Литературный портал

Բարի գիշեր Ջոն

Ցուրտ ու գունավոր հոկտեմբերի վերջին օրն էր: Առավոտյան սովորականի պես արթնացա, հավեսով մի բաժակ սուրճ խմեցի ու դուրս եկա տանից: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ էր ու սովորական,սակայն մտքերս տակն ու վրա եղած քայլերս ուղղեցին դեպի այն այգին: Նստեցի նստարանին ու ասես մի հին ժապավեն բացվեր դիմացս: Դա այդ նույն նստարանն էր, հենց այն մեկը, որը միասին սեփականացրել էինք ես և նա: Նա այն մարդն էր, որը անհասկանալի ու աննկատ եկավ ու նույնպես անհասկանալի ու աննակտ էլ հեռացավ: Մարդիկ գալիս անցնեւմ էին մտածկոտ ու անտարբեր, ամենքն իրենց հոգսով տապակվում էին, իսկ ես. ես նոր սիրահարվածի նման աչքերս լցրած նայում էի շուրջս ու հիշում: Հիշում էի առաջին օրը մեր հանդիպման, երբ մեզանից անկախ եկանք այս այգին ու նստեցինք հենց այս նստարանին: Հիշում եմ առաջին գրկախառնությունս, առաջին համբույրս, առաջին արագ սրտխփոցս: Երբ մարմինս դողում էր նրա գրկում: Չէ դա ցրտից չէր Ջոն, դա մի անբացատրելի բան էր, մի հանգստություն էր, որ երբեք կյանքումս չէի զգացել: Գիտես, թե ինչ հաճելի էր գրկել մեկին, զգալ թե ինչպես էր սիրտը վազում նրա ներսում, թե ինչպես էր շունչը դողում:   Է՜ խ Ջոն, երանի կարողանաիր խոսել: Նայեցի ժամին , արդեն ուշացել էի դասից ու անկեղծ ասած ցանկություն էլ չկար լսելու այդ ձանձրալի դասախոսի ձայնը: Որոշեցի մի փոքր էլ կմնամ,հետո կքայլեմ դեպի կանգառ:Ժամերն անցնեւմ էին, իսկ ես նստած էի դեռ, այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ բանի էի սպասում: Անկեղծ ասած գիտակցությունս ստիպում էր գնալ, բայց մի բան ինձ նստած էր պահում: Հանկարծ սիրտս սկսեց արագ բաբախել, խառնվեցի մի պահ, հետո անսպասելի գլուխս մի փոքր բարձրացրի ու նկատեցի, որ ինչ-որ մեկն ինձ է մոտենում: Կոշիկները փայլում էին, տաբատը արդուկած էր ու որբ մոտեցավ հայացքս բարձրացրի ու քարացա: Նա էր...Ես երբեք պատահականություններին ու ճակատագրին չեմ հավատացել, բայց նրա հայտնվելը շոկի ենթարկեց ինձ: Դեռ ութ ամիս առաջ նա ասել էր, թե մեկնում է երկրից ու էլ չի վերադառնալու ու,որ չսպասեմ իրեն: Նրա հայացքից երևում էր, որ ինքն էլ է զարմացել ինձ տեսնելուց:
-Չէի սպասում որ քեզ այստեղ կտեսնեմ, մեր նստարանին նստած.ասաց նա:
-Իսկ ինչ կա զարմանալու:Կամ ինչ <մեր նստարան>, ուղղակի սա էր ազատ, այստեղ նստեցի: Կմկմալով շարունակեցի պատասխանել, իբր ինձ սառն ու անտարբեր ձևացնելով: Մոտեցավ, նստեց կողքիս ու ներսումս ասես մի կայծ տվեց ու սկսեց բոցկլտալ: Ես ամբողջովին քարացել էի ու ականջներումս լսում էի սրտիս արագ զարկերը:
Դը՜մփ, դը՜մփ, դը՜մփ... ու ասես ականջներս փակված լինեին: Նա խոսում էր, իսկ ես արձանի պես նստած նայում էի նրան ու սառել էի: Հարցրեց ինչպես եմ, դասերիցս հարցրեց ու հետո միանգամից խոսակցությունը փոխեց ու սկսեց խոսել մեզանից: Ասաց, որ նոր է վերադարձել, որ անսպասելի գործեր են առաջացել, բայց իբր գործերից բացի իրեն Հայաստան բերել է իմ հանդեպ կարոտը, որն ամեն օր իր գնացած օրվանից հիշեցնում էի իմ մասին:
Գիտես Ջոն, ամենից շատ ես հիասթաձվել էի իր խոսքերց: <ԳՆում եմ, ինձ չսպասես, ես էլ հետ չեմ գալու ու անիմաստ է շարունակել այսպես>: Ջոն ախր ինձ համար մեկ էր, թե երբ կգար,ես պատրաստ էի սպասել նրան այնքան, ինչքան որ հարկավոր էր: Բայց նա ուղղակի փշրեց ամեն բան իմ ներսում: Ես լսեցի նրա բոլոր արդարացումները, լուռ լսեցի մինչև վերջացնի ու երբ ավարտեց իր խոսքը, ես վեր կացա ու քայլեցի դեպի կանգառ: Արքերս լցվեցին ու մի կաթիլ սառած այտիս վրայով թափվեց: Չէի ուզում թողնել նրան այդպես, բայց համառ հպարտությունս ինձանից ուժեղ էր: Տարօրինակն այն էր, որ հանկարծ սկսեց անձրև գալ, ասես ներաշխարհս էր անտացոլում: Ես հետ շրջվեցի ու նա դեռ նստած էր, մարդիկ վազում էին, փորձում պատսպարվել անձրևից, իսկ նա դեռ նստած էր:
Ջոն գուցե հիմարություն էր արածս, գուցե սխալ էի, բայց այլևս ոչինչ չեմ կարող փոխել:
Լավ գնամ քնելու, այնքան ուրախ եմ, որ գոնե քեզ հետ կարող եմ կիսվել ու հանգստանալ: Բարի գիշեր Ջոն:
31.10.2016
Создано 21.05.18 08:07
© Все права защищены
131