Մարդը որպես մարդ, կամ մարդը որպես մրջյուն. Ընտրությունը մերն է:
Ամեն անգամ, երբ սկսում եմ մտածել, սկսում եմ վերանալ իրականությունից:
Մտքերս գնում են դեպի անհայտություն ու դառնում են ավելի անտանելի քան այն իրավիճակը,
որում գտնվում եմ:
Իսկ ինչպես եմ մտածում ես:
Հիմանականում օրվաս մեծ ամսը անցնում է անիմաստ ու անէմոցիոնալ:
Ամեն առավոտ սկսվում է նույն կերպ, բացառությամբ այն օրերի, երբ չէի հասցնում սուրճ
խմել:
Վեր եմ կենում, անկողինս հավաքում, լվացվում ու դուրս եմ գալիս:
Կախված առաջին օրվա իրադարձություններից մտածում եմ, կամ ռոբոտի պես հասնում եմ կանգառ:
Եվս մի տաս րոպե ու արդեն հարմար տեղավորվում եմ ավտոբուսի մեջ ու սկսում եմմտածել:
Ինչքան էլ տարօրինակ է, ես մտածում եմ, երբ ճանապարհ եմ գնում: Սկսում եմ նախ ինքս
ինձ հետ քննարկել մարդկանց, ովքեր բարձրանում ու իջնում են կանգառներում, շտապում են,
ուշանում են, կամ չուզելով գնում են:
Հետո պատուհանից դուրս
եմ նայում ու փորձում եմ հասկանալ ուր են գնում մարդիկ, ինչ են մտածում, ինչ են ցանկանում
իրականում ու ինչ են անում ստիպված:
Ավելի հաճախ է պատահում , երբ նայելով շուրջս, ինքս ինձ ասում եմ.
< մի թե մենք իրոք կառավարվում ենք ինչ-որ մեկի կողմից: ՄԻ թե մեր ամենօրյա ստանդարտ
գրաֆիկը գծվում է իչչ-որ ուժի կողմից: Իրականում, երբ շուրջս եմ նայում, հաճախ եմ գալիս
այն եզրահանգմանը, որ մարդիկ էլ մրջյուններ են, մրջյուններ, որոնք արթնանում են առավոտյան,
կատարում են ինչ-որ գործողություններ, որոնք հիմնականում ավելի ավտոմատ բնույթ են կրում:
Հետո գնում են տուն, հոգնած ու անտարբեր խնդիրների նկատմամբ, պառկում են քնելու ու
էլի նույն օղակով աթնանում են վաղը ու այդպես ամբողջ կյանքի ընթացքում օղակը գնալով
մեծանում է:
Միակ տարբերությունն այն է, որ ժամանակի ընթացքում մի օղակին ամրանում
է մյուսը, հետո նրանցից առաջանում է փոքրիկ օղակ ու կյանքը շարունակվում է այս օրինաչափությամբ
բոլորին իրար շխթայելով:
Բայց կան նաև մարդիկ, ովքեր դուրս են բոլոր կարծրատիպերից ու ապրում
են զուտ վայելելով կյանքը, չմտածելով վաղվա օրվա մասին, ապրում են այսօրն այնպես, ինչպես
վերջին օրը կյանքի: Մարդիկ կան ովքեր դեպրեսիաները ընդունում են ու հետո խաղալով դրանց
հետ բաց են թողնում, շատերը երկար ժամանակ չեն կարողանում բաժանվել այդքան հարազատ
դարձած երևույթին ու մնում են իրենց պռոբլեմների հետ մենակ: Թե որն է սրանցից ավելի
գիտակից լուծումը, ամեն մեկն իր համար է ընտրում: Սակայն արդյունքը մեկն է, ի վերջո
բոլորն էլ ապրում ու մահանում են, ուղակի ապրելու ընթացքում մեկի կյանքի գրաֆիկը տատանվում
է տարբեր մակարդակներում, մյուսինը երկար ուղիղ գծով առաջ է գնում ու հազվադեպ է վերև
կամ ներքև իջնում:
Երբեմն մարդն ուղակի խուսափելով մտածել, իրեն անգիտակցաբար, բայց
բարեբախտաբար զերծ է պահում դեպրեսիաներից ու վատ մտքերից: Արդյունքում դանում է ռոբոտ,
որը փորձում է աշխատել ու ավելի լավը դառնալ բոլոր մյուս ռոբոտներից:
Создано 30.05.18 11:33
© Все права защищены
2823