Литературный портал

Автор поста

Օգնիր ինձ (11) 18+

Վահագը ենթարկվեց:
Կինը ժպտաց գոյունակ դեմքով,- Ի՜նչ լավ եք տիրապետում կնոջ մարմնի գաղտնիքներին: Ա՜խ, հաճելի է: Ուրեմն նա երկար ու էժանագին սակարկեց: Նույնիսկ ես էի անհարմար զգում, կարծես թե խոսքը տաս կիլո խնձորի մասին էր: Զգացի, որ իրոք գումար չունի, ու, համաձանվեցի: Չնայած դա իմ գինը չի՜,- ձայնի մեջ վիարվորված ինքնասիրություն զգացվեց,- լա՜վ է, ապրե՜ք:
Վահագը շուրթերով ու ձեռքերով հնազանդորեն նպաստում էր կնոջ մարմնի հաճույքի կետերի գռգռմանն ու երանության զգացման մատուցմանը: Կնոջ վայելած հաճույքից էր կախված իրեն մատուցվող պատմությունը, որն իմ համար կյանքի գին ուներ:
«Փաստորեն, ես իրոք, հիմա պոռնիկի ֆունկցիա եմ կատարում: Բայց այլ ելք չունեմ, թե չէ՝ կմեռնեմ»:
Կինը Վահագի գլուխն ուղղեց դեպի իր ազդրերը, ժպտաց,- Բայց հենց դողացող ձեռքերից գումարը վերցրեցի, փոխվեց: Գնակով կոպտանում էր ու գռեհկանում,- Անունդ Սաթիկ է: Եկել ես մեր գյուղ մի քանի օրով:
Վահագը ցնցվեց, համբույրները դադարեցրեց: Կինը տղամարդու համար աննկատ ժպտաց, շոյեց նրա գլուխը,- Շարունակեք, սիրելիս: Իրոք, հետաքրքիր է լինելու ու կփախհատուցվի ու կհարստացնի ձեր գիտությունը:
Վահագը վերսկսեց համբույրները, իսկ կինը քմահաճորեն փոխում էր իր դիրքը, ձեռքով ցուցադրում համբույրների իր համար ցանկալի տարածքը, և այն քիչ հետո պատվում էր կրքոտ համբույրներով:
-Ա՜խ, իմ ասպե՜տ, իմ տեր: Դուք կանացի մարմնի գիտա՜կ եք,- իր վրա կատաղած Վահագը լռում էր ու իրագործում համբույրներով հաճույք մատուցողի իր ֆունկցիան,- Փոխվեց, դարձավ գազա՜ն: Պահանջեց ոչ թե հետը սեքս անել, այլ՝ ներկայացումներ խաղալ, խոսել, շարժվել, ժպտալ ինչպես այդ Սաթիկը: Ինքն էլ կոպիտ էր վերաբերվում, ու ես պետք է դրանից գռգռվեի ու իրենից սե՜ր աղերսեի:
Վահագը չէր համարձակվում դադարեցնել համբույրները, բայց կատաղած էր և իր վրա և Սաթիկի և իր տակ պառկած ու իրեն ղեկավարող կնոջ,- «Այս կինն ինձ բռնաբարու՜մ է: Գտել է իմ թույլ կողմը, ստիպում է անել այն, ինչ չեմ ուզում»:
Կինը շոյում էր Վահագի գլուխը, այն ուղղորդում իր մարմնի վրա,- Նախ ստիպեց կանգնել իբր թե բալի ծառի տակ:- Վահագը ցնցվեց:
Կինը զգաց, հասկացավ իրողությունն ու տղամարդու դեմքը մոտեցրեց իր դեմքին, հետը կրքոտ համբուրվեց ու հետո մեղմորեն նրա գլուխն իջեցրեց ներքև, պորտի մոտ և ավելի ներքև՝ ազդերի մոտ,- Մոտեցավ, կանգնեց դիմացս: Ու ես իբր թե հիանում եմ իրենով ու ու իմ հագուստն եմ բարձրացնում,-« Ասա, ե՞րբ, որտե՞ղ, ու ես քոնն եմ»:
- Անասու՜ն,- չդիմացավ Վահագը, գլուխը թաքցրեց կնոջ ազդրերի մեջ, բայց երբ կինը շոյեց իր գլուխը, հնազանդորեն շարունակեց փաղաքշել ու համբուրել կնոջ մարմինը:
Կինը գոհ էր: Հենց նոր սանձեց հպարտություն խաղացող տղամարդուն ու ենթարկեց իրեն, օգտվելով նրա իսկ հիմարությունից: Իրենք արհամարհում են իր նման կանանց, երբ նրանցից ոչ մեկն իրենից լավը չի:
-Հետո գիշերը եկավ ննջարանիս պատուհանի մոտ ու ինձ կարգադրեց ամուսնուս ներկայությամբ եղած չեղածս իրեն ցուցադրել: Թե չէ՝ ինձ կմոռանա։
Վահագի մարմինը քրտնել էր ու դողում էր: Այն հիմար գիշերը մոռանալ չէր լինի նաև վարագույրի հետ Սաթիկի այդ անիմաստ պայքարի ու իր արձագանքի պատճառով: Ինքը հաջորդ երեկոյան փորձեց՝ վարագույրը փակվում էր։ Ահա և գաղտնիքը: Որտե՞ղ է թաքնված իրողությունը:
«Լսում եմ տհաճ պատմություն, կատարելով տհաճ պարտականություն, բայց և չուզենալով ընդհատել դրանք։ Երանի՜ չգայի, չիմանայի։ Չէ՜, վերջացնեմ, գնամ»։
Սաթիկ Կարինեն կանացի ինտուիցիայով զգաց հաճախորդի ապրումները, բայց որոշեց չխղճալ, չխնայե՜լ: Քնքշորեն շոյեց նրա գլուխը, դադարեցրեց պատմությունը, հասկացնելով, որ թերանում է, ու հաճախորդը, որոշ դադարից հետո վերսկսեց համբույրներ շարել կնոջ քմահաճ մարմնին:
Կինը ոտքերը բացել էր ու իրեն նշաններով խնդրել համբուրել ոտքերը թաթից մինչև կոնք: Նա զգում էր տղամարդու լարված ու դողացող շարժումները,-«Դե՜ դիմացիր, թե տղամարդ ես: Իմացար, թե ո՞վ է պոռնիկը, ջանիկ՜ս»: -Ու ես իբր թե ամուսնուս, բայց իր համար ստրիպտիզ եմ պարում ու հետո պատճառ բռնում վարագույրն ու բարձանում աթոռի վրա, իբր թե՝ ներքևից չի ստացվում: Աթոռի վրա ձգվում եմ, իսկ ինքը համբուրում է ոտքերս, փորս, ազդերս: Իսկ ես շշնջում եմ,- Վաղը քոն՜ն եմ, վաղը՜: Ես քեզ կկանչեմ՜»,- ու ինքը գնում է:
Վահագը նորից դադարեցնում է համբույրները, զգալով որ անընդունակ է որևէ արարքի:

Կինը զգում է նրա դողն ու խորամանկում է,- Եթե հոգնեցիք, վերջացնե՜նք, իմ տե՜ր։ Վահագն իրեն ստիպելով վերսկսում է համբույրները: Կինը նրա գլուխն ուղղում է դեպի փորի ստորին մասը, ոտքերի արանքը: Վահագը լուռ փորձում է դիմադրել, համբուրելով միայն կնոջ ազդրերը: Կինը ժպտում է: Նա գիտի, երբ կստիպի:
-Մյուս օրը նրան կանչում եմ հարևանի տուն հաց թխելուն օգնելու և միշտ այնպես եմ մոտավորվում նրան, որ նա ձեռքերին ազատություն տա ու խաղա ոտքերիս, կոնքերիս ու հետույքիս հետ: Ւսկ երբ կողքից դիտողություն են անում, բարկանում եմ նրանց վրա՝- «Դուք բան ու գործ չունե՞ք, ձեր գործով զբազվեք»: Ես իբր նայում եմ թոնրին, իսկ նա խաղում է մարմնիս հետ ու ես կանչում եմ՝-«Վա՜յ, ի՜նչ հիանալի է, ի՜նչ հրաշք է, էլի՜ եմ ուզում»: Ու երբ իբր ինչ որ կանայք նայում են ինձ, բարկանում եմ,- «Հո չտես չե՞ք: Տղամարդ ա՜, սիրուն կնիկ ա տեսել, անկախ իրանից կպե՜լ ա»: Իսկ իրեն ասում եմ,- «Ախպեր ջա՜ն, մի քիչ հեռու գնա, ցավդ տանե՜մ, որ չդառնամ նախանձ կանանց բերնի ծամոն»: Վահագը մի փոքր թուլացավ: Բոլոր դեպքերում դա իր Սաթիկի բառապաշարը չի ու չհավատաց: Բայց մյուս կողմից էլ այս ամենի մեջ իրողության հատիկ կար: Կարինեն էլ էր այդ մասին չարագուշակ փսփսացել: Ի՜նչ չարագուշակ զուգադիպություն: Ինչքա՞ն է այն ճշմարիտ, ինչու՞ է ծագել, և արդյո՞ք դրանում կա Սաթիկի ակտիվ մասնակցությունը: Ինքը որոշել էր բուժվել այդ անիծյալ կասկածացավ հիվանդությունից ու ահա՝ բամբասանքի դառը հաբեր ընդունեց անսպասելի տեղում ու ցավը վերածնվեց:
-Իսկ մյուս օրը ինքս եմ գնում իր տուն: Ինքը մերկ պառկած անկողնում,- կինը ոտքերը բացեց Վահագի գլուխն ուղղեց դեպի իր ոտքերի արանքը՝ «Դե, մերժիր, եթե կարող ես»:

Վահագը փորձեց դիմադրել,- Չէ, չե՜մ կարող, ընդունված չի՜: Կինը քնքնշորեն շոյեց Վահագի գլուխը,- Ինչքանով կարո՜ղ եք, ի՜մ տղամարդ: Ես էլ եմ տաբուներ խախտում, արգելված գաղտնիք բացելով: Թե՞ վերջացնենք:
Վահագը ենթարկվեց: Ինչ որ մի ուժ իրեն ստիպում էր լսել շարունակությունը, փորփրել, վեր հանել իրողությունը, որն իր համար և ապուշ հորինվածք էր, և դառն ու սիրտը ծակող պատմություն: Նա զգում էր, որ իրար են խառնվել գյուղացի այն ապուշի երևակայությունը, այս կնոջ վրեժխնդիր քմահաճույքն ու իրականությունը: Ու այդ խառնուրդն ինքն է ճաշակում այս եղանակով, որ հետո պարզի թացը չորից, եթե մինչև այդ սիրտը չպայթի: Կինը թաքուն ժպտաց, հաճույքի ձայներ հանելով,- Այսօր երանելի՜ օր է Ձեր շնորհիվ, իմ տե՜ր: Ա՜խ, նորից նույն տեղը, խնդրու՜մ եմ: Այսպիսով, հաջորդ օրը գաղտնի գնում եմ իր բնակարան ու լալիս՝- «Վերցրու՜ ինձ, վերցրու՜: Չե՜մ դիմանում»: Ինքն ինձ համբուրում է, բայց մերժում, քանի որ ամուսին ունեմ: Ես սպառնում եմ, որ ինձ ժայռից կգցեմ: Վահագը մտնում է պատրաստակամ իրեն սպասող կնոջ մեջ՝ արհամարհանքով ու կոպտելով,- Պոռնիկ, ինչ՞դ է պակաս: Սա՞ է ուզածդ: Դե ստացիր, կշտացի՜ր:
Սաթիկ Կարինեն համակերպվում էր, նույնիսկ գոհունակ տեսքով կիրք ձևացնում ու կանչում,- Նույնն ինքն էր ասում, իմ տե՜ր: Ասա՜, էլի՜ ասա: Արա՜, էլի՜ արա: Վահագը կատաղած էր, լարված: Ուզում էր այդ կնոջը, որին ունենում էր ու էլ երբեք չի տեսնելու, ինչ որ կարևոր բան ապացուցել, իսկ ի՞նչ և՝ ինչու՞ չգիտեր:
Պարպվեց, վերջացրեց, կնոջ մարմինը կոպտորեն հրեց մի կողմ ու պառկեց: Ատում էր ամեն ինչ ու բոլորին, նաև՝ իրեն: Կինն անձայն հեռացավ, բաղնիքում լվացվեց, վերադարձավ: Վահագի գլուխը հենեց իր մարմնին ու շարունակեց պատմել,- Ստիպում էր իրենով հիանալ, համբուրել ու գոռալ հաճույքից,-«Քոն՜ն եմ, միայն քոնը՜»:
Վահագն անշարժ էր: Կինը ժպտալով շոյեց նրա գլուխը, հասկացնելով՝ շարունակել իրեն շոյելը, բայց հանկարծ զգաց, որ նա լալիս է: Արագ վրան խալաթ գցեց, նստեց Վահագի կողքին, գրկեց նրա գլուխը, շոյեց ու հանգստացրեց,- Վե՜րջ, ամեն ինչին չէ, որ հավատում են: Հիվանդ ուղեղով մարդիկ՝ լիքը: Վե՜րջ, վե՜րջ:

Կինն այլևս վիրավորված ինքնասիրությամբ վրիժառու պոռնիկ չէր, այլ՝ լացող տղամարդուն կարեկցող կին: Կյանքում քիչ կհանդիպես բացահայտորեն լացող տղամարդու:
Վահագն արդեն չէր ամաչում բացահայտ լացել,- Ամե՜ն ինչ կորավ….Կյանքիս….իմաստը՜, …նպատակը՜: Ինչքա՜ն… կեղտոտ բան է…. կյանքը: Սպանելն…. էլ քի՜չ է:
Կինը խղճաց: Էլ հերիք էր, վրեժը լուծել էր, հպարտ տղամարդուն՝ խեղճացրել, արցունքի հասցրել,- Բայց ինչի՞ համար:
-Այդ ամենի՜…. Քի՞չ է:
Կինը հանգստացնում էր, շոյում Վահագին, ինչպես երեխայի,- Իրոք, որ տղամարդիկ հիմա՜ր են: Եթե այդ բռի ապուշի պատմածի տաս տոկոսն էլ ճիշտ լիներ, նա իմ մոտ ի՞նչ գործ ուներ: Միայն տեսնեիք, թե փողը ո՜նց էր դողալով հաշվում:

Վահագի հոգում լույս ճառագեց։ Կնոջ ասածն այնքան տրամաբանական էր ու պարզ, որ մտքով չանցավ անգամ ամաչել իր փոքրոգության համար։ Այդ պահին եթե մոտը մեծ գումար կամ թանկարժեք իր լիներ՝ ամբողջը կտար նրան: Չգիտեր՝ ինչպես արտահայտել իր երախտիքն այդ բարի կնոջ նկատմամբ։ Վերջապես նայեց նրա աչքերի մեջ։ Կինը հայացքը չփախցրեց, մեղմ ու ամոթխած ժպտաց։ Երախտագետ Վահագը մի պահ մոռացավ, թե որտեղ է։ Նրա հոգում ինչ որ բան խլրտաց։ Նա երկար համբուրեց կնոջը, շշնջաց,- Ես քեզ ուզու՜մ եմ:
Կինը նայեց ժամացույցին ու տխուր ժպտաց,- Ո՜չ, հարգելիս, Ձեր ժամանակը լրացել է: Պետք է պատաստվեմ «այն մյուսի համար»:
Հայացքի մեջ այլևս չկար ոչ սիրահարվածություն կրակող կիրքը, ոչ էլ տրամադրող պատրաստակամությունը:
Վահագը նեղվեց,- «Այսքա՜ն էլ ծախված վերաբերմունք»: Ու խանդեց «այն մյուսին» այդ կնոջ հանդեպ երևի այնքան, ինչքան Սաթիկին՝ Տիգրանի հանդեպ:
Կես ժամից ժպտալու է, «իմ տեր» ասելու արժան անարժան մեկին, հաճույք ձևացնելու ու շոյել ամենուր, թույլ տալու իրեն ստորացնել, վարվել՝ ինչպես անկամ տիկնիկի հետ:
«Բայց ես էլ գնալու եմ, ժպտալու Կարինեին ու Սեդային, ուրեմն: Ավելի լավ է՝ չվերլուծեմ»։
Վահագն աչքերը փախցրեց, անխոս հեռացավ: Ուզում էր կոպտել իրեն այդքան վարպետորեն նվաստացնելու համար, բայց՝ լռեց:
-Լավ լինեք ու արժանի շրջապատով շրջապատված, որ ձեզ չդավաճանեն,- կնոջ ձայնն էր:
Բարի ու ճիշտ խոսքեր էին, բայց ինքը սարկազմի նոտաներ որսաց:

Վերադարձին Սմբատի հետ շատ չքննարկեցին եղածը: Սմբատը հարցրեց իր ոճով,-Հը, ո՞նց էր: Լա՜վ էլ գոհ էր քեզանից: Բա որ չխորշեիր, ինչե՜ր կանեիր:
Վահագն անտեսեց կսմիթը: Բարկացած էր, չգիտեր՝ ում վրա,- Սովորական պոռնի՜կ էր, իր մասին բարձր կարծիքի, էդքան չարժե՜ր: Թաքնվածներն ավելի լավն են, չէ՞:
Սմբատն էլ խոսել չէր ուզում: Հարցրեց,- Որ էլի գամ, կգա՞ս: Վահագը շատ կտրուկ խոսեց,- Չէ՜: Չես հավատա՝ փոխանակ ես իրեն, ինքն ինձ արեց: Չհարցնես, թե ո՜նց:
Սմբատը չզարմացավ, - Լինում է, կյանքում ամեն ինչ էլ լինում է: Մեզ էլ մնում է պատրաստ լինել այդ ամեն ինչին, որ տակ չտա՜նք:
Վահագի գլուխը պայթում էր, սիրտը հարվածում ուղեղին,-«Ո՜նց եմ դիմանալու այս ամենին»: Բացի այն որ տհաճ փաստեր բացահայտեց Սաթիկի կյանքից, որոշ բաներ իմացավ նաև իր մասին:
Որ ինքը լավ մարդ չի, իր բարոյական կերպարով համարյա պոռնիկ է: Քնարիկի պես կնոջը մի կարգին շնորհակալություն էլ չհայտնեց, իսկ շատախոս ու անկազմակերպ Սեդայի դեմ պարում է միայն այն բանի համար, որ նրանից հստակ օգուտ ունի: Իր կնոջն իր աչքի առաջ Սարգիս կոչվածը լկտի առաջարկություն արեց, իսկ ինքը նրա մռութը չջարդեց, չնայած դա իր համար խնդիր չի, միմիայն նրա համար, որ հանկարծ շահավետ գործարքը չխափանվի: Ինքն ինչո՞վ է առավել այդ Սաթիկ Կարինեից: Նա էլ է հաճոյանում իրեն գումար տվող հերթական անարժանի դիմաց, համակերպվում նրա գռեհկություններին, ժպտում, հաճույք ձևացնում նրա բռիության դիմաց: Իսկ Հրայրի հետ կապված պատմությունն իրեն ընդհանրապես իր աչքում արժեզրկեց,- «Հլա մի թող փողը գա՜»:

11
Եթե Սաթիկ Կարինեին հանդիպելուց առաջ երկմտում էր, թե արժի՞ արդյոք հանդիպել Արգիշտիին ժամանակի սղության պատճառով, ապա այժմ նա օդի պես պետք էր: Հիշեց, որ խոստացել էր զանգել Սաթիկին՝ ճշտելու Հովսեփի ներկայանալը: Ուշացրել էր, բայց զանգեց, որ ներողություն խնդրի ու իմանա կնոջ որպիսությունը ոչ այնքան հարազատ միջավայրում: Հեռախոսը, չգիտես ինչու, վերցրեց Սեդան ու ասաց, որ Սաթիկը քնած է ու իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Զարմացավ, բայց որոշեց երեկոյան պարզել: Սաթիկն այս ժամին ընդհանրապես նկարում է, չնայած վերջերս ինչ որ չէր ստացվում: Կնոջ նոր բացահայտված գաղտնիքը հանգիստ չէր տալիս: Ահա արդեն որոշել էր բուժվել այդ անիծյալ կակածացավ հիվանդությունից, թքել բոլոր պատմությունների վրա ու կնոջն հավատալ ամեն ինչում: Թող ընտանիքում թագավորեն սերն ու հավատը: Ու ծլեց այդ անիծյալ պոռնիկ Սաթիկ Կարինեն իր պոռնո պատմությամբ: Որ լսածի որոշ մասը սեքսուալ մտագար գյուղացու հիվանդագին երևակայության, իսկ մի մասն էլ պոռնիկի մասնագիտական երևակայության արդյունք էր ու չափազանցություն, դա պարզ էր, բայց ինչքա՞ն, ու արդյոք ինչ՞ն է հիմք հանդիսացել այդ պատմության ձևավորմանը:
Նույնն իրեն Կարինեն է շշնջացել, այլ երանգավորմամբ ու շեշտադրմամբ: Որտե՞ղ է եղելությունը բացահայտող թելը: Ի՞նչ անել, գնալ Սաթիկին ծեծել ու ստիպել խոստովանե՞լ ամբողջ եղածը:
Գլուխը ցավեց: Միգուցե՞ գաղտնիքը Սաթիկի նկարի մեջ է, չնայած այս վերջինն ընդհանրապես անհասկանալի է: Ավելի շուտ անավարտ նկար է, քան թե՝ ինչ որ բան ասող: Ո՞ւր ես Արգիշտի, փրկիր, ընկեր հարազատ: Արգիշտին տանը մենակ էր ու ներկապատ: Եթե պատիվ է արել ու ընդունել, ապա պարզ է, որ հինգ րոպեով: -Արի տեսնեմ, արի՜: Նունեն արդեն ֆիքսել է ներկայությունդ քաղաքում ու հրահանգավորել ընդունել գոնե մի րոպեով: Ասում էր՝ տեսքդ մոլորվածի է: Իրոք որ տիկինս ըստ թթված կնճիռներիդ քանակի ճիշտ է ախտորոշել իրավիճակդ: Հը, ո՞նց եք, հաճույքախույզ տուրիստնե՜ր:
Վահագը որոշեց անհոգություն խաղալ, որ նկարի միջոցով բացահայտման հետ կոնտրաստն ավելի խոսուն լինի,- Չգիտե՜մ, թե ո՞ր պահին է ֆիքսել քո հոգեբանը իմ հոգեկանը, բայց վատ չենք: Տուն ենք ձեռք բերե՜լ գյուղում, իրար լա՜վ հասկանում ենք, նոր պլաններ ենք կառուցում: Մի խոսքով, համարյա երջանի՜կ ենք:
Արգիշտին հայացքը Վահագից չէր կտրում,- Թափահարվող երջանկությանը ոչ ոք չի՜ հավատում: Երջանկութունը չե՜ն թափահարում, փայփայու՜մ են, հարգելի՜ս: Ու դու հենց նոր ամաչելով սուտ ասեցիր, մե՜ծ սուտ:
- Չհասկացա՜:
-Կհասկանաս, երբ որ կկարողանաս վայելել արվեստի ընկալման հեշտանքը: Շա՜տ ես հաշվարկում: Զգուշացիր, ասում եմ:
-Եղածից էլ գոհ եմ: Դու մնա քո հեշտանքով՝ արվեստին աղերսվող: Ինձ էլ՝ կյանքի ու կանանց հետ:
- Անգրագետ ու չա՜ր միտք էր: Չարությունը մեջդ բուն է դրել, զգուշացի՜ր: Առաջ չկար: Երջանիկ ժամանակ ինձ չես հիշում: Եկել ես որևէ տանջող հարցի շուրջ բարձրաձայն մտորելու ու մոլորված տեսքով ու փախչող աչքերով սուտի երջանկություն ես թափահարու՜մ: Առաջինը, մյուս անգամ առանց Սաթիկի չգաս, կամ էլ ավելի լավ է՝ ինձ կկանչես ձեր քաղաքի տուն: Երկրորդը՝ եթե իր գործերից բերել ես, տուր նայեմ, ու՜շ է: Ես դրա համար էլ քեզ ընդունել եմ, թե չէ՝ դու ինձ արդեն պետք չե՜ս: Վահագը դժգոհ դեմքով մեկնեց նկարը,- Լսիր, հո՜պ, սուտի դատավոր, կեղծ հոգեբան: Բռիությանը չափ կա՜:
Արգիշտին վերցրեց նկարը, զննեց,- Եղա՜վ, մյուս անգամ կգաս այդ չափիչով, կչափենք, կխոսենք: Ապա՜, արի գնանք, բան ունեմ ասելու՜,- շարժվեց դեպի միջանցք, այնտեղից՝ աստիճանահարթակ:

Վահագը զարմացած գնաց հետևից, հուսալով ստանալ որևէ բացատրություն: Արգիշտին նկարը տվեց Վահագին, մտավ սենյակ, դուռը ներսից փակեց,- Գնա ու առանց նկարի տիրոջ էլ չգաս: Մինչև իրեն չտեսնեմ ողջ առողջ, ինձ մոռացի՜ր: Դու մա՞րդ ես, թե՞ դահիճ: Էլ չխոսե՜ս, շտապիր կնոջդ մոտ, չուշացնե՜ս:
Վահագը ուշ ուշքի եկավ: Շշմել էր և դուռն իր վրա փակելուց, և՝ լսածից: Զանգը սեղմեց, դուռը թակեց՝ արձագանք չկար,- Արգի՜շտ, ընկեր, մի՜ րոպե խոսենք ու գնամ: Աղաչու՜մ եմ, շա՜տ կարևոր է: …. Կյանքի՜ հարց է…. Դու մա՞րդ ես, թե՞ նկարիչ: Չես հասկանում, որ ինձ պե՜տք ես:
Ձայն չկար: Նորից փորձեց,- Լսի՜ր, այ գիժ, մի րոպեով ընդունիր, ասածդ ասա: Երդվու՜մ եմ գնալ ու կատարել բոլո՜ր ասածներդ: Նորից ներսից ձայն չկար: Բարկությունից ոտքերով հարվածեց դռանը:
Դիմացի դուռը բացվեց, իրեն նայեց տարիքով տղամարդ,- Բարև Ձեզ: Ինչու՞ եք խուլիգանություն անում: -Չէ՜, քեռի ջան: Ընկեր՜ս է, թարսվել է, չգիտեմ՝ ինչու՞:
-Ավելի վատ, եթե ընկերն եք: Եթե չդադարեցնեք, կզանգեմ ոստիկանություն,- ու դուռը ներսից փակեց:
Անզորությունից զանգեց Նունեին,- Գժվել է քո կուռքը: Ինձ դուրս է հանել, հետս չի խոսում: Բայց պետք է, քան՝ երբևէ: Նունեի շուրջն ինչ որ աղմուկ էր,- Խնդրում եմ, մի խանգարիր, մեծ պատվեր ունի, մենք էլ՝ ֆինանսական խնդիրներ: Նունիսկ ինձ է արգելել մինչև առավոտ, հասկանում ես: Նույնիսկ չեմ կարող հավատալ, որ քեզ այդքան երկար ներս է թողել: -Աղաչու՜մ եմ, զանգիր, որ գոնե դռնից երկու բառ ասի, գնամ: Սիրտս պայթու՜մ է, Նու՜ն…
-Լա՜վ, հիմա հետ կզանգեմ: Վահագը քրտնեց: Նայեց նկարին: Էլի նույն անիծյալ Աղջիկների ժողովատեղն էր: Իսկ եթե՞… դժվա՜ր թե… Աստվա՜ծ իմ:
Հեռախոսը զանգեց, Նունեն էր: - Ասում է՝ թող հիմարությամբ չզբաղվի, հենց հիմա շտապի կնոջ մոտ: Մյուս հարցերը կնոջդ ներկայությամբ: Լա՜վ լսիր՝ սա շա՜տ կարևոր է,- Վահագը լարվեց, զգաց մեջքով հոսող քրտինքը,- դու խեղել ես նրա ինքնությունը, սպանել մտքի ազատությունը, ստեղծագործելու ցանկությունը: Քեզ ներում չկա՜: Հիմա էլ ինձ լսի՜ր՝ ես քեզ սիրում եմ, բայց եթե Արգիշտին չընդունեց, ինձ էլ մոռացի՜ր: Գնա ու մեր Սաթիկին փրկիր,- հեռախոսն անջատվեց:
Վահագն իրեն կորցրեց, մանավանդ, երբ Սաթիկին ուղղված իր հեռախոսազանգերն արդեն դարձան անհասանելի։ Նստեց մեքենան ու սլացավ, անտեսելով բոլոր արագաչափերն ու փոսերը:
Նա գնում էր Աղջիկների ժողովատեղի,- Գի՜ժ, աննորմալ գի՜ժ: Սրա նմանների կարծիքը հաշվի ենք առնում, իրենք էլ երևակայում են:

իրականացում
12
Սեդան իրեն երջանիկ էր զգում: Ցանկալի մարդկանց առաջին օրն է իր տանը: Այսինքն՝ արդեն իրենց տանը, բայց դա նշանակություն չունի: Կանոնավոր մարդիկ են ու ինքն արդեն հանգիստ է և իր և երեխայի ապագայի համար:
Առավոտյան Վահագը շատ քաղաքավարի իրեն զեկուցեց, թե ուր է գնում և երբ կգա, գնաց, համբուրեց Սաթիկին ու մեկնեց: Ու հիմա ինքը Սաթիկի առաջին օրն ամեն կերպ հիշարժան կդարձնի: Նախ, կթողնի քնել ինչքան ուզում է, հետո էլ՝ առավոտյան սուրճ կկազմակերպեն ու երկար կզրուցեն: Ինքը շատ պատմելու և լացելու բան ունի: Ամբողջը չէ, բայց այսօր մի մասը կփռի սիրունիկ Սաթիկի դիմացը: Թող նա էլ տրամադրվի, իրեն օգնի:
Երեխայի ձեռքը բռնած մոտեցավ Սաթիկի դռանը, թույլ թակեց,-Սաթիկ ջա՜ն, ես Նարեկիս հետ իջնեմ այգի, մի քսան րոպեից կգամ: Եթե կուզենաս, աղջիկս, կսրճենք: Էդ ժամանակ նաև Հովսեփը կգա, լա՜վ մակարդակով սեղան կբացենք, հա՞: Սաթիկը ձայն չհանեց: Ի՞նչ պատասխաներ էժանագին հաճոյախոսությանը: Ի՞նչ է իր համար ճոխ սեղանը, մակարդակը: Դա սեղանի շուրջը լցնող մթնոլորտն է, ստեղված հաճելի մարդկանցով: Լա՜վ կոնֆետ, լա՜վ թխվածք: Ա՜յ, Մանանը Դավիթիկի հետ գար, ինքն էլ գրկեր երեխային ու գլոււխն էլ հեներ իր Մանանի ուսին: Կամ հյուր գար Նելլին, իր միամիտ խելացի զրույցներով: Իրոք, կարոտել է, բայց ինքը կգնա, այստեղ ինչ որ այն չի: Չի՜ ստացվում բացվել:
«Ահա և առաջին օրը բացվեց Սեդայի տանը և մնացին չորս օրեր: էլի հաղթանակ է: Էսպիսի չորս փոքր հաղթանակներ, և կհասնեմ Մանանիս, սիրտս կբացեմ, կլացեմ, ինքն էլ լացս կփոխանցի Վահագիս՝ «Սթափվիր, Վահագ»: Լա՜վ բան մտածեցի»: Ինքն ինչո՞վ է ուզում այսօր զբաղվել: Ա՜խ, հա՜, այդ երեխան: Արդեն պատավոր է օրվա մի մասը տրամադրել այդ երեխային, փորձելով ներգրավել իր տաքուկ ու մեզ համար տարօրինակ աշխարհից մեր խելահեղ հաշվարկապաշտ աշխարհը:
Կորա՜վ իր ազատ ժամանակը: Դե լա՜վ, ուշ է լացելու համար: Խոստացել է, ուրեմն վե՜րջ լացին: Պետք է տրամադրվել: Ուր որ է, կգա Հովսեփը, պետք է վեր կենալ: Բայց սենյակից դուրս գալ չի կարելի, քանի որ Գայանեն կամ իր ամուսինը կարող են գալ ու տհաճ իրավիճակ նախաձեռնել: Սեդան ներքևում է ու պետք է, որ նրանց արգելի վերև բարձրանալ, իր խոստման համաձայն: Բայց այս տանը բայցերը շատ են: Սեդան նրանցից պահանջեց այս քանի օրը գալ բացառապես կեսօրից հետո: Բայց դրանց մտածողությունը մերից տարբեր է վատ իմաստով՝ ինքնագոհ կայուն կարգավիճակով:
Վեր կացավ, խալաթը գցեց վրան, մոտեցավ սեղանին, փորձեց նկարել, չստացվեց: Չի՜ էլ ստացվի: Նկարելու համար մտքերի խաղաղություն ու հոգեկանի հավասարակշռություն է պետք: Ոչ գիտի ինչ է ուզում, ոչ գիտի՝ ինչի համար, ոչ էլ՝ ցանկություն ունի: Գոնե մի պատվեր լինի, որ տրամադրվի:
Հեռախոսի զանգ եկավ: Ըհը, Վահագն է, երևի ուզում է ճշտել տան իրավիճակը: Չկա՜ իրավիճակ, սիրելի՜ս: Հովսեփը չկա առայժմ, ինքը սենյակում է փակված: Ուզում ես զանգել, ճշտե՞լ: Իհարկե՜, կսպասեմ: Անպայմա՜ն զանգիր: Առաջին օրն է, ես էլ եմ լարված: Ծարավեց, իսկ Սեդան չկա: Իսկ ի՞նչ կլինի, եթե վազելով մի բաժակ ջուր վերցնի ու վերադառնա: Իսկ ինչու՞ ոչ, ոչ ոք չկա: Վերջ ի վերջո , հո գազանանոցում չե՞նք: Դուռը զգուշորեն բացեց, ականջ դրեց՝ ձայն չկար: Գնաց դեպի խոհանոց:

Սեդան այգում պտտվում էր թոռնիկի հետ, նրան պատմում բույսերի մասին, նոր լավ ու բարի մարդկանց՝ Սաթիկի ու Վահագի մասին, երբ տեսավ, Սարգսին, որ աստիճաններով փուրձում էր տուն մտնել: Նա միշտ էլ հայտնվել է, երբ տանը խմիչք է եղել: Զայրացավ, քանի որ հատուկ շեշտել էր, որ այս քանի օրն իրեն զսպի:- Էլի խմիչքի համար վազեցիր, եկա՞ր: Ամոթ էլ է՜, տարիքիցդ ամաչի՜ր:
Սարգիսը փորձեց ինչ որ բան ասել, բայց ասելիքը վերածեց դժգոհ ու նեղացած քրթմնջոցի, որ չզրկվի խմիչքից ու մի տուփ սիգարետ Սեդայի անունով գրվելու հեռանկարից:
Սեդան գոհ էր, որ Սարգիսն այս անգամ չանդրադարձեց իր խոսքը գռեհիկ անվանարկումներով: Երևի, վերջ ի վերջո, ինչ որ բան հասկացել է,- Վերև չգնաս,Սաթիկն էնտեղ է, ես կբերեմ: Հինգ րոպե համբերի՜ր:
-Ինքը դարձավ տան անդամ, ես՝ օտար, հա՞,- Սաթիկի նկատմամբ նորից չարությամբ լցվեց, որ նրա պատճառով խմելու է չափիչ ըմպանակով Սեդայի զգոն հայացքի ներքո: -Սեդա, բարի լու՜յս, աչքդ էլ լու՜յս: Ասում են՝ լավ մարդիկ են եկել տունդ, հա՞,- հարևանի կինն էր ցանցապատի մոտից, Սեդայի տարիքի:
Սարգիսն արդեն համբերել չէր կարող: Եթե սրանք սկսեն խոսել, ինքն այսօր ծարավ կմնա,- Զոքանչ, խանութից քո անունից սիգարետ վերցնեմ ու գամ: Ինչ գործ կասես, կանե՜մ: Սեդան երջանիկ էր: Ասելու ու կիսվելու շատ բան կար, մարդ չկար: Ա՜յ, հիմա հարևանուհուն կպատմի, կկիսվի հետը: Թող իմանան, որ ինքն անտեր կին չի այս անուղեղ Սաքոյի հույսով: Դիմեց Սարգսին,- Գնա, մի տուփ կվերցնես, ու կգաս մի ժամից, որ Հովսեփը տանը լինի:
Սարգիսը գիտեր, որ Սեդայի զրույցն այնքան կերկարի, որ ինքը կհասցնի վերևում մի քանի բաժակ գցել, մի բան կծմծել: Անաղմուկ վերև բարձրացավ: Գիտեր շինության բոլոր գաղտնիքներն ու դա իր համար խնդիր չէր: Անաղմուկ գնաց խոհանոց, անաղմուկ բացեց սառնարանի դուռն ու հենց տեղում ընդունեց խմիչքի իր դոզան, խմելով բացառապես Սեդայի անվերադարձ հեռանալու կենացը՝ «Գնալդ ըլնի, գալդ՝ չըըլնի»: Որ տունը մնա իրենց ու վերջապես մարդամեջ մտնեն: Մի երկու կտոր էլ ծամեց, սոված էր:
Արդեն իրեն երջանիկ էր զգում: Թե մի տուփ էլ սիգարետ լինե՜ր: Կողքի սենյակում լսեց հեռախոսի զանգն ու ճանաչեց Սաթիկի ձայնը,- Հա՜, մեկ էլ դու, քաղց՜ր, որ ձեռս ես ընկել, է՜: Էսօրվա օրը կքաղցրացնե՜ս:
Լսում է բացվող դռան ձայն, հուզվում,- «Էս էլ բախտ՜ս՝ իրա ոտով եկավ մոտս»:

2
Մինչև Սաթիկը խոհանոցի դռան մոտից կհասներ իր ննջարանի դռանը, Սարգիսը հասավ հետևից, մեջքով դեմ տվեց պատին, ու չթողնելով ուշքի գալ, երկու ձեռքերը ոլորեց մեջքի կողմը, մի ձեռքով դրանք աքցանեց ու մարմնով Սաթիկի մարմինը սեղմեց պատին: Մյուս ձեռքով սկսեց շոյել Սաթիկի մարմինն ու համբուրել շրթները, որ խլացնի ձայնը, եթե աղմկի: Այդպիսի ձախորդ փորձեր ուներ:
Սաթիկը փորձեց ազատվել, չկարողացավ: Դեմքը փախցրեց դես ու դեն, որ բերանն ազատի կեղտոտ ներխուժումից ու կարողանա գոռալ: Սարգիսն ազատ ձեռքով ոչ ուժեղ հարվածեց կնոջ փորին ու ապտակեց:
Սաթիկի շունչը կտրվեց: Շոկի մեջ էր իրավիճակի կտրուկ փոփոխությունից, իր նկատմամբ իրագործվող լկտի բռնությունից, իր անձի նկատմամբ արհամարհական վերաբերմունքից։
Չէր կողմնորոշվում, չգիտեր անելիքն ու դողում էր մարմնով: Մտքին միայն այդ խորշանք ներշնչող անձից շուտափույթ հեռանալն էր: Թուլացավ ու վատացավ հարվածից,-«Ո՞ր որջում են սրան դաստարակել: Լկտիաբար վարվել օտար կնոջ հետ»: -Չվախենաս, քաղց՜ր, մի քիչ հետդ խաղամ, գնամ,-Սաթիկը գոռալու ուժ չուներ, բայց փորձեց ընդվզել ու փորին մի հարված ևս ստացավ:
Սարգիսն աստիճանաբար վստահություն էր ձեռք բերում,- Չգոռա՜ս, կծեծեմ։ Պաչպչեմ, լավ տեղերդ սիրեմ ու գնամ,-արձակեց կնոջ խալաթի կոճակներն ու սկսեց համբուրել նրա մարմինը: Կինը հավատաց, զիջեց, մի պահ դադարեց դիմադրել արագ վերջացնելու հույսով։ Սարգիսն էլ տրամադրված էր արագ վերջացնելու, որ աղմուկ չբարձրանա, ու հետո ինքն էլ էր շշմած իր հաջողությունից:
Իրոք, Սեդան կամ Հովսեփը կարող էին մտնել, ու ինքն ընդմիշտ կզրկվեր այդ տուն մտնելու իրավունքից դրանից բխող բոլոր հետևանքներով՝ իր մշտական խմիչքները, Սեդայի հաշվին սիգարետները, երբեմն այստեղ հաց ուտելը, էլ չասած՝ տունը ժառանգելու հեռանկարը: Մի՜ քիչ կխաղա հետը, հաճույքը կհանի, դրա մեծամիտ լեզուն էլ կխեղճացնի, իրենով կանի: Սաթիկն անշարժ էր: Ըմբոստացող ուղեղը ֆիզիկական անզորության գիտակցումից մի պահ մթագնեց: Ըմբոստանում էր նաև մարմինը՝ համակված բռնացողի հանդեպ զզվանքի, խորշանքի ու գարշանքի զգացումով: Դեռ ոչ ոք չէր սահմանափակել նրա շարժումները, ոչ ոք չէր պարտադրել իր լպիրշությունը, չէր շնչել իր կեղտոտ շունչն իր բերանին, չէր կնքել զզվելի համբույրն իր մաշկին, լկտիաբար չէր շոշափել իր մարմինը: Անօգնականությունն ու հուսահատությունը վերածվեցին մարմնի դողի, անտարբերության ու իրականությունից հեռանալու ցանկության: Մի պահ զգաց, որ հենվում է Սարգսին իր մարմնի ծանրությամբ, և ուղեղում առկայծեց այն միտքը, որ երկուսով կարող են հայտնվել հատակին,-«Միայն թե ոչ դա: Դիմանալ է պետք»:

Անօգնականությունը ստիպեց ու համոզեց համակերպվել ու հավատալ ապուշ Սարգսին, որ տղամարդկային իր հաճույքը կվայելի զուտ մարմինը շոյել, շոշափելով ու բաց կթողնի: Ու տրամադրվեց այդ հեռանկարին: Իրոք, ուր որ է պետք է մտնեին Սեդան կամ Հովսեփն, ու այդ գարշանքը չէր կարող երկարել: «Թող շոյի ու լպստի անասունը, կփորձեմ հաղթահարել զզվանքս: Միայն թե չհամբուրի իր կեղտոտ բերանով»:
Որոշեց համբերել, բայց միաժամանակ չարձագանքել այդ ոչնչությանը ոչ խոսքով, ոչ միմիկայով, ոչ էլ՝ որևէ ժեստով: Միա՜յն լուռ ու հպարտ արհամարհանք, որ չոգևորվի ու հասկանա, որ թեև վայելում է իր մարմինը, նա իր աչքում ոչնչություն է: Մի կերպ կփորձի դիմանալ դրա բռի ներխուժմանն իր ինտիմ գոտի: Սարգիսն այդպիսի լուռ հնազանդության չէր սպասում ու հարբեց իր հաջողությունից: Ագահաբար համբուրում ու լիզում էր կնոջ մարմինը ցուցադրական պարծենկոտ ձևերով, կարծես թե կողքից իրեն հետևում էին։ Նա վայելում էր կնոջ մարմինն՝ իրեն երևակայելով տղերքով շրջապատված, որ թերահավատ ու նախանձով լսում են իր էրոտիկ երանության պատմությունը: Ու անտարբեր կնոջ զգացողությանն ու արձագանքին, իր շարժումների ժամանակ ցավացնում էր Սաթիկի մեջքի կողմում ագուցված ձեռքերը, բայց Սաթիկը գերադասում էր լռել, քան այդ անասունին դիմել խնդրանքով: Նա վախենում էր, որ դա առիթ կդառնա իր բռնացողի հետ կապի մեջ մտնելու և նա էլ դրա դիմաց ինչ որ ծառայությւոն կպահանջի: Ու դիմանում էր ցավին՝ լուռ հեկեկալով, մարմնով դողալով ու աչքերը փակ, որ չնկատի այդ մարդանման էակի իրենից գոհ դեմքն ու նրա լպիրշ վերաբերմունքն իր անձի ու մարմնի նկատմամբ:

Իսկ Սարգիսը, ինքն էլ շշմած իր հնարավորություններից, կնոջը համբուրում ու փաղաքշում էր գռեհկաբար հաճույքի ձևեր հանելով, ձևացնելով, թե չի հագենում: Այսինքն՝ նա ոչ թե վայելում էր կնոջ մարմինը, այլ՝ իր իշխանությունն այդ մարմնի նկատմամբ: Սաթիկը փորձեց բողոքել մարմնի միջոցով, բայց Սարգիսն արձագանքեց ցավագին ապտակով,-«Խելո՜ք մնա»: Ու, ուշադրություն չդարձնելով Սաթիկի խուլ հեկեկոցներին՝ շոյեց նրան ու թփթփացրեց մարմնին,- Լավ՜ն ես: Էսօր կայֆերով ենք, ու դու իմ քածն ես։
Սաթիկը վերջապես ըմբռնեց իր կարգավիճակն ու որոշեց համակերպվել մինչև իր փրկիչների գալը: Այս եզը դիմադրությունից կարող է կատաղել ու իրեն վնասել, կամ էլ՝ իր կիրքը բավարարել ավելի կեղտոտ ձևերով,-«Այս ի՜նչ գարշահոտ է բուրում այս անասունից: Այս ինչ անե՜ծք էր»: Սարգիսը վայելում էր Սաթիկի մարմինն իր պատկերացման ամբողջ ծրագրով: Այդ ընթացքում դիմադրության ցանկացած շարժման կամ տհաճության միմիկայի արձագանքում էր ոչ շատ ուժեղ, բայց Սաթիկի օրգանիզմի համար ազդու հարվածներով,- Ասեցի՝ չթփրտաս: Խելո՜ք մնա, խաղամ՝ գնամ: Որ ջղայնանում եմ, ծեծում եմ: Ուղիղ կանգնիր:
Սաթիկը որոշեց չկորցնել ինքնատիրապետումն ու արդեն չէր դիմադրում: Ուժ էլ չուներ: Մտքին միայն իր փրկիչների ուշանալն էր ու հույսը, որ չի պարտադրվելու համբուրվել: Վզին սուր ցավ զգաց: Հասկացավ, որ կծելու ցավ էր: Ցնցվեց, վերադարձավ իրականություն ու լսեց բռնացողի գոհ ձայնը,- Էդ կծեցի, որ Վահագդ հարցնի, ասես՝ Սաքոն եկա՜վ գնաց, ու քեզ չի վերաբերվում: Հո ձեռ ջարդելով չի՞, թիթիզ: Կնիկ սիրելով է: Եղա՞վ, քաղցր, թե չլսես՝ էլի կկծեմ, մարդուդ նվեր: Ի՜նչ լավ հոտ ունես: Որ պրծնենք, շիշը կտաս, տանեմ Գայս էլ ցանի, չմոռանա՜ս, կյանք:

Սաթիկը հոգեպես հուսահատվել էր, մարմնով թուլացել: Զզվանքից անջատվել էր իրականությունից, հարվածներից շնչելը դժվարացել էր, ապտակներից գլուխը ցավում, ականջները խշշում էին,-«Հիմա կգա՜ն, հիմա կգա՜ն»: Սարգիսը, որ տենչում էր Սաթիկի մարմնի գոնե մի մասին կպչելու, նրանից լոկ մի համբույր պոկելու մասին, արդեն ուժով ստանալով նրա անշարժ համակերպումը, ոգևորվել ու արդեն կնոջ մասնակցությանն էր ձգտում:,-Դե, պռոշներդ բեր, որ թողնեմ: Առանց պաչվել սերը սուտ է, քաղցր: Հը՞:,- Ու մատներին ուժ տվեց, կնոջ ագուցված ձեռքերը ցավացնելով ու դեմքը մոտեցնելով կնոջ դեմքին: Սաթիկը ցավին չդիմացավ, հանձնվեց: Դեմքը մոտեցրեց բռնացողի դեմքին, արցունքոտ աչքերը փակեց ու անշարժ պահեց: Որոշել էր շունչը պահել, ուշադրություն չդարձնել, բայց որձկաց, երբ տղամարդը լեզուն խաղացրեց իր բերանի մեջ: Ստամոքսը դատարկ էր, ու իր որձությամբ հիացած Սարգիսը ոչինչ չզգաց: Նա արդեն խաղում էր և կնոջ մարմնի, և՝ իր հնարավորության հետ: Պահանջեց դեմքն անշարժ պահել, որպեսզի ինքը համբուրի ու լիզի՝ որտեղ ցանկանա։ Սաթիկը ենթարկվեց։ «Դիմացի՜ր դիմացի՜ր հիմարիկ, օգնի՜ր ինձ, իմ ինքնատիրապետում: Ամեն ինչը՝ ցավը, զզվելը, գարշելը, խորշելը հետո: Դիմանալ, դիմանա՜լ: Բռնաբարելը ոչ թե հենց ակտն է, այլ՝ կեղտոտ վերաբերմունքը կնոջ հանդեպ: Ու այս անասունն ինձ բռնաբարում է»: Զգաց, որ մարմինը դողով պատվեց: Ինքն ուզում էր ու փորձում դիմանալ, բայց մարմինը չէր ուզում, խորշում էր, վանվում բռնացողից: Պատժվեց երկու նոր ապտակներով, երբ անկախ իրենից դեմքը տհաճության միմիկայով հեռացրեց: Ուշքի եկավ վզի սուր ցավից: Սարգիսը նորից էր կծել, այս անգամ՝ պարանոցի մյուս կողմը: Լսեց իրեն բռնացողի ձայնը,- Այ ըտե՜նց, հենց ձևեր թափես, կստանաս: Դե՜ խելոք մնա, հիմա կվերջացնենք,- անկշտորեն համբուրում էր մարմինը, ազատ ձեռքն անարգել ու բռիավարի շարժում կնոջ ինտիմ տարածքներում և դրանք զուգակցում անդուր ձայնարկություններով։ -Բեր մի հատ էլ մռութդ պաչեմ: Բայց աչքերդ չփակես, կծեծե՜մ:
Չնայած որոշեց դիմանալ, ու իրեն զսպում էր, բայց դա անհնարին էին դարձնում բռնացողի լկտի հայացքն ու վարքը, կեղտոտ ատամները, բերանի անտանելի հոտը: Առավել ևս, որ պահանջում էր համբուրելիս աչքերը չփակել ու իր աչքերին նայել: Հարվածում էր ու կրկնում,- «Ասեցի՝ աչքերդ չփակես»: Սաթիկը մի փորձ էլ արեց: Դեմքը թեքեց, հնազանդ դիրք ընդունեց, փորձելով հասկացնել, որ ինքը համակերպվում է իր մարմնի հանդեպ տղամարդու հավակնություններին, ու խնդրում է հանգիստ թողնել բերանն ու շրթները,-«Վերջ ի վերջո, Դուք պարտավոր եք հարգել կնոջը, որին վայելում եք»: Այսինքն՝ իրեն բռնացողից իր պատկերացմամբ հարգանք էր պահանջում բռնաբարվողի հանդեպ:
Սարգիսը հասկացավ իր ձևով: Զգալով զոհի դիմադրության թուլանալը՝ խուսափում էր ուժ կիրառելուց, վախենալով ծանր հետևանքներից,- Թե բաց աչքերով պաչվես, վերջացնում ենք, քաղցր: Մի մերժիր սիրածիդ, անխիղճ:
Սաթիկը հավատաց, քանի որ, իրոք, ըստ բոլոր կանխատեսումների, արդեն պետք է մեկնումեկը մտներ: Եթե իրեն բռնացողը չխաբի, շուտով այս ամենը կավարտվի ու այդպես ավելի լավ կլինի։ Թող այս խայտառակությունը չբացահայտվի, իսկ հետոյի համար մի բան կմտածի՝ կամ կփախչի քաղաք առանց ամուսնու կարծիքը հաշվի առնելու, կամ էլ կխնդրի իր Տիգրանին այս եզի բերանը փակել: Դեմքը մոտեցրեց Սարգսին՝ աչքերը բաց: Սարգիսը համբույրը դիտմամբ երկարացրեց: Սաթիկն իր խորշանքը հաղթահարելու հնարք մտածեց՝ աչքերը բաց պահել, բայց ուղեղն անջատել, ոչինչ չզգալ ու չնկատել ու մտքում հաշվել մինչև քսանը,-«Կհաշվեմ մինչև քսանն, ու կավարտվի»: Եթե համբույրը չէր ավարտվում՝ հաշվելը կրկնում էր: Ու երբ համբույրն ավարտվեց, իրեն արդարացրած հարճի նվաստացած հայացքով նայեց տղամարդու աչքերին, պարգևատրում, վերաբերմունքի մեղմացում, կամ՝ գովասանք ողորմալու հույսով:
Ու չնայած այդ պահին տղամարդը գռեհիկ ձևերով ու ցավեցնելով իր մարմինն էր շոյում, ինքը հայացքը չթեքեց ու հաճույքի ձայներով բռնացողից բարեհաճություն պոկելու ճիգ արեց: Սարգիսն իր ձևով հասկացավ, որ կինն արդեն ինքն է ուզում,- Էլի ես ուզու՞մ, քաղցր, արի,- ու համբուրեց դեմքը հնազանդորեն պարզած Սաթիկին, մտածելով,-«Արդեն համաձայն է, բայց ուզում է, որ համոզեմ»: Սաթիկը ենթարկվեց, իրենից հիասթափված: Դեմքը մոտեցրեց՝ պատրաստ համբույրի: Ու իրեն ստիպեց չխորշել տղամարդու համբույրներից, չբարկացնել իրեն բռնացողին զզվանքի միմիկայով, առիթ չտալ նոր հարվածների ու կեղտոտությունների, այլ դիմանալ ու մտորել գարշելի իրավիճակից ելքի մասին։
Տղամարդը հաճույքի կեղծ ձայներով համբուրում ու լիզում էր իրեն, դրանք զուգակցելով ձեռքերի ամենաթողության լկտի շարժումներով, որոնք թելադրված էին ոչ թե կրքի, այլ հետո մի այլ տեղ պարծենալու ցանկության թելադրանքով։ Սարգիսը գոհ էր,-Ապրե՜ս, քաղցր, լա՜վ ա, ապրե՜ս: Ես էլ քեզ եմ սիրում։ «Փաստորեն ուզում էր, ձևեր էր թափում»:
Նրանց փոխհարաբերություններում բռնությունը պակասեց, ինչից երկուսով էլ գոհ էին։ Սաթիկն այլևս դիմադրության կամ զզվանքի նշաններ ցույց չէր տալիս։ Նրան մտածելու ժամանակ էր պետք, և նա հնազանդ ենթարկվողի դեր էր կատարում, որին նույնիսկ հաճելի է իր վիճակը։ Իրեն բռնացող եզից դիմադրությամբ կամ որևէ մեկի ներս մտնելու միջոցով փրկվելու նրա հույսը մարեց։ Պետք էր հույսն իր վրա դնել։ (շարունակելի)
Создано 28.05.19 17:45
© Все права защищены
7024