Литературный портал

Երբեմն

Երբեմն ճիշտ է լռել սովորել,
չասել այն ինչ կոկորդ է սեղմում։

Երբեմն ճիշտ է թաքցնել, պահել, այն ինչ կարող է  պահը փչացնել։

Երբեմն պետք է վստահել սովորել,
չստիպել մարդուն գերի քեզ դառնալ։

Երբեմն պետք է հասկանալ, ներել,
Ընդունել ամեն բան եղածի նման։

Երբեմն պետք է մտածել շատ քիչ, 
Կամ չմտածել, եթե կարիքը կա։

Պետք է մարդուն չափից շատ սիրել, եթե նրա պեսը աշխարհում չկա։
Создано 04.07.18 13:53
© Все права защищены
141