Литературный портал

Автор поста

Ձախորդ Փանոս (6)

Երրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Բեմում են Գագիկը, Փանոսը, Վաչագանը, Համբարձումը, Վարոսը:
Գագիկ- (Փանոսին) Էդ ի՞նչ շուն ես բաց թողել Վահանի վրա, փակել զուգարանում:
Փանոս- (Գագիկին) Ես Սասնա Մհեր՞ն եմ, որ Վահանի շունն իր վրա բաց թողնեմ: Կանչեց ու չասեց՝ որ շունը կապած չի: Մեկ էլ զգացի գամփռի թաթերն ուսերիս: Գետին էր գցում: Ստիպված մոտիս թարմ միսը զոհեցի ու գոռացի՝ որ շունն իր համեմատ մարդ է:
Վարոս- (Փանոսին) Շունը չգիտեմ, ինքը՝ մարդ չի:
Փանոս- Ծիծաղելով այգուց եկավ, բայց որ շանը տեսավ, գույնը գցեց: Շունը վազեց մոտը, ինքը՝ զուգարան: Գոռում էր, կատաղի է: Զուգարանում էլ զոքանչն էր: Նա էլ ձենը գցեց, որ դիտավորություն է, վատ փեսա է: Ես էլ ծլկեցի:
Վարոս- (Փանոսին) Վահանի գամփռից չփախար, բայց զոքանչից փախար: Հավատում եմ:
Փանոս- Զոքանչի լեզուն միացրածին ի՞նչ բացատրես: Համբարձում- (Փանոսին) Քեզ կանչել էր, որ դու շնից վախենաս ու խայտառակվես:
Փանոս- Չէ հա՜: Իրեն միայն լավություն եմ արել:
Գագիկ- (Փանոսին) Բարեկամ է: Գյուղում լավությունը բարեկամությանը միշտ չի ծալում:
Վաչագան- (Փանոսին) Շա՜տ ես դյուրահավատ: Քեզ փոխվել է պետք:
Փանոս- Ախր ինչու՞, մարդը մարդ է: Օգնիր, եթե կարող ես: Վաչագան- (Փանոսին) Ինչու՞ ես բանկում Սայաթին երաշխավոր կանգնել:
Փանոս- Շա՜տ խնդրեց, լացում էր:
Համբարձում- (Փանոսին) Երեսուն բարեկամն էլ, երեսուն խնամին էլ երես են թեքել:
Փանոս- Ախր իմ ի՞նչ գործն է: Երդվեց հոր գերեզմանով:
Վարոս- (Փանոսին) Իսկ հոր գերեզմանը տեսե՞լ ես:
Փանոս- (Վարոսին) Դաժա՜ն ես:
Վարոս- (Փանոսին) Շա՜տ, եթե տնեցիք՝ նեղված, ինքը ախպեր տղերքի հետ քեֆ է անում:
Փանոս- Դե… երևի պետք էր: Բայց ազնվությունը հո չկորա՞վ: Վաչագան- (Փանոսին) Ազնվությունը բանկում գրավ է դրել վարկի դիմաց, որը մսխել է:
Գագիկ- (Փանոսին) Պարտքով փող տուր:
Փանոս- (Գագիկին) Տվեցի Մսակերանց Հայկոյին:
Գագիկ- (Փանոսին) Իմանալով, որ խաղամոլ է: Էլ ու՞մ ես տվել: Փանոս- (Գագիկին) Դե… Մաշոյենց Արշոյին:
Վարոս- (Փանոսին) Գյուղի կեսին անհույս պարտք է: Չե՞ք ամուսնանում: Ծովիկը մեղք է:
Փանոս- Փողերը տան…
Համբարձում- Դրանք տվող չեն…
Փանոս- Ո՞նց: Կխայտառակվե՜մ:
Վարոս- (Փանոսին) Գիտե՞ս, որ նույն դրանք զրույցների մեջ քո լավը չեն ասում: Փանոս- Ախր ինչու՞ եք խառնում անձնականի գնահատականը հոգու պարտքի հետ:
Վաչագան- (Փանոսին) Անունդ ու փողերդ անիմաստ կկորցնես անարժանների պատճառով:
Փանոս- Ախր հասկացեք, կյանքս կտամ ժողովրդիս համար: Ինչի՞ս են անունն ու փողը:

Մանուկ- (գալիս է Կատերինայի հետ բեմի խորքից) Լա՜վ տուրիստներ էին: Երեք տարվա շոկոլադն ու մի տարվա թխվածքս գնա՜ց: Լա՜վ ձրի սառը թան տվեցի, ուրախացան: Լա՜վ օր էր: Փիսիկին նվերներով խաբեցի՜ն:
Կատերինա- (Մանուկին) Ես բութ չեմ, եղա՞վ, Հերիքամանուկ: Ուղղակի որպես կին՝ հաշվարկից եմ ճկույթ: (Փանոսին) Արձանիս հետ նկարեցին, հիացա՜ն: Գժի պես ընկան սարերը: Անիմաստ անձավ էր, սուտի ժայռախազերով: Գոնե նիզակ ու գանգ գցեի՜ք: Քո դինոզավրերի հետքերը տեսանք: Նվերներն ամաչեցի չվերցնել, լավ՜ն էին:
Փանոս- Տուրիստը որ եկել է՝ փող թողնելու է: Խաբելը, փող ուզելը թալանի ձևեր են:
Մանուկ- (Փանոսին) Շառ ես անում: Ի՞նչ թալան: Ժպտալով ապրանքս եմ գովել, զեղջ արել:
Կատերինա- (Փանոսին) Ես ուզվոր չեմ, եղա՞վ: Աչքով եմ տվել, երգել: Իրենք առաջարկեցին:
Գագիկ- Ինչքա՜ն ենք գովել մեր բարքերը, տեսարժան վայրերը, որ գան:
Կատերինա- Կգա՜ն: Հա ժպտում էին ինձ: Բայց խախտվա՜ծ են: Պատի գրածի վրա աչքները լցրեցին: Ստիպված ես ու Մանուկն էլ լացեցինք: Ինչ՞ն է լացելու:
Մանուկ- Լա՜վ հանգստացա: Կարելի է տարին մեկ լացել: Արյուն ճարեմ, ես էլ մի բան գրեմ:
Գագիկ- (Կատերինային) Ինչ տիպ ե՜ս: Երբ որ Աստված իր սխալն ուղղի ու աշխարհը սարքի զառի պես՝ ըստ մարդկանց տիպերի, վերջապես էլ քեզ չե՜մ տեսնի:
Կատերինա- Ի՜նչ լավ բան է մտածել Տերը: Եթե շուտ Եվրոպա ընկնեմ, դեպորտ չեմ լինի չէ՞: Տեր Աստվա՜ծ, գործերիդ հաջողություն: Հանկարծ չփոշմանե՜ս:
Գագիկ- (Կատերինային) Ասա, կյաժը չփոշմանի: Ուզում է առևտրի կենտրոն բացել:
Մանուկ- (Գագիկին) Ձե՞ռ ես առնում: Ի՞նչ առևտուր կա, որ: Գագիկ- Ասում է քաղաքից էլ կգա՜ն: Մի հատ էլ տիպի՜կ հայուհի է փնտրում:
Կատերինա- (Գագիկին) Հաճելի՜ միտք էր: Տիպիկ հայուհին ո՞նց է լինում:
Մանուկ- Գլուխս ցավեց:
Կատերինա- (Գագիկին) Ե՞ս եմ տիպիկ, թե՞ Անոդ:
Գագիկ- (Կատերինային) Տատս: Համով զրույց գիտի, քաղցր խոսք: Դուք՝ սուրճ, բամբասանք:
Մանուկ- Սիրտս էս ի՜նչ ուժեղ խփեց:
Կատերինա- (Գագիկին) Երեկ Մառան փախլավայից խեղդվում էր, հռհռալուց փորս ցավեց, ջանիկս: «Մանի մանի»ն երգեցի: Տիպիկ հայուհու երգ է՞:
Վարոս- (Կատերինային) Էլ Փանոսին չե՞ս խանդում: Կատերինա- Ի՜, փող չունի: Ծովիկս էլ տղամարդ բռնող չի: Թե սկբունքն ի՞նչ մեղքս էր: Մի խորը տեղ մտցրու, ոտը կապիր ու կոխիր աչքը: Ու՜ր պիտի փախնի:
Մանուկ- Վարոս, ջերմություն ունե՞մ (Վարոսը բռնում է Մանուկի ձեռքը, ուսերը թոթվում):
Կատերինա- Ամեն շորիս գույնին մի մեքենա կառնե՜մ:
Մանուկ- Թու՜: Ոնց որ թունավորվել եմ:
Կատերինա- Տիպիկ հայուհու պար պարե՜մ (Փանոսին տանում է ազատ տարածք):
Մանուկ- Չէ՜, գնամ: (գնում է, հենվում Կատերինային) Լավ չե՜մ: Համբարձում- (Մանուկին) Հետդ գամ: (գրկում է, համբուրում Կատերինային) Կգնաս Եվրոպա, էլ չեմ տեսնի՜ (Մանուկի հետ գնում է բեմի խորք):
Կատերինա- (Համբարձումին) Վիզա կուղարկեմ, որ զարմանալ սովորե՜ք:
Վաչագան- (Գագիկին) Քո ֆոկուսը քո դուրն եկա՞վ:
Կատերինա- Ֆոկու՞ս, ի՞նչ ֆոկուս: Կյաժս էլ է՞ր ֆոկուս: էս ինչ եղավ, լավ չե՜մ: (հենվում է Փանոսի վրա, Փանոսին) Սիրելիս, տար պառկեցրու, հանգստացրու՜, ցրու՜, ցրու՜…
Փանոս- (փորձում է պահել Կատերինային) Տղե՜րք, մենակ չեմ կարող: Եկե՜ք:
Կատերինա- (իրեն ուղղում է, ապտակում Փանոսին) Ո՞նց թե՝ տղերք եկեք: Ես կտրուկ դեմ եմ, որպես տիպիկ հայուհի: Ասում եմ՝ ցրու՜, ցրու՜, դու ցրու՞մ ես: Քո նմանների պատճառով է Եվրոպան դուռ, լուսամուտ փակել, անշնո՜րհք (գնում է դռնից ներս):
Գագիկ- Վա՜յ, տիպդ կտրվի՜, նոր տիպի տիպիկ հայուհի (Վարոսի հետ գնում է բեմի խորք):
Վաչագան- (Փանոսին) Իրիկունն արի: Նոր երգ է գրել, սպասում է (գնում է բեմի ձախ կողմ):

Փանոս- (կանգնում է ժայռի վրա) Գյուղ, ի՞նչ են դառնալու մեր հարաբերությունները:
Հասուն տարիքի կնոջ ձայն- Ձախորդ է: Ամիսը մեկ կոշիկ է փոխում, քարերին խփում:
Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Անամոթ է: Կանանց կոմիտե է սարքել, իրեն՝ նախագահ:
Երիտասարդ կնոջ ձայն- Գիշերը Կատերինայի արձանի հետ է խոսել, նեղվե՜լ: Մեղա, մեղա՜:
Առաջին տղամարդու ձայն- Եկել է մեզ փրկի, եզանը դրել է կտրվող ծառի տակ, որ չտանջվի:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Խանութում հարցրել է՝ առավոտյան Ձեզ բարևե՞լ եմ: Հերիքն ասել է՝ այո, հարցրել է՝ իսկ ի՞նչ եմ գնել: Բա որ վաղն էլ կնոջը շփոթի, մոտս գա՞:
Աստղիկի ձայնը- Բարի մարդիկ, նայե՜ք ձեր հոգու խորքը: Ախր իրականում այդպիսին չեք:
Երկրորդ տղամարդու ձայն- Երեխեքը ձախորդ են գոռացել, թխվածք է բաժանել, հետները խաղացել: Է՜, էլի կգոռան: Ես էլ կսկսե՜մ:
Հասուն տարիքի կնոջ ձայն- Իրեն կծած օձին բաց է թողել, ասելով՝ ապրի՜ր, աստծո արարած:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Կատերինայի դուռը ծեծել է, հարցրել՝ Ծովինարը տան՞ն է: Նա էլ ողբ է կապե՜լ, ձենը գցե՜լ: Երիտասարդ կնոջ ձայն-Կատերիայի հետ ուզեցել է նշանվի, նա էլ՝ կմտածե՜մ: Շուրջդ նայի՜ր:
Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Ասել է՝ կովերին շրթներկ քսեք, որ կաթնատվությունը բարձրանա:
Երիտասարդ երկրորդ կնոջ ձայն- Սու՜տ է, ես այնտեղ էի: Խելացի, հավաք ելույթ էր: Ձե՜զ լսեք:
Առաջին տղամարդու ձայն- Հետևից ծիծաղում ենք, չլսելու է տալիս: Բա դա մա՞րդ է:
Գագիկի ձայնը- Տղամարդը հետևից զռռացող էշին ի՞նչ ասի: Գոմ քշի՞:
Միջին տարիքի երկրորդ կնոջ ձայն- Ընկերուհուս հարցրել է՝ էգ կովերը կաթ են տալիս, բա որձ կովերն ինչի՞ համար են: Նա էլ ամոթահար տեղը տեղին դրան իր տեղն է դրել:
Երիտասարդ կնոջ ձայն- Տուրիստների մոտ կանանց հրամայել է իր հետ լողանալ, որ Եվրոպան հարգի հայերին: Խեղճերն ամոթամեռ ազգի պատիվն են փրկել: Ե՜ս լինեի:
Միջին տարիքի առաջին կնոջ ձայն- Սոնիկին ասել է՝ ձեզ ինչու՞ են ասում սիրուն Սոնա: Դմբոն էլ ծիծաղել է: Փեսայի լավը չի՜ լինում:
Ծովինարի ձայնը- Սիրելիներս, զբաղվեք ձեր անձնական կյանքով: Ձեզ ի՞նչ, թե սայթաքել է, մոռացել, շփոթել: Թողեք ապրի իր կյանքը, որ ձեզ է նվիրում, խնդրու՜մ եմ:
Հասուն տարիքի կնոջ ձայն- Նվերի տոպրակը գցել ա աղբարկղը, աղբի տոպրակը՝ նվեր տվել: Ձախորդ ա, բա ի՜նչ: Երիտասարդ կնոջ ձայն- Աղբի տոպրակը խոզերը բացել են, քամին աղբը նորից գյուղ է բերել: Բա ես կողքին լինեի, լա՜վ չէ՞ի կապի: Ձախորդ է՜, բա ինչ:
Երիտասարդ տղայի ձայն- Ինչու՞ չեք ասում, որ Վարպետը սկսեց ակումբի նորոգումը, ոչ մի խնդրանք չի մերժում, իր միակ համակարգիչը նվիրեց դպրոցին: Անվճար խմբակ ունի, հավաքում է ձեր թափած աղբը, իր նվիրած գործերը բոլորիդ տներում կան, ձեր երեխեքի համարներով ձեզ է հիացնում: Բոլորիդ գիտեմ ու հարգում եմ: Ինչու՞ դուք ձեզ չեք հարգում:

Փանոս- Երբ եկա, պատրաստ էի կռվելու վիշապի, դաժան հանցախմբի դեմ: Բայց պարզվեց, որ գործ ունեմ թաքնված, ինքնահավան ու ամբարտավան տեսակի հետ: Ոչ կռվի է դուրս գալիս, ոչ՝ բանավեճի, ոչ՝ երկխոսության: Որդի նման կրծու՜մ է անունս: Մենակ չեմ, լսու՞մ եք: Իմ հույսն ու ուժն ինձ հավատացողներն են: Ու գյուղից չեմ գնա, եթե ուժով դուրս չհանեք:

Չորրորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Պատին պլակատներ են Աղաբեկի ժպացող նկարով և գրություններով ՝ «Ես ձախորդ չեմ, գյուղի տերն եմ», «Հոգսաշատ, չդառնաս Ձախորդաշատ»:
Փանոս- (գալիս է Ծովինարի հետ բեմի ձախ կողմից, Ծովինարին) Խելացի ես, հմայի՜չ:
Ծովինար- (Փանոսին) Որովհետև սիրում ե՜մ, ու դու իմն ես: Դե՜: Փանոս, Ծովինար- Հավերժ միասի՜ն (համբուրվում են): Վաչագան- (գալիս է բեմի խորքից Գագիկի, Համբարձումի, Վարոսի և Աստղիկի հետ) Այլևս գյուղն ուղղեց իր ուղին:
Գագիկ- ճիշտն ասած, չէի սպասում:
Համբարձում- Երկու ձայնով: Աղաբեկը կասկածում է բոլորին, նույնիսկ՝ իրեն:
Վաչագան- Հիշեք, գյուղը կանգնի, իր ապագայի սլաքը կթեքի (ինքն իրեն) Ա՜խ, իմ վախ:
Կատերինա- (գալիս է դռնից, համբուրում Փանոսին) Չէի սպասում, բայց վստահ էի, փրկիչ:
Վարոս- Փաստորեն հնարավոր է հաղթել: Կարծես՝ չհավատամ: Աստղիկ- Իրո՞ք հույսերիս գյուղը կտեսնեմ: Երեխեքը շահեցին: Ծովինար- Ես էլ այդքան վազել եմ, լարվել, բայց կասկածելով: Փանոս- Գյուղն է վախեցած: Տվեք ինձ գյուղացու հավատ, ու ես գյուղը կփոխեմ:
Վարոս- (Վաչագանին) Ուսուցիչ, եթե չվախենայի՜ր… Կատերինա- (Վաչագանին) Ումի՞ց: Գայիր, վախդ չափեի, քեզ էլ սարքեի յուղապետ:
Վաչագան- Այդ մասին չարժի, խնդրում եմ: Հաղթողի արժանի օրն է:
Վարոս- (Փանոսին) Աղաբեկը գոռաց՝ ասեք, հանկարծ չնշի, ու գնաց քաղաք:
Համբարձում- Շատ կապեր ունի: Աչքիս բան են մոգոնում Ծովինար- Տհաճ անակնկալի վախ ունեմ: (ինքն իրեն) Դողում եմ:
Փանոս- Պատրաստի զոհ եք, թե վախի ձայնին ունկնդիր եք: Վաչագան- Ետդարձ չկա: Դեպի երազանքի իրականացում: Ծովինար- (Փանոսին) Ես քոնն եմ և քեզ հետ, ու՜ր էլ կանչես: Կատերինա- (Փանոսին) Չկանչես էլ՝ հետդ եմ: Հաղթող տղերքն իմ ճաշակով են:
Վարոս- Գյուղը հավատաց Փանոսին: Իրոք արժանի է: Ես ու Աստղս մեր հողի զինվորն ենք:
Գագիկ- Դե ես էլ թիկունքը կապահովեմ: Սովոր եմ:
Վաչագան- Փանոսի բարի գործերն օգնեցին: Գյուղը հավատաց անշահախնդիր նվիրյալին:
Համբարձում- Առանց հավատ չի կարելի:
Գագիկ- Հաղթելը հեշտ է, մարսելը՝ դժվար:
Փանոս- Այսքանից հետո լուրջ դժվարություն չի լինի: Վախն ու հարմարվելն անցյալում են: Մի մեծահարուստ այստեղ ներդրումներ է անում: ճի՜շտ ժամանակին և ճի՜շտ վայրում: Համբարձումը երաժշտություն է միացնում, ներկաները պարում են:
Ծովինար- (Աստղիկին) Գնանք, բերենք (Աստղիկի հետ գնում է բեմի աջ կողմ):
Կատերինա- Ինչքա՜ն տանջվեցի Փանոսիս համար: (Փանոսին) Տղամարդու իմ օրինա՜կ:
Աստղիկ- (գալիս է բեմի աջ կողմից, բերում տորթ և շամպայնի շիշ: Փանոսին) Բացիր, հերոս:
Փանոսը վերցնում է շիշը, բացում: Խցանը թռչում է, շշի հեղուկը թրջում է մյուսներին: Փանոսի շարժումներից Աստղիկի ձեռքի տորթը ընկնում է գետին: Պարը դադարում է:
Վարոս- Էս ի՜նչ ձախ… թարսություն էր: Ծովինար- (գալիս է բեմի աջ կողմից՝ ձեռքին սպասք: Փանոսին) Չսպասեցի՞ր, միասին: Աստղիկ- (Ծովինարին) Ինչը՞ միասին:
Ծովինար- Միասին ավիրեինք՝ ձախորդությունը փախչեր, ու մեր երջանկության ճամփեն՝ հարթվեր:
Համբարձում- (Փանոսին) Բերե՞մ, կրկնենք, հաղթող: Կատերինա- (ապտակում է Փանոսին) Ճամփեդ հարթ է, հարթող (գնում է դարպասից ներս):
Փանոս- Ականջներս զնգացին: (ինքն իրեն) Վարքն ու խելքը՝ ուղիղ գիծ: (համբուրում է Ծովինարի ձեռքը) Այս շաբաթ ամուսնանում ենք, բոլորիդ հրավիրում:
Գագիկ, Վաչագան, Համբարձում, Վարոս, Աստղիկ- Շնորհավո՜ր, համբու՜յր… (Փանոսն ու Ծովինարը համբուրվում են) Ապրե՜ք, երջանիկ լինե՜ք:

Հինգերորդ մաս
Գյուղամեջի նույն պատկերն է: Աղաբեկի նկարները մնում են: Բեմում Վաչագանն է:
Վաչագան- Ո՞նց ասեմ:
Փանոս- (գալիս է բեմի աջ կողմից: Քարին ձեռքով է անում) Բարի լույս: Չեմ քնել:
Վաչագան- Թող բարի լինի, բայց գիշերը չարագուշակ էր: Ոչինչ չե՞ս լսել:
Փանոս- Չէ, ի՞նչ կա:
Վաչագան- Ո՜չ մի լավ բան: Ընտրություններն անվավեր են սարքում, խախտումներ թխում: Իբր տուրիստները քո օգտին փողեր են բաժանել, և՝ այլն: Երեսունից ավել դիմում կա:
Փանոս- Հետո ի՜նչ: Երեսունն ի՞նչ են ինձ ձայն տվածների դեմ: Վաչագան- Կեղտոտ խաղ է սկսվում, կեղտը հորդելու է: Միլիոնների հոտին էլի են գալու:
Փանոս- Էս ինչե՞ր ես խոսում: Դու, որ համոզում էիր, խնդրու՜մ, խոստանու՜մ:
Վաչագան- Խաղը միլիոննների պահով է, ու քոնը չի: Իրոք՝ ձախորդ ես:
Փանոս- Վախը վատ խորհդատու է: Եթե ձախորդ եմ՝ ընկերոջ պահով:
Վաչագան- Վախը չի, ընտանիքիս շղթան է՝ ոտքերիս կապած: Փանոս- Աղը՞, թե՞ տղամարդկությունն է պակասում ընկերության ճաշին, եթե թթվում է:
 Վաչագան- Չե՜ս լսում ախր: Սա դավաճանություն չի…

Ծովինար- (գալիս է բեմի ձախ կողմից) Բարի… էս ի՜նչ եմ ասում…
Վաչագան- (Փանոսին) Որոշիր, այստեղ եմ (մոտենում է ժայռին): Ծովինար- (Փանոսին) Միլիոնների խաղ է բացվել: Քո տեսակով դու այնտեղ անելիք չունես:
Փանոս- (Ծովինարին) Ու՞մ հետ ես առանձ ինձ մեր բախտը վճռել: Ե՞րբ վրաս խաչ քաշեցիր:
Ծովինար- Խաչը սրտումս է, բայց դու ավելի նվիրված ես գյուղին, քան թե՝ ինձ:
Փանոս- Դու գյուղից չե՞ս: Լավ գյուղը մերը չի՞ լինելու:
Ծովինար- Քո պայքարն անվե՜րջ կռիվ է: Ես ապահով կյանք եմ ուզում:
 Փանոս- Դրանց վերաբերմունքը հասկանում եմ, քոնը՝ փակուղի է:
Ծովինար- Փակուղին դիմացի ձորն է, որի վրայով չես թռչի: Գնա, քանի հնարավոր է:
Փանոս- Կգա՞ս հետս: Եթե հրաժարվես՝ իրոք ձախորդ եմ: Ծովինար- Ու՞ր՝ փուշ ու տատասկ հավաքելու՞:
Փանոս- Ի՞նչ ես խոսում: Էդքան անշնորհք ե՞մ քո կարծիքով: Ծովինար- Քոնը փշոտ ու փոշոտ ճամփեն է, անվերջ կռիվն ու սայթաքումները:
Փանոս- Բայց սա մեր գյուղն է՝ սերունդներին հանձնելիք: Չպայքարե՞նք, չերազե՞նք: Ծովինար- Երազանքիս թևերը կտրված՝ թռիչքները դադարեցված: Թող ապրեմ:
Փանոս- Առանց ի՞նձ:
Ծովինար- Ախր ո՞նց ասեմ: Ո՞նց չես հասկանում՝ մեր սերը ցեխոտել են:
Փանոս- Հա՜, ապրեք, իհարկե: (գնում է դեպի աջ, հասնում քարին) Բա էսպես թողնե՞մ:

Մանուկ- (գալիս է Աղաբեկի հետ բեմի խորքից: Զրուցարանից աթոռ է տանում Աղաբեկի մոտ) Նստիր, գյուղապետ:
Ծովինար- (պատի մոտ, ինքն իրեն) Մի հնար, մի ելք մարդավայել:
Աղաբեկ- (աթոռը դնում է ժայռի վրա) Ի՜նչ տեղ է՝ կյանքի անցողիկության պատվանդան: Վատ տղա չէր՝ պահը չջոկեց: Չէ՞, Ծովիկ ջա՜ն, Վաչո: (Փանոսին) Գնա՜, կկանչեմ:
Փանոս- (Աղաբեկին) Կմտածեմ:
Աղաբեկ- (Փանոսին) Վազիր, հոդվածն է գալիս:
Փանոս- Ու՞ր:
Աղաբեկ- (Փանոսին) Միամիտ: Արձանը ջարդե՞լ ես: Վկաներով: Փանոս- Հա, բայց….
Աղաբեկ- (Փանոսին) Հոդված ա: Կատերինայի տանից աղմուկ են լսել:
Փանոս- Հա, բայց….
Աղաբեկ- (Փանոսին) Հոդված ա: Լսելով՝ բռնաբարել ես: Երջանիկի տրակտորն իբր նորոգեցիր, մասերը չկան, ու ինքը՝ դժբախտ: Հոդված ա:
Փանոս- Գողություն կիսամեռ տեխնիկայի՞ց: Ե՞ս…
Աղաբեկ- (Փանոսին) Իմ բարեկամը չի բողոքի, բայց… Ծառ ես կտրել:
Փանոս- Անտառապահը թուղթը կտա:
Աղաբեկ- (Փանոսին) Թե բողոքը հետ վերցնի, կտա: Հոդված ա: Տեսա՞ր, ոնց արծիվն ագռավ դառավ: Գնամ մեռնեմ, էլի: Իմ հայրենի գյուղում քաղաքացին ինձ ջարդի: Չէ՞, Ծովիկ ջան: Վաչագան- Հայրենիքը հողը չի, այլ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը:
Աղաբեկ- (Վաչագանին) Ապրե՜ս: (Փանոսին) Տեսա՞ր: Էդ էլ՝ նախկին ընկերդ: Թե՞ գիտեիր, եկել ես հիմարստան, կվայելես ու Երևաններում կպատմես՝ գնացի, ուզեցի, արեցի: Բայց դե, ջոկո՜ղ, իրենց գյուղը սիրող տղերք կան, ջոկի՞ր:

Գագիկ- (գալիս է բեմի աջ կողմից Վարոսի և Համբարձումի հետ, Փանոսին) Զզվեցի: Թքած: Ոչ մի ընտրություն, վստահված անձ: Տղերքով գործ ենք սկսում: Ի՞նչ եք հավաքվել:
Աղաբեկ- Ուտել խմելու գործ կա: Վաչո՞, դպրոցի տնօրենի գործն անե՞նք:
Վաչագան- (Աղաբեկին) …Հա… երբ ասես…
Աղաբեկ- (Վաչագանին) Մա՜րդ ես, էլի: Ես էլ երևի էլի հաղթեմ, չէ՞ (նայում է Ծովինարին):
Մանուկ- (Աղաբեկին) Ո՜նց եմ պարելու: Քավորն եմ, մեծ ախպեր, կնեղանամ:
Աղաբեկ- (Մանուկին) Չէ՜, թագավոր ախպեր կա: Ձուկը ծովում չի կշռվի: Չէ՞, Ծովիկ ջան:
Փանոս- (մոտենում է Մանուկին) Մարդն առանց հարգանք կապրի՞:
Մանուկ- (Փանոսին) Փող ունեցիր… լիքը:
Փանոս- (մոտենում է Վաչագանին) Եթե ուսուցիչը վախով է ապրում ու հաշվում ամեն քայլը, նա ուսուցիչ չի էլ եղել: Հաշվարկն էն գլխից է սխալ …
Վաչագան- (Փանոսին) Ախր՝ հեշտ չի: Չե՜ս լսում…
Փանոս- (մոտենում է Վարոսին) Հարգիր կնոջդ ինքնահարգանքը, որ երգը չկտրվի:
Վարոս- (Փանոսին) Եթե հավատում ես՝ կյանքը հեշտանում է: Իմ տան երգը չի կտրվի:
Փանոս- (մոտենում է Համբարձումին) Բարի եղիր, բայց կասկածիր, ու քեզ հարգիր:
Համբարձում- (Փանոսին) Բա ո՜նց: Հարգում եմ քեզ, ընկերներիս, հավատում՝ Աստծուն:
Փանոս- (մոտենում է Աղաբեկին) Խղճի խայթը մեղվի՞, թե՞ օձի խայթոցի պես է:
Աղաբեկ- (Փանոսին) Աստված հեռու տանի, կմեռնեմ: Էլ չասես, կնեղանամ:
Փանոս- (մոտենում է Գագիկին) Սրանց անտեր չթողնե՜ս: Գագիկ- (Փանոսին) Ինչի՞ց ես նեղվել: Ի՞նչ ես կորցրել, պաշտո՞ն: Փանոս- Թելը: (մոտենում է Ծովինարին) Քանի օր ամպոտ էր, բայց արևն էլի կփայլի, կմաքրի:
Ծովինար- (Փանոսին) Ների՜ր, այդպես է պետք…
Փանոս- (Ծովինարին) Ու՞մ: (բարձրաձայն) Լավը՜ հիշեք: (գնում է դեպի աջ, սայթաքում) Ճիշտ ես, քար: Համագյուղացի Ծովինար, եթե սերը կեղտոտում են, այն ի սկզբանե կեղտոտ է եղել: (կանգնում է ժայռի եզրին) Սա՞ է ձորը: Ձո՜ր, ձո՜ր:
Մանուկ- (Փանոսին) Մեր ձորին բան չասես: Ձերից լավն ա՝ խորը՜, վախենալու՜:
Փանոս- Դրանից է ամեն ինչ սկսվում՝ ձերը՜, մերը՜:
Աղաբեկ- Ո՞նց թե՝ ձեր մերը: Տղերք, եկեք հլը:
Փանոս- Ինչու՞ ոչ, հո չմեռանք: Սովորեք ներել (իրեն գցում է ներքև):
Ծովինար- Վա՜խ, կմեռնես, գի՜ժ:
Մանուկ- էս թռավ, փախա՞վ: Բա պատասխանը չկերա՜վ: Աղաբեկ- Գլխիս սարքեց: Հաստատ ուղարկված էր: Գոնե գնայինք, նոր, ստոր:
Գագիկ- (Աղաբեկին) Քո տեսակը մարզպետ էլ կդառնա, մարդ՝ երբեք: (Վարոսին) Իջիր կածան, շուտ: (Համբարձումին) Դու՝ ձորը, ես՝ ջրի մոտ: Ձախորդ է, կփրկվի:
Համբարձում- Ձախորդ չի, ճարպիկ է (Գագիկի և Վարոսի հետ գնում է բեմի ձախ կողմ):
Աղաբեկ- (նայում է ժայռից ներքև, դահլիճի ուղղությամբ: Մանուկին) Տղեդ չի՞:

Մանուկ- (դեպի ներքև, Աղաբեկի նշած ուղղությամբ) Ու՞ր, տղաս:
Երիտասարդ տղայի ձայն- Ես ձեր ձախորդ գյուղում չեմ ապրի: Մանուկ- (դեպի ներքև) Ի՞նչ ձախորդ: Փանոսը գնաց, մնացինք մենք մերոնցով:
Երիտասարդ տղայի ձայն- Փանոսը գնաց, դարձաք ձախորդ: Նվիրվեց ձեզ ու ձեզ խանգարեց:
Մանուկ- (դեպի ներքև) Ձախորդի համա՞ր ես նեղանում, տղաս: Զուլալ հոգով ժողովուրդ ենք:
 Երիտասարդ տղայի ձայն- Դուք ի՜նչ ժողովուրդ, մոլորված հոտ եք: Թեքվել եք մեջքով դեպի դուռն ու աստծուց դուռ եք խնդրում:
Մանուկ- (դեպի ներքև) Բա ու՞ր ես գնում: Մնա, փրկի՜ր: Երիտասարդ տղայի ձայն- Ինչի՞ց: Ձեր նվիրյալին խաչեցիք բամբասանքի խաչին:
Մանուկ-(դեպի ներքև) Ի՞նչ խաչ, եկեղեցում կա, վզիդ կա: Էլ որտե՞ղ է պետք: Մենակ թե՝ արի:
Երիտասարդ տղայի ձայն- Ձեր քնած ու փսփսացող հոգում: Մանուկ- (դեպի ներքև) Ախր հոգու խաչը որն է: Փանոսի նման ասեցիր: Գա՞մ, խոսենք:
Երիտասարդ տղայի ձայն- Տաս օր փորձում էի խոսել, ծիծաղում էիր: էլ չե՞ս ուզում ծիծաղել:
Մանուկ- Կյանքիս իմաստը հետը տարավ: Լավ եղավ (վազում է բեմի ձախ կողմ):

Վարոսի, Համբարձումի ձայները- Փանո՜ս, ձեն տու՜ր:
Գագիկ- (գալիս է բեմի ձախ կողմից, ձեռքին՝ ծանր մուրճ: Ժայռի եզրից նայում է ներքև) Հը՞:
Վարոսի ձայնը- Չկա՜, չեմ հասկանում:
Համբարձումի ձայնը- Ոնց որ հրաշք լինի: Ամեն մետր նայելու եմ:
Գագիկ- (դեպի ներքև) Ապրե՜ք (մոտենում է ճանապարհի քարին, սկսում մուրճով հարվածել):
Աղաբեկ- (Գագիկին) Թո՜ղ, անող կա: Գնանք ուտել խմելու: Բաստուրմեն բռնած, կրակը…
Գագիկ- (Աղաբեկին) Քո կրակն ինձ ինչ: Ջարդեմ, որ ընկերս գա, էլ երբեք ոտը քարին չառնի:
Ծովինար- (համբուրում է պատի վրայի գրությունը, Գագիկին) Գնամ…
Գագիկ- (Ծովինարին) Ու՞ր…
Ծովինար- Գյուղին առանց Փանոս չի կարելի: Ամուսնանանք, երեխաներ ունենանք:
Աղաբեկ- (Ծովինարին) Ումի՞ց…
Ծովինար- Իրենից (գնում է բեմի ձախ կողմ):

Վաչագան- (Աղաբեկին թուղթ ու գրիչ է մեկնում) Ինչ որ կասեմ, կգրես… որ չշպրտեմ:
Աղաբեկ- (Վաչագանին) … Ախր ի՞նչ եմ արել… Ուսուցիչ …բա …մեղք չե՞մ… ըը.. ընտանիքդ..
Վաչագան- (աթոռը թույլ հրում է) Իրենց համար եմ անում: Աղաբեկ- (վերցնում է թուղթ ու գրիչը) Ասա… սխալների ուղղում անելու ե՞ք:
Վաչագան- Հա, ինձանից եմ սկսել:
Գագիկը շարունակում է մուրճով հարվածել քարին:
Վերջ
Դորոխովո- 2014
Создано 08.05.19 17:50
© Все права защищены
91