Մկրտիչ- (սուրճի բաժակին նայելով) Ո՜նց զարմացավ։ Թո՜ղ մտածի։ (Գասպարին) Չխմե՞նք։
Գասպար- Բեր։ Ինչ ուզում է, թող պատահի (Մկրտիչը
երկու բաժակ կոկտեյլ է բերում):
Արա– (ծիծաղում է Թամարայի հետ) Գասպար, Թամարը պաշտում է քեզ։ Կասե՞ս գաղտնիքը:
Գասպար- Սերը, շեֆ։ Ամուսնու, ընկերոջ։
Արա- (Գասպարին) Բա
ե՞ս։
Գասպար- (Արային) Մեր
ամեն ինչն ես, շեֆ։ Հույսը, դուռը, ընկերը.. ամուսինը… կինը։
Թամարա- (Գասպարին) Ո՞նց թե կինը, հարբա՞ծ ես։
Գասպար- …Շեֆ, շեֆ ջան,
դու ամեն ինչ, մենք զրո։ Դու մեր դեմի (ձեռքն առաջ է տանում) մեկն ես: Մեզ իմա՜ստ ես տալիս (Մկրտիչը ծիծաղում է)։
Արա- Ձեր ուրախություն՞ն
եմ, լա՜վ (գնում է Նաղաշի անկյուն, որտեղ Նաղաշն ու Էդուարդն են)։
Թամարա- (Գասպարին և Մկրտչին) Չքացեք։
Գասպար– (Թամարային) Չհասկացա։ Գրված էր՝ զրոներ, ու մեկը՝ իմա՜ստ, մեծությու՜ն։
Թամարա- (Գասպարին) Թարգիր կարդալը, էլի փորձանքի
կգաս (գնում է Արայի մոտ)։
Գասպար- (գնում է Թամարայի հետևից։ Ինքն իրեն) էդ էլ
թարգե՜նք:
Արա- (Էդուարդին) Ինչու՞ եք ձգձգում։ Դուք մերն եք Ձեր անցյալով։
Դուք և մենք հաղթողներ ենք:
Էդուարդ- Չեմ կարող ձերը
լինել։ Իմ ընտանիքը….
Արա- Ընտանիքի մասին չի խոսքը…
Էդուարդ- Իմ արածներից
ամաչում եմ, հայտնի թե անհայտ։
Արա- Օգտվելով
հայտնի անցյալի անհայտ տոպրակից։ Բարի՜ վայելում։
Էդուարդ- …արդեն աշխատում եմ։
Արա- Որտե՞ղ
(Թամարան և Գասպարը Արային ժխտող ժեստեր են հաղորդում)։
Էդուարդ- Աղբահավաք։
Անտեր աղբը քաղաքը պատել է։ Որոշել եմ (գնում է Մարիամի մոտ)։
Արա- Հասկացա։ Բայց գնացեք
բժշկի։ Երբ էլ գաք, կընդունեմ։ Առողջ տեսնեմ։ (ոչ մեկին) Դուրս չեկավ (գնում է ձախ կողմ:
Թամարան գնում է Արայի հետևից):
Գասպար- (Նաղաշին) Ինձ էլ: Ի՞նչ հայ ես, նկարիչ։ (Թամարային) Թամս, չուշանաս։
Թամարա- (Գասպարին) Հնազանդ
եմ։ Բայց անքուն չմնաս, մեղք ես (գնում է դեպի ձախ)։
Նաղաշ- (Գասպարին) Ի՞նչը չհավանեցիր։
Գասպար- …ըըը… ուր են Մասիսը, հայոց վիշտը:
Նաղաշ- Նորահայտ
հայոց վշտի գլխին Մասիս ծլացնե՞մ, ողբ ասելով։
Գասպար- Անի ջան, երկու “ա լյա”։ (Նաղաշին) Արվեստի
մասին հետո կվիճենք։
Անի- Բանավիճում եք (Գասպարին պարզում է պատվերը)։
Գասպար- (գնում է, նստում Մկրտչի մոտ) Խմիր, գնանք։
Մկրտիչ- (Գասպարին)
Տանն ի՞նչ կա։ Մնանք։
Գասպար- Տղաս, սովորիր
ապրելու գիտությունը։ Հարմարվիր
ու կծիր։ Տես՝ վախենում են օձերից, կարիճներից, մեղուներից, ուրեմն՝ հարգում են:
Մկրտիչ- ճիշտ է (նայում է բաժակին)։
Գասպար- Նեղված էի, թեյ ուզեց։ Շաքարը
գցեցի, ու չխառնեցի։ Թող ինքը խառնի։ Շշմել
էր, բայց դիմացա՜։ Երեկ էլ՝ «Լավ չեմ»։ Ասեցի. «Բուժվել է պետք»։ Լսեցի՞ր, այսինքն՝ հիվանդ
ես, փտած։ Բայց թքում ես երեսին, օգուտ չկա։ Ձգվեցի ու գոռացի. «Բուժվիր, որ չփտես»:
Վա՜խ։ Տանն էլ համբերող չլինես: Չթողնես, որ համեմատեն ուրիշի հետ։ Կապիկություն անե՞նք, որ մեր կնոջը դուր գա՞նք։ Կկապես
տանը, որ հենց տեսնի, պոչը խաղացնի (շոյում է երևակայական շանը)։
Մկրտիչ- (նայում է բաժակին) Կտրելու եմ։ Պոչն էր պակաս։
Գասպար- Ապրես։
Պոչը չափիր։ Ոչինչ հեշտ չի տրվում։
Իզուր գյուղում հող չվերցրեցի։ Քաղհան աներ, հոգնած խելո՜ք պառկեր։ Վա՜խ։
Ձախ մասից
առաջանում է երկար պոչով ցախավելով ավլող տղամարդ։
Թամարա- (վերադառնում է բեմի ձախ կողմից) Մի ճակատով քանի՞ ճակատ կռիվ տամ։ Շեֆի պոչը չտրորե՞նք։
Հո չլսե՞ց (մոտենում է տղամարդուն)։
Շե՞ֆ։
Ավելով մարդ- Ի՞նչ։
Թամարա- Էդիկի ասածը քեզ
ի՞նչ։
Ավելով մարդ- Համոզեցիր: Արի։
Թամարա- Մենակ չենք։ Ո՞վ ես։
Ավելով մարդ- Քո շեֆը։
Թամա՞ր, դու՞ ես։ Արի։
Թամարա- Անվայելուչ է, հեղափոխության ելևէջների ռեբուս։
Ավելով մարդ- Մոռացա՞ր քո
բառերը՝ անվայելուչը չվայելելն է։ Նվագե՞մ խալերիդ երգը (մատը տանում է Թամարայի կոնքին, մեղսալից ձայն
հանում, հետո փորին, և էլի ձայն, հետո՝ կրծքին)։
Թամարա- (բռնում է ավելով մարդու մատը) Կտեսնեն, մի արա: (գնում է դեպի սրճարան) Իսկը ինքը։ Ինձ էլ տեղը տեղին գիտի։ Ի՞նչ նշան էր։ Աստված ջան, մի դուռ
բացես։ Մատաղ կանեմ։
Ավելով մարդ- Ախ, Թամար, չհիշեցի՜ր։ Ավելը՞ խանգարեց, թե՞ ինչ (երգելով գնում է
դեպի ձախ)։
Թամարա- (մոտենում է Գասպարին և Մկրտչին) Հո տխուր չե՞ք։
Գասպար- (Թամարային)
Ապրելու գիտությունից ենք խոսում։
Թամարա- Բա չե՞ք
աշխատելու։
Գասպար և Մկրտիչ- Ի՞նչ։
Թամարա- Քար կթափեք,
փողոց կավլեք, ու կխոսե՜ք կյանքից։ Հացն էլ ցամաք կուտեք:
Մկո- Մի հատ ծիծաղեցի։ Ի՞նչ գիտի, ինչի վրա։
Թամարա- Ոչ թե ապրելու,
այլ շեֆին հարգելու գիտություն։ Գիշեր ցերեկ տանջվեմ, ու մնամ
փոխնա՞կ,
աչքիս՝ վտանգ։ Հասկացա՞ք։
Երրորդ սեղանի մոտ
նստում է մի զույգ։ Տղան հագել է պարահանդեսային հագուստ։
Գասպար- Թամ, օրս խավարեց։ Ի՞նչ անեմ, ու՞ր գնամ։
Թամարա- Չգիտեմ, ես տեղ
ունեմ։ Պառավին մի բան գցիր,
կօգնի։
Գասպար- (գնում է դեպի Մարիամը։ ինքն իրեն) Սկզբից տա՞մ, թե՞ ասի՝ նոր:
Էդուարդ- (շուրջը մթնում է: Մոտենում է զույգին։ Լուսավորված են միայն երեքով: Աղջկան) Աղջիկս, ի՞նչ ես անում։
Աղջիկ- (Էդուարդին) Չես
կարա հերս ըլնես, ջոկի՞ր։
Էդուարդ- Ի՞նչ ձև է։
Աղջիկ- (Էդուարդին) Անբարոյական
մոտեցումներդ թող ու գնա:
Էդուարդ- (տղային) Հայկ, կատա՞կ է։
Տղա- (ատրճանակ է պարզում Էդուարդի
կողմը) Աչքերդ փակիր, ասա՝ բարիտուն։
Էդուարդ- …պատրաստ չեմ։ Հրաժեշտ
տամ… ընտանիքիս։
Տղա- (ատրճանակը թաքցնում է) Բա ի՞նչու ես եկել։ Կուզես, կգաս։
Էդուարդը գնում է Նաղաշի անկյուն։ Շուրջը լուսավորվում է։
Էդուարդը նայում է զույգին։
Գասպար- (փող է գցում արկղի մեջ։ Մարիամը խաչակնքում է, մրմնջում։
Նորից է փող գցում) Օգնիր,
պառավ։ Վրաս թուղթ ու գիր կա։ Քանդիր, որ ինձանից վախենան, ձուն ջարդվի (նույնն է կրկնվում։ Գասպարը ձեռքը թափ է տալիս, գնում իր տեղը)։
Թամարա- (Մկրտչին) Ելք չկա։ Ճզմիր դրան։
Մկրտիչ- Ինչը՞..
Թամարա- Կյանքի մասնագետին։ Ժամանակ չկա։
Մկրտիչ- Հո…րը՞ս։
Թամարա- Այ տղա, խելքի
արի։ Քե՜զ փրկիր։
Մկրտիչ- Գլուխս
յուղու՜մ էր։ Ի՜նչ բառեր էր ասում՝ թո՜ւյն, թքե՜լ։
Թամարա– Կասի՜։ Բա ինձ ինչո՞վ է գրավել։ (զույգին ակնարկելով) Դրանց հյուրասիրիր:
Մկրտիչը մոտենում է զույգին, աղջկա հետ մոտենում Անիին, գնում իրտեղը: Թամարան գրություն է տալիս տղային։ Աղջիկը բերում է
պատվերը,նստում։ Գալիս է Ժասմինը, մեկ բաժակ հյութ վերցնում, նստում երկրորդ սեղանի մոտ, Էդուարդի հետ հայացքներ փոխանակում։
Գասպար- (նստում է
իր տեղը: Թամարային) Խաբեբա է։ Փողս
կորավ։
Թամարա - (նայելով զույգին) Հիշու՞մ ես
դրանց ։
Գասպար– Չէ՜, Թամ (բռնում է Թամարայի ձեռքը)։
Թամարա- Զրկված ես։ Վկայություն
տվողներն են։ Մոտեցիր։
Գասպարը նստում է զույգի նմոտ: Աղջիկը ժպտում է Գասպարին:
Սա բռնում է նրա ձեռքը։
Աղջիկ- (ապտակում է Գասպարին) Օգնեցե՜ք։ Այս անամոթ մարդն անվայելուճ բաներ ասեց։
Տղա- (ապտակում է Գասպարին) Ամոթ չի՞, բարեկամ։ Վատ բարեկամներին վարի տալ։
Մկրտիչ- (Թամարային, առանձին) Որ փող տա, վերցնե՞մ։ Շա՜տ ունի, տեսել եմ։
Թամարա- Ճզմիր, անվճար։
Մկրտիչ- (կանգնում է) Ես
արագ կպարզեմ։ Խնդրեմ, հանգստացեք։
Գասպար- (Մկրտչին) Տղա ջան, հարբած ջահելներ են։ Թող գնան։
Մկրտիչ- Բողոք եղավ։ Չշարժվեք, որ վերականգնեմ եղածը։
Էդուարդ- (մոտենում է, Թամարային) Ի՞նչ թատրոն է։ Սրճարանի վարկն է
ընկնում, հասկացեք։
Մկրտիչ- Հերս կփոխանցի։ (Գասպարին, առանձին) Կանե՞ս։ Ոտ չտաս։ Պարտքի տակ չեմ մնա։
Գասպար- Տուր, փոխանցեմ տղա ջան։ Ու՞մ, ի՞նչ։ Ասա՝ էլ չխփեն։
Մկրտիչ- (Գասպարին) Ես
կապացուցեմ ձեր հանցանքը։
Գասպար- Ախր ես քո հայրն եմ, տղաս։
Մկրտիչ- Արդեն պարզ է:
Այսօրվա քննությունը շեղելու հատուկ նպատակով։
Անի- (մոտենում է առաջին սեղանին: Թամարային) Չի նայվում։ Վերջացրեք։
Մկրտիչ- Իզուր եք…(Թամարան
նշան է անում)։ Դե, որ ասում եք (նստում է, քրտինքը սրբում):
Գասպար- (գրպանից փողեր է հանում, մեկ թղթադրամ առանձացնում) Հյուրասիրում
եմ։
(Նաղաշին) Որոշել էի… բայց պաչեմ։ (Նաղաշը ձեռքը բռունցքում է) Բա ու՞մ պաչեմ։ (գնում է
դեպի Անին, նրա հայացքից
ընկրկում) Էլ ու՞մ պաչեմ (մոտենում
է Թամարային)։
Թամարա- Տղայիս համար նախ
օրենքը, հետո՝ զգացմունքը։ (Գասպարին, առանձին) Չչփացնես:
Գասպար- (համբուրում է Թամարային) Էլ ու՞մ պաչեմ
(գնում է, համբուրվում Ժասմինի հետ)։
Ժասմին- (ձեռքը տանում է Գասպարի գրպանը, դուրս հանում) Ա՜յ (իր ձեռքի վրա հում ձվի պարունակություն և թղթադրամներ են) Էս ի՞նչ էր։
Գասպար- Ձու՜ս,
փողեր՜ս։ Վախ, ի՜նչ լավ… չեղավ։
Թամարա- Բարյավ մնացյա՜լ։ Ամուսին՜ս։
Ժասմին- (Գասպարին) Էլի
ձու ունե՞ս։ Բե՜ր։
Գասպար- Մնում եմ, հյուրասիրում…
անվճա՜ր։
Թամարա- (լսելի) Ոչ
թողնելու բան ես, ոչ՝ տանելու։ Մոտեցիր։ (Գասպարին թևանցուկ է անում) Ձեզ ըղձակատար ժամանց (գնում են դեպի ձախ)։
Տղան և աղջիկը գնում են դեպի բեմի խորքը։
Էդուարդ- (Նաղաշին, ակնարկելով Ժասմինին) Լավ
նայիր։
Նաղաշ- Ժասմինն է։ Մեկին ճանկում է, գնում։
Էդուարդ- Հասմիկն է։
Նաղաշ- Ի՞նչ:
Ժասմին- (մոտենում է Էդուարդին) Գնացի՞նք։
Էդուարդ- Տու՞ն։
Ժասմին- Ձևացնու՞մ ես,
թե՞ ամաչում։
Էդուարդ- Ումի՞ց։
Ժասմին- Հեղափոխություն
ենք արել, որ կնոջը ծաղրե՞ս աշխատավայրում։ (հարվածում է Էդուարդին) Աչքով արեցիր, վճարիր, խուժան։
Նաղաշ- (Ժասմինի ձեռքը բռնում է) Խելոք մնա (գնում է Անիի մոտ: Ժասմինը նստում է):
Շուրջը մթնում է: Լուսավորված են միայն Էդուարդը և Ժասմինը։
Էդուարդ- Դու Հասմիկն ես։ Հետևու՞մ ես։
Ժասմին- Ես Հասմիկի
գաղտնագրված վախն եմ, սիրելիս։
Էդուարդ- Կանչու՞մ ես։
Ժասմին- Մենք իրար
գտնելու ենք: Ինչ տեսքով ու մակարդակով էլ լինի։ Արի տուն։
Շուրջը լուսավորվում է: Նաղաշը կոկտեյլ է պարզում Ժասմինին, նստում նույն սեղանի մոտ։
Էդուարդ- (Ժասմինին) Քեզ
նմանեցրել եմ։ Դու գիտես:
Ժասմին- Չգիտեմ,
շարժվիր։
Նաղաշ- (Ժասմինին) Հանգիստ թող, էլի կբերեմ։
Ժասմին- (Նաղաշին) Մեկ է, մերոնցից է։
Էդուարդ- (Նաղաշին) Տուն
եմ վազում։ Աչքդ վրան պահիր (գնում է դեպի բեմի խորքը)։
Նաղաշ- (ինքն իրեն) Չվարակվե՞մ։
(Ժասմինին) Նկարե՞մ, որ հռչակվեմ։
Ժասմին- Արի։
Նաղաշ- Որոշիր,
որտե՞ղ, մինչև թղթերը բերեմ։
Ժասմինը մոտենում է Մարիամին, չոքում դիմացը, ձեռքը
պարզում։
Երրորդ գործողություն
Էդուարդի բնակարանը։ Նույն դասավորությունը։ Հասմիկըսենյակում է:
Էդուարդ- (մուտքի դռնից ներս է մտնում, Հասմիկին) Ու՞ր էիր։
Հասմիկ- Վեճ սկսելու նոր
ձև է՞։
Էդուարդ- (Հասմիկի մազերն է զննում)
Նայիր աչքերիս։ Դու՞ էիր։
Հասմիկ- Պարզ ասա։
Էդուարդ- Իբր չգիտես։
Հասմիկ- Բան ասա, հասկանամ։
Նաղաշ- Ախր դու էիր։ (ոչ մեկին) Ինչու՞։
Հասմիկ- Թեյ բերե՞մ բալի մուրաբայով։ Պառկիր, հանգստացիր։
Հայկ- (մուտքի դռնից ներս է մտնում, հագին իր նմանակի հագուստը։ Պարային շարժումներով) Ինչքա՜ն պարեցինք։ Չէ, Անիի պարը հենց երգն է: Դրանք միայն քրտնում են։ Սովա՜ծ եմ։
Էդուարդ- (մոտենում է Հայկին) Դու Հայկն ես, իմ տղան։ Ի՞նչ ես ուզում ասել այստեղ գալով:
Հասմիկն Էդուարդից թաքուն Հայկին ժեստեր
է հաղորդում։
Հայկ- (Էդուարդին) Այո, քո տղան եմ։ Ինչու եմ գալի՞ս..
Էդուարդ- (Հայկին) Այսօր լարված եմ, նյարդային։ Գնա հաց կեր։
Լիլիթ- (գալիս է մուտքի դռնից, ձեռքին տոպրակ) Թարմ լավաշ, նպատակների իրականացում։ (ինքն իրեն) Լավաշ լավաշ, ինձ Նաղաշ
տուր։
Հասմիկ- (Լիլիթին, առանձին) Հորդ չբարկացնես։
Էդուարդ- Աղջիկս։ Վիճակը
նորից լարված է։ Տանից քիչ բացակայեք:
Լիլիթ- (Էդուարդին) Տղադ մկոների հետ քեֆ անի, ես Անիիս կարոտե՞մ։
Էդուարդ- (Հայկին) Այդքան սոված էի՞ր, տղա ջան։
Հայկ- Զահլա տարավ։ Տղերքով
էինք: Գոռոզություն չարեցի։
Էդուարդ- Իջեցնում են,
որ հետևից խոսելու իրավունքի հաճույքը
ստանան։
Հայկ- (Էդուարդին) Երբ էլ ուզեն, կխոսեն։ Ի՞նչ հաճույք։
Էդուարդ- (Հայկին) Ներս են սողոսկում։ Ու մի օր մկոները մեր տանը։
Հայկ- (Էդուարդին) Ինչու՞
մեր տուն։ Ինչու՞ ես ինձ ասում։
Էդուարդ- (Հայկին) Հաստատվում են։ Մեր տան վտանգը դու ես։
Հասմիկ- Մեռնեմ
վտանգին։ Ճաշդ մնաց (Հայկի հետ գնում է խոհանոց)։
Լիլիթ- (գրկում է Էդուարդին մեջքի կողմից) Ի՞նչ կուզես։
Էդուարդ- Լավ գիտես՝
բալով թխվածք, բայց չես գնալու։
Լիլիթ- Տիկին, կեսդ ամեն օր սրճարանում է։ Վերջը՞ (Էդուարդին չի թողնում նայել իրեն)։
Հասմիկ- (խոհանոցի դռնից) Էլ չլսեմ։ Անիս սուրբ է։ (Էդուարդին) Բերե՞մ այդտեղ
Էդուարդ- Գնամ։ Նաղաշին
խոստացել եմ (Լիլիթը գնում է խոհանոց)։
Հասմիկ- (Էդուարդին) Ու՜ր։
Բժիշկը գար, մի բան ասեր։
Էդուարդ- (Հասմիկին) Բժի՞շկ, ինչի՞ համա… գալիս եմ։
Հասմիկ- (Էդուարդին) Թող
Հայկոն էլ գա։
Էդուարդ- (Հասմիկին) Այս ժամի՞ն։ Երեխա՞ն (Հայկն աննկատ դուրս
է գնում մուտքի դռնից)։
Հասմիկ- (Էդուարդին) Կխանգարի՞։ Գոնե տղամարդկություն կսովորեցնեք։
Էդուարդ- (Հասմիկին) Լսիր, գողություն է եղել։ Վտանգավոր է։
Հասմիկ- (Էդուարդին) Բա ոստիկանությունը՞։ Չխաբես, մեղք եմ:
Էդուարդ- Քեզ երբ… հավատա, չեմ խաբում։ Հա՞յկ:
Սրճարանի տարածքը։ Մթինժամ: Աթոռները հավաքած են, լույսերն՝անջատած։
Էդոարդ- (գալիս է Հայկի հետ բեմի խորքից) Ու՞ր ես։
Նաղաշ- (պատի տակ նստած է) Թիկնապահ՞դ է։
Էդուարդ- Վստահության
պակասորդի տեղեկանքը։
Նաղաշ- Հարազատ հորը՞։
Բա եղա՞վ։
Հայկ- Գողին սրամտելո՞վ եք բռնելու (երեքով նստում են պատի տակ)։
Մկրտիչ- (գալիս է բեմի խորքից, շշուկով) Կկանչեմ։ (բարձրաձայն) Նաղաշ, նկարներդ տամ, կոկտեյլ ստանամ… Մարդ չկա (մոտենում է պահեստասենյակի դռանը, փորձում բացել)։
Նաղաշ- (մոտենում է Մկրտչին) Ինչ պատահի՞: (Մկրտիչը
փախչում է, բայց նրան բռնում է ծառից ոչ հեռու, ապտակում) Մկրե՜։
Մկրտիչ- Վա՜խ, ցավա՜ց։
Էդուարդ- (մոտենում է Նաղաշին) Համբերիր։ (Մկրտչին) Ի՞նչ էիր անում։
Նաղաշ- Գող է բռնում։
Կապենք, տանեմ ոստիկանություն:
Մկրտիչ- Ըհը, գող…
նկար… հետքեր։ Չանեք…
Էդուարդ- (Նաղաշին) Հեռացիր։
(Մկրտչին) Ի՞նչու փախար։
Մկրտիչ- Ի՞նչ իմանամ,
ով եք։
Նաղաշ- (ապտակում է Մկրտչին) Բա ու՞ր ես եկել։
Մկրտիչ- (Նաղաշին) Վա՜խ,
որ մերս իմանա, գիտե՞ս, ինչ կանի։
Նաղաշ- Գիտեմ, ես քո մե…
Էդուարդ- Կսպանի (Հայկին) Պահիր, հեռացնեմ..
Հայկ- (Մկրտչին պառկեցնում է գետնին, նստում վրան) Եղավ:
Նաղաշ- (իրեն հեռացնող Էդուարդին) Հո գիժ չեմ, որ սպանեմ…
Հայկ- Փախա՜վ։
Նաղաշ- Տեսա՞ր,
հրամանատար։
Լսվում է հարվածի
ձայն։
Մկրտիչ- Վա՜խ, տո հերիք չեղա՞վ (լսվում է կրակոցի ձայն, ու հետո հեռացող մեքենայի ձայն)։
Հայկ- Ինչ վատ բան
եղա՜վ:
Նաղաշ- Էդի՞կ, Էդի՜կ,
Էդի՛կ (Հայկի հետ միասին Էդուարդին պառկեցնում են գետնին)։ Լույս տուր (Հայկը վառում է կրակայրիչը)։ Բան չկա։ Բա ու՞ր կրակեց։
Հայկ- Ծառին։
Էդուարդ- Հա՞յկ, Հա՜յկ։ (Հայկին շոշափելով) Հա՜յկ,
Հա՜յկ, Հա՛յկ…
Հայկ- Քեզ տղամարդու պես պահիր, հեր, ամոթ է։
Նաղաշ- (Հայկին) Խելոք,
սա տղամարդու լաց չի, ծնողի լաց է։ Ինչու՞ թողեցիր։
Հայկ- Տակը թրջեց, ա՜յ։ Դու՜ք, ձեր գողերը։
Էդուարդ- (Նաղաշին) Ծխում է, տեսա՞ր, լակոտը։
Նաղաշ- Տղամարդ է, բա ոնց։
Չէ, քեզ պես:
Հայկ- (մոտենում է Էդուարդին) Գնա՞նք, թե հյուրեր ունեք… էլի։
Էդուարդ- (Նաղաշին) Ե՞րբ մարդ դարձավ։ Բարի գիշեր։
Նաղաշ- Բարի։ Ձեռքը
բռնիր, Հայկ (Էդուարդն ու Հայկը գնում են դեպի բեմի խորքը):
Սրճարանի տարածքը: Առավոտ է։ Նաղաշն աթոռներն է պահեստասենյակից դուրս հանում:
Նաղաշ- (ծառն է զննում) Ապրես, ծառ (գնում է իր անկյուն, մշակում Լիլիթի տված փայտը)։
Ձախ կողմից գալիս
են Վարուժանն ու Անահիտը
Վարուժան- (Նաղաշին) Կարելի՞ է նստել, ոչինչ չենք
պատվիրելու։
Նաղաշ- Նստեք:
Վարուժան- (Անահիտի հետ նստում են երրորդ սեղանի մոտ) Գործ ենք
փնտրում, եղբ… պարոն:
Նաղաշ- Դժվար է։
Վարուժան- Անտեր
թափառականներ ենք։ Խղճա մեզ։
Նաղաշ- Խղճում եմ:
Վարուժան- Ես արհեստավորի
շնորհք ունեմ, կինս՝ կանացի գծով։
Նաղաշը նայում է կնոջը։ Սա ձեռքով երեսը ծածկում է, Վարուժանին
ինչ որ բան շշնջում։
Վարուժան- Լավ
եփում է, մաքրում։ Ուրիշ բան նկատի չունեի։ Մի կտոր հաց և քնելու տեղ։
Նաղաշ- Նստելու տեղ,
մի կտոր հաց, քնելու տեղ։ Չկա։
Վարուժան- Կներես, բարին
ընդ քեզ (կանգնում են)։
Անահիտ- (Վարուժանին՝ ցածրաձայն, բայց Նաղաշը լսում է) Ծառը՜, ծառին նայիր։
Մարիամ- (երևում է ծառի մոտ) Բարի լույս, զավակներս։
Նաղաշ- (զույգին) Ու՞ր եք գնում։ Բարի լույս, տատ:
Վարուժան- Ուր չկան քո
նմանները, այսինքն՝ ոչ մի տեղ։
Նաղաշ- Սպասեք: (աշխատասենյակից բերում է հյութ, թխվածք) Սպասենք քրոջս։ Խնդրում
եմ։
Վարուժան- (նայում է Անահիտին, նորից նստում են։ Թխվածք է վերցնում իր և կնոջ համար) Մեղքերդ ես քավու՞մ, թե՞ մեզ ես գցում մեղքի
տակ։ Սովոր ենք, ասա։
Նաղաշ- Հյուրասիրում
եմ լավ մարդկանց, որ մարդ մնամ։ Ամո՞թ չի։
Վարուժան- Ամոթ բառը մեզ համար չի:
Նաղաշ- (նայելով Անահիտին) Ի՞նչ եղավ։
Վարուժան- (սրբում է Անահիտի արցունքները: Նաղաշին) Հարմարվեց ցրտին, սովին, վիրավորանքին, ու խորթացավ ուշադրությանը։
Նաղաշ- Ովքե՞ր եք։
Վարուժան- Մի հարցրու։
Նաղաշ- Ինչո՞վ եք
ապրում։
Վարուժան- Մի հարցրու։
Նաղաշ- Ու՞ր եք գնում։
Վարուժան- Մի հարցրու։
Գործ տուր, կանենք։
Նաղաշ- Հետո՞։
Վարուժան- Մի դուռ
կբացվի։ Վարկի պատմությունն է։ Շատերն օգնեցին, բայց դարձավ ողորմություն։
Երեխային տատի մոտ, ու՝ փախանք։ Զանգում ենք, իբր արտասահմանից։ Նորերը խոստացել
են օգնել, թերթերում գրել։ Գործ կտա՞ս։
Նաղաշ- Մնացեք։ (շուրջը մթնում է, լուսավորված են միայն երեքով) Վրեժ, Անի, ի՞նչի համար։
Վարուժան և Անահիտ- Մենք մեր անկատար երազների հուսահատ մարմնավորումն ենք։
Նաղաշ-
Բայց ինչու՞ ինձ մոտ։
Վարուժան և Անահիտ- Այդ դու ես
հայտնվել մեր Ճամփին՝ դեպի գիտակցված
ցանկություն։
Նաղաշ- Ինչո՞վ օգնեմ, այ թափառականներ։
Վարուժան և Անահիտ- Մենք փախել ենք
քո եղբայրական հոգատարությունից։
Նաղաշ- Մեղավո՞ր եմ, մեղքս քավեմ։
Վարուժան և Անահիտ- Կարևորը մեր երազանքի իրականացումն է, թեկուզ՝ այս ձևով։
Շուրջը լուսավորվում
է։
Վարուժան- Եղբայր, ամիսը
մեկ երեխային հեռվից նայում ենք: Այսօր օրն է: Գնա՞նք, գանք։
Նաղաշ- Կսպասեմ:
Վարուժան- (սրբում է Անահիտի արցունքները: Նաղաշին) Բարի մարդ, քեզ ինչպե՞ս դիմենք։
Նաղաշ- Նաղաշ։
Վարուժան- (Նաղաշին) Ուսումնասիրե՞մ շրջակայքը։
Նաղաշը գլխով է անում։ Վարուժանը շրջում է, փող գցում արկղը, նստում աթոռակին, ննջում։ Մարիամը նրան օրհնում է, գրպանը թղթադրամ դնում։ Անահիտը ննջում է, հենվածսեղանին:
Նաղաշ- (ձեռքը Անահիտի ձեռքին, շշնջալով) Գնանք, այնտեղ պառկելու տեղ կա։
Անահիտ- Ի՞նչ։
Նաղաշ- Այնտեղ, պառկած
հարմար է։
Անահիտ- Ի՜նչ էժան առևտուր էր։ Փող էլ ես տալու՞։ Վիճակս չեմ վաճառում, տեր։
Նաղաշ- Քու՜յր, ճիշտ
չհասկացար։ (չոքում է Անահիտի դիմաց) Օգնիր, որ չկորցնեմ։
Անահիտ- Չգիտեմ, ինչ գտար:
Ես էլ կորցնելիք ունեմ։ Բայց.. անտեր ենք …նոր տեր (սեղանի սպասքը տանում է աշխատասենյակ, Վարուժանին քնից հանում: Գնում են դեպի ձախ)։
Նաղաշ- (հեռախոսի վրա համար է հավաքում) Է՞դ … պետք ես… չես հավատա։ Չեմ ուզում, որ
ստանան…. Չեմ ուզում, ափսոս։ (հեռախոսն անջատում է) Ի՞նչ արժե մեկ փաթեթ լավությունը, քանի՞
խոնարհում և ժպիտ։
Անի- (գալիս է բեմի խորքից ծառի մոտով) Բարի
լույս, աշխարհ: Տրամադրվե՞լ եք նախաճաշելու:
Նաղաշ- Կարծես… գիշերային անակնկալներ չունենք:
Անի- Լավ է: Չգիտեի, որ արձանները քնում են (Մարիամը
համբուրում է Անիին)։
Նաղաշ- Քննարկում էինք։
Անի- Այդքան
ինքնամոռա՞ց։
Նաղաշ- Գաղափարն արտակարգ է։ Կհամոզվես… հետո:
Ձախ մասից երևում
է Հայկը, երեսին՝ կապտուկներ, հագուստը՝
թափթփված
Անի- Աստված իմ,
տղաս (մոտենում է Հայկին, գնում աշխատասենյակ)։
Նաղաշ- (Հայկին) Ո՞վ։
Հայկ- Ինչ որ մեկը
բարև էր ուղարկել երեք եզի հետ։
Անի- (բերում է դեղարկղ, հանում բինտ և դեղորայք) Բարևից հետո
վիճու՞մ են։ Անհարմար չի՞։
Նաղաշ- (քմծիծաղում են Հայկի հետ) Բարևը հենց քո ասած վեճն է։
Անի- (մշակում է Հայկի վերքերը) Հասաք
բառերի՜ն։ Բարևի մաքրությունից էլ զրկվեցինք։
Հայկ- Ցավու՜մ է։
Անի- (Հայկին) Հիշու՞մ ես դրանց։
Հայկ- ԲՏ էին։
Անի- (Հայկին) Ի՜նչ բառեր ես ասում մոտս։
Հայկ- Ասեցի ԲՏ։
Զգու՜յշ։
Նաղաշ- (Անիին) Ինչ որ
ձևով չանվանե՞նք։
Անի- Կեղտը տուն եք թողել, ու չեք հոգում, որ գոնե ամենօրյա սպիտակեղենը մաքուր
մնա։
Նաղաշ- Չէ, ուղեղի ցնցում է հնարավոր։ Զանգեմ (գնում է աշխատասենյակ)։
Հայկ- Ոչ մի
հիվանդանոց։ Իմ ճիշտը չի կորելու։
Անի- Ճշտերի կռի՞վ։
Քոնը ո՞րն է, վրեժի՞ ճիշտը, խուժանի՞, պատվի՞։ Ինչքա՞ն ծեծեք, ծեծվեք, Է՜դ։
Հայկ- Էլի խառնեցիր։
Անի- Շա՜տ եք նման։
Հայկ- Բա ի՞նչ անեմ։ Տուր քո ճշմարտությունը, զարկեմ
դրանց ճակատին։ Լավ է։
Անի- Նայիր շուրջդ,
սրտո՜վ։ Երկու հավաքական ուժ են, շահի ուժն ու բարու ուժը։ Մեր վարքով լիցքավորում
ենք այս կամ այն ուժը: Ծեծել ծեծվելով ո՞րն եք լիցքավորում:
Հայկ- Բա եղա՞վ: Խորհուրդ եմ ուզում, փոխարենը փարաջա ես հագցնում։
Անի- Փարաջա դառնում
են ժամանակավրեպ սկզբունքները, մի խառնիր։ Ես քեզ սուր չեմ տա։ Դու բարձր ես կանգնելու
վրեժի գաղափարից։
Հայկ- Չէ, լավ է մնամ Նաղաշի
աշակերտ, քեզ մոտ՝ հայցվոր։
Նաղաշ- (դուրս է գալիս փոխված
հագուստով) Գնացինք։
Անի- (Հայկին) Ի՜նչ լավ տղա ես, Նաղաշի աշակերտ, Էդիկի տղա։
Հայկ- (Անիին) Կուզենայի
քո տղան լինել։
Անի- Ինչե՜ր ես
խոսում, Հա՜յկ։
Հայկ- Դու
իմ Անին ես։ Մորս պաշտում եմ, բայց կողքիդ ինձ մարդ մարդ եմ զգում։
Անի- Դու ճիշտ ես,
մենք մի ընտանիք ենք, ու իմ տղան ես (Նաղաշն ու Հայկը գնում են դեպի ձախ)։ Աստված
ձեզ հետ (երաժշտություն է
միացնում, աշխատում պարային շարժումներով)։
Էդուարդ- (գալիս է ծառի կողմից։ Մարիամը նրան համբուրում է, օրհնում։ Անիին)
Լավ է,
որ
օրս դուք բացեցիք։ Նաղաշն էր պետք։
Անի- Տատի հետ
թեյազրույցով ապահովեմ, մինչև գա։
էդուարդ- Գյուղ գնալու
ընկեր էր պետք։
Անի- Իսկ ինձ մենակ
թողնելով խղճի խայթ չե՞ս զգում։
Էդուարդ- …Մենակ… Գնացել
է, չէ՞։ Հնարավոր է, չէ՞։
Անի- Չհամեմատվես
նրա հետ, ում համար գնացել է։
Էդուարդ- Եթե ներեմ դավաճաններիդ, ինչքա՞ն մածուն բերեմ։
Անի- Ինչքան սիրում
ես դեռևս։
Էդուարդ- Այդքան չկա: ճի՞շտ
է, որ Գասպարին օգնում ես:
Անի- Ենթադրենք։
Էդուարդ- (մոտենում է Անիին) Բա ե՞ս։
Անի- Դու արտահերթ
ես։
Էդուարդ- Չեմ դիմանում։
Օգնի՜ր, Անի: Օգնիր ինձ, Մարիա՜մ: (չոքում է) Չեմ
դիմանուու՜մ։
Անի- (ևս չոքում է) Դու իմ Էդն ես: Քեզ չօգնել… քոնն ե՜մ, Էդ (Էդուարդը
համբուրում է Անիին) Բայց… դա ինձ կսպանի առանց Հասմիկիս, երեխաներիս, ծնողներիս։ Քոնն եմ…
Էդուարդ- (համբուրում է Անիին: Անին անշարժ է։ Հեռանում է, վերադառնում, չոքում Անիի դիմաց, կանգնում) Այսպես ճի՞շտ է։ Բա ե՞ս (գնում է բեմի խորքը)։
Անի- Ի՜նչ արեցիր, Է՜դիկ։ Բա ե՞ս որտե՞ղ
գոռամ, ու՞մ մոտ լաց լինեմ: Օգնիր, երգ, դժվար է (միացնում է
երաժշտություն, անշարժ նստում աթոռին)։
Արա- (գալիս է բեմի խորքից, ծառի մոտով, Անիին) Բարև, գեղեցկուհի։
Անի- Բարև Ձեզ, չենք
սպասարկում։ Ներեցեք:
Արա- Միայն կնստեմ (նստում է առաջին սեղանի մոտ,
մեջքով դեպի նստարանը)։
Անի- Մեկ ժամից, խնդրում եմ:
Արա- Շատ լավ աշխատանքի առաջարկ ունեմ:
Անի- Միանշանակ՝ ոչ:
Արա- Կին օգնական,
կանացի բոլոր հասկանալի ֆունկցիաներով։
Անի- Այդպիսի կնոջ նմա՞ն եմ։
Արա- Դրանում է քո
համը։ Ոնց դիմեմ, օրիո՞րդ, թե՞ տիկին։ Իմ կրեդոն է՝ ամեն ինչին իր անունը:
Անի- Չեմ հավատում։
Այդ դեպքում կներկայիք՝ «գլխավոր
կեղտ»։ Հեռացեք խաղաղությամբ։
Արա- Կզբաղվես
կրթությամբ, մշակույթով։ Հանուն քաղաքի և ի սեր բարոյական արժեքների զոհաբերվիր անիմաստ բարոյականության
զոհասեղանին, պլյուս հաճույք, փող։
Անի- Ձեզ լկտի եք պահում։ Ե՞րբ եմ ձեզ այդ իրավունքը տվել (ձախ կողմից գալիս է Նաղաշը):
Արա- Իրավունքը
քաղաքն է տվել, հպարտ Անի։ Եթե ուզենամ՝ կգաս, խելոք կհանվես։
Անի- Խնդրում եմ,
գնացեք։ Ես եղբայր ունեմ։
Արա- Դու իմն ես,
քաղաքի թագուհին։ Մոտեցիր։
Նաղաշ- (մոտենում է Արային) Գլխավոր զիբի՜լն է եկել, գարշանքը
տարածել։
Արա- Օհո, տղամարդ
հայտնվեց… (հարվածող շարժում է
անում Նաղաշի ուղղությամբ)։
Նաղաշ- (Արայի ձեռքը
բռնում է) Քույր, գնա (Արան
փորձում է հարվածել, բայց Նաղաշը հարվածում է նրան։ Արան
ընկնում է: Արային տանում է ծառի հետևը)։
Սողա, դեռ օրը չի։ Միայն աղոթելը
քիչ է, տատ։ (մոտենում է Անիին) Քո
լացն ինձ հիմարացնում է, չմոռանաս։
Անի-Վախենում եմ,
մեր քաղաքի զիբիլի հոտն էլ թունավոր է։
Նաղաշ- Եթե դողանք վախից,
հենց այդ դողից կհիվանդանանք (գնում են աշխատասենյակ)։
Ծառի կողմից գալիսէ Մկրտիչը, գետինը զննում ծառի մոտ, ինչորբան դնում գրպանը:
Նաղաշ- (դուրս է գալիս աշխատասենյակից: Մկրտչին) Ի՞նչ
գտար։
Մկրտիչ- Քո վտանգը:
Այդպես խփում ե՞ն, որ խելքի չգա։ Ձերբակալե՞մ,
խելքի գաս։ Ցավում է, չէ՞:
Նաղաշ- Դրա համար մենակ չեն գալիս։ Գործից խոսիր։
Մկրտիչ- Տես, է: Դիմում
ես, նկարները գտնում եմ։ Ինձ պաշտոն, քեզ փառք։ Ծեծն էլ կջրենք։
Անի- (աշխատասենյակից մոտենում է Նաղաշին) Գրիր, Նաղաշ, չեմ դիմանա։
Նաղաշ- Համբերիր,
սրանց ճենճահոտից օծանելիքն էլ չի փրկի։ Բա ծեծը՞։
Մկրտիչ- Թափառականներ են հայտնվել: Քնելու տեղ, հաց չունեն:
Նաղաշ- Այո՜։ Կեղտոտում
են հոգուդ մեջ, և օգուտ ակնկալում (Անին գնում է Մարիամի մոտ)։ Իսկ եթե տրամադրվես, կեղտը կդառնա
պարարտանյութ։
Մկրտիչ- Նկարիչը բառերով
էլ նկարեց։ Գրիր, ու Լիլիթի կոկտեյլի՜ց բեր, որ լավը պատահի։
Նաղաշ- Պատի՞վ… քե՞զ…
կոկտեյլո՞վ… Լիլիթի՞ ..չի կարելի։ Ինքս կգտնեմ նկարները։
Մկրտիչ- Ուրեմն, մորս հեռագիրը քեզ։ Մնացածը, ինչպես կասի հոդվածը։
Նաղաշ- Բայց ուրիշ
շալվար ունե՞ս։
Մկրտիչ- Չի ստացվի,
հատուկ զուգարան եմ գնացել։
Նաղաշ- Խելքի նշան է։
Մկրտիչ- Ես կոմիսար
Մեգրեն եմ։ Մերս որ չասեր, էլի կգնայի։ Կասկածող կա՞։
Նաղաշ- (Անիին) Պետք է
գնամ։ Սրճարանը չթողնես, որ չհրճվեն: Փառք աստծո,
մենակ չենք։ Տատ, աջակցիր քրոջս։ (Մկրտչին) Առաջ ընկիր (գնում են դեպի ձախ։ Մկրտիչը
գնում է առջևից)։
Անի- (հեռախոսի վրա համար է հավաքում) Նաղաշին տարան… արի..
Թամարա- (գալիս է ծառի մոտով,
Մարամին փող տալիս: Անիին) Կնդունե՞ս, Անի
ջան։
Անի- Չենք
սպասարկում, փակում եմ։
Թամարա- Փրկիր, սիրելիս։ Շեֆը ջահել օգնական է փնտրում։
Անի- Ինքս աջակցի
կարիք ունեմ։
Թամարա- Օգնիր, ու Նաղաշը կազատվի։ Բա սովա՞ծ
մնամ (փորձում է Անիի ձեռքը համբուրել)։
Անի- (թույլ չի տալիս) Դա իմ զբաղմունքը չի, հասկացեք։
Թամարա- Իբր խելացի ես։
Ասա, ոն՞ց արեցիր, ի՞նչդ հավանեց:
Անի- Դուք…
հասկանու՞մ եք, թե ինչ եք ասում, ու՞մ..
Թամարա- Միամիտ
չխաղաս։ Կյանքի խնդիր է, ինչպես ասել
է ... Լավ
իմացիր, չեմ տա, իմն է։
Անի- Հեռացեք, խնդրում եմ: Ես կեղտի հետ գործ չունեմ։
Թամարա- (Անիի թևից բռնում է, քաշքշում) Կե՜ղտ, ո՞վ է կեղտը։ Զբաղմունքը
չի՜, կբռնացնե՜նք:
Անի- Թողեք, ինչ եք
անում։
Թամարա- Սևացնեմ լույսդ,
անմեղ լի՜րբ։ Ասեցինք Մկրեի հետ յոլա գնա, աչքն ու՜ր տնկեց…
Անի- Ի՞նչ անեմ,
աստված.. ոչ մեկը…երբե՜ք…
Մարիամը մոտենում է
Թամարային, ձեռքից բռնում։
Թամարա- Կազմակերպությու՞ն եք (հարվածում է Մարիամին, սա կծկվում է, չոքում)։ Չփախնես, եկա։ (Անիին գցում է գետին) Քո տեղը գետինն է, լիրբ։ Լույսդ էլ հանգցնենք: (չոքում է, ու
նկատում ձախ կողմից եկող Էդուարդին) Դեմքս
չայլանդակես, կինարմատ եմ։
Էդուարդ- (ձեռքը բռունցքում է, թողնում, տանում ծոցագրպանը և ատրճանակ հանելու ձև տալիս)
Գայլին՝ գայլային մահ:
Թամարա- Վատ բան չեմ
արել։ (չոքած վիճակով մոտենում է զոհերին) Ասեք, ոտքներդ պաչեմ:
Էդուարդ- (Անիին) Ասա, քույր, զոհաբերե՞մ սրան ամոթի զոհասեղանին։
Անի- Բառերը մի
պղծի՜ր։ Կորցրու՜, խղճա՜ ինձ, Է՜դ։
Էդուարդ- (Թամարային) Եթե
երեք հաշվին չկորես, ես կկորցնեմ։
Թամարա- Սողալով դժվար է (հայտնվում է ծառի մոտ)։ Անի, հուշեցիր: Իրոք բալասան ես։
Անի- (Էդուարդին) Տատիին նայիր, մեղք է (Թամարան անձայն հեռանում է)։
Էդուարդ- Մանե, բժիշկ կանչե՞մ (Մարիամը հրաժարվում է։ Աթոռ է բերում,Մարիամին օգնում նստելու։ Անին չոքում է Մարիամի մոտ: Ինքն էլ: Անիին)։
Սրանից առաջ ի՞նչ եղավ:
Անի- Գլխավոր կեղտը։ Միայնակ կնոջ բախտ։
Էդուարդ- Միայնակ ու… ցանկալի։
Անի- Մի՜ գռեհկացրու վիճակս։
Էդուարդ- Սքանչելի ես ցանկացած վիճակում, անխիղճ։
Անի- Պետք չի:
Էդուարդ- Ես տեսա այն, ինչը կորցրեցի առանց գտնելու, հպարտ Անի։
Անի- Մոռացիր, զգույշ տղամարդ։ Ընդամենը պետք էր այդ անիծյալ հպարտ դիմակը հանելու վճռականություն։
(Էդուարդը Անիի ձեռքը պահում է իր դեմքին) Ի՞նչ ես անում։
Էդուարդ- Հրաժեշտ եմ տալիս երազանքիս։
Անի- Ինչպես լուռ առաջարկություն արեցիր, այդպես էլ հրաժեշտ ես տալիս։ Մի ցավեցրու։
Էդուարդ- Լավ չեմ, Անի։ Ինձ պետք ես։
Անի- Այսօր լավ չի
ստացվում։
Էդուարդ- Աչքիս մարդիկ
են երևում: Նմանակներ: Ինձ կորցրել եմ։
Անի- Մեղքերդ են
դուրս տալիս: Նրանք են, ում դավաճանել ես, թեկուզ մտքով։ Բուժելի է…
Էդուարդ- Բուժիր ինձ,
բուժի՜ր…
Անի- Միայն ընտանիքի
ջերմություն: Նաև ապաշխարանք ու տատի աղոթքներ, եղբոր ընկեր։ Նաղաշս մնաց։
Ընդունիր սրճարանը (վեր է կենում, գնում պահեստասենյակ)։
Էդուարդ- Ընդունեցի։ Տատին
տար։ Մեքենա կկանչեմ (արկղիկից գումարը տալիս է Մարիամին, խոսում հեռախոսով) …Տաս րոպեից (Անիին) Կարենն զբաղվում է։ Մենակ չենք։
Անի- (պահեստասենյակից դուրս է գալիս) Շա՞տ եմ մարտական։
Էդուարդ- (կանգնում է Անիի դիմաց) Անի՜: Բոլորի նմանակներին
եմ տեսել, քեզ՝ ոչ մի անգամ։
Անի- (շշնջալով) Ես քո ցնորքն եմ։ Ցնորվածն իր ցնորքին չի դավաճանի։ Արի (համբուրում է Էդուարդին։ Համբույրը մի փոքր երկարում է) Մեզ
չի կարելի իջնել ցնորքի մակարդակից, Էդ։ Դա է մեր փրկությունը (մոտենում է Մարիամին,
և նրա հետ գնում դեպի ձախ)։
Էդուարդ- Մե՜զ, մե՜զ… Չի՜ կարելի (գնում է, նստում աթոռակին, աչքերը փակում։ Մի կին է
մոտենում բեմի խորքից, արկղի մեջ բան գցում)։ Ինձ պետք չի։
Կին- Ես դրա
իրավունքն ունեմ։
Էդուարդ- Համոզված չեմ։
Կին- Դրանից էի
վախենում։ Անուշն եմ, քո… նախկին։
Էդուարդ- (աչքերը բացում է) Դեմքդ ու՞ր է։
Կին- Դեմքս էլ չես հիշում։ Քեզ համար ընդամենը էգ էի,
չէ՞։ Նայիր աչքերիս։
Էդուարդ- Նայեմ, բայց ու՞ր։
Կին- Ի՞նչ
էիր ապացուցում, և ինչու՞ իմ հաշվին, անխիղճ։ Գոնե մի զանգ, մի երկտող։
Էդուարդ-
Ինչու՞ ես եկել: Ամեն ինչ անցել է, գնացել։
Կին- Մի՞թե այդքան
անարժան կին եմ։ Հեռանում եմ քեզանից։
Էդուարդ- Ինչու՞ ինձանից… ու՞ր։
Կին- Ոչ մի տեղ։
Գնում եմ ոչ մի տեղ։ Ինչքա՜ն դժվար է ուշադիր լինելը։
Էդուարդ- Ուշադրությունը
չեն մուրում։ Վաստակում են շփման ընթացքում.. շնորհիվ։
կին- Բայց դու եկար, դու ունեիր իմ կարիքը։
Նեղացնում ես նույնիսկ հիշելով։ Ի՞նչ անեմ։
Էդուարդ- Ապրիր։ Եղածն
ընդամենը լիցքավորող դրվագ է։ Օգտվիր կամ մոռացիր։
կին- Ուզում եմ ատել, ու չեմ կարողանում (հեռանում է դեպի բեմի խորքը)։
Էդուարդ- (արկղի միջից վերցնում է
թղթի կտոր, կարդում) «Տուր ինձ քո
էությունը,
ես այն կցանկապատեմ սիրո հեքիաթով, որ ես եմ հնարել…ու մենք կտրվենք բնական
ազատության, ու քեզ կնվիրեմ սիրո նոր բառեր»։ Տե՜ս է (թուղթը դնում է գրպանը)։
Ձայն- Էդո՞ ..Է՞դ. ..
Էդի՞կ….. Էդո՜… Էդի՜կ.. Էդո՛… Էդի՛կ… Է՜դ…
Էդուարդ- Այստեղ Էդո չկա։
Ձայն- Աաա՜, սխալ
հասցե է։
Էդուարդ- Սպասիր, Էդիկը
ես եմ:
Ձայն- Դու Էդիկը չես,
բայց գիտես իր տեղը։
Էդուարդ- Հակո՞բ, Գնե՞լ,
Հրա՞չ: Անունդ ասա։ Ի՞նչ էր պետք։
Ձայն- Քեզ էր պետք։
Էդիկը թակարդում է: Թող գտնի ինձ։
Էդուարդ- Ինչու՞ ես վախեցնում։ Ի՞նչ սխալ եմ արել։
Ձայն- Չգիտեմ։
Իրեն կասես բանալի բանաձևը՝ «Հոգևոր
արժեքներից ազատվում են...
Էդուարդ- «…երբ որ դրանք խանգարում են բարեկեցիկ կյանքին»։ Ես
եմ Էդիկը։ Իմ բառերն են։
Ձայն- Իսկ միգուցե
միայն բառերը՞ քոնը չէին։
Էդուարդ- (կանգնում է,
փնտրում։ Ծառի մոտ մուրացկան
կին է կանգնում: Փող է պարզում) Թամա՞ր,
քեզ ինչ եղավ։ Մեղքեր՞դ ես քավում։
Մուրացկան կին- (փողը վերցնելով) Աստված բալեքդ պահի։
Էդուարդ- Տուն գնա։ Առանց քեզ էլ գժվել եմ։
Շուրջը մթնում է:
Լուսավորված են միայն Էդուարդը և մուրացկան կինը:
Մուրացկան կին- Ես Թամարան եմ,
բայց տաս տարի հետո։
Էդուարդ- (հենվում է ծառին) Տեսնես որտե՞ղ
եմ բուժվելու։ Արձանի համա՞ր ես անում։
Մուրացկան կին- Այդ դու ես տաս
տարի առաջ ընկել։ Մի խանգարիր։
Էդուարդ- Ի՞նչ ես անում, որ խանգարում եմ։
Մուրացկան կին- Փորձում եմ
հասկանալ Մարիամին, Անիին, Նաղաշին, արձանի իմաստը:
Էդուարդ- Արձանի՞ (Մարիամի նմանակը, ճաշակով հագնված, ձախ կողմից գնում է աշխատասենյակ, այնտեղից գնում, նստում չորրորդ սեղանի մոտ, ձեռքին սրճի բաժակ):
Մուրացկան կին- Օ՜։ Ձեռքիս
ջահել տարիներիս մարմինն է: Հիշու՞մ ես, անխիղճ։ Իսկ ես էլի սքանչելի, բայց մի՜
քիչ այլ, տարիների միջով հաղորդակցվում
եմ հավերժի հետ։ Ապրի Նաղաշը:
Էդուարդ-
(գրպաններն է քրքրում) Ախ, Թամար,
խելոքացել ես, ի՞նչ տամ։ ՝
Մուրացկան կին- Ցանկությունս
կատարեմ (համբուրում է Էդուարդին։ Հիշիր, մենք նման ենք։
Շուրջը
լուսավորվում է։
Մուրացկան կին- Մտածեցի
փորձեմ։ Միայն այսօր։
Էդուարդ- (գնում է դեպի սրճարանը։ Կինը հեռանում է) Նմա՜ն ենք,
բա՜ ոնց։ Անի՞:
Մարիամի նմանակ- Ոչ ոք չկա։ Ես եմ ինձ սպասարկել։ Նաղաշիս ընկերն եք։ (Էդուարդը ժեստերով կնոջն ինչ որ բան է հասկացնում) Խնդրում
եմ, հարգելիս։ Գեղեցիկ չի։ Հարբա՞ծ եք։
(շարունակելի)