գա: Շիշը բեր, մի տեղ երկուսով խմենք: Փիրուզն էլ կնստեր ու մեկ էլ՝ անտեղի կլացեր: էդպես կլացեր ու բա՜ն չէր ասի, որ մարդ բան հասկանա, մոտենա՜, կարեկցի՜: Մենակ մեկ մեկ «հիմար ու ագահ աղջիկ» կասեր ու կլացե՜ր: ՝ Բայց մի օր ասեց, որ լացի պատճառը ես եմ, - Էսպես չի կարելի: Մի ամսից ընտրություն է: Հանկարծ մի նոր դեպք կլինի առանց ինձ, ու ոչ Ձեզ փրկող կլինի, ոչ էլ մեկը, որին հանձնեք խուժանին, Ձեզ փրկեք: Ես էլ անիմաստ խայտառակվեցի՜ ինչ որ փալասի համար: Փորձեցի հեռվից գալ,- Անիմաստ չէր: Լա՜վ էլ փող աշխատեցինք, անուն հանեցինք, ձրի կերանք, խմեցի՜նք: Հենց էդ էլ երջանկությունն է Իզուր էլ ասեցի, ծիծաղեց, «անիմաստ էակ» ասեց ու,- Ձեր անձի հանդեպ ուշադրությունը աճել է չափից դուրս: Դա շա՜տ վտանգավոր է: Ձեզ շտա՜պ անհետանալ է պետք: Ոտներս թուլացան, քրտինքը պատեց,- Դուրս ես հանու՞մ, սիրու… Փի.. Փի.. րուզա ջ…ջ…ջա՜ն: Ծիծաղեց,- Ահա թե ի՜նչ:- ու հոգոց հանեց,- Ավա՜ղ, երազանքիս իրագործման հիմար պլանի գերին եմ դարձել: Դուք ինձ պետք եք, չնայած կասկածը սիրտս կրծում է: Որոշել եմ ու պիտի հաղթեմ: Ձեր իմիջի հաղթաթուղթը ոչ մեկին չեմ տա, իմ ստեղծածն է: Իսկ պատրա՞ստ եք վերականգնել քաջի Ձեր համբավն իմ աչքում: Ինձ կենթարկվե՞ք: Մի քիչ հեռացա, որ դողս ու հոսող քրտինքս չտեսնի,- Հա, սիրուն՜ս: Քո գեներալ խոսքի ծառան ու զինվորն եմ, միայն թե քաջի անունս ու քո սերն էլ վերածնես: 7 Մի երկու օր տեքստ մշակեցինք, որից այդպես էլ բա՜ն չհասկացա: Մի իրիկուն միասին գնացինք ապագա հանրահավաքի տեղանքը զննեցինք, հավանեց, ծառ ցույց տվեց ու ասեց, որ էդ օրը էս ծառը կքաշեմ, հողից կհանեմ: Այդպես է պետք: Ես անընդհատ կողքերս էի նայում, հանկարծ կոլոտը չերևա՞, Փիրուզիս նեղացնի: Չէ՞ որ իմ պարտքն իր մասին հոգ տանելն է: Ծիծաղեց, հետո լրջացավ,- Այո՜, Ձեր այդ վախը սպառնալիք է: Այդ լակոտներն հենց իմացան Ձեր մասին, վախից տանից դուրս էլ չեն գալիս: Լսել եմ, որ խանգարվել են վախից: Դողս միանգամից անցավ,- Ա՜յ էդպես, լակոտներ: Նախ ճշտեք, հետո գործ բռնեք: Թե մի ձեռս են ընկե՜լ: Փիրուզն աչքն ինձնից չէր կտրում,- Ձեզանով հիացա՜ծ եմ: Իմ երազած տղամարդն եք: Գնացինք ծառի մոտ, ճյուղից բռնեցի, քաշեցի՝ անշարժ էր: Բայց շա՜տ հավանեց մոտեցումս ծառի հանդեպ: Վերջապես ինձ ժպտաց,- Նորից տեսնում եմ համարձակ ու վճռական մարտիկի ոգին, երազանքիս տղամարդուն,- թևանցուկ արեց, քայլեցինք: Մեկ էլ եկա՜ն, հավաքվեցի՜ն, ինձ ժպտացի՜ն, ստորագրություն ուզեցին, հիացան, ծանոթանալ ուզեցին, Փիրուզիս խանդեցին ու գովեցին: Հրա՜շք երեկո էր: Փիրուզը որոշ ժամնակ լռեց, հետո գաղտնի հրամայեց արագ հեռանալ, իբր՝ հանդիպում ունենք: Այդպիսի դեպքերում չգիտեմ ինչու՝ մի՜շտ կատաղում էր: Հաստա՜տ խանդից էր: ՝ Էդ հավաքի օրը միասին գնացինք: Ամբողջ ճամփին ձեռս բռնել էր ու դողում էր: Սիրտս նվաղել էր, բայց վախեցա՝ պաչեմ: Տարածքում ձեռս շոյեց, նայեց աչքերիս, հաջողություն շշնջաց ու ես մենակ գնացի հանրահավաքի տեղը, ներկայացա, որ արդեն համաձայնեցված ելույթ ունեմ: Բայց դողում էի: Դժվա՜ր է, երբ կողքիդ վստահելի ու հուշող մեկը չկա: Հարթակի վրայից մեկը մի քիչ հետո ինձ ներկայացրեց, որ ընդդիմադիր եմ, բայց քաջ, ու խոսք ունեմ ասելու: Ծիծաղ լսվեց, ծափ լսվեց, բայց ձայն տվեցին: Փիրուզս մի քանի տղաների եկավ իմ կողմ: Ինձ գաղտնի օդային արեց, սիրտս թփրտաց: Ես արդեն ժողովրդի մեջ մեր տղերքից էլի էի տեսել ու լա՜վ սրտապնդվել էի: Չնայած ոտերիս դողին, մեր մշակած տեքստը ջղային դեմքով կարդացի: Թշնամի ասեցի, քայքայել ասեցի, վերացնել ասեցի: Գոռգոռոց բարձրացա՜վ,- էս ի՞նչ է խոսում: Թշնամին դու ես: Երկիր քանդողների միություն եք և այլն: Ես ժպտացի, ըստ փիրուզյան հրահանգի, ձեռս պարզեցի,- Մինչև վերջ լսեք, խնդրու՜մ եմ: Բայց ներքևից մի քանի անթրաշներ կատաղել էին: Իրենց կողմը չէի էլ նայում: -Հե՜յ դու, սուտի քաջ, կիջնես, կասե՜մ: -Դրան մի հարվածով չգցեմ, ամո՜թ ինձ: -Տղերք, մի վրա տվե՜ք, դրան խելք սովորեցնենք: -Մի բան տվեք, ուղիղ ճակատին խփեմ, հորս արև: Ուզում էի փախնեի, Փիրուզս օդային ուղարկեց, իբր գոհ է, ու ես անկախ ինձնից ժպտացի: Անթրաշները կատաղեցի՜ն, գոռացին: Մեկ էլ մեր տղերքից մի երկուսը էստեղ էնտեղից կանչեցին,- Թողեք խոսի՜ մարդը: Անթրաշները գոռացին- Ի՞նչ խոսի, ծախված է, հատուկ ուղարկված,- ու կռիվը գնաց: Հրպարակով մեկ իրար էին քաշքշում: Հենց Փիրուզս ինձ գաղտնի նշան արեց, ծանրակշիռ դեմքով մոտեցա ծառին, բռնեցի ճյուղից, քաշեցի: Ծառն իրոք բնահան էղավ ու լա՜վ էլ թեթև էր: Պտտացրեցի ու գոռացի,- Հիմա ամբողջ աղբը կավլե՜մ էստեղից: Փիրուզենց կողմից լսեցի,- Վա՜յ, ժողովուրդ, փախե՜ք: Էս ի՜նչ աժդահա է, ձեռինն ի՜նչ ավել է: Նույն ժամանակ տարբեր կողմեր ճայթուկներ պայթեցին, ծուխ բարձացավ: Ես ըստ պլանի, գոռացի,- Մի փախեք, է: Ծառս Ճառիս թեմայով է,- ու ծառը շարժելով գնում եմ առաջ, աչքի տակով պատվաբեր փախուստի ուղիներ փնտրելով: Գոռացող ծանոթ ձայներ լսեցի. - Վայ, Քաջ Նազարը կատաղե՜լ է: Ծառը քոքահան է արել, որ մեզ սրբի: - Էս էն Նազար՞ն է, որ վագրին հեծնել, որսի է գնացել: - Տղերք, փախե՜ք, մենակ հինգ կարատեիստ է ջարդել: - Լսել էի, չէի՜ տէսել: Ես դրա դեմ գնացողը չե՜մ: Որոշ ժամանակ հետո տարածքը դատարկվեց, մնացինք մերոնցով: Հանգիստ շնչեցի ու չգիտեմ ինչու՝ հիստերիկ ծիծաղեցի,-Էդ չե՞ք, փալասներ, ես ձեզ տղամարդ ասողի՜: Կողքս ինչ որ բան պայթեց, ծուխը պատեց: Մեկ էլ գլխիս դմփացրին, աչքերիս դեմ սևացավ: Հեռվից լսեցի Փիրուզիս ձենը,- Ապրե՜ք, արագ: Կնայեք, կբուժեք: Ծառը վերացրեք: Ժպտացի, բայց չգիտեմ՝ ժպիտս տեղ հասա՞վ, թե՞ չէ: 8 Աչքերս բացեցի ինչ որ նկուղում: Ոչ լուսամուտ կար, ոչ էլ որևէ ձեն էի լսում: Գոռացի, գոգոռացի, ձեն չեկավ: Գլուխս բինտով փաթաթած էր, ու ես ջոկեցի, որ ինձ փախցրել են, որ փող պոկեն Փիրուզիցս: Բայց կտա՞: Ո՜նց գցում բռնում էի՝ պիտի որ: Հետը հարաբերվել եմ միայն օրենքի սահմաններում, չհաշված որոշ անկողնային թյուրիմացություններ ու այգու տհաճ ու մոռացված միջադեպը: Պիտի որ ներած լինի, որպես ջոկող կին՝ ջոկելով իմ պոետական հոգեկանի կերտվածքը: Բայց վատ էլ չէր նկուղում: Օրն էրկու անգամ հաց էին տալիս, թարմ թերթեր, ու մի անգամ ծեծում: Կանչում էին, թե՝ աչքերդ կապիր, ներս էին մտնում ու գրտնակու՜մ: Ես իրենց ասեցի, որ չեմ նեղվում: Բա հո չե՞ն փախցրել, որ հատուկ հաց ու ջու տան ու թերթերով ապահովեն: Էդ օրը ձմերուկ տվեցին, լավ էր: Վատն էն էր, որ ոչ զրուցակից կար, ոչ պոեզիաս լսող: Բայց դե ոչինչ: Մի տաս օր էդպես հաց ուտելով ու ծեծվելով ձգեցի: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Ծեծվելուց հետո տքտքալով հաց էի ուտում, թերթ կարդում: Իմացա, որ ինձ հավանաբար գողացել են ընդդիմադիր ուժերը, քանի որ ես եմ հաղթողի հավանական թեկնածուն և ինձ նույնիսկ կարող են սպանել: Արդեն կտոր կտոր էի ուտում, մի փոքր ձգում, ու եթե լավ էի, էլի մի կտոր, որ մինչև թույնը ազդեր, մարդ կանչեի: Թե համով բան էր լինում՝ ուտում էի, քնում: Շա՜տ էին գրում իմ մասին: Գրում էին իմ խելացի մտքերից, իմ հերոսական անցյալից ու թշնամու նենգությունից, որ կարող են սպանել: Լացում էի՝ Նազար ջա՜ն, ախր ի՞նչ գործ ունեիր քաղաքական դաշտում, որտեղ մեկը մեկի վատն է ուզում: Սկեի դաշտը սրա համեմատ փա՜ռք էր, չնայած գործը դաժան էր, հացը՝ աղքատիկ, ինքը՝ սրիկա է, ու ինքն էդ գիտի: Մի օր սովորականից շատ ու հանգամանալից ծեծեցին: Ծեծից հետո հարժեշտի տեքստ էի մտածում ու տքում՝ «Սովա՜ծ եմ»: Բայց լա՜վ էր, կրակոցներ լսվեցին, գոռոցներ, դուռը բացվեց, ներս մտան Սեթոն ու Սաք ապերն ու էլի չգիտեմ ով, փաթաթվեցին, պաչեցին, լացեցին, «Փիրուզը սպասում է, շու՜տ գնանք, էլ չի դիմանում» ասեցին ու մի շիշ դատարկեցինք: Ախպերներս ինձ բամբակով էին խմցնում: Ինձ նայում էին, լացում ու բամբակը քամում բերանիս մեջ,- Էս ի՜նչ են արել մեր ախպորը: Սեթոն կենաց ասեց,- Ափսոս փախան, չբռնեցինք: Անուները գիտե՞ս: Բերենք, տեղը կբերե՞ս: Մի կերպ շշնջացի,- Եթե աչքերս փակեմ, խփեն՝ հարյու՜ր տոկոս: Սեթոն իր բաժակը խփեց բամբակիս, խմեց, բամբակը բերանումս քամեց,- Չմտածե՜ս, ախպեր: Ամե՜ն օր մի քանի հոգի կբերեմ: Մինչև չգտնեմ, չե՜մ հանգստանա: 9 Ոստիկանությունն էլ եկավ տուն, շնորհավորեց, հարցեր տվեց: Փիրուզիս թարգմանությամբ պատմեցի, գրեցին, հաց կերան, կենացս խմեցին, գնացին: Տուն լիքը՜ մարդ էր գալիս: Ո՜վ նայում էր իմ կողմը, ողբ էր կապում: Փիրուզս լացեց, ինձ պաչեց, կողքիս նստեց, վաշ վուշ արեց, ու երբ մարդիկ գնացին, ինչ որ թեյ տվեց, որից հետո էն եմ հիշում, որ ասեց,- Զարթնեք, գնում ենք ընտրության: Արդեն լավ էի, ինձնով քայլում էի: Գնալու ճամփին իմացա, որ պետք է ինձ ընտրեմ: Փիրուզս ահագին բարեկամ ծանոթներ էր կանչել, որ ինձ ընտրեն: Դրանք իմ մասին լսել էին, բարևում էին, հարցեր տալիս, իրար շշնջում,- Մեր փեսան ա, բա՜: Իրիկունն իմացանք, որ իբր ես եմ հաղթել: Փիրուզիս գլխավորությամբ ու մեր ժողովրդով գնացինք ռեստորան: Խմեցի՜նք, իրենք պարեցի՜ն: Ահագին լա՜վ էր, հետաքրքիր: Ինչքան հարցնում էի Փիրուզին, թե որպես ի՞նչ եմ ընտրվել և ի՞նչ եմ անելու, վախեցած շշնջում էր,- Առայժմ այդ մասին չխոսե՜ք: Տանն ամե՜ն ինչ կասեմ; Ռեստորանում իր բարեկամուհին ինձ ասում է,- Իսկ ու՞մ եք նշանակելու տեղակալ, պարոն Նազար:- նայում է Փիրուզիս,- Կարո՞ղ ենք շնորհավորել մեր Փիրուզային: Դե որ ոչ մի բան չգիտեի, թատրոն սարքեցի,- Էդպիսի գործերում «խծբ»-ն չի անցնում: Դրանց դեմքերին էդ պահին նայելը կայֆի դե՜ղ էր՝ ապուշացման օրինակ: Այ էդպես, կնոջն էրես չեն տա, որ իմանա, թե ո՞վ է տղամարդը: Էդպիսի հոգևոր ապտակներ սիրում եմ: Փիրուզս ինձ ժպտում է, իրենց ասում,- Եթե նշանակվեմ, նորից կհավաքվենք: Շա՜տ եմ խանդում ու պետք է միշտ կողքին լինեմ, որ չգժվե՜մ:- ու նայում է աչքերիս,- Ուզես չուզես, սիրելի՜ս: Ձեռս տարա, որ գրկեմ, պաչեմ ու գոռամ,- Միայն դու, միայն թե միշտ էդպես ժպտա՜ս: Խորամանկ Փիրուզս գրկող ձեռս բռնեց, դրեց սեղանին՝ «ինչ էլ որոշես, համաձա՜յն եմ, իմ սեր» ասեց, ու ձեռս էնպես շոյեց ու աչքերիս նայեց, որ հասկացա՝ ինքն է լինելու: Նույնիսկ՝ եթե չուզեմ: Ուզում էի էլի թատրոն խաղալ, բայց սիրտս թռավ, հասավ կոկորդիս ու էնտեղից գոռաց, --Ուզու՜մ եմ, ուզու՜մ: Փիրուզս ինձ ժպտաց, համբուրեց,- Սիրելի՜ս,- շշնջաց: Ուրախությունից հետը պարել ուզեցի, բայց չթողեցին՝ «տանը՝ գիշերը» ասեցին: Իրենք պարեցին, ես մի երկու բաժակ էլ գցեցի, գիշերվա կենացը խմեցի: Հետո հոգնեցի, աչքերս փակ նիրհեցի: Փիրուզս խնդրեց,- Հոգնա՜ծ է, չխանգարեք: Փիրուզիս մանկավարժ բարեկամուհին, որ ակնոցների վերևից ինձ թարս էր նայում, սկսեց հետը փսփսալ: Ես էլ լարվածությունից զարթնեցի ու ահագին հետաքրքիր բան լսեցի: Բարեկամուհին,- Կարող է թափը չհերիքի, չստացվի: Չե՞ս ասել, որ առանց քեզ կկործանվի: Փիրուզս շշնջաց,- Եթե ուզեմ, կլինի: Ժպտամ ու շոյեմ՝ չեղած ուղեղը կանջատվի, հլու կկառավարվի: Բայց շատ թա՜նկ վճար է: Հոգուս խորքում չեմ էլ ուզում, այլ ամեն ինչ թողնել՝ գնալ մոտը: Բարեկամուհին էլ սկսեց շշնջալ,- Որտե՞ղ է, ինչ որ չեմ տեսել: Փիրուզս լացակումած խոսեց, - Դրսում է, ընկերների հետ շինարարությունում: Սոնայի նամակին էլ չպատասխանեց, երևի կասկածելով, որ ես մեջը խառն եմ: Բարեկամուհին ապուշ միտք ասեց, երևի զզվելի այգին նկատի ուներ,- Մի լացիր: Ցեխի մեջ չեն լվացվում: Կամ դուրս արի, լվացվիր, կամ էլ՝ ինչի համար, որ մտել ես- վերջացրու: Փիրուզա,- Չգիտեմ, վախենում եմ՝ չընդունի, ու կորցնեմ ամեն ինչ, դառնամ ծաղրատեղ: Բարեկամուհին պաչեց Փիրուզիս,- Էլ ինձանից խորհուրդ չհարցնես: Քո թավայում ու քո ցեխոտ յուղով տապակվիր ու մի բողոքիր: Ուղեղս չմարսեց լսածը: Էն ժամանակ բան չհասկացա, բայց հիմա եմ հասկանում, որ եթե այն ժամանակ հասկանայի, ես ու Փիրուզս էլ իրար կհասկանայինք: 10 Գյուղի բարեկամուհիները եկան Փիրուզիս տանը քնելու: Ու մենք քնեցինք իմ սենյակում: Ինքն էլ էր մի քիչ հարբած: Ինձ հրամայեց հատակին անկողին գցել, ու անաղմուկ պառկել: Ես լա՜վ հարբած էի, ու երբ մոտեցավ, որ դեղ տա, չթողեց պաչեմ,- Առայժմ չի կարելի,- ասեց, բայց վախեցած էր ու իմ կողմը չէր նայում: Ու հենց տունը խաղաղվեց, մտա ծոցը, «ես եմ» ասեցի ու վարպետորեն անցա գործի: Չդիմացավ, չառարկեց, երեսը շորով ծածկեց ու շշնջաց,- Աղաչու՜մ եմ, չաղմկեք: Վերմակը նետեցի, գնահատեցի ինձ տրամադրված տարածքը, տեղում մշակեցի սիրո պլանը, ըստ պլանի պոեզիա սարքեցի, շշնջացի,- Մարմար մարմինդ համբյուրապատե՜մ: Ինձ ոգևորեցի, ինքը թույլ ցնցվեց, ես անցա գործի: Ըստ պլանիս երրորդ կետի՝ եթե աչքերը փակել է, ուրեմն՝ ռոմանտիկ է: Աչքերս փակեցի ու սկսեցի ռոմանտիկ ոճով՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Հատուկ լարվել էի, որ էլի փափուկ մասերից չշեղվեմ ու այլ օբյեկտ չպաչպչեմ: Մեկ մեկ էլ գաղտնի նայում էի, ճշտում փիրուզյան մարմնի մանրամասների նկատմամբ իմ տեղագրությունն ու ուղղորդվում՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Փիրուզս անշարժ էր: Ոնց էլ պաչեի, ինչ էլ անեի, ոնց էլ փոխեի մարմնի դիրքը՝ լուռ ենթարկվում էր: Ուզեցի՝ կծեմ, ստուգեմ, վախեցա՝ հեքիաթը պրծնի: Որոշեցի ակտիվ էներգետիկայով իրենից հաճույքի ձեն հանել, որ ջոկեմ՝ սիրո պլանս դու՞ր է գալիս, որ ուղղորդեմ ձեռնարկումներս: Մենակ մի անգամ շշնջաց,- Խնդրու՜մ եմ՝ աղջիկները չլսեն: Հիմա՜ր աղջիկ: Այ, էդ նոր լոզունգ հրահանգի պատճառով ծրագիրս խափանվեց, զգոնությունս մոլորվեց: Մի տեսակ լարվեցի և շեղվեցի հիմնական պլանից: Զեկուցեցի, որ ընդունեցի ի գիտություն, ճշտեցի իրավիճակն ու շարունակեցի հիմնական գործընթացը՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Ա՜խ, էս ի՜նչ բախտ է, էս ի՜նչ քաղցր ու փափուկ է: Թուշ՞ն է, բայց՝ ախր… Ու մեկ էլ՝ ցնցվեց, «ա՜խ, ապուշ» շշնջաց: Հետախույզի հոտառությամբ զգացի, որ ձայնի աղբյուրը դիրքափոխվել է, զգալի շեղում կա: Աչքերս բացեցի՝ հոպա՜, փըռըշտ: Էս ո՞վ ա ինձ նայում: Ու՞ր եմ հասել՝ կարծես թե: Էլի ինքն էր, բայց՝ ամոթալի հարաբերական իմաստով ինքը: Որ թաքցնեմ շփոթմունքս, բերանս սրբեցի, վստահ ձենով զեկուցեցի,- Մարտավարություն է, տեղանքի ճշտագրում՝ գործողությունների հստակ պլան մշակելու և անսխալ իրագործելու համար: Իրեն ծածկեց, առանց ինձ նայելու հառաչեց,- Գնացեք, տեղանքի Ձեր ճշտագրված սխեման թղթին փոխանցեք, ու հաղթանակի անսխալ պլանով ներկայացեք, իմ գեներա՜լ: Լա՜վ ասեց, բայց ձենը հե՜չ գեներալին մեծարողի ձեն չէր: Հենց էդպես տկլոր էլ գնացի, գծեցի, գծմծեցի: Մտովի մասշտաբը հարմարեցրի, մոտիս գաղտնի համանման նկարներից օգտվեցի, ու սխեման ձեռս գնացի զորավարժությունների վայր, այսինքն՝ դեպի իր մարմինը: Կանգնեցի մոտը, որ զեկուցեմ, որ հրամանը կատարված է, ու սպասում եմ նոր հրամանի: Առանց ինձ նայելու նորից հառաչեց, ու չգիտեմ ում՝ ասեց,- Ոչ ծիծաղս է գալիս՝ ծիծաղեմ, ոչ լացս՝ լացեմ: Երևի սա՜ էլ վերցնեմ իմ ձեռքը: Որախացա, մտա ծոցը, վերմակը շպրտեցի, անցա գործի,- Հա՜, հա՜, համաձայն եմ, վերցրու՜: Սխեման բերել եմ,- Ու պաչպչում եմ համով մասերն ըստ սխեմայի, որ ապացուցեմ՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Էս անգամ էրեսը չփակեց, էլի նույն դիրքով անշարժ մնաց, բայց որոշ ժամանակ անց հանկարծ ասեց,- Ոչ… Ես չեմ դադարեցնում առաջնային զբաղմունքս ըստ պլանի,- Ինչի՞ ոչ, սիրուն՜ս, համով՜ս, քաղցր՜ս,- ու պաչը չթողեցի: Էլի անշարժ խոսեց, կարծես թե իր մարմինը չեմ դիրքափոխում ու պաչպչում,- Ոչ, ու այլևս չմոտենաք, մինչև՝ չկանչեմ: Զարմացա ու քարացա, բայց շրթունքներս չհեռացրեցի գործողության օբյեկտից՝ համենայն դեպս,- Բա կիսատ մնա՞ մեր սկսած գործը: -Սկսած գործ չկա, որ կիսատ մնա,- չի էլ ծածկվում, չի էլ շարժվում, չի էլ ասում՝ ինձ չկպնես, որ կարողանամ կտրվել պատկերից, ինձ էլ քաշեմ, հեռացնեմ իրադարձությունների վայրից: Իրոք՝ չէի կարում կտրվել,- Հիմա ես գնա՞մ,- ու որ հասցնեմ՝ շտապ շտապ աչքերով եմ յուրացնում չքնաղ պատկերն իր գագաթներով ու լանջերով, դաշտավայրով ու փոսերով, ձեռս էլ թողած գործողության օբյեկտի վրա՝ համենայն դեպս: - Այո, խնդրու՜մ եմ: Մի օր կփորձեմ ինքս կանչել: Ախ ու վախով մի կերպ ձեռս հեռացրեցի գժվեցնող օբյեկտից, հետո՝ աչքերս, վերջում էլ՝ ինձ, ու մտա իմ անհետաքրիր անկողինը: Ինքն անցավ իր լուռ լացին, ես՝ իմ հոգեվերլուծությանը՝ գի՞ժ է, թե՞ խփնված: Ինչքա՞ն սպասեմ, անխի՜ղճ: Բա ես ո՞վ եմ, իր էն ինչը՝ պատվի պահպանիչը՞: Բայց գծածս սիրո սխեման գործողության պլանով հանդերձ համենայն դեպս պահեցի, որ էլ չշեղվենք: Ես հավատում եմ բախտիս՝ օգնելու է: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: (շարունակելի)
108

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(5)

Նազարի հաղթանակը դյուցազունների դեմ մրցամարտում 1 Նազարը սենյակում մենակ, մահճակալում պառկած դողացնում է,- Մենակ գնաց քեֆի… ջահելի հետ, դուռն էլ փակեց, որ չփախնեմ: Բա որ հարբի, ձեռները… երկարացնի, կողքիդ չլինե՞մ… ախչի: Բա որ մեռնեմ … կողքիս չլնե՞ս… անխիղճ: Դուռը բացվում է, Փիրուզան ներս է մնում: Նազարը քնած է ձևանում: Փիրուզան նայում է Նազարի կողմը, դուռը բանալիով փակում, լալիս,- Այսքան բան եթե իմ ու Կարոյիս համար անեի, երջանկությունը մեր տանը կգրանցվեր: Ապու՜շ եմ, ապու՜շ: Նազար,- Ո…՞վ… էլի ե՞ս: Փիրուզա,- Նաև ես: Քնած չե՞ք, լա՜վ է: Խոսելու բան կա: Նրանք նախ իրենք իրար հետ կմրցեն, հետո հաղթողը՝ Ձեզ հետ: Ես էլ իրենց քնաբեր կհյուրասիրեմ: Հը, լսու՞մ եք, գո՞հ եք: Նազար,- Հը, հը… հը… Դո…ղում եմ ….հետա…ձգենք….բժիշկ…թուղթ տա …հարգելի լինի.. Փիրուզան մոտենում է Նազարին, ձեռքը բռնում, շոշափում ճակատը,- Իսկապես դողում է: Վախից է, իհարկե՜: Ու՞մ հույսով էիր հաղթանակ տոնում, հիմարիկ: Հաշվի չէի՞ր առել խեղճ փալասի բաղադրիչը: Երևի շա՜տ խմեցի: Նազար,- Մի բան … արա, …Փիրուզ ջա՜ն, շտապ…. օգնություն կանչիր, էստեղից ….կտանեն հիվանդանոց, … էնտեղից էլ տուն … կփախչենք: ….Լավ եմ, չէ՞…. մտածել: Փիրուզա,- Վեր կացեք, ամո՜թ է: Հաղթանակը մեր գրպանում է, Ձեր հռչակը՝ պատրաստի: Տղամարդ եղեք, խնդրու՜մ եմ, ու՝ շուտով քաղաքապետ եք Նազար,- Չեմ… կարա, մմմմ… եռնում եմ… բժիշկ կկկ.. անչիր, թե չէ… կգոռամ՝ սպանում են: Փիրուզան համբուրում է Նազարին, շոյում,- Բժիշկ չկա, ամոթ է, ես եմ: Մի օր լինելու էր: Թող լինի, երբ ինձ է պետք,- հանվում է, պառկում Նազարի կողքին, շոյում,- Կողքիդ եմ, որ չվախենաս, որ բուժեմ, փառամոլ հիմար կնոջ վարձակալած կեղծ տղամարդ: Ապուշ աղջի՜կ, մեքենայի վճարն է: Նազար,- Էս… դու ես՞: Կողքիս մնա… շոյի՜ր, շոյի՜ր, Փիրուզս, տաքացրու՜: Տա՜ք է, լա՜վ է…. Փիրուզա,- Միայն թե՝ խելքի գաք: Հիմա կքնենք, իսկ առավոտյան Դուք ինձ պետք եք լիովին առողջ, որ միասին էֆեկտիվ հարված մշակենք: Գիրքը բերել եմ նկարներով: Հաղթանակի համար ամեն ինչ արել եմ: Կարող եք, չէ՞: Նազարը գրկում է Փիրուզայի մարմինը, համբուրում,- Տապա…լենք… խփեենք… սիրենք, սիրունս: Ի՜նչ լավն ես, քաղց՜ր, երբ հնազանդ ես: Ամեն ինչովդ մոտս ես… չես խրտնում… բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Փիրուզան համբույրներին չի արձագանքում, բայց և չի արգելում: Ձեռքերով ծածկում է երեսը, անշարժ պառկում,- Այդպես է պետք: Խրտնելու իրավունքից ինձ զրկել եմ: Մի քանի ափսե ճաշի համար ինքնակամ կործանված հիմարիկի և սին բառակույտի անլիարժեք հեղինակի միության ընդունելի վիճակ է: (Նազարն աչքերը փակում է՝ գլուխը Փիրուզայի կրծքին)… Լա՜վ է, քնեց: Ինչ՞ն էր լավ: Խայտառակված պատիվ՞ս, թե՞ տհաճության հետ համբուրվելս: Նազար,- Հը՞…ես… Փիրուզան շոյում է Նազարին,- Սսու՜սս: Վաղը կարևոր օր է, իմ թերի տղամարդ: 2 Սմբատի համալիրի սպորտային դահլիճում Սմբատն է իր աշխատակիցների հետ: Տատամիի վրա են Գարիկը և նրա մրցակիցը: Նազարն ու Փիրուզան նստած են առաջին շարքի նստարաններին: Դահլիճ են մտնում մի քանի տասնյակ երիտասարդներ, ձեռքներին լոզունգներ՝ Նազարին սատարող: Մի քանի տասնյակ մարդկանց ձայներ էլ լսվում են համալիրի մուտքի մոտից: Սմբատը դիմում է իր կողքին նստած տղամարդուն,- Էդպես էլ չհասկացա, Հայկազ, դրանք ո՞նց են հասել մինչև դարպասներ: Հայկազն աչքերը փախցնում է,- Չգիտեմ, ինձ զանգեցին, երբ արդեն այնտեղ էին: Իբր թե մամուլից են, Նազարի երկրպագուներ, հետը կռված տղերք, կուսակիցներ, էլ չգիտեմ՝ ով: Սմբատ,- Ճշտեք՝ ով է պատասխանատուն, գործից հանեք, դուրս գցեք, փողն էլ՝ չտաք: Թե չէ՝ դրան կսպանեմ, քեզ՝ դուրս կշպրտեմ: Հայկազը կանգնում է,- Եղավ, շեֆ,- հեռանում է: Սմբատին է մոտենում երիտասարդ կին, ձեռքին հեռախոս,- Շեֆ, ինչ որ Իգոր Ձեզ է ուզում: Ասում է՝ շտապ և կարևոր զանգ է: Սմբատ,- Բա սա կորցնե՞մ: Հա, ընկերս է: Տուր,- վերցնում է հեռախոսը,- Զդրաստվու՜յ, դորոգո՜յ,- խոսելով հեռանում է դահլիճից: Փիրուզան մոտենում է տատամիին, դիմում դահլիճին,- Սկսում ենք սիրողական մենամարտ, ծնված հետաքրքրասիրությունից: Այս երկու հաղթանդամ տղաները նախ կմրցեն իրար հետ, հետո հաղթողը՝ Քաջ Նազարի հետ: Բոլորին էլ մաղթենք ազնիվ պայքար և հաջողություն: Դահլիճը աղմկում է: Լսվում են նաև Նազարին սատարող ձայներ: Փիրուզա,- Ողջունենք տղաներին: Սկսեք, տղաներ,- տատամիի վրա տղաները սկսում են պայքարը, ինքն ապարատով նկարահանում է նրանց գոտեմարտը: Դահլիճը աղմկում է, ծափահարում: Լսվում են ձայներ՝ «Քաջ Նազարը՝ չեմպիոն»: Փիրուզան մոտենում է Նազարին,- Ամեն ինչ լավ է: Հիմա մեր Գարիկը կհաղթի, այսինքն՝ հակառակորդը կպարտվի: Ինձ հասկացա՞ք: Նազար,- Դրանց ամեն թևն իմ քաշին է: Գոռալու եմ, բողոքեմ, իմ քաշի մարդ ուզեմ: Կամ ձեռ են առնում, կամ՝ դիտմամբ խայտառակում: Էլի քաջ եմ, չեմ հրաժարվում, գրքերի մեջ էլ մանրամասն ապացուցված է: Բայց էդ մկանագնդերի հետ ի՞նչ գործ ունեմ: Ոնց ջոկեցի, էդ ջահելը վրեդ աչք ունի: Մի երկու անգամ հետը պաչպչվի ու ասա, հա՞, որ գոնե չսպանի: Մե՜ղք եմ: Փիրուզա,- Հիացած եմ՝ և քաջ եք, և՝ խելացի: Արդեն համբուրել է սրտի ուզածի չափ և խոստացել, որ եթե չվախեք, մեղմ կվարվի, և ,- շշնջում է,- նույնիսկ՝ կպարտվի: Եթե հաղթեք, Ձեր գերուհին եմ: Գո՞հ եք: Նազարը ուսերն է թոթվում,- Ինչի՞ց: Իսկ դու՞: Գարիկը հաղթում է: Հակառակորդն արագ շնորհավորում է նրան և դահլիճից դուրս վազում: Գարիկը նստում է առանձին, որ հանգստանա: Փիրուզան նայում է ժամացույցին,,- Ամեն ինչ ճիշտ է: Մարտին պատրաստվելու շարժումներ արեք: Դե, արագ ու աշխույժ: Նազարը համբուրում է Փիրուզային, մենամարտին պատրաստվելու շարժումներ անում: Դահլիճի մի մասը ողջում է Նազարին ոգեշնչող ձայնարկություններով: Փիրուզան մոտենում է Գարիկին, ապարատով նկարելու և հարցազրույց վերցնելու ձև անում,- Շնորհավորու՜մ եմ արժանի հաղթանակդ, հարգելի Գարիկ: Գարիկը ժպտում է Փիրուզային,- Բախտս բերեց: Փորը թուլացել էր, շտապ պարտվեց ու վազեց: Երևի մրսել էր: Ո՜նց եմ կռվելու ուսուցչի հետ, չեմ պատկերացնում, Փիրուզ ջան: Քունս է ինչ որ տանում, չե՜մ հասկանում: Փիրուզա,- Շնորհակալ եմ հարգանքի համար, Գարիկ, սիրելիս: Եթե իրոք հարգում ես, այնպես արա, որ արժանիորեն պարտվի: Ինչ որ տեղ առաջվանը չի: Կանե՞ս ինձ համար: Գարիկ,- Աչքիս առաջ միայն դու ես, ու երեկվա երեկոն: Եթե մի հատ էլ նվիրես, կանեմ՝ ինչ ասես: Բայց քունս է տանում, այ քեզ բա՜ն: Փիրուզան ժպտում է, հայացքը Գարիկի աչքերին,- Հարբած էի, բայց ինչ եղել է՝ եղել է: Իմ Քաջին չեմ դավաճանի, բայց քաղցր երեկո խոստանում եմ, եթե՝ մեր գաղտնիքները մնան մերը: Գարիկի հայացքը հիացմունք է արտահայտում,- Քեզ ու քո պատվի համար կյանքս կտամ: Քո գաղտնիքն իմն էլ է, կմնա մերը: Փրուզա,- Համարիր, որ համբուրեցի քեզ, արժանի տղամարդ: (ինքն իրեն) Ուշ է, վտանգավոր է, - գնում է Նազարի մոտ, շշնջում,- Ձեզ պաշտում է, պարտվելու է, Ձեզ ձիգ պահեք: Դե,- Նազարը ձգվում է, ժպտալով ողջունում դահլիճին: Փիրուզան Նազարի հետ մոտենում է տատամիին, ժպտում Գարիկին, համբուրում Նազարին, դիմում դահլիճին,- Երկուսին էլ աջակցենք, ու վայելենք հետաքրքիր մենամարտ: Գարիկը խոնարհվում է Նազարին, ծափահարում: Դահլիճը միանում է, աղմկում: Մենամարտը սկսվում է: Նազարը մոտենում է Գարիկին, պտտվում իր առանցքի շուրջը, գոռոց հանում, հարվածում Գարիկին, ընկնում: Գարիկն էլ է ընկնում: Նազարը բարձրանում է, սկսում թռչկոտել,- Իրոք՝ ուժեմ եմ: Բայց քա՜ր էր, սա՜ր էր: Մենակ թե պառկած մնա: Դահլիճից ձայն է լսվում, - Կեցցե քաջը, իրեն հավասարը չունեցողը: Գարիկը մի փոքր բարձրանում է, կիսաբաց աչքերով ժպտում Նազարին, - Ուսուցիչ, հիացա՜ծ եմ: Նույնիսկ հարվածի ուժը չզգացի: Հետո կսովորեցնե՞ս, ուսուցիչ: Հիմա գնամ, քնեմ, հա՞: Նազարը թռչկոտում է տատամիի վրա,- Հետո, տղա, ամեն ինչ հետո, - նույն շարժումով ու գոռոցով նորից է հարվածում Գարիկին, ընկնում, մի կերպ բարձրանում, ձեռքերով գլուխը բռնում: Գարիկն ընկնում է, ձեռքը տանում գլխի տակ, աչքերը փակում: Փիրուզան մոտենում է Նազարին, շշնում,- Հաղթեցիք, երջանիկ եմ: Ձեզ ձիգ պահեք, իմ չեմպիոն:- մոտենում է Գարիկին, շշնջում,- Գարիկ, ես եմ, սիրելի՜ս, Փիրուզան: Վեր կա՜ց, գնանք անկողին:  Գարիկն աչքերը բացում է, ժպտում,- Անկողի՞ն: Գնա՜նք, Փիրուզ ջա՜ն,- բարձրանում է, Փիրուզայի հետ հեռանում դահլիճից: Դահլիճը գոռգոռում է, ողջունում Նազարին, որ ձեռքերը վեր պարզած ողջունում է դահլիճին, տեղում թռչկոտում: Փիրուզան վերադառնում է, գնում դեպի Նազարը, ինքն իրեն խոսելով,- Հաջողությունից հարբել է, դարձել անկառավարելի,- մոտենում է Նազարին թիկունքից,- Իմ հերո՜ս, մենք հաղթեցի՜նք,- ձեռքով կպչում է Նազարին: Նազարը նույն շարժումով ու գոռոցով Փիրուզային գետին է տապալում,- Մենքն ո՞վ է: Դու ի՞նչ պառկեցնող, այ կին: Քեզ կյանքս կտա՜մ, փառքս չեմ տա: Ով սար պառկեցնի, ո՜վ մեդալ ուզի: Դահլիճը լռում է: Ինչ որ մեկի վախեցած ձայնն է լսվում,-Կատաղա՜ծ է: Փիրուզան, պառկած տեղից, ձեռքը դեմքին, ցածր ձայնով դիմում է Նազարին- Անբուժելի ապուշ, բարձրացրեք արագ: Կարծես թե՝ քիթս կոտրել եք: Նազարը դեռևս ակտիվ շարժումներ է անում,- Ոչինչ, գոնե տեղդ կիմանա՜ս: Թե չէ՝ կնկնես Ուստիանիս օրը: Կթողնեմ կգնամ, կմնաս մենակ, կփոշմանես, ուշ կլինի: Ամեն օր գրում է՝ փող ուղարկիր, կարոտել եմ: Փիրուզան ինքնուրույն բարձրանում է, կանգնում, թաշկինակով դեմքը փակում, դիմում դահլիճին,- Անհաղթ հերոսն ապացուցեց, թե ինքն ով է, և երբ մարտիկի ոգին է նրան համակել, թող ոչ ոք նրան չմոտենա, նույնիսկ՝ ես, - սեղմում է Նազարի ձեռքը, շշնջում,- հերիք է զսպանակվեք: Ներկայացումն ավարտվել է: Բերանս լի արյուն է: Դահլիճն աղմկում է,- Կեցցե Քաջ Նազարը, անհաղթ հերոսը: Սմբատը վերադառնում է դահլիճ, մոտենում Հայկազին,- Սիբիրցի Իգորն էր, միլիոններից էր խոսում, բայց կապը կտրվեց: Ի՞նչ եղավ: Փիրուզն էնտեղ ի՞նչ է անում: Հայկազ,- Շեֆ, Քաջը Բրյուս Լիի հնարքով Գարիկին հաղթեց: Տիկին Փիրուզան նկարում է, որ նյութ գրի: Սմբատ,- Դե լավ, ինչ եղել է, եղել է: Հետաքրքիր կին է, հետը չես տխրի: Ըտենց կնիկ ես էլ ունենայի, քաջաց քաջն էի: Ա՜խ, Փիրուզ, վա՜խ Փիրուզ: Նազարը հեծնում է վագրին 1 Նազարը սենյակում մենակ է, պառկած մահճակալում,- Վա՜խ, ինչ մեղք ե՜մ: Գոնե վերջին օրով մոտս մնար, կարգին հրաժեշտ տա՜ր, վրաս լացեր: Ես էլ էլի պաչպչեի, մխիթարվեի: Վաղը վագրն ինձ կուտի, էլի ինչ կուզես՝ կանես: Փիրուզան անաղմուկ ներս է մտնում, դուռը ներսից բանալիով փակում: Աչքերին ակնոցներ են, դեմքը բերանի շրջանում շորով փակված է,- Էլի հարբեցի, ու ես էլ չգիտեմ, թե ինչ եմ անում: Ինչու՞ չեմ վերջացնում: Էդ երեխային ինչու՞ խառնեցի էս հիմար պատմությանը: Նազարը տքում է,- Եկա՞ր, Փիր…ուզ ջան, լավ… անցա՞վ: Ձեռներին շատ … ազատություն… տվե՞ց: Փիրուզան առանց ակնոցների և շորի իր դեմքի կապտուկներն է զննում հայելու մեջ,- Չափի մեջ: Երկուսով էլ դժգոհ չմնացինք: Հետս չխոսեք: Հարվածել եք և չեք մեղանչել: Նազարը լալիս է,- Հիմա պիտի հիշեի՞ր: Ախր վաղը գնու՜մ եմ, դառնամ վագրի մենյու, այսինքն՝ մեռնելու: Փիրուզա,- Մի լացեք, ամո՜թ է: Նազար,- Գոնե ուտվելս մանրամասն կնկարե՞ս, որ Ուստիանս, Արուսն ու Աղունը վրաս լացեն, – անկողնուց վեր է կենում, սենյակում քայլում,- Ջահել ջահել մեռնելը ճի՞շտ է: Քաջին վագրի դեմ ուղարկելը ճի՞շտ է: Թերթերում կգրես, կխայտառակես էդ ապուշին, հա՞: Որ էսպե՜ս, էսպե՜ս, քաջի մահով գնաց, բայց ոչ թե խեղճ հայրենիքի համար, այլ՝ կուշտ կոտոշի կայֆի: Հիվանդ ե՜մ, մեռնում ե՜մ: Թող կապեն, տանեն, դեմը գցեն՝ խժռի զզվելին: Փիրուզա,- Քաջին վայել չեք վարվում: Գոնե Ձեր խղճալի կազմվածքը ծածկեք: Տհաճ է: Նազար,- Չեմ կարող, թույլ եմ: Ուզում ես՝ հագցրու: Էլ չեմ ուզում քաջ լինել: Եթե քաջ եմ, տարին մեկ պետք է վերաքննություն տա՞մ, որ ապացուցե՞մ: Հո ապուշ չե՞ք: Ապացուցել եմ, չեք հավատում, գրքերս կարդացեք: Փիրուզա,- Իսկ գրքում գրված քաջի պատիվը՞, հերոսի վարքի օրինակը՞ սերունդներին: Նազար,- Հետմահու պատիվ պետք չի: Գնում եմ գյուղ, Ուստիանիս հետ հողս մշակեմ, կովս խնամեմ,- գնում է դուռը ծեծում,- հե՜յ, ո՞վ կա, եկե՜ք: Բողոք ունե՜մ: Փիրուզան Նազարին տանում է մահճակալի մոտ, պառկեցնում, շոյում,- Հիմա դեղ կտա՜մ: Նազար,- Չե՜մ ուզում: Ոչ դեղ եմ ուզում, ոչ՝ քեզ տեսնել,- պատուհանն է բացում, ճաղավանդակները ցնցում,- էս բա՞նտ է, թե՞ հյուրանոց:,- Փիրուզան փորձում է ձեռքը բռնել, լալիս է,- Չտանե՜ս, էլի: Հո ապուշ չե՞մ, գնամ վագրին ասեմ՝ ինձի կեր,- հեռախոսափողն է վերցնում,- Ալո՜… քուրիկ ջան, զանգիր 02, ասա…. Փիրուզան ձեռքից վերցնում է հեռախոսափողը,- Եթե այդպես շարունակեք, ձեզ կգցեն մու՜թ խուց, կծեծեն ու առանց ինձ կկորչեք,- ջրով լի բաժակի մեջ թաքուն փոշի է լցնում: Նազար,- Բա ի՞նչ անեմ, որ չմեռնե՜մ: Չե՜մ ուզում,- դուռն է ցնցում, նստում դռան մոտ, լալիս: Փիորւզան Նազարի ձեռքը բռնում է, տանում, պառկեցնում մահճալակին, շոյում,- Ոչինչ էլ չի լինի՜: Ձեր կողքին կլինեմ, կօգնեմ: Վաղը մենք կհաղթենք: Մի քիչ ջուր խմեք: Դեղ բերե՞մ: Նազարը ջուրը խմում է, պառկում,- Հա՞: Էլի բան ես մտածե՞լ: Իմ դեղը դու՜ ես, մե՜ղք եմ: Երեկվա պես կանե՞ս: Ես էլ՝ քեզ: Փիրուզան պառկում է Նազարի կողքին, շոյում,- Կողքի՜դ եմ, իմ թերի տղամա՜րդ, կողքիդ: Նազարը համբուրում է Փիրուզային,- Հանվի՜ր Փիրուզ ջան, մե՜ղք եմ: Փիրուզան շոյում է Նազարին,- Հիմա, հիմա, իմ տղամա՜րդ: Իհարկե՜, ոնց ասեք: Նախ զրուցենք վաղվա անելիքից,- դեմքը ձեռքով ծածկում է, շշնջում,- Շնորհավորու՜մ եմ վերջին նվաճումդ, հիմա՜ր աղջիկ: Նույն օրը համբուրվել երկու տղամարդու հետ, հաշվարկով ու հանուն այս ապուշի, որ քեզ ծեծի ու անվանարկի հաջողվածի բարձունքից,- Նազարը փորձում է համբուրել շրթները, դեմքը խոժոռում է,- Ցավում է, մի արեք, որ չհիշեմ: Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքերը, թևերը, ուսերը,- Հա՜, ապրես, ճի՜շտ ես անում: Կողքիս մնա, մի բան անենք: Ես քեզ սիրու՜մ եմ: Փիրուզա,- Մենք խելացի էակներ ենք, իսկ վագրը՝ ռեֆլեքսով գործող մկանագունդ: Նազարը շարունակում է համբուրել Փիրուզայի մարմինը,- Ի՜նչ լավ է կողքիդ: Ինձ լա՜վ եմ զգում, ապահո՜վ: Էս ո՜նց եմ քեզ սիրում: Բախտդ էլ սիրե՜մ, քաջ Նազար Փիրուզան երբեմն դեմքը խոժոռում է, բայց Նազարին չի արգելում,- Վաղը կբարձրանաք ծառը, և այնտեղից կկատարեք իմ ասածները: Կանեք, չէ՞: Նազար,- Ծառ կա՞: Ի՜նչ լավ է: Չեմ էլ իջնի: Բա որ չկարողանա՞մ բարձրանալ, կօգնե՞ս: Փիրուզա,- Չի՜ կարելի չկարողանալ: Լուրջ գործի ժամանակ չկարողանալը ձախողում է, իմ փուչ տղամարդ: Այնտեղ մսի կտորներ կլինեն: Դրանք պետք է իրեն գցեք: Նազար,- Ուտի, որ կշտանա, որ ինձ չուտի՞: Իմ խելացի՜: Փիրուզա,- Ոչ, որ Ձեզ ճանաչի որպես իրեն կերակրողի: Դա կարևոր է: Նազար,- Կկշտանա ու կգնա՞: Փիրուզա,- Ոչ, հետո աղմուկ կլինի, գոռոց, կրակոց ու վագրը կխրտնի, կվազի ու դուք էլ հետևից մի փոքր կվազեք ու բոլորը կմտածեն, որ Ձեզանից է փախչում ու կապշեն: Նազար,- Ես… ըըը… դու կողքիս կլինե՞ս, ոնց որ հիմա: Փիրուզա,- Համարյա, ոնց որ երեկ, ինչի համար ծեծ կերա: Նազար,- Ծեծը՝ հեչ: Կարևորը արդյունքն է: Բա որ թեքվի ու ինձ ուտի՞: Իսկ լավ չի, որ հիվանդանա, բժիշկ կանչենք, տանեն հիվանդանոց: Ինչ լավ՜ն ես: Փիրուզա,- … Չէ, դա ավելի վտանգավոր է: Պետք է, որ չթեքվի, այլ վազի որսի հետևից… հուսով եմ… Բայց դուք դողու՜մ եք: Նազար,- Չգիտե՜մ, մի բան արա, մե՜ղք եմ: Քեզ սիրում եմ, մի քիչ էլ վախենու՜մ եմ: Վերջի՜ն օրս է, - լալիս է: Փիրուզան շոյում է Նազարին,- Լաց մի՜ եղեք: Լա՜վ կլինի, դժվարն անցավ, մնաց ինչ որ վագր: Նազարը հանգիստ պառկում է, գրկում Փիրուզայի մարմինը, աչքերը փակում,- Ապրե՜ս, ասա, էլի ասա, լսեմ: Փիրուզա,- Հիմա կպատմեմ, ինչով սկսվեց մեծամիտիս շահադիտական սիրախաղը, երբ խրտնում էի նույնիսկ հպումից, և հիմա որտեղ եմ՝ կամավոր: Ճոխ ապրելու հեռանկարը սոսնձել է այս հաջողակ ապուշին: Եթե ծրագիրս հաջողի, այս ապուշն ավելի է լկտիանալու ու այնժամ պետք է կամ ներծծվեմ ապուշության մղձավանջում, կամ արածներիս պտուղն ուրիշը վայելի: Կարելի է մնալ, վայելել իմ վաստակած ճոխ կյանքն այս տհաճ հավելվածով, անկողնային էպիզոդներով, կուլ տալ վիրավորանքներ ու ծեծ այս ապուշից: Նազար,- Հա՜, մնա մնա մոտս, սիրունս: Ինձ պե՜տք ես: Փիրուզա,- Իսկ ինձ պետք էր միայն Ձեր կաղապարը, առանց այս տհաճ պարտականության: Սարսռում եմ մեր անկողնային շփումների կանխատեսելի հեռանկարից, պարոն ոչինչ: Նազար,- Ասա՜, էլի անկողին ասա՜,- աչքերը փակում է, քնում: 2 Այգում բարձր աշտարակ է կառուցված, որի վրա Փիրուզան է: Աչքին ակնոցներ են, բերանի մասը շորով ծածկված է: Նազարն այգում է, ծառի տակ նստած,- Աչքիս վախենում են ուղարկեն: Վախեցած էլ մնաք: Սմբատն իր մի քանի օգնականների հարթակի վրա է, ձեռքին՝ հեռադիտակ: Համալիրի մուտքի դռան մոտից աղմուկի ձայներ են լսվում: Սմբատը դիմում է Հայկազին,- Էլի դրա՞նք են, էն օրվա ժողովուրդը՞: Հայկազը թուղթ է ցույց տալիս,- Ոչ միայն, շեֆ: Գիշատիչ կենդանիների պաշտպանության ինչ որ կոմիտեի անդամներ ուզում են տեսնել մեր կենդանիներին, և դրանց առնչվող թղթերը: Սմբատ,- Էդ ինչ մեղք՜ս էր: Էդպիսի բան կա՞: Հայկազ,- Կա՜, շեֆ: Գլխացավանք է: Սմբատ,- Մեր թղթերը նորմա՞լ են: Հայկազ,- …Ոչ այնքան շեֆ: Եթե ժամանակ ունենաք, երեկոյան քննարկենք: Շա՜տ գործ կա: Սմբատ,- Դրանց ներս չթողես: Էդ աշտարակը ե՞րբ նորոգվեց: Փիրուզն էնտեղ ի՞նչ է անում: Հայկազ,- Տիկին Փիրուզան խնդրեց, որ այնտեղից նկարի ամբողջը և Քաջի վագրին սանձելը: Սմբատ,- Վա՜յ Փիրուզ, վա՜խ, Փիրուզ, դաղելու տեղ ունես: Թե գիտի՞ բան չենք հասկանում: Բայց այդ կնոջն ամեն ինչ ներվում է: Փիսոյիս բաց թողեք, զբոսնի: Շուտ վերջացրեք, աղմուկից բանից չբարձրանա, եղած կեղտը վեր հանի: Այգում մարդ չկա, չէ՞: Հայկազ,- Ոչ շեֆ, ստուգել ենք, մերոնք լրիվ այստեղ են, - հեռանում է, զանգում հեռախոսով: Փիրուզան դիմում է Նազարին,,- Բարձրացեք վերջապես, հիմա կգա: Նազարը փորձում է ծառը բարձրանալ,- Ախր ասեցիր՝ կօգնեմ: Չի՜ ստացվում Փիրուզա,- Օգնեմ, ու մնամ ներքևու՞մ: Հիմար եմ, այո, բայց ոչ այդքան, եկա՜վ: Նազարն արագ բարձրանում է ծառը, նստում ճյուղին,- Օ՜ֆ: Տեսա՞ր, ի՜նչ տղա եմ: Էս միսը եփած չի՞: Ես էլ կուտեի՜:- Վագրն անցնում է տեղանքով,- էս վայրենի՜ է, բան հասկացնել չի լինի: Անվնաս կամ խաղալիք վագր չկա՞ր: Փիրուզա,- Անցնում ենք հեռախոսային կապին: Գոռալ չի կարելի,- միացնում է հեռախոսը, խոսում հեռախոսով,- մսի կտորներ շպրտեք, արագ: Նազարը մի քանի կտոր միս է շպրտում ներքև,- Գցեմ, գցեմ: Էս մեկը ափսոս է, քե՜ֆ անենք: Փիրուզան խոսում է հեռախոսով,- Եթե հենց հիմա չգցեք, ծառը կպայթացնեմ, ապու…ր եք եփելու, թե՞ միսը ծոցում վազելու վագրի հետևից: Վագրը մոտենում է մսի կտորներին, ուտում, մռնչում, նայում վերև, սկսում ուտելը: Նազար,- Վա՜յ, թարս նայեց: Բա ես ի՞նչ անեմ: Սմբատ,- Հաստատ Փիրուզն է մտածել, մսով կերակրել, շեղել: Վա՜յ Փիրուզ, ես քո… Նազարը մի կտոր էլ է շպրտում,- Հետո կհիշես: Թե ինձ չուտես, ախպերս ես: Փիրուզա,- Մի ափսոսացե՜ք, ախր, գցե՜ք: Նազար,- Չէ՜, էսպես մինչև ճաշի ժամը կխաղացնեմ, հետո մի բան կլինի: Հը՞, անկուշտ: Թե խելոք մնաս, էլի կտամ,- մի կտոր միս էլ է շպրտում Վագրը ուտում է կտորը, մռնչում, ցատկում Նազարի ուղղությամբ: Նազար,- Վա՜յ, թուլացա: Ընկնում եմ, մի բան արա,- դողում է, կիսակախվում ճյուղից,- վա՜յ: Փիրուզան կոճակ է սեղմում,- Ապու՜շ, անվերջ ու անհուսալի ապու՜շ: Գցեք, ինչ կարող եք: Նազարը ձգվում է, մի քանի կտոր միս վերցնում, գցում ներքև: Վագրը սկսում է դրանք ուտել: Այդ պահին մուտքի դարպասներից լսվում են աղմուկ, ճայթուկների պայթյունների ձայներ: -Վե՜րջ տվեք օլիգարխիկ խաղերին: -Մոնիտորինգ անցկացնե՜լ օլիգարխների այգիներում:  -Փրկե՜լ անմեղ գիշատիչներին: Սմբատ,- Ինչ եղա՞վ, դրանք ի՞նչ են ուզում,- գնում է դեպի դարպասը: Նազար,- Վա՜յ, ես ընկա: Ասա, ինձ չնայի, Փիրուզ ջան, վա՜յ- ընկնում է վագրի վրա, որ միս ուտելով է զբաղված: Փիրուզան Նազարի ընկնելու պահին կոճակ է սեղմում: Վագրի շուրջ ճայթուկներ են պայթում: Նազարի վզին ամրացված բարձրախոսից գոռոց է լսվում: Նազարը գոռում է,- Իյա՜, մի գոռա՜, կկատաղի: Էդ ես չեմ, է՜: Գազան է, ախ՜ր: Ճայթուկների պայթելու պահին վագրի դիմաց ինչ որ կափարիչ է բացվում, միջից նապաստակ է դուրս թռչում, վագրին նկատում ու փախչում: Վագրը վազում է նրա հետևից: Նազարը բռնվում է վագրից,- Վա՜յ, տարավ ուտի՜: Փիրուզ, էսպես չէիր ասել, ու՜ր: Փիրու՜զ: Փիրուզան ծիծաղում է,- Բարի ճանապարհ, ապու՜շ: - ավելի ցածր ձայնով,- Մեղա, լավ բան չի դժբախտության վրա ծիծաղելը: Ո՜վ էլ լինի: Սմբատի բակում կանգնած մարդիկ իրար ձայն են տալիս- Տղե՜րք, չե՜ք հավատա: Վագրին ձի է սարքել, սլանու՜մ է: -Կինոյում տեսնեինք, կասեինք՝ հեքիաթ է: Նազար,- Էհեեե՜յ, հասե՜ք, տարա՜վ… Սմբատի բերանը բաց է, աչքերը չռած,- Այ քեզ քա՜ջ: Ճիշտն ասած՝ կասկածում էի… Ա՜խ, Փիրուզ… Նազարն ընկնում է վագրի վրայից,- Վա՜խ ոտս: Ի՜նչ ապուշ վագր է, սխալ է վազում: Սմբատի աշխատակիցներն իրար ձայն են տալիս,- Չհավանեց, իջավ: - Լա՜վ եղավ, մեղք էր մեր վագրը: Թող գնա ձի թամբի, քշի: Փիուզայի ձայնը Նազարի վզին ամրացված հեռախոսով հրահանգում է,- Ձեզ առյուծ է մոտենում: Շտապ հասեք վագրին, որ իրար հետ կռվեն, Դուք փրկվեք: Նազարը վազում է վագրի հետևից,- Վա՜յ, ի՞նչ առյուծ: Բա սցենարը՞, պայմանը՞: Պոչը բռնեմ, փրկված եմ: Սմբատ- Տղերք, էս իսկականից քաջ է: Տեսքից բանի նման չէր: Էսպիսի բան տեսած չկա՜մ: Շու՜տ Փիսոյիս կանչեք: Արմեն ջա՜ն, ցավդ տանե՜մ, շուտ վանդակ մտցրու՜: Արմենը ձեռքի ափերը բերանի մոտ պահած կանչում է,- Փիսո՜, տուն արի՜: Ճաշի ժա՜մ է: Վագրը վազում է դեպի վանդակը, Նազարը նրա հետևից: Սմբատը շշմած է,- Մարդ էդպես իսկի սիրածի հետևից չի վազում: Էս ի՞նչ ա անում քաջը,- հենց մտնի, դռները կփակես, Արմեն ջան: Վագրը մտնում է վանդակ, վրա հասնում այնտեղ դրված մսին: Վանդակի դռները փակում են: Նազարը հասնում է վանդակին, ցնցում, ետ նայելով: Վագրը մռնչում է, շարունակում սնվել: Արմենը վախեցած դիմում է Նազարին,- Տերը չի թողնում: Չբարկանաք, խնդրու՜մ եմ: Նազարը նայում է շուրջը, ցնցում վանդակը,- Լա՜վ պրծար, կատու: Սմբատը մոտենում է Նազարին, փաթաթվում, հեռացնում վանդակից,- Սրանից հետո ախպերս ես: Ապշած եմ ու հիացած: Ես քո իրոք քաջ ցավը տանե՜մ: Նազարը թեթևացած շունչ է քաշում,- Չնեղանաս, վագր չէր, խեղճ կատու էր: Այ, մի անգամ Արաբիայում… Փիրուզան է մոտենում, թռչկոտում, Նազարի ձեռքը բռնում,- Մենք դա արեցի՜նք: Կեցցե՜ք Դուք… Նազարը բարկանում է առանց Փիրուզային նայելու,- Բայց դու ի՞նչ կապ ունես, այ կին արարած: Տղերքով խոսում ենք, մեջ ես ընկնում: Տանը մնա, տան գործերն արա: Ո՜վ ծառ բարձրանա, ո՜վ վագր հեծնի, ո՜վ հետևից վազի, ո՜վ իրեն փառաբանի: Ի դեպ, քեզ շատ էլ սիրու՜մ եմ: Փիրուզան թաքնվում է Նազարի թիկունքում, ուսերը ցնցվում են: Սմբատի աշխատակիցները ծափահարում են,- Քաջի խոսքեր էին, տղամարդու: Կին աշխատակիցները դիմում են Սմբատին,- Շեֆ, բա էլ ե՞րբ հետը ծանոթանանք: Մեկ էլ ե՞րբ էստեղ իսկական հերոս տեսնենք: Սմբատը հոգոց է հանում,- Էդ հարցերով դիմեք էս գեղեցկուհուն: Քաջը էսպես քաջագործություններ է անում, ինքն էլ՝ թղթավարությունը: Նազարը ոգևորված է,- Հա, Փիրուզս, հերթագրիր, զրուցեմ ժողովրդիս հետ, ծանոթանամ խնդիրներին:- մոտենում է կանանց, զրուցում, ծիծաղում, ոմանց գրկում, ստորագրում նրանց պարզած իր նկարների վրա, շշնջում,- Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Փիրուզան ու Գարիկն մյուսների համար աննկատ ժպտում են իրար: Սմբատը ժպտում է Փիրուզային,- Փիրուզ աղջի՞կ, էս ինչքա՜ն ակտիվ էիր: Ամեն տեղ դու էիր: Գիտես, չէ՞, որ ես ավել աչքեր ու ականջներ ունեմ: Քեզ պարգևատրում եմ իմ հիացմունքով: Ոչ թե քաջին օգնիր, այլ՝ իմ նման խեղճին փրկիր: Փիրուզան ժպտում է Սմբատին,- Ես էլ հիացած եմ Ձեր մտահանգման ճկունութամբ ու առողջ կասկածամտությամբ, բայց հաղթանակի ծնողը բացառապես սիրելի շեֆիս քաջությունն էր: Սմբատ,- Չե՜նք հետաքննելու: Երկուսով էլ շա՜տ ապրեք, բայց դու խելքդ գլուխդ հավաքիր ու ինձ փրկիր: Քաջը խնդիր չունի, իսկ ինձ պետք է մեկը, որ այ էսպես մշտական գարուն բերի: Ինքն էլ կորոշի, օգնական՞ս է, աշխատող՞ս, թե՞… Հասկացար, չէ՞: Փիրուզա,- Հասկացա և առաջարկը և իսկական ջենտլմենի խոսքերը, բայց ես ինձ չեմ դավաճանում: Կարելի՞ է Ձեզ համբուրել որպես հաղթողի ինձ համակրելի կերպար,- համբուրում է Սմբատի այտը: Սմբատը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Վա՜խ, Փիրուզ աղջիկ, վա՜յ: Գնա, դու ինձ լա՜վ էլ հասկացար, բայց ասածներս լավ չհասկացար: Փիրուզան ժպտում է, հայացքն Սմբատի աչքերին, - Երևի հասկացա այնքան, ինչքան՝ ուզում էի: Նազարը մոտենում է Փիրուզային,- Տղերք, լա՜վ մնաք, չնեղանաք: Ամեն մեկն իր չափով է մարդ էս անմարդկային աշխարհում: Ներկաները ծափահարում են, Նազարն ու Փիրուզան իրար թևանցուկ արած հեռանում են: Մյուս օրը թերթերը լույս են տեսնում նկարներով ու ընդարձակ հոդվածներով այն մասին, թե ինչպես հայտնի հերոս Քաջ նազարը հյուր է եղել իր մոտ ընկեր Սմբատի տանը, և ինչպես է Սմբատի վագրը վանդակից պատահական դուրս եկել, և ինչպես է Քաջ Նազարը սանձել վագրին: Նազարի փառքը թնդում էր բոլոր հնարավոր տարբերակներով: Լուսամուտի տակ հերթապահում էին աղջիկները, երգիչները երգ էին նվիրում նրա քաջությանը, գրողները պիեսներ էին գրում Քաջ Նազարի թեմայով, կենսագիրները Քաջաշենում նրա արմատներն էին քրքրում, պարզում, կրկնակի մաքրաջրելուց հետո ներկայացնում լայն հասարակությանը: Քաղվածք Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից Քաղվածք չորրորդ 1 «Սարի Սմբոյի հետ ախպերանալուց հետո լրիվ ջոկեցի, հասկացա, թե ես ով եմ, էս բոլոր ժողովուրդն ով է: Ով էլ լիներ, չէի թողնում նույնիսկ կատակով ինչ որ կասկածներ կրակել իմ հասցեին: Իմ ամբողջական կենսագրությունը տպեցի՜նք, ծախեցի՜նք: Գրածի դեմ նախանձի համար խաղ չկա: Փիրուզիս այլևս չէի թողում իմ թեմայով ավելորդ բառ կամ հրաման: Մի երկու անգամ հակաճառեց, տղամարդավարի տեղը դրեցի, որ ամեն ինչ չափ ունի, ու խելոքացա՜վ: Իմ մասին իր գրած գիրքը ձեռիցս չէի գցում: Էջանիշներով գտնում էի բոլոր հերոսական արարքներս, մենակովս հարյուր հոգու ջարդելուց մինչև վագրին հեծնելը: Կարգի՜ն տան կնիկ էի սարքել: Ճաշ էր սարքում, ժպտալով մատուցում, ժպտալով ասում,- Ափս՜ոս, որ չի լինում ոչ տեղ գնալ, ոչ հյուր ընդունել, ոչ էլ տան աշխատող այս ապուշ իրավիճակում: Արդեն չէր մերժում պոեզիաս, գործերը թողնում էր, հեծնում գրավում իր տեղն ու պոեզիայի բարձրակետին մարմնի շարժումներով ու հաճույքի ձայնարկումներով արձագանքում, մեկ մեկ էլ ականջներս էլ էր քաշքշում: Եթե կանչում էի,- Ախչի Փիրու՜զ, մի էն գիրքը բե՜ր: Բան եմ ուզում նայել,- քթի տակ մրթմրթում էր, բայց բերում: Ամեն անգամ նոր էջ էի բացում ու բարձր կարդում, որ համ ես լավ հիշեմ, համ էլ ինքն էլ լսի իմ արածները: Լսում էր ու հետո միշտ ասում,- Բայց ինչու՞ եք հիշեցնում: Ախր ես եմ հնարե՜լ: Դուք էլ գիտեք, թե ինչը ո՜նց եմ գրել: Բարկանում էի, փաստեր բերում, վերհիշում,- Եթե պետք է, Սաք ապերն ու Սեթոն կենդանի վկա: Ի՞նչ ես հիմար հիմար դուրս տալիս: Լա՜վ է, որ լսող չկա: Ուրեմն ես վագրին հեծնեմ ու մի կին չկարողանա՞մ նվաճել, հե՜յ, հե՜յ: Բայց գիշերները նա իր էշը քշեց, ու ես էդ կմակոր կնոջը հեծնել չհաջողացրի՜: Իրար մի երկու անգամ քաշեցինք, քաշքշեցինք՝ կատաղեց, ճանկռեց: Մեկ ասում էր՝ հիվանդ եմ, մեկ՝մնա հետո, թողեք տրամադրվեմ ու անվե՜րջ էդ ոճով: Ասեմ, որ լա՜վ էլ ուժեղ է կատաղած ժամանակ: Էդ թեմայով որոշ ժամանակ իրարից նեղված էինք: Մի օր հատուկ թույլտվութուն վերցրեց ու Սաք ապերին կանչեց, որ հաշտեցնի մեզ: Ես շա՜տ ուրախացա, որ բաժակի ընկեր կունենամ: Ինքն էլ էր ուրախ: Նույնիսկ ինձ քսմսվում էր, ծիծաղում: Բայց լարված էր: Տղերքով մի քիչ հարբեցինք, որոշեցինք նարդի գցել, ինքը թե,- Սիրտս շամպա՜յն է ուզում, պարե՜լ եմ ուզում: Տղերք, գնանք մի տեղ նստենք: Սաք ապերն ուրախացավ,- Քեֆը շարունակվու՜մ է: Հրամայիր գեներալներին, Փիրուզ ջա՜ն: Մեզ տարավ ինչ որ այգու միջով, հետն էլ՝ թե «բա որ խուլիգաններ գա՞ն»: Տղերքով չթողեցինք վախենա,- Ազգ ենք փրկել: Մի գեղեցկուհի չե՞նք կարող փրկել: Նա ուրախացավ, թռչկոտեց, Սաքին պաչեց, ինձ փաթաթվեց,- Սիրու՜մ եմ,- ասեց: Էդպես չէր եղել, որ դրսում հետս փաթաթվի, ու ես էլ տակ չմնացի: 2 Մեկ էլ՝ չգիտեմ որտեղից բուսնեցին երկու ջահել, կոլոտ ու չաղլիկ, թե՝ բարև ձեզ, մենք բարոյական նորմերի պահպանման խմբից ենք: Այս կինը ձեր ինչ՞ն է: Ին՞չ իրավունքով եք համբուրում: Խնդրեմ թղթերը: Փիրուզս կպավ ինձ, դողում էր, սիրտս թռթռաց: Ու դրանց,- Ո՞վ եք դուք, ձեր ի՞նչ գործն է: Սաք ապերը բարկացավ, Փիրուզայի կողմը նայելով,- Էս ի՞նչ նորություն է: Դրանցից կոլոտը ձեռը տարավ մեջքի կողմը,- Ես ազգիս բարքերը աղավաղողների հետ կա՜րճ եմ խոսում: Իսկ Չաղլիկը Սաք ապերին հրեց, հեռացրեց,- Հոպար ջա՜ն, ինքը գի՜ժ է: Մի խոսեք, որ չկատաղի:- Ու դարձավ կոլոտին,- Գիժ ե՞ս, արա: Դանակով սպանելու ե՞ս: Ես հասկանալով, որ վճռականություն է պետք, չաղլիկին ժպտացի ու ձեռքն ուժգին թափահարեցի, իբր՝ ևս հարցի խաղաղ լուծման կողմնակից եմ: Հանկարծ Փիրուզը դիմեց մեզ,- Տղերք, էս լակոտներին խելքի բերեք: Ամեն մեկդ էսպես քսան թափթփուկ կջարդեք: Թե վախենու՞մ եք: Ու էդպես իր ագրեսիվ պահվածքով էդ խակ ջահելներին անտեղի տրամադրեց մեր դեմ: Գժոտ կոլոտը հիացա՜վ Փիրուզովս ու անկեղծորեն փորձեց իր հիացմունքը պաչով արտահայտել,- Սիրունս, ի՜նչ չքնաղ ես: Արի պաչիկով հասկացնեմ: Էդ փոխըմբռնման պահին ուզում էի խաղաղության դուռը բացել, բայց Փիրուզս, բռնելով ագրեսիայի ուղին, իմ խաղաղության դուռը շխկոցով փակեց: Կոլոտին հրեց, երեսը ճանգռեց,- Հեռու՜ ինձանից, անասու՜ն,- գոռաց: Մինչ ես կշռադատեցի ու որոշեցի, թե ոնց հարթեմ սրացող կոնֆլիկտը երկու տհասի հետ, ջանքերս կրկին ջուրը թափվեցին մերոնց կողմից իմ միասնական պլանին չհետևելու և իմ կոդավորված հրահանգները չկատարելու հետևանքով: Կոլոտը գժվածի նման լացեց, գոռգոռաց,- Ո՜նց թե մի պատահական լիրբ անմեղ տեղն ինձ ճանգռի ու անասուն ասի՞: Ինքն ում քածն ա՞, քո՞- նայեց ինձ, թևիցս քաշքշեց ու անմեղ տեղը երկու հնչեղ ապտակ հասցրեց: Մի կերպ ինձ պահեցի, որ չընկնեմ: Չնայած ականջներս խշշում էին ու աչքերս ջրով լի էին, համաձայն իմ պլանի մեծավարի շոյեցի նրա ռեյտինգը ու հալեցրի անվերահսկելի ագրեսիվությունը,- Այ տղա ջա՜ն, ինքն իմ ընկեր…. ծանոթն է: Շա՜տ լավ անձ է, բարեկրթ, - բարձր եմ աջակցում Փիրուզիս, որ լսի,- պարզապես իրար չհասկացաք: Կոլոտն ինձ նորից ապտակեց, ու նորից՝ հնչեղ,- Իսկ դու հասկացա՞ր, հոպար, որ իրան չեմ խփի, քեզ կխփեմ: Էդ կինն անմեղ տեղն ինձ վիրավորեց, չէ՞: Դե ասա, որ սխալն ինքն էր: Գլուխս գվվում էր, ոտներս՝ դողում, բայց՝ դիմացա,- Բայց միգուցե սխալմու՞նք է եղել:- ու նայում եմ Փիրուզիս, որ հասկացնեմ, որ դիտմամբ եմ ծեծվում, որ ագրեսիվ էներգիան իմ վրա ծախսի, որ իրեն քիչ չարչարի: Զգացի, որ հասկացավ, ու հոգեպես թեթևացա: -Դե դու դատավորն ես, որպես խելահաս մարդ,- Փիրուզիս նստեցրեց նստարանին, նստեց կողքին, թևը գցեց ուսով, գոռաց,- Լավ նայիր, հոպար, որ չնեղանաս: Քո ինչ՞ն ա: Չխաբես, որ ինձ օրինակ ծառայես: Ես զրույցի թեման չեզոքացնելու ու անկաշկանդ մթնոլորտի արարման հույսով ասեցի,- Չէ, տղա ջան, ընկերուհիս ա: Կինս գյուղում է, Ուստիանս: Եթե զրույցը էդպես գնար գյուղի կյանքից, ես էլ կպատմեի Սկեից, Հմոյից, իմ պոեզիայից ու իրար կհասկանայինք: Փիրուզս զարմացած ինձ նայեց, «անբուժելի ապուշ» ասեց, ձեռներով դեմքը ծածկեց: Կանացի տրամաբանությունը մակերեսային է, զգացմունքայինի գերի: Կոլոտը Փիրուզիս խոսքերից ոգևորվեց,- Օ՜, ժամանցիդ օբյեկտն ա՞: Մի կես ժամով տրամադրիր ու մեծ ախպերս ես: Էդ կողմից զու՜րկ ու չտես եմ: Չե՞ս կիսվի փոքր ախորդ հետ: Փորձեցի ուղղել Փիրուզիս սխալը,- Դե ախ՜ր, բայց ո՞նց… Կոլոտը պաչեց Փիրուզիս թուշը, սա խոժոռվեց, հետ քաշվեց,- Երկու պաչ մա՜չ, ինքն ինձ մի երկու բան կսովորեցնի, ու դուք կգնաք ձե՜ր ճամփով, մենք էլ՝ մե՜ր: Զգացի, որ էլ արդեն բանը բանից անցել է, փորձեցի փրկել մնացածը,- Տղա ջա՜ն, բայց շատ չչարչարես: Ինքը կրթված ու բարեկիրթ կին է, հարգենք իրեն: Արագ, թեթև վերջացնենք ու գնանք, հա՞:- ու ընդգծված ասում եմ,- Ես իրեն շա՜տ եմ հարգում: Փիրուզս նայեց աչքերիս,- Ինչպիսի՜ գործնական պլան: Ու ամենն իմ հաշվին: Իսկը տղամարդ: Ափսո՜ս համեստ ներկայացվեցի: Կոլոտը Չաղլիկին հրամայեց,- Էդ հոպարի հետ մեզ տրամադրեք, սիրունս համաձայն է, բայց՝ լարվա՜ծ է: Փիրուզս փնչացրեց ու ինձ շշնջաց,- Փրկիր սիրելիս, ցույց տուր քո քաջությունը: Ես իրեն նշաններով հանգստացրեցի, որ ինչ էլ լինի՝ կողքին եմ, ու չեմ հեռանա: Խեղճ խեղճ ժպտաց: Ախր մենակ ի՞նչ կարող եմ անել, երբ Սաքոն ընտրել է պարտվողական մարտավարություն: Չաղլիկը Սաք ապերին կանգնեցրեց նստարանի վրա, ինչ որ թուղթ տվեց,- Կյանք տեսած տղա ես, հոպար: Զգաստ կանգնիր ու կարդա, սիրահարներին օգնենք: Սիրո մասին է: Սաք ապերը ինչ որ ոտանավոր սկսեց կարդալ զգաստ դիրքով ու ձևերով: Անշնորհք ոտանավոր էր լկտի բառերով: Չաղլիկը լսում էր նստարանին նստած, ծխում ու կրկնում,- Մի գոռա՜, հոպար, թատրոնում չես: Լավ տեղերը նորից ու ընդգծված, որ սիրունը տրամադրվի: (շարունակելի)
128

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(4)

Քաղվածք  Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից Քաղվածք երրորդ 1 «Փիրուզիս հետ ամեն օր ձրի հաց էինք ուտում ու շա՜տ լավ էր: Էթիկան ու էսթետիկան էին խանգարում, մեկ էլ՝ իր խստությունը, բայց էլի ոչինչ: Իմ պատճառով էդ ճաշարանը դարձավ լավ տղերքի ու կարևոր դեմքերի հավաքվելու տեղ: իմ անունով ճաշ կար ու իմ սիրած ուտելիքների ցուցակ: Ասում էին՝ ի՞նչ կուզեք, տղերքը թե՝ Նազար ախպոր ճաշակով: Շատերը գալիս էին հետս անձնական հանդիպման Փիրուզիս հսկողությամբ ու մտքերիս փիրուզյան թարգմանությամբ: Մեկ մեկ, ճիշտն ասած մտքերս այլանդակում էր: Վախվորած համբերում էի, լռում: Դիետոլոգները, դիետային կպած հիմարիկ աղջիկների մշտահոգ մայրերը, գնդլիկ կնանիք, վերականգնողական հիվանդանոցների տնօրենները խնդրում են գոնե մեկ օրով իրենց այցելել: Ասում են, թե նախագահն ինչ որ բանից վախեցել էր ու մի տարի զկրտում էր, ու միայն իմ ելույթի տեսագրությունն է կտրել զկրտոցը: Խոսք կար, որ ինձ տանեն առողջապահության նախարարի առաջին և հիմնական խորհրդական: Ինչ որ մբագրությունից խնդրեցին մսամթերքի արկածների իմ հեքիաթը տպել տալ: Փիրուզս տպեց, ու մի վայրկյանում թռավ: Մի քիչ այլանդակեց, մրթմրթացի, լռեցրեց, թե՝ «Ձեր էթիկան մուկը կրծել է, ու ես այն կարկատել եմ իմ ձևով»: Կանանց հետ կամ վիճելն է անիմաստ, կամ էլ՝ ապացուցելը: Իրենք փաստարկում են պաչով, նեղանալով կամ՝ փետով ու հաղթում: Բայց Փիրուզս չէր թողնում, որ ով ուզի, երբ ուզի՝ գա հարցազրույցի: Ու եթե թողնում էր, ապա իր ներկայությամբ և հսկողությամբ: Ինձ ասում էր,- «Դուք ասեք երևի, այնուամենայնիվ, այսուհանդերձ, թերևս ու՝ մնացածն ինձ թողեք»: Մի անգամ նոր բառ սովորեցի, ասեցի՝ «Ենթադարբար դիվերիսֆիկացիայի կենթարկեմ այդ միտքը»: Զարմացավ, ժպտաց: Ասում էի ու գլխով անում իր կողմը: Ինքը թե՝ պարոն Նազարն ուզում է ասել, ու շարում էր: Մի անգամ էլ մի գեղեցկուհու երկար հարցին, որը չէի էլ լսել, պատասխանեցի, «Ա՜յ, էդ մեկին համաձայն եմ»: Կողքից ինչ որ ձայներ, ծափեր, ինքը սևացավ, ժպտաց: Ուզում էի փախնել, ձեռս բռնեց, կատակեց: Մի անգամ էլ պոեզիայից խոսք ընկավ, ու ես հանրամատչելի բացատրեցի կնոջ ամեն ինչի համար իմ ինտիմ պոեզայի օգուտը: Բոլորն աշխուժացան, ինքը շփոթվեց, ասեց, որ դա մեր գաղտնիքն է: Իսկ իրիկունը տանը հինգ ժամ կատաղեց: Երանի՜ ասած չլինեի: Որ կատաղում էր, Ուստիանիս էի երանի տալիս ու ծակ ման գալիս: Ինքն էլ ամոթանք էր տալիս, ստիպում փաստարկել: Փետը ձեռին թթված դեմքով, ռազմիկի դիրքով կնոջն ի՜նչ փաստարկես, երբ ցավացնող փաստարկը քթիդ դեմ տանում բերում է Թերթերն իմ խոսքերը դարձնում էին իմաստուն մտքեր, իմ մտքերը դարձնում փրկիչ գաղափարներ: Մեկ մեկ Փիրուզս մեջ էր մտնում, իբր թե իր մտքերն են, բայց ես չէի վիճում: Հարուստը փշրանքերին ուշ չի դարձնում: Մեկ էլ իմացա, որ գիրք եմ գրել Փիրուզիս ղեկավարությամբ: Վրան գրած էր՝ հեղինակ՝ Քաջ Նազար Անբանյան: Հետո էլ հայտնվեցին խմիչքներ իմ անունով, օծանելիք, խաղալիք ու էլ չգիտեմ ինչ: Փիրուզս ճոխ էր հագնվում, մեքենայի գներով էր հետաքրքրվում: Ես էլ որ կարդացի, իմ մասին շատ բաներ իմացա՝ թե ինչու եմ աղքատ, խեղճ, ինչպես գիտակցեցի իմ իրավունքները, ուժը, հայրենիքիս թշվառությունը: Այնպես էր ստացվում, որ Սկեն ու Հմոն ինձ ճնշել են, շահագործել, ու այդ չարքաշ օրերին է իմ մեջ ձևավորվել պայքարի ոգին: Փաստորեն եղել է, իսկ ես էլ միշտ գլխիս էի տալիս, թե ինչու՞ եմ աղքատ: Ու դրանց՝ կյանքի էդ տզրուկներին ատեցի ոչ թե ենթադրաբար, այլ՛ իմաստավորված, որ դրանց կանանց էլ համոզեմ: Իմացա նաև, թե Սեդրակը, Սաք ապերն ու Արտաշն ինձ ոնց են կյանքի գնով փրկել ու շա՜տ հարգեցի: Դրանից հետո ճաշարանում գրպաններս բան ման էլ լցնում, տղերքին տանում, եթե Փիրուզս հետը կուսակցական նիստերի էր տանում: Եթե չէր տանում, ես էի ուտում, օրս ու փորս լցնում ու երգում՝ բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: 2 Բայց որ ասում էին՝ ի՜նչ հիանալի զույգ եք, ձեն չէր հանում: Էդպես էլ շփումնային սերս չհարգեց անխիղճը: Թևս մտած ժպտալով տուն էր մտնում, ու տանն արդեն խրտնում էր՝ ոնց որ հոգեկան հիվանդից: Ասում էր, որ մեր փոխադարձ խորին համակրանքը կարող է սիրո վերաճել որոշակի պայմանների դեպքում, դա էլ խիստ անձնական է: Երբ հարցնում են, թե՝ ձեզ բռնացրել են համբուրվելիս, ժպտում էր՝ «դե, էդքանով էլ բավարարվեք, մենք էլ մնանք մեր բարոյականության շրջանակում»: Ու ինձ նշան էր անում, հետը թույլ համբուրվում էի, կամ էլ՝ ձեռը, ոնց որ ինքն էր որոշում: Ես պետք է խիստ դեմքով նստեի: Եթե հավանում էր իմ պահվածքը, իրիկունը մի լավ բան էր ասում, եթե շատ էր հավանում՝ պոեզիա էինք անում: Ինձ գովում էր, ասում՝ «Գոնե լավ վարժեցվում եք, դա էլ է ինչ որ արժեք»: Հաճելի՜ է, երբ սիրած կինդ քեզ գովում է: Բայց որ տուն էինք մտնում, պետք է ձեն չհանեի: Էլ ո՜չ ժպիտ, ոչ խոսալ, ոչ՝ նայել: Էնքա՜ն էի դեմը ֆռֆռում, տետրը ձեռիս, որ հիշեր ու հարցներ՝ «հը, ի՞նչ է Ձեր մտքինը»: Տետրս փռում էի գետնին, դիրքս ընդունում՝ «պատրաստ եմ, տիրուհիս», կանչում: Մի որևէ փափուկ շոր էր դնում մեջքիս, նստում, հոգոց հանում, ու ես պետք է սպասեի, մինչև տրամադրվեր, «սկսեք» ասեր: Կարդալուս հետ էլ երգ էր մտմտում: Վերջում էլ գլուխս շոյում էր, ականջս քաշում, ու՝ «Ինձ մենակ թողեք որոշ ժամանակով, ներվերս բուժեմ»,- ասում: Գնում էի իմ սենյակ ու ականջ դնում, թե ոնց է լուռ լալիս: Էդ հանելուկը չէի՜ հասկանաում: Ախր հե՜նց նոր հրճվում էինք լրի՜վ փոխըմբռնումով, արվեստի գրկում փոխադարձ հաճույք վայելելով: Վախենում էի, թե բան հարցնեմ: Թե սիրուցս է՜ր, թե՝ հիվանդ էր, թե՝ նեղացրել էին: Երբեմն էլ տանը Փիրուզս ինձ ստիպում էր կանգնել աթոռին և ելույթ ունենալ: Ուղղում էր, ստիպում կրկնել, ձեռքերի արտահայտիչ շարժում անել, տպավորիչ լռել: Շա՜տ խիստ էր, այսինքն՝ կոպիտ: Այսինքն՝ հավաքներին խոսել էր սովորեցնում: Երբեմն էլ տանում էր հավաքների: Լսում էինք, տանը քննարկում, ու ստիպում էր նուն բանն իր ձևով ասել: Երբեմն վիրավորում էր, բայց դե որ կինը թարս օրերին չի թարսվում: Մեկ մեկ էլ թողնում էր, որ հավաքներին կարճ խոսեմ, որ անունս չկորի: Հիշում էին, ծափահարում, ինքն էլ միշտ զարմանում էր ու զայրանում: Բայց միշտ կողքիս էր կանգնում, հովանոցի սուր ծերով ոտիս սեղմում էր, այսինքն՝ հո՜պ, ապեր, շեղվեցիր, անգիրին անցիր: Շա՜տ հաջող ստացվեց «Անիմաստ» հրապարակի ելույթս: Թերթերում էլ գրեցին, մեծ նկարս էլ տպեցին: Տեսնես Աղունիկս ու Արուսյակս Ուստիանիս հետ տեսե՞լ են, քննարկե՞լ են առանցքային պահերը: Շա՜տ կուզենայի: Փիրուզս խստիվ արգելել էր ելույթի մեջ հիշել Սկեին, Արուսյակին, Աղունիկին, իսկ Ուստիանիս հիստերիկ գոռոցով ջնջել էր ուղեղիցս: Ասում էր՝ միայն հիմարը գեղեցկուհի ընկերուհու կողքին կանգնած կնոջը կգովի ժողովրդի առաջ: Մի անգամ պաշտպանվեցի,- Ուստիանիս հետ վիճել ենք էլ, փետով էլ էլի ծեծ եմ կերել, բայց երբ մոտեցել եմ, չի խրտնել: Իսկ երբ քեզ եմ մոտենում բնության հրահանգով, որ հետդ խաղամ, քո հրահանգն ես դեմ տալիս՝ իմ մոտ էդ խաղերը չեն անցնում: Բա՜ն չեմ հասկանում Էդ անգամ փափկեց, մոտը կանչեց, Աղունիկիս նման գլուխս գոգին հենեց, մազերս խառնեց, թողեց, որ ձեռներն ու շորի վրայից ոտները պաչպչեմ: -Կանացի հոգին հանելուկ է,- ասեց,- դուք էլ տղամարդ եք, հասկացեք ինձ,- շշնջաց: Ես իրեն չէի լսում, չփչփացնում էի աջ ու ձախ, որ իրեն էլի տրամադրեմ: Պա՜չ- մա՜չ, չը՜պ- մը՜պ: Մեկ էլ խրտնեց: - Ա՜խ, գնացեք, լավ չեմ: Պոեզիա գրեք, որ հոգիս ցնցվի: Ես էլ գնացի սենյակումս տանջվեցի, չհասկանալով, թե էլ ո՞նց ցնցեմ էդ չգիտեմ ինչից ցնցվածին: 3 Ուրեմն մի օր գնացինք հրապարակի հավաքին մասնակցելու: Արտաշեսն արդեն խոսում էր ու ոնց որ միշտ՝ փողկապը վզին կատաղություն ու թուք էր ժայթքում: Արտաշեսը խոսեց, թվեր բերեց, անկում ասեց, խայտառակ ասեց, պայքար ասեց, ու մեկ էլ,- «Իսկ հիմա ասելու բան ունի պայքարի նոր ուղիներ և ձևեր որոնող հայտնի հերոս Քաջ Նազարը»: Բոլորը ծափահարեցին: Փիրուզս էլ կողքիս կանգնեց, ծափահարեց,- «Անգիրը կասեք, հավասար կշնչեք»,- ասեց: Մեկ էլ լսվեց Կարապետի ձենը,- Դե, լսում ենք: Սիրուհիդ ո՞նց է, Ուստիանդ ո՞նց է: Գիտի՞, որ սիրուհի ունես: Դեռ դրսու՞մ է լողանում: Տկլոր նկարը քո՞ մոտ է, թե՞ հարևան Սահակի: Փիրուզս ախ կանչեց,- «Ի՞նչ ես ուզում ինձանից, անշնորհք»- շշնջաց, ու ինձ նայեց լացող աչքերով,- Գնացեք, փրկեք ինձ: Աղաչու՜մ եմ: Կատաղեցի ու որոշեցի էդ մեծաբերանին հակահարված տալ, Փիրուզիս փրկել, համ էլ՝ Ուստիանիս կարոտել էի: -Ժողովուրդ,- ասեցի,- Ուստի… ,- Փիրուզս ոտս սեղմեց ու հիշեցի, որ չի կարելի Ուստիան ասել, ու լացս եկավ: Բա ես տղամարդ լինեմ ու Ուստիանիս սիրուն մարմինը գովազդելու իրավունք չունենա՞մ: Բա չասե՞մ, որ Ուստիանս ստիպված է տկլորանում, լողանում, Սկեի համար տոլմա փաթաթում: Ինքն ըտենց կնիկ չի: Պատիվս բարձր է պահում, տոլման էլ համո՜վ է ստացվում: Ինքն էդքան էլ մեղավոր չի: Չնայած՝ նեղացա՜ծ էի խիստ: Նո՜ր նոր հասատատվել եմ, դզվել, հա՜ փող կուզի, կարծես թե բանկի կառավարիչ եմ: Գրեցի՝ «Ախչի ջա՜ն, էդքան ագահ մի եղիր: Քո էդ ագահության պատճառով բնավեր եղա: Էդպես որ գնա, հայրենիքից էլ կփախչեմ քո պատճառով»: Երևի խոսք էին հասցրել, որ լա՜վ եմ հագնվում, ռեստորաններում եմ հաց ուտու՜մ: Հետո ի՞նչ, ամեն ինչին չափ կա, չէ՞: Իր Գագի տված փողն ուղարկեցի, թե՝ «Համբերիր, լավ կլինի, բավարարվիր, էլի: էդքան տարի ո՜նց էինք հաշտ համերաշխ ապրում: Ընկար վատ հարևաններիդ խելքին, անհաշտության ուղին բռնեցիր, իմ նման տղուն ստիպեցիր դրսերում բախտ փնտրել: Դեռ լա՜վ է, որ բախտն էլ ինձ էր փնտրում, ու իրար գտանք: Դե, կերեք ձեր չարության պտուղը»: Բայց Փիրուզիս մասին չգրեցի: Վեր կկենար, կգար: Դեռ սիրու՜մ է գժի պես; Հա՜, հավաքին Կարապետն արդեն սուլում էր ընկերների հետ, որ ելույթս ձախողվի: -Դե, խոսեք,- Փիրուզս շշնջաց լացելով: - Ժողովու՜րդ, Ուստի …. ,–Փիրուզս նորից ոտս սեղմեց, Կարապետը ծիծաղեց: - Վա՜խ, ժողովու՜րդ: Ուստի…,- էլի սեղմեց ու ես լացեցի չդիմացա, ու աչքերս սրբեցի: Մեկ էլ տեսնեմ՝ մի հարյուր հոգի էլի լուռ լացում են: Մեկ էլ մի հաճելի բլուզով տիկին երգեց,- «Ժողովուրդ, ուստի կուգա՜ս: /Ախր մտածի՜ր, թե ում քվե կուտա՜ս» ու գնա՜ց երգը: Նրան միացան թիթիզ շարֆով մի տղամարդ ու Արտաշը: Սաք ապերս էլ ձեռքը դրեց կրծքին ու սիրուն ծնկի իջավ, ու նրա հետ շատերը, ու՝ գնա՜ց երգը: Ի միջի այլոց, լա՜վ երգ է, եթե կարողանաս հուզված լսել ու կնոջդ իր կատաղած պահին հիշել: Վերջում ծափե՜ր, շնորհավորանքնե՜ր, հիացմունքնե՜ր: Ես արցունքներս սրբելու ձև արեցի ու ասեցի,- Քանի դուք կաք, ոգին անմեռ է՜, կմնա՜: Փիրուզս շշմել էր, կատաղել, բա՜ն չէր հասկանում: Շշնջոցով տեղում քննում էր,- Ո՞վ է Ձեր պահապան հրեշտակն ինձանից բացի: Ո՞վ էր այդ տիկինը: Ապուշի պես այս ապուշին խանդում եմ: Տանն էլ շարունակեց հարցերն էլ փետի ահո՜վ, էլ ժպիտո՜վ, էլ շոյելով, էլ պոեզիայի ներքո ու վրաս նստած: Հանգստացավ ու ժպտաց, հենց երդվեցի, որ այդ երգող տիկնոջը չեմ ճանաչում: Լա՜վ սեղան բացեց, հետս էլ մի բաժակ խմեց՝ նշեցինք: Նույնիսկ պոեզիաս չմերժեց, մեջքիս ռիթմիկ շարժվեց, գլուխս էլ շոյեց պոեզայիս լարված պահին, ու ժպտաց,- «Անբուժելի հիմար, եթե կինը տղամարդուն չի մերժում, ուրեմն՝ սիրում է: Մոտեցեք ոտքերիս, բայց չափը չանցնեք»: Թողեց գլուխս դնեմ գոգին, ու էդ տարածքը տրամադրեց պաչպչոցիս, այսինքն՝ չընդհատեց: Ես էլ հենց չփչփացնում էի, որ սերս ընգծեմ,- «Հերի՜ք է, կզրկեմ»,- ասում էր,- «Ձեզ հանգիստ պահեք: Պարզապես գլուխը հենեք: Համբուրելն էլ….ախ, հիմա՜ր աղջիկ»: Բայց էդ անգամ լա՜վ երկար թողեց, մի քանի անգամ էլ հոգոցով գլուխս շոյեց, երբ մի քիչ սահմանն անցա: Փորձեցի հասնել կրծքերի սահմանին՝ ոչ ասեց: Էլի լավ էր, թեկուզ՝ շորերի վրայից: Էս գրաֆիկով շուտով առաջ կգնամ, վերև կբարձրանամ, կհասնեմ չքնաղ շուրթերին: Բախտդ սիրե՜մ, Քա՜ջ Նազար: 4 Բայց մի օր գրաֆիկից առաջ ընկա, ու մինչև հիմա գլուխ չեմ հանում, թե ոնց եղավ ու ինչու՞ ընդհատում եղավ: Թե՞ Փիրուզս չդիմացավ ու չկարաց սերը զսպեր, թե՞ որոշեց ու վախեցավ: Իմ օգուտն էլ էն մնաց, որ սիրունիս վերնամասի որոշ հատվածներ լա՜վ պաչպչեցի վերջապես: Ուրեմն՝ շտապ իջավ խանութ, մոռացավ դուռը դրսից վրաս փակեր: Դուռը միշտ փակում էր, քանի որ ինձ տեսնելու համար աղջիկները հերթապահում էին պատուհանի տակ ու միջանցքում: Միջանցքի պատերին սեր էին գրում, հեռախոսի համար թողնում: Հենց էդ ժամանակ բուսակեր Ռուզանն եկավ, թե՝ «Հազի՜վ գտա Ձեր հասցեն: Չեմ մոռացել պոեզիայի Ձեր խոստումը: Նվիրեք ձեր գիրքը, խնդրու՜մ եմ»: Էնքա՜ն բաց էր հագնվել, որ չգիտեի՝ ոնց նայեի, որ չասեր՝ «Ի՞նչ եք պլշվել»: Ժպտալիս աչքերն էին կանչում, շարժումից՝ մարմինը: Իրոք ուրախացա,- «Վա՜յ, ի՜նչ լավ բան ես արել: Մինչև չլսես ու կարծիքդ չասես, չեմ տա: Տաս քսան րոպե ժամանակ ունենք: Պատրաստվիր սլանալու»: Իջա դիմացը, դիրքս ընդունեցի: Ինքը վայ արեց, կողքի թռավ ու էդ պահին Փիրուզս մտավ, - Վա՜յ, դուռը բաց եմ թողել: Դուք ինչու՞ եք էլի հիմարացել, այդ հիմար դիրքն ընդունել: Ես ո՜չ ցանկություն, ո՜չ էլ ժամանակ ունեմ Ձեր հիմար պոեզիան լսելու: Բայց հենց տեսավ Ռուզանին, սևացավ: Մտնում էի սեղանի տակ, շտապ եկավ օձիքիցս բռնեց, «կնամոլ» կանչեց, «գեղեցիկ կին եք տեսնում, Ձեզ կորցնում եք», ասեց, «խանդում եմ» ասեց: Ռուզանին ասում է, – Ի՜նչ լավ ես արել, որ եկել ես: Բայց լավ չի, որ հիվանդ վիճակով տեղը լքել է: Ախր ինքը թա՜նկ է ինձ համար: Ռուզանը նայում է ինձ,- Բայց ինքը հիվանդի իսկի՜ նման չի: Փիրուզս ինձ էնպես նայեց, որ իրոք տաքությունս բարձրացավ, շունչս կտրվեց,- Գիտե՞ք՝ ինչ կա: Ես եմ այստեղ որոշում, թե ինքը հիվա՞նդ է, թե՞ առողջ: Ինքն իմ մոտ ընկերն է, ես իր համար ցավող կին, դուք՝ պատահական հյուր: Հիմա կգնաք ու տարիներով չեք գա, իսկ տանջանքն ինձ կմնա: Սերը դա պարտավորությւոն է, ոչ թե՝ րոպեական հաճույք: Ես Փիրուզիս ասեցի,- Սիրունս, մենք իմ սենյակում Ռուզանի հետ զբաղվենք պոեզիայով, րոպեական հաճույքով բավարարվենք, որ քեզ չխանգարենք, ըստ սիրո օրենքի: Փիրուզիս երեսը վառվում էր, դժվար էր շնչում: Նստեց բազմոցին, -Մոտ արի, լավ չե՜մ: Սիրտս ստուգիր,- ձեռս տարավ իր կրծքամսին, շշնջաց,- համբուրիր: Վախենալով համբուրեցի, արձագանքեց: Սիրտս հասել էր կոկորդիս ու էնպե՜ս էր թփրտում, վախենում էի, թե բերանս բացեմ: Մեկ էլ լացեց, «բուժեք, անսիրտ», ասեց: Ես էլ կպա, որ տղամարդու պատիվս Ռուզանի մոտ չգցեմ: Համ էլ՝ շուտվանից մտքիս կար: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Վրա ընկա ինքնամոռաց, պաչ- մա՜չ, չըփ- մը՜փ՝ սիրունիս շրթով, դնչով, կրծքամսով, թևով, շորով: Մի պահ աչքերս փակեցի, որ մռութ անելը չտեսնեմ, էնքան վախենում էի էդ մռութից: Քիչ անց հանկարծ չորություն զգացի: Աչքերս բացեմ, տեսնեմ, բազմոցն եմ պաչպչում: Ինքն էլ հոգոց հանեց, «հիմա՜ր աղջիկ» կանչեց: Վերադարձա գործողության հիմնական դաշտ, ժպտացի,- «Համբույրի նոր կետեր և տակտիկական հնարք էի փորձում, որ անսխալ կիրառեմ»: Փիրուզս էլի հոգոց հանեց, դողաց, -«Ապու՜շ, ապու՜շ աղջիկ»,- շշնջաց: Ռուզանը նորից չլսելու տվեց: Էլի գժվեցի, մոտեցա սիրունիս, որ պաչպչոցս վերսկսեմ: Փիրուզս մռութ արեց, երևի Ռուզանի պատճաով, ինձ հեռացրեց, հոգոց հանեց ու բարձր շշնջաց,- Ասա, որ քո պոեզիան միայն ի՜մն է: -Քոնը, միայն քոնը, սիրելի՜ս,- ասում էի ու հարձակվում, քանի չի փոշմանել: Բայց ձեռքերով զսպում էր, հեռացնում: -Ասա, որ ոչ մեկին չես կարդալու: Կորչեն բոլորը: Որ միայն ես եմ վայելելու,- ու մռութոտ երեսով ու ուժեղ ձեռներով զսպում էր հարձակողական ջանքերս: Ես արդեն գոռում էի,- Կորչեն բոլորը, միայն դու ես վայելելու: Դե, թող քեզ բուժեմ: Փիրուզս էլի ինձ հետ վանեց, ու,- Մի րոպե, սիրելիս: Ախր հյուր ունենք: Ռուզանը ներեցեք ասեց ու գնաց: Էլ խանգարող չկար ու գրկեցի իմ չքնաղին,- էս էղած չեղածն իմ՜ն է,- երգեցի: Փիրուզս ուզեց վեր կենալ, բայց թողողն ո՜վ էր՝ պաչ- մա՜չ, չըփ- մը՜փ: Իրեն դես զարկեց, դեն զարկեց, հրեց մրեց՝ բան դուրս չեկա՜վ: Մեկ էլ թուլացավ, շշնջաց,- Դուռը փակեմ, պահն ափսոս է: Գոռացի, մի երկու հատ էլ գրկեցի ու պաչպչեցի, բայց թողեցի: Գնաց փակեց ու մտավ բաղնիք ու լողանում էր ու բերանն էր ողողում: -Գա՞մ, սիրելիս, միասին լողանանաք,- կանչեցի ու արագ հանվեցի: -Չհամարձակվեք,- գոռաց: Կատաղած էր շատ, երևի Ռուզանի պատճառով: Արագ հագնվեցի: Բաղնիքից դուրս եկավ սևացած, ու ես ու մշակածս պլանները սսկվեցինք: - Ինչու՞ էիք կանչել,- հարցնում է- էլի հանդիպե՞լ եք առանց իմ գիտության: Ի՞նչ իրավունքով: - Բայց ախր մեր էն սիրային ակտը կիսատ մնաց, վերջացնենք ախր,- կմկմացի, որ հիշի: -Խանդը սպանում է,- ասեց,- հիմա կմեռնեմ: Չմոտենաք, դավաճան,- լացեց: Ես էլ լացեցի,- Բա ես ի՞նչ ասեմ: Ինչքան ժամանակ է, միասին ենք: Հազիվ պաչպչվեցինք: Պոեզիան էլ համարյա վերացել է որպես շփման գեղագիտական ձև: Բա ո՞նց սերս արտահայտեմ, հը՞: Դու աչքիս էլ ինձ չես սիրում: Նստեց բազմոցին ու լացեց,- Չե՜մ կարող Ձեզ կորցնել, հասկանու՞մ եք: Մե՜ղք եմ, մենա՜կ եմ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե ես բերեմ հասցնեմ այս վիճակին ու ամեն պատահական պոռնիկ օգտվի արդյունքից: -Բա՜ն չհասկացա,- ասում եմ, ու կողքին նստում: Ինքը խրտնած հեռու է քաշվում,- բայց ի՞նչ է եղել մեր վիճակին: Էնքան էլ վատ չենք ոնց որ: Սիրունս, մո՜տ արի: Դա հետո՜: Ընկավ հիստերիայի մեջ, լացում էր, գոռում,- Ամեն ինչ թողնեմ, Կարոյիս կորցնեմ, Ձեզ նվիրվեմ, ու սա՞ է շնորհակալությունը: Ձեռքս պարզեցի, որ գոնե գուրգուրեմ, -Հեռու, չկպչեք,- գոռաց; -Բա ու՞մ կպչեմ,- հարցնում եմ,- Չես ուզում, էլի համաձայն եմ: Ուրեմն Ռուզանին մի խանդիր, որ մեկ մեկ գա, հետը պոեզիայից զրուցեմ, ախր: Կթողնես, չէ՞, սիրունս: Ցնցվեց ու չգիտեմ ում հետ էր խոսում, - Հիմա՜ր աղջիկ, սա՞ էիր ուզում: Չգիտեի՞ր, որ սա լինելու է,- ձեռքը մեկնեց,- Անխի՜ղճ, ինչ պիտի անեք, ապացուցե՜ք ձեր հավատարմությունը: Եկեք ոտքերիս մոտ, կարոտե՜լ եմ: Չոքեցի դիմացը, գլուխս դրեցի գոգին, անցա իմ գործին շորի վրայից, մեկ մեկ էլ տակից: Չխրտնեց, հրաշք ձեռներով մազերս խառնեց,- «Ի՜մ տղամարդ»,- ասեց: Մարմնովս սարսուռ անցավ: Վերջապե՜ս խոստովանեց, որ սիրում է: էդպես էլ բա՜ն չհասկացա, ինչու՞ կանչեց, ախորժակ բացեց, ինչու՞ փոշմանեց, փակեց, էլի հին տաշտակը դեմ տվեց: Ապրում էինք էլի՜, համբերատար զուսպ սիրով: 5 Էդպես կռվում, հաշտվում ու կամաց կամաց տուն էինք դառնում: Միասին հավաքների էինք գնում, որ սովորեմ իր ուզածով խոսել, ու պահեմ կերպարիս հնչեղությունը, որ ինձ սիրի: Հավաքներին առանձին հետևում էինք ու քննարկում: Փիրուզս ասում էր,- Լսեք, թե ոնց են սկսում, թեման բացում ու աստիճանաբար սրում, նյութը սրսկում: Ոչ թե նույն հեքիաթը պատմում: Կարճ՝ ճգնաժամի ու չարաշահումների մասին: Եթե հավանեմ, կպարգևատրեմ: Էդ օրը զգում եմ, որ կարևոր է, ու՝ լկստվեցի,- Դե պաչ արա, որ տրամադրվեմ: Ուրիշների մոտ ես պաչում էի, ինքը՝ չէ: Մռութ արած մոտ եկավ, մեկ էլ հրեց,- Ա՜խ, էլի եկել է: Դիմացեք, մնաց՝ երեկոյան: Նայեմ, տեսնեմ Կարոն է եկել: Արդեն սկսել էր ինձ կատաղած նայել: Փիրուզս հուզվեց,- Մի դողացեք, քաջ: Շա՜տ շատ՝ շան ծեծ տա: Ինձ նման կնոջ հարց է: Խարիզմատիկ գիժ է: Մեկ էլ լսեցի,- Հիմա մեր ցավերից կխոսի ցավերի ամոքիչ Քաջ նազարը: Ծափեր լսվեցին: Փիրուզիս հետ բարձրացա բեմ, որ ասեմ Փիրուզիս անգիրը: Կարոն ասեց, - Չե՜մ հավատում, որ քաջ եք: Հեքիաթ է: Գոնե մի դեպք պատմեք, համոզեք: Ծափ տվեցին, խնդրու՜մ ենք՝ ասեցին: Փիրուզս շշնջաց, - Չի կարելի: Ասեք՝ գլուխ գովել չեմ սիրում: Ինչ եղել է, անցե՜լ է, ասեք: Բայց դիտմամբ պատմեցի, որ ապացուցեմ: Բոլորը բերանները բացել էին, ես էլ մի քիչ ճոխացրեցի՝ ոնց եմ ձեռով արջ բռնել, կապկպել, մենակովս տաս ավազակ փախցրել… Փիրուզս ինձ շշնջաց,- Դուք անբուժելի ապուշ եք: Տուն չգաք: Դուռը չեմ բացելու: Լացս եկավ, բա ես մնամ անտե՞ր: Ուզում էի չոքել, ներում խնդրել: Էդ պահին Կարոն հարցրեց հեգնելով,- Որ էդքա՜ն քաջ ես, Սարի Սմբոյին գիտե՞ս: Տակ չմնացի, ասեցի,- Ծանոթ էլ ե՜մ, ծամել էլ ե՜մ, թքել ել ե՜մ: Իսկ դու գոնե տեսե՞լ ես, ջահել: -Ապու՜շ, –շշնջաց Փիրուզս, բայց Կարոն չլսելու տվեց: Հանկարծ Սաք ապերը կծկվեց դարձավ մի բուռ,- Քաջ, էսքա՜ն էլ քաջ: Չհասկացա ոնց, տարածքը դատարկվեց, մնացինք երեքով: Մեկ էլ փոթորիկ բարձրացավ, մեզ հավաքեց ու տարավ իջեցրեց մի մեծ այգում:  Փիրուզս նայեց շուրջը,- Ի՜նչ ռոմանտիկ տեղ է: Ո՜նց կշրջեի այստեղ: Սիրտս թռչե՜լ է ուզում: Առանց ապուշների ու քծնողների: Փիրուզին կպա,- Քաղցր, իջնե՞մ, հաճույքիդ ծառայեմ բնության գրկում,- ուզում էի պոեզիայի դիրքս ւննդունել, խրտնեց՝ «ապուշ» ասեց, հեռու փախավ: Ձայներ լսեցինք, նայեցինք, տեսանք երեք հաստավիզ մեր կողմ են գալիս»: Նազարը հյուընկալվում է Սարի Սմբոյին 1 Սաք ապերը դողաց,- Նազար ախպեր, երկուսով էլ քաջ ենք, բայց արի խելացիորեն արանքը ճղենք: Թե չէ՝ հաստատ կթքենք: Նազարը շշնջում է, որ Փիրուզան չլսի,- Բա սիրունիս թողնենք, փախնե՞նք: Ամոթ չի՞: Սարգիսը խոսում է, չնկատելով իր թիկունքում կանգնած Փիրուզային,- Կնանիքն ի՜նչ: Մենք ենք նրանց համար կռվում, վերանում: Դրանց ասա՝ ձեզ մնա, բարի վայելում ու՝ փախանք: Էս Սմբո՞ն է: Նազար ախպեր, դու մեծամասշաբ ու արնախառն թքեցի՜ր, ես՝ չգիտեմ: Փիրուզան մռայլվում է,- Սաք ապեր, փաստորեն դու էլ ես փալաս: Երկու թքող քաջով էլ հետ կանգնեք ու ձեզ համար թքեք: Նազարի ոտքերը թուլանում ես: Հենարան գտնելու հույսով գնում է դեպի Փիրուզան, սա իրեն ետ է հրում: Նազարը հենվում է իրեն հենված Սարգսին,- Տեսա՞ր, Փիրուզս, որ ես փա՜ռք եմ ու՝ Ճիշտ ընտրություն: Էդ էկողի խաչը հինգ կիլանոց է, նրանցը՝ երկու: Հինգը շեֆն է: Դու քո ոճով իմ հուզիչ մտքերից ասա, ես գնամ, հեռվից թափով գամ,- ու Սարգսին աչքով է անում: Փիրուզան նկատում է,-Անպայման, քանի որ ինքն իսկական տղամարդ է,- պայուսակից ակնոց է հանում, դնում Նազարի աչքերին,- Սա կծածկի Ձեր փսլնքոտի դեմքը, վախվորած աչքերը: Գլուխը բարձր, քաջ փալաս: Մնացածն էլ աղոթեք Ձեր սին հռչակին ու իմ խելքին ու հմայքին: Սարգսի դունչը կախվում է, ինքը՝ դողացնում,- Փիրուզ ջա՜ն, խաղեր տուր, որ մեզ չտա վագրին՝ հետներս խաղալու: Խելառ ա: Սմբատն իր թիկանպահներով մոտենում է խմբին ու դիմում Նազարին,- Դու ինձ գիտե՞ս: Նազարը գլուխն անորոշ շարժում է, նայում Փիրուզային,- Հը՞… հո՞… ո՞վ… Փիրուզան մոտենում է Սմբատին, Նազարին հետ հրելով ու իրենով ծածկելով,- Բարև Ձեզ: Ես Փիրուզան եմ... Սարգիսը փորձում է անաղմուկ հեռանալ, թիկնապահներն արգելում են: Դիմում է Սմբատին,- Սմբո ջան, Քաջ Նազարն է, ախպերս: Հատուկ եկել է Արաբիայից ու Հնդստանից էստեղ լցված ավազակներին ջարդի, գնա: Ասում էր՝ սիրտս արյունով է լցված: Ինձ խնդրեց, որ հետդ ծանոթացնեմ: Ասում է, շա՜տ եմ հարգում: Ըհը՜, բերել եմ: Ծանոթացեք, ես էլ գնա՜մ: Նազարը շշնջում է Սարգսին, - Ասա, որ հետս գործ ունես, հետդ տար: Շիշ բացող եմ, - թեքվում է դեպի Սմբատը,- Ծանոթացանք, պրծա՜նք, շատ հաճելի է: Փիրուզիս թողնեմ, գնամ, որ հետո գամ, տանեմ: Սմբատ,- Կարգի՜ն տղա ես, մեր ախպե՜ր: Նազարը փնտրում, գտնում է Սմբատի առաջ չպարզած ձեռքը, սեղմում,- Հա՜: Շա՜տ, շատ կարգին կարևոր հավաք ունենք կարգին տղերքով: Ժամանակ չկա՜: Սմբատ,- Էդ դու՞ ես ինձ ծամել ու թքել: Էդքան քա՞ջ ես, մեր տղա: Հա՞: Փիրուզան շշնջում է Նազարի կողմը,- Ասացեք՝ թյուրըմբռնում է եղել: Ես Ձեզ գիտեմ ու հարգում եմ: Նազարը գլուխը տարուբերում է,- Հա՜, հարգելով,- շշնջում է Փիրուզայի ականջին,- Բա՜ն չեմ տեսնում, չեմ հասկանու՜մ: Ախր չե՜ս ասում՝ ինչ ասեմ: Սմբատ,- Լա՜վ է, որ այդքան քաջ ես: Հարգում եմ քաջերին: Վաղը չէ մյուս օրը,- ցույց է տալիս իր հետ կանգնած տղաներին,- կհանդիպես Գարիկի (Գարիկը ժպտում է, գլուխը խոնարհում դեպի հյուրերը) ու Վաղիկի հետ, հաջորդ օրը՝ վագրիս: Եթե երաշխավորեն քեզ՝ որպես քաջ, հյուրս ես: Թե չէ՝ դու քո ճամփով, ես՝ իմ: Փիրուզան թեթևացած շունչ է քաշում, թևանցուկ անում Նազարին, շշնջում,- Լա՜վ պրծանք, թե չէ՝ բացահայտվելու էիք, կորելու էինք: Դեռ հույս կա: Մի բան կանենք: Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Դե լա՜վ է: Դե տես՝ ինչ ես անում, ես գնացի: Սմբատը նայում է Սարգսին,- Ու՞ր է գնում: Ինքը լավ չի՞ հասկանում: Սարգիսը ժեստ է անում,- Գնում է վագրի հետ ծանոթանա: Ըտենց է՝ անհամբեր: Ախպեր՜ս է: Ինձ ոնց գիտես: Սմբատ,- Չեղա՜վ: Ասեցի, հերթով: Վագրս հիմա կուշտ է, պիտի քնի: Ես էլ գործեր ունեմ: Պիտի նայեմ,- ժպտում է Փիրուզային,- Ասում ես՝ ո՞վ ես, գեղեցկուհի: Փիրուզան ժպտում է,- Աշխատել եմ որպես թերթի թղթակցուհի: Այժմ պարոն Քաջ Նազարի գործավարը,… այսպես ասած: Անունս Փիրուզա է: Ձեր մասին գիտեմ, հիացա՜ծ եմ: Սմբատը դիմում է Նազարին,- Համ քա՜ջ ես, համ էլ՝ շնորհքով, եթե Փիրուզի պես աղջկան կպցրել ես: Էլ գովալուն տեղ ու չափ ու սահման չկա՜: Հյուրերս եք, մինչև գնամ Մայամի, գամ: Աղջկաս ծնունդն է: Նազարն աշխուժանում է,- Հը՜մ, Մարիամին տխուր տեղ է, կովանոց: Ո՞նց ես երեխուն էնտեղ ուղարկել: Լա՜վ գիտեմ, տավար ենք տարել: Մեր ժամանակ Մարիամահանդ էինք ասում:- շշնջում է Փիրուզայի ականջին,- Չասի՝ չտես գեղցի: Սմբատ,- Դու էլ ե՞ս եղել: Աշխարհ տեսած տղա ես: Կնիկս ասեց՝ մոդա է, փող ունեցողների տեղը, ձեն չարեցի: Բա մեր Հայաստանն ափսոս չի՞: Սարգիսը մոտենում է Սմբատին,- Սմբո ախպեր, ես ի՞նչ գործ ունեմ իր հետ: Նո՜ր նոր ծանոթացել ենք: Դու հո ինձ գիտես, որ թարս խոսող չեմ: Խելո՜ք քաջ գեներալի կոչումս եմ վայելում: Գնամ, էլի՜: Կինս լավ չէր, զոքանչս տաքություն ուներ, հարևանս սղոց էր ուզել, ամո՜թ է, գնամ հասցնեմ: Տղերքն էլ թրերը սրած ինձ են սպասում: Նազար ախպերս վագրիդ հետ կտա, կառնի՝ իրար կհասկանան: Ես գնա՞մ: Նազարը Սարգսին տանում է մի կողմ, շշնջում,- Առանց ինձ մի գնա: Ախպերդ չե՞մ: Սարգիսը փաթաթվում է Նազարի հետ,- Ախպերս ես, թեկուզ՝ հետմահու: Գնում եմ ու քո կենդանի կենացը խմեմ, հորս արև՜: Էլի եմ ասում՝ քածիդ թող դրանց, փրկվիր,- դիմում է Սմբատին,- Սմբո ջա՜ն, մի բան էլ առանձին ասեմ, գնամ: Սարգիսն ու Սմբատը մի փոքր առանձնանում են, զրուցում: Փիրուզան ժպտում է Գարիկին,- Գիտեք չէ՞, որ ինքը հայտնի հերոս Քաջ Նազարն է: Գարիկը նայում է Նազարին,- Վա՜յ, էս ինչ բախտ ա: Ուսուցի՜չ, քո գրքերով եմ ապրել: Քաջի կյանքդ անգիր գիտեմ, իմաստուն մտքերդ փակուղիներիս ուղեցույցն են: Փիրուզան ժպտում է Գարիկին ,- Ի՜նչ հաճելի երիտասարդ եք:- թուղթ է մեկնում, առանձին շշնջում,- Իմ հեռախոսի համարը: Եկեք երեքով հանդիպենք սրճարանում: Կնվիրեմ իր նոր գիրքը: Ես գրող եմ, հմայիչ և նպատակաուղղված տղամարդու կերպար եմ փնտրում: Կօգնե՞ք՝ Ձեզ ճանաչեմ: Գարիկը թուղթը սեղմում է կրծքին, շշնջում,- Անպայմա՜ն, տիկին ջան: Շեֆը թռչում է Մայամի, ազատ եմ: Ոնց որ՝ երա՜զ: Զրույց Ուսուցչի գեղեցկուհու հետ, իմ մասին գի՜րք: Սմբատը Սարգսի հետ վերադառնում է Փիրուզայի ու Նազարի մոտ- Գնա, Սաքո: Փիրուզա քույրիկ, որ շա՜տ խնդրեմ, կմնա՞ս որպես հատուկ հյուր: Փիրուզա,- Այո, որ գրանցեմ շեֆիս հաղթանակները: Նաև լիարժեք վայելեմ Ձեզ հետ շփվելու հաճույքը, եթե բախտս բերի: Կարելի՞ է գնալ,- ժպտում է Սմբատին, ձեռքը մեկնում: Սմբատը պաչպչում է Փիրուզայի ձեռքը,- Էս ի՜նչ քաղցր լեզու, մաշկ, ժպիտ ու շարժուձև ունես: Ափսո՜ս, Փիրուզ աղջիկ, ափսո՜ս: Նազարը զգուշորեն Փիրուզային հրում է դեպի Սմբատը,- Ես չեմ կարող հայրենքիս հոգսերը թողնել ու թանկ ժամանակս ծախսել ինչ որ երեխեքի, կամ էլ կատվի հետ խաղալու համար: Դուք ծանոթացեք, պաչվեք, գրանցեք, ես հայրենիքի հետ գործ ունեմ, պարապ չեմ: Սմբատ,- Օհօ՜, իսկականից հարգեցի: Հետաքրքի՜ր է լինելու,- հեռախոսի վրա համար է հավաքում, խոսում,- Հայրենիք, բարև: Քաջ Նազարի հետ գործ ունեի՞ր: …Ինքն ասեց: Դե երկու օրով հետաձգիր իմ խաթեր … Երկու օրից կամ ինքը կգա, կամ էլ՝ իրենից ինչ որ մնա, կբերեմ, կհանձնեմ:… Սարի Սմբոյի խոսք,- անջատում է հեռախոսը, ժպտում Նազարին,- Կե՜ր, խմիր, իմ հյուրն ես: Հայրենիքը կսպասի:- դառնում է Փիրուզային,-Իսկ դու, գեղեցկուհի, թե ամեն ինչ մեր սրտով եղավ, անգործ չես մնա: Բժիշկս որպես դեղ քաղցր գործավարուհի է գրել: Քո ոտով եկար: Փիրուզան ժպտում է, նայելով Սմբատի աչքերին,- Հուսով եմ, կատակում եք լուրջ հարցում: Բայց հետաքրքի՜ր միտք էր: Նազարը զննում է շրջապատը, ինքն իրեն խոսում, - Ա՜խ, Հայրենիք, ամենակարևոր պահին հարուստի կողմը բռնեցիր, արածներս ջուրը լցրեցիր: Բա ես ո՞նց արանքը ճղեմ,- Փիրուզային տանում է մի կողմ, շնջում,- Փիրուզ ջա՜ն, սիրուն ջա՜ն, դու կինարմատ ես, քո բանը հեշտ է: Ոնց տեսնում եմ, քեզ էլ հավանել է: Շա՜տ, շա՜տ … հը՜մ… Դե, տան ճամփեն գիտես, կգտնես: Դու շեղիր, վազեմ այ էն ծառի կողմը, իրիկունը տուն հասնեմ: Փախնելուց լրիվ քաջ եմ: Փիրուզան թևանցուկ է անում Նազարին,- Գնանք, հանգստանանք: Ծիծաղեք, դե շուտ: Նազարը շշնջում է, իրեն Փիրուզայից հեռու պահելով,- Հը..հը… Չի ստացվում, Փիրուզ ջան: Ծնոտս կախվել է, հորս արև: Թե փրկվեմ, տանը մի շաբաթ կծիծաղեմ: Փիրուզան ծիծաղում է, - Բա, իհարկե՜, անվա՜խ հերոս,- Նազարի ձեռքը բռնած հետը գնում է իրենց տրամադրված սենյակ: (շարունակելի)
109

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(3)

Նազարի առաջին հրապարակային ելույթը 1 Փիրուզան, Նազարն ու Սարգիսը գնում են, մտնում ինչ որ շենք: Սարգիսը ձեռքը գցում է Նազարի ուսին,- Նազար ապեր, կքոքես քյուֆթան ու քյաբաբը, որ էս կանաչեղեն ուտողները վազեն մեր կուսակցություն: Փիրուզան քայլում է առանձին, խոսում ոչ մեկին չնայելով,- Արգելու՜մ եմ: Չքննարկեք մսամթերքի թեման: Մոռացեք գյուղամիջի զրույցները: Կկարդաք բացառապես իմ գրածը: Սարգիսը հեգնում է,- Փիրուզ ջան, լա՜վ էլ քաջին ղեկավարում ես լավ ձիավորի պես: Սանձն էլ՝ ձիգ: Փիրուզան թևանցուկ է անում Սարգսին,- Չէ՜, Սաք ապեր, մի՜ քիչ լարված եմ: Պարոն Նազար, հաստատեք, միշտ կողքիս եղեք ու առանց ինձ ոչ մի ավելորդ խոսք ու քայլ: Նազարը քայլում է Փիրուզայի հետևից,- Հաստատ է, որ սնունդն է պատճառը: Ինչքան համով, էնքա՜ն թափով: Մտնում են սենյակ, որտեղ նստած են երեք կին և մեկ տղամարդ: Սեղանին թխվածքներով ափսե է դրված: Փիրուզան համբուրվում է միջին տարիքի տիկնոջ հետ,- Բարև ձեզ: Տիկին Անահիտ, տիկին Ռուզաննա, տիկին Նազիկ, հարգելի պարոն: Ծանոթացեք, մեր ակտիվի և մարտական անցյալի հերոսական էջերի կերտողներն են՝ Քաջ Նազարը և Սարգիս Ապերը: Անահիտը ցույց է տալիս ազատ աթոռները,- Տեղավորվեք, թանկագին հյուրեր, հյուրասիրվեք: Ձեր մասին շատ ենք լսել: Պարոն Կարենը խոսելու է մեր և իշխող կուսակցության համատեղ ծրագրերից: Պարոն Նազար, խնդրու՜մ եմ, ելույթի ժամանակ ակնարկեք, որ համակրում եք բուսակերությանը: Դա կամրապնդի մեր շարքերը: Հյուրերը նստում են: Փիրուզան նստում է Նազարի կողքին, շշնջում,- Ասեք՝ այո, ու վերջ: Նազարը կլանված է իրեն խոստումնալից ժպտացող Ռուզաննայով ու առավել խոստումնալից կանչող թխվածքի կտորներով,- Որպես անվանի քաջ, կանաչի էլ կուտեմ թոշնած, հետն էլ՝ հին պանիր ու թափելու հաց: Փիրուզան Նազարի ականջին շշնջում է,- Այլևս ոչ մի ապուշ միտք: Կկրկնեք իմ հուշածը,- Անահիտին նայելով, ժպտում է,- Խնդու՜մ եմ, պարոն Նազար, կատակները հետո: Անահիտը տարակուսած է,- Դա տարածված թյուր կարծիք է: Օգտագործում ենք բուսական ծագման հարուստ տեսականի, կաթնեղեն, յուղ, մեղր: Ինչպես տեսնում եք, ողջ ենք և էներգիայով լի: Նազարն ու Սարգիսը թխվածք են վերցնում: Նազարը ծամում է, աչքերը փակում,- Ը՜մմ: Հազի՜վ Աղունիկիս թխածի կարոտն առա: Փիրուզս հուշերս չի հարգում, թափում է: Թափած տեղից գիշերը հանում եմ, սրբում, թաքուն ուտում, որ չպատժի: Թխվածքը հին չի լինում, այլ՝ չոր: Նազիկը խիստ դեմքով նայում է Անահիտին և Փիրուզային,- Քանի որ երբեք չեն օգտվում, այդ հույսով էլ դրեցինք: Մեր հյուրերը մի՜շտ կրթված անձինք են եղել, սեղանից չեն օգտվել, առավել ևս՝ բարձրաձայնել գաստրոնոմիական կարծիքը: Նազարը երկու թխվածք էլ է վերցնում, մեկն առաջարկում Սարգսին, որը չի մերժում,- Հույսը թխվածքի հետ գնաց: Թխեք նոր հույսեր, ու հենց նախկին դառնան՝ կանչեք, իրացնենք: Պարզաջրեք օրենսդրական դաշտը, դառնա հասկանալի: -դառնում է Փիրուզային, որ իր ականջին շշնջում է,- Ուտելու օրենքով իմ ու քոնը չկա: Կարելին ի՜նչ մեղքս ա: Կե՜ր, քանի դեմդ ա, եթե նախարար չես ու՝ հաշվետվութուն չկա: Ռուզաննան ձեռքերը կրծքին է խաչում,- Հանճարե՜ղ մտքեր են: Երանի՜ Ձեզ, տիկին Փիրուզա, որ միշտ կողքին եք ու իր մտքերով ու վարքով գերլցված,- Փիրուզան կարմրում է, Նազարին առաջարկում իր թաշկինակը, հուշում, թե որտեղերը մաքրի: Նվաղում է,-Իսկակա՜ն հայուհու ամոթխած վարք: Ի՜նչ համարժեք զույգ եք: Թխվածքը վերջացավ, գնանք, ուշ է: Բոլորը գնում են դալիճ: Սարգիսը նստում է դահլիճի առաջին շարքում նստած Արտաշեսի ու Սեդրակի կողքին: Մյուսները նստում են բեմի վրա տեղադրված սեղանների մոտ: Դեպի Ռուզաննան ձգտող Նազարին Փիրուզան նստեցնում է իր կողքի աթոռին: Կարենը մոտենում է ամբիոնին, ելույթ ունենում: Կարապետը դահլիճից ձայն է տալիս,- Փիրուզ, էլ չե՜ս երևում, եկել եմ՝ կարոտս առնեմ: Փիրուզան շշնջում է ձեռքով դեմքը փակած,- Ա՜խ, Կարո, ինչու՞ ես քրքրում ամոթս: Նազարը ցածրաձայն բարկանում է,- Գնա՞մ, դուրս շպրտեմ: Փիրուզան դժվար է շնչում,- Եթե իմ պատճաով հետը վիճեք, կհեռանամ: Խոստացե՜ք: Նազար,- Բա ո՜նց: Գի՞ժ եմ՝ գժի հետ խելք դնեմ: Ապացուցելու համար ասեցի: Կարապետը մոտենում է բեմեզրին, դիմում Փիրուզային,- Կարելի՞ է երկու բառ փոխանակել: Նազարը նայում է Փիրուզային,- Ո՜չ,- Փիրուզան մոտենում է Կարապետին,- Միա՜յն կուսակցական հարցերով, հա՜,- ձայնը ցածրացնում է,-ինքնասիրության դեղ տա՞մ, բուժվես: Կարապետը թղթի գնդով հարվածում է Նազարին,- Լռիր, ապուշ: Փիրուզան քնքշորեն հարվածում է Կարապետի ձեռքին, շշնջում,-Ե՞րբ ես սովորելու քեզ զսպել, գոնե՜ մարդկանց մոտ: Նազարը բացում է թուղթը, նայում,- Անստորագիր նամակներին չեմ պատասխանում: Փիրուզան շփոթված տեսքով վերադառնում է իր տեղը, դահլիճի համար աննկատ բռնում Նազարի ձեռքը,- Եթե ելույթ ունենալիս ճշտորեն կարդաք գրածս, այսօր չեմ վռնդի: Պոեզիայի երեկո էլ կանենք: Աղաչու՜մ եմ, իմ պատվի և հեղինակության հարցն է: Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Ես քեզ սիրում եմ: Ասե՞մ, լսես... Փիրուզան ձեռքը ետ է քաշում,- Երեկոյան: Գնացե՜ք: Ձեր ելույթն է,- ինքն իրեն շշնջում է,- ապուշի հիմար հովանավոր: Էս ի՜նչ կեղտի մեջ եմ հայտնվել, ու ոչ ելք կա, ո՜չ ձեռք՝ օգնող: Կարապետը ինչ որ միտք կրկնելով գրավում է իր տեղը: Կարենը ևս վերադառնում է իր տեղը: Անահիտը կանգնում է, դիմում դահլիճին,- Այստեղ է նաև մի հերոս, քաջ հայտնի քաջարի անցյալով, ինչի մասին, ցավոք, լռում է: Ինչը չես ասի, ավա՜ղ, չեղած սխրանքներով ինքնազարդարվածների մասին,- ծափահարում է, դահլիճը միանում է,- Նա նաև որոշ չափով ու իմաստով համակրում է մեր շարժմանը: Պարոն Քաջ Նազար, խոսքը Ձեզ է տրվում: Նազարը մոտենում է ամբիոնին, - Բարև ժողովուրդ ջա՜ն: Լա՜վ հեքիաթի երեկո է: Ելույթս պրծնեմ, կպատմեմ, թե ո՜նց եմ աջ ու ձախ երջանկացրել մարդկանց: Դահլիճից լսվում են ծիծաղի և ծափի ձայներ,- ճի՜շտ է, ամեն օր դա ենք լսում: Հոյակա՜պ էր: -Կյանքը վեր են ածել հեքիաթի երեկոների: Փիրուզան շշնջում է Նազարի կողմը,- Թուղթը բացե՜ք: Նազարը նայում է Փիրուզային,- Բացե՜մ, Փիրուզ ջան, ամեն ինչի բացն եմ սիրում,- բացում է թուղթը, ողջունում դահլիճի առաջին շարքում նստած Սեդրակին, Սարգսին, Արտաշեսին և նրանց կողքին նստած գեր կնոջը, որն անընդհատ ծամում է, - Ըհը՜, Արուսյակ էլ ունե՜մ, թեմա էլ: Լրի՜վ պատրաստ եմ: Դահլիճից լսվում են ծափեր և ձայներ,- Մենք էլ ենք պատրաստ, հերոս: Կարապետը խոսում է նստած տեղից,- Ջան, ջա՜ն: Ե՞րբ ու ո՞նց անհուսալի ապուշը ջանի իրավունք ստացավ, մենք մնացինք հին թույլտվության հույսին: Փիրուզան աչքերն է սրբում, շշնջում,- Չփորձե՜ս ազդել ամոթիս վրա, քնաբեր եմ տվել: Նազարը խոսելիս նայում է ծամող կնոջը,- Մինչև ե՞րբ մենք՝ ազգի ամենագործունյա մասը պետք է սոված մնա ուղղակի և փոխաբերական իմաստով: Ինչքա՞ն նայենք հարևանուհու ձեռքի բրդուճին, մուրալով ստանալ սննդի կտորներ սիրախաղի կամ ծամածռության դիմաց: Նրա ձեռքի չիրը հաց չի դառնա: Մինչև ծամում ենք իշխանության երկարաժամկետ չրերը, բյուջեն դատարկվում է: Պահանջում ենք բանկերի պարտադիր գրավոր հաշվետվություն: Կարապետը ծափահարում է,- Հիանալի՜ հիմարություն էր: Դահլիճից լսվում են ծափեր,- Այո՜, Ճի՜շտ է: Սարգիսը կանգնած է ծափահարում,- Ես քո ուտող խմո՜ղ, հերոսական ցավը՜ տանեմ: Սեդրակը դիմում է դահլիճին,- Ժողովուրդ, թոռիս անունն էլ է Քաջ Նազար, հենց իր պատվին: Կարապետը դիմում է իր կողքին նստած երիտասարդներին,- Աչքիս՝ ապուշացման հավաք է: Փիրուզան շշնջում է,- Ա՜խ, Կարո, իրոք, ապուշացել, միամտությանս զոհն եմ դարձել,- Նազարի իրեն նայելու պահին շշնջում է,- Ների՜ր: Նազարը ոգևորվում է,- Այդ խոսքերից երջանկացա՜,- դալիճը ծափահարում է,- Իրո՜ք, կյանքը բեմադրություն է, մենք՝ ծափ տվող, սոված միամիտներ: Մեզ գնահատականներ են կպցնում, բայց ախր մեր ամեն իբր գիտակից քայլը հատուկ ուժերի կազմակերպածն է: Գեղեցկուհու մատները բռնում ես՝ պաչես, իսկ մեր աչքին սուջուխ է՝ ո՜նց չկծես: Ու խորնարհված լիզում ենք ու կծում, ու պարզում, որ մատներն ուրիշի են, կոպիտ ու կեղտոտ: Միայն անհնազանդության չդադարող ակցիաները սրանց մարդկայնորեն մարդ կդարձնեն: Ծամող կինն իր մատներին է նայում, ծափահարում: Մի քանիսը միանում են: Նազարը շշնջում է,- Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար,- դիմում է դահիլիճին,- Հետը շփվում ես, բույրից զգում ուսերի փախլավայի հոտը: Ձգվում ես, որ կծես, որ կյանքի օրենքով է՝ ապտակ ես ստանում, որ էթիկայի օրենքով է: Նույնը քաղաքական դաշտում: Միակ ելքը արտահերթ ընտրություններն են: Ի կո՜չ: Ռուզաննան ծափահարում է, ցուցադրելով իր բաց ուսերը- Հաճելի՜ օրինակ էր, ախորժաբե՜ր: Դահլիճում մի տղամարդ է կանգնում, ծափահարում,- Թողե՜ք կծենք ձեր ուսերի մեր փախլավան: Կանանց մատների սուջուխը դեմ արեք, ոչ թե՝ ձեր մատների կոմբինացիան: Դահլիճից լսվում են ձայներ,- Ժողովրդին՝ փախլավա և սուջուխ: Ըմբռնեք, վերջապես, տղամարդկանց ցանկությունը ու բուժեք ժողովրդական մեթոդներով: Նազարը լսում է ծամող կնոջ զկրտոցը, հճույքի մռմռոց արձակում,- Ըմմմ՜,մ Հազիվ հարազատ ձայներ լսեցի, ո՜նց էի կարոտել ձենիդ զրնգոցին:- ինքն իրեն շշնջում է,- Դե Նազար ջա՜ն, մնացածն՝ ինչպես գյուղում: Դահլիճից լսվում են ծափեր և ձայներ,- Վերջապե՜ս ժողովրդամետ, ժողովրդի ծոցից ծնված գործիչ տեսանք: - Կանացի գեղեցկության հերոսակա՜ն և ինքնատի՜պ ընկալում: Անահիտը ևս ծափահարում է,- Որպես խորհրդամեծար արվեստագետ, դյութված եմ կանացի ձգողականության խորհրդի Ձեր մեկնաբանմամբ: Փիրուզան ցածրաձայն դիմում է Նազարին,- Թղթին նայեք, խնդրում եմ: Տեքստը բացեք: Կարապետը դիմում է դահլիճին,- Ժողովուրդ, կարծես հիպնոսված լինեք: Զարթնեք, ախր: Ուշադիր վերլուծեք լսած անմտությունն առանց էմոցիաների ու կանխակարծության: Նազարը մատով հաստատման ժեստ է ցուցադրում,- Շա՜տ ճիշտ է: Ես կասեի՝ կյանքից վերցրած փոխադրություն: Ամենուր պլակատներ են՝ եթե ինձ գովես, թխվածք ու լավաշ կկտամ: Ու մեր տեսակը, չկշտանալով մեր վրա նստածների տվածից, վերցնում է պայքարի մեթոդով, քանի որ վերաբերմունքն արդեն գովեստ է, տիկին: - մոտենում է շփոթված Փիրուզային, որ աչքերը փակում է, դեմքը՝ խոնարհում, ուսից փախլավա վերցնելու ձև անում, վերադառնում ամբիոնի մոտ,- Ես պահանջում եմ կաբինետի անվերապահ մեղայական հրաժարականը: Էլ ո՜չ մի ժամկետ: Փիրուզան անշարժ է նույն դիրքով: Սարգիսը երկար ծափահարում է,- Ես քո նախահարձակ ցավը տանե՜մ: ճի՜շտ ոնց որ թշնամու դեմ: Դու մեր հաղթանակների գրավականն ես: Սեդրակը թեքվում է դեպի դահլիճը,- Քաջ ունենք, աշխարհը չունի: Ոնց է հարվածում աջ ու ձախ: Կին, թե՝ կաբինետ, առանց մի ժամկետ: Դահլիճից ձայն է լսվում,- Բազմանշանակ ու հանդուգն ակնարկ էր դառը իրականությանը: Ինքդ վերցու՝ առանց ողորմության սպասելու: Միանշանակ՝ իշխանափոխություն: Կարապետը կանգնում է,- Բարի ախորժա՜կ, քաջ Նազար: Միայն ապուշը կամ լկտին այստեղ դա կաներ: Իսկ էդ ընկերուհին կորած ու ցեխոտված հոգի է, ամո՜թ իրեն: Անահիտը դիմում է Կարապետին,- Երիտասարդ, դուք հանդգնորեն խանգարում եք պարոն Նազարի գունեղ ելույթը: Դուք բուսակերի՞, թե՞ այլ կարգավիճակով եք այստեղ: Կարապետ,- Բուսակեր չեմ, խոտակեր եմ: Գանձս անտեր թողեցի, աչքս չթարթած կորցրեցի: Ու տեղի անտեղի բառաչում եմ՝ ների՜ր իմ սեր: Բայց սերս բառաչս չի ընդունում ու չի՜ լսում, ու ինքն էլ ապուշացե՜լ է: Ես էլ իրեն չեմ ճանաչում: Փիրուզան աչքերն է սրբում, շշնջում,- Բա ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ: Անահիտը ժպտում է Կարապետին,- Մեր շարքերում խոտակեր չունենք, բայց կհամարենք մեր շարժման արմատական թև: Որպես խոտակեր կարող եք մասնակցել: Ողջունելի՜ է Ձեր շռնդալից մուտքը մեր իրականություն: Բայց խոտակերներն, ախ՜ր, խաղաղասեր են լինում: Նազարը ձեռքի շարժումով ողջույն է ուղարկում Կարապետին,- Հարգելիս, ճիշտը նա է, ում ճիշտ են համարում ուրիշները: Թե չէ՝ բոլորս էլ ճիշտ ենք ըստ մեր գրքերի: Գրքերը շա՜տ են ու խառը անձնական բաներ են ասում, մեզ թշնամացնում, բոլորիս խառնում իրար: Դահլիճից լսվում են ծափեր,- Ճի՜շտ է, մեզ ճիշտ ուղղություն տվեք, ոչ թե՝ դատարկ ճառեր: -Ինչքա՜ն լավ կլիներ, այ էսպես նախօրոք իմանալ՝ ում ծափ տալ, ում սուլել, երբ անջատվել: Կարապետը նայում է շուրջը, մոտենում ծամող կնոջը, նրա ափսեից վերցնում մի բուռ ելակ ու շպրտում Նազարի ուղղությամբ: Սա կռանում է, խուսափում: Ելակներից մեկը լղոզվում է Փիրուզայի կրծքի բացվածքին, մյուսը՝ Անահիտի ճակատին, երրորդն ընկնում է Կարենի բաց բերանը: Կարապետը մի քանի ելակ էլ ուտում է, փորձում էլի վերցնել, բայց ծամող կինն արգելում է: Փիրուզան դիմում է Կարապետին,- Ինձ չես հարգում, գոնե ներկաներին հարգիր: Էլի՞ աչքի ընկար քո անշնորհքությամբ ու դեռ ընկերությու՜ն ես առաջարկում, երբ վախենում եմ կողքիդ կանգնել: Սա ի՞նչ ներկայացում է: Կարապետը ձեռքը բարձրացնում է, իջեցնում,- Եթե հարգանքն ու շնորհքն այս ապուշ ելույթն է, հանգի՜ստ արա այն, ինչ անում ես: Ոչ դա եմ հասկանում, ոչ թաքնվող հիմարի առեղվածը: Նազարը գնում է, Փիրուզայի թիկունքում կանգնում,- Չվախենա՜ս, այստեղ եմ:-դիմում է դահլիճին,- Քաջությունը գլխով պատին տալը չի, այլ՝ վտանգը զգալն ու իրեն փրկելը, նաև փախնելով, որ քեզ փրկես, որ հայրենիքը փրկես: Իմ անձը հայրենիքինն է, ոչ թե մանր մունր խանդածին վեճերինը: Ջուր չլցնե՜նք թշնամու ջրաղացին, իմ ժողովուրդ: Զգուշավոր քաջությամբ պահպանենք անկայուն խաղաղությունը: Արտաշեսը կանգնում է,- Կեցցե՜ զգուշությունը, քաջության գրավականը: Վտանգը պատ է, իսկ պատին ճակատ տալը հիմարություն: Սեդրակ,- Զգուշավոր քաջ ունենք, աշխարհը չունի: Տասնյոթ անգամ մտածում է, մեկ տեղին հարվածում: Դահլիճը ծափահարում է: Լսվում է ձայն,- Կեցցե՜ խելամիտ, չափավորված վարքը, ընդունված կարգը:  Կարապետը ձեռքերն է բարձրացնում,- Ես գիժ, սրանք՝ ապուշ: Գիժն ապուշների մեջ կցնդի: Կամ դահլիճն է գժվել, կամ՝ ես եմ կորստի ցավից հիմարացել: Փիրուզ, քեզ չե՜մ ների իմ հավատի կորստյան ցավը,- ընկերների հետ դուրս է գնում դահլիճից: Նազարը մոտենում է ամբիոնին, ժպտում,- Ու նորի՜ց սպասման ճգնաժամ է: Գովում ենք անարժանին, որ իր տված փշրանքներով կենդանի մնանք ու պայքարենք այսպիսի վայրենության ու Սահակների, Աղունիկների, չաղունիկների, չմո հմոների դեմ: Իսկ գիժ Կարոների ծրագրից դուրս գժությունը խառնում է ամեն ինչ: Ամեն մեկը գոռգոռում է իր գծով ու դառնում ենք գժանոց: Պահանջում եմ կառավարության հստակ հաշվետվություն: Որպես քաջ բոլորին հասանելի եմ,- հերթով համբուրում է Փիրուզային, Անահիտին, Ռուզաննային, որ փոխադարձ է համբուրվում: Նազիկը շտապ հեռանում է դահլիճից: Կարենը կանգնում է, ձեռքը պարզած սպասում Նազարին, բայց սա նրան չի մոտենում: Համբուրելու գործընթացը դահլիճը ուղեկցում է ծափերով,- Կեցցե՜ն հասանելի գործիչներն ու կանայք: Նազարը Ռուզաննայի ձեռքը բաց չի թողնում,-Ոնց որ միշտ՝ բոթելով, թաքնվելով, ոտների արանքով հասնում ես նպատակիդ, բարձրանում, իսկ դիմացդ գայթակղությունն է, անպայման կնոջ տեսքով: Փորձում ես ժպտալ ըստ թթված ու մռթմռթան էթիկայի ու էթիկետի, բայց գժվում ես թշերի տոլմայի համ ու հոտից՝ ո՜նց չկծես,- համբուրում է Ռուզաննայի այտը, ձեռքը, թևը,- ձեռքը բռնում ես, գժվում քյաբաբի հոտից, իսկ դիտմամ կիսաբաց արած կուրծքը գոռում է- քյուֆթա չե՞ս սիրում, ինչ է: Ահա թե ինչու եմ պահանջում աշխատավարձի թոշակների ավելացում: Արժանապատիվ եկամուտն է քյուֆթա կերցնում: Անահիտը կանգնում է, ուզում է խոսել: Փիրուզայի ձայնը դողում է,- Պարոն Քաջ Նազար: Դուք խոստացե՜լ եք: Նազարը Փիրուզային ժպտում է,- Հիշում եմ սիրունս, պոեզիայիս վրա քյուֆթա խոստացար:- դահլիճից լսվում են ծափի և ծիծաղի ձայներ,- Ձեզ եմ ասում, ո՞նց չհարձակվես աչքերով ու խոսքերով խոստումներ կրակող օբյեկտի վրա:- Ռուզաննան ժպտում է Նազարին, ուսերը և կիսաբաց կուրծքը ցուցադրում,- Կանացի կերպարի հոգևոր սովը խառնվում է ախորժաբեր պատկերին ու այլևս մեր հրամանատարը բնազդն է՝ բնական ու խայտառա՜կ, անհրաժեշտ ու անհամբեր: Խառնվում են իրար կնոջ մարմնի, քյուֆտայի ու քյաբաբի հրապույրը, ու ուշքի ենք գալիս անսպասելի տեղում: Ահա թե ինչի վրա է կառավարության հույսը: Ես պահանջում եմ սահմանադրական փոփոխությունների իմ փաթեթը, ու այլևս անարգել կօգտվենք բնության բարիքներից, սիրված ու կուշտ լինելու իրավունքից: Դահլիճից լսվում են ծափեր և ձայներ,- Անհապաղ սահմանադրական փոփոխություններ: - Մենք էլ ենք ուզում այդպիսի օբյեկտ, սիրված ու կուշտ լինելու խոստումներով : Կարենը ձեռքը բարձրացնում է,- Ես բողոքու՜մ եմ: Տնտեսական աճի որոշ դժվարությունները միտումնավոր չարաշահվում են պարոն Քաջ Նազարի կողմից: Նազարը բռունցքով հարածում է սեղանին,- Իսկ ինչու՞ ձեր քյուֆթան ու քյաբաբը մերը չդարձան, որ ամեն իրիկուն կեր փնտրելիս չստորացվենք, այլ քայլերի դիմենք, հը՞: Արտաշեսը կանգնում է, դիմում Կարենին,- Խոստացել եք, կատարեք: Մեզ դարձրեցիք բուսակեր, դուք մնացիք մսակեր: Սեդրակ,- Բուսակերներ ունենք, աշխարհը չունի: Բայց աչքիս ճիշտն իրենք են: Դահլիճը ծափահարում է, աղմկում,- Խոսքը գործ է: Խոստացել ես, արա: Կարենը գոռալով է խոսում,-Վստահեցնու՜մ եմ և խոստանու՜մ ինքնաապահովված Հայաստան,- սուլոցների ներքո շտապով դուրս է գնում դահլիճից: Դահլիճում լսվում են շշնջոցներ, Փիրուզան դեմքը ձեռքով ծածկում է: Սեդրակը, Արտաշեսն ու Սարգիսը ծամող կնոջ տոպրակից թխվածք են վերցնում,- Խնամիք գացին, մերոնք՝ մացին: Արտաշեսը կանչում է,- Ընլայնե՜լ ժողովրդական մասսաների իրավունքները Սարգիսը կանգնում է, մատներով հաղթանակի նշան ցուցադրելով,-Հակառակորդին թիկունքից հարվածելը հաղթանակի պայմանն է, իմ գեներալ: Դրանցից մի երկու գերի վերցու, խոսք քաշենք, տենանք՝ ի՜նչ ենք անում: Սեդրակը միանում է Սարգսին,- Գերիներ կունենանք, աշխարհը չունի, ու ոչ մեկին չենք տա: Մինչև չպարզենք՝ թե ինչ անենք: Մերն ուրիշ ա: Անահիտը մոտենում է Նազարին, խոսում դողացող ձայնով,- Պարոն Նազար, մենք հարգում ենք ձեր հերոսական անցյալը, ճոխ լեզուն, հաղթելու վայրի կիրքը: Բայց հարգեք միս չուտելու մեր իրավունքը,- իր վրա է ցույց է տալիս,- Օրինակ, կանացի կուրծքը զարդարեք ոչթե վնասակար տարրեր պարունակող և տհաճ հոտեր արձակող քյուֆտայով, այլ կաղամբի ձիգ գլուխներով: Ականջների տոլման, համեմված անմեղ խոզի տանջահար մսով, փոխարինեք կարտոֆիլի եփած շերտիկներով, թևերի քյաբաբը՝ թարմ վարունգով, թշերի մսոտ կոտլետը՝ դդմի ախորժաբեր կոտլետով: Եթե ինձ հյուր գաք, ես մի երեկոյի ընթացքում կփոխեմ ձեր սննդային տեսլականը: Նազարը զարմանում է,- Ես ոչ թե ծածկադմփոցի, այլ՝ ախորժակի ազատության մարտիկ եմ: Դահլիճից լսվում են ձայներ,- Սննդախանդը տեղ չունի քաղաքականության մեջ: -Ճի՜շտ է ասում Քաջը: Սա ի՜նչ ծածկադմփոց է:  -Մի՜ խանգարեք, նա հենց այն է ասում, ինչ մենք ենք ուզում: - Քաջը ժողովրդի ախորժակի խոսափողն է: -Ինչու՞ էիք մեզանից թաքցնում ճշմարտությունը, միսաշխարհի հրապույրը: -Խոսքի և ախորժակի ազատությու՜ն: -Ես բուսակեր դարձա չքավորությունից դրդված, բայց էլ չե՜մ կարող լսել ստամոքսիս ողբը: -Բնության կանչը արդարության ձայնն է - Բուսակեր դարձա, որ բուսական նպաստ ստանամ: Բացի մի գլուխ կաղամբից երեք գազարից, ոչինչ չտվեցիք: Ձեզ մնա, լավ է քյաբաբով մի լավ բրդուճ, քան՝ երեք գլուխ կաղամբ: Նազարը ձեռքը բարձրացնում է,- Հանուն ժողովրդիս պատրաստ եմ փոխզիջման: Մի կրծքին կաղամբ, մյուսին՝ քյուֆթա, մի թևին՝ քյաբաբ, մյուսին՝ վարունգ: Հանուն հայրենիքի հյուր էլ կգնամ տիկնոջը, կուտենք բոլոր կոտլետները ու պոեզիայով էլ կհաշտվենք: Ըհը՝ հաշտություն հանուն ախորժակի,-համբուրում է Անահիտին,- Իմ համո՜վ բուսակեր: Սարգիսը կանգնում է, ծափահարում,- Հաշտարար ախպե՜ր, իմ գեներա՜լ, աջ ու ձախ պաչպչելով ու թեմայից շեղելով հաղթեցիր: Սեդրակը նայում է ծամմող կնոջը,- Պաչպչելով գործն առաջ տանողներ ունենք, աշխարհը չունի՜: Դահլիճի վերջնամասից ձայն է լսվում,- Մենք սովածացանք: Ընդմիջում արեք: Մասնակիցների մի խումբ դահլիճից դուրս է գնում: Ուրիշ ձայն է լսվում, - Ճի՜շտ է, դեպի բուֆետ, ուտենք վերջապես մսով կոտլետ: Մի խումբ էլ է դահլիճից դուրս է գնում: Աստիճանաբար դահլիճը դատարկվում է: Անահիտը հենվում է Նազարին, հեկեկում,- Պարոն քաջ Նազար, Ձեզ կանչել էինք, որ օգնեք մեր շարքերի ընդլայնմանը, իսկ դուք այն քայքայեցիք մի ելույթով, ինչպես թշնամուն եք հաղթել սրի մի հարվածով: Հզոր շարժումս դարձավ աղանդ,- լացելով դահլիճից դուրս է գնում: Ռուզաննան հպվում է Նազարին,- Գոնե մխիթարե՜ք Ձեր բուսակեր գերուն քաջին վայել մեթոդով: Նազարը գրկում է Ռուզաննայի մեջքն ու շշնջում ականջին,- Առաջարկում եմ հեծնել ցանկության օբյեկտին և սլանա՜լ բուսաշխարհում,- նույն պահին Փիրուզան ձեռքից բռնում է, հեռացնում: Ռուզաննային ձեռքով է անում, կանչում,- բայց մյուս անգամ, ամե՜ն անգամ: 2 Ծամող կինն ընդառաջ է գնում Նազարին,- Կյանքիս նշանակալի՜ց երեկոն էր: Երևի անցնեմ մսամթերքի, որ նիհարեմ: Շնորհակալ եմ, իմ անվա՜խ քաջ: Նազարը թողնում է Փիրուզայի ձեռքը, համբուրում կնոջ ձեռքը, մատները թույլ կծում: Կինը նվաղում է, հենվում Նազարին: Սա կնոջ թղթե բաժակից թխվածք է վերցնում,- Քաղց՜ր տիկին, մեր գյուղի ամեն երեկոն էլ նշանակալից է եղել, չե՜ք իմացել, անտեղյակ ապրել եք: Արտաշեսը Սարգսի ու Սեդրակի հետ մոտենում է Նազարին,- Որպես պայքարի մասնակից՝ պահանջում ենք ռազմավարի մեր բաժինը,- զգույշ շարժումներով կնոջն իրեն է հենում, բաժակից թխվածք վերցնում: Մյուսները ևս ակտիվորեն օգտվում են բաժակի պարունակությունից: Փիրուզան մարտական կեցվածք է ընդունում Նազարի դիմաց,- Վե՜րջ իմ համբերությանը: Գրածս չկարդալը, հիմար մտքեր ասելը, ոչ կոռեկտ վարքը՜, ինձ չենթարկվելը՜: Այս պահից… Այդ պահին Նազարին է մոտենում մի տղամարդ, - Պարոն Նազար, այստեղի սննդի օբյեկտի տնօրենն եմ: Ձեր հզոր ելույթի շնորհիվ մի օրում եռամսյակի առևտուր արեցի: Վերջապե՜ս էս շեղված մասսայի ախորժակը դարձի եկավ: Օբյեկտիցս բոստանի հոտ էր գալիս: Կես տարի ամեն երեկո իմ հյուրն եք Ձեր մշտական զույգով:- նայում է Փիրուզային,- Հաճելի՜ զույգ ունեք: Սարգիսը ծամող կնոջ բաժակից թխվածք է առաջարկում տնօրենին, սա հրաժարվում է, ինքն է ուտում,- Ինձ գրիր, ախպեր, կռվի դաշտի մշտական զույգն եմ: Մեկս ջարդել է, մյուսը կոտորել: Իրավունք չկա ախպորը մենակ թողալ ոչ կրակելու, ոչ կերակրվելու դաշտում: Արտաշեսը գեղեցիկ ժեստով թխվածք է վերցնում, ծամում,- Սաք ապեր, այստեղ պետք է ոչ թե թուր բռնելու շնորհք, այլ՝ եղան դանակի:-դիմում է տնօրենին,- Ինձ գրիր ախպորս զույգ: Ընտի՜ր կենացների տետր ունեմ: Սեդրակը դիմում է տնօրենին,- Ախպերս ուտող խմող ախպեր ունի, աշխարհը չունի: Ինձ էլ գրիր, երբեմն, ախպեր: Փիրուզան թևանցուկ է անում Նազարին, ժպտում տնօրենին,- Իրենց ասեք, որ ճաշարանի էտիկետով հերոսի զույգը կնոջ հագուստով և տեսքով պետք է լինի: Թող կանացի հագուստով գան, որ պարոն Նազարն ընտրի ռեստորանի իր զույգին: Նազարն ազատ ձեռքով գլուխն է քորում, դիմում տնօրենին,- Էս ի՜նչ կրակ էր: Բեր տղերքին փոխարինող գրենք Փիրուզիս հարգելի բացակայի պատճառով: Բժշկի թուղթը բերո՜ղ եմ: Տնօրենը ժպտում է,- Ցավու՜մ եմ, բայց պահանջվում է մշտական զույգ, իգական սեռի: Նազարը համբուրում է Փիրուզային,- Կռվի դաշտը՝ կռվածին, կայֆի դաշտը՝ սիրածին: Փիրուզան ժպտում է Սարգսին ու Արտաշեսին,- Ցավու՜մ եմ, որ չզուգավորվեցիք, ու ինձ ընտրեց: Տնօրենը ժպտում է Փիրուզային,- Շնորհակա՜լ եմ, որ հրավերքը չմերժեցիք: Ձեր սեղանը պատուհանի մոտ է: Տիկի՜ն, դուք լինելու եք մեր երեկոների զարդը,- հեռանում է: Արտաշեսը դժգոհում է,- Ահա՜ անձնազոհ պայքարի հատուցման դառը դեղը: Հաճույքի ընկերուհին քլնգեց կռվի ընկերոջը: Կռվի դաշտում ախպորս ով փրկի, ճաշարանում՝ ով կցվի: Սարգիսը խոսում է, նայելով Փիրուզային,- Չէի՜ սպասում ախպորիցս, որ գլուխը կմտցնի սիրած կնոջ շորերի տակ ու էնտեղ կշեղվի ու կմոռանա ախպորը: Ուրեմն անիմաստ ու ձրի չոր թխվածք կերա, դահլիճում գոռգոռացի, հա՞: Սեդրակը զարմացած է,- Իրար քլնգելու ձևեր ունենք, աշխարհը չունի  Փիրուզան համբուրում է Սարգսին,- Սաք ապեր, երբ որ մուսան հայտնվում է, վեճերը դադարում են: Արտաշեսը ձգվում է, որ Փիրուզան իրեն էլ համբուրի, ու հիասթափված ուղղվում է,- Ախ, ախպերության քաղցր վիրուս, այդպես է եղել ի վերուստ: Գնա՜նք, տղերք: Մերը պոնչիկն է, որ չհղփանանք,- թույլ հրում է ծամող կնոջը,-Տիկին վերադարձիր, որ բաժանվենք: Ծամող կինն ուղղվում է, նայում դատարկ տոպրակին, շուրջը,-Ա՜խ, տեսնես կա՞ արժանի տղամարդ: Սարգիսը ցցւմ է կուրծքը,- Տիկին այստեղ այսքան ազգի հերոս կանգնած, դու արժանի տղամա՞րդ ես փնտրում: Ծամող տիկինը ժպտում է Փիրուզային,- Տղամարդը նա է, ում կվստահես քո պատիվն ու սննդի տոպրակը: Ես իրեն կվստահեի: Սարգիսը, Սեդրակը, Նազարը, Արտաշեսը նայում են Փիրուզային,- Ես է՜լ: Սարգիս,- Գնանք մեր պոնչիկով նարդու՜ն,- Սեդրակի, Արտաշեսի և ծամող կնոջ հետ դուրս է գնում: 3 Փիրուզան և Նազարը նստում են սրահի առանձին սեղանի մոտ: Նրանց մատակարարում են: Կողքի սեղաններից ծափահարում են իրենց, հիացմունք արտահայտում: Փիրուզան ժպտում է բոլորին, շշնջում Նազարին,- ճշտությամբ կրկնեք, ինչ որ ես եմ անում, ոչ մի ավելորդ շարժում:- Նազարը կանգնում է, ժպտում:- Ապրե՜ք, նստեք: Ոնց որ երա՜զ: Մի կողմից լա՜վ է, որ միայն ես չեմ ապուշացած: Բայց ո՞նց, ինչու՞: Նազարն սկսում է ուտել,- Սիրուն՜ս, հավատա իմ փորձին: Վերևից մի տեղ ծաղիկ է, մյուսում՝ մոլախոտ, բայց թե հողը բարձացնես, տակը նու՜յն որդերն են ու ճիճուները, նեխահոտը: Փիրուզա,- Ա՜յ, այդ նեխահոտն իմ խայտառակ կարգավիճակն է՝ Նազարի սիրուհի: Իսկ վերևում ծաղիկ կլինի, թե մոլախոտ, անհայտ է: Դանդաղ ծամեք, խնդրու՜մ եմ: Նազարն ուտում է, հետևելով Փիրուզայի արձագանքին,- Տեսա՞ր, սիրունս, ի՜նչ տղա եմ: Գիտե՞ս, բացի քեզնից, քանիս՜ն են ուզում դառնալ սիրուհիս: Փիրուզան հայացքով և ձեռքի հպումներով ուղղում է Նազարի շարժուձևը,- Ափսեն տեղը դրեք: Արմունկները սեղանին չհենեք: Փակ բերանով ծամեք, ապրեք: Նրանք չգիտեն, ինչ որ ես գիտեմ: Ես Ձեր սիրուհին չեմ, ու այլևս չասեք: Իսկ իրենք թող մտածեն, ինչ ուզում են, արդեն ցեխի մեջ եմ: Լա՜վ, եկեք Ձեր երեկոն չփչացնենք, մինչև՝ ուշքի գամ: Խմում ենք, շնորհավորում, ու այլևս՝ չեք խմում: Ձեզ այստեղ հարբել չի կարելի: Նազարը փորձում է համբուրել Փիրուզային,- Հոգատար՜ս, ո՜նց ես անհանգստանում: Փիրուզան շրջապատի համար աննկատ ձեռքով հետ է վանում Նազարի դեմքը, թեթև ապտակում ու ձեռքը թողնում դեմքի մոտ, ժպտում,- Թե չէ՝ կգնամ: Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը, դատարկում գինու բաժակը,- Լա՜վ չես անում: Գրվեցիր իմ սիրուհին ու չես պաչվում: Գոնե լավ է, որ էսօր օրս է ու պոեզա կանենք, ակտիվ հանդիսատեսով,- հույսով սպասում է Փիրուզայի արձագանքին: Փիրուզան ևս օգտվում է ուտեստներից,- Լավ՜ն են: Խոստացել եմ, կանենք, քանի որ այսօր հաղթող եք, բայց պետք է պակասեցնենք այդ հիմար պոեզիան: Այլևս ուրիշ Փիրուզա եմ: Օգտվեք անձեռնոցիկից: Սպասեք,- ինքն է անձեռնոցիկով սրբում Նազարի երեսը: Նազարը փորձում է համբուրել ձեռքը, չի արգելում,- Մի արեք, այսինքն՝ չափի մեջ: Մի շտապեք, ուտելիքը վերցրեք փոքր կտորներով, ինչպես ես՝ ապուշս եմ կերակրում: Նազարն ավելի ձիգ է նստում և ավելի զգույշ շարժվում,- Շա՜տ խիստ ես: Համ անում ես, համ՝ ամաչում: Ախր դու՜ գրվեցիր սիրածս, պաչվեցիր բոլորի մոտ: Բայց սիրու՜մ ես, չէ՞: Փիրուզա,- Ես ասել եմ իմ կարծիքը Ձեր մասին: Այն չի փոխվել, ու չգիտեմ ինչու գրվեցի Ձեր զույգը: Մի ափսե կերակուրի համա՞ր: Չէ՜, Ձեզանից հաջողության հոտ է գալիս ու ես դրա հանդեպ իրավունք ունեմ Ձեր շնորհիվ վաստակած իմ դժբախտությամբ: Խնդրու՜մ եմ, հանգիստ կերեք, փոքր կտորներով: Աստվա՜ծ իմ, ավելի փոքր, լա՜վ է: Երկար ծամեք, ապրե՜ք: Չէ՜, վերջացրեք: Տանը կկերակրեմ, կուզեք՝ պոեզիայով, կուզեք՝ երգելով: Խոստանում եմ: Ախ, իրոք կեղտ է, թեկուզ՝ պսպղան: Նազարը դադարեցնում է ուտելը,- Կեղտ չէր, սիրունս, մսի կտոր էր: Մենակ թե չկատաղես, պոեզիաս՝ ջնջես: Հազի՜վ պոեզայիս կարոտեցիր: Փիրուզս, աչքիս դու էլ ե՜ս սոված: Լա՜վ էլ նրբակիրթ ձևով երկու աման սրբեցիր: Փիրուզան վերցնում է նոր բաժին,- Բայց Դուք հո գիտեք, որ անհույս պարտքերի մեջ եմ: Դուք էլ Ձեր ախորժակով ծանր բեռ եք ցանկացած բյուջեի վրա: Ու, բացի անիմաստ խոսելուց, որևէ բանի ընդունակ չեք: Հիմար ձևով մտաք իմ բնակարան ու մնացիք որպես անինքնասեր հյուր ապուշացած թերզարգացածի մոտ: Իրոք, չեմ հասկանում, թե՝ ինչ է կատարվում, ինչ եմ անում: Ոնց որ՝ երազում: Նույնիսկ փոշմանել եմ՝ ուշացած: Մոտենում է մի կին, ձեռքին հեռախոս, թուղթ և գրիչ,- Բարև ձեզ: Կարելի՞ է մի քանի հարց: Ես «Ինչ են շշնջում քաղաքում» թերթի աշխատակցուհին եմ: Փիրուզան ժպտում է կնոջը,- Այո, Քնարիկ: Բարև: Նախ նստիր: Օգտվիր, ափսե կա: Քնարիկը նստում է, խոսելիս ժպտում Նազարին,- Շնորհակալ եմ: Շա՜տ հաճելի զույգ եք, շնորհավորու՜մ եմ: Նազարն ուզում է խոսել, Փիրուզան բռնում է նրա ձեռքը, ժպտում Քնարիկին,- Մենք սոսկ ընկերներ ենք զբաղմունքի բերումով: Պարոն Նազարը կին ունի, և քանի դեռ պաշտոնապես չի բաժանվել իր կնոջից, մեր ինտիմ կյանքի մասին ցանկացած ակնարկ կվիրավորի իմ կանացի արժանապատվությունը: Ես իմ ամուսնունն եմ, որ առայժմ չունեմ: Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը, պահում երեսի մոտ: Փիրուզան ժպտում է նրան, ձեռքը նրբորեն հետ քաշում, թաքուն սրբում: Նազարն իրեն շտապով գինի է ցնում, խմում: Քնարիկը դիմում է Փիրուզային,- Բայց այստեղի ձեր համբույրն ավելին է ակնարկում: Նազարը համբուրում է Փիրուզային,- Թե լավ չի ստացվել, էլի նկարիր: Քնարիկը հեռախոսը պահում է նրանց ուղղությամբ: Փիրուզան շշնջում է Նազարի ականջին,- Վեր ընկեք Ձեր տեղը, թե չէ՝ շիշը կջարդեմ Ձեր գլխին,- Քնարիկի համար աննկատ վանում է Նազարին, ինքն իրեն շշնջում,- Որտե՞ղ է համբերության սահմանը, ինչքա՞ն արժի, ապու՜շ աղջիկ : Նազարը նստում է իր տեղը, նայում Քնարիկին- Հասցրեցի՞ր: Թերթից ես, չէ՞, Փիրուզիս պես,- իրեն գինի է լցնում, խմում, շշնջում,- Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Փիրուզան դիմում է Քնարիկին,- Սա՝ որպես ապացույց: Համբույրի արժևորումը սուբյեկտիվ է: Դա ընկերոջ հաջողված ելույթի ուրախության էմոցիոնալ պոռթկում էր: Դուք էլ գիտեք տղամարդու և կնոջ մոտեցումը ընկերության գաղափարին, զսպվածության չափը և կանացի չափանիշները: Ձեզ էլ մաղթում եմ երբեմն այդպիսի պոռթկումներ: Այսօր վերջ, սիրելի Քնարիկ, ցտեսություն: Քնարիկը կանգնում է,- Իսկ ե՞րբ կարող եմ հարցազրույց վերցնել պարոն Նազարից: Փիրուզան պայուսակից թուղթ ու գրիչ է հանում, նշում անում,- Ես ընդամենն իր գործավարն եմ, և այդ հարցերի լուծման հոգսն իմ ուսերին է: Տեղյակ կպահեմ, գործընկերուհի: Ցտեսություն: Քնարիկը ժպտում է Նազարին, հեռանում: Նազարը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Բա՜ն չհասկացա, ի՞նչ էր ուզում: Փիրուզան ձեռքը ետ է քաշում, սրբում,- Ուզում էր ճշտել՝ իրո՞ք Ձեր սիրուհին եմ: Էլ չանեք, կբարկանամ: Բայց Դուք հարբա՜ծ եք: Նազարը դեմքը մոտեցնում է Փիրուզային՝ բերանը բաց,- Չե՜մ անի, եթե քո ձեռքով երկու կտոր կերակրես, որ ուտելս կա՜յֆ տա: Փիրուզան կանգնում է,- Չէ, անկեղծ ապուշ եք, իսկ ես անհուսալի, թե լավ բանի հույս ունեմ: Նազարը խեղճանում է,- Նստի՜ր, մնա՜: Կվազեմ հետևիցդ, կլացեմ: Էլ չե՜մ անի, քո՜ արև: Փիրուզան նստում է,- Դե լա՜վ, փորձենք: Մեր մասին: Քանի դեռ չեք բաժանվել ձեր կնոջից, ընդամենը Ձեր գործավարն եմ: Ու այլևս չփորձեք մարդաշատ տեղերում ինձ համբուրել, օգտվելով իմ ապուշ կարգավիճակից: Եթե զգամ, որ պետք է, ես կանեմ, իրո՜ք: Ցեխի մեջ չեն լվացվում: Նազարը ձգվում է դեպի Փիրուզան, սա ետ է գնում, դանակ վերցնում,- Ինչ լա՜վ բան ասեցիր: Որ բաժանվեմ, լրի՜վ կդառաս ինձ կնի՞կ: Ոնց որ երա՜զ: Բա որ սպանի՞,- իրեն գինի է լցնում: Փիրուզան Նազարի բաժակը դնում է իր դիմաց,- Այլևս չփորձեք, արդեն շատ ավելի եք հիմարացել, քան՝ կաք: Սպանելու միտքը խելացի էր: Որոշ ժամանակ կսպասենք, մինչև պարզվեն Ձեր հաղթարշավի հանելուկը և չափը, իմ անկման աստիճանը: Նազարը զգուշորեն ուտում է, նայելով Փիրուզային,- Խանդեցի՜ր, սիրունս: Ի՜նչ լավն ես: Փիրուզան նայում է շուրջը, ժպտում հեռվում կանգնած տնօրենին, կանգնում,- Խանդելու բան չկա՜: Միայն խղճալու՝ ինքս ինձ: Կփորձեմ կեղտաջրից ինքս դուրս գալ, և՝ օգուտով,- ձեռքը պարզում է մոտեցող տնօրենին,- Ամեն ինչ հոյակա՜պ էր, իրոք: Խորի՜ն շնորհակալություն: Նազարն այդ ընթացքում արագորեն իրեն գինի է լցնում, խմում: Փիրուզան հոգոց է հանում: Տնօրենը համբուրում է Փիրուզայի ձեռքը,- Ձեր գովեստն իմ երազանքն էր, ունեցա: Մեզ չմոռանաք,- հեռանում է: Փիրուզան բռնում է Նազարի ձեռքը,- Գնանք,-Նազարը չի շարժվում: Շշնջում է,- Գնանք պոեզիայի, քանի չեմ փոշմանել,- Նազարը շտապ կանգնում է, օրորվում: Խոսում է լսելի,- Ուշանում ենք, պարոն Նազար,- թևանցուկ է անում Նազարին, շարժվում դեպի ելքը: (շարունակելի)
104

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(2)

Քաղվածք  Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից   քաղվածք առաջին      1   «Զգում եմ, որ սիրունս մրթմրթում է, թե՝ հացը քչություն է անում: Չնայած գիտի, որ ես ընտանիքս սոված պահող տղա չեմ, ու թեթև հիշեցրի: Նա էլ, կատաղեց, լինելով բարի, բայց մակարդակով՝ գռեհիկ: Բացատրեցի, որ իմ պոեզիային կմիացնեմ իր և Աղունիկի երգերից՝ կսարքեմ մեղեդային պոեզիա: Փող կճարեմ, հինգ հազար օրինակ կսարքեմ: Ամեն մեկը, հեչ որ չէ, հազար դրամի կծախեմ ու ձմեռը քեֆերով կհանենք: Էս հլա մե՜կ… Ուստիանս երևի խանդեց Աղունիկի պահով,- Անջատվիր, կամ էլ գնա Աղունիկիդ ասա: Ես մյուս պարզ, բայց հզոր պլանս բացահայտեցի,- Ա՜խ, ի՜նչ գիշեր է, մե՜ծ մեծ գործեր կպցնելու: Ասում են՝ արաբական շեյխ ա եկել, փող ունի, ցանկություն ունի, բայց վստահելի գործընկեր չունի: Պոեզիաս տանեմ, մեկնաբանեմ, վստահեցվեմ ու մի հինգ միլիոնանոց գործ կպցնեմ: Ուստիանս, առանց պատճառի, ուսս ուժեղ քորեց փետով, որ, չգիտեմ ինչու, միշտ ձեռին է,-Խանութի պարտքը տուր ու ճամփա ընկիր: Համոզիչ եմ խոսում, որ չկատաղի,- Թո՜ղ սպասի: Չմեռանք ու չե՜նք ուրանում: Կտանք, էլի՜: Ու, չգիտեմ ինչու, նոր դմփոց կերա, ու փախա դարպասից դուրս, որ իրեն չսպանեմ: Դարպասը կողպեց, թե՝ էդ խոսքերով պարտքը փակիր, արի: Էլի խանդե՜ց Աղավնիի պահով: Նախ փորձեցի հոգեբանական մեթոդը,-Էս գիշերո՞վ, ախչի: Կվախենա, մե՜ղք է: Բեր թողենք վաղվան, քո թա՜նկ արև: Քեզ էլ մենակ չթողնեմ: Չգիտեմ, երևի կանացի միամսյակի Ուստիանիս օրն էր, կատաղել էր փուչ բանից,- Ժամը տասն է, առևտրի ժամ: Քո էդ միլիոններից թե մի քսան հազարի բան չբերես, էդտեղ էլ կքնես: Ու էդ նուրբ պահին ճլթաց իմ ինտիմ կյանքի անպոչ գդալը՝ Սկեն, որ ոչ մեր քավորն է, ոչ՝ ընկերս, ոչ էլ՝ ինչքան մտմտում եմ, սիրելիիս սիրեկանը: Ասում է, թե՝ ճի՜շտ ես անում, Ուստիան ջա՜ն: Բա ես քեզ էդպես կպահեի՜... Ես էլ կատաղեցի,- էս ուշ ժամին ի՜նչ հեռանկար ես քննարկում Ուստիանիս հետ, ա՜յ ջախոբերան: Սկեն էլ ներողություն, էլ լաց, բայց Ուստիանս ամոթից տուն էր մտել: Ու ես մնացի դրսում, չնայած էդ ապուշը խնդրում էր, որ իրենց տանը միասին քեֆ անենք ու քնեմ: Ես վախկոտ չեմ, բայց թարսի պես քամին խաղում էր, քարերի մեջ ձայներ հանում: Հարդից բանից հավաքեցի, մտա քարերի արանքը, որ վերլուծեմ ընտանիքիս ապագան ու կնոջս մեծարանքի երեկոյի կազմակերպչական հարցերը: Աչքերս չէի փակում, որ չվախեմ: Բայց տարբեր ստվերներ էին խաղում ու աչքերս փակեցի: Բայց էդպես էլ քամին, կամ չգիտեմ ով, կասկածելի սուլում էր ու ես կծկվեցի, որ չերևամ: Մեկ էլ զգամ դեմքիս վրա մեկը խաղում է: Ալարում էի, թե աչքերս բացեմ: Քշում եմ, էլի գալիս է: Մտածեցի՝ Սկեն ու Հմոն են դավեր նյութում ու կատաղած էնպես զարկեցի դեմքիս, որ զարթնեցի: Նայեմ, տեսնեմ՝ անթիվ անհամար դեմս թափված են: Էլ ճանճ, էլ մրջյուն, էլ մլակ ու չգիտեմ ինչ: Չկարացի էլ, թե հաշվեմ: Հասա քսանիննինն, անցա հազարին ու էլի չպրծան անիրավները: Սկեի վրա կատաղած, ինձնով՝ հիացած, լուսադեմին գնացի, որ պատմեմ գյուղապետին՝ Գագին, որ հավաքներին Գագիկ են կանչում: Եթե իրեն պատմեմ, ու կինն էլ լսի, մյուս օրը ամբողջ գյուղը կիմանա, ու Ուստիանս էլ ինձ կճանաչի ու լացելով ներս կկանչի: Իսկը հաց ուտելու ժամ էր, ու կինը թարսի նման հողամասում էր, ինքն էլ ճնշման սուտի տքտքոցով դատարկ թան էր գռշտում: Փոշմանած գնում էի, թե լուրջ զրուցընկեր ճարեմ, համոզեց, թանով խաբեց, խմեցի ու պատմեցի: Դատարկ թանից ուռեցի, ու կատաղությունից մի՜ քիչ ճոխացրեցի, բայց շշմել էր հիմարը: Պատմեցի, թե՝ էսպես էսպես, ես էս քաջն եմ, ու ինձ չեն ճանաչում, չեն հասկանում, նույնիսկ՝ քո քուրը, իմ էլ Ուստինանը: Իրար քեռի հորքուրի երեխա են, թե ինչ, բայց ինքը մարդ չի: Միշտ Ուստիանիս ասում էր՝ էդ բոռին կորցրու: Չգիտեմ՝ ականջն ինչ էին լցրել իմ մասին ընտրական քվեաթերթիկների նման, որ իբր մարդ սարքեցին էդ ոչնչին: Ինչ որ բան գրեց, ինձ տվեց,- Վերցրու էս վկայականը՝ քաջ Նազար, մի զարկով ջարդի հազար: Կտրող թուղթ է, հիմիկվա օրերի Թուր Կեծակին: Սրանով վերև կբարձրանաս: -Ո՞ նց ախր, Գագ ապեր, մեռնե՜մ սրտիդ,- դիտմամբ եմ գլուխը յուղում, որ գաղտնիքը բացի: Սա տքալով, թե,- Կնիքը էստեղի «ԾԾՀ»-ի կնիքն է: Իրենք մաշվեցին, գնացին, սա մնաց: Վայելիր: Քո նման քաջ տղեն էստեղ շատ շա՜տ բատրակություն անի, իսկ քո վեհանձն հոգին դրան չի գնա: Թքիր ու հեռացիր էս թմբրած տեղից: Գտիր քոնը, որին արժանի ես քո տաղանդով ու էս թղթով: Ոնց որ թևեր տայի՜ն: Իրեն էլ էի վերևից նայում: Խնդրեցի, որ հետս գա, որ Ուստիանս ներս թողնի: Հենց դարպասից ներս մտավ, ոտների տակով սողոսկեցի, վրա ընկա Ուստիանիս ու մի երկու հատ պաչպչեցի: Ուրիշների մոտ չի ծեծում,- Գնում ե՜մ,- ասեցի: Ուստիանս ուրախ ձևացավ, որ չլացի,- Էս ի՜նչ բախտ էր: Քանի՞ օրով: Գագը թե,– Ի՞նչ օր: Պետք է մեծ մարդ դառնա: Թե էսպես հետ եկավ, կսատկացնեմ: Գոհ ե՞ս: Ու էդ պահին իրոք զգացի, որ ճակատիս մեծ մարդու գիր է կրած ու էդ խաչը պարտավոր եմ քաշ տալ: Ու ենթարկվեցի ճակատագրիս: Մտքով խաչը գցեցի ուսս, հոգով պնդացա: Ուստիանս էլ, ինձ թողած, Գագին էր պաչում,- Վայ, ախպեր՜ս: Ո՞նց ես համոզել: Մտա դրանց արանքը,- Ինձ չե՜ն համոզել, գնում եմ միլիոններս հավաքեմ, բերեմ: Գագն ինձ մի կողմ է հրում,- Ասեցի՝ քուրս մեղք է, լավ կյանքի արժանի: Էսպես ճիշտ է: Ուստիանս էլի դրան է դիմում ու պաչում,- Վա՜յ, իմ հույս ու հավատ ախպե՜ր: Էլի մտա արանքները, թուշս Ուստիանիս կողմը,- Ես եմ որոշել՝ գնալ, անվանս տեր կանգնել: Գագն ի՞նչ կապ ունի: Ուստիանս, չջոկեցի որտեղից, համով բաներով սեղան բացեց ու էլի մենակ Գագի հետ էր հարաբերվում,- Ո՜նց արտահայտեմ երախտիքս: Փետով էլ չէի՜ կարում շարժեի: -Ախչի՜,- ասում եմ,- ես եմ սովածը: Քո Նազարը, որ գնում է փող աշխատի, որ քե՜զ պահի: Մեկ էլ տենամ՝ Ուստիանս Գագի ականջին փսփսաց, սա էլ գումար մեկնեց ինձ, թե,-Վերցրու ախպեր, որ չնեղվես ու անփող հետ չգաս: Հետո քուրս քո ուղարկածից կտա: Ջոկեցի, որ սիրում է ու տանջվում, բայց ախպորից է քաշվում: Հուզվեցի, բայց փողը պաչեցի: Ուստիանս ոնց որ փոշմանել էր,- Գագ, բայց կգնա՞, որ: Ոնց որ չհավատա՜մ: Փողս քոռ ու փուչ չանի՞: Գագն ինձ այնպես նայեց, որ իմ ճնշումն էլ բարձրացավ, ուզում էի նույն պահին փախչեի: Բայց սոված էի, ու միայն գոռացի,- Գնում ե՜մ: Մնամ, ի՞նչ անեմ: Ու, որ վախս չերևա, Գագի դիմացի եղածն էլ, մնացածն էլ կերա ու Ուստիանիս ուզածիս չափ պաչպչեցի: Ինքը հուզված ու էդպես պաչպչվելով դարպասից դուրս եկավ, ու չդիմանալով բաժանման ցավին, ինձ թողեց դրսում ու դարպասը ներսից փակեց: Երևի կու՜շտ լացեց: Նստեցի դարպասի քարին ու մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չէ, բայց ու՞ր գնամ: Գագի ձենն եմ լսում,- Տես, քուր, լարեցի: Թե էդ անբանին տուն ես թողել, ինձ մոռացի՜ր: Էլ հերի՜ք է՝ չլսես: Հուզվեցի,- Ապրե՜ս, ախպեր: Ճի՜շտ է ասում, Ուստիան՜ս: Չթողնես էդ անասունին մեր տուն: Գագը կանչեց,- Դու հլը ըտե՞ղ ես: Գնա, ավտոբուսի ժամն է: -Գնու՜մ եմ,- ասում եմ, ու ոտների սուտի ձեն հանում ու լուռ հեկեկում,- գնացի, լա՜վ մնաք: Ու լացս իսկականից եկավ: Լացում էի ու վճիռ կայացնում, մեկ էլ լսում եմ Գագի ձենը,- Չմտածես, կօգնեմ: Ես էլ եմ ամաչում: Էդ անասունի պատճառով կտրվել էինք: Փաստորեն Գագը լավ մարդ է: Ասեցի, որ իմանա իմ կարծիքն իր մասին,- Ապրե՜ս ախպեր, ինձ էլ է կատաղեցնում էդ անասունը: Գագն ու Ուստիանս միասին զարմացան,- Հլը ըտեղ ե՞ս,- ու մինչև դարպասը կբացեին, ես արդեն քաղաք գնացող ավտոբուսի մեջ էի: Չնայած Ուստիանս հաստատ փոշմանել էր: Կնանիք կյանքիս ամենագռգռիչ հանելուկն են»: Նազարը քաղաքում  Նազարը քաղաքում գտնում է «Ծլի ծաղկի Հայաստան» կուսակցության գրասենյակը, ներս մտնում,- Բարև ձեզ: Ես Քաջաշենցի Քաջ Նազարն եմ, «Ծլիի» ձեր ներկայուցուցիչը Քաջաշենում, «Ծաղկիի» գրասենյակի շեֆը, Հայաստանի ակտիվ քաղաքացի: Գրասենյակում նարդի էին խաղում կուսակցական ակտիվիստներ «գիժ» մականունով Կարապետը և «ընկած ելած Սաք» մականունով Սարգիսը: Պարապությունից խաղին հետևում էին փողկապ կապած պարոն Արտաշեսը՝ գրասենյակի չնշանակված ղեկավարը և կիսաննջած Սեդրակը, որը թոռ ունենալու առթիվ որոշակի պարագաներ էր բերել, նշել ու սպասում էր առիթը նշելու գործընթացի վերսկսմանը: Պարագաների մնացորդները կողքի սեղանի կուսակցական թղթերի վրա պատրաստվում էին ամփոփիչ հավաքին: Ներկաներից միակ կինարմատ Փիրուզան համակարգչի մոտ անհույս ննջում էր, որ քեֆի ամփոփիչ հավաքից հետո ինքը, որպես կանացի պարտականությունների փաստացի կրող, վերականգնի սեղանի կուսակցական երեսն ու տուն գնա: Նա թերթի թղթակցուհի էր, նոր էր համալրել կուսակցության շարքերը դեռևս չպարզված նպատակներով, և՝ համատեղության կարգով Կարապետի պարտության և կատաղության սկզբնաղբյուրը: Նարդու ձանձրույթն արագ փոխարինվեց Նազարի անձով հետախուզական հիացմունքով: Կարապետը ծիծաղում է,- Ինչքա՞ն քաջ ես, էստեղ վախկոտ չկա: Նազարը մեկնում է վկայականը,- Բայց ես թղթո՜վ եմ քաջ: Բոլորը հավաքվում են վկայականի շուրջը, քննարկում, անձամբ զննում: Սեդրակ,-Հա էլի՜, տղեք, կարգի՜ն տղա է: Փիրուզան կարդում է որպես սփռոց ծառայած թղթերը,- Քաջաշեն… այնտեղ մասնաճյուղ չունենք: Ո՞ր մարզից եք: Նազարը վախը թաքցնում է բանավոր տեղեկանքով,- Կապ չունի, սեփական խելքով եմ եկել: Փիրուզան մոտենում է համակարգչին,- Չե՞ք հիշեցնի Ձեր անուն ազգանունը: Նազարը մեկնում է զորեղ վկայականը,- Քաջ Նազար Անբանյան: Փիրուզան հուզվում է,- Չկա՜, չեմ գտնում: Արտաշեսը ևս հուզվում է,- Էսպիսի զորեղ վկայականն իր ոտքով եկել է: Գրեք, ես եմ կանչել: Սեդրակ,- Հո՜պ, իմ կադրն է: Առաջինը ես ասեցի, որ՝ կարգին տղա է: Սարգիսը փաթաթվում է Նազարին, համբուրում,- Ախպերս է, հանգստացե՜ք: Նազար ախպեր, չհիշեցի՞ր: Ես էլ զոռով հիշեցի, կներես: Բա ո՞նց է, այստեղ ես: Նազարը թափահարում է փաստացի կախարդական վկայականը,- Իմ տեղը որոշվում է հայրենքի կանչով: Փիրուզան լրացնում է նոր կուսակցական տոմս, կնքում կնիքով և արցունքի կաթիլով ու մեկնում Սարգիսին,- Իրո՜ք քաջի խոսքեր էին: Ուրեմն՝ դեռևս ամեն ինչ կորած չի: Սեդրակը, Սարգիսը և Արտաշեսը անհերթ ու ըստ հարմարության թափահարում են Նազարի ձեռքերը, ուսերը, մեջքը,- Պատրաստի՜ կադր է: Կարապետի խոսքի և Փիրուզային ուղղված հայացքի մեջ հայտնվում է կորուստի ոգին, ծածկված սև թիկնոցով,- Տափա՜կ, դատարկ խոսքեր էին: Սարգիսը կուսակցական տոմսը հանձնում է Նազարին, հետը երկար փաթաթվում,- Մեր բազմանդամ կուսակցության ըըը… 000903 անդամն ես, մարտական ախպեր: Նազարը գրկված վիճակում համբուրում է տոմսը,- Է՜ս ինչ մեծ թիվ է: Հզոր եք… ենք: Արտաշեսն ինչ որ թղթեր է թափահարում,- Դա դեռ ի՜նչ է, մեր հզորության մեջ շեֆը խմորիչ է ներդրել: Հախուռն ներգրավվում են լավ տղերք, այլ ձևաչափի քաջեր, ձեն բերողներ, ճառ ասողներ, գոռգոռացողներ, նվիրյալներ և այն: Զանգ կախող չունեինք, էն էլ՝ եկար հասար: Փիրուզան, որից Կարապետը այդպես էլ աչքը չի հեռացնում, այդպես էլ աչքը չի հեռացնում Նազարից,- Գյուղում ամեն ինչ թողել եկել եք, որ ազգը փրկե՜ք: Իսկը հերո՜ս: Նազարը Սարգսի ուսի վրայից նայում է Փիրուզային,- Ուստիանս լացեց, թե՝ դաշտս անմշակ կմնա: Ես ասի՝ լավ դաշտն անտեր չի՜ մնա: Ինչպե՞ս մշակեմ դաշտս, երբ կանչում է հայրենիքի պարտքս: Հայրենիքի պարտքը խանութի պարտք չի: Փակելը պարտադիր է: Բացի Կարապետից բոլորը ծափահարում են: Սարգիսն էլ վերջապես թողնում է Նազարին, ու ծափահարում: Արտաշեսն, ինչ որ բան շշնջալով, գրի է առնում լսածը: Նազարը լիարժեք հուզվում է Փիրուզայի ուղղությամբ,- Էս ի՜նչ ըմբռնող միջավայր եմ ընկել: Ձեր սրտիկ՜ն ուտեմ: Ո՜նց կուտեի: Կարապետը, դեռևս նայելով Փիրուզին, հանկարծ ոչ այս, ոչ այն,- Տղերք, էս քաջն ապու՜շ է: Սարգիսը, որ խմիչքի մնացորդով բաժակներ էր գտել ու դրանցով ախպերության կենացն էր խմում Նազարի հետ, բարկանում է,- Ապուշը դու ես: Թուղթը չտեսա՞ր, թե՞ չլսեցիր, որ գրասենյակի ղեկավար է: Կարապետը կանգնում է,- Թեկուզ նախարար՝ ապուշ տեսակի: Կծեծեմ ու կասի՝ ինչու է եկել: Սեդրակը համենայն դեպս հեռանում է ապահով անկյուն,- Տղա, չլսեցի՞ր, որ քաջ Նազարն է: Կարապետը շարժվում է դեպի Նազարը,- Է՜, ես էլ գիժ Կարոն եմ: Նազարն արդեն ելքի մոտ է,- Քաջերով իրար ջարդե՞նք, թե՞ խեղճ ազգս փրկենք:- մտքի մեջ էլ վերլուծում է բարդ իրավիճակը՝ «Գոնե մի երկու ոսկոր հաջողացնեի՜»: Սարգիսը գոռալով վազում է, Նազարին բռնում ու օձիքից բռնած ետ բերում,- Զսպիր կատաղությունդ: Դողու՜մ ես, ախպեր: Բա ո՞վ պետք է ազգին պատմի մեկս մյուսի արածը, որ մեզ մեծարող սերունդ մեծանա: Էդքան հեշտ ո՞վ բաց կթողնի առաջին գծի ապրանքին: Մի՜ կատաղիր, ինքը հիմար է: Նազարը օձիքը ձգելով հասնում է մնացորդներով սեղանին, տեղավորվում, օձիքն ազատում,- Ես քաջ եմ, բայց բարի՜ քաջ եմ: Մինչև չեն վզիս նստու՜մ, չեմ կատաղում, ու անտարբեր տեսքով կրծած ոսկար է գտնում, կրծում: Բացի Կարապետից բոլորը ծափահարում են, ասելով,- Հարգանք Նազարին, ամո՜թ Կարոյին: Արտաշեսը, փողկապն ուղղելով, դիմում է Կարապետին,- Այ գի՜ժ, գիտե՞ս քանի ձեն կբերի իր կենսագրությամբ, էլ չե՜մ ասում՝ քաջարի շրջապատով: Փիրուզան հուզվում է Կարապետի հասցեին, հայացքը Նազարին,- Ա՜յ, դրա համար էլ ազգը բռունցք չի՜ դառնում: Գիժ Կարոն մի քանի կուսակցական իր է շպրտում՝ ուր պատահի: Սարգիսը նորից է բռնում սեղանի տակ մտնող Նազարի ծանոթ օձիքից,- Սեղանը չշպրտե՜ս, մեծ ախպեր, իմ խաթեր: Հիմա կգնա: Կարապետը նույն կատաղությամբ մի երկու անկուսակցական միտք էլ է շպրտում աջ ու ձախ,- Զիբիլով սարքած բռունցքի ուժը մենակ իր քաշն է: Փիրուզ, դու՞ ոնց հիմարացար,- ու գնում է դուրս, դուռը շխկացնելով: Բացի Փիրուզայից, որ պատուհանից անիմաստ դուրս էր նայում, բոլորը նստում են քեֆի մնացորդներով լի սեղանի շուրջ: Սեդրակն ինչ որ տեղից գինու կիսատ շշեր է գտնում: Նազարը սեղանի մնացորդների մի մասն աննկատ ուտում է, որոշ մասն էլ նույնպես աննկատ լցնում գրպանները՝ գիժ Կարոյի վերադառնալու վտանգն աչքի առաջ: Սարգիսը տխուր դիմում է Նազարին,- Էս քեզ արժան սեղան չէ՜ր: Նազարը սննդի մնացորդների տեղադրությունն է ամրապնդում հիշղության մեջ,- Ոչ, տղերք: Քանի հայրենիքս նեղն է՜, իմն այս սեղանն է: Փիրուզայի աչքերից հոսում են արցունքներ, շուրթերից՝ ձայնարկություններ: Սեդրակն ու Արտաշեսը համենայն դեպս թաշկինակները տանում են աչքերին: Սարգիսը բաժակ է բարձրացնում,- Եկար ազգիս դարդին հասա՜ր, այ Քաջ Նազա՜ր: Փիրուզան չի մոտենում սեղանին, բայց փորձում է Նազարով իր հիացմունքը զարդարել քաջին վայել փաստերով,- Մի երկու խոսքով չե՞ք պատմի ձեր մարտնչող կենսագրությունից: Նազարը նրբակիրթ շարժումով վերցնում է ու կրծում ինչ որ մեկի թողած ոսկորը,- Հիմնահատակ կրծել չգիտեք: Տեսնելով, որ դրանք էլ են հղփացել, երեք հարկանի տներ են գցում, որ Ուստիանիս ու մեր այլ կանանց տկլոր մարմինը տեսնեն, ու կանչեն իրենց մոտ աշխատելու, ասեցի՝ հո՜պ: Արտաշեսը նայում է Փիրուզային, կարմրում,- Փիրուզայի մարմինն էլ մերկ ասա, պարոն Նազար ախպեր: Արժանի՜ տվյալներով գործիչ է: Փիրուզան ձեռքը տանում է դեպի կուրծքը,- Ես մի՜ կանչ եմ լսում՝ հայրենիքի: Նազարը վկայականը վեր պարզած փաթաթվում է Փիրուզային, մյուս ձեռքով փաթափվում ու պաչպչում, բայց կարճ, քանի որ Փիրուզան երջանկության իր հեկեկոցներով խափանում է համբույրը հայրենասիրական չփչփոցի վերածելու իր բոլոր ջանքերը: Փիրուզային թողնում, ինչ որ մեկի բաժակն է գրկում,- Ա՜յ, էսպես, չնայած մեր խելք ու շնորհքին ու դարեդար մշակված գենոֆոնդին, եռանդին, աշխատելու ու արարելու ցանկությանը, ոչ մի բանի չենք հասնում: Հերիք չի՞ չհայտարարված պատերազմ վարեք մեր ինքնասիրության դեմ: Այլևս հատե՜լ է գինով լի համբերության բաժակը,- բաժակը դատարկում է: Փիրուզան ամաչկոտ հիացմունքով շշնջում է,- Բաժակը ոչ թե հատում է, այլ՝ լցվում,- Նազարը շրջում է արդեն դատարկ բաժակը, ժպտում,- Վա՜յ, չէի մտածել: Կներե՜ք: Արտաշեսը բաժակ է բարձրացնում, նայում Նազարին,- Հույսի փրկիչ և ուղղորդի՜չ: Կամք էլ ունենք, ուժ էլ ունենք, ոգի չունենք: Փառք Աստծո, եկար հասա՜ր: Սարգիսը մսաթելերի կենդանի հուշերով ոսկոր է առաջարկում Նազարին,- Ախպերդ կրծել է, դու էլ վերջը տուր, մե՜ծ ախպեր, կռվի նման: Կրծելով էլ ասա վերջին ջարդերից, որ կողքիդ չեմ եղել: Կարմրած այտերով, ուռած աչքերով Փիրուզան ծափահարում է,- Խնդրու՜մ ենք, խնդրու՜մ: Նազարը կանգնում է, օրորվում, հայացքը հեռվին, աչքը՝ սեղանին,- Խնդրե՜մ, սիրունս: Իրենք շատ էին, ես՝ մենակովս: Հմոն, Սկեն, Գագը աչք էին դրել ազգային մասնավոր հարստության վրա: Համեստորե՜ն խիստ նկատողություն արեցի: Փիրուզան սկսում է գրի առնել,- Օ՜յ, հերոսական և ուսանելի պատմություն է: Նազար,- Ըստ պարտականության ազգային խնդրահարույց իրավիճակն էի վերլուծում, եկան, թե՝ պետք է աշխատես, մեզ ազգի հերոս պետք չի: Ասեցի՝ տղերք, չենթադրեք, որ հանգիստ եմ: Նստեցին վրաս, թե՝ էդպես հանգիստ մեզ տեղափոխիր «ա» կետից «բ» կետը: Արտաշեսն աչքերը փախցնում է,- Տիպի՜կ պատմություն է: Իսկ հանգուցալուծումը՞: Սարգիսը բռունցքով ստուգում է սեղանի որակը,- Էն օրը ծովը թափեցի: Ինչքա՜ն ջարդեմ: Նազարը ջրախառն գինով կիսատ բաժակ է գտնում, խմում,- Ասի՝ համբերեմ, բայց՝ չէ՜, գիծ են բացում, գծի տեր որոշում, գրաֆի՜կ կազմում: Տղերք, ասի, հասա՜ք, իջեք: Չիջան, էլի եկան, շարվեցին դեմքիս, ուսերի՜ս: Էլ չհմաբերեցի՜: Որ չխփեցի՜,- իրեն հարվածում, ընկնում է Փիրուզայի գիրկը: Ժպտում է, փորձում գրկել Փիրուզային, բայց տղաները բերում են նախկին դիրքին,- Նոր որտե՞ղ էի,-նայում է Փիրուզային, հոգոց հանում,- Մեկ էլ տեսա՝ ես արյունոտ, իրենք՝ փռված մանր մունր: Սկսեցի հաշվել ու զարմացա՝ իսկը ճանճեր: Բոլորը ծափահարում են: Արտաշեսը թաց աչքերով ու քթով համբուրում է Նազարին ու պարկեշտությունից դրդված էլ՝ Փիրուզային,- Ա՜յ, թող թշնամին իմանա: Մենք խախաղ ենք, իրե՜նք են հրահրում: Սեդրակը քամում է շշերի և բաժակների մնացորդը մի քանի բաժակի մեջ,- Մենք խորհու՜մ ենք, իրենք՝ բզբզում: Ախպեր ունե՜նք, աշխարհը չունի: Տղամարդիկ միանում են կենացին, դատարկում բաժակների պարունակությունը: Արտաշեսը համեստորեն դիմում է Նազարին,- Չե՜մ մոռանա Վերին Ձորի կռիվը, երբ հետդ բոլորին ջարդեցի…նք: Նազարը մեկնաբանում է մատի շարժումներով,- Քիթդ էնտեղից եմ հիշում, փողկապդ՝ էկրանից: Էկրանի մարդուն հարգում եմ: Ջարդած կլինեմ... նք: Սեդրակը ձեռքը գցում է Նազարի ուսին,- Ես էլ ասեմ՝ դեմքդ ծանոթ է: Հիշու՞մ ես, չէ՞, կարմիր ակումբի հանրահավաքին ո՞վ քեզ հուշեց, թե՝ ում խփես…նք, ում՝ խնայենք: Նազարը ուսն ազատում է, նույն մատը տարուբերում,- Դեմքդ չե՜մ հիշում, թոզ ու փոշի էր, բայց՝ ձենդ նման է: Սեդրակը համբուրում է Նազարին,- Ազգի փրկիչ, թա՜րմ առաջնորդ: Անուն ունե՜ս, աշխարհը չունի: Թոռիս անունը Քաջ Նազար եմ դնելու: Յոթ օր է, անուն չենք դնում: Ոնց որ զգայի՜նք: Թող սարսափե՜ն մենակ անունից ու դաշտն ազատեն: Նազարը լացով համեմված հայրենասիրական կոչերով պաչպչում է Փիրուզայի ձեռքը, թևը, ուսը,- Էս ի՜նչ լավ ժողովուրդ եք: Քո… ձեր … սրտիկն ուտե՜մ: Ինչքա՜ն լավն.. ախպեր ունեմ: Սահակ, սև օրերդ եկա՜ն: Սեդրակը կենաց է խմում համարյա դատարկ բաժակով,- Քեզ չուզողները թող լացեն: Ախպեր տղերք ունես, աշխարհը չունի՜: Սարգիսը ցնցում է Նազարին, Փիրուզային փրկելով, Նազարին զրկելով հայրենասիրական պաչպչոցից, - Ախպերներդ ստեղ, ու դու լացե՞ս: Գնամ, մեռնե՜մ, էլի՜: Նազարը տարածում է ձեռքերը,- Մեռնե՜մ ձեր սրտին, ախպերնե՜ր: Մի երկու օրով քնելու տեղ: Միասին կհիշենք քաջարի օրերը: Անցյալ ունե՜նք, աշխարհը չունի: Սեդրակը նայում է շուրջը,- Դու մտածելու բան չունե՜ս: Զանգեմ, ասեմ, գամ: Ախպերնե՜ր, տեղավորեք, մինչև ախպորս էլ փրկեմ, գամ: Խնդիրներ ունի՜, աշխարհը չունի,– դռնից դուրս է գնում: Սարգիսը կանգնում է, հազում,- էս ա՝ գալիս եմ: Մի երեք ջոկատ ջարդել եմ, ծախսերի հաշվետվությունն են խեղդում, ուզում: Դատարկ պարկուճները, առգրաված զենքերը, գերիներին, վառելիքի ծախսը հաշվեմ, գամ: Նազար ախպե՜ր, արդի ռազմավարական սխեման վաղը կմշակենք: Տղե՜րք, ախպորս տեղավորեք, գալիս եմ,- դռնից դուրս է գնում: Արտաշեսը վախեցած նայում է շուրջը,- Էս ու՞ր գնացին: Փող են պարտք: Բա ախպորս ո՞նց տաքսիով տանեմ, ճո՜խ պատիվ տամ, -ինչ որ տեղից կիսատ շիշ է բերում, մի բաժակ էլ խմում Նազար թանկ ախպոր կենացը, փաթաթվում Նազարին, համբուրում Փիրուզային,- Ախպորս ժամանակավոր տեղավորեք, մինչև գամ,- դռնից դուրս է գնում: Քաղվածք  Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից Քաղվածք երկրորդ                1 «Իսկակա՜ն տղերք էին: Աչքերս սրբեցի, նայեցի՝ չկան,- Էս ե՞րբ գնացին, ու՞ր: Բա ե՞ս: Փիրուզս սեղանն էր սրբում,- Ես էլ գնամ, ու՜շ է: Շնորհավոր Ձեր կուսակցական տոմսը: Հիմա պահակը կգա: Բարի գիշեր: Ոտերս թուլացան: Ո՞նց թե գնաս, բա ե՞ս,- Ա՜յ քուր, այ կուսակցական ընկեր, ա՜յ համակիր, այ գեղեցկուհի հայրենակցուհի: Դու ո՞նց կարող ես ազգի հերոսին տուն չտանել օտար քաղաքում: Հատուկ կանչել են հերոսական հարցազրույցի, քաջարի հավաքի, վերլուծական զրույցի: Գնամ պատմեմ, ընդդիմադիրին ուրախացնե՞մ: Փիրուզս շփոթվեց,- Ա՜խ, ի՜նչ լավ եք խոսում: Բա իմ կանացի ամոթը՞: Մենակ եմ ապրում: Եղածն ընդամենը փոքրոտ սենյակ է, նեղ մահճակալով: Անճարությունից միացրեցի Արուսյակի տարբերակը,- Կուսակից գեղեցկուհի, ունես սենյակ, պարտադիր կիսիր մարտական ընկերոջդ հետ, թեկուզ՝ իրար քսմսվելու գնով: Ունես մի կտոր հաց, ի սրտե կիսիր ազգի նվիրյալի հետ, թեկուզ՝ բորբոսնած: Ունես մահճակալ, հոժարակամ կիսիր ազգի հերոսի հետ, թեկուզև առաջին անգամ է … Փիրուզս էնքան կարմրեց, խառնվեց կարմիր պատերին, ու ձեռքը բռնեցի, որ չցնդի,- Խնդրու՜մ եմ, չեմ կարող մահճակալս, որ պատկանում է ընտրյալիս, որ առայժմ չունեմ, կիսել նույնիսկ ազգի հերոսի հետ: Ազգին ես առանձին բացատրագիր կգրեմ: Զգացի, որ հուպ տալ է պետք, ձեռները թևախառն պաչպչեցի, գազ տվեցի,- Դուք ոչ թե կին եք, այլ՝ քաղաքական գործիչ: Ծաղրեք միջսեռական վավաշոտ զարգացումների վախը: Ես թողեմ ընդարձակ տունս, բազմակողմանի գայթակղիչ կնոջս, գնդլիկ ու սլացիկ հարևանուհիներիս, ու այստեղ մի գիշեր տաք անկյուն չստանա՞մ, որ՝ քնենք, զարթնենք, ազգս փրկեմ: Էլ չթողեցի՝ խելքի գա: Ընկա ոտները, պաչել պաչպչելով բարձրանում էի: Արդեն՝ հա՜յ հա՜յ էր՝ ձեռով կանգառ տվեց,- Իրոք, տգեղ է ձեզ թողնել մենակ անծանոթ քաղաքում: Միայն մի գիշեր: Քնում եք հատակին, միջսեռական կապի ո՜չ մի ակնարկ: Մտքիս մեջ պարեցի՝ բախտդ սիրե՜մ քաջ Նազար: Ձեռքս սրտիս արտասանեցի,- Հարգում եմ էթիկան ու էսթետիկան ընդանուր հայտարարով: Փիրուզիս տանը շա՜տ լավ էր: Նեղվածք էր ու էնքա՜ն իրար քսմսվեցինք, սենյակը ջերմացավ: Ձեռի հետ էլ աչքի տակով տնտղեցի: Ու հենց Փիրուզս ամաչելով ասեց, որ ուտելու բան չկա, ձեռը բռնած տարա՜, ցույց տվեցի թթված ճաշը, բորբոսնած հացը, հոտած պանիրն ու կանաչին: Կարմրել էր, շփոթվել: Ասեցի, որ գոյատևման դաժան օրերին սրանից վատն էլ եմ կերել, ու կերա՜, խմեցի՜: Շա՜տ էր ուրախացել, ասում էր՝- Լա՜վ եղավ: Եկաք, զիբիլից ազատեցիք: Իրոք՝ իսկական հերոս եք: -Բա աղջիկ ջան, տեսա՞ր, ինչ օգտակա՜ր հյուր եմ: Պատրաստ եմ ամեն օր էսպես փրկել: Տեսնեմ հատակին է ինձ համար անկողին գցում: Բա մկները՞: Մի քիչ էլ տաքացել էի քսմսվելուց ու կուշտ փորից ու առաջարկեցի երախտիքս անկեղծորեն անկողնում հայտնել: Ծիծաղեց, -Առայժմ համոզված չեմ իմ զգացմունքների մեջ: Հարգանքը դեռ սեր չի, պարոն Քաջ Նազար: Ձեն չհանեցի, բայց գիշերը հենց մկան ձեն լսեցի, թռա ծոցը: Ու թարսի պես, երևի վախից, դողս բռնեց; Մի քիչ էլ դողում էի, որ խղճար ազգի հերոսին, դողս բուժեր՝ որպես ազգանվեր ակցիա: Բայց չէ՜, Ճչաց, ոտով, ձեռով ցած գցեց ինձ էլ, մկանն էլ, դողս էլ, ակցիայի հույսն ու գաղափարականը մարմնականով ճշտագրելու միտքն էլ,- Բա Ձեր խոստումը՞, էթիկա՞ն: Դուք ստախոս եք: Լրջով կատաղեցի՝ ես սուտխոսա՞ն,- Պետք չէր խաբել մկան հաշվով ու ինձ տուն տանել: Թե չէ՝ ես հատակին քնող տղա չեմ: Կուսակցական հարգանքն ինձ բերեց: Էթիկայիս կանոններն էլ քո մուկը կրծեց: Ես ի՞նչ անեմ: Շփոթվեց, աչքերը փախցրեց,- Նախ՝ երբեք մուկ չի եղել, և չեմ հավատա, որ իմ քաջը մկից վախեցավ: Դուք էլ, ցավոք, սովորական տղամարդ եք, վատ իմաստով: Էլ չփորձեք: Հարևան Վահան պապին կկանչեմ,- իջավ, պառկեց հատակի անկողնում, ինձ կարգադրեց քնել իր անկողնում, այսինքն՝ առանց իրեն:  Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Երկրորդ օրն էլի գնալու տեղ չունեի: Դուռը չէր բացում: Ասեցի, որ փող եմ բերել: Ստիպեց խոստանալ, որ էլ չեմ գալու, ու նոր ներս թողեց: Անտրամադիր էր: Էլ հարցեր չէր տալիս իմ հերոսական անցյալից: Ասեց՝ պատրաստվեմ, որ շաբաթ օրը միասին հրավիրված ենք բուսակերների հավաքին, որտեղ պետք է քաղաքականապես մկրտվեմ: Էդ հե՜չ, բայց ամբողջ հին ուտելիքները թափել էր, ինքն էլ չգիտեմ որտեղ էր հաց կերել: Տրամս փչացավ ու ասեցի, որ սոված չէի, դրա համար էլ խանութի միջով չեկա: Ասեց, որ հավատում է, թեյ չի լինելու, ու որ պառկեմ իմ մահճակալում: Բայց սովա՜ծ էի: Բորբասնած մուրաբա էլ տեսել էի: Ժամը երեքին հառաչեցի,-Ինչքա՜ն քիչ բան է պետք տղամարդուն գեղեցկուհու տանը: Կանգնեց կիսամերկ՝ ձեռքին դանակ,- Վերջ: Դուրս տանից, ոչ ադեկվատ տղամարդ: Վախից աչքերս փակեցի, ու էդ չքնաղ նկարը սևացավ,- Ախր սովա՜ծ եմ: Աղբամանի մոտի մուրաբան ո՜նց կուտեի: -Ես էլ ուրիշ բան հասկացա: Կներեք, հիմա բերեմ,-բերեց, բորբոսնած մասը քոռ ու փուչ արեց, աչքերս բացեցի ու քեֆ արեցի՜: Շշմել էր,- Ո՞նց եք սա ուտում: Այդպես էլ չսովորեցի՞ք նորմալ կյանքին: Տխուր հառաչեցի,- Ինչի՞ համար, մի քանի օրից էլի պայքարի բովում եմ: Էն որ թափեցիր, էնտեղ խորովա՜ծ է: Տրամս բացվեց ու պատմեցի թիթիզ Սկեից, ախմախ Հմոյից, Արուսյակիս փրկությունից: Չնայած խալաթ էր հագել, հենց կշտացա, ասեցի,- Ես քեզ դեռևս սիրում եմ: Լուրջ դեմքով հիմար միտք ասեց,- Երբե՜ք: Դուք ինձ չեք համոզում ձեզ սիրահարվել: Որպես ավագ կուսակցական ընկեր նեղացա ուսոցողական պահով,- Բա դու ո՞նց ես ինձ հետևողականորեն համոզում, հյուսելով միջսեռական կոնֆլիկտ, հրահրման խաղերով: Ծիծաղեց, կարմրեց, ժամանակ խնդրեց: Առավոտյան ամաչելով խնդրեց այն փողից, որ իր համար էի բերել, պարտքով տալ: Ասեց, որ կարող է անձնագիրը գրավ թողնել: Ի՜նչ գրավ, էդ Նազարի համար մի հաց ուտելու փող է: Գրպաններս անկեղծ հույսով քրքրեցի ու զարմացա՝ էլի դատա՜րկ էին,- Գրասենյակում, ռեստորանում, կամ տաքսիում են գողացել: Չվախենաս, վաղը բերող եմ: -Չէ՜,- չոր ասեց անխիղճը,- Էլ դուռ բացող չեմ ո՜չ մի պատրվակով: Ինձ ժամանակ է պետք կողմնորոշվելու իմ խճճված զգացմունքներում: Երրորդ օրը գնացի, շատ քաղաքավարի դուռը թակեցի: Ներսից հարցրեց,- Էլի Դուք եք, չէ՞: Սրամտեցի,- Չէ, իմ պոետիկ տեսակն է: Կոպիտ կտրեց,- Հեռացեք: Արդեն անդուր և անհասկանալի է Ձեր վարքը: Երկու վայրկյանով ուշքս անցավ, բայց ինձ հավաքեցի, ու ստիպեցի խոսել,- Գոնե՜ նվերս տամ, շնորհակալություն հայտնեմ, ու գնա՜մ, կորեմ քաղաքական թոհ ու բոհում: Հենց բացեց, ձեռը քաջին վայել ձևով չփացրի, ասի՝ նվերն էստե՞ղ տամ, թե՞ ներսում: Նայեց ձեռներիս, շուրջս, ասեց,- Շնորհակալ եմ, բայց դա ոչինչ չի փոխի: Էլ ժամանակ չկար: Իջա, ընդունեցի պոեզիայի իմ դիրքն ու խորհրդավոր ժպտացի,- Նստի՜ր թագուհի, նվերս մատուցեմ՝ ֆռռացնե՜մ արվեստի աշխարհում: Փիրուզս չի հավատում իր երջանկությանը, կպնում է պատին,- Ի՞նչ: Վստահ եմ խոսում, աչքերին նայելով ու ճիշտ շեշտադրումով, որ հավատա,- Նստի՜ր գեղեցկուհի, վայելիր պոեզիայի անմոռանալի՜ երեկո: Հասնում է աթոռին, նստում, - Դուրս գնացեք, այստեղ … կա…պիկության տեղ չի, կգոռա՜մ: Մեջքս նրբորեն ճոճեցի, որ խոսքս համոզիչ հնչի,- Ճիշտ չհասկացաք, մեջքին նստած գեղեցկուհու համար պոեզիա կարդալը մոդեռն արվեստ է: Չես ուզի՝ կգնամ: Ես անկեղծ սրտով, իսկ դու՝ կասկածանքով: Ընդհուպ մոտեցա իրեն, մի՜ կերպ համոզեցի, դողալով նստեց: Ու մեջքս գեղագիտորեն շարժելով և հուզիչ առոգանությամբ կարդացի իմ ընտրանիից,- Սիրու՜մ եմ քո աչքերը սև, սիրում եմ քո կասկածանքն անհիմն,/ օրերս անիմաստ ու քեզանով վայրկանս կյանք /հույս ողորմա, ցավին հաղթեմ դառնագին… Դողում էր նույնիսկ իջնելուց կանգնելուց հետո,- Լա՜վ, շնորհակալություն: Մնացածը հաց ուտելուց հետո: Դե, վեր կացե՜ք, ախր: Պոեզիայի դիրքս չխախտելով գնացի սեղանի մոտ, - Սիրուն ջան, մոդեռն պոեզիան կպցնում է հաճելին օգտակարին: Դու կեր, ես կարդամ, միջավայր ստեղծեմ: Էդ է՜լ համոզեցի: Սկզբում ձիգ էր նստում, հետո՝ սովորե՜ց: Ու այլևս միայն պոեզիայիս տակ նստած էր սեղան նստում: Մեջքիս ռիթմն էլ համահունչ կոչեց: Ես էլ իմ ձևերով ոգևորեցի,- Ըստ հոտի տոլմա՞ է, գեղեցկուհի՜ս: Մնացորդներն ինձ կթողնե՞ս: Շփոթվեց, բայց սովորեցրեցի այդ դիրքով էլ կերակրել: Նեղվում էր, բայց հարմարվե՜ց: Ջահել է՜, դրանից է: Բայց հոգատա՜ր էր: Հին կեր էդպես էլ չտվեց, ինչքա՜ն էլ նեղն էինք ու որպես իմ օգնությունն ընտանեկան բյուջեին: Ես էի գիշերով քչփորում աղբի ամանը, բյուջե խնայում: Անմոռնալի՜ երեկո էր, և ամենակարևորը՝ ունեցա հաց և տաք անկյուն: Ինչպես ասում են՝ կցեցի հաճելին օգտակարին: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար: Գիշերը լացում էր: Հաստատ պոեզիաս էր ազդել: Գնացի մոտը, շշնջացի- Դե, որ սուրբ գաղտնիքներով բացահայտվեցինք, քեզ դատողաբար ուզում եմ ու կմոռանամ էն գժի մասին: Բարձի տակից փետ հանեց ու լա՜վ հասցրեց: Բայց երբ համեստորեն կծկվելով դրսևորեցի խաղաղասեր կեցվածքս, լացեց,- Էս ի՜նչ եմ դառնում: Խորտակվու՜մ եմ անարժանի պատճառով: Երևի էդպես էլ խճճված էր մնացել իր զգացմունքներում: Փետը ձեռին ցույց տվեց մուտքի դուռը, թե՝ այնտեղ քնեք, թե չէ՝ դուրս կշպրտեմ: Դողում էր,- Հիշեք, այ ապու՜շ, Ձեր հանդեպ միակ զգացմունքն արհամարհանքն է: Մի շաբաթից խելառ ընկերուհիս գալիս է: Իրեն կհանձնեմ, քանի որ նվերի փող չունեմ: Թե անփորձությունից ամաչեց, թե Աղունիկիս համար խանդեց: էդպես կատաղած էգ չէի տեսել: Ո՜նց մտածում եմ, Ուստիանս համեմատականորեն վերացական սու՜րբ է: Մյուս օրը ամաչելով ներողություն խնդրեց: Ես մեծահոգի ժպտացի ու խնդրեցի պոեզիաս հավանելիս պարել մեջքիս վրա նստած, որ ուղղորդվեմ: Լա՜վ էլ պարեց, բայց երբ հաճույքի ձայներ հանեցի ու կանչեցի՝ մի հատ է՜լ, վախեցավ, փախավ բազկաթոռին,- Այդպիսի բաներ չի՜ կարելի թույլ տալ: Դուք մանկամիտի ուղեղ և վարք ունեք: - Ինչու՞ տիրուհիս, ինչ բնական է, այն բարոյական է,- իրոք շշմել էի: Ինչքա՜ն երեխա է: - Մեր պատկերացումներն անհամատեղելի են բնականի և բարոյականի մասին: Վե՜րջ այլևս Ձեր հիմար պոեզային: Ախր ո՜նց գլխի չէի ընկնում: Ձեզանից խելքը գլխին միտք չեմ էլ լսել: Որ չխայտառակվեմ ու հրեշի չվերածվեմ, երկու օրից այլևս այստեղ չեք ապրի: Բուսակերների այդ հավաքին կխայտառակվենք ու կբաժանվենք: Գնալով դժվար է դառնում չկեղտոտվելով հրաժարվելը: Լացս եկավ: Ո՞վ ա նա,- Ուրիշ մեջք ե՞ս ճարել, ճիշտն ասա: Ասմունքում է՞, թե՞ երգում: Խրտնածի պես վեր թռավ,- Եթե մի անգամ էլ այդ մասին հիշել եք, Վահան պապի հետ դուրս կշպրտեմ: Արդեն զզվելի է: Ի՜նչ հիմարն եմ: Բա որ այս ամենը հայտնի դառնա՜: -Գոնե նստեմ ոտքերիդ մո՜տ, թեթև՜ կպչեմ,- աղաչում եմ: -Հասկացե՜ք, ստորությունը ստորացնում է և ստորացնողին և՝ ստորացվողին: Բա իմ յուրացրած ճշմարտություններն ի՞նչ անեմ: Փորձում եմ կյանք սովորեցնել էդ խակին, որ չամաչի, արտահայտվի,- Բայց դա մեզ հետ ի՞նչ կապ ունի: Մենք իրար սի… հարգում ենք, չէ՞, տիրուհիս: Լացում է փետը ձեռն ու չի արտահայտվում: Չէ՜, խակ ուղեղին ի՞նչ բացատրես: Աղունիկը հասկացող էր, նախաձեռնող: Սա գրքային ճշմարտությունների անմեղ զոհ է: Բայց ես եմ տուժում, դռան մոտ քնելով: (շարունակելի)
105

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(1)

(Լավ սեղանի մոտ լավ տղերքից մեզ հասած խոսքուզրույց) Հերոսի հերոս լինելը գրված է ոչ թե նրա ճակատին, այլ նրան նայողների աչքերում: (Իշխան Գևորգյան)                                                 1 Նազարի քաղցր օրերը հարազատ գյուղում 1 Հայաստանի գյուղերից մեկում՝ Քաջաշենում , բնակեցված քաջ ու կորով տղամարդկանցով ու նազենի կանանցով, կար մեկը՝ Նազարը, որ նման չէր մյուսներին: Նա աչքի չէր ընկնում ոչնչով կամ աչքի էր ընկնում տանը պառկած երևակայական փողեր ստեղծելու շնորհքով ու զիջողամետ զգուշավորությամբ, ինչի պատճառով գյուղի տղամարդիկ նրան ծույլ ու վախկոտ էին կանչում, իսկ կանայք, բացի կնոջից՝ Ուստիանից, պոետ: Ու ամեն օր, երբ Ուստիանը հերթական դժգոհ փնչոցափունջն է շպրտում նրա պառկած բազմոցի կողմը, Նազարը զգուշանում է,- Կնի՜կ, միլիոնն էկավ: Էլի չփախցնե՜ս: Ու մի օր սկսվում է ամենօրյա նույն խոսքուզրույցն այլևայլ հորմոնածին շեղումներով, ինչն էլ պատճառ է դառնում էս ամբողջ պատմությանը: Ուստիան,- Դե գնա խանութի պարտքերը փակիր, լիքը առևտուր բեր: Նազար,- Հանգի՜ստ, հեսա փողաբեր մտքերս հմայչացնեմ, Հնդստանից կամ Արաբստանից մի ներդնող կպցնեմ ու հարստանամ: Դու առևտրի ցուցակը լցրու՜: Ուստիան,- Ինչքա՜ն: Հաց չկա, պանիր չկա, յուղ չկա, միս չկա, ձավարեղեն չկա՜: Նազար,- Իյա՜: Բա սովա՜ծ եմ: Էս ի՜նչ տուն ա: Կրծելու բա էլ չկա՞, բեր: Ուստիանի ձեռքին փայտ է հայտնվում,- Դատարկ կաթսաներ ու էս փետը: Ծեծե՞մ, կրծես: Նազարը զգուշանում է,- Հանգի՜ստ, եզակիս: Իմ ցնցող գործերից ու փողերից դեռ շշմելու ես: Ուստիան,- Դու գնա հողամաս, որ ծառերն ու անասունը շշմեն, ես կցնցվեմ: Ծառերը չորացած, միրգը փտած, անասունը սոված, տակը հոտած: Նազար,- Շա՜տ ես տկար հոգևոր թռիչքիս մասնակցելու: Վեհ մտքերս քաշում ես աթարի մեջ, ֆու՜: Բա որ մուսաս իջնի, ու ես աթարի մեջ լինե՞մ: Չորացած ծառի ու քոսոտ կովի պատճառով միլիոնս գնա կորի՞: Ուստիանը մոտենում է, բայց Նազարն արդեն սեղանի տակ է,- Կամ ՝ տան ապրուստը, կամ՝ մուսայիդ գալուստը, անբան: էդ ու՞ր էլի, դու՛րս արի, գնա կորիր աչքիցս: Նազար,- Չերազես: Տղամարդ եմ, իմ ասածով է լինելու, ու դուրս չեմ գալու, տգետ կին: Որկրամոլի ցնդած զրույցներով մեզ գցել ես ճղճիմ անորոշության ցեխը: ,- Ուստիանը փայտով հարվածներ է ուղղում սեղանի տակ,- Վա՜խ, վա՜խ: Համ տգետ ես, համ՝ լաչառ,- սեղանի տակից փախչում է բակ, մտնում կարտոֆիլի հորը,- Ֆու՜, զզվելի է, բայց ապահով: Չհասկացված ու մաքուր երազանքի կեղտոտված զոհ եմ: Ուստիանը ևս դուրս է գնում բակ, փնտրում Նազարին,- Ու՞ր ես: Էսօր հաց չեմ տալու: Ի՜նչ կա, որ ինչ տամ: Մուսադ էլ թող հետը սուրճ ու շաքար բերի, որ չուղարկես մուրալու: Հետո նրանց զուտ ընտանեկան ինտիմ զրույցին ակտիվորեն միանում են հարևանները: Նախ միջամտում է աջ կողմի հարևան Սահակն իր երկհարկանի տան դեռ անպատրաստ երկրորդ հարկի չեղած պատշգամբից, -Ուստիան ջա՜ն, մարդ չի դառնա՜, արի՜: Չի էլ նիհարում, չե՜մ հասկանում: Իսկ Սահակի կին Արուսյակը Նազարի տաղանդի երկրպագուհին է և միշտ նրան է սատարում բակում դրված նստարանից, ձեռքին գրքեր, կողքին՝ մրգեր, - Դուք չե՜ ք հասկանա: Նրանը հոգևոր սնունդն է: Գոնե տեսե՞լ եք: Ի՜նչ ջրալի է: Նազարը փոսից ծիկրակում է,- Կեցցե՜ ս, հարևանուհի ջա՜ն: Էդ տա՞նձ էր, ա՜ խ: Սկե, չխառնվես ու սիրունիս ջան չասես, եղա՞վ: Իջիր էդտեղից, թիթիզ: Սահակ,- Բայց ու՞ր ես: Ուստիանը մոտենում է հորին,- Ինքը կասի, դու չես ասի: Շունն էդտեղ չի մտնում, դու ո՞նց մտար: Չես էլ նիհարում, տախտակների արանքից ցած ընկնես, էլ չփնտրեմ, ու՜յ:         Արուսյակը, որ շատ թանկ գրքեր ունի իր գրադարանում, սատարում է գաղափարի զոհին,- Հարևան, հոգեպրկվիր,- ու բխկոց է արձակում,- էսքա՜ն էլ ճիշտ: Հմայակը, որ ձախ կողմի հարևանն է, բայց տունն առայժմ մի հարկանի է, ևս միանում է խոսքուզրույցին իր տան ծածկով բակի նստարանից, որտեղից մանրամասն երևում է Նազարի բակը,- Տղամարդու համ չի՜ տալիս, հարևանուհի: Նազարը բարկանում է առայժմ Սահակի հասցեին,- Ժամը հինգից է գործի ու դեռ իմ տրամադրության տակ է, եղա՞վ, Սկե : Լավ է պայքարի ոգին նեխահոտ փոսում, քան վայելքի ախտը՝ պլպլան աղբում: Ի՞նչ ես ծիկրակելու, չտես: Չի լողանալու՜: Սահակ,- Վախիդ փոսից դուրս արի, տղամարդու կաղապար: Կապե՞լ է, թե՞ ծեծում է: Նազարը հորից ձեռքը պարզում է դեպի Ուստիանը,- Օ՜, նրբագեղ տիկի՜ն հայոց մարտնչող լեռների, հեռացիր, որ մոտենամ,- ձեռքն ուղղում է Սահակի կողմը,- Դու ի՜նչ ես հասկանում կնոջ մեծարաքից: Այուսյակը զկրտում է, հաշվելով մրգերը,- Օ՜, հուզի՜չ է և համոզիչ… հասկացողի՜ համար: Հոգով կողքիդ եմ, հարևան: Էս ո՞վ կերավ, պրծա՜վ: Ուստիանը դիմում է Արուսյակին,- Թե համբերես, պոեզիա ջան, կշպրտեմ քեզ ՝ իր հոգով ու հոտով, թռվռացեք: -նայում է փոսի մեջ,- Կամ էլ էդտեղ մնա, կերդ կտամ, անիմաստ էակ, շան կյանքով ապրող, անհարգանք վարքով: Հմայակը հանկարծ հուզվում է,- Ըսենց գեղեցկուհին սոված ու կիսատկլոր, ա՜խ: Հմայակի կին Աղավնին առիթ անառիթ խանդում է Ուստիանին, ու միանում է զրույցին զարտուղի ձևերով: Նստում է Հմայակի կողքին,- Մեջքս մերսի՜ր:- Հմայակը մերսում է, նայելով Ուստիանին, ինքը շշնջում է,- Ախր մեջքիս նայիր: Նայելու ի՞նչ կա, որ ես չունեմ: Արուսյակը նորից է բարելավում Նազարի բարոյահոգևոր ռեյտինգը,- Տանջահա՜ր հոգի, նյութականի ծառաներին անհասանելի: Նազարը վախվորած ծիկրակում է,- Քի՜չ մնաց, հարևանուհի: Հեսա բարձրահարկ եմ գցում ու վերևից նայեմ դրանց: Չգնաս, ախչի, էդ թիթիզի համար աշխատելու: Մի մարդ, որ չգիտի, ինչ է դեմոսը… Սահակը հանկարծակիի է գալիս,- Դեմդ չգիտեմ, իմ դեմս գիտեմ, եղա՞վ: Ու դա դու հետո կհասկանաս, հիմա՜ր: Նազարը ծիծաղում է բնից դուրս ու արագ ներս քաշվում, - Էդ չե՞ս, գռեհիկ անգրագետ: Էդ էլ հարևանդ, նյութապա՜շտ տիկին: Սահակն էլ է ծիծաղում,- Դեմն է խաղացնում փոսում կծկված, սոված անբանը: Արուսյակն էլ է ծիծաղում զկրտոցախառն,- Հումորը կփրկի հոգևոր սովից:- ու դիմում է Նազարին,- Հարևան, հոգեպարար ցավերով ծնում եմ երանավետ բառին հարմար հանգով բառ: Թող այսօր էլ գա: Հենց բառը ծնեմ, ինքս ճաշեր կեփեմ Սահակիս համար: Նազար,- Ա՜խ, երանավետ չարչարանքի նահատակ: Փորձեմ աջակցել: Օրինակ՝ կոտլետ, սերվելատ, կոնֆետ, քաղցրավետ, խորովածամետ, ա՜խ: Սահակ,- Հոտած կարտոլի հոտ, վը՜խկ: Գեղագետ Արուսյակը զկրտալով վերլուծում է նախ Նազարի առաջարկը,- Բա թեմատիկա՞ ս: Նազար,- Իսկ համը՞ լավաշով, մսով, պանրով: Դա հաճելիի հանգն է, լավաշ .. է՜, հարևանուհի: Հմայակը, կնոջը մերսելով ու բացառապես նրա մարմնին նայելով, քյուֆթայի միջոցով խցկվում է դրկից ամուսինների բուրավետ արանքը,- Ճի՜շտ ես անում, Ուստիան: Վաղը քյուֆթա ենք գցում: Առանց քեզ չի գցվի ու չի ուտվի: Իրան՝ հանգերի տանջանք, մեզ՝ բարի ախորժակ: Աղավնին հայացքով խանդի սպառնալիք է կրակում ամուսնու ուղեղին,- Բայց մոր՜ս եմ կանչել քյուֆթա գցելու: Ներքև իջիր, ա՜խ, ապրե՜ս: Խաղա՜ մի քիչ: Հմայակը կրակոցից խույս է տալիս,- Ավելի լա՜վ, Ուստիանն էլ կերգի: Խաղի ժա՞մ է, այ կին: Արուսյակը, որ հոգևորի ել ու մուտից էլ է բան հասկանում, նորից է փորձում հոգևորի հավերժը ներդնել մոլորված հոգիներում,-Ախր դուք նրա անմահ քառատողերը կարդացե՞լ եք, հոգով սավառնելով երանության այգում: Սահակն իր ընտանեկան վիճակն է վերլուծում,- Վա՜յ, ցմփորիկ: Բա ինձ պե՞տք էր հոգեպես հարուստ կինը: Նորմալ տղու կնիկ՞ն էլ պոետ լինի: Ծեծին էլ է պոեզիայով արձագանքում: Ուստիանը գործնական պլան է առաջարկում Արուսյակին,- Քեզ լինեն ինքն էլ, փառատողերն էլ: Փառավորվեք ու հոգեպես թռչեք մինչև ձեր ութերորդ երկինք անվերադա՜րձ: Աղավնին էլ է երբեմն ինչ ինչ նկատառումներով սատարում Նազարին,- Ա՜խ, խե՜ղճ պոետ, հոգևոր բերքդ հավաքող չկա, սիրտդ կարդացող չկա: Այսօր էլ կքննարկենք, հա՞, պոեզիադ: -Ա՜խ,Աղավնի ջա՜ն,- հորանջելով ոգևորվում է Արուսյակը,- Հոգևորը կորցնում ենք, մսաշատ բրդուճին խոնահվելով: Ու այդ դիրքով ներդաշնակը չե՜ն նկատում: Սովածացա, վա՜յ: Աղավնին հայացքով մերսում է ամուսնու ցանկությունը, - Համիկս, ջանիկ՜ս, գոմի հիմքը թող Նազարը փորի: Պարտքեր ունի: Հմայակը ոգևորվում է,- Հա՞, ի՜նչ լավ է, համովս: Ուստիան ջա…, էդ անբանին համոզիր, վրադիր շոր կտամ, Աղունս էլ իր շորերից քեզ կտա, ու լա՜վ քեֆ կանենք: Տաս հազար կտամ, մի օրվա գործ է: Ուստիան,- Վա՜յ, Հմայակ ջա՜ն: Խանութի պարտքից կփակեմ, հագնելու բան էլ չունեմ: Տո շարժվի՛ր, այ տղա: Նազարն ընտանեկան մտերմիկ քննարկում է անցկացնում,- Ախր ի՜նձ է վերացնում որպես մտածող տեսակ, դարձնում քլունգի կցորդ, հլու Հմոյի հիմար հրամաններն իրականացնող համբալ, ձեր մարդակույտի անիմաստ հավելված, օրվա հացի համար քրտնած ոչնչությու՜ն: Աղավնին ակտիվանում է,- Տես հա՜, Նազար: Եթե ուզես, կստանաս: Համիկ՜ս, համոզի՜ր: Հմայակ,- Նազար, չնեղվես: Ես էլ կօգնեմ, կզրուցենք: Կնանիք էլ խոհանոցում կզբաղվեն: Մե՜ղք ես, այ տղա: Մկներն էլ տնիցդ փախան: Գյուղի տունն է՞լ մուկ չունենա, ամո՜թ: Նազարը հորից մի աչքով դուրս է նայում,- Վաղն էլ ջախո բերանը կասի կնոջս կոշիկը սրբիր: Էլի կանեմ, որպես մեծարանք համեստ հարևանուհուս սլացիկ ոտներին: Քսան հազարով դարձա այ տղա՞: Այ տղան դու՛ ես, որ չես ջոկում ամֆիթատրոնը ֆիլհարմոնիայից: Հմայակն ինքնուրույն բարկանում է,- Իսկ դու թունաքիմիկատը թույնից, որ գոնե ծիրանի տարում երկու ծիրան ուտես, անբան: Աղավնին ճգնում է երևալ Նազարին,- Տե՜ս, դու ասեցիր, Նազար: Համիկս կփորի հետդ, մենք էլ Ուստիանիդ հետ պահածո կփակենք, քո գյուտերը կչփխենք: Հմայակը հորանջում է,- Թեկուզ արժան չի, բայց կանեմ, կյանքս: Լսեցի՞ր, ա՛յ փուչ անհեթեթություն: Նազարն անհասկանալի մռթմռթոցներ է արձակում ու ետ մտնում իր թաքստոցը: Ուստիան,- Չէ՜, ամոթ չունի: Ես հետդ կփորեմ, հարևան: Թե չէ՝ ամաչում եմ խանութ գնալ: Աղավնին նախ իր մեջ է եփվում,- Բայց մոտ կթողնե՞մ Համիկիս,- հետո կիրք է լիցքավորում Հմայակի հայացքում,- Ե՜ս կփորեմ ու շոր կառնեմ, որ դու հանես, հետո տամ չունևորին: Հմայակը ձեռքն անհույս հոգոցով թափ է տալիս, հույսով նայում Ուստիանի կողմը,-Չե՜մ էլ թողնի, Ուստիան ջ…, Աղունիս դաշտ կթռցնեմ, կփորեմ: Դու էլ հաց ու թան կհասցնես: Չեմ նեղացնի, ոնց որ մի՜շտ: Աղավնին ամուսնու հայացքը, մտքերը և ձեռքերը վերադարձնում է իր մեջքին,- Ես վաղը տանն եմ, ի միջի այլո՜ց, ջանիկս: Քո տրամադության տակ: Ա՜խ, ապրե՜ս: Հմայակի մտքերն առանց աչքերի նորից ծիկրակում են Ուստիանի կողմը,- Ավելի՜ լավ, դու ճաշ կեփես, ինքն էլ թան կտա, սրբիչ կհասցնի: Չէ՞, հարևանուհի: Նազարն ըմբոստանում է, բայց թաքստոցից,- Առը՜ հա, թե աղա Հմոյին Նազարի կինը թան տա: Չէ՜ չէ՜ մի, իր ձեռքով խմեցնի, ռեխդ սրբի: Ուստիանի ձեռքի փայտը փոսում փնտրում է Նազարին- Հաստա՛տ խմեցնելու ու սրբելու եմ, հարևան ջա՜ն: Աղավնին վերջապես ֆշշացնում է և Հմայակին ձևակերպում ֆշշոցի թարգմանությունը,- Պրծա՜վ, ախորժակը բացվել է՜, բայց ես կփակեմ: Վա՜յ, Նազար: Նազարն ըմբոստանում է հորի անկյուններում,- Վա՜խ, ախչի: Խփելով հո չի՞: Կբարկանամ, հա՜: Չհասկացա՜, բա իմ կտրուկ խոսքը՞: Ուստիանը փայտով փոսում դիմադրություն է փնտրում,- Ծակը մտած տղամարդու կտրուկ խոսքը ծանրություն չունի: Արուսյակը կանչում է հուսահատ ձայնով, հայացքը երկնքին,- Ախր ինչու՞ եք ճնշում հոգին: Նա փոսում էլ ազատ հոգի է, թռիչքի պատրաստ: Իսկ ձեր միջակայքում թևերը կտրած հա՜վ է: Նազարի ձայնը փափկում է,- Հավ չեմ, հավք եմ, սիրելի՜ հարևանուհի: Ուստիանը մտնում է ցելոֆանե պատառոտած ծվեններով կողքերից մի կերպ ծածկած տարածք, հանվում, իր վրա ջուր լցնելու եղանակով լողանում,- Հավ լինեիր, կեփեի՜, հարևաններիս հյուրասիրեի, դառնայի ազատ կին, նպաստ էլ ստանայի՜: 2 Նազարը դուրս է գալիս հորից, ձգվում,- Հիմա նարդի կխաղա՜ն: Ախչի, կմթներ, նոր կլողանայիր, էլի՜: Կամ էլ էդ ժլատենց տանը: Ուստիանն ուրախ է,- Քրտնած գնամ, խնդրե՞մ: Չե՞ ս ամաչի: Սահակն իր դիտակետում դիրք է գրավում,- Համիկ, նարդու ժամն է: Հմայակը մերսման իր օբյեկտն անտեր թողնելով վազում է դեպի դարպաս, այնուհետև հայտնվում Սահակենց բակում, շտապում երկրորդ հարկ,- Վա՜յ, ապրե՜ս դու: Ասա, չշտապի: Աղավնին հոգոց է հանում, ևս նայում Ուստիանի կողմը,- Հացի կգնա՞ս, թե՞ բաղնիքից հետո: Խաղի ժա՞մ է, այ մարդ: Հմայակն ասում է ամենօրյա նույն խոսքերը,- Նարդի գցեմ, գամ, տի… չքնա՜ղ, այ քեզ բա՜ն: Նազարը կատաղում է,- Մի՜ նայեք, տղերք, Ուստիանս լողանում է: Չտեսներ, ի՞նչ կա չեղած պատշգամբում: Ուստիանն ազատորեն լողանում է, կարծես զգալով իր մարմնին ուղղված ցանկությունը,- Քո ավերակի չափ չկա՞, մեծաբերան: Ամոթ չունե՞ս: Նազարն անարդյունք փորձում է ցելոֆանե ծվեններով սահմանափակել կնոջ մարմնի տեսողական հասանելիությունը Սահակի բարձրակետից,- Չե՞ս ջոկում, որ եղած չեղածիդ են նայում: Կատաղում եմ: Ուստիանը նայում է պատշգամբի կողմը, ձեռքով անում,- Ուզում են՝ թող նայեն: Դու էլ ամոթ ունեցիր ու կամ էս լողնոցը փակիր, կամ՝ իրենց աչքերը, կամ էլ՝ բերանդ: Հմայակը ոգևորվում է Ուստիանի ողջույնից,- Մենք մեր բնությանն ենք նայում: Ուստիանը կինդ է, մարմինը՝ բնությունը: Հայրենի բնությանը նայելու իրավունք չունե՞մ: Նազար,- Քո տան բնությունը հայրենի չի՞, վայրենի է՞: Աղավնիի կանացի ինքնասիրությունը այլաբանորեն դեղին քարտ է ցույց տալիս ամուսնուն,- Դու կասես, հարևան: Համիկիս էլ կբացատրես… պոեզիայով: Հմայակը գրպանից հեռադիտակ է հանում, բոլորից թաքուն դիտում Ուստիանին,- Աղունիկ ջան, Թալինցուն իրավունք չկա՞ Լոռվա սար ու ձորով էլ հիանալ: Աղավնին արդեն կարմիր քարտ է ուղարկում,- Քեզ խոր Վիրապ եմ ուղարկելու, որ երկա՜ր զննես ու երկար խորհես: Սահակը նարդի է խաղում Ուստիանի կողմը նայելով,- Շուտ ջարդեմ, վազեմ, նռան ջուր բերեմ: Ուստիանը սիրու՜մ է: Ուստիանը գլուխը դուրս է հանում, Սահակին ողջույնի ժեստ ուղարկում,- Ապրե՜ս, հարևան: Իրիկունը քո սիրած երգը՝ քեզ նվեր: Նազարը նորից մռթմռթում է,- Բայց ո՞վ կթողնի, որ երգես էդ թիթիզի համար: Էժան հյութով համերգ ես տալու՞: Ուստիանն արդեն երգում է,- ճաշ եփեմ, տները մաքրեմ, երգեմ, որ գործս հավանի, որ անբանիս կերակրեմ: Արուսյակը փորձում է մինիխանդ ձևակերպել,- Ես էլ քանի օր է, գազով որևէ հյութ եմ խնդրում: Կարելի է, չէ՞, խմել, Ուստիան: Աղավնին խանդը չի թքցնում,- Խե՜ղճ ամուսինս, ջրազուրկ եղար: Արի՜, ես էլ կլողանամ: Արուսյակը հորանջում է,- Ես էլ կսկսեմ դրսում լողանալ: Հետաքրքի՜ր կանցնի, մրցույթի նման: Սահակը նայում է Ուստիանի կողմն ու լեզուն չփացնում,- Խելո՜ք, գնդլիկ: Սոչիում կհանվես: Ռուսները մերոնց պես չտես չեն, էնտեղ լիքն եք: Հմայակը հաճախակի փոխում է դիտակետը,- Ի՜նչ է երևում, որ ձենդ գցել ես: Նազար,- Ախչի, պրծի՜ր, ծածկվիր դրանց պիղծ հայացքներից: Ուստիանը դուրս է գալիս մարմինը բաղնիքի սրբիչով փաթաթած,- Ինձ են նայում, դու՞ ես նեղվում: Սահակն ու Հմայակը համաժամանակյա, բայց առանձին առանձին ժպտում են Ուստիանին,- Բաղնիքդ անու՜շ, հարևանուհի: Ուստիանը նրանց կողմ ամոթխած ժպիտ է ուղարկում,- Ձեզ էլ՝ անու՜շ օր: Հմայակից հոգոց է լսվում,- Ա՜խ, ինչի անտեր ոսկի լինու՞մ է: Սահակը հավաքում է նարդին,- Վազեմ խանութ: Համիկ, հանձվում եմ քեզ է՜լ, հարևանուհուս հրամաններին էլ,- շտապով իջնում է առաջին հարկ, մտնում տուն: Հմայակն իր բակ է վերադառնում, մոտենում կնոջը, - Ի՜նչ կարճ նարդի էր: Հագ… ջարդեցի եկա, տիկին՜ս,- հոգոցով համբուրում է կնոջը,- Պառավ յարս թա՜նկ է, թա՜նկ,- Աղավնին նրա որևէ տեղն ի սրտե կսմթում է,- Ա՜խ: 3 Ուստիանը Սահակենց տանը երգելով գործ է անում: Նազարը իրենց և Սահակենց միջհողամասային ցանցապատ ցանկապատի մոտ է,- Ու՞ր ես: Սովա՜ծ եմ, անխի՜ղճ : Գալիս է Արուսյակը, ձեռքներին՝ կաթսա և մրգերով և հյութերով տոպրակներ,- Եկա վարպետ, թեթև կծմծելու պաշարով: Ահա իմ վերջին հանգավորումը; «Ես քեզ տեսա ճաշելիս՝ այգում տխուր և հայացքով երանավետ, / Ավա՜ղ, դա իմ հույսն էր, բայց ինչու է սերուցքամետ»: Տեղը տեղին է, չէ՞: Աղավնին իր դիտակետից որսում է ժամադրված զույգի ամեն շարժում և շշուկ,- Սպասեք բնական արհավիրքի, բնության սուտի սիրահարներ: Նազարի հայացքը սոսնձվում է Արուսյակի լիցքավորման կաթսային, - Հանգը՜, բուրմունքը՜, լավաշը ընտիր են- հարվածում է ցանցին,- Ո՜նց կծեծեի էս ցանցի հեղինակին ու տիրոջը: Արուսյակը բրդուճ է հավաքում,- Չի կարելի խանդել հոգեկից հարևանուհու կեսին: Ամուսնուն՝ ամուսնունը, լավ հարևանին՝ տակի մնացածը, որ էլի քիչ չի: Լա՜վ պահ է՝ թեթև, ախորժաբեր: Լավաշի կտորներ է անցկացնում ցանցի միջով,- Աղաչու՜մ եմ, լեզվով,- Նազարը լեզուն է պարզում,-Պաշտում եմ, երբ ծամածռվում ես: Հուզիչ բաներ կպատմես, որ քիչ զկրտամ: Նազարը փայտե արկղը հարմարեցնում է, բարձրանում վրան,- Բեռնեք տոպրակը, չխղճա՜ք,- Արուսյակը որոշ կտորներ է դնում տոպրակի մեջ,- Էլի՜, սոված սիրահարի՜ն: Արուսյակն ավելացնում է ինչ որ կտորներ,- Շա՜տ շատակեր ես, չարաճճի: Բա ես սոված մնա՞մ: Ու չգոռաս: Սահակս էլի կդաստիարակի, որ չկծմծեմ ընթրիքից առաջ: - Նազարն օրորվում է, ընկնում ներքև,- Ըհը՜, լավ եղավ, ուտելիքի մոլագար: Շատակերությունը վնաս է,- տոպրակը շպրտում է Նազարի կողմը, բայց միջի պարունակությունը թափվում է գետնին: Նազարը դրանք վերցնում է, փչելու միջոցով մաքրում և ուտում: -Ի՜նչ ծիծաղելի ես: Քո հետ լա՜վ է: Սահակս շա՜տ է խոսում, միսս բրդուճ է ասում: Իսկ դու հարգում ես, չէ՞, իմ ներքինը: Նազար,- Նաև՝ ազդեցիկ արտաքինը: Դե, լսեք: Գեղեցկուհուս փախցնում է մի ուտող խմող, տանում, մերկացնում,- Արուսյակը ձգվում է, զննում իր մարմինը, շուրջը,- փաթաթում լավաշներով, սիրուն բերանիկը խցկում բրդուճ, մեջը՝ պանիր, ձու, երշիկ, համեմ: Ո՜նց կուտեի բերանիդ եղածը: Արուսյակը բրդուճը հետ է քաշում,- Չե՜մ տա, կծել եմ: Չշեղվես, դժվար եմ շնչում: Նազար,- Չարագործը սիրունիս ականջիկները փակում է տոլմայի փաթեթներով, որ չլսի, վզիկը՝ կախանի մսով, որ չթեքի, նրբին շրթները խցանում ապխտած մսով, ուսերը՝ փախլավայի կտորներով, որ չշարժի, թշիկները՝ կոտլետներով, որ չլացի, աչիկները՝ ձվածեղով, որ չտեսնի, թևերը՝ քյաբաբով, որ չպայքարի: Իսկ ես սովա՜ծ եմ: Արուսյակը ցանցի միջից մսի փոքր կտորներ է անցկացնում, դնում Նազարի լեզվին,- Եթե մթերապատում է, որ չսովեմ, ուրեմն՝ պաշտում է: Ախր ծամիր գոնե: Հետո՞: Նազար,- Ախր քի՜չ է, քի՜չ,- Ուստիանը զբաղված է իր նոր բրդուճի դիզայնով,- Հա, իսկ չքնաղ կրծքին շարում է թարմ քյուֆթայի գնդեր: Ա՜խ, չե՜մ դիմանում: Արուսյակը վրա է բերում խալաթը, ծածկում կուրծքը,- Որ ինչ, խուժա՜ն: Նազարը ցանցից չի հեռանում,- Գրեք, ասում է ավազակը, որ դառնում եք իմ ուտուշ խմուշի օբյեկտը: Ամեն օր մերկ կպառկեք,- Արուսյակը թողնում է ծամելը, նորից զննում իրեն, շուրջը,- կմսապատեմ ու կխժռեմ, կցելով կայֆը հաճույքիս: Ու պարզում է գրիչը՝ մինի քյաբաբից, թուղթը՝ թարմ լահմաջոյից: Արուսյակ,- Ապու՜շ... չեմ ուզում: Ես անշարժ պառկեմ, ինքն ուտի, ես անիմաստ տքա՞մ: Դրա համար գեղեցկուհի՞ են փախցնում, ապուշ: Բա որ անկուշտ ընկերներին կանչի, ինչքա՜ն եմ տքտքալու:- հյութ է լցնում, խմում, բխկոց արձակում,- Լա՜վ էր: Նազար,- Սկեն հախուռն լալիս է հենց այստեղ, - Փրկիր, քաջ հարևան, ու քեզ խանգարող էս ցանցը կվերացնեմ: Նազարը Սկեին թողնում է ողբալով ու սլանում, կրկնելով՝ ա՜խ, արդյոք կհասցնե՞մ տեսնել հարևանուհուս ախորժաբեր թշերի կոտլետները, կրծքի գռգռիչ քյուֆթաները: Արուսյակը դողացող ձեռքերով նոր բրդուճ է փաթաթում,- Օ՜, այո: Դու արժանի՜ ես դրանց, ի՜մ հերոս: Շեղվեցի, միսը քիչ եղավ,- զկրտում է, - վա՜յ, էս ինչքա՜ն հուզվեցի: Նազարը լեզուն մոտեցնում է ցանցին,- Դե, էլի՜ կտորներ: Արուսյակը ցանցի միջով լավաշի և մսի փոքր կտորներ է դնում Նազարի բերանը,- Շա՜տ ես շեղվում: Ախր դողո՜ւմ եմ: Փրկիր ինձ, երկա՜ր ծամիր: Նազարը կուլ է տալիս կտորները,- Նրա չոր, բողկի համ տվող բառերը մնացին գեղեցկուհուս կոկորդում: Կծու, թթու, դառը հռհռոցը կապեց նրա սրտիկը, հոտած պոմիդորի նման դեմքը պատճառ դարձան աղի արցունքների: Արուսյակը դադարեցնում է ծամելը,- Իյա՜, ուրիշ մեկը չկա՞ր, ինձ փախցներ: Տեսնես՝ մտքինն ինչ է: Ասում են՝ հրեշները վառ երևակայություն ունեն: Նազարի ժեստիկուլյացիաներն ակտիվանում են կաթսայի դատարկվելու հետ,- Նազարը գալիս է, հրեշին ծեծում, ուտելիքների տակ գտնում իր գեղեցկուհուն ու ճչու՜մ: Արուսյակը ճչում է, կիսատ բրդուճը դնում կաթսայի մեջ,- Ա՜խ, իմ հերո՜ս, վերջապե՜ս: Խեղդվեցի, ա՜խ: Որ էդպես է, հենց դու էլ կվայելես եղածս: Նազար,- Հերոսը, տեսնելով Արուսյակի անձայն արցունքներն ու կապանքները, հապշտապ ընկնում է հարևանուհու վրա: Արուսյակը ձեռքը հեռացում է կաթսայից,- Արդյո՞ք դրա ժամանակն է, իմ հերոս: Նախ՝ ապակաշկանդիր: Նազար,- Այդ կաշկանդիչները վերացնելու միակ ձևը դրանք ուտելն է, նրբորե՜ն շարժվելով գեղեցկուհու համո՜վ մարմնի վրայով: Արուսյակը ձեռքը տանում է սրտին,- Հա՜, դե կեր, բայց՝ նրբորեն: Բերանիցս սկսիր: Դե՜ ասա: Նազարը նայում է կաթսային,- էդ պրծնում է՞: Քանի ուշ չի, էլի՜, Ձեր համով հոտով ձեռով: Արուսյակ,- Բայց դրա ժամանակն է՞, բկլիկ: Լարվա՜ծ պահ էր: Ես մերկացված, կապկպված, մսապատված: Ու դու իմ վրա պառկած էլի ուտելու մասի՞ն ես մտածում: Ես ո՞նց եմ ինձ զսպում հանուն լարված պահերի: Հապա, լեզու՜ն, - Նազարի լեզվին շարում է լավաշի և մսի կտորներ, - Անխի՜ղճ շատակեր: Երկարաժամկետ չրեր են,- տոպրակ է շպրտում Նազարի կողմը: Նազարը գետնից հավաքում, փչելով մաքրում ու զննում է չրերը,- Շա՜տ հին են, ախր: Արուսյակ,- Չրի հինը չի լինում, ի՜մ քաջ: Ծամելու ժամկետն է երկարում: Լա՜վ ախորժակ է փակում և չի թողնում չաղանալ: Այսինքն՝ օգտակար է: Զբաղվիր, որ իմ կերից չուզես: Աղավնին իր թաքստոցում շշնջալով կատաղում է,- Իմ մոտ ավելի՜ վատ բան ես ուտելու, դավաճա՜ն: Ախր ո՞նց ես դրան քսմսվում: Նազարն ինչ որ տեղից ծղոտ է վերցնում,- Մի քիչ էլ հյու՜թ, խնդրու՜մ եմ,- ծղոտի միջոցով խմում է Արուսյակի պարզած բաժակից: Արուսյակ,- Հերի՜ք է: Ես որ շատ եմ խմում, քնում եմ,- իրեն լցնում է, խմում, բխկացնում,- Ուխա՜յ, հանգստացա: Սերիալի պես լարված պահին գովազդդ մտցրիր: Ուրեմն դու իմ վրա էիր ուտելու եղանակով ինձ փրկելու նպատակով: Նազար,- Քաջ Նազարը, շոշափելով, շշնջալով ու հոտոտելով գտնում է նրա ախորժաբեր մարմնի վրայի ուտելիքները, շրթներով ու լեզվով նրբորեն վերցնում շրթների ապխտած միսը, ականջների տոլման, աչքերի ձվածեղը, ու վրա է ընկնում ախորժաբեր քյուֆթա կրծքերի՜ն: Արուսյակը զկրտում է,- Վա՜յ, հուզվեցի կրծքերիս վրա հասնելու պահով: Վարպետ, պետք է ախորժակս գռգռես, ոչ թե՝ սիրահարի քո երևակայությունը: Գոնե կիսաձա՜յն ֆսֆսացրու: Նազար- Ախր մենք արվեստի գծով ենք: Դա ուրիշ ոլորտ է: Արուսյակը ոսկոր է զննում,- Մոռացե՜լ էի, որ արվեստից ենք: Առաջ գնա, բայց ծոցումս չկիրառես ոչ սննդային ակտ: Ինքը տեր ունի, ես էլ՝ խուտուտ: Բռնիր մրցանակդ,- ոսկոր է շպրտում Նազարի կողմ, բխկացնում,- շա՜տ հուզվեցի: –Նազարը բռնելիս ընկնում է,- Ի՜նչ ծիծաղելի ես: Համ կշտանում եմ, համ՝ ծիծաղում: Հիմա ուտեմ, էլի կշպրտեմ: Նազարը զննում է ոսկորը,- Սրա ինչը՞ ուտեմ, այ դե.. ղեցկուհի: Ախր ինչու՞ ես իրեն մսից լիարժեք զրկում, իմ քաղցրանուշ: Մսի մանրուքները թող քո փրկչին: Արուսյակը սննդի կտորներ է շարում Նազարի լեզվին,- Չեմ կարող, խի՜ստ մաքրասեր եմ: Նազար,- Ա՜խ: Քաջ հարևանը գեղեցկուհու վրա զգուշորե՜ն առաջնորդվելով, շտապ ուտում է փափուկ ուսերի փախլավան, յուղոտ վզի կախանին, մսոտ թշերի խաշլաման: Ա՜խ: Արուսյակ,- Հանգի՜ստ կեր, չխեղդվես, իմ հերո՜ս: Ես կդիմանա՜մ, կհամբերե՜մ: Աղավնին վայելուչ ձևով է հրամցնում իր ապրումները, չփչացնելով հարևանության համ ու հոտը,- Բարի ախորժա՜կ, հարևաններ: Անցնում էի, լսեցի, ուրախացա՜, որ երկուսով քեֆի եք: Նազարը կծկվում է Աղավնիի ուղղությամբ, հասկանալով ակնարկի ենթատեքստը,- Տղամարդն ինչքա՜ն էլ կուշտ լինի, հարևանուհի, քո ձեռքից մի սովածի չափ կուտի: Աղավնի,- Ուտելու՜ ես, պոետավարի: Արուսյակն այլևս Նազարի հետ խոսում է բացառապես Աղավնիի համար,- Ի՜նչ գունագեղ եք նկարագրում: Ո՜նց եմ Ձեզ հասկանում, որ ուզում եք ինձ ուտել: Իրո՞ք այդչափ համեղ եմ: Աղավնիի զայրույթն արդեն կրիտիկական մասսային է հասնում,- Նրա ճաշակն է: Սատկած կատու էլ է կերել: Չի՞ պատմել: Նրբաճաշակ Արուսյակը թեման թեքում է հաճելիի ոլորտ,- Իմ մասին էլ ի՞նչ կասեք, հարևան: Ի՜նչ համով երևակայություն ունեք,- ու շշնջում է,- Ախր ինչու՞ հետևողականորեն ինձ չի հավանում: Աղավնին հազոցով հիշեցնում է արվեստամոլ զույգին, որ ատում է դավադիր շշուկները: Նազարը վախից այնքան ցածր է խոսում, որ վստահ չի, ասեց, թե՝ ոչ,- Խանդու՜մ է, սիրունս: Միամիտ ու անթշնամի Արուսյակը դեռ խոսում է Աղավնիի համար,- Բայց, ախր, արտաքին բավարար տվյալներ չունի ինձ խանդելու համար, չէ՞: Աղավնիի երկրորդ հազը սև ամպեր է ուղարկում նրանց կողմ, ու Նազարի ձայնն էլ է կծկվում մարմնի հետ,- Ճաշակի հարց է, ճշտողն էլ ճաշի կաթսան է: Ամպրոպաբեր ամպերի մի մասը ցրում է Ուստիանը,- Տիկին պոեզիա, արի, պատրա՜ստ է: Արուսյակ,- Ամենալարվա՜ծ պահին: Էս հանգն էլ գտնեմ ու գամ: Մտամոլոր՝ օլոր- ոլոր: Ուստիան,- Արի, այ կլո՜ր, ուշ է՜: Արուսյակ,- Հա էլի՜, ճիշտ որ: Եկա,- հավաքում է իր ներշչանքի ատրիբուտները՝ փաստորեն դատարկ կաթսան ու տոպրակները: Նազարը լրիվ է խեղճանում,- Ի՞նչ է սարքել: Ա՜խ, Ուստիան, ո՜նց ինձ չի հասկանում: Արուսյակը թուքն է կուլ տալիս,- Տոլմա խաղողի թփով: Երանի՜ քեզ, ամեն օր քեֆ է ձեր տանը: Վա՜յ, արդեն սովածացա: Նազարն ասում է, գիտենալով պատասխանը,- Ես էլ: Մնացորդը շպրտիր, նոր գնա, իմ փերի: Արուսյակը հմայիչ ժեստով գրկում է կաթսան,- Չե՜մ տա: Բա գիշերը որ զարթնեմ, ի՞նչ ուտեմ: Շնորհակա՜լ եմ, վարպետ, երանավե՜տ երեկոյի համար,- ու շտապում է իրական տոլման և իր վերացական մտքերը կիսել իր իրական ամուսնու և Նազարի վերացական կնոջ հետ: Նազարը բարձրաձայն է մտածում,- Չէ՜, դատարկ բրդուճ է: Գնամ գաղափարական զրույցի Աղավնիի հետ, քանի Հմոյի ֆուտբոլի ժամն է: Խիստ է, բայց խորիմաստ խիստ է: Աղավնին նստում է բակում դրված դաշնամուրի մոտ, նվագում ու երգում: Կանայք սովորաբար երգելով նկարագրում են կարևոր դեպքի կամ դեմքի սպասման հաճույքը: Նազարն անցնում է ցանկապատի բաց մասով Աղավնիենց բակ, նստում քիչ հեռու, երգով հիանալու ձև անում,- Շա՜տ անտաղանդ դաշնամուր է: Նվագը երգի հետ չի բռնում: Աղավնին դադարեցնում է իր և դաշնամուրի անպտուղ մենամարտը, վերցնում դաշնամուրի վրա դրված ծառի ճյուղը,- Վա՜յ, հոգնեցի: Հը՞, անիմաստ ծամածռվեցի՜ր ու վերացական սիրուհուդ վերացական ուտելիքից սովա՞ծ մնացիր: Նազարը կծկվում է,- Հա՜, Աղունիկս: Շուտ մի բան տուր, ու սկսենք հիմնական գործընթացը: Աղավնին Նազարի կողմն է պարզում ձեռքը,- էս ի՞նչ ա: Նազարը զգուշորեն համբուրում է Աղավնիի ձեռքը ,- Գեղեցի՜կ ձեռք գեղանի տիկնոջ: Գեղանին մի ձեռքով բռնում է Նազարի ականջը, մյուսով բացում կրծքի մի մասը,- Էս ի՞նչ ա: Նազարը փորձում է մոտիկից տեսնել «դա»- ն, բայց Աղավնիի ձեռքում գտնվող ականջը աչքերից խիստ հետ է մնում,-Ա՜խ, չքնաղագույն կանացի կուրծք: Չքնաղագույնի տերը մեծ ռադիուսով տարուբերում է Նազարի ականջը գլխով հանդերձ,- Իրանը թարմ քյուֆթա էր, չէ՞: Նազարն ընկնում է Աղավնիի ոտքերի մոտ,- Սովից անջատվա՜ծ եմ: Մի բան կծեմ՝ գովերգեմ քեզ էլ, կուրծքդ էլ, դեմքդ էլ, երգդ էլ, ոտքերդ էլ, կոնքերդ էլ, տո… Հմոյիդ է՜լ: Աղավնին ինչ որ բան է պարզում,- Կեր, պոե՜տ: Նազարը զգուշորեն հոտոտում է,- Ախր ուտելու բան չի՜: Աղավնին ինչ որ բանը մոտեցնում է հյուրի բերանին,- Կե՜ր:- Նազարը բերանով վերցնում է կերը,- Ա՜յ, սիրտս հովացավ: Մոտը ժի՜ր էիր: Նազարը շշնջում է դեմքը ծամածռելով,- Զվարճանում էի հիմարիկի հետ, տիրուհի: Աղավնին ուտելիքի նոր բաժին է մեկնում, ժպտում,- Դե ասա, ո՞վ է թաղի ամենասիրունը: Նազարը բերանով է վերցնում ուտելիքը, -Երազանքս, դեմքը՝ հմայիչ, վարքը՝ գրավիչ, ծիծաղը՝ վարակիչ, հայացքը՝ սպանիչ: Աղավնին նոր ուտելիք է պարզում, Նազարն ուտում է նույն ձևով,- Ապրե՜ս: Ու՞մ մարմինն է սլացիկ, շարժումները՝ գեղեցիկ: Նազարի դեմքը գամված է Աղավնիի կերակրող ձեռքին,- Քոնը, քոնը՜: Ա՜յ, կծու էր, թքեմ, հա՞: Աղավնի,- Տես, լրիվ չթքես: Երբ ասում ես՝ քոնը, պետք է աչքերով ինձ ուտե՜ս, ոչ թե՝ թքես: Նազար,- Բայց կճիպոտես: Աա՜,- սեղանի գավաթից ջուր է խմում, անցնում նույն դիրքին: Աղավնին թույլ ճիպոտում է,- Բա դու ո՞վ ես, որ ինձ տնտղես… աչքերով, նվաստ պոետ: Նազար,- Ի՞նչ անեմ տիրուհուս համար: Աղավնի,- Դու ի՜նչ, ա՜յ խեղճ: Իսկակա՜ն տղամարդ եմ երազում: Նազար,- Շշնջա, ամեն ինչ կանեմ: Աղավնի,- Տղամարդը չի հարցնում: Նա գիտի կնոջ ուզածը: Նազարը չորեքթաթ դիրք է ընդունում, դիմացը տետր դնում,- Մեջքս քեզ է ուզում: Թռցնեմ գեղեցիկի աշխարհ, տիրուհի՜: Աղավնին նստում է Նազարի մեջքին,- Ասա՝ խաղաղվեմ: Նազարը կարդում է տետրից, մեջքի ռիթմիկ շարժումներով- Հրա՜շք ես, իմ սեր: Ո՜նց չգովեմ քեզ, դեմքդ սիրունի՜կ:- Աղավնին ուտելիք է դնում Նազարի բերանը,- Ի՜նչ զզվելի էր,- ճիպոտի հարված է ստանում,- Չէ, ուտելիքը չէ: Իմ կարծիքը, իմ սե՜ր: Աղավնի,- Ինձ էլ ուտելիքով ասա՝ քյուֆթա՜, հարիսա՜, տոլմա: Դե՜… Նազարը դեմքը քորում է ծածկի սյունին քսելով, կարդում- Ահա երկուսով ենք, կարծես երազում: / Երջանիկ պահն է նվաստիս, քեզ ու քոնն եմ ուզում,/ Հրա՜շք է այս պահը, հրաշք ես դու,/Հոգևոր սննդի իմ պատվիրատու: - Արուսյակն իր ձեռքով կերակրում է Նազարին, սա դեմքը ծամածռում է, շարունակում կարդալը,- Հիանու՜մ եմ, հիանում անվերջ,/ Երազների իմ թագուհի՜, /Ախ, միթե՞ գտել եմ իրոք,/Գեղեցկության իդեալն այսքա՜ն մոտ:- կերակրի նոր բաժնից դեմքը ծամածռում է,- Ախր ինչու՞ ես տանջում, տիրուհի: Աղավնի,- Մեջքդ ավելի պոետիկ էր, քան՝ լեզուդ: Ցմփորիդ հեքիաթն էլ: Լա՜վ եմ անում: Վրեժ եմ լուծում բոլորից, ով ինձ ձեռ է առել, սիրո խոսքեր չի ասել, հետևիցս չի նայել, ախ քաշել: Նազարը փորձում է ազդու հայացքով նայել իր հանդիսատեսի դեմքին,- Մի՜շտ քեզ եմ նայել ու երազել, իմ սեր: Գոնե մի թեթև շարժվիր, արվեստս գնահատվի: Աղավնին իր նստատեղի ողջ պարունակութունը շարժում է Նազարի մեջքին, շոյում աչքերը երանությունից փակած Նազարի գլուխը,- Հը՞, դե ասա, ե՞ս եմ սիրուն, թե՞ դրանք: Նազարը բացում է աչքերը, թույլ ժպտում,- Լա՜վ էր: Իմ տիրուհի՜ն: Աղավնին լքում է Նազարի մեջքը, նստում թախտին,- Մոտ արի,- Նազարը չոքում է Աղավնիի դիմացը, գլխով հենվում գոգին,- Վաղը բոլորի մոտ կասե՞ս պոեզիայով, որ ամենասիրունն եմ: Նազարը գլխի շարժում է անում,- Կասե՜մ, տիրուհի: Զրկվեմ իմ կերից, թե՝ չասեմ: Աղավնի,- Ստում ես, ու պետք էլ չի: Կծաղրեն տգետները: Նազար,- Նախանձից է: Ո՞նց գնդլիկին համեմատեմ քո սլացիկ մարմնի հետ, Ուստիանիս լաչառությունը՝ քո կերակրող ճիպոտի հետ: Աղավնի,- ճի՞շտ ես ասում, չե՞ս խաբում: Նազար,- Ինձ ե՞ս փորձում: Քո անջրիկ հումորը, դայակի ճիպոտը, երաժշտական ձիրքը՜: Աղավնի,- Բա՜, հոգին է կարևոր: Ցցուն է, չէ՞, դմփանի ու քո լաչառի հոգևոր տգիտությունը: Նազար,- Բա ոնց չէ՜: Տեսա՞ր, ինչքան գովեցի: Մի բան տուր, էլի՜: Աղավնի,- Շա՞տ ես սիրում Ուստիանիդ: Նազար,- Քեզ, տիրուհի: Նա ամեն օր կատաղեցնում է, դու՝ հանգստացնում: Լա՜վ էր: Աղավնի,- Ապրե՜ս, բա ինչու՞ են տղերքը հիմարանում նրա լողանալիս: Ի՞նչ գաղտնիք ունի: Նազար,- Նրա զենքն իրեն ցուցադրելն է ու կեղծ ժպիտը: Էս հիմարները կարծում են, թե իրենց է ժպտում, իսկ նա որոգայթում է նրանց ապուշությունը: Քոնը որոշակի է՝ ում ժպտալ, և՝ ինչքան: Ուստիանիս պատճառով հոգեցունց վիճակում եմ: Աղավնին ուտելիքով ափսե է մեկնում,- Ապրե՜ս, մի քիչ հանգստացա: Տես, ինչքա՜ն բարի եմ: Նազարը վրա է ընկնում ափսեին,- Իմ թագուհի, պաշտու՜մ եմ քո հսկիչ խստությունը:   4 Ուստիանը դուրս է գալիս Սահակենց տանից, գնում դեպի իրենց տուն: Նազարը գլուխը նորից դնում է Աղավնիի գոգին, նայում նրան,- Գնամ, հա՞: Աղավնին ձգում է հյուրի ականջը,- Հա, վազիր դմփանիդ ոսկորին: Ախ, տեսնես կա՞ իրոք արժանի տղամարդ: Նազարը գնում է, նստում իրենց բակի նստարանին, մտածկոտ դիրք ընդունում: Ուստիանը գալիս է, ձեռքին ափսե,- Պոեզիադ տոլմա է ուղարկել: Կեր, գիշերը չնվնվաս: Նազարը ձեռքը մեկնում է ափսեին,- Երեք հա՞տ: Սոված չեմ: Ուստիան,- Բա ինչու՞ կերար, հպարտ ձրիակեր: Նազար,- Չե՜մ ուտելու: Բայց համո՜վ էր, ապրես: Ուստիան,- Սոված սատկում էի՞ր: Վաղվանից կաշխատե՞ս, որ մարդավարի սնվես: Նազար,- Պետք չի, ու ես սոված չեմ: Երեք տոլմայով վեհանձն հոգի՞ եք որսում: Ուստիան,- Դժգոհ վեհանձն մուրացկան, երեք աման ինքը կերավ: Մնա մյուս ողորմությանը: Նազար,- Ի՞նչ ես ուզում ասել: Ես հարևանի համար չեմ երգում, ծիծաղում: Ուստիան,- Լա՜վ եմ անում: Ծիծաղս վաստակս է, անբան ամուսինս՝ դժբախտությունս: Նազար,- Հենց դու լավ կին չես: Դեռ կասկածում եմ՝ արդյո՞ք հավատարիմ ես Ուստիան,- Չթողեիր՝ աշխատեմ: Թե՞ հարմար է էսպես լափելն ու հաչալը: Նազար,- Դա պատճառ չի հարևանի հետ զվարճանալու: Սահման կա, չէ՞: Քո բաժինը բեր, ամուսնուդ կողքին կեր: Հիմա որ հարստանամ, մենակ վայելեմ, դուրդ կգա՞: Ուստիանը փայտ է վերցնում, Նազարը փախչում է դարպասից դուրս,- ճիշտ ես, քո սահմանը մեզ բաժանեց: Անփող դռան սահմանը չես անցնելու, անբա՜ն,- փակում է դարպասները: Նազար,- Էս ո՞նց եղավ: Ախչի՜, մութ է, ես մենակ: Մնա վաղը, երդվու՜մ եմ քո արևով: Ուստիան,- Հազա՜ր անգամ լսել եմ, ուրիշ բան ասա: Նազար,- Անխիղճ, բա որ մեռնե՞մ: Կմնաս առանց ամուսին, ախր: Ուստիան,- Նպաստով քեֆ կանեմ ու գոհ սրտով կլացեմ: Մի հատ էլ ասա, գնամ: Ու՜շ ա: Նազար,- Ուստիանս, բաց արա: Էլ արդեն ամեն ինչ կանեմ՝ Հմոյի փոսն էլ, Սահակի այգին էլ, կովի թրիքն էլ, բաղնիքն էլ, տո՝ քո լվացքն էլ, հը՞: Ուստիան,- Անիմաստ էակ: Կանես, կմտածեմ: Խելքի գալու գիշեր, վեհ հոգի,- գնում է տուն: Նազար,- Էս գնա՞ց: Հնարավոր չի՜: Միշտ խղճացել է անխիղճը: Ի՜նչ էլ մութ է: Բա՜ց, մութ է, մենակ եմ: Հարևանները դուրս են գալիս իրենց տներից, հորանջելով քննարկում ընտանեկան զինադադարի հեռանկարը: Արուսյակ,- Նորից ի՞նչ է եղել, հարևան: Նազար,- Ոչի՜նչ: Թեթև վիճեցինք՝ նեղվեցի, զբոսնում եմ: Սահակ,- Դու մենակ էդտեղ հասնող չես: Էլի լարել է: Ո՜նց եմ խղճում: Գնդլիկ, կողքիս եղիր որ չծամես,- Արուսյակը մոտենում է Սահակին, ձեռքին բաժակ, զկրտում: Սահակն այն վերցնում է, միջից չրեր հանում, ուտում: Նազարը բարձրանում է քարին, որ գոնե Սահակն իրեն տեսնի,- Հազի՜վ լավ բան ասեցիր: Սահակ,- Քեզ չէ, այ ոչ ու փուչ, իրեն: Մամռոտ քարի պես ծանրացել ես խեղճի բախտին: Նազար,- Ձեր այդ բզբզիչ մտքերով կտրտեցիք ընտանիքիս սիրո կարերը, ու դուրս գցվեցի: Հմայակը երկար հորանջում է,- Շու՜տ պիտի լարեր: Խղճալով ձրիակերին դարձրեց փալաս: Աղավնի,- Ինչու՞ եք ուզում, որ տնից գնա: Հարևան, մնա, որ դաշտդ անմշակ չմնա: Վաղը քաղհանի օր է: Շուտ քնեմ: Հմայակ,- Չի՜ մնա: Բերրի դաշտը բարի տեր կգտնի՜:- Աղավնին կպչում է Հմայակին,- Վա՜խ, բայց ի՞նչ ասեցի: Արուսյակը բակում ինչ որ բան է փնտրում,- Քառատողերիս չնվնվացող ոգին քեզ աջակից, մարդասե՜ր մարդ,- բխկացնում է,- լա՜վ էր: Հանգստացա: Աղավնի,- Հարևան, հետդ տար մարդկանց հիմարությունների իմ ցուցակը: Չես կորի: Սահակ,- Էդ թերությունների գնդին ցուցակն ինչ կանի, Աղավնի: Ո՜վ ուզեց, քշեց: Աղավնին հնվում է ամուսնու ուսին,- Ի՞նչ: Չէ՜, ճահճից փախիր, հարևան: Նախահարձակ եղիր այս մանրահոգի աշխարհում ու կստանաս: Նազար,- Չե՜մ ուզում, Ուստիանիս եմ ուզում: Ու՞ր գնամ, գնալու տեղ էլ չունեմ: Հմայակ,- Գնա, մե՜ղք է տիկին Ուստիանը, գնա:,-Աղավնին գլուխը նրբորեն հենում է ամուսնու ուսին,- Վա՜խ, բայց ի՞նչ ասեցի: Նազար,- Հմայակ ջա՜ն, Սահակ ախպե՜ր, առաջին անգամը չի: Հենց բակում անկյուն տվեք: Սովոր եմ, մե՜ղք եմ, վախենու՜մ եմ,- տղամարդիկ կանանց ներս են տանում, դուռը փակում:- Հը՞, ձե՜ն հանեք: Վա՜յ, ես դրանց, փախան: Արածս լավությունները գլխներիդ կպնի: (շարունակելի)
133

Բարիտուն (4)

Հասմիկ- (գալիս է ծառի կողմից) Բարև ձեզ, տիկին Մարինե։ (Էդուարդին) Ինչու՞ չզանգեցիր։ Էդուարդ- (Հասմիկին) Չէ, տիկինս, չի աշխատելու։ Հասմիկ- Ինձանի՞ց ես փախչում։ Զրուցեք, գալիս եմ։ Անիս մեղք է (գնում է աշխատասենյակ)։ Շուրջը մթնում է: Լուսավորված են միայն եր կուսով : Էդուարդ- Դու իմ Մանեն ես։ Դու՞ էլ, Մանե՜։ Ինձ զրկեցի ու գումարն ուղարկեցի, չէ՞։ Մարիամի նմանակ- Ես և Մանեն եմ, և՝ չեմ, իմ բարի տղա։ Էդուարդ- Չհասկացա։ Մարիամի նմանակ- Մարիամի խանգարված հնարավորությունն եմ։ Ինչ որ մեկը գումար է վերադրաձրել, որ հանգիստ քնի։ Նրա պատճառով Մարիամը կյանք կորցրեց, չդարձավ այն, ինչ ես եմ: Գործ ունե՞ս ինձ հետ, մեղավոր տղաս։ Էդուարդ- Ունեմ: Այնքա՜ն ասելու բան կա։ Մարիամի նմանակ- Ուշ է։ ժամանակը մեզ չի հասկանա։ (ձեռքը դնում է Էդուարդի ձեռքին) Շատ մի փնտրիր։ Ապաշխարիր, տղաս։ Առաջինն եմ ներելու։ Ես ծառ եմ, կդիմանամ։ Ափսո՜ս։ Շուրջը լուսավորվում է։ Մարինեի ձեռքը Էդուարդի ձեռքին է։ Մարինե- Գնա, տղաս։ Քեզ մայր կսազեմ։ Աստված քեզ հետ։ Էդուարդ- (Մարիամի նմանակին) Ներեցեք խնդրում եմ, նմանեցրի։ Մարինե- Ոչինչ, տղաս։ Ուրախ եմ, որ չծանոթացանք։ Գնացի, աղջիկս (գնում է դեպի ձախ)։ Հասմիկ- (դռան մոտից, Էդուարդին) Գնա՞ց։ Նաղաշն էր, Կարենի մոտից։ Էդուարդ- Լավ չեմ, Հասմիկ։ Մարիամին նմանեցրի։ Հասմիկ- Կարոտեցի՞ր (հեռախոսի զանգի ձայն լսելով, ներս է գնում)։ Էդուարդ- Շատ (մոտենում է ծառին, ձեռքերը տարածում, դեմքով դեպի ծառը)։ Հասմիկ– (դռնից) Անին էր։ Ի՞նչ բանի ես: Էդուարդ- Փնտրտուքի (Հասմիկը ներս է գնում)։ Վրեժ- (գալիս է ծառի կողմից: Էդուարդին) Ծառի հետ հաղորդակցվելու միտքը հավանեցի։ Էդուարդ- (դիրքը թողնում է) Պարզունակ միտք։ Ծառը հաղորդալար է։ Վրեժ- Սոսկ ձևակերպեցի առաջին տպավորության էֆեկտը ։ Էդուարդ- Դրա հիպնոսը միշտ էլ խաթարում է մտքի ճախրանքը։ Ազատվեք, որ չսայթաքեք: Վրեժ- Կարծես թե ինձ համար է։ Վերցնե՞մ։ Էդուարդ- Խնդրեմ։ Որպես վրեժ՝ խանգարելու համար։ Վրեժ- Ի դեպ, ես Վրեժն եմ, և ընդունում եմ վրեժի գաղափարը։ Էդուարդ- Գիտեմ հեռակա։ Անին այստեղ չի, սրճարանը չի աշխատում ։ Վրեժ- Ցավալի պատմություն է։ Բայց խոսակցությունը Ձեզ հետ է։ Էդուարդ- (նստում է սեղանի մոտ և առաջարկում նստել) Լիրիկա՞ է։ Վրեժ- Այսպես, ես քաղաքի այս դեպքերը խթանողներից մեկն եմ։ Էդուարդ- … կեղտոտ սկիզբ էր, անսպասելի։ Անզոր հայհոյանք հոգևոր հիգենիայի հասցեին: Վրեժ- (նստում է) Այն է, ինչ մտածում եմ։ Ասեք ձեզ հարկավոր թիվը։ Էդուարդ- Դուք շուկայի սերնդից ե՞ք։ Վրեժ- Եղել է։  Էդուարդ- Ամեն կարիքավորին կանչելը վիրավորանք է, չգիտեի՞ք: Շուկայից դուրս երբևէ սրբություններ չստացա՞ք ։ Վրեժ- Ձեր ի՞նչ գործն է։ Էդուարդ- Այնտեղ (ակնարկում է Վրեժի կուրծքը) դատարկ է։ Եվ ուղեղ սողոսկած վրեժի գաղափարը թունավորել է մտքերդ։ Եթե վիրավորվես, կբավարարվեմ։ Վրեժ- Ափսոս։ Լավ զրուցընկեր եք։ Անիին հիշեցի։ Էդուարդ- Դուք… դու Անիին լա՞վ ես ճանաչում։ Վրեժ- Նա ուժ է։ Քնքուշ ուժ։ Էդուարդ- Այսօրվա դեպքերում քո մեղքը տեսնու՞մ ես։ Հասմիկը բերում է սուրճ, հյութ։ Վրեժը կանգնում է, բարևում Հասմիկին, նստում։ Վրեժ- Բարդ հարց է։ Իմ փռշտոցը կարող է Տիբեթում էլ գրիպ տարածել։ Էդուարդ- Դուք ընտանիքի սրբությունը, օջախի պահապան կնոջը դարձնում եք (համբուրում է Հասմիկի ձեռքը) մեկը, որը պահի թելադրանքով կմերկանա և կհանձնվի իրեն ցանկացողին: Վրեժ- (Հասմիկին) Կարելի՞ է ձեզ հյուրասիրել Էդուարդ- (Վրեժին) Սրճարանը փակ է։ Ընտանիքի ջերմությունը քեզ չի՞ տաքացրել։ Հասմիկ- Ես գնամ (գնում է աշխատասենյակ)։ Վրեժ- Ձեր ոչ քենոտ ագրեսիվությունը զինաթափեց։ Հայհոյել, խղճալով հասցեատիրոջը, կարող է միայն մարդը, եկած խղճի սահմանից։ Եղել է մանկություն, տաք աշխարհ, մայրական սեր (գնում է ծառի մոտ)։ Այս ծառը և տատը մորս տաքությունն են բուրում։ Հետո… կեղտաջուր։ Ինչ որ բան փոխվեց։ Իրիկունները ձայներ, շշուկներ, ու մի օր՝ լույսը վառվեց։ Սենյակում հարբած, շաղվող աչքերով մայրս էր, ու էլի՝ մի քանիսը։ Ստիպեցին սեղան նստել, խմել, ու իմ աչքի առաջ՝ անկողին։ Տաս տարեկան էի։ Քարացել էի ու ապուշացել։ Ստիպում էին տեսնել մանրամասները, հռհռում ու կոչում տղամարդկության դաս։ Այդ օրերը ուղեղումս են կարմիր լույսի պես։ Վառվում է, երբ շփվում եմ կնոջ հետ, ու փոխվում եմ։ Դուք ճիշտ եք։ Ինձ չեն հասկանում։ Նրանք կուտեն այդ ճաշն, ու էլի կուզեն։ Ամուսինները հաճույք են զգալու իրենց կանանց անկողնային արկածներից։ Զավակները մորը կուղարկեն տեղեկանք վաստակելու։ Օգուտի համար, շահի։ Էդուարդ- Աշխարհի՞ վրա ես կատաղած: Վրեժ- Սկզբում։ Հետո հասկացա, որ դա հատուկ մասսա է, շահին աստծու տեղ պաշտող։ Ունեն մի գաղափար՝ շահի կուսակցություն։ Մեկ հանրապետական են, մեկ՝ օրինավոր քաղաքացի, դեմոկրատ, և եթե պետք է՝ բոզի տղա։ Լափի ամանը դիր, ու կգա՜ն։ Քացով խփիր, կողքինին մորթիր, զույգին տար։ Կգան ամեն օր նույն ժամին։ Ու կափարիչը կփակվի ու կմնան լափի մեջ: Էդուարդ- Չեմ վիճի քո վրեժի հետ։ Նրա շոշափուկները հասել են քո… մեր Անիին։ Տուն փախավ, բայց կսողոսկեն։ Քաղաքում էլի Անիներ կան, ես աղջիկ ունեմ։ Մորթելու եմ, սկսելով քեզանից։ Վրեժ- Անի՜։ Էդուարդ- Դու վրեժ ես լուծու՞մ, թե՞ հուշերդ ես փոխանցում նորամանուկ մեկին։ Վրեժ- Ձեր աստվածն ի՞նչ արեց իր Սոդոմ Գոմորով, ջրհեղեղով։ Իրո՞ք մեղավոր էին հարսները, նոր ծնվածները։ Ջոկ ջոկ արեց։ Նոյ, դու հինգ ոչխար ես մորթում, մոտ արի, մյուսներդ հեռացեք։ Դա ի՞նչ աստված է, աստված իմ։ Քանի՞ ոչխար զոհաբերեմ, որ փրկվեմ։ Ասե՞մ, հերթագրվեն։ Էդուարդ- Դա քննարկման թեմա չի։ Դու աստված չես։ Վրեժ- (հպվում է ծառին) Տատ, ու՞ր ես։ Լավ տատ ես, մորս արև (գնում է դեպի ձախ)։ Հասմիկ- (մոտենում է Էդուարդին) Չհասկացա, քո գործի համա՞ր էր, թե՞ Նաղաշի կռվի։ Էդուարդ- Կռիվ էր, դաժան, անթեմա, անթշնամի: Հասմիկ- Քե՞զ էլ են տանելու։ Չեմ տա։ Գործ կա, արի։ Էդուարդ- (նստում է Նաղաշի թիկնաթոռին) Կգամ։ Երդվում եմ վերջին սիրովս։ Հասմիկ- Ո՞վ է, կասես… Էդուարդ- Գիշերը։ Հասմիկ- (Նաղաշի կիտելով և կեպիով ծածկում է Էդուարդին) Քնիր, որ գիշերը չքնես։ Էդուարդ- Հնազանդ եմ։ Հասմիկ- Հուսով եմ, գիշերային դասալիք Էդուարդ– (ինքն իրեն) Ճշմարտությունն էլ առանց ծամածռությունների չի կարող։ Ձախ  մասից  գալիս  են  Վարուժանն  ու  Անահիտը։ Հասմիկ- (Վարուժանին ու Անահիտին) Կներեք, չենք սպասարկում։ Վարուժան- Մեզ Նաղաշն է կանչել (ակնարկում է Էդուարդին)։ Ձեզ չի՞ ասել։ Հասմիկ- (Վարուժանին) Չէ։ Ես քույրն եմ՝ Անին։ Եղբորս հյուրերն իմ հյուրերն են։ (բերում է հյութ, սուրճ, թխվածք, շարում չորրորդ սեղանին) Լավ է, որ եկաք։ Ինքը՝ քնած, ես մենակ։ Անահիտ- Ես Անոն եմ, ամուսինս՝ Վարուժը։ Թափառականներ ենք: Նաղաշը գործ է խոստացել։ Հասմիկ- Օգնականներ պետք են։ Հաճելի նորություն էր (ամուսինները նստում են)։ Անահիտ- (Հասմիկին) Քույր, եթե գործ կա, ասա։ Անկախ ամեն ինչից։ Հասմիկ- Շտապելու բան չկա։ Օգտվեք, խնդրում եմ։ Անահիտ- (Հասմիկին) Այստեղ տեսանք այն մարդուն, ով մեզ բնակարան է խոստացել։ Ո՞վ է նա։ Հասմիկ- Վրեժը՞։ Մեր Ան… իմ դասընկերն է։ Նա՞, նա կանի։ Անահիտ- Աստվա՜ծ իմ։ Մենք տանտեր ենք։ (գնում է դեպի ծառը, չոքում։ Վարուժանը գնում է, ծնկում Անահիտի մոտ։ Նայում են ծառին, կանգնում) Անի, երեխուս կնունքի քավորը Նաղաշն է։ Հասմիկ- Անկնիկ է։ Անահիտ- Այդպիսի մարդը սերունդ պետք է ծնի։ Կնունք նշանադրությունը միասին, մեր տանը։ Վարուժան- Սպասիր, այ կին, տան մեջ երևի ոչինչ չլինի։ Անահիտ- Չեմ կարող։ Հատակին նստած, եղածը դա է։ (Հասմիկին) Այն օրը վարագույր տեսա, իմ ուզածը, մկան գույն, ուղղանկյուն նախշերով։ Ամաչեցի գինը հարցնել։ Վարուժան- Կկանչենք Գարիկին, Ավոյին։ Ինչքա՜ն եմ պարելու։ Անահիտ- Սկսվե՜ց, ռաբի՜ս։ Իմ տանը միայն մաքուր երաժշտություն (գնում է ծառի մոտ)։ Վարուժան- Չէ բա, ֆիլհարմոնիկ նվագախումբ բերենք, դրսում կենաց ասենք։ Հասմիկ- Բարեկամներ, համբերեք։ Վարուժան- (Հասմիկին առանձին) Քույր, կարոտել է։ (Անահիտին) Հաշտվե՞նք, մինչև կնունք։ Անահիտ- Քավորիս խաթեր: Հասմիկ- Չէ, շատ է հոգնած, ներս անցեք, հյուրասիրվեք, հանգստացեք։ Անահիտ- Չէ, չեմ կարող: (մոտենում է Էդուարդին) Քնա՞ծ ես, բարի մարդ: Էդուարդ- (զարթնելու շաժումներով) Ի՞նչ կա (Հասմիկը ներս է տանում սպասքը)։ Անահիտ- (Էդուարդին)Այնքա՜ն խոսելու բան կա, չե՜մ դիմանում։ Էդուարդ- (ցածրաձայն) Դու՞ ես, քույր։ Եկե՞լ եք, լավ է։ Մնացեք։ Վաղը։ Անահիտ- Բարի գիշեր, բարի մարդ: Վա՜խ (սրբում է Էդուարդի ձեռքը, Վարուժանի և Հասմիկի հետ գնում պահեստասենյակ)։ Հասմիկ- (պահեստասենյակից մոտենում է Էդուարդին, շշնջում) Դե, ասա։ Էդուարդ- Ի՞նչ։ Հասմիկ- Սիրածիդ անունը, վերջին։ Էդուարդ- Քո ցավը տանե՜մ, Հասմի՜կ Հասմիկ- (շշնջալով) Սու՜ս։ Ես Անին եմ։ Հասկացա՞ր։ Հասմիկ չկա։ Ա-նի՜։ Կասե՞ս։ Էդուարդ- Անի՜, դարձիր իմը։ Չեմ դիմանու՜մ։ Միշտ (շպրտում է կիտելը և կեպին) հիմարիս խանգարել են ստվերները։ (ոչ մեկին) Զգույշ ապու՜շ։ Հասմիկ- Համոզեցի՜ր։ (համբուրվում են) Ի՜նչ արեցիր։ Քսան տարի հետ տարար։ Ամեն օր կսիրահարվե՞ս։ Հեքիա՞թ էր։ Էդուարդ- Ամեն օր, իմ սեր … վերջին։ (Հասմիկը մյուս թիկնաթոռը մոտեցնում է Էդուարդին, նստում վրան) Մի տեղավորվիր, ուշ է։ Հասմիկ- Առանց քե՞զ։ Մնում եմ։ Էդուարդ- Բա երեխեքը՞։ Տեղ էլ չկա։ Հասմիկ- Մի ուղարկիր։ Սա ուրիշ հաճույք է։ Նրանք երեխա չեն… Է՞դ։ Էդուարդ- Հը՞։ Հասմիկ- Ի՞նչ ես մտածում։ Էդուարդ- Ինչու՞ Նաղաշը չէր ուզում, որ սրանք բնակարան ստանան։ Հասմիկ- Բա՞ ես։ Էդուարդ- Համբերիր։ Նախ՝ աստծունը։ Էդուարդն  ու  Հասմիկը ք նած են։ Գիշեր է: Անի- (գալիս է ծառի կողմից։ Քայլվածքի մեջ թեթևություն կա։ Աշխատասենյակից ծածկոց է բերում, մոտենում Հասմիկին, ծածկոցով ծածկում)։ Հասմիկ- (քնի մեջ, կպչելով Էդուարդին) Ուրիշ ես։ Առանց քեզ կհիվանդանամ։ Անին անցնում է Էդուարդի կողմը, ծածկում Էդուարդին ։ Էդուարդ - (քնի մեջ) Քեզ նման հոգատար կի՜ն (բռնում է Անիի ձեռքը)։ Ես քեզ զգում եմ։ (Անին ժպտում է) Դու հիմա ժպտում ես (Անիի ձեռքը համբուրում է, թեքվում Հասմիկի կողմը)։ Անի- Քնիր հանգիստ, ընտանիքի գլխավոր։ (ծառի կողմից գալիս է Վրեժը) Վրե՞ժ։ Ի՜նչ լավ է Վրեժ- Գիտեմ։ Անի- Ի՞նչ գիտես։ Վրեժ- Լավ է, որ եկել եմ։ Որոշել եմ։ Անի- Ի՞նչ։ Վրեժ- Լսել եմ, որ մատուցողի կարիք ունես։ Անի- Հետո՞։ Վրեժ- Վատ գործ չի։ Միայն թե չասես՝ նախկին ընկեր։ Անի- Չեմ ասի: Վրեժ- Ամբողջ կյանքում ուժ եմ փնտրել, բարի ուժ, ու՝ գտել։ Անի- Կարծես հեքիաթ լինի, Վրեժ։ Վրեժ- Մինչև հիմա կյանքներս լավ չդասավորվեց։ Արի ստեղծենք մեր հեքիաթը։ Անի- Եթե ձեռքս ամուր բռնես։ Վրեժ- (համբուրում է Անիի ձեռքը, և այլևս բաց չի թողնում) Ափսո՜ս, բոլորը քնած են։ Անի- Սու՜սս, հեքիաթներն այս ժամին են իրականանում։ Միասին քայլում են դեպի ծառը, նայում ծառին։ Թեքվում են, նայում իրար։ Վրեժ- Նայում եմ քեզ ու տխրում, մտածելով, թե ինչ ենք կոցրել։ Անի- Նայիր աչքերիս ու տես, թե ի՜նչ է մեզ սպասվում (համբուրվում են)։ Չորրորդ գործողություն Էդուարդի բնակարանը։ Աուդիո տեխնիկայի մոտ նստած է Հայկը։ Աջ ձեռքը գիպսի մեջ է , գլուխը՝ բինտապատ, երեսին՝ կապտուկներ։ Հասմիկը  Հայկի  կողքին  է : Էդուարդ- (գալիս է մուտքի դռնից) Ասում է՝ միայն հանգիստ։ Հասմիկ- Իսկ ի՞նձ: (Հայկին) Անպետք հերոս։ Հայկ- (Հասմիկին) Չլսեցի՞ր։ Հասմիկ- (Հայկին) Տներն են մտնում, տանում հարցաքննության։ Ծնողներիդ չես լսում։ Հայկ- Ու՞մ լսեմ։ Մայրս իր չորս պատով է, հայրս էլ անցել է անվտանգ հանգստի։ էդուարդ- (Հայկին) Վախենամ, իշխանություն դառնաս։ Հասմիկ- (էդուարդին) Ով էլ խոսի։ Իրենք առաջարկեցին, ես էլ խնդրեցի՝ մտնեիր գործի, չվախենայինք։ (Հայկին) Գնա տնից։ Քարերն էլ թափիր փեշիցդ, վերջ։ Հայկ- Սկզբունքորեն չեմ գնալու։ Հասմիկ- (էդուարդին) Խոսիր։ Մի բան գիտեմ, որ ասում եմ։ էդուարդ- Չեմ կարծում…. Հասմիկ- Սա գլուխն է ջարդում, նա ցույցերի է։ Որ վտանգը տուն մտավ, ի՞նչ ես կարծելու։ էդուարդ- Չենք դողալու ոչ վտանգից, ոչ՝ տանկից։ Ծեծել է, ծեծվել, եկել։ Այս մթնոլորտը… Հասմիկ- Դու ստեղծեիր։ Մի քիչ համագործակցեիր, չվախենայինք։ էդուարդ- Շուկայի վերավաճառող կնոջ դատողություն։ Մի քի՜չ։ Հասմիկ- (Հայկին) Հին վեճը մեջտեղ բերեցիր։ Գնա, խնդրու՜մ եմ։ Հայկ- Գնամ քնեմ։ Դեղերն ազդեցին։ Հասմիկ- (Հայկին) Քաղաքը դու չես փրկելու, անխելքս։ Քարերդ թող դրանց ընտրողներին։ Հայկ- Համառող համբերությունը դառնում է ուրիշ որակ։ Հասմիկ- (Հայկին) Նաղաշի ու Անիի անմեղ դասեր՞ն են։ Ընկերներով նստեք, երգ լսեք։ Հայկ- Դուռը չբացե՞նք։ Զիբիլը դռան մոտ է հասել (լսվում է դռան զանգի ձայն)։ էդուարդը դուռը բացում է։ Ներս են մտնում Թամարան, Գասպարը, Մկրտիչը։ Թամարա- Բարեվետ երեկո, հարազատներս: Մկրտիչ- Բարև ձեզ (չի նայում Հայկին)։ Գասպար- Բարի երեկո (սեղանին կոնյակի շիշ է դնում, հազում)։ Հասմիկ- (հյուրերին) համեցեք, նստեցեք: Գասպարը նստում է սեղանի մոտ, պատուհանի կողմի աթոռին, մեջքով դեպի դռները։ Մկրտիչը նստում է Գասպարի դիմաց։ Էդուարդը նստում է Գասպարի կողքին ։ Թամարա- Աղջիկս ու՞ր է (նստում է Գասպարի կողքին, մեջքով դեպի պատուհանը)։ Էդուարդ- Ո՞վ։ Թամարա- Լիլիթս։ Եկել եմ՝ իրեն տեսնեմ (նայում է շշին: Հայկին)։ Հիվա՞նդ ես, տղաս։ Հայկ- Մի ԲՏ խփեց, փախավ։ Գասպար- Մենք բարեկամ ենք։ Ի՜նչ օր էր։ Հրապարակում խուժանները քար էին շպրտում։ Թամարա- Բոլորին կհավաքենք։ Բայց ոչ՝ խաբվածներին։ Հայկ- Երկու հազար։ Գասպար- Ի՞նչ, տղա ջան: Պարոն Էդուարդ, ինչպես տեսաք, մենք… մեզ ուղարկել են…. Թամարա- (Գասպարին) Համբերիր։ Ստանալու համար տրամադրել է պետք։ Գասպար - Չե՜մ համբերում ։ Թամարա- Անձրևը ամռանն է ցանկալի։ Բարեկամներ, արվեստը զոհ փնտրեց ու ինձ ընտրեց։ Զոհասեղանին ինձ չարչարում են դեռևս ոմանք, նույնիսկ երազումս: Քաղաքն է քննարկում իմ արձանը՝ կնոջ խորհրդանիշ։ Ու քաղաքիս կպատճառեմ բազմաշերտ հաճույք և ուրախություն անհատական, ըստ Միսաք Սիամանթոյի։ Իրեն սիրում եմ: Հիշելը հեշտ է՝ մանթո- Սիամանթո։ Գասպար- Ամբողջ հայ գրականությունը մի գիշերում կկարդա։ Էդուարդ- Այդ ձևով հերիք է։ Տղերքը մեղք են։ Թամարա- (նայելով Էդուարդին) Հատուկ մեթոդ ունեմ, օգնելու հիշողության պատճառով տառապողներին: Խնդրում եմ, հղիացրեք ինձ գաղափարներով։ Ի՞նչ պահեմ ձեռքիս։ Հայկ- Ավել ու աղբաման, որպես կեղտի խորհրդանիշ: Թամարա- Լավ էր։ Ես հոգնած, բայց՝ հետևում եմ տան մաքրությանը։ Էլի եկե՜լ էր։ Գասպար– (Թամարային) Չհուզվես։ Մկրտիչ- (Թամարային) Չկատաղես։ Թամարա- Կձգտեմ։ Երեխան կոշիկ չունի դպրոցի համար։ Իսկ ծնողը չի ուզում ավել անել, ու ես եմ մեղավոր։ Իսկ ես կանգնելու եմ քաղաքի կենտրոնում, ավելը ձեռքիս։ Պա՜հ, ավլելը պակաս պատվավոր է, քան մոդա ցուցադրելը, ծնող կանչելը, և այլ անվայելուչ բաներ։ Ես քաղաքի մայրն եմ, և ոչ թե այդ սովածների կաթնատուն։ Ինչքա՜ն ասես։ Լիլիթ- (գալիս է մուտքի դռնից) Սա ի՜նչ նորություն է։ Բարև ձեզ։ Թամարա- (մոտենում է Լիլիթին, համբուրում) Կարոտել էի, աղջիկս ։ Գասպար- Բարև, քաղաքի ամենալավ աղջիկ: Լիլիթ- Ինչու՞ են միջանցքում ոստիկաններ կանգնած։ Թամարա- (նստում է իր տեղը) Շեֆը պնդեց… մեզ համար. Էդուարդ- Քաղաքի տերերը քաղաքից վախենու՞մ են։ Թամարա- Միավորենք մեր հոգեցունց սպասելիքները։ Ի՞նչ բռնեմ, որ դառնամ սիմվոլ։ Լիլիթը մոտենում  է Հայկի ն , բայց տեսնելով, որ քնած է, գնում է առաջին ննջարան։ Մկրտիչ- (Թամարային) Այ, մի հեռախոս: Խոսելով։ Թամարա- Այո, որ չմոլորվեն։ Եթե նա հեռախոս ունենար, ես մրցակից չէի ունենա: Հասմիկ- (ոչ մեկին) Երեխա, երեխա։ Թամարա- Հոյակապ էր։ Շահագրգի՜ռ քննարկումն ինձ հղիացրեց բռնելու գաղափարով և շուտով կծնեմ արձան զավակ, դեգերող տղամարդկանց հույսերի փարոս։ Էդուարդ- (Թամարային) Վիժելու նշանների դեպքում դիմեք: Հետաքրքիր է: Թամարա- (էդուարդին) Անկասկած։ Դուք ճշտում ունե՞ք այս հուզատրոփ թեմայի համար։ Էդուարդ- Հայելի և ցուցակ։ Անկողնային թեման, ցավոք, ամենահուզողն է Կանաչ քաղաքում։ Թամարա- (էդուարդին) Բա էական մանրամասներ՞ս: Թե չէ չեն պատկերի տուփերին և շշերին: Էդուարդ- Թեկուզ էականներով հանդերձ։ Անկուշտ տղամարդիկ կստեղծեն անմահ աֆորիզմ՝ «Թամարի մահճում մահն էլ հաճույք է»։ (Գասպարին) Եղել է՞ (սա ուսերն է թոթվում)։ Թամարա- Ա՜խ, մենք ինչեր կանեինք։ Դուք ուղղակի բեղմնավորեցիք.. մտքերս։ Մկրտիչ- (իր հեռախոսով խոսում է) Հը՞… շատվո՞ր եք… Չէ, կպնողական, հավայի… ինձ են քընընըմ.. Մանյա՞ն, ասա ուրիշը կլացի… Մանթո՞… կանանչ լույսի կոճակը մերն է, ապեր: Թամարա- Միկիրտի՜չ, Մկրե,՜ Գասպար- Մակա՜ր, Մակա՜ր, Մկո՜։ Մկրտիչ- (հեռախոսն անջատում է, լսելի) Չնշե՞նք։ Չուրախախանա՞նք։ Էդուարդ- (մոտենում է Հասմիկին) Գիտեի՞ր, որ գալու են։ Հասմիկ- Մտածեցի՝ մարդիկ կիմանան, անվտանգ կլինենք: Էդուարդ- (Հասմիկին) Իրենց հետ էլ կգնաս։ Պատրաստվիր։ Լիլիթ- (մոտենում է զարթնած Հայկին) Ապերիկ, պատրա՞ստ ես։ Հայկ- Ինչի՞ն։ Լիլիթ- (առանձին) Կոմիսար Մկրեն է եկել։ Կլացեի, թաշկինակ չկա։ Հայկ- (առանձին) Չհուզվես, փեսացու Մկոն է եկել (նայում է շշին)։ Բայց թող իրենք լացեն: Լիլիթ- Բա ինչու՞ ներս թողեցիք։ (Մկրտիչն ատրճանակի հետ խաղում է) Վա՜յ, իսկակա՞ն է։ Մկրտիչ- (Լիլիթին) Իմն է։ Ուզու՞մ ես։ Չվախենաս (Լիլիթը վերցնում է ատրճանակը) Էդուարդ- (Լիլիթին) Ի՞նչ ես անում։ Լիլիթ- Չփորձե՞մ (ատրճանակը պարզում է: Մկրտիչը թաքնվում է Թամարայի թիկունքում): Էդուարդ- Շուտով, մի շտապիր: (Մկրտչին) Չտեսնեմ։ Լիլիթ- (լսվում է դռան զանգի ձայն։ Ատրճանակը տալիս է Մկրտիչին, գնում դեպի դուռը։ Ցածրաձայն) Նաղաշն է (վերադառնում է, ձեռքին ծաղիկներ) Ապրի Սամվելը։ Թամարան Մկրտչին բզում է։ Մկրտիչ- (փող հաշվելով, Լիլիթին) Փող տա՞մ, առնես՝ ինչքա՜ն պետք է։ Ի՞նչ արժի։ Լիլիթ- Շնորհք: Բնատուր է: Թամարա– (Լիլիթին) Աղջիկս, ի՞նչ կասես արձանի մասին։ Ի՞նչ բռնեմ, որ վայելուչ լինի։ Լիլիթ- Թեման այլանդակ է, ինձ հարցնելը վիրավորանք (գնում է երկրորդ սենյակ)։ Թամարա- Ագրեսիվ սերունդ, դժգոհ անպատճառ։ Սա էլ կամավոր կհարգի: (Մկրտչին) Ընկեր՞դ: Գասպար- (լսելի) Հա, կարդացող է։ Մարդավարի երկու բառ չի ասի։ Մկրտիչ- (լսելի) Ապուշ է։ Գիրք էր առել մի լավ սեղանի փողով։ Ասեցի՝ ծիծաղեց: Թամարա- (համբուրում է Մկրտչին։ Լսելի) Դրան ո՞վ աղջիկ կտա։ (Էդուարդը նստում է սեղանի մոտ) Պարոն Էդուարդ, ինքն է Մկրեի քավոր հովանավորը։ Օրհնեց, ուղարկեց։ Գասպար- Մենք երջանիկ ենք աշխատելով նրա հրահանգով, քայլելով նրա ցուցումով։ Թամարա- Ես շնչում եմ, հանգստանում հետը։ Նա այն է ուզում, ինչ ինձ է հուզում։ Էդուարդ- Գիտեմ։ Այլանդակություն է։ Ինչ ուզում, անում եք։ Թամարա- Նա քաղաքի հայրն է, ես մայրը, և մեր կապի մեջ անբնական ոչինչ չկա։ Նա է ինձ օծել, հաղորդակըցել։ Ի՜նչ խոսուն ձեռք ու՜նի։ Հպվելիս լացեցի և ծիծաղեցի։ Էդուարդ- (Թամարային) Այդ թեման փակեք։ Մկրտիչ- (Թամարային) Ճիշտ։ Ձեռքը դրեց ուսիս, մի տեսակ եղա, քո պես։ Էդուարդ- Ենթարկվեք մեր տան օրենքներին։ Սա... Գասպար- Պարոն Էդուարդ, մի խնդրանք։ Մոտենում են գլխավոր բոզի տղայի ընտրու… Էդուարդը ձեռքի կտրուկ շարժում  է  անում , ծաղկամանը շուռ է գալիս։ Թամարա- Ի՜նչ լավ եղավ, չարը խափանվեց։ Գասպար- Վա՜յ, ո՞նց եղավ: (էդուարդին)Հա, շուտով գլխավոր բո… Էդուարդ- Չհասկացաք։ Այլանդակ բառերն արգելում եմ։ Գոմում չեք… Գասպար- (էդուարդին) Ոչի՜նչ չլսեցինք, չենք լսել։ Լա՜վ բարեկամներ։ Մկրտիչ- Ես լսեցի, բայց չհասկացա։ Բոզի տղա վա՞տ բառ է։ Լիլիթ- (խոհանոցից բերում է աղբի դույլը, սեղանը կարգավորում) Հայր, գարշելի հոտ եմ զգում։ Թամարա- Աղջիկս, թվացյալ է։ Հաճելի է, բնակա՜ն։ Լիլիթ- (Թամարային) Դա ձեր բնական հոտն է։ (Էդուարդին) Ինչու՞ չես կրակում, ինչպես սովորեցրել ես՝ (մատներով կրակելու ձև է անում) ճակատին։ Մկրտիչ- (թաքնվում է Թամարայի թիկունքում: Թամարային, առանձին) Թևի տակ է, տեսա: Էդուարդ- Աղջիկս, այդ հոտը քեզ չի սպառնում։ Երաշխավորը վտանգների գծով ընտանիքի շանթարգելն է։ Այս անդուր թուլության պատճառը քաղաքի մարսողական խանգարումն է: Թամարա- (Էդուարդին) Խնդրում եմ, զգույշ խոսեք... Չի կարելի այդպես… Գրի եմ առնում։ Լիլիթ- (Էդուարդին) Դույլը չեմ տանում։ (խոհանոցից ափսեներ է բերում, դնում սեղանին, Էդուարդին) Քո համբերության դույլը սրանց կտորներից կլցվի՞, պարոն զգուշություն: (հյուրերին) Անլվա չգտա, որ դնեի ձեր առջև (գնում է երկրորդ սենյակ)։ Գասպար- (Թամարային, առանձին) Սեղան են բացում, շիշը բացե՞մ։ Թամարա- Ես կազդարարեմ ծիսածարգը։ Գասպար- (համուրում է Մկրտչին) Չէի սպասում։ Մկրտիչ- (Թամարային, առանձին) Ես էլ։ Տու՞ն կտանենք։ Թամարա- Եթե համբերես, շուտով կհամբուրես։ (Էդուարդին) Պարոն Էդուարդ, օգնեք ընտրություններում, իմ երաշխավորությամբ։ Էդուարդ- Ո՞վ է օծելու։ Արայի կինը՞։ Արժի՞ բայց։ Գասպար- Մենք ոչինչ չլսեցինք, ոչինչ: Օ՜ֆ։ Թամարա- Իսկ եթե… Մկրտիչ- (էդուարդին) Ինքը լավը չի։ Մամաս լավ՜ն է։ Թամարա- (էդուարդին) Տղաս ընտի՜ր ճաշակ ունի։ Լիլիթ- (երկրորդ սենյակից բերում է դատարկ պարկ և մշակված փայտ, դնում Հայկի մոտ) Մեր հարաբերությունները բոյկոտում եմ, պարոն հայր։ Գամ տեսնեմ, մեջը լցրած, բերանները` կապած։ Փայտն էլ որպես ծանրակշիռ փաստարկ (մուտքի դռնից դուրս է գնում)։ Գասպար- Աղջիկ ջան, բոյկոտը բոքսից չի՞։ Բա ծնողին բոքս կանե՞ն։ Թամարա- Ի՜նչպիսի էներգիա։ Իսկը՝ մեզ համար։ Լիլիթ- (վերադառնում է ) Այդ… չթողեցին գնամ։ Հայր, ի՞նչ է կատարվում քո տանը: Հասմիկ ը կծկվում է , նայում Էդուարդի ն : Հայկը  Լիլիթի  բերած  փայտը  վերցնում  է  ձեռքը։ Լիլիթ- Մենք մեր տան մեջ իրավունքներ չունենք։ Ապուշ երա՞զ է Էդուարդ- Հյուր կոչվածները շտապում են: Կգնան, վիճակը կզուլալվի։ Թամարա- Չեմ մոռանում զոհասեղանը, նույնիսկ երազում: Քաղաքի խաղաղությունը գեղեցիկ զոհ է ուզում։ Մնում է մեր վայելուչ համաձայնությունը։ Էդուարդ- (Թամարային) Տիկին, գեղեցիկ զոհ կմատուցեմ հենց հիմա: Ու էլ ձեռքիցս չես փախչի: Գասպար- Պարոն, ի՞նչ եք ուզում անել իմ կնոջը բոլորի ներկայությամբ։ Բա՞ ես։ Չէ՞, Թամս։ Թամարա- Պարոն Էդուարդ, այն օրը մենք շոշափեցինք միմյանց… թուլությունները։ Եթե չեք վախենում հրապարակային մերկացումից, ես առավել ևս։ Սկսե՞նք։ Գասպարը ձեռքերով ծածկում է Թամարայի մարմինը։ Մկրտիչն իր կողքին կանգած Հայկին նստելու տեղ է տալիս իր աթոռին, և երկուսով սպասումով նայում են Թամարային։ Էդուարդ- (ինքն իրեն) Հիմա՜ր, իմ թուլությունն իմ ուժն է։ (բարձրաձայն) Դա կանեմ և մերկացումներով, և առանց։ Տղամարդավարի (գնում է պատուհանի մոտ)։ Հայկը հիաց մունքի  ժեստ  է  արտահայտում  Էդուարդի  հասցեի ն , նստում  իր  տեղը ։ Թամարա- Աաա՜։ Գասպար- Խե՜ղջ Թամս, ի՞նչ են ուզում քեզնից։ Մկրտիչ- (Թամարային, լսելի) Մենք հաղթեցինք, չէ՞։ Թամարա- Մենք հաղթած եկել ենք, տղաս։ Հարազատներ, (թուղթ է կարդում) «մեր սրտատոչոր մտմտուքն է կարգավորվածություն և իմաստ մտցնել ձեր բազմածիծաղ և երանաբույր աղջկա, և մեր լրջախոհ և բազմախոստում զավակի սիրահոժար հարաբերություններում»։ Լիլիթը  գնում  է երկրորդ սենյակ։ Թամարա- Ամաչեց։ Դժվա՜ր կլինի։ (ինքն իրեն) Ես ու՜ր, ինքն ու՜ր։ Գասպար- Նա օրհնեց ու շնորհավորհեց։ Հայկ- Նա՞ որոշեց, ում հետ պսակվի։ Գասպար- (Հայկին) Նա մեր աստվածն է, տղաս։ Հայկ- (Գասպարին) Ուրիշ աստված չունե՞ք։ Բա ամո՞թը Գասպար- Թող սովածներն ամաչեն։ Մեզ ամաչելու պատճառ չկա, և ուրիշ աստված պետք չի։ Հայկ- Կերն ու տաքությունը կա, անելիքը՝ նշված։ Անասնաերջանկության բանաձևի էվրիկա: Թամարա- (Հայկին) Տղաս, էվրիկա բառն օգտագործում են բաղնիքում այլևայլ առիթներով: Վայելուչ չի այն փողփողելը։ Տիկին Հասմիկ, մեր այցը համաձայնեցնելով… Հայկ- Իի՜նչ (մոտենում է Հասմիկին) Դու՞… Լիլիթ- (սենյակից մոտենում է Հասմիկին) Մա՞մ, մա՜։ Հասմիկ- Էդ, մենակ եմ… Էդուարդ- (մոտենում է Հասմիկին) Երեխեք, հետո։ (Հասմիկին) տիկին, դատին պատրաստվիր։ Լիլիթը շիշը շպրտում է աղբամանի դույլի մեջ։ Գասպար- (Թամարային) Խորհրդակցում են։ Բերաններից ջուր է գնում։ (Մկրտչին) Կենացդ հիշու՞մ ես։ Բնակարան, մեքենա, կին։ Բարի հեքիաթ է։ Թամարա- Տղաս հեքիաթի արքայազնն է։ Իր գեղեցկուհուն ձիով կտանի։ Մկրտիչ- (Թամարային) Ձին հայրիկն է, դու էլ կախարդ տատին, չէ՞։ Տանում ենք, արդեն սիրեցի։ Թամարա- Էլի մեկ զոհ, ինչպես կասեր քնարերգու Հ. Շիրակը։ Հայկը վերադառնում է իր տեղը։ Գասպար- (շշնջում է) Նշանը տարան։ Մկրտիչ- Մոտս է։ Գասպար- Այդ նշանը չէ, գալու նշանը։ Շիշը չկա։ Նշան կորցնելը լավ նշան չի։ Ի՞նչով նշենք։ Թամարա- Տեսա՞ր դրանց դասակարգային էությունը։ Շշի արժեքի։ Մկրտիչ- Հենց նշանը դրեցի, կկտրեմ: Թե չէ տան կնիկ չի դառնա։ Թամարա- (Էդուարդին) Լիլիթիս հայր, պարզաջրենք մեր նպատակը։ Էդուարդ- Աղջիկս, այս… քո ձեռքն են խնդրում։ Լիլիթ- (խոսում է Հասմիկին նայելով) Ես դրա առիթը տվե՞լ եմ Մկրտիչ- (Լիլիթին) Այն օրը… ինչքա՜ն ծիծաղեցինք։ Լիլիթ- Դա հերի՞ք է։ Մկրտիչ- (Լիլիթին) Քի՞չ է… նշանվելու՜ համար։ Լիլիթ- Շատ։ Երեկ Սամվելի հետ երկու ժամ հռհռացել ենք։ Ուրեմն ի՞նչ։ Մկրտիչ- (Լիլիթին) Հրամայե՞մ, նշանը հետ տա։ Լիլիթ- Բա որտե՞ղ լաց լինեմ: Թամարա- (Լիլիթին) Ինձ մոտ: Լացով կհյուսենք կանացի զսպացանցը, որ սրանք չխլվլան։ Լիլիթ- Դառը հեքիա՞թ է, թե՞ ապուշ երազ (գնում է երկրորդ սենյակ)։ Թամարա- Շա՜տ հուզվեց։ Սրտից ինչքա՜ն թույլ են ջահելները ։ Մկրտիչ- (կանգնում է։ Ատրճանակը պահել է բաժակի պես) Ողջ լինենք։ Տղան կապիկից սիրուն, ոչխարից խելացի լինի, հերիք է։ Դա չի կարևորը: Ոչ մի բանից չամաչենք, որ մարդ մնանք... Թամարա- (Մկրտչին, առանձին) Նստիր։ Ես կասեմ։ Մկրտիչ- (նստում է, քրտինքը սրբում: Թամարային, լսելի) Ո՞նց էր, ես էի գրել։ Թամարա– (լսելի) Ապրես։ Մի երկու ածական էր պակասում, ես կածականեմ։ Էդուարդ– (լսվում է դռան զանգի ձայն: Մուտքի դուռը բացում է) Պարոն… Մկո, քեզ են ուզում։ Մկրտիչը դուրս է գնում: Թամարա– (Էդուարդին) Չե՞նք խանգարում։ Ճշտում ենք հրավիրվածների ցուցակը։ Էդուարդ- Մեր անունը չշոշափեք։ Թամարա- Դուք ի՞նչ հրավիրված։ Մկրտիչ- (ներս է մտնում) Սամվելը կապված է դրանց հետ: (ակնարկում է Հայկին) Մշակում ենք։ Թամարա- Այսպես թե այնպես, զոհասեղանն է։ Քաղաքի խաղաղության զոհասեղանին մարդ է պետք։ Կամ… կամ: Մեզ կբավարարի երջանիկ տարբերակը։ Էդուարդ- ԲՏ քաղաքին մենք աղջիկ չունենք տալու։ Մկրտիչ- էդ ի՞նչ քաղաք է։ Թամարա– (Էդուարդին) Ի՞նչ ես բարդացնում։ Ջահել են, երեխա կծնվի, ընտանիք կդառնան։ Էդուարդ- Ես մարդակույտ գիտեմ, (ակնարկում է հյուրերին) երեխա էլ կա, բայց ընտանիք չկա։ Թամարա- Մկրե, վերևից անուններ բեր, երկարեց (Մկրտիչը գնում է դուրս)։ Հասմիկ– (էդուարդին, առանձին) Դրանք Լիլիթիս թուքը չարժեն։ Մի բան արա։ Էդուարդ- (առանձին) Ձիգ մնա։ Երեխեքը չտուժեն։ Դատին զգացմունքները հաշիվ չեն: Լուրջ փաստարկ գտիր: (բարձրաձայն) Լիլս, դեղը (Լիլիթը մոտենում է Հասմիկին, դեղով և բաժակով)։ Թամարա- Իրենք էլ են ցուցակ կազմում։ Գասպար- Ժամանակ չկա։ Ամեն ինչ թա՜նկ, կրակ։ Թամարա- Հասմիկս չի դիմանում։ Ես էլ: Մոր սիրտն ուրիշ է, ա՜խ (աչքերը սրբում է)։ Էդուարդ- (մոտենում է Հայկին) Հը՞: Հայկ- Եթե Լիլի համար համաձայնվես, ինձ կկորցես։ Էդուարդ- Քա՞ր ես շպրտում հորդ վրա։ Հայկ- Մաքրե՞մ: Էդուարդ- Սրանց գաղափարն էլ հերիք է (գնում է Հասմիկի և Լիլիթի մոտ)։ Լիլիթ- (Էդուարդին, առանձին) Հայկոյին չթողնես տանեն։ Մեղք է, թևը կջարդեն: Էդուարդ- Չեմ թողնի: Լիլիթ- (Էդուարդին, առանձին) Ինչ էլ որոշես, համաձայն եմ։ Էդուարդ- (Լիլիթին) Գնա սենյակ։ Մեր տանից քո տուն ես գնալու: Թամարա- (լսելի) Հարսնացուի լացը գեղեցիկ պատկեր է։ Ես լացե՞լ եմ, հը՞։ Մկրտիչը ներս  է  մտնում , գլուխը բացասական շարժում։ Էդուարդ- (Լիլիթին) Գնա (Լիլիթը գնում է երկրորդ սենյակ)։ Թամարա- Ի՞նչ եղավ աղջկաս։ Նրա ծիծաղը վայելչաբար օզոնացնում էր մտքերս։ Էդուարդ- (մոտենում է Թամարային) Քեռակինս ծանր է։ Գնում ենք գյուղ։ Ուշ է: Գասպար- Ի՜նչ վատ բան եղավ։ Նկարը կա՞։ (Հայկն ինչ որ նկար է տալիս) Ի՜նչ սիրուն է: Էս տկլո՞ր է (Մկրտիչը մոտենում է Գասպարին, դիտում նկարը)։ Հայկ- Այնքան սիրուն էր, Ֆրանսիայից եկան, նկարեցին։ Այնտեղ հայտնի է։ Գասպար- Դե, առաջ լա՜վ էր, էլի։ Թամարա- Վաղը միասին գնանք, որ քեռակինը, տեսնելով ջահելներին, փոշմանի իր արածը։ Էդուարդ- (ձեռքը տանում է ծոցագրպանը, ինչպես սրճարանում) Կամ ձեզ ճանապարհում եմ, գնում գյուղ, կամ էլ բոլորով գնում ենք վերև, սպասում։ Քեռակինը շա՜տ կուրախանա։ Գասպար- Միասին գնանք։ Այս կնոջը պետք է տեսնեմ։ Էդուարդ- Գործ չունես: Ծերացել է։ Էլ չեն թողնում հանվի։ Թամարա- Սիրտս։ Վայելուչ չէ վիճել այդպիսի քեռակնոջ վիճակի հետ: Ըղձապատվենք հույսով: Էդուարդ- (Գասպարին և Մկրտչին վեր կենալու ժեստով) Ուշ է: Մկրտիչ- Պառավներն ինձնից ի՞նչ են ուզում։ Նորից գամ, անիմաստ նստե՞մ։ Գասպար- (Թամարային, լսելի) Ի՞նչ ենք զեկուցելու։ Շիշը մնա՞ մյուս անգամ։ Էդուարդը լսում է, հայացքով փնտրում, տեսնում շիշը դույլի մեջ, ժպտում։ Թամարա– (Գասպարին) Ուշ է։ Ես կզեկուցեմ: Գնա քնիր։ Մկրտիչը շարժվում է դեպի Լիլիթի սենյակը։ Հայկ- (փակում է Մկրտչի ճանապարհը) Բայց դու իսկական (ցածրաձայն) բոզի տղա ես։ Թամարա– (մոտենում է Հայկին Գասպարի հետ) Ապրես, տղա ջան: Ընկերություն արեք: Մկրտիչ- (Հայկին) Բոլորն են ասում։ Շատ առաջ կգնամ։ Այ, քրոջդ… Հայկ- Ձենդ, անասուն։ Էդուարդ– (մոտենում է Հայկին) Հանգստացի՛ր։ Հայկ- Հեռու՜։ (առողջ ձեռքով աթոռ է վերցնում, պտտացնում) Մաքրեք... մտածելու… իրավունք... Աթոռի հարվածից լամպը կոտրվում է , սենյակը՝ մթնում ։ Մթության մեջ հարվածի ձայներ, տնքոց։ Գասպարի ձայնը- Վա՜խ Մկրտչի ձայնը- Վա՜խ, տուն տարե՜ք։ Կկրակեմ (կրակոցի ձայն)։ Լիլիթի ձայնը- Մա՜մ, պա՜պ , Հայկո՜։ Ձայներ– (վառվող լուցկիների, կրակայրիչների լույսերով) Ճանապարհ, ճանապարհ ։ Սրճարանի տերիտորիան։ Ծառի տակ կանգնած է ծեր կին, որը և նման է Մարիամին, և՝ ոչ։ Թևին Մարիամի շալն է, ձեռքին՝ տոպրակ։ Սրճարանի տարածքում են տղամարդը և կինը։ Տղամարդը նման է և Վրեժին, և Վարուժանին, կինը՝ և Անիին, և Անահիտին։ Կինը նկարներն է տանում  պահեստասենյակ , տղամարդը աթոռները։ Վերջացնում են, մոտենում կնոջը։ Տղամարդ- Տատ, ուշ է, գնա: Մուրացկան կին- Պետք է փոխանցեմ: Տղամարդ- Բարի գիշեր, տատ։ Մուրացկան կին- Բալեքս, Աստված կա՞ (խաչակնքում է)։ Կին- Տատ, քանի դեռ այդ հարցը տվող կա, Աստված կա։ Բարի գիշեր: Մուրացկան կին- Լավ չհասկացա, բայց ՝ հոգիս թեթևացավ, ապրեք։ Բարի գիշեր։ Տղամարդ- (կնոջ հետ գնում է դեպի պահեստասենյակ: Կնոջը) Հոգնած ես։ Տանե՞մ, տուն գամ: Կին- Իմ տունն այնտեղ է, որտեղ ՝ դու ես։ Տղամարդ- Հոգնած ես։ (շշնջալով) Կհասցնենք։ Կին- Սկզբունքորեն կողքիդ մնալու հաճույքը չեմ փոխի ոչ մի տան հետ։ Տղամարդ- Ի՜նչ հաճելի սկզբունք է, տրամադրո՜ղ։ Միայն, խնդրում եմ, հանվելիս մնա մաքու՜ր ինքդ։ Օրվա ընթացքում քո սկզբունքներն ինձ լա՜վ նեղեցին։ Կին- Դրանք գործարար սկզբունքներն են։ Հանել եմ, մնացել կանացի սկզբունքներով, հանե՞մ։ Տղամարդ- Ցերեկն իմ տիկին ընկերն ես, գիշերը տիկին հաճույքը, այո՞։ Ի դեպ, այսօրվա երաժշտությունն արտակարգ էր, չլսե՞նք նորից։ Կին– Այն ինձ համար շա՜տ թանկ է, ինչպես քո ցանկությունը։ Նրանք մեզ կտանեն հրաշքների աշխարհ։ Բայց արդե՜ն ինձ մերկացրել ես, անամոթ։ Ահ, ինչի՞ հաշվին ենք խոսում (տղամարդու հետ մտնում է պահեստասենյակ, դուռը ծածկում)։ Ձախ մասից գալիս են Արան, Գասպարը, Էդգարը։ Գասպարի գլուխը բինտապատված է։ Արա- Որտե՞ղ կլինեն։ Նստելու տեղ էլ չկա։ Գասպար- (գնում է ծեր կնոջ մոտ) Պառավ, քոնը չի։ (աթոռակը տանում է Արայի մոտ) Կնստե՞ս: Արա- Էս ի՞նչ բերեցիր, հիմար։ Մարդ չես դառնա, ես քո…. Գասպար- Շեֆ, ցավդ տանեմ, Ճնշումդ: Չբարկանաս: Էդգար- Դեղ ունեմ, տա՞մ։ Գասպար- (Էդգարին, առանձին) Հացիս վայիս չլնես։ Իմ գծով է։ Այսպես հետս հանգստանում է: Արա- Ժամանակ չկա։ Էդգար, Գասպար, ամեն մեկս մի ուղղությամբ, ու նորից՝ այստեղ (Արան ու Գասպարը գնում են ձախ կողմ, տարբեր ուղղություններով)։ Էդգար- Սրանք պետք է հյու՞ր գան և իմ տանը հյուրի իրավու՞նք ստանան (գնում է դեպի աջ)։ Հասմիկ- (գալիս է ծառի կողմից, մոտենում ծեր կնոջը) Ո՞ւր է Մանեն։ Հարյուր անգամ կանչել է։ Մուրացկան կին- (Հասմիկին) Գնաց, աղջիկս։ Շատ սպասեց։ Աչքը ջուր կտրեց։ Հասմիկ- (նայում է ծառին) Մանե՜։ Մուրացկան կին- (տոպրակը տալիս է Հասմիկին) Սա թողեց ձեզ։ Հասմիկ- (նայում է տոպրակի մեջ) Ի՞նչ գումար է։ Է՜դ, ու՞ր ես, Մուրացկան կին- (շալը գցում է Հասմիկի ուսին) Ասեց, չբաժանվես։ Գասպար- (գալիս է Արայի հետ բեմի խորքից) Չկա, կինն է: Արա- (Հասմիկին) Բարև ձեզ, տիկին։ Հասմիկ- Էդ, ու՞ր ես (Էդգարը գալիս է բեմի աջ կողմից): Արա- (Հասմիկին) Ձեր ընտանիքը քաղաքին միայն վտանգ է մատուցում։ Հասմիկ- Ոչ մի վատ բան չենք արել։ Արա- (Էդգարին) Թուղթը: (Էդգարը գրպանից թղթեր է հանում, փնտրում) Ո՞ր երկրից ես, այ տղա (պատահական թուղթ է վերցնում: Հասմիկին)։ Տղայիդ գործն է՝ զենք, ջարդ։ (ուրիշ թուղթ է վերցնում)։ Ամուսնինդ՝ դավադրություն։ Մեծ վտանգ եք, և մե՜ծ վտանգի տակ եք։ Հասմիկ- …ի՞նչ անեմ, ասեք։ Արա-Բանտից բանտ վազեք։ Ինչքա՞ն լացես: Ջահել ես, գեղեցիկ։ Կփորձեմ օգնել: Կգաս…կասեմ: Հասմիկ- Ոչինչ չեմ հասկանում։ Վտանգը ո՞րտեղից է։ Փրկեք ընտանիքս։ Էդ, ու՞ր ես։ Դողում եմ, ի՞նչ անեմ.. ամեն ինչ կանեմ (տոպրակը գցում է ցած, գոտկատեղից վերև մերկանում, մոտենում ծառին, մեջքով հենվում, ձեռքերը տարածում ճյուղերի ուղղությամբ, անշարժանում)։ Արա- ..թշնամի.. (նայում է Հասմիկին) Ի՜նչ համով ապրանք ես։ Ի՜նչ է լինելու: (շարժվում է առաջ, բայց շալի սահմանը չի կարողանում անցնել։ Նորից է փորձում և նորից նույնը: Գասպարին և Էդգարին) Շտապ շտաբ եմ գնում։ Այնտեղից օբյեկտ։ Հասկացա՞ք։ Գասպար- (Արային) Հասկացա, շեֆ։ Էդգար- (Արային) Եղավ չմտածես։ Արա- Չէ, շատ եմ կարդում։ (Ոչ մեկին)Կդիմանա՞մ (գնում է դեպի ձախ)։ Գասպար- (շարժվում է դեպի Հասմիկը) Եկա, տիկին Հասմիկ: (շալի սահմանը երկու անգամ չի կարողանում անցնել) Էդգար, մենակ կարո՞ղ ես։ Դողում եմ (հեռանում է դեպի ձախ)։ Էդգար- (գետնից վերցնում է հագուստը, մեկնում Հասմիկին) Հագնվիր: Հասմիկ- Էդ, (փաթաթվում է Էդգարին) ու՞ր ես: Կանչում եմ, գժվում։ Կսպանե՞ս ինձ։ Էդգար- Հագնվիր, ասեմ։ (Հասմիկը հագնվում է) Քույր, տուն գնա, ես Էդիկը չեմ։ Հասմիկ- Մի կատակիր։ Մե՜ղք եմ։ Վատ բան չեմ արել։ Էդգար- Ես Էդիկը չեմ։ էդիկի ընտանիքը սրբություն է։ Առանց քեզ ձերոնց վտանգ է սպառնում։ Հասմիկ- Մեր տան վտանգը ե՜ս եմ։ Էդգար- Դա տանը կորոշեք, Էդիկի հետ։ Կորցրել ես քեզ, կողմնորոշումդ։ Հասմիկ- Քո բառերն են, ասա, էլի՜ ասա։ Էդգար- Էդիկինն են։ Շաղ է տվել, որ քեզ գտնեն՝ օգնեն։ Գնամ, որ դրանք չգան։ Տուն գնա (գնում է դեպի բեմի խորքը)։ Ծեր կին- (մոտենում է Հասմիկին) Տուն գնա, աղջիկ՜ս։ Հասմիկ- Տունս դատարկ։ Դուռը կբացվի՞ իմ առաջ, լույսը կվառվի՞ ինձ համար։ Ծեր կին- (շալը և տոպրակը տալիս է Հասմիկին) Տուն գնա աղջիկս: (անձրև է գալիս, և միայն Հասմիկի վրա) Արի էս կողմ, անձրև է գալիս (Հասմիկին քաշում է մի կողմ, բայց անձրևը նորից տեղում է միայն Հասմիկի վրա)։ Ի՜նչ գիշեր է, աստված իմ։ Աղջիկս, քո տունը քեզ է սպասում։ Հասմիկ- Էդ, բարիտուն, Էդ: Արի տու՜ն, Էդ։ Անձևը դադարում է։ Հասմիկը գնում է դեպի ձախ։ Էդուարդի բնակարանը։ Մուտքի դռնից մտնում է Հասմիկը՝ ուսին Մարիամի շալը, ձեռքին տոպրակ։ Միացնում է հայելու մոտի լամպը: Շ րթներկ ով հայելու վրա գրում է «բարիտուն»։ Գնում  է , գրկում Հայկի բազկաթոռը։ Էդուարդ- (ներս է մտնում) Ու՞ր ես: Օգնիր ինձ, Մարիա՜մ։ Մենակ եմ, մոլորված։ Հասմիկը նստում է բազկաթոռին, պարկով գլուխը ծածկում, վերցնում փայտը, պարզում։ Էդուարդ- (կարդում է) «Բարիտուն» (պարկը ցնցվում է)։ Ու՞մ ես ասում բարիտուն։ Աթոռների՞ն: Տունդ կհավաքեմ, նոր (նկատում է Հասմիկին) կասես բարիտուն։ Բա ես ու՞մ ասեմ բարիտուն, բա ինձ ո՞վ ասի՝ արի տուն (մոտենում է Հասմիկին, ձեռքից վերցնում փայտը)։ ռադիոյի Հաղորդավարի ձայնը- Հարգելի ռադիոլսողներ, մեր ունկնդիր Անին գրում է (լսվում է Անիի ձայնը) «Ինն ամիս առաջ իմ ընկեր Էդիկը խնդրեց վերստեղծել մեր մոռացված երգը։ Քանի՜ գիշեր չեմ քնել ընկերոջս հաճույք պատճառելու համար։ Եվ այն ծնվեց։ Աչքդ լույս լինի, Էդիկ, մեր երգը ծնվեց։ Հաճույքից ստեղծվածը առողջ և բարի է լինում։ Մեր ստեղծածը պետք է պատկանի բոլորին, բարություն արարի։ Բոլորիդ ողջույն իմ ընտանիքի և Նաղաշի կողմից»։ (հաղորդավարի ձայնը)- Հուսանք, որ քաղաքը կպատվի այս երգին հարիր մթնոլորտով։ Լսենք։ Լսվում է երաժշտություն։ Էդուարդը գնում է պատուհանի մոտ։ Հասմիկ- (ազատվում է պարկից: Էդուարդին) Ես գնամ, մեղք ես (գնում է դեպի ելքի դուռը)։ Էդուարդի ձայն- (բոլոր կողմերից) Արի տուն, Հասմիկ (Էդուարդը թեքվում է, նայում շուրջը)։ Հասմիկը չոքում է, լալիս։ Էդուարդը փայտը  շպրտո ւմ  է , մոտենում Հասմիկին , չոքում, ձեռքը երկարում։ Մ ուտքի դռ նից ներս են մտնում Հայկը և Լիլիթը։ Նրանք ծնկում են ծնողների կողքին, ձեռքերը խաչում նրանց ձեռքերի հետ: Նրանց արանքում լույս է վառվում։ Լիլիթ- Սա ի՞նչ է… Թոնի՜ր… երրորդ հարկում… Հիմա լավաշ կունենանք, տաք տաք (Հասմիկի ուսի շալը կապում է գլխին, որպես գլխակապ, թոնրից լավաշ հանում)։ Հայկ- Ինչ լավ է, սովա՜ծ եմ։ Քույր, վրադ շնո՜րհք է իջել։ Լիլիթը լավաշը տալիս է Հասմիկին , ժպտում Հայկին։ Հասմիկը լավաշը ձեռքով կտրտում է, բաժանում Էդուարդին , երեխաներին, և վերջին կտորը վերցնում իրեն։ Լիլիթը և Հասմիկն իրենց բաժնից մի մի կտոր տալիս են Հայկին, սա չի հրաժարվում։ Հասմիկ- (Լիլիթին) Քույր, կհասցնե՞նք Նաղաշենց գալու օրը լավաշ թխել, երեսուն հոգու համար։ Լիլիթ- Որոշել ենք այդ օրը ողջ քաղաքին լավաշ բաժանել, որ բոլորը նպատակ պահեն։ Երաժշտությունը շարունակվում է։ վերջ Լիխոսլավլ 2006
94

Բարիտուն (3)

Մկրտիչ- (սուրճի բաժակին նայելով) Ո՜նց զարմացավ։ Թո՜ղ մտածի։ (Գասպարին) Չխմե՞նք։ Գասպար- Բեր։ Ինչ ուզում է, թող պատահի (Մկրտիչը երկու բաժակ կոկտեյլ է բերում): Արա– (ծիծաղում է Թամարայի հետ) Գասպար, Թամարը պաշտում է քեզ։ Կասե՞ս գաղտնիքը: Գասպար- Սերը, շեֆ։ Ամուսնու, ընկերոջ։ Արա- (Գասպարին) Բա ե՞ս։ Գասպար- (Արային) Մեր ամեն ինչն ես, շեֆ։ Հույսը, դուռը, ընկերը.. ամուսինը… կինը։ Թամարա- (Գասպարին) Ո՞նց թե կինը, հարբա՞ծ ես։ Գասպար- …Շեֆ, շեֆ ջան, դու ամեն ինչ, մենք զրո։ Դու մեր դեմի (ձեռքն առաջ է տանում) մեկն ես: Մեզ իմա՜ստ ես տալիս (Մկրտիչը ծիծաղում է)։ Արա- Ձեր ուրախություն՞ն եմ, լա՜վ (գնում է Նաղաշի անկյուն, որտեղ Նաղաշն ու Էդուարդն են)։ Թամարա- (Գասպարին և Մկրտչին) Չքացեք։ Գասպար– (Թամարային) Չհասկացա։ Գրված էր՝ զրոներ, ու մեկը՝ իմա՜ստ, մեծությու՜ն։ Թամարա- (Գասպարին) Թարգիր կարդալը, էլի փորձանքի կգաս (գնում է Արայի մոտ)։ Գասպար- (գնում է Թամարայի հետևից։ Ինքն իրեն) էդ էլ թարգե՜նք: Արա- (Էդուարդին) Ինչու՞ եք ձգձգում։ Դուք մերն եք Ձեր անցյալով։ Դուք և մենք հաղթողներ ենք: Էդուարդ- Չեմ կարող ձերը լինել։ Իմ ընտանիքը…. Արա- Ընտանիքի մասին չի խոսքը… Էդուարդ- Իմ արածներից ամաչում եմ, հայտնի թե անհայտ։ Արա- Օգտվելով հայտնի անցյալի անհայտ տոպրակից։ Բարի՜ վայելում։ Էդուարդ- …արդեն աշխատում եմ։ Արա- Որտե՞ղ (Թամարան և Գասպարը Արային ժխտող ժեստեր են հաղորդում)։ Էդուարդ- Աղբահավաք։ Անտեր աղբը քաղաքը պատել է։ Որոշել եմ (գնում է Մարիամի մոտ)։ Արա- Հասկացա։ Բայց գնացեք բժշկի։ Երբ էլ գաք, կընդունեմ։ Առողջ տեսնեմ։ (ոչ մեկին) Դուրս չեկավ (գնում է ձախ կողմ: Թամարան գնում է Արայի հետևից): Գասպար- (Նաղաշին) Ինձ էլ: Ի՞նչ հայ ես, նկարիչ։ (Թամարային) Թամս, չուշանաս։ Թամարա- (Գասպարին) Հնազանդ եմ։ Բայց անքուն չմնաս, մեղք ես (գնում է դեպի ձախ)։ Նաղաշ- (Գասպարին) Ի՞նչը չհավանեցիր։ Գասպար- …ըըը… ուր են Մասիսը, հայոց վիշտը: Նաղաշ- Նորահայտ հայոց վշտի գլխին Մասիս ծլացնե՞մ, ողբ ասելով։ Գասպար- Անի ջան, երկու “ա լյա”։ (Նաղաշին) Արվեստի մասին հետո կվիճենք։ Անի- Բանավիճում եք (Գասպարին պարզում է պատվերը)։ Գասպար- (գնում է, նստում Մկրտչի մոտ) Խմիր, գնանք։ Մկրտիչ- (Գասպարին) Տանն ի՞նչ կա։ Մնանք։ Գասպար- Տղաս, սովորիր ապրելու գիտությունը։ Հարմարվիր ու կծիր։ Տես՝ վախենում են օձերից, կարիճներից, մեղուներից, ուրեմն՝ հարգում են: Մկրտիչ- ճիշտ է (նայում է բաժակին)։ Գասպար- Նեղված էի, թեյ ուզեց։ Շաքարը գցեցի, ու չխառնեցի։ Թող ինքը խառնի։ Շշմել էր, բայց դիմացա՜։ Երեկ էլ՝ «Լավ չեմ»։ Ասեցի. «Բուժվել է պետք»։ Լսեցի՞ր, այսինքն՝ հիվանդ ես, փտած։ Բայց թքում ես երեսին, օգուտ չկա։ Ձգվեցի ու գոռացի. «Բուժվիր, որ չփտես»: Վա՜խ։ Տանն էլ համբերող չլինես: Չթողնես, որ համեմատեն ուրիշի հետ։ Կապիկություն անե՞նք, որ մեր կնոջը դուր գա՞նք։ Կկապես տանը, որ հենց տեսնի, պոչը խաղացնի (շոյում է երևակայական շանը)։ Մկրտիչ- (նայում է բաժակին) Կտրելու եմ։ Պոչն էր պակաս։ Գասպար- Ապրես։ Պոչը չափիր։ Ոչինչ հեշտ չի տրվում։ Իզուր գյուղում հող չվերցրեցի։ Քաղհան աներ, հոգնած խելո՜ք պառկեր։ Վա՜խ։ Ձախ մասից առաջանում է երկար պոչով ցախավելով ավլող տղամարդ։ Թամարա- (վերադառնում է բեմի ձախ կողմից) Մի ճակատով քանի՞ ճակատ կռիվ տամ։ Շեֆի պոչը չտրորե՞նք։ Հո չլսե՞ց (մոտենում է տղամարդուն)։ Շե՞ֆ։ Ավելով մարդ- Ի՞նչ։ Թամարա- Էդիկի ասածը քեզ ի՞նչ։ Ավելով մարդ- Համոզեցիր: Արի։ Թամարա- Մենակ չենք։ Ո՞վ ես։ Ավելով մարդ- Քո շեֆը։ Թամա՞ր, դու՞ ես։ Արի։ Թամարա- Անվայելուչ է, հեղափոխության ելևէջների ռեբուս։ Ավելով մարդ- Մոռացա՞ր քո բառերը՝ անվայելուչը չվայելելն է։ Նվագե՞մ խալերիդ երգը (մատը տանում է Թամարայի կոնքին, մեղսալից ձայն հանում, հետո փորին, և էլի ձայն, հետո՝ կրծքին)։ Թամարա- (բռնում է ավելով մարդու մատը) Կտեսնեն, մի արա: (գնում է դեպի սրճարան) Իսկը ինքը։ Ինձ էլ տեղը տեղին գիտի։ Ի՞նչ նշան էր։ Աստված ջան, մի դուռ բացես։ Մատաղ կանեմ։ Ավելով մարդ- Ախ, Թամար, չհիշեցի՜ր։ Ավելը՞ խանգարեց, թե՞ ինչ (երգելով գնում է դեպի ձախ)։ Թամարա- (մոտենում է Գասպարին և Մկրտչին) Հո տխուր չե՞ք։ Գասպար- (Թամարային) Ապրելու գիտությունից ենք խոսում։ Թամարա- Բա չե՞ք աշխատելու։ Գասպար և Մկրտիչ- Ի՞նչ։ Թամարա- Քար կթափեք, փողոց կավլեք, ու կխոսե՜ք կյանքից։ Հացն էլ ցամաք կուտեք: Մկո- Մի հատ ծիծաղեցի։ Ի՞նչ գիտի, ինչի վրա։ Թամարա- Ոչ թե ապրելու, այլ շեֆին հարգելու գիտություն։ Գիշեր ցերեկ տանջվեմ, ու մնամ փոխնա՞կ, աչքիս՝ վտանգ։ Հասկացա՞ք։ Երրորդ սեղանի մոտ նստում է մի զույգ։ Տղան հագել է պարահանդեսային հագուստ։ Գասպար- Թամ, օրս խավարեց։ Ի՞նչ անեմ, ու՞ր գնամ։ Թամարա- Չգիտեմ, ես տեղ ունեմ։ Պառավին մի բան գցիր, կօգնի։ Գասպար- (գնում է դեպի Մարիամը։ ինքն իրեն) Սկզբից տա՞մ, թե՞ ասի՝ նոր: Էդուարդ- (շուրջը մթնում է: Մոտենում է զույգին։ Լուսավորված են միայն երեքով: Աղջկան) Աղջիկս, ի՞նչ ես անում։ Աղջիկ- (Էդուարդին) Չես կարա հերս ըլնես, ջոկի՞ր։ Էդուարդ- Ի՞նչ ձև է։ Աղջիկ- (Էդուարդին) Անբարոյական մոտեցումներդ թող ու գնա: Էդուարդ- (տղային) Հայկ, կատա՞կ է։ Տղա- (ատրճանակ է պարզում Էդուարդի կողմը) Աչքերդ փակիր, ասա՝ բարիտուն։ Էդուարդ- …պատրաստ չեմ։ Հրաժեշտ տամ… ընտանիքիս։ Տղա- (ատրճանակը թաքցնում է) Բա ի՞նչու ես եկել։ Կուզես, կգաս։ Էդուարդը գնում է Նաղաշի անկյուն։ Շուրջը լուսավորվում է։ Էդուարդը նայում է զույգին։ Գասպար- (փող է գցում արկղի մեջ։ Մարիամը խաչակնքում է, մրմնջում։ Նորից է փող գցում) Օգնիր, պառավ։ Վրաս թուղթ ու գիր կա։ Քանդիր, որ ինձանից վախենան, ձուն ջարդվի (նույնն է կրկնվում։ Գասպարը ձեռքը թափ է տալիս, գնում իր տեղը)։ Թամարա- (Մկրտչին) Ելք չկա։ Ճզմիր դրան։ Մկրտիչ- Ինչը՞.. Թամարա- Կյանքի մասնագետին։ Ժամանակ չկա։ Մկրտիչ- Հո…րը՞ս։ Թամարա- Այ տղա, խելքի արի։ Քե՜զ փրկիր։ Մկրտիչ- Գլուխս յուղու՜մ էր։ Ի՜նչ բառեր էր ասում՝ թո՜ւյն, թքե՜լ։ Թամարա– Կասի՜։ Բա ինձ ինչո՞վ է գրավել։ (զույգին ակնարկելով) Դրանց հյուրասիրիր: Մկրտիչը մոտենում է զույգին, աղջկա հետ մոտենում Անիին, գ նում  իր տեղը : Թամարան գրություն է տալիս տղային։ Աղջիկը բերում է պատվերը, նստում ։ Գալիս  է  Ժասմինը , մեկ բաժակ հյութ վերցնում, նստում  ե րկրորդ սեղանի մոտ, Էդուարդի հետ հայացք ներ փոխանակում։ Գասպար- (նստում է իր տեղը: Թամարային) Խաբեբա է։ Փողս կորավ։ Թամարա - (նայելով զույգին) Հիշու՞մ ես դրանց ։ Գասպար– Չէ՜, Թամ (բռնում է Թամարայի ձեռքը)։ Թամարա- Զրկված ես։ Վկայություն տվողներն են։ Մոտեցիր։ Գասպարը նստում է զույգի նմոտ: Աղջիկը ժպտում է Գասպարին: Սա բռնում է նրա ձեռքը։ Աղջիկ- (ապտակում է Գասպարին) Օգնեցե՜ք։ Այս անամոթ մարդն անվայելուճ բաներ ասեց։ Տղա- (ապտակում է Գասպարին) Ամոթ չի՞, բարեկամ։ Վատ բարեկամներին վարի տալ։ Մկրտիչ- (Թամարային, առանձին) Որ փող տա, վերցնե՞մ։ Շա՜տ ունի, տեսել եմ։ Թամարա- Ճզմիր, անվճար։ Մկրտիչ- (կանգնում է) Ես արագ կպարզեմ։ Խնդրեմ, հանգստացեք։ Գասպար- (Մկրտչին) Տղա ջան, հարբած ջահելներ են։ Թող գնան։ Մկրտիչ- Բողոք եղավ։ Չշարժվեք, որ վերականգնեմ եղածը։ Էդուարդ- (մոտենում է, Թամարային) Ի՞նչ թատրոն է։ Սրճարանի վարկն է ընկնում, հասկացեք։ Մկրտիչ- Հերս կփոխանցի։ (Գասպարին, առանձին) Կանե՞ս։ Ոտ չտաս։ Պարտքի տակ չեմ մնա։ Գասպար- Տուր, փոխանցեմ տղա ջան։ Ու՞մ, ի՞նչ։ Ասա՝ էլ չխփեն։ Մկրտիչ- (Գասպարին) Ես կապացուցեմ ձեր հանցանքը։ Գասպար- Ախր ես քո հայրն եմ, տղաս։ Մկրտիչ- Արդեն պարզ է: Այսօրվա քննությունը շեղելու հատուկ նպատակով։ Անի- (մոտենում է առաջին սեղանին: Թամարային) Չի նայվում։ Վերջացրեք։ Մկրտիչ- Իզուր եք…(Թամարան նշան է անում)։ Դե, որ ասում եք (նստում է, քրտինքը սրբում): Գասպար- (գրպանից փողեր է հանում, մեկ թղթադրամ առանձացնում) Հյուրասիրում եմ։ (Նաղաշին) Որոշել էի… բայց պաչեմ։ (Նաղաշը ձեռքը բռունցքում է) Բա ու՞մ պաչեմ։ (գնում է դեպի Անին, նրա հայացքից ընկրկում) Էլ ու՞մ պաչեմ (մոտենում է Թամարային)։ Թամարա- Տղայիս համար նախ օրենքը, հետո՝ զգացմունքը։ (Գասպարին, առանձին) Չչփացնես: Գասպար- (համբուրում է Թամարային) Էլ ու՞մ պաչեմ (գնում է, համբուրվում Ժասմինի հետ)։ Ժասմին- (ձեռքը տանում է Գասպարի գրպանը, դուրս հանում) Ա՜յ (իր ձեռքի վրա հում ձվի պարունակություն և թղթադրամներ են) Էս ի՞նչ էր։ Գասպար- Ձու՜ս, փողեր՜ս։ Վախ, ի՜նչ լավ… չեղավ։ Թամարա- Բարյավ մնացյա՜լ։ Ամուսին՜ս։ Ժասմին- (Գասպարին) Էլի ձու ունե՞ս։ Բե՜ր։ Գասպար- Մնում եմ, հյուրասիրում… անվճա՜ր։ Թամարա- (լսելի) Ոչ թողնելու բան ես, ոչ՝ տանելու։ Մոտեցիր։ (Գասպարին թևանցուկ է անում) Ձեզ ըղձակատար ժամանց (գնում են դեպի ձախ)։ Տղան և աղջիկը գնում են դեպի բեմի խորքը։ Էդուարդ- (Նաղաշին, ակնարկելով Ժասմինին) Լավ նայիր։ Նաղաշ- Ժասմինն է։ Մեկին ճանկում է, գնում։ Էդուարդ- Հասմիկն է։ Նաղաշ- Ի՞նչ: Ժասմին- (մոտենում է Էդուարդին) Գնացի՞նք։ Էդուարդ- Տու՞ն։ Ժասմին- Ձևացնու՞մ ես, թե՞ ամաչում։ Էդուարդ- Ումի՞ց։ Ժասմին- Հեղափոխություն ենք արել, որ կնոջը ծաղրե՞ս աշխատավայրում։ (հարվածում է Էդուարդին) Աչքով արեցիր, վճարիր, խուժան։ Նաղաշ- (Ժասմինի ձեռքը բռնում է) Խելոք մնա (գնում է Անիի մոտ: Ժասմինը նստում է): Շուրջը մթնում է: Լուսավորված են միայն Էդուարդը և Ժասմինը։ Էդուարդ- Դու Հասմիկն ես։ Հետևու՞մ ես։ Ժասմին- Ես Հասմիկի գաղտնագրված վախն եմ, սիրելիս։ Էդուարդ- Կանչու՞մ ես։ Ժասմին- Մենք իրար գտնելու ենք: Ինչ տեսքով ու մակարդակով էլ լինի։ Արի տուն։ Շուրջը լուսավորվում է: Նաղաշը կոկտեյլ է պարզում Ժասմինին, նստում նույն  սեղան ի մոտ ։ Էդուարդ- (Ժասմինին) Քեզ նմանեցրել եմ։ Դու գիտես: Ժասմին- Չգիտեմ, շարժվիր։ Նաղաշ- (Ժասմինին) Հանգիստ թող, էլի կբերեմ։ Ժասմին- (Նաղաշին) Մեկ է, մերոնցից է։ Էդուարդ- (Նաղաշին) Տուն եմ վազում։ Աչքդ վրան պահիր (գնում է դեպի բեմի խորքը)։ Նաղաշ- (ինքն իրեն) Չվարակվե՞մ։ (Ժասմինին) Նկարե՞մ, որ հռչակվեմ։ Ժասմին- Արի։ Նաղաշ- Որոշիր, որտե՞ղ, մինչև թղթերը բերեմ։ Ժասմինը մոտենում է Մարիամին, չոքում դիմացը, ձեռքը պարզում։ Երրորդ գործողություն Էդուարդի բնակարանը։ Նույն դասավորությունը։ Հասմիկը սենյակում է: Էդուարդ- (մուտքի դռնից ներս է մտնում, Հասմիկին) Ու՞ր էիր։ Հասմիկ- Վեճ սկսելու նոր ձև է՞։ Էդուարդ- (Հասմիկի մազերն է զննում) Նայիր աչքերիս։ Դու՞ էիր։ Հասմիկ- Պարզ ասա։ Էդուարդ- Իբր չգիտես։ Հասմիկ- Բան ասա, հասկանամ։ Նաղաշ- Ախր դու էիր։ (ոչ մեկին) Ինչու՞։ Հասմիկ- Թեյ բերե՞մ բալի մուրաբայով։ Պառկիր, հանգստացիր։ Հայկ- (մուտքի դռնից ներս է մտնում, հագին իր նմանակի հագուստը։ Պարային շարժումներով) Ինչքա՜ն պարեցինք։ Չէ, Անիի պարը հենց երգն է: Դրանք միայն քրտնում են։ Սովա՜ծ եմ։ Էդուարդ- (մոտենում է Հայկին) Դու Հայկն ես, իմ տղան։ Ի՞նչ ես ուզում ասել այստեղ գալով: Հասմիկն Էդուարդից թաքուն Հայկին ժեստեր է հաղորդում։ Հայկ- (Էդուարդին) Այո, քո տղան եմ։ Ինչու եմ գալի՞ս.. Էդուարդ- (Հայկին) Այսօր լարված եմ, նյարդային։ Գնա հաց կեր։ Լիլիթ- (գալիս է մուտքի դռնից, ձեռքին տոպրակ) Թարմ լավաշ, նպատակների իրականացում։ (ինքն իրեն) Լավաշ լավաշ, ինձ Նաղաշ տուր։ Հասմիկ- (Լիլիթին, առանձին) Հորդ չբարկացնես։ Էդուարդ- Աղջիկս։ Վիճակը նորից լարված է։ Տանից քիչ բացակայեք: Լիլիթ- (Էդուարդին) Տղադ մկոների հետ քեֆ անի, ես Անիիս կարոտե՞մ։ Էդուարդ- (Հայկին) Այդքան սոված էի՞ր, տղա ջան։ Հայկ- Զահլա տարավ։ Տղերքով էինք: Գոռոզություն չարեցի։ Էդուարդ- Իջեցնում են, որ հետևից խոսելու իրավունքի հաճույքը ստանան։ Հայկ- (Էդուարդին) Երբ էլ ուզեն, կխոսեն։ Ի՞նչ հաճույք։ Էդուարդ- (Հայկին) Ներս են սողոսկում։ Ու մի օր մկոները մեր տանը։ Հայկ- (Էդուարդին) Ինչու՞ մեր տուն։ Ինչու՞ ես ինձ ասում։ Էդուարդ- (Հայկին) Հաստատվում են։ Մեր տան վտանգը դու ես։ Հասմիկ- Մեռնեմ վտանգին։ Ճաշդ մնաց (Հայկի հետ գնում է խոհանոց)։ Լիլիթ- (գրկում է Էդուարդին մեջքի կողմից) Ի՞նչ կուզես։ Էդուարդ- Լավ գիտես՝ բալով թխվածք, բայց չես գնալու։ Լիլիթ- Տիկին, կեսդ ամեն օր սրճարանում է։ Վերջը՞ (Էդուարդին չի թողնում նայել իրեն)։ Հասմիկ- (խոհանոցի դռնից) Էլ չլսեմ։ Անիս սուրբ է։ (Էդուարդին) Բերե՞մ այդտեղ Էդուարդ- Գնամ։ Նաղաշին խոստացել եմ (Լիլիթը գնում է խոհանոց)։ Հասմիկ- (Էդուարդին) Ու՜ր։ Բժիշկը գար, մի բան ասեր։ Էդուարդ- (Հասմիկին) Բժի՞շկ, ինչի՞ համա… գալիս եմ։ Հասմիկ- (Էդուարդին) Թող Հայկոն էլ գա։ Էդուարդ- (Հասմիկին) Այս ժամի՞ն։ Երեխա՞ն (Հայկն աննկատ դուրս է գնում մուտքի դռնից)։ Հասմիկ- (Էդուարդին) Կխանգարի՞։ Գոնե տղամարդկություն կսովորեցնեք։ Էդուարդ- (Հասմիկին) Լսիր, գողություն է եղել։ Վտանգավոր է։ Հասմիկ- (Էդուարդին) Բա ոստիկանությունը՞։ Չխաբես, մեղք եմ: Էդուարդ- Քեզ երբ… հավատա, չեմ խաբում։ Հա՞յկ: Սրճարանի  տ արածքը ։  Մթին ժամ : Աթոռները  հավաքած  են , լույսեր ն ՝ անջատած։ Էդոարդ- (գալիս է Հայկի հետ բեմի խորքից) Ու՞ր ես։ Նաղաշ- (պատի տակ նստած է) Թիկնապահ՞դ է։ Էդուարդ- Վստահության պակասորդի տեղեկանքը։ Նաղաշ- Հարազատ հորը՞։ Բա եղա՞վ։ Հայկ- Գողին սրամտելո՞վ եք բռնելու (երեքով նստում են պատի տակ)։ Մկրտիչ- (գալիս է բեմի խորքից, շշուկով) Կկանչեմ։ (բարձրաձայն) Նաղաշ, նկարներդ տամ, կոկտեյլ ստանամ… Մարդ չկա (մոտենում է պահեստասենյակի դռանը, փորձում բացել)։ Նաղաշ- (մոտենում է Մկրտչին) Ինչ պատահի՞: (Մկրտիչը փախչում է, բայց նրան բռնում է ծառից ոչ հեռու, ապտակում) Մկրե՜։ Մկրտիչ- Վա՜խ, ցավա՜ց։ Էդուարդ- (մոտենում է Նաղաշին) Համբերիր։ (Մկրտչին) Ի՞նչ էիր անում։ Նաղաշ- Գող է բռնում։ Կապենք, տանեմ ոստիկանություն: Մկրտիչ- Ըհը, գող… նկար… հետքեր։ Չանեք… Էդուարդ- (Նաղաշին) Հեռացիր։ (Մկրտչին) Ի՞նչու փախար։ Մկրտիչ- Ի՞նչ իմանամ, ով եք։ Նաղաշ- (ապտակում է Մկրտչին) Բա ու՞ր ես եկել։ Մկրտիչ- (Նաղաշին) Վա՜խ, որ մերս իմանա, գիտե՞ս, ինչ կանի։ Նաղաշ- Գիտեմ, ես քո մե… Էդուարդ- Կսպանի (Հայկին) Պահիր, հեռացնեմ.. Հայկ- (Մկրտչին պառկեցնում է գետնին, նստում վրան) Եղավ: Նաղաշ- (իրեն հեռացնող Էդուարդին) Հո գիժ չեմ, որ սպանեմ… Հայկ- Փախա՜վ։ Նաղաշ- Տեսա՞ր, հրամանատար։ Լսվում է հարվածի ձայն։ Մկրտիչ- Վա՜խ, տո հերիք չեղա՞վ (լսվում է կրակոցի ձայն, ու հետո հեռացող մեքենայի ձայն)։ Հայկ- Ինչ վատ բան եղա՜վ: Նաղաշ- Էդի՞կ, Էդի՜կ, Էդի՛կ (Հայկի հետ միասին Էդուարդին պառկեցնում են գետնին)։ Լույս տուր (Հայկը վառում է կրակայրիչը)։ Բան չկա։ Բա ու՞ր կրակեց։ Հայկ- Ծառին։ Էդուարդ- Հա՞յկ, Հա՜յկ։ (Հայկին շոշափելով) Հա՜յկ, Հա՜յկ, Հա՛յկ… Հայկ- Քեզ տղամարդու պես պահիր, հեր, ամոթ է։ Նաղաշ- (Հայկին) Խելոք, սա տղամարդու լաց չի, ծնողի լաց է։ Ինչու՞ թողեցիր։ Հայկ- Տակը թրջեց, ա՜յ։ Դու՜ք, ձեր գողերը։ Էդուարդ- (Նաղաշին) Ծխում է, տեսա՞ր, լակոտը։ Նաղաշ- Տղամարդ է, բա ոնց։ Չէ, քեզ պես: Հայկ- (մոտենում է Էդուարդին) Գնա՞նք, թե հյուրեր ունեք… էլի։ Էդուարդ- (Նաղաշին) Ե՞րբ մարդ դարձավ։ Բարի գիշեր։ Նաղաշ- Բարի։ Ձեռքը բռնիր, Հայկ (Էդուարդն ու Հայկը գնում են դեպի բեմի խորքը): Սրճարանի  տարածքը : Առավոտ է։ Նաղաշն աթոռներն է պահեստասենյակից դուրս հանում: Նաղաշ- (ծառն է զննում) Ապրես, ծառ (գնում է իր անկյուն, մշակում Լիլիթի տված փայտը)։ Ձախ կողմից գալիս են Վարուժանն ու Անահիտը Վարուժան- (Նաղաշին) Կարելի՞ է նստել, ոչինչ չենք պատվիրելու։ Նաղաշ- Նստեք: Վարուժան- (Անահիտի հետ նստում են երրորդ սեղանի մոտ) Գործ ենք փնտրում, եղբ… պարոն: Նաղաշ- Դժվար է։ Վարուժան- Անտեր թափառականներ ենք։ Խղճա մեզ։ Նաղաշ- Խղճում եմ: Վարուժան- Ես արհեստավորի շնորհք ունեմ, կինս՝ կանացի գծով։ Նաղաշը նայում է կնոջը։ Սա ձեռքով երեսը ծածկում է, Վարուժանին ինչ որ բան շշնջ ում։ Վարուժան- Լավ եփում է, մաքրում։ Ուրիշ բան նկատի չունեի։ Մի կտոր հաց և քնելու տեղ։ Նաղաշ- Նստելու տեղ, մի կտոր հաց, քնելու տեղ։ Չկա։ Վարուժան- Կներես, բարին ընդ քեզ (կանգնում են)։ Անահիտ- (Վարուժանին՝ ցածրաձայն, բայց Նաղաշը լսում է) Ծառը՜, ծառին նայիր։ Մարիամ- (երևում է ծառի մոտ) Բարի լույս, զավակներս։ Նաղաշ- (զույգին) Ու՞ր եք գնում։ Բարի լույս, տատ: Վարուժան- Ուր չկան քո նմանները, այսինքն՝ ոչ մի տեղ։ Նաղաշ- Սպասեք: (աշխատասենյակից բերում է հյութ, թխվածք) Սպասենք քրոջս։ Խնդրում եմ։ Վարուժան- (նայում է Անահիտին, նորից նստում են։ Թխվածք է վերցնում իր և կնոջ համար) Մեղքերդ ես քավու՞մ, թե՞ մեզ ես գցում մեղքի տակ։ Սովոր ենք, ասա։ Նաղաշ- Հյուրասիրում եմ լավ մարդկանց, որ մարդ մնամ։ Ամո՞թ չի։ Վարուժան- Ամոթ բառը մեզ համար չի: Նաղաշ- (նայելով Անահիտին) Ի՞նչ եղավ։ Վարուժան- (սրբում է Անահիտի արցունքները: Նաղաշին) Հարմարվեց ցրտին, սովին, վիրավորանքին, ու խորթացավ ուշադրությանը։ Նաղաշ- Ովքե՞ր եք։ Վարուժան- Մի հարցրու։ Նաղաշ- Ինչո՞վ եք ապրում։ Վարուժան- Մի հարցրու։ Նաղաշ- Ու՞ր եք գնում։ Վարուժան- Մի հարցրու։ Գործ տուր, կանենք։ Նաղաշ- Հետո՞։ Վարուժան- Մի դուռ կբացվի։ Վարկի պատմությունն է։ Շատերն օգնեցին, բայց դարձավ ողորմություն։ Երեխային տատի մոտ, ու՝ փախանք։ Զանգում ենք, իբր արտասահմանից։ Նորերը խոստացել են օգնել, թերթերում գրել։ Գործ կտա՞ս։ Նաղաշ- Մնացեք։ (շուրջը մթնում է, լուսավորված են միայն երեքով) Վրեժ, Անի, ի՞նչի համար։ Վարուժան և Անահիտ- Մենք մեր անկատար երազների հուսահատ մարմնավորումն ենք։ Նաղաշ- Բայց ինչու՞ ինձ մոտ։ Վարուժան և Անահիտ- Այդ դու ես հայտնվել մեր Ճամփին՝ դեպի գիտակցված ցանկություն։ Նաղաշ- Ինչո՞վ օգնեմ, այ թափառականներ։ Վարուժան և Անահիտ- Մենք փախել ենք քո եղբայրական հոգատարությունից։ Նաղաշ- Մեղավո՞ր եմ, մեղքս քավեմ։ Վարուժան և Անահիտ- Կարևորը մեր երազանքի իրականացումն է, թեկուզ՝ այս ձևով։ Շուրջը լուսավորվում է։ Վարուժան- Եղբայր, ամիսը մեկ երեխային հեռվից նայում ենք: Այսօր օրն է: Գնա՞նք, գանք։ Նաղաշ- Կսպասեմ: Վարուժան- (սրբում է Անահիտի արցունքները: Նաղաշին) Բարի մարդ, քեզ ինչպե՞ս դիմենք։ Նաղաշ- Նաղաշ։ Վարուժան- (Նաղաշին) Ուսումնասիրե՞մ շրջակայքը։ Նաղաշը գլխով է անում։ Վարուժանը շրջում է , փող գցում արկղը, նստում աթոռակին, ննջում։ Մարիամը նրա ն օրհնում է, գրպանը թղթադրամ դնում։ Անահիտը ննջում է, հենված սեղանին : Նաղաշ- (ձեռքը Անահիտի ձեռքին, շշնջալով) Գնանք, այնտեղ պառկելու տեղ կա։ Անահիտ- Ի՞նչ։ Նաղաշ- Այնտեղ, պառկած հարմար է։ Անահիտ- Ի՜նչ էժան առևտուր էր։ Փող էլ ես տալու՞։ Վիճակս չեմ վաճառում, տեր։ Նաղաշ- Քու՜յր, ճիշտ չհասկացար։ (չոքում է Անահիտի դիմաց) Օգնիր, որ չկորցնեմ։ Անահիտ- Չգիտեմ, ինչ գտար: Ես էլ կորցնելիք ունեմ։ Բայց.. անտեր ենք …նոր տեր (սեղանի սպասքը տանում է աշխատասենյակ, Վարուժանին քնից հանում: Գնում են դեպի ձախ)։ Նաղաշ- (հեռախոսի վրա համար է հավաքում) Է՞դ … պետք ես… չես հավատա։ Չեմ ուզում, որ ստանան…. Չեմ ուզում, ափսոս։ (հեռախոսն անջատում է) Ի՞նչ արժե մեկ փաթեթ լավությունը, քանի՞ խոնարհում և ժպիտ։ Անի- (գալիս է բեմի խորքից ծառի մոտով) Բարի լույս, աշխարհ: Տրամադրվե՞լ եք նախաճաշելու: Նաղաշ- Կարծես… գիշերային անակնկալներ չունենք: Անի- Լավ է: Չգիտեի, որ արձանները քնում են (Մարիամը համբուրում է Անիին)։ Նաղաշ- Քննարկում էինք։ Անի- Այդքան ինքնամոռա՞ց։ Նաղաշ- Գաղափարն արտակարգ է։ Կհամոզվես… հետո: Ձախ մասից երևում է Հայկը, երեսին՝ կապտուկներ, հագուստը՝ թափթփված Անի- Աստված իմ, տղաս (մոտենում է Հայկին, գնում աշխատասենյակ)։ Նաղաշ- (Հայկին) Ո՞վ։ Հայկ- Ինչ որ մեկը բարև էր ուղարկել երեք եզի հետ։ Անի- (բերում է դեղարկղ, հանում բինտ և դեղորայք) Բարևից հետո վիճու՞մ են։ Անհարմար չի՞։ Նաղաշ- (քմծիծաղում են Հայկի հետ) Բարևը հենց քո ասած վեճն է։ Անի- (մշակում է Հայկի վերքերը) Հասաք բառերի՜ն։ Բարևի մաքրությունից էլ զրկվեցինք։ Հայկ- Ցավու՜մ է։ Անի- (Հայկին) Հիշու՞մ ես դրանց։ Հայկ- ԲՏ էին։ Անի- (Հայկին) Ի՜նչ բառեր ես ասում մոտս։ Հայկ- Ասեցի ԲՏ։ Զգու՜յշ։ Նաղաշ- (Անիին) Ինչ որ ձևով չանվանե՞նք։ Անի- Կեղտը տուն եք թողել, ու չեք հոգում, որ գոնե ամենօրյա սպիտակեղենը մաքուր մնա։ Նաղաշ- Չէ, ուղեղի ցնցում է հնարավոր։ Զանգեմ (գնում է աշխատասենյակ)։ Հայկ- Ոչ մի հիվանդանոց։ Իմ ճիշտը չի կորելու։ Անի- Ճշտերի կռի՞վ։ Քոնը ո՞րն է, վրեժի՞ ճիշտը, խուժանի՞, պատվի՞։ Ինչքա՞ն ծեծեք, ծեծվեք, Է՜դ։ Հայկ- Էլի խառնեցիր։ Անի- Շա՜տ եք նման։ Հայկ- Բա ի՞նչ անեմ։ Տուր քո ճշմարտությունը, զարկեմ դրանց ճակատին։ Լավ է։ Անի- Նայիր շուրջդ, սրտո՜վ։ Երկու հավաքական ուժ են, շահի ուժն ու բարու ուժը։ Մեր վարքով լիցքավորում ենք այս կամ այն ուժը: Ծեծել ծեծվելով ո՞րն եք լիցքավորում: Հայկ- Բա եղա՞վ: Խորհուրդ եմ ուզում, փոխարենը փարաջա ես հագցնում։ Անի- Փարաջա դառնում են ժամանակավրեպ սկզբունքները, մի խառնիր։ Ես քեզ սուր չեմ տա։ Դու բարձր ես կանգնելու վրեժի գաղափարից։ Հայկ- Չէ, լավ է մնամ Նաղաշի աշակերտ, քեզ մոտ՝ հայցվոր։ Նաղաշ- (դուրս է գալիս փոխված հագուստով) Գնացինք։ Անի- (Հայկին) Ի՜նչ լավ տղա ես, Նաղաշի աշակերտ, Էդիկի տղա։ Հայկ- (Անիին) Կուզենայի քո տղան լինել։ Անի- Ինչե՜ր ես խոսում, Հա՜յկ։ Հայկ- Դու իմ Անին ես։ Մորս պաշտում եմ, բայց կողքիդ ինձ մարդ մարդ եմ զգում։ Անի- Դու ճիշտ ես, մենք մի ընտանիք ենք, ու իմ տղան ես (Նաղաշն ու Հայկը գնում են դեպի ձախ)։ Աստված ձեզ հետ (երաժշտություն է միացնում, աշխատում պարային շարժումներով)։ Էդուարդ- (գալիս է ծառի կողմից։ Մարիամը նրան համբուրում է, օրհնում։ Անիին) Լավ է, որ օրս դուք բացեցիք։ Նաղաշն էր պետք։ Անի- Տատի հետ թեյազրույցով ապահովեմ, մինչև գա։ էդուարդ- Գյուղ գնալու ընկեր էր պետք։ Անի- Իսկ ինձ մենակ թողնելով խղճի խայթ չե՞ս զգում։ Էդուարդ- …Մենակ… Գնացել է, չէ՞։ Հնարավոր է, չէ՞։ Անի- Չհամեմատվես նրա հետ, ում համար գնացել է։ Էդուարդ- Եթե ներեմ դավաճաններիդ, ինչքա՞ն մածուն բերեմ։ Անի- Ինչքան սիրում ես դեռևս։ Էդուարդ- Այդքան չկա: ճի՞շտ է, որ Գասպարին օգնում ես: Անի- Ենթադրենք։ Էդուարդ- (մոտենում է Անիին) Բա ե՞ս։ Անի- Դու արտահերթ ես։ Էդուարդ- Չեմ դիմանում։ Օգնի՜ր, Անի: Օգնիր ինձ, Մարիա՜մ: (չոքում է) Չեմ դիմանուու՜մ։ Անի- (ևս չոքում է) Դու իմ Էդն ես: Քեզ չօգնել… քոնն ե՜մ, Էդ (Էդուարդը համբուրում է Անիին) Բայց… դա ինձ կսպանի առանց Հասմիկիս, երեխաներիս, ծնողներիս։ Քոնն եմ… Էդուարդ- (համբուրում է Անիին: Անին անշարժ է։ Հեռանում է, վերադառնում, չոքում Անիի դիմաց, կանգնում) Այսպես ճի՞շտ է։ Բա ե՞ս (գնում է բեմի խորքը)։ Անի- Ի՜նչ արեցիր, Է՜դիկ։ Բա ե՞ս որտե՞ղ գոռամ, ու՞մ մոտ լաց լինեմ: Օգնիր, երգ, դժվար է (միացնում է երաժշտություն, անշարժ նստում աթոռին)։ Արա- (գալիս է բեմի խորքից, ծառի մոտով, Անիին) Բարև, գեղեցկուհի։ Անի- Բարև Ձեզ, չենք սպասարկում։ Ներեցեք: Արա- Միայն կնստեմ (նստում է առաջին սեղանի մոտ, մեջքով դեպի նստարանը)։ Անի- Մեկ ժամից, խնդրում եմ: Արա- Շատ լավ աշխատանքի առաջարկ ունեմ: Անի- Միանշանակ՝ ոչ: Արա- Կին օգնական, կանացի բոլոր հասկանալի ֆունկցիաներով։ Անի- Այդպիսի կնոջ նմա՞ն եմ։ Արա- Դրանում է քո համը։ Ոնց դիմեմ, օրիո՞րդ, թե՞ տիկին։ Իմ կրեդոն է՝ ամեն ինչին իր անունը: Անի- Չեմ հավատում։ Այդ դեպքում կներկայիք՝ «գլխավոր կեղտ»։ Հեռացեք խաղաղությամբ։ Արա- Կզբաղվես կրթությամբ, մշակույթով։ Հանուն քաղաքի և ի սեր բարոյական արժեքների զոհաբերվիր անիմաստ բարոյականության զոհասեղանին, պլյուս հաճույք, փող։ Անի- Ձեզ լկտի եք պահում։ Ե՞րբ եմ ձեզ այդ իրավունքը տվել (ձախ կողմից գալիս է Նաղաշը): Արա- Իրավունքը քաղաքն է տվել, հպարտ Անի։ Եթե ուզենամ՝ կգաս, խելոք կհանվես։ Անի- Խնդրում եմ, գնացեք։ Ես եղբայր ունեմ։ Արա- Դու իմն ես, քաղաքի թագուհին։ Մոտեցիր։ Նաղաշ- (մոտենում է Արային) Գլխավոր զիբի՜լն է եկել, գարշանքը տարածել։ Արա- Օհո, տղամարդ հայտնվեց… (հարվածող շարժում է անում Նաղաշի ուղղությամբ)։  Նաղաշ- (Արայի ձեռքը բռնում է) Քույր, գնա (Արան փորձում է հարվածել, բայց Նաղաշը հարվածում է նրան։ Արան ընկնում է: Արային տանում է ծառի հետևը)։ Սողա, դեռ օրը չի։ Միայն աղոթելը քիչ է, տատ։ (մոտենում է Անիին) Քո լացն ինձ հիմարացնում է, չմոռանաս։ Անի-Վախենում եմ, մեր քաղաքի զիբիլի հոտն էլ թունավոր է։ Նաղաշ- Եթե դողանք վախից, հենց այդ դողից կհիվանդանանք (գնում են աշխատասենյակ)։ Ծառի կողմից գալիս է Մկրտիչը, գետ ի ն ը զննում ծառի մոտ, ինչ որ բան դնում գրպանը: Նաղաշ- (դուրս է գալիս աշխատասենյակից: Մկրտչին) Ի՞նչ գտար։ Մկրտիչ- Քո վտանգը: Այդպես խփում ե՞ն, որ խելքի չգա։ Ձերբակալե՞մ, խելքի գաս։ Ցավում է, չէ՞: Նաղաշ- Դրա համար մենակ չեն գալիս։ Գործից խոսիր։ Մկրտիչ- Տես, է: Դիմում ես, նկարները գտնում եմ։ Ինձ պաշտոն, քեզ փառք։ Ծեծն էլ կջրենք։ Անի- (աշխատասենյակից մոտենում է Նաղաշին) Գրիր, Նաղաշ, չեմ դիմանա։ Նաղաշ- Համբերիր, սրանց ճենճահոտից օծանելիքն էլ չի փրկի։ Բա ծեծը՞։ Մկրտիչ- Թափառականներ են հայտնվել: Քնելու տեղ, հաց չունեն: Նաղաշ- Այո՜։ Կեղտոտում են հոգուդ մեջ, և օգուտ ակնկալում (Անին գնում է Մարիամի մոտ)։ Իսկ եթե տրամադրվես, կեղտը կդառնա պարարտանյութ։ Մկրտիչ- Նկարիչը բառերով էլ նկարեց։ Գրիր, ու Լիլիթի կոկտեյլի՜ց բեր, որ լավը պատահի։ Նաղաշ- Պատի՞վ… քե՞զ… կոկտեյլո՞վ… Լիլիթի՞ ..չի կարելի։ Ինքս կգտնեմ նկարները։ Մկրտիչ- Ուրեմն, մորս հեռագիրը քեզ։ Մնացածը, ինչպես կասի հոդվածը։ Նաղաշ- Բայց ուրիշ շալվար ունե՞ս։ Մկրտիչ- Չի ստացվի, հատուկ զուգարան եմ գնացել։ Նաղաշ- Խելքի նշան է։ Մկրտիչ- Ես կոմիսար Մեգրեն եմ։ Մերս որ չասեր, էլի կգնայի։ Կասկածող կա՞։ Նաղաշ- (Անիին) Պետք է գնամ։ Սրճարանը չթողնես, որ չհրճվեն: Փառք աստծո, մենակ չենք։ Տատ, աջակցիր քրոջս։ (Մկրտչին) Առաջ ընկիր (գնում են դեպի ձախ։ Մկրտիչը գնում է առջևից)։ Անի- (հեռախոսի վրա համար է հավաքում) Նաղաշին տարան… արի.. Թամարա- (գալիս է ծառի մոտով, Մարամին փող տալիս: Անիին) Կնդունե՞ս, Անի ջան։ Անի- Չենք սպասարկում, փակում եմ։ Թամարա- Փրկիր, սիրելիս։ Շեֆը ջահել օգնական է փնտրում։ Անի- Ինքս աջակցի կարիք ունեմ։ Թամարա- Օգնիր, ու Նաղաշը կազատվի։ Բա սովա՞ծ մնամ (փորձում է Անիի ձեռքը համբուրել)։ Անի- (թույլ չի տալիս) Դա իմ զբաղմունքը չի, հասկացեք։ Թամարա- Իբր խելացի ես։ Ասա, ոն՞ց արեցիր, ի՞նչդ հավանեց: Անի- Դուք… հասկանու՞մ եք, թե ինչ եք ասում, ու՞մ.. Թամարա- Միամիտ չխաղաս։ Կյանքի խնդիր է, ինչպես ասել է ... Լավ իմացիր, չեմ տա, իմն է։ Անի- Հեռացեք, խնդրում եմ: Ես կեղտի հետ գործ չունեմ։ Թամարա- (Անիի թևից բռնում է, քաշքշում) Կե՜ղտ, ո՞վ է կեղտը։ Զբաղմունքը չի՜, կբռնացնե՜նք: Անի- Թողեք, ինչ եք անում։ Թամարա- Սևացնեմ լույսդ, անմեղ լի՜րբ։ Ասեցինք Մկրեի հետ յոլա գնա, աչքն ու՜ր տնկեց… Անի- Ի՞նչ անեմ, աստված.. ոչ մեկը…երբե՜ք… Մարիամը մոտենում է Թամարային, ձեռքից բռնում։ Թամարա- Կազմակերպությու՞ն եք (հարվածում է Մարիամին, սա կծկվում է, չոքում)։ Չփախնես, եկա։ (Անիին գցում է գետին) Քո տեղը գետինն է, լիրբ։ Լույսդ էլ հանգցնենք: (չոքում է, ու նկատում ձախ կողմից եկող Էդուարդին) Դեմքս չայլանդակես, կինարմատ եմ։ Էդուարդ- (ձեռքը բռունցքում է, թողնում, տանում ծոցագրպանը և ատրճանակ հանելու ձև տալիս) Գայլին՝ գայլային մահ: Թամարա- Վատ բան չեմ արել։ (չոքած վիճակով մոտենում է զոհերին) Ասեք, ոտքներդ պաչեմ: Էդուարդ- (Անիին) Ասա, քույր, զոհաբերե՞մ սրան ամոթի զոհասեղանին։ Անի- Բառերը մի պղծի՜ր։ Կորցրու՜, խղճա՜ ինձ, Է՜դ։ Էդուարդ- (Թամարային) Եթե երեք հաշվին չկորես, ես կկորցնեմ։ Թամարա- Սողալով դժվար է (հայտնվում է ծառի մոտ)։ Անի, հուշեցիր: Իրոք բալասան ես։ Անի- (Էդուարդին) Տատիին նայիր, մեղք է (Թամարան անձայն հեռանում է)։ Էդուարդ- Մանե, բժիշկ կանչե՞մ (Մարիամը հրաժարվում է։ Աթոռ է բերում,Մարիամին օգնում նստելու։ Անին չոքում է Մարիամի մոտ: Ինքն էլ: Անիին)։ Սրանից առաջ ի՞նչ եղավ: Անի- Գլխավոր կեղտը։ Միայնակ կնոջ բախտ։ Էդուարդ- Միայնակ ու… ցանկալի։ Անի- Մի՜ գռեհկացրու վիճակս։ Էդուարդ- Սքանչելի ես ցանկացած վիճակում, անխիղճ։ Անի- Պետք չի: Էդուարդ- Ես տեսա այն, ինչը կորցրեցի առանց գտնելու, հպարտ Անի։ Անի- Մոռացիր, զգույշ տղամարդ։ Ընդամենը պետք էր այդ անիծյալ հպարտ դիմակը հանելու վճռականություն։ (Էդուարդը Անիի ձեռքը պահում է իր դեմքին) Ի՞նչ ես անում։ Էդուարդ- Հրաժեշտ եմ տալիս երազանքիս։ Անի- Ինչպես լուռ առաջարկություն արեցիր, այդպես էլ հրաժեշտ ես տալիս։ Մի ցավեցրու։ Էդուարդ- Լավ չեմ, Անի։ Ինձ պետք ես։ Անի- Այսօր լավ չի ստացվում։ Էդուարդ- Աչքիս մարդիկ են երևում: Նմանակներ: Ինձ կորցրել եմ։ Անի- Մեղքերդ են դուրս տալիս: Նրանք են, ում դավաճանել ես, թեկուզ մտքով։ Բուժելի է… Էդուարդ- Բուժիր ինձ, բուժի՜ր… Անի- Միայն ընտանիքի ջերմություն: Նաև ապաշխարանք ու տատի աղոթքներ, եղբոր ընկեր։ Նաղաշս մնաց։ Ընդունիր սրճարանը (վեր է կենում, գնում պահեստասենյակ)։ Էդուարդ- Ընդունեցի։ Տատին տար։ Մեքենա կկանչեմ (արկղիկից գումարը տալիս է Մարիամին, խոսում հեռախոսով) …Տաս րոպեից (Անիին) Կարենն զբաղվում է։ Մենակ չենք։ Անի- (պահեստասենյակից դուրս է գալիս) Շա՞տ եմ մարտական։ Էդուարդ- (կանգնում է Անիի դիմաց) Անի՜: Բոլորի նմանակներին եմ տեսել, քեզ՝ ոչ մի անգամ։ Անի- (շշնջալով) Ես քո ցնորքն եմ։ Ցնորվածն իր ցնորքին չի դավաճանի։ Արի (համբուրում է Էդուարդին։ Համբույրը մի փոքր երկարում է) Մեզ չի կարելի իջնել ցնորքի մակարդակից, Էդ։ Դա է մեր փրկությունը (մոտենում է Մարիամին, և նրա հետ գնում դեպի ձախ)։ Էդուարդ- Մե՜զ, մե՜զ… Չի՜ կարելի (գնում է, նստում աթոռակին, աչքերը փակում։ Մի կին է մոտենում բեմի խորքից, արկղի մեջ բան գցում)։ Ինձ պետք չի։ Կին- Ես դրա իրավունքն ունեմ։ Էդուարդ- Համոզված չեմ։ Կին- Դրանից էի վախենում։ Անուշն եմ, քո… նախկին։ Էդուարդ- (աչքերը բացում է) Դեմքդ ու՞ր է։ Կին- Դեմքս էլ չես հիշում։ Քեզ համար ընդամենը էգ էի, չէ՞։ Նայիր աչքերիս։ Էդուարդ- Նայեմ, բայց ու՞ր։ Կին- Ի՞նչ էիր ապացուցում, և ինչու՞ իմ հաշվին, անխիղճ։ Գոնե մի զանգ, մի երկտող։ Էդուարդ- Ինչու՞ ես եկել: Ամեն ինչ անցել է, գնացել։ Կին- Մի՞թե այդքան անարժան կին եմ։ Հեռանում եմ քեզանից։ Էդուարդ- Ինչու՞ ինձանից… ու՞ր։ Կին- Ոչ մի տեղ։ Գնում եմ ոչ մի տեղ։ Ինչքա՜ն դժվար է ուշադիր լինելը։ Էդուարդ- Ուշադրությունը չեն մուրում։ Վաստակում են շփման ընթացքում.. շնորհիվ։  կին- Բայց դու եկար, դու ունեիր իմ կարիքը։ Նեղացնում ես նույնիսկ հիշելով։ Ի՞նչ անեմ։ Էդուարդ- Ապրիր։ Եղածն ընդամենը լիցքավորող դրվագ է։ Օգտվիր կամ մոռացիր։ կին- Ուզում եմ ատել, ու չեմ կարողանում (հեռանում է դեպի բեմի խորքը)։ Էդուարդ- (արկղի միջից վերցնում է թղթի կտոր, կարդում) «Տուր ինձ քո էությունը, ես այն կցանկապատեմ սիրո հեքիաթով, որ ես եմ հնարել…ու մենք կտրվենք բնական ազատության, ու քեզ կնվիրեմ սիրո նոր բառեր»։ Տե՜ս է (թուղթը դնում է գրպանը)։ Ձայն- Էդո՞ ..Է՞դ. .. Էդի՞կ….. Էդո՜… Էդի՜կ.. Էդո՛… Էդի՛կ… Է՜դ… Էդուարդ- Այստեղ Էդո չկա։ Ձայն- Աաա՜, սխալ հասցե է։ Էդուարդ- Սպասիր, Էդիկը ես եմ: Ձայն- Դու Էդիկը չես, բայց գիտես իր տեղը։ Էդուարդ- Հակո՞բ, Գնե՞լ, Հրա՞չ: Անունդ ասա։ Ի՞նչ էր պետք։ Ձայն- Քեզ էր պետք։ Էդիկը թակարդում է: Թող գտնի ինձ։ Էդուարդ- Ինչու՞ ես վախեցնում։ Ի՞նչ սխալ եմ արել։ Ձայն- Չգիտեմ։ Իրեն կասես բանալի բանաձևը՝ «Հոգևոր արժեքներից ազատվում են... Էդուարդ- «…երբ որ դրանք խանգարում են բարեկեցիկ կյանքին» ։ Ես եմ Էդիկը։ Իմ բառերն են։ Ձայն- Իսկ միգուցե միայն բառերը՞ քոնը չէին։ Էդուարդ- (կանգնում է, փնտրում։ Ծառի մոտ մուրացկան կին է կանգնում: Փող է պարզում) Թամա՞ր, քեզ ինչ եղավ։ Մեղքեր՞դ ես քավում։ Մուրացկան կին- (փողը վերցնելով) Աստված բալեքդ պահի։ Էդուարդ- Տուն գնա։ Առանց քեզ էլ գժվել եմ։ Շուրջը մթնում է: Լուսավորված են միայն Էդ ու արդը և մուրացկան կինը: Մուրացկան կին- Ես Թամարան եմ, բայց տաս տարի հետո։ Էդուարդ- (հենվում է ծառին) Տեսնես որտե՞ղ եմ բուժվելու։ Արձանի համա՞ր ես անում։ Մուրացկան կին- Այդ դու ես տաս տարի առաջ ընկել։ Մի խանգարիր։ Էդուարդ- Ի՞նչ ես անում, որ խանգարում եմ։ Մուրացկան կին- Փորձում եմ հասկանալ Մարիամին, Անիին, Նաղաշին, արձանի իմաստը: Էդուարդ- Արձանի՞ (Մարիամի նմանակը, ճաշակով հագնված, ձախ կողմից գնում է աշխատասենյակ, այնտեղից գնում, նստում չորրորդ սեղանի մոտ, ձեռքին սրճի բաժակ): Մուրացկան կին- Օ՜։ Ձեռքիս ջահել տարիներիս մարմինն է: Հիշու՞մ ես, անխիղճ։ Իսկ ես էլի սքանչելի, բայց մի՜ քիչ այլ, տարիների միջով հաղորդակցվում եմ հավերժի հետ։ Ապրի Նաղաշը: Էդուարդ- (գրպաններն է քրքրում) Ախ, Թամար, խելոքացել ես, ի՞նչ տամ։ ՝ Մուրացկան կին- Ցանկությունս կատարեմ (համբուրում է Էդուարդին։ Հիշիր, մենք նման ենք։ Շուրջը լուսավորվում է։ Մուրացկան կին- Մտածեցի փորձեմ։ Միայն այսօր։ Էդուարդ- (գնում է դեպի սրճարանը։ Կինը հեռանում է) Նմա՜ն ենք, բա՜ ոնց։ Անի՞: Մարիամի նմանակ- Ոչ ոք չկա։ Ես եմ ինձ սպասարկել։ Նաղաշիս ընկերն եք։ (Էդուարդը ժեստերով կնոջն ինչ որ բան է հասկացնում) Խնդրում եմ, հարգելիս։ Գեղեցիկ չի։ Հարբա՞ծ եք։ (շարունակելի)
80

Բարիտուն (2)

Հասմիկ- (մոտենում է Հայկին Լիլիթի հետ) Չե՞ս ուղեկցի, տղաս։ Հայկ- Բա գործեր՞ը (կանգնում է)։ Անի- Չմոռանաք, երեկոյան հավաքվում ենք: Լիլիթ- (Անիին) Ի՜նչ մոռանալ: Հայրիկը քո սիրած իշխանից է բերել: Դարձնեմ երեկոյի զարդը։ Անի- Գոհ եմ, բայց կորած է այն երեկոն, որի զարդն ուտելիքն է։ Լիլիթ- (Անիին) Շուտ ամուսնանամ, քո դասերից ազատվե՜մ։ Անի- Կարծու՞մ ես։ Հասմիկ- (նայելով Անիին) Երեխաներիս երկրորդ մայրը։ Լիլիթ- (Անիին) Մի՜ քիչ ուրախ եմ, որ չամուսնացար, և մեզանով զբաղվեցիր։ Հորս արև։ Անի- (Լիլիթին) Ուրախ եմ, որ շահել ես, իմ աղջիկ։ Հասմիկ- Քանիսը՜ չհամարձակվեցին Անիիս մոտենալ։ Անի- Զգու՜յշ, փակ թեմա է։ Լիլիթ- Կգա՜ն փոշմանած՝ «Չե՜մ դիմանում»։ Չոքիր, որ թողնեմ համբուրես … ձեռքս։ Էդուարդը չոքում է, համբուրում Լիլիթի ձեռքը ։ Ծիծաղում են։ Հասմիկ- Ախ, Լիլիթ, քանի՜ հոգու ես խելքահան անելու։ Անի- (հեռանում է դեպի ծառը։ Ինքն իրեն) Մաքուր օդ… Հայկ- (Նաղաշին,որ գալիս է շինության մյուս կողմից) Ինձ տանում են։ Նաղաշ- (Հայկին) Վաղն ընկերներով եկեք։ Աղբ հեռացնելու։ Հայկ- Ովքե՞ր են։ Նաղաշ- (Հայկին) Դա հետո։ Առայժմ անմեղ աղբը։ Բաստուրման բռնե՞մ։ Հայկ- (Նաղաշին) Ի՜նչ բառեր գիտես (ծիծաղում են)։ Նաղաշ- (Հայկին) Երեկոյան չուշանաք Հայկ- (Անիին) Ինձ հետ ես պարելու։ Չե՜մ դիմանա։ Հասմիկ- Հոր կտորն է՜։ Չի ների։ Էդուարդ- Թե ուզում ես, որ չդավաճանեն, արժանի եղիր։ Արժանի չլինելն էլ դավաճանություն է։ Անի- Օհ՜օ։ Ահա, թե ո՜վ պետք է լինի քաղաքի հայրը (ծիծաղում են)։ Հայկ- (Էդուարդին) Ինչքա՜ն բան գիտես։ Նախանձում եմ։ Էդուարդ- (Հայկին) Նախանձելու բան չկա։ սխալվում ես, ու սովորում։ Հնար լինե՜ր, սխալների դասերից հրաժարվեի, սխալների ուղղումն ստանայի։ Անի- Կյանքի իմաստն է՝ սխալների դասը մեզ, ուղղումը՝ երեխաներին, հայրի՜կ (ծիծաղում են)։ Լիլիթ- (Անիին) Հորս է՞լ ես սովորեցնում։ Ընդունա՞կ է։ Անի- (Լիլիթին) Իր առավելությունը շատերի համար թերություն է։ Չի ուզում մեծանալ։ Քեզ նման: Հասմիկ- Ա՜խ, այդ չծերացող տղամարդկանց դարդից կանա՜յք են ծերանում (ծիծաղում են)։ Լիլիթ- Հորս երկու կին է պետք։ Մեկը, որ մորս պես ընտիր ճաշեր եփի, մեկն էլ Անիի, որ ընտիր խոսքեր կերցնի, որ իրեն չկորցնի։ Անի- (Լիլիթին) Կատակներդ կատաղեցին, աղջիկս։ Լիլիթ- Հազար զրկում էլ լինի, ասելու ե՜մ։ Հորս երկու կի՜ն տվեք, մե՜ղք է։ Հարազատները կողմ են, փեսան դեմ չի, հարսին չենք հարցնում։ Ընտանիքի ռոմանտի՜կ հեռանկար։ Հասմիկ- (Էդուարդին նայելով) Դուք գո՜հ դեմքին նայեք։ Սա դավադրութու՜ն է։ Անի- (մոտենում է Հասմիկին) Մենք էլ ասենք։ Հորդ խնդիրն է, թե իրեն ինչ է պետք։ Կնոջն իր օջախն է պետք, իր տաքությունը։ Քեզ պես հազար խնամախոս լինի, ու հազար Էդիկ, մենք կմնանք Անի ու Հասմիկ, առանձին ընտանիքներով ու չկիսվող ջերմությամբ։ Էլ չդավես: Հասմիկը հեռանում է ծառի մոտով։ Անին Լիլիթի հետ մտնում  է  աշխատասենյակ ։ Հայկ- (Էդուարդին, առանձին) Ցտեսություն էլ չասեց։ Արժանի չէ՞ր։ Ամո՞թ չէր։ Էդուարդ- (առանձին) Ոչ թե խոսքերդ, այլ՝ մտքերդ սկսիր կարեկցանքից։ Առանց դրա տեղ չես հասնի։ Կգնաս ոչ մի տեղ։ Գնա մոտը։ Հայկ- Ինչ մե՜ղք եմ։ Ակադեմիա՝ այս տարիքում։ (կանգնում է կենտրոնում) Ինձ համոզելով մեծացնում եմ մեզ բաժանող տարածքը, որ արմատապես կանխեք իմ մերժողականությունը, մեղմեք դրա հոգեցունց հետևանքը, իմ բացակա ներկայությամբ վերադարձնեք ձեր հույսը… և Նաղաշ- (Հայկին) Թարգմանիր։ Հայկ– Ցտեսություն: Նաև մորս անունից։ Նաղաշ- Հաջող (Հայկը գնում է դեպի բեմի խորքը)։ Ծնողընդդեմ ցույցը ծլեց ծաղրածածկույթով։ Էդուարդ- Ծպտված կարծիքի ծիկրակելուց։ Անի-(աշխատասենյակից) Ծուլությունն է՞լ, ծվարած ծեսերի՞ց։ (ծիծաղում են։ Նաղաշին) Կգնա՞ս Նաղաշ- Գաղափար ծնվեց։ Հիմա (գնում է իր անկյուն)։ Էդուարդ- (Անիին, առանձին) Կօգնե՞ս մեղքերս քավել (գրպանից փողի կապոց է հանում)։ Պետք է տալ տատին։ Անի- Մեկ առաջարկում ես դառնալ ընկերուհուս փոխնակ, մեկ էլ՝ դարձնում խոստովանամայր։ Փախչու՞մ ես։ Քեզ ի՞նչ եմ արել: Էդուարդ- Անմի՜տ, ու՞ր փախչեմ ինձանից։ Անի- (վերցնում է կապոցը) Դատի՞ն ես պատրաստվում։ Դաժան դատ կլինի։ Փաստարկներ պատրաստիր: Զգացմունքները չեն հաշվվի։ Ուշ է, գնանք, ես կօգնեմ: (Էդուարդի հետ գնում է շինության մյուս կողմը): ՝ Լիլիթ- (մոտենում է Նաղաշին ) Նաղաշ Նաղաշ, ինձ լավաշ տուր։ Նաղաշ- (շոկոլադե սալիկ է մեկնում) Մոռացիր այդ խաղը։ Այլևս Նաղաշ լավաշը չեմ, աղջիկս։ Լիլիթ- Մի ասա՝ աղջիկս։ Ամուսնանալուս ժամանակն է։ Նաղաշ- Ես էլ եմ ասում։ Խաղալու ժամանակն անցել է։ Լիլիթ- Խաղալունն անցել է, քաղելունը եկել է։ Ես քեզ փրկելու եմ, Նաղաշ։ Ձախ  կողմից  երևում  է  Մկրտիչը , մոտենում Մարիամին: Նաղաշ- Աղջիկ ջան, ես քեզ գրկել եմ, հասկանու՞մ ես։ Լիլիթ- Գրկիր ինձ, Նաղաշ, գրկիր (գնում է դեպի Մարիամը)։ Մկրտիչ- Լա՞վ գործ է, տատ։ Սամվե՞լ, ու՞ր ես։ (բռնում է Լիլիթի ձեռքը) Լավ բան ասե՞մ։ Լիլիթ- (ցածրաձայն) Թողեք։ Լավ չեք անում (Նաղաշը գնում է դեպի Լիլիթը): Մկրտիչ- Չեն ճանաչում։ Ձեր տեղերին կցված կարևո՜ր մարդ եմ։ Նաղաշ- (բռնում է Մկրտչի ձեռքը) Հարբա՜ծ ես, գնա։ Մկրտիչ- Վա՜խ, թո՜ղ, ցավում է։ Ես … Մկրեն եմ։ Վա՜խ, չես կարա ուղարկես։ Նաղաշ- Գիտեմ։ Գնա։ Լիլիթը սենյակից փայտ է բերում և կանգնում Նաղաշի կողքին։ Մկրտիչ- Ինչքա՜ն եք… (ատրճանակ է հանում: Ատրճանակն ընկնում է գետին)։ Լիլիթ- (փայտը շարժում է։ Մկրտիչը փախչում է դեպի ձախ։ Նաղաշին) Տեսա՞ր։ Նաղաշ- Հիացա՜ծ եմ։ Լիլիթ- Որ կրակեր, հո չէ՜ի շխկացնելու: (Նաղաշը ծիծաղում է) Ուշ կլինե՞ր: Նաղաշ- Հանգստացիր, արդյունքով գոհացիր։ Մկրտչի ձայնը- Գնա բեր (ապտակի ձայն)։ Անծանոթ- (գալիս է բեմի ձախ կողմից, վերնաշապիկը երեսին քաշած) Ի՜նչ եմ դարձել, ի՜նչ եմ անում (Նաղաշը ոտքով ատրճանակը հրում է նրա կողմ։ Այն վերցնում է, գնում)։ Լիլիթ- Մեր հարևան Սամվելին նմանեցրի։ Չե՜մ ների։ Ձախ կողմից երևում է Վրեժը։ Մարիամին փող է տալիս։ Մարիամ ը ն րան օրհնում է։ Վրեժը շատ  դանդաղ քայլում է, նայելով սրճարանի կողմը, գնում դեպի ձախ: Էդուարդ- (գալիս է Անիի հետ։ Նաղաշին) Չեկար։ Լիլիթ- Մկոյին ճամփեցինք (Անիի հետ մտնում է սպասարկման սենյակ)։ Էդուարդ- (Նաղաշին) Այո՜։ Տհաճորեն համընկան քո բիզնեսի հետ։ Նաղաշ- Վարկը՜։ Էդուարդ- Ամեն մեկն իր ձևով։ Բայց Մարտիկը զարմացրեց։ Նաղաշ- Գաղափարին՝ հոգևոր, ընտանիքին՝ նյութավոր։ Էդուարդ- Խփիր ինձ։ Նաղաշ- Ի՞նչ։ Էդուարդ- Կարծես երազում եմ: Զարթնեմ։ Նաղաշ- Լավ, դու էլ՝ ինձ։ Հերթով հարվածում են իրար։ Անին ու Լիլիթը դռնից դուրս են նայում։ Անի- Նորից ի՞նչ եղավ։ Նաղաշ- Զարթնել ենք ուզում։ Լիլիթ- Կօգնեմ, եթե չզարթնեք (Անիի հետ ներս են անցնում)։ Ձախ  կողմից  գալիս  է Վրեժը և ծառի մոտով քայլերով հեռանում դեպի  բեմի  խորքը ։ Նաղաշ– (մոտենում է մոլբերտին ) Ինչ որ կապ ունես տատի հետ։ Օգնիր, նկարն ավարտեմ։ Էդուարդ- Փակ թեմա է: Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին: Նաղաշ- Ես ո՞րն էի՝ աստվա՞ծը, թե՞ կեսարը: Էդուարդ- Դրամը, եղբայր, դրամը։ Գնանք (անցնում են շինության մյուս կողմը): ՝ Լիլիթը գալիս է սպասարկման սենյակից, նստում երրորդ սեղանի մոտ։ Անի- (մոտենում է Լիլիթին) Ի՞նչ պատահեց: Լիլիթ- Թող իմ դարդով մենակ տապակվեմ: Անի- Եթե ամենքս մեր դարդը մենակ լացենք, լացերը չեն դադարի: Լիլիթ- Տղամարդիկ իրար նմա՞ն են: Անի- Տարիքային հարց։ Տարբերությունը նրանում է, թե որտեղ է նրանց ակտիվության խթանիչը՝ ուղեղու՞մ, սրտու՞մ, ստամոքսու՞մ, թե՞… ոտքերում։ Դու է՜լ մեծացար: Լիլիթ- Ինչ անեմ, ասա։ Չես օգնում: Անի- Ես գիտեմ, թե՝ ինչ չանես։ Դու էլ դա չես անի։ Երանի՜ իմ աղջիկը քեզ նման լիներ։ Լիլիթ- Ես համաձայն եմ: Հայրս էլ՝ հաստատ։ Անի- Անամո՜թ։ Չի կարելի բառերով այդպես կատակել ու կրակել։ Լիլիթ- Ինչու՞ չէ։ Կարևորը, որ առողջ երեխա լինի, ու՝ ինձ նման: Անի- Արգելու՜մ եմ: Լիլիթ- …Ո՞նց ասեմ, որ փոշմանել եմ: Անի- Եթե հրացանը կա, չի նշանակում, որ պետք է անպայման կրակի։ Իսկ ուրիշները՞։ Դա սահմանն է՝ խղճի, մտքի։ Եթե չտեսնես սահմանը, կվտանգվես քո էներգիայով, իմ աղջի՜կ։ Լիլիթ- Այո, ուսուցչուհի։ Բայց, մորս արև, թող սահմանը խախտեմ, դառնամ նաև քո աղջիկը։ Անի- Չէ, բեր իմ Լիլիթին։ Լիլիթ- Կանչե՞մ։ (հեռանում է, վերադառնում) Բարիտուն, Անի։ Անի- Արի տուն, աղջիկս (գնում է աշխատասենյակ)։ Լիլիթ- (գնում է Մարիամի մոտ, նստում աթոռակին) Տատ, ո՞նց անեմ, որ ինձ խղճան։ Մարիամը  շոյում  է  Լիլիթին։ Նաղաշը  գալիս  է  շինության մյուս  կողմից , նստում  պատի տակ , նայում  նրանց  կողմը։ Երկրորդ  գործողություն Էդուարդի  բնակարանը։ Նույն  դասավորությունը։  Էդուարդը  բազմոցին  նստած  ամսագիր  է  կարդում։ Աչքերին  ակնոցներ են : Հասմիկի ձեռքին ծրար  է։ Հասմիկ- (Էդուարդին) Դարձել ես չխոսկան:  Էդուարդ- Վայելում եմ հետադարձ հայացքի հաճույքը։ Հասմիկ- Սիրային նամակ ունեմ։ Կկարդա՞ս, միասին վայելենք: Էդուարդ- Հրահրու՜մ ես (նամակը վերցնում է, կարդում)։ «Բարև, սիրելի Հասմիկ։ Շատ էի ուզում գրել»։ էրոտիկա՞ է։ Բայց կնո՜ջ ձեռագիր է։ «Ընկեր է պետք, որ լացեմ, թեթևանամ։ Իսկ դու չես գա։ Լսե՞լ ես սրանց գյուտը։ Իրենց անդամներից տեղեկանք են ուզում, որ մայրը կամ կինը դավաճանել է ամուսնուն։ Ծիծաղելի է մինչև այդ կեղտաջուրը խմելը։ Բիզնեսի համար տղայիս այդ կուսակցությունը պետք եղավ: Ամեն օր քննում էրանցյալս։ Ամուսինս դեմ էր, բայց հետո միացավ։ Լացել էլ չէր լինում, այնքան մենակ էի։ Տեսնես կա՞ սրբության շերտ, խիստ անձնական, որտեղ ուրիշը չշնչի։ Ու պատմեցի…» (թողնում է նամակը, մոտենում պատուհանին)։ Հասմիկ- (շարունակում է կարդալը) “Երբ Դիլիջանում էի, Էդիկը” .. Էդի՜կը: “եկավ, ու մի քանի օր մնաց։ Եվ ամաչում եմ, և ոչ։ Արել եմ, ու վաստակել տեղեկանքի իրավունք։ Պետք է Էդիկը գրի, դու էլ նշես, որ տեղյակ ես։ Քանի անգամ եկել եմ, ու փախել։ Առաջ այդ գաղտնիքը տաքացնում էր (ներիր), հիմա՝ խեղդում։ Թվում է, թե նորից եմ անում..»: Հը՜մ: «..բոլորիդ ներկայությամբ։ Մերոնք գովում են, դու նախատում։ Ու հիշողության մասունքը դարձավ կեղտոտ անցաթուղթ: Ոչ մեկի Անուշ»: ...Տեսարան սարքե՞մ, Անուշի Էդիկ։ Էդուարդ- Հինգ տարի է անցել։ Մոռացել եմ դեպքը, իրեն։ Հասմիկ- Ինձ հիշու՞մ ես: Հինգ օր առաջ… Էդուարդ- Շատ ես ագրեսիվ։ Հետաձգենք։ Հասմիկ- Անկողնադադա՞րով։ (Էդուարդը մոտենում է) Մի արա։ Էդուարդ- Թողենք անցնի առաջին տպավորության էֆեկտը։ Հասմիկ- Թող, որ չգժվեմ։ Գրե՞նք տեղեկանքը։ Էդուարդ- Խղճու՞մ ես… Անուշին։ Հասմիկ- Ոչ։ Ո՜նց էիք իրար կողքի հայտնվում.. մոռացե՜լ է… Էդուարդ- Ի դեպ, եթե Հայկոն… Հասմիկ- Չհամարձակվե՜ս… Էդուարդ- Ներիր, անհամ կատակ էր։ Հասմիկ- Անհամ չէր: Կեղտո՜տ էր, անցյալիդ պես։ Էլի՞ են գալու։ Իմանամ, որ դիմանա՜մ։ Էդուարդ- Դաժանությունը քեզ չի սազում։ Հասմիկ- Իհարկե՜։ Բոխչա կապե՞մ, գնաս՝ մխիթարես։ Պատ եմ, կդիմանա՜մ: Չփորձես վտանգել երեխաներիս հոգեկանը, ապագան։ Ձեռքիցս չե՜ս պրծնի։ Էդուարդ- Ի՜մ տունը, իմ երեխաները։ Իսկ ե՞ս: Հասմիկ- Դու՞։ Ո՞նց էր։ Դրսից բարիտուն ասա, որ ասենք արի տուն։ Գնա, խնդրում եմ ։ Լիլիթ- (մուտքի դռնից մտնում է ներս) Միա՜յն լսեք։ Երեք անգամ՝ «Սրտերի դահիճ, ո՞վ է սիրուն ու հմայիչ, ե՞ս, թե՞ Անին»։ Հորընկերն էլ՝ «Թամար, քոնն արտաքին է։ Անիի մոտ գեղեցիկ է պահվածքը, խոսքը։ Նա լույս է, քեզ ո՞նց ես համեմատում լույսի հետ»։ Թամարը սևացավ, սենյակից փախավ։ (նամակ է դնում սեղանիկին) Հորընկերոջից։ Անտրամադիր էր: Հասմիկ- Ապրի՜ Անիս։ Մի Անի, մի քաղաք։ Լիլ ջան, լույսը խանգարում է, փակի՜ր։ Լիլիթ- (վարագույրները վրա է քաշում) Լու՜յս: Էդուարդ- (ծրարը վերցնում է) Քեզ ո՞նց ես համեմատում լույսի հետ։ Գնամ։ Լիլիթ- Չե՜մ համբերում Անիիս պատմեմ։ (Էդուարդին) Բերե՞մ կեպիդ, սիրունանաս։ Էդուարդ- Պայմանով սերը ձեզ մնա։ Կեպին էլ (գնում է դուրս)։ Սրճարանի տերիտորիան։ Նաղաշ ը  նկարում է: Շուրջը նկարներ են ։ Նաղաշ- (ինքն իրեն) Չե՞ն ուզում, թե՞ չեն կարող հասկանալ։ Էդուարդ- (գալիս է ծառի կողմից, մոտենում Մարիամին։ Նաղաշին) Հյուր կնդունե՞ք, մոլորված: Նաղաշ- Վտանգավո՜ր հաճույք է (Մարիամը համբուրում է Էդուարդին): Էդուարդ- (Անիին) Փայլում ես։ Անի- Օգնական ենք փնտրում։ Երևի նաև երջանիկ եմ։ Նաղաշ– (Էդուարդին) Էլ որտե՞ղ մոլորվեցիր։ Անի- (Էդուարդին) Ի՞նչ բերեմ, եղբոր ընկեր։ Էդուարդ- (Անիին) Ես կգամ։ Անի- (Էդուարդին) Մի օր կհոգնե՞ս։ Էդուարդ- Տեղեկանքների ալիքն ինձ էլ հասավ: Նաղաշ- (Էդուարդին) Որերո՞րդն էր։ Էդուարդ- Իններորդը։ Նավից դուրս շպրտեց։ Անի- (Էդուարդին) Չլողաս Ախթամարի լույսին։ Ինքն էլ է կեղծ, լույսն էլ: Նաղաշ– (Էդուարդին) Ինչը՞ մնաց, ինչը գնաց Անին հեռանում է: Էդուարդ- (լսելի) Փնտրում էինք անսովոր տպավորություններ ու գեղեցիկ զգացմունքներ, բայց ալիքները բերեցին հին վիրավորանքներ, թարմ տեղեկանքով։ Նաղաշ- Մնա: Գիշերը գողություն է եղել։ Տատի աթոռակն էլ ջարդել են։ Էդուարդ- Ձեռագիրն ունենք, կասկածյալին հաշվարկով էլ գիտենք (մոտենում է Անիին): Նաղաշ- (ինքն իրեն) Չգիտեմ, որի՞դ խղճամ։ Անի- (Էդուարդին) Գործերս կանե՞ս: Էդուարդ- (Անիին) Լիլս գալիս է։ Ի՞նչ է մեղքը։ Անի- Սրբությունների սեյսմակայունության ստուգման կասկածանյութը։ Էդուարդ- Կատակդ էլ առանձին տանջանք է։ Անի- Ամոթը ծածկելու հետապնդող ցանկություն։ Էդուարդ- Աստված… կարո՞ղ է սխալվել։ Անի- Չգիտեմ։ Բայց այդ մասին ոչ ոքի տրված չի իմանալ։ էդուարդ- Ուրիշ մեկին այլ բան կասեիր, չէ՞։ Անի- Երրորդ հարցն է։ Ժամանակ չկա։ Իրոք` մոլորված ես։ Էդուարդ- Երգս եմ կորցրել։ Հիշում էի, ջերմանում։ Օգնի՜ր։ Անի- Հուշող տվյալներ ասա։ Ծառի կողմից գալիս է Վրեժը, Մարիամին փող տալիս, գն ում   նստում  երկրորդ  սեղանի  մոտ : Էդուարդ- Գառնին, բալով թխվածքը, հովվի դուդուկը, քո իմպրովիզացիան: Անի- Օհօ՜, սենտիմենտալ հուշերի թանգարան ունես։ Էդուարդ- Ունեմ։ Ու քեզ հետ կապված նմուշները չեն փոշոտվելու: Անի- Նույնիսկ հաճելի է։ Ինչ եղել է, նաև քոնն է, և իրավունք ունես հիշելու։ Բայց ինձ այնտեղ չի՜ կարելի, Էդ։ Հուշերդ թո~ղ թանգարանում։ Ծառի կողմից գալիս է Լիլիթը, Մարիամի հետ զրուցում, ծիծաղում, շարժվում դեպի Անին։ Էդուարդ- Կփորձեմ։ Անի- Հույսով եմ։ (մոտենում է Վրեժին) Բարով եք եկել։ Ի՞նչ կկամենայիք։ Վրեժ- Ավելի հաճախ ձեզ տեսնելու հնարավորություն։ Անի- Մեր տարիքի համար տափակ ու լպրծուն չստացվե՞ց։ Վրեժ- Ներեցե~ք։ Անսովոր սպասարկման վայելք: Անի- Եղավ։ (հայելի է բերում, դնում Վրեժի դիմաց) Ուշիուշով լսեք հայելու հուշումը, կշշմե~ք: (համբուրում է Լիլիթին, որ ժեստով հաղթանակ է տոնում) Վերջապես, կոկտեյլ քույրիկ։ Վրեժ- (Անիին) Ձեր մասին լսել եմ, հարցեր պատրաստել։ Կարելի՞ է։ Անի- Իհարկե (Վրեժը հազում է)…ոչ։ Դարձավ շոու։ Հիմա կբերեմ (գնում է, հայելին տանելով)։ Լիլիթ- (մոտենում է Նաղաշին) Նաղաշ Նաղաշ, ինձ լավաշ տուր։ (Նաղաշը շոկոլադե սալիկ է պարզում) Բայց ժպտալով։ Նաղաշ- Խաղը հնացել է, խամրել։ Լիլիթ- Դրա համա՞ր չես նկատում ինձ, թե՞ ձևացնում ես։ Նաղաշ- Հասկացիր, դու եղել ես համարյա իմ աղջիկը։ Լիլիթ- Համարյան բոբո չի։ Ինչու՞ ես այդքան օրինավոր ու զգույշ… ինձ հետ։ Նաղաշ- Ես ձեր ընտանիքի բարեկամն եմ։ Լիլիթ- Դարձիր հարազատը։ (ցածրաձայն) «Ինչ անես չանես, չխոստովանես: Հանկարծ մերժեմ։ Ու ես մոլորված բառեր եմ փնտրում, որ պատասխանեմ։ Իսկ այդ բառերը չկան, չեն գալիս։ Ափսոս, իմ պստիկ, ուշացար մի քիչ»։ Նաղաշ- Որտեղի՞ց… գիտես։ Լիլիթ- Սիրահարված Սիզիֆ, ինտելիգենտ ասպետ, մեղք չե՞մ (գնում է աշխատասենյակ): Նաղաշ- (ինքն իրեն) Մտքերս առաջ չեն գնում։ Ինչու՞։ Ձախ կողմից գալիս է Գասպարի ընտանիքը, ն ստում առաջին սեղանի շուրջը։ Թամարայի հագին շքեղ հագուստ է։ Վրեժ- (Թամարային) Տիկին, ձեր հագուստն ահավոր շատախոս է։ Թամարա- Ցեցը կերած տեսակետ։ Ուշիմորեն կարդացեք թափանցիկ ակնարկը։ Կշշմեք: Վրեժ- Ի՞նչից։ Թամարա- Տարբեր սեռերի բարեհաճ ընդառաջման պատվիրանից: Դասը սերտեք, մոտեցեք: Անի- (բերում է Վրեժի պատվերը։ Գասպարի ընտանիքին) Բարև ձեզ։ (ակնարկելով Թամարայի հագուստը) Երբ բառերն ավելորդ են, կամ չեն հերիքում։ Թամարա- (Անիին) Ապրես, հուշեցիր ոմանց: Տեսնենք։ Մկրտչին կօգնե՞ս, մեզ հյուրասիրում է։ Անին և Մկրտիչը մոտենում են պատվիրասեղանին, բերում պատվերը։ Վրեժ- (Անիին) Մի հարց: Ծառը ձեր եղբոր ստեղծագործություն՞ն է, թե՞ այդպես աճել է։ Անի- Սահմանված մրցանակ շահեցիք: Նրանց համար է, ովքեր տեսնում են։ Վրեժ- Իսկ դրա փոխարեն որևէ բան տատին։ Վճարովի։ Անի- Շոուներ չեմ սիրում․․․ այն էլ պարծենկոտության փոշով։ Վրեժ- Չճանաչեցի՞ր, զուգահեռ դասարանցի։ Անի- Վա՜յ, Վրեժիկ: Ես էլ նայում եմ։ Վրեժ- Խնդրում եմ, «իկ»-ը ջնջիր։ Քանի տարի է, ջնջում եմ։ Անի- Փոխվե՜լ ես։ Ակնոցներդ լավ նայելո՞ւ, թե՞ նայվելու համար են։ Վրեժ- Չե՞ս ուզում, թե՞ չես կարող փոխվել, հպարտ Անի։ Թամարա- (Վրեժին ակնարկելով) Ո՞վ է այդ թիթիզը։ Գասպար- Ինտելիգենտ է։ Գալիս է, նստում, թերթ կարդում։ Թամարա- Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը։ Գասպար- Թամ, ձուն չջարդվեց։ Ի՞նչ անեմ, մեքենան ծախե՞մ։ Թամարա- Ձվից չի, մի կռռա։ (Մկրտչին) Ե՞ս եմ սիրուն, թե՞ քո Լիլիթը։ Մկրտիչ- Չեմ ասի, որ չկատաղես։ Թամարա- Չկա չարիք առանց հետնամուտքի։ Նաղաշի հետ գործ ունեմ… Գասպար- Գա՞մ, Թամ։ Թամարա- Չէ, բա որ ուզենա մերկացնել: (գնում է Նաղաշի մոտ) վարպետ: Հղիացրու… մտքերս Օգնիր,: Ի՞նչ բռնի արդի Ախթամարը, որ դառնա սիմվոլ, և պատկերվի շշերին ու տուփերին։ Նաղաշ- Ինչի՞ համար։ Թամարա- Դա լինելու է իմ արձանը: Ի՞նչ պահեմ։ Նաղաշ- Քո գիշերանոցը։ Թամարա- Ես մերկ մնա՞մ։ Վայելու՞չ կլինի։ Նաղաշ- Գեղեցկությունն անվայելուչ չի լինում, Թամար։ Լիլիթը քայլում է նրանցից ոչ հեռու, ճգնե լով լսել  նրանց  խոսակցությունը ։ Թամարա- Շի՜կ: Թերի աշխարհում ճառագում եմ իմ բարեմասնություններով։ Քո՜նն եմ, վարպետ: Նաղաշ- Ճիշտ ձևը կգտնենք։ Կարծիքս էլ փորձով կթրծեմ։ Լիլիթ- (մոտենում է Նաղաշին) Շահել եք սրճարանի ամենագեղ… հարմար զույգի մրցանակը: բերե՞մ (Նաղաշը քմծիծաղում է։ Հեռանում է): Թամարա- Մրցանակս էլ քեզ։ Ա՜խ, հայացքով էլ մերկացրիր։ Մնամ փորձիդ (գնում է իր տեղը)։ Նաղաշ- (ինքն իրեն) Ա՜խ, Թամար։ Դուրս տվեցիր հիմար հիմար, բայց ուզածիդ հասար ։ Թամարա- (գնում է, նստում իր տեղը) Դժվար է։ Չեմ հասցնում։ Գասպար- Բարձիր տանեմ, Թա՜մ: Ա՜խ, Թամար, ով իմանար… Թամարա- (Գասպարին) Եթե երեխա էլ բերեիր, իդեալական ամուսին կլինեիր։ Գասպար- Անի ջան, երեք «ա լյա», ի՜նչ պատահում է, թո՜ղ պատահի։ Անի- Կբերեմ (կոկտեյլները տանում է երկրորդ սեղան)։ Վրեժ- Անի՜։ Անի- Լսում եմ։ Վրեժ- Չզրուցե՞նք։ Անի- Դժվա՜ր է, Վրեժ։ Հետո։ Վրեժ- (Անիին,առանձին) Քեզ համար եմ եկել։ Անի- Ասացեք, խնդրե՜մ։ Վրեժ- Ինձ լուրջ չէիր ընդունում։ Հուսով եմ, Իշխանն էլ չի խանգարի։ Անի- Փակ թեմա է։ Ինչո՞վ է զբաղվում լրջացած դասընկերը։ Վրեժ- (առանձին) Ամեն ինչով։ Գրիր այն գումարը, որը թույլ կտա մեզ միասին աշխատելու: Անի- Եկել ես ինձ առնելու՞, թե՞ գնելու։ Հին ընկերը նոր տե՞ր է դառնում։ Վրեժ- (առանձին) Անխիղճ աղջիկ, ո՞նց վարվեմ քեզ հետ։ Անի- Երբ իմանաս, կգաս… ինձ առնելու։ Վրեժ- (առանձին) Հնարավորություն տուր, դաժան աղջիկ։ Անի- (առանձին) Ինքդ տես, զգու՜յշ տղամարդ։ Ես փրկարար օղակ չեմ, կին եմ։ Դու էլ առաջարկութուն ես անում՝ շուկայի ոսկեզօծված փորձդ միջնորդ սարքած ։ Վրեժ- (առանձին) Օգնի՜ր, Անի: Ամեն ի՜նչ ունեմ, ուժ չունեմ։ Անի- (առանձին) Տարիներ են անցել։ Առաջվանը չենք ոչ դու, ոչ ե՜ս։ Վրեժ- (բռնում է Անիի թևից, շշնջալով) Ի՞նչ անեմ, որ քեզ արժանի լինեմ։ Անի- (շշնջալով) Արժանի չես, եթե հարցնում ես։ Չխնդրես, խնդրու՜մ եմ (գնում է իր տեղը)։ Վրեժ– (գնում է, հենվում ծառին) Տատ, լավ չե՜մ։ Գասպար- (նայելով Վրեժին) Ի՜նչ աստիճանի ընկնել։ Թամարա- Անիի շրջապատում ամեն ինչ պոզով պոչով է, իմացիր։ Վրեժը հեռանում  է  դեպի ձախ ։ Լիլիթը մոտենում է Նաղաշին, ձեռքին փայտի կտոր։ Նաղաշ- Մրցանա՞կն է։ Լիլիթ- Խղճացի մրցանակին։ (պարզում է փայտը) Ինչի՞ է նման։ Նաղաշ- (զննում է փայտը) Հողի մեջ խրված, արմատակալած, վերև է նայում։ Լիլիթ- Ո՞վ է, ի՞նչ է։ Նաղաշ- Էդիկը։ Նայիր: Լիլիթ- Նյութը ես եմ բերել, ինքը հորս է տեսնում։ Զգուշանու՞մ ես, թե՞ էլի դաստիարակում: Նաղաշ- Տես, է՜։ Հայրը հանկարծ խանգարեց, և սրբությունները պաշտոնաթող եղա՞ն։ Լիլիթ- Ես հորս հետ լեզու կգտնեմ։ Քե՜զ փնտրիր, վարպետ (գնում է Անիի մոտ)։ Նաղաշ- (ինքն իրեն) Մաքրությունը հաստատվելու համար ագրեսիվության պետք ունի՞։ Մկրտչի ձեռքից թխվածքը գետին է ընկնում։ Թամարա- (Մկրտչին) տուր պառավին։ Բարություն կսովորեն։ Մեր իմիջն էլ կաճի։ Մկրտիչ- (թխվածքը ձեռքին գնում է Մարիամի մոտ։ Լսում է Լիլիթի ծիծաղը, թեքվում, գլուխը զարկում ծառին։ Թխվածքը գցում է արկղի մեջ, նստում իր տեղը։ Թամարան ու Գասպարը նայում են Արային, որ ձախ կողմից գալիս է, նստում երրորդ սեղանի մոտ) Ի՜նչ ախմախ ծառ էր։ Ուղիղ ճամփի մեջտեղը։ Գժանոց է։ Թամարա- (նայելով Արային: Մկրտչին) Անտեր շներ, կատուներ, մուրացկաններ։ Սովորիր ճիշտ ապրելու դժվար արվեստը։ Մկրտիչ- Ցավում է, ո՞նց սովորեմ։ Թամարա- (նայում է Մկրտչին) Նայեմ։ Անի ջան, կօգնե՞ս ։ Անին դեղարկղ է տալիս Թամարային, մոտենում Արային, պատվեր ստանում, գնում։ Մկրտիչ- Ջղայնությունից ուզում էի կրակել ։ Գասպար- Պառավը զգաց, որ թխվածքը կեղտոտ է, կախարդեց։ Դրանց խղճալ չարժի։ Մկրտիչ- Լավ էլ փող էր աշխատել։ Չհասցրեցի հաշվել։ Էդ ծառը փոշմանելու է իր արածը։ Էդուարդ- (պահեստասենյակից գնում է Նաղաշի մոտ, ձեռքին ծրար) Մենա՞կ ես, վարպետ։ Նաղաշ- Մենակ։ Նույնիսկ մտքերս հետս չեն, անտուն ընկեր։ (անցնող Անիին) Քույր, երկուսս էլ այստեղ ենք քնելու։ Ո՞րն է մեր տարբերությունը (լսվում է Լիլիթի ծիծաղը): Անի- Լսվե՞ց տարբերության ձայնը։ (նայելով ծրարին) Դառը տեղեկանքի մեղր՞ն է (գնում է)։ Էդուարդ- Ո՞վ էր այդ ակնոցավորը։ Նաղաշ- Չգիտեմ։ Էդուարդ- (պարզում է նամակը) Ակնոց չունեմ, Մարտիկից է: Նաղաշ- (կարդում է) «Փախչում եմ ապաշխարելու։ Արտագնա գործ է, դժվար, բայց պատվավոր։ Ինձանից ոչ մարտիկ ստացվեց, ոչ էլ՝ զոհ։ Իմը մարտիրոսությունն է։ Պատիվս զոհեցի քաղաքին։ Մատաղը կերան, զկրտացին, ու չասեցին՝ ընդունելի՜ լինի։ Եղածի համար էլ քաղաքն է մեղավոր։ Հերթով կգան՝ «Եթե հանգիստ արածեմ, լավ քաշաճ ու բուրդ կտամ»։ Էլի ես եմ ամաչում ու չգիտեմ՝ ինչու՞։ Չդավաճանեցի ոչ քաղաքիս, ոչ ընտանիքիս, ոչ ընկերներիս: Գաղափարներս իրենք լքեցին ծանր պահին։ Ինչու՞ պետք է ապաշխարեմ, չգիտեմ։ Չգիտեմ ով է ասել՝ «Չօգտագործվող սկզբունքները ոտքերի տակ ճահիճ են առաջացնում»։ Թողել եմ տանը, ուզուղ կլինի, չսակարկեք։ Էդիկ, քո զգույշ պրագմատիզմն իրեն արդարացրեց։ Նաղաշի նկարները տանում եմ։ Դրանցով շնչում եմ։ Փողը ժառանգե ժառանգ, կամ էլ մեծարանք։ Ծանր է, որ ափսոսացող չի լինելու։ Եթե Հայրենիքը մեկնողի համար չի ափսոսում, կրկնակի է կորցնում։ Հայրենիքի դռան մոտ զանգ լիներ, որ գնացողը կպչեր նրան անկախ իրենից, ու Հայրենիքը զարթներ՝ « վա՜խ, մեկն էլ գնաց» ։ Բոլորը փող են հաշվում։ Սենտիմենտները պոեզիայի ժամին, և այն էլ՝ քնելուց առաջ։ Առայժմ՝ Մարտիրոս»։ Էդուարդ- Դաժան նամակ էր: Նաղաշ- Իսկ ինձ թվաց, որ լացով է գրված։ Գասպար- Թամ, նայեց։ Մարտիկի տեղը ստացա՜։ Իր լավը չհասկացավ ոչխարը։ Թամարա- (Գասպարին) Չհուզվես, դիմացը գիշեր է։ Ինձանի՞ց էլ ես բամբասում: Գասպար- Ա՜խ, Թամար։ Երանի՜ եմ տալիս տիրոջդ: Թամարա- Ի՞նչ ես ուզում ասել։ Կրակի հետ չխաղաս, տակդ չիշիկ կանես։ (Լիլիթը սուրճ է վերցնում, նստում չորրորդ սեղանի մոտ։ Մկրտչին՝ Լիլիթին ակնարկելով) Քեզ է սպասում: Մկրտիչ- Հիմա՞։ Թամարա- Որ չմնաս Գասպարի բալա։ Գասպար- Ես…. Թամարա- (Մկրտչին) Պոչին կնայես։ Ներողություն կխնդրես, որ սխալվել ես: Մկրտիչ- Ի՞նչ պոչ: Թամարա- Ծանոթ բարեկամները: Ինչքան շատ, այնքան վատ։ Պոչատ հարս, տղա ջան։ Մկրտիչ- Կկտրեմ։ Էդ էր մնացել, կնիկս պո՜չ ունենա: Գասպար- Պոչը ստուգիր, մնացածը՝ հեչ։ Մկրտիչ- (մոտենում է Լիլիթին) Կարելի՞ է ։ Լիլիթ- Ի՞նչ։ Մկրտիչ- Ներողություն խնդրել, սխալմամբ։ Լիլիթ- Այո (Մկրտիչը կոկտեյլներ է բերում, նստում Լիլիթի հետ նույն սեղանի մոտ)։ Թամարա– (Գասպարին) Շեֆի հետ գործ ունեմ։ Խոսքերդ հաղորդե՞մ, թե՞ խղճամ։ Գասպար- Համակարծիք եմ։ Թամ, Մարտիկի տեղը՜։ Թամարա- Հիմա՞… լսիր: «Իսկ քո մասին, իմ ամուսին, շեֆին կասեմ մութուլուսին, հենց որ շնչի իմ երեսին»։ Ի՜նչ կնիկ ունես։ Դու ու՜ր, մութուլուսն ու՜ր։ (մոտենում է Արային) Կարելի՞ է։ Արա- (գլխով է անում: Թամարան Անիի հետ պատվեր է բերում է Արայի սեղանին: Անիին) Հարգելի Անի, ճիշ՞տ է, որ շատերը հատուկ գալիս են ձեզ հարցեր տալու համար։ Անի- Ոմանք նշանակալի բառերի անմիտ մեջբերումով տալիս են անհամ հարցեր։ Լսում եմ։  Թամարա- (Անիին) Լսիր, «Կանացիությունը տղամարդկանց օգտագործելու շնորհքն է»։ Ո՞նց էր։ Անի- Տգեղ էր։ Ձեզ անվնաս ժամանց (գնում է պատվիրասեղանի մոտ)։ Արա- Ի՜նչ կին է։ Թամարա- Ես էլ եմ հավան… հպարտ է։ Արա- Հպարտ, ինչքա՞ն։ Իսկ այդ արձանը։ Պետք է ճշտել մասսայի կարծիքը, ճաշակը։ Թամարա- Մասսան մաստակ է, ծամելով ձև կտամ ու կթքեմ։ Արա- Դրա համար էլ բողոքում են։ Թամարա- Բա չասեի՞։ Վազեց բողոքելու, ասեցի. “Եթե ոչ թե քսան տարվա վետերան լինեիր, այլ՝ քսան տարվա բոզ, քեզ կտայինք”: Զարմացավ՝ “Սխա՞լ եմ ապրել” (ծիծաղում են)։ Արա- Միանգամից չի լինում (նայում է Անիին)։ Թամարա- Ապրի տղաս, շեֆ։ Էդիկի աղջկան ենք մեզանով անում։ Արա- Այո՜։ Հենց բերեք, կբերեք։ Կաշխատի, կզննենք։ Թամարա- Բա՜ ոնց։ Հարսը քեզ մատաղ։ Բայց… կխանդեմ (ձեռքը դնում է Արայի ձեռքին) Արա- Խելոք մնա։ Եթե ուզում ես մեկին կուլ տալ, նրա ճաշակը հաշվի առ։ Թամարա- Շե՜ֆ։ Ֆռիկն է ասել՝ ինչ հաճելի է, այն բարոյական է։ Արա- Ֆռիկ չեմ կարդում։ Ախ, Թամար։ Ինչին ձգտում ես, հասնում ես, սատանա։ Գասպար- Առանց ինձ, հա՞։ (Անինն) Կարելի՞ է զրուցել ձեր ղեկավարի հետ։ Անի- Այո։ Նաղաշ, կմոտենա՞ս: Նաղաշ- (համբուրում է Անիին) Խոստում (գնում է Գասպարի մոտ) Այո, պարոն պաշտոն։ Գասպար- Վարպետ, պառավը չի՞ խանգարում։ Ամեն օր փող ենք տալիս։ Ասե՞մ, գան տանեն։ Նաղաշ- (նստում է) Օրհնանքը՞ չես հավանում, թե՞ որ չի ստորանում փողի համար, Գասպար։ Գասպար- Ինչեր եք ձեզ… Նաղաշ- (սեղանի տակից հարվածում է Գասպարին) Նստիր։ Խորը, ապրես, խորը շնչիր։ Գասպար- Բա որ տղամարդկությունից ընկնեմ, անխիղճ։ Անի- (Նաղաշին) Պարոն ղեկավար, Ռուբիկոնն անցա՞ր։ Արի: Նաղաշ- (Անիին) Գալիս եմ։ Գասպար- (Նաղաշին) Թե՞ կարծում ես, ինքնասիրություն չունեմ։ Նաղաշ- (Գասպարին) Թող մնա գետնին, քամին կտանի։ Գասպար- Էդպես չնայես: Գիտե՞ս՝ ի՜նչ տղամարդ եմ։ Նաղաշ- Տղամարդկությունն այնտեղ չի: Այնտեղ բնությունն է՝ կյանքի միավորը։ Տղամարդկությունը դրանից բարձր է՝ պատվի միավորը։ Գասպար- Է՜, ընկերություն չարեցիր։ Ես թշնամու թիկունքում, Թամս միամիտ, սա էլ… Լավ շեֆ չկա։ Ով շեֆ դարձավ, խե՜ղճ Թամիս չարչարեց։ Որ շեֆ չեմ, իրավունք չունե՞մ։ Նաղաշ- Հեռացիր, որ շնչես: Գասպար- Որոշել եմ, բա ո՜նց։ Արա- Գասպար, նամակն ուղարկեցի՞ր։ Գասպար- (Արային) Ի՞նչ, ցավդ տանեմ։ Արա- (Գասպարին) Նամակը։ Նաղաշ- (ոչ մեկին) Ի՞նչ եմ կորցրել… (կանգնում է)։ Գասպար- (Նաղաշին, բարձրաձայն) Խանգարում ես, չեղավ։ (Արային) Ուղարկված է, գրանցված: (Արան զրուցում է Թամարայի հետ։ Նաղաշին) Ասա։ Նաղաշ- (Գասպարին) Հարգեցի: Բախտդ գուշակեմ։ (սուրճի բաժակի մրուրը քսում է Գասպարի երեսին) Առաջընթաց ունես։ Բայց ապրանքդ չկա։ Կի՞նդ է, փողե՞րդ: Անի- (մոտենում է Նաղաշին) Խնդրում եմ։ Նաղաշ- (Գասպարին) Չմաքրես, եկա (գնում է իր անկյուն։ Գասպարը մաքրում է իր երեսը)։ Անի- (Նաղաշին) Իրար չե՞նք հասկանում։ Նաղաշ- Չի կարելի բարբարոսին և պատժել, և քարոզել։ Ծիծաղելի է։ Անի- Որ չհռհռամ, հետայսու բարբարոսներին չեմ սպասարկի: Հրաժարվե՞մ, ասա։ Նաղաշ- Դու ինձ չե՜ս ոչնչացնի։ Անի- Գոնե կամուսնացնեմ (գնում է պատվիրասեղանի մոտ)։ Նաղաշ- (ինքն իրեն) Իսկ մենք ո՞վ ենք, եթե մեզ ուժ են տալիս ուրիշի սխալները։ Լիլիթ- (Մկրտչին) Հայրդ ոչինչ չի՞ ասում։ Մկրտիչ- Ասում է՝ մորդ լսիր։ (Լիլիթը ծիծաղում է) Գիտե՞ս, ի՜նչ հարցեր է լուծում։ Լիլիթ- Գիտե՜մ։ Աստված հեռու պահի։ Մկրտիչ- Նաղաշը քեզ շոկոլադ տվեց, տեսա։ Սիրու՞մ ես։ Լիլիթ- Սիրում եմ։ Մկրտիչ- Շա՞տ։ Լիլիթ- Սիրում եմ, սիրու՜մ։ Մկրտիչ- (շոկոլադե սալիկ է պարզում) Դե, չափսոսես։ (ձեռնաշղթաներ է ցույց տալիս) Խանութի ընկերոջս փակեցի ու ստացա։ Զուգարան էր ուզում։ Ինչքա՜ն ծիծաղեցի։ Լիլիթ- Հոտ ունի։ Մկրտիչ- Լու՞րջ ես ասում։ Լիլիթ- Քեզանից հոտ առնու՞մ ես։ Մկրտիչ- Չէ։ Լիլիթ- Դե, դրա հոտն էլ չես առնի։ Մկրտիչ- Խաբե՞լ է։ Լա՜վ։ Բախտդ գուշակե՞մ։ Լիլիթ- Փորձիր։ Մկրտիչ- (վերցնում է Լիլիթի սուրճի բաժակը) Հիմա “Լ” տառով աղջիկը կշշմեցնի՜։ Լիլիթ- Այո՞ (իր կոկտեյլի բաժակի միջի եղածը լցնում է Մկրտչի գլխին)։ Մկրտիչ- Հո… հո… ի՞նչի համար։ Լիլիթ- Չգիտեմ։ Քո ասելով (գնում է Անիի մոտ)։ Մկրտիչ- Տես է (բաժակը ձեռքին մոտենում է Նաղաշին)։ Նաղաշ- (տեսնելով Մկրտչի հետ կատարվածը, ինքն իրեն) Վա՜խ։ Էդուարդ- (Լիլիթին) Երկու զրկում։ Անի- (համբուրում է Լիլիթին) Շա՜տ վատ էր։ Թամարա- (տեսնելով կատարվածը) Ամուր ընտանիք կլինի։ Շեֆ, բախտդ գուշակե՞մ։ Արա- Փորձիր։ Թամարա- Ոչինչ չկա, ոչ քաղա՜ք, ոչ մարդի՜կ։ Ես ու դու…  Արա- Մի՜ ոգևորվեք։ Առանց քաղաք մենք ոչինչ ենք, չկանք։ Նաղաշ- (Մկրտչին) Չվախենա՞մ: Հանգիստ խղճով գյուղ գնա՞մ։ Մկրտիչ- Չշտապես։ Մորքուրին կբուժես, կգաս (գնում է, նստում իր տեղը)։ Լիքիթ- (մոտենում է Նաղաշին) Խորհուրդ տուր, զգույշ մարդ։ Մկոն առաջարկություն արեց։ Նաղաշ- Իմ ասածն է։ Լիքիթ- Ի՞նչը: Նաղաշ- Թամարի հետ ամուսնանում եմ, և դառնում ես իմ աղջիկը։ Ես ճիշտ էի՞։ (Լիլիթը շուռ է տալիս մոլբերտը) Ինչու՞… նկարը փչացրիր: Լիլիթ- Լավ արեցի։ Եվ նկարներիդ որակն է ընկել, և շրջապատիդ, և կատակներիդ։ Ես գնացի։ Նաղաշ- Ու՞ր (ուղղում է մոլբերտը)։ Լիլիթ- Ոչ մի տեղ։ Նաղաշ- Ոչ թե կատաղիր փուչ բանից, այլ հայերեն խոսել սովորիր՝ «Գնացի ո՜չ մի տեղ»: Լիլիթ- Իսկ քո գիտությունը գիտի, որ առանց քեզ գնալու եմ ոչ մի տեղ (մոտենում է մոլբերտին)։ Նաղաշ- Հանգստացիր… ըըը՜… բարիտուն։ Լիլիթ- …Բարիտուն ասում է տան անդամն իր տանը, որ տունն ասի՝ արի տուն։ Դու ինձ… ասեցիր բարիտուն։ Նաղաշ- …ստացվեց։ Լիլիթ- Այսուհետ կասես առանց ստացվելու։ Մենք մի տուն ենք (գնում է, հենվում ծառին)։ Անի- (մոտենում է Նաղաշին) Ինչպե՞ս ես, մեկ օգնական, մեկ խանգարիչ, մեկ… Նաղաշ- Ե՞րբ է տղամարդը դառնում ամուսին։ Անի- Հը՜մ, երբ ձգտում է այդ կնոջ ներկայությանը: Ապրես, ջանս (գնում է իր տեղը)։ Լիլիթ- (մոտենում է Նաղաշին) Ինչ կասես, գնա՞մ: (Նաղաշը լռում է) Գնացի (գնում է ծառի մոտ)։ Նաղաշ- (ինքն իրեն) Երազանքներն էլ ե՞ն դարանամուտ լինում։ (շարունակելի)
90

Բարիտուն (1)

Պիես չորս գործողությամբ Առաջին գործողություն գործող անձինք Էդուարդ – Կանաչ քաղաքի քաղաքացի Հասմիկ -- Էդուարդի կինը Հայկ -- Էդուարդի որդին Լիլիթ -- Էդուարդի աղջիկը Նաղաշ -- նկարիչ Անի -- Նաղաշի քույրը Վրեժ -- Անիի դասընկերը Արա -- քաղաքապետ Գասպար -- քաղաքապետի խորհրդական Թամարա -- Գասպարի կինը Մկրտիչ -- Գասպարի որդին Մարիամ -- մուրացկան կին նմանակներ՝ Էդգար- Էդուարդի նմամակը Ժասմին -- Հասմիկի նմանակը տղա -- Հայկի նմանակը աղջիկ -- Լիլիթի նմանակը Անահիտ -- Անիի նմանակը Վարուժան -- Վրեժի նմանակը ավելով մարդ -- Արայի նմանակը մուրացկան կին-- Թամարայի նմանակը մուրացկան կին -- Մարիամի նմանակը Մարինե -- Մարիամի նմանակը էպիզոդներում Անծանոթ -- Մկրտչի աշխատանքային ընկերը Անուշ -- չերևացող դեմքով կին Մեր տունն այնտեղ է, որտեղ մենք հանգստանում ենք հոգով և մարմնով: Եվ տա աստված, որ այդ տունը մեր տանը լինի: ( Գևորգյան Իշխան ) Առաջին գործողություն Կողմնորոշումները հաշվի են առնված դահլիճի կողմից: Էդուարդի բնակարանը։ Ձախ կողմի խորքում մուտքի դուռն է։ Դռան կողքին բեմի կողմից դրված են հայելի և կախիչ։ Աջ մասում պահուհանն է։ Դիմացի պատին երեք դուռ կա: Ձախից առաջինը՝ խոհանոցի դուռն է, մյուս երկուսը` ննջարանների։ Ձախ պատի մոտ կա բազմոց, դիմացի սեղանիկով։ Պատուհանի մոտ դրված են աուդիո սարքեր և հեռացույց։ Նրանց հետ և պատին կից դրված են երկու բազկաթոռ` իրար դիմաց։ Սենյակի կենտրոնում դրված են սեղան և վեց աթոռներ։ Սեղանի վրա ծաղկաման է, թարմ ծաղիկներով։ Հասմիկն ու Լիլիթը զբաղված են տնտեսուհու գործերով։ Էդուարդը խոհանոցի դուռն է նորոգում: Հայկը երաժշտություն է լսում։ Հասմիկ- Վերջ, գնում ենք։ Լիլիթ- Վերջապե՜ս Էդուարդ- (խոհանոցի դռան մոտից) էլի՞ ասեմ։ Հայկ- Որ՞ն անեմ, մեկ՝ երգ գտիր, մեկ՝ օգնիր։ Լիլիթ- (Հայկին) Հասցնու՞մ ես (մոտենում է Էդուարդին, պահում խոհանոցի դուռը): Հայկ- Սովա՜ծ եմ։ Լիլիթ- Խղճու՜մ եմ: Հասմիկ- Հերիք է իրար ուտեք, հաց կերեք։ Լիլիթ- (Էդուարդին) Թույլ չտվեցի՜ր զբոսնելու, չէ՞։ Էդուարդ- (Լիլիթին) Վիճակը լարված է։ Թող, մի թարսվիր (Լիլիթը թողնում է դուռը): Հասմիկ- (Լիլիթին) Վարքդ չի հասունանում, քույրս։ Լիլիթ- Ժամանակին զրկել եք հիմարության իրավունքից, դիմացեք: Հայկ- (Լիլիթին) Բայց քեզ զուրկ չե՜ս պահել։ (Լիլիթը գնում է դեպի Հայկը) Մա՜յր։ Հասմիկ- (Լիլիթին) Ամոթ է, աղջկավարի վարվիր։ Լիլիթ- (Հասմիկին) Աղջկավարի կանխում էի սովածի խղճուկ ըմբոստությունը: Էդուարդ- (նստում է բազմոցին) Եկեք ձեր վեճին քաղաքակիրթ տեսք տանք։ (Հայկին) փորձիր: Հայկ- (Լիլիթին) Քույր, վերացրու քաղցի զգացումս։ Բարենորոգիր ինքնահարգանքդ։ Լիլիթ- (Հայկին) Խղճամ, բայց միայն սննդի՞ հարցում։ Ցանկության էմանսիպացիան պարտականության սանացիա չի, եղբայր: (Հայկը թաքուն թուղթ է նայում) Տխու՜ր պատկեր… Հայկ- (Լիլիթին) Տխուր է, որ գնալով պակաս դիմադրության ուղիով, բնազդային կանչերը սոսկ փոխարկեցիր փուչ բառախաղերի, և այդ իմաստափոշով ծածկեցիր խարխափող մտքերդ: Լիլիթ- (գնում է դեպի Հայկը, Էդուարդը չի թողնում) Ինձ ապուշ ասեց։ Անի՜ի բառերով։ Հայկ- Հի… հի…հի... հրավիրում եմ (գնում է խոհանոց)։ Էդուարդ- (Լիլիթին) Էներգիայի քո ավելցուկն ինձ փոխանցիր, իմ վտանգ։ Լիլիթ- (Էդուարդին) Դրա հարցերը լուծեմ, նոր, իմ էներգետիկ մուրացկան: Հասմիկ- (Լիլիթին) Համը հանելն էլ պետք է համով լինի։ Արդեն հետաքրքրվում են, քու՜յր։ Լիլիթ- Հե՞շտ է օրինավոր լինելը, միշտ։ Հասմիկ- (Լիլիթին) Օրինավո՞ր, մի՞շտ, դու՞։ Լիլիթ- Իմ ծրագրերը մերժում են ձեր օժիտացու հայացքները (գրկում է Էդուարդի մեջքը): Էդուարդ- (Լիլիթին) Հորդ մեջքի վրա՞։ Լիլիթ- Այնքան հարմար է, որ մոռանում ես և ամոթ, և հայր։ Հենց ուրիշ մեջք ճարեմ, կիջնեմ։ Հասմիկ- (Լիլիթին) Էլի ի՞նչ ես որոշել։ Փայլում ես։ Լիլիթ- (Հասմիկին) Չե՞ս մոռացել, եր՜բ էր։ Հայկ- (Լիլիթին) Գոնե հացը կտրտելու ընդունա՞կ ես։ Լիլիթ- Ես կլռեմ: Աճող սերունդը զգա՞ց բարոյական հարվածը: Հայկ- Սուս։ Դրսում փեսացուներ են։ Պարկին բողոքեմ, գամ (մտնում է երրորդ ննջարան)։ Լիլիթ- Դու էլ ուրախացիր, որ դուռ բռնես, փող աշխատես։ Փոխանակ գոռաս ՝ (աթոռը գետնից կտրում է, պտտվում) դու՜րս։ Մտածելու Իրավունք էլ չունեք ։ Հասմիկ- Լիլի՜թ, ուշ է (լսվում են հարվածի խուլ ձայներ)։ Լսվում է դռան զանգի ձայն։ Լիլիթ- Վերջ վեճերին։ Բարիտուն բոլորիդ։ (բարձրաձայն) Նաև քո ներկածին, բարեկամ։ (մուտքի դուռը բացում է, փակում: ձեռքին լավաշ է) Թարմ լավաշ, նպատակների իրականացում: (ինքն իրեն) Լավաշ լավաշ, ինձ Նաղաշ տուր։ Էդուարդ- Ի՜նչ երեխեք են։ Մենք էլ ենք վիճել։ Բայց … Լիլիթ- Ոչ վերմակող դիվանագիտությանը, ավելորդ պայմանականությանը։ Երևույթին տալ իր անունը։ Բացախոսությու՜ն ամեն ինչում։ էս ու՞ր հասա (գնում է խոհանոց): Էդուարդ- Սուրբ միամտություն։ Ցախը ցախ է։ (երրորդ սենյակից եկող Հայկին) մինչ հարվածելը ներողություն խնդրիր, զայրույթդ իմաստավորիր։ Հայկը գնում է խոհանոց։ Խոհանոցից լսվում է երաժշտության ձայն։ Էդուարդ- (Հասմիկին) Ընտրություններում դրանք կհաղթեն։ Խախտումներ, վեճեր: Հասմիկ- (Էդուարդին) Ովքե՞ր։ Էդուարդ- (ցածրաձայն) Բոզի տղերքը։ Հասմիկ- Ի՞նչ բառեր ես ասում արդեն։ Հայկ- (խոհանոցից) Հայր, լսիր։ Ռադիոյի հաղորդավարի ձայնը- Կանաչ քաղաքի սիրելի ռադիոլսողներ։ Հաղորդում ենք ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Ընտրությունները ճանաչվել են կայացած։ Քաղաքապետի պաշտոնում և քաղաքապետարանի ավագանանու տասնմեկ տեղերից վեցում ընտրվել են նորահայտ “Բ.Տ.” կուսակցության ներկայացուցիչները։ Շնորհավորում ենք և հույս հայտնում, որ նոր կուսակցության գործունեությունը քաղաքին կբերի բարօրություն և խաղաղություն։ Այժմ… (դուռը ծածկվում է։ Լսվում է Հայկի ու Լիլիթի ծիծաղը): Էդուարդ- Այժմ “ԲՏ” է, հետո կհարմարվենք շատ ահավոր բաների։ Ի՜նչ է լինելու։ Հասմիկ- Փոթորիկ, ու կկործանվեն խարխուլ նավակները։ Մեր նավակը ո՞նց է, նավապետ։ Էդուարդ- Ես չգիտեմ, թե նավի ինչն եմ։ Ընտանիքի ամրությունը հուսալի ձեռքերում է։ Հասմիկ- Դու, քո նավը։ Որսը բեր, գիշերն էլ ինձ ծածկիր, տաքացրու։ Իմ տունը, իմ երեխեքը։ Էդուարդ- Նախնադարի հոտ բերեցիր ապագայից, ֆեմինիստ տիկին։ Հասմիկ- Դրսում եմ ֆեմինիստ, կողքիդ՝ ֆամիլիստ։ Ազատ քո կողքին, ոչ թե՝ քեզանից։ Էդուարդ- Վիճելու տեղ չթողեցիր։ Չուշանաք (դուրս է գնում մուտքի դռնով)։ Սրճարանի տերիտորիան: Սրճարանն այգու տարածքում է։ Բեմի կենտրոնում, երրորդ պլանում հաստաբուն ծառ է։ Նրա երկու ճյուղերի տարածված դիրքը ծառին խաչի տեսք է տվել։ Բեմի աջ մասում սրճարանի շինությունն է, երկարությամբ դեպի բեմի խորքը։ Շինությունը աջ կողմում ունի երկու դուռ ։ Առաջինը տանում է պահեստասենյակ, երկրորդը` աշխատասենյակ։ Դռներից ոչ հեռու պատվիրասեղանն է։ Նրանից քիչ հեռու դրված են չորս սեղաններ իրենց աթոռներով։ Սեղանների համարակալման հերթականությունը ձախից աջ: Շինության մոտ դեպի բեմեզր դրված են մոլբերտ և երկու թիկնաթոռ։ Շինության ճակատին գրություն է՝ « Ս րճարան « Հավատամք »։ Բեմի ձախ մասում այգու նստարան է, որի կողքով դեպի ծառը և բեմի խորքը արահետ է գնում ։ Ծառի տակ կանգնած է Մարիամը, ուսին մոխրագույն շալ։ Դիմացը ողորմությունների արկղիկ է, կողքին աթոռակ։ Նաղաշը և Անին սրճարանի տարածքում են: Նաղաշ- (սեղաններն է կարգավորում) Այսպե՞ս է պետք, թե՞ պարզապես հարմար է։ Անի- (Նաղաշին) Չլսեցի: Նաղաշ- (Անիին) Ես ինձ համար։ Ինտիմ փիլիսոայություն է (գնում է դեպի Մարիամը): Անի- Զգույ՜շ, մոլախոտի պես է։ Ծառի կողմից Էդուարդը գնում է դեպի Նաղաշը: Նաղաշ- (Էդուարդին) Անառակ ընկերոջ վերադարձը։ Պատժե՞մ, թե՞… մխիթարեմ։ Էդուարդ- (Նաղաշին) Չաշխատացնես։ Նաղաշը ժեստով ակնարկ ում է Անիին, նստում աթոռակին, զրուցում Մարիամի հետ: Անի- (Էդուարդին) Կարոտել էինք։ Ու՞ր են։ Լիլիթս ու՞ր է: Էդուարդ- (Անիին) Գալիս են: (մտնում է պահեստասենյակ) Բոլորիս խառնում է իրար, և երբ ընդվզում ենք, ասում է բարիտուն, ու՝ զինաթափում։ Անի- Քո բառն է, դու էլ փորձարկիր։ Ընտանիքով, բառի իմաստի ծանրության տակ։ Էդուարդ- (դուրս է գալիս վերնաշապիկը փոխած։ Անին բաժակ է պարզում: Կում է անում) Ինչ խմեցի, Անի-լի՞: Անի- Հանելուկային, ինչպես հեղինակը՝ «ա լյա ինչ պատահի»։ Էդուարդ- Եվ ի՞նչ կպատահի։ Լա՜վ է: Ծառը, տեղանքը, գաղափարը՝ սեղաններ երկու կողմում: Անի- Դու էլ՞ գերվեցիր գաղափարի գերակայության ցնորքով։ Իսկ զոհը՞, նրա արժեքները՞։ Էդուարդ- Նորից քո բարդացումներ՜ը։ Նեղություն չքաշե՞նք գեղեցիկ գաղափարի համար։ Անի- Պարտակած վախը մատաղի պարտադրանքով քողարկում և զոհի արյունով զարդարում են անքնությամբ տառապողները։ Կա՞ անքնություն: Աչքերդ չփախցնես: Էդուարդ- Համառ աղջիկ, անվերջ տանջող.. կժխտե՞ս, որ մատաղը, սուտ, թե ճիշտ, մարդկանց օգնում է, ամրապնդում հավատը (Նաղաշը մոտենոմ է Էդուարդին և Անիին): Անի- (Էդուարդին) Հարցն անմեղ գառնուկի անիմաստ արյան մեջ չի, այլ՝ այդ արյունով կշտացած ու մրափող խղճի։ Հետո ի՞նչ է ուզելու։ Կասե՞ս (հենվում է Նաղաշին): Նաղաշ- (Էդուարդին) Չհանձնվես: Փրկիր ինձ: Էդուարդ- (Նաղաշին) Անիի հետ գործ բռնելիս նախ տեսություն մշակիր, ինձ էլ զինիր։ Անի- Դեռ կգաք ու կասեք`դու ճիշտ ես: Ահ, ինչի՞ հաշվին ենք խոսում (գնում է տարածք): Էդուարդ- (մոտենում է մոլբերտին, նայում նկարին) Լսիր, ո՞վ է։ Նաղաշ- (նայում է Մարիամին) Մոռացել էի սրճարան, ընտրություն։ Ուղեղումս նրա հայացքն էր, անպահանջկոտ բարությունը, սպասումը։ Էդուարդ- Ու՞մ է… սպասում։ Նաղաշ- Դա անձնական է։ Ծանր է, որ մարդիկ չեն տեսնում։ Անի- Դա՝ հետո։ Նաղաշ, քո գործին։ Եղբոր ընկեր, ապրանքը տեսակավորիր: Էդուարդը նայում է Մարիամի կողմը: Նաղաշը գնում է շինության չերևացող մաս:   Էդուարդ- (ձեռքը մեջքին: Անիին) Կնայե՞ս: Ծակում է: Անի- (մոտենում է Էդուարդին, զննում մեջքը) Որտե՞ղ: Էդուարդ- (Անիին) Կյանքիս կեսը կտայի, նորի՜ց լիներ։ Անի- (ձեռքերը հետ է քաշում) Կյանքիդ կեսն ապրել ես։ Չլինի՞ որոշել ես սիրահետել… նորից։ Էդուարդ- …Չգիտե՜մ… Անի- Կանայք պակասեցի՞ն, թե՞… խղճում ես։ Էդուարդ- Չի ստացվում… առանց քեզ: Թամարան և Գասպար ը ծառի կողմից քայլում են դեպի նստարանը: Անի- Իսկ այսպե՞ս: Մի՜քանդիր իմ աշխարհը։ (թույլ հրում է Էդուարդին) Կա՞յծ էիր գցում, որ չոր խոտը բոցավառվի։ Գնա՜ (Էդուարդը գնում է պահեստասենյակ): Թամարա- (Գասպարին, լսելի) Քաղց՜ր դառնություններ։ (Անիին) Ուրախությունով, հույսերի բազմաշերտ իրականացում։ Անի- (Թամարային) Շնորհակալություն Թամարա- (Անիին) Դուք մեզ չե՞ք ճանաչում։ Զարմանալի՜ է։ Անի- (Թամարային) Ոչ ճանաչում եմ, ոչ զարմանում։ Գասպար- (Անիին) Մենք նորերից ենք։ Մե՜ծ պաշտոններով։ Անի- (Թամարային) Հեռու եմ քաղաքական բամբասանքից: Թամարա- Դուք… դու Անին ես, չէ՞։ Հարցեր եմ բերել։ Նաղաշն ու Էդուարդը զրուցում են պատվիրասեղանի մոտ։ Անի- (Թամարային) Տիկին, դա սոսկ անմեղ ժամանց է մեր նեղ շրջանում։ Գասպար- (Անիին) Գումարի հարցում չամաչեք (գրպանից փող է հանում)։ Անի- Իսկ ոմանց անտակտությունի՞ց։ Թամարա- (Անիին) Դաժան աղջիկ: Ասա գոնե, ի՞նչ են փառքը, պատիվը: Անի- Ինչ որ գրված է։ Այնտեղ ընտրություններ չեն լինում։ Գասպար- Խնդրում եմ, Անի ջան։ Ի՞նչ է մե՜ծ պաշտոնը։ Թամարա- Դա էլ հա՞րց է։ Ուժեղին բարձրացնում է, թույլին իջեցնում։ Կախված նրանից, թե երևույթն ընկալում ես տակի՞ց, թե՞ վերևից։ (Անիին) Լավ մի՞տք էր, կանացի պահով։ Անի- Կներեք, գործեր ունեմ (գնում է տարածք)։ Նաղաշ- (Անիին) Հերթագրվու՞մ են։ Անի- (Նաղաշին, լսելի Թամարայի համար) Զազրապատումների հաղթարշավն է։ Մտավոր խոտանը գրանցվել է լոզունգների վրա և առաջնորդողներում։ Էդուարդ- Ի՞նչ եղավ։ Անի- (լսելի Թամարայի համար) Նորերը կեղտանշում են տարածքը, հոտոտում։ Էդուարդ- (Անիին) Ճիշտ ես։ Հաշտվե՞նք: Անի- (Էդուարդին) Դարձել է արյան շրջանառությու՞ն։ Նաղաշ- Դուք ձեր հարցերով, ես իմ (մոտենում է մոլբերտին) Էդուարդ- (Անիին, Թամարային ակնարկելով) Ի՞նչ կատարվեց։ Անի- Դաղու՞մ է։ Մարդիկ ձեր պատճառով ընկան հեղափոխության հերոսուհիների գիրկը։ Էդուարդ- Ի՞նչ։ Անի- Անկողնային հեղափոխություն։ Էդուարդ- Չե՞ս պարզեցնում։ Անի- Կուտակած չարությունը և ձեր պարտակած անամոթյունների սև հրապուրանքը կեղտոտ անկողիններում արեցին բողոքի ցույցերն ու ընտրությունները: Ցավացրե՞ց գոնե։ Էդուարդ- Որ՞ն է բարկության սահմանը։ Անի- Հարազատների կանչը։ Էդուարդ- Չե՞ս խառնում։ Անի- Չեմ վիճում։ Լիմիտը փակվեց (առանձին) Հաճախակի արի։ Էլ իրեն չի տիրապետում։ Գոնե քեզանից ազդվում է։ Գյուղում մնալը ճի՜շտ էր (գնում է աշխատասենյակ)։ Էդուարդ- (ինքն իրեն) Հպա՜րտ Անի (նայում է Մարիամին, մտնում պահեստասենյակ)։ ՝ Թամարա- (Գասպարին) Հպարտ Անին է: Կհալվի։ Ոչի՜նչ չեմ խնայի։ Մկրեին նոր բառե՜ր, նոր բանե՜ր կսովորեցնի։ Մատա՜ղ եք անելու ինձ տեսնելու համար։ Գասպար- Թամ, անունը սխալ են գրել: Պետք է “ ն ” լինի: Ասե՞մ: Թամարա- Չէ, ապացույց է, որ անգրագետ են: Հասմիկ- (գալիս է ծառի մոտով։ Մարիամին) Բարև տատ։ Ես Հասմիկն եմ։ Ի՜նչ չամիչ տատ ես։ Անի- (Հասմիկին) Ու՞ր են։ խոստումդ։ Հասմիկ- (համբուրվում է Անիի հետ) Գալի՜ս են։ Պահել կլինի՞։ Էդուարդ- (Անիին) Բամբասաընկերդ եկավ։ Մեծ ընդմիջում։ Անի- (Էդուարդին) Չեմ ցանկանում վիճակ, երբ բամբասանքից ելք ակնկալես։ Համբուրիր ու համբերիր: Ծառի կողմից առաջանում է Արան։ Գասպարը նրան  նկատում  է , սկսում  հազալ ։ Թամարա- Անի ջան, խեղդվողին փրկող չունե՞ք։ Անի- (Թամարային) Մեզ մոտ ինքնասպասարկում է։ Ջուր տա՞մ։ Թամարա- (ոչ մեկին) Ե՞ս խփեմ, ամոթ չի՞։ Արա- (Թամարայի թիկունքից) Նա մեղավոր չի։ Նոր համոզվեցի։ Թամարա- (Գասպարին, առանձին) Գնա, մնա: (Գասպարը գնում է դեպի ձախ: Արային) Հաճելի.. Արա- (Էդուարդին) Պարոն Էդուարդ։ Էդուարդ- Այո՞ Արա- Կարելի է՞ կարճ զրույց։ Էդուարդ- (Նաղաշին, առանձին) Բախտս բերեց։ Շատախոս է (գնում է դեպի Արան)։ Նաղաշ- (Էդուարդին) Քեզ ուզե՞ց, բա՜խտ Արա- (մոտենում է Էդուարդին) Ծանոթանանք վերջապես։ Արան եմ։ Նորերից։ Էդուարդ- (Արային) Ուրախ եմ երկուսիդ համար։ Իրար արժեք: Արա- Ստիպեցի՜ք մտածել։ Առաջարկում եմ աշխատել մեզ համար: Գասպարը վերադառնում է, նստում նստարանին: Երբ Արան նայում է նրա կողմը, կանգնում է: Էդուարդ- Հետաքրքիր ձև է։ Կսպասեմ։ Չեմ կողմնորոշվում: Արա- Իսկ Ձեր ընկեր Մարտիկը… Հասմիկ- (թան է բաժանում Նաղաշին, Անիին, Մարիամին, մոտենում Էդուարդին։ Էդուարդը ժեստով հրաժարվում է։ Արային) Թա՞ն: Արա- (Հասմիկին) Ոչ հիմա: Ձեր բարեհաճությունից կօգտվեմ այլ առիթով։ Հասմիկ- (Արային) Ամուսնուս ծանոթներն այդ իրավունքն ունեն (գնում է տարածք)։ Արա- (Էդուարդին) Մարտիկը համաձայնվել է։ Կուսակցականության հարց չկա։ Էդուարդ- Նա մեր միջի ամենասկզբունքայինն էր։ Արա- Այո, կար գաղափարական ճողվածք։ Հիշողության զկրտոցներն էլ բուժեցինք… փողով։ Էդուարդ- Դա հաղթանակ է։ Ուրիշի կարիքը չունեք։ Գասպարը  և  Թամարա ն Մարիամի ն գ ումար  են տալիս , վերադառնում: Արա- Իհարկե անսովոր է։ Շատերի թաքուն արածը բացահայտ ենք ասում։ Մեր պապերը մեր կանանց հագ ու կապից շոկի մեջ կնկնեին։ Այսօրվա անսովորն էլ վաղը կդառնա սովորական։ Էդուարդ- Կմտածեմ (գնում է տարածք)։ Արա- Զարմանալի՜ է։ Մեր սպասելիքներն այլ էին։ (Թամարային, առանձին) Մշակեք։ Թամարա- (Էդուարդին) Շեֆ, այստե՞ղ... Արա- (Թամարային) Առավոտյան զեկուցես (գնում է դեպի բեմի խորքը ծառի մոտով): Թամարա- Այ քեզ կրա՜կ։ Մի գիշերում որ՞ն անեմ: Գասպար- (Թամարային) Ինչքա՜ն էլ խոսում է։ Հոգնեցի։ Թամարա- Ամոթ քեզ։ Թող ձեռքս: Գասպար- Թա՜մ, թո՜ղ։ Թամարա- Լսիր, հավ, լավաշով, ամեն ինչով։ Արագ։ Գասպար- Փողը կտա՞ն։ Թամարա- Գնա ու բեր (Գասպարը գնում է դեպի ձախ)։ ՝ Հասմիկ- (Էդուարդին) Գո՞րծ էր առաջարկում։ Էդուարդ- (Հասմիկին) Այո, բա՜յց հայացքով շորերդ հանեց։ Հասմիկ- Իրո՞ք։ Չզգացի։ Բարեհամբույր տղամարդ էր։ Էդուարդ- Օ՜, վտանգավոր ախտանիշ է (գնում է դեպի Նաղաշը)։ Հասմիկ- Ոնց էլ լուրջ խոսակցությունը թեքեցիր քո գծով (թույլ հրում է Էդուարդին)։ Թամարա- (մոտենում է Հասմիկին) Ես Թամարան եմ, ծանոթանանք։ Հասմիկ- Ուրախ եմ, տիկին Թամարա։ Ամուսինս ձե՞ր ամուսնու հետ էր զրուցում: Թամարա- Ձե՞ր… Ավա՜ղ, իմը չի: Իսկ Անին և… Շա՜տ վայելուչ գործարք կլիներ։ Հասմիկ- Այո՜։ Ուսանողական ծախսեր, գյուղի բիզնեսի դժվարությունները։ Թամարա- Չեն հասկանում։ Մեկը ուսուցչուհու գործ ուզեց։ Վայելուչ առաջարկ արեցի՝ հավաքար փորձաշրջանով։ Աչքերը չռեց։ Անվայելուչը աշխատանքը չի, վերաբերմունքն է։ Գասպար- (գալիս է բեմի ձախ կողմից, ձեռքին տոպրակ: Թամարային) Բերեցի։ Թամարա- (Գասպարին) Տար ու տուր, սիրելիս։ Գասպար- (մոտենում է Էդուարդին) Պարոն Էդուարդ, ուղարկեցին, բերեցի։ Էդուարդ- Ինչի՞ համար։ Նաղա՜շ։ (ինքն իրեն) Նե՜րս են մտնում։ Գասպար- (ցածրաձայն) Ես եմ… ես եմ… հավը ես եմ… ծանոթանանք… բերել… Նաղաշ- Անհասկանալի նվիրատվություն է։ Գասպար- Կոնյակ էլ, «Ախթամար» (տոպրակը թաքցնում է թիկունքում)։ Թամարա- Մի՜ վիրավորեք ամուսնուս (Գասպարը տոպրակը պարզում է) նուրբ հոգին: Ինչու՞ նվիրատվություն։ Վախենու՞մ եք հյուրասիրությունից։ Խնդրու՜մ եմ։ Նաղաշ- Համեցեք (տոպրակը վերցնում է, խաղացնում)։ Էդուարդ- (ինքն իրեն) Կապելու գի՜ժ։ (Նաղաշին) Գիտե՞ս, հավն ինքն է… բերել  Նաղաշ- (Էդուարդին) Քե՞զ է ուզում։ Բա՜խտ (գնում է աշխատասենյակ)։ Գասպար- (Էդուարդին) Մե՜ծ պատիվ է, որ ծանոթացաք: Ես էլ եմ ծանրակշիռ աշխատանքի։ Էդուարդ- Ծանրակշի՜ռ պատիվ է։ Գասպար- Հզո՜ր մարդ է… Երբ առանձին ենք, անունով ենք խոսում։ Արա, ո՞նց եք… Էդուարդ- Ինձ թվաց, թե ձեր կինը … Գասպար- Նա… այլ հարցերով։ Որոշ հարցերում ես ավելի մոտ եմ, քան կինս։ ՝ Թամարա- (Հասմիկին) Էմանսիպացիան զենք է, մահակ։ Սայաթ Նովան է ասել՝ ինչ հաճելի է, այն բարոյական է։ Մի խեղդիր քո մեջ բնությունը։ Ինչ է, ամուսինդ քեզ չի՞ դավաճանել։ Հասմիկ- Խնդրում եմ։ Ես այլ սկզբունքեր ունեմ։ Թամարա- Սկզբունքը լավ է, եթե նստվածք չի տալիս, թե չէ՝ ճահիճ է առաջանում… լեգենդում։ «Դիպլո՜մ ունե՜մ»։ Գիտե՜նք, պոկում եք ու դպրոց՝ սուրճ, մոդա, բամբասանք՝անվայելուչ թեմայով։ Հասմիկ- Իրոք, ֆինանսը կարևոր է։ Ինձ էլ շատ բան ճիշտ չի թվում։ Թամարա- Երբե՜ք, սիրելիս։ Ճիշտ չի ամուսնուն հիմար ասելը։ Կան բազմաթիվ հոմանիշներ Նաղաշ- (աշխատասենյակի դռնից, բարձրաձայն) Եկեք, տեսնեմ: Գասպար- (թաքնվում է Թամարայի թիկունքում) Ուրիշ անգամ: Թամարա- (Գասպարին, առանձին) Եթե կրկին կանչեն, չկարկաչես։ Պարոն Էդուարդ։ Ի՜նչ հաճելի զրուցընկեր է ձեր տիկինը։ Նախանձում եմ։ Էդուարդ- Եթե ինձ հետ զրուցեիք, Հասմիկին կխանդեիք։ Թամարա- Արդեն խանդում եմ, խորը, վայելուչ խանդով։ Հասմիկ- Գնամ, դուք խորացեք (նստում է չորրորդ սեղանի մոտ)։ Թամարա- (Գասպարին) Նկարներով հիացիր։ (առանձին) Երկար։ Գասպար- Գնամ, Թամ (գնում է մոլբերտի մոտ, հորանջում)։ Թամարա- (Էդուարդին) Կօգնե՞ք։ Զբաղվում եմ տղամարդու հոգեբանությամբ։ էդուարդ- Ինձանի՞ց սկսենք։ (Գասպարին ակնարկելով) Հերթում կա՞։ Թամարա- Վերականգնեք նվաճող տղամարդու կերպարը։ Փողի համար խեղճանում են, լալիս։ Բոլորին մատաղ կանեմ նվաճող տղամարդու ոտքերի տակ։ Անին հյութ է տանում Մարիամին, նս տում չորրորդ սեղանի մոտ ։ Էդուարդ- Կարելի՞ է մարդուն ստորացնել անմիտ փորձերի համար, օգտվելով անել վիճակից։ Թամարա- Այո՞։ Անցած գործավարություններում տեսա անհիմն պահանջներ, արգելքներ Ձեր ստորագրություններով։ Դա ազնի՞վ բան է, թե՞ անմիտ։ Էդուարդ- Լրիվ այլ է, երբ դու ես այլոց կորստի հաշվին օգուտ պոկում ։ Գասպար- (մոտենում է Թամարային) Նայեցի Նաղաշը ևս նստում է չորրորդ սեղանի մոտ։ Թամարա- (Գասպարին, առանձին) Համբուրիր ու համբերիր (նայում է Էդուարդին)։ Գասպար- (շշնջալով, նայելով Էդուարդի կողմը) Ձեռքը՞։ Թամարա- (ցածրաձայն) Ի՜մ։ Վերադարձիր ու քար դարձիր։ Գասպար- (համբուրում է Թամարայի ձեռքը) Չեմ դիմանու՜մ (գնում է մոլբերտի մոտ)։ Էդուարդ- Ունևորից վերցնելը և աղքատից գումար պոկելը տարբեր բաներ են։ Թամարա- (ձեռքը սրբում է) Ինչպե՞ս եք որոշում։ Նա, ով տունը գրավ է դրել, իսկ գումարը կաշառք տվել՝ ունևո՞ր է, թե՞ աղքատ։ Հասմիկ- Ցուցահանդես վաճառք է։ Աստված իմ։ Նաղաշ- (Հասմիկին) Լավ ասեցիր։ Թամարը՝ ձեզ, «Ախթամարն»՝ ինձ։ Տանը կգիշերեմ։ Հասմիկ- Հակակրում է խելացի ձևացող կանանց։ Մինչև հիմա վախում եմ կարծիք հայտնել։ Անի- (Հասմիկին) Միամիտ, սրանց օրենքով կինը գիշերվա իրավունք է ստանում, եթե կինն ու տղամարդը քսան րոպե միասին կանգնում են, (Թամարան նայում է ժամացույցին)։ Տեսա՞ր։ Հասմիկ- (Անիին) Կատակներդ սանձիր։ Կատակեցիր, որ ամուսնացա։ Զգու՜յշ։ Անի- (Հասմիկին) Կատակով ստեղծվող կամ քանդվող ըտանիքը մի անեկդոտ էլ չարժի։ Գնա ու բեր։ Հասմիկ- (մոտենում է Էդուարդին) Չե՜մ դիմանում։ Թամարա- (Էդուարդին) Տվեք մեր շարժմանը վայելուչ ձև Ձեր փորձով։ Էդուարդ- Անձամբ ձեր շարժմանը՝ հաճույքով։ Հասմիկ- (Էդուարդին) Չե՜ս ծերանա, բիձա։ Թամարա- Վայելուչ փոխըմբռնումն ապահովեցինք։ Բարու անխոնջ ընդառաջ ձեզ։ Ամուսին՜ս։ Գասպար- (մոտենում է Թամարային, հեռանում են ծառի մոտով) Ցտեսություն։ Հասմիկ- Ցտեսություն։ (Էդուարդին) Ե՞րբ ես դրան ըմ-բըռնելու.. Էդուարդ- Երբ որ տարբերես բարեհամբույր տղամարդուն լկտիից (նայում է Մարիամին): Հասմիկ- Ի՜, մաքուր պահիր տանդ շեմը, տղամարդ (բոլորը գնում են աշխատասենյակ)։ ՝ Մկրտիչ- (գալիս է ծառի կողմից: Մարիամին) Օհո՜։ Ո՞վ ես, պառավ։ Աա՜, գործի վրա ես։ Նույն ճանապարհով գալիս են Հայկն ու Լիլիթը։ Մկրտիչ- (Հայկին) Ապեր, փոխվե՞նք (գրպանից փող է հանում) Լիլիթ- (Հայկին) Գործ չունես ։ Հայկ- (Լիլիթին) Գնա, գալիս եմ։ (Մկրտչին) Արի, խոսենք (Լիլիթը շտապում է սրճարան)։ Մկրտիչ- Էս գլխի՞ց։ Էդուարդն ու Նաղաշը աշխատասենյակից  դուրս են գալիս։ Նաղաշը շարժվում է դեպի Հայկը։ Էդուարդ- (Նաղաշին) Սպասիր։ Նաղաշ- Ինչու՞։ Էդուարդ- Թող ճանաչեմ: Հայկ- (Մկրտչին) Չի կարելի։ Լկտիությունը լավ բան չի, այն էլ՝ ցուցարական: Մկրտիչ- Լակո՛տ (հարվածում է Հայկին։ Հայկը հակադարձում է: Ընկնում է, վեր կենում, փախչում): Էդուարդ- (ինքն իրեն) Ապրես, ապրե՛ս։ Հայկ- (մոտենում է Էդուարդին և Նաղաշին) Չարություն էր անում, չհասկանալով։ Նաղաշ- (Հայկին) Վատ չէր։ Լիլիթ- (Հայկին, դռան մոտից) Կես ժամով՝ քո խոնարհ քույր։ Էդուարդ- Չէ՜, անհուսալի չեք, լա՜վ է։ Նաղաշն ու Էդուարդը զրուցելով անցնում են սրճարանի մյուս կողմը։ Անի- (դուրս է գալիս աշխատասենյակից, Հայկին) Գնանք ներս, պատիվդ վայելիր։ Հայկ- (Անիին) Խոստացել ես: Անի- Ասա, Էդ… իկ…ի տղա։ Հայկ- Ի՞նչ էր սա։ Անի- Հաջողությունից հարբած ստորությունը դարձել էր լկտիություն։ Իսկ դու հիշեցրիր, թե ինքն ով է։ Սրանց ներս չթողնես ոչ մի գնով։ Էդուարդը մոտենում է Մարիամին, նստում աթոռակին, հետը  զ րուցում։ Հայկ- Անի, ի՞նչ է սերը։ Անի- Ուշ չե՞ս հարցնում (նայում է ծառին): Հայկ- Սերը կար, հարցը չկար։ ՝ Անի- Զգացմունքայնորեն արտահայտվող սեփականատիրոջ զգացում։ Հայկ- Կոպիտ էր, չոր։ Գիշերները չեմ քնել։ Անի- Ինչպես հեռախոսի համար, մինչև չգնեցին։ Հայկ- Էլի… Սե՞ր ես կորցրել։ Ես գիտե՞մ: Անի- Օհօ՜։ (վեր է կենում) Պայմանը։ Հայկ- Անի, սրանք որ խնձորին խնձոր, կեղտին կեղտ են ասում, Ճիշտ չի՞։ Անի- (նայելով շինությանը) Ի՞նչ է սա։ Հայկ- Սրճարան։ Անի- Ինձ համար վարկն է, մեկի համար՝ ուրախության վայր, ոստիկանի՝ այլ, գողի՝ այլ, ջրմուղ կոյուղու աշխատակցի՝ այլ, տատիկի՝ այլ։ Հայացքի որակը՜։ (շարունակելի)
83

Տուն արի (5)

Երկրորդ մաս Լսվում են մեքենաների մոտենալու, կանգնելու, դռների բացվելու և փակվելու ձայներ: Գագիկը, Գևորգը և Գայանեն պարի շարժումներ են անում: Գևորգ- Վերջապե՜ս, Անո, պրծա՜նք: Անահիտ- (իրերն անիմաստ շարժում է) Ուշացավ անխիղճը: Երևի կարևոր հանդիպում ունի: (Գևորգին) Մինչև գա: Չի՞ ասել: Գևորգ- Չէ: (ննջարանի դռան մոտ) Քեզ չեմ վնասի: Տղերքը գան ու գնանք: Դու չգաս: Անահիտ- (տան իրերին) Կգա՜, կգա՜: Կանչե՜ք: (համբուրում է սպորտային վերնազգեստը) Կգա՜, կանչի՜ր, կանչի՜ր… ինչ տա՜ք ես: Գևորգ- Ան, որ զուգարանում ծխեմ, կիմանա՞: Փորձել ե՞ս: Անահիտ- Չգիտե՜մ, չգիտե՜մ: Ու՞ր է անխիղճը: Կգա՞: Ասե՞լ է: Գայանե- (ձեռքին՝ աղ ու հաց է) Գև, լա՞վ է: Գևորգ- (աղ ու հացը վերցնում է) Վա՜յ: Անխիղճ չի, դահիճ է, Անս: (Գայանեին) Ո՜նց է հուզվում իմ ծխելու համար: Գայանե- Հուզված ժամանակ չմոտենաս, մե՜ղք ես: Գևորգ- Հիշում եմ: Գեներալս թանկ կոնյակ է խմում, կբերի: Մնացորդը թողես ախպորս, որ մեր կենացը խմի, քնի, մեղք է: Անս, քավորս գը՜ն- դա՜-պե՜տ է, այսինքն՝ գեներալ: Գայանե- Գնդապե՞տ, թե՞ գեներալ: Որ՞ն է բարձր (Գագիկը Գայանեի մոտ շշնջում է): Գևորգ- Լավ գնդապետը վատ գեներալից բարձր է: Գայանե- Բայց զեկուցելու ժամանակ ո՞նց է ճիշտ, գնդապե՞տ: (Գագիկին) Էդ ո՞նց հաշվեցիր: Հիմա՞ որտեղի՞ց (Գևորգի հեռախոսը զանգում է: Միացնում է, խոսում): Գագիկ- (առանձին) Որ հիմա գաս, հեչ կանեմ: (ինքն իրեն) Էլ պաչել մաչել չկա՜: Ուշ է: Հրաչյա- Տեր Բարսեղ, քիչ առաջ Ձեզ զանգեցին պսակադրության համար: Տեր Բարսեղի ձայնը- Հիշում եմ, սպասում: Ես ձեզ հիշում եմ: Մեկդ մեկից լավ: Հրաչյա- Ա…այո: Կներեք սպասեցնելու համար: Թող մնա հետո: Տեր Բարսեղի ձայնը- Հուսով եմ, վատ բան չկա՞: Գնում եմ գինի խմելու: Կարո՞ղ եմ ձեր երջանկության կենացն էլ խմել: Հրաչյա- Տեր Բարսեղ, Դուք խմելու թեմայով ազատ խոսու՞մ ես: Տեր Բարսեղի ձայնը- Տղաս, ես մարդ եմ՝ մսից ու արյունից: Հոգևոր ծառայությունը մարմնականից հրաժարվելու անեծք չի, այլ՝ հոգևորին նվիրվելու ինքնակամ պարտավորություն: Եվ մարմնականն էլ հոգևորն անտեսելու պատճառ չի, այլ՝ մարդկանց մեջ արժանավայել կենսագործելու վարքի ձև: Հրաչյա- Լավ, հետո (անջատում է հեռախոսը): Մարմնակա՜ն, հոգևո՜ր: Տերտերը մնում է տերտեր: (հեռախոսը զանգում է, միացնում է) Այո՞: Տեր Բարսեղի ձայնը- Տղաս, հոգուս վրա քար ծանրացավ: Ներդաշնակ զույգ եք: Թույլ կտա՞ս խառնվել ձեր գործերին: Հրաչյա- Ասա, դու էլ ասա, Տեր Բարսեղ: Տեր Բարսեղի ձայնը- Անկեղծ եղիր, տղաս: Չծնված ընտանիքը քայքայվե՞ց: Հրաչյա- (համբուրում է վզի խաչը) Անկեղծ եմ: Երդվում ես հորս խաչով: Հեշտ չի: Տեր Բարսեղի ձայնը- Վիճե՞լ եք Հրաչյա- Այո, տեսել է ուրիշի հետ: Խանդոտ է: Տեր Բարսեղի ձայնը- Ժամանակը կբուժի: Որպես կանոնավոր մարդ արժանավայել ձևով ներողություն խնդրիր: Ես էլ պատրաստ եմ հայցել իր ներողամտությունը: Հրաչյա- Չգիտեմ: Ամեն ինչ խառվեց, ու մի հիմ...հարուստ մարդու հետ ամուսնանում է: Տեր Բարսեղի ձայնը- Տղաս, ես տեսել եմ քեզ ուղղված իր հայացքը, զրուցել հետը: Նա դժոխքի կրակների վրա էլ քեզ չէր ուրանա: Էլ ի՞նչ ես արել: Մատաղ սիրտը գրավելով դու նրան պարգևել ես երջանիկ ապագայի հավատ, ամուր հող ոտքերի տակ: Հրաչյա- Չգիտեմ: Վիճել ենք: Պարզապես չեմ շտապում ամուսնանալ: Լսվում  են  մեքենաների  մոտենալու , կանգնելու , դռների  բացվելու  և  փակվելու  ձայներ : Գևորգ- (Անահիտին) Կարո՞ղ ես, (խոնարհվում է դեպի դուռը) զեկուցել, պարո՜ն գեներալ… Գլխարկս, դատարկ գլխով պատիվ չեն տալիս: Գայանե- Գնդապետ: (գլխարկը դնում է Գևորգի գլխին) Բա էդ գլխով ո՞նց ես անում: Գևորգ- Չես հասկանում, իրեն դուր է գալիս: Մեր գործում կարևորը գլխարկն է, ու՝ պաշտոնը: (Անահիտին) Թույլ տվեք խոնավաբար… Անահիտ- Կանեմ, խոնարհաբար: (ոչ մեկին) Հրաչոյի շորը տաք էր: Գևորգ- Ապրես, խոնավաբար շորը: Չէ, ավելի թանկ: Պարոն գնդ… գեներալ, Անոն, առայժմ մեր հարսը, առայժմ պատրաստ է առայժմ դառնալ առայժմ սերժանտ Կոտրյանի կինը: Գլխավոր միտքը ցոլ՞աց, թե՞ էլի ընդգծենք: Ուշ է հասկանում: Անահիտ- Ճիշտ է: Առայժմ խոնարհաբար (աղ ու հացը վերցնում է): Գևորգ- Եվ հույսե՜ր ունի: Ի՜նչ նվեր կտա այդ մի խոսքի համար: Անահիտ- Կանեմ, ոնց ասես, կանեմ (ցածր ձայնով): Ու՞ր ես, անխի՜ղճ: Գևորգ- Ապրես, ու դառնում եմ լեյտենանտ: Լեյ- տե- նա՜նտ: Ո՞նց կլինի՝ դիփ լավ ա: Անահիտ- Կլինի: Ցուրտ է: (ոչ մեկին) Ու՞ր ես, մրսու՜մ եմ: Գևորգ- ճի՞շտ: Չեմ դիմանում: Ո՞վ կմտածեր, որ դիփ լավը ցուրտ է: Ի՜նչ պինդ ներվեր ունես: Էդ գիտնականները կամ պարապ են, կամ փողի գործ են անում: Տեր Բարսեղի ձայնը- Գրավում ես սիրտը, խռովում անփորձ հոգին, հույսեր արթնացնում: Միաժամանակ հանդիպում այլոց հետ, և ասում, որ չես ուզում ամուսնանալ, որ կյանքը վայելես: Վայրենու պես մատաղ հոգու կույս հավատը մատաղ ես արել քո հաճույքների վտանգավոր կուռքին: Ի՜նչ ասեմ: Կործանվեցին մի լա՜վ ընտանիք, ու մի սու՜րբ հավատ: Ափսո՜ս: Բռնկուն խառնվածք ունի: Երևի իմպուլսիվ ու շա՜տ վտանգավոր քայլ է արել, որ զգաս իր կարիքը: Խռոված երեխայի պես, որը հոգու խորքում գիտի, որ ծնողը թևերը կփռի իր համար… Հրաչյա- Ես քեզ պետք եմ, դու արի: Բայց դա հիմարություն… Տեր Բարսեղի ձայնը- Չգիտեմ: Եթե էլի է ձայն տվել, վախենամ, որ ճիշտ եմ: Ես կաղոթեմ Անահիտիս համար: Դու էլ, եթե կարող ես, գնա, ու այդ բեռով վայելիր քո կյանքը: Հրաչյա- Ու՞ր, տեր Բարսեղ…գնամ Տեր Բարսեղի ձայնը- Հեռախոսով դժվար է: Անահիտիս նոր ցավ չպատճառես: Գտիր այն միակին, ով քեզ կնայի Անահիտի հայացքով, ում գրկում կխաղաղվի խռոված հոգիդ: Ով անհամբեր քեզ կսպասի: Ով կների քեզ, որ իր մտմտած օջախի սյունը չերերա: Ի՞նչ ասեմ, որի համար քո տան քացախն անուշ գինի է: Բայց հանուն ծնողներիդ երախտիքի, հորդ խաչի զորության, Անահիտի այրված երազների մոխրի հանգստության, այդ մեկին էլ ցավ չպատճառես: Դա քո աշխարհն է, տունը: Տունդ մաքուր պահիր, տղաս: Հրաչյա- Չէ, տեր հայր, չեմ գնա: Ոչ մի տեղ էլ չեմ գնա: Կգամ, տեր հայր, կգանք տեր հայր: Դու լա՜վ կռիվ ես տալիս (գնում է դեպի Անահիտը): Երրորդ մաս Միջանցքից լսվում են ձայներ: Գագիկը ձիու խրխջոցի ձայն է հանում, գ նում ննջարան, լույսն անջատում, մտ նում վարագույրի հետևը: Գայանեն ևս  գնում է այնտեղ : Հրաչյա- Տուն արի, այ գի՜ժ: (Անահիտին) Ան, ոչ մի տեղ չես գնում: Տուն արի: Աղմուկ է , դռան զանգի ձայն: Գևորգը փորձում է դուռը բացել: Անահիտ- Հրաչո՜, ինձ տանու՜մ են: Հրաչյա- Այստեղ եմ, ասա: (Գևորգին) Չբացես (Գևորգը քարանում է): Անահիտ- Ի՞նչ ասեմ, ժամանակ չկա: Ամենակարևորը մոռացա: Սիրածդ սալաթը սառնարանում է (աղ ու հացը տալիս է Գևորգին, Հրաչյայի շորերն ուղղում): Գևորգ- (Անահիտին) Բա ես…իմը… Անահիտ- Չհասցրեցի լվանամ: Գևորգ- (Անահիտին) Բա ես… իմը … Անահիտ- Ի՜նչ անիմաստ օր էր, ոչի՜նչ չհասցրեցի: (Հրաչյային) Թթվասերը կլցնես միայն ուտելիս, լսու՞մ ես, թե չէ՝ կթթվի: Ճաշը կդնես սառնարան, ափսոս է: Սոված չմնաս: Մրսու՜մ եմ: Առաջին տղամարդու ձայն- Ինչու՞ չեն բացում: Երկրորդ տղամարդու ձայն- Գևորին չգիտե՞ք, հիմա ննջարանում է: Երրորդ տղամարդու ձայն- (ցածրաձայն) Շուտ արա, այ տղա, բարկանում է: Գևորգ- (ձեռքը դռանը: Հրաչյային) Վեր՞ջ: Հրաչյա- Դու հո հիմար չես, ի՞նչ ես անում: Գևորգ- (ձեռքը հետ է քաշում, Հրաչյային) Դուռն եմ բացում, բա ի՞նչ անեմ: Եկե՜լ է: Անահիտ- (Հրաչյային) Ամուսնանում եմ, բա ի՞նչ անեմ: Կյանքդ չթունավորեմ: Հրաչյա- (Անահիտին) Բա որ ճաշը վերջանա՞: Ես մե՜ղք չե՞մ: Գևորգ- Լավ էլի՜, բա ես մե՜ղք չե՞մ: Ան ջան, ասա, կգանք կեփենք, հոր՜ս արև: Անահիտ- (Հրաչյային) Ի՞նչ անեմ: Դուռդ փա՜կ, շուրջս դժո՜խք: Ես մենա՜կ, բա՜ն չեմ հասկանում: Գևորգ- (Անահիտին) Մենակ չես, բա ես…իմը … արի՜: Հրաչյա- (Անահիտին) Դուռս փա՞կ: Քեզ համա՞ր (շոշափում է գրպանները, բանալին դնում Անահիտի ձեռքը): Վերցրու: Ուրիշ ոչի՜նչ չունեմ: Մնա, ասում եմ, մնա՜: Անահիտ- (Հրաչյային) Հազի՜վ հիշեցիր, ապրե՜ս: Գևորգ- Բա ե՞ս ինչ անեմ, ճաշը եփե՞մ…է, դուռը բացե՞մ (բացում է դուռը, դեպի միջանցք զինվորական պատիվ տալիս: Դեպի քունքը տարած ձեռքին աղամանն է: Աղը թափվում է) Վա՜խ, պարոն գնդա…գեն… գնդա…գեն…գնդա…գեն… Առաջին տղամարդու ձայն- Իյա՜… Երկրորդ տղամարդու ձայն- Բա Գևորն ու՞ր է: Սխա՞լ ենք եկել: Երրորդ տղամարդու ձայն- Էս կապիկն ո՞վ է: Երկրորդ տղամարդու ձայն- Էլի մի ախմախ բան մտածել է: Ասում էի՝ հնարավոր չի: Անահիտ- (ձեռքն առաջ է պարզում) Պարո՜ն լեյտենա՜նտ… Միջանցքից տղամարդկանց ձայներ- Իյաա՜: Գևորգ- Գնդա… գեն, գնդա… գեն եղանք: Բարձր, շա՜տ բարձր: Անահիտ- (իր ձեռքում տեսնում է բանալին) Աստվա՜ծ իմ: Առաջին տղամարդու ձայն- Չէ, ճիշտ ենք եկել: Նվերը բեր: Անահիտ ն ուշաթափվում է : Հրաչյա- (Անահիտին պահում է) Ի՞նչ եղավ: Աստվածուհի, կմեռնե՜մ, եթե չգաս: Անահիտ- (աչքերը բացում է) Հրաչո՞ (հենվում է Հրաչյային, գրկում): Հրաչյա- Աստվածուհի՜: Գևորգ- Ան, վե՞րջ …իմ հրահանգով: Պարոն գնդա…Ան, կանգնիր կողքիս, չի՜ նայվում: Անահիտ- (Հրաչյային) Ի՞նչ է ուզում, ինչու՞ կանգնեմ: Հրաչյա- (Գևորգին) Չհասկացա՞ր (դեպի միջանցք): Գնացեք, այստեղ ուրիշ հարսանիք է: Լսվում է մեքենայի բախվելու և մեքենայի վթարային ազդանշանի ձայն: Լսվում է ա ստիճաններով  ա րագ իջնող ոտնաձայնների աղմուկ: Գևորգ- Քսան րոպում ելան, կես րոպում իջան: (դեպի ներքև) Գալիս եմ: (զույգին) Ոսկի, Մեքենա, առանձին բնակարա՜ն, (գնում է խոհանոց) ամառանո՜ց, ամեն տարի Թուրքիա՜ Իսպանիա՜, …և այլ՜ն: Ու՜շ է, շա՜տ ուշ է, լեյտենանտի գո՜րծ: (վերադառնում է) Ճաշը սառնարան, որ չթթվի, թթվասերն էլ լա՜վ տեղը՜ տեղի՜ն լցրե՜… Վա՜խ, էս ի՜նչ արեցի, բախտիս թթվասեր, է՜, քար լցրեցի: ... Գնամ, գամ, ասեմ Հրաչն է արել: Ան ջան, չգրանցվեք, մինչև գամ: Կպարզենք, հա՞: Բա սա գո՞րծ է (գնում է միջանցք): Գայանեի ձայնը- Լսիր, մե՜ղք ես: Էս կապն էլ հանիր, խեղդեցի՛ր: Գագիկի ձայնը- Մի շեղվիր: Հրաչյա- (Անահիտին, շշուկով) Ձայն հանիր: Արդեն վախենում եմ: Անահիտ- Սսուու՜ս: Գևորգ- (ներս է մտնում) Մե՜ղք եք, նստեի՜նք, լույսն անջատեինք, սալաթն ուտեինք, ձի ձի խաղայինք: (գրպանից հանում է բանալիների խուրձ) Մեկ բանալի, երկու, երեք, չորս, հինգ, սա իրավունք չունեմ, նորից հինգ, չէ, կխանդի (երկու բանալին անջատում է): Ուրիշ ոչի՜նչ չունեմ, վերցրու…. Ան, ըըը օրիորդ… տիկին… քույրիկ, ուսանողուհի Անահիտ, կարելի՞ է Գայանեին տանել ամուսնությա՜ն հարցով: Էլ ձեզ պետք չի՞: Գայանեի ձայնը- Ինչ լկտի՜ն ես: Գևորգ- Լկտի՞, էս եր՞բ հասցրեց: (ննջարանի դուռը քիչ բացում է, զինվորական պատիվ տալիս) Պարոն գնդա…գնդա…գնդապետ, թույլ տվեք դիմել: Էս ի՜նչ կրակ էր: Պատմե՜մ, չպատմե՜մ, կիմանան: Հո չնեղացա՞վ: Լկտի, լկտի, լկտի: Գայ, քանի՞ հատ աստղ է: Գայանե- Գև, շա՜տ: Գևորգ- Ապրե՜ս: Պարոն կապիտան, թույլ տվեք սերժանտ Կոտրյանին ոչ այնքան ինտիմ հարցով կանչել իր հավանական կնոջը: (ինքն իրեն) Բա ո՞նց ասեմ, ի՞ր, ի՞մ, ի՞նձ, մե՞ր, ձե՞ր, այսինքն մեր: Էլ ո՞վ ունենք լկտի: (ձեռքն իջեցնում է) Ար, դու՞ ես: Գայանեի ձայնը- Լսիր, Գևոս է: Հո մենակ դու չե՞ս: Գագիկի ձայնը- Էս հարյուր դոլարը տուր, պատիվ կտա, ու հաջողություն կցանկանա: Թող մի ժամից գա, տանի: Գայանեի ձայնը- Հարյուր դոլա՞ր: Ապրե՜ս: Գևորգ- Գայ, մենք փոշմանել ենք: Վրադ կարմիր լույս միացրու: Սերժանտս վառվում է: Գայանեի ձայնը- Գև ջան, դու ե՞ս: (ցածրաձայն) Թող, այ տղա: (բարձրաձայն) Զգում էի, որ հարսանիքիդ …(ցածրաձայն) երկու բառ ասեմ, տանջվում է…(բարձրաձայն) կեսից ինձ կհիշես: (ցածրաձայն) Թող, այ անկուշտ: Չէ, սա իմն է, թո՜ղ (դուրս է գալիս ննջարանից: Վզին Հրաչյայի փողկապն է): Գևորգ- Ի՞նչ էիք …էիր: Գիտե՞ս չէ, եթե Անո…ներելու օրը չլիներ, ի՜նչ կանեի: Գայանե- Գև ջան, կլիպն էինք…էի քննարկում (կանգնում է պատուհանի ուղղությամբ: Գևորգը թեքվում է դեպի նա: Գագիկը ննջարանից դուրս է գալիս, դահլիճի կողմի պատով գնում հայելու մոտ, իրեն կարգավորում: Գայանեն կանգնում է ննջարանի դռան մոտ: Գևորգը թեքվում է դեպի նա) Գև ջան…կորի գնա, շուտ (Գևորգը զարմանում է ): Ճանճ էր Գագը…էէէ…կլիպի պրոդյուսերն ասում է, որ գործողությունը մութ վայրում է, որ ամոթ չլինի… շուտ արա, զզվեցրիր: (Գևորգը զարմանում է) Շատ տիպն է այդ Գա…ճանճը, չէր պոկվում: Բայց ես քեզ եմ սիրում: Ամոթից լույսը հանգցրել էի: Ուրիշ ոչինչ, քո արև: Քո արևով հազար դոլարով էլ սուտ չեմ երդվի: (Գևորգը ձեռքը տանում է Հրաչյայի փողկապին) Գա… ճանճը… որ չփախնեմ, իբր սիրում է: Անկուշտը: Սյուժեն սիրո մասին էր: Եկար, ու սերը հաղթեց: Որտեղ քեզ լավ են ընդունում, ու էլի սպասում, դառնում է քո անկյունն այս դաժան աշխարհում: Էլի կտզզա՞ս: Գագիկ- (Գայանեին ժպտում է, ինքն իրեն) Երանի ամեն օրս այսպես անցնի (դուրս է գնում): Գևորգ- (Գայանեին) Բայց ի՞նչ եմ արել, որ գոռում ես: Ամբողջ օրը բան չեմ արել, ու գոռում եք: Գայանե- (Գևորգին) Ի՞նչ ես արել: Փերի ես խաղացնում: Մենակ կոտորվեցի: Հեշտ է՞ (լալիս է): Գևորգ- Մենա՞կ (միացնում է ննջարանի լույսը, զննում բոլոր անկյունները) Ինչքա՜ն նման էիր անում: Քո տաղանդավոր ու պատվով ցավը տանեմ: Գայանե- Մենակ կոտորվելս ու քո կասկածները: Մեղք չե՞մ: Ականջօղերս հանե՞մ: Գևորգ- Պատմեմ, էլի չեն հավատա: Մեղավոր եմ: Արի ամուսնանանք, որ չխայտ… սերժանտս չկորի: Հա՞: Գայանե- Օ՜, մեքենա՜, շոու բիզնես: Ի՜նչ հրաշք երեկո էր: Ականջօղերն էլ իրենք եկան: Գևորգ- Շուտ արա, գեներալս ուզում է քեզ տեսնել: Լավ է, մենք մերոնցով ենք: Կասես անունս Գայան է, բայց տնեցիք առայժմ Անո են ասում: Այսպես կարո՞ղ ես (զույգի կողմը զինվորական պատիվ է տալիս): Պարոն գնդա... գեներալ, Գևորգը վատ տղա չի, չհասկացավ իր սխալը, բայց կուղղի: Կասե՞ս, որ սերժանտս չկորի: Գայանե- Չմտածես, կների ու մի բան էլ ավել: (զույգին զինվորական պատվի ձև է անում) Ներեցեք եղածի համար, Ձերդ մեծություն: Գևորգն անմեղ տղա է: Նրա սխալների ուղղումն ինձ վրա պատշա՜ճ մակարդակով: Գևորգ- Դու իմ բախտն ես, ի՜նչ լավ եղավ, որ Ան…հիշեցի: Սերժանտս փրկենք: Գժվել է: Գայանե- (վերցնում է իր պայուսակը): Ան ջան, քեզ լավ բախտ, Գևիս պես մեկը: Հրաչ՞ն է: Էլի ոչինչ … չե՞ս խոսում: Նեղացա՞ծ ես: Անահիտ- Սսուու՜ս: Գևորգ- (դռան մոտից) Բա՜ն չհասկացա: Քաղցր երազ էր, որ չեմ մոռանա (գնում են): Չորրորդ մաս Հարևան- (մտնում է ներս) Իրար նո՜ր տեսաք: Միասին օր եք անցակցրել ու կարոտե՜լ: Աղջիկս, պարան բերե՞մ, էս անկապին կապեմ (գնում է)։ Հրաչյա- (Անահիտին) Չհոգնեցի՞ր։ Անահիտ- Սսուու՜ս: Հարևան- (ներս է մտնում) Մեր իրավունքը չի, բայց հիմար եք, ու լավը: Կնոջս էլի չբերեցի ձեզ խղճալով: Մնա առավոտը: (Հրաչյան ու Անահիտը նստում են բազմոցին) Հիմա իմ անունից, ու ձեր համաձայնությամբ գաղտնի քայլ (ցույց է տալիս կանացի ոսկե մատանի): Հրաչյա- (Հարևանին) …Իհարկե, քավոր: Հարևան- (Հրաչյային) Լավ պաշտոն է, ապրե՜ս: Թող ձեր ընտանիքում նման արցունքներ նշեմ: Բառերը վաղը տեր հայրը կլրացնի: Հրաչ, տե՞ր ես քո սիրուն և ընտանիքի հոգսերին: Հրաչյա- Տեր եմ: Հարևան- (Հրաչյային) Ապրես, դե քո ձեռքով հագցրու, ձեռքը ձեռքին, սիրտը՝ սրտին: Սա մեր նվերն է: Սպասում էինք (Հրաչյան հագցնում է մատանին): Անո ջան, սա էլ իմ մատանին է, ժամանակավոր: Լա՜վ սոսնձում է: Սիրու՞մ ես, հնազա՞նդ ես քո ընտանիքի և ամուսնու հոգսերին, աղջիկս: (Անահիտը վերցնում է մատանին, թեքվում, համբուրում, խոսքեր մրմնջում, հագցնում Հրաչյայի մատին, Հրաչյայի ձեռքը պահում իր երեսին): Հարևան- Աղջիկս, չե՞ս ասելու ամենակարևորը: Անահիտ- (շշնջալով) Այո (Հրաչյան ու Անահիտը համբուրվում են): Հարևան- (Անահիտին) Հիմա գնանք մեր տուն, որ Թալինում պարզ ճակատով խոսեմ: Քավորին լսիր: Կարգ է (Անահիտը կպչում է Հրաչյային): Հրաչյա- (Հարևանին) Քավոր, եթե քավորկինն էլ գա, չենք պոկի: Պարզ ճակատով գնա: Հարևան- (Հրաչյային ու Անահիտին մի մի թույլ ապտակ է տալիս) Սա, որ մեկմեկու անցած հիմարությունները չհիշեք, ու չհիշեցնեք: Քավորի իրավունքով պարտադրում եմ այսուհետ մաքուր պահել և տունը, և՝ վեճերը: Ես գնամ, ձեր սուրբ ժամն է: Բախտավոր լինեք: Աստված մեղք չհամարի արածս (համբուրում է Հրաչյային և Անահիտին, դուրս գնում): Հրաչյա- (Անահիտին, շշնջալով) Խոսիր, վերջապես: Անահիտ- (Հրաչյային) Երազս որ պատմեմ, կատակներդ կապած կպահե՞ս: Հրաչյա- Երդվում եմ… Անահիտ- Չերդվես: Ընտանիքում դա վստահության սահմանն է: Ես մենակ, մենակ: Չկաս, դուռդ փակ: Հիմար օր էր, բանային էլ կորցրել էի: Դուռդ ծեծում եմ, դու չկաս: Գժվածի պես աղոթում էի: Աստված ջան, Հրաչոյիս գտիր բեր, Աստված ջան, Հրաչոյիս գտիր բեր: Չեմ հասկանում, թե ի՞նչ են խոսում, ի՞նչ են ուզում ինձանից: Չորս կողմը նեխահոտ ու գարշելի մարդիկ: Ծիծաղում են, լկտի խոսքեր ասում, մեզանից բամբասում, քաշքշում: Մի գարշելի տիպ կար: Աստված ջան, կարոտ պահես (կծում է օձիքը,երեք անգամ ուսի վրայով թքելու ձև անում): Հրաչյա- Պետք չի: Անահիտ- Ու մեկ էլ տեսնեմ բանալին ձեռքիս, դու կողքիս: Աստված աղոթքս լսեց: Հրաչյա- Կներես: Անահիտ- Ինչի՞ համար: Հրաչյա- Երազում ուշացման (ննջարանից բերում է Անահիտի հեռախոսը որ զանգում է): Անահիտ- (հեռախոսով) Հա, Կար ջան…իհարկե…դու էլ (հեռախոսից հեռու): հարբած է: Հարցնում է, թե Գևորգը կոպի՞տ է, թե՞ ոչ: Չկոպտե՞մ: Հրաչյա- (Անահիտի հեռախոսը վերցնում է) Ես եմ…ապրես, նույնը ձեզ…. իհարկե… սպասում ենք (անջատում է հեռախոսը): Անահիտ- Ո՞նց կարելի է այդքան խմել, ու իրեն կորցնել: Հրաչյա- Իսկ այդ…Գևորգին… հիշու՞մ ես: Անահիտ- Ոստիկա՞նը: Անդուր տիպ էր: Աչքերով ուտում էր: Ամեն պարտադրված բառը միլիոն տհաճ ապրում արժեր: Ոչ էլ հետը զրուցեցի: Էլ չկանչես: Մեր ընտանիքին հարմար անձնավորություն չի: Ինչու՞ ես նայում, անկապ բանե՞ր եմ խոսում: Հրաչյա- Իսկ մարտի տասնութը… հիշու՞մ ես: Անահիտ- Իմ սուրբ գաղտնիքը որտեղի՞ց գիտես: Նույնիսկ Նարինեն չգիտի: Հրաչյա- Բայց չէ՞ որ դու… երազում ասեցիր: Անահիտ- (հեռախոսը զանգում է, միացնում է) Նա՞ր: Երիտասարդ աղջկա ձայն- Ինչու՞ չես պատասխանում զանգերին: Ու՞ր ես: Այ… Անահիտ- Զանգե՞լ ես, Նար ջան: Երևի քնած եմ եղել, ի՞նչ կա: Երիտասարդ աղջկա ձայն- Այ գիժ, զանգում ես, զռոցդ գցում, քնու՞մ: Ինչու՞ չես գալիս: Անահիտ- Չի թողնում: Երիտասարդ աղջկա ձայն- Ասա, որ ես քեզնից գիժ եմ, ու հանկարծ չգամ: Զանգե՞մ: Անահիտ- Ուզում է թողնի, բայց վախենում է (ծիծաղում է): Չի համարձակվում (ծիծաղում է): Շատ է ուզում, բայց չի կարող (հենվում է Հրաչյային, ծիծաղում: Այդ դիրքով քնում է): Ջահել աղջկա ձայն- Ախչի, էլի գժվեցի՞ր, ձեն տուր: Մեռա՜: Հրաչյա- (վերցնում է հեռախոսը, շշուկով) Ես եմ: Հարևանի կնոջն է խնամել …Հոգնած է, սուու՜ս (անջատում է հեռախոսը, սենյակի լույսն անջատում, հայելու մոտի լույսը թողնում միացրած: Հանում է Անահիտի կոշիկները, բարձ ու ծածկոց բերում, ծածկում Անահիտին, նստում ոտքերի մոտ, ձևերով) Ապրե՜ս: (իր հեռախոսը զանգում է, միացնում է) Վարդ, ի՞նչ կա էս ժամին: Առաջին երիտասարդ տղամարդու ձայն – Զանգել եմ, որ թքեմ երեսիդ, գլուխդ ջարդեմ: Հրաչյա- (ցածր ձայնով) Մի գոռա: Թագուհին քնած է, ինձ էլ նոր պաշտոն է ընծայել: Իր երազներն եմ հսկում, որ վաղը դրանցով օծվեմ: Առաջին երիտասարդ տղամարդու ձայն - Բա էս լուրերը՞: Հրաչյա- Մի լարվիր, ուշ է: Ձեր ցուցակում էլ անունս փոխեք (ծիծաղում են): Առաջին երիտասարդ տղամարդու ձայն - Լսիր, սիրտս պայթում է: Նվեր կնդունե՞ս: Հրաչյա- Չես հավատա, բայց այս պահի համար ավելի լավ նվեր չկա: Ուղարկիր: Լսվում է «Լուսնյակ գիշեր» երգը: Անահիտ- Հրաչո՜… (գրկում է Հրաչյային) Ես էլ երազում էի լսում: Հիշու՞մ ես: Հրաչյա- (շշնջում է) Չէ, հիշեցրու (համբուրվում են): Անահիտ- Մատանուդ փողը հավաքել եմ, մոտս է: Տեղն էլ արել եմ, քո ճաշակով: Հրաչյա- Վա՜յ Անո, վայ: Հիմա ես ուր գնամ, քեզ պիտի ասե՞մ: Անահիտ- Բայց ի՞նչ է եղել: Ես էլ՝ նույնը: Հրաչյա- Լրիվ մոլորվել եմ: Ինչ ուզում անում էի: Հիմա ու՞ր չգնամ, որ ճիշտ լինի: Անահիտ- (պառկում է: Հրաչյան փորձում է ծածկել Անահիտին) Չէ, շոգ է: Ձեռքդ դիր գլխիս: Ապրե՜ս: Չե՜ս մոլորվի: Ցուցակ կտամ, և այդ ցուցակով ու՜ր կուզես, կգնաս: Երգը շարունակվում է: ՎԵՐՋ 03/2010 Բրյանսկ, Սուրաժ
79

Տուն արի (4)

Չորրորդ մաս Գևորգ- Ան ջան, ոսկիները դիր: Գալիս են: Խնդրու՜մ եմ: Անահիտ- Ոսկիներդ: Բերեմ: Որտե՞ղ թողեցի (Գագիկին) Աչքովդ չընկան էդ… զարդերը: Գագիկ- Կորցրե՞լ ես: (նայում է Գայանեին) Չէ: Գայանե- Ան ջան, լա՜վ հիշիր, մոտդ էին, ես տեսա: Անահիտ- Բայց թե ու՞ր դրեցի (Հրաչյան նստում է համակարգչի մոտ): Գայանե- (Գևորգին, առանձին) Ոչինչ: Չտես գյուղացի է: Երևի զգում է, որ առնող չես: Գևորգ- (Գայանեին) Ինչու՞: Գայանե- (Գևորգին, առանձին) Տեսա՞ր, ոնց վազեց առաջին գիշեր անելու: Գևորգ- Հա, բայց… Գայանե- (առանձին) Գոնե մի չէ ասեր: Ես ո՞նց եմ անում (Գևորգը գլխով է անում): Ճիշտը խոսենք, ի՜նչ տան կնիկ է: Ոսկին ու մեքենան իրենով արե՞ց: (Գևորգը գլխով է անում) Վազելով գնա՞ց գիշերվա իրավունքին, ու չհարցրեց, ոնց որ կարգն է (Գևորգը դանդաղ գլխով է անում), գլուխդ ջարդե՞ց (Գևորգը գլխով է անում), տունը խառնեց իրար, ու ոսկին իբր թե կորցրե՞ց (Գևորգը գլխով է անում): Սրա պահած տունը կեղտի մեջ կորած (Գևորգն անշաժ է: Թույլ հարվածում է Գևորգի գլխին) Ցավու՞մ է: (Գևորգը գլխով է անում): Էլ որ՞ն ասեմ: Դու խելացի ես (Գևորգը երկու անգամ է գլխով անում): Չեմ խառնվի, իմ ընկերուհին է, բա՜յց քեզ արժանի չի: Անահիտ- (Գևորգին) Չկա՜ն, չեմ հասկանում: Հրաչյա- Մենակ դա էր պակաս: Ինչ ապու՜շ օր է: Գևորգ- Կհասկացնեմ, սիրունս: Նմա՞ն ենք ապուշի: Հիմա կգան, (շոշափում է Անահիտին, Անահիտը չի թողնում) Կտկլորացնե՜նք, կտնտղե՜նք: Հասկացա՞ք, գողեր: Անահիտ- Այս ի՞նչ է, Հրաչո: Ես գնում եմ: Գևորգ- Ոչ ոք չի գնում: Խուզարկեմ, նոր: (Անահիտն իր պայուսակը հայելու մոտից վերցնում է, պարզում) Հանվիր: Գնացինք ննջարան: Անահիտ- Հրաչո, խոսիր: Էս ի՞նչ է կատարվում: Գևորգ- Դեռ չի կատարվում: Բաժնում բացատրություն կգրեք ձեր քեֆերի ու խաղերի մասին: Կհեռացնեն ինստիտուտից, կգան ձերոնք, ու կկատարվի, գողեր: Հասկացա՞ր, Հրաչ, թե ո՞նց են խառնում իրար: (Հրաչյայի թևից քաշում է, հեռանում): Հե՞շտ է տարիների արդար քրտինքը ուտել: (Անահիտին) Սիրունիկս, մինչև գողին գտնելը, որ դու ես, քեզ սիրելու իրավունք չունեմ: Գայանե- (Գևորգին) Շա՜տ ճիշտ է: Դու ու՜ր, գողությունն ու՜ր: Անահիտ- Հրաչո, քո ներկայութամբ ամեն հիմար պետք է ինձ ստուգի՞ (շարժվում է դեպի ննջարան): Էս ի՜նչ ես անում այսօր… Գևորգ- Գայ, դեմը կտրիր (Գայանեն վազում է դռան մոտ): Անձամբ մոտս կհանվես: Գնացինք: (Անահիտն անշարժ է) Միամիտ չենք: Առանց ինձ կամ Գայանի ոչ մի տեղ: Կուզես պառկել, հետս: Կուզես զուգարան, հետս (Անահիտը նստում է աթոռակին հայելու մոտ): Գայ, բեր, թող գրեն, որ քննեմ: Դրա պայուսակն էլ ստուգիր: Գայանեն  թ ու ղթ ու գրիչ է բաժանում  Գագիկին , Հրաչյային  և  Անահիտին , ստուգում Անահիտի  պայուսակը , թողնում  սեղանիկի վրա: Գագիկը  մոտենում  է  Անահիտին : Գևորգ- (Գագիկին) Մետրի վրա: Բերե՜մ, քեֆ անեք, տանեմ ռեստորա՜ն, ոսկիներս տա՜մ: Էլ ի՞նչ անեմ, որ մարդ դառնաք, գողեր: Գագիկ- (չոքում է Անահիտի մոտ, Գևորգին) Ո՞նց է: Գևորգ- Լավ: (ինքն իրեն) Ախր այդքան էլ ապուշի նման չեմ: Ո՞նց կախարդեց, տվեցի, թե մեղք ես, շա՜տ ունեմ: Ոսկիներ՜ս, ոսկիներ՜ս: Ո՞նց պատմեմ, որ քիչ ծիծաղեն: (հեռախոսը զանգում է: միացնում է) Ար, …եթե՞.. կհավանի՜… լեյտենա՞նտ ճի՞շտ…մե՞նք, չէ, դուք եկեք… կասեմ, ինք՞ն է գալու…, որտեղ ասես, չէ, հետո: Հուզված է, հրաժեշտի նամակ է գրում (անջատում է հեռախոսը, ձեռքերը շփում, անորոշ ձայն հանում): Գագիկ- (Անահիտին, առանձին) Գիտեմ….որ անմեղ ես: Մենակ չեմ թողնի: Կապ չունի, որ գնացած հետ եկած ես: Պրծնենք, մի շաբաթ Սևանում մոռանանանք էս ամենը: Անահիտ- Ապրես, ընկերս, որ հավատում ես: Եթե չբանտարկեն ու չհեռացնեն բուհից, կգնանք: Աստվա՜ծ, ինչու՞ եմ այսքան մենակ (լալիս է): Թե ի՞նչ եղավ: Շորը վերցրու: Գագիկ- (անձրևանոցը կախում է, հեռանում, ինքն իրեն, պարի շարժումներով): Հրա՜շք երեկո է: Գևորն էլ ֆուկ եղավ, Հրաչն էլ: Էլ սրան ո՞վ կառնի: Գնացած, հետ եկած, գող: Գայանե- (հավաքում է թղթերը, Գևորգին) Մի կանչիր: Մեղք են: Տոկոսով փող կվերցնեմ, կառնենք: Անոն երեք տարի ամեն ամիս հարյուր դոլար կտա, կփակվի: Ե՜ս եմ խնդրում: Գևորգ- (թղթերը վերցնում է) Սրա ոտները լվացեք, ջուրը խմեք: Գայ, շրջապատդ դուրս չեկավ: Էլ սրանց հետ չտեսնեմ: Գայանե- Ի՞նչ օգուտ, որ լավն եմ: Լավ տղերքը մոտովս անցան, գող ու բոզի ճակատը պաչեցին: Ինչո՞վ եմ պակաս: Գևորգ- (նայում է գրածներին) Հայերեն չգիտե՞ք, որ գրեք: Գագիկ- Հայերեն է, ուսանողական: Գևորգ- Դպրոցից պրծանք, հիմա էլ ձեր հայերենը սովորե՞նք: Գագիկ- (Գայանեին, առանձին) Չե՞ս ուզում ինձ բաղնիքում տնտղել: Գայանե-(Գագիկին, առանձին) Ճո՜խ նվեր ունես: Գալիս եմ(գնում է ննջարան, ոսկեղենը զննում): Հրաչյա- (չոքում է Անահիտի մոտ, մեկ մետրի վրա) Կարո՞ղ ես խոսել: Անահիտ- (Հրաչյային, առանձին) էս ու՞ր ես: Խայտառակ եղա: Հեռացում, գողի անունը, բանտը: Հրաչյա- (առանձին) ճիշտն ասա, որոշեմ անելիքս: Կողքիդ եմ, հիշիր: Անահիտ- Ինչ ասեմ: Դրանք չեմ էլ տեսել, հասկանու՞մ ես: Հրաչյա- Հասկացա: Չմոռանաս, կողքիդ եմ: Տղերքի հետ էժան տուն կվարձեմ, գործ կճարեմ: Լավ լսիր, առանց ինձ ոչ մի քայլ չանես: Անահիտ- Դու այս պահին ուրիշ բան չունե՞ս ասելու: Հրաչյա- Ի՞նչ ասեմ: Խնդրե՞մ, որ սպասեն: Ա՜խ, եթե վստահ լինեի՜, որ դու չես արե՜լ: Անահիտ- Վստահ չե՞ս: Խե՜ղճ տղա, բան ու գործ թողած, գողին ու անպատկառին ես փրկում, ննջարանից հանում։ (Գևորգին) Գնա՞մ թաշկինակ վերցնելու: Գայանեն այնտեղ է: Գևորգ- Հա: Ձեռքերդ առաջ, Գային…տիկին Գայանեին զեկուցես արածդ: (ինքն իրեն) Կգոռամ, բանտ, կամ՝ ննջարան: Խելո՜ք կասի՝ այո: Անահիտ- Այո (ձեռքերն առաջ պահած գնում է ննջարան): Գայանե- Հրա՜շք երեկո էր: Թագուհի՜ եմ, թանկարժեք գեղեցկուհի: Կվերացնեմ, ով իմ ճամփին հայտնվի: Անահիտ- (մտնում է ննջարան) Վա՜յ, Գայ ջան, ի՜նչ սիրուն են, չէի տեսել: Գայանե- Ուզու՞մ ես …հիմա …մի՜շտ երազել եմ… Անահիտ- Չէ, Գայ ջան, դրա համար չգովեցի: Տես, ինչ վերցրեցի, գնամ (թաշկինակ է վերցնում պահարանից) Ինձ չի կարելի: (նստում է իր տեղը): Ի՞նչ արեցի, աստվա՜ծ: Հրաչյա- Հիշիր, պարելիս մոտ՞դ էին: Անահիտ- Միայն պարն եմ հիշու՜մ: Գայանե- Ես ո՞վ եմ, որ սրան հասնեմ: Ո՜նց բռնացրեց: Առաջինը ես ասեմ (մոտենում է Գևորգին, ցույց տալիս ոսկիները): Պատահա… գտա: Մի նստացրու, ջահել է: Գևորգ- Դու ինչ, թող իրենք արդարանան: Փրկեցիր: Պահիր: (մոտենում է Անահիտին, չոքում) Թագուհի, այսօր ներելու օրն է: Պատժիր, բայց ներիր: Գայանե- (ինքն իրեն) Սիրահարված էշ: Ես՝ «Գող փիսոն», ինքն՝ «Ով սիրուն, սիրուն»: Գագիկ- (Գայանեին) Ես էլ եմ խնդրու՜մ: Գայանե- (Գագիկին) Հասկացանք, չփախանք… Չտեսա՞ր, ապրանքը տարան: Հրաչյան- Չեմ հասկանում: Ո՜չ մի բան: Անահիտ- (վերցնում է իր պայուսակը) Ոչ մեկիդ տեսնել չեմ ուզում: Շատ հիմարություն արեցի: Այդ մեկից աստված ազատի: Գագիկ- (ինքն իրեն) Մեկ ոչ մեկը չկա, մեկ էլ երկուսով: Հրաչյա- Հավաքվեք: Չկրկնեմ: Հի՜նգ վայրկյանում: Գևորգ- (Գայանեին, առանձին) Համոզում ես, մատանին քեզ: Եթե չէ, ինձ մոռացիր: Գայանե- (կծկվում է) Վա՜յ, էս ի՞նչ էր: Ան, կօգնե՞ս: Անահիտ ը Գայանեի հետ գնում է ննջարան: Հրաչյա- Էլ չերևաք: Գագո, առանց Անոյի: Գևորգ- (Հրաչյային) Քո տունն է, ոնց կասես: Անոյին քեզանո՞վ ես անում: Ձեռ քաշե՞նք: Հրաչյա- Ես եմ որոշում: Քո առաջարկը վիրավորանք է Անոյի պես աղջկա համար: Գագիկ- Աղջկան ամուսնության առաջարկը մեծարանք է: Վիրավորանք է հետը ման գալը հաճույքի համար, խայտառակելը: Հրաչյա- Մենակ Գագոն ինձ չէր սովորեցրել: Ես եմ որոշում: Գևորգ- Կարգին ապրանք է, ափսոս է: Հինգերորդ մաս Անահիտ- (Գայանեին) Ասա, ի՞նչ անեմ: Գայանե- (մահճակալին պառկած) Ոչ մի բան, նստիր: Անահիտ- Վախեցա (հավաքում է Հրաչյայի թափած շորերը): Ի՞նչ ես փնտրել, այ տղա: Ձեն տայիր: Տալու եմ արդուկի: Չէ, սա իմն է, ամոթ է: Գայանե- Լավ բան չեղավ քո համար: Վաղը ինստիտուտում, Թալինում կխոսեն: Անահիտ- Ի՞նչ է եղել, որ խոսեն: (նայում է վարագույրին) Էս ե՞րբ կեղտոտվեց: Գայանե- Լա՜վ գիտեմ, թե ինչ է եղել: Դարձար բերանի ծամոն: Առաջին գիշերը, հարբելը, ոսկու գող…կորելը, Գևորի ու Հրաչի հետ փակվելը: Որի՞ բերանը փակես: Անահիտ- Էս ի՞նչ ես խոսում: Գայանե- Մեկը կար, լուսամուտիս տակ երգեց, գոռգոռաց, ու ամուսնացավ ուրիշի հետ, թե՝ քո մասին բան եմ լսել: Ոն՜ց էի սիրում: Ամոթից տուն չգնացի, հիմարություններ արեցի, հանրապաշտելի դարձա: Անահիտ- Հանրամատչելի: Գայանե- Ի՜նչ տղերք էին, սրանք ի՞նչ: Անունս դուրս եկավ, ու՝ տես: Անահիտ- Բա հետո՞: Գայանե- Տղամարդկանց ինչ: Հերթով մոտեցան: Կողքիդ եմ: Գնանք Սևան, Ծաղկաձոր: Անահիտ- Խե՜ղճ Գայան: Գայանե- Լա՜վ լսիր: Բաց մի թող: Տարբերությունը բերած տոպրակների մեջ է: Կնկնես իմ օրը: Քեզ չես խղճում, ծնողներիդ խղճա: Գևորն էլ, տեսար, բերող է: Էլ ի՞նչ ես ուզում: Անահիտ- Էս ի՞նչ ես խոսում: Ընկերներս, Հրաչոս… Գայանե- Լսիր, այ հիմար: Ի՞նչ ընկեր: Կարինե՞ն, որ վազեց իր բախտին: Հրաչը՞, որ մի ապտակ չտվեց: Ինչի համար, գիտե՞ս: Անահիտ- Ինչի՞: Գայանե- Որ անունդ դուրս գա, ու դարձնի սիրուհին: Սիրուհին ինչ, վախով, ամոթով: Հետո ուշ կլինի: Այնքան կխոսեն, Գևորն էլ հետ կկանգնի, ու կմնաս մենակ քո ամոթի հետ: Գոնե ծնողներիդ խղճա: Մեղք ես, էդ գազանների ձեռը չնկնես: Տուն, տեղ: Հը՞: Անահիտ- Մի անգամ խոսեմ Հրաչոյիս հետ, մե՜ղք է: Գայանե- Այ հիմա՜ր, քեզ խղճա: Տեսա՞ր, խեղճ գտավ: Գնամ ասեմ, որ չես ուզում: Դու էլ տես, թե վաղը ո՞նց ես էդ բամբասանքների տակից երևալու: Գոնե ամուսնության լուրը քո խայտառակությունից շուտ հասնի Թալին ու ինստիտուտ: Անահիտ- Ասա…համաձայն եմ: Գնա…ես… կգամ: Գայանե- Ապրես, կյանքը թանկ է: Աչքերդ սրբեմ, սիրածիդ մոտ թաց աչքերով չգնաս: Գագիկ- (Հրաչյային) Վաղը բարևե՞մ: (Հրաչյան ծիծաղում է) Հազի՜վ ծիծաղեցիր: Հրաչյա- Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում Գայանե- (մոտենում է Գևորգին, ձեռքը պարզում, մատին մատանի): Սազու՞մ է: Գևորգ- Համաձայ՞ն է: Էս ի՜նչ ենք անում հայերով (ձեռքերը շփում է իրար, ծիծաղում): Հրաչյա- (շարժվում է դեպի ննջարան) Ինչի՞ն: Անահիտ- Ես կգնամ, կկորեմ, բայց ի՜նչ անեմ իմ երազները, աստվա՜ծ: (շոյում է բարձը) Ո՜նց էի զարդարում, փայփայում: Ո՜նց եմ գուրգուրել, մշակել իմ երազները: Աստված, ինչու՞ թողեցիր, որ գա, ու երգի: Ո՜նց անտեր թողնեմ, ո՜նց եմ ափսոսում, ո՜նց էի մտմտում իմ երազները: Ու՞մ թողեմ, աստվա՜ծ (մոտենում է դռանը): Գայանե- (մոտենում է Գևորգին) Կպարե՞ս, թե՞ արժանի չեմ: Գևորգ- Ե՜րբ ասես, բարի կախարդուհի: Գագ (պարում են առանց երաժշտության): Գագիկ- (միացնում է «Լուսնյակ գիշեր» երգը, ինքն իրեն) Որ պաչեի, էսօր կպաչպչեի: Անահիտ- (ննջարանի ներսից, դռան մոտ) Հրաչո, ի՜նչ արեցիր: Երգս էլ ցեխոտեցին: Հրաչյա- (սենյակից, ննջարանի դռան մոտ) Ի՜նչ ես անում: Ոչ քեզ եմ հասկանում, ոչ ինձ: Գայանե- (թողնում է պարը, Անահիտի ձեռքը բռնում, բերում սենյակ: Հրաչյան գնում է դեպի Անահիտը: Գևորգին) Մենք եկանք: Գևորգ- (չոքում է Անահիտի դիմաց) Խնդրում եմ դառնալ իմ կինը, և խոստանում պահել թագուհու պես (Հրաչյան Անահիտի կողքին է): Թագուհի, հոգնեցի: Անահիտ- (շշնջում է Հրաչյայի կողմը) Երգը: Գևորգ- Չլսեմ էդ հիմար երգը: Անոս չի հավանում: Հայ չե՞ք (Գագիկն անջատում է երգը): Գայան- Ամաչու՜մ է: Ան, Գևը խնդրում է ներել: Եթե թողնես համբուրի, ուրեմն՝ այո, հա՞: Անահիտը գլուխը  թույլ  շարժում  է : Գևորգը համբուրում է: Գայանեն ծափ է տալիս: Գագիկ- Ու՜ր էլ լինեմ, չե՜մ մոռանա ես ողբաձայն վերքերը մեր: Անեծք դարձած ու լացացնող ադամանդյա զարդերը ձեր: Գևորգ- (հարյուր դոլարանոց է պարզում Գագիկին) Հարգեցի: Ռեստորանում կերգե՞ս: Գագիկ- Անպայման: (փողը վերցնում է, հեռանում) Ի՜նչ հրեշավոր տիպ է: Հրաչյա- (Գագիկին, առանձին) Անո՞ն: Գագիկ- Չէ, Հրաչ, հենց այնպես: Գևորգ- Հրաչ ախպեր, որպես տան տեր, ունես … խոսելու ցերեկային իրավունք: (ինքն իրեն) Դու քո խաղը խաղա, ես էլ Անոյիդ հետ (Անահիտի հետ նստում են բազմոցին): Հրաչյա- (ինքն իրեն) Ե՞րբ, ինչու՞: Ի՞նչ նոր նվեր ստացավ: Գևորգ- Այսօր հրաշք եղավ: Անիս գտա, իրար սիրեցինք, (համբուրում է Անահիտին, ձեռքը գցում ուսին) գտա կորած ոսկիներս, ծանոթացա Հրաչ ախպորս հետ, պաշտոն ստացա: (Գագիկին) Նստիր (Գագիկը նստում է բազկաթոռին): Հրաչ ախպեր: (կանգնում է: Անահիտն էլ է կանգնում: Գայանեն Հրաչյայի ձեռքից բռնում է, տանում սեղանի մոտ) Ախպորդ տունը քո տունն է: (բաժակը խփում է Հրաչյայի բաժակին: Անահիտը ձգվում է դեպի Հրաչյան: Անահիտին): Չեղավ: Սիրում եմ, բայց կծեծեմ, հասկացա՞ր: (Անահիտը գլխի ժեստով հաստատում է): Միայն իմ թագուհին ես: Ե՜րբ պիտի այդ եկեղեցին գա ու գնա, որ Անիս վայելեմ: Գայ, հարսնաքուրն ես: Ես եմ որոշում: Ծխենք (սիգարետի տուփը դնում է բերանը, և փորձում հեռախոսից կրակ ստանալ): Գայանե- (վերցնում է տուփը և հեռախոսը) Շուտով կգնանք, ինչ կուզենաս, կանես: Գևորգ- Հրաչ ախպեր, ընկերներս գալիս են: Գեներալս Անիս նվեր է բերում: Ո՞նց ասեմ, մի արի: (Անահիտը նայում է Հրաչյային: Հրաչյան գլխով է անում): Գայ, Անիս օգնիր: Գայանե- (հայելու դիմաց Անահիտի մազերն է հարդարում) Ան ջան, բախտավոր լինես: Գևորգը պատուհանի մոտ հեռախոսով խոսում է : Անահիտ- Ցրտեց: Մրսում եմ: Կոշիկներս: Հրաչյա- Հիմա (Անահիտի կոշիկները գտնում է, բերում Անահիտի մոտ): Անահիտ- Մոտ չգաս, Հրաչ: Գևորգի ընկերն ես, բայց խանդում է: Մեղք եմ, կծեծի: Գևորգ- Ապրես, Հրաչ: Հագցրու: (Գայանեին, լսելի) Թող հագցնի, որ ես հանեմ (ծիծաղում են): Գայանե- Հրաչ, զգու՜յշ: Պեդիկյուր էլ չե՞ս անի: Ապրես, Ան: Հավատարիմ կին ես (Գևորգը հեռախոսով նկարում է Հրաչյային ու Անահիտին): Հրաչյա- (Անահիտին կոշիկ է հագցնում) Էլ Հրաչո չե՞մ, դարձա Հրա՞չ: Քսան գրամ ոսկին անունս փոխե՞ց: Չեմ գալու ուրախությանդ, ներող կլինես: Անահիտ- Գիտե՜մ, կարևոր հանդիպում ունես: Ես ի՞նչ: Կյանքդ չթունավորեմ: Ցու՜րտ է: Հրաչյա- Ոչ հանդիպում ունեմ, ոչ էլ՝ սիրտ: Ծանր է, երբ իմացած մարդն ամուսնանում է ոսկու հետ: Ու պետք է թույլ տան, որ հետդ խոսեմ: Անահիտ- Շուտով կայցելես առանց թույլտվության: Բայց այնտեղ էլ չես գա, անխիղճ: Հրաչյա- Ի՞նչ եղավ ննջարանում: Ուղեղդ ինչու՞ շուռ եկավ, այ գի…տուն: Անահիտ- Ոչ մեկը չունեմ: Եթե չամուսնանա, կխայտառակվեմ որպես գող, վարքից ընկած: Ամեն մեկդ ձեր կյանքով: Չեն հեռացնի բուհից, բանտ չեմ գնա: Առանց ամոթի մերոնց կգնամ… կգնամ: Կյանքդ չեմ թունավորի: Հրաչյա- Ոսկին տեսար, քեզ կորցրեցիր: Հիմա էլ իբր բամբասանքից ես վախենում: Անահիտ- Ա՜խ, ցավացնու՜մ ես…նորից: Հիշու՞մ ես: Տունն ինչու՞ ցրտեց, աստվա՜ծ: Հրաչյա- Չեմ հավատում: Եթե չես ուզում, հետ կանգնիր: Կողքի՜դ եմ: Անահիտ- Որ հավատաս, ու չամուսնանամ, ու՞մ հետ եմ ապրելու, իմ ամոթի՞: Կողքիս կլինե՞ս փսփսոցների, ու մերոնց ամոթի՞ մեջ: Ու՞մ ես օգնում, ինձ, թե՞ քեզ: Հրաչյա- Ինձ չե՞ն հարցնելու, ի՞նչ է եղել: Թե՞ ինձ չես վստահում: Կյանքը վերջացա՞վ, եթե մի քանի պարապ փսփսում են: Անպայմա՞ն են մեքենան ու ծառան: Անահիտ- Չէի հավատում, բայց Գայանեն ճիշտ էր: Քո արև, համաձայն եմ: Հրաչյա- Գայանե՞ն: Ինչի՞ն ես համաձայն։ Անահիտ- Ես քո արևով կրակի վրա էլ սուտ չեմ երդվի: Գոնե գոռայի՜ր մի անգամ: Թող լինի սիրուհի: Լավ է քո քացախը խմեմ, քան դրանց գինին: Ափսոսու՜մ ես: Միայն թե վախենում եմ, որ չկարողանանք մեզ պահել, ու սրանց հյուր գնամ: Մինչև ամուսնանաս: Գոնե կարգին ճաշ կուտես, մե՜ղք ես: Գայանն էլ հասցե կտա: Հրաչյա- Էս ինչե՞ր ես խոսում, ի՞նչ բառեր ես ասում: Աչքերիս դեմ սևացավ: Ի՞նձ ես փորձում, թե՞ որ հիասթափվեմ, ու՝ չմտածեմ: Անահիտ- Ես քո աշակերտն եմ, քո բուժած հիվանդը: Սրբություններս գրպանիկումս են, պետք եղավ, կօգտագործեմ: Բայց մերոնց չեմ գնա, այդքան անամոթ չեմ: (Գևորգը մոտենում է) Շու՜տ արա: Ցու՜րտ է: Հրաչյա- Ոնց որ երազում: Ո՞նց եմ ապրելու քո ոսկիների ու փող աշխատելու հիշողությամբ: Ես քա՞ր եմ, թե՞ քո ասածով ուղեղս է մաքուր, որ դիմանում եմ: Անահիտ- Քիչ հետո կգնամ: Եթե դեռ հարգում ես, մի փրկիր ինձ: Աղաչու՜մ եմ, մեղք եմ: Գևորգ- Ապրես, Հրաչ: Ուզում ես, դու էլ արի, Լա՜վ քեֆ կանենք: Գայ, արագացրու: Հրաչյա- (հեռանում է, ինքն իրեն) Անցյալն էլ ես տանում, անխի՜ղճ: Գագիկ- (Հրաչյային) Հսկիչդ գնաց: Փերիները քեզանից, գինին ու միրգն՝ ինձանից: Հը՞: Հրաչյա- Սատկացնե՞մ էս ապուշին: Բայց ի՞նչ սխալ բան ասեց: Բախտս բերել է, ու չե՜մ ուրախանում (Գագիկը հեռանում է): Անահիտ- Ես եմ քեզ պետք, դու արի: Հրաչյա- Ե՞ս (նայում է շուրջը): Երրորդ գործողություն Առաջին մաս Լսվում է դռան զանգի ձայն: Դուռը բացում է Հրաչյան: Հարևան- (մտնում է ներս: Հրաչյային) Տեղս չեմ գտնում: Կոջս չեմ ասել: Արյունդ կխմի: Անոյին տանեմ: Դու՞ ես ծեծել, ինչու՞ դուրս չես շպրտում: Հրաչյա- (Հարևանին) Ե՞ս: Ինչ օգուտ: Գնում են եկեղեցի: Հարևան- Այս ժամի՞ն։ Հրաչյա- Տեր հայրը մեզ գիտի: Իր մոտ միշտ ցանկության մոմ ենք վառել: Հարևան- Կանչիր: Լավ եք արել, բայց ձեր լավը հարամել եք: Կզանգե՞ս, որ չսպասի: Հրաչյա- Կանեմ: Գայանե- (Անահիտին) Պատրա՞ստ ես: Անահիտ- (Գայանեին) Չգիտե՜մ, դու ասա: Բաց պատուհան կա՞: Գայանե- Դա չէ: Պատրա՞ստ ես Հարևանի տուն գնալուն: Անահիտ- Ու՞ր, իհարկե: Լա՜վ ընտանիք են: Գայանե- Հասկացա՞ր, ի՞նչ է ուզածը, այ միամիտ: Անահիտ- Երևի կարգ է, նվեր տալու: Բայց ինչու՞ ցրտեց: Գայանե- Միամի՜տ: Խաղն «Անոյի համար» է, բայց նույն թեմայով: Ջահել է ուզում: Քեզ: Անահիտ- Ի՞նչ ես ասում, Գայ: Չե՞ս մրսում: Հրաչյա- (մոտենում է Անահիտին) Ան, Հարևանը քեզ բան է ուզում ասել: Գայանե- Մեղք է: Ինչու՞ եք ընտանիք քայքայում: Քաղցրացա՞վ: Բայց ինքն ուզու՞մ է: Հրաչյա- (Գայանեին) Դեմքդ կայլանդակեմ, անգործ կմնաս:(Անահիտի ձեռքը բռնում, տանում է Հարևանի մոտ): Գևորգ- Անո՞, տեղդ վեր ընկիր: Նոր խաղեր չխաղաս: Գայանե- (Գևորգին) Հանգիստ եղիր, ասողը կասի: Գևորգ- Անո՞, խաղը չպրծա՞վ, թե՞ ինձ ես փորձում: Անահիտ- Ինչու եք դժբախտացնում: Թողեք իմ կյանքն ապրեմ (գնում է հայելու մոտ): Հարևան- (մոտենում է Անահիտին) Գլուխներդ կջարդեմ, չխառնվեք: Բալես, կինս լավ չի: Մինչև առավոտ մնա մոտը: Անահիտ- (Հարևանին, լսելի) Իսկ Հրաչն ի՞նչ է ասում, ես իր տանն եմ: Հրաչյա- (մոտենում է Անահիտին) Խնդրում եմ, գնա: Քեզ կորցրել ես: Անահիտ- Չէ: Վախենում եմ: Ամուսնանում եմ, խոստացել եմ: Վաղը, ցերեկով, դասերից հետո: Գևորգը խանդում է: Հարևան- (Անահիտին) Քեզ կորցրե՞լ ես: Ու՞մ է խանդում: Առանձին սենյակ կա: Որպես ծնող եմ ասում, մի գիշեր մնա, ու նոր որոշիր: Որ խիղճս չտանջի: Գայանե- Չի լինի: Հարսին գիշերով տանե՜ն, բերե՜ն: Հարևան- Ձենդ: (Անահիտին) Եթե կուզենաս՝ մեր տանը կմնաս: Գեղեցիկ աղջիկ ես, ի՞նչ է եղել: Գայանե- Գև, շա՜տ եմ տեսել: Հարևան- (Անահիտին) Աղջիկ ջան, Մի գիշեր մնա ու՝ որոշիր: Մի՜ գիշեր: Անահիտ- Ես ամուսնանում եմ: Աղաչու՜մ եմ, էլ չփրկեք, հոգնել եմ: Եթե ուզում եք ուրախանալ իմ երջանկ…. մնացեք: Եթե չէ, մի փրկեք: Աստվա՜ծ, տաս րոպեի համար տաս տարվա կյա՜նք եմ տալիս: Աղաչում եմ: (նստում է հայելու դիմաց) Մրսում ե՜մ: Գևորգ- Ապրես, Ան ջան: (Հարևանին) Ի՜նչ մեքենա եմ նվիրել Անոյիս: Տասնհինգ հազար: Ու դեմ ես, որ Անոյին տանեմ: Վաղը տղերքը նախանձից պայթելու են: Դու էլ իմացիր: Հարևան- (մոտենում է պատուհանին, ինքն իրեն) Ոչ, լավ չի: Գևորգ- (Հարևանին) Մաքուր ութ եմ տվել, ո՞նց իմացար: Հարևան- Դրանք ովքե՞ր են: Գևորգ- Ուսանողներ են: Ուրախանում են: Հարևան- Լավ է: Գևորգ- Անո, ոսկիներս հարևանիդ ցույց տուր, շուտ: (Անահիտը Գայանեից վերցնում է ոսկիները, մոտենում Գևորգին, ձեռքը պարզում): Մաքուր հինգ եմ տվել, բայց որ ուզող լինի, երեքով տվող եմ: Ան, տեսա՞ր, որ կատակից ջղայնանում եմ: Մի հատ պաչ, որ տեսնեն, թե ո՜նց ենք սիրում (համբուրում է Անահիտին): Ցույց տվեցի՞ր, գնա: (Անահիտը գնում է, ոսկիները տալիս Գայանեին, նստում հայելու դիմաց): Գեներա՜լս է գալիս: Հարևան- Լավ չի։ Գևորգ- (Հարևանին) Ի՜նչ մեքենա ունի: Եթե կպնես, ազդանշանի ձենը Ղարաբաղ կհասնի: Հարևան- Լավ է: Գևորգ- (Հարևանին) Հարյուր հազար արժի: Հարևան- Լավ չի, ափսոս է: Գևորգ- Հա, բայց էդքան էլ վատ մարդ չի (հեռախոսը զանգում է): Տաս րոպեից գնում ենք: Անահիտ- Տաս րոպե, տաս րոպե: (իրերը խառնում է: ցած են թափվում) Ի՜նչ հիմար օր է: Ոչ մի բան ճիշտ չի: (չոքում է գետնին, հավաքում) Ցու՜րտ է: Գևորգ- Անո ջան, ես էլ եմ հուզվել, դիմացիր: Մի տաս րոպեով տերտեր, ու՝ վերջ: Գևորգը, Գայանեն և Գագիկը մոտենում են սեղանին, բարձրացնում բաժակները: Գայանե- Ան ջան, բախտավոր լինես, թող ամեն ինչ քո սրտով լինի: Վերջապես: Անահիտ- Վերջ: Գևորգ- (Անահիտին) Այսօրվանից քո բախտը ես եմ, բախտավոր լինես: Հարևան- Ի՞նչ լկտիության գինարբուք է: Ի՞նչ անեծք է կախարդել Անոյիս: Ու՞ր են նրա խոսք ու ծիծաղը: (Հրաչյային) Հետ բեր աղջկաս, տղա: Իմ Հրաչին գտիր, բեր, որ քսան սրանց նմանին դուրս կշպրտի, ու խելք կսովորեցնի: Էս ի՞նչ ես անում: Ո՞վ է քեֆ անում քո տանը, իսկ դուք ի՞նչ եք անում: Այսպես բանտ են գնում, կամ՝ գերեզմանոց: Տղա, դու ծու՞ռ ես, քո տանից քո աչքի առաջ ոսկի են տանում: Գևորգ- Հա, բայց իմ առածն է: Չե՜մ տա: Գայանե- Ի՜նչ վտանգավոր տիպ է: Սրա ոտը ձեր տանից կկտրենք: Գագիկ- (ոչ մեկին) Ափսո՜ս: Պաչեի ու տայի ընկերոջս: Լիքը՜ ծանոթ աղջիկ ունի: Հարևան- (ապտակում է Հրաչյային) Զարթնիր, լաո, մեռնիմ քզի: Ասածս կանես (գնում է): Գևորգ- Հրաչ, Անո, ձեր հարևանը սրսկվել էր, ու եկե՞լ (Գևորգը, Գայանեն ու Գագիկը ծիծաղում են): Բա՜ն չհասկացա: Գայանե- Ո՜նց էլ հիշում էր: Կարդում ու գալիս է (երեքով ծիծաղում են): Ան, միշտ նույն՞ն է եղել: Գագիկ- Մինչև գա, ռեստորանում կլինենք: Մեղք է, թող գրքով գա, որ չգնա, գա:   Հրաչյա ն աթոռակ ը շպրտում  է եռյակի  կողմը ու շարժվում: Անահիտը  կանգնում  է Հրաչյաճի դիմաց : Գևորգ ն ու Գագիկը թաքնվում  են Գայանեի  թիկունքում : Գայանե- (Հրաչյային) Գժվեցի՞ր: Գևորգ- Տղերք, դիմացեք, մերոնք գալիս են: Գագիկ- Որ գժվեց, միակ ելքը ցած թռչելն է: (ինքն իրեն) Չէ՜, պետք չէր պաչել: Գևորգ- (Գագիկին) Առաջինը դու: Հար…հիսուն դոլար կտամ: Կիջնեմ, կտամ: Անահիտ- (Հրաչյային) Ինչու՞ ես խանգարում: Ուզու՞մ ես, գնանք: Մեղք եմ, չէ՞: Հրաչյան փորձում է Անահիտի ն հեռացնել: Գագիկ- Շպրտում է, պառկեք (եռյակը պառկում է հատակին): Հրաչյան Անահիտին հեռացնում է, շարժվում դեպի խումբը: Գևորգ- Անո, եկա՜վ: Անահիտ- (ձեռքերը գցում է Հրաչյայի վզով) Ու՜ր: Հրաչյա- (Անահիտին) Հեռու: Չլսեցի՞ր խոսքերը: Սիրտդ ցավե՞ց: Անահիտ- Հույս չունենա՜ս: Գագիկ- Լա՜վ պրծանք: Հավատարիմ է: Պետք է պաչեի: Գևորգ- Էս ինչքան է սիրում: Որ ապացուցեմ (հեռախոսով նկարում է Անահիտին): Անահիտ- (եռյակին) Կորեք այստեղից: Հազի՜վ եմ պահում: Եռյակը մտնում է ննջարան: Գագիկը դռան արանքից հետևում  է սենյակի դեպքերի ընթացքին: Գևորգը պառկել է մահճակալին: Գայանեն շոյում է Գևորգի ն: Անահիտ- (Հրաչյային) Սրանց կսատկացնես, հիմա էլ դրանք կգան, ու անունս էլ ոչ մի բան չի փրկի: Երբ ինձ ու երգը ցեխոտեցին, աթոռը չտեսա՞ր, սիրտդ չցավե՞ց: Որ կորեմ, չխանգարեմ, չէ՞: Դիմացիր, կտանեն, ու… կկորեմ: Գրկիր, լավ չե՜մ: Հրաչյա- (գրկում է Անահիտին) Ո՜նց ես խոսում հետս: Ապրե՜ս: Թող վերջացնեմ, դրանց: Գագիկ- Կատաղեց: Հրաչյա- (Անահիտին) Քո հիմարություններով ամեն ինչ փչացրեցիր, ու ինձ ես մեղադրում: Որ՞ն է իմ մեղքը, ասա քավեմ: Անահիտ- Բայց ինչու՞ այսքան թանկ, ու կյանքիս հաշվին… Ի՞նչ մահացու մեղք էր: Աչքերս սրբի՜ր, բա՜ն չեմ տեսնում: Ձեռքերս զբաղված են։ (Հրաչյան սրբում է Անահիտի աչքերը) Ապրե՜ս: Հրաչյա- Ի՜նչ ուժեղ ես, Ան: Ինչքա՞ն ես կախվելու ինձանից: Ես դրանց… Անահիտ- Ինչքա՜ն ասես: Ես քո շշունջը կատարողն եմ, շշնջա՜ (համբուրվում են): Գևորգ- (Գայանեին) Դիմադրու՞մ է: Կդիմանա՞ մինչև մերոնց գալը: Ոսկին: (Գայանեն ցույց է զարդեղենը) Ապրե՜ս: Ան, հեռվից դիմադրիր, չի նայվում: Գայանե- Ճի՞շտ է համոզում: (Գևորգին շոյում է) Նայեմ գամ, հա՞: Գագիկ- Լա՜վ կաշկանդել է, երանի՜ Հրաչին: (Գայանեին) Հրաչն եկավ (Գայանեն հետ է գնում, ինքն իրեն): Չեն թողնի, նայեմ: Իզու՜ր չպաչեցի: Հրաչն ամե՜ն օր մեր տուն կգար: Հրաչյա- (Անահիտին) Հազի՜վ ուշքի եկար: Ոսկու հետ ամուսնանում ես, չես թողնում սատկացնեմ, ու իմ շշունջն էլ կատարում ես: Քեզ լրի՜վ կորցրել ես: Ինձ էլ հետդ: Անահիտ- Ի՞նչ անեմ, ասա: Հրաչյա- Ապրե՜ս: Կգնաս տուն, ու հանգիստ կվերլուծես եղածը, առանց վախի ու գինու: Ու մի վախեցիր ոչ մեկից, ոչ մի բամբասանքից: Պետք եղավ, օրերով կկանգնեմ ձեր շենքի մոտ, ու թեկուզ բանակ գա, լսու՞մ ես: Հավատու՞մ ես ինձ: Ոչ մի բանից չվախենաս: Անահիտ- Գնա, որ ինձ… մեզ չխանգարես, գնամ կորչեմ: Երևի իմ բախտն է: Երևի լավ է, որ այսպես եղավ: Այդպես էլ բա՜ն չհասկացար: (Հրաչյան նստեցնում է բազմոցին) Գնա, գնա Հրաչոյիս բեր: Գագիկ- (Գևորգին, Գայանեին) Խեղդեց, ու գալիս է։ Զգում էի, որ պետք չի պաչել: Գայանե- (Գևորգին) Կնոջդ խեղդեց: Մի բան արա՜: Մեղք եմ…ենք: Գևորգ- Տնից մեկը ողջ չմնա՞: Գագ ախպեր, դու մեր ճիշտը պահիր, ես կգամ: Իրոք, լավ տուն չի պահում: Բա սա ննջարա՞ն է: Ոչ պարան, որ իջնես, ոչ կացին, որ գլուխ ջարդես: Գայանե- Գժերին արգելված է: Օրենքի անունից մի բան արա: Գևորգ- (դռան մոտ) Օրենքի անունից, մեր Անոյի սուրբ հիշատակին ես էլ չանեմ, դու է՜լ: Դ ուռը բացում են: Հրաչյան փորձում  է  դուռը  բացել , բայց  այն բացվում է: Հրաչյան ներս է մտնում:  Ե ռյակը դուրս է գալիս: Հրաչյան ուզում է դուռը փակել, բայց այն փակվում է: Հրաչյա- Ի՜նչ օրն եմ ընկել: Ի՜նչ օր է: «Իմ Հրաչոյի՜ն բեր»: Բա ես ո՞վ եմ, Հրաչյա Ներսիսյանը՞: Քացախ՞ն է ազդել, թե՞ ձեռ է անում: Տեսա՞ր էդ բանասերին: «Այդպես էլ բա՜ն չհասկացա՜ր»: (դիմում է բարձին) Ի՞նչ կա հասկանալու, այ գի… տուն: Առանց անհայտի պա՜րզ հավասարում է` հինգ բաժակ գինին, ոսկու փայլը, հիմար խաղերն ու ապուշ վախը դարձան ամուսնություն: Գնաս, կհասկանաս… (պառկում է, բարձը շոյում): Գայանե- (Գևորգին) Իմ հերոս: Ոնց խելո՜ք հանձնվեց: Ի՜նչ լավ օրենք գիտես: Քոնն եմ… Գևորգ- Այսօր, աչքով չտանք, ստացվում է: Հաջող ամուսնացա, ոսկին գտա, օրենքի գրագետ կիրառում արեցի, անկորուստ զսպեցի խանդի զոհի, պաշտոն կտան: Հա, գլուխս էլ փրկեցի: Գագիկ- Բայց դրանք իրար արժե՜ն: Ճիշտ արեցի: Գայանե- (Գևորգին) Լսեցի՞ր ուսանողի խոստումնալի՜ց միտքը: Շուտ ամուսնացիր: Մենակ Անո՞ն էր: Քեզ կարգին գլուխ է պետք: Գևորգ- Էժան պրծանք: Երկրորդ ծնունդս է: Մատաղ եմ անում: Գայ ջան, պա՞ր: (նկատում է Անահիտին) Վա՜յ, մոռացել էի: Ողջ է՞: Փրկեք ու ուտող խմող տերտեր գտեք: Գայանե- (Անահիտի համար ջուր է բերում) Բայց լավ ամուսին ունես, հա՜: Հրաչյա- Զանգենք տերտերին: (նայում է հայելուն) Հը, Գևորի ախպեր, դեմի ոտերդ ցեխոտ ե՞ն: Ո՞նց ես աչքերդ սրբելու (հեռախոսի վրա համար է հավաքում): Գևորգ- Ո՜նց կուրծքը դեմ տվեց էդ ինքնահավանին իմ համար: Ի՜նչ կնիկ ունեմ: Ափսո՜ս, մեջքից է, որ տղերքին ապացուցեմ: «Ես եմ որոշում»»: Չէ, ապեր, ես եմ որոշում: Մի օրում քո նմանից տանենք: Կոշիկ հագցնես, որ ես հանեմ: Ան, արի մոտս: Անահիտ- (բազմոցին նստած խոսքեր է մրմնջում) Եկա: Գևորգ- (ձեռքը Անահիտի ուսին) Պրծանք: Գագո, երգ: Չէ, սրանց տանը նորմալ երգ չկա, տղերքը կնեղանան: Իմ տանը միայն Կոկո և Կիկի կլսես, հասկացա՞ր: Որ ինձ էլ բացատրես: Անահիտ- Իհարկե: (շարունակելի)
95

Տուն արի (3)

Երկրորդ գործողություն Առաջին մաս Հարևան- (ներս է մտնում) Բարև, աղջիկս: Անո ջա՞ն, եկել ես, ու մենք չգիտենք: Հրաչյա- Բողոքելու՜ է: (գնում է ընդառաջ) Արի, հարևան: Ծնունդ է (նայում է շուրջը): Անահիտ- Իմ, իմ (Հարևանը նստում է բազմոցին): Բարև ձեզ: Կարինեն գնում է համակարգչի մոտ: Հրաչյան  նստում  է  Հարևանի  մոտ , աթոռին : Հարևան- Կինս էշի ձայն լսեց: Էշի կաթ էր պետք: Մի քիչ նստեմ, գնամ ասեմ, չգտա: Գևորգ- Պարոն հարևան, թույլ տվեք զեկուցել, որ այստեղ էշեր չկան: Հրաչյա- Ան ջան…Ան, Կար, ափսե ու բաժակ բեր, խնդրում եմ, հարևանիս համար: Անահիտ- Եղավ (վերնազգեստը դնում է բազկաթոռի թիկնակին, սպասք բերում): Հարևան- (Հրաչյային) Հարևանի՜ս: Մեր հարևանի: Արագացրու: Հրաչյա- Է՞շ է պետք, հարևան: Էսօր կճարվի (գնում է խոհանոց: Գագիկը նույնպես): Հարևան- Էշ որտեղի՞ց ճարեմ: Գագիկ- (մոտենում է Հարևանին, առանձին) Ճիշտն ասած, ես էի, էգ էի կանչում: Հարևան- (Գագիկին) Շա՞տ ես խմել, հո արա: Գագիկ- (Հարևանին, առանձին) Կապ չունի, ձեր կողմերը լսվե՞ց: Գնա՞մ: Հարևան- (Գագիկին) Գնա, գնա, մեղք ես: Հրաչյա- (շիշ է բերում, լցնում բաժակները: Գագիկը դուրս է գնում) Ներիր, հարևան: Հարևան- Խմում եմ ջահելներիդ կենացը, ու հատուկ Անոյիս կենացը: Աղջիկս, օրհնվի ծնունդդ, ու շնորհավոր լինի: Հրաչ, բախտիդ տեր եղիր: Իրար արժանի եք: (բաժակները խփում են իրար, խմում: Լսվում է խրխնջոցի խուլ ձայն, աղմուկ): Լսեցի՞ք, թե՞ ինձ թվաց: Հրաչյա- Կգտնենք: Խմենք, որ հասկանանք էշերին ու ձիերին … Հարևան- Չէ, հերիք է: Ձեզ բարի և անվտանգ ժամանց: Գագիկ- (ներս է մտնում, գնում հայելու անկյուն, գլուխը շփում) Ոչ մի վատ բան չասեցի: Հրաչյա- (միրգ է պարզում Հարևանին) Հարևանուհուս: Հարևան- (վերցնում է) Կասեմ Հրաչի ու Անոյիս կողմից: Բայց շատ եք խմում (դուրս է գնում): Անահիտ- (կանգնում է, աչքերը փակում, ձեռքը պարզում Հրաչյայի կողմը) Այսօր ամուսնանում եմ ձեռքս առաջինը համբուրողի հետ: Գայանե- Ես փակ աչքերով բախտ չեմ բռնի: Շա՜տ է լպրծուն: Գագիկը շտապում է դեպի Անահիտը: Հրաչյան նրան կանչում է, նստեցնում կողքին: Գագիկ- (Հրաչյային, առանձին) Քանի դոզան չի՜ անցել: Թողեմ քե՞զ: Գևորգ- (Անահիտին ձեռքը համբուրում է: Ինքն իրեն) Վաղը տրաքոց է լինելու Անահիտ- (աչքերը բացում է, նստում) Հիմա՜ր: Գայանե- (ինքն իրեն) Փողի հոտն առել է: Գագիկ- (Հրաչյային) Ոչ ինձ, ոչ քեզ, հա՞: Տարան է՜, միլիոնը տարա՜ն: Հրաչյա- Խաղեր են, մեղք ես: Հը՞, (Անահիտին) բախտը հռհռա՞ց: Անահիտ- Վերջ: Ավելի լավ է միամիտ անտեղյակը, քան՝ անպատասխանատու անպատկառը: Արի, Գևորգ (Գևորգը համբուրում է Անահիտին): Հրաչյա- Գայան, չամուսնանա՞նք: Գայանե- Հազի՜վ հիշեցիր: Կանչեցիր, ու ամբողջ օրը խաղեր խաղացիր: Հրաչյա- Ստուգում էի սերը: Գայանե- Ասում էիր՝ անզուսպ կի՜րք եմ: Եթե չխանգարեին, արդեն երեք ժամվա տիկինդ կլինեի… Ո՜նց էիր վախեցել: Անահիտ- Եթե երդվացել է, ուրեմն չի խաբել: Վախը հասել է սահմանին ու մոլորվել: Վախեցած երդվեց իմ սրբությամբ, ու սիրտս կոտրեց: Հրաչյա- (Անահիտին) Ոչ թե մարդիկ են սրբությունների համար, այլ սրբությունը`մարդու: Թե չէ կյանքը կդառնա բանակ: Անահիտ- (Հրաչյային) Շարունակում ես սիրտս կոտրել, որ երկա՞ր հիշեմ: Հրաչյա- (Անահիտին) Բուժում եմ դառը հաբերով, որ փրկեմ: Անահիտ- (Հրաչյային) Սխալ չլինի՞, բժիշկ: Եթե վատանամ, ի՞նչ ես անելու: Հրաչյա- Հաջորդ հիվանդի դոզան կկարգավորեմ: Կարինե- Հրաչ, շատ ես ինքնավստահ: Այդ միամիտը քեզ շատ է երես տվել: Գևորգ- (գրկում է Անահիտի ուսը: Անահիտն անշարժ է) Ան ջան, հոգին մաքուր է... բախտավոր լինես, Գայ: (ինքն իրեն) Կգնամ գործի, բա՜ն չի եղել: Անահիտ- Հա էդ վախեցածի էլ…ուղեղը մաքու՜ր, բայց անհուսալի չի…երևի: Գագիկ- Ե՞ս: (ինքն իրեն) Նեղացե՜լ է: Ո՜նց չպաչեցի: Հրաչյա- Ցերեկն աղոթեցի, բայց ուրիշներն են փորձում խաչակնքել: Անահիտ- Աղոթելիս կողքերը չեն նայում, ու կռիվ են տալիս, եթե սրբությունը թանկ է: (Հրաչյային) Կարելի՞ է շնորհավորհել (ազատվում է Գևորգի ձեռքից): Հրաչյա- (Անահիտին) Սրբությունը դաժան մատաղ էր ուզում: Մի հուզվիր, գնալ գալ կա: Գևորգ- Անիս հետ մեղրամսից հետո (ձեռքերը շփում է իրար, անորոշ ձայներ հանում, համբուրում Անահիտին, ձեռքը բռնում: Անահիտն անշաժ է): Հրաչյա- Ինչքա՜ն լուրջ եք խաղում: Հո տուն տունիկ չի՞ (ինքն իրեն): Անիս հետ, Անիս … Գագիկ- (մոտենում է Կարինեին) Չպսակվե՞նք, քանի չեն պաչել: Մոդա է: Կարինե- Նոր մերժվեցի, և ես էլ Անոյի պես, ում հետ պատահի: Ան, հասար սահմանին: Գագիկ- (Կարինեին համբուրում է) Մեր հարցերը չքննարկե՞նք ննջարանում: Կարինե- (Գագիկին) Գնա խաղա: Գագիկ- Չե՞ք շնորհավորհում (համբուրում է Գայանեին, նայում Անահիտին): Անահիտ- (Գևորգի ձեռքից ազատվում է, Գագիկին) Արի: Գագիկ- (համբուրում է Անահիտին, առանձին) Ասա, հանաք էր, նորից սկսենք: Անահիտ- (Գագիկին) Կասեմ: Հրաչյա- Բերեք նշենք հերթական հիմարությունը: Գևորգը կանգնում է Անահիտի կողքին: Գագիկը Կարինեի ն բաժակ է տանում: Խ մում ես : Հրաչյան առանձին է խմում: Անահիտ ը խմում է բաժակից մինչև վերջ: Կարինե- Ամուսնանում եմ, վերջապե՜ս: Գագիկ- (Կարինեին համբուրում է) Գնա՞նք, վերջապե՜ս: Կարինե- Խելոք: Հենց նոր առաջարկեցին, և համաձայնվեցի: Գագիկ- Բա ես, հենց նոր…համարյա՜ (Գայանեին): Բախտս կբացե՞ս: Ում եմ պաչելու: Գայանե- (մոտենում է Կարինեին) Սուս ու փուս նստած ամուսնացա՞ր: (ինքն իրեն) Բախտատերը՜ թաղեմ: Ոնց որ կարուսելում: Գևորգ- (նայելով Անահիտին) Բա հարսանիքը՞, հյուրերը՞: Կարինե- Նայեք, ես եմ: Սա էլ ամուսինս: Ի՜նչ շոր եմ հագել: Գագիկ- (Կարինեին) Ձեր ամուսնական գիշեր՞ն էլ է ինտերնետով: Կարինե- (Գագիկին) Հա: Ինետի հաճույքն ուրիշ է: Խնդրիր, սովորեցնեմ: Գևորգը ձեռքը դնում է Անահիտի ուսին: Սա ուսն ազատում է , գնում խոհանոց: Գագիկ- Այդտեղ երեխա ունե՞ս: (Գայանեին, առանձին) Գնա՞նք ննջարան, զբաղվենք: Գայանե- (առանձին) Չէ՜, Հրաչը լու՜րջ առաջարկություն է արել: Բա որ խանդի՞: Գագիկ- (առանձին) Դե բախտս բացիր, չե՜մ դիմանում: Պետք է՞ր քեզ քնած Հրաչը: Կարինե- Տեսեք, սև մազերով, թմփլիկ: (լսվում է երեխայի ձայն) Մեռնեմ քե՜զ: Խոսում է: Գայանե- Տղա՞ է, թե՞ աղջիկ (խաղաքարտերն է դասավորում): Կարինե- Չգիտեմ, դեռ չեմ որոշել: Գայանե- (Կարինեին) Այ քեզ բա՜ն: Էլի՞ ունես, նույն հորի՞ց են: Գագիկ- (Կարինեին) Սպասիր, ես որոշեմ (ձեռքը տանում է Կարինեի փորին): Կարինե- Վիրտուալ երեխա է, չե՞ս հասկանում (Գագիկը հետո ձեռքը պահում է իր երեսին): Գայանե- (Կարինեին) Բարուրել գիտե՞ս, օգնե՞մ: Կարինե- Աջ կլիկ եմ անում, բարուրվում է: Բալես, կաթ բերեմ: Գագիկ- (Կարինեին) Ավելի լավ է ծիծ տաս: Այնտեղ կերևա՞ ծիծը: Անահիտը սեղանի սպասք ն է կարգավորում: Գևորգ- Երեխա կսիրեի: (մոտենում է Անահիտին) Ան, չառանձնանա՞նք մի պահ: Անահիտ- (նայում է Հրաչյային, սա զննում է իր բաժակը) Ոնց ասես, դու ես որոշում: Անահիտն ու Գևորգը գ նում են ննջարան: Հրաչյան քայլում  է  սենյակում : Գագիկը բաժակ հենում  է ննջարանի պատին, ականջը ՝ բաժակին : Գևորգ ը  մոտենում է Անահիտին: Գագիկ- (ինքն իրեն) Հիմարացել է: Անոյին ինձնից խլեց, տվեց էս ապուշին: Գայանին կանչում է, Կարինեիս մոտ նստում: Բա ու՞մ պաչեմ, ապուշ: Անահիտ- (Գևորգին) Խելոք կնստես: Սա խաղ է, հիշիր: Դե լա՜վ, Հրաչո տղա: Գևորգ- Ասա Գևոր, որ էլ չխառնես: Անահիտ- Գևոր…. Կփոշմանե՜ս, ուշ կլինի, Հրաչո տղա: Գևորգ- Ասա Գևոր, արդեն ես եմ: (ինքն իրեն) Ի՞նչ կտա, որ ապացուցեմ: Անահիտ- (Գևորգին) Դու՞: Գևորգ- Տուն ունեմ: (ինքն իրեն) Ամաչում է: Հուշե՞մ, թե՞ օգնեմ: Անահիտ- Ի՞նչ: Ու՞ր է: Ինչու՞ չի ջարդում անխիղճը: Գևորգ- Տուն ունեմ, աշխատում եմ … Հրաչյա- (դռան մոտ է) Բացեք շուտ, բան եմ ասում: Անահիտ- (Գևորգին) Վերևի շորը հանիր, շուտ: (Հրաչյային) Սպասիր: Գևորգ- (հանում է վերնազգեստը) Լա՞վ էր: Անահիտ- Աստված, խեղճն ի՞նչ կմտածի: Հագիր, հենվիր բարձին (Գևորգը ենթարկվում է) Վայ, ո՞նց ես փռվել, կանգնիր: Չէ, ամոթ է: Մտիր պահարանի հետևը: Հրաչյա- Դուռը կջարդեմ: Անահիտ- Տանջվում է խեղճը: Ի՞նչ ենք արել, որ թաքնվում ես: Մի բան որոշի՜ր: Մտիր մահճակալի տակ: (Գևորգը ենթարկվում է) Չէ, վարագույրի հետևը: Չէ, նստիր այդտեղ: Կանգնիր, չէ, պատուհանից նայիր: Բա ճիշտը ո՞նց է: Դուռը բացեմ, տակից փախիր, հա՞: Ախր ի՞նչու ես այստեղ: Աստված ջան, ո՞նց անեմ, որ այդ հիմարն ինձ ճիշտ հասկանա: Գևորգ- Ան ջան, մի հուզվիր: Լա՜վ էլ հասկանում եմ: Հրաչյա- Ի՞նչ ես գոռում, դուռը բաց արա: Անահիտ- (դուռը բացում է: Գևորգին) Ի՜նչ ես քեզ ու քեզ հանգիստ կանգնել: Չասեցի՞, խելոք կկանգնես (լալիս է): Գևորգ- (Անահիտին) Բայց ի՞նչ եմ արել, որ գոռում ես: Հրաչյա- (Անահիտին) Եվ քեզ ես կորցրել, և ամոթդ: Փակվում ես ամեն պատահածի հետ: Գագիկ- (ներս է խուժում: Ինքն իրեն) Ո՜նց չպաչեցի, Հրաչ: Հրաչյա- (Անահիտին) Դուրս եկեք, այս սենյակը սուրբ տարածք է: Անահիտ- (Հրաչյային) Ցերեկվա այցելուհին սրբազան ծե՞ս էր անում: Մենք համարյա… Հրաչյա- (Անահիտին) Համարյայի համար ուրիշ տեղեր կան: Ասե՞մ: Անահիտ- (Հրաչյային) Ամեն ինչի պատճառը դու ես: Հրաչյա- (Անահիտին) Քեզանից ո՞վ է գլուխ հանում: Երեկ էլի ինքն է՞ր: Անահիտ- (Հրաչյային) Չէ, ուրի՜շ ապուշ էր: Ավելի՜ փորձված: Հրաչյա- Այդ փորձված ապուշը փորձի փոխանակում է անում: Գայ, արի: Գայանե- Ամուսին ջան, կանչե՞լ ես: (ինքն իրեն) Ո՜նց ճանկեց: Անահիտ- (Գայանեին արգելում է, Հրաչյային) Ինչու՞ սրան առաջարկ ես անում, ինձ՝ ոչ: Հրաչյա- Սա հասկանում է ու հիմար պայման չի դնում: Անահիտ- Եթե հարգում եմ շրջապատի օրենքերը, և ունեմ ինքնասիրություն, հիմա՞ր եմ: Հրաչյա- Եթե հետին պլանում եմ այդ ինքնասերի համար, թող վայելի իր շրջապատն ու իր յուղոտ կտորը: Մեկը պատիվ էր խաղում, կորցրեց (Գևորգին): Չե՞ս գտել, լավ նայիր: Գևորգը  փնտրում  է  սենյակում : Անահիտ- (Հրաչյային) Բայց դու էլ ես խանդում ինձ սրա հետ, չէ՞: Հրաչյա- Գնացեք այստեղից, ու մի ուրիշ …. Գևորգ- Գնանք, Ան ջան: Հրաչյա- (Գևորգին) Չխառնվես: Արի, Գայան: Անահիտ- (Գևորգին) Չե՞մ ասել, չշարժվես: (Հրաչյային) Որոշե՞լ եք: Հրաչյա- (Անահիտին) Հա, ձեր պես: Սրա համար երկրորդ պլանում չեմ Անահիտ- (Հրաչյային) Իմ ընկերուհին չի գա մինչև պսակը, ու չի զրկվի անմեղությունից: Գայանե- (Անահիտին, առանձին) Ան ջան, չմտածես: Անահիտ- Լռիր, չես հասկանում: (Հրաչյային) Մենք…ես ծանոթ տերտեր ունեմ: Թող ձեզ պսակի: Հրաչյա- Մեզ էլ, ձեզ էլ: Թե չէ փեսուն կփոխես, ստրեսից շնորհքից կընկնի, լավ չի զռռա: Անահիտ- Ես որոշում չեմ փոխում: Իմ ծանոթները պատահական մարդիկ չեն քոնոնց պես: Զանգու՜մ եմ:(խոսում է ձեռքի հեռախոսով) Տեր Բարսեղ, բարև ձեզ..Անահիտն է…վաղը թռիչքն է ..Հայաստանում ենք ուզում ամուսնանալ: Աղաչու՜մ եմ…մեզ փրկեցիք (հեռախոսն անջատում է): Գևորգ- (մահճակալի տակից, Հրաչյային) Չգտա՜: Անահիտ ը  գ նում է  սենյակ : Հրաչյան նստում է անկողնու ն : Գևորգն ու Գայանեն սեղանի  մոտ են: Գևորգը ձեռքերը շփում է, անորոշ ձայն հանում, հեռախոսով խոսում: Գագիկը նստում  է  բազմոցին : Կարինեն համակարգչի մոտ է: Ննջարանի  դուռը  մի  փոքր  բաց  է :     Գևորգ- (Գայանեին, առանձին) Տեսա՞ր, ի՜նչ տղա եմ: Գայանե- (առանձին) Գև, բայց արժի՞ ուսանողի հետ: Ե՞ս եմ դրան պահելու: Կարինե- Ան, կատակներդ կարմրում են: Մեղք ես (Անահիտը գնում է խոհանոց): Գևորգ- (հեռախոսն անջատում է, ձեռքերը շփում իրար, անորոշ ձայն հանում) Գնում ենք ռեստորանում նշենք: Քանի՜ հոգի են պայթելու: Չեմ դիմանում: Գայանե- Օբյե՞կտ: Գագ, բախտդ բացվեց: Ուզածդ ճոխ ճոխ այսօր կլինի: Երևի այնտեղ: Գևորգ- Հա, տղերքն էլ կգան: (Գագիկին) Կգաս, որ ապացուցես: Հրաչ ախպերն էլ: Ա՞ն: Գագիկ- (ինքն իրեն) Լավ էր, որ չպաչեցի: Գժոտ է: Ի՜նչ եմ անելու՜: Գայանե- Տուշի՜: Ի՜նչ եմ անելու՜: Հրաչյա- (պահարանից շորերը շպրտելով փողկապ է գտնում) Լա՜վ կենաց, Գևի ախպեր: Գևորգ-(Կարինեին) Ինտերնետ քույրիկ, երեխուն էլ բեր, տղերքը տենան: Խելոք կմնա, չէ՞: Կարինե- Ես դեմ եմ, բայց եթե տանտերերը գալիս են, այո: Հրաչյա- (փողկապը ձգում է) Գնում ենք: Հիմար խանդի պատճառով չկորցենք պահը: Գևորգ- (Անահիտին) Ան ջան ռեստորան: Պատրաստվիր (Հրաչյան փողկապը ձգում է): Անահիտ- …Չեմ կարող, գործ ունեմ (Հրաչյան օղակը չի թուլացնում: Խեղդվում է): Գայանե- (Անահիտին) Ձե՞ռ ես առնում: Մենք նշում ենք քո երջանկությունը, դու աման ես լվանում: Վաղը ես կանեմ: (ինքն իրեն) Խնդրում եմ, չգաս: Անահիտ- (խոհանոցի դռնից) Դու գործ չունես ոչ իմ երջանկության, և ոչ էլ իմ տան ամանների հետ: Ես էլ՝ ձեր ուրախության (գնում է խոհանոց): Հրաչյա- (օղակը թողնում է, հազում, մի քանի խորը շունչ քաշում) Չեմ հասկանում: Գագիկ- (Գայանեին կանչում է ննջարանի դռան մոտ) Ինչու՞ փչացրեց: Գայանե- (Գագիկին) Էլի է ուզու՜մ: Ինձ ասեց, մինչև ծառայով առանձին տուն չլինի, չեմ գնա: Գագիկ- Հրաչի դասերն են: Թքիր անցյալի երեսին ու ապրիր: Հրաչյա- (հազում է) Գրքի փող խնայող ախպեր: Լավ է, չմեռար խանդից: Գայանե- (հազը լսում է, հեռանում) Արի: Պետք չի, որ Գևորն ամուսնանա: Իսկ էդ գնացած հետ էկածը կմնա քեզ: Կօգնեմ, չմտածես: Գագիկ- (պարի շարժումներով) Լա՜վ կլինի: Կերգեմ Հրաչի պես, կգոռամ, սիրում եմ, ու՝ իմն է: Դժվարը բռնելն է (Գայանեին գրկում է): Գայանե- Հրաչ՞ն է դրան հիմարացրել: Հազի՜վ հասկացա: (Լսվում է դռան զանգի ձայն) Թո՜ղ, մարդ եկավ (գնում է, դուռը բացում): Երկրորդ մաս Հարևան- (ներս է մտնում մրգով զամբյուղով: Նստում) Կոնյակ չբերեցի, վախեցա: Սա կինս ուղարկեց: Հրաչ, Անո, վաղը մեր տուն: (Անահիտը խոհանոցից սպասք է բերում): Տղերք, կինս ինչ որ մեկի գլուխն է ջարդել, իսկ դա էշի ձայն է հանել, փախել: Զանգեցինք ոստիկանություն: (Հրաչյան մոտենում էսեղանին) Հրաչ, այսօր էշերն ակտիվացել են: Քեզ ի՞նչ է եղել: Գագիկ- Լցրեք, թող հոպարը խմի (վազում է դուրս): Գևորգ- (խոսում է ձեռքի հեռախոսով) Ար, զանգե՞լ են Անդրանիկի փողոցից … չես հավատա, ամուսնանում եմ…Անո, փերի…կասկածողին կասկածեմ … եկեք (նստում է Հարևանի կողքին): Ան, ձեր այս հասցեն կասե՞ս: Նվեր են բերում: Անահիտ- Մեր հասցե՞ն: (նայելով Հրաչյային) Քեզ համար չի: Մոռացիր: Հասկացա՞ր: Հրաչյա- (նստում է հայելու կողմի բազկաթոռին) Կջարդվեն գլուխներ, հույսեր... Վերջ: Հարևան- Դուք չխմեք: Հրաչ, տանդ տիրություն արա: Աղջիկ ջան, մատանին կա: Հրաչ… Գևորգ- Բայց… Անահիտ- (Գևորգին) Լռիր, մարդը կարևոր բան է ասում: Հարևան- (Անահիտին) Աղջիկս, տունը քո պատճառով չենք ծախում: Հրաչ, օրն ասա: Հարևանն  ու Անահիտը  խփում են իրար, խմում: Կարինե- Ան, շա՜տ ես խմում: Պատրաստվիր, գնում ենք: Գևորգ- (համբուրում է Անահիտին: Անահիտն անշարժ է) Հարևան ջան, Ես ու Անոս քեզ հրավիրում ենք մեր պսակադրությանը (Հրաչյան գնում է պատուհանի մոտ): Հարևան- Բերեք, բայց … ի՞նչ…Անո՞: (Անահիտը գնում է խոհանոց) Էս ինչքա՜ն եք խմել, կարո՞ղ է թուղթ…(կանգնում է) Հրա՞չ… Էլ բարև չտաս: Անահիտ- (խոհանոցից) Աղջիկներ, Տեր հայրը տուն կմտնի: Հարևան- Եթե կինս իմացավ, վերջ կտա: Հո երեխա չե՞ք: մաքրեմ: Հը՞ (Հրաչյան լուռ է): Գևորգ- Հարևան ջան, կնեղանամ: Անոս էլ է ոտ ու ձեռ ընկել: Հարևան- Արդեն նեղացրին: Դու օտար ես: Անոն պիտի մնա մեր երկրում (դուրս է գնում): Գևորգը գ նում է խոհանոց: Գագիկ- (ներս է մտնում, գլուխը շփում) Բա ու՞մ պաչեմ: Անահիտ- (գնում է նստում խոհանոցի կողմի բազկաթոռին) Որ չամաչենք: Գայանե- (սեղանի մոտ է) Էս Հրաչիս, էս ինձ, էս դրանց: (ինքն իրեն) Գևորիս ոնց փրկեմ: Կարինե- Ան, քեզ կորցրել ես: Գնում ենք: Եկա՜ն, քավորը՜, հյուրերը՜: Ո՜նց եմ պարում: Գևորգը և Գագիկը մոտենում  են Կարինեի ն : Գագիկ- Շա՜տ շոգ է: (ինքն իրեն) Ձեռքս դնեմ ուսին, կոճակը կթուլացնի՞: Անահիտ- (նայելով Հրաչյային) Սիրելիս, եթե ամուսնանանք, մարտի տասնութին քեզ տղա կնվիրեմ: Գևորգ- (ձեռքերը շփում է, անորոշ ձայն հանում) Կարո՞ղ ես կապույտ աչքերով: Անահիտ- Ապրիլին: Գևորգ- Ինչ կին ունե…կունենամ, ամեն ինչ կարողանում է: Վաղը պատմեմ, կպայթեն: Գայանե- Հրո ջան, ի՜նչ ուզում ես, ե՜րբ ուզում ես: Կարինե- Վա՜խ: Երեխաս հիվանդ է: Կաթի՞ց էր: Գայանե- Չհասկացա: Այսօր բան չհասկացա: Գագիկ- Դա ո՞նց է լինում (ձեռքը դնում է Կարինեի ուսին): Կարինե- (հեռախոսով խոսում է) Օգնիր: Երեխաս հիվանդ է …ինետից է…չէ, ինտերնետ, տաքություն… Սիբիրում հեքիմ-ծրագրավորող կա… ես գի՞ժ եմ: գժվածի պես եմ… ու՞մ …իսկական երեխա՞: Մեր տու՞ն: Ու՞ր… գալիս եմ, սիրելիս (աչքերը սրբում է): Գագիկ- (Կարինեին) Մի տանջվի՜ր: Դելեյթ արա՜, նորից սարքենք: Կարինե- Մանկասպան, կոկորդդ կկրծեմ (կանգնում է: Գագիկը փախչում է) աչքերդ կհանեմ… Ո՜նց մտածեցիր… (գնում է Գագիկի հետևից, սա փախչում է): Անահիտ- (Գագիկին) Տղամարդ չե՞ս: Կանգնիր, թող սրտի եղածը ասի: Գագիկ- (փախչելով) Ան ջան, լիկվիդ ունեմ: Դու գայիր, գրկաբա՜ց (գնում է բաղնիք): Անահիտ ն ու Գայանեն  Կարինեին  նստեցնում էն  բազմոցին : Կարինե- Այդպիսի բռիների ոն՞ց եք տուն թողնում: (նայում է հեռախոսին) Փողը եկավ (գնում է համակարգչի մոտ, քիչ հետո վեր կենում: Անահիտի հետ մոտենում են հայելուն) Ջանս, լավ ընտրություն է: Բայց բարդ անձնավորություն է, եսակենտրոն: Պակաս չոր ու մի քիչ խորամանկ եղիր: Գնացինք, ուշ է, կարևոր է շատ: Անահիտ- Չէ: Իմ բախտն էլ է վճռվում: Կարինե- Հիմար խաղեր ես խաղում, ի՜նչ բախտ: Անահիտ- Բա որ չկանչի՞: Կարինե- Խե՜ղճ միամիտ: Հրաչ, ինձ կուղեկցե՞ս (Հրաչյան մոտենում է): Ի՞նչ է վիճակը: Հրաչյա- (Կարինեին) Տար: Անահիտ- (խոսելիս նայում է Կարինեին) Ոչ մի տեղ չեմ գնա, մնում եմ: Հրաչյա- (Անահիտին) Ի՞մ մոտ: Անահիտ- Ու խայտառակվե՞մ որպես Գայանփոխարինիչ: Ասելու ուրիշ բան չունե՞ս: Հրաչյա- (Անահիտին) Ի՞նչ ասեմ: Կամ բացատրիր, թե ի՞նչ ես անում, կամ գնա: Հիմարացել ես: Անահիտ- Ես հիմար չեմ (հեռանում է, փորձում լսել նրանց խոսակցությունը): Կարինե- (Հրաչյային) Անոյիս չնեղացնես: Իրեն սեր ես խոստովանել, սիրտը գրավել: Հրաչյա- Ես որևէ մեկին ոչ պարտք եմ, ոչ էլ՝ պարապ, փրկելու կամակոր հիմարիկին: Կարինե- Այդ կամակոր գեղեցկուհին սիրում է: Իրեն կորցրել է, օգնիր: Հրաչյա- Դա սեր չի: Գլխացավ է: Փողի հոտից է իրեն կորցրել: Կարինե- Դու քեզ ավելի շատ ես սիրում, քան արժանի ես: Երբ համոզվես, որ նա նախընտրում է քո տան քացախն ուրիշի գինուց, կհասկանաս, թե ինչ է ընտանիքը: Խնդրում եմ, սրանց կորցրու, ու չթողնես, որ որևէ մեկի հետ գնա: Կանե՞ս: (Հրաչյան գլխով է անում) Ասա, դուրս գա: Հրաչյա- (բաղնիքի դռան մոտ) Դուրս արի, թե չէ դուռն էլ, գլուխդ էլ կջարդեմ: Գագիկ- (դուրս է գալիս: Կարինեն Անահիտի հետ մտնում է բաղնիք: Կախիչից վերցնում է անձրևանոցը, գցում վրան, չոքում հայելու անկյունում: Ինքն իրեն) Ու՞մ խանդեց: Կարինե- (Անահիտի հետ մոտենում է մուտքին) Երջանկությունդ ու ինքնասիրությունդ չկորցնես (Անահիտին համբուրում է, գնում): Անահիտ- Չեմ կորցնի (գնում է պատուհանի մոտ): Գագիկ- (շորը թողնում է գետնին, մոտենում Հրաչյային) Հիմար խաղ էր: Որ ինձ հասներ, վատ կլինե՞ր: Կարգին ապրանքը քոռ ու փուչ եղավ: Հրաչյա- Անոն ապրա՞նք, քոռ ու փուչ եղա՞ծ: Ցնդեք, արագ (Անահիտը խաչակնքում է): Գայանե- Բա օջախի կենա՞ցը: Գև, բախտդ ընտիր է: Ամուսնանում ես: Բայց ղառի աղջիկը ելավ: Գևորգ- Դու ի՜նչ բախտ բացող, ղառի աղջիկը դու ես: (Անահիտին) Ան ջան, քեզ ու՞ր տանեմ: Անահիտ- (Գևորգին) Դու ո՞վ ես, որ ինձ ուր տանես, հեռացիր (Գևորգը հեռանում է): Հրաչյա- (ինքն իրեն) Խա՞ղ է խաղում, խմա՞ծ է, թե՞ ես եմ հիմար: Գագիկ- (մոտենում է Անահիտին, առանձին) Ան, Գևորի հետ չես գնա, չէ՞: Անահիտ- Գագիկ, սիրտ չունեմ: Գագիկ- (Անահիտին, առանձին) Դուրս է հանում: Միասին գնանք, զրուցե՜նք, հանգստանա՜նք: Անահիտ- (Գագիկին, ցածրաձայն) Բան չի ասու՜մ: Հետս չի խոսու՜մ: Չգիտեմ ինչ անե՜մ: Հրաչյա - Մի րոպեից մաքրեք տունը: (լսվում է դռան զանգի ձայն: Բացում է դուռը) Գևոր, արի: Չկրկնեմ (գնում է, նստում հայելու անկյունում): Երրորդ մաս Գևորգ- Ժամանակին (դռնից դուրս է գնում, վերադառնում, մոտենում Անահիտին): Գայանե- Գև, օջախի կենացը, ամոթ է: Գևորգ- Կհասցնենք: Լսեք, ասում էիք, որ եղածը խաղ է: Սա էլ իմ խաղն է: Անո, սրանք ադամանդե քարերով մատանի և ականջօղեր են: Սա էլ մեքենայի բանալի է, որ ներքևում է: Քոնն են, եթե համաձայնվես դառնալ իմ կինը: Գայանե- (Գևորգին) Ինչու՞ ես նոր ասում: Անոյից լավը կլինեի: Բա որ չուզի, ի՞նչ կանես: Գևորգ- Եթե ասեմ, կվազեք: Ես պետք է ընտրեմ սրանց արժանիին: Ան ջան, ասա: Անահիտ- Չգիտեմ: (գնում է Հրաչյայի մոտ) Խորհուրդ տուր, առաջարկություն են անում: Հրաչյա- Խորհուրդ կտամ, որ ինձանից քո ձեռքը խնդրի: Ան ջան: Անահիտ- Դու իմ ի՞նչն ես, որ քեզանից խնդրի: Հրաչյա- Բա ինչու՞ ես հարցնում: Ես ննջարանից դուրս հանողն եմ, մոռացա՞ր: Ի՞նչ ասեմ յուղոտ կտորի հետ ննջարանում փակվող աղջկան: Քանի դրանց արժանի ես, գնա: Անահիտ- Դու… ոչինչ… Հիմա ես կա… ու էլ չես հերթապահի ննջարանի մոտ (Գևորգին) Ու՞ր են: (Գևորգը փորձում է մատանին հագցնել) Հետո: Չհասկացա՞ր (ոսկեղենը պահում է ձեռքում): Գագիկը և Գայանեն թույլ ծափահարում են: Գևորգ- (համբուրում է Անահիտին) Չեղավ, համբու՜յր (Անահիտը համբուրում է Գևորգին): Շնորհավորհեք, ու ասեք, երջանիկ լինե՜ք, մի բարձի ծերանա՜ք: Գագիկ, Գայանե- Շնորհավո՜րհ: Գագիկ- Ա՜խ, ոսկով են գնում քեզ, անհաս ցնորք իմ հոգու (ինքն իրեն): Թա՜նկ պաչ է: Գևորգ- (Գայանեին) Ի՜նչ ցնորք, մաքուր ոսկի ու ադամանդ է: Հազար դոլարի վրա գրազ կգամ: Ո՞նց է …կսազի: (ինքն իրեն) Ո՜նց են շշմելու: Գայանե- Չէի ասի: Ուրիշի համար են առած, ոսկեսազիկ դեմքով: Հրո, սիրելի՜ս, նվե՜ր: Հրաչյա- (Գայանեին) Մոռացիր, հիմար կատակ էր: Դու՞ էլ ես ապուշ: Գայանե- Բա սրանց կատակը չի՞ վերջանալու:  Հրաչյա- Երբ մի հիմար գտնի իր կորցրած գլուխը, մյուս հիմարը՝ կորցնի: Անահիտ- (մոտենում է Հրաչյային) Չե՞ս շնորհավորհում: Գոնե կատակով: Հրաչյա- Ինչու՞ չէ: Եթե ուզում ես զարմացնել: Անցյալը պարտադրում է: Բայց ափսո՜ս: Անահիտ- Գագիկ, միացրու (ոսկեղենը դնում է հայելու մոտ, նորից վերցնում): Գագիկ- (մեղեդի է միացնում, ինքն իրեն) Կխանդեի, ու Հրաչը կծեծեր: Անահիտ- (պարելով: Հրաչյային) Ապրես որ իմ …օրն ինձ թույլ տվեցիր երազել: Ինչու՞ ես մռութներդ կախել, ինչո՞վ օգնեմ: Հրաչյա- (Անահիտին) Ոչինչ: Անմեղ խաղերդ ստացվեցին: Բոլորը կգնան, ամեն ինչ կպարզվի: Անահիտ- (ծիծաղում է) Ախ, դու: Ահա թե ի՜նչ ես մտածել: Հրաչյա- Ես ոչինչ չեմ մտածել: Գևորգ- (Գայանեին) Ռեստորանում իր պարից նախանձից կպայթե՜ն: Թերություն չունի՞: Գայանե- Կբերի օժիտի հետ, մինչև ինձ հիշելդ, Գևո տղա: Պարը  վերջանում  է : Պարողները նստում  են բազմոցին : Անահիտ ը կպչում է Հ րաչյային : Գևորգ- Ան ջան, պարե՞նք մեր առաջին պարը… Անահիտ- (Գևորգին) Իմ զույգը Հրաչոն է, իրեն դիմեք: Հրաչյա- (Անահիտին) Գնացինք: Անահիտ- Գնացի՜նք: Գևորգ- (Հրաչյային) Ու՞ր ես տանում իմ կնո… Անոյին: Հրաչյա- (Գևորգին) Դու գիտե՞ս, թե ի՞նչ բան է իրավունքը: Անահիտ- Իրավու՜նք: Գևորգ- (Հրաչյային) Իրավու՞նք: Ես օրենքի մարդ եմ, ու դու գիտես, ես՝ չգիտե՞մ: Հրաչյա- (Գևորգին) Իսկ ի՞նչ բան է գիշերը, գիտե՞ս: Անահիտ- (հենվում է Հրաչյային) Գիշե՜ր: Գևորգ- Գիշե՞ր: Էնքան եմ տեսել, որ… հիշելիս… քունս տանում է: Հրաչյա- (Գևորգին) Լավ է: Քանի որ ձեր պսակա… առաջ…համաձայնությունը եղել է իմ տանը, դու հիշիր ու քնիր: Իսկ ես օգտվում եմ առաջին գիշերվա իմ իրավունքից: Անահիտ- Օգտվե՜նք: Գայանե- (մոտենում է Անահիտին, առանձին) Ան, ջան, դրանք փորձեմ, բերեմ։ (Անահիտն առանց հայացքը Հրաչյայից կտրելու, ձեռքի եղածը տալիս է Գայանեին: Հրաչյան նորից բռնում է Անահիտի ձեռքը: Գնում է հայելու մոտ): Գագիկ- (նկատում է, ինքն իրեն) Ոսկեղենով Անո չեն դառնում, հիմար (սեղանիկի վրայից թելը վերցնում է): Հրաչն էլ, թելն էլ ցնդեցի՜ն: Գևորգ- (Հրաչյային) Ի՞նչ գիշեր, ի՞նչ իրավունք Գայանե- Ճիշտ է, ես էլ եմ լսել, բայց որտեղ, չեմ հիշում։ Հրաչյա-(Գևորգին)Տեսնու՞մ ես: Գոնե լռիր, որ գործից չհանեն: Հարսն ապուշացել է: Խելքի բերեմ: Անահիտ- (Հրաչյային) Բա մինչև հիմա ու՞ր էիր, գիտուն: Գևորգ- Ան ջան… Անահիտ- (Գևորգին) Լռիր: (Հրաչյային) Չասեցի՜ր։ Հրաչյա- (Անահիտին) Քեզ դժվար է հասկացնելը գժված ժամանակ (Գևորգը շարժվում է): Անահիտ- (Գևորգին) Չե՞ս հասկանում: (Հրաչյային) Գուցե ամեն ինչ քո պատճառով է: Հրաչյա- (Անահիտին) Բայց կլսե՞ս, որ ասեմ: Գևորգ- Ան ջան…(մտնում է Հրաչյայի և Անահիտի արանքը) Ես չեմ թողնի, որ իմ կնո… Անահիտ- (առանց Գևորգին նայելու) Ի՞նչ ես կանգնել շնչիս, տեսադաշտս փակել: Թող գնա: Քո պատճառով օրենք չեմ խախտելու: Հրաչյա- (Գևորգին) Դու տանտիրոջ իրավունքի երկրորդ բաժնի քառասուն հոդվածի “Ճ” ենթակետը հիշու՞մ ես: Գևորգ- Չէ, մոտավորապե՜ս: Ամե՜ն տեղ քննում են: Ան, գնում ենք մեր տուն: Անահիտ- (Հրաչյային նայելով) Ի՞նչ տուն: Ձեր տունն ինձ ինչ: Իմ տունը սա.. այստ.. Գնա, գնա… Գևորգ- Ախր որտե՞ղ եմ լսել: Բա սա գո՞րծ է օրենքի մարդ լինելը… Ան ջան, մենա՜կ օրենքի սահմաններում: Դրանց ընտրել ենք, որ օրենքն այնքա՜ն խճճեն, որ օրենքի մարդն էլ խճճվի: (ինքն իրեն) Ո՞նց պատմեմ, որ չպայթեմ դրանց հարցերից: Գագիկ- (բաժակ է վերցնում, մոտենում ննջարանի պատին) Պաչեի, որ ի՞նչ: Գայանե- Բա ի՞նձ ով է բացատրելու: Ես էլ եմ իրավունք ուզում: Գագիկ- (Գահանեին) Ես կտամ: Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ անեմ: Գևորգ- Բա ե՞ս ինչ անեմ, գնա՞մ խնձորի: Հրաչյա- (Գևորգին) Չէ, թող մնա: Ես կասեմ: Անահիտ ն ապտակ ում է Հրաչյային: Հրաչյան նրա ն տանում է ննջարան: Գագիկը բաժակը հենել է ննջարանի պատին, և ականջը բաժակին: Գևորգը նայում  է Գագիկի ն :   Անահիտ- (կոշիկները հանում է, հենվում բարձին) Հոգնեցի, հերիք է: (նկատում է թափած շորերը, Հրաչյային) Ինչու՞ ես թափել: Ի՜նչ անպետք խաղե՜ր ես խաղում: Հրաչյա- Ի՞նչ խաղեր: Անահիտ- Դե, դրանց ուղարկիր: Ասա՝ ուշ է: Ես էլ գնամ: Հրաչյա- Ո՞վ, ու՞ր: Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Երջանիկ սրիկա, եկանք (Անահիտն ու Հրաչյան պատուհանը բացում են, նայում ներքև): Անահիտ- Բոլորի՜դ սիրում եմ: Շու՜տ բարձրացեք: Հրաչյա- Սպասիր: (հանում է վերնազգեստը, գցում մահճակալին, ձեռքով ներքև ողջունում) Այսօր հարմար չի: Վաղը: Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Ան, դրա ինչ՞ն ես հավանում: Մենք եկել ենք, ներս չի թողնում: Իջիր, թագուհիս, քանի ուշ չի: Անահիտ- Չեմ կարող, խոստացել եմ: Երկրորդ երիտասարդ տղամարդու ձայն- Խելոքացել է՞: Անահիտ- Ու՜ր պիտի փախնի: Մի՜ քիչ էլ՝ ես: Երրորդ երիտասարդ տղամարդու ձայն- Ան, շշմեցրու, վաղը խղճանք ինքնահավանին: Անահիտ- Անպատկառ: Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Երջանիկ ապուշ, առավոտյան շուտ ժամը տասներկուսին կսպասեք: Ան, այս անգամ իմ անունից եմ երգում: Փոշմանիր, թագուհի (լսվում է «Լուսնյակ գիշեր» երգը: Կրկներգը երգում են տղաներով): Անահիտ- Ես անզո՜ր եմ: Իմ բախտն իր ձեռքերում է: Դուք լա՜վն եք: Երկրորդ երիտասարդ տղամարդու ձայն- Մեր հույսը ոստիկանությունն է: Անահիտ- (ներքև օդային համբույր է ուղարկում: Հրաչյային) Առավոտ շուտ շուկա: Չվախենաս, հավաքած փող ունեմ: Հրաչյա- Ու՞մ համար, ինչու՞: Անահիտ- (նստում է մահճակալին) Չեմ հասցնի: Գալու են, չէ (մատներն է ծալում): Հրաչյա- (նստում է Անահիտի կողքին) Լսիր, դու հենց նոր Գև…դրանից ոսկիներ ընդունեցիր, համաձայնվեցիր դառնալ իր կինը: Մի քիչ հետո… կգնաս: Հարբա՞ծ ես: Անահիտ- Ուրեմն դու՜…որ ե՜ս ամուսն… էդ հիմ…Ուրեմն չես ուզում հասկ… (ձեռքը տանում է կոշիկներին): Հրաչյա- Չէ, (շտապում է դեպի դուռը) չանե՛ս: Անահիտ- (կոշիկը շպրտում է: Երկրորդն է վերցնում, գնում դուրս) Ու՜ր: Գևորգ- (ձեռքերը պարզում է) Շա՜տ ճիշտ ես անում: Անահիտ- Իհարկե (կոշիկով հարվածում է Գևորգի գլխին, Գևորգը կծկվում է): Շատ ճիշտ (նորից է հարվածում): Գևորգ- (փռվում է գետին) Պաշտոնական պարտակ… Գայանե- (մոտենում է Գևորգին) Հանգավ…բախտս: Ես էլ բացում եմ, ու չի բացվում: Գագիկ- Եկա: Հրաչյա- Ճիշտ է: (Գագիկին) Արի, լավ բան ասեմ (Գագիկը և Անահիտը մոտենում են Հրաչյային: Հրաչյան թաքնվում է Գագիկի թիկունքում): Գագիկ- Ան ջան, ես Գագիկն եմ, Հրաչը չեմ, Գևորը չեմ: Հիշեցի՞ր… (Հրաչյան գնում է հայելու անկյուն, ծածկվում անձրևանոցով): Անահիտ- Նույնն ե՜ք, հեռու (կոշիկով հարվածում է Գագիկի գլխին): Գագիկ- (չոքում է) Ան ջան, մեղք եմ (ցույց է տալիս գլխի վրա): Երկրորդը ա՜յ, այստեղ: Անահիտ- Հաճույքո՜վ: (հարվածում է նշված տեղը) Միջնորդն ու՞ր է (հայելու դարակից հողաթափեր է վերցնում, հագնում, շրջում տան մեջ): Գագիկ- Վա՜խ: Չպաչելու համար, հաստատ (գլուխը բռնած գնում է դեպի հայելին): Հրաչյա- (թաքստոցից) Զբաղված է (Գագիկը մտնում է սեղանի տակ):  Գայանե- Ո՞վ քեզ խփեց, Գևո ջան: Ամեն ինչդ իրենով արեց, գլուխդ կերավ: Ես չէի կարո՞ղ: Գև ջան, թե ուղեղդ ողջ է, մտածիր, թե ի՞նչ ես անում: Կոշիկի համարն ասեմ, կհիշե՞ս, Գևոր ջան: Գլխից թու՜յլ ես, Գևո ջան: Ինձ պետք ես, Գևո ջա՜ն: (երբ Անահիտը մոտենում է, փռվում է Գևորգի վրա: Գևորգը ջղաձգվում է) Խելքի բերի: Հրո, բինտ, շա՜տ: Հրաչյա- (շշնջոցով) Աջ դարակում: Ես էլ: Գագիկ- Գա՜յ, ես էլ: Գայանե- (Գևորգին տանում է խոհանոց) Մնա սեղանի տակը, մինչև անցնի վտանգը: Ոսկին իրենց, ջարդած մասերդ՝ ինձ: Ու՞մ եք պետք անգլուխ, անոսկի …և այլն: Անահիտ- (գնում է ննջարան, նստում հատակին): Չե՜մ ուզում կորցնել, չե՜մ կարող, ի՞նչ անեմ, աստվա՜ծ։ (հեռախոսով զանգում է) Նար, չսպասես… Հրաչ չկա… Ջնջել եմ, ու չեմ գալու, ու էլ (Հրաչյայի վերնազգեստով աչքերն է սրբում) ինձ չես տեսնի՜… Մերոնց հետո կզանգես: Հրաչոյի նկարը կդնես հետս (հեռախոսն անջատում է, շպրտում: Երգն ավարտվում է: Լսվում են ծափեր): Միջին տարիքի կանանց ձայներ- Ան ջան, բախտավո՜ր լինես, բարո՜վ գաս մեր բակ: Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Ան, ես քեզ սիրու՜մ եմ: Դու իմ իդեալն ես: Գագիկ- (դուրս է գալիս, Հրաչյային, շշուկով) Որտե՞ ղ է…իդեալը: Լա՜վ պրծա: Հրաչյա- Չէ, տեղդ ազատ է (շորը թողնում է տեղում, գնում ննջարան): Գայանե- Գագ, արի բուժկետ: (Գևորգը բինտապատ գլխով նստում է բազմոցին: Գագիկը գնում է խոհանոց) Սիրեք, երգեք, ու եկեք՝ լավ չե՜մ, փրկի՜ր երկու օրով, մինչև բարիանա: Հրաչյա- (վերնազգեստը հագնում է, պառկում մահճակալին) Լա՜վ պրծա: Անահիտ- Հանիր, կեղտոտ է: (Հրաչյան անկողնից վայր է ընկնում, ձեռքերով գլուխը ծածկում): Վերցրու (իր ձեռքի շորը պարզում է Հրաչյային): Թող մի՜շտ լավ պրծնես: Ուրիշ գլուխներ կկոտրվեն, սրտե՜ր, կյանքե՜ր: Ոտքդ քարին չառնի: Քո արև: Հրաչյա- (փոխում է վերնազգեստը) Ան, ի՞նչ ես քեզ կորցրել: Չէի սպասում: Մեկ ուզում ես …ոսկինե… դրան, մեկ չէ: Սակարկու՞մ ես, թե՞ ինչ: Ասա, դուրս շպրտեմ: Էս թա՞ց է: Անահիտ- Ինչու՞ եկար երգեցիր, ինչու՞, անխի՜ղճ: Գայանեն և բինտապատված գլխով Գագիկը գալիս են, նստում սեղանիկի շուրջը: Գևորգ- (հեռախոսը զանգում է, միացնում է) Հա …ապրեք, տղերք ջան… բա ո՜նց (անջատում է հեռախոսը): Ու՞ր է Անոս: Գայանե- Գիշերն է կրկնում: Դուրն եկավ: Տեսնենք ողջ կմնա՞նք: Թե ինչը՞ հավանեցիր: Ուրիշ չկա՞ր: Երկու անգամ էլ խե՜ղճ Հրաչի գլուխն է ջարդել, սա չհաշված: Գևորգ- Տեսնում ես, երկու՜ անգամ: Վա՜խ: Էս ի՜նչ վերք է մեր գործում: Ոսկիների հարցը պարզենք: Համ էլ սիրում եմ: Կկանչե՞ս: Ինձ չի կարելի: Գործի պետք է գնամ, որ պատմեմ, որ պայթեն: Պայուսակ կառնեմ: Վա՜խ: Գայանե- Պայուսակ Անոյիդ կառնես: Ավտոյի գույնին ու երկաթից բռնիչով: Գևորգ- Բա ի՞նչ: Գայանե- Ինձ կդարձնե՞ս սիրուհիդ: Գևորգ- Կասկածու՞մ ես: Քո եղունգի վրա ավելի շատ փող եմ ծախսելու, քան՝ իր: Սպիտակ բինտ թափահարիր, օրենք է, մե՜ղք ես: Ասա, լացու՜մ էր: Գայանե- (ննջարանի դուռը ծեծում է, ներս մտնում, մոտենում մահճակալին) Վա՜յ: Հրաչյա- (Գայանեին) Ի՞նչ կա: Գայանե- Հո չխանգարեցի՞: Ան, Գևոն …էլ է լացում: Անահիտ- Ի՞նձ ինչ: Գայանե- Մատանին…էէէ, քեզ է ուզում: Որ ամուսնանա: Անահիտ- Ախ հա, մատանին: Գալիս եմ: Գայանե- (դուրս է գալիս ննջարանից, Գևորգին) Նվերն ուզեմ: Գևորգ- Ո՞նց էր…հը՜մ: Գայանե- Բավարար… ված, երկու տղամարդ խաղացնող կնոջ: Անահիտ- (Հրաչյային) Ասելու բան չունե՞ս, գնում եմ: Հրաչյա- Կանչում է, ու գնում ես: Հիշում ե՞ս, կատակում էինք, որ իբր հարուստի հետ հաշվարկով ամուսնությունն ավելի ամուր է լինում, քան ուսանողի հետ սիրելով: Անահիտ- (փակում է պատուհանը, վրա բերում վարագույրները) Սրանից հետո ուրիշինն եմ: Կուզենաս հետս խոսել, իրենից թույլտվություն կվերցնես, հասկացա՞ր: Հրաչյա- Ումի՞ց: Անահիտ- Գագիկ էր, ի՜նչ էր: Ի՞նչ կարևոր է: Խոսքը քո մասին է: Չե՞ս հասկանում: Հրաչյա- Հետո չի լինի: Մենք տարբեր բուհերում ենք: Դժվար իրար տեսնենք: Անահիտ- Ես էլ դա եմ ուզում: Չե՞ս հասկանում, չե՞ս հասկանում: (գնում է սենյակ: Հրաչյան մոտենում է դռանը) Գագ, ինձ տուն տար: Հրաչյա- (ինքն իրեն) Ո՞նց եմ բարևելու… բայց կբարևե՞ս, Ան: Գագիկ– Ե՞ս: (պարի շարժումներով, ինքն իրեն) Զգում էի՜: Ուղի՜ղ իմ տուն: Անահիտ- Հա, գնում ենք: Տաքսու փող ունեմ, չմտածես: (շարունակելի)
94

Տուն արի (2)

Երրորդ մաս Գևորգ- (դռնից գնում է առաջ: Քաղաքացիական հագուստով է, գլխարկը սպայական) Ու՞ր է աղունիկս: Գայանե- (թքով աչքերն է թրջում) Գև, հետո կլացեմ, նոր եմ քսվել: Գևորգ- Վաղը պատմեմ, պայթեն: Լա՜վ եղավ: Էս ի՞նչ է: Ո՞վ է զույգդ, խառնեմ իրար: Հրաչյա- (Գևորգին հրում է) Ո՞նց: Գևորգ- (Հրաչյային) Ի՞նչ: Գայան- Հրո ջան, անշառ է: Խոսելուն չնայես: Գևորգ- (Հրաչյային) Ախպեր, ձեն չհանե՞նք, որ իմանաք խոսել գիտենք: Ես Գևորն եմ: Հրաչյա- Գևո, խելոք: Չարացած եմ (նստում է ննջարանի կողմի բազկաթոռին): Գևորգ- Խելոք եմ, բա ու՞ր են երգը, պարը: Ծնու՞նդ է: (Գագիկին) Գևոր: Գագիկ- (Գևորգի ձեռքը սեղմում է) Գագիկ, ուսանող: Պարտք, խախտում չունեմ: Գևորգ- Կպարզենք: Լա՞վ ասեցի: Անահիտ- Այսօր սիրալիրության և իրար ներելու օրն է (բոլորին ծաղիկ է բաժանում): Գայանե- (Անահիտին) Վայ, ի՜նչ լավ օր է: Արի իրար ներենք: Անահիտ- (Գայանեին) Դու հաստատ անմեղ ես, կրքի փյունիկ: Գայանե- Լավ էր: Շոու բիզնես կտանեմ: (համբուրվում է Անահիտի հետ) Գև ջա՜ն, ների՜ր (Գևորգի հետ համբուրվում է): Գագիկ- Իրար պաչելու օր է՞: (համբուրում է Անահիտին) Էլի ներե՞նք: Գևորգ- (Գագիկին) Հո՜պ, հերթս (համբուրում է Անահիտին, առանձին): Քաղց՜ր կտոր ես: Քո խաթեր երեք գործ կփակեմ: Անահիտ- (Գևորգին, առանձին) Ապրես, բայց ես ավելին արժեմ: Գևորգ- (Անահիտին, առանձին) Ար… ժե՜ս, գեղեցկուհի (հաճախակի նայում է Անահիտին): Գայանե- (համբուրում է Հրաչյային, կսմթում) Ներվա՜ծ ես: էլ չանե՜ս: Անահիտ- (Հրաչյային) Մենք ներելու բան չունե՞նք: Հրաչյա- (Անահիտին) Ներվա՜ծ ես: Պետք է ներողությու՞ն խնդրեմ: Անահիտ- Այդ դեպքում ոչ ոք՝ ոչ ոքի: Գայանե- (Հրաչյային) Բա Անոյին չե՞ս համբուրում: Հրաչյա- Որ մտնեմ կրնկի տա՞ կ: Հատուկ օրեր կմոգոնի, որ մշակի: Մտքինը… Անահիտ- Մտքիս քեֆ է (դատարկում բաժակը, երգ միացնում): Գայանե- Ան ջան, խմու՞մ ես: Անահիտ- Հա, կյանքի դառնությունից: Պարու՜մ ենք: Պարում են: Գևորգը պարում է ա նսովոր շարժումներով: Պարը վերջանում է: Գևորգն Անահիտի ականջին  շշնջում  է , սա ծիծաղում է : Հրաչյան նստում  է ննջարանի կողմի Բ ազկաթոռին, Անահիտ ը ` հայելու  կողմի : Մյուսները  բազմոցին : Գագիկը խոհանոցից աթոռ  է  բերում , նստում  Անահիտի  կողքին : Գևորգ- Որպես չուսանող, գնամ, գամ: Աչքիս խմիչքը քիչ է: Հրաչյա- Պետք չի: Գագիկ- Չի խանգարի: Հետաքրքիր կնստենք: Գևորգ- Գնացի (գնում է դուրս): Գագիկ- Թող բերի, փողերը չպրծան: Հրաչյա- Հազար դրամի կբերեն, տաս հազարի կգոռգոռան, հիսուն հազարի պրոբլեմ կստեղծեն, հարյուր հազարով հետքերը չես մաքրի: Անահիտ- (Հրաչյային) Բա ինչու՞ ես տուն թողնում, գիտուն: Հրաչյա- (Անահիտին) Որ օրն անցնի: Ասեցի, մի արի: Գայանե- Սամոյի կլիպը նայե՞նք: Անտեղ իմ կրծքերը երգի հետ էֆեկտ են ստեղծում: Գագիկ- (Գայանեին) Ես միացնեմ երգը, դու էֆեկտը: Լսվում է դռան զանգի ձայն: Դուռը բացում է Անահիտը: Կարինե- (ներս է մտնում) Ան ջան, ապրես, որ կանչեցիր: Կարոտել էի: Անահիտ- (համբուրվում է Կարինեի հետ) Հրաչոյի ընկ… ծանոթներն են: (բարձրաձայն) դասընկերուհիս՝ Կարինե, երազանքների աշխարհի դքսուհի (գնում է խոհանոց): Կարինե- (պայուսակը դնում է հայելու մոտ) Ես Կառան եմ, ինետում հասցե ունե՞ք: Գագիկ- Չարեցի թաղ, Ծերենցի փողոց, Խնձորենց շենք, Շլորենց Գագուլ: Կարինե- Ան ջան, էս ի՜նչ տխուր ֆորում է (գնում է խոհանոց): Գայանե- Արվեստագետ պետք չի՞: Զառայի կլիպում իմ ոտքերը գլխավոր դերում են: Գագիկ- (Գայանեին, առանձին) Կարո՞ղ եմ տեսնել գլխավոր դերակատարին: Գայանե- (Գագիկին) Ի՞նչ թեմայով: Հարցե՞ր ես տալու: Գագիկ- Այո, կլիպի համար: Ֆոտոգենի՞կ են: Գայանե- (Գագիկի ականջին) Միա՜յն կծանոթացնեմ: Գագիկ- (Գայանեին, առանձին) Սիրում ե՜մ: Պայուսակ կառնեմ կոկորդիլոսի կաշվից: Գայանե- (առանձին) Խոստում պետք չի: Փողը տուր: Ուսանող չե՞ս: Անահիտ- (մոտենում է Գագիկին) Չմոռանաս (հեռանում է): Գագիկ- (Գայանեին) Ի՞նչքան: Գայանե- (Գագիկին, առանձին) Երեսուն հազար երկու, չէ իննը հարյուր դրամ: Գագիկ- (Գայանեին, առանձին) Իսկ հորթի կաշվի՞ց: Գայանե- Սերդ սուտ է, հա՞: Հորթի կաշվից իրեն (ակնարկում է Անահիտին) կտաս, որ ունես, բայց ինձ ես կպել: Գագիկ- Բայց կոկորդիլոսի կաշվին չեն հավատա: Գայանե- Ոչինչ: Կոկորդիլոսի կաշվից պայուսակով աղջկան կհավատան: Գևորգ- (մտնում է ներս, ձեռքին տոպրակներ) Բարի քեռին բարի՜ք բերեց: Հրաչյա- (Գևորգին) Հիմա դուրս կշպրտեմ: Գևորգ- (Հրաչյային) Շա՜տ նեղացկոտ ես: Հո մարդ չմեռա՞վ անմեղ սխալից: Անահիտ- Սխալի համար ներողություն են խնդրում: Թե չէ կյանքը կդառնանա, սիրելիները կբաժանվեն: Գևորգ- Չհասկացա, թե ինչի համար, բայց՝ կներեք: Հրաչյա- Գթասիրտ ուսուցչուհի, անմեղսունակ աշակերտ, ախտածին պատասխան: Գայանե- (Գագիկին) Տես, ի՜նչ տղա է: Ուտող խմող, ասող, խոսո՜ղ: Արվեստագե՜տ: Գագիկ- (Գայանեին, առանձին) Ինձ մի լքիր, չդառնամ լքված նավագանգիստ: Գայանե- (Գագիկին, առանձին) Դե այնպես արա, որ նավը չերազի ուրիշ նավահանգիստ: Անահիտը և Կարինեն խոհանոցից սպասք են բերում: Գևորգը հայելու մոտ է: Գագիկ- (առանձին) Մնա՜, որ քո նավը սպասարկեմ: Գայանե- (Գագիկին, լսելի) Ինձ էլի են կանչում: Գնամ համեմատեմ: Փարոսի լույսը չհանգցնես: (գնում է Գևորգի մոտ): Կարինե- Ան, ո՞վ է այդ դաժան պրագմատիկը: Անահիտ- Անոփոխարինիչն է: Ինձ չկարոտելու համար է: Գագիկն էլ պրակտիկանտ է: Կարինե- Կոնֆլիկտն ու գործող անձինք կան: Մնաց լարված սյուժեն բարի ավարտով: Հրաչյա- Կոնֆլիկտ չկա: Սա կանացի ֆանտազիայի ծնած հոգեցունց վեպ չի, կյանք է: Գևորգ- (Գայանեին, առանձին) Համաներումը զույգը ունի՞: Գայանե- (Գևորգին) Չհասկացա, բայց կատաղի է: Գևորգ- (առանձին) Հա՞: Դրանց զբաղեցրու, համաներման հետ զբաղվեմ: Բայց տես, հա՜: Գայանե- (առանձին) Հիշում եմ, հենց հասնի փորիս: Գևորգ- Չէ, ավելի նախօրոք (գլխարկը կախում է կախիչից): Գայանե- (առանձին) Սրանք նո՜ր նո՜ր ձեռ են բռնում: Անահիտը նստում է հայելու կողմի բազկաթոռին: Մյուսները  բազմոցին : Գագիկը Անահիտի կողքին, Կարինեն`Հրաչյայի: Գևորգը նստում է աթոռին, Անահիտի կողքին: Գայանե- (Գագիկին) Հուզեցիր խոստումներով, ու լռեցիր: Անսի՜րտ խոստումնալիք: Գագիկ- Գայ, կշռեցի սերս, խոստումներս, ու փողերս: Երևի լացեմ: Գայանե- Կմոտենաս, երբ կծիծաղես: Որ հավատամ: Գևորգ- (Անահիտին, առանձին) Սիրունս, հույսերս ե՞րբ քննարկենք: Անահիտ- (Գևորգին, առանձին, ծիծաղելով) Առիթի դեպքում: Գևորգ- (առանձին) Էդպես հոգին ալեկոծում եք, ու՝ զարմանում, ինչու՞ ես վրա քշում: Անահիտ- …Խոտորնակին՝ խոտորնակ: Գևորգ- Հայերեն ո՞նց կլինի (Անահիտը ծիծաղում է): Հրաչյա- (Կարինեին) Բեր քեզ հաճոյանամ, հրճվանքի ճիգեր ճառագելով: Կարինե- (Հրաչյային) Հարգանք: Սայթ ունե՞ք, շփվելու համար: Հրաչյա- (ակնարկում է ննջարանը) Ճոխ մահիճ, պատշաճ ոճով, ճաշակով: Կարինե- Իսկ առանց ճարտար ու ճոռոմ ճռվողյունի՞ (ծիծաղում են): Հրաչյա- Ճեպեցի՜նք (Կարինեն նայում է համակարգչին): Քիչ հետո, մենակ եմ: Գ ևորգ ը սեղանին է շպրտում թանկարժեք սիգարետի տուփը և թանկարժեք հեռախոսը: Հրաչյա- (Գևորգին) Այս տանը նորմալ մարդիկ հարցնում են, ու՝ չեն ծխում: Վերցրու: Գևորգ- Թող նայեն: Խանգարու՞մ են: Հրաչյա- (Գևորգին) Հա, վերցրու: Գևորգ- Ինչո՞վ, որ չունե՞ս: Հրաչյա- (Գևորգին) Տուփը կմտցնեմ բերանդ, հեռախոսով կծամես: Գևորգ- (պարզում է հեռախոսը) Ուզում ես զանգե՞լ: Կարինե- (Գևորգին) Այս տանը չեն պարծենում, առավել ևս՝ լկտիությամբ: Պահիր: Գևորգ- (տուփը և հեռախոսը վերցնում է) Հայերեն ասեք, էլի: (կանգնում է) Սիրունիկ Անոյի կենացը, որ քեֆ անելու պատճառ ստեղծեց: Ինչ լա՜վ տեղ է: Բաժակները խփում են իրար, խմում: Հրաչյան չի մասնակցում: Անահիտ- (Հրաչյային) Իմ ընկերն ինձ բան չունի՞ ասելու: Հրաչյա- (Անահիտին) Բայց կլսե՞ս: Նոր ընկերներիդ սիրունի՜կ խոսքը չի շեղի՞: Անահիտ- Հիշիր, մի՜շտ քո ձայնն է սպասված, ընկերս դու ես: Սա իմ առաջին երեկոն է: Հրաչյա- Չի՜ զգացվում, շնորհավորհու՜մ եմ: Անահիտ- (բաժակը դատարկում է) Որ քեզ հասկանամ: Կարինե- Ան, խմու՞մ ես: Ուրիշ նորություն ունե՞ս: Անահիտ- Կլինի: Պարենք: Կարինեն մոտենում է համակարգչին, երաժշտություն միացնում: Գևորգ- (մոտենում է Անահիտին) Միշտ շարքում, հույսի գրկում (պարում են): Գագիկ- (մոտենում է Կարինեին) Կարելի՞ է իմ սիրտը ձեզ նվիրել: Կարինե- Կարելի է: Տար խոհանոց, դիր եռացող ջրի մեջ, գնա: Գագիկը նստում է Գայանեի կողքին: Հրաչյան աթոռ է վերցնում, գնում Կարինեի մոտ: Գևորգ- (պարելով) Քաղցր, նպատակս կհարգե՞ս: Անահիտ- Ի՞նչ նպատակով: Գևորգ- Մոտիկանալու: (ինքն իրեն) Պատմեմ, կպայթեն: Միամի՜տ է: Անահիտ- Ըստ ժամանակի, և Ձեր…քո վարքի: Հրաչյա- (Կարինեին) Երաժշտությունը քեզ է երգում, ու ինձ շեղում: Կարինե- (Հրաչյային) Ինչու՞ այդպես միանգամից: Հրաչյա- (՚շոյում է Կարինեի ձեռքը) Ուզում ենք, ու մտքով՝ գրկվում, վախով՝ զրկվում: Կարինե- (ձեռքն ազատում է) Դրա համար չեմ եկել: Չէի սպասում: Հրաչյա- Պայմաններն են (ակնարկում է ննջարանը) սպասում, որ սպասարկեն: Գևորգ- (Գայանեին, որին Գագիկը շոյում է) Ի՞նչ է անում, Գայ: Գայանե- (Գևորգին) Չափում է: Կլիպի համար է (Գագիկի հետ գնում են խոհանոց): Գևորգ- Ասա չափը չանցնի: (Անահիտի ականջին շշնջում է: Անահիտը ծիծաղում է): Հրաչյա- (լսելի) Ամեն հիմար խոսքից կծիծաղի, որ բարկացնի: Կարինե- (Անահիտին) Ինչ՞ն էր ծիծաղելի, Ան: Անահիտ- (Կարինեին) Լիրիկա ենք քննարկում: Կարինե- (Անահիտին նշան է անում) Հուսով եմ, միայն քննարկում եք: Անահիտ- (ծիծաղում է, Կարինեին) Ըստ նյութի գրավչության և հուսալիության: Կարինե- (Հրաչյային) Ընկերուհուս խանդում եք, ինձ անկողին ակնարկում: Որ ի՞նչ: Հրաչյա- Ամեն իրավիճակում էլ մենք դեր ունենք: Եթե ըմբռնենք, ավելի հեշտ կապրենք: Կարինե- Եվ ի՞նչ: Ես վազեմ ննջարան, իսկ ընկերուհիս լուռ հնազանդվի՞: Հրաչյա- Առաջարկիր, քննարկենք: Իսկ ընկերուհիդ տխուր և հնաոճ մարդ է: Կարինե- Նա գանձ է: Կյանքը միայն պահը չի: Կան համատեղ անցյալ, հարգանք, հույս: Հրաչյա- Դրանք խեղճերի ծածկվելու համար են: Ես լիարժեք մարդ եմ առանց բարդույթների: Մեզ թողած, զբաղվում ենք պարտականություններով, ու՝ պառավում: Կարինե- Կյանք, առանց անցյալի: Խե՜ղճ Անո: Թե սանձեց, աստվածուհի ես կոչում: Հրաչյա- Ի՞նձ սանձել: Անահիտ աստվածուհի եղել է, բայց մոռացվել: Կարինե- Իսկ եթե Անոն ապրի քո սկզբունքներով: Հրաչյա- Հնարավ… Ոչինչ չես անի: Կյանքը մնում է կյանք: Կարինե- Ափոս, որ հիմարը կրակը կմտնի, բայց քեզ ցավ չի չպատճառի: Հրաչյա- Ասում եմ, տխուր և հնաոճ: Եթե չբարկացնես (շփում է իր գլուխը, ծիծաղում): Երաժշտությունը վերջանում է: Պարողները  նստում են : Անահիտ- (Գագիկին, որ գալիս է խոհանոցից: Առանձին) Չե՞ս ուզում համեմատե՜լ: Գագիկ- (Գայանեին) Հարցաքննելու եմ, հա՜ (պարում է Անահիտի հետ): Երկու յար ունեմ, երկուսն էլ աննմա՜ն: Որի՞ն սիրեմ, որ չնեղանա՜ն: Գայանեն  պայուսակից խաղաքարտեր  է  հանում : Գևորգը  նրան պար ի է հրավիրում: Գագիկ- (հեռախոսը զանգում է, բացում է, կարդում) «Լկտին ես, հա՜: Աֆրոդիտե»: Գայանե- (Գագիկին) Ես չեմ: Գևորին եմ ուղարկել: Քո համարը չգիտեմ, նոր ջնջեցի: Գևորգ- Ճիշտ է, լկտին ես եմ: Ինքն ինձ է սիրում: Գագիկ- Գիտեմ՝ ով է (ժպտում է Անահիտին): Անահիտ- (Գագիկին) Այսօր՝ երևի: Դրա՞ն ես սիրում, դավաճան: Գագիկ- Քեզ էլ.. Որ բարի լինեիր իր պե՜ս: Գեղեցկուհի՜ է պետք: Անահիտ- Աչքերով տնտղե՞լ ես ինձ, անամոթ: Գագիկ- Կարելի՞ է, իմ սեր: Անահիտ- (Գագիկին) Միայն քեզ: Այդպես չնայես, հուզվում եմ: Գայանե- Գև, չհանվե՞մ, գեղեցկության մրցույթ անցկացնեմ: Սրանք սսկվեն: Գևորգ- (Գայանեին) Ճիշտ է: Լա՜վ խմացնենք, որ իրենք էլ հանվեն: Երկրորդը դու ես: Գայանե- Ախր ես ով, սրանք՝ ով: Բա բնական հմա՜յքը, փո՜րձը: Գևորգ- Չի կարելի: Պաշտոնական դիրքի չարաշահում է: Երկրորդ տեղը վա՞տ է: Կարինե- (Հրաչյային) Մեր զրույցը որտե՞ղ ընդհատվեց: Հրաչյա- (Կարինեին) Ուզում ես համբուրվել, ամաչում ես: Կարին- Սրանց կորցրու, մնանք երեքով: Անոյիս կարոտել եմ: Հրաչյա- Դու ես խանգարում: Առաջարկում եմ լուրջ զրույց սուրճի շուրջ: Կարինե- Սրանք ի՞նչ կապ ունեն: Երեքով հաճելի կլինի: Հրաչյա- Հին կապ է, շեղման բնույթի: Լա՜վ բան եմ ասելու, բայց առանձին: Կարինե- (Անահիտին գաղտնի նշան է ուղարկում: Հրաչյային) Եթե այստեղ ասես, չե՞մ հուզվի: Անահիտ- (պարը վերջացնում է: Հրաչյային) Կես ժամից կգամ: Կար, չթողնես տխրի (Հրաչյայի համար աննկատ գնում է ննջարան): Հրաչյա- (Կարինեին) Խանգարիչը գնաց: Հիմա ննջարան, սուրճն էլ՝ երեքով: Կգա՞ս: Կարինե- (Հրաչյային) Եթե այդքան համառ ես ու անկեղծ, անմե՜ղ խնդրանք ունեմ: Հրաչյա- Ընկերուհուս ընկերուհու համար ամե՜ն ինչ կանեմ: Կարինե- Տրամադրվելուս օգնում է ձիու խրխնջոցը: Չես փոշմանի: Ասեղով էլ թույլ ծակում եմ ու տրամադրում: Փորձե՞լ ես: Հրաչյա- Չեմ համբերում: Արդեն ձի եմ: Ծակիր:  Կարինե- Այնտեղ: Եթե տրամադրես, քո՜նն եմ: Սա յուրացրու, արի (մատով հարվածում է Հրաչյայի քթին, գնում խոհանոց): Հրաչյա- (ձեռքը քթին) Իմ ամենաակտիվ օրգանը: Ննջարանում Անահիտը լույսն անջատում է: Հրաչյան գ նում է ննջարան: Կարինեն վերադառնում է համակարգչի մոտ: Հրաչյա- (դուռը փակում է) Ու՞ր ես: Վա՜խ: Անահիտ- (շշնջոցով) Հա: Հրաչյա- Շուտ արա, գիժ է, չիմանա: Վա՜խ, էդ ասե՞ղ է, թե՞ մախաթ: Անահիտ- (շշնջոցով) Հա: Հրաչյա- Բա ու՞ր ես: Վա՜խ, վա՜խ: Մե՜ղք ես… եմ: Անահիտ- (շշնջոցով) Չէ: Հրաչյա- Լավ, լսիր: (թույլ խրխնջում է) Լա՜վ էր: (համբուրվում են) Քաղց՜ր ես… Վա՜խ: Անահիտ- Գիտեմ: Անամոթ: Հրաչյա- Բայց …վա՜խ, վա՜խ: Անահիտ- Հիշեցիր, որ գիժ եմ, իս՞կ քո խոսքերը: Տրտինգ էլ կտա՞ս: Ինչու՞ չիմանամ: Հրաչյա- Ինչքա՜ն հիմար եմ: Որպես տուժած… Գի՜ժ: Անահիտ- Ընկերուհու հետ: Քեզ դաս տալն անօգուտ է: Ի՞նչ ես ուզում հասկացնել: Հրաչյա- Ապրում եմ առանց հասկացնելու, առանց պահանջելու …սսուս, կարոտել էի: Անահիտ- Ասելու ուրիշ բան չունե՞ս, անխիղճ: Հրաչյա- Ունեմ: Կյանքս չթունավորես (դուրս է գնում): Անահիտ- …Չեմ թունավորի (գնում է հայելու մոտ): Չորրորդ մաս Կարինե- Ինձ թվա՞ց, թե էշի ձայն լսվեց: Գագիկ- Ես էլ: Գոմը հիշեցի: Հրաչյա- (Կարինեին) Շանթարգել, նկարագրեմ վարք՞ս, թե վարգ՞ս: Կարինե- (Հրաչյային) Ինչու՞ մաս մաս: Թող հավաքվեն: Ենթատեքստը գոնե հասկացա՞ր: Հրաչյա- Կարդացի, այդքան էլ էշ չեմ, բայց՝ չհասկացա: (ծիծաղում են: Գայանեին) Բախտս բաց արա, քրմուհի: Ի՞նչ եմ անելու, քանի՞ ոտով: Գագիկ- (մոտենում է Անահիտին, առանձին) Ես քեզ էլի սիրում եմ, Ան: Անահիտ- (Գագիկին, առանձին)Մեկ ես, մեկ՝ Գայանը: Մեղք չե՞մ, սրտակեր: Գագիկ- (առանձին) Հրաչին շփոթեցնելու համար: Ընկերս է, չէ՞: Անահիտ- (առանձին) Էլ չե՜մ դիմանում: Հենց լույսն անջատեմ, կգաս ննջարան: Գագիկ- Կգժվե՜մ (պարի շարժումներով): Ի՞նչ ենք անելու: Անահիտ- (առանձին) Մթության մեջ անձայն ու ռոմանտիկ: Իմ օծանելիքն էլ (օծանելիք է ցանում Գագիկի վրա), որ շուտ գտնես…եմ: Գագիկ- (առանձին) Անկյունում փորձե՞նք, որ չշփոթվեմ: Անահիտ- (շշնջում է) Գնա նստի՜ր: Ես կասեմ (Գագիկը նստում է): Գևորգ- (պարը վերջացնում է: Անահիտին) Կպարե՞ս, գեղեցկուհի: Անահիտ- (Գևորգին) Եթե տրամադրությունս չի պարում, չեմ կարող: Գևորգ- (Անահիտին, առանձին) Տրամադրությունդ ինձ տրամադրիր: Սերս գժվել է, օգնիր: Անահիտ-(Գևորգին, առանձին) Ինչով կարող եմ: Ընկերուհուս ընկերոջ համար ամեն ինչ կանեմ: Գևորգ- (առանձին) Ի՜նչ հուզիչ էր: Էլի ասա, մի տեսակ եղա: Անահիտ- (առանձին) Վախենու՜մ եմ: Խնդրանք ունեմ: Գևորգ- (առանձին) Խոսքիս տերն եմ: Բայց բանակի պես ասա, որ չխառնեմ: Անահիտ- (առանձին) Լույսը տաս րոպեով կանջատեմ: Ննջարանում կապացուցես: Գևորգ- (առանձին) Իմ սեր: Հարցե՞ր ես տալու: Անահիտ- (առանձին) Հարցե՞ր… կողքիդ կանգնելն արդեն իմ անարգանքն է: Ի՞նչ հարց: Գևորգ- (առանձին) Ինչ բառե՜ր: Իմ համար էլ է կյանք: (ինքն իրեն) Սիրահարվե՜լ է: Անահիտ- (առանձին) Քնքուշ ու անձայն: (օծանելիք է ցանում Գևորգի վրա) Որ գտնենք: Գևորգ- (առանձին) Սիրտս փախավ: Փորձե՞նք անկյունում, որ հիշողությունս միանա: Անահիտ- (առանձին) Ինձ չի կարելի: Կհուզվեմ: Գնա: Գևորգ- (նստում է աթոռին, անորոշ ձայներ հանում: Ինքն իրեն) Վաղը կպայթեն: Գայանե- (Հրաչյային) Բախտիդ տեր եղիր: Քեզ համար ճրագ են վառել, դու փշերի մեջ ես բախտ փնտրում, կատվի աչքերի լույսով տարված (Հրաչյան գնում է Կարինեի մոտ): Ճրագիդ տեր եղիր: Անահիտ- Քմահաճույքներս գժվել են: Պետք է առանձնանամ խոհերիս հետ մթության մեջ: Հինգ րոպեով լույսերն անջատում եմ: Չի՞ խանգարի: Գագիկ, Գևորգ- Չէ, չէ: Ավելի լավ է՝ տաս: Անահիտ- Խնդրում եմ: Լույսը ես եմ անջատում, ես՝ միացնում: Գագիկ, խոհանոցի դուռը (Գագիկը դուռը ծածկում է): Կարինե, դա էլ (Կարինեն անջատում է էկրանի լույսը): Գագիկ, Գևորգ- Ճիշտ է, չխանգարեք: Անահիտը լույսն անջատում է: Լ սվում է դռան բացվելու և փակվելու թույլ ձայն, հետո ՝ գոռոց: Անահիտը լույսը միացնում է: Ննջարանից դուրս են գալիս Գագիկը և Գևորգը: Գագիկ- (ննջարանի պատի մոտ, բերանը բռնած) Վա՜խ բերան՜ս, առաջին պաչ՜ս… Գևորգ- (բաղնիքի պատի մոտ, բերանը բռնած) Վա՜խ բերան՜ս… բա որ իմանա՜ն… Գայանե- Ե՞րբ հասան այնտեղ, ինչի՞ համար: Կարինե- Սատանան ո՞նց արեց: Հրաչյա- Վտանգն զգում եմ, բայց չեմ տեսնում: Անահիտ- Տղամարդ՞ն էլ ողբա: Խե՜ղճ կանայք: Գագիկը և Գևորգը ո չ ոքի չեն նայում: Հերթով  վազում  են բաղնիք: Հրաչյա- Այս տանը ոգի կա, այսօր էլ մոմ չեմ վառել: Երկու անգամ գլուխս ջարդել է: Անահիտ- Մե՜կ, էն մեկը հաշիվ չի՜: Հրաչյա- Գնացել են թաքուն խմելու, և ոգին գինին քացախ է դարձրել: Գագիկ- Երանի չէ՜ր: Էլ չեմ պաչելու՜: Գևորգ- Երանի չէ՜ր: Ո՜նց էի տրամադրվե՜լ: Անահիտ- Չար ոգին ցույց է տվել իրենց հոգու կեղտն, ու սարսռել են: Գագիկ- Երանի չէ՜ր: Ստուգելու ե՜մ: Գևորգ- Երանի չէ՜ր: Բա որ ասեն, ցույց տու՜ր: Անահիտ- Աղաչեցի, չշարժվել, չաղմկել: Ինձ համար շա՜տ կարևոր է: Անջատե՞մ: Հրաչյա- Չէ: Մեղք են անկոչ հյուրերը, դուրս շպրտեմ: Անահիտ- Գևորգ, օրենքի մարդ ես: Հանգստի իրավունք չունե՞մ: Գևորգ- Չեմ հիշում որտեղ, բայց լսել ե՜մ: Չգիտեմ որտեղ, բայց ունե՜ս։ Չխանգարե՜ք: Անահիտ- Լռեք: Ոգին այստեղ է: (շշնջալով) Գայ, արի, ասեմ: Գայանե- Գնացի: Ձեր ոգին ձեզ մնա: Դողում եմ:  Գևորգ- Գայ, մեղք ես, հետդ գամ (ինքն իրեն): Գայից լավը չկա: Սրանք գի՜ժ են: Գագիկ- Հրաչ, հետո կգամ (եռյակը մոտենում է մուտքի դռանը): Անահիտ- (Կարինեին, առանձին) Կար, կհրավիրե՞ս «Անահիտ» սրճարան: Փող կա, հը՞: Կարինե- Ապրես: Հաշվիր այնտեղ ենք: Նոր բան չհորինես: Անահիտ- (Կարինեին) Գտիր իմ անունով երգը, չեմ դիմանում: Կարինեն միացնում է երաժշտությունը: Ահահիտը Հրաչյային պարի է հրավիրում: Պարում են: Հրաչյան չի կարողանում հարմարվել  Անահիտի  պարի  ռիթմի ն : Գևորգ- (ինքն իրեն) Չի ուզում, որ գնամ: Գագիկ- (ինքն իրեն) Հետ է կանչում: Նեղացել է: Գայանե- (ինքն իրեն) Լա՜վն է շան աղջիկը: Պարը  վերջանում  է : Անահիտը գնում է բաղնիք: Հրաչյան  նստում է իր տեղը : Կարինե- Հրաչ, դու քա՞ր ես, թե՞ խուլ: Խեղճը սեր է գոռում: Հրաչյա- Խուլ չեմ: Հենց մոտենում եմ, մատն է պարզում` «Մատանին դիր, հետո»: Կարինե- Կարոտել էի: Գևորգ- Մատանի՞: Մի բան էլ ավել կտամ: Գայ, չենք գնում: Հո չմեռա՞նք: Ահահիտ- (դուրս է թռչում բաղնիքից) Կար, պատրաստվե՞մ: (Հրաչյան զարմացած է): Կարինե- Հետո: (Հրաչյային) Երեքով գնանք սրճարան: Ինձ համար շա՜տ կարևոր է: Հրաչյա- (Կարինեին, առանձին) Փող չունեմ: Ինձ մի դիր անհարմար վիճակի մեջ: Կարինե- (Հրաչյային, առանձին) Կարևոր չի: Մեկի մասին ձեր կարծիքը կարևոր է: Աղաչու՜մ եմ: Գայանե- Մենք էլ չենք վախենում, մի քիչ էլ մնանք (Հրաչյան ուզում է խոսել): Անահիտ- Հնարավոր չի, մենք տեղ ենք գնում: Չէ՞, Հրաչո: Հրաչյա- Չէ, ուրիշ օր: Գագիկը  Գայանեն  ու  Գևորգը  մոտենում  են  սեղանին : Կարինե- Ան, չես փոխվի: Անահիտ- Երևի: Բայց այդ ոգուն կկորցնեմ: Գայ, խոհանոցից քացախ բեր: (Գայանեն գնում է խոհանոց: Հայելու մոտից թել է վերցնում) Նոր բաժակներով: Ուժեղը: Հրաչյա- Բաժակներն ափսոս են: Անահիտ- Ոգին կորցնելիս չպետք է ափսոսալ: Ուրիշ հիմարիկներ կնվիրեն ուրիշ տոներին: (Գայանեն բերում է բաժակները): Մթանը մարմին է փնտրելու: (բաժակ է տալիս Կարինեին, շշուկով) Հենց զգաս, կգոռաս՝ ոգի, չքվիր… Կարինե- (բաժակը վերցնում է) Գիժ, դողացի: Անահիտ- (Հրաչյային, շշուկով) Քացախը շփում ենք վրան, ու բաժակը՝ գլխին (բաժակը շարժում է: Հրաչյան պաշտպանվում է): Վախեցած ոգին այսպես կվախենա, ու կփախչի: Հրաչյա- (վերցնում է բաժակը) Վախս բռնողի ու ոգու կենացը: Որ էլ չվախենամ: Անահիտ- (մոտենում է Գագիկին, ձեռքը թաքուն շոյում, բաժակ տալիս, առանձին) Տաս հաշվին կմտնես ներս: Կհալվե՜նք: (Գևորգին է բաժակ տալիս, ձեռքը թաքուն շոյում, առանձին) Ի՜նչ լավ է, որ այստեղ ես: Տաս հաշվին կմտնես ներս: Չխառնես: Գայ, վերցրու: (Գայանեն վերցնում է բաժակը: Գայանեի աջ ուսին թել է դնում) Կար, կհաշվես մինչև տասներեքը: Եթե ձեզ դիպչեն, ուրեմն ոգին է: Չվախենա՜ք: (լույսն անջատում է) Հիշեք, նա թել է թողնում ձա… աջ ուսին: Կարինե- Մեկ… երկուս… երեք… չորս… հինգ… վեց…յոթ… ութ… իննը: Լ սվում  են  գոռոցներ : Անահիտը  լույսը  միացնում  է : Գայանեն  գոռում է ` ձեռքին  թել : Գագիկն  ու  Գևորգը  թաց  գլուխներով  իրարից  ոչ  հեռու բաժակ  են  թափահարում , գոռում : Գևորգ- (շրջվում է մեջքով դեպի Գագիկը) Ի՜նչ ապուշ օր է: Ախր հե՜չ պատմելու բան չի: Գագիկ- (շրջվում է մեջքով դեպի Գևորգը) Եղնիկ ես բռնում, խոզի ձայն է հանում: Գայանե- Ոգին ինձնից ի՞նչ է ուզում: Սրանք ի՞նչ են ուզում: Հրաչյա- Նշանները կան: Մնացին ինքն ու… մեր բաժակները: Կարինե- Սկսում եմ Հրաչին հասկանալ: Կտրիր սրանց գոռոցը, գիժ: Անահիտ- (Հրաչյային) Շատ ես հանգիստ: Կասկածելի է, բայց կողքիդ եմ: Հանե՞մ: Հրաչյա- Եթե ուզում ես, ինքս (բաժակից խմելու ձև է անում): Գայանե- Սրանք գի՜ժ են: Սրանց տանն ամեն օր կինո է լինելու: Անահիտ- Կինո՞, ուրեմն լա՜վ կինո (իր բաժակից խմում է): Կարինե- Մա՜մ: Հրաչյա- (Անահիտի բաժակը շպրտում է) Գիժ չես, ծուռ ես: Կար արի, որ չխեղդեմ (Կարինեն Անահիտին տանում է բաղնիք: Գայանեին): Քեզ ի՞նչ եղավ: Գայանե- Վախս քիչ էր, մի պահ էլ ուզում էի, որ խմեր: Կարո՞ղ է… Հրաչյա- Ոչի՜նչ, ես էլ: Բայց դա ուրի՜շ է (Գայանեն գնում է բաղնիք): Կարինե- (բերում է Անահիտին) Հրաչ, այնքա՜ն երեխա բերի, որ ժամանակ չունենա: (Անահիտին նստեցնում է հայելու կողմի բազկաթոռին) Եկեղեցում այդ ոգին կդառնա հոգի: Հասկացա՞ր (բաժակները տանում է խոհանոց, գնում համակարգչի մոտ): Հրաչյա- (Անահիտին) Դուրս եկա՞վ, թե՞ փորձի փոխանակում է ընթանում: Գայանե- (թելը պարզում է) Վառե՞մ: Անահիտ- Կայրես, երբ բախտդ կբացվի: Ամեն բացելիս պետք է ապաշխարես: Գագիկ, ո՞նց ես, արի: (Գագիկը նստում է աթոռին) Եկեք տղաներին չհարցնենք, թե ի՞նչ եղավ: Հրաչյա- Քացախը սրան ի՞նչ կանի (սպորտային վերնազգեստը գցում է Անահիտի վրա): Անահիտ- (Հրաչյային) Ապրե՜ս: Հրաչյա- (Անահիտին) Պապուդ հարցրու, դու մի կողմից ես սասունցի, մյուսդ մութ է: (գնում է Կարինեի մոտ): Գայանեն  թրջոցներ է բերում : Մեկը տալիս  է  Գագիկին , մյուսով խնամում  Գևորգին : Անահիտ- (թրջոցով սրբելով Գագիկի դեմքը, առանձին) Արցունքներդ չերևան: Ի՞նձ համար ես լալիս: Գագիկ- (Անահիտին, առանձին) Ի՜նչ բարի ես: Էլի եմ սիրում (սրբում է վրայի ջուրը): Գևորգ- Գայ ջան, ով քեզ հասկացավ, կերջանկանա: Ես էլ: Գագիկ- (Անահիտին, առանձին) Չե՞ս մխիթարի: Ո՜նց էի տրամադրվել: Արդեն ասե՞նք: Անահիտ- (Գագիկին, շշնջալով) Ուզում եմ, բայց կաշկանդված եմ: Ես ամենաշատն ինձ եմ սիրում: Կյանքն է այդպես: Գագիկ- (առանձին) Ան ջան, մի շանս էլ տուր: Հազի՜վ տրամադրվել ես: Զգում եմ: Անահիտ- (Գագիկին, առանձին) Չէ, լուրջ հարց է: Երևի Գևորգին դիմեմ: Գագիկ- (առանձին) Էլի՞ Գևոր: Ուրեմն ես մեռած եմ, ու անհասկացող: Ասա, ի՞նչ անեմ: Անահիտ- (առանձին) Ինձ թարմ լիցք է պետք, որ վերածնվեմ: (թաքուն շոյում է Գագիկի ձեռքը) Կօգնի միայն ձիու վրնջոցը: Եթե մեկը կարողանա, կվերագտնեմ ինձ ու իմ սերը: Գագիկ- (նայում է իր ձեռքին) Օգնու՞մ է: Թող մնա: Խրխնջո՞ց, ձիու՞, ո՞րձ: Անահիտ- Տարբե՞ր են: Դա՞ էլ գիտես: Պատկերացրու Թալինի սարերը, ձիեր, և՝ ի՞նչ: Գագիկ- (ցածր ձայնով խրխնջում է, շշնջալով) Ես էլ տրամադրվեցի: Ի՜նչ ճաշակ ունես: Այնպես խրխնջամ, որ աղաչես, որ քեզ տանեմ: Արդեն ուզու՞մ ես: Անահիտ- (Գագիկին, առանձին) Քիչ մնաց: Բայց հազվագյու՜տ շնորհք ունես: Գագիկ- (Անահիտին, առանձին) Չմտածես: Ամե՜ն ինչ կանեմ պաչիդ համար: Անահիտ- (Գագիկին, առանձին) Ասե՞մ, պատրա՞ստ ես ելույթին, իմ ձ…ասպետ: Գագիկ- (Անահիտին, առանձին) Որձ, ասա որձ: Անահիտ- (Գագիկի ձեռքը հեռացնում է) Լսեք: Ընկերս, Գագիկը (նայում է Գևորգին), կփորձի ինձ հանել դեպրեսիայից, հիշեցնելով հայրենի Թալինը: Ձիու պես կխրխջնա, և ես կվերածնվեմ, կհալվեմ ձեր հայացքներում (նայում է Գևորգին): Հրաչյա- (Անահիտին) Իսկ եթե արդեն չե՞նք ուզում, որ գժվես: Չես էլ հարցնու՞մ: Գայանե- Ես էլ եմ եղել Թալինում, ձի տեսել: Ես էլ եմ դեպրեսիա ուզում: Գևորգ- (անորոշ ձայներ է հանում, ինքն իրեն) Տանելու եմ հետս, թող տրաքեն: Հրաչյա- Ախոռում ընկեր կունենամ: Ձայնագրութուն բերե՞մ, որ ինձ էլ պայտեն: Անահիտ- Ոչ մի ֆոնոգրամա: Գագիկ- Ճիշտ է: Գևորգ- Միա՜յն կենդանի ձայն: Սա համալիրը չի: Գակիկը գնում է հայելու մոտ, խրխնջում, գնում , ն ստում: Անահիտը նայում է Գևորգին: Գևորգ- Ո՜վ ասես իրեն ինչի տեղ չի դնում: Թե քո ի՜նչ խելքի բանն է, ա՜յ ջահել: Եթե պետք է ի… Անո… (Գայանեն հազում է): Եվ Գայիս: Սա իմ առաջին ելույթն է: (գնում է հայելու մոտ, խրխնջում: Ինքն իրեն) Լացելով գալու է (նստում է Գայանեի կողքին): Հրաչյա- Կարինե, հալվեցի՞ր, օգտվեն՞ք: Կարինե- Ես զարմացած եմ, բնությունը՝ շփոթված: Ան, սկսում եմ խղճալ, չգիտեմ՝ ում: Հրաչյա- Ան, վերածնվեցի՞ր: Օգտվե՞նք հանգստի մեր իրավունքից: Անահիտ- Ընկերոջս եմ կանչում, որ իմ երազներով օծի երջանկության իմ իրավունքը: Կարինե- Այդպես չեն կանչում այս միջավայրում: Մեր տղաները շուտ խրտնող են: Գայանե- (փակ աչքերով) Մեկինը ձիու չէր: Գագի- Ես էշ չեմ, ձի եմ: Ըըը, հնարավոր չի: Ան, ո՞նց ես: Անահիտ- (Գագիկին, առանձին) Չպետք է թողնեիր, որ կանչեր: Վախենում եմ ազդի ու տանի՜: Գագիկ- (Անահիտին, առանձին) Ախր սխալիս վրա սովորեց: Նորից խրխնջա՞մ: Քանի՞ անգամ: Հրաչյա- Ժյուրին ի՞նչ է ասում: Ինձ ի՞նչ է սպասվում: Տրտինգ եմ տալու՞ մեջքիս՝ փերի՞: Անահիտ- Փերիներին անհոգ և տրտինգ տվող ձի պետք չի: Իրենք կթռչեն, կգնան: Կարինե- (Հրաչյային) Փերին օջախ արած, ջուր տաքացրած ճափիդ է նայում: Իսկ դու, ասպետդ, ձիդ կորցրել ես, ու թամբը գցել վզիդ, որպես ապացույց ասպետ լինելուդ: Թամբը վզիդ ընկել ես բախտ խաղացողների մեջ, ու վայելում ես նորեկին դիտմամբ բաժին արած բախտը: Հարբած հաջողությունից, գինուց ու ծխահոտից, չես զգում, որ զենքերդ փոխանակել ես հաճույքի հետ, ու նեղվում ես միայնակ փերու կանչերից, որ շեղում է այդ փայլփլուն և անորոշ հաճույքի աշխարհից: Գագիկ- Ես բախտ չեմ ուզում, փերի եմ ուզում: Ու՞ր է կանչում: Հրաչյա- (Գագիկին) Մի փորձիր կանացի քմահաճույքների աշխարհում երևալ անթերի, թե չէ կմնաս անփերի, եթե նույնիսկ՝ ամուսնանաս: Լսվում է դռան զանգի ձայն: Կարինեն բացում է դուռը: (շարունակելի)
89

Տուն արի (1)

Գործող անձինք Հրաչյա – ուսանող Անահիտ – ուսանողուհի, Հրաչյայի ընկերուհին Գագիկ – ուսանող, Հրաչյայի համակուրսեցին Կարինե – Անահիտի դասընկերուհին Գևորգ – ուժային կառույցի աշխատակից, երիտասարդ տարիքի տղամարդ Գայանե – Գևորգի ընկերուհին, երիտասարդ աղջիկ Հարևան – Հրաչյայի հարևանը, հասուն տարիքի տղամարդ Ես  ստիպված  եմ  քեզ  մոռանալ , քանի  որ  առանց  քեզ  չեմ  կարող : (Գևորգյան Իշխան) Առաջին գործողություն Առաջին մաս Բնակարան: Ձախ պատի միջնամասում մուտքի դուոը: Կողմնորոշումները` դահլիճի կողմից: Դռնից դեպի դահլիճը երկու մետր հեռու հայելի իր դարակներով, կողքին` կախիչ: Հայելու դիմաց աթոռակ է: Այդ անկյունը մի փոքր ելուստով առանձնացված է: Կախիչից կախված են կանացի անձրևանոց և տղամարդու սպորտային վերնազգեստ: Բեմի խորքում լուսամուտ է, աջ կողքին՝ պահարան: Լուսամուտի մոտ առանձին սեղան իր աթոռով, վրան՝ համակարգիչ: Լուսամուտագոգին դրված է կակտուսով ծաղկաման: Բեմեզրից մեկ մետր հեռավորության վրա դրված են բազմոց, բազկաթոռներ, սեղանիկ: Սենյակի աջ կողմում երեք դուռ է՝ դեպի խոհանոց, բաղնիք, և ննջարան:Ննջարանի ներսը դահլիճի կողմից երևում է: Ննջարանում դահլիճին հակադիր պատին զուգահեռ դիրքով մահճակալ է, վարագույրով առանձնացված: Աջ պատի երկարությամբ, բեմեզրի հետ տեղադրված է մահճակալ: Մահճակալի և աջ կողմի պատի միջև մեկ մետր տարածություն կա: Աջ կողմի պատի մեջ, բեմեզրի հետ պահարան է հարմարեցված: Պահարանի կողքին պատուհան է: Բոլոր պատուհանները ունեն վարագույրներ: Դռան և երկտեղանոց մահճակալի արանքում դրված է պահարան: Ննջարանի դուռը տեղակայված է բեմեզրի հետ: Դռան վրա հայելի կա: Լսվում է ջրի խշշոց: Անահիտ- (ներս է մտնում մուտքի դռնից, ձեռքին տոպրակ, հայացքը դեպի դուրս) Ինչու Հրաչո՞։ Տաքացնում է: Լսիր, Հրաչո՜: Հետո: (դուռը փակում է, մոտենում բաղնիքի դռանը) Հրաչո՜, եկա՜: Հրաչյայի ձայնը- Լավ արեցիր: Ինչու՞ երեկ չասեցիր: Անահիտ- Մենակ ե՞ս (տոպրակը թողնում է խոհանոցում): Հրաչյայի ձայնը- Խիստ մենակ: Արի համոզվիր: Անահիտ- (հեռախոսի զանգի ձայն է լսվում: Վերցնում է սեղանիկի վրայի հեռախոսը) «Գևոն էկավ, կծեծի: Վերջ»: Օհօ, իմ տարածքն է: (սեղմում է կոճակները, կարդում) «Գայան, հոգուս կայարան»: Չէ, Հրաչո, կայարանում չիջար: Հեռախոսը դնում է իր տեղը: Հրաչյան բ աղնիքից դուրս է գալիս Հրաչյա- (համբուրում է Անահիտին) Անոս չի համբուրում, որ գժվե՞մ: Անահիտ- Հասցե կտամ, կբուժվես՝ կայարանի Գայան: Հրաչյա- Իսկ կոնկրե՞տ: Անահիտ- Կայարան, ամբոջ կայարանում՝ մի Գայան: Հրաչյա- Ես հուզվել եմ իմ սիրո պատճառով, իսկ դու՞ (գնում է ննջարան, հագնվում, բաղնիքի հագուստը գցում մահճակալին): Անահիտ- Լուրջ սիրահարներն ամուսնանում են, որ հիմարություններ չանեն: Հրաչյա- Սկզբում հիմարություն է, իսկ հետո՝ պարտականություն: Իսկ ինքնամոռաց սերը՞: Անահիտ- Հասկացիր, պարտականությունը սրբացնում է հարաբերությունները: Հրաչյա- Շատ ես լրջացնում: Քիչ է մնում մոմ վառեմ, համբույրներով խաչակնքեմ… Անահիտ- Մի սրբապղծիր: Թեմա՞ չունես, թե՞ համբույր: Ախր իրար կորցնում ենք: Հրաչյա- Եվ ի՞նչ: Կյանքը վերջացա՞վ (վերցնում է հեռախոսը): Անահիտ- Ոչ: Մի քիչ կլացեմ առանց կլոր փորի: Դու էլ քո կյանքով: Հրաչյա- Լավ: Եթե ասեիր, չէի պայմանավորվի: Կսպասես (չոքում է, գլուխը դնում Անահիտի գոգին): Եթե լքում եմ այս վայելքը, ուրեմն կարևոր է, իմ վտանգավոր սեր: Անահիտ - Քո կարևորը գիտեմ (բռնում է Հրաչյայի քիթը, քաշում դեպի իրեն): Օհո՜, նորություն է (տանում է դեպի իր կուրծքը): Որ համեմատես (Հրաչյայի քիթը շոյում է): Հրաչյա- Մի ցավացրու: Անհիմն խանդը խաթարում է ներվային համակարգը, դա էլ՝ ստամոքսի աշխատանքը, դա էլ՝ արյան շրջանառություհը, դա էլ... Անահիտ- Սիրելիների սիրտն ու քիթը: Հրաչյա- Տեսնում ես: Խնայիր սիրտդ, հեշտ ապրիր: Ես սիրում եմ միայն քեզ: Իմ գիժ (համբուրում է Անահիտին, գնում): Անահիտ- Կփորձեմ: (գնում է ննջարան) Փնթի՜ (շորերը տեղավորում է պահարանում, ամառային վերնազգեստը թողնում մահճակալին: Բացում է պատուհանը, դուրս նայում): Միջին տարիքի կնոջ ձայն- Ան ջա՞ն (Անահիտը նայում է դեպի աջ, ձեռքով ողջունում): Կարոտել էի: (բարձր ձայնով) Տուն արի, գիժ՜ս: Աղջիկ երեխայի ձայն- Ես եմ քեզ պետք, դու արի: Անահիտ- Տեսա՞ր, վեց էր, չէ՞: Միջին տարիքի կնոջ ձայն- Դրա լեզվին ի՞նչ տարիք: Երեխեքին շոր առանք, փող չմնաց: Անահիտ- (դեմքը դեպի ներքև) Լիլ ջան, որ չգա, ի՞նչ ես անելու: Աղջիկ երեխայի ձայն- Կկորեմ, թող ամբողջ օրը լացեն: Միջին տարիքի կնոջ ձայն- Ուզում ես, որ գժվե՞մ: Աղջիկ երեխայի ձայն- Շոր առնելու ժամանակ սիրեիր: Միջին տարիքի կնոջ ձայն- (Անահիտին) Բա ե՞րբ ես գալիս: Անահիտ- …Ես եմ չեմուչեմ անում: Միջին տարիքի կնոջ ձայն- Իզուր, իրեն պետք ես: Գնամ աղաչեմ, որ տուն գա: Կգա՞ս: Անահիտ- Ես եմ քեզ պետք, դու արի (փակում է պատուհանը, վարագույրները վրա բերում): Ես եմ քեզ պետք, դու արի (լսվում է դռան զանգի ձայնը: Գնում է, բացում դուռը): Գագիկ- (ներս է մտնում, ձեռքին տոպրակ) Կարելի՞ է: Վերջապե՜ս: Անահիտ- Տանը չի: Գագիկ- Գիտեմ: Ըը, տետրերն են պետք: Անահիտ- Ասա, գտնեմ, տամ: Գագիկ- Արմենը բերելու է այստեղ: (գինու շորապատված շիշ է հանում) Սպասենք: Անահիտ- (մերժող ժեստով) Չէ, գնա: (Գագիկը կծկվում է): Գագիկ- Եկել եմ քեզ համար: Այս բառապաշարով: Անահիտ- Դու Հրաչոյի ընկերն ես: Խմա՞ծ ես: Գագիկ- Աղաչում եմ: Երազներումս վաղուց իմն ես: Թող երազս իրականանա: Անահիտ- Գիտե՞ս, որ եթե Հրաչոն իմացավ, ձեր գյուղից դուրս չես գա: Գագիկ- Քեզ հետ հաճույքով (փորձում է գրկել Անահիտին): Անահիտ- (ապտակում է Գագիկին) Դուրս կորիր… Առաջարկությու՞ն ես անում: Գագիկ- (գրպանից թուղթ է հանում) Անո ջան, չմանրանանք: Դրանից զգացմունքները չարանում են, մումբա բռնում… Էէէ, չորանում են, մումիա դառնում: Անահիտ- Պատրաստվել է մումբան, գուցե՞ մամոնա: Վաղն էլ կնոջդ կդավաճանես: Գագիկ- Կնոջս եղունգը սիրուհուս սրտի հետ չեմ փոխի: Բայց քեզ կսազի սիրուհու դերը: Անահիտ- Ինչու՞այդպես, եղունգի փոխարինիչ: Գագիկ- Ամուսնացած կանայք չորանում են, դառնում փնթփնթան ու փնթի: Դու ափսոս ես: Մնա այսպես ցանկալի: Երբ կգազազեմ աշխարհից, կգամ մոտդ, ու …կբուժվեմ: Անահիտ- Վա՜խ: Կինդ կգազազի՜, ու կմնամ չորացա՜ծ սիրուհի: Հարմար օբյեկտ ես: Լցրու, կորոշեմ (գնում է խոհանոց): Գագիկ- (շիշը բացում է, բաժակները լցնում: Մի բաժակ խմում է): Քեզ համար օբյեկտ էլ եմ, սուբյեկտ էլ: Եթե ինձ սիրես, կճանաչես, ու կսիրահարվես: Անահիտ- Քե՜ֆ ենք անում: Գագիկ- (գրկում է Անահիտին) Ապացուցիր, ուշ է: Անահիտ- (թույլ չի տալիս) Թող: Ժամանակ տուր: Դժվար է: Գագիկ- Ի՜նչ ենք անելու, երազներիս առաջին տիկին: (գինին խմում է, սիգարետի տուփ հանում) Բայց քո… Հրաչը համը հանում է: Անահիտ- Ի՞նչ է եղել: Չծխես: Գագիկ- Աղջիկների մոտ գոռաց: (տուփը դնում է գրպանը) Տեղը դրեցի: Ինչ՞ ես գոռում: Անահիտ- Ներողություն խնդրե՞ց: Չե՜մ հավատա: Գագիկ- Մոտավորապես: Ասեց, որովհետև ապուշ եմ (իր բաժակը լցնում է): Անահիտ- Ո՞վ: Գագիկ- Ի՜նչ հարց էր: (մոտենում է Անահիտին) Մի պաչ, անխիղճ: Անահիտ- Շա՞տ ես սիրում: Գագիկ- (խմում է, նորից իր բաժակը լցնում) Շա՜տ: Չեմ համբերում պաչել: Անահիտ- Ներքևից կերգե՞ս ինձ համար: Գագիկ- Վարդանն էր, շենքի հետևից: Ինքն էլ էր քեզ սիրում: Անահիտ- Գիտեմ, ի՜նչ կարևոր է: Կարո՞ղ ես ներքևից կանչել` «Եթե չգաս, կմեռնեմ, աստվածուհի»: Այնքան, որ ոստիկաններով ու հարևաններով գան: «Աղջիկ ջան, կամ այս շենքից գնա, կամ այդ սոխակին բան հասկացրու»: Գագիկ- Ի՞նչ արեցիր: Անահիտ- Մնացի, Գագիկ: Տաք ջուր կար, ափսոս էր: Գագիկ- Ես չեմ անի: Հո սոխակ, էէ՜, վայրենի չե՞մ: Անահիտ- Այո, վայրենի է: Գիտե՞ս ինչ է ոգին, ոգու թռիչքը (գնում է բաղնիք): Գագիկ- (միացնում է «Լուսնյակ գիշեր» երգը) Վախենում եմ ոգու թևերի թափահարելուց: Անահիտ- (մոտենում է, երգը անջատում) Երգս չաղավաղես: Գագիկ- Բայց Հրաչը… Անահիտ- Չլսեցի՞ր, հի…վանդ: Թե չէ ականջներդ կթափահարես: Գագիկ- Չէ, տրամադրվելդ ուշացավ: Ախր Հրաչն ի՞նչ կապ ունի: Ինչե՜ր կանեինք: Անահիտ- Իրիկունը կգաս: Երկու օրով գնում է: Լա՜վ կլացեմ, ու կսպասեմ: Գագիկ- (պարի շարժումներով) Հուզիչ ծրագիր էր: Երկու՜ օր ապացուցելու ես սերդ: (չոքում է) Պաչեմ, որ դիմանամ: Անահիտ- (ձեռքը պարզում է: Գագիկը համբուրում է) Կդիմանամ: Ա՜խ, Հրաչո: Գագիկ- Ասա Գագիկ: (ծնկած գնում է դեպի դուռը: Ինքն իրեն) Համարյա տրամադրել եմ: Անահիտ-Կանգնիր, թե չէ քեզ կտանեն հիվանդանոց, ինձ էլ ոստիկանություն: Աստվա՜ծ: Գագիկ- (կանգնում է, ինքն իրեն) Սիրտը ցավեց: Բայց Հրաչը մե՜ղք է: Ընկերս է: Ի՜նչ տղա եմ, Անոյի պես ապրանքը կես ժամում: Անահիտ- Ծաղիկներ կբերես: Թխվածք, գինի առանց շորի: Գագիկ- (Ինքն իրեն) Հանվելու է: Թա՜նկ սեր է: Գինին ափսոս էր (դուրս է գնում): Անահիտ- (հեռախոսով զանգում է) Կուշանա՞ս… մի շտապիր... Թալին … Զանգեցին … երկու օրով… Սոված չմնաս (սեղանը հավաքում է, դուրս գնում): Երկրորդ մաս Նույն բնակարանը: Սեղանին հյութեր, թխվածք, մրգեր, գինի: Լսվում է եր աժշտություն: Լսվում է դռան զանգի ձայ ն : Հրաչյա ն  բ ացում է դուռը: Գայանե- (ներս է մտնում) Կարելի՞ է …բարև՜։ Հրաչյա - (Գայանեի այտը համբուրում է) Արի, ա՜յ կատու, գիշերային լուսատու՜: Գայանե- Ամուսիննե՞ր ենք, որ թշից, այսուհանդերձ: Հրաչյա- Էլի վատ չի: Մի ամիս երգեցի, մի ամիս ձեռքը բռնեցի, գլուխս էլ ջարդեց…ի, նո՜ր թշին եմ հասել (մոտենում են բազմոցին): Գայանե- (նստում է) Դրա համար սեր է պետք լա՜վ վերջաբանով: Հրաչյա- Մենք ըստ Դարվինի: Լա՜վ վերջաբանը, հետո բացատրվելը, ու վերջում՝ սերը: Գայանե- Իսկ կլինի՞ այդ սերը (պայուսակը դնում է կողքին): Հրաչյա- Ես կապացուցեմ սիրելով, և կսիրեմ ապացուցելո՜վ: Գայանե- Խորը միտք էր: Չե՞մ խեղդվի: Հրաչյա- Քեզ ափ կհանեմ, և արհեստական շնչառություն կտամ (գրկում է Գայանեին): Գայանե- Մի… Ես պետք է դիմադրեմ, որ ցանկությունդ վերածվի կրքի: Հրաչյա- Ե՜ս անզուսպ կի՜րք եմ: Բեր սկսենք վերջաբանից, անցնենք առաջ: Գայանե- Չէ, էֆեկտի համար: (քաշքշում է Հրաչյայի քիթը) Չէ, չէ, չէ: Հրաչյա- Կատվիկ, քիթս խանդի զոհ է: Կպաչեմ, կասես չէ, կգրկեմ՝ չէ, կհանվեմ, էլի՝ չէ: Գայանե- (քաշքշում է Հրաչյայի ականջներից) Չէ, չէ, չէ: Հրաչյա- Ցավում է…սիրտս: Էլ ո՜չ մի բան չքաշքշես: Եթե չգրկեմ, կկրքազրկվե՜մ: Գայանե- Քեզ համար իմ չէն հա է: Ես Չեգայն եմ: Հրաչյա- Ի՜նչ դրական չէ է: Անիս հա-ից ուժեղ: Սկսեմ փրկելը (լսվում է դռան զանգի ձայնը): Գիտեի՜, փորձում է: (մոտենում է պատուհանին) Արի, տեսնեմ՝ ինչ ենք անում: Գայանե- Վա՜յ, ինչո՞վ ես մտածում, հարմար չի: Հրաչյա- Մտիր սեղանի տակ: Գայանե- …Էլի՞ ուսանողական փորձեր: Հրաչյա- (Գայանեին տանում է դռան մոտ) Ես բացեմ, պաչեմ, տակից փախիր, մե՜ղք ես: Գայանե- Մայրիկդ գիտի՞, բալիկ: Հրաչյա- Իմ հորքուրի աղջիկն ես: Տանեմ գրադար…է՜, ռեստորան, կլողանանք, շոր կառնեմ, պոնչիկ կուտենք (Գայանեին ստիպում է կքանստել): Գայանե- Էլի պարտքո՞վ, խոստումնալիք ուսանող: Հրաչյա- Քո չէն հա է, չէ՞ (հեռախոսով զանգում է): Հենց պաչեմ… Գայանե- Իմ չէն՝ չէ է: Ես Չեգայն եմ: Հրաչյա- (հեռախոսով) Ան ջա՜ն, դու՞ ես: Անահիտի ձայնը- Չե՞ս ճանաչում: Հրաչյան  դուռը  բացում է, ձեռքերը  լայն  բացած  գնում  առաջ : Ներս  է  մտնում  Գագիկը , ծաղիկներն  առաջ  պահած : Գրկախառնվում են , համբուրվում :   Գայանե- (կանգնում է) Պա՜չ: Բա ե՞ս: Հրաչյա- (Գագիկին) Դու՞ ես: Ու՞ր էիր քշում (գնում է բաղնիք): Գագիկ- (նստում է բազմոցին, Գայանեն մոտենում է Գագիկին) Ես էլ էի… , Ան…Ան... անհարմար է, Անոն չի: Կարոտել էի: Տա՞նն ես, բա ես…Ան…անհարմար... Անահիտը մտնում  է  ներս , գնում հայելու անկյուն: Հրաչյա- (բաղնիքից դուրս է գալիս) Ծաղիկներն ու՞մ համար են, այ անհարմար: Գագիկ- Ան…այն…ձեր դռան վրա: Ինչ լա՜վն են: Հրաչյա- Լավ է, որ դու ես, բայց եթե Անիս համար են, պոչերով կուտես: Գագիկ- Չէ, ի՜նչ Անո: Է՜, կուտեմ (մի ծաղկագլուխ է ծամում, նկատում Գայանեին): Ինչ լա՜վ է, որ Անոյին… թողել ե՞ս: Հրաչյա- Անոյին չեն գտնում, որ կորցնեն, ու քո նմանն էլ հավակնի: Կուլ տուր: Գագիկ- (համբուրում է Գայանեի ձեռքը: Հրաչյային) Անոն գա, Անոյին թողն…մնա՞ քեզ: Հրաչյա- Մեղք ես: Էլ ի՞նչ գտար (Գագիկը տոպրակի եղածը դատարկում է): Դե, գնա: (Անահիտը հեռախոսով զանգում է: Հրաչյայան հեռախոսը միացնում է) Անս, կյանքս: Անահիտ- Ինչու՞ անջատեցիր: Հոգիս թողել եմ տանը, չի՞ երևում: Գագիկ ը  տոպրակի  եղածը նորից լցնում է տոպրակը: Միաժամանկ ուտում է, խմում: Գայանեն  ծաղիկների  համար  խոհանոցից ծաղկաման է  բերում , սեղանը կարգավոր ում : Հրաչյա- (հեռախոսով) Անս, հոգիդ մտել աչքերս, լացացնում է, ինչ անեմ: (հեռախոսից հեռու) Շա՜տ ասեցի: Գալու է՜ (Գագիկին տանում է միջանցք, տոպրակը վերցնում): Անահիտ- Վա՜յ, եկա: Հրաչյա- Տղերքը լկտիացել են: Չգաս (դուռը փակում է: հեռախոսից հեռու) Վա՜յ Անո, վայ: Անահիտ- Մի՜ րոպեով: Ովքե՞ր են: Հրաչյա - Հիմա: (դուռը բացում է, հեռախոսը տալիս Գագիկին, որ թխվածք է ուտում) Անս է (դիտում է միջանցքը, շոշափում Գագիկի գրպանները): Գագիկ- (լիքը բերանով) Ի՞նձ է ուզում: Հրաչյա- Ասա քեֆ ենք անում, չգաս (մի բաժակ հյութ է հասցնում Գագիկին): Հիմար բաներ ասա, քո նման: Աստված ջան, էս էլ փրկիր, ու՝ վերջ: Գագիկ- (խմում է) Ապրես: Հազի՜վ հիշեցիր: Թխվածք: Ուզում էի ասել, համբույր: Ան ջան, եկել եմ: Գինի էլ…սիրու՜մ եմ: Հրաչյա- (շարժվում է դեպի սեղանը, վերադառնում, Գագիկին) Չհասկացա՞ր, դմբո: Գագիկ- (հեռախոսով) Տեղը տեղին: (Հրաչյային) շփման կետեր ենք փոխանակում: (հեռախոսով) Չէ՞, Ան ջան, չգաս: Օխայ: (Հրաչյային) Մե՜ղք ես, Հրաչ: (հեռախոսով, շշուկով) Երկուս պլյուս մեկ ենք: Արի: (Հրաչյային) Մեկն ինձ (Հրաչյան հարվածում է Գագիկին) Ան ջան, գիրք եմ ուզում գիշերը կարդամ, չի տալիս: Անահիտ- Ես ի՞նչ անեմ: Գագիկ- «Անի» սրճարան, (Հրաչյային նայելով) մեծ հաճույքով չե՜մ գա: Եղա՞վ: Անահիտ- Եղավ: Տուր իրեն (Հրաչյան վերցնում է հեռախոսը): Հրաչո՜: Հրաչյա- (փակում է դուռը) Ա՜ն (նկատում է Անահիտին, հեռախոսով): Կասկածու՞մ ես: Անահիտ- (հեռախոսով) Արածդ դուրս չի՜ գալիս: Նայիր աչքերիս: Հրաչյա- Ըհը (նայում է Անահիտին): Նայե՜մ, չնայե՜մ, նույն կասկածամիտն ես: Անահիտ- Որ չգամ էլ, գիտեմ՝ գինի, հյութե՜ր, դիցուհի՜, թխվա՜ծք, (Հրաչյան նայում է սեղանին) մրգե՜ր, երե՜ք, չէ, երկու ափսե… Հրաչյա- Այ քեզ բա՜ն: (մոտենում է սեղանին) Արի, հսկիչ փերի: (Գագիկին տանում է Գայանեի մոտ: Անահիտը դուրս է գնում) Չսիրահարվեք, մեղք եք (հեռախոսը ականջին դրած նայում է անձրևանոցին): Գագիկ- Ուրիշի էլ եմ սիրում: Չի՞ խանդի: Հրաչյա- Ես էլ: Քրմուհուն էի փրկում, զարթնեցի, ու լաց եղա: Նույն էակն էր իմ գրկում: Գայանե- Ես քրմուհի չեմ: Իմ կողքին չեն լացում: Գևորիս կսիրեմ: Ձեզ ցած կգցի, ու կտուգանի սխալ արագության համար, ու դուք կլացեք: Հրաչյա- Ինքը որ գա, ես ու Գևորդ կթչենք երգելով: Ինքը Գևոյից ուժեղ է, բա՜: Դե գնա՜: Գագիկ- Ինձ չի գցի: (Հրաչյային) Անոյին ասե՞մ, որ իրականում սրան չեմ սիրում: Հրաչյա- (Գագիկին) Ներքևում կասես: (մի քանի ծաղիկ է պարզում) Պետք կգան: Գագիկ-Լավ, սիրեցի: (ակնարկելով Գայանեին, Հրաչյային): Գիտի՞, համաձա՞յն է: Հրաչյա- (հոտոտելով հասնում է դռանը) Սիրիր: Էս ի՞նչ է վիճակս, Ան: (ձևերով) Ան ջա՜ն, կթողե՞ս աղջիկների հետ մի քիչ խաղամ, գամ: Գայանե- Ո՞վ է ձեր դասատուն: ժամանակ է պետք: (Գագիկին) Արի, տեսնեմ Հրաչյա- Որ տրամադրվես, ինչե՜ր կառնեմ: (ինքն իրեն) Գիտի, որ չունեմ: Գագիկ- Ես էլ կառնեմ: (Գայանեին) Կարելի՞ է ինտիմ հարց: Հրաչյա- Դուք ինտիմացեք, որ ես դիմանամ: Գայանե- (դատարկում է տոպրակը) Նայած խորությանը ։ Գագիկ- Ձեր անունն ի՞նչ է (մուտքի դուռը բացվում է): Գայանե- Առայժմ Գայ, հետո... Անահիտ- (ներս է մտնում) Ես մի րոպեով, տղաներ: (Հրաչյային համբուրում է) Լացիդ չդիմացա: Օհո՜, մեկ լկտի, երկու լկտի, իսկ այս լկտի՞ ն: Գագիկ- (Անահիտին) Ան ջան, տեղը (Հրաչյան հրում է, հասնում է Գայանեին) տեղին.. Գայանե- (Գագիկին) Արի ծանոթանանք: Հսկի՞չ է: Հրաչյա- (Գագիկին հրում է) Անս, ինքն աղաչեց (Անահիտը նստում է հայելու կողմի բազկաթոռին: Բաժակ է տալիս, ձեռքը համբուրում, ու բռնում: Գագիկին) Վա՜տ ընկեր: Անահիտ- Ինձ էլ աղաչեց, թող Հրաչը չիմանա: Աղաչել ե՞ս, աղաչիկ (փորձում է բաժակը շպրտել: Հրաչյան բռնում է այդ ձեռքը ևս, համբուրում): Հրաչյա- (Անահիտին) Այնքա՜ն էի կարոտել, հայելու մեջ քեզ տեսա: Անահիտ- Հոգուդ մեջ ես նայել: Հայելին տագնապ հաղորդեց, ու փութացի: Գո՞հ ես: Գագիկ- Ան ջան: Այլաբանություն է (համբուրում է Գայանեի ձեռքը, նայում Հրաչյային): Անահիտ- Լկտիներիդ հավատ չկա: (Գայանեին) Դուք հանրամատչելի Գայանն եք, չէ՞: Գայանե- (Անահիտին) Քո չէն հա չդառա՞վ: Եկել ես, էլի չէ ասե՞ս: Մեղք չե՞ն տղերքը: Անահիտ- Տեղը տեղին (հարվածում է Հրաչյային): Տեսակա՞ն, թե՞ գործնական հավաք է: Հրաչյա- (Գայանեին, առանձին) Չխոսես, մենակ կասես …երևի: Գագիկ- (ինքն իրեն) Տրամադրվել է, բայց խորամանկը երկուսին էլ պահում է: Ես ծաղիկ ուտեմ, ինքը սիրի՞ (ծաղկաթերթ է ծամում, ծաղիկները պարզում Անահիտին): Անահիտ- (բաժակի եղածը շփելով Գագիկի վրա) Ընկերուհիս «Անի» ում լալիս է, գիտե՞ս: Գագիկ- Անմեղ մեղավոր եմ: Քեզ կսիրեմ: Տեղը տեղին եմ եկել, ծաղիկներով, տկլոր շշով: Անահիտ- Բարի աղջիկը, որ չտխրես (բաժակը դնում է սեղանին): Գագիկ- (առանձին) Ան ջան, մեղք եմ… է մեր սերը: Հրաչին առայժմ չասես: Մեղք եմ… է: Անահիտ- (առանձին) Ոչ: Ասա, ու քոնն եմ: Ուզու՞մ ես: Գագիկ- (առանձին) Հիմա Հրաչը կորոշի, ու մենք… ես կկողմնորոշվեմ: Հրաչյա- (մոտենում է Անահիտին) Բարկությունդ պարպվե՞ց: Խաղաղությու՞ն: Գագիկ- Շուտ տրամադրվում է, գինի չի շպրտում: Գայանե- Հրո, չտժժա՞նք: (ինքն իրեն) Երկուսն էլ դեմը դողում են, այ քեզ բա՜ն: Անահիտ- Բայց ինչու՞ Հրո: Երևի՝ Գըգո՞ (Հրաչյան գնում է Գայանեի մոտ): Գագիկ- (Անահիտին, առանձին) Սա ուրիշ բան է: (Հրաչյան մոտենում է) Սիրում եմ: Անահիտ- (Գագիկին) Գնա, սերդ չթթվի, մեղք ես: Գագիկ ը Գայանեի հետ զրուցում է , բաժակներ ը  գինի  լցն ում, բացի Անահիտի բաժակից: Անահիտ- (Հրաչյային) Խղճա ինձ: Դու՞ ես կանչել: Հրաչյա- Երդվում եմ մեր սիրով: Քանի՞ գլխանի եմ, առանց ասելու: Անահիտ- Մի երդվիր մեր սրբությամբ: Սեղանին մեր գնած ապրանքն է: Հրաչյա- Ան, խանդից գժվել ես: Նայիր, ո՜նց են ղունղունու՜մ: Անահիտ- Քեզ կսովորեցնեմ հարգել զգացմունքները, ներողություն խնդրել: Հրաչյա- Դա՞ս ես տալու: Կու՜շտ եմ: Անահիտ- Անմոռանալի (բանալի է հանում, թաքուն համբուրում, մրմնջում): Վերցրու: Հրաչյա- (վերցնում է, ու պարզում Անահիտին) Մի լրջացրու Անահիտ- Ուրեմն սրանց կորցրու, ինձ կանչիր: Գայանե- (հեռախոսը զանգում է, միացնում է) Գև, ո՞նց իմացար …չէ, որ ուզում ես, կարոտել եմ… որ տժժում էինք, երկու հարկ վերև… մերոնք են, երևի: Անահիտ- (Հրաչյային) Շրջապատդ է հավաքվում: Ինձ փրկու՞մ ես, թե՞ կորցնում: Հրաչյա- Սկսվե՜ց կրակահերթը: (Գայանեին) Ինչու՞ կանչեցիր: Հարցրեցի՞ր: Գայանե- (Հրաչյային) Դու սկսեցիր: Թե՞ գիտես, չունեմ: Եկել էի՜նք երկու…(Հրաչյան Գայանեին նշան է անում, բանալին դնում գրպանը): Խեղճը պարելու է, գոռգոռալու, երևի: Հրաչյա- Գոռգոռա՞, ինչու՞: Գայանե- (Հրաչյային) Պարելիս: էլ ոչ մեկիդ չեմ սիրի: Որ շատ է խանդում, ծեծում է… երևի: Գագիկ- Ես ի՞նչ: Եղանակից եմ զրուցել, ու հարգանքից դրդված պաչպչվել: Անահիտ- Ես եմ սիրում Գագիկին անհույս սիրով: Գագիկ- Ինչու՞ անհույս: (ինքն իրեն) Բախտս սիրեմ: Անոն իմն է, ծաղիկ չեմ ուտի: Անահիտ- (Գագիկին) Հույսեր չես ներշչում: Ընկերոջդ էլ բացատրիր: Հրաչյա- (Անահիտին) Իսկ եթե հույսերը չափավորենք: Անահիտ- (Հրաչյային) Պատրաստ եմ: Ինչքա՞ն: Գագիկ- Բախտս է: Դասղեկիս նույն բառերն են (ծաղիկները տալիս է Անահիտին): Անահիտ- (ծաղկագլուխ է մտցնում Գագիկի բերանը) Որ մեր սերը չթառամի: Հրաչյա- Իրար արժանի լինեք: (Գագիկին) Կուլ տուր: Գագիկ- (ծամելով, ինքն իրեն) Բախտս բերեց: Եթե ծաղիկ չառնեի, կակտուս կկերցնին: Լսվում է դռան զանգի ձայնը: Անահիտը դուռը բացում է : (շարունակելի)
99

Ձախորդ Փանոս (6)

Երրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Փանոսը, Վաչագանը, Համբարձումը, Վարոսը: Գագիկ- (Փանոսին) Էդ ի՞նչ շուն ես բաց թողել Վահանի վրա, փակել զուգարանում: Փանոս- (Գագիկին) Ես Սասնա Մհեր՞ն եմ, որ Վահանի շունն իր վրա բաց թողնեմ: Կանչեց ու չասեց՝ որ շունը կապած չի: Մեկ էլ զգացի գամփռի թաթերն ուսերիս: Գետին էր գցում: Ստիպված մոտիս թարմ միսը զոհեցի ու գոռացի՝ որ շունն իր համեմատ մարդ է: Վարոս- (Փանոսին) Շունը չգիտեմ, ինքը՝ մարդ չի: Փանոս- Ծիծաղելով այգուց եկավ, բայց որ շանը տեսավ, գույնը գցեց: Շունը վազեց մոտը, ինքը՝ զուգարան: Գոռում էր, կատաղի է: Զուգարանում էլ զոքանչն էր: Նա էլ ձենը գցեց, որ դիտավորություն է, վատ փեսա է: Ես էլ ծլկեցի: Վարոս- (Փանոսին) Վահանի գամփռից չփախար, բայց զոքանչից փախար: Հավատում եմ: Փանոս- Զոքանչի լեզուն միացրածին ի՞նչ բացատրես: Համբարձում- (Փանոսին) Քեզ կանչել էր, որ դու շնից վախենաս ու խայտառակվես: Փանոս- Չէ հա՜: Իրեն միայն լավություն եմ արել: Գագիկ- (Փանոսին) Բարեկամ է: Գյուղում լավությունը բարեկամությանը միշտ չի ծալում: Վաչագան- (Փանոսին) Շա՜տ ես դյուրահավատ: Քեզ փոխվել է պետք: Փանոս- Ախր ինչու՞, մարդը մարդ է: Օգնիր, եթե կարող ես: Վաչագան- (Փանոսին) Ինչու՞ ես բանկում Սայաթին երաշխավոր կանգնել: Փանոս- Շա՜տ խնդրեց, լացում էր: Համբարձում- (Փանոսին) Երեսուն բարեկամն էլ, երեսուն խնամին էլ երես են թեքել: Փանոս- Ախր իմ ի՞նչ գործն է: Երդվեց հոր գերեզմանով: Վարոս- (Փանոսին) Իսկ հոր գերեզմանը տեսե՞լ ես: Փանոս- (Վարոսին) Դաժա՜ն ես: Վարոս- (Փանոսին) Շա՜տ, եթե տնեցիք՝ նեղված, ինքը ախպեր տղերքի հետ քեֆ է անում: Փանոս- Դե… երևի պետք էր: Բայց ազնվությունը հո չկորա՞վ: Վաչագան- (Փանոսին) Ազնվությունը բանկում գրավ է դրել վարկի դիմաց, որը մսխել է: Գագիկ- (Փանոսին) Պարտքով փող տուր: Փանոս- (Գագիկին) Տվեցի Մսակերանց Հայկոյին: Գագիկ- (Փանոսին) Իմանալով, որ խաղամոլ է: Էլ ու՞մ ես տվել: Փանոս- (Գագիկին) Դե… Մաշոյենց Արշոյին: Վարոս- (Փանոսին) Գյուղի կեսին անհույս պարտք է: Չե՞ք ամուսնանում: Ծովիկը մեղք է: Փանոս- Փողերը տան… Համբարձում- Դրանք տվող չեն… Փանոս- Ո՞նց: Կխայտառակվե՜մ: Վարոս- (Փանոսին) Գիտե՞ս, որ նույն դրանք զրույցների մեջ քո լավը չեն ասում: Փանոս- Ախր ինչու՞ եք խառնում անձնականի գնահատականը հոգու պարտքի հետ: Վաչագան- (Փանոսին) Անունդ ու փողերդ անիմաստ կկորցնես անարժանների պատճառով: Փանոս- Ախր հասկացեք, կյանքս կտամ ժողովրդիս համար: Ինչի՞ս են անունն ու փողը: Մանուկ- (գալիս է Կատերինայի հետ բեմի խորքից) Լա՜վ տուրիստներ էին: Երեք տարվա շոկոլադն ու մի տարվա թխվածքս գնա՜ց: Լա՜վ ձրի սառը թան տվեցի, ուրախացան: Լա՜վ օր էր: Փիսիկին նվերներով խաբեցի՜ն: Կատերինա- (Մանուկին) Ես բութ չեմ, եղա՞վ, Հերիքամանուկ: Ուղղակի որպես կին՝ հաշվարկից եմ ճկույթ: (Փանոսին) Արձանիս հետ նկարեցին, հիացա՜ն: Գժի պես ընկան սարերը: Անիմաստ անձավ էր, սուտի ժայռախազերով: Գոնե նիզակ ու գանգ գցեի՜ք: Քո դինոզավրերի հետքերը տեսանք: Նվերներն ամաչեցի չվերցնել, լավ՜ն էին: Փանոս- Տուրիստը որ եկել է՝ փող թողնելու է: Խաբելը, փող ուզելը թալանի ձևեր են: Մանուկ- (Փանոսին) Շառ ես անում: Ի՞նչ թալան: Ժպտալով ապրանքս եմ գովել, զեղջ արել: Կատերինա- (Փանոսին) Ես ուզվոր չեմ, եղա՞վ: Աչքով եմ տվել, երգել: Իրենք առաջարկեցին: Գագիկ- Ինչքա՜ն ենք գովել մեր բարքերը, տեսարժան վայրերը, որ գան: Կատերինա- Կգա՜ն: Հա ժպտում էին ինձ: Բայց խախտվա՜ծ են: Պատի գրածի վրա աչքները լցրեցին: Ստիպված ես ու Մանուկն էլ լացեցինք: Ինչ՞ն է լացելու: Մանուկ- Լա՜վ հանգստացա: Կարելի է տարին մեկ լացել: Արյուն ճարեմ, ես էլ մի բան գրեմ: Գագիկ- (Կատերինային) Ինչ տիպ ե՜ս: Երբ որ Աստված իր սխալն ուղղի ու աշխարհը սարքի զառի պես՝ ըստ մարդկանց տիպերի, վերջապես էլ քեզ չե՜մ տեսնի: Կատերինա- Ի՜նչ լավ բան է մտածել Տերը: Եթե շուտ Եվրոպա ընկնեմ, դեպորտ չեմ լինի չէ՞: Տեր Աստվա՜ծ, գործերիդ հաջողություն: Հանկարծ չփոշմանե՜ս: Գագիկ- (Կատերինային) Ասա, կյաժը չփոշմանի: Ուզում է առևտրի կենտրոն բացել: Մանուկ- (Գագիկին) Ձե՞ռ ես առնում: Ի՞նչ առևտուր կա, որ: Գագիկ- Ասում է քաղաքից էլ կգա՜ն: Մի հատ էլ տիպի՜կ հայուհի է փնտրում: Կատերինա- (Գագիկին) Հաճելի՜ միտք էր: Տիպիկ հայուհին ո՞նց է լինում: Մանուկ- Գլուխս ցավեց: Կատերինա- (Գագիկին) Ե՞ս եմ տիպիկ, թե՞ Անոդ: Գագիկ- (Կատերինային) Տատս: Համով զրույց գիտի, քաղցր խոսք: Դուք՝ սուրճ, բամբասանք: Մանուկ- Սիրտս էս ի՜նչ ուժեղ խփեց: Կատերինա- (Գագիկին) Երեկ Մառան փախլավայից խեղդվում էր, հռհռալուց փորս ցավեց, ջանիկս: «Մանի մանի»ն երգեցի: Տիպիկ հայուհու երգ է՞: Վարոս- (Կատերինային) Էլ Փանոսին չե՞ս խանդում: Կատերինա- Ի՜, փող չունի: Ծովիկս էլ տղամարդ բռնող չի: Թե սկբունքն ի՞նչ մեղքս էր: Մի խորը տեղ մտցրու, ոտը կապիր ու կոխիր աչքը: Ու՜ր պիտի փախնի: Մանուկ- Վարոս, ջերմություն ունե՞մ (Վարոսը բռնում է Մանուկի ձեռքը, ուսերը թոթվում): Կատերինա- Ամեն շորիս գույնին մի մեքենա կառնե՜մ: Մանուկ- Թու՜: Ոնց որ թունավորվել եմ: Կատերինա- Տիպիկ հայուհու պար պարե՜մ (Փանոսին տանում է ազատ տարածք): Մանուկ- Չէ՜, գնամ: (գնում է, հենվում Կատերինային) Լավ չե՜մ: Համբարձում- (Մանուկին) Հետդ գամ: (գրկում է, համբուրում Կատերինային) Կգնաս Եվրոպա, էլ չեմ տեսնի՜ (Մանուկի հետ գնում է բեմի խորք): Կատերինա- (Համբարձումին) Վիզա կուղարկեմ, որ զարմանալ սովորե՜ք: Վաչագան- (Գագիկին) Քո ֆոկուսը քո դուրն եկա՞վ: Կատերինա- Ֆոկու՞ս, ի՞նչ ֆոկուս: Կյաժս էլ է՞ր ֆոկուս: էս ինչ եղավ, լավ չե՜մ: (հենվում է Փանոսի վրա, Փանոսին) Սիրելիս, տար պառկեցրու, հանգստացրու՜, ցրու՜, ցրու՜… Փանոս- (փորձում է պահել Կատերինային) Տղե՜րք, մենակ չեմ կարող: Եկե՜ք: Կատերինա- (իրեն ուղղում է, ապտակում Փանոսին) Ո՞նց թե՝ տղերք եկեք: Ես կտրուկ դեմ եմ, որպես տիպիկ հայուհի: Ասում եմ՝ ցրու՜, ցրու՜, դու ցրու՞մ ես: Քո նմանների պատճառով է Եվրոպան դուռ, լուսամուտ փակել, անշնո՜րհք (գնում է դռնից ներս): Գագիկ- Վա՜յ, տիպդ կտրվի՜, նոր տիպի տիպիկ հայուհի (Վարոսի հետ գնում է բեմի խորք): Վաչագան- (Փանոսին) Իրիկունն արի: Նոր երգ է գրել, սպասում է (գնում է բեմի ձախ կողմ): Փանոս- (կանգնում է ժայռի վրա) Գյուղ, ի՞նչ են դառնալու մեր հարաբերությունները: Հասուն տարիքի կնոջ ձայն- Ձախորդ է: Ամիսը մեկ կոշիկ է փոխում, քարերին խփում: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Անամոթ է: Կանանց կոմիտե է սարքել, իրեն՝ նախագահ: Երիտասարդ կնոջ ձայն- Գիշերը Կատերինայի արձանի հետ է խոսել, նեղվե՜լ: Մեղա, մեղա՜: Առաջին տղամարդու ձայն- Եկել է մեզ փրկի, եզանը դրել է կտրվող ծառի տակ, որ չտանջվի: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Խանութում հարցրել է՝ առավոտյան Ձեզ բարևե՞լ եմ: Հերիքն ասել է՝ այո, հարցրել է՝ իսկ ի՞նչ եմ գնել: Բա որ վաղն էլ կնոջը շփոթի, մոտս գա՞: Աստղիկի ձայնը- Բարի մարդիկ, նայե՜ք ձեր հոգու խորքը: Ախր իրականում այդպիսին չեք: Երկրորդ տղամարդու ձայն- Երեխեքը ձախորդ են գոռացել, թխվածք է բաժանել, հետները խաղացել: Է՜, էլի կգոռան: Ես էլ կսկսե՜մ: Հասուն տարիքի կնոջ ձայն- Իրեն կծած օձին բաց է թողել, ասելով՝ ապրի՜ր, աստծո արարած: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Կատերինայի դուռը ծեծել է, հարցրել՝ Ծովինարը տան՞ն է: Նա էլ ողբ է կապե՜լ, ձենը գցե՜լ: Երիտասարդ կնոջ ձայն-Կատերիայի հետ ուզեցել է նշանվի, նա էլ՝ կմտածե՜մ: Շուրջդ նայի՜ր: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Ասել է՝ կովերին շրթներկ քսեք, որ կաթնատվությունը բարձրանա: Երիտասարդ երկրորդ կնոջ ձայն- Սու՜տ է, ես այնտեղ էի: Խելացի, հավաք ելույթ էր: Ձե՜զ լսեք: Առաջին տղամարդու ձայն- Հետևից ծիծաղում ենք, չլսելու է տալիս: Բա դա մա՞րդ է: Գագիկի ձայնը- Տղամարդը հետևից զռռացող էշին ի՞նչ ասի: Գոմ քշի՞: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Ընկերուհուս հարցրել է՝ էգ կովերը կաթ են տալիս, բա որձ կովերն ինչի՞ համար են: Նա էլ ամոթահար տեղը տեղին դրան իր տեղն է դրել: Երիտասարդ կնոջ ձայն- Տուրիստների մոտ կանանց հրամայել է իր հետ լողանալ, որ Եվրոպան հարգի հայերին: Խեղճերն ամոթամեռ ազգի պատիվն են փրկել: Ե՜ս լինեի: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Սոնիկին ասել է՝ ձեզ ինչու՞ են ասում սիրուն Սոնա: Դմբոն էլ ծիծաղել է: Փեսայի լավը չի՜ լինում: Ծովինարի ձայնը- Սիրելիներս, զբաղվեք ձեր անձնական կյանքով: Ձեզ ի՞նչ, թե սայթաքել է, մոռացել, շփոթել: Թողեք ապրի իր կյանքը, որ ձեզ է նվիրում, խնդրու՜մ եմ: Հասուն տարիքի կնոջ ձայն- Նվերի տոպրակը գցել ա աղբարկղը, աղբի տոպրակը՝ նվեր տվել: Ձախորդ ա, բա ի՜նչ: Երիտասարդ կնոջ ձայն- Աղբի տոպրակը խոզերը բացել են, քամին աղբը նորից գյուղ է բերել: Բա ես կողքին լինեի, լա՜վ չէ՞ի կապի: Ձախորդ է՜, բա ինչ: Երիտասարդ տղայի ձայն- Ինչու՞ չեք ասում, որ Վարպետը սկսեց ակումբի նորոգումը, ոչ մի խնդրանք չի մերժում, իր միակ համակարգիչը նվիրեց դպրոցին: Անվճար խմբակ ունի, հավաքում է ձեր թափած աղբը, իր նվիրած գործերը բոլորիդ տներում կան, ձեր երեխեքի համարներով ձեզ է հիացնում: Բոլորիդ գիտեմ ու հարգում եմ: Ինչու՞ դուք ձեզ չեք հարգում: Փանոս- Երբ եկա, պատրաստ էի կռվելու վիշապի, դաժան հանցախմբի դեմ: Բայց պարզվեց, որ գործ ունեմ թաքնված, ինքնահավան ու ամբարտավան տեսակի հետ: Ոչ կռվի է դուրս գալիս, ոչ՝ բանավեճի, ոչ՝ երկխոսության: Որդի նման կրծու՜մ է անունս: Մենակ չեմ, լսու՞մ եք: Իմ հույսն ու ուժն ինձ հավատացողներն են: Ու գյուղից չեմ գնա, եթե ուժով դուրս չհանեք: Չորրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Պ ատին պլակատներ են Աղաբեկի ժպացող նկարով և գրություններով ՝ «Ես ձախորդ չեմ, գյուղի տերն եմ», «Հոգսաշատ, չդառնաս Ձախորդաշատ»: Փանոս- (գալիս է Ծովինարի հետ բեմի ձախ կողմից, Ծովինարին) Խելացի ես, հմայի՜չ: Ծովինար- (Փանոսին) Որովհետև սիրում ե՜մ, ու դու իմն ես: Դե՜: Փանոս, Ծովինար- Հավերժ միասի՜ն (համբուրվում են): Վաչագան- (գալիս է բեմի խորքից Գագիկի, Համբարձումի, Վարոսի և Աստղիկի հետ) Այլևս գյուղն ուղղեց իր ուղին: Գագիկ- ճիշտն ասած, չէի սպասում: Համբարձում- Երկու ձայնով: Աղաբեկը կասկածում է բոլորին, նույնիսկ՝ իրեն: Վաչագան- Հիշեք, գյուղը կանգնի, իր ապագայի սլաքը կթեքի (ինքն իրեն) Ա՜խ, իմ վախ: Կատերինա- (գալիս է դռնից, համբուրում Փանոսին) Չէի սպասում, բայց վստահ էի, փրկիչ: Վարոս- Փաստորեն հնարավոր է հաղթել: Կարծես՝ չհավատամ: Աստղիկ- Իրո՞ք հույսերիս գյուղը կտեսնեմ: Երեխեքը շահեցին: Ծովինար- Ես էլ այդքան վազել եմ, լարվել, բայց կասկածելով: Փանոս- Գյուղն է վախեցած: Տվեք ինձ գյուղացու հավատ, ու ես գյուղը կփոխեմ: Վարոս- (Վաչագանին) Ուսուցիչ, եթե չվախենայի՜ր… Կատերինա- (Վաչագանին) Ումի՞ց: Գայիր, վախդ չափեի, քեզ էլ սարքեի յուղապետ: Վաչագան- Այդ մասին չարժի, խնդրում եմ: Հաղթողի արժանի օրն է: Վարոս- (Փանոսին) Աղաբեկը գոռաց՝ ասեք, հանկարծ չնշի, ու գնաց քաղաք: Համբարձում- Շատ կապեր ունի: Աչքիս բան են մոգոնում Ծովինար- Տհաճ անակնկալի վախ ունեմ: (ինքն իրեն) Դողում եմ: Փանոս- Պատրաստի զոհ եք, թե վախի ձայնին ունկնդիր եք: Վաչագան- Ետդարձ չկա: Դեպի երազանքի իրականացում: Ծովինար- (Փանոսին) Ես քոնն եմ և քեզ հետ, ու՜ր էլ կանչես: Կատերինա- (Փանոսին) Չկանչես էլ՝ հետդ եմ: Հաղթող տղերքն իմ ճաշակով են: Վարոս- Գյուղը հավատաց Փանոսին: Իրոք արժանի է: Ես ու Աստղս մեր հողի զինվորն ենք: Գագիկ- Դե ես էլ թիկունքը կապահովեմ: Սովոր եմ: Վաչագան- Փանոսի բարի գործերն օգնեցին: Գյուղը հավատաց անշահախնդիր նվիրյալին: Համբարձում- Առանց հավատ չի կարելի: Գագիկ- Հաղթելը հեշտ է, մարսելը՝ դժվար: Փանոս- Այսքանից հետո լուրջ դժվարություն չի լինի: Վախն ու հարմարվելն անցյալում են: Մի մեծահարուստ այստեղ ներդրումներ է անում: ճի՜շտ ժամանակին և ճի՜շտ վայրում: Համբարձումը երաժշտություն է միացնում, ներկաները պարում են: Ծովինար- (Աստղիկին) Գնանք, բերենք (Աստղիկի հետ գնում է բեմի աջ կողմ): Կատերինա- Ինչքա՜ն տանջվեցի Փանոսիս համար: (Փանոսին) Տղամարդու իմ օրինա՜կ: Աստղիկ- (գալիս է բեմի աջ կողմից, բերում տորթ և շամպայնի շիշ: Փանոսին) Բացիր, հերոս: Փանոսը վերցնում է շիշը, բացում: Խցանը թռչում է, շշի հեղուկը թրջում է մյուսներին: Փանոսի շարժումներից Աստղիկի ձեռքի տորթը ընկնում է գետին: Պարը դադարում է: Վարոս- Էս ի՜նչ ձախ… թարսություն էր: Ծովինար- (գալիս է բեմի աջ կողմից՝ ձեռքին սպասք: Փանոսին) Չսպասեցի՞ր, միասին: Աստղիկ- (Ծովինարին) Ինչը՞ միասին: Ծովինար- Միասին ավիրեինք՝ ձախորդությունը փախչեր, ու մեր երջանկության ճամփեն՝ հարթվեր: Համբարձում- (Փանոսին) Բերե՞մ, կրկնենք, հաղթող: Կատերինա- (ապտակում է Փանոսին) Ճամփեդ հարթ է, հարթող (գնում է դարպասից ներս): Փանոս- Ականջներս զնգացին: (ինքն իրեն) Վարքն ու խելքը՝ ուղիղ գիծ: (համբուրում է Ծովինարի ձեռքը) Այս շաբաթ ամուսնանում ենք, բոլորիդ հրավիրում: Գագիկ, Վաչագան, Համբարձում, Վարոս, Աստղիկ- Շնորհավո՜ր, համբու՜յր… (Փանոսն ու Ծովինարը համբուրվում են) Ապրե՜ք, երջանիկ լինե՜ք: Հինգերորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Աղաբեկի նկարները մնում են: Բեմում Վաչագանն է: Վաչագան- Ո՞նց ասեմ: Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից: Քարին ձեռքով է անում) Բարի լույս: Չեմ քնել: Վաչագան- Թող բարի լինի, բայց գիշերը չարագուշակ էր: Ոչինչ չե՞ս լսել: Փանոս- Չէ, ի՞նչ կա: Վաչագան- Ո՜չ մի լավ բան: Ընտրություններն անվավեր են սարքում, խախտումներ թխում: Իբր տուրիստները քո օգտին փողեր են բաժանել, և՝ այլն: Երեսունից ավել դիմում կա: Փանոս- Հետո ի՜նչ: Երեսունն ի՞նչ են ինձ ձայն տվածների դեմ: Վաչագան- Կեղտոտ խաղ է սկսվում, կեղտը հորդելու է: Միլիոնների հոտին էլի են գալու: Փանոս- Էս ինչե՞ր ես խոսում: Դու, որ համոզում էիր, խնդրու՜մ, խոստանու՜մ: Վաչագան- Խաղը միլիոննների պահով է, ու քոնը չի: Իրոք՝ ձախորդ ես: Փանոս- Վախը վատ խորհդատու է: Եթե ձախորդ եմ՝ ընկերոջ պահով: Վաչագան- Վախը չի, ընտանիքիս շղթան է՝ ոտքերիս կապած: Փանոս- Աղը՞, թե՞ տղամարդկությունն է պակասում ընկերության ճաշին, եթե թթվում է:  Վաչագան- Չե՜ս լսում ախր: Սա դավաճանություն չի… Ծովինար- (գալիս է բեմի ձախ կողմից) Բարի… էս ի՜նչ եմ ասում… Վաչագան- (Փանոսին) Որոշիր, այստեղ եմ (մոտենում է ժայռին): Ծովինար- (Փանոսին) Միլիոնների խաղ է բացվել: Քո տեսակով դու այնտեղ անելիք չունես: Փանոս- (Ծովինարին) Ու՞մ հետ ես առանձ ինձ մեր բախտը վճռել: Ե՞րբ վրաս խաչ քաշեցիր: Ծովինար- Խաչը սրտումս է, բայց դու ավելի նվիրված ես գյուղին, քան թե՝ ինձ: Փանոս- Դու գյուղից չե՞ս: Լավ գյուղը մերը չի՞ լինելու: Ծովինար- Քո պայքարն անվե՜րջ կռիվ է: Ես ապահով կյանք եմ ուզում:  Փանոս- Դրանց վերաբերմունքը հասկանում եմ, քոնը՝ փակուղի է: Ծովինար- Փակուղին դիմացի ձորն է, որի վրայով չես թռչի: Գնա, քանի հնարավոր է: Փանոս- Կգա՞ս հետս: Եթե հրաժարվես՝ իրոք ձախորդ եմ: Ծովինար- Ու՞ր՝ փուշ ու տատասկ հավաքելու՞: Փանոս- Ի՞նչ ես խոսում: Էդքան անշնորհք ե՞մ քո կարծիքով: Ծովինար- Քոնը փշոտ ու փոշոտ ճամփեն է, անվերջ կռիվն ու սայթաքումները: Փանոս- Բայց սա մեր գյուղն է՝ սերունդներին հանձնելիք: Չպայքարե՞նք, չերազե՞նք: Ծովինար- Երազանքիս թևերը կտրված՝ թռիչքները դադարեցված: Թող ապրեմ: Փանոս- Առանց ի՞նձ: Ծովինար- Ախր ո՞նց ասեմ: Ո՞նց չես հասկանում՝ մեր սերը ցեխոտել են: Փանոս- Հա՜, ապրեք, իհարկե: (գնում է դեպի աջ, հասնում քարին) Բա էսպես թողնե՞մ: Մանուկ- (գալիս է Աղաբեկի հետ բեմի խորքից: Զրուցարանից աթոռ է տանում Աղաբեկի մոտ) Նստիր, գյուղապետ: Ծովինար- (պատի մոտ, ինքն իրեն) Մի հնար, մի ելք մարդավայել: Աղաբեկ- (աթոռը դնում է ժայռի վրա) Ի՜նչ տեղ է՝ կյանքի անցողիկության պատվանդան: Վատ տղա չէր՝ պահը չջոկեց: Չէ՞, Ծովիկ ջա՜ն, Վաչո: (Փանոսին) Գնա՜, կկանչեմ: Փանոս- (Աղաբեկին) Կմտածեմ: Աղաբեկ- (Փանոսին) Վազիր, հոդվածն է գալիս: Փանոս- Ու՞ր: Աղաբեկ- (Փանոսին) Միամիտ: Արձանը ջարդե՞լ ես: Վկաներով: Փանոս- Հա, բայց…. Աղաբեկ- (Փանոսին) Հոդված ա: Կատերինայի տանից աղմուկ են լսել: Փանոս- Հա, բայց…. Աղաբեկ- (Փանոսին) Հոդված ա: Լսելով՝ բռնաբարել ես: Երջանիկի տրակտորն իբր նորոգեցիր, մասերը չկան, ու ինքը՝ դժբախտ: Հոդված ա: Փանոս- Գողություն կիսամեռ տեխնիկայի՞ց: Ե՞ս… Աղաբեկ- (Փանոսին) Իմ բարեկամը չի բողոքի, բայց… Ծառ ես կտրել: Փանոս- Անտառապահը թուղթը կտա: Աղաբեկ- (Փանոսին) Թե բողոքը հետ վերցնի, կտա: Հոդված ա: Տեսա՞ր, ոնց արծիվն ագռավ դառավ: Գնամ մեռնեմ, էլի: Իմ հայրենի գյուղում քաղաքացին ինձ ջարդի: Չէ՞, Ծովիկ ջան: Վաչագան- Հայրենիքը հողը չի, այլ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը: Աղաբեկ- (Վաչագանին) Ապրե՜ս: (Փանոսին) Տեսա՞ր: Էդ էլ՝ նախկին ընկերդ: Թե՞ գիտեիր, եկել ես հիմարստան, կվայելես ու Երևաններում կպատմես՝ գնացի, ուզեցի, արեցի: Բայց դե, ջոկո՜ղ, իրենց գյուղը սիրող տղերք կան, ջոկի՞ր: Գագիկ- (գալիս է բեմի աջ կողմից Վարոսի և Համբարձումի հետ, Փանոսին) Զզվեցի: Թքած: Ոչ մի ընտրություն, վստահված անձ: Տղերքով գործ ենք սկսում: Ի՞նչ եք հավաքվել: Աղաբեկ- Ուտել խմելու գործ կա: Վաչո՞, դպրոցի տնօրենի գործն անե՞նք: Վաչագան- (Աղաբեկին) …Հա… երբ ասես… Աղաբեկ- (Վաչագանին) Մա՜րդ ես, էլի: Ես էլ երևի էլի հաղթեմ, չէ՞ (նայում է Ծովինարին): Մանուկ- (Աղաբեկին) Ո՜նց եմ պարելու: Քավորն եմ, մեծ ախպեր, կնեղանամ: Աղաբեկ- (Մանուկին) Չէ՜, թագավոր ախպեր կա: Ձուկը ծովում չի կշռվի: Չէ՞, Ծովիկ ջան: Փանոս- (մոտենում է Մանուկին) Մարդն առանց հարգանք կապրի՞: Մանուկ- (Փանոսին) Փող ունեցիր… լիքը: Փանոս- (մոտենում է Վաչագանին) Եթե ուսուցիչը վախով է ապրում ու հաշվում ամեն քայլը, նա ուսուցիչ չի էլ եղել: Հաշվարկն էն գլխից է սխալ … Վաչագան- (Փանոսին) Ախր՝ հեշտ չի: Չե՜ս լսում… Փանոս- (մոտենում է Վարոսին) Հարգիր կնոջդ ինքնահարգանքը, որ երգը չկտրվի: Վարոս- (Փանոսին) Եթե հավատում ես՝ կյանքը հեշտանում է: Իմ տան երգը չի կտրվի: Փանոս- (մոտենում է Համբարձումին) Բարի եղիր, բայց կասկածիր, ու քեզ հարգիր: Համբարձում- (Փանոսին) Բա ո՜նց: Հարգում եմ քեզ, ընկերներիս, հավատում՝ Աստծուն: Փանոս- (մոտենում է Աղաբեկին) Խղճի խայթը մեղվի՞, թե՞ օձի խայթոցի պես է: Աղաբեկ- (Փանոսին) Աստված հեռու տանի, կմեռնեմ: Էլ չասես, կնեղանամ: Փանոս- (մոտենում է Գագիկին) Սրանց անտեր չթողնե՜ս: Գագիկ- (Փանոսին) Ինչի՞ց ես նեղվել: Ի՞նչ ես կորցրել, պաշտո՞ն: Փանոս- Թելը: (մոտենում է Ծովինարին) Քանի օր ամպոտ էր, բայց արևն էլի կփայլի, կմաքրի: Ծովինար- (Փանոսին) Ների՜ր, այդպես է պետք… Փանոս- (Ծովինարին) Ու՞մ: (բարձրաձայն) Լավը՜ հիշեք: (գնում է դեպի աջ, սայթաքում) Ճիշտ ես, քար: Համագյուղացի Ծովինար, եթե սերը կեղտոտում են, այն ի սկզբանե կեղտոտ է եղել: (կանգնում է ժայռի եզրին) Սա՞ է ձորը: Ձո՜ր, ձո՜ր: Մանուկ- (Փանոսին) Մեր ձորին բան չասես: Ձերից լավն ա՝ խորը՜, վախենալու՜: Փանոս- Դրանից է ամեն ինչ սկսվում՝ ձերը՜, մերը՜: Աղաբեկ- Ո՞նց թե՝ ձեր մերը: Տղերք, եկեք հլը: Փանոս- Ինչու՞ ոչ, հո չմեռանք: Սովորեք ներել (իրեն գցում է ներքև): Ծովինար- Վա՜խ, կմեռնես, գի՜ժ: Մանուկ- էս թռավ, փախա՞վ: Բա պատասխանը չկերա՜վ: Աղաբեկ- Գլխիս սարքեց: Հաստատ ուղարկված էր: Գոնե գնայինք, նոր, ստոր: Գագիկ- (Աղաբեկին) Քո տեսակը մարզպետ էլ կդառնա, մարդ՝ երբեք: (Վարոսին) Իջիր կածան, շուտ: (Համբարձումին) Դու՝ ձորը, ես՝ ջրի մոտ: Ձախորդ է, կփրկվի: Համբարձում- Ձախորդ չի, ճարպիկ է (Գագիկի և Վարոսի հետ գնում է բեմի ձախ կողմ): Աղաբեկ - (նայում է ժայռից ներքև, դահլիճի ուղղությամբ: Մանուկին) Տղեդ չի՞: Մանուկ- (դեպի ներքև, Աղաբեկի նշած ուղղությամբ) Ու՞ր, տղաս: Երիտասարդ տղայի ձայն- Ես ձեր ձախորդ գյուղում չեմ ապրի: Մանուկ- (դեպի ներքև) Ի՞նչ ձախորդ: Փանոսը գնաց, մնացինք մենք մերոնցով: Երիտասարդ տղայի ձայն- Փանոսը գնաց, դարձաք ձախորդ: Նվիրվեց ձեզ ու ձեզ խանգարեց: Մանուկ- (դեպի ներքև) Ձախորդի համա՞ր ես նեղանում, տղաս: Զուլալ հոգով ժողովուրդ ենք:  Երիտասարդ տղայի ձայն- Դուք ի՜նչ ժողովուրդ, մոլորված հոտ եք: Թեքվել եք մեջքով դեպի դուռն ու աստծուց դուռ եք խնդրում: Մանուկ- (դեպի ներքև) Բա ու՞ր ես գնում: Մնա, փրկի՜ր: Երիտասարդ տղայի ձայն- Ինչի՞ց: Ձեր նվիրյալին խաչեցիք բամբասանքի խաչին: Մանուկ-(դեպի ներքև) Ի՞նչ խաչ, եկեղեցում կա, վզիդ կա: Էլ որտե՞ղ է պետք: Մենակ թե՝ արի: Երիտասարդ տղայի ձայն- Ձեր քնած ու փսփսացող հոգում: Մանուկ- (դեպի ներքև) Ախր հոգու խաչը որն է: Փանոսի նման ասեցիր: Գա՞մ, խոսենք: Երիտասարդ տղայի ձայն- Տաս օր փորձում էի խոսել, ծիծաղում էիր: էլ չե՞ս ուզում ծիծաղել: Մանուկ- Կյանքիս իմաստը հետը տարավ: Լավ եղավ (վազում է բեմի ձախ կողմ): Վարոսի, Համբարձումի ձայները- Փանո՜ս, ձեն տու՜ր: Գագիկ- (գալիս է բեմի ձախ կողմից, ձեռքին՝ ծանր մուրճ: Ժայռի եզրից նայում է ներքև) Հը՞: Վարոսի ձայնը- Չկա՜, չեմ հասկանում: Համբարձումի ձայնը- Ոնց որ հրաշք լինի: Ամեն մետր նայելու եմ: Գագիկ- (դեպի ներքև) Ապրե՜ք (մոտենում է ճանապարհի քարին, սկսում մուրճով հարվածել): Աղաբեկ- (Գագիկին) Թո՜ղ, անող կա: Գնանք ուտել խմելու: Բաստուրմեն բռնած, կրակը… Գագիկ- (Աղաբեկին) Քո կրակն ինձ ինչ: Ջարդեմ, որ ընկերս գա, էլ երբեք ոտը քարին չառնի: Ծովինար- (համբուրում է պատի վրայի գրությունը, Գագիկին) Գնամ… Գագիկ- (Ծովինարին) Ու՞ր… Ծովինար- Գյուղին առանց Փանոս չի կարելի: Ամուսնանանք, երեխաներ ունենանք: Աղաբեկ- (Ծովինարին) Ումի՞ց… Ծովինար- Իրենից (գնում է բեմի ձախ կողմ): Վաչագան- (Աղաբեկին թուղթ ու գրիչ է մեկնում) Ինչ որ կասեմ, կգրես… որ չշպրտեմ: Աղաբեկ- (Վաչագանին) … Ախր ի՞նչ եմ արել… Ուսուցիչ …բա …մեղք չե՞մ… ըը.. ընտանիքդ.. Վաչագան- (աթոռը թույլ հրում է) Իրենց համար եմ անում: Աղաբեկ- (վերցնում է թուղթ ու գրիչը) Ասա… սխալների ուղղում անելու ե՞ք: Վաչագան- Հա, ինձանից եմ սկսել: Գագիկը շարունակում է մուրճով հարվածել քարին: Վերջ Դորոխովո- 2014
91

Ձախորդ Փանոս (5)

Ութերորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Հ ակոբը, Գագիկը, Վարոսը, Համբարձումը: Պատի վրայի Փանոսի գրածը մնալու է մինչև ավարտ : Գագիկ- Մենա՞կ է: Դա էլ տարավ քաղաք, ու՝ անիմաստ: Համբարձում- Ես էի գնալու: Աղաբեկն ինձ խնդրեց շտապ գործի համար: Ասեց՝ մարդ կտա: Վարոս- Ասեցի՝ վաղը: Կացին բռնել գիտի՞: Մանուկ- (վազելով գալիս է բեմի ձախ կողմից) Փրկե՜ք, կսպանի՜: Գագիկ- (Մանուկին) Հերիքը՞: Մանուկ- Փանոսը՜: Գոռաց, կացին շպրտեց: Երևի բադ էր խփում: Ընկավ ջուրը: Համբարձում- Վա՜խ կացինս: Կորա՜վ: Գագիկ- (Մանուկին) Բադ է խփում, դու՞ ես դողում: Բադությու՞ն ես արել: Մանուկ- Չէ՜: Գոռում էր՝ սատկել է, բայց՝ ես չգիտե՜մ: Վարոս- (Մանուկին) Բադը՞: Է, հա՜: Մանուկ- Եզը: Դողու՜մ եմ: Համբարձում- Վախ, եզ՜ս: Ես կորա՜: Մանուկ- Իր կտրած ծառն է սպանել: Ես ի՜նչ… մոշ էի հավաքում: Գագիկ- (Մանուկին) Մոշի սեզոնը չի, Փանոսն էլ կացնով բադ խփողը չի: Մոտ արի: Մանուկ- (մտնում է նստարանի տակ) Ինձ մորթում են, դու սեզո՞ն ես ճշտում, խնամ Գագո: Փանոս- (գալիս է բեմի ձախ կողմից, ձեռքին մահակ) Ու՞ր է ստահակը: Մահակն է հարցնում: Վարոս- (Փանոսին) Ի՞նչ է եղել: Փանոս- Եզը ցցից հանված, կապված կիսկատրած ծառի տակ: Ծառն էլ՝ ընկած եզան վրա: Հակոբ- (Փանոսին) Բա ու՞ր էիր: Փանոս- Կացնի պոչ էի փնտրում, թույլ էր: Լսեցի եզան բառաչը, վազեցի, տեսնեմ՝ փախչում է: Վարոս- (Փանոսին) Ո՞վ է ծառ կտրելիս տակը եզ դնում: Քաղաքացու խելք: Որ քիչ չտանջվի: Մանուկ- (թույլ ձայնով) Փանոսը փայտահա՜տ: Փանոս- Չհասկացա՞ք, թե՞ դիտմամբ ասեցիք: Կրկնե՞մ: Վարոս- (Փանոսին) Ասեցի՝ համբերիր, կօգնեմ: Քի՞չ եմ օգնել: Գագիկ- (Վարոսին) Քո գյուղին ես օգնել, իրե՞ն ես երեսով տալիս: Ինչքա՜ն գոհ եք ձեզանից: Մանուկ- (թույլ ձայնով) Ձախորդ է, բա ի՜նչ է: Փանոս- Հաջողակ ճիճու, բայց ու՞ր ես: Մանուկ- (թույլ ձայնով) Շա՜տ կկարոտես: Հակոբ- (Փանոսին) Ասեիր, կգայի, անտառը կշնչեի՜: Փանոս- (Հակոբին) Գրկած կտանեի, քեռի, եթե իմանայի, որ թշնամի ունեմ: Բայց ինչու՞: Վարոս- (Փանոսին) Տեղդ հանգիստ նստիր, էլի: Թե խելքդ չի հասնում: Գագիկ- Քսան տարի թառած եք, ու մի քսան էլ կթառեիք էն թաց քարերին: Վարոս- Վա՞տ է: Ինձ չեմ կոտորում, ուրիշի եզ չեմ սատկացմում: Ո՞վ է գնահատողը: (Փանոսին) Էս Կատերինայի մոտից փախնել չի: Դե՝ եզան տակից դուրս արի: Գագիկ- Գյուղի համար անի ու մնա մենա՞կ: Գյուղն էլ կոչվի խայտառա՞կ: Վարոս- Ես ձախորդի սխալները փակելու փող չունեմ: Գագիկ- Չտվողներից կամրջով անցնելու փող եմ հավաքելու: Վա՜յ չտվողին: Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից) Էս ի՞նչ է եղել: Ճի՞շտ եմ լսել: Վա՜տ է, վա՜տ: Գագիկ- (Աղաբեկին) Կեղտ է, ու կեղտոտողին բռնել ենք գործի վրա: Լավ է, չէ՞: Աղաբեկ- Հա՜, թող համբերե՜ր: Մեզ պե՞տք էր էդ ձախորդությունը: Հակոբ- (Փանոսին) Թյու՜, ի՜նչ ասեմ: Որ գիտես, բախտ չունես՝ մի՜ արա: Փանոս- Բախտն ինչ կապ ունի՞: Դիտավորություն է, պարզ չի՞: Հակոբ- (Փանոսին) Ես կգայի, ու ծառը չէր ընկնի, սպանի անասունին, չէ՞: Փանոս- Չե՜մ հավատում: Կարծես ծառի շարունակությունն է: Գագիկ- (Հակոբին) Ամբողջ գյուղով եք ձախորդ: Ձեր կյանքով, մտածելով, էս ապուշ զրույցով: Հակոբ- (Փանոսին) Բա ու՞ր հեռացար: Կմնայիր, ուրիշ ձև կլիներ, չէ՞: Մանուկ- (թույլ ձայնով) Բա ո՜նց: Ես քանի՜ գլխանի էի: Համբարձում- Իզու՜ր տեղը տուժեցի: Գագիկ- (Աղաբեկին, առանձին) Մանուկն ասեց, բայց ես… սու՜սսս... Աղաբեկ- (Գագիկին, առանձին) Հա՞: Ի՞նչ: (բարձրաձայն) Դե, Համբարձի վարձերը կկիսենք… Գագիկ- (Աղաբեկին) Ամբողջը, այ կատապուլտի ապրանք: Աղաբեկ- (Գագիկին) Ի՞նչ, ե՞ս: Ըը՜, ո՞նց: Հա՜, բա ո՜նց: Համբարձում- Վա՜յ: Ապրե՜ս, Աղաբեկ ջան: Ի՜նչ մեծ սիրտ ունես: Կացնիս հարցը ո՞նց անենք: Փանոս- (Համբարձումին) Ի՞նչ կացին: Համբարձում- (Փանոսին) Մանուկն ասեց՝ ջրի բադ ես խփել՝սև սրտիս սրտահովանք: Փանոս- (Համբարձումին) Կացինը փետն էր, ինքն էլ բադը: Թռավ, խրտվիլակ չդառավ: Մանուկ- (թույլ ձայնով) Տեղս նեղն է, է՜: Փանոս- Էդ բադը որտեղ է սողու՞մ: Համբարձում- Բա Փանոսին չօգնեցինք: (Փանոսին) Երգե՞մ «Ձախորդ օրերը»: Աղաբեկ- Փանոսն իր խելքից տուժեց: Առանց կամուրջ չէի՞նք ապրում: Գագիկ- (Աղաբեկին) Էդ խուժանի երգ էր: Էլ գյուղապետ չե՞ս: Փանոս, բադի որսից ո՞նց ես: Մանուկ- Գագ, չփոշմանես, բայց ջուր թափել եմ ուզում: (դուրս է գալիս թաքստոցից) Կգամ, տղամարդավարի կխոսենք: Ես էլ բադ չեմ, եղա՞վ (վազում է բեմի խորք): Փանոս- (գնում է Մանուկի հետևից) Դուք կրակն արեք: Գագիկ- Արդեն փեշի տակ է, բայց գնանք (Վարոսի և Աղաբեկի հետ գնում է բեմի խորք): Համբարձում- (Հակոբին) Եզանս հարցերը լուծեմ: Մենա՜կ, անտե՜ր (գնում է բեմի ձախ կողմ): Փանոս- (գալիս է բեմի խորքից) Իսկ ես ով եմ, եթե կամքս բնազդային պոռթկման գերին է: Մարդ սպանելով խրատ եմ կարդում, բարին հաստատում (բարձրանում է ժայռի վրա): Ծովինար- (շտապ գալիս է բեմի ձախ կողմից, մոտենում Փանոսին) Իմ մասին մտածել ե՞ս: Փանոս- Հո չմեռա: Կամքս փորձեմ: Ծովի՞կ, կարոտե՜լ էի: Ծովինար- (Փանոսին) Խնդրու՜մ եմ, այստեղից հեռու կարոտդ առ: Փանոս- Ի՜նչ հաճելի է, որ հուզվում ես: Վերջացնելու էի, թռչեի մոտդ: Ծովինար- Անխիղճ, արյունս սառեց քո կատակից: Ինչու՞ որոշեցիր: Փանոս- Ինչու ոչ: Միասին կապրե՜նք (Ծովինարին գրկում է): Ծովինար- Գժվեցի՞ր: Մի՜ արա: Փանոս- Մի լացիր, հո չմեռա՞նք: Համեստ հարսանիք կանենք: Ծովինար- Ինչ՞ ես խոսում: Փոսու՞մ: Փանոս- Դե, Համբարձին գոնե մի բան տամ, ու էլ չենք ուշացնի: Ծովինար- Ի՞նչ… քա՜ն վստահ ես: Իսկ իմ կարծիքը՞: Փանոս- Հիմա ճշտեմ: (համբուրում է Ծովինարին) Հյուր կընդունե՞ք: Ծովինար- Օ՜, անհամբեր: Փանոս- Իրիկունը կգամ: Գնամ Համբարձի գումարը հանեմ, մե՜ղք է (գնում է դեպի աջ): Ծովինար- (Փանոսին) Նայեմ իմ յարին, ոտը չառնի քարին (Փանոսը ձեռքով է անում, գնում բեմի աջ կողմ: Մոտենում է Հակոբին) Պապ, տուն գնա: Հակոբ- Մտքերով էի: Դու ե՞ս, Վարդի ջան: Ծովինար- Դու շա՜տ ես հիշում Փանոսին: Որտեղի՞ց, ո՞նց: Հակոբ- Փանոսը… եղել ա, Վարդի ջան: Պիտի զզվի, գնա: Ափսո՜ս: Ծովինար- Եր՞բ, ինչու՞, ախր: Հակոբ- Փոխողը մենք չենք, բալես: Դանդալոշ ժամանակն է: Երանի՜ գա: Դու ումոնցի՞ց ես: Ծովինար- Սամվելի աղջիկն եմ: Հակոբ- Մոքիրիս հարսի փեսա Սամոյի՞ ու սիրուն Սոնայի՞: Ծովինար- Հա: Հակոբ- Հորդ ասա ճիպոտս տա: Կարկուտի տարին տարավ տավարը տուն տանի, չտվեց: Ծովինար- Կասեմ պապ, բայց քեզ դաղելու եմ էդ ճիպոտով: Հակոբ- Մի նեղացիր, սիրունս: Մարդը թույլ արարած ա, ուժեղ երազներով: Ու ըտեղ կտրվում ա: Երազներիդ տիրություն արեք, Ծովինար- Այնտեղ մեր երևակայության վարգի երանելի տիրույթն է: Դա էլ սանձե՞նք, պապ:   Երրորդ գործողութուն Առաջին մաս Գյուղամեջի  նույն  պատկերն  է : Բեմում են Գագիկը, Վարոսը, Աստղիկը, Մանուկը, Փանոսը, Հակոբը: Աստղիկը սեղանին է շարում բաժակներով հյութ, սուրճ: Աստղիկ- Երեխան շահեց: Երեկոյան համեցեք, նշենք: Փանոս, Գագիկ, Հակոբ, Մանուկ- (Վարոսին, Աստղիկին) Ուրախ ենք, շնորհավոր: Փանոս- (Աստղիկին) Շնորհակալություն չարչարանքի համար, տիկին Աստղիկ: Աստղիկ- (Փանոսին) Անուշ լինի: Մենք էլ՝ Ձեզանից: Տարոսը՝ բոլորիդ (գնում է բեմի խորք): Հակոբ- (Փանոսին ակնարկելով) Այ, ո՜նց են երկու բառով կինարմատի սիրտը տաքացնում: Վարոս- Ես… Հա… ձախորդ է… ափսոս… Գագիկ- (Վարոսին) Դու էլ հաջողակ՞ն ես: Վարոս- (Գագիկին) Ինձ ի՞նչ է եղել: Երեխես շահեց, նշում եմ, շրջապատ ունեմ: Գագիկ- (Վարոսին) Երեխեդ ցեխերի մասնագետ էր, մինչև Փանոսը ակումբը ակումբ սարքեց: Վարոս- (Գագիկին) Հետը չէի՞նք: Գագիկ- (Վարոսին) Անեիք: Դաշտերն անսրսկել, զառ գցելով էիք ողբում: Նորոգե՞ց, փրկե՞ց: Վարոս- (Գագիկին) Հո իր հաշվին չարե՞ց: Մաս էր էլի՜: Իմանայի, ես էլ կանեի: Փանոս- Երբեմն թվում է՝ չեմ հասկանում մարդկանց: Հակոբ- (Փանոսին) Մարդն էն ա, որ գիտի բոլորով ինչ ա ուզում: Մերն ես, ու հարգված: Վարոս- Կի՞ն է, որ գովենք: Ապրի ինքը, պրծա՞նք: Գագիկ- (Վարոսին) Չէ: Գործ կանի՝ օգնող չկա, բան կպատահի՝ գոռացողները կհայտնվեն: Քեզ որ՝ չեմ հասկանում: Նրանցից չես, բայց նրանց հետ գոռում ես: Վարոս- (Գագիկին) Շա՜տ խորացար: Գագիկ- (Վարոսին) Ձեր կեղտն եմ քսում ձեր քթին, որ ամաչեք: Չի՞ կարող լեզուներդ պոկել: Հակոբ- Ո՜նց Սաքենց լածիրակներին գրտնակեց կինոյի նման: Փանոս- Չեմ հասկանում ագրեսիվությունը: (ձեռքի բաժակը դնում է սեղանին, այն ընկնում է: Բռնելիս կպչում է սկուտեղին, գցում վրայի եղածով: Սեղանից հեռանում է): Գագիկ- (Փանոսին) Չմտածես, լինում է: Վարոսի փողն էլ կտամ, կմոռանա: Մանուկ- Ես ուշադիր եմ: Տեսել էի, որ լավ չի դրված: Դրա համար էլ ձախորդ չեմ: Գագիկ- (Մանուկին) Հա, Սահակ: Մարզպետն է քամակ արել այծի փոստի առթիվ: Մանուկ- (Գագիկին) Թեթև սխալմունք էր, դուք էլ հա՜ կհիշեք: Գագիկ- (Մանուկին) Գյուղը նեղվեց, որ կեսին թունավորեցիր հին ապրանքով, բայց ներեց: Մանուկ- Լավ էլի՜, Գագ: Թեման փոխիր: Գագիկ- (Մանուկին) Չէ: Փանոսը սառնարանդ ձրի նորոգեց, ու պարտքով ապրանք չտվեցիր: Մանուկ- Ի՞նչ արեց, որ: Ռելե էր, էլի: Պատիվ չտվեցի՞: Թեման փակեմ (գնում է բեմի խորք): Գագիկ- (Մանուկի հետևից) Դու չէիր, Հերիքն էր: Ձեռ չտվեց, լավ գործին քոռ եք: Լավ, օգնեմ ընկերոջս, Աստղիկը չպատժի (Վարոսի հետ սպասքը հավաքում է, գնում բեմի խորք): Աղաբեկ- (գալիս է բեմի աջ կողմից, Փանոսին) Հետս խռո՞վ ես, չես նայում: Փանոս- (Աղաբեկին) Ինձ հետ եմ խռով: Աղաբեկ- Արի համոզեմ, հաշտեցնե՜մ: Ախպեր, էս անգամ թող, հետո՝ կնշանակենք: Փանոս- Ինչը՞: Աղաբեկ- Ո՞նց ինչը: Ընտրվեմ, վիզ պետք ա: Ախպերական՝ խնդիր չունես: Փանոս- Չե՜մ հասկանում: Աղաբեկ- Ախր ո՞նց ասեմ: Միլիոնը հարյուր տեղ բաժանած ի՞նչ կանի: Փանոս- Տաս հազար: Աղաբեկ- Ապրես, եղած չեղած՝ լույսի փող: Իսկ միլիոնը թիվ է, ջոկի՞ր: Գյուղը չգիտես: Անիմաստ կգոռգոռաս, երեսիդ կժպտան, հետևիցդ կխնդան: Ես ձևերը կասեմ: Փանոս- Սա յուղապետի՞ զրույց է, թե՞ գյուղապետի: Աղաբեկ- Քոնն էլ ջոկող տղու զրույց չի: Չջոկեցինք վերջը՝ ո՞վ ես: Տղու պես՝ ասա: Փանոս- Ջոկող տղուն ի՜նչ ասեմ: Արծվի նկարի տակ գրեմ՝ արծի՞վ: Աղաբեկ- Գրածով կապացուցես, որ ագռավ չի: Վաչոն ընկերդ ա՞: Փանոս- Քո նախկին ուսուցիչ Ավագյանն իմ ընկերն է: Աղաբեկ- Մեկը նվեր կանի Ծովիկի հետ եղածը՝ կսպանես: Երեխեքն են մեղք, ինքը՝ հե՜չ: Փանոս- Այո՜, փչացնելու շնորհք ունես: Զրույցը, գյուղը: Խոսելու բան չկա (գնում է դեպի աջ): Աղաբեկ- (Փանոսին) Լա՜վ մտածիր: Փանոս- (քարի մոտ, Աղաբեկին) Սա էլ՝ քո օգուտը (գնում է բեմի աջ կողմ): Աղաբեկ- Խորամանկ: Ու՞ր է վանքը: (նայում է բեմի աջ կողմ) Աստված ջա՜ն, վիզ պետք ա: Ախր ու՞մ եմ պետք առանց պաշտոնի: Լավ գյուղապետ կլինեմ: (թուղթ է կարդում) Կամուրջն էլ, ճանապարհն էլ, ակումբն էլ կնորոգեմ: Ջուր կքաշեմ տները: Վա՜յ քո, բայց ո՞նց: Ըստ պաշտոնական… Էէ՜ … Օգնիր, լավ կլինի: Հակոբ- (Աղաբեկին) Ու՞մ ես ասում: Աղաբեկ- (Հակոբին) Ո՞նց բացատրեմ, որ հասկանաս: Շա՜տ է բարձր, հարց լուծող է: Հակոբ- Էդ գիտենք: Մեզ ասում եք, վերևում գործ բռնում: Աղաբեկ- Ճամփեն չե՞մ սարքել, բիձա: Հակոբ- Մինչև քո տուն՝ հա: Լավն է: Աղաբեկ- Կյանքը չի՞ լավացել: Հակոբ- Քո ու քո մեքենայի հագուկապ շքե՜ղ է: Աղաբեկ- Բա բուժսպասարկումը՞: Հակոբ- Քաղաքից բժիշկներ ձեր տուն տաքսիով կգան, լավ է: Աղաբեկ- Տեսա՞ր: Չինական առածն ասում է՝ ամեն ինչ սկսվում է առաջին քայլից: Որ երկրորդ քայլն էլ անեմ, ավելի՜ լավ կլինի: Հակոբ- Հայի խոսքն էլ խրատում է՝ սուտ խոսողի հետ ճամփա չգնա՜ս: Աղաբեկ- Իսկ դու գիտե՞ս, որ Փանոսի ճամփեն ձախ է տանում: Տես՝ ձորը: Հակոբ- Ձորից ճամփա կա: Քո ճամփի վերջ քո տան ճոխ ու փակ դարպասն է: Մանուկ- (գալիս է բեմի խորքից, Աղաբեկին) Ցուցակները… Աղաբեկ- Էդ հե՜չ, լսիր: (բարձրաձայն) Դուք ա՞ջ եք ուզում, թե՞ ձախ: Աջը ես եմ, նայեք: Հակոբ- (Աղաբեկին) Լավ լու՞ր ունես, գոռում ես: Աղաբեկ- (Հակոբին) Ժողով է: Դու դահլիճն ես, քնիր: (բարձրաձայն) Մենք միշտ աջ ենք գնացել, ու մի ձախորդ ասում է՝ ձախ գնանք: Ի՜նչ ասեմ՝ ընկեք ձորը: Մանուկ- (Աղաբեկին) Ոչ, փրկի՜ր: Մենք քո հետևու՜մ ենք: Աջ առաջնորդի՜ր: Հակոբ- (Մանուկին) Տեղդ գիտենալով՝ մենք լռում ենք: Ի՞նչ ես ձենով հայտնաբերվում: Մանուկ- (Հակոբին) Բիձա, ելույթի համար գրվիր: (Աղաբեկին) Բայց իմ ձախը եկեղեցին է: Աղաբեկ- (Մանուկին) Իմն էլ՝ աջը: Կարող ա՞ ձախլիկ ես: (բեմի խորքից ձեռքներին տոպրակներով եկող Ծովինարին, Աստղիկին, Կատերինային) Է՞ս ինչ բանի եք: Կատերինա- Գյուղի տարածքը մաքրենք: Տուրիստներ են գալու, ընտրություններ են: Աղաբեկ- Բայց ի՞նչ իրավունքով: Ոչ ես եմ ասել, ոչ՝ մարզպետարանից: Մանուկ- Փանոսն է գյուղի պարապ կանանց գցել փողոցները: Կատերինա- (Մանուկին) Հերիքը հետներս է, ձեռքին՝ ցախավել: Չե՞ս վախում: Մանուկ- Հնարավոր չի: Հերիքս հպարտ կին է (գնում է բեմի խորք): Կատերինա- (Մանուկին) Գնա տես, հպարտ կնոջ մաշված շալվար: Աստղիկ- Երևի մենք էլ ենք հպարտ՝ Ծաղիկը, Սիրանը, Քնարիկը, Անգինը… Աղաբեկ- Սիրանին չկպնեք: Ինքն արվեստի գծով է (գնում է բեմի աջ կողմ): Վարոս- (գալիս է բեմի խորքից, Աստղիկին) Չասեցի՞ չգաս: Ի՞նչ ես ընկել փողոցները: Աստղիկ- (Վարոսին) Հարգանքով խոսիր: Քե՞զ ես ցույց տալիս: Վարոս- (Աստղիկին) Այ քեզ բա՜ն: էդ Փանոսի լեզուն է: Էլի՞ է բան նվիրել: Աստղիկ-( Վարոսին) Անմիտ խանդից քեզ կորցրել ես: Վարոս- (Աստղիկին) Էս ո՞նց ես խոսում: Ես քո… Աստղիկ- (Վարոսին) Միայն փորձիր: Ես ո՞վ եմ քեզ համար: Վարոս- (Ծովինարին) Էս կարող ա՞ իմ Աստղոն չի, աղջիկներ: Ծովինար- (Վարոսին) Քո Աստղիկն է, լա՜վ հիշիր: Վարոս- (Աստղիկին հրում է) Տուն գնա, չկրկնեմ: Աստղիկ- (Վարոսին) Չհասկացա՞ր: Փոխիր վերաբերմունքդ, կամ՝ ինձ մոռացիր: Վարոս- (Աստղիկին) Այ քեզ բա՜ն… Խնդրու՜մ եմ, տանը խոսենք: Տեսա՞ր, խնդրեցի: Աստղիկ- (Վարոսին) Կխնդրես հորանցս տանը, ու կտանես մեր տուն: Վարոս- (Աստղիկին) Ոնց, բաժանվու՞մ ես: Աստղիկ- (Վարոսին) Ոչ: Կսպասեմ անհամբեր, հավատա (Ծովինարի և Կատերինայի հետ գնում է բեմի աջ կողմ): Վարոս- Ճիշտ որ՝ կնոջ մեջ սատանա կա: Շաբաթը մեկ ծեծել ա պետք: Այ, նորությու՜ն: Մանուկ- (գալիս է բեմի աջ կողմից, ձեռքին թուղթ է, Վարոսին) Չլսե՜ց: Կանանցով են որոշել: Վարոս- Որ ի՞նչ: Էս ի՜նչ դառավ: Մանուկ- Փանոսը մեր գլխին սարքեց: Տես, կազդի՞: (բացում է փաթեթը, կարդում)Փանոս, ձեռքներդ հեռու մեր կանանցից: Վարոս- Բա ո՜նց: Ինքը լոզունգներով գյուղը չխառնե՞ց իրար: Վարոսն ու Մանուկը թուղթը ամրացնում են պատին: Աղաբեկ- (գալիս է բեմի աջ կողմից) Սիրանն էլ է հավաքում: Համբարձն էլ երգում է, ներվայնացնում: (տեսնում է լոզունգը) Լա՜վ է: Ակն՝ ընդ ական, լոզունգ՝ ընդ լոզունգան: Մանուկ- Փանոսինը կեղտոտ հաշվարկ է՝ գյուղապետի կռիվ: Իրեն ի՜նչ մեր աղբը: Վարոս- Հա բայց բայց ինչու՞ մեր կանայք: (Մանուկին) ճիշտ է՞, որ տղադ դրան լսում է: Մանուկ- Ի՞նչ անեմ: Ասում է՝ ձախորդ չի, ճամփա բացող է: Հնարավոր է՝ սխալվի, սայթաքի: Վարոս- Տեսանք, ու՜ր է տանում դրա ճամփեն: Ընտանիքի բաժանություն, աստվա՜ծ չանի: Հակոբ- Աղաբեկ, քո կնկան ե՞րբ ձեռ գցեց: Տղա եմ ասել, է՜: Կես տարում՝ գյուղի կեսին: Աղաբեկ- (Հակոբին) Իբր չգիտես: Ծովիկը մի քիչ էլ տունը մնար, ստիպված ինձ էր ուզելու: Աստղիկ- (գալիս է բեմի աջ կողմից Ծովինարի, Կատերինայի հետ: Ձեռքներին տոպրակներ են) Ո՞վ է տեսել Փանոսի ձեռքը մեր վրա, և ինչու՞ է հեռացնում առանց հարցնելու: Կատերինա- (Հակոբին, առանձին) Փանոսին ձեռիցս տարա՜ ն: Ես էլ չգրե՞մ՝ ձեռքներդ հեռու: Վարոս- (Աստղիկին) Ո՜նց: Ա՜յ… Դե՜, որ իրեն լսում եք, մեզ՝ չէ, մի բան կա, չէ՞: Աստղիկ- (Վարոսին) Ամուսնական վեճի պատճառով այդպես իրենց չեն խայտառակում: Ծովինար- (Վարոսին) Ավելի լավ է՝ կարդացեք հարգանք բառի բացատրությունը: Մանուկ- (Ծովինարին) Անգրագետ չենք: Առանց գրքի ու ձեր Փանոսի էլ ամե՜ն ինչ գիտենք: Ծովինար- Աղաբեկ, քո ո՞ր կնոջ հետ ես Փանոսին բռնացրել: Աղաբեկ- (Ծովինարին) Ըը… որպես գյուղի մտահոգված դեմք: Ծովինար- (պոկում է փակցրած թուղթը) Չփորձեք խանդել Փանոսին: Ինքն այդպիսի տղա չի: Կատերինա- Ճիշտ չեն ասում, տղե՜րք: Լա՜վ էլ այդպիսին ա: Չշեղվե՜ք: Հակոբ- (Կատերինային, առանձին) Ի՞նչ ես կռիվ գցում, այր մարդկանց կողմը պահում: Կատերինա- (Հակոբին, առանձին) Բա ի՜նչ անեմ, պապ, բիզնեսս դրանցից ա կախված: Վարոս- (Աստղիկին նայելով) Ձեզ շա՜տ իրավունքներ տվեցինք: Աստղիկ- (Վարոսին) Մեր իրավունքները թողեք, ձեր պարտականությունները ճշտեք: Կատերինա- Ձեռքներդ հեռու՜ կանացի իրավունքներից: Կանայք, հետներդ եմ, համարձա՜կ: Հակոբ- (Կատերինային, առանձին) Բիզնեսդ կխռովի: Մի խառնիր: Կատերինա- (Հակոբին, առանձին) Կանանց էլ բախտ եմ բացում, թե դրանց ոնց կառավարեն: Մանուկ- (Կատերինային) Մեր սև սիրտը՜, քո կարմիր անդրավարտիկը: Հլը փը՛շտ, Փիսիկ: Կատերինա- (Մանուկին) Նկարին շատ չնայես, դալտոնիկ ալերգետիկ (Ծովինարի և Աստղիկի հետ գնում է բեմի խորք): Մանուկ- Փանոսը մեզ դալտոնիկ էլ սարքեց: Ինչքա՞ն ձեռ առնի էդ քաղաքացին: էդ ի՞նչ ա: Հասուն տարիքի կնոջ ձայն- Իմացա՞ք, Մանուկը Հերիքին լողափում նկարել է, նկարը նվիրել: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Վա՜յ, իր խաղն իր գլխին եկավ: Ես չկա՞մ: Հետն էի: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Խե՜ղճ Հերիք: Պրծա՜նք դրա աչքից: Կարգին հաց կուտեմ: Մանուկ- (նայում է իր հեռախոսին) Վա՜յ, քո… Աղաբեկ- (նայում է իր հեռախոսին) Տես, է՜: (Մանուկին, առանձին) Կարգին տղա՜ ես: Մանուկ- (Աղաբեկին, առանձին) Կորա՜: Քոնն էլ ջնջենք: Աղաբեկ-(Մանուկին, առանձին) Քրոջս նկարը չունենա՞մ: Լրիվ էլ հանվի, այլ աչքով չեմ նայի: Հակոբ- (Մանուկին) Դու բանի պետք չես, ինքը մեղք ա, լա՜վ կին ա: Ներողություն կխնդրես: Մանուկ- (Հակոբին) Ապերո՞ եմ, որ ասելով ձմերուկի ծառ էտեմ: Կարող ա՞ գիտես, դողում եմ: Վարոս- Հերիքն եկավ: Մանուկ- Տղերք, քաղաքում եմ (վազում է դեպի ձախ կողմ, հետո՝ աջ, մտնում շենքի անկյուն): Երկրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է : Բեմում են Վարոսը և Մանուկը: Համբարձում- (գալիս է բեմի աջ կողմից, Վարոսին) Պարտքով փող տուր: Վարոս- (Համբարձումին) Ապրանք եմ տանում շուկա: Վաղը (գնում է բեմի խորք): Համբարձում- (Մանուկին) Խանութից ապրանք վերցնեմ, երկու օրից կփակվեմ: Մանուկ- Չե՜մ կարող: Հոր՜ս արև, երեկ հորս պարտքով չտվեցի (գնում է բեմի խորք): Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, Համբարձումին) Արի, լա՜վ բան ասեմ: Համբարձում- (Աղաբեկին) Ի՞նչ կա: Աղաբեկ- (Համբարձումին) Հիշու՞մ ես, որ նախանցյալ տարի բերքահավաքին պարտք մնացի: Համբարձում- (Աղաբեկին) Հա, լա՜վ էլ վիրավորեցիր: Աղաբեկ- Չեմ հիշում: Մոռացիր, հո կնի՞կ չես (գումար է մեկնում): Համբարձում- (վերցնում է գումարը) Մե՜ծ ախպեր: Աղաբեկ- Լավ բան արեցի, չէ՞: Համբարձում- Փրկեցի՜ր, տուն չէի գնալու: Աղաբեկ- Լա՜վ տղա եմ, չէ՞: Համբարձում- Տղա՞: Թագավոր ես, մեծ ախպեր: Հավե՜րժ պարտական եմ: Աղաբեկ- Ոչ մի բան: Ամոթ չի՞: Այ, ընտրություններին ձայն բերեիր: Համբարձում- Կասկածու՞մ ես, ամո՜թ քեզ: Նա ընկերս ա, դու՝ ախպերս: Աղաբեկ- Ապրե՜ս, բայց ամեն մեկին ընկեր չեն ասի: Փանոս- (գալիս է բեմի ձախ կողմից, գնում դեպի աջ կողմ) Բարև, տղերք: Ութ -տաս տարեկան երեխաների ձայն- (բեմի ձախ կոմից) Ձախորդ Փանոս, ձախորդ Փանոս: Փանոս- (ետ է նայում, ձայնը կտրվում է) Ա՜խ, երեխեք: Ձեր հետ ի՜նչ կռիվ տամ (քայլում է): Ութ -տաս տարեկան երեխաների ձայն- Ձախորդ փանոս, ձախորդ փանոս…. Համբարձում- (գնում է ձայների ուղղությամբ) Ձեններ՛դ: (երեխաների ձայնը կտրվում է, Փանոսին) Չմտածես, ճանաչեցի: Փանոս- (Համբարձումին) Որ ի՞նչ: Կեղտի գունդը քանդելու զզվանքը կմնա: (քարին սայթաքում է) Թու՜ (գնում է բեմի աջ կողմ): Ութ - տաս տարեկան երեխաների ձայն- (ծիծաղելով) Ձախորդ Փանոս, ձախորդ Փանոս… Համբարձում- (գնում է բեմի ձախ կողմ) Ձեզ սովորեցնողի… (երեխաների ձայնը կտրվում է): Աղաբեկ- (Համբարձումին) Արի՜, հո անտեղի չի: Տղեքին կասես, թե անցա՝ զեղջեր կանեմ: Համբարձում- (Աղաբեկին) Վա՜յ, փրկեցիր: Բայց լակոտներին սովորեցնողի մ… Աղաբեկ- (Համբարձումին) Չեղա՜վ: Թող ընտրություններն անցնեն՝ հետո: Հա, մերն է, բայց դե՝ որի՞ն ասես: Դե, տղերքին կասես (գնում է բեմի խորք): Համբարձում- Պաղպաղակ էլ կառնեմ: Դրանց սովորեցնողի… Գագիկ- (գալիս է բեմի խորքից Վաչագանի հետ, Համբարձումին) Հը, Փանոսի՞ն ես ընտրում: Համբարձում- Աղաբեկին խոստացա: Փող չունեի, պարտքը փակեց, փրկեց: Գագիկ- (Համբարձումին) Տաս տարվա պարտք է տվել, փրկիչ ես կանչում: Չունե՞ր: Համբարձում- Հացի փող չկար, գնում էի գցվեի: Վաչագան- (Համբարձումին) Քո փողերը կաշառք ես վերցնում, երեխուդ ապագան ծախում: Համբարձում- Չե՞ք հասկանում: Տնեցիք սոված, ես անփող… Վաչագան- (Համբարձումին) Քո մաքրությունը քո խեղճությունը շահագործելու լավագույն գործիքն է: (բարձրաձայն) Ընտրարշավ է, հե՜յ: Ով քնած է, արթուն կացեք, ով արթուն է, զգո՜ն եղեք: Գյուղում ձայների կողոպուտ է: Ձեր ձայներին ու իրավունքին տիրություն արեք: Երեխեքի ապագան ձեր ապրանքը չի, չծախե՜ք: (շարունակելի)
120

Ձախորդ Փանոս (4)

Վեցերորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Համբարձումը, Փանոսը, Հակոբը, Մանուկը: Դռան մոտի ճամպրուկները չկան: Աստղիկ- (գալիս է բեմի խորքից, պատի մոտ կծկվում) Մե՜ղք եմ: Վարոս- (գալիս է բեմի խորքից, հարվածում Աստղիկին) Մեղք ես, մի արա: Էլի կանե՞ս: Աստղիկ- (Վարոսին) Չէ՜, չէ՜: Կեղտ կուտեմ, չե՜մ անի: Բայց ի՞նչ եմ արել: Վարոս- (ամեն անգամ հարվածում է Աստղիկին) Չհասկացա՞ր: Կանե՞ս: Աստղիկ- Չէ՜, ոտդ պաչեմ: Բայց ախր ի՞նչ եմ արել: Վարոս- Էլի՞: Ախչի հոգնեցի, մե՜ղք եմ: Փանոս- Մեղք է: Գագիկ- (Փանոսին) Գործ չունես: Հակոբ- (գնում է դեպի Վարոսը) Ո՜նց ոսկի աղջիկ գժին բաժին ընկավ: Վարոս- (Աստղիկին) Սրանից հետո ինձ շան տեղ կդնե՞ս: Աստղիկ- (Վարոսին) Հա՜, հա՜: Ոտդ պաչե՜մ: Վարոս- Շունը հերդ ա: Աստղիկ- Չէ՜, չէ՜, դու իմ … Վարոս- Ի՞նչ, շան տեղ չես դնելու՞: Բա ու՞մ, սիրածի՞դ: Հակոբ- (Վարոսին) Թու՜ քո ուղեղին: Մարդ դարձիր, որ շան տեղ դնեն: Գնա՞մ էստեղից: Աստղիկ- (Վարոսին) Կանեմ, գնամ, մե՜ղք եմ (գնում է բեմի խորք): Վարոսը նստում է պատի տակ դրված քարին: Հակոբը վերադառնում է իր տեղը: Գագիկ- (Փանոսին) Չէր սպանի, բայց խանդի հողի վրա՝ հնարավոր էր: Փանոս- (Գագիկին) Ի՞նչ խանդ: Գագիկ- Բա ինչու՞ ես օգնում: Փանոս- Որպես մարդ, նորմալ չի՞: Գագիկ- (Փանոսին) Գյուղում ուրիշի կնոջ հետ զրույցն արդեն կասկած է, օգնելը՝ հանցանք: Կօգնես՝ Աստղոն կխայտառակվի ու կանիծի քո օգնությունը: Կատերինա - (բաց հագնված դուրս է գալիս դարպասից) Ինչի՞ց ուշացա, ափսո՜ս: Փանոս- (Գագիկին) Սիրտս չընդունեց: (Կատերինային նայելով գնում է դեպի աջ) Էլի՜: Գագիկ- (Կատերինային) Էս ո՜վ է, ու՜ր է գնում: Փանոս- (սայթաքում է քարին, ինքն իրեն) Էլի դրա պատճառով: Գոնե չտեսան դրա շնորհիվ: Կատերինա- (Գագիկին) Դաշտային գեղջկուհին եմ: Դաշտից եմ գալիս, որ Փանոսը գյուղի մեջտեղում սարքի արձանս, դնի (Փանոսը ձեռքն անհույս շարժում է, գնում բեմի աջ կողմ): Գագիկ- (Կատերինային) Դաշտերում էսպիսի գեղջկուհի չեմ տեսել: Որտե՞ղ են, մեկին բռնեմ: Կատերինա- (Գագիկին) Խոսքով որս անող եք, գործով՝ փախս տվող: Ուզող ես, թակարդ դիր: Համբարձում- (Կատերինային) Ես ուզող եմ: Թակարդի մեջ լիկյոր ու շոկոլադ կա, լա՞վ է: Կատերինա- (Համբարձումին) Շա՜տ: Մի պարկ էլ՝ թարմ վարունգ: Դուրս կգամ, ու՝ կբռնե՜ս: Վարունգդ՝ ինձ, բռնածդ՝ քեզ: Համբարձում- (Կատերինային) Չէ՜, վարունգի թանկ սեզոնն ա, մի ամսի՜ց: Կատերինա-Ի՜, հաշվարկած հաճույքը խեղճի ճոխություն է: Վարունգիդ տեր եղի՜ր, գյուղացի: Գագիկ- (Կատերինային) Հո չե՞ս տկլորանում, Փանոսի խելքն ուտում: Կատերինա- (Գագիկին) Ի՜, խեղճը Ծովիկի ահից չի էլ նայում: Թեկուզ պապը գա, հանվի: Հակոբ- (Կատերինային) Էկա, ցավդ տանե՜մ: Ու՜խ: (Գագիկին) Սուս կմնաք, հա՜: Գագիկ- (Հակոբին) Չէ, սպասիր: (Կատերինային) Առանց նայել ա՞ քանդակում: Հակոբ- Երա՞զ էր: (Գագիկին) Բայց քնած չէի՜: Կատերինա- (Գագիկին) Շոշափելո՜վ: Արվեստը զոհ ուզեց, ես էլ կամավոր զոհվեցի, բայց՝ չօգտվեցի՜: (տեսնում է Փանոսին) Եկա՜վ: Փանոս- (գալիս է աջ կողմից, ձեռքին փաթեթ է: Վերնազգեստը փոխված է) Հիշում եմ, հիշում.. Կատերինա- (Փանոսին) Ինձ ես հիշե՞լ, շորդ թարս հագել: Էլի՞: Փանոս- (Կատերինային) էլի՞: (նայում է իր հագուստին) Ո՞նց եղավ: Մանուկ- (Փանոսին) Շոր հագնել չգիտես՝ ինձ նայիր, սովորիր: Գագիկ- Ճիշտ է: Անուղեղին գեղեցիկ հագուստը դարձնում է լոկ կոկիկ անկապություն: Մանուկ- (Գագիկին) Ապրե՜ս: Փանոսն ինչ էլ անի՝ ձախորդ է ճակատի գրով: Գագիկ- (Մանուկին) Ձախորդը դու ես, քնած տգետ: Էսօր օրն է հինը շրջելու, նորովի նայելու: Մանուկ- (Գագիկին) Էդ ի՞նչ օր է: Գագիկ- Հատուկ օր է: (վերևի շորը հանում է, թարս հագնում) Ճիշտ որ: Ի՜նչ սիրուն սար է: Կատերինա- (Գագիկին) Իյա՜, մենակ սարը սիրուն տեսա՞ր: Շալվարդ էլ շրջի՜ր: Համբարձում- Ամե՜ն ինչ գիտի ընկերս: Հը՞, քեռի (Հակոբի հետ իրենց վերևի հագուստը հանում են, թարս հագնում) Ճի՜շտ որ: Կատերինան հե՜չ էլ սիրուն չի: Կատերինա- (Համբարձումին) Իյա՜, ինչ ունես չունես՝ շուռ տու՜ր: Էս վարունգի բույս չի, որ մշակես ու հա ջրես, որ շատ բերք տա: Կին է, պիտի փաղաքշե՜ս, որ սիրի: Համբարձում- (Կատերինային) Կնկա գործը մենակ սիրելը չի: Բա հողամասը՜, անասուն պահելը՜, եփել թափելը՜, կար ու ձևը՜: Հա, երեխեքը՜: Հակոբ- Եղել ա, հիշըմ եմ: Թարսության մեջ ճշտություն կա: Թե ճիշտ նայես: Մանուկ- Ես թարսին դեմ եմ: Առանց էդ էլ սխալ ենք ապրում: Թարսի թարսով մարս կլինենք: Կատերինա- Չեմ հանվի, զզվում եմ ձեր կեղտոտ փսփսոցից: (քայլում է հետ նայելով) Ազդե՞ց: Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, Կատերինային) Էս ինչի՜ց եմ ուշացել, Փիսի՜կ: Ախ, Փիսի՜կ: Հակոբ- (լսելի) Գագ ջա՜ն, էդ սիրունին ասա՝ նորից անցնի: Քեֆս էկա՜վ: Կատերինա- (Հակոբին) Պապ, թոշակառուի արտոնությունդ էս երկրում միայն իմ մոտ է անցնում (նազենի քայլվածքով անցնում է բաց տարածքով): Հակոբ- Հե՜յ, հեյ գիտի հա՜, ցավը տանե՜մ: Տղե՜րք, կյանքը սիրեք, բայց մի՜ կեղտոտեք: Փանոս- Իսկը (փաթեթը բացում է, փակցնում պատին: Վրան գրություն է՝ «Սիրեք իրար»): Վարոս- (Փանոսին) Ո՞նց: Ես ու Համբարձն իրար սիրե՞նք: Էլի՞ ես գժվեցնում: Գագիկ- (Փանոսին) Ախր քեզ ի՜նչ, ով ում կսիրի: Փիսիկի դասեր՞ն են: Կատերինա- Չէ՜, համաձայն չեմ: Ո՞նց կլինի՝ ով ուզի, սիրի (Վարոսը գնում է բեմի խորք): Փանոս- Ինչու՞ եք միայն սեռական սերը հասկանում: Ուրիշ սեր չկա՞, զուտ մարդկային, ծնողական, որդիական, հայրենիքի:       Մանուկ- (Փանոսին) Էնպես խառնեցիր, վախենում ենք հարևանի կնոջ աչքերին նայել: Գագիկ- (Մանուկին) Իսկ մյուս մասերը նկարելիս բռնվելուց չես վախենու՞մ: Աղաբեկ- Ես չեմ թողնի, որ գյուղացիք իրար սիրեն: Բա ես ինչի՞ համար եմ: Հակոբ- (Փանոսին) Մտքինդ ի՞նչ ա: Վախենամ՝ այր ու կին խառնես իրար: Փանոս- Չե՞ք հասկանում՝ չեմ հասկանում: Համբարձում- Ճիշտ է, բա ոնց: Սիրանն իրավունք չունի՞ ում ուզի՝ սիրի: Աղաբեկ- Սիրանին չկպնեք: Ինքն արվեստի գծով է: Գագիկ- (Փանոսին) Մյուս հարցերում՝ հետդ եմ, բայց համը հանեցիր, հանիր: Վարոս- (գալիս է բեմի խորքից Աստղիկի և Ծովինարի հետ, Աստղիկին) Քո խելացին է գրել: Աստղիկ- (կանգնում է Ծովինարի մոտ) Նա փնտրում է, իսկ դուք՝ միայն վատաբանում: Մանուկ- Մարզով մեկ ասե՞ն, որ գյուղով իրար ենք սիրում, ամոթ չի՞: Ծովինար- Սահմանախախտ բարությունը կարող են և չարամիտ արարք որակել: Վարոս- (Փանոսին) Կին չունես, սրա, նրա կնոջն ես նայում, օրենք հնարում: Հակոբ- Հանիր, Փանոս ջան: Համբարձը որ ուրիշին սիրի, քրոջս բալեն ի՞նչ անի: Համբարձում- (Հակոբին) Քեռի, կոմիտեի որոշումն է: Հակոբ- Է՜, Քնարս էլ է մե՜ղք: Մի կարգին տղա տանի ծովափ, վայելի՜, լիկյոր խմեցնի՜: Համբարձում- (Հակոբին) Բողոքել է՞: Բա փող չկա, լիկյոր է ուզում: Կսպանե՜մ: Կատերինա- Հո ասելով չի: Սերը կէժանանա, ախր: Աստղիկ- Ճիշտ է: Սերն առանց հարգանքի ծաղրանք է: ճիշտը կլինի՝ հարգեք իրար: Վարոս- (Աստղիկին) Ջա՜ն, ջա՜ն: (Փանոսին) Ես՝ ուրիշի կնոջը, Աստղիս՝ ուրիշը՞: Գի՞ժ ես: Աստղիկ- (Վարոսին) Գոնե ծեծվելու ժամանակ չի մնա: Աղաբեկ- Պայթեցնող միտք է, անկանխատեսելի: Ու՞ր է Սիրանը, թող առայժմ տուն գնա: Փանոս- Գոնե սիրո գաղափարը սավառնեց գյուղի վրա, մտավ մարդկանց սրտերը: Վարոսը փակցրած թղթի վրա գրում է ՝ «Ե ս մենակ իմոնց, Վարոս»: Ծովինար- (Վարոսին) Քոնոնք ովքե՞ր են: Վարոս- (Ծովինարին) Ընտանիքս, շրջապատս, հարազատներս: Ուրիշի հետ գործ չունեմ: Ծովինար- Գրածն էլ հենց դա է: Միթե՞ պարզ չի: Վարոս- (Ծովինարին) Հնարավոր չի՝ երկու բառով՝ էդքան բարդ միտք: Աստղոս հուշե՞ց: Հակոբ- Փանոս ջան, օրենքը մինչև քանի՞ տարեկանների համար ա: Գրիր, հա՞: Համբարձում- Երբ ա՞ ուժի մեջ մտնում էս օրենքը: Աստղիկ, Կատերինա, Ծովինար- (շրջապատում են Փանոսին) Համոզեցիր, քեզ սիրեցի՜: Վարոս- Գժվե՜ց սատանեն: Փանոս- (կանանց) Մի կատակեք: Ես դա նկատի չունեմ: Աստղիկ, Կատերինա, Ծովինար- (Փանոսին) Սիրում եմ քեզ, սիրո՜ ասպետ: Վարոս- Քեզ տեղն է, Վարո՜ ս: Ախ, Վարո՜ս: (վերևի շորը հանում է, թարս հագնում) Կօգնի՞: Փանոս- (կանանց) Լավ էլի՜, աղջիկներ: Մի՜ խեղաթյուրեք սիրո գաղափարը: Վարոս- (Աստղիկին) Ախչի, թողեք դուրս գա: Հեռվից սիրե՜ք: Գագիկ- (Վարոսին) Խելո՜ք: Մեր ախպերն է, թեկուզ՝ անսովոր: Համբարձում- (մոտենում է կանանց) Աղջիկներ, կասկադյոր պետք չի՞: Հակոբ- Լա՜վ եք անում, կնանիք ջա՜ն: Սխմե՜ք սիրահարին: Վարոս, Համբարձ, չխանգարե՜ք: Աղաբեկ- (ինքն իրեն) Թու՜, ո՜նց ես չգրեցի: Աստղիկ, Կատերինա, Ծովինար- Փանոս, սիրի՜ր ինձ: Ինձ սիրի՜ր, կամ՝ գրածդ հանիր: Աստղիկ- (Փանոսին) Յուրաքանչյուրիս սեր խոստովանիր, համբուրվիր, ու՝ ազատ ես: Հակոբ- Փանոս, օգնե՞մ: Պաչելն իմ վրա: Փանոս- Դե լավ: Աստղիկ, քեզ շատ եմ սիրում: Դու գյուղի մի գեղեցիկ ընտանիքի հույս ու հավատն ես: Հինգ ոսկի երեխա ես նվիրել Վարոսին ու գյուղին: Շատերի համար օրինակ կին ես՝ մեծ տան տիկին, հյուրին պատվող, ամուսնու կյանք, արժանապատվության հանք, վարակիչ ինքնահարգանք: Ես քեզ ո՞նց չսիրեմ, գյուղիս պարծանք: Աստղիկ- (համբուրվում է Փանոսի հետ) Ես էլ քեզ եմ սիրում, տղամարդու օրինակ: Ազատ ես: Վարոս- Ա՜յ, երես է առել կնիկ՜ս: Քաղաք դարձանք, էլի՜: (ինքն իրեն) Բայց շա՜տ լավ ասեց: Փանոս- (Ծովինարին) Քեզ Կատերինայից հետո եմ սիրելու: (Կատերինային) Քեզ սիրում եմ: Շատերին ես անշահախնդիր օգնել, սատարել: Շահագործել են, նվաստացրել: Խղճացել ես, ներել նրանց աղքատ հոգուն, չես բարձրաձայնել: Աշխարհի դեմ միայնակի կռիվդ կատակով ու ծիծաղով է: Թող կյանքդ անցնի ծիծաղով ու հարգանքով: Ավելի կսիրեմ, եթե ամուսնանաս, երեխաներ ունենաս: Թեկուզև չամուսնանաս ու երեխա ունենաս: Սիրում եմ քո բարի սիրտը, վարակիչ անկեղծությունը: Կատերինա- (համբուրվում է Փանոսի հետ) Ես էլ քեզ, բայց երջանիկ եղիր: Ազատ ես: Համբարձում- (Փանոսին) Քնարիս էլ չե՞ս ասի: Գնամ՝ հաշտվեմ: Փանոս- Քնարիկը մեր գյուղի ամենաբարդ տղամարդուն դարձրեց ընտանիքին նվիրված այր: Ձեռագործի շնորհքը մարզի մասշտաբով է քննարկվում: Կիրթ երեխաներ է դաստիարակել, տնտեսության հարցում օգնել Համբարձին: Շատ դժվար օրեր է հաղթահարել, ստեղծել իր տաք, հյուրընկալ օջախը: Համբարձի կինն է, ընկերը, երբեմն էլ՝ մայրը: Ես այդպիսի հրաշք որտե՞ղ գտնեմ, որ չսիրեմ հայ ընտանիքի հերոսուհի մորը: Համբարձում- Իրոք հրա՜շք ա Քնարս: Երկուսով ենք լիկյորը խմում (գնում է բեմի աջ կողմ): Փանոս- (Ծովինարին) Քեզ սիրում եմ մեղավոր սիրով: Դարձիր իմը, իմ սեր: Ազատ մի ձգիր: Ծովինար- (համբուրվում է Փանոսի հետ) Ես էլ քեզ եմ սիրում… Ազատ ես… առայժմ: Աստղիկ- Ծովիկ, մի՜ տանջիր, մի՜ ազատիր: Սիրո օր է: Ծովինար- (Աստղիկին) Ոչ գովեց, ոչ սերն ապացուցեց: Արժանի չէի՞: Հակոբ- (Ծովինարին) Վարդի, տղամարդը չոքած քեզ է ուզում: Դրանի՞ց մեծ գովք: Փանոս- (Ծովինարին) Քո հարցում լեզուս կարկամեց: Պաշտում եմ քեզ ու քո սերը: Մանուկ- Փանոս ջան, ի՜նչ լավ էիր անում: Կսպասե՞ս, Հերիքիս բերեմ մոտդ, կողքից նայեմ: Կատերինա- Փանոսիկ եմ ունենալու: Չեմ ասի՝ ումից: Ծովինար- (Փանոսի ձեռքը բռնում է) Սիրտդ շահեմ, սիրո քարոզիչ, որ չշեղեն, ու չսայթաքես: Վարոս- (Աստղիկին) Փանոսի հետ պաչվեցիր, մեռա ու սիրահարվեցի, խփնվածի կնիկ: Աստղիկ- (Վարոսին) Խիղճդ հուշեց: Այսօր մեր ամուսնության տասնհինգերորդ տարին է: Վարոս- Օ՜, սիրո օր է: Գնացինք հարսանիք (բոլորը գնում են բեմի խորք): Յոթերորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Փանոսի փակցրած թուղթը չկա: Ա վելացված  են  երեք  սեղան  ու  աթոռներ  ամեն  սեղանի  շուրջ :  Առաջին  սեղանի  մոտ  բազկի  ուժ  են  փորձում  Վաչագանը, Գ ագիկը,  Վ արոսը,  Աղաբեկը : Երկրորդ սեղանի  մոտ  են  Ծովինարը , Աստղիկը Կ ատերինան : Նրանց սեղանին կանացի զարդեր են, գլխազարդեր, գործվածքներ : Երրորդ  սեղանի  վրա  և  մոտ  դրված  են  տախատակներ  մուրճ , մեխեր , սղոց , այլ գործիքներ : Սեղանի  մոտ  են  Մ անուկը և Համբարձումը: Պատի  տակ  շարված  ե ն  կավե  ամաններ , ձեռքով պատրաստած  իրեր: Գագիկ- (Վարոսի թևը ծալում է) Ամենաճիշտ օրն է: Ասելով Դավթի ցեղից եք: Ծովինար- Ոմանք էլ իրենց գովում են, բայց կինը չի երևում: Գագիկ- Գիշերը թխվածք է թխել: Կգովեք, մե՜ղք է: Աստղիկ- (Գագիկին) Ի՜նչ կլինի, որ դուք գովեք: Գագիկ- (Աստղիկին) Է՜, գովենք: Բայց հարևան գյուղի կնանիք շատ են, է՜, լավը: Համբարձում- Քնարս գործերը տարավ ցուցահանդես: Ուշ կգա: Աստղիկ- (Գագիկին) Լսեցի՞ք, գնահատեցի՞ք: Ձեր ճիշտը վայելեք, մեզ մեր սուտը նվիրեք: Մանուկ- Իմ բոստանն էլ քար ընկավ: Թփով տոլմա է բերում: Ինձ էլ կթողնեք, շա՜տ: Աստղիկ- Ժողովուրդ, նոր սիրո տեր եմ՝ սիրահարվա՜ծ: Կատերինա- Ես էլ, բայց չե՜մ ասի: Գագիկ- Առավոտ սիրո տեր եք, իրիկունը՝ դատավոր: Մինչև ե՞րբ, բա ե՞ս, խիղճ ունե՞ս: Վա՜յ: Աստղիկ- Գիշերը լացել եմ գժի պես: Վարոս- Ի՞նչ անեմ սրա հետ: (Աստղիկին) Էլի գժվեցի՞ր, ախչի: Աստղիկ- Մինչև հիմա կույր եմ եղել: Երդվում եմ երեխեքովս: Վարոս- (Աստղիկին) Երեխեքի անուն չտաս, անամոթ: Տոն է: Աստղիկ- Ի՜նչ մշակույթի տեր ենք: Չենք էլ ուզում ճանաչել մեզ ժառանգածը, եթե փողի հոտ չի գալիս: Լսե՜ք (ազգային երգ է երգում): Վարոս- Մատա՜ղ լինեմ ազգիս: Աստղս հրա՜շք է: Աստղիկը երգելը վերջացնում է: Բոլորը ծափահարում են: Աղաբեկ- (Աստղիկին) Հարս ջան, գիժը չէր թողում երգես, որ չսիրահավե՞նք քո շնորհքին: Վարոս- (մուրճով հարվածում է Մանուկի մոտ տախտակին դրված մեխին) Ի՜նչ տղա եմ: Գագիկ- (մուրճով հարվածում է ուրիշ մեխի) Է՞ս էր: Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից, սայթաքում, նայում Ծովինարին, ինքն իրեն) Ձեն չտվիր, անխիղճ: (բարձրաձայն) Բարև ձեզ, շնորհավոր արհեստների տոնը: Բազմաշնորհ լինեք: Ծովինար- (ինքն իրեն) Ինձ նայելով, որպես թե ես էլ քար եմ, որի հարցում սայթաքել ես: Գագիկ- (Փանոսին) Բարև, բազմաշնորհ ընկեր: Կանայք հիացած են զարդերով, ապրես: Կատերինա- (Փանոսին) Ի՜նչ ձև ես քայլում: Գնա, նորից արի: Փանոս- (Կատերինային) Դե լավ, հո չմեռա՜նք: Կատերինա- Մեղք չե՞մ: Սայթաքելով էլ գործ ես անում: Համբարձում- (Կատերինային) Ինքն ուրիշ ա, մի արա: Աղաբեկ- (Կատերինային) Փիսիկ, քաղաքացին չի արդարացնու՞մ: Աստղիկ- Չի կարելի: Փանոսին պախարակել, նշանակում է՝ չսիրել մեր գյուղը: Վարոս- (Աստղիկին) Էլի՞: Հարբա՞ծ ես, խոսքերիդ հետևու՞մ ես: Մանուկ- (Փանոսին) Մի նեղվիր: Չտեսանք, որ հարթ տեղում սայթաքեցիր: Մեխիր, որ ամուսնանաս (նոր տախտակ և մեխեր է առաջարկում Փանոսին): Փանոս- (մուրճով հարվածում է մեխին) Չեղավ: (վերցնում է ուրիշ մեխ, հարվածում) Էս ի՜նչ է: Կատերինա- (Փանոսին) Ես որ բռնեմ, ճիշտ կգնա: Գա՞մ: Մանուկ- (Փանոսին) Էլի փորձիր: Մի հուզվիր, կամուսնանաս: Ձախորդություն է, կլինի: Փանոս- Փորձեմ: (մեխ է վերցնում, մուրճով հարվածում) Չեմ հասկանում: Վաչագան- (մոտենում է Փանոսին) Դիտավորության հոտ եմ առնում: Գագիկ- Փանոս, թող արի՜: Փանոս- (Գագիկին) Հիմա: (տախտակը շպրտում է մի փոքր հեռու, Մանուկին) Ուրիշը տուր: Կատերինա- (Փանոսին) Աքլորս, անխիղճ: Մեղավո՞ր է, որ ձախորդ ես: Վրաս անե՞ծք կա՝ ես ու հավերս՝ առանց աքլոր: Լա՜վ, կգաս աքլորս կուտենք ու կմխե՜նք: Վաչագան- (ինքն իրեն) Քեռու պատմածն է: Ես էլ ծիծաղում էի: Կատերինա- (Փանոսին) Գիշերը մնացիր, աքլորիս խանդեցիր: Փանոս- (Կատերինային) Լռիր: Ինչի՞ համար: Մանուկ- (Փանոսին) Տղամարդ չե՞ս: Ումի՞ց վախեցար: Էդ թող: Թե կարող ես, էս արկղը տաս անգամ բարձրացրու: (Համբարձումին, որ մոտենում է արկղին) Թող, քո խելքի բանը չի: Աղաբեկը մոտենում է երրորդ սեղանին, մուրճի մի հարվածով մեխ մխում, գնում իր տեղը: Աստղիկ- (Ծովինարին, առանձին) Վիճե՞լ եք: Ծովինար- (Քնարիկին, առանձին) Չգիտեմ, բա՜ն չեմ հասկանում: Աստղիկ- (Ծովինարին, առանձին) Ոսկուդ տեր եղիր: Ցեխ են շպրտում, որ ոսկին անտեսես: Փանոս- Տեսնեմ: (Մանուկը մեկնում է արկղը: Վերցնելիս արկղի ներքևը բացվում է, միջի եղածը՝ թափվում) Թու՜ քո… Վարոս- Ճիշտ որ՝ ձախորդ: Գագիկ- Փանոս, ինչքան ասեմ՝ դրան չվստահես: Հոտած միսը հորը ծախեց՝ առանց զեղջի: Վաչագան- (Մանուկին) Տեսնեմ արկղը: Մանուկ- Ախպեր՞դ է, Վաչիկ: Վաչագան- (Մանուկին) Ընկերս է: Ես էլ քո ստորության հին ծանոթն եմ: Մանուկ- (Վաչագանին) Սսկվել էիր: Հերո՞ս ես խաղում, թե՞ պահմտոցի՝ վախերիդ հետ: Փանոս- (հեռացնում է Մանուկին և Վաչագանին) Ամոթ է, տոնը չհարամվի: Հո մարդ չմեռա՞վ: Գագիկ- (Փանոսին) Թող արի՜, մաքուր ձևով ուժ փորձենք: Ծովինար- (ինքն իրեն) Ինչքան ասեմ՝ զգուշացիր: Քար են դնում ճամփիդ, ախր: Վաչագան- (Փանոսին) Չե՞ս տեսնում, որ դիտավորյալ է: Փանոս- Թեկուզ: Չգիտեք, թե ինքն ով է, ես՝ ով: Հո չմեռա՞: Եթե արել է, թող ամաչի: Մանուկ- Հավատու՞մ ես, Փանոս ջան: Ինչի՞ համար: Ամո՜թ քեզ, Վաչիկ: Փանոս- (Վաչագանին) Եթե մեխերը չծռվեին ու արկղը չբացվեր, ինձ ավելի շատ կհարգեի՞ն: Չե՞ս զգում, որ անիմաստ միտք էր: Վաչագան- (Փանոսին) Չե՞ս տեսնում, որ մարդիկ քո չափանիշների աշխարհից չեն: Համբարձում- (Փանոսին) Ակումբի օրը երեք հոգու գործ արեցիր: Չնեղվես, քեզ լա՜վ գիտենք: Վարոս- Ձախորդ է .. ամենքս… մի բանում: Կատերինա- Մեխը չկորցնես, խնդիր չունես: Մանուկ- (Փանոսին) Վաչոն մեզ թշնամացնում է: Անցած լինի (փաթաթվում է Փանոսի հետ, մեջքին թաքուն փակցնում «ձախորդ» գրությամբ թուղթ) Ասում էին ձախորդ, չէի հավատում: Կատերինա- (Փանոսին ծալած թղթերով տուփ է մեկնում) Արի՜, թղթերը ճիշտը կասեն: Փանոս- (թուղթ է քաշում, Կատերինային) Չասես՝ հղի եմ: Համբարձում- (պոկում է Փանոսի մեջքին փակցրած թուղթը) Ո՞վ էր էս խուժանը: Ո՞ր ինչ: Կատերինա- (կարդում է Փանոսի քաշած թուղթը) Ձախորդություններ մեկը մյուսի հետևից: Քո տեղը գյուղը չի: Գնա քաղաք, լավ կլինի: (չի կարդում) Այ քեզ բա՜ն: Աղաբեկ- (Համբարձումին, որ փորձում է տուփից թուղթ քաշել) Հետո, Համբարձ: Վաչագան- (Փանոսին ցույց է տալիս Մանուկի փակցրած թուղթը) Մանուկի արածն է: Փանոս- (Վաչագանին) Դժվա՜ր թե: (Մանուկին) Բայց ինչի՞ համար: Մանուկ- (Փանոսին) Շառ է անում: Ե՞րբ, ո՞նց: Վաչագան- (Մանուկին) Երևի ես կամ Համբարձն արեցինք, չէ՞: Փանոս- (Վաչագանին) Բայց ինչի՞ համար: Էլ չանեք, հա՞: Վաչագան- Վա՜յ, Փանոս: Ո՞ր աշխարից ես, ու՞ր ես եկե՜լ: Ծովինար- (մոտենում է Կատերինային) Բարությունդ թա՞նկ ես ծախել: Բեր տուփը: Կատերինա- Հետո, Ծովիկ: Ծովինար- (Կատերինային) Հիմա: (Մանուկին, որ հեռացնում է տուփը) Ի՞նչ ես անում: Կատերինա- (Ծովինարին) Փրկող էիր, չփախցնեիր, վազեր մոտս: Մանուկ- Կատակը սարքեցիք սադրանք: Վաչո, հերիք չի՞ օրիորդին շեղես (սեղանը շրջում է): Ծովինար- Եվ ինչի համար (գնում է բեմի ձախ կողմ): Փանոս- (Կատերինային) Հիմար վարքդ կներվի, բայց կեղտոտ վարքդ հոգիդ կավիրի: (բռնում է Մանուկի օձիքից) Ներում աղերսիր, որ չփոշիացնեմ: Մանուկ- (Փանոսին) Ի՞նչ եք հերթով խայտառակում աղջկան: Նրա ինչ՞ն ես : Փանոս- (Մանուկին գցում է գետին) … նրա…  ն…. վիրավորողների թշնամին…  դե… Վարոս- (հեռացնում է Փանոսին) Մեր տոնն էլ ձախողեցիր: Գնա, թող տոնենք: Գագիկ- Ապուշացե՞լ եք: Տոնի մերն ու ձերը որն է: Ի՞նչ եք ուզում տղից: Աղաբեկ- (Գագիկին) Ուզում ենք, որ մեր մաքուր տոնը չհարամվի: Շա՞տ Է: Փանոս- Տոնը տոնեք: Թղթով ձախորդ չդարձա: (գնում է դեպի աջ, քարին սայթաքում) Ես քո (քար է վերցնում, հարվածում ճամփի քարին: Քարն անդրադարձվում է դեմքին) Սպանե՜ց: Մանուկ- (Փանոսին) Էսօր քո օրը չի, ձախորդ ախպեր: Ասենք, ե՞րբ է քոնը եղել, որ: Փանոս- Երևի (մոտենում է պատին, ինչ որ բան գրում): Աստղիկ- Տղամարդիկ, ի՜նչ եք նայում: Մե՜ղք է, օգնե՜ք: Վարոս- (Աստղիկին) Ինչքա՞ն օգնենք, քե՜զ ինչ (Համբարձումը գնում է բեմի աջ կողմ): Կատերինա- (Փանոսին) Մե՜ղք ես: Թելադրիր, ես գրեմ, հետո սխալները կուղղես: Գագիկ- (Փանոսին) Գնանք, արյունոտվել ես: Փանոս- Հիմա, Գագ: Վարոս- (Փանոսին) Տուն գնա, հերի՜ք եղավ: Ես կանեմ: Փանոս- Գնացի (հեռանում է պատից: Պատին արյունով գրած է՝ «Մարդ եղեք, փրկեք ձեր հոգիները»): Մանուկ- Ձախորդ տերտերը պատն այլանդակեց, բան չհասկացանք: Վաչագան- (Մանուկին) Երբ մեկի կատակն էլ է թույն շնչում, զրկում են ընկերությունից ու շրջապատից, որ խելքի գա: Քե՞զ ինչից զրկենք, Աղաբեկի ստվեր՝ անշրջապատ, անընկեր: Համբարձումը գալիս է աջ կողմից, բերելով ջրով լի շիշ և սրբիչ: Աստղիկն ու Կատերինան սրբում են Փանոսի վրայի արյունը: Կատերինա- (Փանոսին) Ներիր, սիրելի՜ս: Մաքուր սրտով էի վատություն անում: Փանոս- (Գագիկի և Վաչագանի հետ գնում է բեմի աջ կողմ) Քարից զգու՜յշ, տղերք: Համբարձում- Երեկ լսեցի «ժողովուրդը բարի է, հոտն՝ անտարբեր» միտքը, նոր հասկացա: (շարունակելի)
103

Ձախորդ Փանոս (3)

Երկրորդ գործողություն Առաջին մաս Գյուղամեջի նույն պատկերն է, առանց երեխայի նկարի: Փանոսը սեղանի, ծալովի սեղանի, նստարանների վրա և պատի տակ շարում է նկարներ, գեղարվեստի իրեր, արձանիկներ: Գագիկ- (գալիս է բեմի աջ կողմից, Փանոսին) Բարի լույս, Փանոս, ի՞նչ բանի ես հոս: Փանոս- (Գագիկին) Բարի, բարի՜: Ցուցահանդես վաճառք է, մոտ արի: Գագիկ- Ծնունդն է երեխայի, ինչը կվայելի: Փանոս- Որոշիր, ընտրիր: Զեղջեր առաջին գնորդին, քո հումորին, իր տաղանդին: Գագիկ- Մեղր կտամ: Անոյիս համար էլ վերցնեմ, մեղք է: Մանուկն անկապ բան էր կպցնելու: Աստղիկ- (գալիս է բեմի խորքից Հակոբի հետ, Փանոսին) Բարև Ձեզ: Գործերը վաճառվու՞մ են: Փանոս- (Աստղիկին) Բարև Ձեզ: Վաճառում, փոխանակում: Ձերը գտեք: Աստղիկ- (գործ է վերցնում, Փանոսին) Վարոսին՝ լավ նվեր, Ձեզ էլ՝ կաթ ու մածուն: Կլինի՞: Փանոս- (Աստղիկին) Նման պահվածքով գնորդին չեմ մերժվի (Աստղիկը գնում է բեմի խորք): Հակոբ- (նկար է զննում, Փանոսին) Վարդ՜ս է: Շա՜տ ես բացել: Ինքն ամաչկոտ էր: Դու ո՞վ ես: Փանոս- (Հակոբին) Փանոսը: Ձեր տանը եղել եմ, քեռի: Հակոբ- (Փանոսին) Հա՜, հիշըմ եմ: Ուշիմ լինես: Կքաշքշեն, կջարդե՜ն: Հիշեցի՞ր: Փանոս- (Հակոբին) Չէ, առաջին անգամ է: Հետո կհիշեմ: Կվճարես, ինչքան կուզես: Հակոբ- (Փանոսին) Բա ո՜նց: Աշուն մի բան կանե՜նք (գնում է բեմի խորք): Աղաբեկ- (Համբարձումի հետ գալիս է բեմի խորքից, զննում նմուշները) Հետաքրքի՜ր է: Համբարձում- (Փանոսին գործ է ցույց տալիս) Գինը՞: Փանոս- (Համբարձումին) Ինչքան քո հնարավորությունն է: Համբարձում- (Փանոսին) Բա հետո՞: Փանոս- Հետոն կգա հետներս, ու մենք իրար հետ կյանքից հետ չենք մնա: Համբարձում- (Փանոսին) Շա՜տ ապրես: Քնարս կհավանի՜: (առանձին) Մանուկը կսրտնեղի՜: Ծովինար- (Գալիս է բեմի ձախ կողմից) Գյուղի ճաշակն ազնվացավ (մոտենում է նմուշներին): Աստղիկ- (գալիս է Վարոսի և Մանուկի հետ բեմի խորքից: Վարոսին) Հաճելի է, չէ՞: Վարոս- Լա՜վ բան է: Առայժմ հիանանք: (Փանոսին) Թա՞նկ արժեն (զննում է նմուշները): Փանոս- (Վարոսին) Արժեն քո գնահատականին: Մնացյալը հավելյալ է: Ծովինար- (Փանոսին, ցույց տալով գործը) Լա՜վ գործ է: Փանոս- (Ծովինարին) Գիտեի, որ դու… կընտրես: Նվեր է: Ծովինար- (Փանոսին) Ափսո՜ս… Փանոս- Նվեր մտքերիս տիրուհուն: Ծովինար- Կյանքի խելահեղ ընկալում ունես: Փանոս- Կյանքի պաշտելի նմուշի խելառ երկրպագուն եմ: Այս մատանին հավանու՞մ ես: Ծովինար- Օ՜, անխոս: Փանոս- Կթողնե՞ս անձամբ հագցնեմ մատիդ… Ծովինար- Իհարկե, ձևեր չեմ թափի (Փանոսը մատանին մոտեցնում է Ծովինարի ձեռքին, այն ընկնում է: Փանոսը կռանում է, փնտրում) Պետք չի, ամոթ է: Ի՜նչ անհաջողություն: Փանոս- Նորը կպատրաստեմ: Հիմա.. (շարժվում է դեպի աջ կողմ): Ծովինար- Վերադարձիր: Կորած մատանու հետևից չեն գնում: Վատ նշան է: Փանոս- (վերադառնում է) Նշաններին չեմ հավատում: Ի՞նչ եղավ, ախր: Ծովինար- Ինձ հա ծիկրակում են, կյանքս՝ հարամում: Չեմ գնում (մոտենում է Աստղիկին): Վաչագան- (գալիս է ձախ կողմից, մոտենում նմուշներին) Գոնե ժամանակը կճաշակավորվի: Կատերինա- (գալիս է դռնից, մոտենում Փանոսին) Նայեմ: Էսօր խաղ ունե՞ս, ֆուտբոլիստ: Փանոս- Նայեք (գործը մեկնում է Կատերինային: Այն փոխանցելիս ընկնում է): Կատերինա- Ի՜նչ փորձանք էր, դու արեցիր: Փանոս- Հո չմեռանք: Ցեխ է, էլի՜: (գործը բարձրացնում է, սրբում) Կտոր թռավ, զեղջ կանեմ: Կատերինա- Չէ, ես թռածներից ու փախածներից խրտնում եմ: Խաբս մի տուր, փոխիր: Փանոս- (զարդատուփ է մեկնում: Այն Կատերինայի վերցնելու պահին ընկնում է: Բարձրացնում է) Հայելին թեթև ճաքեց: Ափսո՜ս, լավ գործ է: Հետո կփոխեմ: Կատերինա- (Փանոսին) Ճաքածով սիրտս կճաքի, այ ճարպիկ: Ճիշտ ասա, միտքդ ճու՞ռ է: Փանոս- Սա նայեք: (ուլունք է մեկնում: Կատերինայի վերցնելու պահին հատիկները թափվում են, ինքն իրեն) Դիվային ուժ ունի: Ծովինար- (գնում է դեպի Փանոսը, ինքն իրեն) Երկուսից մեկը խաղեր է տալիս: Կատերինա- (Փանոսին) Ու՜խ, էս ո՜նց ինձ գրգռեցիր ավիրման կրքով: Բեր ավիրելով ձախորդությանը փախցնենք ու հանձնվենք երջանկությանը: Փանոս- (Կատրինային) Լա՜վ միտք էր, բայց՝ չէ: Ինքներդ ընտրեք, վերցրեք: Կատերինա- (Փանոսին) Էս նկարը քո հորանջելու նման է: Տանեմ, նայեմ, հորանջե՜մ: Ծովինար- (Փանոսին) Բուռն զարթոնքի այս նկարը վերցնում եմ: Խոսել ենք: Կատերինա- Ծովիկ, խոսացած ա: Բուռն զարթոնք էն կուժի մեջ լիք՜ն ա: Բարի զարթոնքու՜մ: Ծովինար- Փանոս, հիշեք (նկարը վերցնում է: Կատերինան այն քաշում է, նկարը պատռում): Կատերինա- (Փանոսին) Լրիվ բռնկվեցի, վարպետ: Հանգցնող է պետք: (Ծովինարին) Բեր էլի կիսենք, ու վերջում՝ Փանոսին: Թե՞ էլի նախօրոք ես արել: Փանոս- Ի՜նչ կարիք կա: Այսինքն՝ ո՞նց կիսել: Այսինքն ինչի՞ մասին է խոսքը (քիչ հեռանում է): Ծովինար- Կիսված նկարը երևակայությամբ կտեսնեմ, տղամարդուն՝ կանտեսեմ: Կատերինա- (Փանոսին) Ճողոպրեցի՞ր, ջիգիթ: Վճռիր մեր վեճը, որ չճղվես նկարի պես: Փանոս- Իհարկե: (նկարը պատռում է) Ինձ համար կարևոր է ձեր պատիվը, քան՝ վեճը: Կատերինա- (Փանոսին) Ասում եմ՝ հրդեհված կին եմ, գլխիս ջուր ես լցնում: Տղամա՞րդ ես, թե՞ հրշեջ (հեռանում է մյուս նմուշների մոտ): Ծովինար- (Փանոսին) Կեցցե՜ք, լկտիության Ձեր արտոնագրից լիովին օգտվում է: Աստղիկ- (Փանոսին իր է ցույց տալիս) Վերցնեմ, Վարոսը հետո կվճարի, կարելի՞ է: Փանոս- (Աստղիկին) Իհարկե: Աստղիկ- (Փանոսին) Շնորհակալ եմ (մոտենում է Վարոսին: Վարոսը զննում է իրը): Փանոս- (Ծովինարին) Կեղծված արտոնագիր էր: Միայն կատակել ենք ազատ թեմայով: Ծովինար- (Փանոսին) Իսկ… չփորձե՞նք իր հետ կատակելով՝ ինձ համբուրեք: Փանոս- (Ծովինարին) Ո՞նց.. իր… Սխալս ընդունում եմ: Պատժիր դեղին քարտով: Ծովինար- (Փանոսին) Չգիտեմ: Վիրավորական է, իրոք: Մանուկ- (նկար է վերցնում, պարզում վերև) Մարդիկ, էս այլանդակությունը հավանու՞մ եք: Գագիկ- (Մանուկին) Կորցրածդ շահը ճաշակիդ ճնշե՞ց: Մանուկ- Հա՞: Դե նայեք: Ընտանիքին հարմա՞ր է: Փանոս- (Մանուկին) Անմեղ գործ է՝ «Առաջին տեսակցություն»: Մանուկ- Այլասերվածությունն անմեղ չի լինում: Գյուղում գրկված զույգերի տեսած կա՞ք: (ուրիշ գործ է վերցնում) Սա ի՞նչ է: Փանոս- «Կինը լողափում»: Կանացի գեղեցկությունը միշտ էլ… Մանուկ- Ձեր քաղաքում գեղեցիկ է, մեր գյուղում՝ այլանդակություն: Հա, լավն է, ինչ: Ինքն էդպես հանված պառկել է, դու էլ ժամերով նայել ես՝ նկարե՞լ: Վա՜խ, անխիղճ: Աստղիկ- Բայց գողունի արված նկարների համեմատ ազնիվ է ու մաքուր: Կատերինա- Մանուկի Ճաշակի ընկերը թաքնված խայտառակիչն է: Համբարձում- (Աստղիկին) Կանայք, մի խառնվեք, անհարմար է: Աստղիկ- Անհարմարը կիսամերկ կնոջը թաքուն նկարելն է… Մանուկ- Լռեք, ամո՜թ է: Մեր տատերին պակա՞ս ենք հարգում, որ վարտիքով են լողացել ու կրծքերը չեն ցուղադրել: Ինձ համար կնոջ հարգանքը կրծքի չափերի հետ հե՜չ կապ չունի: Աստղիկ- (Մանուկին) Այսքանիս ձե՞ռ ես առնում: Ինչե՜ր ես խոսում: Դրա էրոտիկ ելույթը՜… Աղաբեկ- Այո, դա կարևոր է, բայց ավելի կարևոր հարց կա: Գյուղը բոլորիս տունն է, մաքուր պահենք: Փանոսը մերն է, բայց գործերը նայված չեն: (Փանոսին) Հավաքիր, մինչև չքննենք … Աստղիկ- Իսկ ինչու՞ մեր տունն էլ գեղեցկություն չմտնի՝ կնոջ նկար, ծաղիկ, թե արձանիկ: Վարոս- (Աստղիկին) Քիչ խոսիր: (Փանոսին է մեկնում Աստղիկի գնած գործը) Դու՞ ես գրել: Փանոս- (Վարոսին) Այո, տառասխա՞լ կա: Վարոս- (Փանոսին) Ամոթի: Քե՞զ ինչ կնոջս մարմինը: Բարակիրա՞ն է, թե՞ հաստաքամակ: Փանոս- (Վարոսին) Հարգելիս, դա կոնկրետ չի: Գրված է հայուհիների համար: Վարոս- (Փանոսին) Իսկ ես կոնկրետ եմ ասում՝ հավաքիր եղած չեղածդ: Մանուկ- Ճիշտ է, օգնենք (Վարոսի հետ խառնում են նմուշները): Փանոս- Ախր չի կարելի, զգու՜յշ: Ցուցահանդեսների են մասնակցել: Մանուկ- (Փանոսին) Ավելի վատ: Գյուղը փրկենք ձեր ցեցաքանդեսներից: Գագիկ- Գժվեցի՞ր Վարոս: Հեռու, Մանուկ (փորձում է խանգարել Մանուկին): Վաչագան- (փորձում է արգելել Վարոսին) Փորձեք իրար հասկանալ, ախր: Ծովինար- (Համբարձումին) Կօգնե՞ս, ափսոս են (Համբարձումի հետ հավաքում են գործերը): Վարոս- (Վաչագանին) Չե՞ս հասկանում, ուսուցիչ: Աստղոյին է զննել: Չխանգարես: Գագիկ- (հեռացնում է Վարոսին) Գոնե մի փչացրու գործերը (Վարոսը հրում է Գագիկին): Մանուկ- (Փանոսին) Այլանդակություն բերեցիր ու կռիվ գցեցիր: Միամիտ ապրում էինք: Վաչագան- Կռիվը կար, անող չկար: Չեք ուզում, ձեր ճաշակով հրճվեք:  Աղաբեկ- Օհօ՜, Վաչոն էլի խոսեց: Վտանգավո՜ր է: Աստղիկ- (հավաքում է գործերը) Վտանգավոր է, երբ ուսուցիչը լռում է: Վաչագան- (Աստղիկին) Լա՜վ դաս էր, Աստղիկ: Համբարձում- Հայեր, մի կռվեք: Աղաբեկ- (Համբարձումին) Կռիվ անողներին ծեծիր, որ կռիվ չլինի: Համբարձում- (Աղաբեկին) Բա ո՞նց տարբերեմ՝ մերոնք - ձերոնք: Կատերինա- Բայց ու՞մ հետ քաշքշվեմ, որ և ճիշտ լինի, և հաճելի: (բարձրաձայն) Եթե արվեստը զոհ է ուզում, ի՛մ հաշվին հաշտվեք, մարդի՜կ: (Աղաբեկին) Ի՞նչ ես ասում: Վաչագան- Փանոս, ի՜նչ ես խեղճացել: Փանոս- Ախր կռվով արվեստի հարց չի լուծվում: Թող ասեն՝ ինչ՞ն է տգեղ, ինչու՞: Ծովինար- Տգեղն այս քաշքշուկն է՝ շահի հաշվեհարդար: Մանուկ- (Ծովինարին) Ամո՜թ քեզ, կինարմատ: Ի՞նչ ես մտել տղամարդկանց մեջ: Փանոս- (բռնում է Մանուկի օձիքից, շպրտում) Հապա հազա… լեզուդ խուզեմ, զազրախոս: Մանուկ- Փրկեք: Խեղդեց, ջարդեց, օգնե՜ք: (ընկնում է, բարձրանում) Սպանում էր, է՜: Աղաբեկ- (Փանոսին) Նոր ես եկել, ի՜նչ ուզում անում ես: Շաբաթը մեկ էլ մարդ ես ծեծու՜մ: Այլևս արվեստի կոլեգիան կճշտի գործերիդ սպառնալիքը գյուղին: Էս ի՜նչ վիճակ է: Բա ես ու ակումբն ինչի՞ համար ենք: Գնացինք տներս: (Մանուկին, առանձին) Հիմա կզանգեն: Մանուկ- (Աղաբեկի հետ գնում է բեմի խորք, առանձին) Ես փնովում էի: Խփնվածը գժվեց: Գագիկ- (Աղաբեկին) Դու կարգավորիր գյուղի գործավարությունը, ոչ թե՝ ճաշակը, Կրտոս: Փանոս- Միայն երազում չափաբաժնով մտածելու թույլտվություն կշնորհեք: Աստղիկ- Սիրելիներս, ի՜նչ էլ լինի, հարցը խաղաղությամբ լուծեք: Մի թշնամացեք: Վարոս- (Աստղիկին) Չես հասկանում: Քաղաքի այլանդակությունն իմ գյուղ չի մտնելու ոչ սիրուն նկարով, ոչ բառերով (Աստղիկի հետ գնում է բեմի խորք): Վաչագան- Թող դոզավորմամբ իրենց գռեհկությունը չափեն, ոչ թե՝ արվեստի գործը: Կատերինա- Ի՜նչ հաճելի զբաղմունք է բանավեճն արվեստի շուրջ: Ինձ մի՜շտ կկանչեք: Երկրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Վարոսը, Մանուկը, Հակոբը: Փանոս- (Գալիս է բեմի աջ կողմից, գետնից հավաքում աղբի կտորներ, լցնում տոպրակը: Քարի մոտից իր է վերցնում) Ապրե՜ս, անծանոթ փնթի: Վարոս- Փանոս, էլ ի՜նչ ես մոգոնել: Փանոս- (Վարոսին) Գյուղի տարածքը մաքրեմ: Նայեք տեսարանին, հետո՝ աղբին: Գագիկ- (Փանոսին) Հատուկ հավաքարար կա: Անունը քամի է: Մե՜ղք ես: Հակոբ- (Փանոսին) Անվերջ տանջանք է: Ասես վայրի դաշտը խոտից մաքրես: Փանոս- Կեղտին հարմարվելը դառնում է բնավորություն, նստում բառերին: Գագիկ- Փանոս, ձգի՜ր: Ձորում սառը ձմերուկը սեղանին է: Փանոս- Նպատակով սկսածը կիսատ չեմ թողնի: Մանուկ- (Փանոսին) Սկսեցի՞ր օյիններդ: Հետս չե՞ս ուզում խմել: Փանոս- Ուզում եմ: Միասին մինչև եկեղեցին վերջացնենք, գնանք: Գագիկ- (Փանոսին) Է՜, երկարեց: Բա ձուկը՞, կրակը՞, կոնյակը՞: Փանոս- Տեսնու՞մ եք, ինչքա՜ն մաքրելու բան կա: Ձեր գյուղը չեք սիրում: Վարոս- (Փանոսին) Գյուղը սիրում են աղբյուրի մոտի համով խոսք ու զրույցով, ոչ թե՝ աղբով: Արի, սովորիր (Գագիկի, Մանուկի, Հակոբի հետ գնում է բեմի ձախ կողմ): Համբարձում- (գալիս է բեմի խորքից, մեջքին լիքը պարկով: Պարկն իջեցնում է, Փանոսին) Լա՜վ է, պարտքս կփակեմ: Ժողովրդի վիճակը վիճակ չի՜: Փանոս- Նրանից է, որ ժողովուրդը չգիտի իր իրավունքներն ու ուժը: Համբարձում- Իմ իրավունքն աշխատելն է, ուժս՝ գործիք բանացնելը: Շա՜տ խեղճացանք: Փանոս- Ժողովուրդն իրավունք չունի խեղճանալու: Համբարձում- Համբոյից ի՜նչ ժողովուրդ: Փանոս- Դու Համբոն չես, Համբարձումն ես: Քո քնած ուժը պետք է համբառնա: Համբարձում- Ի՜նչ համբառնալ, ինձ պետք է: Լա՜վ, գնամ: Փանոս- Ինչքա՜ն ուրախանաք այսպիսի պարկերով (հարվածում է պարկին): Համբարձում- Վա՜խ, Փանոս ջան, պարոն: Էնտեղ տնեցիքիս լացն է: Փանոս- Ինչքա՞ն լացեք: Ստիպեք հարգել ձեր իրավունքները: Վաչագան- (գալիս է բեմի աջ կողմից) Ի՞նչ եք անում: Ոչ վեճ է, ոչ զրույց, ոչ պար: Փանոս- (Վաչագանին) Չի հասկանում, որ անհատ չի, ժողովուրդ է: Սա ժողովրդի վիճա՞կ է: Վաչագան- (Փանոսին) Բայց դու ես ճնշում ժողովրդին: Փանոս- Ինքնագիտակցությունն եմ արթնացնու՜մ: (Համբարձումի օձիքից բռնած) Եղիր հողիդ տերը՜, հզոր ժողովու՜րդ (Համբարձումը ետ է քաշվում, ընկնում է): Համբարձում- (Փանոսին օգնում է բարձրանալ) Լա՜վ բռնվիր, Փանոս ջան: Դե ասա: Վաչագան- Ես կասեմ: (տոպրակից գինու շիշ է հանում) Ձորն էի իջնում: Ժողովրդի ուժը զարթնում է, երբ գիտակցությունը գժվում է: Համբարձում- (Փանոսին) Սովորե՜ք, որ քաշքշելով չի: Ա՜յ, գինով կգժվե՜մ ու կզարթնեմ: Վաչագան- Ուժը պետք է ինքը զարթնի: Զոռով բացված վարդն անհոտ է լինում: Փանոս- Բայց առանց պարարտանյութի ու ջրի չի էլ բացվի: Համբարձում- (Փանոսին) Հայհոյելով ու ծեծելո՞վ: Շա՜տ էլ թե՝ հարգում ե՜նք, խեղճ ե՜նք: Փանոս- (Համբարձումին) Դուք Սասնա Դավթի ցեղն եք: Ի՞նչ եք մնացել անձավում: Դուրսն արև՜ է, կյա՜նք: Քո կենացն, իմ ժողովուրդ: Կոպիտ էլ լինեմ, քո զավակն եմ: Համբարձում- (Փանոսին) Չե՜մ ուզում: Եղածից եմ գժված: (գինի է խմում) Գնացի: Փանոս, Վաչագան- Ու՞ր: Համբարձում- Աղաբեկին ասեմ՝ որ սրանից հետո ուժ եմ, ու գնամ սիրուն Սիրանիս մոտ: Ժողովուրդն իր վարիչին պետք է սիրի (գնում է բեմի խորք): Վաչագան- Խեղճն ի՜նչ: Ժողովուրդն նույնատիպ մտածող անհատների ընդհանրությունն է: Փանոս- Սրանց կյանքը կիսահաստատված առասպելներին հետևելու խղճուկ շարան է: Վաչագան- Դրա կռիվն եմ տալիս: Գյուղի ռոմանտիկան քաղաքացու հայացքում է: Իսկ գյուղացու աչքերից կաթում է ամենօրյա հոգսերի չդասակարգված ցուցակը: Փանոս- Կռիվդ որտե՞ղ է: Անհեղինակ փսփսոցներ են քննարկվում, ու բոլորը գիտեն: Վերջը՞: Վաչագան- Ազնիվ մղումներով ապրեցի, առաջադրվեցի, ու ջարդը գնա՜ց: Էլ չե՜մ դիմանում: Փանոս- Ինչի՞ն: Վաչագան- Դրանց կտոցներին: Կուլ տված կտոցները դարձան ստամոքսի խոց: Համբարձում- (գալիս է բեմի խորքից, Փանոսին) Իրենց չէի՞ր ասել, որ արդեն ուժ եմ: Փանոս- (Համբարձումին) Գիտեն: Ինչու՞ ասեմ: Համբարձում- (Փանոսին) Բայց զկրտաց ու հե՜չ չվախեցավ: Է՜, հանեք ժողովրդի ցուցակից, տուն պահե՜մ: (պարկն ու շիշը վերցնում է) Կխմեք, մարդ կծեծեք (գնում է բեմի աջ կողմ): Վաչագան- Աղջիկս երգ է գրել: Արի, լսիր: Թփով տոլմա էլ կուտենք (գնում է բեմի ձախ կողմ): Աստղիկ- (երգելով գալիս է բեմի խորքից՝ մանկասայլակով) Բա՜յ, բա՜յ, բեբի՜: Փանոս- Աստղիկ քույրիկ, հայի երեխա չի՞: Աստղիկ- Այո… Փանոս- Հայերեն երգեք, քույրս, խնդրու՜մ եմ: Երեխան հայերեն երգ պետք է լսի: Աստղիկ- Ութ ամսեկան է: Փանոս- Հավատացեք, կարևոր է նաև, թե ի՜նչ է լսել իրենով հղի ժամանակ: Վարոս- (գալիս է բեմի ձախ կողմից, Աստղիկին) Հոպա՜: Փորից՞դ եք խոսում: Էլի հղի ես՞: Աստղիկ- (Վարոսին) Դե լա՜վ: Խնդրեց, որ երեխայի համար հայերեն երգեմ: Վարոս- (Աստղիկին) Ու հայոց երգը բերե՜ց, կապեց փորի՞դ: Ժամադրվել էի՞ք, չեկավ: Աստղիկ- (Վարոսին) Լա՜վ, ամոթ է: Հավատա, ոչ մի … Վարոս- (ապտակում է Աստղիկին) Դուրդ եկա՞վ: (Փանոսին) Ի՜նչ ես ուզում կնոջս փորից: Փանոս- (Վարոսին) Կնոջն ապտակելն ուժի նշան չի: Խոսք գնաց հայ երգի մասին ու ես… Վարոս- (բռնում է Փանոսի օձիքից) Ուժս ցույց տա՞մ (Փանոսը բռնում է Վարոսի ձեռքերը) Ծովիկին երգեցնում ես, Կատերինային՝ քնեցնում, կնոջս՝ հետապնդում: Թո՜ղ ձեռքերս: Փանոս- (թողնում է Վարոսի ձեռքերը) Ինչու՞ չես ուզում հասկանալ, որ տեղի ունի անորակ մշակույթի միտված տարածում և ազգայինի կորուստ: Ախր քիչ ենք ու այնքա՜ն հարուստ: Աստղիկ- (Վարոսին) Լա՜վ, գնանք: Խնդրու՜մ եմ: Վարոս- (ապտակում է Աստղիկին) Խղճու՞մ ես սիրածիդ: (Փանոսին) Ուրիշ կնիկ ճարիր, որ ձեռքդ փորին ազգը փրկես: Հասկացա՞ր: Փանոս- (Վարոսին) Ինչու՞ ես անձնավորում: Հարցն ազգի մշակույթի ժառանգման մասին է: Վարոս- (Աստղիկին հրում է) Գնա՜, ախչի: Թող փորդ բռնի, ազգը փրկի: Ազգի՜ն մատաղ: Փանոս- (Վարոսին) Ախր հասկացի՜ր, հարգու՜մ եմ կնոջդ, ընտա…  Վարոս- (Աստղիկին) Ես քո.. երբվանի՞ց է հարգում: (Փանոսին) Ուրիշ կնոջ կհարգես, եղա՞վ: Փանոս- (Վարոսին) Եթե ինչ որ բան ճիշտ չեմ արել, ների՜ր: Քո տանը հաց եմ կերել… Վարոս- (Փանոսին) Դրանից սկսվեց, էլի: Փողոցում տկլոր էլ տեսնես, չմոտենաս սրան: (Աստղիկին) Դուրս թողնելու բան չե՜ս (Աստղիկի հետ գնում է բեմի խորք): Փանոս- Ոնց որ թե՝ մեղավոր եմ: Բայց ախր հե՜չ մեղավոր չեմ: Երրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում Հակոբն է : Ծովինար- (գալիս է բեմի ձախ կողմից) Բարև, պապ: Հակոբ- Բարև՜, Վարդի ջան: Ռադիոն լուռ, օրը՝ տխուր: Ծովինար- Բանջարի են, պապ: Ռադիոն դաշտում է: Հակոբ- Ակադեմիան է՞լ: Դրանց քաղած բանջար չծամվի: Ծովինար- Ակումբի տանիքն են նորոգում: Փանոսը կազմակերպեց: Հակոբ- Փանոսը՜: Հա՜, եղել ա: Թող փիս մարդկերանցից հեռու մնա, կտուրիցը չընկնի: Ծովինար- Ի՞նչ գիտես: Ինչու՞ ես անցածը բերում ներկա, վախեցնում: Ա՜խ: Հակոբ- Հնից եկել, մեր միջով գնում ա: Մենք տի փոխվենք, որ ժամանակը փոխվի, բալես: Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից Գագիկի, Վարոսի, Համբարձումի և Մանուկի հետ: Գլուխը կապած է: Սայթաքում է, Ծովինարին) Քեզ տեսա՝ մոռացա: Ծովինար- (ինքն իրեն) Հնարավոր չի՞ այդ քարը պայթեցնել, քանի սիրտս չի պայթել (Փանոսին) Ո՞նց ես, անզգույշ հերոս: Տանիքի՞ց ես ընկել: Համբարձում- Այ քեզ սե՜ր, սիրող սրտե՜ր: Փանոս- (Ծովինարին) Մի մտածիր: Մե՜ծ գործ արվեց: Երջանի՜կ եմ: Ծովինար- (Փանոսին) Ումո՞վ, եթե գաղտնիք չի: Փանոս- (Ծովինարին) Շրջապատով, իհարկե: Ծովինար- (Փանոսին) Երջանկությունը գեղեցիկ կյանքն է: Գագիկ- Ծովիկ ջա՜ն, առանց շրջապատի գեղեցիկը գեղեցիկ չի, կյանքն էլ՝ կյա՜նք չի: Վարոս- Ձախորդություն էր, բայց գոնե կոտրվածք չկա: Մանուկ- Ինքն էր մեղավոր: Չկապվեց: Վարոս- (Մանուկին) Ասեցիր՝ գնա, ես կպահեմ, ու՝ կորար: Մանուկ- (Վարոսին) Մնայի Փանոսի պահա՞կ արևի տակ: Համբարձում- Լա՜վ ճարպկություն արեց: Ոնց որ՝ չհավատամ: Մանուկ- Գիտե՜նք, գյուղապետի կռիվ է: Գագիկ- (Մանուկին) Ումի՞ց է վատ: Խոզի թթված լափի հոտ ես հանում: (Փանոսին) Պառկեիր, գայինք, բուժքրոջով հիանայինք: Փանոս- (Գագիկին) Հիանալի՜ անձնավորություն է: Քեռու Տիգրանն է շուրջը պտտվում: Հակոբ- Հա՞: Հարսին ասեք տեղում մնա, տղի գլուխ չֆռռա՜: Կոնքեր ո՞նց են, մանչ կբերի: Ծովինար- (Փանոսին) Գնամ, թեման կարմրում է: Փանոս- (Ծովինարին) Կգա՞ս: Մայրս էլ է տանը: Բոլորով գնալու ենք: Ծովինար-(Փանոսին, առանձին) Մորս ասեմ, գամ: Չսայթաքես, հա՞ (գնում է բեմի ձախ կողմ): Հակոբ- (Փանոսին) Բա ո՞նց ընկար: Օգնեցի՞ն փիս մարդիկ… Մանուկ- Չէ, ես հեռու էի: Մեղավո՞ր եմ, որ ձախորդ է (Աղաբեկը գալիս է բեմի խորքից): Գագիկ- (Մանուկին) Քո գործը պահելն էր: Ինքը ձախորդ չի, դու ես ձախ գործ բռնել: Փանոս- Դե լա՜վ, մի բարդացրեք: Չմեռա, չէ՞: Սահեցի ու շըրը՜խկ: Վարոս- (Աղաբեկին) Հը՞: Վեց տարում քեզ տասնվեց պատվոգիր տվեցիր: Գյուղի համար տանջվեցինք: Օրական էստեղ էնտեղ խորոված ես ուտում: Աղաբեկ- (Վարոսին) Ի՜նչ խորոված, գլխացավ դարձաք: Քննելու են, թե՝ ինչ կար տանիքում.. Փանոս- (Աղաբեկին) Դու չէի՞ր, որ ուրախացար: Աղաբեկ- Եթե քննեն, չեմ իմացել: Վարոս- Լավ բան անելը Կրտոսի համար չի: Ախր ինչու՞ եք էդքան էժան թանկ հարցում: Մանուկ- Իմ կարծիքով… Գագիկ- (Մանուկին) Քո կարծիքը կատվի պոչ է, շոյեն՝ տնկված, չշոյեն՝ կախված: Քեզ քաշիր: Փանոս- Հացը բաց սրտով չծամվեց, կծանրանա: Մի թեթև պատրաստվել եմ: Գնացինք: (Գագիկի, Համբարձումի, Վարոսի, Հակոբի հետ գնում է բեմի աջ կողմ): Աղաբեկ- (Մանուկին) Ու՞ր ես վազում: Դրանցը հավի խորոված է: Հայկոն էլի կանչել է: Մանուկ- Լա՜վ է, լա՜վ սոված եմ: Լա՜վ բարկացրեց էդ ախմախն էսօր: Փանոս- (գալիս է աջ կողմից, Մանուկին) Խանութում ո՞վ կա: Քարին չսայթաքեմ վերցնեմ: Մանուկ- (Փանոսին) Երևի չկա: Էդ ի՞նչ է: Փանոս- (Մանուկին) Լավաշն ի՞նչ է: Ձե՞ռ ես առնում: Չկա՞: Երիտասարդ կնոջ ձայն- Իմացա՞ք, քաղաքացուն խոտերի մեջ արձանին գրկած են տեսել: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Անամոթ: Մեկի սիրտը կմտնի, մյուսի՝ ծոցը, արձանին՝ կգրկի: Մենակ տեղ չեմ գնալու: Փանոս- Առը՜ հա: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Պաչպչել ա՞: Ու՞մ նման ա: Աղաբեկ- (Փանոսին) Թե զոռով ես գրկել, հոդված է, հա՜: Փանոս- Ռադիոն գետնով կտամ, ձենը կկտրեմ: Սրա հետ ո՞նց անեմ: Հասուն տարիքի կնոջ ձայն- Քնքու՜շ, գալիս ա քեզ էլ գետնով տա: Հը՞: Երիտասարդ կնոջ ձայն- Թող գա, կպարզենք, ով՝ ում: Արձան չեմ, է՜: Լավ շամպուն ունե՞ս: Փանոս- Արձանի հովին էի նստած: Ուշ զգացի, որ գալիս է: Հարվածից շշմեցի, ու էն եմ լսում, որ կատակում են, որ ձեռքս վրան է: Ես էլ ծիծաղեցի: Բայց ցավու՜մ է: Մանուկ- (Փանոսին) Ափսո՜ս նկարեի: Ձեռդ որտե՞ղ էր: Աղաբեկ- (Փանոսին) Լավ չի՜: Արձան է պետք: Մի բան արա, գործ չբացվի: Փողը կտամ: Փանոս- (Աղաբեկին) Չգիտեմ: Քանդակագործ չեմ: Աղաբեկ- (Փանոսին) Բնորդ էլ կտանք: Կատերինային կտրամադրեմ: Փանոս- Չէ, չէ՜: Կատերինային չի՜ կարելի: Աղաբեկ- (Փանոսին) Կբռնաբարի՞: Արձանը գյուղի համար չի՞: Դաշտից գնացող գեղջկուհի: Փանոս- Լա՜վ, կմտածեմ: Տղերքը սպասում են (գնում է բեմի խորք): Աղաբեկ- Ու՜խ: Ծովիկս իմն է, արձանն էլ կսարքվի: Լա՜վ կուրախանանք: Մանուկ- Փանոսը փողով արձան սարքի, ե՞ս ուրախանամ Աղաբեկ- Չջոկեցի՞ր: Արձանը որ Փիսոյի հետ սարքի, մի բան կլինի: Մանուկ- Փանոսը Փիսոյի հետ մի բան անի, ե՞ս ուրախանամ: Աղաբեկ- Ծովիկս կիմանա, կխռովի, ու իներցիայի օրենքով ինձ կմնա: Մանուկ- Հա, ուրախ ե՜մ: Բա ես ե՞րբ պիտի ուրախանամ: Վայ քո՜, արա: Հերիքս նեղացած էր ու մենակ: Խափանեմ դրա իներցիան (վազում է բեմի խորք): Չորրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում Մանուկն է : Կատերինա- (դուրս է գալիս դարպասից, Մանուկին) Նայվու՞մ եմ, հազար շոր եմ փոխել: Մանուկ- (Կատերինայից վերցնում է թղթերը) Գոնե նայել ե՞ս: Սեղա՞ն ես սրբել սրանցով: Կատերինա- Սուրճ է, դե հա՜: Տեքստ է, էլի՜: Հայերեն չի՞: Մանուկ- Քաղաքական հայերեն է, ախչի՜: Եկան: (Կատերինայի հետ կանգնում է բեմի ձախ մասում, կարդում բեմի խորքը նայելով և աստիճանաբար շարժվում դեպի աջ) Հարգելի համագյուղացի …Նազենի, գնանք դիմա… դրենք սիրելի մարզպետին: Կատերինա- (կարդում է) Այո, հարգելի… Սահակ: (չի կարդում) Էդ դու՞ ես: (կարդում է) Ասենք գարի... բարի գալուստ և… շնորհակալությու՜ն հայրական հոգա…գարության համար: Մանուկ- (կարդում է) Նա լուծեց մարզի գոր .. տյան հանգույցը… (չի կարդում) Բա զոքանչս է՞ իրիկունները կռկռում: (կարդում է) ...ջրի խնդիրը: (չի կարդում) Լավ բան արեք, գլուխ գովեք: Կատերինա- (կարդում է) Այո, ես ուրախ եմ մեր մարզպետի … այ…ծի փ.. ոստի առթիվ: (չի կարդում) Հե՜չ էլ ուրախ չեմ: Թող հազա: Մանուկ- (կարդում է) Գիտե՞ս Փիս… Նազենի, մտնելու է տները, ճշտելու պայմանները: (Կատերինան գնում է դեպի դարպասը: Չի կարդում) Ու՞ր, ախչի՜: Կատերինա- (Մանուկին) Տներս չհավաքե՞մ: Մանուկ- (չի կարդում) Միամիտ, դրանց չգիտե՞ս: Ասեց, հո չեկավ: Արի՜, ուշ է: Կատերինա- (չի կարդում) Գազի զեղջ կուզեի: (կարդում է) Երբ որոշ վայ քննադատներ ընկել են քա… մակի ցուցանիշների հետևից: (չի կարդում) Ինչ հետաքրքիր ա՜: Մանուկ- (նայում է Կատերինայի կողմը) Բեր նայեմ: Աչքիս քամակ չի՜: Կատերինա- (չի կարդում) Աչքդ փորձել ես, անշնո՜րհք: (կարդում է) Գիտե՞ս իրեն, արդյոք… Մանուկ- (կարդում է) Սովորական մարդ է, բորորի նման: Արտա շար գ բարի, հոտաքրքրվող… Կատերինա- (չի կարդում) Ասում են՝ հոտաքրքրվող ա: Դրանք կանանց մոտ ֆսֆսացնում են, կնայեմ: (կարդում է) Ուրախու…թյունից սիրտս .. պայթում… Համբարձում- (գալիս է բեմի աջ կողմից) Փախեք, նոր պայթեք: Մարզպետը կատաղեց, գնաց: Հրամայեց պատժել քաղաքական սխալի համար: Գալիս են: Մե՜ղք եք (գնում է բեմի աջ կողմ): Մանուկ- Վա՜յ: (Կատերինայի հետ մտնում է շենքի անկյուն, կպչում նրան) Դողում ե՜մ: Կատերինա- Չես դողում, սողում ես, զզվելի՜: Ֆու՜: Մանուկ- Խղճա՜ ինձ, մե՜ղք եմ: Լիքը նվեր կառնե՜մ: Կատերինա- Բայց քո նվերը կմաքրի՞ իմ զզվանքը: Մանուկ- Անխի՜ղճ, սխալը երկուսինս է: Իրար չօգնե՞նք: Դողս կանգնեցրու՜: Կատերինա- Ավելի հաճույքով կհանձնվեմ հայրենիքիս, սողուն: Նա կտեսնի արժանիքներս: (ձեռքերը վեր պարզած գնում է բաց տարածք) Անզեն եմ, սիրելիներս: Եկեք, շոշափեք: Մանուկ- Ա՜յ, կասեմ՝ դու կազմակերպեցիր… Արի՜, խելոք կմնա՜մ: Կատերինա- Լռի՛ր, հանցագործ: Բոլորդ անմեղ եք, երկիրս՝ խեղճ: Արածի համար կամավոր պատասխան տալու մշակույթ եմ մտցնելու: Առաջինը՜ Հայաստանում: Վաղն ինչ է լինելու՜: Մանուկ- Ի՜նչ կորցրեցինք, հիմար: Գոնե սա չկորի (հեռախոսով նկարում է Կատերինային): Կատերինա- Սպասի՜ր, տեսքս կարգավորեմ: Քնեմ, զարթնեմ՝ աստղ եմ: Մանուկ- Ժամանակ չկա, կգան: Թեքվիր կողքի, քայլիր, ժպտա: Կատերինա- Սրիկա՜, եթե թույն նկարներս թերթերին տաս, չե՜մ մատնի: Ո՜նց կթռցնեն: Մանուկ- Քեզ երկա՜ր կհիշեմ (վազում է բեմի խորք): Կատերինա- Է՜, ձեռքերս հոգնեցին: Սրանց օպերատիվ արձագանքով երկի՞ր կփրկվի: Բանտին պատրաստվե՜մ (գնում է դռնից ներս, դուրս գալիս երկու մեծ ճամպրուկով): Փանոս- (գալիս է բեմի ձախ կողմից) Էս ու՞ր, Փիսիկ: Ամուսնանու՞մ ես: Կատերինա- Ավելի՜ վատ: Գնում եմ ներքին օրգաններ, խոստովանության մշակույթ մտցնելու: Ծովիկիս կսիրես, սիրելիս: Աղջկադ անունը Փիրուզա կդնես, որ Ծովիկը չջոկի: Փանոս- Դու ինչու՞ ես լացում, թող օրգանները լացեն: Մեղք չե՞ն, որ գնում ես: Կատերինա- Մե՜ղք եմ, բայց երկիրս ավելի մեղք է: Լա՜վ կմաքրեմ հզոր գովազդի միջոցով: Գիտե՞ս՝ մեր մարզից ինչքա՜ն կգան: Մի քի՜չ էլ ես կհռչակվեմ: Չե՞ս զանգի, բողոքի: Հոգնեցի՜: Փանոս- Ինչքան հասկացա՝ Երևանում են վախեցել: Էսքան շորը քեզ քիչ չի՞: Կատերինա- Արձակուրդներին կգամ, էլի կտանեմ: Աչքիս երկա՜ր ուսումնասիրեն: Փանոս- Ավելի հեշտ է ձորից այստեղ թռչել, քան՝ քեզ հասկանալ: Ձիգ մնա (գնում է դեպի աջ): Կատերինա- Քեզ էլ լիքը՜ ձիգ, սիրելի՜ս: Կհիշե՜ս: Փանոս- (քարի մոտ է) Մի՜շտ (ձեռքով ժեստ է ուղարկում, գնում բեմի աջ կողմ): Կատերինա- Չկա՜ն: Փրկիչ գաղափարս սառեց, երկիրս էլ՝ փրկության կարոտ: Օ՜յ, քնեմ, մինչև մեր օրգանները գործի անցնեն (գնում է դռնից ներս): Հինգերորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Վաղ առավոտ է: Դռան մոտ Կատերինայի ճամպրուկներն են: Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, գնում շենքի անկյուն) Ինձանով անեմ, քանի խռով են: Ծովինար- (գալիս է բեմի ձախ կողմից) Վաղորդյան անդորրն ինչ որ խախտված է: Աղաբեկը շունչը պահում է, կծկվում: Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից) Քարը: (տեսնում է ճամպրուկները) Վա՜յ, քո: (սայթաքում է: Երգելով, Ծովինարին) Բարի լույս, օ՜, բարեսիրտ կույս: Շնորհիր ինձ որևէ հույս, որ ես ինձ չուղեկցեմ կյանքի հունից դուրս: Սրտացավ հուշող չունեմ, բախտիս քարին սայթաքու՜մ եմ: Աղաբեկ- (ինքն իրեն) Հուու՜: Լա՜վ պրծա: Խռով չէի՞ք, արա, շաներես քաղաքացի: Ծովինար- (Փանոսին) Չարժեր ոչ գալդ, ոչ սայթաքելդ, հատկապես՝ երգելդ: Գնա, խնդրում եմ: Փանոս- Բայց դու կանչեցի՜ր: Ծովինար- Ընկերոջս, ոչ թե՝ սիրո քրմուհու սպասավորին: Գնա, քարին զգույշ: Փանոս- Միայն քո ընկերն եմ, և առիթ չեմ տվել ինձ վիրավորելու, հավատա: Ծովինար- Օ՜, քրմուհու անամոթ հյուրը երդվեց աչքերիս նայելով: Մենակ մի թող, կտանեն: Փանոս- Ախր ո՞նց կլինի ձեր լեզվով: Տարածքը չեմ մշակել, հավատա՜: Մի թեթ՜և կարգավորել եմ: Մտքիս չկա՜ր: Նախ ինձ տրամադրեց, հետո էլ՝ տարածքը: Շա՜տ էր անխնամ: Աղաբեկ- (ինքն իրեն) Ախր ո՞վ է սրան նայողը, տարածք տվողը՜: Բա ե՞ս: Ծովինար- Հա՜, լուրջ գործ է: Վերջացրու, մե՜ղք է: Էշին հեծնելը մի սխալ է, իջնելը՝ կրկնակի: Փանոս- Առանց քեզ չեմ կարող: Ներիր, փրկի՜ր …(Ծովինարը թեքում է հայացքը) Ներվա՞ծ եմ, փորձաշրջանո՜վ… (Ծովինարին կպչում է թիկունքի կողմից, համբուրում ուսը) Իմ սե՜ր… Աղաբեկ- (ինքն իրեն) Համ խանդում եմ, համ էլ ուզում եմ նայել: Կարո՞ղ ա՝ այլասերված եմ: Ծովինար- (Փանոսին) Արևը չի սպասի, դու էլ ներված չես: Ինքդ որոշիր (շարժվում է): Փանոս- (հետևում է Ծովինարին գլուխը պահած նրա գլխի մոտ) Սպասի՜ր: Ծովինար- (շարժվում է դեպի ժայռը) Զսպիր քեզ: Փանոս- (նույն դիրքով հետևում է Ծովինարին) Անկախ ինձանից է: Ծովինար- (շարունակում է շարժվել) Մի արա՜, անլուրջ է: Փանոս- (նույն դիրքով հետևում է Ծովինարին) Ախր քաշու՜մ ես: Ծովինար- (շարունակում է շարժվել) Սիրո շղթայո՞վ: Փանոս- (նույն դիրքով հետևում է Ծովինարին) Վզի՜ս: Ծովինար- (կանգնում է) Դե՜, ի՞նչ շղթա է: Փանոս- (Ծովինարի մազերն ազատում է իր վզի շղթայից) Ես անմեղ եմ, մազերդ են մեղավոր: Ծովինար- Ես էլ… թվում է, թե սա անվերջ է: Փանոս- Սիրո վերջը ամուսնանալն է: Չգիտեի՞ր: Ծովինար- Երբեմն՝ մինչև: Չէ՜, դա չէ… գնամ: Արևը չի սպասի: Փանոս- Թո՜ղ սպասի: Մատանի եմ բերել… Ծովինար- Ուշ է, բայց դրա համար՝ կսպասի: Զգու՜յշ, ինքս… Փանոս- Բարի արևներ, դողում եմ: (փնտրում է գրպանում) Օհօ՜, ախր հատուկ… ի՞նչ եղավ… Ծովինար- Չե՞ս զգում, որ… Փանոս- Հիմա՜ (փնտրում է իր եկած ճանապարհին): Ծովինար- Զգու՜յշ: Ինչքա՜ն դժվար է հիշելը մատանին, անիծյա՛լ քարը՜: Փանոս- Սկզբում հիշում եմ, հետո՝ շեղվում: Մի՜ նեղվիր, հո չմեռանք: Նորը կգնեմ: Ծովինար- Վախու՜մ եմ: Լուն ուղտ կսարքեն: Եղել է… լա՜վ (գնում է ժայռի մոտ): Աղաբեկ- (ինքն իրեն) Էլի քեզ սիրու՜մ եմ, խելացի՜ Ծովիկս: Փանոս- Ի՜նչ թարսություն էր: Պատժելու՜ եմ: Աղաբեկ- (ինքն իրեն) Երանի գտնի՜, որ ինձ չգտնի: Բախտ չունեմ, էլի՜: Ծովինար- (կանգնում է ժայռի և բեմեզրի արանքում, դեմքով դեպի ձախ) Բարև, իմ լուսատու: Զորավիգ եղիր երազներիս, պահպանի՜ր մտքիս պարզությունը,: Չորացրու՜ վախիս բորբոսը, մանրախնդիր հաշվարկն ու ամենուր շահ փնտրելու հոգեբանությունը: Մի թող նախանձի որդերն ու ագահությունը կրծոտեն համոզմունքներս: Ջերմացրու՜ սպասելիքներս: Թող որ կասկածներիս պտուղները նախ ես համտեսեմ: Աղաբեկ- (ինքն իրեն) Էս գի՜ժ է: Կխայտառակվեմ էս ճառերով կարևոր մարդկանց մոտ: Փանոս- (Ծովինարի կողմը նայելով, ինքն իրեն) Իմ իդեալն ես: Աղաբեկ- (ինքն իրեն) Սա նույնիսկ մորս կուլ կտա էս ճառերով: Սրան երջանկության բանաձևի անհայտը որտեղի՞ց ճարեմ, որ ժամերով չհեկեկա: Փանոս- (Ծովինարի կողմը) Քեզ եմ փնտրել: (շրջվում է դեպի շենքը) Վերջապե՜ս գտա: Աղաբեկ- (դուրս է գալիս անկյունից, Փանոսին) Տեղյակ չե՜մ: Անցնում էի, պատահական մտա: Փանոս- (Աղաբեկին) Ի՞նչ ես անում: Աղաբեկ- Ես, ըը…. Փանոս- Լրտեսու՞մ ես: Աղաբեկ- Հա՜, առավոտյան վաղ արտասվում եմ: Մարդկանց լավն եմ ուզում, չեն հասկանում: Փանոս- Հա՜, ճի՜շտ է: Հասկանու՜մ եմ, ինձ է՜լ: Աղաբեկ- Ամեն մեկը մենակ իր մասին է մտածում: Փանոս- Հա՜: Աղաբեկ- Գլխով են անում, մոռանում: Փանոս- Հա՜: Աղաբեկ- Չգայի՜ր էլի: Ծովիկիս կառնեի՜, պաշտոնս կպնդեի՜, տներս կպրծնեի՜: Փանոս- Հա՜: Աղաբեկ- Երևի Ծովիկիս սիրո դարդից ժայռից գցվեմ՝ էսպես ջահե՜լ, ջիվան: Կթողնե՞ս: Փանոս- Հա՜: Աղաբեկ- Չես թողնի, չէ՞, տանջվեմ, ախպեր: Փանոս- Հա՜: Աղաբեկ- Ի՜նչ լավ իրար հասկացանք: (տեսնելով մոտեցող Ծովինարին, ինքն իրեն) Չէ, չեմ տա: Կծիծաղեն՝ եկավ, ուզեց, տարավ, Աղաբեկին մատ արավ: Ծովինար- (Փանոսին) Ի՞նչ բանի եք: Աղաբեկ- (Ծովինարին) Ախպերական զրույց է: Ծովինար- (Փանոսին) Ինձ ակումբ ուղեկցիր: Առավոտս հարամվեց: Զգու՜մ էի, ախր: Աղաբեկ- (Ծովինարին) Հա՜, ես էլ… Ծովինար- (Փանոսին) Չմոտեցար: Եղբորդ նվիրեցիր մեր ժամանակը: Փանոս- (Ծովինարին) Մեր ժամանակի վթարը խափանեցի: Հիշիր, առանց քեզ չե՜մ կարող: Աղաբեկ- (Փանոսին) Ջոկող տղու զրույց էր: Հարց լինի, կասես: Ծովինար- (բռնում է Փանոսի ձեռքը, գնում դեպի աջ) Զգու՜յշ: Փանոս- (Ծովինարին) Ի՜նչ լավ է հետդ: Մնա կողքի՜ս: Ծովինար- Չեմ կարող: Պետք է ինքնուրույն քայլես (Փանոսի հետ գնում է բեմի աջ կողմ): Աղաբեկ- Մտքին չկար, է՜: Զոռո՜վ տարավ: Ջոկող աղջիկ է, կփոշմանի: (շարունակելի)
134

Ձախորդ Փանոս (2)

Մանուկ- (գալիս է բեմի խորքից, ձեռքին տոպրակ է: Փանոսին) Արի, քեզ օգնեմ, մեր տղա: Փանոս- Ճկուն մտքեր են… Կատերինա- (դուրս է գալիս է դռնից, ձեռքի հավի բուդը մեկնում Մանուկին) Կեր, փող կտամ: Մանուկ- (Կատերինային) Ֆու՜, գժվեցի՞ր, ախչի: Կատերինա- (Մանուկին) Էս ֆուն ձերոնք կուտե՞ն: Մանուկ- (Կատերինային) Գիտե՞ս՝ ով է մեծածախի տերը: Պարտքով եմ բերում, տուժու՜մ: Կատերինա- (Մանուկին) Չմոյենց Մանուկը հենց տուժի, կաթը կովի մեջ կթթվի: Մանուկ- (Կատերինային) Պարտքով չե՞ս վերցրել, ուտող ուրացող: Լավություն չի՞: Կատերինա- (Մանուկին) Բա որ քեզ մարդ եմ հաշվում, լավություն չի՞: Մանուկ- (Կատերինային) Անամոթ կին, խանութիս բրենդը քանդում ես, որ սիրեկանդ շահի: Կատերինա- Կազմալուծեմ բրենդդ: (բուդը նետում է դեպի Մանուկը, կպչում է Փանոսին) Վա՜խ, Արա Գեղեցիկ ջան, ծուռ թեմա չմտածես: Ես Կատերինան եմ, դու կարճ Փիսիկ կասես:   Փանոս- Փանոս, տիկին Փիս… (Կատերինային ձեռքը համբուրում է) Ֆու՜, անասունի՞ հոտ է:  Կատերինա- (Փանոսին) Իյա՜, պաչածդ էլ սմբակ էր, հա՞: Մանուկի բդինն է: Իմ հոտը ուսիցս հոտոտիր: (ուսը մոտեցնում է Փանոսի դեմքին։ Մանուկին) Հաստատիր, խուժան:  Մանուկ- (թաքնվում է Փանոսի թիկունքում, Փանոսին) Չշարժվես, մի բռունցք պարտք ես: Փանոս- (Մանուկին) Ավելի լավ է խփիր, ես գնամ, դու մնա:   Կատերինա- (փորձում է հարվածել Մանուկին, փարվում է Փանոսին) Ա՜խ, երկրորդ ամուսնուս հիշեցրիր: Մի տեսա՜կ եղա: Չե՞ս խորացնի հիշողությունս:  Փանոս- (Կատերինային) Տիկին... ես նորեկ եմ, ոնց…   Կատերինա- (Փանոսին) Ամուսնուս եմ ուզում, տեղեկա՞նք ես պարզում, Նորիկ: (Մանուկին) Ավելորդ ես: Բուդս վերցրու, գնա: (Փանոսին) Լավ չե՜մ, ջանասեր ջա՜ն: Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, Կատերինային) Էլի դու՞: Օհօ, ո՜վ է որսը, ով՝ որսորդը՜:  Կատերինա- (Աղաբեկին) Մանուկի բդից վատացա՜: Խեղճը խղճաց՝ փրկե՜ց:  Աղաբեկ- (Կատերինային) Ի՞նչ ես գյուղի անունը զնգացնում: Տար, իմ անունից փոխիր:  Կատերինա- (Մանուկին) Շատ չլացե՜ս: (Փանոսին) Հաշվարկից էլ եմ խե՜ղճ, Նարեկս: Գնանք: Փանոս- (Կատերինային) Իմաստը չեմ տեսնում:  Կատերինա- (Փանոսին) Վա՜յ: Մշտական սիրեկանով, պատվով կին եմ: Գնանք, համոզեմ: Փանոս- (Կատերինային) Դե, թող ինքը գա:  Կատերինա- (Փանոսին) Լիրբ կինը բոզ է ասում, խայտառակում: Մանուկ չեղածը գիտի: Փանոս- (Կատերինային) Տիկին… այսօր… ֆոտբոլային խաղ կա… Կատերինա- (Փանոսին) Իյա՜, գոնե գոլ խփել գիտե՞ս, ֆուտբոլիստ (գնում է դռնից ներս): Աղաբեկ- (Փանոսին) Ապրե՜ս: Եթե դրանք ժամկետանց բուդ չուտեն, մենք թարմ խորոված չենք ուտի: Գնանք հաց կիսենք, մտքեր, ախպերություն: Փանոս- (Աղաբեկին) Չեմ կարող:  Աղաբեկ- (Փանոսին) Կերածն է մնում, ախպեր: Լոզունգները քամին տանում է, թողնում ծանր հարցերը: Գյուղի լավ տղերքն ենք: Դու կռվով սկսեցիր, բայց մենք ջոկեցինք՝ ով ես:  Փանոս- (Աղաբեկին) Ես պատվերով կռիվ անող չեմ, և խորովածի կարիք չունեմ: Մանուկ- (Փանոսին) Կարիքը մասսային քշում է, իսկ մեր կյանքը հեշտանում է: Հը՞: Աղաբեկ- (Մանուկին) Հրոն է կանչել զեղջի վրա: Թղթակցի հետ եմ (գնում է բեմի աջ կողմ): Մանուկ- (տուփեր է մեկնում Փանոսին) Ծախիր, երեսուն տոկոսը քեզ: Փանոս- (նայում է պիտակներին) Ես փչացած ապրանք իրացնող չեմ քեզ համար:  Մանուկ- Փչացածը դու ես: Շոկոլադն ու թխվածքը չեն փչանում, չորանում են: Հո միս չ՞են: Փանոս- Գնամ, տեղավորվեմ: (պայուսակը վերցնում է, գնում դեպի աջ, սայթաքում) Քա՞ր է:   Մանուկ- Ժայռ է: Ջարդել է պետք (Փանոսի հետ գնում է բեմի աջ կողմ): Երկրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Նստարանի և քարերի տեղում տեղադրված է զրուցարան ՝ ծածկով, սեղանով, բազրիքներով, նստարաններով: Բեմում են Աղաբեկը, Գագիկը, Վարոսը, Վաչագանը, Աստղիկը, Ծովինարը, Փանոսը, Մանուկը: Աղաբեկ- Ժողովուրդ ջան, քեզ հավաքել եմ, որ արած գործերս տեսնես: Ինքն էլ նամակ է գրել: Մանուկ- (ձեռքին ծրար է և թուղթ) Ջոկեցի՞ք: Ինքը նամակ է գրել Աղաբեկին: (կարդում է) Պարոն Կպչունակյան: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան: Աղաբեկ- Բա՜, պարոն Աղաբեկ ջան: Մանուկ- (կարդում է) Տոնի անցկացման ձեր փորձը օգակար է մարզի մասշաբով: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան, մարզի: Աղաբեկ- Բա՜, օգտակար Աղաբեկ ջան: Մանուկ- (կարդում է) Հոգսաշատի միջոցառումները եղել են ինքատիպ: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան: Աղաբեկ- Բա՜, ինքնատիպ Աղաբեկ ջան: Մանուկ- (կարդում է) Հատկապես աղջիկ պարուհիները փայլել են իրենց արվեստով: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան: Աղաբեկ- Բա՜, աղջիկ Աղաբեկ.. է՜, պարուհի, է՜… ջան: Մանուկ- (կարդում է) Գյուղի ակումբի վերանորոգմանը հատկացրած տասներեք միլիոն… Աղաբեկ- Հո՜պ: Երեք միլիոն է ակումբին: Տասը տառասխալ էր, ժողովուրդ ջա՜ն: Փանոս- Ակու՞մբ է, թե՞ վագոն տնակ: Աղաբեկ- Ինչը՞: Փանոս- Ակումբի վերանորգման համար երեք միլիոնը ծաղր է: Գագիկ- Բա՜, կատակասեր Աղաբեկ ջան: Մանուկ- (Փանոսին) Երեք հազար տա՞ս ծիծաղելով: Փանոս- Ես հարկ վճարող եմ: Խոսենք վճարված հարկերի ծախսերից: Գագիկ- Բա՜, հարկատու ժողովուրդ ջան: Աղաբեկ- (Փանոսին) Ինչքա՜ն ես խոսում, չե՞ս վախենում: Փանոս- (Աղաբեկին) Վախենում եմ… անհասկացողներից: Կա՞ն: Գագիկ- Բա՜, վախեցած ժողովուրդ ջան: Փանոս- Անգրագետ տնտեսավարումը կհասցնի գաղափարական սնանկության և բարոյական հաշմանդամության: Գագիկ- Բա՜, սնանկ ժողովուրդ ջան: Աղաբեկ- Ի՜մ ժողովուրդ, տեսեք՝ ի՜նչեր եմ արել, ի՜նչ զրուցարան: Արել եմ, ու ասում եմ Փանոսին՝ նորից լավ չարեցիր: Ծովինար- Լա՜վ, տոն Է: Լսե՛ք բոլորդ: Տոնակատարության ծրագիրը կազմված է: Ես ու Փանոսը երեխաների հետ գեղեցիկ համար ենք պատրաստել: Հրավիրում ենք, սպասում: Գագիկ- Բա՜, անպատրաստ Աղաբեկ ջան: Վարոս- (Աստղիկի և Վաչագանի հետ գնում է բեմի խորք) Գյուղն իրար կխառնի իր համար: Ծովինար- (Փանոսի և Գագիկի հետ գնում է դեպի աջ: Փանոսը սայթաքում է: Փանոսին) Զգու՜յշ, այդ քարի հետ կապված հին պատմություն կա, գիտե՞ք… (գնում են բեմի աջ կողմ): Աղաբեկ- (Մանուկին) Ուշացած, բայց շոշափեցի թշնամուս: Մանուկ- (Աղաբեկին) Էլի՞ շշնջացին, ե՞րբ: Աղաբեկ- Կարդացողները: Մանուկ- Ախր դու ստիպեցիր: Ես մեկ մեկ անեկդոտ եմ կարդում, էն էլ՝ զուգարանում: Աղաբեկ- Զուգարանում չի կարելի: Կծիծաղես, ճիշտ չեն մեկնաբանի: Մանուկ- Անեկդոտից չեմ ծիծաղում: Հո թեթևսոլիկ չե՜մ: Աղաբեկ- Փաստորեն Փանոսն է ինձ փոխելու: Մանուկ- Չէ, հա՜: Դրանից ո՜վ կվախենա: Կարդացել է Հարսաշատ՝ վազել: Աղաբեկ- Ընտրությունից առաջ մոծակի կծածն էլ քաղաքական է: Պատահակա՞ն մեզ ծեծեց, նստարանը շուռ տվեց, հակաճառեց, թե՞ ընկավ ցեխը: Իբր՝ տեսեք ձեր վիճակը: Մանուկ- Չջոկեցի: Գնամ՝ թող խելացիս խորացնի: Ո՜նց ծախածի օգուտը օդում կբռնի: Աղաբեկ- Գամ, օգնեմ: Իմ հաշվին էլ պատիվ կտաս (Մանուկի հետ գնում է բեմի խորք): Երրորդ մաս Գյուղամեջի նույն պատկերն է: Պատի վրա մերկ մանկահասակ տղա երեխայի մեծ նկար է , գոտկատեղից ներքև պաստառով ծածկած: Պաստառի վրա գրություն է ՝ « Ք աշիր թելը, ծիծաղենք »: Նկարի կողքին պարան է կախված: Բեմում են Գագիկը, Վարոսը, Հակոբը, Մանուկը, Համբարձումը, Աղաբեկը: Լսվում են ծիծաղի, ջրի ցայթի ձայներ: Վարոս- Մե՞զ էլ կջրեն (Աղաբեկին) Հը, չե՞նք նշում: Գագիկ- (Վարոսին) Աղջիկներդ լա՜վ ջրեցին: Մանուկ- (Գագիկին) Ինձ էլ՝ տղադ: Հոր նման գլխից թույլ, լեզվից՝ զիլ: Վե՜ց անգամ փոխվեցի: Համբարձում- Գնացի, Սիրանի կողքին կանգնեցի, չջրե՜ց: Աղաբեկ- Սիրանն արվեստի գծով է: Իրա ջրով չջրվեք: Հակոբ- (Համբարձումին) Տղա, քո Քնարի հետ ջրվե՞լ եք: Օրն է, գնա՜: Համբարձում- (Հակոբին) Լա՜վ ասեցիր: Շշկռվե՜լ էի: Ջրված ջրահա՜րս էր: Հակոբ- Եղել ա: Հիշըմ եմ: Ո՜նց Վարդիթերը… ջրեց: Համբարձում- (Հակոբին) Վարդիթերը յոթանասուն է բիձա: Հոքիրս ա: Հակոբ- Կլնի, հիշըմ եմ: Ջրեց ու ծիծաղեց… գնացի… Համբարձում- (Հակոբին) Բռնեցի՞ր, բիձա: (ինքն իրեն) Չջրեցի՜ր, Սիրան ջան: Հակոբ- (Համբարձումին) Չեղա՜վ: Տոնի վրա ըլնըմ ա: (ինքն իրեն) Չէիր փախչում, Վարդի ջան: Աղաբեկ- Տոնը քաղաքում է: Մարզպետն է խոսելու, նկարելու են: Սրանցը ջրիկ խաղ է: Ծովինար- (գալիս է բեմի աջ կողմից, ձեռքին՝ ջրով լի շիշ) Տոն է, ի՞նչ եք լրջացել: Աղաբեկ- Ծովիկ, Փանոսին ջրեցիր, ու քեզ բռնե՞ց: Բա հետո՞: Ծովինար- (Աղաբեկին) Տոն է, հնարավոր է: Իսկ դու լուրջի դիմակդ հանիր, ջրվիր ու ջրիր: (քիչ ջուր է ցանում Հակոբի վրա, համբուրում) Տոնդ շնորհավո՜ր, պապ: Ես քեզ սիրում եմ: Հակոբ- (Ծովինարին) Հիշըմ եմ, Վարդի ջան: Էղել ա: Աղաբեկ- (Ծովինարին) Էս ի՞նչ արեցիր: Փոխանակ ինձ ջրես, ես էլ… Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից, ձեռքին ջրով լի շիշ է: Սայթաքում է քարին) Շնորհավոր… Ծովինար- (ծիծաղում է, Փանոսին) Մի՜ շտապիր, ուշադիր: Փանոս- (յուրաքանչյուրի վրա քիչ ջուր է ցանում) Տոնից անմասն չմնաք, օծվե՜ք: Աղաբեկ- (Փանոսին) Էս ի՞նչ արեցիր: Մարզպետարանի՞ց են ասել: Փանոս- (Աղաբեկին է մեկնում ջրով շիշը) Տո՜ն է: Ուրախանա՜նք: Դու էլ ինձ ջրիր: Աղաբեկ- (Փանոսին) Հո լակոտ չեմ, ա՜յ… (ձեռքը բարձրացնում է, իջեցնում): Հակոբ- (Աղաբեկին) Տոն է, Կրտո՜ս: Ջրվում են մեծ ու փոք՜ր, այր ու կի՜ն, մշակ ու պաշտո՜ն: Գագիկ- (Աղաբեկին) Մարդացիր տո՜, մե՜ղք ես: Հասուն տարիքի կնոջ ձայն- Աղաբեկին ջրեցի՜ն: Վարոս- Ի՜նչ շուտ միացա՜վ: Աղաբեկ- (ինքն իրեն) Կհավաքվե՜ն, կգա՜ն: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Էդ ի՜նչ շնորհք է: Գյուղապետ է, չէ՞: Ջրո՞վ: Աղաբեկ- (ինքն իրեն) Ապրես, Սիրուն ջա՜ն: Հա՜: Երիտասարդ կնոջ ձայն- Շատ էլ լա՜վ են արել: Դրա ճաշակը՜: Աղաբեկ- (ինքն իրեն) Մորս ճաշակն էր՝ անցավ, գնաց, այ Քնքու՜շ: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Բայց ո՞վ, ախչի: Կնոջ հաշիվ ա՞: Աղաբեկ- (թույլ ձայնով) Փանոսը, մոտ՜ս ա: (ինքն իրեն) Հաա՜: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Ճիշտ են արել: Շոռա՜չք:   Աղաբեկ- (ինքն իրեն) Շոր հագիր, շորիդ նայեմ, ա՜յ Նոյեմ: Թու՜, լացող էլ չկա, ջրվող դարձա: Վարոս- Գնանք ջրվենք՝ իրիկունը նշենք: Մանուկ- Տոն չի, լակոտախաղ է: Ոչ պաշտոն, ոչ հարգանք: Մարզպետի՞ն էլ էիք ջրելու: Գագիկ- Ինքը մարդ չի՞, չնշի՞ (Հակոբի, Վարոսի, Համբարձումի հետ գնում է բեմի ձախ կողմ): Փանոս- (Գագիկին) Մենք՝ քիչ հետո (Ծովինարի հետ գնում է բեմի խորք): Մանուկ- Չէ, հո հիմար չե՞ք: Ինքն ի՜նչ մարդ: Մարզպե՜տ է: Կխայտառակվեի՜նք: Աղաբեկը  մոտենում է պատին, թելը  քաշում: Բ ացվում  է  երեխայի  մերկ  պատկերը  և  ջրի    շիթ  է  ծորում  այնպես, կարծես  երեխան  միզում  է : Ջուրը հոսում է Աղաբեկի վրա: Տղա երեխայի ձայն- (ծիծաղելով) «Շնորհավո՜ր վարդավառ»:   Աղաբեկ- (նկարին) Գլխիս միզելո՞վ, լակոտ: Հորդ տարիքին եմ:   Մանուկ- (նկարին) Հորդ գլխին կանեիր: Ու՞մ թոռի նկարն ես: Մեկ ա, կիմանամ: (Աղաբեկին հեռացնում է) Էսօր չի պրծնի:   Աղաբեկ- (Մանուկին) Լավ է, չտեսան, հոտ էլ չկա: Իր գալու օրը թուղթ եք կարդալու: Մանուկ- Փանոսն ու Ծովիկը ձևե՞ր են անում: Աղաբեկ- Պետք չի, դիտմամբ կաղավաղավեն։ Ճիշտ ասեցի՞:   Մենք էս կողմերով կանցնենք, որ դրանց չտեսնի: Ձեզ կլսի, կուրախանա: Մանուկ- Չմտածես: Կատերինան գիտի՞: Վերջում քեֆ կա՞:   Աղաբեկ- Կանենք: Տեքստը կնայեք: Կանգառն էլ դզմզեք: Փանոսի մերն ավտոուսից իջել է, պառկել քարերին, ձենը գցել՝ «Էս ինչ անտեր գյու՜ղ է»: Մանուկ- Կանգառ է, էլի, քարեր են, էլի՜: Դիտմամբ է արել: Մերոնք բա ո՞նց են թռչկոտում: Աղաբեկ- Մի բան արեք: Քաղաքացու կյանքի տասներեք տոկոսը կանգառում է անցնում: (Ծովինարն է երևում բեմի խորքից: Մանուկին) Գնա: (Մանուկը գնում է բեմի խորք: Ծովինարին) Քո խորհդով երեխու հետ վարդավառ խաղացի՜նք:          Ծովինար- Այ, տեսնու՞մ ես: Հավանեցի՞ր կատակը: Փանոսն էր մտածել:  Աղաբեկ- Հաա՜: Ես թեկուզ գյուղացի տղա եմ, բայց ինձ թույլ չեմ տա միզ… ներողություն, ջուր թափել մեկի գլխին ու ծիծաղելո՜վ շնորհավորել: Մակարդակի հարց ա: Ծովինար- Իսկ ինչու՞ թելը քաշեցիր: Աղաբեկ- Երեխեն ասեց: Ի՜նչ իմանայի, որ անդաստիարակ ա:   Ծովինար- Հեռանայիր, ուրեմն:  Աղաբեկ- Գրեի՜ք, էդքանը գրել էիք: Դիտմա՜մբ է արել: Հերիք չի՞ խաղաս, եկ ամուսնանանք: Ծովինար- Ասել եմ, սրտին չես հրամայի: Աղաբեկ- Քո սիրտը չի՞ տեսնում՝ պատրաստի տունս: Տուն էլ չունի: Ծովինար- Ոչ, ներիր: Աղաբեկ- Ինչքա՜ն սպասեմ, որ սրանից էլ հիասթափվես:   Ծովինար- Չի՜ կարելի այդքան չար լինել: Մոռացիր ինձ: Փանոս- (գալիս է բեմի աջ կոմից, սայթաքում քարին, Ծովինարին) Ուշացա՞: Ծովինար- (ծիծաղում է, Փանոսին) Շա՜տ ես անուշադիր: Որերո՞րդ դեպքն է: Փանոս- (Ծովինարին) Մտքերս շեղել ես, ծովիկացրել (պաստառն ամրացնում է պատին): Ծովինար- (Փանոսին) Շեղված երիտասարդը ճամփին չի՞ շեղվել: Փանոս- (Ծովինարին իր է մեկնում) Պատկերդ՝ աչքերիս:   Աղաբեկ- (Ծովինարին իր է մեկնում) Իմն էլ: Ծովինար- (Աղաբեկին) Հետո, հա՞: (Փանոսին, առանձին) Խնդրու՜մ եմ, էլ չսայթաքես: Փանոս- (Ծովինարին, առանձին) Ինչու՞ այդքան լուրջ: Հո՞ չմեռա: Ծովինար- (Փանոսին, առանձին) Շատ է լուրջ: Ամեն անգամ մեջս ինչ որ բան մեռնում է: Լա՞վ: Փանոս- (Ծովինարին) Հա՜: Կնդունե՞ս, վերջապես: Ծովինար- (վերցնում է իրը) Թա՜նկ նվեր է: Փանոս- (Ծովինարին) Հասարակ բան է: Աղաբեկ- (ձեռքի իրը պարզում է Ծովինարի կողմը) Իմը թանկանոց է, գինը կա: Ծովինար- (Փանոսին) Նվերի իրական արժեքը ջերմությունը փոխանցելու կարողության մեջ է: Ես այն ստացա: Հիմա հասկացա՞ր: Աղաբեկ- (Ծովինարին) Ես հասկացա: Ծովինար- (Աղաբեկին) Ի՞նչ հասկացար: Աղաբեկ- (Ծովինարին) Դե… նվերը լավ բան է: Ինձ բերում են, կոնյակից, սրանից: Ծովինար- (Աղաբեկին) Դա հետո: Հիմա հասկացողները գնան, չհասկացողները՝ մնան: Փանոս- Ա՜յ, դա հաս… Չէ, չէ, էնքան էլ չէ: Աղաբեկ- (Ծովինարին) Ես էլ… Հիմա ես գնա՞մ: Հասկանամ ու գնա՞մ: Ծովինար-(Աղաբեկին) Հա, ես հասկացողների հետ գործ չունեմ: Իմն անհասկացող Փանոսն է: Աղաբեկ- (Ծովինարին) Բայց լրիվ չհասկացա, հարցեր ունեմ: Էլի գնա՞մ: Ծովինար- (Աղաբեկին) Հա, մեր զրույցը հետո կշարունակենք, լա՞վ: Աղաբեկ- (Ծովինարին) Երկու բառ ասեմ, գնամ: Ծովինար- (Աղաբեկին) Ասա: Աղաբեկ- (Ծովինարին, առանձին) Քաղաքացին հետդ խաղալու է, փախնի: Ութ տարի է սպասում եմ ու լրջով ասում եմ՝ գնացինք: Ծովինար- (Աղաբեկին) Մի նեղացիր: Քո չափանիշները զգացմունքի հետ կապ չունեն: Աղաբեկ- (Ծովինարին) Կապացուցեմ, որ ունեն: Ես չեմ նեղանում, ինձանից են նեղանում: (հեռանում է, թաքնվում պատի անկյունում) Ինձանից են խոսելու: Փանոս- (Ծովինարին տանում է ժայռի մոտ, համբուրում) Ապրես, շնորհավոր ջրօրնհեք: Ծովինար- Կտեսնեն, պետք չի՜: Սա ձեր քաղաքը չի: Փանոս- Հոգու տոն է, չէ՞: (իր բերանից ինչ որ բան է հանում) Քոնն է՞: Ծովինար- Ապա ասա՝ ա՜: Էլ ու՞մ ես համբուրել: Փանոս- Սե՜ր: Միայն դու ես ինձ թևեր տալիս: Ծովինար- Թևեր եմ տալիս, երես ես առնում: Կգա՞ս հաղորդակցեմ արևածագի խորհդին Փանոս- Հասկացա, խորդավոր քրմուհի: Մյուս ականջօղդ բռնիր (համբուրում է Ծովինարին): Ծովինար- Խնդրու՜մ եմ: Հիմա ռադիոն կմիանա: Փանոս- Ի՞նչ անեմ, որ իրավունք ստանամ: Ծովինար- Ռադիոյին ուրախ լուր ուղարկիր մեր մասին, ու… մի սայթաքիր: Փանոս- Խոստանում եմ: Մինչ քարը, է՜, հանդիպում: Տեսա՞ր (գնում է բեմի աջ կողմ): Ծովինար- Տեսա և ուրախացա (Փանոսին ձեռքով ողջունում է, գնում բեմի ձախ կողմ): Աղաբեկ- Հատուկ խորհուրդ տվող ունի, ի՜նչ ուզում անում է: Ո՞նց պարզենք: Մանուկ- (գալիս է բեմի խորքից) Ու՞ր ես: Հա՜ (մոտենում է Աղաբեկին, հեռախոսը մեկնում): Աղաբեկ- (նայում է հեռախոսին) Ի՜նչ նայվող են: Հետինն ով է՞:   Մանուկ- Ընկերուհին: Քնած էին: Աղաբեկ- (նկարին) Ծովիկ հանգստավայր, ինձ ուղեգիր տայի՜ր: Եվայի հագուստով ես, հա՞: Մանուկ- Չէ՜, տկլոր էին: Բացի մանր մունր ծածկիչներից, ոնց են ասում: Աղաբեկ- Սերս ինչքա՜ ն Ծովիկ կանչի: Տանեի Սոչի, ու բոլորը նախանձեին, որ իրենցը չի: (Մանուկին) Չնայես, խանդում եմ: (շարունակելի)
96

Ձախորդ Փանոս (1)

դրամա 3 գործողությամբ գործող անձինք 1. Փանոս- երիտասարդ տարիքի տղամարդ: 2. Աղաբեկ- երիտասարդ տարիքի տղամարդ, «Հոգսաշատ» գյուղի գյուղապետ: 3. Ծովինար- «Հոգսաշատի» բնակչուհի, երիտասարդ տարիքի աղջիկ: 4. Գագիկ- «Հոգսաշատի» բնակիչ , երիտասարդ տարիքի տղամարդ: 5. Մանուկ- «Հոգսաշատի» բնակիչ, միջին տարիքի տղամարդ: 6. Կատերինա- «Հոգսաշատի» բնակչուհի, երիտասարդ տարիքի կին 7. Հակոբ- «Հոգսաշատի» բնակիչ, ծեր տարիքի տղամարդ: 8 Համբարձում- «Հոգսաշատի» բնակիչ, միջին տարիքի տղամարդ: 9. Վաչագան- «Հոգսաշատի» բնակիչ, ուսուցիչ, միջին տարիքի տղամարդ: 10. Վարոս- «Հոգսաշատի», միջին տարիքի տղամարդ 11. Աստղիկ- «Հոգսաշատի» բնակչուհի, միջին տարիքի կին, Վարոսի կինը Ձախորդներն այս կյանքին չհարմարված ու չհասկացված մեծահասակ երեխաներն են։ (Գևորգյան Իշխան) Առաջին գործողություն Առաջին մաս Կողմնորոշումնային նկատառումները հաշվի են առնված դահլիճի կողմից: Բեմի վրա գյուղական թաղամասի հատված է: Ճանապարհներ կան բեմի դիմացի մասի ձախակողմյան հատվածում դեպի բեմի խորքը գնացող, աջակողմյան մասի կենտրոնում ՝ դեպի աջ գնացող, և ձախ կողմի խորքում ՝ դեպի ձախ գնացող: Բեմի դիմացի մասի աջ կողմում շինության պատ է: Պատից դեպի ձախ մինչև ճանապարհը ցանկապատ է, իր դռնով: Շինության աջ կողմի պատի և բեմի աջակողմյան մասի միջև փոքր արանք կա: Պատի տակ ոչ մեծ քար է: Բեմի ձախ մասում բեմեզրից ոչ հեռու բարձրություն է ժայռի տեսքով: Ժայռի վերին մակերեսը համեմատականորեն հարթ է: Նրա վրա միաժամանակ կարող են գտնվել երեքից չորս մարդ: Ժայռի ձախակողմյան եզրը երևում է: Ժայռի աջակողմյան եզրի հետ դրված են երկար նստարան և երեք մեծ քարեր, հարմարեցված նստելուն: Բեմում են Հակոբը, Գագիկը, Վարոսը, Համբարձումը, Մանուկը: Լսվում է աղջիկների երգ: Համբարձում- Ասում եմ՝ համոզիր, որ հասկանամ: Ուսուցիչն էլ՝ համոզելով ձախորդը հաջողակ չի դառնա: Հակոբ- Ձախո՞րդ: Հիշըմ եմ, լավ չեղավ: Ո՞նց էր, Փա…փա.... փոս… Վարոս- (Հակոբին) Փափոս Մափոս չկանչես, բիձա: Երազումս կարկուտ էր: Համբարձում- (Վարոսին) Ո՞նց ես ջղայնանում: Աղաբեկը՝ պարելու պես: Գագիկ- Նորից խաբեց ու մարսեցիք: Ամաչու՞մ եք ամոթանք տալ: Հակոբ- Ակումբն՝ էդպես: Մի մարդավայել տեղ Մանուկի խանութն է: Ապրի՜ Հերիքը: Մանուկ- Բա որ ասում եմ՝ լավն ա, տո գիշերն էլ՝ ընտիր: Դե, նախանձեք: Գագիկ- (Մանուկին) Է՜, պիտի լավ մասերը գովերգես, որ վազենք խանութ, ճոխ նախանձենք: Մանուկ- Քաղաքից առևտուր արեք: Էստի համեցեք չեմ կանչել: Հերիքս ի՞նչ կապ ունի: Վարոս- Սարդն էլ ճանճին չի կանչում: Ճամփա կա՞, որ քաղաք գնանք: Մանուկ- (Վարոսին) Հա՜ կբողոքես, բայց խնդրեցիր, չէ՞, քրոջդ համար: Հակոբ- Անճարությունից է: Ձեր բախտ ձեր ձեռն է: Վարոս- Բայց մեր ձեռքերի տերը չենք: Վերցնում ենք լիքը բռով, ու մեկ էլ՝ դատարկ է: Հակոբ- Քիչ կռացե՜ք, ձեռներդ մի դողացրե՜ք: Կմնա: Համբարձում- Թե պետությունն ամաչի, որ գյուղացին էսքան խեղճ է, կսկսեմ հարգել: Մանուկ- Ձեր հարգելն ու՜մ տանձին է: Հարգող տղերք կան՝ բանկիրներ, նախագահներ: Վարոս- Աղաբեկի վարձերը կտամ, Մանուկի խանութի պարտքերը, տրակտորի վարձն ու կմնա մի չա՜ղ ոչինչ, ու էրեխեքիս չհալվող սպասելիքները: Գագիկ- (Վարոսին) Փշուրներով յոլա գնա, որ պետությունը կանգուն մնա: Գյուղացին հենց լավ ապրեց, կդառնա քաղաքացի, պետությունը կլացի: Կատերինա- (գալիս է բեմի աջ կողմից, Համբարձումին) Քնարդ ասում էր՝ տուն կգա՞ս, ջանս: Համբարձում- (Կատերինային) Ի՞նչ կա: Գագիկ- (Համբարձումին) Կարոտել է: Մի հարցրու, գնա: Համբարձում- (Գագիկին) Անոդ քեզ չի կարոտու՞մ: Գագիկ- (Համբարձումին) Բայց Կատերինայի միջոցով չի կանչում, թե արի, պաչպչիր: Վարոս- (Համբարձումին) Գնա, թեկուզ Կատերինան: Բայց՝ չչփացնես: Կատերինա- Խնայեք լեզուներդ: Չմտցնե՜ք իմ ու Համբարձի արանքը, եղա՞վ: Համբարձում- Վայ, քո: (Կատերինային) Գնա: Դարձրիք խաղալիք: Կատերինա- (Համբարձումին) Ուրիշի երգը երգելով՝ քոնը կորցրեցիր (գնում է դռնից ներս): Հակոբ- Ինչ՞ եք խաղում ուրիշի կյանքով: Ձերը տխու՞ր է: Գագիկ- (Հակոբին) Պարապ էինք, ուրախություն խաղացինք, քեռի՜: Մանուկ- (Գագիկին) Այ, ուղեղդ էլ պարապության քամու տարածքն է: Համբարձում- Տղերք, ուսուցիչը չկա, դուք լսեք: (թուղթ է կարդում) Սրամտելը սրտի դեղ է, բայց ուրիշի թեմայով՝ սեփական կեղտի լցոնում նրա անվանը: (չի կարդում) Ջոկի՞ք: Գագիկ- (թուղթը վերցնում է, Համբարձումին) Անոյին վախցնեմ, տամ: Շա՜տ ա խոսում: Հակոբ- (Գագիկին) Աստծո նվեր Անո՜ս քեզ փրկեց: Բա մեզ ո՞վ փրկի, խաղացող Հայկո՞ն: Վարոս- Ուսուցիչը, թե՝ չվախի: Գագիկ– Բայց զանգը որ՞դ կկախի, որ չվախի, քաջարի ճառողներ: Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից: Ձեռքին պայուսակ է, սայթաքում է) O՜յ: Բարև ձեզ, ես եկա: Գագիկ- (Փանոսին) Հազի՜վ: Վարոս- (Փանոսին) Ուշանում ես: Փանոս- (Վարոսին) Իրո՞ք, կներեք, ինչի՞ց: Վարոս- (Փանոսին) Գյուղապետ ենք նշանակում: Գրանցվիր ու գնա գործի: Փանոս- Ախր ես ավելի ազնիվ նպատակով եմ եկել: Գագիկ- (Փանոսին) Հիվա՞նդ ես, թե՞ անճար, որ գյուղ ես եկել: Փանոս- (Գագիկին) Չէ, երազանքի զինվոր եմ: Էս Հարսաշատ գյուղն է, չէ՞: Վարոս- (Փանոսին) Հոգսաշա՜տ: Էլի նկարել են: Աղջիկ չունենք քեզ տալու: Գնա, մե՜ղք ես: Հակոբ- Աղջիկ չկա՝ Կատերինայի տարածքն անմշա՜կ: Սիրանը … Համբարձում- Սիրանն ուրիշ է: Ա՜խ: Վարոս- (Փանոսին) Մերոնք շուտ ենք ամուսնանում: Գնա հարևան գյուղ: Հակոբ- (Վարոսին) Ծովիկ տղիս ինչու՞ չուզեց: Գագիկ- (Փանոսին) Բա չե՞ս վախում, որ թրիքի հոտը կպնի երազանքիդ: Ֆու՜: Փանոս- (Գագիկին) Չէ, մարդկանց երազանքը մաքրելու նպատակով եմ եկել: Համբարձում- (Փանոսին) Ավգյան ախոռների պե՞ս: Երեխուս դասն էր: Ի՜նչ լավ ասեցիր: Հակոբ- Ավագի ախոռ մաքու՜ր կաբինետ: Ողբա՜մ դրանց ճառերին տգետ: (Փանոսին) Կծեց: Փանոս- Վա՜խ (հարվածում է իր թևին): Վարոս- (Փանոսին) Կծելու խաթեր սխկեցի՞ր: Ախր որ սկսենք՝ գյուղերով անկնիկ կմնանք: Փանոս- էլ չունե՞ք: Վարոս- (Փանոսին) Մեր կնիկը քե՜զ ինչ: Մեղուն էդ էր, մնացինք առանց մեղր: Չլացե՜ս: Համբարձում- (Փանոսին) Թքոտիր՝ չուռես, կանցնի: Փանոս- (Համբարձումին) Բա ո՞նց անենք: Մի մեղուն ինչքա՞ն մեղր է տալիս: Ուռե՞լ եմ: Վարոս- (Փանոսին) Գնա քաղաք, անկծվել ապրիր: Մենք սովոր ենք, մեղր էլ կուտենք: Փանոս- Տեսա, էլի կա… Հակոբ- (Փանոսին) Մեղվին չեն քշում: Ինքասիրություն ունի, կկատաղի:Անասունն ու ժողովուրդին են քշում: Վարոս- Հարևան գյուղից կլնի: Աներես են …կնանիքն էլ: Մանուկ- Վայրի էր: Վայրենի կնիկն էլ փոխանակ սիրի՝ քեզանից կքաշի, արունդ կծծի: Գագիկ- (Մանուկին) Կկշտանա՞ս: Վազիր՝ պաչ արա, արի: Կհասցնե՞ս: Հակոբ- Որ պաչեց, էլ չի գա՜: Դժար ա՜, գիտե՜մ: Պաչել եմ: Մանուկ- (Հակոբին) Ապրես, բիձա: Չե՜ն հավատում: Համբարձում- Տեսա՜ք, ոնց դիմացա: Որ Սիրանը կանչե՜ր… Մանուկ- Լավ ապրելն ուզելով չի: Է՜, մի ընտրեք: Չի էլ ուզում: Հող է մշակելու: Գագիկ- (Մանուկին) Նրա մշակած մոլախոտն էլ կչորանա քո լավության նման… Փանոս- (Գագիկին) Մոլախոտը մշակում են, որ ի՞նչ ստանան: Գագիկ- Սուպերմոլախոտ «իշխանություն»: Ոչ քաղհանը կօգնի, ոչ՝ թույնը: Փանոս- (բույս է քաղում, օդում թափահարում) Էս ի՞նչ էր, էլի կծեց: Գագիկ- (Փանոսին) Խոտը, կնանիք: Ցերեկը տուն չենք գնում: Էստեղ չամուսնանաս, մե՜ղք ես: Հակոբ- Թող գնա Կատերինային: Կգժվի է՜լ, կկծի է՜լ, կսիրի է՜լ: Ջահել, է կձգի: Վարոս- (Փանոսին) Քաղաքում ապրում են, գյուղում՝ գոյատևում: Կդիմանա՞ս: Գագիկ- (Վարոսին) Քո հաշվին՝ որ չի: Վարոս- Չեմ էլ ձգի: Յոթ շունչ, բանկն ու զոքանչիս շաբաթ կիրակիները չհաշված: Փանոս- Նկարիչ եմ, տեխնիկայից էլ հասկանում եմ: Եթե չկծեն… Հակոբ- (Փանոսին) Դու ո՞վ ես: Սիրանի երգողների՞ց: Փանոս- (Հակոբին) Փանոսն եմ, քեռի: Հակոբ- (Վարոսին) ….Հա՜, հիշըմ եմ: Վերջում գյուղը համը հանում ա՜: Փանոս- Ըհը՜, քեռին գրանցեց անցյալով ու ապագայով: Գագիկ- Ակումբի եղածը Սիրանի տանը: Գնամ «վառիչ- կրակմարիչ» խաղամ: Համբարձում- (Գագիկին) Սիրանի հե՞տ, էդքան հե՞շտ է: Գամ, էլի՜: Մանուկ- Գույքը Սիրանի տանն է, որ չփչանա: Թե չէ՝ ո՜վ ասես, օգտագործում է: Համբարձում- Սիրանի՞ն, վա՜խ: Ո՞վ ա եղել: Գագիկ- Բա հատուկ հյուրերին ցույց տալու բան չլինի՞: Համբարձում- Սիրանի՞ն: Հա՜: Ծիրանի համ ունի: Վարոս- (Համբարձումին) Ծիրանի սեզոնին ե՞ս համտեսել: Երանի՜ քեզ: Հակոբ- Էդ ասելն արդեն ամոթ չի՞: (գնում է բեմի խորք, ինքն իրեն) Ա՜խ, Վարդի: Մանուկ- Բա ո՞նց անի, որ վրան ժողովուրդ չնստի: Ասես, չասե՜ս: Համբարձում- Սուտ է: Ինքն ըտենց աղջիկ չի: Վարոս- Սիրանը տանն է՞: Նվագել եմ ուզում: Համբարձում- (Վարոսին) Սիրանը քե՞զ ինչ: Ինչի վրա նվագես՝ կփչացնես: Գագիկ- Ա՜խ, Համբարձ, քաղցր երազանքի քացին ցավո՜տ է: Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից Վաչագանի հետ, Գագիկին) Ինչի ե՞ս տրակտորը տարել: Գագիկ- (Աղաբեկին) Նախ բարևիր, չպարես ու չգոռաս: ճամփի վրա էր, չեմ ուշացրել: Աղաբեկ- (Գագիկին) Կապ չունի: Չջոկեցի՞ր, որ իմ հողն էր գալիս: Բարևեմ, որ ի՞նչ: Գագիկ- (Աղաբեկին) Ասեց՝ որ կպարես: Դժվար ա՞ մարդ լինելը, թե՞ պաշտոնից ա: Աղաբեկ- (Մանուկին) Կպա՞վ ինձ: Մանուկ- (Աղաբեկին, առանձին) Դրա հումորից գլուխս ցավում է: Ասա՝ մեր լեզվով խոսի: Աղաբեկ- (Գագիկին) Առյուծի սի՞րտ ես կերել: Բա որ կուլ տամ, այ խղճու՜կ: Վաչո, մոտ արի: Գագիկ- (Աղաբեկին) Ուժդ չի պատի, անուղեղ շնաձուկ: Թե պատել էր, կուլ էիր տվել: Աղաբեկ- (Գագիկին) Շնաձուկը դու ես, այ գայլ …աձուկ (Վաչագանը մոտենում է Աղաբեկին): Մանուկ- (Աղաբեկին) Չէ՜, շնաձուկը ոչինչ: Բեր անուղեղի համար նեղանանք: Գագիկ- (Աղաբեկին) Չէ՜, անուղեղ չես, թե ուղեղդ տկարամիտ Մանուկն է: Աղաբեկ- (Մանուկին, լսելի) Ներողություն խնդրեց, տեսա՞ր: Կողքիս եղեք: Մանուկ- Բա ո՜նց: (Գագիկին) Հո կնիկս քոնից խելացի է ու լավը: Էլ ինձ բան չասե՜ս, Գագո: Գագիկ- (Մանուկին) Ապուշ զրույց էր, բայց քեզանից հաստատ բարձր է: Աղաբեկ- Ախր ի՜նչ եմ հետներդ հավասարի զրույց անում: Գագիկ- (Աղաբեկին) Պաշտոնյայի սխալից պետք է պաշտոնի հոտ գա, ոչ թե՝ գարշահոտ: Աղաբեկ- (Գագիկին) Քեզնից էլ հոտ քաշիր, ինձնից էլ, հոտերի դոցենտ: Գիտե՞ս արժեքը: Գագիկ- (Աղաբեկին) Հե՜չ, անպատիվ մեծամիտի պատիվ: Համբարձում- (Աղաբեկին) Աչքդ լու՜յս, յուղապետ: Շնորհքով տղա է եկել, խորհուրդ տվո՜ ղ: Աղաբեկ- (Փանոսին) Ո՞վ ես, ինչի՞ ես եկել: Գագիկ- (Աղաբեկին) Նախ ասա՝ բարի գալուստ, այ գյուղի հինգերորդ մտամոլական: Աղաբեկ- (Գագիկին) Էլի՞: Ո՞նց հաշվեցիր: Երրորդը չէ՞ի: Գագիկ- (Աղաբեկին) Ինձ էի մոռացել: Շնորհքովն էլ եկավ՝ բարևեց: Սիրանն էլ… Աղաբեկ- (Գագիկին) Սիրանին չկպնես, ինքն արվեստի գծով է: Վարոս- (Գագիկին) Քիչ մնաց ընտրություններին: Տատուդ գերեզմանին խունկ կծխեցնի, հետո կգա ձեր տուն, հետը քաղց՜ր կզրուցի: Աղաբեկ- Գյուղ կամավոր գալիս են անճար կամ վտանգավոր մարդիկ: Մանուկ- Աղաբեկը խորհրդի կարիք չունի: Ինքն է բաժանում: Վարոս- Եթե իրեն խորհուրդ պետք չի, մեզ էլ ինքը պետք չի: Համբարձում- Դե, մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ: Աղաբեկ- (Համբարձումին) Երկրորդ խելքդ Քնար՞դ է: Համբարձում- (Աղաբեկին) Էլ ո՜վ: Առանց քեզ նայելու չիմանա՞մ՝ փորե՞մ, թե՞ լցնեմ: Աղաբեկ- (Աղաբեկին) Գնա խուժանի քարի մոտ փորիր, ու էշ էշ քիչ խոսիր: Համբարձում- Իմը բանելն է, մտածող ունեմ ու ընտանիքս սոված չի (գնում է բեմի խորք): Փանոս- Ինչու՞ այդպես կոպիտ: Մարդ է, չէ՞, իր ինքնասիրությամբ: Աղաբեկ- (Փանոսին) Օ՜, էդ գիտեինք, անունդ չգիտենք: Փանոս- (Աղաբեկին) Ես Փանոսն եմ, հարգելի... Աղաբեկ- (Փանոսին) Կպարզաբանե՜նք: Փանոս- (Աղաբեկին) Իսկ Դու՞ք: Աղաբեկ- (Փանոսին) Կապի վարչապետը մարդուն գնահատում է կապերով: Անկապ եկել, ծանրակշիռ կապեր ե՞ս կպցնում: Վարոս- Նախկին: Բանտում կապերը կտրվեցին, բայց հետո գաղութի սենյակը՝ թարմացրեց: Աղաբեկ- Սենեկային լա՜վ գիտեմ: Զզվեցրեց մարզպետին զրպարտելով: Փանոս- Եղել է նաև Սենեկա՝ Ներոնի ուսուցիչ: Մանուկ- (Փանոսին) Չեղավ, դու ի՜նչ գիտես՝ գյուղում ում հակաճառես: Վաչագան- Լրացումը հակաճառել չի: Աղաբեկ- (Վաչագանին) Լեզուդ՝ Վաչո: Կգաս, կտրեմ, գցեմ շանս: Ծովիկին հո չե՞ս մոտեցել: Ծովինար- (գալիս է բեմի խորքից) Լռիր, Աղաբեկ, դա քո թեման չի: Գագիկ- (Աղաբեկին) Ուսուցչի հետ էդպես չեն խոսում, Կրտոս: Հարգված մարդ է, եղա՞վ: Վաչագան- (Աղաբեկին) Հա: Ոչ, չէ… Աղաբեկ- (Ծովինարին) Շա՜տ հարգելի Ծովիկ ջա՜ն, ինչու՞ եք երգում ժողովրդից հեռու: Ծովինար- (Աղաբեկին) Երգը հոգու կանչ է: Ումի՞ց հեռու, կամ ու՞մ համար: Աղաբեկ- (Ծովինարին) Եթե երգեք ակումբի և իմ ֆոնին, կգրանցեմ, պատվոգիր կտամ: Ծովինար- (Աղաբեկին) Պատվոգիր բառի պատիվ մասը սրբագրեց վարքն ու ֆոնը: Փանոս- (Աղաբեկին) Ձեզ դիմելիս ինչը՞ ինչի հետ կապեմ: Ծովինար- (Փանոսին) Մեզ համար դու է, իր համար՝ մենք: Աղաբեկ- (Ծովիկին) Ո՜նց եմ հարգում քո հարգանքն իմ հանդեպ: Ծովինար- Ինչը՞: Հարգանքը վերաբերմունք է, նմանին կծնի: Աղաբեկ- (Ծովինարի) Կասկածելի հնչեց, բայց՝ ծնունդն ընդունեցի: Փանոս- Կարելի է, բայց դժվա՜ր կլինի: Աղաբեկ- Ապրե՜ս, Ծովիկ ջան: Թող հույսեր չկապի քեզ հետ: Ծովինար- (Աղաբեկին) Դու իմ կապերի պահակը չես: Ես էլ դեղձն եմ, ոչ թե՝ կորիզը: Վաչագան- (Փանոսին) Ծանոթանանք, Հոգսաշատի հոգսատար ուսուցիչն եմ: Փանոս- (Վաչագանին) Ձեր անունն էլ է՞գյուղական գաղտնիք: Գագիկ- (Փանոսին ներկայացնելով ներկաներին) Վաչագան, գիտի շարադան ու պարագան: Ես Գագոն եմ: Վարոսը՝ դժգոհության գժոտ մագիստրոսը: Մանուկից կզգաս իր շեֆի մեղքերն ու հոտը: Ծովիկը մեր ազնվականության նմուշն է, չի արտահանվում: Համբարձը գնաց: Վե՜րջ: Վարոս- Բիձին չհիշիք: (Փանոսին) Էստեղ էր գյուղի քեռին, հին զրույցներ ունի տեղը տեղին: Մանուկ- (Փանոսին, Գագիկին ակնարկելով) Առաջ գլխակեր, հիմա՝ կյանքակեր հումորիստ: Գագիկ- (Մանուկին) Ախր հումորի օրգան էլ չունես: Այ, թարմ քաղաքավարի գյուղացի ունենք: Վաչագան- Լա՜վ է: Զրուցընկերոջ կարիք ունեմ, գորշ օրերի համեմունքի: Գագիկ- Զրույցին համեմունք պետք է: Կծու եմ սիրում, չկա՜: Փանոս- Արդեն զգուշանում էի: Ես Փանոսն եմ: Վարոս- Տեսնենք: Քաղաքացի գյուղացին չի դառնա գյուղի քաղաքացի: Վաչագան- (Փանոսին) Հաճելի է: Փանոս- (Վաչագանին) Փոխադարձաբար: Ազգին նվիրվյալներ պետք են: Վաչագան- (Փանոսին) Անճար, ոչ թե՝ նվիրված: Փանոս- (Վաչագանին) Իսկ հոգևոր լույս սփռելու երանությունը՞: Վաչագան- (Փանոսին) Ընտանիքս փող էլ է ուզում: Աղջիկս խնդրեց բաժանած հոգևոր լույսով դաշնամուր գնել: Ու փախա՝ փորփրելու գաղափարներս: Փանոս- (Վաչագանին) Այո, բայց…. Վաչագան- (Փանոսին) Բայց չկա: Երազանքդ գրի առ օրագրում… օհօ, ագռավը բարևեց: Փանոս- (վրան սրբում է, Վաչագանին) Ոչի՜նչ, հո չմեռա: Շատ ունե՞ք: Վարոս- (Փանոսին) Քաղաքում չկա՞ն: Փանոս- Կան, բայց էնտեղ աղավնիներ են ու մարդկանց վրա չեն ծրտում: Ընդունված չի: Գագիկ- (Փանոսին) Դե մերոնք վայրի են, այսինքն՝ ագռավ: Ասես, չասես: Հատուկ հյուրերի պատվին քամակներից տոպրակ ենք կախում, հարցը լուծում: Կանչե՞նք՝ կապենք: Աղաբեկ- (գնում է դեպի Ծովինարը, ինքն իրեն) Էս ջահելը խելքը կուտի՜: Սիրտը շահեմ: Փանոս- (ձեռքերը տարածելով) Այո՜, սա ի՛մ գյուղն է (ձեռքով ակամա հարվածում է Աղաբեկի դեմքին): Կներե՜ք, Աղաբեկ: Մանուկ- (մոտենում է Փանոսին թիկունքի կողմից) Տղերք, ախպորս ծեծում են: Աղաբեկ- (ձեռքով փորձում է հարվածել Փանոսին) Դու էլ կներեք: Փանոս- (ետ է քաշվում, գլխով ակամա հարվածում Մանուկի դեմքին) Վա՜յ, դուք էլ կներեք: Մանուկ- Վա՜խ, տղերք: Մերոնց են ծեծում (հարվածում է Փանոսին, սա հարվածից խուսափում է, հարվածը հասնում է Աղաբեկին) Վա՜խ: Քոնը չէր: Սարքեց՝ կպցրեց: Կներե՜ս: Աղաբեկ- (հարվածում է Մանուկին) Սա քոնն է: ճիշտ կպա՞վ: Կներե՞ս: Մանուկ- (Աղաբեկին) Մեռա՜, ճիշտ էր, բայց ինչի՞ համար: Ներեցի, ներեցի: Փանոս- (Աղաբեկին) Տղերք, իրար հասկացեք, հաշտվեք: Հո չմեռաք: Ինչո՞վ օգնեմ: Գագիկ- (մոտենում է Փանոսին) Տո բարո՜վ ես եկել, մեր տղա: Բեր դրանց կորցնե՜նք: Վաչագան- (մոտենում է Փանոսին, առանձին) Ամիսը մեկ կարո՞ղ եք: Վարոս- (մոտենում է Փանոսին) Լա՜վ էր, բայց նախօրոք ասա: Աղաբեկ- (Փանոսին) Լավ բան չարեցիր: Էս ո՞նց արեցիր (նստում է պատի տակի քարին): Մանուկ- (կանգնում է Աղաբեկից որոշակի հեռավորության վրա) Սարքած գործ էր: Հասուն տարիքի կնոջ ձայն- Իմացա՞ք, Աղաբեկին ծեծեցին: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Ո՞վ, ախչի: Դրա սիրածն ո՞վ էր: Հասուն տարիքի կնոջ ձայն- Չէ, քաղաքից է ուղարկված հատուկ: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Կարող ա՞ դրա վերջն ա եկել: Երիտասարդ կնոջ ձայն- Ասում են՝ սիրուն տղա է: Չե՞ն բռնել: Հասուն տարիքի կնոջ ձայն- Չէ, մնալու է: Ով բռնի, բռնողի գործերն են: Գագիկ- (Փանոսին) Քաղաքի ռադիոն էսքան կա՞: Փանոս- (Գագիկին) Վայ քո՜: Ո՞վ էր թղթակիցը, ո՞նց: Վարոս- (Փանոսին) Գիտե՞նք, որ ասենք: Ծրտող ագռավը: Փանոս- Ո՞նց անենք, որ ասեն, որ միամիտ եղավ: (նստում է նստարանի եզրին, այն շրջվոմ է, ինքն ընկնում է) Ջարդա՞ծ էր: Վարոս- (Փանոսին) Էդ իշոտնուկ է: Մեջքին նստիր, ոչ թե քամակին կամ գլխին՝ որ ցած գցի: Աղաբեկ- Դրանից երկու տարի չեն ընկել, թեկուզ՝ միամիտ: Փանոս- Ցեխն էլ է՞ երկու տարվա (նստարանն է ուղղում): Գագիկ- (Փանոսին) Մենք կողքով ենք գնում, քաղաքացիք միջով, ու մրթմրթում՝ վը՜խկ, ցե՜խ: Փանոս- (Աղաբեկին) Հավատացեք, ես ագրեսիվ չեմ: (Ծովինարին) Այ, ազգային երգի գի՜ժ եմ: Աղաբեկ- Երգելու էլ է: Մեր սև սիրտը՜, դրա ուրախ քիթը: (Փանոսին) Արածդ չմոռանաս: (գնում է բեմի խորք: Մանուկը հետևում է նրան): Գագիկ- Դաշտի ժամն է: (Փանոսին) Հեչ չվախենաս, մենակ չես: Մնալու տեղ ունե՞ս: Փանոս- (Գագիկին) Այո, շնորհակալ եմ (Գագիկը Վարոսի հետ գնում է բեմի խորք): Վաչագան- (Փանոսին) Ես էլ գնամ: Երեկոյան իմ հյուրն եք (գնում է բեմի ձախ կողմ): Ծովինար- (Փանոսին) Երևի դեռ կտեսվենք (շարժվում է): Փանոս- (Ծովինարին) Երգչուհի՞ եք, Ծովինար: Ծովինար- Ոչ: Լավ է, որ երգ սիրում եք: Մերոնք միայն իրենց տքոցն են լսում ու՝ հորովելը: Փանոս- Գոնե բարի գալուստ մաղթեք: Ծովինար- Բարի գալուստ: (ձեռքը մեկնում է: Փանոսը փորձում է այն համբուրել: Ձեռքը քաշում է) Պետք չի: Անասուն ենք պահում, հող մշակում: Եկել եք՝ դառնաք նշանավո՞ր: Փանոս- Բուժել ազգիս ինքնահարգանքը (հենվում է ցանկապատին, այն շրջվում է, ինքն էլ ընկնում է) Ա՜խ…(ձեռքի վրա վերք է բացվում: Թաշկինակով վերքը թաքուն փաթաթում է): Ծովինար- Հո չվնասվեցի՞ք: Փանոս- Ընկա էլի՜: Հո չմեռա՜: Ծովինար- Իզու՜ր կպաք: Այստեղ շա՜տ բան կա՝ թքած, կպցրա՜ծ: Փանոս- Հաշվենք, որ եկել եմ թուքը փոխարինելու ավելի ամուր նյութով, ասենք՝ սիրով: Ծովինար- Դե նորոգեք այդ սիրով, որ մեծախոսի անուն չվաստակեք, շտապ փախչեք: Փանոս- Դաժա՜ն եք (վերականգնում է ցանկապատը): Ծովինար- Դաժան չեղար, կհոշոտեն քո բարության հետ: Համոզեք, որ սերը շինանյութ է: Փանոս- Սերը վերաբերմունք է: Եթե սեր ներդնենք, կյանքն այլ որակ կունենա: Ծովինար- Այ, Կատերինան կլսի ու կյանքի որակ կուզի: Ցանկապատի տերն է: Փանոս- Լսել եմ: Տարածքն էլ անմշակ է: Եկամուտ չի՞ տալիս: Ծովինար- Թողնենք դա: Տղամարդկանց գռեհկաբանություն է: Փանոս- Ոնց ասեք: Բայց կնախընտրեի Ձեր տարածքը մշակել, եթե ունեք: Ծովինար- Չի՜ կարելի: Այդպես չեն ասում: Ես գնամ: Փանոս- Դե լա՜վ: Ձեր դիմանկարը հուշագրեմ: (պայուսակից թուղթ է հանում) Չշարժվեք: Ծովինար- Նախ՝ դա վերջացրեք: Փանոս- (նկարում է) Չի փախչի, իսկ գաղափարը՝ կսառչի… ա՜յ քեզ անհաջողություն: Ծովինար- (մոտենում է Փանոսին) Աստվա՜ծ իմ: Արյունո՞վ եք նկարում, խելագա՜ր: Փանոս- Նայեք, չարժի՞: Ծովինար- Խնդրու՜մ եմ, արյուն կկորցնեք (Փանոսի վերքը սրբում է իր թաշկինակով): Փանոս- Այն կվերակագնվի, իսկ պահը՝ կանմահանա: Հո չմեռա: Գրավեք Ձեր տեղը: Ծովինար- Եթե չենթարկվեք, ինձ ժայռից կգցեմ: Նայեք: Փանոս- Որ ի՞նչ: Չէ, չեմ նայի: Եթե նայեմ, կթռչեմ, որ ապացուցեմ: Ինչը՞, չգիտեմ: Ծովինար- Որ ի՞նչ: Դե՜ես էլ.. ստիպված: Եթե ընկերոջը խելքի բերելու այլ միջոց չկա: Փանոս- Օ՜, այսպիսի ընկերուհուն ենթարկվելը երանություն է՜: Ձեր հմայքի գերին եմ: Ծովինար- Անրջրանքի ապարանք չկառուցեք: Ընկեր՝ ծանոթության չափով Փանոս- Բոլո՜ր մատներս ծակելու եմ, որ չհեռանաք: Ծովինար- Հետո՝ թևերը՞ (Փանոսի վերքը կապում է իր թաշկինակով): Փանոս- Չէ, շրթներս: Ծովինար- Խելագար նկարիչ: Գնացեք բուժքրոջ մոտ: Ի դեպ, քաղաքից է: Փանոս- Չեմ գնա Ձեր պատճառով (ուղղում է ցանկապատը): Ծովինար- Շատ բան չգիտեք: Մի շտապեք: Փանոս- Շրջապատը կշշնջա, թշնամին՝ կհիշի: Ժպիտը հոգու անձագիրն է: Ծովինար- Ձեզ չեմ ժպտացել: Փանոս- Պատրաստ է: Աղաբեկին: Ծովինար- Չէի ուզենա Ձեզ էլ այդպես ժպտալ: (բռնվում է ցանկապատից) Լա՜վ է: Փանոս- Զգու՜յշ: Ծովինար- Ինչքա՜ն զգուշանամ: Բարի գալուստ: Մնացեք և սիրեք առանց սիրահարվելու: Երիտասարդ կնոջ ձայն- Ծովի՜կ, լողանալու՜: Փանոս- (Ծովինարին) Գա՞մ: Ծովինար- Կանանց լողափն առանձին է: Իջեք ձոր: Փանոս- Ձեր մեր գյուղում հիմա ո՞ր դարն է (հենվում է ցանկապատին): Ծովինար- Ձեր դարը չգիտեմ, մեր հումորը սև է ու կպչուն: Խնայեք Ձեզ (գնում է բեմի խորք): Փանոս- Երա՜զ աղջիկ: (ցանկապատը շրջվում է, ընկնում է) Լավ է՝ չտեսավ: Էս հաշիվ չէր: (ցանկապատն ուղղում է) Թքենք, կպցնենք: (շարունակելի)
82

Չարի վերջը (Ուղեղածամոն)(4)

Վերջաբան Երեք ժամ հետո թագավորական ժյուրիի ընդլայնված խորհրդակցությունը, հորքուր մորքուրների, ներխուժած և վրդովված խնամիների մասնակցությամբ, կայացնում է խաղաղամետ իր որոշումը, որն արտահայտվում է թագավորական հրամանագրի տեսքով: <Մենք, Միակալ և Արդարամիտ Թագավորս, Առաջնորդվելով ավելորդ և անիմաստ բողոքներից ու դատական նիստերից հրաժարվելու, ընտանեկան անհարկի սկանդալներից խուսափելու սկզբունքով, և դավանելով խաղաղության և համընդհանուր համաձայնության գաղափարները` Որոշում ենք 1. Ամենասիրած հարսի կոչումը հավասարապես բաժանվում է երեք սիրելի հարսների միջև, քանզի ճիշտ չէ հարսների միջև տարբերություն դնել և վտանգել նրանց փխրուն հոգեկանը: 2. Հրամայում եմ մրցույթի մասին թաղի կանանց պատմածը ձեր իսկ օգուտի համար ուղտը որպես լու ընկալել: 3. Ամենաշնորհքով հարսը մեր տղայի մասնակցությամբ ապրելու է պալատներում, որպեսզի իր շնորհքով փայլ տա պալատական նիստ ու կացին, իր ճարտար լեզվով և մարդկանց համոզելու շնորհքով հյուրեր և դիվանագետներ ընդունի, ճամփի և ճանապարհ դնի, և եթե պետք լինի, ուղարկի: 4. Ամենահամեստ հարսն իր ամուսնուն կտանի մայրաքաղաք, որպեսզի իր համեստությամբ փայլ տա քաղաքին ու նրա նիստ ու կացին: Ժողովուրդը մեղք է, նրանով լիարժեք և ծանրակշիռ զբաղվելու ժամանակն է: Հարսն իրեն հատուկ եռանդով կբացի դպրոցներ և հիվանդանոցներ, և իրեն հատուկ սրտացավությամբ կհետևի դրանց գործունեության ընթացքին: Նրա պատճառով ավելի քիչ կհիվանդանան ու ավելի շատ կաշխատեն, ու հաճախակի տոներ կտոնեն: 5. Կրտսեր տղան իր նշանածի հետ կապրի սահմանամերձ շրջանում: Նրանք այնտեղ չեն կորչի, քանի որ հարսը լավ կարում է, ճաշ պատաստում, և թաղի կանանց ասելով, անասուններից էլ է լավ հասկանում: Թող նա իր մեծամտությունը թողի գյուղի ցեխերում, և այն ժամանակ հնարավոր է ապրի քաղաքում, ավագ հարսների մոտ: Թագավոր խաղաղասեր և արդարամիտ: Հույսով ենք՝ վերջ: Նաև խնամիասեր:> Այստեղ թագուհին նկատեց, որ հարսների փորն իջել է, և շա՜տ ուրախացավ: Նա իրեն հատուկ նենգությամբ նայեց երեխաների աչքերի մեջ ու հարցրեց,-«Բարի ազատում եղա՞վ, բալեքս»: Ամենաշնորհքով հարսն իրեն հատուկ համեստությամբ, գլուխը բարձր և դիպլոմը ցած պահած պատասխանեց, –«Բոլորի՜ս եղավ բարի ազատում, սիրելի՜ մայրիկ, և բարի՜ վերջաբան: Մենք հո խելքներս հացի հետ չենք կերել, որ այն վիճակով երեխա բերենք, ու երեխաների հոգեկանը վնասենք: Առայժմ հետաձգել ենք: Թող մնա հետո, հանգիստ սրտով, ինչպես կարգն է, հարսանիքից հետո: Մենք հո խայտառակ չե՞նք»: Այդ խոսքերից հետո նրա մարտավկան միամտորեն ձայն տվեց,-«Կեցցեն թագավորի հարսները, ըստ սուբորդինացիայի»: Դրսում մի այնպիսի աղմուկ բարձրացավ, որ պալատում իրար հետ առանց գոռալ հնարավոր չէր խոսել: Մյուս հարսը, ազդված արքայի արդարամիտ որոշումից և դրսի աղմուկից, լալիս էր, որպես համաձայնության նշան, և անտեսեց այդ կանխատեսելի կսմտոցը: Միջնեկ տղան երեք օր ու գիշեր քեֆ էր անում, կնոջն ուսերից չէր իջեցնում, և բոլորին համոզում էր, որ նա աստվածուհի է: Այնքան զարմացավ, թե այդ աստվածուհին ինչի՞ համար է իրեն գժի պես սիրում, որ մի անգամ հարբած աստվածուհին զգուշացրեց, -«Ուշադիր կլինես, զարմանքդ չջրիկանա՜»: Դրանից հետո նա մի տարի այդ մտքի վրա տանջվում էր, ու՝ ջրից մահու չափ վախենում: Հետո, երբ զարմանքի թեման փոխվեց, այդ մի վախն անցավ: Ավագ տղան դժգոհեց, քեֆերի ժամանակ հարբեց, լաց եղավ, իր բախտից բողոքեց, ու վազեց քաղաք, որտեղ կինը երեք օր էր, ինչ իրեն չէր սպասում: Կրտսեր տղան մեծամտորեն ձայն չհանեց, քեֆերին չմասնակցեց, ծնողներից կնոջ հետ ստացավ նրանց օրհնությունը, գնաց սահմանամերձ գյուղ: Այսպես խաղաղությունը իջավ թագավորության վրա: Ամենակարևորը, որ բոլորն էլ դժգոհ չէին: Կրտսեր հարսը մեծամտորեն լռում էր ու բոլորին ժպտում: Դե, մեծամիտներն իրենց բախտի համար թող իրենց մեղադրեն: Նա գիտեր, որ արժանիքներ չունի, և այդ պատճառով ավագ հարսի պես չնեղվեց: Տեր թագավորի առողջությունը լավ չէր, և չգիտես ինչու, իրեն լավ էր զգում միայն սահմանամերձ շրջանում, որտեղ հակառակի պես ապրում էր ամենաանհաջող հարսը՝ մեծամիտը: Թագավորի ասելով, ինչ որ մի իմաստուն, որի անունը չի հիշում, ժամանակին իրեն խորհուրդ է տվել ճնշումը բուժել անասնապահությամբ զբաղվելով: Երևի գյուղ գնաց նաև նրա համար, որ թագուհին անճար հարսին որոշ բաներ սովորեցնի, և սա խեղճ տղայի կյանքը քի՜չ ուտի: Ասում են, որ առերես իրար հետ լավ են, բարեհամբույր: Իբր տնից ծիծաղի ձայն է գալիս, և հյուրերն էլ գոհ են մնում: Ստի ոտները կարճ են: Պարզ է, որ մեծամիտն ուզում է թագուհու հետ թագավորի գլուխն աղալ և հրամանը փոխել տալ: Շու՜տ արա, միամիտ, բա՜ն չմնաց, էսօր էգուց է: Իբր թե ամուսինը անասնագոմեր է պատրաստել, հողեր է մշակում, տեխնիկա է ձեռք բերել: Կինն օգնում է հաշվարկներում, դպրոցում էլ դաս է տալիս: Մեծամիտն ամեն ինչ դիտմամբ է անում ու տարածում, որ մյուս հարսները լսեն, ու սրտները տրաքի: Եվ կարողանու՜մ է անաստվածը հեռվից հեռու վնասել խեղճերին: Երկուսի էլ հոգեկանը և նյարդերը խախտվել են: Ամռանը հանգստանալու մի նորմալ տեղ կար ամբողջ թագավորությունում: Անխիղճը թագուհու պես նստել է այնտեղ, պառավներին տարել իր մոտ, ու իրենց սևերես է անում: Խեղճ թագավորին քանի անգամ տեսել են կովեր արածացնելիս: Ասում են, թագուհին էլ կով է կթում, ու իբր հարսին չի թողնում մոտենալ, քանի ուժը տեղն է: Ճիշտն ասած, իրենց տեղ՜ն է: Եթե չեն ուզում առոք փառոք վայելել իրենց ծերությունը համեստ հարսի կամ շնորհքով հարսի մոտ, թող մեծամիտ անդիպլոմավոր գեղջկուհու ձեռքի տակ իրենց օրվա հացը վաստակեն: Տղաները չդիմացան կարոտին, առանձին առանձին նամակ գրեցին՝ վեր կացեք, եկեք: Ավագ տղայի նամակը.-«Բարևագիր: Այ հեր, ո՞նց ես, մերս ո՞նց է, մենք ոչինչ: Կամ շուտ արի քաղաք, իշխանությունն ինձ տուր, կամ …չգիտեմ, ժամանակ չկա, որոշիր: Քեզ չեմ ուզում կորցնել, բայց չեմ ուզում կորցնել նաև իմ հնարավորությունը: Զորքը հավաքել ենք, անվտանգության տղերքը միշտ մեզ հետ են: Քո անխուսափելիին ենք սպասում, որ դրա հերն անիծեմ: Անունով եղբայր է: Ժառանգության մեջ ավագության սկզբունք կա: Աշխարհի կարգն է: Քո հեռակա հրամաններով և այստեղի անկայուն վիճակով լավ բան չի սպասվում: Քո ամենահամեստ հարսը քեզ և մայրիկին բարևներ ու համբույրներ է ուզարկում, և հիշեցնում, որ դուք իր թալիսմանն եք»: Միջնեկ տղայի նամակը.-«Կարոտագիր: Սիրելի հայրս, ես լավ չեմ: Քանի որ չգիտեմ, թե՝ ես ով եմ: Կինս հաղթե՞ց ազնվաբար, այո՞: Դե արի ու քո ձեռքով հրաման գրիր, իշխանությունը տուր իրեն և ինձ, որ դրանց բոլորի բերանները փակենք, ու՝ աստված քեզ հետ: Մի վախեցիր, հատուկ բաժնի տղերքը միշտ հետներս են, զորք եմ հավաքել, ու հենց մեռար, աստված չանի, ես դրա մերը կլացացնեմ: Քո կարոտից մաշվող որդի: Հա, դրան ասա, թող կնոջս մասին քիչ բամբասի: Բա որ ես եմ բերանս բացել: Քո ամենաշնորհքով հարսը քեզ ու մայրիկին ջերմ բարևներ ու համբույրներ է ուղարկում, և հիշեցնում, որ մայրիկի կանաչ աչքերն իր թալիսմանն են»: Թագավորն այս նամակները կարդում է տղայի, հարսի և կնոջ հետ, քանի որ քեռու գործերը լավ չէին: Հարսի հետ վիճել, բաժանության հարց էր լուծում: Բոլորով միասին գրում են մի հրովարտակ, որով երկրում պառլամենտական կառավարում է մտցվում: Խեղճ ավագ տղաների մոտից տանում են և հատուկ բաժինները և զորքը: Ամպրոպ պարզ երկնքում: Տղաները նորից են նամակ գրում; «Այ հեր, մենք հասկացանք, թե ով է այդ սոսկալի խորհուրդը քեզ տվել, քանի որ այն ժամանակ դու խելացի էիր: Մենակ գիժը կասի,-«Ոչ ի՜նձ, ոչ քե՜զ»: Գոնե իրեն պահեր անաստվածի աղջիկը, մնայինք թագավորական ընտանիքի անդամներ: Ամեն ինչ դժվարացել է, հիմա շուրջբոլորը դեպուտատներ են, մինիստրեր ու դիվանագետներ իրենց կանանցով, որոնց մոտ մեր մեծամիտը համեստության տիպար է: Ձեզ համար գյուղում հեշտ է: Դու քո չոբանների մոտ ես թագավոր, մայրիկն՝ իր թոռների, մեծամիտն էլ՝ գեղջկուհիների: Սրանց հետ առանց պաշտոնի ու ուժի դժվար է: Մի պաշտոն ու մի բաժին տուր, սրանց բոլորի լեզուն կարճացնեմ»: Թագուհին է պատասխանում,-«Սիրելիներս, ձեր նամակները մեզ տխրեցնում են: Դրանցում միայն մեկ ախտ է պարզորոշ արտահայտվում՝ ամեն գնով հասնել գերագույն կարգավիճակի, և մյուս բոլորին՝ հարազատ, թե անծանոթ, տեսնել ներքևում, ավելի ցածր և անարժան վիճակում: Ո՞վ և ե՞րբ է ձեզ ներարկել այդ ախտը, և ինչու՞ ես այդքան խելամիտ չեմ եղել իմ կաթի հետ ձեզ դրա հակաթույնը փոխանցելու համար: Ծնողի իրավունքով և հնարավորությունների չափով մենք ձեզ զրկում ենք դրան հասնելու լծակներից: Դուք պատրաստ եք զոհել ցանկացածի, լինի եղբայր, թե օտար, ձեր փառասիրությանը հագուրդ տալու համար: Նմանի հանդեպ ո՞ր մի առավելությունը կարդարացնի հեղված արյունը, և կպատասխանի այդ նպատակի համար զոհված զինվորի զավակի անխոս հարցին՝ ու՞ր է իմ հայրը: Ինչու՞ իմ տղաներն այդքան հեշտությամբ հրահրվեցին սին գաղափարի ազդու ստվերից: Չգիտե՜մ, երևի սին գլխին սին գաղափարը կսազի: Դա էլ թող լինի ձեր անուղղակի գնահատականը ծնողական պարտքի կատարման մեր ջանքերին: Իսկ ձեր վայրենի մոտեցումը մեկմեկու հանդեպ, և արհամարհանքը մարդկային արժեքների համակարգին թող լինի մեր պատիժը և թունավորի մեր ծերունական առօրյան, քանզի մեր աճեցրած այգին այդքա՜ն հեշտությամբ ախտահարեցին ճիճուները: Մի երկու խոսք էլ իմ հարսներին՝ համեստ ու շնորհքով: Թագուհին հոգեվիճակ է և ոչ թե հպարտ տիկին, խոնարհ ծառայի կողքին: Մենք ձեզ թողել ենք որոշոկի կարողություն, շատացրեք այն, ընդլայնեք: Ուրախացեք եղածով, որը ձեզ մոտ, փառք աստծո, քիչ չի: Վայելեք կյանքը ձեզ արժանի շրջապատով: Ամեն կին էլ թագուհի է, եթե ինքն ուզում է և կարողանում է: Թագուհին հոգեվիճակ է և ոչ թե՝ կարգավիճակ»: Ինչպես ասում են, ձեռագիրը թագուհունն է, գիրը՝ խորհրդականինը: Կծում է, կծում անիրավը, ոչինչ չի մոռացել, հիշաչար էլ է: Ամենաշնորհքով հարսն էլ մարդկանց զարմացնում է: Դարձել է բռնկվող, ամեն փուչ բանից բորբոքվում է, անհաջող բառեր օգտագործում: Վատ երազներ է տեսնում, որ իր կողքից ինչ որ լիքը պարկ են քարշ տալով տանում: Ոչ մի բախտ նայող բան չհասկացավ: Ամուսինը բոլորին համբերատար բացատրում է, որ հոգսերը շատացել են, փխրուն սիրտ ունի, և երկաթից չի: Կարևորը, դիպլոմը, հո կա: Հրեն, պատից կախ: Իսկ ամենահամեստ հարսը տարիքի և կոչումի համեմատ մեկ մեկ անհամեստ բաներ էր անում: Զարմանում էին և չէին հավատում, որ դա նույն անձնավորությունն է, բայց դե տարիքի հետ մենք բոլորս ենք փոխվում: Թագուհին է անընդհատ ինչ որ բանից դժգոհում, ինքն իրեն խոսում: Երեք հարսից էլ, փառք աստծո, գոհ է: Բայց ուր նստում է, փոքր հարսին է գովում: Մենք հասկանում ենք, որ վախեցա՜ծ է, կախում ունի, ա՜չք է մտնում: Բայց չի՜ կարելի տարբերություն դնել, կռի՜վ գցել: Ինչքա՜ն մի դժվար է երեք հարսին էլ հավասար սիրել: Մյուս կողմից էլ մեծացել է, խելքը՝ թռցրել: Գոնե մեղք է, քի՜չ տանջվի: Ավագ հարսները հիշելով նրա անարդար վերաբերմունքն իրենց հանդեպ, և անառողջ հայեցակետը, նրա ծերության տարիները կոչել են “չարի վերջը”, ու անհամբեր նորություններ են հավաքում գյուղից, զարգացնում ու լիցքավորում իրենց տեսությունը, որի նախաբանը վաղուց պատրաստ է: «Մենք քեզ կոչում էինք արդարամիտ տիրուհի Սերունդների դատից չե՜ս փախչի, սիրելիս»: Թագավորն է սկսել շատ կարդալ: Հատկապես կանացի հոգեբանության մասին: Կարդում է, զարմանում ու կրկնում,-«Ինչու՞ աշակերտ և ուսանող ժամանակ դասերս լավ չեմ սովորել: Երջանիկ ծերությունս ապահովա՜ծ կլինեի»: Ասում են, նույնիսկ գիրք է գրել այդ թեմայով, բայց վախենում է տպագրել: Ումից է վախենում, չի ասում բայց մեզ հո պարզ է` փոքր հարսից: Ասում են, տվել է նրան, որ կարդա, իրեն անդուր բաժինը հանի, ու տա իր համաձայնությունը գրքի տպագրության համար: Վերջ Բրյանսկ, ք. Սուրաժ 01.2010
93

Չարի վերջը (Ուղեղածամոն)(3)

Ամենաշնորհքով հարսի մրցույթը Ամենաշնորհքով հարսի մրցույթին հարսները պետք է ճաշ պատրաստեին ընտանիքի համար, կարկատան անեին, և ապահովեին տան մաքրութունը: Ամենահամեստ հարսը հայտարարեց, որ ինքը փոխել է իր վերաբերմունքը մրցույթի հանդեպ, քանի որ իր մայրիկին չեն թույլ տվել մասնակցել որպես դիտորդ, ինչ է իր համեստ մայրիկը ժամանակին մերժել է ոմանց որոշ առաջարկությունը: Թագավորը լարվում է, -«Պաշտոնակա՞ն առաջարկությունը»: Հարսն ուղիղ նայում է արև արքային, որ նա նկատի, թե ինքն ինչքան ամաչկոտ է-«Իմ մայրը վայելուչ է համարում ցուցակում նշել միայն պաշտոնական առաջարկները»: Թագավոր,-«Աղջիկ ջան, իմ լավ տարիներին ինձ երեք հոգի են վերջնականապես մերժել: Թագուհին, որն այդ պատճառով դարձավ թագուհի, Ֆրանսիայի թագուհին, որն այդ պատճառով դարձավ Ֆրանսիայի թագուհի, և մենաստանի ավագ միանձնուհին, որն այդ պատճառով դարձավ ավագ միանձնուհի: Քո մայրը դրանցից ո՞րն է»: Հարս, –«Իմ մայրը, ինչպես և ես, այնպես դիվանագիտորեն է մերժում, որ ոչ ոք չի հասկանում, մերժե՞ց, թե՞ ոչ: Ահա ես էլ այդ մերժումներից մեկի արդյունքն եմ»: Հորքուր մորքուրներն աշխուժացան, հիշելով և մեկնաբանելով իրենց մերժումները: «Լա՜վ արեցիր, դրան հասնում էր», «Ես մի՜ տարի մերժելով կորցրեցի», «Պետք է այնպե՜ս մերժել, որ փոշմանելու տեղ մնա», «Ես մերժեցի, իսկ դու ձևեր թափելով ճանկեցի՜ր»: Թաղի կանայք էլ ինչ որ բան հիշեցին, ախ ու վախ արեցին, փսփսացին, ու հաստատեցին գաղտնի ճշտումներով: Թագավորն էլ, չգիտես ինչու, առույգացել էր: Ավագ հարսն ավելացրեց, որ իր պատճառաբանված վրդովմունքի պատճառով ոչ մեկին չի զարմացնելու, թող իրեն զարմացնեն, և ինքը կասի, թե՝ ինչպես : Նա մի ամանի մեջ խաշեց ձու, անմաքրել կարտոֆիլ, որ չփչանա, բրինձ, մակարոն, բադրջան, լոբի և տարբեր մսերի խառը կտորներ: Սեղանին շարեց կաղամբ, կանաչի, գազար, ձեթ, համեմունքներ, հաց ու պանիր և առաջարկեց՝ թող ամեն մեկն ուտեստ սարքի իր շնորհքին համապատասխան: Դա կոչվում է զարմանակեր: Ինքը շրջելու է, գնահատելու և ըստ դրա համբուրելու հաղթողներին: Շատերը տանջվեցին, բայց նա համբուրեց միայն հորքուր մորքուրներին, քեռուն, թագավորին, թագուհուն և մի քանի սպաների: Բոլորին ստիպում էր երգել ու արտասանել, որ ախորժակ բացվի: Թագավորը թարմ հիշողությունների և գինու ազդեցության տակ երգեց «Պառավ յարս», թագուհին «Արաքսն անցավ էն կուռն» ու հուզվեց, քեռին երգեց «Կանգ առ, արևը», աչքը չկտրելով դատարկվող գինու շշից: Մեծամիտը սկսեց «Կիլիկիան», բայց տեգրերը բողոքեցին, որ մրցույթի մասնակիցները չպետք է ամեն առիթ օգտագործեն միավոր շահելու համար: Համարյա ոչ ոք չկերավ իր սարքածը: Առանձնապես սոված չէին, և հենց այնպես հաց ու պանիր էին ուտում, քանի որ արտակարգ համով էին ստացվել: Աղախինները չէին հասցնում հաց ու պանիրը, քրտնել էին: Ինչ որ մեկը կատակի համար կերավ մեծամիտի սարքած սալաթը, ու կատակի համար էլի ուզեց: Մեծամիտը սարքեց, ու բոլորը կատակի համար կերան, չմոռանալով տեղը տեղին դիտողություններ անել: Տնաշենի աղջիկը փոքր բաժիններով էր սարքում, իբր չի հասցնում: Հորքուր մորքուրները երեքական աման կերան, որ ոչ մի դիտողություն բաց չթողնեն: Աղջիկ ջան, զարմանակերը նախ և առաջ պետք է զարմացնի: Մեծամիտը դիտողությունները լսում էր, ու մեծամտորեն ծիծաղում: Հորքուր մորքուրները, լա՜վ հասկանալով, թե ինչի համար է ծիծաղում, իրենք էլ նրա վրա էին ծիծաղում ու հոգեպես թեթևանում: Մրցույթի «հարսի լավագույն կարկատան» մասում ամենահամեստ հարսը կտորների վրա քահ քա՜հ ծիծաղեց,-«Խե՜ղճ լինեք դուք, ողբա՜մ իմ բախտն, ու ձեր վիճակը: Թագավորի տանը շոր չեն կարկատում: Թագավորն իր հին շորերը զզնում է, անհույս մասը տալիս պալատականներին, սրանք էլ որոշ ժամանակ հետո դրանք տալիս են ծառաներին: Սրանք էլ կարկատում են ու հագնում, կամ էլ գցում են շան տակ: Եթե ինքը թագավորի հարս է, ոչինչ չի անի, իսկ եթե բերել են որպես տան ծառա, թող ինչքան շոր կա հավաքեն, բերեն»: Մաքրությունն ապահովելու համար նա պալատի բոլոր սենյակներն ու իրերն այնպես խառնեց իրար, որ մեկ շաբաթ չէին կարողանում հիշել ու որոշել, թե որտեղ է բաղնիքը, որտեղ ննջարանը և որտեղ` թագավորի ընդունարանը: Լարված օրեր էին, խեղճի ձայնը կտրվել էր: Ստիպված այդ խառը վիճակում նշանածի որոշակի մասերն էր քաշում, որ սա իր փոխարեն գոռա: Հետո նշանածի ձայնն էլ կտրվեց, բայց այդ ժամանակ արդեն ոչ ձայնն էր պետք, ոչ՝ ինքը: Խեղճ թագավորը երեք օր քնել էր սպասուհիների ննջարանում: Դժգոհ էր, բայց ճնշումը կարգավորվել է: Անընդհատ կրկնում էր,-«Հարս ջա՜ն, մի՜շտապիր: Ուշ լինի, նու՜շ լինի»: Հետո էլ երկար ժամանակ ննջարանները խառնում էր: Խռոցի ձայնով գտնում էին, ու մահճակալով առանց քնեցնողի հետ բերում: Այնքան խառնվեց իրար ամեն ինչ, որ ավագ հարսներն իրենք էլ էին կորչում: Խեղճ փեսաներն անվտանգության սպաներին խնդրում ու հանձնարարում էին գտնել նրանց պալատի ցիրուցան սենյակներում և կահույքաշատ միջանցքներում, որտեղ հարսները մաքրություն էին ապահովում մինչև ուշ գիշեր: Ամեն անգամ և փեսաները, և հարսները կարոտից լաց էին լինում, երբ սպաները նրանց նորից իրար էին միացնում: Անխոնջ հարսները չէին բողոքում, միայն քնել էին ուզում: Միջնեկ հարսը ճաշը սարքեց երգ ու ծիծաղով, ասել խոսելով, իր բառերով` առանց վախի ու զարմանքի, ինչպես ոմանք: Միայն թե, երբ իջավ բակ, ճաշի համար հատուկ խոտ բերելու, ուրիշ ոմանք վատ նպատակով կրակն էին ուժեղացրել, ու ինչ ինչ դեղեր գցել ճաշի մեջ: Ճաշը հսկող սպան երդվում էր հոր արևով, որ խոհանոց ոչ ոք չի մտել, ինքը հարսի մարտավկայի հետ միայն ինքնամոռաց եվրոտեսիլն է քննարկել: Բայց հարսը նրա հետ առանձնազրույց ունեցավ, որից հետո սպան ցանկացած հարցին «այո» էր պատասխանում, և նայում երկնքին: Ճաշը մի՜ քիչ վառվել էր, ու մարդիկ մի փոք՜ր փորացավ ընկան: Զուգարանները չէին հերիքում, քանի որ վերին հարկինը պինդ պինդ գրավել էր թագավորը և հրամաններն այնտեղից էր տալիս, իսկ քեռին նստած ներքևի հարկի զուգարանում իր բախտն էր ողբում տարբեր ձայներով: Հորքուր մորքուրները, մի քանի սպաներ մարտավկաների հետ այգուց այս կողմ չէին գալիս, ու միայն ճաշից էին խոսում և վատ մարկանցից: Թաղի կանայք մի քանի օր չերևացին, ու պալատներում անծամոն լռություն էր: Կարկատանը նա նույնպես արեց արագ, և առանց մի վախի, ոչ ինչպես ոմանք: Ստացվեցին գույնզգույն և վառ կտորներ անորոշ նշանակության: Թագավորը զգուշորեն փորձեց զարմանալ, բայց նրան շատ խելացի բացատրեցին, որ կարկատանի իմաստն այն է, որ կտորը շարունակի ծառայել, թեկուզ և այլ անորոշ նպատակի: Վառ գույների նպատակը մարդկանց միտքն ու հոգին վառ պահելն է, ու կյանքը որպես հավերժական տոն զգալը: Մարմնի մասերն էլ պետք է այնպես ծածկվեն, որ նրանք կյանքի տոնը լիարժեք արտահայտեն: Այտդեղ հորքուր մորքուրները, գույները համադրելով փաստերով, իրար աչքով անելով և երբեմն փսփսալով հիշեցին իրենց կյանքի վառ էջերը, և հարսներին բարեմաղթեցին, որ նրանք իրենց կյանքում տեսնեն գոնե իրենց տեսածի կեսի կեսի կեսը, և երջանիկ կլինեն: Պարզապես անուններն ու դեպքերը չխառնելու համար պետք է մասունքներ պահել, ու նշումներ անել: Մաքրություն ապահովելու համար հարսը պահանջեց տաս ավել, տաս դույլ, տաս աղբահավաք թասակ, տաս հատակ լվանալու շոր, և տասական այլ պարագաներ: Բոլոր սենյակների կենտրոնում հավաքվել էին կեղտի կույտեր, դույլեր և ավելներ: Խեղճն անընդհատ կրկնում էր,- «Կներեք, մաքրություն եմ ապահովում»: Նա հաճելիորեն քրտնել էր, ստիպված բացել թևերը, վիզը և այլ մանր մունր մանրամասներ, որ ազատ շնչի: Նրա անձնական հմայքն այնքան էր մեծացել, որ հատուկ բաժնի բոլոր ավագ սպաները կատարում էին նրա հանձնարարություններն իր մի հայացքին ու գովասանքին արժանանալու համար: Կրտսեր սպաները միայն դռնից էին նայում: Մարդիկ թարսի պես գնում գալիս, հավաքվում էին այնտեղ, որտեղ ինքն էր, ընկնում ոտի տակ, ու խանգարում: Թագուհին էլ, իբր թե օգնելու, բայց վարկանիշային հասկանալի նպատակով, խորհուրդ է տալիս,-«Աղջիկ ջան, ճիշտ կլինի մի սենյակը վերջացնես, անցնես մյուսին: Եվ քեզ հարմար կլինի, և մարդկանց չես խանգարի»: Խեղճ հոգնած ու քրտնած հարսն իրեն զսպեց, և ցածր ձայնով (այնքան ցածր, որ հարևանները լավ չհասկացան միտքը) ասաց,-«Սիրելի՜մայրիկ, դու արդե՜ն տարբերություն եք դնում, և կծում ձեր ձևերով և շեղման բառախաղերով, բայց ես անխաթար սրտով եմ մաքրում և փայլացնում ձեր երբե՜ք չփայլած տունը: Ես տան քոծ չեմ, որ ընդամենն ավլեմ: Ես դա անում եմ թագուհու՜ թափով: Դուք դա չես հասկանա, բայց դա հասկացավ գնչուհին, որ ասաց, որ ինձ վտանգ է սպառնում կանաչ աչքերով, սպիտակ մազերով և գլխին դեղին թասակով կնոջից: Խեղճը լալիս էր ու կրկնում, որ կանաչ աչքը վտանգ է, ու փող չվերցրեց: Ես մեղավոր չեմ, որ այսքան կեղտ է հավաքվել, և ընդամենն անմեղ զոհ եմ ի չարչարանաց (այստեղ նա խաչակնքում է):Լռեք, մայրիկ, ու իմացեք, որ իմ մորից շատ ես թագուհուն եմ սիրում»: Թագուհին ըմբռնեց իր սխալը, ձեռքով փակեց բերանը, և երեք օր չէր բացում, թաղի կանանց ասելով՝ նույնիսկ փռշտալիս: Ու սկսեց ավելի հաճախ եկեղեցի գնալ, ու մոմ վառել: Այդպես հարսը նրան ճշմարիտ ուղին ցույց տվեց: Կրտսեր հարսի սարքած ճաշը բոլորը կերան, հատկապես հորքուր մորքուրները: Նրանք լրացուցիչն էլ սրբեցին, որ սխալների ճշտված ցուցակ անեն, ու մի քանի հոգատար խորհուրդ տվեցին, որ մյուս մրցույթներին էլ խայտառակ չլինի: Ավագ հարսների ցուցումով նրանց նշանածները նկատեցին, որ ճաշը ահավոր աղի է և յուղոտ, և ուտում են, քանի որ մի քիչ սոված են, և շատ կիրթ: Միջնեկ տեգրը հետևել ու բռնացրել էր, որ հարսը երբեմն թղթին է նայել: Հարսը չժխտեց, ու ասաց, որ կարող է ճաշի բաղադրատոմսը բաժանել: Այստեղ ավագ հարսն իր կրծկալի տակից պատահաբա՜ր գտավ անցյալ տարվա թերթը, որի մեջ գտան կրթության նախարարի հրամանը, որտեղ ասվում էր, որ ծածկաթերթիկ օգտագործողները հեռացվում են քննությունից, իսկ միջնեկ հարսն իր կրծկալի տակից պատահաբա՜ր գտավ մի քանի պատրաստի դիմում բողոքներ,և հենց սեղանի վրա դրանք հանձնվեցին կերած խմա՜ծ և ննջող ժյուրիին: Կրտսեր հարսն այնպես կարկատեց նորին մեծության շորերն ու լրացուցիչ այնպիսի նախշեր արեց, որ ոչ նորին մեծությունը, ոչ հորքուր մորքուրները չկարողացան պարզել, թե որտե՞ղ է կարկատած, և նախշերը հնարավո՞ր է արդյոք ձեռքով անել: Թաղի կանայք երկա՜ր նայեցին, ու բացի ծամոնի ճտոցից, այլ ձայն չհանեցին: Հարսների հուշումով տեգրերը բողոքեցին, որ շորերը նոր են եղել, և իրենք գիտեն, թե ո՞վ է խաղեր տալիս, և կգտնեն մեղավորին, քանի որ մատնահետքերի և հոտերի լա՜յն հավաքածու ունեն: Հորքուր մորքուրները հարսին ստիպեցին, որ նա իրենց շորերն իրենց մոտ կարկատի և նախշեր անի, որ հենց տեղում սխալների ուղղում անեն: Բայց նա մեծամտորեն չնդունեց իր սխալները, նորից նույնը կրկնեց, և մի բան էլ ուրախ ուրախ ուզում էր սովորեցնել, որ հետո երեսով տա, ու ամեն տեղ պատմի: Եվ խեղճ հորքուր մորքուրները համակերպվեցին: Կրում էին այդ շորերը և բոլորին ասում, որ իրենց ձեռքի գործն է: Հո ջահել հարսին խայտառակ չէի՞ն անելու: Մեծամիտներն այդպես են, իբր ամե՜ն ինչ գիտեն, բայց ապրե՜լ չգիտեն: Մաքրությունը նա այնպես ապահովեց, որ ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ և ե՞րբ: Պարզապես տեսան, որ սենյակները դարձել են ավելի լուսավոր և մաքուր, հաճելի ու հարմարավետ: Ավագ հարսները և տեգրերն ասացին, որ բողոքն արդեն ուղարկված է ընդհանուր գծերով, որ արգելված հնար է անուշահոտեր և օծանելիքներ օգտագործելը, և այդ մասին մրցույթի ծրագրում գրված չի եղել: Իրենք էլ կարող էին այնքան ցանել, որ այդ ամբողջ հորքուր մորքուրների խումբը խեղդվեր, բայց չի կարելի լավամարդ լինել ուրիշի հաշվին: Պետք է խնայող լինել, ինչպես մյուս հարսները: Այդպես որ գնա, գանձարանը կդատարկվի, և իրենց բալիկները բուլկին առանց չամիչ կուտեն: Հորքուր մորքուրներն ուզեցին ճշտել մանրամասները, որ իրենց խորհրդով օգնեն, և մյուս անգամ ամուսնանալիս սխալներից հեռու մնա, բայց նա մեծամտորեն ոչ մի գաղտնիք չբացեց: Միայն ծիծաղում էր, իբր, ինչ գաղտնիք տուն մաքրելու մեջ: «Աղջիկ ջան, գաղտնիքը մտնում է պահողի փորը, քեզ համար ենք ասում, ասա: Դու գիտես, տանը մնաս, մի ամուսնով բավարարվես, բարի վայելում»: Խիստ ընդլայնված ժյուրին կարճ քննարկումից հետո, հանձինս ավագ մորքուրի, մեկ ձայնի առավելությամբ ամենաշնորհքով հարսի տիտղոսը դիպլոմով և հատուկ երգ ու պարով տվեց միջնեկ հարսին: Սա, որ երկու օր մռութները լարվածությունից չէր բացում ու սևացել էր, սկսեց նորից երգել, պարել ու աջ ու ձախ համբուրել: Ուզում էր անկեղծ սրտով դաշնամուր էլ նվագել, բայց, ցավոք սրտի, դաշնամուրն ինչ որ մի ապուշ փչացրել էր: Չնայած, բացի նրանից, ոչ ոք չդժգոհեց: Ասում են թագավորը գիտի, թե ինչու: Որ փրկեն մեծամիտի պատիվը: Ամենահամեստ հարսը և իր նշանածը պահանջում էին լրացուցիչ քննություն երկու հաղթողների միջև առանց մեծամիտի մասնակցութան: Ամենաշնորհքով հարսի նշանածն ուրախությունից բոլորին համբուրում էր: Հորքուր մորքուրներից անցավ թաղի կանանց, հետո՝ սպասուհիներին, և կանգ առավ, երբ հոգնեց: Հարսն էլ ուրիշ կողմից էր համբուրելով գալիս: Հանդիպեցին առավոտյան, և գոհ սրտով գնացին քնելու: Մյուս օրը քաղաքը քեֆի մեջ էր, նշելով ամենաշնորհքով հարսի ծնունդը, կնունքը և երևույթն ինքը: Երևույթի նշանածը տղերքի հետ հարբել էր, ու ասում էր, որ իրեն բոլորը նախանձում են, քանի որ այդ գանձը միայն ինքն է վայելում ու, որպեսզի ավելի գռգռի նրանց նախանձը, նկարագրում էր գանձարանի ուշագրավ անկյունները և մուտքի դուռը: Կրտսեր տղան մեծամտորեն լռում էր, և հայտարարեց, որ հարգում է ժյուրիի և ծնողների որոշումը: Երբ ավագ եղբայրն առաջարկեց միասին բողոքել, որ իրենց ձայնը լսվի, սա այնպես նայեց, որ եղբայրը հասկացավ: Վերջ եղբայրությանը, մեծամիտը վարակել է, ու իրենով արել արյունակից եղբորը, որի հետ այդքա՜ն կռիվ կռիվ են խաղացել: Վե՜րջ մանկական խաղերին: Ամենասիրելի հարսի մրցույթը Ամենասիրելի հարսի կոչումը պետք է որոշեին միայն թագավորն ու թագուհին, քանի որ ամենասիրելի հարսը պետք է ապրեր ծերունիների հետ, դրանից բխող ենթադրյալ հետևանքներով: Ավագ հարսների և նրանց մարտավկաների ծանրակծիռ փաստարկումների ու մարտական գործողությունների շնորհիվ քեռին, որպես կանանց փորձագետ, տեղադրվեց ժյուրիի կազմում: Քեռին անվերջ քեֆերի հետևանքով մի փոքր գինովցած և քնած էր, և այդ մասին նրան գոռացին հետո, քվեարկության ընթացքում: Հարսների բարեկամներն ու հարազատները հավաքվել էին պալատի շուրջբոլորը, վրաններ խփել, ցուցադրում էին իրենց թեկնածուների ժպտառատ նկարները, ծանոթների ցուցակն իրենց հնարավորություններով, կենսագրությունը, ժողովրդամետ ծրագրերը, և անծանոթ հեղինակությունների թարմ դրական կարծիքները: Մի ժամ ժողովրդական մասսաները գոռում էին «կեցցե ավագ հարսը», մի ժամ էլ՝ «կեցցե միջնեկ հարսը»: Մեծամիտի բարեկամները մեծամտորեն մերժեցին մասսաների առաջակը՝ զեղջ գներով մի ժամ էլ գոռալ «կրտսեր հարս»: Իբր իրենք կեղտոտ խաղեր չեն խաղում: Աղքատ հպարտ: Բա իհարկե՜, մաքու՜ր ձևերով հաջողացրել են ծանոթացնել թագավորի տղայի հետ, մաքու՜ր ձևերով խցկել պալատ, մաքու՜ր ձևերով թագուհի են սարքում, ու չեն ուզում մի քիչ էլ ժողովրդի հետ կիսել գողացածը: Նենգության օրենքով դրանց բախտն էլ բերելու է: Մրցույթին հարսները պետք է ելույթ ունենային, և ասեին, թե ինչու՞ են սիրում իրենց ընտրյալին, նկարագրեին, թե ինչպե՞ս են պատկերացնում իրենց համատեղ կյանքը, ներկայացնեին իրենց սկզբունքները և սիրած զբաղմունքը: Ավագ հարսը, այսինքն, ամենահամեստ հարսն ասաց, որ շատ է ամաչում ասել, բայց սիրում է, քանի որ նա թագավորի տղա է, և դա նրա մասին ասում է ամեն ինչ: Ամենահամեստ հարս, –«Ուզենալով համոզվել նրա անկեղծության մեջ, սիրո ապացույց պահանջեցի, իսկ նա ասաց, որ եթե նա, իմ մորը ճանաչելով, այլ ելք չի գտնում, այդ մասին խոսելը սադիզմ է»: Այս խոսքերի վրա մորքուրները հուզմունքից լաց եղան անցյալը թարմացնող ձայնարկություններով, հորքուրները քնքշորեն նվաղեցին սպաների ձեռքերի վրա, քեռին քնի մեջ զկրտաց: Իրենց համատեղ կյանքը լինելու է ուրախությունների շարան: Իսկ որտե՞ղ: Ընտիր հասարակությունը համարյա թե զբաղվելու տեղ չունի: Ինքը կբացի գիշերային ակումբներ, ստրիպտիզ բարեր, խաղատներ: Ի՜նչ հետաքրքիր ժամանց, և որ շատ կարևոր է, փող աշխատելու ի՜նչ հեշտ ու բարոյական ձև, համեմատած կարկատանի և ավելի հետ: Իր բարության մասին մինչև հիմա, ցավոք սրտի, գիտեն միայն ինքը, մայրը և իր նեղ շրջապատը: Իր թագուհի դառնալով այդ մասին կիմանան բոլորը, սպաներից մինչև դիվանագետներ և, բնականաբար, արդեն լայն շրջապատը: Ինքը երազել է զբաղվել շոու բիզնեսով, կամ կարիերա անել: Առայժմ կբավարարվի այսքանով, հետո՝ նայած նոր հնարավորություններին: Ծրագրել է իր մասին գրքի տպագրությանը նվիրված բարեգործական համերգներ, որոնց տոմսերը վաղուց իրացվել են: Ինքն այս ընթացքում հատուկ բաժնի մի շարք սպաների հետ իր անձնական հեղինակությունն ապահովելու մանրամասն գաղափարներ է մշակել: Ինքը պետք է գնա ուր ուզում է, երբ ուզում է, և թերթերը պետք է գրեն, որ գրադարանում գիրք է գրում: Այդ նպատակով արված լուսանկարները շատ համոզիչ են ստացվել: Իր արտաքին տվյալները ևս խիստ համապատասխան են իր ապագային, ինչպես երևում է տարբեր հագուստներով և դիրքով բոլորին բաժանված իր նկարներից: Թող բոլորն էլ իմանան, որ կարող են հպարտանալ իրենց ամենահավանական ապագա թագուհով բոլոր առումներով: Եվ ուշադիր եղեք, ո՜չ մի սիլիկոն: Կյանքի իր սկզբունքն է՝ չվախենալ սխալվելուց, այլ զգուշանալ այդ սխալը սխալ ներկայացնելուց, և ինչքան կարելի է դրանից էլ օգուտ քաղել: Միայն այդպե՜ս են հաղթում: Ամենաշնորհքով հարսն ասաց, որ իր զգացմունքները հնարավոր չի արտահայտել բառերով, բայց ներկաների համար հասկանալի լեզվով ասած, սիրում է, քանի որ նա թագավորի տղա է, և նա իր մանկության երազանքն է: Իրենց սերը ծնվեց առաջին լիարժեք համբույրից, որի հետևանքով միակ ելքը նշանվելն էր: Այս խոսքերի վրա հորքուրը լաց եղավ, նայելով քեռու կողմը, մորքուրները նվաղեցին այլ սպաների ձեռքերի վրա, ու մի քանիսի ուշքն անցավ, երբ սպաները կռացան նրանց վրա: Քեռին քնի մեջ կանչեց,-«Հայ գիտի հա՜, էսպես չիմանաս, ջահել ժամանակ ուրիշ էի»: Չգիտես ինչու հորքուրը հառաչեց,-«Ճիշտ չի ասում, ա՜խ»: Իրենց համատեղ կյանքն ինքը տեսնում է բարի գործեր կատարելու մեջ: Ինքը որոշել է դառնալ թագուհի, և շատ շատ բարի գործեր անել՝ ծառաներին անկեղծ սրտով նվիրել հին շորեր ու ժպիտներ, կիրակի օրերը դուրս գալ զբոսանքի, որ բոլորն իրեն տեսնեն ու հիանան, թղթակիցների հետ համատեղ աղքատներին և երեխաներին փուչիկներ, ծամոններ և իր նկարները բաժանելու ակցիաներ կազմակերպել, աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնել իր թագավորին և շրջապատը: Նա ծառաներին կբացատրի աշխատելու օգուտը, շատ ուտելու և քնելու վնասը, և նրանք կապրեն երկար ու երջանիկ: Մինչև դուք այստեղ կար ու ավել էիք անում, ինքն ուսումնասիրել է քարտեզը, և գտել ամառվա հանգստի մի հոյակապ տեղ, որը, ցավոք, գտնվում է հարևան պետության տարածքում: Ընդամենը քսանից երեսուն հազար մարդ կորցնելով, ինչպես իրեն զեկուցել են գլխավոր շտաբից, այդ տեղը կարելի է նվաճել: Եվ կլուծվի ամառյին հանգստի հարցը, և կարելի է լավ փող աշխատել: Դա կլինի իր կյանքի ամենաբարի գործերից մեկը: Ցանկացողներն արդեն կարող են հանգստի տոմսեր պատվիրել իր մարտավկայի մոտ առայժմ զեղջ գներով: Իր սկզբունքն է կյանքից միշտ վերցնել ամենալավը, օգտվել կյանքի բարիքներից մինչև վերջ: Հետ չմնալ կյանքի բարիքների բաշխումից, ու առանց երկար մտածելու հրաժարվել հնից, ձանձրալիից, օգուտ չբերողից: Կրտսեր հարսը ընդհանուր ու ծամծմված բաներ ասեց, որ սիրում է, քանի որ նշանածը հարգում է իրեն ու իր զգացմունքները, որ իրենց արժեքների համակարգը նույնն է, իրար հասկանում են կես խոսքից, որ նա արժանի տղամարդ է՝ առաքինի, կանոնավոր, համարձակ: Իրենց համատեղ կյանքը երջանկություն կռելն է իրենց, հարազատների և շրջապատի համար: Իր սկզբունքն է՝ փորձել հասկանալ մարդկանց, օգտակար լինել նրանց իր հնարավորությունների չափով, չվախենալ աշխատանքից, կարողանալ ուրախանալ եղածով: Ոչ ոք ոչ մի բան չհասկացավ: Հնչեցին մի ծրագրային, մի երկու ձևական, և մի հինգ քծնողական ծափեր: Միջնեկ հարսի մարտավկան ձայն տվեց,- «Քունս տարա՜վ»: Լսվեցին հարսների ծիծաղն ու ծափը, իսկ նրանց նշանածները քնից զարթնեցին և հարցրեցին,- «Գովազդը վերջացա՞վ»: Եվ նրանք բոլորը երկար ծիծաղում էին: Շա՜տ զվարճալի համար ստացվեց: Միայն թագուհին այևայլ նպատակներով աչքերը թրջեց, համբուրեց հարսին ու ասաց,- «Դու արժանի՜ ես իմ տղային, աղջիկ՜ս, բախտավո՜ր լինեք»: Իսկը սկեսուրական քծնա՜խտ: Մյուս հարսներն իրենց նշանածներին բզեցին, և իրավացիորեն բողոքի ալիք բարձրացրին, ասելով, որ ժյուրիի անդամն իրավունք չունի իր վերաբերմունքով ուղղություն տալու հասարակական կարծիքին և ճնշում գործադրելու նրա վրա: Այդ ընթացքում նրանց նշանածները փորձում էին թափահարելով քնից հանել ժյուրիի լիիրավ անդամ քեռուն, որպեսզի բողոքեն: Միջնեկ հարսն այդպես էլ արձագանքեց, -«Ջադուն խաղե՜ր է տալիս»: Իսկ ավագ հարսը նշանածին բարձր ձայնով ասաց,-«Մեր թշնամուն համբուրելով մեզ են կծում, բայց մենք հակաթու՜յն ունենք»: Զգայուն հարսներն այդ միջադեպը շատ վատ տարան, ու համեստորեն փսփսալով ու խոնարհ աչքերով շտապ գնացին մյուս սենյակ, հոգեկան փխրուն հավասարակշռությունը վերականգնելու համար: Մի կես ժամ կիսաքնած քեռու հետ խորհրդակցելուց հետո ժյուրին ընդունում է անհասկանալի որոշում: Նա ձայների երկուսը մեկի հարաբերությամբ ամենասիրելի հարսի կոչումը շնորհում է կրտսեր հարսին: Ավագ տղաներն ապտակներով և ոտքերի հարվածներով քեռուն վերջնականապես քնից հանեցին, և բողոքները վրդովված մեկնաբաննություններով ներկայացրեցին զարթնած և լացող քեռուն, որը բողոքում էր, որ էլ իրեն ոչ ոք չի սիրում, և տուն չի ուզում գնալ: Կրտսեր տղան մեծամտորեն հայտարարեց, որ հարգում է ժյուրիի և ծնողների որոշումը: Համարյա միաժամանակ մյուս սենյակում ողբ ու աղաղակ է բարձրանում: Այնտեղից ներս են մտնում ամենաշնորհքով հարսը և ամենահամեստ հարսը լացակումած աչքերով, ուռած փորերով և դիպլոմները վեր պարզած ձեռքերով: Իրենց հուզմունքի առաջին հանրամատչելի պարզաբանումը տալիս է ամենահամեստ հարսը, – «Բախտատերը թաղե՜մ, աշխարհը խորամանկներինն ու անգրագետներինն է, անդիպլոմավորիններինը: Ոչի՜նչ չունի, ո՜չ կարգին օժիտ, ո՜չ համեստ է, և ո՜չ էլ շնորհքով: Միա՜յն մեծ ախորժակ: Իսկ ես էս դիպլոմը ձեռքիս ամեն ինչից զրկվե՞մ: Ո՞վ է տեսել մարդկանց բախտը մեկ ձայնով փոխվի: Եվ այն մարդու ձայնով, որն առանց կնոջ համաձայնության չի էլ հազում»: Այստեղ թագավորը պարզ և լսելի երեք անգամ հազում է: Դժբախտ հարսը դիմում է իր սիրեցյալին,-«Ճիշտ չե՞մ ասում, այ տղա, ի՞նչ ես բերանդ ջուր առել: Քեզ էշի տեղ են դրել, հասկանու՞մ ես: Եթե ինձ չեն սիրում, ուրեմն քեզ էլ չեն սիրում: Երեխան փորիս մեջ ես ու՞ր գնամ, ու՞մ բողոքեմ: Էն սահմանամերձ շրջանում խեղճը չոբաններից ի՞նչ պետք է սովորի: Ոչ հեռախո՜ս, ոչ ասֆալտ, ոչ բա՜ր, ամենաշատը բանվորական ճաշարան: Ես այնտեղ որտե՞ղ գեղագիտական զրույցներ ունենամ, բար գնամ, լամբադա պարեմ, տժժամ ու սրճեմ: Ամբողջ օրը պետք է սերմ չրթեմ, ու գեղջկուհիների հետ բաժակ ու սերիալ նայե՞մ»: Այստեղ թագուհին թեման շեղելու ակնհայտ նպատակով իբր թե զարմանում է, - «Աղջիկ ջան, դուք կես ժամ առաջ փոր չունեիք, ո՞նց հայտնվեց»: Ամենահամեստ հարսը տալիս է արժանի հակահարված,-«Մայրիկ, փորի հարցերը լուծվա՜ծ են, մի՜ հուզվիր, մի՜ փոքր շեշտ ենք ավելացրել: Մի փորձեք տարբեր մանրուքներով շեղել բախտորոշ զրույցը բուն թեմայից: Արի, ախչի, մի երկու բան էլ դու՛ ասա»,- հուզված դիմում է նա իր բախտակից թիմակցին: Ամենահամեստ հարսը, լաց լինելով, ելույթի տեղը զիջում է տեգոր նշանածին, տեղ գրավելով հորքուր մորքուրների կողքին, ու ակտիվ շարժումներով համեմված բարձրաձայն մեկնաբանություններով հիմնովին մերկացնում չարամիտ մարդկանց նենգ պլանները: Ամենաշնորհքով հարսն առաջ է գալիս ու ձեռքերը տարածում, –«Ես ե՞րբ եմ բախտ ունեցել, որ հիմա ունենամ, բախտատերը թաղեմ: Ահա, քեռի ջա՜ն, (քեռու ձեռքը դնում է իր փորի վրա: Քեռին գլուխն է դեմ անում փորին, որ լավ լսի ու չնկնի, հարսն էլ քեռու գլուխը ձեռքով պահում է, որ երեխային վնաս չտա) տես, երեխան ոնց է խաղում: Հարգելի քեռի՜ ու անհարգելի՜ ժյուրի, էսօր էգուց որ ծնվի ու հարցնի, թե պապիս ո՞վ էր, ի՞նչ մարդ էր, ի՞նչ ասեմ: Կաթս նույն պահին կկտրվի»: Այստեղ հարսը չի դիմանում, և լաց է լինում, բայց ոչ բարձր, որպեսզի մարդկանց հնարավորություն տա մեկնաբանելու լսածն ու տեսածը, և ինքն էլ կարողանա լսել այդ մեկնաբանությունները: Թագավորը խոսում է գլուխը բռնած, հազիվ լսելի ձայնով, -«Վատ մարդ չէր, միամիտ էր, շա՜տ»: Թագուհին էլ իբր թե խոսւմ է մեծն արքայի հետ, բայց հարսները հո լսում են,- «Ո՜վ կսպասեր, տեսա՞ր դրանց լեզուն»: Այստեղ ամենաշնորհքով հարսն արդեն չի դիմանում, քեռու գլուխը վրդովված մի կողմ է շպրտում, և դուրս թափում կուտակված զայրույթը,-«Հա բա՜, ձեզ անլեզու մեկն էր պետք, որ նստեիք, քշեի՜ք: Լա՜վ հիշեք ասածս, մարմանդ գետից վախեցեք»,-և ձեռքն ուղղում է կրտսեր հարսի կողմը, որ ամաչելով իր բոլոր արածներից, երեսը թաքցնում է, և հեռանում: Իսկ շնորհքով հարսը խորը շունչ է քաշում, շարունակում,-«Ես էի է՜շ, ջանս դուրս եկավ, քսան տարվա՜ քո կեղտերը մեջտեղ բերեցի, պառավ, ու աչքիցդ ընկա: (գլխին է տալիս) Ասա է՜շ, կեղծավոր եղիր էլի, երկու հատ քըս մըս անեիր էն մեկելի պես, բան ման ցանեի՜ր, անիմաստ ծիծաղեիր, ճակատդ պաչեի՜ն»: Թագուհին իբր թե զարմանում է,- «Քսան տարվա կեղտ, ամոթ չի՞, սուտ ես խոսում»: Ամենաշնորհքով հարսը ձեռքը տանում է փորին,- «Սուտ խոսողի բալեն թաղեմ: (նշանածին) Խոսիր այ տղա, սիրտս ճաքե՜ց»: Թագավորի միջնեկ տղան վախենում է,-«Բայց բալեն կամ ես եմ, կամ՝ իմ տղան»: Ամենաշնորհքով հարսը վրդովվում է նրա մտածողության պարտվողական ձևի վրա և ճչալով ձևակերպում իր հոգեկան ապրումների նրբությունը,-«Դե, ուրեմն էն լաչառ մորդ բացատրիր, որ իրեն խելոք պահի, կյանքս չուտի: Թէ չէ՝ գնա մորդ փեշի տակ նստիր, մամայի բալա՜: Ես, որ սառը թեյի հեղինակն եմ..», Գահի մոտից լսվում է,-«Համահեղինակը»: Ամենաշնորհքով հարսը սպառնալից հայացք է նետում հավանական ձայնի կողմը և շարունակում, -«Եվ ճնշման գյուտի գյուտարարը…» Նույն ձայնը,-«Ասիստենտը: Հիվանդությունն իմն է, գյուտը`իմը»: Ամենաշնորհքով հարսը խեղճանում է,-«Ես չեմ լռելու, ինձ դեռ նո՜ր գյուտեր են սպասում, բայց, (լալիս է, նայում շուրջը) բոլորը զրկում են իմ առկա նվաճումներից»: Դրսից լսվում են ծափեր ու ձայներ, «բի՜ս», «քննարկումների թափանցիկությու՜ն», «հրապարակայնությու՜ն», «կեցցե՜ ամենաշնորհքով հարսը»: Վերջացնելով ելույթը, խեղճը վայրիվերո ապրումներից հոնգուր հոնգուր լաց է լինում, աննկատ հետ գնում, ու խեղճ խեղճ աչքով անում միջնեկ հարսին: Սա, որ վաղուց էր սպասում, համեստորեն առաջ է գալիս, ձեռքերը կանթում, ու սկսում իր ելույթն առանց շեղող նախաբանի: Ամենահամեստ հարսը,-«Պառավ, դու իմ լեզուն էսքան ժամանակ տեսե՞լ ես: Ես քո հավին քշա ասե՞լ եմ: Օգտվե՜ք իմ համեստությունից, ինչ անե՜մ, արյանս մեջ է, կերեք պրծնե՜մ: (իր վրա շարժում է ուտելու առավել մսոտ կտորները, ու ոտքով հարվածում հատակին: Տունը սպաների հետ մի փոք՜ր արձագանքում է) Այ տղա, է՞ս էր քո խոստացած թագավորությունը, մեքենաները, ամառանոցը: Կարկատան, ավել: Ով լավ անի, կդառնա թագուհի: Սա թագավորությու՞ն է, թե՞ կոմունալ գրասենյակ: Դե ասա, եթե ամուսնանայի ինժեների հետ, պիտի պատ շարեի՞: Տղամարդ չե՞ս, խոսիր, թե՞ հորդ պես մորդ կրնկի տակ ես»: Նշանածը ձեռքը թափ է տալիս, իբր՝ անօգուտ է: Թագավորն, ի միջի այլոց, բարձրացնում է կնոջ հողաթափերը: Ի՜նչ կրունկ, ի՜նչ կրնկատակ: Հարսը շունչ է քաշում, քիթը մաքրում: Այստեղ հորքուրը շտապ թաշկինակ է հասցնում, սա հախուռն մաքրում է քթածակերը, թաշկինակը հետ տալիս և շարունակում,-«Իբր չե՜նք տեսնում (աչքերը սրբում է, թաշկինակը ետ վերցնում և նորից քիթը դատարկում), գնում են, գալի՜ս, խեղճ ու միամի՜տ թագավորի և մայրիկ թագուհու գլուխը լցնում բամբասանքներով: Հա, ասենք ուրախությունից սրան նրան պաչել եմ, ու արանքը մի երկու հոգի ավել են ընկել: (ճչում է) Ես ի՞նչ անեմ, որ սիրտս մաքու՜ր է: Այդպիսի ժամանակ տարբերություն դնելս ո՞րն է: Եթե ինձ, պաշտոնապես ամենահամեստ հարսին չեն հավատում, նշանակում է էս պալատներում սրբություն չի մնացել: Այ տղա, քեզ հակառակ քսան հատ երեխա եմ բերելու, որ երեսդ չտեսնեմ: Գիշերներըտուն չգաս, փող հասցնես, ու ես էլ երեխա բերեմ: Դե գնա՜»: Դրսից լսվում են ծափեր, ձայնարկություններ, «օբյեկտիվությու՜ն», «արդարությու՜ն», «կեցցե՜ ամենահամեստ հարսը», «դեմոկրատիա՜»: Թագավորը կնոջ կողքին բարձրաձայն մտորում է,-«Պետք է արագացնել, քանի չեն կանչել «էմանսիպացիա»: Ամենահամեստ հարսը հետ է գնում, տեղը զիջելով ամենաշնորհքով հարսին, որն արդեն հազալով նշան էր արել, որ լավ մարզավիճակում է: Ամենաշնորհքով հարսը, -«Ով լավ կարկատան ու ավել անի, կդառնա սիրելի՜ հարս: Մի հատ էլ կով բերեք, կթենք, դառնանք կաթնատու հարս: Փորս բռնեք, երեխես մեղք է: (քեռին վազում է, փորը բռնում) Ավելի լավ է տանը մնամ, քան թե անդիպլոմ մեծամիտի ձեռքի տակ քոծություն անեմ»: Հանկարծ հիշելով, որ թագուհու հետ զրուցելու անձնական թեմա ունի, հարսը քեռու գլուխը շպրտում է, և շարժվում թագուհու ուղղությամբ, նրան տեղյակ պահելով այդ մասին, - «Դու՜, դու՜»: Թագավորը, տեսնելով նրա շարժման թափը, և ըստ թագավորական մտածողության իներցիայի մտածելով, որ թիրախն ինքն է, շտապ թաքնվում է կնոջ գահի հետևում, իսկ կինը ձեռքերն է տարածում և աչքերը փակում, ի պաշտպանություն ամուսնու: Հորքուր մորքուրները, ապակողմնորոշվելով թագուհու հրահրող վարքից, փորձում են կասեցնել իրականում հուզված հարսի ոչ ագրեսիվ մտադրությունը,-«Այ հա՜րս, պետք չի՜, ճնշում ունի»: Ամենաշնորհքով հարսը, վրդովված, որ սխալ մեկնաբանեցին իր խաղաղասեր ձեռնարկումը, փորձում է վիճակից դուրս գալու խաղաղ ելք գտնել, -«Ճնշում ունի, թոշակի ուղարկեք, որ ուրիշի բախտի հետ չխաղա, ու իմանանք, թե ի՜նչ ենք անում: Ես ընդամենը գնում էի տակաշորը փոխելու»: Թագավորը դուրս է գալիս գահի հետևից, մտածելով գնում գալիս, համենայն դեպս ցուցադրում իր շորերի վիճակը, և արագ մտնում իր թաքստոցը: Հորքուրը, տեսնելով իր թագավոր եղբորը կնոջ հետևում թաքնված, վրդովվում է և ինդուկցիայի մեթոդով միամտաբար այդ բոլորը կապում հարսի անկեղծ կարծիքի հետ,- «Աղջիկ ջան, թագավորի մասին ես խոսում, ի՞նչ ես բերանդ շաղ տալիս»: Ամենաշնորհքով հարսը հասկանալով, որ գործընթացի թյուրըմբռնում կա, փորձում է սթափեցնել մոլորված հորքուրին, և միաժամանակ այլաբանորեն հարթել կոնֆլիկտը, -«Հորքուր ջան, ո՞նց անեմ ձեր հետ: Դու՝ խելա՜ռ, մարդդ՝ հարբեցող, կյանքս կերա՜ք»: Քեռին, լսելով լուրը, հարկ է համարում ճշտում մտցնել,-«Ճիշտ է, բայց շրջապատի, լավ ընկերական տղա է:(այստեղ հանկարծ ինչ որ բան է հիշում ու դիմում ամենաշնորհքով հարսին) Ե՞րբ եք հետ տալու մեդալյոնս, հարսս տուն չի թողնու՜մ»: Հարսը բարկացած նայում է ամուսնուն,-«Այ տղա, շուտ գնա բեր, քրոջս մոտ է: Խեղճն ուզեցավ մի երկու՜ օր ուրախանալ: Ի՞նչ ես վրաս հաչոց բերում, մեղք չե՞մ, ի՞նչ ենք ուզում ինձանից»: Նշանածը վազում է, իսկ ինքը աղիողորմ լալիս: Իսկ հորքուրը կարողանում է կարդալ խաղաղության կոչի ենթատեքստը և փորձում ուղղել իր սխալը, -«Նա իմ ամուսինը չդար…չի: Իսկ ինչ որ դու նկատի ունես, դա չհաստատված բամբասանք է, ես այդքա՜ն միամիտ չեմ: Ջահել աղջիկ ես, ամո՜թ է: Ես ոչի՜նչ չեմ բարձրաձայնում, դու ինձ հասկացա՞ր: Իսկ խելառ խոսքի համար դու իմ տված նվերը հետ տուր, ես մեկ ուրիշը կտամ, մեր այս հարաբերություններին և իմ նոր զգացմունքներին համապատասխան»: Ամենաշնորհքով հարսը, խղճալով միամիտ ու բարի հորքուրին, մեղմացնում է ճնշումը, –«Ով որ իմ արժեքն ու ապագան չի հասկանում, ու ինձ չի պաշտպանում, խելառ է, բա ինչ է: Նվե՞ր, դու ինձ ո՜չ մի նվեր էլ չես տվել, տվածդ էլ էժա՜ն, բանի նման չէր: Հետո էլ ուզեցիր, որ տանես, լավը բերես, չբերեցիր: Դե գնա՜»: Թագուհին կրծքի մոտ շորը բռնած «Վա՜յ, վա՜յ, վա՜յ» է անում, իսկ հորքուրն իր կրծկալի տակ պատահաբար հայտնաբերում է նվերի գնապիտակի պատճեները, և բոլորին բաժանում: Թագավորը, կնոջ գահի հետևում, մեն մենակ, առանց խորհրդականի, վերլուծում է իրավիճակը, և քննարկումը շարունակում կնոջ հետ ,-«Ախչի, խայտառա՜կ եղանք, էս ի՜նչ կրակ էր: Կառավարական ընդմիջում հայտարարիր: Վաղը մյուս օրը ֆեոդալական երկպառակտչական պատերազմներ կսկսվեն, երկիրը կթուլանա, իմ ճնշումը կբարձրանա, թշնամիներն էլ կուրախանան: Բոլոր հրավիրատոմսերը բաժանել ենք, բաստուրման՝ բռնել: Գոնե էս թաղի կանայք ներկա չլինեին, դրանց բերանը ոսկով էլ չես փակի, դրանք հարսներ չեն, ու՝ թղթակցից էլ վտանգավոր: Քո գաղափարն էր, դե գնա հետները ժպտալով սուրճ խմիր, ու արի զեկուցիր: Քանի դրանք դեռ իրար մեջ են քննարկում տեսածը, բեր մտածենք, թե էլ ինչ անենք, որ էս կրակը թուլացնենք, ու խաղաղությունը պաշտպանենք: Քեռուն քնից հանիր, գրպանի գինին ինձ տուր, իրեն թան բեր, թող խմի ու խելքի գա: Շու՜տ արա»: (շարունակելի)
108

Չարի վերջը (Ուղեղածամոն)(2)

Ամենահամեստ հարսի մրցույթը Մրցույթի առաջին մասով պետք է որոշվեր ամենահամեստ հարսը: Հարսը պետք է զարթներ արքայից շուտ, նրան բարի լույս մաղթեր, ապահովեր լվացարանում օճառի, սրբչի և ատամի խոզանակի առկայությունը, մաքրեր կոշիկները, նրան ապահովեր առավոտյան թեյով և թեթև ուտեստներով: Ավագ հարսը սենյակից դուրս չեկավ: Չար լեզուներն ասել էին միջնեկ հարսին, սա էլ միամտաբար կրկնել էր ժյուրիի մոտ, որ քեֆ է արել ու քնով ընկել, և սիրում է քնել և այլն: Բայց խեղճն արցունքն աչքերին երդվում էր բոլոր սրբություննորով, արքայի ու թագուհու առողջությամբ, որ զարթուն է եղել: Պարզապես իր համեստությունից ելնելով շփոթվել է և ամաչել դուրս գալ, երևալ արև արքայի աչքին, և նորից մտել է անկողին, որ թաքնվի: Մյուս կողմից էլ ծանոթ սպայի ծծնդյան օրն է եղել, ինքը համեստությունից չի կարողացել մերժել, և մի քանի բաժակ իրեն ստիպելով խմել է, քանի որ առաջարկվել է խմել արևափայլ թագավորի ու թագուհու կենացը: Հետո պարզել են, որ այդ սպան իր հայրիկի մանկության ընկերոջ տղան է, և իրենք փաստորեն քույր ու եղբայր են: Դա էլ են նշել: Հետո խմել են իր քնած նշանածի կենացը, հետո՝ սիրելի քեռու, իսկ հետո արդեն չի հիշում: Հետո էլի մարդիկ եկան, ծանոթ անծանոթ, և իր և մարտավկայի բաժակների մեջ քնաբեր լցրեցին: Եվ խեղճ հարսը երդվում էր, որ եղածն ընդամենը դա է , և բոլոր ասեկոսները աղքատ խնամիների պալատական բանսարկություններ են, և ինքը մյուս անգամ դրանց պատճառով պալատ հարս չի գա: Հորքուր մորքուրներն ուրախությունից լաց էին լինում, հիշելով, ախ ու վախ անելով, իրար աչքով անելով ու շշնջոցով հիշեցնելով անցյալից հիշվող մի քանի նմանատիպ քեֆեր իրենց համեստության ապացույցներով: Ահա այդպես այս խեղճը ևս դարձել է իր համեստության և միամտության զոհը: Բայց ինքը համարյա գլխի է ընկնում, թե գիշերվա ժամը չորսին ում գործակալը հատուկ չի քնել, որ իրեն քնացնի: Եվ շատ որոշակի նայում է որոշ մեծամիտների ուղղությամբ: Այ, եթե իրենք ամուսնացա՜ծ լինեին, ամուսնուն կդներ կողքին, պետք եղած ժամանակ կբզեր, և սա էլ իրեն տիրություն կաներ, և ոչ թե կխռացներ, երբ ինքը հաղթական ավարտով մաքառում էր ալկոհոլի վատ ազդեցության և բռի՜ ուժերի ներգործության դեմ: Ի միջի այլոց, բռի ուժերի հոտերը վերցված են, արձանագրված, և շուտով կլինի առերեսում, որտե՜ղ որ պետք է: Պետք է ասել, որ մեծամիտի այդ ենթադրյալ նենգ արարքը ոչ մեկի, հատկապես հորքուր մորքուրների, դուրը չեկավ: Միջնեկ հարսը հատուկ չքնելու համար ընկերների հետ թղթախաղով էր զբաղվել, հետո ծխախոտի ծխից ու գինուց թմրել, և՝ քունը տարել էր: Խեղճն ընդամենը մեկ ժամ զարթուցիչը առաջ էր տվել և արագացնելու համար արքային արթնացրել: Թաց սրբիչով հենց մահճակալում սրբել էր արքայի ձեռքերն ու դեմքը, ստիպել, որ հենց այնտեղ մաքրի ատամները: Հետո հայտել է, որ թեյը լցրած է և դրված սառնարանում, որ չթթվի: Իսկ իր քունը տանում է, և գնում է քնելու: Արքային հենց մահճակալի մեջ աղաչում է երդվել, որ կգա, իրեն քնից կհանի և կզեկուցի, որ թեյը խմած է, հացը կերած, և սրբած կոշիկներն էլ իր մահճակալի մոտից կամ մի այլ տեղից կգտնի ու կհագնի, թե չէ ինքը կարող է վատ երազներ տեսնել: Հետո պարզվել է, որ սրբիչը եղել է ոտների սրբիչ: Բայց եթե հաշվի առնենք, որ արքայի ոտքերը մեր մտքերից մաքուր են, նա էլ նոր հարս է, շուտ հուզվող ու սիրահարված, կհասկանանք ու կներենք, ինչպես արքան, չդիմանալով նրա խեղդող ու խոնավ լացին իր կրծքին: Ատամի խոզանակն էլ իրենն է եղել: Խեղճն արքայինը չի գտել, և չխայտառակվելու համար իրենն է զոհել, և անեկդոտ պատմելով, երգելով ու խուտուտ տալով մաքրել արքայի ատամները, որ նա չնկատի տարբերությունը: Լսելով դա, ու հիշելով եղածը, արքան հապշտապ ներեց այդ աննշան սխալը: Արքայի բուտերբրոդի կեսը կերա՞ծ է եղել: Խեղճն ինքն է կերել, պարզելու համար, թունավորվա՞ծ է, թե՞ ոչ, ու հանգիստ սրտով ու կուշտ փորով գնացել քնելու: Լսելով դա, ննջող արքան նրան շա՜տ գովեց ու ավելացրեց, որ ճնշումը կարգավորվել է, և պետք է առավոտյան քիչ ուտել: Բոլորը հիացել էին սառը թեյի գաղափարով: Թագավորը փորձում է եռացնել թեյն ու չի կարողանում, քանի որ չգիտի, թե դա ոնց են անում, և հասկանում է, որ կարելի է բիզնես անել ամռանը սառը թեյ վաճառելով ու աշխատավարձի հաշվին բաժանելով իր նման պալատականներին: Հենց թեյի պատճառով նա բիզնես ծրագիր է մշակում, ու հասկանում, և նորից կեցցե արքան: Մեծ հարսը, լայն ժպիտով նայելով արքային, բարձր ձայնով իր մարտավկային համեստրեն շշնջում է, որ արդեն յոթ օր է ծխելիս ինքը միայն սառը սուրճ է խմում, և միայն համեստությունից ելնելով արքային չի կանչում իրենց մոտ: Իսկ հատուկ բաժինը տագնապ բարձրացրեց: Այդ օրը արևը մեկ ժամ շուտ է ծագել, ու համապատասխան մարմինները չեն արձանագրել: Պետական գործերն ընթացել են առանց իրենց գիտության: Անմիջապես մեղավորների նկարները հայտնվեցին թերթի երեկվա համարի հավելվածի վերջին էջերում: Կրտսեր հարսը շուտ զարթնել էր, բարի լույս մաղթել ու հարցրել, թե ի՞նչ կուզի թեյ, թե՞սուրճ: Ասել էր, որ լվացարանը պատրաստ է, և դրված է նոր սրբիչ: Խոհանոցում սեղանին դրել էր խաշած ձու, մեղր, հաց, պանիր, կարագ: Հետո հարցրել է, թե ինչպե՞ս է իրեն զգում արքա հայրիկը, և գնացել կոշիկները սրբել: Կրտսեր հարսի հանդգնությունը ո՜չ մեկին դուր չեկավ: Իր թագավորական դարդը, հարսների նոր դարդը քիչ էր, և մեկ էլ առավոտյան թա՜րմ գլխացավանք: Թե ասա, քո ի՞նչ գործն է, հացը դիր ու գնա քնիր: Թագավորին մտածելը վնա՛ս է: Էն էլ առավոտ շուտ։ Խեղճն ամաչել է ասել, որ սուրճ է ուզում, բայց թեյից էլ չէր հրաժարվի: Խեղճ հորքուր մորքուրները հոնգուր հոնգու՜ր լաց էին լինում, պատկերացնելով թե ինչպես է մեծն արքան տանջվել, որ մի մեծամիտի զեկուցի, թե ի՞նչ կխմի, սու՞րճ, թե՞ թեյ։ Բա որ թշնամիները լսե՞ն, ու ըստ դրա ձևափոխեն իրենց ռազմավարությունը: Որտեղի՞ց է ճարել նոր սրբիչը: Երևի քանդրտել է տան եղած չեղածը, որ միավոր շահի: Դեռ ընդամենը նշանած է, ու սկսել է քանդելը, բա որ ոտը պնդեց, ինչե՜ր կանի: Թաղի կանաք մինչև հիմա հիշում են, թե հենց միայն դա պատկերացնելիս հորքուր մորքուրներն ինչպես էին նայում տան իրերին ու աղիողորմ լալիս, որ կարծես վերջին անգամ էին տեսնում: Հետո՝ սեղանին դրել է և ձու և մեղր: Դրանք իրար հետ արդյո՞ք վնաս չեն ըստ ժողովրդական ասեկոսների: Հետո՝ ամբողջ առավոտ խեղճ թագավորը մտածել է, թե ինքը ո՞նց է իրեն զգում , և ի՞նչ է պետք ասել: Դրա համար ինքն օգնականուհի ունի, իսկ նա հիմնականում առանձին է քնում թագուհու վախից: Հարցում է արել հատուկ բաժին, պատասխանն ուշացել է, իր գլխացավն էլ բռնել: Եվ խեղճը գնացել է, նորից պառկել, ու սպասել պատասխանի: Մի ժամից մահճակալում ներկայացրել են պատասխանի երեք ձև, ըստ իրավիճակի: Նա դրանք տվել է հարսին, սա էլ կարդացել ու ասել է, որ հասկանում է: Այ մեծամիտ, ո՞նց եղավ, որ թագավորը չհասկացավ, իսկ դու հասկացար: Իսկ հասկացա՞ր գոնե, թե ինչքան ես տանջել խեղճին, հետ գցել պետական գործերը: Իր փոխարեն դու՞ ես որոշում կայացնելու: Ժյուրին մրցույթի արդյունքները քննարկելուց հետո գտավ, որ միջնեկ հարսը նախաձեռնող է, հոգատար ու անձնազոհ, ու շատ համով և ուսանելի է ստացվել ատամների մաքրելու պահը, բայց եղել են մի շարք աննշան բացթողումներ: Ժյուրիի մեծամասնությանը, հատկապես հորքուր մորքուրներին, շա՜տ էր դուր եկել ավագ հարսի ամոթխած արարքը, նրա շփոթվելու և սեփական համեստությունից տուժելու հուզիչ, լարվա՜ծ և գրավի՜չ պատմությունը ցանկալի վերջաբանով: Նրանք իրար հերթ չտալով դարձյալ հիշեցին նման դեպքեր իրենց կյանքից, ու մի՜ քիչ էլ հուզվեցին: Բայց ամեն ինչ չէին պատմում, նույնիսկ իրար: Համենայն դեպս, ելնելով կյանքի նու՜յն փորձից: Ժյուրին, հանձինս մեծ հորքուրի, լացով և ուրախության արցունքներով ավագ հարսին հանձնեց ամենահամեստ հարս տիտղոսը հատուկ դիպլոմով ։ Միջնեկ տղան և հարսն այդ որոշմանը համաձայն չէին, բայց չգիտեին, թե բողոքն ում է պետք ներկայացնել։ Տղան բոլորին ցույց էր տալիս թագավորական բացատրական բառարանից պոկած էջի վրա «համեստ» բառի բացատրությունը, որին ինքն էլ առանձնապես համաձայն չէր, քանի որ խառն էր գրված։ Այդ օրը տոն էր: Ավագ տղան նշանածի ձեռքերն էր համբուրում, և հետը «դուք»-ով էր խոսում: Հետո մի քիչ հարբեց ու բոլոր տղամարդկանցից պահանջեց, որ կնոջը մեծարեն, իր պես համբուրեն ձեռքերը և դիմեն «դուք»- ով: Հետո էլի հարբեց ու տարան քնեցնելու, իսկ համեստ հարսը դեռ երկար ժամանակ մեծարվում էր: Կրտսեր տղան մեծամտորեն հայտարարեց, որ հարգում է ժյուրիի և ծնողների որոշումը: Ինքն ու նշանածն այնպես էին իրար հետ ճեմում ու զրուցում, կարծես առանձապես ոչ մի բան էլ չի եղել: (շարունակելի)
111

Չարի վերջը (Ուղեղածամոն) (1)

Սոված հասրակությունում բարություն քարոզում են խաբեբաները, հիմարները և սրբերը: Լինում է, չի լինում մի թագավորություն: Էս թագավորության թագավորը պաշտոնապես ունենում է երեք տղա, մեկը մյուսից գեղեցիկ ու շնորհքով: Ամեն տղան իր հերթին պաշտոնապես ունենում է մեկ սիրած աղջիկ: Թագավորը տղաներին նշանում է, և ուզում է մի փոքր էլ զբաղվել անձնական հաճույքներով, ինչը թագավորների սուրբ պարտականությունն է: Բայց մի կողմից տղաները, մյուս կողմից էլ նոր խնամիները, էլ չասած տարբեր գաղտնի և բացահայտ գործակալների մասին, պետական շահերից ելնելով սպառնալից խնդրում են արագացնել հարսանիքները: Մյուս կողմից էլ, ըստ մշակութային դավադիրների սոցիալական հարցումների գաղտնազերծված արդյունքների, ժողովուրդը ծարավի է համազգային զվարճության, և զրույցների համար լուրջ թեմայի: Ըստ «ժողովրդի շեղման» բաժնի զեկույցի, ավելի լավ շեղում իրենց ամենօրյա հոգսերից չի էլ կարելի պատկերացնել, քան հարսների և նոր խնամիների թման: Իսկ ըստ բամբասահավաք բաժնի տվյալների, ամենաշատ կարդացվող թերթը դարձյալ «Պալատական ասեկոսներ» ձեռագիր թերթիկն է, որով տատիկներն արևածաղկի սերմ են վաճառում: Այնտեղ հիմնականում ծամծմվում են արքայի և իր ընտանիքի ինտիմ զվարճությունները, քանի որ այլ թեմա չունեն: Երևի ժամանակն է ասպարեզը զիջել մատաղ սերնդին ու ազատվել թագուհու կշտամբանքներից: Թագավորը, բացի իր պալատները, պաշտոնապես կալվածքներ և նրանցում պալատներ ուներ նաև մայրաքաղաքում և սահմանամերձ շրջանում: Իսկ ոչ պաշտոնական կալվածքներում ապրում էին տարբեր ուրվականներ, և նրանց փոխարինողներ, թագավորական շռայլ անցյալի կենդանի հիշողություններ, և այդ հիշողությունների վկայություններ: Այդ կողմերում նույնիսկ թագավորը սիրտ չէր անում երևալ բնական տեսքով, ու՝ առանց քեռու: Նոր խնամիները արքայական ճնշման մասին հարցապնումներով շարունակ խանգարում էին նրա քունն ու ճնշումը, փորձելով ճշտել ու հուշել, թե որ տղային ինչ է հասնելու: Կառավարական նիստերին ձանձրանալիս արքան փորձում էր ուրախանալ, պատկերացնելով շուրջբոլորը հավաքված խոնարհ հարսներին և ուսերին թռած ու գլխին նվագող չարաճճի թոռներին, բայց գլխացավը բռնում էր, և ճնշումն էլ ավելի էր բարձրանում, երբ հիշում էր, որ հենց ինքը պետք է որոշում կայացնի, թե ո՞ր թոռը որտեղ է ապրելու: Ու չէր կարողանում թոռներին հավասարապես սիրել: Եվ մի գաղտնի խորհրդակցության ժամանակ, երբ քեռին էլի իր գինին էր խմում, ինքն էլ գլխին էր տալիս ու գլխացավի դեղ խմում, քեռին խեղճուկրակ բողոքեց հարսից, ու խորհուրդ հարցրեց: Թագավորը, հասկանալով ակնարկը, շատ է ուրախանում: Հետո այդ ուրախությունից մտքեր է պակասեցնելում, շեշտեր ավելացնելում, և հրամայում արդյունքը շտապ տպագրել երեկվա ամսաթվով վաղվա թերթում: «Հրաման խորիմաստ կողմնորոշման Մենք, ամենակարող թագավորս, նպատակ ունենալով արդարացի ձևակերպելու մեր սերը տղաների և հարսների նկատմամբ, որոշել ենք ազնիվ ու անաչառ մրցույթ անցկացնել հարսների մեջ, և որոշել մեր ամենահամեստ հարսին, ամենաշնորհքով հարսին և ամենասիրելի հարսին: Եվ ըստ այդմ էլ որոշել, թե ում ինչքան է պետք սիրել, և ինչ բաժին հանել մեր անսպառ հարստություններից: Մրցույթի ժամանակ հարսների կողմից կմասնակցեն միայն նրանց մարտավկաները, որպեսզի բացառվեն կանացի սկանդալներն ու մայրական լացով համեմված ճնշումները ժյուրիի անդամների վրա, որոնցից մեկը մենք ենք: Պատճառը՝ կանացի վեճերի հանդեպ իմունիտետի խրոնիկական բացակայությունը պալատում: Ձեր սիրելի թագավոր, մրցույթի ծրագրի համահեղինակ և ժյուրիի նախագահ»: Գալիս է մրցույթի ժամանակը: Ժամանում են տղաների հորքուր մորքուրները, քեռին, հարսները, նրանց մարտավկաները, և՝ թաղի կանայք, որոնց կոչումն ու խնդիրն էր մրցույթի ժյուրիի անաչառ վճիռն ու հարսների շնորհքի համբավը տարածել թագավորության բամբասասեր հասարակության մեջ: Շա՜տ հուզիչ անցավ նախնական ծանոթության պահը: Հարսները հնարավորություն ունեցան անմիջապես շփվելու հորքուր մորքուրների, քեռու և հատկապես թագավոր թագուհու հետ, արտահայտելու իրենց հիացմունքն ու սերը, և ի միջի այլոց, ցուցադրել իրենց հետ բերած շենք ու շնորհքի հավաքածուն ամբողջությամբ: Ավագ տղայի նշանածը բերել էր իր մասին պատմող գրքերի և չճարվող դեղերի կապոցներ՝ երիկամների և լյարդի հիվանդության, նևրոզի, անքնության, պլևրիտի և այլնի դեմ և ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե դրանք իր ամենասիրելի մարդիկ օգտագործեն: Խնամիները շատ ուրախացան, կապոցը խառնշտեցին, բայց հայտնեցին, որ ցավոք սրտի, առայժմ դրանց կարիքը չունեն: Այ, եթե ճնշման դեղ բերի, շատ լավ կլինի: Հարսը, նրանց ցույց տալով համարյա դատարկված կապոցը, խորհուրդ տվեց խմել ինչքան կուզեն, որովհետև էլի կբերի: Իսկ ճնշման համար ասաց, որ դա անբուժելի հիվանդություն է, և մաքառելն՝ անօգուտ: Ինքը չգիտի խոսքն ում մասին է, բայց դրա միակ բուժումը այլևայլ գռգռիչներից հրաժարվելն է, և հով սարերում անասնապահությամբ զբաղվելը, իսկ թագավորելը ժիր ու բանիմաց ջահելներին թողնելը: Նա շարունակ գրկում ու համբուրում էր հորքուր մորքուրներին, քեռուն, հատկապես թագավորին ու թագուհուն, և՝ կրկնում, որ նրանք հախուռն կերպով մտան իր սիրտը, և հիմա իր սրտում արժեքների խառնաշփոթ է, և այնտեղ շունը տիրոջը չի ճանաչում, ճիշտ ինչպես պալատում: Նա անընդհատ նվագում էր, երգում, հիշում Բախին,Սայաթ Նովային, անձամբ ծանոթ միջազգային քաղաքական ու մշակութային գործիչներին, որոնց համար բազմիցս նվագել է նրանց խնդրանքով: Բայց անհասկացող լսարանը գովում էր, հորանջում ու աննկատ հեռանում: Խեղճի մարտավկան փորձեց խնդրել, վախեցնել, սիրախաղեր տալ, իր և հարսիկի հետաքրքիր ֆոտոնկարները բաժանել, ստորագրել, ոչինչ չօգնեց: «Ա՜խ, մայրիկ ջան, -լալիս էր հարսն ու նվագում, -միայն դու էիր մինչև վերջ դիմանում քնած վիճակում, սրանք տեղում չեն մնում, որ քնացնեմ: Սրանք սովոր են իրենց պալատական տնգլաներին: Ես ինչպե՞ս ինձ թույլ տամ իմ մշակութային իմիջով տնգլա նվագել»: Հարսն անընդհատ քաշքշում էր հորքուր մորքուրներին,- «Հորքուր ջա՜ն, դու ինձ անընդհատ խորհուրդ տուր, մորքուր ջան, անընդհատ հուշիր ինձ, թե ինչը ո՞նց անեմ: Ես մինչև հիմա առանց ձեր խորհուրդների միա՜յն խարխափել եմ այլևայլ հետևանքներով»: Հորքուր մորքուրները բարեհամբույր ժպտում էին,-«Գիտե՜մ, ջանս, գիտեմ: Մենք քո գիշերով անցածը ցերեկով ենք անցնում: Մի՜շտապիր, կհասցնես»: Նրա մարտավկան շատ լավ գուշակում էր սուրճի բաժակով, և բոլորին գուշակում փայլուն ապագա, եթե հարսը դառնա թագուհի: Այդ թեման իր առանձնազրույցում հարսն այնքան նուրբ պարզաբանեց թագուհուն և թագավորին, որ նրանք հուզմունքից լաց եղան: Թաղի կանանց ասելով, հարսն էլ, ազդվելով իր ասածներից և նրանց լացից, ողբ է կապել: Իսկ միջնեկ հարսը բերել էր լսողությունն ուժեղացնող սարքեր սինխրոն երաժշտությամբ, գեղեցիկ քանդակներով ձեռնափայտեր, և փուչիկներով զարդարված հաշմանդամի երկու սայլակ, հատուկ թագավորի և թագուհու համար՝ ձայնային ազդանշանով և լավագույն ցանկություններով: Թագավորը և քեռին, մեկ մեկ էլ թագուհին սրտների չափ քշեցին սայլակներն, ու շատ տխրեցին, իմանալով, որ դրանք հետոյի, այսինքն մոտ ապագայի, համար են: Միջնեկ հարսը ևս սիրահարվեց հորքուր մորքուրներին, քեռուն և հատկապես թագավորին ու թագուհուն, ու էլի անընդմեջ համբուրում էր բոլորին, որ հանկարծ անըդհատ իրեն զսպելով խելքը չթռցնի: Ասում էր, որ համաձայնվեց այս տունը հարս գալ, երբ տեսավ թագուհու կանաչ աչքերը, որ ինչպես ասել էր գնչուհին, բարության և արդարամտության նշան են, և՝ իր երջանիկ ապագայի թալիսմանը: Քեռին սկզբում շատ էր ոգևորվում համբույրներից, բայց հետո խնդրեց, որ խմած քնած ժամանակ համբուրեն ոչ այդքան բուռն, քանի որ վախենում է արյան զեղումից: Հորքուր մորքուրները, թագավորը և թագուհին ստիպված սովորեցին համատեղել այդ չդադարող համբույրներն առաջին անհրաժեշտության գործողությունների՝ բարևելու, զրուցելու, լվացվելու, ատամ մաքրելու և քչփորելու, հաց ուտելու հետ և այլն: Միջնեկ հարսը, երբ մի լավ զննեց իրեն հասանելիք նվերները և ճշտեց պիտակները, անընդհատ կրկնում էր, որ համարյա բոլորը մտան իր սիրտը նվերներով հանդերձ: Ճիշտ է, ինքը շատ ավելի թանկ նվերներ է ստացել և ստանում իր երկրպագուներից, բայց նվերի արժեքը փողի մեջ չի: Նվերը միշտ պետք է պատրաստ լինի նվիրվելու: Օրինակ, քեռու ոսկե մեդալյոնը, որը վերցրել է երկու օրով, շատ լավ սազում է իրեն: Հարսը բոլորին նկարում էր ֆոտո և կինոապարատներով, վերցնում մատնահետքերը որպես հիշատակ, հետաքրքվում անցյալով, որպեսզի իր սերն ուժեղացնելու լծակներ գտնի: Ու գտնում էր: Թագուհու համար խելագարվում էր: Մարտավկայի հետ ուզում էր գտնել ու գրել հատկապես տարբեր մանրանասներ թագուհու կենսագրությունից: Փաստեր էին ճշտում բոլորից՝ ծառաներից, հորքուր մորքուրներից, քեռուց և հատկապես թաղի կանանցից: Հատուկ հետաքրքրվում էին, թե պալատական օրենքներով թագուհին քանի՞ սիրեկան պահելու իրավունք ունի, և ինչպե՞ս է իրականացրել իր այդ իրավունքը նորին պայծառափայլությունը: Հարսի մարտավկան բոլորին, նաև անվտանգության բաժնի սպաներին, բաժանեց հարսի և իր ծովափի նկարները, որ հասկացնի, որ հարսն ունի ապագա թագուհու ներքին, և ոչ պակաս արտաքին տվյալներ, լա՜վ ծանոթություն, անցյալ, շրջապատ: Մի խոսքով՝ պատրաստի թագուհի է: Ու ինքն էլ իր տվյալներով պատահական մարդ չի նրա շրջապատում: Հորքուր մորքուրները, քեռին այդ հարսներով հիացած էին: Խոսելու, երգելու, համբուրվելու, արտահայտվելու, նվերներից գլուխ հանելու ի՜նչ շնորհք, ճաշա՜կ, օժի՜տ ու դաստիարակություն: Նկարների ի՜նչ որակ, ի՜նչ շրջապատ ու անցյալ: Իսկ ա՜յ, կրտսեր հարսն իրեն շա՜տ մեծամիտ էր պահում: Ամեն մեկին հավասար ժպտում էր, մի ինչ որ բացիկ նվիրում անհայտ հեղինակների անիմաստ քառատողերով: Ինչ որ Մեծարենց, Տերյան Վարուժան, Զարիֆյան: Երևի իր շրջապատն է: Հազի՜վ էլ այդքան գրեն: Քիչ էր խոսում, միայն ընդհանուր թեմաներից, կարծես իրեն արժանի մեկը չկար մտերիկ զրույցի համար: Ճեմում էր ինչ որ մեկի, կամ նշանածի հետ, ու՝ հաճախակի ծիծաղում: Ու՞մ վրա էր ծիծաղում իր աղքատիկ օժիտով, պարզ չէր: Ոչ մեկին, ոչ մի հորքուր մորքուրի, գոնե մի հատ ջան չասեց անաստվածի աղջիկը, ոչ մեկին չհամբուրեց, նույնիսկ՝քեռուն: Խեղճ քեռին շատ էր ազդվել, և դրանից ավելի շատ էր խմում: Ավագ հարսներն մեծամիտի քառյակները հավաքեցին, զննեցին, բայց բացի քնաբեր հատկությունից, ուրիշ բան չգտան: Թե ի՞նչ նենգ նպատակով էր այդ մեծամիտը քնաբեր բաժանում ու բոլորին շշմեցնում, չհասկացան, բայց գոնե պարզեցին իրենց ախոյանի գլխավոր զենքը: (շարունակելի)
134

Թող հպարտությունդ

Թող հպարտությունդ, Արի վերջացնենք այս հիմար խաղը, Մեղք է մեր սերը, Մեր ցանկությունը մեզ լքում է Դեմքով դեպի մեզ,, Իր հետ տանելով մեր ապագան։ Քո նիհիլիզմը կապկպել է ինձ, Քո սառնությունից սառել եմ, ոառել։ եկ, միացում տուր քեզնից դեպի ինձ, Որ վերագտնենք մեզ։ Գերագույն լարմամբ համարձակությունս Ինձ հանում է վեր, Բերում է քեզ մոտ, Որ ցած գլորես, Ու հետո՝ նույնը։ Սիզիֆ եմ դառել Ու Սիզիֆի քար։ Մի դանդաղիր, եկ, Սոված եմ, հոգնած, ծեծված, ջարդված։ Սոված եմ քեզնով, Հոգնած՝ սպասելուց, Ծեծված եմ, ջարդված Իմ խեխճուկրակ բախտի Կշտամբանքներից։ Մի դանդաղիր, եկ, Հարսանիքիս հասիր
84

Հանկարծ ջերմեի ու դողս բռներ,

Հանկարծ ջերմեի ու դողս բռներ, Մեղքերս բոլոր սիրտս կապոտեին, ես մենակ մնայի իմ փակ սենյակում, Ու չոր շրթներս մեղաներ թափեին։ Իմ լավ տղերքը փականը կոտրեին, Ընկերներս գային լիք տոպրակներով, Ու ներող մարդիկ վերմակս ուղղեին, Սիրածս աղջիկը՝ դեղ արցունքներով։ Աչքերս փակեի, անձայն հեկեկայի,- Մա, լավ եմ էլի, ինչու ես եկել։
78

Քո վերադարձը նայում է աչքերիս

Քո վերադարձը նայում է աչքերիս Ու ես հիպնոսվել եմ, Բայց ես այն չեմ տեսնում, Քո վերադարձի ոտնահետքերը Իմ հայացքն են տրորում, Բայց ես այն չեմ զգում,,, Ու իմ սերը վանդակապատված Ճաղեր է կրծում, մերժումի ճաղեր, Ու իմ վանդակը անտեր է թողնված Բաց անապատում քո հեռացումի, Ուր չկա հույսի ոչ մի օազիս։ Քո վերադարձը գալիս է անցյալից, Բայց ես այն չեմ հիշում։
70

Ու նորից նույնը

Ու նորից նույնը, թեև չեմ կարմրում… էս ինչ եմ դարձել։ բայց ես ինչ անեմ, որ չեմ հասկանում պայմանականությունները։ բայց քեզ ո՞նց ասեմ, որ փոշմանել եմ։ չփորձե՞մ նորից բարևել- անցնել, իբր հենց այնպես, ծանոթ ենք էլի, մի բարևի չափ։ ինչ էլ որ լինի, հանկարծ չներես, ներելու բան չէր, թե չէ՝ կորած եմ, թե չէ՝ կորած ես։
82

Ինչ անես չանես, չխոստովանես

Ինչ անես չանես, չխոստովանես։ հանկարծ չմերժեմ։ ու ես մոլորված բառեր եմ փնտրում, որ պատասխանեմ։ Իսկ այդ բառերը չկան, չեն գալիս։ Ափսոս, իմ պստիկ, ուշացար մի քիչ։ ես այնքան եմ ծեր, որ ասելու չի։ դու ինձ շատ էիր պետք, բայց պետք չեմ ես քեզ։ ափսոս, իմ պստիկ, փոքր չես էլ, ու քեզ գրկել մեծավարի, անհարմար է, չի կարելի։ … ինչ անես չանես, չխոստոստովանես
87

Uերս եմ գետնել

Uերս եմ գետնել մատաղ եմ անում։ Ճակատս եմ ներկել արյունով դեռ տաք, որ ընդունելի մորթածս լինի, սու՜րբ է մատաղը։ էյ, աստվածներ, թքեմ ձեր վրա։ դուք չարժեիք նույնիսկ սիրուս պճեղը
86

Ես քար գցեցի իմ բախտի վրա

Ես քար գցեցի իմ բախտի վրա, և իմ բախտը լաց եղավ։ ու ինչ արեցի, էլ ոչինչ չօգնեց, իմ բախտն ինձանից խռով մնաց։ Ու ես վազեցի նրա հետևից, ուզեցի բռնել, փորձել համոզել։ Բայց ես բախտ չունեի, ու ընկա քարին, իմ բախտի քարին։
76

Ջրափոսն ու արևը համբուրվում էին

Ջրափոսն ու արևը համբուրվում էին, Ու համբույրի հեշտանքից Գոլորշին էր ծնվում։ ու ջրափոսը զգում էր, որ չի դիմանա մինչև իրիկուն,,, բայց չէր ցանկանում վերջ տալ համբույրին։ Ու համակվել էր այրող ցանկությամբ՝ Թող մահանա, թող վերջանա, Միայն այսպես, համբուրվելով, միայն թե թող ամպ չլինի, և թող մի քիչ մահն ուշանա,,, Բաց դաշտում համբուրվում էին Ջրափոսն ու արևը Ու այդ սիրուց Ջրափոսը մահանում էր։
84

պարահրապարակի կենտրոնում

Սկսվեց պարեղանակը ու մի աղջիկ, որ եկել կանգնել էր պարահրապարակի կենտրոնում, չզույգվեց։ Նա ամենագեղեցիկ աղջիկն էր, և տղաները հերթով չմոտեցան նրան։ պարեղանակը շարունակվում էր, և բոլորը պարում էին, բացի ամենագեղեցիկ աղջկանից։ Նա անիծում էր եղանակը, որ չէր փչանում, անիծում էր պարեղանակը, որ չէր վերջանում։ պարեղանակը շարունակվում էր, և բոլորը պարում էին, բացի ամենագեղեցիկ աղջկանից։ Աղջիկները թաքուն նրան համակրում էին, իսկ տղաները նրան էին նայում զգույշ ափսոսանքով։
64

Մեր հանդիպումից հետո

Մեր հանդիպումից հետո ժամանակը հետ է գնում, Իմ ամեն մի խոսքի վրա դաջված է սիրո վախը ժանգ, թող երկաթն, ու քայքայիր իմ զգուշությունը։ իմ վստահությունը փախչում է ձեռքերիցս դեպի ապագան, իսկ դու իմ անցյալում ես։ ժամանակը դարձել է մի գորդյան հանգույց և այն լուծել է պետք: ժանգ, թող երկաթն, ու քայքայիր իմ զգուշությունը
98