Литературный портал

Ուղղակի

Հետ եմ նայում ու մտածում:
Կյանքիս 19 տարիները անցան, իսկ ես դեռ չունեմ մի օր, որը կարող եմ հիշել երջանկությամբ, չունեմ մի օր, որն ապրել եմ լիարժեք:
Ամեն օրս սկսվում ու ավարտում է դատարկությամբ: Նույն խնդիրներով, նույն երազանքերով:
Երազանքնե՞ր: Ախր ոչ մի քյլ դեպի դրանք ես չեմ արել:
Մարդը դեռ փոքր տարիքից ունի երազանքներ:
Ինչ-որ տարիքում դրանք տիկնիկներ են, որոնք կամ ունենում են ծնողներից խնդրելով, կամ խաղում են դրանցով գիշերը, պարկած երևակաելով:
Հետո դրանք շորեր են, որոնք գնում են ծնողներից խնդրելով, կամ հագնում են ուրիշ մի բան ու պատկերացնում են, որ հենց այն է ինչ ցանկանում էին:
Բայց մեծանալով մարդկաց հետ մեծանում են նաև երազանքները, որոնք հետո դառնում են նպատակ: Ու կամ մարդ ձգտում է հասնել դրանց, կամ թողնում է մնան ու նամշեն սրտի մի անկյունաում, փոխարենը կատարում են այն երազանքները, որանք ունեցել են ուրիշներն ու փատատել են իրենց վզին:
Մի թե՞ իրականում դժվար է դեմ գնալ ներկային երազած ապագան ունենամու համար:
Մի թե՞ այդքան ուժ չկա, ընդիմանալու ներկային:
Երևի դժվար է:
Չէ, որ նստել ու երազելն ավելի հեշտ է, ոչ ոք չի խանգարում քեզ մտածել:
Ոչ ոք չի կտրում քեզ երազելուց:
Բայց ինչ-որ բան իրագործելը բարդ է, որովհետև խանգարողներն ու խոչնդոտները ճանապարհին շատ են ու գնալով շատանալու են:
Իսկ մարդը միշտ ձգտում է հեշտ ճանապարհին: Նա այդպիսիննէ: Իսկ ով գնում է դժվարի հետևից նա տարօրինակ է համարվում շրջապատի կարծիքով:
Միշտ էլ հեշտ է ավելի կուլ գնալ ու թքած, որ ամբողջ կյանքդ կանցնի նույն դատարկության մեջ, որից սկսվել է:
Էլի ամեն օր նույն խնդիրները կլինեն, նույն երազանքերի մասին գիշերը կերազենք: Իսկ քայլ անելու համար երբեք քաջություն չռնք ունեա:
Վախենում ենք:
Իսկ ոչ ոք չի մտածում թե ինչից է վախենում:
Անունը դրել ենք վախ ու դարձրել միակ արդարացնում տեղում դոփելու:
Ինչից ենք վախենում:
Իրակաում վախը ուղղակի պատրանք է:
Պատրանք, որը ստեղծում ենք, արթարացնելու համար չարածը:
Հետևանքն այդքան սարսափելի չէ, որքան վախը:
Կամ հաճախ մեղադրում ենք ուրիշին եղածի կամ չեղածի համար: Չենք էլ մտածում, որ միակ մեղավորը մեր կյանքի սխալների ու հաջողությունների համար մենք ենք:
Միայն մենք կարող ենք մեր կյանքում փոփոխություններ անել, իսկ թե դրանք ինչպիսին կլինեն, կախված է միայն մեզանից:
Ու բոլորովին իմաստ չունի ափսոսալ, պետք է անել ինչ-որ բան ու չենք ափսոսա, որովհետև հիմնականում ափոսում ենք չարած բաների համար:
Կյանքը մեկն է, էլ չենք ապրելու:
Իսկ կորցրած տարիները հետ չենք բերելու: Ամեն պահը, ամեն վայրկյանը թանկ է ու գնահատել է պետք: Եթե ցանկանում ես պահը վատնել տանը նստած, մտածելով "ինչ լավ կլիներ հիմա խմեյի մի բաժակ գարեջուր ընկերներիս հետ" , խնդրեեեմ: Քո որոշումն է, բայց հետո փոշմանելու ժամանակ չես ունենա: Ու երբ արդեն կլինես 40տարեկան ու կտեսնես, որ ոչ մի հետաքրոիր օր չես հիշում պատմելու երեխաներիդ կամ հիշելու պահեր չունես ընկերներիդ հետ անցկացրած, կհասկանաս, որ այդ օրը պետք է դուրս գայիր, պետք է խմեյիր, անգամ պայթելու աստիճան խմեյիր, աստղերը հաշվեյիք ընկերներով կամ փողոցներով թափառեյիք ու երգեյիք:
Իսկ հիմա ուղղակի մտածեք, ես էլ կմտածեմ, ինչ ենք ուզում ու ինչ ենք թողնելու հետո մեր կյանքու::
Создано 27.07.18 09:58
© Все права защищены
167
Lilit 07:16 29.07.18
Կարծում եմ դուք սկսել եք գնալ դեպի ձեր ազատությունը, քանի որ բոլոր լավ ու վատ կողմերը,տարբերակները որոնք հետ են պահում, վախերը որոնք ծանրացած երկաթի նման կախվում են չապրածս օրերի վրա զգացել եք,մնացել է դեմ դուրս գալ բոլորին,առաջինը հենց մեզ, իսկ տարօրինակ լինելը իրականում հավես է ոչ թե ամոթ։ Ես կարդալուց ինձ պատկերացրի,քանի որ շատ հոգեհարազատ էր։
Ան Խաչատրյան 15:37 11.08.18
Ամեն ո՛ք կարծում է թե նա՝ ամենից շատն է տառապել(((