Литературный портал

Автор поста

Ձախորդ Փանոս (2)

Մանուկ- (գալիս է բեմի խորքից, ձեռքին տոպրակ է: Փանոսին) Արի, քեզ օգնեմ, մեր տղա:
Փանոս- Ճկուն մտքեր են…
Կատերինա- (դուրս է գալիս է դռնից, ձեռքի հավի բուդը մեկնում Մանուկին) Կեր, փող կտամ:
Մանուկ- (Կատերինային) Ֆու՜, գժվեցի՞ր, ախչի:
Կատերինա- (Մանուկին) Էս ֆուն ձերոնք կուտե՞ն:
Մանուկ- (Կատերինային) Գիտե՞ս՝ ով է մեծածախի տերը: Պարտքով եմ բերում, տուժու՜մ:
Կատերինա- (Մանուկին) Չմոյենց Մանուկը հենց տուժի, կաթը կովի մեջ կթթվի:
Մանուկ- (Կատերինային) Պարտքով չե՞ս վերցրել, ուտող ուրացող: Լավություն չի՞:
Կատերինա- (Մանուկին) Բա որ քեզ մարդ եմ հաշվում, լավություն չի՞:
Մանուկ- (Կատերինային) Անամոթ կին, խանութիս բրենդը քանդում ես, որ սիրեկանդ շահի:
Կատերինա- Կազմալուծեմ բրենդդ: (բուդը նետում է դեպի Մանուկը, կպչում է Փանոսին) Վա՜խ, Արա Գեղեցիկ ջան, ծուռ թեմա չմտածես: Ես Կատերինան եմ, դու կարճ Փիսիկ կասես:   Փանոս- Փանոս, տիկին Փիս… (Կատերինային ձեռքը համբուրում է) Ֆու՜, անասունի՞ հոտ է:
 Կատերինա- (Փանոսին) Իյա՜, պաչածդ էլ սմբակ էր, հա՞: Մանուկի բդինն է: Իմ հոտը ուսիցս հոտոտիր: (ուսը մոտեցնում է Փանոսի դեմքին։ Մանուկին) Հաստատիր, խուժան:
 Մանուկ- (թաքնվում է Փանոսի թիկունքում, Փանոսին) Չշարժվես, մի բռունցք պարտք ես:
Փանոս- (Մանուկին) Ավելի լավ է խփիր, ես գնամ, դու մնա:   Կատերինա- (փորձում է հարվածել Մանուկին, փարվում է Փանոսին) Ա՜խ, երկրորդ ամուսնուս հիշեցրիր: Մի տեսա՜կ եղա: Չե՞ս խորացնի հիշողությունս:
 Փանոս- (Կատերինային) Տիկին... ես նորեկ եմ, ոնց…   Կատերինա- (Փանոսին) Ամուսնուս եմ ուզում, տեղեկա՞նք ես պարզում, Նորիկ: (Մանուկին) Ավելորդ ես: Բուդս վերցրու, գնա: (Փանոսին) Լավ չե՜մ, ջանասեր ջա՜ն:

Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, Կատերինային) Էլի դու՞: Օհօ, ո՜վ է որսը, ով՝ որսորդը՜:
 Կատերինա- (Աղաբեկին) Մանուկի բդից վատացա՜: Խեղճը խղճաց՝ փրկե՜ց:
 Աղաբեկ- (Կատերինային) Ի՞նչ ես գյուղի անունը զնգացնում: Տար, իմ անունից փոխիր:
 Կատերինա- (Մանուկին) Շատ չլացե՜ս: (Փանոսին) Հաշվարկից էլ եմ խե՜ղճ, Նարեկս: Գնանք:
Փանոս- (Կատերինային) Իմաստը չեմ տեսնում:
 Կատերինա- (Փանոսին) Վա՜յ: Մշտական սիրեկանով, պատվով կին եմ: Գնանք, համոզեմ:
Փանոս- (Կատերինային) Դե, թող ինքը գա:
 Կատերինա- (Փանոսին) Լիրբ կինը բոզ է ասում, խայտառակում: Մանուկ չեղածը գիտի:
Փանոս- (Կատերինային) Տիկին… այսօր… ֆոտբոլային խաղ կա…
Կատերինա- (Փանոսին) Իյա՜, գոնե գոլ խփել գիտե՞ս, ֆուտբոլիստ (գնում է դռնից ներս):

Աղաբեկ- (Փանոսին) Ապրե՜ս: Եթե դրանք ժամկետանց բուդ չուտեն, մենք թարմ խորոված չենք ուտի: Գնանք հաց կիսենք, մտքեր, ախպերություն:
Փանոս- (Աղաբեկին) Չեմ կարող:
 Աղաբեկ- (Փանոսին) Կերածն է մնում, ախպեր: Լոզունգները քամին տանում է, թողնում ծանր հարցերը: Գյուղի լավ տղերքն ենք: Դու կռվով սկսեցիր, բայց մենք ջոկեցինք՝ ով ես:
 Փանոս- (Աղաբեկին) Ես պատվերով կռիվ անող չեմ, և խորովածի կարիք չունեմ:
Մանուկ- (Փանոսին) Կարիքը մասսային քշում է, իսկ մեր կյանքը հեշտանում է: Հը՞:
Աղաբեկ- (Մանուկին) Հրոն է կանչել զեղջի վրա: Թղթակցի հետ եմ (գնում է բեմի աջ կողմ):
Մանուկ- (տուփեր է մեկնում Փանոսին) Ծախիր, երեսուն տոկոսը քեզ:
Փանոս- (նայում է պիտակներին) Ես փչացած ապրանք իրացնող չեմ քեզ համար:
 Մանուկ- Փչացածը դու ես: Շոկոլադն ու թխվածքը չեն փչանում, չորանում են: Հո միս չ՞են:
Փանոս- Գնամ, տեղավորվեմ: (պայուսակը վերցնում է, գնում դեպի աջ, սայթաքում) Քա՞ր է:
  Մանուկ- Ժայռ է: Ջարդել է պետք (Փանոսի հետ գնում է բեմի աջ կողմ):

Երկրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Նստարանի և քարերի տեղում տեղադրված է զրուցարան՝ ծածկով, սեղանով, բազրիքներով, նստարաններով: Բեմում են Աղաբեկը, Գագիկը, Վարոսը, Վաչագանը, Աստղիկը, Ծովինարը, Փանոսը, Մանուկը:
Աղաբեկ- Ժողովուրդ ջան, քեզ հավաքել եմ, որ արած գործերս տեսնես: Ինքն էլ նամակ է գրել:
Մանուկ- (ձեռքին ծրար է և թուղթ) Ջոկեցի՞ք: Ինքը նամակ է գրել Աղաբեկին: (կարդում է) Պարոն Կպչունակյան: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան:
Աղաբեկ- Բա՜, պարոն Աղաբեկ ջան:
Մանուկ- (կարդում է) Տոնի անցկացման ձեր փորձը օգակար է մարզի մասշաբով: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան, մարզի: Աղաբեկ- Բա՜, օգտակար Աղաբեկ ջան:
Մանուկ- (կարդում է) Հոգսաշատի միջոցառումները եղել են ինքատիպ: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան:
Աղաբեկ- Բա՜, ինքնատիպ Աղաբեկ ջան:
Մանուկ- (կարդում է) Հատկապես աղջիկ պարուհիները փայլել են իրենց արվեստով: (չի կարդում) Բա՜, ժողովուրդ ջան: Աղաբեկ- Բա՜, աղջիկ Աղաբեկ.. է՜, պարուհի, է՜… ջան:
Մանուկ- (կարդում է) Գյուղի ակումբի վերանորոգմանը հատկացրած տասներեք միլիոն…
Աղաբեկ- Հո՜պ: Երեք միլիոն է ակումբին: Տասը տառասխալ էր, ժողովուրդ ջա՜ն:
Փանոս- Ակու՞մբ է, թե՞ վագոն տնակ:
Աղաբեկ- Ինչը՞:
Փանոս- Ակումբի վերանորգման համար երեք միլիոնը ծաղր է: Գագիկ- Բա՜, կատակասեր Աղաբեկ ջան:
Մանուկ- (Փանոսին) Երեք հազար տա՞ս ծիծաղելով:
Փանոս- Ես հարկ վճարող եմ: Խոսենք վճարված հարկերի ծախսերից:
Գագիկ- Բա՜, հարկատու ժողովուրդ ջան:
Աղաբեկ- (Փանոսին) Ինչքա՜ն ես խոսում, չե՞ս վախենում: Փանոս- (Աղաբեկին) Վախենում եմ… անհասկացողներից: Կա՞ն: Գագիկ- Բա՜, վախեցած ժողովուրդ ջան:
Փանոս- Անգրագետ տնտեսավարումը կհասցնի գաղափարական սնանկության և բարոյական հաշմանդամության:
Գագիկ- Բա՜, սնանկ ժողովուրդ ջան:
Աղաբեկ- Ի՜մ ժողովուրդ, տեսեք՝ ի՜նչեր եմ արել, ի՜նչ զրուցարան: Արել եմ, ու ասում եմ Փանոսին՝ նորից լավ չարեցիր:
Ծովինար- Լա՜վ, տոն Է: Լսե՛ք բոլորդ: Տոնակատարության ծրագիրը կազմված է: Ես ու Փանոսը երեխաների հետ գեղեցիկ համար ենք պատրաստել: Հրավիրում ենք, սպասում:
Գագիկ- Բա՜, անպատրաստ Աղաբեկ ջան:
Վարոս- (Աստղիկի և Վաչագանի հետ գնում է բեմի խորք) Գյուղն իրար կխառնի իր համար:
Ծովինար- (Փանոսի և Գագիկի հետ գնում է դեպի աջ: Փանոսը սայթաքում է: Փանոսին) Զգու՜յշ, այդ քարի հետ կապված հին պատմություն կա, գիտե՞ք… (գնում են բեմի աջ կողմ):

Աղաբեկ- (Մանուկին) Ուշացած, բայց շոշափեցի թշնամուս: Մանուկ- (Աղաբեկին) Էլի՞ շշնջացին, ե՞րբ:
Աղաբեկ- Կարդացողները:
Մանուկ- Ախր դու ստիպեցիր: Ես մեկ մեկ անեկդոտ եմ կարդում, էն էլ՝ զուգարանում:
Աղաբեկ- Զուգարանում չի կարելի: Կծիծաղես, ճիշտ չեն մեկնաբանի:
Մանուկ- Անեկդոտից չեմ ծիծաղում: Հո թեթևսոլիկ չե՜մ: Աղաբեկ- Փաստորեն Փանոսն է ինձ փոխելու:
Մանուկ- Չէ, հա՜: Դրանից ո՜վ կվախենա: Կարդացել է Հարսաշատ՝ վազել:
Աղաբեկ- Ընտրությունից առաջ մոծակի կծածն էլ քաղաքական է: Պատահակա՞ն մեզ ծեծեց, նստարանը շուռ տվեց, հակաճառեց, թե՞ ընկավ ցեխը: Իբր՝ տեսեք ձեր վիճակը: Մանուկ- Չջոկեցի: Գնամ՝ թող խելացիս խորացնի: Ո՜նց ծախածի օգուտը օդում կբռնի:
Աղաբեկ- Գամ, օգնեմ: Իմ հաշվին էլ պատիվ կտաս (Մանուկի հետ գնում է բեմի խորք):

Երրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Պատի վրա մերկ մանկահասակ տղա երեխայիմեծ նկար է, գոտկատեղից ներքև պաստառով ծածկած: Պաստառի վրա գրություն է՝ «Քաշիրթելը,ծիծաղենք»: Նկարի կողքին պարան է կախված: Բեմում են Գագիկը, Վարոսը, Հակոբը, Մանուկը, Համբարձումը, Աղաբեկը: Լսվում են ծիծաղի, ջրի ցայթի ձայներ:
Վարոս- Մե՞զ էլ կջրեն (Աղաբեկին) Հը, չե՞նք նշում:
Գագիկ- (Վարոսին) Աղջիկներդ լա՜վ ջրեցին:
Մանուկ- (Գագիկին) Ինձ էլ՝ տղադ: Հոր նման գլխից թույլ, լեզվից՝ զիլ: Վե՜ց անգամ փոխվեցի:
Համբարձում- Գնացի, Սիրանի կողքին կանգնեցի, չջրե՜ց: Աղաբեկ- Սիրանն արվեստի գծով է: Իրա ջրով չջրվեք:
Հակոբ- (Համբարձումին) Տղա, քո Քնարի հետ ջրվե՞լ եք: Օրն է, գնա՜:
Համբարձում- (Հակոբին) Լա՜վ ասեցիր: Շշկռվե՜լ էի: Ջրված ջրահա՜րս էր:
Հակոբ- Եղել ա: Հիշըմ եմ: Ո՜նց Վարդիթերը… ջրեց: Համբարձում- (Հակոբին) Վարդիթերը յոթանասուն է բիձա: Հոքիրս ա: Հակոբ- Կլնի, հիշըմ եմ: Ջրեց ու ծիծաղեց… գնացի… Համբարձում- (Հակոբին) Բռնեցի՞ր, բիձա: (ինքն իրեն) Չջրեցի՜ր, Սիրան ջան:
Հակոբ- (Համբարձումին) Չեղա՜վ: Տոնի վրա ըլնըմ ա: (ինքն իրեն) Չէիր փախչում, Վարդի ջան:
Աղաբեկ- Տոնը քաղաքում է: Մարզպետն է խոսելու, նկարելու են: Սրանցը ջրիկ խաղ է:

Ծովինար- (գալիս է բեմի աջ կողմից, ձեռքին՝ ջրով լի շիշ) Տոն է, ի՞նչ եք լրջացել:
Աղաբեկ- Ծովիկ, Փանոսին ջրեցիր, ու քեզ բռնե՞ց: Բա հետո՞: Ծովինար- (Աղաբեկին) Տոն է, հնարավոր է: Իսկ դու լուրջի դիմակդ հանիր, ջրվիր ու ջրիր: (քիչ ջուր է ցանում Հակոբի վրա, համբուրում) Տոնդ շնորհավո՜ր, պապ: Ես քեզ սիրում եմ:
Հակոբ- (Ծովինարին) Հիշըմ եմ, Վարդի ջան: Էղել ա:
Աղաբեկ- (Ծովինարին) Էս ի՞նչ արեցիր: Փոխանակ ինձ ջրես, ես էլ…
Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից, ձեռքին ջրով լի շիշ է: Սայթաքում է քարին) Շնորհավոր…
Ծովինար- (ծիծաղում է, Փանոսին) Մի՜ շտապիր, ուշադիր: Փանոս- (յուրաքանչյուրի վրա քիչ ջուր է ցանում) Տոնից անմասն չմնաք, օծվե՜ք:
Աղաբեկ- (Փանոսին) Էս ի՞նչ արեցիր: Մարզպետարանի՞ց են ասել:
Փանոս- (Աղաբեկին է մեկնում ջրով շիշը) Տո՜ն է: Ուրախանա՜նք: Դու էլ ինձ ջրիր:
Աղաբեկ- (Փանոսին) Հո լակոտ չեմ, ա՜յ… (ձեռքը բարձրացնում է, իջեցնում):
Հակոբ- (Աղաբեկին) Տոն է, Կրտո՜ս: Ջրվում են մեծ ու փոք՜ր, այր ու կի՜ն, մշակ ու պաշտո՜ն:
Գագիկ- (Աղաբեկին) Մարդացիր տո՜, մե՜ղք ես:

Հասուն տարիքի կնոջ ձայն- Աղաբեկին ջրեցի՜ն:
Վարոս- Ի՜նչ շուտ միացա՜վ:
Աղաբեկ- (ինքն իրեն) Կհավաքվե՜ն, կգա՜ն:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Էդ ի՜նչ շնորհք է: Գյուղապետ է, չէ՞: Ջրո՞վ:
Աղաբեկ- (ինքն իրեն) Ապրես, Սիրուն ջա՜ն: Հա՜:
Երիտասարդ կնոջ ձայն- Շատ էլ լա՜վ են արել: Դրա ճաշակը՜: Աղաբեկ- (ինքն իրեն) Մորս ճաշակն էր՝ անցավ, գնաց, այ Քնքու՜շ:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Բայց ո՞վ, ախչի: Կնոջ հաշիվ ա՞:
Աղաբեկ- (թույլ ձայնով) Փանոսը, մոտ՜ս ա: (ինքն իրեն) Հաա՜: Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Ճիշտ են արել: Շոռա՜չք:   Աղաբեկ- (ինքն իրեն) Շոր հագիր, շորիդ նայեմ, ա՜յ Նոյեմ: Թու՜, լացող էլ չկա, ջրվող դարձա:

Վարոս- Գնանք ջրվենք՝ իրիկունը նշենք:
Մանուկ- Տոն չի, լակոտախաղ է: Ոչ պաշտոն, ոչ հարգանք: Մարզպետի՞ն էլ էիք ջրելու:
Գագիկ- Ինքը մարդ չի՞, չնշի՞ (Հակոբի, Վարոսի, Համբարձումի հետ գնում է բեմի ձախ կողմ):
Փանոս- (Գագիկին) Մենք՝ քիչ հետո (Ծովինարի հետ գնում է բեմի խորք):
Մանուկ- Չէ, հո հիմար չե՞ք: Ինքն ի՜նչ մարդ: Մարզպե՜տ է: Կխայտառակվեի՜նք:
Աղաբեկը մոտենում է պատին, թելը քաշում:Բացվում է երեխայի մերկ պատկերը և ջրի 
 
շիթ է ծորում այնպես,կարծես երեխան միզում է:
Ջուրը հոսում է Աղաբեկի վրա:
Տղա երեխայի ձայն- (ծիծաղելով) «Շնորհավո՜ր վարդավառ»:   Աղաբեկ- (նկարին) Գլխիս միզելո՞վ, լակոտ: Հորդ տարիքին եմ:   Մանուկ- (նկարին) Հորդ գլխին կանեիր: Ու՞մ թոռի նկարն ես: Մեկ ա, կիմանամ: (Աղաբեկին հեռացնում է) Էսօր չի պրծնի:   Աղաբեկ- (Մանուկին) Լավ է, չտեսան, հոտ էլ չկա: Իր գալու օրը
թուղթ եք կարդալու:
Մանուկ- Փանոսն ու Ծովիկը ձևե՞ր են անում:
Աղաբեկ- Պետք չի, դիտմամբ կաղավաղավեն։ Ճիշտ ասեցի՞:   Մենք էս կողմերով կանցնենք, որ դրանց չտեսնի: Ձեզ կլսի, կուրախանա:
Մանուկ- Չմտածես: Կատերինան գիտի՞: Վերջում քեֆ կա՞:   Աղաբեկ- Կանենք: Տեքստը կնայեք: Կանգառն էլ դզմզեք: Փանոսի մերն ավտոուսից իջել է, պառկել քարերին, ձենը գցել՝ «Էս ինչ անտեր գյու՜ղ է»:
Մանուկ- Կանգառ է, էլի, քարեր են, էլի՜: Դիտմամբ է արել: Մերոնք բա ո՞նց են թռչկոտում:
Աղաբեկ- Մի բան արեք: Քաղաքացու կյանքի տասներեք տոկոսը կանգառում է անցնում: (Ծովինարն է երևում բեմի խորքից: Մանուկին) Գնա: (Մանուկը գնում է բեմի խորք: Ծովինարին) Քո խորհդով երեխու հետ վարդավառ խաղացի՜նք:       
  Ծովինար- Այ, տեսնու՞մ ես: Հավանեցի՞ր կատակը: Փանոսն էր մտածել:
 Աղաբեկ- Հաա՜: Ես թեկուզ գյուղացի տղա եմ, բայց ինձ թույլ չեմ տա միզ… ներողություն, ջուր թափել մեկի գլխին ու ծիծաղելո՜վ շնորհավորել: Մակարդակի հարց ա:
Ծովինար- Իսկ ինչու՞ թելը քաշեցիր:
Աղաբեկ- Երեխեն ասեց: Ի՜նչ իմանայի, որ անդաստիարակ ա:   Ծովինար- Հեռանայիր, ուրեմն:
 Աղաբեկ- Գրեի՜ք, էդքանը գրել էիք: Դիտմա՜մբ է արել: Հերիք չի՞ խաղաս, եկ ամուսնանանք:
Ծովինար- Ասել եմ, սրտին չես հրամայի:
Աղաբեկ- Քո սիրտը չի՞ տեսնում՝ պատրաստի տունս: Տուն էլ չունի:
Ծովինար- Ոչ, ներիր:
Աղաբեկ- Ինչքա՜ն սպասեմ, որ սրանից էլ հիասթափվես:   Ծովինար- Չի՜ կարելի այդքան չար լինել: Մոռացիր ինձ:

Փանոս- (գալիս է բեմի աջ կոմից, սայթաքում քարին, Ծովինարին) Ուշացա՞:
Ծովինար- (ծիծաղում է, Փանոսին) Շա՜տ ես անուշադիր: Որերո՞րդ դեպքն է:
Փանոս- (Ծովինարին) Մտքերս շեղել ես, ծովիկացրել (պաստառն ամրացնում է պատին):
Ծովինար- (Փանոսին) Շեղված երիտասարդը ճամփին չի՞ շեղվել:
Փանոս- (Ծովինարին իր է մեկնում) Պատկերդ՝ աչքերիս:   Աղաբեկ- (Ծովինարին իր է մեկնում) Իմն էլ:
Ծովինար- (Աղաբեկին) Հետո, հա՞: (Փանոսին, առանձին) Խնդրու՜մ եմ, էլ չսայթաքես:
Փանոս- (Ծովինարին, առանձին) Ինչու՞ այդքան լուրջ: Հո՞ չմեռա:
Ծովինար- (Փանոսին, առանձին) Շատ է լուրջ: Ամեն անգամ մեջս ինչ որ բան մեռնում է: Լա՞վ:
Փանոս- (Ծովինարին) Հա՜: Կնդունե՞ս, վերջապես:
Ծովինար- (վերցնում է իրը) Թա՜նկ նվեր է:
Փանոս- (Ծովինարին) Հասարակ բան է:
Աղաբեկ- (ձեռքի իրը պարզում է Ծովինարի կողմը) Իմը թանկանոց է, գինը կա:
Ծովինար- (Փանոսին) Նվերի իրական արժեքը ջերմությունը փոխանցելու կարողության մեջ է: Ես այն ստացա: Հիմա հասկացա՞ր:
Աղաբեկ- (Ծովինարին) Ես հասկացա:
Ծովինար- (Աղաբեկին) Ի՞նչ հասկացար:
Աղաբեկ- (Ծովինարին) Դե… նվերը լավ բան է: Ինձ բերում են, կոնյակից, սրանից:
Ծովինար- (Աղաբեկին) Դա հետո: Հիմա հասկացողները գնան, չհասկացողները՝ մնան:
Փանոս- Ա՜յ, դա հաս… Չէ, չէ, էնքան էլ չէ:
Աղաբեկ- (Ծովինարին) Ես էլ… Հիմա ես գնա՞մ: Հասկանամ ու գնա՞մ:
Ծովինար-(Աղաբեկին) Հա, ես հասկացողների հետ գործ չունեմ: Իմն անհասկացող Փանոսն է:
Աղաբեկ- (Ծովինարին) Բայց լրիվ չհասկացա, հարցեր ունեմ: Էլի գնա՞մ:
Ծովինար- (Աղաբեկին) Հա, մեր զրույցը հետո կշարունակենք, լա՞վ:
Աղաբեկ- (Ծովինարին) Երկու բառ ասեմ, գնամ:
Ծովինար- (Աղաբեկին) Ասա:
Աղաբեկ- (Ծովինարին, առանձին)
Քաղաքացին հետդ խաղալու է, փախնի: Ութ տարի է սպասում եմ ու լրջով ասում եմ՝ գնացինք:
Ծովինար- (Աղաբեկին) Մի նեղացիր: Քո չափանիշները զգացմունքի հետ կապ չունեն:
Աղաբեկ- (Ծովինարին) Կապացուցեմ, որ ունեն: Ես չեմ նեղանում, ինձանից են նեղանում: (հեռանում է, թաքնվում պատի անկյունում) Ինձանից են խոսելու:
Փանոս- (Ծովինարին տանում է ժայռի մոտ, համբուրում) Ապրես, շնորհավոր ջրօրնհեք:
Ծովինար- Կտեսնեն, պետք չի՜: Սա ձեր քաղաքը չի:
Փանոս- Հոգու տոն է, չէ՞: (իր բերանից ինչ որ բան է հանում) Քոնն է՞:
Ծովինար- Ապա ասա՝ ա՜: Էլ ու՞մ ես համբուրել:
Փանոս- Սե՜ր: Միայն դու ես ինձ թևեր տալիս:
Ծովինար- Թևեր եմ տալիս, երես ես առնում: Կգա՞ս հաղորդակցեմ արևածագի խորհդին
Փանոս- Հասկացա, խորդավոր քրմուհի: Մյուս ականջօղդ բռնիր (համբուրում է Ծովինարին):
Ծովինար- Խնդրու՜մ եմ: Հիմա ռադիոն կմիանա:
Փանոս- Ի՞նչ անեմ, որ իրավունք ստանամ:
Ծովինար- Ռադիոյին ուրախ լուր ուղարկիր մեր մասին, ու… մի սայթաքիր:
Փանոս- Խոստանում եմ: Մինչ քարը, է՜, հանդիպում: Տեսա՞ր (գնում է բեմի աջ կողմ):
Ծովինար- Տեսա և ուրախացա (Փանոսին ձեռքով ողջունում է, գնում բեմի ձախ կողմ):

Աղաբեկ- Հատուկ խորհուրդ տվող ունի, ի՜նչ ուզում անում է: Ո՞նց պարզենք:
Մանուկ- (գալիս է բեմի խորքից) Ու՞ր ես: Հա՜ (մոտենում է Աղաբեկին, հեռախոսը մեկնում):
Աղաբեկ- (նայում է հեռախոսին) Ի՜նչ նայվող են: Հետինն ով է՞:   Մանուկ- Ընկերուհին: Քնած էին:
Աղաբեկ- (նկարին) Ծովիկ հանգստավայր, ինձ ուղեգիր տայի՜ր: Եվայի հագուստով ես, հա՞:
Մանուկ- Չէ՜, տկլոր էին: Բացի մանր մունր ծածկիչներից, ոնց են ասում:
Աղաբեկ- Սերս ինչքա՜ ն Ծովիկ կանչի: Տանեի Սոչի, ու բոլորը նախանձեին, որ իրենցը չի:
(Մանուկին) Չնայես, խանդում եմ:
(շարունակելի)
Создано 08.05.19 06:52
© Все права защищены
96