23
Կորյունը
Գայանեի հետ մտնում է ներս,-Բարև ձեզ, հյուրեր կընդունե՞ք։
-Բարև
ձեզ,- Շողերը նայում է Գայանեին,- Դուք հաց բերողն եք չէ՞։ Այդ գումարի համա՞ր եք ոստիկան
կանչել։
Կորյունը
տեղավորվում է բազմոցին, իր կողքին տեղ առաջարկում Գայանեին, բայց նա աթոռին է նստում,-
Օհո՜, ուրեմն ճայթուկին բոլորդ գիտե՞ք։ Պատմեք, լսեմ։
Գայանեն
իր համար ազատ աթոռ է գտնում, տեղավորվում անհաղորդակից դեմքով։
Արամը
խոսելիս թաքուն հայացք է նետում Գայանեի կողմը,- Շող, ինքն իմ հայրն է։ Տաթոն ու Լյովը
գիտեն։ Իսկ այս օրիորդն իմ խորին համոզմամբ մեր գլխին խաղեր սարքողն է։ Վստահ եմ, բայց
ո՞նց, չգիտեմ։
Գայանեն
դեմքի արտահայտությունը չի փոխում։
Շողերը
շփոթված ժպտում է Կորյունին,-Շա՜տ հաճելի է։
Տաթևը
փնչացնում է,- Ֆու, իսկ ինձ հաճելի չէր տան եղած սարսափը իրերի շարժը, ուրվականի շշնջոցը,-
մյուսները ծիծաղում են:
Կորյունը
նկատում է իր հայացքից Շողերի շփոթվելը, փորձում է դիմախաղային երկխոսությամբ Արամից ճշտել Շողերի կարգավիճակը, բայց Արամն իր մտքերով
է։
Կորյունն
իր համար բրդուճ է սարքում, ուտում,- Չեղա՜վ, երեխեք։ Հյուրին նախ հաց, հետո՝ հարց։
Առայժմ ես եմ տանտերն ու այդպես եմ ուզում։
Տաթևը
ձեռքերը կանթում է գոտկատեղին, ակնարկում Գայանեին,- Եթե Արամը ճիշտ է, ես այս վնասարարին
չեմ հյուրասի, Կորյուն քեռի։ Միա՜յն իմանաք, թե ինչե՜ր է բերել մեր գլխին։ Խեղճ Լյովին
էլ ֆռացրել է, անխիղճը: Ախր ի՞նչ գործ ունես ուիշի տղամարդու հետ: Եթե ինքն է, իհարկե՜։
Բայց ո՞նց, ախր, Արամ։
Արամն
ու Կորյունը թաքուն ու զարմացած հետևում են Գայանեի անհաղորդ ու իներտ վարքին։
Լևոնն
առաջանում է համակարգչի սենյակից, - Բարև Ձեզ, Կորյուն քեռի։-Նայում է Արամին, Գայանեին
ակնարկելով,- Քո կարծիքով՝ ինք՞ն է մատու... պապիկիդ ոգու կամարտայտիչը։ Արամը
գլխով է անում,- Իմ ներքին համոզմամբ, առանց փաստերի, ինքն է որ կա։
Կորյունն
ուզում է խոսել, բայց Տաթևը վրա է տալիս,- Ուրեմն ինք՞ն է ծաղկամանը կոտրել, մեզ էլ
էս ու էն կողմ ուղարկել, ձեռ առել։
Լևոնն
ուշադիր նայում է Գայանեին,- Ուզում եմ ճանաչել իմ խորհրդավոր մատուցողուհուն։ Այ,
որ գլուխս նորից շոյեր ու քաղց՜ր շշնջար, կասեի։
Տաթևի
դեմքին թշնամանք է հայտնվում,- Թող փորձի: Կասկածում էի, ախ՜ր, որ ըտենց բաների վարպետ
ա։
Գայանեն
անհաղորդ դեմքով դիմում է Լևոնին,- Ո՜նց տեսնում եմ, Ձեր գլխի վրա շոյանքը հակառակ
ազդեցությունն է թողնում։ Խղճացեք Ձեզ։
Տաթևը
ձեռքերը տարածած փորձում է մոտենալ Գայանեին, բայց առաջ չի գնում, տեսնելով Կորյունի
արգելող ժեստը,- Ոչ աչքերով, ոչ էլ ձեռքերով ուրիշների գլխներից գործ չունե՜ս։ Հա էլի՜,
փաստորեն ինքն է։ Ունակ է:
Ընթացքում
Կորյունը Գայանեին դավադիր աչքով է անում, շշուկով հարցնում,- Ես գիտեմ, որ կարող ես
այդքան բան անել։ Բայց դու՞ ես եղել։ Հաց կե՜ր, մի՜ մտածիր, կողքիդ եմ։ Հորս ո՞նց ես
փոխարինել, որ վախեցել են,-ծիծաղում է։
Գայանեն
ուսերն է թոթվում, խոսում բարձրաձայն,- Իսկ եթե նախ այս անմեղսունակ հավաքույթի հարբածության
ու ադեկվատության չափը՞ որոշեք։ Խմիչքն ու անճաշակ կենցաղը ծնում են անմիտ տեսիլքներ
ու ցնդաբանություններ։
Տաթևը
շշմում է,- Ա՜յ քեզ անամոթության անչափ չափ։
Կորյունը
քմծիծաղում է,- Լա՜վ, ես ուտելիք խնդրեցի, իսկ դուք հյուրին եք դատափետում։ Հյուրին
նախ հաց, հետո հարց։ Եղա՞վ։ Հա, ի միջի այլոց, մեքենայում ալկոտեստեր կա։ Իրոք, չափելու
եմ,- Գայանեին թաքուն աչքով է անում, հայացքով ակնարկելով մյուսների շփոթված դեմքերը։
Լևոնը
կմկմում է,- Հա, ի՞նչ։ Մեր համար փակված ուրախացել ենք, մի՜ քիչ խմել։ Ում ի՞նչ։
Գայանեն
բարկանում է,- Ինձ, Նվերին, տատուն ու էլի կասեմ, թե՝ ում ինչ։ ... Եթե չմեղանչեք։
Տաթևը
շշմում է,- Ա՜յ քեզ անամոթ վարք։ Մե՞նք։
Շողերը
կանգնում է,- Կներեք, իրո՜ք,- շտապում է խոհանոց, այնտեղից բերում սպասքեղեն, մատուցում
Կորյունին ու Գայանեին։
Տաթևը նայում է Շողերին,- Չհասկացա՜։
Արամը
նայում է Կորյունին,- Հեր, իրեն էլ ե՞նք հյուրասիրում։ Ախր …
Կորյունը
Գայանեին հյուրասիրում է,- Դե դե, ինքն իմ հյուրն է, ու իմ իմացած ու հարգված անձնավորությունը։
Իսկ ձեր ֆանտազիաները հետո փորձաքննելու եմ։ Ես մի բան գիտեմ, ճայթուկը լավ մարդ է,
գիտակից, ու ոչ մի բան անտեղի չի անում։
Գայանեն
բարկացած հակադարձում է Կորյունին,- Ես ճայթուկ չեմ, անուն ունեմ,- աթոռը ցուցադրաբար
սեղանից հեռացնում է, ուտելիքից չի օգտվում։
Արամը
հեգնում է Կորյունին,- Քո հարգված անձն աչքիս քեզ չի հարգում։ Ինչի՞ ես հանդուրժում
քո երեխու տարիքի աղջկա ագրեսիվ տոնը։
-Քո արածներն
էլ եմ շատ բաներում հանդուրժել, չէ՞։ Ի՞նչ տարբերություն, եթե իմ երեխայի տարիքին է,
ու ընդամենը մի քիչ աշխույժ ու չոր ուղղախոս։
Շողերը
նայում է Գայանեին,- Բայց ինչու՞ ճայթուկ։ Որտեղի՞ց իրար գիտեք։
-Ակտիվ
ցուցարար է։ Երբեմն բարիկադների հակառակ կողմերում ենք լինում, իրարից նեղանում։ Բայց կապ չունի, մե՜ծ սրտի տեր աղջիկ է,- ծիծաղում
է,- Այնպիսի բաներ կարող է մտածել ու իրագործել, որ կշշմեցնի, ճայթուկի էֆեկտ կտա։ Շողերը
ծիծաղում է, - Դրան հավատում եմ։ Իր գալուց հետո միայն էֆեկտներ են ու ընկալման դեֆեկտներ։
Շողերը,
Կորյունն ու Լևոնը քմծիծաղում են:
Գայանեն
հակադարձում է Շողերին,- Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ստուգվեք։
Արամը
խեթում է Գայանեին,- Անունդ Գայանե է, բայց դա քեզ չի փրկի։
Կորյուն,-
Դա կնոջս՝ Արամիս մոր անունն է, ու դեռ պարզ չի՝ թե ո՞վ պետք է փրկվի։ Օգտվիր, աղջիկս։
Դատ եթե լինի էլ, իրենց ենք դատելու, չմտածես։
-Սոված
չեմ։ Եթե սոված էլ լինեի, այս մթնոլորտում չի ուտվի։
Շողերը
Գայանեին է պարզում աղանդերի ափսեն,- Դե լա՜վ, հաշտվե՜նք։ Ես արդեն չեմ նեղանում: Գոնե
սալաթը՜ փորձեք։ Տաթևը
փնչացնում է,- Ինքն արդեն փորձել է։ Երկու անգամ նկատել եմ, որ աղանդերը պակասել է։
Գայանեն
նայում է սալաթին,- Դրանից՝ հնարավոր չի։ Լա՜վ չես նայել։ Ժենգալով հացի վրեժ՞ն ես
լուծում։ Սիրուն չի։
Կորյուն,-
Դե լավ, պատմեք ժենգալով հացի պատմությունը, ինչպե՞ս հանդիպեցիք և մինչ այդ իրար գիտեի՞ք։
Լևոնը
ևս փորձում է աղանդերը,- Օ՜, իրոք համով է։ Ինքը մեր համար ժենգալով հաց բերեց հեծանիվով,
հետո հետ վերցրեց, կոպտեց ու տարավ։
Շողերն
աղանդեր ուտել սկսող Գայանեին հացի կտոր է մեկնում,- Չի՜ կարելի կոծկել կամ ստել։ Մենք
իրեն չվճարեցինք և տհաճ կոնֆլիկտ ծագեց։
Գայանեն
առաջարկած հացը վերցնում է, և նկատելով Տաթևի չարացած հայացքը, հացին ցուցադրական ժեստով
երշիկ և պանիր է ավելացնում, ծամում։
Կորյունը
Գայանեին քաջալերող ժեստ է ուղարկում,- Դե, տեսնու՞մ եք։ Լավ չե՜ք արել։ Գոնե ներողություն
խնդրե՞լ եք։ Հետո՞։
Արամը
դժգոհ հայացքով Շողերին հասկացնելում է այլևս չխառնվել,- Ինչը՞: Ինքն անշնորհքաբար
խլեց հացն ու ծաղիկները, որ աղջիկների համար էին ու գնաց։
Կորյուն,-
Եվ ի՞նչ, ինքը դրա իրավունքը չունե՞ր։ Ապրանքի համար չվճարելը առևտրի պայմանագրի
չեղարկում է։ Գնաց, բա հետո՞։ Հետ եկա՞վ:
Շողերը
չի նայում Արամի կողմը,- Եվ ամենակարևորը, այդ հացը տարավ մոտերքում ապրող մի խեղճ
ու հիանալի ընտանքի։ Բարի՜ սիրտ ունի։
Կորյունը
հիացմունքով նայում է Գայանեին,- Ապրի՜ ճ… աղջիկս։ Գոնե յուրացրեցի՞ք դասը։ -նայում
է Արամին,- Անոյենց, հա՞,- ստանալով Արամի դրական պատասխանը, ուրախ աչքով է անում Գայանեին,-ճակատդ
պաչելու է։
Գանանեն հացի կտորը դնում է ափսեի մեջ ու խոսում չոր տոնով,- Ես ճայթուկ չեմ, էլի ասե՞մ։
Ես չեմ արել, բայց հուսով եմ, որ եղածը խելքներին կնստի ու այսուհետ մինչև իրենցից
գոհ հաց կիսելը կողքները կնայեն։
Տաթևը
որսաց խոսելու պահը, մոտեցավ Կորյունին,- Ինքն իբրև թե անհետացավ ու հանկարծ այս տան
մեջ սկսեցին տեղի ունենալ տարօրինակություններ։ Ինչ որ ձայն լսվեց տան մեջ, որ ներկայացավ
որպես Արամի պապիկի ոգի։ Ոգու շորերով առաջ եկավ, սուրճ ուզեց, հոտոտեց ու դժգոհ գնաց։
Գիտե՞ք, թե ո՜նց էի վախեցել։ Բա էդպես կարելի՞ է վախեցնել։,- նայում է Արամին,- Բայց
ախր ո՞նց է արել, որ չի երևացել։ Չե՜ս ասում, ախր։ Կորյունը
նայում է Գայանեի կողմը, ծիծաղում, աչքերը սրբում:
Արամ,-
Եթե իմանայի, էսպես հանգիստ չէի նստի։ Միայն ավելի եմ համոզվում։ Հերս կապացուցի, եթե՝
ուզի։ Աչքիս իր համար սիրտն ավելի է ցավում, քան՝ մեր։
Կորյունը
ծիծաղում է, Արամը դառը քմծիծաղում։ Շողերը զարմացած է։
Մի պահ
լռություն է տիրում։
Տաթևը շարունակում է,- Էդ ձայնը մեզ ասեց, որ այդ
ընտանիքին ուտելիք տանենք։ Մենք առանց իր ասելու
էլ կտանեինք, եթե ճանաչեինք։ Ի՞նչ չունեինք՝ խե՞լք, թե՞ խիղճ։
Արամին
բարկացնում է Կորյունի հայացքի ջերմությունն առ Գայանեն,- Ախր հերթականությունը խառնեցիք:
Ինքը դարձավ բարեգործ, մենք էլ՝ իր քմահաճույքի ակամա անուղեղ կատարող։
Կորյուն,-
Նախ, չեք էլ ապացուցել, որ ինքն է եղել: Ուզում եք, որ ինքը լինի։ Եթե ինքն էլ է, հանցակազմ
չեմ տեսնում։ Իր ապրանքը հետ է վերցրել, վարվել հետն ինչպես ուզել է։ Հետո հուշել,
որ օգնեք խեղճ ընտանիքի։ Էլ ի՞նչ է արել։ Փաստորեն իրեն դատելով իր օգտին եք վկայություն
տալիս։ Ես ի՞նչ։
Շողերը
ժպտում է Կորյունին,-Ճիշտ ո՜ր։ Ինչ խելացի եք, արդարամիտ,- Կորյունի ջերմ հայացքից
շիկնում է, հայացքը փախցնում,- Ընկերներս կնեղանան, բայց պիտի ասեմ։ Այդ ձայնը ստիպեց,
որ հավաքը նվիրենք Արամի պապիկին։ Որ կանչենք տատիկին ու հետը խոսենք միայն իր մասին։
Ի՜նչ լավ ու բարեսիրտ հայր եք ունեցել։
Կորյունը
քարացավ, նայեց շուրջը, Գայանեին,- Դու իրեն գիտեի՞ր, աղջիկ՜ս։
Գայանեն
ուսերը թոովեց,- Լսել էի… բայց իմ հետ կապ չունի։ Ես ոգի չեմ, ես չեմ եղել։
Կորյունն
ու Շողերը ծիծաղում են։ Արամը ձեռքի ժեստով հիասթափություն է արտահայտում։
Տաթևը
ոգևորվում է,-Ա՜, բռնվեցիր: Տեսա՞ր, ոնց ջրի երես ելավ ճշմարտությունը։
Կորյունը
սրբում է աչքերն ու հանկարծ մոտենում է Գայանեին, որ զգուշանում է, ու համբուրում է
նրա ձեռքը,- Ապրե՜ս, աղջիկս։ Ո՜նց ասեմ, թե ինչ ես արել։ Ինչ արել ես, լա՜վ ես արել։
Ես քո ցավը տանեմ, այ՝ այդպե՜ս։
Գայանեն
մի պահ կարկամում է, բայց հետո ձեռքը հետ է քաշում,- Որովհետև սխալ են ապրում… ու այն
մեկնաբանում։ Բայց ես չեմ եղել, թող ապացուցեն։
Կորյունն
ու Շողերը նորից ծիծաղում են։ Կորյունն աչքերն է սրբում։ Արամը դժգոհ քրթմնջում է։
Տաթևը
ձեռքերը նորից կանթում է, թեքվում Գայանեի կողմը,-Հը, բռնվեցի՞ր։
Կորյունը
վեր է կենում, շրջում սենյակներում։ Ննջարանում երբ զննում է պահարանն ու մահճակալի
տակ, ձայն է տալիս,- Աղջիկ ջան, մի րոպեով կգա՞ս։
Գայանեի
հետևից սեյակ են մտնում Արամը, Շողերը, Տաթևն ու Լևոնը։
Կորյունը
ժեստով բոլորին, բայցի Գայանեից սենյակից դուրս է հանում, - Դուրս գնացեք, դուռը փակեք։
Շողերը
նեղացվածություն է խաղում,- Մենք աղջիկ ջան չե՞նք։ Վիրավորական է, չէ՞։
Տաթևը
փորձում է առաջանալ և ննջարանում հանցանշան գտնել,- Լավ էլի՜, ո՞նց իմացաք, ախ՜ր։
Կորյունը
նրանց դուրս է հրավիրում, դուռը ներսից ծածկում, մահճակալի տակից հանում փոշեկուլի
խողովակը, ակնարկում Գայանեի հագուստի փոշին,- Սրբիր, հանցանշան է։ Մահճակալի տակ ըստ
փոշու ցուցմունքի՝ մեկը հաստատ եղել է:
Գայաննե
իր հագուստի վրայի փոշին թափ է տալիս,- Ասեցի՝ ես չեմ։
-Գիտեմ,
հավատում եմ,- թույլ ձայնով շշնջում է խողովակի մեջ, Գայանեն հայացքը փախցնում է, ինքը՝
ժպտում։
Բացում է պատուհանը, նայում դուրս,- խողովակը պիտի հետ հավաքեիր, իսկ քարերը
չթողնեիր պատուհանի տակ։
Գայանեն
նեղսրտած քրթմնջում է,- Եթե ինձ հավատում եք, ինչի՞ եք պահել, թատրոն խաղում։ Թողեք,
տուն գնամ։
- Հիմա
կգնանք։ Սոված եմ, դու էլ հաց կեր։ Ինքս քեզ
տուն կտանեմ։ Ի՞նչ ես լարվել,- Գայանեի հետ ննջարանից առաջանում են խմբի մոտ,- Աչքիս
ճիշտը ինքն է։ Խմիչքը չարաշահել եք, երեխեք։ Խմբակային հալյունիցաիայի զոհ եք:
Արամը
նեղացած տոնով դիմում է հորը,- Ամե՜ն ինչ շուռ տվեցիր։ Ինչ որ կանխակալ դրական կարծիք
ունես այս խառնակիչ սուբյեկտի հանդեպ, ու բացասական՝ մեր։ Լավ է, որ մեզ մեղավոր չդարձրեցիր,-
հանկարծ ինչ որ բան է հիշում,-այ, հիմա հասկացա,
թե ում էր ուղղված Նվերի «զահրումարը»: Ախր իրեն նման չէր։ Ու իմացա հասցեատիրոջը:
Գայանեն
նայում է Արամին,- Իսկ ճիշտ չի լինի՞, որ այդ նույն դատողականությամբ նախ փորձեք հասկանալ
ինձ անտեղի վիրավորելը, սարքած թղթախաղով օգնելու եկած ընկերոջը պարտքի տակ գցելը,
այդ կնոջը հերթով այցելելը, տատիկին նեղացնելը։ Դրան ընդունա՞կ եք:
Կորյունը
նկատում է Արամի շփոթվածությունն ու Շողերի հազիվ նկատելի գլխի շարժումով Գայանեի խոսքերի
հաստատումը,- Աչքիս խառն ու խորը պատմություն է ընթացել։ Սկսե՞նք նորից։
Արամ,-
Դուք ֆռացրեք մյուսների դյուրահավատ ուղեղները, ոնց կուզեք, ես իմ համոզմունքին եմ
մնում։ Ոչ ոք իրավունք չունի առանց թույլտվության մտնել իմ տուն, ձայներ հանել, մարդկանց
մոլորեցնել ու ձեռ առնել, գույք կոտրել, օգտվել սեղանից, մտնել պահարան, այնտեղի շորերին
ձեռք տալ։ Թե՞ սխալ եմ, պարոն մայոր- հեր։ Քեզ չե՜մ հասկանում։ Առանց թույլտվության մտել է քո տուն, բոլոր սենյակները
քանդել, կնոջդ շորերով խաղացել, մեզ ձեռ առել, քո նվերը կոտրել, իսկ դու դրանք համարում
ես համակրելի աղջկա չարաճճի արարք, ու համարյա մեզ ես դատում։ Չհաշված, որ հանդուրժում
ես իր ագրեսիվ տոնը քո հանդեպ։
Կորյունն
ուրախ աչքով է անում Գայանեին,- Ցույցերի ժամանակ իրար հետ շփված ցուցարարի ու ոստիկանի
ոչ այնքան հիշարժան հիշողությունների արդյունք են։ Ինքն էլ երեխուս տարիքի, խելացի
ու չարաճճի բալիկ է։ Հո չե՞մ թշնամանալու։ Ինչ վերցնենք՝ իմ երեխան այնտեղ է եղել կոչումով,
ես էլ՝ պաշտոնով։
Գայանեն
չոր տոնով հակադարձում է Կորյունին,- Մեր մեջ հաշտություն չի լինելու։ Մենք բարիկադների
տարբեր կողմերում ենք ու ագրեսիվության պակասի հույս չփաչփայե՜ք, պարոն բարի ձևացող
ոստիկան։ Հանցավոր ռեժիմի պաշտպանի ու դրա դեմ կատաղի պայքարողի հաշտությունը միֆ է,
ինքնախաբեություն: Կարծում եք, չե՞մ հասկանում Ձեր բարեհոգի աջակցության էությունը։
Որ ոգևորվեմ, սկսեմ պատմել արած-չարածս ու գլխիս սարքեմ։ Ինձ շու՜տ տուն տարեք, որ
հետո ես դատի չտամ։
Շողերն
հանկարծ ժպտում է Գայանեին,- Շնորհակալ եմ դուռը ծեծելու համար: Այդ պահին, այդ վիճակում
ու այդ աջակցությունն ինձ համար արժեք է,- աչքով է անում Գայանեին, որ անարձագանք լռում
է:
Կոյունն
ուշադիր նայում է բոլորի դեմքերին ինչ որ բան կռահելու համար, նկատում է Արամի շփոթածությունը,-
Տհաճ նորություն էր: Ապրի աղջիկս: Չէ՞, տղաս: Ինչ որ մեկը դաստիարկչական վրեժ է լուծել
իր չափանիշներով:
Արամը
նայում է Գայանեին, -Ախ, հերս չխանգարեր, ո՜նց կծեծեի - տեղից վեր է կենում, մոտենում
ելքի դռանը,- Մի քիչ էլ մնամ, սիրտս կպայթի։ Մի քիչ թարմ օդ շնչեմ գամ։ Հետևիցս չգաք։
Շողերն
անհանգստանում է,- Ու՞ր ես գնում։
Արամ,-
Գալիս եմ, չգա՜ք։- տանից դուրս է գնում, խորը շնչում,- Գժանո՜ց է,-նայում է շուրջը,
շարժվում Անահիտի տան կողմ,- Սխալ են ապրում, սխալ են ապրում։ Ո՜վ էլ ասի։
24
Անահիտը
հարմարվել էր ընտանեկան ոչ ճոխ կյանքին ու առանձնապես դժգոհ չէր, չնայած գոհ լինելու
պատճառ չկար։ Ներքուստ դժգոհ էր խելացի, բայց խեղճ ու անվճռական ամուսնուց, իրենց ցածր
եկամուտներից, անհույս անավարտ տան շենքից, անվերջանալի խեղճության սիրտ քամող տառապանքից։
Բայց և իրեն թույլ չէր տվել ընտանիքում դժգոհության որևէ նշույլ, կամ՝ վեճի հրահրում։
Հստակ տեսնում էր իրենց խեղճությունից օրինական կամ բարոյական ճանապարհով դուրս գալու
անհնարիությունն ու բավարարվում էր եղածով։
Նրա կյանքում եղել էին սիրահետումներ և հիասթափություններ։
Ըստ կյանքի փորձի և ստացած գիտելիքների նա տարբերում էր տղամարդկանց երեք տեսակ՝ ընդունակ
ու խեղճ, ինչպես իր ամուսինը, ինքնասիրահարված ու լղոզված բարոյականությամբ՝ ինչպես
իր առաջին սերը, և լուրջ, խոսքի տեր տղամարդ՝ ինչպիսին իր հայրն էր։
Մի օր ինչ որ կենդանի էր մտել իրենց հավերի բույնը
և երկու հավ խեղդել։ Ամուսինը փորձեց տարբեր տեղերից հավաքած մետաղալարերով ու թիթեղյա
տուփերի կտորներով այլևս խափանել այդպիսի վնասածին այցերը։ Մի սև օր էլ ակնարկեց, որ
հարևան թաղի խանութի շրջակայքում անտեր ընկած թիթեղյա տակառի մնացորդ է տեսել, բայց կգնա գիշերը,
որպեսզի ոչ ոք չնկատի։
Ինքը զարմացավ
անտեր ու անպետք թիթեղի վերցնելու անհարմար զգալու համար։ Իսկ նա վկայակոչեց իր հեղինակությունն
ու մյուսների կողմից աղքատի հպարտության աղճատված ընկալումը:
Ինքն էլ,
թույլ տալով ժայթքել ներսում կուտակված դժգոհությունը, նկատեց, որ
աղքատի
ծածուկ հպարտությունը գիշերային համարձակությամբ քողարկելն իրեն կդարձնի կասկածի պատանդ
ու փորձանքի կբերի։ Ամուսինն էլ չորությամբ հակադարձեց կնոջ խելքի չափի մասին չար ասացվածքով
ու ուշ ժամի գնաց իր նպատակ անպետք թիթեղի հետևից։
Հետո ինքն արթանցավ նրա վերադարձի ձայներից։ Ամուսինն այլայլված դեմքով հայտնեց, որ ընկել է հիմար պատմության մեջ։ Խանութից
որոշ հեռավորության վրա սպասել է, որ տերերն այն փակեն, ու ինքը սեփականցնի այդ անիծյալ
թիթեղը։ Բայց պարզվել է, որ նախորդ օրը խանութի ցուցանակն են գողացել ու տերերի զգոնությունը
բարձր է եղել։ Նկատել են դարանած կասկածելի տիպին, ու հանկարծակի գրոհով մի քանի հոգով
բռնացրել։ Ստիպել են խոստովանել ուշ ժամին
խանութի մոտ թաքնվելու ու դեգերելու պատճառը որպես գողության նախապատրաստում։ Ինքն
էլ անակնկալից հորինել է, որ ուզում էր ապառիկով ապրանք խնդրել, սիրտ չէր անում մոտենալ։
Ու նրանք էլ եզրակացրել են, որ որոշել է գողանալ ու սպառնալիքներով ստիպել են խոստովանել
ցուցանակի գողությունը։ Ամաչելով խոստովանել թիթեղյա անպետք կտորի պատմությունը, խոստացել
է, որ աղմուկ չբարձրացնելու դեպքում ցուցանակի գումարը՝ քսան հազար դրամ, կվճարի։ Դողում
էր։
Ստիպված ինքը հանգստացրեց, ասելով, որ եղածը աղքատ հպարտ մարդու բախտ է ու լռեցին։
Ամուսինը դողում էր, ինքը՝ թաքուն արտասվում։ Երեխայի ծննդյան օրը նշելու համար տաս
հազար դրամ գաղտնի փող ուներ հավաքած։ Ստիպված պիտի վճարի անճար ամուսնու անիմաստ
ապրանքի չարած գողության տուգանքը։
Մի քանի օր անց, ուշ ժամի, երբ պատրաստվում էին քնելու, դուռը ծեծեցին ու ներս
մտան երկու տղամարդ՝ երիտասարդ և հասակով, ու ուշացրած գումարը շտապ ուզեցին։
Ամուսինը
խոսում էր խեղճացած տեսքով, ժամանակ խնդրելով, իսկ նրանց պահվածքն անզիջում էր ու հանդուգն։
Իրեն առանձապես լկտի էր պահում երիտասարդը։
Նա սկսեց
տան մեջ պտտվել ու իրերը զննել,- Չունես, մի բան կտանենք։ Տանելու բան էլ չկա։ Տարիքով
երեխուն օրորոցում են քնեցրել։
Ինքն ուզում
էր խոսել, բայց լռեց, անիծելով իր բախտն ու հաշտվելով կորստի հետ։ Իրոք, երեքամյա երեխային
մի կերպ հարմարեցրել էին օրորոցի մեջ։ Թող տանեն, նույնիսկ՝ մահճակալը, մենակ թե հեռանան,
չվնասեն։
Հասակով տղամարդը նայեց իր կողմը,- Սիրուն քուրիկ՞ն
ինչ ունի արժեքավոր։
Ամուսինը հանկարծ գոռաց լացելու ձայնով առանց որևէ
մեկին նայելու,- Կնոջիցս գործ չունեք։ Տեղ չգնաք, մի ժամից փողը բերում եմ։ Տանից էլ
ոչ մի բան չտանեք,- ու մինչև ինքը կըմբռներ կատարվածի հնարավորությունն ու հետևանքը,
առանց իրեն որևէ բան ասելու տանից արագ դուրս գնաց։
Այդպես
հանկարծ ինքը մնաց մենակ երկու ագրեսիվ տրամադրված տղամարդու հետ իր տանը։ Երբ ըմբռնեց
իր վիճակը, շշմեց, սարսափեց, չկարողանալով որևէ բացատրություն գտնել տեղի ունեցածի
մեջ։
Ի՞նչ անի մինչև ամուսնու վերադարձը՝ դուրս հրավիրի՞, սու՞րճ առաջարկի, թե՞ երեխային
վերցնի, գնա Նազիկի մոտ։ Բայց այդ դեպքում տունը տակնուվրա կանեն, արժեքավոր իր կփնտրեն,
կավիրեն։ Իսկ եթե գոռա՞։ Բայց անօգուտ է, և հետո սրանք կարող են իրեն վնասել։
Առաջին
անգամ կոպտեց ամուսնուն մտքում,- «Անուղեղն ինչո՞վ մտածեց։ Հիմա ես ի՞նչ անեմ»։
Երիտասարդն իրենից գոհ տոնով իրեն դիմեց,- Դե ի՜նչ։
Պարտքը դու ես փակելու։
Ինքը սկզբից
չհասկացավ,- Չլսեցի՞ք։ Տանը փող չկա, գնաց բերելու։ Խնդրու՜մ եմ գնացեք, վաղն եկեք։
Իմ քնելու ժամն է,- նրանց դեմքին դեռ չէր նայել ու էլի չնայեց։
Երիտասարդն
ուրախ քմծիծաղեց,- Փողը դու ես քեզնով ես փակելու։ Մենք քեզ կքնեցնենք։ Արի, պառկիր։
Շշմեց,-
Ես… ես… ես կգոռամ։ «Սրանք ուզում են ինձ բռնաբարել»։
Խոսողը միշտ երիտասարդն էր ու ինքնավստահ տոնով,-
Իզու՜ր մի գոռգոռա։ Մարդդ թուղթ ա գրել, որ գող ա ու պտի պատժվի։ Մենք էստեղից անիմաստ
չենք գնա։ Թե ուզում ես իրեն փրկես խայտառակությունից, խելո՜ք լույսը հանգցրու, հանվիր
ու մեր կայֆով իրա արածը փակիր։ Հերթով կանենք, հո այլանդակ չե՞նք։ Մարդուդ էլ չե՞ս
ուզում փրկես, չեմ հասկանում։ Ընտանիքի
աշխարհով ապրող կնոջ համար եղածը ցնցում էր, կողմնորոշման կորուստ, աշխարհի վերջ։
Թուլացավ,
բռնվեց սեղանից, որ չընկնի։ Բայց քիչ անց փորձեց չթուլանալ՝ «Քեզ հավաքիր, սպառնա»։
Քանի որ թիկունքով էր կանգնած անկոչ հյուրերի նկատմամբ,
ձև արեց, իբրև թե սեղանի վրայից դանակ վերցրեց,
–Չմոտենաք, ինձ կսպանեմ։
Մի պահ լռություն տիրեց, իր մոտ փրկության հույսը
թույլ կեծկլտաց։ Ի՞նչ որոշում կայացնի, ինչպե՞ս պայքարի, եթե նույնիսկ իր տան մեջ չի
կարող աղմկել չլսվելու հեռանկարի, ծեծվելու վտանգի ու երեխայի հոգեկանը խաթարելու վախից։
Լուծումը չէր գտնում:
Սրանք այն հիմարին կվնասեն։
Ինչ որ է, իր երեխայի հայրն է։
Փորձեց կաշառել խոստումով, - Գնացեք, հետո եկեք։
Խոստանում եմ երեք օրից ինքս գումարը վճարել։
Դողում էր։ Իրո՞ք պիտի երկու տղամարդ իրեն բռնաբարեն,
ու ինքը համակերպվի դրա հետ։ Ա՜յ քեզ ապուշ ամուսին՝ տեր լինելու խոստմանն ուրացող։
Երիտասարդը
հեգնեց,- Մենք կսպասենք, դու լույսը հանգցրու ու տրամադրվիր։
-
«Չէ, պետք
է որոշում կայացնել։ Սա լկտի է»։ Դու գնա, դու լկտի ես։ Դուրս իմ տանից,- ու, իրոք,
թեթևություն զգաց։
Ինչի՞ց՝ չգիտեր։ Բայց հարցի լուծման տարբերակ էր։
Երիտասարդն ըստ
իր տեսության՝ տղամարդու ինքնասիրահարված տեսակից էր։ Եթե նա իր ուզածին հասներ, արդեն
առավոտյան քաղաքը կքննարկեր եղածը։
Երիտասարդը
շշմել էր,- Հլա սրան տե՜ս։
Մի պահ
լռություն տիրեց։ Հոգում հույս ծագեց:
Հետո հասկացավ,
որ իր վիճակն անելանելի է։ Եթե մեկին դուրս հանեց, ապա ինքնաբերաբար համաձայնվեց վիճել,
բանակցել, կամ՝ համոզել երկրորդին։ Ի՞նչ, ինչպե՞ս։ Չգիտեր, չէր պատկերացնում ու պատրաստ
չէր։
Հանկարծ խոսեց տարիքովը,- ճի՜շտ է ասում,
դու գնա։ Խոսենք, կգամ։ Ընտանիքի, պատվով կին է։ Ես իրեն գիտեմ: Ինքն ի՞նչ կապ ունի
ամուսնու արածի հետ։
Ինքն անկախ
իրենից լուռ գլխով արեց, -«Ջենտլմեն է։ Ինձ էլ գիտի: Էլի բան է: Կաղաչեմ, կհամոզեմ՝
կհեռանա»։ Երիտասարդն
անորոշ մռթմռթոցով դուրս գնաց։ Ինչ որ թեթևություն զգաց, խորը շունչ քաշեց ու հանկարծ
զգաց, որ տղամարդն իրեն է մոտենում թիկունքի կողմից։
Սարսափեց,- «Բա հետո՞։ Թեկուզ ջենտլմեն
է, բայց տղամարդ ջենտլմենը փակ տարածքում նույն հեշտամոլն է»։
Տղամարդը բռնեց իր թևը, շնչեց ուսին, շշնջաց,- Ապրե՜ս։
Դե՜, թեքվիր, բան ասեմ։
Անորոշության
սարսափեցնող մշուշի մեջ ոչինչ չէր հասկանում, մարմինն ու ուղեղը սառել էին, քարացել։
-«Վճռական է, բայց՝ ոչ լկտի: Ժամանկ շահեմ, որոշեմ»։
Թևն ազատեց,- Հիմա կխոսենք,-ու թեքվեց քնի մեջ մշմշացող երեխային,-
նախ՝ երեխայիս հանգստացնեմ։ «Ինչ՞ն եմ քննարկելու։ Ի՞նչ եմ անում։ Փաստորեն համաձայնվեցի։
Բայց ինչպե՞ս համոզեմ՝ հեռանա։ Ասեմ, որ օրերս է, հիվանդ եմ։ Թող՝ հետո գա»։
Ու կռացած վիճակում զգաց, որ տղամարդը ընդհուպ իրեն
մոտեցել, առաջամասով սեղմվել է իր մարմնին ու անամոթաբար շոյում է իր ազդրերը, կոնքերը,
մեջքը։ Անակնկալից այնպես շշմեց նման սանձարձակ վարքից, որ մի պահ չգիտեր անելիքը։
«Անհարգանք նախաձեռնող լկտի է»։- փորձեց ուղղվել ու մարմնի շարժումով տղամարդուն ետ
հրել,- Անկի՜րթ հիմար, չի կարելի, ախ՜ր,- բայց էլի խուսափեց նրա կողմը նայելուց։
Տղամարդը
կոպտորեն ու ուժով ստիպեց նորից կռանալ օրորոցի վրա։
Նրա ձեռքը մամլիչի պես իրեն սոսնձեց
օրորոցին,- Հանգի՜ստ։ Մի շարժվիր: Թող ուզածս անեմ։
Ուզում էր հրվել օրորոցից, պայքարել ու կոպտել,
բայց մի կողմից ձեռքերի մամլիչի սոսինձն էր արգելում, մյուս կողմից էլ երեխան աչքերը
կիսաբացեց ու մռութները կիտեց,- Ինչի՞, մա՜մ։
Երեխայի
միջամտությունը կոտրեց դիմադրողական ոգին։ Էլ աղմկել չէր կարող:
Կենտրոնացավ երեխային
շոյելու, հանգստացնելու վրա,- Չէ՜, բալես։ Քեզ հետ չէի,- իսկ այդ ընթացքում տղամարդն
իր խալաթը վեր պարզեց, գոտկատեղը մերկացրեց ու շարունակեց փաղաքշել:
Ինքը վախի անորոշությունից,
թե երեխայի հոգեկանի համար անհանգստությունից միայն դիմադրության իմիտացիա ձեռնարկեց՝ մի ձեռքով շարունակելով երեխային շոյել, մյուսով անիմաստ ու անարդյունք փորձելով խանգարել տղամարդու
ձեռքի ներթափանցումն իր մարմնի ինտիմ գոտիները։ -«Սանձարձակ է։ Կոշտ մատներ ունի, երևի արհեստավոր
է», Չի՜ կարելի, լկտի։ Ասեցի՝ թող թեքվեմ, խոսենք, թե ոնց անենք։ Տղամարդն
ամուր բռնեց իր դիմադրող ձեռքն ու իրենց երկուսի բռնակցված ձեռքերով շոյեց կնոջ ոտքերի
արանքն ու այդպես փաղաքշեց,- Լավ՜ն ես։ Մենք կանենք, նոր կխոսենք։ Չդիմացա, հետևից
անդիմադրելի ես։
Սառսռաց, զգալով օտար տղամարդու առաջամասի հպումն
իրեն ու ձեռքերի անամոթ ազատությունն իր մարմնի վրա, միևնույն ժամանակ կաշառվելով գովեստից։
- «Լկտի,
բայց սենտիմենտալ բռնակալ է»,- հոգնեց անարդյունք պայքարից ու լարվածությունից: Մարմինն
ընդարմացավ, ձեռքերի ուժը հատեց, դիմադրությունը թուլացավ:
Քրթմնջաց,- Ախր ի՞նչ ես
անում։ Ասեցի՝ գումարը կտամ։ Թող, խնդրու՜մ եմ։ Ամոթ ու հարգանք ունեցիր։ Երեխայով
եմ զբաղված, ախր։ Ի՞նչ գործ ունես ուրիշի կնոջ մարմնի հետ։ «Հիմար, դու-ով խոսելը մտերմություն
է ստեղծում, ինտիմ կապ: Զիջելու ակնարկ է»։
Տղամարդը
մյուս ձեռքը հասցրեց իր կրծքերին,- Էդ ուրիշն էշավարի փախավ, կնոջը թողնելով, որ շոյեմ
ու զիջեմ։ Դու իմն ես ու դու էլ էդ գիտես։ Բայց, իրո՜ք, լավն ես։
-
«Լկտի ռոմանտիկ է»։- Գովեստից ջերմացավ, հետո հիշեց
իր դիրքն ու վիճակը, բարկացավ, ու փոքրիկ վրեժ լուժեց։ Տղամարդու ձեռքը հեռացրեց իր
կրծքերից։ Ուժեղ ձեռք էր, կոպիտ, բայց ենթարկվեց ու իրեն այդ շփումը հաճույք պատճառեց,-
Ձեռքդ քաշիր, լկտի՜։ Երեխան չտեսնի։ «Հիմար, այսինքն՝ համաձայն եմ, բայց երեխային մի
երևա, ու ինչ անում ես՝ արա։ Անամոթ կին, փոխանակ գոռաս, վիրավորես։ Դու-ով էլ խոսում
ես»։
Տղամարդը
չառարկեց,-Եղա՜վ, քաղցր, -ու այդ ձեռքը տարավ կնոջ փորի կողմը։
-
«Բռի է,
բայց՝ կոռեկտ», -ձայնի մեջ բարկություն մտցրեց, ու շարունակեց վրեժ լուծել անմիտ դիտողությամբ,-
Ձենդ կտրիր, չլսի։ «Ասինքն՝ արա, բայց լուռ։ Հասկանու՞մ ես, թե ինչ ես անում»։
- Ո՜նց
ասես։ Քաղցր, եթե դիրքդ հարմար չի, գնանք անկողին, քանի չեմ մտել։
-
«Լկտի
անամո՜թ։ Դրա բառերը՜։ Դեռ ուզում էլ է, որ հետը գրկվեմ, համբուրվեմ ու բացվեմ, ընդունեմ»,-
կռացած վիճակով ամուր բռնվեց օրորոցից,- Ո՜չ մի տեղ չեմ գնա։ Քո կեղտոտ գործն արա ու
կորիր իմ տանից,- ու զգաց, որ թուլացավ ու ներքուստ համակերպվեց ակտին ու նույնիսկ
ուզեց այն, որ արագ վերջանա կատարվող վայրագ անամոթությունը։
- «Փաստորեն
համաձայնվեցի ու հանձնվեցի։ Բա էլ ի՞նչ անեմ։ Մնում է չթփրտալ, ընդունել ու ճանապարհել»։
Տղամարդը
համբուրեց կնոջ մեջքը,- Մի կոպտիր, ոնց կուզես։- սեղանի վրայից երկու գիրք շպրտեց նրա
ոտքերի տակ,-սրանց վրա կանգնիր, որ չլարվենք: Մի՜ քիչ էս կողմ արի։
-
«Լկտին
հարմարություն էլ է ուզում: Կնամեծար է», -հնազան դորեն կանգնեց գրքերի վրա, մարմնի
դիրքը հարմարեցրեց տղամարդու ձեռքերի ուղղորդող հրահանգին ու այլևս չընդդիմացավ նրա
փաղաքշանքներին, ձեռքերի անամոթ թափանցումներին, իրեն տրամադրեց հնազանդվել։ Հանգիստ
ու հլու դիրք ընդունեց օրորոցի վրա, անհաղորդ տղամարդու շոյանքներին:
Միայն երբ տղամարդն
ակտիվանում էր, հանգիստ ձայնով խնդրում էր,- Խնդրում եմ, երեխան կզարթնի հանկարծ:
Տղամամարդու
ցանկությունը գնալով աճում էր: Ցանկացավ վայելել նաև իր մերկությունը: Չառարկեց, չընդդիմացավ,
երբ նա շշնջալով խնդրեց մի փոքր տեղաշարժվել, որ կարողանա հանել իր խալաթն ու ներքնաշորերը,
լիովին մերկացնել,
-«Տեսողական հաճույք էլ է ուզում: Ինչ ամոթ է: Բայց իմ վիճակի ինչ՞ն
ամոթ չի: Բա ի՞նչ անեի, անիմաստ վիճեի՞, առարկեի՞, քաշքշվեի՞: Մեկ է՝ ամոթի սահմանը
հատել եմ»:
-Ինչ սիրուն
ես: Ուզեցա համ էլ չքնաղ մարմնովդ հիանամ, քաղցր:
Ինքն իր
մարմինը չէր հավանում, շոյվեց, բայց զգուշացավ,
-«Լկտի գեղագետ: Թե նայելու ի՞նչ կա:
Հիմա կտեսնի թերություններս, ձեռ կառնի»:
Ձեռ չառավ,
շոգելով ինքն էլ մերկացավ, ու որոշ ժամանակ հեռացավ, իր հանածները տեղավորեց սեղանին ու նորից իրեն մոտեցավ:
Չօգտվեց
առիթից, նրա մերկությանը չնայեց, չշարժվեց, չհեռացավ:
-«Ու՞ր գնամ: Էսպես մերկ սենյակում
վազեմ, ինքն էլ էդպես մերկ գոռգոռալով վազի, հասնի, ինձ բռնի, հատակին պառկեցնի՞: Ու
աղմուկից պատուհանների մոտ բացբերանների խումբ հավաքենք: Չխանգարեմ, շուտ ուզածն անի,
կորչի գնա, խելքի գամ»:
Տղամարդը
կռացավ իր վրա, համբուրեց ուսը, շշնջաց,-Ներիր, քաղցր, շոգ էր: Մազերդ հավաքիր ու երեսդ
այնպես թեքիր, որ տեսնեմ, խնդրում եմ:
-«Տեսա՞ր
սրա կուլտուրան: Մերկությունս ու դեմքս է տեսնել ուզում, որ հաճուքով բռնաբարի: Որ
չներեմ, նորից կհագնվե՞ս, շնորհքով լկտի»:
Բայց հնազանդորեն մազերը հավաքեց ու երեսը
թեքեց ի տես իրեն բռնաբարող տղամարդու: Շուտով վիզը ցավեց, երեսը թաքցրեց ու, չգիտես
ինչու, արդարացավ,- Հարմար չի, չեմ կարող:
-Հիմա,
քաղցր,- տղամարդը պատրաստակամ գնաց, անկողնու վրայից բարձ բերեց, տեղավորեց կնոջ գլխի
տակ, նորից համբուրեց,-Մի քիչ էս կողմ արի, երեխեն չնեղվի:
Ինքը պատրաստակամ
ընդունեց ծառայությունը, հարմարվեց բարձի վրա, երեսը թեքեց դեպի իր բռնացողը,-«Ախր
հեչ բռնաբարվողի պես ինձ չեմ պահում: Ու որ հարցնեն, ստել էլ չեմ կարողանալու»:
Տղամարդն,
իրոք, ոգևորված էր: Հաճախակի համբուրում էր,- Թե նեղվում ես, լույսն անջատեմ:
Ինքը համբույրներին
չէր ընդիմանում, բայց չէր էլ արձագանքում:
Ուզեց բարկանալ, նույնիսկ պահանջել արագ
վերջացնել սկսածը,-«Ձե՞ռ ես առնում: Մերկացնում ես, որ մարմինս ու երեսս վայելես, ու
լույս՞ն ես անջատում»:
Իրոք,
իր մերկությունից նեղվում էր, բայց արդեն բարկանում էր, որ տղամարդը կարողացավ նվաճել
ոչ միայն իր մարմինը, այլ նաև՝ մասնակցությունը: Հիմա, իր արձագանքելու դեպքում, իրենց
միջև մարդկային կապ է հաստատվում, որ բռնացողին ինչ որ չափով մաքրազերծում է, իսկ իրեն
զոհից վերածում մասնակցի: Հարցն այն է, որ լույսը հանգցնել չէր կարելի, ու դա տղամարդն
էլ գիտեր: Բայց և կարող էր անջատել: Չարձագանքել չէր կարելի:
-«Մի ապուշ
էլ ես եմ: Ի՞նչ ասեմ: Արագ վերջացրու, գնա գործի՞դ»: Չէ, թող մնա: Դրսում ինչ որ մեկը
դրան է սպասում: «Խելացի է, հարգանքով ու տակտով: Ինչ ճիշտ է, ճիշտ է»:
Իր ռեպլիկն արդեն մեղմ հնչեց, առանց վիրավորանքի
կամ նեղվածության երանգի:
Ու երբ տղամարդը նորից իրեն շոյեց անամոթ ներթափանցումներով
ու համբուրեց հաճույքի ձայներ հանելով, առանց
նրան նայելու միայն մեղմորեն նկատեց,- Քո ձայնից երեխան կզարթնի, քեզ կտեսնի ու հարցեր
կտա: Քեզ զսպիր, խնդրում եմ:
Ու երբ քիչ անց տղամարդը նորից կռացավ իր դեմքի
վրա, քնքշորեն համբուրեց, զգաց, որ իրեն հաճելի է ու զգացմունքայնորեն կաշառվում է,-«Էսպես
որ գնա, կսիրահարվեմ էս լկտիին, ու ելքը չեմ տեսնում»:
Հետո տղամարդուն
պատրաստակամ ընդունեց իր մեջ ու օրորոցի վրա կռացած դիրքով տղամարդու թելադրած ռիթմով
տարուբերվեց երեխայի գլխավերևում, որը կիսաքնի մեջ ժպտում էր իր թռթռացող մերկ կրծքերին։
Ինքն էլ հասցնում էր շոյել երեխային,- Քնիր, բալե՜ս։ Ա՜հ։
Ու այլևս դարձավ տղամարդու ցանկության կցորդը, հլու
ենթարկվելով նրա կամքին ու թելադրած ռիթմին, մարմնի դիրքին ու պահվածքին:
Օրգազմի պահին տղամարդը պահանջեց կիսաձայն,- Ձեռդ,
քաղցր, շու՜տ։
Ինքն այնպես պատրաստակամ ձեռքը հետ պարզեց, կարծես
նրա հետ միանալու կարիքն ուներ։ Իրենց ձեռքերը սեղմվեցին ու ձուլվեցին երկուսի հեշտանքի
կանչերին համահունչ, որպես մարմնական միության հոգևոր հաստատում, որը սեքսը դարձնում
է մերձեցում։
Ինքն էլ հեշտանք ապրեց ու չթաքցրեց տղամարդուց,-Ա՜հ։ Մերձեցման ակտից հետո տղամարդը թեքվեց իր մեջքին,
համբույրներ շարեց։
-«Լա՜վ ամուսին կլիներ»,- ներքուստ խոստովանեց, որ դա իրեն հաճելի
է ու անթաքույց վայելեց շոյանքն ու համբույրները։
Իսկ երբ տղամարդը պահանջեց շրթունքները՝
չմերժեց, համբուրվելով փակ աչքերով։
Հիմա կգնա ու կմոռացվի, իսկ աչքերի խաղը կդառնա
կանչող ավելորդ հիշողություն, մոռացմանը խոչընդոտող։
Այնուհետև տղամարդը սրբվեց անկողնու
սպիտակեղենով, իրենից չթաքնվելով։
- «Անկիրթ
բռի։ Գոնե թույլտվություն հարցներ կամ մեջքով կանգներ»:
Մերկ մարմնին հագավ խալաթը,
ներքնաշորերը թաքցրեց, գրքերը դրեց սեղանին, նրա հանդեպ մեջքով կանգնեց, սպասելով,
որ հեռանա ու ավարտվի իր կյանքի մղձավանջային երանգով երեկոն՝ հաճույքի թերմացքով։
Տղամարդը
կանգնեց ելքի դռան մոտ,- Արի, բան ասեմ, գնամ։ Երեխուն չխանգարենք։
Վախից
թուլացավ, -«Սրա մտքին շարունակություն կա»։
Չթեքվեց,
չնայեց բռնացողի կողմը,- Գնա, վերջ։ Ուզածդ ստացար, ասելու բան չկա։ «Ինչու՞ ես դու-ով
խոսում, ախր։ Չե՞ս հասկանում, որ ավելի կլկտիանա լկտին»։
-Չգաս,
չեմ գնա։ Մինչև չասեմ՝ չեմ գնա։ Կմնամ, կթեյենք, կքնեմ հետդ։
-«Կանի:
Սենտիմենտալ ամրակազմ բռի է»։
Գնաց, կանգնեց դիմացը, բայց էլի չնայեց դեմքին,- Գնա,
ամուսինս կգա, լավ չի լինի: Ուշ է, գնա՜,- մեղմորեն հեռացրեց նրա իրեն փաղաքշող ձեռքը,-
Ամեն ինչ վերջացավ, ուզածդ ստացար։ Մոռացիր ինձ ու այս հասցեն։
Տղամարդը հաստատեց իր
ներքին կասկածները: Վստահ շարժումներով քանդեց իր խալաթի կոճակները: Նոր հանդգնությունից
շշմած քարացավ՝ չարգելեց, չծածկվեց:
- «Եղածից հետո նորից չքաշքշվենք: Թող բռնաբարողի իրավունքով
ուզածն անի, շուտ գնա»:
Տղամարդը նախ հայացքով վայելեց իր մերկությունն ու տիրոջ իրավունքով
սկսեց համբուրել, իրեն շոյել:
Ինքը, չիմանալով անելիքը, այդպես հնազանդ դիրքով մնաց,- «Լկտին
ինձ էլ դարձրեց լկտի: Լրիվ մերկ կանգել եմ ուրիշ տղամարդու դիմաց, թույլ տալիս ուզածն
անել: Ու դուր է գալիս»:
- Քո ամուսին
կոչվածը մոտերքում ծառի տակ սպասում է, որ գնամ, ու մի քսան րոպեից տուն մտնի ու ասի,
որ փող չճարեց։- երեխայի պես թնկթնկաց,-էլի՜ եմ ուզում:
-«Եթե
քիչ հետո այս ապուշը դուրս չգնա, դրսի ապուշն արդեն առավոտյան ազգուտակին ու հարևաններին
այստեղ կհավաքի, ու հազալով կբողոքի առողջությունից, կնոջ վարքից ու բախտից»:
Զգուշացավ,
հասկանալով, որ սա անվերջ է, նույնիսկ՝ ամբողջ գիշեր:
Ու որ վատն այն է, որ ինքն էլ
արդեն համակրում է այս ինքնավստահ անպատկառին: Պետք է մի բան անել, թեկուզ՝ օգտվել
նրա ակնհայտ հրապուրվածությունից առ ինքն, ու իր կանացի հմայքից: Էլ ոչ մի ամոթ ու
համեստություն: Պետք է մտնել իրավիճակի թելադրած դերի մեջ, իրավիճակի դարան խարանից
ազատվելու համար:
Քնքշորեն շոյեց նրա գլուխը, որ իր փորի մոտ էր:
Տղամարդը քարացավ:
- Եթե հիմա գնաս, քեզ մի անգամ էլ կընդունեմ, ուզածդ
կանեմ: Բայց որ եղածի ու հետոյի մասին քեզանից ոչ ոք ոչինչ չիմանա: Դե, ասա՝ «հա»,
ու գնա: «Գլխիս սիրեկան սարքեցի։ Խոսելուս քաղցր մեղցր տոնն էլ վկա»։
Տղամարդը
ոգևորվեց, նորից համբույրներ ու շոյանքներ շարեց իր դեմքին, մարմնին:
Հանկարծ անշարժացավ,
նայեց իրեն,-Չէ՜:
Արդեն իրեն իրավունք տվեց անամոթանալու, ու էլի
առանց դեմքին նայելու,-Ուզել ես, ուզածդ վայելել։ Մի անգամ էլ կանչեցի։ Էլ ի՞նչ անեմ, որ գոհ մնաս ու
գոհ գնաս։
-Նայիր
աչքերիս,- ձեռքի ուժով ստիպեց իրեն նայել:
Նայեց ու անկախ իրենից ժպտաց: Իր հավանած
տեսակն էր՝ հասկացող աչքերով, վճռական հայացքով,
- Այ, ապրե՜ս: Քո ուզելն եմ ուզում։ Մի հատ էլ սիրելով փաթաթվիր ու պաչիր, որ գնամ:
-«Սիրահարվել
է լկտին: Համբույրի ու գգվանքի հաճույք էլ է ուզում»: Սիրահարված լկտի անամոթ,- գրկեց,
գտավ շրթները, համբուրեց, թուլացավ ու հալվեց նրա գրկում, վայելեց ուզած տղամարդու
գրկի ապահովությունը։
Ու շշնջաց,
-Մյուս անգամվա համար կմոտենաս հարևան Նազենիին։ Մեր կողմերում չերևաս, պատիվս չաղտոտես,
կզրկեմ։
Տղամարդն
հաճույքի ձայն հանեց, համբուրեց կնոջը կուռքին մեծարանք արտահայտող քուրմի պահվածքով,-
Կկարոտե՜մ:
Ու նորից
կաշառվեց ու սիրահարվեց իրեն բռնաբարողին:
- «Հո
քոռ չի՞: Ո՞նց չի հիասաթափվում մարմնիս այլանդակություններից ու ինձ էլ ազատում էս
անամոթ վիճակից: Չէ՜, խորամանկ է, շոյելու հետ շոյում է նաև կանացի ինքնասիրությունս:
Լկտին ռոմանտիկ է, կամ՝ փորձված»:
Ոչ արգելեց,
ոչ դիմադրեց անձամբ սիրեկան հռչակած տղամարդուն:
Քիչ անց արդեն պաշտոնապես հաստատված
սիրուհու անամոթ իրավունքով գգվեց ու շոյեց
նրան,-
Հո երեխա չե՞ս: Ուշ է, գնա: Էլի քոնն եմ, գնա:
Տղամարդը համբույրներն ու շոյանքը չէր դադարեցնում:
Հոգոց հանեց,-Դուրս կգամ ու արդեն դռան մոտ կկարոտեմ, անխի՜ղճ: Բայց դու ճիշտ ես: Մաքուր
ու արդար,-երկար համբույր դրոշմեց ու դուրս գնաց:
Երբ տղամարդը
տանից դուրս գնաց, ինքը սրեց լսողությունն ու լսեց երիտասարդի հարցը,- Հը՞, տվեց։
-Էլ չասես։
Պարզվեց, որ դասընկերոջս քուրն ա։ Էդ հարցը ես կփակեմ, վերջ։
Շնորհակալությամբ
լցվեց ու էլի սիրահարվեց իրեն կոպտորեն բռնաբարողին։ Մանավանդ, որ սիրտն արդեն ազատ
էր ու ամենայն հավանականությամբ, փաստացի ամուսինը ևս լսեց։
Մենակության
մեջ տրվեց տվայտանքերի՝ ով ու՞մ դավաճանեց՝ ամուսին՞ն իրեն, թե՞ ինքն ամուսնուն։
Ի՞նչ
կվճռեր անաչառ դատարանը, և ո՞ր փաստերն են նրա համար համարվելու ծանրակշիռ։
(շարունակելի)