Литературный портал

Автор поста

Հոգևոր ջերմությունը որ փնտրում ենք

Աշխարհի անկատարությունը մեզ ստիպում է պարբերաբար պայքարի ու կոնֆլիկտի մեջ մտնել արտաքին աշխարհի և ուրիշների հետ, ունենալ լուծելի և անլուծելի կոնֆլիկտներ և ըստ արդյունքի ունենալ դրական կամ բացասական ապրումներ:
Մարդը, որպես մտածող էակ, իր, իր շրջապատի և իր մտերիմների համար ունի որոշակի ցանկություներ ու պլաններ, որոնց համար առանձնակի ջանք է թափում: Բնականաբար դրանց հասնելու համար նա օգնություն է ստանում իր շրջապատից և ով նպաստում է գիտակցաբար այդ ցանկությունների իրականցմանը արժանանում են նրա բարեհաճությանը:
Մեր կենսագործունեության ընթացքում անհրաժեշտաբար մտնում ենք հարաբերությունների մեջ շրջապատի մարդկանց հետ: Այդ ընթացքում ոմանցից ստանում ենք դրական վերաբերմունք, մյուսներից- բացասական: Արդյունքում հաջողության դեպքում օգնողների հետ ունենում ենք համատեղ ուրախության ու երջանկության ապրումներ ու ձևավորվում է վերաբերմունք շրջապատի հանդեպ, հասարակությունում մեր ունեցած դերի ու մեր ինքնագնահականի մասին:
Ձևավորվում է միջանձնային հարբերությունների հուզական երանգ, երբ մարդ հաճույք է ստանում որոշակի մեկի հետ շփվելիս և փորձում է այդ հուզական հաճույքը հակադարձել բոլոր հնարավոր միջոցներով:
Հոգևոր ջերմությունը միջանձնային կապերի ամրության հաստատումն է, սիրելի մարդկանց կողմից էներգիայի հոսքի ընդունման փաստի արձանագրումը, որոշակի սոցիալական խմբում սեփական նշանակալիության զգացումը:
Իրար փոխանցվող ջերմությունը մարդկային հարաբերությունների պահանջ է, ամենապայծառ պահն է, տհաճն ու անցանկալին մաքրազերծող գործոնը, սոցիալական խմբեր ու միավորումներ ստեղծելու նախապայմաններից մեկը

Շատ և շատ առաջ, երբ ամբողջ հասարակությունը ջանքերը միավորում էր որսի կամ գազանների հետ կռվի համար, յուրաքանչյուր հաջողությունը բերում էր ուրախության զգացմունքի համատեղ ապրումների, ամբողջի մաս լինելու զգացմունքի ամրապնդման: Հիմա համատեղ որսի չենք գնում, մամոնտ չենք սպանում, ու համընդհանուր ուրախություն մեզ պարգևում են մեր ընդհանուր, ավելի հաճախ համերկացիների սպորտային հաջողությունները: Նյութական առումով մեզ ոչինչ չեն տալիս Լևոն Արոնյանի, Հենրիկ Մխիթարյանի, Արթւոր Ալեքսանյանյի, ծանրամարտի և մյուս բնագավառների տղաների ու աղջիկների հաջողություները բայց պարգևում են այն համատեղ ուրախությունը, որը մենք ուզում ենք ու փնտրում ենք:
Կարճ ասած, մեզ առիթ է պետք համատեղ ուրախություն ապրելու, և այդպիսի սպորտային հաջողությունները տալիս են այն: Մեզ շատ է պետք միասնություն զգալ ու միասնական, համազգային ուրախություն ապրել:

Նվիրեք ձեր հարազատներին ջերմություն
Ինչ որ մեկից ստացած ջերմությունը նշանակում է որ աշխարհում ունես քո վստահության անկյունը, որտեղ կարող ես չլարվել, թուլանալ, որը օրգանիզմի և հոգեկանի պահանջմունք է ու ինչքան աշխարհը վայրենի է, այնքան այդպիսի անկյան նշանակությունը մեծ է:
Օրգանիզմն ու հոգեկանը չեն կարող ու չեն ուզում անընդհատ լարված վիճակում լինել: Նրանց թուլանալ է պետք, ու այդպիսի հնարավորություն տալիս է մտերիմից եկող ջերմությունը: Հոգևոր ջերմությունը հոգեբանական, ֆիզիոլոգիական և հուզական պահանջ է և նրա պակասի դեպքում մեր հոգևոր աշխարհը, կորցնում է իր հանգիստն ու հավասրակշռությունը, փնտրում է այն ու եթե պետք է, ստեղծում:
Հոգևոր ջերմությունը դառնում է պահանջմունք, ու մենք հաճախ այն գտնում ու տեսնում ենք այնտեղ, որտեղ կա դրա իմիտացիա, կամ չկա: Եթե մի բանի կամ մեկի շատ ես սպասում, այն կամ նրան սկսում ես տեսնել, նույնիսկ եթե այն չկա: Այսեղից էլ սխալներ, բացթողումներ, խաբվածություններ, հոգեբանական միրաժներ:
Մի զլացեք բարի խոսք ասել մոտ մարդուն, պարգևել հոգևոր հաճույքի երջանկությունը:
Создано 18.10.19 11:07
© Все права защищены
100