Литературный портал

Автор поста

ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈւՆ

Մեր մարմինը ևս խոսում է, ինֆորմացիա հաղորդում զրուցակցին, նույն ձևով ինֆորմացիա ստանում: Հետազոտությունները պարզել են, որ շփվելու ընթացքում խոսքի միջոցով մենք զրուցակցին հաղորդում ենք ինֆորմացիայի 10 տոկոսը, խոսքի հետ ինտոնացիաների միջոցով- 40, իսկ մարմնի լեզվի միջոցով- 50 տոկոսը:
Նշանակում է, որ մարմնի լեզվով մենք հաղորդում ենք ինֆորմացիայի մեծ մասը և հարկավոր է ճանաչել մարմնի լեզուն, որ կարողանանք ճիշտ կարդալ մեզ հասցեագրված մտքերն ու նշանները:
Օրինակ, կրծքի վրա հավաքված ձեռքերը, հայացքի փախցնելը, քիթը քորելը, զրույցի ընթացքում հորանջելը նշաններ են, որ ավելի կարևոր ինֆորմացիա կտան զրուցակցի մտադրության մասին, քան նրա խոսքերը:
Քանի որ մարդիկ ոչ միշտ են անկեղծ, բայց մարմնի լեզուն հաճախ մատնում է նրանց իրական մտքերը:
Քննենք մարմնի մի քանի դիրքեր կամ ժեստիկույլացիաներ, որոնք դիմացինին ուղարկում են հաղորդագրություններ:

1. Կրծքին խաչած ձեռքերն ու իրար վրա գցած ոտքերը դիմադրւթյան, անհամաձայնության նշան են, որ դիմացինը չի ընդունում ձեր խոսքերը: Նա կարող է ժպտալ, համաձայնվել բառերով, բայց նրա մարմնի դիրքը հակառակն է ասում: Խաչած ոտքերն ու ձեռքերը նշան են, որ դիմացինը մտքով, զգացմունքայնորեն և ֆիզիկապես առանձնանում է շրջապատից:

2. Ժպտալիս մեր աչքերի մոտ առաջանում են կնճիռներ: Իսկ երբ մարդը կեղծ է ժպտում, նայեք աչքերին: Նրա աչքերը չեն ժպտում, եթե չկան այդ կնճիռները:

3. Զրուցակցի ժեստերի կամ մարմնի դիրքի պատճենապատկերում նշան են ուղարկում, որ նա ձեր հետ էմոցիոնալ կապի մեջ է իրեն զգում: Դա լավ նշան է: Դիմացինի կարմնի լեզուն ենթագիտակցաբար հայելապատճենումը նշան է, որ զրուցակիցը կիսում է նրա մտքերը:

4. Մարմնի դիրքը կարող է շատ բան պատմել: Երբ մտնում եք որևէ հիմնարկի սենյակ, որտեղ շատ մարդիկ կան, շատ դեպքերում անսխալ որոշում ենք, թե այնտեղ ով է շեֆը: Ուղիղ մեջքը, հետ թեքված մեջքը, լայն ժեստերը վկայում են ղեկավարին հատուկ վարքի մասին: Նա մյուսներից շատ տարածք է զբաղեցնում: Իսկ ենթականերն անկած իրենցից որոշ չափով կռանում են, որ շեֆի համեմատ փոքր երևան:

5. Աչքերը կարող են մատնել տիրոջը: Մեղավոր մարդու համար դժվար է ուղիղ դիմացինի աչքերին նայելը: Բայց երբ մարդը գիտակցաբար խաբում է և դիտմամբ նայում ուղիղ աչքերին, նա ավելի երկար է նայում և դիմացինը սկսում է նեղվել նրա հայացքից: Եթե դիմացինը չափից դորս երկար է նայում ձեր աչքերին, նա կամ խաբում է, կամ ինչ որ բան թաքցնում:

 6. Հոնքերի բարձրացումը- անհարմարության նշան է: Դա նշան է զարմանքի, վախի կամ անհանգստության: Եթե ձեր կարծիքով հանգիստ զրույց եք վարում, բայց դիմացինը բարձրացնում է հոնքերը, դա նշան է, որ ինչ որ բան այնպես չի, բան կա, որի մասին չեք էլ կասկածում:

7. Գլխի շարժումը համձայնության նշան է: Բայց եթե զրուցակիցը չափից դուրս շատ է գլխով շարժում, դրանով ավելի շուտ նա մտածված ուզում է համոզել, որ համաձայն է, կամ անհանգստացած է ձեր մտքերով և փորձում է շեղել ձեզ:

8. Սեղմած ծնոտը լարվածության նշան է: Սեղմած ծնոտը, ձգված վիզն ու խոժոռ հոնքերը լարվածության, ստրեսի նշան են: Նա ինչ էլ որ ասի բառերով, պետք է հասկանալ, որ նա ծայրահեղ լարվածության մեջ է, և նրա բառերն ու մարմնի լեզուն մեզ տարբեր բաներ են հաղորդում:

 9. Եթե դուք լարված զրուցում եք, իսկ զրուցակիցը զրուցում է և հետն էլ իր մազերն է ուղղում, նրա մարմինը հասկացնում է, որ նրան ավելի շատ հետաքրքրում է իր արտաքինը, քան ձեր մտքերը:

Փորձեք խուսափել հետևյալ ժեստերից շրջապատում

1. Մի կծվեք, փոքրացեք: Այդպիսի դիրքը զրուցակիցը այսպես կհասկանա- ես չեմ ուզում ձեզ լսել: Դա հարգանքի բացակայության նշան է: Վստահություն արտահայտող դիրքը- հակառակը, ուղիղ մեջքն է, վստահ ուղիղ հայացքը, որը վկայում է զրույցի հանդեպ հետարքրքության մասին:

2. Խուսափեք ակտիվ ժեստերից: Ակտիվ ժեստիկուլյացիան վկայում է ձեր լարվածության մասին, կարծես թե ինչ որ բան եք ուզում թաքցնել: Ձգտեք ոչ աչքի ընկնող, ճիշտ ժեստերով արտահայտել ձեր վերաբերմունքը: Դա բաց գործող մարդկանց ոճն է:

3. Ժամացույցին նայելը: Զրույցի ընթացքում անցանկալի ժեստ է, ինչը վկայում է անհամբերության և շտապելու մասին: Եթե այդպես էլ չի, դա նշան է, որ զրույցը ձեզ համար հետաքրքիր չի:

4. Բոլորից շրջվել մի կողմ: Սա վկայում է, որ ձեզ հետաքրքիր չի կատարվողը: Նաև ինչ որ մակարդակում անվստահության նշան է զրուցակցի հանդեպ: Նույնն է, երբ զրույցի ընթացքում չեք թեքվում զրուցակցի կողմը, կամ նայում եք ուրիշ կողմ:

5.Աչքերը վեր հառել, չռել: Երբեմն ուիշների մոտ այդպես ենք նստում, կամ էլ մեկնումեկի հետ ուրիշներից գաղտնի հայացքներ փոխանակել, ինչը ցանկալի տպավորություն չի գործում ներկաների վրա:

6. Նստել ընկճված, տխուր տեսքով: Նույնիսկ եթե ներկաները ձեր տխրության հետ կապ չունեն, նրանք ձեր դիրքը կկապեն իրենց հանդեպ վերաբերմունքի հետ: Մի մոռացեք, որ ներկա եք այլ հարցի քննարկմանը, և ձեր տեսքը սխալ ինֆորմաիա կհաղորդի ներկաներին:

7.Եթե զրուցակցին մոտեցել եք ավելի քան մեկուկես ոտնաթաթ, դա կընկալվի որպես ներխուժում անձնական տարածք և կվկայի հարգանքի բացակայության մասին: Առնվազն կկորցնեք ձեր ռենոմեն ներկաների համար:

8.Չափից դուրս ուժեղ ձեռքսեղմումը վկայում է իշխելու ցանկության, իսկ թույլը- անվստահության մասին: Երկուսն էլ ցանկալի չեն: Ձեռքսեղմումը ցանկալի է իրագործել ըստ իրավիճակի և դիմացինի դիրքի, սեռի, տարիքի:

Սովորեք կարդալ մարմնի լեզուն, այն ձեզ կօգնի կյանքում ճանաչել մարդկանց և կողմնորոշվել շրջապատում
Создано 31.10.19 14:59
© Все права защищены
166