Չորրորդ մաս
Գևորգ- Ան ջան, ոսկիները դիր: Գալիս են: Խնդրու՜մ եմ:
Անահիտ- Ոսկիներդ: Բերեմ: Որտե՞ղ թողեցի (Գագիկին) Աչքովդ չընկան էդ… զարդերը:
Գագիկ- Կորցրե՞լ ես: (նայում է Գայանեին) Չէ:
Գայանե- Ան ջան, լա՜վ հիշիր, մոտդ էին, ես տեսա:
Անահիտ- Բայց թե ու՞ր դրեցի (Հրաչյան նստում է համակարգչի մոտ):
Գայանե- (Գևորգին, առանձին) Ոչինչ: Չտես գյուղացի է: Երևի զգում է, որ առնող չես:
Գևորգ- (Գայանեին) Ինչու՞:
Գայանե- (Գևորգին, առանձին) Տեսա՞ր, ոնց վազեց առաջին
գիշեր անելու:
Գևորգ- Հա, բայց…
Գայանե- (առանձին) Գոնե մի չէ ասեր: Ես ո՞նց եմ անում
(Գևորգը գլխով է անում): Ճիշտը խոսենք, ի՜նչ տան կնիկ է: Ոսկին ու մեքենան իրենով արե՞ց: (Գևորգը
գլխով է անում) Վազելով գնա՞ց գիշերվա իրավունքին, ու չհարցրեց, ոնց որ կարգն է (Գևորգը դանդաղ գլխով
է անում),
գլուխդ ջարդե՞ց (Գևորգը գլխով է անում), տունը խառնեց իրար, ու ոսկին իբր թե
կորցրե՞ց (Գևորգը գլխով է անում): Սրա պահած տունը կեղտի մեջ կորած (Գևորգն անշաժ է: Թույլ հարվածում է Գևորգի գլխին) Ցավու՞մ է: (Գևորգը
գլխով է անում): Էլ որ՞ն ասեմ: Դու խելացի ես (Գևորգը երկու անգամ է գլխով անում):
Չեմ խառնվի, իմ ընկերուհին է, բա՜յց քեզ արժանի չի:
Անահիտ- (Գևորգին) Չկա՜ն, չեմ հասկանում:
Հրաչյա- Մենակ դա էր պակաս: Ինչ ապու՜շ օր է:
Գևորգ- Կհասկացնեմ, սիրունս: Նմա՞ն ենք ապուշի: Հիմա կգան, (շոշափում է Անահիտին, Անահիտը չի թողնում) Կտկլորացնե՜նք, կտնտղե՜նք: Հասկացա՞ք, գողեր:
Անահիտ-
Այս ի՞նչ է, Հրաչո: Ես գնում եմ:
Գևորգ-
Ոչ ոք չի գնում:
Խուզարկեմ,
նոր: (Անահիտն իր պայուսակը հայելու մոտից վերցնում
է, պարզում)
Հանվիր:
Գնացինք ննջարան:
Անահիտ-
Հրաչո,
խոսիր:
Էս ի՞նչ է
կատարվում:
Գևորգ-
Դեռ չի կատարվում:
Բաժնում
բացատրություն կգրեք ձեր քեֆերի ու խաղերի մասին: Կհեռացնեն ինստիտուտից, կգան ձերոնք, ու կկատարվի, գողեր: Հասկացա՞ր, Հրաչ, թե ո՞նց են խառնում
իրար:
(Հրաչյայի թևից քաշում
է, հեռանում):
Հե՞շտ է
տարիների արդար քրտինքը ուտել:
(Անահիտին)
Սիրունիկս,
մինչև գողին գտնելը,
որ դու ես,
քեզ սիրելու
իրավունք չունեմ:
Գայանե-
(Գևորգին) Շա՜տ ճիշտ է:
Դու ու՜ր,
գողությունն ու՜ր:
Անահիտ-
Հրաչո,
քո ներկայութամբ ամեն հիմար պետք է
ինձ
ստուգի՞ (շարժվում է դեպի ննջարան): Էս ի՜նչ ես անում այսօր…
Գևորգ-
Գայ,
դեմը կտրիր (Գայանեն վազում է դռան մոտ): Անձամբ մոտս կհանվես: Գնացինք: (Անահիտն անշարժ է) Միամիտ
չենք:
Առանց ինձ կամ Գայանի ոչ մի տեղ: Կուզես պառկել, հետս: Կուզես զուգարան, հետս (Անահիտը
նստում
է աթոռակին
հայելու մոտ): Գայ, բեր, թող գրեն, որ քննեմ: Դրա պայուսակն էլ ստուգիր:
Գայանեն թուղթ
ու գրիչ
է բաժանում Գագիկին, Հրաչյային և Անահիտին, ստուգում Անահիտի պայուսակը, թողնում սեղանիկի վրա: Գագիկը մոտենում է Անահիտին:
Գևորգ-
(Գագիկին)
Մետրի
վրա: Բերե՜մ,
քեֆ անեք,
տանեմ ռեստորա՜ն,
ոսկիներս տա՜մ:
Էլ ի՞նչ անեմ,
որ մարդ դառնաք,
գողեր:
Գագիկ-
(չոքում է
Անահիտի մոտ,
Գևորգին)
Ո՞նց է:
Գևորգ-
Լավ:
(ինքն իրեն)
Ախր այդքան էլ ապուշի նման չեմ:
Ո՞նց կախարդեց,
տվեցի,
թե մեղք ես,
շա՜տ ունեմ:
Ոսկիներ՜ս,
ոսկիներ՜ս:
Ո՞նց պատմեմ,
որ քիչ ծիծաղեն:
(հեռախոսը զանգում է:
միացնում
է) Ար,
…եթե՞..
կհավանի՜…
լեյտենա՞նտ ճի՞շտ…մե՞նք, չէ, դուք եկեք…
կասեմ,
ինք՞ն է
գալու…,
որտեղ ասես,
չէ,
հետո:
Հուզված է,
հրաժեշտի նամակ է
գրում (անջատում է հեռախոսը, ձեռքերը
շփում,
անորոշ ձայն հանում):
Գագիկ-
(Անահիտին,
առանձին)
Գիտեմ….որ անմեղ ես: Մենակ չեմ թողնի: Կապ չունի, որ գնացած
հետ եկած ես:
Պրծնենք, մի
շաբաթ Սևանում
մոռանանանք էս ամենը:
Անահիտ-
Ապրես,
ընկերս,
որ հավատում ես:
Եթե չբանտարկեն ու չհեռացնեն բուհից, կգնանք: Աստվա՜ծ, ինչու՞ եմ այսքան մենակ (լալիս է): Թե ի՞նչ եղավ: Շորը վերցրու:
Գագիկ- (անձրևանոցը կախում է, հեռանում, ինքն իրեն, պարի շարժումներով): Հրա՜շք երեկո է: Գևորն էլ ֆուկ եղավ, Հրաչն
էլ: Էլ սրան ո՞վ կառնի: Գնացած, հետ եկած, գող:
Գայանե- (հավաքում է թղթերը, Գևորգին) Մի կանչիր: Մեղք են: Տոկոսով փող կվերցնեմ, կառնենք:
Անոն երեք տարի ամեն ամիս հարյուր դոլար կտա, կփակվի: Ե՜ս եմ խնդրում:
Գևորգ- (թղթերը վերցնում է) Սրա ոտները լվացեք, ջուրը
խմեք: Գայ, շրջապատդ դուրս չեկավ: Էլ սրանց հետ չտեսնեմ:
Գայանե- Ի՞նչ օգուտ, որ լավն եմ: Լավ տղերքը մոտովս անցան, գող ու բոզի ճակատը պաչեցին: Ինչո՞վ եմ պակաս:
Գևորգ- (նայում է գրածներին) Հայերեն չգիտե՞ք, որ
գրեք:
Գագիկ- Հայերեն է, ուսանողական:
Գևորգ- Դպրոցից պրծանք, հիմա էլ ձեր հայերենը սովորե՞նք:
Գագիկ- (Գայանեին, առանձին) Չե՞ս ուզում ինձ բաղնիքում
տնտղել:
Գայանե-(Գագիկին, առանձին) Ճո՜խ նվեր ունես: Գալիս եմ(գնում է ննջարան, ոսկեղենը զննում):
Հրաչյա- (չոքում է Անահիտի մոտ, մեկ մետրի վրա) Կարո՞ղ
ես խոսել:
Անահիտ- (Հրաչյային, առանձին) էս ու՞ր ես: Խայտառակ եղա: Հեռացում,
գողի անունը, բանտը:
Հրաչյա- (առանձին) ճիշտն ասա, որոշեմ անելիքս: Կողքիդ եմ, հիշիր:
Անահիտ-
Ինչ ասեմ:
Դրանք չեմ էլ տեսել,
հասկանու՞մ ես:
Հրաչյա- Հասկացա: Չմոռանաս, կողքիդ եմ: Տղերքի հետ էժան
տուն կվարձեմ, գործ կճարեմ: Լավ լսիր, առանց ինձ ոչ մի քայլ չանես:
Անահիտ- Դու այս պահին ուրիշ բան չունե՞ս ասելու:
Հրաչյա- Ի՞նչ ասեմ: Խնդրե՞մ, որ սպասեն: Ա՜խ, եթե
վստահ լինեի՜, որ դու չես արե՜լ:
Անահիտ- Վստահ չե՞ս: Խե՜ղճ տղա, բան ու գործ թողած,
գողին ու անպատկառին ես փրկում, ննջարանից հանում։ (Գևորգին) Գնա՞մ թաշկինակ վերցնելու: Գայանեն այնտեղ է:
Գևորգ- Հա: Ձեռքերդ առաջ, Գային…տիկին Գայանեին զեկուցես արածդ: (ինքն իրեն) Կգոռամ, բանտ, կամ՝ ննջարան: Խելո՜ք կասի՝ այո:
Անահիտ- Այո (ձեռքերն առաջ պահած գնում է ննջարան):
Գայանե- Հրա՜շք երեկո էր: Թագուհի՜ եմ, թանկարժեք
գեղեցկուհի: Կվերացնեմ, ով իմ ճամփին հայտնվի:
Անահիտ- (մտնում է ննջարան) Վա՜յ, Գայ ջան, ի՜նչ
սիրուն են, չէի տեսել:
Գայանե- Ուզու՞մ ես …հիմա …մի՜շտ երազել եմ…
Անահիտ- Չէ, Գայ ջան, դրա համար չգովեցի: Տես, ինչ վերցրեցի, գնամ (թաշկինակ է վերցնում պահարանից) Ինձ չի կարելի: (նստում
է իր տեղը): Ի՞նչ արեցի, աստվա՜ծ:
Հրաչյա- Հիշիր, պարելիս մոտ՞դ էին:
Անահիտ- Միայն պարն եմ հիշու՜մ:
Գայանե- Ես ո՞վ եմ, որ սրան հասնեմ: Ո՜նց բռնացրեց: Առաջինը ես ասեմ (մոտենում է Գևորգին, ցույց տալիս ոսկիները): Պատահա… գտա: Մի նստացրու, ջահել է:
Գևորգ- Դու ինչ, թող իրենք արդարանան: Փրկեցիր: Պահիր:
(մոտենում է Անահիտին, չոքում) Թագուհի, այսօր ներելու օրն է: Պատժիր, բայց ներիր:
Գայանե- (ինքն իրեն) Սիրահարված էշ: Ես՝ «Գող փիսոն», ինքն՝ «Ով սիրուն, սիրուն»:
Գագիկ- (Գայանեին) Ես էլ եմ խնդրու՜մ:
Գայանե- (Գագիկին) Հասկացանք, չփախանք… Չտեսա՞ր, ապրանքը տարան:
Հրաչյան- Չեմ հասկանում: Ո՜չ մի բան:
Անահիտ- (վերցնում է իր պայուսակը) Ոչ մեկիդ տեսնել չեմ
ուզում: Շատ հիմարություն արեցի: Այդ մեկից աստված ազատի:
Գագիկ- (ինքն իրեն) Մեկ ոչ մեկը չկա, մեկ էլ երկուսով:
Հրաչյա- Հավաքվեք: Չկրկնեմ: Հի՜նգ վայրկյանում:
Գևորգ- (Գայանեին, առանձին) Համոզում ես, մատանին քեզ: Եթե չէ, ինձ մոռացիր:
Գայանե- (կծկվում է) Վա՜յ, էս ի՞նչ էր: Ան, կօգնե՞ս:
Անահիտը Գայանեի հետ գնում է ննջարան:
Հրաչյա- Էլ չերևաք: Գագո, առանց Անոյի:
Գևորգ- (Հրաչյային) Քո տունն է, ոնց կասես: Անոյին քեզանո՞վ ես
անում: Ձեռ քաշե՞նք:
Հրաչյա- Ես եմ որոշում: Քո առաջարկը վիրավորանք է Անոյի պես աղջկա համար:
Գագիկ- Աղջկան ամուսնության առաջարկը մեծարանք է: Վիրավորանք է հետը ման գալը հաճույքի համար,
խայտառակելը:
Հրաչյա- Մենակ Գագոն ինձ չէր սովորեցրել: Ես եմ
որոշում:
Գևորգ- Կարգին ապրանք է, ափսոս է:
Հինգերորդ մաս
Անահիտ- (Գայանեին) Ասա, ի՞նչ անեմ:
Գայանե- (մահճակալին պառկած) Ոչ մի բան, նստիր:
Անահիտ- Վախեցա (հավաքում է Հրաչյայի թափած շորերը): Ի՞նչ ես փնտրել, այ տղա: Ձեն տայիր: Տալու եմ արդուկի: Չէ, սա իմն է, ամոթ է:
Գայանե- Լավ բան չեղավ քո համար: Վաղը ինստիտուտում, Թալինում կխոսեն:
Անահիտ- Ի՞նչ է եղել, որ խոսեն: (նայում է վարագույրին) Էս ե՞րբ կեղտոտվեց:
Գայանե- Լա՜վ գիտեմ, թե ինչ է եղել: Դարձար բերանի ծամոն:
Առաջին գիշերը, հարբելը, ոսկու գող…կորելը, Գևորի ու Հրաչի հետ փակվելը: Որի՞ բերանը
փակես:
Անահիտ- Էս ի՞նչ ես խոսում:
Գայանե- Մեկը կար, լուսամուտիս տակ երգեց, գոռգոռաց, ու ամուսնացավ ուրիշի հետ, թե՝ քո մասին բան եմ լսել: Ոն՜ց էի սիրում: Ամոթից տուն չգնացի, հիմարություններ արեցի, հանրապաշտելի դարձա:
Անահիտ- Հանրամատչելի:
Գայանե- Ի՜նչ տղերք էին, սրանք ի՞նչ: Անունս դուրս եկավ,
ու՝ տես:
Անահիտ- Բա հետո՞:
Գայանե- Տղամարդկանց ինչ: Հերթով մոտեցան: Կողքիդ եմ: Գնանք Սևան, Ծաղկաձոր:
Անահիտ- Խե՜ղճ Գայան:
Գայանե- Լա՜վ լսիր: Բաց մի թող: Տարբերությունը բերած տոպրակների մեջ է: Կնկնես իմ օրը: Քեզ չես խղճում, ծնողներիդ խղճա: Գևորն
էլ, տեսար, բերող է: Էլ ի՞նչ ես ուզում:
Անահիտ- Էս ի՞նչ ես խոսում: Ընկերներս, Հրաչոս…
Գայանե- Լսիր, այ հիմար: Ի՞նչ ընկեր: Կարինե՞ն, որ
վազեց իր բախտին: Հրաչը՞, որ մի ապտակ չտվեց: Ինչի համար, գիտե՞ս:
Անահիտ- Ինչի՞:
Գայանե- Որ անունդ դուրս գա, ու դարձնի սիրուհին:
Սիրուհին ինչ, վախով, ամոթով: Հետո ուշ կլինի: Այնքան կխոսեն, Գևորն էլ հետ կկանգնի, ու կմնաս մենակ քո
ամոթի հետ: Գոնե ծնողներիդ խղճա: Մեղք ես, էդ գազանների ձեռը չնկնես: Տուն, տեղ:
Հը՞:
Անահիտ- Մի անգամ խոսեմ Հրաչոյիս հետ, մե՜ղք է:
Գայանե- Այ հիմա՜ր, քեզ խղճա: Տեսա՞ր, խեղճ գտավ: Գնամ ասեմ, որ չես
ուզում: Դու էլ տես, թե վաղը ո՞նց ես էդ բամբասանքների տակից երևալու: Գոնե ամուսնության լուրը քո խայտառակությունից շուտ
հասնի Թալին ու ինստիտուտ:
Անահիտ- Ասա…համաձայն եմ: Գնա…ես… կգամ:
Գայանե- Ապրես, կյանքը թանկ է: Աչքերդ սրբեմ, սիրածիդ մոտ թաց աչքերով չգնաս:
Գագիկ-
(Հրաչյային)
Վաղը բարևե՞մ:
(Հրաչյան ծիծաղում է)
Հազի՜վ ծիծաղեցիր:
Հրաչյա- Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում
Գայանե- (մոտենում է Գևորգին, ձեռքը պարզում, մատին մատանի): Սազու՞մ է:
Գևորգ- Համաձայ՞ն է: Էս ի՜նչ ենք անում հայերով (ձեռքերը
շփում է իրար, ծիծաղում):
Հրաչյա-
(շարժվում է
դեպի ննջարան)
Ինչի՞ն:
Անահիտ- Ես կգնամ, կկորեմ, բայց ի՜նչ անեմ իմ
երազները, աստվա՜ծ: (շոյում է բարձը) Ո՜նց էի զարդարում, փայփայում: Ո՜նց եմ գուրգուրել, մշակել իմ երազները: Աստված,
ինչու՞ թողեցիր, որ գա, ու երգի: Ո՜նց անտեր թողնեմ, ո՜նց եմ ափսոսում, ո՜նց էի
մտմտում իմ երազները: Ու՞մ թողեմ, աստվա՜ծ (մոտենում է դռանը):
Գայանե- (մոտենում է Գևորգին) Կպարե՞ս, թե՞ արժանի չեմ:
Գևորգ- Ե՜րբ ասես, բարի կախարդուհի: Գագ (պարում են
առանց երաժշտության):
Գագիկ- (միացնում է «Լուսնյակ գիշեր» երգը, ինքն իրեն) Որ
պաչեի, էսօր կպաչպչեի:
Անահիտ- (ննջարանի ներսից, դռան մոտ) Հրաչո, ի՜նչ արեցիր: Երգս էլ ցեխոտեցին:
Հրաչյա- (սենյակից, ննջարանի դռան մոտ) Ի՜նչ ես անում: Ոչ քեզ եմ հասկանում, ոչ ինձ:
Գայանե- (թողնում է պարը, Անահիտի ձեռքը բռնում, բերում սենյակ: Հրաչյան գնում է դեպի Անահիտը: Գևորգին) Մենք եկանք:
Գևորգ- (չոքում է Անահիտի դիմաց) Խնդրում եմ դառնալ
իմ կինը, և խոստանում պահել թագուհու պես (Հրաչյան Անահիտի կողքին է): Թագուհի, հոգնեցի:
Անահիտ- (շշնջում է Հրաչյայի կողմը) Երգը:
Գևորգ- Չլսեմ էդ հիմար երգը: Անոս չի հավանում: Հայ չե՞ք (Գագիկն անջատում է երգը):
Գայան- Ամաչու՜մ է: Ան, Գևը խնդրում է ներել: Եթե թողնես համբուրի, ուրեմն՝ այո, հա՞:
Անահիտը գլուխը թույլ շարժում է: Գևորգը համբուրում է:
Գայանեն ծափ է տալիս:
Գագիկ- Ու՜ր էլ լինեմ, չե՜մ մոռանա ես ողբաձայն
վերքերը մեր:
Անեծք դարձած ու լացացնող ադամանդյա զարդերը
ձեր:
Գևորգ- (հարյուր դոլարանոց է պարզում Գագիկին) Հարգեցի: Ռեստորանում կերգե՞ս:
Գագիկ- Անպայման: (փողը վերցնում է, հեռանում) Ի՜նչ հրեշավոր
տիպ է:
Հրաչյա- (Գագիկին, առանձին) Անո՞ն:
Գագիկ- Չէ, Հրաչ, հենց այնպես:
Գևորգ- Հրաչ ախպեր, որպես տան տեր, ունես … խոսելու ցերեկային իրավունք:
(ինքն իրեն) Դու քո խաղը խաղա, ես էլ Անոյիդ հետ (Անահիտի հետ նստում են բազմոցին):
Հրաչյա- (ինքն իրեն) Ե՞րբ, ինչու՞: Ի՞նչ նոր նվեր
ստացավ:
Գևորգ- Այսօր հրաշք եղավ: Անիս գտա, իրար սիրեցինք, (համբուրում է Անահիտին, ձեռքը գցում ուսին) գտա կորած ոսկիներս,
ծանոթացա Հրաչ ախպորս հետ, պաշտոն ստացա: (Գագիկին) Նստիր (Գագիկը նստում է բազկաթոռին): Հրաչ ախպեր: (կանգնում
է: Անահիտն էլ է կանգնում: Գայանեն Հրաչյայի ձեռքից բռնում է, տանում սեղանի մոտ) Ախպորդ տունը քո տունն է: (բաժակը խփում է Հրաչյայի
բաժակին: Անահիտը ձգվում է դեպի Հրաչյան: Անահիտին): Չեղավ: Սիրում եմ, բայց կծեծեմ, հասկացա՞ր: (Անահիտը
գլխի ժեստով հաստատում է): Միայն իմ թագուհին ես: Ե՜րբ պիտի այդ եկեղեցին գա ու գնա, որ Անիս վայելեմ: Գայ, հարսնաքուրն ես: Ես եմ որոշում: Ծխենք (սիգարետի տուփը դնում է բերանը, և փորձում
հեռախոսից կրակ ստանալ):
Գայանե- (վերցնում է տուփը և հեռախոսը) Շուտով կգնանք, ինչ կուզենաս, կանես:
Գևորգ- Հրաչ ախպեր, ընկերներս գալիս են: Գեներալս Անիս նվեր է բերում: Ո՞նց ասեմ, մի արի: (Անահիտը
նայում է Հրաչյային: Հրաչյան գլխով է անում): Գայ, Անիս օգնիր:
Գայանե- (հայելու դիմաց Անահիտի մազերն է հարդարում) Ան ջան, բախտավոր լինես:
Գևորգը
պատուհանի մոտ հեռախոսով խոսում է:
Անահիտ- Ցրտեց: Մրսում եմ: Կոշիկներս:
Հրաչյա- Հիմա (Անահիտի կոշիկները գտնում է, բերում Անահիտի մոտ):
Անահիտ- Մոտ չգաս, Հրաչ: Գևորգի ընկերն ես, բայց խանդում է: Մեղք
եմ, կծեծի:
Գևորգ- Ապրես, Հրաչ: Հագցրու: (Գայանեին, լսելի) Թող հագցնի, որ ես հանեմ (ծիծաղում են):
Գայանե-
Հրաչ,
զգու՜յշ:
Պեդիկյուր էլ չե՞ս անի:
Ապրես,
Ան:
Հավատարիմ կին ես (Գևորգը հեռախոսով նկարում է Հրաչյային
ու Անահիտին):
Հրաչյա- (Անահիտին կոշիկ է հագցնում) Էլ Հրաչո չե՞մ, դարձա Հրա՞չ:
Քսան գրամ ոսկին
անունս փոխե՞ց:
Չեմ գալու ուրախությանդ, ներող կլինես:
Անահիտ- Գիտե՜մ, կարևոր հանդիպում ունես: Ես ի՞նչ: Կյանքդ չթունավորեմ: Ցու՜րտ է:
Հրաչյա- Ոչ հանդիպում ունեմ, ոչ էլ՝ սիրտ: Ծանր է, երբ իմացած մարդն ամուսնանում է ոսկու հետ: Ու պետք է թույլ տան, որ հետդ խոսեմ:
Անահիտ- Շուտով կայցելես առանց թույլտվության: Բայց
այնտեղ էլ չես գա, անխիղճ:
Հրաչյա- Ի՞նչ եղավ ննջարանում: Ուղեղդ ինչու՞ շուռ
եկավ, այ գի…տուն:
Անահիտ- Ոչ մեկը չունեմ: Եթե չամուսնանա, կխայտառակվեմ որպես գող, վարքից ընկած: Ամեն մեկդ ձեր կյանքով: Չեն հեռացնի բուհից, բանտ չեմ գնա: Առանց ամոթի մերոնց կգնամ… կգնամ: Կյանքդ չեմ թունավորի:
Հրաչյա- Ոսկին տեսար, քեզ կորցրեցիր: Հիմա էլ իբր
բամբասանքից ես վախենում:
Անահիտ- Ա՜խ, ցավացնու՜մ ես…նորից: Հիշու՞մ ես: Տունն
ինչու՞ ցրտեց, աստվա՜ծ:
Հրաչյա- Չեմ հավատում: Եթե չես ուզում, հետ կանգնիր: Կողքի՜դ
եմ:
Անահիտ- Որ հավատաս, ու չամուսնանամ, ու՞մ հետ եմ
ապրելու, իմ ամոթի՞: Կողքիս կլինե՞ս փսփսոցների, ու մերոնց ամոթի՞ մեջ: Ու՞մ ես
օգնում, ինձ, թե՞ քեզ:
Հրաչյա- Ինձ չե՞ն հարցնելու, ի՞նչ է եղել: Թե՞ ինձ չես
վստահում: Կյանքը վերջացա՞վ, եթե մի քանի պարապ փսփսում են: Անպայմա՞ն են մեքենան ու ծառան:
Անահիտ-
Չէի հավատում,
բայց Գայանեն ճիշտ էր:
Քո արև,
համաձայն եմ:
Հրաչյա-
Գայանե՞ն:
Ինչի՞ն ես համաձայն։
Անահիտ-
Ես քո արևով կրակի վրա էլ սուտ չեմ երդվի:
Գոնե գոռայի՜ր մի անգամ:
Թող լինի սիրուհի:
Լավ է
քո քացախը
խմեմ,
քան դրանց գինին:
Ափսոսու՜մ ես:
Միայն թե վախենում եմ,
որ չկարողանանք մեզ պահել,
ու սրանց հյուր գնամ:
Մինչև ամուսնանաս:
Գոնե կարգին ճաշ կուտես,
մե՜ղք ես:
Գայանն էլ հասցե կտա:
Հրաչյա-
Էս ինչե՞ր ես խոսում,
ի՞նչ բառեր ես ասում:
Աչքերիս դեմ սևացավ:
Ի՞նձ ես փորձում,
թե՞ որ հիասթափվեմ,
ու՝
չմտածեմ:
Անահիտ-
Ես քո աշակերտն եմ,
քո բուժած հիվանդը:
Սրբություններս գրպանիկումս են,
պետք եղավ,
կօգտագործեմ:
Բայց մերոնց չեմ գնա,
այդքան անամոթ չեմ:
(Գևորգը մոտենում է) Շու՜տ արա: Ցու՜րտ է:
Հրաչյա-
Ոնց որ երազում:
Ո՞նց եմ ապրելու քո ոսկիների ու փող աշխատելու հիշողությամբ:
Ես քա՞ր եմ,
թե՞ քո ասածով
ուղեղս է
մաքուր,
որ դիմանում եմ:
Անահիտ-
Քիչ հետո կգնամ: Եթե դեռ հարգում ես, մի փրկիր ինձ: Աղաչու՜մ
եմ,
մեղք եմ:
Գևորգ-
Ապրես,
Հրաչ:
Ուզում ես,
դու էլ արի,
Լա՜վ քեֆ կանենք:
Գայ,
արագացրու:
Հրաչյա-
(հեռանում է,
ինքն իրեն)
Անցյալն էլ ես տանում,
անխի՜ղճ:
Գագիկ-
(Հրաչյային)
Հսկիչդ գնաց:
Փերիները քեզանից,
գինին ու միրգն՝
ինձանից:
Հը՞:
Հրաչյա- Սատկացնե՞մ էս ապուշին: Բայց ի՞նչ սխալ բան
ասեց: Բախտս բերել է, ու չե՜մ ուրախանում (Գագիկը հեռանում է):
Անահիտ- Ես եմ քեզ պետք, դու արի:
Հրաչյա- Ե՞ս (նայում է շուրջը):
Երրորդ գործողություն
Առաջին
մաս
Լսվում է դռան զանգի ձայն: Դուռը բացում է Հրաչյան:
Հարևան- (մտնում է ներս: Հրաչյային) Տեղս չեմ գտնում: Կոջս չեմ ասել: Արյունդ կխմի: Անոյին տանեմ: Դու՞ ես ծեծել, ինչու՞ դուրս չես շպրտում:
Հրաչյա- (Հարևանին) Ե՞ս: Ինչ օգուտ: Գնում են եկեղեցի:
Հարևան- Այս ժամի՞ն։
Հրաչյա- Տեր հայրը մեզ գիտի: Իր մոտ միշտ ցանկության մոմ ենք վառել:
Հարևան- Կանչիր: Լավ եք արել, բայց ձեր լավը հարամել եք: Կզանգե՞ս, որ չսպասի:
Հրաչյա- Կանեմ:
Գայանե- (Անահիտին) Պատրա՞ստ ես:
Անահիտ- (Գայանեին) Չգիտե՜մ, դու ասա: Բաց պատուհան կա՞:
Գայանե- Դա չէ: Պատրա՞ստ ես Հարևանի տուն գնալուն:
Անահիտ- Ու՞ր, իհարկե: Լա՜վ ընտանիք են:
Գայանե- Հասկացա՞ր, ի՞նչ է ուզածը, այ միամիտ:
Անահիտ- Երևի կարգ է, նվեր տալու: Բայց ինչու՞ ցրտեց:
Գայանե- Միամի՜տ: Խաղն «Անոյի համար» է, բայց նույն թեմայով: Ջահել է ուզում: Քեզ:
Անահիտ- Ի՞նչ ես ասում, Գայ: Չե՞ս մրսում:
Հրաչյա- (մոտենում է Անահիտին) Ան, Հարևանը քեզ բան է ուզում ասել:
Գայանե- Մեղք է: Ինչու՞ եք ընտանիք քայքայում: Քաղցրացա՞վ: Բայց ինքն ուզու՞մ է:
Հրաչյա-
(Գայանեին)
Դեմքդ կայլանդակեմ,
անգործ կմնաս:(Անահիտի ձեռքը բռնում, տանում
է Հարևանի մոտ):
Գևորգ- Անո՞, տեղդ վեր ընկիր: Նոր խաղեր չխաղաս:
Գայանե- (Գևորգին) Հանգիստ եղիր, ասողը կասի:
Գևորգ- Անո՞, խաղը չպրծա՞վ, թե՞ ինձ ես փորձում:
Անահիտ- Ինչու եք դժբախտացնում: Թողեք իմ կյանքն ապրեմ (գնում է հայելու մոտ):
Հարևան- (մոտենում է Անահիտին) Գլուխներդ կջարդեմ, չխառնվեք: Բալես, կինս լավ չի:
Մինչև առավոտ մնա մոտը:
Անահիտ-
(Հարևանին, լսելի) Իսկ Հրաչն ի՞նչ է
ասում,
ես իր տանն եմ:
Հրաչյա-
(մոտենում է
Անահիտին) Խնդրում եմ,
գնա:
Քեզ կորցրել ես:
Անահիտ- Չէ: Վախենում եմ: Ամուսնանում եմ, խոստացել եմ: Վաղը, ցերեկով, դասերից
հետո: Գևորգը խանդում է:
Հարևան- (Անահիտին) Քեզ կորցրե՞լ ես: Ու՞մ է խանդում: Առանձին սենյակ
կա: Որպես ծնող եմ ասում, մի գիշեր մնա, ու նոր որոշիր: Որ խիղճս չտանջի:
Գայանե- Չի լինի: Հարսին գիշերով տանե՜ն, բերե՜ն:
Հարևան- Ձենդ: (Անահիտին) Եթե կուզենաս՝ մեր տանը կմնաս: Գեղեցիկ աղջիկ ես, ի՞նչ է եղել:
Գայանե- Գև, շա՜տ եմ տեսել:
Հարևան- (Անահիտին) Աղջիկ ջան, Մի գիշեր մնա ու՝ որոշիր: Մի՜ գիշեր:
Անահիտ- Ես ամուսնանում եմ: Աղաչու՜մ եմ, էլ չփրկեք, հոգնել եմ: Եթե ուզում եք ուրախանալ իմ երջանկ…. մնացեք: Եթե
չէ, մի փրկեք: Աստվա՜ծ, տաս րոպեի համար տաս տարվա կյա՜նք եմ տալիս: Աղաչում եմ: (նստում
է հայելու դիմաց) Մրսում ե՜մ:
Գևորգ- Ապրես, Ան ջան: (Հարևանին) Ի՜նչ մեքենա եմ նվիրել Անոյիս: Տասնհինգ հազար: Ու դեմ ես, որ Անոյին տանեմ: Վաղը տղերքը նախանձից պայթելու են: Դու էլ իմացիր:
Հարևան- (մոտենում է պատուհանին, ինքն իրեն) Ոչ, լավ
չի:
Գևորգ- (Հարևանին) Մաքուր ութ եմ տվել, ո՞նց իմացար:
Հարևան- Դրանք ովքե՞ր են:
Գևորգ- Ուսանողներ են: Ուրախանում են:
Հարևան- Լավ է:
Գևորգ- Անո, ոսկիներս հարևանիդ ցույց տուր, շուտ: (Անահիտը
Գայանեից վերցնում է ոսկիները, մոտենում Գևորգին, ձեռքը պարզում): Մաքուր հինգ եմ տվել,
բայց որ ուզող լինի, երեքով տվող եմ: Ան, տեսա՞ր, որ կատակից ջղայնանում եմ: Մի հատ պաչ, որ տեսնեն, թե ո՜նց ենք սիրում (համբուրում է Անահիտին): Ցույց տվեցի՞ր, գնա: (Անահիտը գնում է, ոսկիները տալիս Գայանեին, նստում հայելու դիմաց): Գեներա՜լս է
գալիս:
Հարևան- Լավ չի։
Գևորգ- (Հարևանին) Ի՜նչ մեքենա ունի: Եթե կպնես, ազդանշանի ձենը Ղարաբաղ կհասնի:
Հարևան- Լավ է:
Գևորգ- (Հարևանին) Հարյուր հազար արժի:
Հարևան- Լավ չի, ափսոս է:
Գևորգ- Հա, բայց էդքան էլ վատ մարդ չի (հեռախոսը զանգում է): Տաս
րոպեից գնում ենք:
Անահիտ- Տաս րոպե, տաս րոպե: (իրերը խառնում է: ցած են
թափվում) Ի՜նչ հիմար օր է: Ոչ մի բան ճիշտ չի: (չոքում է գետնին, հավաքում) Ցու՜րտ է:
Գևորգ- Անո ջան, ես էլ եմ հուզվել, դիմացիր: Մի տաս
րոպեով տերտեր, ու՝ վերջ:
Գևորգը,
Գայանեն և Գագիկը մոտենում են սեղանին, բարձրացնում բաժակները:
Գայանե-
Ան ջան,
բախտավոր լինես,
թող ամեն ինչ քո սրտով լինի:
Վերջապես:
Անահիտ-
Վերջ:
Գևորգ-
(Անահիտին) Այսօրվանից քո բախտը ես եմ,
բախտավոր լինես:
Հարևան-
Ի՞նչ լկտիության գինարբուք է:
Ի՞նչ անեծք է
կախարդել Անոյիս:
Ու՞ր են նրա խոսք ու ծիծաղը:
(Հրաչյային)
Հետ բեր աղջկաս, տղա: Իմ Հրաչին գտիր, բեր, որ քսան սրանց նմանին
դուրս կշպրտի,
ու խելք կսովորեցնի: Էս ի՞նչ ես անում: Ո՞վ է քեֆ անում քո տանը, իսկ դուք ի՞նչ եք անում: Այսպես բանտ են գնում, կամ՝ գերեզմանոց: Տղա, դու ծու՞ռ ես, քո տանից քո աչքի առաջ ոսկի են տանում:
Գևորգ-
Հա,
բայց իմ առածն է:
Չե՜մ տա:
Գայանե-
Ի՜նչ վտանգավոր տիպ է:
Սրա ոտը ձեր տանից կկտրենք:
Գագիկ- (ոչ մեկին) Ափսո՜ս: Պաչեի ու տայի ընկերոջս: Լիքը՜ ծանոթ աղջիկ ունի:
Հարևան-
(ապտակում է
Հրաչյային)
Զարթնիր,
լաո,
մեռնիմ քզի:
Ասածս կանես (գնում է):
Գևորգ-
Հրաչ,
Անո,
ձեր հարևանը սրսկվել էր, ու եկե՞լ (Գևորգը, Գայանեն ու Գագիկը ծիծաղում են): Բա՜ն չհասկացա:
Գայանե-
Ո՜նց էլ հիշում էր:
Կարդում ու գալիս է
(երեքով ծիծաղում են):
Ան,
միշտ նույն՞ն է
եղել:
Գագիկ-
Մինչև գա,
ռեստորանում կլինենք:
Մեղք է,
թող գրքով
գա, որ չգնա,
գա:
Հրաչյան
աթոռակը
շպրտում է
եռյակի կողմը
ու շարժվում: Անահիտը կանգնում է Հրաչյաճի դիմաց:
Գևորգն
ու Գագիկը թաքնվում են
Գայանեի թիկունքում:
Գայանե-
(Հրաչյային)
Գժվեցի՞ր:
Գևորգ-
Տղերք,
դիմացեք,
մերոնք գալիս են:
Գագիկ- Որ գժվեց, միակ ելքը ցած թռչելն է: (ինքն իրեն)
Չէ՜, պետք չէր պաչել:
Գևորգ- (Գագիկին) Առաջինը դու: Հար…հիսուն դոլար կտամ:
Կիջնեմ, կտամ:
Անահիտ- (Հրաչյային) Ինչու՞ ես խանգարում: Ուզու՞մ ես, գնանք: Մեղք եմ, չէ՞:
Հրաչյան փորձում է Անահիտին հեռացնել:
Գագիկ- Շպրտում է, պառկեք (եռյակը պառկում է հատակին):
Հրաչյան
Անահիտին հեռացնում է, շարժվում դեպի խումբը:
Գևորգ- Անո, եկա՜վ:
Անահիտ- (ձեռքերը գցում է Հրաչյայի վզով) Ու՜ր:
Հրաչյա- (Անահիտին) Հեռու: Չլսեցի՞ր խոսքերը: Սիրտդ ցավե՞ց:
Անահիտ- Հույս չունենա՜ս:
Գագիկ- Լա՜վ պրծանք: Հավատարիմ է: Պետք է պաչեի:
Գևորգ- Էս ինչքան է սիրում: Որ ապացուցեմ (հեռախոսով նկարում է Անահիտին):
Անահիտ- (եռյակին) Կորեք այստեղից: Հազի՜վ եմ պահում:
Եռյակը
մտնում է ննջարան: Գագիկը դռան արանքից հետևում է սենյակի դեպքերի ընթացքին: Գևորգը պառկել է մահճակալին: Գայանեն շոյում
է Գևորգին:
Անահիտ- (Հրաչյային) Սրանց կսատկացնես, հիմա էլ դրանք կգան, ու անունս էլ ոչ մի բան չի փրկի: Երբ ինձ ու
երգը ցեխոտեցին, աթոռը չտեսա՞ր, սիրտդ չցավե՞ց: Որ կորեմ, չխանգարեմ, չէ՞: Դիմացիր, կտանեն, ու… կկորեմ: Գրկիր, լավ չե՜մ:
Հրաչյա- (գրկում է Անահիտին) Ո՜նց ես խոսում հետս: Ապրե՜ս: Թող վերջացնեմ, դրանց:
Գագիկ- Կատաղեց:
Հրաչյա- (Անահիտին) Քո հիմարություններով ամեն ինչ փչացրեցիր, ու ինձ ես մեղադրում: Որ՞ն է իմ մեղքը, ասա քավեմ:
Անահիտ- Բայց ինչու՞ այսքան թանկ, ու կյանքիս հաշվին… Ի՞նչ մահացու մեղք էր: Աչքերս սրբի՜ր, բա՜ն չեմ տեսնում: Ձեռքերս զբաղված են։ (Հրաչյան սրբում է
Անահիտի աչքերը) Ապրե՜ս:
Հրաչյա- Ի՜նչ ուժեղ ես, Ան: Ինչքա՞ն ես կախվելու ինձանից: Ես դրանց…
Անահիտ- Ինչքա՜ն ասես: Ես քո շշունջը կատարողն եմ,
շշնջա՜ (համբուրվում են):
Գևորգ- (Գայանեին) Դիմադրու՞մ է: Կդիմանա՞ մինչև մերոնց գալը: Ոսկին:
(Գայանեն ցույց է զարդեղենը) Ապրե՜ս: Ան, հեռվից դիմադրիր, չի նայվում:
Գայանե- Ճի՞շտ է համոզում: (Գևորգին շոյում է) Նայեմ
գամ, հա՞:
Գագիկ- Լա՜վ կաշկանդել է, երանի՜ Հրաչին: (Գայանեին) Հրաչն եկավ (Գայանեն հետ է գնում, ինքն իրեն):
Չեն թողնի, նայեմ: Իզու՜ր չպաչեցի: Հրաչն ամե՜ն օր մեր տուն կգար:
Հրաչյա- (Անահիտին) Հազի՜վ ուշքի եկար: Ոսկու հետ ամուսնանում ես,
չես թողնում սատկացնեմ, ու իմ շշունջն էլ կատարում ես: Քեզ լրի՜վ կորցրել ես: Ինձ էլ
հետդ:
Անահիտ- Ի՞նչ անեմ, ասա:
Հրաչյա- Ապրե՜ս: Կգնաս տուն, ու հանգիստ կվերլուծես եղածը, առանց վախի ու գինու: Ու մի վախեցիր ոչ մեկից, ոչ մի
բամբասանքից: Պետք եղավ, օրերով կկանգնեմ ձեր շենքի մոտ, ու թեկուզ բանակ գա, լսու՞մ ես: Հավատու՞մ ես ինձ:
Ոչ մի բանից չվախենաս:
Անահիտ- Գնա, որ ինձ… մեզ չխանգարես, գնամ կորչեմ:
Երևի իմ բախտն է: Երևի լավ է, որ այսպես եղավ: Այդպես էլ բա՜ն չհասկացար: (Հրաչյան նստեցնում է բազմոցին)
Գնա, գնա Հրաչոյիս բեր:
Գագիկ- (Գևորգին, Գայանեին) Խեղդեց, ու գալիս է։ Զգում էի, որ պետք չի պաչել:
Գայանե- (Գևորգին) Կնոջդ խեղդեց: Մի բան արա՜: Մեղք եմ…ենք:
Գևորգ- Տնից մեկը ողջ չմնա՞: Գագ ախպեր, դու մեր
ճիշտը պահիր, ես կգամ: Իրոք, լավ տուն չի պահում: Բա սա ննջարա՞ն է: Ոչ պարան, որ իջնես, ոչ կացին, որ
գլուխ ջարդես:
Գայանե- Գժերին արգելված է: Օրենքի անունից մի բան արա:
Գևորգ- (դռան մոտ) Օրենքի անունից, մեր Անոյի սուրբ հիշատակին ես էլ չանեմ, դու է՜լ:
Դուռը բացում են: Հրաչյան փորձում է դուռը բացել, բայց այն բացվում է: Հրաչյան ներս է մտնում: Եռյակը դուրս է գալիս: Հրաչյան
ուզում է դուռը փակել, բայց այն փակվում է:
Հրաչյա- Ի՜նչ օրն եմ ընկել: Ի՜նչ օր է: «Իմ Հրաչոյի՜ն բեր»: Բա ես ո՞վ եմ, Հրաչյա
Ներսիսյանը՞: Քացախ՞ն է ազդել, թե՞ ձեռ է անում: Տեսա՞ր էդ բանասերին: «Այդպես էլ բա՜ն չհասկացա՜ր»: (դիմում է բարձին) Ի՞նչ կա հասկանալու, այ գի… տուն: Առանց անհայտի պա՜րզ հավասարում է` հինգ
բաժակ գինին, ոսկու փայլը, հիմար խաղերն ու ապուշ վախը դարձան ամուսնություն: Գնաս, կհասկանաս… (պառկում է, բարձը շոյում):
Գայանե- (Գևորգին) Իմ հերոս: Ոնց խելո՜ք հանձնվեց: Ի՜նչ
լավ օրենք գիտես: Քոնն եմ…
Գևորգ-
Այսօր,
աչքով չտանք,
ստացվում է:
Հաջող ամուսնացա,
ոսկին գտա,
օրենքի գրագետ կիրառում արեցի,
անկորուստ
զսպեցի խանդի զոհի, պաշտոն կտան: Հա, գլուխս
էլ փրկեցի:
Գագիկ- Բայց դրանք իրար արժե՜ն: Ճիշտ արեցի:
Գայանե- (Գևորգին) Լսեցի՞ր ուսանողի խոստումնալի՜ց միտքը: Շուտ ամուսնացիր: Մենակ Անո՞ն էր: Քեզ կարգին գլուխ է պետք:
Գևորգ- Էժան պրծանք: Երկրորդ ծնունդս է: Մատաղ եմ անում: Գայ ջան, պա՞ր: (նկատում է Անահիտին) Վա՜յ, մոռացել էի: Ողջ է՞: Փրկեք ու ուտող խմող տերտեր գտեք:
Գայանե- (Անահիտի համար ջուր է բերում) Բայց լավ ամուսին ունես, հա՜:
Հրաչյա- Զանգենք տերտերին: (նայում է հայելուն) Հը, Գևորի ախպեր, դեմի ոտերդ ցեխոտ ե՞ն: Ո՞նց ես աչքերդ
սրբելու (հեռախոսի վրա համար է հավաքում):
Գևորգ- Ո՜նց կուրծքը դեմ տվեց էդ ինքնահավանին իմ համար: Ի՜նչ կնիկ ունեմ: Ափսո՜ս, մեջքից է, որ տղերքին ապացուցեմ: «Ես եմ որոշում»»: Չէ, ապեր, ես եմ
որոշում: Մի օրում քո նմանից տանենք: Կոշիկ հագցնես, որ ես հանեմ: Ան, արի մոտս:
Անահիտ- (բազմոցին նստած խոսքեր է մրմնջում) Եկա:
Գևորգ- (ձեռքը Անահիտի ուսին) Պրծանք: Գագո, երգ: Չէ, սրանց տանը նորմալ երգ չկա,
տղերքը կնեղանան: Իմ տանը միայն Կոկո և Կիկի կլսես, հասկացա՞ր: Որ ինձ էլ
բացատրես:
Անահիտ- Իհարկե:
(շարունակելի)