Литературный портал

Автор поста

Օգնիր ինձ (7) 18+

22
Հովսեփը լավաշը տեղավորեց տանն ու դուրս եկավ:
Վաղինակը քեռու տանից գնում է իր տուն, եղածից զարմացած: «Ի՞նչ եղավ դրան, ինչու՞ փոշմանեց, իր գլխին սարքեց: Կարո՞ղ ա՝ ձեռ էր առնում: Մյուս կողմից, ինքը ճիշտ է: Քաղաքը գյուղ չի, և էնտեղ հնարավոր է մեկի հետ լինես, ու ոչ մեկը չիմանա: Ինքը հաստատ ըտենց էր ուզում: Թե չէ՝ չաչանակ Սուսանը կսկսի տնետուն ընկնել ու երկու օրից Տիկոն էլ, իրա ամուսինն էլ կիմանան: «Իրո՜ք, խելացի վարվեց: Ինքն ըտենց աղջիկ չի: Մեռնե՜մ իրա սիրուն տեղերին, որ կոխեց աչքս: Չէ, ուրեմն, Անոյին կասեմ, մի օր էլ կկանչի, կուլտուրական կզրուցենք: Ձեռ մեռ չեմ գցի, որ զարմանա ու ինքը վիզս ընկնի, լացի»:

Հովսեփն իր երկու ընկերների՝ Գարիկի ու Գնելի հետ սպասում էր Վաղինակին: Նրան նկատելուն պես գրավեցին իրենց մարտական դիրքերը՝ համաձայն համատեղ մշակված պլանի: Տղերքը Սաթիկին տեսել էին դպրոցում, հիացել, իրարից թաքուն հետևից նայել ու որոշել, որ իրենց ապագա կինը պետք է հենց այդպիսին լինի: Ու, լսելով որ կանացի իրենց իդեալի նախատիպին, որ միաժամանկ մոտ ընկեր Հովսեփի հորաքույրն է, նեղացրել են, վրդովմունքի առաջին իսկ բռնկման պահին խոստացան վրեժ լուծել ու գնացին մարտակետ: Տղաները Հովսեփից մի քանի քայլ հեռացան, ձեռքներին կրակելու պատրաստ ձգած պարսատիկներ, ու ծոցները՝ կիսախակ պոմիդորներ:
Բայց Վաղինակի մոտենալուն համամասնորեն պակասում էր նրանց վճռականությունը, քանի որ չգիտեին ու չէին պատկերացնում, թե ոնց են մեծահասակ մարդուն սպառնալու, հետը քաշքշվելու: Սա դպրոցի հետևի պատը չի, ու Վաղինակն էլ դպրոցի տղերքից չի, թեկուզև՝ բարձր դասարանցի: Փախչելը բացառվում էր, մնում էր սպասել, հուսալով Հովսեփի վճռականությանն ու նախաձեռնությանը: Բայց և հոգու խորքում նախապատրաստվել էին լացելու, փախչելու, կամ էլ՝ մի երկու հոպարական ապտակով հարցը փակելու:
Հովսեփն էլ իրեն վստահ չէր զգում: Սկզբում ոգևորված էր, բայց Վաղինակի մոտենալուն զուգընթաց շտապ որոշում պահանջող ամեն վայրկյան սթափեցնում էր ու շփոթեցնում: Ահա գալիս է, ի՞նչ ասի, ո՞նց սկսի, որ համ ճիշտ լինի, համ էլ՝ ոտների դողն ու վախը չզգացվի:
Փակեց Վաղինակի ճանապարհն ու ասեց պատրաստված տեքստը, -Դու՞ ես հորս քուր Սաթիկին նեղացրել,- Տիգրանին հիշելը ստրատեգիական նշանակություն ուներ:
Իրոք, վստահություն տվեց: Վաղինակը մտքերով էր ու չէր ընկալել ոչ նրա խոսքի նշանակությունը, ոչ էլ՝ քիչ հեռու կանգած զինակիցների դերն ու նշանկությունը:
Ձեռքով մի կողմ հրեց ճամփեն փակողին,- Մենակ դու՜ էիր մնացել, լակո՜տ,- ականջի կողքով մի բան անցավ, ընկավ առվի կողքին: Նայեց՝ պոմիդոր էր:
Հովսեփը գոհ էր, չնայած նշան էր տվել քարով խփել, ու՝ քամակին: Բայց հասկացավ, որ Գարիկն էլ իր վիճակին է ու արել է առավելագույնը: Հայացքով նրան ոգևորեց ու նորից փակեց հակառակորդի ճանապարհը: Չգիտեր ասելիքն ու հիշեց իրենց տղայական վեճակռվի բլեֆները: Բլեֆն ուժից կարևոր է:
Ով չի զիջում, չի վախենում, չի դողում, հայացքը չի փոխցնում՝ արդեն հաղթող է,- Չփախնե՜ս, հետևիցդ վազելու ենք, գոռալու ու… խփելու: Տղամարդու պես կանգնիր ու խոսիր,- ու շշմեց, երբ զգաց, որ բլեֆն ազդեց:
Վաղինակը չէր էլ մտածում փախչելու մասին, բայց արդեն, անկախ իրենից, դա չբացառեց: Նայեց շուրջը, տեսավ երկու պարսատիկակիրներին լիցքավորված պարսատիկներով, հիշեց պոմիդորի սլացքն ականջի տակ, լրջացավ: «Փաստորեն գիտեն, ու կարող է Տիգրանն էլ իմանա: Երեխեքի հետ կռվել չի կարելի: Ամո՜թ է և խայտառակություն: Ծնողներն իրեն պարզապես աղբանոց կնետեն: Իսկ եթե հեռանա, հետևից կվազեն, կգոռան: Ու ինքն էլ, փաստորեն, լավ բան չի արել ու լեզուն կարճ է»: Նայեց Գնելին, ժպտաց, որպես թե՝ խաղացեք, երեխեք, բայց իմացեք, թե ում հետ, և՝ ինչ,- Դու մեր Կորյունի տղեն չե՞ս,-Կորյունի հետ դաշտի հողամասի հարևան են, իրար օգնում են, բերքի ժամանակ՝ հերթապահում:
-Կարևոր չի՜: Ես Հոսոյի ընկերն եմ, ու իրան բան ասող չլնի, եղա՞վ,- պարսատիկը ձգեց, բայց ուղղությունը թեքեց, որ եթե ձեռքը թուլանա՝ Վաղո հոպարին չկպչի: Հայրը կծեծի, կոմպից կզրկի, ձկան չի տանի, տանն աղջկա գործ կհանձնարարի: Հովսեփն ինտուիցիայով զգաց ուժերի հարբերակցության հոգեբանական փոփոխությունն իրենց օգտին, ու զարմանալը թողեց հետոյին, քանի դեռ ձայնի դողը չէր զգացվում, -Լսիր, ինչ եմ ասում: Տարիքով մեծ ես, բայց թե էլի Սաթիկ քու… հորքուրիս նեղացրել ես: … -թուքը կուլ տվեց- Էղա՞վ:
Վաղինակը վիրավորվեց: Խնդրելը՝ հա, բայց լակոտն իրեն սպառնա՞: Մենակով սրան նման հիսունին կպառկեցնի: Հրեց Հովսեփին, որ մի քանի մետր հետ գնաց, բայց իրեն պահեց ու վերդարձավ իր տեղն ու իր խրոխտ դիրքին:
Մեծավարի ժպտաց,- Գնա այ լակո՜տ.- ու ուզեց գնալ իր ճամփով, իրեն ստիպելով ծիծաղել,- Այ քեզ բա՜ն:
Հովսեփը բարկությունից ու շփոթմունքից ձեռքի քարը շպրտեց Վաղինակի ոտքերի կողմը, բայց այնպես, որ չկպչի: Այն մի փոքր կպավ, բայց Վաղինակն ամոթից ցույց չտվեց ու ցավը թաքցրեց դեմքի լրջության մեջ: Հովսեփն իր արածից սարսափած աչքերը փախցնելով մեքենայաբար ասեց մտադրված բառերը,- Լակոտը տարիքով չի, արածով է, - Տիգրանի խոսքերն էին, ինչպես միշտ՝ տեղին, ու վախեցած կողքերն է նայում,- «Բա որ խփի՝ ի՞նչ անեմ»:
Տղերքը շշմել էին, ու չիմանալով անելիքը, գետնին էին նայում: Վաղինակն էլ ապշած էր ու քարացել՝ է՜ս ինչ լկտի երեխեք են մեծանում: Հովսեփն հենց զգաց Վաղինակի շփոթմունքը, ժամանակ չկորցրեց, անցավ հաջորդ ծրագրավորված բլեֆին, որին ինքն էլ հավատաց: Ձայնը խուլ էր, բայց ավելի վստահ,- Թե մեկ էլ նեղացրել ես, գիշերն էս տղեն,- ձեռքով հարվածեց իր կրծքին,- ձեր տան ապակները ջարդելու ա ու չի՜ փախնելու, որ ասի, թե՝ ինչի համար,- գետնին քար փնտրեց, չգտավ, ծոցից կիսախակ պոմիդոր հանեց, ձեռքում խաղացրեց:
Վաղինակը հասկացավ՝ սա կանի, ու ինքը ոչինչ չի կարող անել: Եթե հիմա մեկն անցնի ու իմանա աղմուկի պատճառը, ինքը կորած է: Եվ հետո իր կռիվն այս լակոտների հետ չի, այլ՝ դրանց ծնողների: Չհաշված քեռու կարծիքն, ու նշանածի կողմի արձագանքը: Ձեռքը տարավ դեպի Հովսեփը:
Հովսեփն աչքերը փակեց՝ հարվածի պատրաստ: Տղերքը լարվեցին, իրար նայեցին: Բայց ընդամենը ուսին թփթփացրեց, որ արդեն կոչումի շնորհում է գյուղում: Մեծահասակ տղամարդը հավասարի պես ձեռքը գցեց Հոսոյի ուսին: Ավելին, փորձեց կաշառել, կիսվելով իր նվիրական մտքերով, որ արդեն համարյա ախպերութուն է: Չնայած, եթե իմանար, թե ում է ասում, երբեք չէր ասի,- Պստիկ ախպե՜ր, չե՜ս հասկանա: Ես իրան սիրում եմ:
Լացելու ու փախչելու պատրաստ, բայց իր նոր կոչման շնորհումից ոգևորված Սաթիկի նվիրվյալ ասպետը կատաղեց՝ «Դու ո՜վ, ինքն ո՜վ»: Չնայած տարիքին, հասկանում էր մարդկային հարաբերություններում ինտելեկտի ու անձնական հմայքի նշանակությունը: Վաղինակի զգուշավորությունն իրեն օգնեց վերագտնել հավասարակշռությունն ու հիշեցրեց հարազատ մթնոլորտը՝ դպրոցի պատի հետևի կռվավեճերը՝ աղջկա կամ ճշտի համար:
Վիզն աքլորի պես վերև ձգեց ու հովանավորյալի հրապարակավ նսեմացման վրեժը լուծեց տղամարդավարի,- Մենք էս երեքով էլ քո ախպոր աղջկան ենք սիրում: Նու՜յն ձևի ենք անելու: Ախպորդ կասես, որ մեզ հասկանա,- Տիգրանի ոճն էր, մեջը ուռեց՝ «հորս ցավը՜ տանեմ»:
Գիտեր, որ չի անելու: Նախ, որ չգիտեր, թե ինչ է արել և հետո՝ լավ էլ համեստ ու սիրուն աղջիկ է: Շփոթվել է, երբ երկու անգամ ինքը աչքերով կրակել է: Բայց աքլորանալը տղայական հնարք է ու շատ դեպքերում թույլ կողմին ստիպում է դողալ: Վաղինակն, իրոք, սառսռաց՝ «Էն երկուսը դժվա՜ր, բայց Տիկոյի լակոտն անող ա, ու ինքն էլ մի երկու թուք ու ապտակ մեծ ախպորից հաստատ կուտի: Չէ՜, պետք է ձև գտնել, հեռանալ: Ամեն րոպե փողոցով մարդ կանցնի»:
Ձեռքն առաջ պարզեց,- Ես ձեր ծնողներին ախպոր տեղ հարգում եմ: Չգիտեի՜, որ Տիկո ախպորս քուրն ա: Ապրե՜ք, որ գյուղում ձեր նման տղերք կան: Տղե՜րք, իրո՜ք, ձեր ցավը՜ տանեմ, մեռնե՜մ ձեր կյանքին:
Քաղցր բառերի առատութունը թուլության նշան է: Հովսեփը ենթագիտակցորեն զգաց, որ զիջումը պոկեց, թուլացավ: Հանկարծ տեսավ, որ Վաղինակն այնքան էլ բոյով ու հաղթանդամ չի: Ոգևորվեց, ուզեց չորով խոսել, բայց Վաղինակն արագ հեռանում էր, հազիվ նկատելի կաղալով, չսպասելով հակառակորդի ձեռքսեղմումին, օգտվելով իր գովեստների առաջացրած երեխաների շփոթմունքից: Հովսեփն ու ընկերները թափեցին գրպանների քարերն ու ծոցերի պոմիդորներն, ու երեք տղամարդ իրար ձեռք սեղմեցին:
Երեքի ձեռքերն էլ դողում էին:

Վաղինակը զարմացավ իրավիճակի այդքան կտրուկ փոփոխականությունից: Խելքին ոչ մի նորմալ բացատրություն չնստեց ու որոշեց՝ «շառից հեռու՜»: Բայց քանի որ արդեն ընկեր տղերքի մոտ գլուխ էր գովացել, որ Սաթիկն արդեն իրենն է, պատվավոր նահանջի լեգենդ ստեղծեց՝ «Տիկոն իմացել է, ու որոշել են ախպերավորի հարցը փակել»: Բայց իր երազախաբության ծնունդ նախապատմությունից չհրաժարվեց: Նախ՝ արդեն ուշ էր, հետո էլ՝ վրեժ էր լուծում և ամենակարևորը՝ իրեն հաճելի էր պատմելով վերապրելը, կարծես թե իրոք եղել է, ինչին ինքն էլ էր արդեն համարյա հավատում: «Ծառի տակ շորը բացեց, իրեն խելքից հանեց: Քեռու տանը հաց թխելիս իմացավ, որ ինքն էնտեղ է ու վազելով եկավ, թե՝ օգնեմ: Գնդերի սենյակում էլ երկար պաչպչվել են: Սուսոն՝ վկա: Մենակ թե՝ էստեղ էնտեղ չպիտի ասվի: Ես էլ մենակ ընկեր տղերքին եմ ասում, որ տեղն եկած տեղը ձեռից բաց չթողնեք: Օգտվեք քաղաքի սիրունիկ քածից: Վաղը կգնա, արածը կմնա»:
Շատերը չէին հավատում, մտքում ծաղրում, բայց բարձրաձայն ոչինչ չէին ասում, դրանով հիմարաբույր զրույցն ավարտում: Բայց հավատացող մասսա կար, որը երազում էր, որ դա ճիշտ լինի: Կանացի անբարո կերպարի ծանակումն իրենց անընդմեջ քննադատվող վարքի ու խոսելաձևի արդարացումն ու սկզբնաղբյուրն էր:
Փակ շրջան, որից գլուխ չէին հանում ոչ շրջանից դուրս գտնվողները, ոչ էլ մանավանդ, ներսում: Ու այդպիսի պատմություններն իրենց քայքայված հեղինակության փրկարար օղակն էին: Միաժամանակ երանելի հույսն էր ծիկրակում նվաստացնող առօրյայի ծխածածկույթում՝ «իսկ եթե հանկա՜րծ»…. Ծուխն, իրոք, անկրակ չի լինում:
Բայց, դե՝ որի՞ն բացատրես, որ զազրախոսների նկարագրածը ծուխ չի, այլ՝ դա տարածողների ներաշխարհի աղտոտ հոգեվիճակի ու առաքինի կնոջ կերպարից ակնկալիք սպասելիքների զռռացող անհամատեղելության քամու փոշին:

Հաց թխող Սուսաննան էլ վերջապես մարմնավորել էր իր դժգոհութունը, հայտնաբերել իր անբավարարվածության արմատներն, ու միայնակ կնոջ անվերջանալի խեղճության պատճառի կենդանի կրողին: Ու կիսվում էր իր հայտնագործության սկզբունքային դրույթներով հարևանների, ծանոթների ու լավաշ թխողների տներում: «Պատվասեր ու ճիշտ ապրող կնանիքի ցավերի ու կյանքի չպակասող խուժանության պատճառն էդ սիրունիկ քածերն են, որ իրենց քաղցր ու գռգռող ժպիտներով, բաց ոտերով ու կիսաբաց ծծերով իրենց են քաշում թանկանոց հոտից խաբնվող էշ տղամարդկանց: Բայց կինը հո մենակ գիշերվա հաճույքի համար չի՞: Բա տունը՞, պատիվը՞: Հետո են գլխներին տալիս, բայց՝ իրեն ի՜նչ: Ինքն էլ դրանց պատճառով մնաց անմարդ ու լավաշ թխող: Քնում են, զարթնում, տանից մենակ դուրս գալիս, աչքով անում, ու՝ զույգով տուն վերադառնում: Ինքն ըտենց բաների ժամանակ չունի՝ աշխատում է, երեխա պահում: Հլա թո՜ղ իմ չափ կախվի թոնրի կրակի մեջ, տենանք՝ էլ կծիծաղի՞: Երեսի կաշին կչորանա՜, աչքերը կփոքրանա՜ն, ձեռները կճաքչքեն: Էլ ո՞վ դրան կմոտենա: Թե չէ՝ մարդն աշխատի, կնիկը մսխի, ոռն ըստեղ ընդեղ քսելով կյանք անի, ինքն էլ ըսե՜նց մաշվի: Աչքիս տեսածն է: Էլի չասե՜ք՝ Սուսանը սուտ բաներ ա ասում: Էն ա՝ Անոն կենդանի վկա: Աչքերը բնից փախան, որ տեսավ: Գոնե առանձին, աչքներիցս հեռու աներ: Տիկոն մեղք ա՜: Ո՜նց եմ սիրում իրա ընտանիքը: Բայց խեղճն ի՞նչ անի»:

Ու բամբասանքը սողաց գյուղում, տարածվելու ու հաստատվելու հույսով: Որտեղ անտարբերության, դիմադրության կամ ծաղրի էր հանդիպում, հետ էր քաշվում, նոր անցուղիներ փնտրում, նախընտրելով կեղտոտ, անխնամ տարածքներն ու ուղեղները: Այնտեղ ընդունում են, հյուրասիրում, ուշադիր լսում, կարծիքը հարգում, մինչև վերջ լսում աշխարհի ապուշ դրվածքի ու հիմար տղամարդկանց մասին իր բողոքն ու հայհոյատարր տեսությունը:
Գյուղի մեծամասնության արհամարհանքի ու պասիվության ֆոնին բամբասանքը սողաց, մի տեղ քշվեց, վիրավորվեց, մի այլ տեղ ընդունվեց, հյուրասիրվեց, նույնիսկ հարստացավ նոր ենթադրելի ու ցանկածին լուրերով: Չաղացավ ու հաստատվեց գյուղի կեղտոտ ծակուծուկերում ու ավելի կեղտոտ ուղեղներում ու ծվարեց, սպասելով համանման լուրերի համալրման, որոնց շնորհիվ կհավաքի իր կրիտիկական մասան ու վստահաբար մարդամեջ դուրս կգա, երբ զոհին բացի հանձվելն ու մեղանչելն այլ բան չի մնա: Ու, չնայած թաքնված կարգավիճակին, հաստատված տարածքում իշխում էր շատերի մտածողության ու դատողության վրա: Դպրոցի ու մամուլի տեսածից ու լսածից ոգևորված երեխան ծնողներին է հայտնում ուսումը շարունակելու որոշումը, ակնկալելով ուրախության արցունքներ, քաջալերանք ու աջակցելու խոստում, բայց հույսերն անողոքաբար հենց տեղում մատաղ են արվում իրենց երաշխավորված ապագային,- «Սովորելն ի՜նչ ես անում: Հեն ա՜, սովորած, սիրու՜ն, տեղը տեղի՜ն, բայց՝ տակը փախած: Մի օր կբռնվի, չէ՞: Դրանք, որ մի անգամ տեսան ու վայելեցին, էլ դեմը չե՜ս առնի: Նստի՜ր տեղդ, կողքի՜ս մնա, որ վստա՜հ լինեմ, ամուսնացնե՜մ, քո դարդից էլ պրծնեմ»:
Ջարդվում էին կյանքեր, հույսեր, տաղանդներ, մորթվում երազներ ու սպասելիքներ: Ծնվում էին չարություն, ատելություն իրենց նախատիպի հանդեպ, որ իր վատ վարքով իրենց զրկեց ապագայից: Ու երազների ու հույսերի այդ կոտորածը դեպի աղջիկների ժողովատեղի հոսքին հումք էր մատակարարում:

23
Սաթիկի քունն անհանգիստ էր: Մտքի միջ երեխայի հաց ուտելն էր ու ճաշ պատրաստելը: Զարթնեց իրեն վերագտած, բայց տագնապի զգացողությունը չէր հեռանում: Մարմնին ինչ որ դող էր պատել: Վախենում էր ամեն կողմնակի շշուկից ու ձայնից: «Իսկ եթե այդ ապուշը հենց հիմա թռչի՞ ցանկապատի վրայով կամ դարպասից մտնի՞»: Հովսեփն ինչ որ չկար: Հավանաբար խաղով էր ընկել երեխայի իր իրավունքով: Գերադասեց դուռը ներսից փակել, խոհանոցում աշխատել ու մտքերը ցրել:
Հովսեփը եկավ, նստեց պատշգամբի բազմոցին ու ձայն տվեց- Սաթիկ քուրի՜կ, արի: Բան եմ ասում:
Հայրն այդպես էր անում, երբ ուզում էր մայրիկին հաճելի զարմացնել, անկախ նրանից, թե մայրն այդ րոպեին որտեղ էր, և ինչով էր զբաղված:
Սաթիկն ուրախությունից դուրս թռավ, չհասցնելով զարմանալ կամ զայրանալ, որ դեռահասն է իրեն կանչում: Ուրախությանը փոխարինեց վախը, երբ փորձեց գուշակել պատճառը՝ «Միգուցե դպրոցում երեխայություն է արել, ու Նելլին հանձնարարել է՝ միայն իրեն ասել»: - Ասա՜, Հովսեփ ջա՜ն, ինչո՞վ օգնեմ:
Հովսեփն իսկի չլսեց էլ իր հովանավորյալի հովանավորիչ խոսքերը,- Ինչ եղել է, էլ չի՜ լինի: Չմտածե՜ս ու չվախենա՜ս:- բավարարվեց, երբ տեսավ Սաթիկի զամացած դեմքն ու ինքնագոհ դեմքով շարունակեց,- Թե մեկը սրանից հետո գյուղում քեզ թարս նայի, կամ ՝սխալ բան ասի՝ ինձ կասես ու, էլ՝ չի՜ ասի,- կարմրեց ու մտածեց, «Ի՜նչ լավ խոսքեր ունի հերս»:   Սաթիկն զգաց, որ երեխան լուրջ թեմա է քննարկում, բայց՝ չհասկացավ: Կոկորդին ինչ որ բան կանգնեց, բայց հասցրեց ասել,- Ինչու՞ պետք է ինձ նեղացնեն: Ո՜չ ոք….,- ու կոկորդը փակվեց:
- Բա էդ … Վաղոն քեզ չի՞ լացացրել:
Սաթիկն այդ պահին, իրոք, առնչվեց ֆանտաստիկայի ժանրին,- ․․․ Դու …. իրեն…. Ո՞նց….,- լարվել էր:
Դողոցը պատվեց լսածից ուղեղում առաջացած մշուշով, որ դարձավ մածուցիկ խտանյութ ու զրկեց մտածելուց:
- Չե՜մ ասել, հասկացրե՜լ եմ: Ու ինքը փողոցը փոխելու ա: Իմացար, չէ՞: Եթե փողոցը չփոխի, կասես, ես կփոխե՜մ,- հիացած էր ինքն իրենով, իր տիգրանյան պահվածքով:
Իսկ Սաթիկին ժամանակ էր պետք ուղեղում տեղավորել ու իմաստավորել այդ անտրամաբանական լուրը: Ու երբ փորձեց գիտակցել, փլվեց: Դողը, մշուշը, լարվածությունը վերածվեցին չկառավարվող լացի ու հեծկլտոցի, իսկ մածուցիկ խտանյութը ջրիկացավ ու դուրս հորդեց աչքերից:
Լացելով գրկեց իր ասպետին ու համբուրեց դեմքը, ճակատը, ձեռքերը,- Իմ ասպե՜տ…., փրկի՜չ… Չգիտեի՝ ու՜մ ասեի…, բայց ո՞նց, ախ՜ր, նա՜… դու՜.. Հովսեփը վայելում էր իր նվաճած գրկախառնումը Սաթիկին: Երանության մեջ փորձում էր հասցնել կպչել նրա մարմնին ու շնչել այն:
Պատահաբար նկատեց, որ Սաթիկի խալաթի կոճակների բացվածքից երբեմն երևում են նրա ոտքերը, փորը, կուրծքը: Ու գեղեցկուհուց համբուրվելով համատեղում էր տեսողական ու զգայական հաճույքները: Հանկարծ զգաց, որ շալվարի դեմի մասն ուռչում է: Փորձեց զգուշորեն հեռացնել այդ մասը, բայց Սաթիկը, տարված իր հեծկլտոցով, շարունակում էր լացել իր ուսին, համբուրել իր ճակատը, աչքերը: Հովսեփը շփոթվել էր: Մինչև կհասկանար, թե ինչ է կատարվում, մարմինը ձգվեց, ինքը թեթև ցնցում ապրեց ու զգաց, որ դիմացից հաճելի տրոփյունով հեղուկ արտահոսեց:
Ինքը բռնեց Սաթիկի ձեռքն ու անշարժացավ, շնչելով նրա բույրը: Երանելի՜ հաճույք էր: Երբ ավարտվեց, Սաթիկին ինչ որ բան ասեց ու վազեց զուգարան, ուսումնասիրեց հեղուկն ու հասկացավ, որ ինքն այսուհետ որձ է, տղամարդ: Տրոփյունը, հեղուկի տեսակն ու նրա արտահոսքը ծանոթ էին կենդանիների օրինակով:

   Հետո կմեծանա, էլի հաճելի կանայք ու հիշվող օրգազմներ կունենա, բայց այդ մեկը՝ վայելած Սաթիկի գրկում, երբեք չի մոռանա, ու կփորձի վերապրել: Մի քանի կանաց կխնդրի, մյուսներին՝ կհամոզի իրեն գրկել ու համբուրել կիսամերկ մարմնին խալաթ հագած ու կհիասթափվի ու՝ էլի կփնտրի: Նա կյանքում ստացած շատ հաճուքներ ու դրանց ապրումները կփոխեր այդ առաջին օրգազմը վերապրելու հնարավորության հետ, բայց ժամանակը Սաթիկի նման խառնում էր իր մազերն ու շշնջում,- Անցյալն հիշում են ու պահպանում, բայց հետ նայելով առաջ չեն գնում, տղաս: Առա՜ջ գնա: Սաթիկն այդքան բանը չզգաց, ու այդ օրը հիացավ իր ասպետով, բայց այլևս նրա մոտ իրեն զգույշ էր պահում, հագուստը միշտ հավաքում: Արդեն կողքին ոչ թե երեխա էր, այլ՝ տղամարդ, որին չի կարելի ցուցադրել մարմնի փակ մասերը: Խալաթի կոճակների արանքի մասն այլևս չէր բացվում, ինչքան էլ Հովսեփը փորձում էր տարբեր դիրքերից հագուստի տակից ինչ որ բան տեսնել:

24
Վահագը գնում է հանդիպելու գյուղամիջի կիրթ հագնված հին ծանոթին: Հանդիպել էին, զրուցել, հարցրել էր կանխավճարով բերք գնելու հնարավորության մասին, ու նա խոստացել էր օգնել: Վատ գաղափար չէր: Սմբատն էլ այն հավանեց, ասելով, որ տեղում գնորդներ կգտնի, եթե ինքը նախօրոք հաղորդի տեսակը, քանակն ու բերքի նմուշի ֆոտոն ուղարկի: Ծանոթացան վերջապես: Նրա անունը Խորեն է, ինքն էլ գյուղի դպրոցի տնօրենն է: Տան տեղը գիտեր, գնաց, ձայն տվեց: Ներս գնալուց հրաժարվեց, ու միասին ճամփա ընկան:
Խորենը հարմար գտավ դաշտ գնալ իր հին մեքենայով, ափսոսելով Վահագի թանկանոց մեքենան: Ժամանակը լցնել էր պետք ու փորձեցին տնտղել միմյանց տեսակետների հուսալիությունն ու համապատասխանությունը:
Վահագն ամենուր բիզնես էր փնտրում,- Բացի դպրոցն էլ ինչո՞վ եք զբաղվում:
- «Դու» ով խոսենք, ձևականություն պետք չի՜: Հիմնականում՝ անասնապահությամբ:
- Բայց հոտ չեմ զգում, կներեք իհարկե՜: Լսել եմ, մնու՜մ է: Խորենը ծիծաղելու առիթ փնտրող մարդկանցից էր:
Ծիծաղեց,- Դե՜, ինձ չի՜ կարելի: Բայց՝ մտքերիս է կպել: Ինչով էլ զբաղվում ես՝ ներծծվում ա:
Վահագը հավանեց միտքը, հիշելով իր ծանոթներին իրենց յուրահատկություններով,- Լա՜վ միտք էր:
-Ուրա՜խ եմ, որ Տիկոյի պես հարազատ ունես:
Վահագը լռեց, որ Տիգրանի մասին զրույցը փակվի:
- Երբ ուզում եմ թքել աշխարհի վրա, Տիկոյից ժամանակ եմ գողանում ու դրանից հետո ծիծաղում աշխարհի վրա: Չէ՜, Տիկոն իմ դեղն է, երկա՜ր կյանք իրեն: Այդպիսի մարդիկ մեր հույզերի ու մտորումների ավիշն են: Բայց դա հետո ենք հասկանում:
-Գիտակա՜ն միտք էր: Ես չէի՜ կարող:
Խորենը ծիծաղեց,-Ես էլ: Հատու՜կ իր համար եմ մոգոնել: Բայց պատենտ չտվեց: Ասում է՝ զարգացրու, որ գլուխս մտնի,- ծիծաղում է:
-Հա՜, ես էլ եմ իրեն հարգում, բայց՝ լավ չգիտեմ: Դե՜, շփում չի եղել:
- Եղավ՝ փաստորեն: Ո՞նց անենք, նախ գնանք Լյովի՞ մոտ, որ բերքը քիչ է, թե՞ Պեպոյի, որ շա՜տ ունի: Լյովը մեր տղերքից է, Տիկոյին շա՜տ հարգում է:
- Պեպո՞,- ծիծաղում է:
Խորենը ևս ծիծաղեց,- Հա, Տիկոն անունը դրեց: Թղթի կռիվ էր անում, ինչ որ մուծում ապացուցելու: Ծիծաղեցինք, ինքն էլ կպավ ու մնաց: Անունն ի՞նչ էր, մոռացա,- ծիծաղում է:
Վահագը որոշեց,- Գնանք Պեպոյին ու իր բերքը տեսնենք: Շատից վնաս չկա:
Խորենը ծիծաղեց, մեքենան տեղից շարժեց,- ճամփեն երկար է, շատ կխոսենք:
Խորենին ինչ որ հարց էր տանջում,- Ընկերությունը թանկ բան է, ամուսնությունից թանկ: Վահագը չհակառակվեց, քանի որ այդ մասին չէր մտածել,
- Ո՞ր տեսակետից:
- Պարտադրանքի: Ամուսնությունը պարտադրված պարտավորությունների շալակումն է՝ խայտառակության խարանի սպառնալիքով: Եթե չես էլ ուզում, պետք է լավ բաներ առնե՜ս, լա՜վ տեղեր տանես, հագցնես, ինչպես ընդունված է, սեքս անել ժամանակին, երեխեք և այլն: Եթե փոշմանես, հեռանալ ուզենաս, կսկսվե՜ն հասարակական հետ համոզումներն ու դատական հետապնդումները: Իսկ ընկերության մեջ չկա պարտադրանք, կան պայմաններ: Չուզեցիր՝ հեռացար, կարիքը զգացիր՝ չե՜ս հեռանա:
Վահագը հիշեց իր ընկերներին,- Համաձա՜յն եմ: Ես էլ լա՜վ ընկեր տղերք ունեմ, որոնց համար շատ բանի եմ պատրաստ: -Իսկ կին ընկե՞ր: Թե՞ կնոջդ համար պերսոնա նոն գրատա է, քեզ համար՝ տաբու:
-Ճիշտն ասած, չգիտե՜մ: Չեմ վախենում ու չեմ էլ ստուգում,- առանց ամաչելու ստեց:
- Իսկ եթե փորձե՞նք իրենց հասկանալ: Ինչքան բարձր է ինտելեկտը, այնքան շատ է հոգևոր շփման պահանջը, հոգեհարազատ թեմայով կիսվելու ու հասկացվելու երջանկության պահանջը:
Վահագը չուզեց կենտրոնանալ,- Թող ամուսնու հետ ընկերություն անի:
- Իսկ հետաքրքրությունը՞: Իրար հետ լա՜վ են զգում, ամուր ընտանիք են, բայց կնոջը գրավում է նկարչությունը, ամուսնուն՝ ձկնորսությունը: Հո ձկան խաթեր չե՞ն բաժանվի:
«Ոնց որ՝ պատվերով», մտածեց Վահագը»,- Վտանգավոր է: Համոզված եմ՝ եթե տղամարդն ու կինը երկար են շփվում, հոգևոր ձգողականությունը միասնության աուրա է ստեղծում, հոգևոր ընդհանուր տարածքի հաճույքի դաշտ, որտեղ աշխարհից առանձանցվածութան պատրանքը գործողությունների անկաշկանվածութունը դարձնում է պահանջված հրամայական:
Խորենը ծիծաղեց,- Փաստորեն լա՜վ էլ վախենում ես,- Վահագը ներվային ծիծաղեց, ու լռեց, լսեց,- Իսկ ի՞նչ անես, որ քսաներկու տարեկանում այդքան ուժեղ հոգեբան չես եղել, որ պատկերացնես այդ թռվռան, աշխույժ աղջնակին քսան տարի հետո՝ անհո՜գ, ափեղ- ցփեղ ծախսո՜ղ, կյանքին իներտ, քամակն ուղեղի պես հաստացրած աննյութ բամբասանքների վերլուծաբան,- ծիծաղում է:
Վահագն էլ պատկերացրեց այդ կերպարանափոխությունն ու ծիծաղեց:
Երկար ծիծաղեցին ու երբ միասին լռեցին, փորձեց թուլացնել լարվածությունը,- Կամ էլ՝ այդ խոստումնալից պատանին դարձավ փնթփնթան փիլիսոփա, ու ինչ անում ես, էլի դժգոհ է,- երկուսով նորից ծիծաղում են, լռում:
Վահագին ինչ որ հարց էր տանջում,-Ոնց որ թե տանը խնդիր կա, չէ՞:
- Կա՜ մի քիչ: Խանդում է, որ ուսուցչուհիների հետ ավելի լավ եմ զգում, քան՝ իր հետ: Ձևացնել մի օր երկու օր, բայց տարիներով՝ չե՜ս կարող: Ինքն էլ գիտի, որ բացառապես խոսքուզրույց է, ժամանց հոգևոր շփման եղանակով:
Վահագը որ փորձում էր անտարբեր երևալ, լարվեց,- Կներես, իհարկե, բայց խնդրում եմ, ճիշտն ասա: Կա չէ՞, ձգտում: Հաճելի՜ տիկին, քո հայացքներով, քեզ հասկացող:
- Չէ՜, այս դեպքում ուրիշ է: Ամեն մեկս ունենք մեր ընտանիքը և դրա հետ էլ ունենք ինքնազսպման անհրաժեշության ընբռնում: Ձեռը բռնում ես, մտածում՝ հիմա կմտնի,- ծիծաղում է,- ոտը կամ ուսն ես պաչում, մտածում՝ հոտը չկպնի, ստուգելու է,- ծիծաղում է,- Բայց իմ դեպքում չկա ֆիզիկականը: Փոխզգացողություն հաճույքից բավարարվում ենք,- ծիծաղում է:
Վահագը լարվեց,- Էդ ի՞նչ է,- ու վախով սպասեց պատասխանին, որը գիտեր բառ առ բառ:
- Գերագույն հաճույք իրար կես խոսքից հասկանալուց, մյուսի ապրումները զգալուց, ցանկությունը գուշակելուց: Դա ուրի՜շ հաճույք է: Եթե ընտանիքում է, դա հենց երանությունն է: Ինչը որ քեզ եմ ցանկանում, ճանաչելով քո հրաշալի՜ ու նրբազգաց կնոջը:
Վահագն իրեն ստիպեց ինքնագոհ ժպտալ,- Այո՜, բախտից չեմ բողոքում:
Խորենը տխրեց,-Ուրախ եմ անկեղծորեն: Կնոջդ որոշ չափով ճանաչում եմ ու ինքն արժանի է երջանկության: Ինքը նրանցից է, որ ինքն է կերտում իր երջանկությունը և գիտի՝ ինչպես։ Վահագը փորձեց լարվածությունը կատակով թուլացնել,- Փաստորեն դու ամուսանցել ես քո երազանքի հետ, ու պարզել, որ երազանքի կրողն ուրիշ է, ու թույլ չեն տալիս երազանքդ վայելել,- միասին ծիծաղեցին ու մտածեց՝ «չպետք է ասեի»: Խորենը քմծիծաղեց,- Լ՜ավ ասեցիր: Միայն ես չեմ՝ ամեն երրորդ ընտանիքում այդ խնդիրը կա: ճիշտ խոսքեր լսելն ի՜նչ ծանր բան է:
Արդեն հասնում էին այգի ու Վահագը որոշեց լավ խոսք ասել,-Ուրախ եմ, որ հանդիպեցինք, պատվելի Խորեն: Հետաքրքիր զրուցակից ես:
 -Դպրոցում հոգեբանի պակաս կար՝ ժամերը վերցրեցի ու անկախ ինձնից դարձա մասնագետ: Ուզում ես զարմացնեմ՝ էքսպեկտացիա, էմպատիա, ռեֆլեքսիա: Էլ ինչ գիտեմ…,-ծիծաղեց:
Վահագը հուզվեց,- Ես էլ մի բառ քեզ կսովորեցնեմ,- երկուսով ծիծաղեցին,- պլացեբո:
-Ասա, գրեմ:
- Կեղծ, անվնաս դեղն է, հոգեբանական ազդեցության համար: Հիվանդին թվում է, թե իրական հզոր դեղ է խմում, ու առողջանում է, չնայած իրականում կավիճ կամ շաքար է խմել,- աչքերից արցունք հոսեցին:
Խորենն անխոս անձեռնոցիկներ մեկնեց:
Վերցրեց, սրբեց,- Երեխա ժամանակ հիվանդ էի, մայրս այնքան էր փող ու դեղ պարտք արել հարևաններից, ամաչեց գնալ, ինչ որ բան տվեց, խմեցի ու ամբողջ գիշեր տաքության մեջ լսում էի, թե ոնց է կողքս լուռ հեկեկում ու աղոթում: Առավոտյան առողջ արթնացա՝ քնած էր: Գնացի դպրոց: Մեկ էլ տեսնեմ, դեղը ձեռքին եկել է դպրոց, խեղճացած, նիհարած: Ա՜խ, աստվածուհի՜ս,- արցունքները շատացան, հոսք դարձան : Խորենը մեկենց զուգարանի թղթի կծիկը, իր աչքերն էլ սրբելով,- Կուլտուրաս հատեց, սրանով յոլա գնա: Սու՜րբ պատմություն էր: Էդ հլա՝ ինչ որ գիտենք, բա էն, որ չգիտենք իրենց արածներից: Մի պահ լռեցին:
Խորենը ցույց տվեց հեռվում երևացող այգին,- հասնում ենք: Ես էլ քեզ մի բառ նվիրեմ: Բայց դա ոչ մի տեղ չես գտնի: Իմ հնարածն է, հատուկ էս ժողովրդի համար՝ կասկածացան: Մարդու տեսակ է, ասեմ՝ իմանաս: Իր կասկածներով բոլորի կյանքը խաթարում է՝ ամուսին, ընկեր, բարեկամ: Քեզ՝ ինձնից նվեր:
Վահագն ինչ որ թակարդ զգաց,- Բայց ինչու՞ ես ինձ ասում: Խորենը մեքենան կանգնեցրեց, ծիծաղեց,- Բա ու՞մ ասեմ, էն արածող կովի՞ն: Նա չի էլ կասկածում, որ հենց կաթը պակասեց կամ գինն ընկավ, մորթվելու է։ Իսկ մենք՝ գիտենք,- երկուսով ծիծաղեցին, մեքենայից դուրս եկան:
Վահագը բառից ներքուստ նեղվել էր,- Հետաքրքիր զրուցակից ես, բայց իմ ոչ մի հարցին դարման չեղար, այլ՝ նորերն ավելացրիր: Դեռ հոգեբան էլ ես,- երկուսով ծիծաղեցին:
Խորենը ծիծաղեց,- Ոչ, հարգելիս: Դու դրանցից թաքնվել էիր, ես դեմդ բերեցի: Էն էլ՝ Պեպոն:
Պեպոն նստել էր ծառի հովին, ինքնաշեն սեղանի մոտ: Նա սեղանին դրած ինչ որ սարքեր և թունաքիմիկատներ էր զննում, տեսակավորում:
Խորենը տեղավորվեց սեղանի մոտ,- Բարև, Պեպո:
 Պեպոն ձեռքով բարևեց հյուրերին,- Բարև, տղերք ջան:
- Մեր Տիկոյի փեսան է, ու նաև հաճախորդ…
Պեպոն խոսելիս իր գործից այդպես էլ չկտրվեց,- Լսե՜լ ենք միայն լավը, ու ուրախ եմ: Տիկոն մարդ է: Դուք էլ առաջնահերթ հաճախորդ եք, ասեք:
-Վահագն ուզում է բերքը գնել կանխավճարով: Եթե պայմաններ կան, ասա:
Պեպոն վեր կացավ ու գնաց դեպի այգին: Խորենն ու Վահագը հետևեցին նրան: Քայլում էին ծառերի միջով: Վահագը հիացած էր տեսածով:
Պեպոն ակնհայտորեն հպարտ էր իր աշխատանքի արդյունքով,- Սպասում եմ մոտ երեսուն տոննա բերք,- նայեց Վահագին,- Գներից տեղյա՞կ ես, փեսա,- Վահագը գլխով արեց,- բոլոր՞ն ես ուզում,- Վահագը նորից գլխով արեց,- Քանակն ու որակը երաշխավորում եմ, կանխավճարը՝ երեսուն տոկոս: Գինն էլ մեր տիկոյի խաթեր տասով կիջնեմ:
Վահագը մտքում հաշվեց, մեծ գումար էր ստացվում,- Մի քիչ շատ չի՞:
- Իսկ մնացածը ե՞րբ ես տալու, ասա, որ ասեմ: - Բերքը տանելիս, պարզ չի՞:
- Էդպես չի: Բերքը տանելուց քսան օր առաջ, որ եթե չգաս, բերքս չկորի:
-Չի կորի:
-Իսկ որ չգա՞ս:
-Կգամ:
- Գիտես չէ՞, որ եթե չգաս, առանց հարցնելու տալու եմ ուրիշի, իսկ քեզ կվերադարձնեմ կամ փողը, կամ էլ ապրանքը: Ոնց հարմար կգտնեմ:
-Դաժան է, երևի մտածեմ:
-Անունդ ո՞նց էր, մեր Տիկոյի փեսա:
Խորենն աչքով արեց Վահագին,- Վահագ է անունը: Դու ասա: -Վահագ ջան, բա ո՞նց կլնի, համ մեծ քանակի ապրանք ես ուզում, համ որակով, համ գինը զիջում եմ, համ էլ կանխվճարը լրիվ չես ուզում տալ: Բա ո՞նց կլինի՝ միայն ես ընդառաջե՞մ: Դու գիտե՞ս, որ էս էղած չեղածն իմ մի տարվա ապրուստն ա՝ մինչև մյուս բերքը, որ չգիտեմ՝ կլնի՞, թե՞ չէ: Բա որ չգաս, նստեմ՝ լացե՞մ:
Վահագն իր հեռախոսի վրա ցույց տվեց իր ավտոմեքենայի պատկերը,- Չէ, ո՞նց չեմ գա, կգամ: Իսկ ամենավատ դեպքում մեքենան կվաճառեմ:
-Մեքենան թղնու՞մ ես մոտս:
-Չէ, ո՞նց: Աշխատանքային գործիք է, առանց դրա՝ կորած եմ: -Դե երաշխիք տուր, որ եթե չգաս, որ վստահելի մարդ ես, մեքենան կվաճառես, ոչ թե՝ կքշես, կփախցնես: Կամ էլ՝ թող Տիկոն գա, քեզ երաշխավոր կանգնի:
Վահագը մտքում նեղվեց՝ նորից Տիգրան,- Ուրեմն Տիկոյի խոսքն իմ այս մեքենայի չափ չկա՞: Խեղճ Տիկոն իր ի՞նչը ծախի:
Պեպոն նայեց Խորենին,- Եղավ: Դե լավ, երկու օրից զանգեք կամ հանդիպեք, կմտածեմ:

Հետդարձին Խորենն ինչ որ փոխված էր: Ոչ խոսելու առիթ էր փնտրում, ոչ՝ ծիծաղելու: Ազդանշանով կամ ձեռքի ժեստով ողջունում էր Ճանապարհին հանդիպած և վարորդներին և հետիոտներին:
Վահագը զարմացավ,- Բոլորդ իրար գիտե՞ք:
Խորենը լրջացել էր ու էլ չէր ծիծաղում,- Համարյա, գոնե դեմքով գիտենք, կամ էլ լսել ենք, շփվում ենք, հիշում: Մեկի երեխայի հարսանիքն է, մյուսի տանը երեխա է ծնվում, հետո՝ նշանվում: Խառնվել ենք, բայց շերտավորում էլ կա: Շատերի հետ գործնականից բացի այլ զրույցներ չես էլ ունենա: Հետաքրքրությունների ու մակարդակի հարց է: Չես հավատա, տղամարդ գիտեմ՝ կեղտոտ պատմություններ է քչփորում, բամբասանք հոտոտում, ֆու՜:
Վահագն անտարբեր ձևացավ,- Իսկ իմ… մեր մասին բամաբսանք կա՞… արդեն:
Խորենն ուսերը թոթվեց,- Ենթադրենք կա, հետո՞: Նախ՝ ինձ չեն ասի, կկոպտեմ, հետո էլ՝ դրանց պատճառով կյանքներս թունավորե՞նք: Ծանր կյանք, չարացած մարդիկ՝ լիքը՜: Իրենց հանգստացնելու ու մյուսներին ապացուցելու համար պատրաստ ամեն ինչի՝ իրենցից հաջողակի ու լավ ապրողի կերպարը փնովելու, սևացնելու: Դրանց քննարկենք ու փնտրե՞նք հեղինակին: Նախ՝ կոնկրետ հեղինակին չենք գտնի: Հեղինակը գյուղում եղած գռեհկությունն է ու կուտակված նախանձն ու չարությունը: Հետո էլ՝ մե՜նք ենք ափսոս: Քեզանից չէի՜ սպասում:
Վահագն անցավ հետախուզության,– Համաձայն եմ: Բայց կնոջս մասին մի երկու սուտ բան եմ լսել, ու ուզում եմ հեղինակի մռութը ջարդել,- ու ուշադիր հետևում է Խորենի արձագանքին՝ քմծիծաղի կամ աչքերը փախցնելու նշաններ գտնելու վախեցած հույսով:
Խորենն անտարբեր էր,- Եթե գոնե տաս տոկոսով չհավատայիր, բանի տեղ չէի՜ր դնի: Լավ չե՜ս անում: Հարգիր կնոջդ: Արժանավայել կին է ու անձնավորություն: Էլ ուրիշ տեղ չասես: Մի երկու անգամ Նելլիի մոտ է եկել: Ենթադրենք, թե մեր տղամարդկանցից մեկը բնության օրենքով գեղեցիկ կնոջը թեթև ֆլիրտ կամ աչքով է արել։ Պիտի հետաքննե՞նք: Բա էլ ինչի՞ համար ենք ամուսնանում: Որ մեջքից ձայնագրիչ ու տեսագրիչ կապենք ու ամեն իրիկուն ստուգե՞նք ու հանդիմանե՞նք: Անիմաստ է՝ թող խոսեն, փուքսները թափեն: Դա՜ է կյանքը: Պիտի ընդունենք, որ շատ շատերին բամաբասանքը փրկում է: Թո՜ղ փրկի: Բա էլ հավատն ինչի՞ համար է: Հավատն է ամեն ինչի հիմքը՝ առ աստված, կին ընկեր, հարևան: Առանց դրա մարդկանց արանքում փոս է առաջանում, որի վրայով չես թռչի: Էս էլ՝ հոգեբանությունը,- վերջապես ծիծաղեց:
Վահագ,- Կա՜ այդպիսի փոս, ի՜նչ խաբեմ: Երբեմն մեր մոտ էլ է առաջանում,- փոշմանեց անկեղծանալու համար ու արագ խոսքը փոխեց,- Հը, ե՞րբ հանդիպենք ու գնանք Լյովի մոտ: --Խորենի ձայնի մեջ նորից անծանոթ նոտաներ հնչեցին,- Չգիտե՜մ, գործեր ունեմ: Մոռացե՜լ էի:
- Վաղը գա՞մ՝ գնանք Պեպոյի մոտ:
- Երևի չհասկացար, թե՝ ինչ կատարվեց:
Վահագը զարմացավ, - Ի՞նչ:
- Պեպոյի հետ գործարք չի լինի: Դու անհարգալից խոսեցիր Տիկոյի մասին, որի տանն ապրում ես: Փոս առաջացավ, ու դու՝ չտեսար:
-Ե՞րբ, ո՞նց:
-Եթե այդպես ես խոսում նրա մասին, որի տանն ապրում ես, հետը հաց կիսում, վաղն էլ կամ հինգ րոպեից նույնը կանես իմ, կամ՝ Պեպոյի համար:
- Համաձայն չեմ, բայց դրա պատճառով ապրանք չծախե՞նք:
- Չէ, ինչու՞: Մոտեցիր որպես անծանոթ հաճախորդ, սակարկիր: Առանց Տիկո, կամ՝ Խորեն:
-Բայց ախր ի՞նչ կատարվեց: Օգնիր՝ հասկանամ: Վերջ ի վերջո՝ չհայհոյեցի, չէ՞:
-Բարդ է: Ի՞նչ ասեմ, գործիդ հաջողություն: Ես չգիտեմ, թե ի՞նչ կա քո ու Տիկոյի արանքում: Բայց ինքը մերն ա, ու՝ մեր փորձած թանը: Խելացի տղա ես, հետևություն արա: Համեցիր տուն, հյուրասիրեմ, ծանոթացնեմ ջահել օրերիս երազանքի ու հիմիկվա անողոք ընդդիմադիրի հետ,- ծիծաղեց:
Վահագը դեռ անորոշության մեջ էր: Նույնիսկ չընկալեց լսածը: Մեքենայից իջավ,- Չէ, մյուս անգամ: Ինչ որ է, շնորհակալ եմ,- գնաց, նստեց իր մեքենան ու հեռացավ, դեռ չհասկանալով, թե ուր է գնում:
(շարունակելի)
Создано 27.05.19 20:16
© Все права защищены
130