Պատահում է չէ, ուզում են փակվել ամենամութ սենյակում մենակ:
Ուզում ես թաղել պատերի ներսում երազանքներդ, որոնք արդեն չկան:
Ուզում ես գոռալ, բայց ձայն չի լսվում, խոնավ պատերը խլացնում են քեզ, ու անգամ լացելը քեզ էլ չի օգնում, ինքդ հոգնել ես անվերջ ոռնալուց:
Մարդիկ գնում են իրար հետևից, մնում ես մենակ քո մտքերի հետ:
Ու մոթ սենյակում քո բարկությունից քանդում ես աշխարհը, քո երազների:
Քեզ սպանեցիր քո իսկ էությամբ, քո համառությամբ թաղեցիր հոգիդ: Հիմա ապրում ես անհագ ցանկությամբ, որ քեզ ինչ-որ օր մեկը կփրկի:
Ժամանակը, սակայն քեզ էլ չի սպասում, իսկ երազանքներդ իր հետ է տանում:
Սեր էիր ուզում մենակ մնացիր:
Կյանքում փնտրածդ մի անկեղծություն էր,որ թաղեցիր մութ սենյակներում, ստելով և քեզ և ամբողջ աշխհարին:
Քեզ մոռացված համարեցիր ու մեկուսացար, քեզ անպետք զգացիր ու մենակ մնացիր:
Ամեն օր նստած պատուհանիդ մոտ մայրամուտին ես նայում սպասումով, որ մի օր էլ դու արևի նման քո մայրամուտին կհասնես շուտով: