Литературный портал

Автор поста

Տուն արի (3)

Երկրորդ գործողություն
Առաջին մաս

Հարևան- (ներս է մտնում) Բարև, աղջիկս: Անո ջա՞ն, եկել ես, ու մենք չգիտենք:
Հրաչյա- Բողոքելու՜ է: (գնում է ընդառաջ) Արի, հարևան: Ծնունդ է (նայում է շուրջը):
Անահիտ- Իմ, իմ (Հարևանը նստում է բազմոցին): Բարև ձեզ: Կարինեն գնում է համակարգչի մոտ: Հրաչյան նստում է Հարևանի մոտ, աթոռին:
Հարևան- Կինս էշի ձայն լսեց: Էշի կաթ էր պետք: Մի քիչ նստեմ, գնամ ասեմ, չգտա:
Գևորգ- Պարոն հարևան, թույլ տվեք զեկուցել, որ այստեղ էշեր չկան:
Հրաչյա- Ան ջան…Ան, Կար, ափսե ու բաժակ բեր, խնդրում եմ, հարևանիս համար:
Անահիտ- Եղավ (վերնազգեստը դնում է բազկաթոռի թիկնակին, սպասք բերում):
Հարևան- (Հրաչյային) Հարևանի՜ս: Մեր հարևանի: Արագացրու: Հրաչյա- Է՞շ է պետք, հարևան: Էսօր կճարվի (գնում է խոհանոց: Գագիկը նույնպես):
Հարևան- Էշ որտեղի՞ց ճարեմ:
Գագիկ- (մոտենում է Հարևանին, առանձին) Ճիշտն ասած, ես էի, էգ էի կանչում:
Հարևան- (Գագիկին) Շա՞տ ես խմել, հո արա:
Գագիկ- (Հարևանին, առանձին) Կապ չունի, ձեր կողմերը լսվե՞ց: Գնա՞մ:
Հարևան- (Գագիկին) Գնա, գնա, մեղք ես:
Հրաչյա- (շիշ է բերում, լցնում բաժակները: Գագիկը դուրս է գնում) Ներիր, հարևան:
Հարևան- Խմում եմ ջահելներիդ կենացը, ու հատուկ Անոյիս կենացը: Աղջիկս, օրհնվի ծնունդդ, ու շնորհավոր լինի: Հրաչ, բախտիդ տեր եղիր: Իրար արժանի եք: (բաժակները խփում են իրար, խմում: Լսվում է խրխնջոցի խուլ ձայն, աղմուկ): Լսեցի՞ք, թե՞ ինձ թվաց:
Հրաչյա- Կգտնենք: Խմենք, որ հասկանանք էշերին ու ձիերին … Հարևան- Չէ, հերիք է: Ձեզ բարի և անվտանգ ժամանց:
Գագիկ- (ներս է մտնում, գնում հայելու անկյուն, գլուխը շփում) Ոչ մի վատ բան չասեցի:
Հրաչյա- (միրգ է պարզում Հարևանին) Հարևանուհուս: Հարևան- (վերցնում է) Կասեմ Հրաչի ու Անոյիս կողմից: Բայց շատ եք խմում (դուրս է գնում):
Անահիտ- (կանգնում է, աչքերը փակում, ձեռքը պարզում Հրաչյայի կողմը) Այսօր ամուսնանում եմ ձեռքս առաջինը համբուրողի հետ:
Գայանե- Ես փակ աչքերով բախտ չեմ բռնի: Շա՜տ է լպրծուն: Գագիկը շտապում է դեպի Անահիտը: Հրաչյան նրան կանչում է, նստեցնում կողքին:
Գագիկ- (Հրաչյային, առանձին) Քանի դոզան չի՜ անցել: Թողեմ քե՞զ:
Գևորգ- (Անահիտին ձեռքը համբուրում է: Ինքն իրեն) Վաղը տրաքոց է լինելու
Անահիտ- (աչքերը բացում է, նստում) Հիմա՜ր:
Գայանե- (ինքն իրեն) Փողի հոտն առել է:
Գագիկ- (Հրաչյային) Ոչ ինձ, ոչ քեզ, հա՞: Տարան է՜, միլիոնը տարա՜ն:
Հրաչյա- Խաղեր են, մեղք ես: Հը՞, (Անահիտին) բախտը հռհռա՞ց: Անահիտ- Վերջ: Ավելի լավ է միամիտ անտեղյակը, քան՝ անպատասխանատու անպատկառը: Արի, Գևորգ (Գևորգը համբուրում է Անահիտին):
Հրաչյա- Գայան, չամուսնանա՞նք:
Գայանե- Հազի՜վ հիշեցիր: Կանչեցիր, ու ամբողջ օրը խաղեր խաղացիր:
Հրաչյա- Ստուգում էի սերը:
Գայանե- Ասում էիր՝ անզուսպ կի՜րք եմ: Եթե չխանգարեին, արդեն երեք ժամվա տիկինդ կլինեի… Ո՜նց էիր վախեցել: Անահիտ- Եթե երդվացել է, ուրեմն չի խաբել: Վախը հասել է սահմանին ու մոլորվել: Վախեցած երդվեց իմ սրբությամբ, ու սիրտս կոտրեց:
Հրաչյա- (Անահիտին) Ոչ թե մարդիկ են սրբությունների համար, այլ սրբությունը`մարդու: Թե չէ կյանքը կդառնա բանակ: Անահիտ- (Հրաչյային) Շարունակում ես սիրտս կոտրել, որ երկա՞ր հիշեմ:
Հրաչյա- (Անահիտին) Բուժում եմ դառը հաբերով, որ փրկեմ: Անահիտ- (Հրաչյային) Սխալ չլինի՞, բժիշկ: Եթե վատանամ, ի՞նչ ես անելու:
Հրաչյա- Հաջորդ հիվանդի դոզան կկարգավորեմ:
Կարինե- Հրաչ, շատ ես ինքնավստահ: Այդ միամիտը քեզ շատ է երես տվել:
Գևորգ- (գրկում է Անահիտի ուսը: Անահիտն անշարժ է) Ան ջան, հոգին մաքուր է... բախտավոր լինես, Գայ: (ինքն իրեն) Կգնամ գործի, բա՜ն չի եղել:
Անահիտ- Հա էդ վախեցածի էլ…ուղեղը մաքու՜ր, բայց անհուսալի չի…երևի:
Գագիկ- Ե՞ս: (ինքն իրեն) Նեղացե՜լ է: Ո՜նց չպաչեցի:
Հրաչյա- Ցերեկն աղոթեցի, բայց ուրիշներն են փորձում խաչակնքել:
Անահիտ- Աղոթելիս կողքերը չեն նայում, ու կռիվ են տալիս, եթե սրբությունը թանկ է: (Հրաչյային) Կարելի՞ է շնորհավորհել (ազատվում է Գևորգի ձեռքից):
Հրաչյա- (Անահիտին) Սրբությունը դաժան մատաղ էր ուզում: Մի հուզվիր, գնալ գալ կա:
Գևորգ- Անիս հետ մեղրամսից հետո (ձեռքերը շփում է իրար, անորոշ ձայներ հանում, համբուրում Անահիտին, ձեռքը բռնում: Անահիտն անշաժ է):
Հրաչյա- Ինչքա՜ն լուրջ եք խաղում: Հո տուն տունիկ չի՞ (ինքն իրեն): Անիս հետ, Անիս …
Գագիկ- (մոտենում է Կարինեին) Չպսակվե՞նք, քանի չեն պաչել: Մոդա է:
Կարինե- Նոր մերժվեցի, և ես էլ Անոյի պես, ում հետ պատահի: Ան, հասար սահմանին:
Գագիկ- (Կարինեին համբուրում է) Մեր հարցերը չքննարկե՞նք ննջարանում:
Կարինե- (Գագիկին) Գնա խաղա:
Գագիկ- Չե՞ք շնորհավորհում (համբուրում է Գայանեին, նայում Անահիտին):
Անահիտ- (Գևորգի ձեռքից ազատվում է, Գագիկին) Արի: Գագիկ- (համբուրում է Անահիտին, առանձին) Ասա, հանաք էր, նորից սկսենք:
Անահիտ- (Գագիկին) Կասեմ:
Հրաչյա- Բերեք նշենք հերթական հիմարությունը:
Գևորգը կանգնում է Անահիտի կողքին: Գագիկը Կարինեին բաժակ է տանում: Խմում ես: Հրաչյան առանձին է խմում: Անահիտը խմում է բաժակից մինչև վերջ:
Կարինե- Ամուսնանում եմ, վերջապե՜ս:
Գագիկ- (Կարինեին համբուրում է) Գնա՞նք, վերջապե՜ս: Կարինե- Խելոք: Հենց նոր առաջարկեցին, և համաձայնվեցի: Գագիկ- Բա ես, հենց նոր…համարյա՜ (Գայանեին): Բախտս կբացե՞ս: Ում եմ պաչելու:
Գայանե- (մոտենում է Կարինեին) Սուս ու փուս նստած ամուսնացա՞ր: (ինքն իրեն) Բախտատերը՜ թաղեմ: Ոնց որ կարուսելում:
Գևորգ- (նայելով Անահիտին) Բա հարսանիքը՞, հյուրերը՞: Կարինե- Նայեք, ես եմ: Սա էլ ամուսինս: Ի՜նչ շոր եմ հագել: Գագիկ- (Կարինեին) Ձեր ամուսնական գիշեր՞ն էլ է ինտերնետով:
Կարինե- (Գագիկին) Հա: Ինետի հաճույքն ուրիշ է: Խնդրիր, սովորեցնեմ:
Գևորգը ձեռքը դնում է Անահիտի ուսին: Սա ուսն ազատում է, գնում խոհանոց:
Գագիկ- Այդտեղ երեխա ունե՞ս: (Գայանեին, առանձին) Գնա՞նք ննջարան, զբաղվենք:
Գայանե- (առանձին) Չէ՜, Հրաչը լու՜րջ առաջարկություն է արել: Բա որ խանդի՞:
Գագիկ- (առանձին) Դե բախտս բացիր, չե՜մ դիմանում: Պետք է՞ր քեզ քնած Հրաչը:
Կարինե- Տեսեք, սև մազերով, թմփլիկ: (լսվում է երեխայի ձայն) Մեռնեմ քե՜զ: Խոսում է:
Գայանե- Տղա՞ է, թե՞ աղջիկ (խաղաքարտերն է դասավորում): Կարինե- Չգիտեմ, դեռ չեմ որոշել:
Գայանե- (Կարինեին) Այ քեզ բա՜ն: Էլի՞ ունես, նույն հորի՞ց են: Գագիկ- (Կարինեին) Սպասիր, ես որոշեմ (ձեռքը տանում է Կարինեի փորին):
Կարինե- Վիրտուալ երեխա է, չե՞ս հասկանում (Գագիկը հետո ձեռքը պահում է իր երեսին):
Գայանե- (Կարինեին) Բարուրել գիտե՞ս, օգնե՞մ:
Կարինե- Աջ կլիկ եմ անում, բարուրվում է: Բալես, կաթ բերեմ: Գագիկ- (Կարինեին) Ավելի լավ է ծիծ տաս: Այնտեղ կերևա՞ ծիծը: Անահիտը սեղանի սպասքնէ կարգավորում:
Գևորգ- Երեխա կսիրեի: (մոտենում է Անահիտին) Ան, չառանձնանա՞նք մի պահ:
Անահիտ- (նայում է Հրաչյային, սա զննում է իր բաժակը) Ոնց ասես, դու ես որոշում:
Անահիտն ու Գևորգը գնում են ննջարան: Հրաչյան քայլում է սենյակում: Գագիկը բաժակ հենում է ննջարանի պատին, ականջը՝ բաժակին: Գևորգը մոտենում է Անահիտին:
Գագիկ- (ինքն իրեն) Հիմարացել է: Անոյին ինձնից խլեց, տվեց էս ապուշին: Գայանին կանչում է, Կարինեիս մոտ նստում: Բա ու՞մ պաչեմ, ապուշ:
Անահիտ- (Գևորգին) Խելոք կնստես: Սա խաղ է, հիշիր: Դե լա՜վ, Հրաչո տղա:
Գևորգ- Ասա Գևոր, որ էլ չխառնես:
Անահիտ- Գևոր…. Կփոշմանե՜ս, ուշ կլինի, Հրաչո տղա:
Գևորգ- Ասա Գևոր, արդեն ես եմ: (ինքն իրեն) Ի՞նչ կտա, որ ապացուցեմ:
Անահիտ- (Գևորգին) Դու՞:
Գևորգ- Տուն ունեմ: (ինքն իրեն) Ամաչում է: Հուշե՞մ, թե՞ օգնեմ: Անահիտ- Ի՞նչ: Ու՞ր է: Ինչու՞ չի ջարդում անխիղճը:
Գևորգ- Տուն ունեմ, աշխատում եմ …
Հրաչյա- (դռան մոտ է) Բացեք շուտ, բան եմ ասում:
Անահիտ- (Գևորգին) Վերևի շորը հանիր, շուտ: (Հրաչյային) Սպասիր:
Գևորգ- (հանում է վերնազգեստը) Լա՞վ էր:
Անահիտ- Աստված, խեղճն ի՞նչ կմտածի: Հագիր, հենվիր բարձին (Գևորգը ենթարկվում է) Վայ, ո՞նց ես փռվել, կանգնիր: Չէ, ամոթ է: Մտիր պահարանի հետևը:
Հրաչյա- Դուռը կջարդեմ:
Անահիտ- Տանջվում է խեղճը: Ի՞նչ ենք արել, որ թաքնվում ես: Մի բան որոշի՜ր: Մտիր մահճակալի տակ: (Գևորգը ենթարկվում է) Չէ, վարագույրի հետևը: Չէ, նստիր այդտեղ: Կանգնիր, չէ, պատուհանից նայիր: Բա ճիշտը ո՞նց է: Դուռը բացեմ, տակից փախիր, հա՞: Ախր ի՞նչու ես այստեղ: Աստված ջան, ո՞նց անեմ, որ այդ հիմարն ինձ ճիշտ հասկանա:
Գևորգ- Ան ջան, մի հուզվիր: Լա՜վ էլ հասկանում եմ:
Հրաչյա- Ի՞նչ ես գոռում, դուռը բաց արա:
Անահիտ- (դուռը բացում է: Գևորգին) Ի՜նչ ես քեզ ու քեզ հանգիստ կանգնել: Չասեցի՞, խելոք կկանգնես (լալիս է):
Գևորգ- (Անահիտին) Բայց ի՞նչ եմ արել, որ գոռում ես:

Հրաչյա- (Անահիտին) Եվ քեզ ես կորցրել, և ամոթդ: Փակվում ես ամեն պատահածի հետ:
Գագիկ- (ներս է խուժում: Ինքն իրեն) Ո՜նց չպաչեցի, Հրաչ: Հրաչյա- (Անահիտին) Դուրս եկեք, այս սենյակը սուրբ տարածք է:
Անահիտ- (Հրաչյային) Ցերեկվա այցելուհին սրբազան ծե՞ս էր անում: Մենք համարյա…
Հրաչյա- (Անահիտին) Համարյայի համար ուրիշ տեղեր կան: Ասե՞մ:
Անահիտ- (Հրաչյային) Ամեն ինչի պատճառը դու ես:
Հրաչյա- (Անահիտին) Քեզանից ո՞վ է գլուխ հանում: Երեկ էլի ինքն է՞ր:
Անահիտ- (Հրաչյային) Չէ, ուրի՜շ ապուշ էր: Ավելի՜ փորձված: Հրաչյա- Այդ փորձված ապուշը փորձի փոխանակում է անում: Գայ, արի:
Գայանե- Ամուսին ջան, կանչե՞լ ես: (ինքն իրեն) Ո՜նց ճանկեց: Անահիտ- (Գայանեին արգելում է, Հրաչյային) Ինչու՞ սրան առաջարկ ես անում, ինձ՝ ոչ:
Հրաչյա- Սա հասկանում է ու հիմար պայման չի դնում: Անահիտ- Եթե հարգում եմ շրջապատի օրենքերը, և ունեմ ինքնասիրություն, հիմա՞ր եմ:
Հրաչյա- Եթե հետին պլանում եմ այդ ինքնասերի համար, թող վայելի իր շրջապատն ու իր յուղոտ կտորը: Մեկը պատիվ էր խաղում, կորցրեց (Գևորգին): Չե՞ս գտել, լավ նայիր: Գևորգը փնտրում է սենյակում:
Անահիտ- (Հրաչյային) Բայց դու էլ ես խանդում ինձ սրա հետ, չէ՞:
Հրաչյա- Գնացեք այստեղից, ու մի ուրիշ ….
Գևորգ- Գնանք, Ան ջան:
Հրաչյա- (Գևորգին) Չխառնվես: Արի, Գայան:
Անահիտ- (Գևորգին) Չե՞մ ասել, չշարժվես: (Հրաչյային) Որոշե՞լ եք:
Հրաչյա- (Անահիտին) Հա, ձեր պես: Սրա համար երկրորդ պլանում չեմ
Անահիտ- (Հրաչյային) Իմ ընկերուհին չի գա մինչև պսակը, ու չի զրկվի անմեղությունից:
Գայանե- (Անահիտին, առանձին) Ան ջան, չմտածես:
Անահիտ- Լռիր, չես հասկանում: (Հրաչյային) Մենք…ես ծանոթ տերտեր ունեմ: Թող ձեզ պսակի:
Հրաչյա- Մեզ էլ, ձեզ էլ: Թե չէ փեսուն կփոխես, ստրեսից շնորհքից կընկնի, լավ չի զռռա:
Անահիտ- Ես որոշում չեմ փոխում: Իմ ծանոթները պատահական մարդիկ չեն քոնոնց պես: Զանգու՜մ եմ:(խոսում է ձեռքի հեռախոսով) Տեր Բարսեղ, բարև ձեզ..Անահիտն է…վաղը թռիչքն է ..Հայաստանում ենք ուզում ամուսնանալ: Աղաչու՜մ եմ…մեզ փրկեցիք (հեռախոսն անջատում է):
Գևորգ- (մահճակալի տակից, Հրաչյային) Չգտա՜: Անահիտը գնում է սենյակ: Հրաչյան նստում է անկողնուն: Գևորգն ու Գայանեն սեղանի մոտ են: Գևորգը ձեռքերը շփում է, անորոշ ձայն հանում, հեռախոսով խոսում: Գագիկը նստում է բազմոցին: Կարինեն համակարգչի մոտ է: Ննջարանի դուռը մի փոքր բաց է:   
Գևորգ- (Գայանեին, առանձին) Տեսա՞ր, ի՜նչ տղա եմ:
Գայանե- (առանձին) Գև, բայց արժի՞ ուսանողի հետ: Ե՞ս եմ դրան պահելու:
Կարինե- Ան, կատակներդ կարմրում են: Մեղք ես (Անահիտը գնում է խոհանոց):
Գևորգ- (հեռախոսն անջատում է, ձեռքերը շփում իրար, անորոշ ձայն հանում) Գնում ենք ռեստորանում նշենք: Քանի՜ հոգի են պայթելու: Չեմ դիմանում:
Գայանե- Օբյե՞կտ: Գագ, բախտդ բացվեց: Ուզածդ ճոխ ճոխ այսօր կլինի: Երևի այնտեղ:
Գևորգ- Հա, տղերքն էլ կգան: (Գագիկին) Կգաս, որ ապացուցես: Հրաչ ախպերն էլ: Ա՞ն:
Գագիկ- (ինքն իրեն) Լավ էր, որ չպաչեցի: Գժոտ է: Ի՜նչ եմ անելու՜:
Գայանե- Տուշի՜: Ի՜նչ եմ անելու՜:
Հրաչյա- (պահարանից շորերը շպրտելով փողկապ է գտնում) Լա՜վ կենաց, Գևի ախպեր:
Գևորգ-(Կարինեին) Ինտերնետ քույրիկ, երեխուն էլ բեր, տղերքը տենան: Խելոք կմնա, չէ՞:
Կարինե- Ես դեմ եմ, բայց եթե տանտերերը գալիս են, այո: Հրաչյա- (փողկապը ձգում է) Գնում ենք: Հիմար խանդի պատճառով չկորցենք պահը:
Գևորգ- (Անահիտին) Ան ջան ռեստորան: Պատրաստվիր (Հրաչյան փողկապը ձգում է):
Անահիտ- …Չեմ կարող, գործ ունեմ (Հրաչյան օղակը չի թուլացնում: Խեղդվում է):
Գայանե- (Անահիտին) Ձե՞ռ ես առնում: Մենք նշում ենք քո երջանկությունը, դու աման ես լվանում: Վաղը ես կանեմ: (ինքն իրեն) Խնդրում եմ, չգաս:
Անահիտ- (խոհանոցի դռնից) Դու գործ չունես ոչ իմ երջանկության, և ոչ էլ իմ տան ամանների հետ: Ես էլ՝ ձեր ուրախության (գնում է խոհանոց):
Հրաչյա- (օղակը թողնում է, հազում, մի քանի խորը շունչ քաշում) Չեմ հասկանում:
Գագիկ- (Գայանեին կանչում է ննջարանի դռան մոտ) Ինչու՞ փչացրեց:
Գայանե- (Գագիկին) Էլի է ուզու՜մ: Ինձ ասեց, մինչև ծառայով առանձին տուն չլինի, չեմ գնա:
Գագիկ- Հրաչի դասերն են: Թքիր անցյալի երեսին ու ապրիր: Հրաչյա- (հազում է) Գրքի փող խնայող ախպեր: Լավ է, չմեռար խանդից:
Գայանե- (հազը լսում է, հեռանում) Արի: Պետք չի, որ Գևորն ամուսնանա: Իսկ էդ գնացած հետ էկածը կմնա քեզ: Կօգնեմ, չմտածես:
Գագիկ- (պարի շարժումներով) Լա՜վ կլինի: Կերգեմ Հրաչի պես, կգոռամ, սիրում եմ, ու՝ իմն է: Դժվարը բռնելն է (Գայանեին գրկում է):
Գայանե- Հրաչ՞ն է դրան հիմարացրել: Հազի՜վ հասկացա: (Լսվում է դռան զանգի ձայն) Թո՜ղ, մարդ եկավ (գնում է, դուռը բացում):

Երկրորդ մաս

Հարևան- (ներս է մտնում մրգով զամբյուղով: Նստում) Կոնյակ չբերեցի, վախեցա: Սա կինս ուղարկեց: Հրաչ, Անո, վաղը մեր տուն: (Անահիտը խոհանոցից սպասք է բերում): Տղերք, կինս ինչ որ մեկի գլուխն է ջարդել, իսկ դա էշի ձայն է հանել, փախել: Զանգեցինք ոստիկանություն: (Հրաչյան մոտենում էսեղանին) Հրաչ, այսօր էշերն ակտիվացել են: Քեզ ի՞նչ է եղել:
Գագիկ- Լցրեք, թող հոպարը խմի (վազում է դուրս):
Գևորգ- (խոսում է ձեռքի հեռախոսով) Ար, զանգե՞լ են Անդրանիկի փողոցից … չես հավատա, ամուսնանում եմ…Անո, փերի…կասկածողին կասկածեմ … եկեք (նստում է Հարևանի կողքին): Ան, ձեր այս հասցեն կասե՞ս: Նվեր են բերում:
Անահիտ- Մեր հասցե՞ն: (նայելով Հրաչյային) Քեզ համար չի: Մոռացիր: Հասկացա՞ր:
Հրաչյա- (նստում է հայելու կողմի բազկաթոռին) Կջարդվեն գլուխներ, հույսեր... Վերջ:
Հարևան- Դուք չխմեք: Հրաչ, տանդ տիրություն արա: Աղջիկ ջան, մատանին կա: Հրաչ…
Գևորգ- Բայց…
Անահիտ- (Գևորգին) Լռիր, մարդը կարևոր բան է ասում: Հարևան- (Անահիտին) Աղջիկս, տունը քո պատճառով չենք ծախում: Հրաչ, օրն ասա:
Հարևանն  ու Անահիտը խփում են իրար, խմում:
Կարինե- Ան, շա՜տ ես խմում: Պատրաստվիր, գնում ենք:
Գևորգ- (համբուրում է Անահիտին: Անահիտն անշարժ է) Հարևան ջան, Ես ու Անոս քեզ հրավիրում ենք մեր պսակադրությանը (Հրաչյան գնում է պատուհանի մոտ): Հարևան- Բերեք, բայց … ի՞նչ…Անո՞: (Անահիտը գնում է խոհանոց) Էս ինչքա՜ն եք խմել, կարո՞ղ է թուղթ…(կանգնում է) Հրա՞չ… Էլ բարև չտաս:
Անահիտ- (խոհանոցից) Աղջիկներ, Տեր հայրը տուն կմտնի: Հարևան- Եթե կինս իմացավ, վերջ կտա: Հո երեխա չե՞ք: մաքրեմ: Հը՞ (Հրաչյան լուռ է):
Գևորգ- Հարևան ջան, կնեղանամ: Անոս էլ է ոտ ու ձեռ ընկել: Հարևան- Արդեն նեղացրին: Դու օտար ես: Անոն պիտի մնա մեր երկրում (դուրս է գնում):
Գևորգը գնում է խոհանոց:
Գագիկ- (ներս է մտնում, գլուխը շփում) Բա ու՞մ պաչեմ: Անահիտ- (գնում է նստում խոհանոցի կողմի բազկաթոռին) Որ չամաչենք:
Գայանե- (սեղանի մոտ է) Էս Հրաչիս, էս ինձ, էս դրանց: (ինքն իրեն) Գևորիս ոնց փրկեմ:
Կարինե- Ան, քեզ կորցրել ես: Գնում ենք: Եկա՜ն, քավորը՜, հյուրերը՜: Ո՜նց եմ պարում:
Գևորգը և Գագիկը մոտենում են Կարինեին:
Գագիկ- Շա՜տ շոգ է: (ինքն իրեն) Ձեռքս դնեմ ուսին, կոճակը կթուլացնի՞:
Անահիտ- (նայելով Հրաչյային) Սիրելիս, եթե ամուսնանանք, մարտի տասնութին քեզ տղա կնվիրեմ:
Գևորգ- (ձեռքերը շփում է, անորոշ ձայն հանում) Կարո՞ղ ես կապույտ աչքերով:
Անահիտ- Ապրիլին:
Գևորգ- Ինչ կին ունե…կունենամ, ամեն ինչ կարողանում է: Վաղը պատմեմ, կպայթեն:
Գայանե- Հրո ջան, ի՜նչ ուզում ես, ե՜րբ ուզում ես:
Կարինե- Վա՜խ: Երեխաս հիվանդ է: Կաթի՞ց էր:
Գայանե- Չհասկացա: Այսօր բան չհասկացա:
Գագիկ- Դա ո՞նց է լինում (ձեռքը դնում է Կարինեի ուսին): Կարինե- (հեռախոսով խոսում է) Օգնիր: Երեխաս հիվանդ է …ինետից է…չէ, ինտերնետ, տաքություն… Սիբիրում հեքիմ-ծրագրավորող կա… ես գի՞ժ եմ: գժվածի պես եմ… ու՞մ …իսկական երեխա՞: Մեր տու՞ն: Ու՞ր… գալիս եմ, սիրելիս (աչքերը սրբում է):
Գագիկ- (Կարինեին) Մի տանջվի՜ր: Դելեյթ արա՜, նորից սարքենք:
Կարինե- Մանկասպան, կոկորդդ կկրծեմ (կանգնում է: Գագիկը փախչում է) աչքերդ կհանեմ… Ո՜նց մտածեցիր… (գնում է Գագիկի հետևից, սա փախչում է):
Անահիտ- (Գագիկին) Տղամարդ չե՞ս: Կանգնիր, թող սրտի եղածը ասի:
Գագիկ- (փախչելով) Ան ջան, լիկվիդ ունեմ: Դու գայիր, գրկաբա՜ց (գնում է բաղնիք):
Անահիտն ու Գայանեն Կարինեին  նստեցնում էն բազմոցին:
Կարինե- Այդպիսի բռիների ոն՞ց եք տուն թողնում: (նայում է հեռախոսին) Փողը եկավ (գնում է համակարգչի մոտ, քիչ հետո վեր կենում: Անահիտի հետ մոտենում են հայելուն) Ջանս, լավ ընտրություն է: Բայց բարդ անձնավորություն է, եսակենտրոն: Պակաս չոր ու մի քիչ խորամանկ եղիր: Գնացինք, ուշ է, կարևոր է շատ:
Անահիտ- Չէ: Իմ բախտն էլ է վճռվում:
Կարինե- Հիմար խաղեր ես խաղում, ի՜նչ բախտ:
Անահիտ- Բա որ չկանչի՞:
Կարինե- Խե՜ղճ միամիտ: Հրաչ, ինձ կուղեկցե՞ս (Հրաչյան մոտենում է): Ի՞նչ է վիճակը:
Հրաչյա- (Կարինեին) Տար:
Անահիտ- (խոսելիս նայում է Կարինեին) Ոչ մի տեղ չեմ գնա, մնում եմ:
Հրաչյա- (Անահիտին) Ի՞մ մոտ:
Անահիտ- Ու խայտառակվե՞մ որպես Գայանփոխարինիչ: Ասելու ուրիշ բան չունե՞ս:
Հրաչյա- (Անահիտին) Ի՞նչ ասեմ: Կամ բացատրիր, թե ի՞նչ ես անում, կամ գնա: Հիմարացել ես:
Անահիտ- Ես հիմար չեմ (հեռանում է, փորձում լսել նրանց խոսակցությունը):

Կարինե- (Հրաչյային) Անոյիս չնեղացնես: Իրեն սեր ես խոստովանել, սիրտը գրավել:
Հրաչյա- Ես որևէ մեկին ոչ պարտք եմ, ոչ էլ՝ պարապ, փրկելու կամակոր հիմարիկին:
Կարինե- Այդ կամակոր գեղեցկուհին սիրում է: Իրեն կորցրել է, օգնիր:
Հրաչյա- Դա սեր չի: Գլխացավ է: Փողի հոտից է իրեն կորցրել: Կարինե- Դու քեզ ավելի շատ ես սիրում, քան արժանի ես: Երբ համոզվես, որ նա նախընտրում է քո տան քացախն ուրիշի գինուց, կհասկանաս, թե ինչ է ընտանիքը: Խնդրում եմ, սրանց կորցրու, ու չթողնես, որ որևէ մեկի հետ գնա: Կանե՞ս: (Հրաչյան գլխով է անում) Ասա, դուրս գա:
Հրաչյա- (բաղնիքի դռան մոտ) Դուրս արի, թե չէ դուռն էլ, գլուխդ էլ կջարդեմ:
Գագիկ- (դուրս է գալիս: Կարինեն Անահիտի հետ մտնում է բաղնիք: Կախիչից վերցնում է անձրևանոցը, գցում վրան, չոքում հայելու անկյունում: Ինքն իրեն) Ու՞մ խանդեց:
Կարինե- (Անահիտի հետ մոտենում է մուտքին) Երջանկությունդ ու ինքնասիրությունդ չկորցնես (Անահիտին համբուրում է, գնում):
Անահիտ- Չեմ կորցնի (գնում է պատուհանի մոտ):

Գագիկ- (շորը թողնում է գետնին, մոտենում Հրաչյային) Հիմար խաղ էր: Որ ինձ հասներ, վատ կլինե՞ր: Կարգին ապրանքը քոռ ու փուչ եղավ:
Հրաչյա- Անոն ապրա՞նք, քոռ ու փուչ եղա՞ծ: Ցնդեք, արագ (Անահիտը խաչակնքում է):
Գայանե- Բա օջախի կենա՞ցը: Գև, բախտդ ընտիր է: Ամուսնանում ես: Բայց ղառի աղջիկը ելավ:
Գևորգ- Դու ի՜նչ բախտ բացող, ղառի աղջիկը դու ես: (Անահիտին) Ան ջան, քեզ ու՞ր տանեմ:
Անահիտ- (Գևորգին) Դու ո՞վ ես, որ ինձ ուր տանես, հեռացիր (Գևորգը հեռանում է):
Հրաչյա- (ինքն իրեն) Խա՞ղ է խաղում, խմա՞ծ է, թե՞ ես եմ հիմար:
Գագիկ- (մոտենում է Անահիտին, առանձին) Ան, Գևորի հետ չես գնա, չէ՞:
Անահիտ- Գագիկ, սիրտ չունեմ:
Գագիկ- (Անահիտին, առանձին) Դուրս է հանում: Միասին գնանք, զրուցե՜նք, հանգստանա՜նք:
Անահիտ- (Գագիկին, ցածրաձայն) Բան չի ասու՜մ: Հետս չի խոսու՜մ: Չգիտեմ ինչ անե՜մ:
Հրաչյա - Մի րոպեից մաքրեք տունը: (լսվում է դռան զանգի ձայն: Բացում է դուռը) Գևոր, արի: Չկրկնեմ (գնում է, նստում հայելու անկյունում):

Երրորդ մաս

Գևորգ- Ժամանակին (դռնից դուրս է գնում, վերադառնում, մոտենում Անահիտին):
Գայանե- Գև, օջախի կենացը, ամոթ է:
Գևորգ- Կհասցնենք: Լսեք, ասում էիք, որ եղածը խաղ է: Սա էլ իմ խաղն է: Անո, սրանք ադամանդե քարերով մատանի և ականջօղեր են: Սա էլ մեքենայի բանալի է, որ ներքևում է: Քոնն են, եթե համաձայնվես դառնալ իմ կինը:
Գայանե- (Գևորգին) Ինչու՞ ես նոր ասում: Անոյից լավը կլինեի: Բա որ չուզի, ի՞նչ կանես:
Գևորգ- Եթե ասեմ, կվազեք: Ես պետք է ընտրեմ սրանց արժանիին: Ան ջան, ասա:
Անահիտ- Չգիտեմ: (գնում է Հրաչյայի մոտ) Խորհուրդ տուր, առաջարկություն են անում:
Հրաչյա- Խորհուրդ կտամ, որ ինձանից քո ձեռքը խնդրի: Ան ջան:
Անահիտ- Դու իմ ի՞նչն ես, որ քեզանից խնդրի:
Հրաչյա- Բա ինչու՞ ես հարցնում: Ես ննջարանից դուրս հանողն եմ, մոռացա՞ր: Ի՞նչ ասեմ յուղոտ կտորի հետ ննջարանում փակվող աղջկան: Քանի դրանց արժանի ես, գնա:
Անահիտ- Դու… ոչինչ… Հիմա ես կա… ու էլ չես հերթապահի ննջարանի մոտ (Գևորգին) Ու՞ր են: (Գևորգը փորձում է մատանին հագցնել) Հետո: Չհասկացա՞ր (ոսկեղենը պահում է ձեռքում):
Գագիկը և Գայանեն թույլ ծափահարում են:
Գևորգ- (համբուրում է Անահիտին) Չեղավ, համբու՜յր (Անահիտը համբուրում է Գևորգին): Շնորհավորհեք, ու ասեք, երջանիկ լինե՜ք, մի բարձի ծերանա՜ք:
Գագիկ, Գայանե- Շնորհավո՜րհ:
Գագիկ- Ա՜խ, ոսկով են գնում քեզ, անհաս ցնորք իմ հոգու (ինքն իրեն): Թա՜նկ պաչ է:
Գևորգ- (Գայանեին) Ի՜նչ ցնորք, մաքուր ոսկի ու ադամանդ է: Հազար դոլարի վրա գրազ կգամ: Ո՞նց է …կսազի: (ինքն իրեն) Ո՜նց են շշմելու:
Գայանե- Չէի ասի: Ուրիշի համար են առած, ոսկեսազիկ դեմքով: Հրո, սիրելի՜ս, նվե՜ր:
Հրաչյա- (Գայանեին) Մոռացիր, հիմար կատակ էր: Դու՞ էլ ես ապուշ:
Գայանե- Բա սրանց կատակը չի՞ վերջանալու:
 Հրաչյա- Երբ մի հիմար գտնի իր կորցրած գլուխը, մյուս հիմարը՝ կորցնի:
Անահիտ- (մոտենում է Հրաչյային) Չե՞ս շնորհավորհում: Գոնե կատակով:
Հրաչյա- Ինչու՞ չէ: Եթե ուզում ես զարմացնել: Անցյալը պարտադրում է: Բայց ափսո՜ս:
Անահիտ- Գագիկ, միացրու (ոսկեղենը դնում է հայելու մոտ, նորից վերցնում):
Գագիկ- (մեղեդի է միացնում, ինքն իրեն) Կխանդեի, ու Հրաչը կծեծեր:
Անահիտ- (պարելով: Հրաչյային) Ապրես որ իմ …օրն ինձ թույլ տվեցիր երազել: Ինչու՞ ես մռութներդ կախել, ինչո՞վ օգնեմ: Հրաչյա- (Անահիտին) Ոչինչ: Անմեղ խաղերդ ստացվեցին: Բոլորը կգնան, ամեն ինչ կպարզվի:
Անահիտ- (ծիծաղում է) Ախ, դու: Ահա թե ի՜նչ ես մտածել: Հրաչյա- Ես ոչինչ չեմ մտածել:
Գևորգ- (Գայանեին) Ռեստորանում իր պարից նախանձից կպայթե՜ն: Թերություն չունի՞:
Գայանե- Կբերի օժիտի հետ, մինչև ինձ հիշելդ, Գևո տղա: Պարը վերջանում է: Պարողները նստում են բազմոցին: Անահիտը կպչում է Հրաչյային:

Գևորգ- Ան ջան, պարե՞նք մեր առաջին պարը… Անահիտ- (Գևորգին) Իմ զույգը Հրաչոն է, իրեն դիմեք:
Հրաչյա- (Անահիտին) Գնացինք:
Անահիտ- Գնացի՜նք:
Գևորգ- (Հրաչյային) Ու՞ր ես տանում իմ կնո… Անոյին:
Հրաչյա- (Գևորգին) Դու գիտե՞ս, թե ի՞նչ բան է իրավունքը: Անահիտ- Իրավու՜նք:
Գևորգ- (Հրաչյային) Իրավու՞նք: Ես օրենքի մարդ եմ, ու դու գիտես, ես՝ չգիտե՞մ:
Հրաչյա- (Գևորգին) Իսկ ի՞նչ բան է գիշերը, գիտե՞ս:
Անահիտ- (հենվում է Հրաչյային) Գիշե՜ր:
Գևորգ- Գիշե՞ր: Էնքան եմ տեսել, որ… հիշելիս… քունս տանում է:
Հրաչյա- (Գևորգին) Լավ է: Քանի որ ձեր պսակա… առաջ…համաձայնությունը եղել է իմ տանը, դու հիշիր ու քնիր: Իսկ ես օգտվում եմ առաջին գիշերվա իմ իրավունքից:
Անահիտ- Օգտվե՜նք:
Գայանե- (մոտենում է Անահիտին, առանձին) Ան, ջան, դրանք փորձեմ, բերեմ։ (Անահիտն առանց հայացքը Հրաչյայից կտրելու, ձեռքի եղածը տալիս է Գայանեին: Հրաչյան նորից բռնում է Անահիտի ձեռքը: Գնում է հայելու մոտ):
Գագիկ- (նկատում է, ինքն իրեն) Ոսկեղենով Անո չեն դառնում, հիմար (սեղանիկի վրայից թելը վերցնում է): Հրաչն էլ, թելն էլ ցնդեցի՜ն:
Գևորգ- (Հրաչյային) Ի՞նչ գիշեր, ի՞նչ իրավունք
Գայանե- Ճիշտ է, ես էլ եմ լսել, բայց որտեղ, չեմ հիշում։
Հրաչյա-(Գևորգին)Տեսնու՞մ ես: Գոնե լռիր, որ գործից չհանեն: Հարսն ապուշացել է: Խելքի բերեմ:
Անահիտ- (Հրաչյային) Բա մինչև հիմա ու՞ր էիր, գիտուն:
Գևորգ- Ան ջան…
Անահիտ- (Գևորգին) Լռիր: (Հրաչյային) Չասեցի՜ր։
Հրաչյա- (Անահիտին) Քեզ դժվար է հասկացնելը գժված ժամանակ (Գևորգը շարժվում է):
Անահիտ- (Գևորգին) Չե՞ս հասկանում: (Հրաչյային) Գուցե ամեն ինչ քո պատճառով է:
Հրաչյա- (Անահիտին) Բայց կլսե՞ս, որ ասեմ:
Գևորգ- Ան ջան…(մտնում է Հրաչյայի և Անահիտի արանքը) Ես չեմ թողնի, որ իմ կնո…
Անահիտ- (առանց Գևորգին նայելու) Ի՞նչ ես կանգնել շնչիս, տեսադաշտս փակել: Թող գնա: Քո պատճառով օրենք չեմ խախտելու:
Հրաչյա- (Գևորգին) Դու տանտիրոջ իրավունքի երկրորդ բաժնի քառասուն հոդվածի “Ճ” ենթակետը հիշու՞մ ես:
Գևորգ- Չէ, մոտավորապե՜ս: Ամե՜ն տեղ քննում են: Ան, գնում ենք մեր տուն:
Անահիտ- (Հրաչյային նայելով) Ի՞նչ տուն: Ձեր տունն ինձ ինչ: Իմ տունը սա.. այստ.. Գնա, գնա…
Գևորգ- Ախր որտե՞ղ եմ լսել: Բա սա գո՞րծ է օրենքի մարդ լինելը… Ան ջան, մենա՜կ օրենքի սահմաններում: Դրանց ընտրել ենք, որ օրենքն այնքա՜ն խճճեն, որ օրենքի մարդն էլ խճճվի: (ինքն իրեն) Ո՞նց պատմեմ, որ չպայթեմ դրանց հարցերից: Գագիկ- (բաժակ է վերցնում, մոտենում ննջարանի պատին) Պաչեի, որ ի՞նչ:
Գայանե- Բա ի՞նձ ով է բացատրելու: Ես էլ եմ իրավունք ուզում: Գագիկ- (Գահանեին) Ես կտամ: Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ անեմ: Գևորգ- Բա ե՞ս ինչ անեմ, գնա՞մ խնձորի:
Հրաչյա- (Գևորգին) Չէ, թող մնա: Ես կասեմ:
Անահիտն ապտակում է Հրաչյային: Հրաչյան նրան տանում է ննջարան: Գագիկը բաժակը հենելէ ննջարանի պատին, և ականջը բաժակին: Գևորգը նայում է Գագիկին:  
Անահիտ- (կոշիկները հանում է, հենվում բարձին) Հոգնեցի, հերիք է: (նկատում է թափած շորերը, Հրաչյային) Ինչու՞ ես թափել: Ի՜նչ անպետք խաղե՜ր ես խաղում:
Հրաչյա- Ի՞նչ խաղեր:
Անահիտ- Դե, դրանց ուղարկիր: Ասա՝ ուշ է: Ես էլ գնամ:
Հրաչյա- Ո՞վ, ու՞ր:

Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Երջանիկ սրիկա, եկանք (Անահիտն ու Հրաչյան պատուհանը բացում են, նայում ներքև):
Անահիտ- Բոլորի՜դ սիրում եմ: Շու՜տ բարձրացեք:
Հրաչյա- Սպասիր: (հանում է վերնազգեստը, գցում մահճակալին, ձեռքով ներքև ողջունում) Այսօր հարմար չի: Վաղը:
Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Ան, դրա ինչ՞ն ես հավանում: Մենք եկել ենք, ներս չի թողնում: Իջիր, թագուհիս, քանի ուշ չի:
Անահիտ- Չեմ կարող, խոստացել եմ: Երկրորդ երիտասարդ տղամարդու ձայն- Խելոքացել է՞:
Անահիտ- Ու՜ր պիտի փախնի: Մի՜ քիչ էլ՝ ես:
Երրորդ երիտասարդ տղամարդու ձայն- Ան, շշմեցրու, վաղը խղճանք ինքնահավանին:
Անահիտ- Անպատկառ:
Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Երջանիկ ապուշ, առավոտյան շուտ ժամը տասներկուսին կսպասեք: Ան, այս անգամ իմ անունից եմ երգում: Փոշմանիր, թագուհի (լսվում է «Լուսնյակ գիշեր» երգը: Կրկներգը երգում են տղաներով): Անահիտ- Ես անզո՜ր եմ: Իմ բախտն իր ձեռքերում է: Դուք լա՜վն եք:
Երկրորդ երիտասարդ տղամարդու ձայն- Մեր հույսը ոստիկանությունն է:

Անահիտ- (ներքև օդային համբույր է ուղարկում: Հրաչյային) Առավոտ շուտ շուկա: Չվախենաս, հավաքած փող ունեմ: Հրաչյա- Ու՞մ համար, ինչու՞:
Անահիտ- (նստում է մահճակալին) Չեմ հասցնի: Գալու են, չէ (մատներն է ծալում):
Հրաչյա- (նստում է Անահիտի կողքին) Լսիր, դու հենց նոր Գև…դրանից ոսկիներ ընդունեցիր, համաձայնվեցիր դառնալ իր կինը: Մի քիչ հետո… կգնաս: Հարբա՞ծ ես:
Անահիտ- Ուրեմն դու՜…որ ե՜ս ամուսն… էդ հիմ…Ուրեմն չես ուզում հասկ… (ձեռքը տանում է կոշիկներին):
Հրաչյա- Չէ, (շտապում է դեպի դուռը) չանե՛ս:
Անահիտ- (կոշիկը շպրտում է: Երկրորդն է վերցնում, գնում դուրս) Ու՜ր:
Գևորգ- (ձեռքերը պարզում է) Շա՜տ ճիշտ ես անում:
Անահիտ- Իհարկե (կոշիկով հարվածում է Գևորգի գլխին, Գևորգը կծկվում է): Շատ ճիշտ (նորից է հարվածում):
Գևորգ- (փռվում է գետին) Պաշտոնական պարտակ…
Գայանե- (մոտենում է Գևորգին) Հանգավ…բախտս: Ես էլ բացում եմ, ու չի բացվում:
Գագիկ- Եկա:
Հրաչյա- Ճիշտ է: (Գագիկին) Արի, լավ բան ասեմ (Գագիկը և Անահիտը մոտենում են Հրաչյային: Հրաչյան թաքնվում է Գագիկի թիկունքում):
Գագիկ- Ան ջան, ես Գագիկն եմ, Հրաչը չեմ, Գևորը չեմ: Հիշեցի՞ր… (Հրաչյան գնում է հայելու անկյուն, ծածկվում անձրևանոցով):
Անահիտ- Նույնն ե՜ք, հեռու (կոշիկով հարվածում է Գագիկի գլխին):
Գագիկ- (չոքում է) Ան ջան, մեղք եմ (ցույց է տալիս գլխի վրա): Երկրորդը ա՜յ, այստեղ: Անահիտ- Հաճույքո՜վ: (հարվածում է նշված տեղը) Միջնորդն ու՞ր է (հայելու դարակից հողաթափեր է վերցնում, հագնում, շրջում տան մեջ):
Գագիկ- Վա՜խ: Չպաչելու համար, հաստատ (գլուխը բռնած գնում է դեպի հայելին):
Հրաչյա- (թաքստոցից) Զբաղված է (Գագիկը մտնում է սեղանի տակ):

 Գայանե- Ո՞վ քեզ խփեց, Գևո ջան: Ամեն ինչդ իրենով արեց, գլուխդ կերավ: Ես չէի կարո՞ղ: Գև ջան, թե ուղեղդ ողջ է, մտածիր, թե ի՞նչ ես անում: Կոշիկի համարն ասեմ, կհիշե՞ս, Գևոր ջան: Գլխից թու՜յլ ես, Գևո ջան: Ինձ պետք ես, Գևո ջա՜ն: (երբ Անահիտը մոտենում է, փռվում է Գևորգի վրա: Գևորգը ջղաձգվում է) Խելքի բերի: Հրո, բինտ, շա՜տ:
Հրաչյա- (շշնջոցով) Աջ դարակում: Ես էլ:
Գագիկ- Գա՜յ, ես էլ: Գայանե- (Գևորգին տանում է խոհանոց) Մնա սեղանի տակը, մինչև անցնի վտանգը: Ոսկին իրենց, ջարդած մասերդ՝ ինձ: Ու՞մ եք պետք անգլուխ, անոսկի …և այլն: Անահիտ- (գնում է ննջարան, նստում հատակին): Չե՜մ ուզում կորցնել, չե՜մ կարող, ի՞նչ անեմ, աստվա՜ծ։ (հեռախոսով զանգում է) Նար, չսպասես… Հրաչ չկա… Ջնջել եմ, ու չեմ գալու, ու էլ (Հրաչյայի վերնազգեստով աչքերն է սրբում) ինձ չես տեսնի՜… Մերոնց հետո կզանգես: Հրաչոյի նկարը կդնես հետս (հեռախոսն անջատում է, շպրտում: Երգն ավարտվում է: Լսվում են ծափեր):
Միջին տարիքի կանանց ձայներ- Ան ջան, բախտավո՜ր լինես, բարո՜վ գաս մեր բակ:
Առաջին երիտասարդ տղամարդու ձայն- Ան, ես քեզ սիրու՜մ եմ: Դու իմ իդեալն ես:

Գագիկ- (դուրս է գալիս, Հրաչյային, շշուկով) Որտե՞ ղ է…իդեալը: Լա՜վ պրծա:
Հրաչյա- Չէ, տեղդ ազատ է (շորը թողնում է տեղում, գնում ննջարան):
Գայանե- Գագ, արի բուժկետ: (Գևորգը բինտապատ գլխով նստում է բազմոցին: Գագիկը գնում է խոհանոց) Սիրեք, երգեք, ու եկեք՝ լավ չե՜մ, փրկի՜ր երկու օրով, մինչև բարիանա:
Հրաչյա- (վերնազգեստը հագնում է, պառկում մահճակալին) Լա՜վ պրծա:
Անահիտ- Հանիր, կեղտոտ է: (Հրաչյան անկողնից վայր է ընկնում, ձեռքերով գլուխը ծածկում): Վերցրու (իր ձեռքի շորը պարզում է Հրաչյային): Թող մի՜շտ լավ պրծնես: Ուրիշ գլուխներ կկոտրվեն, սրտե՜ր, կյանքե՜ր: Ոտքդ քարին չառնի: Քո արև: Հրաչյա- (փոխում է վերնազգեստը) Ան, ի՞նչ ես քեզ կորցրել: Չէի սպասում: Մեկ ուզում ես …ոսկինե… դրան, մեկ չէ: Սակարկու՞մ ես, թե՞ ինչ: Ասա, դուրս շպրտեմ: Էս թա՞ց է:
Անահիտ- Ինչու՞ եկար երգեցիր, ինչու՞, անխի՜ղճ:
Գայանեն և բինտապատված գլխով Գագիկը գալիս են, նստում սեղանիկի շուրջը:
Գևորգ- (հեռախոսը զանգում է, միացնում է) Հա …ապրեք, տղերք ջան… բա ո՜նց (անջատում է հեռախոսը): Ու՞ր է Անոս: Գայանե- Գիշերն է կրկնում: Դուրն եկավ: Տեսնենք ողջ կմնա՞նք: Թե ինչը՞ հավանեցիր: Ուրիշ չկա՞ր: Երկու անգամ էլ խե՜ղճ Հրաչի գլուխն է ջարդել, սա չհաշված:
Գևորգ- Տեսնում ես, երկու՜ անգամ: Վա՜խ: Էս ի՜նչ վերք է մեր գործում: Ոսկիների հարցը պարզենք: Համ էլ սիրում եմ: Կկանչե՞ս: Ինձ չի կարելի: Գործի պետք է գնամ, որ պատմեմ, որ պայթեն: Պայուսակ կառնեմ: Վա՜խ:
Գայանե- Պայուսակ Անոյիդ կառնես: Ավտոյի գույնին ու երկաթից բռնիչով:
Գևորգ- Բա ի՞նչ:
Գայանե- Ինձ կդարձնե՞ս սիրուհիդ:
Գևորգ- Կասկածու՞մ ես: Քո եղունգի վրա ավելի շատ փող եմ ծախսելու, քան՝ իր: Սպիտակ բինտ թափահարիր, օրենք է, մե՜ղք ես: Ասա, լացու՜մ էր:
Գայանե- (ննջարանի դուռը ծեծում է, ներս մտնում, մոտենում մահճակալին) Վա՜յ:
Հրաչյա- (Գայանեին) Ի՞նչ կա:
Գայանե- Հո չխանգարեցի՞: Ան, Գևոն …էլ է լացում:
Անահիտ- Ի՞նձ ինչ:
Գայանե- Մատանին…էէէ, քեզ է ուզում: Որ ամուսնանա: Անահիտ- Ախ հա, մատանին: Գալիս եմ:

Գայանե- (դուրս է գալիս ննջարանից, Գևորգին) Նվերն ուզեմ: Գևորգ- Ո՞նց էր…հը՜մ:
Գայանե- Բավարար… ված, երկու տղամարդ խաղացնող կնոջ: Անահիտ- (Հրաչյային) Ասելու բան չունե՞ս, գնում եմ:
Հրաչյա- Կանչում է, ու գնում ես: Հիշում ե՞ս, կատակում էինք, որ իբր հարուստի հետ հաշվարկով ամուսնությունն ավելի ամուր է լինում, քան ուսանողի հետ սիրելով:
Անահիտ- (փակում է պատուհանը, վրա բերում վարագույրները) Սրանից հետո ուրիշինն եմ: Կուզենաս հետս խոսել, իրենից թույլտվություն կվերցնես, հասկացա՞ր:
Հրաչյա- Ումի՞ց:
Անահիտ- Գագիկ էր, ի՜նչ էր: Ի՞նչ կարևոր է: Խոսքը քո մասին է: Չե՞ս հասկանում:
Հրաչյա- Հետո չի լինի: Մենք տարբեր բուհերում ենք: Դժվար իրար տեսնենք:
Անահիտ- Ես էլ դա եմ ուզում: Չե՞ս հասկանում, չե՞ս հասկանում: (գնում է սենյակ: Հրաչյան մոտենում է դռանը) Գագ, ինձ տուն տար:
Հրաչյա- (ինքն իրեն) Ո՞նց եմ բարևելու… բայց կբարևե՞ս, Ան: Գագիկ– Ե՞ս: (պարի շարժումներով, ինքն իրեն) Զգում էի՜: Ուղի՜ղ իմ տուն:
Անահիտ- Հա, գնում ենք: Տաքսու փող ունեմ, չմտածես:
(շարունակելի)
Создано 09.05.19 12:18
© Все права защищены
94