- Փորձեմ,-
Գայանեն մահաճակալի տակ բերանը մոտեցնում է փողրակի ծայրին ու թույլ ձայնով արտաբերում,-
Այստեղ ե՜մ։
Տաթևը լարված նայում է սեղանակիցներին,- Ո՞վ էր։
Լևոնը նորից նստում է, աչքերը շփում,- Ինչը՞։ Ձե՞ն ես լսել։ Արամն էլ է լարված,- Լսեցի, բայց թվաց՝ դրսից էր։
Տաթևը շփոթված է ու վախեցած,- Ո՞վ է։
Գայանեն խոսում է փողրակի մեջ ու շշուկով,- Պապ՜դ։ Տաթևը կանգնում է, նայում շուրջը,-Այս տանը ոգի կա։ Ի՜նչ հետաքրքիր է, գռգռի՜չ։ Արամ, պապդ կա՞։
Լևոնը Տաթևից գաղտնի մի ըմպանակ էլ է վայելում,- Ինչի՞ց իմացար։
Տաթևը բացում է մուտքի դուռը, զննում բակի տարածքը,- Չլսեցի՞ք, ասեց՝ պապդ եմ։
Արամը ծիծաղում է,- Էլ չխմե՜ս։
Տաթև,- Վայ, հորս արև։ Պա՜րզ լսեցի։
Արամը լարվում է,- Ոնց որ՝ ննջարանի կողմից էր։
Լևոնը նայում է շշերին,- Իսկ իմ կարծիքով՝ մուտքի կողմից, այսինքն՝ դրսից, մեկ էլ՝ բաղնիքից։
Շողերը նայում է առաստաղին,- Ես այնտեղից լսեցի ինչ որ շշուկ։
Նվերը գնում է խոհանոց, դարակներ բացում, փակում,- Ես՝ խոհանոցից, դեռ զրնգոց էլ եկավ,- խոհանոցում շշնջում,- Ապուշ, ախր ինչու՞։
Բոլորը վեր են կենում, պտտվում, փնտրում տան բոլոր անկյուններում։
Ննջարանը Լևոնն է զննում։ Նայում է պահարանի մեջ, հագուստի տակից գարեջրի շիշ հանում, բացում, խմում,- Ախ, սիրտս հովացավ,- սենյակից դուրս է գնում,- Գժվե՞լ եք, երեխեք։ Ոգին, եթե կա էլ, անտեսանելի է։ Ի՞նչ եք գտնելու։ Արամը փորձում է ժպտալ, բայց միայն լարված դեմքն է ծամածռում,- Հետքեր, նշաններ։ Չգիտե՜մ։
Լևոնը մոտենում է սեղանին,- Հոգնեցի՜։ Մի գժվեք, նստեք։ Ոգիներն անվնաս են։ Մանավանդ՝ Արամի պապը,- նայում է աղջիկների կողմը, իր հյութի բաժակի մեջ օղի լցնում,- Շեքսպիր, Համլետ։ Ասելու է՝ տղաս, հարևանը բերքս տարավ, կերավ։ Փողը կստանաս, ինձ կասես։
Արամը հոգոց հանելով ևս մոտենում է սեղանին,- Հիշում եմ, բողոքում էր, որ շինանյութ են գողանում։ Երևի ճշտել է, անունն է հայտնում։
8
Գայանեն մտմտում է,- Բա հետո՞։- Շշնջում է փողրակի մեջ,- Է՜հ։
Տաթևը լարվում է,- Էս անգամ էլ չլսեցի՞ք։
Շողերը նայում է Տաթևին,- Ինչ որ անորոշ ձայն էր, չէ՞։ Բայց որտեղի՞ց է գալիս,
Տաթևն ուսերն է թոթվում,- Կարծես թե՝ բոլոր կողմերից։ Արամը նայում է շուրջը, բարձրաձայնում,- Եթե պապիիս ոգին ես, մոտեցիր, խոսենք։ Արի, չենք վախենում։
Բոլորը նայում են դռան կողմը։ Նույն պահին սենյակի դռան վարագույրը թույլ շարժվում է։
Տաթևը ճչում է, կպչում Շողերին,- Տեսա՞ք: Վա՜յ, չե՜մ կարող, կգժվեմ։
Շողերը նայում է դռան կողմ, հայացքը փախցնում,- Մինչև հիմա չէի հավատում։
Արամը գերլարված է,- Լռիր, լռություն։
Բոլորը նայում են դռան կողմը։ Նվերը վեր է կենում իր աթոռից, դիմում երևակայական մեկին,- Նստեք, խնդրեմ։ Այժմ արդեն բոլորի հայացքները ուղղվում են Նվերի առաջարկած աթոռին։
Տաթևը Շողերին կպած մեկ նայում է աթոռին, մեկ հայացքը թաքցնում,- Ես զգացի, նստեց։ Օդը մի տեսակ ոչ էնպես շարժվեց, անձեռնոցիկը խաղաց։
Արամը բարկանում է,- Սուս, էլի։
Տաթևը նայում է աթոռի կողմը,- Սու…..ու … ուուրճ բերե՞մ։ Լռություն է։
Դռան վարագույրը նորից խաղում է։
Արամը հեգնում է,- Նեղացավ, գնաց։
Լևոնը խմում է իր հյութի բաժակից,- Կարծեց, թե ձեռ ենք առնում։ Իրենք սուրճ չեն խմում, բույրով են հագենում։ Տաթևը բողոքում է,- Բա ասեիք։ Հո չէի՞ ասելու, ինչի՞ բուրմունք, սուրճի՞, թե՞ թեյի։
Գայանեն փոխված ձայնով թույլ շշնջում է փողրակի մեջ,- Հավաքվել եք։
Լևոնը նայում է Տաթևին,- Ինչ որ բան ասե՞ց։
Տաթևը վախեցած է,- Ո՜նց հասկացա, միայն ես եմ լսում։ Հարցրեց, թե ի՞նչ հավաք է։-նայում է առաստաղին,- Լևոնի ծնունդն է, պապ։ Թոռիդ՝ Արամի մոտ ընկերն է։
Գայանե,- Չկա ծնունդ։
Տաթևը ճչում է, բռնվում Շողերից,- Վա՜յ, պապ, ո՞նց իմացար։ ճիշտ ո՜ր։ Երեխեք, ես դողու՜մ եմ։ Սա արդեն լուրջ է։ Ասեց՝ ծնունդը չի։
Շողերը խեթում է,- Իսկ ասում էիր՝ չգիտեմ։ Երեխեք, սա արդեն լու՜րջ է, դողալու:
Տաթևը խաչակնքում է,- Բա հո պապին չե՞մ հակաճառելու։ Բա մեծերի հարգանքը՞։
Շողերը դիմում է Լևոնին,- Լյով, ճիշտն ասա։ Դրությունը լարված է, բարդ։
Լևոնն ըմպում է հյութի բաժակից, քրտինքը սրբում,- Երեխեք, բայց ինքն ի՞նչ գիտի։
Արամ,- Պապուդ հետ էն աշխարհում նշել են, նարդի խաղացել։
Գայանե,- Խորոված… խեղճեր…. Նազենի….
Լևոնն աղաչական նայում է Տաթևին, -Հը՞, ասա՜։
Տաթևը կենտրոնանում է,- Ասում է՝ ուտելիք տարեք խեղճերին։ Նազենիին կամ էլ նա կասի,- նկատում է, որ Լևոնը փորձում է իր բաժակը օղի լցնել։ - Լյով, մի օգտվիր առիթից, հա՞։ Պապի ջան, էս Լյովը շատ է խմում։ Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։
Գայանեն շշնջում է փողրակի մեջ,- Թույն: Խեղճ ընտանիք,- դուրս է գալիս մահճակալի տակից, - Հաստատ կգան անհավատները,- պատուհանից դուրս է գնում, փեղկը վրա բերում։
Լևոնը թաքուն լրացնում է իր բաժակը -Ի՞նչ ասեց, Տաթո,- Հո չի՞ կռվացնում։
Տաթևը ժպտում է,- Ամուսնացիր, լրջանա։ Ապրես, պապ: Համաձայն ենք: Լևոնը նայում է առաստաղին, -Մերսի, պապ։ Ես էլ եմ այսպես մտածում։
Արամը շրջում է գրքերի պահարանի մոտ,- Ոգիները գրքերին մոտ են կենում։
Լյովը հոգոցով նայում է օղու շշին,-Նեղված է, որ սիրուհին չկա: Կարոտել է:
Տաթև,- Երեխեք, սա իրոք լուրջ է։ Պապին հատուկ միսիայով է եկել։ Կտրուկ պահանջեց գնալ տատի մոտ, բոլորովս։
Արամը բացում է խորդանոցի դուռը,- Հիմնավորված կասկածներս փարատեմ, նոր,- ննջարաններում ստուգում է մահճակալների տակ, պահարանների մեջ, այնուհետև ստուգում բաղնիքն ու մնացած անկյունները, մոտենում մուտքի դռանը,- Չեմ հասկանում, չեմ հավատում։ Դուք մի երկու բան պատրաստեք, կզանգեմ։- դուռը բացում է, որ դուրս գնա։
Շողերը դիմում է Արամին,- Բայց ի՞նչ վերցնենք։ Մի բան ասա։
Արամը ներվային ժեստ է անում,- Չգիտե՜մ։ Ուզու՞մ ես, որ գոռամ։ Ի՜նչ էինք ուզում, ի՜նչ ստացվեց,- դուրս է գնում։
9
Մինչ աղջիկները ուտելիք են հավաքում, Նվերը մտնում է ննջասենյակ, դուռը ծածկում,- Ու՞ր ես, գիժ։
Գայանեն պատուհանից ներս է մտնում, Նվերին լռելու նշան անում, մտնում մահճակալի տակ,- Սովա՜ծ եմ, ծարա՜վ։
-Զահրումա՜ր ես։ Հիմա բոլորով տեղ ենք գնում։ Մի բան վերցրու, ուտելով գնա կորիր։
-Չե՜մ կարող։ Մինչև վրեժս չլուծեմ, գնացողը չեմ։
-Ի՞նչ վրեժ։ Հազար դրամի համար ապուշացե՞լ ես։ Թքիր, հեռացիր։
- Իսկ դու ի՞նչ պատմութան մեջ ես ընկել։
- Ի՞նչ։
- Ի՞նչ ես պարտք սրանց։ Որոշել են բաց չթողնել, մինչև փողը չպոկեն։ Հարյուր հազար։ Էն օրը հինգ հազար ուզեցի, լաց եղար,- ձայնը խեղճանում է,- Քեզ ո՞նց մենակ թողնե՞մ, կուտեն՝ ախր։
- Ինչի ես տապակած հա՞վ եմ, որ ինձ ուտեն։
- Համարյա։ Տապակելն էլ սրանց խղճով խնդիր չի: Բա ո՞նց եղավ, որ եկար օգնելու ու հարյուր հազար պարտք մնացիր։ - Քեզ ի՞նչ։ Ուզում ես կեսը դու՞ տաս։
- Ուզում եմ իմանալ՝ հերիք չի՞ զիջես։ Չե՞ս կարող կռվել, պայքարել։
- Կարող եմ, բայց այս կետում՝ չէ։ Մի խաղա, վերջ։
-Գնա, հա՜։ Շուտ հեռացեք, զուգարան եմ ուզում։
- Կգնաս։ Ես քեզ սնունդ ու գիշերանոթ բերող չեմ։ Աղջիկների դեմ ի՞նչ ունես։
-Օհօ՜, հրապուրվե՞լ ես։ Որո՞վ: Էն մեկն իսկը քո խելքին է:
- Պարտադիր չի ամեն նորմալ աղջկանով հրապուրվել։ -Լա՜վ էլ հրապուրվել էիր էն լպստրուկով։ Անունն ի՞նչ էր։ Հա՜, Նելլի՜։
- Էդպիսի բան չի եղել։
- Իհարկե՜։ Իրեն պաղպաղակ էիր բերում, ինձ էլ՝ անտեսում։ - Ինքդ հրաժարվեցիր, գի՜ժ։
-Լա՜վ արեցի։ Ինչու՞ առաջինն իրեն առաջարկեցիր։
- Չե՞ս զգում, որ խանդելու ժամանակն ու տեղը չի։
- Ու՞մ խանդեմ, քե՞զ։ Դու դրան արժանի չե՜ս։
Նվերը մոտեցող ոտնաձայներ է լսում, պահարանի դուռը բացում, հեռախոսը պահում ականջին։
Տաթևը դուռը բացում է,- Նվե՞ր,- Նվերը նրան ձեռքով է անում ու հեռախոսով լսելու ձև տալիս,- ես էլ կարծեցի՝ պապի հետ ես խոսում։ Հինգ րոպեից գնում ենք,-հեռանում է, դուռը ծածկում։
- Բան եմ մտածել։ Հեռախոսդ թող, նոր գնա։
-Գժվե՞լ ես։ Բա որ բռնվես, կդառնամ հանցակից։
- Արդեն։ Չասեցիր իմ մասին, չէ՞։ Թող, լավ բան եմ մտածել։ Թե չէ՝ կգամ, կմիանամ ձեր քեֆին ու եզրափակիչ ավերիչ ելույթ կունենամ։ Ինձ գիտես:
Նվերը հեռախոսը թողնում է մահճակալի տակ,- Անբուժելի գի՜ժ։ Անելիքս էլ չգիտեմ։ Եթե չգնաս, քեզ մեղադրիր։ Մի կես ժամից գնալու եմ,- սենյակից դուրս է գնում։
10
Արամը մոտենում է Նազենիի տանը։ Նազենին բակում նստած է։ - Նորից բարև, տատ։
-Բարև Վազգեն…ի թոռ ջան։ Անունդ…
-Արամ է անունս, տատ։ Էս կողմերում խեղճ ընտանիք կա՞։ -Ո՞վ ասեց։ Էն բարի աղջիկը՞։
Արամը հանկարծակիի եկավ, բայց պատասխանը գիտեր,- Էդ ո՞վ ա։
-էն, որ ձեր տնից եկավ մոտս, ժենգալով հաց ուներ։ Տարավ, բաժանեց Անահիտիս երեխեքին ու գնաց ընկերոջը փրկելու։ Անունը Գայանե է։
-Հացը բաժանել է՞: Անահիտը… Իրար գիտե՞ն։
-Չէ, ինձ բերեց, գնացինք իրենց տուն։
-Լրի՞վ բաժանեց։ Կեպիով, հեծանիվով աղջիկը՞։ Իսկ ծաղիկները՞։
- Հա, տղա ջան, ոնց ասել էիր։ Իրեն ոչինչ չվերցրեց: Ծաղիկներն էլ մի փունջն ինձ, մյուսը՝ Անոյին։ Շա՜տ ապրես։ Ինչ՞ն է սխալ արել, տղաս։
-Չգիտեմ, էսօր բան չեմ հասկանում։ Անահիտն էստե՞ղ, խեղճացա՞ծ։ Իսկ ո՞ր կողմ գնաց, էդ փրկիչը բարի։ Ընկերն ո՞վ էր, որտե՞ղ է։ Լրի՜վ գժվեցի։ Կարող ա՞ Նվերն է։ Չէ՜, Նվերին հո չե՞նք խորովում, որ փրկի։
- Ո՞նց։ Դու իրենից տեղյակ չե՞ս։
- Ոչ, ինչու՞ պետք է լինեմ։
- Դե որովհետև… ինձ թվաց, դու ես ուղարկել հացը, ուզում էի քեզ…
- Դե, դա կարևոր չի, տատ։ էդ ընտանիքում քանի՞ հոգի են, ովքե՞ր են։
- Անոս ու երկու փոքր երեխա։ Ինչ կա՞։
- Էնպե՜ս։ Իսկ ամուսինը՞։
-Չկա՜ ամուսինը, տղա ջա՜ն։
-Հիմա ուտելիք կբերեն ու կգնանք նրանց հյուր,-հեռախոսի վրա համար է հավաքում,- Շողեր ջան, մայրն ու երկու երեխա... Հա, իհարկե... միրգ, հյութ։
- Հա՜, Վազգեն ջան։ Ինքն էլ ասեց, որ կխնդրի, որ բերեք։ - Ո՞վ,-Արամը հասկացավ, որ իր բոլոր հարցերի լուծումը մոտերքում է, ու ինքն այն համարյա տեսնում է, բայց ուղեղի դողն է խանգարում ընկալել ու ճանաչել այն:
Ինչ որ հոսանք է իրեն քշում։ Իրեն չեն վիրավորում, բայց իր հետ խաղում են իրենց կանոններով։ Այդ հանդուգն աղջիկն ինչ որ միջնորդավորված ձևով իրեն ուղղորդում է։ Ինքն էլ ենթարկվում է չգիտի ում ու կատաղում։ Բայց ախ՜ր...
- Էդ բարի աղջիկը, ձեր տանից։ Ասեց՝ կխնդրեմ, կանեն։ Ի՜նչ լավ ջահելներ եք։ Դու, ինքը:
Արամը զգաց, որ քրտնեց,- Փաստացի խնդրեց: Տատ, բայց էնտեղ էդ աղջկան չհիշես։
-Հա, իհարկե՜։ Կարևորը, որ երեխեքիս նայում ես։ -Անահիտը՜ …. Քո ինչ՞ն են։
-Հարևանները։ Կապված ենք, տղաս։ Դու էլ պապուդ նման բարի ես։
-Իրեն լավ գիտե՞ս, տատ։
-Դե ոնց ասեմ, իրենը մի տեսակ ուրիշ էր, համով։ Մի անգամ ապրանք վերցրեց փողոցային առևտրական կնոջից, հետո հասկացավ, որ փողը մոտը չի, հարևաններն էլ չկան։ Տանից այպիսի ապրանք տվեց, որ մի տաս անգամ թանկ կլիներ վերցրածից։ Կինը չվերցրեց, ասեց հետո։ Ամբողջ գիշեր չքնեց խեղճը։ Հետո փնտրեց, գտավ։
- Տատ, դու իր գիշերը չքնելուց էլ ես տեղյա՞կ։ Տես է՜, տատ։
- Է՜, տղա ջան, կյանքը շատ մեծ խառնակիչ ա, ուշ ենք ջոկում մեր լավն ու վատը։ Մի անգամ էլ ընկերն եկավ օգնելու։ Մի պահ ինքը հեռանում է, հարևանները ընկերոջը թղթախաղի մեջ են քաշում, պարտք սարքում գլխին։ Բերեց գումարը դրեց սեղանին, թե-«էլ իր հետ չխաղաք, տղերք»։ Հարևաններն ամաչեցին, ներողություն խնդրեցին։
Արամն ուշադիր նայում է Նազենիի աչքերին ու հայացքը փախցնում, -Տա՜տ, աչքիս դրանք դիտմամբ ես պատմում։ Էդ աղջիկ՞ն է։ Էս ի՜նչ եմ ասում, նա չգիտի էլ։ Էս սատանայական շղթայական համընկնումներից գժվում եմ, բայց լա՜վ արեցիր, որ պատմեցիր։ Մի օր կգամ պապիս մասին կզրուցենք։
-Արի, տղա ջա՜ն։ Անցյալի թելերը չեն կտրի։ Օգնում են նեղված պահին։ Ո՞վ է ասել՝ «Չնեղվես, թե նեղ օրվա ընկեր ունես»։
-Չգիտեմ, երևի՝ Տոլստոյը։
-Պապդ, տղա ջան։ Ընկերոջդ չնեղացնես, որ նեղ օրը կանչելու մարդ ունենաս։
Լևոնը, Նվերն ու աղջիկները մոտենում են Արամին ու Նազենիին, ձեռքներին տոպրակներ։ Նազենին խմբին առաջնորդում է Անահիտենց տուն, տան անդամի իրավունքով մտնում ներս։ Սենյակում փալասի վրա խաղում են Բաբկենն ու իր քույրիկը, իսկ Անահիտը կար է անում։ Անահիտը, տեսնելով հյուրերին, կանգնում է։
Պստիկ աղջնակն ընդառաջ է գնում,- Հայլի՞կ։
Բաբկենը քրոջ թևից քաշում է,-Չէ՜, քու՜ր։ Որ գա, ես հիշու՜մ եմ, կասեմ։
Բայց երեխան քարացել, ակնդետ նայում է հյուրերին։ Անահիտը շփոթվում է,- Չէ՜, բալես։ Հայրիկը կգա, աշխատանքի է։
-Քնեցի, զալթնեցի, էլի չեկա՜վ։
- Ինքը շա՜տ է աշխատում, կգա՜։
Նազենին հյուրերին նստել է առաջարկում ու դիմում Անահիտին,- Անո ջան, երեխեքը քեֆ են անում։ Ու ոնց որ ասեց ըըըըը…. Վազգենը, եկել են ձեզ տեսնելու։
Անահիտը շփոթվեց,- Բայց ինչի՞ համար։ Շնորհակալ եմ։ Էն բարի աղջիկ՞ն է ասել։ Ապրի ինքը:
Նազենին թույլ սեղմում է Անահիտի ձեռքը,- Ո՜նց Վազգենս է ուզել։ Դե՜, տեղավորիր։
Շողերը նայում է Արամին, դիմում Նազենիին, - Ի՞նչ բարի աղջիկ։ Գլուխս ցավեց:
Անահիտը բացատրում է Շողերին,- Մեզ ժենգալով հաց ու ծաղիկներ բերեց, ու ասեց, որ ձեզ կխնդրի, որ դուք էլ խորոված բերեք։
Շողերը շշմում է,- Ոնց որ կինո՜։ Հասկանում եմ, ու՝ չէ։ Աղջիկը, ոգին, նույն միտքը։
Լևոնն արդեն զրուցում է Բաբկենի հետ, դիտում նրա թղթերը,- Երեխեք, էս ի՜նչ խելացի երեխա է։
Շողերն ու Անահիտը մթերքն են տեղավորում, իսկ Տաթևը զբաղվում է աղջնակի հետ։
Բաբկենը մոտենում է Շողերին,- Խորոված բերե՞լ եք։ Չի՞ ասել էն լավ քուրիկը։
-Իհարկե, հիմա կուտես, բալիկ,- Շողերը նայում է Արամին, սա հայացքը փախցնում է։
Անահիտը խեղճ ժպտում է բացակայող հայացքով։ Կարծես թե եղածն իր հետ ու իր տանը չի կատարվում։
Նազենին, որպեսզի Անահիտին կանչի, դիմում է հյուրերին, - Գիտե՞ք՝ ի՜նչ խելացի երեխա է։ Նկարում է, գրում, կարդում: Դեռ դպրոց չի գնում։
Բաբկենը մի քանի մատիտանկար է բերում, պարզում Լևոնին,- Քուրիկը չի հասկանում, ճղում է։ Ես էլ պահում եմ։ Շողերը նայում է, հիանում,- Ես այսպես չեմ կարող։ Մայրիկը չի՞ օգնել։
Բաբկենը ծիծաղում է,- Ինքը կփչացնի՜։ Ո՞նց օգնի, նկարել չգիտի։
Նազենին ջերմորեն միջամտքւմ է,- Գնալու է առաջին դասարան, հագուս,,, գերազանցիկ է լինու տղաս….
Արամը շոյում է երեխային,- Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, նկարիչ ջան։
Բակենը վստահ ձայնով ծանոթ տեքստ է ասում,- Որտեղ որ շա՜տ փող են աշխատում։ Խեղճ ապրելը վա՜տ բան է։ Մամաս մե՜ղք է։
Անահիտը թեքվում է, աչքերը սրբում։ Լռություն է տիրում։ Ոչ ոք ասելիք չուներ։
Նազենին հույսով նայեց հյուրերին,- Էդ դպրոցի բաժնում ծանոթ չունե՞ք։ Անոյին ժամ չեն տալիս, ձգձգում են։ Կամ մարդ է պետք, կամ՝ փող։
Անահիտը, երևի խեղճության իր կերպարից նեղվելով, խոսեց աղոթելու նման,- Խոստացել են, առայժմ՝ կես դրույք։ Լավ կլինի….
-Դուք բուհ եք ավարտե՞լ,- զարմացավ Տաթևը։
Անահիտն ուզում էր խոսել, բայց Արամը նեղվեց- Ինչի՞ց զարմացար։
Տաթևն արդարացավ,- Ես ոչ այդ իմաստով։ Այլ որ՝ բա ինչու՞ է այս վիճակին։
Անահիտը դառը ժպտաց,- Երկա՜ր ու տխուր պատմություն է։
Շողերը մոտեցավ սառնարանին,- Էս չի՞ աշխատում։ Անահիտ,- Գումար չկա, որ վերանորոգեմ
Նազենին հոգոց հանեց,- Ոչ լվացքի մեքենա, ոչ՝ սառնարան։ Նվերը մոտենում է սառնարանին, զննում, դիմում Անահիտին,- Եթե դեմ չեք, հետո կգամ ու կփորձեմ նորոգել։ Ինքս մասնագետ եմ։ Աշխատանքի համար գումար չեմ վերցնի։
Անահիտը մի պահ ժպտաց, հետո վախեցած ու զննող հայացքով նայեց Նվերին,- Բայց ես մենա՜կ եմ։ Ե՞րբ, ինչպե՞ս վճարեմ։ Չէ՜, թող մնա։
Լևոնն այդ ընթացքում ուշադիր զննում էր Անահիտին, նրա շարժուձևը, արձագանքը։
Անահիտը դեռ մտմտում էր Նվերի գայթակղիչ առաջարկի մասին,- Չե՜մ կարող պարտքի տակ մնալ։ Տգեղ է… վտանգ…. է՜։
Լևոնը դիմում է Անահիտին, նայելով աչքերի մեջ,- Ինքն ինձ փող է պարտք։ Եթե նորոգի, պարտքը կմարվի։ Դա կլինի մեր նվերը Ձեզ։- նայում է Նվերին, ու շտապ հայացքը փախցնում,-Կգնես նաև պահեստամասերն ու ինձ կզեկուցես։ Եղա՞վ։
Անահիտը նայում է Լևոնին, կծկվում,- Ի՜նչ տարբերություն՝ թե ու՞մ։ Պարտքը պարտք է։
Արամը դիմում է Անահիտին, Լևոնին նայելով,- Պարտք չի լինի։ Ընկերներով կհավաքենք։ Նվեր՝ երեխաներին։ Գումարը կտաք հետո, եթե կունենաք։ Չեք ունենա, չմտածեք։
Նվերը զննում է սառնարանը,-Գումարը՝ ոչինչ։ Ինչ վերցնենք՝ բարեկամ ենք,- նկատում է պատերին թույլ ամրացված հոսանքի լարերը,- Ախր վտանգավո՜ր է։ Անահիտն ավելի է կծկվում, փակվում իր աշխարում,- Գոնե՜ լույս ունենք։ Մինչև մի դուռ կբացվի։
Նվերն ուսերն է թոթվում,- Կանեմ, բայց միայն ուշ ժամերին։ Եթե դեմ չեք… -Ուշ, ինչքա՞ն,- Անահիտի ակամա ճիչից բոլորը հասկացան, թե ինչն է նրա երկմտանքի պատճառը։ Նազենին փորձում է հարթեցնել անհարմար իրավիճակը,- Արի՜, տղա ջան։ Ես էլ կգամ։ Ինքը նեղվում է։ Կհաշվենք, որ ինձ ես արել լավությունը։
Տաթևը վերցնում, զննում է Բաբկենի թղթերը, հիանում,- Ի՜նչ խելացի երեխա ես։ Բաբկենը զարմանում է,- Իսկ էլ ի՞նչ երեխա է լինում։
Տաթևը մտածում է,- Դե, որ մայրիկներին չեն լսում։
Շողերը նայում է ժամացույցին,- Իմ տուն գնալու ժամն է։ Մենք գնանք։ Շա՜տ հաճելի ընտանիք եք։ Ցտեսություն,- շարժվում է դեպի ելքը։
Անահիտը կանգնում է,- Շնորհակալություն, ձեզ էլ հաջողություն։
Արամը վերջապես ասեց, ինչ որ ամբողջ ժամանակ ուզում էր ասել,- Ես ձեր հարևանն եմ, Կորյունի տղան։ Եթե ինչ որ բան պետք լինի, կդիմեք։
Անահիտը ժպտաց,- Մեծացել եք։ Նո՜ր ճանաչեցի։ Ձեր ծնողները մեր ընտանիքի բարեկամներն են։
Արամը, չգիտես ինչու, ուրախացավ, առույգացավ- Այո՞։ Հաճելի է լսելը։
Անահիտի դեմքին ևս զվարթություն հայտնվեց,- Ձեր հայրն ու մայրն ամառանոց գալիս հանդիպում են, հետաքրքրվու՜մ։
Շողերն ինչ որ բանից նեղված էր,- Ու՜շ է, գնանք։ Ես տուն պետք է գնամ։
Խումբն Անահիտի տանից լուռ շարժվում է դեպի ամառանոց։ Ամբողջ ընթացքում ոչ ոք ոչինչ չի խոսում։ Իրականում Արամը հիշեց Անահիտին։ Ավելին՝ նա եղել է իր պատանեկան տարիների ակնածանքի օբյեկտը։ Անահիտն ապրում էր ամուսնու հետ և երբ ինքը ծնողների հետ այցելում էր պապիկին, երբեմն տեսնում էր նրան։ Ու մի օր հասկացավ, որ գնում է պապի մոտ հենց Անահիտին տեսնելու համար։ Ինքը-պատանյակը հիանում էր նրա անբռնազբոսիկ պահվածքով, արտաքինով, միմիկայով, խոսելու կուլտուրայով։ Անահիտը խոսքի մեջ անծանոթ բառեր էր օգտագործում ու բոլորը նրան հաճույքով լսում ու հասկանում էին։ Այդ բառերն ինքը հիշում է, քանի որ դրանց իմաստն իմանալու մարմաջը նրան ստիպեց ուսումը շարունակել բուհում։ Նույնիսկ ծնողներն էին զարմացել նրա ուսման մղումից։ Հետո նրանց ընտանիքն այդտեղից հեռացավ ու կապը կտրվեց։ Փաստորեն՝ վերադարձել են։ Երևի նաև սիրահարվել էր Անահիտի կերպարին։ Ամենուրեք՝ տրանսպորտում, ինստիտում, փողոցում իր Անահիտին էր փնտրում, նրա պես կենսախինդ, կատակասեր ու կատակը քնքուշ հմայքով հրամցնող, խելացի խոսքեր իմացող աղջիկ։ Շողերին էլ սիրահարվեց հենց Անահիտի հետ որոշակի նմանություն ունենալու պատճառով։
Խմբի գնալուց հետո Գայանեն դուրս է գալիս մահճակալի տակից, վազում զուգարան, - Խայտառակվում էի, հազի՜վ համոզեցի էդ ապուշներին։ Դուրս է գալիս, լվացվում, մոտենում մուտքի դռանը, ստուգում՝ կողպած չի։
Մոտենում է սեղանին, սկսում ուտելը,- Համով է։ Ուտելիքը չէ, իրենք թափելու բան են,- լցնում է մի բաժակ աղջիկների շշից, խմում,- էս գինի՞ էր։ Հարբելու եմ, գժվեմ։ Պարզ է, որ աղջիկներին հարբեցնեն։ Էհ, չեմ ուզում վերադառնալ իմ տեղը։ Հիմարություն է, բայց խաղալու եմ։ Իսկ սուրճ կխմեմ,- գնում է խոհանոց, սուրճ պատրաստում, վերադառնում, շրջում գրապահարանի մոտ, գիրք վերցնում, կարդում վերնագիրը,-«Մարդ մնացեք»։ Իսկն է,- գիրքը այնպիսի դիրքով է դնում դարակին, որ ցանկացած թույլ ցնցումից այն ընկնի։
Այնուհետև Նվերի հեռախոսն իր հեռախոսի հետ կապի մեջ եղած վիճակում թողնում է մահճակալի տակ՝ խողովակի մոտ, ծածկում լաթի կտորով նայում շուրջը,- Ինչ որ բան պակաս է։- Խոհանոցից ծաղկաման է բերում, դնում գրապահարանի վերևում՝ կիսով չափ եզրից դուրս։ Ծաղկամանի ներքևի մասում թելակույտ է տեղադրում և թելի մյուս ծայրը հատակի վրայով տանում խորդանոց։ Սեղանի եղած ուտելիքից բրդուճ է սարքում ու թաքնվում խորդանոցում,- Դե, եկեք, խաղանք ձեր խաղն իմ կանոններով։
11
Քիչ անց ներս են մտնում Արամը, Շողերն ու Նվերը։ Շողերը չի թաքցնում իր դժգոհությունը,- Ո՜նց այլասերեցիք օգնությունը։ Եթե ես ու Տաթոն չլինեինք, երևի հենց տեղում օգտակարության մրցույթ անցկացնեիք, ու այդ խեղճի աչքը խոթեիք, որ հետո ուզի չուզի՝ շնորհակալ լինի։ Հատկապես՝ Արամը։
Արամը շշմեց, կարծես թե հենց նոր իրեն գտավ այլ մոլորակի վրա,- Ե՞ս, ե՞րբ։
Նվերը խոսեց կարծես թե՝ միայն իր համար,- Ես անկեղծ էի։ Ինքը սխալ ընկալեց։
Արամը գլխով արեց Նվերի կողմը,- Աղավաղված ընկալման դեպքում ցանկացած առաջարկ ենթակա է կանխակալ մեկնաբանության։
Շողերը չզիջեց,- Իսկ միայնակ ու աղքատ կինն ի՞նչ մտածի, երբ ասում են՝ մենք կօգնենք, դու էլ պարտքը կփակես, ինչպես կարող ես։ Իսկ խեղճ կինն ի՞նչ է կարող՝ մերսում, թե դրա նման մի բան: Ու եթե ուրիշ ճար չունենա, ի՞նչ պիտի անի։
Ծիծաղելով ներս է մտնում Տաթևը, բայց մուտքի դուռը չի փակում Լևոնի համար,- Լյովն ուզում է երեխու շեֆությունը վերցնի, բայց ես ուրիշ բան եմ կասկածում։
Լևոնը ներս է մտնում ու անթաքույց աչքով է անում Արամին,- Հետաքրքիր աղջիկ էր: Ո՞նց կարող է երեխան տաղանդավոր լինել, իսկ մայրը՝ ոչ։
Շողերը բարկանում է,- Դա ի՞նչ կատակելու թեմա է։ Չի՜ կարելի։
Տաթևը նեղսրտում է,- Չի ուզում, թող չհամաձայնվի։ Դու էլ թեմա գտա՜ր նախատելու։
Նվերն այդ ընթացքում ջուր խմելու պատրվակով գնում է խոհանոց և չօգտագործող խրոցի մեջ փոքր սարք մտցնում։ Միջանցիկ քամին մուտքի դուռը շրխկոցով փակում է ու Գայանեի տեղադրված գիրքն ընկնում է գրապահարանի դարակից։
Տաթևը ճչում է, գիրքը վերցնում հատակից, նայում կազմին, հուզված փոխանցում Արամին, -Չե՜մ հավատում: Պապիդ օյիններն են։
Լևոնը նույնպես նայում է գրքի կազմին, հոգոց հանում,- Ի՜նչ խստաբարո պապիկ ունես։ Լավ է, որ մահ…. մեղա՜, մեղա՜։
Տաթևը նստում է բազմոցին,- Էս պապին ի՞նչ է ուզում մեզնից։ Էլ ո՞նց մարդ մնանք։ Գնացի՜նք, բարի գործ արեցի՜նք, եկանք ու խելոք մեր քեֆն ենք անում։ -նայում է սեղանին,- Բայց սեղանից օգտվել են: Մեր բալի լիկյորից էլ, Շող։
Շողերը նայում է գրքին, սեղանին, - Գլուխս սկսեց ցավել։ Ո՜նց էլ սիրտ ունես դատելու։
Արամը զննում է սեղանը, նայում Տաթևի աչքերին,- Լու՞րջ ես ասում։
Տաթև- Հա, սեղանի հարցում մանրախնդիր եմ զզվեցնելու չափ։ Կերդվեմ:
Լևոնը նայում է անորոշ կետի,- Հը՞, պապ, գոհ ես։
Գայանեն շշնջում է հեռախոսի մեջ,- Քեֆն իմն է…. Նազենի։ Շողերը նայում է շուրջը,- Էս ինչ էր։ Էլի՞։
Լևոն,- Ես էլ լսեցի՝ կարծես թե ։
Արամը գոռում է,- Չշարժվեք, չխոսեք։ Ամեն շշուկ ու շրշյուն արձանագրեք, - շտապում է ննջարաններ, նայում պահարաների մեջ, մահճակալների տակ,- Ձենը հաստատ էս կողմերից էր, ու ոչ ոք չկա։ Լավ, պապս ի՞նչ ասեց։ Տաթևն աչքերը փակում է,-Ասեց՝ քեֆն ինձ եք նվիրում ու… չեք հավատա։ Երեխեք, մենք գնանք, հա՞։
Շողերը կանգնում է,- Հա, Տաթ, երևի դու ճիշտ ես։ Սեղանն ի՞նչ անենք:
Արամը բարկանում է,- Ի՜նչ մի մորթեցիր։ Առանց էդ էլ գժված ամեն ինչի հավատում ենք։
Տաթևը կմկմում է,- Կանչենք տատին ու հետը պապիին նվիրված քեֆ... Հա, իմաստը՞։
Լևոնը սեղանից վերցնում է օղու շիշը,-Պապ, գժվել ես։ Ի՞նչ տատ, թող քեֆ անենք, էլի՜։ Աղքատի տու՜ն, պապիկի տոն, Նազիկ տատի՜կ։ Էլ բան ու գործ չունե՞նք։
Գայանեն թելը քաշում է։ Ծաղկամանն ընկնում է գրապահարանի վրայից, կոտրվում։ Թելը քաշում է իր մոտ՝ խորդանոց, հավաքում:
Տաթևն ու Շողերը ճչում են, կպչում իրար,- Հերի՜ք է, երեխեք, մենք գնանք։ Քեֆը դարձավ տելեկինեզի հնարքների սարսափ հավաք։
Տաթևը նայում է Լևոնին,- Դու բարկացրեցիր պապին քո խոսքերով ու շշով: Տեղը դիր:
Արամը վերցնում է ծաղկամանը, նայում շուրջը,- Մերոնց ի՞նչ եմ ասելու։ Հորս նվերն էր մորս: Է՜, պապ, տղուս անունը Վազգեն եմ դնելու ու տեղի անտեղի ծեծեմ։ Ո՞նց ապացուցեմ, որ ես չեմ արել։ Հորս մոտ վիզ կվերցնե՞ս։ Գայանե, - Չէ՜։
Լևոնն արագ դատարկում է իր ըմպանակը,- Դժվա՜ր թե։ Հաշվարկող դաստիարակ է։
Տաթևը հաստատում է,- Ասեց՝ չէ։ Ճարպիկն է, հա՜։
Արամը նայում է առաստաղին,- Լավ էլի, պա՜պ։ Գոնե վիզ առնեիր։
Լևոնն էլ է նայում առաստաղին,- Այ քեզ բա՜ն։ Ես գնալով լրջանում եմ։
Տաթևը կծկվում է,- Համբերությունս վերջացավ։ Տուն եմ ուզում։ Վախենու՜մ եմ։
Շողեր,- Իմ գնալու ժամանակն էլ է։
Արամը հավաքում է ծաղկամանի կտորները,- Գնալը փախչել է: Ես մնում եմ, որ պարզեմ: Ու կպարզեմ, զգում եմ։ Լևոնը փորձում է օղու շիշը վերցնել, բայց Տաթևն այն հեռացնում է,- Այ, եթե ծաղիկներն այն անշնորհքը չվերցներ, հիմա սեղանին կլինեին, ոչ թե հատակին։
Արամ,- Պապ, էլ ոչինչ չկոտրես, հա՞։ Հիմա կկանչենք քո Նազենիին։ Համբերիր, մեր նազենիներին հանգստացնենք, գնամ քո Նազենիի հետևից։
Շողերը նեղսրտում է,- Ի՞նչ ես ուզում դրանով ասել։ Չե՞ս կարծում, որ վիրավորեցիր։
Նվերը զարմանում է, դիմում Շողերին,-Ու՞մ, ձե՞զ, թե՞ տատիկին:
Տաթևը հեգնում է,-Օհո, Նվերն ակտիվանում է: Զգույշ եղեք: Շողերն ուզում է Նվերին պատասխանել, բայց միայն նրա կողմը խեղճ ժպտում է:
Արամը հավաքում է ծաղկամանի լտորները,- Երեխեք, կներեք։ Փորձեցի կատակել պապիս հետ, որ սիրտը փափկի, էլ բան չկոտրի:
Շողերը կանգնում է,- Բայց ինչու՞ մեր հեղինակության հաշվին։ Տուն եմ գնում։ Վատ եմ զգում, ու Արամի ու Նվերի տատի հետ քեֆ անելու ցանկություն չունեմ։
Տաթևն էլ է կանգնում,- Ես էլ գնամ։ Տատի հարգելը մի բան է, հետը քեֆ անելն՝ ուրիշ։
Արամը չգիտի անելիքը։ Ինքն է նեղանում,- Այդ քեֆը նվիրվելու է պապուս հիշատակին, ի միջի այլոց։ Ու հարգված անձ է եղել։ Սա՝ բողոքողների համար։
Շողեր,- Կներե՜ս, բայց ես դա նկատի չունեի։ Ու դրանից ոչինչ չի փոխվում։ Մենք գնանք, քանի դեռ լրիվ չենք գժվել, հիմար բաներ խոսել՝ Նվերին նեղացրել: Ձեզ էլ՝ անփորձանք ժամանց։
Տաթևը շշնջում է Շողերի ականջին,- Վախենամ՝ մենք գնաք, իրենք այն կնոջը կանչեն տատի հետ։ Ես վախենում եմ Լյովիս համար, գիտե՞ս։
Շողերը հանկարծակիի է գալիս,- Այո՞, չէի մտածել։ Իրոք, կարծես թե՝ մտահոգ էլ չեն։
Արամը մուտքի դռան մոտ է,- Դե լա՜վ։ Եկեք ձեզ ու Նվերին տանեմ:
Շողերի ձայնն արդեն այդքան վստահ չի հնչում,- Կուզեի իմանալ, թե Նվեր՞ն ինչին է խանգարելու: Ո՜չ, դու խմել ես։ Քիչ հետո տաքսի կկանչենք։ Տատին՝ ձեզ, տաքսին՝ մեզ։ Արամն ինչ որ որոշում է կայացնում,-Շողեր, խոսելու բան կա։ Կգա՞ս ննջարան, զրուցենք։
Շողերն այնպես է շարժվում դեպի ննջարան, կարծես թե ամբողջ օրը դրան է սպասել,- Այո, իհարկե՜։ Լևոնն ուրախացած գնում է համակարգչի մոտ, որ երկրորդ ննջարանում է,- Չշտապե՜ք, լա՜վ ձգեք, էդ թաթարին ջարդեմ։ Պրծնեմ, ձեն կտամ,- միացնում է ապարատուրան, ձեռքերը շփում, - Հիմա քեզ կծանոթացնեմ քո վախի հետ, Այրա՜թ։
12
Ննջարանում Արամը բռնում Շողերի ձեռքը,- Լու՜րջ թեմա է, հուզվում եմ։
-Այո, հասկանու՜մ եմ։
- Արդեն գժվում եմ։ Հատուկ մտադրվել էի քեզ հետ լուրջ խոսել, բայց ամեն ինչ թարսվեց։ ժենգալով աղջկա խելառությունը, պապուս քմահաճույքները,- խոսելու ընթացքում մյուս ձեռքով էլ ուղղում է աղջկա մազերն ու ձեռքը թողնում ուսին։
Շողերը չի առարկում տղայի մարմնական շփումներին, մեղմ ժպտում է,- Ես էլ եմ հուզվա՜ծ։ Լսու՜մ եմ, ասա։
Արամը մյուս ձեռքով գրկում է աղջկա մեջքը, համբուրում շրթները։
Շողերը փորձում է հետ քաշվել,- Դե ասա՜, ինչի՞ց ես հուզվել։ -Հիմա,- Արամը համբուրում է աղջկա ուսը, վիզը, երեսը։ Շողերը նրան հետ է հրում,- Դրա համա՞ր ես կանչել։
-Նաև։
-Չեղա՜վ։ Էսպես չի՜ կարելի։ Եկ նստենք, լու՜րջ զրուցենք։ Մի հուզվիր։
- Այո՜, իմ խելացի,- բայց երբ նստում են մահճակալին, շարունակում է համբուրել։
Շողերը փորձում է արգելել Արամին,- Չեղա՜վ, նախ՝ մտքինդ ասա։
-Դե՜, ասում եմ, էլի՜։
- Չէ, այս ձևակերպմամբ համաձայն չեմ։
- Իսկ ա՞յս,- Ուժի գործադրամբ աղջկան պառկեցնում է մահճակալին, շարունակում համբուրել ու ձեռքը տանում է աղջկա փորին։
Շողերը կծկվում է, ծածկում երեսը, -Խնդրու՜մ եմ, չե՜մ ուզում։ Մի արա՜։ Կգնա՜մ։
- Ու՞ր, նոր ենք սկսել։ Հիմա կասեմ։
Շողերը կծկվում է ու հեկեկում,- Մի՜ արա, եթե ինձ հարգու՜մ ես։
Այդ ընթացքում Տաթևը մտնում է խոհանոց,- Գլուխս ցավեց։ Անհամ բան է ստացվում։ Տատն ի՞նչ մեղքս էր։ Չէ, չէ մի՜։ Էդ կնոջն էլ կանչենք իր երեխեքով։
Նվերը մոտենում է գրպահարանին, ուսումնասիրում գրքերը։
Գայանեն զգուշորեն բացում է խորդանոցի դուռը, զննում սենյակի տարածքը։ Առաջ է գնում, սեղանից ուտելիք վերցնում, մոտենում զարմացած Նվերին, շշնջում,- Ես գնում եմ, գինին գժվեցրեց։ Անտանելի շոգ է,- կսմթում է Նվերի թևը։
Նվերը շփում է թևը, իր մատը շարժում Գայանեի քունքի վրա։
Գայանեն շշնջում է,- Դու ես։ Հետո կասեմ,- գնում է երկրորդ ննջարան, Լևոնին տեսնելով մի պահ ընկրկում, հետո զգուշորեն մոտենում նրան, թիկունքից շննջում,- Ձեր հաշիվն ո՞վ է փակելու
Լևոնը չի կտրվում էկրանից, -Հիմա, քաղցր։ Ես։ Տղերքին բան չասես։ Ինչքա՞ն է։
Գայանեն քնքնշորեն շշնջում է Լևոնի ականջին,- Վաթսունհինգ, քաղցր,- լսում է մյուս ննջարանից Շողերի լացը, գնում է, մատով թխկացնում դռանը, վերադառնում Լևոնի մոտ, շոյում գլուխը, շշնջում,- հիմա հաշիվը կբերեմ, ցավդ տանեմ,- մուտքի դռնից դուրս է գնում։
Նվերը, որ դարձել է այդ ամենի ակամա հանդիսատեսը, շշնջում է,- Կամ ինքն է գիժ, կամ ես՝ անհասկացող։ Ոնց էլ ստացվում է: Ես դողում եմ, իր հեչ պետքը չի:
Լևոնն առանց էկրանից կտրվելու կանչում է,- Այ, էդպե՜ս, Այրաթի մեկը։ Քաղց՜ր, աչքով կանես։ Էղավ, չէ՞։
Տաթևը խոհանոցից ձայն է տալիս,- Լյո՜վ, ու՞մ հետ ես խոսում։
-Մատուցողուհու, Տա՜թ։ Հաշիվն ուզեցի։
Տաթևը ծիծաղելով մոտենում է Լևոնին,- Բա ասում ես՝ տանկ եմ խաղում։ Ե՞րբ ճարեցիր։ Ի՞նչ պատվիրեցիր։
-Չէ՜, քաղց՜ր, լրջով։ Հաշիվն ուզեցի, հիմա կբերի։ Ասեց՝ վաթսուն հինգ։
Նվերը նստում է բազմոցին, քնած ձևանում,- Հիմա ինձ վկա կսարքեն։ Գի՜ժ, գի՜ժ։
Տաթևը տարակուսած զննում է Լևոնին,- Մի հատ էդ խաղից կտրվիր, հա՜։
- Հիմա։ Վայ քո՜, խփեց, ես դրա՜։ Լավ էլի՜, Տաթ։ Խանգարում ես։ Ասեցի՝ ես կփակեմ։
Տաթևը փորձում է բռնել Լևոնի հայացքը,- Ես կգժվեմ։ Ի՞նչ ձևի աղջիկ էր։ Գլխին մազ կա՞ր։ Կարող ա՝ Նվերն ա՞ կատակել,- գնում է, նայում սենյակում բազմոցին քնած Նվերին, վերադառնում Լևոնի մոտ,- Գոնե՝ ես չգժվեմ։
-Դու էիր, հա՞, ախչի ջան։ Ձե՞ռ եք առնում։ Վայ քո՜, էլի խփվեցի։ Էս էլ քո արածը՜։ Գիտե՞ս՝ ինչքա՜ն գումար գնաց։ Զրահ էի առնելու։
-Դու ի՜նձ առ, ի՜նձ, այ տղա՜։ Մի օր կգժվե՜ս, այսինքն՝ արդե՜ն,- Տաթևն հուսահատ տեսքով, ցնցում է Լևոնի ուսերն ու լալիս,- Մի հատ ուշքի արի՜։ Մենք Արամենց տանն ենք։ Ի՞նչ մատուցողուհի։ Էստեղ ուրիշ մարդ չկա՜։ Շուրջդ նայիր, ու՞մ ես տեսնում։
Արամը գլուխը քորելով դուրս է գալիս ննջարանից,- Ձեզ ի՞նչ է եղել, Տաթ։
-Լյովին մատուցողուհի է մոտեցել, հաշիվ ներկայացրել։ Արամը շուրջն է նայում,- Մի կինարմատ դու, մյուսը՝ Շողերը։ Էդ երրորդը որտեղի՞ց եկավ։ Մենակ էդ էր պակաս։ Լյով, էլ չխմես։
Լևոնը բարկանում է, բայց էկրանից չի կտրվում,- Հեռացեք, թե չէ բոլորիդ կվիրավորեմ, հերթով։ Ասում եմ՝ մոտեցավ, շշնջաց, գնաց։
Տաթևը թընկթընկում է,-Եթե ասեիր՝ պապին եկավ, արդեն կհավատայինք։ Իր մտքին մի կերպ հարմարվել ենք։ Մատուցողուհուն որտեղի՞ց հանեցիր հնարեցիր, գլխից՞դ։ Արամը տարակուսում է,- Հիմա ի՞նչ անենք։ Լյովի՞ն հավատանք, ալկոհոլի՞ն, թե՞,-նայում է սենյակ, տեսնում բազմոցին աչքերը փակ նստած Նվերին, ձեռքերը վեր պարզում,- քնա՜ծ Նվերին։
Տաթևը լալիս է,- Արամ, մի բան ասա՜։ Ես էլ կգժվե՜մ։
Լևոնը հրում է Տաթևին, իրենից հեռացնում,- Ո՞նց թե՝ ես էլ։ Արամը մտածկոտ նայում է շուրջը- Դե լավ, իսկ ո՞վ ծեծեց մեր ննջարանի դուռը։ Լևոնն ու Տաթևը նայում են իրար,- Չգիտե՜մ։
Շողերը ննջարանից լացակումաց ձայնով կանչում է,- Մենք ննջարան չունենք ու չենք էլ ունենա, իմացա՞ր։ Ոչ էլ դուռ, ու ով որ ծեծել է, լա՜վ է արել։ Քե՜զ պիտի ծեծեին։
Տաթևը մոտենում է Շողերին,- Քեզ ի՞նչ է եղել։ Ինչի՞ ես լացում։
Լևոնը ձեռքերը տանում է գլխին,-Վերջ, վա՜տ է։ Էլի խփեց ու ձեր պատճառով։
Տաթևը փնչացնում է,- Իսկ միգուցե՝ մատուցողուհու՞դ։- նայում է Արամին,- Ես էլ լսեցի, կարծեցի՝ մուտքի դուռն է, մտածեցի՝ Նվերը կբացի, ու հետո դադարեց։
Արամը նստում է մահճակալին,- Եթե ես էլ չեմ գժվել, ուրեմն՝ ռոբոտ եմ, բայց անուղեղ։ Լևոնը գոռում է,- Բոլոր նորմալներդ էլ էստեղից մաքրվեք, հա՞, գժեր։ Էլ ոչ տանկ ունեմ, ոչ՝ ներվեր։ Ի՞նչ եք ապուշացել։ Երբ մոտեցավ, դեռ ծամում էր։ Հարցրեց, թե ո՞վ է փակելու հաշիվը, ես էլ ասեցի, որ միայն ինձ մոտենա։ Գլուխս շոյեց, գնաց։-նայում է հատակին, այնտեղից բարձրացնում լավաշի փշուր,- Մեզանից ոչ ոք այստեղ հաց չի կերել։ Հիմա հավատացի՞ք, քննիչներ։
Արամը զննում է լավաշի կտորը,- Էստեղ ինչ որ բան էն չի, ու Լյովը ճիշտ է, չնայած՝ դա բացառվում է։
-Լևոնը հեգնում է,- Փայլու՜ն տխմար տրամաբանություն։ -Մի նեղացիր, Լյով։ Լա՜վ, եկավ շոյեց, մեր… այսինքն՝ դուռը ծեծեց գնաց, բայց ո՞ր կողմ։ Բա ու՞ր է: Բայց ո՞վ, ե՞րբ, ինչու՞։ Չէ՜, հարբելն ու քնելը կփրկի։
Տաթևը կսմթում է Լևոնի թևը,- Երազում էլ են կպնում ու շշնջում, հա՞։
-Ապրե՜ս։ Դուրս գնաց։ Եթե սենյակում չի, ուրեմն՝ դուրս։
- Ինչքա՞ն ուզեց։
- Իր հաշիվն էլ հետը՝ վաթսունհինգ։ Էս չհասկացա, ինձ գժի տեղ ե՞ք դրել։
- Դե, դու մեր ընկերն ես ու նորմալ տղա, բայց ալկոհոլն ու պապիի միջամտելը մեր բոլորի վրա էլ ազդել են։ Գոնե կարո՞ղ ես իրեն նկարագրել։
-Ես զբաղված էի, չնայած շատ էնպես՝ ըստ ձենի վատը չէր։ Հանգիստ շնչում էր:
Տաթևը բռունցքով հարվածում է Լևոնի կրծքին,-Ի՞նչ առիթով էր շնչում, անամոթ
Շողերն արցունոտ աչքերով դիմում է Տաթևին, – Կգա՞ս՝ գնանք բաղնիք։ Լավ չեմ։ - Քեզ ի՞նչ եղավ։ Էստեղ նորմալ մեկը չկա՞,- նայում է Նվերի կողմը,- Կա, քնած է: Երանի քեզ,- Շողերի հետ գնում է բաղնիք։
Բաղնիքում Շողերը դուռը կիսաբաց է թողնում, լվացվում ու բարձաձայն բողոքում,- Վիրավորեց։ Կանչեց զրուցելու ու հարձակվեց, կարծես թե ես դրա համար եմ։ Ստորացրեց, հասկանու՞մ ես։ Գնում ենք։
Տաթևը նրան լռելու նշան է անում ու հնարավորին չափով փորձում լսել տղաների խոսակցությունը,- Մնա։ Կասեմ՝ ներողութուն խնդրի։ Ափսոս չե՞ք երկուսով էլ։
-Չգիտե՜մ։
Արամը ձեռքը դնում է Լևոնի ուսին,- Լավ չեղա՜վ։ Առանց էդ էլ՝ ուզում էին գնալ։ Վատ են մեր գործերը։ Հիմարություն ների շարքին՝ քո մատուցողուհին,- լռեցնում է խոսելու պատրաստվող Լևոնին- Լա՜վ, լա՜վ, հասկանում եմ։ Դու էլ ինձ հասկացիր։
-Կմոռացվի, կգնա։ Կհաշտվե՜նք։ Էլի՜ է եղել։
-Դու՝ հա, ես՝ դժվար թե։ Վաղն էլ բոլորը կիմանան ու մի օր էլ ծնողներս։ Աղջիկներին չգիտե՞ս։ Զրույցի թեմա օդից էլ են սարքում: Իսկ սրանից՝ առավել ևս։ Ու հաստատ կպատմեն։ Հիմա էլ գնում են։ Համոզելու ձև էլ չկա։
- Թող գնան։ Քեֆ կանենք։ Լսիր, ոչինչ։ Տատին կկանչենք։
- Բայց արժի՞։
-Արժի, տատիի հետ էլ էդ կնոջը։ Հետաքրքիր կին էր։ Ուզու՞մ ես գնամ կանչեմ։ Առանձին խոսելու բան կա հետը։ Ջոկեցի՞ր։
- Լավ, բայց կնոջ մասը դուրս չեկավ։ Թող մնա, ես կասեմ, ես էլ կկանչեմ։
Բաղնիքում Տաթևը շշնջում է,- Լսեցի՞ր։
- Ի՞նչ է եղել։
-Որոշեցին, որ մեր գնալուց հետո տատուն էդ կնոջ հետ բերեն էստեղ։
- Հաստատ հեղինակը Լյովդ է։
- Հենց Արամդ էր։ Չտեսա՞ր դրանց իրար ժպտալը։
- Ա՜խ, չգիտեմ։ Էդ տղաներին կամ չպիտի վստահես, կամ էլ՝ մտրակը ձեռքիդ։
- Մենակ թող ինձ ուզի, գիտեմ անելիքս,- Շողերի հետ դուրս է գալիս բաղնիքից, բարձրաձայնում,- Դե, լա՜վ, Շող։ Մի կես ժամ էլ մնանք, մեր տղերքն են, մե՜ղք են։
Արամը նայում է Շողերին, գլխով անում,-Հա, գոնե՜ մի կես ժամ։ Խնդրում եմ:
Շողերն հեռախոսի վրա համար է հավաքում,- Չգիտե՜մ, մնալուն ոչինչ չի տրամադրում,- հեռախոսով է խոսում,- Մամ… հա, բայց հարց ծագեց… օգնության ակցիա ենք մտածել: Խեղճ ընտանիք է….բայց այնքան լավն ու զարգացած:… մենա՞կ ես տանը… հա, եղավ, կլինեմ, համբուրում եմ,- հեռախոսն անջատում է, դիմում Արամին,- Կմնամ, չնայած՝ արժանի չես: Դու էլ ոչ մի տեղ չես գնում։ Արամը զարմանում է,- Ուր պիտի գնամ: Բայց չե՜մ էլ պատրաստվում։ - թեթևացած շունչ է քաշում, դիմում զարթնած Նվերին,- Թե ուզում ես, գնա։ Ես կուզեի՝ մնայիր Նվերը ճմլկոտում է, - Չէ, գործեր ունեմ։ Ճիշտը գնալն է,- թաքուն սեղմում է գրպանում եղած վահանակի կոճակը։ Տունն հոսանքազրկվում է։
Լևոնը կանչում է,-Նվեր, հոսանք նվիրիր, փրկիր:
Արամը հուսահատ հայացքով նայում է Նվերին,- Եթե կարևոր է, գնա։ Տեղ լիներ, մոռանայի ամեն ինչ, քնով ընկնեի։ Ուղեղումս ինչ որ տագնապ է տրփում, միտքս լարում Լյովի կիթառի լարի չափ։
Նվերը զննում է ապահովիչները,- Հիմա կասեմ։- պտտվում է սենյակներում։ Ննջարանի մահճակալի տակից վերցնում է հեռախոսը, վրան շշնջում- Վերջ, այ գի՜ժ։ Տուն գնա՜։ (շարունակելի)