...- Իսկ հեռավորությու՞նը:
- Հեռավորությունը ընդամենը ժամանակ է:
Ժամանակ, որը ստիպում է շատ բաներ հասկանալ, շատ բաներ սովորել:
Հեռավորությունը ապրել է ստիպում, պայքարել է ստիպում:
- Ի՞սկ եթե չսպասի:
- Ուրեմն իզուր էր ամեն բան:
- Բայց չէ՞, որ անհնար է սպասել երկար, ախր սպասելն ամենանտանելի բանն է կյանքում:
-Իսկ սիրելը ավելի անտանելի է: Բայց մարդիկ սիրում են:
Մարդիկ սովոր են տանջվելուն, սիրում են, սովոր են խաբվելու, սիրում են, մարդիկ այդպիսինն են: Իմանալով հետևանքները հաշվի չեն առնում դրանք ու շարունակում են սիրել:
- Այսինքն սիրելը դա նույն սպասե՞լն է:
- Սպասելը սիրո ապացույցն է: Նա ով կարողանում է հաղթահարել հեռավորությունն ու ժամանակը, նա սիրում է:
Չէ, որ փորձությունները սերն ավելի են ամրացնում, սա հենց այդ փորձություններից գլխավորն է: