Литературный портал

Պատճառ եւ հետևանք

Կյանքում պատահած ամեն երևույթ ունի պատճառ, ունի հետևանք։
Երբ փոքր էի, չէի հասկանում դրանց կապվածությունը։
Մտածում էի, որ ամեն բան կառավարվում է վերևից՝ երկնքից։
Ինձ համար մարդիկ խամաճիկներ էին, որոնց կառավարում էր մի ուժ ում մենք չենք տեսնում։
Տարիքի հետ եկա այն գիտակցությանը, որ իրադարձությունները, որոնց հաջորդում են հետևանքներ ու որոնք ունեն պատճառներ, մեր կյանքի առաջ գնալու անիվներն են։
Մենք ամեն պատահածի մեջ խճճվում ենք, փորձում ենք ելք գտնել, վհատվում ենք, պարփակվում եմք ու ի վերջո գալիս այն եզրահանգմանը, որ սա պետք էր, որովհետև դրանից հետո շատ բաներ սովորեցինք ու հասկացանք։
Միշտ զարմանում էի, թե ինչու, երբ մի լավ բան էր կատարվում կյանքումս, հաջորդում էր մի վատ, շատ տհաճ մի իրավիճակ, որից սթրեսը փաթաթվում էր վզիս։
Միշտ մտածում էի, որ եթե այս լավ բանը եղավ պետք է սպասել վատին, սա հաստատ հենց այնպես չէր։
Ու այդպես էլ լինում էր, ամեն հաճելի ու երջանիկ օրերիս հաջորդում էր մի օր, որը փչացնում էր իմ ամբողջ ուրախությունը։
Այդպես է, այսպիսի իրավիճակներում մարդկանց թվում է, որ միայն նրանք են դժբախտ, կամ միայն նրանք ունեն խնդիրներ, իսկ մնացած բոլորը երջանիկ ու անհոգ են։
Մարդու թերություն է, միշտ ուռճացվել այն ամենը ինչ կատարվում է իրենց հետ, որպեսզի խղճան նրան։
Նորմալ է, մենք ՝ մարդիկս արդեն հարմարվել ենք դրան, մխիթարում ենք, համոզում ենք որ ամեն բան լավ կլինի, մենք սովորել ենք։
Մի օր, երբ կյանքումս փոխվեց շատ կարևոր մի բան, ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ մտածելու ու էլ երբեք չեմ սպասելու հաջորդող վատին։
Ուրախանալու եմ ու վայելեմ այն, ինչ ունեմ այսօր ու չեմ տրվելու նեգատիվ մտքերին։
Ստացվեց։
Ամեն մի վատ տրամադրվածություն ենթագիտակցորեն երթում է մեզ դեպի վատը, դեպի խնդիրներն ու տհաճ իրավիճակները և միայն լավ մտքերն ու երազանքներին հասնելու պայծառ պատկերացնում երբ են, որ կարողանում են ցրել նեգատիվ ու մեզ առաջ տանել, տանել դեպի մեր երազանքների ապագան։
Создано 22.02.19 14:23
© Все права защищены
779
Безымянный 23:39 03.03.19
Հիանալի էր