Литературный портал

Գյուլի Խաչատրյան

Թե ինչպես մի օր ես սկսեցի խաղալ

Մեր սովորական օրերից մեկն էր, երբ ընկերներով խաղում էինք բակում, երբ հանկարծ ավազների միջից գտա մի սկսվառակ, վերցրի ու երբ ընկերոջս համակարգչով այն միացրեցինք, պարզվեց այտ տարիների ամենահայտնի խաղն էր սկավառակի մեջ, ու ես սկսեցի մի մաիս ամեն օր ժամերով գնալ ընկերոջս տուն ու խաղալ։Ես 11 տարեկան էի, չունեյի համակարգիչ, չունեյի պայմաններ խաղալու համար, սակայն այդ խաղը այդ տարիների ամենապահանջված ու ցանկալի խաղն էր, որն էլ գրավեց ինձ ու դարձավ սկիզբը այն օրերի, երբ համակարգիչը իմ ամենամոտ ընկերը դարձավ։ Ես չէի ցանակնում դուրս գալ ու կռիվներ անել մոյւս բակի երեխաների հետ, ինչպես իմ ընկերներն էին անում, ես չէի ցանկանում ծխել ու խմել ամբողջ օրը, չշինչպես իմ ընկերներն էին անում, ես զգում էի թե ինչպս իրենք ավելի վատ կյանքի նացանք քան ես խաղալով, ու երևի դա էլ ինձ պահում էր տանը համակարգչի մոտ։Որոշ ժամանակ անց երբ ունեցա համակարգիչ, կարելի է ասել ես այլևս գոյություն չունեյի։Ինձ դուր էր գալիս խաղերում ազատությունը, ես կարող էի անել այն ամենն ինչ իրական կայնքում չէի կարողնա անել։Սկեցի շփել օնլայն խաղերի միջոցավ ծանոթացա մարդկանց հետ, ում հետ շփումից ես ինձ ավելի լավ էի զգում, նրանք ինձ չէին ճանաչում ու ես ազատ էի շփվում նրանց հետ։ Բնական է ես հասկանում էի, որ նրանք չեին կարող փոխարինել իրական կյանքում իմ ընկերներին, սակայն ինձ ձգում էր ավելի վիրտուալը։Սկզբում օրական խաղում էի 3 ժամ, հետո կամաց–կամաց ավելացնում էի ժամանակս ու պատահում էր, որ խաղում էի մինչ անգամ 16 ժամ։Ծնողներս բարկանում էին, մայրս անգամ համակարգչիս էկրանն էր պահում, որպեսզի չխաղայի, բայց դա ոչ մի կերպ չէր օգնում ինձ հետ կանգնելու համար։ Ես ագրեսիվ չէի, երբեք չեմ բղավել կամ մորս հետ վատ չեմ խոսել, ուղղակի խնդրում էի, որ թույլ տար խաղալ։Ինձ մայրս ասում էր, որ պետք է հաց ուտես հետո կխաղաս, դաս արա, հետո կխաղաս, բայց ես հակառակը ամեն բան արագ էի անում, որպեսզի էլի խաղամ։Ես խաղալու ընթացքում, նաև զբաղվում էի այլ բաներով քանի, որ դժվար կլիներ խաղալ անդադար, մարզանք էի անում, դուրս էի գալիս մաքուր օդի ու էլի հետ համակարգչի մոտ, շարունակելու խաղս։Ես համոզված եմ, որ նորմայից ավելի շատ եմ խաղում, սակայն ես ինձ մոտ ագրեսիա չեմ նկատել, իմ կարծիքով ագրեսիան ծնվում է ծնողների պատճառով։Իմ օրվա մեծ մասը խաղում էի, ես էլի բակ իջնում էի, ֆուտբոլ էինք խաղում, սակայն միևնույն է ես խաղից չէի կտրվում։ Կար շրջան, որ ես աշխատում էի, բայց աշխատանքից հետօ հանգտսանալու համար ես խաղում էի ու չէի նկատում ինչպես էր ժամանակն անցում ու լույսը բացվում էր, ես էլի աշխատանքի պետք է գանյի։ Ինձ թույլ էի զգում, այպիսի տպավորություն էր, որ մի քիչ էլ ու կընկնեմ։ Սկսել էի ավելի վատ քնել, քնելուս գրաֆիկը փոխվել էր ու քնում էի առավոտյան ու գիշերը արթուն էի, խաղում էի։Զարմանում էի, որ կային մարդիկ ռուսներ, ովքեր աշխատանքը համատեղում էին խաղալու հետ, ես խաղում էի ու դրա հետ համատեղելով աշխատել չէի կարողանաաում։Ես սկսեցի գրաֆիկ մոդելավորմամբ զբաղվել, որպես հոբբի։Էլ չեի աշխատում ու դա ինձ ավելի տարավ խաղերի մեջ խորանալուն։Մոդելավորում էի հիմնականում զենքեր, ինձ դուր էին գալիս զենքերի տարբեր տեսակներ մոդելավորել, տարբեր տեսակների մասին իմանալ։Խաղալը ինձ սովորեցնում էր պատմություն, պատերազմներից, ինչ–որ հեղափոխություներից, ճապոնական պատմություն էի սովորում, իրեենց թագավորների մասին։Խաղերից շատերը համաշխարհային պատերազմների մասին են ու ես սկսեցի սովորել դրանք։Ես սկսեցի մարդկանց հետ շփման մեջ փոխվել, սկվեց մի շրջան, որ ես մարդկանց մեջ փորձում էի հետաքրքիր բաներ փնտրել, նոր մարդկանց հետ էի ցանկանում շփվել։Սկվեց արևի լույսն ազդել վրաս, ինձ թույլ էի զգում ու դա տհաճ երևույթ է, ես ունեցա աչքերի հետ խնդիր, ես մարդկանց երեք մետր հեռավորությունից չէի տեսնում, մարդկանց հետ քիչ շփվելը ինչոր տեղ լավ էր, սակայն ինչ–որ տեղ ս ունեյի ըննտրելու հնարավորություն ում հետ շփվել, և վերջում խաղալն ինձ ստիպեց մտածել որ կյանքիցս շատ ժամանակ կորավ, ժամանակ անցավ ու ես շատ բաներ չհասցեցի։Ես չէի ցանկանում աշխատանք փնտրել, չէի ուզում սուպերմարկետում փաթեթավորող աշխատեյի ես մոդելավորմամբ եի ուզւոմ աշխատել։Ես ուղղակի չգիտեմ,ինչ մակարդակի վրա եմ այդ ոլորտում, որպեսզի աշխատեմ։Ժամանակի ընթացքում սկսեցի հասկանալ, որ թույլ չեմ տա ինչոր մեկը տարվի համակարգչով այնքան ինչքան ես, սա ուղղակի կործանիչ կարող է լինել։Ինձ ծնողներս չէին ցավացնում, փորձում էին ուղակի թեմաների ու խոսելու միջոցով հետս շփվել, ես հասկանում էի, որ ուզուն են ինձ հռու պահել համակարգչից, սակայն դա ինձ դուր էր գալսի, ես հասկանում էի, որ իրենք հասկանում էին ինձ ու չէին քննադատում։Նրանք ինձ օգնում էին, ու ես հասկանում էի, որ ինձ հաճելի է ծնողներիս հետ շփվելը քան խաղալը, խաղերս սկեցին ինձ ավելի քիչ հետքրքրել։Չեմ կարող բացառել, որ խաղալու միջոցավ ես ռուսերեն ու անգլերեն շփվել սովորեցի, ավելի լավ ու ավելի ազատ էի խոսւոմ այդ լեզուներով, քանի, որ խաղում էի տարբեր ազգերի հետ։Հետաքրքիրն այն էր, որ ավելի շատ խաղում էին օտար ազգերից ամուսնացած ու երեխա ուեցող մայրեր, դա ինձ տարորինակ էր թվում, երեխա ունենալ ու խաղալ դա նաընդունելի էր ինձ համար, երևի դրանից է իմ կարծիքով , որ երեխաները ավելի ագրեսիվ են մեծանում։Ես չեմ սիրում խաղեր, որտեղ ես պետք է սպանեմ, ես խաղում էի, ինչ–որ հետաքրքիր բաներ սովորել, եհտաքրքիր բաներ կսարքեյի։Ես զգում էի, որ խաղալս ստիպեց չապրել մանկությանս ամենահետաքրքիր օրերը, ես կորցրի ու էլ նույն երեխայությունները անել չեմ կարող։Ես զգում եմ, որ ես կախվածություն ունեմ խաղերից, գուցե քիչ բայց ունեմ, ու ծնողներին կարող եմ միայն մի խորհուրդ տալ, ձեր հանգստության համար մի տվեք երեխաներին հեռախոս, կամ համակարգիչ, դուք ինքներդ եք նրանց դրդում է հատգայում դառնալ անկառավարելի ու գարեսիվ, ու եթե ցանկանում եք օգնել նրանց, ովքեր արդեն խաղում են, ուրեմն դա արեեք առանց գոռալու ու կռվի, բացատրեք երեխայի, թե ինչու թույլ չեք տալիս խաղալ, հավատացեք, խոսելն ու մարդուն մարդու պես վերաբերվելն ավաելի շատ կօգնի խնդիրը լուծել։ Վահե Մոսվսիսյան
333

Փոխիր սկզբում քեզ

Փոխիր սկզբում քեզ, հետո բողոքիր, որ երկրում ոչինչ չփոխվեցՀետաքրքիր էակներ են մարդիկ։Միշտ բողոքում են, միշտ իրենց սխալների համար քննադատում են ուրիշներին, քթները խոթում են քաղաքականություն ու ցույց տալիս թե իբր իրենք բավականին գիտակ են հարցեր լուծելու ու իրենց դնում են բոլոր պաշտոնյաների փոխարեն, փնթփնթալով, թե՝ մեկ է ես ավելի լավ կարող էի ասյ մեկ տարվա ընթացքում երկիրը փոխել։Քաղաքացին երկրի իշխանությունից մի բան պահանջելու համար նախ և առաջ պետք է հասկանա, ինչ կարողացավ իր մեջ փոխել մեկ տարվա ընթացում։ Մի թե մեկ տարի առաջ էլ չէին բողոքում, որ ուտելիքը թանկ է, որ տրանսպորտը անմխիթար վիճակում է, որ աշխատավարձերը ցածր են, իսկ աղբամանները լիքը։ Ինչ փոխվեց մի տարվա մեջ, ամն մարդ իր մեջ պետք է փնտրի։ Օրինակ հիմա, աղբահանությունը մեկ տարի առաջվա հետ համեմատած ավելի նորմալ է կատարվում, սակայն ինչու քաղաքացին չի հասկանում կամ իրեն նեղություն չի տալիս աղբը աղբամանը նետել։Ինչու տրանսպորտից օգտվելիս սիրո ու համերաշխության հեղափոխությունը չի գործել ու ինչու են մարդիկ դեռ իրար վատություն անելով իրենց լավ զգում։Բազմաթիվ ինչուներ կարելի է թվարկել, սակայն յուրաքանչյուր մարդ փոփոխություն տեսնելու համար, պետք է առաջինը սկսի իրենից, որ զիջի, որ հարգի, որ մաքուր պահի քաղաքը ու դադարի քննադատել ուրիշերին։ Շատ հեշտ է, երբ երթուղայինում նստած ես ու բողոքում ես թե ինչու վարորդը չի քշում, դու ուզում ես շուտ տուն հասնել, բայց հեռիք է մի օր երթուղայինից ուշացողը դու լինես ու արդեն հասկանում ես, որ սխալ է մտածել,որ աշխարհը քո շուրջն է պտտվում։Ոչ ոքի համար էլ հեշտ չէ անել քայլ իրեն փոխելու համար, բայց միայն բողոքելով էլ մենք չենք հասնի մեր երկրի զարգացմանը։ Եթե մենք ՝ ուսանողներս չընդունենք մեր սխալնորը, որ շատ դեպքերում մենք ենք ծուլանում, եթե անցորդը չընդունի,որ ինքն է աղտոտում փողոցը, եթե վարորդները չընդունեն,որ 100 դրամի համար 40 հոգու կյանք են վտանգում, մենք կմնանք նույն տեղղում կանգնած ու մեր երկրում ոչինչ էլ չի փոխվի։
258

Դուրս արի կոմպլեքսներիցդ

Դե կեր վերջապես այդ անիծյալ տորթը։ Ի՞նչ է մտածում ես քո փղային կառուցվածքին մի կտորը պետք է խանգարի։ Հասկացիր վերջապես, որ կյանքում մենք ինքներս ենք ընտրում մեր ճակատագիրը։ Դու վաղուց ինքդ քեզ համար ընտրել ես ամեն ամառ նիհարել, իսկ ձմռանը հասկանալ, որ այդպես էլ մի գրամ չնիհարեցիր։ Դու ինքդ ես քեզ համար սահմանել գիրության քո կերպարանքը, որին այդքան սիրում ես փիղ անվանել։ Բայց ի՞նչ ես դու փորձում անել, որպեսզի փղից ասեղ դառնաս։ Միայն խոսել ու երազելով ոչինչ չի փոխվի։ Քո տառապանքները կմնան նույն տեղում։ Դու կմնաս պատուհանիդ մոտ նստած երազկոտ այն աղջնակը, ով ամեն արևածագին փակում էր աչքերն ու պատկերացնում էր իրեն ամենագեղեցիկ լողազգեստով ծովափին պառկած։ Կմնաս այն հիմարիկը,ով ցանկանում էր հագնել արդեն իր դարն ապրած այն ծաղկավոր զգեստը, որն այնքան գեղեցիկ ու նուրբ էր, այնքան կանացի ու հմայիչ էր ու որը,տատիկն էր նվիրել ։ Վերջ տուր տանջանքներիդ ու ուշքի արի։ Ժամանակդ անցնում է,իսկ դու մնացել ես քո կոմպլեքսների ստեղծած խաբկանքում, որտեղից դուրս գալու համար պետք է սիրես քեզ։ Կարևոր չի դու քանի կիլոգրամ ես կշռում, կամ հագուստի որ չափն է քեզ համապատասխանում, կարևոր է, որ ինքդ գնահատես քեզ քո տեսակով։ Հիշիր որ ամենքս յուրօրինակ ենք, ամենքս էլ ունենք թերություններ, սակայն շատերը դրանք կարողանում եմ թաքցնել գեղեցիկ շպարի կամ թանկագին զգեստների տակ։ Բայց դու յուրահատուկ ես քո տեսակով, առանց շպարի, առանց ծաղկավոր հագուստի, դու գեղեցիկ ես քո էությամբ, որին ներկել կամ մաքրել երբեք չի ստացվի։ Գնահատիր քեզ քո տեսակի մեջ ու երբ հասկանաս, որ դու սիրելի ես ինքդ քեզ, այդժամ կհասկանաս թե ինչքան սիրելի ես ուրիշների համար։ Ասաց իր վերջի խոսքերը , ու անջատեց խոսափողը, հույս ունենալով որ իր խոսքերն ինձ կօգնի։ Ու եթե այդ զանգը չլիներ իմ կյանքում, ես այս պահին կուտեի իմ սիրելի տորթը, երազելով հագնել տատիկիս ծաղկավոր զգեստը, որին այդքան շատ էի սիրում։
361

դու էդպես էլ չհասկացար

Դու էդպես էլ չսովորեցիր, որ մի թանկ բան ունենալու համար կարող ես կորցնել ուրիշ թանկը, որին այդքան կորցնել չէիր ուզում։ Չսովորեցիր, որ երազանքներիդ պետք է հասնես անկախ ստեղծված իրավիճակներից, պետք է խոստումը կատարես անկախ դրա ծանրությունից, որովհետև արդեն խոստացել ես ։ Դու չսովորեցիր դասակարգել մարդկանց,չզգացիր ով է հարազատ, ով բարեկամ։ Անգամ չսովորեցիր ում պետք է սիրել, իսկ ում արհամարհել։ Քո ամբողջ կյանքի ընթացքում դու չճանաչեցիր մարդկանց։ Երբեք չհասկացար ում վստահել, իսկ ում ոչ։ Կուզեյի՞ր իմանալ ինչ է ազատությունը, չես իմանա որովհետև երբեք չձգտեցիր դրան։ Դու սիրում ես խոսել։ Սիրում ես երազել։ Իսկ երբ հերթը հասնում է գործին, դու վախենում ես։ Դու վախենում ես ինքդ քեզանից, վախենում ես ռիսկի դիմելուց։ Ասում ես կուզենայի սա ունենալ կուզենայի այն ունենալ։ Այստեղ ապրել, այսպես հագնվել։ Բայց ինչ ես անում դու քո ցանկության համար։ Դու սովոր ես միայն ասել ուզում եմ։ Կանեմ։ Կհասնեմ։ Կստացվի։ Բայց ոչինչ չես անում որպեսզի ստացվի։ Ոչինչ։ Երազում ես ունենալ այն ինչն ունեն ուրիշները։ Միայն ժամանակդ ծախսում ես ուրիշների կյանքն ուսումնասիրելով։ Գիտես այսինչը այստեղ գնաց, սա հագավ։ Գիտես այսինչը սա էր ասում։ Ժամանակդ շատ քիչ է գիտես, չես հասցնի աչքդ թարթել ու արդեն ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար։ Իսկ արդեն ժամանակն է ինքդ քեզ փոխել, փոխել քայլերդ երազանքներիդ հասնելու համար։ Ժամանակն է տեղիցդ շարժվելու։
237

Մութ սենյակում

Պատահում է չէ, ուզում են փակվել ամենամութ սենյակում մենակ: Ուզում ես թաղել պատերի ներսում երազանքներդ, որոնք արդեն չկան: Ուզում ես գոռալ, բայց ձայն չի լսվում, խոնավ պատերը խլացնում են քեզ, ու անգամ լացելը քեզ էլ չի օգնում, ինքդ հոգնել ես անվերջ ոռնալուց: Մարդիկ գնում են իրար հետևից, մնում ես մենակ քո մտքերի հետ:  Ու մոթ սենյակում քո բարկությունից քանդում ես աշխարհը, քո երազների: Քեզ սպանեցիր քո իսկ էությամբ, քո համառությամբ թաղեցիր հոգիդ: Հիմա ապրում ես անհագ ցանկությամբ, որ քեզ ինչ-որ օր մեկը կփրկի: Ժամանակը, սակայն քեզ էլ չի սպասում, իսկ երազանքներդ իր հետ է տանում: Սեր էիր ուզում մենակ մնացիր: Կյանքում փնտրածդ մի անկեղծություն էր,որ թաղեցիր մութ սենյակներում, ստելով և քեզ և ամբողջ աշխհարին: Քեզ մոռացված համարեցիր ու մեկուսացար, քեզ անպետք զգացիր ու մենակ մնացիր:  Ամեն օր նստած պատուհանիդ մոտ մայրամուտին ես նայում սպասումով, որ  մի օր էլ դու արևի նման  քո մայրամուտին կհասնես շուտով:
108

Պատճառ եւ հետևանք

Կյանքում պատահած ամեն երևույթ ունի պատճառ, ունի հետևանք։ Երբ փոքր էի, չէի հասկանում դրանց կապվածությունը։ Մտածում էի, որ ամեն բան կառավարվում է վերևից՝ երկնքից։ Ինձ համար մարդիկ խամաճիկներ էին, որոնց կառավարում էր մի ուժ ում մենք չենք տեսնում։ Տարիքի հետ եկա այն գիտակցությանը, որ իրադարձությունները, որոնց հաջորդում են հետևանքներ ու որոնք ունեն պատճառներ, մեր կյանքի առաջ գնալու անիվներն են։ Մենք ամեն պատահածի մեջ խճճվում ենք, փորձում ենք ելք գտնել, վհատվում ենք, պարփակվում եմք ու ի վերջո գալիս այն եզրահանգմանը, որ սա պետք էր, որովհետև դրանից հետո շատ բաներ սովորեցինք ու հասկացանք։ Միշտ զարմանում էի, թե ինչու, երբ մի լավ բան էր կատարվում կյանքումս, հաջորդում էր մի վատ, շատ տհաճ մի իրավիճակ, որից սթրեսը փաթաթվում էր վզիս։ Միշտ մտածում էի, որ եթե այս լավ բանը եղավ պետք է սպասել վատին, սա հաստատ հենց այնպես չէր։ Ու այդպես էլ լինում էր, ամեն հաճելի ու երջանիկ օրերիս հաջորդում էր մի օր, որը փչացնում էր իմ ամբողջ ուրախությունը։ Այդպես է, այսպիսի իրավիճակներում մարդկանց թվում է, որ միայն նրանք են դժբախտ, կամ միայն նրանք ունեն խնդիրներ, իսկ մնացած բոլորը երջանիկ ու անհոգ են։ Մարդու թերություն է, միշտ ուռճացվել այն ամենը ինչ կատարվում է իրենց հետ, որպեսզի խղճան նրան։ Նորմալ է, մենք ՝ մարդիկս արդեն հարմարվել ենք դրան, մխիթարում ենք, համոզում ենք որ ամեն բան լավ կլինի, մենք սովորել ենք։ Մի օր, երբ կյանքումս փոխվեց շատ կարևոր մի բան, ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ մտածելու ու էլ երբեք չեմ սպասելու հաջորդող վատին։ Ուրախանալու եմ ու վայելեմ այն, ինչ ունեմ այսօր ու չեմ տրվելու նեգատիվ մտքերին։ Ստացվեց։ Ամեն մի վատ տրամադրվածություն ենթագիտակցորեն երթում է մեզ դեպի վատը, դեպի խնդիրներն ու տհաճ իրավիճակները և միայն լավ մտքերն ու երազանքներին հասնելու պայծառ պատկերացնում երբ են, որ կարողանում են ցրել նեգատիվ ու մեզ առաջ տանել, տանել դեպի մեր երազանքների ապագան։
779

Գուցե դադարենք շոշափել անշոշափելին

Մենք' մարդիկս, սովոր ենք կյանքում ամեն բան նյութականացնել ու սովոր ենք սիրել շոշափելին: Շատ քիչ է պատահում, երբ փորձում ենք գնահատել այն, ինչը վերաբերմունք է կոչվում, ինչը հարգանք է կոչվում: Փորձում ենք անգամ սերը շոշափել, զգալ սերը շոշափելով, զգալ վստահությունը շոշափելով: Մենք նաև ունենք մի թերությունը, որը թերևս դառնագին հետևանքներ է ունենում: Սիրում ենք սիրել այն, ինչը արդեն կորցնելու եզրին է: Կապ չունի դա սիրելի տաբատն է, շորիկը, թե սիրելի մարդը: Շատ հաճախ մարդուն ուղղակի պետք է գիտակցության բերել, որ նա կարսղ է կորցնել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ու նա կսկսի գնահատել այն ինչ ունի: Կասկածամտությունը մեր ամենամեծ թշնամին է: Մենք չենք էլ փորձում պայքարել դրա դեմ: Որովհետև հաճելի ենք գտնում մեզ տանջելը, փոխարենը վստահել մարդուն: Միշտ սիրում ենք խոտի դեզի մեջ ասեղ փնտրել, մարդու մեջ թերություն փնտրել, սխալը ճիշտ ու ճիշտը սխալ դարձնել: Սիրում ենք թերարժեքությամբ վերաբերվել ամեմաարժեքավոր բաներին մեր կյանքում: Հարաբերություններում միշտ սպասում ենք դավաճանության, ընկերության մեջ սպասում ենք ստորության, ընտանիքում միայն վեճ ենք տեսնում, իսկ մեր մեջ տգեղ ու անհետաքրքիր մարդու: Սիրում ենք խեղաթյուրել դեպքերը, խառնել խաղաղ անդորրը: Սիրում ենք վիճել անիմաստ ու անտեղի: Հետո մտածել արածների ու խոսքերի համար ու փոշմանել: Սիրում ենք ինքներս մեզ խաբել: Չգնահատել: Եթե մենք փորձենք գնահատել մեզ, չփնտրենք մեր մեջ մահացու թերություններ, սիրենք ու վստահենք ինքներս մեզ, գուցե կարողանանք վերացնել անհավատությունը մեր սիրելիների ու ընկերների հանդեպ: Գուցե դադարենք շոշափել անշոշափելին ու սկսենք գնահատել այն, ինչ մարդիկ տալիս են վստահության ու հավատի տեսքով, սիրո ու ջերմության տեսքով: Դադարենք սպասել մարդկանցից ամենամեծ սերը ու չկորցնենք պահը իրոք սիրելու: Իսկ գիտեք, ո՞րն է մարդ արարածի հիմնական դժբախտության պատճառը: Երբ մարդը սիրո մեջ սպասում է գերբնական ու անմաիդկային հաճույքների ու տպավորությունների, նա կորցնում է պահը անկեղծ սիրելու ու սիրվելու: Երբ մարդը դիմացինից սպասում է անհասկանալի մեծության, շոշափելի զգացմունքներ, նա դադարում է սիրել, սկսում է երևակայել, թե սիրում է ու ի վերջո ինչ-որ պահի սթափվում է ու հասկանում, որ սեր չկա: Բայց բոլոր տեսակ հարաբերությունների մեջ անբացատրելի գեղեցիկ է հասարակը, այն, ինչ կա, պարզն է ամենագեղեցիկը: Պետք է պարզ սիրել, անկեղծ սիրել: Պետք է ամենակարևորը վստահել ու հավատալ: Կասկածը միշտ էլ կա, այն միշտ էլ կրծում է մեր հոգիները, պատճառ դառնում վիրավորանքների ու վեճերի: Բայց չէ որ մենք մի կյանք ենք ապրում ու կյանքում կան բազում խենթություններ անելու հնարավորություն, պետք չի ժամանակը կորցնել անիմաստ խոսակցությունների վրա:
146

սիրում եմ քեզ, առանց թե ու եթեներ

Ամեն անգամ քեզ տեսնելիս ուղղակի մի պահ մոռանում եմ մտածել: Փորձում եմ զգալ քեզ կողքիս, առանց հիմար ու խանգարող մտքերի զգալ քեզ ինձ հետ: Հիշողությանս մեջ դրաշմված է այն օրը, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Համարձակություն չունեյի քեզ մոտենալու, չնայած ճանաչել էի քեզ: Վախենում էի, որ անիմաստ մեկ ժամ կկորցնեմ անհետաքրքիր ու սովորական զրուցակցի հետ: Երբ սկսեցինք խոսել, հասկացա, որ ուզում եմ բառերդ հատ-հատ մտքումս պահել: Ուզում եմ, որ երբ գնաս ձայնդ դեռ լսվի ականջներումս: Ու հետո սկսվեց կյանքումս նոր կյանք սկսվել: Ամեմ օր դասերից հետո քեզ տեսնելու միտքը գլխումս պտտվում էր դեռ գիշերները: Անհամբեր սպասում էի, թե երբ կվերջացնեմ դասերս ու էլի քեզ տեսնեմ: Ասես ամենաառժեքավոր գիրքը լինեյիր իմ կյանքի, որն անընդհատ ուզում էի կարդալ ու կարդալ: Առանց դադարի: Ես պատրաստ էի գնալ քեզ ուր ասես: Ու այն օրը, երբ ասացիր "գնացինք" անգամ մտքումս ինձ չէի հարցնում թե ուր ես տանում ինձ: Պատրաստ էի գալ քեզ հետ ուր ուզես: Ամեն օրս լիարժեք էր, երբ տեսնում էի քեզ ու թերի, երբ մեր հանդիպումը չէր կայանում: Մտքերս ամեն պահի քեզ հետ էին: Փորձում էի ամբողջ օրդ պատկերացնել, փորձում էի իմ առօրյայում քեզ տեսնել: Թե ինչպես եմ սուրճ պատրաստում քեզ համար, թե ինչպես ենք միասին ճաշում: Թե ինչ կասես իմ արարքների համար: Ամեն ինչում փորձում էի զգալ քո լինելը: Երջանկությունս կրկնապատկվում էր, երբ կարողանում էի գիշերը խոսել քեզ հետ: Ամեն նոր նամակիդ սպսում սրտատրոփ: Ամեն ասածդ քնքուշ խոսքից մարմինս թուլանում էր ու սիրտս պայթում էր ներսումս: Բայց որքան էլ ցանկությունս մեծ էր քեզ ամեն օր տեսնելու, միևնույն է լիմում էին նաև օրեր, երբեմն ամիսներ, որ ստիպված էի անկացնել առանց քեզ: Առանց քեզ հետ փիլիսոփայելու, ինչպես միշտ անում էինք, երբ հանդիպում էինք: Առանց քեզ բարկացնելու իմ հիմար մտքերով: Առանց մի բաժակ սուրճի, որը ամենահամեղն էր, որովհետև միասին էինք խմում: Երբ ամեն օր տեսնում էի քեզ, ինձ թվում էր, որ սովորական օդի պես մի բան ես իմ կյանքում: Ու երբեք չէի մտածել, որ երբ հեռու լինենք ինչպես եմ ապրելու: Հեռավորությունը ստիպեց ինձ կյանքումս առաջին անգամ զգալ կարոտի ուժը, կարոտի ցավն ու այն ուժը, որը ստիպում էր ամեն օր ավելի ուժեղ սիրել քեզ: Երբ մեր միջև կանգնեց տարածություն կոչվող բաժանումը, ես սկսեցի քեզ ամեն օր պատկերացնել մտքումս: Պատկերում էի դեմքդ արաստաղին, երբ պառկում էի: Կամ ուղղակի վերհիշում մեր անցած օրերը, մեր տաք հիշողությունները, մեր հանդիպումներն ու խելառ զրույցները, դրանց քո կերպարանք էի տալլիս ու գրկում պինդ: Հիշում էի հոտդ ու խորը շունչ քաշելով լցնում էի թոքերս քեզանով: Շնչում էի քեզանով: Չկար մի գիշեր, որ չքնեյի քեզ գրկած մտքումս ու չկար մի առավոտ, որ բարի լույս չասեյի քեզ: Ամեն օր պատկերացնում էի, թե ոնց եմ գրկելու քեզ, ոնց եմ սեղմելու քեզ կրծքիս ու ոնց եմ համբուրելու դեմքդ' կարոտած ու քեզ համար ամիսներ պահված հաբույրներով: Սիրում էի հիշել ժպիտդ: Ինչքան կյանք կա ժպիտիդ մեջ, որն ապրեցնում է: Մեր մանր վեճերը, որի պատճառը ես էի, բայց միասին էինք խեղդում արցունքները: Անբացատրելի սիրում եմ քեզ: Անգամ երբ բարկանում եմ ուզում եմ գրկել քեզ: Չկան աշխարհում բառեր, որ կկարողանան բնութագրել կարոտիս չափը: Չկան բառեր, որ քեզ բացատրեմ այն ջերմությունը, որը զգում եմ քո մասին ուղղակի հիշելիս: Չկա չափ ու սահմաններ իմ ու քո միջև: Կանք միայն մենք: Ես ու դու: Դու իմ կյանքում միակ լույս: Միակ կարոտ: Ու միակ սեր: Ես քեզ սիրում եմ առանց թե ու եթեներ:
891

ընտրության մասին

Կյյամքում դժվարությունները շատ են: ամեն օր, ամեն պահի մենք փորձում եմ լուծում գտնել ինչ-որ հերթական խնդրի համար: Ամեն օր բազմաթիվ հարցեր են պտտվում մեր գլխում ու ամեն մեկի պատասխանը ինչ-որ մեկի մոտ է: Սակայն ոչ բոլորն են ցանկանում պատասխանել հարցերիդ ու դրանք այդպես էլ մնում են անպատասխան: Գալիս է հերթական մի օր, երբ ստիպված ես լինում կանգնել ընտրության առաջ: Կյանքը ընտրություն է: Ասում են: Ստիպված ենք ընտրել ամեն պահի: Ինչ հագնենք, ուր գնանք, ինչ ուտենք ու ում հետ շփվենք: Բոլորը ընտրություն են: Սակայն շատ դեպքերում ընտրությունդ կարող է ունենալ լուրջ հետևանք, որը չգիտես ինչպես կանդրադառնա հենց քեզ վրա: Դրա համար վախենում ես Վախենում ես կորցնել ինչ-որ մեկին: Իրականում չգիտես քո համար վախենու՞ մ են: Դու կանգնաում ես մեջտեղում ու փորձում ընտրել: Ապագա՞: Ընտանի՞ ք: Իսկ միգուցե սե՞ր: Սրանք այն երեք կարևոր երևույթներն են, որոնց համար մարդը պայքարում է: Բայց ոչ բոլորն են կարողանում համատեղել: Երբեմն ուղղակի հեշտ է ընտրել մեկն ու միայն մտածել դրա մասին: Կամ ուղղակի չքվել բոլորի կյանքից, ոչնչացնել քեզ նրանց հիշողություններից(եթե դա հնարավոր լիներ) ու սկսել ամեն ինչ նորից, զրոյից: Ասես նոր ես ծնվել ու նոր կյանք մտել, ասես ոչ մեկին չունես ու ստիպված ես ուղղակի միայնակ անել ամեն բան, ինքդ ոտքի կամգնես ու ապրեցնես քեզ: Գուցե այ դա կլինի հենց այն, ինչ ուզում էիր:
99

երբ անսպասելին ամենասպասելին է իրականում

Հենց այն պահին, երբ դու չես սպասում ոչ մի լավ բանի քո կյանքում, հայտնվում է նա: Նա ով սկսում է կյանքումդ գույներ լցնել: Ստիպում է սիրես դրանք ու ամեն բան անում է, որ կարողանաս ապրել: Չէ, պարտադրաբար չի անում, ուղղակի ասում է այն ինչ միշտ վախեցել ես ինքդ քեզ խոստովանել: Ստիպում է շարժվես տեղիցդ ու վերջ տաս միայն մանկան պես երազելուդ, երևակաելուց, թե ապրում ես այն կյանքով, որի մասին միշտ մտածել ես: Ասում է քեզ ՝ վեր կաց վերջապես, հերիք է դոփես տեղումդ: Ուզում ես հասնես երազանքներիդ, բայց չես ուզում ոչ մի բան անել դրա համար: Քեզ թվում է օդի՞ ց է ամեն բան իջնում: Իսկ դու ուղղակի լռում ես, գիտակցում ես որ ճիշտ է ու լռում ես: Իսկ ի՞ նչ անես: Քեզ սովոիեցրել են հարմարվել կյանքին: Չուտել, երբ չկա, չհագնել, երբ չկա: Այգի չես գնում, որովհետև չեն սիրում քեզ հետ զբոսնել, դու համակերպվել ես: Չես սիրում շփել, որովհետև ժամանակին քեզ հետ չեն շփվել, դու համակերպվել ես: Սովորեցրել են չխոսել երբեք, անգամ երբ ասածդ քեզ հետ է կապված: Կարծիք չհայտնե'ս, դու դեռ խակ ես շատ: Չես մտածել, որ օրերդ անցած էլ հետ չես բերի: Էլ չես կարողանա կառուսել նստել: Չես սովորի մարդկանց հետ շփվել: Այգի չես գնա, բամբակ չես ուտի: Որովհետև մեծ ես արդեն շատ: Դու չես բողոքի, անգամ, երբ մեռնես: Դու միշտ կլռես: Միշտ կհարմարվես: Չէ, որ սովորեցիել են քեզ շան պես լսել: Բայց նրա գալով շատ բաներ փոխվեց: Նա քեզ հասկացրեց, որ պետք է ապրել: Պետք է բողոքել, երբ կարիքը կա: Պետք չէ հարմարվել, ինչ է թե մարդիկ են քեզ շատ հարազատ: Պետք է պայքարել նոր կյանքի համար: Պետք է երազել ու հասնել դրանց: Պետք է մի օր մազերդ ներկես: Թեկուզ կանաչ, թեկուզ վարդագույն: Պետք է ռիսկի դիմես շատ հաճախ: Պետք է վախենաս, որ կբռնվես, եթե խանութուն թաքուն չիպս ուտես: Պետք է շուն պահես, կերակրես նրան, խոսես նրա հետ, քայլես շատ երկար: Պետք է մի օր էլ ոտքով տուն գնաս: Թեկուզ գիշերը, երբ մութ կլինի:քաղաքում տխուր, դու պետք է քայլես, մտածես, երգես: Եթե պետք եղավ բղավես նաև: Պետք է որոշես ճանապարհորդել: Մի օր Լենինական, մի օր Վրաստան, եթե կարող ես հեռուներ գնալ, շատ զիլ կլինի: Միայն թե գնաս: Մի օր կլացես, հետո կժպտաս: Պետք է ընկնես, հետո բարձրանաս: Հուսահատվես, հետո հասկանաս, որ ամեն վատ բանին լավն է հաջորդում: Ու եթե այսօր մենակ էլ մնաս, վաղը քեզ սպասող շատ մարդ կունենաս: Միայն թե պետք է վստահես նրան: Պինդ ձեռքը բռնես ու առաջ գնաս: Էլ չվախենաս, թե ինչ կլինի, նա քեզ հետ է ու պետք է լինի, այնքան ժամանակ, մինչև որ կզգաս ոտքերդ հողին ամուր են կպած:
157

Ուղղակի

Հետ եմ նայում ու մտածում: Կյանքիս 19 տարիները անցան, իսկ ես դեռ չունեմ մի օր, որը կարող եմ հիշել երջանկությամբ, չունեմ մի օր, որն ապրել եմ լիարժեք: Ամեն օրս սկսվում ու ավարտում է դատարկությամբ: Նույն խնդիրներով, նույն երազանքերով: Երազանքնե՞ր: Ախր ոչ մի քյլ դեպի դրանք ես չեմ արել: Մարդը դեռ փոքր տարիքից ունի երազանքներ: Ինչ-որ տարիքում դրանք տիկնիկներ են, որոնք կամ ունենում են ծնողներից խնդրելով, կամ խաղում են դրանցով գիշերը, պարկած երևակաելով: Հետո դրանք շորեր են, որոնք գնում են ծնողներից խնդրելով, կամ հագնում են ուրիշ մի բան ու պատկերացնում են, որ հենց այն է ինչ ցանկանում էին: Բայց մեծանալով մարդկաց հետ մեծանում են նաև երազանքները, որոնք հետո դառնում են նպատակ: Ու կամ մարդ ձգտում է հասնել դրանց, կամ թողնում է մնան ու նամշեն սրտի մի անկյունաում, փոխարենը կատարում են այն երազանքները, որանք ունեցել են ուրիշներն ու փատատել են իրենց վզին: Մի թե՞ իրականում դժվար է դեմ գնալ ներկային երազած ապագան ունենամու համար: Մի թե՞ այդքան ուժ չկա, ընդիմանալու ներկային: Երևի դժվար է: Չէ, որ նստել ու երազելն ավելի հեշտ է, ոչ ոք չի խանգարում քեզ մտածել: Ոչ ոք չի կտրում քեզ երազելուց: Բայց ինչ-որ բան իրագործելը բարդ է, որովհետև խանգարողներն ու խոչնդոտները ճանապարհին շատ են ու գնալով շատանալու են: Իսկ մարդը միշտ ձգտում է հեշտ ճանապարհին: Նա այդպիսիննէ: Իսկ ով գնում է դժվարի հետևից նա տարօրինակ է համարվում շրջապատի կարծիքով: Միշտ էլ հեշտ է ավելի կուլ գնալ ու թքած, որ ամբողջ կյանքդ կանցնի նույն դատարկության մեջ, որից սկսվել է: Էլի ամեն օր նույն խնդիրները կլինեն, նույն երազանքերի մասին գիշերը կերազենք: Իսկ քայլ անելու համար երբեք քաջություն չռնք ունեա: Վախենում ենք: Իսկ ոչ ոք չի մտածում թե ինչից է վախենում: Անունը դրել ենք վախ ու դարձրել միակ արդարացնում տեղում դոփելու: Ինչից ենք վախենում: Իրակաում վախը ուղղակի պատրանք է: Պատրանք, որը ստեղծում ենք, արթարացնելու համար չարածը: Հետևանքն այդքան սարսափելի չէ, որքան վախը: Կամ հաճախ մեղադրում ենք ուրիշին եղածի կամ չեղածի համար: Չենք էլ մտածում, որ միակ մեղավորը մեր կյանքի սխալների ու հաջողությունների համար մենք ենք: Միայն մենք կարող ենք մեր կյանքում փոփոխություններ անել, իսկ թե դրանք ինչպիսին կլինեն, կախված է միայն մեզանից: Ու բոլորովին իմաստ չունի ափսոսալ, պետք է անել ինչ-որ բան ու չենք ափսոսա, որովհետև հիմնականում ափոսում ենք չարած բաների համար: Կյանքը մեկն է, էլ չենք ապրելու: Իսկ կորցրած տարիները հետ չենք բերելու: Ամեն պահը, ամեն վայրկյանը թանկ է ու գնահատել է պետք: Եթե ցանկանում ես պահը վատնել տանը նստած, մտածելով "ինչ լավ կլիներ հիմա խմեյի մի բաժակ գարեջուր ընկերներիս հետ" , խնդրեեեմ: Քո որոշումն է, բայց հետո փոշմանելու ժամանակ չես ունենա: Ու երբ արդեն կլինես 40տարեկան ու կտեսնես, որ ոչ մի հետաքրոիր օր չես հիշում պատմելու երեխաներիդ կամ հիշելու պահեր չունես ընկերներիդ հետ անցկացրած, կհասկանաս, որ այդ օրը պետք է դուրս գայիր, պետք է խմեյիր, անգամ պայթելու աստիճան խմեյիր, աստղերը հաշվեյիք ընկերներով կամ փողոցներով թափառեյիք ու երգեյիք: Իսկ հիմա ուղղակի մտածեք, ես էլ կմտածեմ, ինչ ենք ուզում ու ինչ ենք թողնելու հետո մեր կյանքու::
167

Արի միասին ապրենք գոնե մի ժամ

Արի միասին ապրենք քաղաքում, այն քաղաքում, ուր մարդիկ չկան: Ուզում եմ ապրել քեզ հետ մի ամբողջ ժամ: Ուզում եմ, որ երբ որոշես գնալ, ես կարողանամ ժպտալ քո ճամփին: Ուզում եմ հիշել ու ապրել հպարդ, որ ունեցել եմ քեզ ես իմ կողքին: Ուզում եմ գոռանք գիշերներում մութ, իսկ ցերեկները ժպտանք խենթի պես: Ուզում եմ պատմես ինձ մի պատմություն, ուր դու մնում ես կողքիս կեսսիս պես: Ուզում եմ գրկես ինջ ամուր-ամուր, որ ջերմությունիցդ մի մասնիկ պահեմ: Արի միասին ապրենք քաղաքում, ուր մարդիկ չկան, ուր մենք ենք միայն: Արի միասին երազենք թեկուզ, որ բաժանումներ աշխարհում չկան: ^_^
188

ինչ-որ բան

Մարդուն ի վերուստ տրված է փոփոխության ձգտել: Ամեն ուր իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար նա պետք է պայքարի, պետք է սովորի առաջ գնալ ու չվախենալ ընկնելուց: Մարդը սովորաբար սկսում է հարմարվել ու փոփոխել ինչ-որ բան այլևս չի փորձում: Փոխարենը սկսում է բողոքել, քննադատել ու քննարկել: Ամեն օր արթնանում է նույն ժամին, խմում նույն սուրճը, նստում նույն ավտոբուսը, գնում է նույն աշխատավայրը: Երեկոյան դուրս է գալիս ու էլի նույն ավտոբուսով հասնում տուն ու քնում: Անգամ քնելուց առաջ չի փորձում վերհիշել անցած օրը, մի գուցե մի բան փոխելու կարիք կա՞ : Ոչ նա քնում է: Երբեմն ֆիլմեր է նայում: Չէ, որ ֆիլմերում ամեն բան հեշտ է ավելի, ֆիլմերում ամեն բան լավ է վերջանում, ֆիլմում ամենամեծ խնդիրը մեկ ժամ հետո լուծում է գտնում հմուտ սցենարիստի օգնությամբ: Բայց դա ախր ֆիլմ է, ախր ֆիլմերը նույն մարդիկ են հորինում: Իսկ կյանքը՞: Կյանքն էլ ունի սցենար չէ՞: կյանքն էլ ավարտ ունի: Բայց ֆիլմի հետ կյանքը չես համեմատի: Ֆիլմերը հիմնականում նույնն են, որավհետև սցենարիստը ունի մեկ ձեռագիր, կյանքերը տարբեր են, մենք ամենքս յուրովի ենք փորձում ստեղծագործել: Ֆիլմերը լավ ավարտ ունեն, ցույց են տալիս մարդու կյանքում ստացված ահռելի փոփոխությունները, բայց ոչ ոք չի ասում, որ անգամ վենաշապիկիդ գույնը փոխելու համար դու ինքդ պետք է աշխատես: Որ չպետք է թողնես մեկ ուրիշը փոխի կյանքիդ գույները որովհետև իրեն թվում է, որ գիտի քո գույը: Չպետք է թողնես, որ ինչ-որ մեկը խոսի քո փոխարեն, որովետև գիտի ավելի շատ բառեր քան դու, միգուցե քո բառերը ավելի առժեքավոր են: Թույլ տուր քո եսին առաջ գնալ, դուրս արի ֆիլմային կյանքից, ապրիր ռեալ: Ֆիլմերում տները գունավոր են, երբ դրանք վերջանում ես դու վերադառնում ես քո տուն ու ամեն բան այլ է այնպե՞ս չէ: Պատճառը քո մեջ փնտիր, դու քո չներկած պատերը փոխում ես պատրասի բայց շինծու պատերի հետ: Դու քո կյանքը թողնում ես բաց բոլորի համար ով ուզում սևագրել, հետո բողոքում ես իրականությանդ մեջ եղած աղբից...
116

Հեռավորություն

...- Իսկ հեռավորությու՞նը: - Հեռավորությունը ընդամենը ժամանակ է: Ժամանակ, որը ստիպում է շատ բաներ հասկանալ, շատ բաներ սովորել: Հեռավորությունը ապրել է ստիպում, պայքարել է ստիպում: - Ի՞սկ եթե չսպասի: - Ուրեմն իզուր էր ամեն բան: - Բայց չէ՞, որ անհնար է սպասել երկար, ախր սպասելն ամենանտանելի բանն է կյանքում: -Իսկ սիրելը ավելի անտանելի է: Բայց մարդիկ սիրում են:  Մարդիկ սովոր են տանջվելուն, սիրում են, սովոր են խաբվելու, սիրում են, մարդիկ այդպիսինն են: Իմանալով հետևանքները հաշվի չեն առնում դրանք ու շարունակում են սիրել: - Այսինքն սիրելը դա նույն սպասե՞լն է: - Սպասելը սիրո ապացույցն է: Նա ով կարողանում է հաղթահարել հեռավորությունն ու ժամանակը, նա սիրում է: Չէ, որ փորձությունները սերն ավելի են ամրացնում, սա հենց այդ փորձություններից գլխավորն է:
125

Կասկածի ու հավատի մասին

Իսկ իրո՞ք ճանաչում ես: Վստա՞հ ես, որ եթե մեկը ինչ-որ հարցում զրպարտի իրեն դու չես կասկածի գոնե մի պահ: Վստա՞ հ ես, որ դու կարող ես գերի չդառնալ ուրիշի խոսքերին ու թույլ չես տա, որ կասկածը կրծի հոգիդ, ինչպես մարդիկ են կրծում ուղեղդ իրենց կարծիքն ու ցանկությունը վզիդ փաթաթելու համար: Վստա՞հ ես, որ ուժեղ ես պայքարելու համար ինքդ քո դեմ, քո մտքերի ու զգացմունքների դեմ: Կուլ չե՞ս գնա: Չե՞ս հավատա: Կդիմանա՞ս: Էլ ո՞վ կարող է կասկածը սնել ներսումդ, ո՞վ կարող է հավատալ ստիպել: Սովոր ես մեղադրել այնպես չէ՞: Իսկ քեզ երբեք չե՞ ս կասկածել, որ խնդիրը հենց քո մեջ է: Քեզ չհավատալ չե՞ ս փորձել: Էլ ու՞ր մնաց հավասարությունը: Մարդիկ անգործ են, քննարկել են սիրում, իսկ դու տգետ ես ու լսել ես սիրում:  Ոչ մեկին էլ մեղաֆրել պետք չէ: Իրականում ամեն հարցում ամենամեծ սխալը քոնն է: 
114

Երջանիկ լինելու մասին

Իսկ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Անկեղծ կլինեմ։ Կար մի ժամանակ, երբ մտածում էի, որ մարդը երջանիկ է, երբ ունի ամեն ինչ ապահով ապրելու համար։ Մտածում էի, որ երջանկությունը մենակության մեջ է։ Մտածում էի, որ մարդիկ խանգարում են մեկը մյուսին երջանիկ լինել։ Սխալվում էի։ Ասում են մեկ անգամ մնա մթության մեջ ու կսկսես կարոտել լույսը, մեկ անգամ ապրիր օտարության մեջ ու կսիրես տունդ, մեկ անգամ ընկիր ու կհասկանաս ինչ քաղցր է բարձրանալը։ Ես ասում եմ, մեկ անգամ մենակ մնա ու կզգա ուրիշի ներկայության կարիքը։ Մեկ անգամ օդդ կպկասի ու կհասկանաս, որ էգոիստ լինելով չես ապրի ավելի երջանիկ։ Սխալվեցի, երբ ինձ օգնեց զգալ միասին լինելու երջանկությունը, երբ հիշեցրեց կյանքի կարճատևության մասին։ Սխալվեցի, երբ առաջին անգամ ձեռք ձեռքի թվեցինք, երբ առաջին անգամ զգացի ուրիշի ջերմությունը, սխալվեցի, երբ հասկացա, որ միայնակ երջանիկ լինելն անհնար է։ Որ մարդուն մարդ է պետո, որ մարդը երջանիկ է, երբ գնահատված է, երջանիկ է երբ վստահված է։ Մենակությունը մի օր սպանում է մարդու ու սպանում է ոչ ֆիզիկապես, քանդում է հոգին, կորում են զգացմունքները, մարդը դառնում է քար ու նույնպես փորձում է վարակել շատերին։ Բայց կյանքի ծաղրանքը հենց սրանում է, շատերը գտնում են ճիշտ ուղին, մյուսներն էլ կործանում և իրենց և ուրիշներին։
174

Երբ բժիշկները մատնում են իրենց

Վերջերս բուռն քննարկումներ են սկսվել բժիշկների վերաբերյալ։ Դեռ մանկուց մտածել եմ, որ բժիշկ լինելը նույնն է ինչ լինես հրաշագործ։ Այն պահին, երբ էլ հույս չես ունենում, բժիշկն անում է անհնարինը։ Մեծացել եմ։ Ու չնայած նրան, որ լրագրողի մասնագիտությունս ինձ սովորեցրեց կույրի պես չհավատալ ու չվստահել բոլորին, ես սկսեցի մտածել այլ կերպ։ հիմա դարը փոխվել է, տեխնիկան զարգացել է, բայց տարբեր ոլորտներում էլ դեռ մնացել են «սովետի» հին մասնագիտական գիտելիքները պահպանող մարդիկ։ Դեմ չեմ, շատ կարևոր է իմանալ հինը, որպեսզի ներկայի ու ապագայի գիտելիքը ավելի լավ մարսես։ Սակայն մեր օրերում, պապայի փողերով ու մամայի փեշի տակ մեծացած բժշկական համալսարանը գերազանց(և ոչ միայն) ավարտած մարդիկ, պատասխանատուն են ազգի առողջության համար։ Ու եթե ինքը բացակայել է ասենք անատոմիայի դասերից, բնականաբար երբ մարդը որովայնի շրջանի ցավով  գա ու ասի թե որտեղ է ցավում, բժիշկը երկու ժամ չի կարողանա կողմնորոշվել ստամոքսն է, թե հաստ աղին։ Խնդիրը բժիշկներից շատերի տգիտությունն է։ Յուրաքանչյուր մասնագիտության մեջ էլ, եթե մարդը գիտակ է ու տիրապետում է մասնագիտական գիտելիքներին, անկաշկանդ ու առանց վախի կխոսի դրանց մասին։ Մեկ այլ բան է, երբ բժիշկը վախենում է խոսել ինչ֊ինչ թեմաների շուրջ։ Լրագրողն այն մարդն է, ով փորձում է կամուրջ դառնալ ժողովրդի ու հասարակության այլ շերտերի միջև: Լրագրողը խնդիրներ է վեր հանում ու երբեմն հենց լրագրողի միջոցով էլ տարբեր ոլորտներում առկա խնդիրներին լուծում է տրվում: Իհարկե մեր օերում լրագրողին հարցազրույց տալը երբեմն անցանկալի երևույթ է, բայց եթե հարցը վերաբերում է բժշկի հետ հարցազրույցներին ու այն թեմաներին, որոնց մասին ցանկանում է լսել հասարակությունը, հարցը դառնում է ոչ անձնական բնույթի: Բժշկի՝ լրագրողին հարցազրույց չտալը պարզ ապացույցն է նրա, որ կա վախ, կա կասկած, որ տվյալ թեմայի շուրջ խոսելու համար իր գիտելիքների պաշարը ուղղակի չի հերիքում: Իհարկե մարդը (կապ չունի բժիշկ կլինի, թե գիտնական)  երբեմն ինչ-որ հիմնավոր պատճառով իրավունք ունի հարցազրույցից հրաժարվել, սակայն երբ նույն թեմայի շուրջ վախենում են խոսել մաինգամից մի քանի բժիշկներ, ապա հարցն իրոք լուրջ է:  Վախենալ, նշանակում է վստահ չլինել իր սեփական գիտելիքի վրա։ Իսկ ապավինել գրքին, երբ դու արդեն տասնյակ տարիներ աշխատում ես քո մասնագիտությամբ, ապացուցում է մարդու տգիտության աստիճանը, էլ չեմ ասում, որ այդ մարդը պետք է մի ամբողջ համայնքի առողջական խնդիրների համար լուծումներ գտնի։
1528

Երբեմն

Երբեմն ճիշտ է լռել սովորել, չասել այն ինչ կոկորդ է սեղմում։ Երբեմն ճիշտ է թաքցնել, պահել, այն ինչ կարող է  պահը փչացնել։ Երբեմն պետք է վստահել սովորել, չստիպել մարդուն գերի քեզ դառնալ։ Երբեմն պետք է հասկանալ, ներել, Ընդունել ամեն բան եղածի նման։ Երբեմն պետք է մտածել շատ քիչ,  Կամ չմտածել, եթե կարիքը կա։ Պետք է մարդուն չափից շատ սիրել, եթե նրա պեսը աշխարհում չկա։
141

«ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ»

հաշվետվուցյուն 1 - մարտի 5, 1965 Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի գրեմ ինչեմ մտածում ու ամեն ինչ որ ինձ հետ լինում է սրանից հետո: Ես չգիտեմ ինչու բայց ինքն ասում է որ էդ շատ կարեվոր է որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ: Ես հույս ունեմ որ ինձ կոգտագործեն: Միսս Կինիանն ասում է որ նրանք երեվի կկարողանան ինձ խելացի դարցնել: Ես ուզումեմ խելացի լինել: Իմ անունը Չարլի Գորդոն է: Ես 37 տարեկանեմ ու 2 շափաթ առաջ իմ ծնունդն էր: Հիմա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ էսոր վերջացնումեմ գրելը: հաշվետվուցյուն 2 - մարտի 6 Ես էսոր տեստ արեցի: Ինձ թվում է կտրվելեմ: Ու ինձ թվում է որ հիմա իրենք ինձ հազիվ թե օգտագործեն: Տեստը էն էր որ մի բարի ջահել մարթ կար սենիակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասաց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա: Ես ահավոր վախեցած էի չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր որովհետեվ երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու եսել էի թանաք թափում: Ես ասացի որ թանաքի բիծեմ տեսնում: Ինքը ասաց այո ու ես ինձ լավ զգացի: Ինձ թվաց որ վերջ բայց հենց վերկացա որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց: Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի մենք դեռ չենք վերչացրել: Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում բայց ինքը ուզում էր որ ասեմ ինչ կա թանաքի մեչ: Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեչ բայց ինքը ասաց որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչոր նկարներ են տեսնում: Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորցեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասացի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելիսեմ դնում բայց հետո ասացի որ միջանցքում պահարանի մեչ է: Ակնոցս բերեցին: Հետո ես ասացի դե տուր նորից նայեմ էդ քարտտ ու էս անքամ հաստատ կգտնեմ թանաքի մեչ ինչ կա: Ես շատ փորցեցի բայց մեկ է չկարողացա նկարները գտնել ու մենակ թանաք էի տեսնում: Ասացի նրան որ երեվի ինձ նոր ակնոց է պետք: Ինքը թղթի վրա ինչոր բան գրեց ու ես վախեցա որ տեստից կտրվելեմ: Ասացի որ էդ շատ սիրուն թանաքի բիծ էր ու եզրերի չորսկոմը լիքը փոքրիկ կետիկներ կաին: Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել: Ասացի խնդրումեմ թողեք մի անքամ էլ փորցեմ: Մի քանի րոպե որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետեվ մեկմեկ ես մի քիչ դանդաղեմ մտածում: Ես համել դանդաղեմ կարդում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա ու ուզումեմ արագ կարթալ: Ինքը ինձ թողեց որ մի ուրիշ քարտի էլ նայեմ որի վրա երկու տեսակ թանաք էր թափված կարմիր ու կապույտ: Ինքը շատ բարի էր ու հետս դանդաղ էր խոսում ոնց որ միսս Կինիանը ու բացատրեց որ դա ռեխ շատ տեստ է: Ասաց մարդիկ թանաքի մեչ բաներ են տեսնում: Ես ասացի ցույց տուր որտեղ: Ինքը ասաց մտածիր: Ես ասացի որ թանաքի բիծ եմ մտածում բայց երեվի դա էլ ճիշտ չէր: Ինքը ասաց իսկ դա քեզ ինչ է հիշեցնում մի բան պատկերացրու: Ես աչքերս երկար փակած պահեցի որ պատկերացնեմ: Ասացի որ պատկերացնումեմ փչացած գրիչ ու սփռոցի վրա թափված թանաք: Դրանից հետո նա վերկացավ ու դուրս գնաց: Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվելեմ: հաշվետվուցյուն 3 - մարտի 7 Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ասում են որ թանաքի բծերը կարեվոր չեն: Ես ասացի որ քարտերի վրա ես չէի թանաքը թափել ու որ թանաքի մեչ ոչմի բան չկարողացա տեսնել: Իրենք ասացին որ երեվի դեռ կոգտագործեն ինձ: Ես ասացի որ միսս Կինիանը ինձ երբեք այդպիսի տեստեր չեր տալիս մենակ ուղղագրուցյուն ու ընթերցանուցյուն էր ստուգում: Իրենք ասացին որ միսս Կինիանը պատմել է որ ես իր ամենալավ աշակերտն եմ հետամնաց չափահասների գիշերոտիկ դպրոցում որովհետեվ ես ամենաշատն եմ աշխատում ու իսկականից ուզումեմ սովորել: Հետո ասացին Չարլի բա ոնց եղավ որ դու ինքնուրույն գնացիր չափահասների գիշերոտիկ դպրոց: Ոնց գտար: Ես ասացի որ հարցրեցի մարդկանց ու մեկը բացատրեց ես ուր գնամ որ լավ կարդալ ու գրել սովորեմ: Իրենք ասացին իսկ ինչու էիր ուզում դպրոց գնալ: Ես ասացի որ ամբողչ կյանքումս ուզելեմ խելացի լինել ոչ թե հիմար: Բայց խելացի լինելը շատ դժվար բան է: Իրենք ասացին գիտես չէ որ դա երեվի ժամանակավոր է լինելու: Ես ասացի այո: Միսս Կինիանը ինձ արդեն ասել է: Ոչինչ թող մի քիչ էլ ցավա ես չեմ վախենում: Հետո էսոր էլի ուրիշ խառը տեստեր էլ ունեցա: Տեստը մի հաճելի կին էր անցկացնում ու ինձ ասաց դրա անունը ու ես հարցրեցի թե ոնց է գրվում որ կարողանամ իմ հաշվետվուցյան մեչ գրեմ: ԹԵՄԱՏԻԿ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԵՍՏ: Ես առաչին երկու բառերը չեմ հասկանում բայց գիտեմ տեստը ինչ է նշանակում: Տեստը այն է որ կամ անցնումես կամ էլ վատ գնահատականներ ես ստանում: Այս մի տեստը սկզբում ավելի հեշտ թվաց որովհետեվ ես նկարները տեսնում էի: Բայց այս անքամ ինքը չեր ուզում որ ես ասեմ ինչ նկար եմ տեսնում: Ես շփոթվեցի: Ասացի որ երեկվա մարդը ասում էր որ պետք է ասեմ ինչեմ տեսնում թանաքի մեչ իսկ կինը ասաց որ դա կապ չունի: Ասաց պատմիր նկարների միջի մարդկանց մասին: Ես ասացի ոնց կարողեմ պատմել այն մարդկանց մասին ում կյանքում չեմ տեսել: Ասացի ինչու պիտի ստեր հորինեմ: Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետեվ ամեն անքամ բռնվումեմ: Ինքը ասաց այս տեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են: Ես քիչ էր մնում ծիծաղից մեռնեի: Ասացի ոնց կարող եք թանաքի բծերից ու նկարներից այդպիսի բան պարզել: Ինքը տխրեց ու նկարները պահեց: Ինձ մեկ է: Այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Ինձ թվում է ես այդ մի տեստից էլ եմ կտրվել: Հետո սպիտակ խալաթներով մարթիկ ինձ տարան հիվանդանոցում մի ուրիշ տեղ ու խաղ տվեցին որ խաղամ: Խաղը մի տեսակ մրցուցյուն էր սպիտակ մկնիկի հետ: Մկնիկի անունը Էլջերնոն է: Էլջերնոնը մի արկղի մեչ էր որտեղ լիքը ծուռումուռ ճամփաներ ու պտույտներ կաին ոնց որ ասենք շատ խառը պատեր ու ինձ էլ մատիտ տվեցին ու թուղթ որի վրա լիքը գծեր ու քառակուսիներ կաին: Մի կողմում գրված էր ՍԿԻԶԲ մյուս կողմում ՎԵՐՋ: Ինձ ասացին որ դա լաբինթոս է ու որ իմ ու Էլջերնոնի լաբինթոսները նույնն են: Ես չհասկացա ոնց կարող են մեր լաբինթոսներընույնը լինել եթե Էլջերնոնինը արկղ է իսկ իմը թուղթ բայց ոչմի բան չասացի: Մեկ է ժամանակ չկար որովհետեվ մրցուցյունը արդեն սկսվել էր: Մարդկանցից մեկը ժամացույց ուներ ու փորցում էր պահել որ ես չտեսնեմ դրա համար էլ ես աշխատում էի այդ կողմ չնայել ու դրա պատճառով անընդհատ նյարդայնանում էի: Ես այդ տեստից ավելի շատ նեղվեցի քան մնացած բոլորից որովհետեվ իրենք դա անցկացրեցին տասը անքամ ամեն անքամ ուրիշ լաբինթոսով ու բոլոր անքամները Էլջերնոնը հաղթեց: Ես չգիտեի որ մկները այդքան խելացի են: Երեվի Էլջերնոնը սպիտակ մկնիկ է դրանից է: Երեվի սպիտակ մկները ավելի խելացի են քան մյուսները: hաշվետվուցյուն 4 - մարտի 8 Ինձ օգտագործելու՜ են: Էնքան վոգեվորվածեմ որ հազիվեմ կարողանում գրել: Դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկզբում այդ մասին մի քիչ վիճեցին իրար հետ: Դոկտոր Նեմուրը այնքան էլ չեր ուզում ինձ օգտագործել բայց դոկտոր Շտրաուսը ասաց որ միսս Կինիանը խորուրդ է տվել ինձ վերցնել ու որ ես իր աշակերտներից ամենալավն եմ: Միսս Կինիանը ինձ դուրէ գալիս որովհետեվ ինքը շատ խելացի ուսուցչուի է: Ու նա ինձ ասաց Չարլի դու երկրորդ շանս կունենաս: Եթե կամաոր համաձայնես այս գիտափորցին մասնակցել հնարաոր է որ խելացի դառնաս: Իրենք դեռ չգիտեն դա մշտական կլինի թե ոչ բայց շանս կա: Դրա համար էլ ես ասացի համաձայն եմ չնայած շատ էի վախեցած որովհետեվ միսս Կինիանը ասաց որ ինձ վիրահատուցյուն են անելու: Հետո ինքը ասաց մի վախեցիր Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի: Դրա համար էլ վախեցա երբ դոկտոր Նեմուրն ու դոկտոր Շտրաուսը սկսեցին կռվել: Դոկտոր Շտրաուսն ասաց որ իմ մեչ ինչոր մի շատ լավ բան կա: Ասաց որ ես լավ մոտիկացիա ունեմ: Ես կյանքում չգիտեի որ այդպիսի բան ունեմ: Ես ինձ հպարտ զգացի երբ ասաց որ 68 վայքու ունեցող ամեն մեկը չի որ կարող է դա ունենալ: Ես չգիտեմ թե դա ինչ է կամ որտեղիցեմ գտել բայց ինքը ասաց որ Էլջերնոնն էլ ունի դրանից: Էլջերնոնիմոտիկացիան իր արկղի մեչ դրված պանիրն է: Բայց իմը հաստատ ուրիշ բան է որովհետեվ ես էս շափաթ պանիր ընդհանրապես չեմ կերել: Հետո ինքը ինչոր բան ասաց դոկտոր Նեմուրին որ ես չհասկացա դրա համար էլ մինչեվ իրենք խոսում էին ես մի քանի բառ գրեցի որ հիշեմ: Ասաց դոկտոր Նեմուր ես գիտեմ որ Չարլին հաստատ այն չի ինչպիսին պատկերացնում էիք որ կլինի ձեր առաջին իմտելեկ*** (չկարողացա գրել) սուպերմենը: Բայց նրա նման ցածր բանակա*** ունեցող մարդկանց մեծ մասը թշնա*** են տրամադրված լինում ու չեն համագործ*** նրանք սովորաբար համառեն ու ապաթ*** ու նրանց հետ շատ դժվար է աշխատելը: Իսկ ինքը լավ բնավորուցյուն ունի հետարքրված է ու պատրաստակամ: Դոկտոր Նեմուրը ասաց հիշեք որ ինքը առաջին մարդկայն արարածն է լինելու ում իմտելեկտը վիրահատական միջամտուցյան արձյունքում եռապատկվելու է: Դոկտոր Նեմուրը ասաց ճիշտ է: Տեսեք թե ինքը իր ցածր մտաոր տարիքի համար ինչքան լավ է կարթալ ու գրել սովորել դա նույնքան լուրջ ձեռքբեր*** է ինչքան եթե ես ու դուք առանց որեվե օգնուցյան սովորեինք էնշտեյնի ***կանուցյան տեսուցյունը: Դա հենց շատ մեծ մոտիկացիայի նշան է: Ինքը ահռե*** մեծ կամք ու ցանկուցյուն ունի ու ես համոզված եմ որ պետք է օգտագործենք Չարլիին: Ես լիքը բառեր չէի հասկանում ու համել իրենք շատ արագ էին խոսում բայց ոնց որ թե դոկտոր Շտրաուսը իմ կողմից էր իսկ մյուսը չէ: Հետո դոկտոր Նեմուրը գլխով արեց ու ասաց լավ գուցե դուք ճիշտեք: Արի օգտագործենք Չարլիին: Երբ այդպես ասաց ես այնքան շատ ուրախացա որ տեղիցս վեր թռա ու ձեռքը սեղմեցի որ իմ հանդեպ այդքան բարի է: Ասացի շնորհակալուցյուն բժիշկ դուք չեք փոշմանի որ ինձ երկրորդ շանս եք տալիս: Ու ես անկեղծ համոզվածեմ որ չեն փոշմանի: Վիրահատուցյունից հետո ես փորցելու եմ խելացի լինել: Փորցելու եմ ինչքան ուժ ունեմ: հաշվետվուցյուն 5 - մարտի 10 Ես վախենումեմ: Այստեղ աշխատող լիքը մարդիկ բուշքույրերն էլ ու ինձ տեստ տվողներն էլ եկան ու ինձ շոկոլադ բերեցին ու հաջողուցյուն մախթեցին: Ես հույս ունեմ որ բախտս կբերի ու հաջողուցյուն կունենամ: Նապաստակի ոտքը մոտս է բախտավոր պեննին էլ ու համել պայտս: Մենակ թե երբ հիվանդանոց էի գալիս դիմացովս մի սեվ կատու անցավ: Դոկտոր Շտրաուսն ասում է Չարլի սնավատ մի եղիր սա գիտուցյուն է: Բայց ես ամեն դեպքում նապաստակի ոտքս պահումեմ մոտս: Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի իսկ վիրահատուցյունից հետո Էլջերնոնին կհաղթե՞մ ու ինքը ասաց երեվի: Եթե վիրահատուցյունը ստացվի ես էդ մկնիկին ցույց կտամ որ կարողեմ այնքան խելացի լինել ինչքան ինքը: Երեվի նույնիսկ ավելի խելացի: Ու հետո ես կկարողանամ ավելի լավ կարդալ ճիշտ գրել լիքը բան իմանալ ու մյուս մարդկանց նման լինել: Ես ուզումեմ մյուս մարդկաց նման խելացի լինել: Եթե պարզվի որ մշտական է իրենք ուզումեն ամբողչ աշխարհում բոլորին խելացի դարցնել: Այս առավոտ ինձ ուտելու ոչմի բան չտվեցին: Ես չեմ հասկանում ուտելը ինչ կապ ունի խելացի դառնալու հետ: Ես շատ սովածեմ ու դոկտոր Նեմուրն էլ տարավ իմ շոկոլադները: Այդ դոկտոր Նեմուրը լրիվ խոզ է: Դոկտոր Շտրաուսն ասում է որ վիրահատուցյունից հետո շոկոլադներս կվերադարցնեն: Վիրահատուցյունից առաջ ուտել չի կարելի: Հաշվետվություն 6 - մարտի 15 Վիրահատուցյունը հեչ չցավաց: Ես այդ ժամանակ քնած էի: Այսոր աչքերիս ու գլխիս վիրակապները հանեցին ու ես արդեն կարողեմ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ գրել: Դոկտոր Նեմուրը նայել էր իմ հին գրածները ու ասում է որ ես ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ բառը սխալեմ գրում ու բացատրեց թե ոնց են ճիշտ գրում: Ուզումեմ փորցեմ հիշել: Ես ուղագրուցյունը շատ վատեմ հիշում: Դոկտոր Շտրաուսն ասում է որ լավ է որ գրումեմ ինձ հետ եղած ամեն ինչի մասին բայց պիտի ավելի շատ պատմեմ թե ինչեմ զգում ու ինչեմ մտածում: Երբ ասացի որ չգիտեմ ոնց են մտածում ինքը ասաց ոչինչ փորցիր: Երբ վիրակապները աչքերիս վրա էին ես անընթատ փորցում էի մտածել: Ոչ մի բան չստացվեց: Ես չգիտեմ թե ինչի մասին մտածեմ: Երեվի եթե իրեն հարցնեմ ինքը կասի թե ոնց մտածեմ: Հիմա պիտի որ արդեն կամաց կամաց սկսեմ խելացի դառնալ: Հետարքրիր է ինչ են մտածում խելացի մարդիկ: Ինձ թվում է շատ սիրուն բաներ: Ես էլ կուզենայի սիրուն բաներ իմանալ: Հաշվետվություն 7 - մարտի 19 Ոչմի բան չի փոխվել: Ես էլի լիքը տարբեր տեստեր արեցի ու լիքը մրցեցի Էլջերնոնի հետ: Ես ատումեմ այդ մկնիկին: Ամեն անքամ հաղթում է ինձ: Դոկոր Շտրաուսն ասում է որ այդ խաղերը խաղալը կարեվոր է: Ու համել ասում է որ պիտի պարբենաբար նորից հանձնեմ նույն տեստերը: Թանաքի բծերը ապուշուցյուն են: Նկարներն էլ են ապուշուցյուն: Ես սիրումեմ մարդ ու կին նկարել բայց ոչմի դեպքում ստեր չեմ հորինի մարդկանց մասին: Այնքան շատեմ փորցում մտածել որ գլուխս ցավում է: Ինձ թվում էր որ դոկտոր Շտրաուսը իմ ընկերն է բայց ինքը ինձ չի օքնում: Չի ասում ինչ մտածեմ կամ երբ խելացի կդառնամ: Միսս Կինիանն էլ չի գալիս ինձ տեսնելու: Ինձ թվում է այս հաշվետվություններն էլ են ապուշուցյուն: Հաշվետվություն 8 - մարտի 23 Ես հետ եմ գնում գործարան աշխատելու: Ինձ ասացին որ ավելի լավ կլինի եթե նորից գնամ գործի բայց ոչմեկի չի կարելի ասել թե վիրահատուցյունը ինչի համար էր ու համել ամեն օր գործից հետո պիտի մի ժամով գամ հիվանդանոց: Իրենք ինձ ամեն ամիս փող են տալու որ ես սովորեմ խելացի լինել: Ես ուրախեմ որ նորից գործի եմ գնում որովհետեվ շատեմ կարոտել իմ աշխատանքը ու իմ բոլոր ընկերներին ու թե ինչքան լավ ենք ուրախանում մենք իրար հետ: Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի շարունակեմ գրել բայց արդեն ամեն օր պետք չի մենակ երբ ինչոր բան եմ մտածում կամ ինչոր կարեվոր բան է պատահում: Ինձ ասում է մի հուսատվիր որովհետեվ դրա համար ժամանակ է պետք ու դա դանդաղ է լինում: Ասաց որ Էլջերնոնն էլ շատ ուշ դարցավ երեք անքամ ավելի խելացի քան առաչ էր: Ուրեմն Էլջերնոնը ինձ միշտ հաղթում է որովհետեվ իրեն էլ են նույն վիրահատուցյունից արել: Ես հիմա ինձ միքիչ ավելի լավ եմ զգում: Ինձ թվում է որ եթե սովորական մուկ լիներ ես կկարողանայ այդ լաբինթոսը իրենից արագ անցնել: Կարող է նույնիսկ մի օր հաղթեմ Էլջերնոնին: Երեվի ուրախուցյունից կգժվեմ: Մինչեվ հիմա ամեն ինչ ցույց է տալիս որ Էլջերնոնը ոնցոր թե մշտական խելացի է մնալու: Մարտի 25 - (Հիմա արդեն պետք չի վերեվում անընթատ գրել ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ուղակի շափաթը մի անքամ երբ բոլորը միանքամից հանձնումեմ դոկտոր Նեմուրին: Ուղակի պիտի ամսաթիվ գրեմ: Լավ է ժամանակեմ խնայում): Այսոր գործարանում կարքին ուրախացանք: Ջո Կարպը ասաց հլը նայեք Չարլիի ինչն են վիրահատել Չարլի բա ինչ են արել չլնի մի քիչ ուղեղ են ավելացրել գլխիտ մեչ: Արդեն քիչ էր մնում ասեյ բայց հետո հիշեցի որ դոկտոր Շտրաուսը ասել էր որ չի կարելի: Հետո Ֆրենկ Ռեֆլին ասաց հաստատ բանալիներտ մոռացել էիր մի տեղ ու ստիպված դուռը էտ հաստ գլխովտ ես բացել: Ես շատ ծիծաղեցի: Իրենք իմ իսկական ընկերներն են ու սիրում են ինձ: Մեկմեկ ինչոր մեկը ասում է հլը նաիր Ջոն կամ Ֆրենկը կամ Ջորջը իրեն լրիվ Չարլի Գորդոնի տեղն է դրել: Ես չգիտեմ թե ինչու են այդպես ասում բայց հետո միշտ ծիծաղում են: Այս առավոտ Ամոս Բորգը որ Դոնեգանսի գործարանում չորորդ մարդն է գոռում էր առաքիչ Էռնիի վրա ու իմ անունն էր տալիս: Էռնին փաթեթ էր կորցրել: Ասում էր գրողը քեզ տանի Էռնի կարող է գիտես Չարլի Գորդոն ես: Ես չհասկացա թե ինչու այդպես ասաց: Ես երբեք ոչմի փաթեթ չեմ կորցրել: Մարտի 28 – Այսոր դոկտոր Շտրաուսը եկավ իմ սենյակ որ տեսնի թե ինչու գործից հետո իր մոտ չեմ գնացել: Ես ասացի որ էլ չեմ ուզում Էլջերնոնի հետ մրցել: Ինքը ասաց որ միվորոշ ժամանակ դեռ կարող եմ չմրցել բայց ամեն դեպքում պիտի գնամ: Ու համել ինձ նվեր էր բերել բայց ոչթե իսկական նվեր այլ ուղակի թողնում էր որ մնա մոտս: Սկզբում ինձ թվաց փոքրիկ հեռուստացույց է բայց չէ ուրիշ բան էր: Ասաց որ երբ պարկում եմ քնելու պիտի միացնեմ: Ես ասացի ձեռ եք առնում ինչու պիտի միացնեմ եթե պարկում եմ քնելու: Ով է այդպիսի բան լսել: Բայց ինքը ասաց որ եթե ուզումեմ խելացի դառնալ պիտի անեմ ինչ ասում է: Ես ասացի որ չեմ կարծում որ ես խելացի կդառնամ ու ինքը ձեռքը դրեց ուսիս ու ասաց Չարլի դու դեռ չգիտես բայց դու հիմա ամեն վարկյան ավելի ու ավելի խելացի ես դառնում: Միվորոշ ժամանակ դու դա դեռ չես նկատի: Ինձ թվում է ինքը ուղակի ուզում էր ինձ հանգստացնել որովհետեվ ես ինձ հեչ խելացի չեմ զգում: Հա քիչ էր մնում մոռանայ: Ես հարցրեցի թե երբ կկարողանամ հետ գնալ միսս Կինիանի դասարան: Ինքը ասաց որ էլ չեմ գնալու դպրոց: Ասաց որ շուտով միսս Կինիանը ինքը կսկսի գալ հիվանդանոց ու ինձ առանձին դաս կտա: Ես միսս Կինիանի վրա շատ էի ջղաինացած որ չեկավ ինձ տեսնի վիրահատուցյունից հետո բայց ես նրան շատեմ սիրում ու ուզումեմ էլի ընկերանանք: Մարտի 29 - Այդ ապուշ հեռուստացույցը ամբողչ գիշեր չթողեց քնեմ: Ոնց կարողեմ քնել երբ ամբողչ գիշեր ականջիս մեչ ապուշ բաներ են գոռում: Բա խելառ նկարները: Ուֆ: Ես նույնիսկ արթուն ժամանակ բան չեմ հասկանում ուր մնաց թե քնած ժամանակ հասկանամ։ Դոկտոր Շտրաուսը ասում է որ ամեն ինչ լավ է: Ասում է որ ուղեղս շարունակում է սովորել երբ ես քնածեմ ու դա ինձ շատ կոքնի երբ միսս Կինիանը սկսի հիվանդանոցում ինձ դաս տալ (մենակ թե ես պարզել եմ որ դա ոչթե հիվանդանոց է այլ լաբատորիա): Ինձ թվում է այդ ամեն ինչը հիմարուցյուն է: Եթե կարողես քնած ժամանակ խելոքանալ ուրեմն էլ ինչու են մարդիկ դպրոց գնում: Ես չեմ կարծում որ մի բան կստացվի: Առաչ ես միշտ նայում էի ուշ երեկոի ու գիշերվա բոլոր շոուները բայց դրանից ոչմի կաթիլ ավելի խելացի չեմ դարցել: Երեվի պիտի նայելու ժամանակ քնած լինես: Հաշվետվություն 9 Ապրիլի 3 - Դոկտոր Շտրաուսը ինձ ցույց տվեց թե ոնց հեռուստացույցի ձայնը իչեցնեմ ու հիմա գոնե կարողանումեմ քնել: Արդեն ոչմի բան չեմ լսում: Բայց մեկ է չեմ հասկանում ինչ է ասում: Մեկմեկ առավոտն էլ եմ միացնում որ իմանամ քնած ժամանակ ինչեմ սովորել ու ինձ թվում է որ ոչմի բան էլ չեմ սովորել: Միսս Կինիանն ասում է որ կարող է դա ինչոր ուրիշ լեզու է կամ ուրիշ եսիմինչ: Բայց հիմնականում ոնցոր ամերիկերեն լինի: Այնքան արագ է խոսում որ էլ չասած նույնիսկ ավելի արագ քան միսս Գոլդը: Ինքը իմ վեցերորդ դասարանի ուսուցչուին էր ու այնքան արագ էր խոսում որ բան չէի հասկանում: Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի ում է պետք քնի մեջ խելացի դառնալը: Ես արթուն ժամանակ եմ ուզում խելացի լինեմ: Ինքը ասաց որ դրանք նույն բանն են ու որ ես երկու խելք ունեմ ենթագիտակցություն ու գիտակցություն (այսպես են ճիշտ գրվում): Ու մեկը մյուսին չի ասում թե ինքը ինչ է անում: Նույնիսկ չեն էլ խոսում իրար հետ: Դրա համար էլ երազներ եմ տեսնում: Ու էս վերչերս ինչ գիշերը հեռուստացույցը միացրած եմ թողնում ահավոր խառը երազներ եմ սկսել տեսնել: Հաստատ էդ ուշ ուշ ուշ ուշ ուշ գիշերվա շոուներից է: Մոռացա հարցնեմ մենակ ես եմ թե բոլորն էլ երկու խելք ունեն: (Միքիչ առաչ նայեցի դոկտոր Շտրաուսի տված բառարանում Ենթագիտակցություն, գ. Աղոտ՝ ոչ լիովին գիտակցված պատկերացումների՝ տրամադրությունների՝ զգացմունքների ևն տիրույթը: ) Էլի կա գրած բայց մեկ է չեմ հասկանում թե դա ինչ է նշանակում: Սա ինձ նման հիմար մարդկանց համար այնքան էլ լավ բառարան չէ: Գլուխս երեկվանից հետո դեռ ցավում է: Գործարանի ընկերներս Ջո Կարպն ու Ֆրենք Ռեյլին ինձ հրավիրեցին Մագսիի սալուն իրար հետ խմելու: Ես խմել չեմ սիրում բայց իրենք ասացին արի արի տես ոնց ենք ուրախանալու: Ես լավ ժամանակ անցկացրեցի: Ջո Կարպը ասաց որ ես պետք է ախչկերքին ցույց տամ թե ոնց եմ գործարանում զուքարան լվանում ու ինձ հատակի շոր տվեց: Ես ցույց տվեցի ու բոլորը շատ ծիծաղեցին երբ ասացի որ միստր Դոնեգանը ասում է որ ես իր ունեցած ամենալավ հավաքարարնեմ որովհետեվ սիրումեմ իմ գործը լավեմ աշխատում ու երբեք չեմ ուշանում կամ օր չեմ բացթողնում բացի վիրահատուցյանս օրից: Ես ասացի որ միսս Կինիանը միշտ ասում է Չարլի հպարտ եղիր քո աշխատանքով որովհետեվ դու լավես աշխատում: Բոլորը ծիծաղեցին ու մենք կարքին ուրախացանք ու հետո իրենք ինձ լիքը խմելու բան տվեցին ու Ջոն ասաց Չարլին էս ինչ դեմք է ճաքած ժամանակ: Ես չգիտեմ դա ինչ է նշանակում բայց բոլորը ինձ սիրում էին ու մենք ուրախ էինք: Արդեն չեմ համփերում ուզումեմ Չարլի Կարպի ու Ֆրենկ Ռեյլիի նման խելացի դառնալ: Իրենք իմ ամենալավ ընկերներն են: Լավ չեմ հիշում երեկոն ոնց վերչացավ բայց ոնցոր թե ես դուրս եկա որ Ջոի ու Ֆրենկի համար սուրճ ու թերթ առնեմ ու երբ հետ եկա արդեն բոլորը գնացել էին: Ես մինչև ուշ գիշեր ամեն տեղ նրանց էի ման գալիս: Հետո արդեն համայրա բան չեմ հիշում բայց ինձ թվում է մի տեսակ քունս տարավ կամ հիվանդացա: Ինչոր բարի ոստիկան ինձ տուն բերեց: Տանտիրուհիս միսիս Ֆլինն էր այսոր պատմում: Բայց մեկ է գլուխս ուժեղ ցավում է ու վրան մեծ ուռած տեղ կա ու դեմքս լրիվ սեվ ու կապույտ է: Ինձ թվում է ընկելեմ բայց Ջո Կարպն ասում է որ ոստիկանի արածը կլինի դրանք մեկմեկ հարփեցողներին ծեծում են: Ես այդպես չեմ կարծում: Միսս Կինիանը ասում է որ ոստիկանները մարդկանց օքնելու համար են: Ինչոր է գլուխս ահավոր ցավում է ու ինձ վատեմ զգում ու ամբողչ մարմինս նվվում է: Էլ երփեք չեմ խմելու: Ապրիլի 6 - Ես Էլջերնոնին հաղթեցի՜: Նույնիսկ չգիտեի էլ որ հաղթելեմ մինչև տեստը անցկացնող Բարտը ինձ չասաց: Հետո երկրորդ անքամ պարտվեցի որովհետեվ այնքան էի ոքեվորվել որ կեսից աթոռից ընկա: Բայց դրանից հետո էլի ութ անքամ իրեն հաղթեցի: Ես երեվի խելոքանումեմ եթե կարողանումեմ Էլջերնոնի նման խելացի մկնիկին հաղթել: Բայց ես ինձ խելացի չեմ զգում: Ես ուզում էի մի քիչ էլ մրցել Էլջերնոնի հետ բայց Բարտը ասաց որ մի օրվա համար հերիք է: Հետո թողեցին որ մի քիչ իրեն բռնեմ: Ինքը այնքան էլ վատը չէր: Ոնց որ բամբակի գունդ լիներ այնքան փափուկ էր: Անընթատ թարթում էր ու երբ աչքերը բացում էր սեվ էին ու եզրերը վարթագույն: Ես հարցրեցի կարողեմ իրեն կերակրել որովհետեվ ինձ վատ էի զգում որ հաղթելեմ ու ուզում էի լավը լինել ու հետը ընկերանալ: Բարտը ասաց ոչ Էլջերնոնը շատ յուրատուկ մկնիկ է իրեն էլ են իմ վիրահատուցյունից արել ու ինքը բոլոր կենդանիներից առաչինն է ով այսքան երկար խելացի է մնացել: Ասաց որ Էլջերնոնն այնքան խելացի է որ ամեն օր պետք է տեստ լուծի որ ուտելիք ստանա: Էդ ոնցոր մի տեսակ կոխպեք լինի ուտելիքի դռան վրա ու ամեն անքամ երբ Էլջերնոնը մտնում է այդտեղ կոխպեքը փոխած են լինում այսինքն ինքը ուտելու համար պիտի ամեն անքամ նոր բան սովորի: Ես դրանից տխրեցի որովհետեվ եթե չկարողանա սովորել սոված կմնա: Ինձ թվում է չի կարելի ինչոր մեկին ստիպել որ ուտելու համար տեստ անցնի: Դոկտոր Նեմուրի դուրը չէր գա չէ եթե ամեն անքամ երբ ուտել ուզենար տեստ անցներ: Ինձ թվում է ես ու Էլջերնոնը ընկերներ կդառնանք: Ապրիլի 9 - Այսոր գործից հետո միսս Կինիանը եկել էր լաբորատորիա: Նա ոնց որ թե ուրախ էր ինձ տեսնելու համար բայց մի տեսակ վախեցած էր: Ես ասացի մի վախեցեք միսս Կինիան ես դեռ խելացի չեմ ու ինքը ծիծաղեց: Հետո ասաց Չարլի ես հավատում եմ որ դու կկարողանաս ոնց էիր ամբողչ ուժով փորցում մնացած բոլորից լավ կարթալ ու գրել: Վատագույն դեքում գոնե մի որոշ ժամանակով կփոխվես ու նաև կօգնես գիտությանը: Հիմա մի շատ դժվար գիրք ենք կարթում: Ես կյանքում այսքան դժվար գիրք չեմ կարթացել: Անունը Ռոբինզոն Կրուզո է ու մի մարդու մասին է ով ընկնում է անմարդաբնակ կղզի: Ինքը խելացի է ու հազարումի բաներ է հորինում որ տուն ու ուտելիք ունենա ու համ էլ լավ լողորդ է: Ուղակի մի տեսակ մեխքս գալիս է որովհետև լրիվ մենակ է ու ոչ մի ընկեր չունի: Բայց ինձ թվում է որ կղզու վրա էլի ինչոր մեկը կա որովհետև մի նկար կա որտեղ ինքը իր ծիծաղելի հովանոցը բռնած նայում է ինչոր ոտնահետքի: Ես հույս ունեմ որ ինքը ընկեր կճարի ու մենակ չի մնա: Ապրիլի 10 - Միսս Կինիանը ինձ ուղագրություն է սովորեցնում: Ասում է նայիր բառին աչքերդ փակիր ու այնքան կրկնիր մինչև հիշես: Ահավոր դժվար էր պառկելը որ պարկել ես ասում ու կրծելը որ կռծել ես ասում: Ես ոնց լսում էի այդպես էլ գրում էի քանի դեռ չեի սկսել խելոքանալ: Հիմա մի քիչ շփոթվածեմ բայց միսս Կինիանը ասում է որ վախենալու բան չկա ուղակի պետք է հիշել: Հաշվետվություն 10 Ապրիլի 14 - Վերջացրեցի Ռոբինզոն Կրուզոն: Ուզումեմ իմանալ թե հետո ինչ է լինում իր հետ բայց միսս Կինիանն ասում է որ վերջ այդքանն է: Ինչու: Ապրիլի 15 - Միսս Կինիանն ասում է որ ես արագեմ սովորում: Ինքը կարդաց իմ նախորդ հաշվետվություններից մի քանիսն ու մի տեսակ տարորինակ նայեց ինձ: Ասաց որ ես լավ մարդ եմ ու դեռ դրանց բոլորին ցույց կտամ: Ես հարցրեցի ինչու: Ինքն ասաց կարևոր չէ բայց չպետք է ինձ վատ զգամ եթե հասկանամ որ բոլորը այնքան բարի չեն ինչքան ինձ է թվում: Հետո ասաց աստված քեզ այդքան քիչ բան է տվել բայց դու ավելի շատ բանի ես հասել քան լիքը ուրիշ մարդիկ ովքեր չեն էլ փորցում իրենց ունեցած ուղեղները օգտագործել: Ես ասացի որ իմ բոլոր ընկերները խելացի են բայց լավն են: Նրանք ինձ սիրում են ու երբեք չեն նեղացնում: Հետո նրա աչքի մեջ ինչոր բան ընկավ ու նա վազեց դուրս լվացվելու: Ապրիլի 16 - Ես այսօր, սովորեցի, ստորակետը, սա ստորակետ է (,) պոչիկով, կետիկ, միսս Կինիանը, ասում է որ, ստորակետը կարևոր է, որովհետև, ավելի ճիշտ, է, դարցնում, գրածը, ասում է, որ ինչոր, մեկը, կարող է լիքը, փող կորցնել, եթե, ստորակետը, ճիշտ, տեղում, չլինի, ես փող, ընդհանրապես չունեմ, ու չեմ հասկանում, ոնց պիտի, ստորակետը, չթողնի որ փողերտ, կորցնես: Բայց ինքն, ասում է որ, բոլորն էլ, ստորակետներ, դնում են, ուրեմն, ես էլ, կդնեմ: Ապրիլի 17 - Ես ստորակետը սխալ էի օգտագործում: Դա կոչվում է կետադրություն: Միսս Կինիանը ասաց որ երկար բառերը բառարանով նայեմ որ սովորեմ դրանք ճիշտ գրել: Ես ասացի ինչ օգուտ եթե պիտի նայելով գրեմ: Ինքն ասաց ոչինչ դա քո կրթության մի մասն է ու դրա համար էլ հիմա բոլոր այն բառերը որ հաստատ չգիտեմ ոնց են գրվում բառարանով նայում եմ: Այդպես շատ դանդաղ եմ գրում բայց ինձ թվում է որ հետո հիշում եմ: Ընդամենը մի անգամ նայում եմ ու դրանից հետո արդեն միշտ ճիշտ եմ գրում: Դրա համար էլ կետադրություն բառը ճիշտ եմ գրել (բառարանում այդպես է գրված): Միսս Կինիանը ասում է որ վերջակետն էլ է կետադրություն ու դեռ լիքը ուրիշ սովորելու կետադրություններ կան: Պետք է բոլոր նշաններն էլ օգտագործել ինքը. ինձ՛ ձևը, ցույց՞ տվեց» ու հիմա՛: գրելիս( կարողա՜նում... եմ ինչ տեսակ« կետադրու՝թյուն ասե՛ս. օգտագոր՞ծել. Դեռ՞ լիքը՛ «օրենքներ, կան՜ որ) չգի-տեմ... բայց ես ամեն ինչ՝ շատ արագ-եմ սովորում: Ամենաշատը՜ սիր՞ում եմ, որ ինչ էլ հարցնեմ» Հարգելի միսս Կինիանին (գործնական նամակներում այդպես է պետք գրել եթե հանկարծ մի օր գործնական դառնամ) ինքը միշտ՝ ամեն ինչ բացատրում... է: Նա հանճա՛ր է: Ես երազու՛մ եմ որ իր» նմա՜ն խելացի, լինեմ: (Ինչ, հավե՜ս բան է՝ կետադրությունը»): Ապրիլի 18 - Բայց ի՜նչ բութ եմ ես: Փաստորեն՝ նույնիսկ չէի էլ հասկանում, թե միսս Կինիանը ինչ էր ասում: Անցած գիշեր քերականության դասագիրքը լրիվ կարդացի, ու այնտեղ ամեն ինչ շատ լավ բացատրած էր: Հետո հանկարծ տեսա, որ լրիվ նույն բանն էր, ինչ ինքն էր փորձում ինձ հասկացնել, բայց իմ գլուխը չէր մտնում: Գիշերվա կեսին վեր կացա, ու գլխիս մեջ ամեն ինչ իր տեղն ընկավ: Միսս Կինիանն ասում է, որ այդ ամենը քնածս ժամանակ աշխատող հեռուստացույցի շնորիվ է: Ասում է, որ պլատոյի եմ հասել: Պլատոն նույն բանն է, ինչ բլրի հարթ գագաթը: Կետադրությունը հասկանալուց հետո նստեցի ու իմ բոլոր հին հաշվետվությունները սկզբից մինչև վերջ նորից կարդացի: Ո՞նց կարող էի այդքան ահավոր սխալներ անել մի ժամանակ, չեմ պատկերացնում: Միսս Կինիանին ասացի, որ ուզում եմ մի հատ նորից անցնել հին գրածներիս վրայով ու բոլոր սխալներս ուղղել, բայց ինքն ասաց. «Չէ, Չարլի, դոկտոր Նեմուրն ուզում է, որ ոնց կան, այդպես էլ մնան: Գիտե՞ս ինչու է պատճենելուց հետո բնորինակները վերադարձնում քեզ: Որ դու ինքդ տեսնես, թե ինչքան ես աճել: Դու շատ արագ փոխվում ես, Չարլի»: Ես ինձ լավ զգացի: Դասից հետո իջա ներքև ու մի քիչ խաղացի Էլջերնոնի հետ: Մենք այլևս չենք մրցում: Ապրիլի 20 - Ինձ ահավոր վատ եմ զգում: Ոչ թե վատ եմ զգում ու բժիշկ է պետք, այլ ոնց որ կրծքիս մեջ դատարկություն լինի, ու ինչ-որ բան ներսումս անընդհատ կծկվի ու վառվի: Չէի ուզում այս մասին գրել, բայց կարծում եմ՝ գրել ամեն դեպքում պետք է, որովհետև սա կարևոր է: Այսօր առաջին անգամն էր, որ մնացի տանն ու գործի չգնացի: Անցած գիշեր Ջո Կարպն ու Ֆրենկ Ռեյլին ինձ էլի հրավիրել էին մի տեղ: Այնտեղ լիքը աղջիկներ կային ու մեր գործարանից էլի մի քանի հոգի: Ես հիշեցի, թե անցած անգամ շատ խմելուց ոնց էի վատացել, ու Ջոյին ասացի, որ խմել չեմ ուզում: Ինքը փոխարենը ինձ սովորական կոլա տվեց: Զգացի, որ մի տեսակ տարօրինակ համ ունի, բայց ինձ թվաց՝ ուղղակի բերանիս մեջ է դառնությունը: Սկզբում լավ ուրախանում էինք: Ջոն ասաց, որ ես պիտի պարեմ Էլենի հետ, ու որ Էլենն ինձ ձևերը ցույց կտա: Ես մի քանի անգամ ընկա ու չհասկացա, թե ինչու, որովհետև ինձնից ու Էլենից բացի ուրիշ ոչ ոք չէր պարում: Ու ամեն քայլի սայթաքում էի, որովհետև ինչ-որ մեկն անընդհատ ոտքը դեմ էր տալիս: Հետո հատակից վեր կենալիս հանկարծ տեսա Ջոի դեմքի արտահայտությունն ու ներսումս ինչ-որ տարօրինակ բան զգացի: «Էս ինչ բոց էր», ասաց աղջիկներից մեկը: Ու բոլորը ծիծաղում էին: «Վերջին անգամ էսքան շատ երևի Մագսիի մոտ էի ծիծաղել, երբ սրան գիշերվա կեսին ուղարկեցինք թերթ առնելու ու մենք թռանք», ասաց Ֆրենկը: «Հլը դրա դեմքին նայեք: Ոնց որ բազուկ լինի»: «Չէ հա՜, կարմրե՜լ է: Չարլին կարմրե՜լ է»: «Էլեն, էդ ի՞նչ ես արել մեր Չարլիին: Առաջին անգամ եմ տեսնում, որ կարմրի»: Ես չգիտեի՝ ինչ անեմ, ուր կորչեմ: Բոլորն ինձ էին նայում ու ծիծաղում էին, ու ես ինձ մերկ էի զգում: Սիրտս խառնում էր: Ուզում էի թաքնվել ինչ-որ տեղ: Դուրս վազեցի փողոց, այնտեղ չդիմացա ու հետ տվեցի: Հետո քայլեցի տուն: Ինչպե՞ս մինչև հիմա չէի նկատել, որ Ջոն, Ֆրենկն ու մյուսները սիրում էին ինձ իրենց հետ քարշ տալ, որովհետև ծիծաղում էին վրաս: Հիմա արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում «իրեն Չարլի Գորդոնի տեղը դնել»: Ամաչում եմ: Հաշվետվություն 11 Ապրիլի 21- Այսօր էլ գործարան չգնացի: Խնդրեցի, որ տանտիրուհիս՝ միսիս Ֆլիննը, զանգի միստր Դոնեգանին ու ասի, որ հիվանդ եմ: Միսիս Ֆլիննը վերջերս ինչ-որ շատ տարօրինակ է ինձ նայում, կարծես մի տեսակ վախենում է ինձնից: Ինձ թվում է՝ լավ էր, որ իմացա, թե ինչպես էին բոլորը վրաս ծիծաղում: Հիմա անընդհատ այդ մասին եմ մտածում: Պատճառն այն է, որ ես այնքան հիմար եմ, որ նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչ հիմարություններ եմ անում: Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել: Ամեն դեպքում՝ հիմա հաստատ գիտեմ, որ օր օրի ավելի եմ խելոքանում: Արդեն կետադական սխալներ չեմ անում ու կարողանում եմ ճիշտ գրել: Ինձ դուր է գալիս բարդ բառերը բառարանում նայելն ու հիշելը: Հիմա շատ եմ կարդում, ու միսս Կինիանն ասում է, որ շատ արագ եմ կարդում: Երբեմն նույնիսկ հասկանում եմ, թե ինչ եմ կարդում, ու մտապահում եմ ամեն ինչ: Պատահում է, որ աչքերս փակում եմ ու մտածում եմ ինչ-որ էջի մասին, ու դա նկարի նման հայտնվում է աչքիս առաջ: Միսիս Կինիանն ասում է, որ բացի պատմությունից, աշխարհագրությունից ու հանրահաշվից՝ ես պիտի սկսեմ օտար լեզուներ էլ սովորել: Դոկտոր Շտրաուսը մի երկու նոր ձայներիզ է տվել, որ քնած ժամանակ միացնեմ: Մինչև հիմա դեռ չեմ հասկանում, թե գիտակցությունն ու ենթագիտակցությունը ոնց են աշխատում, բայց դոկտոր Շտրաուսն ասում է, որ անհանգստանալու կարիք չկա: Ինձ խնդրեց, որ երբ մյուս շաբաթ սկսեմ քոլեջի դասընթացով անցնել, հոգեբանության մասին ոչ մի գիրք չկարդամ (քանի դեռ ինքը թույլ չի տվել): Այսօր ինձ արդեն ահագին ավելի լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ դեռ մի քիչ ջղայնացած եմ, որ մարդիկ ինձ անընդհատ ձեռ էին առնում, որովհետև այնքան էլ խելացի չէի: Երբ դոկտոր Շտրաուսի ասածի չափ խելոքանամ, ու իմ IQ 68-ը երեք անգամ ավելանա, ո՞վ գիտի, գուցե կդառնամ բոլորի նման, ու մարդիկ ինձ կսիրեն ու հետս կընկերանան: Ափսոս՝ հաստատ չգիտեմ՝ IQ-ն ինչ է: Դոկտոր Նեմուրն ասաց, որ դրանով չափում են քո մտավոր ունակությունների մակարդակը, ոնց որ, օրինակ, դեղատանը կշեռքով դեղ են կշռում: Բայց դոկտոր Շտրաուսը շատ կոպիտ հակաճառեց ու ասաց, որ IQ-ն հեչ էլ խելացիությունը չափելու համար չէ: Ասաց, որ IQ-ն ցույց է տալիս, թե դու ինչքան խելացի կարող ես դառնալ, ոնց որ չափող բաժակի վրայի գծերն ու թվերը: Բաժակը դեռ լցնել է պետք: Հետո, երբ հարցրեցի Բարտին (ինքն ինձ խելացիության տեստեր է տալիս ու աշխատում է Էլջերնոնի հետ), Բարտն ասաց, որ նրանք երկուսն էլ սխալ են (ուղղակի խնդրեց խոստանալ, որ իրենց չեմ պատմի, թե ինքն ինչ է ասել): Բարտն ասաց, որ IQ-ն հազար ու մի տարբեր բաներ է չափում՝ ներառյալ արդեն սովորածդ բաների մի մասը, ու որ, մեր մեջ ասած, էդ IQ-ն ընդհանրապես ոչ մի բանի պետք չէ: Մի խոսքով՝ ես դեռ չգիտեմ, թե IQ-ն ինչ է, բացի նրանից, որ իմը շուտով 200-ից բարձր է լինելու: Չեմ ուզում ոչ մի բան ասել, բայց ամեն դեպքում՝ չեմ հասկանում. ո՞նց պիտի իմանան, թե ես դրանից ինչքան ունեմ, երբ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է կամ որտեղ է: Դոկտոր Նեմուրն ասում է, որ վաղը պիտի Ռորշախի տեստ անցնեմ: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ է: Ապրիլի 22 - Պարզեցի, թե Ռորշախն ինչ է: Փաստորեն՝ նույն տեստն էր, որ վիրահատությունից առաջ էի անցել՝ քարտերն ու թանաքի բծերը: Տեստ տվողն էլ էր նույն մարդը: Ես ահավոր վախեցած էի այդ թանաքաբծերից: Արդեն գիտեի, որ ինձ էլի ասելու է՝ նկարներ գտնեմ, ու նաև գիտեի, որ չեմ կարողանալու: Անընդհատ մտածում էի, թե ինչ լավ կլիներ, եթե ինչ-որ կերպ իմանայի՝ գոնե ինչ տեսակ նկարներ են այդտեղ թաքցրած: Իսկ գուցե ոչ մի նկար էլ չկա՞: Գուցե ուղղակի խաբու՞մ են ինձ, որ ստուգեն՝ արդյո՞ք ես իսկականից այնքան բութ եմ, որ չեղած բաներ եմ փնտրում: Հենց միայն այդ միտքը հերիք էր, որ սկսեի վրան ջղայնանալ: «Դե լավ, Չարլի», ասաց նա, «հիշում ես, չէ՞. առաջ էլ ես այս քարտերը տեսել»: «Իհարկե հիշում եմ»: Ինքն իմ ասելու ձևից հասկացավ, որ բարկացած եմ, ու ոնց որ թե զարմացավ: «Այո, իհարկե: Հիմա նայիր այս մեկին: Քո կարծիքով՝ սա ի՞նչ կարող է լինել: Ի՞նչ ես տեսնում քարտի վրա: Մարդիկ այս թանաքաբծերի մեջ ամենատարբեր բաներ են տեսնում: Ասա, թե քեզ համար սա ինչի է նման կամ ինչի մասին է ստիպում մտածել»: Ես շշմեցի: Սպասում էի, որ լրիվ ուրիշ բան պիտի ասեր: «Ուզում եք ասել, որ այս թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ չկա՞ն»: Ինքը հոնքերը կիտեց ու ակնոցը հանեց. «Ի՞նչ»: «Նկարներ: Թանաքաբծերի մեջ թաքնված նկարներ: Անցած անգամ ասացիք, որ բոլորը կարողանում են դրանք տեսնել, ու ուզում էիք, որ ես էլ գտեմ»: Ինքն ինձ բացատրեց, որ անցած անգամ բառացիորեն համարյա նույն բանն է ասել, ինչ հիմա: Չհավատացի, ու մինչև հիմա էլ կասկածում եմ, որ այն անգամ ուղղակի դիտմամբ խաբել է ինձ, որ վրաս ծիծաղի: Չնայած... Արդեն վստահ չեմ: Մի՞թե իրոք այդքան հիմար եմ եղել: Մենք առանց շտապելու նայեցինք բոլոր քարտերը: Մեկը ոնց որ իրարից ինչ-որ բան խլող չղջիկներ լիներ: Մյուսը նման էր սուսերամարտող տղամարդկանց: Ինչ ասես, որ չպատկերացրեցի. երևի մի քիչ շատ էի տարվել: Բայց մեկ է՝ իրեն չէի վստահում, ու անընդհատ շրջում էի քարտերն ու նույնիսկ հետևներն էի նայում, որ տեսնեմ՝ ինչ-որ բան բա՞ց եմ թողել, թե՞ ոչ: Երբ իր ծոցատետրում նշումներ էր անում, մի պահ աչքի պոչով նայեցի, ուզում էի կարդալ: Բայց բան չհասկացա. երևի ծածկագրով էր գրում. WF+A DdF-Ad orig. WF-A SF+obj Ինչ որ է՝ տեստի իմաստը դեռ չեմ հասկանում: Ինձ թվում է, որ բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել: Ի՞նչ գիտեր, որ հենց իրեն հիմարի տեղ չէի դնում՝ այնպիսի բաներ ասելով, որ իրականում չէի պատկերացնում: Գուցե մի քիչ ավելի շատ բան հասկանամ, երբ դոկտոր Շտրաուսն ինձ թույլ տա հոգեբանության մասին գրքեր կարդալ: Ապրիլի 25 - Գործարանում հաստոցները շարելու նոր ձև եմ մտածել: Միստր Դոնեգանն ասաց, որ ինքն այդպես տարեկան տասը հազար դոլար կխնայի ու ավելի շատ արտադրանք կտա, ու ինձ քսանհինգ դոլար նվիրեց: Ուզում էի նշելու համար Ջո Կարպին ու Ֆրենկ Ռեյլիին ճաշի հրավիրել, բայց Ջոն ասաց, որ պիտի կնոջ համար ինչ-որ բան առնի, իսկ Ֆրենկը՝ որ արդեն քեռու աղջկա հետ է պայմանավորված: Կարծում եմ՝ դեռ մի քիչ էլ է ժամանակ պետք, որ վարժվեն իմ փոփոխություններին: Բոլորը ոնց որ ինձնից վախեցած լինեն: Երբ մոտեցա Ամոս Բորգին ու ձեռքս ուսին դրեցի, բառացիորեն օդ թռավ: Մարդիկ հետս էլ համարյա չեն խոսում կամ նույնիսկ չեն էլ կատակում, ոնց որ առաջ: Ինձ մի տեսակ մենակ եմ զգում գործի տեղը: Ապրիլի 27 - Այսօր ամբողջ քաջությունս հավաքեցի ու միսս Կինիանին հրավիրեցի վաղը երեկոյան ընթրելու ու բոնուսս նշելու: Սկզբում ինքն այնքան էլ համոզված չէր, որ ճիշտ բան ենք անում, բայց հետո հարցրեցի դոկտոր Շտրաուսին ու նա ասաց, որ կարելի է: Դոկտոր Շտրաուսն ու դոկտոր Նեմուրը ոնց որ թե այնքան էլ լեզու չեն գտնում իրար հետ: Անընդհատ վիճում են: Երբ այս երեկո գնում էի դոկտոր Շտրաուսից հարցնելու ընթրիքի մասին, լսեցի, թե ոնց են իրար վրա գոռում: Դոկտոր Նեմուրը պնդում էր, որ սա իր գիտափորձն է ու իրուսումնասիրությունը, իսկ դոկտոր Շտրաուսը հակաճառում էր, որ ինքն էլ պակաս գործ չի արել, որովհետև ինքն է միսս Կինիանի միջոցով ինձ գտել ու ինքն էլ ինձ վիրահատել է: Դոկտոր Շտրաուսն ասաց, որ մի օր ամբողջ աշխարհում հազարավոր նյարդավիրաբույժներ հենց իր տեխնիկան են օգտագործելու: Դոկտոր Նեմուրն ուզում է ամսվա վերջում արդեն հրապարակել գիտափորձի արդյունքները: Դոկտոր Շտրաուսը կարծում է, որ դեռ մի քիչ էլ է պետք սպասել: Նա հայտարարեց, որ դոկտոր Նեմուրին Պրինսթոնի հոգեբանության ամբիոնն ավելի շատ է հետաքրքրում, քան հենց բուն գիտափորձը: Իսկ դոկտոր Նեմուրն ասաց, որ դոկտոր Շտրաուսը սովորական պատեհապաշտի մեկն է, ով փորձում է իր վզին նստած փառքի հասնել: Երբ դուրս եկա, զգացի, որ դողում եմ: Հիմա հաստատ չեմ կարող ասել՝ ինչու, բայց երևի զգում էի, որ կյանքում առաջին անգամ կարողացել էի երկուսին էլ պարզ տեսնել: Հիշում եմ, թե ոնց էր Բարտն ասում, որ դոկտոր Նեմուրի կինն իսկական ջադու է ու ամուսնուն անընդհատ խեղդում է, որ ինչ-որ բան հրապարակի ու հայտնի դառնա։ Բարտն ասաց, որ նա ամբողջ կյանքում երազել է հռչակավոր ամուսին ունենալու մասին: Մի՞թե դոկտոր Շտրաուսն իրոք ուզում է ուրիշի վզին նստած փառքի հասնել: Ապրիլի 28 - Չեմ հասկանում՝ ինչպես մինչև հիմա չէի նկատել, թե ինչքա՜ն գեղեցիկ է միսս Կինիանը: Նա շագանակագույն աչքեր ու փափուկ, շագանակագույն մազեր ունի: Ու ընդամենը երեսունչորս տարեկան է: Հիմա նոր եմ գլխի ընկնում, որ ամենասկզբում ինձ թվում էր, թե նա ինչ-որ անհասանելի հանճար է ու որ, մանավանդ, շատ, շատ, շա՜տ ծեր է: Իսկ հիմա ամեն տեսնելուցս կարծես ավելի ու ավելի է ջահելանում ու սիրունանում: Մենք ընթրեցինք ու երկար խոսեցինք: Երբ ասաց, որ այնքան արագ եմ առաջ գնում, որ շուտով իրեն էլ կանցնեմ, ծիծաղեցի: «Ճիշտ եմ ասում, Չարլի: Դու արդեն ինձնից լավ ես կարդում: Մի հայացքով ամբողջ էջը կարդում ես, իսկ ես այդ ընթացքում կարողանում եմ ընդամենը մի երկու տող ընկալել: Ու ծայրից ծայր հիշում ես կարդացածդ ամեն ինչ: Ես, լավագույն դեպքում, հազիվ հիմնական մտքերն ու ընդհանուր իմաստն եմ հիշում»: «Բայց ես ինձ խելացի չեմ զգում: Դեռ լիքը բաներ կան, որ չեմ հասկանում»: Միսս Կինիանը ծխախոտ հանեց, ես վառեցի: «Պիտի ուղղակի մի քիչ էլ համբերես: Դու հիմա մի երկու օրում կամ մի երկու շաբաթում այնքան բանի ես կարողանում հասնել, ինչքան սովորական մարդիկ իրենց կյանքի կեսում էլ չեն հասցնում: Հենց դա է ամենաապշեցուցիչը: Դու հսկայական սպունգի նման ներծծում ես ամեն ինչ. փաստեր, թվեր, ընդհանուր տեղեկություններ... Ու շուտով նաև սկսելու ես դրանք համադրել: Տեսնելու ես, թե գիտելիքների տարբեր բնագավառներն ինչպես են իրար հետ կապված: Աստիճանները շատ են, Չարլի, ու ամեն հաջորդ աստիճանը քեզ ասես ավելի ու ավելի վերև է բարձրացնելու, ու դու ավելի ու ավելի խորն ես տեսնելու քեզ շրջապատող աշխարհը: Ես հիմա ի վիճակի եմ դրա ընդամենը մի փոքրիկ կտորը տեսնելու, ու վախենամ՝ էլ շատ չեմ բարձրանա, բայց դու շարունակելու ես մագլցել վերև ու վերև, ու ամեն մի քայլդ քեզ համար մի նոր աշխարհ է բացելու, որի գոյության մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում»: Նա մռայլվեց: «Ու Աստված տա... Աստված տա, որ...» «Ի՞նչ»: «Ոչինչ, Չարլի: Ուղղակի Աստված տա՝ սխալված չլինեմ, որ քեզ խորհուրդ տվեցի մասնակցել այս ամեն ինչին»: Ես ծիծաղեցի: «Ո՞նց կարող եք սխալված լինել: Ախր ամեն ինչ ստացվեց, չէ՞: Նույնիսկ Էլջերնոնն է դեռ խելացի»: Մի որոշ ժամանակ մենք լուռ նստած էինք:
2713

Вы знаете?

Вы знаете, что люди могут не вернуться? Зажав всю волю в кулаке, вас отпустить? И как-то утром с мыслями, но не о вас, проснуться И больше вас не ждать и не о вас грустить. Вы знаете, что люди могут не вернуться? Не выдержать, свой мир сломав, вас не простить? И со слезами на глазах от вас на 100 ключей замкнуться И понимая, что нет сил, вас навсегда забыть. Задумайтесь, о том, что люди могут не вернуться И могут не писать, не волноваться, могут не звонить. И никогда, и никогда вам к ним уже не прикоснуться. Задумайтесь, а кто ещё вас сможет так же полюбить?
117

Если

О, если ты покоен, не растерян, Когда теряют головы вокруг, И если ты себе остался верен, Когда в тебя не верит лучший друг, И если ждать умеешь без волненья, Не станешь ложью отвечать на ложь, Не будешь злобен, став для всех мишенью, Но и святым себя не назовешь, И если ты своей владеешь страстью, А не тобою властвует она, И будешь тверд в удаче и в несчастье, Которым, в сущности, цена одна, И если ты готов к тому, что слово Твое в ловушку превращает плут, И, потерпев крушенье, можешь снова - Без прежних сил - возобновить свой труд, И если ты способен все, что стало Тебе привычным, выложить на стол, Все проиграть и вновь начать сначала, Не пожалев того, что приобрел, И если можешь сердце, нервы, жилы Так завести, чтобы вперед нестись, Когда с годами изменяют силы И только воля говорит: "Держись!" - И если можешь быть в толпе собою, При короле с народом связь хранить И, уважая мнение любое, Главы перед молвою не клонить, И если будешь мерить расстоянье Секундами, пускаясь в дальний бег, - Земля - твое, мой мальчик, достоянье! И более того, ты - человек!
114

Մարդը որպես մարդ, կամ մարդը որպես մրջյուն. Ընտրությունը մերն է:

Ամեն անգամ, երբ սկսում եմ մտածել, սկսում եմ վերանալ իրականությունից: Մտքերս գնում են դեպի անհայտություն ու դառնում են ավելի անտանելի քան այն իրավիճակը, որում գտնվում եմ: Իսկ ինչպես եմ մտածում ես: Հիմանականում օրվաս մեծ ամսը անցնում է անիմաստ ու անէմոցիոնալ: Ամեն առավոտ սկսվում է նույն կերպ, բացառությամբ այն օրերի, երբ չէի հասցնում սուրճ խմել: Վեր եմ կենում, անկողինս հավաքում, լվացվում ու դուրս եմ գալիս: Կախված առաջին օրվա իրադարձություններից մտածում եմ, կամ ռոբոտի պես հասնում եմ կանգառ: Եվս մի տաս րոպե ու արդեն հարմար տեղավորվում եմ ավտոբուսի մեջ ու սկսում եմմտածել: Ինչքան էլ տարօրինակ է, ես մտածում եմ, երբ ճանապարհ եմ գնում: Սկսում եմ նախ ինքս ինձ հետ քննարկել մարդկանց, ովքեր բարձրանում ու իջնում են կանգառներում, շտապում են, ուշանում են, կամ չուզելով գնում են: Հետո պատուհանից դուրս եմ նայում ու փորձում եմ հասկանալ ուր են գնում մարդիկ, ինչ են մտածում, ինչ են ցանկանում իրականում ու ինչ են անում ստիպված: Ավելի հաճախ է պատահում , երբ նայելով շուրջս, ինքս ինձ ասում եմ. < մի թե մենք իրոք կառավարվում ենք ինչ-որ մեկի կողմից: ՄԻ թե մեր ամենօրյա ստանդարտ գրաֆիկը գծվում է իչչ-որ ուժի կողմից: Իրականում, երբ շուրջս եմ նայում, հաճախ եմ գալիս այն եզրահանգմանը, որ մարդիկ էլ մրջյուններ են, մրջյուններ, որոնք արթնանում են առավոտյան, կատարում են ինչ-որ գործողություններ, որոնք հիմնականում ավելի ավտոմատ բնույթ են կրում: Հետո գնում են տուն, հոգնած ու անտարբեր խնդիրների նկատմամբ, պառկում են քնելու ու էլի նույն օղակով աթնանում են վաղը ու այդպես ամբողջ կյանքի ընթացքում օղակը գնալով մեծանում է: Միակ տարբերությունն այն է, որ ժամանակի ընթացքում մի օղակին ամրանում է մյուսը, հետո նրանցից առաջանում է փոքրիկ օղակ ու կյանքը շարունակվում է այս օրինաչափությամբ բոլորին իրար շխթայելով: Բայց կան նաև մարդիկ, ովքեր դուրս են բոլոր կարծրատիպերից ու ապրում են զուտ վայելելով կյանքը, չմտածելով վաղվա օրվա մասին, ապրում են այսօրն այնպես, ինչպես վերջին օրը կյանքի: Մարդիկ կան ովքեր դեպրեսիաները ընդունում են ու հետո խաղալով դրանց հետ բաց են թողնում, շատերը երկար ժամանակ չեն կարողանում բաժանվել այդքան հարազատ դարձած երևույթին ու մնում են իրենց պռոբլեմների հետ մենակ: Թե որն է սրանցից ավելի գիտակից լուծումը, ամեն մեկն իր համար է ընտրում: Սակայն արդյունքը մեկն է, ի վերջո բոլորն էլ ապրում ու մահանում են, ուղակի ապրելու ընթացքում մեկի կյանքի գրաֆիկը տատանվում է տարբեր մակարդակներում, մյուսինը երկար ուղիղ գծով առաջ է գնում ու հազվադեպ է վերև կամ ներքև իջնում: Երբեմն մարդն ուղակի խուսափելով մտածել, իրեն անգիտակցաբար, բայց բարեբախտաբար զերծ է պահում դեպրեսիաներից ու վատ մտքերից: Արդյունքում դանում է ռոբոտ, որը փորձում է աշխատել ու ավելի լավը դառնալ բոլոր մյուս ռոբոտներից:
2823

Ժամանակ

Ժամանակն անցնում է ու դու հասկանում ես, որ իր հետ տանում է ամեն-ինչ: Ժամանակն անցնում է՝ տանելով մանկությունդ, պատանեկությունդ ու ի վերջո դու մեծանում ես: Ժամանակը խլում է քեզ համար թանկ մարդկանց: Ժամանակի հետ փոխվում է ամեն բան, դու հասկանում ես, որ կարող էիր ինչ-որ խնդրի այլ լուծոմ տալ, բայց ժամանակն անցնում է: Դու հիշում ես հաճելի պահեր, հաճելի հանդիպումններ, հաճելի խոսքեր, դու կարոտում ես այդ օրերը, բայց գիտակցում ես, որ ժամանակն անցնում է մի ակնթարթի պես ու հասնել նրա հետևից իհարկե անհնար է: Քեզ թվում է, թե ժամանակը մի պահ քո օգտին է, քանի որ ժամանակի հետ սկսում ես հասկանալ, ժամանակի հետ գիտակցում ես, ժամանակի հետ սկսում ես ներել, սկսում ես ընդունել: Ժամանակը ստիպում է մտածել, ստիպում է կարոտել: Բայց այդ բաղձալի և միևնույն ժամանակ ագահ ժամանակն է, որ իր հետ տանում է այն հուշերն ու զգացումները, այն հաճելի տևական պահերը, որոնք քեզ հեքիաթային դրախտ էին թվում: Բայց այս ամենի մեջ ժամանկն իր քմահաճություններն ունի: Նա չի սիրում սպասել ու երբ դու սկսում ես երազել, նա հիշեցնում է քեզ մի պարզ բան, որ ամեն բան տանելու է, որ ամեն բան անցնելու է քամու պես արագ: Ժմանակը բոցավառ կրակի պես կլանում է քեզ, խաթարում հոգուդ անդորրությունը ու ստիպում է բաց անես աչքերդ, շուրջդ նայես ու հասկանաս, որ քո երազելու պատճառով կորցնում ես այն ինչ կա կողքիդ: Դու բանականաբար ի վիճակի չես լինում պայքարելու ժամանակի դեմ ու անօգնական երեխայի պես թողնում ես, որ խլի ամեն բան: Այդպես էլ պետք է լինի:
138

11 րոպե

«Կյանքը երբեմն զարմանալիորեն գծուծ է՝ օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով մարդը ոչ մի նոր զգացողություն չի ստանում։ Իսկ հետո կիսաբաց դռան արանքից նրա վրա է թափվում մի ամբողջ կույտ։ Այդպես էլ նրանց մոտ էր։ Րոպես առաջ ոչինչ չկար, իսկ հաջորդ պահին՝ այնքան, որքան չես կարող ընդունել»։ Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե ինձ նման` ընտրվել են ճակատագրի կողմից: Ես չգիտեմ՝ ինչից սկսեմ… և չգիտեմ` արժե՞ արդյոք սկսել… Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ իմն եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է, հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար այն, որ նա ինձ հետ է… Ի՞նչն է ավելի կարևոր՝ ապրե՞ լ, թե՞ ձևացնել, որ ապրում ես: Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է: Այն մարդը, ով ստիպված է եղել կորցնել այն, ինչն իր կարծիքով ընդմիշտ իրեն էր պատկանում, ապա ի վերջո հասկանում է, որ ոչինչ էլ իրեն չի պատկանել իրականում: Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող է պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն: Եթե ես պարտավոր եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հավատարիմ լինել, ապա նախ և առաջ` ինքս ինձ:
875

Ընտրության մասին

-Իսկ վերջում դու կընտրես Նրան, ով քո փոխարեն կդասավորի կյանքդ, որովհետև շատ ես հոգնել ինքնուրույն որոշումներ կայացնելու և ամենօրյա մտածմունքների բեռը ուսերիդ կրելու չգրված ճակատագրից: Դու չթուլացար կյանքում. միշտ ուժեղ եղար, միշտ պայքարող, միշտ կենսուրախ, բայց և կընտրես Նրան, ում աչքին հանկարծակի տխրությունդ չի թվա ձանձրալի, այլ ընդհակառակը` առիթ կլինի քեզ ևս մեկ անգամ գրկելու: Որովհետև քո ժպիտի միակ հանգրվանը նրա գրկում պիտի գտնես, և թախիծդ միայն նրա առաջ պիտի չթաքցնես: Հազարների միջից դու կընտրես Նրան, ով նվնվալուդ պահին քեզ հետ կխոսի երեխայի ձայնով, չնայած մազոտ մռութների ու տղամարդայնացած կառուցվածքի առկայությանը, և այդ ձայնը դու պիտի պաշտես, ինչպես պաշտում ես գիշերվա լռությունը` աղմկոտ երեկոյից հետո: Դու Նրան կընտրես, որովհետև ամենածանր օրդ կթեթևանա նրա ընդամենը մի զանգից, որովհետև ամենախոցելի վերքերդ կսպիանան մի համբույրից նրա, ու ամենամութ ապագան կլուսավորվի նրա ընդամենը երեք բառից` դու իմն ես լինելու: Եվ որովհետև նա քեզ երբեք չի ասելու, որ սիրում է, դու հենց Նրան պիտի ընտրես` հաստատ իմանալով, որ խոսքերը փչվում են, իսկ զգացողությունները` հարատևում: Դու պիտի զգաս, որ աշխարհում ոչ մի տեղ անվտանգ չի այնքան, որքան ամենավտանգավորի կողքին, ու հենց Նրան պիտի ընտրես` կուրորեն հավատալով, որ նույնիսկ հարազատ մարդիկ սխալվում են, բայց սիրտդ` երբեք: Դու կհասկանաս, որ կատաղության պահին նա կարող է վերածվել մարդասպանի, կենդանու, քայլող վտանգի, բայց և վստահ կլինես, որ ամեն բան և բոլորը կարող են տուժել նրա կատաղության բեկորներից, միայն ոչ դու և ոչ էլ սիրտդ: Եվ դու կլինես միակը, ում մատների ամենաթույլ ու աննշան հպումից պիտի հանդարտվի միտքը նրա, ու մարմինը պիտի ընդունի իր նախկին մարդակերպ ձևը: Վերջում դու անպայման կընտրես Նրան, ով մարմինդ մերկացնելուց առաջ կցանկանա տեսնել քեզ հոգով մերկ: Կստիպի պատմել ամենասարսափելի գաղտնիքներդ ու կիսվել մանկության անիրականալի երազանքներով: Դու կընտրես Նրան, ով սեփական ցանկությունները քեզ պարտադրելուց առաջ լուռ կկատարի այն ցանկությունդ, որի մասին ինքդ քեզ անգամ խոստովանած չկաս: Անկասկած դու կընտրես Նրան, ում կկարոտես նույնիսկ կողքին նստած, և ում պակասից անպայման կհիվանդանաս: Դու Նրան կընտրես, ում ամենաթանկ ընտրությունը կլինես Դու:
616

Բարի գիշեր Ջոն

Ցուրտ ու գունավոր հոկտեմբերի վերջին օրն էր: Առավոտյան սովորականի պես արթնացա, հավեսով մի բաժակ սուրճ խմեցի ու դուրս եկա տանից: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ էր ու սովորական,սակայն մտքերս տակն ու վրա եղած քայլերս ուղղեցին դեպի այն այգին: Նստեցի նստարանին ու ասես մի հին ժապավեն բացվեր դիմացս: Դա այդ նույն նստարանն էր, հենց այն մեկը, որը միասին սեփականացրել էինք ես և նա: Նա այն մարդն էր, որը անհասկանալի ու աննկատ եկավ ու նույնպես անհասկանալի ու աննակտ էլ հեռացավ: Մարդիկ գալիս անցնեւմ էին մտածկոտ ու անտարբեր, ամենքն իրենց հոգսով տապակվում էին, իսկ ես. ես նոր սիրահարվածի նման աչքերս լցրած նայում էի շուրջս ու հիշում: Հիշում էի առաջին օրը մեր հանդիպման, երբ մեզանից անկախ եկանք այս այգին ու նստեցինք հենց այս նստարանին: Հիշում եմ առաջին գրկախառնությունս, առաջին համբույրս, առաջին արագ սրտխփոցս: Երբ մարմինս դողում էր նրա գրկում: Չէ դա ցրտից չէր Ջոն, դա մի անբացատրելի բան էր, մի հանգստություն էր, որ երբեք կյանքումս չէի զգացել: Գիտես, թե ինչ հաճելի էր գրկել մեկին, զգալ թե ինչպես էր սիրտը վազում նրա ներսում, թե ինչպես էր շունչը դողում:   Է՜ խ Ջոն, երանի կարողանաիր խոսել: Նայեցի ժամին , արդեն ուշացել էի դասից ու անկեղծ ասած ցանկություն էլ չկար լսելու այդ ձանձրալի դասախոսի ձայնը: Որոշեցի մի փոքր էլ կմնամ,հետո կքայլեմ դեպի կանգառ:Ժամերն անցնեւմ էին, իսկ ես նստած էի դեռ, այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ բանի էի սպասում: Անկեղծ ասած գիտակցությունս ստիպում էր գնալ, բայց մի բան ինձ նստած էր պահում: Հանկարծ սիրտս սկսեց արագ բաբախել, խառնվեցի մի պահ, հետո անսպասելի գլուխս մի փոքր բարձրացրի ու նկատեցի, որ ինչ-որ մեկն ինձ է մոտենում: Կոշիկները փայլում էին, տաբատը արդուկած էր ու որբ մոտեցավ հայացքս բարձրացրի ու քարացա: Նա էր...Ես երբեք պատահականություններին ու ճակատագրին չեմ հավատացել, բայց նրա հայտնվելը շոկի ենթարկեց ինձ: Դեռ ութ ամիս առաջ նա ասել էր, թե մեկնում է երկրից ու էլ չի վերադառնալու ու,որ չսպասեմ իրեն: Նրա հայացքից երևում էր, որ ինքն էլ է զարմացել ինձ տեսնելուց: -Չէի սպասում որ քեզ այստեղ կտեսնեմ, մեր նստարանին նստած.ասաց նա: -Իսկ ինչ կա զարմանալու:Կամ ինչ <մեր նստարան>, ուղղակի սա էր ազատ, այստեղ նստեցի: Կմկմալով շարունակեցի պատասխանել, իբր ինձ սառն ու անտարբեր ձևացնելով: Մոտեցավ, նստեց կողքիս ու ներսումս ասես մի կայծ տվեց ու սկսեց բոցկլտալ: Ես ամբողջովին քարացել էի ու ականջներումս լսում էի սրտիս արագ զարկերը: Դը՜մփ, դը՜մփ, դը՜մփ... ու ասես ականջներս փակված լինեին: Նա խոսում էր, իսկ ես արձանի պես նստած նայում էի նրան ու սառել էի: Հարցրեց ինչպես եմ, դասերիցս հարցրեց ու հետո միանգամից խոսակցությունը փոխեց ու սկսեց խոսել մեզանից: Ասաց, որ նոր է վերադարձել, որ անսպասելի գործեր են առաջացել, բայց իբր գործերից բացի իրեն Հայաստան բերել է իմ հանդեպ կարոտը, որն ամեն օր իր գնացած օրվանից հիշեցնում էի իմ մասին: Գիտես Ջոն, ամենից շատ ես հիասթաձվել էի իր խոսքերց: <ԳՆում եմ, ինձ չսպասես, ես էլ հետ չեմ գալու ու անիմաստ է շարունակել այսպես>: Ջոն ախր ինձ համար մեկ էր, թե երբ կգար,ես պատրաստ էի սպասել նրան այնքան, ինչքան որ հարկավոր էր: Բայց նա ուղղակի փշրեց ամեն բան իմ ներսում: Ես լսեցի նրա բոլոր արդարացումները, լուռ լսեցի մինչև վերջացնի ու երբ ավարտեց իր խոսքը, ես վեր կացա ու քայլեցի դեպի կանգառ: Արքերս լցվեցին ու մի կաթիլ սառած այտիս վրայով թափվեց: Չէի ուզում թողնել նրան այդպես, բայց համառ հպարտությունս ինձանից ուժեղ էր: Տարօրինակն այն էր, որ հանկարծ սկսեց անձրև գալ, ասես ներաշխարհս էր անտացոլում: Ես հետ շրջվեցի ու նա դեռ նստած էր, մարդիկ վազում էին, փորձում պատսպարվել անձրևից, իսկ նա դեռ նստած էր: Ջոն գուցե հիմարություն էր արածս, գուցե սխալ էի, բայց այլևս ոչինչ չեմ կարող փոխել: Լավ գնամ քնելու, այնքան ուրախ եմ, որ գոնե քեզ հետ կարող եմ կիսվել ու հանգստանալ: Բարի գիշեր Ջոն: 31.10.2016
131

Сергей Есенин - Письмо к женщине

Вы помните, Вы всё, конечно, помните, Как я стоял, Приблизившись к стене, Взволнованно ходили вы по комнате И что-то резкое В лицо бросали мне. Вы говорили: Нам пора расстаться, Что вас измучила Моя шальная жизнь, Что вам пора за дело приниматься, А мой удел - Катиться дальше, вниз. Любимая! Меня вы не любили. Не знали вы, что в сонмище людском Я был как лошадь, загнанная в мыле, Пришпоренная смелым ездоком. Не знали вы, Что я в сплошном дыму, В развороченном бурей быте С того и мучаюсь, что не пойму - Куда несет нас рок событий. Лицом к лицу Лица не увидать. Большое видится на расстоянье. Когда кипит морская гладь - Корабль в плачевном состоянье. Земля - корабль! Но кто-то вдруг За новой жизнью, новой славой В прямую гущу бурь и вьюг Ее направил величаво. Ну кто ж из нас на палубе большой Не падал, не блевал и не ругался? Их мало, с опытной душой, Кто крепким в качке оставался. Тогда и я, Под дикий шум, Но зрело знающий работу, Спустился в корабельный трюм, Чтоб не смотреть людскую рвоту. Тот трюм был - Русским кабаком. И я склонился над стаканом, Чтоб, не страдая ни о ком, Себя сгубить В угаре пьяном. Любимая! Я мучил вас, У вас была тоска В глазах усталых: Что я пред вами напоказ Себя растрачивал в скандалах. Но вы не знали, Что в сплошном дыму, В развороченном бурей быте С того и мучаюсь, Что не пойму, Куда несет нас рок событий... Теперь года прошли. Я в возрасте ином. И чувствую и мыслю по-иному. И говорю за праздничным вином: Хвала и слава рулевому! Сегодня я В ударе нежных чувств. Я вспомнил вашу грустную усталость. И вот теперь Я сообщить вам мчусь, Каков я был, И что со мною сталось! Любимая! Сказать приятно мне: Я избежал паденья с кручи. Теперь в Советской стороне Я самый яростный попутчик. Я стал не тем, Кем был тогда. Не мучил бы я вас, Как это было раньше. За знамя вольности И светлого труда Готов идти хоть до Ла-Манша. Простите мне... Я знаю: вы не та - Живете вы С серьезным, умным мужем; Что не нужна вам наша маета, И сам я вам Ни капельки не нужен. Живите так, Как вас ведет звезда, Под кущей обновленной сени. С приветствием, Вас помнящий всегда Знакомый ваш Сергей Есенин.
122