Литературный портал

Автор поста

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(6)

՝ 3
Ուզում էի ասել, որ ես էլ ունեմ պոեզիա, ավելի լավ կլինի իմ գրածները կարդա: Գիրք էլ ունեմ գրած, որ հասկանան, թե ում հետ գործ ունեն:
Բայց կոլոտը խանգարեց: - Սրտիդ մեռնեմ, հոպար, սիրունիս ասա, որ կռվով բան դուրս չի գա: Պոեզիան կա, նստարանը կա, զույգը կա, մնաց սերը: Արի չոքիր, ասեմ:- չոքեցի իրենց դիմաց,- Ապրե՜ս, երևում է, որ կյանքի մարդ ես: Դե իրեն ասա, որ հնազանդվի սիրո կանչին, ու ինձ էլ ասա, թե ինքը որ ձևերով ա սիրում, որ չնեղացնեմ: Ես կանանց հարգու՜մ եմ:
Ես զիջեցի, դիրքերիցս չնահանջելով,- Տղա ջա՜ն, բայց դե էնպես, որ չնեղվի ու չլացի,- ո՜նց կարող էի Փիրուզիս չպաշտպանել: Ու դիմեցի Փիրուզիս, որ իրեն մենակ չզգա,- Սիրու… Փիրուզա, քեզ հարիր չի լսել, ականջներդ փակի՜ր: Փիրուզս չոր ու ագրեսիվ տոնով ասեց,- Այս դիրքով, այս բռի լակոտի գրկում ինչի՞ն կօգնի: Միգուցե իրեն ծնկաչոք աղաչե՞ք, որ իմ ճաշակով կարդան, որ իրոք տրամադրվեմ:
Կոլոտը կոշիկը պահեց քթիս մոտ,- Հոպար, էդ դիտմամբ ասեցի՞ր: Գիտես չէ՞, որ դու ես պատասխան տալու:- ոտով լա՜վ հասցրեց կրծքիս, ես ընկա,- Տեղդ գրավիր, շու՜տ:
Եթե Փիրուզս էն գլխից հետևեր իմ խորհուրդնեին, ու հիմար հիմար դուրս չտար, էդքան չէր բարդանա: Բայց հետո ինքը փաստերը նենգաբար շուռ տվեց իմ դեմ, դեռ անուն էլ կպցրեց: Բարի սրտի տեր Չաղլիկը բարկացավ,- Խելոք մնա, այ ապու՜շ: Հոպարին ես հարգեցի: չփորձես ծակել,- ու ինձ ժպտաց կարեկցող դեմքով,- Հոպար, վերջացրեք էդ գժի հետ, գնացեք, մե՜ղք եք: Կարող ա՞ ափսոսում ես: Սիրուհիդ ա, չէ՞: Էլի՜ կճարես, ճարպիկ տղա՜ ես:
Ես էլի չնահանջեցի,- Տղա ջա՜ն, չէ, բայց ախ՜ր,- չնայած աչքերիս դիմաց կոլոտի կոշիկն էր, անվախ դիմեցի Փիրուզիս,- Փի.. փի… փի… Փիրուզ ջա.., փորձենք համատեղ հաղթահարել: Սրանից վատն էլ ենք տեսել,- բայց Փիրուզս չէր ըկալում ասածս, քանի որ համբուրվում էր լակոտի կողմից: Ու դիմեցի կոլոտին, որ նպատակիս հասնեմ շրջանցիկ ուղիով,- Տղա ջա՜ն, կարելի՞ է առանձին Փիրուզիս…. Փիրուզայի ականջին բան ասել: Լակոտը նույնիսկ հետս խոսելիս չէր կտրվում սիրունիցս,- Ի՞նչ պտի ասես…
Հանգի՜ստ եմ ասում՝ ընկալելի,- Դե՜, որ դիմանա: Գործընթացին աջակցելու համար:
Լկստված լակոտը հետս խոսում էր գլուխը դրած սիրունիս կրծքին,- Ասա, բայց՝ չպաչես: Կխանդեմ, կծեծեմ,- նայում է սիրունիս,- Սիրունս, ուզու՞մ ես, որ ասի:
Փիրուզս փայլուն ձևով շեղման տակտիկա կիրառեց,- Երկուսիցդ էլ զզվում եմ:
Իսկապես հուզվեցի, ո՜նց թե՝ ինձ չհավատան,- Տղա ջա՜ն, տղամա՜րդ եմ, խոսքիս տերն եմ: Լակոտը պաչում է սիրունիս այտը, - Դե ասա՜, տղամարդ:
Կռացա Փիրուզիս դեմքին ընդգծված տարածության վրա, որ ցույց տամ, որ խոսքիս տեր տղա եմ, ու շշնջացի,- Փիրուզս, արի ընտրենք չարյաց փոքրագույնը,- բայց զգալով, որ լակոտը լսում է, խոսքս հարմարեցրի իրավիճակին,- Հարգելի տիկին, թող ձեռքը դնի կրծքիդ ու համբուրի վիզդ ու շուրթերդ: Խնդրու՜մ եմ, վերջացնենք էս ամենն ու տուն գնանք: Պատկերացնու՞մ ես, ինչե՜ր կարող է անել, եթե կատաղի:- ու հասկացնում եմ էդ լակոտին, որ կարող է նաև վատ վերջանալ էս ամենը,- Ի՞նչ անենք: Իրար սպանե՞նք անիմաստ տեղը:
Լակոտը համբուրեց Փիրուզիս քիթն, ու Փիրուզս դեմքը կնճռոտեց, կծկվեց: - Հոպար, ի՞նչ ասեցիր, մինչև էդ խելոք էր: Երևի քեզ ծեծեմ, իրեն էլ տանեմ մութ անկյուն:
Ո՜նց կարող էի թույլ տալ, որ սիրունիս տանի մութ անկյուն, ու հասկացրեցի,- Սխալը քո մեջ փնտրիր, տղա՜ս, մինչև ուրիշին մեղադրելը: Հավասա՜ր շնչիր, համբուրիր մեղմորե՜ն: Ինքը նու՜րբ և մաքրասեր կին է: Չէ՞, Փիրուզ ջան:
Կոլոտը փորձեց իմ ձևով,- Ապրես հոպար, լավ նայիր, որ ուղղես, - բայց Փիրուզս էլի չէր թողնում: Հաստատ ինձնից էր ամաչում: Մի պահ խղճացի էդ ջահելին, որ համ ինքը չտանջվի, համ էլ իզուր տեղը սիրունիս տհաճություն պատճառի, համ էլ ուշ էր:
Չդիմացա ու նորից եմ ասում էդ բութին,- Տղա ջա՜ն, շշնջա, լավ խոսքեր ասա, ախ՜ր: Որ պրծնենք, գնա՜նք:
Կոլոտն ինձ աչքով արեց, ու համբուրեց Փիրուզիս, շշնջալով,- Սիրուն՜ս, համով՜ս, քաղցր՜ս,- արդեն մոտը բնականաբար ստացվում էր:
Ես աչքերս փակեցի, քանի որ խանդում էի: Մեկ էլ կոշիկի հարված ստացա ճակատիս: Ընկա, աչքերս բացեցի, բան չէր երևում:
Լսեցի կոլոտի ձենը,- Հոպար, չնեղանաս, շա՜տ ոգևորվեցի, քո մասին մոռացա: Գրավիր քո արժանի տեղը:
Մի կերպ չորեքթաթ հասա տեղս, -Տղա էս ի՞նչ ես անում, սպանում էիր,- իրոք ընդվզեցի, ինչքա՜ն կարել է զիջել:
Արդեն ուզում էի բարկանալ ու դրանց դաս տալ մեծավարի: Լացս էլ գալիս էր:
Փիրուզս նորից խափանեց պլաններս, կոլոտի դեմ պայքարեց, պայուսակից եղունքի քորոց հանեց, ու գոռաց,- Ինձ կսպանեմ: Բոլոր՜դ էլ փալաս եք: Ով ինձ մոտենա, կմորթեմ:
Սաք ապերը տեսնելով էդ ամենը, չաղլիկին հարցնում է,- էլի կարդա՞մ, շեֆ, թե՞ սպասեմ, մինչև գրկվեն, որ տրամադրեմ:

4
Կոլոտը կատաղեց, մտավ ցեխաջուր, ոտները գետին զարկեց, ինձ ու Սաքին իրար զարկեց, ապտակեց,- Ձեզ խեղդելու եմ էս ջրի մեջ, հոպարներ: Թեկուզ՝ հարգելով:
Սաք ապերը լացեց,- Ինձ ինչի՞ համար, լա՜վ էլ կարդում էի: Ո՜վ փլավն ուտի Փիրուզի հետ, ո՜վ ծեծն ուտի Փիրուզի համար: Չաղլիկը ասեց,- Դե լա՜վ, տարիքը հարգենք: Հոպարներ, լողալ գիտե՞ք:
Գիտենք, ասեցինք: Ուզում էի պատմել, թե ո՜նց եմ լողալով վիրավոր ընկերոջս փրկել, չհասցրեցի:
Կոլոտը կանգնեց կողքիս, ու էնպես դմփացրեց մեջքիս, որ դըմփոցով ընկա,- Գրազով, հոպարս կհաղթի:
Չաղլիկը ծիծաղեց,- Լավ չե՞ս, ախպեր: Իմը պինդ է, քսան հազար,- ուժեղ խփում է Սաք ապերին, բայց սա դիրք ընդունեց ու դիմացավ,- տեսա՞ր:
Սաք Ապերը ոգևորվեց,- Բայց ի՞նչ ենք անելու, տղա ջան: Չաղլիկը ցույց է տալիս ցեխաջուրը,- Մրցույթ է, պետք է լողալով հասնեք մյուս ափը:
Սաք ապերը նայեց ջրափոսին,- Տղա ջա՜ն, էստեղ ցեխաջուր է ձեռ ես…, ի՞նչ լողանալ:
Կոլոտը ուժեղ հասցրեց Սաքի մեջքին,- Հոպար, ձեր համար ենք անում, որ չխեղդվեք: Համ էլ կա՜րճ տարածք է, որ չհոգնեք: Մե՜ղք եք, էլի մեր հոպարներն եք: Մրցանակը քսան հազար է, որ մոռանաք էս թեթև նեղությունը:
Սաք ապերը դիրք ընդունեց,- Սկսե՞նք,- աչքիս փողի համար ուրախացել էր:
Կոլոտը գրպանները քրքրեց,- Մրցանակի փողը հավաքենք, նոր: Ով պարտվեց, ինքն է մեղավոր:
Գրպաններից փող հանեցին, մեկը երեք հազար, մյուսը՝ հինգ, ու կոլոտը նայեց մեզ,- Պարտքով լրացրեք, որ մրցույթի նման լինի, դուք էլ բան հասկանաք: Սա էլ հասցես, որ չկասկածեք: Թե սիրունիս ուղարկեք փողը ստանալու, մի բան էլ ավել կտամ: Սաք ապերը հանեց յոթ հազար դրամ հաշվեց տվեց,- էլ չունեմ,- ասեց:
Երկու հատ քսան հազարնոց հանեցի, մեկը տվեցի, ասոմ եմ,- Մանրը հետ տուր, տղա ջա՜ն: Վաղվա փողս է: Կոլոտն ամբողջը վերցրեց,- Մտեք ջուրը, հետո,- ասեց: Արդեն ուզում էինք պառկել ցեխաջրի մեջ, գոռաց,- Գի՞ժ եք հոպարներ, հանվեք: Ո՞վ է շորով լողանում: Շորը ցած կքաշի, կտանի: Հագուստը հանեցինք, դրեցինք նստարանին, որ չցեխոտվի պառկեցինք գետնի վրա ու ու հրահանգով առաջ գնացինք:
Ես առանձնապես հաղթել չէի ուզում, բայց երբ Սաքը դիտմամբ աչքերիս ցեխաջուր լցրեց, կատաղեցի, ինձ հավաքեցի ու առաջ գնացի: Ո՞նց կարելի է թքել մարտական անցյալի վրա հանուն ինչ որ քսան հազարի: Տղերքը կոշիկներով փափուկ տեղներիցս հրում էին, գոռգոռում: Ոնց որ իսկական մրցույթ լիներ:
Կոլոտը շա՜տ էր ոգևորվել, ու լա՜վ ցավացրեց փափուկ տեղերս: Ես հաղթեցի, Սաք ապերը լացեց, շշնջաց,- Գիտես, որ փող չունեմ: Ի՞նչ կլիներ, որ հաղթանակն ինձ թողնեիր:
Տղերքը շնորհավորեցին, ծափ տվեցին, ծառի ճյուղեր նվիրեցին,- Հոպարը զի՜լ ա, գոռացին, - մեր շորերը շպրտեցին մեր կողմ, որ հագնվենք ու չմրսենք, բայց դրանք ընկան ցեխաջուրը,- Դե ոչի՜նչ, կարևորը բարի վերջաբանն է, ու որ իրար հարգեցինք:
Սաք ապերը իրո՜ք մեծական խոսք ասեց, որ շա՜տ հարգեցի,- Հա, տղա ջա՜ն: Չուզեցանք ջահելների հետ գնանք սրացումի: Էլի՜ մեր հայերն եք:

5
Մեկ էլ լսեմ Փիրուզիս ձենը,- Հերի՜ք է, լավ: Վերջացնենք:
Չաղլիկը մեզ ժպտաց, ցույց տվեց մոտիկ ծառն ու ասում է,- Իսկ հիմա նայեք այնտեղ ու ժպտացե՜ք: Ձեզ նկարում էր թաքնված տեսախցիկը:
Ոնց որ մե՜ծ բեռ ընկներ վրայիցս: Լացս եկավ, չգիտեմ՝ ինչու,- Բա ասեի՜ք, տղերք: Դե մրցանակը տվեք:
Կոլոտը թփթփացրեց ուսիս,- Կատա՜կ էր, հոպար ջա՜ն: Ի՞նչ մրցանակ: Չհասկացա՞ր, թե ոնց եմ տալու փողերդ: Լավ էլ ժամանակ անցավ, հո դժգոհ չե՞ք:
Չաղլիկ,- Վաղն էս եղածը կտեսնեք չորրորդ ծրագրով ժամը իննին: Լա՜վ կծիծաղենք:
Փիրուզաս ամաչելով դիմեց կոլոտին,- Երիտասարդ, աղաչու՜մ եմ, համբուրվելու տեսարանը հանեք: Դուք չե՜ք կարող մերժել ինձ հանուն եղածի:
Կոլոտի աչքերը վառվեցին, իմ էլ՝ սիրտս,- Սիրունս, չկասկածե՜ս,- ու ձեռը լիզեց, պաչեց:
Սաք ապերը նայում է ծառի կողմ,- Վա՜յ, տղա ջան, մեզ էլ հանե՜ք: Մեր փողերն էլ ձեզ:
Ներքուստ կատաղեցի, արտաքուստ փնչացնելով: Ու՞մ փողերն ես շաղ տալիս, Սաքո: Քո սխալներն ինչքա՞ն ծածկեմ ինձանով, կամ՝ իմ փողերով:
Կոլոտը փոխվել էր,- Փողի համար ասել եմ, կտամ: Հիմա գնացեք, թե չէ՝ կգան իսկական խուժանները:
Մենք մի հարյուր մետր վազեցինք: Փիրուզս հանգիստ գալիս էր: Մտքիս մեջ խանդում էի՝ կարող ա՞ դուրն եկել ա, ու էլի ա ուզում իսկական խուժաններից,- Փիրուզ ջա՜ն, մի՜ քիչ արգացրու: Մի բան չպատահի՜:
Ամբողջ թույնը դուրս տվեց,- Երբ պատահեց, ինձ առաջ հրեցիք, բարի վայելու՜մ մաղթեցիք: Դրա համա՞ր եմ պետք: Ինքս ինձ կառաջարկեմ, առանց միջնորդի: Դուք ինձ պետք չեք:

6
Մեջս դող ընկավ: Կարող ա՞ տուն չթողնի: Դռան մոտ կծկվել էինք, մի ժամից հասավ, մեզ չնայեց, դուռը բացեց, ներս մտավ: Զգույ՜շ մտանք, միջանցքում կծկվեցինք, ձեն չհանեց: Անձեն մտանք բաղնիք, լա՜վ լողացանք, էլի ձեն չհանեց: Վե՜րջ, փրկվա՜ծ եմ, սիրու՜մ է: Ինչքա՜ն լավ է սիրված ու ներված լինելը: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազար:
Գաղտնի մի երկու բաժակ գցեցինք ու Փիրուզիս խնդրեցինք, որ միջամտի, որ ցույց չտան էդ հաղորդումը, որ պատահական դեպքը չխեղաթյուրի ժողովրդին սիրելի մեր կերպարները: Փիրուզս սկզբում հետներս չէր էլ խոսում, արհամարհելու ձևեր էր անում:
Բայց սերը հաղթեց, ու ինքն էլ խոսեց,- Ու՞մ ասեմ, ոչ մեկին չգիտեմ: Չնայած ճիշտը ցույց տալն է: Դա է ձեր իրական դեմքը: Սաք ապերը ախորժակով սիրունիս ծունկն էնպես պաչեց, ուզեցի կրկնել,- Էդ կոլոտ լակոտը ոնց որ սիրեց քեզ, մի բան արա՜: Մե՜ղք ենք,- չոքե՜լ ենք դիմացը, փեշերն ու կոշիկներն ենք համբուրում, լալի՜ս:
Ես իրեն չնայելով թուղթը մեկնեցի,- Ահա հասցեն: Տվեց, որ փողը հետ տա: Համ կինոն կհանես, համ էլ մեր փողը կբերես: Ասում էր՝ որ սիրունը գա՝ մի բա՜ն էլ ավել կտամ, հիշու՞մ ես: Փիրուզս միամիտ ձևացավ, - Դուք ինձ ուղարկում եք այդ վավաշոտ անասունի տու՞ն, ու չե՞ք ամաչում:
Իրոք լացեցի,- Դե՜ որ մենակ չգնաս, գործը չի ստացվի, ախ՜ր: Բա մեր պատիվն ափսոս չի՞:
Փիրուզան թույն էր թքում,- Իսկ իմ պատիվն ու իքնահարգանքը այս փալասների համար գցեմ այդ լակոտի ոտների տա՞կ:
Անցա խիստ տրամաբանության,- Ախր քոնը ոչ մեկը չի իմանա: Հլա դեռ կարող ա համոզես՝ իրան խելո՜ք պահի: Դու ամեն ինչ կարող ես,, ես գիտեմ: Իսկ մեր պատիվը կլողա ջրի երես, ու բոլորը կտեսնեն: Էն բանի պես: Խնդրու՜մ ենք:- ու էլի պաչպչեցինք ինչ ուներ ծնկից ներքև: Ինքն էլ հանգի՜ստ նկարում էր: Երկա՜ր չեմ ու չեմ արեց, բայց դե մենք հո գիտե՜նք իր հնարավորությունները, անցանք վճռական գրոհի ողբ կապելով, ու սիրունս չդիմացա՜վ: Բայց, իհարկե՜, թույնը դուրս թափելով:
Ապարատը պահեց մեր ուղղությամբ,- Եթե հիմա հերթով ներկայանաք ու ասեք, թե ինչ եք արել ու խոստովանեք, որ ձեզ փալասի պես եք պահել, կանեմ: Ինչքան չլինի՜ ազգին երևակայական ծառայություն մատուցած ինքնածին քաջեր եք: Սրտներս կոտրված նայեցինք իրար, ապարատին, հերթով ներկայացանք ու ասեցինք, որ էսպե՜ս էսպե՜ս, այո, մենք փալաս ենք:
Անխիղճը ճշտող հարցեր էր տալիս, մեզ ամաչեցնում ու հիշեցնում խուժան ոտանավորը, իմ բանիմաց խորհուրդներն անփորձ ջահելին, ջրափոսը: Չէ՜, սխալվում է նա, ով հավատում է կնոջ բարի սրտին ու բնածին գթասրտությանը: Տղերք, կարդացեք, համոզվեք ու զգուշացե՜ք:

Սաքի գնալուց հետո կարճ կապեց,- Ձեզանից հիասթափվեցի, ատում եմ ու զզվում: Այնպես արեք, որ նորից սիրահարվեմ: Առայժմ աչքիս չերևաք, մինչև՝ չասեմ: Համոզիչ տոնով հակաճառեցի, - Երևի ալկոհոլն էր պատճառը, որ սթափ գնահատելու և արձագանքելու շնորհքից զրկվեցի: Այ տես, թե ի՜նչ եմ արել սթափ վիճակում,- ուզում էի գիրքը բացել՝ վերցրեց, շպրտեց, «ապու՜շ» գոռաց:
Ձենս կտրեցի, արագ հեռացա, որ ստրեսը հաղթահարի ու գոնե տնից դուրս չանի: Կնոջ հետ չեն վիճում, անձայն հեռանում են: Հետո երկար ժամանակ ժամանակավորապես սահմանափակեցի իմ իրավունքները տան մեջ: Մեծամասամբ մտնում էի որևէ անկյուն կամ ժողովրդական լեզվով ասած՝ ծակ, ու աչքին չէի երևում: Հաց էլ չէր տալիս: Համբերում էի, որ քներ, վազում էի խոհանոց ու գռշտում եղած չեղածը, կամ էլ՝ մնացորդները: Մեկ մեկ լսում էի իր հեծկլտոցը, ու հասկանալով, որ ինձ է կարոտել, բայց ըստ իր դաստիարակչական գրաֆիկի իրեն զսպելու է, և լավ կլինի աչքին չերևալ, մի երկու բան վերցնում էի ու թաքստոցում անձեն ուտում: Էլի վատ չէր:
Հացն ու ջուրը կար, դրսում հարգում էին: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազար:

Նազարի քաղաքական քարքարոտ ուղին
6
Բայց մի օր սկսեց զրուցել, նույնիսկ կատակել,- Հը՞, դեռ փալա՞ս եք, թե՞ նորից քաջ եք:
Հասկացա, որ չի դիմանում, պահն եկել է ու բռնել է պետք: Ու ես ատամներով բռնեցի ու էլ պահը բաց չթողեցի,- Դու ես որոշում, սիրուն՜ս,- ասեցի, ու ժպտաց վերջապե՜ս:
ճիշտն ասած՝ ես էլ էի սիրում էն ժամանակ: Ու փուլ առ փուլ վերականգնեցի քաջի կերպարս ու խարխլված հեղինակությունս: Բայց դեռ խիստ էր: Զրույցը պետք է ինքը սկսեր, էն էլ՝ մռութ արած, ու իմ պատահական սխալից էնպե՜ս էր կատաղում, որ մեռնում, հետ էի գալիս՝ հանկարծ դուրս չշպրտի՜: Հաճախակի միացնում էր այգու անիծյալ դեպքի նյութը ու իր գործն անում: Ես ակամա նայում էի ու զարմանում՝ ինչքա՜ն չար կարող է լինել մարդ: Ո՞նց է կարելի հաճույք ստանալ քեզ սիրելի մարդուն ցավ պատճառելուց: Բա կարեկցանքը՞, ուղղվելու շանսը՞:
Եթե դրանից առաջ լավ ժամանակներում ամենուր իմ գրքերն էին ու նկարները, հիմա ու՜ր նայում էի, այգու այդ օրվա նկարներն էին: Ահա ես՝ ցեխաջրի մեջ, քամակիս՝ լակոտի կոշիկը, ահա նույն կոշիկը լացող դեմքիս, ահա ես՝ չոքած ու ուշադիր նայում եմ, թե լակոտն ու Փիրուզս ո՜նց են պաչվում: Միթե՞ դրանցից հաճույք էր ստանում: Այ, էդ չեմ հասկանու՜մ: Ու հասկացա, որ ծոցումս օձ եմ տաքացրել: Որտեղից ու՜ր հասավ իմ շնորհիվ ու հիմա ո՜նց առիթը բաց չի թողնում կծելու համար: Ու զգուշորե՜ն հակաթույն էի մշակում իքս օրվա համար: Սաք ապերին առաջարկեցի միանալ «հակաթույն» օպերացիային, լսել չուզեց: Չէր ներել, որ լողի մրցույթում իրեն հաղթել էի: Էդպես էլ չհավատաց, որ լակոտը պարտքն ու մրցանակի փողը չի տվել: Հա՜ կուզեր,- Քո Փիրուզի համար փակ դուռ չկա՜, չըլնող բան չկա: Փողը մի բան էլ շատ ա վերցրել: Գիտես՝ ինչի համար: Էդ ամեն ինչը արեցիք, որ ինձ ձեր բռի մեջ պահեք: Էլ ձեր տուն չե՜մ գա: Շիշը բեր, մի տեղ երկուսով խմենք:
Փիրուզն էլ կնստեր ու մեկ էլ՝ անտեղի կլացեր: էդպես կլացեր ու բա՜ն չէր ասի, որ մարդ բան հասկանա, մոտենա՜, կարեկցի՜: Մենակ մեկ մեկ «հիմար ու ագահ աղջիկ» կասեր ու կլացե՜ր: ՝ Բայց մի օր ասեց, որ լացի պատճառը ես եմ, - Էսպես չի կարելի: Մի ամսից ընտրություն է: Հանկարծ մի նոր դեպք կլինի առանց ինձ, ու ոչ Ձեզ փրկող կլինի, ոչ էլ մեկը, որին հանձնեք խուժանին, Ձեզ փրկեք: Ես էլ անիմաստ խայտառակվեցի՜ ինչ որ փալասի համար:
Փորձեցի հեռվից գալ,- Անիմաստ չէր: Լա՜վ էլ փող աշխատեցինք, անուն հանեցինք, ձրի կերանք, խմեցի՜նք: Հենց էդ էլ երջանկությունն է
Իզուր էլ ասեցի, ծիծաղեց, «անիմաստ էակ» ասեց ու,- Ձեր անձի հանդեպ ուշադրությունը աճել է չափից դուրս: Դա շա՜տ վտանգավոր է: Ձեզ շտա՜պ անհետանալ է պետք: Ոտներս թուլացան, քրտինքը պատեց,- Դուրս ես հանու՞մ, սիրու… Փի.. Փի.. րուզա ջ…ջ…ջա՜ն:
Ծիծաղեց,- Ահա թե ի՜նչ:- ու հոգոց հանեց,- Ավա՜ղ, երազանքիս իրագործման հիմար պլանի գերին եմ դարձել: Դուք ինձ պետք եք, չնայած կասկածը սիրտս կրծում է: Որոշել եմ ու պիտի հաղթեմ: Ձեր իմիջի հաղթաթուղթը ոչ մեկին չեմ տա, իմ ստեղծածն է: Իսկ պատրա՞ստ եք վերականգնել քաջի Ձեր համբավն իմ աչքում: Ինձ կենթարկվե՞ք:
Մի քիչ հեռացա, որ դողս ու հոսող քրտինքս չտեսնի,- Հա, սիրուն՜ս: Քո գեներալ խոսքի ծառան ու զինվորն եմ, միայն թե քաջի անունս ու քո սերն էլ վերածնես:

7
Մի երկու օր տեքստ մշակեցինք, որից այդպես էլ բա՜ն չհասկացա: Մի իրիկուն միասին գնացինք ապագա հանրահավաքի տեղանքը զննեցինք, հավանեց, ծառ ցույց տվեց ու ասեց, որ էդ օրը էս ծառը կքաշեմ, հողից կհանեմ: Այդպես է պետք: Ես անընդհատ կողքերս էի նայում, հանկարծ կոլոտը չերևա՞, Փիրուզիս նեղացնի: Չէ՞ որ իմ պարտքն իր մասին հոգ տանելն է:
Ծիծաղեց, հետո լրջացավ,- Այո՜, Ձեր այդ վախը սպառնալիք է: Այդ լակոտներն հենց իմացան Ձեր մասին, վախից տանից դուրս էլ չեն գալիս: Լսել եմ, որ խանգարվել են վախից:
Դողս միանգամից անցավ,- Ա՜յ էդպես, լակոտներ: Նախ ճշտեք, հետո գործ բռնեք: Թե մի ձեռս են ընկե՜լ:
Փիրուզն աչքն ինձնից չէր կտրում,- Ձեզանով հիացա՜ծ եմ: Իմ երազած տղամարդն եք:
Գնացինք ծառի մոտ, ճյուղից բռնեցի, քաշեցի՝ անշարժ էր: Բայց շա՜տ հավանեց մոտեցումս ծառի հանդեպ:
Վերջապես ինձ ժպտաց,- Նորից տեսնում եմ համարձակ ու վճռական մարտիկի ոգին, երազանքիս տղամարդուն,- թևանցուկ արեց, քայլեցինք: Մեկ էլ եկա՜ն, հավաքվեցի՜ն, ինձ ժպտացի՜ն, ստորագրություն ուզեցին, հիացան, ծանոթանալ ուզեցին, Փիրուզիս խանդեցին ու գովեցին: Հրա՜շք երեկո էր: Փիրուզը որոշ ժամնակ լռեց, հետո գաղտնի հրամայեց արագ հեռանալ, իբր՝ հանդիպում ունենք: Այդպիսի դեպքերում չգիտեմ ինչու՝ մի՜շտ կատաղում էր: Հաստա՜տ խանդից էր: ՝
Էդ հավաքի օրը միասին գնացինք: Ամբողջ ճամփին ձեռս բռնել էր ու դողում էր: Սիրտս նվաղել էր, բայց վախեցա՝ պաչեմ: Տարածքում ձեռս շոյեց, նայեց աչքերիս, հաջողություն շշնջաց ու ես մենակ գնացի հանրահավաքի տեղը, ներկայացա, որ արդեն համաձայնեցված ելույթ ունեմ: Բայց դողում էի:
Դժվա՜ր է, երբ կողքիդ վստահելի ու հուշող մեկը չկա: Հարթակի վրայից մեկը մի քիչ հետո ինձ ներկայացրեց, որ ընդդիմադիր եմ, բայց քաջ, ու խոսք ունեմ ասելու:
Ծիծաղ լսվեց, ծափ լսվեց, բայց ձայն տվեցին: Փիրուզս մի քանի տղաների եկավ իմ կողմ: Ինձ գաղտնի օդային արեց, սիրտս թփրտաց:

Ես արդեն ժողովրդի մեջ մեր տղերքից էլի էի տեսել ու լա՜վ սրտապնդվել էի: Չնայած ոտերիս դողին, մեր մշակած տեքստը ջղային դեմքով կարդացի: Թշնամի ասեցի, քայքայել ասեցի, վերացնել ասեցի: Գոռգոռոց բարձրացա՜վ,- էս ի՞նչ է խոսում: Թշնամին դու ես: Երկիր քանդողների միություն եք և այլն:
Ես ժպտացի, ըստ փիրուզյան հրահանգի, ձեռս պարզեցի,- Մինչև վերջ լսեք, խնդրու՜մ եմ: Բայց ներքևից մի քանի անթրաշներ կատաղել էին: Իրենց կողմը չէի էլ նայում:
-Հե՜յ դու, սուտի քաջ, կիջնես, կասե՜մ:
-Դրան մի հարվածով չգցեմ, ամո՜թ ինձ:
-Տղերք, մի վրա տվե՜ք, դրան խելք սովորեցնենք:
-Մի բան տվեք, ուղիղ ճակատին խփեմ, հորս արև:
Ուզում էի փախնեի, Փիրուզս օդային ուղարկեց, իբր գոհ է, ու ես անկախ ինձնից ժպտացի: Անթրաշները կատաղեցի՜ն, գոռացին:
Մեկ էլ մեր տղերքից մի երկուսը էստեղ էնտեղից կանչեցին,- Թողեք խոսի՜ մարդը:
Անթրաշները գոռացին- Ի՞նչ խոսի, ծախված է, հատուկ ուղարկված,- ու կռիվը գնաց:
Հրպարակով մեկ իրար էին քաշքշում: Հենց Փիրուզս ինձ գաղտնի նշան արեց, ծանրակշիռ դեմքով մոտեցա ծառին, բռնեցի ճյուղից, քաշեցի: Ծառն իրոք բնահան էղավ ու լա՜վ էլ թեթև էր: Պտտացրեցի ու գոռացի,- Հիմա ամբողջ աղբը կավլե՜մ էստեղից:
Փիրուզենց կողմից լսեցի,- Վա՜յ, ժողովուրդ, փախե՜ք: Էս ի՜նչ աժդահա է, ձեռինն ի՜նչ ավել է:
Նույն ժամանակ տարբեր կողմեր ճայթուկներ պայթեցին, ծուխ բարձացավ:
Ես ըստ պլանի, գոռացի,- Մի փախեք, է: Ծառս Ճառիս թեմայով է,- ու ծառը շարժելով գնում եմ առաջ, աչքի տակով պատվաբեր փախուստի ուղիներ փնտրելով:
Գոռացող ծանոթ ձայներ լսեցի. - Վայ, Քաջ Նազարը կատաղե՜լ է: Ծառը քոքահան է արել, որ մեզ սրբի:
- Էս էն Նազար՞ն է, որ վագրին հեծնել, որսի է գնացել:
- Տղերք, փախե՜ք, մենակ հինգ կարատեիստ է ջարդել:
- Լսել էի, չէի՜ տէսել: Ես դրա դեմ գնացողը չե՜մ:
Որոշ ժամանակ հետո տարածքը դատարկվեց, մնացինք մերոնցով: Հանգիստ շնչեցի ու չգիտեմ ինչու՝ հիստերիկ ծիծաղեցի,-Էդ չե՞ք, փալասներ, ես ձեզ տղամարդ ասողի՜:
Կողքս ինչ որ բան պայթեց, ծուխը պատեց: Մեկ էլ գլխիս դմփացրին, աչքերիս դեմ սևացավ: Հեռվից լսեցի Փիրուզիս ձենը,- Ապրե՜ք, արագ: Կնայեք, կբուժեք: Ծառը վերացրեք: Ժպտացի, բայց չգիտեմ՝ ժպիտս տեղ հասա՞վ, թե՞ չէ:

8
Աչքերս բացեցի ինչ որ նկուղում: Ոչ լուսամուտ կար, ոչ էլ որևէ ձեն էի լսում: Գոռացի, գոգոռացի, ձեն չեկավ: Գլուխս բինտով փաթաթած էր, ու ես ջոկեցի, որ ինձ փախցրել են, որ փող պոկեն Փիրուզիցս: Բայց կտա՞: Ո՜նց գցում բռնում էի՝ պիտի որ: Հետը հարաբերվել եմ միայն օրենքի սահմաններում, չհաշված որոշ անկողնային թյուրիմացություններ ու այգու տհաճ ու մոռացված միջադեպը: Պիտի որ ներած լինի, որպես ջոկող կին՝ ջոկելով իմ պոետական հոգեկանի կերտվածքը: Բայց վատ էլ չէր նկուղում: Օրն էրկու անգամ հաց էին տալիս, թարմ թերթեր, ու մի անգամ ծեծում: Կանչում էին, թե՝ աչքերդ կապիր, ներս էին մտնում ու գրտնակու՜մ: Ես իրենց ասեցի, որ չեմ նեղվում: Բա հո չե՞ն փախցրել, որ հատուկ հաց ու ջու տան ու թերթերով ապահովեն: Էդ օրը ձմերուկ տվեցին, լավ էր: Վատն էն էր, որ ոչ զրուցակից կար, ոչ պոեզիաս լսող: Բայց դե ոչինչ: Մի տաս օր էդպես հաց ուտելով ու ծեծվելով ձգեցի: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:

Ծեծվելուց հետո տքտքալով հաց էի ուտում, թերթ կարդում: Իմացա, որ ինձ հավանաբար գողացել են ընդդիմադիր ուժերը, քանի որ ես եմ հաղթողի հավանական թեկնածուն և ինձ նույնիսկ կարող են սպանել: Արդեն կտոր կտոր էի ուտում, մի փոքր ձգում, ու եթե լավ էի, էլի մի կտոր, որ մինչև թույնը ազդեր, մարդ կանչեի: Թե համով բան էր լինում՝ ուտում էի, քնում: Շա՜տ էին գրում իմ մասին: Գրում էին իմ խելացի մտքերից, իմ հերոսական անցյալից ու թշնամու նենգությունից, որ կարող են սպանել: Լացում էի՝ Նազար ջա՜ն, ախր ի՞նչ գործ ունեիր քաղաքական դաշտում, որտեղ մեկը մեկի վատն է ուզում: Սկեի դաշտը սրա համեմատ փա՜ռք էր, չնայած գործը դաժան էր, հացը՝ աղքատիկ, ինքը՝ սրիկա է, ու ինքն էդ գիտի: Մի օր սովորականից շատ ու հանգամանալից ծեծեցին: Ծեծից հետո հարժեշտի տեքստ էի մտածում ու տքում՝ «Սովա՜ծ եմ»: Բայց լա՜վ էր, կրակոցներ լսվեցին, գոռոցներ, դուռը բացվեց, ներս մտան Սեթոն ու Սաք ապերն ու էլի չգիտեմ ով, փաթաթվեցին, պաչեցին, լացեցին, «Փիրուզը սպասում է, շու՜տ գնանք, էլ չի դիմանում» ասեցին ու մի շիշ դատարկեցինք:
Ախպերներս ինձ բամբակով էին խմցնում: Ինձ նայում էին, լացում ու բամբակը քամում բերանիս մեջ,- Էս ի՜նչ են արել մեր ախպորը:
Սեթոն կենաց ասեց,- Ափսոս փախան, չբռնեցինք: Անուները գիտե՞ս: Բերենք, տեղը կբերե՞ս:
Մի կերպ շշնջացի,- Եթե աչքերս փակեմ, խփեն՝ հարյու՜ր տոկոս:
Սեթոն իր բաժակը խփեց բամբակիս, խմեց, բամբակը բերանումս քամեց,- Չմտածե՜ս, ախպեր: Ամե՜ն օր մի քանի հոգի կբերեմ: Մինչև չգտնեմ, չե՜մ հանգստանա:

9
Ոստիկանությունն էլ եկավ տուն, շնորհավորեց, հարցեր տվեց: Փիրուզիս թարգմանությամբ պատմեցի, գրեցին, հաց կերան, կենացս խմեցին, գնացին: Տուն լիքը՜ մարդ էր գալիս: Ո՜վ նայում էր իմ կողմը, ողբ էր կապում: Փիրուզս լացեց, ինձ պաչեց, կողքիս նստեց, վաշ վուշ արեց, ու երբ մարդիկ գնացին, ինչ որ թեյ տվեց, որից հետո էն եմ հիշում, որ ասեց,- Զարթնեք, գնում ենք ընտրության:
Արդեն լավ էի, ինձնով քայլում էի: Գնալու ճամփին իմացա, որ պետք է ինձ ընտրեմ: Փիրուզս ահագին բարեկամ ծանոթներ էր կանչել, որ ինձ ընտրեն: Դրանք իմ մասին լսել էին, բարևում էին, հարցեր տալիս, իրար շշնջում,- Մեր փեսան ա, բա՜:
Իրիկունն իմացանք, որ իբր ես եմ հաղթել:
Փիրուզիս գլխավորությամբ ու մեր ժողովրդով գնացինք ռեստորան: Խմեցի՜նք, իրենք պարեցի՜ն: Ահագին լա՜վ էր, հետաքրքիր: Ինչքան հարցնում էի Փիրուզին, թե որպես ի՞նչ եմ ընտրվել և ի՞նչ եմ անելու, վախեցած շշնջում էր,- Առայժմ այդ մասին չխոսե՜ք: Տանն ամե՜ն ինչ կասեմ;
Ռեստորանում իր բարեկամուհին ինձ ասում է,- Իսկ ու՞մ եք նշանակելու տեղակալ, պարոն Նազար:- նայում է Փիրուզիս,- Կարո՞ղ ենք շնորհավորել մեր Փիրուզային:
Դե որ ոչ մի բան չգիտեի, թատրոն սարքեցի,- Էդպիսի գործերում «խծբ»-ն չի անցնում:
Դրանց դեմքերին էդ պահին նայելը կայֆի դե՜ղ էր՝ ապուշացման օրինակ:
Այ էդպես, կնոջն էրես չեն տա, որ իմանա, թե ո՞վ է տղամարդը: Էդպիսի հոգևոր ապտակներ սիրում եմ:
Փիրուզս ինձ ժպտում է, իրենց ասում,- Եթե նշանակվեմ, նորից կհավաքվենք: Շա՜տ եմ խանդում ու պետք է միշտ կողքին լինեմ, որ չգժվե՜մ:- ու նայում է աչքերիս,- Ուզես չուզես, սիրելի՜ս:
Ձեռս տարա, որ գրկեմ, պաչեմ ու գոռամ,- Միայն դու, միայն թե միշտ էդպես ժպտա՜ս:
Խորամանկ Փիրուզս գրկող ձեռս բռնեց, դրեց սեղանին՝ «ինչ էլ որոշես, համաձա՜յն եմ, իմ սեր» ասեց, ու ձեռս էնպես շոյեց ու աչքերիս նայեց, որ հասկացա՝ ինքն է լինելու: Նույնիսկ՝ եթե չուզեմ:
Ուզում էի էլի թատրոն խաղալ, բայց սիրտս թռավ, հասավ կոկորդիս ու էնտեղից գոռաց, --Ուզու՜մ եմ, ուզու՜մ: Փիրուզս ինձ ժպտաց, համբուրեց,- Սիրելի՜ս,- շշնջաց: Ուրախությունից հետը պարել ուզեցի, բայց չթողեցին՝ «տանը՝ գիշերը» ասեցին:
Իրենք պարեցին, ես մի երկու բաժակ էլ գցեցի, գիշերվա կենացը խմեցի: Հետո հոգնեցի, աչքերս փակ նիրհեցի:
Փիրուզս խնդրեց,- Հոգնա՜ծ է, չխանգարեք:
Փիրուզիս մանկավարժ բարեկամուհին, որ ակնոցների վերևից ինձ թարս էր նայում, սկսեց հետը փսփսալ: Ես էլ լարվածությունից զարթնեցի ու ահագին հետաքրքիր բան լսեցի:
Բարեկամուհին,- Կարող է թափը չհերիքի, չստացվի: Չե՞ս ասել, որ առանց քեզ կկործանվի:
Փիրուզս շշնջաց,- Եթե ուզեմ, կլինի: Ժպտամ ու շոյեմ՝ չեղած ուղեղը կանջատվի, հլու կկառավարվի: Բայց շատ թա՜նկ վճար է: Հոգուս խորքում չեմ էլ ուզում, այլ ամեն ինչ թողնել՝ գնալ մոտը:
Բարեկամուհին էլ սկսեց շշնջալ,- Որտե՞ղ է, ինչ որ չեմ տեսել: Փիրուզս լացակումած խոսեց, - Դրսում է, ընկերների հետ շինարարությունում: Սոնայի նամակին էլ չպատասխանեց, երևի կասկածելով, որ ես մեջը խառն եմ:
Բարեկամուհին ապուշ միտք ասեց, երևի զզվելի այգին նկատի ուներ,- Մի լացիր: Ցեխի մեջ չեն լվացվում: Կամ դուրս արի, լվացվիր, կամ էլ՝ ինչի համար, որ մտել ես- վերջացրու: Փիրուզա,- Չգիտեմ, վախենում եմ՝ չընդունի, ու կորցնեմ ամեն ինչ, դառնամ ծաղրատեղ:
Բարեկամուհին պաչեց Փիրուզիս,- Էլ ինձանից խորհուրդ չհարցնես: Քո թավայում ու քո ցեխոտ յուղով տապակվիր ու մի բողոքիր:
Ուղեղս չմարսեց լսածը: Էն ժամանակ բան չհասկացա, բայց հիմա եմ հասկանում, որ եթե այն ժամանակ հասկանայի, ես ու Փիրուզս էլ իրար կհասկանայինք:

10
Գյուղի բարեկամուհիները եկան Փիրուզիս տանը քնելու: Ու մենք քնեցինք իմ սենյակում: Ինքն էլ էր մի քիչ հարբած: Ինձ հրամայեց հատակին անկողին գցել, ու անաղմուկ պառկել: Ես լա՜վ հարբած էի, ու երբ մոտեցավ, որ դեղ տա, չթողեց պաչեմ,- Առայժմ չի կարելի,- ասեց, բայց վախեցած էր ու իմ կողմը չէր նայում:
Ու հենց տունը խաղաղվեց, մտա ծոցը, «ես եմ» ասեցի ու վարպետորեն անցա գործի: Չդիմացավ, չառարկեց, երեսը շորով ծածկեց ու շշնջաց,- Աղաչու՜մ եմ, չաղմկեք: Վերմակը նետեցի, գնահատեցի ինձ տրամադրված տարածքը, տեղում մշակեցի սիրո պլանը, ըստ պլանի պոեզիա սարքեցի, շշնջացի,- Մարմար մարմինդ համբյուրապատե՜մ:
Ինձ ոգևորեցի, ինքը թույլ ցնցվեց, ես անցա գործի: Ըստ պլանիս երրորդ կետի՝ եթե աչքերը փակել է, ուրեմն՝ ռոմանտիկ է: Աչքերս փակեցի ու սկսեցի ռոմանտիկ ոճով՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Հատուկ լարվել էի, որ էլի փափուկ մասերից չշեղվեմ ու այլ օբյեկտ չպաչպչեմ: Մեկ մեկ էլ գաղտնի նայում էի, ճշտում փիրուզյան մարմնի մանրամասների նկատմամբ իմ տեղագրությունն ու ուղղորդվում՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Փիրուզս անշարժ էր: Ոնց էլ պաչեի, ինչ էլ անեի, ոնց էլ փոխեի մարմնի դիրքը՝ լուռ ենթարկվում էր: Ուզեցի՝ կծեմ, ստուգեմ, վախեցա՝ հեքիաթը պրծնի: Որոշեցի ակտիվ էներգետիկայով իրենից հաճույքի ձեն հանել, որ ջոկեմ՝ սիրո պլանս դու՞ր է գալիս, որ ուղղորդեմ ձեռնարկումներս:
Մենակ մի անգամ շշնջաց,- Խնդրու՜մ եմ՝ աղջիկները չլսեն: Հիմա՜ր աղջիկ:
Այ, էդ նոր լոզունգ հրահանգի պատճառով ծրագիրս խափանվեց, զգոնությունս մոլորվեց: Մի տեսակ լարվեցի և շեղվեցի հիմնական պլանից: Զեկուցեցի, որ ընդունեցի ի գիտություն, ճշտեցի իրավիճակն ու շարունակեցի հիմնական գործընթացը՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ: Ա՜խ, էս ի՜նչ բախտ է, էս ի՜նչ քաղցր ու փափուկ է: Թուշ՞ն է, բայց՝ ախր…
Ու մեկ էլ՝ ցնցվեց, «ա՜խ, ապուշ» շշնջաց: Հետախույզի հոտառությամբ զգացի, որ ձայնի աղբյուրը դիրքափոխվել է, զգալի շեղում կա: Աչքերս բացեցի՝ հոպա՜, փըռըշտ: Էս ո՞վ ա ինձ նայում: Ու՞ր եմ հասել՝ կարծես թե: Էլի ինքն էր, բայց՝ ամոթալի հարաբերական իմաստով ինքը:
Որ թաքցնեմ շփոթմունքս, բերանս սրբեցի, վստահ ձենով զեկուցեցի,- Մարտավարություն է, տեղանքի ճշտագրում՝ գործողությունների հստակ պլան մշակելու և անսխալ իրագործելու համար: Իրեն ծածկեց, առանց ինձ նայելու հառաչեց,- Գնացեք, տեղանքի Ձեր ճշտագրված սխեման թղթին փոխանցեք, ու հաղթանակի անսխալ պլանով ներկայացեք, իմ գեներա՜լ:
Լա՜վ ասեց, բայց ձենը հե՜չ գեներալին մեծարողի ձեն չէր: Հենց էդպես տկլոր էլ գնացի, գծեցի, գծմծեցի: Մտովի մասշտաբը հարմարեցրի, մոտիս գաղտնի համանման նկարներից օգտվեցի, ու սխեման ձեռս գնացի զորավարժությունների վայր, այսինքն՝ դեպի իր մարմինը: Կանգնեցի մոտը, որ զեկուցեմ, որ հրամանը կատարված է, ու սպասում եմ նոր հրամանի:
Առանց ինձ նայելու նորից հառաչեց, ու չգիտեմ ում՝ ասեց,- Ոչ ծիծաղս է գալիս՝ ծիծաղեմ, ոչ լացս՝ լացեմ: Երևի սա՜ էլ վերցնեմ իմ ձեռքը:
Որախացա, մտա ծոցը, վերմակը շպրտեցի, անցա գործի,- Հա՜, հա՜, համաձայն եմ, վերցրու՜: Սխեման բերել եմ,- Ու պաչպչում եմ համով մասերն ըստ սխեմայի, որ ապացուցեմ՝ պաչ մա՜չ, չըփ մը՜փ:
Էս անգամ էրեսը չփակեց, էլի նույն դիրքով անշարժ մնաց, բայց որոշ ժամանակ անց հանկարծ ասեց,- Ոչ…
Ես չեմ դադարեցնում առաջնային զբաղմունքս ըստ պլանի,- Ինչի՞ ոչ, սիրուն՜ս, համով՜ս, քաղցր՜ս,- ու պաչը չթողեցի:
Էլի անշարժ խոսեց, կարծես թե իր մարմինը չեմ դիրքափոխում ու պաչպչում,- Ոչ, ու այլևս չմոտենաք, մինչև՝ չկանչեմ: Զարմացա ու քարացա, բայց շրթունքներս չհեռացրեցի գործողության օբյեկտից՝ համենայն դեպս,- Բա կիսատ մնա՞ մեր սկսած գործը:
-Սկսած գործ չկա, որ կիսատ մնա,- չի էլ ծածկվում, չի էլ շարժվում, չի էլ ասում՝ ինձ չկպնես, որ կարողանամ կտրվել պատկերից, ինձ էլ քաշեմ, հեռացնեմ իրադարձությունների վայրից:
Իրոք՝ չէի կարում կտրվել,- Հիմա ես գնա՞մ,- ու որ հասցնեմ՝ շտապ շտապ աչքերով եմ յուրացնում չքնաղ պատկերն իր գագաթներով ու լանջերով, դաշտավայրով ու փոսերով, ձեռս էլ թողած գործողության օբյեկտի վրա՝ համենայն դեպս:
- Այո, խնդրու՜մ եմ: Մի օր կփորձեմ ինքս կանչել:
Ախ ու վախով մի կերպ ձեռս հեռացրեցի գժվեցնող օբյեկտից, հետո՝ աչքերս, վերջում էլ՝ ինձ, ու մտա իմ անհետաքրիր անկողինը:
Ինքն անցավ իր լուռ լացին, ես՝ իմ հոգեվերլուծությանը՝ գի՞ժ է, թե՞ խփնված: Ինչքա՞ն սպասեմ, անխի՜ղճ: Բա ես ո՞վ եմ, իր էն ինչը՝ պատվի պահպանիչը՞: Բայց գծածս սիրո սխեման գործողության պլանով հանդերձ համենայն դեպս պահեցի, որ էլ չշեղվենք:
Ես հավատում եմ բախտիս՝ օգնելու է: Բախտդ սիրե՜մ, քաջ Նազար:
(շարունակելի)
Создано 13.05.19 17:32
© Все права защищены
108