Литературный портал

Автор поста

Բարիտուն (1)

Պիես չորս գործողությամբ
Առաջին գործողություն

գործող անձինք

Էդուարդ – Կանաչ քաղաքի քաղաքացի
Հասմիկ -- Էդուարդի կինը
Հայկ -- Էդուարդի որդին
Լիլիթ -- Էդուարդի աղջիկը
Նաղաշ -- նկարիչ
Անի -- Նաղաշի քույրը
Վրեժ -- Անիի դասընկերը
Արա -- քաղաքապետ
Գասպար -- քաղաքապետի խորհրդական
Թամարա -- Գասպարի կինը
Մկրտիչ -- Գասպարի որդին
Մարիամ -- մուրացկան կին
նմանակներ՝ Էդգար- Էդուարդի նմամակը
Ժասմին -- Հասմիկի նմանակը
տղա -- Հայկի նմանակը
աղջիկ -- Լիլիթի նմանակը
Անահիտ -- Անիի նմանակը
Վարուժան -- Վրեժի նմանակը
ավելով մարդ -- Արայի նմանակը
մուրացկան կին-- Թամարայի
նմանակը մուրացկան կին -- Մարիամի նմանակը
Մարինե -- Մարիամի նմանակը
էպիզոդներում
Անծանոթ -- Մկրտչի աշխատանքային ընկերը
Անուշ -- չերևացող դեմքով կին

Մեր տունն այնտեղ է, որտեղ մենք հանգստանում ենք հոգով և մարմնով: Եվ տա աստված, որ այդ տունը մեր տանը լինի: (Գևորգյան Իշխան)

Առաջին գործողություն
Կողմնորոշումները հաշվի են առնված դահլիճի կողմից: Էդուարդի բնակարանը։ Ձախ կողմի խորքում մուտքի դուռն է։ Դռան կողքին բեմի կողմից դրված են հայելի և կախիչ։ Աջ մասում պահուհանն է։ Դիմացի պատին երեք դուռ կա: Ձախից առաջինը՝ խոհանոցի դուռն է, մյուս երկուսը` ննջարանների։ Ձախ պատի մոտ կա բազմոց, դիմացի սեղանիկով։ Պատուհանի մոտ դրված են աուդիո սարքեր և հեռացույց։ Նրանց հետ և պատին կից դրված են երկու բազկաթոռ` իրար դիմաց։Սենյակի կենտրոնում դրված են սեղան ևվեց աթոռներ։ Սեղանի վրա ծաղկաման է, թարմ ծաղիկներով։Հասմիկն ու Լիլիթը զբաղված են տնտեսուհու գործերով։ Էդուարդը խոհանոցի դուռն է նորոգում: Հայկը երաժշտություն է լսում։
Հասմիկ- Վերջ, գնում ենք։
Լիլիթ- Վերջապե՜ս
Էդուարդ- (խոհանոցի դռան մոտից) էլի՞ ասեմ։
Հայկ- Որ՞ն անեմ, մեկ՝ երգ գտիր, մեկ՝ օգնիր։
Լիլիթ- (Հայկին) Հասցնու՞մ ես (մոտենում է Էդուարդին, պահում խոհանոցի դուռը):
Հայկ- Սովա՜ծ եմ։
Լիլիթ- Խղճու՜մ եմ:
Հասմիկ- Հերիք է իրար ուտեք, հաց կերեք։
Լիլիթ- (Էդուարդին) Թույլ չտվեցի՜ր զբոսնելու, չէ՞։
Էդուարդ- (Լիլիթին) Վիճակը լարված է։ Թող, մի թարսվիր (Լիլիթը թողնում է դուռը):
Հասմիկ- (Լիլիթին) Վարքդ չի հասունանում, քույրս։
Լիլիթ- Ժամանակին զրկել եք հիմարության իրավունքից, դիմացեք:
Հայկ- (Լիլիթին) Բայց քեզ զուրկ չե՜ս պահել։ (Լիլիթը գնում է դեպի Հայկը) Մա՜յր։
Հասմիկ- (Լիլիթին) Ամոթ է, աղջկավարի վարվիր։
Լիլիթ- (Հասմիկին) Աղջկավարի կանխում էի սովածի խղճուկ ըմբոստությունը:
Էդուարդ- (նստում է բազմոցին) Եկեք ձեր վեճին քաղաքակիրթ տեսք տանք։ (Հայկին) փորձիր:
Հայկ- (Լիլիթին) Քույր, վերացրու քաղցի զգացումս։ Բարենորոգիր ինքնահարգանքդ։
Լիլիթ- (Հայկին) Խղճամ, բայց միայն սննդի՞ հարցում։ Ցանկության էմանսիպացիան պարտականության սանացիա չի, եղբայր: (Հայկը թաքուն թուղթ է նայում) Տխու՜ր պատկեր… Հայկ- (Լիլիթին) Տխուր է, որ գնալով պակաս դիմադրության ուղիով, բնազդային կանչերը սոսկ փոխարկեցիր փուչ բառախաղերի, և այդ իմաստափոշով ծածկեցիր խարխափող մտքերդ:
Լիլիթ- (գնում է դեպի Հայկը, Էդուարդը չի թողնում) Ինձ ապուշ ասեց։ Անի՜ի բառերով։
Հայկ- Հի… հի…հի... հրավիրում եմ (գնում է խոհանոց)։
Էդուարդ- (Լիլիթին) Էներգիայի քո ավելցուկն ինձ փոխանցիր, իմ վտանգ։
Լիլիթ- (Էդուարդին) Դրա հարցերը լուծեմ, նոր, իմ էներգետիկ մուրացկան:
Հասմիկ- (Լիլիթին) Համը հանելն էլ պետք է համով լինի։ Արդեն հետաքրքրվում են, քու՜յր։
Լիլիթ- Հե՞շտ է օրինավոր լինելը, միշտ։
Հասմիկ- (Լիլիթին) Օրինավո՞ր, մի՞շտ, դու՞։
Լիլիթ- Իմ ծրագրերը մերժում են ձեր օժիտացու հայացքները (գրկում է Էդուարդի մեջքը):
Էդուարդ- (Լիլիթին) Հորդ մեջքի վրա՞։
Լիլիթ- Այնքան հարմար է, որ մոռանում ես և ամոթ, և հայր։ Հենց ուրիշ մեջք ճարեմ, կիջնեմ։
Հասմիկ- (Լիլիթին) Էլի ի՞նչ ես որոշել։ Փայլում ես։
Լիլիթ- (Հասմիկին) Չե՞ս մոռացել, եր՜բ էր։
Հայկ- (Լիլիթին) Գոնե հացը կտրտելու ընդունա՞կ ես։
Լիլիթ- Ես կլռեմ: Աճող սերունդը զգա՞ց բարոյական հարվածը: Հայկ- Սուս։ Դրսում փեսացուներ են։ Պարկին բողոքեմ, գամ (մտնում է երրորդ ննջարան)։
Լիլիթ- Դու էլ ուրախացիր, որ դուռ բռնես, փող աշխատես։ Փոխանակ գոռաս՝ (աթոռը գետնից կտրում է, պտտվում) դու՜րս։ Մտածելու Իրավունք էլ չունեք ։
Հասմիկ- Լիլի՜թ, ուշ է (լսվում են հարվածի խուլ ձայներ)։
Լսվում է դռան զանգի ձայն։
Լիլիթ- Վերջ վեճերին։ Բարիտուն բոլորիդ։ (բարձրաձայն) Նաև քո ներկածին, բարեկամ։ (մուտքի դուռը բացում է, փակում: ձեռքին լավաշ է) Թարմ լավաշ, նպատակների իրականացում: (ինքն իրեն) Լավաշ լավաշ, ինձ Նաղաշ տուր։
Էդուարդ- Ի՜նչ երեխեք են։ Մենք էլ ենք վիճել։ Բայց …
Լիլիթ- Ոչ վերմակող դիվանագիտությանը, ավելորդ պայմանականությանը։ Երևույթին տալ իր անունը։ Բացախոսությու՜ն ամեն ինչում։ էս ու՞ր հասա (գնում է խոհանոց):
Էդուարդ- Սուրբ միամտություն։ Ցախը ցախ է։ (երրորդ սենյակից եկող Հայկին) մինչ հարվածելը ներողություն խնդրիր, զայրույթդ իմաստավորիր։
Հայկը գնում է խոհանոց։ Խոհանոցից լսվում է երաժշտության ձայն։
Էդուարդ- (Հասմիկին) Ընտրություններում դրանք կհաղթեն։ Խախտումներ, վեճեր:
Հասմիկ- (Էդուարդին) Ովքե՞ր։
Էդուարդ- (ցածրաձայն) Բոզի տղերքը։
Հասմիկ- Ի՞նչ բառեր ես ասում արդեն։
Հայկ- (խոհանոցից) Հայր, լսիր։
Ռադիոյի հաղորդավարի ձայնը- Կանաչ քաղաքի սիրելի ռադիոլսողներ։ Հաղորդում ենք ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Ընտրությունները ճանաչվել են կայացած։ Քաղաքապետի պաշտոնում և քաղաքապետարանի ավագանանու տասնմեկ տեղերից վեցում ընտրվել են նորահայտ “Բ.Տ.” կուսակցության ներկայացուցիչները։ Շնորհավորում ենք և հույս հայտնում, որ նոր կուսակցության գործունեությունը քաղաքին կբերի բարօրություն և խաղաղություն։ Այժմ… (դուռը ծածկվում է։ Լսվում է Հայկի ու Լիլիթի ծիծաղը):
Էդուարդ- Այժմ “ԲՏ” է, հետո կհարմարվենք շատ ահավոր բաների։ Ի՜նչ է լինելու։
Հասմիկ- Փոթորիկ, ու կկործանվեն խարխուլ նավակները։ Մեր նավակը ո՞նց է, նավապետ։
Էդուարդ- Ես չգիտեմ, թե նավի ինչն եմ։ Ընտանիքի ամրությունը հուսալի ձեռքերում է։
Հասմիկ- Դու, քո նավը։ Որսը բեր, գիշերն էլ ինձ ծածկիր, տաքացրու։ Իմ տունը, իմ երեխեքը։
Էդուարդ- Նախնադարի հոտ բերեցիր ապագայից, ֆեմինիստ տիկին։
Հասմիկ- Դրսում եմ ֆեմինիստ, կողքիդ՝ ֆամիլիստ։ Ազատ քո կողքին, ոչ թե՝ քեզանից։
Էդուարդ- Վիճելու տեղ չթողեցիր։ Չուշանաք (դուրս է գնում մուտքի դռնով)։

Սրճարանի տերիտորիան: Սրճարանն այգու տարածքում է։ Բեմի կենտրոնում, երրորդ պլանում հաստաբուն ծառ է։ Նրա երկու ճյուղերի տարածված դիրքը ծառին խաչի տեսք է տվել։ Բեմի աջ մասում սրճարանի շինությունն է, երկարությամբ դեպի բեմի խորքը։ Շինությունը աջ կողմում ունի երկու դուռ ։ Առաջինը տանում է պահեստասենյակ, երկրորդը` աշխատասենյակ։ Դռներից ոչ հեռու պատվիրասեղանն է։ Նրանից քիչ հեռու դրված են չորս սեղաններ իրենց աթոռներով։ Սեղանների համարակալման հերթականությունը ձախից աջ: Շինության մոտ դեպի բեմեզր դրված են մոլբերտ և երկու թիկնաթոռ։ Շինության ճակատին գրություն է՝ «Սրճարան «Հավատամք»։ Բեմի ձախ մասում այգու նստարան է, որիկողքովդեպիծառըևբեմիխորքըարահետ էգնում։ Ծառի տակ կանգնած է Մարիամը, ուսին մոխրագույն շալ։ Դիմացը ողորմությունների արկղիկ է, կողքին աթոռակ։ Նաղաշը և Անին սրճարանի տարածքում են:
Նաղաշ- (սեղաններն է կարգավորում) Այսպե՞ս է պետք, թե՞ պարզապես հարմար է։
Անի- (Նաղաշին) Չլսեցի:
Նաղաշ- (Անիին) Ես ինձ համար։ Ինտիմ փիլիսոայություն է (գնում է դեպի Մարիամը):
Անի- Զգույ՜շ, մոլախոտի պես է։
Ծառի կողմից Էդուարդը գնում է դեպի Նաղաշը:
Նաղաշ- (Էդուարդին) Անառակ ընկերոջ վերադարձը։ Պատժե՞մ, թե՞… մխիթարեմ։
Էդուարդ- (Նաղաշին) Չաշխատացնես։
Նաղաշը ժեստով ակնարկումէԱնիին, նստում աթոռակին, զրուցում Մարիամի հետ:
Անի- (Էդուարդին) Կարոտել էինք։ Ու՞ր են։ Լիլիթս ու՞ր է: Էդուարդ- (Անիին) Գալիս են: (մտնում է պահեստասենյակ) Բոլորիս խառնում է իրար, և երբ ընդվզում ենք, ասում է բարիտուն, ու՝ զինաթափում։
Անի- Քո բառն է, դու էլ փորձարկիր։ Ընտանիքով, բառի իմաստի ծանրության տակ։
Էդուարդ- (դուրս է գալիս վերնաշապիկը փոխած։ Անին բաժակ է պարզում: Կում է անում) Ինչ խմեցի, Անի-լի՞:
Անի- Հանելուկային, ինչպես հեղինակը՝ «ա լյա ինչ պատահի»։ Էդուարդ- Եվ ի՞նչ կպատահի։ Լա՜վ է: Ծառը, տեղանքը, գաղափարը՝ սեղաններ երկու կողմում:
Անի- Դու էլ՞ գերվեցիր գաղափարի գերակայության ցնորքով։ Իսկ զոհը՞, նրա արժեքները՞։
Էդուարդ- Նորից քո բարդացումներ՜ը։ Նեղություն չքաշե՞նք գեղեցիկ գաղափարի համար։
Անի- Պարտակած վախը մատաղի պարտադրանքով քողարկում և զոհի արյունով զարդարում են անքնությամբ տառապողները։ Կա՞ անքնություն: Աչքերդ չփախցնես: Էդուարդ- Համառ աղջիկ, անվերջ տանջող.. կժխտե՞ս, որ մատաղը, սուտ, թե ճիշտ, մարդկանց օգնում է, ամրապնդում հավատը (Նաղաշը մոտենոմ է Էդուարդին և Անիին):
Անի- (Էդուարդին) Հարցն անմեղ գառնուկի անիմաստ արյան մեջ չի, այլ՝ այդ արյունով կշտացած ու մրափող խղճի։ Հետո ի՞նչ է ուզելու։ Կասե՞ս (հենվում է Նաղաշին):
Նաղաշ- (Էդուարդին) Չհանձնվես: Փրկիր ինձ:
Էդուարդ- (Նաղաշին) Անիի հետ գործ բռնելիս նախ տեսություն մշակիր, ինձ էլ զինիր։
Անի- Դեռ կգաք ու կասեք`դու ճիշտ ես: Ահ, ինչի՞ հաշվին ենք խոսում (գնում է տարածք):
Էդուարդ- (մոտենում է մոլբերտին, նայում նկարին) Լսիր, ո՞վ է։ Նաղաշ- (նայում է Մարիամին) Մոռացել էի սրճարան, ընտրություն։ Ուղեղումս նրա հայացքն էր, անպահանջկոտ բարությունը, սպասումը։
Էդուարդ- Ու՞մ է… սպասում։
Նաղաշ- Դա անձնական է։ Ծանր է, որ մարդիկ չեն տեսնում։ Անի- Դա՝ հետո։ Նաղաշ, քո գործին։ Եղբոր ընկեր, ապրանքը տեսակավորիր:
Էդուարդը նայում է Մարիամի կողմը: Նաղաշը գնում է շինության չերևացող մաս: 
Էդուարդ- (ձեռքը մեջքին: Անիին) Կնայե՞ս: Ծակում է:
Անի- (մոտենում է Էդուարդին, զննում մեջքը) Որտե՞ղ:
Էդուարդ- (Անիին) Կյանքիս կեսը կտայի, նորի՜ց լիներ։
Անի- (ձեռքերը հետ է քաշում) Կյանքիդ կեսն ապրել ես։ Չլինի՞ որոշել ես սիրահետել… նորից։
Էդուարդ- …Չգիտե՜մ…
Անի- Կանայք պակասեցի՞ն, թե՞… խղճում ես։
Էդուարդ- Չի ստացվում… առանց քեզ:
Թամարան և Գասպարըծառի կողմից քայլում են դեպի նստարանը:
Անի- Իսկ այսպե՞ս: Մի՜քանդիր իմ աշխարհը։ (թույլ հրում է Էդուարդին) Կա՞յծ էիր գցում, որ չոր խոտը բոցավառվի։ Գնա՜ (Էդուարդը գնում է պահեստասենյակ):
Թամարա- (Գասպարին, լսելի) Քաղց՜ր դառնություններ։ (Անիին) Ուրախությունով, հույսերի բազմաշերտ իրականացում։
Անի- (Թամարային) Շնորհակալություն
Թամարա- (Անիին) Դուք մեզ չե՞ք ճանաչում։ Զարմանալի՜ է։
Անի- (Թամարային) Ոչ ճանաչում եմ, ոչ զարմանում։
Գասպար- (Անիին) Մենք նորերից ենք։ Մե՜ծ պաշտոններով։
Անի- (Թամարային) Հեռու եմ քաղաքական բամբասանքից: Թամարա- Դուք… դու Անին ես, չէ՞։ Հարցեր եմ բերել։
Նաղաշն ու Էդուարդը զրուցում են պատվիրասեղանի մոտ։
Անի- (Թամարային) Տիկին, դա սոսկ անմեղ ժամանց է մեր նեղ շրջանում։
Գասպար- (Անիին) Գումարի հարցում չամաչեք (գրպանից փող է հանում)։
Անի- Իսկ ոմանց անտակտությունի՞ց։
Թամարա- (Անիին) Դաժան աղջիկ: Ասա գոնե, ի՞նչ են փառքը, պատիվը:
Անի- Ինչ որ գրված է։ Այնտեղ ընտրություններ չեն լինում։ Գասպար- Խնդրում եմ, Անի ջան։ Ի՞նչ է մե՜ծ պաշտոնը։ Թամարա- Դա էլ հա՞րց է։ Ուժեղին բարձրացնում է, թույլին իջեցնում։ Կախված նրանից, թե երևույթն ընկալում ես տակի՞ց, թե՞ վերևից։ (Անիին) Լավ մի՞տք էր, կանացի պահով։
Անի- Կներեք, գործեր ունեմ (գնում է տարածք)։
Նաղաշ- (Անիին) Հերթագրվու՞մ են։
Անի- (Նաղաշին, լսելի Թամարայի համար) Զազրապատումների հաղթարշավն է։ Մտավոր խոտանը գրանցվել է լոզունգների վրա և առաջնորդողներում։
Էդուարդ- Ի՞նչ եղավ։
Անի- (լսելի Թամարայի համար) Նորերը կեղտանշում են տարածքը, հոտոտում։
Էդուարդ- (Անիին) Ճիշտ ես։ Հաշտվե՞նք:
Անի- (Էդուարդին) Դարձել է արյան շրջանառությու՞ն։
Նաղաշ- Դուք ձեր հարցերով, ես իմ (մոտենում է մոլբերտին) Էդուարդ- (Անիին, Թամարային ակնարկելով) Ի՞նչ կատարվեց։ Անի- Դաղու՞մ է։ Մարդիկ ձեր պատճառով ընկան հեղափոխության հերոսուհիների գիրկը։
Էդուարդ- Ի՞նչ։
Անի- Անկողնային հեղափոխություն։
Էդուարդ- Չե՞ս պարզեցնում։
Անի- Կուտակած չարությունը և ձեր պարտակած անամոթյունների սև հրապուրանքը կեղտոտ անկողիններում արեցին բողոքի ցույցերն ու ընտրությունները: Ցավացրե՞ց գոնե։
Էդուարդ- Որ՞ն է բարկության սահմանը։
Անի- Հարազատների կանչը։
Էդուարդ- Չե՞ս խառնում։
Անի- Չեմ վիճում։ Լիմիտը փակվեց (առանձին) Հաճախակի արի։ Էլ իրեն չի տիրապետում։ Գոնե քեզանից ազդվում է։ Գյուղում մնալը ճի՜շտ էր (գնում է աշխատասենյակ)։
Էդուարդ- (ինքն իրեն) Հպա՜րտ Անի (նայում է Մարիամին, մտնում պահեստասենյակ)։ ՝
Թամարա- (Գասպարին) Հպարտ Անին է: Կհալվի։ Ոչի՜նչ չեմ խնայի։ Մկրեին նոր բառե՜ր, նոր բանե՜ր կսովորեցնի։ Մատա՜ղ եք անելու ինձ տեսնելու համար։
Գասպար- Թամ, անունը սխալ են գրել: Պետք է “ն” լինի: Ասե՞մ: Թամարա- Չէ, ապացույց է, որ անգրագետ են:
Հասմիկ- (գալիս է ծառի մոտով։ Մարիամին) Բարև տատ։ Ես Հասմիկն եմ։ Ի՜նչ չամիչ տատ ես։
Անի- (Հասմիկին) Ու՞ր են։ խոստումդ։
Հասմիկ- (համբուրվում է Անիի հետ) Գալի՜ս են։ Պահել կլինի՞։ Էդուարդ- (Անիին) Բամբասաընկերդ եկավ։ Մեծ ընդմիջում։
Անի- (Էդուարդին) Չեմ ցանկանում վիճակ, երբ բամբասանքից ելք ակնկալես։ Համբուրիր ու համբերիր:
Ծառի կողմից առաջանում է Արան։ Գասպարը նրան նկատում է, սկսում հազալ։
Թամարա- Անի ջան, խեղդվողին փրկող չունե՞ք։
Անի- (Թամարային) Մեզ մոտ ինքնասպասարկում է։ Ջուր տա՞մ։ Թամարա- (ոչ մեկին) Ե՞ս խփեմ, ամոթ չի՞։
Արա- (Թամարայի թիկունքից) Նա մեղավոր չի։ Նոր համոզվեցի։ Թամարա- (Գասպարին, առանձին) Գնա, մնա: (Գասպարը գնում է դեպի ձախ: Արային) Հաճելի..
Արա- (Էդուարդին) Պարոն Էդուարդ։
Էդուարդ- Այո՞
Արա- Կարելի է՞ կարճ զրույց։
Էդուարդ- (Նաղաշին, առանձին) Բախտս բերեց։ Շատախոս է (գնում է դեպի Արան)։
Նաղաշ- (Էդուարդին) Քեզ ուզե՞ց, բա՜խտ
Արա- (մոտենում է Էդուարդին) Ծանոթանանք վերջապես։ Արան եմ։ Նորերից։
Էդուարդ- (Արային) Ուրախ եմ երկուսիդ համար։ Իրար արժեք: Արա- Ստիպեցի՜ք մտածել։ Առաջարկում եմ աշխատել մեզ համար:
Գասպարը վերադառնում է, նստում նստարանին: Երբ Արան նայում է նրա կողմը, կանգնում է:
Էդուարդ- Հետաքրքիր ձև է։ Կսպասեմ։ Չեմ կողմնորոշվում: Արա- Իսկ Ձեր ընկեր Մարտիկը…
Հասմիկ- (թան է բաժանում Նաղաշին, Անիին, Մարիամին, մոտենում Էդուարդին։ Էդուարդը ժեստով հրաժարվում է։ Արային) Թա՞ն:
Արա- (Հասմիկին) Ոչ հիմա: Ձեր բարեհաճությունից կօգտվեմ այլ առիթով։
Հասմիկ- (Արային) Ամուսնուս ծանոթներն այդ իրավունքն ունեն (գնում է տարածք)։
Արա- (Էդուարդին) Մարտիկը համաձայնվել է։ Կուսակցականության հարց չկա։
Էդուարդ- Նա մեր միջի ամենասկզբունքայինն էր։
Արա- Այո, կար գաղափարական ճողվածք։ Հիշողության զկրտոցներն էլ բուժեցինք… փողով։
Էդուարդ- Դա հաղթանակ է։ Ուրիշի կարիքը չունեք։ Գասպարը և Թամարան Մարիամին գումար են տալիս, վերադառնում:
Արա- Իհարկե անսովոր է։ Շատերի թաքուն արածը բացահայտ ենք ասում։ Մեր պապերը մեր կանանց հագ ու կապից շոկի մեջ կնկնեին։ Այսօրվա անսովորն էլ վաղը կդառնա սովորական։ Էդուարդ- Կմտածեմ (գնում է տարածք)։
Արա- Զարմանալի՜ է։ Մեր սպասելիքներն այլ էին։ (Թամարային, առանձին) Մշակեք։
Թամարա- (Էդուարդին) Շեֆ, այստե՞ղ...
Արա- (Թամարային) Առավոտյան զեկուցես (գնում է դեպի բեմի խորքը ծառի մոտով):
Թամարա- Այ քեզ կրա՜կ։ Մի գիշերում որ՞ն անեմ:
Գասպար- (Թամարային) Ինչքա՜ն էլ խոսում է։ Հոգնեցի։ Թամարա- Ամոթ քեզ։ Թող ձեռքս:
Գասպար- Թա՜մ, թո՜ղ։ Թամարա- Լսիր, հավ, լավաշով, ամեն ինչով։ Արագ։
Գասպար- Փողը կտա՞ն։
Թամարա- Գնա ու բեր (Գասպարը գնում է դեպի ձախ)։ ՝ Հասմիկ- (Էդուարդին) Գո՞րծ էր առաջարկում։
Էդուարդ- (Հասմիկին) Այո, բա՜յց հայացքով շորերդ հանեց։ Հասմիկ- Իրո՞ք։ Չզգացի։ Բարեհամբույր տղամարդ էր։
Էդուարդ- Օ՜, վտանգավոր ախտանիշ է (գնում է դեպի Նաղաշը)։ Հասմիկ- Ոնց էլ լուրջ խոսակցությունը թեքեցիր քո գծով (թույլ հրում է Էդուարդին)։
Թամարա- (մոտենում է Հասմիկին) Ես Թամարան եմ, ծանոթանանք։
Հասմիկ- Ուրախ եմ, տիկին Թամարա։ Ամուսինս ձե՞ր ամուսնու հետ էր զրուցում:
Թամարա- Ձե՞ր… Ավա՜ղ, իմը չի: Իսկ Անին և… Շա՜տ վայելուչ գործարք կլիներ։
Հասմիկ- Այո՜։ Ուսանողական ծախսեր, գյուղի բիզնեսի դժվարությունները։
Թամարա- Չեն հասկանում։ Մեկը ուսուցչուհու գործ ուզեց։ Վայելուչ առաջարկ արեցի՝ հավաքար փորձաշրջանով։ Աչքերը չռեց։ Անվայելուչը աշխատանքը չի, վերաբերմունքն է։ Գասպար- (գալիս է բեմի ձախ կողմից, ձեռքին տոպրակ: Թամարային) Բերեցի։
Թամարա- (Գասպարին) Տար ու տուր, սիրելիս։
Գասպար- (մոտենում է Էդուարդին) Պարոն Էդուարդ, ուղարկեցին, բերեցի։
Էդուարդ- Ինչի՞ համար։ Նաղա՜շ։ (ինքն իրեն) Նե՜րս են մտնում։ Գասպար- (ցածրաձայն) Ես եմ… ես եմ… հավը ես եմ… ծանոթանանք… բերել…
Նաղաշ- Անհասկանալի նվիրատվություն է։
Գասպար- Կոնյակ էլ, «Ախթամար» (տոպրակը թաքցնում է թիկունքում)։
Թամարա- Մի՜ վիրավորեք ամուսնուս (Գասպարը տոպրակը պարզում է) նուրբ հոգին: Ինչու՞ նվիրատվություն։ Վախենու՞մ եք հյուրասիրությունից։ Խնդրու՜մ եմ։
Նաղաշ- Համեցեք (տոպրակը վերցնում է, խաղացնում)։ Էդուարդ- (ինքն իրեն) Կապելու գի՜ժ։ (Նաղաշին) Գիտե՞ս, հավն ինքն է… բերել
 Նաղաշ- (Էդուարդին) Քե՞զ է ուզում։ Բա՜խտ (գնում է աշխատասենյակ)։

Գասպար- (Էդուարդին) Մե՜ծ պատիվ է, որ ծանոթացաք: Ես էլ եմ ծանրակշիռ աշխատանքի։
Էդուարդ- Ծանրակշի՜ռ պատիվ է։ Գասպար- Հզո՜ր մարդ է… Երբ առանձին ենք, անունով ենք խոսում։ Արա, ո՞նց եք…
Էդուարդ- Ինձ թվաց, թե ձեր կինը …
Գասպար- Նա… այլ հարցերով։ Որոշ հարցերում ես ավելի մոտ եմ, քան կինս։ ՝
Թամարա- (Հասմիկին) Էմանսիպացիան զենք է, մահակ։ Սայաթ Նովան է ասել՝ ինչ հաճելի է, այն բարոյական է։ Մի խեղդիր քո մեջ բնությունը։ Ինչ է, ամուսինդ քեզ չի՞ դավաճանել։
Հասմիկ- Խնդրում եմ։ Ես այլ սկզբունքեր ունեմ։
Թամարա- Սկզբունքը լավ է, եթե նստվածք չի տալիս, թե չէ՝ ճահիճ է առաջանում… լեգենդում։ «Դիպլո՜մ ունե՜մ»։ Գիտե՜նք, պոկում եք ու դպրոց՝ սուրճ, մոդա, բամբասանք՝անվայելուչ թեմայով։
Հասմիկ- Իրոք, ֆինանսը կարևոր է։ Ինձ էլ շատ բան ճիշտ չի թվում։
Թամարա- Երբե՜ք, սիրելիս։ Ճիշտ չի ամուսնուն հիմար ասելը։ Կան բազմաթիվ հոմանիշներ
Նաղաշ- (աշխատասենյակի դռնից, բարձրաձայն) Եկեք, տեսնեմ:
Գասպար- (թաքնվում է Թամարայի թիկունքում) Ուրիշ անգամ: Թամարա- (Գասպարին, առանձին) Եթե կրկին կանչեն, չկարկաչես։ Պարոն Էդուարդ։ Ի՜նչ հաճելի զրուցընկեր է ձեր տիկինը։ Նախանձում եմ։
Էդուարդ- Եթե ինձ հետ զրուցեիք, Հասմիկին կխանդեիք։ Թամարա- Արդեն խանդում եմ, խորը, վայելուչ խանդով։ Հասմիկ- Գնամ, դուք խորացեք (նստում է չորրորդ սեղանի մոտ)։

Թամարա- (Գասպարին) Նկարներով հիացիր։ (առանձին) Երկար։
Գասպար- Գնամ, Թամ (գնում է մոլբերտի մոտ, հորանջում)։ Թամարա- (Էդուարդին) Կօգնե՞ք։ Զբաղվում եմ տղամարդու հոգեբանությամբ։
էդուարդ- Ինձանի՞ց սկսենք։ (Գասպարին ակնարկելով) Հերթում կա՞։
Թամարա- Վերականգնեք նվաճող տղամարդու կերպարը։ Փողի համար խեղճանում են, լալիս։ Բոլորին մատաղ կանեմ նվաճող տղամարդու ոտքերի տակ։
Անին հյութ է տանում Մարիամին, նստում չորրորդ սեղանի մոտ։
Էդուարդ- Կարելի՞ է մարդուն ստորացնել անմիտ փորձերի համար, օգտվելով անել վիճակից։
Թամարա- Այո՞։ Անցած գործավարություններում տեսա անհիմն պահանջներ, արգելքներ Ձեր ստորագրություններով։ Դա ազնի՞վ բան է, թե՞ անմիտ։
Էդուարդ- Լրիվ այլ է, երբ դու ես այլոց կորստի հաշվին օգուտ պոկում ։
Գասպար- (մոտենում է Թամարային) Նայեցի
Նաղաշը ևս նստում է չորրորդ սեղանի մոտ։
Թամարա- (Գասպարին, առանձին) Համբուրիր ու համբերիր (նայում է Էդուարդին)։
Գասպար- (շշնջալով, նայելով Էդուարդի կողմը) Ձեռքը՞։ Թամարա- (ցածրաձայն) Ի՜մ։ Վերադարձիր ու քար դարձիր։ Գասպար- (համբուրում է Թամարայի ձեռքը) Չեմ դիմանու՜մ (գնում է մոլբերտի մոտ)։
Էդուարդ- Ունևորից վերցնելը և աղքատից գումար պոկելը տարբեր բաներ են։
Թամարա- (ձեռքը սրբում է) Ինչպե՞ս եք որոշում։ Նա, ով տունը գրավ է դրել, իսկ գումարը կաշառք տվել՝ ունևո՞ր է, թե՞ աղքատ։

Հասմիկ- Ցուցահանդես վաճառք է։ Աստված իմ։
Նաղաշ- (Հասմիկին) Լավ ասեցիր։ Թամարը՝ ձեզ, «Ախթամարն»՝ ինձ։ Տանը կգիշերեմ։
Հասմիկ- Հակակրում է խելացի ձևացող կանանց։ Մինչև հիմա վախում եմ կարծիք հայտնել։
Անի- (Հասմիկին) Միամիտ, սրանց օրենքով կինը գիշերվա իրավունք է ստանում, եթե կինն ու տղամարդը քսան րոպե միասին կանգնում են, (Թամարան նայում է ժամացույցին)։ Տեսա՞ր։
Հասմիկ- (Անիին) Կատակներդ սանձիր։ Կատակեցիր, որ ամուսնացա։ Զգու՜յշ։
Անի- (Հասմիկին) Կատակով ստեղծվող կամ քանդվող ըտանիքը մի անեկդոտ էլ չարժի։ Գնա ու բեր։
Հասմիկ- (մոտենում է Էդուարդին) Չե՜մ դիմանում։
Թամարա- (Էդուարդին) Տվեք մեր շարժմանը վայելուչ ձև Ձեր փորձով։
Էդուարդ- Անձամբ ձեր շարժմանը՝ հաճույքով։
Հասմիկ- (Էդուարդին) Չե՜ս ծերանա, բիձա։
Թամարա- Վայելուչ փոխըմբռնումն ապահովեցինք։ Բարու անխոնջ ընդառաջ ձեզ։ Ամուսին՜ս։
Գասպար- (մոտենում է Թամարային, հեռանում են ծառի մոտով) Ցտեսություն։
Հասմիկ- Ցտեսություն։ (Էդուարդին) Ե՞րբ ես դրան ըմ-բըռնելու.. Էդուարդ- Երբ որ տարբերես բարեհամբույր տղամարդուն լկտիից (նայում է Մարիամին):
Հասմիկ- Ի՜, մաքուր պահիր տանդ շեմը, տղամարդ (բոլորը գնում են աշխատասենյակ)։ ՝
Մկրտիչ- (գալիս է ծառի կողմից: Մարիամին) Օհո՜։ Ո՞վ ես, պառավ։ Աա՜, գործի վրա ես։
Նույն ճանապարհով գալիս են Հայկն ու Լիլիթը։
Մկրտիչ- (Հայկին) Ապեր, փոխվե՞նք (գրպանից փող է հանում) Լիլիթ- (Հայկին) Գործ չունես ։
Հայկ- (Լիլիթին) Գնա, գալիս եմ։ (Մկրտչին) Արի, խոսենք (Լիլիթը շտապում է սրճարան)։
Մկրտիչ- Էս գլխի՞ց։
Էդուարդն ու Նաղաշը աշխատասենյակից դուրս են գալիս։ Նաղաշը շարժվում է դեպի Հայկը։
Էդուարդ- (Նաղաշին) Սպասիր։
Նաղաշ- Ինչու՞։
Էդուարդ- Թող ճանաչեմ:
Հայկ- (Մկրտչին) Չի կարելի։ Լկտիությունը լավ բան չի, այն էլ՝ ցուցարական:
Մկրտիչ- Լակո՛տ (հարվածում է Հայկին։ Հայկը հակադարձում է: Ընկնում է, վեր կենում, փախչում):
Էդուարդ- (ինքն իրեն) Ապրես, ապրե՛ս։
Հայկ- (մոտենում է Էդուարդին և Նաղաշին) Չարություն էր անում, չհասկանալով։
Նաղաշ- (Հայկին) Վատ չէր։
Լիլիթ- (Հայկին, դռան մոտից) Կես ժամով՝ քո խոնարհ քույր։ Էդուարդ- Չէ՜, անհուսալի չեք, լա՜վ է։
Նաղաշն ու Էդուարդը զրուցելով անցնում են սրճարանի մյուս կողմը։

Անի- (դուրս է գալիս աշխատասենյակից, Հայկին) Գնանք ներս, պատիվդ վայելիր։
Հայկ- (Անիին) Խոստացել ես:
Անի- Ասա, Էդ… իկ…ի տղա։
Հայկ- Ի՞նչ էր սա։
Անի- Հաջողությունից հարբած ստորությունը դարձել էր լկտիություն։ Իսկ դու հիշեցրիր, թե ինքն ով է։ Սրանց ներս չթողնես ոչ մի գնով։
Էդուարդը մոտենում է Մարիամին, նստում աթոռակին, հետը զրուցում։
Հայկ- Անի, ի՞նչ է սերը։
Անի- Ուշ չե՞ս հարցնում (նայում է ծառին):
Հայկ- Սերը կար, հարցը չկար։ ՝
Անի- Զգացմունքայնորեն արտահայտվող սեփականատիրոջ զգացում։
Հայկ- Կոպիտ էր, չոր։ Գիշերները չեմ քնել։
Անի- Ինչպես հեռախոսի համար, մինչև չգնեցին։
Հայկ- Էլի… Սե՞ր ես կորցրել։ Ես գիտե՞մ:
Անի- Օհօ՜։ (վեր է կենում) Պայմանը։
Հայկ- Անի, սրանք որ խնձորին խնձոր, կեղտին կեղտ են ասում, Ճիշտ չի՞։
Անի- (նայելով շինությանը) Ի՞նչ է սա։
Հայկ- Սրճարան։
Անի- Ինձ համար վարկն է, մեկի համար՝ ուրախության վայր, ոստիկանի՝ այլ, գողի՝ այլ, ջրմուղ կոյուղու աշխատակցի՝ այլ, տատիկի՝ այլ։ Հայացքի որակը՜։
(շարունակելի)
Создано 11.05.19 17:07
© Все права защищены
83