Литературный портал

Автор поста

Թող հպարտությունդ

Թող հպարտությունդ,
Արի վերջացնենք այս հիմար խաղը,
Մեղք է մեր սերը,

Մեր ցանկությունը մեզ լքում է
Դեմքով դեպի մեզ,,
Իր հետ տանելով մեր ապագան։
Քո նիհիլիզմը կապկպել է ինձ,
Քո սառնությունից սառել եմ, ոառել։
եկ, միացում տուր քեզնից դեպի ինձ,
Որ վերագտնենք մեզ։
Գերագույն լարմամբ համարձակությունս
Ինձ հանում է վեր,
Բերում է քեզ մոտ,
Որ ցած գլորես,
Ու հետո՝ նույնը։
Սիզիֆ եմ դառել
Ու Սիզիֆի քար։
Մի դանդաղիր, եկ,
Սոված եմ, հոգնած, ծեծված, ջարդված։
Սոված եմ քեզնով,
Հոգնած՝ սպասելուց,
Ծեծված եմ, ջարդված
Իմ խեխճուկրակ բախտի
Կշտամբանքներից։
Մի դանդաղիր, եկ,
Հարսանիքիս հասիր
Создано 05.05.19 12:09
© Все права защищены
84
Безымянный 18:08 17.09.24
!!!