Литературный портал

Դուրս արի կոմպլեքսներիցդ

Դե կեր վերջապես այդ անիծյալ տորթը։
Ի՞նչ է մտածում ես քո փղային կառուցվածքին մի կտորը պետք է խանգարի։
Հասկացիր վերջապես, որ կյանքում մենք ինքներս ենք ընտրում մեր ճակատագիրը։
Դու վաղուց ինքդ քեզ համար ընտրել ես ամեն ամառ նիհարել, իսկ ձմռանը հասկանալ, որ այդպես էլ մի գրամ չնիհարեցիր։
Դու ինքդ ես քեզ համար սահմանել գիրության քո կերպարանքը, որին այդքան սիրում ես փիղ անվանել։
Բայց ի՞նչ ես դու փորձում անել, որպեսզի փղից ասեղ դառնաս։
Միայն խոսել ու երազելով ոչինչ չի փոխվի։
Քո տառապանքները կմնան նույն տեղում։
Դու կմնաս պատուհանիդ մոտ նստած երազկոտ այն աղջնակը, ով ամեն արևածագին փակում էր աչքերն ու պատկերացնում էր իրեն ամենագեղեցիկ լողազգեստով ծովափին պառկած։
Կմնաս այն հիմարիկը,ով ցանկանում էր հագնել արդեն իր դարն ապրած այն ծաղկավոր զգեստը, որն այնքան գեղեցիկ ու նուրբ էր, այնքան կանացի ու հմայիչ էր ու որը,տատիկն էր նվիրել ։
Վերջ տուր տանջանքներիդ ու ուշքի արի։ Ժամանակդ անցնում է,իսկ դու մնացել ես քո կոմպլեքսների ստեղծած խաբկանքում, որտեղից դուրս գալու համար պետք է սիրես քեզ։
Կարևոր չի դու քանի կիլոգրամ ես կշռում, կամ հագուստի որ չափն է քեզ համապատասխանում, կարևոր է, որ ինքդ գնահատես քեզ քո տեսակով։
Հիշիր որ ամենքս յուրօրինակ ենք, ամենքս էլ ունենք թերություններ, սակայն շատերը դրանք կարողանում եմ թաքցնել գեղեցիկ շպարի կամ թանկագին զգեստների տակ։
Բայց դու յուրահատուկ ես քո տեսակով, առանց շպարի, առանց ծաղկավոր հագուստի, դու գեղեցիկ ես քո էությամբ, որին ներկել կամ մաքրել երբեք չի ստացվի։
Գնահատիր քեզ քո տեսակի մեջ ու երբ հասկանաս, որ դու սիրելի ես ինքդ քեզ, այդժամ կհասկանաս թե ինչքան սիրելի ես ուրիշների համար։
Ասաց իր վերջի խոսքերը , ու անջատեց խոսափողը, հույս ունենալով որ իր խոսքերն ինձ կօգնի։
Ու եթե այդ զանգը չլիներ իմ կյանքում, ես այս պահին կուտեի իմ սիրելի տորթը, երազելով հագնել տատիկիս ծաղկավոր զգեստը, որին այդքան շատ էի սիրում։
Создано 08.04.19 10:16
© Все права защищены
361
Безымянный 18:57 08.04.19
Շաատ լավն էր!!!