Литературный портал

Автор поста

Ձախորդ Փանոս (4)

Վեցերորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Համբարձումը, Փանոսը, Հակոբը, Մանուկը: Դռան մոտի ճամպրուկները չկան:
Աստղիկ- (գալիս է բեմի խորքից, պատի մոտ կծկվում) Մե՜ղք եմ:
Վարոս- (գալիս է բեմի խորքից, հարվածում Աստղիկին) Մեղք ես, մի արա: Էլի կանե՞ս:
Աստղիկ- (Վարոսին) Չէ՜, չէ՜: Կեղտ կուտեմ, չե՜մ անի: Բայց ի՞նչ եմ արել:
Վարոս- (ամեն անգամ հարվածում է Աստղիկին) Չհասկացա՞ր: Կանե՞ս:
Աստղիկ- Չէ՜, ոտդ պաչեմ: Բայց ախր ի՞նչ եմ արել:
Վարոս- Էլի՞: Ախչի հոգնեցի, մե՜ղք եմ:
Փանոս- Մեղք է:
Գագիկ- (Փանոսին) Գործ չունես:
Հակոբ- (գնում է դեպի Վարոսը) Ո՜նց ոսկի աղջիկ գժին բաժին ընկավ:
Վարոս- (Աստղիկին) Սրանից հետո ինձ շան տեղ կդնե՞ս: Աստղիկ- (Վարոսին) Հա՜, հա՜: Ոտդ պաչե՜մ:
Վարոս- Շունը հերդ ա:
Աստղիկ- Չէ՜, չէ՜, դու իմ …
Վարոս- Ի՞նչ, շան տեղ չես դնելու՞: Բա ու՞մ, սիրածի՞դ:
Հակոբ- (Վարոսին) Թու՜ քո ուղեղին: Մարդ դարձիր, որ շան տեղ դնեն: Գնա՞մ էստեղից:
Աստղիկ- (Վարոսին) Կանեմ, գնամ, մե՜ղք եմ (գնում է բեմի խորք):
Վարոսը նստում է պատի տակ դրված քարին: Հակոբը վերադառնում է իր տեղը:
Գագիկ- (Փանոսին) Չէր սպանի, բայց խանդի հողի վրա՝ հնարավոր էր:
Փանոս- (Գագիկին) Ի՞նչ խանդ:
Գագիկ- Բա ինչու՞ ես օգնում:
Փանոս- Որպես մարդ, նորմալ չի՞:
Գագիկ- (Փանոսին) Գյուղում ուրիշի կնոջ հետ զրույցն արդեն կասկած է, օգնելը՝ հանցանք: Կօգնես՝ Աստղոն կխայտառակվի ու կանիծի քո օգնությունը:

Կատերինա- (բաց հագնված դուրս է գալիս դարպասից) Ինչի՞ց ուշացա, ափսո՜ս:
Փանոս- (Գագիկին) Սիրտս չընդունեց: (Կատերինային նայելով գնում է դեպի աջ) Էլի՜:
Գագիկ- (Կատերինային) Էս ո՜վ է, ու՜ր է գնում:
Փանոս- (սայթաքում է քարին, ինքն իրեն) Էլի դրա պատճառով: Գոնե չտեսան դրա շնորհիվ:
Կատերինա- (Գագիկին) Դաշտային գեղջկուհին եմ: Դաշտից եմ գալիս, որ Փանոսը գյուղի մեջտեղում սարքի արձանս, դնի (Փանոսը ձեռքն անհույս շարժում է, գնում բեմի աջ կողմ): Գագիկ- (Կատերինային) Դաշտերում էսպիսի գեղջկուհի չեմ տեսել: Որտե՞ղ են, մեկին բռնեմ:
Կատերինա- (Գագիկին) Խոսքով որս անող եք, գործով՝ փախս տվող: Ուզող ես, թակարդ դիր:
Համբարձում- (Կատերինային) Ես ուզող եմ: Թակարդի մեջ լիկյոր ու շոկոլադ կա, լա՞վ է:
Կատերինա- (Համբարձումին) Շա՜տ: Մի պարկ էլ՝ թարմ վարունգ: Դուրս կգամ, ու՝ կբռնե՜ս: Վարունգդ՝ ինձ, բռնածդ՝ քեզ: Համբարձում- (Կատերինային) Չէ՜, վարունգի թանկ սեզոնն ա, մի ամսի՜ց:
Կատերինա-Ի՜, հաշվարկած հաճույքը խեղճի ճոխություն է: Վարունգիդ տեր եղի՜ր, գյուղացի:
Գագիկ- (Կատերինային) Հո չե՞ս տկլորանում, Փանոսի խելքն ուտում:
Կատերինա- (Գագիկին) Ի՜, խեղճը Ծովիկի ահից չի էլ նայում: Թեկուզ պապը գա, հանվի:
Հակոբ- (Կատերինային) Էկա, ցավդ տանե՜մ: Ու՜խ: (Գագիկին) Սուս կմնաք, հա՜:
Գագիկ- (Հակոբին) Չէ, սպասիր: (Կատերինային) Առանց նայել ա՞ քանդակում:
Հակոբ- Երա՞զ էր: (Գագիկին) Բայց քնած չէի՜:
Կատերինա- (Գագիկին) Շոշափելո՜վ: Արվեստը զոհ ուզեց, ես էլ կամավոր զոհվեցի, բայց՝ չօգտվեցի՜: (տեսնում է Փանոսին) Եկա՜վ:
Փանոս- (գալիս է աջ կողմից, ձեռքին փաթեթ է: Վերնազգեստը փոխված է) Հիշում եմ, հիշում..
Կատերինա- (Փանոսին) Ինձ ես հիշե՞լ, շորդ թարս հագել: Էլի՞: Փանոս- (Կատերինային) էլի՞: (նայում է իր հագուստին) Ո՞նց եղավ:
Մանուկ- (Փանոսին) Շոր հագնել չգիտես՝ ինձ նայիր, սովորիր: Գագիկ- Ճիշտ է: Անուղեղին գեղեցիկ հագուստը դարձնում է լոկ կոկիկ անկապություն:
Մանուկ- (Գագիկին) Ապրե՜ս: Փանոսն ինչ էլ անի՝ ձախորդ է ճակատի գրով:
Գագիկ- (Մանուկին) Ձախորդը դու ես, քնած տգետ: Էսօր օրն է հինը շրջելու, նորովի նայելու:
Մանուկ- (Գագիկին) Էդ ի՞նչ օր է:
Գագիկ- Հատուկ օր է: (վերևի շորը հանում է, թարս հագնում) Ճիշտ որ: Ի՜նչ սիրուն սար է:
Կատերինա- (Գագիկին) Իյա՜, մենակ սարը սիրուն տեսա՞ր: Շալվարդ էլ շրջի՜ր:
Համբարձում- Ամե՜ն ինչ գիտի ընկերս: Հը՞, քեռի (Հակոբի հետ իրենց վերևի հագուստը հանում են, թարս հագնում) Ճի՜շտ որ: Կատերինան հե՜չ էլ սիրուն չի:
Կատերինա- (Համբարձումին) Իյա՜, ինչ ունես չունես՝ շուռ տու՜ր: Էս վարունգի բույս չի, որ մշակես ու հա ջրես, որ շատ բերք տա: Կին է, պիտի փաղաքշե՜ս, որ սիրի:
Համբարձում- (Կատերինային) Կնկա գործը մենակ սիրելը չի: Բա հողամասը՜, անասուն պահելը՜, եփել թափելը՜, կար ու ձևը՜: Հա, երեխեքը՜:
Հակոբ- Եղել ա, հիշըմ եմ: Թարսության մեջ ճշտություն կա: Թե ճիշտ նայես:
Մանուկ- Ես թարսին դեմ եմ: Առանց էդ էլ սխալ ենք ապրում: Թարսի թարսով մարս կլինենք:
Կատերինա- Չեմ հանվի, զզվում եմ ձեր կեղտոտ փսփսոցից: (քայլում է հետ նայելով) Ազդե՞ց:

Աղաբեկ- (գալիս է բեմի խորքից, Կատերինային) Էս ինչի՜ց եմ ուշացել, Փիսի՜կ: Ախ, Փիսի՜կ:
Հակոբ- (լսելի) Գագ ջա՜ն, էդ սիրունին ասա՝ նորից անցնի: Քեֆս էկա՜վ:
Կատերինա- (Հակոբին) Պապ, թոշակառուի արտոնությունդ էս երկրում միայն իմ մոտ է անցնում (նազենի քայլվածքով անցնում է բաց տարածքով):
Հակոբ- Հե՜յ, հեյ գիտի հա՜, ցավը տանե՜մ: Տղե՜րք, կյանքը սիրեք, բայց մի՜ կեղտոտեք:
Փանոս- Իսկը (փաթեթը բացում է, փակցնում պատին: Վրան գրություն է՝ «Սիրեք իրար»):
Վարոս- (Փանոսին) Ո՞նց: Ես ու Համբարձն իրար սիրե՞նք: Էլի՞ ես գժվեցնում:
Գագիկ- (Փանոսին) Ախր քեզ ի՜նչ, ով ում կսիրի: Փիսիկի դասեր՞ն են:
Կատերինա- Չէ՜, համաձայն չեմ: Ո՞նց կլինի՝ ով ուզի, սիրի (Վարոսը գնում է բեմի խորք):
Փանոս- Ինչու՞ եք միայն սեռական սերը հասկանում: Ուրիշ սեր չկա՞, զուտ մարդկային, ծնողական, որդիական, հայրենիքի:       Մանուկ- (Փանոսին) Էնպես խառնեցիր, վախենում ենք հարևանի կնոջ աչքերին նայել:
Գագիկ- (Մանուկին) Իսկ մյուս մասերը նկարելիս բռնվելուց չես վախենու՞մ:
Աղաբեկ- Ես չեմ թողնի, որ գյուղացիք իրար սիրեն: Բա ես ինչի՞ համար եմ:
Հակոբ- (Փանոսին) Մտքինդ ի՞նչ ա: Վախենամ՝ այր ու կին խառնես իրար:
Փանոս- Չե՞ք հասկանում՝ չեմ հասկանում:
Համբարձում- Ճիշտ է, բա ոնց: Սիրանն իրավունք չունի՞ ում ուզի՝ սիրի:
Աղաբեկ- Սիրանին չկպնեք: Ինքն արվեստի գծով է:
Գագիկ- (Փանոսին) Մյուս հարցերում՝ հետդ եմ, բայց համը հանեցիր, հանիր:
Վարոս- (գալիս է բեմի խորքից Աստղիկի և Ծովինարի հետ, Աստղիկին) Քո խելացին է գրել:
Աստղիկ- (կանգնում է Ծովինարի մոտ) Նա փնտրում է, իսկ դուք՝ միայն վատաբանում:
Մանուկ- Մարզով մեկ ասե՞ն, որ գյուղով իրար ենք սիրում, ամոթ չի՞:
Ծովինար- Սահմանախախտ բարությունը կարող են և չարամիտ արարք որակել:
Վարոս- (Փանոսին) Կին չունես, սրա, նրա կնոջն ես նայում, օրենք հնարում:
Հակոբ- Հանիր, Փանոս ջան: Համբարձը որ ուրիշին սիրի, քրոջս բալեն ի՞նչ անի:
Համբարձում- (Հակոբին) Քեռի, կոմիտեի որոշումն է:
Հակոբ- Է՜, Քնարս էլ է մե՜ղք: Մի կարգին տղա տանի ծովափ, վայելի՜, լիկյոր խմեցնի՜:
Համբարձում- (Հակոբին) Բողոքել է՞: Բա փող չկա, լիկյոր է ուզում: Կսպանե՜մ:
Կատերինա- Հո ասելով չի: Սերը կէժանանա, ախր:
Աստղիկ- Ճիշտ է: Սերն առանց հարգանքի ծաղրանք է: ճիշտը կլինի՝ հարգեք իրար:
Վարոս- (Աստղիկին) Ջա՜ն, ջա՜ն: (Փանոսին) Ես՝ ուրիշի կնոջը, Աստղիս՝ ուրիշը՞: Գի՞ժ ես:
Աստղիկ- (Վարոսին) Գոնե ծեծվելու ժամանակ չի մնա:
Աղաբեկ- Պայթեցնող միտք է, անկանխատեսելի: Ու՞ր է Սիրանը, թող առայժմ տուն գնա:
Փանոս- Գոնե սիրո գաղափարը սավառնեց գյուղի վրա, մտավ մարդկանց սրտերը:
Վարոսը փակցրած թղթի վրա գրում է՝ «Ես մենակ իմոնց, Վարոս»:
Ծովինար- (Վարոսին) Քոնոնք ովքե՞ր են:
Վարոս- (Ծովինարին) Ընտանիքս, շրջապատս, հարազատներս: Ուրիշի հետ գործ չունեմ:
Ծովինար- Գրածն էլ հենց դա է: Միթե՞ պարզ չի:
Վարոս- (Ծովինարին) Հնարավոր չի՝ երկու բառով՝ էդքան բարդ միտք: Աստղոս հուշե՞ց:
Հակոբ- Փանոս ջան, օրենքը մինչև քանի՞ տարեկանների համար ա: Գրիր, հա՞:
Համբարձում- Երբ ա՞ ուժի մեջ մտնում էս օրենքը:
Աստղիկ, Կատերինա, Ծովինար- (շրջապատում են Փանոսին) Համոզեցիր, քեզ սիրեցի՜:
Վարոս- Գժվե՜ց սատանեն:
Փանոս- (կանանց) Մի կատակեք: Ես դա նկատի չունեմ: Աստղիկ, Կատերինա, Ծովինար- (Փանոսին) Սիրում եմ քեզ, սիրո՜ ասպետ:
Վարոս- Քեզ տեղն է, Վարո՜ ս: Ախ, Վարո՜ս: (վերևի շորը հանում է, թարս հագնում) Կօգնի՞:
Փանոս- (կանանց) Լավ էլի՜, աղջիկներ: Մի՜ խեղաթյուրեք սիրո գաղափարը:
Վարոս- (Աստղիկին) Ախչի, թողեք դուրս գա: Հեռվից սիրե՜ք: Գագիկ- (Վարոսին) Խելո՜ք: Մեր ախպերն է, թեկուզ՝ անսովոր: Համբարձում- (մոտենում է կանանց) Աղջիկներ, կասկադյոր պետք չի՞:
Հակոբ- Լա՜վ եք անում, կնանիք ջա՜ն: Սխմե՜ք սիրահարին: Վարոս, Համբարձ, չխանգարե՜ք:
Աղաբեկ- (ինքն իրեն) Թու՜, ո՜նց ես չգրեցի:
Աստղիկ, Կատերինա, Ծովինար- Փանոս, սիրի՜ր ինձ: Ինձ սիրի՜ր, կամ՝ գրածդ հանիր:
Աստղիկ- (Փանոսին) Յուրաքանչյուրիս սեր խոստովանիր, համբուրվիր, ու՝ ազատ ես:
Հակոբ- Փանոս, օգնե՞մ: Պաչելն իմ վրա:
Փանոս- Դե լավ: Աստղիկ, քեզ շատ եմ սիրում: Դու գյուղի մի գեղեցիկ ընտանիքի հույս ու հավատն ես: Հինգ ոսկի երեխա ես նվիրել Վարոսին ու գյուղին: Շատերի համար օրինակ կին ես՝ մեծ տան տիկին, հյուրին պատվող, ամուսնու կյանք, արժանապատվության հանք, վարակիչ ինքնահարգանք: Ես քեզ ո՞նց չսիրեմ, գյուղիս պարծանք:
Աստղիկ- (համբուրվում է Փանոսի հետ) Ես էլ քեզ եմ սիրում, տղամարդու օրինակ: Ազատ ես:
Վարոս- Ա՜յ, երես է առել կնիկ՜ս: Քաղաք դարձանք, էլի՜: (ինքն իրեն) Բայց շա՜տ լավ ասեց:
Փանոս- (Ծովինարին) Քեզ Կատերինայից հետո եմ սիրելու: (Կատերինային) Քեզ սիրում եմ: Շատերին ես անշահախնդիր օգնել, սատարել: Շահագործել են, նվաստացրել: Խղճացել ես, ներել նրանց աղքատ հոգուն, չես բարձրաձայնել: Աշխարհի դեմ միայնակի կռիվդ կատակով ու ծիծաղով է: Թող կյանքդ անցնի ծիծաղով ու հարգանքով: Ավելի կսիրեմ, եթե ամուսնանաս, երեխաներ ունենաս: Թեկուզև չամուսնանաս ու երեխա ունենաս: Սիրում եմ քո բարի սիրտը, վարակիչ անկեղծությունը:
Կատերինա- (համբուրվում է Փանոսի հետ) Ես էլ քեզ, բայց երջանիկ եղիր: Ազատ ես:
Համբարձում- (Փանոսին) Քնարիս էլ չե՞ս ասի: Գնամ՝ հաշտվեմ: Փանոս- Քնարիկը մեր գյուղի ամենաբարդ տղամարդուն դարձրեց ընտանիքին նվիրված այր: Ձեռագործի շնորհքը մարզի մասշտաբով է քննարկվում: Կիրթ երեխաներ է դաստիարակել, տնտեսության հարցում օգնել Համբարձին: Շատ դժվար օրեր է հաղթահարել, ստեղծել իր տաք, հյուրընկալ օջախը: Համբարձի կինն է, ընկերը, երբեմն էլ՝ մայրը: Ես այդպիսի հրաշք որտե՞ղ գտնեմ, որ չսիրեմ հայ ընտանիքի հերոսուհի մորը:
Համբարձում- Իրոք հրա՜շք ա Քնարս: Երկուսով ենք լիկյորը խմում (գնում է բեմի աջ կողմ):
Փանոս- (Ծովինարին) Քեզ սիրում եմ մեղավոր սիրով: Դարձիր իմը, իմ սեր: Ազատ մի ձգիր:
Ծովինար- (համբուրվում է Փանոսի հետ) Ես էլ քեզ եմ սիրում… Ազատ ես… առայժմ:
Աստղիկ- Ծովիկ, մի՜ տանջիր, մի՜ ազատիր: Սիրո օր է: Ծովինար- (Աստղիկին) Ոչ գովեց, ոչ սերն ապացուցեց: Արժանի չէի՞:
Հակոբ- (Ծովինարին) Վարդի, տղամարդը չոքած քեզ է ուզում: Դրանի՞ց մեծ գովք:
Փանոս- (Ծովինարին) Քո հարցում լեզուս կարկամեց: Պաշտում եմ քեզ ու քո սերը:
Մանուկ- Փանոս ջան, ի՜նչ լավ էիր անում: Կսպասե՞ս, Հերիքիս բերեմ մոտդ, կողքից նայեմ:
Կատերինա- Փանոսիկ եմ ունենալու: Չեմ ասի՝ ումից:
Ծովինար- (Փանոսի ձեռքը բռնում է) Սիրտդ շահեմ, սիրո քարոզիչ, որ չշեղեն, ու չսայթաքես:
Վարոս- (Աստղիկին) Փանոսի հետ պաչվեցիր, մեռա ու սիրահարվեցի, խփնվածի կնիկ:
Աստղիկ- (Վարոսին) Խիղճդ հուշեց: Այսօր մեր ամուսնության տասնհինգերորդ տարին է:
Վարոս- Օ՜, սիրո օր է: Գնացինք հարսանիք (բոլորը գնում են բեմի խորք):

Յոթերորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Փանոսի փակցրած թուղթը չկա: Ավելացված են երեք սեղան ու աթոռներ ամեն սեղանի 
շուրջԱռաջին սեղանի մոտ բազկի ուժ են փորձում 
Վաչագանը, Գագիկը, Վարոսը, Աղաբեկը: Երկրորդ սեղանի մոտ են Ծովինարը, Աստղիկը Կատերինան: Նրանց սեղանին կանացի զարդեր են, գլխազարդեր, գործվածքներ: Երրորդ սեղանի վրա և մոտ դրված են տախատակներ մուրճ, մեխեր, սղոց, այլ գործիքներ: Սեղանի մոտ են Մանուկը ևՀամբարձումը: Պատի տակ շարված են կավե ամաններ, ձեռքով պատրաստած իրեր:
Գագիկ- (Վարոսի թևը ծալում է) Ամենաճիշտ օրն է: Ասելով Դավթի ցեղից եք:
Ծովինար- Ոմանք էլ իրենց գովում են, բայց կինը չի երևում: Գագիկ- Գիշերը թխվածք է թխել: Կգովեք, մե՜ղք է:
Աստղիկ- (Գագիկին) Ի՜նչ կլինի, որ դուք գովեք:
Գագիկ- (Աստղիկին) Է՜, գովենք: Բայց հարևան գյուղի կնանիք շատ են, է՜, լավը:
Համբարձում- Քնարս գործերը տարավ ցուցահանդես: Ուշ կգա: Աստղիկ- (Գագիկին) Լսեցի՞ք, գնահատեցի՞ք: Ձեր ճիշտը վայելեք, մեզ մեր սուտը նվիրեք:
Մանուկ- Իմ բոստանն էլ քար ընկավ: Թփով տոլմա է բերում: Ինձ էլ կթողնեք, շա՜տ:
Աստղիկ- Ժողովուրդ, նոր սիրո տեր եմ՝ սիրահարվա՜ծ: Կատերինա- Ես էլ, բայց չե՜մ ասի:
Գագիկ- Առավոտ սիրո տեր եք, իրիկունը՝ դատավոր: Մինչև ե՞րբ, բա ե՞ս, խիղճ ունե՞ս: Վա՜յ:
Աստղիկ- Գիշերը լացել եմ գժի պես:
Վարոս- Ի՞նչ անեմ սրա հետ: (Աստղիկին) Էլի գժվեցի՞ր, ախչի: Աստղիկ- Մինչև հիմա կույր եմ եղել: Երդվում եմ երեխեքովս: Վարոս- (Աստղիկին) Երեխեքի անուն չտաս, անամոթ: Տոն է: Աստղիկ- Ի՜նչ մշակույթի տեր ենք: Չենք էլ ուզում ճանաչել մեզ ժառանգածը, եթե փողի հոտ չի գալիս: Լսե՜ք (ազգային երգ է երգում):
Վարոս- Մատա՜ղ լինեմ ազգիս: Աստղս հրա՜շք է:
Աստղիկը երգելը վերջացնում է: Բոլորը ծափահարում են:
Աղաբեկ- (Աստղիկին) Հարս ջան, գիժը չէր թողում երգես, որ չսիրահավե՞նք քո շնորհքին:
Վարոս- (մուրճով հարվածում է Մանուկի մոտ տախտակին դրված մեխին) Ի՜նչ տղա եմ:
Գագիկ- (մուրճով հարվածում է ուրիշ մեխի) Է՞ս էր:

Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից, սայթաքում, նայում Ծովինարին, ինքն իրեն) Ձեն չտվիր, անխիղճ: (բարձրաձայն) Բարև ձեզ, շնորհավոր արհեստների տոնը: Բազմաշնորհ լինեք: Ծովինար- (ինքն իրեն) Ինձ նայելով, որպես թե ես էլ քար եմ, որի հարցում սայթաքել ես:
Գագիկ- (Փանոսին) Բարև, բազմաշնորհ ընկեր: Կանայք հիացած են զարդերով, ապրես:
Կատերինա- (Փանոսին) Ի՜նչ ձև ես քայլում: Գնա, նորից արի: Փանոս- (Կատերինային) Դե լավ, հո չմեռա՜նք:
Կատերինա- Մեղք չե՞մ: Սայթաքելով էլ գործ ես անում: Համբարձում- (Կատերինային) Ինքն ուրիշ ա, մի արա:
Աղաբեկ- (Կատերինային) Փիսիկ, քաղաքացին չի արդարացնու՞մ:
Աստղիկ- Չի կարելի: Փանոսին պախարակել, նշանակում է՝ չսիրել մեր գյուղը:
Վարոս- (Աստղիկին) Էլի՞: Հարբա՞ծ ես, խոսքերիդ հետևու՞մ ես: Մանուկ- (Փանոսին) Մի նեղվիր: Չտեսանք, որ հարթ տեղում սայթաքեցիր: Մեխիր, որ ամուսնանաս (նոր տախտակ և մեխեր է առաջարկում Փանոսին):
Փանոս- (մուրճով հարվածում է մեխին) Չեղավ: (վերցնում է ուրիշ մեխ, հարվածում) Էս ի՜նչ է:
Կատերինա- (Փանոսին) Ես որ բռնեմ, ճիշտ կգնա: Գա՞մ: Մանուկ- (Փանոսին) Էլի փորձիր: Մի հուզվիր, կամուսնանաս: Ձախորդություն է, կլինի:
Փանոս- Փորձեմ: (մեխ է վերցնում, մուրճով հարվածում) Չեմ հասկանում:
Վաչագան- (մոտենում է Փանոսին) Դիտավորության հոտ եմ առնում:
Գագիկ- Փանոս, թող արի՜:
Փանոս- (Գագիկին) Հիմա: (տախտակը շպրտում է մի փոքր հեռու, Մանուկին) Ուրիշը տուր:
Կատերինա- (Փանոսին) Աքլորս, անխիղճ: Մեղավո՞ր է, որ ձախորդ ես: Վրաս անե՞ծք կա՝ ես ու հավերս՝ առանց աքլոր: Լա՜վ, կգաս աքլորս կուտենք ու կմխե՜նք:
Վաչագան- (ինքն իրեն) Քեռու պատմածն է: Ես էլ ծիծաղում էի: Կատերինա- (Փանոսին) Գիշերը մնացիր, աքլորիս խանդեցիր: Փանոս- (Կատերինային) Լռիր: Ինչի՞ համար:
Մանուկ- (Փանոսին) Տղամարդ չե՞ս: Ումի՞ց վախեցար: Էդ թող: Թե կարող ես, էս արկղը տաս անգամ բարձրացրու: (Համբարձումին, որ մոտենում է արկղին) Թող, քո խելքի բանը չի:
Աղաբեկը մոտենում է երրորդ սեղանին, մուրճի մի հարվածով մեխ մխում, գնում իր տեղը:
Աստղիկ- (Ծովինարին, առանձին) Վիճե՞լ եք:
Ծովինար- (Քնարիկին, առանձին) Չգիտեմ, բա՜ն չեմ հասկանում:
Աստղիկ- (Ծովինարին, առանձին) Ոսկուդ տեր եղիր: Ցեխ են շպրտում, որ ոսկին անտեսես:
Փանոս- Տեսնեմ: (Մանուկը մեկնում է արկղը: Վերցնելիս արկղի ներքևը բացվում է, միջի եղածը՝ թափվում) Թու՜ քո…
Վարոս- Ճիշտ որ՝ ձախորդ:
Գագիկ- Փանոս, ինչքան ասեմ՝ դրան չվստահես: Հոտած միսը հորը ծախեց՝ առանց զեղջի:
Վաչագան- (Մանուկին) Տեսնեմ արկղը:
Մանուկ- Ախպեր՞դ է, Վաչիկ:
Վաչագան- (Մանուկին) Ընկերս է: Ես էլ քո ստորության հին ծանոթն եմ:
Մանուկ- (Վաչագանին) Սսկվել էիր: Հերո՞ս ես խաղում, թե՞ պահմտոցի՝ վախերիդ հետ:
Փանոս- (հեռացնում է Մանուկին և Վաչագանին) Ամոթ է, տոնը չհարամվի: Հո մարդ չմեռա՞վ:
Գագիկ- (Փանոսին) Թող արի՜, մաքուր ձևով ուժ փորձենք: Ծովինար- (ինքն իրեն) Ինչքան ասեմ՝ զգուշացիր: Քար են դնում ճամփիդ, ախր:
Վաչագան- (Փանոսին) Չե՞ս տեսնում, որ դիտավորյալ է:
Փանոս- Թեկուզ: Չգիտեք, թե ինքն ով է, ես՝ ով: Հո չմեռա՞: Եթե արել է, թող ամաչի:
Մանուկ- Հավատու՞մ ես, Փանոս ջան: Ինչի՞ համար: Ամո՜թ քեզ, Վաչիկ:
Փանոս- (Վաչագանին) Եթե մեխերը չծռվեին ու արկղը չբացվեր, ինձ ավելի շատ կհարգեի՞ն: Չե՞ս զգում, որ անիմաստ միտք էր:
Վաչագան- (Փանոսին) Չե՞ս տեսնում, որ մարդիկ քո չափանիշների աշխարհից չեն:
Համբարձում- (Փանոսին) Ակումբի օրը երեք հոգու գործ արեցիր: Չնեղվես, քեզ լա՜վ գիտենք:
Վարոս- Ձախորդ է .. ամենքս… մի բանում:
Կատերինա- Մեխը չկորցնես, խնդիր չունես:
Մանուկ- (Փանոսին) Վաչոն մեզ թշնամացնում է: Անցած լինի (փաթաթվում է Փանոսի հետ, մեջքին թաքուն փակցնում «ձախորդ» գրությամբ թուղթ) Ասում էին ձախորդ, չէի հավատում:
Կատերինա- (Փանոսին ծալած թղթերով տուփ է մեկնում) Արի՜, թղթերը ճիշտը կասեն:
Փանոս- (թուղթ է քաշում, Կատերինային) Չասես՝ հղի եմ: Համբարձում- (պոկում է Փանոսի մեջքին փակցրած թուղթը) Ո՞վ էր էս խուժանը: Ո՞ր ինչ:
Կատերինա- (կարդում է Փանոսի քաշած թուղթը) Ձախորդություններ մեկը մյուսի հետևից: Քո տեղը գյուղը չի: Գնա քաղաք, լավ կլինի: (չի կարդում) Այ քեզ բա՜ն:
Աղաբեկ- (Համբարձումին, որ փորձում է տուփից թուղթ քաշել) Հետո, Համբարձ:
Վաչագան- (Փանոսին ցույց է տալիս Մանուկի փակցրած թուղթը) Մանուկի արածն է:
Փանոս- (Վաչագանին) Դժվա՜ր թե: (Մանուկին) Բայց ինչի՞ համար:
Մանուկ- (Փանոսին) Շառ է անում: Ե՞րբ, ո՞նց:
Վաչագան- (Մանուկին) Երևի ես կամ Համբարձն արեցինք, չէ՞: Փանոս- (Վաչագանին) Բայց ինչի՞ համար: Էլ չանեք, հա՞: Վաչագան- Վա՜յ, Փանոս: Ո՞ր աշխարից ես, ու՞ր ես եկե՜լ: Ծովինար- (մոտենում է Կատերինային) Բարությունդ թա՞նկ ես ծախել: Բեր տուփը:
Կատերինա- Հետո, Ծովիկ:
Ծովինար- (Կատերինային) Հիմա: (Մանուկին, որ հեռացնում է տուփը) Ի՞նչ ես անում:
Կատերինա- (Ծովինարին) Փրկող էիր, չփախցնեիր, վազեր մոտս:
Մանուկ- Կատակը սարքեցիք սադրանք: Վաչո, հերիք չի՞ օրիորդին շեղես (սեղանը շրջում է):
Ծովինար- Եվ ինչի համար (գնում է բեմի ձախ կողմ):
Փանոս- (Կատերինային) Հիմար վարքդ կներվի, բայց կեղտոտ վարքդ հոգիդ կավիրի: (բռնում է Մանուկի օձիքից) Ներում աղերսիր, որ չփոշիացնեմ:
Մանուկ- (Փանոսին) Ի՞նչ եք հերթով խայտառակում աղջկան: Նրա ինչ՞ն ես :
Փանոս- (Մանուկին գցում է գետին) … նրա…  ն…. վիրավորողների թշնամին…  դե…
Վարոս- (հեռացնում է Փանոսին) Մեր տոնն էլ ձախողեցիր: Գնա, թող տոնենք:
Գագիկ- Ապուշացե՞լ եք: Տոնի մերն ու ձերը որն է: Ի՞նչ եք ուզում տղից:
Աղաբեկ- (Գագիկին) Ուզում ենք, որ մեր մաքուր տոնը չհարամվի: Շա՞տ Է:
Փանոս- Տոնը տոնեք: Թղթով ձախորդ չդարձա: (գնում է դեպի աջ, քարին սայթաքում) Ես քո (քար է վերցնում, հարվածում ճամփի քարին: Քարն անդրադարձվում է դեմքին) Սպանե՜ց: Մանուկ- (Փանոսին) Էսօր քո օրը չի, ձախորդ ախպեր: Ասենք, ե՞րբ է քոնը եղել, որ:
Փանոս- Երևի (մոտենում է պատին, ինչ որ բան գրում):
Աստղիկ- Տղամարդիկ, ի՜նչ եք նայում: Մե՜ղք է, օգնե՜ք:
Վարոս- (Աստղիկին) Ինչքա՞ն օգնենք, քե՜զ ինչ (Համբարձումը գնում է բեմի աջ կողմ):
Կատերինա- (Փանոսին) Մե՜ղք ես: Թելադրիր, ես գրեմ, հետո սխալները կուղղես:
Գագիկ- (Փանոսին) Գնանք, արյունոտվել ես:
Փանոս- Հիմա, Գագ:
Վարոս- (Փանոսին) Տուն գնա, հերի՜ք եղավ: Ես կանեմ:
Փանոս- Գնացի (հեռանում է պատից: Պատին արյունով գրած է՝ «Մարդ եղեք, փրկեք ձեր հոգիները»):
Մանուկ- Ձախորդ տերտերը պատն այլանդակեց, բան չհասկացանք:
Վաչագան- (Մանուկին) Երբ մեկի կատակն էլ է թույն շնչում, զրկում են ընկերությունից ու շրջապատից, որ խելքի գա: Քե՞զ ինչից զրկենք, Աղաբեկի ստվեր՝ անշրջապատ, անընկեր: Համբարձումը գալիս է աջ կողմից, բերելով ջրով լի շիշ և սրբիչ: Աստղիկն ու Կատերինան սրբում են Փանոսի վրայի արյունը:
Կատերինա- (Փանոսին) Ներիր, սիրելի՜ս: Մաքուր սրտով էի վատություն անում:
Փանոս- (Գագիկի և Վաչագանի հետ գնում է բեմի աջ կողմ) Քարից զգու՜յշ, տղերք:
Համբարձում- Երեկ լսեցի «ժողովուրդը բարի է, հոտն՝ անտարբեր» միտքը, նոր հասկացա:
(շարունակելի)
Создано 08.05.19 11:52
© Все права защищены
103