Литературный портал

Автор поста

Հանկարծ ջերմեի ու դողս բռներ,

Հանկարծ ջերմեի ու դողս բռներ,
Մեղքերս բոլոր սիրտս կապոտեին,
ես մենակ մնայի իմ փակ սենյակում,
Ու չոր շրթներս մեղաներ թափեին։

Իմ լավ տղերքը փականը կոտրեին,
Ընկերներս գային լիք տոպրակներով,
Ու ներող մարդիկ վերմակս ուղղեին,
Սիրածս աղջիկը՝ դեղ արցունքներով։

Աչքերս փակեի, անձայն հեկեկայի,-
Մա, լավ եմ էլի, ինչու ես եկել։


Создано 05.05.19 12:08
© Все права защищены
78