Литературный портал

ինչ-որ բան

Մարդուն ի վերուստ տրված է փոփոխության ձգտել: Ամեն ուր իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար նա պետք է պայքարի, պետք է սովորի առաջ գնալ ու չվախենալ ընկնելուց:
Մարդը սովորաբար սկսում է հարմարվել ու փոփոխել ինչ-որ բան այլևս չի փորձում: Փոխարենը սկսում է բողոքել, քննադատել ու քննարկել:
Ամեն օր արթնանում է նույն ժամին, խմում նույն սուրճը, նստում նույն ավտոբուսը, գնում է նույն աշխատավայրը: Երեկոյան դուրս է գալիս ու էլի նույն ավտոբուսով հասնում տուն ու քնում: Անգամ քնելուց առաջ չի փորձում վերհիշել անցած օրը, մի գուցե մի բան փոխելու կարիք կա՞ : Ոչ նա քնում է:
Երբեմն ֆիլմեր է նայում: Չէ, որ ֆիլմերում ամեն բան հեշտ է ավելի, ֆիլմերում ամեն բան լավ է վերջանում, ֆիլմում ամենամեծ խնդիրը մեկ ժամ հետո լուծում է գտնում հմուտ սցենարիստի օգնությամբ:
Բայց դա ախր ֆիլմ է, ախր ֆիլմերը նույն մարդիկ են հորինում:
Իսկ կյանքը՞: Կյանքն էլ ունի սցենար չէ՞:
կյանքն էլ ավարտ ունի: Բայց ֆիլմի հետ կյանքը չես համեմատի: Ֆիլմերը հիմնականում նույնն են, որավհետև սցենարիստը ունի մեկ ձեռագիր, կյանքերը տարբեր են, մենք ամենքս յուրովի ենք փորձում ստեղծագործել:
Ֆիլմերը լավ ավարտ ունեն, ցույց են տալիս մարդու կյանքում ստացված ահռելի փոփոխությունները, բայց ոչ ոք չի ասում, որ անգամ վենաշապիկիդ գույնը փոխելու համար դու ինքդ պետք է աշխատես: Որ չպետք է թողնես մեկ ուրիշը փոխի կյանքիդ գույները որովհետև իրեն թվում է, որ գիտի քո գույը:
Չպետք է թողնես, որ ինչ-որ մեկը խոսի քո փոխարեն, որովետև գիտի ավելի շատ բառեր քան դու, միգուցե քո բառերը ավելի առժեքավոր են:
Թույլ տուր քո եսին առաջ գնալ, դուրս արի ֆիլմային կյանքից, ապրիր ռեալ: Ֆիլմերում տները գունավոր են, երբ դրանք վերջանում ես դու վերադառնում ես քո տուն ու ամեն բան այլ է այնպե՞ս չէ: Պատճառը քո մեջ փնտիր, դու քո չներկած պատերը փոխում ես պատրասի բայց շինծու պատերի հետ: Դու քո կյանքը թողնում ես բաց բոլորի համար ով ուզում սևագրել, հետո բողոքում ես իրականությանդ մեջ եղած աղբից...
Создано 25.07.18 10:39
© Все права защищены
116
Арам Петросян 12:20 25.07.18
Լավնա ^_^