Литературный портал

Автор поста

պարահրապարակի կենտրոնում

Սկսվեց պարեղանակը
ու մի աղջիկ, որ եկել կանգնել էր
պարահրապարակի կենտրոնում,
չզույգվեց։
Նա ամենագեղեցիկ աղջիկն էր,
և տղաները հերթով չմոտեցան նրան։
պարեղանակը շարունակվում էր,
և բոլորը պարում էին,
բացի ամենագեղեցիկ աղջկանից։
Նա անիծում էր եղանակը,
որ չէր փչանում,
անիծում էր պարեղանակը,
որ չէր վերջանում։
պարեղանակը շարունակվում էր,
և բոլորը պարում էին,
բացի ամենագեղեցիկ աղջկանից։
Աղջիկները թաքուն նրան համակրում էին,
իսկ տղաները նրան էին նայում
զգույշ ափսոսանքով։

Создано 05.05.19 11:59
© Все права защищены
64
Безымянный 02:50 24.08.24
կյանքը