Литературный портал

Автор поста

Տուն արի (2)

Երրորդ մաս
Գևորգ- (դռնից գնում է առաջ: Քաղաքացիական հագուստով է, գլխարկը սպայական) Ու՞ր է աղունիկս:
Գայանե- (թքով աչքերն է թրջում) Գև, հետո կլացեմ, նոր եմ քսվել:
Գևորգ- Վաղը պատմեմ, պայթեն: Լա՜վ եղավ: Էս ի՞նչ է: Ո՞վ է զույգդ, խառնեմ իրար:
Հրաչյա- (Գևորգին հրում է) Ո՞նց:
Գևորգ- (Հրաչյային) Ի՞նչ:
Գայան- Հրո ջան, անշառ է: Խոսելուն չնայես:
Գևորգ- (Հրաչյային) Ախպեր, ձեն չհանե՞նք, որ իմանաք խոսել գիտենք: Ես Գևորն եմ:
Հրաչյա- Գևո, խելոք: Չարացած եմ (նստում է ննջարանի կողմի բազկաթոռին):
Գևորգ- Խելոք եմ, բա ու՞ր են երգը, պարը: Ծնու՞նդ է: (Գագիկին) Գևոր:
Գագիկ- (Գևորգի ձեռքը սեղմում է) Գագիկ, ուսանող: Պարտք, խախտում չունեմ:
Գևորգ- Կպարզենք: Լա՞վ ասեցի:
Անահիտ- Այսօր սիրալիրության և իրար ներելու օրն է (բոլորին ծաղիկ է բաժանում):
Գայանե- (Անահիտին) Վայ, ի՜նչ լավ օր է: Արի իրար ներենք: Անահիտ- (Գայանեին) Դու հաստատ անմեղ ես, կրքի փյունիկ: Գայանե- Լավ էր: Շոու բիզնես կտանեմ: (համբուրվում է Անահիտի հետ) Գև ջա՜ն, ների՜ր (Գևորգի հետ համբուրվում է): Գագիկ- Իրար պաչելու օր է՞: (համբուրում է Անահիտին) Էլի ներե՞նք:
Գևորգ- (Գագիկին) Հո՜պ, հերթս (համբուրում է Անահիտին, առանձին): Քաղց՜ր կտոր ես: Քո խաթեր երեք գործ կփակեմ: Անահիտ- (Գևորգին, առանձին) Ապրես, բայց ես ավելին արժեմ: Գևորգ- (Անահիտին, առանձին) Ար… ժե՜ս, գեղեցկուհի (հաճախակի նայում է Անահիտին):
Գայանե- (համբուրում է Հրաչյային, կսմթում) Ներվա՜ծ ես: էլ չանե՜ս:
Անահիտ- (Հրաչյային) Մենք ներելու բան չունե՞նք:
Հրաչյա- (Անահիտին) Ներվա՜ծ ես: Պետք է ներողությու՞ն խնդրեմ:
Անահիտ- Այդ դեպքում ոչ ոք՝ ոչ ոքի:
Գայանե- (Հրաչյային) Բա Անոյին չե՞ս համբուրում:
Հրաչյա- Որ մտնեմ կրնկի տա՞ կ: Հատուկ օրեր կմոգոնի, որ մշակի: Մտքինը…
Անահիտ- Մտքիս քեֆ է (դատարկում բաժակը, երգ միացնում): Գայանե- Ան ջան, խմու՞մ ես:
Անահիտ- Հա, կյանքի դառնությունից: Պարու՜մ ենք:
Պարում են: Գևորգը պարում է անսովոր շարժումներով: Պարը վերջանում է: Գևորգն Անահիտի ականջին շշնջում է, սա ծիծաղում է: Հրաչյան նստում է ննջարանի կողմի Բազկաթոռին, Անահիտը` հայելու կողմի: Մյուսները բազմոցին: Գագիկը խոհանոցից աթոռ է բերում, նստում Անահիտի կողքին: Գևորգ- Որպես չուսանող, գնամ, գամ: Աչքիս խմիչքը քիչ է: Հրաչյա- Պետք չի:
Գագիկ- Չի խանգարի: Հետաքրքիր կնստենք:
Գևորգ- Գնացի (գնում է դուրս):
Գագիկ- Թող բերի, փողերը չպրծան:
Հրաչյա- Հազար դրամի կբերեն, տաս հազարի կգոռգոռան, հիսուն հազարի պրոբլեմ կստեղծեն, հարյուր հազարով հետքերը չես մաքրի:
Անահիտ- (Հրաչյային) Բա ինչու՞ ես տուն թողնում, գիտուն: Հրաչյա- (Անահիտին) Որ օրն անցնի: Ասեցի, մի արի:
Գայանե- Սամոյի կլիպը նայե՞նք: Անտեղ իմ կրծքերը երգի հետ էֆեկտ են ստեղծում:
Գագիկ- (Գայանեին) Ես միացնեմ երգը, դու էֆեկտը:
Լսվում է դռան զանգի ձայն: Դուռը բացում է Անահիտը: Կարինե- (ներս է մտնում) Ան ջան, ապրես, որ կանչեցիր: Կարոտել էի:
Անահիտ- (համբուրվում է Կարինեի հետ) Հրաչոյի ընկ… ծանոթներն են: (բարձրաձայն) դասընկերուհիս՝ Կարինե, երազանքների աշխարհի դքսուհի (գնում է խոհանոց):
Կարինե- (պայուսակը դնում է հայելու մոտ) Ես Կառան եմ, ինետում հասցե ունե՞ք:
Գագիկ- Չարեցի թաղ, Ծերենցի փողոց, Խնձորենց շենք, Շլորենց Գագուլ:
Կարինե- Ան ջան, էս ի՜նչ տխուր ֆորում է (գնում է խոհանոց): Գայանե- Արվեստագետ պետք չի՞: Զառայի կլիպում իմ ոտքերը գլխավոր դերում են:
Գագիկ- (Գայանեին, առանձին) Կարո՞ղ եմ տեսնել գլխավոր դերակատարին:
Գայանե- (Գագիկին) Ի՞նչ թեմայով: Հարցե՞ր ես տալու:
Գագիկ- Այո, կլիպի համար: Ֆոտոգենի՞կ են:
Գայանե- (Գագիկի ականջին) Միա՜յն կծանոթացնեմ:
Գագիկ- (Գայանեին, առանձին) Սիրում ե՜մ: Պայուսակ կառնեմ կոկորդիլոսի կաշվից:
Գայանե- (առանձին) Խոստում պետք չի: Փողը տուր: Ուսանող չե՞ս:
Անահիտ- (մոտենում է Գագիկին) Չմոռանաս (հեռանում է): Գագիկ- (Գայանեին) Ի՞նչքան:
Գայանե- (Գագիկին, առանձին) Երեսուն հազար երկու, չէ իննը հարյուր դրամ:
Գագիկ- (Գայանեին, առանձին) Իսկ հորթի կաշվի՞ց:
Գայանե- Սերդ սուտ է, հա՞: Հորթի կաշվից իրեն (ակնարկում է Անահիտին) կտաս, որ ունես, բայց ինձ ես կպել:
Գագիկ- Բայց կոկորդիլոսի կաշվին չեն հավատա:
Գայանե- Ոչինչ: Կոկորդիլոսի կաշվից պայուսակով աղջկան կհավատան:
Գևորգ- (մտնում է ներս, ձեռքին տոպրակներ) Բարի քեռին բարի՜ք բերեց:
Հրաչյա- (Գևորգին) Հիմա դուրս կշպրտեմ:
Գևորգ- (Հրաչյային) Շա՜տ նեղացկոտ ես: Հո մարդ չմեռա՞վ անմեղ սխալից:
Անահիտ- Սխալի համար ներողություն են խնդրում: Թե չէ կյանքը կդառնանա, սիրելիները կբաժանվեն:
Գևորգ- Չհասկացա, թե ինչի համար, բայց՝ կներեք:
Հրաչյա- Գթասիրտ ուսուցչուհի, անմեղսունակ աշակերտ, ախտածին պատասխան:
Գայանե- (Գագիկին) Տես, ի՜նչ տղա է: Ուտող խմող, ասող, խոսո՜ղ: Արվեստագե՜տ:
Գագիկ- (Գայանեին, առանձին) Ինձ մի լքիր, չդառնամ լքված նավագանգիստ:
Գայանե- (Գագիկին, առանձին) Դե այնպես արա, որ նավը չերազի ուրիշ նավահանգիստ:
Անահիտը և Կարինեն խոհանոցից սպասք են բերում: Գևորգը հայելու մոտ է:
Գագիկ- (առանձին) Մնա՜, որ քո նավը սպասարկեմ:
Գայանե- (Գագիկին, լսելի) Ինձ էլի են կանչում: Գնամ համեմատեմ: Փարոսի լույսը չհանգցնես: (գնում է Գևորգի մոտ): Կարինե- Ան, ո՞վ է այդ դաժան պրագմատիկը:
Անահիտ- Անոփոխարինիչն է: Ինձ չկարոտելու համար է: Գագիկն էլ պրակտիկանտ է:
Կարինե- Կոնֆլիկտն ու գործող անձինք կան: Մնաց լարված սյուժեն բարի ավարտով:
Հրաչյա- Կոնֆլիկտ չկա: Սա կանացի ֆանտազիայի ծնած հոգեցունց վեպ չի, կյանք է:
Գևորգ- (Գայանեին, առանձին) Համաներումը զույգը ունի՞: Գայանե- (Գևորգին) Չհասկացա, բայց կատաղի է:
Գևորգ- (առանձին) Հա՞: Դրանց զբաղեցրու, համաներման հետ զբաղվեմ: Բայց տես, հա՜:
Գայանե- (առանձին) Հիշում եմ, հենց հասնի փորիս:
Գևորգ- Չէ, ավելի նախօրոք (գլխարկը կախում է կախիչից): Գայանե- (առանձին) Սրանք նո՜ր նո՜ր ձեռ են բռնում:
Անահիտը նստում է հայելու կողմի բազկաթոռին: Մյուսները բազմոցին: Գագիկը Անահիտի կողքին, Կարինեն`Հրաչյայի: Գևորգը նստում է աթոռին, Անահիտի կողքին:
Գայանե- (Գագիկին) Հուզեցիր խոստումներով, ու լռեցիր: Անսի՜րտ խոստումնալիք:
Գագիկ- Գայ, կշռեցի սերս, խոստումներս, ու փողերս: Երևի լացեմ:
Գայանե- Կմոտենաս, երբ կծիծաղես: Որ հավատամ:
Գևորգ- (Անահիտին, առանձին) Սիրունս, հույսերս ե՞րբ քննարկենք:
Անահիտ- (Գևորգին, առանձին, ծիծաղելով) Առիթի դեպքում: Գևորգ- (առանձին) Էդպես հոգին ալեկոծում եք, ու՝ զարմանում, ինչու՞ ես վրա քշում:
Անահիտ- …Խոտորնակին՝ խոտորնակ:
Գևորգ- Հայերեն ո՞նց կլինի (Անահիտը ծիծաղում է):
Հրաչյա- (Կարինեին) Բեր քեզ հաճոյանամ, հրճվանքի ճիգեր ճառագելով:
Կարինե- (Հրաչյային) Հարգանք: Սայթ ունե՞ք, շփվելու համար: Հրաչյա- (ակնարկում է ննջարանը) Ճոխ մահիճ, պատշաճ ոճով, ճաշակով:
Կարինե- Իսկ առանց ճարտար ու ճոռոմ ճռվողյունի՞ (ծիծաղում են):
Հրաչյա- Ճեպեցի՜նք (Կարինեն նայում է համակարգչին): Քիչ հետո, մենակ եմ:
Գևորգը սեղանին է շպրտում թանկարժեք սիգարետի տուփը և թանկարժեք հեռախոսը:
Հրաչյա- (Գևորգին) Այս տանը նորմալ մարդիկ հարցնում են, ու՝ չեն ծխում: Վերցրու:
Գևորգ- Թող նայեն: Խանգարու՞մ են:
Հրաչյա- (Գևորգին) Հա, վերցրու:
Գևորգ- Ինչո՞վ, որ չունե՞ս:
Հրաչյա- (Գևորգին) Տուփը կմտցնեմ բերանդ, հեռախոսով կծամես:
Գևորգ- (պարզում է հեռախոսը) Ուզում ես զանգե՞լ:
Կարինե- (Գևորգին) Այս տանը չեն պարծենում, առավել ևս՝ լկտիությամբ: Պահիր:
Գևորգ- (տուփը և հեռախոսը վերցնում է) Հայերեն ասեք, էլի: (կանգնում է) Սիրունիկ Անոյի կենացը, որ քեֆ անելու պատճառ ստեղծեց: Ինչ լա՜վ տեղ է:
Բաժակները խփում են իրար, խմում: Հրաչյան չի մասնակցում:
Անահիտ- (Հրաչյային) Իմ ընկերն ինձ բան չունի՞ ասելու: Հրաչյա- (Անահիտին) Բայց կլսե՞ս: Նոր ընկերներիդ սիրունի՜կ խոսքը չի շեղի՞:
Անահիտ- Հիշիր, մի՜շտ քո ձայնն է սպասված, ընկերս դու ես: Սա իմ առաջին երեկոն է:
Հրաչյա- Չի՜ զգացվում, շնորհավորհու՜մ եմ:
Անահիտ- (բաժակը դատարկում է) Որ քեզ հասկանամ: Կարինե- Ան, խմու՞մ ես: Ուրիշ նորություն ունե՞ս:
Անահիտ- Կլինի: Պարենք:
Կարինեն մոտենում է համակարգչին, երաժշտություն միացնում:
Գևորգ- (մոտենում է Անահիտին) Միշտ շարքում, հույսի գրկում (պարում են):
Գագիկ- (մոտենում է Կարինեին) Կարելի՞ է իմ սիրտը ձեզ նվիրել:
Կարինե- Կարելի է: Տար խոհանոց, դիր եռացող ջրի մեջ, գնա: Գագիկը նստում է Գայանեի կողքին: Հրաչյան աթոռ է վերցնում, գնում Կարինեի մոտ:
Գևորգ- (պարելով) Քաղցր, նպատակս կհարգե՞ս:
Անահիտ- Ի՞նչ նպատակով:
Գևորգ- Մոտիկանալու: (ինքն իրեն) Պատմեմ, կպայթեն: Միամի՜տ է:
Անահիտ- Ըստ ժամանակի, և Ձեր…քո վարքի:
Հրաչյա- (Կարինեին) Երաժշտությունը քեզ է երգում, ու ինձ շեղում:
Կարինե- (Հրաչյային) Ինչու՞ այդպես միանգամից:
Հրաչյա- (՚շոյում է Կարինեի ձեռքը) Ուզում ենք, ու մտքով՝ գրկվում, վախով՝ զրկվում:
Կարինե- (ձեռքն ազատում է) Դրա համար չեմ եկել: Չէի սպասում:
Հրաչյա- Պայմաններն են (ակնարկում է ննջարանը) սպասում, որ սպասարկեն:
Գևորգ- (Գայանեին, որին Գագիկը շոյում է) Ի՞նչ է անում, Գայ: Գայանե- (Գևորգին) Չափում է: Կլիպի համար է (Գագիկի հետ գնում են խոհանոց):
Գևորգ- Ասա չափը չանցնի: (Անահիտի ականջին շշնջում է: Անահիտը ծիծաղում է):
Հրաչյա- (լսելի) Ամեն հիմար խոսքից կծիծաղի, որ բարկացնի: Կարինե- (Անահիտին) Ինչ՞ն էր ծիծաղելի, Ան:
Անահիտ- (Կարինեին) Լիրիկա ենք քննարկում:
Կարինե- (Անահիտին նշան է անում) Հուսով եմ, միայն քննարկում եք:
Անահիտ- (ծիծաղում է, Կարինեին) Ըստ նյութի գրավչության և հուսալիության:
Կարինե- (Հրաչյային) Ընկերուհուս խանդում եք, ինձ անկողին ակնարկում: Որ ի՞նչ:
Հրաչյա- Ամեն իրավիճակում էլ մենք դեր ունենք: Եթե ըմբռնենք, ավելի հեշտ կապրենք:
Կարինե- Եվ ի՞նչ: Ես վազեմ ննջարան, իսկ ընկերուհիս լուռ հնազանդվի՞:
Հրաչյա- Առաջարկիր, քննարկենք: Իսկ ընկերուհիդ տխուր և հնաոճ մարդ է:
Կարինե- Նա գանձ է: Կյանքը միայն պահը չի: Կան համատեղ անցյալ, հարգանք, հույս:
Հրաչյա- Դրանք խեղճերի ծածկվելու համար են: Ես լիարժեք մարդ եմ առանց բարդույթների: Մեզ թողած, զբաղվում ենք պարտականություններով, ու՝ պառավում:
Կարինե- Կյանք, առանց անցյալի: Խե՜ղճ Անո: Թե սանձեց, աստվածուհի ես կոչում:
Հրաչյա- Ի՞նձ սանձել: Անահիտ աստվածուհի եղել է, բայց մոռացվել:
Կարինե- Իսկ եթե Անոն ապրի քո սկզբունքներով:
Հրաչյա- Հնարավ… Ոչինչ չես անի: Կյանքը մնում է կյանք: Կարինե- Ափոս, որ հիմարը կրակը կմտնի, բայց քեզ ցավ չի չպատճառի:
Հրաչյա- Ասում եմ, տխուր և հնաոճ: Եթե չբարկացնես (շփում է իր գլուխը, ծիծաղում):
Երաժշտությունը վերջանում է: Պարողները նստումեն: Անահիտ- (Գագիկին, որ գալիս է խոհանոցից: Առանձին) Չե՞ս ուզում համեմատե՜լ:
Գագիկ- (Գայանեին) Հարցաքննելու եմ, հա՜ (պարում է Անահիտի հետ): Երկու յար ունեմ, երկուսն էլ աննմա՜ն: Որի՞ն սիրեմ, որ չնեղանա՜ն:
Գայանեն պայուսակից խաղաքարտեր է հանում: Գևորգը նրան պարի է հրավիրում:
Գագիկ- (հեռախոսը զանգում է, բացում է, կարդում) «Լկտին ես, հա՜: Աֆրոդիտե»:
Գայանե- (Գագիկին) Ես չեմ: Գևորին եմ ուղարկել: Քո համարը չգիտեմ, նոր ջնջեցի:
Գևորգ- Ճիշտ է, լկտին ես եմ: Ինքն ինձ է սիրում:
Գագիկ- Գիտեմ՝ ով է (ժպտում է Անահիտին):
Անահիտ- (Գագիկին) Այսօր՝ երևի: Դրա՞ն ես սիրում, դավաճան: Գագիկ- Քեզ էլ.. Որ բարի լինեիր իր պե՜ս: Գեղեցկուհի՜ է պետք: Անահիտ- Աչքերով տնտղե՞լ ես ինձ, անամոթ:
Գագիկ- Կարելի՞ է, իմ սեր:
Անահիտ- (Գագիկին) Միայն քեզ: Այդպես չնայես, հուզվում եմ: Գայանե- Գև, չհանվե՞մ, գեղեցկության մրցույթ անցկացնեմ: Սրանք սսկվեն:
Գևորգ- (Գայանեին) Ճիշտ է: Լա՜վ խմացնենք, որ իրենք էլ հանվեն: Երկրորդը դու ես:
Գայանե- Ախր ես ով, սրանք՝ ով: Բա բնական հմա՜յքը, փո՜րձը: Գևորգ- Չի կարելի: Պաշտոնական դիրքի չարաշահում է: Երկրորդ տեղը վա՞տ է:
Կարինե- (Հրաչյային) Մեր զրույցը որտե՞ղ ընդհատվեց:
Հրաչյա- (Կարինեին) Ուզում ես համբուրվել, ամաչում ես: Կարին- Սրանց կորցրու, մնանք երեքով: Անոյիս կարոտել եմ: Հրաչյա- Դու ես խանգարում: Առաջարկում եմ լուրջ զրույց սուրճի շուրջ:
Կարինե- Սրանք ի՞նչ կապ ունեն: Երեքով հաճելի կլինի:
Հրաչյա- Հին կապ է, շեղման բնույթի: Լա՜վ բան եմ ասելու, բայց առանձին:
Կարինե- (Անահիտին գաղտնի նշան է ուղարկում: Հրաչյային) Եթե այստեղ ասես, չե՞մ հուզվի:
Անահիտ- (պարը վերջացնում է: Հրաչյային) Կես ժամից կգամ: Կար, չթողնես տխրի (Հրաչյայի համար աննկատ գնում է ննջարան):
Հրաչյա- (Կարինեին) Խանգարիչը գնաց: Հիմա ննջարան, սուրճն էլ՝ երեքով: Կգա՞ս:
Կարինե- (Հրաչյային) Եթե այդքան համառ ես ու անկեղծ, անմե՜ղ խնդրանք ունեմ:
Հրաչյա- Ընկերուհուս ընկերուհու համար ամե՜ն ինչ կանեմ: Կարինե- Տրամադրվելուս օգնում է ձիու խրխնջոցը: Չես փոշմանի: Ասեղով էլ թույլ ծակում եմ ու տրամադրում: Փորձե՞լ ես:
Հրաչյա- Չեմ համբերում: Արդեն ձի եմ: Ծակիր:
 Կարինե- Այնտեղ: Եթե տրամադրես, քո՜նն եմ: Սա յուրացրու, արի (մատով հարվածում է Հրաչյայի քթին, գնում խոհանոց): Հրաչյա- (ձեռքը քթին) Իմ ամենաակտիվ օրգանը:
Ննջարանում Անահիտը լույսն անջատում է: Հրաչյան գնում է ննջարան: Կարինեն վերադառնում է համակարգչի մոտ:
Հրաչյա- (դուռը փակում է) Ու՞ր ես: Վա՜խ:
Անահիտ- (շշնջոցով) Հա:
Հրաչյա- Շուտ արա, գիժ է, չիմանա: Վա՜խ, էդ ասե՞ղ է, թե՞ մախաթ:
Անահիտ- (շշնջոցով) Հա:
Հրաչյա- Բա ու՞ր ես: Վա՜խ, վա՜խ: Մե՜ղք ես… եմ:
Անահիտ- (շշնջոցով) Չէ:
Հրաչյա- Լավ, լսիր: (թույլ խրխնջում է) Լա՜վ էր: (համբուրվում են) Քաղց՜ր ես… Վա՜խ:
Անահիտ- Գիտեմ: Անամոթ:
Հրաչյա- Բայց …վա՜խ, վա՜խ:
Անահիտ- Հիշեցիր, որ գիժ եմ, իս՞կ քո խոսքերը: Տրտինգ էլ կտա՞ս: Ինչու՞ չիմանամ:
Հրաչյա- Ինչքա՜ն հիմար եմ: Որպես տուժած… Գի՜ժ:
Անահիտ- Ընկերուհու հետ: Քեզ դաս տալն անօգուտ է: Ի՞նչ ես ուզում հասկացնել:
Հրաչյա- Ապրում եմ առանց հասկացնելու, առանց պահանջելու …սսուս, կարոտել էի:
Անահիտ- Ասելու ուրիշ բան չունե՞ս, անխիղճ:
Հրաչյա- Ունեմ: Կյանքս չթունավորես (դուրս է գնում):
Անահիտ- …Չեմ թունավորի (գնում է հայելու մոտ):

Չորրորդ մաս
Կարինե- Ինձ թվա՞ց, թե էշի ձայն լսվեց:
Գագիկ- Ես էլ: Գոմը հիշեցի:
Հրաչյա- (Կարինեին) Շանթարգել, նկարագրեմ վարք՞ս, թե վարգ՞ս:
Կարինե- (Հրաչյային) Ինչու՞ մաս մաս: Թող հավաքվեն: Ենթատեքստը գոնե հասկացա՞ր:
Հրաչյա- Կարդացի, այդքան էլ էշ չեմ, բայց՝ չհասկացա: (ծիծաղում են: Գայանեին) Բախտս բաց արա, քրմուհի: Ի՞նչ եմ անելու, քանի՞ ոտով:
Գագիկ- (մոտենում է Անահիտին, առանձին) Ես քեզ էլի սիրում եմ, Ան:
Անահիտ- (Գագիկին, առանձին)Մեկ ես, մեկ՝ Գայանը: Մեղք չե՞մ, սրտակեր:
Գագիկ- (առանձին) Հրաչին շփոթեցնելու համար: Ընկերս է, չէ՞: Անահիտ- (առանձին) Էլ չե՜մ դիմանում: Հենց լույսն անջատեմ, կգաս ննջարան:
Գագիկ- Կգժվե՜մ (պարի շարժումներով): Ի՞նչ ենք անելու: Անահիտ- (առանձին) Մթության մեջ անձայն ու ռոմանտիկ: Իմ օծանելիքն էլ (օծանելիք է ցանում Գագիկի վրա), որ շուտ գտնես…եմ:
Գագիկ- (առանձին) Անկյունում փորձե՞նք, որ չշփոթվեմ: Անահիտ- (շշնջում է) Գնա նստի՜ր: Ես կասեմ (Գագիկը նստում է): Գևորգ- (պարը վերջացնում է: Անահիտին) Կպարե՞ս, գեղեցկուհի:
Անահիտ- (Գևորգին) Եթե տրամադրությունս չի պարում, չեմ կարող:
Գևորգ- (Անահիտին, առանձին) Տրամադրությունդ ինձ տրամադրիր: Սերս գժվել է, օգնիր:
Անահիտ-(Գևորգին, առանձին) Ինչով կարող եմ: Ընկերուհուս ընկերոջ համար ամեն ինչ կանեմ:
Գևորգ- (առանձին) Ի՜նչ հուզիչ էր: Էլի ասա, մի տեսակ եղա: Անահիտ- (առանձին) Վախենու՜մ եմ: Խնդրանք ունեմ:
Գևորգ- (առանձին) Խոսքիս տերն եմ: Բայց բանակի պես ասա, որ չխառնեմ:
Անահիտ- (առանձին) Լույսը տաս րոպեով կանջատեմ: Ննջարանում կապացուցես:
Գևորգ- (առանձին) Իմ սեր: Հարցե՞ր ես տալու:
Անահիտ- (առանձին) Հարցե՞ր… կողքիդ կանգնելն արդեն իմ անարգանքն է: Ի՞նչ հարց:
Գևորգ- (առանձին) Ինչ բառե՜ր: Իմ համար էլ է կյանք: (ինքն իրեն) Սիրահարվե՜լ է:
Անահիտ- (առանձին) Քնքուշ ու անձայն: (օծանելիք է ցանում Գևորգի վրա) Որ գտնենք:
Գևորգ- (առանձին) Սիրտս փախավ: Փորձե՞նք անկյունում, որ հիշողությունս միանա:
Անահիտ- (առանձին) Ինձ չի կարելի: Կհուզվեմ: Գնա:
Գևորգ- (նստում է աթոռին, անորոշ ձայներ հանում: Ինքն իրեն) Վաղը կպայթեն:
Գայանե- (Հրաչյային) Բախտիդ տեր եղիր: Քեզ համար ճրագ են վառել, դու փշերի մեջ ես բախտ փնտրում, կատվի աչքերի լույսով տարված (Հրաչյան գնում է Կարինեի մոտ): Ճրագիդ տեր եղիր:
Անահիտ- Քմահաճույքներս գժվել են: Պետք է առանձնանամ խոհերիս հետ մթության մեջ: Հինգ րոպեով լույսերն անջատում եմ: Չի՞ խանգարի:
Գագիկ, Գևորգ- Չէ, չէ: Ավելի լավ է՝ տաս:
Անահիտ- Խնդրում եմ: Լույսը ես եմ անջատում, ես՝ միացնում: Գագիկ, խոհանոցի դուռը (Գագիկը դուռը ծածկում է): Կարինե, դա էլ (Կարինեն անջատում է էկրանի լույսը):
Գագիկ, Գևորգ- Ճիշտ է, չխանգարեք:
Անահիտը լույսն անջատում է: Լսվում է դռան բացվելու և փակվելու թույլ ձայն, հետո՝ գոռոց: Անահիտը լույսը միացնում է: Ննջարանից դուրս են գալիս Գագիկը և Գևորգը:
Գագիկ- (ննջարանի պատի մոտ, բերանը բռնած) Վա՜խ բերան՜ս, առաջին պաչ՜ս…
Գևորգ- (բաղնիքի պատի մոտ, բերանը բռնած) Վա՜խ բերան՜ս… բա որ իմանա՜ն…
Գայանե- Ե՞րբ հասան այնտեղ, ինչի՞ համար:
Կարինե- Սատանան ո՞նց արեց:
Հրաչյա- Վտանգն զգում եմ, բայց չեմ տեսնում:
Անահիտ- Տղամարդ՞ն էլ ողբա: Խե՜ղճ կանայք:
Գագիկը և Գևորգը ոչ ոքի չեն նայում: Հերթով վազում են բաղնիք:
Հրաչյա- Այս տանը ոգի կա, այսօր էլ մոմ չեմ վառել: Երկու անգամ գլուխս ջարդել է:
Անահիտ- Մե՜կ, էն մեկը հաշիվ չի՜:
Հրաչյա- Գնացել են թաքուն խմելու, և ոգին գինին քացախ է դարձրել:
Գագիկ- Երանի չէ՜ր: Էլ չեմ պաչելու՜:
Գևորգ- Երանի չէ՜ր: Ո՜նց էի տրամադրվե՜լ:
Անահիտ- Չար ոգին ցույց է տվել իրենց հոգու կեղտն, ու սարսռել են:
Գագիկ- Երանի չէ՜ր: Ստուգելու ե՜մ:
Գևորգ- Երանի չէ՜ր: Բա որ ասեն, ցույց տու՜ր:
Անահիտ- Աղաչեցի, չշարժվել, չաղմկել: Ինձ համար շա՜տ կարևոր է: Անջատե՞մ:
Հրաչյա- Չէ: Մեղք են անկոչ հյուրերը, դուրս շպրտեմ:
Անահիտ- Գևորգ, օրենքի մարդ ես: Հանգստի իրավունք չունե՞մ: Գևորգ- Չեմ հիշում որտեղ, բայց լսել ե՜մ: Չգիտեմ որտեղ, բայց ունե՜ս։ Չխանգարե՜ք:
Անահիտ- Լռեք: Ոգին այստեղ է: (շշնջալով) Գայ, արի, ասեմ: Գայանե- Գնացի: Ձեր ոգին ձեզ մնա: Դողում եմ:
 Գևորգ- Գայ, մեղք ես, հետդ գամ (ինքն իրեն): Գայից լավը չկա: Սրանք գի՜ժ են:
Գագիկ- Հրաչ, հետո կգամ (եռյակը մոտենում է մուտքի դռանը): Անահիտ- (Կարինեին, առանձին) Կար, կհրավիրե՞ս «Անահիտ» սրճարան: Փող կա, հը՞:
Կարինե- Ապրես: Հաշվիր այնտեղ ենք: Նոր բան չհորինես: Անահիտ- (Կարինեին) Գտիր իմ անունով երգը, չեմ դիմանում: Կարինեն միացնում է երաժշտությունը: Ահահիտը Հրաչյային պարի է հրավիրում: Պարում են: Հրաչյան չի կարողանում հարմարվել Անահիտի պարի ռիթմին: Գևորգ- (ինքն իրեն) Չի ուզում, որ գնամ:
Գագիկ- (ինքն իրեն) Հետ է կանչում: Նեղացել է:
Գայանե- (ինքն իրեն) Լա՜վն է շան աղջիկը:
Պարը վերջանում է: Անահիտը գնում է բաղնիք: Հրաչյան նստում է իրտեղը:
Կարինե- Հրաչ, դու քա՞ր ես, թե՞ խուլ: Խեղճը սեր է գոռում: Հրաչյա- Խուլ չեմ: Հենց մոտենում եմ, մատն է պարզում` «Մատանին դիր, հետո»:
Կարինե- Կարոտել էի:
Գևորգ- Մատանի՞: Մի բան էլ ավել կտամ: Գայ, չենք գնում: Հո չմեռա՞նք:
Ահահիտ- (դուրս է թռչում բաղնիքից) Կար, պատրաստվե՞մ: (Հրաչյան զարմացած է):
Կարինե- Հետո: (Հրաչյային) Երեքով գնանք սրճարան: Ինձ համար շա՜տ կարևոր է:
Հրաչյա- (Կարինեին, առանձին) Փող չունեմ: Ինձ մի դիր անհարմար վիճակի մեջ:
Կարինե- (Հրաչյային, առանձին) Կարևոր չի: Մեկի մասին ձեր կարծիքը կարևոր է: Աղաչու՜մ եմ:
Գայանե- Մենք էլ չենք վախենում, մի քիչ էլ մնանք (Հրաչյան ուզում է խոսել):
Անահիտ- Հնարավոր չի, մենք տեղ ենք գնում: Չէ՞, Հրաչո: Հրաչյա- Չէ, ուրիշ օր: Գագիկը Գայանեն ու Գևորգը մոտենում են սեղանին: Կարինե- Ան, չես փոխվի: Անահիտ- Երևի: Բայց այդ ոգուն կկորցնեմ: Գայ, խոհանոցից քացախ բեր: (Գայանեն գնում է խոհանոց: Հայելու մոտից թել է վերցնում) Նոր բաժակներով: Ուժեղը:
Հրաչյա- Բաժակներն ափսոս են:
Անահիտ- Ոգին կորցնելիս չպետք է ափսոսալ: Ուրիշ հիմարիկներ կնվիրեն ուրիշ տոներին: (Գայանեն բերում է բաժակները): Մթանը մարմին է փնտրելու: (բաժակ է տալիս Կարինեին, շշուկով) Հենց զգաս, կգոռաս՝ ոգի, չքվիր…
Կարինե- (բաժակը վերցնում է) Գիժ, դողացի:
Անահիտ- (Հրաչյային, շշուկով) Քացախը շփում ենք վրան, ու բաժակը՝ գլխին (բաժակը շարժում է: Հրաչյան պաշտպանվում է): Վախեցած ոգին այսպես կվախենա, ու կփախչի:
Հրաչյա- (վերցնում է բաժակը) Վախս բռնողի ու ոգու կենացը: Որ էլ չվախենամ:
Անահիտ- (մոտենում է Գագիկին, ձեռքը թաքուն շոյում, բաժակ տալիս, առանձին) Տաս հաշվին կմտնես ներս: Կհալվե՜նք: (Գևորգին է բաժակ տալիս, ձեռքը թաքուն շոյում, առանձին) Ի՜նչ լավ է, որ այստեղ ես: Տաս հաշվին կմտնես ներս: Չխառնես: Գայ, վերցրու: (Գայանեն վերցնում է բաժակը: Գայանեի աջ ուսին թել է դնում) Կար, կհաշվես մինչև տասներեքը: Եթե ձեզ դիպչեն, ուրեմն ոգին է: Չվախենա՜ք: (լույսն անջատում է) Հիշեք, նա թել է թողնում ձա… աջ ուսին: Կարինե- Մեկ… երկուս… երեք… չորս… հինգ… վեց…յոթ… ութ… իննը: Լսվում են գոռոցներ: Անահիտը լույսը միացնում է: Գայանեն գոռումէ` ձեռքին թել: Գագիկն ու Գևորգը թաց գլուխներով իրարից ոչ հեռու
բաժակ են թափահարում, գոռում:
Գևորգ- (շրջվում է մեջքով դեպի Գագիկը) Ի՜նչ ապուշ օր է: Ախր հե՜չ պատմելու բան չի:
Գագիկ- (շրջվում է մեջքով դեպի Գևորգը) Եղնիկ ես բռնում, խոզի ձայն է հանում:
Գայանե- Ոգին ինձնից ի՞նչ է ուզում: Սրանք ի՞նչ են ուզում: Հրաչյա- Նշանները կան: Մնացին ինքն ու… մեր բաժակները: Կարինե- Սկսում եմ Հրաչին հասկանալ: Կտրիր սրանց գոռոցը, գիժ:
Անահիտ- (Հրաչյային) Շատ ես հանգիստ: Կասկածելի է, բայց կողքիդ եմ: Հանե՞մ:
Հրաչյա- Եթե ուզում ես, ինքս (բաժակից խմելու ձև է անում): Գայանե- Սրանք գի՜ժ են: Սրանց տանն ամեն օր կինո է լինելու: Անահիտ- Կինո՞, ուրեմն լա՜վ կինո (իր բաժակից խմում է): Կարինե- Մա՜մ:
Հրաչյա- (Անահիտի բաժակը շպրտում է) Գիժ չես, ծուռ ես: Կար արի, որ չխեղդեմ (Կարինեն Անահիտին տանում է բաղնիք: Գայանեին): Քեզ ի՞նչ եղավ:
Գայանե- Վախս քիչ էր, մի պահ էլ ուզում էի, որ խմեր: Կարո՞ղ է…
Հրաչյա- Ոչի՜նչ, ես էլ: Բայց դա ուրի՜շ է (Գայանեն գնում է բաղնիք):
Կարինե- (բերում է Անահիտին) Հրաչ, այնքա՜ն երեխա բերի, որ ժամանակ չունենա: (Անահիտին նստեցնում է հայելու կողմի բազկաթոռին) Եկեղեցում այդ ոգին կդառնա հոգի: Հասկացա՞ր (բաժակները տանում է խոհանոց, գնում համակարգչի մոտ): Հրաչյա- (Անահիտին) Դուրս եկա՞վ, թե՞ փորձի փոխանակում է ընթանում:
Գայանե- (թելը պարզում է) Վառե՞մ:
Անահիտ- Կայրես, երբ բախտդ կբացվի: Ամեն բացելիս պետք է ապաշխարես: Գագիկ, ո՞նց ես, արի: (Գագիկը նստում է աթոռին) Եկեք տղաներին չհարցնենք, թե ի՞նչ եղավ:
Հրաչյա- Քացախը սրան ի՞նչ կանի (սպորտային վերնազգեստը գցում է Անահիտի վրա):
Անահիտ- (Հրաչյային) Ապրե՜ս:
Հրաչյա- (Անահիտին) Պապուդ հարցրու, դու մի կողմից ես սասունցի, մյուսդ մութ է: (գնում է Կարինեի մոտ): Գայանեն թրջոցներ է բերում: Մեկը տալիս է Գագիկին, մյուսով խնամում Գևորգին:
Անահիտ- (թրջոցով սրբելով Գագիկի դեմքը, առանձին) Արցունքներդ չերևան: Ի՞նձ համար ես լալիս:
Գագիկ- (Անահիտին, առանձին) Ի՜նչ բարի ես: Էլի եմ սիրում (սրբում է վրայի ջուրը):
Գևորգ- Գայ ջան, ով քեզ հասկացավ, կերջանկանա: Ես էլ: Գագիկ- (Անահիտին, առանձին) Չե՞ս մխիթարի: Ո՜նց էի տրամադրվել: Արդեն ասե՞նք:
Անահիտ- (Գագիկին, շշնջալով) Ուզում եմ, բայց կաշկանդված եմ: Ես ամենաշատն ինձ եմ սիրում: Կյանքն է այդպես:
Գագիկ- (առանձին) Ան ջան, մի շանս էլ տուր: Հազի՜վ տրամադրվել ես: Զգում եմ:
Անահիտ- (Գագիկին, առանձին) Չէ, լուրջ հարց է: Երևի Գևորգին դիմեմ:
Գագիկ- (առանձին) Էլի՞ Գևոր: Ուրեմն ես մեռած եմ, ու անհասկացող: Ասա, ի՞նչ անեմ:
Անահիտ- (առանձին) Ինձ թարմ լիցք է պետք, որ վերածնվեմ: (թաքուն շոյում է Գագիկի ձեռքը) Կօգնի միայն ձիու վրնջոցը: Եթե մեկը կարողանա, կվերագտնեմ ինձ ու իմ սերը:
Գագիկ- (նայում է իր ձեռքին) Օգնու՞մ է: Թող մնա: Խրխնջո՞ց, ձիու՞, ո՞րձ:
Անահիտ- Տարբե՞ր են: Դա՞ էլ գիտես: Պատկերացրու Թալինի սարերը, ձիեր, և՝ ի՞նչ:
Գագիկ- (ցածր ձայնով խրխնջում է, շշնջալով) Ես էլ տրամադրվեցի: Ի՜նչ ճաշակ ունես: Այնպես խրխնջամ, որ աղաչես, որ քեզ տանեմ: Արդեն ուզու՞մ ես:
Անահիտ- (Գագիկին, առանձին) Քիչ մնաց: Բայց հազվագյու՜տ շնորհք ունես:
Գագիկ- (Անահիտին, առանձին) Չմտածես: Ամե՜ն ինչ կանեմ պաչիդ համար:
Անահիտ- (Գագիկին, առանձին) Ասե՞մ, պատրա՞ստ ես ելույթին, իմ ձ…ասպետ:
Գագիկ- (Անահիտին, առանձին) Որձ, ասա որձ:
Անահիտ- (Գագիկի ձեռքը հեռացնում է) Լսեք: Ընկերս, Գագիկը (նայում է Գևորգին), կփորձի ինձ հանել դեպրեսիայից, հիշեցնելով հայրենի Թալինը: Ձիու պես կխրխջնա, և ես կվերածնվեմ, կհալվեմ ձեր հայացքներում (նայում է Գևորգին): Հրաչյա- (Անահիտին) Իսկ եթե արդեն չե՞նք ուզում, որ գժվես: Չես էլ հարցնու՞մ:
Գայանե- Ես էլ եմ եղել Թալինում, ձի տեսել: Ես էլ եմ դեպրեսիա ուզում:
Գևորգ- (անորոշ ձայներ է հանում, ինքն իրեն) Տանելու եմ հետս, թող տրաքեն:
Հրաչյա- Ախոռում ընկեր կունենամ: Ձայնագրութուն բերե՞մ, որ ինձ էլ պայտեն:
Անահիտ- Ոչ մի ֆոնոգրամա:
Գագիկ- Ճիշտ է:
Գևորգ- Միա՜յն կենդանի ձայն: Սա համալիրը չի:
Գակիկը գնում է հայելու մոտ, խրխնջում, գնում, նստում: Անահիտը նայում է Գևորգին:
Գևորգ- Ո՜վ ասես իրեն ինչի տեղ չի դնում: Թե քո ի՜նչ խելքի բանն է, ա՜յ ջահել: Եթե պետք է ի… Անո… (Գայանեն հազում է): Եվ Գայիս: Սա իմ առաջին ելույթն է: (գնում է հայելու մոտ, խրխնջում: Ինքն իրեն) Լացելով գալու է (նստում է Գայանեի կողքին):
Հրաչյա- Կարինե, հալվեցի՞ր, օգտվեն՞ք:
Կարինե- Ես զարմացած եմ, բնությունը՝ շփոթված: Ան, սկսում եմ խղճալ, չգիտեմ՝ ում:
Հրաչյա- Ան, վերածնվեցի՞ր: Օգտվե՞նք հանգստի մեր իրավունքից:
Անահիտ- Ընկերոջս եմ կանչում, որ իմ երազներով օծի երջանկության իմ իրավունքը:
Կարինե- Այդպես չեն կանչում այս միջավայրում: Մեր տղաները շուտ խրտնող են:
Գայանե- (փակ աչքերով) Մեկինը ձիու չէր:
Գագի- Ես էշ չեմ, ձի եմ: Ըըը, հնարավոր չի: Ան, ո՞նց ես: Անահիտ- (Գագիկին, առանձին) Չպետք է թողնեիր, որ կանչեր: Վախենում եմ ազդի ու տանի՜:
Գագիկ- (Անահիտին, առանձին) Ախր սխալիս վրա սովորեց: Նորից խրխնջա՞մ: Քանի՞ անգամ:
Հրաչյա- Ժյուրին ի՞նչ է ասում: Ինձ ի՞նչ է սպասվում: Տրտինգ եմ տալու՞ մեջքիս՝ փերի՞:
Անահիտ- Փերիներին անհոգ և տրտինգ տվող ձի պետք չի: Իրենք կթռչեն, կգնան:
Կարինե- (Հրաչյային) Փերին օջախ արած, ջուր տաքացրած ճափիդ է նայում: Իսկ դու, ասպետդ, ձիդ կորցրել ես, ու թամբը գցել վզիդ, որպես ապացույց ասպետ լինելուդ: Թամբը վզիդ ընկել ես բախտ խաղացողների մեջ, ու վայելում ես նորեկին դիտմամբ բաժին արած բախտը: Հարբած հաջողությունից, գինուց ու ծխահոտից, չես զգում, որ զենքերդ փոխանակել ես հաճույքի հետ, ու նեղվում ես միայնակ փերու կանչերից, որ շեղում է այդ փայլփլուն և անորոշ հաճույքի աշխարհից:
Գագիկ- Ես բախտ չեմ ուզում, փերի եմ ուզում: Ու՞ր է կանչում: Հրաչյա- (Գագիկին) Մի փորձիր կանացի քմահաճույքների աշխարհում երևալ անթերի, թե չէ կմնաս անփերի, եթե նույնիսկ՝ ամուսնանաս:
Լսվում է դռան զանգի ձայն: Կարինեն բացում է դուռը: (շարունակելի)
Создано 09.05.19 11:34
© Все права защищены
89