13
Հանկարծ նա հասկացավ, որ արդեն բացաձակապես չի ուզում, որ Սեդան կամ Հովսեփը ներս
մտնեն ու իրենց տեսնեն այդ դիրքով։ Իր կողմից դիմադրության ոչ մի փորձ, կամ՝ շարժում: Ու դժվար թե կարողանա համոզել որևէ
մեկին, նույնիսկ՝ Նելլիին, որ
իրեն բռնացել են ու տիրացել ուժ գորժադրելով՝ իր կամքին հակառակ: Այդ մտքից նույնիսկ նորից
թուլացավ,-«Պետք է մի ելք գտնել, ու՜շ է»:
Սաթիկը հասկացավ նաև, որ Սարգիսը չի շտապում ու նրա նպատակն էլ հենց այդ դիքով
բռնացվելն է: Դա կնշանակեր կնոջ խայտառակում ու այս եզի հերոսականացում:
Միթե՞ ելք չկա: Ինքը՝ բանական էակը, միթե՞ չի կարող հաղթել այս եզին, որի միակ առավելությունն իր
ուժն է: Կարող է, եթե բռնացողը չուզենա բռնացվել այդ դիրքով:
«Այլ ելք չկա, պետք է
կարողանալ այս հիմարին մտածել տալ այն, ինչ ես եմ ուզում»:
Սարգիսն էլ փաստորեն, հասկացել էր, որ
այդ դիրքով բռնվելն իրեն առանձնապես չի սպառնում, այլ՝ ինչ որ բան է խոստանում, ու չէր շտապում,-«Ի՜նչ շատախոս պառավ ա էդ Սեդան»: Մյուս կողմից
էլ՝ նա արդեն հաճույք էր ստանում ոչ այնքան
կնոջ մարմինը վայելելուց, որքան այդ մարմնի նկատմամբ անսահմանափակ իշխանությունից ու
տղաների մոտ պարծենալու ու լուսապսակով պատվելու հեռանկարից: Իսկ իշխանությունն ու
սնափառությունն անհագուրդ են լինում:
- Մռութիկդ բեր քաղց՜ր, լա՜վ բան ասեմ:
Սաթիկը դեմքը մոտեցրեց իրեն բռնացողին, ու երբ նորից
երկար ու խորը համբուրվում էր, դեմքը չփախցրեց ու տհաճություն ցույց չտվեց: Նույնիսկ թույլ կիրք ձևացրեց ու ամոթխած համբույր
նախաձեռնեց,-«Եթե հիմա էլ չվերջացնի, կանեմ մտածածս: Գարշելի է ու ռիսկային, բայց՝ ու՜շ է»,- համբուրվելիս դեմքը հնազանդորեն շարժում էր՝ տղամարդու համբույրների ռիթմին հարմարվելով:
-Տեսա՞ր, քաղցր, էլ մռութդ չես փախցնում: Ուզում ես, չէ՞:-Ու նորից անցավ երկար ու խորը համբույրի
ու բռի փաղաքշանքների:
Սաթիկը համբուրվելիս նույնիսկ թույլ քնքշանք ցուցաբերեց Սարգսի
նկատմամբ, ազատ ձեռքով փաղաքշելով տղամարդու մարմինը: Նա վերածվեց հնազանդ սիրուհու ու կարողացավ դա հասկացնել Սարգսին:
Այս ապուշը եթե ուզում է բռնվել զոհի հետ
հպարտանալու համար, ապա չի ուզենա բռնվել սիրուհու հետ հաճույքի կրկնման հեռանկարով։
Այդ իմաստով նա հասավ իր ուզածին։
Սարգիսը երանության
մեջ էր ու, իրոք, արդեն շտապում էր: Թող ոչ ոք չիմանա, որ աղմուկ չբարձրանա ու որ վաղն
իրենց չխանգարեն ու ինքը վայելի այս կնոջ մարմինն անվտանգ միջավայրում, ու դեռ տղերքին
նշան կտա, որ ծիկրակեն ու ընդունեն քաղաքի սիրուն քածին տիրանալու իր շնորհքը
- Վաղը,
քաղցր, ներքևի թախտին շորից բանից գցած, կսպասես։
Սաթիկը աչքերը խոնարհեց ի նշան համաձայնության ու
հնազանդության իր տղամարդուն ու նախաձեռնեց նոր համբույր ու փաղաքշանք։ Ու հաճույքի
ձայնարկումով նախաձեռնեց երկարատև համբույր շրթունքները տանելով նրա շրթներին։
Հաշվարկը
ճիշտ էր՝ տղամարդը թուլացավ կնոջ ցուցաբերած քնքշությունից ու
նախաձեռնությունը զիջեց կնոջը: Կինը կրքոտ համբույրով շեղեց տղամարդուն, հեշտալից
«Ա՜հ» ասեց, ձեռքը
տարավ նրա մեջքի կողմը, այն շոյեց ու տղամարդու իրանն անհագուրդ ցանությամբ սեղմեց
իրեն։
- Վա՜խ, էդ ի՞նչ
էր։ Ծակեց, քաղց՜ր, հեռու տար,- համբույրների միջից նետեց տղամարդը։
-«Մատանին, Վահագիս
նվերը, միակ զենքս»,-մտածեց կինը, փաղաքշելով ու համբուրելով իրեն բռնացողին։
Մատանին ելուստով
էր՝ օձի նմանվող սուր ծայրով։ Նույնիսկ այն ժամանակ կատակեցին այդ թեմայով, որ Վահագը
դրանով իրեն է վնասազերծում։
Տղամարդն արդեն թուլացրել էր կնոջ մյուս ձեռքի վրա
ճնշումը, բայց այդ ձեռքն այնքան էր ընդարմացել, որ միայն անզոր կախվել էր: Տղամարդու
լուռ համաձայնությամբ արդեն կինն էր ղեկավարում նրանց գգվանքն ու համբույրները:
Սարգիսն արդեն
շտապում էր, -Վաղը՜, քաց՜ր, վաղը: Վա՜խ, ի՜նչ ենք անելու, ո՜նց եմ անելու: Հիմա կգան, վերջացնենք։
-
«Ու՞ր, բա վրեժը՞»։
Կինը կարծես չէր շտապում ու գգվանքներից
չէր կշտանում: Նա կանացի քմահաճ ժեստով համբույրը երկարացրեց, ձեռքը տարավ տղամարդու պարանոցին, այն թույլ շոյեց
ու կիսաձայն կրքոտ կանչ արձակեց:
Սարգիսն ակտիվացավ,-
Ի՜նչ քացր ես: Դու պտի ոչ թե քածս, այլ՝ կնիկս ըլնեիր, քաղց՜ր:
Կինն անհագ հաճույքի ձայն արձակեց, ձեռքի նուրբ շարժումով տղամարդու դեմքը մոտեցրեց
իր պարանոցին ու կրծքերին, հասկացնելով՝ վայելի՜ր, դա ինձ դու՜ր է գալիս: Տղամարդը
ենթարկվեց, գլուխը խոնարհելով կնոջ կրծքին ու ագահաբար համբուրելով նրա ուսերը, պարանոցը,
կրծքերը,- Ուտե՜մ քեզ: Ինչ ասես՝ կանե՜մ, քաղց՜ր:
Կինն իր մարմինը
համբուրող տղամարդու գլուխը դանդաղորեն իջեցրեց ի ոտքերի արանքն ու երբ նա նայեց վերև
զարմացած հայացքով, կինն ուժեղ ապտակ հասցրեց տղամարդուն ու նրա ականջներից բռնած գլուխը
նորից մոտեցրեց իր ոտքերի արանքին,-«Չի պատմելու, այսպես ոչինչ էլ չի կարողանա պատմել,
ինձ խայտառակել»:
Սարգիսն ապտակից
անասելի հաճույք ստացավ ու ենթարկվեց,-Ինչ քաղցր ես խփում, քաղցր: «Զարգացած աղջիկ
է, քաղաքում ընդունված է, մենք էլ իրար սիրում ենք, կարելի է»,- ու ենթարկվեց կնոջ
պահանջին:
Սաթիկն էլ հա0ույք
էր ստանում տղամարդուն ապտակելուց, չնացած որ ձեռքն անասելի ցավում էր, բայց նա մի
քանի անգամ կրկնեց նույն գործողությունը, Սարգսի գլուխը շարժելով նրա ականջներից բռնած,
ձգտելով ականջներն ու նրանց տիրոջն առավելագույն ցավ պատճառել:
Իսկ Սարգիսը դրանից
էմոցիոնալ ու էրոտիկ գերագույն հաճույք ու էկազլտացիա էր ապրում, շարունակելով լեզվափաղաքշանքները,-Անեմ
քաղցր, ինչ ասես, ինչ ուզես, ես քո եզն եմ, կովիկս, հիմա թռնեմ ու թոթխեմ:
Սարգսի խոսքերը
Սաթիկին հանեցին հաճույքի ճահճի ներծծող թմբիրից,- «Երբեք, անասուն, երբեք: Այսքան
ենթարկվեցի, բայց կովի կագավիճակ ինձանից չես ստանա»:
Կինը նրա պարանոցին մի քանի շոյող շարժում արեց,
դաստակը շուռ տվեց, մատանու սուր ելուստը նրբորեն խրեց տղամարդու մսի մեջ, ու այդպես
սեղմած՝ ամբողջ ուժով այդ մատանիով գիծ քաշեց տղամարդու վզի
վրա:
Սեդան ցանկապատի
մոտ հարևանուհուն պատմում է Սաթիկի ու Վահագի մասին, գովում նրանց: Որ շնորհակալ է
իր բախտից, որ հանդիպեց այդպիսի կանոնավոր ընտանիքի: Սաթիկը հատուկ շնորհք ունի երեխաների
հետ շփվելու: Մի օրում Նարեկը ժպտաց իրեն: Երեխան նրան արդեն հարազատ մոր պես է ընդունում:
- Բա հիմա ի՞նչ է անում Սաթիկը:
- Վա՜յ, խոստացել էի միասին սուրճ խմել: Էս էլ ասեմ, գնամ…
Սարգիսը ձեռքը
տարավ վզին,- Վա՜խ, ցավեց, էս ի՞նչ էր: Էս արյուն ա՜: Ծակեցիր, ես
քո՜…
Սաթիկը ժամանակ չկորցրեց, քանի դեռ Սարգիսը շոկի
մեջ էր, ու ինքն ազատ էր:
Գործեց արագ՝ ըստ արդեն մշակված
ծրագրի: Մինչև Սարգիսը ուշքի կգար, կփորձեր արյունը կանգնեցնել ու շալվարը վեր քաշել,
հեռացավ նրանից, վեցրեց ամենածանր կոշիկը, որ նաև հողապատ էր, ամբողջ ուժով հարվածեց
Սարգսի գլխին ու վերջապես խոսեց,-Անասու՜ն,-չնայած՝ դա ավելի շուտ ճիչ էր, գոռոց, մռնչյուն…
Սարգիսը փորձեց
ուշքի գալ, հարձակվել, բայց իջեցրած շալվարը խանգարեց շարժվել, ու ինքը հարվածից ծնկի
իջավ, գլուխը բռնեց: Աչքերի դեմ մթնեց, ու արցունքներն աչքերը փակեցին:
Գոռալ էր ուզում,
լացել, բայց ամոթից իրեն զսպեց,- Վա՜խ, ես քո, պոռնի՜կ: Ուզում ես՝ սպանե՞ս:
Սաթիկն արդեն
կանգ առնել չէր կարող: Նա ծրագրավորված վրեժ էր: Հողապատ կոշիկը մի քանի անգամ էլ թափով
իջավ Սարգսի գլխին,- Անասու՜ն… անասու՜ն… անասու՜ն…
Սարգիսը ձեռքերը
վեր պարզած փորձում էր պաշտպանվել, բայց աչքերը չէին տեսնում արցունքների պատճառով,
շարժվել չէր կարող իջեցրած շալվարի պատճառով ու իրեն կորցրել էր անտանել ցավի պատճառով։
Սաթիկն արդեն
կարող էր վազել իր սենյակ, փակվել, բայց դուռը բացվեց, ներս մտավ Սեդան, երեխայի ձեռքը
բռնած:
Սաթիկը չնկատեց, կամ էլ՝ չուզեց նրանց նկատել: Հարվածները
չէին դադարում: Երեխան լացեց, Սաթիկն ուշքի եկավ, հիշեց իր տեսքը: Կոշիկը շպրտեց Սարգսի
գլխին, սկսեց իրեն կարգավորել:
Սեդան ամեն ինչ
հասկացավ իր ձևով, ու չգիտեր անելիքը:
Սարգիսը փորձեց
վեր կենալ, փախչել, բայց իջեցրած շալվարը խանգարեց: Աչքերը սրբեց, շալվարը քաշեց վերև,
կոճկեց՝ վզից հոսող արյունը պարբերաբար սրբելով: Գլուխը ցավից
տրոփում էր,- Ուզում էի բան հարցնել, շալվարիս կոճակը պոկվեց: Թե չէ՝ բա՜ն չի եղել ,- ու հայհոյելով դուրս
փախավ, արյունից ու արցունքներից կիսափակ աչքերով, հիշողությամբ շոշափելով բազրիքն
ու դարպասը: Եթե Սեդան չգար, հաստատ կկրծեր քաղաքի քածի կոկորդը:
Սեդան, չիմանալով
անելիքը, գոռաց Սարգսի հետևից,- Էս ըստե՞ղ ես: Չէ՞ի ասել՝ վերև չգաս, հիմա՜ր,- ու արագորեն սրբեց արյան հետքերը: Ուր որ էր՝ Հովսեփը գալու
էր:
Սեդան լռում էր, Սաթիկն՝ իրեն կարգավորում, երեխան՝ լալիս:
Սաթիկը վազեց
ննջարան, փռվեց անկողնուն, գոռաց,- Ոչ ոք չմտնի,- բայց հիշեց, որ պատված է գարշանքով:
Չնայած անուժ էր, իրեն համոզեց, աղաչեց, ու իր մարմինը քաշ տվեց բաղնիք:
Բաղնիքից գոռաց,-
Ոչ ո՜ք չմտնի: Ոչ ո՜ք: Զզվու՜մ եմ, ատու՜մ,- ու մաքրվեց
լացելով ու հեկեկալով ու իրենից խորշելով:
14
Հովսեփն առաջին
անգամ պետք է դպրոցից գնար ոչ թե իրենց, այլ՝ Սեդայենց տուն: Այդ ճանապարհը մոտավորապես համընկնում էր Լիաննայի տան ճանապարհի
հետ: Ինչ որ պատրվակ բռնեց, մի քիչ սպասեց, ու երբ Լիաննան ավարտեց իր բլբլոցը ընկերուհիների
հետ, հայտնվեց նրա կողքին ու ասաց, որ իրենց ճանապարհները համընկնում են: Լիաննան զարմացավ,
բայց չհակառակվեց, ոչ էլ՝ վերաբերմունք ցույց տվեց:
Չգիտես՝ որտեղից, հայտնվեց
Գարիկն ու ասաց, որ որոշել էր քեռուն այցելել՝ գիրք խնդրելու նպատակով: Հովսեփը սկզբից էլ չհավատաց, իսկ երբ ճանապարհին Գարիկը
պարսատիկներով դիպուկության մրցույթ կազմակերպեց, համոզվեց, որ ո՜չ մի գիրք էլ չկա, ամբողջ եղածը Լիաննայի ուշադրության համար
է: Բայց որոշեց,- «Աղջիկը խնձոր չի, որ կիսես ընկերոջդ հետ, կամ էլ՝ զիջես»:
Ախր՝ ինչպես կարելի
է մրցույթ առաջարկել մի ձևում, որտեղ դու ուժեղ ես: Բարկացավ, որոշեց Գարիկին պատժել:
Մրցեցին, մրցավար նշանակելով Լիաննային:
Չնայած Գարիկը հաղթեց, բայց տեսքը հեչ հաղթողի
նման չէր: Լիաննան իր կարծիքով թաքուն, բայց տղաների համար ակնհայտորեն ցավում էր Հովսեփի
համար:
Գարիկը լուռ շուռ եկավ ու գնաց:
Ինքը լռեց, որ ընկերոջը
չցավեցնի, բայց Լիաննան զարմացավ,- Բա քեռի՞դ, իր գիրքը՞: Չէ՞ որ՝ սպասում է:
Հովսեփը գիտեր,
թե ինչ է ասելու Գարիկը: Ձեռքը թափ տվեց,- Է՜, հավեսս փախավ: Հոսոն կկարդա, կպատմի:
Տան ճանապարհին
Հովսեփը հաճելիորեն զարմացավ, թե ինչքան զարգացած աղջիկ է Լիաննան: Մինչ այդ իրեն թվում էր, թե անգիր անող, թվանշան փախցնող աղջիկ է, որ միայն լեզու հանել գիտի, փսփսալ, ու նեղանալ: Ահա պարզվեց, որ լավ էլ կատակ է հասկանում, գրքեր է կարդում, նույնիսկ՝ այնպիսի գրքեր, որոնց մասին ինքը չգիտի: Ու, որ
շատ կարևոր է, զրնգուն ծիծաղ ունի: Հոր ասելով, միայն զուլալ մտքերով լի մարդու ծիծաղն է զնգում: Կատակի համար իրար աշխարհագրույթունից հարցեր տվեցին, ու ինքը մի կերպ փրկվեց խայտառակվելուց: Քրտնել էր, բայց պլստաց, թեթև խորամանակելով: Լիաննան էլ իր հերթին զարմացավ, – Էս ինչքա՜ն բան գիտես: Ես էլ մտածում էի՝ դասարանում կարդում, թվանշան ես փախցնում, ու հետո՝ միայն քաշքշուկի ու կռիվների մեջ ես: Զարմանալի՜ է:
Լռեց, բայց հաճելի
էր: Մտածում էր թեմա գտնել՝ զրույցը երկարացնելու համար,
բայց աղջիկը նայեց ժամացույցին:
- Մինչև վաղը:
Գնամ, ու՜շ է:
- Ինչի՞ն է ուշ,- որոշեց սրամտել:
- Մերոնց ակնկալիքից: Ինչու՞ հուսախաբ անել մարդկանց, երբ քեզ սպասում են:
Նեղացավ, խանդեց
Լիաննայի հարազատներին,- Հա՜, գնա, չլացե՜ն:
- Այդպես մի ասա:
Սպասումը պետք է հարգել, մայրս է ասում: Մի օր էլ դու կսպասես, ու ուշացումը շատ բան կփոխի քո կյանքում: Կամ էլ՝ քեզ կսպասեն, ու ուշացման համար քեզ չես ների: Ա՜յ, եթե…
Հովսեփը վազեց,-
Վազեցի: Մոռացել էի՜: Ախր՝ խոստացե՜լ եմ…
Լիաննան զրնգուն ծիծաղեց,- Ա՜յ, տեսա՞ր….
14
Հևալով տուն մտավ:
Սաթիկն անկողնում էր: Իրեն ներս չթողեցին:
Սեդան ասեց, որ հողամասում թուլացել է, աչքերի դեմ
սևացել, ընկել է մացառների ու բույսերի վրա, ճյուղերից վնասվածքներ ստացել: Բժշկի էին սպասում:
Հովսեփը
կատաղեց ինքն իր վրա, իր անպատասխանատվության վրա: Իրեն չի՜ ների: Ինչ որ բան է եղել,
ու մեղքի իր բաժինն էլ կա: Սաթիկն իրեն սպասել է, իսկ ինքը մոռացել էր: Այսինքն՝ չէր
մոռացել, պարզապես անհոգ էր Սաթիկի համար՝ իրենց տանն ապրելու նման: Միշտ էլ վստահ
է եղել, որ տանը վատ բան չպիտի պատահի, երբ կողքին են տան անդամները: Ինչու՞ պիտի Սաթիկի
աչքերի դեմ մթնեին: Ինչ որ բան այն չի: Սեդան խոսելիս բան չէր ասում, միայն վա՜շ վի՜շ
էր անում, խճճում և իր խոսքերը, և՝ դատողության բոլոր կանոնները:
Փորձեց ճշտում մտցնել,- Իսկ առավոտյան ո՞նց
էր, ե՞րբ սկսվեց,- Սեդան ձեռքն անհույս շարժեց, այսինքն՝ քեզ ին՞չ, երեխա:
Վահագը
եկավ: Սեդայի հետ զրուցեց, էլի բան չհասկացավ: Շփոթված էր ու շվարած շրջում էր բակում,
սենյակներում, նայում շուրջը, զննում Սաթիկի ենթադրյալ ընկնելու տեղանքը, զարմանում,
լռում, նորից շրջում:
15
Սեդան էր խիստ դժգոհ Սաթիկի սարքած ներկայացումից:
Փաստորեն՝ Կարինեի փսփսոցը ճիշտ է ու խեղճ Վահագը թակարդում է, ու ինքն էլ կամավոր ընկավ իր համար սարքած փոսը: Հաստատ հաշվարկով վրաքաշ է արել: Էն ապուշն էլ հավատալով թուլացել է, ձեռ մեռ գցել: Սա էլ ձգել է, հետը քսմսվել՝ ականջը ձենի, ու հենց իր տուն մտնելու ժամանակ աղմուկ բարձրացրել, իբր թե՝ չէր ուզում,
Սաքոն ա իրեն զոռով կպել:
Նախ՝ Սաքոն էդքան պլոճիկ ու շնորհք չունի, որ քաղաքի աղջկա վրա գնա, իրան գյուղինն էլ ա շատ: Կամ էլ ինչու՞ ես
դուրս վազել սենյակից, հինգ րոպե չէի՞ր կարող համբերել:
Հետո էլ, եթե չէիր ուզում՝ գոռայիր, քաշքշվեիր: Ես հո լուսնի վրա չէի՞, տաս մետրի վրա զրուցում էի, ականջս՝ ձենի:
Կամ էլ, ասենք թե զոռով մի երկու հատ մաժմժեց: Ի՞նչ եղավ, ինչ՞դ պակասեց: Հիմա, որ բանը բանից անցավ, Վահագը գնա դրան սպանի, ու եղածի ձենը աշխարհը բռնի՝ լավ կլինի՞:
Եթե ինքն ամեն իրեն մաժմժելուց աղմուկ բարձրացներ, նախ՝ դրա նման անունը դուրս կգար, հետո էլ՝ խեղճ ամուսինը կհոգներ կռիվ բացատրություններից ու կբաժանվեր: Վա՞տ եղավ, ընտանիքը մնաց, կռիվ մռիվ չեղավ: Տղամարդ էր, տեսավ, գռգռվեց, ուզեց՝ ձեռքը երկարացրեց, անցավ գնաց: Դու էլ սրտիդ եղածը ասա, կամ էլ՝ եթե հասցնես, մի հատ լավ կսմթիր՝ անցնի, գնա:
Կուլտուրայի բաժնի վարիչն եկավ, իբր թե՝ ստուգումների: Իրիկունը պահեց գրասենյակում ու վրա ընկավ: Ինքը մի քիչ թողեց, որ պաչի, պաչմչի, ձեռները քսի՝ որտեղ ուզում է: Տղամարդը թուլացավ, միամտացավ ու ինքը ոտքով հարվածեց ձվերին, ատամներով էլ կուրծքը կծեց: Հո
չմեռա՞վ քսմսվելուց:
Բայց տղամարդը խեղճացավ պառկեց, լացեց: Ճիշտ է, հետո էլի եկավ, իբր թե՝ ստուգումների, թուղթ ցույց տվեց ու կոնկրետ
պահանջ դրեց՝ կամ, կամ: Ինքն էլ պաշտոնակատար էր, ընտրեց փափուկ «կամ»-ը։ Ղեկավարին հարգեց, կծածը անկողնում շոյեց, ներողություն
խնդրեց, ղեկավարին վայել հաճույք նվիրեց
: Նա
էլ պաշտոնը տվեց, տղամարդու իր բաժինը քանիցս ստացավ,
մարդավարի իրար հասկացան: Ոչ մեկը չիմացավ, ոչ մեկը չտուժեց, ոչ մեկը չծեծվեց: Ձեռքին պաշտոն կար, մի երկուսի բերանը փակեց, ու բոլորին
լավ եղավ:
Թե չէ՝ ինչի՜ նման էր դրա արածը: Ինքը ներս է մտնում երեխու հետ, իսկ դա խալաթը բաց, ծծերը դուրս գցած՝ կոշիկով էդ անշալվար ապուշի գլխին: Դիտմամբ, որ աղմուկ բարձրանա, լեզուն երկարի, թե՝ էս չի՞ ձեր տան դրվածքը, փոխելու՜ եմ: Հա, էդ շնո՞րք էր: Երեխեն էլ վախեցավ, ու երևի վախից դրան էլ չմոտավորվի:
Բա տունն ինչի՞ համար ես ստացել։ Որ ոնց ուզես՝ վայելե՞ս: Սիրուն աչքերի՞դ, թե երեխայի՞ ապահով ապագայի:
Կին արարածը նրա համար է որ տղամարդը մաժմժի՝ իր ու եթե ստացվի, մեկ մեկ էլ ուրիշի բաժինը: Հո դրա համար չե՞նք տա, իրար սպանենք:
Սաթիկի պահանջով Սեդան կին բժիշկ է կանչում:
Թարսի նման ծանոթը արձակուրդում էր: Դա էլ է խաղ, իհարկե: Բան է ուզում հասկացնել:
Դեռ լա՜վ է, որ քաղաքի ծանոթ բժշկուհին եկավ:
Բժշկուհին էլ, Սաթիկն էլ պահանջեցին, որ ինքը սենյակից դուրս գա զննելու ժամանակ: Որ
ի՞նչ: Որ դրա ձեռքին թուղթ տան խայտառակելու իր տունը, տան դրվածքը: Դեռ լավ է, որ
Վահագը չկա ու բժշկուհին պետք է իր հետ զրուցի, բուժում նշանակի: Եթե իհարկե, բուժելու
բան կա: Եթե տղամարդու ձեռ գցելուց ամեն կնոջ համար բժիշկ կանչեն, գյուղում պետք է
հատուկ ձեռք գցված կանանց բուժկենտրոն ստեղծվի:
16
Բժշկուհին կոնկրետ ոչ մի բան չասեց: Լիակատար
հանգիստ նշանակեց ու մի երկու դեղ վնասվածքների ու ալերգիայի դեմ: Ասեց, որ վաղն էլ
կգա: Ամենակարևորը՝ ավելորդ նյարդային ապրումներ չպատճառել, քանի որ խիստ վնասված է
հոգեկանը:
Քանի
որ բժշկուհին ծանոթ էր, փորձեց նրան օգնել իր նկատառումներով:
Բժշկուհին բարկացավ,-
Պատմում ես, լավ ես անում, բայց մի փորձիր գցել թյուրիմացության մեջ: Մարդը ծանր ապրումներ
է տարել: Քո տեսակետը մի սարքիր բժշկական եզրակացություն: Որպես մարդ, կին, կարող եմ
լռել, որ տղամարդկանց միջև կռիվ, սպանություն չլինի: Իսկ ինչ որ եղել է, ես գիտեմ նույնիսկ
առանց հիվանդի ասելու: Ո՜չ մի ավելորդ հուզական չեղում, բացասական էմոցիա: Ամուսնուն
կասես՝ թող ինձ զանգի: Ահա իմ համարը:
-Բայց ախր ինչի՞ պիտի էսպես լիներ, բժշկուհի ջա՜ն: Ասում ես՝ մի հուզվիր, ո՜նց չհուզվեմ:
-Ասում եմ՝ հիվանդին հուզմունք կամ լարվածություն չպատճառեք: Խիստ հակացուցված է որևէ ներվային ցնցում:
Հետո Վահագին ոչինչ չասեց, վախենալով նոր բարդացումներից:
Լուր ուղարկեց Սարգսին, որ այլևս իր տուն չգա, թե չէ ինքը կսատկացնի իր ձեռքով: Սարգիսն ուրախացավ՝ ուրեմն Վահագը չգիտի, ու մտքում
կրկին Սեդային շոր խոստացավ։
իրականացում
17
Վահագը շտապում
էր աղջիկների ժողովատեղ՝ ամենամռայլ կանխատեսումներով, աղոթելով իր հույսին ու ապագային՝ Սաթիկին,
,- «Չանե՜ս, մե՜ղք եմ: Ախր ինչի՞ համար: Սպասի՜ր ինձ, օգնի՜ր ինձ, առանց քեզ ի՞նչ եմ
անելու, ինձ պե՜տք ես»:
Երբ տեղ հասավ, Սաթիկին ամենուր փնտրեց, նույնիսկ իջավ ձորի հատակ: Հևում էր, բայց կանգ չէր առնում: Այդ ժամին տարածքում երեք կին էին ու մի տղամարդ: Կանայք ոչ այն է բարձրաձայն
բողոքում էին, ոչ այն է՝ իրար մխիթարում ու հույս տալիս
լացելով: Տղամարդն հեռվում նստել էր քարին ու ոչ մեկին չէր նայում: Մոտեցավ, հարց ու
փորձ արեց Սաթիկի նշաններով երիտասարդ կնոջ մասին:
Տղամարդը դառնացած էր խոսում,- Քո ասած կնոջը, տղա ջան, սխալ
տեղ ես փնտրում: Նա էստեղ ի՞նչ գործ ունի: Ուրախության տներում փնտրիր:
Վահագը բերանում դառնություն զգաց, բայց իրեն
զսպեց,- Դա ի՞նչ է:
-Ինչ է: Չգիտե՞ս ինչ է: Սրճարա՜ն, ռեստորան,
պարելու, տժժալու տեղեր: Էստեղ ցավն է բերում: Քշու՜մ, բերում է: Աստված չանի, էդ ցավին
ծանոթանաք: Վայելե՜ք, ջահել եք:
Վահագը դեռ իր վախի ու նոր ծնված հույսի հետ
էր: Շտապում էր,- Ձեր ցավերին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում:
-Շնորհակա՜լ եմ: Դու էլ գտնես քո փնտրածին ու
էլ չկորցնես: Կորցնու՜մ ենք ու ցավում: Պահել, պահպանել չգիտենք մեր ունեցածը: Հետո
էլ ողբում ենք, հիմարավարի մեղավոր ու փրկիչ փնտրում,- տղամարդու հայացքն իր կանանց
կողմն էր, բայց Վահագն իր հասցեին նախատինք կարդաց:
Ճիշտ խոսքեր էին, բայց ինչու՞ ցավ
ապրեց դրանցից։
Ժամանակ չկար, շտապեց դեպի մեքենան ու գնաց Սեդայի տուն:
Չհասկացավ
էլ, թե ինչպես տուն հասավ, մտավ ննջարան: Սիրտը նվաղեց, երբ տեսավ Սաթիկի տանջահար
դեմքը, փախչող հայացքը, արցունքոտ աչքերը, խեղճացած ու օգնություն աղերսող դեմքը,:
Աչքերի մեջ վախ ու սարսափ կար, բայց դա հետո հիշեց: Այդ պահին ներեց կնոջ բոլոր արած
ու չարած բացթղողումները:
Ի՞նչ
էր կանխազգացել այդ նրբազգաց Արգիշտին: Փաստորեն այն ինչ եղել է, պատահականորեն չի
եղել: Ի՞նչ գիտեն բոլորը, որ ինքը չգիտի:
Սեդան Հովսեփին
դուրս արեց սենյակից, իբր թե՝ զրույցի թեման նրա տարիքի համար
չի ու Վահագին ներկայացրեց եղածը,- Գնացինք հողամաս՝ թարմ օդի ու հանկարծ աչքերը մթնեցին, ընկավ ծառ ու ճյուղի վրա: Մաշկը մի երկու
տեղ քերծվել է: Թե չէ ուրիշ բան չկա՜,- Սաթիկն իր կողմը չէր նայում,
բայց ամբողջ ընթացքում գլխի շարժումով հաստատում էր:
Ուզում էր Սեդային դուրս անել, պառկել կողքին,
մտերմիկ զրույց տանել, ոգևորել, բայց, չգիտես ինչու, ոչ Սեդան, ոչ էլ՝ Սաթիկը թույլ
չտվեցին իր կնոջը մոտենալ՝ «հետո՜, ամեն ինչ՝ հետո»:
Սենյակից
դուրս եկան, Սաթիկին մենակ թողնելով: Սեդան զբաղվեց երեխայի հետ, որ նեղվում էր ու
նվնվում: Վահագն անորոշությունից ու անզորությունից որոշեց զրուցել Հովսեփի հետ: Միգուցե
ինչ որ բան է լսել, կամ՝ կասկածում է: Տան մեջ ինչ որ դավադիր լարվածություն կար, որ
իրեն ճնշում էր: Հովսեփին առաջարկեց բակում զրուցել, որ ոչ ոք չխանգարի, չլսի, իրենք
էլ չլարվեն: Միջանցքում տեսավ հողագնդերի ցաքուցրիվ եղած մասնիկներ,- Սրանք ի՞նչ են:
-Գյուղացու տուն ա՜, ցեխոտ կոշիկնե՜ր, Վահագ
ջա՜ն, ներող կլինե՜ս,-Սեդան էր:
Ասեց
ու շտապ սկսեց դրանք հավաքել, հատակը թաց շորով սրբել, չնայած՝ երեխան լալիս էր: Ե՞րբ
հայտնվեց իրենց հետևում, ինչու՞, ի՞նչ նպատակով: Ուղեղում ինչ որ մածուծիկ նյութ ծնվեց,
իր տեղը գրավեց ու սկսեց ճնշել գանգատուփի վրա: Աչքերը ցավեցին, ականջներում խշշոց
հայտնվեց, բերանում ինչ որ տհաճ համ զգաց:
«Ցիրուցան հողի կտորներ, որտեղ ոտքը չի հասնի»:
Հիշեց՝ ցան: Ախր Սաթիկի դեմքին ցան կար: Ե՞րբ, ինչու՞, ալերգիա՞, ինչից, ումի՞ց:
Հովսեփը
նայեց Վահագին,- Բայց մի կոշիկը լրիվ ցեխ է, մյուսը՝ չէ:
Սեդան
կոպտեց,- Մաքրում էի, երեխեն լացեց, թողեցի, գնացի մոտը: Խեղճ երեխես էլ լեղաճաք եղա՜վ,-
կոշիկների զույգը թաքցրեց ինչ որ տեղ,- իբր ձեր տանը՝ չգիտեմ ի՜նչ մաքրության է:
Հովսեփին պատասխանել չէր կարելի, Վահագը՝ չուզեց:
Միասին իջան ներքև: Վահագը զգաց, որ Սեդան պատուհանից թաքուն հետևում է իրենց:
Վահագը հույսով նայեց Հովսեփին,- Բան հասկացա՞ր:
Հովսեփը խղճին ծանրացել էր իր ուշացումն, ու
մեղավորության զգացումից խեղճացել էր: Ուզում էր լացել ու խոստովանել իր մեղքը, բայց
Վահագը խոսեց, փորձելով տրամաբանել,- Ա՜յ, եթե Քնարիրկը գար, էդ պառավից, կամ՝ Սաթիկից
մի բան կիմանար:
Հովսեփը լռեց: Դա իր գործը չի, հարգելի Վահագ,
ինքդ փորձիր: Բայց եզրակացրեց, որ եթե Սեդան ինչ որ բան գիտի, Նարեկն էլ կիմանա, քանի
որ ամբողջ օրը նրա հետ է: Կփորձի, բայց Վահագին չի ասի, որ իրեն չշտապեցնի ու չխանգարի:
-Գնամ էդ երեխու հետ մի քիչ խաղամ, ձենը կտրի:
Ինքն էլ է մե՜ղք, Սաթիկ քուրիկ՜ն էլ,- գնաց երեխայի մոտ:
Սեդան առիթը բաց չթողեց Վահագի մոտ բողոքելու
Հովսեփից,- Ամբողջ օրը խնդրել եմ հետը խաղա, բանի տեղ չի՜ դրել: Ապրե՜ս Վահագ ջա՜ն,
թե չէ՝ անականջ երեխա է:
Վահագը չգիտեր անելիքը: Արգիշտիի նախազգուշացումը,
Սաթիկի տրամադրվածությունը այս տուն տեղափոխվելու գաղափարի և տան գործարքի դեմ, Սեդայի
անկազմակերպ խառնվածքը, Սարգսի երեկվա հանդուգն ու անուղեղ պահվածքը մի շղթայի մա՞ս
են, թե՞ անկապ, իրար հետ կապ չունեցող բացասական գործոններ, որ հավաք տեսքով խախտեցին
Սաթիկի նյարդային համակարգը: Գլուխը ցավեց, նստեց համակարգչի մոտ, խորացավ ինչ որ հիմար
զբաղմունքի մեջ, կտրվեց արտաքին աշխարհից:
Զանգեց
Սմբատը, աչքալուսանք տվեց, որ գումարի մի մասը եկել է ու ինքը վաղը կփակի Հրայրի պարտքը:
Ուրախացավ, բայց եղած լարվածությանը գումարվեց հիշողության չարությունը:
Խնդրեց ու
պահանջեց առանց իրեն գումարը չտալ:
Սմբատը զարմացավ, բայց համաձայնվեց: Ընտանիքներին
ջերմ բարևներ փախանցելուց հետո պայմանավորվեցին առավոտյան հանդիպել ու զրուցել մյուս
հարցերի շուրջ:
18
Հովսեփն օգտվեց Վահագի հուշումից: Նա խաղ մտածեց
Սեդայի տան ֆոտո նկարների ալբոմի հետ ու երեխային
զբաղեցրեց, հարցեր տալով, թե՝ ով է լավը, ով՝ քըխ: Ամեն անգամ գովում ու ոգևորում էր
երեխային: Սարգսի նկարը պարզեց ու երեխայի բառապաշարին ու ժեստերին տիրապետելու չափով
հասկացավ, որ քիչ առաջ Սաքոն ու Սաթիկ մորքուրը խաղացել են, շորերը հանել, հետո կռվել
են ու Սաթիկ մորքուրը կոշիկով Սաքոյին ծեծել է, որ շալվարը հագնի, ու ինքն էլ հագնվեց:
Ու Սաթիկ մորքուրից ինքն էլ է վախենում ու մոտը չի հանվի:
Առանց
թույլտվության մտավ Սաթիկի մոտ: Կատաղած էր ու սպասում էր, որ Սաթիկը կասի՝ «գնա, դրան
ծեծիր, իմ ասպետ»,- Ես գիտեմ, որ… էդ… Սաքոն ա եղել ու իրան լավ չի՜ պահել:
Սաթիկը շփոթվեց, հայացքը փախցրեց: Իրո՜ք, խելացի երեխա է, բայց հիմա դա պետք
չէր: Ի՞նչ պատմի անչապահաս պատանուն, երբ ինքն է խորշում եղածը հիշելուց ու փորձում
ջնջել ուղեցից, ինչպես բաղնիքում մաքրվում էր կեղտից:
Սեդան,
չնայած հեռու էր, անմիջապես հայտնվեց սենյակում ու ցածրաձայն, որ Վահագը չլսի, բարկացավ,-
Ի՜նչ անպետք երեխա ես: Հազա՜ր անգամ ասեցինք՝ չի՜ կարելի: Զանգե՞մ՝ հորդ ասեմ: Գնա
ձեր տու՜ն, խանգարում ես բոլորիս:
Սաթիկը նեղվեց: Չէր ուզում խոսել, բայց՝ պետք
էր: Ձայնը խուլ էր ու կարծես բառերը, մինչև ասվելը, շոգեխաշվում էին իր շիկացած նյարդակծիկի
խառնարանում,- Սեդա տատիկ… ես եմ կանչել …ինքը հոյակապ .. պատանի է ու մնալու է…: Տիգրանը
գիտի…. կասեմ… Խնդրում եմ, մեզ մենակ թողեք:
Սեդան դուրս գնաց բարձրաձայն դժգոհելով, որ իր տանն իրեն սենյակից դուրս են հանում:
Հետո, երբ առանձացավ, հիշեց, որ տունն արդեն իրենը
չի, ու ինքն էլ խելքը թռցրած պառավ է, որ այդքան հեշտ իր տունը տվեց մեկին, որ երկրորդ
անգամ արդեն իր տեղն է ցույց տալիս:
Գնաց,
երեխայի հետ զբաղվեց, հետը լացեց, հանգստացավ, սպասելով գլխի հաջորդ գալիքին ու մտածելով,
թե ինչպես կարելի է տան թղթերը վերաձևակերպել, փրկել իրեն ու իր երեխային:
Հովսեփը հուզվեց, բայց փորձեց չլացել,-Սաթիկ
քուրիկ, գիտեմ, թե ինչ է եղել, ինձ էլ ների՜ր: Ես է՜լ,- թույլ հեկեկաց, լացեց,- լա՜վ
չեմ պահել, ուշացել եմ: Ների՜ր, էլ չի՜ լինի:
Սաթիկը նշանով մոտ կանչեց Հովսեփին, փորձեց
շոյել, չկարողացավ:
Դժվարությամբ էր խոսում, - Ինչ որ գիտես, իմ ու… քո համար է: Խելացի
կլինենք,… ու ոչ ո՜ք չի կարող մեզ նեղացնել: …Վահագը լարվա՜ծ է, ….գործերը խառն են:
Շա՜տ ուժեղ է, կսպանի այդ …. անասունին: Նա իմ ընտանիքն է, … իմ կյանքը: Եղա՞վ, իմ
… ասպե՜տ:
-Հա, բայց ո՞վ կարգելի, որ վաղն էլ չգա: Սեդայի
ասած չասածը՝ հեչ: Այ, եթե Վահագ ապերը տանը մնար, մինչև իմ գալը,- Հովսեփը որոշ չափով
հանգստացավ:
Սաթիկի տեսքը շատ խեղճացած ու հուսահատեցնող էր, բայց ինքը վստահ էր խոսում:
- Գնա՜, իմ տղա, ու Վահագին կանչիր: Թող ինքը
որոշի: Դու մի՜ նեղվիր, մի մտահոգվիր:
-Էդ … Սեդան չի թողնի:
-Շա՜տ բան կանի: Տունն է իրենը, ոչ թե՝ մեր
իրավունքները: Կանչի՜ր, տղաս:
Վահագի մոտ Սաթիկը լացեց, թեթևացավ: Խնդրեց
իրեն չմոտենալ, քանի որ մոտը քոր է առաջացել, ու ինչ որ տհաճ քսուկով են մարմինը պատել:
Կարող է վարակիչ լինել: Ներողություն խնդրեց անիմաստ տեղը խնդիր ստեղծելու համար ու
առաջադրանք տվեց մտածել վաղվա իր անվտանգության մասին:
Վահագը ցանկացավ կապ ստեղծել, չկարողացավ,-«Եթե
պարզապես ընկել ես, ի՞նչ անվտանգություն ես խնդրում: Ումի՞ց, ծառի՞ց»։ Այսինքն՝ այսօր
այն վտանգվե՞լ է: Ասա, եթե բան կա, ասա, խնդրու՜մ եմ: Ո՞վ, ի՞նչ:
-Ո՜չ, ոչ, ո՜ք չի եկել: Ինձ հուզվել բացարձակապես
չի կարելի, գոնե՜ վաղը: Գիտես, թե ումից եմ
խուսափում, ու՝ ինչու: Խնդրու՜մ եմ: Օգնիր ինձ, որ մեջս ուժ գտնեմ հաղթահարելու այս
հիմար վիճակը:
-Եղա՜վ, սիրելիս: Դու էլ ինձ օգնիր, շու՜տ լավացիր:
Կարոտե՜լ եմ զրնգուն ծիծաղիդ, Դավիթիկիս արև: Առավոտյան ժամուկես շատ կարևոր գործ ունեմ,
բայց եթե ռեալ վտանգ կա՝ չեմ գնա: Եթե եղածը միայն քո պատմածն է՝ գնամ, գամ, հա՞:
Երեխային
հիշելը երկուսին էլ հուզեց: Թույլ համուրվեցին: Սաթիկն անկախ իրենից խորշեց ու դրանից
վատացավ: Մարմնի քորը վերսկսվեց ու ցանն իրեն զգացնել տվեց: Վահագին չասեց: Օրգանիզմը
մերժում էր ցանկացած մարմնական հպում ու շփում: Իրոք, անկախ իրենից հիշեց կեղտոտ դրվագներ
Սարգսի պատճառած մղձավանջից:
Վահագը
դուրս գնաց սենյակից, զանգեց Նելլիին:
Խնդրեց, որ վաղը Հովսեփին ազատի դասերից: Պատճառը
շատ է հարգելի,- «Սաթիկն իրեն լավ չի զգում, ու պետք է անպայման կողքին վստահելի մարդ
լինի: Այդ մի օրը միայն: Սեդա տատին հաճախ է երեխայով զբաղվում ու հաճախ անտեսում Սաթիկին»:
Նելլին տխրեց Սաթիկի համար, ասեց, որ վաղը շատ
կարևոր ստուգողական ունեն, որի հաղթողը մասնակցելու է մարզային, իսկ հետո՝ հանրապետական
մրցույթին, ու որ Հովսեփը հաղթողի ռեալ թեկնածու է, ու դրանից անմիջապես հետո Հովսեփը
կներկայանա Սաթիկին, իսկ ինքը՝ դասերից հետո:
Վահագը
շնորհակալություն հայտնեց, դառնացած մտածելով, որ Նելլիին ավելի շատ մտահոգում է իր
աշխատանքի արդյունքը ցուցադրելը, դրա համար պարգևատրվելը, քան թե՝ ընկերուհու առողջությունը:
Նաև նեղվեց, զգալով, որ Սեդան ողջ զրույցի ընթացքում ինչ որ գործի պատրվակով նորից
իր շուրջն էր պտտվում,-«Լավ կին չե՜ս դու, Սեդա տատի՜կ»:
Սաթիկին զեկուցեց Նելլիի հետ բանակցությունների
արդյունքների մասին ու հետը հուզվեց, երբ նա ուրախությունից արտասվեց լսածի համար:
Չհամբուրեց, քանի որ, Սաթիկը, չգիտես ինչու, խուսափում էր, ու ճշտելով նրա ցանկությունները, դուրս գնաց: Սաթիկը
խնդրեց զանգել Մանանին, որևէ տրամաբանական բացատրություն մոգոնել, թե ինչու չի զանգում:
Ուրիշ ոչինչ չի ուզում: Թող վարագույրները վրա
բերի ու իրեն մենակ թողնի:
19
Սեդայի զանգից հետո այդ ամբողջ թոհուբոհից միակ
գոհ մնացած մարդը Սարգիսն էր: Եթե Սեդան ասեց, որ ինքը որոշ ժամանակով էլ չերևա իր
տան կողմերը, նշանակում է, որ Վահագը չգիտի եղածի մասին: Թե չէ կասեր՝ գյուղից անհետացիր:
Անկողինը այգի էր տարել, որ եթե Վահագը կամ Տիգրանը գային իրեն ծեծելու՝ Գայանեն ասեր,
որ չգիտի, թե որտեղ է: Այգուց անկողինը տուն տեղափոխեց ու իրեն թույլ տվեց Սաթիկի հետ
ստացած հաճույքը վերապրել, իրեն հայհոյելով նրա մարմնի վրա կծածի հետքեր թողելու համար,-«Է՜շ
եմ, է է՜շ: Թե ինձ պե՞տք էր կծել, ծծելը, թքի ու ատամների հետքեր թողնելը: Թե Վահագը
չիմանա, էլի կարող ա՝ ների ու մի երկու անգամ քսմսվի հետս: Հիմա խեղճ Սաթիկս ի՞նչ ասի,
որ էն ապուշը հավատա: Ո՜նց էր խելոք ասածներս անում: Էս մեկն անցնի, ավելի զգույշ կըլնենք,
Սաթիկ ջա՜ն: Քաղցր քած ես, չե՜մ դիմանում»:
Հաճախակի առանձնանում էր, հիշում իր ու Սաթիկի
հանդիպումը Սեդայի տան միջանցքում ու հուզվում,-«Ի՜նչ սիրուն էր սիրում սիրուն Սաթիկը»:
(շարունակելի)