Վահագը հին բռնցաքամրտիկ էր ու իրեն դուր չէր գալիս իր մարտավարությունը: Դիմացինը թույլ էր, բայց լկտի պահվածքով հարձակվում էր ու հարվածում իր ցավոտ տեղերին, իսկ ինքը միայն պաշտպանվում էր: Հետո հիշեց՝ խաղի պայմաններն էին այդպիսին, ու ինքը կամավոր է մտել խաղի մեջ:
Հրայրը լկտիացել էր վերջնականապես,- Տեսնու՞մ ես, քոնը սովոր է ուրիշ տղամարդու տակ աշխատելու, շեֆի լկտի կատակներին ժպտալու, նրա համար կա՜րճ հագնվելու, մեկ մեկ էլ ձեռ գցելուց ձեն չհանելու: Իմը չէ, ու չի՜ աշխատելու:
-Երբ որ փողը բերեմ, ո՞նց ես նայելու աչքերիս էս խոսակցությունից հետո:
-Դե որ բերես ու մերսի չասես, որ էլի ձգել եմ ու տոկոս չեմ ուզել, ես էլ իմը կասեմ, եղա՞վ:
Վահագը որշեց, որ հերիք է ու նորից սպառնաց,- Լու՜րջ զրույց է լինելու:
-Լուրջ զրույցը հիմա է ու էստեղ: Եթե փողս չբերես, կնոջդ կբերե՞ս: Ասա՝ չէ, ու ես էլ՝ իմը անեմ:
Վահագը մտածեց՝ «Մե՜կ է, սպանելու եմ, վերջացնեմ»,- Հա:
Հրայրն էլի անվրդով էր, - Եղավ,- ու ձայն տվեց,- Հակո՜բ, արի՜, բան ասեմ:
Մյուս սենյակից եկավ Հակոբը,- Ասա, մե՜ծ ախպեր;
Արյունը տվեց Վահագի գուխը: Որոշեց՝ ջարդել, ինչ լինում է, թող լինի: Բայց մարմինը քարացել էր: Մնացածն արդեն եղավ մշուշում, ու դարձավ աղոտ ու մերժված հիշողություն:
Հրայրը դատարկեց շիշը,- Ընկերս ա, լու՜րջ տղա: Հիմա փողի բանավոր պարտավորագիր ա տալիս: Մոտդ կասի, որ հետո հետ չկանգնի:
Վահագը լսեց իր ձայնը, որ զոռով ճանաչեց,- Հետ չեմ կանգնի, ուրիշ մարդկանց էլ խառնել պետք չի:
-Էդ դու ես ուրիշը: Ինքն իմ կյանքը փրկած տղա ա,- դարձավ Հակոբին,- Էն ապրանքը, որ պարտք եմ տվել, հիշու՞մ ես:
- Հիշում եմ: Էլի ապրանք ա եկել հարմար գնով:
- Չկա՜: Հայերի հարյուր տոկոսը չգիտե՞ս: Նորի՜ց դարձրեց մի շաբաթից: Մենք էլ տղամարդու պայման կապեցինք, դու էլ իմացիր, որ թե ինձ սպանեն, փողերիս տեր կանգնես:
Հակոբի ձայնը հենց նոր թրծված երկաթի զրնգոց հանեց,- Ո՞վ քեզ սպանի, ինքը՞: Տնով տեղո՜վ կմորթեմ: Հասցեն կա՞, հարց չկա՜:
Վահագն ուզեց ցույց տալ, որ չվախեցավ ու հանգիստ նայեց Հակոբին, բայց զգաց, որ մեջքի վրայով քրտնքի առու իջավ, հասավ ոտքերին,- Ընտանիքիս մոտեցող անասունի գլուխը քարին կաղամ: Ով էլ լինի:
Հրայրը Հակոբին թղթաղաղի քարտ պարզեց,- Տղամարդ տղա ա, բայց որ չբերի, կնոջ հետ գնում ենք օբյեկտում քեֆ անենք, պարտքերը փակենք: Հո փողի համար չե՞նք տա իրար սպանենք: Ինչքա՞ն քաշվեմ:
Հակոբը զննեց քարտը, հիացավ,- Որ դու՜ ես ասում, պատկերացնում եմ, որ արժի՜ էդպես փակել: Հո փողի համար հայի ընտանիք չե՞նք քայքայի: Թո՜ղ ապրեն:
Վահագի ոչ ուղեղն էր նորմալ գործում, ոչ՝ մարմինը: Աչքերի դեմ սևացել էր, մարմինը՝ ընդարմացել: Փորձեց կանգնել, չկարողացավ: Եթե մոտը ատրճանակ էլ լիներ, չէր կարող պարզել, ձգանը քաշել:
Հրայրն ուշադիր նայեց իրեն,- Տղամարդը կոնկերտ հարցին կոնկրետ պատասխան է տալիս: Մենք ժամանակ չունե՜նք:
Վահագի ուղեղը բոլոր տարբերակներում փակուղու էր դեմ առնում:
- Լա՜վ, Հակոբ, ավտոյի բանալիները վերցրու: Թող գնա, որ իրիկունը փողը բերի,- Հակոբի ձեռքը գնաց սեղանին դրած բանալիներին, բարձրացրեց ու դրանք անհետացան:
Վահագը չիմացավ ինչու և ինչպես՝ «եղավ» ասեց ու բանալիները նորից հայտնվեցին սեղանին ու ինչ որ մեկը ձեռքով թփթփացրեց իր ուսին, մեկ ուրիշն էլ իր ձեռքը սեղմեց,
- Դե գնա՜, գործիդ հաջողությու՜ն: Փողով գաս, նշե՜նք:
Հետո իրեն գտավ մեքնայի մեջ լացելիս:
Վահագի զայրույթն իր դեմ ու Սմբատի դեմ ծայրակետին էր հասել: Եթե ցանկացած մեկը դեմը դուրս գար ու չնչին նկատողություն աներ, կհարձակվեր ու կոկորդը կկրծեր: Մեքենան կանգնեցրեց, կատաղությունը կենտրոնացրեց ղեկին հարվածող ձեռքերի ու բարձրաձայն լաց ու բողոքի մեջ, որ մենակ է, չորս բոլորը պատառ փախցնող բորենիներ են:
Կատաղել էր նաև Սաթիկի վրա, որ իրեն հետևում էր, չէր կորցրել աղջկական հմայքն ու ցանկություն էր առաջացնում նման անասունների մոտ ու ամեն մեկն իր ձևով այդ ցանկութունը իրագործելու փորձեր է անում:
Եթե ապրանքը կորի, կրակոցներ են հնչելու, ու դուռը փակվելու է:
Պատկերացրեց թե ինչպես Հրայրը, Հակոբը ու դիմակ հագած էլի մի քանի տղամարդ քաշում են Սաթիկի թևից՝ արի՜, արի՜, լա՜վ նվեր կառնենք: Ինքը մենակ քաշում է կնոջ թևից, որ փրկի: Հայտնվում է Տիգրանն ու իրեն օգնում: Բայց ոչ թե կնոջ թևից է քաշում, այլ մարմնով է հրում, հեռացնում բռնացողներից ու դրա ընթացքում էլ վայելում նրա մարմինը:
Ինքը բարկանում է,- Պետք չի: Մի՜ օգնիր: Առանց քեզ էլ կդիմանա՜նք:
Տիգրանը նեղանում է, փորձում հեռանալ, բայց Սաթիկը քաշում է նրա թևից,- Օգնի՜ր ինձ, եղբայր: Ինձ Վահագիցս տանում են: Մենակ չթողնե՜ս:
Սթափվեց ու զգաց, որ արդեն կարող է մեքենան վարել: Նորից ընդունակ է մեկին ժպտալ, բայց մտքով՝ թքել ճակատին:
Այդ օրը ավելի վատը լինելուց փրկեց այն, որ Կարինեն իրեն մեծ գումար տվեց պարտքով: Ինքը չէր խնդրել, պարզապես մի օր ծաղիկ չնվիրեց, ասելով, որ մոռացել է:
16
Օրվա մութ ժամն էր: Գյուղից դուրս գնացող ճանապարհից երկու մեքենա իրար հետևից ոչ արագ ընթանում էին, կարծես թե՝ մեկը հետևում էր մյուսին: Դիմացից գնացողը թեքվեց, մտավ դաշտ տանող ճանապարհ, կանգնեց: Վարորդի նստատեղից կինը դուրս եկավ, նստեց հետևի նստատեղին, դուռը բաց թողեց: Հետևից գնացող մեքենան հետևեց նրան, կանգնեց: Վարորդը դուրս եկավ, գնաց, նստեց մյուս մեքենայի հետևի նստատեղին:
Տղամարդը նեղվեց,- Կանչել ես դրա համա՞ր: Չե՜մ հասկանում: Բան ու գործ չունե՞նք:
Կինը համբուրեց տղամարդուն, ու դեմքը չհեռացրեց,- Չես հասկանում, դրա համարէլ կանչել եմ, որ նորից բացատրեմ:
- Ինձ
համար ընտանիքին նվիրվածությունը երջանկության պայմանն է:
- Եթե փոխադարձ է, հնարավոր է,- կինն այնպես հպվեց տղամարդուն, կարծես թե սեր էր շշնջացել:
Տղամարդը կնոջը կոպտորեն հրեց, հեռացրեց իրենից,- Ի՞նչ ես ուզում ասել: Չփորձես կասկած ցանել մեջս: Կծեծեմ ու մի ամիս օրգաններդդ չեն գործի: Ամեն ինչ փողրակներով կանես:
Կինը մի պահ ենթարկվեց, հետո ձեռքը լուռ տարավ տղամարդու մարմնին ու ժպտաց: Տղամարդը չարգելեց ու մտածեց, որ կանացի հիմար խանդ է
:
Նա չկասկածեց էլ, որ այդ մշուշոտ ու վտանգավոր կասկածափառով կինը կապում է իրեն, որպես թանկ գաղտնիքի տիրուհի ու այսուհետև ինքն է ձգտելու հանդիպումների ու ամեն հանդիպմանն իր հաճոյանալու դիմաց դեմը մի կտոր բամբասանք է շպրտելու՝ չհաստատվող ու չճշտվող: Իսկ ինքը վեր է ածվելու երևակայությունը գռգռող խանդի հաստատման նոր լուրերից հեշտանք ապրող ու դրա դիմաց շոյանքով վճարող մոլագարի, ու էլի է ձգտելու հանդիպան՝ նոր կեղտոտ գաղտնինքեր կուլ տալու ու սեքսով վճարելու պայմանով:
Կինը զգուշորեն նորից ակտիվացավ, շոյելով տղամարդու մարմինն ու լսողությունը,- Գիտես, որ ես անիմաստ չեմ խոսում, բայց և անտեղի չեմ վարկաբեկում: Առայժմ բամաբասանքներ են: Դու մի լարվիր, ինձ վայելիր։
Հեռախոսի զանգի ձայն է լսվում: Տղամարդը գտնում է իր հեռախոսը,- Կինս է, հանգստացիր:
- Չէ՜.. չէ՜… չէ՜…
Վահագը
ձեռքով փակում է կնոջ բերանը, խոսում հեռախոսի մեջ,- Հա, գալիս եմ, սիրելի՜ս, ….զանգեցիր… մի քսան րոպեից ….բարևիր,- հեռախոսն անջատում է,- Հյուր ունենք: Եկել է:
Կինն արագ
իրեն ուղղում է,- Արագացրու՜, ու՜շ է: Բեղմնավորումն իր ոտով եկել, քեզ է սպասոււմ: Գնա, որ ընդունես: Ուշ է: Վճռական կլինես:
Տղամարդը հագուստը կարգավորեց դրսում,- Փողերդ տամ,- ու գրպանները քրքրեց, հայացքը փախցնելով:
Կինը մեքանայի միջից ժպտաց տղամարդուն,- Արի մոտի՜կ,- համբուրում է տղամարդու մոտեցրած դեմքը,- Թո՜ղ մնա: Ես էլ չգիտեմ, թե դրանք ի՜նչ անեմ,-հրում է տղամարդուն,- գնա, չուշանա՜ս,- ու, երբ տղամարդը հեռանում է, շշնջում է, - Աստված ջա՜ն, գործերը կարգավորես: Բոլորս էլ մե՜ղք ենք: Ափսո՜ս են, ախր, ինք՜ն էլ, եղած՜ն էլ:
17
Հովսեփը տան ներսում իր դասերով էր, Տիգրանը հողամասն էր ջրում, իսկ Սաթիկն ու Քնարիկը պատշգամբում սրճազրույց էին վայելում, երբ դարպասի աղմուկը լսվեց:
Դարպասի կողմից առաջ եկավ տարիքով կին, հինգ վեց տարեկան երեխայի ձեռքը բռնած,- Բարի երեկո՜, կարելի՞ է: Լսել ենք, որ լավ հյուրեր ունեք, եկել ենք ծանոթանանք:
Քնարիկն ընդառաջ գնաց, նստելու տեղեր առաջարկեց,- Եկե՜ք, Սեդա տատիկ: Իհարկե՜, բարով եք եկել:
Սեդան այցելության անցաթուղթ ձեռքի ծանր տոպրակը դրեց բազմոցին ու նստեց,- Իսկ Վահագն ու՞ր է:
Փոքրիկը վախեցած ու զգույշ հայացքով կպավ տատիկի գոգին ու այնտեղից զննեց անծանոթ աշխարհը:
Սաթիկը զարմացավ,- Դուք Վահագին ճանաչու՞մ եք, որտեղի՞ց: Ինձ չի՜ ասել Ձեր մասին,- որպես զրույցի մաս ժպտաց փոքրիկին, բայց նա վախվորած աչքերը փախցրեց:
Սեդան շփոթվեց ու Սաթիկը նկատեց,- Չէ՜, ժողովուրդը խոսել է, լսել եմ: Դուք էլ Սաթիկն եք, չէ՞:
Սաթիկը զգուշացավ՝ «Սեդայի այցն ինչ որ նպատակ ունի»,-Այո՜…
Տիգրանը ձայն տվեց հողամասից,- Բարի իրիկու՜ն, Սեդա տատի: Բարո՜վ ես եկել: Ինձ կներեք: Քնարը հողից այդ կողմ չի թողնի, մինչև չվերջացնեմ:
Սեդան կատակեց,- Հա՜, Տիգրան ջա՜ն, լսել ենք, որ խի՜ստ է: Սաթիկին էլ է տանջում: Մնա, մինչև կանացի բամբասանքը պրծնենք, արի՜:
Սաթիկը ծիծաղեց իրավիճակի մթնոլորտի թելադրանքով: Սեդայի շփոթմունքն անցավ ու նա ներկայացավ Սաթիկին,- Ես Սեդան եմ, Սաթիկ ջան: Երկա՜ր տարիներ գյուղի կուլտուրայի տան տնօրենն եմ եղել: Քնարիկս ասած կլինի:
Սաթիկը ներքուստ զարմացավ՝ ի՜նչ շտապ ինքնագովազդ էր,- Չէ՜, չի ասել: Ոչ ոքի մասին ոչի՜նչ չի ասել:
Քնարիկը խոսեց հարգանքով, բայց չոր ստացվեց, - Չէ՜, Սեդա տատիկ, չե՜մ ասել: Ո՜չ իրեն է հետաքրքիր, ո՜չ էլ ինձ է պետք: Հիմա սուրճ կբերեմ,- ու գնաց խոհանոց:
Սեդան տխրեց, նայեց շուրջը,- Լսել եմ, որ զարգացած ընտանիք եք: Կարո՜տ եմ խելացի զրույցի: Եկա շփվելու:
Սաթիկին զարմացրեց կնոջ ուղղակի շեշտադրումն ու շտապ ինքնաներկայացումը: Իրեն թվաց, որ իր տարածք ինչ որ էակի շոշափուկներ են անաղմուկ սողոսկում,- Ինչու՞ եք այդպես ասում: Զրուցել եմ Հովսեփի ուսուցիչների հետ, մոտ եմ Հակոբյան Նելլիի հետ: Գիտեմ բուժքրոջը, ակումբի գրադարանավարուհուն: Բարեհամբույր և բարձրաճաշակ կանայք են:
Քնարիկը սուրճ և թխվածք բերեց, երեխային թխվածք մեկնեց: Երեխան հրաժարվեց, բայց Սեդայի ձեռքից վերցրեց:
Սաթիկը փորձեց չեղոք զրույցի թեմա գտնել: Նայեց Սեդային, ակնարկելով երեխային,- Ինչու՞ է այդպես … ոչ ակտիվ:
Սեդան աչքերը սրբեց,- Ծնողներն այստեղ չեն, ու երևի՝ չգան: Խառը պատմություն է: Դժվար է մեծացել երեխան, վախեր է ունեցել: Ահա ես էլ որոշել եմ….
Դրսից լսվեց մոտեցող մեքենայի ձայն: Շարժիչը լռեց ու մի քիչ հետո երևաց Վահագը, դիմեց Սեդային,- Բարև ձե՜զ: Սաթիկն ասեց, որ եկել եք: Բարո՜վ եք եկել մեր հարազատի տուն,- Քնարիկին տոպրակ մեկնեց,- Քնարիկ ջան, կբացե՞ս, հյուրասիրես:
Բերածը թանկանոց էր ու Սաթիկը վախեցած նայեց Քնարիկի կողմն ու զգաց նրա տխուր հայացքը Վահագի բերածին: Միշտ էլ բերել է ու ծախսի խնդիր չի եղել, նույնիսկ տանտերերը նեղվել են, բայց այս անգամ բերածի գինն աչք ծակող էր:
Գոնե չասեր, որ հատուկ Սեդայի գալու պատվին է բերել: Փաստորեն, իրոք, Վահագն ու Սեդան իրար ճանաչել են: Բայց ինչու՞ դավադրական լռության ծածկոցի տակ:
Սաթիկն ակամա հիշեց ամուսնու խոսքերը ծեր կնոջ մասին, որ տուն է ուզում վարձով տալ երիտասարդ ընտանիքի ու համադրելով եղածը, զգուշացավ: Մոտենում է Տիգրանենց տանը մնալու իր պոկած հինգ օրվա ժամկետն ու, փաստորեն, այս ամենն ուղղակի և անուղղկի կանխարգելիչ միջոցառումներ են և Վահագի չկայացած պլանը վերագործարկելու փորձեր:
Նա նույնիսկ զգուշացավ շփվել երեխայի հետ, վախենալով լրացուցիչ կռվաններ տրամադրելուց, բայց երեխայի վախեցած պահվածքը նրա մեջ մայրական բնազդն արթնացրեց ու ժպտալով երեխային կոնֆետ մեկնեց,- Գիտե՞ս միջինն ի՜նչ համով է, բալիկ,- ու մտերմիկ աչքով արեց:
Երեխան վերցրեց կոնֆետն ու չընդդիմացավ, երբ Սաթիկը նրա ուսերը գրկեց ու իրեն մոտեցրեց:
Տատիկն իր էությամբ փոքրիկի հետ էր ու ակնհայտ երջանկացավ Սաթիկին նրա մոտավորվելու փաստով:
Իսկ երբ փոքրիկը ժպտաց Սաթիկին, աչքերը լցրեց,- Ա՜խ, գտավ իր մորը:
Սաթիկի մարմնով սառսուռ անցավ Սեդայի վստահ ձայնից: Հենց նոր իր դատավճիռը կարդացին: Ձեռքերը երեխայից հեռացրեց, բայց նա կպավ իրեն:
Նա հասկացավ, որ մայրական քնքշանքի կարոտ երեխային օգտագործում են իրեն որսալու համար: Վիրավորվեց ու փորձեց երեխային իրենից հեռացնել, բայց՝ գթասրտությունն
արգելեց: Դողաց ու սպասեց Սեդայի ծրագրավորած հաջորդ հարձակման
շոշափուկներին:
Վահագը երջանիկ աչքերով նայեց իրեն,- Շա՜տ ուրախ եմ, սիրելի՜ս, որ մոտավորվեց հետդ երեխան:
Ահա և հարձակումը, այն էլ՝ թիկունքից: Հստակեցվում էին գալիք օրերի իր կեցության վերաբերյալ իր կասկածների ուրվագծերը:
Բայց չհանձնվեց,- Այո՜, Հովսեփիկի հետ էլ շա՜տ կապված ենք: Հետը պարապմունքներ եմ անցկանցնում: Մի երեք օրից բոլորի՜դ կզարմացնի:
Ու համարձակ նայեց սիրելիի աչքերի մեջ: Ակն ընդ ական: Ինչու՞ ես գաղտնի գործում սիրելիս, իմ դեմ:
Բայց սիրելիի և Սեդայի հայացքներում պարզորոշ տեսավ անտարբերության ստվերը:
Սեդան, զգալով Սաթիկի դիմադրությունը և այն կապելով ազգակցական գործոնի հետ, անցավ պլանի հաջորդ կետի իրականացմանն ու ժպտաց Սաթիկին,- Դու էլ կիրթ կին ես, որ այդպիսի կանանց հետ ես կապեր ստեղծել: Ուրա՜խ եմ: Վաղը երեկոյան բոլորիդ հյուր եմ կանչում: Ասեք, ի՞նչ պատրաստեմ: Ի՞նչ ես սիրում, Սաթիկ ջա՜ն:
Սաթիկն անցավ դիվանագիտական պայքարի ձևերին,- Ինձ համար մեկ է, տղամարդկանց հարցրեք,- ու արագ խմբագրեց իրեն,- Վահագս քմահաճ չի, Տիգրանն էլ մինչև տանը հաց չուտի՜, դուրս չի գա:
Իր կասկածները ճիշտ էին: Սեդային հետաքրքիր չէին Տիգրանի գաստրոնոմիական ճաշակն ու նախասիրությունները:
Նայեց Վահագին,- Քյուֆթա՞, թե՞ քյաբաբ:
Սաթիկը նկատեց, թե ինչպես նեղվեց Քնարիկն, ու տխրեց: Ինչու՞ է տարրական տակտը այդքան հաճախ կորում: Թե՞ հաճելի նպատակի հոտն է մարդկանց զրկում չափի զգացումից:
Ի՞նչ են ուզում իրենից, ինչու՞ են ստիպում մտածել ու ապրել իրենց ծրագրով:
Տիգրանը վերջացրեց, մոտեցավ, բայց չփորձեց էլ մտնել զրույցի մեջ: Իսկ Վահագն անսովոր աշխույժ և շատախոս էր դարձել ու անընդահտ իրեն էլ էր ներքաշում իր և Սեդայի զրույցի մեջ:
Սաթիկն իրեն մենակ էր զգում, կողքին ոչ ոք չկար,- Դե, իհարկե՜, հյուր գնալը լավ բան է: Բայց նախ հարմարեցնենք Քնարիկենց հետ:
Քնարիկը չնայեց Տիգրանի կողմը, բայց, հաստատ, նրանց մոտ հեռազգացություն էր,- Սաթիկ ջա՜ն, վաղը կգա, բարին՝ հետը: Հողատեր մարդը ո՞նց կարող է պլանավորել վաղվա օրը:
Տիգրանը լռեց, ու Սեդան չփորձեց էլ Տիգրանի հետ հարմարեցնել իր հյուրընկալության ժամը:
Տիգրանն ու Քնարիկը լուրեր լսելու և սերիալ նայելու պատրվակով գնացին հեռացույցի մոտ, Հովսեփին հանձնարարելով զբաղվել Նարեկի հետ: Մնաց մենակ:
Երբ որ Հովսեփը երեխային առաջարկեց սենյակ գնալ, երեխան նայեց Սաթիկին: Առաջին անգամ Սաթիկը խուսափեց անմեղ երեխայի հայացքից:
Սեդան մոտեցավ երեխային, ձեռքը բռնեց ու իրեն նայեց,- Հավանեցի՞ր մորքուրին, բալես: Կուզե՞ս, որ մեր տանն ապրի:
Երեխան գլխով արեց, ժպտաց Սաթիկին ու տատիկի ու Հովսեփի հետ սենյակ գնաց:
Սաթիկն իրեն կորցրեց: Իր փոխարեն որոշում են իր հարցերն ու ժպտալով պահանջում, որ ինքը խոնարհաբար հանձնվի նրանց ցանկությանը, «այո» ասի:
Սեդան վերադարձավ ու մնացին երեքով:
Վահագը նայեց Սեդային,- Ձեր տունը հեռու՞ է այստեղից:
Սեդան նայեց Սաթիկին,- Չէ, երեք րոպեի ճամփա է:
Վահագն ուրախացավ,- Ի՜նչ լավ է, Սաթիկը հաճախակի կգա այստեղ:
Փաստորեն՝ արդեն որոշումը կայացել է: Վահագն արդեն եղել է այդ տանը, պայմանավորվել Սեդայի հետ:
Հիմա խաղում են ու սպասում իր հորթային ուրախությանն իրեն առաջարկված հաճելի անակնկալից:
Վահագը դժգոհ էր իր լռությունից: Սեդան զգաց, բայց նա դեռ հույսը չէր կորցրել ստանալ Սաթիկի կամավոր բարեհաճությունը,- Երեխեք ջա՜ն, վաղը կգաք, կտեսնեք, կորոշեք: Իրենք լավ մարդիկ են, բայց տանը նեղվածք է և պայմաններն այն չեն քաղաքից եկածի համար:
Վահագն ուրախանում է,- Ես էլ կարծում, որ լա՜վ տարբերակ է: Տիկինս նկարչուհի է և իրեն տարածք է պետք:
Սաթիկի գլուխն արդեն ցավում էր,- Բայց, սիրելի՜ս, այս ամբողջ հողամասը տարածք է:
Վահագն իրեն նայեց խիստ հայացքով,- Խնդրու՜մ եմ, ավելի խորը մտածիր: Վերջ ի վերջո կարող ես, չէ՞, գնալ, գալ:
Սեդան ոգևորվեց,- Ոտքով երեք րոպեի ճամփա է: Սենյակում փակվեք՝ ինչքա՜ն ուզում եք: Երեխաս էլ մայրական սեր կտեսնի, վերջապե՜ս,- ասեց ու վախեցավ:
Շտապել էր բացահայտել թաքուն կազմած պլանի գաղտնի մասը:
Սաթիկը որոշեց սպասել բեմադրված զրույցի շարունակությանը: Բա էլ ի՞նչ աներ, ու՞մ դիմեր:
Սեդան արդեն խոսեց ըստ սցենարի,- Իմ վիճակն այնպիսին է, որ ես պատրաստ եմ տունս իր գույքով, հողով տալ այն բարեկիրթ ընտանիքին, որ կապրի մեզ հետ, երեխայիս տիրություն կանի: Թող բարո՜վ վայելեն: Երեխաս թոռս է: Այնպես եղավ, որ ծնողները կան, բայց՝ չկան:
Վահագն ու Սեդան նայեցին իրար ու՝ իրեն:
Վահագի արձագանքը պատրաստ էր,- Լա՜վ միտք է: Այդ ընտանիքի բախտը կբերի:
Սաթիկը լուռ հետևում է բեմադրության ընթացքին՝ «ի՞նչ գիտես, ինչի՞ց ելնելով»:
Սեդան հույսով նայեց Սաթիկին, - Ձեզանից լավ հո չե՜ն լինի: Իսկ դուք չէի՞ք ուզի: Օգնի՜ր երեխուս, աղջիկս: Ես քեզ՝ ծառա:
Սաթիկը ցնցվեց՝ սպասել չկա: Իրեն դեմ են արել պատին, թանկ նվեր են տալիս ու սպասում, որ դրա դիմաց պատրաստակամորեն կանի իրենց ուզածը, պետք
եղավ, կերգի ու կպարի էլ իրենց ուզած պարը: Մտածեց՝ «համառ ու անտաշ նրբակրթությամբ բռնանում են կամքիս վրա»:
Սաթիկը վերջին փորձն արեց,- Ես լավ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, բայց գյուղում չե՜մ ապրի: Ինչ իմաստ ունի՝ մենք քաղաքում, դուք՝ այստեղ: Չե՜մ հասկանում:
Սեդան հարցը պարզեցրեց ու թեման փակեց,- Աղջիկս, դուք երեխային տեր կանգնեք: Տարեք, ուր կուզեք: Մնացածը որոշեք: Տունը՝ ձերը, ծառան՝ մեջը:
Ամեն ինչ ասվեց: Երեխային որդեգրելու դիմաց իրենց տուն են առաջարկում: Իսկ այդ տունը ուրիշ տեր կամ հավակնորդ չունի՞ արդյոք, և ի՞նչ ստորջրյա վտանգավոր խութեր կան:
Ինքը մտմտում էր իր մտահոգություններն ասելու ձևի մեջ:
Վահագը հույսով ու զարմացած նայեց կնոջը,- Ո՞վ է այդպիսի նվերից հրաժարվում: Սիրելիս, հարազատներդ չկորան: Ե՜րբ էլ ուզեն, կգնան, կգան: Տիկին Սեդան ոչ միայն կանչում է ապրելու, այլ, եթե համաձայնվենք որոշակի պայմանների, իր տունը կնվիրի մեզ:
Սաթիկի համար կափարիչը աղմուկով փակվեց: Սեդան իրենց շատ սիրուն արկղ է առաջարկում, ամուսինը շտապում է արկղ, և արդեն երանության մեջ է, իր ձեռքից քաշում
է ու, ինքն էլ, փաստորեն, արդեն արկղում է:
Վահագն իրեն տարել է արկղի մոտ ու ցույց է տալիս ներսը,- Նայիր, ի՜նչ պատեր ունի: Տես, թե ի՜նչ գորգ է լինելու ոտքերիդ տակ:
Սաթիկը հոգնեց մենակ պայքարելուց: Նվերի փայլից աչքերը շլացած Վահագին բացատրել, թե ինչ է նշանակում անհասկանալի նվեր ընդունել և վերցնել դժվար երեխայի հոգսն ու ակամա շփվել տան իրենց զավթումից դժգոհ տարբեր հարազատների հետ, անհույս զբաղմունք էր: Ներվերը նման էր ջութակի գերլարված լարի: Ինչու՞ չէր կարելի ամուսիններով քննարկել: Ինչու՞ են օտար կնոջ ու երեխայի ներկայությամբ իրեն հարկադրում չոր հաշվարկով պատասխանել անհասկանալի բարությանը:
Ժպտալով սեղմել են անկյուն, բարկանում են իր ոչ այնպես արձագանքից ու իրենց ակնկալած վարք ու պատասխանն են ուզում: Հիշեց Տիգրանի իրեն գրկելն ու մտածեց, «Տիգրանն ավելի նրբանկատ գտնվեց, հարգեց, խնայեց»:
Պատասխա՞ն եք սպասում, խնդրեմ:
Նայեց Սեդային,- Դուք տարբեր բարեկամներ ունեք, որոնք այդ տան նկատմամբ ինչ որ հավակնություններ ունեն: Մեզ դատական քաշքշուկներ պետք չեն: Ես դեմ եմ ուրիշից տուն բռնազավթելուն: Իմ սրտով չի,- ասեց ու ինքն էլ զարմացավ, որ ընդունակ է այսքան չոր ու դատողական փաստարկումներ բերել:
Վերջ, իր կյանքն արդեն խաթարված է, նույնիսկ՝ եթե տունը չվերցնեն:
Վահագի կողմը չէր նայում, բայց պարզ լսում էր նրա ծանր շնչառությունը: Նա կամ չէր մտածել այդ մասին, կամ էլ այդ հարցերն իր համար բարոյական հարթության վրա չեն:
Վահագը զայրացավ,- Անիմաստ ենթադրության վրա տեսություն ես կառուցում: Վախենանք ու չապրե՞նք: Չե՞ս տեսնում, թե շուրջներս ինչ է կատարվում:
Սաթիկն արդեն լալիս էր առանց
արցունքների: Վահագը երևի զգաց, որ ճիշտ չի միանգամից այդքան լարվածություն
պատճառել կնոջը: Համբուրեց կնոջ ձեռքը, դիմեց Սեդային,- Եղա՜վ, վաղը Ձեր հյուրն ենք, Սեդա մորաքույր:
Սաթիկը շնորհակալ էր ամուսնուց: Շտապ առանձնանալ ու լացել էր պետք:
Սեդան կանգնեց ոտքի, երեխային կանչեց: Հրաժեշտի համար եկան նաև Քնարիկն ու Տիգրանը: Քնարիկը Վահագի բերած թանկարժեք քաղցրեղենը տոպրակով տվեց Սեդային: Սեդան հրաժարվում էր, բայց Քնարիկն այնպես, որ ոչ ինքը լսի, ոչ՝ Վահագը, ասեց, -Ի՜նչ եմ անում: Տանը լիք՜ն է, փչանում է: Վահագն ամե՜ն օր բերում է:
Բայց ինքը լսեց, ու այդ երեկո Քնարիկի հետ իրար աչքերի մեջ չնայեցին:
Սեդան գնաց, Վահագը գնաց բաղնիք: Տիգրանն ու Քնարիկը նորից նստեցին հեռացույցի դիմաց:
Սաթիկը նեղված էր նրանց համար և Վահագի թանկանոց տոպրակի և վերաբերմունքի պատճառով, բայց՝ ելք չկար:
Անբռնազբոս դեմքով նստեց իրենց կողքին,-Քանի մենք մերոնցով ենք, մի բան ասեք:
Տիգրանը սպասում էր ու չշփոթվեց,- Քեզ չկորցնես, մեզ՝ չմոռանա՜ս:
Սաթիկն էլ արդեն չդիմացավ, լացեց: Լացեց երկար,
առանց լացը զսպելու փորձերի։
Քնարիկը շտապեց մոտը, հանգստացրեց,- Ի՞նչ եղավ: Վա՞տ ես:
Սաթիկը փորձեց լացը զսպել, բայց չկարողացավ, խոսեց հեկեկոցների
արանքում,- Ինչու՞ ․․ անկեղծ չեք: Չեք ասում, թե ուր եմ… ուր են տանում ինձ: Մեղք չե՞մ․․․ բա ու՞մ դիմեմ:
Տիգրանն ակնհայտորոեն ինչ որ բանից խուսափում էր,- Վաղը կգնաս, կգաս, ու՝ ինչ որ կտեսնես, դա է: Ուրիշ բան չկա՜: Եթե դուք ուզում եք գնալ, մենք մեր խեղճ տնով ու վիճակով ի՞նչ ասենք, որ ճիշտ հասկացվի:
Հենվեց Տիգրանին ու, իրոք,
իրեն վերագտավ, հանգստացավ,,- Ախր մյուսները չկան: Ասեք, գոնե՝ իմանամ: Եթե հոգնել եք, կամ՝ դժգոհ եք, ուղղակի ասեք:
Տիգրանը գրկեց ուսերը, համբուրեց ճակատը,- Դմբո դմբո մի խոսիր: Գիտե՞ս, ինչ ուրախ ենք, որ ցերեկով տանը պահակ ունենք ու փող էլ չի ուզում:
Սաթիկը բռունցքներով հարվածեց Տիգրանի կրծքին,- Ես լալիս եմ, դու՝ կատակում: Խիղճ չունե՜ս:
Տիգրանը չէր պաշտպանվում,-Խիղճս Քնարի մոտ է: Ասում է՝ դու դմբո ես, ցիր ես տալիս: Մաս մաս է տալիս:
Քնարիկը միջամտեց,- Ի՜նչ ես լացում, մեծահասակ մարդիկ եք: Տեսեք, որոշեք: Մեր խորհուրդը կարող է թանկ նստել:
Սաթիկն ուզեցավ ճշտել, թե ինչպես է խորհուրդը թանկ նստում, բայց Վահագը եկավ բաղնիքից: Ուրախ էր: Քնարիկն ու Սաթիկը ուտելիք բերեցին, Տիգրանը՝ գինի:
18
Սեղանի շուրջն անսովոր մթնոլորտ էր: Նույնիսկ Հովսեփն էր զարմացել: Վահագը գինուց հարբեց ու հիմնականում ինքն էր խոսում: Հետո ավելի կորցրեց տեղի ու ժամանակի զգացողությունն ու ինքնագոհության հոխորտանքով խոսակցություն բացեց Սեդայի առաջարկի մասին, գովելով նրա տունն ու պայմանները:
Տիգրանը միայն համաձայնվում էր, ու Սաթիկին թվում էր, որ նա տխրում է Վահագի համար: Համենայն դեպս՝ էլ գինի չառաջարկեց: Ինքը Քնարիկին համբուրեց, գլխացավը պատճառ բռնեց ու վազեց ննջարան, որ հասցնի որոշակիացնել իր հետագա վարքը անցանկալի փոփոխությունների հորձանուտում: Չնայած արդեն խոսել էր, նորից զանգեց Մանանին: Երեխան քնած էր: Մանանը կատակով հուսադրեց, որ իրենց նկարը երեխային ուրախացրել է: Սաթիկն այդ լուրից ցնցում ապրելու պատրվակով իրեն թույլ տվեց լացել, ու բողոք հարցապնդում հանձել սիրելի Մանանին, որ ոչ թե հիմա, այլ վաղն այն անձամբ հանձնի հասցեատիրոջը՝ «իսկ երեխան ու՞մ կխանգարեր, եթե հետները լիներ»: Մի քիչ էլ բողոքեցին Վահագից, ամեն մեկն իր չափով ու բաժնով ու զրուցակցի զգացմունքները խնայելով:
Մանանը հեռվից խանձահոտ զգաց,- Գա՞մ, կարիք կա՞:
-Չէ՜, ինչի՞ համար, -շատ էր ուզում, բայց վախեցավ:
Մանանը երբեք չէր փորձել խառնվել կամ միջամտել: Ինքն ի՞նչ ասեց, որ զգայուն Մանանի հոգին խռովվեց:
Վահագը ներս մտավ դժգոհ դեմքով ու չթաքցրեց, որ դժգոհ է: Ինքը զբաղմունք գտավ, որ չհարցնի, նա էլ չլուսաբանեց, թե ումից և ինչու, ու պառկեց: Ինքը, լավ ճանաչելով իր ընտրյալին, համոզված էր, որ նա թեև թիկունք արած է ու քնած է ձևանում, բայց հենց իրենից է նեղացած ու վերաբերմունք և բացատրություն է սպասում:
Ինքն էլ հոգնած էր և հաճույքով կքներ, բայց եկել էր գիշերային անդորրի պարտադրած սթափության ժամը, երբ արդեն առանց նոր ընդունիչների և գռգռիչների վերլուծում ես օրվա դրական ու բացասական ապրումները, վերագնահատում, արժեվորում, տեղավորում հասարակական պահանջի ու քո բարոյական նորմերի համապատասխան դարակներում ու քնում, զգացմունքային մասը թողնելով երազների հուշումներին: Բայց ինքը մոլորվել էր: Մի քանի փաստեր համառորեն չէին արժեվորվում ըստ իր արժեքային համակարգի: Ինքն էլ չգիտեր, թե ի՞նչ նոր դարակներ ավելացնի ու ինչպե՞ս անվանակոչի:
Սաթիկի համար օդ ու ջրի նման պահանջմունք էր իր շրջապատի, առավել ևս՝ ընտանիքի, բարեհաճ մթնոլորտը: Ինքն անձամբ ջանում էր դրա համար ու իրեն համարում էր դրա առաջին պատասխանատուն, որպես շրջապատի անդամ, ազգական, տան տանտիկին: Այդ բարեհաճ միջավայրում ենք լիցքաթափվում բացասական հույզերից ու ապրումներից, այնտեղ լիցքավորվում տրամադրող դիրքորշմամբ ու վստահությամբ, որ մենակ չես դրսի ինքնազբազ ու բազմահոգս ամբոխում: Այնտեղ պետք է անցնեն իր և սիրելիների օրերն ու ձևավորվի իր Դավիթիկի անհատականությունն ու սաղմնավորվեն մյուս երեխաները:
Իր չուզող մյուս կեսի ի հետ վիճեց, համոզեց, մերկացավ ու գրկեց Վահագի մեջքը, շշնջալով, - Ափսո՜ս, քնած ես: Ուզում էի տոն նվիրել:
-Տոն չեմ ուզում, տուն եմ ուզում: Ամեն ինչ արել, բերել ենք դեմդ, քամա՜կ ես խաղացնում:
Սաթիկը լարվեց: Վահագն ինչ միտք էլ ասեր, ձևակերպումը միշտ հարգալից է եղել: Եվ հետո, ովքե՞ր են այդ «մենքը»: Ո՞վ է նրա հոգատար աջակիցն ու խորհրդատուն, որի խոսքերն ու կամքը դրվում է իր դեմ, որպես անվիճելի իրողություն, իրեն թողնելով հիացած համաձայնվողի կրավորականը: Կասկածյալը դառնում է մեղադրյալ, անամոթաբար չթաքնվելով ու իրեն հաղթելով իր ապավենի միջոցով:
Օջախի կնոջ պարտավորությանը միախառնվեցին վիրավորանքն ու հետաքրրությունն ու նա փորձեց իր անհայտ հակառակորդի նման վերածվել հաշվենկատ կնոջ, որ կարողանում է տղամարդուն գրավել կանացի իր հմայքով ու դեպքերի հունը շուռ տալիս իր ցանկության կողմը:
Բայց Վահագը նայեց դռան կողմն ու բարկացավ, ձայնը չխլացնելով,- Հիմա կճռռա ու էլի կակտիվանա՜ քո …
Ժամանակ չկար, համբույրով փակեց ամուսնու բերանն ու համբույրը ձգեց ուշադրություն շեղելու չափ։ Ու երբ վտանգն անցավ, ձեռքն ու շուրթերը նրա շուրթերին շատ մոտ պահելով, պատրաստ համբույրով նորից փակելու բառային նոր հնարավոր կրակահերթը, շշնջաց, - Վառվու՜մ եմ: Գցեմ հատակին, կգաս,- ու փորձեց խալաթը գցել վրան:
Վահագը ձեռքը տարավ կնոջ մարմնին,- Չեղա՜վ, տկլոր, որ նայեմ, հմայվեմ, ցանկանամ:
Ժպտաց, համբուրեց ամուսնուն, հանեց խալաթն ու մերկ վիճակով ծածկոցներով ու բարձերով հատակին սեքս տարածք ստեղծեց, չմոռանալով, որ իրեն նայում են: Ինքը, լավ իմանալով իր հանդիսատեսի ճաշակն ու ցանկությունը, ավելորդ ու կրկնվող, բայց նազենի շարժումներով կնոջ մերկության տեսողական ընկալման հեքիաթ նվիրեց սիրելիին:
Իրոք, Վահագը սիրում էր կնոջը դիտել մերկ վիճակում և երբեմն խնդրում էր ցուցադրաբար այդպես մոտենալ ու հեռանալ ցանկալի կնոջ քայլվածքով:
Վարագույրը բաց էր ու լուսնի լույսը լուսավորել էր սենյակը:
Պատուհանին ինչ որ ստվեր խաղաց, ինքը ոչ մի բան չկասկածեց,- Ծառի ճյուղի ստվեր կլինի, քամուց օրորվող:
- Ուզում ես, իմ տղամա՜րդ:
- Ուզու՜մ եմ, իմ տիկի՜ն:
Երբեմն իր չարաճճիությունը հարբում էր իր իսկ անսանձ երևակայության խելահեղ վարգից ու նույնիսկ իրեն էր զարմացնում: Այդպես մի քանի անգամ փոքր ստրիպտիզ էր ցուցադրել ամուսնուն: Եթե իրեն հաճելի է, ինչու՞ չէ: Էլ ե՞րբ սիրաշահի: Վաղը վճռական օր է: Սեդայի հյուրերն են, ու դրանից հետո տհաճ խոսակցույթուն է սպասվում: Վստահության պաշար է պետք փաստարկումների պատերազմում, գոնե որպես զրահ՝ անհաշվենկատ ագահության կռվանի դեմ:
Հայելու մեջ իրեն դուր եկավ իր արտացոլումը,- «էնպես ոչի՜նչ: Չեմ լցվել ու հաստացել: Վատը չե՜մ»,- քմծիծաղեց ու հիշեց Տիգրանի խոսքը,-«Լավիկ՜ն ես, քույրիկ, ու դա էնքա՜ն էլ լավ չի»: Երևի իր համար է ասում, որ տանջվում է գաղտնի ու զսպված ցանկությունից: «Ոչի՜նչ, սիրելի՜ եղբայր: Քնարիկդ հրա՜շք աղջիկ է, քի՜չ աջ ու ձախ նայիր»: Հանկարծ պատուհանում կրկին ինչ որ ստվեր խաղաց: Այս անգամ կարծես թե՝ մարդ էր:
Դողաց, -«Դեռ լա՜վ է, որ մահճակալից չի երևում, թե չէ նույն վայրկյանին իրերը կհավաքի ու տանից կգնա»,- Վարագույրը քաշեմ, գամ:
-Քեզ ին՞չ եղավ: Պարի՜ր, նոր: Որ փակես, ինչի՞դ նայեմ:
- Խնդրու՜մ եմ, փակեմ, գամ:
-Պարի՜ր, ասում եմ: Տրամադրել ես, ուզու՜մ եմ: Գա՞մ հետդ պարեմ:
Սարսափեց: Եթե վեր կենա, կտեսնի պատուհանից ծիկրակողին,- Չէ, ու՜ր գաս: Քո գիշեր՜ն է, քո կամքը:
Մահճակալին պառկողների բարձը պատուհանի կողմից էր, երևի առավոտյան լույսից խուսափելու համար: Դրա հետ էլ պատուհանի ու մահճակալի արանքում հին ու մեծ պահարան կա: Միայն թե ամեն ինչ պետք է այնպես անել, որ տեղից վեր չկենա, կամ էլ՝ չնայի պատուհանի կողմ: Զգաց, որ քրտնում է: Մտածեց,- «Դե, ի՜նչ պիտի լինի: Չե՜մ նկատել, պարել եմ: Հետո էլ կփակեմ վարագույրը, դա էլ կթաքնվի, կմոռացվի, կգնա: Թող գնա, այստեղ այնտեղ պատմի: Չե՜մ տեսել, չեմ իմացել: Ոչ առաջին կինն եմ, ոչ վերջինը, որին ծիկրակում են: Ուզում են, թո՜ղ նայեն, միայն թե՝ չվիրավորեն»:
Ձգված էր ու շփոթված, բայց թույլ երգի տակտ տվեց ու մի քանի էրոտիկ շարժումներ արեց: Վահագի դեմքից զգացվում էր, որ գոհ է:
Դադարեցրեց, գնաց դեպի պատուհանը, հեշտալից շշնջալով,- Դե լա՜վ, չե՜մ համբերում:
մոտեցավ պատուհանին, ձևացնելով, թե թևի վրա ինչ որ բան է զննում, որ դիմացը չնայի և ծիկրակողին թաքնվելու հնարավորություն տա: Բայց նա չէր էլ շարժվում և դեռ փորձում էր ձեռքերի շարժումներով բան հասկացնել, բութ մատը վերև պարզած: Սաթիկը ուրվագծերից ճանաչեց ծառի տակ լկտիաբար իր դիմաց միզող Վաղինակին ու մտածեց,- «Կամ ապուշ է, կամ՝ ցինիկ»: Սենյակի հատակին տեսավ դրա ստվերը, վախեցավ: Կանգնեց պատուհանի մոտ, իրեն ծիկրակողի դիմաց, ձեռքերը վեր պարզեց ու փորձեց ձեռքի արագ շարժումով վարագույրը վրա բերել, չստացվեց: Փորձում էր և հայացքը չիջեցնել, և իր մարմնով փակել դրա ստվերը: Իսկ դա էլ մի կողմ էր քաշվում, որ լուսնի լույսի տակ ավելի լիարժեք վայելի Սաթիկի մերկությունը: Միաժամանակ նրա կրծքերի ուղղությամբ համբույրներ էր շարում ապակուն:
ժամանակ չկար: Ամեն վայրկյան կարող էր անհամբեր ու բարկացող Վահագը մոտենալ և փորձել օգնել: Ու այդ ժամանակ ոչնչից կծնվի խանդի ու կասկածանքի աղմկոտ ու կեղտոտ պատմություն, որը դրսի հիմարն իր պատճառաբանություններով միայն կծանրացնի:
Սաթիկը աթոռ բերեց, կանգնեց վրան,-Հիմա, սիրելի՜ս,- ձգվեց վերև, նորից մի քանի անգամ փորձեց ու նորից՝ անհաջող: Եթե շարժվի վարագույրով ծածկված,
կասկածների տեղիք կտա, իսկ եթե մերկ վիճակում, բացված դրսի հիմարի առաջ՝ հիմար
պատմությունների։
-Թող արի՜: Ու՞մ համար ես անում, չե՜մ հասկանում: Ինձ պետք չի՜:
Դրսից իր լկտի երկրպագուն ուշադիր իր բարեմասնություններն է զննում ու գոհունակություն
արտահայտում, իրեն համբույրներ ու կեղտոտ
ակնարկներ ուղարկում: Ստորության օրենքն աշխատեց ու իր դեմ:
Իր մարմինը հայտնվել էր ուղիղ ծիկրակողի հայացքի դիմաց կես մետր հեռավորությամբ, ու նա իր կոնքի ուղղությամբ ձեռքերով փաղաքշանք նմանացնելու շարժումներ էի անում ու ապակին կրքոտ համբուրում: Սա գնացողը չի, ու դեռ լավ է, որ ապակին չի կոտրում ու իրեն չի բռնաբարում ամուսնու ներկայությամբ:
Գոնե բացարձակ մերկ չլիներ: Կարծես թե իր մերկությունը ցուցադրելով դիտմամբ ոգևորում է դրսի երկրպագուին: Երևի շփոթվելն էլ իրեն խանգարում էր ու շեղում:
Վարագույրի կախիչը հին տեսակի էր, մետաղե ձողով ու բազմաթիվ բռնիչներով: Դրանցից մեկը խափանվել էր, կամ էլ՝ ժանգի պատճառով լռվել: Հայացքը վերև ուղղած նորից հուսահատ թափահարեց ու նորից անհաջողութուն: Լացել էր ուզում: Իջնել ամուսնու մոտ ու լացել:
Բայց վտանգավոր պահ էր, ու թուլանալը՝ հակացուցված:
Մի ոտքը դրեց պատուհանագոգին, իրեն ավելի բացելով, մի քիչ վերև ձգվեց ու վարագույրի կտորը պարզապես գցեց ձողի ծայրին,- « Ֆո՜ւ, ապրե՜մ ես: Թքած բոլոր
ծիկրակողների վրա»: Զգաց, որ քրտնքաջուրը վրայով վազում է: Իսկ իր ապշած երկրպագուն այդ ընթացքում խելագարի պես ապակին էր լիզում ու ֆսֆսացնում իր կոնքի ուղղությամբ:
Աթոռից իջավ,- Վերջապե՜ս: Թող մնա, վաղը մի բան կանենք:
-Դե, արի՜:
- Քրտնեցի՜, գալիս եմ, -խալաթ հագավ, շարժվեց դեպի բաղնիք:
-Ինչու՞ արեցիր, որ քրտնեցիր: Դիտմա՞մբ ես անում, չե՜մ հասկանում:
Բաղնիքում թաց սրիչով սրբվեց, որ արդեն դժգոհ ու քրթմնջացող սիրելիին չբարկացնի ու շտապեց ննջարան:
Այդ գիշեր երկրագնդի ամենաերջանիկ մարդն իր ապրումների ուժով չէր կարող մրցել Վաղինակի հետ: Արդեն քանի օր էր՝ Տիգրանի տան շուրջն էր պտտվում, նրան տեսնելու, ծիծաղը լսելու հույսով: Ամենաերանելի պահը երեկոյան էր, երբ թաքնվում էր ծառերի ու խոտերի մեջ ու ժամերով դիտում ու լսում իր ցանկության օբյեկտին: Գռգված ու էգ փնտրող որձի պես անհասկանալի ձևով գտնում էր Սաթիկի գտնվելու վայրն ու ժամանակը: Այդ գիշեր ռիսկ արեց, ցանկապատն անցավ, ու՝ բախտը բերեց:
Իր երազների ու ցանկության օբյեկտը հենց նոր նշան ուղարկեց: Իրենց ծանոթության օրն ինքը նրա գաղտնի նայելուց զգաց, որ մտքին կա: Բայց Գառնիկը խանգարեց ու խեղճն էլ չի դիմանում, ու ահա ակնհայտորեն նշան է անում:
Իրեն չտեսնել հնարավոր չէր: Չքնաղ Սաթիկը տեսավ ու չթաքնվեց, չհագնվեց: Այսինքն՝ ուզում է ու սպասում:
Ինքն էլ ոգևորեց ձեռքերի շարժումներով,- «Ընտի՜ր ես, ընտի՜ր:
Ինքը նոր էր նշանվել էր ու սեռական էներգիայի ավելցուկը պարպում էր լրբերի վրա, կամ էլ, եթե փող չէր լինում՝ դաշտերում պատահականորեն միայնակ բռնեցրած կանանց վրա: Առայժմ չեն բողոքել, ու իր վախն էլ անցել է: Հասկացել է, որ կանայք ոչ միայն վախենում են բողոքել, այլև, նույնիսկ, իրար չեն վստահում ու պատմում, ազատվելով ավելորդ գլխացավանքից ու ինքնանվաստացնող բացատրություններից:
Ու գնալով լկտիանում էր, վստահ լինելով, որ բոլորն էլ թաքուն դա են ուզում, միայն թե՝ ամուսինները չխանգարեն: Բռնանալու մշակված սխեմա ու տեսություն էլ ուներ,-«Դրանց բոլորի ուզածն էլ սեքսն է ու կեղտոտ սեքսը, եթե դիմացինն իր նման ցլիկ է»:
Սկզբում ձևեր են թափում, բայց և վախենում խայտառակվելուց: Եթե դաշտում քեզ վստահ ես պահում հանկարծակի բերելով, գետնին պառկեցնելով ու ժամանակ չես կորցնում, լա՜վ էլ խելոք պառկում են ու հաճույքից լալիս: Եթե ամուսինն էլ հեռվից ինչ որ կասկածելի բան նկատի, կինը հակառակը կապացուցի ու կվիրավորվի:
Աստիճանաբար այնքան լկտիացավ, որ հետո, իբր պատահաբար, հյուր էր գնում դաշտի սեքսի կնոջ տուն: Այնտեղ առանձին հաճույք էր ստանում, երբ ինքը զրուցում է ամուսնու հետ, իսկ կինը սուրճ կամ թան է հյուրասիրում, իր հայացքից շփոթվում: Իսկ եթե հաջողացնում էր բռնել կնոջ աչքերի հայացքը, դրանից օրգազմին հավասար հաճույք էր ստանում: Բայց դաշտի իրենից երկու անգամ սիրված կանանցից մեկը, որը, ոնց որ թե, հե՜չ էլ դժգոհ չէր, չգիտես ինչու, թանի փոխարեն խաշլամայի եռման ջուր բերեց ու «պատահաբար» դրանով խաշեց իր ոտքերի արանքն, ու երկար ժամանակ ինքը տանջվեց ցավերից ու անզոր վրեժի զայրույթից: Դարձել էր ծաղրի առարկա: Դեռ լավ էր, որ բուժման փողը ամուսինը տվեց ու կնոջն էլ ծեծեց: Երկար ժամանակ վախենում էր փողոց դուրս գալ: Գյուղացիք հերթով հորդորում էին,- «Կնանիքից ո՜չ մեկին ցույց չտաս: Խաշած պատրաստ է, կուտեն»:
Զարմանում էր, թե ինչքա՜ն լկտի ու հիմար են մարդիկ, որ հենց այնպես, հաճույքի համար իրեն ձեռ են առնում:
Ու հիմա քաղաքից եկած սիրուն քածը, որով գյուղն է հիացած, իրեն ընտրեց ու պա՜րզ նշան տվեց:
Կիրքը կուտակվել, դուրս հորդել էր ուզում, խեղդում էր:
Գնաց գյուղի միակ ու մասնագիտության յուրահատկության առումով փաստացի թոշակի անցած Ոսկեհատի մոտ, բայց նա գոռգոռաց, որ հարևաններն էլ լսեն, թե իրեն ու՞մ տեղն է դրել, որ այս ժամին իր դուռն է ծեծում: Ինքը հասկացավ, որ հաճախորդ ունի ու տուն գնաց, որոշելու կուտակված եռանդի ու էներգիայի պարպման ձևերն ու օբյեկտին:
Սաթիկն արագացնելու և Վահագին չսպասեցնելու համար թաց սրբիչով սրբվեց ու վերադարձավ ննջարան ու պառկեց սեքս տարածքում կանչող դիրքով:
Նույն ժամանակ կողքի սենյակում մահճակալները ճռռացին, ու լսվեց Քնարիկի ձայնը,- Թող քնե՜մ: Գիտե՞ս քանիսին ենք զարթնելու:
Տիգրանն ինչ որ բան ասեց ու ճռռոցները դարձան հաճախակի:
Բարկացած Վահագը խանդից կատաղեց: Ինչու՞ ձգձեց իրենց սերը: Լուսնի լույսն ինչու՞ և ինչի՞ն էր խանգարելու: Ի՞նչ արեց, որ քրտնեց: Պարզապես իրեն հուշած կասկածները փարատվեցին, որ պատահական չի կնոջ և Տիգրանի սեքսի ժամերի համընկնումը: Այդ մտքից իրենք, հնարավոր է, իրար են պատկերացնում ու լրացուցիչ գռգռվում:
Հիշեց նրանց իրար նետած թռուցիկ հայացքները, տեղի անտեղի իրար կպչելը: Հիշեց Հրայրի խոսքը,- Մենք կմեռնենք, կինդ սիրեկան կճարի, կապրի՜: Քե՜զ նայիր:
Սաթիկը քնել էր ուզում և վիճակի թելադրանքով ասեց, հուսալով, որ կմերժվի ու հանգիստ խղճով կքնի,- Հարճդ պարե՜ց, սենյակը մթնեցրե՜ց, լողացավ ու սպասում է իր սիրելիին, իմ տե՜ր:
Վահագը նետեց չոր,-Բայց դու միայն իմ՞ն ես:
Ուզում էր ծիծաղել, բայց զգուշացավ,- Բա էլ ում՞ն այստեղ:
-Նրանը, ում նշան տվեցիր, Ինչու՞ ակտիվացավ քո բաղնիք գնալուց հետո: Խալաթդ բացեցի՞ր դեմը, թե՞ բան շշնջացիր: Փաստորեն , իրոք, քեզ է պատկերացնում:
Սաթիկը զգուշացավ: Նորից ինչ որ մեկն իրեն է քննարկում: Ո՞վ է ճիշտ ասում և ի՞նչ իրավունքով է քննում իր ինտիմ կյանքն իր Վահագի հետ և ինչ լիազորությամբ է ախտորոշում տալիս:
Միթե՞ նա, իր կասկածների սևի աղջիկը: Գիտեր, որ Վահագի ասածի մեջ ճշմարտութան մասնիկ կա, բայց իր չհիմնավորված կասկածով Վահագը նախ իրեն վիրավորեց: Տիգրանի թաքուն ձգտումն էլ ինքն ընդունում էր ներողամտության որոշակի չափաբաժնով: Վերջ ի վերջո, կյանքում ամենուր տղամարդու և կնոջ փոխձգտում կա, բայց կա և ինքնազպում: Չի կարելի բնության հանձնարարությունը բացարձականացնել, թե չէ կընկնենք ծայրահեղության մեջ: Տանից դուրս չենք գա, կամ էլ՝ միայն փարաջայով:
Փորձեց վիրավորանք արտահայտել,- Մի՜ վիրավորիր անհիմն կասկածով ու մի կոպտիր, խնդրու՜մ եմ: Չե՜ս ուզում, եկ քնենք:
-Չէ՜, ուզում եմ: Իմ հերթն է, ենթարկվիր:
-Ասա՜, իմ սե՜ր,- փորձեց չվիճել, հուսալով որ սերն ու սեքսը կշեղեն երևակայական խանդի ուղղորդող ու կպչուն կասկածներից:
Վահագն իջավ անկողնուց, գնաց, նստեց Սաթիկի դիմաց: Սաթիկը նրա բերանից գինու հոտ զգաց, աչքերից՝ գինու հետքեր:
Վահագն անսովոր խոսեց,- Եթե իմ հարճն ես, ինչու՞ ես պառկել, եթե տերդ նստած է,-Սաթիկը հնազանդ վեր կացավ, նստեց ամուսնու դիմաց,- Ես քո ամուսնու ծանոթն եմ: Ինքն ինձ փող է պարտք ու քեզ ուղարկել է, որ պարտքը փակես քեզանով: Սաթիկը վախեցավ և ասված բառերից, և՝ դրանք ասելու տոնից:
Շշնջաց, -Փոխի՜ր: Չե՜մ կարող: Չե՜մ ուզում,- ու հանկարծ ապտակ ստացավ:
- Քեզ ուղարկել են, որ էս գիշեր դառնաս իմը: Ամուսինդ ասել է, ու դու եկել ես: Ինչի՞ց փոշմանեցիր: չե՜ս ուզում, գնա, թող ամուսինդ պառկի ձորի տակ:
Վիրավորված ու վրդովված Սաթիկն արդեն վախեցավ Վահագի համար: Հիշեց ժայռի եզրին ամուսնու անհասկանալի մտորումներն ու հավատաց լսածի հավանականությանը: Հիշեց նրա խոսքերը Սմբատի մասին, որ անդուր խաղեր է տալիս գումարի հարցում: Հետն ինչ որ բան է կատարվում: Նրա այդ հոգեվիճակով ժամանակն ու տեղը չի նեղվելու ապտակի կամ բառերի համար: Թո՜ղ լինի իր ուզածով, միայն թե ինքը հանդարտվի, իրեն վերագտնի։
Արցունքոտ աչքերով շշնջաց,- Հրամայե՜ք, թո՜ղ լինի այդպես: Ամուսնուս համար պատրաստ եմ ստորանալու: Միայն խնդրու՜մ եմ, մի վիրավորեք կոպիտ բառերով, տհա՜ճ է:
Սաթիկը չէր կողմնորոշվում: Եթե աղմկի, փորձելով վերջացնել տհաճ ընթացք ստացող խաղը, կլսվի կողքի սենյակում: Չհաշված, որ չի բացառվում, որ դրսի հիմարը դեռ չի գնացել ու կարող է արձագանքել կատարվածին անկանխատեսելի վարքով: Ու այն ժամանակ հիմար խաղը կդառնա իրական ողբերգության նախաբան: Ամուսինն է չարացել իր համար անհասկանալի պատճառով ու իրեն է մեղադրում ինչ որ բանում: Բայց միջավայրը թույլ չի տալիս ոչ պարզել, ոչ էլ՝ փորձել զրույցի միջոցով հանդարտեցնել:
(շարունակելի)