Գործող անձինք
Հրաչյա – ուսանող
Անահիտ – ուսանողուհի,
Հրաչյայի ընկերուհին
Գագիկ – ուսանող, Հրաչյայի
համակուրսեցին
Կարինե – Անահիտի
դասընկերուհին
Գևորգ – ուժային կառույցի աշխատակից, երիտասարդ տարիքի տղամարդ
Գայանե – Գևորգի
ընկերուհին, երիտասարդ աղջիկ
Հարևան – Հրաչյայի հարևանը,
հասուն տարիքի տղամարդ
Ես ստիպված եմ քեզ մոռանալ, քանի որ առանց քեզ չեմ կարող: (Գևորգյան Իշխան)
Առաջին գործողություն
Առաջին մաս
Բնակարան: Ձախ պատի միջնամասում մուտքի դուոը: Կողմնորոշումները` դահլիճի կողմից: Դռնից դեպի դահլիճը երկու մետր հեռու հայելի իր դարակներով, կողքին` կախիչ: Հայելու դիմաց աթոռակ է: Այդ անկյունը մի փոքր ելուստով առանձնացված է: Կախիչից կախված են կանացի անձրևանոց և տղամարդու սպորտային վերնազգեստ: Բեմի խորքում լուսամուտ է, աջ կողքին՝ պահարան: Լուսամուտի մոտ առանձին սեղան իր աթոռով, վրան՝ համակարգիչ: Լուսամուտագոգին դրված է կակտուսով ծաղկաման: Բեմեզրից մեկ մետր հեռավորության վրա դրված են բազմոց, բազկաթոռներ, սեղանիկ: Սենյակի աջ կողմում երեք դուռ է՝ դեպի խոհանոց, բաղնիք, և ննջարան:Ննջարանի ներսը դահլիճի կողմից երևում է: Ննջարանում դահլիճին հակադիր պատին զուգահեռ դիրքով մահճակալ է, վարագույրով առանձնացված: Աջ պատի երկարությամբ, բեմեզրի հետ տեղադրված է մահճակալ: Մահճակալի և աջ կողմի պատի միջև մեկ մետր տարածություն կա: Աջ կողմի պատի մեջ, բեմեզրի հետ պահարան է հարմարեցված: Պահարանի կողքին պատուհան է: Բոլոր պատուհանները ունեն վարագույրներ: Դռան և երկտեղանոց մահճակալի արանքում դրված է պահարան: Ննջարանի դուռը տեղակայված է բեմեզրի հետ: Դռան վրա հայելի կա: Լսվում է ջրի խշշոց:
Անահիտ- (ներս է մտնում մուտքի դռնից, ձեռքին տոպրակ, հայացքը դեպի դուրս) Ինչու Հրաչո՞։ Տաքացնում է: Լսիր, Հրաչո՜: Հետո: (դուռը փակում է, մոտենում բաղնիքի դռանը) Հրաչո՜, եկա՜:
Հրաչյայի ձայնը- Լավ արեցիր: Ինչու՞ երեկ չասեցիր:
Անահիտ- Մենակ ե՞ս
(տոպրակը թողնում է խոհանոցում):
Հրաչյայի ձայնը- Խիստ մենակ: Արի համոզվիր:
Անահիտ- (հեռախոսի զանգի ձայն է լսվում:
Վերցնում է սեղանիկի վրայի հեռախոսը) «Գևոն
էկավ, կծեծի: Վերջ»: Օհօ, իմ տարածքն է: (սեղմում է կոճակները,
կարդում) «Գայան, հոգուս կայարան»: Չէ, Հրաչո, կայարանում չիջար:
Հեռախոսը
դնում է իր տեղը: Հրաչյան բաղնիքից դուրս է գալիս
Հրաչյա- (համբուրում
է Անահիտին) Անոս չի համբուրում, որ գժվե՞մ:
Անահիտ- Հասցե կտամ,
կբուժվես՝ կայարանի Գայան:
Հրաչյա- Իսկ
կոնկրե՞տ:
Անահիտ- Կայարան, ամբոջ կայարանում՝ մի Գայան:
Հրաչյա- Ես հուզվել եմ իմ սիրո պատճառով, իսկ դու՞ (գնում է ննջարան, հագնվում, բաղնիքի հագուստը գցում մահճակալին):
Անահիտ- Լուրջ սիրահարներն ամուսնանում են,
որ հիմարություններ չանեն:
Հրաչյա- Սկզբում
հիմարություն է, իսկ հետո՝ պարտականություն: Իսկ ինքնամոռաց սերը՞:
Անահիտ- Հասկացիր,
պարտականությունը սրբացնում է հարաբերությունները:
Հրաչյա- Շատ ես լրջացնում: Քիչ է մնում մոմ վառեմ, համբույրներով խաչակնքեմ…
Անահիտ- Մի սրբապղծիր: Թեմա՞
չունես, թե՞ համբույր: Ախր իրար
կորցնում ենք:
Հրաչյա- Եվ ի՞նչ: Կյանքը
վերջացա՞վ (վերցնում է հեռախոսը):
Անահիտ- Ոչ: Մի քիչ կլացեմ
առանց կլոր փորի: Դու էլ քո կյանքով:
Հրաչյա- Լավ: Եթե ասեիր, չէի
պայմանավորվի: Կսպասես (չոքում է, գլուխը դնում Անահիտի գոգին): Եթե լքում եմ այս վայելքը, ուրեմն կարևոր է, իմ վտանգավոր սեր:
Անահիտ - Քո կարևորը գիտեմ (բռնում է Հրաչյայի քիթը, քաշում դեպի իրեն): Օհո՜, նորություն է (տանում է դեպի իր կուրծքը): Որ համեմատես (Հրաչյայի քիթը շոյում է):
Հրաչյա- Մի ցավացրու: Անհիմն խանդը
խաթարում է ներվային համակարգը, դա էլ՝ ստամոքսի աշխատանքը, դա էլ՝ արյան
շրջանառություհը, դա էլ...
Անահիտ- Սիրելիների սիրտն ու քիթը:
Հրաչյա- Տեսնում ես: Խնայիր
սիրտդ, հեշտ ապրիր: Ես սիրում եմ միայն քեզ: Իմ գիժ (համբուրում է Անահիտին, գնում):
Անահիտ- Կփորձեմ: (գնում է ննջարան) Փնթի՜ (շորերը տեղավորում է պահարանում, ամառային վերնազգեստը թողնում մահճակալին: Բացում է պատուհանը, դուրս նայում):
Միջին տարիքի կնոջ ձայն- Ան ջա՞ն (Անահիտը
նայում է դեպի աջ, ձեռքով ողջունում): Կարոտել էի: (բարձր ձայնով) Տուն արի, գիժ՜ս:
Աղջիկ երեխայի ձայն- Ես եմ քեզ պետք,
դու արի:
Անահիտ- Տեսա՞ր, վեց էր, չէ՞:
Միջին տարիքի կնոջ ձայն- Դրա լեզվին
ի՞նչ տարիք: Երեխեքին շոր առանք,
փող չմնաց:
Անահիտ- (դեմքը դեպի ներքև)
Լիլ ջան, որ չգա, ի՞նչ ես անելու:
Աղջիկ երեխայի ձայն- Կկորեմ, թող
ամբողջ օրը լացեն:
Միջին տարիքի կնոջ ձայն- Ուզում
ես, որ գժվե՞մ:
Աղջիկ երեխայի ձայն- Շոր առնելու
ժամանակ սիրեիր:
Միջին տարիքի կնոջ ձայն- (Անահիտին)
Բա ե՞րբ ես գալիս:
Անահիտ- …Ես եմ չեմուչեմ
անում:
Միջին տարիքի կնոջ ձայն- Իզուր, իրեն պետք ես:
Գնամ աղաչեմ, որ տուն գա:
Կգա՞ս:
Անահիտ- Ես եմ քեզ պետք,
դու արի (փակում է պատուհանը, վարագույրները վրա բերում): Ես եմ քեզ պետք, դու արի (լսվում է դռան զանգի ձայնը: Գնում է, բացում դուռը):
Գագիկ- (ներս է մտնում,
ձեռքին տոպրակ) Կարելի՞ է: Վերջապե՜ս:
Անահիտ- Տանը չի:
Գագիկ- Գիտեմ: Ըը, տետրերն
են պետք:
Անահիտ- Ասա, գտնեմ, տամ:
Գագիկ- Արմենը բերելու է այստեղ: (գինու շորապատված շիշ
է հանում) Սպասենք:
Անահիտ- (մերժող ժեստով) Չէ, գնա: (Գագիկը կծկվում է):
Գագիկ- Եկել եմ քեզ համար: Այս բառապաշարով:
Անահիտ- Դու Հրաչոյի
ընկերն ես: Խմա՞ծ ես:
Գագիկ- Աղաչում եմ: Երազներումս վաղուց իմն ես: Թող երազս իրականանա:
Անահիտ- Գիտե՞ս, որ եթե Հրաչոն իմացավ, ձեր գյուղից դուրս չես գա:
Գագիկ- Քեզ հետ հաճույքով (փորձում է գրկել Անահիտին):
Անահիտ- (ապտակում
է Գագիկին) Դուրս կորիր… Առաջարկությու՞ն ես անում:
Գագիկ- (գրպանից թուղթ է
հանում) Անո ջան, չմանրանանք: Դրանից
զգացմունքները չարանում են, մումբա բռնում… Էէէ, չորանում են, մումիա դառնում:
Անահիտ- Պատրաստվել է մումբան, գուցե՞ մամոնա:
Վաղն էլ կնոջդ կդավաճանես:
Գագիկ- Կնոջս եղունգը սիրուհուս սրտի հետ
չեմ փոխի: Բայց քեզ կսազի սիրուհու դերը:
Անահիտ- Ինչու՞այդպես,
եղունգի փոխարինիչ:
Գագիկ- Ամուսնացած կանայք
չորանում են, դառնում փնթփնթան ու փնթի: Դու ափսոս
ես: Մնա այսպես ցանկալի: Երբ կգազազեմ աշխարհից, կգամ մոտդ, ու …կբուժվեմ:
Անահիտ- Վա՜խ: Կինդ կգազազի՜, ու կմնամ չորացա՜ծ սիրուհի: Հարմար օբյեկտ ես: Լցրու, կորոշեմ (գնում է խոհանոց):
Գագիկ- (շիշը բացում է, բաժակները լցնում: Մի բաժակ խմում է): Քեզ համար օբյեկտ էլ եմ, սուբյեկտ էլ: Եթե ինձ սիրես, կճանաչես, ու կսիրահարվես:
Անահիտ- Քե՜ֆ ենք անում:
Գագիկ- (գրկում է Անահիտին) Ապացուցիր, ուշ է:
Անահիտ- (թույլ չի տալիս) Թող: Ժամանակ տուր: Դժվար է:
Գագիկ- Ի՜նչ ենք անելու, երազներիս առաջին տիկին: (գինին
խմում է, սիգարետի տուփ հանում) Բայց քո… Հրաչը համը հանում է:
Անահիտ- Ի՞նչ է եղել:
Չծխես:
Գագիկ- Աղջիկների մոտ
գոռաց: (տուփը դնում է գրպանը) Տեղը դրեցի: Ինչ՞ ես գոռում:
Անահիտ- Ներողություն
խնդրե՞ց: Չե՜մ հավատա:
Գագիկ- Մոտավորապես: Ասեց,
որովհետև ապուշ եմ (իր բաժակը լցնում է):
Անահիտ- Ո՞վ:
Գագիկ- Ի՜նչ հարց էր: (մոտենում է Անահիտին) Մի պաչ, անխիղճ:
Անահիտ- Շա՞տ ես սիրում:
Գագիկ- (խմում է, նորից իր
բաժակը լցնում) Շա՜տ: Չեմ համբերում պաչել:
Անահիտ- Ներքևից կերգե՞ս ինձ համար:
Գագիկ- Վարդանն էր, շենքի հետևից: Ինքն էլ էր քեզ սիրում:
Անահիտ- Գիտեմ, ի՜նչ կարևոր է: Կարո՞ղ ես ներքևից կանչել` «Եթե չգաս, կմեռնեմ, աստվածուհի»: Այնքան, որ ոստիկաններով ու հարևաններով գան: «Աղջիկ ջան, կամ այս շենքից գնա, կամ այդ սոխակին բան
հասկացրու»:
Գագիկ- Ի՞նչ արեցիր:
Անահիտ- Մնացի, Գագիկ: Տաք
ջուր կար, ափսոս էր:
Գագիկ- Ես չեմ անի: Հո սոխակ,
էէ՜, վայրենի չե՞մ:
Անահիտ- Այո, վայրենի է: Գիտե՞ս ինչ է ոգին, ոգու թռիչքը (գնում է բաղնիք):
Գագիկ- (միացնում է «Լուսնյակ գիշեր»
երգը) Վախենում եմ ոգու թևերի թափահարելուց:
Անահիտ- (մոտենում է, երգը
անջատում) Երգս չաղավաղես:
Գագիկ- Բայց Հրաչը…
Անահիտ- Չլսեցի՞ր, հի…վանդ:
Թե չէ ականջներդ կթափահարես:
Գագիկ- Չէ, տրամադրվելդ
ուշացավ: Ախր Հրաչն
ի՞նչ կապ ունի: Ինչե՜ր
կանեինք:
Անահիտ- Իրիկունը կգաս: Երկու օրով գնում
է: Լա՜վ կլացեմ, ու կսպասեմ:
Գագիկ- (պարի շարժումներով) Հուզիչ ծրագիր էր: Երկու՜ օր ապացուցելու ես սերդ:
(չոքում է) Պաչեմ, որ դիմանամ:
Անահիտ- (ձեռքը պարզում է: Գագիկը համբուրում է) Կդիմանամ: Ա՜խ,
Հրաչո:
Գագիկ- Ասա Գագիկ: (ծնկած գնում է դեպի դուռը: Ինքն
իրեն) Համարյա տրամադրել
եմ:
Անահիտ-Կանգնիր, թե չէ քեզ կտանեն
հիվանդանոց, ինձ էլ
ոստիկանություն: Աստվա՜ծ:
Գագիկ- (կանգնում է, ինքն
իրեն) Սիրտը ցավեց: Բայց Հրաչը մե՜ղք է: Ընկերս է: Ի՜նչ տղա եմ, Անոյի պես ապրանքը կես
ժամում:
Անահիտ- Ծաղիկներ կբերես: Թխվածք,
գինի առանց շորի:
Գագիկ- (Ինքն իրեն) Հանվելու
է: Թա՜նկ սեր է: Գինին ափսոս էր (դուրս է գնում):
Անահիտ- (հեռախոսով զանգում է) Կուշանա՞ս… մի շտապիր... Թալին …
Զանգեցին …
երկու օրով… Սոված չմնաս (սեղանը հավաքում է, դուրս գնում):
Երկրորդ
մաս
Նույն բնակարանը:
Սեղանին հյութեր, թխվածք, մրգեր, գինի: Լսվումէերաժշտություն: Լսվում
է դռան զանգի ձայն: Հրաչյան բացում է դուռը:
Գայանե- (ներս է մտնում) Կարելի՞ է …բարև՜։
Հրաչյա - (Գայանեի այտը
համբուրում է) Արի, ա՜յ կատու, գիշերային լուսատու՜:
Գայանե- Ամուսիննե՞ր ենք, որ թշից, այսուհանդերձ:
Հրաչյա- Էլի վատ չի: Մի ամիս
երգեցի, մի ամիս ձեռքը բռնեցի, գլուխս էլ ջարդեց…ի, նո՜ր թշին եմ հասել (մոտենում են բազմոցին):
Գայանե- (նստում է) Դրա համար սեր է պետք լա՜վ վերջաբանով:
Հրաչյա- Մենք ըստ Դարվինի:
Լա՜վ վերջաբանը, հետո բացատրվելը, ու վերջում՝ սերը:
Գայանե- Իսկ կլինի՞ այդ սերը (պայուսակը դնում է կողքին):
Հրաչյա- Ես կապացուցեմ սիրելով, և կսիրեմ ապացուցելո՜վ:
Գայանե- Խորը միտք էր: Չե՞մ խեղդվի:
Հրաչյա- Քեզ ափ կհանեմ, և արհեստական շնչառություն կտամ (գրկում է Գայանեին):
Գայանե- Մի… Ես պետք է դիմադրեմ, որ
ցանկությունդ վերածվի
կրքի:
Հրաչյա- Ե՜ս անզուսպ կի՜րք
եմ: Բեր սկսենք վերջաբանից, անցնենք առաջ:
Գայանե- Չէ, էֆեկտի համար:
(քաշքշում է Հրաչյայի քիթը) Չէ, չէ, չէ:
Հրաչյա- Կատվիկ, քիթս խանդի զոհ է: Կպաչեմ, կասես չէ, կգրկեմ՝ չէ, կհանվեմ, էլի՝ չէ:
Գայանե- (քաշքշում է Հրաչյայի ականջներից)
Չէ, չէ, չէ:
Հրաչյա- Ցավում է…սիրտս: Էլ ո՜չ մի բան չքաշքշես: Եթե չգրկեմ, կկրքազրկվե՜մ:
Գայանե- Քեզ համար իմ չէն
հա է: Ես Չեգայն եմ:
Հրաչյա- Ի՜նչ դրական չէ է:
Անիս հա-ից ուժեղ: Սկսեմ փրկելը (լսվում է դռան զանգի
ձայնը): Գիտեի՜,
փորձում է: (մոտենում է պատուհանին) Արի, տեսնեմ՝ ինչ ենք անում:
Գայանե- Վա՜յ, ինչո՞վ ես
մտածում, հարմար չի:
Հրաչյա- Մտիր սեղանի տակ:
Գայանե- …Էլի՞ ուսանողական
փորձեր:
Հրաչյա- (Գայանեին տանում է դռան մոտ) Ես բացեմ, պաչեմ, տակից
փախիր, մե՜ղք ես:
Գայանե- Մայրիկդ գիտի՞, բալիկ:
Հրաչյա- Իմ հորքուրի աղջիկն ես: Տանեմ գրադար…է՜, ռեստորան, կլողանանք, շոր կառնեմ, պոնչիկ կուտենք (Գայանեին ստիպում է կքանստել):
Գայանե- Էլի պարտքո՞վ, խոստումնալիք ուսանող:
Հրաչյա- Քո չէն հա է, չէ՞ (հեռախոսով զանգում է): Հենց պաչեմ…
Գայանե- Իմ չէն՝ չէ է: Ես Չեգայն եմ:
Հրաչյա- (հեռախոսով) Ան ջա՜ն, դու՞ ես:
Անահիտի ձայնը- Չե՞ս ճանաչում:
Հրաչյան դուռը բացում է, ձեռքերը լայն բացած գնում առաջ: Ներս է մտնում Գագիկը, ծաղիկներն առաջ պահած: Գրկախառնվումեն, համբուրվում:
Գայանե- (կանգնում է) Պա՜չ: Բա ե՞ս:
Հրաչյա- (Գագիկին) Դու՞ ես: Ու՞ր էիր քշում (գնում է բաղնիք):
Գագիկ- (նստում է բազմոցին, Գայանեն մոտենում է Գագիկին) Ես էլ էի… , Ան…Ան... անհարմար է, Անոն
չի: Կարոտել էի: Տա՞նն ես, բա ես…Ան…անհարմար...
Անահիտը
մտնում է ներս, գնում հայելու
անկյուն:
Հրաչյա- (բաղնիքից դուրս է
գալիս) Ծաղիկներն ու՞մ համար են, այ
անհարմար:
Գագիկ- Ան…այն…ձեր դռան
վրա: Ինչ լա՜վն են:
Հրաչյա- Լավ է, որ դու ես, բայց եթե Անիս
համար են, պոչերով կուտես:
Գագիկ- Չէ, ի՜նչ Անո: Է՜,
կուտեմ (մի ծաղկագլուխ է ծամում, նկատում Գայանեին): Ինչ
լա՜վ է, որ Անոյին… թողել ե՞ս:
Հրաչյա- Անոյին չեն գտնում,
որ կորցնեն, ու քո նմանն էլ հավակնի: Կուլ տուր:
Գագիկ- (համբուրում է
Գայանեի ձեռքը: Հրաչյային) Անոն գա, Անոյին թողն…մնա՞ քեզ:
Հրաչյա- Մեղք ես: Էլ ի՞նչ գտար (Գագիկը տոպրակի եղածը
դատարկում է): Դե, գնա: (Անահիտը հեռախոսով զանգում է: Հրաչյայան հեռախոսը միացնում
է) Անս, կյանքս:
Անահիտ- Ինչու՞ անջատեցիր:
Հոգիս թողել եմ տանը, չի՞ երևում:
Գագիկը տոպրակի եղածը նորից
լցնում է տոպրակը: Միաժամանկ ուտում է, խմում: Գայանեն ծաղիկների համար խոհանոցից ծաղկաման
է բերում, սեղանը կարգավորում:
Հրաչյա- (հեռախոսով) Անս, հոգիդ մտել աչքերս, լացացնում է, ինչ անեմ: (հեռախոսից հեռու) Շա՜տ ասեցի:
Գալու է՜ (Գագիկին տանում է միջանցք, տոպրակը վերցնում):
Անահիտ- Վա՜յ, եկա:
Հրաչյա- Տղերքը լկտիացել են: Չգաս (դուռը փակում է: հեռախոսից հեռու) Վա՜յ Անո,
վայ:
Անահիտ- Մի՜ րոպեով: Ովքե՞ր
են:
Հրաչյա - Հիմա: (դուռը
բացում է, հեռախոսը տալիս Գագիկին, որ թխվածք է ուտում) Անս է (դիտում է միջանցքը, շոշափում
Գագիկի գրպանները):
Գագիկ- (լիքը բերանով) Ի՞նձ է ուզում:
Հրաչյա- Ասա քեֆ ենք անում, չգաս (մի բաժակ հյութ է
հասցնում Գագիկին):
Հիմար բաներ ասա, քո նման: Աստված ջան, էս էլ փրկիր, ու՝ վերջ:
Գագիկ- (խմում է) Ապրես: Հազի՜վ
հիշեցիր: Թխվածք: Ուզում էի ասել, համբույր: Ան ջան, եկել եմ: Գինի էլ…սիրու՜մ եմ:
Հրաչյա- (շարժվում է դեպի սեղանը, վերադառնում, Գագիկին) Չհասկացա՞ր, դմբո:
Գագիկ- (հեռախոսով) Տեղը
տեղին: (Հրաչյային) շփման կետեր ենք փոխանակում: (հեռախոսով) Չէ՞, Ան ջան, չգաս: Օխայ: (Հրաչյային) Մե՜ղք ես, Հրաչ: (հեռախոսով, շշուկով) Երկուս պլյուս մեկ ենք: Արի: (Հրաչյային)
Մեկն ինձ (Հրաչյան
հարվածում է Գագիկին) Ան ջան, գիրք եմ ուզում գիշերը կարդամ, չի տալիս:
Անահիտ- Ես ի՞նչ անեմ:
Գագիկ- «Անի» սրճարան, (Հրաչյային նայելով) մեծ հաճույքով չե՜մ գա: Եղա՞վ:
Անահիտ- Եղավ: Տուր իրեն (Հրաչյան վերցնում է հեռախոսը): Հրաչո՜:
Հրաչյա- (փակում է դուռը) Ա՜ն (նկատում է Անահիտին, հեռախոսով): Կասկածու՞մ ես:
Անահիտ- (հեռախոսով) Արածդ դուրս չի՜ գալիս: Նայիր աչքերիս:
Հրաչյա- Ըհը (նայում է Անահիտին): Նայե՜մ, չնայե՜մ, նույն կասկածամիտն ես:
Անահիտ- Որ չգամ էլ, գիտեմ՝ գինի, հյութե՜ր, դիցուհի՜, թխվա՜ծք, (Հրաչյան նայում է սեղանին) մրգե՜ր, երե՜ք, չէ, երկու ափսե…
Հրաչյա- Այ քեզ բա՜ն: (մոտենում է սեղանին) Արի, հսկիչ փերի: (Գագիկին տանում է Գայանեի մոտ: Անահիտը դուրս է գնում) Չսիրահարվեք, մեղք եք (հեռախոսը ականջին դրած նայում է անձրևանոցին):
Գագիկ- Ուրիշի էլ եմ սիրում: Չի՞ խանդի:
Հրաչյա- Ես էլ: Քրմուհուն էի փրկում, զարթնեցի, ու լաց եղա: Նույն էակն էր իմ գրկում:
Գայանե- Ես քրմուհի չեմ: Իմ կողքին չեն լացում: Գևորիս կսիրեմ: Ձեզ ցած կգցի, ու կտուգանի սխալ արագության համար, ու դուք կլացեք:
Հրաչյա- Ինքը որ գա, ես ու Գևորդ կթչենք երգելով: Ինքը Գևոյից ուժեղ է, բա՜: Դե գնա՜:
Գագիկ- Ինձ չի գցի: (Հրաչյային) Անոյին ասե՞մ, որ իրականում սրան չեմ սիրում:
Հրաչյա- (Գագիկին) Ներքևում կասես: (մի քանի ծաղիկ է պարզում) Պետք կգան:
Գագիկ-Լավ, սիրեցի: (ակնարկելով Գայանեին, Հրաչյային): Գիտի՞, համաձա՞յն է:
Հրաչյա- (հոտոտելով հասնում է դռանը) Սիրիր: Էս ի՞նչ է վիճակս, Ան: (ձևերով) Ան
ջա՜ն, կթողե՞ս աղջիկների հետ մի քիչ խաղամ, գամ:
Գայանե- Ո՞վ է ձեր դասատուն:
ժամանակ է պետք: (Գագիկին) Արի, տեսնեմ
Հրաչյա- Որ տրամադրվես,
ինչե՜ր կառնեմ: (ինքն իրեն) Գիտի, որ չունեմ:
Գագիկ- Ես էլ կառնեմ: (Գայանեին) Կարելի՞ է ինտիմ հարց:
Հրաչյա- Դուք ինտիմացեք, որ ես դիմանամ:
Գայանե- (դատարկում է տոպրակը) Նայած խորությանը ։
Գագիկ- Ձեր անունն ի՞նչ է (մուտքի դուռը բացվում է):
Գայանե- Առայժմ Գայ, հետո...
Անահիտ- (ներս է մտնում) Ես մի րոպեով, տղաներ: (Հրաչյային համբուրում է) Լացիդ չդիմացա: Օհո՜, մեկ լկտի, երկու լկտի, իսկ այս լկտի՞ ն:
Գագիկ- (Անահիտին) Ան ջան, տեղը (Հրաչյան հրում է, հասնում է Գայանեին) տեղին..
Գայանե- (Գագիկին) Արի ծանոթանանք: Հսկի՞չ է:
Հրաչյա- (Գագիկին հրում է) Անս, ինքն աղաչեց (Անահիտը նստում է հայելու կողմի բազկաթոռին: Բաժակ է տալիս, ձեռքը համբուրում, ու բռնում: Գագիկին) Վա՜տ ընկեր:
Անահիտ- Ինձ էլ աղաչեց, թող Հրաչը չիմանա: Աղաչել ե՞ս, աղաչիկ (փորձում է բաժակը շպրտել: Հրաչյան բռնում է այդ ձեռքը ևս, համբուրում):
Հրաչյա- (Անահիտին) Այնքա՜ն
էի կարոտել, հայելու մեջ քեզ տեսա:
Անահիտ- Հոգուդ մեջ ես
նայել: Հայելին տագնապ հաղորդեց, ու փութացի: Գո՞հ ես:
Գագիկ- Ան ջան: Այլաբանություն է (համբուրում է Գայանեի ձեռքը, նայում Հրաչյային):
Անահիտ- Լկտիներիդ հավատ չկա: (Գայանեին) Դուք հանրամատչելի Գայանն եք, չէ՞:
Գայանե- (Անահիտին) Քո չէն հա չդառա՞վ: Եկել ես, էլի չէ ասե՞ս: Մեղք չե՞ն տղերքը:
Անահիտ- Տեղը տեղին (հարվածում է Հրաչյային): Տեսակա՞ն, թե՞ գործնական հավաք է:
Հրաչյա- (Գայանեին, առանձին) Չխոսես, մենակ կասես …երևի:
Գագիկ- (ինքն իրեն) Տրամադրվել է, բայց խորամանկը երկուսին էլ պահում է: Ես ծաղիկ ուտեմ, ինքը սիրի՞ (ծաղկաթերթ
է ծամում, ծաղիկները
պարզում Անահիտին):
Անահիտ- (բաժակի եղածը շփելով Գագիկի վրա) Ընկերուհիս «Անի» ում լալիս է, գիտե՞ս:
Գագիկ- Անմեղ մեղավոր եմ: Քեզ կսիրեմ: Տեղը տեղին եմ եկել, ծաղիկներով, տկլոր շշով:
Անահիտ- Բարի աղջիկը, որ չտխրես
(բաժակը դնում է սեղանին):
Գագիկ- (առանձին) Ան ջան, մեղք եմ… է
մեր սերը: Հրաչին առայժմ չասես:
Մեղք եմ… է:
Անահիտ- (առանձին) Ոչ: Ասա, ու քոնն եմ: Ուզու՞մ ես:
Գագիկ- (առանձին) Հիմա Հրաչը կորոշի, ու մենք… ես կկողմնորոշվեմ:
Հրաչյա- (մոտենում է
Անահիտին) Բարկությունդ պարպվե՞ց: Խաղաղությու՞ն:
Գագիկ- Շուտ տրամադրվում
է, գինի չի շպրտում:
Գայանե- Հրո, չտժժա՞նք: (ինքն
իրեն) Երկուսն էլ դեմը դողում են, այ քեզ բա՜ն:
Անահիտ- Բայց ինչու՞ Հրո: Երևի՝ Գըգո՞ (Հրաչյան
գնում է Գայանեի մոտ):
Գագիկ- (Անահիտին, առանձին) Սա ուրիշ բան է: (Հրաչյան
մոտենում է) Սիրում եմ:
Անահիտ- (Գագիկին) Գնա, սերդ չթթվի, մեղք ես:
Գագիկը Գայանեի
հետ զրուցում է, բաժակները գինի լցնում, բացի Անահիտի բաժակից:
Անահիտ- (Հրաչյային) Խղճա ինձ: Դու՞ ես կանչել:
Հրաչյա- Երդվում եմ մեր
սիրով: Քանի՞ գլխանի
եմ, առանց ասելու:
Անահիտ- Մի երդվիր մեր սրբությամբ: Սեղանին
մեր գնած ապրանքն է:
Հրաչյա- Ան, խանդից գժվել
ես: Նայիր, ո՜նց են
ղունղունու՜մ:
Անահիտ- Քեզ կսովորեցնեմ
հարգել զգացմունքները, ներողություն խնդրել:
Հրաչյա- Դա՞ս ես տալու: Կու՜շտ եմ:
Անահիտ- Անմոռանալի (բանալի
է հանում, թաքուն համբուրում,
մրմնջում): Վերցրու:
Հրաչյա- (վերցնում է, ու
պարզում Անահիտին) Մի լրջացրու
Անահիտ- Ուրեմն սրանց կորցրու, ինձ կանչիր:
Գայանե- (հեռախոսը զանգում
է, միացնում է) Գև, ո՞նց
իմացար …չէ, որ ուզում ես, կարոտել եմ… որ տժժում էինք, երկու հարկ վերև… մերոնք
են, երևի:
Անահիտ- (Հրաչյային) Շրջապատդ
է հավաքվում: Ինձ փրկու՞մ ես, թե՞ կորցնում:
Հրաչյա- Սկսվե՜ց
կրակահերթը: (Գայանեին) Ինչու՞ կանչեցիր: Հարցրեցի՞ր:
Գայանե- (Հրաչյային) Դու
սկսեցիր: Թե՞ գիտես, չունեմ: Եկել էի՜նք երկու…(Հրաչյան Գայանեին նշան է անում, բանալին դնում գրպանը): Խեղճը
պարելու է, գոռգոռալու, երևի:
Հրաչյա- Գոռգոռա՞, ինչու՞:
Գայանե- (Հրաչյային) Պարելիս: էլ ոչ մեկիդ չեմ
սիրի: Որ շատ է խանդում,
ծեծում է… երևի:
Գագիկ- Ես ի՞նչ: Եղանակից եմ զրուցել, ու հարգանքից դրդված պաչպչվել:
Անահիտ- Ես եմ սիրում Գագիկին անհույս սիրով:
Գագիկ- Ինչու՞ անհույս: (ինքն իրեն) Բախտս սիրեմ: Անոն իմն է, ծաղիկ չեմ ուտի:
Անահիտ- (Գագիկին) Հույսեր չես ներշչում: Ընկերոջդ էլ բացատրիր:
Հրաչյա- (Անահիտին) Իսկ եթե հույսերը չափավորենք:
Անահիտ- (Հրաչյային) Պատրաստ եմ: Ինչքա՞ն:
Գագիկ- Բախտս է: Դասղեկիս նույն բառերն են (ծաղիկները տալիս է Անահիտին):
Անահիտ- (ծաղկագլուխ է մտցնում
Գագիկի բերանը) Որ մեր սերը չթառամի:
Հրաչյա- Իրար արժանի լինեք: (Գագիկին) Կուլ
տուր:
Գագիկ- (ծամելով, ինքն իրեն) Բախտս բերեց: Եթե ծաղիկ չառնեի, կակտուս կկերցնին:
Լսվում է դռան զանգի
ձայնը: Անահիտը դուռը բացում է:
(շարունակելի)