Հասմիկ- (մոտենում է Հայկին Լիլիթի հետ) Չե՞ս ուղեկցի,
տղաս։
Հայկ- Բա գործեր՞ը (կանգնում է)։
Անի- Չմոռանաք,
երեկոյան հավաքվում ենք:
Լիլիթ- (Անիին) Ի՜նչ մոռանալ: Հայրիկը քո սիրած իշխանից է բերել:
Դարձնեմ երեկոյի զարդը։
Անի- Գոհ եմ, բայց կորած է այն երեկոն, որի զարդն ուտելիքն է։
Լիլիթ- (Անիին) Շուտ ամուսնանամ, քո դասերից ազատվե՜մ։
Անի- Կարծու՞մ ես։
Հասմիկ- (նայելով Անիին) Երեխաներիս երկրորդ մայրը։
Լիլիթ- (Անիին) Մի՜ քիչ ուրախ եմ, որ չամուսնացար, և մեզանով զբաղվեցիր։ Հորս արև։
Անի- (Լիլիթին) Ուրախ եմ, որ շահել ես, իմ աղջիկ։
Հասմիկ- Քանիսը՜ չհամարձակվեցին
Անիիս մոտենալ։
Անի- Զգու՜յշ, փակ թեմա է։
Լիլիթ- Կգա՜ն փոշմանած՝ «Չե՜մ դիմանում»։ Չոքիր, որ թողնեմ համբուրես … ձեռքս։
Էդուարդը չոքում է, համբուրում Լիլիթի ձեռքը ։ Ծիծաղում են։
Հասմիկ- Ախ, Լիլիթ, քանի՜ հոգու ես խելքահան անելու։
Անի- (հեռանում է դեպի ծառը։ Ինքն իրեն) Մաքուր օդ…
Հայկ- (Նաղաշին,որ գալիս է
շինության մյուս կողմից) Ինձ տանում են։
Նաղաշ- (Հայկին) Վաղն
ընկերներով եկեք։ Աղբ հեռացնելու։
Հայկ- Ովքե՞ր են։
Նաղաշ- (Հայկին) Դա
հետո։ Առայժմ անմեղ աղբը։ Բաստուրման
բռնե՞մ։
Հայկ- (Նաղաշին) Ի՜նչ բառեր գիտես (ծիծաղում են)։
Նաղաշ- (Հայկին) Երեկոյան
չուշանաք
Հայկ- (Անիին) Ինձ հետ ես պարելու։ Չե՜մ դիմանա։
Հասմիկ- Հոր կտորն է՜։ Չի ների։
Էդուարդ- Թե ուզում ես,
որ չդավաճանեն, արժանի եղիր։ Արժանի չլինելն էլ դավաճանություն է։
Անի- Օհ՜օ։ Ահա, թե ո՜վ պետք է լինի քաղաքի հայրը (ծիծաղում են)։
Հայկ- (Էդուարդին) Ինչքա՜ն բան գիտես։ Նախանձում եմ։
Էդուարդ- (Հայկին) Նախանձելու
բան չկա։ սխալվում ես, ու սովորում։ Հնար լինե՜ր, սխալների դասերից հրաժարվեի,
սխալների ուղղումն ստանայի։
Անի- Կյանքի իմաստն է՝ սխալների դասը
մեզ, ուղղումը՝ երեխաներին, հայրի՜կ (ծիծաղում են)։
Լիլիթ- (Անիին) Հորս է՞լ ես սովորեցնում։ Ընդունա՞կ է։
Անի- (Լիլիթին) Իր առավելությունը շատերի համար թերություն է։ Չի ուզում մեծանալ։ Քեզ նման:
Հասմիկ- Ա՜խ, այդ
չծերացող տղամարդկանց դարդից կանա՜յք են ծերանում (ծիծաղում են)։
Լիլիթ- Հորս երկու կին
է պետք։ Մեկը, որ մորս պես ընտիր ճաշեր եփի, մեկն էլ Անիի, որ ընտիր խոսքեր կերցնի, որ իրեն չկորցնի։
Անի- (Լիլիթին) Կատակներդ կատաղեցին, աղջիկս։
Լիլիթ- Հազար զրկում
էլ լինի, ասելու ե՜մ։ Հորս երկու կի՜ն տվեք, մե՜ղք է։
Հարազատները կողմ են, փեսան դեմ չի, հարսին չենք հարցնում։ Ընտանիքի ռոմանտի՜կ հեռանկար։
Հասմիկ- (Էդուարդին նայելով) Դուք գո՜հ դեմքին նայեք։ Սա դավադրութու՜ն է։
Անի- (մոտենում է Հասմիկին) Մենք էլ ասենք։ Հորդ խնդիրն է, թե իրեն ինչ է պետք։ Կնոջն իր օջախն է
պետք, իր տաքությունը։ Քեզ պես հազար խնամախոս լինի, ու հազար Էդիկ, մենք կմնանք
Անի ու Հասմիկ, առանձին ընտանիքներով ու չկիսվող ջերմությամբ։ Էլ չդավես:
Հասմիկը հեռանում է ծառի մոտով։ Անին Լիլիթի հետ մտնում է աշխատասենյակ։
Հայկ- (Էդուարդին, առանձին) Ցտեսություն էլ չասեց։ Արժանի չէ՞ր։ Ամո՞թ չէր։
Էդուարդ- (առանձին) Ոչ թե խոսքերդ, այլ՝ մտքերդ սկսիր կարեկցանքից։ Առանց դրա տեղ չես հասնի։
Կգնաս ոչ մի տեղ։ Գնա մոտը։
Հայկ- Ինչ մե՜ղք եմ։ Ակադեմիա՝ այս տարիքում։ (կանգնում է կենտրոնում) Ինձ համոզելով մեծացնում եմ մեզ բաժանող տարածքը,
որ արմատապես կանխեք իմ մերժողականությունը, մեղմեք դրա հոգեցունց հետևանքը,
իմ բացակա ներկայությամբ վերադարձնեք ձեր հույսը… և
Նաղաշ- (Հայկին) Թարգմանիր։
Հայկ– Ցտեսություն: Նաև
մորս անունից։
Նաղաշ- Հաջող (Հայկը գնում է դեպի բեմի խորքը)։ Ծնողընդդեմ ցույցը ծլեց ծաղրածածկույթով։
Էդուարդ- Ծպտված կարծիքի
ծիկրակելուց։
Անի-(աշխատասենյակից) Ծուլությունն է՞լ, ծվարած
ծեսերի՞ց։ (ծիծաղում են։ Նաղաշին) Կգնա՞ս
Նաղաշ- Գաղափար ծնվեց։
Հիմա (գնում է իր անկյուն)։
Էդուարդ- (Անիին, առանձին) Կօգնե՞ս մեղքերս քավել (գրպանից փողի կապոց է հանում)։ Պետք
է
տալ տատին։
Անի- Մեկ առաջարկում
ես դառնալ ընկերուհուս փոխնակ, մեկ էլ՝ դարձնում խոստովանամայր։ Փախչու՞մ ես։ Քեզ
ի՞նչ եմ արել:
Էդուարդ- Անմի՜տ, ու՞ր փախչեմ ինձանից։
Անի- (վերցնում է կապոցը) Դատի՞ն ես պատրաստվում։ Դաժան դատ կլինի։ Փաստարկներ պատրաստիր: Զգացմունքները
չեն հաշվվի։ Ուշ է, գնանք, ես կօգնեմ: (Էդուարդի հետ գնում է շինության մյուս կողմը):
՝
Լիլիթ- (մոտենում է Նաղաշին ) Նաղաշ Նաղաշ, ինձ լավաշ տուր։
Նաղաշ- (շոկոլադե սալիկ է մեկնում)
Մոռացիր այդ խաղը։ Այլևս Նաղաշ լավաշը չեմ,
աղջիկս։
Լիլիթ- Մի ասա՝ աղջիկս։ Ամուսնանալուս ժամանակն է։
Նաղաշ- Ես էլ եմ
ասում։ Խաղալու ժամանակն անցել է։
Լիլիթ- Խաղալունն անցել է, քաղելունը եկել է։ Ես քեզ փրկելու եմ, Նաղաշ։
Ձախ կողմից երևում է Մկրտիչը, մոտենում Մարիամին:
Նաղաշ- Աղջիկ ջան, ես
քեզ գրկել եմ, հասկանու՞մ ես։
Լիլիթ- Գրկիր ինձ, Նաղաշ, գրկիր (գնում է դեպի
Մարիամը)։
Մկրտիչ- Լա՞վ գործ է, տատ։ Սամվե՞լ,
ու՞ր ես։ (բռնում է Լիլիթի ձեռքը) Լավ բան ասե՞մ։
Լիլիթ- (ցածրաձայն) Թողեք։ Լավ չեք անում (Նաղաշը գնում է դեպի Լիլիթը):
Մկրտիչ- Չեն ճանաչում։ Ձեր տեղերին կցված կարևո՜ր մարդ եմ։
Նաղաշ- (բռնում է Մկրտչի ձեռքը) Հարբա՜ծ ես, գնա։
Մկրտիչ- Վա՜խ, թո՜ղ, ցավում է։ Ես … Մկրեն եմ։ Վա՜խ, չես կարա ուղարկես։
Նաղաշ- Գիտեմ։ Գնա։
Լիլիթը
սենյակից փայտ է բերում և կանգնում Նաղաշի կողքին։
Մկրտիչ- Ինչքա՜ն եք… (ատրճանակ
է հանում: Ատրճանակն ընկնում է գետին)։
Լիլիթ- (փայտը շարժում է։ Մկրտիչը փախչում է դեպի ձախ։ Նաղաշին) Տեսա՞ր։
Նաղաշ- Հիացա՜ծ եմ։
Լիլիթ- Որ կրակեր, հո
չէ՜ի շխկացնելու: (Նաղաշը ծիծաղում է) Ուշ կլինե՞ր:
Նաղաշ- Հանգստացիր, արդյունքով գոհացիր։
Մկրտչի ձայնը- Գնա բեր
(ապտակի ձայն)։
Անծանոթ- (գալիս է բեմի ձախ կողմից, վերնաշապիկը
երեսին քաշած) Ի՜նչ եմ դարձել, ի՜նչ եմ անում (Նաղաշը ոտքով
ատրճանակը հրում է նրա կողմ։ Այն վերցնում է, գնում)։
Լիլիթ- Մեր հարևան
Սամվելին նմանեցրի։ Չե՜մ
ների։
Ձախ կողմից երևում է Վրեժը։ Մարիամին փող է տալիս։ Մարիամը նրան օրհնում է։ Վրեժը շատ դանդաղ քայլում է,
նայելով սրճարանի կողմը, գնում դեպի ձախ:
Էդուարդ- (գալիս է Անիի հետ։ Նաղաշին)
Չեկար։
Լիլիթ- Մկոյին ճամփեցինք
(Անիի հետ մտնում է սպասարկման սենյակ)։
Էդուարդ- (Նաղաշին) Այո՜։
Տհաճորեն համընկան քո բիզնեսի հետ։
Նաղաշ- Վարկը՜։
Էդուարդ- Ամեն մեկն իր
ձևով։ Բայց Մարտիկը զարմացրեց։
Նաղաշ- Գաղափարին՝ հոգևոր,
ընտանիքին՝ նյութավոր։
Էդուարդ- Խփիր ինձ։
Նաղաշ- Ի՞նչ։
Էդուարդ- Կարծես երազում
եմ: Զարթնեմ։
Նաղաշ- Լավ, դու էլ՝ ինձ։
Հերթով հարվածում են իրար։ Անին ու Լիլիթը դռնից դուրս են նայում։
Անի- Նորից ի՞նչ
եղավ։
Նաղաշ- Զարթնել ենք ուզում։
Լիլիթ- Կօգնեմ, եթե
չզարթնեք (Անիի հետ ներս են անցնում)։
Ձախ կողմից գալիս է Վրեժը և
ծառի մոտով քայլերով հեռանում դեպի բեմի խորքը։
Նաղաշ– (մոտենում է մոլբերտին ) Ինչ որ կապ ունես տատի հետ։ Օգնիր, նկարն
ավարտեմ։
Էդուարդ- Փակ թեմա է:
Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին:
Նաղաշ- Ես ո՞րն էի՝ աստվա՞ծը, թե՞ կեսարը:
Էդուարդ- Դրամը, եղբայր, դրամը։ Գնանք (անցնում են շինության մյուս կողմը):
՝
Լիլիթը գալիս է սպասարկման սենյակից, նստում երրորդ
սեղանի մոտ։
Անի- (մոտենում է Լիլիթին) Ի՞նչ պատահեց:
Լիլիթ- Թող իմ դարդով մենակ տապակվեմ:
Անի- Եթե ամենքս մեր դարդը մենակ լացենք, լացերը չեն դադարի:
Լիլիթ- Տղամարդիկ իրար նմա՞ն են:
Անի- Տարիքային հարց։ Տարբերությունը նրանում է, թե որտեղ է նրանց ակտիվության խթանիչը՝
ուղեղու՞մ, սրտու՞մ, ստամոքսու՞մ, թե՞… ոտքերում։ Դու է՜լ մեծացար:
Լիլիթ- Ինչ անեմ, ասա։ Չես օգնում:
Անի- Ես գիտեմ, թե՝ ինչ չանես։ Դու էլ դա չես անի։ Երանի՜ իմ աղջիկը քեզ նման լիներ։
Լիլիթ- Ես համաձայն եմ: Հայրս
էլ՝ հաստատ։
Անի- Անամո՜թ։ Չի կարելի բառերով այդպես
կատակել ու կրակել։
Լիլիթ- Ինչու՞ չէ։ Կարևորը, որ առողջ երեխա լինի, ու՝ ինձ նման:
Անի- Արգելու՜մ եմ:
Լիլիթ- …Ո՞նց ասեմ, որ փոշմանել եմ:
Անի- Եթե հրացանը կա, չի նշանակում, որ պետք է անպայման կրակի։ Իսկ ուրիշները՞։
Դա
սահմանն է՝ խղճի, մտքի։ Եթե չտեսնես սահմանը, կվտանգվես քո էներգիայով, իմ աղջի՜կ։
Լիլիթ- Այո,
ուսուցչուհի։ Բայց, մորս արև, թող սահմանը խախտեմ, դառնամ նաև քո աղջիկը։
Անի- Չէ, բեր իմ Լիլիթին։
Լիլիթ- Կանչե՞մ։ (հեռանում է, վերադառնում) Բարիտուն, Անի։
Անի- Արի տուն, աղջիկս (գնում է աշխատասենյակ)։
Լիլիթ- (գնում է Մարիամի մոտ, նստում աթոռակին) Տատ, ո՞նց անեմ, որ ինձ խղճան։
Մարիամը շոյում է Լիլիթին։Նաղաշը գալիս է շինության
մյուս կողմից, նստում պատիտակ, նայում նրանց կողմը։
Երկրորդ գործողություն
Էդուարդի բնակարանը։Նույն դասավորությունը։
Էդուարդը բազմոցին նստած ամսագիր է կարդում։
Աչքերին ակնոցներեն: Հասմիկի ձեռքին ծրար է։
Հասմիկ- (Էդուարդին) Դարձել ես չխոսկան:
Էդուարդ- Վայելում եմ հետադարձ հայացքի հաճույքը։
Հասմիկ- Սիրային նամակ ունեմ։ Կկարդա՞ս, միասին վայելենք:
Էդուարդ- Հրահրու՜մ ես (նամակը վերցնում է, կարդում)։ «Բարև, սիրելի Հասմիկ։ Շատ էի ուզում գրել»։ էրոտիկա՞ է։ Բայց կնո՜ջ ձեռագիր է։ «Ընկեր է պետք, որ լացեմ, թեթևանամ։ Իսկ դու չես գա։ Լսե՞լ ես սրանց գյուտը։ Իրենց անդամներից տեղեկանք են ուզում, որ մայրը կամ կինը դավաճանել է ամուսնուն։ Ծիծաղելի է մինչև այդ կեղտաջուրը խմելը։ Բիզնեսի համար տղայիս այդ կուսակցությունը պետք եղավ: Ամեն օր քննում էրանցյալս։ Ամուսինս դեմ էր, բայց հետո միացավ։ Լացել էլ չէր լինում, այնքան մենակ էի։ Տեսնես կա՞ սրբության շերտ, խիստ անձնական, որտեղ ուրիշը չշնչի։ Ու պատմեցի…» (թողնում է նամակը, մոտենում պատուհանին)։
Հասմիկ- (շարունակում է կարդալը) “Երբ Դիլիջանում էի, Էդիկը” .. Էդի՜կը: “եկավ,
ու մի քանի օր մնաց։ Եվ ամաչում եմ, և ոչ։ Արել եմ, ու վաստակել տեղեկանքի իրավունք։
Պետք է Էդիկը գրի, դու էլ նշես, որ տեղյակ ես։ Քանի անգամ եկել եմ, ու փախել։ Առաջ
այդ գաղտնիքը տաքացնում էր (ներիր), հիմա՝ խեղդում։ Թվում է, թե նորից եմ անում..»:
Հը՜մ: «..բոլորիդ ներկայությամբ։ Մերոնք գովում են, դու
նախատում։ Ու հիշողության մասունքը դարձավ կեղտոտ անցաթուղթ: Ոչ մեկի Անուշ»:
...Տեսարան սարքե՞մ, Անուշի Էդիկ։
Էդուարդ- Հինգ տարի է անցել։ Մոռացել եմ դեպքը, իրեն։
Հասմիկ- Ինձ հիշու՞մ ես: Հինգ օր առաջ…
Էդուարդ- Շատ ես ագրեսիվ։ Հետաձգենք։
Հասմիկ- Անկողնադադա՞րով։ (Էդուարդը մոտենում է) Մի արա։
Էդուարդ- Թողենք անցնի առաջին տպավորության էֆեկտը։
Հասմիկ- Թող, որ չգժվեմ։ Գրե՞նք տեղեկանքը։
Էդուարդ- Խղճու՞մ ես… Անուշին։
Հասմիկ- Ոչ։ Ո՜նց էիք իրար կողքի հայտնվում..
մոռացե՜լ է…
Էդուարդ- Ի դեպ, եթե Հայկոն…
Հասմիկ- Չհամարձակվե՜ս…
Էդուարդ- Ներիր, անհամ կատակ էր։
Հասմիկ- Անհամ չէր: Կեղտո՜տ
էր, անցյալիդ պես։ Էլի՞ են գալու։ Իմանամ, որ դիմանա՜մ։
Էդուարդ- Դաժանությունը քեզ չի սազում։
Հասմիկ- Իհարկե՜։ Բոխչա կապե՞մ, գնաս՝ մխիթարես։ Պատ եմ, կդիմանա՜մ: Չփորձես վտանգել երեխաներիս հոգեկանը, ապագան։ Ձեռքիցս
չե՜ս պրծնի։
Էդուարդ- Ի՜մ տունը, իմ երեխաները։ Իսկ ե՞ս:
Հասմիկ- Դու՞։ Ո՞նց էր։ Դրսից բարիտուն ասա, որ ասենք արի տուն։ Գնա, խնդրում եմ ։
Լիլիթ- (մուտքի դռնից մտնում է
ներս) Միա՜յն լսեք։ Երեք անգամ՝ «Սրտերի
դահիճ, ո՞վ է սիրուն ու հմայիչ, ե՞ս, թե՞ Անին»։ Հորընկերն էլ՝ «Թամար, քոնն
արտաքին է։ Անիի մոտ գեղեցիկ է պահվածքը, խոսքը։ Նա լույս է, քեզ ո՞նց ես
համեմատում լույսի հետ»։ Թամարը սևացավ, սենյակից փախավ։ (նամակ է դնում սեղանիկին) Հորընկերոջից։ Անտրամադիր էր:
Հասմիկ- Ապրի՜ Անիս։ Մի Անի, մի քաղաք։ Լիլ
ջան, լույսը խանգարում է, փակի՜ր։
Լիլիթ- (վարագույրները
վրա է քաշում) Լու՜յս:
Էդուարդ- (ծրարը վերցնում է) Քեզ ո՞նց ես համեմատում լույսի հետ։ Գնամ։
Լիլիթ- Չե՜մ համբերում Անիիս պատմեմ։ (Էդուարդին)
Բերե՞մ կեպիդ, սիրունանաս։
Էդուարդ- Պայմանով սերը
ձեզ մնա։ Կեպին էլ (գնում է դուրս)։
Սրճարանի տերիտորիան։ Նաղաշը նկարում է: Շուրջը նկարներ են։
Նաղաշ- (ինքն իրեն) Չե՞ն
ուզում, թե՞ չեն կարող հասկանալ։
Էդուարդ- (գալիս է ծառի կողմից, մոտենում Մարիամին։ Նաղաշին) Հյուր կնդունե՞ք, մոլորված:
Նաղաշ- Վտանգավո՜ր հաճույք է (Մարիամը
համբուրում է Էդուարդին):
Էդուարդ- (Անիին) Փայլում ես։
Անի- Օգնական ենք փնտրում։
Երևի նաև երջանիկ եմ։
Նաղաշ– (Էդուարդին) Էլ որտե՞ղ մոլորվեցիր։
Անի- (Էդուարդին) Ի՞նչ բերեմ, եղբոր ընկեր։
Էդուարդ- (Անիին) Ես կգամ։
Անի- (Էդուարդին) Մի օր կհոգնե՞ս։
Էդուարդ- Տեղեկանքների
ալիքն ինձ էլ հասավ:
Նաղաշ- (Էդուարդին) Որերո՞րդն էր։
Էդուարդ- Իններորդը։
Նավից դուրս շպրտեց։
Անի- (Էդուարդին) Չլողաս Ախթամարի լույսին։ Ինքն էլ է կեղծ, լույսն էլ:
Նաղաշ– (Էդուարդին) Ինչը՞ մնաց, ինչը գնաց
Անին հեռանում է:
Էդուարդ- (լսելի) Փնտրում էինք անսովոր տպավորություններ ու գեղեցիկ զգացմունքներ, բայց ալիքները
բերեցին հին վիրավորանքներ, թարմ տեղեկանքով։
Նաղաշ- Մնա:
Գիշերը գողություն է եղել։ Տատի աթոռակն էլ ջարդել են։
Էդուարդ- Ձեռագիրն
ունենք, կասկածյալին հաշվարկով էլ գիտենք (մոտենում է Անիին):
Նաղաշ- (ինքն իրեն) Չգիտեմ,
որի՞դ խղճամ։
Անի- (Էդուարդին) Գործերս կանե՞ս:
Էդուարդ- (Անիին) Լիլս
գալիս է։ Ի՞նչ է մեղքը։
Անի- Սրբությունների
սեյսմակայունության ստուգման կասկածանյութը։
Էդուարդ- Կատակդ էլ
առանձին տանջանք է։
Անի- Ամոթը ծածկելու
հետապնդող ցանկություն։
Էդուարդ- Աստված…
կարո՞ղ է սխալվել։
Անի- Չգիտեմ։ Բայց
այդ մասին ոչ ոքի տրված չի իմանալ։
էդուարդ- Ուրիշ մեկին այլ բան կասեիր, չէ՞։
Անի- Երրորդ հարցն
է։ Ժամանակ չկա։ Իրոք` մոլորված ես։
Էդուարդ- Երգս եմ կորցրել։ Հիշում էի, ջերմանում։
Օգնի՜ր։
Անի- Հուշող
տվյալներ ասա։
Ծառի կողմից գալիս է Վրեժը, Մարիամին փող տալիս, գնում նստում երկրորդ սեղանի մոտ:
Էդուարդ- Գառնին, բալով
թխվածքը, հովվի դուդուկը, քո իմպրովիզացիան:
Անի- Օհօ՜, սենտիմենտալ հուշերի թանգարան ունես։
Էդուարդ- Ունեմ։ Ու քեզ
հետ կապված նմուշները չեն փոշոտվելու:
Անի- Նույնիսկ
հաճելի է։ Ինչ եղել է, նաև քոնն է, և իրավունք ունես հիշելու։ Բայց ինձ այնտեղ չի՜ կարելի, Էդ։ Հուշերդ թո~ղ
թանգարանում։
Ծառի կողմից գալիս
է Լիլիթը, Մարիամի հետ զրուցում, ծիծաղում, շարժվում դեպի Անին։
Էդուարդ- Կփորձեմ։
Անի- Հույսով եմ։ (մոտենում
է Վրեժին) Բարով եք եկել։ Ի՞նչ
կկամենայիք։
Վրեժ- Ավելի հաճախ
ձեզ տեսնելու հնարավորություն։
Անի- Մեր տարիքի
համար տափակ ու
լպրծուն
չստացվե՞ց։
Վրեժ- Ներեցե~ք։ Անսովոր սպասարկման վայելք:
Անի- Եղավ։ (հայելի
է բերում, դնում Վրեժի դիմաց) Ուշիուշով լսեք հայելու հուշումը, կշշմե~ք:
(համբուրում է Լիլիթին, որ ժեստով հաղթանակ է տոնում) Վերջապես, կոկտեյլ քույրիկ։
Վրեժ- (Անիին) Ձեր մասին լսել եմ, հարցեր պատրաստել։ Կարելի՞ է։
Անի- Իհարկե (Վրեժը
հազում է)…ոչ։ Դարձավ շոու։ Հիմա կբերեմ
(գնում է, հայելին տանելով)։
Լիլիթ- (մոտենում է Նաղաշին) Նաղաշ Նաղաշ, ինձ լավաշ տուր։ (Նաղաշը շոկոլադե սալիկ է պարզում) Բայց ժպտալով։
Նաղաշ- Խաղը հնացել է, խամրել։
Լիլիթ- Դրա համա՞ր չես
նկատում ինձ, թե՞ ձևացնում ես։
Նաղաշ- Հասկացիր, դու եղել ես
համարյա իմ աղջիկը։
Լիլիթ- Համարյան բոբո
չի։ Ինչու՞ ես այդքան օրինավոր ու զգույշ… ինձ հետ։
Նաղաշ- Ես ձեր
ընտանիքի բարեկամն եմ։
Լիլիթ- Դարձիր
հարազատը։ (ցածրաձայն) «Ինչ անես
չանես, չխոստովանես: Հանկարծ մերժեմ։ Ու
ես մոլորված բառեր եմ փնտրում, որ պատասխանեմ։ Իսկ այդ բառերը չկան, չեն գալիս։ Ափսոս, իմ
պստիկ, ուշացար մի քիչ»։
Նաղաշ- Որտեղի՞ց…
գիտես։
Լիլիթ- Սիրահարված
Սիզիֆ, ինտելիգենտ ասպետ, մեղք չե՞մ (գնում է աշխատասենյակ):
Նաղաշ- (ինքն իրեն) Մտքերս առաջ չեն գնում։ Ինչու՞։
Ձախ
կողմից գալիս է Գասպարի ընտանիքը, նստում առաջին
սեղանի շուրջը։ Թամարայի հագին շքեղ հագուստ է։
Վրեժ- (Թամարային) Տիկին, ձեր հագուստն ահավոր շատախոս է։
Թամարա- Ցեցը
կերած տեսակետ։ Ուշիմորեն կարդացեք թափանցիկ ակնարկը։ Կշշմեք:
Վրեժ- Ի՞նչից։
Թամարա- Տարբեր սեռերի բարեհաճ ընդառաջման
պատվիրանից: Դասը սերտեք, մոտեցեք:
Անի- (բերում է Վրեժի պատվերը։ Գասպարի ընտանիքին) Բարև ձեզ։ (ակնարկելով Թամարայի հագուստը) Երբ բառերն ավելորդ են, կամ չեն հերիքում։
Թամարա- (Անիին) Ապրես, հուշեցիր ոմանց: Տեսնենք։ Մկրտչին կօգնե՞ս, մեզ հյուրասիրում է։
Անին և Մկրտիչը մոտենում են պատվիրասեղանին, բերում
պատվերը։
Վրեժ- (Անիին) Մի
հարց: Ծառը ձեր եղբոր
ստեղծագործություն՞ն է, թե՞ այդպես աճել է։
Անի- Սահմանված մրցանակ
շահեցիք: Նրանց համար է, ովքեր տեսնում են։
Վրեժ- Իսկ դրա փոխարեն որևէ բան տատին։ Վճարովի։
Անի- Շոուներ չեմ
սիրում․․․ այն էլ պարծենկոտության փոշով։
Վրեժ- Չճանաչեցի՞ր,
զուգահեռ դասարանցի։
Անի- Վա՜յ, Վրեժիկ: Ես
էլ նայում եմ։
Վրեժ- Խնդրում եմ, «իկ»-ը ջնջիր։ Քանի տարի է, ջնջում եմ։
Անի- Փոխվե՜լ ես։ Ակնոցներդ լավ նայելո՞ւ, թե՞ նայվելու
համար են։
Վրեժ- Չե՞ս ուզում,
թե՞ չես կարող փոխվել, հպարտ Անի։
Թամարա- (Վրեժին ակնարկելով) Ո՞վ է այդ թիթիզը։
Գասպար- Ինտելիգենտ է։ Գալիս է, նստում, թերթ կարդում։
Թամարա- Կամ աղն է
պակաս, կամ՝ մաղը։
Գասպար- Թամ, ձուն չջարդվեց։ Ի՞նչ անեմ,
մեքենան ծախե՞մ։
Թամարա- Ձվից չի, մի
կռռա։ (Մկրտչին) Ե՞ս եմ սիրուն,
թե՞ քո Լիլիթը։
Մկրտիչ- Չեմ ասի, որ
չկատաղես։
Թամարա- Չկա չարիք առանց
հետնամուտքի։ Նաղաշի հետ գործ ունեմ…
Գասպար- Գա՞մ, Թամ։
Թամարա- Չէ, բա որ ուզենա մերկացնել: (գնում է Նաղաշի մոտ) վարպետ:
Հղիացրու… մտքերս Օգնիր,: Ի՞նչ բռնի արդի Ախթամարը, որ
դառնա սիմվոլ, և պատկերվի շշերին ու տուփերին։
Նաղաշ- Ինչի՞ համար։
Թամարա- Դա լինելու է
իմ արձանը: Ի՞նչ պահեմ։
Նաղաշ- Քո գիշերանոցը։
Թամարա- Ես մերկ մնա՞մ։
Վայելու՞չ կլինի։
Նաղաշ- Գեղեցկությունն
անվայելուչ չի լինում, Թամար։
Լիլիթը քայլում է նրանցից ոչ հեռու, ճգնելով լսել նրանց խոսակցությունը ։
Թամարա- Շի՜կ: Թերի
աշխարհում ճառագում եմ իմ բարեմասնություններով։ Քո՜նն եմ, վարպետ:
Նաղաշ- Ճիշտ ձևը կգտնենք։ Կարծիքս էլ փորձով կթրծեմ։
Լիլիթ- (մոտենում է Նաղաշին) Շահել եք սրճարանի ամենագեղ… հարմար զույգի մրցանակը: բերե՞մ (Նաղաշը քմծիծաղում է։ Հեռանում է):
Թամարա- Մրցանակս էլ քեզ։
Ա՜խ, հայացքով էլ մերկացրիր։ Մնամ փորձիդ (գնում է իր տեղը)։
Նաղաշ- (ինքն իրեն) Ա՜խ,
Թամար։ Դուրս տվեցիր հիմար հիմար, բայց ուզածիդ հասար ։
Թամարա- (գնում է, նստում իր տեղը) Դժվար է։ Չեմ հասցնում։
Գասպար- Բարձիր տանեմ, Թա՜մ:
Ա՜խ, Թամար, ով իմանար…
Թամարա- (Գասպարին) Եթե երեխա էլ բերեիր, իդեալական ամուսին
կլինեիր։
Գասպար- Անի ջան, երեք «ա լյա», ի՜նչ պատահում է, թո՜ղ պատահի։
Անի- Կբերեմ (կոկտեյլները
տանում է երկրորդ սեղան)։
Վրեժ- Անի՜։
Անի- Լսում եմ։
Վրեժ- Չզրուցե՞նք։
Անի- Դժվա՜ր է, Վրեժ։
Հետո։
Վրեժ- (Անիին,առանձին)
Քեզ համար եմ եկել։
Անի- Ասացեք, խնդրե՜մ։
Վրեժ- Ինձ
լուրջ չէիր ընդունում։ Հուսով եմ, Իշխանն էլ չի խանգարի։
Անի- Փակ թեմա է։ Ինչո՞վ է զբաղվում լրջացած դասընկերը։
Վրեժ- (առանձին) Ամեն ինչով։ Գրիր այն գումարը, որը թույլ կտա մեզ միասին աշխատելու:
Անի- Եկել
ես ինձ առնելու՞, թե՞ գնելու։ Հին ընկերը նոր տե՞ր է դառնում։
Վրեժ- (առանձին) Անխիղճ աղջիկ, ո՞նց վարվեմ քեզ հետ։
Անի- Երբ իմանաս,
կգաս… ինձ առնելու։
Վրեժ- (առանձին) Հնարավորություն տուր, դաժան
աղջիկ։
Անի- (առանձին) Ինքդ տես, զգու՜յշ տղամարդ։ Ես փրկարար օղակ չեմ, կին եմ։ Դու էլ առաջարկութուն ես անում՝ շուկայի ոսկեզօծված
փորձդ միջնորդ սարքած ։
Վրեժ- (առանձին) Օգնի՜ր, Անի: Ամեն ի՜նչ ունեմ, ուժ չունեմ։
Անի- (առանձին) Տարիներ են անցել։ Առաջվանը չենք
ոչ դու, ոչ ե՜ս։
Վրեժ- (բռնում է Անիի թևից, շշնջալով)
Ի՞նչ անեմ, որ քեզ արժանի լինեմ։
Անի- (շշնջալով) Արժանի
չես, եթե հարցնում ես։ Չխնդրես, խնդրու՜մ եմ (գնում է իր տեղը)։
Վրեժ– (գնում է, հենվում ծառին) Տատ, լավ չե՜մ։
Գասպար- (նայելով Վրեժին) Ի՜նչ
աստիճանի ընկնել։
Թամարա- Անիի շրջապատում
ամեն ինչ պոզով պոչով է, իմացիր։
Վրեժը հեռանում է դեպիձախ։ Լիլիթը մոտենում է Նաղաշին, ձեռքին փայտի կտոր։
Նաղաշ- Մրցանա՞կն է։
Լիլիթ- Խղճացի մրցանակին։ (պարզում է փայտը)
Ինչի՞ է նման։
Նաղաշ- (զննում է փայտը) Հողի մեջ խրված, արմատակալած, վերև է նայում։
Լիլիթ- Ո՞վ է, ի՞նչ է։
Նաղաշ- Էդիկը։ Նայիր:
Լիլիթ- Նյութը ես եմ բերել,
ինքը հորս է տեսնում։ Զգուշանու՞մ ես, թե՞ էլի դաստիարակում:
Նաղաշ- Տես, է՜։ Հայրը հանկարծ խանգարեց, և սրբությունները պաշտոնաթող եղա՞ն։
Լիլիթ- Ես հորս հետ լեզու կգտնեմ։ Քե՜զ փնտրիր, վարպետ (գնում է Անիի մոտ)։
Նաղաշ- (ինքն իրեն) Մաքրությունը հաստատվելու համար ագրեսիվության պետք ունի՞։
Մկրտչի ձեռքից թխվածքը գետին է ընկնում։
Թամարա- (Մկրտչին) տուր
պառավին։ Բարություն կսովորեն։ Մեր իմիջն էլ կաճի։
Մկրտիչ- (թխվածքը ձեռքին գնում է Մարիամի մոտ։ Լսում է Լիլիթի ծիծաղը, թեքվում, գլուխը զարկում ծառին։ Թխվածքը
գցում է արկղի մեջ, նստում իր տեղը։ Թամարան ու Գասպարը նայում են Արային, որ ձախ
կողմից գալիս է, նստում երրորդ սեղանի մոտ) Ի՜նչ ախմախ ծառ էր։ Ուղիղ ճամփի մեջտեղը։ Գժանոց է։
Թամարա- (նայելով Արային: Մկրտչին) Անտեր շներ, կատուներ,
մուրացկաններ։ Սովորիր ճիշտ ապրելու դժվար արվեստը։
Մկրտիչ- Ցավում է, ո՞նց սովորեմ։
Թամարա- (նայում է Մկրտչին) Նայեմ։ Անի ջան, կօգնե՞ս ։
Անին
դեղարկղ է տալիս Թամարային, մոտենում
Արային, պատվեր ստանում, գնում։
Մկրտիչ- Ջղայնությունից ուզում էի կրակել ։
Գասպար- Պառավը զգաց,
որ թխվածքը կեղտոտ է, կախարդեց։ Դրանց խղճալ չարժի։
Մկրտիչ- Լավ էլ փող էր
աշխատել։ Չհասցրեցի հաշվել։ Էդ ծառը փոշմանելու է իր արածը։
Էդուարդ- (պահեստասենյակից գնում է
Նաղաշի մոտ, ձեռքին ծրար) Մենա՞կ ես,
վարպետ։
Նաղաշ- Մենակ։
Նույնիսկ մտքերս հետս չեն, անտուն ընկեր։ (անցնող Անիին) Քույր,
երկուսս
էլ այստեղ ենք քնելու։ Ո՞րն է մեր տարբերությունը (լսվում է Լիլիթի ծիծաղը):
Անի- Լսվե՞ց տարբերության ձայնը։ (նայելով ծրարին) Դառը տեղեկանքի մեղր՞ն է (գնում է)։
Էդուարդ- Ո՞վ էր այդ ակնոցավորը։
Նաղաշ- Չգիտեմ։
Էդուարդ- (պարզում է նամակը) Ակնոց չունեմ, Մարտիկից է:
Նաղաշ- (կարդում է) «Փախչում
եմ ապաշխարելու։ Արտագնա գործ է, դժվար, բայց պատվավոր։ Ինձանից ոչ մարտիկ
ստացվեց, ոչ էլ՝ զոհ։ Իմը մարտիրոսությունն է։ Պատիվս զոհեցի քաղաքին։ Մատաղը
կերան, զկրտացին, ու չասեցին՝ ընդունելի՜ լինի։ Եղածի համար էլ քաղաքն է մեղավոր։ Հերթով կգան՝ «Եթե հանգիստ
արածեմ, լավ քաշաճ ու բուրդ կտամ»։ Էլի ես եմ ամաչում ու չգիտեմ՝ ինչու՞։ Չդավաճանեցի ոչ քաղաքիս, ոչ ընտանիքիս, ոչ
ընկերներիս: Գաղափարներս իրենք լքեցին ծանր պահին։
Ինչու՞ պետք է ապաշխարեմ, չգիտեմ։ Չգիտեմ ով է ասել՝ «Չօգտագործվող սկզբունքները ոտքերի
տակ ճահիճ են առաջացնում»։ Թողել եմ տանը, ուզուղ կլինի, չսակարկեք։ Էդիկ, քո
զգույշ պրագմատիզմն իրեն արդարացրեց։ Նաղաշի
նկարները տանում եմ։ Դրանցով շնչում եմ։ Փողը ժառանգե
ժառանգ, կամ էլ մեծարանք։ Ծանր է, որ ափսոսացող չի լինելու։ Եթե Հայրենիքը մեկնողի
համար չի ափսոսում, կրկնակի է կորցնում։ Հայրենիքի դռան մոտ զանգ լիներ, որ գնացողը
կպչեր նրան անկախ իրենից, ու Հայրենիքը զարթներ՝ «վա՜խ, մեկն էլ գնաց»։ Բոլորը փող են հաշվում։ Սենտիմենտները պոեզիայի
ժամին, և այն էլ՝ քնելուց առաջ։ Առայժմ՝ Մարտիրոս»։
Էդուարդ- Դաժան նամակ էր:
Նաղաշ- Իսկ ինձ թվաց, որ լացով է գրված։
Գասպար- Թամ, նայեց։
Մարտիկի տեղը ստացա՜։ Իր լավը չհասկացավ ոչխարը։
Թամարա- (Գասպարին) Չհուզվես, դիմացը գիշեր է։
Ինձանի՞ց էլ ես բամբասում:
Գասպար- Ա՜խ, Թամար։ Երանի՜ եմ տալիս տիրոջդ:
Թամարա- Ի՞նչ ես ուզում
ասել։ Կրակի հետ չխաղաս, տակդ չիշիկ կանես։ (Լիլիթը սուրճ է
վերցնում, նստում չորրորդ
սեղանի մոտ։ Մկրտչին՝ Լիլիթին ակնարկելով) Քեզ է սպասում:
Մկրտիչ- Հիմա՞։
Թամարա- Որ չմնաս
Գասպարի բալա։
Գասպար- Ես….
Թամարա- (Մկրտչին) Պոչին կնայես։ Ներողություն կխնդրես, որ սխալվել ես:
Մկրտիչ- Ի՞նչ պոչ:
Թամարա- Ծանոթ
բարեկամները:
Ինչքան շատ, այնքան վատ։ Պոչատ հարս, տղա ջան։
Մկրտիչ- Կկտրեմ։ Էդ էր մնացել, կնիկս պո՜չ ունենա:
Գասպար- Պոչը ստուգիր, մնացածը՝ հեչ։
Մկրտիչ- (մոտենում է Լիլիթին) Կարելի՞ է ։
Լիլիթ- Ի՞նչ։
Մկրտիչ- Ներողություն
խնդրել, սխալմամբ։
Լիլիթ- Այո (Մկրտիչը
կոկտեյլներ է բերում, նստում Լիլիթի հետ նույն սեղանի մոտ)։
Թամարա– (Գասպարին) Շեֆի հետ գործ ունեմ։ Խոսքերդ հաղորդե՞մ, թե՞ խղճամ։
Գասպար- Համակարծիք եմ։ Թամ, Մարտիկի տեղը՜։
Թամարա- Հիմա՞… լսիր: «Իսկ քո մասին, իմ ամուսին, շեֆին կասեմ մութուլուսին, հենց որ շնչի իմ երեսին»։ Ի՜նչ
կնիկ ունես։ Դու ու՜ր, մութուլուսն ու՜ր։ (մոտենում է Արային) Կարելի՞ է։
Արա- (գլխով է անում: Թամարան Անիի հետ պատվեր է բերում է Արայի սեղանին: Անիին) Հարգելի
Անի, ճիշ՞տ է, որ շատերը հատուկ գալիս են
ձեզ հարցեր տալու համար։
Անի- Ոմանք նշանակալի բառերի անմիտ մեջբերումով տալիս են անհամ հարցեր։ Լսում եմ։
Թամարա- (Անիին) Լսիր,
«Կանացիությունը տղամարդկանց օգտագործելու շնորհքն է»։ Ո՞նց էր։
Անի- Տգեղ էր։ Ձեզ անվնաս
ժամանց (գնում է պատվիրասեղանի մոտ)։
Արա- Ի՜նչ կին է։
Թամարա- Ես էլ եմ հավան… հպարտ է։
Արա- Հպարտ, ինչքա՞ն։ Իսկ այդ արձանը։ Պետք է ճշտել մասսայի կարծիքը, ճաշակը։
Թամարա- Մասսան մաստակ է, ծամելով ձև կտամ ու կթքեմ։
Արա- Դրա համար էլ
բողոքում են։
Թամարա- Բա չասեի՞։ Վազեց
բողոքելու, ասեցի. “Եթե ոչ թե քսան տարվա վետերան լինեիր, այլ՝ քսան տարվա բոզ, քեզ
կտայինք”: Զարմացավ՝ “Սխա՞լ եմ ապրել” (ծիծաղում
են)։
Արա- Միանգամից չի լինում (նայում է Անիին)։
Թամարա- Ապրի տղաս,
շեֆ։ Էդիկի աղջկան ենք մեզանով անում։
Արա- Այո՜։ Հենց
բերեք, կբերեք։ Կաշխատի, կզննենք։
Թամարա- Բա՜ ոնց։ Հարսը քեզ մատաղ։ Բայց… կխանդեմ (ձեռքը դնում է Արայի ձեռքին)
Արա- Խելոք մնա։ Եթե
ուզում ես մեկին կուլ տալ, նրա ճաշակը հաշվի առ։
Թամարա- Շե՜ֆ։ Ֆռիկն
է ասել՝ ինչ հաճելի է, այն բարոյական
է։
Արա- Ֆռիկ
չեմ կարդում։ Ախ, Թամար։ Ինչին ձգտում ես, հասնում ես, սատանա։
Գասպար- Առանց ինձ, հա՞։
(Անինն) Կարելի՞ է զրուցել ձեր
ղեկավարի հետ։
Անի- Այո։ Նաղաշ, կմոտենա՞ս:
Նաղաշ- (համբուրում է Անիին) Խոստում (գնում է Գասպարի մոտ) Այո, պարոն պաշտոն։
Գասպար- Վարպետ, պառավը
չի՞ խանգարում։ Ամեն օր փող ենք տալիս։ Ասե՞մ, գան տանեն։
Նաղաշ- (նստում է) Օրհնանքը՞
չես հավանում, թե՞ որ չի ստորանում փողի համար, Գասպար։
Գասպար- Ինչեր եք ձեզ…
Նաղաշ- (սեղանի տակից հարվածում է Գասպարին) Նստիր։ Խորը, ապրես, խորը շնչիր։
Գասպար- Բա որ
տղամարդկությունից ընկնեմ, անխիղճ։
Անի- (Նաղաշին) Պարոն ղեկավար, Ռուբիկոնն անցա՞ր։
Արի:
Նաղաշ- (Անիին) Գալիս
եմ։
Գասպար- (Նաղաշին) Թե՞ կարծում ես, ինքնասիրություն չունեմ։
Նաղաշ- (Գասպարին) Թող
մնա գետնին, քամին կտանի։
Գասպար- Էդպես չնայես: Գիտե՞ս՝ ի՜նչ
տղամարդ եմ։
Նաղաշ- Տղամարդկությունն
այնտեղ չի: Այնտեղ բնությունն է՝ կյանքի միավորը։ Տղամարդկությունը դրանից բարձր
է՝ պատվի միավորը։
Գասպար- Է՜, ընկերություն չարեցիր։ Ես թշնամու թիկունքում, Թամս
միամիտ, սա էլ… Լավ շեֆ չկա։ Ով շեֆ դարձավ, խե՜ղճ Թամիս չարչարեց։ Որ շեֆ չեմ, իրավունք չունե՞մ։
Նաղաշ- Հեռացիր, որ շնչես:
Գասպար- Որոշել եմ, բա
ո՜նց։
Արա- Գասպար, նամակն
ուղարկեցի՞ր։
Գասպար- (Արային) Ի՞նչ, ցավդ տանեմ։
Արա- (Գասպարին) Նամակը։
Նաղաշ- (ոչ մեկին) Ի՞նչ
եմ կորցրել… (կանգնում է)։
Գասպար- (Նաղաշին, բարձրաձայն) Խանգարում ես, չեղավ։ (Արային) Ուղարկված է, գրանցված: (Արան զրուցում է Թամարայի հետ։ Նաղաշին) Ասա։
Նաղաշ- (Գասպարին) Հարգեցի:
Բախտդ գուշակեմ։ (սուրճի բաժակի մրուրը քսում է Գասպարի
երեսին) Առաջընթաց ունես։ Բայց ապրանքդ չկա։
Կի՞նդ է, փողե՞րդ:
Անի- (մոտենում է Նաղաշին) Խնդրում եմ։
Նաղաշ- (Գասպարին) Չմաքրես, եկա (գնում է իր անկյուն։ Գասպարը մաքրում է իր երեսը)։
Անի- (Նաղաշին) Իրար չե՞նք հասկանում։
Նաղաշ- Չի կարելի
բարբարոսին և պատժել, և քարոզել։ Ծիծաղելի է։
Անի- Որ չհռհռամ, հետայսու բարբարոսներին չեմ սպասարկի: Հրաժարվե՞մ, ասա։
Նաղաշ- Դու ինձ չե՜ս ոչնչացնի։
Անի- Գոնե կամուսնացնեմ
(գնում է պատվիրասեղանի մոտ)։
Նաղաշ- (ինքն իրեն) Իսկ մենք ո՞վ ենք, եթե մեզ ուժ են տալիս ուրիշի սխալները։
Լիլիթ- (Մկրտչին) Հայրդ ոչինչ չի՞ ասում։
Մկրտիչ- Ասում է՝ մորդ լսիր։ (Լիլիթը ծիծաղում է) Գիտե՞ս, ի՜նչ հարցեր է լուծում։
Լիլիթ- Գիտե՜մ։ Աստված հեռու պահի։
Մկրտիչ- Նաղաշը քեզ
շոկոլադ տվեց, տեսա։ Սիրու՞մ ես։
Լիլիթ- Սիրում եմ։
Մկրտիչ- Շա՞տ։
Լիլիթ- Սիրում եմ,
սիրու՜մ։
Մկրտիչ- (շոկոլադե սալիկ է պարզում) Դե, չափսոսես։ (ձեռնաշղթաներ է ցույց տալիս) Խանութի ընկերոջս փակեցի ու ստացա։ Զուգարան էր ուզում։ Ինչքա՜ն
ծիծաղեցի։
Լիլիթ- Հոտ ունի։
Մկրտիչ- Լու՞րջ ես
ասում։
Լիլիթ- Քեզանից հոտ առնու՞մ ես։
Մկրտիչ- Չէ։
Լիլիթ- Դե, դրա հոտն
էլ չես առնի։
Մկրտիչ- Խաբե՞լ է։ Լա՜վ։
Բախտդ գուշակե՞մ։
Լիլիթ- Փորձիր։
Մկրտիչ- (վերցնում է Լիլիթի սուրճի բաժակը) Հիմա “Լ” տառով աղջիկը կշշմեցնի՜։
Լիլիթ- Այո՞ (իր կոկտեյլի
բաժակի միջի եղածը լցնում է Մկրտչի գլխին)։
Մկրտիչ- Հո… հո… ի՞նչի
համար։
Լիլիթ- Չգիտեմ։ Քո
ասելով (գնում է Անիի մոտ)։
Մկրտիչ- Տես է (բաժակը
ձեռքին մոտենում է Նաղաշին)։
Նաղաշ- (տեսնելով Մկրտչի հետ կատարվածը,
ինքն իրեն) Վա՜խ։
Էդուարդ- (Լիլիթին) Երկու զրկում։
Անի- (համբուրում է Լիլիթին) Շա՜տ վատ էր։
Թամարա- (տեսնելով կատարվածը) Ամուր ընտանիք կլինի։ Շեֆ, բախտդ գուշակե՞մ։
Արա- Փորձիր։
Թամարա- Ոչինչ չկա, ոչ քաղա՜ք, ոչ մարդի՜կ։ Ես ու դու…
Արա- Մի՜ ոգևորվեք։ Առանց քաղաք մենք
ոչինչ ենք, չկանք։
Նաղաշ- (Մկրտչին) Չվախենա՞մ: Հանգիստ խղճով գյուղ գնա՞մ։
Մկրտիչ- Չշտապես։ Մորքուրին կբուժես, կգաս (գնում է, նստում իր տեղը)։
Լիքիթ- (մոտենում է Նաղաշին) Խորհուրդ տուր, զգույշ մարդ։ Մկոն առաջարկություն արեց։
Նաղաշ- Իմ ասածն է։
Լիքիթ- Ի՞նչը:
Նաղաշ- Թամարի հետ
ամուսնանում եմ, և դառնում ես իմ աղջիկը։ Ես ճիշտ էի՞։ (Լիլիթը շուռ է
տալիս մոլբերտը) Ինչու՞… նկարը փչացրիր:
Լիլիթ- Լավ արեցի։ Եվ նկարներիդ որակն է ընկել, և
շրջապատիդ, և կատակներիդ։ Ես գնացի։
Նաղաշ- Ու՞ր
(ուղղում է մոլբերտը)։
Լիլիթ- Ոչ մի տեղ։
Նաղաշ- Ոչ թե կատաղիր փուչ բանից, այլ հայերեն խոսել սովորիր՝ «Գնացի ո՜չ մի տեղ»:
Լիլիթ- Իսկ քո
գիտությունը գիտի, որ առանց քեզ գնալու եմ ոչ մի տեղ (մոտենում է
մոլբերտին)։
Նաղաշ- Հանգստացիր… ըըը՜… բարիտուն։
Լիլիթ- …Բարիտուն
ասում է տան անդամն իր տանը, որ տունն
ասի՝ արի տուն։ Դու ինձ…
ասեցիր
բարիտուն։
Նաղաշ- …ստացվեց։
Լիլիթ- Այսուհետ կասես
առանց ստացվելու։ Մենք մի տուն ենք (գնում է, հենվում ծառին)։
Անի- (մոտենում է
Նաղաշին) Ինչպե՞ս ես, մեկ օգնական, մեկ
խանգարիչ, մեկ…
Նաղաշ- Ե՞րբ է տղամարդը դառնում ամուսին։
Անի- Հը՜մ, երբ ձգտում
է այդ կնոջ ներկայությանը: Ապրես,
ջանս (գնում է իր տեղը)։
Լիլիթ- (մոտենում է Նաղաշին) Ինչ կասես, գնա՞մ: (Նաղաշը լռում է) Գնացի (գնում է ծառի մոտ)։
Նաղաշ- (ինքն իրեն) Երազանքներն էլ ե՞ն դարանամուտ լինում։
(շարունակելի)