Литературный портал

Автор поста

Ձախորդ Փանոս (1)

դրամա 3 գործողությամբ

գործող անձինք
1. Փանոս- երիտասարդ տարիքի տղամարդ:
2. Աղաբեկ- երիտասարդ տարիքի տղամարդ, «Հոգսաշատ» գյուղի գյուղապետ:
3. Ծովինար- «Հոգսաշատի» բնակչուհի, երիտասարդ տարիքի աղջիկ:
4. Գագիկ- «Հոգսաշատի» բնակիչ , երիտասարդ տարիքի տղամարդ:
5. Մանուկ- «Հոգսաշատի» բնակիչ, միջին տարիքի տղամարդ:
6. Կատերինա- «Հոգսաշատի» բնակչուհի, երիտասարդ տարիքի կին
7. Հակոբ- «Հոգսաշատի» բնակիչ, ծեր տարիքի տղամարդ:
8 Համբարձում- «Հոգսաշատի» բնակիչ, միջին տարիքի տղամարդ:
9. Վաչագան- «Հոգսաշատի» բնակիչ, ուսուցիչ, միջին տարիքի տղամարդ:
10. Վարոս- «Հոգսաշատի», միջին տարիքի տղամարդ
11. Աստղիկ- «Հոգսաշատի» բնակչուհի, միջին տարիքի կին, Վարոսի կինը

Ձախորդներն այս կյանքին չհարմարված ու չհասկացված մեծահասակ երեխաներն են։ (Գևորգյան Իշխան)

Առաջին գործողություն
Առաջին մաս
Կողմնորոշումնային նկատառումները հաշվի են առնված դահլիճի կողմից: Բեմի վրա գյուղական թաղամասի հատված է: Ճանապարհներ կան բեմի դիմացի մասի ձախակողմյան հատվածում դեպի բեմի խորքը գնացող, աջակողմյան մասի կենտրոնում՝ դեպի աջ գնացող, և ձախ կողմի խորքում՝ դեպի ձախ գնացող: Բեմի դիմացի մասի աջ կողմում շինության պատ է: Պատից դեպի ձախ մինչև ճանապարհը ցանկապատ է, իր դռնով: Շինության աջ կողմի պատի և բեմի աջակողմյան մասի միջև փոքր արանք կա: Պատի տակ ոչ մեծ քար է: Բեմի ձախ մասում բեմեզրից ոչ հեռու բարձրություն է ժայռի տեսքով: Ժայռի վերին մակերեսը համեմատականորեն հարթ է: Նրա վրա միաժամանակ կարող են գտնվել երեքից չորս մարդ: Ժայռի ձախակողմյան եզրը երևում է: Ժայռի աջակողմյան եզրի հետ դրված են երկար նստարան և երեք մեծ քարեր, հարմարեցված նստելուն: Բեմում են Հակոբը, Գագիկը, Վարոսը, Համբարձումը, Մանուկը: Լսվում է աղջիկների երգ:
Համբարձում- Ասում եմ՝ համոզիր, որ հասկանամ: Ուսուցիչն էլ՝ համոզելով ձախորդը հաջողակ չի դառնա:
Հակոբ- Ձախո՞րդ: Հիշըմ եմ, լավ չեղավ: Ո՞նց էր, Փա…փա.... փոս…
Վարոս- (Հակոբին) Փափոս Մափոս չկանչես, բիձա: Երազումս կարկուտ էր:
Համբարձում- (Վարոսին) Ո՞նց ես ջղայնանում: Աղաբեկը՝ պարելու պես:
Գագիկ- Նորից խաբեց ու մարսեցիք: Ամաչու՞մ եք ամոթանք տալ:
Հակոբ- Ակումբն՝ էդպես: Մի մարդավայել տեղ Մանուկի խանութն է: Ապրի՜ Հերիքը:
Մանուկ- Բա որ ասում եմ՝ լավն ա, տո գիշերն էլ՝ ընտիր: Դե, նախանձեք:
Գագիկ- (Մանուկին) Է՜, պիտի լավ մասերը գովերգես, որ վազենք խանութ, ճոխ նախանձենք:
Մանուկ- Քաղաքից առևտուր արեք: Էստի համեցեք չեմ կանչել: Հերիքս ի՞նչ կապ ունի:
Վարոս- Սարդն էլ ճանճին չի կանչում: Ճամփա կա՞, որ քաղաք գնանք:
Մանուկ- (Վարոսին) Հա՜ կբողոքես, բայց խնդրեցիր, չէ՞, քրոջդ համար:
Հակոբ- Անճարությունից է: Ձեր բախտ ձեր ձեռն է:
Վարոս- Բայց մեր ձեռքերի տերը չենք: Վերցնում ենք լիքը բռով, ու մեկ էլ՝ դատարկ է:
Հակոբ- Քիչ կռացե՜ք, ձեռներդ մի դողացրե՜ք: Կմնա: Համբարձում- Թե պետությունն ամաչի, որ գյուղացին էսքան խեղճ է, կսկսեմ հարգել:
Մանուկ- Ձեր հարգելն ու՜մ տանձին է: Հարգող տղերք կան՝ բանկիրներ, նախագահներ:
Վարոս- Աղաբեկի վարձերը կտամ, Մանուկի խանութի պարտքերը, տրակտորի վարձն ու կմնա մի չա՜ղ ոչինչ, ու էրեխեքիս չհալվող սպասելիքները:
Գագիկ- (Վարոսին) Փշուրներով յոլա գնա, որ պետությունը կանգուն մնա: Գյուղացին հենց լավ ապրեց, կդառնա քաղաքացի, պետությունը կլացի:

Կատերինա- (գալիս է բեմի աջ կողմից, Համբարձումին) Քնարդ ասում էր՝ տուն կգա՞ս, ջանս:
Համբարձում- (Կատերինային) Ի՞նչ կա:
Գագիկ- (Համբարձումին) Կարոտել է: Մի հարցրու, գնա: Համբարձում- (Գագիկին) Անոդ քեզ չի կարոտու՞մ:
Գագիկ- (Համբարձումին) Բայց Կատերինայի միջոցով չի կանչում, թե արի, պաչպչիր:
Վարոս- (Համբարձումին) Գնա, թեկուզ Կատերինան: Բայց՝ չչփացնես:
Կատերինա- Խնայեք լեզուներդ: Չմտցնե՜ք իմ ու Համբարձի արանքը, եղա՞վ:
Համբարձում- Վայ, քո: (Կատերինային) Գնա: Դարձրիք խաղալիք:
Կատերինա- (Համբարձումին) Ուրիշի երգը երգելով՝ քոնը կորցրեցիր (գնում է դռնից ներս):

Հակոբ- Ինչ՞ եք խաղում ուրիշի կյանքով: Ձերը տխու՞ր է: Գագիկ- (Հակոբին) Պարապ էինք, ուրախություն խաղացինք, քեռի՜:
Մանուկ- (Գագիկին) Այ, ուղեղդ էլ պարապության քամու տարածքն է:
Համբարձում- Տղերք, ուսուցիչը չկա, դուք լսեք: (թուղթ է կարդում) Սրամտելը սրտի դեղ է, բայց ուրիշի թեմայով՝ սեփական կեղտի լցոնում նրա անվանը: (չի կարդում) Ջոկի՞ք: Գագիկ- (թուղթը վերցնում է, Համբարձումին) Անոյին վախցնեմ, տամ: Շա՜տ ա խոսում:
Հակոբ- (Գագիկին) Աստծո նվեր Անո՜ս քեզ փրկեց: Բա մեզ ո՞վ փրկի, խաղացող Հայկո՞ն:
Վարոս- Ուսուցիչը, թե՝ չվախի:
Գագիկ– Բայց զանգը որ՞դ կկախի, որ չվախի, քաջարի ճառողներ:
Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից: Ձեռքին պայուսակ է, սայթաքում է) O՜յ: Բարև ձեզ, ես եկա:
Գագիկ- (Փանոսին) Հազի՜վ:
Վարոս- (Փանոսին) Ուշանում ես: Փանոս- (Վարոսին) Իրո՞ք, կներեք, ինչի՞ց:
Վարոս- (Փանոսին) Գյուղապետ ենք նշանակում: Գրանցվիր ու գնա գործի:
Փանոս- Ախր ես ավելի ազնիվ նպատակով եմ եկել:
Գագիկ- (Փանոսին) Հիվա՞նդ ես, թե՞ անճար, որ գյուղ ես եկել: Փանոս- (Գագիկին) Չէ, երազանքի զինվոր եմ: Էս Հարսաշատ գյուղն է, չէ՞:
Վարոս- (Փանոսին) Հոգսաշա՜տ: Էլի նկարել են: Աղջիկ չունենք քեզ տալու: Գնա, մե՜ղք ես:
Հակոբ- Աղջիկ չկա՝ Կատերինայի տարածքն անմշա՜կ: Սիրանը …
Համբարձում- Սիրանն ուրիշ է: Ա՜խ:
Վարոս- (Փանոսին) Մերոնք շուտ ենք ամուսնանում: Գնա հարևան գյուղ:
Հակոբ- (Վարոսին) Ծովիկ տղիս ինչու՞ չուզեց:
Գագիկ- (Փանոսին) Բա չե՞ս վախում, որ թրիքի հոտը կպնի երազանքիդ: Ֆու՜:
Փանոս- (Գագիկին) Չէ, մարդկանց երազանքը մաքրելու նպատակով եմ եկել:
Համբարձում- (Փանոսին) Ավգյան ախոռների պե՞ս: Երեխուս դասն էր: Ի՜նչ լավ ասեցիր:
Հակոբ- Ավագի ախոռ մաքու՜ր կաբինետ: Ողբա՜մ դրանց ճառերին տգետ: (Փանոսին) Կծեց:
Փանոս- Վա՜խ (հարվածում է իր թևին):
Վարոս- (Փանոսին) Կծելու խաթեր սխկեցի՞ր: Ախր որ սկսենք՝ գյուղերով անկնիկ կմնանք:
Փանոս- էլ չունե՞ք: Վարոս- (Փանոսին) Մեր կնիկը քե՜զ ինչ: Մեղուն էդ էր, մնացինք առանց մեղր: Չլացե՜ս:
Համբարձում- (Փանոսին) Թքոտիր՝ չուռես, կանցնի:
Փանոս- (Համբարձումին) Բա ո՞նց անենք: Մի մեղուն ինչքա՞ն մեղր է տալիս: Ուռե՞լ եմ:
Վարոս- (Փանոսին) Գնա քաղաք, անկծվել ապրիր: Մենք սովոր ենք, մեղր էլ կուտենք:
Փանոս- Տեսա, էլի կա…
Հակոբ- (Փանոսին) Մեղվին չեն քշում: Ինքասիրություն ունի, կկատաղի:Անասունն ու ժողովուրդին են քշում:
Վարոս- Հարևան գյուղից կլնի: Աներես են …կնանիքն էլ: Մանուկ- Վայրի էր: Վայրենի կնիկն էլ փոխանակ սիրի՝ քեզանից կքաշի, արունդ կծծի:
Գագիկ- (Մանուկին) Կկշտանա՞ս: Վազիր՝ պաչ արա, արի: Կհասցնե՞ս:
Հակոբ- Որ պաչեց, էլ չի գա՜: Դժար ա՜, գիտե՜մ: Պաչել եմ: Մանուկ- (Հակոբին) Ապրես, բիձա: Չե՜ն հավատում: Համբարձում- Տեսա՜ք, ոնց դիմացա: Որ Սիրանը կանչե՜ր… Մանուկ- Լավ ապրելն ուզելով չի: Է՜, մի ընտրեք: Չի էլ ուզում: Հող է մշակելու:
Գագիկ- (Մանուկին) Նրա մշակած մոլախոտն էլ կչորանա քո լավության նման…
Փանոս- (Գագիկին) Մոլախոտը մշակում են, որ ի՞նչ ստանան: Գագիկ- Սուպերմոլախոտ «իշխանություն»: Ոչ քաղհանը կօգնի, ոչ՝ թույնը:
Փանոս- (բույս է քաղում, օդում թափահարում) Էս ի՞նչ էր, էլի կծեց:
Գագիկ- (Փանոսին) Խոտը, կնանիք: Ցերեկը տուն չենք գնում: Էստեղ չամուսնանաս, մե՜ղք ես:
Հակոբ- Թող գնա Կատերինային: Կգժվի է՜լ, կկծի է՜լ, կսիրի է՜լ: Ջահել, է կձգի:
Վարոս- (Փանոսին) Քաղաքում ապրում են, գյուղում՝ գոյատևում: Կդիմանա՞ս:
Գագիկ- (Վարոսին) Քո հաշվին՝ որ չի:
Վարոս- Չեմ էլ ձգի: Յոթ շունչ, բանկն ու զոքանչիս շաբաթ կիրակիները չհաշված:
Փանոս- Նկարիչ եմ, տեխնիկայից էլ հասկանում եմ: Եթե չկծեն…
Հակոբ- (Փանոսին) Դու ո՞վ ես: Սիրանի երգողների՞ց:
Փանոս- (Հակոբին) Փանոսն եմ, քեռի:
Հակոբ- (Վարոսին) ….Հա՜, հիշըմ եմ: Վերջում գյուղը համը հանում ա՜:
Փանոս- Ըհը՜, քեռին գրանցեց անցյալով ու ապագայով:
Գագիկ- Ակումբի եղածը Սիրանի տանը: Գնամ «վառիչ- կրակմարիչ» խաղամ:
Համբարձում- (Գագիկին) Սիրանի հե՞տ, էդքան հե՞շտ է: Գամ, էլի՜:
Մանուկ- Գույքը Սիրանի տանն է, որ չփչանա: Թե չէ՝ ո՜վ ասես, օգտագործում է:
Համբարձում- Սիրանի՞ն, վա՜խ: Ո՞վ ա եղել:
Գագիկ- Բա հատուկ հյուրերին ցույց տալու բան չլինի՞: Համբարձում- Սիրանի՞ն: Հա՜: Ծիրանի համ ունի:
Վարոս- (Համբարձումին) Ծիրանի սեզոնին ե՞ս համտեսել: Երանի՜ քեզ:
Հակոբ- Էդ ասելն արդեն ամոթ չի՞: (գնում է բեմի խորք, ինքն իրեն) Ա՜խ, Վարդի:
Մանուկ- Բա ո՞նց անի, որ վրան ժողովուրդ չնստի: Ասես, չասե՜ս:
Համբարձում- Սուտ է: Ինքն ըտենց աղջիկ չի:
Վարոս- Սիրանը տանն է՞: Նվագել եմ ուզում:
Համբարձում- (Վարոսին) Սիրանը քե՞զ ինչ: Ինչի վրա նվագես՝ կփչացնես:
Գագիկ- Ա՜խ, Համբարձ, քաղցր երազանքի քացին ցավո՜տ է:

Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից Վաչագանի հետ, Գագիկին) Ինչի ե՞ս տրակտորը տարել:
Գագիկ- (Աղաբեկին) Նախ բարևիր, չպարես ու չգոռաս: ճամփի վրա էր, չեմ ուշացրել:
Աղաբեկ- (Գագիկին) Կապ չունի: Չջոկեցի՞ր, որ իմ հողն էր գալիս: Բարևեմ, որ ի՞նչ:
Գագիկ- (Աղաբեկին) Ասեց՝ որ կպարես: Դժվար ա՞ մարդ լինելը, թե՞ պաշտոնից ա:
Աղաբեկ- (Մանուկին) Կպա՞վ ինձ:
Մանուկ- (Աղաբեկին, առանձին) Դրա հումորից գլուխս ցավում է: Ասա՝ մեր լեզվով խոսի:
Աղաբեկ- (Գագիկին) Առյուծի սի՞րտ ես կերել: Բա որ կուլ տամ, այ խղճու՜կ: Վաչո, մոտ արի:
Գագիկ- (Աղաբեկին) Ուժդ չի պատի, անուղեղ շնաձուկ: Թե պատել էր, կուլ էիր տվել:
Աղաբեկ- (Գագիկին) Շնաձուկը դու ես, այ գայլ …աձուկ (Վաչագանը մոտենում է Աղաբեկին):
Մանուկ- (Աղաբեկին) Չէ՜, շնաձուկը ոչինչ: Բեր անուղեղի համար նեղանանք:
Գագիկ- (Աղաբեկին) Չէ՜, անուղեղ չես, թե ուղեղդ տկարամիտ Մանուկն է:
Աղաբեկ- (Մանուկին, լսելի) Ներողություն խնդրեց, տեսա՞ր: Կողքիս եղեք:
Մանուկ- Բա ո՜նց: (Գագիկին) Հո կնիկս քոնից խելացի է ու լավը: Էլ ինձ բան չասե՜ս, Գագո:
Գագիկ- (Մանուկին) Ապուշ զրույց էր, բայց քեզանից հաստատ բարձր է:
Աղաբեկ- Ախր ի՜նչ եմ հետներդ հավասարի զրույց անում: Գագիկ- (Աղաբեկին) Պաշտոնյայի սխալից պետք է պաշտոնի հոտ գա, ոչ թե՝ գարշահոտ:
Աղաբեկ- (Գագիկին) Քեզնից էլ հոտ քաշիր, ինձնից էլ, հոտերի դոցենտ: Գիտե՞ս արժեքը:
Գագիկ- (Աղաբեկին) Հե՜չ, անպատիվ մեծամիտի պատիվ: Համբարձում- (Աղաբեկին) Աչքդ լու՜յս, յուղապետ: Շնորհքով տղա է եկել, խորհուրդ տվո՜ ղ:
Աղաբեկ- (Փանոսին) Ո՞վ ես, ինչի՞ ես եկել:
Գագիկ- (Աղաբեկին) Նախ ասա՝ բարի գալուստ, այ գյուղի հինգերորդ մտամոլական:
Աղաբեկ- (Գագիկին) Էլի՞: Ո՞նց հաշվեցիր: Երրորդը չէ՞ի:
Գագիկ- (Աղաբեկին) Ինձ էի մոռացել: Շնորհքովն էլ եկավ՝ բարևեց: Սիրանն էլ…
Աղաբեկ- (Գագիկին) Սիրանին չկպնես, ինքն արվեստի գծով է: Վարոս- (Գագիկին) Քիչ մնաց ընտրություններին: Տատուդ գերեզմանին խունկ կծխեցնի, հետո կգա ձեր տուն, հետը քաղց՜ր կզրուցի:
Աղաբեկ- Գյուղ կամավոր գալիս են անճար կամ վտանգավոր մարդիկ:
Մանուկ- Աղաբեկը խորհրդի կարիք չունի: Ինքն է բաժանում: Վարոս- Եթե իրեն խորհուրդ պետք չի, մեզ էլ ինքը պետք չի: Համբարձում- Դե, մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ:
Աղաբեկ- (Համբարձումին) Երկրորդ խելքդ Քնար՞դ է: Համբարձում- (Աղաբեկին) Էլ ո՜վ: Առանց քեզ նայելու չիմանա՞մ՝ փորե՞մ, թե՞ լցնեմ:
Աղաբեկ- (Աղաբեկին) Գնա խուժանի քարի մոտ փորիր, ու էշ էշ քիչ խոսիր:
Համբարձում- Իմը բանելն է, մտածող ունեմ ու ընտանիքս սոված չի (գնում է բեմի խորք):
Փանոս- Ինչու՞ այդպես կոպիտ: Մարդ է, չէ՞, իր ինքնասիրությամբ:
Աղաբեկ- (Փանոսին) Օ՜, էդ գիտեինք, անունդ չգիտենք:
Փանոս- (Աղաբեկին) Ես Փանոսն եմ, հարգելի...
Աղաբեկ- (Փանոսին) Կպարզաբանե՜նք:
Փանոս- (Աղաբեկին) Իսկ Դու՞ք:
Աղաբեկ- (Փանոսին) Կապի վարչապետը մարդուն գնահատում է կապերով: Անկապ եկել, ծանրակշիռ կապեր ե՞ս կպցնում: Վարոս- Նախկին: Բանտում կապերը կտրվեցին, բայց հետո գաղութի սենյակը՝ թարմացրեց:
Աղաբեկ- Սենեկային լա՜վ գիտեմ: Զզվեցրեց մարզպետին զրպարտելով:
Փանոս- Եղել է նաև Սենեկա՝ Ներոնի ուսուցիչ:
Մանուկ- (Փանոսին) Չեղավ, դու ի՜նչ գիտես՝ գյուղում ում հակաճառես:
Վաչագան- Լրացումը հակաճառել չի: Աղաբեկ- (Վաչագանին) Լեզուդ՝ Վաչո: Կգաս, կտրեմ, գցեմ շանս: Ծովիկին հո չե՞ս մոտեցել:

Ծովինար- (գալիս է բեմի խորքից) Լռիր, Աղաբեկ, դա քո թեման չի:
Գագիկ- (Աղաբեկին) Ուսուցչի հետ էդպես չեն խոսում, Կրտոս: Հարգված մարդ է, եղա՞վ:
Վաչագան- (Աղաբեկին) Հա: Ոչ, չէ…
Աղաբեկ- (Ծովինարին) Շա՜տ հարգելի Ծովիկ ջա՜ն, ինչու՞ եք երգում ժողովրդից հեռու:
Ծովինար- (Աղաբեկին) Երգը հոգու կանչ է: Ումի՞ց հեռու, կամ ու՞մ համար:
Աղաբեկ- (Ծովինարին) Եթե երգեք ակումբի և իմ ֆոնին, կգրանցեմ, պատվոգիր կտամ:
Ծովինար- (Աղաբեկին) Պատվոգիր բառի պատիվ մասը սրբագրեց վարքն ու ֆոնը:
Փանոս- (Աղաբեկին) Ձեզ դիմելիս ինչը՞ ինչի հետ կապեմ: Ծովինար- (Փանոսին) Մեզ համար դու է, իր համար՝ մենք: Աղաբեկ- (Ծովիկին) Ո՜նց եմ հարգում քո հարգանքն իմ հանդեպ: Ծովինար- Ինչը՞: Հարգանքը վերաբերմունք է, նմանին կծնի: Աղաբեկ- (Ծովինարի) Կասկածելի հնչեց, բայց՝ ծնունդն ընդունեցի:
Փանոս- Կարելի է, բայց դժվա՜ր կլինի:
Աղաբեկ- Ապրե՜ս, Ծովիկ ջան: Թող հույսեր չկապի քեզ հետ: Ծովինար- (Աղաբեկին) Դու իմ կապերի պահակը չես: Ես էլ դեղձն եմ, ոչ թե՝ կորիզը:
Վաչագան- (Փանոսին) Ծանոթանանք, Հոգսաշատի հոգսատար ուսուցիչն եմ:
Փանոս- (Վաչագանին) Ձեր անունն էլ է՞գյուղական գաղտնիք: Գագիկ- (Փանոսին ներկայացնելով ներկաներին) Վաչագան, գիտի շարադան ու պարագան: Ես Գագոն եմ: Վարոսը՝ դժգոհության գժոտ մագիստրոսը: Մանուկից կզգաս իր շեֆի մեղքերն ու հոտը: Ծովիկը մեր ազնվականության նմուշն է, չի արտահանվում: Համբարձը գնաց: Վե՜րջ:
Վարոս- Բիձին չհիշիք: (Փանոսին) Էստեղ էր գյուղի քեռին, հին զրույցներ ունի տեղը տեղին:
Մանուկ- (Փանոսին, Գագիկին ակնարկելով) Առաջ գլխակեր, հիմա՝ կյանքակեր հումորիստ:
Գագիկ- (Մանուկին) Ախր հումորի օրգան էլ չունես: Այ, թարմ քաղաքավարի գյուղացի ունենք:
Վաչագան- Լա՜վ է: Զրուցընկերոջ կարիք ունեմ, գորշ օրերի համեմունքի:
Գագիկ- Զրույցին համեմունք պետք է: Կծու եմ սիրում, չկա՜: Փանոս- Արդեն զգուշանում էի: Ես Փանոսն եմ:
Վարոս- Տեսնենք: Քաղաքացի գյուղացին չի դառնա գյուղի քաղաքացի:
Վաչագան- (Փանոսին) Հաճելի է:
Փանոս- (Վաչագանին) Փոխադարձաբար: Ազգին նվիրվյալներ պետք են:
Վաչագան- (Փանոսին) Անճար, ոչ թե՝ նվիրված:
Փանոս- (Վաչագանին) Իսկ հոգևոր լույս սփռելու երանությունը՞:
Վաչագան- (Փանոսին) Ընտանիքս փող էլ է ուզում: Աղջիկս խնդրեց բաժանած հոգևոր լույսով դաշնամուր գնել: Ու փախա՝ փորփրելու գաղափարներս:
Փանոս- (Վաչագանին) Այո, բայց….
Վաչագան- (Փանոսին) Բայց չկա: Երազանքդ գրի առ օրագրում… օհօ, ագռավը բարևեց:
Փանոս- (վրան սրբում է, Վաչագանին) Ոչի՜նչ, հո չմեռա: Շատ ունե՞ք:
Վարոս- (Փանոսին) Քաղաքում չկա՞ն:
Փանոս- Կան, բայց էնտեղ աղավնիներ են ու մարդկանց վրա չեն ծրտում: Ընդունված չի:
Գագիկ- (Փանոսին) Դե մերոնք վայրի են, այսինքն՝ ագռավ: Ասես, չասես: Հատուկ հյուրերի պատվին քամակներից տոպրակ ենք կախում, հարցը լուծում: Կանչե՞նք՝ կապենք: Աղաբեկ- (գնում է դեպի Ծովինարը, ինքն իրեն) Էս ջահելը խելքը կուտի՜: Սիրտը շահեմ:
Փանոս- (ձեռքերը տարածելով) Այո՜, սա ի՛մ գյուղն է (ձեռքով ակամա հարվածում է Աղաբեկի դեմքին): Կներե՜ք, Աղաբեկ: Մանուկ- (մոտենում է Փանոսին թիկունքի կողմից) Տղերք, ախպորս ծեծում են:
Աղաբեկ- (ձեռքով փորձում է հարվածել Փանոսին) Դու էլ կներեք: Փանոս- (ետ է քաշվում, գլխով ակամա հարվածում Մանուկի դեմքին) Վա՜յ, դուք էլ կներեք:
Մանուկ- Վա՜խ, տղերք: Մերոնց են ծեծում (հարվածում է Փանոսին, սա հարվածից խուսափում է, հարվածը հասնում է Աղաբեկին) Վա՜խ: Քոնը չէր: Սարքեց՝ կպցրեց: Կներե՜ս:
Աղաբեկ- (հարվածում է Մանուկին) Սա քոնն է: ճիշտ կպա՞վ: Կներե՞ս:
Մանուկ- (Աղաբեկին) Մեռա՜, ճիշտ էր, բայց ինչի՞ համար: Ներեցի, ներեցի:
Փանոս- (Աղաբեկին) Տղերք, իրար հասկացեք, հաշտվեք: Հո չմեռաք: Ինչո՞վ օգնեմ:
Գագիկ- (մոտենում է Փանոսին) Տո բարո՜վ ես եկել, մեր տղա: Բեր դրանց կորցնե՜նք:
Վաչագան- (մոտենում է Փանոսին, առանձին) Ամիսը մեկ կարո՞ղ եք:
Վարոս- (մոտենում է Փանոսին) Լա՜վ էր, բայց նախօրոք ասա: Աղաբեկ- (Փանոսին) Լավ բան չարեցիր: Էս ո՞նց արեցիր (նստում է պատի տակի քարին):
Մանուկ- (կանգնում է Աղաբեկից որոշակի հեռավորության վրա) Սարքած գործ էր:

Հասուն տարիքի կնոջ ձայն- Իմացա՞ք, Աղաբեկին ծեծեցին: Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Ո՞վ, ախչի: Դրա սիրածն ո՞վ էր:
Հասուն տարիքի կնոջ ձայն- Չէ, քաղաքից է ուղարկված հատուկ:
Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Կարող ա՞ դրա վերջն ա եկել:
Երիտասարդ կնոջ ձայն- Ասում են՝ սիրուն տղա է: Չե՞ն բռնել: Հասուն տարիքի կնոջ ձայն- Չէ, մնալու է: Ով բռնի, բռնողի գործերն են:

Գագիկ- (Փանոսին) Քաղաքի ռադիոն էսքան կա՞:
Փանոս- (Գագիկին) Վայ քո՜: Ո՞վ էր թղթակիցը, ո՞նց:
Վարոս- (Փանոսին) Գիտե՞նք, որ ասենք: Ծրտող ագռավը: Փանոս- Ո՞նց անենք, որ ասեն, որ միամիտ եղավ: (նստում է նստարանի եզրին, այն շրջվոմ է, ինքն ընկնում է) Ջարդա՞ծ էր: Վարոս- (Փանոսին) Էդ իշոտնուկ է: Մեջքին նստիր, ոչ թե քամակին կամ գլխին՝ որ ցած գցի:
Աղաբեկ- Դրանից երկու տարի չեն ընկել, թեկուզ՝ միամիտ: Փանոս- Ցեխն էլ է՞ երկու տարվա (նստարանն է ուղղում): Գագիկ- (Փանոսին) Մենք կողքով ենք գնում, քաղաքացիք միջով, ու մրթմրթում՝ վը՜խկ, ցե՜խ:
Փանոս- (Աղաբեկին) Հավատացեք, ես ագրեսիվ չեմ: (Ծովինարին) Այ, ազգային երգի գի՜ժ եմ:
Աղաբեկ- Երգելու էլ է: Մեր սև սիրտը՜, դրա ուրախ քիթը: (Փանոսին) Արածդ չմոռանաս: (գնում է բեմի խորք: Մանուկը հետևում է նրան):
Գագիկ- Դաշտի ժամն է: (Փանոսին) Հեչ չվախենաս, մենակ չես: Մնալու տեղ ունե՞ս:
Փանոս- (Գագիկին) Այո, շնորհակալ եմ (Գագիկը Վարոսի հետ գնում է բեմի խորք):
Վաչագան- (Փանոսին) Ես էլ գնամ: Երեկոյան իմ հյուրն եք (գնում է բեմի ձախ կողմ):
Ծովինար- (Փանոսին) Երևի դեռ կտեսվենք (շարժվում է): Փանոս- (Ծովինարին) Երգչուհի՞ եք, Ծովինար:
Ծովինար- Ոչ: Լավ է, որ երգ սիրում եք: Մերոնք միայն իրենց տքոցն են լսում ու՝ հորովելը:
Փանոս- Գոնե բարի գալուստ մաղթեք: Ծովինար- Բարի գալուստ: (ձեռքը մեկնում է: Փանոսը փորձում է այն համբուրել: Ձեռքը քաշում է) Պետք չի: Անասուն ենք պահում, հող մշակում: Եկել եք՝ դառնաք նշանավո՞ր:
Փանոս- Բուժել ազգիս ինքնահարգանքը (հենվում է ցանկապատին, այն շրջվում է, ինքն էլ ընկնում է) Ա՜խ…(ձեռքի վրա վերք է բացվում: Թաշկինակով վերքը թաքուն փաթաթում է):
Ծովինար- Հո չվնասվեցի՞ք: Փանոս- Ընկա էլի՜: Հո չմեռա՜: Ծովինար- Իզու՜ր կպաք: Այստեղ շա՜տ բան կա՝ թքած, կպցրա՜ծ: Փանոս- Հաշվենք, որ եկել եմ թուքը փոխարինելու ավելի ամուր նյութով, ասենք՝ սիրով:
Ծովինար- Դե նորոգեք այդ սիրով, որ մեծախոսի անուն չվաստակեք, շտապ փախչեք:
Փանոս- Դաժա՜ն եք (վերականգնում է ցանկապատը): Ծովինար- Դաժան չեղար, կհոշոտեն քո բարության հետ: Համոզեք, որ սերը շինանյութ է:
Փանոս- Սերը վերաբերմունք է: Եթե սեր ներդնենք, կյանքն այլ որակ կունենա:
Ծովինար- Այ, Կատերինան կլսի ու կյանքի որակ կուզի: Ցանկապատի տերն է:
Փանոս- Լսել եմ: Տարածքն էլ անմշակ է: Եկամուտ չի՞ տալիս: Ծովինար- Թողնենք դա: Տղամարդկանց գռեհկաբանություն է: Փանոս- Ոնց ասեք: Բայց կնախընտրեի Ձեր տարածքը մշակել, եթե ունեք:
Ծովինար- Չի՜ կարելի: Այդպես չեն ասում: Ես գնամ:
Փանոս- Դե լա՜վ: Ձեր դիմանկարը հուշագրեմ: (պայուսակից թուղթ է հանում) Չշարժվեք:
Ծովինար- Նախ՝ դա վերջացրեք:
Փանոս- (նկարում է) Չի փախչի, իսկ գաղափարը՝ կսառչի… ա՜յ քեզ անհաջողություն:
Ծովինար- (մոտենում է Փանոսին) Աստվա՜ծ իմ: Արյունո՞վ եք նկարում, խելագա՜ր:
Փանոս- Նայեք, չարժի՞:
Ծովինար- Խնդրու՜մ եմ, արյուն կկորցնեք (Փանոսի վերքը սրբում է իր թաշկինակով):
Փանոս- Այն կվերակագնվի, իսկ պահը՝ կանմահանա: Հո չմեռա: Գրավեք Ձեր տեղը:
Ծովինար- Եթե չենթարկվեք, ինձ ժայռից կգցեմ: Նայեք:
Փանոս- Որ ի՞նչ: Չէ, չեմ նայի: Եթե նայեմ, կթռչեմ, որ ապացուցեմ: Ինչը՞, չգիտեմ:
Ծովինար- Որ ի՞նչ: Դե՜ես էլ.. ստիպված: Եթե ընկերոջը խելքի բերելու այլ միջոց չկա:
Փանոս- Օ՜, այսպիսի ընկերուհուն ենթարկվելը երանություն է՜: Ձեր հմայքի գերին եմ:
Ծովինար- Անրջրանքի ապարանք չկառուցեք: Ընկեր՝ ծանոթության չափով
Փանոս- Բոլո՜ր մատներս ծակելու եմ, որ չհեռանաք:
Ծովինար- Հետո՝ թևերը՞ (Փանոսի վերքը կապում է իր թաշկինակով):
Փանոս- Չէ, շրթներս:
Ծովինար- Խելագար նկարիչ: Գնացեք բուժքրոջ մոտ: Ի դեպ, քաղաքից է:
Փանոս- Չեմ գնա Ձեր պատճառով (ուղղում է ցանկապատը): Ծովինար- Շատ բան չգիտեք: Մի շտապեք:
Փանոս- Շրջապատը կշշնջա, թշնամին՝ կհիշի: Ժպիտը հոգու անձագիրն է:
Ծովինար- Ձեզ չեմ ժպտացել:
Փանոս- Պատրաստ է: Աղաբեկին:
Ծովինար- Չէի ուզենա Ձեզ էլ այդպես ժպտալ: (բռնվում է ցանկապատից) Լա՜վ է:
Փանոս- Զգու՜յշ:
Ծովինար- Ինչքա՜ն զգուշանամ: Բարի գալուստ: Մնացեք և սիրեք առանց սիրահարվելու:

Երիտասարդ կնոջ ձայն- Ծովի՜կ, լողանալու՜:
Փանոս- (Ծովինարին) Գա՞մ:
Ծովինար- Կանանց լողափն առանձին է: Իջեք ձոր:
Փանոս- Ձեր մեր գյուղում հիմա ո՞ր դարն է (հենվում է ցանկապատին):
Ծովինար- Ձեր դարը չգիտեմ, մեր հումորը սև է ու կպչուն: Խնայեք Ձեզ (գնում է բեմի խորք):
Փանոս- Երա՜զ աղջիկ: (ցանկապատը շրջվում է, ընկնում է) Լավ է՝ չտեսավ: Էս հաշիվ չէր: (ցանկապատն ուղղում է) Թքենք, կպցնենք:
(շարունակելի)
Создано 08.05.19 06:32
© Все права защищены
82