Литературный портал

դու էդպես էլ չհասկացար

Դու էդպես էլ չսովորեցիր, որ մի թանկ բան ունենալու համար կարող ես կորցնել ուրիշ թանկը, որին այդքան կորցնել չէիր ուզում։ Չսովորեցիր, որ երազանքներիդ պետք է հասնես անկախ ստեղծված իրավիճակներից, պետք է խոստումը կատարես անկախ դրա ծանրությունից, որովհետև արդեն խոստացել ես ։ Դու չսովորեցիր դասակարգել մարդկանց,չզգացիր ով է հարազատ, ով բարեկամ։ Անգամ չսովորեցիր ում պետք է սիրել, իսկ ում արհամարհել։ Քո ամբողջ կյանքի ընթացքում դու չճանաչեցիր մարդկանց։ Երբեք չհասկացար ում վստահել, իսկ ում ոչ։ Կուզեյի՞ր իմանալ ինչ է ազատությունը, չես իմանա որովհետև երբեք չձգտեցիր դրան։
Դու սիրում ես խոսել։
Սիրում ես երազել։
Իսկ երբ հերթը հասնում է գործին, դու վախենում ես։
Դու վախենում ես ինքդ քեզանից, վախենում ես ռիսկի դիմելուց։
Ասում ես կուզենայի սա ունենալ կուզենայի այն ունենալ։ Այստեղ ապրել, այսպես հագնվել։
Բայց ինչ ես անում դու քո ցանկության համար։
Դու սովոր ես միայն ասել ուզում եմ։
Կանեմ։
Կհասնեմ։
Կստացվի։ Բայց ոչինչ չես անում որպեսզի ստացվի։ Ոչինչ։ Երազում ես ունենալ այն ինչն ունեն ուրիշները։ Միայն ժամանակդ ծախսում ես ուրիշների կյանքն ուսումնասիրելով։
Գիտես այսինչը այստեղ գնաց, սա հագավ։ Գիտես այսինչը սա էր ասում։ Ժամանակդ շատ քիչ է գիտես, չես հասցնի աչքդ թարթել ու արդեն ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար։
Իսկ արդեն ժամանակն է ինքդ քեզ փոխել, փոխել քայլերդ երազանքներիդ հասնելու համար։
Ժամանակն է տեղիցդ շարժվելու։
Создано 06.04.19 11:34
© Все права защищены
237