Литературный портал

11 րոպե

«Կյանքը երբեմն զարմանալիորեն գծուծ է՝ օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով մարդը ոչ մի նոր զգացողություն չի ստանում։ Իսկ հետո կիսաբաց դռան արանքից նրա վրա է թափվում մի ամբողջ կույտ։ Այդպես էլ նրանց մոտ էր։ Րոպես առաջ ոչինչ չկար, իսկ հաջորդ պահին՝ այնքան, որքան չես կարող ընդունել»։

Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե ինձ նման` ընտրվել են ճակատագրի կողմից:

Ես չգիտեմ՝ ինչից սկսեմ… և չգիտեմ` արժե՞ արդյոք սկսել…

Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ իմն եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է, հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար այն, որ նա ինձ հետ է…

Ի՞նչն է ավելի կարևոր՝ ապրե՞ լ, թե՞ ձևացնել, որ ապրում ես:

Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է:

Այն մարդը, ով ստիպված է եղել կորցնել այն, ինչն իր կարծիքով ընդմիշտ իրեն էր պատկանում, ապա ի վերջո հասկանում է, որ ոչինչ էլ իրեն չի պատկանել իրականում:

Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող է պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն:

Եթե ես պարտավոր եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հավատարիմ լինել, ապա նախ և առաջ` ինքս ինձ:

Создано 24.05.18 11:52
Автор: Պաուլո Կոելիո
Ссылка не ресурс
875