Ջրափոսն ու արևը համբուրվում էին,
Ու համբույրի հեշտանքից
Գոլորշին էր ծնվում։
ու ջրափոսը զգում էր,
որ չի դիմանա մինչև իրիկուն,,,
բայց չէր ցանկանում վերջ տալ համբույրին։
Ու համակվել էր այրող ցանկությամբ՝
Թող մահանա, թող վերջանա,
Միայն այսպես, համբուրվելով,
միայն թե թող ամպ չլինի,
և թող մի քիչ մահն ուշանա,,,
Բաց դաշտում համբուրվում էին
Ջրափոսն ու արևը
Ու այդ սիրուց
Ջրափոսը մահանում էր։