Литературный портал

Топ Авторы прошлого месяца

Մտքեր

Հայրենիքը հոգածությունն ու պատասխանատվությունն է նախնիներից ժառանգած տարածքային, նյութական, մշակութային, պատմական, հոգևոր և ազգակերտվածքային արժեքների նկատմամաբ, Родина это забота и ответственность над территориальными, материальными, культурными, историческими, духовными и ментальными ценностями, унаследованными от предков. Զգուշացեք ուղեկցող ստվերոտ ազնվությունից ու արդարությունից։ Նրանց բյուրողյա մաքրությունը ճառագում է լուսաճառագ լույսով Избегайте честности и справедливости с сопровождающей тенью. . Их чистота создает яркость лучезарным светом. Սիրունը հրապուրում է բաղադրիչների ներդաշնակ դասավորությամբ, իսկ գեղեցիկը դյութում բաղադրիչների խորհրդավոր կապով։  Красивое очарует гармонично расположенными составляющими, а прекрасное колдует таинством загадочной связи составляющих. Թափառող երևակայությունը մոլորված միայնության արտադրանք է։ Блуждающее воображение продукт заблудившийся одиночества.

Я

Я лежу и слушаю какую ту музыку в 4 57 и у меня в голове такая мысль не дает спать не знаю в чем проблемма ... думаю как все поставить на свои места вроде все нормально вроде все для того чтобы жить есть но что то не хвотает сегодня мне один друг просто напомнил про некоторые веши и про некоторых людей перед кеми я должен... просто должен быить рядом но что если они во мне вообще не нуждаються что если им без меня будет лучше я не знаю что мне делать дальше я иду туда где не знаю что меня ждет порой кадеться что все к чему я иду и стремлюсь близко но нет то что я хочу делать мне еще долеко до этого ...
Автор: Зар 61

Звук тишени

я не могу передать что я чувствую ... будто что то в нутри и с наружы пытаються наладить контакт в том числе сердце и ум ... я сижу в 2: 22 ночи пишу этоу статьию и я знаю что поэтом я не стану в свои 21 ....звук который я слушаю в данный момент то слишком высокое то так тихо что ее не разслышешь я не верю в бога и не в какую из них о которых знает человечество ... но может бить это судьба ?  то что я переживаю то что я чувствую это из моей прошлой жизни ?  напоминание ? или это просто знак что я на верной пути ?  я знаю лишь одно то что я начел писать и излогать свои мысли чувство на листке бумаги с 13 лет это не просто так жаль что большиство не сохронилось ... я был глуп  но когда то все это то что я писал увидит весь мир ну ....хотьябы свои люди услышут меня когда в комноте будет слышно звук тишины .
Автор: Зар 59

Любить и быть любимым

Любить и быть любимым Это прекрасное чувство Ты понимаешь, что ты дорог ей и понимаешь, что она создана лишь для тебя Когда она рядом, перебивается дыхание, уменьшается пульс, я зависим от нее, как от воздуха Она для меня, как солнце, но есть одно НО Кто я для нее? Кто? Я не знаю, что сделать для нее, чтобы она была самая счастливая Я потихоньку вижу ее через туман и со временем думаю, что даже не увижу никогда Я хочу спрятаться, не думать о ней Я уже не люблю свою жизнь, мне не к чему стремиться, так как мне нужна лишь она Грустно ночью, но я улыбаюсь днем, как так? Сам не знаю. Наверно, ночью наполняют чувства Наверно, я не тот, кем кажусь утром У меня в голове уже нет ответов ни на что, как быть лучше? Мне уже нужен закат и все...
Автор: Зар 165

Փրկության աղոթքը

-Տղերք, շարժվեցինք: Պատգարակը զգույշ բարձրացնում եք ու իմ ետևից,- Սաքոն էր… -Սաքո, դանդաղ գնա, հետևիցդ հասցնենք, կերած-խմած վիրավոր ենք է տանում,- կատակում է Գոռը: -Սպասեք էս դժոխքից դուրս գանք, ձեզ կերած-խմած ցույց կտամ, կաշիս ու ոսկորս եք թողել: Դուք մտածեք, թե մորս ինչ պատասխան եք տալու,- կատակելու հերթը վիրավոր Սամվելինն էր: -Դու մի մտածի, Սամ ջան, Գայան մորքուրիս ցավը տանեմ, քեզ մի շաբաթում էլի արջա դարձնելու,- ծիծաղելով ավելացրեց Արշակը: Էսպես կատակելով տղաները Սաքոյի ուղեկցությամբ առաջ էին շարժվում՝ անտեսելով մութն ու ցուրտը, աներևույթ թշնամուն ու հեռվում տրաքող արկերի ձայնը: Սամվելը, իրենց հաղթանդամ և անվախ ընկերը վիրավոր էր…ժամանակ չկար ինչ-որ բան մտածելու…իրենց միակ մտածմունքը Սամվելին փրկելն էր, ով ծանր վիրավորում էր ստացել ականանետից և որի այսքան ժամանակ գիտակցության մնալն ուղղակի հրաշք էր: Սարգիսը, Սամվելը, Արշակն ու Գոռը ողջ պատերազմը միասին էին անցել, միասին անցել էին մի մղձավանջի միջով ու հրաշքով ողջ մնացել…Իսկ հիմա Սամվելը վիրավոր է ու բոլորը մտորումների մեջ են, թե արդյո՞ք կհասցնեն փրկել իրենց ընկերոջը, ում վիճակը գնալով ավելի էր ծանրանում: -Սպասեք, մի րոպե կանգ առեք,-Սաքոն էր,- էդ շների ձայներն եմ լսում: Բոլորը լարեցին իրենց լսողությունը, սակայն ոչ մի ձայն չկար…միայն հեռվից տանկի շարժիչի ձայնն էր լսվում: -Շարժվեցինք… Արշակն ու Գոռը բարձրացրեցին պատգարակն ու շարժվեցին Սաքոյի ետևից: -Տղերք,- Սամվելի թույլ ձայնն էր,- չորս փամփուշտ եմ պահել , մի հատ էլ նռնակ, հենց տեսնեք դրանք գալիս են, ինձ թողնում եք ու նահանջում, ես կպայթեցնեմ ինձ էլ, դրանց էլ: Իմ փրկվելու շանսերը շատ քիչ են…մեզ օգնություն դժվար թե գա…տենց որ, ես իմ անելիքը որոշել եմ: -Այ տղա, էդ ՚՚փառահեղ՚ մտքերը ո՞րտեղից են ծնվում էդ դատարկ գլխումդ,- ծիծաղելով հարցնում է Արշակը՝ տագնապն ու կսկիծը մի կերպ կոծկելով,- սպասի էստեղից դուրս գանք, ինչի վրա մի գրամ չկասկածես, քեզ մի լավ քոթակելու եմ էդ պահածդ նռնակով ու փամփուշտներով: Կատակում էին, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում, որ վիճակը լուրջ է, որ Սամվելի ողջ մնալն արդեն մեծ հարցականի տակ է: Մտածում էին, թե Սամվելի մորը՝ տիկին Գայանեին ինչ պատասխան պետք է տային: Սամվելը տան մինուճարն էր ու տիկին Գայանեի կյանքի իմաստը: Սամից բացի այդ կինը ոչ ոք չուներ այս աշխարհի երեսին: Մեծ դժվարությամբ մեծացրել էր իր որդուն, պահել, փայփայել, ուսման տվել: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ: Հիմա Սամին որ մի բան եղավ, էդ խեղճ կինը ինչպե՞ս պիտի ապրի այս անարդար աշխարհում: Թե ինչքան էին գնացել, քանի բլուր ու ձորակ էին բարձրացել ու իջել, միայն Աստված գիտեր: Քանի քանի անգամ կանգ էին առել, վիրավոր ընկերոջը վիրակապել, կում-կում ջուր խմացրել ու նորից ճամփա ընկել: Երբ հերթական բլուրն էին բարձրանում, աջ կողմից մեքենայի ձայն լսվեց, որը սկզբում հեռվից էր, բայց քիչ-քիչ շարժիչի ձայնը մոտենում էր: -Չշարժվեք,- Սաքոն էր,- պատգարակը դանդաղ դնում եք գետնին ու դիրքավորվում: Բոլորիդ զենքերը պատրաստ կրակելուն: Սաքոյի հրահանգմամբ բոլորը դիրքավորվեցին: Մեքենան մոտ տասը մետր հեռավորության վրա կանգ առավ: Լսվեց դռների բացվելու ձայնը: -Կանգնեք, առաջ չգաք…մի սանտիմետր շարժվեցիք, սաղիդ փռելու եմ գետնին: Զենքերը ցած դրեք, ձեռքերներդ վեր, ոչ մի շարժում, բոլորս մինչև ատամներս զինված ենք, ավելնորդ մի շարժում ու բոլորիդ դիերը էստեղից կտանեն: -Տղերք, ձերոնք ենք, հայ ենք, չկրակեք,- լսվեց մեքենայի մոտից,- շտապի մեքենա է, ձեզ օգնության ենք եկել: Սաքոն տեղյակ էր, որ թշնամին ևս տիրապետում է հայերենին և հնարավոր է, որ սա ծուղակ է: -Չշարժվեք ասում եմ, հանեք ինչ ունեք- չունեք, բիլետները, փաստաթղթերը, հանեք ու լցրեք գետնին: -Ցավդ տանեմ, ախպերս, հայ ենք, հանգիստ եղի: Բայց Սաքոն չէր հանգստանում…հոգում փոթորիկ էր…գլխում իրար հերթ չտալով խենթանալու մտքեր էին ծնվում ու նա զգում էր, որ ուր որ է կխելագարվի: Տեսնելով, որ մեքենայի կողմից շարժ չկա, Սաքոն ավտոմատն ուղղեց դեպի այդ կողմ, մատը դրեց ձգանին ու վերջին հրահանգները տվեց. -Տղերք, սկսում եմ կրակելով առաջանալ, հենց տեսնեք վրա են տալիս, նռնակը կգցեք: Որոշեց մտքում հաշվել մինչև վեցն ու կրակ բացել: Հրաժեշտ տվեց ծնողներին, ընկերներին…կոկորդը սեղմվեց մոր դեմքը հիշելիս, սակայն ուրիշ ելք չկար: Մեկ…երկու…երեք…չորս…հինգ…երբ մեքենայի մոտից լսվեց. -Հա՛յր մեր, որ յերկինս ես,սո՛ւրբ եղիցի անուն Քո… Բոլորը միասին աղոթում էին, աղոթքի ուժից և հոգին փոթորկող հույզերից Սաքոն ողջ մարմնով ցնցվում էր, հեկեկում էր, գլուխը վիրավոր ընկերոջ ձեռքերի մեջ դրած…Մթության մեջ լսվում էր Հայր մերը՝ Սաքոյի, Արշակի, Գոռի, վիրավոր Սամվելի ու տիկին Գայանեի փրկության աղոթքը….
Автор: Sveta Sahinyan 174

Ծաղիկները

Անիկ մայրիկը քթի տակ փաղաքշական խոսքեր մրմնջալով, արցունքները սրբելով, մետաղյա ամանով ջուրը ձեռքին, մոտեցավ որդու ընկերների օգնությամբ դիրքերից իրեն հասած ծաղիկներին, դողդողալով, դանդաղ ջրեց, հետո խալաթի գրպանից հանեց խնամքով ծալված շորի կտորն ու սկսեց ծաղիկների տերևների վրայի փոշին առնել: Անիկ մայրիկի որդին զոհվել էր 44 օրյա պատերազմում, և նա ամեն առավոտ ու երեկո իր արցունքներով ջրում էր որդուց իրեն հասած ծաղիկները: Երկար կանգնում ու զրուցում էր նրանց հետ…Երևի ծաղիկներից իր որդու` Առաքելի կարոտն էր առնում: Ակամայից հիշում էր հերոս տղայի խոսքերը. <<Մերս, էստեղ էնպիսի մի ծաղկանոց եմ սարքել, նենց սիրուն ծաղիկներ եմ աճեցնում, որ մեր հարևան Մարգո տոտան տեսնի է, նախանձից տրաքվելու ա>>: Առաքելը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Նա 24 օր կռիվ էր տվել թշնամու դեմ և անմահացել դիպուկահարի կրակոցից: Առաքելի զոհվելուց մեկ ու կես տարի էր անցել, սակայն Անիկ մայրիկը դեռ հույսը սրտում սպասում էր, որ մի օր որդին` իր գեղեցկադեմ և անչափ բարի Առաքելը, դուռը կբացի ու կմտնի ներս: Իսկ մինչ այդ նա կարոտը որդու իրերից էր առնում, որոնք խնամքով դրված էին տան անկյունում, և իրեն հասած ծաղիկներից, որոնցից մի քանիսն արդեն հասցրել էին երկու անգամ ծաղկել, մյուսները` նոր տերևներ ունեին, փարթամացել ու մեծացել էին, բայց կարծես, իր Առաքելի շնչին ու ձայնին էին կարոտում` մի տեսակ տխրություն էր տեսնում այդ կինը ծաղիկների մեջ… Անիկ մայրիկը դուստր էլ ուներ, ով ամուսնացել ու մեկնել էր արտերկիր: Թոռներն արդեն երեք-չորս տարեկան էին և նա միայն տեսազանգով էր նրանց տեսնում ու կարոտն առնում: Տասներկու օր հետո մեծ միջոցառում էր պատրաստվում` Անիկ մայրիկի եղբոր զույգ թոռների մկրտության արարողությունը: Անիկ մայրիկն արդեն նվերները գնել էր` երկու փոքրիկ ոսկյա կախազարդ` հրեշտակի դեմքով, դե գումարն էլ առանձին կտա եղբորն ու հարսին: Մտածել էր, որ իր սև զգեստն է հագնելու, ուսերին էլ որդու նվիրած մանուշակներով շալը կգցի: Էսպես ամեն երեկո, Անիկ մայրիկը դարակից հանում էր հրեշտակներով կուլոնները, համբուրում և նորից խնամքով տեղավորում տուփերի մեջ: …Օրերն անցնում էին, մկրտության օրը մոտենում էր, բայց Անիկ մայրիկին ոչ ոք չէր զանգահարում հրավերի համար: <<Դե հրավերս որն է, հո օտար չենք, որ պաշտոնական գան ու հրավիրեն, իմ եղբայրն է>>,-էսպես մ,տածում էր տանջված կինը և իրեն հույս էր տալիս, որ եթե նույնիսկ մեկ օր առաջ էլ ասեն` կլինի: Ինքը պատրաստ է…Կարևորը` նվերը գնել է: Մայիսի 12-ի կեսօրն էր…Եղբոր թոռների մկրտության օրը…Անիկ մայրիկը սև զգեստը հագին, որդու նվիրած մանուշակներով շալն ուսերին գցած, նստած էր Առաքելի շիրիմի մոտ: Նա արդեն մաքրել ու սրբել էր շիրմաքարը, մի հազար անգամ համբուրել էր որդու նկարը, ջրել էր ծաղիկները, լվացել ծաղկամանները, մեջը թարմ ծաղիկներ էր դրել և հիմա նստած հանգստանում էր: Փորձում էր զրուցել որդու հետ, սակայն բառերը կոկորդում էին մնացել, դուրս չէին գալիս: Գլխում երկու օր առաջ, եղբոր աղջկա և հարսի հետ տեղի ունեցած խոսակցությունն էր: -Հորքուր ջան, դու մի նեղացիր…մենք քեզ շատ ենք սիրում, հանկարծ չկասկածես, ուղղակի դե գիտես, գալու ես, ամեն րոպե հուզվես, լաց լինես, պապան ու ապերն էլ նեղվեն, հուզվեն..Դե մեր հարսին էլ դա դուր չի գա ու ամբողջ ընթացքում ապերի կոկորդից բռնած ման կգա: -Հա էլի, Անիկ, ճիշտ է ասում Նունեն,- եղբոր կինն էր` Ռուզանը,- էդ մեր հարսը մեր նման չի, նա ուրիշ տեսակ աղջիկ ա, մի բան որ սրտով չի լինում է, խեղճ տղուս կյանքն ուտում ա: -Մենք քո բաժին խորովածն ու կնունքի տորթը կուղարկենք, հետո կգաս մեր տուն, միասին տեսաձայնագրությունը կնայենք,- ժպիտով Նունիկն ավելացրեց: Անիկ մայրիկը պապանձվել; էր, նա կորցրել էր խոսելու և հարազատներից լսածն ընկալելու կարողությունը: Այդ ինչ պատահեց, որ ինքը դարձավ գերդաստանի ուրախության անցանկալի հյուրը: Այդ ինչպես փոխվեցին մարդիկ, որոնք այսքան տարիներ իր հարազատներն էին, որոնցից զատ նա էլ ոչ ոք չուներ, որոնց հետ նեղ օրեր էին անցկացրել, մութ ու ցուրտ տարիների լամպի լույսի ներքո մի պատառ հաց էին կիսել, խաշած հատիկ լոբի էին կերել ու չէին չարացել: Այդ ինչ պատահեց, որ աշխարհն էսպես շուռ եկավ, որ իր հարազատ ու միակ եղբայրն այսքան օտարացավ: Աչքն ընկավ ծաղիկներին` գլուխները կախած նրանք էլ էին լսում… Այս ամենը ժապավենի նման պտտվում էր Անիկ մայրիկի գլխում և նա ամաչում էր նայել որդու նկարին: Առաքելը քեռուն շատ էր սիրում, մի ուրիշ տեսակ էր հետը կապված: <<Որդի ջան, դե ջահելներով են հավաքվում,-արդարանում էր Անիկ մայրիկը,-ես հաջորդ օրը կգնամ, տեղը տեղին կշնորհավորեմ, նվերն ու գումարն էլ պատրաստ դրած է, մենակ թե դու չնեղվես…Ես չուզեցի գնամ…պիտի գնայի, հուզվեի, լաց լինեի, քեռիդ էլ կնեղվեր, մեր հարսիկն էլ…Դու քեռուցդ չնեղանաս, ինքը քեզ շատ է սիրում…Միշտ ասում է` բոլորը մի կողմ, Առաքելս` մի կողմ>>: Էսպես զրուցում էր խեղճ կինն իր Առաքելի հետ` արդարացնելով բոլորին… Վեր կացավ, նորից սրբեց շիրմաքարը, համբուրեց որդու նկարն ու քայլերն ուղղեց դեպի տուն. տանն իրեն ծաղիկներն էին սպասում.. որոնց ինքը շատ բան ուներ պատմելու… Սվետլանա Սահինյան
Автор: Sveta Sahinyan 166

Մեր կյանքը փորձություններից կազմված շղթա է

Մեր կյանքը փորձություններից կազմված շղթա է. Պիտի հասցնես դրանց արանքում երջանիկ լինել: Ամեն բացվող օր թե՛ նոր պայքար է, թե՛ նոր ընծա է, Եթե կարող ես, փորձիր ինքդ քեզ հավատով զինել: Առավոտները էսպես թե էնպես միշտ էլ բացվում են. Ոչինչ ու ոչ ոք չի կարող անվերջ խավարում լինել, Քո ճամփան գծող փորձությունների անվերջ շարանում Փորձիր ինքդ քեզ, միտքդ ու հոգիդ արևով զինել: Հերմինե Նուրիջանյան, 27.06.2022թ.

Գիտես

Գիտե՞ս քո մասին գրելը բարդ է, Տառերը արագ մոռացվուն են հեշտ, Ու բառերը խենթ փաղչում են ինձնից Սայթակում են ու հեգնում են ինձ։ Գիտե՞ս քո մասին խոսելը մեղք է, Դո՛ւ գաղտնիք ես սիրուն հոգու Դո՛ւ ընդգծած գրքի տող ես, Դո՛ւ մի սիրուն երկտող ես, Մի տողում ես եմ Մյուսում դու։ Ու իրարց անջատված են Այդ տողերը միջակետով։
Автор: Իվետա Սարգսյան 226

...

Ս. Գևորգյան 21.05.2022 23։00 Ցավեցնում են փողոցներն այս փոքրիկ քաղաքի, Պատերը շնչում են թթվածին իսկ հետո արտաշնչում Քեզ։ Չկամ ես... Չկաս դու... Ես ամենքից հոգնած, նկարում եմ խավարս ցրող աչքերդ՝ Հավատացյալ... Բոցավառ... Երազկոտ.... Մատիտս չհերիքեց, որ ժպիտդ նկարեմ, Ու ես որոշեցի, որ այն պետք է լինի յուրահատուկ, Ու ժպիտդ սկսեցի նկարել մակդիրներով, Որ գարնան ցրտից շուրթդ չսառչի։ Թեյ տուր ինձ... Քո կարոտի գույնով, Եվ ժպիտիդ քաղցրությամբ, Որ իմ բացահայտումն ու ջերմությունը լինես տարվա չորս եղանակներին։ Ցավեցնում են փողոցներն այս փոքրիկ քաղաքի, Որովհետև խոսքս դարձել է չլսված պատմություն, Իսկ դու աքսորված մի բանաստեղծություն, Որի մեջ այնդպես էլ չասեցիր, որ Կգաս... Կփրկես... Կմնաս...

ԿՊԱՀԵՄ ԻՆՁ` ՔԵԶ

Ես երջանիկ կլինեմ` Երբ ունայնությունը`, Մտքումս,  դադարի  Իր խնջույքը ։ Եվ սին երազանքները  Աշխարհի `, հոգեհալած, Երբ թևաթափ  լինեն... Եվ միայն`  Ափդ ափիս մեջ Անխափան տրոփյունով Կփրկի   տխրությունս ` Կանգնեցնելով   սերը  Մեր սրտերի միջև. Եվ այնպես կայուն, Որ Ժամանակը  գա  Ու չտանի  Մեր վեհությունը... ԵՎ ետ չեմ դառնա, Էլ  ետ    չեմ   նայի, այլ`, Փրկված ցավից, Կպահեմ ինձ. Քեզ` Երջանկությունը։ © Հրաչուհի Ղադիմյան
Автор: HRACHUHI GHADIMYAN 278
Самое читаемое