Մենք' մարդիկս, սովոր ենք կյանքում ամեն բան նյութականացնել ու սովոր ենք սիրել շոշափելին:
Շատ քիչ է պատահում, երբ փորձում ենք գնահատել այն, ինչը վերաբերմունք է կոչվում, ինչը հարգանք է կոչվում:
Փորձում ենք անգամ սերը շոշափել, զգալ սերը շոշափելով, զգալ վստահությունը շոշափելով:
Մենք նաև ունենք մի թերությունը, որը թերևս դառնագին հետևանքներ է ունենում:
Սիրում ենք սիրել այն, ինչը արդեն կորցնելու եզրին է:
Կապ չունի դա սիրելի տաբատն է, շորիկը, թե սիրելի մարդը:
Շատ հաճախ մարդուն ուղղակի պետք է գիտակցության բերել, որ նա կարսղ է կորցնել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ու նա կսկսի գնահատել այն ինչ ունի:
Կասկածամտությունը մեր ամենամեծ թշնամին է: Մենք չենք էլ փորձում պայքարել դրա դեմ: Որովհետև հաճելի ենք գտնում մեզ տանջելը, փոխարենը վստահել մարդուն:
Միշտ սիրում ենք խոտի դեզի մեջ ասեղ փնտրել, մարդու մեջ թերություն փնտրել, սխալը ճիշտ ու ճիշտը սխալ դարձնել:
Սիրում ենք թերարժեքությամբ վերաբերվել ամեմաարժեքավոր բաներին մեր կյանքում:
Հարաբերություններում միշտ սպասում ենք դավաճանության, ընկերության մեջ սպասում ենք ստորության, ընտանիքում միայն վեճ ենք տեսնում, իսկ մեր մեջ տգեղ ու անհետաքրքիր մարդու:
Սիրում ենք խեղաթյուրել դեպքերը, խառնել խաղաղ անդորրը:
Սիրում ենք վիճել անիմաստ ու անտեղի:
Հետո մտածել արածների ու խոսքերի համար ու փոշմանել:
Սիրում ենք ինքներս մեզ խաբել: Չգնահատել:
Եթե մենք փորձենք գնահատել մեզ, չփնտրենք մեր մեջ մահացու թերություններ, սիրենք ու վստահենք ինքներս մեզ, գուցե կարողանանք վերացնել անհավատությունը մեր սիրելիների ու ընկերների հանդեպ:
Գուցե դադարենք շոշափել անշոշափելին ու սկսենք գնահատել այն, ինչ մարդիկ տալիս են վստահության ու հավատի տեսքով, սիրո ու ջերմության տեսքով:
Դադարենք սպասել մարդկանցից ամենամեծ սերը ու չկորցնենք պահը իրոք սիրելու:
Իսկ գիտեք, ո՞րն է մարդ արարածի հիմնական դժբախտության պատճառը:
Երբ մարդը սիրո մեջ սպասում է գերբնական ու անմաիդկային հաճույքների ու տպավորությունների, նա կորցնում է պահը անկեղծ սիրելու ու սիրվելու:
Երբ մարդը դիմացինից սպասում է անհասկանալի մեծության, շոշափելի զգացմունքներ, նա դադարում է սիրել, սկսում է երևակայել, թե սիրում է ու ի վերջո ինչ-որ պահի սթափվում է ու հասկանում, որ սեր չկա:
Բայց բոլոր տեսակ հարաբերությունների մեջ անբացատրելի գեղեցիկ է հասարակը, այն, ինչ կա, պարզն է ամենագեղեցիկը:
Պետք է պարզ սիրել, անկեղծ սիրել:
Պետք է ամենակարևորը վստահել ու հավատալ: Կասկածը միշտ էլ կա, այն միշտ էլ կրծում է մեր հոգիները, պատճառ դառնում վիրավորանքների ու վեճերի:
Բայց չէ որ մենք մի կյանք ենք ապրում ու կյանքում կան բազում խենթություններ անելու հնարավորություն, պետք չի ժամանակը կորցնել անիմաստ խոսակցությունների վրա: