Литературный портал

Автор поста

Ու նորից արվեստի մասին

Փորձենք ըստ մեր ընկալման աստիճանի որոշել, սերիալը արվեստ է թե ոչ:
Դրա համար նախ պետք է որոշենք, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստը, ինչ տեղ է զբաղեցնում հասրակական կյանքում և ինչ գործառույթներ է իրականացնում հասարակական գիտակցության մեջ, և ինչի շնորհիվ է արժանացել մարդկության առօրյայում հավերժական ներկայության պատվին:

Արվեստի իրակացրած ֆունկցիաների պարզելու հետ միաժամանակ փորձենք որոշել նաև յուրաքանչյուր ֆունկցիայի ընկալման և ապրման հնարավորությունը արվեստի գործի միջին վիճակագրական ընկալողի կողմից:
1. Առաջին ֆունկցիան կասմ գործառույթն ժամանցայինն է: Մարդիկ միշտ էլ ունեցել են ու ունենալու են ազատ ժամանակը կազմակերպելու խնդիրը, և արվեստն իր դրսևորումներով օգնում է այդ խնդրի լուծմանը: Այս ֆունկցիան ընկալելի է բոլոր, նույնիսկ ցածր ինտելեկտուալ ունեցող սպառողի համար:
2. Հաջորդը հեդոնիստական գործառույթն է, մարդկանց հաճույք պատճառելու հատկությունը: Արվեստի գործը, եթե հաճույք չի պատճառում, դառնում է կյանքի ժխտման գործոն և բնականաբար մերժվում է պոզիտիվ դիրքորոշում ունեցող մեծամասնության կողմից: Հեդոնիստական ֆունկցիան ևս հեշտ ընկալվում և յուրացվում է սպառողի կողմից: Հաճույքի ապրումը մարդու գիտակցության առաջնահերթ պահանջմունքներից է:
3. Մյուս ֆունկցիան մասնակցության ֆունկցիան է: Դրա շնորհիվ արվեստի գործի ընկալման մասնակիցը կամ այն ընկալողն իրեն զգում է համընդհանուր պրոցեսի մասնակիցներից մեկը և բոլորի պես ինքը պետք է գնահատի և արժևորի ներկայացաված գործը, այլևս ինքը մասնակից է արվեստի գործերին համամադկային գնահատական տալու պրոցեսին: Մասնակիցներն այնուհետև միավորվում են տարբեր տեսակի միությունների մեջ- կինոֆիլմերի, գրականության, գեղանկարչության, թատրոնի սիրահարների և այլն, ինչն ավելի է արժևորում արվեստի հետ նրանց կապը: Ընկալման տեսանկյունից այս գործառույթը նույնպես բարդություններ չի պարունակում, չի պարունակում յուրահատուկ առանձնահատկություններ և հասանելի է գործնականում բոլորին:
4. Հաջորդ ֆունկցիան գեղագիտական բնույթի է, ինչը նշանակում է, որ արվեստը հասանելի է դառնում այն ընկալողին ներդաշնակ արտահայտչամիջոցների միջոցով ներազդող բազմաբնույթ պայմանականություններով: Այս ֆունկցիայի ընկալումն արդեն պահանջում է պատրաստվածության որոշակի մակարդակ, գեղեցիկի ճանաչման ունակություն, դատողականության կարողություն համադրության միջոցով: Գեղագիտական հաճույքի ապրումը հնարավոր է սյուժեի ընկալման, ֆաբուլայի գիտակցման ու դրանց համադրության կարողության, ստեղծագործության մեջ կոնֆլիկտի ճանաչման ու դրա լուծմանն հաջորդող էմոցիոնալ ապրումների կառավարման կարողության դեպքում: Այս ֆունկցիայի ընկալումը պահանջում է զգացմունքային ապրումների հասունություն, ինտելեկտուալ պատրաստվածության որոշակի մակարդակ, հասարակական կյանքի ճշմարտությունների ու պայմանականությունների որոշակի իմացություն:
5. Մյուս ֆունկցիան իմացական ճանաչողական բնույթի է: Արվեստի գործն իր կառուցվածքով և սյուժեի զարգացմամբ ինչ որ բան է մեզ պատմում ու սովորոցնում պատմվող կամ ներկայացվող նյութի մասին մեզ ծանոթ ռեալությունից: Բայց հաղորդվող նյութը յուրացնելու համար ռեալության իմացության և տեղեկացվածությւան ու դատողունակության որոշակի մակարդակ է պետք: Այս ֆունկցիան ևս դժվար ընկալելի է միջին վիճակագրական հանդիսատեսի կամ սպատռողի կողմից:

Այսինքն, պարզ ասած, արվեստի գործը պետք է մեզ որոշակի ժամանակահատվածում կարողանա զբաղեցնել, օգնել շփվել գեղեցիկի ու ներդաշնակի հետ, ցուցադրել և համոզել նրա գեղագիտական արժեքը, օգնել ունենալ գեղագիտական ապրումներ, ուրախանալ և զգացմունքայնորեն համապրել ուրիշի ապրումներով, և որոշակի ճանաչողական գիտելքիքներ ձեռք բերել մատուցված նյութից: Մյուս կողմից սպառողների ամենանեծ բանակը միջին վիճակագրական և նրանից ավելի ցածր մակարդակ ունեցող ընկալողներն են: Իսկ արվեստի գործը կենդանի է մնում, ապրում է իրեն ընկալողի հետ փոախազդեցության պայմաններում:
Մեր միջին սպառողին պարզապես պետք չեն գեղագիտական և իմացական ճանաչողական տարրերով ծանրաբեռնված գործեր: Նա ոչ ժամանակ ոչ էլ ցանկություն ունի էներգիա ծախսել դրանք յուացնելու համար: Ինչպես տեսանք, ամենահեշտ յուրացվող ֆունկցիաները ժամանցային և հեդոնիսատական բնույթի են:
Ժամանցի խնդիրը ցանկացած սոցիումի և անհատի գլխավոր հարցերից է, իսկ հաճույքի զգացումը պահանջ հրաման է ուղեղի կողմից: Ուղեղը ցանկացած ապրված հաճույքի կրկնման հրման է ուղարկում մարմնին և այն դառնում է գերիշխող մեր մտադրություններում, ծրագրավորվող պլաններում, լինի դա սնունդի, խմիչքի կամ այլ բնույթի:

Համապատասխանաբար այդ ֆունկցիաների համաչափությունից է կախված արվեստի գործի գրավչությունը: և այդ ամենը գալիս է հասարակական ճաշակի պահանջմունքի գիտակցումից և դրա բավարարման պատրաստակամությունից:
Ժամանակակից արվեստի, ինչպես և սերիալներ հիմնական սպառողը հանդիսանում է մեր քննարկած միջին վիճակագրական հանդիսատեսը:
Նա էլ ըստ իր սպառման կարողության թելադրում է սերիալների և մյուս գործերի բնույթը, մակարդակը, ուղղությունը: Որպեսզի հեշտացվի գործի ընկալումը միջին վիճակագրական սպառողի կողմից, մինիմումի են հասցվում գործի դժվար յուրացվող գեղագիտական, իմացաբանական ֆունկցիաները և մաքսիմումի – ժամանցային, հեդոնիստական և մասնակցային ֆունկցիաները:
Արվեստի այդպիսի գործը հանդիսատեսին էմոցիոնալ ապրումներ չի պարգևում, ներքին պայքարի ու կոնֆլիկտի լուծման ապրւմների հաճույքը նրա հոգոււմ նստվածք չի թողնում, բայց և դրա հետ միասին չի ստիպում գլուխ ցավացնել դրանք ընկալելու և գիտակցելու ջանքերի համար: Նրա ընկալումը հեշտ է մատչելի , բավարա«ում է նաև իր ինքնասիրությոնը, շոյում իր ինգնահատականը- որպես արվեստի հետ շփվողի ինքնագիտակցում: Բնականաբար այդպիս գործերի սպառողները շատ են, որը ապահովում է նրանց գնողունակութույնը նյութական հարթության վրա, որը երրբեմն դառնում է արվեստի գործերի առաջնային ցուցանիշ: Ինչքան լավ է գնվում ապրանքը, այնքան այն պահանջված է և բարձրարժեք:

Այն հարցին- սերիալը արվոստի գործ է թե ոչ, կարող ենք պատախանել, որ այն պարունակում է արվեստի գործին բնորոշ և անհրաժեշտ մինիմալ տարրեր և չափից դուրս շատ ժամանցային և հեդոնիստական բնույթի տարրեր: Այսինքն- այն արվեստ է այնքանով, որքանով:
Создано 12.10.19 07:02
© Все права защищены
99