Ու նորից նույնը,
թեև չեմ կարմրում…
էս ինչ եմ դարձել։
բայց ես ինչ անեմ,
որ չեմ հասկանում
պայմանականությունները։
բայց քեզ ո՞նց ասեմ,
որ փոշմանել եմ։
չփորձե՞մ նորից բարևել- անցնել,
իբր հենց այնպես, ծանոթ ենք էլի,
մի բարևի չափ։
ինչ էլ որ լինի, հանկարծ չներես,
ներելու բան չէր,
թե չէ՝ կորած եմ,
թե չէ՝ կորած ես։