Իսկ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։
Անկեղծ կլինեմ։ Կար մի ժամանակ, երբ մտածում էի, որ մարդը երջանիկ է, երբ ունի ամեն ինչ ապահով ապրելու համար։ Մտածում էի, որ երջանկությունը մենակության մեջ է։ Մտածում էի, որ մարդիկ խանգարում են մեկը մյուսին երջանիկ լինել։ Սխալվում էի։
Ասում են մեկ անգամ մնա մթության մեջ ու կսկսես կարոտել լույսը, մեկ անգամ ապրիր օտարության մեջ ու կսիրես տունդ, մեկ անգամ ընկիր ու կհասկանաս ինչ քաղցր է բարձրանալը։ Ես ասում եմ, մեկ անգամ մենակ մնա ու կզգա ուրիշի ներկայության կարիքը։ Մեկ անգամ օդդ կպկասի ու կհասկանաս, որ էգոիստ լինելով չես ապրի ավելի երջանիկ։
Սխալվեցի, երբ ինձ օգնեց զգալ միասին լինելու երջանկությունը, երբ հիշեցրեց կյանքի կարճատևության մասին։
Սխալվեցի, երբ առաջին անգամ ձեռք ձեռքի թվեցինք, երբ առաջին անգամ զգացի ուրիշի ջերմությունը, սխալվեցի, երբ հասկացա, որ միայնակ երջանիկ լինելն անհնար է։ Որ մարդուն մարդ է պետո, որ մարդը երջանիկ է, երբ գնահատված է, երջանիկ է երբ վստահված է։
Մենակությունը մի օր սպանում է մարդու ու սպանում է ոչ ֆիզիկապես, քանդում է հոգին, կորում են զգացմունքները, մարդը դառնում է քար ու նույնպես փորձում է վարակել շատերին։ Բայց կյանքի ծաղրանքը հենց սրանում է, շատերը գտնում են ճիշտ ուղին, մյուսներն էլ կործանում և իրենց և ուրիշներին։