Литературный портал

Երբ բժիշկները մատնում են իրենց

Վերջերս բուռն քննարկումներ են սկսվել բժիշկների վերաբերյալ։

Դեռ մանկուց մտածել եմ, որ բժիշկ լինելը նույնն է ինչ լինես հրաշագործ։ Այն պահին, երբ էլ հույս չես ունենում, բժիշկն անում է անհնարինը։
Մեծացել եմ։ Ու չնայած նրան, որ լրագրողի մասնագիտությունս ինձ սովորեցրեց կույրի պես չհավատալ ու չվստահել բոլորին, ես սկսեցի մտածել այլ կերպ։
հիմա դարը փոխվել է, տեխնիկան զարգացել է, բայց տարբեր ոլորտներում էլ դեռ մնացել են «սովետի» հին մասնագիտական գիտելիքները պահպանող մարդիկ։
Դեմ չեմ, շատ կարևոր է իմանալ հինը, որպեսզի ներկայի ու ապագայի գիտելիքը ավելի լավ մարսես։
Սակայն մեր օրերում, պապայի փողերով ու մամայի փեշի տակ մեծացած բժշկական համալսարանը գերազանց(և ոչ միայն) ավարտած մարդիկ, պատասխանատուն են ազգի առողջության համար։
Ու եթե ինքը բացակայել է ասենք անատոմիայի դասերից, բնականաբար երբ մարդը որովայնի շրջանի ցավով  գա ու ասի թե որտեղ է ցավում, բժիշկը երկու ժամ չի կարողանա կողմնորոշվել ստամոքսն է, թե հաստ աղին։
Խնդիրը բժիշկներից շատերի տգիտությունն է։
Յուրաքանչյուր մասնագիտության մեջ էլ, եթե մարդը գիտակ է ու տիրապետում է մասնագիտական գիտելիքներին, անկաշկանդ ու առանց վախի կխոսի դրանց մասին։ Մեկ այլ բան է, երբ բժիշկը վախենում է խոսել ինչ֊ինչ թեմաների շուրջ։
Լրագրողն այն մարդն է, ով փորձում է կամուրջ դառնալ ժողովրդի ու հասարակության այլ շերտերի միջև: Լրագրողը խնդիրներ է վեր հանում ու երբեմն հենց լրագրողի միջոցով էլ տարբեր ոլորտներում առկա խնդիրներին լուծում է տրվում:
Իհարկե մեր օերում լրագրողին հարցազրույց տալը երբեմն անցանկալի երևույթ է, բայց եթե հարցը վերաբերում է բժշկի հետ հարցազրույցներին ու այն թեմաներին, որոնց մասին ցանկանում է լսել հասարակությունը, հարցը դառնում է ոչ անձնական բնույթի:
Բժշկի՝ լրագրողին հարցազրույց չտալը պարզ ապացույցն է նրա, որ կա վախ, կա կասկած, որ տվյալ թեմայի շուրջ խոսելու համար իր գիտելիքների պաշարը ուղղակի չի հերիքում: Իհարկե մարդը (կապ չունի բժիշկ կլինի, թե գիտնական)  երբեմն ինչ-որ հիմնավոր պատճառով իրավունք ունի հարցազրույցից հրաժարվել, սակայն երբ նույն թեմայի շուրջ վախենում են խոսել մաինգամից մի քանի բժիշկներ, ապա հարցն իրոք լուրջ է:
 Վախենալ, նշանակում է վստահ չլինել իր սեփական գիտելիքի վրա։
Իսկ ապավինել գրքին, երբ դու արդեն տասնյակ տարիներ աշխատում ես քո մասնագիտությամբ, ապացուցում է մարդու տգիտության աստիճանը, էլ չեմ ասում, որ այդ մարդը պետք է մի ամբողջ համայնքի առողջական խնդիրների համար լուծումներ գտնի։
Создано 04.07.18 14:18
© Все права защищены
1528