Ութերորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն
է: Բեմում են Հակոբը, Գագիկը, Վարոսը, Համբարձումը: Պատի վրայի Փանոսի գրածը մնալու է մինչև ավարտ:
Գագիկ- Մենա՞կ է: Դա էլ տարավ քաղաք, ու՝ անիմաստ:
Համբարձում- Ես էի գնալու: Աղաբեկն ինձ խնդրեց շտապ գործի համար: Ասեց՝
մարդ կտա:
Վարոս- Ասեցի՝ վաղը: Կացին բռնել գիտի՞:
Մանուկ- (վազելով գալիս է բեմի ձախ կողմից) Փրկե՜ք, կսպանի՜:
Գագիկ- (Մանուկին) Հերիքը՞:
Մանուկ- Փանոսը՜: Գոռաց, կացին շպրտեց: Երևի բադ էր խփում: Ընկավ ջուրը:
Համբարձում- Վա՜խ կացինս: Կորա՜վ:
Գագիկ- (Մանուկին) Բադ է խփում, դու՞ ես դողում: Բադությու՞ն ես արել:
Մանուկ- Չէ՜: Գոռում էր՝ սատկել է, բայց՝ ես չգիտե՜մ:
Վարոս- (Մանուկին) Բադը՞: Է, հա՜:
Մանուկ- Եզը: Դողու՜մ եմ:
Համբարձում- Վախ, եզ՜ս: Ես կորա՜:
Մանուկ- Իր կտրած ծառն
է սպանել: Ես ի՜նչ… մոշ էի հավաքում:
Գագիկ- (Մանուկին) Մոշի սեզոնը չի, Փանոսն էլ կացնով բադ խփողը չի:
Մոտ արի:
Մանուկ- (մտնում է նստարանի
տակ) Ինձ մորթում են, դու սեզո՞ն ես ճշտում, խնամ Գագո:
Փանոս- (գալիս է բեմի ձախ կողմից, ձեռքին մահակ) Ու՞ր է ստահակը:
Մահակն է հարցնում:
Վարոս- (Փանոսին) Ի՞նչ է եղել:
Փանոս- Եզը ցցից հանված, կապված կիսկատրած ծառի տակ: Ծառն էլ՝ ընկած
եզան վրա:
Հակոբ- (Փանոսին) Բա ու՞ր էիր:
Փանոս- Կացնի պոչ էի փնտրում, թույլ էր: Լսեցի եզան բառաչը, վազեցի,
տեսնեմ՝ փախչում է:
Վարոս- (Փանոսին) Ո՞վ է ծառ կտրելիս տակը եզ դնում: Քաղաքացու խելք: Որ քիչ չտանջվի:
Մանուկ- (թույլ ձայնով) Փանոսը փայտահա՜տ:
Փանոս- Չհասկացա՞ք, թե՞ դիտմամբ ասեցիք: Կրկնե՞մ:
Վարոս- (Փանոսին) Ասեցի՝ համբերիր, կօգնեմ: Քի՞չ եմ օգնել:
Գագիկ- (Վարոսին) Քո գյուղին ես օգնել, իրե՞ն ես երեսով տալիս: Ինչքա՜ն գոհ եք ձեզանից:
Մանուկ- (թույլ ձայնով) Ձախորդ է, բա ի՜նչ է:
Փանոս- Հաջողակ ճիճու, բայց ու՞ր ես:
Մանուկ- (թույլ ձայնով) Շա՜տ կկարոտես:
Հակոբ- (Փանոսին) Ասեիր, կգայի, անտառը կշնչեի՜:
Փանոս- (Հակոբին) Գրկած կտանեի, քեռի, եթե իմանայի, որ թշնամի ունեմ:
Բայց ինչու՞:
Վարոս- (Փանոսին) Տեղդ հանգիստ նստիր, էլի:
Թե խելքդ չի հասնում:
Գագիկ- Քսան տարի թառած
եք, ու մի քսան էլ կթառեիք էն թաց քարերին:
Վարոս- Վա՞տ է: Ինձ չեմ կոտորում, ուրիշի եզ չեմ սատկացմում: Ո՞վ է գնահատողը: (Փանոսին) Էս Կատերինայի մոտից փախնել չի: Դե՝ եզան տակից դուրս արի:
Գագիկ- Գյուղի համար
անի ու մնա մենա՞կ: Գյուղն էլ կոչվի խայտառա՞կ:
Վարոս- Ես ձախորդի սխալները
փակելու փող չունեմ:
Գագիկ- Չտվողներից կամրջով
անցնելու փող եմ հավաքելու: Վա՜յ չտվողին:
Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից) Էս ի՞նչ է եղել: Ճի՞շտ եմ լսել: Վա՜տ
է, վա՜տ:
Գագիկ- (Աղաբեկին) Կեղտ է, ու կեղտոտողին բռնել ենք գործի վրա: Լավ
է, չէ՞:
Աղաբեկ- Հա՜, թող համբերե՜ր: Մեզ պե՞տք էր էդ ձախորդությունը:
Հակոբ- (Փանոսին) Թյու՜, ի՜նչ ասեմ: Որ գիտես, բախտ
չունես՝ մի՜ արա:
Փանոս- Բախտն ինչ կապ
ունի՞: Դիտավորություն է, պարզ չի՞:
Հակոբ- (Փանոսին) Ես կգայի, ու ծառը չէր
ընկնի, սպանի անասունին, չէ՞:
Փանոս- Չե՜մ հավատում: Կարծես ծառի շարունակությունն է:
Գագիկ- (Հակոբին) Ամբողջ գյուղով եք ձախորդ: Ձեր կյանքով, մտածելով, էս ապուշ
զրույցով:
Հակոբ- (Փանոսին) Բա ու՞ր հեռացար: Կմնայիր, ուրիշ ձև կլիներ, չէ՞:
Մանուկ- (թույլ ձայնով) Բա ո՜նց: Ես քանի՜ գլխանի էի:
Համբարձում- Իզու՜ր տեղը տուժեցի:
Գագիկ- (Աղաբեկին, առանձին) Մանուկն ասեց,
բայց ես… սու՜սսս...
Աղաբեկ- (Գագիկին, առանձին) Հա՞: Ի՞նչ: (բարձրաձայն) Դե, Համբարձի վարձերը կկիսենք…
Գագիկ- (Աղաբեկին) Ամբողջը, այ կատապուլտի ապրանք:
Աղաբեկ- (Գագիկին) Ի՞նչ, ե՞ս: Ըը՜, ո՞նց: Հա՜, բա ո՜նց:
Համբարձում- Վա՜յ: Ապրե՜ս, Աղաբեկ ջան: Ի՜նչ մեծ սիրտ ունես: Կացնիս հարցը ո՞նց անենք:
Փանոս- (Համբարձումին) Ի՞նչ կացին:
Համբարձում- (Փանոսին) Մանուկն ասեց՝ ջրի բադ ես խփել՝սև սրտիս սրտահովանք:
Փանոս- (Համբարձումին) Կացինը փետն էր, ինքն էլ
բադը: Թռավ, խրտվիլակ չդառավ:
Մանուկ- (թույլ ձայնով) Տեղս նեղն է, է՜:
Փանոս- Էդ բադը որտեղ
է սողու՞մ:
Համբարձում- Բա Փանոսին չօգնեցինք:
(Փանոսին) Երգե՞մ «Ձախորդ օրերը»:
Աղաբեկ- Փանոսն իր խելքից
տուժեց: Առանց կամուրջ չէի՞նք ապրում:
Գագիկ- (Աղաբեկին) Էդ խուժանի երգ էր: Էլ
գյուղապետ չե՞ս: Փանոս, բադի որսից ո՞նց ես:
Մանուկ- Գագ, չփոշմանես,
բայց ջուր թափել եմ ուզում: (դուրս է գալիս թաքստոցից) Կգամ, տղամարդավարի կխոսենք: Ես էլ բադ չեմ, եղա՞վ (վազում է բեմի խորք):
Փանոս- (գնում է Մանուկի հետևից) Դուք կրակն արեք:
Գագիկ- Արդեն փեշի տակ
է, բայց գնանք (Վարոսի և Աղաբեկի հետ գնում
է բեմի խորք):
Համբարձում- (Հակոբին) Եզանս հարցերը լուծեմ:
Մենա՜կ, անտե՜ր (գնում է բեմի ձախ կողմ):
Փանոս- (գալիս է բեմի խորքից) Իսկ ես ով եմ, եթե կամքս
բնազդային պոռթկման գերին է: Մարդ սպանելով խրատ եմ կարդում, բարին հաստատում (բարձրանում
է ժայռի վրա):
Ծովինար- (շտապ գալիս է բեմի ձախ կողմից, մոտենում Փանոսին) Իմ մասին
մտածել ե՞ս:
Փանոս- Հո չմեռա: Կամքս փորձեմ: Ծովի՞կ, կարոտե՜լ էի:
Ծովինար- (Փանոսին) Խնդրու՜մ եմ, այստեղից հեռու
կարոտդ առ:
Փանոս- Ի՜նչ հաճելի է, որ հուզվում ես: Վերջացնելու էի, թռչեի մոտդ:
Ծովինար- Անխիղճ, արյունս սառեց քո կատակից: Ինչու՞ որոշեցիր:
Փանոս- Ինչու ոչ: Միասին կապրե՜նք (Ծովինարին գրկում է):
Ծովինար- Գժվեցի՞ր: Մի՜ արա:
Փանոս- Մի լացիր, հո չմեռա՞նք: Համեստ հարսանիք կանենք:
Ծովինար- Ինչ՞ ես խոսում: Փոսու՞մ:
Փանոս- Դե, Համբարձին գոնե մի բան տամ, ու էլ չենք ուշացնի:
Ծովինար- Ի՞նչ… քա՜ն վստահ ես: Իսկ իմ կարծիքը՞:
Փանոս- Հիմա ճշտեմ: (համբուրում է Ծովինարին) Հյուր կընդունե՞ք:
Ծովինար- Օ՜, անհամբեր:
Փանոս- Իրիկունը կգամ: Գնամ Համբարձի գումարը հանեմ, մե՜ղք է (գնում է դեպի աջ):
Ծովինար- (Փանոսին) Նայեմ իմ յարին, ոտը չառնի քարին (Փանոսը ձեռքով է անում, գնում բեմի աջ կողմ: Մոտենում է Հակոբին) Պապ, տուն գնա:
Հակոբ- Մտքերով էի: Դու ե՞ս, Վարդի ջան:
Ծովինար- Դու շա՜տ ես հիշում Փանոսին: Որտեղի՞ց, ո՞նց:
Հակոբ- Փանոսը… եղել ա, Վարդի ջան: Պիտի զզվի, գնա: Ափսո՜ս:
Ծովինար- Եր՞բ, ինչու՞, ախր:
Հակոբ- Փոխողը մենք չենք, բալես: Դանդալոշ ժամանակն է: Երանի՜ գա: Դու ումոնցի՞ց ես:
Ծովինար- Սամվելի աղջիկն եմ:
Հակոբ- Մոքիրիս հարսի փեսա Սամոյի՞ ու սիրուն Սոնայի՞:
Ծովինար- Հա:
Հակոբ- Հորդ ասա ճիպոտս տա: Կարկուտի տարին տարավ տավարը տուն տանի,
չտվեց:
Ծովինար- Կասեմ պապ, բայց քեզ դաղելու եմ էդ ճիպոտով:
Հակոբ- Մի նեղացիր, սիրունս: Մարդը թույլ արարած ա, ուժեղ երազներով:
Ու ըտեղ կտրվում ա: Երազներիդ տիրություն արեք,
Ծովինար- Այնտեղ մեր երևակայության վարգի երանելի տիրույթն է: Դա էլ սանձե՞նք, պապ:
Երրորդ գործողութուն
Առաջին մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Վարոսը, Աստղիկը, Մանուկը, Փանոսը, Հակոբը: Աստղիկը
սեղանին է շարումբաժակներով հյութ,
սուրճ:
Աստղիկ- Երեխան շահեց: Երեկոյան համեցեք, նշենք:
Փանոս, Գագիկ, Հակոբ, Մանուկ- (Վարոսին, Աստղիկին) Ուրախ ենք, շնորհավոր:
Փանոս- (Աստղիկին) Շնորհակալություն չարչարանքի
համար, տիկին Աստղիկ:
Աստղիկ- (Փանոսին) Անուշ լինի: Մենք էլ՝ Ձեզանից: Տարոսը՝ բոլորիդ (գնում է բեմի խորք):
Հակոբ- (Փանոսին ակնարկելով) Այ, ո՜նց են երկու բառով կինարմատի սիրտը տաքացնում:
Վարոս- Ես… Հա… ձախորդ
է… ափսոս…
Գագիկ- (Վարոսին) Դու էլ հաջողակ՞ն ես:
Վարոս- (Գագիկին) Ինձ ի՞նչ է եղել: Երեխես շահեց,
նշում եմ, շրջապատ ունեմ:
Գագիկ- (Վարոսին) Երեխեդ ցեխերի մասնագետ
էր, մինչև Փանոսը ակումբը ակումբ սարքեց:
Վարոս- (Գագիկին) Հետը չէի՞նք:
Գագիկ- (Վարոսին) Անեիք: Դաշտերն անսրսկել,
զառ գցելով էիք ողբում: Նորոգե՞ց, փրկե՞ց:
Վարոս- (Գագիկին) Հո իր հաշվին չարե՞ց: Մաս էր էլի՜: Իմանայի, ես էլ կանեի:
Փանոս- Երբեմն թվում
է՝ չեմ հասկանում մարդկանց:
Հակոբ- (Փանոսին) Մարդն էն ա, որ գիտի բոլորով
ինչ ա ուզում: Մերն ես, ու հարգված:
Վարոս- Կի՞ն է, որ գովենք: Ապրի ինքը, պրծա՞նք:
Գագիկ- (Վարոսին) Չէ: Գործ կանի՝ օգնող չկա, բան կպատահի՝ գոռացողները կհայտնվեն: Քեզ որ՝ չեմ հասկանում: Նրանցից չես, բայց նրանց հետ
գոռում ես:
Վարոս- (Գագիկին) Շա՜տ խորացար:
Գագիկ- (Վարոսին) Ձեր կեղտն եմ քսում ձեր
քթին, որ ամաչեք: Չի՞ կարող լեզուներդ պոկել:
Հակոբ- Ո՜նց Սաքենց լածիրակներին գրտնակեց կինոյի նման:
Փանոս- Չեմ հասկանում
ագրեսիվությունը: (ձեռքի բաժակը դնում է սեղանին,
այն ընկնում է: Բռնելիս կպչում է սկուտեղին,
գցում վրայի եղածով: Սեղանից հեռանում է):
Գագիկ- (Փանոսին) Չմտածես, լինում է: Վարոսի
փողն էլ կտամ, կմոռանա:
Մանուկ- Ես ուշադիր եմ:
Տեսել էի, որ լավ չի դրված: Դրա համար էլ ձախորդ չեմ:
Գագիկ- (Մանուկին) Հա, Սահակ: Մարզպետն
է քամակ արել այծի փոստի առթիվ:
Մանուկ- (Գագիկին) Թեթև սխալմունք էր, դուք էլ հա՜ կհիշեք:
Գագիկ- (Մանուկին) Գյուղը նեղվեց,
որ կեսին թունավորեցիր հին ապրանքով, բայց ներեց:
Մանուկ- Լավ էլի՜, Գագ: Թեման փոխիր:
Գագիկ- (Մանուկին) Չէ: Փանոսը սառնարանդ ձրի նորոգեց, ու պարտքով ապրանք չտվեցիր:
Մանուկ- Ի՞նչ արեց, որ: Ռելե էր, էլի: Պատիվ չտվեցի՞: Թեման փակեմ (գնում է բեմի խորք):
Գագիկ- (Մանուկի հետևից) Դու չէիր, Հերիքն էր: Ձեռ չտվեց, լավ գործին
քոռ եք: Լավ, օգնեմ ընկերոջս, Աստղիկը չպատժի (Վարոսի հետ սպասքը հավաքում է, գնում բեմի խորք):
Աղաբեկ- (գալիս է բեմի աջ կողմից, Փանոսին) Հետս խռո՞վ ես, չես նայում:
Փանոս- (Աղաբեկին) Ինձ հետ եմ խռով:
Աղաբեկ- Արի համոզեմ, հաշտեցնե՜մ: Ախպեր, էս անգամ թող, հետո՝ կնշանակենք:
Փանոս- Ինչը՞:
Աղաբեկ- Ո՞նց ինչը: Ընտրվեմ,
վիզ պետք ա: Ախպերական՝ խնդիր չունես:
Փանոս- Չե՜մ հասկանում:
Աղաբեկ- Ախր ո՞նց ասեմ: Միլիոնը հարյուր տեղ բաժանած ի՞նչ կանի:
Փանոս- Տաս հազար:
Աղաբեկ- Ապրես, եղած չեղած՝ լույսի փող: Իսկ միլիոնը թիվ է, ջոկի՞ր: Գյուղը չգիտես:
Անիմաստ կգոռգոռաս, երեսիդ կժպտան, հետևիցդ կխնդան: Ես ձևերը կասեմ:
Փանոս- Սա յուղապետի՞ զրույց է, թե՞ գյուղապետի:
Աղաբեկ- Քոնն էլ ջոկող տղու զրույց չի: Չջոկեցինք վերջը՝ ո՞վ ես: Տղու պես՝ ասա:
Փանոս- Ջոկող տղուն ի՜նչ ասեմ: Արծվի
նկարի տակ գրեմ՝ արծի՞վ:
Աղաբեկ- Գրածով կապացուցես, որ ագռավ չի: Վաչոն ընկերդ
ա՞:
Փանոս- Քո նախկին ուսուցիչ Ավագյանն իմ ընկերն է:
Աղաբեկ- Մեկը նվեր կանի Ծովիկի հետ եղածը՝ կսպանես: Երեխեքն են մեղք, ինքը՝ հե՜չ:
Փանոս- Այո՜, փչացնելու շնորհք ունես:
Զրույցը, գյուղը: Խոսելու բան չկա (գնում է դեպի աջ):
Աղաբեկ- (Փանոսին) Լա՜վ մտածիր:
Փանոս- (քարի մոտ, Աղաբեկին) Սա էլ՝ քո օգուտը (գնում է բեմի աջ կողմ):
Աղաբեկ- Խորամանկ: Ու՞ր է վանքը: (նայում է բեմի աջ կողմ) Աստված ջա՜ն, վիզ պետք ա: Ախր ու՞մ եմ պետք առանց պաշտոնի: Լավ գյուղապետ կլինեմ:
(թուղթ է կարդում) Կամուրջն էլ, ճանապարհն էլ, ակումբն էլ կնորոգեմ: Ջուր կքաշեմ տները: Վա՜յ քո, բայց ո՞նց: Ըստ պաշտոնական… Էէ՜ … Օգնիր, լավ կլինի:
Հակոբ- (Աղաբեկին) Ու՞մ ես ասում:
Աղաբեկ- (Հակոբին) Ո՞նց բացատրեմ, որ հասկանաս: Շա՜տ է բարձր, հարց
լուծող է:
Հակոբ- Էդ գիտենք: Մեզ ասում եք, վերևում գործ բռնում:
Աղաբեկ- Ճամփեն չե՞մ սարքել, բիձա:
Հակոբ- Մինչև քո տուն՝ հա: Լավն է:
Աղաբեկ- Կյանքը չի՞ լավացել:
Հակոբ- Քո ու քո մեքենայի հագուկապ շքե՜ղ է:
Աղաբեկ- Բա բուժսպասարկումը՞:
Հակոբ- Քաղաքից բժիշկներ ձեր տուն տաքսիով կգան, լավ է:
Աղաբեկ- Տեսա՞ր: Չինական առածն ասում է՝ ամեն ինչ սկսվում է առաջին քայլից: Որ երկրորդ քայլն էլ անեմ, ավելի՜ լավ կլինի:
Հակոբ- Հայի խոսքն էլ խրատում է՝ սուտ խոսողի հետ ճամփա չգնա՜ս:
Աղաբեկ- Իսկ դու գիտե՞ս, որ Փանոսի ճամփեն ձախ է տանում: Տես՝ ձորը:
Հակոբ- Ձորից ճամփա կա: Քո ճամփի վերջ քո տան ճոխ ու փակ դարպասն
է:
Մանուկ- (գալիս է բեմի խորքից, Աղաբեկին) Ցուցակները…
Աղաբեկ- Էդ հե՜չ, լսիր: (բարձրաձայն) Դուք ա՞ջ եք ուզում, թե՞ ձախ: Աջը ես եմ,
նայեք:
Հակոբ- (Աղաբեկին) Լավ լու՞ր ունես, գոռում ես:
Աղաբեկ- (Հակոբին) Ժողով է: Դու դահլիճն
ես, քնիր: (բարձրաձայն) Մենք միշտ աջ ենք գնացել,
ու մի ձախորդ ասում է՝ ձախ գնանք: Ի՜նչ ասեմ՝ ընկեք ձորը:
Մանուկ- (Աղաբեկին) Ոչ, փրկի՜ր: Մենք քո հետևու՜մ ենք: Աջ առաջնորդի՜ր:
Հակոբ- (Մանուկին) Տեղդ գիտենալով՝ մենք լռում ենք:
Ի՞նչ ես ձենով հայտնաբերվում:
Մանուկ- (Հակոբին) Բիձա, ելույթի համար
գրվիր: (Աղաբեկին) Բայց իմ ձախը եկեղեցին
է:
Աղաբեկ- (Մանուկին) Իմն էլ՝ աջը: Կարող ա՞ ձախլիկ ես: (բեմի խորքից ձեռքներին տոպրակներով
եկող Ծովինարին, Աստղիկին, Կատերինային) Է՞ս ինչ բանի եք:
Կատերինա- Գյուղի տարածքը մաքրենք: Տուրիստներ են գալու, ընտրություններ
են:
Աղաբեկ- Բայց ի՞նչ իրավունքով: Ոչ ես եմ
ասել, ոչ՝ մարզպետարանից:
Մանուկ- Փանոսն է գյուղի պարապ կանանց գցել փողոցները:
Կատերինա- (Մանուկին) Հերիքը հետներս է, ձեռքին՝ ցախավել: Չե՞ս վախում:
Մանուկ- Հնարավոր չի: Հերիքս հպարտ կին է (գնում է բեմի խորք):
Կատերինա- (Մանուկին) Գնա տես, հպարտ կնոջ մաշված շալվար:
Աստղիկ- Երևի մենք էլ ենք հպարտ՝ Ծաղիկը, Սիրանը, Քնարիկը, Անգինը…
Աղաբեկ- Սիրանին չկպնեք: Ինքն արվեստի գծով է (գնում է բեմի աջ կողմ):
Վարոս- (գալիս է բեմի խորքից, Աստղիկին) Չասեցի՞ չգաս: Ի՞նչ ես ընկել փողոցները:
Աստղիկ- (Վարոսին) Հարգանքով խոսիր: Քե՞զ ես ցույց տալիս:
Վարոս- (Աստղիկին) Այ քեզ բա՜ն: էդ Փանոսի լեզուն է:
Էլի՞ է բան նվիրել:
Աստղիկ-( Վարոսին) Անմիտ խանդից քեզ կորցրել ես:
Վարոս- (Աստղիկին) Էս ո՞նց ես խոսում: Ես քո…
Աստղիկ- (Վարոսին) Միայն փորձիր: Ես ո՞վ եմ քեզ համար:
Վարոս- (Ծովինարին) Էս կարող ա՞ իմ Աստղոն չի, աղջիկներ:
Ծովինար- (Վարոսին) Քո Աստղիկն է, լա՜վ հիշիր:
Վարոս- (Աստղիկին հրում է) Տուն գնա, չկրկնեմ:
Աստղիկ- (Վարոսին) Չհասկացա՞ր: Փոխիր վերաբերմունքդ,
կամ՝ ինձ մոռացիր:
Վարոս- (Աստղիկին) Այ քեզ բա՜ն… Խնդրու՜մ եմ, տանը խոսենք: Տեսա՞ր, խնդրեցի:
Աստղիկ- (Վարոսին) Կխնդրես հորանցս տանը, ու կտանես մեր տուն:
Վարոս- (Աստղիկին) Ոնց, բաժանվու՞մ ես:
Աստղիկ- (Վարոսին) Ոչ: Կսպասեմ անհամբեր, հավատա (Ծովինարի և Կատերինայի հետ գնում է բեմի աջ կողմ):
Վարոս- Ճիշտ որ՝ կնոջ մեջ սատանա կա: Շաբաթը
մեկ ծեծել ա պետք: Այ, նորությու՜ն:
Մանուկ- (գալիս է բեմի աջ կողմից,
ձեռքին թուղթ է, Վարոսին) Չլսե՜ց: Կանանցով են որոշել:
Վարոս- Որ ի՞նչ: Էս ի՜նչ դառավ:
Մանուկ- Փանոսը մեր գլխին սարքեց: Տես, կազդի՞: (բացում է փաթեթը, կարդում)Փանոս, ձեռքներդ հեռու մեր կանանցից:
Վարոս- Բա ո՜նց: Ինքը լոզունգներով գյուղը չխառնե՞ց իրար:
Վարոսն ու Մանուկը թուղթը ամրացնում են պատին:
Աղաբեկ- (գալիս է բեմի աջ կողմից) Սիրանն էլ է հավաքում: Համբարձն
էլ երգում է, ներվայնացնում: (տեսնում է լոզունգը) Լա՜վ է: Ակն՝ ընդ ական, լոզունգ՝
ընդ լոզունգան:
Մանուկ- Փանոսինը կեղտոտ հաշվարկ է՝ գյուղապետի կռիվ: Իրեն ի՜նչ մեր
աղբը:
Վարոս- Հա բայց բայց ինչու՞ մեր կանայք: (Մանուկին) ճիշտ է՞, որ տղադ դրան լսում է:
Մանուկ- Ի՞նչ անեմ: Ասում է՝ ձախորդ չի, ճամփա բացող է: Հնարավոր է՝ սխալվի, սայթաքի:
Վարոս- Տեսանք, ու՜ր է տանում դրա ճամփեն:
Ընտանիքի բաժանություն, աստվա՜ծ չանի:
Հակոբ- Աղաբեկ, քո կնկան ե՞րբ ձեռ գցեց: Տղա եմ ասել, է՜: Կես տարում՝
գյուղի կեսին:
Աղաբեկ- (Հակոբին) Իբր չգիտես: Ծովիկը մի քիչ էլ տունը մնար, ստիպված
ինձ էր ուզելու:
Աստղիկ- (գալիս է բեմի աջ կողմից
Ծովինարի, Կատերինայի հետ: Ձեռքներին տոպրակներ են) Ո՞վ է տեսել Փանոսի ձեռքը մեր վրա, և ինչու՞ է հեռացնում առանց հարցնելու:
Կատերինա- (Հակոբին, առանձին) Փանոսին ձեռիցս
տարա՜ ն: Ես էլ չգրե՞մ՝ ձեռքներդ հեռու:
Վարոս- (Աստղիկին) Ո՜նց: Ա՜յ… Դե՜, որ իրեն լսում եք, մեզ՝ չէ, մի բան կա, չէ՞:
Աստղիկ- (Վարոսին) Ամուսնական վեճի պատճառով այդպես իրենց չեն խայտառակում:
Ծովինար- (Վարոսին) Ավելի լավ է՝ կարդացեք հարգանք բառի
բացատրությունը:
Մանուկ- (Ծովինարին) Անգրագետ չենք: Առանց գրքի ու ձեր Փանոսի էլ ամե՜ն ինչ գիտենք:
Ծովինար- Աղաբեկ, քո ո՞ր կնոջ հետ ես Փանոսին
բռնացրել:
Աղաբեկ- (Ծովինարին) Ըը… որպես գյուղի մտահոգված
դեմք:
Ծովինար- (պոկում է փակցրած թուղթը) Չփորձեք
խանդել Փանոսին: Ինքն այդպիսի տղա չի:
Կատերինա- Ճիշտ չեն ասում, տղե՜րք: Լա՜վ էլ այդպիսին ա: Չշեղվե՜ք:
Հակոբ- (Կատերինային, առանձին) Ի՞նչ ես կռիվ
գցում, այր մարդկանց կողմը պահում:
Կատերինա- (Հակոբին, առանձին) Բա ի՜նչ անեմ, պապ, բիզնեսս դրանցից ա
կախված:
Վարոս- (Աստղիկին նայելով) Ձեզ շա՜տ իրավունքներ
տվեցինք:
Աստղիկ- (Վարոսին) Մեր իրավունքները թողեք, ձեր պարտականությունները
ճշտեք:
Կատերինա- Ձեռքներդ հեռու՜ կանացի իրավունքներից: Կանայք, հետներդ եմ,
համարձա՜կ:
Հակոբ- (Կատերինային, առանձին) Բիզնեսդ կխռովի:
Մի խառնիր:
Կատերինա- (Հակոբին, առանձին) Կանանց էլ բախտ եմ բացում, թե դրանց ոնց
կառավարեն:
Մանուկ- (Կատերինային) Մեր սև սիրտը՜, քո կարմիր անդրավարտիկը:
Հլը փը՛շտ, Փիսիկ:
Կատերինա- (Մանուկին) Նկարին շատ չնայես, դալտոնիկ ալերգետիկ (Ծովինարի և Աստղիկի հետ գնում է բեմի խորք):
Մանուկ- Փանոսը մեզ դալտոնիկ էլ սարքեց: Ինչքա՞ն ձեռ առնի էդ քաղաքացին: էդ ի՞նչ ա:
Հասուն տարիքի կնոջ ձայն- Իմացա՞ք, Մանուկը Հերիքին լողափում նկարել է, նկարը նվիրել:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Վա՜յ, իր խաղն իր գլխին եկավ: Ես չկա՞մ: Հետն էի:
Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Խե՜ղճ Հերիք: Պրծա՜նք դրա աչքից: Կարգին հաց
կուտեմ:
Մանուկ- (նայում է իր հեռախոսին) Վա՜յ, քո…
Աղաբեկ- (նայում է իր հեռախոսին) Տես, է՜: (Մանուկին, առանձին) Կարգին տղա՜ ես:
Մանուկ- (Աղաբեկին, առանձին) Կորա՜: Քոնն էլ ջնջենք:
Աղաբեկ-(Մանուկին, առանձին) Քրոջս նկարը չունենա՞մ: Լրիվ էլ հանվի, այլ աչքով չեմ նայի:
Հակոբ- (Մանուկին) Դու բանի պետք չես, ինքը մեղք ա, լա՜վ կին ա: Ներողություն կխնդրես:
Մանուկ- (Հակոբին) Ապերո՞ եմ, որ ասելով ձմերուկի ծառ էտեմ: Կարող ա՞ գիտես, դողում եմ:
Վարոս- Հերիքն եկավ:
Մանուկ- Տղերք, քաղաքում եմ (վազում է դեպի ձախ կողմ, հետո՝ աջ, մտնում շենքի անկյուն):
Երկրորդ մաս
Գյուղամեջինույնպատկերնէ: Բեմում են Վարոսը և Մանուկը:
Համբարձում- (գալիս է բեմի աջ
կողմից, Վարոսին) Պարտքով փող տուր:
Վարոս- (Համբարձումին) Ապրանք եմ տանում
շուկա: Վաղը (գնում է բեմի խորք):
Համբարձում- (Մանուկին) Խանութից ապրանք վերցնեմ, երկու օրից կփակվեմ:
Մանուկ- Չե՜մ կարող: Հոր՜ս արև, երեկ հորս պարտքով
չտվեցի (գնում է բեմի խորք):
Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, Համբարձումին) Արի, լա՜վ բան ասեմ:
Համբարձում- (Աղաբեկին) Ի՞նչ կա:
Աղաբեկ- (Համբարձումին) Հիշու՞մ ես, որ նախանցյալ տարի բերքահավաքին պարտք մնացի:
Համբարձում- (Աղաբեկին) Հա, լա՜վ էլ վիրավորեցիր:
Աղաբեկ- Չեմ հիշում: Մոռացիր, հո
կնի՞կ չես (գումար է մեկնում):
Համբարձում- (վերցնում է գումարը) Մե՜ծ ախպեր:
Աղաբեկ- Լավ բան արեցի, չէ՞:
Համբարձում- Փրկեցի՜ր, տուն չէի գնալու:
Աղաբեկ- Լա՜վ տղա եմ, չէ՞:
Համբարձում- Տղա՞: Թագավոր ես, մեծ ախպեր: Հավե՜րժ պարտական եմ:
Աղաբեկ- Ոչ մի բան: Ամոթ չի՞: Այ, ընտրություններին ձայն բերեիր:
Համբարձում- Կասկածու՞մ ես, ամո՜թ քեզ: Նա ընկերս ա, դու՝ ախպերս:
Աղաբեկ- Ապրե՜ս, բայց ամեն մեկին ընկեր
չեն ասի:
Փանոս- (գալիս է բեմի ձախ կողմից,
գնում դեպի աջ կողմ) Բարև, տղերք:
Ութ -տաս տարեկան երեխաների ձայն- (բեմի ձախ կոմից) Ձախորդ Փանոս, ձախորդ Փանոս:
Փանոս- (ետ է նայում, ձայնը կտրվում
է) Ա՜խ, երեխեք: Ձեր հետ ի՜նչ կռիվ տամ (քայլում է):
Ութ -տաս տարեկան երեխաների ձայն- Ձախորդ փանոս, ձախորդ
փանոս….
Համբարձում- (գնում է ձայների
ուղղությամբ) Ձեններ՛դ: (երեխաների ձայնը կտրվում է, Փանոսին) Չմտածես, ճանաչեցի:
Փանոս- (Համբարձումին) Որ ի՞նչ: Կեղտի գունդը քանդելու
զզվանքը կմնա: (քարին սայթաքում է) Թու՜ (գնում է բեմի աջ կողմ):
Ութ - տաս տարեկան երեխաների ձայն- (ծիծաղելով) Ձախորդ Փանոս, ձախորդ Փանոս…
Համբարձում- (գնում է բեմի ձախ
կողմ) Ձեզ սովորեցնողի… (երեխաների ձայնը կտրվում է):
Աղաբեկ- (Համբարձումին) Արի՜, հո անտեղի չի: Տղեքին կասես, թե անցա՝ զեղջեր կանեմ:
Համբարձում- (Աղաբեկին) Վա՜յ, փրկեցիր: Բայց լակոտներին սովորեցնողի մ…
Աղաբեկ- (Համբարձումին) Չեղա՜վ: Թող ընտրություններն անցնեն՝ հետո: Հա, մերն է, բայց դե՝ որի՞ն ասես: Դե, տղերքին կասես (գնում է բեմի խորք):
Համբարձում- Պաղպաղակ էլ կառնեմ: Դրանց սովորեցնողի…
Գագիկ- (գալիս է բեմի խորքից Վաչագանի
հետ, Համբարձումին) Հը, Փանոսի՞ն ես ընտրում:
Համբարձում- Աղաբեկին խոստացա: Փող չունեի,
պարտքը փակեց, փրկեց:
Գագիկ- (Համբարձումին) Տաս տարվա պարտք է տվել, փրկիչ ես կանչում: Չունե՞ր:
Համբարձում- Հացի փող չկար, գնում էի գցվեի:
Վաչագան- (Համբարձումին) Քո փողերը կաշառք
ես վերցնում, երեխուդ ապագան ծախում:
Համբարձում- Չե՞ք հասկանում: Տնեցիք սոված, ես անփող…
Վաչագան- (Համբարձումին) Քո մաքրությունը
քո խեղճությունը շահագործելու լավագույն գործիքն է: (բարձրաձայն) Ընտրարշավ է, հե՜յ: Ով քնած է, արթուն
կացեք, ով արթուն է, զգո՜ն եղեք: Գյուղում ձայների
կողոպուտ է: Ձեր ձայներին ու իրավունքին տիրություն արեք: Երեխեքի ապագան ձեր ապրանքը
չի, չծախե՜ք:
(շարունակելի)