Ամեն անգամ քեզ տեսնելիս ուղղակի մի պահ մոռանում եմ մտածել: Փորձում եմ զգալ քեզ կողքիս, առանց հիմար ու խանգարող մտքերի զգալ քեզ ինձ հետ:
Հիշողությանս մեջ դրաշմված է այն օրը, երբ առաջին անգամ հանդիպեցինք:
Համարձակություն չունեյի քեզ մոտենալու, չնայած ճանաչել էի քեզ: Վախենում էի, որ անիմաստ մեկ ժամ կկորցնեմ անհետաքրքիր ու սովորական զրուցակցի հետ:
Երբ սկսեցինք խոսել, հասկացա, որ ուզում եմ բառերդ հատ-հատ մտքումս պահել: Ուզում եմ, որ երբ գնաս ձայնդ դեռ լսվի ականջներումս:
Ու հետո սկսվեց կյանքումս նոր կյանք սկսվել:
Ամեմ օր դասերից հետո քեզ տեսնելու միտքը գլխումս պտտվում էր դեռ գիշերները:
Անհամբեր սպասում էի, թե երբ կվերջացնեմ դասերս ու էլի քեզ տեսնեմ:
Ասես ամենաառժեքավոր գիրքը լինեյիր իմ կյանքի, որն անընդհատ ուզում էի կարդալ ու կարդալ: Առանց դադարի:
Ես պատրաստ էի գնալ քեզ ուր ասես:
Ու այն օրը, երբ ասացիր "գնացինք" անգամ մտքումս ինձ չէի հարցնում թե ուր ես տանում ինձ:
Պատրաստ էի գալ քեզ հետ ուր ուզես:
Ամեն օրս լիարժեք էր, երբ տեսնում էի քեզ ու թերի, երբ մեր հանդիպումը չէր կայանում:
Մտքերս ամեն պահի քեզ հետ էին: Փորձում էի ամբողջ օրդ պատկերացնել, փորձում էի իմ առօրյայում քեզ տեսնել:
Թե ինչպես եմ սուրճ պատրաստում քեզ համար, թե ինչպես ենք միասին ճաշում: Թե ինչ կասես իմ արարքների համար: Ամեն ինչում փորձում էի զգալ քո լինելը:
Երջանկությունս կրկնապատկվում էր, երբ կարողանում էի գիշերը խոսել քեզ հետ:
Ամեն նոր նամակիդ սպսում սրտատրոփ: Ամեն ասածդ քնքուշ խոսքից մարմինս թուլանում էր ու սիրտս պայթում էր ներսումս:
Բայց որքան էլ ցանկությունս մեծ էր քեզ ամեն օր տեսնելու, միևնույն է լիմում էին նաև օրեր, երբեմն ամիսներ, որ ստիպված էի անկացնել առանց քեզ: Առանց քեզ հետ փիլիսոփայելու, ինչպես միշտ անում էինք, երբ հանդիպում էինք:
Առանց քեզ բարկացնելու իմ հիմար մտքերով: Առանց մի բաժակ սուրճի, որը ամենահամեղն էր, որովհետև միասին էինք խմում:
Երբ ամեն օր տեսնում էի քեզ, ինձ թվում էր, որ սովորական օդի պես մի բան ես իմ կյանքում: Ու երբեք չէի մտածել, որ երբ հեռու լինենք ինչպես եմ ապրելու:
Հեռավորությունը ստիպեց ինձ կյանքումս առաջին անգամ զգալ կարոտի ուժը, կարոտի ցավն ու այն ուժը, որը ստիպում էր ամեն օր ավելի ուժեղ սիրել քեզ:
Երբ մեր միջև կանգնեց տարածություն կոչվող բաժանումը, ես սկսեցի քեզ ամեն օր պատկերացնել մտքումս:
Պատկերում էի դեմքդ արաստաղին, երբ պառկում էի: Կամ ուղղակի վերհիշում մեր անցած օրերը, մեր տաք հիշողությունները, մեր հանդիպումներն ու խելառ զրույցները, դրանց քո կերպարանք էի տալլիս ու գրկում պինդ:
Հիշում էի հոտդ ու խորը շունչ քաշելով լցնում էի թոքերս քեզանով: Շնչում էի քեզանով:
Չկար մի գիշեր, որ չքնեյի քեզ գրկած մտքումս ու չկար մի առավոտ, որ բարի լույս չասեյի քեզ:
Ամեն օր պատկերացնում էի, թե ոնց եմ գրկելու քեզ, ոնց եմ սեղմելու քեզ կրծքիս ու ոնց եմ համբուրելու դեմքդ' կարոտած ու քեզ համար ամիսներ պահված հաբույրներով:
Սիրում էի հիշել ժպիտդ: Ինչքան կյանք կա ժպիտիդ մեջ, որն ապրեցնում է:
Մեր մանր վեճերը, որի պատճառը ես էի, բայց միասին էինք խեղդում արցունքները:
Անբացատրելի սիրում եմ քեզ:
Անգամ երբ բարկանում եմ ուզում եմ գրկել քեզ:
Չկան աշխարհում բառեր, որ կկարողանան բնութագրել կարոտիս չափը: Չկան բառեր, որ քեզ բացատրեմ այն ջերմությունը, որը զգում եմ քո մասին ուղղակի հիշելիս:
Չկա չափ ու սահմաններ իմ ու քո միջև:
Կանք միայն մենք:
Ես ու դու:
Դու իմ կյանքում միակ լույս: Միակ կարոտ: Ու միակ սեր:
Ես քեզ սիրում եմ առանց թե ու եթեներ: