Կյյամքում դժվարությունները շատ են:
ամեն օր, ամեն պահի մենք փորձում եմ լուծում գտնել ինչ-որ հերթական խնդրի համար:
Ամեն օր բազմաթիվ հարցեր են պտտվում մեր գլխում ու ամեն մեկի պատասխանը ինչ-որ մեկի մոտ է: Սակայն ոչ բոլորն են ցանկանում պատասխանել հարցերիդ ու դրանք այդպես էլ մնում են անպատասխան:
Գալիս է հերթական մի օր, երբ ստիպված ես լինում կանգնել ընտրության առաջ:
Կյանքը ընտրություն է: Ասում են: Ստիպված ենք ընտրել ամեն պահի:
Ինչ հագնենք, ուր գնանք, ինչ ուտենք ու ում հետ շփվենք: Բոլորը ընտրություն են:
Սակայն շատ դեպքերում ընտրությունդ կարող է ունենալ լուրջ հետևանք, որը չգիտես ինչպես կանդրադառնա հենց քեզ վրա: Դրա համար վախենում ես
Վախենում ես կորցնել ինչ-որ մեկին:
Իրականում չգիտես քո համար վախենու՞ մ են:
Դու կանգնաում ես մեջտեղում ու փորձում ընտրել:
Ապագա՞: Ընտանի՞ ք: Իսկ միգուցե սե՞ր:
Սրանք այն երեք կարևոր երևույթներն են, որոնց համար մարդը պայքարում է: Բայց ոչ բոլորն են կարողանում համատեղել:
Երբեմն ուղղակի հեշտ է ընտրել մեկն ու միայն մտածել դրա մասին:
Կամ ուղղակի չքվել բոլորի կյանքից, ոչնչացնել քեզ նրանց հիշողություններից(եթե դա հնարավոր լիներ) ու սկսել ամեն ինչ նորից, զրոյից:
Ասես նոր ես ծնվել ու նոր կյանք մտել, ասես ոչ մեկին չունես ու ստիպված ես ուղղակի միայնակ անել ամեն բան, ինքդ ոտքի կամգնես ու ապրեցնես քեզ:
Գուցե այ դա կլինի հենց այն, ինչ ուզում էիր: