Литературный портал

երբ անսպասելին ամենասպասելին է իրականում

Հենց այն պահին, երբ դու չես սպասում ոչ մի լավ բանի քո կյանքում, հայտնվում է նա:
Նա ով սկսում է կյանքումդ գույներ լցնել: Ստիպում է սիրես դրանք ու ամեն բան անում է, որ կարողանաս ապրել:
Չէ, պարտադրաբար չի անում, ուղղակի ասում է այն ինչ միշտ վախեցել ես ինքդ քեզ խոստովանել: Ստիպում է շարժվես տեղիցդ ու վերջ տաս միայն մանկան պես երազելուդ, երևակաելուց, թե ապրում ես այն կյանքով, որի մասին միշտ մտածել ես:
Ասում է քեզ ՝ վեր կաց վերջապես, հերիք է դոփես տեղումդ:
Ուզում ես հասնես երազանքներիդ, բայց չես ուզում ոչ մի բան անել դրա համար: Քեզ թվում է օդի՞ ց է ամեն բան իջնում:
Իսկ դու ուղղակի լռում ես, գիտակցում ես որ ճիշտ է ու լռում ես:
Իսկ ի՞ նչ անես:
Քեզ սովոիեցրել են հարմարվել կյանքին: Չուտել, երբ չկա, չհագնել, երբ չկա:
Այգի չես գնում, որովհետև չեն սիրում քեզ հետ զբոսնել, դու համակերպվել ես:
Չես սիրում շփել, որովհետև ժամանակին քեզ հետ չեն շփվել, դու համակերպվել ես:
Սովորեցրել են չխոսել երբեք, անգամ երբ ասածդ քեզ հետ է կապված: Կարծիք չհայտնե'ս, դու դեռ խակ ես շատ:
Չես մտածել, որ օրերդ անցած էլ հետ չես բերի:
Էլ չես կարողանա կառուսել նստել: Չես սովորի մարդկանց հետ շփվել: Այգի չես գնա, բամբակ չես ուտի: Որովհետև մեծ ես արդեն շատ:
Դու չես բողոքի, անգամ, երբ մեռնես:
Դու միշտ կլռես: Միշտ կհարմարվես: Չէ, որ սովորեցիել են քեզ շան պես լսել:
Բայց նրա գալով շատ բաներ փոխվեց: Նա քեզ հասկացրեց, որ պետք է ապրել: Պետք է բողոքել, երբ կարիքը կա:
Պետք չէ հարմարվել, ինչ է թե մարդիկ են քեզ շատ հարազատ:
Պետք է պայքարել նոր կյանքի համար:
Պետք է երազել ու հասնել դրանց:
Պետք է մի օր մազերդ ներկես: Թեկուզ կանաչ, թեկուզ վարդագույն: Պետք է ռիսկի դիմես շատ հաճախ:
Պետք է վախենաս, որ կբռնվես, եթե խանութուն թաքուն չիպս ուտես:
Պետք է շուն պահես, կերակրես նրան, խոսես նրա հետ, քայլես շատ երկար:
Պետք է մի օր էլ ոտքով տուն գնաս: Թեկուզ գիշերը, երբ մութ կլինի:քաղաքում տխուր, դու պետք է քայլես, մտածես, երգես: Եթե պետք եղավ բղավես նաև:
Պետք է որոշես ճանապարհորդել: Մի օր Լենինական, մի օր Վրաստան, եթե կարող ես հեռուներ գնալ, շատ զիլ կլինի: Միայն թե գնաս:
Մի օր կլացես, հետո կժպտաս:
Պետք է ընկնես, հետո բարձրանաս:
Հուսահատվես, հետո հասկանաս, որ ամեն վատ բանին լավն է հաջորդում: Ու եթե այսօր մենակ էլ մնաս, վաղը քեզ սպասող շատ մարդ կունենաս:
Միայն թե պետք է վստահես նրան: Պինդ ձեռքը բռնես ու առաջ գնաս:
Էլ չվախենաս, թե ինչ կլինի, նա քեզ հետ է ու պետք է լինի, այնքան ժամանակ, մինչև որ կզգաս ոտքերդ հողին ամուր են կպած:
Создано 01.08.18 09:50
© Все права защищены
157
Безымянный 05:19 02.08.18
Ինչ հավես էր.. Քանդեց սաղ ներսս