Литературный портал

Ժամանակ

Ժամանակն անցնում է ու դու հասկանում ես, որ իր հետ տանում է ամեն-ինչ: Ժամանակն անցնում է՝ տանելով մանկությունդ, պատանեկությունդ ու ի վերջո դու մեծանում ես:
Ժամանակը խլում է քեզ համար թանկ մարդկանց:
Ժամանակի հետ փոխվում է ամեն բան, դու հասկանում ես, որ կարող էիր ինչ-որ խնդրի այլ լուծոմ տալ, բայց ժամանակն անցնում է:
Դու հիշում ես հաճելի պահեր, հաճելի հանդիպումններ, հաճելի խոսքեր, դու կարոտում ես այդ օրերը, բայց գիտակցում ես, որ ժամանակն անցնում է մի ակնթարթի պես ու հասնել նրա հետևից իհարկե անհնար է:
Քեզ թվում է, թե ժամանակը մի պահ քո օգտին է, քանի որ ժամանակի հետ սկսում ես հասկանալ, ժամանակի հետ գիտակցում ես, ժամանակի հետ սկսում ես ներել, սկսում ես ընդունել: Ժամանակը ստիպում է մտածել, ստիպում է կարոտել:
Բայց այդ բաղձալի և միևնույն ժամանակ ագահ ժամանակն է, որ իր հետ տանում է այն հուշերն ու զգացումները, այն հաճելի տևական պահերը, որոնք քեզ հեքիաթային դրախտ էին թվում: Բայց այս ամենի մեջ ժամանկն իր քմահաճություններն ունի: Նա չի սիրում սպասել ու երբ դու սկսում ես երազել, նա հիշեցնում է քեզ մի պարզ բան, որ ամեն բան տանելու է, որ ամեն բան անցնելու է քամու պես արագ:
Ժմանակը բոցավառ կրակի պես կլանում է քեզ, խաթարում հոգուդ անդորրությունը ու ստիպում է բաց անես աչքերդ, շուրջդ նայես ու հասկանաս, որ քո երազելու պատճառով կորցնում ես այն ինչ կա կողքիդ:
Դու բանականաբար ի վիճակի չես լինում պայքարելու ժամանակի դեմ ու անօգնական երեխայի պես թողնում ես, որ խլի ամեն բան: Այդպես էլ պետք է լինի:

Создано 25.05.18 09:22
© Все права защищены
138