Литературный портал

Автор поста

Տուն արի (5)

Երկրորդ մաս

Լսվում են մեքենաների մոտենալու, կանգնելու, դռների բացվելու և փակվելու ձայներ: Գագիկը, Գևորգը և Գայանեն պարի շարժումներ են անում:
Գևորգ- Վերջապե՜ս, Անո, պրծա՜նք:
Անահիտ- (իրերն անիմաստ շարժում է) Ուշացավ անխիղճը: Երևի կարևոր հանդիպում ունի: (Գևորգին) Մինչև գա: Չի՞ ասել: Գևորգ- Չէ: (ննջարանի դռան մոտ) Քեզ չեմ վնասի: Տղերքը գան ու գնանք: Դու չգաս:
Անահիտ- (տան իրերին) Կգա՜, կգա՜: Կանչե՜ք: (համբուրում է սպորտային վերնազգեստը) Կգա՜, կանչի՜ր, կանչի՜ր… ինչ տա՜ք ես:
Գևորգ- Ան, որ զուգարանում ծխեմ, կիմանա՞: Փորձել ե՞ս: Անահիտ- Չգիտե՜մ, չգիտե՜մ: Ու՞ր է անխիղճը: Կգա՞: Ասե՞լ է: Գայանե- (ձեռքին՝ աղ ու հաց է) Գև, լա՞վ է:
Գևորգ- (աղ ու հացը վերցնում է) Վա՜յ: Անխիղճ չի, դահիճ է, Անս: (Գայանեին) Ո՜նց է հուզվում իմ ծխելու համար:
Գայանե- Հուզված ժամանակ չմոտենաս, մե՜ղք ես:
Գևորգ- Հիշում եմ: Գեներալս թանկ կոնյակ է խմում, կբերի: Մնացորդը թողես ախպորս, որ մեր կենացը խմի, քնի, մեղք է: Անս, քավորս գը՜ն- դա՜-պե՜տ է, այսինքն՝ գեներալ:
Գայանե- Գնդապե՞տ, թե՞ գեներալ: Որ՞ն է բարձր (Գագիկը Գայանեի մոտ շշնջում է):
Գևորգ- Լավ գնդապետը վատ գեներալից բարձր է:
Գայանե- Բայց զեկուցելու ժամանակ ո՞նց է ճիշտ, գնդապե՞տ: (Գագիկին) Էդ ո՞նց հաշվեցիր: Հիմա՞ որտեղի՞ց (Գևորգի հեռախոսը զանգում է: Միացնում է, խոսում):
Գագիկ- (առանձին) Որ հիմա գաս, հեչ կանեմ: (ինքն իրեն) Էլ պաչել մաչել չկա՜: Ուշ է:

Հրաչյա- Տեր Բարսեղ, քիչ առաջ Ձեզ զանգեցին պսակադրության համար:
Տեր Բարսեղի ձայնը- Հիշում եմ, սպասում: Ես ձեզ հիշում եմ: Մեկդ մեկից լավ:
Հրաչյա- Ա…այո: Կներեք սպասեցնելու համար: Թող մնա հետո: Տեր Բարսեղի ձայնը- Հուսով եմ, վատ բան չկա՞: Գնում եմ գինի խմելու: Կարո՞ղ եմ ձեր երջանկության կենացն էլ խմել:
Հրաչյա- Տեր Բարսեղ, Դուք խմելու թեմայով ազատ խոսու՞մ ես: Տեր Բարսեղի ձայնը- Տղաս, ես մարդ եմ՝ մսից ու արյունից: Հոգևոր ծառայությունը մարմնականից հրաժարվելու անեծք չի, այլ՝ հոգևորին նվիրվելու ինքնակամ պարտավորություն: Եվ մարմնականն էլ հոգևորն անտեսելու պատճառ չի, այլ՝ մարդկանց մեջ արժանավայել կենսագործելու վարքի ձև: Հրաչյա- Լավ, հետո (անջատում է հեռախոսը): Մարմնակա՜ն, հոգևո՜ր: Տերտերը մնում է տերտեր: (հեռախոսը զանգում է, միացնում է) Այո՞:
Տեր Բարսեղի ձայնը- Տղաս, հոգուս վրա քար ծանրացավ: Ներդաշնակ զույգ եք: Թույլ կտա՞ս խառնվել ձեր գործերին: Հրաչյա- Ասա, դու էլ ասա, Տեր Բարսեղ:
Տեր Բարսեղի ձայնը- Անկեղծ եղիր, տղաս: Չծնված ընտանիքը քայքայվե՞ց:
Հրաչյա- (համբուրում է վզի խաչը) Անկեղծ եմ: Երդվում ես հորս խաչով: Հեշտ չի:
Տեր Բարսեղի ձայնը- Վիճե՞լ եք
Հրաչյա- Այո, տեսել է ուրիշի հետ: Խանդոտ է:
Տեր Բարսեղի ձայնը- Ժամանակը կբուժի: Որպես կանոնավոր մարդ արժանավայել ձևով ներողություն խնդրիր: Ես էլ պատրաստ եմ հայցել իր ներողամտությունը:
Հրաչյա- Չգիտեմ: Ամեն ինչ խառվեց, ու մի հիմ...հարուստ մարդու հետ ամուսնանում է:
Տեր Բարսեղի ձայնը- Տղաս, ես տեսել եմ քեզ ուղղված իր հայացքը, զրուցել հետը: Նա դժոխքի կրակների վրա էլ քեզ չէր ուրանա: Էլ ի՞նչ ես արել: Մատաղ սիրտը գրավելով դու նրան պարգևել ես երջանիկ ապագայի հավատ, ամուր հող ոտքերի տակ:
Հրաչյա- Չգիտեմ: Վիճել ենք: Պարզապես չեմ շտապում ամուսնանալ:

Լսվում են մեքենաների մոտենալու, կանգնելու, դռների բացվելու և փակվելու ձայներ:
Գևորգ- (Անահիտին) Կարո՞ղ ես, (խոնարհվում է դեպի դուռը) զեկուցել, պարո՜ն գեներալ… Գլխարկս, դատարկ գլխով պատիվ չեն տալիս:
Գայանե- Գնդապետ: (գլխարկը դնում է Գևորգի գլխին) Բա էդ գլխով ո՞նց ես անում:
Գևորգ- Չես հասկանում, իրեն դուր է գալիս: Մեր գործում կարևորը գլխարկն է, ու՝ պաշտոնը: (Անահիտին) Թույլ տվեք խոնավաբար…
Անահիտ- Կանեմ, խոնարհաբար: (ոչ մեկին) Հրաչոյի շորը տաք էր:
Գևորգ- Ապրես, խոնավաբար շորը: Չէ, ավելի թանկ: Պարոն գնդ… գեներալ, Անոն, առայժմ մեր հարսը, առայժմ պատրաստ է առայժմ դառնալ առայժմ սերժանտ Կոտրյանի կինը: Գլխավոր միտքը ցոլ՞աց, թե՞ էլի ընդգծենք: Ուշ է հասկանում:
Անահիտ- Ճիշտ է: Առայժմ խոնարհաբար (աղ ու հացը վերցնում է):
Գևորգ- Եվ հույսե՜ր ունի: Ի՜նչ նվեր կտա այդ մի խոսքի համար: Անահիտ- Կանեմ, ոնց ասես, կանեմ (ցածր ձայնով): Ու՞ր ես, անխի՜ղճ:
Գևորգ- Ապրես, ու դառնում եմ լեյտենանտ: Լեյ- տե- նա՜նտ: Ո՞նց կլինի՝ դիփ լավ ա:
Անահիտ- Կլինի: Ցուրտ է: (ոչ մեկին) Ու՞ր ես, մրսու՜մ եմ:
Գևորգ- ճի՞շտ: Չեմ դիմանում: Ո՞վ կմտածեր, որ դիփ լավը ցուրտ է: Ի՜նչ պինդ ներվեր ունես: Էդ գիտնականները կամ պարապ են, կամ փողի գործ են անում:

Տեր Բարսեղի ձայնը- Գրավում ես սիրտը, խռովում անփորձ հոգին, հույսեր արթնացնում: Միաժամանակ հանդիպում այլոց հետ, և ասում, որ չես ուզում ամուսնանալ, որ կյանքը վայելես: Վայրենու պես մատաղ հոգու կույս հավատը մատաղ ես արել քո հաճույքների վտանգավոր կուռքին: Ի՜նչ ասեմ: Կործանվեցին մի լա՜վ ընտանիք, ու մի սու՜րբ հավատ: Ափսո՜ս: Բռնկուն խառնվածք ունի: Երևի իմպուլսիվ ու շա՜տ վտանգավոր քայլ է արել, որ զգաս իր կարիքը: Խռոված երեխայի պես, որը հոգու խորքում գիտի, որ ծնողը թևերը կփռի իր համար…
Հրաչյա- Ես քեզ պետք եմ, դու արի: Բայց դա հիմարություն… Տեր Բարսեղի ձայնը- Չգիտեմ: Եթե էլի է ձայն տվել, վախենամ, որ ճիշտ եմ: Ես կաղոթեմ Անահիտիս համար: Դու էլ, եթե կարող ես, գնա, ու այդ բեռով վայելիր քո կյանքը:
Հրաչյա- Ու՞ր, տեր Բարսեղ…գնամ
Տեր Բարսեղի ձայնը- Հեռախոսով դժվար է: Անահիտիս նոր ցավ չպատճառես: Գտիր այն միակին, ով քեզ կնայի Անահիտի հայացքով, ում գրկում կխաղաղվի խռոված հոգիդ: Ով անհամբեր քեզ կսպասի: Ով կների քեզ, որ իր մտմտած օջախի սյունը չերերա: Ի՞նչ ասեմ, որի համար քո տան քացախն անուշ գինի է: Բայց հանուն ծնողներիդ երախտիքի, հորդ խաչի զորության, Անահիտի այրված երազների մոխրի հանգստության, այդ մեկին էլ ցավ չպատճառես: Դա քո աշխարհն է, տունը: Տունդ մաքուր պահիր, տղաս:
Հրաչյա- Չէ, տեր հայր, չեմ գնա: Ոչ մի տեղ էլ չեմ գնա: Կգամ, տեր հայր, կգանք տեր հայր: Դու լա՜վ կռիվ ես տալիս (գնում է դեպի Անահիտը):

Երրորդ մաս

Միջանցքից լսվում են ձայներ: Գագիկը ձիու խրխջոցի ձայն է հանում, գնում ննջարան, լույսն անջատում, մտնում վարագույրի հետևը: Գայանեն ևս գնում է այնտեղ:
Հրաչյա- Տուն արի, այ գի՜ժ: (Անահիտին) Ան, ոչ մի տեղ չես գնում: Տուն արի:
Աղմուկէ, դռան զանգի ձայն: Գևորգը փորձում է դուռը բացել:
Անահիտ- Հրաչո՜, ինձ տանու՜մ են:
Հրաչյա- Այստեղ եմ, ասա: (Գևորգին) Չբացես (Գևորգը քարանում է):
Անահիտ- Ի՞նչ ասեմ, ժամանակ չկա: Ամենակարևորը մոռացա: Սիրածդ սալաթը սառնարանում է (աղ ու հացը տալիս է Գևորգին, Հրաչյայի շորերն ուղղում):
Գևորգ- (Անահիտին) Բա ես…իմը…
Անահիտ- Չհասցրեցի լվանամ:
Գևորգ- (Անահիտին) Բա ես… իմը …
Անահիտ- Ի՜նչ անիմաստ օր էր, ոչի՜նչ չհասցրեցի: (Հրաչյային) Թթվասերը կլցնես միայն ուտելիս, լսու՞մ ես, թե չէ՝ կթթվի: Ճաշը կդնես սառնարան, ափսոս է: Սոված չմնաս: Մրսու՜մ եմ:

Առաջին տղամարդու ձայն- Ինչու՞ չեն բացում:
Երկրորդ տղամարդու ձայն- Գևորին չգիտե՞ք, հիմա ննջարանում է:
Երրորդ տղամարդու ձայն- (ցածրաձայն) Շուտ արա, այ տղա, բարկանում է:
Գևորգ- (ձեռքը դռանը: Հրաչյային) Վեր՞ջ:
Հրաչյա- Դու հո հիմար չես, ի՞նչ ես անում:
Գևորգ- (ձեռքը հետ է քաշում, Հրաչյային) Դուռն եմ բացում, բա ի՞նչ անեմ: Եկե՜լ է:
Անահիտ- (Հրաչյային) Ամուսնանում եմ, բա ի՞նչ անեմ: Կյանքդ չթունավորեմ:
Հրաչյա- (Անահիտին) Բա որ ճաշը վերջանա՞: Ես մե՜ղք չե՞մ: Գևորգ- Լավ էլի՜, բա ես մե՜ղք չե՞մ: Ան ջան, ասա, կգանք կեփենք, հոր՜ս արև:
Անահիտ- (Հրաչյային) Ի՞նչ անեմ: Դուռդ փա՜կ, շուրջս դժո՜խք: Ես մենա՜կ, բա՜ն չեմ հասկանում:
Գևորգ- (Անահիտին) Մենակ չես, բա ես…իմը … արի՜:
Հրաչյա- (Անահիտին) Դուռս փա՞կ: Քեզ համա՞ր (շոշափում է գրպանները, բանալին դնում Անահիտի ձեռքը): Վերցրու: Ուրիշ ոչի՜նչ չունեմ: Մնա, ասում եմ, մնա՜:
Անահիտ- (Հրաչյային) Հազի՜վ հիշեցիր, ապրե՜ս:
Գևորգ- Բա ե՞ս ինչ անեմ, ճաշը եփե՞մ…է, դուռը բացե՞մ (բացում է դուռը, դեպի միջանցք զինվորական պատիվ տալիս: Դեպի քունքը տարած ձեռքին աղամանն է: Աղը թափվում է) Վա՜խ, պարոն գնդա…գեն… գնդա…գեն…գնդա…գեն…

Առաջին տղամարդու ձայն- Իյա՜…
Երկրորդ տղամարդու ձայն- Բա Գևորն ու՞ր է: Սխա՞լ ենք եկել: Երրորդ տղամարդու ձայն- Էս կապիկն ո՞վ է:
Երկրորդ տղամարդու ձայն- Էլի մի ախմախ բան մտածել է: Ասում էի՝ հնարավոր չի:
Անահիտ- (ձեռքն առաջ է պարզում) Պարո՜ն լեյտենա՜նտ… Միջանցքից տղամարդկանց ձայներ- Իյաա՜:
Գևորգ- Գնդա… գեն, գնդա… գեն եղանք: Բարձր, շա՜տ բարձր: Անահիտ- (իր ձեռքում տեսնում է բանալին) Աստվա՜ծ իմ: Առաջին տղամարդու ձայն- Չէ, ճիշտ ենք եկել: Նվերը բեր: Անահիտն ուշաթափվում է:
Հրաչյա- (Անահիտին պահում է) Ի՞նչ եղավ: Աստվածուհի, կմեռնե՜մ, եթե չգաս:
Անահիտ- (աչքերը բացում է) Հրաչո՞ (հենվում է Հրաչյային, գրկում):
Հրաչյա- Աստվածուհի՜:
Գևորգ- Ան, վե՞րջ …իմ հրահանգով: Պարոն գնդա…Ան, կանգնիր կողքիս, չի՜ նայվում:
Անահիտ- (Հրաչյային) Ի՞նչ է ուզում, ինչու՞ կանգնեմ:
Հրաչյա- (Գևորգին) Չհասկացա՞ր (դեպի միջանցք): Գնացեք, այստեղ ուրիշ հարսանիք է:
Լսվում է մեքենայի բախվելու և մեքենայի վթարային ազդանշանի ձայն: Լսվում է աստիճաններով արագ իջնող ոտնաձայնների աղմուկ:
Գևորգ- Քսան րոպում ելան, կես րոպում իջան: (դեպի ներքև) Գալիս եմ: (զույգին) Ոսկի, Մեքենա, առանձին բնակարա՜ն, (գնում է խոհանոց) ամառանո՜ց, ամեն տարի Թուրքիա՜ Իսպանիա՜, …և այլ՜ն: Ու՜շ է, շա՜տ ուշ է, լեյտենանտի գո՜րծ: (վերադառնում է) Ճաշը սառնարան, որ չթթվի, թթվասերն էլ լա՜վ տեղը՜ տեղի՜ն լցրե՜… Վա՜խ, էս ի՜նչ արեցի, բախտիս թթվասեր, է՜, քար լցրեցի: ... Գնամ, գամ, ասեմ Հրաչն է արել: Ան ջան, չգրանցվեք, մինչև գամ: Կպարզենք, հա՞: Բա սա գո՞րծ է (գնում է միջանցք):
Գայանեի ձայնը- Լսիր, մե՜ղք ես: Էս կապն էլ հանիր, խեղդեցի՛ր: Գագիկի ձայնը- Մի շեղվիր:
Հրաչյա- (Անահիտին, շշուկով) Ձայն հանիր: Արդեն վախենում եմ:
Անահիտ- Սսուու՜ս:
Գևորգ- (ներս է մտնում) Մե՜ղք եք, նստեի՜նք, լույսն անջատեինք, սալաթն ուտեինք, ձի ձի խաղայինք: (գրպանից հանում է բանալիների խուրձ) Մեկ բանալի, երկու, երեք, չորս, հինգ, սա իրավունք չունեմ, նորից հինգ, չէ, կխանդի (երկու բանալին անջատում է): Ուրիշ ոչի՜նչ չունեմ, վերցրու…. Ան, ըըը օրիորդ… տիկին… քույրիկ, ուսանողուհի Անահիտ, կարելի՞ է Գայանեին տանել ամուսնությա՜ն հարցով: Էլ ձեզ պետք չի՞: Գայանեի ձայնը- Ինչ լկտի՜ն ես:
Գևորգ- Լկտի՞, էս եր՞բ հասցրեց: (ննջարանի դուռը քիչ բացում է, զինվորական պատիվ տալիս) Պարոն գնդա…գնդա…գնդապետ, թույլ տվեք դիմել: Էս ի՜նչ կրակ էր: Պատմե՜մ, չպատմե՜մ, կիմանան: Հո չնեղացա՞վ: Լկտի, լկտի, լկտի: Գայ, քանի՞ հատ աստղ է:
Գայանե- Գև, շա՜տ:
Գևորգ- Ապրե՜ս: Պարոն կապիտան, թույլ տվեք սերժանտ Կոտրյանին ոչ այնքան ինտիմ հարցով կանչել իր հավանական կնոջը: (ինքն իրեն) Բա ո՞նց ասեմ, ի՞ր, ի՞մ, ի՞նձ, մե՞ր, ձե՞ր, այսինքն մեր: Էլ ո՞վ ունենք լկտի: (ձեռքն իջեցնում է) Ար, դու՞ ես: Գայանեի ձայնը- Լսիր, Գևոս է: Հո մենակ դու չե՞ս:
Գագիկի ձայնը- Էս հարյուր դոլարը տուր, պատիվ կտա, ու հաջողություն կցանկանա: Թող մի ժամից գա, տանի:
Գայանեի ձայնը- Հարյուր դոլա՞ր: Ապրե՜ս:
Գևորգ- Գայ, մենք փոշմանել ենք: Վրադ կարմիր լույս միացրու: Սերժանտս վառվում է:
Գայանեի ձայնը- Գև ջան, դու ե՞ս: (ցածրաձայն) Թող, այ տղա: (բարձրաձայն) Զգում էի, որ հարսանիքիդ …(ցածրաձայն) երկու բառ ասեմ, տանջվում է…(բարձրաձայն) կեսից ինձ կհիշես: (ցածրաձայն) Թող, այ անկուշտ: Չէ, սա իմն է, թո՜ղ (դուրս է գալիս ննջարանից: Վզին Հրաչյայի փողկապն է):
Գևորգ- Ի՞նչ էիք …էիր: Գիտե՞ս չէ, եթե Անո…ներելու օրը չլիներ, ի՜նչ կանեի:
Գայանե- Գև ջան, կլիպն էինք…էի քննարկում (կանգնում է պատուհանի ուղղությամբ: Գևորգը թեքվում է դեպի նա: Գագիկը ննջարանից դուրս է գալիս, դահլիճի կողմի պատով գնում հայելու մոտ, իրեն կարգավորում: Գայանեն կանգնում է ննջարանի դռան մոտ: Գևորգը թեքվում է դեպի նա) Գև ջան…կորի գնա, շուտ (Գևորգը զարմանում է ): Ճանճ էր Գագը…էէէ…կլիպի պրոդյուսերն ասում է, որ գործողությունը մութ վայրում է, որ ամոթ չլինի… շուտ արա, զզվեցրիր: (Գևորգը զարմանում է) Շատ տիպն է այդ Գա…ճանճը, չէր պոկվում: Բայց ես քեզ եմ սիրում: Ամոթից լույսը հանգցրել էի: Ուրիշ ոչինչ, քո արև: Քո արևով հազար դոլարով էլ սուտ չեմ երդվի: (Գևորգը ձեռքը տանում է Հրաչյայի փողկապին) Գա… ճանճը… որ չփախնեմ, իբր սիրում է: Անկուշտը: Սյուժեն սիրո մասին էր: Եկար, ու սերը հաղթեց: Որտեղ քեզ լավ են ընդունում, ու էլի սպասում, դառնում է քո անկյունն այս դաժան աշխարհում: Էլի կտզզա՞ս: Գագիկ- (Գայանեին ժպտում է, ինքն իրեն) Երանի ամեն օրս այսպես անցնի (դուրս է գնում):
Գևորգ- (Գայանեին) Բայց ի՞նչ եմ արել, որ գոռում ես: Ամբողջ օրը բան չեմ արել, ու գոռում եք:
Գայանե- (Գևորգին) Ի՞նչ ես արել: Փերի ես խաղացնում: Մենակ կոտորվեցի: Հեշտ է՞ (լալիս է):
Գևորգ- Մենա՞կ (միացնում է ննջարանի լույսը, զննում բոլոր անկյունները) Ինչքա՜ն նման էիր անում: Քո տաղանդավոր ու պատվով ցավը տանեմ:
Գայանե- Մենակ կոտորվելս ու քո կասկածները: Մեղք չե՞մ: Ականջօղերս հանե՞մ:
Գևորգ- Պատմեմ, էլի չեն հավատա: Մեղավոր եմ: Արի ամուսնանանք, որ չխայտ… սերժանտս չկորի: Հա՞:
Գայանե- Օ՜, մեքենա՜, շոու բիզնես: Ի՜նչ հրաշք երեկո էր: Ականջօղերն էլ իրենք եկան:
Գևորգ- Շուտ արա, գեներալս ուզում է քեզ տեսնել: Լավ է, մենք մերոնցով ենք: Կասես անունս Գայան է, բայց տնեցիք առայժմ Անո են ասում: Այսպես կարո՞ղ ես (զույգի կողմը զինվորական պատիվ է տալիս): Պարոն գնդա... գեներալ, Գևորգը վատ տղա չի, չհասկացավ իր սխալը, բայց կուղղի: Կասե՞ս, որ սերժանտս չկորի:
Գայանե- Չմտածես, կների ու մի բան էլ ավել: (զույգին զինվորական պատվի ձև է անում) Ներեցեք եղածի համար, Ձերդ մեծություն: Գևորգն անմեղ տղա է: Նրա սխալների ուղղումն ինձ վրա պատշա՜ճ մակարդակով:
Գևորգ- Դու իմ բախտն ես, ի՜նչ լավ եղավ, որ Ան…հիշեցի: Սերժանտս փրկենք: Գժվել է:
Գայանե- (վերցնում է իր պայուսակը): Ան ջան, քեզ լավ բախտ, Գևիս պես մեկը: Հրաչ՞ն է: Էլի ոչինչ … չե՞ս խոսում: Նեղացա՞ծ ես:
Անահիտ- Սսուու՜ս:
Գևորգ- (դռան մոտից) Բա՜ն չհասկացա: Քաղցր երազ էր, որ չեմ մոռանա (գնում են):

Չորրորդ մաս

Հարևան- (մտնում է ներս) Իրար նո՜ր տեսաք: Միասին օր եք անցակցրել ու կարոտե՜լ: Աղջիկս, պարան բերե՞մ, էս անկապին կապեմ (գնում է)։
Հրաչյա- (Անահիտին) Չհոգնեցի՞ր։
Անահիտ- Սսուու՜ս:
Հարևան- (ներս է մտնում) Մեր իրավունքը չի, բայց հիմար եք, ու լավը: Կնոջս էլի չբերեցի ձեզ խղճալով: Մնա առավոտը: (Հրաչյան ու Անահիտը նստում են բազմոցին) Հիմա իմ անունից, ու ձեր համաձայնությամբ գաղտնի քայլ (ցույց է տալիս կանացի ոսկե մատանի):
Հրաչյա- (Հարևանին) …Իհարկե, քավոր:
Հարևան- (Հրաչյային) Լավ պաշտոն է, ապրե՜ս: Թող ձեր ընտանիքում նման արցունքներ նշեմ: Բառերը վաղը տեր հայրը կլրացնի: Հրաչ, տե՞ր ես քո սիրուն և ընտանիքի հոգսերին: Հրաչյա- Տեր եմ:
Հարևան- (Հրաչյային) Ապրես, դե քո ձեռքով հագցրու, ձեռքը ձեռքին, սիրտը՝ սրտին: Սա մեր նվերն է: Սպասում էինք (Հրաչյան հագցնում է մատանին): Անո ջան, սա էլ իմ մատանին է, ժամանակավոր: Լա՜վ սոսնձում է: Սիրու՞մ ես, հնազա՞նդ ես քո ընտանիքի և ամուսնու հոգսերին, աղջիկս: (Անահիտը վերցնում է մատանին, թեքվում, համբուրում, խոսքեր մրմնջում, հագցնում Հրաչյայի մատին, Հրաչյայի ձեռքը պահում իր երեսին):
Հարևան- Աղջիկս, չե՞ս ասելու ամենակարևորը:
Անահիտ- (շշնջալով) Այո (Հրաչյան ու Անահիտը համբուրվում են):
Հարևան- (Անահիտին) Հիմա գնանք մեր տուն, որ Թալինում պարզ ճակատով խոսեմ: Քավորին լսիր: Կարգ է (Անահիտը կպչում է Հրաչյային):
Հրաչյա- (Հարևանին) Քավոր, եթե քավորկինն էլ գա, չենք պոկի: Պարզ ճակատով գնա:
Հարևան- (Հրաչյային ու Անահիտին մի մի թույլ ապտակ է տալիս) Սա, որ մեկմեկու անցած հիմարությունները չհիշեք, ու չհիշեցնեք: Քավորի իրավունքով պարտադրում եմ այսուհետ մաքուր պահել և տունը, և՝ վեճերը: Ես գնամ, ձեր սուրբ ժամն է: Բախտավոր լինեք: Աստված մեղք չհամարի արածս (համբուրում է Հրաչյային և Անահիտին, դուրս գնում):
Հրաչյա- (Անահիտին, շշնջալով) Խոսիր, վերջապես:
Անահիտ- (Հրաչյային) Երազս որ պատմեմ, կատակներդ կապած կպահե՞ս:
Հրաչյա- Երդվում եմ…
Անահիտ- Չերդվես: Ընտանիքում դա վստահության սահմանն է: Ես մենակ, մենակ: Չկաս, դուռդ փակ: Հիմար օր էր, բանային էլ կորցրել էի: Դուռդ ծեծում եմ, դու չկաս: Գժվածի պես աղոթում էի: Աստված ջան, Հրաչոյիս գտիր բեր, Աստված ջան, Հրաչոյիս գտիր բեր: Չեմ հասկանում, թե ի՞նչ են խոսում, ի՞նչ են ուզում ինձանից: Չորս կողմը նեխահոտ ու գարշելի մարդիկ: Ծիծաղում են, լկտի խոսքեր ասում, մեզանից բամբասում, քաշքշում: Մի գարշելի տիպ կար: Աստված ջան, կարոտ պահես (կծում է օձիքը,երեք անգամ ուսի վրայով թքելու ձև անում):
Հրաչյա- Պետք չի:
Անահիտ- Ու մեկ էլ տեսնեմ բանալին ձեռքիս, դու կողքիս: Աստված աղոթքս լսեց:
Հրաչյա- Կներես:
Անահիտ- Ինչի՞ համար: Հրաչյա- Երազում ուշացման (ննջարանից բերում է Անահիտի հեռախոսը որ զանգում է): Անահիտ- (հեռախոսով) Հա, Կար ջան…իհարկե…դու էլ (հեռախոսից հեռու): հարբած է: Հարցնում է, թե Գևորգը կոպի՞տ է, թե՞ ոչ: Չկոպտե՞մ:
Հրաչյա- (Անահիտի հեռախոսը վերցնում է) Ես եմ…ապրես, նույնը ձեզ…. իհարկե… սպասում ենք (անջատում է հեռախոսը): Անահիտ- Ո՞նց կարելի է այդքան խմել, ու իրեն կորցնել:
Հրաչյա- Իսկ այդ…Գևորգին… հիշու՞մ ես:
Անահիտ- Ոստիկա՞նը: Անդուր տիպ էր: Աչքերով ուտում էր: Ամեն պարտադրված բառը միլիոն տհաճ ապրում արժեր: Ոչ էլ հետը զրուցեցի: Էլ չկանչես: Մեր ընտանիքին հարմար անձնավորություն չի: Ինչու՞ ես նայում, անկապ բանե՞ր եմ խոսում:
Հրաչյա- Իսկ մարտի տասնութը… հիշու՞մ ես:
Անահիտ- Իմ սուրբ գաղտնիքը որտեղի՞ց գիտես: Նույնիսկ Նարինեն չգիտի:
Հրաչյա- Բայց չէ՞ որ դու… երազում ասեցիր:
Անահիտ- (հեռախոսը զանգում է, միացնում է) Նա՞ր: Երիտասարդ աղջկա ձայն- Ինչու՞ չես պատասխանում զանգերին: Ու՞ր ես: Այ…
Անահիտ- Զանգե՞լ ես, Նար ջան: Երևի քնած եմ եղել, ի՞նչ կա: Երիտասարդ աղջկա ձայն- Այ գիժ, զանգում ես, զռոցդ գցում, քնու՞մ: Ինչու՞ չես գալիս:
Անահիտ- Չի թողնում: Երիտասարդ աղջկա ձայն- Ասա, որ ես քեզնից գիժ եմ, ու հանկարծ չգամ: Զանգե՞մ:
Անահիտ- Ուզում է թողնի, բայց վախենում է (ծիծաղում է): Չի համարձակվում (ծիծաղում է): Շատ է ուզում, բայց չի կարող (հենվում է Հրաչյային, ծիծաղում: Այդ դիրքով քնում է):
Ջահել աղջկա ձայն- Ախչի, էլի գժվեցի՞ր, ձեն տուր: Մեռա՜: Հրաչյա- (վերցնում է հեռախոսը, շշուկով) Ես եմ: Հարևանի կնոջն է խնամել …Հոգնած է, սուու՜ս (անջատում է հեռախոսը, սենյակի լույսն անջատում, հայելու մոտի լույսը թողնում միացրած: Հանում է Անահիտի կոշիկները, բարձ ու ծածկոց բերում, ծածկում Անահիտին, նստում ոտքերի մոտ, ձևերով) Ապրե՜ս: (իր հեռախոսը զանգում է, միացնում է) Վարդ, ի՞նչ կա էս ժամին:
Առաջին երիտասարդ տղամարդու ձայն – Զանգել եմ, որ թքեմ երեսիդ, գլուխդ ջարդեմ:
Հրաչյա- (ցածր ձայնով) Մի գոռա: Թագուհին քնած է, ինձ էլ նոր պաշտոն է ընծայել: Իր երազներն եմ հսկում, որ վաղը դրանցով օծվեմ:
Առաջին երիտասարդ տղամարդու ձայն - Բա էս լուրերը՞: Հրաչյա- Մի լարվիր, ուշ է: Ձեր ցուցակում էլ անունս փոխեք (ծիծաղում են):
Առաջին երիտասարդ տղամարդու ձայն - Լսիր, սիրտս պայթում է: Նվեր կնդունե՞ս:
Հրաչյա- Չես հավատա, բայց այս պահի համար ավելի լավ նվեր չկա: Ուղարկիր:
Լսվում է «Լուսնյակ գիշեր» երգը:
Անահիտ- Հրաչո՜… (գրկում է Հրաչյային) Ես էլ երազում էի լսում: Հիշու՞մ ես:
Հրաչյա- (շշնջում է) Չէ, հիշեցրու (համբուրվում են):
Անահիտ- Մատանուդ փողը հավաքել եմ, մոտս է: Տեղն էլ արել եմ, քո ճաշակով:
Հրաչյա- Վա՜յ Անո, վայ: Հիմա ես ուր գնամ, քեզ պիտի ասե՞մ: Անահիտ- Բայց ի՞նչ է եղել: Ես էլ՝ նույնը:
Հրաչյա- Լրիվ մոլորվել եմ: Ինչ ուզում անում էի: Հիմա ու՞ր չգնամ, որ ճիշտ լինի:
Անահիտ- (պառկում է: Հրաչյան փորձում է ծածկել Անահիտին) Չէ, շոգ է: Ձեռքդ դիր գլխիս: Ապրե՜ս: Չե՜ս մոլորվի: Ցուցակ կտամ, և այդ ցուցակով ու՜ր կուզես, կգնաս:
Երգը շարունակվում է:
ՎԵՐՋ
03/2010 Բրյանսկ, Սուրաժ
Создано 09.05.19 13:33
© Все права защищены
79