Литературный портал

Թե ինչպես մի օր ես սկսեցի խաղալ

Մեր սովորական օրերից մեկն էր, երբ ընկերներով խաղում էինք բակում, երբ հանկարծ ավազների միջից գտա մի սկսվառակ, վերցրի ու երբ ընկերոջս համակարգչով այն միացրեցինք, պարզվեց այտ տարիների ամենահայտնի խաղն էր սկավառակի մեջ, ու ես սկսեցի մի մաիս ամեն օր ժամերով գնալ ընկերոջս տուն ու խաղալ։Ես 11 տարեկան էի, չունեյի համակարգիչ, չունեյի պայմաններ խաղալու համար, սակայն այդ խաղը այդ տարիների ամենապահանջված ու ցանկալի խաղն էր, որն էլ գրավեց ինձ ու դարձավ սկիզբը այն օրերի, երբ համակարգիչը իմ ամենամոտ ընկերը դարձավ։ Ես չէի ցանակնում դուրս գալ ու կռիվներ անել մոյւս բակի երեխաների հետ, ինչպես իմ ընկերներն էին անում, ես չէի ցանկանում ծխել ու խմել ամբողջ օրը, չշինչպես իմ ընկերներն էին անում, ես զգում էի թե ինչպս իրենք ավելի վատ կյանքի նացանք քան ես խաղալով, ու երևի դա էլ ինձ պահում էր տանը համակարգչի մոտ։Որոշ ժամանակ անց երբ ունեցա համակարգիչ, կարելի է ասել ես այլևս գոյություն չունեյի։Ինձ դուր էր գալիս խաղերում ազատությունը, ես կարող էի անել այն ամենն ինչ իրական կայնքում չէի կարողնա անել։Սկեցի շփել օնլայն խաղերի միջոցավ ծանոթացա մարդկանց հետ, ում հետ շփումից ես ինձ ավելի լավ էի զգում, նրանք ինձ չէին ճանաչում ու ես ազատ էի շփվում նրանց հետ։ Բնական է ես հասկանում էի, որ նրանք չեին կարող փոխարինել իրական կյանքում իմ ընկերներին, սակայն ինձ ձգում էր ավելի վիրտուալը։Սկզբում օրական խաղում էի 3 ժամ, հետո կամաց–կամաց ավելացնում էի ժամանակս ու պատահում էր, որ խաղում էի մինչ անգամ 16 ժամ։Ծնողներս բարկանում էին, մայրս անգամ համակարգչիս էկրանն էր պահում, որպեսզի չխաղայի, բայց դա ոչ մի կերպ չէր օգնում ինձ հետ կանգնելու համար։ Ես ագրեսիվ չէի, երբեք չեմ բղավել կամ մորս հետ վատ չեմ խոսել, ուղղակի խնդրում էի, որ թույլ տար խաղալ։Ինձ մայրս ասում էր, որ պետք է հաց ուտես հետո կխաղաս, դաս արա, հետո կխաղաս, բայց ես հակառակը ամեն բան արագ էի անում, որպեսզի էլի խաղամ։Ես խաղալու ընթացքում, նաև զբաղվում էի այլ բաներով քանի, որ դժվար կլիներ խաղալ անդադար, մարզանք էի անում, դուրս էի գալիս մաքուր օդի ու էլի հետ համակարգչի մոտ, շարունակելու խաղս։Ես համոզված եմ, որ նորմայից ավելի շատ եմ խաղում, սակայն ես ինձ մոտ ագրեսիա չեմ նկատել, իմ կարծիքով ագրեսիան ծնվում է ծնողների պատճառով։Իմ օրվա մեծ մասը խաղում էի, ես էլի բակ իջնում էի, ֆուտբոլ էինք խաղում, սակայն միևնույն է ես խաղից չէի կտրվում։ Կար շրջան, որ ես աշխատում էի, բայց աշխատանքից հետօ հանգտսանալու համար ես խաղում էի ու չէի նկատում ինչպես էր ժամանակն անցում ու լույսը բացվում էր, ես էլի աշխատանքի պետք է գանյի։ Ինձ թույլ էի զգում, այպիսի տպավորություն էր, որ մի քիչ էլ ու կընկնեմ։ Սկսել էի ավելի վատ քնել, քնելուս գրաֆիկը փոխվել էր ու քնում էի առավոտյան ու գիշերը արթուն էի, խաղում էի։Զարմանում էի, որ կային մարդիկ ռուսներ, ովքեր աշխատանքը համատեղում էին խաղալու հետ, ես խաղում էի ու դրա հետ համատեղելով աշխատել չէի կարողանաաում։Ես սկսեցի գրաֆիկ մոդելավորմամբ զբաղվել, որպես հոբբի։Էլ չեի աշխատում ու դա ինձ ավելի տարավ խաղերի մեջ խորանալուն։Մոդելավորում էի հիմնականում զենքեր, ինձ դուր էին գալիս զենքերի տարբեր տեսակներ մոդելավորել, տարբեր տեսակների մասին իմանալ։Խաղալը ինձ սովորեցնում էր պատմություն, պատերազմներից, ինչ–որ հեղափոխություներից, ճապոնական պատմություն էի սովորում, իրեենց թագավորների մասին։Խաղերից շատերը համաշխարհային պատերազմների մասին են ու ես սկսեցի սովորել դրանք։Ես սկսեցի մարդկանց հետ շփման մեջ փոխվել, սկվեց մի շրջան, որ ես մարդկանց մեջ փորձում էի հետաքրքիր բաներ փնտրել, նոր մարդկանց հետ էի ցանկանում շփվել։Սկվեց արևի լույսն ազդել վրաս, ինձ թույլ էի զգում ու դա տհաճ երևույթ է, ես ունեցա աչքերի հետ խնդիր, ես մարդկանց երեք մետր հեռավորությունից չէի տեսնում, մարդկանց հետ քիչ շփվելը ինչոր տեղ լավ էր, սակայն ինչ–որ տեղ ս ունեյի ըննտրելու հնարավորություն ում հետ շփվել, և վերջում խաղալն ինձ ստիպեց մտածել որ կյանքիցս շատ ժամանակ կորավ, ժամանակ անցավ ու ես շատ բաներ չհասցեցի։Ես չէի ցանկանում աշխատանք փնտրել, չէի ուզում սուպերմարկետում փաթեթավորող աշխատեյի ես մոդելավորմամբ եի ուզւոմ աշխատել։Ես ուղղակի չգիտեմ,ինչ մակարդակի վրա եմ այդ ոլորտում, որպեսզի աշխատեմ։Ժամանակի ընթացքում սկսեցի հասկանալ, որ թույլ չեմ տա ինչոր մեկը տարվի համակարգչով այնքան ինչքան ես, սա ուղղակի կործանիչ կարող է լինել։Ինձ ծնողներս չէին ցավացնում, փորձում էին ուղակի թեմաների ու խոսելու միջոցով հետս շփվել, ես հասկանում էի, որ ուզուն են ինձ հռու պահել համակարգչից, սակայն դա ինձ դուր էր գալսի, ես հասկանում էի, որ իրենք հասկանում էին ինձ ու չէին քննադատում։Նրանք ինձ օգնում էին, ու ես հասկանում էի, որ ինձ հաճելի է ծնողներիս հետ շփվելը քան խաղալը, խաղերս սկեցին ինձ ավելի քիչ հետքրքրել։Չեմ կարող բացառել, որ խաղալու միջոցավ ես ռուսերեն ու անգլերեն շփվել սովորեցի, ավելի լավ ու ավելի ազատ էի խոսւոմ այդ լեզուներով, քանի, որ խաղում էի տարբեր ազգերի հետ։Հետաքրքիրն այն էր, որ ավելի շատ խաղում էին օտար ազգերից ամուսնացած ու երեխա ուեցող մայրեր, դա ինձ տարորինակ էր թվում, երեխա ունենալ ու խաղալ դա նաընդունելի էր ինձ համար, երևի դրանից է իմ կարծիքով , որ երեխաները ավելի ագրեսիվ են մեծանում։Ես չեմ սիրում խաղեր, որտեղ ես պետք է սպանեմ, ես խաղում էի, ինչ–որ հետաքրքիր բաներ սովորել, եհտաքրքիր բաներ կսարքեյի։Ես զգում էի, որ խաղալս ստիպեց չապրել մանկությանս ամենահետաքրքիր օրերը, ես կորցրի ու էլ նույն երեխայությունները անել չեմ կարող։Ես զգում եմ, որ ես կախվածություն ունեմ խաղերից, գուցե քիչ բայց ունեմ, ու ծնողներին կարող եմ միայն մի խորհուրդ տալ, ձեր հանգստության համար մի տվեք երեխաներին հեռախոս, կամ համակարգիչ, դուք ինքներդ եք նրանց դրդում է հատգայում դառնալ անկառավարելի ու գարեսիվ, ու եթե ցանկանում եք օգնել նրանց, ովքեր արդեն խաղում են, ուրեմն դա արեեք առանց գոռալու ու կռվի, բացատրեք երեխայի, թե ինչու թույլ չեք տալիս խաղալ, հավատացեք, խոսելն ու մարդուն մարդու պես վերաբերվելն ավաելի շատ կօգնի խնդիրը լուծել։
Վահե Մոսվսիսյան
Создано 24.05.19 11:15
© Все права защищены
333